Յուրիս Զվիրգզդինշ, «Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը»

Page 1

Արդյո՞ք դեռ հնարավոր է փրկել հիվանդ Իլզիտեին: Բժիշկը բոլոր միջոցները փորձել է: Բայց ինչ-որ ծերուկ շշնջում է ինը ծաղիկների նեկտարների մասին, և մեղվիկ Զուզուն ճամփա է ընկնում: Անցնում է և՛ հեռավոր Բրազիլիայի ջունգլիներով, և՛ Ճապոնիայով, և՛ սև մեղուների հետ թռչում է Աֆրիկայի անապատով... Զուզուն չի հայթայթում մեղր՝ ուղղակի մոտ թռչելով լորենուն կամ հնդկացորենի հովտին: Հնդկաստանում սուրբ Գանգես գետի մոտ Մեծն Բուդդայի արձանը բացում է մեղվիկի համար իր քարե լոտոսի ծաղիկը: Լոնդոնում Զուզուն նեկտար է հայթայթում ոչ թե խոլորձից, որին ծաղիկների ցուցահանդեսում թագուհին տվեց գլխավոր մրցանակը, այլ բոլորովին անհավանական ձևով. ատամնաձև աշտարակներով պալատի պատին մեղվիկը տեսնում է Մեծ Բրիտանիայի զինանշանը, որի վրա կան երկու առյուծ, միաեղջյուր, վարդ և կռոթուկի ծաղիկ: Կարո՞ղ եք գուշակել, թե ծաղիկներից որն է թույլ տալիս Զուզուին խմել իր նեկտարից: Իսկ արդյո՞ք հյուսիսային եղջերուները կօգնեն Զուզուին գտնել մեղր նաև ցուրտ Լապլանդիայում:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.