մատնացույց #6․ ֆեմինիզմներ

Page 1

ՄԱՏՆԱՑՈՒՅՑ

ՖԵՄԻՆԻԶՄՆԵՐ

Քվիրժուրնալ #6
ֆեմինիզմի տեսակները...............................................................................3-4 մարզերում գործող ֆեմինիստական հկ-ներ.............................................4 կարևոր օր․մարտի 8........................................................................................5 ֆեմինիզմը միայն ցիս կանանց մասին չի...................................................6 տեռֆեր. ովքե՞ր են տեռֆերը և ինչու՞ են նրանք վտանգավոր............7 տեռֆեր. միֆեր, որոնցով տեռֆերը փորձում են արդարացնել իրենց տեսակետը..........................................................................................................8 ինտերսեկցիոնալություն.................................................................................9 ֆեմինիզմը մարզերում..................................................................................10 գրաֆիտիներ/հանդիպումներ/քննարկումներ.................................11-13 ֆեմֆիլմեր..........................................................................................................14 ֆեմզոդիակ.......................................................................................................15 թեժ գիծ Բովանդակություն ժուրնալը ստեղծվել ա քվիր քուր պլատֆորմի թիմի՝ մերիի, աիդայի, լենայի, րիմի, մարիայի, արմիի կողմից մտահաղացումը՝ մերի ղազարյանի Երևան 2023 սրբագրումը ՝ արմի նելլիկի

ֆեմինիզմի տեսակները

վստահ եմ՝ ֆեմինիզմի մասին շատ ես լսել։ ու երևի նաև նկատել ես, որ «ի՞նչ ա ֆեմինիզմը» հարցին դժվար ա գտնել միանշանակ պատասխան։ երբեմն կարող ես լսել, որ ֆեմինիզմը կանանց ու տղամարդկանց իրավահավասարության պայքար ա, կամ էլ որ ֆեմինիզմը հայրիշխանության դեմ ա պայքարում։ հնարավոր ա նաև ականջիդ հասած լինի, որ ֆեմինիստական պայքարը մենակ կանանց մասին չի ու ներառում ա նաև այլ գենդերային ինքնությունների, ովքեր ճնշված են հայրիշխանական համակարգում։ երևի լսել ես նաև, որ որոշ ֆեմինիստներ կարծում են, որ մարդիկ հասարակությունում խտրականացվում են ոչ միայն իրենց գենդերի, այլև ինքնության մի շարք այլ հատկանիշների պատճառով։ օրինակ, որովհետև ունեն սև մաշկ, կամ հետերոսեքսուալ չեն, կամ էլ հարուստ չեն և այլն։ մեծ հաշվով էս բոլորն էլ ճիշտ են ու կարող են պատասխանել «ի՞նչ ա ֆեմինիզմը» կամ «ովքե՞ր են ֆեմինիստները» հարցերին։ ուղղակի այս մեկնաբանություններից յուրաքանչյուրը ֆեմինիզմի մի կամ մի քանի տեսակի մասին ա։ հիմա արի մի քիչ ավելի մանրամասն հասկանանք ֆեմինիզմի տեսակները։

լիբերալ ֆեմինիզմը ձգտում ա հասնել գենդերային իրավահավասարության արդեն իսկ գոյություն ունեցող համակարգում հիմնականում քաղաքական ու իրավական փոփոխություններ անելու միջոցով։ կարելի ա ասել, որ լիբերալ ֆեմինիստները խաղում են հայրիշխանական սիստեմի ունեցած կանոններով ու փորձում են դրանք մի փոքր ավելի հարմար դարձնել կանանց համար։ օրինակ՝ փորձել քվոտաներ ավելացնել, որ կանայք անպայման ներգրավված լինեն քաղաքականության մեջ։ երևի տեսած կլինես «լիդեր կանանց» համար տարբեր դասընթացներ ու խրախուսական միջոցառումներ։ էս գործողությունները շատ լիբերալ ֆեմինիստական են։ իհարկե շատ լավ ա, որ կանայք քաղաքականությունում կամ էլ ղեկավար պաշտոններում ներգրավված լինեն։ այս ուղղության հիմնական քննադատությունները նրա մասին են, որ կանանց ներգրավվածությունները այնքան էլ արդյունավետ չեն լինի, եթե այնտեղ ամեն ինչ տղամարդակենտրոն ա ու որևէ քայլեր չեն արվում այդ մթնոլորտը փոփոխելու համար։ կամ էլ եթե մի քիչ խորը մտածենք, արդյո ՞ ք բոլոր կանայք իսկապես հնարավորություն ունեն այս տարածքներում հայտվելու։ եթե ավելի շատ խորանանք, ստացվում ա, որ լիբերալ ֆեմինիզմը հիմնականում անհատների մասին ա ՝ դու կհաջողես, եթե քո վրա աշխատես, ուժեղ լինես դիմակայես հայրիշխանությանը։ իսկ դու ի՞նչ ես մտածում էս մասին։

