Culture # 39

Page 1

ԶՎԱՐԹՆՈՑԻ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«Դուխով» բառի մասին

ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ՝ ՔԱՐԵ ԴՌՆԵՐՈՎ

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáð ÊÙµ³·Çð` èáµ»ðï سð·³ðÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûð»Ý` سðï³ ü³ðÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳð·ã³ÛÇÝ ·ð³ß³ðáõÙ ¨ Ó¨³íáðáõÙ òáÕÇÝ» гðáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇñ` ²ðïÛáÙ ¶¨áð·Û³Ý ( ÐÐ, ºð¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ðÇ Ñ»ÕÇݳÏÝ»ðÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çð³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ðí³Í ÝÛáõûðÇ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ðÃÇ Ñð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Çð³Ï³Ý³ñíáõÙ ¿ Ñáí³Ý³íáð ϳ´Ù³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏðáõÙ ïå³·ðí³Í ·áí³´¹Ý»ðÇ ¨ ѳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ð ¨ ÙÇßï ã¿, áð ûðÃáõÙ ïå³·ðí³Í ÝÛáõûðÇ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ðáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ðáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ðáõÙ Ý»ðϳ۳ñí³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: 2018


2

Լեռ Կամսար. Կարմիր օրեր Երգիծաբանն այս օրագրությունը սկսել էր 1925-ին, երբ հասկացել էր, որ խորհրդային մամուլի դռները փակ են ոչ կոմունիստական ճշմարտությունների առջև: Այլ այլախոհների հետ 1936-1940 թթ. նա ստրկական աշխատանքի էր քշված Վորկուտայի տայգաներ: Լեռ Կամսարի ձեռագրերը թաքցված են եղել հողում թաղված կճուճների մեջ, որոնք գրեթե ոչնչացել էին 1946 թվականի Երևանի ջրհեղեղի ժամանակֈ Գրողի տան արխիվում Բասարգեչարի (Վարդենիս) աքսորավայրում թղթին հանձնված օրագրությունը վերսկսվում է 1945-46 թվականներիցֈ Յոթ տարի է՝ աքսորէ վերադարձեր եմ, ու դեռ պետությունը չի արտօներ զիս գրելու: «Քիչ մըն ալ պետք է սպասել»,կըսէ: Ես հույսս կտրեր եմ բոլորովին: Ճիգ կթափեմ գրող չըլլալ, մեռնել որպէս գրող՝ չեմ կրնար: Ամբողջ 35 տարի գրելուս համար շատ դժվար կուգաֈ Ես առաջ կկարծէի, թէ գրող ըլլալն է դժվարը, այժմ կտեսնեմ, որ չգրող ըլլալն ավելի ծանր է, քան գրող: Ի՜նչ ընեմ… Հնար ըլլար՝ իմ գրական շնորհքս աժան ծախէի մէկի մը կամ ունակություննիս բեռնակրի մը հետ փոխանակէի: Երբ աղէտի մը հետևանոք տունդ ձեռքէդ կերթա, մէջի ապրանքը կվաճառես, ինչ գին ալ վճարելու ըլլան… Ի՜նչ ըրի, Աստվա՜ծ, ի՞նչ հանցանք գործեցի, որ տասը տարի լռեցնելէ ետքը՝ կառաջարկեն այժմ մեռնել: Մեռնել այն ժամանակ, երբ իրենք սաստիկ կարիք կզգան ինձ նման երգիծաբանի մը: Այն ժամանակ, երբ խորհդային մամուլն գուն կգործէ ժպտալ իր էջերում ու չի հաջողեր: Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց: Սովետական Միությունը հաղթեց Գերմանիային: Կսպասէի, որ մեր հաղթական կառավարությունը թևերը սոթտած լվացարանի տակ լավ մը լվացվէր, գար սեղանի շուրջը նստէր և հրամայէր, ինչ անուշ բան կա, սեղանին բերել… Կարծես պատերազմն դեռ չի վերջացած: Ավելին: Կարծես դեռ նո՜ր պիտի սկսի: Այնքան կնճռոտ է պետության ճակատը, այնքան անժպիտ է իր երեսը… Հիմա ի՜նչ ընեմ, Աստված, ի՜նչ ընեմ: Ես ինչպէ՞ս մեռնեմ, երբ անգամ հիվանդ չեմ: Ինչպէ՞ս չգրեմ, երբ միտքերը կհորդեն, կլեցվեն, ինչպէս հորթատված կովի մը ստինքները, ու ծծող չլինելու համար գետին կթափվի պտուկներէն իզուր: Երեք տարի հեռավոր հյուսիսը տաժանակրության գացի այն պատճառով, որ միշտ պետական ապարատին թերությունը ծաղրեցի ու բնավ չգովեցի, չփափայեցի զիրենք: Բայց մի՞թէ հնար է, որ վիրաբույժը իր ածելիով ու սուր չանգալներով մասաժ կատարէ: Երգիծաբանն որ սկսէ ներբողել, հապա ո՞վ պիտի երգիծէ: Ըստ դատավորիս մեղադրանքի՝ եթէ ես կհարվածեմ ոչ թէ ուղղելու, այլ մեռցնելու համար, ինչո՞ւ 15 տարի թույլ տվիք ձեր թերթերում գրելու: Եթէ վատ բժիշկ էի, 1921 թվին ինչո՞ւ կանչեցիք ինձի Թավրիզէն, ինչո՞ւ ձեր վերքերը բացիք իմ առջև: Ես ընդմիշտ Թավրիզ կմնայի, դուք ալ կապրէիք հոս անսխալական… Այլապէս երգիծանքը տզրուկ է, նա կծծէ կեղտոտ արյունը

