Լատվիական հեքիաթներ

Page 1



ԼԱՏ ՎԻ Ա ԿԱՆ ՀԵ ՔԻ ԱԹ ՆԵՐ

Թարգմանությունը լատվիերե նից՝ Նաիրա Խաչատրյանի Նկարազարդումը՝ Գիտա Տրեյցեի

Վեր նա տուն ԵՐԵՎԱՆ • 2017


Հ Տ Դ 398 ԳՄԴ 82 Լ 257

Կազմող՝ Նախաբան և մեկնաբանություններ՝ Նկարազարդումներ և ձևավորում՝ Թարգմանիչ՝ Խմբագիր՝

Ինգա Կառլսբերգա Գունտիս Պակալնս Գիտա Տրեյցե Նաիրա Խաչատրյան Վարդուհի Խուրշուդյան

Լատվիական հեքիաթներ/ Թարգմ. լատվ.՝ Ն. Խաչատրյանի.— Եր.: Լ 257 Վերնատուն, 2017.— 96 էջ: Գրքում հավաքված են լատվիական ժողովրդական տարածված հրաշապատումների յուրատեսակ օրինակներ, որոնց զգալի մասը հաﬔմատաբար նոր է. դրանք ընդաﬔնը ﬕ քանի դարի պատմություն ունեն: Ի սկզբանե և ավելի հաճախ դրանք եղել են ինչ–որ հեղինակի հաջողված ակնարկ կամ գրական մշակում: Այդպես էլ կա. այս հեքիաթների կերպարների, բովանդակության և տեսարանների արձագանքները կարելի է գտնել շատ ավելի վաղ անցյալում հին ազգերի առասպելներում, էպոսներում ու ավանդազրույցներում, ավելի քան երկուհազարամյա գրավոր հին հիշատակարաններում, հին ծիսարաններում և օրենքներում: Հ Տ Դ 398 ԳՄԴ 82

Բնագրի վերնագիրը՝ «Latviešu brīnumu pasakas» Առաջին հրատարակությունը՝ լատվիերեն՝ SIA «Jāņa Rozes apgāds» (Janis Rose Publishers) 2017, Ռիգա, Լատվիա

ISBN 978-9939-1-0634-2 © © © © ©

Ինգա Կառլսբերգա (կազմող), 2017 Գունտիս Պակալնս (նախաբան և մեկնաբանություններ), 2017 Գիտա Տրեյցե (գեղարվեստական ձևավորում), 2017 Նաիրա Խաչատրյան (թարգմանություն), 2017 «Վերնատուն մեդիա» ՍՊԸ, 2017


ԲՈ ՎԱՆ ԴԱ ԿՈՒԹՅՈՒՆ

ՈՒՄ ՀԱ ՄԱՐ ԵՆ ՀԵ ՔԻ ԱԹ ՆԵ ՐԸ

7

(ՆԱ ԽԱ ԲԱՆ) Ա ՐՈՒՅ ՐԱ ՄՈ ՐՈՒ ՔԸ

11

ԵՐ ԿԱ ԹԱ ԿՈՒ ՌԸ

15

ՈՍ ԿԵ ՆԱ ՎԸ

20

ԲԼ ԲՈՒԼ ՀԱՎ ՔԸ

26

ԱՆ ՎԱԽՆ ՈՒ ՍԱ ՏԱ ՆԱ ՆԵ ՐԸ

33

ԶԱՄ ԲԻ ԿԻ ՈՐ ԴԻ ԿՈՒՐ ԲԱ ԴԸ

42

ՕՐՀՆ ՎԱԾ ԽԵՆ ԹՈՒ ԿԸ

48

ԿՈԿ ԼԵ Ա ՀԱ ՐԸ

55

ԱՐ ՋԱ ՏՈՒՐ ԿՐԻ ՇՈՒ ՍԸ

59

ԱՊԱԿԵ ՍԱ ՐԻ ԱՐ ՔԱ ՅԱ ԴՈՒՍՏ ՐԸ

67

ԼՈՐ ՏՈՒ ՓԵ ՍԱ ՑՈՒՆ

72

ՀԻ ՄԱ ՐԻԿՆ ՈՒ Ե ՐԵՔ ՀՍ ԿԱ ՆԵ ՐԸ

79

ՄԵԿ ՆԱ ԲԱ ՆՈՒ ԹՅՈՒՆ ՆԵՐ

84



ՈՒՄ ՀԱ ՄԱՐ ԵՆ ՀԵ ՔԻ ԱԹ ՆԵ ՐԸ Լատ վի ա ցի նե րը հե քի աթ ներ սի րում են: Յու րա քան չյու րը կա րող է պատ մել իր ման կու թյան սի րե լի հե քի աթ նե րի գր քի մա սին: Հարգված են ի նչ պես լատ վի ա կան հե քի աթ ները, այն պես էլ այլ ազգե րի ժո ղովր դա կան և հե ղի նա կա յին հե քի աթ նե րը: Լատ վի ա ցի ներն ու նեն հե քի աթ ներ հո րի նե լու և հին հե քի աթ նե րը պատ մե լու հրաշա լի ա վան դույթ ներ, օ րի նակ, ա վե լի քան հի սուն տա րի է, ի նչ ա մեն ե րե կո ռա դիոյով կա րե լի է հե քի աթ լսել: Լատ վի ա կան հե քի աթ նե րը բա ժան վում են ե րեք խմ բի: Կեն դա նի նե րի մա սին հե քի աթ նե րը պատ մում են խո րա մանկ աղվե սի, դան դա լոշ գայ լի ու ճար պիկ կատվի մա սին, ո րը խլել է շնից նրա ա զա տա կա նը, աք լո րի ու հա վի կի մա սին... Ե րբ ե րե խան մի քիչ մե ծա նում է, նա լսում կամ կար դում է հրա շա պա տում հե քի աթ ներ՝ հոր ե րեք որ դի նե րից ա մե նա փոք րի մա սին, ով թա գա վոր է դառ նում, որ բու կի մասին, որ հարս տա նում է, ո րովհետև ա վե լի ջա նա սեր է, քան խորթ մոր ծույլ աղ ջի կը և այլն: Հե քի աթ նե րի եր րորդ խում բը կոչ վում է ի րա պա տում կամ կեն ցա ղային հեքի աթ ներ. սրանք ա վան դա պա տում ներ հի շեց նող հե քի աթ ներ են, ո րոնք պատ մում են Ա ստ ծո մա սին, որը ժա մա նա կին ապ րել է ե րկ րի վրա, ի նչ պես նաև բազմա զան ի րա վի ճակ նե րի մա սին, ո րոնք կա րող են լի նել ծա ռայի ու տի րոջ, գյու ղա ցու կամ քա հա նայի միջև, ո ւմ ժա մա նա կին պատ կա նել է իշ խա նու թյու նը: Ե թե ոչ կյան քում, ա պա գո նե պատ մու թյուն նե րի մեջ հա ճախ գյու ղա ցին կա րող էր իր տե րե րից ա վե լի խե լա ցի և հա ջո ղակ լի նել: Այս տեղ են նաև պատ մու թյուն նե րը ըն տա նե կան հա րաբե րու թյուն նե րի, պա պի խրատ նե րի և ծույ լին դաս տա լու մա սին: Այս հե քի աթ ներն օգ նում են ապ րելու ու դի մա կայելու, ծի ծա ղելու մար դու ան համ բե րու թյան, ան խելքու թյան և այլ թու լու թյուն նե րի վրա: Այս գր քում հա վաք ված են լատ վի ա կան ժո ղովր դա կան տա րած ված հրա շապա տում նե րը, ը նդ ո րում՝ ը նտր ված են յու րա տե սակ տար բե րակ նե րը, ո րոնք սո վորա բար տեղ չեն գտ նում հե քի աթ նե րի « գե ղե ցիկ» գր քե րում: Այս պի սի հա զա րա վոր հե քի աթ ներ հա վաք ված են Եվ րո պայի և այլ ազգե րի ժո ղո վր դա կան բա նա հյու սության շտե մա րան նե րում: Նրան ցից մի այն մի քա նի սը՝ քիչ թե շատ խմ բագր ված, հրա տա րակ վել են հե քի աթ նե րի ժո ղո վա ծու նե րում: Լատ վի ա կան յու րա հատ կություն ներն ի հայտ են գա լիս այս հե քի աթ նե րի մի այն վե րին շեր տե րում՝ ար խաիզմ-

