Orakarg Business Daily

Page 8

| № 90 (159), երեքշաբթի, հունիսի 26, 2012 թ.

8 | Մշակույթ «Ար­ցա­խի ա­զա­ տագ­րու­մը». աջ ձեռ­քը վեր՝ դե­պի դրո­շը պար­զած ա­զա­տա­տենչ մար­տիկ։

«Մե­ծա­րանք՝ Ար­ցա­խի հե­րո­սին»։

«Ապ­րիլ­յան ե­ղեռ­ նի հու­շար­ձա­նը». գաղ­թի ճամ­փե­ քին եր­կու քույր և ան­հա­շիվ հա­րա­ զատ­ներ կորց­րած հա­յոր­դու հո­գու ճիչն ու սրտի բո­ ղո­քը՝ ուղղ­ված դե­պի եր­կինք: Բեյ­րու­թա­հայ նշա­նա­վոր քան­դա­կա­գործ Զա­վեն Խ­տըշ­յա­նը։

Ե­րազ հայ­թայ­թող ար­վես­տա­գե­տը Լևոն Լա­ճիկ­յան, ար­վես­տա­բան «Լի­բա­նա­նի հայ հա­մայն­քի օ­րե­րը Հա­յաս­տա­նում» ծրագ­ րի շրջա­նա­կում Երևա­նի պատ­ մու­թյան թան­գա­րա­նում օ­րերս բաց­վեց բեյ­րու­թա­հայ նշա­ նա­վոր քան­դա­կա­գործ Զա­ վեն Խ­տըշ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­ թյուն­նե­րի ան­հա­տա­կան ցու­ցա­ հան­դե­սը՝ հո­վա­նա­վո­րու­թյամբ

ՀՀ սփյուռ­քի նա­խա­րա­րու­թյան և Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի: «Ար­վես­տա­գետն ա­նե­րազ մար­ դու ե­րազ հայ­թայ­թողն է»,– այս­ պես է բա­նաձևում ար­վես­տա­գե­ տի ա­նե­լի­քը Զա­վեն Խ­տըշ­յա­նը։ Ինքն էլ, ար­ դեն 80 տա­ րի, ապ­ րում է նույն ա­ռա­քե­լու­թյամբ՝ իր ե­րազ­ներն ու իղ­ձերն ար­տա­հայ­ տե­լով քան­դա­կա­յին ձևե­րի մեջ ու դրանց մի­ջո­ցով։ Մանկուց ե­րա­զել է կոմ­պո­ զի­ տոր դառ­ նալ։ Շատ է սի­ րել

