ՆԵՐԿԱ ԺԱՄԱՆԱԿԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Բ ՕՐԵՆՔ ԳՐՔՈՒՄ

Page 1



ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկեմբեր 2021թ.

ՆԵՐԿԱ ԺԱՄԱՆԱԿԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Բ ՕՐԵՆՔ ԳՐՔՈՒՄ Քլիֆորդ Գոլդշթեյն

Բովանդակություն Դաս 1. 25.09–01.10 Դաս 2. 02.10–08.10 Դաս 3. 09.10–15.10 Դաս 4. 16.10–22.10 Դաս 5. 23.10–29.10 Դաս 6. 30.10–05.11 Դաս 7. 06.11–12.11 Դաս 8. 13.11–19.11 Դաս 9. 20.11–26.11 Դաս 10. 27.11–03.12 Դաս 11. 04.12–10.12 Դաս 12. 11.12–17.12 Դաս 13. 18.12–24.12

Բ Օրենք գրքի նախաբան . . . . . . . . . . . . . . . . 5 Մովսեսի պատմության դասը . . . . . . . . . . . . 15 Հավիտենական ուխտը. . . . . . . . . . . . . . . . . 25 Սիրիր քո Տեր Աստծուն . . . . . . . . . . . . . . . . . 34 Քո դռան պանդուխտը. . . . . . . . . . . . . . . . . . 44 Եվ այդ ո՞ր մեծ ազգն է. . . . . . . . . . . . . . . . . . 54 Օրենք և շնորհ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 63 Ընտրի՛ր կյանքը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 73 Շրջել իրենց սրտերը . . . . . . . . . . . . . . . . . . . 82 Հիշի՛ր, մի՛ մոռացիր. . . . . . . . . . . . . . . . . . . . 91 Բ Օրենք գիրքն ուշ գրվածքներում . . . . . . . 101 Բ Օրենք գիրքը Նոր Կտակարանում. . . . . . 111 Մովսեսի հարությունը . . . . . . . . . . . . . . . . . 121


Աստվածաշնչի ուսումնասիրու­թյան ձեռնարկ շաբաթօրյա դպրոցի համար 2021 թվականի չորրորդ եռամսյակ ՆԵՐԿԱ ԺԱՄԱՆԱԿԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Բ ՕՐԵՆՔ ԳՐՔՈՒՄ Գլխավոր խմբագիր` Թարգմանիչ` Վերստուգող` Գրական խմբագիր` Համակարգչային ձևավորող` Թարգմանություն անգլերենից։

Կ. Պապյան Ա. Խաչոյան Լ. Հայրապետյան Ա. Մադոյան Կ. Կակոյան

Դիտողությունների և առաջարկների համար գրել kpapyan@esd.adventist.org


ՈՒԽ­ՏԻ ԳԻՐ­ՔԸ՝ Բ Օ­ՐԵՆՔ Պատ­մու­թյու­նը հետև­յալն է. երբ Ե­րու­սա­ղե­մում կա­ռա­վա­րում էր Հով­սիա թա­գա­վո­րը (ՔԱ 640-609թթ.), տա­ճա­րում ծա­ռա­յող­նե­րից մե­ կը գտնում է ինչ-որ գրքի մի պատ­ճեն, և­ այդ գիր­քը սկսում են կար­ դալ Հով­սիա թա­գա­վո­րի ա­ռաջ։ «Երբ թա­գա­վո­րը լսեց օ­րեն­քի գրքի խոս­քե­րը, պատ­ռեց իր հան­դերձ­նե­րը» (Դ Թա­գա­վոր­նե­րի 22.11)։ Ին­ չո՞ւ։ Ո­րով­հետև նա գի­տակ­ցում է, որ ինքն ու իր ժո­ղո­վուր­դը չէին հնա­զանդ­վում գրքում գրված օ­րենք­նե­րին։ Այ­նու­հետև, այդ գրքի հի­ման վրա, ո­րը կոչ­վում էր «ուխ­տի գիրք» (Դ Թա­գա­վոր­նե­րի 23.2), Հով­սիան մեծ բա­րե­նո­րո­գում է սկսում։ Այս բա­րե­նո­րոգ­ման մա­սին կա­րող ենք կար­դալ Դ Թա­գա­վոր­նե­րի 23-րդ գլ­խում։ Այս ի՞նչ գիրք էր, որ այդ­պի­սի ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում թա­գա­վո­ րի և նրա ժո­ղովր­դի վրա։ Են­թադր­վում է, որ դա Բ Օ­րենք գիրքն էր՝ այս ե­ռամս­յա­կի մեր ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կան։ Մով­սե­սի հինգ գրքե­րից վեր­ջի­նը՝ Բ Օ­րենք գիր­քը (ո­րի անգ­լե­ րեն ան­վա­նու­մը ծա­գում է լա­տի­նե­րեն դեու­տե­րո­նո­միում բա­ռից, ին­չը նշա­նա­կում է «երկ­րորդ օ­րենք») կա­րե­լի է ամ­փո­փել հետև­յալ կերպ՝ լ­քե­լով Ե­գիպ­տո­սը և Սի­նա լե­ռան վրա Տի­րոջ հետ ուխտ կա­ պե­լով՝ Իս­րա­յե­լի որ­դի­նե­րը, ու­ղիղ Քա­նան գնա­լու փո­խա­րեն, քա­ ռա­սուն տա­րի դե­գե­րե­ցին ա­նա­պա­տում։ Երբ քա­ռա­սուն տա­րին լրա­ցավ, և հ­րեա­ներն ար­դեն պետք է հա­տեին խոս­տաց­ված երկ­րի սահ­մա­նը, Մով­սե­սը նրանց դի­մեց տար­բեր խոս­քե­րով։ Այդ խոս­ քե­րի էու­թյու­նը հետև­յալն էր. Այժմ դուք պատ­րաստ­վում եք մտնել խոս­տաց­ված եր­կիր։ Վեր­ջա­պե՛ս։ Մի՛ մո­ռա­ցեք, թե Տերն ինչ է ա­ րել ձեզ հա­մար, և մի՛ մո­ռա­ցեք, թե Նա ինչ է պա­հան­ջում ձեզ­նից այժմ՝ սի­րել Ի­րեն ձեր ամ­բողջ սրտով, ամ­բողջ հո­գով և­ այդ սերն ար­տա­հայ­տել Իր պատ­վի­րան­նե­րին հնա­զանդ­վե­լով. և­այս ա­մե­նը՝ հա­մա­ձայն ուխ­տի։ Եվ ուխ­տի կարևո­րու­թյու­նը շեշ­տադ­րե­լու հա­մար Մով­սե­սը ժո­ ղովր­դի հա­մար կրկնեց Տա­սը պատ­վի­րան­նե­րը՝ ուխ­տի շրջա­նակ­ նե­րում նրանց պար­տա­վո­րու­թյուն­նե­րի ի­րա­վա­կան հիմ­քը, ո­րը Տե­րը նախ կա­պել էր նրանց հայ­րե­րի հետ, և­ այժմ դա ա­նում էր նրանց հետ՝ հենց Քա­նա­նի սահ­մա­նին։ Ուս­տի հարց է ծա­գում. արդ­յոք կա­րո՞ղ են զու­գա­հեռ­ներ լի­նել այն ի­րա­վի­ճա­կի, ին­չին բախ­վե­ցին Իս­րա­յե­լի որ­դի­նե­րը խոս­տաց­ված երկ­րի սահ­ման­նե­րին, և­ այն ի­րա­վի­ճա­կի մեջ, ին­չին բախ­վում ենք

3


մենք այ­սօր՝ կանգ­նած խոս­տաց­ված երկ­րի (ան­հա­մե­մատ ա­վե­լի լավ երկ­րի) սահ­ման­նե­րին։ Այս­տե­ղից էլ ծա­գել է այս ե­ռամս­յա­կի ու­սում­նա­սի­րու­թյան թե­ման՝ «Ներ­կա ժա­մա­նա­կի ճշմար­տու­թյու­նը Բ Օ­րենք գրքում»։ Եվ դա հենց այն է, ին­չը մենք դի­տար­կե­լու ենք՝ ներ­կա ժա­մա­նա­կի ճշմար­տու­թյան ու­ղեր­ձը, ո­րը մենք կա­րող ենք քա­ղել Իր ուխ­տի ժո­ղովր­դին ուղղ­ված Աստ­ծո խոս­քե­րից։ Այս ե­ռամս­յակ մենք կի­րա­կա­նաց­նենք Բ Օ­րենք գրքի թե­մա­տիկ ու­սում­նա­սի­րու­թյուն՝ անդ­րա­դառ­նա­լով այն­պի­սի թե­մա­նե­րի, ինչ­պի­ սիք են հա­վի­տե­նա­կան ուխ­տը, օ­րենքն ու շնոր­հը, ինչ է նշա­նա­կում սի­րել Աստ­ծուն և քո դրա­ցուն և, ա­մե­նա­կարևո­րը, թե ինչ­պես է Բ Օ­րենք գիր­քը մեզ հա­մար բա­ցա­հայ­տում Աստ­ծո սե­րը, որն ա­մե­նահ­ զոր դրսևո­րումն ստա­ցավ խա­չի վրա Հի­սու­սի մահ­վամբ և Նրա հա­ րու­թյամբ։ Ան­կաս­կած մեր այ­սօր­վա ե­կե­ղե­ցին ա­նա­պա­տի ե­կե­ղե­ցուց բա­ժա­ նում են բա­զում ժա­մա­նա­կա­յին և մ­շա­կու­թա­յին գոր­ծոն­ներ։ Սա­կայն հնա­րա­վոր է, որ մենք նրանց հետ ա­վե­լի շատ ընդ­հան­րու­թյուն­ներ ու­նենք, քան տար­բե­րու­թյուն­ներ։ Օ­րի­նակ, արյ­դո՞ք այս բա­ռե­րը չէին կա­րող աս­վել նաև մեզ այ­սօր. «Ա­հա ես ձեզ սո­վո­րեց­րի կա­նոն­ներ ու հրա­ման­ներ, ինչ­պես որ իմ Տեր Աստ­վա­ծը պատ­վի­րեց ինձ, որ­պես­զի գոր­ծադ­րեք դրանք այն երկ­րում, ուր դուք պի­տի մտնեք և ժա­ռան­գեք այն։ Այժմ պա­հե՛ք և գոր­ծադ­րե՛ք դրանք, ո­րով­հետև հենց դրա մեջ է ձեր ի­մաս­տու­թյունն ու խո­համ­տու­թյու­նը ազ­գե­րի ա­ռաջ, ո­րոնք, լսե­լով այս բո­լոր կա­նոն­ նե­րը, պի­տի ա­սեն. «Իս­կա­պես այս մեծ ազ­գը ի­մաս­տուն և խո­հեմ ժո­ղո­վուրդ է»» (Բ Օ­րենք 4.5, 6)։ Ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք, որ օ­րենք­նե­րը չէին ժո­ղովր­դի «ի­մաս­ տու­թյունն ու խո­համ­տու­թյունն» ազ­գե­րի ա­ռաջ, այլ նրանց հնա­զան­ դու­թյունն այդ օ­րենք­նե­րին։ Ըստ ա­մե­նայ­նի, այս­տեղ ու­ղերձ կա նաև մեզ հա­մար, մեկն այն բա­զում ու­ղերձ­նե­րից, ո­րոնք կգտնենք Բ Օ­րենք գրքում։ Քլի­ֆորդ Գոլդշ­թեյ­նը «Մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար շա­բա­թօր­յա դպրո­ցում Աստ­վա­ծաշն­չի ու­սում­նա­սի­րու­թյան ու­ղե­ցույց­նե­րի» խմբա­գիրն է և «Սա­տա­նա­յի մկրտու­թյու­նը՝ քրիս­տո­նեու­թյան է­վոլ­ յու­ցիան և գայ­թակ­ղու­թյուն­նե­րը» գրքի և տա­սից ա­վե­լի այլ գրքե­րի հե­ղի­նա­կը։ 4


ԴԱՍ 1 ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 25–ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 1

Բ ՕՐԵՆՔ ԳՐՔԻ ՆԱԽԱԲԱՆ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Ե­սա­յի 14.12–14, Ե­զե­կիել 28.12–17, Ծնն­դոց 3.1–7, Ծնն­դոց 12.1–3, Գործք ա­ռա­քե­լոց 7.20–36, Ելք 19.4–8։ Հի­շե­լու հա­մա­րը. «Ով չի սի­րում, Աստ­ծուն չի ճա­նա­չում, ո­րով­հետև Աստ­ված սեր է» (Ա Հով­հան­նես 4.8)։ Բ Օ­րենք գիր­քը, բնա­կա­նա­բար, դա­տարկ տե­ղը չի ա­ռա­ջա­ցել։ Ինչ­պես և­ ա­մեն ինչ այս կյան­քում, այն ևս գո­յու­թյուն ու­նի ո­րո­շա­կի հա­մա­տեքս­տում, և­ ինչ­պես այս կյան­քում ա­մեն ին­չի դեպ­քում, այս հա­մա­տեքս­տը կարևոր դեր է խա­ղում այդ գրքի ի­մաստն ու նպա­ տա­կը հաս­կա­նա­լու հար­ցում։ Այս գիր­քը գրվել է, երբ ար­դեն մի ամ­բողջ ծա­վա­լուն պատ­մու­թյուն կար ձևա­վոր­ված, ո­րը բա­ցատ­րում էր ոչ միայն հենց իր՝ գրքի հան­ գա­մանք­նե­րը, այլ այն աշ­խար­հի և մի­ջա­վայ­րի հան­գա­մանք­նե­րը, ո­ րոնք կազ­մում են դրա հա­մա­տեքս­տը։ Ճիշտ այն­պես, ինչ­պես դժվար կլի­ներ ըն­կա­լել ա­պա­կե­մաք­րի­չի նպա­տակն ու գոր­ծա­ռույ­թը ավ­տո­ մե­քե­նա­յի հա­մա­տեքս­տից դուրս, նույն կերպ էլ դժվար կլի­նի հաս­կա­ նալ Բ Օ­րենք գիր­քը, հատ­կա­պես մեր թե­մա­յի լույ­սի ներ­քո (Բ օ­րենք գիրքն ու ներ­կա ժա­մա­նա­կի ճշմար­տու­թյու­նը) այն հա­մա­տեքս­տից դուրս, ո­րում այն ծա­գել է։ Մի մարդ Լև Տոլս­տո­յի «Պա­տե­րազմ և խա­ղա­ղու­թյուն» 1500 է­ջա­ նոց գիրքն ըն­թեր­ցեց ըն­դա­մե­նը ե­րեք օ­րում։ Երբ նրան հարց­րին, թե գիրքն ին­չի մա­սին էր, ըն­թեր­ցո­ղը պա­տաս­խա­նեց. «Գիր­քը Ռու­սաս­ տա­նի մա­սին է»։ Մեկ շա­բաթ­վա դա­սի մեջ փոր­ձել ներ­կա­յաց­նել մարդ­կու­թյան այն ողջ պատ­մու­թյու­նը, ո­րը սփռվում է մինչև Բ Օ­րենք գիր­քը, կնշա­նա­կի ա­նել համա­նման մի բան։ Սա­կայն կենտ­րո­նա­նա­լով կարևոր թե­մա­ նե­րի վրա՝ մենք կա­րող ենք տես­նել այն հա­մա­տեքս­տը, որն անհ­ րա­ժեշտ է այս գիր­քը լա­վա­գույնս հաս­կա­նա­լու հա­մար, գիրք, որն այն­քան հա­րուստ է «ներ­կա ժա­մա­նա­կի ճշմար­տու­թյամբ»։ Դաս 1

5


միա­շաբ­թի

ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 26

Սիրե՛ք, որպեսզի սիրվեք Ա Հով­հան­նես 4.8 հա­մարն ա­սում է. «Աստ­ված սեր է»։ Որ­քան էլ որ պարզ հնչեն այս ե­րեք բա­ռե­րը, դրանց հետևում թաքն­ված գա­ղա­ փարն այն­քան խո­րը և­ ան­հուն է, որ մենք դժվար թե կա­րո­ղա­նանք լիար­ժե­քո­րեն ըն­կա­լել այն, ինչ դրանք են­թադ­րում են։ Տեքս­տը չի ա­ սում, թե Աստ­ված սի­րում է, կամ թե Աստ­ված սեր է բա­ցա­հայ­տում, կամ էլ թե Աստ­ված սի­րո դրսևո­րում է։ Այն հստակ կեր­պով ա­սում է՝ Աստ­ված սեր է։ Սեր է նշա­նա­կում է, որ Աստ­ծո ինք­նու­թյան բուն էու­ թյունն է սեր։ Որ­պես ըն­կած մար­դիկ՝ ի­րա­կա­նու­թյունն ըն­կա­լե­լու հա­ մար մեր գլխում ու­նե­նա­լով ըն­դա­մե­նը մի քա­նի գրամ հյուս­վածք­ներ և քի­միա­կան նյու­թեր՝ մենք պար­զա­պես ու­նակ չենք լիար­ժե­քո­րեն ըն­կա­լել, թե ինչ է նշա­նա­կում «Աստ­ված սեր է»։ Սա­կայն մենք, բնա­կա­նա­բար, բա­վա­կա­նա­չափ ըն­կա­լու­նակ ենք հաս­կա­նա­լու հա­մար, որ դա հիա­նա­լի լուր է։ Ե­թե «Աստ­ված սեր է» ար­տա­հայ­տու­թյան փո­խա­րեն աս­վեր «Աստ­ված ա­տե­լու­թյուն է», «Աստ­ված քի­նախն­դիր է», կամ «Աստ­ված ան­տար­բեր է», ա­պա Նրա բնա­վո­րու­թյան մա­սին այս հայտ­նու­թյու­նը կա­րող էր ար­դա­րա­ցիո­ րեն դառ­նալ մեր ան­հանգս­տու­թյան պատ­ճա­ռը։ Եվ «Աստ­ված սեր է» ճշմար­տու­թյունն օգ­նում է մեզ ա­վե­լի լավ հաս­ կա­նալ այն գա­ղա­փա­րը, որ Աստ­ծո կա­ռա­վա­րու­թյու­նը և­այն, թե ինչ­ պես է Նա կա­ռա­վա­րում ողջ ա­րար­չա­գոր­ծու­թյու­նը, ար­տա­ցո­լում է այդ սե­րը։ Տիե­զեր­քը հա­գե­ցած է սի­րով մի­գու­ցե ա­վե­լի շատ, քան ձգո­ ղա­կա­նու­թյան ու­ժով։ Աստ­ված սի­րում է մեզ, և մենք ևս պետք է սի­ րենք Աստ­ծուն փո­խա­դար­ձա­բար (տե՛ս Բ Օ­րենք 6.5, Մար­կոս 12.30)։ Սե­րը պետք է տրվի ա­զա­տո­րեն, որ­պես­զի այն իս­կա­պես սեր լի­նի։ Աստ­ված չի կա­րող պար­տադ­րել Իր սե­րը. այն պա­հին, երբ Նա դա ա­նի, այն կդա­դա­րի սեր լի­նե­լուց։ Ուս­տի և, երբ Աստ­ված ա­րա­րեց սի­րե­լու ու­նա­կու­թյուն ու­նե­ցող ող­ջա­խոհ և բա­նա­կան ա­րա­րած­նե­ րի երկն­քում և­երկ­րի վրա, մշտա­պես կար ռիսկ, որ նրանք Աստ­ծուն փո­խա­դար­ձա­բար չեն սի­րի։ Եվ ո­մանք չսի­րե­ցին, և­այս­տե­ղից էլ ծա­ գեց այն, ին­չը մեզ հայտ­նի է որ­պես մեծ պայ­քար։ Ին­չո՞ւ են հետև­յալ հա­մար­ներն ի­մաս­տա­լից միայն ա­զա­տու­թյան, ինչ­պես նաև սի­րո մեջ պա­րու­նակ­վող ռիս­կի հա­մա­տեքս­տում (Ե­ սա­յի 14.12–14, Ե­զե­կիել 28.12–17, Հայտ­նու­թյուն 12.7)։ ________________________________________________________________________ 6

Դաս 1


Հատ­կա­պես հե­տաքրք­րա­կան է Ե­զե­կիել 28.15 հա­մա­րը, ո­րը ցույց է տա­լիս, որ թեև Ա­րուս­յակ հրեշ­տա­կը կա­տար­յալ Աստ­ծո կող­ մից ա­րար­ված կա­տար­յալ էակ էր, նրա­նում ա­նի­րա­վու­թյուն գտնվեց։ Սա­կայն դա բնավ այն պատ­ճա­ռով չէր, որ նա ա­րար­վել էր այդ ա­ նի­րա­վու­թյամբ հան­դերձ։ Ընդ­հա­կա­ռա­կը, ա­րար­ված լի­նե­լով սի­րե­լու ու­նա­կու­թյամբ՝ Ա­րուս­յակն ու­ներ ճշմա­րիտ բա­րո­յա­կան ա­զա­տու­ թյուն և­ի հե­ճուկս այն ա­մե­նի, ինչ նրան տրվել էր («Քո ծած­կոցն էին բո­լոր պատ­վա­կան քա­րե­րը»), այս հրեշ­տակն ա­վե­լին ցան­կա­ցավ։ Մի բա­նը մե­կից մյու­սին էր տա­նում, մինչև որ ի վեր­ջո «երկն­քում պա­ տե­րազմ» տե­ղի ու­նե­ցավ։ Կան վայ­րեր, որ­տեղ կա­րե­լի է գնել ռո­բոտ շներ, ո­րոնք կեն­թարկ­ վեն ձեր հրա­ման­նե­րին, չեն աղ­տո­տի գոր­գը և չեն փչաց­նի կա­հույ­ քը։ Այ­դու­հան­դերձ, որևէ ի­մաս­տա­լից հա­րա­բե­րու­թյուն կա­րո՞ղ եք ու­նե­նալ այս «շան» հետ։ Ձեր պա­տաս­խանն ի՞նչ կերպ կօգ­նի հաս­կա­նալ, թե ին­չու էր Աստ­ված կա­մե­նում այն­պի­սի էակ­նե­րի, ո­րոնք կա­րող էին փո­խա­դար­ձա­բար ճշմար­տա­պես սի­րել Ի­րեն։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 27

Մեղանչումը և ջրհեղեղը Դպ­րոց հա­ճա­խող գրե­թե յու­րա­քանչ­յուր ա­շա­կերտ լսել է Ի­սա­հակ Նյու­տո­նի և նրա գլխին ըն­կած խնձո­րի պատ­մու­թյու­նը։ Եվ ա­հա՛։ Նյու­տո­նը բա­ցա­հայ­տեց ձգո­ղա­կա­նու­թյու­նը։ Թե նրա գլխին իս­կա­ պես խնձոր ըն­կել է, թե ոչ, բա­ցար­ձա­կա­պես կարևոր չէ։ Կարևորն այն է, որ Նյու­տո­նի մեծ խո­րա­թա­փան­ցու­թյունն (նա չբա­ցա­հայ­տեց ձգո­ղա­կա­նու­թյան գո­յու­թյու­նը, գետ­նին ընկ­նող յու­րա­քանչ­յուր մարդ ար­դեն իսկ գի­տեր ձգո­ղա­կա­նու­թյան մա­սին) այն էր, որ նա հաս­կա­ ցավ՝ այն նույն ու­ժը, ո­րը վայր գցեց խնձո­րը (ձգո­ղա­կա­նու­թյու­նը), պա­հում էր նաև լու­սի­նը երկ­րի շուր­ջը գտնվող ու­ղեծ­րում, եր­կի­րը՝ ա­րե­գա­կի շուր­ջը գտնվող ու­ղեծ­րում, և­այդ­պես շա­րու­նակ։ Սա կարևոր էր, քա­նի որ հա­զա­րամ­յակ­ներ շա­րու­նակ մար­դիկ հա­վա­տա­ցած էին, թե եր­կին­քը կա­ռա­վա­րող օ­րենք­նե­րը տար­բեր­ վում են եր­կի­րը կա­ռա­վա­րող օ­րենք­նե­րից։ Նյու­տո­նը ցույց տվեց, որ այս կար­ծի­քը սխալ էր։ Ու թեև Նյու­տո­նի ներդ­րու­մը բնա­կան օ­րեն­քի ո­լոր­տում էր, սա­ կայն միև­նույն սկզբուն­քը գոր­ծում է նաև բա­րո­յա­կան օ­րեն­քի ո­լոր­ տում։ Միև­նույն ա­զա­տու­թյու­նը, այն ա­զա­տու­թյու­նը, ո­րը հա­տուկ է Դաս 1

7


սի­րուն, հան­գեց­րեց Ա­րուս­յա­կի մե­ղանչ­մա­նը երկն­քում և մարդ­կու­ թյան մե­ղանչ­մա­նը երկ­րի վրա։ Կար­դա­ցե՛ք Ծնն­դոց 2.16, 17 և Ծնն­դոց 3.1–7 հա­մար­նե­րը։ Կա­ տար­յալ Աստ­ծո կող­մից ա­րար­ված, կա­տար­յալ մի­ջա­վայ­րում ապ­ րող կա­տար­յալ մարդ­կանց մա­սին պատ­մող այս տեքս­տե­րը ևս­ ինչ­պե՞ս են բա­ցա­հայ­տում սի­րուն հա­տուկ ա­զա­տու­թյան մա­սին ա­հեղ ճշմար­տու­թյու­նը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մե­ղան­չու­մից հե­տո ի­րերն սկսե­ցին ա­վե­լի ու ա­վե­լի վատ­թա­րա­ նալ, ընդ­հուպ մինչև այն պա­հը, երբ Աստ­ված ա­սաց մարդ­կանց մա­ սին, որ «նրանց սրտի խոր­հուրդ­ներն ու բո­լոր գա­ղա­փար­նե­րը չար էին մշտա­պես» (Ծնն­դոց 6.5)։ Եվ ե­թե նրանց մտքե­րը վատն էին, ա­ պա հաս­տա­տա­պես ա­րարք­նե­րը ևս վատն էին, մինչև որ ա­մեն ինչ այն­քան չա­րա­ցավ, որ Աստ­ված կոր­ծա­նեց ողջ աշ­խար­հը ջրհե­ղե­ղի մի­ջո­ցով։ Ս­րա­նով Նա ինչ-որ ա­ռու­մով մարդ­կու­թյա­նը ա­մեն ինչ նո­րից սկսե­լու հնա­րա­վո­րու­թյուն տվեց, երկ­րորդ հնա­րա­վո­րու­թյուն։ Այ­դու­ հան­դերձ, ինչ­պես ցույց է տա­լիս Բա­բե­լո­նի աշ­տա­րա­կի պատ­մու­թյու­ նը (Ծնն­դոց 11.1–9), մարդ­կու­թյու­նը դեռևս Աստ­ծուն ձեռ­նոց նե­տե­լու մտադ­րու­թյուն ու­ներ։ «Երբ աշ­տա­րա­կը մա­սամբ կա­ռուց­վեց, դրա մի մա­սը ծա­ռա­յում էր որ­պես շի­նա­րար­նե­րի կա­ցա­րան, իսկ շքե­ղու­թյամբ կա­հա­վոր­ված ու զար­դար­ված մյուս հար­կա­բա­ժին­նե­րը նվիր­ված էին նրանց կուռ­քե­րին։ Մար­դիկ ցնծում էին ի­րենց հա­ջո­ղու­թյուն­նե­րով և փա­ռա­բա­նում էին ոսկ­յա և­ ար­ծա­թյա աստ­ված­նե­րին, ո­րոնց կանգ­ նեց­րել էին երկն­քի և­երկ­րի Կա­ռա­վար­չին ընդ­դեմ»։ Է­լեն Ուայթ, Նա­հա­ պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 119։ Այս­պի­սով, շփման լե­զուն խառ­նե­լուց բա­ցի, Աստ­ված շաղ տվեց ըն­կած ցե­ղին ողջ երկ­րի ե­րե­սով մեկ։ Մ­տա­պա­հե՛ք ձեր բո­լոր մտքերն օր­վա ըն­թաց­քում։ Ի՞նչ է դա սո­ վո­րեց­նում ձեզ ձեր սրտի վի­ճա­կի մա­սին։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 28

Աբրամի կանչվելը Աբ­րա­մի ա­նունն (ով հե­տա­գա­յում ան­վան­վեց Աբ­րա­համ) ա­ռա­ջին ան­գամ հի­շա­տակ­վում է Ծնն­դոց 11-րդ գլ­խի ծննդա­բա­նու­թյան մեջ, ո­րը պատ­մում է Բա­բե­լո­նից ժո­ղո­վուրդ­նե­րի տա­րած­մանն ան­մի­ջա­ պես հա­ջոր­դող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։ 8

Դաս 1


Կար­դա­ցե՛ք Ծնն­դոց 12.1–3 հա­մար­նե­րը, որ­տեղ Աստ­ված կան­ չում է Աբ­րա­մին։ Այ­սօր այս տեքս­տը դի­տար­կե­լով խա­չի, Հի­սու­սի մահ­վան և Ա­վե­տա­րա­նի տա­րած­ման լույ­սի ներ­քո` ըստ ձեզ՝ ի՞նչ էր Աստ­ված խոս­տա­նում ա­նել Աբ­րա­մի մի­ջո­ցով։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Շատ դա­րեր անց Պո­ղոս ա­ռաք­յա­լը, փոր­ձե­լով պայ­քա­րել գա­ղա­ տա­ցի­նե­րի հերձ­վա­ծո­ղու­թյուն­նե­րի դեմ, օ­րի­նակ է բե­րում Աբ­րա­հա­մի կանչ­վե­լը՝ ներ­կա­յաց­նե­լով այն որ­պես Աստ­ծո ան­փո­փոխ նպա­տա­կի վաղ ար­տա­հայ­տու­թյուն, իսկ այդ նպա­տա­կը մշտա­պես ե­ղել է աշ­ խար­հին բա­րի լու­րը հասց­նե­լը։ «Ու­րեմն ի­մա­ցե՛ք, որ նրանք, ով­քեր հա­վա­տից են, նրանք են Աբ­րա­հա­մի որ­դի­նե­րը։ Սուրբ Գիրքն էլ, կան­ խա­տե­սե­լով, որ Աստ­ված հե­թա­նոս­նե­րին հա­վա­տով է ար­դա­րաց­նե­ լու, նա­խա­պես Աբ­րա­հա­մին խոս­տա­ցավ. «Բո­լոր ազ­գե­րը քե­զա­նով են օրհն­վե­լու» (Ծնն­դոց 12.3)։ Ու­րեմն նրանք, ով­քեր հա­վա­տով են, օրհն­ վում են հա­վա­տաց­յալ Աբ­րա­հա­մի հետ» (Գա­ղա­տա­ցի­նե­րին 3.7–9)։ Աբ­րա­հա­մի կանչ­վելն ա­ռա­ջին ան­գամ ար­տա­ցոլ­վում է Ծնն­դոց 12րդ գլ­խում։ Ծնն­դոց գրքի շա­րու­նա­կու­թյան մեծ մա­սը նրա ար­յու­նա­ կից սե­րունդ­նե­րի պատ­մու­թյունն է. մի ան­հա­ջող սե­րուն­դը հա­ջոր­դում է մյու­սին, մի քայ­քայ­ված ըն­տա­նի­քը հա­ջոր­դում է մյու­սին: Սա­կայն, այ­դու­հան­դերձ, նրանց մի­ջո­ցով պետք է ի վեր­ջո ի­րա­կա­նա­նար խոս­ տու­մը, որն իր գա­գաթ­նա­կե­տին հա­սավ Մով­սե­սի կանչ­վա­ծու­թյամբ։ Կար­դա­ցե՛ք Գործք ա­ռա­քե­լոց 7.20–36 հա­մար­նե­րը, ո­րոն­ցում նա­հա­տակ Ս­տե­փա­նո­սը նկա­րագ­րում է Մով­սե­սի ան­ցած ճա­ նա­պարհն ու հրեա ազ­գի ել­քը Ե­գիպ­տո­սից։ Ինչ­պե՞ս է սա հա­ մա­պա­տաս­խա­նում Աբ­րա­հա­մին տրված Աստ­ծո նախ­նա­կան խոստ­մա­նը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տ­գի­տու­թյան, սխա­լի մեջ ընկղմ­ված և ճշ­մար­տու­թյան գի­տու­ թյան պա­կա­սից տա­ռա­պող աշ­խար­հում (ի­րա­վի­ճակն այն­քան էլ չի փոխ­վել այս ե­րեք հա­զար տա­րի­նե­րի ըն­թաց­քում, այն­պես չէ՞) Տե­րը Ե­գիպ­տո­սից դուրս կան­չեց ժո­ղովր­դին, Իր ժո­ղովր­դին՝ Աբ­րա­հա­մի սերն­դին։ Նրանց մի­ջո­ցով Աստ­ված փոր­ձում էր ոչ միայն պահ­պա­նել ճշմար­տու­թյան, այ­սինքն Իր՝ Յահ­վեի և փր­կու­թյան ծրագ­րի մա­սին գի­տու­թյու­նը, այլև տա­րա­ծել այդ գի­տու­թյու­նը ողջ աշ­խար­հում։ Մենք՝ որ­պես Յո­թե­րորդ օր­վա ադ­վեն­տիստ­ներ, այ­սօր ի՞նչ հա­ րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ ենք մեզ տես­նում մնա­ցած աշ­խար­հի Դաս 1

9


հետ։ Այլ կերպ ա­սած, ի՞նչ զու­գա­հեռ­ներ գո­յու­թյուն ու­նեն մեր և հին Իս­րա­յե­լի միջև։ Ինչն ա­վե­լի կարևոր է, ի՞նչ պա­տաս­խա­նատ­ վու­թյուն են այս զու­գա­հեռ­նե­րը դնում մեզ­նից յու­րա­քանչ­յու­րի վրա ան­հա­տա­պես։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 29

Սինայի ուխտը Ինչ­պի­սի՜ տպա­վո­րու­թյուն­ներ է թող­նում Ելք գիրքն ու դրա­նում նկա­րագր­վա­ծը Ե­գիպ­տո­սում դռնե­րի դրան­դի­նե­րի վրա քսվող ար­յու­ նից մինչև Կար­միր ծո­վի դրա­ման։ Կաս­կած ան­գամ չկա, որ այդ ա­ մե­նը շատ խո­րը տպա­վո­րու­թյուն է թո­ղել այն մարդ­կանց վրա, ո­րոնք վե­րապ­րել են դա (Աստ­ված ար­դա­րու­թյամբ կդա­տի այդ ի­րա­դար­ձու­ թյուն­նե­րի ժա­մա­նակ մա­հա­ցած­նե­րին ևս՝ ե­գիպ­տո­սում մա­հա­ցած ա­ռաջ­նեկ­նե­րից մինչև ծո­վի հա­տակն ան­ցած զին­վոր­նե­րը)։ Ինչ­պես Աստ­ված ա­սել է. «Դուք տե­սաք, թե ինչ ա­րե­ցի ե­գիպ­տա­ցի­նե­րին և ձեզ արծ­վի թևե­րի վրա տա­նե­լով՝ բե­րե­ցի Ինձ մոտ» (Ելք 19.4)։ Ին­չո՞ւ Աստ­ված ա­րեց այս շշմե­ցու­ցիչ ու դրա­մա­տիկ փրկու­թյու­նը՝ փաս­տա­ցի մի ազ­գին դուրս հա­նե­լով մյու­սի մի­ջից։ Կամ ինչ­պես Մով­ սեսն ա­սաց նրանց. «Կամ մի Աստ­ված փոր­ձե՞լ է գալ և մի ազ­գի մի­ջից Իր հա­մար ժո­ղո­վուրդ ընտ­րել զար­մա­նահ­րաշ գոր­ծե­րով, նշան­նե­րով, հրաշք­նե­րով, պա­տե­րազ­մով, հզոր ձեռ­քով, բարձր բազ­կով, մե­ծա­մեծ սար­սափ­նե­րով, ինչ­պես որ ձեր Տեր Աստ­վա­ծը ձեզ հա­մար Ե­գիպ­տո­ սում ա­րեց այս բո­լոր բա­նե­րը ձեր աչ­քի ա­ռաջ» (Բ Օ­րենք 4.34)։ Կար­դա­ցե՛ք Ելք 19.4–8 հա­մար­նե­րը։ Ին­չո՞ւ Տե­րը ժո­ղովր­դին դուրս հա­նեց Ե­գիպ­տո­սից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դա պար­զից էլ պարզ էր։ Աստ­ված դուրս հա­նեց հայ­րե­րի՝ Աբ­րա­հա­ մի, Ի­սա­հա­կի և Հա­կո­բի սերն­դին, և­այս սերն­դի հետ Տերն Իր ուխ­տը հաս­տա­տեց, և նրանք իս­կա­պես պետք է լի­նեին «Ինձ հա­մար … սե­ փա­կան ժո­ղո­վուրդ բո­լոր ազ­գե­րից, ո­րով­հետև Իմն է ամ­բողջ եր­կի­րը» (Ելք 19.5)։ Այս հա­րա­բե­րու­թյու­նը շատ կարևոր էր ուխ­տի հա­մար։ «Սե­փա­կան ժո­ղովր­դի» (սը­գու­լա՝ եբ­րա­յե­րեն նշա­նա­կում է թան­ կա­գին, ո­րը սե­փա­կան է թարգ­ման­վել հա­յե­րե­նում) այս գա­ղա­փա­րը, այ­դու­հան­դերձ, կա­րող էր (ի­րա­կա­նում այդ­պես էլ ե­ղավ) սխալ հաս­ 10

Դաս 1


կաց­վել։ Նրանց յու­րա­հատ­կու­թյու­նը չէր բխում ի­րենց մեջ առ­կա որևէ ժա­ռան­գա­կա­նո­րեն սուրբ կամ ար­դար բա­նից։ Դա մի­միայն բխում էր ի­րենց տրված Աստ­ծո շնոր­հից և­ այն հրա­շա­լի ճշմար­տու­թյուն­նե­ րից, ո­րոնք Նա հե­ղել էր այդ ժո­ղովր­դի վրա։ Այդ ճշմար­տու­թյուն­նե­րին նրանք պետք է հետևեին և­որ­պես «քա­հա­նա­նե­րի թա­գա­վո­րու­թյուն»՝ ի վեր­ջո պետք է տա­րա­ծեին դրանք ամ­բողջ աշ­խար­հում։ Այ­նու­հետև Աստ­ված նրանց տվեց ուխ­տի մի քա­նի դրույթ­ներ (այս­ պես ա­սած գոր­ծար­քի նրանց պա­տաս­խա­նատ­վու­թյուն­նե­րի մա­սը), Տա­սը պատ­վի­րան­նե­րը (Ելք 20), և­այս­պի­սով այս ուխ­տը հաս­տատ­ վեց։ Նոր կա­ռուց­ված զո­հա­սե­ղա­նը զո­հի ար­յամբ ցո­ղե­լով՝ Մով­սե­սը վերց­րեց «ուխ­տի գիր­քը, բարձ­րա­ձայն կար­դաց ժո­ղովր­դին» (Ելք 24.7)։ Ժո­ղո­վուր­դը կրկին հայ­տա­րա­րեց, որ հնա­զանդ կլի­նի։ «Երբ Մով­սեսն օ­րեն­քի բո­լոր պատ­վի­րան­նե­րը հայտ­նեց ժո­ ղովրդին, վերց­նե­լով …­ ար­յու­նը՝ … սրս­կեց օ­րեն­քի գրքի ու ամ­ բողջ ժո­ղովր­դի վրա և­ա­սաց. «Սա է ուխ­տի ար­յու­նը, որ Աստ­ված պատ­վի­րեց ձեզ»» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 9.19, 20): Ի՞նչ է նշա­նա­կում ար­յու­նը, և­ ին­չո՞ւ է այն այդ­քան կարևոր նույ­նիսկ այ­սօր մեզ հա­մար։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 30

Ուրացություն և պատիժ «Տի­րոջ բո­լոր ա­սած­նե­րը կա­նենք» (Ելք 19.8, տե՛ս նաև Ելք 24.3, Ելք 24.7)։ Թեև կաս­կած չկա, որ ա­մեն ան­գամ այս բա­ռերն ար­տա­ բե­րե­լիս ժո­ղո­վուր­դը լուրջ է տրա­մադր­ված ե­ղել, սրբա­զան պատ­մու­ թյու­նը ցույց է տա­լիս, որ, ցա­վոք, ժո­ղովր­դի գոր­ծե­րը կրկին ու կրկին հա­կա­սել են նրա խոս­քե­րին։ Թեև նրանք ընտր­յալ ժո­ղո­վուրդ էին և կա­մո­վի էին մտել Աստ­ծո հետ ուխ­տի մեջ, սա­կայն չպա­հե­ցին գոր­ ծար­քի ի­րենց մա­սը, որն ըն­դա­մե­նը մեկ կետ էր։ Ո՞րն էր Իս­րա­յե­լի հա­մար կարևո­րա­գույն բա­ղադ­րիչն ուխ­տի մեջ (Ելք 19.4, 5)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստ­ծուն հնա­զանդ լի­նե­լու, Նրա օ­րենք­նե­րը պա­հե­լու կոչն օ­րի­նա­ պաշ­տու­թյուն չի ե­ղել ո՛չ հին Իս­րա­յե­լի, ո՛չ մեր օ­րե­րում (տե՛ս Մատ­ թեոս 7.24–27, Հով­հան­նես 14.15, Հա­կո­բոս 2.20, Հռո­մեա­ցի­նե­րին 6.11, 12), այ­դու­հան­դերձ, Իս­րա­յե­լի որ­դի­նե­րը նո­րից ու նո­րից ձա­խո­ Դաս 1

11


ղում էին գոր­ծար­քով ամ­րագր­ված ի­րենց պա­տաս­խա­նատ­վու­թյուն­ նե­րի կա­տա­րու­մը։ Եվ իս­կա­պես, հենց սկզբից ի վեր, դեռ Սի­նա սա­րի լան­ջե­րին նրանք գնա­ցին բա­ցա­հայտ ու­րա­ցու­թյան հետ­քե­րով (տե՛ս Ելք 32.1– 6)։ Ցա­վոք, ան­հա­վա­տար­մու­թյունն ա­սես ա­վե­լի շատ կա­նո­նը լի­ներ, քան բա­ցա­ռու­թյու­նը. այդ­պի­սով, կարճ ժա­մա­նա­կում խոս­տաց­ված եր­կիր հաս­նե­լու փո­խա­րեն՝ նրանք քա­ռա­սուն տա­րի դե­գե­րե­ցին ա­ նա­պա­տում։ Կար­դա­ցե՛ք Թվեր 14.28–35 հա­մար­նե­րը։ Ի՞նչ պա­տիժ սահ­ման­ վեց ազ­գի հա­մար Տի­րոջ ա­սա­ծին չվստա­հե­լու և­ այն չա­նե­լու պատ­ճա­ռով։ ________________________________________________________________________ Այն ժա­մա­նակ­նե­րում, ինչ­պես և­այ­սօր, անհ­նա­զան­դու­թյուն էր ոչ միայն բա­ցա­հայտ ապս­տամ­բու­թյու­նը (թեև դա նույն­պես տե­ղի է ու­ նե­նում), այլև այն, որ մար­դիկ չէին վստա­հում նրան, ինչ Աստ­ված ա­ սում էր։ Իս­րա­յե­լի անհ­նա­զան­դու­թյան այս մեղքն ա­վե­լի սար­սա­փե­լի ու նող­կա­լի էր դարձ­նում այն փաս­տը, որ Աստ­ված Ինքն ա­սաց, որ այս մար­դիկ «տե­սան Իմ փառ­քը և Իմ գոր­ծած հրաշք­նե­րը Ե­գիպ­տո­ սում ու ա­նա­պա­տում և­ ա­հա տասն ան­գամ փոր­ձե­ցին Ինձ» (Թվեր 14.22)։ Ի հե­ճուկս այն ա­մե­նի, ին­չի ա­կա­նա­տես նրանք ե­ղել էին և­ինչ վե­րապ­րել էին՝ շա­րու­նա­կում էին չհնա­զանդ­վել Տի­րո­ջը եր­կի­րը գրա­ վե­լու հար­ցում, թեև Աստ­ված խոս­տա­ցել էր, որ նրանք հա­ջո­ղու­թյուն կու­նե­նան (Թվեր 13 – Թվեր 14)։ Խոր­հե՛ք այն մա­սին, ինչ աս­վեց վերևում, այն է՝ անհ­նա­զան­դու­ թյու­նը հա­ճախ մեզ աս­ված Աստ­ծո Խոս­քին չվստա­հելն է։ Ին­չո՞ւ է դա ճշմա­րիտ, և­ ինչ­պե՞ս կա­րող ենք մենք իս­կա­պես սո­վո­րել ա­վե­լի շատ վստա­հել Աստ­ծուն։ ՈՒՐ­ԲԱԹ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 1

Հետագա ուսումնասիրության համար Մեծ պայ­քա­րի թե­մա­յի ա­վե­լի խորն ու լավ մտած­ված հե­տա­զո­ տու­թյան հա­մար, ո­րը հիմն­ված է այն գա­ղա­փա­րի վրա, որ Աստ­ված սեր է և գր­ված է Յո­թե­րորդ օր­վա ադ­վեն­տիս­տի կող­մից, կար­դա­ցե՛ք Ջոն Փեք­հե­մի Սի­րո թեո­դի­ցիա1. տիե­զե­րա­կան հա­կա­մար­տու­թյունն 1  Թեոդիցիա (հունարեն՝ theodicy, theos՝ «աստված», dikē՝ «արդարություն»), տե­սու­ թյուն, որը փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչու է բարի Աստված թույ­ լատրում չարիքի առկայություն։

12

Դաս 1


ու չա­րի խնդի­րը (Գրանդ Ռե­փիդս, Մի­չի­գան, Բեյ­քեր Ա­քա­դե­միք 2018թ.)։ Այն փաս­տը, որ այս աշ­խա­տու­թյու­նը հրա­տա­րակ­վել է ոչ ադ­վեն­տիս­տա­կան հրա­տա­րակ­չու­թյու­նում, ցույց է տա­լիս, թե լավ աստ­վա­ծաշնչ­յան գի­տե­լիք­նե­րը որ­քան հստա­կո­րեն կա­րող են բա­ ցա­հայ­տել մեծ պայ­քա­րի ի­րո­ղու­թյու­նը, ինչ­պես այն նկա­րագր­ված է Սուրբ Գր­քում։ «Կարճ ա­սած, ես հաս­տա­տում եմ, որ Աստ­ծո սե­րը (ճիշտ հաս­ կաց­ված) տիե­զե­րա­կան վի­ճա­բա­նու­թյան կենտ­րո­նում է, և­որ սի­րե­ լու Աստ­ծո հանձ­նա­ռու­թյու­նը տրա­մադ­րում է բա­րո­յա­պես բա­վա­րար պատ­ճառ, որ­պես­զի Աստ­ված թույլ տա չա­րը, ին­չը բա­վա­կա­նա­չափ բար­դաց­նում է այն հաս­կա­ցո­ղու­թյու­նը, որ աստ­վա­ծա­յին նա­խախ­ նա­մու­թյու­նը գոր­ծում է նրա շրջա­նակ­նե­րում, ին­չը ես ան­վա­նում եմ ներգ­րավ­վա­ծու­թյան ուխ­տի կա­նոն­ներ»։ Ջոն Փեք­հե­մի Սի­րո թեո­դի­ ցիա. տիե­զե­րա­կան հա­կա­մար­տու­թյունն ու չա­րի խնդի­րը (Գրանդ Ռե­փիդս, Մի­չի­գան, Բեյ­քեր Ա­քա­դե­միք 2018թ.), էջ 4։ «Այն ո­րո­շու­մը, որ Իս­րա­յե­լը քա­ռա­սուն տա­րի Քա­նան չի մտնե­լու, Մով­սե­սի ու Ա­հա­րո­նի, Քա­ղե­բի ու Հե­սուի հա­մար դա­ռը հիաս­թա­փու­ թյուն էր, բայց նրանք ա­ռանց տրտուն­ջի ըն­դու­նե­ցին աստ­վա­ծա­յին ո­րո­շու­մը։ Սա­կայն նրանք, ով­քեր գան­գատ­վում էին ի­րենց նկատ­ մամբ Աստ­ծո վե­րա­բեր­մուն­քից և հայ­տա­րա­րում, որ կա­մե­նում են վե­րա­դառ­նալ Ե­գիպ­տոս, լաց ե­ղան և վիշտ ա­րե­ցին, երբ այն օրհ­ նու­թյուն­նե­րը, ո­րոնք ի­րենք ար­հա­մար­հել էին, վերց­վե­ցին ի­րեն­ցից։ Նրանք տրտնջում էին ան­պատ­ճառ, իսկ այժմ Աստ­ված նրանց լաց լի­նե­լու պատ­ճառ տվեց։ Ե­թե նրանք լա­ցով ա­պաշ­խա­րեին ի­րենց մեղ­քի հա­մար, երբ այն ան­կեղ­ծու­թյամբ դրվեց ի­րենց ա­ռաջ, ա­պա այս դա­տավ­ճի­ռը չէր կա­յաց­վի: Սա­կայն նրանք լա­լիս էին նման դատ ստա­նա­լու հա­մար, նրանց լա­ցը ա­պաշ­խա­րու­թյուն չէր և չէր հան­ գեց­նի դա­տավճ­ռի հետ­կանչ­ման»։ Է­լեն Ուայթ, Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 392։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Քն­նար­կե՛ք ա­զատ կամ­քի և սի­րո հար­ցը։ Ի­րա­պես սեր լի­նե­լու հա­մար ին­չո՞ւ պետք է սերն անվ­ճար տրվի։ Հաշ­վի առ­նե­լով աշ­ խար­հում տի­րող ողջ տա­ռա­պան­քը՝ ո­մանք կհա­կա­ճա­ռեն, թե սերն այդ­քան չար­ժեր։ Ինչ­պե՞ս կպա­տաս­խա­նեիք այդ մար­տահ­ րա­վե­րին։ 2. Հնա­զան­դու­թյան կարևո­րու­թյունն ընդգծ­վում է ողջ Աստ­վա­ծաշն­ չում, այդ դեպ­քում ի՞նչ է օ­րի­նա­պաշ­տու­թյու­նը։ Ի՞նչ գոր­ծոն­ներ Դաս 1