միայն: Փողոցին մէջ կպատահի ընթերցողս ու կըսէ. – Ա՜խ, ե՞րբ վերջապէս անգամ մըն ալ պիտի կարդանք քո ֆելիետոնները, ինչպէ՜ս ծարավի ենք գըրվածքներիդ: Ան ատեն դժվարությամբ թարկած ծխողի մը նման նորէն ծխախոտի տուփը կըհանեմ ու պապիրոս մը կըփաթտեմ «վերջին անգամ մը» ծխելու համար: Ես որպէս հորդաբուխ ստինքներով կով կապված եմ մի ծառի, իմ ընթերցողները սովահար հորթերու նման՝ մի այլ ծառի, ու պատկառելի հեռավորության վրա կմզզանք ու կգալարենք մեր ծառերու շուրջը… Երկուշաբթի, 3 Պառկածս տեղ նորէն կանդրադառնամ Հայաստանի կառավարությանը ինձի տված պատասխանին: Կըսէ՝ քո աշխատակցության պէտք չունենք, վասնզի երգիծանքդ շատ սուր է: Այս տեսակ առարկություն կըլլա՞: Զարմացեր մնացեր եմ: Այդ նույնն է, թե սափրիչիդ ըսես՝ քուզո՛ւմ, ատ սուր ածելին վար դիր, փայտէ ածելիով զիս սափրէ, կվախնամ կո՜ր… Չէ՛, տարօրինակ է: Ճամբա՛ տըվէք՝ անգամ մըն ալ զարմանամ, զարմանամ ու ապշեմ: Այո՛, ապշեմ ու ապուշ ալ մնամ… Երեքշաբթի, 10 Խորհրդային բանաստեղծներու բերնին մէջ ոտանավորները կեռան, կփրփրեն, կթափեն. թուղթ չկա, որ վրան անցունենֈ Ինչո՞ւ չեն հայտարարեր. «Ով թուղթ ունի, բերի՝ ձրի ոտանավոր տանք»։ Միևնույն է, այն ոտանավորները, որոնք բնույթով քաղցր- մեղցր ներբողներ են, մինչև մյուս օրը չեն դիմանար. Կքացխենֈ Հինգշաբթի, 12 Փաստ է արդէն, որ մուկերը մասսայաբար կթողուն Պետհրատին գրքերու պահեստըֈ Խորհրդային գրողներու գիրքերը իրենց ատամներովը կարդալ- վերջացնելով՝ նոր գրքերու կսպասեն անձկավ, որը, սակայն, չկա թղթի սովին պատճառովֈ Ես կենդանաբանությունէն քիչ գաղափար ունեմ և հատկապէս չեմ կրնար ըսել՝ մուկերը, ուտելով այդ գրքերը, թղթո՞վ կսնվէին, թէ՞ միջի մտքերովֈ Եթէ մտքով, հոգ չէ, մտքերն հիմա ալ չեն պակսեր, իսկ եթէ թղթով, պիտի սպասեն, որ սովետա-ֆիննական առևտրական կապն ամրապնդի քիչ մըֈ Անոնք, ճիշտ է, հաշտվեցան, բայց տակավին կռնակ կռնակի կպառկեն… Շաբաթ, 14 Որպէսզի ճաշը աղէկ մարսվի, պէտք է ունենալ լրիվ ակռաներ ու մանր ծամելֈ Անատամ մարդու կերածը մէկ դուռնով ներս կմտնէ, մյուսովը կելլէ՝ առանց օգուտ մը տալու օրգանիզմինֈ Որպէսզի մի երկիր կարողանա քաղաքակրթական բարիքներէն օգուտ քաղել, պէտք է ըլլա հարուստ, խելացի ու առնվազն նորմալֈ Այս բարեմասնությունք չունեցող երկիր մը քաղաքակրթությունը մէկ կողմէն կմտնէ, մյուսէն դուրս կելլէֈ Քաղաքակրթական բարիքներէն մէկը օթոմոբիլն

է՝ մեքենայացված այդ տրանսպորտըֈ Երբ առտուն Երևանի փողոցը կելլես, հազարավոր ավտոներ, ոչ՛, տասը հազարական ավտոներ հևասպառ վեր ու վայր կսուրան, զուգահեռ կերթան ու օրական «տասնյակ մարդիկ» կմեռցունենֈ Բայց օրերով եթէ կանգ առնես-նայես, չես նկատի գէթ մէկ հատիկ մեքենա, որուն մէջ գէթ քանի մը մսխալ բեռ ըլլաֈ Եթէ կտեսնես, որ ավտո մըն ալ հեռվէն կուգա ծանրաբեռնված, գիտցի՛ր, որ մէջը բանտարկյալ էֈ Ահա խորհրդային միակ ապրանքնֈ Ասիկա բեռնատար մեքենաներուն կվերաբերէրֈ Բայց կան այս թվով և անգամ կրկնակի շատ մարդատար, փայլուն, պատվական արտաքինով, շքեղաշուք ավտոներֈ Ավտոներ, որոց մէջ մեծ երկրի մը դեսպան կամ դիվանագիտական կորպուս նստած կենթադրես, որը կսուրա՝ սկսվող աշխարհավեր պատերազմի սկսումն կանխելուֈ Բայց ո՛չֈ Այդ ավտոները կուսակցական բարձր խավին առտուն պաշտոնատուն կտանեն, ապա կերթան սովխոզ- կոլխոզ՝ թարմ մթերք բերելու այդ դասի նույն օրվա խոհանոցին, հետո այդ նույն դասի կանանց ու երեխաներուն պտույտի կտանեն քաղաքէն դուրս, հետո ալ, երբ ճաշը պատրաստ է, մեքենավարը կերթա՝ իր տէրը պաշտոնատնէն վերադարձնելու, որը, «սոցիալիզմ կառուցելէն» հոգնած, անհամբեր մեքենայի կսպասէֈ Ճաշէն վերջ այս բարձր խավի կոմունիստն անգամ մը կկարդա այն աղջիկներու և կնիկներու ցանկը, որոց հետ նույն օրը հեռախոսով տեսակցություն էր նշանակելֈ Հետճաշյա մեքենաներու երթևեկը նվիրված է այս դասու մարդկանց, կանանց ու արբունքի հասած զավակներու սիրային տենչը մարելու մինչև մյուս օր լուսաբացֈ Այս այն ժամանակ, երբ չքավոր ժողովուրդին մեռյալն տախտի վրա կմնա, ու մէկ հատիկ ավտո չի տրամադրվեր անտեր մեռելը իր վերջնական հանգիստը փոխադրելու: Քաղաքակրթական երկրորդ բարիքն է հեռախոսըֈ Հեռախոսը մեզ մոտ կգործածվի նախ՝ սիրային վիզիտներ կարգի բերելու, իրար անլուր հիշոցներով հայհոյելու (որովհետև մեծ մասամբ վայրի և դեմքերնին կորսնցուցած գյուղացիք են), և մէկ ալ պահեստապետները կապ կպահպանեն իրենց տուներու հետ, որ պատրաստություն տեսնեն գողացված ապրանքն «յուրացնելու»։