ռադիկալ ֆեմինիզմն ասում ա, որ խնդիրը հայրիշխանության մեջ ա ՝ որպես համակարգ, և այն պետք ա լրիվ փոխել։ քանի որ այս համակարգը ամեն տեղ արտոնություններն ու իշխանությունը տղամարդուն (կամ իշխանություն և ուժ ունեցող այլ մարդկանց) ա տալիս, բնականաբար ճնշումներն ու երկրորդ-երրորդային դիրքերն էլ մնում են նրանց, ովքեր տղամարդ չեն։ հետևաբար ռադիկալ ֆեմինիզմն առաջարկում ա չհարմարվել ու չհետևել արդեն իսկ անարդար կանոններին։ այս ուղղությանը քննադատությունները հիմնականում նրա մասին են, որ ուղղակի չենք կարող միանգամից վերցնել ու ամեն ինչ փոխել։ դէ հա, միանգամից փոփոխության դժվար ա հասնել ու մի գիշերում փոփոխություն ակնկալել։ բայց ի՞նչ ես կարծում, եթե հիմքերն ամուր չեն, ինչքա՞ն երկար կյանք կունենա դրա վրա կառուցված տունը ․․․

3

ֆեմինիզմի տեսակները

հիմա կասես՝ օքեյ, բայց մեր կյանքը մենակ մեր գենդերով չի սահմանափակվում։ հազար ու մի այլ պատճառներ կան, որ խնդիրներ են առաջացնում։ ինտերսեկցիոնալ մոտեցմամբ ֆեմինիստներն էլ են դա ասում։ էս մոտեցման հիմնական գաղափարն էն ա, որ մեր ինքնության տարբեր մասեր փոխկապակցված են, ու եթե խոսում ենք, օրինակ, կնոջ խնդիրներից, պիտի հաշվի առնենք, որ էդ կինը նաև լեսբի, գյուղացի կին ա, որ օրինակ սպիտակ կամ հարուստ չի։ և էս ամբողջ հաշվի առնելով միայն կարող ենք ամբողջապես պատկերացում ունենալ հասարակությունում մարդու դիրքի ու խնդիրների մասին։ մեր կյանքին էլ եթե նայենք էդպես ա, չէ՞։ տարբեր իրավիճակներում մեր խնդիրները տարբեր հիմքերից են՝ մի տեղ խտրականացվում ենք բիսեքսուալ լինելու, մի տեղ ոչ-բինար լինելու համար, մյուս տեղում խնդիր ա երևանից չլինելը, չորրորդ տեղում էլ՝ մաշկի գույնն ա դժվարություններ առաջացնում, կամ էլ էս բոլորը միասին։ էսպես չե՞ս կարծում ․․․ (կարաս ասես՝ չէ ։դ)

ֆեմինիզմի տեսակները էս երեքով չեն սահմանափակվում, բայց ժուրնալի էջերի քանակը սահմանափակվում ա։ մյուս տեսակների մասին կարող ես կարդալ քվիր ինֆոյի էջում կամ էլ ինչ-որ կերպ մեզ ասա ու կշարունակենք ժուրնալում էլ պատմել ֆեմինիզմի մասին (գրի մտքերդ մեր ինստային՝ @queersista)։

էս ամենից բացի, շատ կարևոր ա, որ դու գտնես ֆեմինիզմի քեզ հարմար ձևը, ձևավորես քո արժեքներն ու առաջնահերթությունները, անուն տաս կամ անանուն թողնես քո ֆեմինիզմը․․․

կարևորը հոգիդ տաքանա ու հարմար լինի քո ֆեմինիզմի հետ․․․

կանանց իրավունքների տուն

կազմակերպության գործունեության ուղղություններն են՝

մարզերումգործողֆեմինիստականհկ-ներ

1․ կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը և ջատագովությունը նրանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության, մասնավորապես՝ ընտանեկան/ սեռական բռնության կանխարգելումը։ 2․ կանանց կարողությունների զարգացումն ու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես տնտեսական զորեղացումն ու ֆինանսական անկախության ձեռքբերումը, ինչպես նաև վերջիններիս ներգրավվածությունը աշխատաշուկայում, կրթական և ձեռնարկատիրական ոլորտներում։ 3 կանանց մասնակցության խթանումը քաղաքական որոշումների կայացմանը, հատկապես տեղական մակարդակում:

, գենդերային կարծրատիպերի, խտրականության և անհավասարության անատոմիան» ձեռնարկը, ընտանեկան բռնության և տնտեսական հզորցաման վերաբերյալ սոցիալական տեսահոլովակներ, ինչպես նաև փոդքաստներ ֆեմինիստական շարժման, կարծրատիպային ընկալումների և ոչ զգայցուն հաղորդակցության, գենդերային քվոտայի, առաջնորդության և մի շարք այլ կարևոր թեմաների վերաբերյալ։

4
հասցե՝ շիրակի մարզ, ք․ գյումրի, ֆորալբերգ 2/8 շուրջօրյա թեժ գիծ՝ 077 570 870 սոցիալական հարթակներ - Կայքը I LinkedIn I Facebook I Instagram I YouTube
հրապարակվել են նաև
գենդերի
կազմակերպության կողմից
«

