Բազմազգ Վրաստանի ընտրությունների օրվա նախնական գնահատականը

Page 1

Բազմազգ Վրաստանի ընտրությունների օրվա նախնական գնահատականը Հոկտեմբերի 3, 2021 թ. «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումը ընտրությունների դիտարկման ծրագրի շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 327 կարճաժամկետ դիտորդների միջոցով հետևել է, էթնիկ փոքրամասնություններով բնակեցված 21 ընտրատարածքի 240 ընտրատեղամասերում ընթացող քվեարկությանը: Կազմակերպությունն ամբողջությամբ դիտարկել է Կրծանիսիի N4 ընտրատարածքի թիվ 31 տեղամասը, որտեղ ընտրություններն անցկացվել են թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: 21 ընտրատարածքներում, որտեղ «Բազմազգ Վրաստանն» իր դիտորդական առաքելությունն էր իրականացնում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են հանգիստ միջավայրում: Բացառություն էին կազմում Մառնեուլիի N22 ընտրատարածքի որոշակի տեղամասեր, որտեղ էական խախտումներ են նկատվել: Ընտրությունների օրը «Բազմազգ Վրաստանի» դիտորդները 10 բողոք են ներկայացրել ընտրական հանձնաժողովներին, որոնք բոլորը փոխանցվել են համապատասխան շրջանային ընտրական հանձնաժողովներին: Շատ դեպքերում ընտրական հանձնաժողովի անդամները հաշվի են առել «Բազմազգ Վրաստանի» դիտորդների դիտողությունները և վերացրել են բացահայտված թերությունները: Հետևաբար, կազմակերպության դիտորդներն այս տեղամասերում որևէ բողոք չեն ներկայացրել: Քվեարկության ընթացքում «Բազմազգ Վրաստանի» դիտորդները գրանցել են նույն անձանց կողմից բազմակի քվեարկության փաստեր (Մառնեուլիի N4, N6, N79, N88 և Ախալքալաքի N27 ընտրատեղամասեր), ինչպես նաև որոշակի անձանց կողմից ընտրություններին երկրորդ անգամ մասնակցելու փորձեր (Մառնեուլիի N1 ընտրատեղամաս): Երկու դեպքում հոսքի արգավորիչի կողմից չի ստուգվել դրոշմանշումը (Մառնեուլիի N6 և Սագարեջոյի N40 ընտրատեղամասեր): Երեք դեպքում գրանցողը չի իրականացրել դրոշմանշում (Մառնեուլիի N60, Գարդաբանիի N58 և N59 ընտրատեղամասեր), երկու դեպքում տեղամասում նկատվել է քարոզի փաստ (Նինոծմինդայի N18 և Ախալքալաքի N68 ընտրատեղամասեր), յոթ դեպքում գրանցվել է քվեարկության գաղտնիության խախտման փաստ (Դմանիսիի N1, N20, N24, Մառնեուլիի N74 , Սագարեջոյի N46 և Կրծանիսիի N10 ընտրատեղամասեր): Չորս դեպքում դիտորդների համար սահմանափակվել են դիտարկման իրավունքները (Ախալքալաքի N54,


Մառնեուլիի N31, N78, Գարդաբանիի N60 ընտրատեղամասեր), երկու դեպքում դիտորդներն ապօրինաբար հեռացվել են տեղամասից (Մառնեուլիի N48 և N65 ընտրատեղամասեր), երեք դեպքերում գրանցվել է ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների կողմից դիտորդների նկատմամբ սպառնալիքի և ճնշման փաստեր (Մառնեուլիի N6, N14, Սագարեջոյի N46 ընտրատեղամասեր): Վեց դեպքում գրանցվել է հանձնաժողովի անդամների գործառույթների ոչ պատշաճ կատարում (Մառնեուլի N2, N2, N65, Գարդաբանիի N65, Ախալքալաքի N54 և N69 ընտրատեղամասեր): Իննը դեպքում ընտրատեղամասում ներկա են եղել չարտոնված անձինք (Մառնեուլի N78, N1, Սամգորիի N75, Ախալցիխեի N11, Գարդաբանիի N58, Ախալքալաքի N38, N1, N11, N12 ընտրատեղամասեր): Երեք դեպքում հոսքի կարգավորիչը թույլ է տվել ընտրողին մտնել ընտրատեղամաս առանց անձը հաստատող փաստաթղթի (Ախալքալաքի N54, Սագարեջոյի N40 և Մառնեուլիի N48 ընտրատեղամասեր), իսկ մի դեպքում ընտրողը քվեարկությանը մասնակցել է վարորդական իրավունքի հիման վրա (Մառնեուլի N55 ընտրատեղամաս): Մի դեպքում տեղամասում տեղի է ունեցել բանավոր առերեսում (Գարդաբանիի N58 ընտրատեղամաս): Բացահայտվել է քվեաթերթիկների լցման փորձի մեկ դեպք (Մառնեուլի N65 ընտրատեղամաս): Շարժական քվեատուփի հետ կապված մեկ խախտում է արձանագրվել (Սամգորիի թիվ 75 ընտրատեղամաս): Նաև 17 տարբեր տեսակի խախտումներ (Մառնեուլի N88, N12, N31, Ծալկայի N3, Կրծանիսիի N5, N18, N19, N22, N3, Ախալքալաքի N59, N27, Գարդաբանիի N11, N60, N61, Նինոծմինդայի N60 ընտրատեղամասեր): Ձայների հաշվման և արդյունքների ամփոփման գործընթացում «Բազմազգ Վրաստանի» դիտորդին սահմանափակվել է դիտարկումը (Ախալցիխեի N35 ընտրատեղամաս): Մի դեպքում խախտվել է շարժական քվեատուփի կնիքի ամբողջականությունը (Մառնեուլի N65 ընտրատեղամաս): Երեք դեպքում երկու քաղաքապետերի թեկնածուների քվեաթերթիկները հայտնաբերվել են մեկ ծրարի մեջ, և երկու նման ծրար, որտեղ եղել է միայն մեկ քվեաթերթիկ (Ախալքալաքի N34 ընտրատեղամաս): Մի դեպքում ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը 50-ով ավելի է եղել, քան քվեաթերթիկների թիվը (Լագոդեխիի N20 ընտրատեղամաս): Ընտրությունների օրը «Բազմազգ Վրաստան»-ի դիտարկման ծրագրի շրջանակներում կարճաժամկետ դիտորդների կողմից արձանագրվել է 79 միջադեպ, իսկ միջադեպերի 38%-ը գրանցվել է Մառնեուլիի ընտրատարածքում:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.