3

Կուլտուրական երրորդ բարիքը թուղթն էֈ Թուղթին վրա ժողովուրդ մը կանմահացնէ իր միտքն ու հոգին միաժամանակ, և ապագա պատմագրեր, հենվելով անոնց վրա, կորոշեն տվյալ ազգին խարակտերըֈ Խորհրդային կառավարությունը Ֆինլանդիայի հետ կբանակցի՝ թուղթ ստանալուֈ Բայց ինչի՞ համար է թուղթը մի երկրի, ուր միտք գոյություն չունի… Թուղթը մեզ մոտ կգործածվի առաջ ու առաջ Ստալինին ներբող գրելուֈ Ներբողներ՝ այնքան կրկնված ու շաբլոն, որ հեշտությամբ Ֆինլանդիան կրնար արդեն տպված, պարաստ արտահանելու այդ ներբողներըֈ Անկէ վերջ թուղթը կգործածվի օրդեր պարտաստելուֈ Օրդեր կոշիկի, վարտիքի… նավթի … կոստյումի, յուղի, պանրի, շաքարի, լոբիի, վերմակի, դոշակի, քացախի, գինու… և բոլոր «գոյական անուններու»՝ առանց նկատի առնելու՝ այդ առարկան գոյություն ունի՞, թե՞ոչֈ Հետո թուղթը կգործածվի բանտարկյալներու կողմէ դիմումներ գրելու, որոց ազատության դէպք, սակայն, ցայսօր տեսնող չէ եղեր, և որոնք կերթան վարչական մարմիններու սադիստական ծարավը մեղմելու իրենց անհույս աղերսներով ու երկրպագումներովֈ Թուղթ կգործածվի խորհրդային ապարատներու միջև գրավոր կապ պահպանելուֈ Այդ ապարատներ, որք ծովու ավազի կնմանեն, իրարմէ պաշտոնապէս բան մը կխնդրեն ու պաշտոնական գրավոր մերժում կստանան «կից» գրություններովֈ Թուղթով կկազմվեն կոլխոզներում «սատկած» անասուններու «ակտերը», բայց այնքանով, որ պակսեր է այդ անասուններու թիվը, այնքանով, բարեբախտաբար, սկսեր է թուղթին խնայողությունը այդ ասպարեզումֈ Քիչ թուղթ չերթար խորհրդային դատարաններում մեղադրական ակտեր կազմելու ժամանակֈ Որովհետև այդ ակտերը կազմելու ժամանակ կբացակայեն կոնկրետ մեղադրանքներ, ուստի դատավորը իր խղճին առջև արդար լինելու համար այնտեղ իրար ետևէ կշարէ աշխարհումս գոյություն ունեցող բոլոր հանցանքները, որպէսզի պատահմամբ մէկն գործած ըլլա դատապարտյալնֈ Ուրիշ խոսքով՝ դյուրություն կուտան բռնվածին իր ցանկացած հանցանքն ընտրելուֈ Այսպիսի արդարություն… Գուցե կարծեք, որ կարելի է նաև դատապարտյալի կողմէ «շնորհակալ եմ» ըսել ու մեղադրական թերթը ետ հրելֈ Բայց խորհրդային քաղաքացին երբէք այդքան անտակտ չէ, նա այդպէս չի դաստիարակված, նա գիտէ, որ պետությանը բանտարկյալ է պէտք… Քաղաքակրթության մէկ ուրիշ բարիքն ալ ռադիոն էֈ Մեզ մոտ, սակայն, ռադիոն շատ կնմանի մեռելատունն ինկած խելագարինֈ Իրար ետևէ օրվա 24 ժամ կխոսի աշխարհիս ամենաանհետաքրքիր բաները ու կերգէ ականջ ծակող կանչվռտոցովֈ Անհամություններ, որ եթէ հողին պարարտացմանը գործածէ գյուղացին, հազիվ թէ մէկ տոկոսով ավելի բերք ստանաֈ Լսողներու միակ բարեբախտությունն այն է, որ լսափողը միշտ փակ կպահէ և բնավ չի լսերֈ Եթէ փականքը ժողովրդին հանձնված չըլլար, բացի խուլերէն՝ մնացյալ մասը լըսողներուն կխելագարվէր ապաքէնֈ Այն անհավատներն, որք Արքայությանն ու Դժոխքին գոյությունը կհերքեն, չարաչար կսխալենֈ Մեր երկիրը դժոխք է, ու մարդս մեռնելէն վերջ ուր ալ երթա, հոն Արքայություն էֈ Օգոստոս, երեքշաբթի 7

Օրերս բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 70-ամյակը կտոնվիֈ Մեզ մոտ տոն մը երբ դեկորատիվ նպատակով կըլլա, նե՛րս քաշվիր ու դուռը ամուր կղպէ՛ֈ Քամի, անձրև, փոթորիկ ու հեղձուցիչ փոշիֈ Կճարճատեն փայտէ հրացաններ, կգոռան թղթէ թնդանոթներ, ու բեմերէն կլսվեն մաշված ու կիսամաշ ածականներէ կազմված գալարափող ներբողներֈ Չգիտեմ` հոբելյարը որքան կուշտ կերած պիտի ըլլա այս տվայտանքին դիմանալու համարֈ Բայց Իսահակյանը երկրորդ օրը հիվանդացավ միզկապությամբ ու ու ծանր պառկեցֈ Ու եթէ չքաշվէր հասարակաց կարծիքէն, հավանաբար և մեռնէրֈ Պիտի ըսէին այս ու այն կողմէն, թէ հոբելյանի կսպասէր մեռնելու համարֈ Մյուս կողմէ՝ դամբանականի նմանող իր մասին եղած ներբողներէ հետո ապրելն ալ քիչ մը անհարմար կզգա հէգ բանաստեղծնֈ Պիտի ըսեն. – Դամբանականը խոսվեցավ արդեն, ինչո՞ւ կապրես… Շաբաթ, 11 Ինչպէս որ կատվին սատկած մուկերով կերակրելը լավ չէ, կծուլանա ու մուկ բռնելու ունակությունը կկորսնցունէ, անանկ ալ գրողին չպետք է պատրաստի թեմաներ տաս, այլ թողնես, որ ինքը փնտռէ ու գտնէֈ Սույն կատվի և մկան օրինակով եթէ բացատրեմ, խորհրդային գրողները իրենց օրում մի որս չեն կատարած. Պետությունը՝ սատկած, այսինքն՝ պատրաստի թեմաներ տվեր, նրանք երգեր ենֈ Երկրորդ համաշխարհային պատերազմէն առաջ չեմ հիշեր` ինչ կերգէին, միայն երբ Գերմանիա բոլշև-իկյան Ռուսաստանի վրա հարձակեցավ, պետությունը իր գրողներուն հրամայեց ատել գերմանացոց, իսկ զինվորներուն՝ սպաննելֈ Այո՛, ատել, ապա սպաննել,