կարևոր օրեր մարտի

մարտի 8-ը ՝ կանանց իրավունքների միջազգային օրը, կանանց սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական ձեռքբերումները նշելուն նվիրված գլոբալ օր է։ այն կանանց և գենդերային հավասարության համար պայքարի կարևոր առիթ է

1909-ին ամերիկայի սոցիալիստական կուսակցությունն առաջին անգամ նշել է կանանց ազգային օրը ՝ ամն-ում մեծաքանակ հանդիպումներ իրականացնելով։ ապա գերմանացի ակտիվիստ կլարա ցետկինի հորդորով միջազգային սոցիալիստական կոնգրեսը համաձայնեց ստեղծել ամերիկյան օրվա միջազգային տարբերակը, և 1911-ի մարտի 19-ին առաջին անգամ միջազգայնորեն նշվեց կանանց իրավունքների օրը ՝ ավստրիայում, դանիայում, գերմանիայում և շվեցարիայում։ մեկ միլիոնից ավել մարդ մասնակցել էր հանրահավաքներին։

1907-ի մարտի 8-ին կանայք պետրոգրադում (սանկտ պետերբուրգ) ցույցեր արեցին՝ սննդի պակասի, ապրուստի ցածր մակարդակի և առաջին համաշխարհային պատերազմի դեմ։ ավելի ուշ, 1921-ին, կանանց իրավունքների օրը փոխվեց մարտի 8-ին։ քվիր կանայք՝ իրենց բազմազան և ինտերսեկցիոնալ ինքնություններով (էս մասին առանձին նյութ ունենք ժուրնալում), մեծ դեր են խաղացել ֆեմինիստական ակտիվիզմի և սոցիալական փոփոխության մեջ։ ստոնուոլի խռովություններից մինչև լգբտի+ , ֆեմինիստական և բնապահպանական իրավունքների համար ներկայիս պայքարը, քվիր կանանց ներդրումը չափազանց կարևոր է սոցիալական նորմերի դեմ և արդարության համար պայքարում։

մարտի 8-յան կոնտեքստում, քվիր կանայք տարբեր մարտահրավերների են բախվում՝

թե՛ իրենց գենդերի, թե՛ սեռական կողմնորոշման պատճառով, այդ թվում՝

վերարտադրողական անարդարությունը, աշխատավայրում խտրականությունը և գենդերային հիմքով բռնությունը (և այլն) միասին բարդ խոչընդոտներ են ստեղծում քվիր կանանց համար։ իսկ մարտի 8-ը միտված է նաև նմանատիպ խնդիրների դեմ պայքարին։

այս մարտի 8-ին կարևոր է հարթակ տրամադրել և լսելի դարձնել նաև քվիր կանանց հիմնախնդիրներն ու նրանց կարիքները։ ճանաչելով և ընդունելով քվիր կանանց ներդրումը ֆեմինիստական շարժման մեջ և նրանց պայքարն արդարության համար՝ մենք կարող ենք միասին ավելի արդարացի ապագա կառուցել՝ բոլոր կանանց և մարգինալացված (ճնշված) գենդերային ինքնություն ունեցող անձանց համար, ձգտել աշխարհի՝ առանց խտրականության և բռնաճնշումների։

5

ֆեմինիզմը

միայն ցիս

կանանց մասին չի

արի միասին հասկանանք՝ որ կոմպոնենտներ են ֆեմինիզմն ավելի ներառական դարձնում․

1. տրանս* իրավունքներ

ֆեմինիզմը պայքարում ա տրանս* մարդկանց իրավունքների և արժանապատվության համար։ սա ներառում ա պայքար գենդերային ինքնության իրավական ճանաչման, առողջապահական ծառայությունների հասանելիության, խտրականությունից պաշտպանվածության և ֆեմինիստական տարածքների ներառականության համար։

2․ վերարտադրողական արդարություն ֆեմինիզմը պայքար է նաև վերարտադրողական արդարության համար, որը շատ ավելին է, քան միայն աբորտի և հակաբեղմնավորիչների հասանելիությունը ցիս կանանց համար։ այն ներառում է պայքար բոլոր անձանց վերարտադրողական իրավունքների և ինքնավարության համար, անկախ մարդու գենդերային ինքնությունից։ սա նշանակում ա աջակցություն համապարփակ վերարտադրողական առողջապահական ծառայություններին, այդ թվում՝ տրանս տղամարդկանց և ոչ-բինար անձանց ապահով ծննադաբերություններին, այլընտրանքային բեղմնավորման տարբերակների և գենդերային վերահաստատման թերապիայի հասանելիությանը։

3. մարտահրավեր նետելով գենդերային կարծրատիպերին

ֆեմինիզմը մարտահրավեր է նետում ավանդական գենդերային դերերին և կարծրատիպերին, որոնք սահմանափակում են տարբեր գենդերային ինքնություններ ունեցող անձանց հնարավորությունները և փորձառությունները։ սա, օրինակ, ներառում ա պայքար տոքսիկ մասկուլինության/առնականության դեմ (կարծրատիպային անառողջ չափանիշներ, ըստ որոնց առնականությունը կապված է իշխանության, հոմոֆոբիայի և ագրեսիայի հետ), որը վնասում ա, թե՛ ցիս տղամարդկանց, թե՛ տրանս* անձանց, ինչպես նաև առնականության առողջ արտահայտման խթանումը։