7


նե րում՝ հնա ցած բա ռե րում ու ար տա հայ տու թյուն նե րում, հին ժա մա նակ նե րի կյանքի հաս կա ցու թյուն նե րում, կեն ցա ղի ման րուք նե րում: Օ րի նակ՝ հե քի աթ նե րից մե կի հե րո սու հին ազգային տա րա զին բնո րոշ թիկ նո ցով ու լան ջա զար դով է, ե րա ժիշ տը նվա գում է լատ վի ա ցի նե րի կողմից սիր ված գոր ծիք՝ կոկ լե 1, ծո վե րի տի րու հու ամ րոցը կա ռուց ված է սա թից... Պետք չէ մտա ծել, թե ստոր գետ նյա աշ խար հի և դժոխ քի տե սա րան նե րը լատ վի ա կան բա նա հյու սու թյու նից են, կամ որ վի շա պին հաղ թող հե րո սը հին լատ վի ա կան հե րո սի նա խա տիպն է, և որ ամ րո ցը հին լատ վի ա կան փայ տե ամ րոցն է: Հե քի աթ նե րը հա ճախ բա ցա հայ տում են, թե ի նչ ար տա սո վոր բաներ են դուր ե կել լատ վի ա ցի նե րին 19–րդ դա րում: Հա վաս տի շատ քիչ ա պա ցույցներ կան այն մա սին, թե ա վե լի վաղ այս հե քի աթ նե րը ծա նոթ են ե ղել նրանց, թե ոչ: Կա րող է թվալ, որ դա ժան, հին ա ռաս պելնե րին և է պոս նե րին հա մա հունչ հրաշա պա տում նե րի աշ խար հը այն քան էլ հար մար ու հաս կա նա լի չէ ե րե խա նե րին: Այս ժո ղո վա ծո ւում տեղ գտած տաս ներ կու հե քի աթ նե րից մի այն մե կում է, որ մարդ չի մա հա նում, փո խա րե նը այս տեղ գաղտ նի սի րային հա րա բե րու թյուն ներ կան, ե րեքում կա մա հա ցած կամ ժա մա նա կա վոր կա խարդված, ի սկ մյուս նե րում էլ հե քիաթ նե րի հե րո սը ան խնա սպա նում է բազմագ լուխ վի շապ նե րին ու սա տա նա նե րին, հսկա նե րին ու կա խարդ նե րին, եր բեմ ն էլ ոչ մի տում նա վոր սպա նում է իր ի նչ–որ բա րե կա մի կամ գի տակ ցա բար զո հա բե րում է իր ձի ուն: Ի հար կե, հե քի ա թը պատմում է այն մի ակ հե րո սի մա սին, որը գնում է փր կե լու մյուս նե րին և մ նում է ո ղջ– ա ռողջ: Ե թե նա չպայ քա րի, ա պա վի շապ ներն ու սա տա նա նե րը իր վեր ջը կտան: Սար սափ նե րի հե րո սի համար կա րող են վտանգա վոր լինել նաև իր եղ բայր նե րը կամ ճա նա պար հի ըն կեր նե րը, ով քեր փոր ձում են սպա նել նրան՝ փր կած ար քայադս տերն ու նրա հարստու թյան ը տի րա նա լու հա մար: Կան բազմա թիվ բա ցատ րու թյուն ներ, թե ին չու են եվ րո պա կան տա րած ված հե քի աթ–հ րա շա պա տում նե րում այս քան շատ սպա նու թյուն նե րի և մահ վան մասին պատ մու թյուն նե րը: Ի նչ պես 19–րդ դա րի հե քի աթ նե րի մյուս հե ղի նակ նե րը, այն պես էլ Գրիմ եղ բայր ներն ի րենց « Ման կա կան ու ըն տա նե կան հե քի աթ ներ»–ից (ա ռա ջին ան գամ հրա տա րակ վել են եր կու հա տո րով 1812 և 1815 թվա կան նե րին և ա մեն հա ջորդ հրա տա րա կու թյան հա մար վե րամ շակ վել են) գի տակ ցա բար ջնջում է ին, քո ղար կում կամ ձևա փո խում է ին դա ժա նու թյամբ և սեք սո ւա լիզմով հարուստ տե սա րան նե րը, այ նո ւա մե նայ նիվ ոչ բո լորն է հա ջողվել փո փո խել կամ քողար կել, քա նի որ ա ռանց դրանց հե քի աթն այլևս հե քի աթ չէր լի նի: Մի այն 19–րդ 1