մերթ էլ սպաննել, նոր ատելֈ Հաճախ, երբ գրողները չէին հասցներ պահանջված ատելությունը, սպաննել առանց ատելության, և վերջապէս եղան դէպքեր, երբ գերմանացին միայն ատելությամբ մեռավ՝ առանց սպաննվելուֈ Այսպէս պատվերով կամ հրամանով գրող հեղինակ մը բնական է, որ չզգացվի իր գրվածքով ու միտքէ ու սիրտէ ավելի բառի ու բանի հետ գործ ունենաֈ Ինձի գրողն ու պետությունը կպատկերանան հետևյալ կերպֈ Գրողը նստած է պետության առջև այնպէս հլու, ինչպէս նկարվող մը՝ լուսանկարչի մը առաջֈ – Ուղի՛ղ նստէ՝ հայացքդ դէպի «կոլխոզ», – կձայնէ պետությունը։ Այնպէս կնստի գրողըֈ – Շահագրգռելու համար ընթերցողը քիչ մը «սէ՛ր» մտցուր «կոլխոզին» մէջֈ Այդպէ՛սֈ Կոլխոզը թո՛ղ, Ստալի՛նը գովէֈ Այդպէսֈ Դէպի Շիրակի ջրանցքը դարձէ՛քֈ Այդպէսֈ Մէկ ալ Ստալի՛նը գովէք. այդպէս. բանվո՛րը, այդպէսֈ Եվ որովհետև նկարվողը կնայէ միայն նկարչին ցույց տված կողմը ու չի տեսներ, հետևաբար նաև մեր գրողներն այսօր կնայեն իրենց գրելիք նյութին, բայց չեն տեսներ ու զգարֈ Հիմա, երբ խաղաղություն է արդէն, պետությունը Գերմանիա կողոպտելով է զբաղված, իսկ գրողները անհամբեր այս բանաստեղծորեն … գրելի գործողության ավարտին կսպասեն, երբ պետությունը գա և իրենց նյութ տա գրելուֈ Քաղաքիս բոլոր կոշկակարներու արտելներն ալ նույն վիճակի են. մինչև կաշի չտանես, կոշիկ չեն կարեր քեզիֈ Երկուշաբթի, 13 Խորհրդային կառավարությունը ապրելու բոլոր դուռները փակեր է վրաս, կուզեմ Էջմիածին անցնել և վարդապետ ձեռնադըրվեմ. Աստուծո չեմ հավատարֈ Ինչ ընելս չիմանալով՝ շվարեր կեցեր եմֈ


4

Չի՞ կարելի չակերտավոր քարոզներ խոսել Աստուծո արքայության մասինֈ Ավետարանն կըսէ. «Ապաշխարեցէ՛ք, որ արժանի ըլլաք Աստծո արքայության». ըսեմ ու վանքին մէջ ապրեմֈ Չակերտավոր հավատալը շատ ընթացիկ է մեզ մոտֈ Հազարավոր բոլշևիկներ, որոնք ներքուստ չեն հավատում սոցիալիզմի վարդապետությանը, Լենինի խոսքերը չակերտներուն մէջ արտասանելով, յուղ ու մեղրով կապրենֈ Անգամ Լենինի խոսքերով գրքեր կը գրեն ու գիտական աստիճաններ ձեռք կբերենֈ Արդէն, եթէ օրէնքով վարվելու ըլլանք, խորհրդային քաղաքացին սեփական ոչինչ չպիտի ունենա, ներառյալ նաև «սեփական կարծիք», ինչու որ հոս համայնավարություն է, որը կդավանէ «Բոլորը մէկի համար, մէկը՝ բոլորի» լոզունգը: Լոզունգ մը, որուն առաջին մասը իրագործված է արդեն, կմնա երկրորդ կէսըֈ Այո՛, հիմա ամբողջ Ռուսաստանը Ստալինի համար է. օր մըն ալ Ստալինը կըլլա բոլորի համար. թէ երբ, չեմ կրնար ըսելֈ Հավանաբար իր մահվանէն ետքը… Խորհրդային Հայաստանի պաշտոնաթերթ «Սովետական Հայաստանի» խմբագիրը, տեսնելով, որ իր բոլոր լուրջ հոդվածները կխնդացունեն ընթերցողը, երգիծական բաժին մը բացեր է, որ կարդալով՝ քիչ մը զգաստանան, լրջանան այդ անպատկառներըֈ Երկուշաբթի, 20 Ամեն անգամ, երբ փողոցին մէջ ինձ հասակակից, կրթված, խելացի, ազնիվ, անկաշառ, ինքնուրույն, սեփական կարծիքի տէր, հարգելի, ճանչցված մէկը կտեսնեմ, այն ուրախությունն ու զարմանքը կունենամ, ինչ այգեկութէն ետքը ճռաքաղ մը խաղողի այգում հանկարծ խոշոր ողկույզ մը կնկատէ` տերևներու խորքը թաքնվածֈ Ինչպէ՜ս, ինչպէս կրցեր է այս մարդը բոլշևիկներու սրատես աչքէն վրիպելֈ Ինչպէ՜ս իր ժամանակին չի քաղվեր ու Չեկա՝ բոլշևիկյան այդ հնձանն, չի տարվեր քամվելու: Չորեքշաբթի, 22 Ներսէսը տեսա այսօրֈ Ճղճղված, պատառոտված ու խղճուկ արտաքինովֈ

Դա Չեկայում նստածս ժամանակ մեր բանտային հսկիչն էրֈ Դեռ այն ժամանակ գիտէի, որ իր կյանքին մէջ հաջողություն չի ունենարֈ Բարի (համեմատաբար), խղճմիտ մարդ մըֈ Պէտքարանում նստելիս չէր շտապեցներ, չէր կատաղեր ու աքացիով չէր զարներ երկար նստողներունֈ Մինչդեռ բանտային այն ծառայողները, որք, տասնհինգ րոպէն լրացած, աքացիով կը զարնէին և հէգ բանտարկյալին իր կեղտոտության մէջ կթավալցունէին, անոնք հիմա աստիճան առ աստիճան բարձրացած՝ ուսադիրներով կքալեն հիմա՝ լաքած կոշիկներովֈ Կհիշեմ Չեկանֈ Ցեմենտած հատակով սառն ու մութ խցիկ մը, ուր իրար վրա նստած էինք տասնյոթ հոգիֈ Օրական մէկ անգամ, թէ՞ երկու (լավ չեմ հիշեր), տասնհինգ րոպէով դուրս կհանէին՝ բնական կարիքնիս հոգալուֈ Կարիք մը, որ բնազդական ըլլալէ ավելի բանական, խոհական բան մըն էր մեզի համարֈ Այնքան քիչ կուտէինք, որ շաբաթը մէկ կամ երկու անգամ հազիվ երթալու պէտք ունենայինքֈ Պէտք էր մտածել, չափել, կշռել, տրամաբանել, համոզել ինքզինքը, որ այդ բնազդական գործողությունը դառնար հնարավորֈ Գրչահատ չէին տար մեզ եղունգնիս կտրելու համար, ու մենք պատի քարերուն կքըսէինք կամ ատամներով կկրծէինք այնֈ Այս բոլոր տանջանքները՝ անոր համար, որ միայն բոլշևիկներու պակասությունները չգրէի, անոնց առավելություններն ալ տեսնէիֈ Ե՞րբ ցույց տվիք, որ ես չտեսաֈ Այսօր բոլշևիկյան կեդրոնական օրգան «Պրավդա» թերթը նկատողություն էր ըրեր մեր «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագիր Մամիկոնյանին, որ պետության բացերով շատ կզբաղվի ու դէպի ապագան հոռետես էֈ Խե՜ղճ խմբագիր, վաղն ևեթ կհեռացնեն պաշտոնէնֈ Սատանան տանիֈ Չես գիտեր՝ինչ ակնոցով նայես, որ այս դժոխքը դրախտ տեսնեսֈ Եթէ հնարվէր այնպիսի ակնոց մը, որու ապակիները արտասահմանյան կյանքը ցոլացնէին այնպէս, որ Ռուսաստանին նայէր մարդ ու Ամերիկա տեսնէր, այն ժամանակ թերևս կարելի ըլլար Ռուսաստանին գովելֈ Բայց քանի չկա այդ ապակին, կուզես՝ Չեկա՛ տար, բանտարկէ՛, կուզես՝ Հազկերտին պէս խոնջանները կնքէ ու բնավ դուրս մի՛ թողներ, այնուամենայնիվ, դու կմնաս չգով-