13


կա­րող են Աստ­ծո, Նրա Խոս­քի և պատ­վի­րան­նե­րի նկատ­մամբ հա­վա­տար­մու­թյան փոր­ձե­րը վե­րա­ծել օ­րի­նա­պաշ­տու­թյան թա­ կար­դի։ 3. Դա­սա­րա­նում քննար­կե՛ք ե­րեք­շաբ­թի օր­վա վեր­ջում տրված հար­ցը, ո­րը վե­րա­բե­րում էր հին Իս­րա­յե­լի և Յո­թե­րորդ օր­վա ադ­ վեն­տիս­տա­կան ե­կե­ղե­ցու միջև առ­կա զու­գա­հե­ռին։ Ո­րո՞նք են այդ զու­գա­հեռ­նե­րը, և­ ին­չո՞ւ պետք է մենք ան­հանգս­տա­նանք դրանց հա­մա­ր։

14

Դաս 1


ԴԱՍ 2 ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 2–8

ՄՈՎՍԵՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Բ Օ­րենք 1–3, Ելք 32.29–32, Թվեր 14, Ե­փե­սա­ցի­նե­րին 3.10, Ծնն­դոց 15.1–16, Հով­հան­նես 14.9։ Հի­շե­լու հա­մա­րը. «Ու բո­լորն էլ նույն հոգևոր կե­րա­կու­րը կե­րան։ Բո­լորն էլ նույն հոգևոր ըմ­պե­լի­քը խմե­ցին, ո­րով­հետև այն հոգևոր վե­ մից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և­ այդ վե­մը Քրիս­ տոսն էր»(Ա Կորն­թա­ցի­նե­րին 10.3, 4)։ «Ս­րանք են այն խոս­քե­րը, որ Մով­սեսն ա­սաց» (Բ Օ­րենք 1.1)։ Այս­ պես է սկսվում Բ Օ­րենք գիր­քը։ Ու թեև իս­կա­պես այս գրքում գե­րակշ­ ռում է Մով­սե­սի ներ­կա­յու­թյու­նը բաց­ման այս խոս­քե­րից մինչև նրա մա­հը Մո­վա­բի երկ­րում (Բ Օ­րենք 34.5), Բ Օ­րենք գիր­քը (ին­պես և­ողջ Աստ­վա­ծա­շուն­չը), ի­րա­կա­նում, Տեր Հի­սու­սի մա­սին է։ Քա­նի որ Նա է այն Մե­կը, Ով ա­րա­րել է մեզ (Ծնն­դոց 1, 2, Հով­հան­նես 1.1–3), պահ­ պա­նում է մեզ (Կո­ղո­սա­ցի­նե­րին 1.15–17, Եբ­րա­յե­ցի­նե­րին 1.3) և փր­ կագ­նել է մեզ (Ե­սա­յի 41.14, Տի­տո­սին 2.14)։ Իսկ այս խոս­քե­րի ա­վե­լի լայն ի­մաս­տով, Բ Օ­րենք գիր­քը բա­ցա­հայ­տում է, թե ինչ­պես է Տե­րը շա­րու­նա­կում ա­րա­րել, պահ­պա­նել և փր­կել Իր ժո­ղովր­դին փրկու­ թյան պատ­մու­թյան այս վճռա­կան փու­լում։ Ըստ էու­թյան, Իս­րա­յե­լի որ­դի­նե­րի՝ Քա­նան մտնե­լուց ան­մի­ջա­ պես ա­ռաջ Մով­սե­սը նրանց պատ­մու­թյան դաս է տա­լիս. այս թե­ման կրկնվում է ողջ Աստ­վա­ծաշն­չում՝ հի­շե՛ք, թե ինչ է ա­րել Տե­րը ձեզ հա­ մար անց­յա­լում։ Այս հան­դի­մա­նու­թյու­նը պետք է նշա­նա­կու­թյուն ու­նե­նա մեզ հա­մար, որ կանգ­նած ենք ա­վե­լի լավ «խոս­տաց­ված երկ­րի» սահ­ մա­նագ­ծին. «Վեր­լու­ծե­լով մեր անց­յալ պատ­մու­թյու­նը, անց­նե­լով յու­ րա­քանչ­յուր քայլ մեր ճա­նա­պար­հին և հաս­նե­լով այն­տեղ, ուր այժմ գտնվում ենք՝ ես լցված եմ հիաց­մուն­քով և վս­տա­հու­թյամբ առ Քրիս­ տո­սը՝ որ­պես ա­ռաջ­նոր­դի։ Ա­պա­գա­յի հա­մար վա­խե­նա­լու ո­չինչ չու­ նենք, բա­ցի նրա­նից, որ հան­կարծ չմո­ռա­նանք այն ճա­նա­պար­հը, Դաս 2

15


ո­րով Տե­րը մեզ ա­ռաջ­նոր­դել է, և Նրա դա­սե­րը մեր անց­յալ պատ­մու­ թյան ըն­թաց­քում»։ Է­լեն Ուայթ, Կ­յան­քի ուր­վագ­րեր, էջ 196։ ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 3

Մովսեսի ծառայությունը Ամ­բողջ Աստ­վա­ծաշն­չում զգաց­վում է Մով­սե­սի ներ­կա­յու­թյու­նը։ Ու թեև մինչև Ելք 2.2 հա­մա­րը նրա մա­սին հի­շա­տա­կում չկա, հենց նա է Ծնն­դոց գրքի հե­ղի­նա­կը։ Ծնն­դոցն Աստ­ծո հե­ղի­նա­կա­վոր ու հիմ­նա­վոր­ված պատ­մու­թյունն է այն մա­սին, թե ով ենք մենք, ինչ­ պես ենք հայտն­վել այս­տեղ, ին­չու են ի­րերն այս­քան վատ և, այ­դու­ հան­դերձ, ին­չու մենք կա­րող ենք դեռևս հույս ու­նե­նալ։ Ա­րար­ման, մե­ղանչ­ման, փրկագն­ման խոստ­ման, ջրհե­ղե­ղի, Աբ­րա­հա­մի և Ա­վե­ տա­րան­նե­րի ար­մատ­նե­րը հետ են գնում Ծնն­դոց գիրք, և­ այն գրի առ­նո­ղը ե­ղել է հենց Մով­սես մար­գա­րեն։ Դժ­վար է պատ­շա­ճո­րեն չա­փել այն ազ­դե­ցու­թյու­նը, որ այս մեկ մար­դը, հա­զիվ թե ան­մեղ, ի զո­րու էր ու­նե­նալ Աստ­ծո վրա, ո­րով­հետև նա սի­րում էր Տի­րո­ջը և­ ու­զում էր ծա­ռա­յել Նրան։ Կար­դա­ցե՛ք Ելք 32.29–32 հա­մար­նե­րը, ո­րոն­ցում ար­ձա­նագր­ված է ոս­կե հոր­թի սար­սա­փե­լի մեղ­քից հե­տո տե­ղի ու­նե­ցող Տի­րոջ և Մով­սե­սի երկ­խո­սու­թյու­նը։ Ի՞նչ ըն­կա­լում է մեզ սո­վո­րեց­նում այս պատ­մու­թյու­նը Մով­սե­սի բնա­վո­րու­թյան մա­սին, և­ ին­չո՞ւ Տե­րը կա­րո­ղա­ցավ նրան օգ­տա­գոր­ծել այդ­քան հզոր կեր­պով՝ ի հե­ ճուկս այն բո­լոր թե­րու­թյուն­նե­րի, որ Մով­սեսն ու­ներ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թեև Մով­սե­սը մաս­նակ­ցու­թյուն չու­ներ այն մեղ­քին, որ ժո­ղո­ վուր­դը գոր­ծել էր, նա ձգտում էր բա­րե­խո­սել իր մե­ղա­վոր ժո­ ղովր­դի հա­մար. հա­նուն նրանց նա պատ­րաստ էր ան­գամ իր փրկու­թյու­նը կորց­նել։ Զար­մա­նա­լի է, որ Ելք 32.32 հա­մա­րում, երբ Մով­սե­սը խնդրում է Աստ­ծուն «նե­րել ի­րենց մեղ­քե­րը», օգ­ տա­գործ­ված բառն ի­րա­կա­նում նշա­նա­կում է «կրել»։ Այս­պի­սով, Մով­սե­սը, հաս­կա­նա­լով մեղ­քի ծան­րու­թյունն ու դրա քա­վու­թյան հա­մար պա­հանջ­վող մեծ գի­նը, ի­րա­կա­նում խնդրում էր Աստ­ծուն «կրել» ի­րենց մեղ­քը։ Եվ սա այն պատ­ճա­ռով, որ, վեր­ջին հաշ­վով, 16

Դաս 2


դա միակ ճա­նա­պարհն էր, որ ի­րենց մեղ­քը, և­առ­հա­սա­րակ որևէ մեղք, կա­րող էր ներ­վել։ Այս­պի­սով, այս­տեղ՝ Աստ­վա­ծաշն­չի հենց սկզբում, մենք ու­նենք փո­խա­րին­ման հզոր օ­րի­նակ, ո­րում Աստ­ված Ին­քը, Հի­սու­սի ան­ձի մեջ, Իր վրա կրե­լու է մեր մեղ­քի ողջ բեռն ու պա­տի­ժը։ Սա մարդ­ կու­թյան փրկու­թյան Աստ­ծո կող­մից կան­խո­րոշ­ված ձևն­ էր, ո­րը միև­նույն ժա­մա­նակ չի խախ­տում Նրա կա­ռա­վա­րու­թյան և­ օ­րեն­քի սկզբունք­նե­րը։ Եվ իս­կա­պես, շատ դա­րեր հե­տո Պետ­րո­սը Հի­սու­սի մա­սին կգրի. «Նա մեր մեղ­քերն Իր մարմ­նով խա­չա­փայ­տի վրա բարձ­րաց­րեց, որ­ պես­զի մեղ­քե­րից հե­ռա­նա­լով՝ ար­դա­րու­թյան հա­մար ապ­րենք. դուք Նրա վեր­քե­րով բժշկվե­ցիք» (Ա Պետ­րոս 2.24)։ Իսկ մինչ այդ ինչ ենք մենք տես­նում Մով­սե­սի ու նրա կող­մից ժո­ ղովր­դի մեղ­քին ար­ձա­գան­քե­լու այս պատ­մու­թյան մեջ. Մով­սե­սը ներ­ կա­յա­նում է ըն­կած ու մե­ղա­վոր ժո­ղովր­դի հա­մար բա­րե­խո­սի դե­րում, նա նա­խա­կա­րա­պետն է այն բա­նի, ինչ Հի­սու­սը նույն­պես կա­նի մեզ հա­մար (տե՛ս Եբ­րա­յե­ցի­նե­րին 7.25)։ Պատ­րաստ էր իր փրկու­թյու­նը կորց­նել իր ժո­ղովր­դի հա­մա՞ր։ Ա­ վե­լի լո՛ւրջ խոր­հեք այս բա­ռե­րի նշա­նա­կու­թյան շուրջ։ Ի՞նչ դաս կա­րող ենք քա­ղել դրան­ցից մեզ հա­մար առ այն, թե ինչ է նշա­նա­ կում ի­րա­պես սի­րել ու­րիշ­նե­րին։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 4

Կատարված մարգարեություն Չ­նա­յած այն բո­լոր սխալ տե­սու­թյուն­նե­րին, որ ժա­մա­նա­կա­կից գի­ տու­թյու­նը փոր­ձում է ներ­կա­յաց­նել որ­պես ճշմար­տու­թյուն (օ­րի­նակ, որ մեր տիե­զերքն ա­ռա­ջա­ցել է ինք­նու­րույն, «բա­ցար­ձա­կա­պես ոչն­ չից», կամ որ երկ­րի վրա կյանքն ա­ռա­ջա­ցել է պա­տա­հա­բար պար­զա­ գույն քի­միա­կան նյու­թե­րից), գի­տու­թյու­նը, այ­դու­հան­դերձ, մեզ տվել է ո­րոշ զար­մա­նահ­րաշ գա­ղա­փար­ներ Աստ­ծո ստեղ­ծա­գործ զո­րու­թյան մա­սին։ Ներ­դաշ­նա­կու­թյու­նը, հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը, բնու­թյան շատ տե­սանկ­յուն­նե­րի ճշգրտու­թյու­նը նույ­նիսկ այս ըն­կած աշ­խար­հում շա­ րու­նա­կում են ապ­շեց­նել նրանց, ով­քեր դրանք ու­սում­նա­սի­րում են։ Եվ ե­թե Աստ­ված կա­րող է այդ աս­տի­ճան ճշգրտու­թյուն դրսևո­րել ֆի­զի­կա­կան ի­րե­րում, ա­պա, ան­կաս­կած, ճշգրտու­թյուն կդրսևո­րի նաև հոգևոր հար­ցե­րում։ Բ Օ­րենք գրքի բաց­ման մեջ մենք ա­կա­նա­ Դաս 2

17


տես ենք լի­նում Աստ­ծո ան­հա­վա­նա­կան ճշգրտու­թյան ա­վե­լի մեծ դրսևոր­ման։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 1.1–6 հա­մար­նե­րը։ Ո՞րն է Բ Օ­րենք 1.3 հա­ մա­րում ներ­կա­յաց­ված «քա­ռա­սու­նե­րորդ տար­վա» մար­գա­րեա­ կան նշա­նա­կու­թյու­նը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այն ան­հա­ջո­ղու­թյու­նից հե­տո, երբ Մով­սե­սը Կա­դես-­Բառ­նեա­յից լրտես­ներ ու­ղար­կեց եր­կիրն ստու­գե­լու հա­մար, և ժո­ղո­վուր­դը մեր­ ժեց եր­կի­րը գրա­վե­լու կո­չը, ի՞նչ պա­տա­հեց։ Նրանց աս­վեց, որ չեն մտնի խոս­տաց­ված եր­կիր, ինչ­պես որ հույս էին փայ­փա­յում։ Եվ դեռ ինչ­քա՞ն պետք է սպա­սեին մինչև եր­կիր մտնե­լը։ «Եր­կի­րը հե­տա­խու­ զե­լու այս քա­ռա­սուն օ­րե­րի թվի հա­մե­մատ, ա­մեն մեկ օր­վա դի­մաց մեկ տա­րի, այ­սինքն՝ քա­ռա­սուն տա­րի կկրեք ձեր ա­նօ­րե­նու­թյուն­նե­ րի պա­տի­ժը և կի­մա­նաք Իմ դժգո­հու­թյու­նը» (Թվեր 14.34)։ Ուս­տի և Բ Օ­րենք գիրքն սկսվում է քա­ռա­սու­նե­րորդ տար­վա­ նից, ճիշտ ինչ­պես Աստ­ված ա­սել էր նրանց։ Այլ խոս­քե­րով, Աստ­ծո մար­գա­րեա­կան Խոս­քը նույն­քան ար­ժա­նա­հա­վատ է, որ­քան և Ինքն Աստ­ված, և­ այն, ին­չին մենք ա­կա­նա­տես ենք լի­նում Բ Օ­րենք գրքի սկզբնա­կան տեքս­տե­րում, այդ ար­ժա­նա­հա­վա­տու­թյան ա­վե­լի մեծ ա­պա­ցույց է։ Սա նշա­նա­կում է, որ Աստ­ված կա­նի այն, ինչ ա­սում է և կա­նի դա այն ժա­մա­նակ, երբ ա­սել է։ Սա, բնա­կա­նա­բար, միակ մար­գա­րեա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­ նը չէ, որն ի­րա­կա­նա­ցել է այն­պես, ինչ­պես կան­խա­տե­սել էր Աստ­ ված։ Այ­սօր, բա­զում ա­ռա­վե­լու­թյուն­ներ ու­նե­ցող մեր տե­սանկ­յու­նից հետ նա­յե­լով՝ մենք կա­րող ենք տես­նել, որ, օ­րի­նակ, Դա­նիել 9.24–27 հա­մար­նե­րում ներ­կա­յաց­ված Հի­սու­սին վե­րա­բե­րող ժա­մա­նա­կաշր­ ջանն ի­րա­կա­նա­ցավ ճիշտ այն­պես, ինչ­պես ա­սել էր Տե­րը։ Մենք տես­ նում ենք, որ պատ­մու­թյան ըն­թաց­քում ի­րա­կա­նա­ցել են ինչ­պես «մի ժա­մա­նակ, եր­կու ժա­մա­նակ ու կես ժա­մա­նա­կի» (Դա­նիել 7.25, տե՛ս նաև Հայտ­նու­թյուն 12.6, 14, Հայտ­նու­թյուն 13.5), այն­պես էլ Դա­նիել 8.14 հա­մա­րում ներ­կա­յաց­ված 2.300 օ­րե­րի մար­գա­րեա­կան ժա­մա­ նա­կաշր­ջան­նե­րը։ Դա­նիել գրքի 2-րդ, 7-րդ և 8-րդ գ­լուխ­նե­րում ներ­կա­յաց­ված մար­ գա­րեու­թյուն­ներն այդ­քան ճշգրիտ ու անս­խալ կեր­պով աշ­խար­հի պատ­մու­թյու­նը կան­խա­գու­շա­կե­լուց բա­ցի, մեզ տա­լիս են հա­մո­զիչ ա­պա­ցույց Աստ­ծո կան­խա­տե­սու­թյան, վե­րահս­կո­ղու­թյան և վս­տա­ հե­լիու­թյան մա­սին։ 18

Դաս 2


Մենք տես­նում ենք, որ Տերն ան­խախտ կեր­պով ի­րա­կա­նաց­րեց այս անց­յալ մար­գա­րեու­թյուն­նե­րը, ինչ­պես որ կան­խա­տես­ված էին։ Ին­չո՞ւ սա մեզ պետք է վստա­հու­թյուն տա, որ մենք կա­րող ենք վստա­հել Նրան այն հար­ցե­րի շուրջ, ո­րոնք դեռ ա­պա­գա­յում են, սա­կայն ո­րոնց մա­սին Նա ա­սել է, որ դրանք պետք է գան։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 5

Հազարապատիկ ավելի Ա­նա­պա­տում եր­կա­րատև դե­գե­րում­նե­րից հե­տո, Մով­սե­սը, խո­սե­ լով Տի­րոջ ա­նու­նից (նա մար­գա­րե էր, թեև ի­րա­կա­նում ա­վե­լին էր, քան մար­գա­րեն), ա­սաց. «Ա­հա ձեզ եմ տվել այդ եր­կի­րը, գնա­ցե՛ք և ժա­ռան­գե՛ք այն եր­կի­րը, ո­րը Տե­րը երդ­վեց տալ ձեր հայ­րե­րին՝ Աբ­րա­ հա­մին, Ի­սա­հա­կին և Հա­կո­բին ու նրան­ցից հե­տո նրանց զա­վակ­նե­ րին» (Բ Օ­րենք 1.8)։ Այ­դու­հան­դերձ, ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք, թե ինչ է հետևում սրան։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 1.9–11 հա­մար­նե­րը։ Ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նեն այս խոս­քե­րը հատ­կա­պես այն փաս­տի լույ­սի ներ­քո, որ նրանք պատժ­վում էին Աստ­ծո կող­մից Կա­դես-­Բառ­նեա­յում ի­ րենց ապս­տամ­բու­թյան հա­մար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սա­կայն մենք ա­կա­նա­տես ենք լի­նում Աստ­ծո ո­ղոր­մա­ծու­թյան ևս մեկ օ­րի­նա­կի։ Նույ­նիսկ ա­նա­պա­տում դե­գե­րե­լու ժա­մա­նակ ժո­ղո­ վուրդն օրհն­վում էր. «Եվ քա­ռա­սուն տա­րի նրանց կե­րակ­րե­ցիր ա­ նա­պա­տում. նրանք պա­կա­սու­թյուն չու­նե­ցան, նրանց հա­գուստ­նե­րը չմաշ­վե­ցին, և նրանց ոտ­քե­րը չու­ռե­ցին» (Նեե­միա 9.21)։ Եվ Մով­սե­սը, կրկին ի ցույց դնե­լով իր սերն իր ժո­ղովր­դի նկատ­ մամբ, խնդրեց Աստ­ծուն հա­զա­րա­պա­տիկ ա­վե­լին ա­նել նրանց, քան Տերն ար­դեն ա­րել էր։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 1.12–17 հա­մար­նե­րը։ Ի՞նչ պա­տա­հեց որ­պես ի­րենց հա­սած Աստ­ծո օրհ­նու­թյուն­նե­րի ան­մի­ջա­կան արդ­յունք, և­ ի՞նչ քայ­լեր ձեռ­նար­կեց Մով­սեսն ի­րա­վի­ճա­կը հար­թե­լու հա­մար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 2

19


Ու թեև Աստ­ված այդ­քան հզոր կեր­պով ներ­կա էր ժո­ղովր­դի կյան­ քում, միև­նույն է, կազ­մա­կերպ­ման, կա­ռուց­ված­քի և հաշ­վետ­վու­թյան հա­մա­կար­գի կա­րիք էր զգաց­վում։ Իս­րա­յե­լը քա­հալ էր՝ կազ­մա­կերպ­ ված ժո­ղովք (տե՛ս Բ Օ­րենք 31.30), ո­րը հան­դի­սա­նում է նորկ­տա­կա­ րան­յան էկկ­լե­սիա­յի նա­խա­կա­րա­պե­տը, ին­չը հու­նա­րեն նշա­նա­կում է «ե­կե­ղե­ցի» (տե՛ս Մատ­թեոս 16.18)։ Ու թեև Պո­ղոսն աշ­խա­տում էր շատ տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում, նա եր­բեք շատ չի հե­ռա­ցել իր հրեա­կան ար­մատ­նե­րից, և Ա Կորն­թա­ցի­նե­րին 12-րդ գլ­խում մենք տես­նում ենք, որ նա հստա­կո­րեն ընդգ­ծում է ո­րա­կա­վոր­ված մարդ­ կանց կա­րի­քը, ով­քեր տա­րա­տե­սակ դե­րեր կստանձ­նեն՝ մարմ­նի պատ­շաճ գոր­ծու­նեու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Նույ­նը մենք տես­ նում ենք Բ Օ­րենք գրքում և­ ա­նա­պա­տում գոր­ծող քա­հա­լում։ Ե­կե­ ղե­ցին այ­սօր, ինչ­պես նաև քա­հալն այն ժա­մա­նակ­նե­րում, պետք է լի­նի միա­բան­ված մար­մին, որ­տեղ տար­բեր մար­դիկ կի­րա­կա­նաց­նեն տար­բեր դե­րեր՝ ի­րենց պարգև­նե­րի հա­մա­ձայն։ Թեև եր­բեմն հան­դի­պում ենք մարդ­կանց, ով­քեր բո­ղո­քում են «կազ­մա­կերպ­ված» կրո­նի դեմ (ի՞նչ են նրանք նա­խընտ­րում, «ան­ կազ­մա­կե՞րպ» կրո­նը), Աստ­ծո Խոս­քը, հատ­կա­պես Նոր Կ­տա­կա­ րանն ըն­դու­նում է ոչ այլ ինչ, քան կազ­մա­կերպ­ված կրո­նը։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 6

Կադես-Բառնեա Բ Օ­րենք գրքի վաղ հատ­ված­նե­րում մի ուր­վա­կան էր պտտվում՝ Կա­դես-­Բառ­նեա­յի ուր­վա­կա­նը։ Այս տխրահռ­չակ պատ­մու­թյու­նը, ինչ­պես տես­նում ենք, ան­մի­ջա­կան հիմք է ծա­ռա­յում Բ Օ­րենք գրքի հա­մար, և­ար­ժե այն մո­տի­կից ու­սում­նա­սի­րել։ Կար­դա­ցե՛ք Թվեր 14-րդ գ­լու­խը։ Ի՞նչ ար­ձա­գանք տվեց ժո­ղո­ վուր­դը լրտես­նե­րի զե­կույ­ցին, և­ի՞ն­չը դար­ձավ այդ ար­ձա­գան­քի արդ­յուն­քը (տե՛ս նաև Բ Օ­րենք 1.20–46)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մենք շատ կարևոր դա­սեր կա­րող ենք քա­ղել այս պատ­մու­թյու­ նից, սա­կայն մի շատ կարևոր դաս, ո­րը գրքում նո­րից կհայտն­վի, գտնում ենք նաև Թվեր 14-րդ գլ­խում։ Կար­դա­ցե՛ք Թվեր 14.11–20 հա­մար­նե­րը։ Թեև մենք այս­տեղ Մով­սե­սին կրկին տես­նում ենք բա­րե­խո­սի դե­րում, ի՞նչ ու­շագ­ 20

Դաս 2


րավ բան կա Տի­րո­ջը ներ­կա­յաց­րած նրա դա­տո­ղու­թյուն­նե­րում այն մա­սին, թե ին­չու Տե­րը չպետք է ոչն­չաց­նի ժո­ղովր­դին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Խոր­հե՛ք այն մա­սին, թե ինչ էր Մով­սեսն ա­սում Աստ­ծուն։ Ե­թե դա ա­նես, տե՛ս, թե ինչ լույ­սի ներ­քո կհայտն­վես ե­գիպ­տա­ցի­նե­րի և տա­ րա­ծաշր­ջա­նի մյուս ազ­գե­րի աչ­քե­րում։ Այս կե­տը կարևոր է, քա­նի որ, վեր­ջին հաշ­վով, այն ա­մե­նը, ինչ Աստ­ված պլա­նա­վո­րել էր ի­րա­կա­ նաց­նել Իս­րա­յե­լի մի­ջո­ցով, բա­ցա­ռա­պես Իս­րա­յե­լի հա­մար չէր. դա ողջ մարդ­կու­թյան հա­մար էր։ Իս­րա­յել ազ­գը աշ­խար­հի հա­մար լույս պետք է լի­ներ, հին ազ­գե­րի հա­մար պետք է լի­ներ ճշմա­րիտ Աստ­ծո սի­րո, զո­րու­թյան և Նրա­նում գտնվող փրկու­թյան վկա­յու­թյու­նը։ Իս­ րա­յելն այս ազ­գե­րին պետք է ցույց տար ի­րենց երկր­պա­գած կուռ­քե­ րի դա­տար­կու­թյու­նը։ Ուս­տի և, ինչ­պես Մով­սեսն ա­սաց՝ ե­թե կոր­ծա­նես այս ժո­ղովր­դին, ա­պա ի՞նչ։ Ազ­գե­րը կա­սեն. «Տե­րը չկա­րո­ղա­ցավ տա­նել նրանց այն եր­կի­րը, որ եր­դու­մով խոս­տա­ցել էր, դրա հա­մար էլ նրանց ոչն­չաց­րեց ա­նա­պա­տի մեջ» (Թվեր 14.16)։ Այլ խոս­քե­րով, այն, ինչ մենք տես­նում ենք այս­տեղ, մի թե­մա է, որն առ­կա է ամ­բողջ Աստ­վա­ծաշն­չում. այն գա­ղա­փա­րը, որ Աստ­ված պետք է փա­ռա­վոր­վի Իր ժո­ղովր­դով, որ Աստ­ծո փառ­քը, բա­րու­թյու­ նը, սերն ու զո­րու­թյու­նը պետք է բա­ցա­հայտ­վեն Իր ե­կե­ղե­ցու մի­ջո­ ցով, Իր ժո­ղովր­դի մի­ջո­ցով ար­ված գոր­ծե­րի մեջ։ Ի­հար­կե, այս ա­մե­նի ի­րա­կա­նա­ցու­մը շատ հա­ճախ բար­դաց­նում է հենց ժո­ղո­վուր­դը, սա­ կայն, վեր­ջին հաշ­վով, Աստ­ված փա­ռա­վոր­վե­լու է երկ­րի վրա կա­տա­ րած Իր գոր­ծե­րի մի­ջո­ցով։ Կար­դա­ցե՛ք Ե­փե­սա­ցի­նե­րին 3.10 հա­մա­րը։ Ի՞նչ է Պո­ղոսն ա­սում այս­տեղ, և­ինչ­պե՞ս է դա կա­տար­վում։ Ինչ­պե՞ս է «Աստ­ծու բազ­ մա­տե­սակ ի­մաս­տու­թյունն» ի ցույց դրվում տիե­զեր­քին։ Ի՞նչ դեր ու­նենք մենք որ­պես ան­հատ­ներ (ե­թե առ­հա­սա­րակ որևէ դեր ու­ նենք) սա կյան­քի կո­չե­լու հա­մար։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 7

Ամորհացիների անօրենությունը Բ Օ­րենք 2-րդ և 3-րդ գ­լուխ­նե­րում Մով­սե­սը շա­րու­նա­կում է պատ­ մել Իս­րա­յե­լի պատ­մու­թյու­նը, և թե Աստ­ծո օրհ­նու­թյամբ ինչ­պես ի­ Դաս 2

21


րենք փա­խուս­տի մատ­նե­ցին ի­րենց թշնա­մի­նե­րին։ Երբ նրանք հա­վա­տա­րիմ էին, Աստ­ված նրանց հաղ­թա­նակ էր տա­լիս նույ­նիսկ «հսկա­նե­րի» վրա (Բ Օ­րենք 2.11, 20, Բ Օ­րենք 3.13)։ Ի­հար­կե, այս­տեղ բարձ­րա­նում է ոչ այն­քան հեշտ մի թե­մա, ո­րին մենք պետք է անդ­րա­դառ­նանք՝ այդ մարդ­կանց ոչն­չաց­ման թե­ման։ Թեև Իս­րա­յե­լի որ­դի­նե­րը հա­ճախ էին խա­ղա­ղու­թյամբ խո­սում ազ­ գե­րի հետ (Բ Օ­րենք 20.10, 11), այ­դու­հան­դերձ, ե­թե այդ ժո­ղո­վուր­դը չէր ըն­դու­նում նրանց խա­ղա­ղու­թյան ա­ռա­ջար­կը, եր­բեմն իս­րա­յե­լա­ ցի­նե­րը ներ­խու­ժում էին և­ ոչն­չաց­նում նրանց՝ նե­րառ­յալ կա­նանց և­ ե­րե­խա­նե­րին։ «Մեր Տեր Աստ­վա­ծը նրան մատ­նեց մեր ձեռ­քը, և մենք կո­տո­րե­ցինք նրան, նրա որ­դի­նե­րին ու նրա ամ­բողջ ժո­ղովր­դին։ Այդ ժա­մա­նակ նրա բո­լոր քա­ղաք­նե­րը գրա­վե­ցինք և բո­լոր քա­ղաք­նե­րը, տղա­մարդ­կանց, կա­նանց ու ե­րե­խա­նե­րին բնաջն­ջե­ցինք. ոչ մե­կին էլ ողջ չթո­ղե­ցինք» (Բ Օ­րենք 2.33, 34)։ Ո­մանք փոր­ձում են շրջան­ցել այս փաս­տե­րը՝ պար­զա­պես ա­սե­ լով, որ այս պատ­մու­թյուն­ներն ի­րա­կա­նու­թյա­նը չեն հա­մա­պա­տաս­ խա­նում։ Սա­կայն քա­նի որ մենք հա­վա­տում ենք, որ «ամ­բողջ Գիրքն աստ­վա­ծա­շունչ է և­օգ­տա­կար ու­սու­ցա­նե­լու, հան­դի­մա­նե­լու, ուղ­ղե­ լու և­ ար­դա­րու­թյան մեջ խրա­տե­լու հա­մար» (Բ Տի­մո­թեո­սին 3.16), Յո­թե­րորդ օր­վա ադ­վեն­տիստ­նե­րի հա­մար այդ տար­բե­րա­կը չի գոր­ ծում։ Ուս­տի մեր առջև ծա­ռա­նում է այս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը մեկ­ նա­բա­նե­լու բարդ հար­ցը։ Կար­դա­ցե՛ք Ծնն­դոց 15.1–16 հա­մար­նե­րը։ Ի՞նչ ա­սաց Աստ­ված Աբ­րա­մին Ծնն­դոց 15.16 հա­մա­րում, և­ ինչ­պե՞ս է այն մի փոքր լույս սփռում այս բարդ թե­մա­յի վրա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կաս­կած չկա, որ այս հե­թա­նոս ազ­գե­րից շա­տե­րը չա­փա­զանց վայ­րագ և դա­ժան ժո­ղո­վուրդ­ներ էին, ով­քեր ար­դա­րա­ցիո­րեն կա­ րող էին հան­դի­պել Աստ­ծո բար­կու­թյանն ու պատ­ժին դրա­նից դեռ շատ ա­ռաջ։ Ճիշտ է, և նույ­նիսկ ե­թե Աստ­ված համ­բե­րա­տա­րու­թյամբ սպա­սում էր, որ նրանք կփո­խեին ի­րենց ճա­նա­պարհ­նե­րը, և նրանք դա չա­րե­ցին, այս փաս­տը, միև­նույն է, չի թեթևաց­նում բո­լո­րին՝ նե­ րառ­յալ ե­րե­խա­նե­րին սպա­նե­լու բարդ ի­րա­կա­նու­թյու­նը (ի­հար­կե, հնա­րա­վոր է, որ ան­հա­մե­մատ ա­վե­լի շատ ե­րե­խա­ներ սպան­վել են ջրհե­ղե­ղի ժա­մա­նակ, քան իս­րա­յե­լա­ցի­նե­րի կող­մից)։ Փաստն այն է, որ հի­մա, հաշ­վի առ­նե­լով այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հան­գա­մանք­նե­րի վե­րա­բեր­յալ մեր ու­նե­ցած սահ­մա­նա­փակ տե­ղե­ 22

Դաս 2


կու­թյուն­նե­րը, մենք պար­զա­պես պետք է ըն­դու­նենք այս բարդ ի­րա­ կա­նու­թյու­նը և վս­տա­հենք Աստ­ծո բա­րու­թյա­նը, ո­րը բա­ցա­հայտ­վել է այդ­քան շատ տար­բեր ձևե­րով։ Հա­վա­տը չի սահ­մա­նա­փակ­վում միայն նրա­նով, որ մենք Աստ­ծուն սի­րում ենք, երբ օ­րը հիաս­քանչ է, իսկ շուրջդ դրախ­տա­յին տե­սա­րան­նե­րով ու հնչյուն­նե­րով գե­ղե­ցիկ ան­տառ։ Հա­վա­տը նաև նշա­նա­կում է վստա­հել Նրան, նույ­նիսկ ե­թե լիար­ժե­քո­րեն չենք հաս­կա­նում ի­րա­վի­ճա­կը։ Կար­դա­ցե՛ք Ա Կորն­թա­ցի­նե­րին 10.1–4 և Հով­հան­նես 14.9 հա­ մար­նե­րը։ Ինչ­պե՞ս են այս և դ­րանց նման շատ այլ տեքս­տեր օգ­ նում մեզ սո­վո­րել վստա­հել Աստ­ծո սի­րուն, ար­դա­րու­թյանն ու բա­րու­թյա­նը, ան­գամ երբ ա­կա­նա­տես ենք լի­նում բա­նե­րի, ո­րոնք չեն տե­ղա­վոր­վում Աստ­ծո՝ նման ըն­կալ­ման մեջ։ ՈՒՐ­ԲԱԹ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 8

Հետագա ուսումնասիրության համար Ա­հա թե ինչ­պես է մի գիտ­նա­կան փոր­ձում պա­տաս­խա­նել այն բարդ հար­ցե­րին, թե ինչ են իս­րա­յե­լա­ցի­ներն ա­րել և­ինչ­պես են վար­ վել ո­րոշ ազ­գե­րի հետ. «Որ­պես ա­մեն ին­չի և բո­լոր մարդ­կանց Ա­րա­րիչ և­ որ­պես ա­ մեն ին­չի գե­րա­գույն Իշ­խան՝ Աստ­ված կա­րող է ա­նել այն ա­մե­նը, ինչ կա­մե­նում է և­ ում հետ կա­մե­նում է, և լի­նել ճիշտ այդ ա­մենն ա­նե­լիս։ Աստ­ծո ճա­նա­պարհ­ներն ա­ռեղծ­ված են։ Քա­նի որ մենք Աստ­ծուն եր­բեք լիար­ժե­քո­րեն չենք հաս­կա­նա, կա­րող ենք շատ չան­հանգս­տա­ նալ նույ­նիսկ այս հար­ցե­րին պա­տաս­խան չգտնե­լու դեպ­քում։ Ե­սա­յի 55.8–9 հա­մար­նե­րը փոքր-ինչ մխի­թա­րու­թյուն են տա­լիս։ Հա­մա­ձայն քա­նա­նա­ցի­նե­րի՝ աստ­վա­ծաշնչ­յան բնու­թագ­րի՝ այս մար­դիկ չա­փա­զանց չար էին, և նրանց ոչն­չա­ցումն ի­րենց մեղ­քի հա­ մար ստա­ցած Աստ­ծո պա­տիժն էր։ Քա­նա­նա­ցի­նե­րի ոչն­չա­ցու­մը ո՛չ ա­ռա­ջին, ո՛չ վեր­ջին նման դեպքն էր։ Քա­նա­նա­ցի­նե­րի և Ծնն­դոց 6–9րդ գ­լուխ­նե­րում նկա­րագր­ված մարդ­կու­թյան (բա­ցի Նո­յի ըն­տա­նի­ քից) ճա­կա­տա­գի­րը տար­բեր­վում է ծա­վալ­նե­րով և­ու­ժով։ Աստ­ված եր­բեք չի նա­խա­տե­սել, որ իս­րա­յե­լա­ցի­նե­րը խա­րա­մի (լիա­կա­տար ոչն­չա­ցում) քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կի­րա­ռեն բո­լոր օ­տա­ րա­կան­նե­րի նկատ­մամբ։ Բ Օ­րենք 7.1 հա­մա­րը հստակ կեր­պով սահ­ մա­նում, այդ­պի­սով և սահ­մա­նա­փա­կում է թի­րա­խա­յին ազ­գե­րին։ Դաս 2

23


Իս­րա­յե­լա­ցի­ներն այս քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չպետք է վա­րեին ա­սո­ րի­նե­րի, ե­դով­մա­ցի­նե­րի, ե­գիպ­տա­ցի­նե­րի կամ որևէ այլ ազ­գի դեմ (հա­մե­մա­տե՛ք Բ Օ­րենք 20.10–18 հա­մար­նե­րի հետ)։ Քա­նա­նա­ցի­նե­րին բա­ժին հա­սավ այն ճա­կա­տա­գի­րը, որն ի վեր­ջո բո­լոր մե­ղա­վոր­նե­րինն է՝ Աստ­ծո դա­տաս­տա­նը։ Աստ­ծո կող­մից քա­նա­նա­ցի­նե­րի ոչն­չա­ցումն անհ­րա­ժեշտ քայլ էր փրկու­թյան պատ­մու­թյան հա­մար։ Թեև քա­նա­նա­ցի­նե­րը դար­ձան Աստ­ծո դա­տաս­տա­նի թի­րա­խը, սա­կայն դրա­նից խու­սա­փե­լու հա­մար նրանց դեռ քա­ռա­սուն տա­ րի ա­ռաջ զգու­շա­ցում էր տրվել (տե՛ս Ռա­խա­բի խոս­տո­վա­նու­թյու­նը Հե­սու 2.8–11 հա­մար­նե­րում)»։ Դա­նիել I Բլոկ, Մեկ­նա­բա­նու­թյուն­ներ NIV կի­րառ­ման հա­մար. Բ Օ­րենք (Գրանդ Ռե­փիդս, Մի­չի­գան, Զոն­ դեր­վան, 2012թ.), էջ 98, 99։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Խոր­հե՛ք հա­զա­րամ­յա­կի՝ ձեր ըն­կալ­ման մա­սին, երբ մենք ու­նե­ նա­լու ենք ու­ղիղ հա­զար տա­րի, որ­պես­զի ստա­նանք մեր բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը։ Ինչ­պե՞ս կա­րող է այդ ըն­կա­լումն օգ­նել մեզ վստա­հել Աստ­ծուն՝ ի հե­ճուկս նրա, որ­քան էլ որ բարդ հար­ցեր հի­մա ու­նե­նանք։ 2. Ի՞նչ ի­րա­դար­ձու­թյուն­ներ կա­րող եք հի­շել ձեր անց­յա­լից, երբ Աստ­ված ա­ռաջ­նոր­դել է ձեզ, ին­չը ձեզ օգ­նում է վստա­հել Նրան նաև ա­պա­գա­յի հա­մար։ Ին­չո՞ւ է կարևոր չմո­ռա­նալ, թե ինչ­պես է Աստ­ված գոր­ծել մեր կյան­քում։ 3. Դա­սա­րա­նում քննար­կե՛ք միա­շաբ­թի օր­վա դա­սի վեր­ջում տրված հարցն Աստ­ծո ժո­ղովր­դի փրկու­թյան փո­խա­րեն սե­փա­ կան հո­գին կորց­նե­լու Մով­սե­սի պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին։ Սա ճի՞շտ դիր­քո­րո­շում է։ Ին­չի՞ հա­մար (ե­թե կա այդ­պի­սի բան) ար­ժե կորց­նել սե­փա­կան հո­գին՝ հատ­կա­պես հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, թե դրա փրկագ­նումն ինչ է ար­ժե­ցե­լ։

24

Դաս 2


ԴԱՍ 3 ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 9–15

ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏԸ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Ծնն­դոց 12.1–3, Հռո­մեա­ցի­նե­րին 4.1–5, Ելք 2.24, Բ Օ­րենք 5.1–21, Բ Օ­րենք 26.16–19, Բ Օ­րենք 8.5, Մատ­թեոս 28.10։ Հի­շե­լու հա­մա­րը. «Ես կհաս­տա­տեմ Իմ ուխ­տը Իմ ու քո միջև և քեզ­նից հե­տո՝ քո սերն­դի միջև ի­րենց սե­րունդ­նե­րի հա­մար, որ հա­վի­տե­ նա­կան ուխտ լի­նի, որ Աստ­ված լի­նեմ քեզ հա­մար և քեզ­նից հե­տո՝ քո սերն­դի հա­մար» (Ծնն­դոց 17.7)։ «Տե­սա երկն­քում թռչող մի ու­րիշ հրեշ­տա­կի, որ հա­վի­տե­նա­կան ա­վե­տիս ու­ներ ա­վե­տա­րա­նե­լու երկ­րի վրա բնակ­վող­նե­րին, բո­լոր ազ­գե­րին ու ցե­ղե­րին, բո­լոր լե­զու­նե­րին ու ժո­ղո­վուրդ­նե­րին» (Հայտ­ նու­թյուն 14.6)։ Ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք «հա­վի­տե­նա­կան ա­վե­տիս» ար­տա­հայ­տու­թյա­նը. հա­վի­տե­նա­կան՝ այ­սինքն մշտա­պես գո­յու­թյուն ու­նե­ցող, մշտա­պես ներ­կա ե­ղող, մեզ խոս­տաց­ված Հի­սուս Քրիս­տո­ սում «հա­վի­տե­նա­կան ժա­մա­նակ­նե­րից ա­ռաջ» (Տի­տո­սին 1.2)։ Ուս­տի զար­մա­նա­լի չէ, որ եր­բեմն Աստ­վա­ծա­շուն­չը խո­սում է «հա­ վի­տե­նա­կան ուխ­տի» մա­սին (Ծնն­դոց 17.7, Ե­սա­յի 24.5, Ե­զե­կիել 16.60, Եբ­րա­յե­ցի­նե­րին 13.20), ո­րով­հետև ա­վե­տի­սի բուն էու­թյունն ուխտն է, իսկ ուխ­տի էու­թյու­նը՝ ա­վե­տի­սը. Աստ­ված Իր փրկա­րար շնոր­հի և սի­րո մի­ջո­ցով քեզ փրկու­թյուն է ա­ռա­ջար­կում, ո­րին դու ար­ժա­նի չես և­ ոչ էլ երբևէ կա­րող ես վաս­տա­կել, և դու, ի պա­տաս­ խան սի­րում ես Նրան «քո ամ­բողջ սրտով, ամ­բողջ հո­գով, ամ­բողջ մտքով ու ամ­բողջ զո­րու­թյամբ» (Մար­կոս 12.30), և­այս սե­րը դրսևոր­ վում է Նրա օ­րեն­քի նկատ­մամբ ցու­ցա­բե­րած հնա­զան­դու­թյամբ. «Ո­ րով­հետև սա է Աստ­ծու սե­րը. որ պա­հենք Նրա պատ­վի­րան­նե­րը» (Ա Հով­հան­նես 5.3)։ Այս շա­բաթ մենք կու­սում­նա­սի­րենք Բ Օ­րենք գրքում ար­տա­հայտ­ ված ուխ­տի գա­ղա­փա­րը, որ­տեղ ի ցույց են դրվում և՛ ուխ­տը, և՛դ­րա հետ կապ­ված ա­մեն բան։ Դաս 3

25


ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 10

Ուխտն ու Ավետարանը Ողջ Աստ­վա­ծաշն­չում ուխտն ու բա­րի լու­րը միա­սին են ի հայտ գա­լիս։ Թեև ուխ­տի գա­ղա­փա­րը գո­յու­թյուն է ու­նե­ցել Իս­րա­յել ժո­ղովր­ դից ա­ռաջ (օ­րի­նակ՝ Նո­յի ուխ­տը), ու թեև ուխ­տի խոս­տումն ար­վել է նախ­քան Իս­րա­յել ազ­գի գո­յու­թյու­նը, այն տե­սա­նե­լիո­րեն դրսևոր­վել է Իր ժո­ղովր­դի հետ Աստ­ծո փոխ­գոր­ծու­նեու­թյան արդ­յուն­քում՝ սկսած նրանց հայ­րե­րից՝ նա­հա­պետ­նե­րից։ Եվ նույ­նիսկ ա­մե­նասկզ­բից ուխ­տի ա­ռանց­քա­յին ճշմար­տու­թյու­ նը ե­ղել է ա­վե­տի­սը միայն հա­վա­տով փրկու­թյան մա­սին։ Կար­դա­ցե՛ք Ծնն­դոց 12.1–3, Ծնն­դոց 15.5–18 և Հռո­մեա­ցի­նե­րին 4.1–5 հա­մար­նե­րը։ Ո՞րն էր Աբ­րա­մին (հե­տա­գա­յում Աբ­րա­համ) ար­ված ուխ­տի խոս­տու­մը, և­ ինչ­պե՞ս է ա­վե­տի­սը դրսևոր­վում խոստ­ման այդ ուխ­տում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աբ­րա­հա­մը հա­վա­տաց Աստ­ծուն, Նրա՝ ի­րեն տրված խոստ­մա­նը, այդ պատ­ճա­ռով էլ ար­դար հա­մար­վեց Աստ­ծո ա­ռաջ։ Այս հայ­տա­րա­ րու­թյու­նը, սա­կայն, բնավ չէր խո­սում է­ժան շնոր­հի մա­սին. Աբ­րա­ հա­մը ջանք էր գոր­ծադ­րում կա­տա­րե­լու ուխ­տի իր մա­սը հնա­զանդ գտնվե­լով, ին­չը մենք տես­նում ենք Ծնն­դոց 22-րդ գլ­խում Մո­րիա­ յի լե­ռան վրա։ Եվ այս ա­մե­նը՝ չնա­յած այն փաս­տին, որ «նրա հա­ վատն ար­դա­րու­թյուն է հա­մար­վում» (Հռո­մեա­ցի­նե­րին 4.5)։ Ա­հա սա էր պատ­ճա­ռը, որ հար­յու­րամ­յակ­ներ անց Պո­ղոսն օ­րի­նակ է բե­րում հենց Աբ­րա­հա­մին, թե ինչ է նշա­նա­կում ապ­րել այն ուխ­տի խոս­տում­ նե­րով, որն Աստ­ված ա­րել է Իր ժո­ղովր­դի հետ։ Այս թե­ման հան­դի­պում է ողջ Աստ­վա­ծաշն­չում։ Պո­ղո­սը մեկ ու­ րիշ ան­գամ դրան անդ­րա­դառ­նում է Գա­ղա­տա­ցի­նե­րին 3.6 հա­ մա­րում, որ­տեղ նա կրկին մեջ­բե­րում է Ծնն­դոց 15.6 հա­մա­րը, ուր խոս­վում է այն մա­սին, որ Աբ­րա­հա­մը հա­վա­տաց, և Աստ­ված «նրա հա­մար ար­դա­րու­թյուն հա­մա­րեց այդ»։ Պո­ղոսն անդ­րա­դառ­նում է նաև այն խոստ­մա­նը, որն ա­ռա­ջին ան­գամ ար­վեց Աբ­րա­հա­մին, որ բո­լոր ազ­գե­րը կօրհն­վեն նրա սերն­դի մի­ջո­ցով (Գա­ղա­տա­ցի­նե­ րին 3.9)։ Ուխ­տի խոս­տում­նե­րը տրված են բո­լո­րին՝ հրեա­նե­րին և հե­թա­նոս­նե­րին, ով­քեր «հա­վա­տից են» (Գա­ղա­տա­ցի­նե­րին 3.7), և­ 26