4. գենդերային հիմքով բռնության կանխարգելում ֆեմինիզմը պայքարում ա նաև գենդերային հիմքով բռնության տարբեր տեսակների դեմ, այդ թվում՝ զուգընկերոջ կողմից բռնություն, սեռական բռնություն և ոտնձգություն։ ֆեմինիստիական պայքարը ներառում է բռնություն վերապրած անձանց աջակցության տրամադրում, բռնության մշակույթի և իշխանության դեմ պայքար։ այս և մի շարք այլ ձևերով ֆեմինիզմը ներառում է տարբեր գենդերային ինքնություններ ունեցող անձանց։

6

տեռֆեր

ովքե՞ր են տեռֆերը և ինչու՞ են նրանք

վտանգավոր

տեռֆերը՝ տրանս բացառող ռադիկալ ֆեմինիստները (trans-exclusionary radical feminists) կարծում են, թե իբր գենդերը խիստ կապված է մարդու կենսաբանական սեռին։ տեռֆերը մերժում են տրանս* ինքնությունները, մասնավորապես՝ տրանս կանանց և իրենց կին լինելն ու ֆեմինիստ ակտիվիզմը։ այս բացառող տեսակետը ոչ միայն արժեզրկում ա տրանս* մարդկանց փորձառություններն ու պայքարը, այլ նաև վերահաստատում ա հասարակության շրջանում տարածված վնասակար գենդերային կարծարտիպերն ու խտրականությունը։

հարրի փոթթերի մասին ոնց էլ չլինի լսած կլինես։ հիմա երևի կասես՝ բայց ի՞նչ կապ ունի հարրի փոթթերը տեռֆերի հետ։ երբ մենք խոսում ենք ֆեմինիստների մասին, ովքեր տրանս կանանց կին չեն համարում, չենք կարող չխոսել ջեյ քեյ ռոուլինգից (հարրի փոթթերի հեղինակը)։ ռոուլինգը բազմաթիվ առիթներով խտրական և տրանսֆոբ բաներ ա ասել ու արել սկսած սոցիալական հարթակներում հանրայնորեն տրանս* մարդկանց գոյությունը մերժելուց, մինչև իր վերջին գիրքը, որը կնոջ շորեր հագնող տղամարդու մասին ա, ով սերիական մարդասպան ա: (մանրամասները այստեղ):

տեռֆերը՝ այդ թվում և ջեյ քեյ ռոուլինգը, հաճախ արդարացնում են իրենց խտրական տեսանկյունն ասելով, թե տրանս կանայք պահպանում են իրենց նախկին հայրիշխանական արտոնություններն ու էդպիսով խաթարում ֆեմինիստական պայքարը։ սակայն, այս տեսակետը հաշվի չի առնում ինտերսեկցիոնալ բռնաճշնումները, որոնց տրանս կանայք ենթարկվում են, ներառյալ՝ կնատյացություն (միսոգինիա) և տրանսֆոբիա։ տրանս կանանց ֆեմինիզմի հակառակորդներ ընդունելով, տեռֆերը ոչ միայն էլ ավելի են մարգինալացնում (ճնշում) արդեն իսկ հայրիշխանության կողմից ճնշված խմբին, այլև խոչընդոտում են գենդերային արդարությանն ուղղված առաջընթացը։

ավելին, տեռֆերը դեմ

են

առողջապահական այնպիսի հիմնարար ծառայությունների, ինչպիսին է գենդերային վերահաստատման թերապիայի հասանելիությունը տրանս* անձանց համար։ տրանս* մարդկանց բարօրությանը նպաստող միջոցների դեմ տեռֆերի արշավները նպաստում են տրանս* համայնքի դեմ համակարգային խտրականությանը և բռնությանը։ իսկ պատկերացնու՞մ ես ինչքան մեծ ազդեցություն կարող է ունենալ շատ հարուստ, իշխանություն ունեցող և հասարակության կողմից շատ սիրված տեռֆը։ նման մարդիկ կարող են հանրային կարծիք ձևավորել և շատ բացասաբար անդրադառնալ տրանս* մարդկանց վրա՝ ամրապնդելով առանց այն էլ հասարակության մեջ առկա բազմաթիվ վնասակար կարծրատիպերը տրանս* մարդկանց մասին։

տրանս* անձանց ֆեմինիստական պայքարից բացառելով, տեռֆերը ոչ միայն դավաճանում են ֆեմինիզմի հիմքում ընկած ներառականության և սոլիդարության սկզբունքները, այլև անարդարացիորեն վերարտադրում են հայրիշխանական բռնաճնշումները, որոնց դեմ հենց ենթադրաբար փորձում են իրենք պայքարել:

7

միֆեր,որոնցովտեռֆերըփորձումեն արդարացնելիրենցտեսակետը միֆ

ըստ տեռֆերի, եթե տրանս կանայք սկսեն օգտվել ցիս կանանց համար նախատեսված հանրային զուգարաններից, ապա ցիս կանանց հանդեպ սեռական բռնություններն ավելի հաճախակի բնույթ կունենան։