վելիք ռեժիմ մը, բոլշևի՛զմֈ

Սեպտեմբեր, կիրակի, 3 «Կոկորդիլոսի արցունքին» հեղինակը, ճիշտ է, կոկորդիլոսն է եղած, բայց հիմա այդ արցունքով մեր «սոցիալիստական» կառավարությունը կուլաֈ Կուլա աշխարհիս բանվորներու վիճակին համարֈ Եթէ կոկորդիլոսը բերանացի միայն կուլար, մեր կառավարությունը կուլա խոսքով, կուլա մամուլով, կուլա ռադիոյովֈ Բայց, ըստ իս, ատոնք բոլորն ավելորդ արցունքներ են այլևսֈ Կոկորդիլոսը կուլա, քանի իր որսը չի բռներ. բռնելով որսը՝ կուլ կուտա ու աչքը սրբելով՝ կժպտա գոհունակֈ Մեր երկրի բանվորությունը կուլ է տրված կառավարության կողմէ, ուրեմն ինչո՞ւ չի դադրեր արտասվելէֈ Ա՜, գուցէ կուզէ արտասահմանյան բանվորությանը պատրել, բայց հազիվ հաջողիֈ Խորհրդային Հայաստանի կառավարությանը ցայսօր միայն երկու գրականագէտի հաջողեցավ պատրիլ ու Հայաստան բերել. Շիրվանզադէն ու Ավետիք Իսահակյանն էին, որոց ցուցադրաբար, կատվի պէս գոգը դրած, շոյեց տարիներ շարունակ, իսկ նրանք ալ երախտագիտական լիզանքով անոր ոճրագործ ձեռները լիզեցինֈ Շիրվանզադէն ու Իսահակյանը մեր դատարկ կոոպերատիվ խանութներու ցուցափեղկին դրված փայտէ կամ գաճէ կերտված պանիրները եղան՝ խանութին ունայնությունը սքողողֈ Անոնք թակարդին մէջ դրված խայծերը եղան, որոց նայելով՝ արտասահմանէն Զապէլ Եսայանն ու Երվանդ Թոլոյանը Հայաստան եկան, բըռնվեցան ու կուլ գացին մարդակեր կառավարությանըֈ Խելացի կոկորդիլոսն ահա այսպէս կըլլաֈ Ի ցույց մարդկան շոյիչ երկու գրագետի՝ անդին կուլ տալ տասնյակ գրականագէտիֈ


5

Բայց շոյվածքէն ալ հայտնի է պետության հետին նպատակըֈ Այսքան անճահ շոյանքը ամենատխմար մարդուն մէջ իսկ կասկած կհարուցէֈ Այսպէս, օրինակ, Իսահակյանին տարեկան երկու անգամ ծննդյան հոբելյան կկատարէ Հայաստանի կառավարությունը, չորս անգամ գրական գործունէության քառասունամյակ, շաբաթվա յոթն օրվա մէջ՝ ութ գրական երեկո կկազմակերպէ ի պատիվ Իսահակյանի, քսանվեց հանդիպում կկազմակերպէ զանազան կոլեկտիվներու հետ, և այս բոլորը՝ ոչ մէկ անգամէն ամբողջ երկրին մէջֈ Օր մը՝ Երևան, մյուս օր՝ Լենինական, հաջորդ օր` Կիրովական, ապա իրար ետևէն՝ Դիլիջան, Իջևան, Ղանմարլու, Նոր Բայազէտֈ Բայց եթէ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը չշտապէ բնական մահով մեռնել, շուտով ուտվելու հերթը իրեն կհասնիֈ Բոլշևիկյան կառավարությունը, երբ տեսնէ, որ այլևս խաբվելիք մարդ չէ մնացեր, պիտի ուտէ Իսահակյանը այնպէս, ինչպէս քահանան պատարագը վերջանալուն սկիհի նշխարն ու գինին կլափլիզէֈ Երկուշաբթի, 4 Գիշերն ամբողջ չեմ քնացերֈ Շատ կըմտածեմ սա մեր Հայաստանի գրողներու միության մասինֈ Գրողներու միությունը որոշ զբաղմունք մը չունեցավ ցայսօր, չնայած մյուս բոլոր միությունները գործի անցանֈ Օրինակ՝ դերձակները կոշկակարության մտան, ատաղձագործներն ուսուցչության անցան, տակառագործները հաջող պրոֆեսորներ են հիմա, սափրիչները պատ կշարեն, պատշարները կսափրեն, հովիվները պետության գլուխ են անցեր, երկու կռնէն կաղերը առաջնորդ են դարձեր ու ժողովրդին առաջն ինկած՝ թէպէտև կերերցունեն, բայց կտանեն վերջապէսֈ Իսկ գրողներու միությունը պարապ կայնած է. եթէ պետությունը որևէ բան երգելու նարյադ տա, կերգէ, չտվավ՝ կնստէ, կնայէֈ Համաշխարհային այս պատերազմի սկզբին, երբ Ռուսատանն ու Անգլիան պիտի դաշնակցէին Գերմանիայի դէմ, միությունը հրաման ստացավ անգլո-խորհրդային բարեկամությունը երգել, և գաղտնի հրահանգ ստացվեց անգլիացոց այլևս «պնդաճակատ» չանվանել, այլ փափուկ ճակատֈ Սակայն անգլո- խորհրդային դաշնակցության բանակցությունները հաջող ելք չունեցան, ու Ռուսաստանը, Գերմանիո հետ բարեկամանալով, հրամայեց քնարերգուներուն՝ ատել, երգիծաբաններուն՝ ծաղրել Անգլիա ու սիրել Գերմանիաֈ Գրողներու միությունը Անգլիա ատեց, Գերմանիա սիրեցֈ Հետո պատահեցավ հակառակըֈ Ռուսաստանը հանկարծական հարձակում կրեց Գերմանիայէն ու հարեցավ Անգլիոֈ Գրողները կատարեցին նույնըֈ Հետագային պատերազմի սաստկության հետ համընթաց հրամայվեց սաստկացնել ատելությունըֈ Սաստկացավֈ Ռուսական բանակը երկարափող հրանոթներու անցավ. գրողները 26-ոտնյա ոտանավորներ դուրս բերին, ու վերջապէս Գերմանիան պարտվեցավ, չենք գիտեր՝ այդ տարապայման երկարահանգ ոտանավորներո՞ւ, թէ՞ երկարափող թնդանոթներու հետևանոքֈ Գրական կյանքի նշանակալից փոփոխություններէն մէկն ալ այն էր, որ մտցվեցավ հայրենասիրական ժանրը, որն իսպառ կհալածվէր մինչև այդֈ Հին գրողներէն Դեմիրճյանը, Իսահակյանն ու Ստեփան Զորյանը, որք ակնապիշ այդ օրվանը կսպասէին, գործի անցանֈ Դերենիկ Դեմիրճյանը գրեց իր «Վար-