Կոկլե — լատվիական ազգային լարային կսմիթավոր նվագարան, ունի նմանություն լիտվական կանկլեսի, էստոնական կաննելեի, ռուսական գուսլիի և հայկական քանոնի հետ: Փայտե հիմքը պատրաստվում է արոսե նու, կեչու կամ թխկե նու փայտից: Այս գործիքի մասին առաջին գրավոր տեղեկություններին հանդիպում ե նք՝ 15– րդ դարից սկսած:

8


դա րում հե քի աթ ներն աս տի ճա նա բար դար ձան ման կա կան մշա կույ թի մաս, ե րբ փոր ձե ցին այդ պատ մու թյուն նե րը վե րա ծել ու սու ցա նող և քնից ա ռաջ ե րե խա նե րին պատմ վող ման կա կան հե քի աթ նե րի, քա նի որ ման կա կան մշա կույ թում վա խը ևս ու նի նշա նա կա լի տեղ: Որ պես ա պա ցույց կա րող ե նք հի շել, թե ո րո շա կի տա րի քում ե րե խա նե րը ի նչ քան են սի րում ո ւր վա կան նե րի ու սար սափ նե րի մա սին պատ մություն նե ր, ո րոնք թույլ են տա լիս նրանց ծա նո թա նալ վա խե րին և սո վո րել ոչ մի այն հաղ թա հա րել դրանք, այլ նաև գի տակ ցել դրանք: Գո յու թյուն ու նի հե քի ա թի փոքր–ի նչ հեգ նա կան ժա մա նա կա կից սահ մա նում. « Հե քի աթ նե րը փոք րի շա տե սար սա փե լի պատ մու թյուն ներ են, ո րոնք մեղմո րեն նախա պատ րաս տում են ե րե խա նե րին ե րե կո յան հե ռուս տա ցույց դի տե լուն»: Հա րյուրա մյակ ներ շա րու նակ հե քի աթ նե րը փո խա րի նել ե ն հե ռուս տա տե սու թյանը, կինոյին ու գե ղար վես տա կան գրա կա նու թյա նը: Գու ցե դա է պատ ճա ռը, որ այն տեղ կան և՛ լար վա ծու թյան, սար սա փի, հան ցան քի ու ա ռեղծ վա ծի տար րեր, և՛ հե ռա վոր ո ւղևո րու թյուն նե րի ու էկ զո տիկ ե րկր նե րի նկա րագ րու թյուն ներ, և՛ մարդ կային հարա բե րու թյուն նե րի հա վերժ հիմ նա հար ցեր, և՛ ռոմ ան տի կա ու կր քեր (հատ կա պես լատ վի ա կան հե քի աթ նե րում ա ռն վազն զգաց մունք ներն ու հույզե րը ներ կա յաց ված են շատ զուսպ և հա մես տո րեն), և՛ մուլտիպ լի կա ցի ոն ֆիլմե րին բնո րոշ խո սող կենդա նի ներ: Հրա շա պա տում նե րը կա րե լի է դի տար կել նաև որ պես գրա կան ֆանտաս տիկ ժան րի վա ղե մի ձև, որ տեղ կա խիստ կա նո նա կարգված կեր պար նե րի հա մա կարգ, որ տեղ հս տակ բա ժան ված են բա րին ու չա րը, այս տեղ կան հս կա ներ և բազմագ լուխ վի շապ ներ, թզուկ ներ ու այլ տա րօ րի նակ է ակ ներ, թա քուն օգ նական ներ ու գերբ նա կան ու ժե րով օ ժտ ված ա ռար կա ներ: Կեն դա նի նե րը խո սում են մարդ կային լեզվով, ի սկ մար դիկ կախարդվելով վե րած վում են կեն դա նի նե րի կամ բույ սե րի և սպա սում են, թե ե րբ կգա փր կիչն ու կա զա տի ի րենց: Այս աշ խար հում կան հա րուստ թա գա վոր ներ և սի րու նա տես ար քա յա դուստ րեր, շատ փոքր թա գավո րու թյուն ներ, ո րոնք հի շեց նում են միջ նա դա րի մաս նատ ված Եվ րո պան, և մի անգա մայն փոքր նա վե րով ան ցա նե լի ծո վեր: Այս հրա շա պա տում նե րի զգա լի մա սը հա մե մա տա բար նոր է. դրանք ըն դա մենը մի քա նի դա րի պատ մու թյուն ու նեն: Ի սկզ բա նե և ա վե լի հա ճախ դրանք ե ղել են ի նչ–որ հե ղի նա կի հա ջողված ակ նարկ կամ գրա կան մշա կում: Այդպես էլ կա. այս հե քի աթ նե րի կեր պար նե րի, բո վան դա կու թյան և տե սա րան նե րի ար ձա գանք նե րը կա րե լի է գտ նել շատ ա վե լի վաղ ան ցյա լում՝ հին ազգե րի ա ռաս պելնե րում, է պոս ներում ու ա վան դազ րույց նե րում, ա վե լի քան եր կու հա զա րա մյա գրա վոր հին հի շա տակա րան նե րում, հին ծի սա րան նե րում և օ րենք նե րում: Սա կայն հրա շա պա տում նե րին բնո րոշ այս տար րե րի հա մադ րու թյու նը ձևա վոր վել է նո րա գույն ժա մա նակ նե րում: Հե քի ա թի հե րոսն այլևս չի փր կում աշ խար հը չար ու ժե րից, ա ստ ված նե րի ցա սու մից