իրականություն

այս անհիմն համոզմունքը գալիս ա էն տեսակետից, որ տրանս կանայք իբր տղամարդիկ են՝ կանաց հագուստով, որոնք միտումնավոր օգտվում են գենդերային օրակարգից՝ կանանց հետապնդելու և ոտնձգության ենթարկելու համար։ ի վերջո, տեռֆերը նույնացնում են տրանս կանանց և ցիս տղամարդկանց, ինչն աբսուրդ ա։ հանրային վայրերում, մասնավորապես զուգարաններում, տղամարդկանցից զգուշանալը շատերին ա բնորոշ՝ արդարացի պատճառներով, բայց սա երբեք չպետք ա պրոյեկտել տրանս կանանց վրա։

տրանս տղամարդիկ մոլորված/շփոթված կանայք են ուղղակի։

էս կարծիքը փորձում ա հողին հավասարեցնել տրանս տղամարդկանց գենդերային

ինքնությունն ու փորձառությունները։ սա մարդուն միսգենդեր անելու՝ իր գենդերը չընդունելու, իրեն այլ գենդերի վերագրելու խտրական ձև ա։ բժիշկները ծնվելու ժամանակ, իսկ հասարակությունը մանկության տարիքից սկսած, մարդուն ինչ-որ գենդեր են տալիս, որի հետ նա կարող է կամ նույնականանալ, կամ չէ։ եթե անձը չի նույնականանում իրեն տրված գենդերի հետ և փոխարենն իրեն տրանս* ա զգում (էս դեպքում տրանս տղամարդ), ապա դա ա իր գենդերը, ոչ թե կինը, իսկ իր տրանս* լինելն ինչ-որ մոլորվածություն չի։

այսպիսով՝ ինտերսեկցիոնալ ֆեմինիզմը պետք է լինի ներառական տարբեր գենդերային ինքնություններ ունեցող անձնաց հանդեպ։ այն պետք է հասկանա, որ մարդիկ տարբեր ճնշումների կարող են ենթարկվել միաժամանակ։ այն պետք է հարցականի տակ դնի գենդերային երկբևեռ համակարգը՝ ընդունելով գենդերի հեղեղուկ՝ փոփոխական լինելը, և կարողանա տեսնել աշխարհը տղամարդ ու կին սոցիալական կառուցվածքներից դուրս։

իրականություն տեռֆեր 8
միֆ
տրանս տղամարդը տղամարդ ա։ վերջ։
ո ՞ւմ ա պետք քո ֆեմինզիմը, եթե այն սիրո ու հոգատարության մասին չի
տրանսկինըկինա։վերջ։

ինտերսեկցիոնալությունը կամ միջոլորտայնությունը մարդու մի քանի ինքնությունների խաչումն ա։ օրինակ՝ ոչ հետերո կինը հայաստանում

խտրականացվում ա նախ որպես կին, հետո որպես ոչ հետերո մարդ։ կամ գունամաշկ լեսբի տրանս մարդը խտրականության ա ենթարկվում իր տարբեր ինքնությունների պատճառով, հետևաբար իր կարիքներին համապատասխան մոտեցում ու աջակցություն ա պահանջում։

միջոլո ամաշկ ֆեմինի ց)։ սա վերլուծ արբեր ձևեր ա

այն ը իրենց տարբ

միջոլո արբեր կանան ւնների փորձա

միջոլո

արգերի
ազդեց
միայն
ամ բի*
9 հայաստանում ֆեմինիստական էջեր արտասովոր հարցեր քվիր ինֆո ֆեմ բզզոց ականջող փոդքասթ
կենտր
կանայ ինտերսեկցիոնալություն

ֆեմինիզմը մարզերում

ևանում, և սա մեծ

րդիկ չունեն նույն

ամ մենք որոշել ենք

ած ֆեմինիստական թյուններով։

10

վանաձոր/ գրաֆիտի անանուն

- գրաֆիտիները արել ենք 7-8 հոգով անցած տարի վանաձորում կռկ-ի արտ ակտիվիզմի ծրագրի շրջանակներում։ սկզբում հավաքվել էինք մի քանի հոգով ու մտքերի գրոհ էինք անում, քննարկում մեր գաղափարները։ արեցինք երկու գրաֆիտի, որոնց նպատակն էր ջարդել ընդունված պատկերացումները աղջիկների բարոյականության մասին, շրջել գենդերային դերերը և կոտրել կարծրատիպերը։ երկու խմբով էինք։ աշխատում էինք շատ աչքի չընկնել, բայց ոչ մի վատ արտահատություն չի եղել, ուղղակի նայում էին ու անցնում։ անվտագության կանոներ էինք պահում. գրաֆիտին, որ արեցինք, վերջացրինք, ամեն մեկս առանձին գնաց, որ չկարողանան հետապնդել։ կային մարդիկ, որ գլխարկով կամ դիմակով էին, որ իրենց չճանաչեն։

