Scout magazine 9'th edition

Page 4

Սկաուտ Արենուշների ամսվա հայտագիր

«Առաջնորդական սեմինար»-ին մասնակցություն ունեցած Սկաուտ-արենուշները սեմինարի ընթացքում պատրաստել էին բազմաթիվ հետաքրքիր հայտագրեր: Այս տարվա երկրորդ սկաուտական հավաքին անցկացրեցինք այդ հայտագրերի լավագույններից մեկը: Այն բաղկացած էր երկու խաղերից: Նախ բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք խաղալ առաջին խաղը, որը զարգացնում էր ամբողջ խմբի ֆիզիկական ունակությունները՝ վազք, ճկունություն և այլն: Եվ այսպես, ամեն սուլիչով` հրամանից հետո, ընտրված խմբից մի անդամ վազելով փորձում էր հասնել իր խմբին պատկանող դրոշակի մոտ, վերցնել այն և վերադառնալ խմբի մոտ: Հակարակորդ խումբը բնականաբար փորձում էր դիմադրել: Հաջորդ և ամենաակտիվ խաղը դա օձի խաղն էր, որի ժամանակ վերոհիշյալ խմբերից պարտություն կրած խումբը մեծ շրջան էր կազմել և այդ շրջանի մեջ հակարակորդ խումբը շարք էր կազմել: Սուլիչը հնչելուն պես շրջան կազմած խումբը սկսեց գնդակով հարվածել շարքի վերջին անդամին: Մի քանի հարվածից հետո շարքը կիսվեց ու մնաց երկու հոգի, որոնց հեռացրեցին` ժամանակը լռանալու պատճառով: Հերթը հասավ օղակ կազմող խմբին: Լավ և հաճելի խաղերից հետո հայտարարվեց հաղթող խմբի անունը, սակայն մեր սիրելի խմբապետ Եղբայր Սարօն մի հարց տվեց (չէ որ միայն խաղալով հաղթանակը սկաուտական հաղթանակ չէ), որը վճռորոշ էր: Այդ հարցին կարողացավ պատասխանել մեր լավագույն Քույր Յուրիդան, ով պարտվող խմբի անդամ էր: Այսքանից հետո Եղբայր Սարօն հայտարարեց, որ երկու խմբերը հաղթեցին: Այսպիսով, հիշեք սիրելի Սկաուտ-արենուշներ. «Հաղթանակը միայն ուժ ունենալով չի, այլ բարձր գիտելիքների պաշար»: Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան

-2-


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.