Դաս 3


այդ­պի­սով ով­քեր ար­դա­րաց­ված են հա­վա­տով՝ ա­ռանց օ­րեն­քի գոր­ ծե­րի, ինչ­քան էլ որ նրանք ուխ­տի հա­մա­տեքս­տում պար­տա­կան լի­ նեն օ­րեն­քին։ Նույ­նիսկ երբ Ե­րե­միան խո­սում է նոր ուխ­տի մա­սին, նա այդ ա­ նում է օ­րեն­քի հա­մա­տեքս­տում. ««Այլ սա է այն ուխ­տը, որ այն օ­րե­ րից հե­տո պի­տի կա­պեմ Իս­րա­յե­լի տան հետ»,- ա­սում է Տե­րը,- «Իմ օ­րեն­քը պի­տի դնեմ նրանց ներ­սում և նրանց սրտի վրա պի­տի գրեմ այն. Ես նրանց Աստ­վա­ծը պի­տի լի­նեմ, և նրանք Իմ ժո­ղո­վուր­դը պի­ տի լի­նեն»» (Ե­րե­միա 31.33)։ Սա ար­տա­ցո­լում է Ղև­տա­կան գրքի լե­ զուն. «Ես միշտ ներ­կա կլի­նեմ, ձեզ հա­մար Աստ­ված կլի­նեմ, և դուք կլի­նեք Իմ ժո­ղո­վուր­դը» (Ղև­տա­կան 26.12)։ Ինչ­պե՞ս է օ­րեն­քի և­ ա­վե­տի­սի ուխ­տա­յին գա­ղա­փա­րը կա­տար­ յալ կեր­պով հա­մա­պա­տաս­խա­նում Հայտ­նու­թյուն 14-րդ գլ­խի ե­րեք հրեշ­տակ­նե­րի լու­րի՝ աշ­խար­հին ուղղ­ված Աստ­ծո վեր­ջին նա­խազ­գու­շաց­ման հետ։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 11

Ուխտը և Իսրայելը «Ոչ թե քո ար­դար լի­նե­լու և քո սրտի ուղ­ղու­թյան հա­մար ես դու մտնում նրանց եր­կի­րը ժա­ռան­գե­լու, այլ այդ ազ­գե­րի ա­նօ­րե­նու­ թյան հա­մար է քո Տեր Աստ­վա­ծը քշում նրանց քո առջևից, նաև նրա հա­մար, որ­պես­զի հաս­տա­տի քո հայ­րե­րին՝ Աբ­րա­հա­մին, Ի­ սա­հա­կին ու Հա­կո­բին եր­դու­մով ա­րած Իր խոս­քը» (Բ Օ­րենք 9.5, տե՛ս նաև Բ Օ­րենք 9.27)։ Ինչ­պե՞ս է ուխ­տի խոս­տում­նե­րի ի­րո­ ղու­թյունն ի ցույց դրվում այս տեքս­տում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս­տեղ ևս դրսևոր­վում է շնոր­հի ուխ­տը. Աստ­ված աշ­խա­տում էր նրանց հա­մար՝ ի հակադրություն ժո­ղովր­դի շա­րու­նա­կա­կան սխալ­նե­րի (այս կերպ, բնա­կա­նա­բար, աշ­խա­տում է այ­սօր նաև Ա­վե­ տա­րա­նը)։ Հե­տա­գա սե­րունդ­նե­րին տրվեց Աստ­ծո շնոր­հը այն պատ­ ճա­ռով, որ նրանց հայ­րե­րին խոս­տում էր տրվել։ Երբ Մով­սե­սը շփվում էր մարդ­կանց հետ, ում ընդ­հա­նուր առ­մամբ տրված էին ուխ­տի խոս­տում­նե­րը, նա հա­ճախ էր հի­շեց­նում նա­հա­ պետ­նե­րին տրված ուխ­տի խոս­տում­նե­րը։ Դաս 3

27


Կար­դա­ցե՛ք Ելք 2.24, Ելք 6.8 և Ղև­տա­կան 26.42 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է աս­վում այս տեքս­տե­րում, ինչն օգ­նում է ի ցույց դնել, թե ինչ­պես են գոր­ծում ուխ­տի խոս­տում­նե­րը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ել­քը Ե­գիպ­տո­սից՝ Աստ­ծո փրկա­րար շնոր­հի մեծ նշա­նը, ևս հիմն­ ված էր ուխ­տի վրա, որն Աստ­ված ա­րել էր Իս­րա­յե­լի ժո­ղովր­դի հայ­րե­ րի հետ։ Սա նշա­նա­կում է, որ նախ­քան ուխ­տի շա­հա­ռու­նե­րի ծնունդն էին խոս­տում­ներն ար­վել նրանց հա­մար։ Այս­պի­սով, թեև նրանք չու­ նեին ոչ մի ար­ժա­նիք (մեղմ ա­սած), նրանք ստա­ցան խոս­տաց­ված ա­զա­տագ­րու­մը, որն Աստ­ված ի­րա­կա­նաց­րեց նրանց հա­մար Ել­քին ու­ղեկ­ցող հրաշք­նե­րի և­ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մի­ջո­ցով։ Բնա­կա­նա­բար, ա­մեն ինչ այդ­քա­նով չա­վարտ­վեց։ Ժո­ղո­վուր­ դը Ե­գիպ­տո­սից ո՞ւր գնաց։ Ա­յո՛, Սի­նա, որ­տեղ նրանց հետ ուխ­տը «պաշ­տո­նա­պես» հաս­տատ­վեց (տե՛ս Ելք 20-րդ գ­լուխ)։ Եվ ուխ­տի կենտ­րո­նում ա­վե­տիսն ու օ­րենքն էին՝ Տա­սը պատ­վի­րան­նե­րը, ո­րոնց նրանք կանչ­ված էին հնա­զանդ­վե­լու։ Դա պետք է լի­ներ Տի­րոջ հետ նրանց փրկա­րար հա­րա­բե­րու­թյուն­նե­րի դրսևո­րու­մը, ո­րը (ա­վե­տի­ սը) ար­դեն փրկագ­նել էր նրանց։ Այդ պատ­ճա­ռով, Բ Օ­րենք գրքում կրկին և կր­կին ժո­ղովր­դին կոչ է ար­վում հնա­զանդ­վել այդ օ­րեն­քին որ­պես ուխ­տի շրջա­նակ­նե­րում ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րի ի­ րա­կա­նա­ցում, ո­րը հաս­տատ­վել էր Սի­նա­յում։ Ի՞նչ դեր պետք է խա­ղա Աստ­ծո օ­րեն­քը մեր կյան­քում այ­սօր. մեր, որ փրկված ենք շնոր­հով, և­ ին­չո՞ւ է այդ օ­րենքն այդ­քան կարևոր Աստ­ծո հետ ու­նե­ցած մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 12

Ուխտի գիրքը Թեև ուխ­տի (եբ­րա­յե­րեն՝ բե­րիտ) գա­ղա­փա­րը հան­դի­պում է ամ­ բողջ Աստ­վա­ծաշն­չում և նկա­րագ­րում Աստ­ծո հա­րա­բե­րու­թյուն­ներն Իր ժո­ղովր­դի հետ, այս բառն այն­քան հա­ճախ է հան­դի­պում Բ Օ­րենք գրքում, որ այն ան­վան­վել է «ուխ­տի գիրք»։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 5.1–21 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է տե­ղի ու­նե­նում այս­տեղ, ինչն օգ­նում է ցույց տալ, թե որ­քան կարևոր է ուխ­տի (բե­րիտ) գա­ղա­փա­րը Բ Օ­րենք գրքում։ ________________________________________________________________________ 28

Դաս 3


Իս­րա­յե­լի ժո­ղովր­դի՝ Ե­գիպ­տո­սից ա­զա­տագր­վե­լուց ոչ շատ անց Աստ­ված Սի­նա­յում նրանց հետ հաս­տա­տեց Իր ուխտն ան­մի­ջա­ պես այն բա­նից ա­ռաջ, երբ ժո­ղո­վուր­դը պետք է խոս­տաց­ված եր­ կիր մտներ։ Այ­նու­հետև, քա­ռա­սուն տար­վա դե­գե­րում­նե­րից հե­տո, այն ժա­մա­նակ, երբ նրանք ուր որ է պետք է մտնեին խոս­տաց­ված եր­կիր, ինչն ուխ­տի խոստ­ման կարևո­րա­գույն կե­տե­րից էր (տե՛ս Ծնն­դոց 12.7, Ելք 12.25), Մով­սե­սի շուր­թե­րով Ե­հո­վան կրկին տա­լիս է ժո­ղովր­դին Տա­սը պատ­վի­րան­նե­րը։ Այս­պես Նա ընդգ­ծում է, թե որ­ քան կարևոր է ժո­ղովր­դի հա­մար նո­րո­գել ուխ­տի ի­րենց պար­տա­կա­ նու­թյուն­նե­րը։ Ա­յո՛, Տերն ի­րա­կա­նաց­նե­լու էր նրանց տրված ուխ­տի խոս­տում­նե­ րը։ Սա­կայն այժմ նրանք պար­տա­վոր են ի­րա­կա­նաց­նել գոր­ծար­քի ի­րենց մա­սը. «Եվ ձեզ հայտ­նեց Իր ուխ­տը, պատ­վի­րեց ձեզ, որ կա­ տա­րեք տա­սը պատ­վի­րան­նե­րը, և դ­րանք գրեց քա­րե եր­կու տախ­ տակ­նե­րի վրա» (Բ Օ­րենք 4.13)։ Նա դա ա­րել էր Սի­նա­յում և­ այժմ կրկին ա­նում էր Մո­վա­բում այն պա­հից ան­մի­ջա­պես ա­ռաջ, երբ ժո­ղո­վուր­դը պետք է մտներ այն եր­կիր, ո­րը խոս­տաց­վել էր նրանց ի­րենց հայ­րե­րին հար­յու­րամ­յակ­ներ ա­ռաջ ար­ված խոստ­ման մի­ջո­ ցով։ Սա դրսևո­րումն էր «հա­վի­տե­նա­կան ա­վե­տի­սի», ո­րը գո­յու­թյուն ու­ներ նույ­նիսկ աշ­խար­հի ա­րա­րու­մից ա­ռաջ։ «Երկ­րի հի­մունք­նե­րը դնե­լուց ա­ռաջ Հայրն ու Որ­դին ուխտ էին կնքել մար­դուն փրկե­լու հա­մար, ե­թե նա հաղթ­վեր սա­տա­նա­յից: Նրանք հան­դի­սա­վոր կեր­պով ի­րար ձեռք էին սեղ­մել` երդ­վե­լով, որ Քրիս­տո­սը պետք է ե­րաշ­խա­վոր դառ­նա մարդ­կա­յին ցե­ղի հա­մար»։ Է­լեն Ուայթ, Դա­րե­րի փա­փա­գը, էջ 834։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 5.3 հա­մա­րը։ Ինչ­պե՞ս կա­րող ենք հաս­կա­ նալ այս տեքս­տը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի՞նչ էր Մով­սեսն ա­սում նրանց։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ Մով­սեսն ընդգ­ծում էր, որ նրանց հայ­րերն ար­դեն մա­հա­ցել են, և­ ուխ­տի հրա­շա­լի խոս­տում­նե­րը, ո­րոնք ար­վել էին նրանց հայ­րե­րին, այժմ ար­վում էին ի­րենց։ Սա կա­րող էր լի­նել Մով­սե­սի յու­րօ­րի­նակ ճա­ նա­պար­հը՝ նրանց հաս­կաց­նե­լու, որ չպետք է սխալ­վեին, ինչ­պես դա ա­րել էին նա­խորդ սե­րունդ­նե­րը։ Խուս­տում­ներն (ու պար­տա­վո­րու­ թյուն­ներն) այժմ նրանցն էին։ Դաս 3

29


ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 13

Նրա հատուկ ժողովուրդը Մեզ հա­մար այ­սօր բարդ է լիար­ժե­քո­րեն պատ­կե­րաց­նել, թե ինչ­պի­սին էր հին աշ­խարհն այն ժա­մա­նակ­նե­րում, երբ Իս­րա­յե­լը դե­գե­րում էր ա­նա­պա­տում։ Ե­թե մինչ մեր օ­րե­րը ամ­բող­ջա­կան կայս­ րու­թյուն­ներ են ե­կել ու գնա­ցել՝ ի­րենց հետևից թող­նե­լով միայն ա­վե­ րակ­ներ (ե­թե դրանք էլ առ­հա­սա­րակ մնա­ցել են), ա­պա ի՞նչ կա­րող ենք մենք ի­մա­նալ այն փոքր հե­թա­նոս ազ­գե­րի մա­սին, ո­րոնք ապ­րել են միև­նույն տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ և­իս­րա­յե­լա­ցի­նե­րը։ Շատ բան չգի­տենք, սա­կայն մի բան հաս­տատ գի­տենք. այս մար­ դիկ ընկղմ­ված էին հե­թա­նո­սու­թյան, բազ­մաստ­վա­ծու­թյան և­ ո­րոշ կա­տա­րե­լա­պես գար­շե­լի ծե­սե­րի մեջ, ո­րը նե­րա­ռում էր նաև ե­րե­խա­ նե­րի զո­հա­բե­րու­թյու­նը։ Փոր­ձե՛ք պատ­կե­րաց­նել, թե որ­քան գար­շե­լի և չար պետք է լի­նի մշա­կույթն ու կրո­նը, որ այդ­պի­սի բան ա­նի սե­ փա­կան ե­րե­խա­նե­րի հետ, և դա ա­նի ինչ-որ մի աստ­ծո հա­մար։ Ուս­տի բնավ զար­մա­նա­լի չէ, որ հին Իս­րա­յե­լի պատ­մու­թյան ըն­ թաց­քում Տե­րը նո­րից ու նո­րից զգու­շաց­րել է Իր ժո­ղովր­դին, որ­պես­զի չհետևեն ի­րենց շրջա­պա­տում ապ­րող ժո­ղո­վուրդ­նե­րի ա­վան­դույթ­ նե­րին ու սո­վո­րույթ­նե­րին։ «Երբ մտնես քո Տեր Աստ­ծու քեզ տված եր­կի­րը, չհետևես այդ ազ­գե­րի գար­շե­լի սո­վո­րույթ­նե­րին» (Բ Օ­րենք 18.9)։ Եվ սա այն պատ­ճա­ռով, որ Աստ­ված այս ազ­գին կան­չել էր հա­ տուկ նպա­տա­կի հա­մար։ Աստ­ծո հետ ուխ­տի մեջ մտնե­լով՝ նրանք պետք է յու­րա­հա­տուկ ժո­ղո­վուրդ դառ­նա­յին. նրանք պետք է աշ­ խար­հի հա­մար լի­նեին միակ Աստ­ծո վկա­նե­րը, Ով ա­րա­րել էր եր­ կինքն ու եր­կի­րը։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 26.16–19 հա­մար­նե­րը։ Ինչ­պե՞ս են այս տեքս­տերն ամ­փո­փում Աստ­ծո և Իս­րա­յե­լի միջև ե­ղած ուխ­ տի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Ինչ­պե՞ս պետք է ուխ­տի նկատ­մամբ նրանց հա­վա­տար­մու­թյու­նը դրսևոր­վեր նրա­նում, թե ինչ­պի­սի ժո­ղո­վուրդ նրանք պետք է դառ­նա­յին։ Ի՞նչ դա­սեր կա­րող ենք քա­ղել սրա­նից մեզ հա­մար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 30

Դաս 3


Որ­քան հե­տաքր­քիր է, որ Մով­սեսն սկսում է այս տեքս­տե­րը «այ­ սօր» բա­ռով, ինչ­պես հենց հի­մա, կրկին բա­ռե­րում Աստ­ված հրա­մա­ յում է ձեզ ա­նել այս բա­նե­րը (նա այս գա­ղա­փա­րը կրկնում է 17-րդ հա­մա­րում)։ Նա միշտ հրա­մա­յում էր նրանց ա­նել այդ բա­նե­րը։ Նա կար­ծես ժո­ղովր­դին ա­սում է, որ նրանք պետք է ստանձ­նեն այդ պար­տա­կա­նու­թյուն­նե­րը հենց այդ պա­հին և կր­կին լի­նեն հա­վա­տա­ րիմ, սուրբ և յու­րա­հա­տուկ ժո­ղո­վուրդ, ո­րը և նրանց՝ որ­պես ուխ­ տի ժո­ղովր­դի գո­յու­թյան կարևո­րա­գույն պատ­ճառն է։ Որ­պես ազգ՝ նրանք միակն էին, ով­քեր ճա­նա­չում էին ճշմա­րիտ Աստ­ծուն և գի­ տեին ճշմար­տու­թյունն այդ Աստ­ծո մա­սին, ինչ­պես նաև այն մա­սին, թե ինչ­պես էր Նա ու­զում, որ մար­դիկ ապ­րեն։ Ի­րա­կան ի­մաս­տով, նրանք ոչ միայն ու­նեին «ներ­կա ժա­մա­նակ­նե­րի ճշմար­տու­թյու­նը», այլև պետք է կյան­քի կո­չեին այդ ճշմար­տու­թյու­նը, մինչև Հի­սու­սը՝ Ին­քը «Ճշ­մար­տու­թյու­նը» (Հով­հան­նես 14.6), կգար։ Ին­չո՞ւ է Աստ­ծուն ու Նրա ուխ­տի պա­հանջ­նե­րին հնա­զանդ­վե­լու գա­ղա­փարն ար­դիա­կան նաև մեզ հա­մար «այ­սօր»։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 14

Այլ կերպարներ Աստ­վա­ծա­շունչն ու­սում­նա­սի­րող գիտ­նա­կան­նե­րը վա­ղուց են հան­գել այն մտքին, որ ան­հեր­քե­լի նմա­նու­թյուն­ներ կան Իս­րա­յե­լի հետ ար­ված Աստ­ծո ուխ­տի և­այն ժա­մա­նակ­նե­րի թա­գա­վո­րու­թյուն­ նե­րի միջև կնքվող պայ­մա­նագ­րե­րի միջև։ Այս զու­գա­հե­ռը չպետք է զար­մաց­նի մեզ։ Աստ­ված պար­զա­պես Իր ժո­ղովր­դի հետ աշ­խա­տում էր այն­պի­սի ճա­նա­պարհ­նե­րով, ո­րոնք նրանց հաս­կա­նա­լի կլի­նեին։ Միև­նույն ժա­մա­նակ, ուխ­տի գա­ղա­փա­րը, որն ի­րե­նից ներ­կա­ յաց­նում է եր­կու կող­մե­րի միջև կնքված ի­րա­վա­կան պայ­մա­նա­գիր՝ կա­նոն­նե­րով, դրույթ­նե­րով և կա­նո­նադ­րու­թյամբ, կա­րող է միան­ գա­մայն սառն ու պաշ­տո­նա­կան թվալ։ Թեև այդ տար­րը պետք է գո­ յու­թյուն ու­նե­նա (Աստ­ված է Օ­րենս­դի­րը), այն բա­վա­կա­նա­չափ լայն չէ, որ­պես­զի տա­րած­վի այն հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ողջ խո­րու­թյամբ ու լայ­նու­թյամբ, ո­րոնք Աստ­ված կա­մե­նում էր կա­ռու­ցել Իր ժո­ղովր­ դի հետ։ Ուս­տի Բ Օ­րենք գրքում կի­րառ­վում են այլ պատ­կեր­ներ, ո­րոնք օգ­նում են նկա­րագ­րել միև­նույն գա­ղա­փա­րը, ինչ և Աստ­ծո և Իս­րա­յե­լի միջև ուխ­տը, սա­կայն դրան լրա­ցու­ցիչ խո­րու­թյուն են հա­ղոր­դում։ Դաս 3

31


Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 8.5, 14.1 և 32.6, 18–20 հա­մար­նե­րը։ Ի՞նչ պատ­կե­րա­վոր լե­զու է օգ­տա­գործ­ված այս տեքս­տե­րում, և­ ինչ­ պե՞ս այն կա­րող է ի ցույց դնել այն հա­րա­բե­րու­թյու­նը, որն Աստ­ ված կա­մե­նում էր ու­նե­նալ Իր ժո­ղովր­դի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.20 և 32.9 հա­մար­նե­րը։ Ի՞նչ պատ­կե­րա­ վոր լե­զու է օգ­տա­գործ­ված այս­տեղ, և­այս տեքս­տե­րը ևս­ին­պե՞ս են օգ­նում ի ցույց դնել այն հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք Աստ­ ված կա­մե­նում էր ու­նե­նալ Իր ժո­ղովր­դի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Յու­րա­քանչ­յուր դեպ­քում տես­նում ենք ըն­տա­նի­քի գա­ղա­փա­րը, ո­րի կա­պե­րը պետք է լի­նեն ա­մե­նամ­տե­րի­մը, ա­մե­նաա­մուրն ու սի­ րա­ռա­տը։ Աստ­ված միշտ է այս­պի­սի հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­մե­ցել Իր ժո­ղովր­դի հետ։ Նույ­նիսկ երբ նրանք ա­մո­թա­լի կեր­պով մեր­ժե­ցին Հի­սու­սին խա­չի ժա­մա­նակ, հա­րու­թյուն առ­նե­լուց հե­տո Հի­սու­սը Մա­ րիա­մին ա­սաց. «Գնա­ցեք ա­սե՛ք Իմ եղ­բայր­նե­րին, որ Գա­լի­լեա գնան և­այն­տեղ Ինձ կտես­նեն» (Մատ­թեոս 28.10)։ Հա­րու­թյու­նից հե­տո ևս Քրիս­տո­սը դի­մեց Իր ա­շա­կերտ­նե­րին որ­պես «Իմ եղ­բայր­ներ». սա օ­ րի­նակ է այն սի­րո և շ­նոր­հի, ո­րը հոր­դում է դե­պի այն մար­դիկ, ո­րոնք, բնա­կա­նա­բար, դրանց ար­ժա­նի չեն։ Սա, ըստ էու­թյան, միշտ ե­ղել է Աստ­ծո և մարդ­կու­թյան միջև հա­րա­բե­րու­թյու­նը. ա­նար­ժան­նե­րին տրվող շնորհ և սեր։ Ի՞նչ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նեք Աստ­ծո հետ։ Ինչ­պե՞ս կա­րող եք խո­րաց­նել դրանք և սո­վո­րել սի­րել Նրան՝ միև­նույն ժա­մա­նակ հաս­կա­նա­լով, որ ուխ­տի շրջա­նակ­նե­րում պար­տա­վոր եք հնա­ զանդ­վել Նրա օ­րեն­քին։ Ինչ­պե՞ս է, որ այս եր­կու գա­ղա­փար­նե­րը ոչ թե հա­կա­սում, այլ լրաց­նում են միմ­յանց։ ՈՒՐ­ԲԱԹ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 15

Հետագա ուսումնասիրության համար «Ստր­կու­թյան ո­գին ծնվում է այն ժա­մա­նակ, երբ մենք փոր­ձում ենք ապ­րել օ­րի­նա­կան կրո­նի հա­մա­ձայն, երբ փոր­ձում ենք կա­տա­ րել օ­րեն­քի պա­հանջ­նե­րը մեր սե­փա­կան ու­ժե­րով։ Մեզ հա­մար հույս կա, երբ միայն մենք գա­լիս ենք Աբ­րա­հա­մի ուխ­տի ներ­քո, ո­րը շնոր­ 32

Դաս 3


հի ուխտն է և տր­վում է հա­վա­տով առ Հի­սուս Քրիս­տո­սը։ Աբ­րա­հա­ մին քա­րոզ­ված Ա­վե­տա­րա­նը, ո­րի մի­ջո­ցով նա հույս ու­ներ, այն նույն Ա­վե­տա­րանն է, ո­րը քա­րոզ­վում է մեզ այ­սօր, և­ ո­րի մի­ջո­ցով մենք հույս ու­նենք։ Աբ­րա­հա­մի հա­յացքն ուղղ­ված էր Հի­սու­սին, Ով նաև մեր հա­վա­տի Զո­րագ­լուխն ու Կա­տա­րողն է»։ Է­լեն Ուայ­թի մեկ­նա­բա­ նու­թյուն­ներ, ՅՕԱ աստ­վա­ծաշնչ­յան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ, հա­տոր 6, էջ 1077։ «Երկ­րի հի­մունք­նե­րը դնե­լուց ա­ռաջ Հայրն ու Որ­դին ուխտ էին կնքել մար­դուն փրկե­լու հա­մար, ե­թե նա հաղթ­վեր սա­տա­նա­յից: Նրանք հան­դի­սա­վոր կեր­պով ի­րար ձեռք էին սեղ­մել` երդ­վե­լով, որ Քրիս­տո­սը պետք է ե­րաշ­խա­վոր դառ­նա մարդ­կա­յին ցե­ղի հա­մար: Քրիս­տո­սը կա­տա­րել էր այս եր­դու­մը: Խա­չի վրա­յի «Կա­տար­ված է» բա­ցա­կան­չու­թյունն ուղղ­ված էր Հո­րը: Ուխ­տի բո­լոր պայ­ման­նե­րը կա­տար­ված էին: Իսկ հի­մա Նա հռչա­կում է. «Հայր, կա­տար­ված է: Ես կա­տա­րե­ցի Քո կամ­քը, ով Աստ­ված, և­ ա­վար­տե­ցի փրկու­թյան գոր­ ծը: Ե­թե Քո ար­դա­րա­դա­տու­թյու­նը բա­վա­րար­ված է, «ում Ինձ տվե­ ցիր, ու­զում եմ, որ Ինձ հետ լի­նեն, որ­տեղ Ես եմ»» (Հով­հան­նես 19.30, 17.24)»։ Է­լեն Ուայթ, Դա­րե­րի փա­փա­գը, էջ 834։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Խոր­հե՛ք այն գա­ղա­փա­րի շուրջ, որ նույ­նիսկ Երկ­րի հի­մունք­նե­րը դնե­լուց ա­ռաջ Հայրն ու Որ­դին «ուխտ էին կնքել» մեզ փրկե­լու հա­մար, ե­թե մար­դը մե­ղան­չեր։ Ին­չո՞ւ դա պետք է այդ­քան քա­ ջա­լե­րիչ լի­նի մեզ հա­մար։ Ի՞նչ պետք է սա սո­վո­րեց­նի մեզ այն մա­սին, թե որ­քան շատ է Աստ­ված կա­մե­նում մեզ փրկված տես­ նել Իր ար­քա­յու­թյու­նում։ 2. Որ­պես Յո­թե­րորդ օր­վա ադ­վեն­տիս­տա­կան ե­կե­ղե­ցի՝ ի՞նչ կերպ մենք պետք է ի­րա­կա­նաց­նենք այն դե­րը, ո­րը պետք է ի­րա­կա­ նաց­ներ հին Իս­րա­յելն իր ժա­մա­նակ։ Ինչ­պե՞ս կա­րող ենք խու­սա­ փել նրանց ա­րած սխալ­նե­րից։ 3. Ին­չո՞ւ են Ա­վե­տա­րա­նը և Ա­վե­տա­րա­նի խոս­տում­ներն այդ­քան կարևոր Նոր Ուխ­տի հա­մար առ­հա­սա­րակ։ Ի՞նչ տեքս­տեր կա­րող եք գտնել Նոր Կ­տա­կա­րա­նում, ո­րոնք ցույց են տա­լիս, որ օ­րեն­քը և հ­նա­զան­դու­թյունն օ­րեն­քին չեն վե­րա­ցել Նոր Կ­տա­կա­րա­նում, ինչ­պես կար­ծում են շատ այլ քրիս­տոն­յա­ներ։ Ըստ ձեզ՝ ին­չո՞ւ են այդ­քան շատ քրիս­տոն­յա­ներ պնդում, որ Ա­վե­տա­րա­նը չե­ղար­ կում է Տա­սը պատ­վի­րան­նե­րը պա­հե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Դաս 3

33


ԴԱՍ 4 ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 16–22

ՍԻՐԻՐ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Բ Օ­րենք 6.4, 5, Բ Օ­րենք 10.12, Ե­փե­սա­ցի­նե­րին 2.1–10, Հայտ­նու­թյուն 14.6, 7, Բ Օ­րենք 4.37, Բ Օ­րենք 11.1, Մար­կոս 12.28–30։ Հի­շե­լու հա­մա­րը. «Սի­րի՛ր քո Տեր Աստ­ծուն քո ամ­բողջ սրտով, քո ամ­բողջ հո­ գով և քո ամ­բողջ ու­ժով»(Բ Օ­րենք 6.5)։ Հրեա­կան կրո­նում ա­մե­նա­կարևոր ա­ղոթք­նե­րից մե­կը վերց­ված է Բ Օ­րենք գրքի 6-րդ գլ­խից։ Այն հայտ­նի է «Շը­մա» ան­վամբ, ո­րի հիմ­քը եբ­րա­յե­րեն ա­ղոթ­քի ա­ռա­ջին բառն է՝ շա­մա ար­մա­տը, ո­րը նշա­նա­ կում է «լսել», նույ­նիսկ «հնա­զանդ­վել»։ Այս բառն ա­նընդ­հատ հան­ դի­պում է ոչ միայն Բ Օ­րենք գրքում, այլև ամ­բողջ Աստ­վա­ծաշն­չում։ Շը­մա­յի ա­ռա­ջին տո­ղը հետև­յալն է. Շը­մա Յիս­րա­յել Ա­դո­նա­յի է­լո­հե­նու Ա­դո­նա­յի է­չադ։ Այս նա­խա­դա­սու­թյու­նը թարգ­ման­վում է հետև­յալ կերպ. «Լ­սի՛ր, ո՛վ Իս­րա­յել, մեր Տեր Աստ­վա­ծը՝ Տե­րը, մեկ է» (Բ Օ­րենք 6.4)։ Շատ ան­ գամ­ներ, երբ հրեա­ներն ար­տա­սա­նում են այս ա­ղոթ­քը, փա­կում են ի­րենց աչ­քե­րը, որ­պես­զի ի­րենց միտքն Աստ­ծուց ո­չինչ չշե­ղի։ Շը­մա­յի ա­ռա­ջին տո­ղը հա­մար­վում է Ա­դո­նա­յի է­լո­հե­նուի «մեր Տեր Աստ­ծո» միաստ­ված բնույ­թի, ինչ­պես նաև բա­ցա­ռա­պես Նրան և­ոչ մի ու­րիշ «աստ­ծո» Իս­րա­յե­լի հա­վա­տար­մու­թյան հաս­տա­տում։ Ի­րա­կա­նում, այն կա­րող է ըն­թերց­վել նաև «Տե­րը մեր Աստ­վածն է»։ Այս մեկ տո­ղը մի մասն է Մով­սե­սի ա­ռա­ջին խոս­քի, ո­րը նա ա­սաց Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին, երբ վեր­ջին­ներս պետք է մտնեին խոս­տաց­ված եր­կիր։ Այն, ինչ հետևում է այդ բաց­ման տո­ղին, ճշմար­տու­թյան հզոր ար­տա­հայ­տում է, ո­րը մնում է նույն­քան կարևոր այ­սօր, որ­քան այն ժա­մա­նակ էր։

34

Դաս 4


ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 17

Սիրել Աստծուն Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին ի­րենց պատ­մու­թյու­նը հի­շեց­նե­լուց հե­տո Մով­սե­սը սկսեց նրանց ցու­ցում­ներ տալ այն մա­սին, թե ինչ պետք է ա­նեին եր­կիր մտնե­լու ու այն­տեղ բար­գա­վա­ճե­լու հա­մար։ Եվ իս­կա­ պես, կա­րե­լի է պնդել, որ Բ Օ­րենք գրքի հիմ­նա­կան ի­մաս­տը դա էր. Տե­րը ժո­ղովր­դին ա­սում է, թե ինչ պետք է ա­նեն վեր­ջին­ներս՝ ուխ­տի շրջա­նակ­նե­րում ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու հա­ մար, ո­րը Նա ո­ղոր­մա­ծա­բար ա­րել էր նրանց հետ՝ որ­պես նրանց հայ­ րե­րին տված Իր խոստ­ման ի­րա­կա­նաց­նում։ Բ Օ­րենք 6-րդ գ­լուխն սկսվում է հետև­յալ տո­ղե­րով. «Ս­րանք են այն պատ­վի­րան­նե­րը, կա­նոն­ներն ու հրա­ման­նե­րը, որ Տե­րը՝ ձեր Աստ­ վա­ծը, պատ­վի­րեց սո­վո­րեց­նել ձեզ, որ­պես­զի դրանք գոր­ծադ­րեք այն երկ­րում, ուր մտնե­լու եք այն ժա­ռան­գե­լու հա­մար, որ­պես­զի վա­խե­ նաս քո Տեր Աստ­ծուց և պա­հես Նրա բո­լոր կա­նոն­ներն ու պատ­վի­ րան­նե­րը, որ ես պատ­վի­րում եմ քեզ, թե՛ դու, թե՛ քո որ­դի­նե­րը և թե՛ քո որ­դի­նե­րի որ­դի­նե­րը քո կյան­քի բո­լոր օ­րե­րին, որ քո օ­րե­րը եր­կար լի­նեն» (Բ Օ­րենք 6.1, 2)։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 6.4, 5 հա­մար­նե­րը։ Ի՞նչ պատ­վեր է տա­լիս Տեր Աստ­վածն Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին 5-րդ հա­մա­րում։ Ի՞նչ է դա նշա­նա­կում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սի­րի՛ր քո Տեր Աստ­ծուն քո ամ­բողջ սրտո՞վ։ Ինչ հե­տաքր­քիր է, որ այս­տեղ, օ­րեն­քի, զգու­շա­ցում­նե­րի, կա­նոն­նե­րի և դ­րույթ­նե­րի հա­մա­տեքս­տում, մարդ­կանց կոչ է ար­վում սի­րել Աստ­ծուն։ Եվ ոչ միայն պար­զա­պես սի­րել, այլ դա ա­նել ամ­բողջ սրտով, ամ­բողջ հո­գով և­ամ­բողջ ու­ժով, ին­չը մատ­նան­շում է այս սի­րո բա­ցար­ձակ բնույ­թը։ Ամ­բողջ սրտով, ամ­բողջ հո­գով և­ամ­բողջ ու­ժով Աստ­ծուն սի­րե­լը նշա­նա­կում է, որ մեր սե­րը Նրա նկատ­մամբ պետք է գե­րա­զան­ցի մեր սի­րուն մեկ այլ բա­նի կամ մեկ ու­րի­շի նկատ­մամբ, ո­րով­հետև Նա է մեր, ինչ­պես նաև մնա­ցած ա­մեն ին­չի ողջ լի­նե­լիու­թյան ու գո­յու­թյան հի­մունքն ու հե­նա­րա­նը։ Մեր այդ մեծ սե­րը Նրա նկատ­ մամբ իր տեղն է դնում մնա­ցած ա­մեն­քի ու ա­մեն ին­չի նկատ­մամբ մեր սե­րը։ Դաս 4

35


Եբ­րա­յե­րեն քո բա­ռը «Աստ­ծո», «սրտով», ինչ­պես նաև «հո­ գով» բա­ռե­րի հետ օգ­տա­գործ­վում է ե­զա­կի թվով։ Ա­յո, Աստ­ված ժո­ղովր­դի հետ խո­սում էր որ­պես մի ամ­բող­ջի, սա­կայն ամ­բողջն ու­ժեղ է այն­քան, որ­քան ու­ժեղ են դրա մա­սե­րը։ Թեև մենք կազ­ մում ենք ամ­բող­ջա­կան մարմ­նի մա­սե­րը, սա­կայն Տե­րը կա­մե­նում է, որ մենք Ի­րեն հա­վա­տա­րիմ լի­նենք ան­հա­տա­կա­նո­րեն, և­ այդ հա­վա­տար­մու­թյան հիմ­նա­քա­րը պետք է լի­նի մեր ու­նե­ցած սե­րը Նրա էու­թյան, ինչ­պես նաև այն փաս­տի նկատ­մամբ, թե ինչ է Նա ա­րել մեզ հա­մար։ Ի՞նչ է նշա­նա­կում ձեզ հա­մար սի­րել Աստ­ծուն ձեր ամ­բողջ սրտով, ձեր ամ­բողջ հո­գով, ձեր ամ­բողջ ու­ժով։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 18

Վախենալ Աստծուց Մով­սեսն Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին սո­վո­րեց­նում էր սի­րել Աստ­ծուն այն ա­մե­նով, ինչ նրանք ու­նեին։ Դա պատ­վեր էր։ Այ­դու­հան­դերձ, ա­վե­լի վաղ Մով­սե­սը նրանց մեկ այլ պատ­վեր է տա­լիս. «Որ­պես­զի վա­խե­ նաս քո Տեր Աստ­ծուց» (Բ Օ­րենք 6.2)։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 10.12 հա­մա­րը։ Ի՞նչ է ա­սում սի­րո և վա­խի մա­սին այս տեքս­տը, և­ինչ­պե՞ս ենք մենք հաս­կա­նում այն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մի տեքս­տում նրանց պատ­վեր է տրվում վա­խե­նալ Աստ­ծուց, մյու­սում՝ սի­րել Նրան, իսկ այս տեքս­տում նրանց աս­վում է միա­ ժա­մա­նակ և՛ վա­խե­նալ Աստ­ծուց, և՛ սի­րել Նրան։ Ե­թե դի­տար­կենք «վախ» բա­ռի սո­վո­րա­կան ի­մաս­տը, սա կա­րող է հա­կա­սու­թյուն թվալ, սա­կայն հա­կա­սու­թյուն չէ։ Ընդ­հա­կա­ռա­կը, Աստ­ծուց վա­խե­ նա­լը՝ Նրա էու­թյան, հե­ղի­նա­կու­թյան, զո­րու­թյան, դա­տաս­տա­նի և­ ար­դա­րու­թյան նկատ­մամբ դրսևոր­վող երկ­յու­ղի և հար­գան­քի ի­մաս­տով, հատ­կա­պես երբ այն հա­կադր­վում է մեր մե­ղա­վո­րու­ թյան, թու­լու­թյան և Նրա­նից ու­նե­ցած կա­տար­յալ կախ­վա­ծու­թյա­ նը, լիար­ժե­քո­րեն բնա­կան ար­ձա­գանք է։ Մենք մե­ղա­վոր էակ­ներ ենք, ո­րոնք խախ­տել են Աստ­ծո օ­րեն­քը, և­ո­րոնք, ե­թե չլի­ներ Աստ­ ծո շնոր­հը, ար­ժա­նի են դա­տա­պար­տու­թյան և հա­վի­տե­նա­կան մահ­վան։ 36

Դաս 4


Կար­դա­ցե՛ք Ե­փե­սա­ցի­նե­րին 2.1–10 հա­մար­նե­րը։ Ինչ­պե՞ս պետք է այս տեքս­տերն օգ­նեն մեզ հաս­կա­նալ, թե ինչ­պես կա­րող ենք միա­ժա­մա­նակ և՛ վա­խե­նալ Աստ­ծուց, և՛ սի­րել Նրան։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի հե­ճուկս այն փաս­տի, որ մենք «բար­կու­թյան ար­ժա­նի որ­դի­ներ» էինք (ա­հա թե ին­չու մենք պետք է վա­խե­նանք Նրա­նից)՝ Քրիս­տո­սը մա­հա­ցավ մեզ հա­մար և նոր կյանք տվեց մեզ Ի­րե­նում, և­այդ կյան­քը մեզ մեղ­քից ու անց­յա­լի դա­տա­պար­տու­թյու­նից ա­զատ ապ­րե­լու հնա­ րա­վո­րու­թյուն է տա­լիս (ա­հա թե ին­չու մենք պետք է սի­րենք Նրան)։ Եվ ինչ­պես սա ճշմա­րիտ է այ­սօր մեզ հա­մար, այս նույն սկզբուն­քը կի­րա­ռե­լի էր նաև հին Իս­րա­յե­լի հա­մար. նրանք գե­րի էին Ե­գիպ­տո­ սում՝ դա­տա­պարտ­ված ստրկու­թյան և կե­ղեք­ման, և միայն նրանց նկատ­մամբ Աստ­ծո ու­նե­ցած սերն ու ո­ղոր­մա­ծու­թյունն էր, որ նրանց փրկագն­ման ա­ռի­թը դար­ձավ. «Հի­շի՛ր, որ դու ստրուկ էիր Ե­գիպ­ տո­սի երկ­րում, և քո Տեր Աստ­վա­ծը քեզ այն­տե­ղից դուրս բե­րեց» (Բ Օ­րենք 5.15)։ Ուս­տի զար­մա­նա­լի չէ, որ նրանք միա­ժա­մա­նակ և՛ սի­ րեին Աստ­ծուն, և՛ վա­խե­նա­յին Նրա­նից։ Եվ ե­թե դեռ այն ժա­մա­նակ իս­րա­յե­լա­ցի­նե­րը պետք է դա ա­նեին, ա­պա որ­քան ա­ռա­վել այ­սօր մենք պետք է դա ա­նենք՝ ու­նե­նա­լով մեզ հա­մար խա­չի վրա Հի­սու­սի մահ­վան մե­ծա­գույն ճշմար­տու­թյու­նը։ Կար­դա­ցե՛ք Հայտ­նու­թյուն 14.6, 7 հա­մար­նե­րը։ Ին­չո՞ւ պետք է «վա­խե­ցե՛ք Աստ­ծուց» ար­տա­հայ­տու­թյու­նը լի­նի աշ­խար­հին տրվող Աստ­ծո վեր­ջին օ­րե­րի լու­րի ա­ռա­ջին պատ­վե­րը։ Հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, թե ինչ գի­տենք մենք աշ­խար­հին վրա հաս­ նե­լիք ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին, ին­չո՞ւ է այդ պատ­վերն այդ­ քան տե­ղին ու պա­տեհ։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 19

Առաջինը Նա սիրեց մեզ Նույ­նիսկ Բ Օ­րենք գրքում տեղ գտած բո­լոր կա­նոն­նե­րի ու հոր­ դորդ­նե­րի հա­մա­տեքս­տում, ո­րոնք զգու­շաց­նում էին հրեա ազ­գին, որ ի­րենք պետք է հնա­զանդ­վեն «Նրա պատ­վի­րան­նե­րին, կա­նոն­նե­րին ու հրա­ման­նե­րին», նրանք նախ և­ ա­ռաջ պետք է սի­րեին Աստ­ծուն ի­րենց ամ­բողջ սրտով, հո­գով և­ ու­ժով։ Ի­հար­կե, դա ա­նե­լու հա­մար նրանք ծան­րակ­շիռ պատ­ճառ­ներ ու­նեին։ Դաս 4

37


Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.37, Բ Օ­րենք 7.7, 8, 13, Բ Օ­րենք 10.15, Բ Օ­րենք 23.5 և Բ Օ­րենք 33.3 հա­մար­նե­րը։ Ի՞նչ են մեզ սո­վո­րեց­ նում այս տեքս­տերն Իր ժո­ղովր­դի նկատ­մամբ ու­նե­ցած Աստ­ծո սի­րո մա­սին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օ­րենք գրքում Մով­սե­սը նո­րից ու նո­րից ժո­ղովր­դին պատ­մում է ի­րենց հայ­րե­րի և­ ի­րենց նկատ­մամբ Աստ­ծո ու­նե­ցած սի­րո մա­ սին։ Եվ այդ սերն Աստ­ված դրսևո­րում էր ոչ թե պար­զա­պես բա­ռե­րի մա­կար­դա­կում, այլ գոր­ծե­րով։ Այ­սինքն, նույ­նիսկ ի հա­կա­դրություն ժո­ղովրդի թե­րու­թյուն­նե­րի, ձա­խո­ղում­նե­րի ու մեղ­քե­րի՝ նրանց նկատ­մամբ Աստ­ծո սե­րը մնաց հաս­տա­տուն, և­ այդ սե­րը հզոր կեր­ պով դրսևոր­վեց նրանց հա­մար ար­ված Աստ­ծո գոր­ծե­րում։ «Մենք սի­րում ենք Նրան, ո­րով­հետև նախ Նա սի­րեց մեզ» (Ա Հով­հան­նես 4.19)։ Ինչ­պե՞ս է այս տեքստն օգ­նում մեզ հաս­կա­ նալ, թե ին­չու մենք պետք է սի­րենք Աստ­ծուն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեր գո­յու­թյան նա­խա­պայ­ման հան­դի­սա­ցավ Աստ­ծո սե­րը մեր նկատ­մամբ, քա­նի որ փրկու­թյան ծրա­գի­րը գո­յու­թյուն ու­ներ «աշ­ խար­հի ստեղ­ծու­մից» (Ե­փե­սա­ցի­նե­րին 1.4) դեռ շատ ա­ռաջ։ Ինչ­պես ա­սում է Է­լեն Ուայ­թը. «Մեր փրկու­թյան ծրա­գիրն ու­շա­ ցած մտահ­ղա­ցում չէր` ի հայտ ե­կած Ա­դա­մի ան­կու­մից հե­տո: Դա հայտ­նու­թյունն էր այն խորհր­դի, «որ հա­վի­տե­նա­կան ժա­մա­նակ­նե­ րից ի վեր լուռ պահ­ված էր» (Հռո­մեա­ցի­նե­րին 16.25): Դա բա­ցա­հայ­ տումն էր այն սկզբունք­նե­րի, ո­րոնք հա­վեր­ժա­կան դա­րե­րից ի վեր Աստ­ծո գա­հի հիմքն են ե­ղել»։ Դա­րե­րի փա­փա­գը, էջ 22։ Որ­քա՜ն բախ­տա­վոր ենք մենք բո­լորս, որ Աստ­ված իս­կա­պես սի­րո Աստ­ված է, և­այդ սերն այն­քան մեծ է, որ Աստ­ված մեզ հա­մար խա­չը ե­լավ։ Այդ սերն ինք­նա­զոհ սեր է, ո­րի դրդմամբ «Ինքն Ի­րեն խո­նար­ հեց­րեց ու հնա­զանդ ե­ղավ մինչև մահ, այն էլ՝ խա­չի մահ» (Փիիպ­ պե­ցի­նե­րին 2.8)։ Այս­պի­սով, մեզ այ­սօր հա­սա­նե­լի է մեր նկատ­մամբ ու­նե­ցած Աստ­ծո սի­րո այն­պի­սի հայտ­նու­թյուն, ո­րի մա­սին Իս­րա­յե­լի որ­դի­նե­րը մի­գու­ցե նույ­նիսկ պատ­կե­րա­ցում չու­նեին։ Ի՞նչ կլի­ներ, ե­թե սեր լի­նե­լու փո­խա­րեն Աստ­ված լի­ներ ա­տե­լու­ թյուն կամ ան­տար­բե­րու­թյուն։ Այդ դեպ­քում ինչ­պի­սի՞ն կլի­ներ 38

Դաս 4


մեր աշ­խար­հը։ Ինչ­պե՞ս է, որ մեր նկատ­մամբ Աստ­ծո ու­նե­ցած սի­րո հայտ­նու­թյու­նը մի այն­պի­սի բան է, ո­րը մեզ պետք է իս­կա­ պես եր­ջան­կաց­նի։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 20

Եթե սիրում եք Ինձ, պահեք Իմ պատվիրանները Իս­րա­յե­լը՝ որ­պես ազգ, ընդ­հա­նուր առ­մամբ, կանչ­ված էր Աստ­ծուն սի­րե­լու։ Սա­կայն սա մի բան էր, որ կա­րող էր տե­ղի ու­նե­նալ միայն ան­հա­տա­պես։ Որ­պես ա­զատ կամք ու­նե­ցող ան­հատ՝ յու­րա­քանչ­յուր իս­րա­յե­լա­ցի պետք է ընտ­րու­թյուն կա­տա­րեր սի­րել Աստ­ծուն, և­ այդ սե­րը նրանք պետք է ի ցույց դնեին հնա­զան­դու­թյան մի­ջո­ցով։ Ի՞նչ ընդ­հա­նուր բան ու­նեն հետև­յալ տեքս­տե­րը։ Ո՞րն է դրանց ընդ­հա­նուր թե­ման։ Բ Օ­րենք 5.10 ________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օ­րենք 7.9 _________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օ­րենք 10.12 ______________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օ­րենք 11.1 ________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օ­րենք 19.9 ________________________________________________________ ________________________________________________________________________ Որ­քա՞ն ա­վե­լի հստակ կա­րող էր Աստ­ծո Խոս­քը լի­նել։ Ճիշտ այն­ պես, ինչ­պես Աստ­ված պար­զա­պես չի ա­սում, թե սի­րում է մեզ, այլ այդ սե­րը հայտ­նում է հա­նուն մեզ ար­ված և դեռ ար­վող Իր գոր­ծե­ րում, Աստ­ծո ժո­ղո­վուր­դը ևս պետք է ի ցույց դնի Աստ­ծո նկատ­մամբ իր ու­նե­ցած սերն իր գոր­ծե­րով։ Եվ այս տեքս­տե­րում մենք տես­նում ենք, որ Աստ­ծո հան­դեպ սերն ան­քակ­տե­լիո­րեն կապ­ված է Նրա նկատ­մամբ դրսևոր­վող հնա­զան­դու­թյա­նը։ Ա­հա թե ին­չու, երբ Հով­հան­նեսն ա­սում է. «Ո­րով­հետև սա է Աստ­ ծու սե­րը. որ պա­հենք Նրա պատ­վի­րան­նե­րը» (Ա Հով­հան­նես 5.3), կամ երբ Հի­սուսն ա­սում է. «Ե­թե Ինձ սի­րում եք, պա­հե՛ք Իմ պատ­վի­ րան­նե­րը» (Հով­հան­նես 14.15), այս տեքս­տե­րը պար­զա­պես ար­տա­ հայ­տում են այս հիմ­նա­րար վար­դա­պե­տու­թյու­նը։ Աստ­ծո նկատ­մամբ սե­րը պետք է միշտ ար­տա­հայտ­վի Նրա հան­դեպ դրսևոր­վող հնա­ Դաս 4