դանանքը», Ստեփան Զորյանը՝ «Պապ թագավորը», իսկ Իսահակյանը աչքէ անցուց իր «Սասմա Մհերը»։ Ժողովուրդը վրա պրծավ կարդալու այդ` իր սրտին մոտիկ երկերըֈ Նոր գրողները ինքզինքնին արհամարհված զգացին և սկսեցին առարկել այդ թեմաներու մասինֈ Ինչո՞ւ, կըսէին, ժամանակակից հերոսները թողած, անցյալին կդիմենֈ Ինչո՞ւ Պապյան Մացակն թողած՝ «Պապ թագավորին» վեր հանել, ինչո՞ւ չերգել Սահակյան Սիմակն ու երգել Սահակ Պարթևըֈ (Անոնք կուզէին ժամանակակից հերոսներ գրել տալ, որ անոնց գրքերն ալ իրենցներու պէս չկարդացվէր)ֈ Վերջապէսֈ Այսօր վեց ամիս է, ինչ պատերազմը վերջացած էֈ Գրողները հետ կնայեն` տեսնելու անգամ մըն ալ, թէ ինչպէս պայքարեցան իրենց ընդհանուր թշնամու դէմ, ինչպէս ատեցին, խոցեցին, մեր կռվողներուն հերոսացուցին ու տուներնին վերադարձուցին, որք անցան խաղաղ աշխատանքի, իսկ իրենք դարձյալ պարապ մնացին՝ աչքը կառավարությանը, թէ մեզի նարյա՛դ ղրկէ երգելուֈ Կառավարությունն ալ նյութ չունիֈ Լոնդոնի արտաքին գործոց մինիստրներու ժողովը ձախողեցավ. ինքն ալ չի գիտեր` ինչ պիտի ընէ, ու քաղաքական վիճակն տարտամ է ու անորոշֈ – Ժամանակ մը սէ՛ր երգեցէք, գեղեցիկ աղջիկ,– կհրահանգէ կառավարությունը գրողներունֈ – Զուտ սեռական սէ՞ր, թէ՞ մէջը սոցիալիզմ կամ հայրենասիրություն դնենքֈ – Զուտ սեռականֈ – Ան ատեն մեր կերակուրը ավելցուցէ՛ք քիչ մը. այս էներգիայով անկարող ենք բուռն սէր արտահայտել,– կըսեն գրողները և իրավունք ունենֈ Բոլոր կոլխոզային բեղմնակայանները ցուլերը արձակելէ առաջ սպեց կերակուր կուտանֈ Չենք գիտեր՝ սա բանակցությունները ինչով պիտի վերջանանֈ Միայն հիմակու հիմա թերթերը դատարկ ենֈ Միայն հատ ու կենտ ոտանավորներ լույս կըտեսնեն տուն վերադարձող, բայց ճամբին ուշացած զինվորի մասին, որը, տուն գալով, դուռը կծեծէ ու կըսէ. «Դուռը բա՛ց, մայրի՛կ», մանր-մունր հուշեր, կիսատ մնացած հերոսություններ, որք մամուլի մէջ կերևան այնպէս, ինչպէս օր մը առաջ մսեղէն կերակուր ուտող մը հաջորդ օրն իր ատամները կմաքրէ շյուղով ու կսկսէ ծամել մանրուքը… Չէ՛, ադպէս չըլլարֈ Ասոր հիմնական դարմանն այն է, որ կառավարությունը գրողներու միության ձեռքէն բռնէ ու կոշկակարի մը տանելով՝ աշակերտության տաֈ Տղայություն՝ տասը տարի, տասնհինգ տարիֈ Մարդս մեծանալով պիտի լուրջ արհեստի մը հետամտի, տուն ու տեղ սարքէ ու ամուսնանալու պատրաստություն տեսնէֈ Մյուս կողմէ՝ գրողները, կոշկակար դառնալով, հաճույք պիտի զգան՝ տեսնելով, որ մինչ չկրցին իրենց ընթերցողներու գլխին օգուտ մը բերել, անոնց ոտներուն օգտակար կըլլանֈ Իսկ ոտին ու գլխին միջև ոչ մեկ տարբերությունֈ Հարավային բևեռը ոչնչով ցած չէ հյուսիսային բևեռէնֈ Գիտնականները երկուսին ալ նույն համառությամբ ձգտեր ենֈ Սա երեք անգամ Հայաստանի ղեկավար Գրիգոր Հարությունյանին նամակով ձայն կուտամ, պատասխան չեմ առներֈ Այս համառ լռությունը ես սկիզբները իր գոռոզությամբը բացատրեցի, բայց, չէ՜, կըսեն՝ շատ համեստ էֈ Եթէ այո, ուրեմն այդ լռությունը պիտի մեկնել որպէս իր դասը չսերտած աշակերտի հանցավոր լռությունֈ Որովհետև ես կհարցունեմ՝ թույլ կուտա՞ք ինձ՝ ձեր մամուլում գրեմ, իսկ նա չի գիտեր՝

«այո՞» պատասխանէ, թէ՞ «ոչ»:

ԶՎԱՐԹՆՈՑԻ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուրարտական Ռուսա Բ թագավորի (Ք. ա. 685–645 թթ.) սեպագիր արձանագրությամբ կոթողը հայտնաբերվել է տաճարի տարածքում, 1901-1907 թթ. Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ իրականացված պեղումների ժամանակ: Դա որձաքարի մի քառանիստ կոթող է՝ 2,7 մ բարձրությամբ, 0,63 մ լայնությամբ և 0,36 մ հաստությամբ, վերին մասը՝ կիսաշրջանաձև, ներքևի մասը՝ բարակացված, երկու կողմերից կտրված՝ խարսխի կամ պատվանդանի վրա կանգնեցնելու համար: Սեպագիր արձանագրությունը բաղկացած է 47 տողից: Թեև քարը մեջտեղից կոտրված է, դրանից արձանագրությունը չի վնասվել: Խաչիկ Դադյանը գտածոյի լուսանկարը և փորագրանկարը ուղարկել է Ս. Պետերբուրգ՝ Կայսերական հնագիտական հանձնաժողովին, Մոսկվա՝ Մ. Վ. Նիկոլսկուն, և Բեռլին՝ Կ. Լեման-Հաուպտին: Հայ իրականության մեջ Զվարթնոցի սեպագիր արձանագրությունը առաջինն ուսումնասիրել և վերծանել է սեպագրագետ, «Բանասեր» հանդեսի խըմբագիր Կ. Բասմաջյանը և հրապարակել «Արարատ» ամսագրում: Այն ուսումնասիրել են նաև Հ. Սանտալճյանը, Վ. Ս. Գոլինիշչևը, Գ. Ա. Մելիքիշվիլին, Ն. Հարությունյանը, Մ. Սալվինին և այլք: 1936 թ. արձանագրությունը տեղափոխվել է Հռիփսիմեի վանք, ապա վերադարձվել Զվարթնոց և այժմ տեղադրված է թանգարանի դիմաց՝ պատվանդանի վրա: Սեպագիր արձանագրության մեջ Խալդի աստծուն ուղղած իր խոսքում Բիայնիլիի արքա, Տուշպա քաղաքի տեր, Արգիշտիի որդի Ռուսա Բ թագավորը նշում է Կուարլինի երկրի անմշակ հովտի, նրա դաշտերի մշակման՝ խաղողի այգիների, նոր ցանքադաշտերի, մրգատու այգիների հիմնման, Իլդարունիա գետից Ումեշինի անվամբ ջրանցք անցկացնելու, ինչպեսև Խալդի, Թեյշեբա, Շիվինի, Անիկու աստվածներին զոհաբերություններ մատուցելու և սեպագիրը փչացնելու դեպքում նզովքի արժանանալու մասին:


6

ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ՝ ՔԱՐԵ ԴՌՆԵՐՈՎ

Հայաստանում քարե դռներով քարանձավներ հանդիպում են Արագած լեռան հարավային լանջի ձորերում՝ Աղձք (Աղցք), Ուջան, Վերին Սասունիկ, Ավան, Բազմաղբյուր, Լեռնարոտ համայնքների սահմաններում: Դրանք վաղմիջնադարյան և ուշմիջնադարյան հուշարձաններ են, որոնք գիտականորեն քիչ են ուսումնասիրված: Հիմնականում կառուցվել են արդեն ձևավորված քարանձավներում և ծառայել որպես սննդամթերքի գաղտնարան-պահեստարաններ: Ավելի ուշ ժամանակներում, ընդհուպ մինչև XX դ., բնակեցված են եղել նաև աշխարհիկ կյանքից մեկուսացված մարդկանցով: Քարանձավները հիմնականում բաղկացած են եղել երեք մասից: Առաջինը քարանձավային սրահն է, երկրորդը՝ դեպի սրահ տանող թունելատիպ մուտքը, երրորդը՝ քարե դուռը: Սրահների թիվը քարանձավներում կարող էր հասնել 7-ի: Դրանք 40-45 քմ մակերեսով, բնական փորվածքով տարածքներ են: Խոնավության առկայության դեպքում, սրահի ժայռապատին զուգահեռ, բազալտե անկանոն քարերով պատ է շարվել: Սննդամթերքը պահելու համար սրահի անկյուններում փորվել են թոնրատիպ հորեր՝ պահեստարաններ, որոնք հաճախ եղել են երկհարկ, երբեմն՝ եռահարկ: Քարանձավների քարե դռները, իրենց շրջանակներով, անխտիր պատրաստված են եղել բազալտե քարերից: Որպես կանոն՝ բոլոր դռները բացվել են դեպի ներս: Ունեցել են 60-100 սմ լայնություն, 50-150 սմ բարձրություն և 30-35 սմ հաստություն: Աղձք գյուղի, Ամբերդաձորի արևմտյան լանջին պահպանված քարանձավը բաղկացած է 3 սրահից և 3 դռնից: Կենտրոնական մեծ սրահի հատակը, պատերը և առաստաղը մարդու կողմից ենթարկվել են մշակման: Սրահների հետ կապը եղել է թունելային անցումներով: Կոշ գյուղի քարանձավը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցուց 600 մ հյուսիս: Բաղկացած է 5 քարե դռներից: Ուջան գյուղի՝ քարե դռներով քարանձավը գտնվում է գյուղից հյուսիս՝ «Բքոյի գեղ» տանող ձորի արևմտյան լանջին: Յոթդռնանի քարանձավ է: Պահպանվել են երկու դռները, մյուսները մնացել են սրահները իրար կապող թունելների փլատակների տակ:

Դռները այնքան ցածր են, որ թունելի միջով դեպի սրահ կարելի է անցնել միայն սողալով: Սրահն ունի անկանոն հատակագիծ և 2,5 մ բարձրություն: Սրահի անկյուններում պահպանվել են հացահատիկի համար նախատեսված թոնրատիպ հորեր: Քարե դռներով քարանձավները հնագիտական և պատմական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ են:

«Դուխով» բառի մասին

Իմ մի շարք գործընկերներ՝ հայոց լեզվական մշակույթի լավագույն ներկայացուցիչներ, որոնց ես ամենայն անկեղծությամբ շատ եմ հարգում, էս քանի օրը տարբեր առիթներով գրեցին «դուխով» բառի դեմֈ Հարգելով նրանց կարծիքը և չցանկանալով բանավեճ ծավալել նրանց էջերում ու փչացնել նրանց քննարկումների համերաշխ մթնոլորտը՝ ես պարզապես այստեղ կներկայացնեմ իմ ըմբռնումն այդ բառի վերաբերյալֈ «Դուխով» բառի հիմքում ընկած է, իհարկե, ռուս. дух ‘ոգի’ բառն արտացոլող «դուխ»-ըֈ Վերջինս արդեն ունի իր որոշակի տեղը խոսակցական լեզվում ու հատկապես «ջահելական» բառապաշարումֈ Է՛լ ավելի տարածված է «դուխով»-ը, որը հայակազմ բառ է (քանի որ կազմված է հայերեն գործիական հոլովի «-ով» վերջավորությամբ)ֈ Ավելի՛ն, այն նաև շատ կոլորիտային է ու մտերմիկֈ Ու ո՛չ պաշտոնական քաջալերանքի նրբի-