մ ինձ դուր էր գալիս, որ համակարգին դեմ ինչ-որ բան ես անում, էդ թինեյջեր ունտարսկի» վիճակներում ու հետո քեզ մի տեսակ բավարարված ես զգում։

11

ալլա

մենք ուզում էինք գյումրիում հանդիպում անել ակտիվիզմի հետ կապված, ծանոթացնել քվիր համայնքին ֆեմինիզմին ու ցույց տալ, թե ակտիվիզմի ինչ ձևեր կան։ նախաձեռնությունը բաղկացած էր երկու մասից։ առաջին մասում ծանոթացանք ֆեմինիզմին ու ակտիվիզմին, քննարկեցինք տարբեր մտքեր ու գաղափարներ, ու թե ինչպես դա կարող ենք ձևակերպել, որ արտացոլի մեր տրամադրությունը, մտքերը կապված կանանց նկատմամբ խտրկանությանը։ երկրորդ մասը դե արդեն հենց բուն գրաֆիտին անելն էր։

հանդիպմանը կար 10 հոգի, բայց հենց գրաֆիտի անել որոշեցինք երկուսով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, չնայած որ բոլորն էլ ուզում էին մասնակցել։ վերջերս եղել եմ ընդեղ, ու էդ գրաֆիտին դեռ կա, ուրախ եմ։ էնտեղով լիքը երիտասադներ են անցնում։ եթե մեր միտքը կարա իրանց հետաքրքրի, էդ արդեն շատ մեծ քայլ ա։ գուցե իրանք կուզեն ավելի առաջ գնան ու ավելի շատ կարդալ, նայել ու հետևաբար կուզենան ծանոթանալ ֆենինզիմին ավելի մոտիկից, դա կլինի հաղթանակ։ առհասարակ գյումրիում շատ ծանր է ակտիվիզմով զբաղվելը։ մեզ համար շատ վախենալու էր համայնքի համար անվտանգություն ապահովելը։ երևանի ու գյումրիի միջև տարբերությունը ահռելի ա։ ամեն անգամ, երբ դու կուզես ինքնահաստատվել, ցույց տաս, որ դու համանքի մաս ես, կամ միտքդ արտահայտես, դժվար է գտնել մարդ, որ քեզ կաջակցի։ բայց մեր համայնքը շատ մոտ է, ու մենք տալիս ենք իրար էդ աջակցությունը։ գյումրիում ավելի բարդ է ապրել և ակտիվիզմով զբաղվել։

պրոցեսը շատ հետաքրքիր էր․ իմ առաջին փորձն էր գրաֆիտիի։ ես միշտ տեսնում էի էդ մարդկանց, ովքեր զբաղվում են ակտիվիզմով

ու ուզում էի նրանց պես լինել, այդքան

համարձակ։ այս անգամ, իվենթի օրը ես զգացի, որ ես էլ ակտիվիզմի մի մասն եմ, որ ես էլ կարող եմ մի բան փոխել,։ բայց ամեն

անգամ, երբ ուզում ես ավել անել, հասկանում

ես, որ գյումրիի համար շատ բարդ կեղնի

ընկալելը լյուբոյ [յուրաքանչյուր] տեսակի ակտիվիզմ։ նույն գրաֆիտիները շատ բարդ կընկալվի մարդկանց համար, լրիվ անծանոթ մարդիկ կարան մոտենան ու կարան ագրեսիվ լինեն։ էդ կարա շատ վախենալու լինի։ բայց ամենահաճելին էն էր, որ ես զգացի ինձ ակտիվիզմի մի մաս, իսկ ամենադժվարը այն էր, որ ներսումս վախ կար, որ կարողա ակտիվիզմի մաս լինելը թանկ նստի իմ վրա։

12
/ գրաֆիտի գյումրի

մելինե/ քննարկումներ

ևփոթքասթ

մեր թիմը երեք նախաձեռնություն է արել կանանց հիմնադրամի աջակցությամբ։ նախաձեռնություններից մեկի ժամանակ չարենցավանում քննարկումներ էինք անցկացնում՝ պատմում էինք՝ ինչ ա ֆեմինիզմը, սեռի ու գենդերի տարբերությունից էինք խոսում, գենդերային, սոցիալական հավասարությունից, մարմնի դրական ընկալումից, ռասիզմից և այլն։ ընդհանուր ամեն ինչ անում էինք, որ քննարկումները ինտերակտիվ անցնեն, մասնակիցները անձնական օրինակներ էին բերում, իրանց կարծիքն էին արտահայտում, խաղեր էինք խաղում ու նկարում էինք։

