Քվեարկության գործընթացի ընթացքի մասին

Page 1

Բազմազգ Վրաստանի հայտարարությունը Քվեարկության գործընթացի ընթացքի մասին Հոկտեմբերի 31 15:30 Ժամը 15:00-ի համար գոյություն ունեցող տեղեկության հիման վրա, կարելի է եզրականացնել, որ քվեարկության գործընթացը ընթանում է հանդարտ միջավայրում, սակայն որոշակի խախտումներով: Կազմակերպության դիտորդների կողմից արձանագրվել է ՝ շարժական քվեատուփի, ընտրական հանձնաժողովի անդամների կողմից իրավասությունների ոչ պատշաճ կատարման և քվեարկության գաղտնիության հետ կապված հարցեր: Մինչև այժմ, «Բազմազգ Վրաստանի» դիտորդների կողմից ընտրական հանձնաժողովներ է մտցվել 6 բողոք, որից մեկը մտցվել է նաև համապատասխան շրջանային ընտրական հանձնաժողով:

Քվեարկության գաղտնիության խախտում (2 փաստ)

Բոլնիսիի #14.23.22 տեղամասում տեղի է ունեցել քվեարկության գաղտնիության խախտում: Մասնավորապես, ընտրողները միմյանց ցույց են տվել լրացված քվեաթերթիկները: Որոշ դեպքերում, քվեարկությունը իրականացվել է առանց քվեախուց մտնելու: Տեղամասում անընդհատ մարդաշատ է, ինչը զգալիորեն խոչընդոտում է քվեարկության գործընթացին: Միևնույն ժամանակ, սահմանափակվում են դիտորդների իրավունքները: Նրանց արգելված է տեղաշարժվել և չի թույլատրվում մոտենալ գրանցման աշխատասեղանի մոտ:

Լագոդեխիի #10.15.22 տեղամասում արձանագրվել է երկու դեպք, երբ ընտրողը տեղամասը լքելիս քվեաթերթիկը ցույց է տվել «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» ընտրական սուբյեկտի ներկայացուցչին: «Բազմազգ Վրաստանի» դիտորդի կողմից դիտողության գրանցումից հետո խախտումը շտկվել է:

Շրջանային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից սեփական իրավասությունների ոչ պատշաճ կատարում (3 փաստ)

Մառնեուլիի #13.22.69 ընտրատեղամասում գրանցողը թղթի վրա նշել է ընտրատեղամաս այցելած ընտրողների ազգանունները և նրանց առջև դրել է գումարման նշաններ: Բազմազգ Վրաստանի դիտորդի տեղեկությամբ, ընդհանուր առմամբ գրանցվել է 12 ընտրողի տվյալներ: Դիտորդի կողմից բողոք է ներկայացվել և պահանջվել փոխել գրանցողին և նրան ենթարկել կարգապահական պատասխանատվության: Խախտումը շտկվել է:


Գարդաբանիի #12.21.48 ընտրատեղամասում գրանցողը չորս դեպքում չի դրոշմանշել ընտրողին: Բազմազգ Վրաստանի դիտորդը ցուցումներ է տվել և խախտումը վերացվել է: Նույն գրանցողը մեկ այլ դեպքում չի ստորագրել և չի կնիքել քվեաթերթիկը: Նույն խախտման վերաբերյալ Բազմազգ Վրաստանի դիտորդի կողմից գրառումների գրքում գրանցվել է խախտում: Դիտորդը պահանջել է փոխարինել գրանցողին, որը բավարարվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որից հետո գրանցողը փոխարինվել է մեկ այլ գրանցողով:

Նինոծմինդայի #18.40.22 ընտրական հանձնաժողովի անդամները նախապես կնիքել են քվեաթերթիկները, ընդհանուր առմամբ `15 քվեաթերթիկ: Բազմազգ Վրաստանի դիտորդը տեսագրել է այս փաստը: Բազմազգ Վրաստանի դիտորդի դիտողությունը գրանցելուց հետո հանձնաժողովի անդամները պարզաբանել են, որ չգիտեին, որ դա խախտում է և գործընթացը դադարեցրել են:

Շարժական քվեատուփի կապակցությամբ հարցեր (3 դեպք) Մառնեուլիի #13.22.2 ընտրատարածքում շարժական քվեատուփի համարը չի համընկել գրառումների գրքում գրանցված համարին Լագոդեխիի #10.15.21 ընտրատեղամասում շարժական քվեատուփը կնիքվել է առավոտյան ժամը 07:55-ին, շարժական քվեատուփը տեղամասից դուրս է բերվել առավոտյան 09:10-ին և վերադարձել կարճ ժամկետում `առավոտյան ժամը 10:50-ին: Դիտորդի տեղեկությամբ, քվեատուփը չի ունեցել կնիք: Ընտրատուփի վերադարձման պես, ընտրատեղամաս է այցելել երկու անծանոթ մարդ, ովքեր ասել են, որ ԿԸՀ-ի աշխատակազմից են և կնիքել են տուփը: Այս միջադեպի կապակցությամբ մեր կողմից բողոք է ներկայացվել և պահանջվել չեղյալ հայտարարել շարժական քվեատուփը: Բողոքը գրանցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովում: Շարժական քվեատուփի մեջ մտցված էր 7 ընտրողի տվյալներ և գրանցված էին բոլոր այդ ընտրողների ստորագրությունները:

Ախալքալաքի #18.40.26 ընտրատեղամասում, ժամը 10:45-ին դիտորդը շարժական քվեատուփի ցուցակում ֆիքսել է, որ կա 12 ընտրող: Ավելի ուշ, երբ քվեատուփը պետք է տեղամասից հանեին, դիտորդը բացահայտել է, որ ցուցակում կա 13 ընտրող: Ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարի, այս ընտրողը ունեցել է առողջական խնդիրներ, որի պատճառով չի կարողացել գնալ ընտրատեղամաս: Այսպիսով, նրան ավելացրել են ցուցակում: Բազմազգ Վրաստանի դիտորդի կողմից այս փաստի վերաբերյալ ներկայացվել է բողոք:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.