Յուրիս Զվիրգզդինշ, «Տոբիասը, Չարլին և անտեսանելի ուրվականը»

Page 1





ՀՏԴ 821.174-93 Զվիրգզդինշ ԳՄԴ 84(4Լատ)-4 Զ 870

This book was published with the support of the Latvian Literature platform together with the Ministry of Culture of the Republic of Latvia and the Latvian State Culture Capital Foundation.

Այս գիրքը հրատարակվել է «Լատվիական գրական3թյ3ն» հարթակի, Լատվիայի Հանրապետ3թյան մշակ3յթի նախարար3թյան և Լատվիայի մշակ3թային կապիտալի պե տական հիﬓադրաﬕ աջակց3թյամբ:

Grāmatas izdošanu atbalsta Valsts kultūrkapitāla fonds

Զվիրգզդինշ Յ3րիս Զ 870 Տոբիասը, Չարլին և անտեսանելի 3րվականը/ Յ. Զվիրգզդինշ.- Եր.: «Վերնատ3ն Մեդիա» ՍՊԸ, 2019.- 48էջ:

Խմբագիր` Արﬔն Սարգսյան Նկարիչ` Էլինա Բրասլինյա Գեղարվեստական տեքստերը` Լիլիթ Ալթ3նյանի Էջադրող` Արփինե Գ3լոյան Սրբագրիչ` Կարինե Մեսրոպյան

ՀՏԴ 821.174-93 Զվիրգզդինշ ԳՄԴ 84(4Լատ)-4 ISBN ISBN 978-9939-9180-9-9

© Յ3րիս Զվիրգզդինշ, 2019 © Էլինա Բրասլինյա (նկարազարդ. համար), 2019 © Նաիրա Խաչատրյան (թարգման. համար), 2019 © «Վերնատ3ն Մեդիա» ՍՊԸ, 2019




– Նայի՛ր,– խաղալիք արջուկ Չարլին թաթով ցույց տվեց հեռուն: – Ոչինչ չեմ տեսնում: Կեչիներ են, էլի,– մրթմրթալով պատասխանեց երկրորդ խաղալիք արջուկը` Տոբիասը: – Դե այն սպիտակը,– չէր հանդարտվում Չարլին: Տոբիասը, աչքերը կկոցած, նայեց: Հա էլի, կեչիներից ﬔկի վրա ﬕ բան կա փակցված, բայց ի՞նչ : – Վազեցի՛նք,– նետվեց Չարլին: Տոբիասը ﬕ պահ ծանրութեթև արեց, բայց հետո հետևեց ընկերոջը: Կեչուն նրանք հասան ﬕաժամանակ: – Բարձրացրո՛ւ ինձ,– հրամայեց Չարլին: Երբ Տոբիասը բարձրացրեց, Չարլին կարդաց. – «Կտանք ուրվական հոգատար ﬔկին: Անվճար»: Այստեղ հասցե էլ կա: Սպասի՛ր, ես հիմա,– ուսապայուսակի գրպանիկից հանեց դանակ ու զգուշորեն պոկեց բոլոր չորս սևեռագաﬔրը, դրեց դրանք պայուսակի ﬔջ և հայտարարության թերթիկը ատաﬓերով բռնած՝ կեչու բնով սահեց ցած: – Գնացի՛նք,– շտապեցրեց Չարլին: – Ո՞ւր,– չհասկացավ Տոբիասը: – Ո՞նց թե ուր: Ուրվականի հետևից: Եվ արագ, թե չէ ﬔկ ուրիշը ﬔզնից առաջ կընկնի: Գիտե՞ս, ուրվականները չորսբոլորը թափված չեն: Պարզ երևում էր, որ Չարլին ոգևորված է: «Դե իհարկե,– մտածեց Տոբիասը,– ինչպես ﬕշտ: Եթե նրան ինչ-որ բան պետք է, ապա հենց այս պահին ու հենց այստեղ»: – Չգիտե՜մ, չգիտե՜մ...,– մտահոգ արտաբերեց Տոբիասը,– դու իսկապե՞ս համոզված ես, որ ﬔզ այդպիսի ուրվական է պետք տանը: – Պե՞տք: Ավելի քան անհրաժեշտ է: Ամբողջ կյանքում երազել եմ տանն ուրվական ունենալ: Նա ﬔզ անպայման անհրաժեշտ է:

7


8


Այո՛, եթե Չարլին խելքը ﬕ բան մտցրեց, նա դառնում է անհամբեր: Այնուաﬔ նայնիվ, Տոբիասը փորձում էր Չարլիի մտքերը տանել այլ ուղղությամբ: – Դու կարծում ես, որ ﬔր կատվին դո՞ւր կգա քո այդ ուրվականը: – Կատվի՞ն,– Չարլին ընկավ մտքերի ﬔջ,– դե գիտես, որ այդ կատուն... նա ﬔկ կա, ﬔկ էլ տեսար՝ չկա: Ման է գալիս, որտեղ ուզում է,– և ﬕ պահ լռելուց հետո ավելացրեց,– բոլորին էլ հայտնի է, և վաղուց է հայտնի, որ կատուներն ու ուրվականները լավագույն ընկերներ են: Դա գիտականորեն ապացուցված փաստ է: – Գիտականորեն ապացուցվա՞ծ,– անհանգստացավ Տոբիասը,– դու համոզվա՞ծ ես: – Ավելի քան համոզված եմ: – Այլ կերպ համոզեմ,– որոշեց Տոբիասը,– սովորաբար ուրվականներն ապրում են դղյակներում: Գուցե նրան բոլորովին էլ դուր չգա ﬔզ մոտ: – Դղյա՞կ: Հա՜ էլի...,– շփոթվեց Չարլին,– ֆիլﬔրում այդպես են ցույց տալիս... Պետք կլինի դղյակ կառուցել: Լավ է, որ այդ մասին հիշեցիր,– բռնեց Տոբիասի թաթն ու մոտ քաշեց,– ես տեսնում եմ, որ դու իսկական ընկեր ես: Իսկ հիմա գնացի՛նք: Հասցեն հիշեցի՞ր: Ի՞նչ էր ﬓում Տոբիասին: Թաթը թափ տվեց ու ասաց. – Գնացինք:

9


Հեռու գնալ պետք չեղավ. կեչուտի ﬕջով, կամրջի վրայով և ահա հայտարարությունում նշված տեղը՝ Մշուշոտկապկի պուրակ, 13 համար: – Դղյակի նման չէ,– թունոտ փնչացրեց Տոբիասը: – Դրա համար էլ տալիս են ուրվականին: Նրան այստեղ հաստատ դուր չի եկել,– պնդեց Չարլին: – Մեզ մոտ նրան ﬕլիոն անգամ ավելի լավ կլինի: Միանգամայնապես: Մինչ նրանք դոփդոփում էին շքամուտքի մոտ, երրորդ հարկում ինչ-որ պատուհան բացվեց, և տղամարդու գլուխ դուրս ցցվեց: – Դուք ուրվականի հետևի՞ց եք եկել: Երրորդ հարկ` 13-րդ համարը: Շքամուտքը բաց է: Մինչ նրանք բարձրանում էին, Տոբիասը հարցրեց Չարլիին. – Դրամ ունե՞ս: – Ունեմ,– Չարլին թափ տվեց ուսապայուսակը, և այնտեղ ինչ-որ բան զնգզնգաց,– բայց ﬔ նք կսակարկենք: – Այնտեղ գրված էր՝ անվճար,– հիշեց Տոբիասը: – Գովազդներում ﬕշտ էլ այդպես են գրում, որ գրավեն գնորդների ուշադրությունը: Դե՜, տեղում կերևա... 13 համարով դուռը բաց էր: Նախասենյակում նրանց արդեն սպասում էր այն նույն տղամարդը, որին իրենք տեսել էին պատուհանից դուրս ցցված: – Նե՛րս եկեք,– հրավիրեց նա: Բաց դռների արանքում երևացին հետաքրքրասեր երեխաների գլուխներ: – Ներեցե՛ք, կինս հիվանդացել է...,– ասաց տղամարդը:

10


11


– Այդ քո ուրվականն է բոլորիս հիվանդ սարքել: Սա այլևս անտանելի է: Հեռացրո՛ւ նրան: Չարլին մտածեց, որ հիվանդն այդքան բարձր ձայն չի կարող ունենալ, բայց կարող է պատահել, որ դա գիտությանը դեռ անհայտ հիվանդություն է: – Ի՞նչ արժե ձեր ուրվականը,– ուզեց իմանալ Տոբիասը: – Ի՜նչ եք ասում, ի՜նչ եք ասում: Ի՞նչ փողի մասին է խոսքը,– ձեռքերը թափահարեց տղամարդը,– հասկանո՞ւմ եք, նա ﬔր կոկորդին է հասել: Վերցրեք հենց այսպես՝ առանց նայելու: Դնելու տեղ ունե՞ք,– երևում էր, որ նա ուզում է արագ ազատվել ուրվականից: – Այնուաﬔ նայնիվ, ﬔ նք կուզեինք նրան սկզբում տեսնել: Գիտե՞ք, այդպիսի ﬕ արտահայտություն կա՝ կատուն պարկում գնել,– Տոբիասին շտապողականությունը կասկածելի թվաց: – Ներեցե՛ք... բայց նա անտեսանելի է,– շփոթվեց տղամարդը: – Բոլորովին անտեսանելի՞,– զարմացավ Չարլին,– անգամ գիշերնե՞րը: – Միանգամայն անտեսանելի,– հաստատեց տղամարդը: – Դե՜...,– երկարաձգեց Չարլին: – Վերցնո՞ւմ եք, թե՞ ոչ,– ուրվականի տերը դարձավ նյարդային,– ով ասես գալիս է, ո՛չ այս է, ո՛չ այն, այս ի՜նչ բան է... –Վերցնում ենք: Եթե Չարլիի խելքին ﬕ բան է փչել, նա սովորաբար հետ չի կանգնում: – Միայն թե ﬕ քիչ պատﬔք նրա մասին: Ի՞նչ է ուտում, ինչպե՞ս է իրեն պահում, ի՞նչ է սիրում: – Չգիտեմ էլ...,– տղամարդը կրկին շվարեց: Դռնից աննկատ դուրս սահեցին ﬕ տղա ու ﬕ աղջիկ: – Չմահավանի ﬔկն է այդ ուրվականը: Ոչինչ դուրը չի գալիս: Գիշեր–ցերեկ խոհանոցում սառնարանի դուռն է բացում–փակում,– վրդովված ասաց աղջնակը: –Նա չիշիկ էր արել իմ նոր բոթասների ﬔջ,– ﬕացավ տղան,– և գիշերները ﬖգստում է: – Ինչպես տեսնում եք, ﬔնք աշխարհում ուրվականների աﬔնալավ...,– սկսեց Չարլին, բայց լեզուն կծեց: Նա ուզում էր ասել՝ վարժեցնողները, բայց մտածեց, որ ուրվականը կարող է վիրավորվել: – Ուրվականների լավագույն հետազոտողներն ենք: – Հրաշալի՜ է: Ուրեﬓ պայմանավորվեցինք: Վերցնում եք, չէ՞,– շողոքորթելով ասաց տղամարդն ու արջերին տվեց պարկը,– հենց նոր եմ

