Armenian Disaster Distress Helpline One Pager 2022

Page 1

Երբ աղետներ են տեղի ունենում, մարդիկ հաճախ դրանց արձագանքում են մեծ հուզվածությամբ, անհանգստությամբ, տխրությամբ, զայրույթով կամ հուզմունքի այլ զգացողություններով: Համայնքի և ընտանիքի աջակցությամբ մեզանից շատերը կարողանում են վերադառնալ նախկին ռիթմին: Ինչևէ, որոշները լրացուցիչ օգնության կարիք կունենան, որպեսզի գլուխ հանեն զարգացող իրադարձությունների և անորոշությունների դեպքում: Աղետների հաղթահարման թեժ գիծը (Disaster Distress Helpline, DDH) երկրի միակ թեժ գիծն է, որը նախատեսված է տրամադրելու աղետների ճգնաժամի հարցերով խորհրդատվություն ողջ տարվա ընթացքում: Այս անվճար, բազմալեզու, ճգնաժամերի աջակցման ծառայությունը 24/7 գրաֆիկով հասանելի է ԱՄՆ-ում և իր տարածքներում գտնվող յուրաքանչյուր անձի, ում մոտ զգացմունքային լարվածություն է կամ մտավոր առողջության այլ մտահոգություն, որն առնչվում է բնական կամ մարդածին աղետներին: Երրորդ կողմի բանավոր թարգմանության ծառայությունների միջոցով` DDH-ը կարող է միացնել զանգահարողներին (1-800-985-5990) ճգնաժամի հարցերով խորհրդատուների հետ, ովքեր խոսում են ավելի քան 100 լեզվով, այդ թվում հայերեն: Թեժ գիծ զանգահարելիս պարզապես նշեք, թե որ լեզուն եք նախընտրում, և խորհրդատուն կշարունակի զանգը` միացնելով բանավոր թարգմանչի հետ և միաժամանակ երկուսդ էլ կմնաք զանգի մեջ: Զանգահարողներին միացնում են ողջ երկրում գործող ճգնաժամային կենտրոնների ցանցի վերապատրաստված և հոգատար խորհրդատուների հետ: Թեժ գծի անձնակազմը տրամադրում է աջակցող խորհրդատվություն, այդ թվում տեղեկություն ընդհանուր սթրեսի ռեակցիաների և առողջ մնալու վերաբերյալ, ինչպես նաև ուղղորդումներ անում տեղական աղետին առնչվող ռեսուրսների հարցում` հետագա խնամքի և աջակցության նպատակով: DDH թեժ գիծ` Զանգահարեք 1-800-985-5990  

Հասանելի է 24/7/365 գրաֆիկով: 3-րդ կողմի բանավոր թարգմանության ծառայությունները հասանելի են, որպեսզի միանաք ճգնաժամերի հարցերով զբաղվող խորհրդատուների և զանգահարողների հետ 100+ լեզվով, այդ թվում հայերեն:

DDH տեսազանգ ASL (ամերիկյան ժեստերի լեզու) օգտագործողների համար 

Խուլ կամ լսողության խնդիրներ ունեցող անձանց և նրանց համար, որոնց դեպքում ամերիկյան ժեստերի լեզուն (American Sign Language, ASL) առաջնային կամ նախընտրելի լեզուն է, օգտվեք ձեր տեսազանգի հնարավորությամբ սարքից` զանգահարելու 1-800-985-5990 կամ սեղմեք ASL Now (ASL այժմ) disasterdistress.samhsa.gov կայքէջում, որպեսզի միանաք DDH-ի ճգնաժամային հարցերով աշխատողի հետ, ով վարժ խոսում է ASL-ով: Եթե ձեր առաջնային կամ նախընտրելի լեզուն մեկ այլ ժեստերի լեզու է, ապա կարող եք դեռևս կապվել մեր DDH VP-ի հետ, և մեր ASL-ի ճգնաժամային հարցերով աշխատողները կկարողանան հաղորդակցվել ձեզ հետ:

DDH SMS (կարճ հաղորդագրություն)` Տեքստային նամակ 1-800-985-5990 հեռախոսահամարին  

Հասանելի է 24/7/365 գրաֆիկով` անգլերեն և իսպաներեն լեզուներով. կարող եք գրել մեզ, եթե ձեր անգլերենի տիրապետումը սահմանափակ է: Ստանդարտ տեքստային հաղորդագրության/տվյալների սակագներ են գործում (համաձայն յուրաքանչյուր բաժանորդի բջջային սակագնային պլանի):

DDH-ի առցանց հավասարակիցների աջակցման համայնքներ 

Ֆեյսբուքի (Facebook) մասնավոր խմբեր, որտեղ ամբողջ ԱՄՆ-ում աղետից տուժած մարդիկ, կարող են միանալ մյուսների հետ, ովքեր ունեն նմանատիպ ծագում/փորձ` վերականգնման ընթացքում փոխադարձ օգնություն և աջակցություն ստանալու համար: Խմբերն անգլերենով են, բայց եթե անգլերենը ձեր առաջին լեզուն չէ, միևնույն է ողջունելի է, որ միանաք և օգտվեք Ֆեյսբուքի ներկառուցված թարգմանչական գործիքներից` խմբային քննարկումներին մասնակցելու համար: Մանրամասների և առկա խմբերի մասին ավելին իմանալու և նրանց միանալու համար այցելեք` https://strengthafterdisaster.org/peer-support/ (կայքէջն անգլերեն է, սակայն կարող եք թարգմանել զննարկչի ընդլայնումների միջոցով):

Behavioral Health is Essential to Health • Prevention Works • Treatment is Effective • People Recover


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.