Scout magazine 48'th edition

Page 1

-1 Մարտի 4-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի գրքերի ակումբի նախաձեռնությամբ, կայացավ հետաքրքիր հանդիպում-քննարկում՝ Դերենիկ Դեմիճյանի «Ավելորդը» պատմվածքի հիման վրա: Սկաուտները և արենուշները նախապես կարդացել էին պատմվածքը, որն էլ խթանեց դրա բուռն քննարկմանը: Դերենիկ Դեմիրճյանի (1877-1956թթ.) «Ավելորդը» գրվել է 1917 թ.-ին: Պատմվածքը ներկայացնում է մարդկային փոխհարաբերությունների, ընտանիքի կարևորության և ժամանակի ծանր դեպքերի մասին... Գլխավոր հերոս Հաճի աղան գերադասեց իր անդամալույծ քրոջ փոխարեն մի քանի նյութական և կարևոր իրեր վերցնել՝ թողնելով իր քրոջն ոճրագործների առաջ միայնակ: Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար: Նա ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի․․․ Քննարկման ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ Հաճի աղայի, նրա ընտանիքի և վերաբերմունքնի մասին․․․ Մասնակիցները քննարկեցին պատմվածքի առանցքային հարցերը` ընտանիքի կարևորությունը, սերը և հարգանքը դիամցինի նկատմամբ, մարդկային գործոնը և նրա կարևորությունը: Քննարկման ավարտին սկաուտները և արենուշներն եկան այն եզրակացության, որ աշխարհում չկան ավելորդ մարդիկ, պարզապես պետք է ուշադիր լինել մեր շրջապատի, մեր ընտանիքի անդամների և ընկերիների հանդեպ։ Քննարկումից սովորեցին նաև ժամանակին ցույց տալ օգնություն կարիքավորին` լինելով և մնալով մաքուր մեր խղճի առաջ: Քննարկման ավարտին առավել ակտիվ մասնակիցներն ստացան խրախուսական նվերներ: Քույր Լիանա Հովհաննիսյան Ավելորդը

Կանանց միջազգային օր

-3- -2-
Մարտի 8-ին, Ազատության հրապարակում «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ուսանողների կողմից կազմակերպվել էր աշխարհի շատ երկրներում մարտի 8-ին անցկացվող պարային ֆլեշմոբ, որից հետո ուսանողները հանդես եկան տարբեր պարային համարներով և ելույթներով։ Միջոցառմանը հյուրընկալվել էր նաև մեր՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի, փողերախումբը։ Փողերախումբն իր ելույթով ոգևորեց ներկաներին և ազդարարեց երթը դեպի ՀՀ հրապարակ։ Քայլերթի ողջ ընթացքում փողերախումբը նվագեց տարբեր քայլերգեր՝ բարձր պահելով ներկաների ոգևորությունը։ Ելույթն ավարտվեց ՀՀ հրապարակում՝ Հայաստանի ազգային օրհներգի նվագով․․․ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը ջերմորեն շնորհավորում է մեր շատ սիրելի տատիներին, մայրերին և քույրերին՝ կանանց միջազգային օրվա առթիվ։ Ցանկանում ենք առողջություն, անսահման սեր, երջանկություն և միշտ բարձր տրամադրություն․․. Սիրելի՛ քույրեր և մայրեր ջան, միշտ եղե՛ք առողջ ու գեղեցիկ: Կյանքը միայն ձեր ժպիտների շնորհիվ է գեղեցկանում:

Անժամանակ եւ վաղահաս մահկանացուն կը կնքէ երբ ան կ’ուղուէր իր

աշխատանքին՝

-5- -4Գույժ Ժան Պէշլեան (1951-2018) Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ մարտի 1-ի առավոտյան՝ աշխատանքի գնալիս, Երևանում կյանքից հեռացել է սիրիահայ մանկաբույժ Ժան Պէշլեանը։ Հայրենիքում բժշկական կրթություն ստացած Ժան Պէշլեանը մինչև կյաքնի վերջ ծառայեց մարդկությանը՝ բժշկելով հազարավոր մանուկների։ Սիրիական պատերազմի պատճառով հայրենիք վերադարձած Մեծ բժիշկն իր ծառայությունը շարունակում էր այստեղ՝ բարեգործական հիմունքներով աշխատելով ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում բացված «Քլոտիա Նազարեան» բժշկական սպասարկման կենտրոնում։ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումն իր ցավակցությունն է հայտնում ազնիվ և նվիրված միութենականի հարազատներին, ընկերներին և բոլոր միութենականներին։ Նրա գործն անմահ է, հիշողություննեը շատ․․․ Նա կապրի բոլորիս սրտերում․․․ Ձեզ ենք ներկայացնում մանկաբույժ Ժան Պէշլեանի կենսագրական տվյալներ՝ մեջբերված http://www.arevelk.am կայքից։ «Ժան Պէշլեան՝ անդրանիկ զաւակը Շաքէ Իսկէնտերեան եւ Զաւէն Պէշլեան ամոլին: Ծնած է Հալէպ, 1951-ին: Մանկապարտէզ յաճախած է Կիլիկեան վարժարանէն ներս, ուրկէ անցնելով Հ.Բ.Ը.Մ. Լ.Ն.Գ.Կ. վարժարան, 12 տարիներու ընթացքին կ’աւարտէ այս հիմնարկի բոլոր բաժինները իբրեւ լաւագոյն ուսանող: 1970-ին կը ստանայ Սուրիական Պետական Պաքալօրիայի վկայականը՝ գերազանց արդիւնքով: 1970-1974 տարիներուն կը յաճախէ Պէյրութի Ամերիկեան համալսարանը, ստանալելով կենսաբանութեան վկայական, եւ կը վերադառնայ Հալէպ, ուր կը ստանձնէ իր ընտանիքի հոգատարի պաշտօնը: 1974-1975 տարեշրջանին կը դասաւանդէ իր վարժարանի Երկրորդական բաժնին մէջ, իբրեւ կենսաբանութեան եւ քիմիաբանութեան ուսուցիչ: Յաջորդ տարի կ’ընդունուի Երեւանի բժշկական համալսարանը, իրականացնելու կեանքի նպատակը՝ դառնալու բժիշկ: 1981-ին յաջողութեամբ կ’աւարտէ ուսումը դառնալով մանկաբոյժ: Աւարտելով մասնագիտութիւնը կը վերադառնայ իր ծննդավայրը, հիմնելով սեփական դարմանատուն եւ ծանօթ դառնալով որպէս յաջողակ մանկաբոյժ՝ մինչեւ 2012 կը կատարէ իր պարտականութիւնները: Իբրեւ բժիշկ կ’աշխատի Վերժին Կիւլպէնկեան մայրանոցին մէջ եւ նոյն տարիներուն կը ծառայէ Ճինիշեան Յիշատակի հիմնարկի եւ Գարակէօզեան հիմնարկի մօտ իբրեւ հայկական վարժարաններու պատասխանատու մանկաբոյժ: Միութենական ազգային գործունէութիւն. Իր ծնողքի ճանապարհով կ’անդամակցի Հ.Բ.Ը.Մ.-ի եւ Հ.Ե.Ը.-ի, ստանձնելով պատասխանատու պաշտօններ՝ պատանի տարիքէն սկսեալ, գլխաւորապէս ուսանողական եւ տեղական մարմիններու ատենապետ եւ անկէ ետք իր սիրած վարժարանի Կրթական Յանձնախումբի ատենապետի պաշտօնը՝ երկար վեց տարիներ: 2012 թուականի աշնան իր ընտանիքի անդամներուն հետ հարկադրաբար կ’անցնի Հայաստան, կրկին ստանձնելով բժշկական խնամքի պաշտօնը՝
Երեւանի Քլոտիա Նազարեան բժշկական կենդրոնէն ներս, որպէս մանկաբոյժ:
բազմահազար հալէպահայ գաղթականներու: 2016-էն սկսեալ կը պաշտօնավարէ Հ.Բ.Ը.Մ.-ի
1 մարտ 2018-ի առաւօտեան, ժամը 10-ին: Հանգուցեալը ամուրի էր, ունի երկու քույրեր՝ Սեդա Պէշլեան Գաբրիէլեան եւ Պէթթի Պէշլեան Եսայեան»: Աղբյուր՝ http://www.arevelk.am Լուսանկար՝ http://www.agbu.am