9


և բնու թյան ա ղետ նե րից, այլ ըն դա մե նը ա վե լի ա րա գա շարժ, խո րա մանկ, հա ջո ղակ կամ «ա վե լի շի տակ» է մյուս նե րից, ու նակ է լսե լու օգ նա կան նե րին և այդ ի սկ պատճա ռով կնու թյան է առ նում ա մե նա գե ղե ցիկ ար քա յադս տերը և ստա նում նրա հոր թա գա վո րու թյու նը: Հրա շա պա տում նե րի խիստ սյու ժե տային կա ռուց ված քում հե րոսին մեծ ը նտ րու թյան հնա րա վո րու թյուն տր ված չէ. նա պետք է սպա նի ճա նա պարհին հան դի պած վի շա պին, ա մե նա տար բեր ի րա վի ճակ նե րից պետք է ո ղջ դուրս գա, այ լա պես մինչև հե քի ա թի վեր ջը, որ տեղ սո վո րա բար հար սա նիք է տե ղի ու նենում ի նչ–որ ար քա յադս տեր հետ, չի կա րո ղա նա հաս նել: Մեծ ը նտ րու թյան հնա րավո րու թյուն չու նի նաև ար քա յա դուստ րը... Թույլն ու ե րի տա սարդը, ան շուշտ, նաև խե լա ցին ու ու ժեղն է. այս տեղ գոր ծում է հե քի ա թի փոխ հա տուց ման գոր ծա ռույ թը. ե թե հա ջո ղակ չես կյան քում, ա պա գո նե հե քի ա թը տա լիս է կա տա րե լու թյան հասնե լու հնա րա վո րու թյուն և հույս, որ ճշ մար տու թյու նը ե րբ ևէ կհաղ թի, և լավ գոր ծերն ը ստ ար ժան վույն կգ նա հատ վեն: Դա սա կան հրա շա պա տում նե րի կա ռուց վածքն ու նի ստուգ ման ե րեք ձև. սկզբում ստուգվում են հե րո սի՝ կա րեկ ցե լու և ճար պիկ լի նե լու ու նա կու թյուն նե րը, ո րից հե տո նա ստա նում է գի տե լիք ներ կամ հրա շա գործ մի ջոց ներ, ո րոնք հե տո պետք են գա լու: Գլ խա վոր ստու գու մը հա ճախ վի շա պին հաղ թելն է և կա խարդված կամ առ ևանգված ար քա յադս տերն ա զա տե լը: Նաև այս գոր ծո ղու թյու նը կա րող է ե րեք ան գամ կրկն վել, և ա մեն ան գամ հա կա ռա կոր դի ո ւժն ու սպաս վող վտանգ ներն ա վե լա նում են: Հե տո գա լիս է լրա ցու ցիչ ստուգ ման հեր թը. տուն դար ձի ճա նա պարհին պետք է խույս տա նոր վտանգ նե րից և իր օգ նա կան նե րի չա րամ տու թյուն ներից: Եր բեմ ն հե րո սը դրա նից հե տո ո րո շա կի ժա մա նա կով թաքնվում է... Այս պի սի հե քի աթ նե րում ու սում նա սի րողնե րը բա ցա հայ տում են նաև հին ժա մա նակ նե րում ապ րող ան չա փա հաս նե րի հա սու նաց ման ծե սե րի նշան ներ, որ տեղ պետք էր ապրել սիմ վո լիկ մահ, հաս նել ան դրաշ խարհ, ապ րել չքա վո րու թյան մեջ, ճամ փոր դել և հաղ թել իր ի սկ ներ քին հրեշ նե րին, փորձ ձեռք բե րել, ին չը ի րա վունք կտա հա մարվել հա սուն և պա տաս խա նա տու մյուս նե րի հան դեպ: Այս պի սով՝ հե քի աթ ներն օգ նում են փոք րե րին՝ մե ծա նա լու և հա մար վե լու հասուն մարդ, լի նե լու պա տաս խա նա տու այն ա մե նի հա մար, ի նչ տե ղի է ու նե նում այս աշ խար հում: Բանասիրության դոկտոր Գունտիս Պակալնս Լատվիայի համալսարանի գրականության, բանահյուսության և արվեստի ինստիտուտի լատվիական բանահյուսության արխիվ


Ա ՐՈՒՅ ՐԱ ՄՈ ՐՈՒ ՔԸ

Մի անգամ մի շատ ուժեղ ու գեղեցկադեմ երիտասարդ մոլորվում է խիտ անտառում: Իրիկվա կողմ հանդիպում է մի ծեր մարդու ու հարցնում նրան, թե արդյոք չգիտի մի տուն, որտեղ կարելի է գիշերել: Ծերուկը ցույց է տալիս մի մեծ ու շքեղ դղյակ, բայց ավելացնում է. — Աստված գիտի՝ այնտեղ կարելի՞ է քնել. այնտեղ գիշերողներին հանգիստ չեն տալիս: — Ոչի՛նչ,— պատասխանում է երիտասարդը,— ես ուժեղ եմ, այդ խանգարողներն ինձ ոչինչ էլ չեն կարող անել: Մտնում է դղյակ, նայում է չորսբոլորը: Սեղաններ ու մահճակալներ կան, բայց ոչ մի մարդ չկա: Սակայն ո՛չ սեղաններն են գցված, ո՛չ էլ անկողինները: «Է՜հ,— մտածում է նա,— գոնե ուտելու մի բան լիներ, այնքա՜ն քաղցած եմ»: Հենց սա ասում է, այս ու այն կողմից լսվում են ոտնամանների քստքստոց, ամանների զրնգոց ու չխկչխկոց: Հո՛պ, և տեսակ–տեսակ կերակուրներով սեղանը գցված է: Կուշտ ուտում է, Աստծուն շնորհակալություն հայտնում ու այսպես մտածում. «Մի անկողին էլ, որ լիներ, էլ բան պետք չէր լինի»: Շշնջում է թե չէ, կրկին լսվում են ոտնամանների քստքստոց ու սպիտակեղե նի խշխշոց, շրշյուն: Ահա և անկողինը գցված է, բայց ով գցեց, չտեսավ: Պառկում է քնելու, քնում–քնում է, մեկ էլ աղմուկ է լսում, ասես մեկը մի մեծ կտոր մետաղ է գետնով քարշ տալիս: Բացում է աչքերը և ի՜նչ տեսնի: Երկար, համարյա ոտքերի տակն ընկնող արույրե մորուքով փոքր–մոքր մի տղամարդ 11


