Scout magazine 46'th edition

Page 1



Հույսի խանութ

Մեր սկաուտների համար իսկական տոնը «օրը մի բարի գործ կատարել»-ն է․․․ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի սկաուտներն ու արենուշները, անտեսելով ցուրտն ու տոնական օրերը, Հյուսիսային պողոտայում մասնակցեցին Կարմիր խաչի կողմից կազմակերպված «Նվիրիր հույս» բարեգործական ակցիային՝ գումար հավաքելով հանրակացարանաբնակների և սահմանամերձ համայնքների բնակիչների համար։ Սկաուտներն ու արենուշները, միմյանց հերթափոխելով, մասնակցեցին ակցիային հունվարի 5-ից մինչև հունվարի 7-ը։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին․․․

-1-


Խմբագրում կայքում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2018թ․աշխատանքները սկսել ենք մեր պաշտոնական կայքի աշխատանքներով, որի համար շնորհակալություն եղ․ Սարօ Թաթյոսին․․․ Այսուհետ մեզ խնդրում ենք հետևել մեր կայքում՝ www.agbuscout.am Բնականաբար, կայքում աշխատանքները պետք է ստանձնի խմբագրական խումբը, որի անդամներն ունեցան դասընթաց, որի ժամանակ սովորեցին, թե ինչպես գրառում կատարել կայքում․․․ Դասընթացը տեղի ունեցավ հունվարի 14-ին, որի հիմնական նպատակն էր սովորել կայքում խմբագրել՝ եղբայր Սարօի օգնությամբ: Հանդիպման ընթացքում խմբագրական խմբի անդամները սովորեցին նյութեր հրապարակել կայքում, կատարել խմբագրումներ և այլն: Խմբագրական խմբի անդամները նախ ստացան տեսական գիտելիքներ, ապա անցան գործնականի… Հավաքն ավարտվեց մեծ ոգևորությամբ և նոր կիրառական գիտելիքով, որը կօգնի ավելի արդյունավետ աշխատել սիրելի խմբագրական խմբում…

-2-


Ի՞նչ դասընթացներ ունենք մինչև աշուն

Ինչպես գիտեք, խմբագրական խումբը զբաղվում է սկաուտական խմբի գործնեությունը լուսաբանելով, կառավարում է սկաուտական խմբի սոցիալական էջերը և հնարավորինս թափանցիկ դարձնում խմբի մասին տեղեկատվությունը՝ մշտապես պատմելով իր հետևողներին սկաուտական կյանքի և ծրագրերի մասին, արշավներին և միջոցառումներին ապահովում է առցանց ուղիղ միացումներ... Խմբագրական խումբը հրատարակում է «Սկաուտ» ամսաթերթը, որի բոլոր գրողները և լուսանկարողներն երիտասարդներ են: Խումբը մեծ պատիվ ունեցավ, երբ «Սկաուտ» ամսագիրը միացավ Հայաստանի Ազգային գրադարանի արխիվի բազմահազարանոց ամսագրերին և թերթերին, որոնք արխիվային նյութերի մեջ իրենց ուրույն տեղը գտան: Մեր «Սկաուտ» ամսաթերթի բոլոր հրատարակությունները կարող եք ընթերցել ինչպես Ազգային գրադարանում, այնպես էլ մեր կայքում՝ www.agbuscout.am: Բացի սկաուտական կյանքը լուսաբանելուց, խմբագրական խմբի անդամները մասնակցում են վիքիպեդիայում խմբագրելու շաբաթօրյա դասերին, որոնց ընթացքում խմբագրում և բարելավում են հոդվածներ վիքիպեդիայում: Ինչպե՞ս է խմբագրական խումբն այսպես արդյունավետ աշխատում: - Ասեմ. մեր խումբն ամսական ամենաքիչը ունենում է 2 ընդհանուր ժողով, որի ժամանակ փնտրում և աշխատում ենք մեր սխալների վրա, նախագծում բարելավման ծրագրեր: Ինչպե՞ս է ավելացնում գիտելիքները. -Ժամանակ առ ժամանակ մասնակցելով տարբեր դասընթացների: Ի՞նչ