39


զան­դու­թյամբ։ Դա միշտ ե­ղել, մնում է և կ­լի­նի ար­դիա­կան։ Իսկ հնա­ զան­դու­թյունն Աստ­ծուն նշա­նա­կում է հնա­զան­դու­թյուն Նրա օ­րեն­քին՝ Տա­սը պատ­վի­րան­նե­րին, ո­րը նաև նե­րա­ռում է չոր­րորդ պատ­վի­րա­ նը՝ շա­բա­թը։ Չոր­րորդ պատ­վի­րա­նը պա­հելն օ­րի­նա­պաշ­տու­թյուն չէ ճիշտ այն­պես, ինչ­պես մյուս ի­նը պատ­վի­րան­նե­րը պա­հե­լը։ Ե­թե հնա­զան­դու­թյու­նը որևէ պատ­վի­րա­նի դառ­նում է օ­րի­նա­պաշ­ տու­թյուն, ա­պա նման հնա­զան­դու­թյու­նը չի բխում Աստ­ծո նկատ­ մամբ ու­նե­ցած սի­րուց։ Երբ մենք իս­կա­պես սի­րում ենք աստ­ծուն՝ հատ­կա­պես գի­տակ­ցե­լով այն փաս­տը, թե ինչ է Նա ա­րել մեզ հա­մար Հի­սուս Քրիս­տո­սի մի­ջո­ցով, ցան­կա­նում ենք հնա­զանդ­վել Նրան, քա­ նի որ դա հենց այն է, ինչ Նա ա­սում է, որ մենք ա­նենք։ Եբր Մով­սե­սը նո­րից ու նո­րից Իս­րա­յե­լին հոր­դո­րում էր սի­րել և հ­ նա­զանդ­վել Աստ­ծուն, նա դա ա­նում էր ժո­ղովր­դի՝ Ե­գիպ­տո­սից ա­ զա­տագր­վե­լուց հե­տո։ Այ­սինքն, նրանց սերն ու հնա­զան­դու­թյու­նը պա­տաս­խանն էր այն ա­զա­տագր­ման, որն Աստ­ված նրանց տվել էր։ Աստ­ված ա­զա­տել էր նրանց, և նրանց ար­ձա­գանքն այժմ պետք է լի­ ներ Նրա պատ­վի­րան­նե­րին հա­վա­տար­մո­րեն հնա­զանդ­վե­լը։ Արդ­յոք այ­սօր ա­մեն ինչ ա՞յլ է։ Ինչ­պի­սի՞ փոր­ձա­ռու­թյուն ու­նեք դուք Աստ­ծուն հնա­զանդ­վել փոր­ձե­լու ճա­նա­պար­հին։ Այ­սինքն՝ Աստ­ծուն հնա­զանդ­վե­լու ի՞նչ սե­փա­կան դրդա­պատ­ճառ­ներ ու­նեք դուք։ Ին­չո՞ւ պետք է այդ հնա­զան­դու­թյու­նը բխի Նրա նկատ­մամբ ու­նե­ցած սի­րուց։ Ի՞նչ դեր պետք է խա­ղա (ե­թե առ­հա­սա­րակ պետք է խա­ղա) նաև վա­ խը (վախն աստ­վա­ծաշնչ­յան ըն­կալ­մամբ)։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 21

Առաջին պատվիրանը Որ­քան էլ որ շատ ձգտեն ո­րոշ քրիս­տոն­յա­ներ ա­մե­նա­տար­բեր պատ­ճառ­նե­րով տա­րան­ջա­տել Հին Կ­տա­կա­րա­նը Նոր Կ­տա­կա­րա­ նից, դա հնա­րա­վոր չէ ա­նել գրե­թե ամ­բող­ջա­պես չզրկե­լով Նոր Կ­տա­ կա­րանն իր ի­րա­կան ի­մաս­տից։ Նոր Կ­տա­կա­րա­նը, ներ­կա­յաց­նե­լով Հի­սու­սի հայտ­նու­թյունն ու Նրա կյան­քի, մահ­վան, հա­րու­թյան և քա­ հա­նա­յա­պե­տա­կան ծա­ռա­յու­թյան աստ­վա­ծա­բա­նա­կան բա­ցատ­րու­ թյու­նը, մատ­նան­շում է Հին Կ­տա­կա­րա­նի շատ մար­գա­րեու­թյուն­նե­րի կա­տա­րու­մը, նույ­նը նաև՝ կեր­պար­նե­րի ա­ռու­մով։ Շատ ա­ռում­նե­րով Հին Կ­տա­կա­րա­նը Նոր Կ­տա­կա­րա­նի հետ­նա­բե­մը, հա­մա­տեքս­տը և 40

Դաս 4


հիմքն է կազ­մում։ Եր­կու Կ­տա­կա­րան­ներն էլ բա­ցա­հայ­տում են Աստ­ ծո բա­րու­թյունն ու սե­րը։ Սա է պատ­ճառ­նե­րից մե­կը, որ Նոր Կ­տա­կա­րա­նը, ինչ­պես նաև Հի­սուսն ան­ձամբ կրկին և կր­կին մեջ­բե­րում­ներ են ա­նում Հին Կ­տա­ կա­րա­նից։ Կար­դա­ցե՛ք Մար­կոս 12.28–30 հա­մար­նե­րը։ Ի՞նչ հարց տրվեց «ա­մե­նա­կարևոր պատ­վի­րա­նի» վե­րա­բեր­յալ։ Ի՞նչ պա­տաս­խա­ նեց Հի­սու­սը, և­որ­տե­ղի՞ց Նա մեջ­բե­րեց Իր պա­տաս­խա­նը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հե­տաքր­քիր է, որ այս հար­ցադ­րումն ա­նում է դպիր, մարդ, ով իր ողջ կյան­քը նվի­րել էր օ­րեն­քը և դ­րա կի­րա­ռու­թյու­նը հաս­կա­նա­լուն։ Այ­դու­հան­դերձ, զար­մա­նա­լի չէ, որ նրանք կնա­խընտ­րեին, որ շատ օ­ րենք­ներ, ո­րոնց ըստ ի­րենց հա­վա­տամ­քի ի­րենք պետք է հնա­զանդ­ վեին (ա­վե­լի ուշ հրեա­կան ա­վան­դույթն ա­սում է, որ կա 613 օ­րենք), ի մի բեր­վեին՝ կազ­մե­լով մեկ օ­րենք։ Եվ ի՞նչ ա­րեց Հի­սու­սը։ Նա հղում է կա­տա­րում Բ Օ­րենք գրքի 6-րդ գլ­խին՝ սկսե­լով. «Լ­սի՛ր, ո՛վ Իս­րա­յել, մեր Տեր Աստ­վա­ծը՝ Տե­րը, մեկ է» (Բ Օ­րենք 6.4), այ­նու­ հետև մեջ­բե­րում է նաև հա­ջորդ տեքս­տը, ո­րը խո­սում է Աստ­ծուն ամ­բողջ սրտով, ամ­բողջ հո­գով և­ ամ­բողջ ու­ժով սի­րե­լու մա­սին։ Նա մատ­նան­շեց այն կարևոր պնդու­մը, որ Տերն ի­րենց Աստ­վածն է, ի­ րենց միակ Աստ­վա­ծը, և­այդ մեծ ճշմար­տու­թյան հի­ման վրա նրանք կանչ­ված են սի­րե­լու Նրան գե­րա­գույն սի­րով։ Ի՞ն­չը կա­րող է լի­նել ա­վե­լի մեծ «ներ­կա ժա­մա­նակ­նե­րի ճշմար­տու­ թյուն», քան այս պատ­վե­րը։ Վեր­ջին օ­րե­րին, երբ կա­տար­վեն վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը և բո­լո­րին շատ դրա­մա­տիկ կեր­պով կոչ ար­վի ընտ­րել այս կամ այն կող­մը, Աստ­ծո պատ­վի­րան­նե­րը (Հայտ­նու­թյուն 14.12) կարևո­րա­գույն դեր կխա­ղան։ Ի վեր­ջո, այն կող­մը, ո­րը մենք կընտ­րենք, նույ­նիսկ հա­լա­ծանք­ նե­րի սպառ­նա­լի­քով, կախ­ված կլի­նի նրա­նից, թե արդ­յո՞ք մենք իս­ կա­պես սի­րում ենք Աստ­ծուն։ Սա է վճռա­կան հար­ցը, և մենք կա­րող ենք սի­րել Աստ­ծուն մեր ամ­բողջ սրտով, հո­գով և­ու­ժով, ե­թե միայն ճա­նա­չում ենք Նրան ան­ձամբ և­ ան­ձամբ ենք զգում Նրա բա­րու­ թյու­նը, սե­րը և շ­նոր­հը։ Հարկ ե­ղած դեպ­քում, դրա հա­մար կա­րե­լի է նույ­նիսկ կյան­քը տալ։ Դաս 4

41


Ե­թե ինչ-որ մե­կը ձեզ հարց­ներ, թե ինչ­պես է հնա­րա­վոր սի­րել Աստ­ծուն, Ում եր­բեք ան­ձամբ չենք տե­սել, ի՞նչ կպա­տաս­խա­ նեիք։ Դա­սա­րա­նում քննար­կե՛ք ձեր պա­տաս­խա­նը։ ՈՒՐ­ԲԱԹ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 22

Հետագա ուսումնասիրության համար «Քրիս­տո­սի խա­չը փրկված­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կան ու փա­ռա­բա­նու­թյան երգն է լի­նե­լու ամ­բողջ հա­վեր­ժու­թյան ըն­թաց­ քում: Փա­ռա­վոր­յալ Քրիս­տո­սի մեջ նրանք տես­նե­լու են խաչ­յալ Քրիս­ տո­սին: Եր­բեք չի մո­ռաց­վի, որ Նա, ով Իր զո­րու­թյամբ ստեղ­ծել ու պա­հել էր անս­կիզբ ու ան­ծայր տիե­զեր­քի ան­հա­մար աշ­խարհ­նե­րը, Աստ­ծո Սի­րե­լին, երկն­քի Վե­հա­փա­ռու­թյու­նը, Նա, ում քե­րով­բե­ներն ու լու­սա­շող սե­րով­բե­նե­րը հիաց­մուն­քով երկր­պա­գում էին, խո­նար­հեց­ րեց Ի­րեն` վե­հաց­նե­լու ըն­կած մար­դուն, որ Նա կրեց մեղ­քի պա­տիժն ու ա­մո­թը, և Հայ­րը ե­րե­սը ծած­կեց Ի­րե­նից, մինչև որ կո­րած աշ­խար­ հի վշտե­րը փշրե­ցին Նրա սիր­տը և խ­լե­ցին Նրա կյան­քը Գող­գո­թա­յի խա­չի վրա: Այն, որ բո­լոր աշ­խարհ­նե­րի Ս­տեղ­ծո­ղը, բո­լոր ճա­կա­տագ­ րե­րի Դա­տա­վո­րը մի կողմ դրեց Իր փառ­քը, և մար­դու հան­դեպ սի­ րուց դրդված` խո­նար­հեց­րեց Իր ան­ձը, ընդ­միշտ ա­ռա­ջաց­նե­լու է տիե­զեր­քի զար­մանքն ու հիաց­մուն­քը: Նա­յե­լով ի­րենց Փրկ­չին ու Նրա դեմ­քին տես­նե­լով Հոր հա­վեր­ժա­կան փառ­քը, տես­նե­լով Նրա գա­հը, որ հաս­տատ­ված է հա­վիտ­յանս հա­վի­տե­նից, և­ ի­մա­նա­լով, որ Նրա թա­գա­վո­րու­թյա­նը վերջ չի լի­նե­լու՝ փրկված­նե­րի ժո­ղո­վուր­դը հիաս­ քանչ օրհ­ներգ է թնդաց­նում. «Ար­ժա­նի է, ար­ժա­նի է Գա­ռը, որ մորթ­ վեց և փր­կագ­նեց մեզ Իր ա­մե­նա­թանկ ար­յու­նով»»։ Է­լեն Ուայթ, Մեծ պայ­քար, էջ 651, 652։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Կար­դա­ցե՛ք վերևում ներ­կա­յաց­ված Է­լեն Ուայ­թի պնդու­մը։ Ի՞նչ է այն ա­սում, ին­չը կօգ­նի մեզ հաս­կա­նալ, թե ին­չու Աստ­ծո նկատ­ մամբ մեր ու­նե­ցած սե­րը պետք է լի­նի ա­մե­նա­մեծ սե­րը, ո­րը մենք տա­ծում ենք առ­հա­սա­րակ։ Խոր­հե՛ք այն մա­սին, թե ինչ է նշա­ նա­կում, որ Աստ­ված՝ այն Մե­կը, Ով «պա­հել էր անս­կիզբ ու ան­ ծայր տիե­զեր­քի ան­հա­մար աշ­խարհ­նե­րը», այն Մեկն էր, Ով խա­ չը բարձ­րա­ցավ մեզ հա­մար։ Ին­չո՞ւ պետք է այս ճշմար­տու­թյու­նը լի­նի Աստ­ծո հետ ու­նե­ցած մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հիմ­քում։ 42

Դաս 4


2. Խոր­հե՛ք միա­ժա­մա­նակ և՛ Աստ­ծուն սի­րե­լու, և՛ Նրա­նից վա­խե­ նա­լու գա­ղա­փա­րի շուրջ։ Ինչ­պե՞ս կա­րող ենք ա­նել եր­կուսն էլ, և­ ին­չո՞ւ պետք է ա­նենք եր­կուսն էլ։ 3. Մի բան է Աստ­ծուն սի­րե­լը, երբ մեր կյան­քում ա­մեն ինչ լավ է ըն­ թա­նում։ Իսկ ի՞նչ կա­սեք, երբ ա­մեն ինչ այն­քան էլ հարթ չի ըն­թա­ նում, երբ ող­բեր­գու­թյուն է վրա հաս­նում։ Ին­չո՞ւ է այս պա­հե­րին Աստ­ծուն սի­րելն է՛լ ա­վե­լի կարևոր, քան այն ժա­մա­նակ, երբ ա­ մեն ինչ լավ է։ 4. Անդ­րա­դար­ձե՛ք հինգ­շաբ­թի օր­վա դա­սի վեր­ջին հար­ցին։ Ի՞նչ մո­տե­ցում­ներ կա­րող եք կի­րա­ռել ան­հա­վատ մար­դուն բա­ցատ­ րե­լու, թե ինչ է նշա­նա­կում սի­րել Աստ­ծուն։ Ինչ­պե՞ս կա­րող ենք մենք՝ մար­դիկս, սի­րել մե­կին, ում եր­բեք ֆի­զի­կա­պես չենք տե­ սել։ Ին­չո՞ւ Աստ­ծուն սի­րե­լու հար­ցում կարևոր չէ այն փաս­տը, որ մենք եր­բեք չենք տե­սել Նրան, գո­նե ֆի­զի­կա­պե­ս։

Դաս 4

43


ԴԱՍ 5 ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 23–29

ՔՈ ԴՌԱՆ ՊԱՆԴՈՒԽՏԸ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Մար­կոս 12.29–31, Բ Օ­րենք 10.1–19, Սաղ­մոս­ներ 146.5–10, Մատ­թեոս 7.12, Բ Օ­րենք 27.19, Հա­կո­բոս 1.27–2.11։ Հի­շե­լու հա­մա­րը. «Ու­րեմն սի­րե՛ք պան­դուխ­տին, ո­րով­հետև դուք էլ էիք պան­ դուխտ ե­գիպ­տա­ցի­նե­րի երկ­րում»(Բ Օ­րենք 10.19)։ Ան­ցած շա­բաթ­վա դա­սում, երբ դպի­րը հարց­րեց «ա­մե­նա­կարևոր պատ­վի­րա­նի» մա­սին (Մար­կոս 12.28), Հի­սու­սը պա­տաս­խա­նեց՝ հա­վաս­տիաց­նե­լով, որ Աստ­ված է միակ Տե­րը, հե­տո ա­սաց. «Եվ սի­ րի՛ր քո Տեր Աստ­ծուն քո ամ­բողջ սրտով, ամ­բողջ հո­գով, ամ­բողջ մտքով ու ամ­բողջ զո­րու­թյամբ։ Սա է ա­ռա­ջին պատ­վի­րա­նը» (Մար­ կոս 12.30)։ Այ­դու­հան­դերձ, Հի­սու­սը շա­րու­նա­կեց՝ խո­սե­լով երկ­րորդ՝ դրան նման պատ­վի­րա­նի մա­սին (Մար­կոս 12.31), ին­չի մա­սին դպի­րը չէր հարց­րել։ Բայց Հի­սու­սը գի­տեր, թե որ­քան կարևոր է դա և­ ա­սաց. «Իսկ երկ­րոր­դը սրան նման է՝ Սի­րի՛ր քո ըն­կե­րո­ջը քո ան­ձի պես։ Ս­ րան­ցից ա­վե­լի մեծ պատ­վի­րան չկա» (Մար­կոս 12.31)։ Ս­րան­ցից ա­վե­լի մեծ պատ­վի­րան չկա՞։ Աստ­ծո և դ­րա­ցու նկատ­ մամբ սե­րը Հի­սու­սը միահ­յու­սեց մեկ պատ­վի­րա­նի մեջ, և­այդ պատ­ վի­րանն ա­մե­նա­մեծ պատ­վի­րանն էր։ Եվ նո­րից, Հի­սու­սը նոր բան չբա­ցա­հայ­տեց, մի բան, ո­րը հրեա­ նե­րը եր­բեք չէին լսել։ Ընդ­հա­կա­ռա­կը, Աստ­ծուն գե­րա­գույն կեր­պով սի­րե­լու կո­չը, այ­սինքն Աստ­ծո նկատ­մամբ մեր սե­րը մեր դրա­ցի­նե­ րին և­ այլ մարդ­կանց սի­րե­լու մի­ջո­ցով ար­տա­հայ­տե­լու գա­ղա­փա­րը վերց­ված էր, ա­յո՛, Բ Օ­րենք գրքից։

44

Դաս 5


ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 24

Թլպատեք ձեր սրտերը Բ Օ­րենք գրքի 10-րդ գ­լու­խը, ո­րը Բ Օ­րենք գրքի 9-րդ գլ­խի շա­րու­ նա­կու­թյունն է, ըստ էու­թյան Աստ­ծո վե­րա­հաս­տա­տումն է այն ուխ­ տի, ո­րը Նա կա­պել էր Իս­րա­յե­լի հետ։ Եվ իս­կա­պես, այս գրքի մեծ մա­սը խո­սում է ուխ­տի նո­րոգ­ման մա­սին։ Նույ­նիսկ Քո­րե­բի սար­ սա­փե­լի մեղ­քից հե­տո, երբ Մով­սե­սը դեռ չէր հասց­րել մե­նակ թող­նել նրանց մի կարճ ժա­մա­նա­կով, երբ նրանք կռա­պաշ­տու­թյան ան­ցան, Տե­րը դեռ վեր­ջա­նա­կա­նա­պես ե­րես չէր թե­քել նրան­ցից։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 10.1–11 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է կա­տար­վում այս­տեղ, ին­չը մեզ օգ­նում է հաս­կա­նալ, որ Աստ­ված նե­րեց Իր ժո­ ղովր­դի մեղ­քը և վե­րա­հաս­տա­տեց ուխ­տի խոս­տու­մը, որն ա­րել էր նրանց և նրանց հայ­րե­րին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մով­սե­սը կոտ­րեց Տա­սը պատ­վի­րան­նե­րի տախ­տակ­նե­րը (Բ Օ­ րենք 9.17), ին­չը կոտր­ված ուխտն է խորհր­դան­շում (Բ Օ­րենք 32.19)։ «Որ­պես­զի ժո­ղովր­դին ցույց տա ի­րենց հան­ցան­քի նկատ­մամբ իր գար­շան­քը, Մով­սե­սը ներքև նե­տեց քա­րե տախ­տակ­նե­րը, և դ­րանք կոտր­վե­ցին ամ­բողջ ժո­ղովր­դի աչ­քի ա­ռաջ՝ ցույց տա­լով, որ քա­նի որ ժո­ղո­վուր­դը խախ­տեց իր ուխտն Աստ­ծո հետ, Աստ­ված խզեց Իր ուխ­տը ժո­ղովր­դի հետ»։ Է­լեն Ուայթ, Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 320։ Այս­պի­սով, այն փաս­տը, որ Աստ­ված Մով­սե­սին ա­սաց «նախ­կին­ նե­րի նման» նոր տախ­տակ­ներ կո­փել և դ­րանց վրա գրել այն բա­ռե­ րը, ո­րոնք ա­ռա­ջին­նե­րի վրա էին, ցույց է տա­լիս, որ Աստ­ված նե­րել էր ժո­ղովր­դին և նույ­նիսկ այդ ժա­մա­նակ ե­րես չէր թե­քել նրան­ցից։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 10.14–16 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է Աստ­ված ա­ սում նրանց։ Ո՞րն է պատ­կեր­նե­րի ի­մաս­տը, ո­րոնք Տերն օգ­տա­ գոր­ծում է այս­տեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս­տեղ պատ­կեր­նե­րի խառ­նուրդ կա՝ ծայ­րա­յին թլի­պը, սիր­տը և պա­րա­նո­ցը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ի­մաս­տը պար­զից էլ պարզ է։ Թլ­ Դաս 5

45


պա­տու­թյունն ուխ­տի նշան էր, սա­կայն այն միայն ար­տա­քին նշան է։ Աստ­ված կա­մե­նում էր նրանց սրտե­րը, այ­սինքն նրանց միտ­քը, նրանց կապ­վա­ծու­թյունն ու սե­րը։ Խս­տա­պա­րա­նոց լի­նե­լու պատ­կե­ րը ցույց է տա­լիս, թե որ­քան հա­մա­ռո­րեն նրանք չէին ցան­կա­նում հնա­զանդ­վել Տի­րո­ջը։ Եվ, ըստ էու­թյան, այս­տեղ և­ ա­մե­նուր Տե­րը նրանց ա­սում է թող­նել ի­րենց պա­ռակտ­ված հա­վա­տար­մու­թյունն ու ծա­ռա­յել Ի­րեն ամ­բողջ սրտով և հո­գով։ Խոր­հե՛ք այն բո­լոր ան­գամ­նե­րի մա­սին, երբ Տե­րը նե­րել է ձեր մեղ­քե­րը։ Ի՞նչ պետք է դա ձեզ ա­սի Նրա շնոր­հի մա­սին։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 25

Սիրեք պանդուխտին Այս զգու­շա­ցում­ներն ա­նե­լիս Մով­սե­սը հայ­տա­րա­րում է. «Ա­հա քո Տեր Աստ­ծունն են եր­կինքն ու եր­կինք­նե­րի եր­կին­քը, եր­կիրն ու նրա մեջ ե­ղած ա­մեն բան» (Բ Օ­րենք 10.14)։ Աստ­ծո գե­րիշ­խա­նու­թյան գա­ղա­փա­րի ինչ­պի­սի՜ հզոր ար­տա­հայ­տու­թյուն, ո­րը տեղ է գտել աստ­վա­ծաշնչ­յան այլ տեքս­տե­րում ևս. «Տի­րոջն են եր­կի­րը և նրա լիու­թյու­նը, աշ­խարհն ու նրա բնա­կիչ­նե­րը» (Սաղ­մոս­ներ 24.1)։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 10.17–19 հա­մար­նե­րը։ Ու­րիշ ի՞նչ հայ­տա­ րա­րու­թյուն­ներ է ա­նում Մով­սե­սը Տի­րոջ մա­սին այս­տեղ։ Ինչն ա­վե­լի կարևոր է, ի՞նչ է Աստ­ված պատ­վի­րում Իր ժո­ղովր­դին որ­ պես այդ հայ­տա­րա­րու­թյան արդ­յունք։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Յահ­վեն ոչ միայն երկն­քի ու երկ­րի գե­րիշ­խանն է, Նա նաև «աստ­ ված­նե­րի Աստ­վածն է և տե­րե­րի Տե­րը» (Բ Օ­րենք 10.17)։ Սա բնավ չի նշա­նա­կում, որ կան այլ աստ­ված­ներ, ո­րոնք կար­գով ա­վե­լի ցածր են, ո­րոնց երկր­պա­գում էին Իս­րա­յե­լին շրջա­պա­տող հե­թա­նոս ազ­գե­րը։ Այս պնդումն ա­վե­լի շատ խո­սում է այն մա­սին, որ Տե­րը, միակ Աստ­ վա­ծը լի­նե­լուց բա­ցի («Ի­մա­ցե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ, Ինձ­նից բա­ցի է՛լ աստ­ված չկա» [Բ Օ­րենք 32.39]), լիա­կա­տար գե­րա­գույն իշ­խա­նու­ թյուն ու­նի բո­լոր այլ ու­ժե­րի նկատ­մամբ՝ ի­րա­կան թե երևա­կա­յա­կան, երկն­քում թե երկ­րի վրա։ Այս տեքս­տը ևս­ ա­սում է, որ Աստ­ված «մեծ, հզոր և­ ա­հեղ Աստ­ վածն է, որ ա­չա­ռու­թյուն չի ա­նում և կա­շառք չի առ­նում»։ Այս ա­մե­նը 46

Դաս 5


ա­վե­լի մեծ լու­րի մաս է կազ­մում՝ Յահ­վեն ձեր Աստ­վածն է, և դուք՝ Նրա ժո­ղո­վուր­դը, պետք է հնա­զանդ­վեք Նրան։ Նաև ինչ­պի­սի՜ հզոր հա­կադ­րում է ներ­կա­յաց­ված այս­տեղ։ Ա­յո՛, Յահ­վեն աստ­ված­նե­րի Աստ­վածն է, տե­րե­րի Տե­րը, ա­րար­չա­գոր­ծու­ թյան միանձն­յա ղե­կա­վարն ու պա­հա­պա­նը (Կո­ղո­սա­ցի­նե­րին 1.16, 17), բայց Նա նաև հոգ է տա­նում որ­բե­րի, որբևայ­րի­նե­րի և պան­ դուխտ­նե­րի մա­սին, և­ այդ հո­գա­տա­րու­թյունն ար­տա­հայտ­վում է նրանց ան­մի­ջա­կան ֆի­զի­կա­կան կա­րիք­նե­րին ծա­ռա­յե­լու մի­ջո­ցով։ Այն Աստ­վա­ծը, Ով նկա­տում է նաև ճնճղու­կի գետ­նին ընկ­նե­լը (Մատ­ թեոս 10.29), գի­տի նաև հա­սա­րա­կու­թյան կող­մից ար­հա­մարհ­ված­ նե­րի դժվա­րու­թյուն­նե­րի մա­սին։ Այլ խոս­քե­րով, Տե­րը ժո­ղովր­դին ա­սում է. բա­րի, մի­գու­ցե դուք ընտր­ված եք, յու­րա­հա­տուկ եք, և Ես ձեզ սի­րում եմ, սա­կայն Ես սի­րում եմ նաև մյուս­նե­րին՝ նե­րառ­յալ ձեր մեջ գտնվող կա­րի­քա­վոր­նե­րին և­ա­նօգ­նա­կան­նե­րին։ Եվ քա­նի որ Ես սի­րում եմ նրանց, դուք ևս պետք է սի­րեք նրանց։ Սա ուխ­տի շրջա­ նա­կա­նե­րում ձեր պար­տա­կա­նու­թյուն­նե­րից մեկն է, ո­րը նաև շատ կարևոր պար­տա­կա­նու­թյուն է։ Կար­դա­ցե՛ք Սող­մոս­ներ 146.5–10 հա­մար­նե­րը։ Ո՞րն է Սաղ­ մոս­նե­րի լու­րը, որն ար­տա­ցո­լում է այն, ինչ Աստ­ված ա­սում է այս­տեղ, և­ ի՞նչ պետք է սա նշա­նա­կի մեզ հա­մար այ­սօր որ­պես քրիս­տոն­յա­ներ։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 26

Որովհետև դուք էլ էիք պանդուխտ եգիպտացիների երկրում «Ու­րեմն սի­րե՛ք պան­դուխ­տին, ո­րով­հետև դուք էլ էիք պան­ դուխտ ե­գիպ­տա­ցի­նե­րի երկ­րում» (Բ Օ­րենք 10.19)։ Ո՞րն է հին Իս­րա­յե­լին ուղղ­ված լուրն այս­տեղ։ Ի՞նչ դեր պետք է ու­նե­նա այս տեքս­տում ե­ղած լու­րը մեզ հա­մար ևս։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հար­յու­րամ­յակ­ներ ա­ռաջ Տերն Աբ­րա­մին ա­սաց. «Ս­տույգ ի­մա­ ցի՛ր, որ քո սե­րունդ­նե­րը պան­դուխտ կլի­նեն մի երկ­րում, որ ի­րեն­ցը չէ, և ծա­ռա­յու­թյուն կա­նեն, և նրանց չորս հար­յուր տա­րի կչար­չա­րեն» (Ծնն­դոց 15.13, տե՛ս նաև Ծնն­դոց 17.8, Գործք ա­ռա­քե­լոց 13.17)։ Սա, Դաս 5

47


ի­հար­կե, այն է, ինչ պա­տա­հեց, և Ելք գրքի ա­ռա­ջին գլուխ­նե­րում Ե­ գիպ­տո­սից ժո­ղովր­դի փրկու­թյան (Ելք 15.13) և­ ա­զա­տագր­ման (Ելք 14.13) դրա­մա­տիկ պատ­մու­թյունն է ար­ձա­նագր­ված՝ հա­ջորդ սե­ րունդ­նե­րին ներ­կա­յաց­նե­լու հա­մար, ո­րը խորհր­դա­նիշն ու պատ­ կերն է այն փրկու­թյան և­ ա­զա­տագր­ման, ո­րը մեզ տրվել է Հի­սուս Քրիս­տո­սի մեջ։ Այս տեքս­տում Տե­րը կա­մե­նում է, որ նրանք հի­շեն, թե որ­տեղ էին և­ինչ էին. նրանք պան­դուխտ էին օ­տար երկ­րում։ Այլ խոս­քե­րով, հի­շեք, որ դուք ժա­մա­նա­կին հա­սա­րա­կու­թյան կող­ մից լքված էիք, ար­հա­մարհ­ված, նույ­նիսկ ստրուկ­ներ էիք՝ թողն­ված ձեզ­նից ու­ժեղ­նե­րի ո­ղոր­մու­թյա­նը, ո­րոնք կա­րող էին վի­րա­վո­րել ձեզ, և հա­ճախ ա­նում էին դա։ Ու թեև Իս­րա­յելն ընտր­ված ազգ էր, Աստ­ ծո կող­մից ան­վան­ված «քա­հա­նա­նե­րի թա­գա­վո­րու­թյուն» (Ելք 19.6), ու թեև ո­րոշ տար­բե­րու­թյուն­ներ կա­յին նրանց և նրանց շրջա­պա­տի ազ­գե­րի միջև՝ կապ­ված հատ­կա­պես կրո­նա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ, երբ հար­ցը վե­րա­բե­րում էր «մար­դու ի­րա­վունք­նե­րին», ա­պա օ­ տա­րա­կա­նի, որբևայ­րու և­որ­բի հետ հար­կա­վոր էր վե­րա­բեր­վել միև­ նույն ար­դա­րու­թյամբ և­ ար­դա­րամ­տու­թյամբ, որն իս­րա­յե­լա­ցի­ներն ակն­կա­լում էին ի­րենց նկատ­մամբ։ Կար­դա­ցե՛ք Մատ­թեոս 7.12 հա­մա­րը։ Ինչ­պե՞ս է այս տեքս­տը պար­փա­կում այն, ինչ Տերն ա­սում էր հին Իս­րա­յե­լին, թե ինչ­պես նրանք պետք է վե­րա­բեր­վեին ի­րենց շար­քե­րում ե­ղած թույ­լե­րի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Իս­րա­յե­լին տրված այս զգու­շա­ցու­մը, թե ինչ­պես պետք է վար­վեին վտա­րան­դի­նե­րի հետ, հին աշ­խար­հում ըն­դուն­ված նորմ չէր։ Այն ժա­ մա­նակ­նե­րում թույ­լե­րի ու վտան­րան­դի­նե­րի հետ վար­վում էին նույ­ նիսկ կեն­դա­նի­նե­րի նման։ Ի հա­կադ­րու­թյուն ըն­դուն­ված նոր­մե­րի՝ Իս­րա­յե­լը պետք է տար­ բեր­վեր, լի­ներ լույս ազ­գե­րի հա­մար։ Եվ այդ տար­բե­րու­թյու­նը պետք է երևար այն Աստ­ծո մեջ, Ում նրանք երկր­պա­գում էին, և ճշ­մար­տու­ թյան այն ողջ կրո­նա­կան հա­մա­կար­գի մեջ, որն Աստ­ված տվել էր նրանց։ Այ­դու­հան­դերձ, լքված­նե­րի ու վտա­րան­դի­նե­րի նկատ­մամբ նրանց բա­րի վե­րա­բեր­մուն­քը կա­րող էր ի­րենց Աստ­ծո գե­րա­կա­յու­ թյան և­ ի­րենց հա­վա­տի հզոր վկա­յու­թյուն լի­նել աշ­խար­հի հա­մար, որն ինչ-որ ի­մաս­տով նրանց գո­յու­թյան ողջ ի­մաստն էր՝ աշ­խար­հի հա­մար լի­նել ի­րենց Աստ­ծո վկա­նե­րը։ 48

Դաս 5


ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 27

Դատեք արդարամտությամբ Որ­պես հա­վա­տաց­յալ­ներ՝ մենք կանչ­ված ենք ար­տա­ցո­լե­լու Աստ­ ծո բնա­վո­րու­թյու­նը։ Պո­ղո­սը գրում է. «Իմ զա­վակ­նե՛ր, որ ձեզ հա­ մար կրկին եր­կուն­քի ցա­վե­րի մեջ եմ, մինչև որ Քրիս­տո­սը ձեր մեջ կեր­պա­վոր­վի» (Գա­ղա­տա­ցի­նե­րին 4.19)։ Ի վեր­ջո, մենք ի սկզբա­նե ստեղծ­վել ենք «Աստ­ծո պատ­կե­րով» (Ծնն­դոց 1.27), ո­րը հե­տա­գա­ յում խե­ղա­թյուր­վեց մեղ­քի պատ­ճա­ռով։ Եվ ինչ­պես տես­նում ենք, երբ Մով­սե­սը խո­սում էր Աստ­ծո զո­րու­թյան և վե­հա­փա­ռու­թյան մա­սին, նաև ա­սաց, որ Աստ­ված կա­շառք չի վերց­նում և հոգ է տա­նում թույ­ լե­րի ու վտա­րան­դի­նե­րի մա­սին։ Աստ­ված ա­նում է այդ, ուս­տի մենք ևս պետք է նույնն ա­նենք։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք գրքի հետև­յալ տեքս­տե­րը։ Դրանց բո­լո­րին ի՞նչ ընդ­հա­նուր թե­մա է միա­վո­րում։ Բ Օ­րենք 1.16 _________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օ­րենք 16.19 _______________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օ­րենք 24.17 _______________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օ­րենք 27.19 _______________________________________________________ ________________________________________________________________________ Գրե­թե ա­սաց­վածք է դար­ձել այն գա­ղա­փա­րը, որ թույ­լե­րը, աղ­ քատ­նե­րը և վ­տա­րան­դի­նե­րը չեն ստա­նում միև­նույն «ար­դա­ րա­դա­տու­թյու­նը» մարդ­կա­յին դա­տա­րան­նե­րում, ինչ որ փող, իշ­խա­նու­թյուն ու կա­պեր ու­նե­ցող­նե­րը։ Եր­կի­րը, դա­րաշր­ջա­նը, մշա­ կույ­թը, ոչ էլ այն փաս­տը, թե որ­քան վեհ են ներ­կա­յաց­ված ար­դա­րու­ թյան և հա­վա­սա­րու­թյան սկզբունք­նե­րը սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րում կամ օ­րենսգր­քե­րում, շատ բան չեն փո­խում: Ի­րա­կա­նու­թյու­նը մնում է նույ­նը. աղ­քատ­նե­րը, թույ­լերն ու վտա­րան­դի­նե­րը գրե­թե եր­բեք չեն ստա­նում այն ար­դա­րա­դա­տու­թյու­նը, ո­րը տրված է «բա­րեն­պաստ» հո­ղի վրա կանգ­նած մարդ­կանց։ Ա­հա թե ինչն է շատ ու շատ ու­շադ­րու­թյան ար­ժա­նի նրա­նում, ինչ Տերն ան­ձամբ ա­սում է այս­տեղ։ Այս ա­նար­դա­րու­թյու­նը, ո­րը տի­ րում է մնա­ցած բո­լոր ազ­գե­րի մեջ, չպետք է տեղ ու­նե­նա Իս­րա­յե­լում՝ Աստ­ծո ժո­ղովր­դի շար­քե­րում, նրանց մեջ, ով­քեր պետք է աշ­խար­հին Դաս 5

49


ներ­կա­յաց­նեն Աստ­ծուն։ Ե­թե ժա­մա­նա­կա­կից լե­զու օգ­տա­գոր­ծենք, ա­պա ո­րոշ ի­մաս­տով Տե­րը կա­մե­նում էր, որ­պես­զի հին Իս­րա­յե­լում «օ­րեն­քի ա­ռաջ հա­վա­սար ար­դա­րա­դա­տու­թյուն» լի­ներ։ Սա­կայն այս թե­ման ան­հա­մե­մատ ա­վե­լի խորն է, քան պար­զա­ պես ար­դա­րա­դա­տու­թյու­նը։ «Սո՛ւրբ ե­ղեք, քան­զի սուրբ եմ Ես՝ ձեր Տեր Աստ­վա­ծը» (Ղև­տա­կան 19.2)։ Ա­յո՛, ժո­ղո­վուր­դը ճա­նա­չում էր ճշմա­րիտ Աստ­ծուն, գի­տեր երկր­պա­գու­թյան ճշմա­րիտ ա­րա­րո­ղա­ կար­գը, ըն­դու­նե­լի ձևով էր մա­տու­ցում զո­հե­րը։ Դա շատ լավ է։ Սա­ կայն, ի վեր­ջո, ի՞նչ օ­գուտ ու­ներ այդ ա­մե­նը, ե­թե նրանք վատ էին վար­վում ի­րենց շար­քե­րում ապ­րող թույ­լե­րի ու աղ­քատ­նե­րի հետ։ Նո­ րից ու նո­րից մար­գա­րե­նե­րի մի­ջո­ցով Աստ­ված բար­կա­նում է Իս­րա­յե­ լում աղ­քատ­նե­րին ու կա­րի­քա­վոր­նե­րին կե­ղե­քող­նե­րի վրա։ Ինչ­պե՞ս կա­րող եք լի­նել «սուրբ»՝ միև­նույն ժա­մա­նակ կե­ղե­քե­լով ու­րիշ­նե­րին։ Դա հնա­րա­վոր բան չէ, ան­կախ նրա­նից, թե որ­քան խստո­րեն եք հետևում պատ­շաճ կրո­նա­կան ծի­սա­կար­գին։ Կար­դա­ցե՛ք Ա­մովս 2.6, Ա­մովս 4.1, Ա­մովս 5.11, Ե­սա­յի 3.14, 15, Ե­սա­յի 10.1, 2 և Ե­րե­միա 2.34 հա­մար­նե­րը։ Ի՞նչ են ա­սում մար­ գար­նե­րը, ինչն ար­տա­ցո­լում է այն, ին­չի մա­սին Տե­րը զգու­շաց­րել էր հին Իս­րա­յե­լին։ Ի՞նչ են մեզ ա­սում այս բա­ռերն այ­սօր։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 28

Սուրբ կրոն Աստծո առաջ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 24.10–15 հա­մար­նե­րը։ Ի՞նչ կարևոր սկզբունք­ներ են ար­տա­հայտ­ված այս­տեղ այն մա­սին, թե ինչ­պես պետք է վե­րա­բեր­վենք նրանց, ով­քեր գտնվում են մեր հսկո­ղու­ թյան ներ­քո։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եվ նո­րից մենք տես­նում ենք Աստ­ծո ան­հանգս­տու­թյու­նը մարդ­կա­ յին ար­ժա­նա­պատ­վու­թյան նկատ­մամբ։ Ե­թե նույ­նիսկ որևէ մե­կը ձեզ ինչ-որ բան է պարտք, և­ ար­դեն այն հետ ստա­նա­լու ժա­մա­նակն է, մի փոքր հար­գանք ու ար­ժա­նա­պատ­վու­թյուն ցու­ցա­բե­րեք այդ մար­ դու նկատ­մամբ։ Լավ կլի­նի դրսում սպա­սել և թույլ տալ, որ պարտք վերց­նողն ին­քը դուրս բե­րի ձեր պարտ­քը և վե­րա­դարձ­նի ձեզ։ Բ Օ­ րենք 24.12, 13 հա­մար­նե­րը կար­ծես ա­սում են, որ ե­թե որևէ աղ­քատ 50

Դաս 5


մարդ ձեզ իր զգես­տը որ­պես «գրավ» է տվել, պետք է առն­վազն թույլ տաք, որ գի­շե­րը նա դրա­նով քնի։ Մ­յուս տեքս­տե­րը խո­սում են այն մա­սին, թե իչ­պես է պատ­շա­ճում վար­վել այն աղ­քատ­նե­րի հետ, ո­ րոնք աշ­խա­տում են ձեզ հա­մար, և­ո­րոնց այն­քա՜ն հեշտ է կե­ղե­քե­լը։ Մի՛ կե­ղե­քեք նրանց, ո­րով­հետև Աստ­ծո աչ­քում դա մեղք է, և, բնա­ կա­նա­բար, շա՜տ ծանր մեղք։ Ու նո­րից, ե­թե Իս­րա­յե­լը պետք է լի­ներ վկա, սուրբ ժո­ղո­վուրդ, ո­րը քայ­լում էր ճշմար­տու­թյան մեջ այն աշ­ խար­հում, ո­րը թաղ­ված էր սխա­լի, կռա­պաշ­տու­թյան, չա­րի­քի ու մեղ­ քի մեջ, նրանք, ան­կաս­կած պետք է բա­րու­թյուն ցու­ցա­բե­րեին ի­րենց մեջ ապ­րող թույ­լե­րի ու լքված­նե­րի նկատ­մամբ։ Հա­կա­ռակ դեպ­քում նրանց վկա­յու­թյունն առ ո­չինչ կլի­ներ։ Կար­դա­ցե՛ք Հա­կո­բոս 1.27–2.11 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է ա­սում Հա­ կո­բոսն այս­տեղ, ինչն ար­տա­ցո­լում է այն, ին­չը Տերն ա­սում էր Իր ժո­ղովր­դին Բ Օ­րենք գրքում։ Ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նի այն փաս­տը, որ այս տեքս­տե­րում Հա­կո­բոսն աղ­քատ­նե­րի հետ վատ վար­վե­լը կա­պում է Տա­սը պատ­վի­րան­նե­րի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թեև Տա­սը պատ­վի­րան­նե­րում ո­չինչ ուղ­ղա­կիո­րեն ցույց չի տա­ լիս աղ­քատ­նե­րի նկատ­մամբ դրսևոր­ված հա­րուստ­նե­րի ա­չա­ռու­ թյու­նը, օ­րեն­քի տա­ռի խստիվ պահ­պա­նումն ու միև­նույն ժա­մա­նակ աղ­քատ­նե­րի ու կա­րի­քա­վոր­նե­րի նկատ­մամբ վատ վար­վե­լը, դա առն­վազն ծաղ­րի է են­թար­կում մարդ­կանց այն հայ­տա­րա­րու­թյու­նը, որ ի­րենք հա­վա­տում են և պա­հում են պատ­վի­րան­նե­րը։ Քո դրա­ ցուն քո ան­ձի պես սի­րելն Աստ­ծո օ­րեն­քի ա­մե­նա­բարձր ար­տա­ հայ­տումն է, և­ այն ներ­կա ժա­մա­նակ­նե­րի ճշմար­տու­թյուն է ճիշտ այն­քան, որ­քան ար­դիա­կան էր Հա­կո­բո­սի ժա­մա­նակ­նե­րում և­ այն ժա­մա­նակ, երբ Մով­սե­սը դի­մում էր Իս­րա­յե­լին՝ կանգ­նած Սուրբ Երկ­րի սահ­ման­նե­րին։ Ին­չու պետք է մենք՝ որ­պես Յո­թե­րորդ օր­վա ադ­վեն­տիստ­ներ, ով­քեր օ­րեն­քը պա­հե­լուն լուրջ են վե­րա­բեր­վում, հա­վաս­տիա­ նանք, որ նույն­քան լրջու­թյամբ ենք վե­րա­բեր­վում նաև Հա­կո­բո­ սի և Բ Օ­րենք գրքի բա­ռե­րին։ Հաշ­վի առ­նե­լով այն, ինչ կար­դում ենք Հա­կո­բո­սի գրքում, ին­չո՞ւ պետք է օ­րեն­քը պա­հե­լու մեր հաս­տա­տա­կա­մու­թյու­նը միայն ամ­րապն­դի մեր շար­քե­րում ապ­ րող աղ­քատ­նե­րին ու կա­րի­քա­վոր­նե­րին օգ­նե­լու մեր վճռա­կա­ նու­թյու­նը։ Դաս 5

51


ՈՒՐ­ԲԱԹ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 29

Հետագա ուսումնասիրության համար Բարդ է պատ­կե­րաց­նել, թե ինչ­պես նույ­նիսկ լա­վա­գույն ժա­մա­ նակ­նե­րում, ինչ­պի­սիք էին, օ­րի­նակ, Դավ­թի ու Սո­ղո­մո­նի թա­գա­վո­ րու­թյան տա­րի­նե­րը, երբ Իս­րա­յե­լի ժո­ղո­վուրդն այդ­քան օրհն­ված էր Աստ­ծո կող­մից, սա­կայն այդ­քան ա­նո­ղո­քա­բար կա­րող էր կե­ղե­քել իր շար­քե­րում ապ­րող աղ­քատ­նե­րին, ա­նօգ­նա­կան­նե­րին ու վտա­րան­ դի­նե­րին։ «Նրա հա­մար, որ ոտ­նա­հա­րում եք աղ­քա­տին և նրա­նից ցո­րե­նի հար­կեր եք կոր­զում։ Դուք տաշ­ված քա­րից տներ եք կա­ռու­ցել, բայց նրանց մեջ չեք բնակ­վի, ցան­կա­լի այ­գի­ներ եք տնկել, բայց նրանց գի­նին չեք խմի։ Ո­րով­հետև Ես գի­տեմ՝ որ­քան բազ­մա­թիվ են ձեր հան­ցանք­նե­րը, և­որ­քան ծանր՝ ձեր մեղ­քե­րը, դուք, որ նե­ղում եք ար­ դա­րին, կա­շառք եք վերց­նում և դա­տա­րա­նում աղ­քատ­նե­րին զրկում եք ար­դա­րու­թյու­նից» (Ա­մովս 5.11, 12)։ «Տե­րը դա­տի մեջ է մտնում Իր ժո­ղովր­դի ե­րեց­նե­րի և նրա իշ­խա­ նա­վոր­նե­րի հետ. Դուք հրկի­զել եք այ­գին, թշվառ­նե­րից կո­ղոպտ­վա­ծը ձեր տնե­րում է» (Ե­սա­յի 3.14)։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Իս­րա­յե­լը պետք է հի­շեր, որ «պան­դուխտ» էր Ե­գիպ­տո­սում, ո­ րը պատ­ճառ­նե­րից մեկն էր, թե ին­չու նրանք պետք է Իս­րա­յե­լում ապ­րող պան­դուխտ­նե­րին ու վտա­րան­դի­նե­րին վե­րա­բեր­վեն այն­ պես, ինչ­պես կցան­կա­նա­յին, որ ի­րենց վե­րա­բեր­վեին, երբ ի­րենք էին պան­դուխտ­ներ։ Ի՞նչ կապ ու­նի այս ճշմար­տու­թյունն Ա­վե­ տա­րա­նի հետ, այն գա­ղա­փա­րի հետ, որ Հի­սու­սի ար­յամբ մենք ա­զատ­վել ենք մեղ­քի ստրկու­թյու­նից։ Այն, ին­չը Հի­սուսն ա­րել է մեզ հա­մար, ինչ­պե՞ս և­ ի՞նչ զու­գա­հեռ կեր­պով պետք է ազ­դի այն փաս­տի վրա, թե ինչ­պես ենք մենք վե­րա­բեր­վում ու­րիշ­նե­ րին, հատ­կա­պես մեր մեջ բնակ­վող ա­նօգ­նա­կան­նե­րին։ 2. Խոր­հե՛ք հետև­յա­լի մա­սին։ Մենք կա­րող ենք երկր­պա­գու­թյուն ի­րա­կա­նաց­նել ճիշտ օ­րը, հաս­կա­նալ մահ­վան, դժոխ­քի, գա­զա­ նի դրոշ­մի մա­սին և շատ այլ կարևոր ճշմար­տու­թյուն­ներ։ Դա հրա­շա­լի է։ Սա­կայն ի՞նչ ար­ժեք ու­նի այդ ա­մե­նը, ե­թե մարդ­կանց վե­րա­բեր­վում ենք նող­կա­լի կեր­պով, կե­ղե­քում ենք մեր մեջ ապ­ րող թույ­լե­րին կամ ար­դա­րա­ցի ո­րո­շում չենք կա­յաց­նում, երբ մեզ 52