հենվել է մահճակալին, ու չգիտես՝ որ մեղքի համար բռնել է իրեն ու ուզում է մահճակալի տակ գցել: Ձեռքից դուրս պրծ նելով՝ զարմացած հարցնում է, թե ինչու է իրեն քաշքշում ու չի թողնում, որ քնի: Մորուքավորը պատասխանում է. — Մինչև թագավորի աղջկան, որին դևն ինձնից խլել է, չբերես ինձ մոտ, այստեղ հանգիստ չես ունենա: — Որտե՞ղ է թագավորի աղջիկը,— հարցնում է նա: Արույրամորուքը բռնում է տղայի ձեռքից ու տանում մի բարձր սարի մոտ: Ցույց է տալիս կռոթուկներով պատված դժոխքի մուտքը ու ստիպում է մտնել պարանով կապված կողովի մեջ: Տղան մտնում է, մարդուկն էլ նրան իջեցնում է ներքև՝ թագավորի աղջկա մոտ: Երիտասարդը, ներքև հասնելով, հայտնվում է դևի կացարանում: Բայց ինքը՝ դևը՝ ինը գլուխներով, պառկած է լինում ծառերի ստվերում, իսկ թագավորի աղջկան կանգնեցրել է, որ իր գլուխները քորի: Նա էլ այնքան է քորել, մինչև դևը քնել է: Երիտասարդը մոտե նում է աղջկան ու պատմում, թե ինչի համար է եկել: Աղջիկն ասում է. — Շատ լավ է, որ ուզում ես ինձ փրկել, բայց դու, որ մի խեղճ մարդու զավակ ես, կկարողանա՞ս: Տղան էլ ոնց կարողանում է, պարծե նում է: — Լա՜վ,— ուրախանում է աղջիկը,— ուրեմն նախ գնա՛ մի քիչ ներքև ու փորձի՜ր մեծ քարը բարձրացնել: Եթե միանգամից չկարողանաս, ապա շտապի՛ր սարի այն կողմը, այնտեղ փոքր աղբյուր կա, նրա ջրում լվա՛ ձեռքերդ, մինչև ուժդ ավելանա: Տղան իջնում է քարի մոտ, փորձում, փորձում է, չի կարողանում բարձրացնել: Վազում է աղբյուրի մոտ, լվանում ձեռքերն ու գալիս է՝ նորից փորձելու: Տանջվում, տանջվում է, միայն մի քիչ է տեղից շարժել կարողանում: Նորից է վազում աղբյուրի մոտ: Երկրորդ անգամ է լվացվում ու կարողանում է քարը տեղից պոկել: Երրորդ անգամ է գնում լվացվելու: Երրորդ անգամ ձեռքերը աղբյուրի ջրով լվանալուց հետո ճկույթով վերցնում է քարն ու շպրտում աչքից հեռու: Իսկ աղջիկն ասում է. 12



— Եթե արդեն կարողանում ես քարերը դեսուդեն նետել, ուրեմն հաստատ դևի ինը գլուխները կկարողանաս կտրել: Դե՛հ, տղան էլ վերցնում է թուրն ու հեշտությամբ՝ մի հարվածով, դևի գլուխները թռցնում: Առնում է աղջկան ու գնում դժոխքի ելքի մոտ, որ Արույրամորուքը կողովով իրենց վերև հանի: Բայց մինչև կողովի պարանը շարժելը մտածում է. «Հլը սպասի՛ր, ի՞նչ իմանաս, թե ինչ է Արույրամորուքի մտքին. եթե ես առաջինը կողովով բարձրանամ, կարող է ինձ սպանել: Եթե առաջինը աղջկան ուղարկեմ, կարող է նրան ինձնից խլել ու ինձ էլ այստեղ՝ ներքևում թողնել: Սկզբում կողովի մեջ քար կդնեմ, թող վերև քաշի, հետո կտեսնեմ, թե ինչ է նրա մտքում»: Այդպես էլ ա նում է: Քար է դնում և կո ղո վի պա րա նը շար ժում: Եվ, ա՜յ քեզ բան, քիչ հե տո կո ղո վը քա րի հետ մի ա սին վե րա դառ նում է: Ա րույ րա մորու քը, կար ծե լով, որ ա ռա ջի նը տղան է բարձ րա նա լու, մտա ծել էր. «Տ ղային կս պա նեմ, ի սկ ե րկ րորդ ան գամ կո ղո վում թա գա վո րի աղ ջի կը կլի նի»: Տղան աղջկան դիտավորյալ չի թողնում կողով մտնել, ինքն է նստում մեջը: Արույրամորուքն էլ հենց վերև է հանում նրան, բերանը բաց է մնում: — Աղջիկն ո՞ւր է,— հարցնում է: — Աղջիկն ո՞ւր է,— հարցին հարցով պատասխանում է տղան ու շարունակում,— դևը նրան կկվի է վերածել, որ մարդկանց վատ լուրեր հայտնի, չգտա նրան: Այս բա ռե րը լսե լով՝ Ա րույ րա մո րուքն ա սես խել քը կորց նում է: Նա հրա մա յում է. — Ա՜խ, դու խղճո՜ւկ: Գնա՛ անտառ՝ ցախ կոտրելու, ու մտքիցդ հանի՛ր, որ երբևէ կազատվես ինձանից, քանի որ թագավորի աղջկան չբերեցիր ինձ մոտ: Ի՜նչ արած: Երիտասարդն առանց շտապելու գնում է անտառ, հաստ կաղնու բնի մեջ լայն ճեղք բացում ու կանչում մորուքավորին. — Արի՛, արի՛, պահի՛ր էս ճեղքը, մինչև սեպը խոր խփեմ: Արույրամորուքը արագ–արագ մոտե նում է ու ծառի բնին հենված՝ բռնում է, երկար մորուքն էլ ընկնում է ճեղքի մեջ, իսկ տղան սեպը հանում է ու ծիծաղելով գնում դժոխքի անցքի մոտ, իջեցնում է կողովն ու վեր հանում աղջկան, ամուսնանում հետը ու երջանիկ ապրում դղյակում:


ԵՐ ԿԱ ԹԱ ԿՈՒ ՌԸ Ժուկով–ժամանակով մի դարբին էր ապրում, որը ոչ մի զավակ չուներ: Նա երկաթից որդի է կռում ու Աստծուն խնդրում, որ որդուն կյանք տա: Աստված լսում է ու շունչ տալիս նրան՝ Երկաթակուռին: Նա շատ ուժեղ է լինում, և շատ շուտով այդ կողմերում նրան հարմար աշխատանք չի գտնվում: Նա երկաթից մեծ թուր է կռում, ձի վերցնում ու գնում աշխարհ տեսնելու: Գնում է, գնում, հանդիպում է առյուծի, արջի, գայլի, աղավնու, մրջյունի, և դրանք ուզում են նրան հոշոտել: Երկաթակուռն իր ձիուն թրով բաժանում է մասերի ու տալիս նրանց, որ ուտեն: Կենդանիները գոհ են մնում, և ամեն մեկն իր մեջքից մի փետուր կամ մազ է պոկում ու տալիս նրան: Երբ հարկ լինի, նա կարող է փետուրը կամ մազը երեք անգամ պտտել ու ստանալ այդ կենդանու՝ աղավնու, մրջյունի, գայլի, արջի, առյուծի կերպարանք: Նա շա րու նա կում է ճա նա պարհն ու հաս նում մի թա գա վո րի դղյա կի: Թա գա վորն ու նե նում է ե րեք աղ ջիկ, ե րեքն էլ՝ նույն քթից թռած, այն քան ի րար նման, որ տար բե րել չի լի նում, թե ով ու մից է մեծ կամ փոքր: Թա գավո րը խոս տա ցել էր փոքր ա ղջ կան իր ո ղջ թա գա վո րու թյան հետ մի ա սին տալ նրան, որը ե րեք ան գամ կկա րո ղա նա գու շա կել, թե ո րն է նա, ի սկ չգուշակողը պետք է մեռ նի: Եր կա թա կու ռը ո րո շում է փոր ձել գու շա կել, չնա յած թա գա վորը զգուշաց րել էր, որ շա տերն են զուր փոր ձել: Նա վերց նում է ա ղավնու փե տու րը, ե րեք ան գամ պտտում է, դառ նում ա ղավնի ու նս տում թա գա վո րի այ գու ծառե րից մե կի վրա: 15