մյուս նախաձեռնությունը «ֆեմ բզբոցն» ա։ էս մեկի շրջանակներում ավելի շատ առցանց տիրույթում էինք փորձում տարածել մեր մտքերը՝ ինստագրամում ու սփոթիֆայում։ իմ ֆավորիտը ֆեմինիզմի վերաբերյալ փոդքասթներ ձայնագրելն էր։ ուղղակի մի քանի էպիզոդ անելուց հետո կանգնեցինք, որովետև ձայնագրում էինք ու չէինք հասցնում մոնտաժ անել։ քանի որ ոչ մեկս էլ լավ չէինք մոնտաժում, շատ ժամանակատար էր էդ պրոցեսը դառնում։ մեկ-մեկ լավ արդյունք էլ չէինք ստանում ու չէինք տեղադրում էդ փոդքասթները։ մինչև հիմա ունենք բավականին շատ ձայնագրություններ, բայց մոնտաժը չի ստացվում անել։ երկու նախաձեռնություններն էլ գրեթե նույն ժամանակահատվածում ենք արել, քննարկումները հուլիսին ու օգոստոսին ենք արել, իսկ փոդքասթները ավելի շուտ ՝ ապրիլին ու մայիսին։ քննարկումները չարենցավանում ենք արել ու երևի ամենադժվարը մասնակիցներ գտնելն էր․ ուղղակի համոզում ու խնդրում էինք, որ մարդիկ գան։ ու քանի որ մարդկանց տենց դժվար էինք գտել, պատասխանատվություն էինք զգում, որ ոչ մի մասնակից չձանձրանա, որ շարունակաբար գան։

երկրորդ տարբերությունը էն էր, որ գրեթե բոլորս իրար ճանաչում էինք ու կոտրելու սառույց չկար, բայց միառժամանակ ես կաշկանդվածություն էլ էի նկատում մասնակիցների մեջ, որովհետև ծրագրից դուրս էլ բոլորը իրար ճանաչում էին։ էլ ուրիշ մեծ տարբերություն ես չեմ նկատել։

իսկ փոդքասթները ձայնագրելու ժամանակ միակ խնդիրը երևի երևան հասնելն էր։ ֆինանսական տեսանկյունից բացարձակ խնդիր չունեինք, որովետև ճանապարհածախսը կանանց հիմնադրամի կողմից ֆինանսավորումն էր։ զուտ ժամանակի առումով ժամը 11-ին հիմնադրամում լինելու համար 9-ին պետք ա դուրս

գայինք ու ձայնագրելուց երկու ժամ հետո էլ նոր տուն էինք հասնում (էս նաև բավականին հոգնեցնող էր)։

վերևում, որ պատմում էի փոդքասթների մասին նշեցի, որ ամենաբարդը մոնտաժ անելն էր ու էդ ժամանակ երեքիցս ոչ մեկը անձնական համակարգիչ չուներ։ իսկ ամենահաճելին ձայնագրման ընդհանուր պրոցեսն էր ու շատ դեպքերում ամենահիշարժան պահերը կտրել ենք, որովհետև մեկ-մեկ կա՛մ շատ էինք անհամանում, կա՛մ էլ շատ անձնական սահմանի էինք հասնում։ ընդհանուր էս երկու փորձառությունն էլ ինձ օգնեցին, որ ես դուրս գամ իմ bubble-ից [պղպջակ-շրջանակ] ու նոր մարդկանց հրավիրեմ տեղ։

13

1․ mrs. america, (միսիս ամերիկա\ 2020)

այս հիասքանչ սերիալը, որը ընդամենը բաղկացած է 9 էպիզոդից, կփոխի ձեր կյանքը։ այն պատմում է ամերիկայում երկրորդ ալիքի ֆեմինիզմի և կանանց իրավունքների համար մղվող պայքարի մասին, որի դեմ շատ ակտիվ պայքար էր սկսել մեկ այլ կին՝ ֆիլիս շլաֆլին, որի դերը խաղում է քեյթ բլանշեթը <3

2․frances-ha (ֆրենսիս-հա\ 2012)

նոա մաումբախի նկարահանած և գրետա գերվիգի գրած այս գեղեցիկ ֆիլմը սև ու սպիտակ կատակերգություն-դրամա է։ այն պատմում է 27 ամյա ֆրենսիսի մասին, ով պարուհի է։

ֆիլմը մեզ նրբորեն տանում է ֆրենսիսի կյանքի միջով՝ ուսումնասիրելով ֆրենսիսի ու նրա ամենամոտ ընկերուհու հարաբերությունները, որոնք սկսում են վատանալ, երբ ընկերուհին սկսում է հանդիպել մի տղայի հետ և որոշում տեղափոխվել այլ քաղաք։ մենք միասին հետևում ենք, թե ինչպես է ֆրենսիսը անցնում բազմաթիվ աշխատանքային, ֆինանսական ու էկզիստենցիալ դժարությունների միջով՝ փորձելով գտնել իրեն։

3. girlhood (աղջիկություն\ 2014)

նախ մենք խորհուրդ ենք տալիս նայել սելին սիամայի նկարահանած բոլոր ֆիլմերը։ լինելով քվիր կին ռեժիսոր՝

սիաման շատ կարևոր փորձառություններ է ներկայացնում

իր ֆիլմերում:

այս ֆիլմի սյուժեն կենտրոնացած է մարիեմի կյանքի վրա՝ դեռահաս աղջկա, ով ապրում է փարիզի ծայրամասում գտնվող թաղամասում: ֆիլմը քննարկում և մարտահրավեր է նետում ռասայի, գենդերի և դասակարգի հասկացություններին սիամմայի նպատակն էր նկարահանել սևամաշկ դեռահասների պատմությունները, կերպարներ, որոնք հիմնականում քիչ են ներկայացված ֆրանսիական ֆիլմերում: 4. orlando (օրլանդո\ 1992)