Դաս 5


տրված է ի­րա­վի­ճա­կը դա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Հատ­կա­պես մեր ու­նե­ցած ճշմար­տու­թյան պատ­ճա­ռով, ին­չո՞ւ պետք է կրկնա­ կի զգույշ լի­նենք, որ­պես­զի չկար­ծենք, թե Աստ­ված մեզ­նից պա­ հան­ջում է պար­զա­պես ճշմար­տու­թյան ի­մա­ցու­թյու­նը։ Ին­չո՞ւ է դա մեզ հա­մար վտանգ­նե­րով լի ծու­ղակ։ 3. Ի՞նչ դեր պետք է ու­նե­նա մեր հա­վա­տը, որ­պես­զի մեզ օգ­նի հաս­ կա­նալ, թե ինչ է առ­հա­սա­րակ նշա­նա­կում «մար­դու ի­րա­վունք­ ներ» ար­տա­հայ­տու­թյու­նը։

Դաս 5

53


ԴԱՍ 6 ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 30–ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 5

ԵՎ ԱՅԴ Ո՞Ր ՄԵԾ ԱԶԳՆ Է Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Բ Օ­րենք 4.1–9, Մատ­թեոս 15.1–9, Թվեր 25.1–15, Ա Կորն­թա­ ցի­նե­րին 10.13, Բ Օ­րենք 4.32–35, Մատ­թեոս 5.13–16։ Հի­շե­լու հա­մա­րը. «Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ու­նե­նա այն­պի­սի ար­դար օ­ րենք­ներ ու կա­նոն­ներ, ինչ­պի­սին այս բո­լոր օ­րենք­ներն են, որ ես այ­սօր դնում եմ ձեր ա­ռաջ» (Բ Օ­րենք 4.8)։ Բ Օ­րենք գրքի ա­ռա­ջին ե­րեք գլուխ­ներն ըստ էու­թյան պատ­մու­ թյան դաս են, ո­րոնք հի­շեց­նում էին ժո­ղովր­դին, թե ինչ են նրանք ե­ղել մինչ այդ պա­հը։ Մինչ չոր­րորդ գլխին հաս­նե­լը՝ պատ­մու­թյան դասն ա­վե­լի շատ քա­րո­զի ձևա­չափ է ստա­նում։ Պատ­մու­թյան շա­րադ­րու­մը միայն դրա սի­րա­հար­նե­րի հա­մար չէր. այն հա­տուկ նպա­տակ ու­ներ՝ ցույց էր տա­լիս մարդ­կանց Աստ­ծո զո­րու­թյունն ու շնոր­հը, որն աշ­ խա­տում էր մարդ­կանց մեջ, ու թեև նրանք շատ մեղ­քեր գոր­ծե­ցին, Տե­րը, միև­նույն է, պետք է պատ­վեր նրանց հետ կա­պած Իր ուխ­տը։ Չոր­րորդ գլուխն սկսվում է եբ­րա­յե­րեն վըատ­տա (կապ և մակ­ բայ) բա­ռով, ո­րը կա­րող է թարգ­ման­վել «և­այժմ» կամ «ուս­տի այժմ»։ Նրանք նոր էին վե­րա­նա­յել ի­րենց վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի պատ­մու­ թյու­նը, ո­րը հի­շեց­նում էր նրանց, թե Աստ­ված ինչ է ա­րել ի­րենց այս կե­տին հասց­նե­լու հա­մար, ուս­տի կամ «ուս­տի այժմ», որ­պես պա­ տաս­խան՝ նրանք պետք է ա­նեն այն, ինչ Աստ­ված հանձ­նա­րա­րում է (տե՛ս նաև Բ Օ­րենք 10.12)։ Ա­հա թե ին­չու է «ուս­տի այժմ» ար­տա­հայ­տու­թյու­նից հե­տո ա­ռա­ ջի­նը հան­դի­պում շա­մա բա­ռը, այն նույն բա­յը (և նույն ձևով), ո­րը հան­դի­պում է Շը­մա ա­ղոթ­քի սկզբում և նշա­նա­կում է «լսել» կամ «հնա­զանդ­վել»։ Այս բառն ա­նընդ­հատ կրկնվում է Բ Օ­րենք գրքում։ Այս­պի­սով, գլուխն սկսվում է. Ուս­տի այժմ, Իս­րա­յե՛լ, այն ա­մե­նի հա­մար, որ Ես քեզ ա­րել եմ, դու պետք է հնա­զանդ­վես հետև­յա­լին…

54

Դաս 6


ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 31

Չավելացնել և չպակասեցնել Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.1, 2 հա­մար­նե­րը։ Ո՞րն է այն յու­րա­հա­ տուկ զգու­շա­ցու­մը, ո­րը Տե­րը տա­լիս է նրանց Իր «կա­նոն­նե­րի ու օ­րենք­նե­րի» վե­րա­բեր­յալ, և­ ին­չո՞ւ են դրանց մա­սին ժո­ղովր­դին ան­մի­ջա­պես զգու­շաց­նում (տե՛ս նաև Բ Օ­րենք 12.32)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տե­րը նրանց ա­սում է հնա­զանդ­վել «կա­նոն­նե­րին ու օ­րենք­նե­րին» և դ­րանց վրա չա­վե­լաց­նել ու դրան­ցից չպա­կա­սեց­նել։ Ին­չո՞ւ է այդ մա­սին հի­շա­տակ­վում։ Ի վեր­ջո, ին­չո՞ւ պետք է ինչ-որ մե­կը ցան­կա­ նա փո­խել Աստ­ծո օ­րեն­քը։ Մենք, բնա­կա­նա­բար, գի­տենք պա­տաս­խա­նը։ «Սա­տա­նան հա­մա­ռո­րեն և­ ան­խոնջ կեր­պով ջա­նա­ցել է շա­րու­ նա­կել երկն­քում իր սկսած գոր­ծը՝ փո­խել Աստ­ծո օ­րեն­քը։ Նրան հա­ ջող­վեց հա­մո­զել աշ­խար­հին այն տե­սու­թյու­նը, ո­րը ներ­կա­յաց­րել էր երկն­քում իր վտա­րու­մից ա­ռաջ, իբր Աստ­ծո օ­րեն­քը սխալ­ներ ու­նի և վե­րա­նայ­ման կա­րիք ու­նի։ Ի­րենց քրիս­տոն­յա հա­մա­րող շատ ե­կե­ղե­ ցի­ներ, ե­թե ոչ ի­րենց բա­ռե­րով, ա­պա ի­րենց դիր­քո­րոշ­մամբ ցույց են տա­լիս, որ ըն­դու­նել են միև­նույն սխա­լը»։ Է­լեն Ուայթ, Ըն­տիր լու­րեր, գիրք 2, էջ 107։ Երբ մտա­ծում ենք հին Իս­րա­յե­լի պատ­մու­թյան մա­սին, տես­նում ենք, որ շատ ան­գամ­ներ նրանք խնդիր­նե­րի մեջ են ըն­կել այն պատ­ ճա­ռով, որ ոչ միայն ար­հա­մար­հում էին օ­րեն­քի ո­րոշ կա­նոն­ներ, ո­րոնք գործ­նա­կան նպա­տակ­նե­րով հե­ռաց­վում էին օ­րեն­քից, այլև ա­ վե­լաց­նում էին օ­րեն­քի վրա այն ի­մաս­տով, որ գործ­նա­կա­նում սկսում էին կի­րա­ռել այն­պի­սի օ­րենք­ներ, ո­րոնք սահ­ման­ված չէին Աստ­ծո օ­րեն­քում, և­ ո­րոնք, ի­րա­կա­նում, տա­նում էին վերջ­նա­կան օ­րի­նա­ խախ­տու­թյան։ Կար­դա­ցե՛ք Մատ­թեոս 15.1–9 հա­մար­նե­րը։ Ինչ­պե՞ս ենք այս­տեղ տես­նում այն սկզբուն­քի օ­րի­նա­կը, ո­րի մա­սին Մով­սե­սը զգու­ շաց­նում էր Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին, թեև այլ հա­մա­տեքս­տում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ հրեա­նե­րը վեր­ջա­պես ստա­ցան ի­րենց խոս­տաց­ված եր­կի­րը, նրանք հա­ճախ էին ան­տե­սում ի­րենց տրված ուղ­ղա­կի զգու­շա­ցում­ Դաս 6

55


նե­րը, օ­րի­նակ, կռա­պաշ­տու­թյան վե­րա­բեր­յալ։ Արդ­յուն­քում սկսե­ցին հետևել շատ հե­թա­նո­սա­կան ծի­սա­կար­գե­րի, ո­րոնք եր­բեմն կազ­մում էին Յահ­վեին ուղղ­ված թվաց­յալ երկր­պա­գու­թյան մի մաս։ Իսկ Հի­ սու­սի ժա­մա­նակ­նե­րում ար­դեն նրանք ա­վե­լաց­րել էին մարդ­կա­յին ա­վան­դույթ­նե­րը, որ, ինչ­պես Հի­սուսն ա­սաց, «ա­նար­գում էին Աստ­ծո խոս­քը»։ Այս­պես թե այն­պես, ա­վե­լաց­նե­լով թե պա­կա­սեց­նե­լով՝ օ­րեն­քը փո­ փո­խու­թյան էր են­թարկ­վում, և­ազ­գը կրում էր դրա հետևանք­նե­րը։ Ինչ­պե՞ս պետք է զգու­շա­նանք, որ­պես­զի չա­վե­լաց­նենք և չ­պա­կա­ սեց­նենք նրա­նից, ինչ Աստ­ված մեզ ա­սել է ա­նել։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 1

Բելփեգոր Բ Օ­րենք 4.3, 4 հա­մար­նե­րում Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին մի փոքր ա­վե­լի շատ պատ­մու­թյան դաս է տրվում, ո­րը պետք է ծա­ռա­յի իբրև հի­շե­ ցում ինչ­պես անց­յա­լի, այն­պես էլ այն հոգևոր և պ­րակ­տիկ ճշմար­ տու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոն­ցից նրանք պետք է դաս քա­ղեին։ Կար­դա­ցե՛ք Թվեր 25.1–15 հա­մար­նե­րը։ Ի՞նչ պա­տա­հեց, և­ այս ձա­խո­ղու­մից ի՞նչ հոգևոր և պ­րակ­տիկ դա­սեր պետք է քա­ղեր ժո­ղո­վուր­դը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որ­քան էլ որ մեզ դուր չգան այն պատ­մու­թյուն­նե­րը, երբ Իս­րա­ յե­լը կո­տո­րում է իր շրջա­պա­տի հե­թա­նոս ազ­գե­րից ո­րոշ­նե­րին, այդ պատ­մու­թյուն­նե­րը բնա­կա­նա­բար օգ­նում են բա­ցատ­րել այս պատ­ վե­րի հիմ­քում ըն­կած տրա­մա­բա­նու­թյու­նը։ Իս­րա­յե­լը պետք է ի­րեն շրջա­պա­տող հե­թա­նոս ազ­գե­րի հա­մար լի­ներ ճշմա­րիտ Աստ­ծո՝ միակ Աստ­ծո վկան։ Նրանք պետք է օ­րի­նակ ծա­ռա­յեին, թե ինչ­պի­ սին պետք է լի­ներ ճշմա­րիտ Աստ­ծո երկր­պա­գու­թյու­նը։ Սա­կայն, դրա փո­խա­րեն, ի­րենց շրջա­պա­տող հե­թա­նոս «աստ­ված­նե­րին» հետևե­ լով՝ նրանք շատ հա­ճախ ապս­տամ­բում էին հենց այն Աստ­ծո դեմ, Ում պետք է ներ­կա­յաց­նեին աշ­խար­հին։ Թեև «պոռն­կա­նալ» ար­տա­հայ­տու­թյու­նը շատ հա­ճախ հոգևոր ի­մաստ է կրում այն ա­ռու­մով, որ Իս­րա­յե­լը գնում էր հե­թա­նոս աստ­ ված­նե­րի և ծի­սա­կար­գե­րի հետևից (տե՛ս Ով­սեե 4.12–14), այս 56

Դաս 6


դեպ­քում շա­րադ­րան­քի ո­ճը, ինչ­պես նաև պատ­մու­թյան շա­րու­նա­ կու­թյու­նը թույլ են տա­լիս կար­ծել, որ առ­կա էր նաև սե­ռա­կան մեղ­քը, առն­վազն սկզբնա­կան շրջա­նում։ Այս­տեղ ևս, սա­տա­նան օգտ­վեց մե­ղա­վոր մար­դու բնույ­թից՝ օգ­տա­գոր­ծե­լով հե­թա­նոս կա­նանց՝ տղա­ մարդ­կանց գայ­թակ­ղե­լու հա­մար, ո­րոնք էլ ի­րենց հեր­թին թույլ տվե­ ցին, որ ի­րենց գայ­թակ­ղեց­նեն։ Կաս­կած լի­նել չի կա­րող, որ ֆի­զի­կա­կան պոռն­կու­թյու­նը վե­րած­ վեց նաև հոգևոր պոռն­կու­թյան։ Դրա­նում ներգ­րավ­ված մար­դիկ ի վեր­ջո սկսե­ցին կի­րա­ռել հե­թա­նո­սա­կան երկր­պա­գու­թյան ծի­սա­կար­ գեր, ո­րոն­ցում Իս­րա­յե­լը «միա­ցավ Բել­փե­գո­րին», այ­սինքն նրանք ինչ-որ կերպ կապ­վե­ցին այդ կեղծ աստ­ծուն և նույ­նիսկ զո­հեր էին մա­տու­ցում դրան։ Ի հե­ճուկս այն ա­մե­նի, ինչ նրանց աս­վել ու ու­սու­ ցան­վել էր՝ կրքի և տռ­փան­քի թեժ պա­հին նրանք պատ­րաստ էին այդ ա­մե­նը դեն նե­տել։ Ինչ­պե՞ս դա կա­րող էր պա­տա­հել։ Հեշ­տու­թյամբ։ Խս­տաց­նե­լով ի­ րենց խիղճն ա­ռա­ջին՝ ֆի­զի­կա­կան մեղ­քը գոր­ծե­լիս, նրանք հա­սու­ նա­ցան մյուս՝ հոգևոր մեղ­քի մեջ ընկ­նե­լու հա­մար, ո­րը և սա­տա­նա­յի վերջ­նա­կան նպա­տակն էր։ Նրանց հոգևոր վի­ճակն այն­քան էր վատ­ թա­րա­ցել, որ, հա­մա­ձայն տեքս­տի, տղա­մարդ­կան­ցից մե­կը մի մա­ դիա­նա­ցի կնոջ բե­րեց Մով­սե­սի և ժո­ղովր­դի աչ­քի ա­ռա­ջին, ո­րոնք, խո­րա­նից դուրս կանգ­նած, լաց էին լի­նում։ Մեր միտքն ու մար­մի­նը սեր­տո­րեն կապ­ված են։ Ինչն ազ­դում է մե­կի վրա, ազ­դում է նաև մյու­սի վրա։ Ի՞նչ կա­րող ենք սո­վո­րել այս պատ­մու­թյու­նից այն մա­սին, թե որ­քան վտան­գա­վոր կա­րող է լի­նել ցան­կու­թյուն­նե­րին հա­գուրդ տա­լը հոգևո­րու­թյան հա­մար։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 2

Ձեր Տեր Աստծո՛ւն հարեք Հա­զա­րա­վոր մար­դիկ մա­հա­ցան Բել­փե­գո­րի մեղ­քի պատ­ճա­ռով։ Կոր­ծան­վե­ցին «այն բո­լոր մար­դիկ, ո­րոնք հետևում էին Բել­փե­գո­ րին»։ Այ­դու­հան­դերձ շատ մար­դիկ չգնա­ցին հա­վա­տու­րա­ցու­թյան ճա­նա­պար­հով։ Ով­քե՞ր էին այդ մար­դիկ։ «Բայց դուք, որ հա­րե­ցիք ձեր Տեր Աստ­ծուն, բո­լորդ էլ այ­սօր ողջ եք» (Բ Օ­րենք 4.4)։ Ինչ­պե՞ս է այս տեքս­տը բա­ցատ­րում տար­ բե­րու­թյունն այն մարդ­կանց միջև, ով­քեր ըն­կան մեղ­քի մեջ, և­ Դաս 6

57


ով­քեր մեղ­քի մեջ չըն­կան։ Ո՞րն է այս­տեղ մեզ հա­մար կարևոր լու­րը մեղ­քի, գայ­թակ­ղու­թյան և մեր կյան­քում Աստ­ծո ու­նե­ցած զո­րու­թյան վե­րա­բեր­յալ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք այս տեքս­տում օգ­տա­գործ­վող «բո­լոր» բա­ռի և նա­խորդ տեքս­տում օգ­տա­գործ­վող միև­նույն բա­ռի միջև հա­ կադ­րու­թյա­նը։ Բել­փե­գո­րին հետևող բո­լոր մար­դիկ կոր­ծան­վե­ցին, սա­կայն բո­լորդ, «որ հա­րե­ցիք ձեր Տեր Աստ­ծուն», ողջ եք։ Ո՛չ այն ժա­ մա­նակ, ո՛չ էլ հի­մա մի­ջին կար­գա­վի­ճակ չկա։ Մենք կա՛մ Հի­սու­սի հետ ենք, կա՛մ Նրա դեմ (Մատ­թեոս 12.30)։ Եբ­րա­յե­րեն «հա­րել» դա­վեք բա­ռը ցույց է տա­լիս խիստ վճռա­կա­ նու­թյուն՝ հետևե­լու սե­փա­կան ան­ձից վեր ինչ-որ բա­նի։ Միև­նույն եբ­ րա­յե­րեն բա­ռի ար­մատն օգ­տա­գործ­ված է Ծնն­դոց 2.24 հա­մա­րում, երբ տղա­մար­դը պետք է թող­նի իր ըն­տա­նիքն ու «միա­նա» իր կնո­ջը (տե՛ս նաև Հռութ 1.14)։ Այս բառն այս հա­մա­տեքս­տում հան­դի­պում է ևս չորս ան­գամ Բ Օ­րենք գրքում (Բ Օ­րենք 10.20, Բ Օ­րենք 11.22, Բ Օ­րենք. 13.4, Բ Օ­րենք 30.20), և բո­լոր դեպ­քե­րում միտ­քը նույնն է. նա՝ ժո­ղո­վուր­դը, պետք է հա­րեր (կառ­չեր) իր Աստ­ծուն։ Այ­սինքն, նրանք ի­րենց պետք է նվի­րեին Աստ­ծուն և­ ուժ ու զո­րու­թյուն ստա­նա­յին Նրա­նից։ Կարևոր է հի­շել, որ այս բա­յի հետ օգ­տա­գործ­վող են­թա­կան ժո­ ղո­վուրդն է, այ­սինքն նրա՛նք պետք է հա­րեին։ Նրա՛նք պետք է ընտ­ րու­թյուն կա­տա­րեն «հա­րել» Աստ­ծուն, հե­տո, Նրա կող­մից ի­րենց շնորհ­ված զո­րու­թյամբ և­ու­ժով, խու­սա­փեն մեղ­քի մեջ ընկ­նե­լուց։ Կար­դա­ցե՛ք 24 և Ա Կորն­թա­ցի­նե­րին 10.13 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է աս­վում նորկ­տա­կա­րան­յան այս տեքս­տե­րում, ին­չին կա­րե­լի է հան­դի­պել նաև Բ Օ­րենք 13.4 հա­մա­րում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստ­ված հա­վա­տա­րիմ է, ու­նակ է հետ պա­հել մեզ մե­ղան­չե­լուց։ Սա­կայն մենք պետք է գի­տա­կից ընտ­րու­թյուն կա­տա­րենք, ինչ­պես որ վար­վե­ցին Բել­փե­գո­րի ժա­մա­նակ­նե­րում ապ­րող հա­վա­տա­րիմ­նե­ րը և­ ո­րո­շե­ցին հա­րել Աստ­ծուն։ Ե­թե դա ա­նենք, ա­պա կա­րող ենք վստահ լի­նել, որ ինչ­պի­սի գայ­թակ­ղու­թյան էլ որ հան­դի­պենք, հա­վա­ տարիմ կմնանք։ Ինչ­պե՞ս են ա­ղոթ­քը, Աստ­վա­ծաշն­չի ու­սում­նա­սի­րու­թյու­նը, երկր­ պա­գու­թյու­նը և շ­փու­մը օգ­նում մեզ հա­րել Տի­րո­ջը։ 58

Դաս 6


ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 3

Եվ այդ ո՞ր մեծ ազգն է Այն տեքս­տե­րը, ո­րոնք հա­ջոր­դում են Բ Օ­րենք 4.4 հա­մա­րին, թերևս ողջ Աստ­վա­ծաշն­չի ա­մե­նա­խո­րը և­ա­մե­նա­գե­ղե­ցիկ տեքս­տե­ րից են (եբ­րա­յե­րեն դրանք պար­զա­պես դյու­թիչ են)։ Ո­մանք կա­րող են վի­ճել, թե, ըստ էու­թյան, Բ Օ­րենք գրքի լու­րը հենց այս տեքս­տե­րում է, մնա­ցա­ծը պար­զա­պես մեկ­նա­բա­նու­թյուն է։ Երբ կար­դում եք դրանք, խոր­հե՛ք այն բազ­մա­զան ձևե­րի մա­սին, թե ինչ­պես դրան­ցում ամ­ փոփ­ված սկզբունք­նե­րը կա­րող են կի­րառ­վել այ­սօր մեր կյան­քում ևս։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.5–9 հա­մար­նե­րը։ Ին­չո՞ւ է Աստ­ված Մով­ սե­սի մի­ջո­ցով այս­տեղ ա­սում, թե ինչ է ա­րել Իս­րա­յե­լի հա­մար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տե­րը կա­մե­նում է, որ­պես­զի ժո­ղո­վուր­դը գի­տակ­ցի, որ կանչ­վել և­ ընտր­վել է հա­տուկ պատ­ճա­ռով։ Նրանք «մեծ» ազգ են, ինչ­պես և Աստ­ված ա­սաց Աբ­րա­մին ա­ռա­ջին ան­գամ քաղ­դեա­ցի­նե­րի երկ­րից կան­չե­լիս. «Ես քեզ մեծ ազգ պի­տի դարձ­նեմ» (Ծնն­դոց 12.2, տե՛ս նաև Ծնն­դոց 18.18)։ Սա­կայն նրանց մեծ ազգ դարձ­նե­լու նպա­տակն այն էր, որ նրանք օրհ­նու­թյուն (Ծնն­դոց 12.2) լի­նեին աշ­խար­հի բո­լոր ազ­գե­րի հա­մար (Ծնն­դոց 12.3)։ Ու թեև գե­րա­գույն օրհ­նու­թյու­նը լի­նե­լու էր այն, որ Հի­սու­սը՝ Մե­սիան, պետք է ծնվեր նրանց սերն­դից, մինչ այդ ի­րե՛նք պետք է լի­նեին աշ­խար­հի լույ­սը։ «Ես քեզ նաև ազ­գե­րի հա­մար լույս կդարձ­նեմ, որ­պես­զի Իմ փրկու­թյու­նը հաս­նի մինչև երկ­րի ծայ­րե­րը» (Ե­սա­յի 49.6)։ Ոչ թե փրկու­թյու­նը նրան­ցով էր, այլ ճշմա­րիտ Աստ­վա­ ծը, Ով միակն է, որ կա­րող է փրկել, պետք է բա­ցա­հայտ­վեր նրանց մի­ջո­ցով։ Իս­րա­յե­լը երկր­պա­գում էր այն Աստ­ծուն, Ով ստեղ­ծել է տիե­զեր­քը, երկն­քի ու երկ­րի Տի­րո­ջը, իսկ հե­թա­նոս­նե­րը երկր­պա­գում էին ժայ­ ռեր, քա­րեր, փայ­տեր և դևե­րի (Բ Օ­րենք 32.17, Սաղ­մոս­ներ 106.37)։ Ինչ­պի­սի՜ բա­ցար­ձակ տար­բե­րու­թյուն։ Այս տեքս­տե­րում Մով­սե­սը նշում է եր­կու բան, ո­րոնք Իս­րա­յե­լը յու­րա­հա­տուկ էին դարձ­նում։ Տե­րը նրանց յու­րա­հա­տուկ ձևով շատ մոտ էր գտնվում նախ սրբա­րա­նի մի­ջո­ցով, և­երկ­րորդ, այն «օ­րենք­ նե­րի ու կա­նոն­նե­րի» մի­ջո­ցով, «ինչ­պի­սին այս բո­լոր օ­րենք­ներն են»։ Դաս 6

59


Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.32–35 հա­մար­նե­րը։ Ու­րիշ ի՞նչ էր Տերն ա­սում ժո­ղովր­դին, ին­չը պետք է ստի­պեր նրանց գի­տակ­ցել, թե ինչ­պի­սի յու­րա­հա­տուկ կանչ­վա­ծու­թյան էին ի­րենք ար­ժա­նա­ցել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կաս­կած չկա, որ Իս­րա­յե­լին չա­փա­զանց շատ բան էր տրվել։ Ա­ պա, ինչ­պե՞ս նրանք կար­ձա­գան­քեին։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 4

Ձեր իմաստությունն ու խոհամտությունը Ինչ­պես տե­սանք, Բ Օ­րենք 4.1–9 հա­մար­նե­րը հզոր ար­տա­հայ­ տու­թյուն էին ոչ միայն ազ­գի յու­րա­հա­տուկ կար­գա­վի­ճա­կի, այլև դրա ա­ռա­քե­լու­թյուն պա­րու­նա­կող կանչ­վա­ծու­թյան։ Այս տեքս­տե­րին միահ­յուս­ված է այն գա­ղա­փա­րը, որ նրանք պետք է հնա­զանդ­վեն, հետևեն Տի­րո­ջը և­ա­նեն այն, ինչ Նա ի­րենց պատ­վի­րում է։ Նո­րից կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.6 հա­մա­րը։ Ըստ Տի­րոջ խոս­քե­րի՝ հատ­կա­պես ի՞նչն է նրանց «ի­մաս­տու­թյունն» ու «խո­համ­տու­ թյունն» ազ­գե­րի ա­ռաջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող է թվալ, թե կա­նոն­ներն ու օ­րենք­ներն էին ի­րենց մեջ պա­րու­նա­կում ի­մաս­տու­թյուն ու խո­համ­տու­թյուն։ Սա­կայն տեքս­տը դա չի ա­սում։ Ա­յո՛, Տե­րը նրանց սո­վո­րեց­րել էր կա­նոն­ներն ու օ­րենք­նե­րը, սա­կայն նրանց ի­մաս­տու­թյունն ու խո­ համ­տու­թյու­նը բխում էր դրանք պա­հե­լուց, դրանց հնա­զանդ­վե­լուց։ Նրանց հնա­զան­դու­թյունն էր նրանց ի­մաս­տու­թյունն ու խո­համ­տու­ թյու­նը։ Իր­սա­յե­լը կա­րող էր ու­նե­նալ աշ­խար­հին երբևէ հայտ­նի ա­մե­ նա­հիա­նա­լի օ­րենսդ­րա­կան հա­մա­կար­գը (և­ ի­րա­կա­նում ու­ներ էլ), սա­կայն ի՞նչ օ­գուտ այն կբե­րեր, ե­թե Իս­րա­յե­լը դրան չհետևեր։ Ընդ­ հա­կա­ռա­կը, նրանց ի­մաս­տու­թյունն ու խո­համ­տու­թյու­նը գա­լիս էր ի­րա­կան ժա­մա­նա­կում նրանց կյան­քում Աստ­ծո օ­րեն­քի ու­նե­ցած ազ­ դե­ցու­թյու­նից։ Նրանք պետք է կյան­քի կո­չեին այն ճշմար­տու­թյուն­ նե­րը, ո­րոնք Աստ­ված նրանց տվել էր և դա ա­նել կա­րող էին միայն դրանց հնա­զանդ­վե­լով։ Իս­րա­յե­լի ու­նե­ցած ողջ լույսն ու ճշմար­տու­ թյու­նը ո՛չ ի­րեն, ո՛չ շրջա­պա­տի հե­թա­նոս ազ­գե­րին ոչ մի բա­րի բան 60

Դաս 6


չէին տա, ե­թե Իր­սա­յելն այդ ճշմար­տու­թյուն­նե­րը կյան­քի չկո­չեր։ Ուս­ տի նո­րից ու նո­րից նրանց հնա­զան­դու­թյան կոչ է ար­վում, ո­րով­հետև աշ­խար­հին վկա լի­նե­լու հա­մար կարևո­րը ոչ թե հենց կա­նոն­ներն ու օ­րենք­ներն էին, այլ նրանց հնա­զան­դու­թյունն այդ կա­նոն­նե­րին ու օ­ րենք­նե­րին։ «Աստ­ծո օ­րեն­քին նրանց հնա­զան­դու­թյունն ի­րենց կդարձ­ներ բար­գա­վա­ճու­թյան հրա­շա­լիք­ներ աշ­խար­հի ազ­գե­րի ա­ռաջ։ Նա, Ով կա­րող էր նրանց ի­մաս­տու­թյուն ու հմտու­թյուն տալ բո­լոր տե­սա­կի բարդ գոր­ծե­րում, կշա­րու­նա­կեր մնալ նրանց ու­սու­ցի­չը և կ­վե­հաց­ ներ ու կբարձ­րաց­ներ նրանց Իր օ­րենք­նե­րին հնա­զանդ­վե­լու մի­ջո­ ցով։ Ե­թե ժո­ղո­վուր­դը հնա­զանդ լի­ներ, նրան վրա չէին հաս­նի այն հի­վան­դու­թյուն­նե­րը, ո­րոնք ան­հանգս­տաց­նում էին այլ ազ­գե­րին, և նրանք կօրհն­վեին կո­րո­վով ու խել­քով։ Աստ­ծո փառ­քը, Նրա վե­ հա­փա­ռու­թյունն ու զո­րու­թյու­նը պետք է բա­ցա­հայտ­վեին ժո­ղովր­դի բար­գա­վաճ­ման մեջ։ Նրանք պետք է քա­հա­նա­նե­րի ու ար­քա­յազն­նե­ րի թա­գա­վո­րու­թյուն լի­նեին։ Աստ­ված նրանց տվել էր ա­մեն ու­նա­կու­ թյուն՝ երկ­րի վրա ապ­րող ա­մե­նա­մեծ ազ­գը դառ­նա­լու հա­մար»։ Է­լեն Ուայթ, Քրիս­տո­սի ա­ռակ­նե­րը, էջ 288։ Կար­դա­ցե՛ք Մատ­թեոս 5.13–16 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է Հի­սուսն ա­ սում մեզ այս հա­մար­նե­րում, որն ար­տա­ցո­լում է այն նույն բա­նը, ին­չը Նա ա­սաց հին Իս­րա­յե­լին։ Որ­պես Յո­թե­րորդ օր­վա ադ­վեն­ տիստ­ներ՝ ինչ­պե՞ս սա պետք է կի­րառ­վի հատ­կա­պես մեր կյան­ քում։ ՈՒՐ­ԲԱԹ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 5

Հետագա ուսումնասիրության համար «Երկն­քում ծա­գած մեծ պայ­քա­րի ա­մե­նասկզ­բից սա­տա­նա­յի նպա­ տակն է ե­ղել վե­րաց­նել Աստ­ծո օ­րեն­քը: Հենց այդ մտադ­րու­թյամբ էր, որ նա ապս­տամ­բեց Ա­րար­չի դեմ, և­երկն­քից ար­տաքս­վե­լուց հե­տո էլ դեռ շա­րու­նա­կում է իր պա­տե­րազ­մը երկ­րի վրա: Մարդ­կանց խա­բել և­ այդ­պի­սով դրդել նրանց խախ­տել Աստ­ծո օ­րեն­քը. սա է նպա­տա­ կը, ո­րը նա հա­մա­ռո­րեն հե­տապն­դում է: Կար­վի դա ամ­բողջ օ­րեն­քը ոտ­նա­հա­րե­լով, թե մեր­ժե­լով պատ­վի­րան­նե­րից գեթ մե­կը` արդ­յուն­քը միան­գա­մայն նույնն է լի­նե­լու: Նա, ով «մեկ բա­նի մեջ» հան­ցանք է գոր­ծում, ար­հա­մար­հում է ողջ օ­րեն­քը, նրա ազ­դե­ցու­թյունն ու օ­րի­ նա­կը խրա­խու­սում են ա­նօ­րե­նու­թյու­նը, և նա «պար­տա­կան է դառ­ Դաս 6

61


նում ամ­բողջ օ­րեն­քին» (Հա­կո­բոս 2.10)»։ Է­լեն Ուայթ, Մեծ պայ­քար, էջ 582։ Բել­փե­գո­րի առն­չու­թյամբ Է­լեն Ուայ­թը գրել է. «Նրանք խի­զա­խե­ ցին ոտք դնել ար­գել­ված հո­ղի վրա և­ ըն­կան սա­տա­նա­յի ծու­ղա­կը։ Հրա­պուր­ված ե­րաժշ­տու­թյամբ և պա­րե­րով, կա­խարդ­ված հե­թա­նոս կույ­սե­րի գե­ղեց­կու­թյամբ՝ նրանք հրա­ժար­վե­ցին հա­վա­տա­րիմ մնալ Յահ­վեին։ Երբ նրանք միա­բան­վե­ցին ու­րա­խու­թյան և տո­նախմ­բու­ թյան մեջ, գի­նին մթագ­նեց նրանց զգա­յա­րան­ներն ու կոտ­րեց ինք­նա­ վե­րահս­կո­ղու­թյան պատ­նե­շը։ Նրանք հայտն­վե­ցին կրքի լիա­կա­տար իշ­խա­նու­թյան ներ­քո և պղ­ծե­լով ի­րենց խիղճն ան­պար­կեշտ վար­քով՝ ի վեր­ջո հա­մոզ­վե­ցին ծնկի գալ կուռ­քե­րի ա­ռաջ։ Նրանք զո­հեր էին մա­տու­ցում հե­թա­նո­սա­կան զո­հա­սե­ղան­նե­րի վրա և մաս­նակ­ցում էին ա­մե­նա­նող­կա­լի ծի­սա­կա­տա­րու­թյուն­նե­րին»։ Է­լեն Ուայթ, Նա­հա­ պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 454։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Խոր­հե՛ք այն մա­սին, թե ինչ­պես են Յո­թե­րորդ օր­վա ադ­վեն­տիստ­ ներն այն տե­ղում, որ­տեղ գտնվում էր հին Իս­րա­յե­լը։ Խոր­հե՛ք այն ա­մե­նի մա­սին, ինչ մեզ տրվել է ի հա­կադ­րու­թյուն մեզ շրջա­պա­ տող աշ­խար­հի և, ա­յո՛, նույ­նիսկ ի հա­կադ­րու­թյուն այլ ե­կե­ղե­ցի­ նե­րի։ Ուս­տի մեզ տրվող հար­ցը հետև­յալն է. Ինչ­պե՞ս ենք մենք ար­ձա­գան­քում նրան, ինչ մեզ տրվել է։ Որ­քա՞ն լավ ենք մենք աշ­ խար­հին ներ­կա­յաց­նում մեր «ի­մաս­տու­թյունն ու խո­համ­տու­թյու­ նը»։ 2. «Բայց դուք, որ հա­րե­ցիք ձեր Տեր Աստ­ծուն, բո­լորդ էլ այ­սօր ողջ եք»։ Ինչ­պես աս­վել էր ա­վե­լի վաղ, «հա­րել» բա­յի, տվյալ դեպ­ քում «հա­րե­ցիք» ստո­րոգ­յա­լի են­թա­կան ժո­ղո­վուրդն է։ Աստ­ված մեզ չի հա­րի այն ա­ռու­մով, որ Նա մեզ չի ստի­պի ըն­դու­նել Ի­րեն։ Ընդ­հա­կա­ռա­կը, օգտ­վե­լով մեզ տրված ա­զատ կամ­քի սրբա­զան պարգևից՝ այդ մե՛նք պետք է ընտ­րենք հա­րել Նրան։ Երբ ա­նում ենք այդ ընտ­րու­թյու­նը, ինչ­պե՞ս ենք շա­րու­նա­կում ու հա­րում Նրան։ 3. Խոր­հե՛ք միա­շաբ­թի օր­վա դա­սի վեր­ջում տրված հար­ցի շուրջ։ Ի՞նչ է նշա­նա­կում Աստ­ծո պատ­վի­րա­նի վրա ա­վե­լաց­նել կամ դրա­նից պա­կա­սեց­նել։ Բա­ցի աչ­քի զար­նող դեպ­քե­րից, օ­րի­նակ՝ շա­բա­թը փո­խե­լու փոր­ձից, ու­րիշ ի՞նչ նմա­նա­տիպ բան կա­րող է պա­տա­հել շատ անն­կատ, որ մենք նույ­նիսկ չհաս­կա­նանք, թե ինչ է տե­ղի ու­նե­նու­մ։ 62

Դաս 6


ԴԱՍ 7 ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 6–12

ՕՐԵՆՔ և ՇՆՈՐՀ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Ե­զե­կիել 28.15, 16, Բ Օ­րենք 4.44, Հռո­մեա­ցի­նե­րին 3.20, Բ Օ­րենք 10.1–15, Բ Օ­րենք 5.6–22, Բ Օ­րենք 9.1–6։ Հի­շե­լու հա­մա­րը. «Ես չեմ ան­տե­սում Աստ­ծու շնոր­հը, քան­զի ե­թե ար­դա­րու­ թյու­նը օ­րեն­քի մի­ջո­ցով է գա­լիս, ու­րեմն Քրիս­տո­սը զուր տե­ ղը մե­ռավ»(Գա­ղա­տա­ցի­նե­րին 2.21)։ Շատ հա­րան­վա­նու­թյուն­նե­րի քրիս­տոն­յա­ներ խո­սում են օ­րեն­քի և շ­նոր­հի մա­սին և հաս­կա­նում են այդ եր­կու­սի մեջ ե­ղած տար­բե­ րու­թյու­նը։ Օ­րեն­քը սրբու­թյան և­ ար­դա­րու­թյան Աստ­ծո չա­փա­նիշն է, և­օ­րեն­քի խախ­տու­մը մեղք է։ «Ա­մեն ոք, ով մեղք է գոր­ծում, նաև ա­նօ­րե­նու­թյուն է ա­նում. և մեղքն ա­նօ­րե­նու­թյուն է» (Ա Հով­հան­նես 3.4)։ Եվ քա­նի որ մենք բո­լորս խախ­տել ենք օ­րեն­քը, և «Գիր­քը ա­ մեն ինչ մեղ­քի տակ փա­կեց» (Գա­ղա­տա­ցի­նե­րին 3.22), ա­պա միայն Աստ­ծո շնոր­հը կա­րող է փրկել մեզ։ «Շ­նոր­հով եք փրկվել հա­վա­տի մի­ջո­ցով, և սա ձե­զա­նից չէ, այլ Աստ­ծու պարգևն է» (Ե­փե­սա­ցի­նե­ րին 2.8)։ (Ի­հար­կե, օ­րեն­քը պա­րու­նա­կում է նաև այն­պի­սի «անն­շան ման­ րուք», ինչ­պի­սին յո­թե­րորդ օ­րը՝ շա­բաթն է։ Այ­դու­հան­դերձ, տար­բեր պատ­ճառ­նե­րով, շատ քրիս­տոն­յա­ներ, գո­նե այս պա­հին, լի են այն մեր­ժե­լու վճռա­կա­նու­թյամբ՝ ի­րենց մերժ­ման հա­մար բե­րե­լով տա­ րա­տե­սակ թույլ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­ներ։ Սա­կայն դա ընդ­հան­ րա­պես այլ թե­մա է)։ Օ­րեն­քի և շ­նոր­հի թե­ման հան­դի­պում է ողջ Աստ­վա­ծաշն­չում, նե­ րառ­յալ Բ Օ­րենք գիր­քը, նույ­նիսկ ե­թե ար­տա­հայտ­ված է տար­բեր ձևե­րով և տար­բեր սցե­նար­նե­րով։ Ա­յո՛, Բ Օ­րենք գիր­քը ևս ներ­կա­ յաց­նում է օ­րեն­քի և շ­նոր­հի միջև փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը ու­րույն հա­մա­տեքս­տում։

Դաս 7

63


ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 7

Օրենքը երկնքում Աստ­ված սի­րո Աստ­ված է, և սե­րը Նրա բնա­վո­րու­թյան հա­մա­ պար­փակ սկզբունքն ու Նրա կա­ռա­վար­ման հիմ­նա­քարն է։ Եվ ո­րով­ հետև Աստ­ված կա­մե­նում է, որ մենք էլ ի պա­տաս­խան Ի­րեն սի­րենք, Նա մեզ ա­րա­րել է որ­պես բա­րո­յա­կան էակ­ներ բա­րո­յա­կան ա­զա­տու­ թյամբ, ին­չը հա­տուկ է սի­րուն։ Եվ բա­րո­յա­կան ա­զա­տու­թյան գա­ղա­փա­րի կենտ­րո­նա­կան տար­ րը բա­րո­յա­կան օ­րենքն է։ Են­թա­տո­մա­յին մաս­նիկ­նե­րը, օվ­կիա­նո­սի ա­լիք­նե­րը, կեն­գու­րու­նե­րը թեև են­թարկ­վում են բնու­թյան ո­րո­շա­կի օ­րենք­նե­րի, սա­կայն չեն են­թարկ­վում բա­րո­յա­կան օ­րեն­քին և­ առ­ հա­սա­րակ դրա կա­րի­քը չու­նեն։ Դրան են­թարկ­վում ու դրա կա­րիքն ու­նեն բա­ցա­ռա­պես բա­րո­յա­կան էակ­նե­րը. այդ է պատ­ճա­ռը, որ նույ­ նիսկ երկն­քում Աստ­ված բա­րո­յա­կան օ­րենք ու­նի հրեշ­տակ­նե­րի հա­ մար։ Կար­դա­ցե՛ք Ե­զե­կիել 28.15, 16 հա­մար­նե­րը, ո­րոնք խո­սում են երկն­քում Ա­րուս­յա­կի մե­ղան­չե­լու մա­սին։ «Ա­նի­րա­վու­թյուն» գտնվեց նրա­նում, և նա նաև «մե­ղան­չեց»։ Այս բա­ռե­րի կի­րա­ռու­ թյունն այս­տեղ՝ երկն­քի հա­մա­տեքս­տում, ի՞նչ է բա­ցա­հայ­տում երկն­քում գո­յու­թյուն ու­նե­ցող բա­րո­յա­կան օ­րեն­քի մա­սին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ե՛վ «ա­նի­րա­վու­թյուն», և՛ «մե­ղան­չել» բա­ռե­րը լայ­նո­րեն օգ­տա­ գործ­վում են մարդ­կանց շրջա­նում։ Սա­կայն Սուրբ Գիրքն օգ­տա­ գոր­ծում է միև­նույն եզ­րույթ­նե­րը նկա­րագ­րե­լու հա­մար այն, ինչ կա­տար­վեց երկն­քում՝ ա­րար­չա­գոր­ծու­թյան մեկ այլ հար­թու­թյան վրա։ Սա մեզ պետք է ինչ-որ բան ա­սի այն երևույ­թի մա­սին, ո­րը գո­ յու­թյուն ու­նի ինչ­պես երկն­քում, այն­պես էլ երկ­րի վրա։ «Արդ ի՞նչ ա­սենք. օ­րեն­քը մե՞ղք է. քա՛վ լի­ցի։ Բայց ես մեղ­քը չէի ճա­նա­չի, ե­թե ոչ օ­րեն­քի մի­ջո­ցով, և ցան­կու­թյունն էլ չէի ճա­նա­ չի, ե­թե օ­րեն­քը չա­սեր՝ «Մի՛ ցան­կա­ցիր»» (Հռո­մեա­ցի­նե­րին 7.7)։ Ինչ­պե՞ս կա­րող է միև­նույն գա­ղա­փա­րը, առն­վազն սկբուն­քո­րեն, գո­յու­թյուն ու­նե­նալ նաև երկն­քում, որ­տեղ ապ­րում են բա­րո­յա­ կան էակ­ներ՝ հրեշ­տակ­նե­րը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 64

Դաս 7


Է­լեն Ուայ­թը բա­ցատ­րում է. «Աստ­ծո կամքն ար­տա­հայտ­ված է Նրա սուրբ օ­րեն­քի կա­նոն­նե­րում, և Նրա օ­րեն­քի սկզբունք­նե­րը երկն­ քի սկզբունք­ներն են։ Երկ­նա­յին հրեշ­տակ­նե­րը չեն հաս­նում ա­վե­լի բարձր գի­տու­թյան, քան Աստ­ծո կամ­քի ի­մա­ցու­թյու­նը, և Նրա կամ­քի կա­տա­րու­մը բարձ­րա­գույն ծա­ռա­յու­թյունն է, ո­րը կա­րող է գոր­ծի դնել նրանց ու­ժե­րը»։ Մ­տո­րում­ներ օրհ­նու­թյուն­նե­րի սա­րից, էջ 109։ Կարևոր չէ՝ երկն­քո՞ւմ, թե՞ երկ­րի վրա, ե­թե Աստ­ված ու­նի բա­րո­ յա­կան էակ­ներ, Նա կու­նե­նա նաև բա­րո­յա­կան օ­րենք՝ նրանց ղե­կա­ վա­րե­լու հա­մար, և­այդ օ­րեն­քի խախ­տու­մը մեղք է թե՛ երկն­քում, թե՛ երկ­րի վրա։ Ին­չո՞ւ է բա­րո­յա­կան օ­րեն­քի գա­ղա­փարն ան­բա­ժա­նե­լի բա­րո­յա­ կան էակ­նե­րի գա­ղա­փա­րից։ Ա­ռանց այդ օ­րեն­քի ի՞ն­չը կա­րող էր սահ­մա­նել, թե ինչն է բա­րո­յա­կան, ին­չը՝ ոչ։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 8

Օրենքը Բ Օրենք գրքում Հրեա ազ­գը Քա­նա­նի սահ­մա­նին է. Աստ­ծո ընտր­յալ ժո­ղո­վուր­դը վեր­ջա­պես պետք է ժա­ռան­գի այն եր­կի­րը, որն Աստ­ված խոս­տա­ցել է նրանց։ Եվ, ինչ­պես տե­սանք, Բ Օ­րենք գիր­քը բո­վան­դա­կում է Մով­ սե­սի վեր­ջին հրա­հանգ­նե­րը՝ ուղղ­ված հրեա­նե­րին, նախ­քան նրանք կմտնեն Քա­նան։ Եվ այս հրա­հանգ­նե­րի շար­քում մենք տես­նում ենք հնա­զանդ­վե­լու պատ­վեր­ներ։ Կար­դա­ցե՛ք հետև­յալ տեքս­տե­րը։ Ի՞նչ գա­ղա­փար է ար­տա­հայտ­ վում դրան­ցում կրկին ու կրկին, և­ին­չո՞ւ է այդ գա­ղա­փարն այդ­ քան կարևոր ժո­ղովր­դի հա­մար (Բ Օ­րենք 4.44, Բ Օ­րենք 17.19, Բ Օ­րենք 28.58, Բ Օ­րենք 30.10, Բ Օ­րենք 31.12, Բ Օ­րենք 32.46, Բ Օ­րենք 33.2)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օ­րենք գրքի նույ­նիսկ ա­մե­նա­մա­կե­րե­սա­յին ըն­թեր­ցա­նու­թյու­նը ցույց է տա­լիս, թե որ­քան կարևոր էր Իս­րա­յել ազ­գի հա­մար օ­րեն­ քին հնա­զանդ­վե­լը։ Ըստ էու­թյան դա ուխ­տի շրջա­նակ­նե­րում նրանց պար­տա­կա­նու­թյունն էր։ Աստ­ված այն­քա՜ն շատ բան էր ա­րել նրանց հա­մար և կ­շա­րու­նա­կեր ա­վե­լին ա­նել, բա­ներ, ո­րոնք ի­րենք ի­րենց հա­մար ա­նել ի վի­ճա­կի չէին և­ոչ էլ հենց սկզբից ար­ժա­նի էին դրանց (հենց սա է շնոր­հը. Աստ­ված մեզ տա­լիս է բա­ներ, ո­րոնց մենք ար­ժա­ Դաս 7