Քիչ անց թագավորի երեք աղջիկները գալիս են այգի՝ զբոսնելու, ու տեսնում են, որ սիրուն աղավնի է նստած ծառին: Մեծ քույրն ասում է. — Ա՜խ, ի՜նչ սիրուն թռչուն է, եթե նա իմը լինի, ես նրան միայն սպիտակ հացով կկերակրեմ: Երկրորդ քույրն ասում է. — Եթե նա իմը լինի, ես նրան միայն հատապտուղներով կկերակրեմ: — Ի սկ ե թե նա ի մը լի նի, ես նրան շատ կսի րեմ ու մեղ րով կկե րակրեմ,— ա սում է փոքր քույ րը: Հենց նա սա ասում է, աղավնին իջնում է նրա ծնկին, և փոքր քույրը սիրելի աղավնուն տանում է իր ննջասե նյակ ու դնում վանդակի մեջ: Գիշերը աղավնին վերածվում է մրջյունի, դուրս է գալիս վանդակից ու դառնում մարդ, մոտե նում թագավորի փոքր աղջկա մահճակալին: Խեղճ աղջիկը վեր է թռչում՝ կարծելով, թե առևանգել է ուզում իրեն, սկսում է գոռալ: Այնպես է բղավում, որ թագավորն իր ծառաներով անմիջապես հայտնվում է, ու սկսում են փնտրել բոլոր անկյուններում, բայց ոնց կգտնեն. Երկաթակուռը նորից մրջյունի է վերածվել, մտել վանդակն ու աղավնու այնպիսի անմեղ տեսք ընդունել, որ ասես հենց այդպես էլ կա: Հաջորդ գիշերն էլ է անում նույնը: Բայց այս անգամ թագավորն արքայադստեր մոտ է գալիս բարկացած ու ասում. — Ի՞նչ ես ճչում: Այստեղ ոչ ոք չկա: Երևի քեզ համար զոհ գնացած ների հոգիներն են քեզ տանջում, նրանց, ովքեր չեն կարողացել քեզ քույրերիցդ տարբերել: Եթե մյուս գիշեր էլ ձայնդ գլուխդ գցես, ապա քեզ էլ էն աշխարհ կուղարկեմ: Եր րորդ գի շե րը նա նո րից է դուրս գա լիս վան դա կից ու վս տահո րեն գնում ա ղջ կա մոտ, քա նի որ գի տի, որ այս ան գամ բղա վելն ար գելված է: Եվ, իս կա պես, նա այլևս չի բղա վում, ի սկ Եր կա թա կու ռը պատ մում է, որ ին քը հենց նրա սի րե լի ա ղավնին է: Սա լսե լով՝ ար քայա դուստ րը շատ է ու րա խա նում և ա մե նայն ման րա մաս նու թյամբ սո վո16


17


րեց նում է Եր կա թա կու ռին, թե ի նչ պես ա ռա վո տյան ի րեն մեծ քույ րե րից հեշ տու թյամբ տար բե րի: Այդպես էլ լինում է: Երկաթակուռը փոքր արքայադստեր հետ է ամուսնանում, դառնում է թագավոր ու ապրում երջանիկ: Որոշ ժամանակ անց ջահել թագավորը հարցնում է իր աներոջը, թե ինչպես է պատահել, որ քաղաքի մի մասում ոչ մի մարդ չկա: Աները պատասխանում է. — Հեռո՛ւ մնա քաղաքի այդ հատվածում հայտնվելուց: Ով այնտեղ ոտք դնի, նա մշուշի պես կկորչի: Եր կա թա կու ռը մտա ծում է. « Կա տա՞կ է, ի՞ նչ է, ի՞ նչ կա րող է այն տեղ լի նել»: Հրամայում է ձին թամբել ու գնում է, որ տեսնի, թե ինչ կա այնտեղ: Հաս նում է տեղ ու ո չինչ չի տես նում, է լի է գնում, և, ա՜յ քեզ բան, ձին ու թամ բը մի ան գա մից ան հե տա նում ե ն, ի նքն էլ օ տար ե րկ րում՝ մեծ լճի հե նց մեջ տե ղում բու սած ե ղեգ նի ծայ րին է, ա սես ի րե ն տե ղափո խած լի նե ն: Սակայն նա չի տրտնջում. մրջյուն դարձած՝ մի եղեգնից մյուսն է մագլցում, մինչև դուրս է գալիս չոր ափ: Նորից մարդ է դառնում: Նկատում է մի մեծ տուն: Ներս է մտնում, այնտեղ տեսնում է խոզերի բոլուկ ու նրանց տիրոջը, որը մեծ դարդերի մեջ է, քանի որ չի կարողանում խոզերին պաշտպանել. ամեն օր դևը մի քանի խոզ է տանում: Երկաթակուռն ասում է. — Ինձ մի քանի ճիպոտ տո՛ւր, ես խոզերիդ կպաշտպանեմ: Եվ այդպես էլ անում է: Տալիս է նրան երեք նոր ճիպոտ, սա էլ սկսում է խոզերին ճիպոտահարել, մինչև սրանք այնքան վախկոտ են դառնում, որ ոչ մեկը նրանց ո՛չ կարող է մոտե նալ, ո՛չ ձեռք տալ: Հաջորդ օրը դևը գալիս է խոզերի հետևից, մեկին մի կերպ բռնում է, իսկ մյուսներին՝ ոչ. բոլորը փախչում են:

