Scout magazine 9'th edition

Page 1



Ճանաչենք հիմնադիրներին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության առաջին ատենագրություն, որը ստորագրվեց Ապրիլի 15, 1906 թ.

-1-


Սկաուտ Արենուշների ամսվա հայտագիր

«Առաջնորդական սեմինար»-ին մասնակցություն ունեցած Սկաուտ-արենուշները սեմինարի ընթացքում պատրաստել էին բազմաթիվ հետաքրքիր հայտագրեր: Այս տարվա երկրորդ սկաուտական հավաքին անցկացրեցինք այդ հայտագրերի լավագույններից մեկը: Այն բաղկացած էր երկու խաղերից: Նախ բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք խաղալ առաջին խաղը, որը զարգացնում էր ամբողջ խմբի ֆիզիկական ունակությունները՝ վազք, ճկունություն և այլն: Եվ այսպես, ամեն սուլիչով` հրամանից հետո, ընտրված խմբից մի անդամ վազելով փորձում էր հասնել իր խմբին պատկանող դրոշակի մոտ, վերցնել այն և վերադառնալ խմբի մոտ: Հակարակորդ խումբը բնականաբար փորձում էր դիմադրել: Հաջորդ և ամենաակտիվ խաղը դա օձի խաղն էր, որի ժամանակ վերոհիշյալ խմբերից պարտություն կրած խումբը մեծ շրջան էր կազմել և այդ շրջանի մեջ հակարակորդ խումբը շարք էր կազմել: Սուլիչը հնչելուն պես շրջան կազմած խումբը սկսեց գնդակով հարվածել շարքի վերջին անդամին: Մի քանի հարվածից հետո շարքը կիսվեց ու մնաց երկու հոգի, որոնց հեռացրեցին` ժամանակը լռանալու պատճառով: Հերթը հասավ օղակ կազմող խմբին: Լավ և հաճելի խաղերից հետո հայտարարվեց հաղթող խմբի անունը, սակայն մեր սիրելի խմբապետ Եղբայր Սարօն մի հարց տվեց (չէ որ միայն խաղալով հաղթանակը սկաուտական հաղթանակ չէ), որը վճռորոշ էր: Այդ հարցին կարողացավ պատասխանել մեր լավագույն Քույր Յուրիդան, ով պարտվող խմբի անդամ էր: Այսքանից հետո Եղբայր Սարօն հայտարարեց, որ երկու խմբերը հաղթեցին: Այսպիսով, հիշեք սիրելի Սկաուտ-արենուշներ. «Հաղթանակը միայն ուժ ունենալով չի, այլ բարձր գիտելիքների պաշար»: Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան

-2-


Պատրաստիր ինքդ

-3-


Սկաուտական գիտելիք

Մայրամուտի ժամանակն իմանալու համար պետք է հորիզոնական գծին դնել ձեռքի մատերը: Յուրաքանչյուր մատ հավասար է 15 րոպե, այսինքն 4 հատ մատերը հավասար են 1 ժամ` մինչև մայրամուտ :

-4-


Ընկույզիկի կապ

Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան -5-


Առաջնորդակա

2014 թվականը սկսվեց կարևոր մի սեմինարով, և որը հիմքը կլինի այս տարվա մեր աշխատանքներին: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը իր ազգանվեր գործը պատվով շարունակելու համար պատրաստում է պատվաբեր առաջնորդներ, ովքեր ջանք ու եռանդ չխնայելով ծառայելու են ակումբին և շենացնելու են այն: Հունվարի 12-ին Արաբկիրի Հայորդյաց տանը կայացավ «Առաջնորդական սեմինար»: Եղբայր Սարօի կողմից պատրաստված դասախոսությունները շատ հետաքրքիր նորություններ էին մեզ համար: Լսեցինք և սովորեցինք այնպիսի բաներ, որոնք գրեթե միշտ անտեսել էինք: Առաջնորդ լինելը շատ պատասխանատու, բայց ինչու ոչ, նաև հաճելի աշխատանք է: Երբ սակուտը կամ արենուշը իր խմբապետի վստահությանն է արժանանում իբրև պատասխանատու, նա դառնում է առաջնորդ: Սեմինարի ընթացքում մի շատ կարևոր կետեր սովորեցինք, որոնք մեզ պետք կգան ամբողջ կյանքում, նույնիսկ սկաուտականի շարքերց դուրս:

-6-


ան Սեմինար

Թե ինչպես պատրաստել հայտագիր, դա մենք շատ ենք մտածել, սակայն միշտ չէ որ հաջողվել է, և դա եղել է մեր սխալը, որովհետև հաշվի չենք առել այնպիսի դեպքեր, որոնք մեզ կարող են խանգարել: Հայտագրի իրագրոծման համար սցենար է հարկավոր, պատկերացնել թե ինչը կարող է խանգարել հայտագրին: Հայտագիրը լիովին պատրաստելուց հետո գրի ենք առնում և ներկայացնում խմբապետին, որը կարող է ընդունել կամ ոչ: Հուսանք սեմինարը կլինի շարունակական, քանի որ դա մեզ շատ բան է սովորեցնում: Խոստանում ենք ձեզ, այսուհետ ունենալ ավելի հետաքրքիր, ուսուցողական և աշխույժ հայտագրեր: Այս տարին մեր սկաուտական կյանքի ամենաառատ ու հագեցած տարին է լինելու: Քույր Մարիամ Պիվազյան

-7-


Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր Այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան Հունվար մասվա վերջին կիրակին Գայլիկ-Արծվիկների պատասխանատուական կազմը որոշեց հատկացնել Երևան քաղաքի հերթական թանգարանի այցելության: Այս անգամ նախատեսվեց այցելել Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: Տուն-թանգարանը գտնվում է Մ.Մաշտոց պողոտայում,այն չորս հարկանի շենք է: Առաջին հարկում տեղադրված են մեր բանաստեղծի և նրա ընտանիքի անդամների լուսանկարները, ինչպես նաև, նրա ծննդավայրի և տան լուսանկարեր,անձնական իրեր: Երկրորդ և երրորդ հարկերում ցուցադրված էին լուսանկարներ և իրեր կապված իր ստեղծագործական կյանքի հետ, նրա զավակների և թոռների լուսանկարները: Երրորդ հարկի ամենաուշագրավ ցացանմուշը այն բանտի դուռն էր, ուր բանաստեղծը բանդարկվել,ապա սպանվել էր: Այդ հարկում նաև ցուցադրված էր մի աշխատանք՝ բրնձի հատիկը, ուր քանդակված էր Չարենցի դիմանկարը և իր բանաստեղությունից՝ Իմ անուշ Հայսատանից,մի հատված: Անենախորհրդավոր հարկը դա չորրորդ հարկն էր, իր մեջ նեռարելով բանաստեղծի ննջասենյակը, հյուրասենյակը և առանձնասենյակը: Այնտեղ իրերը շարված են այնպես, ինչպես եղել էր բանաստեղծի կենդանության ժամանակ: Թանգարանում նաև ցացադրված են այն բոլոր քանդակները և նկարները, որոնք ժամանակին այլ հայ մեծեր նվիրել էին Չարենցին: Մեր այցելությունը մեծ խանդավառություն առաջացրեց տուն-թանգարանի աշխատակիցնրի մոտ և ամենակարևորը այն էր, որ մեր Գայլիկ-Արծվիկների վայել պահվածը արժանացավ նրանց գովեստին:

-8-


Ամսվա հիշարժան օրեր 1888թ. փետրվար 1-ին վախճանվել է հայ նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը (Շիշմանյան Հովսեփ) 1885թ. փետրվար 2-ին ծնվել է հայ գրող Կոստան Զարյանը 1894թ. փետրվար 2-ին հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը (Վաղարշակ Բոգդանի Տեր-Պետրոսյան) 1983թ. փետրվար 3-ին ծնվել է հայշախմատիստ, գրոյսմաստեր Գաբրիել Սարգսյանը 1952թ. փետրվար 3-ինվախճանվել է պատմաբան Հակոբ Մանանդարյանը 1957թ. փետրվար 5-ին ծնվել է հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական Սոսե Մայրիկ արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը 1953թ. փետրվար 9-ին ծնվել է Սոսե Մայրիկը, ֆիդայի Աղբյուր Սերոբի (Սերոբ Փաշա Վարդանյան) կինը 440թ. փետրվար 10-ին վախճանվել է Մեսրոպ Մաշտոցը 1929թ. փետրվար 11-ին ծնվել է հայ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյան 1935թ. փետրվար 12-ին ծնվել է հայ գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը Փետրվար 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը Փետրվար 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը Համազասպ 362թ. կամ 361թ. փետրվար 17-ին ծնվել է Մեսրոպ Մաշտոցը Բաբաջանյան 1977թ. փետրվար 18-ին Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը 1877թ. փետրվար 18-ին ծնվել է հայ գրող Դերենիկ Դեմիրճյան 1906թ. փետրվար 18-ին ծնվել է հայ մարշալ, Հայրենական Մեծ Պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյան 1869թ. փետրվար 19-ին ծնվել է հայ գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանը 1980թ. փետրվար 20-ին ծնվել է հայպրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 1728թ. փետրվար 20-ին վախճանվել է հայ զորավար Դավիթ Բեկը Կոստան Զարյանը 1936թ. փետրվար 20-ին վախճանվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1944թ. փետրվարի 21-ին իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել ( Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում) հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժմանմարտիկ, հակաֆաշիստ և ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը 1857 թ.փետրվար 22-ին ծնվել է սկաուտության հիմնադիր Լորդ Բեյդն Փաուլը 1988թ.փետրվարի 27-ին Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր Հովհաննես Փետրվար 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Թումանյան Վարդանանքը -9-


