Scout magazine 47'th edition

Page 1



3-ամյա փողերախումբ

Փետրվարի 11-ին ՀԲԸՄ սկաուտական խմբի փողերախումբը դարձավ 3 տարեկան: Այս 3 տարիների ընթացքում խումբն ունեցել է բազմաթիվ ելույթներ, շքերթեր, մասնակցել է տարբեր միջոցառումների: 3-ամյա խմբի հաջողությունը կայացել է շնորհիվ քրտնաջան փորձերի, որոնք շարունակական են։ Նշենք, որ խումբն իր փորձերը սկսել է քանդված ցուրտ շենքում, սակայն այժմ դրանք տեղի են ունենում Արաբկիրի հայորդյաց տան դահլիճում․․․ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողեխումբը ՀՀ-ում առաջին և միակ փողերախումբն է, որում անվճար երաժշտական կրթություն են ստանում 10 տարեկանից բարձր երեխաները և երիտասարդները: Երաժշտական գործիքները նույնպես տրամադրվում են անվճար: Խմբին միանալու համար կարող եք դիմել մեզ… Փողերախմբի ընհանուր պատասխանատու՝ Սարօ Թաթյոսի և նվագախմբի պատասխանատու ք. Քարոլի գլխավորությամբ շնորհավորում ենք այս գեղեցիկ խմբի տարեդարձը, մաղթում ենք շարունակական գործունեություն և բազմաթիվ պատվաբեր ելույթներ:

-1-


Բուն Բարեկենդան

«Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորեր է»... Սկաուտական գիտելիքների ձեռքբերմանը զուգահեռ՝ ազգային խաղերով, դիմակահանդեսով, քացրով ու զվարճանքով փետրվարի 11-ին տոնեցինք Բուն Բարեկենդանը։ Գայլիկները, արծվիկներն ու կորյունները տոնին պատրաստվել էին առանձնահատուկ ոգևորությամբ: Մեր պատասխանատու կազմը հոգ է տանում, որ երեխաները մանկուց սովորեն և տոնեն մեր ազգայինը, հետևեն մեր առաքելական եկեղեցու տոները փոքրուց… Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7):

-2-


Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: Աղբյուրներ`http://agbuscout.am http://www.qahana.am

-3-


Նվիրենք և ընթերցենք «Պետք է կարդալ, միշտ կարդալ, ամեն մի կարդալը մի բան է տալիս ու աննկատելի կերպով ամբարվում, բան դառնում»: (Հովհ. Թումանյան) Ինչպես գիտեք, փետրվարի 19-ին ՀՀ-ում նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի տարեդարձը և Գիրք նվիրելու օրը։ Նշենք, որ Հայաստանում Գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին՝ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը: Մեծանուն հայի տարեդարձը և Գիրք նվիրելու օրն ամեն տարի նշում է նաև մեր սկաուտական խումբը` քաջալերելով աճող սերնդին գիրք կարդալ, գիրք նվիրել միմյանց և ճանաչել մեծանուն գրողներին (դե,իհարկե, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի գրքերի ակումբի նախաձեռնությամբ)։ Մենք էլ նվիրում ենք և նվեր ստանում գրքեր, որի համար շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր նվիրատուներից․․․

-4-


Նամականիշներ և թղթադրամներ

Ռուսական նամականիշ, 2011

Հայկական նամականիշ, 2011

Հայկական 5000 թղթադրամի դարձերեսը, 1998

Խորհրդային նամականիշ, 1969

Թումանյանին նվիրված մետաղադրամ, 1994 -5-


Խաղում ենք բոուլինգ

Փետրվարի 6-ին սկաուտներն ու արենուշները վայելեցին իրենց նվեր խաղը՝ մարզելով դիպուկությունը: Նրանք միասին անցկացրին հիանալի ժամանակ՝ բոուլինգ խաղալով, որը հիանալի միջոց էր ընկերական հանդիպման և ակտիվ հանգստի համար։ Խաղին մասնակցում էին այն սկաուտներն ու արենուշները, որոնք մասնակցել էին հունվարի 27-ի և հունվարի 28-ի միջոցառումներին։ Բացի այն, որ հաճելի է բոուլինգ խաղալը, այն մարզում է նաև դիպուկությունը․․․ Նշենք, որ խաղը նվեր էինք ստացել «Սիթիզեն»-ի տնօրինությունից, որի համար հայտնում ենք մեր խորհին շնորհակալությունը․․․