65


նի չենք)։ Եվ այն, ինչ Աստ­ված պա­հան­ջում էր ի պա­տաս­խան, ըն­դա­ մե­նը հնա­զան­դու­թյունն էր Իր օ­րեն­քին։ Այ­սօր ևս­ո­չինչ չի փոխ­վել։ Աստ­ծո շնոր­հը փրկում է մեզ՝ ան­կախ օ­րեն­քի գոր­ծե­րից, «ո­րով­հետև կար­ծում ենք, որ մար­դը հա­վա­տով է ար­դա­րա­նում՝ ան­կախ օ­րեն­քի գոր­ծե­րից» (Հռո­մեա­ցի­նե­րին 3.28), իսկ մեր ար­ձա­գան­քը հնա­զան­դու­թյունն է օ­րեն­քին։ Սա­կայն օ­րեն­ քին մեր հնա­զան­դու­թյու­նը դրա­նով փրկվե­լու ա­պարդ­յուն փորձ չէ, «քա­նի որ ոչ ոք Նրա ա­ռաջ օ­րեն­քի գոր­ծե­րից չի ար­դա­րա­նա, ո­րով­ հետև օ­րեն­քով է լի­նում մեղ­քի ճա­նա­չու­մը» (Հռո­մեա­ցի­նե­րին 3.20), այլ որ­պես այն փրկու­թյան արդ­յունք, որն այդ­քան ո­ղոր­մա­ծա­բար տրվել է մեզ։ «Ե­թե Ինձ սի­րում եք, պա­հե՛ք Իմ պատ­վի­րան­նե­րը» (Հով­հան­նես 14.15)։ Բ Օ­րենք գիր­քը կա­րե­լի է դի­տար­կել որ­պես շնոր­հի և­ օ­րեն­քի վե­ րա­բեր­յալ մի մեծ դաս։ Շ­նոր­հով Աստ­ված մեզ փրկագ­նում է՝ մեզ հա­ մար ա­նե­լով այն, ին­չը մենք ինք­նու­րույն ա­նել չէինք կա­րող (այն­պես, ինչ­պես Իս­րա­յե­լը չէր կա­րող ինք­նու­րույն փախ­չել Ե­գիպ­տո­սից), և­ ի պա­տաս­խան՝ մենք ապ­րում ենք հա­վա­տի կյանք՝ հնա­զանդ լի­նե­լով Նրան ու Նրա օ­րեն­քին։ Ա­դա­մի մե­ղան­չու­մից մինչև աշ­խար­հի վերջ նրանք, ով­քեր կապ­րեն հա­լա­ծանք­նե­րի ու գա­զա­նի դրոշ­մի ժա­մա­ նակ­նե­րում, ա­ռանց նա­հան­ջի մար­դիկ են, ո­րոնք այս­պես են նկա­ րագր­վում. «այս­տեղ են Աստ­ծո պատ­վի­րանք­նե­րը և Հի­սու­սի հա­վատ­քը պա­հող­նե­րը» (Հայտ­նու­թյուն 14.12). Աստ­ծո հա­րա­բե­րու­թյունն Իր ուխ­տի ժո­ղովր­դի հետ հիմն­ված է օ­րեն­քի և շ­նոր­հի վրա։ Աստ­ծո շնոր­ հը նե­րում է մեզ Նրա օ­րեն­քը խախ­տե­լու հա­մար, և­այդ նույն շնոր­հը մեզ ուժ է տա­լիս հնա­զանդ­վե­լու Նրա օ­րեն­քին, հնա­զան­դու­թյուն, ո­րը բխում է Նրա հետ ու­նե­ցած մեր ուխ­տի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րից։ Ինչ­պե՞ս կա­րող ենք օ­րեն­քին հնա­զանդ­վե­լիս խու­սա­փել օ­րի­նա­ պաշ­տու­թյան ծու­ղակն ընկ­նե­լուց։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 9

Լըթով լաք Ս­կեպ­տիկ­նե­րը՝ մար­դիկ, ով­քեր պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­ներ են ո­ րո­նում, որ­պես­զի մեր­ժեն Աստ­վա­ծա­շուն­չը, հա­ճախ են մատ­նա­ցույց ա­նում Հին Կ­տա­կա­րա­նում հան­դի­պող Աստ­ծո կող­մից ար­տա­բեր­ ված ո­րոշ խիստ բա­ռեր։ Գա­ղա­փարն այն է, թե Հին Կ­տա­կա­րա­նի Աստ­վա­ծը, հատ­կա­պես ի տար­բե­րու­թյուն Հի­սու­սի, դա­ժան էր, քի­ 66

Դաս 7


նախն­դիր և ս­տոր։ Այս փաս­տարկն ի­հար­կե նոր չէ, սա­կայն այն այ­սօր ևս նույն­քան սխալ է, որ­քան և դա­րեր ա­ռաջ, երբ ա­ռա­ջին ան­ գամ ա­ռաջ քաշ­վեց։ Կր­կին ու կրկին Հին Կ­տա­կա­րա­նը Յահ­վեին ներ­կա­յաց­նում է որ­ պես Իր հին Իս­րա­յել ազ­գին սի­րող և բա­ցա­ռա­պես նրան լա­վը կա­ մե­ցող Աստ­ված։ Եվ այս սե­րը հզոր կեր­պով ի հայտ է գա­լիս Բ Օ­րենք գրքում։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 10.1–15 հա­մար­նե­րը։ Ո՞րն է այս տեքս­տե­ րի ան­մի­ջա­կան հա­մա­տեքս­տը, և­ ի՞նչ են այդ տեքս­տե­րը սո­վո­ րեց­նում մեզ այն մա­սին, թե ինչ էր Աստ­ված զգում Իր ժո­ղովր­դի նկատ­մամբ, նույ­նիսկ նրանց մե­ղան­չու­մից հե­տո։ Ի՞նչ են դրանք մեզ սո­վո­րեց­նում շնոր­հի մա­սին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս տեքս­տե­րից հոր­դում է Աստ­ծո շնորհն ու սերն Իս­րա­յե­լի նկատ­ մամբ։ Հատ­կա­պես ու­շադ­րու­թյուն դարձ­րեք 12-րդ և 13-րդ հա­մար­ նե­րին։ Ի­րա­կա­նում դրանք ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում են մեկ եր­կար նա­խա­դա­սու­թյուն՝ հարց, և­այդ հար­ցը շատ պարզ է. Ես՝ Տերս, ի՞նչ եմ խնդրում քեզ որ ա­նես. ըն­դա­մե­նը հետև­յա­լը՝ … քայ­լի՛ր Իմ ճա­նա­ պարհ­նե­րով, սի­րի՛ր Ինձ, ծա­ռա­յի՛ր Ինձ և պա­հի՛ր Իմ օ­րենք­նե­րը քո իսկ բա­րօ­րու­թյան հա­մար։ Եբ­րա­յե­րե­նում այս տեքս­տում «քո» և «դու» բա­ռե­րը դրված են ե­զա­կի թվով։ Ու թեև Աստ­ված խո­սում է ազ­գի հետ ընդ­հա­նուր առ­մամբ, սա­կայն ի՞նչ օ­գուտ կա­րող են տալ Նրա խոս­քե­րը, ե­թե ժո­ ղո­վուր­դը, յու­րա­քանչ­յուրն ան­հա­տա­պես, չեն­թարկ­վի այդ խոս­քին։ Ամ­բող­ջա­կա­նը կլի­նի այն­պի­սին, ինչ­պի­սին են դրա մա­սե­րը։ Որ­պես ազ­գի՝ Իս­րա­յե­լի հետ Աստ­ված խո­սում էր դեմ առ դեմ, ան­հա­տա­պես։ Չենք կա­րող չնկա­տել նաև 13-րդ հա­մա­րի վեր­ջին մա­սը. պա­հի՛ր այս բա­նե­րը լը­թով լաք, «որ­պես­զի քեզ հա­մար լավ լի­նի»։ Այլ խոս­ քե­րով, Տե­րը պատ­վի­րում է ժո­ղովր­դին հնա­զանդ­վել, ո­րով­հետև դա բխում է նրանց իսկ շա­հե­րից։ Աստ­ված է ա­րա­րել նրանց, Աստ­ված է պա­հում նրանց, Աստ­ված գի­տի, թե ինչն է նրանց հա­մար ա­մե­նա­լա­ վը, և կա­մե­նում է նրանց ա­մե­նա­լա­վը։ Իր օ­րեն­քին՝ Տա­սը պատ­վի­րան­ նե­րին հնա­զանդ լի­նե­լը բխում է բա­ցա­ռա­պես ժո­ղովր­դի շա­հե­րից։ Օ­րեն­քը հա­ճախ է հա­մե­մատ­վում պարս­պի, պաշտ­պա­նիչ պա­տի հետ, և­ այդ պա­տի ներ­սում մնա­լով՝ Աստ­ծո հետևորդ­նե­րը պաշտ­ պան­ված են չա­րի հար­ձա­կում­նե­րից, ո­րոնք հա­կա­ռակ դեպ­քում կհաղ­թեին ու կկոր­ծա­նեին նրանց։ Կարճ ա­սած, Աստ­ված օ­րեն­քը Դաս 7

67


տվեց՝ Իր ժո­ղովր­դի նկատ­մամբ սի­րուց դրդված, և հ­նա­զան­դու­ թյունն այդ օ­րեն­քին անհ­րա­ժեշտ է, «որ­պես­զի քեզ հա­մար լավ լի­նի»։ Ո­րո՞նք են այն ճա­նա­պարհ­նե­րը, ո­րոնց մի­ջո­ցով կա­րող ենք ինք­ ներս տես­նել, թե ինչ­պես հնա­զան­դու­թյունն Աստ­ծո օ­րեն­քին իս­ կա­պես ծա­ռա­յել է մեր իսկ բա­րօ­րու­թյա­նը։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 10

Ստրուկ Եգիպտոսում Բ Օ­րենք գրքում ա­նընդ­հատ ա­ռա­ջին գծում հայտն­վում է մի թե­ մա. այն, որ Տերն ա­զա­տագ­րեց Իր ժո­ղո­վուրդ Իս­րա­յե­լին Ե­գիպ­տո­սի երկ­րից։ Նրանց կրկին ու կրի­կին հի­շեց­վում է այն մա­սին, թե Աստ­ ված ինչ է ա­րել ի­րենց հա­մար. «Տե­րը մեզ հա­նեց Ե­գիպ­տո­սից հզոր ձեռ­քով և բարձր բազ­կով, սար­սա­փազ­դու ա­րարք­նե­րով, նշան­նե­րով ու հրաշք­նե­րով» (Բ Օ­րենք 26.8, տե՛ս նաև Բ Օ­րենք 16.1–6)։ Ի­րա­կա­նում, ամ­բողջ Հին Կ­տա­կա­րա­նում Ե­գիպ­տո­սից դուրս գա­ լու պատ­մու­թյու­նը հի­շա­տակ­վում է որ­պես Ե­գիպ­տո­սի ստրկու­թյու­ նից ու կե­ղե­քու­մից Աստ­ծո շնոր­հով հզոր ա­զա­տագ­րում ստա­նա­լու օ­րի­նակ. «Ո­րով­հետև Ես քեզ Ե­գիպ­տո­սի երկ­րից հա­նել եմ, ստրկու­ թյան տնից քեզ փրկե­ցի» (Մի­քիա 6.4)։ Այս գա­ղա­փա­րը հան­դի­պում է նույ­նիսկ Նոր Կ­տա­կա­րա­նում. Ե­ գիպ­տո­սից դուրս գա­լը Աստ­ծո մեծ զո­րու­թյամբ խորհր­դան­շում է Քրիս­տո­սի նկատ­մամբ ու­նե­ցած հա­վա­տով փրկու­թյու­նը. «Հա­վա­ տով ան­ցան Կար­միր ծո­վը, ինչ­պես ցա­մա­քով, մինչ ե­գիպ­տա­ցի­ներն այդ փոր­ձե­լով խեղդ­վե­ցին» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 11.29, տե՛ս նաև Ա Կորն­թա­ցի­նե­րին 10.1–4)։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 5.6–22 հա­մար­նե­րը, որ­տեղ Մով­սե­սը կրկնում է օ­րեն­քը՝ Տա­սը պատ­վի­րան­նե­րը՝ Յահ­վեի հետ ու­նե­ցած ի­րենց ուխ­տի հիմ­նա­րար պայ­մա­նը։ Ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք չոր­րորդ պատ­վի­րա­նին և­այն պատ­ճա­ռին, թե ին­չու է այն տրվել այս­տեղ։ Ի՞նչ է աս­վում այս­տեղ, ին­չը բա­ցա­հայ­տում է օ­րեն­քի և շ­նոր­հի ի­րո­ղու­թյու­նը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մով­սե­սը կրկնում է հիմ­նա­կան պատ­վի­րա­նը յո­թե­րորդ՝ շա­բաթ օ­րը հանգս­տա­նա­լու մա­սին, սա­կայն յու­րա­հա­տուկ ի­մաստ է հա­ ղոր­դում իր ա­սե­լի­քին։ Ճիշտ է, շա­բա­թի պատ­վի­րա­նը գրվել էր քա­րե 68

Դաս 7


տախ­տակ­նե­րի վրա Ել­քի ժա­մա­նակ, այս­տեղ Մով­սեսն ընդ­լայ­նում է այն, ինչն ար­դեն տրված է ե­ղել նրանց։ Պա­հեք շա­բա­թը ոչ միայն որ­ պես ա­րար­չա­գոր­ծու­թյան, այլև որ­պես Ե­գիպ­տո­սի գե­րու­թյու­նից ա­ զա­տագր­վե­լու հի­շա­տակ։ Աստ­ծո շնոր­հը փրկեց նրանց Ե­գիպ­տո­սից և­ի­րենց գոր­ծե­րից հանգս­տա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն տվեց (Եբ­րա­ յե­ցի­նե­րին 4.1–5)։ Այժմ, ի պա­տաս­խան այն շնոր­հի, որ Աստ­ված տվել էր նրանց, նրանք պետք է այդ շնոր­հը տա­րա­ծեին ու­րիշ­նե­րի վրա։ Այս դեպ­քում յո­թե­րորդ օ­րը՝ շա­բա­թը, դառ­նում է ոչ միայն ա­րար­ չա­գոր­ծու­թյան, այլև փրկագն­ման ու շնոր­հի հզոր խորհր­դա­նիշ։ Տան բո­լոր ան­դամ­նե­րը, ոչ միայն ե­րե­խա­նե­րը, այլև ծա­ռա­նե­րը, բա­նող կեն­դա­նի­նե­րը և նույ­նիսկ նրանց մեջ գտնվող օ­տա­րա­կան­նե­րը կա­րող են հանգս­տա­նալ։ Շա­բա­թը հրեա­նե­րին տրված շնոր­հը տա­րա­ծում է նաև այ­լոց վրա, նույ­նիսկ նրանց, ով­քեր չեն հան­դի­սա­նում ուխ­տի ժո­ ղո­վուրդ։ Եվ այն տե­ղա­կայ­ված է Աստ­ծո օ­րեն­քի հենց սրտում։ Այն, ինչ Աստ­ված այն­քան ո­ղոր­մա­ծա­բար ա­րել էր ի­րենց հա­մար, նրանք պետք է ա­նեին ու­րիշ­նե­րի հա­մար։ Սկզ­բունքն այդ­քան հեշտ է։ Կար­դա­ցե՛ք Մատ­թեոս 18.21–35 հա­մար­նե­րը։ Ի՞նչ կերպ է այս ա­ռա­կի սկզբուն­քը բա­ցա­հայտ­ված շա­բա­թի պատ­վի­րա­նում, հատ­կա­պես ինչ­պես այն ընդգծ­ված է Բ Օ­րենք գրքում։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 11

Ոչ ձեր արդարության համար Քրիս­տո­նեա­կան կրո­նի, առ­հա­սա­րակ աստ­վա­ծաշնչ­յան կրո­նի ա­մե­նա­կարևոր գա­ղա­փար­նե­րից մե­կը բա­ցա­ռա­պես հա­վա­տով ար­ դա­րա­նա­լու մե­ծա­գույն թե­ման է։ «Ո­րով­հետև Գիրքն ի՞նչ է ա­սում. «Աբ­րա­համն Աստ­ծուն հա­վա­տաց, և դա ար­դա­րու­թյուն հա­մար­վեց նրան»» (Հռո­մեա­ցի­նե­րին 4.3)։ Է­լեն Ուայ­թը ար­տա­հայ­տել է այդ միտքն այս­պես. «Ի՞նչ է հա­վա­ տով ար­դա­րա­ցու­մը։ Դա մար­դու փառքն առ ո­չինչ դարձ­նե­լու Աստ­ծո աշ­խա­տանքն է, ինչ­պես նաև մար­դու հա­մար այն ա­նե­լը, ին­չը մարդն ինք­նու­րույն ի վի­ճա­կի չէ ա­նել։ Երբ մար­դը տես­նում է իր սե­փա­կան ոչն­չու­թյու­նը, պատ­րաստ է հագ­նել Քրիս­տո­սի ար­դա­րու­թյու­նը»։ Է­լեն Ուայթ, Հա­վատ, ո­րով ապ­րում եմ, էջ 109։ Կաս­կա­ծից դուրս է, որ երբ փոր­ձում ենք հաս­կա­նալ, թե Ով է Աստ­ ված, և­որ­քան սուրբ է Նա, և թե ով ենք և­որ­քան ան­սուրբ ենք մենք Նրա հա­մե­մատ, հաս­կա­նում ենք, որ մեզ կա­րող էր փրկել միայն զար­ Դաս 7

69


մա­նահ­րաշ շնոր­հը։ Եվ այն փրկեց. այդ շնոր­հը դրսևոր­վեց խա­չի վրա, երբ ան­մեղ Քրիս­տո­սը մե­ռավ մե­ղա­վոր­նե­րի մեղ­քե­րի հա­մար։ Մ­տա­պա­հե­լով այս հա­մա­տեքս­տը՝ կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք գրքի 9.1–6 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է այս­տեղ Մով­սեսն ա­սում ժո­ղովր­դին, ին­չը շատ դրա­մա­տիկ կեր­պով բա­ցա­հայ­տում է ա­նար­ժան­նե­րի նկատ­մամբ դրսևոր­վող Աստ­ծո շնոր­հի ի­րո­ղու­թյու­նը։ Ինչ­պե՞ս է այս­տեղ կա­տար­վածն ար­տա­ցո­լում հա­վա­տով ար­դա­րա­նա­լու սկզբուն­քը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ե­թե հնա­րա­վոր լի­ներ փո­խան­ցել Պո­ղո­սի ու­սու­ցա­նումն Ա­վե­տա­ րա­նի վե­րա­բեր­յալ, դա կա­րե­լի կլի­ներ ա­նել Բ Օ­րենք գրքի 9.5 հա­մա­րի մի­ջո­ցով. «Ոչ թե քո ար­դար լի­նե­լու և քո սրտի ուղ­ղու­թյան հա­մար» է Աստ­ված քեզ փրկե­լու, այլ Նա դա ա­նե­լու է «հա­վի­տե­նա­կան ա­վե­տի­ սի» (Հայտ­նու­թյուն 14.6) խոստ­ման հա­մար, ո­րը մեզ տրվել է «ոչ ըստ մեր գոր­ծե­րի, այլ ըստ Իր կամ­քի ու շնոր­հի, որ Քրիս­տոս Հի­սու­սով մեզ տրվեց հա­վի­տե­նա­կան ժա­մա­նակ­նե­րից ա­ռաջ» (Բ Տի­մո­թեո­սին 1.9, տե՛ս նաև Տի­տո­սին 1.2)։ Ե­թե խոս­տու­մը մեզ տրվել է «հա­վի­տե­նա­ կան ժա­մա­նակ­նե­րից ա­ռաջ», այն պար­զա­պես չէր կա­րող հիմն­ված լի­նել մեր գոր­ծե­րի վրա, ո­րով­հետև «հա­վի­տե­նա­կան ժա­մա­նակ­նե­ րից ա­ռաջ» գո­յու­թյուն չու­նեինք ո՛չ մենք, ո՛չ էլ մեր գոր­ծե­րը։ Կարճ ա­սած, ի հակադրություն ձեր սխալ­նե­րի, թե­րու­թյուն­նե­րի ու խստա­պա­րա­նոց բնա­վո­րու­թյան՝ Աստ­ված պատ­րաստ­վում է ա­նել այս հրա­շա­լի գոր­ծը ձեզ հա­մար և ձեր մեջ։ Եվ որ­պես արդ­յունք՝ Տե­րը պատ­վի­րում է ձեզ հնա­զանդ­վել Ի­րեն և Իր օ­րեն­քին։ Խոս­տումն ար­ դեն տրվել և­ի­րա­կա­նաց­վել է. ձեր գոր­ծերն ու հնա­զան­դու­թյու­նը, ե­թե նույ­նիսկ կա­տար­յալ լի­նեին (ի­րա­կա­նում կա­տար­յալ չեն), չեն կա­րող լի­նել ձեր փրկու­թյան մի­ջո­ցը։ Դրանք, ընդ­հա­կա­ռա­կը, արդ­յունքն են։ Տե­րը փրկել է ձեզ շնոր­հով, և­այժմ, երբ Նրա օ­րեն­քը գրված է ձեր սրտե­րում, և Նրա հո­գին զո­րաց­նում է ձեզ, գնա­ցե՛ք և հ­նա­զանդ­վե՛ք Նրա օ­րեն­քին։ ՈՒՐ­ԲԱԹ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 12

Հետագա ուսումնասիրության համար «Քրիս­տո­սի թշնա­մին, ով երկն­քում ապս­տամ­բեց Աստ­ծո օ­րեն­քի դեմ, որ­պես հմուտ և վարժ հրա­մա­նա­տար՝ աշ­խա­տում էր իր ողջ 70

Դաս 7


ու­ժե­րը լա­րած՝ հո­րի­նե­լով մո­լո­րու­թյամբ լի տար­բեր խո­րա­ման­կու­ թյուն­ներ, որ­պես­զի առ ո­չինչ դարձ­ներ Աստ­ծո օ­րեն­քը, ո­րը մեղ­քի ճշմա­րիտ ին­դի­կա­տորն էր, ար­դա­րու­թյան չա­փա­նի­շը»։ Է­լեն Ուայթ, Ռև­յու ընդ Հե­րալդ, 1890թ. նո­յեմ­բե­րի 18։ Տիե­զեր­քը զար­դա­րում են եր­կու տրի­լիոն գա­լակ­տի­կա­ներ։ Յու­ րա­քանչ­յուր գա­լակ­տի­կա կազմ­ված է հար­յուր մի­լիարդ աստ­ղե­րից։ Այդ թի­վը հետև­յալ տեսքն ու­նի՝ 100.000.000.000։ Եր­կու տրի­լիոն գա­լակ­տի­կա՝ յու­րա­քանչ­յու­րում 100 մի­լիարդ աստղ, կազ­մում է 200.000.000.000.000.000.000.000 աստղ։ Ա­հա թե որն է գո­յու­թյան սկզբուն­քը՝ այն, ինչ մտահ­ղա­նում ու ա­ րա­րում է որևէ բան, պետք է լի­նի ա­վե­լի մեծ, քան մտահ­ղա­ցածն ու ա­րար­վա­ծը, և գե­րա­զան­ցի դրան։ Պի­կա­սոն ա­վե­լի մեծ ու գե­րա­ զանց է իր իսկ ստեղ­ծած ցան­կա­ցած ար­վես­տի գոր­ծից։ Աստ­ված, Ով մտահ­ղա­ցավ ու ա­րա­րեց մեր տիե­զեր­քը, նույն­պես պետք է մեծ լի­նի այդ տիե­զեր­քից ու գե­րա­զան­ցի դրան։ Մ­տա­պա­հե­լով այս գա­ղա­փա­րը՝ խոր­հեք հետև­յալ տեքս­տի մա­ սին. «Սկզ­բում էր Բա­նը, և Բանն Աստ­ծու մոտ էր, և Բանն Աստ­ված էր։ Նա սկզբում Աստ­ծու մոտ էր։ Ա­մեն ինչ Նրա­նով ե­ղավ, և­ա­ռանց Նրա ո­չինչ չե­ղավ, ինչ որ ե­ղավ» (Հով­հան­նես 1.1–3)։ Այ­սինքն՝ Աստ­ված, Ով ստեղ­ծել է ա­մեն ինչ, 200.000.000.000.000.000.000.000 աստ­ղե­րը և մ­նա­ցած ա­մեն բան, ի՞նչ ա­րեց։ Նա «նսե­մա­ցավ», դար­ձավ մա­նուկ, ապ­րեց ան­մեղ կյան­քով և մա­հա­ցավ խա­չի վրա՝ Իր վրա կրե­լով մեր մեղ­քե­րի և չա­րու­թյուն­նե­րի պա­տի­ժը, որ­պես­զի մենք ու­նե­նանք հա­ վի­տե­նա­կան կյան­քի խոս­տու­մը։ Մեր առջև դրված է այս մեծ ճշմար­տու­թյու­նը՝ Հի­սուս Քրիս­տո­սի մի­ջո­ցով մեզ տրված շնոր­հը։ Եվ ի՞նչ է Աստ­ված մեզ­նից խնդրում ի պա­տաս­խան։ «Ամ­բողջ խոս­քի վախ­ճա­նը լսենք. Աստ­ծուց վա­խե­ցի՛ր և պա­հի՛ր Նրա պատ­վի­րան­նե­րը, ո­րով­հետև մար­դու հա­մար սա է իր ամ­բողջ պար­տա­վո­րու­թյու­նը» (Ժո­ղո­վող 12.13)։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Դա­սա­րա­նում անդ­րա­դար­ձե՛ք եր­կու­շաբ­թի օր­վա դա­սի վեր­ջում տրված հար­ցին այն մա­սին, թե ինչ­պես մար­դիկ, ով­քեր կա­մե­նում են պա­հել Աստ­ծո օ­րեն­քը՝ Տա­սը պատ­վի­րան­նե­րը (նե­րառ­յալ չոր­ րոր­դը), կա­րող են խու­սա­փել օ­րի­նա­պաշ­տու­թյան անն­կատ ծու­ ղա­կից։ Հնա­զան­դու­թյու­նը, նույ­նիսկ երբ այն խիստ ու ա­նե­րեր է, ին­չո՞վ է տար­բեր­վում օ­րի­նա­պաշ­տու­թյու­նից, և­ ինչ­պե՞ս կա­րող ենք ճա­նա­չել այդ եր­կու­սի միջև ե­ղած տար­բե­րու­թյու­նը։ Դաս 7

71


2. Ի՞նչ պատ­մու­թյուն­ներ եք լսել (կամ մի­գու­ցե ա­կա­նա­տես ե­ղել) այն մա­սին, թե ինչ­պես են Տա­սը պատ­վի­րան­նե­րը խախ­տող մար­դիկ կրել այդ խախտ­ման սար­սա­փե­լի հետևանք­նե­րը։ Ի՞նչ պետք է սա մեզ ա­սի այն մա­սին, թե ինչ­պես է օ­րենքն ար­տա­ցո­ լում մեր հան­դեպ Աստ­ծո ու­նե­ցած սի­րո ի­րո­ղու­թյու­նը։ 3. Ին­չո՞ւ պետք է խա­չը մեզ ցույց տա դե­պի եր­կինք մեր ճա­նա­պար­ հը վաս­տա­կե­լու փոր­ձե­րի ա­պարդ­յու­նու­թյու­նը։

72

Դաս 7


ԴԱՍ 8 ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 13–19

ԸՆՏՐԻ՛Ր ԿՅԱՆՔԸ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Ծնն­դոց 2.8, 9, Հռո­մեա­ցի­նե­րին 6.23, Ա Հով­հան­նես 5.12, Բ Օ­րենք 30.1–20, Հռո­մեա­ցի­նե­րին 10.6–10, Բ Օ­րենք 4.19, Հայտ­նու­թյուն 14.6–12։ Հի­շե­լու հա­մա­րը. «Այ­սօր եր­կինքն ու եր­կի­րը վկա եմ կան­չում ձեր դեմ. ձեր առջև դրե­ցի կյանքն ու մա­հը, օրհ­նու­թյունն ու ա­նեծ­քը։ Ու­ րեմն ընտ­րի՛ր կյան­քը, որ­պես­զի ապ­րես դու և քո սե­րուն­ դը»(Բ Օ­րենք 30.19)։ Ա­հա մի տխուր պատ­մու­թյուն. 22-ամ­յա մի ե­րի­տա­սարդ աղջ­կա ախ­տո­րո­շում են մա­հա­ցու հի­վան­դու­թյուն՝ ու­ղե­ղի ու­ռուցք։ Նույ­նիսկ այն հրաշք­նե­րով հան­դերձ, ո­րոնք գոր­ծում է ժա­մա­նա­կա­կից բժշկու­ թյու­նը, հնա­րա­վոր չէր ո­չինչ ա­նել։ Մ­նում էր մի ելք՝ թող­նել, որ հո­գե­ վար­քը հան­գեր ան­խու­սա­փե­լիին։ Սա­կայն այս ե­րի­տա­սարդ աղ­ջի­կը՝ Սեն­դին, չէր ու­զում մա­հա­նալ։ Եվ նա ծրա­գիր մշա­կեց։ Մա­հից հե­տո պետք է իր ու­ղե­ղը դրվեր հե­ղուկ ա­զոտ պա­րու­նա­կող տա­րա­յի մեջ հա­տուկ սառ­ցա­րա­նում՝ ու­ղե­ղի բջիջ­նե­րի կեն­սու­նա­կու­թյու­նը պահ­պա­նե­լու հույ­սով։ Եվ այդ հա­տուկ պայ­ման­նե­րում նրա ու­ղե­ղը կսպա­սեր հի­սուն, հար­յուր, մի­ գու­ցե հա­զար տա­րի, մինչև որ ա­պա­գա­յում, երբ տեխ­նո­լո­գիա­նե­րը բա­վա­կա­նա­չափ զար­գա­նա­յին, նյար­դա­յին կա­պեր պա­րու­նա­կող նրա ու­ղե­ղը վեր­բեռն­վեր հա­մա­կարգ­չի մեջ։ Եվ այդ­պես Սեն­դին մի­ գու­ցե կա­րո­ղա­նար «ապ­րել» հա­վիտ­յան։ Ներ­կա­յաց­ված պատ­մու­թյու­նը տխուր է ոչ միայն այն պատ­ճա­ ռով, որ ե­րի­տա­սարդ աղ­ջի­կը պետք է մա­հա­նար, այլև այն պատ­ճա­ ռով, թե ին­չի վրա էր նա դրել ապ­րե­լու իր հույ­սը։ Ինչ­պես շատ-շատ մար­դիկ, Սեն­դին ևս կ­յանք էր ու­զում, ու­զում էր ապ­րել։ Սա­կայն ընտ­ րել էր մի ճա­նա­պարհ, ո­րը բնավ արդ­յու­նա­վետ լի­նել չէր կա­րող։ Այս շա­բաթ Բ Օ­րենք գրքի ու­սում­նա­սի­րու­թյան շրջա­նակ­նե­րում մենք կշա­րու­նա­կենք դի­տար­կել կյան­քի ընտ­րու­թյու­նը և կ­յանք ընտ­ Դաս 8

73


րե­լու մեզ տրված հնա­րա­վո­րու­թյու­նը, սա­կայն այն պայ­ման­նե­րով, ո­րոնք Աստ­ված՝ կյանք Տ­վողն ու Պա­հողն է մեզ ո­ղոր­մա­ծա­բար ա­ ռա­ջար­կել։ ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 14

Կենաց ծառը Մեզ­նից ոչ մե­կը չի ընտ­րել լի­նել այս­տեղ, այն­պես չէ՞։ Մենք չենք ընտ­րել մեր ծնուն­դը, ինչ­պես նաև չենք ընտ­րել, թե երբ և­ որ­տեղ ծնվենք, և­ով­քեր լի­նեն մեր ծնող­նե­րը։ Նույն ի­րա­վի­ճա­կում էին նաև Ա­դամն ու Ե­վան։ Նրանք չէին ընտ­րել Աստ­ծո կող­մից ա­րար­վե­լը, ինչ­պես և տերև­նե­րը, ժայ­ռերն ու սա­րե­րը։ Որ­պես մարդ ա­րա­րած­ներ՝ մեզ տրվել է ոչ միայն գո­յու­թյուն (ժայ­ռե­րը ևս­ու­նեն գո­յու­թյուն), ոչ միայն կյանք (ա­մեո­բան ևս կ­յանք ու­նի), այլև կյանք՝ որ­պես բա­նա­կան ա­զատ էակ­ներ՝ ստեղծ­ված Աստ­ծո պատ­ կե­րով։ Սա­կայն մենք չենք ընտ­րել կյանք ու­նե­նալ որ­պես բա­նա­կան ա­ զատ էակ­ներ՝ ա­րար­ված Աստ­ծո պատ­կե­րով։ Բայց այն, ինչ Աստ­ված իս­կա­պես մեզ ա­ռա­ջար­կում է, մեր գո­յու­թյու­նը շա­րու­նա­կե­լու ընտ­ րու­թյունն է, այ­սինքն ընտ­րել կյանք ու­նե­նալ Ի­րե­նում, իսկ այդ կյան­ քը մենք կա­րող ենք ու­նե­նալ Հի­սու­սի ու խա­չի վրա Նրա մահ­վան շնոր­հիվ։ Կար­դա­ցե՛ք Ծնն­դոց 2.8, 9, 15–17 և Ծնն­դոց 3.22, 23 հա­մար­նե­ րը։ Ի՞նչ եր­կու տար­բե­րակ Աստ­ված ներ­կա­յաց­րեց Ա­դա­մին նրա գո­յու­թյան առն­չու­թյամբ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Ե­դե­մի կենտ­րո­նում ա­ճում էր կե­նաց ծա­ռը, ո­րի պտու­ղը զո­րու­ թյուն ու­ներ հա­վեր­ժաց­նե­լու կյան­քը: Ե­թե Ա­դա­մը հնա­զանդ մնար Աստ­ծուն, կշա­րու­նա­կեր ա­զատ մո­տե­նալ այս ծա­ռին ու կապ­րեր հա­ վիտ­յան: Բայց մե­ղան­չե­լով` նա կորց­րեց կյան­քի ծա­ռից ու­տե­լու ի­րա­ վուն­քը և դար­ձավ մահ­կա­նա­ցու: Աստ­վա­ծա­յին դա­տավ­ճի­ռը` «Հող ես դու և դե­պի հո­ղը կդառ­նաս», նշա­նա­կում է կյան­քի լիա­կա­տար դա­դա­րե­ցում»։ Է­լեն Ուայթ, Մեծ պայ­քար, էջ 532, 533։ Այս­պի­սով, հենց սկզբից, Աստ­վա­ծա­շուն­չը մեզ ներ­կա­յաց­նում է եր­կու տար­բե­րակ­նե­րից միայն մե­կը՝ հա­վի­տե­նա­կան կյան­քը, ինչն ի 74

Դաս 8


սկզբա­նե նա­խա­տես­ված էր, որ մենք ու­նե­նա­յինք, և հա­վի­տե­նա­կան մահ, որն ըստ էու­թյան նշա­նա­կում է հետ դառ­նալ այն ոչն­չու­թյա­նը, ո­րից ստեղծ­վել ենք։ Հե­տաքրք­րա­կան է նաև այն, որ «կե­նաց ծա­ռը», որն ըստ Սուրբ Գր­քի ան­մա­հու­թյուն է պարգևում, և­ ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պում է Աստ­վա­ծաշն­չի ա­ռա­ջին գրքում, նո­րից հան­դի­պում է վեր­ջին գրքում։ Կար­դա­ցեք Հայտ­նու­թյուն 2.7 և Հայտ­նու­թյուն 22.2, 14 հա­մար­նե­ րը։ Հա­վա­նա­բար այս լու­րը խո­սում է այն մա­սին, որ թեև մենք կա­ րող էինք ու­տել կե­նաց ծա­ռից, մեղ­քի պատ­ճա­ռով կորց­րինք այդ ի­րա­վուն­քը։ Սա­կայն երբ մեղ­քի խնդի­րը վերջ­նա­կա­նա­պես և լիո­վին լուծ­վի, Հի­սու­սի և փր­կու­թյան ծրագ­րի շնոր­հիվ փրկագն­ված­նե­րը՝ նրանք, ով­քեր ընտ­րել են կյան­քը, ի­րա­վունք կու­նե­նան կե­նաց ծա­ռից ու­տե­լու, ինչ­պես որ նա­խա­տես­ված էր ի սկզբա­նե։ Խոր­հե՛ք հետև­յա­լի մա­սին. մեր ա­մե­նօր­յա ընտ­րու­թյուն­ներն ինչ­ պե՞ս են աշ­խա­տում կյան­քի կամ մահ­վան հա­մար։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 15

Չկա միջին դիրքորոշում Ամ­բողջ Աստ­վա­ծաշն­չում մեզ ներ­կա­յաց­վում է եր­կու ընտ­րու­ թյուն­նե­րից մե­կը։ Այս­տեղ մեզ ներ­կա­յաց­վում է եր­կու տար­բե­րակ։ Կար­դա­ցե՛ք հետև­յալ տեքս­տե­րը։ Ի՞նչ եր­կու տար­բե­րակ­ներ, եր­կու ընտ­րու­թյուն­ներ են բա­ցա­հայ­տո­րեն ներ­կա­յաց­ված կամ են­թադր­վում այս տեքս­տե­րում, և­ինչ­պե՞ս են դրանք ներ­կա­յաց­ ված։ Հով­հան­նես 3.16 _____________________________________________________ ________________________________________________________________________ Ծնն­դոց 7.22, 23 _____________________________________________________ ________________________________________________________________________ Հռո­մեա­ցի­նե­րին 6.23 _______________________________________________ ________________________________________________________________________ Հռո­մեա­ցի­նե­րին 8.6 _________________________________________________ ________________________________________________________________________ Ա Հով­հան­նես 5.12 ___________________________________________________ ________________________________________________________________________ Մատ­թեոս 7.24–27 ___________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 8

75


Ի վեր­ջո, որ­պես մարդ ա­րա­րած­ներ՝ մեզ հա­մար չկա մի­ջին դիր­ քո­րո­շում։ Նախ­քան մեծ պայ­քա­րը վերջ­նա­կա­նա­պես կա­վարտ­վի, մեղ­քը, սա­տա­նան, չա­րը, անհ­նա­զան­դու­թյու­նը և­ ապս­տամ­բու­ թյունն ար­մա­տա­խիլ կար­վեն։ Այդ ա­մե­նը կա­տար­վե­լուց հե­տո, մեզ­նից յու­րա­քանչ­յու­րը ան­հա­տա­պես կա՛մ կու­նե­նա կյանք՝ հա­վի­ տե­նա­կան կյանք, որն Աստ­ված ի սկզբա­նե նա­խա­տե­սել էր բո­լո­րիս հա­մար նախ­քան աշ­խար­հի ա­րա­րու­մը, կա՛մ կբախ­վենք հա­վի­տե­ նա­կան մահ­վան՝ «հա­վի­տե­նա­կան կոր­ծա­նու­մով զրկվե­լով Տի­րոջ ե­րե­սը տես­նե­լուց ու Նրա փա­ռա­վոր զո­րու­թյու­նից» (Բ Թե­սա­ղո­նի­ կե­ցի­նե­րին 1.9)։ Աստ­վա­ծա­շունչն ու­րիշ տար­բե­րակ չի ներ­կա­յաց­ նում մեզ։ Ի՞նչ ճա­կա­տագ­րի կար­ժա­նա­նանք մենք։ Այս­պես թե այն­պես, այս հար­ցի պա­տաս­խա­նը մեզ­նից է կախ­ված։ Ընտ­րու­թյու­նը մեր առջև է՝ կյանք կամ մահ։ Հա­վի­տե­նա­կան կյան­քի կամ հա­վի­տե­նա­կան մահ­վան հա­ մա­տեքս­տում աստ­վա­ծաշնչ­յան ճշմար­տու­թյունն այն մա­սին, որ դժոխ­քը հա­վի­տե­նա­պես չի այ­րում ու տան­ջա­մահ ա­նում մարդ­կանց, ին­չո՞ւ է այդ­քան մխի­թա­րիչ ճշմար­տու­թյուն։ Ի՞նչ կար­ծիք կկազ­մեիք Աստ­ծո բնա­վո­րու­թյան մա­սին, ե­թե հա­վեր­ ժա­կան չար­չա­րանք­ներն իս­կա­պես լի­նեին կո­րուս­յալ­նե­րի ճա­ կա­տա­գի­րը։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 16

Կյանք և բարություն, մահ և չարություն, օրհնություն և անեծք Բ Օ­րենք գրքի ա­վար­տին մոտ, երբ ման­րա­մաս­նո­րեն շա­րադր­ վում է, թե ինչ կպա­տա­հի ժո­ղովր­դի հետ, ե­թե նրանք անհ­նա­զանդ լի­նեն Տի­րո­ջը և խախ­տեն ուխ­տի խոս­տում­նե­րը, Բ Օ­րենք 30-րդ գ­ լուխն սկսվում է այն խոստ­մամբ, որ նույ­նիսկ ե­թե նրանք անհ­նա­ զանդ գտնվե­ցին և պատժ­վե­ցին գե­րու­թյամբ, Աստ­ված, միև­նույն է, վե­րա­դարձ­նե­լու է նրանց ի­րենց եր­կիր։ Այ­սինքն՝ ե­թե ա­պաշ­խա­րեն և հետ դառ­նան ի­րենց չար ճա­նա­ պարհ­նե­րից։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 30.15–20 հա­մար­նե­րը։ Ո­րո՞նք են այն տար­ բե­րակ­նե­րը, ո­րոնք այս­տեղ ներ­կա­յաց­վում են հին Իս­րա­յե­լին, և­ ինչ­պե՞ս են այդ տար­բե­րակ­ներն ար­տա­ցո­լում այն, ին­չին մենք 76

Դաս 8


հան­դի­պում ենք ամ­բողջ Աստ­վա­ծաշն­չում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տե­րը շատ հստա­կո­րեն ա­սում է. Նա՝ Յահ­վեն, ժո­ղովր­դի ա­ռաջ դրել է եր­կու տար­բե­րակ­նե­րից մե­կը՝ այն, ինչ Նա ա­րել էր Ա­դա­մի ու Ե­ վա­յի հետ Ե­դե­մում։ Ի­րա­կա­նում, Բ Օ­րենք 30.15 հա­մա­րի եբ­րա­յե­րեն «բա­րու­թյուն» (թով) և «չա­րու­թյուն» (ռա) բա­ռե­րը միև­նույն բա­ռերն են, ո­րոնք Ծնն­դոց գրքում օգ­տա­գործ­վում են «բա­րու» (թով) և չա­րի (ռա) գի­տու­թյան ծա­ռի առն­չու­թյամբ։ Այս­տեղ, ինչ­պես և­ ողջ Աստ­ վա­ծաշն­չում, չկա մի­ջին կամ չե­զոք դիր­քո­րո­շում։ Նրանք կա՛մ կծա­ ռա­յեն Տի­րո­ջը և կու­նե­նան կյանք, կա՛մ կընտ­րեն մա­հը։ Ի­րա­վի­ճա­կը նույնն է նաև մեզ հա­մար։ Կ­յանք, բա­րու­թյուն, օրհ­նու­թյուն­ներ՝ ի հա­կադ­րու­թյուն ին­չի՞։ Մահ, չա­րու­թյուն և­ա­նեծք­ներ։ Ի վեր­ջո կա­րե­լի է ար­դա­րա­ցիո­րեն ա­ ռար­կել, որ Աստ­ված նրանց միայն բա­րին, կյան­քը և­օր­նու­թյուն­ներն է ա­ռա­ջար­կում։ Սա­կայն ե­թե նրանք հետ են դառ­նում Աստ­ծուց, այս վատ բա­նե­րը կլի­նեն բնա­կան հետևան­քը, ո­րով­հետև ժո­ղո­վուրդն այլևս չի ու­նե­նա Աստ­ծո հա­տուկ պաշտ­պա­նու­թյու­նը։ Ինչ­պես էլ որ մենք այն հաս­կա­նանք, մարդ­կանց ներ­կա­յաց­վում են այս տար­բե­րակ­նե­րը։ Պարզ է նաև նրանց ա­զատ կամ­քի և­ա­զատ ընտ­րու­թյան ի­րո­ղու­թյու­նը։ Այս տեքս­տե­րը, ինչ­պես նաև Հին և Նոր Կ­տա­կա­րան­նե­րում առ­կա մի շարք այլ տեքս­տեր, ի­մաստ չէին ու­նե­ նա, ե­թե գո­յու­թյուն ու­նե­նա­յին ա­զատ կամ­քի ու ա­զատ ընտ­րու­թյան սուրբ պարգևից ան­կախ։ Ի­րա­կան ի­մաս­տով Աստ­ված նրանց ա­սաց. Ու­նե­նա­լով այն ա­զատ կամ­քը, ո­րը Ես ձեզ տվել եմ՝ ընտ­րե՛ք կյան­քը, օրհ­նու­թյունն ու բա­րու­ թյու­նը, ոչ թե մա­հը, չա­րու­թյունն ու ա­նեծք­նե­րը։ Ճիշտ ընտ­րու­թյունն այն­քա՜ն ակն­հայտ է, այն­պես չէ՞։ Սա­կայն մենք գի­տենք, թե ինչ պա­տա­հեց։ Մեծ պայ­քարն այն ժա­մա­նակ ևս նույն­քան ի­րա­կան էր, որ­քան այ­սօր, և մենք պետք է Իս­րա­յե­լի օ­րի­ նա­կից դաս քա­ղենք, թե ինչ կա­րող է պա­տա­հել, ե­թե մենք մեզ ամ­ բող­ջու­թյամբ չենք նվի­րում Տի­րո­ջը և չենք ընտ­րում կյան­քը և­ այն ա­մե­նը, ինչ այս ընտ­րու­թյու­նը են­թադ­րում է։ Կար­դա­ցեք Բ Օ­րենք 30.20 հա­մա­րը։ Ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք այս­տեղ սի­րո և հ­նա­զան­դու­թյան միջև առ­կա կա­պին։ Ի՞նչ պետք է ա­նի Իս­րա­յե­լը՝ Տի­րո­ջը հա­վա­տա­րիմ լի­նե­լու հա­մար։ Ինչ­պե՞ս են միև­նույն սկզբունք­նե­րը կի­րա­ռե­լի այ­սօր մեզ հա­մար։ Դաս 8

77


ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 17

Դժվար չէ քեզ համար Բ Օ­րենք 30-րդ գ­լու­խը բաց­վում է Տի­րոջ խոս­քով, Ով ա­սում է, թե ինչ կլի­նի, ե­թե ժո­ղո­վուրդն ա­պաշ­խա­րի և հետ դառ­նա իր չար ճա­ նա­պարհ­նե­րից։ Ի՜նչ հրա­շա­լի խոս­տում­ներ են տրվում նրանց։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 30.1–10 հա­մար­նե­րը։ Ի՞նչ խոս­տում­ներ է Աստ­ված տա­լիս ժո­ղովր­դին նույ­նիսկ ի հակադրություն այն փաս­ տի, որ այս­տեղ խոս­վում է այն մա­սին, թե ինչ կպա­տա­հի նրանց հետ, ե­թե նրանք անհ­նա­զանդ լի­նեն։ Ի՞նչ է սա մեզ սո­վո­րեց­նում Աստ­ծո շնոր­հի մա­սին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սա լսե­լը իս­կա­պես մխի­թա­րիչ կլի­ներ։ Սա­կայն հարցն այս­տեղ այն չէր, որ կարևոր չէր նրանց՝ Աստ­ծո պատ­վե­րից հետ դառ­նա­լը։ Աստ­ված ոչ ո­քի է­ժան շնորհ չի ա­ռա­ջար­կում։ Ա­մեն դեպ­քում դա նրանց պետք է ցույց տար Աստ­ծո սե­րը, և­ որ­պես պա­տաս­խան՝ նրանք պետք է սի­րեին Աստ­ծուն՝ ի­րենց սերն ի ցույց դնե­լով Աստ­ծո խոս­քին հնա­զան­դու­թյամբ։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 30.11–14 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է Տերն ա­սում նրանց այս­տեղ։ Ի՞նչ հիմ­նա­կան խոս­տում է տեղ գտել այս տեքս­ տե­րում, և­ի՞նչ նորկ­տա­կա­րան­յան տեքս­տեր կա­րող եք մտա­բե­ րել, ո­րոնք ար­տա­ցո­լում են միև­նույն խոս­տու­մը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք այս գե­ղե­ցիկ լեզ­վին և կուռ տրա­մա­ բա­նու­թյա­նը։ Տե­րը նրան­ցից չի պա­հան­ջում մի բան, ո­րը չա­փա­ զանց դժվար կլի­ներ նրանց հա­մար։ Աստ­ծո պատ­վե­րը չա­փա­զանց «բարդ» կամ «ա­ռեղծ­վա­ծա­յին» չէ, որ­պես­զի նրանք չկա­րո­ղա­նան հաս­կա­նալ, ոչ էլ այն­քան հե­ռու է, որ չկա­րո­ղա­նան հաս­նել դրան։ Այն երկն­քում չէ, նրան­ցից շատ հե­ռու, ոչ էլ ծո­վե­րից այն կողմ, որ ինչ-որ մե­կը վեր ել­նի կամ ծովն անց­նի և­ այն բե­րի նրանց հա­մար։ Ընդ­հա­ կա­ռա­կը, Տերն ա­սում է. «Այդ խոս­քը քեզ շատ մո­տիկ է, քո բե­րա­նում է, քո սրտում, որ­պես­զի դու այն կա­տա­րես» (Բ Օ­րենք 30.14)։ Այլ խոս­ քե­րով, դուք այն բա­վա­կա­նին լավ գի­տեք՝ այն ար­տա­բե­րե­լու հա­մար, և­այն ձեր սրտում է, ուս­տի դուք շատ լավ գի­տեք, որ պետք է կա­տա­ րեք այն։ Ուս­տի անհ­նա­զան­դու­թյան ոչ մի պատ­ճա­ռա­բա­նու­թյուն չի 78

Դաս 8


ըն­դուն­վում։ «Նրա բո­լոր հոր­դոր­նե­րը ի­րա­վա­սու­թյուն շնոր­հող են»։ Է­լեն Ուայթ, Քրիս­տո­սի ա­ռակ­նե­րը, էջ 333։ Ի­րա­կա­նում, Պո­ղոս ա­ռաք­յալն այս տեքս­տե­րից մի քա­նի­սը մեջ­ բե­րում է Քրիս­տո­սով փրկու­թյան հա­մա­տեքս­տում։ Այ­սինքն, Պո­ղո­ սը դրանք դի­տար­կում է որ­պես հա­վա­տով ար­դա­րա­նա­լու օ­րի­նակ (տե՛ս Հռո­մեա­ցի­նե­րին 10.6–10)։ Բ Օ­րեն­քի այս տեքս­տե­րից հե­տո Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին աս­վում է ընտ­րել կյան­քը կամ մա­հը, օրհ­նու­թյու­նը կամ ա­նեծ­քը։ Եվ ե­թե շնոր­ հով և հա­վա­տով նրանք ընտ­րեն կյան­քը, նրանք ան­պայ­ման դա կու­ նե­նան։ Այ­սօր ո­չինչ չի փոխ­վել, այն­պես չէ՞։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 18