Ոչ Պլաստմասին , Երկրագնդի ժամ

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը լինելով

Կանաչ սկաուտական խումբ, բոլորին հրավիրում է

մասնակցել այս

սերունդների համար․

-Օգտագործե՛ք վերամշակված տարաներ,

-Հրաժարվե՛ք ձողիկներից,

-Մի՛ գործածեք պլաստմասե տոպրակներ և

պլաստմասե իրեր…

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը լինելով Կանաչ սկաուտական խումբ մարտի 24-ին

Աշխատանքներ պուրակում, Չմոռանաք նայել աջ

և առհասարակ էներգակիրների խելամիտ

-7- -6-
համաշխարհային շարժմանը: Աշխատենք մաքուր պահել մեր երկիր մոլորակն ապագա
նշեց երկրագնդի ժամը՝ մարտի 23-ից կոչ անելով բոլորին անջատել իրենց լույսերը և ոչ հիմնական էլեկտրական հարմարանքները մի ժամով, որի նպատակն է մարդկության ուշադրությունն սևեռել կլիմայի փոփոխության վրա և քաջալերելու էլեկտրականության
օգտագործմանը։ Առաջին անգամ Երկրագնդի Ժամը տեղի ունեցել է Ավստրալիայում՝ 2007 թ․ մարտի 31-ին, ժամը 7։30-8։30։ Երկրագնդի Ժամը նվազեցրել է Սիդնեյի էլեկտրական սպառումը՝ 2.1%-ից -10.2%, այդ ժամվա համար, որին մասնակցել են 2.2 միլիոն անձ։ Եղբայր Սարօ Թաթյոս Hy.wikipedia.org Երեց/Քարավել․ «Ծառայո՛ղ»․․․ Սա է նշանաբանը, որին հետևում են մեր ավագ քույրերն ու եղբայրները: Նրանք օգնում են ոչ միայն իրենց կրթսեր քույրերին ու եղբայրներին, այլև իրենց քաղաքի և երկրի բնակիչներին,
և գեղեցկացնում իրենց
18-ը․․․ 2018թ մարտի 18-ը գեղեցիկ արևային օր էր, որից օգտվեցին ավագները՝ թարմացնելով Պարույր Սևակի անվան պուրակում գտնվող նստարանների վրայի ներկը։ Մեր ավագ քույրերն ու եղբայրները՝ սկաուտական օրն սկսելով դրոշակի արարողությամբ, գնացին գեղեցկացնելու պուրակը` ներկելով նստարանները: Աշխատանքներն ուղեկցվեցին կանչերով և երգերով։ Անգամ եղանակն էր «կանգնել» նրանց կողքին։ Երեցները և քարավելներն ոգևորվելով ու ոգևորելով քաղաքի բնակիչներին, կանեն ամեն ինչ որպեսզի նմանատիպ գործունեությունը լինի շարունակական։ Քույր Սոսե Երիցյան Չմոռանաք նայել աջ Դեպի Սևան գնալուց չմոռանաք նայել աջ, ուր կտեսնեք մեր երեցների՝ ավագ եղբայրների, կողմից թողած քարե գրությունը՝ I ♥ SCOUTS Երեցների կողմից թողած գրություն՝ մարտի 25-ի հայտագիր։
հարդարում
շրջապատը։ Այդպիսի օրերից էր մարտի

«Սկաուտ» թերթը 5 տարեկան է

Սույն թվականի մարտի 18-ին

սկաուտական խմբի գործունեությունը, ինչպես նաև, այլ ուսուցողական

հիմնվել է 2012թ.՝ Եղ. Սարօ Թաթյոսի կողմից, ով հանդիսանում է Խմբագրական խմբի հիմնադիրն ու պատասխանատուն… Խմբագրական խմբի ստեղծման նպատակն եղել է ամսաթերթի հրատարակման աշխատանքները: 5 տարվա ընթացքում ընդլայնել է աշխատանքները՝ քայլելով ժամանակին զուգահեռ:

-9- -8-
2013 թ. Մարտի 1-ին անգամ հրատարակվել է «Սկաուտ» ամսաթերթը, որն իր էջերում պատմել և պատմում է սկաուտական կյանքի մասին, 5 տարի շարունակ լուսաբանում է ՀԲԸՄ Հայաստանի
և տեղեկատվական նյութեր հրատարակում… Ինչպես գիտեք, Խմբագրական խումբը
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբագրական խումբը նշեց «Սկաուտ» ամսաթերթի 5-րդ տաեդարձը: Խմբի անդամները քննարկելով անցած տարիների աշխատանքների արդյուքները, ողջ խմբով նշեցին թերթի տարեդարձը և անդրադարձան հետագա անելիքներին և նպատակներին: 6 տարի շարունակ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբագրական խումբն իր ձեռքն է վերցրել մի շատ կարևոր պարտականություն՝ ապահովել ողջ ամսվա ակտիվ լրահոսը: «Սկաուտ» ամսաթերթի յուրաքանչուր համարում կարող եք ծանոթանալ սկաուտական ակտիվ անցուդարձին, տեղեկանալ ամսվա ընթացքում իրականացրած հայտագրերին և ծրագրերին, սկաուտների և արենուշների կատարած աշխատանքների մասին: Թվով 47 թողարկված հրատարակումները վկայում են խմբագրական խմբի մեծ աշխատանքի մասին: Խմբագրական խմբի անդամներն ստանում և զարգացնում են իրենց գիտելիքները համապատասխան դասընթացների միջոցով… Խմբագրական խմբի անդամները, հետևողական կերպով նաև, ապահովում են առցանց լրահոսը agbuscout.am կայքում, որտեղ գործում է նաև թերթի առցանց տարբերակը: Մեծ է Խմբագրական խմբի դերը սկուտական խմբում: Այն ոչ միայն ներկայացնում է սկաուտական անցուդարձը, այլ նաև հանրությանն է մատուցում սկաուտի և արենուշի արժեքները, նպատակները և նրանց կարևոր գործն ու դերը հասարակությունում: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Խմբագրական խմբին 5 տարի շարունակ ամսաթերթի հրատարակումների համար՝ մաղթելով նորանոր հրատարակումներ: Քույր Լիլիա Հովհաննիսյան

Սկաուտների և արենուշների

մարտ ամսվա հայտագրեր

-11- -10-
Ահա եկավ մարտ ամիսը`իր հետ բերելով գարնանային տրամադրություն և սպասված հայտագրեր։ Սկաուտներն ու արենուշներն ամիսն սկսեցին, նախապես ընթերցած, Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» ստեղծագործության քննարկմամբ, որը կազմակերպել էր մեր գրքերի ակումբի պատասխանատուներ ք․ Արփայի և ք․ Մարինեի կողմից։ Մարտի 11-ը սկաուտներն ու արենուշները հայտագրում օգտագործեցին սկաուտական գիտելիքները` ամրապնդելով և նոր հմտություններ ձեռք բերելով: Խմբի մի մասը` եղբայր Արթուրի գլխավորությամ, սովորեցին քարտեզագրություն և կողմնացույցից օգտվելու կանոններ, իսկ արագիլ խմբակը՝ քույր Սոսեի օգնությամբ, պատրաստեց գեղեցիկ, խորհրդանշական թևնոցներ։ Հաջորդիվ կիրակիները` օգտվելով լավ եղանակից, անցկացվեցին ընդհանուր խմբի հայտագրեր։ Մարտի 18-ին հայտագիրը Արաբկիրի հայորդյաց տանից դուրս էր: Սկաուտներն ու արենուշներն այդ օրը գնացին Հաղթանակ զբոսայգի, որտեղ խաղացին հանգրվաններով խաղ, որի նպատակն էր զարգացնել սկաուտական
և
ամիսը սկաուտներն ու արենուշներն ավարտեցին հայորդյաց տան ներսում՝ գիտելիքները ստուգող և ամրապնդող խաղով։ Քույր Քրիստինա Հակոբյան Քույր Սոսե Երիցյան
գիտելիքները, ֆիզիկական հմտությունները
մտքի ճկունությունը։ Մարտ