18


Եր կա թա կուռ ն այ ն քա ն է մ տ ր ա կ ո ւ մ խ ո զե ր ի ն , ո ր ճ ի պ ո տ ն ե ր ը կոտր վում ե ն: Երրորդ օրը դևը գալիս է ու ոչ մի խոզ չի կարողանում բռնել. խոզերը հենց դևին տեսնում են, փախչում են, ասես սատանա տեսած լինեն: Դևը վերածվում է շան ու սկսում սրանց հետևից վազել, իսկ Երկաթակուռը դառնում է գայլ ու սկսում շանը հալածել: Հիմա էլ դևը արջ է դառնում ու ընկնում խոզերի հետևից, իսկ Երկաթակուռը դառնում է առյուծ ու նրան կծում: Հենց կծում է դևին, տեսնում է՝ անհետացած ձին ու թամբը մեջքի հետևում են, և ինքն էլ կանգնած է քաղաքի այն մասում, որտեղ նախորդ օրը կանգնած էր: Դե՛հ, վերադառնում է տուն ու նոր կյանք է սկսում, իսկ քաղաքի կախարդված մասը բոլորի համար դառնում է ազատ: Գնա՛, ապրի՛ր, ինչ ուզում ես, արա՛. այլևս ոչ մի վտանգ չկա:


ՈՍ ԿԵ ՆԱ ՎԸ Մի թագավոր էր ապրում: Ուներ երեք չնաշխարհիկ աղջիկներ: Թագավորը շատ էր սիրում նավերով ճամփորդել: Ուներ տարբեր նավերից բաղկացած մեծ նավատորմ: Մի անգամ պատվիրում է մաքուր ոսկուց նավ սարքել: Երբ նավը համարյա պատրաստ էր, թագավորի մոտ թռչկոտելով մի աղավնի է գալիս ու ասում. «Թագավո՛ր, եթե դու սիրում ես աղջիկներիդ, ապա երբեք նրանց թույլ մի տուր այս նավը բարձրանալ, թե չէ նրանց կկորցնես»: Թագավորը որոշում է հետևել աղավնու խորհրդին, ու որքան էլ դուստրերը խնդրում– աղաչում են, թույլ չի տալիս նոր նավով զբոսանքի ելնել: Մի անգամ, երբ հայրը տանը չի լինում, նրանք դուրս են գալիս ծովափ ու բարձրանում են սիրուն նավի վրա: Նոր են սկսում նավը ուսում նասիրել, ուժեղ քամի է բարձրանում, նավի շուրջը ջուրը սկսում է եռ գալ, ասես կաթսայի մեջ լինի, նավը պոկվում է խարսխից ու շչալով, ոռնալով քշվում կապույտ ծով: Այդ օրը հայրը, տուն գալով ու աղջիկներին չգտնելով, անմիջապես շտապում է ծովափ և երբ նավն էլ չի գտնում, հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել: Շատ է տխրում, վերադառնում է իր դղյակն ու խոստանում մեծ գումար ու իր մի աղջկան կնության տալ նրան, որը կորած արքայադուստրերին հետ կբերի: Հայտնվում է մի մարդ՝ մի զորապետ՝ Քաջիկ անունով, որը հանձն է առնում գտնել արքայադուստրերին: Նա կարգադրում է մեծ նավ պատրաստել, մեջը դնել ութ տարվա ուտելիքի պաշար, երկու խիզախ զինվոր է ընտրում՝ իրեն ուղեկցելու համար, ու ճամփա ընկնում: Ափին կանգնած թագավորը նրանց հետևից կանչում է. 20


— Եթե աղջիկներիս չբերեք, հենց տուն հասնեք, ձեր վերջը կտամ: Երեք տարի Քաջիկն իր ընկերների հետ ծովով մեկ պտույտներ տալուց հետո վերջապես մոտե նում է ինչ–որ օտար ափի, որտեղ, խարիսխ գցած, կանգնած է լինում ոսկե նավը: Քաջիկն իր նավով մոտե նում է ու բարձրանում ոսկե նավի վրա: Այնտեղ ոչ մի կենդանի շունչ չի գտնում. նավը միանգամայն դատարկ է լինում: Սակայն նա մտածում է, որ արքայադուստրերը չէին կարող շատ հեռացած լինել, դրա համար էլ որոշում է տնտղել տարածքը: Ե րեք տղա մար դիկ խարս խում են ի րենց նավն ու դուրս գա լիս ծո վափ: Ա փից ոչ շատ հե ռու վրան են կա պում, մի զին վո րը մ նում է այն տեղ՝ ու տելիք պատ րաս տե լու, ի սկ Քա ջի կը մյու սի հետ գնում է՝ ար քա յա դուստ րե րին փնտ րե լու: Կեսօրին մոտ վրանին մի աժդահա տղամարդ է մոտե նում ու խնդրում, որ իրեն ուտելիք տա: Երբ զինվորը մերժում է, հսկան նրան անխնա ծեծում է, ուտում ուտելիքի պաշարն ու հեռանում: Երեկոյան, երբ ընկերները վերադառնում են, պահակ մնացածը նրանց դիմավորում է վիրավոր ոտք ու ձեռքով ու պատմում իր հետ պատահածը: Հաջորդ օրը Քաջիկը մյուս զինվորին է թողնում տանը՝ խոհարարություն անելու: Սրա գործն էլ լավ չի գնում անամոթ ու օտար հսկայի հետ: Երրորդ օրը տանը ինքը՝ Քա ջիկն է մնում, որ տեսնի, թե իրակա նում ինչ է տեղի ունե նում: Կեսօրին գա լիս է նույն հսկան ու խնդրում, որ իրեն ուտելիք տա: — Լա՛վ,— պա տաս խա նում է Քա ջի կը,— մի այն թե ա րի՛ ու նս տի՛ր իմ դի մաց: Հսկան չի սպասում, որ երկու անգամ հրավիրեն, նստում է ու ախորժակով ուտում: Երբ երկուսն էլ կշտանում են, Քաջիկը պատմում է հսկային, որ ինքը փնտրում է կորած երեք արքայադուստրերին, արդյո՞ք նա չգիտի, թե որտեղ կարելի է նրանց գտնել:

21


Հսկան ասում է. — Ոնց չէ, գիտեմ, թե որտեղ են արքայադուստրերը, քեզ էլ կարող եմ ցույց տալ, բայց հետդ տանել նրանց չես կարող: — Լա՛վ, լա՛վ,— պա տաս խա նում է Քա ջի կը,— մե նակ թե տա՛ր ի նձ նրանց մոտ: Հս կան հա մա ձայն վում է, ու եր կու սով ճամ փա ե ն ը նկ նում, բայց հս կան եր կու քայլ է ա նում ու այն քան հե ռու է հայտն վում, որ Քա ջի կը նրան տես նել չի կա րո ղա նում: Սկ սում է նրա հետ ևից կան չել, նա էլ վե րա դառ նում է: — Հը՞ն, տղո՛ւկ,— ծիծաղում է նա,— դու իմ հետևից չես հասցնի: Նստի՛ր իմ ուսերին, ա՛յ այսպես, ես քեզ կտանեմ: Քաջիկը լսում է նրան ու նստում ուսերին: Հսկան մի քանի քայլ է անում ու հայտնվում իրենց կանգնած տեղից անսահման հեռու: Աժդահան բարձրանում է ինչ–որ շատ բարձր սարի գագաթ, որտեղ գեղեցիկ դղյակ է լինում: Նա ներս է մտնում, Քաջիկին իջեցնում ուսերից, ինքն ընկնում մահճակալին ու խոր քուն մտնում: Քաջիկը, տեսնելով, որ հսկան քնած է, որոշում է սպանել նրան: Հանում է իր սուրը ու մի հարվածով կտրում գլուխը: Հո արյուն չի՜ հոսում կտրված գլխից, մահճակալից ցած է հոսում, լճանում հատակին: Հսկային սպանելուց հետո գնում է դղյակի խորքերը: Մի շատ գեղեցիկ սենյակում տեսնում է փնտրվող քույրերին՝ սեղանի մոտ նստած կար անելիս: Արքայադուստրերը պատրաստելիս են լինում հարսնացուի թանկարժեք զգեստ, քանի որ վաղը մեծ քրոջ հարսանիքն էր լինելու սարսափելի հսկայի հետ: Քա ջի կին տես նե լով՝ քույ րե րը շատ են վա խե նում: Նրան ցից մե ծը հարց նում է. — Վա՜յ, Քա ջի՛կ, ո՞ նց ես հա մար ձակ վել այս տեղ մտ նել: Ա վե լի լավ է՝ ա րագ փախի՛ր այս տե ղից, թե չէ ե րբ փե սա ցուս գա ու տես նի քեզ, վերջդ կտա:

22


23


— Հանգի՛ստ եղեք,— պատասխանում է Քաջիկը,— ես նրա վերջը արդեն տվել եմ, իսկ ձեր հորից ջերմ բարևներ եմ բերել, հենց հիմա հավաքվե՛ք, գնում ե նք հայրե նիք՝ ձեր հայրե նի տուն: Արքայադուստրերը հավաքում են իրենց ողջ եղած–չեղած հարստությունն ու զարդերը և գնում Քաջիկի հետևից: Երբ հասնում են վերջին սենյակ, հսկայի թափված արյան միջով հազիվ են կարողանում դուրս գալ: Դղյակից դուրս գալով՝ նրանք արագ գնում են սարնիվար՝ դեպի ծովի ափ: Բայց այն ճանապարհը, որ հսկան անցել էր երկու քայլով, նրանք անցնում են չորս տարում: Վերջապես հասնում են վրանին, որտեղ դեռ ապրում ու իրենց զորապետին էին սպասում երկու զինվորները: Նրանք մեծ ուրախությամբ են դիմավորում Քաջիկին: Նա էլ հրամայում է, որ ամեն ինչ նախապատրաստեն՝ հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, ճամփա ելնելու համար, ու ինքը գնում է քնելու, քանի որ երկար ճանապարհից շատ է հոգնած լինում: Հենց Քա ջի կը քուն է մտ նում, այս խար դախ զին վոր նե րը գնում են ար քա յա դուստ րե րի մոտ, ու վա խեց նե լով, թե կս պա նեն, ստի պում են, որ տանն ա սեն, թե ի րենք են փր կել նրանց: Ու զում են Քա ջի կին էլ սպա նել, բայց քույ րե րի ա ղա չանք–պա ղա տան քին ա կանջ դնե լով՝ հրաժար վում են այդ մտ քից ու ո րո շում են նրան փայ տե նա վի մեջ դնել ու բաց թողնել ծո վում: Ոնց որոշում են, այդպես էլ անում են: Քաջիկին զգույշ վերցնում են, որ չարթնանա, ու տանում են փայտե նավի մոտ: Մեծ քույրը գնացած է լինում նավ՝ Քաջիկի համար քնելու տեղ սարքելու: Աղջիկը հարսի իր շորը, որը հետն էր վերցրել, դնում է Քաջիկի բարձի տակ: Զինվորները Քաջիկին դնում են նավի մեջ, իսկ իրենք արքայադուստրերի հետ բարձրանում են ոսկե նավն ու գնում: Սարսափելի քամիները նրանց նավը դեսուդեն են շպրտում ու չեն թողնում ափին մոտե նալ: Ի տարբերություն նրանց նավի՝ Քաջիկինը, քշվելով համընթաց քամուց, լողում է ուղիղ դեպի հայրե նիք և շատ շուտով կանգ է առնում հենց այն ափի մոտ, որտեղից ութ տարի առաջ ճամփա էր ընկել: Վերջապես Քաջիկն արթնա24


նում է: Տեսնելով, թե ինքը որտեղ է ու իրեն միայնակ գտնելով՝ հասկանում է, որ ինքը չարաչար խաբվել է: Մտածում է, թե ինչ անի: Թագավորի մոտ գնալ չի կարելի, դրա համար որոշում է որոշ ժամանակ մնալ հայրե նիքում օտարականի տեսքով, որ տեսնի՝ իր ընկերներն ինչ են անելու, և արդյո՞ք նրանք արդեն վերադարձել են: Օտարականի շորեր է հագնում, հետը վերցնում է արքայադստեր հարսանեկան զգեստը, նավը թաքցնում խիտ եղեգնաթփուտներում ու գնում քաղաք: Այնտեղ իմանում է, որ այդ օրը իր երկու ընկերների ու թագավորի երկու կրտսեր աղջիկների հարսանիքն է լինելու, իսկ մեծը հայտարարել է, որ կամուսնանա միայն նրա հետ, ով իրեն կբերի այն հարսանեկան շորը, որ իրեն էր պատկանում հեռավոր երկրում: Այս լսելով՝ Քաջիկը գնում է դղյակ ու կարգադրում է իրեն ներկայացնել ավագ արքայադստերը: Հենց աղջիկը Քաջիկին տեսնում է, վզովն է ընկնում, տանում թագավորի մոտ ու պատմում է, որ նա է իրական փրկիչը, իսկ նրա ընկերները նենգ խաբեբաներ են: Որպես ապացույց՝ Քաջիկը ցույց է տալիս պահանջվող զգեստը: Թագավորն այլևս չի կասկածում, որ Քաջիկն է իր դուստրերին փրկողը: Մեծ աղջկան տալիս է նրան կնության, իսկ խաբեբա զինվորներին հրամայում է գլխատել:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.