-6-


Հուզեցին և հուզվեցին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն ամեն տարի նշում է սկաուտական համաշխարհային շարժման հիմնադրի ծննդյան օրը, որը տոնում են աշխարհում գտնվող ավելի քան 50 միլիոն սկաուտներ և արենուշներ: Ամեն տարի տոնում ենք յուրովի, տոնի պարտադիր մաս են կազմում Ժառանգության բեյջը և բարեգործական ծրագրերը… Փետրվարի 25-ին, ովքեր ծանոթ էին հիմնադրի կյանքին, այցելեցին «ԱՎԱ-ՄԵԴ» խնամքի և պալիատիվ բժշկության կենտրոն։ Արենուշները նախօրոք պատրաստվել էին այցին՝ տատիկների և պապիկների համար պարային համարներ և երգեր պատրաստել։ Բացի այդ, մրգեր գնել, որ իրենց ձեռքով հյուրասիրեն մեծահասկաներին։ Օրը հուզիչ էր և՛ մեծահասկաների համար, և՛ արենուշների համար։ Մեծահասակներն արենուշների այցից իրենց թոռնիկների կարոտն առան և հուզվեցին ուրախությունից։ Արենուշներն իրենց ձեռքով հյուրասիրեցին տատիկներին և պապիկներին՝ փորձելով հոգ տանել նրանց մասին գոնե մի քանի վայրկյանով․․․ Արենուշներն առավել հուզվել էին տատիկների և պապիկների արձագանքից, հատկապես՝ որպես շնորհակալություն նրանց նվիրված երգից․․․ Հիմնադրի խոսքերին հետևելով՝ արենուշներն ոչ միայն երջանկացրեցին, այլ նաև երջանկացան, քանի որ կարողացան բարի գործ կատարել՝ ուրախացնելով ավագ սերնդին․․․ Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում «ԱՎԱ-ՄԵԴ» խնամքի և պալիատիվ բժշկության կենտրոնի տնօրինությանը, որ չմերժեցին և հյուրընկալեցին խմբին։ Շնորհակալ ենք նաև բոլոր աշխատակիցներին՝ ջերմ վերաբերմունքի և դրական մթնոլորտի համար։

-7-


Տոնում ենք հիմնա

Փետրվարի 22-ն աշխարհում նշվում է որպես Համաշխարհային մտածելու օր՝ այդ օրը մտածում են ուրիշների մասին և օգնում նրանց: Օրը տոնական է դարձել ի պատիվ սկաուտների հոր: 1857 թ. փետրվարի 22-ին, ծնվել է սկաուտության հիմնադիր Լորդ Բեյդն Փաուլը, Լոնդոնում, վանականի ընտանիքում։ Նրա հայրը դասախոսել է Օքսֆորդի համալսարանում: Պապը՝ Ռոբերտ Սթիվենսոնը, եղել է ճանաչված գյուտարար, շոգեքարշի հեղինակ Ջորջ Սթիվենսոնի որդին։ Երեք տարեկան հասակում ԲՓ կորցնում է իր հորը և մեծանում մոր խնամքի տակ։ Սկզբնական կրթությունը ստանում է մոր շնորհիվ։ Հետագայում հաճախում է Րոուզ-Հիլլի դպրոցը, որից հետո ուսումը շարունակում է Չարտերհաուզի դպրոցում․․․ Այդ օրն աշխարհի տարբեր կետերում նշվում է յուրովի: Օրինակ, Անգլիաի որոշ քաղաքներում իջեցվում է պետական դրոշը: Ի հակառակ սրան, եվրոպական մի շարք երկրներում փետրվարի 22-ը հայտարարված է ոչ աշխատանքային օր: Այդ օրը նշվում է մեծ շուքով, նույնիսկ սկաուտների համար բոլոր զվարճանքի կենտրոններն անվճար են այդ օրը: Այդպիսի երկրներից են Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այլն: Ամեն տարի այս օրն ուղեկցվում է յուրահատուկ կարգախոսով: 2018 թվականի