դա­սա­կան ե­րաժշ­տու­թյուն։ Տա­ րի­ ներ անց էլ հի­ շում է բեյ­ րու­ թյան Բուրջ Հա­մու­դի խա­նութ­ նե­րից մե­կի անկ­յ ու­նում ըն­ կած այն սկա­վա­ռա­կը, ո­րը պի­ տի տուն տա­ ներ ու ա­ մե ն ի­րի­կուն լսեր Ի­գոր Ստ­րա­վինս­ կու կա­խար­դա­կան մե­ղե­դի­նե­ րը: Հայ­րը, սա­կայն, չի խրա­խու­ սել «օ­դա­յին» այդ զբաղ­մուն­քը: Բայց դեմ չի ե­ ղել որ­ դու՝ քան­ դա­կա­գործ դառ­նա­լու ցան­կու­ թյա­նը. դա ար­դեն իս­կա­կան տղա­ մար­ դու գործ է, որն ա­ մե­ նօր­ յա կռիվ է են­ թադ­ րում քա­ րի ու մե­ տա­ ղի հետ: Ու տա­ րի­ ներ անց Զա­վե­նը հենց քան­դա­ կի մի­ջո­ցով էր ար­տա­հայ­տե­լու իր չկորս­ված սերն առ նո­րին մե­ ծու­թյուն ե­րաժշ­տու­թյու­նը: Բեյ­րու­թի «Ն­շան Փա­լանջ­յան» ճե­մա­րանն ա­վար­տե­լուց հե­տո 1949-1952 թթ. Զա­վեն Խ­տըշ­յա­նը սո­վո­րել է Գե­ղար­վես­տի ա­կա­ դե­միա­յում, ա­պա մեկ­նել Փա­ րիզ՝ ու­սու­մը շա­րու­նա­կե­լու տե­ ղի Ազ­գա­յին բարձ­րա­գույն ար­ վեստ­նե­րի դպրո­ցում: Այ­սօր ևս հ­պար­տու­թյամբ է տա­լիս ու­սու­ ցիչ­նե­րի ա­նուն­նե­րը՝ Հ­յու­բերտ Յան­սես, Մար­սել Ժի­մոն, Ալֆ­ րեդ Ժան­ յո։ Ու­ սա­ նող էր, երբ 1954թ. ցու­ցադր­վեց «Փ­թի փա­ լե» հռչա­կա­վոր ցու­ցաս­րա­հում։ Արդ­յուն­քում հա­ջորդ եր­կու տա­ րի­նե­րին ստա­ցավ Փա­րի­զի Գե­ ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի եր­կու մրցա­նակ­նե­րը։ 1964թ. ծննդա­վայ­րում Զա­վեն Խ­տըշ­յա­նը բա­ցում է իր ա­ռա­ջին ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը: Այդ տա­ րի էր, որ գաղ­ թա­ կան ծնող­նե­րի զա­վա­կը Բեյ­րու­թին մեր­ձա­կա Բիք­ֆա­յա բար­ձուն­քին վեր խո­յաց­րեց 1915թ. ան­մեղ զո­ հե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող

հու­շա­կո­թո­ղը: Այն գաղ­թի ճամ­ փե­քին եր­կու քույր և ան­հա­շիվ հա­րա­զատ­ներ կորց­րած հա­յոր­ դու հո­գու ճիչն ու սրտի բո­ղոքն էր՝ ուղղ­ված դե­պի եր­կինք: Զա­վեն Խ­տըշ­յա­նը կո­թո­ղա­յին այդ հու­շար­ձա­նից հե­տո միան­ գա­մից հայտ­նի ա­նուն դար­ձավ ողջ հայ սփյուռ­քում: Չշ­տա­պեց, սա­կայն, շա­հար­կել իր ա­նու­ նը՝ իջ­նե­լով այն կո­մեր­ցիոն ար­ վես­տի մա­կար­դա­կի: Դժ­վա­րու­ թյամբ էր բա­ժան­վում գոր­ծե­ րից, ո­րոնք հա­րա­զա­տա­նում էին ի­րեն: Ծե­րու­նա­զարդ վար­պե­տը շատ է սի­րում կրկնել. «Ար­ձա­նիս շո­շա­փե­լը նույնն է, թե մար­մի նս կշո­շա­փեմ»: Մի ան­գամ նույ­նիսկ շատ բարձր գին է դրել, որ­պես­ զի չգնեն: Գ­նել են սա­կայն: Ըն­տա­նիքն ապ­րեց­նե­լու հա­ մար Խ­տըշ­յա­նը հիմ ­ն ա­կա­ նում պատ­ վեր­ ներ կամ, ինչ­ պես ինքն է ա­ սում, «ապսպ­ րանք» է վերց­րել: Միա­ժա­մա­ նակ «Ճար­տա­րա­պե­տու­թյուն» է դա­սա­վան­դել Բեյ­րու­թի Գե­ ղար­վես­տի ա­կա­դե­միա­յում: Հե­ տաքր­քիր են նրա դա­տո­ղու­ թյուն­նե­րը քան­դա­կա­գոր­ծու­ թյան ու ճար­տա­րա­պե­տու­թյան հա­մե­մա­տու­թյան շուրջ: Վեր­ ջինս, ըստ նրա, «բնա­կե­լի քան­ դակ է, իսկ քան­դա­կը՝ անբ­նակ ճար­տա­րա­պե­տու­թյուն»: Երևան­յան ցու­ցա­հան­դե­սը կոչ­ ված է ամ­փո­փե­լու Զա­վեն Խ­տըշ­ յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­գա­ սա­վոր ու­ղին: Այդ ըն­թաց­քում, ի­հար­կե, նա հասց­րել է ճա­նա­ չում ձեռք բե­րել թե՛ Լի­բա­նա­նում, թե՛ Մեր­ձա­վոր Արևել­քում: Հի­շա­ տա­ կենք միայն մի փաստ. երբ Բեյ­րու­թում տա­րի­ներ ա­ռաջ լույս տե­սավ Սե­զա­րի «Քան­դա­կա­ գոր­ծու­թյու­նը Լի­բա­նա­նի մեջ»

