Քվեարկության գործընթացի ընթացքի մասին

Page 1

Բազմազգ Վրաստանի հայտարարությունը Քվեարկության գործընթացի ընթացքի մասին Հոկտեմբերի 31 19:30 Ժամը 19:30-ի համար գոյություն ունեցող տեղեկության հիման վրա, կարելի է եզրականացնել, որ քվեարկության գործընթացը ընթանում է հանդարտ միջավայրում, սակայն որոշակի խախտումներով: Մեկ դեպքում ընտրատեղամասից վռնդել են Բազմազգ Վրաստանի դիտորդի, 7 դեպքում տեղ է գտել քվեարկության կարգի խախտում, մեկ դեպքում քարոզչություն ընտրատեղամասում: Այս պահի դրությամբ «Բազմազգ Վրաստանի» դիտորդների կողմից գրվել է 10 բողոք:

Դիտորդին ընտրատեղամասից վռնդում (1 դեպք) Մառնեուլիի #13.22.73 ընտրատեղամասից վռնդել են Բազմազգ Վրաստանի դիտորդին: Դիտորդի տեղեկությամբ, ինքը բջջային հեռախոսով փորձում էր նկարահանել քվեախուց միանգամից երեք մարդու մուտքը, ինչը նյարդայնացրել է տեղամասային ընտրական հանձնաժողովին: Այս փաստի կապակցությամբ, Բազմազգ Վրաստանի դիտորդը բողոք է ներկայացրել շրջանային ընտրական հանձնաժողով:

Քվեարկության կարգի խախտում (7 դեպք) Մառնեուլիի #13.22.3 ընտրատեղամասում ընտրողը սեփական ազգի կողքին ֆիքսել է ստորագրություն: Բազմազգ Վրաստանի դիտորդը նշված փաստի կապակցությամբ գրել է բողոք և պահանջել արձագանք: Բոլնիսիի #14.23.55 ընտրատեղամասում հանձնաժողովի նույն անդամը քվերակել է երեք անգամ: Նշված փաստի կապակցությամբ գրվել է բողոք:

Մառնեուլիի #13.22.49 ընտրատեղամասում գրանցվել է դրոշմանշում չիրականացնելու երեք փաստ, տարբեր գրանցողի կողմից: Բացի այդ նշված ընտրատեղամասում եղել է այսպես կոչված «կարուսելի» իրականացման փորձ, սակայն դիտորդը նույնականացրել է այդ անձին, որը արդեն քվեարկել էր և փորձում էր կրկին մտնել ընտրատեղամաս, որի պատճառով նա չի հայտնվել տեղամասում:


Գլադանիի #12.21.46 ընտրատեղամասում ընտրողը քվեաթերթիկը ընտրատուփի մեջ է գցել առանց ծրարի մեջ դնելու:

Մառնեուլի #13.22.35 տեղամասում գրանցվել է անչափահասի կողմից ընտրություններին մասնակցելու փորձ: Գրանցողը նրան է հանձնել քվեաթերթիկը, որը նա բռնած էր ձեռքերում և պատրաստվում էր մասնակցել ընտրություններին: Բազմազգ Վրաստանի դիտորդը ճանաչել է նշված անձին և խնդրել է ներկայացնել անձը հաստատող վկայականը: Արդյունքում պարզվեց, որ այդ անձը, ով պատրաստվում էր մասնակցել ընտրություններին, անչափահաս է, ուստի նա իրավունք չուներ մասնակցել ընտրություններին: Բազմազգ Վրաստանի դիտորդի կողմից դիտողությունը գրանցելուց հետո, այդ անձին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին: Այս փաստի վերաբերյալ վիճաբանություն տեղի ունեցավ հանձնաժողովի անդամների միջև, թե ով և ինչու էր անչափահասին թույլ տվել մտնել ընտրատեղամաս և ինչու են նրան փոխանցել քվեաթերթիկ:

Ախալքալաքի #18.40.10 ընտրատեղամասում տեղ է գտել ժամկետանց անձը հաստատող վկայականով քվեարկության փորձ: Նշված փաստը նկատել են Բազմազգ Վրաստանի դիտորդը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, այդ ընտրողին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը:

Լագոդեխիի 10.15.35 ընտրատեղամասում ընտրողը քվեախցում լուսանկարել է քվեաթերթիկը: Միասնական ազգային շարժման և Նյուպոստի ներկայացուցիչները թույլ չեն տվել ընտրողին քվեաթերթիկը տեղադրել քվեատուփի մեջ և ստիպել են, որ լքի ընտրատեղամասը: Նրա քվեաթերթիկը մնացել էր նախագահի մոտ: Ավելի ուշ հանձնաժողովի անդամները ընտրողին խնդրել են վերադառնալ ընտրատեղամաս: Այդ ընտրողը հերթական անգամ մասնակցել է ընտրություններին:

Քարոզչություն ընտրատեղամասում (մեկ դեպք) Մառնեուլիի #13.22.74 տեղամասում տեղ է գտել քարոզչություն: Հանձնաժողովի նախագահը ասել է ընտրողին, որ նա ընդգծի #41 համարը:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.