-8-


ադրի տարեդարձը

կարգախոսն է «Ազդեցություն»-ը: Բառն ինքնին հուշում է մեզ այս տարվա նպատակը: Շատ երկրներում ամեն տարի որոշվում է հատուկ գործողությունների ցանկ, որոնցից մի քանիսը կատարելով շաբաթվա կամ ամսվա յուրաքանչյուր օրերի ընթացում արենուշները ձեռք են բերում Ժառանգության բեյջը: Ամեն տարի տոնում ենք յուրովի, որի պարտադիր մաս են կազմում Ժառանգության բեյջը և բարեգործական ծրագրերը… Այս տարի, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի սկաուտներն ու արենուշներն, ովքեր ստացել էին Ժառանգության բեյջը և քաջ ծանոթ էին սկաուտության հիմնադրի կյանքին և նրա կատարած գործերին, հետևելով նրա խոսքերին՝ «Ուրախ լինելու իսկական ճանապարհը մարդկանց ուրախություն պարգևելն է», իրականացրեցին բարեգործական այց՝ ուրախացնելով տատիներին և պապիներին՝ տվյալ նյութը կաող եք կարդալ հետևյալ համարում «Հուզեցին և հուզվեցին» վերնագրով: Ամենափոքրերն էլ, բացի գիտելիք ստանալուց, իրականացրեցին ֆլեշմոբ՝ կգտնեք համապատասխան նյութը «Գայլիկների և արծվիկների ֆլեշմոբը» վերնագրով… Մշտապես բնության գրկում գտնվելու հնարավորությունը մեծ ազդեցություն է թողնում ԲՓ կյանքում։ Նա միշտ աչքի էր ընկնում նոր գիտելիքներ ձեռք բերելու մեծ ցանկությամբ. նվագում էր դաշնամուր, ջութակ, ակտիվորեն մասնակցում էր դպրոցում կազմակերպվող միջոցառումներին և, որպես կանոն, միշտ հանդես էր գալիս ծաղրածուի դերում, հաճույք ու զվարճություն պատճառելով դասընկերներին։ Իր կյանքի ընթացքում նա գրել է 32 գիրք, ստացել է 6 համալսարանների պատվավոր դիպլոմներ, այլ երկրների կառավարությունների կողմից պարգևատրվել է 28 շքանշաններով ու մեդալներով, արժանացել է այլ երկրների սկաուտական կազմակերպությունների 19 պատվավոր տարբերանշանների։ Իր հրաժեշտի խոսքում, որով նա դիմել է աշխարհի բոլոր սկաուտներին, գրել է. «Եղեք հավատարիմ Սկաուտի Ձեր Երդմանը, նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս եք եկել պատանեկան տարիքից, իսկ Աստված կօգնի Ձեզ դրանում: Դեպի երջանկություն տանող իրական ճանապարհը ուրիշներին երջանկություն պարգևելն է»: Օլավ Բեյդն Փաուելը շարունակեց ԲՓ գործը մինչև իր վախճանը (1977 թ)։ Եղբայր Աշոտ Պապոյան Քույր Ագնեսա Թարիվերդյան https://hy.wikipedia.org -9-


