Yerp arjezrkvoum e ''tseghaspanoutyou'' bar ue by daniel ioannisyan

Page 2

Հինգշաբթի, 17 Ապրիլ 2014

9րդ Տարի, Թիւ 69 էջ 2

Տեսարան Քեսաբից

Սակայն ակնյայտ է, որ Քեսաբի վրայ յարձակուել էին ոչ թէ Ալ-Քաիդայի զինյաեները (որոնք ակտիվ են Սիրիայի այլ շրջաններում), այլ թուրքամէտ չափաւոր իսլամիստ ընդդիմադիրները: Իսկ տեսանիւթում գնդակահարւում են ոչ թէ խաղաղ բնակչութիւնը, այլ ռազմագերիներ, որոնք հայերի հետ կապ չունեն: Ոեւէ մէկի գնդակահարութիւնը ողջունելի չէ, բայց պէտք չէ այլոց ողբերգութիւնը սեփական շահերը սպասարկող ապատեղեկատուութեան համար օգտագործել: Ցեղասպանութիւ՞ն Քեսաբի դէպքերի շուրջ զարգացող ապատեղեկատուութիւնը չի սահմանափակւում «դաժանօրէն սպաննոգածների» մասին տեսանիւթերով, այլեւ ցեղասպանութեան մասին յայտարարութեամբ: Ակնյայտ է, որ երբ այս կամ այն քաղաքը յայտնւում է ռազմական գործողութիւնների կիզակէտում, այդ քաղաքի խաղաղ բնակչութիւնը յետագայում վերադառնալու յոյսով տեղափոխւում է այլ տեղեր… Այլ բառերով ասած` դառնում է փախստական:

ՌԱԿ ՄԱՏԵՆԱՇԱՐ Ռամկավար Ազատական Կուսակցութեան նորագոյն նախաձեռնութիւնը՝ ի սպաս Հայ դպրութեան


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.