Տոնացույց Տեառնընդառաջ Հայ ԱռաքելականԵկեղեցին ամենտարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օրհետո, նշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողի կոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Տվյալ դեպքում փետրվարի 14-ը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից։ Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, որը խորհրդանշում է ձմռան ավարտի մոտենալը և գարնանամուտը։ Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն։ Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր Սբ. Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարիմ 14 զինվորների տոն (երիտասարդների օրհնության օր): Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ “լույս” է դարձել և արագահաս է, ինչպես լույսը։ Շատերը հավատում են, որ Սուրբը ուրբաթ երեկոյան և գիշերը այցելում է մարդկանց տները։ Տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում դռան հետևում, հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի իրենց, և նրա ձիու ոտնահետքը կմնա փոխինձի վրա։ Շաբաթ առավոտյան պատարագից հետո այդ փոխինձը շաղախում և ուտում են։ Սարգիսը ժողովրդի մեջ դիտվում է որպես զինվորականների և երիտասարդների սիրո հովանավոր ու նրանց նպատակներն իրականացնող սուրբ։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։ Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր 451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Քույր Սյուզաննա Պետրոսյան

-10-


Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների տարեդարձը Արտակ Սիմոնյան Ազա Համբարձումյան Էլինա կարապետյան Օֆելյա Մանուկյան Ռոբերտ Սահակյան Ռոբերտ Օհանյան Աստղիկ Մուրադյան Փրեդի Ղազարյան Փրենի Ղազարյան Վազգեն Դանիելյան Վլադիմիր Սարուխանյան Շահանե Անտոնյան

02/02/1998 05/02/1987 03/02/2008 06/02/1996 07/02/2002 09/02/1996 09/02/1996 12/02/1995 12/02/1995 14/02/2000 16/02/2000 16/02/1994

Ռիթա Քեշիշյան Վլադիմիր Սարուխանյան Սուրեն Սարգսյան Պավել Մկրտչյան Աիդա Քալաշյան Կարեն Խաչատրյան Սամվել Գաբրիիելյան Լեդիսիա Զոհրաբի Նազո Նալբանդյան Էլվինա Դանիելյան Ակսել Թահմասյան

Հայտարարություն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի Սկաուտական խմբի խորհուրդը, նախօրոք շնորհավորում է բոլոր ՀԲԸՄ-ի սկաուտներին և արենուշներին, համաշխարհային սկաուտության տոնի կապակցությամբ.

Մրցույթ: Խմբագրական խումբը բոլոր սկաուտ արենուշներին հրավիրում է մասնակցելու « սկաուտական կյանք » թեմայով Նկարչական մրցույթին : Նկարներն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով՝ AGBUBoyScouts@hotmail.com : Հաղթող նյութը կհրատարակվի “Սկաուտ” թերթի հաջորդ համարի շապիկին: Նկարների ընդունման վերջնաժամկետն է 20/02/2014 :

-11-

16/02/1998 16/02/2000 17/02/2000 17/02/2000 18/02/1996 19/02/1999 22/02/1995 23/02/2004 25/02/2004 28/02/2003 28/02/2000


Բովանդակություն Ճանաչենք հիմնադիրներին ................................................................................. -1Սկաուտ Արենուշների ամսվա հայտագիր ............................................................. -2Պատրաստիր ինքդ ................................................................................................ -3Սկաուտական գիտելիք ......................................................................................... -4Ընկույզիկի կապ ................................................................................................... -5Առաջնորդական սեմինար .................................................................................... -6Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր ................................................................ -8Ամսվա հիշարժան օրեր ........................................................................................ -9Տոնացույց ............................................................................................................ -10Հայտարարություն ................................................................................................ -11-

Խմբագրական խումբ Խմբագիր՝ Քույր Սյուզաննա Պետրոսյան Լուսանկարող՝ Քույր Մինելի Վարդանյան Գրողներ՝ Քույր Յուրիդա Գաբրիելյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Քույր Մարիամ Պիվազյան Թերթի շապիկի նկարչություն՝ Քույր Վանուհի Նշանյան Խմբագրական խմբի պատասխանատու և Համակարգչային ձևավորում՝ Խմբապետ Եղբ. Սարօ Թադիոս




Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.