Փետրվար ամսվա սկաուտների և արենուշների հայտագրերը

Փետրվարի 1-ին հավաքն սկսվեց սկաուտների և արենուշների սիրելի հայտագրով։ Սկաուտների ամենասիրելի հայտագրերը վերաբերում են գոյատևման հմտություններին և թիմային պայքարին, որը և կազմակերպել էր խմբապետական և առաջնորդական կազմը։ Մրցույթը տեղի էր ունենում Կայմի նախագծման և պատրաստման, վրանների լարման և հավաքման գործում.․․ Հատկանշական է, որ սկաուտները հայտագրերի շրջանակներում պատրաստեցին նաև շարժական փայտե կամուրջ, հարկ է նշել, որ ձեռային աշխատանքների մեջ դա իր յուրօրինակ տեղն էր գրավում, քանի որ այն կյանքի կոչելու համար պետք էր կիրառել բոլոր գիտելիքները․․․

-10-


Հաջորդ կիրակին սկաուտները կհիշեն որպես հին, ավանդական խաղերի օր։ Նրանք խաղացին ակտիվ խաղեր, փորձեցին իրենց ուժերը տարբեր փորձություններում և ճկունության հետ կապված վարժություններում, սովորեցին ճիշտ մարզվել․․․ Քանի որ փետրվարի 18-ը անձրևոտ օր էր, ապա հայտագրերն անցկացվեցին ներսում։ Նրանք երգեցին, պարեցին, ապա խմբակային ժողովների ժամանակ կիսվեցին իրենց գաղափարներով և ծրագրերով, վերհիշեցին սկաուտության պատմությունը և Լորդ Բեյդն Փաուելի պատգամներն աշխարհի սկաուտներին․․․ Դե գիտեք, փետրվարի 22-ը տոն է մեզ համար, հետևաբար առաջիկա կիրակին նույնպես տոնական օր էր․․․ Խմբի մի մասն ստացավ գիտելիք հիմնադրի մասին, մի մասն էլ այցելեց տարեցների կենտրոն, ուր ուրախացրեցին իրենց ելույթներով և հյուրասիրությունով․․․ Եղբայր Ալիկ Մալխասյան Եղբայր Գևորգ Արզումանյան

-11-


Գայլիկների և Արծվիկների փետրվար ամսվա հայտագրերը

Փետրվարի 4-ին սկիզբ դրվեց սկաուտական հավաքներին: Առաջին կիրակին գայլիկների ու արծվիկների համար պատրաստվել էր «Աշխարհների խաղ»-ը: Երեխաները կարծես ճանապարհորդում էին տարբեր աշխարհներով՝ երգի,պարի, սկաուտական, սպորտի և այլն: Ամեն աշխարհում նրանք մի նոր հանձնարարություն էին ստանում՝ կախված աշխարհի բնույթից։ Առաջադրանքը լավ ու հետաքրքիր կատարելու դեպքում,նրանք ստանում էին հնարավորություն հաջորդ աշխարհ տեղափոխվելու: Բոլոր 4 խմբերը՝ մեկը մյուսին հերթ չտալով, լուծում էին առաջադրանքները: Իսկ վերջում խաղը հաղթեց առաջինը բոլոր աշխարհներն այցելած խումբը: Փետրվարի 11-ին ՝ բարեկենդանի տոնին, երեխաներն եկել էին տարբեր կերպարների հագուստներով: Կազմակերպվեց մրցույթ, որի ժամանակ նրանք պետք է ներկայացնեին իրենց կերպարները: Ամենահետաքրքիր լուծումներ գտած երեխաներն էլ հաղթեցին մրցույթը: Հաջորդիվ 2 կիրակիներին տեղի ունեցավ «Scout Got Talent»-ը՝ երեխաների տաղանդների մրցույթը: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստել էր մի համար, իր տաղանդը ցուցադրելու: Երեխաների տաղանդներն ու հետաքրքրությունները շատ բազմազան էին և անսպասելի: Իրենց լավագունս ներկայացնելուց և ժյուրիի քննարկումից հետո հայտարարվեցին 2-րդ փուլ անցնողները, իսկ երկրորդ փուլի ավելի փորձառու և կատարելագործված համարները տեսնելուց հետո ժյուրիի և հանդիսատեսի քվեարկությամբ հայտարարվեց հաղթողը: Մեր կիրակնօրյա հավաքներին փոքրիկները զվարճանում եմ, զարգանում և սովորում միաժամանակ․․․ Քույր Լիլիա Ազատյան

