Քվեարկության ընթացքի և ընտրատարածքների փակման մասին

Page 1

Բազմազգ Վրաստանի հայտարարությունը Քվեարկության ընթացքի և ընտրատարածքների փակման մասին Հոկտեմբերի 31 21:30

Ժամը 21:30-ի համար փակվել են ընտրատեղամասերը և ընթանում է ձայների հաշվման գործողությունը: «Բազմազգ Վրաստանի» կարճաժամկետ դիտորդների կողմից այս պահի դրությամբ գրվել է 15 բողոք: Ձայները հաշվելու ժամանակ բացահայտված խախտումները.

Նինոծմինդայի #18.41.13 ընտրատեղամասում ձայները հաշվելու գործընթացում դիտորդի տեղեկությամբ, մի քանի անգամ տեղի է ունեցել ընտրատեղամաս դիտորդի վկայական չունեցող անծանոթ մարդու մուտք, որի պատճառով խանգառվել է ձայների հաշվման գործընթացը: Բացի այդ, ընտրատեղամասում հայտնվել է ալկոհոլ, հավանաբար այն ներս է բերել այդ անծանոթ անձը:

Մառնեուլիի #13.22. 72 տեղամասում ձայների հաշվման հատուկ ծրարում հայտնվել է չորս ընտրական քվեաթերթիկ (երկու մեծամասնական և երկու համամասնական), որը տեղամասային ընտրական հանձնաժողովը համարել է իրական:

Մառնեուլիի #13.22.35 ընտրատեղամասում շարժական քվեատուփի ցուցակում մտցված էր 34

ընտրող:

Ընտրատեղամասից

դուրս

գալու

ժամանակ,

շարժական

քվեատուփի

հանձնաժողովի անդամները վերցրել էին ընդհանուր առմամբ 50 քվեաթերթիկ, սակայն շարժական քվեատուփը ընտրատեղամաս վերադարձնելուն պես, դիտորդի տեղեկությամբ, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները չեն բերել լրացուցիչ տարած քվեաթերթիկները: Մառնեուլիի #13.22.13 ընտրատարածքում Բազմազգ Վրաստանի դիտորդի տեղեկությամբ, տեղամասից դուրս հավաքված էին մարդիկ: Ընտրատեղամասում լսվում էին գոռոցներ, կար վեճ, հավանաբար տեղի է ունեցել դիմակայություն:


Քվեարկության գործընթացի խախտումներ

Մառնեուլիի

#13.22.65

տեղամասում տեղական դիտորդական «Երիտասարդական

կենտրոն Վրաստան» կազմակերպության դիտորդը քվեարկել է չորս անգամ: Բացի այդ, նույն ընտրատեղամասում երկու անձ քվեարկության նպատակով ընտրատարածք են թողել երկրորդ անգամ:

საგარეჯოს #09.11.41 ընտրատեղամասում նույն մարդը փորձել է կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նրան թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս:

ბოლნისის #14.23.62 ընտրատեղամասում ընտրողը քվեարկել է այնպես, որ գրանցում չի անցել:

Քարոզչություն ընտրատեղամասում საგარეჯოს

#09.11.47

ընտրատեղամասում

ազգային

շարժման

ներկայացուցիչը

ընտրատարածքում անց է կացրել քարոզչություն: Ընտրողին թելադրում էր, թե ինչ էր գծելու: Բազմազգ Վրաստանի դիտողությունից հետո տեղի ունեցավ արձագանք և տեղամասային ընտրական հանձնաժողովը ստիպել է նրան լքել ընտրատեղամասը:

ნინოწმინდის #18.41.09 ընտրատեղամասում նախաձեռնողական խմբի ներկայացուցիչը (նախաձեռնողական խմբի թեկնածու Հենզել Մկոյանը) ընտրողներին ցուցմունք էր տալիս, թե ում օգտին քվեարկեին:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.