Arts world club # 15

Page 32

Martiros Sarian հավաքածուներից, Մոսկվայում տեղի են ունեցել միայն 1906 թվականին: Իր առաջին տպավորությունները եվրոպական վարպետների գեղանկարչական նոր սկզբունքների մասին Սարյանն արտահայտել է 1909 թվականին Նինա Թազեխուլախովային գրված նամակում: «Ապշեցուցիչ է Գոգենը իր նոր կրոնով, որը եվրոպացու առջև բացեց վայրենիների նվիրական հոգևոր աշխարհը: Աննման է Սեզանը, ամուր, համոզիչ՝ իր հագեցված ու փայլատակող գեղանկարչությամբ: Շատ հետաքրքիր է Վան Գոգը ` այդ անհանգիստ ու հիվանդագին որոնողը» («Մարտիրոս Սարյան. Նամակներ», 1 հատոր, էջ 76): Միևնույն ժամանակ, Սարյանը խոստովանում էր, որ իր ծանոթությունը ֆրանսիացիների հետ ավելի խանդավառել է իրեն, հաստատել իր ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը և գեղանկարչության նկատմամբ ունեցած իր սկզբունքները: Ռուսաստանի շատ նկարիչներ այդ շրջանում կրում էին ֆրանսիական դպրոցի ազդեցությունը: Սակայն Սարյանի աշխատանքները առանձնանում էին հագեցված գույների յուրատիպ լուծումներով և արտահայտչամիջոցների պարզությամբ: Հայ նկարչի ոճական սկզբունքների հիմքում ընկած է անխառն մաքուր գունային մեծ հարթությունների համադրումը, պարզ տեսանելի ձևերի և դրանց ռիթմիկ շարժման ընդհանրական բնութագիրը: Սարյանին մոտ էր հայ միջնադարյան մանրանկարչության ոճը, որին հատուկ է ժողովրդական մտածողության անմիջականությունը, իր բնորոշ խորհրդապաշտական ձևերով, որոնք ստեղծվում են հակադիր մաքուր գույների և պարզ գծերի համադրությամբ: Հետագայում գեղարվեստական լեզվի այս տեսակի արտահայտչականությունը զարգացավ Սարյանի ստեղծագործություններում և մեծապես որոշարկեց նրա ոճի յուրահատկությունը: 1909 թվականին երևակայական անուրջներին փոխարինելու են գալիս բնության և շրջապատող աշխարհի առավել իրական, անմիջական դիտումները: Այս շրջանի ձեռքբերումներից է սյուժետային թեմաների և գեղարվեստական կերպարների ընդհանուր պատկերային համակարգի փոփոխությունը: «Ինքնադիմանկար», «Վազող շունը», «Բորենիներ»նկարներում բյուրեղանում է վառ, հնչեղ ներկապնակը, գունային ներդաշնակումները գերում են լակոնիզմով և կերպարային բնութագրերի ճշգրտությամբ:Այդ շրջանում Սարյանը ակտիվորեն ցուցադրում է իր աշխատանքները «Ոսկե գեղմ» հանդեսի ցուցահանդեսներում:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.