Artgrak 1-2, 2014

Page 141

138

Ճանապարհներ մշուշի մեջ

հիսուն տարի անց: Նրա դեպքում Պատմության նոր ընկալումը ներառվում է ոչ միայն վեպի կառույցի մեջ, որն ավելի ու ավելի է ընդունակ դառնում որսալ (երկխոսություններում, նկարագրությունների միջոցով) պատմվող իրադարձությունների պատմական բնույթը. այն, ինչը նախ և առաջ նրան հետաքրքրում է, մարդու հարաբերությունն է Պատմության հետ (նրա վրա իշխելու ունակությունը կամ նրանից խուսափելը, նրա նկատմամաբ լինել ազատ կամ ոչ), և նա այդ հիմնախնդրին մոտենում է ուղղակիորեն, ինչպես իր վեպի թեմային, թեմա, որը նա քննում է բոլոր միջոցներով, ներառյալ վիպական դատողությունը: Տոլստոյը բանավիճում է ընդդեմ գաղափարի, որ Պատմությունը ստեղծում են մեծ անձնավորությունների (personnages) կամքը և բանականությունը: Ըստ նրա Պատմությունը ստեղծվում է ինքն իրեն, իր սեփական օրենքներին հնազանդ, որոնք անըմբռնելի են մարդու համար: Մեծ անձնավորությունները «Պատմությանանգիտակից գործիքներն են եղել ևարարել են իրենցից թաքուն, բայց մեզ հասկանալի գործեր»2: Այնուհետև. «Նախախնամությունը ստիպում է իրենց անձնական նպատակներին ձգտող բոլոր այդ մարդկանցհամագործակցել մեկ վիթխարի արդյունքի իրականացման [համար], որի մասին ոչ մի մարդ (ո՛չ Նապոլեոնը, ո՛չ Ալեքսանդրը, ո՛չ էլ առավել ևս պատերազմին մասնակցած որևէ մեկը) դույզն ինչ պատկերացում չուներ»3: Եվ դարձյալ՝ «Մարդը գիտակցաբար ապրում է իր համար, բայց անգիտակից գործիք է ծառայում պատմական, համամարդկային նպատակներին հասնելու համար»: 2

արտգրականություն 1-2/2014

Մեջբերումն արել ենք ըստ Լ. Տոկստոյի «Պատերազմ և խաղաղություն» գրքի համապատասխան հատվածի ռուսերեն թարգմանության (Տե՛ս Л. Н. Толстой, Собрание сочинений в 22 томах, Томшестой,, Война и мир, Москва: «Художественнаялитература», 1981, с. 105): Ֆրանսերենում հատվածն այլ կերպ է գրված. «Պատմության անգիտակից գործիքներն են եղել. կատարել են գործեր, որոնց իմաստը նրանցից վրիպել է»: 3 Մեջբերումը՝ կրկին ըստ Լ. Տոկստոյի «Պատերազմ և խաղաղություն» գրքի համապատասխան հատվածի ռուսերեն թարգմանության(Տե՛ս Л. Н. Толстой, Собрание сочинений в 22 томах, Томшестой, Война и мир, Москва: «Художественнаялитература», 1981, с. 106): Ֆրանսերենում հատվածը այլ կերպ է գրված. «Նախախնամությունը իրենց անձնական նպատակները հետապնդող այդ մարդկանցից յուրաքանչյուրին ստիպում է համագործակցել մեկ միասնական և վիթխարի արդյունքի համար, որի մասին նրանցից ոչ ոք, լինի դա Նապոլեոնը կամ Ալեքսանդրը, առավել ևս դերակատարներից որևէ մեկը, դույզն ինչ գաղափար չուներ»:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.