Երկրպագության հարց Տի­րոջ և Իս­րա­յե­լի միջև առ­կա ուխ­տի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կարևո­րա­գույն դեր էր խա­ղում երկր­պա­գու­թյու­նը։ Ի­րենց շրջա­պա­ տող աշ­խար­հից իս­րա­յե­լա­ցի­նե­րին ա­ռանձ­նաց­նում էր այն փաս­տը, որ որ­պես ազգ նրանք միակն էին, որ երկր­պա­գում էին ճշմա­րիտ Աստ­ծուն՝ ի հա­կադ­րու­թյուն հե­թա­նոս աշ­խար­հի կեղծ աստ­ված­նե­ րի և­աստ­վա­ծու­հի­նե­րի, ո­րոնք բնավ էլ աստ­ված­ներ չէին։ «Ի­մա­ցե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ, Ինձ­նից բա­ցի է՛լ Աստ­ված չկա» (Բ Օ­րենք 32.39)։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.19, Բ Օ­րենք 8.19, Բ Օ­րենք 11.16 և Բ Օ­ րենք 30.17 հա­մար­նե­րը։ Ի՞նչ ընդ­հա­նուր նա­խազ­գու­շա­ցում կա այս բո­լոր տեքս­տե­րում։ Ին­չո՞ւ է այդ նա­խազ­գու­շա­ցումն այդ­ քան կարևոր Իս­րա­յել ազ­գի հա­մար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հա­զա­րա­վոր տա­րի­ներ ա­ռաջ, այն­պես, ինչ­պես այ­սօր, Աստ­ծո ժո­ղո­վուրդն ապ­րում էր այն­պի­սի մի­ջա­վայ­րում և մ­շա­կույ­թում, որ­ տեղ չա­փա­նիշ­նե­րը, ա­վան­դույթ­ներն ու գա­ղա­փար­նե­րը շատ-շատ դեպ­քե­րում հա­կա­սում էին նրանց հա­վա­տի սկզբունք­նե­րին։ Այդ իսկ պատ­ճա­ռով Աստ­ծո ժո­ղո­վուր­դը պետք է միշտ զգաստ լի­ներ, որ­ պես­զի աշ­խար­հի բար­քե­րը, կուռ­քե­րը և «աստ­ված­նե­րը» չդառ­նա­յին նրանց երկր­պա­գու­թյան ա­ռար­կան։ Մեր Աստ­վա­ծը «նա­խան­ձոտ Աստ­ված է» (Բ Օ­րենք 4.24, Բ Օ­րենք 5.9, Բ Օ­րենք 6.15), և­ որ­պես մեր Ա­րա­րիչ ու Փր­կիչ՝ միայն Նա է ար­ Դաս 8

79


ժա­նի մեր երկր­պա­գու­թյա­նը։ Այս­տեղ ևս մի­ջին դիր­քո­րո­շում չկա. կա՛մ մենք երկր­պա­գում ենք Տի­րո­ջը, Ով բե­րում է կյանք, բա­րու­թյուն և­օրհ­նու­թյուն­ներ, կա՛մ երկր­պա­գում ենք ցան­կա­ցած այլ աստ­ծո, ո­ րը բե­րում է չա­րու­թյուն, ա­նեծք­ներ և մահ։ Կար­դա­ցե՛ք Հայտ­նու­թյուն 13.1–15 հա­մար­նե­րը և­ ու­շադ­րու­ թյո՛ւն դարձ­րեք այն հար­ցին, թե ինչ­պես է այս­տեղ ներ­կա­յաց­ վում երկր­պա­գու­թյու­նը։ Այ­նու­հետև հա­կադ­րե՛ք այս տեքս­տե­րը Հայտ­նու­թյուն 14.6–12 հա­մար­նե­րի հետ։ Ի՞նչ է կա­տար­վում այս­ տեղ՝ Հայտ­նու­թյուն գրքում, ինչն ար­տա­ցո­լում է Բ Օ­րենք գրքում (և­ առ­հա­սա­րակ ողջ Սուրբ Գր­քում) տրված նա­խազ­գու­շա­ցու­մը կեղծ երկր­պա­գու­թյան վե­րա­բեր­յալ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որ­քան էլ որ հա­մա­տեքս­տը տար­բեր լի­նի, խնդի­րը մնում է նույ­ նը. արդ­յո՞ք ժո­ղո­վուր­դը կերկր­պա­գի ճշմա­րիտ Աստ­ծուն և կու­նե­նա կյանք, թե՞ տե­ղի կտա ճնշում­նե­րին՝ բա­ցա­հայտ կամ անն­կատ, կամ եր­կու­սը միա­սին, և կ­թող­նի առ Աստ­ված ու­նե­ցած իր հա­վա­տար­մու­ թյունն ու կժա­ռան­գի մա­հը։ Վերջ­նա­կան հար­ցի պա­տաս­խա­նը կա­ րող է տալ մի­միայն յու­րա­քանչ­յուր ան­հատ։ Աստ­ված չէր ստի­պում հին Իս­րա­յե­լին հետևել Ի­րեն, ոչ էլ երբևէ մեզ կստի­պի։ Ինչ­պես տես­ նում ենք Հայտ­նու­թյուն 13-րդ գլ­խում, ու­ժը կի­րա­ռում է բա­ցա­ռա­պես գա­զա­նը և դ­րա պատ­կե­րը։ Դրա փո­խա­րեն Աստ­ված աշ­խա­տում է սի­րով։ Ինչ­պե՞ս կա­րող ենք վստահ լի­նել, որ նույ­նիսկ անն­կատ կեր­պով, մենք չենք հրա­ժար­վում առ Հի­սուսն ու­նե­ցած մեր հա­վա­տար­մու­ թյու­նից ու սկսում նվիր­վել մեկ այլ աստ­ծո։ ՈՒՐ­ԲԱԹ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 19

Հետագա ուսումնասիրության համար Ինչ­պես այն ժա­մա­նակ, այն­պես էլ այժմ, բո­լո­րիս ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն է տրված։ Բա­նա­լի բառն այս­տեղ «ընտ­րու­թյունն» է։ Ի տար­բե­րու­թյուն քրիս­տո­նեու­թյան այն ըն­կալ­ման, որ իբր նախ­ քան մարդ­կանց ծնուն­դը Աստ­ված ար­դեն ո­րո­շել էր ո­մանց հա­մար, որ նրանք պետք է կորստ­յան մատն­վեն, նույ­նիսկ հա­վիտ­յանս հա­վի­ տե­նից այր­վեն դժոխ­քում, Սուրբ Գիիր­քը սո­վո­րեց­նում է, որ կյան­քի ու մահ­վան, օրհ­նու­թյան ու ա­նեծ­քի, բա­րու­թյան ու չա­րու­թյան միջև 80

Դաս 8


կա­տա­րած մեր սե­փա­կան ա­զատ ընտ­րու­թյունն է սահ­մա­նում, թե որ եռ­յա­կին ի վեր­ջո մենք կհան­գենք (կյանք, բա­րու­թյուն, օրհ­նու­թյո՞ւն, թե՞ մահ, չա­րու­թյուն, ա­նեծք)։ Եվ որ­քա՜ն մխի­թա­րա­կան է ի­մա­նալ, որ նույ­նիսկ ե­թե ինչ-որ մե­կը սխալ ընտ­րու­թյուն է կա­տա­րե­լու, արդ­ յուն­քը կլի­նի հա­վի­տե­նա­կան մա­հը, ոչ թե հա­վի­տե­նա­կան չար­չա­ րան­քը եր­բեք չհան­դարտ­վող կրա­կի լճում։ ««Ո­րով­հետև մեղ­քի հա­տու­ցու­մը մահն է, իսկ Աստ­ծու շնոր­հը՝ հա­վի­տե­նա­կան կյան­քը մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի մի­ջո­ցով» (Հռո­ մեա­ցի­նե­րին 6.23): Մինչ ար­դար­նե­րը ժա­ռան­գում են կյան­քը, ամ­բա­ րիշտ­նե­րի բա­ժի­նը մահն է: Մով­սե­սը կոչ ա­րեց Իս­րա­յե­լին. «Ես այ­սօր քո առջև եմ դնում կյանքն ու բա­րին, մահն ու չա­րը» (Բ Օ­րենք 30.15): Բայց սա այն մա­հը չէ, որ հռչակ­վեց Ա­դա­մին, քան­զի ողջ մարդ­կու­ թյու­նը կրում է նրա ա­նօ­րե­նու­թյան պա­տի­ժը: Խոս­քը «երկ­րորդ մահ­ վան» մա­սին է, ո­րը հա­կադր­վում է հա­վի­տե­նա­կան կյան­քին»։ Է­լեն Ուայթ, Մեծ պայ­քար, էջ 544։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Դա­սա­րա­նում քննար­կե՛ք ե­րեք­շաբ­թի օր­վա դա­սում ներ­կա­յաց­ ված գա­ղա­փարն այն մա­սին, թե արդ­յո՞ք Աստ­ված է այս­տեղ և հի­մա ան­մի­ջա­կա­նո­րեն պատ­ժում անհ­նա­զան­դու­թյան հա­մար, թե՞ պա­տի­ժը գա­լիս է որ­պես անհ­նա­զան­դու­թյան օ­րի­նա­չափ հետևանք։ Իսկ մի­գու­ցե եր­կո՞ւսն էլ։ Իսկ կա­րո՞ղ են լի­նել դեպ­ քեր, երբ տե­ղի ու­նի կա՛մ մե­կը, կա՛մ մյու­սը։ Ինչ­պե՞ս ենք հաս­ կա­նում այս թե­ման։ 2. Ի՞նչ են մեզ այ­սօր սո­վո­րեց­նում Է­լեն Ուայ­թի պնդում­ներն Աստ­ծո ու­ժի մա­սին, ո­րը տրվում է մեզ մեղ­քը հաղ­թա­հա­րե­լու հա­մար։ 3. Կար­դա­ցե՛ք Հռո­մեա­ցի­նե­րին 10.1–10 հա­մար­նե­րը: Այս­տեղ Պո­ ղո­սը մեջ­բե­րում է Բ Օ­րենք 30.11–14 հա­մար­նե­րը, ո­րոն­ցում բա­ ցատ­րում է Հի­սու­սին հա­վա­տա­լու մի­ջո­ցով փրկու­թյու­նը՝ ի հա­ կադ­րու­թյուն օ­րեն­քի մի­ջո­ցով ար­դա­րա­նա­լուն։ Ի՞նչ եք կար­ծում, ին­չո՞ւ է նա օգ­տա­գոր­ծել Բ Օ­րենք գրքի հետև­յալ տեքս­տե­րը։ Հա­տուկ ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք Հռո­մեա­ցի­նե­րին 10.10 հա­մա­ րին. «Քա­նի որ սրտով հա­վա­տում են ար­դա­րա­նա­լու հա­մար և բե­րա­նով դա­վա­նում են փրկու­թյան հա­մար»։ Ի՞նչ է ա­սում Պո­ ղոսն այս­տեղ։ 4. Ինչ­պե՞ս կա­րող են ձեր մշա­կույ­թը, հա­սա­րա­կու­թյու­նը, ձեզ շրջա­ պա­տող մար­դիկ հա­րել այն­պի­սի հա­յացք­նե­րի, ո­րոնք, հնա­րա­ վոր է, ձեզ տա­նեն կեղծ երկր­պա­գու­թյան, ե­թե ու­շա­դիր չլի­նե­ք։ Դաս 8

81


ԴԱՍ 9 ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 20–26

ՇՐՋԵԼ ԻՐԵՆՑ ՍՐՏԵՐԸ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Բ Օ­րենք 5.22–29, Բ Օ­րենք 4.25–31, Բ Օ­րենք 30.1–10, Մատ­ թեոս 3.1–8, Մար­կոս 1.15, Գործք ա­ռա­քե­լոց 2.37, 38։ Հի­շե­լու հա­մա­րը. «Այն­տե­ղից դու կո­րո­նես քո Տեր Աստ­ծուն և կգտ­նես, ե­թե քո ամ­բողջ սրտով և քո ամ­բողջ հո­գով փնտրես Նրան»(Բ Օ­րենք 4.29)։ Մեզ բո­լո­րիս հե­տապն­դում է կյան­քից վերց­ված շատ պարզ մի փաստ՝ մենք բո­լորս մե­ղա­վոր ենք։ Եր­բեմն մենք լսում ենք, թե ինչ­ պես է որևէ «փոր­ձա­գետ» ա­խու­վախ ա­նում մարդ­կանց ֆուն­դա­մեն­ տալ ա­պա­կա­նու­թյան քրիս­տո­նեա­կան գա­ղա­փա­րի դեմ, սա­կայն հար­կա­վոր է միայն հետևել օր­վա լու­րե­րին կամ թռու­ցիկ հա­յացք նե­տել մարդ­կու­թյան պատ­մու­թյա­նը, և ք­րիս­տո­նեա­կան վար­դա­պե­ տու­թյան ճշմա­րիտ լի­նե­լը պարզ կդառ­նա։ Կամ ա­վե­լի հեշտ տար­բե­րակ. հար­կա­վոր է միայն նա­յել հա­յե­լու մեջ։ Ով այն­քան հա­մար­ձա­կու­թյուն ու­նի, որ քննի իր սրտի խոր­քե­րը (ին­չը կա­րող է վա­խեց­նող լի­նել), գի­տի Հռո­մեա­ցի­նե­րին 3.9–23 հա­ մար­նե­րի ճշմար­տա­ցիու­թյու­նը, որն ա­վարտ­վում է հետև­յալ խոս­քե­ րով. «Ո­րով­հետև բո­լո­րը մե­ղան­չե­ցին ու զրկվե­ցին Աստ­ծու փառ­քից» (Հռո­մեա­ցի­նե­րին 3.23)։ Բնա­կա­նա­բար, բա­րի լու­րը հետևում է ան­մի­ջա­պես հա­ջորդ հա­ մա­րում. «Նրա շնոր­հով ձրի են ար­դա­րաց­վում այն փրկու­թյան մի­ջո­ ցով, որ Հի­սուս Քրիս­տո­սով է» (Հռո­մեա­ցի­նե­րին 3.24)։ Այս հիա­նա­լի լու­րի կարևո­րա­գույն պայ­մանն ա­պաշ­խա­րու­թյունն է. մենք պետք է գի­տակ­ցենք մեր մեղ­քը, զղջանք և Աստ­ծուց նե­րո­ղու­թյուն խնդրենք դրա հա­մար և­ի վեր­ջո հետ դառ­նանք դրա­նից։ Քա­նի որ մենք բո­լորս մե­ղա­վոր ենք, ա­պաշ­խա­րու­թյու­նը պետք է լի­նի մեր քրիս­տո­նեա­կան գո­յու­թյան մի մա­սը։ Եվ այս շա­բաթ մենք կդի­տար­կենք ա­պաշ­խա­ րու­թյան գա­ղա­փա­րը՝ ար­տա­հայտ­ված Բ Օ­րենք գրքում։ 82

Դաս 9


ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 21

Մի յիտտեն Աստ­վա­ծաշնչ­յան եբ­րա­յե­րե­նը, ինչ­պես և շատ լե­զու­ներ, հա­րուստ է ի­դիոմ­նե­րով, երբ ո­րո­շա­կի բա­ռեր օգ­տա­գործ­վում են ի­րենց ու­ղիղ նշա­նա­կու­թյու­նից տար­բեր­վող երևույթ­ներ սահ­մա­նե­լու հա­մար։ Հին Կ­տա­կա­րա­նի ի­դիոմ­նե­րից մեկն է «Մի յիտ­տե­նը»։ «Մի» նշա­նա­կում է «ո՞վ», իսկ «յիտ­տեն»՝ «կտա»։ Այս­պի­սով, տա­ռա­ցիո­րեն «մի յիտ­ տեն» նշա­նա­կում է «Ո՞վ կտա»։ Այ­դու­հան­դերձ Հին Կ­տա­կա­րա­նում այս բա­ռա­կա­պակ­ցու­թյունն ար­տա­հայ­տում է ցան­կու­թյան, խիստ փա­փա­գի գա­ղա­փար։ Օ­րի­նակ, Ե­գիպ­տո­սից փախ­չե­լուց հե­տո Իս­րա­յե­լի որ­դի­ներն ա­նա­ պա­տում փար­ձու­թյուն­նե­րի հան­դի­պե­լիս բա­ցա­կան­չում էին. «Ե­րա­ նի թե Տի­րոջ ձեռ­քով մե­ռած լի­նեինք Ե­գիպ­տո­սի երկ­րում» (Ելք 16.3)։ «Ե­րա­նի» բառն այս­տեղ թարգ­ման­վում է «մի յիտ­տեն»։ Սաղ­մոս­ներ 14.7 հա­մա­րում Դա­վի­թը բա­ցա­կան­չում է. «Օ՜, թե Սիո­նից գար Իս­րա­յե­լի փրկու­թյու­նը»։ Եբ­րա­յե­րե­նում «Օ՜» բա­ցա­կան­ չու­թյու­նը թարգ­ման­վում է «մի յիտ­տեն»։ Հոբ 6.8 հա­մա­րում, երբ նա բա­ցա­կան­չում է «Ե­րա­նի՜ ու­զածս կա­ տար­վեր, և Աստ­ված իմ ակն­կա­լա­ծը տար»։ «Օ՜» բա­ցա­կան­չու­թյունն այս­տեղ ևս թարգ­ման­վում է «մի յիտ­տեն»։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 5.22–29 հա­մար­նե­րը՝ հա­տուկ ու­շադ­րու­ թյուն դարձ­նե­լով 29-րդ հա­մա­րին։ Ի՞նչ է նշա­նա­կում այն փաս­ տը, որ «Օ՜» թարգ­ման­ված բա­ռը գա­լիս է «մի յիտ­տեն» բա­ռից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ա­հա Տե­րը, Ա­րա­րիչ Աստ­վա­ծը, այն Մե­կը, Ով ստեղ­ծել է տա­ րա­ծու­թյու­նը, ժա­մա­նա­կը, նյու­թը, այն Մե­կը, Ում խոս­քով կյան­քի կոչ­վեց մեր աշ­խար­հը, Ով Ա­դա­մի ռնգաց մեջ կեն­դա­նու­թյան շունչ փչեց, ար­տա­բե­րում է մի ար­տա­հայ­տու­թյուն, ո­րը սո­վո­րա­բար կապ­վում է մարդ­կա­յին թու­լու­թյուն­նե­րի և սահ­մա­նա­փա­կում­նե­րի հետ։ Ա­զատ կամ­քի ի­րո­ղու­թյան ինչ­պի­սի՜ օ­րի­նակ։ Այս­տեղ մենք տես­նում ենք, որ կան սահ­մա­նա­փա­կում­ներ այն բա­նի, թե ինչ կա­ րող է ա­նել Աստ­ված մեծ պայ­քա­րի հա­մա­տեքս­տում։ «Մի յիտ­տե­ նի» կի­րա­ռու­թյունն այս­տեղ ցույց է տա­լիս, որ նույ­նիսկ Աստ­ված չի կա­րող ոտ­նա­հա­րել ա­զատ կամ­քը. այն պա­հին, երբ Նա դա ա­նի, կամ­քը կդա­դա­րի լի­նել ա­զատ։ Դաս 9

83


Եվ ճիշտ այն­պես, ինչ­պես մենք ա­զատ ենք մեղք գոր­ծե­լու մեջ, այն­պես էլ ա­զատ ենք ընտ­րե­լու Տի­րո­ջը, լի­նե­լու բաց Նրա ա­ռաջ­նոր­ դու­թյան հան­դեպ,՝­պա­տաս­խա­նե­լով Նրա Հո­գու գոր­ծու­նեու­թյա­նը՝ ընտ­րե­լու մեր մեղ­քե­րից ա­պաշ­խա­րե­լու և Նրան հետևե­լու ճա­նա­ պար­հը։ Վերջ­նա­կան ընտ­րու­թյու­նը մերն է և միայն մե­րը, և­այդ ընտ­ րու­թյու­նը մենք պետք է ա­նենք ա­մեն օր, ա­մեն պա­հի։ Ի՞նչ ընտ­րու­թյան ա­ռաջ եք կանգ­նե­լու հա­ջորդ մի քա­նի ժա­մե­րի կամ օ­րե­րի ըն­թաց­քում։ Ինչ­պե՞ս կա­րող եք սո­վո­րել հանձ­նել ձեր կամքն Աստ­ծուն, որ­պես­զի Նրա զո­րու­թյամբ կա­րո­ղա­նաք ճիշտ ընտ­րու­թյուն­ներ կա­տա­րել։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 22

Փնտրեք Ինձ և գտեք Ինձ Ամ­բողջ Աստ­վա­ծաշն­չում մենք տես­նում ենք Աստ­ծո կան­խա­գի­ տու­թյան ա­պա­ցույց­ներ։ Այ­սինքն Նա նա­խօ­րոք գի­տի այն ա­մե­նը, ինչ պետք է պա­տա­հի՝ կայս­րու­թյուն­նե­րի վե­րել­քից ու ան­կու­մից (Դա­ նիել 7) սկսած մինչև ա­ռան­ձին ի­րա­դար­ձու­թյուն­ներ՝ դրանց ի­րա­կա­ նա­ցու­մից ըն­դա­մե­նը ժա­մեր ա­ռաջ. «Ճշ­մա­րիտ եմ ա­սում քեզ. այս գի­շեր, ա­քա­ղա­ղը դեռ չկան­չած, ե­րեք ան­գամ կու­րա­նաս Ինձ» Մատ­ թեոս 26.34). Տե­րը գի­տի վեր­ջը հենց սկզբից։ Նրա կան­խա­գի­տու­ թյու­նը նույ­նիսկ մեր ա­զատ ընտ­րու­թյան ի­րա­վուն­քի պայ­ման­նե­րում ոչ մի ազ­դե­ցու­թյուն չու­նի այդ նույն ընտ­րու­թյուն­նե­րի ա­զա­տու­թյան վրա։ Այս­պի­սով, նախ­քան Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին այդ եր­կիր բե­րե­լը՝ Տե­րը գի­տեր, թե նրանք ինչ պետք է ա­նեն, երբ ար­դեն լի­նեն այդ երկ­րում։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.25–28 հա­մար­նե­րը։ Ըստ Աստ­ծո խոս­քե­ րի՝ ի՞նչ էին նրանք ա­նե­լու, երբ ար­դեն լի­նեին ի­րենց խոս­տաց­ ված երկ­րում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նա­խորդ տեքս­տե­րում Տե­րը նրանց հա­տուկ կեր­պով զգու­շաց­ նում է կուռ­քեր չշի­նել և դ­րանց չերկր­պա­գել (Բ Օ­րենք 4.15–20)։ Այ­ դու­հան­դերձ, հա­ջորդ տեքս­տե­րը խո­սում են այն մա­սին, որ կուռ­քեր պատ­րաս­տելն ու դրանց երկր­պա­գե­լը հենց այն է, ինչ նրանք պատ­ րաստ­վում են ա­նել՝ ի հակադրություն բո­լոր նա­խազ­գու­շա­ցում­նե­րի։ 84

Դաս 9


Ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք, որ Բ Օ­րենք 4.25 հա­մա­րում Մով­սե­սը պար­զո­րոշ ա­սում է, որ դա ան­մի­ջա­պես տե­ղի չի ու­նե­նա։ Այն ա­ մե­նից հե­տո, ինչ նրանք վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում վե­րապ­րել էին, նրանք պի­տի որ այդ­քան ա­րագ չընկ­նեին կռա­պաշ­տու­թյան մեջ: Այ­դու­հան­դերձ, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում՝ մեկ կամ մի քա­նի սե­րունդ հե­տո, «մո­ռա­նա­լու» (Բ Օ­րենք 4.9) մի­տու­մը այն ա­մե­նը, ին­չը Տերն ա­ րել էր ի­րենց հա­մար, և­ին­չի հա­մար Աստ­ված նրանց զգու­շաց­րել էր, կա­րող էր ա­ռաջ­նոր­դել նրանց ա­նել հենց այն, ին­չից Աստ­ված նրանց զգու­շաց­րել էր խու­սա­փել։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.29–31 հա­մար­նե­րը: Ի՞նչ է Տերն ա­սում նրանց հա­մար իր ա­նե­լի­քի մա­սին այս ո­րո­շա­կի ի­րա­վի­ճա­կում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստ­ծո շնոր­հը զար­մա­նահ­րաշ է։ Ան­գամ կռա­պաշ­տու­թյան սար­ սա­փե­լի չա­րի­քի մեջ ընկ­նե­լուց և­ի­րենց մեղ­քե­րի հետևանք­նե­րը ըստ պատ­շա­ճի կրե­լուց հե­տո, ե­թե դառ­նան Տի­րո­ջը, Նա կնե­րի և կ­վե­րա­ կանգ­նի նրանց։ Կարճ ա­սած, ե­թե նրանք սե­փա­կան կամ­քով ընտ­ րեն ա­պաշ­խա­րե­լը, Տե­րը կըն­դու­նի նրանց ա­պաշ­խա­րու­թյու­նը։ Բ Օ­րենք գրքի 4.30 հա­մա­րում «դառ­նալ» թարգ­ման­ված բառն ի­ րա­կա­նում նշա­նա­կում է «վե­րա­դառ­նալ»։ Այ­սինքն նրանք հետ էին դառ­նում Աստ­ծուն, ուր ըստ էու­թյան նրանք մի՛շտ պետք է լի­նեին։ Եբ­րա­յե­րեն տե­շու­վա բա­ռը, ո­րի ար­մա­տը նույն «դառ­նալ» բա­ռի ար­ մատն է, նշա­նա­կում է «ա­պաշ­խա­րու­թյուն»։ Ուս­տի, ու­րիշ ինչ էլ որ նե­րառ­ված լի­նի ա­պաշ­խա­րու­թյան մեջ, կո­ րի­զը Աստ­ծուն վե­րա­դառ­նալն է այն բա­նից հե­տո, երբ մենք Նրա­նից բա­ժան­վում ենք մեր մեղ­քե­րի պատ­ճա­ռով։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 23

Տեշուվահ Ամ­բողջ Բ Օ­րենք գրքում ի հայտ է գա­լիս մի բա­նա­լի թե­մա. Հնա­ զանդ­վե՛ք Աստ­ծուն և­ ե­ղե՛ք օրհն­ված, անհ­նա­զա՛նդ ե­ղեք և կկ­րեք հետևանք­նե­րը։ Նոր Կ­տա­կա­րա­նում ո­չինչ չի փոխ­վում։ «Մի՛ խաբ­ վեք. Աստ­ված չի ծաղր­վի։ Ո­րով­հետև մարդ ինչ որ սեր­մա­նի, այն էլ կհնձի։ Իր մարմ­նի հա­մար սեր­մա­նո­ղը մարմ­նից ա­պա­կա­նու­թյուն կհնձի, իսկ Հո­գու հա­մար սեր­մա­նո­ղը Հո­գուց հա­վի­տե­նա­կան կյանք կհնձի» (Գա­ղա­տա­ցի­նե­րին 6.7, 8)։ Դաս 9

85


Ցա­վոք, գո­նե մե­ղան­չու­մից հե­տո, մեղքն այն­քան հեշտ ու բնա­կան է թվում, որ­քան, ա­սենք, շնչա­ռու­թյու­նը։ Եվ ի հե­ճուկս բո­լոր զգու­շա­ ցում­նե­րի ու խոս­տում­նե­րի՝ «այս պատ­վի­րա­նը, որ ես այ­սօր պատ­ վի­րում եմ քեզ, դժվար չէ քեզ հա­մար և հե­ռու չէ» (Բ Օ­րենք 30.11), շատ մար­դիկ ա­րե­ցին հենց դա. ըն­կան հենց այն մեղ­քե­րի մեջ, ո­րոնց հա­մար նա­խազ­գու­շա­ցում էին ստա­ցել Աստ­ծուց։ Սա­կայն, այ­դու­հան­դերձ, նույ­նիսկ այդ ժա­մա­նակ Աստ­ված պատ­ րաստ էր հետ ըն­դու­նել նրանց, ե­թե նրանք ա­պաշ­խա­րեին և դառ­նա­ յին Ի­րեն՝ ա­զատ կա­մոք և­ա­զատ ընտ­րու­թյամբ։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 30.1–10 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է ա­սում Աստ­ ված Իր ժո­ղովր­դի հա­մար Իր ա­նե­լի­քի մա­սին՝ ի հակադրություն այն բո­լոր սխալ­նե­րի, որ վեր­ջին­ներս թույլ են տվել։ Սա­կայն ի՞նչ պայ­ման­նե­րի վրա էին հիմն­ված այս հիաս­քանչ խոս­տում­նե­րը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Գա­ղա­փա­րը պարզ ու հաս­կա­նա­լի է. ե­թե դուք սխալ­վում եք, դուք և ձեր ըն­տա­նի­քը կկրեք սար­սա­փե­լի հետևանք­նե­րը։ Ա­հա թե ինչ է ա­նում մեղ­քը։ Սա­կայն, նույ­նիսկ այդ ժա­մա­նակ, ե­թե դուք ա­պաշ­խա­ րեք, Տե­րը ձեզ հետ կըն­դու­նի և կօրհ­նի ձեզ։ Այս տեքս­տե­րում բա­զում ան­գամ­ներ հան­դի­պում է տե­շու­վահ բա­ ռի եբ­րա­յա­կան ար­մա­տը։ Բ Օ­րենք 30.2 հա­մարն ա­սում է. «և­ ե­թե դառ­նաս դե­պի քո Տեր Աստ­վա­ծը», Բ Օ­րենք 30.8 հա­մա­րը թեև հա­ ճախ թարգ­ման­վում է «դու դարձ­յալ … կհ­նա­զանդ­վես Նրա խոս­քին», և­այս թարգ­մա­նու­թյու­նը ճիշտ է, սա­կայն տա­ռա­ցիո­րեն այն կա­րե­լի է թարգ­մա­նել նաև «Իսկ դու կվե­րա­դառ­նաս դե­պի Տերն ու կհնա­զանդ­ վես Նրա խոս­քին»։ Եվ վեր­ջում Բ Օ­րենք 30.10 հա­մարն ա­սում է «և քո ամ­բողջ սրտով ու քո ամ­բողջ հո­գով դառ­նաս դե­պի քո Տեր Աստ­ վա­ծը», այս­տեղ ևս «դառ­նաս» բա­ռը ի­րա­կա­նում «վե­րա­դառ­նալն» է։ Այլ խոս­քե­րով, այն ամենից հետո, ինչ պա­տա­հեց նրանց հետ, ի հա­կա­դրու­թյուն նրանց կող­մից ուխ­տի լիա­կա­տար խախտ­մա­նը՝ Տե­ րը դեռ չէր լքել այս ժո­ղովր­դին, ու ե­թե նրանք չէին ու­զում, որ Նա ի­րենց լքի, այդ ցան­կու­թյու­նը կա­րող էին ի ցույց դնել ա­պաշ­խա­րու­ թյան մի­ջո­ցով։ Չ­նա­յած այն բա­նին, որ այս տեքս­տե­րը վե­րա­բե­րում են ազ­գին ընդ­հա­նուր առ­մամբ և լ­րիվ այլ հա­մա­տեքս­տում են հան­դես գա­ լիս, քան այ­սօր մերն է, ինչ­պե՞ս են դրանք ար­տա­ցո­լում այն ի­ րո­ղու­թյու­նը, թե որ­քան կարևոր է ի­րա­կան ա­պաշ­խա­րու­թյու­նը 86

Դաս 9


մեզ հա­մար որ­պես հա­վա­տաց­յալ­նե­րի, ո­րոնք ևս ժա­մա­նակ առ ժա­մա­նակ խախ­տում են Աստ­ծո հետ կա­պած ուխ­տը։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 24

Քո ամբողջ սրտով Բ Օ­րենք 30.1–10 հա­մար­նե­րը ցույց են տա­լիս հա­վա­տու­րաց­նե­րի և մե­ղա­վոր­նե­րի նկատ­մամբ Աստ­ծո շնորհն ու բա­րու­թյու­նը, նույ­նիսկ երբ այդ հա­վա­տու­րաց­ներն ու մե­ղա­վոր­ներն Աստ­ծո կող­մից յու­րա­ հա­տուկ կեր­պով էին օրհն­վել. «Ո­րով­հետև այդ ո՞ր մեծ ազգն է, ո­րի աստ­ված­ներն այն­քան մո­տիկ լի­նեն ի­րեն, ինչ­պես մեր Տեր Աստ­վածն ա­մեն բա­նում, որ խնդրում ենք նրա­նից» (Բ Օ­րենք 4.7)։ Այն փաստը, որ Աստ­ված ժո­ղովր­դի հա­մար այդ­քան բան էր ա­րել, և նրանք ոչ մի ար­դա­րա­ցի պատ­ճա­ռա­բա­նու­թյուն չու­նեին ի­րենց մեղ­քե­րի հա­մար՝ միև­նույն է, մեղք գոր­ծե­ցին (մի՞­թե սա նման չէ մեր անձ­նա­կան պատ­ մու­թյա­նը)։ Եվ ե­թե այդ­պես է, ա­պա ի՞նչ։ Բ Օ­րենք 30.1–10 հա­մար­նե­րում ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք, թե ժո­ ղովր­դի ա­պաշ­խա­րու­թյունն ու Աստ­ծուն դառ­նալն (տե­շու­վա) ինչ էր նե­րա­ռում։ Ի՞նչ էր պա­հանջ­վում, և­ի՞նչ պետք է դա սո­վո­րեց­նի մեզ այ­սօր այն մա­սին, թե ինչ ա­սել է ի­րա­կան ա­պաշ­խա­րու­թյուն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի վեր­ջո նրանք ստիպ­ված էին ընտ­րու­թյուն կա­տա­րել վե­րա­դառ­ նալ դե­պի Աստ­ված և հ­նա­զանդ­վել Նրան ի­րենց ամ­բողջ սրտով։ Ո­րոշ ի­մաս­տով ի­րա­կան խնդի­րը նրանց սիրտն էր, ո­րով­հետև ե­թե նրանց սիրտն ար­դար լի­ներ Աստ­ծո ա­ռաջ, դրան կհետևեին գոր­ծե­րը, այ­ սինքն նրանք հնա­զանդ կլի­նեին։ Ա­հա թե ին­չու նրանց տրվեց հիա­նա­լի խոս­տում, որ ե­թե «վե­րա­ դառ­նան» Աստ­ծուն, ան­կեղ­ծո­րեն դառ­նան Նրան, ա­պա Նա կաշ­խա­ տի նրան­ցում և «կթլպա­տի» նրանց սրտե­րը։ Նրանք պետք է այդ ընտ­րու­թյու­նը կա­տա­րեն գե­րու­թյան մեջ ե­ղած ժա­մա­նակ, դառ­նան Աստ­ծուն, և Նա նրանց կդարձ­նի Ի­րեն և կ­վե­րա­դարձ­նի ի­րենց եր­ կիր։ Եվ այն­տեղ, այդ երկ­րում, Նա կօրհ­նի նրանց։ Եվ այս օրհ­նու­թյան մի մասն էլ կլի­նի այն, որ Նա կաշ­խա­տի նրան­ցում՝ փո­խե­լու նրանց սիր­տը և­ է՛լ ա­վե­լի մոտ դարձ­նե­լու Ի­րեն, որ­պես­զի նրանք և նրանց Դաս 9

87


ե­րե­խա­ներն ամ­բողջ սրտով ու ամ­բողջ հո­գով սի­րեն ի­րենց Տեր Աստ­ ծուն, որ­պես­զի ապ­րեն։ Ի վեր­ջո, պա­տաս­խա­նե­լով Աստ­ծո հոր­դոր­նե­րին (տե՛ս Գործք ա­ ռա­քե­լոց 5.31)՝ նրանք պետք է ի­րա­պես ա­պաշ­խա­րեին ի­րենց մեղ­քե­ րից։ Ու թեև Է­լեն Ուայ­թը գործ ու­ներ պատ­մա­կան այլ հա­մա­տեքս­տի հետ, նա գրում է. «Ժո­ղո­վուր­դը ող­բում էր, քա­նի որ ի­րենց մեղ­քե­րը տա­ռա­պան­քի էին հասց­րել ի­րենց, սա­կայն նրանք չէին ան­հանգս­ տա­նում, որ ան­պատ­վել են Աստ­ծուն՝ խախ­տե­լով Նրա սուրբ օ­րեն­քը։ Ճշ­մա­րիտ ա­պաշ­խա­րու­թյունն ա­վե­լին է, քան մեղ­քի հա­մար վշտա­ նա­լը։ Այն չա­րից հետ դառ­նա­լու վճռա­կան ո­րո­շում է»։ Է­լեն Ուայթ, Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 557։ Եվ սա մի ճշմար­տու­թյուն է, ո­րը մենք կա­րող ենք տես­նել Բ Օ­րենք 30.1–10 հա­մար­նե­րում։ Ինչ­պե՞ս կա­րող ենք տար­բե­րա­կել մեր մեղ­քե­րի հետևանք­նե­րի հա­մար ցավ ապ­րե­լը, ո­րը յու­րա­քանչ­յուր ոք կա­րող է ա­նել, և հենց մեղ­քե­րի հա­մար ցավ ապ­րե­լը։ Ին­չո՞ւ է այս տար­բե­րա­կումն այդ­քան կարևոր։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 25

Ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք Նոր Կ­տա­կա­րա­նը, բնա­կա­նա­բար, լի է ա­պաշ­խա­րու­թյան գա­ղա­ փա­րով։ Ի­րա­կա­նում, Հով­հան­նես Մկր­տիչն իր ծա­ռա­յու­թյունն սկսել է ա­պաշ­խա­րու­թյան կո­չով։ Կար­դա­ցե՛ք Մատ­թեոս 3.1–8 հա­մար­նե­րը։ Այս տեքս­տե­րում ինչ­ պե՞ս է ի հայտ գա­լիս «վե­րա­դար­ձի» գա­ղա­փա­րը։ Այլ խոս­քե­րով, ի՞նչ է Հով­հան­նեսն ա­սում նրանց ա­նել, ինչն ար­տա­ցո­լում է Բ Օ­ րենք գրքում ներ­կա­յաց­ված գա­ղա­փա­րը։ Ին­չո՞ւ այս խոս­քե­րը պետք է ու­նե­նան յու­րա­հա­տուկ առն­չու­թյուն նաև փա­րի­սե­ցի­նե­ րին և սա­դու­կե­ցի­նե­րին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հի­սու­սը ևս Իր ծա­ռա­յու­թյունն սկսեց ա­պաշ­խա­րու­թյան կո­չով։ Կար­դա­ցե՛ք Մարդ­կոս 1.15 հա­մա­րը։ Ի՞նչ է ա­սում Հի­սու­սը, և­ին­ չո՞ւ է Նա կա­պում ա­պաշ­խա­րու­թյունն Ա­վե­տա­րա­նի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 88

Դաս 9


Լի­նի հատ­կա­պես կրո­նա­կան ա­ռաջ­նորդ­նե­րին իր խոս­քը հաս­ ցեագ­րող Հով­հան­նե­սը, թե ամ­բողջ ազ­գին դի­մող Հի­սու­սը, գա­ղա­փա­ րը նույնն է։ Մենք մե­ղա­վոր ենք, ու թեև Հի­սու­սը ե­կավ մե­ղա­վոր­նե­րին փրկե­լու, մենք պետք է ա­պաշ­խա­րենք մեր մեղ­քե­րից։ Եվ լի­նենք մենք հա­վա­տու­րաց­ներ, թե մեղ­քի մեջ ըն­կած հա­վա­տա­րիմ քրիս­տոն­յա­ ներ կամ նո­րա­դարձ­ներ, այդ ա­պաշ­խա­րու­թյունն իր մեջ նե­րա­ռում է հետ­դարձ մեր հին մեղ­սա­վոր ճա­նա­պարհ­նե­րից։ Մենք պետք է ըն­դու­նենք մեր մե­ղա­վո­րու­թյու­նը և մեր մեղ­քե­րի (ոչ թե դրանց հետևանք­նե­րի) հա­մար ա­պաշ­խա­րու­թյուն ար­տա­հայ­տե­լով՝ գի­տա­ կից ընտ­րու­թյուն կա­տա­րենք դեն նե­տել այդ մեղ­քե­րը, ա­պա լիո­վին Հի­սու­սի ար­ժա­նիք­նե­րին ա­պա­վի­նե­լով՝ հնա­զանդ­վենք մեր Տեր Աստ­ ծո ձայ­նին (Բ օ­րենք 15.5)։ Աստ­վա­ծաշնչ­յան ո­րոշ գիտ­նա­կան­ներ Նոր Կ­տա­կա­րա­նում տես­ նում են Բ Օ­րենք գրքում ար­տա­հայտ­ված ա­պաշ­խա­րու­թյան գա­ղա­ փա­րի ար­ձա­գան­քը։ Օ­րի­նակ, երբ Պետ­րո­սը մե­ղադ­րում է ազ­գին Հի­սու­սին խա­չե­լու մեջ, շատ մար­դիկ «ի­րենց սրտում զղջա­ցին և Պետ­րո­սին ու մյուս ա­ռաք­յալ­նե­րին ա­սա­ցին. «Ի՞նչ պի­տի ա­նենք, եղ­ բայր­նե՛ր»» (Գործք ա­ռա­քե­լոց 2.37)։ Այ­սինքն, տե­ղե­կա­նա­լով ի­րենց մեղ­քի մա­սին՝ նրանք ցավ ապ­րե­ցին դրա հա­մար («ի­րենց սրտում զղջա­ցին») և կա­մե­նում էին ի­մա­նալ, թե ինչ պետք է ա­նեին՝ այն Աստ­ծո ա­ռաջ ար­դա­րա­նա­լու հա­մար, Ում վի­րա­վո­րել էին։ Մի՞­թե սա քիչ թե շատ չի նկա­րագ­րում մեր բո­լո­րի ի­րա­վի­ճա­կը՝ մե­ղա­վոր­ներ, ով­քեր վի­րա­վո­րել են Աստ­ծուն։ Կար­դա­ցե՛ք Գործք ա­ռա­քե­լոց 2.38 հա­մա­րը։ Պետ­րոսն ինչ­պե՞ս պա­տաս­խա­նեց նրանց հար­ցադր­մա­նը, և­ինչ­պե՞ս է այս դրվագն ի ցույց դնում ճշմա­րիտ ա­պաշ­խա­րու­թյան սկզբուն­քը։ ՈՒՐ­ԲԱԹ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 26

Հետագա ուսումնասիրության համար «Քրիս­տո­նեա­կան կյան­քում դե­պի ա­ռաջ ար­ված յու­րա­քանչ­յուր նոր քայլ կխո­րաց­նի ա­պաշ­խա­րու­թյան մեր զգա­ցու­մը։ Նրանց, ում Տե­րը նե­րել է, ում ըն­դու­նում է որ­պես Իր ժո­ղո­վուրդ, Նա ա­սում է. «Եվ դուք պի­տի հի­շեք ձեր չար ճա­նա­պարհ­նե­րը և ձեր ա­րարք­նե­րը, որ լավ չէին, և … պի­տի զզվեք ձեզ­նից» (Ե­զե­կիել 36.31)։ Հե­տո ա­սում է. «Եվ Ես Իմ ուխ­տը պի­տի հաս­տա­տեմ քեզ հետ, և դու պի­տի ի­մա­ նաս, որ Ես եմ Տե­րը։ Որ­պես­զի հի­շես և­ ա­մա­չես, բե­րանդ դարձ­յալ Դաս 9

89


բա­ցել չկա­րո­ղա­նաս քո ա­նար­գան­քի պատ­ճա­ռով, երբ Ես քեզ քա­ վու­թյուն պարգևեմ քո բո­լոր կա­տա­րած­նե­րի հա­մար»,- ա­սում է Տեր Աստ­ված» (Ե­զե­կիել 16.62, 63)։ Այդ ժա­մա­նակ մեր բե­րա­նը չի բաց­վի ինք­նա­մե­ծար­մամբ։ Մենք կգի­տակ­ցենք, որ մեր ինք­նա­բա­վու­թյու­նը բխում է բա­ցա­ռա­պես Քրիս­տո­սից։ Պետք է կրկնենք Պո­ղոս ա­ռաք­ յա­լի խոս­տո­վա­նու­թյու­նը. «Գի­տեմ, որ իմ մեջ, այ­սինքն՝ իմ մարմ­նում, բա­րի բան չի բնակ­վում» (Հռո­մեա­ցի­նե­րին 7.18)։ «Սա­կայն քավ լի­ցի, որ ես պար­ծե­նամ, բա­ցի մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի խա­չով, ո­րով աշ­խարհն ինձ հա­մար խաչ­ված է, ես էլ՝ աշ­խար­հի հա­մար» (Գա­ղա­ տա­ցի­նե­րին 6.14)»։ Է­լեն Ուայթ, Քրիս­տո­սի ա­ռակ­նե­րը, էջ 160, 161։ ««Աստ­ծու բա­րու­թյու­նը քեզ ա­պաշ­խա­րու­թյան է տա­նում» (Հռո­ մեա­ցի­նե­րին 2.4)։ Աստ­վա­ծա­յին սի­րո ո­ղոր­մու­թյունն ու կա­րեկ­ցան­քը ոս­կե շղթա­յի պես պա­րու­րում է վտան­գի մեջ գտնվող յու­րա­քանչ­յուր հո­գու։ Տե­րը հայ­տա­րա­րում է. «Հա­վի­տե­նա­կան սի­րով եմ սի­րել քեզ, դրա հա­մար ո­ղոր­մու­թյամբ քեզ դե­պի Ինձ քա­շե­ցի» (Ե­րե­միա 31.3)»։ Է­լեն Ուայթ, Քրիս­տո­սի ա­ռակ­նե­րը, էջ 202։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Թեև մենք պետք է ա­պաշ­խա­րենք, սա­կայն ինչ­պե՞ս կա­րող ենք խու­սա­փել բուն ա­պաշ­խա­րու­թյանն ար­ժա­նիք­ներ վե­րագ­րե­լու ծու­ղա­կից, ա­սես մեզ Աստ­ծո ա­ռաջ ա­պաշ­խա­րու­թյան գոր­ծըն­ թացն է ար­դար դարձ­նում։ Ո՞րն է այն միակ ճա­նա­պար­հը, ո­րը կա­րող է մեզ ար­դար դարձ­նել Աստ­ծո ա­ռաջ։ 2. «Այդ ժա­մա­նակ Հու­դան, որ մատ­նել էր Հի­սու­սին, տես­նե­լով, որ Նա դա­տա­պարտ­վեց, զղջաց և­ ե­րե­սուն ար­ծա­թը քա­հա­նա­յա­ պետ­նե­րին ու ծե­րե­րին վե­րա­դարձ­րեց՝ ա­սե­լով. «Մե­ղան­չե­ցի, ո­ րով­հետև ան­մեղ ար­յուն մատ­նե­ցի»։ Իսկ նրանք ա­սա­ցին. «Մե՞զ ինչ. դո՛ւ տես»։ Եվ նա ար­ծա­թը տա­ճա­րի մեջ նե­տեց ու հե­ռա­ցավ։ Ա­պա գնաց և­ի­րեն կա­խեց» (Մատ­թեոս 27.3–5)։ Կաս­կած չկա, որ Հու­դան զղջա­ցել էր նրա հա­մար, ինչ ա­րել էր Հի­սու­սի հետ (ի վեր­ ջո նա ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծեց)։ Այ­դու­հան­դերձ, ին­չո՞ւ նրա գոր­ծո­ղո­թյուն­նե­րը չեն հա­մար­վում ի­րա­կան ա­պաշ­խա­րու­թյուն։ 3. Ինչ­պե՞ս պետք է մարդ­կա­յին մե­ղա­վո­րու­թյան՝ հենց մե՛ր մե­ղա­վո­ րու­թյան ի­րո­ղու­թյու­նը մեզ հա­մեստ դարձ­նի ու­րիշ­նե­րի (որ­պես­ զի մենք չդա­տենք նրանց) և Աստ­ծո ա­ռաջ։ Այն փաս­տը, որ մեզ փրկե­լու հա­մար անհ­րա­ժեշտ ե­ղավ խա­չը, այ­սինքն Աստ­ծո Որ­ դու մա­հը, ին­չո՞ւ պետք է ցույց տա մեզ, թե ի­րա­կա­նում որ­քան վատ բան է մեղ­քը։ 90

Դաս 9


ԴԱՍ 10 ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 27–ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 3

