Բազմազգ Վրաստանի հայտարարությունը ընտրությունների ընթացքում բացահայտված խախտումների վերաբերյալ

Page 1

Բազմազգ Վրաստանի հայտարարությունը ընտրությունների ընթացքում բացահայտված խախտումների վերաբերյալ

Հայտարարություն Ժամը 07:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում ընտրատեղամասերի բացման և դասավորվածության, ինչպես նաև քվեարկության գործընթացի վերաբերյալ Հոկտեմբերի 31 11:30 Ժամը 07:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում ընտրատեղամասերի բացման և դասավորվածության գործընթացում, «Բազմազգ Վրաստանի» կարճաժամկետ դիտորդների կողմից տրամադրված տեղեկության համաձայն, ընտրատեղամասերի բացման և դասավորվածության, ինչպես նաև քվեարկության գործընթացը անցել է հանդարտ պայմաններում: Չնայած դրան, արձանագրվել են որոշակի բնույթի խախտումներ: Դիտորդների համար իրավունքների սահմանափակում (5 փաստ) Առավոտյան ժամը 07:00-ից մինչև 08:00-ն ընտրատեղամաս մուտք գործելու խնդիր է ստեղծվել «Բազմազգ Վրաստանի» դիտորդների համար, Մառնեուլիի երկու (տեղամաս #13.22.65 և #13.22.36) և Կրծանիսիի երկու ընտրատեղամասերում (տեղամաս #01.04.19 և #01.04.25): Որոշ ժամանակով տեղամասից դուրս պահելուց հետո դիտորդներին թույլ են տվել մուտք գործել ընտրատեղամաս: Մառնեուլիի #13.22.65 Տեղամասային

տեղամաս դիտորդին թույլ չեն տվել մտնել ժամը՝ 07:08-ին:

ընտրական

հանձնաժողովի

անդամների

պարզաբանմամբ,

դիտորդը

ընտրատեղամաս չեր կարող մուտք գործել մինչև ժամը 08:00-ն: Դիտորդին թույլ են տվել ընտրատեղամաս մտնել ժամը 07:14-ին, այն բանից հետո, ինչ տեղամասային ընտրական հանձնաժողովին զանգահարել է շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահը: Մառնեուլիի #13.22.36 ընտրատեղամաս դիտորդին թույլ չեն տվել մտնել ժամը 07:00-ին, քանի որ հանձնաժողովի անդամները չեն կարողացել օգտագործել ջերմաչափը: Այն բանից հետո, ինչ դիտորդը օգնել է նրանց սարքավորման շահագործման մեջ, դիտորդին թույլ են տվել մուտգ գործել ընտրատեղամաս:


Ախալքալաքի

#18.40.61

տեղամաս

դիտորդին

թույլ

չեն

տվել

մուտք

գործել

պատճառաբանելով, որ նա չի հանդիսանում տեղամասի դիտորդ: «Բազմազգ Վրաստանի» բջջային խմբի այցելությունից հետո դիտորդին թույլ են տվել մտնել ընտրատեղամաս:

Կրծանիսիի #01.04.25 տեղամաս դիտորդին թույլ չեն տվել մուտք գործել ժամը 07:00-ին: Տեղամասային ընտրական հանձնաժողովի պարզաբանմամբ, դիտորդներին թույլ կտան ընտրատեղամաս մուտք գործել ժամը 08:00-ին: Տեղամասային ընտրական հանձնաժողովը փակել էր ընտրատեղամասի դուռը: Բազմազգ Վրաստանի դիտորդը ընտրատեղամաս մուտք գործեց միայն ժամը՝ 08:00-ին:

Կրծանիսիի #01.04.19

ընտրատեղամաս դիտորդին թույլ չեն տվել

մուտք գործել:

Շրջանային ընտրական հանձնաժողովից կատարված հեռախոսազանգից հետո «Բազմազգ Վրաստանի» դիտորդին թույլ են տվել մուտք գործել ընտրատեղամաս:

Մառնեուլիի #13.22.70 ընտրատեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովը «Բազմազգ Վրաստանի» դիտորդին մատնանշել է, որ ընտրատեղամասում տեղաշարժման իրավունք չուներ և գործընթացին պետք է հետևեր կոնկրետ մի վայրից: Այն բանից հետո ինչ դիմեցին շրջանային հանձնաժողովին, խախտումը վերացվեց:

Ընտրատեղամասի ոչ պատշաճ դասավորություն (4 փաստ) Նինոծմինդայի #18.41.34 ընտրատեղամասում առաջին ընտրողին կարողացան ընդունել ժամը 08:23-ին, քանի որ ընտրատեղամասում չունեին վերահսկիչ թերթիկը: Այն բանից հետո ինչ ընտրատեղամաս են բերել վերահսկիչ թերթիկը, ընտրատեղամասը ընդունել է առաջին ընտրողին և սկսվել է ընտրական գործընթացը:

