Միանդամներ

Page 3

գործողությունների կատարման ընդունված կարգը, մենք պետք է, սկզբում աստիճան բարձրացնենք, հետո բազմապատկենք և, ի վերջո` հանենք. 1) 62=36 2) 2*36=72 3) 96­72=24: 24 թիվը 96­2*62 արտահայտության արժեքն է: Եթե արտահայտության մեջ կա զրոյի վրա բաժանում, ապա այդ արտահայտությունը արժեք չունի, քանի որ զրոյի վրա բաժանել չի կարելի: Այդպիսի արտահայտությունները իմաստ չունեն: Օրինակ` 35:(4*2­8) արտահայտությունը իմաստ չունի: Առաջադրանքներ 1) Գտեք արտահայտության արժեքը. ա) 6.965 + 24.4 բ) 12,3*(­12)+34 2) Երկու բնակավայրերից, որոնց միջակա հեռավորությունը 45կմ է, միաժամանակ իրար հանդեպ դուրս եկան երկու հետիոտն: Որքա՞ն կլինի նրանց միջակա հեռավորությունը 3ժ հետո, եթե հայտնի է, որ մի հետիոտնի արագությունը 4կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 5կմ/ժ: 3) Գտնել 8.5 թվի 120%­ը: 4) Ի՞նչ նշան կարելի է դնել այս երկու արտահայտությունների միջև 36:9+18*3 և 12*8­120:3 3. Տառային արտահայտություններ Տեսական նյութ Սահմանում Եթե թվային արտահայտության մեջ մտնող որոշ թվեր (կամ բոլորը) փոխարինվեն տառերով (տարբեր թվերը՝ տարբեր տառերով), ապա կստացվի տառային արտահայտություն: Ավելի հաճախ օգտագործում են լատինական այբուբենի տառերը: Օրինակ 1. Եթե 5+2­6 թվային արտահայտության մեջ 5 թիվը փոխարինենք a տառով, 2 թիվը՝ b տառով, իսկ 6 թիվը с տառով, ապա կստանանք a+b­c տառային արտահայտությունը: Տառային արտահայտությունը կարող է կազմված լինել նաև մեկ տառից, օրինակ՝ a, c, n, x: Տառային արտահայտությունները երբեմն օգտագործում են տեքստային խնդիրներ


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.