դասընթացներ ունենք մինչև աշուն. 1.Սոցիալական մեդիա և բլոգինգ 2. Խմբագրում wordpress.com-ում 3. Adobe Photoshop 4. Adobe InDesign 5. լրագրություն 6.հաղորդավարություն 7.մայրենի լեզու 8. լուսանկարչության դասեր 9. խմբագրում wikipedia-ում և այլն:

-3-


Գույժ Հունվարի 16-ին ՀԲԸՄ սկաուտական խմբի ընտանիքը` աշխարհի չորս կողմերում, ունեցավ մեծ կորուստ. բոլորի կողմից սիրված մեր քույր Մինելի Վարդանյանի անժամանակ մահվան գույժը : Յուրաքանչյուր մարդ, ով ծանոթ էր քույր Մինելիին, փաստում է նրա քաջությունը և կյանքի հանդեպ նրա սերը: Շատերի համար նա օրինակ էր ծառայում: Նա փորձեց հաղթահարել այս չար հիվանդությունը, սակայն Տեր Աստվածը ցանկացավ նրան հրեշտակների շարքերում տեսնել: Այսօր Տիրոջ արքայությունում՝ դրախտում, մի հրաշալի մարդ ավելացավ, ով երկնքից կլինի մեր պահապան հրեշտակը: Նրա հիշատակը կապրի հավերժ մեր սրտում: Ք․ Մինելիի հոգու հանգստության համար Երևանի Սուրբ Աննա եկեղեցում՝ հունվարի 19-ին, տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն։ Ք. Մինելիի սկաուտական ընտանիքի քույրերն ու եղբայրները ցավակցում են քույր Մինելիի ծնողներին, հարազատներին և ՀԲԸՄ ընտանիքում նրա ձեռք բերած բոլոր քույրերին և եղբայրներին: Եղբայր Սարօ Թաթյոս

-4-


Հուշեր

«Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաև պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաև սիրել, ում նա չկարողացավ»… Վ. Պետրոսյան Քույր Մինելին հետ կապված հուշերը շատ են, որոնք անմահ են… Հուշերը նկարագրելու համար բառերը քիչ են...

-5-


Բաց դռն

Միասին կարող ենք ավելի զարգացնել և հզորացնել մեր խումբը… Ինչպես գիտեք, հունվարի 28-ին հայտարարվել էր բաց դռների օր: Այդ օրը ներկաները ծանոթացան հանձնախմբերի առաջիկա ծրագրերին, գործունեությանը, անդամակցելու առավելություններին և, իհարկե, գրանցվեցին իրենց նախընտրած հանձնախմբում: Ամեն հանձնախումբ իրեն ներկայացնելու ձևն ուներ: Նախ ք. Արփան ներկաներին ծանոթացրեց Գրքերի ակումբի կատարած աշխատանքներին, գործունեությանը և թե ովքեր են պատասխանատուները, ապա հորդորեց ներկաներին անդամակցել և մաս կազմել գրքերի ակումբի աշխատանքներին… Այնուհետև ք. Սյուզաննան ներկաներին ներկայացրեց բոլոր հանձնախմբերի առավելությունները, դրանց անդամակցելու առավելությունները և առաջիկա ծրագրերը, ապա հորդորեց ներկաներին մաս կազմել հանձնախմբերի աշխատանքներին և առաջարկել ծրագրերի իրականացման իրենց գաղափարները… Հանձնախմբերից Խմբագրական խումբը ներկայացել էր յուրովի` նախօրոք պատրաստած սեղանով, որի վրա դրված էին սկաուտական խմբի կողմից իրականացրած ծրագրերի և հայտագրերի մասին պատմող լուսանկարները և «Սկաուտ» թերթը… Ինչպես