Գայլիկների և արծվիկների

մարտ ամսվա հայտագրերը Դեպի Գառնի և Գեղարդ

որ հիմա կանանց, մայրերի, աղջիկների միամսյակն է, այս տարի նույնպես մեր

քույրերն ու եղբայրները պետք է պատրաստեն անակնկալ միջոցառում նվիրված իրենց մայրերին, քույրերին և տատիկներին: Հենց սրան էլ նրանք պատրաստվեցին մյուս

-13- -12-
Մարտի 4-ին տեղի ունեցավ գայլիկների և արծվիկների տաղանդների մրցույթի եզրափակիչ փուլը: Այս փուլին երեխաներն երկար էին պատրաստվել և սպասել: Մրցակցությունը մեծ էր, քանի որ գրեթե բոլոր համարները հավասարազոր էին: Սակայն ընտրվեցին 3 ամենաուժեղ մասնակիցները, ովքեր էլ դարձան մրցույթի հաղթողներ: Ողջ խումբն իր շնորհավորանքն է հայտնում եղբայր Նարեկին, քույր Էդլինին և առաջին հորիզոնականը զբաղեցրած քույր Կատրինին: Հաղթողները ստացան պարգևներ: Հաջորդ կիրակի կազմակերպվել էր արշավ դեպի Գառնի և Գեղարդ: Մի փոքր հոգնած, բայց լավ տպավորություններով լի երեխաները հաղթահարեցին Գառնու Ձորը և հասան տաճար, որտեղ նրանք ստացան տեղեկություն՝ տաճարի, նրա կառուցվածքի և պատմության մասին: Քանի
երկու
Քույր Լիլիա Ազատյան Մարտի 11-ին, գայլիկների և արծվիկների համար կազմակերպվել էր արշավ դեպի Գառնի և Գեղարդ: Առավոտյան երեխաները հավաքվեցին հայորդյաց տանը և ճանապարհ ընկան: Ճանապարհն անցավ երգերով և կանչերով: Տեղ հասնելուն պես, գայլիկներն ու արծվիկները շարք կանգնեցին, որպեսզի սկսեն արշավը: Ճանապարհն անցնում էր Գառնու ձորով: Երեխաներն անցան շատ տեսարժան վայրերի կողքով, նկարվեցին դրանց մոտ: Ի վերջո՝ քիչ թե շատ քայլելուց հետո, նրանք հասան տաճարի մոտ, հանգստացան, լսեցին մի քանի հետաքրքիր փաստեր տաճարի մասին, ապա ճանապարհվեցին դեպի Գեղարդ: Այնտեղ ևս մեծ էր տարածքը շրջելու և հիանալու համար: Երեխաները բաժանվեցին խմբերի և սկսեցին «ուսումնասիրել» տարածքը: Վերջում կրկին հավաքվեցին նույն կետում և վերադարձան Երևան: Երեխաների առավոտվա ժպիտին ու աշխուժությանը չէր խանգարել այս արշավը: Նրանք նույն խինդով լցված երգում էին և կանչեր անում, իսկ վերջում պատմում իրենց օրը ծնողներին․․․ Քույր Լիլիա Ազատյան
փոքրիկ
կիրակիներին:

Մաղթում ենք լավագունը, Շնորհավորում ենք

բարերի տարեդարձը: 1869թ․ մարտի 23-ին

ծնվել է պորտուգալահայ գործարար և բարեգործ

շահագործման հասանելի դարձնելու

որ 1906 թ.-ին ստեղծված Հայկական

Բարեգործական Ընդհանուր Միության

հիմնադիր

է Գալուստ Գյուլբենկյանը՝ 1930 թվականին։ Ողջ կյանքում Գյուլբենկյանն երազել էր

Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը

կտակել Հայաստանին։ Իր վերջին հանգրվանում՝

Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը 13

տարի։

մոտ 840 միլիոն դոլար,

հիմնադրամը։ 300 միլիոն

և այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի

սկաուտական

հիմնադիրներից է, ով զբաղեցրել է փոխատենապետի պաշտոնը, ապա սկաուտական

-15- -14-
ՈՒրախությամբ հայտնում ենք, որ մարտի 7-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուատական խմբի հիմնադիրներից, խմբի 2-րդ ատենապետ եղբայր Էդուարդ Տեր Գասպարի ծննդյան օրն է: ՀԲԸՄ սկաուտական խուբն ի սրտե շնորհավորում է Ձեր տարեդարձը, մեր շատ սիրելի և հարգելի եղբայր՝ Ձեզ մաղթելով հաջողություն և երջանկություն:
որ
Էդուարդը ՀԲԸՄ Հայաստանի
խմբի ատենապետի պաշտոնը: Նա եղել է Սիրիայի Հալեպ քաղաքի ՀԲԸՄ ՀԵԸ սկաուտական խմբի անդամ և խորհրդի դիվան անդամ: Սիրով հայտնում ենք, որ մարտի 21-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ատենադպրուհու և նախկին խմբապետուհու՝ Քույր Սյուզաննա Պետրոսյանի ծննդյան օրն է: ՀԲԸՄ սկաուտական խմբի ղեկավար մարմինը և բոլոր անդամներն ի սրտե շնորհավորում են Ձեր տարեդարձը` մաղթելով հաջողություն և երջանկություն: Նշենք, որ Քույր Սյուզաննան ՀԲԸՄ Հայստանի սկաուտական խմբի «Սկաուտ» ամսաթերթի խմբագիրն է, խորհրդի ատենադպրուհին և արենուշների նախկին խմբապետուհին: Աղբյուր՝ http://agbuscout.am
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն նշում է մեծն
Նշենք,
եղբայր
խմբի
Մեծն բարեգործի տարեդարձը
Գալուստ Սարգսի Գյուլբենկյան, ով մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի
Արևմուտքի
մեջ։ Նշենք,
նավթի պաշարները
Պողոս Նուբար փաշայի մահից հետո, կազմակերպության ղեկավարությունն
ստանձնել
Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝
տարբեր երկրներում։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունն օգնում է Երևանի Մատենադարանին։ «Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ...» Աղբյուր՝ hy.wikipedia.org
ինչպես նոբելյան
ոսկի՝
մնաց Պորտուգալիայում

Ավելորդը......................................................................................................................

Կանանց միջազգային օր............................................................................................

Գույժ...........................................................................................................................

Ժան Պէշլեան (1951-2018)............................................................................................

Ոչ Պլաստմասին, Երկրագնդի ժամ.............................................................................

պուրակում, Չմոռանաք նայել աջ......................................................

թերթը 5 տարեկան է.................................................................................

Քույր Լիանա Հովհաննիսյան

Քույր Սոսե Երիցյան

Քույր Լիլիա Հովհաննիսյան

Քույր Քրիստինա Հակոբյան

Քույր Լիլիա Ազատյան

Սրբագրիչ՝ Մարինե Մխիթարյան

Համակարգչային ձևավորում՝

Արեգ Ադուրյան

Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թաթյոս

Բովանդակություն
Աշխատանքներ
Սկաուտների և արենուշների ամսվա
Գայլիկների և արծվիկների ամսվա հայտագրեր.......................................................... Դեպի Գառնի և Գեղարդ............................................................................................... Մեծն բարեգործի տարեդարձը..................................................................................... Մաղթում ենք լավագունը, Շնորհավորում ենք........................................................... Բովանդակություն...................................................................................................... -1-2-4-5-6-7-8-10-12-13 -14-15-16Խմբագրական խումբ Խմբագիր՝ Քույր Սյուզաննա Պետրոսյան Լուսանկարողներ՝ Եղբայր Յուրի Բլաժկո Եղբայր Հովհաննես Հովհաննիսյան Աշխատակիցներ՝
«Սկաուտ»
հայտագրեր.......................................................
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.