-12-


Գայլիկների և արծվիկների ֆլեշմոբը Ինպես գիտեք, փետրվարի 22-ին, նշում ենք համաշխարհային սկաուտական շարժման հմնադրի տարեդարձը, որին նախօրոք պատրաստվել էին մեր կրտսեր քույրերն ու եղբայրները՝ իրականացնելով ֆլեշմոբ փետրվարի 18-ին, Արաբկիրի հայորդյաց տանը։ Ֆլեշմոբը կարող եք տեսնել մեր կայքում՝ http://agbuscout.am

-13-


Մեծ պահք Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում: Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը: Աղբյուր՝ http://www.qahana.am

-14-


Ի՞նչ չի կարելի ուտել պահքի ընթացում

Մեծ պահքի ժամանակ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող սննդամթերքից: Այդ թվում են՝ - Միս և մսամթերք - Կաթնամթերք - Թռչնեղեն - Ձու - Ձկնեղեն

Քաղցրասերների հեմար․

Պահքային Հալվա Բաղադրություն՝ - 2 բաժակ ալյուր - 0.5 բաժակ շաքարավազ - 8 ճաշի գդալ բուսական յուղ - Ընկույզ ձևավորելու համար Պատրաստման եղանակը Քայլ 1 Մարմանդ կրակի վրա հալեցնել յուղը, այնուհետև լցնել ալյուրը և խառնել մինչև զանգվածը առնա համասեռ և ոսկեգույն /20 րոպե/: Քայլ 2 Ավելացնել շաքարավազը և արագ խառնել այնքան մինչև լուծվի /5 րոպե/: Քայլ 3 Զանգվածը զգուշությամբ /քանի որ շատ տաք է/ լցնել միջին խորության ափսեի մեջ, հարթեցնել և ձևավորել ընկույզով: Թողնել որ սառչի: Աղբյուր՝ http://pahq.info

-15-


Բովանդակություն 3-ամյա փողերախումբ................................................................................................-1Բուն Բարեկենդան.......................................................................................................-2Նվիրենք և ընթերցենք................................................................................................ -4Նամականիշներ և թղթադրամներ...............................................................................-5Խաղում ենք բոուլինգ..................................................................................................-6Հուզեցին և հուզվեցին.................................................................................................-7Տոնում ենք հիմնադրի տարեդարձը.............................................................................-8Փետրվար ամսվա սկաուտների և արենուշների հայտագրերը.....................................-10Գայլիկների և արծվիկների փետրվար ամսվա հայտագրերը.......................................-12Գայլիկների և արծվիկների ֆլեշմոբը...........................................................................-13 Մեծ պահք...................................................................................................................-14Ի՞նչ չի կարելի ուտել պահքի ընթացում......................................................................-15Բովանդակություն.......................................................................................................-16-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Քույր Սյուզաննա Պետրոսյան

Լուսանկարողներ՝

Եղբայր Յուրի Բլաժկո Եղբայր Հովհաննես Հովհաննիսյան

Աշխատակիցներ՝ Սրբագրիչ՝

Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Լիլիա Ազատյան Եղբայր Գևորգ Արզումանյան Եղբայր Աշոտ Պապոյան Եղբայր Ալիկ Մալխասյան Մարինե Մխիթարյան

Համակարգչային ձևավորում՝ Եղբայր Կարեն Մելքոնյան Եղբայր Արեգ Ադուրյան Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թաթյոս




Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.