օրլանդոն 1992 թվականի նկարահանված բրիտանական ֆիլմ է՝ հիմնված մեր շատ սիրելի քվիր այքըն (icon) վիրջինիա վուլֆի համանուն ստեղծագործության վրա։ ստեղծագործության հիմքում վուլֆի քվիր սերն է՝ վիտան, ով գրքի ու ֆիլմի ընթացքում ապրում է դարերով՝ անընդհատ փոխելով իր գենդերը։

ֆիլմի հիմքում իրական դեպքեր են։ այս սերիալը իդեալական կերպով ներկայացնում է ինտերսեկցիոնալությունը, ընտանիքը, պայքարը, ընկերությունը։ իսկ այն մասին, որ քեյթ բլանշեթի մոտ ընկերուհուն խաղում է սառա փոլսնը, ուղղակի կլռենք <3 ևս

մեր հանրային տելեգրամի ալիքում՝ @queer info

6 ֆիլմ կարող ես գտնել
14
ֆեմֆիլմեր

ֆեմզոդիակ

խոյ - էնքան էներգետիկ են, որ եթե իրանք վազքի մրցումներին մասնակցեին, տեղ կհասնեին ավելի շուտ քան ինչ-որ մեկը ստարտի գիծը տենար:

ցուլ - էնքան կրքոտ են սննդի նկատմամբ, որ եթե իրանք հայտնվեին գովազդում, դաժե բուրգեռը կծախեին բուսակերներին։

երկվորյակ - էնքան են դրամա սիրում, որ նույնիսկ իրանց բույսերը կարան վերջին նորությունները քննարկեն իրար հետ:

խեցգետին - էնքան հոգատար են, որ եթե բժիշկ լինեին, մեկ այցով կբուժեին ոչ միայն քեզ, այլ քո ամբողջ ընտանիքը։

առյուծ - էնքան վստահ են, որ նույնիսկ իրանց հեռախոսազանգը կարա ձեզ համոզի, որ նախագահն ա զանգում։

կույս - էնքան պերֆեկցիոնիստ են, որ տները մաքրելուց հետո նույնիսկ իրանց կատուները խալու վրա ոչ մի մազ չեն գտնում։

կշեռք - էնքան հավասարակշռված են, որ եթե «կանատախոդեց» (լարախաղաց ։դ) լինեին, պարան օգտագործելու կարիք չէին ունենա։

կարիճ - էնքան միստիկ են, որ նույնիսկ իրանք չեն կարում հասկանան, թե ինչ են մտածում իրանց մասին։

աղեղնավոր - էնքան ազատասեր են, որ նույնիսկ իրանց կատուները

հավատում են, որ տան դուռը ազատության վառոտ ա։

այծեղջյուր - էնքան նպատակասլաց են, որ եթե մրջյուն լինեին, լուսնի վրա մրջնաբույն կսարքեին։

ջրհոս - էնքան հնարամիտ են, որ եթե երկրի առաջին մարդիկ լինեին, արդեն ինտերնետ և պիցցայի առաքում կունենային: ձկներ - էնքան նուրբ են, որ նույնիսկ իրանց ակվարիումի քարը իրան սիրված ա զգում:

15

ԹԵԺ ԳԾԵՐ

կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքում՝

«կանանց աջակցման կենտրոն»

սեռական բռնության դեպքում՝

«սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»

հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության դեպքում՝

«ագաթ» հկ

միավ-ով ապրող անձանց սոցիալական, հոգեբանական և իրավաբանական աջակցության անհրաժեշտության դեպքում՝

«իրական աշխարհ, իրական մարդիկ» հկ լգբտիք+ մարդկանց սոց․ աշխատողի և/կամ հոգեբանի աջակցության անհրաժեշտության դեպքում՝

«փինք» իրավապաշտպան հկ կանանց անվճար իրավաբանական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում՝ «կանանց ռեսուրսային կենտրոն»

լգբտիք+ մարդկանց իրավաբանական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում՝

«փինք» իրավապաշտպան հկ

քվիր քուր պլատֆորմի առաքելությունն ա խթանել լեսբի, բիսեքսուալ կանանց, տրանս* և քվիր* անձանց բարօրությանը։ մենք ստեղծում ենք ապահով տարածքներ կամ ավելի ապահով ենք դարձնում արդեն իսկ եղած տարածքները։ ունենք քվիր տուն, որը ֆիզիկական ապահով տարածք ա լբ կանանց, տրանս* ու քվիր* մարդկանց համար։ մեզ համար կարևոր ա համայնքի ներուժի հզորացումը, ինքնախնամքի ու ինքնահոգատարության մշակույթի տարածումը։ մենք ուզում ենք մեր կարիքների, խնդիրների ու փորձի մասին պատմությունները ավելի տեսանելի դարձնել՝ դրանով նպաստելով նաև քվիր* պատմույթի ստեղծմանն ու զարգացմանը։

099
077 991280 077 043042 098 663383 096 290280 093
522533
887808
948886 099

Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.