«Միջազգային թափանցիկություն - Վրաստան»-ի հայտարարությունը ընթացող ընտրական գործընթացների վերաբերյալ

Page 1

«Միջազգային թափանցիկություն - Վրաստան»-ի հայտարարությունը ընթացող ընտրական գործընթացների վերաբերյալ (07:00-19:30) «Միջազգային թափանցիկություն - Վրաստան»-ը օրվա ընթացքում գրանցել է 140 փոքր և համեմատաբար լուրջ խախտումներ: Մեր դիտորդները գրել են 25 բողոք: Կարևոր խախտումների շարքում են հետևյալ դեպքերը. Ենթադրյալ «Կարուսել» #22 Մառնեուլիի ընտրատարածքի, #13 ընտրատեղամասում, «Ուսանողական մասնագիտացված միություն» դիտորդական կազմակերպության դիտորդ, Թոֆիգ Աքբերովը ընտրատեղամասում քվեարկել է երկու անգամ, երրորդ փորձի ժամանակ հանձնաժողովի անդամները դա թույլ չեն տվել: Նշենք, որ այս անձն ընդհանրապես այս տեղամասի ընտրող չէ, ընտրողների միասնական ցուցակում գրանցված է Մառնեուլիի մեկ այլ ընտրատարածքի թիվ 10 տեղամասում: Ըստ մեր դիտորդի, նույն ընտրատեղամասում, բացի Աքբերովի, հավանաբար, Բախլել Գեսեյնովը և մի քանի այլ անձինք քվեարկել են մեկից ավելի անգամ: Գեսեյնովի երկու անգամ քվեարկելու փաստը նկարահանված է: «Միջազգային թափանցիկություն – Վրաստանը» պահանջել է դադարեցնել ընտրատեղամասում քվեարկության գործընթացը:

Դիտորդին խոչընդոտում և ճնշում

Ախալքալաքի #40 ընտրատարածքի, #50 տեղամասային հանձնաժողովի անդամները ընտրատեղամասից դուրս ալկոհոլ էին օգտագործում և ոչ սթափ վիճակում էին: Մեր դիտորդը դիտողություն արեց հանձնաժողովի անդամներին: Այդ պատճառով մեր դիտորդին վռնդել են ընտրատարածքից դուրս և բանավոր վիրավորանք հասցրել, որից հետո նա կանչել է պարեկային ոստիկանությանը Մառնեուլիի #22 ընտրատարածքի, #13 տեղամասում մեր դիտորդը բանավոր բռնության է ենթարկվել

Քվեարկության գաղտնիության խախտում  Թելավիի #17 ընտրատարածքի, #54 տեղամասում «Վրացական երազանք ժողովրդավարական Վրաստանի» ներկայացուցիչ Էլյար Խալիլովը մի քանի անգամ քաղաքացիների հետ մտել է քվեախցիկ, պատճառաբանելով այդ անձանց վատ տեսողությունը


Չարտոնված անձանց ներկայությունը ընտրատեղամասում

Ախալցիխեի #37 ընտրատարածքի, #14 տեղամասում, մեր դիտորդի հաղորդմամբ, Ախալցիխեի սակրեբուլոյի «Վրացական երազանք - արդյունաբերողներ» խմբակցության նախագահ Գիորգի Բերոշվիլին ներկա էր՝ «Հանրային միություն - դեռ Վրաստան» դիտորդական կազմակերպության կրծքանշանով: Սակրեբուլոյի անդամին արգելված է դիտորդ լինել

Քվեարկության շենքից 100 մետր շառավղի խախտում Շատ ընտրատեղամասերից դուրս, այդ թվում `տեղամասից 100 մետր հեռավորության վրա, դեռևս կա կուսակցությունների համակարգողների հավաք, ինչը Ընտրական օրենսգրքում մտցված նոր փոփոխություններով, իրավախախտում է


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.