հան­րա­գի­տա­րա­նա­յին աշ­խա­ տու­թյու­նը, դրա շա­պի­կին մեր հայ­րե­նակ­ցի աշ­խա­տանք­նե­րից մե­կի վե­րատ­պու­թյունն էր պատ­ կեր­ված: Մեջ­բե­րենք նաև նրա ար­վես­տի մա­սին լի­բա­նան­ցի ժա­մա­նա­կա­կից քննա­դատ Ժո­ զեֆ Թար­ա­պի հետև­յալ միտ­քը. «Խ­տըշ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան կեր­պը հիմն­ված է պա­րու­րո­ղի և պա­րուր­վա­ծի տրա­մա­խո­հու­թյան վրա»: Զա­վեն Խ­տըշ­յա­նի ստեղ­ծա­ գոր­ծու­թյուն­ներն ի­րենց ո­ղորկ մա­կե­րես­նե­րով և ծա­վա­լա­յին ինք­նա­տիպ լու­ծում ­ն ե­րով ակն­ հայտ ե­րաժշ­տա­կան հնչե­ղու­ թյուն ու­նեն: Բ­նա­կան է ըն­թա­ցել ի­րա­պաշտ ար­ձա­նա­գոր­ծու­թյու­ նից դե­պի վե­րա­ցարկ­ված-ո­ճա­ վոր­ված քան­դա­կա­գոր­ծու­թյուն տա­նող ճա­նա­պար­հը: Ն­րա գոր­ ծերն ընդ­հան­րա­պես հատ­կո­րոշ­ վում են բնոր­ դի՝ երկ­ րից դե­ պի եր­կինք սլաց­քը հա­վեր­ժաց­նե­լու կա­րո­ղու­թյամբ և այդ սահ­մա­ նա­գի­ծը հաղ­թա­հա­րել փոր­ձող հե­րո­սի կեր­պա­վոր­մամբ: Ցու­ցադր­ված գոր­ծե­րից ա­ռանձ­նաց­նենք «Աս­թար­թե աստ­վա­ծու­հին», ո­րը կեր­պա­վո­ րում է Ա­ րա Գե­ ղե­ ցի­ կի ու Շա­ մի­րա­մի սի­րա­վե­պի փյու­նիկ­ յան տար­բե­րա­կը: Աս­թար­թեն, ըստ փյու­նիկ­յ ան դի­ցա­բա­նու­ թյան, եր­կինք­նե­րի աստ­վա­ծու­ հին է և պատ­ կեր­ ված է ճախ­ րան­քի պա­հին: Խոս­տո­վա­նենք, որ Զա­վեն Խ­տըշ­յա­նը մինչ այս ցու­ցա­հան­ դե­ սը ծա­ նոթ ա­ նուն չէր Մայր հայ­րե­նի­քում: Հու­սանք, թե ներ­ կա ցու­ցա­հան­դե­սը շրջա­դար­ ձա­յին կլի­նի քան­դա­կա­գոր­ծի կյան­ քում՝ տա­ լով նրան ստեղ­ ծա­գոր­ծա­կան լիցք ու կո­րով:  n


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.