մաստ ու տրամադրություն ունիֈ Էլ չե՛մ ասում, որ այդ բառն արդեն իր հստակ տեղն է գրավել Թավշյա հեղափոխության խորհրդանշային համակարգումֈ Ուստի այդ բառը բոյկոտելու հորդորները համարում եմ անտեղիֈ Պե՛տք չի կոտրել այդ խորհրդանիշն ու դրա ոգին, կամ եթե կուզեք՝ դրա «դուխ»-ըֈ Բազմաթիվ համարժեքներ են առաջարկվել «դուխով» բառի փոխարեն՝ անկոտրում, անվախ, անվարան, անվեհեր, թափով, կորովի, համարձակ, ոգով, սրտով, վստահ և այլնֈ Սրանք բոլորն էլ, իհարկե, հրաշալի բառեր ենֈ Ու շատ լավ է, որ գործածվենֈ Բայց ինչո՞ւ «դուխով»-ի փոխարենֈ Թող գործածվեն «դուխով»-ի կողքի՛նֈ Ու ասեմ, որ դրանցից ո՛չ մեկն էլ լիարժեք չի փոխարինում «դուխով»-ի տրամադրահուզախառը նրբերանգներինֈ Ու նաև վանկարկելիս է՛ն ուժն ու երանգը չի ունենաֈ Համենայն դեպս՝ ժամանակ կպահանջվի դրանց սովորելու համարֈ Պետք չի նաև մոռանալ, որ Թավշյա հեղափոխությունն «անփողկապ» հեղափոխություն էֈ Սա իհարկե չի նշանակում, թե այն ցածրախավ շարժում է. ես զզվում եմ դրա «լյումպենապլեբեյական» ելևէջներով որակումներիցֈ Սա հրաշալի՛ ու բարձրարժե՛ք շարժում է ու ընդգրկում է Հայաստանի բնակչության ամենատարբեր տարիքային ու սոցիալական շերտերըֈ Բայց, կրկնում եմ, «փողկապավոր» ու «վեհակեցվածք» չի, այլ ժողովրդական, արշավային՝ ուսապարկով ու կամուֆլյաժով անզեն ու ոչ բռնի շարժում էֈ Ու շատ բնութագրական է, որ նրա խորհրդանիշներից մեկը հասարակ ու ջահելական «դուխով» բառն էֈ

Կտրականապես դեմ եմ այն պնդումներին, թե «դուխով» բառն արտացոլում է մեր ռուսագաղութային անցյալի ամոթալի մի մնացուկֈ Ո՛չֈ Դա ընդամենը հասարակ բառ է՝ հայակազմ ու հայերենացածֈ Ու այն գործածողներն իրենց մտապատկերում չունե՛ն նրա ռուսահենք լինելը կամ ռուսականության որևէ այլ ելևէջֈ Հավելյալ հստակության համար. ● Ես արդյո՞ք առաջարկում եմ, որ «դուխով»ը մտնի գրական-պաշտոնական լեզուֈ ►Իհարկե ո՛չֈ Այդ բառն ունի իր տեղը, պարզապես թողեք հանգիստ մնա այնտեղֈ ● Ես արդյո՞ք դեմ եմ, որ այլ՝ ավելի հայերեն հոմանիշներ գործածեն մարդիկֈ ► Իհարկե ո՛չֈ Քա՛վ լիցի, թող գործածենֈ Բայց ո՛չ թե «դուխով»-ի փոխարեն, այլ նրա կողքինֈ


7

Բնականաբար՝ լավ է, որ ձգտենք մեր լեզուն հնարավորինս մաքուր պահենք (թեև էդ «մաքուր»-ի ըմբռնումն ու սահմանները վիճելի ու սուբյեկտիվ են)ֈ Բայց ո՛չ չափազանցությունների մեջ ընկնելով, ո՛չ զոռով ու բռնիֈ Ինչպես այս շարժումն է ոչ բռնի ու համերաշխ, այնպես էլ մեր լեզվական քաղաքականությունը թող լինիֈ Հավերժ համերաշխությո՛ւն ու բարօրությո՛ւն Հայաստանին ու հայոց լեզվինֈ

57-ամյա կինոաստղ Հյու Գրանտն առաջին անգամ կամուսնանա

Բրիտանացի դերասան Հյու Գրանտն առաջին անգամ կամուսնանա: Այս մասին հայտնում է Sky News-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ 57-ամյա դերասանի ընտրյալ է դարձել 39-ամյա պրոդյուսեր Աննա Էբերստեյնը: Ամուսնության դիմումը ներկայացվել է Լոնդոնի Չելսի թաղամասի ՔԿԱԳ: Նշվում է, որ զույգն արդեն երեք զավակ ունի: Երրորդ երեխան, որի անունը և սեռը մինչ օրս հայտնի չեն, ծնվել է սույն թվականի մարտին: 2012 թվականին Աննան և Հյուն որդի են ունեցել, իսկ երեք տարի անց՝ դուստր: Հայտնի է, որ դերասանը ևս երկու երեխա ունի իր նախկին ընկերուհի, չինացի դերասանուհի Տինլան Հոնգից:

Էլթոն Ջոնը ելույթ կունենա արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին Բրիտանացի երգիչ-երգահան Էլթոն Ջոնը ելույթ կունենա արքայազն Հարիի և

ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հարսանյաց արարողությանը: Այս մասին հայտնում է TMZ-ն՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:

Հայտնի է, որ Էլթոն Ջոնը չափազանց մտերիմ է եղել արքայազն Հարիի մոր՝ 1997թ. ավտովթարի հետևանքով զոհված արքայադուստր Դիանայի հետ: Ի դեպ, նրա ողբերգական մահից հետո, երաժիշտը մեծ աջակցություն է ցուցաբերել այն ժամանակ դեռ դեռահասներ արքայազն Ուիլյամին ու Հարիին: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Մեծ Բրիտանիայում կկայանա արքայական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկի՝ արքայազն Հարիի և նրա ընտրյալի՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը: Հայտնի է, որ այս իրադարձությունը շատ սպասված է ոչ միայն բրիտանացիների, այլև թագավորական ընտանիքի՝ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող երկրպագուների համար: Զույգի պսակադրությունը կայանալու է Վինձորյան պալատում՝ Սուրբ Գեորգի եկեղեցում: Հանդիսավոր արարողությանը հրավիրված է 2.640 մարդ՝ արիստոկրատիայի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, մարզիկներ, գործարարներ, դիվանագետներ, բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, պարզապես մտերիմ ընկերներ ու հարազատներ:

157.2 մլն դոլար. Մոդիլյանիի կտավն աճուրդի է հանվել ու ռեկորդ սահմանել Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը Նյու Յորքում վաճառքի է հանել հայտնի նկարիչ Ամադեո Մոդիլյանիի կտավներից մեկը, որն անհայտ գնորդի կողմից ձեռք է բերվել 157.2 մլն դոլարով:

Ինչպես նշում է The Guardian-ը, «Պառկած մերկ կինը» (Nu couché) կտավը վաճառվել է Sotheby’s-ի համար ռեկորդային բարձր գնով: Սակայն Մոդիլյանիի՝ աճուրդով վաճառված կտավների գնի մասով այն ռեկորդ չի սահմանել: Աղբյուրը հիշեցնում է, որ երեք տարի առաջ նկարչի կտավներից մեկը վաճառվել էր 170 մլն դոլարով` համաշխարհային ռեկորդ սահմանելով նրա գործերի համար:

Հայտնի է, որ իտալացի գեղանկարիչ և քանդակագործ Մոդիլյանին, որը 19-րդ դարի վերջի- 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկն է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ, ծնվել է 1884թ.։

Իտալուհին ուշագրավ տեսարաններ է պատկերում սուրճի և թեյի միջոցով


8


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.