12


գայթակղելով բռնել: Հավատացե՛ք, բոլորովին էլ հեշտ չէր: Պարկի ﬔջ ոսկորներ եմ գցել. դրանց համար խելագարվում է: Կրծում ու կրծում է: Տոբիասը զգուշորեն դիպավ պարկին: Հա էլի, ﬔջը հաստատ ինչ-որ բան կա: Լսվում էին բարձր շնչառություն, չանկռոցներ ու գռմռոց: Կողքի սենյակից չորեքթաթ դուրս եկավ ﬕ փոքրիկ երեխա: – Հաֆո՜: Հաֆի՜կ,– տեսնելով, որ պարկն ուզում են տանել, փոքրիկը սկսեց բարձր ճչալ: Տղամարդը գրկեց փոքրիկին ու հանգստացրեց, իսկ ազատ ձեռքով անհամբեր նշան արեց, որ արջերը հեռանան: Արջերը գլխով արեցին, Տոբիասը շալակեց ծանր պարկն, ու հեռացան:

13


Երբ արջերը հասան իրենց տան մոտ, ծառի ճյուղից լսվեց կռկռան ձայն. – Այդ ի՞նչ է ձեր պարկի ﬔջ: – Ինչպես ﬕշտ, Կաչաղակ Ագաթակն է,– մրթմրթաց Չարլին: – Աﬔն ինչ պետք է իմանա: Դեսուդեն է թռչում ու չաչանակում,– ընկերոջը ﬕացավ Տոբիասը,– ﬔ նք զբաղված ենք,– բավականին բարձր մռնչաց նա: – Դարձյալ ոչ ﬔկը չի ուզում ինձ հետ լեզու թրջել... Անընդհատ ինչ-որ գաղտնիքներ... Ոչի՜նչ, ﬕևնույնն է, ես կիմանամ,– նետեց Չաչանակ Ագաթակը և թևերը թափահարելով՝ հեռացավ։ – Բամբասկոտի ﬔկը,– նրա հետևից փնթփնթաց Չարլին: Սենյակում Տոբիասը դանդաղ հատակին դրեց պարկը: Պարկը շարժվեց, բերանը բացվեց, և դատելով աղմուկից՝ ինչ-որ ﬔկը դուրս եկավ պարկից: Պտտվեց տնով ﬔկ և խոհանոցում` ջրի ծորակի մոտ, կանգ առավ: – Նա խﬔլ է ուզում,– արձագանքեց Չարլին: –Կարծո՞ւմ ես, որտեղի՞ց գիտես,– զարմացավ Տոբիասը: – Հաստատ,– Չարլին պահարանում գտավ իր աﬔ նասիրելի ամանը՝ Սնուպիի պատկերով, ﬔջը ջուր լցրեց ու դրեց հատակին: Չլմփոցներ լսվեցին, և ամանի ջուրը արագորեն դատարկվեց: Տան դուռն ինչ-որ ﬔկը չանկռեց: – Կատուն է,– Տոբիասը ներս թողեց Կատվին: Նրանց կատվի անունը ուղղակի Կատու էր՝ ﬔծատառ Կ-ով: – Շուն է,– օդը հոտոտելուց հետո եզրակացրեց Կատուն,– որտե՞ղ է թաքնվում: Մահճակալի տա՞կ, պահարանո՞ւմ: Ուզում եմ տեսնել նրան:

14


15


– Նա անտեսանելի է,– ասաց Տոբիասը: – Դա ոչ ﬕ շուն էլ չէ, ուրվական է,– ավելացրեց Չարլին,– նա ﬔզ մոտ է ապրելու: – Ուրվակա՞ն,– թերահավատորեն բեղերը շարժեց Կատուն,– ապա՜– ապա՜...,– մոտենալով ջրի դատարկ ամանին՝ հոտոտեց այն, հետո ասաց,– շուն է: Տեսանելի, թե անտեսանելի, բայց անառարկելի է, որ սա շուն է: Իմ հոտառությունը շներինից վատը չէ: Այդ պահին ինչ-որ ﬔկը (կամ էլ դա հենց իրենց ուրվականն էր) հաչաց: – Ասում էի չէ՞,– հպարտ հայտարարեց Կատուն,– եթե ﬔկը շան հոտ ունի և շան պես հաչում է, ապա, ﬕևնույնն է, տեսանելի է, թե ոչ, շուն է: – Ես էլ էի այդպես կարծում: Ամբողջ ընթացքում: Փոքրիկը նրան «հաֆո» էր ասում: Երեխաները շներին այդպես են կոչում: Ես դա գիտե՜մ,– ցնծաց Չարլին: – Դուք ճիշտ եք, ես շուն եմ, ﬕայն թե, ցավոք, անտեսանելի... Շա՜տ սոված շուն եմ: Չարլին և Տոբիասը շփոթվեցին, բացում–փակում էին սառնարանի դուռը, պահարանի մթերքը զննում ու քննարկում՝ ինչ են ուտում, կամ ընդհանրապես ուտո՞ւմ են անտեսանելի շները: Վերջապես որոշեցին վարսակի շիլա տալ` ազնվամորու մուրաբայի ﬔծ բաժնով: Պարզվեց՝ նրանք գուշակել էին: Մի աման շիլան արագ լպստվեց: Հետո տան նոր բնակիչը ջուր խﬔց ու շնորհակալություն հայտնեց. – Շնորհակալությո՜ւն: Հիմա, կարծում եմ, եկավ զրույցի ժամանակը: Ես ձեզ պատﬔլու շատ բան ունեմ:

16


– Ինձ շուկայից էին գնել: Տուն բերելուն պես ես սկսեցի ձեռքից ձեռք անցնել՝ «Ի՜նչ լավ քոթոթ է: Նա իմը կլինի: Ո՛չ, ի՛մը»,– վիճում էին աղջիկն ու տղան: Վզիս ժապավեններ էին կապում, օրորում էին խաղալիք սայլակում: Տղան փորձում էր ինձ վարժեցնել՝ թռի՛ր, քայլի՛ր հետևի ոտքերի վրա, հաչա՛: Միայն տուփի ﬕջի ավազը փոխել ոչ ոք չէր ուզում. գիտե՞ք, ձագերը ﬕզում են, այն էլ հաճախ: Կերակրում էին ինձ ﬕայն շների չոր կերով, ոչ ﬕ կրծելու ոսկոր: Իսկ ես այնքա՜ն էի ուզում կրծել: Նրանք չէին կարողանում անգամ ինձ համար անուն որոշել: Առաջարկում էին այնպիսի անուններ, որոնք պատկերացնելն անգամ դժվար է: Օրինակ՝ Թրամփիկ: Բա դա շան անո՞ւն է: Այդպես էլ ﬓացի անանուն... Միակը, որն իրեն մարդու պես էր պահում, փոքրիկն էր: Բայց դե, նա ընդաﬔ նը ﬔկուկես տարեկան է... Մոտենում էին Սուրբ Ծննդյան տոները: Արդեն քանի օր էր, երեխաները խոսում էին ﬕայն այն մասին, թե Ձﬔռ պապն իրենց ինչ նվերներ է բերելու: Աղջկան անպայման պետք է բերեր նոր տիկնիկներ, ﬕ նչդեռ սենյակի կեսը դրանցով լի էր: Իսկ տղային՝ էլեկտրամոբիլներ ու ռոբոտներ, էլեկտրական լամպերով սպորտային կոշիկներ. դպրոցում տղաներից ﬔկն արդեն դրանից ուներ: Սրանցից էլ, նրանցից էլ: Հետաքրքիր է, շների՞ն էլ են նվերներ բերում: Ասենք՝ ﬕ ինչ-որ ոսկոր: Ծնողները խոսում էին, որ տոներից անﬕջապես հետո բոլորը գնալու են Ալպեր` դահուկներով սահելու, ﬕայն թե չգիտեին՝ ինձ ինչ անեին: Եթե հետները վերցնեին, շատ թանկ կնստեր: Վերջապես որոշեցին, որ ինձ կհանձնեն շների կացարան: Իհարկե, ժամանակավոր:

17


Բայց, ինչպես խոսում էին, այնտեղ վերցնում են ﬕայն պատվաստված շների, իսկ պատվաստուﬓերը ահռելի գումարներ արժեն: Եկավ Սուրբ Ծննդյան երեկոն: Տոնածառ, գցված սեղան, հյուրեր: Ուտում էին տարբեր բուրուﬓավետ ու հավանաբար հաﬔղ բաներ, իսկ իմ մասին ոչ ﬔկը չէր էլ մտածել, կար ﬕայն զզվելի դարձած չոր կերը, այն էլ հաստատ աﬔ նաէժանը: Մեկ էլ դռան զանգը տվեցին, ինչ-որ ﬔկը բացեց, և հյուրասենյակ խցկվեց հսկա տղամարդ՝ բամբակյա երկար ու փրչոտ մորուքով, կարﬕր քթով, ուսին էլ պարկ գցած: Երեխաները ոտանավորներ էին արտասանում, նվերներ ստանում, տեղում անհամբեր քանդում ժապավենները, պատռում քաղցրավենիքների փաթեթները: Հանկարծ Ձﬔռ պապն ինձ նկատեց, թեքվեց և ուզեց ինձ շոյել. – Ի՜նչ լավ շնիկ է, ասես իսկական լինի: Նրանից շատ տհաճ հոտ էր գալիս, ինչպես այն խﬕչքներից, որոնք ծամածռվելով խմում էին թե՛ տնեցիները, թե՛ հյուրերը: Ես աշխատում էի ﬓալ անկյունում, բայց ինձ ճանկեց ու օդ հանեց: Փորձեցի ազատվել, կառչեցի մորուքից…, և այն պոկվեց: Ձﬔռ պապն ինձ շպրտեց գետնին և ճոճվելով կանգնեց պոչիս: Ես էլ կաղկանձեցի ու կծեցի նրա ոտքը: – Ախ դու անպիտա՛ն շուն,– բղավեց նա կոշտ ձայնով,– չքվի՛ր աչքիցս, թող քեզ երբեք և ոչ ﬔկն այլևս չտեսնի,– ասաց ու ճանկելով իր դատարկ պարկը, անեծքներ թափելով՝ դռնից դուրս թռավ: Անտեսանելի շունը հոգոց հանեց, հետո շարունակեց. – Այդպես էլ եղավ... Ես դարձա անտեսանելի... Իզուր էին ինձ աﬔնուր փնտրում, կարծում էին, թե Ձﬔռ պապն ինձ առևանգել է ու հետը տարել... Այն, որ ես նույն տեղում էի, ոչ ﬔկը՝ ո՛չ ﬔծերը, ո՛չ փոքրերն անգամ գլխի չէին ընկնում: Միայն փոքրիկն էր լացելով չորս կողմս պտտվում ու ինձ կանչում` հաֆո՜, հաֆո՜: Ինչևիցե, ես ﬓում էի անտեսանելի: Այլևս ոչ ոք իմ ամանի ﬔջ ջուր չէր լցնում, կեր էլ չկար, տուփիկի ավազի մասին ոչ ոք չէր էլ հիշում... Ի՞նչ էր ինձ ﬓում: Ես որոշեցի վրեժխնդիր լինել: Ցերեկները ես լուռ քնում էի` բազմոցի հետևը մտած, իսկ գիշերները ստիպում նրանց դիվադադար լինել: Ամբողջ գիշեր բացուփակ էի անում սառնարանի դուռը. չէ՞ որ ինձ ուտել էր պետք, ﬖգստում էի այնպիսի ձայնով, որ նրանց արյունը սառչեր, շուրջս աﬔն ինչ, ինչի հանդիպում էի, հրում էի: Այդպես նրանք որոշեցին ազատվել ինձնից: Աﬔն տեսակ մասնագետների էին կանչում, որոնք ձևանում էին է՛լ ուրվականների

