Ընտրությունների օրվա նախնական գնահատում

Page 1

Ընտրությունների օրվա նախնական գնահատում Նոձեմբերի 1, 2020 թ.

Ընտրական շրջաններում, որտեղ Բազմազգ Վրաստանը իրականացնում էր դիտարկում, խորհրդարանական ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ և մրցակցային միջավայրում: Չնայած դրան, մի շարք տեղամասերում կազմակերպության դիտորդները բացահայտել են որոշակի ընտրական խախտումներ: Գտնում ենք, որ ընտրություններին բացահայտված ընտրական խախտումները

չեն ազդի ընտրությունների վերջնական

արդյունքների վրա: Ընտրությունների օրը Բազմազգ Վրաստանի դիտորդները ընդհանուր առմամբ ընտրական հանձնաժողովներին ներկայացրել են 18 բողոք, ինչպես նաև տեղամասերում գրառումների գրքում գրանցել են 25 դիտողություն: Մի շարք դեպքերում, ընտրական հանձնաժողովի անդամները նախատեսում էին Բազմազգ Վրաստանի դիտորդի դիտողությունները և ուղղում էին գրանցված թերությունները:

Հետևաբար, կազմակերպության դիտորդներն այլևս

բողոքներ չէին գրում այս տեղամասերում: Բազմազգ

Վրաստանը

շարունակում

է

վերահսկել

հետընտրական

շրջանը

ընտրատարածքներում:

Հիմնական բացահայտնումներ. Ընտրատեղամասի բացման ժամանակ վեց դեպքում տեղ է գտել դիտորդի իրավունքների սահմանափակում, որոնք վերաբերում էին Բազմազգ Վրաստանի

դիտորդներին, ժամը

07:00-ից 08:00-ն ընտրատեղամաս չթողնելու հարցին: Բացի այդ, մի դեպքում քվեարկության ընթացքում Բազմազգ Վրաստանի դիտորդին հեռացրել են տեղամասից (Մառնեուլի # 13.22.73 տեղամաս):

Քվեարկության ընթացքում բազմազգ Վրաստանի դիտորդների կողմից արձանագրվել է նույն անձանց կողմից բազմակի քվեարկության փաստեր (Բոլնիսի թիվ 14.23.55 և Մառնեուլիի թիվ 13.22.65 ընտրատեղամասեր), ինչպես նաև նույն անձանց կողմից ընտրություններին մասնակցելու բազմակի փորձերի փաստեր (Մառնեուլիի # 13.22.49 և Սագարեջոյի թիվ 09.11.41 ընտրատեղամասեր): Դիտորդների կողմից արձանագրվել է անչափահաս

անձի

(Մառնեուլի

#13.22.35

ընտրատեղամաս)

և

ժամկետանց

անձը


հաստատող վկայականով (Ախալքալաքի #18.40. 10 ընտրատեղամաս) ընտրություններին մասնակցելու փորձի փաստեր: Երկու դեպքում տեղի է ունեցել

քվեարկություն առանց

դրոշմանշման (Մառնեուլի # 13.22.49 և Գարդաբանի # 12.21.48 ընտրատեղամասեր): Բացի այդ, չորս դեպքերում ընտրատեղամասում նկատվել է քարոզչության փաստեր, այդ թվում երկու դեպքում քարոզչություն իրականացվել է ընտրական հանձնաժողովի անդամների կողմից (Սագարեջոյի # 09.11.47, Մառնեուլիի # 13.22.71, Նինոծմինդայի # 18.41.19 և # 18.41.09 ընտրատեղամասեր), իսկ չորս դեպքերում բացահայտվել է քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր (Ղվարելիի # 10.16.12, Բոլնիսիի # 14.23.22, ինչպես նաև Լագոդեխիի # 10.15.22 և # 10.15.35 տեղամասեր): Ձայների հաշվման և արդյունքների ամփոփման գործընթացում Բազմազգ Վրաստանի դիտորդի տեղեկությամբ, Մառնեուլիի # 13.22.03 ընտրատեղամասում, հավանաբար տեղ է գտել քվեաթերթիկների քվեատուփի մեջ գցելու փորձ: Շրջանային ընտրական հանձնաժողով չի մտել Մառնեուլիի թիվ 13.22.18 ընտրատեղամասի ամփոփ արձանագրությունը: Նշված տեղամասի նախագահի խոսքով, տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփ արձանագրությունները գողացել են: Ընտրությունների օրը «Բազմազգ Վրաստանի» մոնիտորինգի ծրագրի շրջանակներում կարճաժամկետ դիտորդների կողմից արձանագրվել են հետևյալ բնույթի միջադեպեր.