-6-


ների օր

ասաց ք. Սյուզաննան. «Խմբագրական խումբը խոսում է գրեթե ամեն օր` պատմում և կիսվում խմբի ուրախ և տխուր պահերով: Նաև ավելացրեց, որ «Սկաուտ» թերթով չի սահմանափակվում խմբագրական խմբի աշխատանքները…»: Օրը բարենպաստ էր խմբագրական խմբի համար` ք. Ագնեսան հազիվ էր հասցնում խմբագրական խմբին միանալ ցանկացողների անունները գրանցել: Փողերախմբին անդամակցել ցանկացողները թող կապնվեն պատասխանատուի` ք. Քարոլի հետ և հետևեն առաջիկա հայտարարություններին, որում կլինեն փորձերի օրերն ու ժամերը… Գրքերի ակումբի աշխատանքներին միանալ ցանկացողները, կամ նրանք, ովքեր ցանկանում են կիսվել իրենց գաղափարներով, ապա անդամակցելու համար՝ դիմել Գրքերի ակումբի պատասխանատուներին` տիկին Մարինեին, ք. Արփային: Արշավների հետ կապված առաջարկներ ունեցողները թող մոտենան ակումբի պատասխանատուներին` եղ. Արսենին, ք. Վանեսսային: Խմբագրական խմբին անդամակցելու, հարցերի, առաջարկների և դիտողություններ ունենալու դեպքում մոտենալ Խմբագրական խմբի խմբագիր ք. Սյուզաննային: Շնորհակալություն այդ օրվա բոլոր ներկաներին… Համոզված ենք, որ միասին կարող ենք ավելի զարգացնել և հզորացնել մեր խումբը…

-7-


Փողերախմբի նվագախմբի պատասխանատու

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի փողերախմբի Ատենապետի որոշմամբ, այսուհետ փողերախմբի նվագախմբի պատասխանատուի պաշտոնն ստանձնում է արենուշների խմբապետուհի քույր Քարոլ Էմիրխանյանը: Նշենք, որ քույր Քարոլը փոքր տարիքից մասնակցել է և նվագել է ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության սկաուտական փողերախմբում, և Հայաստանի սկաուտական փողերախմբի հիմնադրման օրից մաս է կազմում փողերախմբի աշխատանքներին՝ իր փորձը և գիտելիքները փոխանցելով մեր փողերախմբի նոր անդամներին, կազմելով հզոր թմբկահարների խումբ... Փողերախմբի Ատենապետ եղբայր Սարօ Թաթյոսն ասաց. «Ես վստահում եմ քույր Քարոլի կարողություններին, և նրա տարած աշխատանքը մեր փողերախմբի հիմնադրման առաջին իսկ օրվանից բոլորի համար պարզ է: Կասկած չունեմ, որ քույր Քարոլի քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեր շատ սիրված Փողերախումբը կհասնի այլ բարձունքների»:

Ողջ սկաուտական խումբը շնորհավորում և հաջողություն է մաղթում մեր շատ սիրելի խմբապետուհի քույր Քարոլ Էմիրխանյանին և ցանկանում, որ նրա աշխատանքի շնորհիվ փողերախումբը հասնի նոր բարձունքների և հաջողությունների…

