Issuu on Google+

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր       

GeoGebra դինամիկ մաթեմատիկայի ծրագիր  (ուղեցույց)                          Հերմինե Անտոնյան   


Առաջաբան  GeoGebra անունը կազմված է Geometry և Algebra բառերի մասերից: Ծրագիրը  թարգմանված է ավելի քան 50 լեզվով, ինչպես նաև հայերեն և նախատեսված է  մաթեմատիկա ուսումնասիրելու համար: GeoGebra­ի միջավայրն ինտերակտիվ է և  հնարավորություն է տալիս ստեղծելու ինտերակտիվ դինամիկ մոդելներ: Ծրագիրը կարելի է  ազատ ներբեռնել GeoGebra­ի պաշտոնական կայքից՝ www.geogebra.org ­ից կամ  իմ անձնական բլոգից՝ www.myeduway.wordpress.com ­ից:  

                                  Geogebra­ի տեղադրումը և գործարկումը  Ինչպես առաջաբանում նշվեց, ծրագիրը կարող եք ներբեռնել ծրագրի պաշտոնական կայքից:  Այնուհետև գործարկեք GeoGebra­Windows­Installer­4­0­40­0.exe ֆայլը: 


Բացված պատուհանում սեղմեք Run կոճակը և հաջորդ պատուհանում սեղմեք Next  կոճակը  

                        ապա I Agree կոճակը. 


Հաջորդ պատուհանում տեղադրման տեսակներից (setup type) ընտրեք Standard­ը և  սեղմեք Install կոճակը: 


Սպասեք մինչև ծրագիրը տեղադրվի համակարգչում և սեղմեք հաջորդ պատուհանի Finish  կոճակը:                          Այնուհետև երբ գործարկեք ծրագիրը, կտեսնեք որ ինտերֆեյսը անգլերեն է: 


Բայց մեկ­երկու կոճակի սեղմումով օգտագործողը կարող է փոխել դա:   GeoGebra­ի լեզուն հայերեն դարձնելու համար Options մենյուի ենթամենյուներից  ընտրեք Language ⇒ A­D ⇒ Armenian:   


Հիմա GeoGebra­ի գլխավոր պատուհանը կունենա հետևյալ տեսքը. 


Գլխավոր պատուհանի վերևի մասում գտնվում են մենյունները, գործիքները, 

            միջին մասում՝ օբյեկտների վահանակը, կտավը 


իսկ ներքևի մասում՝ մուտքագրման դաշտը:  Կարող եք աշխատել ներկայացված գործիքներով ու մկնիկի օգնությամբ Կտավի վրա  երկրաչափական կառուցումներ անել: Կարող եք նաև ստեղնաշարի միջոցով Մուտքագրման  դաշտում գրել հրամաններ, ֆունկցիաներ ու սեղմել Enter կոճակը: Երկու դեպքում էլ  Կտավի վրա կպատկերվի համապատասխան օբյեկտը, իսկ նրա թվային կամ  հանրահաշվական ներկայացումը կունենաք Օբյեկտների վահանակում:      GeoGebra­ում օբյեկտներ ստեղծելու հնարավորություններից մեկը ծրագրի գործիքներն  են: Գործիքների շարքի վերջում գրվում է ընտրված գործիքի անունը և նաև հուշում, թե այդ  գործիքն ինչ է անում կամ ինչպես է աշխատում: 


Գործիքները դասավորված են խմբերով: Յուրաքանչյուր խմբում ընգրկված են նմանատիպ  կամ նման օբյեկտներ ստեղծող գործիքներ: Սեղմելով որևէ գործիքի պատկերակի ներքևի աջ  անկյան փոքրիկ եռնակյան վրա՝ կարող եք ընտրել այդ խմբի մեկ այլ գործիք: 

  Համապատասխան գործիքն ընտրելուց հետո մկնիկի ձախ սեղմումով աշխատում ենք կտավի  վրա: Օրինակ եռանկյուն գծելու համար ընտրում ենք Բազմանկյուն ենթագործիքը 


և ինչպես հուշումում է տրված հերթով նշում ենք բոլոր գագաթները, հետո նորից առաջինը. 

  Կտավում գծվեց եռանկյունը, իսկ օբյեկտների վահանակում գագաթների կոորդինատներն են  և եռանկյան կողմերն ու մակերեսը: Գագաթները անկախ օբյեկտներ են, այսինքն դրանք  կարելի է փոփոխել մկնիկով կամ ստեղնաշարով, իսկ կախյալ օբյեկտները փոխվում են  նրանց ծնող օբյեկտների փոփոխություններին համապատասխան: 


Կտավում կարելի է որոշ փոփոխություններ կատարել՝ ջնջել կոորդիանատային առանցքները  կամ ավելացնել ցանց:  

      Ինչպես վերև նշվել է, մուտքագրման դաշտում գրվում են հրամաններ կամ ֆունկցիաներ:  Բոլոր հրամաններին կարելի ծանոթանել՝ սեղմելով ներքևի աջ անկյունի կոճակը. 


Իսկ եթե ցանկանում եք չօգտվել հրամաններից, ապա կարելի է մուտքագրման դաշտում գրել  համապատասխան ֆունկցիան և Enter կոճակը սեղմելով՝ կտավում կպատկերվի  ֆունկցիայի գրաֆիկը. 

      Շարունակելի….  Օգտվեցի Գ. Աղեկյանի GeoGebra գրքից:         


Geogebra ուղեցույց