• Դիտորդի իրավունքի սահմանափակում (7 միջադեպ) • Տեղամասի ոչ պատշաճ դասավորում (4 միջադեպ) • Քվեարկության գաղտնիության խախտում (4 միջադեպ) • Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից իրենց գործառույթների ոչ պատշաճ կատարում (6 միջադեպ) • Ընտրատեղամասում չարտոնված անձի ներկայություն (1 միջադեպ) • Դրոշմանշման կարգի խախտում (2 միջադեպ) • Կրկնվող քվեարկություն (2 միջադեպ) • Ժամկետանց անձը հաստատող վկայականով քվեարկելու փորձ (1 միջադեպ) • Անչափահասի կողմից քվեարկության փորձ (1 միջադեպ) • Քարոզչություն ընտրատեղամասում (4 միջադեպ) • Ոչ իրավասու անձի ներկայություն ընտրատեղամասում (1 միջադեպ) • Բանավոր առճակատում (1 միջադեպ) • Շարժական քվեատուփի քվեարկության ընթացակարգերի խախտում (3 միջադեպ)

465 ընտրատեղամասում, որտեղ կազմակերպությունը իրականացնում էր դիտորդություն. 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի 2 685 անդամ կանայք էին (միջինը 48%)


  

201 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ եղել են կանայք (43%) Տեղամասային ընտրական հանձնաժողովի 2 661 անդամ պատկանում էր ազգային փոքրամասնություններին Տեղամասային ընտրական հանձնաժողովների ղեկավար պաշտոնները (քարտուղար կամ նախագահ) զբաղեցրել են ազգային փոքրամասնության 245 անդամներ (52%)

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումն իրականացնում է 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի ծրագիրը, որը ներառում է ինչպես նախընտրական, այնպես էլ ընտրությունների օրվա և հետընտրական ժամանակաշրջանի մոնիտորինգը: Ընտրությունների օրվա դիտարկումը ներառել է ընդհանուր առմամբ 12 մեծամասնական ընտրատարածքներ, որոնք ծածկում են 24 մունիցիպալիտետների սահմանները: Դրանք են. Ռուսթավին և Գարդաբանին (# 12), Մառնեուլին (# 13), Բոլնիսի, Դմանիսի, Ծալկա, Թեթրիծղարո (# 14) - Քվեմո Քարթլի, Բորջոմի, Ախալցիխե, Ադիգենի, Ասպինձա (# 17), Ախալքալաք և Նինոծմինդա (# 18) - Սամցխե-Ջավախեթի, Սագարեջո և Գուրջաանի (# 9), Լագոդեխի, Ղվարելի, Թելավի և Ախմետա (# 10) – Կախեթի, Կասպի (# 15) - Շիդա Քարթլի, Մցխեթա (# 11) - Մցխեթա-Մթիանեթի, Նաև Կրծանիսի (# 1), Իսանի (# 4) և Սամգորին (# 5) Թբիլիսի: Ընտրությունների օրվա դիտարկման ծրագրին ներգրավված էր 600 դիտորդ, այդ թվում 465 տեղամասային, 97 բջջային խմբի, 22 ընտրատարածքային հանձնաժողովի և 1 կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիտորդ:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.