18


19


որսորդներ, է՛լ ոնց են դրանց ասում... էկ–զոր–ցիստ–ներ: Անասելի գարշահոտ մոﬔր էին վառում, զանգուլակներ ծլնգացնում, կախարդական բառեր արտասանում... Իհարկե, ոչինչ էլ չէր օգնում: Հետո, ինչպես երևում է, հայտարարություն փակցրին: Գալիս էին անվերջանալի խմբերով, բայց բոլորն ուզում էին նախ և առաջ տեսնել ինձ: Անտեսանելի ուրվական շունը նորից հոգոց հանեց ու շարունակեց. – Եվ հետո եկաք դուք: Մնացածն արդեն գիտեք... – Ի՞նչ է քո անունը,– մշտապես հետաքրքրասեր ու հարցասեր Տոբիասն ուզեց իմանալ, բայց դեռ պատասխանը չլսած` հպարտ ասաց,– ես խաղալիք արջ Տոբիասն եմ: – Իսկ ես՝ Չարլին: Նույնպես խաղալիք արջ եմ: – Կատու: Մեծատառով,– ﬔծատառով Կատուն ողջույնի համար բարձրացրեց թաթը: Անտեսանելի շունը ﬕ պահ լռեց, հետո ամաչելով ասաց. – Գիտե՞ք, ես անուն չունեմ... Չեմ ուզում, որ ինձ հնաոճ անուններով կոչեն, ասենք՝ Զորրո: Երկար եմ մտածել ու որոշել եմ, որ անուն կընտրեմ ﬕայն այն ժամանակ, երբ կրկին տեսանելի դառնամ...,– և ցավագին ավելացրեց,– եթե երբևէ դա տեղի ունենա: – Տեղի կունենա,– արձագանքեց Չարլին,– անպայմա՛ն: – Հարյուր տոկոսով,– ձայնակցեց Տոբիասը: – Հուսանք...,– ավելացրեց ﬔծատառով Կատուն: – Թող այդպես լինի,– հույսով լցված` արտաբերեց Անտեսանելի շունը: Մի ակնթարթ բոլորը լուռ էին: Առաջինը խոսեց Տոբիասը. – Ես կարծում եմ՝ ﬔ նք կարող ենք գնալ զբոսանքի: – Ես էլ եմ այդպես կարծում,– ընկերոջը ﬕացավ Չարլին: Երևում էր, թե որքան է ուզում բոլորի մոտ պարծենալ Անտեսանելի շնով. հաստատ բոլորն իրենց կնախանձեն: Միանգամայնապես: Նրա մտքերն ասես կարդալով՝ Տոբիասն ավելացրեց. – Միայն թե ափսոս, որ նրան ոչ ոք չի տեսնի: – Ինչո՞ւ,– չհասկացավ Չարլին: – Որովհետև՛: Որովհետև նա անտեսանելի է,– Տոբիասը չէր հասկանում, թե ինչպես կարելի է դա չհասկանալ: –Նա կարող է հաչալ,– չէր հանդարտվում Չարլին,– գոնե կլսեն նրան:

20


– Դա այնքան էլ լավ գաղափար չէ: Ասենք` կլսեն, բայց չէ՞ որ չեն հասկանա, թե այդ ինչպես է դատարկությունը հաչում: Անհասկանալիություններ առաջ կգան, ի՞նչ է, չգիտե՞ք, թե մարդիկ ինչպիսին են,– առարկեց ﬔծատառով Կատուն, և մյուսները համաձայնեցին:

21


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.