-8-


Սկաուտական կյանք Ստորև կարող եք ծանոթանալ քույր Քարոլի սկաուտական կյանքին։ Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում՝ 13/10/1995 թ․-ին։ Սկաուտական կյանքը սկսել է 3 տարեկանից՝ միանալով ՀԲԸՄ ՀԵԸ-ի սկաուտական խմբին, այնտեղ եղել է Մրջնիկ, Արծվիկ, Արենուշ՝ տվել է համապատասխան երդումները։ 2001 թ․-ին ստանձնել է ՀԲԸՄ ՀԵԸ-ի սկաուտական խմբի արծվիկների Վեցակապետուհու պաշտոնը։ 2006-2011 թթ.-ը եղել է ՀԲԸՄ ՀԵԸ-ի փողերախմբի անդամ, որպես թմբկահար։ 2010 թ.-ին Եգիպտոսում մասնակցել է «Ալ ուադի» բանակումին՝ որպես Հալեպի ՀԵԸ-ի տիպար Արենուշ ներկայացուցիչ։ Եկել է Հայաստան 2012 թ.-ին և միացել է ՀԲԸՄ սկաուտական շարքերին՝ նախ եղել է արենուշ, քարավել։ 2012 թվականին միացել է ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի փողերախմբին՝ որպես նվագող և հանձնախմբի անդամ: 2015 թ.-ին ստանձնել է ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի արենուշների առաջնորդուհու պաշտոնը։ 2016 թ.-ի մայիսին ստանձնել է արենուշների վարիչ առաջնորդուհու պաշտոնը, 2016 թ.-ի հուլիսին ստանձնել է արենուշների փոխխմբապետուհու պաշտոնը։ 2016թ․-ի նոյեմբերից ստանձնել է արենուշների խմբապետուհու պաշտոնը՝ մինչ օրս։ 2018 թ.-ի հունվար ամսից ստանձնում է փողերախմբի նվագախմբի պատասխանատուի կոչումը։ Հանդիսանում է հետևյալ հանձնախմբերի անդամ՝ գրքերի ակումբ և փողերախումբ։

-9-


Զինվորի օրագրից Ինչպես գիտենք բոլորս, «սկաուտ» նշանակում է «հետախույզ»: Երբ 1907թ-ին Լորդ Բեյդն Փաուելը ստեղծեց սկաուտական շարժումը, նա ցանկանում էր պատրաստել երիտասարդ զինվորների, և դա նրա մոտ ստացվեց: Նա երիտասարդներին սովորեցնում էր հետախուզական նշաններ, կապեր, առաջին բուժօգնություն և այն ամենը, ինչը հարկավոր է իմանալ պատերազմի ժամանակ: Հիմա, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի շատ սկաուտներ իրենց պարտքն են կատարում ազգի համար: -Ձեզ երբեք չի՞ հետաքրքրել, թե ի՞նչ նմանություն կա սկաուտականի և բանակի մեջ: -Ասեմ, տարբերությունները այդքան էլ շատ չեն: Լիարժեք զինվոր դառնալու համար նորակոչիկները առաջին ամսվա մեջ երդում են տալիս՝ պաշտպանել հայրենի հողը, ազգը և ընտանիքը, նմանատիպ արարողություն անց է կացվում նաև սկաուտականում, ուր երդվում ենք հավատարիմ լինել Աստծուն, ազգին և հայրենիքին... Ինչպես սկաուտականում, այնպես էլ բանակում, ամեն ինչ արվում է շարքերով և երկուսն էլ ունեն առաջնորդներ (սերժանտներ): Բանակում, ինչպես սկաուտականում, բոլորը միմյանց հանդեպ եղբայրաբար են տրամադրված: Բանակում ևս ամեն առավոտ անց են կացվում մարմնամարզական միջոցառումներ՝ երաժշտության ներքո, իսկ կիրակի օրերին՝ առավոտյան, անց են կացվում կիրակնօրյա խաղեր: Խաղերի վերջում լավագույն խաղացողը ստանում է լավագույն մարզիկի կրծքանշան: Ինչպես սկաուտականում, այնպես էլ բանակում, ճաշն օրվա մեջ 3 անգամ է (նախաճաշ, ճաշ, ընթրիք): էլ ի՞նչ ճաշարան առանց մատակարարների, բանակում էլ որպես մատակարար ընտրվում են զինվորական կազմից: ժամանակ առ ժամանակ անձնակազմին տանում են երթերին մասնակցելու, որպեսզի ցրվեն ու մոռանան ամենօրյա, առօրյա առաջադրանքները: Բանակում էլ կա հերթափոխով պահակախումբ, որը նույնպես ընտրվում է անձնակազմից: Պահակախումբը պատասխանատու է անձնակազմի և դրոշի անվտանգության պահպանման համար: Բանակում ևս սկաուտականի պես, եթե դրոշը գողացվի, զորամասը կփակվի և անձնակազմը կցրվի: Սկաուտականը տղաներին նախապատրաստում է բանակային կյանքին: Սկաուտների համար ծառայությունը կանցնի աննկատ: Ելնելով իմ ու եղբայրներիս փորձից, խորհուրդ եմ տալիս Ձեր երեխայի հետագա բանակային կյանքը հեշտացնելու համար ուղարկեք սկաուտական հավաքների: Իմ ու ոչ սկաուտ զինվորների տարբերությունն այն է, որ ինձ ընտելանալ նոր կյանքին պետք չէր, ես փոքրուց սովորել եմ ու երդվել եմ ծառայել Աստծուս, ազգիս, հայրենիքիս... Ձեզ շատ կարոտած Եղբայր Մանվել Կիրակոսյան -10-


