Բազմազգ Վրաստանի հայտարարությունը Ընտրատեղամասերը փակելու, ձայների հաշվարկի ու ամփոփման մասին Հոկտ

Page 1

Բազմազգ Վրաստանի հայտարարությունը Ընտրատեղամասերը փակելու, ձայների հաշվարկի ու ամփոփման մասին Հոկտեմբերի 2 21:30 Ժամը 21.30-ի համար ընտրատեղամասերը փակ են և ընթանում է ձայների հաշվարկ: «Բազմազգ Վրաստանի» կարճաժամկետ դիտորդները մինչ այժմ բացահայտել են 75 թերություն և գրել ընդհանուր առմամբ 10 բողոք:

Դիտարկման իրավունքի սահմանափակում (11 միջադեպ) 1. Կրծանիսիի 24-րդ տեղամասում տարածքի սղության պատճառով դիտորդին թույլ չեն տվել դիտել տեղամասը 2. Ախալքալաքի N40 ընտրատարածքի, 54-րդ տեղամասում դիտորդին արգելվել է գրանցամատյանում գրառում կատարել 3. Սագարեջոյի 46-րդ տեղամասում դիտորդին բանավոր դիմակայել և հայհոյել են հանձնաժողովի անդամները` բողոք գրելու համար, որից հետո նրան հեռացրել են տեղամասից

Ընտրատեղամասի ոչ պատշաճ դասավորվածություն (1 միջադեպ) 1. Ախալքալաքի N40 ընտրաշրջանի 68-րդ տեղամասի քվեախցերը չեն եղել շրջված դեպի պատը, դիտորդի ցուցմունքից հետո խախտումը վերացվել է

Տեղական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից իրենց գործառույթների ոչ պատշաճ կատարում (6 միջադեպ) 1. Ախալքալաքի 54-րդ տեղամասում, գրանցողին դրոշմանշման և կնիք դնելու գործում օգնել են հանձնաժողովի երկու անդամներ 2. Ախալքալաքի N40 ընտրատարածքի 69-րդ տեղամասում , գրանցողը քվեաթերթիկ է տրամադրել առանց անձը հաստատող փաստաթղթի ստուգման, այդ խախտումը վերացվել է` նախագահի ցուցմունքով


Տեղամասում ոչ իրավասու անձանց ներկայություն (9 միջադեպ) 1. Ախալքալաքի N40 ընտրատարածքի, N1 տեղամասի տարածքում շարժվում էր չարտոնված անձ, դիտորդի ցուցմունքի հիման վրա նախագահը նրան վռնդեց տեղամասից 2. Ախալքալաքի N40 ընտրատարածքի, 12-րդ տեղամասում նույն անձին բազմիցս ներս մտցնելու փորձ 3. Ախալքալաքի N40 ընտրատարածքի, 38-րդ տեղամասում նկատվել է երեք չարտոնված անձանց առկայություն: Ովքեր չնայած բազմաթիվ հորդորներին դուրս չեն եկել տեղամասից 4. Ախալքալաքի N40 ընտրատարածքի 38-րդ տեղամասում գրանցվել է չարտոնված անձանց առկայություն, որի կապակցությամբ բողոք է գրել «Բազմազգ Վրաստանը» 5. Ախալցիխեյի 11-րդ տեղամասում նկատվել է չարտոնված անձանց առկայություն

Առանց համապատասխան փաստաթղթերի քվեարկություն / փորձ ( 3 միջաեպ ) 1. Ախալքալաքի N40 ընտրատարածի, 54-րդ տեղամասում հոսքի կարգավորիչը թույլ է տվել ընտրողին մտնել ընտրատեղամաս առանց անձը հաստատող փաստաթղթի, իսկ գրանցողը դրոշմանշում է կատարել նույնպես առանց անձը հաստատող վկայականի, դիտորդի պահանջով, այս անձին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը

Քարոզի իրականացում ընտրատեղամասում (2 միջադեպ) 1. Նինոծմինդայի 18-րդ ընտրատեղամասում ընտրողի կողմից քարոզչություն է նկատվել, մասնավորապես, նա տեղում է եղել «Վրացական երազանքի» «գլխարկով»: Նա հեռացել է տեղամասից ՝ դիտորդի ահազանգից հետո, սակայն շարունակել է տեղաշարժվել տեղամասի տարածքում 2. Ախալքալաքի N40 ընտրատարածքի, N68 տեղամասի հարակից տարածքում «Վրացական երազանք»-ի պատգամավորը քարոզչություն էր իրականացնում, հավաքվել էր մոտ 30 մարդ, դիտորդի բողոքից հետո նրանք հեռացել են տեղամասի շրջակայքից

Այլ ( Ընդհանուր առմամբ 1 9 միջադեպ )


1. Ախալքալաքի 27-րդ տեղամասում հանձնաժողովի նախագահը կամայականորեն, առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի համաձայնության, տեղամասը տեղափոխեց այլ տարածք ՝ պատճառաբանելով, որ տեղամասի տանիքի ընկնելու վտանգ կա 2. Նինոծմինդայի N41 ընտրատարածքի, 60-րդ տեղամասում ցուցադրական արձանագրությունը չի լրացվել, դիտորդի ցուցմունքից հետո թերությունը վերացվել է ***


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.