Մառնեուլիի #13.22.65 ընտրատեղամասում առաջին ընտրողին կարողացել են ընդունել ժամը 08:22-ին, քանի որ դիտորդի տեղեկությամբ, հանձնաժողովի անդամները չգիտեին վերահսկիչ թերթիկի լրացում և ընտրական հանձնաժողովի անդամների գործառույթների համար քվեարկության անցկացում: Նշված ընտրատեղամասում վերահսկիչ թերթիկը լրացրել են և անց են կացրել քվեարկություն, այն բանից հետո ինչ օգնության համար տեղամասային ընտրական հանձնաժողով է այցելել ԿԸՀ-ի ներկայացուցիչը:


Մառնեուլիի #13.22.80 ընտրատեղամասերում քվեարկության խցերը դասավորվել են ոչ պատշաճ ձևով: Մասնավորապես գաղտնի քվեարկության խցում ընտրողների մուտքի մի կողմը բաց չէր և իսկ բաց կողմը ուղղված չէր քվեարկության շենքի պատի կողմը, այնպես, որ չխախտվեր քվեարկության գաղտնիության սկզբունքը, ԿԸՀ-ի թիվ 38 արձանագրության առաջին հոդվածի «Ի» ենթակետի համաձայն: Իսանիի #04.05.02 ընտրատեղամասը դասավորված էր ոչ պատշաճ կերպով: Գաղտնի քվեարկության խցի հետևում կար առանձին դուռ, որտեղից ընտրողներին հնարավորություն էր տրվում ընտրատեղամաս մտնել առանց դրոշմանշման: Դիտորդի նկատողությունից հետո, սխալը վերացավ, խցերը տեղափոխեցին:

Լեզվակռիվ (1 փաստ)

Մառնեուլիի #13.22.71 տեղամասում լեզվակռիվ է տեղի ունեցել տեղամասային ընտրական հանձնաժողովի

նախագահի

և

ընտրական

հանձնաժողովի

«Միասնական

ազգային

շարժման» անդամի միջև: Նախագահը սահմանափակել է նրա նկարահանման իրավունքը և բրթել նրան, երբ նա փորձում էր նկարահանել վիճակահանության գործընթացը:

Քվեարկության գաղտնիության խախտում (1 փաստ) Ղվարելիի #10.16.12 ընտրատեղամասում ընտրողը մեկ քվեաթերթիկի վրա ընտրություն է կատարել ընտրական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, այնպես, որ նա չի մտել գաղտնի քվեախուց: Բազմազգ Վրաստանի դիտորդի դիտողությունից հետո, ընտրողը մտել է գաղտնի ընտրախուց և երկրորդ քվեաթերթիկի վրա ընտրությունը կատարել է ընտրախցում: Ցուցադրական արձանագրության չլրացում (2 փաստ)

Նինոծմինդայի #18.41.28 ընտրատեղամասի քարտուղարը չէր լրացնում ցուցադրական արձանագրությունը և չէր մուտքագրում ցուցադրական արձանագրությունում ընտրողների միասնական ցուցակում ընտրողների քանակը: Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ այդ տվյալները ցուցադրական արձանագրության մեջ կմտցներ օրվա վերջում: Բազմազգ Վրաստանի դիտորդը այդ մասին մատնանշել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս չի արձագանքել: Դիտորդը այդ նկատողությունը արձանագրել է նկատողությունների գրքում: Ջերմասքրինինգի անցկացման կարգը (2 փաստ)


Ախալքալաքի #13.40. 67 ընտրատեղամասում ջերմասքրինինգի չեն ենթարկվել ընտրատեղամասում գտնվող իրավասու երկու անձինք: Բազմազգ Վրաստանի դիտորդի դիտողությունից հետո այդ անձինք անցել են ջերմասքրինինգ:

Մառնեուլիի #13.22.65 ընտրատեղամասում իրականացվում է ջերմասքրինինգ: Չափել են 7-8 ընտրողի ջերմությունը: Բազմազգ Վրաստանի դիտորդի ցուցմունքից հետո խախտումը վերացվեց:

Ոչիրավասու անձի գտնվելը ընտրատեղամասում (1 փաստ) Մառնեուլիի #13.22.70 ընտրատեղամասում գտնվում էր ոչ իրավասու անձ, որն իրավունք չուներ գտնվել ընտրատեղամասում: բազմազգ Վրաստանի դիտորդի ցուցմունքից հետո, խախտումը վերացվեց: Ոչ իրավասու անձին ստիպեցին հեռանալ ընտրատեղամասից:

Ընտրատեղամաս այցելած ընտրողների հաշվառում (1 փաստ)

Դմանիսիի #14.24.48 ընտրատեղամասի մոտակայքում չշտված անձինք իրենց ունեցած ցուցակներում հաշվառում են ընտրատեղամաս այցելող ընտրողներին, սակայն նրանք չեն խախտում օրենքով սահմանված 25 մետրանոց շառավղի պահանջը:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.