Շնորհավոր տոնդ, հա՛յ ԶԻՆՎՈՐ

Մեր հաղթանակած բանակի օրն ամեն տարի նշում ենք յուրովի, այս տարի նշեցինք փոքրիկներին գիտելիք փոխանցելով՝ փողերախմբի ելույթի ներքո… Հունվարի 27-ին և 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ, «Սիթիզեն»-ում կազմակերպվել էր միջոցառում, որին հյուրընկալվել էր նաև մեր խումբը... Այնտեղ մեր սկաուտներն ու արենուշները փոքրիկներին սովորեցրին խարույկ վառել, վրան խփել, կողմնացույցից օգտվել։ Սովորեցրին նաև պարանների, հանգույցների և լեռնագնացության այլ պարագաների ճիշտ օգտագործումն ու անվտանգության կանոնները։ Բացի գիտելիքի փոխանցումից, կազմակերպեցին նաև ուրախ խաղեր փոքրիկների համար… Ի՞նչ տոն առանց շքերթի… Շքերթը տեղի ունեցավ մեր փողերախմբի ուղեկցությամբ, որի ելույթի ներքո հանդիսավոր կերպով հրապարակ դուրս եկան փոքրիկների խմբերը… Շնորհակալություն ենք հայտնում «Սիթիզեն»-ի տնօրինությանը՝ հրավերի և ջերմ ընդունելության համար... Շնորհավո՜ր մեր քաջ եղբայրներ, Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ...

-11-


Բովանդակություն Հույսի խանութ............................................................................................................-1Խմբագրում կայքում...................................................................................................-2Ի՞նչ դասընթացներ ունենք մինչև աշուն.....................................................................-3Գույժ............................................................................................................................-4Հուշեր՝ ֆոտոշարք.......................................................................................................-5Բաց դռների օր........................................................................................................... -6Փողերախմբի նվագախմբի պատասխանատու...........................................................-8Սկաուտական կյանք...................................................................................................-9Զինվորի օրագրից....................................................................................................... -10Շնորհավոր տոնդ, հա՛յ ԶԻՆՎՈՐ..................................................................................-11Բովանդակություն.......................................................................................................-12-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Լուսանկարող՝

Քույր Սյուզաննա Պետրոսյան Քույր Էրիկա Մաճկալյան

Աշխատակիցներ՝ Եղբայր Մանվել Կիրակոսյան Եղբայր Սարօ Թաթյոս Սրբագրիչ՝

Մարինե Մխիթարյան

Համակարգչային ձևավորում՝ Եղբայր Արեգ Ադուրյան Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թաթյոս

-12-




Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.