ՀԻՇԻ՛Ր, ՄԻ՛ ՄՈՌԱՑԻՐ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Ծնն­դոց 9.8–17, Բ Օ­րենք 4.32–39, Հայտ­նու­թյուն 14.12, Բ Օ­ րենք 4.9, 23, Բ Օ­րենք 6.7, Բ Օ­րենք 8.7–18, Ե­փե­սա­ցի­նե­րին 2.8–13: Հի­շե­լու հա­մա­րը. «Հի­շի՛ր, մի՛ մո­ռա­ցիր, որ քո Տեր Աստ­ծուն բար­կաց­րիր ա­ նա­պա­տում։ Ե­գիպ­տո­սի երկ­րից քո դուրս ե­լած օ­րից մինչև քո այս­տեղ գա­լը անհ­նա­զանդ էիք Տի­րո­ջը»(Բ Օ­րենք 9.7)։ Ամ­բողջ Աստ­վա­ծաշն­չում հան­դի­պում են եր­կու բառ՝ հի­շել և մո­ ռա­նալ։ Եր­կուսն էլ առնչ­վում են մար­դու հետ, մար­դու մտքում կա­ տար­վող գոր­ծըն­թաց­նե­րի հետ։ Եր­կուսն էլ բայ են, հա­կա­նիշ­ներ են։ Հի­շել նշա­նա­կում է չմո­ռա­նալ, իսկ մո­ռա­նալ նշա­նա­կում է չհի­շել։ Աստ­ված հա­ճախ է ա­սում Իր ժո­ղովր­դին հի­շել այն ա­մե­նը, ինչ Նա ա­րել է նրանց հա­մար. հի­շել նրանց հան­դեպ դրսևո­րած Իր ո­ղոր­մու­ թյունն ու բա­րու­թյու­նը։ Հին Կ­տա­կա­րա­նի այն­քան մեծ մաս նվիր­ ված է նրան, որ մար­գա­րե­նե­րը հրեա ժո­ղովր­դին ա­սում են չմո­ռա­նալ այն, ինչ Տերն ա­րել է ի­րենց հա­մար։ Սա­կայն շատ կարևոր է նաև, որ նրանք չպետք է մո­ռա­նա­յին, թե որն էր ի­րենց կանչ­վա­ծու­թյու­նը Նրա­ նում, և թե ինչ­պի­սի ժո­ղո­վուրդ ի­րենք պետք է լի­նեին՝ ի պա­տաս­խան այդ կանչ­վա­ծու­թյան։ «Հի­շում եմ Տի­րոջ գոր­ծե­րը, ո­րով­հետև հի­շում եմ հա­վի­տե­նու­թյան Քո հրաշք­նե­րը» (Սաղ­մոս­ներ 77.11)։ Մի՞­թե այ­սօր ի­րա­վի­ճա­կը մեզ հա­մար այլ է ինչ­պես ընդ­հա­նուր, այն­պես էլ անձ­նա­կան մա­կար­դա­կում։ Որ­քան հեշտ ենք մենք մո­ռա­ նում այն, ինչ Աստ­ված ա­րել է մեզ հա­մար։ Այս շա­բաթ մենք կդի­տար­կենք Բ Օ­րենք գրքում ներ­կա­յաց­ված այս կարևոր սկզբուն­քը՝ հի­շել և չ­մո­ռա­նալ Աստ­ծո գոր­ծու­նեու­թյու­նը մեր կյան­քում։

Դաս 10

91


ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 28

Հիշել ծիածանը Ա­ռա­ջին ան­գամ «հի­շել» բառն Աստ­վա­ծաշն­չում ի հայտ է գա­լիս Ծնն­դոց 9-րդ գլ­խում, երբ հա­մաշ­խար­հա­յին ջրհե­ղե­ղից հե­տո Տե­րը Նո­յին ա­սաց, որ երկն­քում ծիա­ծան կդնի որ­պես հա­մայն երկ­րի հետ Իր ուխ­տի նշան, որ այլևս եր­բեք եր­կի­րը չի կոր­ծա­նի ջրհե­ղե­ղով։ Կար­դա­ցե՛ք Ծնն­դոց 9.8–17 հա­մար­նե­րը։ Ինչ­պե՞ս է այս­տեղ օգ­ տա­գործ­վում «հի­շել» բա­ռը, և­ի՞նչ կա­րող ենք մենք սո­վո­րել դրա կի­րա­ռու­մից այն մա­սին, թե ինչ­պես պետք է հի­շենք այն, ինչ Աստ­ված ա­րել է մեզ հա­մար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի­հար­կե, Աստ­ծուն ծիա­ծա­նը հար­կա­վոր չէ Իր խոս­տումն ու Իր ուխ­տը հի­շե­լու հա­մար։ Նա ըն­դա­մե­նը խո­սեց մարդ­կանց լեզ­վով, որ­ պես­զի մար­դիկ հաս­կա­նա­յին Ի­րեն։ Մեծ հաշ­վով, ծիա­ծա­նը տրվել է հենց մե՛զ հա­մար, որ­պես­զի մե՛նք հի­շենք Աստ­ծո խոս­տումն ու ուխ­ տը, որ Նա այլևս ջրով չի կոր­ծա­նի աշ­խար­հը։ Այլ խոս­քե­րով, ծիա­ծա­ նը պետք է օգ­ներ մարդ­կանց հի­շել Աստ­ծո ա­րած այս յու­րա­հա­տուկ ուխ­տը։ Ա­մեն ան­գամ, երբ հայտն­վում էր ծիա­ծա­նը, Աստ­ծո ժո­ղո­ վուր­դը պետք է հի­շեր ոչ միայն Աստ­ծո դա­տաս­տա­նը աշ­խար­հի վրա վեր­ջի­նիս մեղ­քե­րի հա­մար, այլև Նրա սե­րը աշ­խար­հի նկատ­մամբ և Նրա՝ աշ­խար­հում այլևս ջրհե­ղեղ չա­նե­լու խոս­տու­մը։ Ուս­տի այս­տեղ մենք տես­նում ենք հի­շե­լու գա­ղա­փա­րի կարևո­ րու­թյու­նը՝ Աստ­ծո խոս­տում­նե­րի, Աստ­ծո զգու­շա­ցում­նե­րի, աշ­խար­ հում Աստ­ծո գոր­ծու­նեու­թյու­նը հի­շե­լու կարևո­րու­թյու­նը։ Երկն­քում տա­րած­վող ծիա­ծանն ա­վե­լի ու ա­վե­լի կարևոր է դառ­ նում այ­սօր, երբ բնու­թյան օ­րենք­նե­րի ա­նընդ­հա­տու­թյան հի­ման վրա շատ գիտ­նա­կան­ներ մեր­ժում են այն գա­ղա­փա­րը, թե առ­հա­սա­րակ երկ­րի վրա հա­մաշ­խար­հա­յին ջրհե­ղեղ է ե­ղել։ Որ­քան հե­տաքր­քա­կան է, որ Է­լեն Ուայ­թը գրում է, թե մինչև ջրհե­ղե­ղը տե­ղի կու­նե­նար, շատ մար­դիկ նույն կար­ծի­քին էին, որ բնու­թյան օ­րենք­նե­րի ա­նընդ­հա­տու­ թյու­նը բա­ցա­ռում է հա­մաշ­խար­հա­յին ջրհե­ղե­ղի հա­վա­նա­կա­նու­թյու­ նը։ Նա գրում է, որ ի­մաս­տուն­նե­րը հա­կա­ճա­ռում էին, թե բնու­թյան «օ­րենք­ներն այն­քան ա­մուր են հաս­տատ­ված, որ Ին­քը՝ Աստ­ված, չի կա­րող փո­փո­խել դրանք»։ Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 97։ Այս­պի­սով, նախ­քան ջրհե­ղե­ղը, հիմն­վե­լով բնու­թյան օ­րենք­նե­րի վրա՝ 92

Դաս 10


մար­դիկ վի­ճում էին, թե ջրհե­ղեղ չի լի­նի, ջրհե­ղե­ղից հե­տո, հիմն­վե­լով բնու­թյան օ­րենք­նե­րի վրա՝ մար­դիկ վի­ճում են, թե ջրհե­ղեղ չի ե­ղել։ Այ­դու­հան­դերձ, Աստ­ված Իր Խոս­քում մեզ տե­ղե­կաց­րել է ջրհե­ղե­ղի մա­սին և­աշ­խար­հին տվել է ոչ միայն այդ ջրհե­ղե­ղի, այլև կրկին ջրհե­ ղեղ չբե­րե­լու Իր խոստ­ման նշան­ներ։ Այս­պի­սով, ե­թե մենք հի­շենք, թե ինչ է նշա­նա­կում ծիա­ծա­նը, կա­րող ենք վստահ լի­նել, որ Աստ­ծո Խոս­ քը հաս­տատ է՝ գրված երկն­քում այս գե­ղե­ցիկ գույ­նե­րով։ Եվ ե­թե կա­ րող ենք վստա­հել Նրա Խոս­քին այս խոստ­ման առն­չու­թյամբ, ա­պա ին­չու չվստա­հել Նրա Խոս­քին նաև այն ա­մե­նում, ինչ Նա մեզ ա­սում է։ Հա­ջորդ ան­գամ, երբ ծիա­ծան տես­նեք, խոր­հե՛ք Աստ­ծո խոս­ տում­նե­րի մա­սին։ Ինչ­պե՞ս կա­րող ենք սո­վո­րել վստա­հել այդ բո­ լոր խոս­տում­նե­րին։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 29

Անցած օրերի մասին Բ Օ­րենք 4-րդ գլ­խում մենք կար­դում ենք այն հիա­նա­լի զգու­շա­ ցում­նե­րը, ո­րոնք Աստ­ված տա­լիս է Իր ժո­ղովր­դին Մով­սե­սի մի­ջո­ցով. դրանք վե­րա­բե­րում էին նրանց մեծ ա­ռա­վե­լու­թյուն­նե­րին որ­պես Աստ­ծո ընտր­յալ ժո­ղո­վուրդ։ Աստ­ված ա­զա­տել էր նրանց Ե­գիպ­տո­ սից «զար­մա­նահ­րաշ գոր­ծե­րով, նշան­նե­րով, հրաշք­նե­րով, պա­տե­ րազ­մով, հզոր ձեռ­քով, բարձր բազ­կով, մե­ծա­մեծ սար­սափ­նե­րով, ինչ­պես որ ձեր Տեր Աստ­վա­ծը ձեզ հա­մար Ե­գիպ­տո­սում ա­րեց այս բո­լոր բա­նե­րը ձեր աչ­քի ա­ռաջ» (Բ Օ­րենք 4.34)։ Այլ կերպ ա­սած, Աստ­ված ոչ միայն ձեզ հա­մար մի մեծ բան է ա­րել, այլև ա­րել է դա այն­պես, որ­պես­զի դուք հի­շեք դա և­ եր­բեք չմո­ռա­նաք, թե ինչ մեծ բան է Նա ա­րել ձեզ հա­մար։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.32–39 հա­մար­նե­րը։ Ի՞նչ էր Տե­րը նրանց ա­սում հի­շել, և­ին­չո՞ւ էր այդ­քան կարևոր, որ նրանք հի­շեին այդ բա­նե­րը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մով­սե­սը ժո­ղովր­դին հի­շեց­նում է ողջ պատ­մու­թյու­նը՝ ընդ­հուպ մինչև ա­րա­րում, և հ­ռե­տո­րա­կան հարց է տա­լիս նրանց, թե արդ­յո՞ք պատ­մու­թյան ըն­թաց­քում որևէ բան ար­վել է այն­պես, ինչ­պես Աստ­ ված է գոր­ծել ի­րենց հա­մար։ Ի­րա­կա­նում Նա նրանց ա­սում է քննել ի­րենց սրտե­րը և տես­նել, թե արդ­յո՞ք ի­րենց վե­րապ­րա­ծի պես որևէ Դաս 10

93


բան նախ­կի­նում երբևէ պա­տա­հել է։ Նրանց մի քա­նի հարց տա­լով՝ Մով­սե­սը փոր­ձում էր օգ­նել նրանց գի­տակ­ցել, թե ինչ է Տերն ա­րել ի­րենց հա­մար և, ի վեր­ջո, թե նրանք որ­քան ե­րախ­տա­պարտ և շ­ նոր­հա­կալ պետք է լի­նեին Տի­րո­ջը ի­րենց կյան­քում Նրա ա­րած հզոր գոր­ծե­րի հա­մար։ Այդ գոր­ծե­րից կարևոր­նե­րից էր Ե­գիպ­տո­սի երկ­րից ա­զա­տագ­րու­ մը, հե­տո, գու­ցե և­ո­րոշ ա­ռու­մով ա­վե­լի զար­մա­նահ­րաշ, ի­րենց հետ Աստ­ծո խո­սե­լը Սի­նա լե­ռան վրա­յից, ին­չի արդ­յուն­քում ի­րենք լսե­ցին Նրա խոս­քե­րը կրա­կի մի­ջից: Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.40 հա­մա­րը։ Ի՞նչ եզ­րա­հանգ­ման էր Մով­ սե­սը կա­մե­նում, որ ժո­ղո­վուր­դը գար՝ լսե­լով Աստ­ծո գոր­ծե­րի մա­ սին այս խոս­քե­րը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստ­ված այս բո­լոր գոր­ծերն անն­պա­տակ չէր ա­նում։ Իր ժո­ղովր­ դին Նա փրկագ­նեց, որ­պես­զի կա­տա­րի նրանց հետ հաս­տա­տած ուխ­տի Իր մա­սը։ Նրանք ա­զա­տագր­վել էին Ե­գիպ­տո­սից և­ ուր որ է պետք է մտնեին Խոս­տաց­ված Եր­կիր։ Աստ­ված կա­տա­րել էր Իր մա­ սը, հի­մա ժո­ղովր­դի հերթն էր կա­տա­րե­լու իր մա­սը, ո­րը պար­զա­պես Աստ­ծո Խոս­քին հնա­զանդ­վելն էր։ Ինչ­պե՞ս է այս մո­դե­լը ներ­կա­յաց­նում փրկու­թյան ծրա­գի­րը, որն ար­տա­հայտ­ված է Նոր Կ­տա­կա­րա­նում։ Ի՞նչ է Հի­սուսն ա­րել մեզ հա­մար, և­ ինչ­պե՞ս պետք է մենք ար­ձա­գան­քենք նրան, ինչ Նա ա­րել է մեզ հա­մար (տե՛ս Հայտ­նու­թյուն 14.12) Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻ 30

Զգո՛ւյշ եղիր . . . չլինի թե մոռանաս Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.9, 23 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է Տերն ա­սում նրանց ա­նել այս­տեղ, և­ ին­չո՞ւ է այդ զգու­շա­ցումն այդ­քան կարևոր ազ­գի հա­մար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս եր­կու տեքս­տե­րը բա­ցում են եր­կու բա­յեր՝ «զգույշ ե­ղեք» և «մո­ռա­նաք»։ Տե­րը նրանց ա­սում է. «Զ­գո՛ւյշ ե­ղեք. չլի­նի թե մո­ռա­ նաք»։ Այ­սինքն՝ չմո­ռա­նաք, թե Տերն ինչ է ա­րել ձեզ հա­մար, ոչ էլ այն ուխ­տը, որ Նա ձեզ հետ կա­պել է։ 94

Դաս 10


«Զ­գույշ ե­ղեք»՝ շա­մար բա­յը (ո­րը Բ Օ­րենք 4.9 հա­մա­րում թարգ­ ման­վում է նաև «ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րու քո հո­գուն») հան­դի­պում է ամ­բողջ Հին Կ­տա­կա­րա­նում և նշա­նա­կում է «պա­հել», «ու­շա­դիր լի­նել», «պահ­պա­նել» կամ «պաշտ­պա­նել»։ Զար­մա­նա­լին այն է, որ Սուրբ Գր­քում այս բառն ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պում է դեռևս մեղ­ քից ա­ռաջ, երբ Տերն Ա­դա­մին ա­սաց «պա­հել» այն այ­գին, ո­րը Նա ի­րեն տվել էր (Ծնն­դոց 2.15)։ Իսկ այս­տեղ Տե­րը ժո­ղովր­դին՝ յու­րա­քանչ­յու­րին ան­հա­տա­պես (բա­յը դրված է ե­զա­կի թվով), ա­սում է ու­շա­դիր լի­նել, որ­պես­զի չմո­ռա­ նան։ «Մո­ռա­նալ» բառն այս­տեղ վե­րա­բե­րում է ոչ այն­քան հի­շո­ղու­ թյան կորս­տին (թեև ժա­մա­նա­կի ըն­թաց­քում նաև նոր սե­րունդ­նե­րի մոտ էլ կա­րող է դա տե­ղի ու­նե­նալ), որ­քան ուխ­տի շրջա­նակ­նե­րում ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ ան­փույթ դիր­քո­րոշ­մա­ նը։ Այ­սինքն նրանք պետք է ու­շա­դիր լի­նեին, թե ի­րենք ով են, և թե ինչ էր դա նշա­նա­կում այն տե­սանկ­յու­նից, թե ի­րենք ինչ­պես պետք է ապ­րեին Աստ­ծո, հրեա­նե­րի, ի­րենց մեջ ապ­րող օ­տա­րա­կան­նե­րի և­ ի­րենց շրջա­պա­տող ազ­գե­րի ա­ռաջ։ Նո­րից կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.9 (տե՛ս նաև Բ Օ­րենք 6.7 և Բ Օ­րենք 11.19 հա­մար­նե­րը), սա­կայն ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք վեր­ջին մա­ սին, որ­տեղ խոս­վում է դրանք ի­րենց որ­դի­նե­րին և­որ­դի­նե­րի որ­ դի­նե­րին սո­վո­րեց­նե­լու մա­սին։ Ի՞նչ առն­չու­թյուն ու­նի դա նրանց չմո­ռա­նա­լու հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պա­տա­հա­կան չէ, որ հենց այն բա­նից հե­տո, երբ Մով­սե­սը նրանց հոր­դո­րում է չմո­ռա­նալ, որ այն­պես չլի­նի, որ այդ բա­նե­րը նրանց սրտից դուրս գան, նա նրանց ա­սում է սո­վո­րեց­նել այդ բա­նե­րը հա­ ջորդ սե­րունդ­նե­րին և նրանց հա­ջոր­դող սե­րունդ­նե­րին։ Ոչ միայն նրանց ե­րե­խա­նե­րին էր անհ­րա­ժեշտ լսել այդ բա­նե­րի մա­սին, սա­ կայն, ինչն ա­վե­լի կարևոր է, կրկին և կր­կին պատ­մե­լով այն պատ­ մու­թյուն­նե­րը, թե ինչ էր Աստ­ված ա­րել ի­րենց հա­մար, մար­դիկ այդ բա­նե­րը չէին մո­ռա­նա։ Ուս­տի ի՞ն­չը կա­րող էր ա­վե­լի լավ պահ­պան­ ման մե­թոդ լի­նել այն տե­ղե­կու­թյան, թե ինչ էր ա­րել Տերն Իր ընտր­յալ ժո­ղովր­դի հա­մար։ Տի­րոջ հետ ու­նե­ցած ձեր փոր­ձա­ռու­թյուն­ներն ու­րիշ­նե­րին պատ­ մելն ինչ­պե՞ս է օգ­տա­կար ե­ղել ոչ միայն ու­րիշ­նե­րի, այլև ձեզ հա­ մար։ Տի­րոջ ա­ռաջ­նոր­դու­թյան մա­սին պատ­մելն ինչ­պե՞ս է օգ­նել ձեզ չմո­ռա­նալ այդ ա­ռաջ­նոր­դու­թյան մա­սին։ Դաս 10

95


ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 1

Կերած հագեցած Ե­կե­ղե­ցու նախ­կին ա­ռաջ­նոր­դը, ով 34 տա­րի աշ­խա­տել էր Յո­ թե­րորդ օր­վա ադ­վեն­տիս­տա­կան Վե­հա­ժո­ղո­վում, մի պատ­մու­թյուն պատ­մեց այն մա­սին, թե ինչ­պես շատ տա­րի­ներ ա­ռաջ ինքն ու իր կի­նը, վայ­րէջք կա­տա­րե­լով օ­դա­նա­վա­կա­յա­նում, կորց­րին ի­րենց ու­ղե­բե­ռի մի կտո­րը։ «Հենց այն­տեղ,-ա­սաց նա,- ու­ղե­բեռ ստա­նա­ լու գո­տու մոտ, մարդ­կանց ա­ռաջ, մենք ծնկի ե­կանք և­ ա­ղո­թե­ցինք՝ խնդրե­լով Աստ­ծուն վե­րա­դարձ­նել մեր կո­րած ու­ղե­բե­ռը»։ Հե­տո նա պատ­մեց, որ տա­րի­ներ անց, նո­րից նույն բա­նը պա­տա­հեց. նրանք վայ­րէջք կա­տա­րե­ցին օ­դա­նա­վա­կա­յա­նում, իսկ ու­ղե­բե­ռը նո­րից կո­ րել էր։ Նա պատ­մեց, թե ինչ կա­տար­վեց հե­տո։ «Մի՛ ան­հանգս­տա­ ցիր,- ա­սաց նա իր կնո­ջը,- ա­պա­հո­վագ­րու­թյու­նը կփոխ­հա­տու­ցի կո­րուս­տը»։ Մ­տա­պա­հե­լով այս պատ­մու­թյու­նը՝ կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 8.7–18 հա­մար­նե­րը։ Ի՞նչ զգու­շա­ցում է Տե­րը տա­լիս Իր ժո­ղովր­դին այս­ տեղ, և­ի՞նչ պետք է դա նշա­նա­կի այ­սօր մեզ հա­մար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տե­սե՛ք, թե Տի­րո­ջը հա­վա­տա­րիմ լի­նելն ինչ էր բե­րե­լու նրանց։ Նրանք ոչ միայն տի­րա­նա­լու էին հիա­նա­լի և հա­րուստ երկ­րի, «մի եր­ կիր, որ­տեղ չքա­վո­րու­թյան մեջ չես ու­տի քո հա­ցը և­որ­տեղ ոչ մի բա­ նի պա­կա­սու­թյուն չես ու­նե­նա» (Բ Օ­րենք 8.9), այլև չա­փա­զանց մեծ օրհ­նու­թյուն­ներ կստա­նան այդ երկ­րում. հո­տեր և նա­խիր­ներ, ոս­կի և­ար­ծաթ, գե­ղե­ցիկ տներ։ Այ­սինքն, նրանց կտրվեն բո­լոր նյու­թա­կան հար­մա­րա­վե­տու­թյուն­նե­րը, ո­րոնք հնա­րա­վոր են այս կյան­քում։ Եվ հե­տո ի՞նչ։ Նրանք կկանգ­նեին այն վտան­գի ա­ռաջ, ո­րը միշտ ու­ղեկ­ցում է հարս­տու­թյանն ու ֆի­զի­կա­կան բար­գա­վա­ճու­թյա­նը. նրանք կա­րող էին մո­ռա­նալ, որ այդ մի­միայն Տերն էր, «Նա է այդ հարս­տու­թյու­նը ձեռք բե­րե­լու հա­մար քեզ ուժ տվո­ղը» (Բ Օ­րենք 8.18)։ Մի­գու­ցե ոչ միան­գա­մից, բայց երբ անց­նեն շատ տա­րի­ներ, և նրանք ստա­նան բո­լոր նյու­թա­կան բա­րիք­նե­րը, նրանք կմո­ռա­նան ի­րենց անց­յա­լը, կմո­ռա­նան, թե ինչ­պես էր Աստ­ված ի­րենց ա­ռաջ­ նոր­դել «այդ մեծ և­ ա­հա­վոր ա­նա­պա­տի» մի­ջով (Բ Օ­րենք 1.19), և կսկ­սեն կար­ծել, թե ի­րենց սե­փա­կան խե­լա­ցիու­թյան և տա­ղանդ­նե­րի շնոր­հիվ է, որ ի­րենք այդ­քան հա­ջո­ղակ են։ 96

Դաս 10


Սա հենց այն է, ին­չի մա­սին Տե­րը զգու­շաց­նում էր նրանց չա­նել (ու ցա­վոք, հատ­կա­պես երբ կար­դում ենք ա­վե­լի ուշ շրջա­նի մար­գա­րե­ նե­րին, տես­նում ենք, որ սա հենց այն է, ինչ պա­տա­հեց նրանց հետ)։ Այս­պի­սով, այս բար­գա­վա­ճու­թյան պայ­ման­նե­րում նույ­նիսկ Մով­ սե­սը նրանց ա­սում է հի­շել, որ այդ ա­մենն ի­րենց հա­մար ա­րել է միայն Աստ­ված և չ­խաբ­վել այն նյու­թա­կան բա­րիք­նե­րով, ո­րոնք Աստ­ված նրանց տվել է։ Դա­րեր անց սերմ­նա­ցա­նի ա­ռա­կի մի­ջո­ցով Հի­սուսն Ին­քը զգու­շաց­րեց հարս­տու­թյան պատ­րան­քի մա­սին (Մար­կոս 4.19)։ Կարևոր չէ, թե որ­քան նյու­թա­կան բա­րիք­ներ մենք ու­նենք այս աշ­խար­հում, մենք բո­լորս միս ու ար­յուն ենք և ս­պա­սում ենք հո­ղի մեջ փոր­ված մի փոքր փո­սի։ Ի՞նչ պետք է սա մեզ ա­սի այն վտանգ­նե­րի մա­սին, ո­րոնք գա­լիս են հարս­տու­թյու­նից այն ա­ ռու­մով, որ հարս­տու­թյու­նը կա­րող է ստի­պել մեզ մո­ռա­նալ մեր կա­րիքն այն Մե­կի, Ով կա­րող է ա­զա­տել մեզ հո­ղում փոր­ված այդ փո­սից։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 2

Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 5.15, Բ Օ­րենք 6.12, Բ Օ­րենք 15.15, Բ Օ­ րենք 16.3, 12 և Բ Օ­րենք 24.18, 22 հա­մար­նե­րը։ Տե­րը կա­մե­նում էր, որ նրանք հատ­կա­պես ի՞ն­չը չմո­ռա­նա­յին և­ին­չո՞ւ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչ­պես մենք տե­սանք, ամ­բողջ Հին Կ­տա­կա­րա­նում Տե­րը մշտա­պես ժո­ղովր­դին հի­շեց­նում է Ել­քը, Ե­գիպ­տո­սից ժո­ղովր­դի հրա­շա­լի ա­զա­տագ­րումն Աստ­ծո կող­մից։ Մինչ օրս՝ հա­զա­րա­վոր տա­րի­ներ անց, հա­վա­տա­րիմ հրեա­նե­րը տո­նում են Զա­տի­կը, ին­չը նրանց հի­շեց­նում է, թե Տերն ինչ է ա­րել ի­րենց հա­մար։ «Երբ գաք այն եր­կի­րը, որ Տերն Իր խոստ­ման հա­մա­ձայն տա­լու է ձեզ, այն ժա­մա­նակ կկա­տա­րեք այս պաշ­տա­մուն­քը։ Եվ երբ պա­տա­հի, որ ձեր որ­դի­նե­րը հարց­նեն ձեզ. «Ի՞նչ է նշա­նա­կում ձեր այս պաշ­տա­ մուն­քը», այն ժա­մա­նակ կպա­տաս­խա­նեք, որ «սա զատ­կի զոհն է Տի­րոջ հա­մար, ո­րը Ե­գիպ­տո­սում Իս­րա­յե­լի որ­դի­նե­րի տնե­րի վրա­ յով ան­ցավ ե­գիպ­տա­ցի­նե­րին հար­վա­ծե­լիս և­ ա­զա­տեց մեր տնե­ րը» (Ելք 12.25–27). Դաս 10

97


Ե­կե­ղե­ցու հա­մար այ­սօր Զա­տիկն ա­զա­տագր­ման խորհր­դա­նիշ է, ո­րը մեզ տրվել է Քրիս­տո­սի մեջ. «Ո­րով­հետև մեր Զա­տի­կը՝ Քրիս­տո­ սը, մեզ հա­մար մորթ­վեց» (Ա Կորն­թա­ցի­նե­րին 5.7)։ Կար­դա­ցե՛ք Ե­փե­սա­ցի­նե­րին 2.8–13 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է աս­վում այս հե­թա­նոս հա­վա­տաց­յալ­նե­րին հի­շել։ Ինչ­պե՞ս կա­րող ենք զու­գա­հեռ­ներ տա­նել նրա հետ, ինչ հրեա­նե­րին աս­վում է հի­շել Բ Օ­րենք գրքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պո­ղոսն ու­զում էր, որ այս ժո­ղո­վուր­դը հի­շեր, թե ինչ է Աստ­ված ի­ րենց հա­մար ա­րել Քրիս­տո­սի մեջ, թե ին­չից էր փրկել ի­րենց, և թե ինչ ու­նեին ի­րենք այժմ Աստ­ծո շնոր­հով։ Ինչ­պես և Իս­րա­յե­լի որ­դի­նե­րը, այս ժո­ղո­վուր­դը ևս­ իր մեջ ո­չինչ չու­ներ, ին­չը կա­րող էր գո­վա­բա­նել նրանց Աստ­ծո ա­ռաջ։ Ընդ­հա­կա­ռա­կը, միայն ի­րենց տրված Աստ­ծո շնորհն էր (չնա­յած որ նրանք «խոս­տու­մով տրված ուխ­տե­րից օ­տա­ րա­ցած» էին), որ նրանց դարձ­նում էր այն, ինչ որ էին Քրիս­տոս Հի­ սու­սի մեջ։ Լի­նեն դա ա­նա­պա­տում դե­գե­րող հրեա­նե­րը, Ե­փե­սո­սում ապ­րող քրիս­տոն­յա­նե­րը թե ամ­բողջ աշ­խար­հով մեկ սփռված Յո­թե­րորդ օր­ վա ադ­վեն­տիստ­նե­րը, որ­քա՜ն կարևոր է մեզ հա­մար մշտա­պես հի­շել և չ­մո­ռա­նալ, թե ինչ է մեզ հա­մար Աստ­ված ա­րել Քրիս­տո­սի մի­ջո­ ցով։ Ուս­տի զար­մա­նա­լի չէ, որ մեզ ուղղ­վում են հետև­յալ խոս­քե­րը. «Լավ կլի­ներ, որ մենք ա­մեն օր մեկ ժամ խոր­հեինք Քրիս­տո­սի կյան­ քի շուրջ: Մենք պետք է քայլ առ քայլ վեր­հի­շենք Նրա կյան­քի բո­լոր դրվագ­նե­րը, և հատ­կա­պես վեր­ջին­նե­րը: Երբ մենք այս­պես կենտ­ րո­նաց­նենք մեր ու­շադ­րու­թյու­նը Նրա մեծ զո­հի վրա, մեր վստա­հու­ թյունն ա­վե­լի հաս­տա­տուն կլի­նի Նրա հան­դեպ, մեր սե­րը կզո­րա­նա, և մենք ա­վե­լի խո­րա­պես կտո­գոր­վենք Նրա ո­գով»։ Է­լեն Ուայթ, Դա­ րե­րի փա­փա­գը, էջ 83։­ ՈՒՐ­ԲԱԹ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 3

Հետագա ուսումնասիրության համար «Որ­քա՜ն մեծ է Աստ­ծո նե­րո­ղամ­տու­թյունն ու կա­րեկ­ցանքն Իր մե­ ղա­վոր ա­րա­րած­նե­րի նկատ­մամբ, որ Նա գե­ղե­ցիկ ծիա­ծան է դնում ամ­պե­րի մեջ՝ որ­պես մարդ­կանց հետ Իր ուխ­տի նշան։ Տե­րը հայ­տա­ րա­րում է, որ երբ նա­յում է կա­մա­րին, հի­շում է Իր ա­րած ուխ­տը։ Սա 98

Դաս 10


բնավ չի նշա­նա­կում, թե Նա մո­ռա­նում է դրա մա­սին, սա­կայն Նա մեզ հետ խո­սում է մեզ հաս­կա­նա­լի լեզ­վով, որ­պես­զի մենք ա­վե­լի լավ հաս­կա­նանք Ի­րեն։ Աստ­ծո նպա­տակն էր, որ երբ հե­տա­գա սե­րունդ­ ներն ու նրանց ե­րե­խա­նե­րը հարց­նեին երկն­քում սփռված փա­ռա­հեղ կա­մա­րի նշա­նա­կու­թյու­նը, նրանց ծնող­ներն ի­րենց պատ­մեն ջրհե­ ղե­ղի պատ­մու­թյու­նը և պատ­մեն նրանց, որ Բարձր­յա­լը կո­րաց­րել է ա­ղե­ղը և տե­ղադ­րել այն ամ­պե­րի մեջ որ­պես հա­վաս­տիա­ցում, որ ջրերն այլևս եր­բեք չեն հե­ղե­ղի եր­կի­րը։ Այս­պի­սով, սերն­դե­սե­րունդ այն կվկա­յի մար­դու նկատ­մամբ Աստ­ծո սի­րո մա­սին և կամ­րաց­նի մար­դու վստա­հու­թյունն առ Աստ­ված»։ Է­լեն Ուայթ, Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 106, 107։ Քրիս­տո­նեու­թյան հիմ­նադ­րու­մից ի վեր չի ե­ղել մի ե­կե­ղե­ցի, որն այդ­չափ օգտ­վի հարս­տու­թյու­նից ու երկ­րա­յին բա­րիք­նե­րից, որ­քան այ­սօր­վա ե­կե­ղե­ցին աշ­խար­հի ո­րոշ երկր­նե­րում։ Հար­ցը հետև­յալն է՝ ի՞նչ գնով։ Նման բա­րե­կե­ցու­թյունն ան­կաս­կած ազ­դե­ցու­թյուն է թող­ նում մեր հոգևո­րու­թյան վրա՝ բնավ ոչ ի բա­րօ­րու­թյուն։ Ինչ­պե՞ս է դա հնա­րա­վոր։ Ե՞րբ են հարս­տու­թյունն ու նյու­թա­կան բա­րիք­նե­րը նպաս­տել քրիս­տո­նեա­կան ա­ռա­քի­նու­թյուն­նե­րի՝ ինք­նա­մերժ­ման ու ինք­նա­զո­հու­թյան զար­գաց­մա­նը։ Շատ դեպ­քե­րում տե­ղի է ու­նե­նում հա­կա­ռա­կը. ինչ­քան շատ են մար­դիկ ու­նե­նում, այն­քան ինք­նավս­ տահ են դառ­նում և­այն­քան քիչ են ձգտում կախ­ված լի­նել Աստ­ծուց։ Որ­քան էլ որ լավ բան լի­նեն հարս­տու­թյունն ու բար­գա­վա­ճու­թյու­նը, դրանք միշտ ու­ղեկց­վում են բա­զում վտան­գա­վոր հոգևոր ծու­ղակ­նե­ րով։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Քն­նար­կե՛ք այն հար­ցը, թե ինչ­պես հարս­տու­թյու­նը (ին­չը կա­րող է հա­րա­բե­րա­կան լի­նել. իր երկ­րում ոչ այն­քան հա­րուստ մար­ դը կա­րող է շատ հա­րուստ հա­մար­վել մեկ այլ երկ­րում) կա­րող է ազ­դել մեր հոգևո­րու­թյան վրա։ Ինչ­պե՞ս «գու­մար ու­նե­ցող­նե­րը» կա­րող են պաշտ­պան­վել հոգևոր ծու­ղակ­նե­րից, ո­րոնք կա­րող է ստեղ­ծել հարս­տու­թյու­նը։ 2. Դա­սա­րա­նում քննար­կե՛ք Քրիս­տո­սի կյան­քի վեր­ջին դրվագ­նե­րը, ինչ­պես նաև այն, թե ինչ են դրանք մեզ ա­սում մեր նկատ­մամբ Աստ­ծո սի­րո մա­սին, և թե ին­չու մենք եր­բեք չպետք է մո­ռա­նանք այդ սի­րո ի­րո­ղու­թյու­նը։ Ու­րիշ ի՞նչ կա­րող եք նշել, ին­չը բա­ցա­ հայ­տում է Աստ­ծո բա­րու­թյու­նը, և­ ին­չո՞ւ մենք պետք է այս ի­րո­ ղու­թյու­նը մշտա­պես մեր մտքում պա­հենք։ Դաս 10

99


3. Չ­նա­յած ո­րոշ գիտ­նա­կան­ներ պնդում են, թե հա­մաշ­խար­հա­յին ջրհե­ղեղ չի ե­ղել՝ հա­կա­ռակ Աստ­վա­ծաշն­չի պնդման, որ ե­ղել է (ինչ­պես նաև ծիա­ծան), ո­մանք ա­սում են, թե չի ե­ղել նաև վե­ ցօր­յա ա­րա­րում՝ ի հե­ճուկս Աստ­վա­ծաշն­չի պնդման, որ ե­ղել է (և յո­թե­րորդ օ­րը՝ շա­բա­թը, դրա հի­շա­տակն է)։ Ի՞նչ պետք է սա մեզ ա­սի այն մա­սին, թե որ­քան հզոր, միև­նույն ժա­մա­նակ բա­ցա­սա­ կան կա­րող է լի­նել մշա­կույ­թի ազ­դե­ցու­թյու­նը հա­վա­տի վրա։

100

Դաս 10


ԴԱՍ 11 ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 4–10

Բ ՕՐԵՆՔ ԳԻՐՔՆ ՈՒՇ ԳՐՎԱԾՔՆԵՐՈՒՄ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Դ Թա­գա­վո­րաց 22, Նեե­միա 9.6, Ե­րե­միա 7.1–7, Սաղ­մոս­ներ 148.4, Ե­րե­միա 29.13, Մի­քիա 6.1–8, Դա­նիել 9.1–19։ Հի­շե­լու հա­մա­րը. «Այն­տե­ղից դու կո­րո­նես քո Տեր Աստ­ծուն և կգտ­նես, ե­թե քո ամ­բողջ սրտով և քո ամ­բողջ հո­գով փնտրես Նրան» (Բ Օ­րենք 4.29)։ Աստ­վա­ծաշն­չի, հատ­կա­պես Հին Կ­տա­կա­րա­նի հիա­նա­լի յու­րա­ հատ­կու­թյուն­նե­րից մեկն այն է, որ այն շատ հա­ճախ է հղում կամ ակ­ նարկ ա­նում իր իսկ գրվածք­նե­րին, այ­սինքն Հին Կ­տա­կա­րա­նի ա­վե­լի ուշ գրող­նե­րը հղում են ա­նում ա­վե­լի վաղ գրող­նե­րին՝ օգ­տա­գոր­ծե­լով նրանց գրվածք­ներն ի­րենց տե­սա­կետն ար­տա­հայ­տե­լու հա­մար։ Օ­րի­նակ, Սաղ­մոս­ներ 81-րդ գ­լու­խը հետ է գնում դե­պի Ելք և հա­ մար­յա թե բա­ռա­ցիո­րեն մեջ­բե­րում է Տա­սը պատ­վի­րան­նե­րի ա­ռա­ ջա­բա­նը, երբ սաղ­մո­սեր­գուն գրում է. «Ես եմ քո Տեր Աստ­վա­ծը, որ քեզ հա­նե­ցի Ե­գիպ­տո­սի երկ­րից» (Սաղ­մոս­ներ 81.10)։ Ամ­բողջ Աստ­վա­ծաշն­չում հղում է կա­տար­վում Ծնն­դոց գրքին՝ հատ­կա­պես ա­րար­չա­գոր­ծու­թյան պատ­մու­թյա­նը, ինչ­պես օ­րի­նակ. «Նա­յե­ցի երկ­րին, և­ա­հա ա­մա­յի ու անձև էր, և­երկն­քին, ու նրա լույ­ սը չկար» (Ե­րե­միա 4.23, տե՛ս նաև Ծնն­դոց 1.2)։ Եվ ա­յո՛, շատ ան­գամ­ներ Հին Կ­տա­կա­րա­նի ա­վե­լի ուշ գրող­ներ, օ­րի­նակ՝ մար­գա­րե­նե­րը, հղում էին կա­տա­րում Բ Օ­րենք գրքին, որն այդ­քան կարևոր դեր էր խա­ղում վաղ Իս­րա­յե­լի ուխ­տի կյան­քում։ Այս շա­բաթ մենք կու­սում­նա­սի­րենք, թե ինչ­պես է այս գիրքն օգ­տա­ գործ­վում ա­վե­լի ուշ գրող­նե­րի կող­մից, Բ Օ­րենք գրքի որ մա­սերն էին նրանք օգ­տա­գոր­ծում և­ինչ տե­սա­կետ էին ար­տա­հայ­տում, ինչն ար­ դիա­կան է նաև մեզ հա­մար այ­սօր։

Դաս 11

101


ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 5

Օրենքի գիրքը Հու­դա­յի Հով­սիա թա­գա­վո­րը, ով թա­գա­վոր դար­ձավ ութ տա­րե­ կա­նում, թա­գա­վո­րեց 31 տա­րի (Ք.ա. 640 – Ք.ա. 609) և մա­հա­ցավ մար­տի դաշ­տում։ Իր թա­գա­վո­րու­թյան տաս­նու­թե­րորդ տա­րում կա­ տար­վեց մի բան, ո­րը, առն­վազն ո­րոշ ժա­մա­նա­կով, փո­խեց Աստ­ծո ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը։ Կար­դա­ցե՛ք Դ Թա­գա­վոր­նե­րի 22-րդ գ­լու­խը։ Ի՞նչ դա­սեր կա­րող ենք քա­ղել այս մի­ջա­դե­պից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Գիտ­նա­կան­նե­րը վա­ղուց են եզ­րա­կաց­րել, որ «Օ­րեն­քի գիր­քը» (Դ Թա­գա­վոր­նե­րի 22.8) Բ Օ­րենք գիրքն է, որն, ըստ երևույ­թին, մար­դիկ կորց­րել էին շատ տա­րի­ներ ա­ռաջ։ «Հով­սիան խո­րա­պես հուզ­վեց, երբ նրա հա­մար կար­դա­ցին, և նա ա­ռա­ջին ան­գամ լսեց հին ձե­ռագ­րում գրի առն­ված հոր­դոր­ներն ու զգու­շա­ցում­նե­րը: Նախ­կի­նում եր­բեք նա այդ­քան լիա­կա­տար կեր­ պով չէր գի­տակ­ցել, թե Աստ­ված որ­քան հստա­կո­րեն է Իս­րա­յե­լի առջև դրել «կյանքն ու մա­հը, օրհ­նու­թյունն ու ա­նեծ­քը» (Բ Օ­րենք 30.19)։ … Գր­քում Աստ­ծո պատ­րաս­տա­կա­մու­թյան բազ­մա­թիվ հա­վաս­տիա­ ցում­ներ կա­յին՝ փրկե­լու նրանց, ով­քեր կա­տա­րե­լա­պես կվստա­հեն Ի­ րեն: Ինչ­պես ի­րա­կա­նաց­րել էր նրանց ա­զա­տագ­րու­մը ե­գիպ­տա­կան գե­րու­թյու­նից, այն­պես էլ Նա զո­րու­թյամբ կգոր­ծի, որ­պես­զի նրանց հաս­տա­տի խոս­տու­մի երկ­րում և ղե­կա­վար կար­գի երկ­րի ազ­գե­րի վրա»։ Է­լեն Ուայթ, Մար­գա­րե­ներ և թա­գա­վոր­ներ, էջ 393։ Հա­ջորդ գլուխն ամ­բող­ջու­թյամբ նվիր­ված է նրան, թե ինչ­պես Հով­սիա թա­գա­վո­րը լրջո­րեն փոր­ձում էր «հետևել Տի­րո­ջը և­ամ­բողջ սրտով ու ամ­բողջ հո­գով պա­հել Նրա պատ­վի­րան­նե­րը, վկա­յու­թյուն­ ներն ու կա­նոն­նե­րը» (Դ Թա­գա­վոր­նե­րի 23.3, տե՛ս նաև Բ Օ­րենք 4.29, Բ Օ­րենք 6.5, Բ Օ­րենք 10.12, Բ Օ­րենք 11.13)։ Եվ այս բա­րե­նո­րոգ­ման շրջա­նակ­նե­րում պետք է մաք­րա­գործ­վեին «բո­լոր այն գար­շու­թյուն­ նե­րը, որ երևա­ցել էին Հու­դա­յի երկ­րում և Ե­րու­սա­ղե­մում՝ հաս­տա­ տե­լու հա­մար այն գրքում գրված օ­րեն­քի խոս­քե­րը, ո­րը Քեղ­կիա քա­հա­նան գտել էր Տի­րոջ տա­նը» (Դ Թա­գա­վոր­նե­րի 23.24)։ Բ Օ­րենք գիր­քը լիու­լի էր նա­խազ­գու­շա­ցում­նե­րով և հոր­դոր­նե­րով, որ ժո­ղո­վուր­դը չհետևեր ի­րեն շրջա­պա­տող ազ­գե­րի սո­վո­րու­թյուն­ 102

Դաս 11


նե­րին։ Հով­սիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և­այն բո­լոր բա­նե­րը, որ նա ա­ րեց՝ նե­րառ­յալ Սա­մա­րիա­յի կռա­պաշտ քա­հա­նա­նե­րի կո­տո­րա­ծը (Դ Թա­գա­վո­րաց 23.20), բա­ցա­հայ­տում էր, թե որ­քան էին ի­րենք հե­ռա­ ցել ի­րենց վստահ­ված ճշմար­տու­թյու­նից։ Սուրբ ազգ մնա­լու փո­խա­ րեն, ինչ­պի­սին նրանք պետք է լի­նեին, նրանք փոխ­զիջ­ման գնա­ցին աշ­խար­հի հետ, թեև շատ հա­ճախ մտա­ծում էին՝ Աստ­ծո հետ մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գին են, շնոր­հա­կա­լու­թյուն։ Ինչ­պի­սի՜ վտան­գա­վոր մո­լո­րու­թյուն։ Մեր սե­փա­կան տնե­րում կամ նույ­նիսկ ե­կե­ղե­ցում ի՞ն­չը ման­ րակր­կիտ կեր­պով մաք­րա­գոր­ծե­լու կա­րիք ու­նենք մենք, որ­պես­ զի ճշմար­տա­պես ծա­ռա­յենք Աստ­ծուն մեր ամ­բողջ սրտով ու մեր ամ­բողջ հո­գով։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 6

Երկինքների երկինքը Բ Օ­րենք գիր­քը հստա­կո­րեն ա­սում է, որ օ­րենքն ու ուխ­տը կարևոր էին ոչ միայն Աստ­ծո հետ Իս­րա­յե­լի ու­նե­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մար, այլև որ­պես «ընտր­յալ» ժո­ղո­վուրդ՝ ազ­գի նպա­տակ­նե­րի հա­ մար (Բ Օ­րենք 7.6, Բ Օ­րենք 14.2, Բ Օ­րենք 18.5)։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 10.12–15 հա­մար­նե­րը, որ­տեղ շեշ­տադր­ ված է օ­րեն­քի և Իս­րա­յե­լի ընտր­յալ կար­գա­վի­ճա­կի գա­ղա­փա­րը։ Այ­դու­հան­դերձ, ի՞նչ նկա­տի ու­նի Աստ­վա­ծա­շուն­չը «եր­կինք­նե­րի եր­կինք» ար­տա­հայ­տու­թյամբ։ Ի՞նչ միտք է Մով­սե­սը փո­խան­ցում այդ ար­տա­հայ­տու­թյամբ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թե ինչ է նշա­նա­կում «եր­կինք­նե­րի եր­կինք» ար­տա­հայ­տու­թյու­նը, լիար­ժե­քո­րեն պարզ չէ, առն­վազն հենց այս հա­մա­տեքս­տում, սա­ կայն Մով­սե­սը մատ­նան­շում է Աստ­ծո մե­ծու­թյու­նը, զո­րու­թյու­նը և վե­ հու­թյու­նը։ Այ­սինքն՝ Նրան են պատ­կա­նում ոչ միայն եր­կին­քը, այլև «եր­կինք­նե­րի եր­կին­քը». սա ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ փո­խա­ բե­րա­կան ար­տա­հայ­տու­թյուն է, ո­րը ցույց է տա­լիս Աստ­ծո լիա­կա­ տար գե­րիշ­խա­նու­թյունն ամ­բողջ ա­րար­չա­գոր­ծու­թյան վրա։ Կար­դա­ցե՛ք հետև­յալ տեքս­տե­րը, ո­րոնք բո­լո­րը հիմն­ված են այս ար­տա­հայ­տու­թյան վրա, որն ա­ռա­ջի­նը հան­դի­պում է Բ Օ­րենք Դաս 11

103


գրքում։ Ի՞նչ միտք է շեշ­տադր­վում յու­րա­քանչ­յուր տեքս­տում, և­ ինչ­պե՞ս ենք տես­նում Բ Օ­րենք գրքի ազ­դե­ցու­թյու­նը դրան­ցում։ Գ Թա­գա­վոր­նե­րի 8.27 ______________________________________________ ________________________________________________________________________ Նեե­միա 9.6 __________________________________________________________ ________________________________________________________________________ Սաղ­մոս­ներ 148.4 ___________________________________________________ ________________________________________________________________________ Նեե­միա 9-րդ գ­լու­խը հատ­կա­պես հստա­կո­րեն ներ­կա­յաց­նում է այն գա­ղա­փա­րը, որ Աստ­ված է Ա­րա­րի­չը և Միա­կը, Ով ար­ժա­նի է երկր­պա­գու­թյան։ Նա ստեղ­ծել է ա­մեն ինչ, նույ­նիսկ «եր­կին­քը, եր­կինք­նե­րի եր­կին­քը և նրա բո­լոր զոր­քե­րը» (Նեե­միա 9.6)։ Ի­րա­ կա­նում, Նեե­միա 9.3 հա­մարն ա­սում է, որ «կար­դա­ցին ի­րենց Տեր Աստ­ծու օ­րեն­քի գրքից», ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ինչ­պես ար­վել էր Հով­սիա­յի օ­րե­րում Բ Օ­րենք գիր­քը, ին­չը բա­ցատ­րում է, թե ին­չու ղևտա­ցի­նե­րը մի քա­նի տեքստ հե­տո՝ Աստ­ծուն երկր­պա­ գե­լու ու փա­ռա­բա­նե­լու ժա­մա­նակ, օգ­տա­գոր­ծում են «եր­կինք­ նե­րի եր­կինք» ար­տա­հայ­տու­թյու­նը, ո­րը գա­լիս է ուղ­ղա­կիո­րեն Բ Օ­րենք գրքից։ Աստ­ված ոչ միայն երկ­րի, այլև «եր­կինք­նե­րի երկն­քի» Ա­րա­րիչն է։ Հի­մա պատ­կե­րաց­րե՛ք, որ հենց այս Աստ­ված է խա­չը բարձ­ րա­ցել։ Ին­չո՞ւ է երկր­պա­գու­թյունն այդ­քան պա­տեհ պա­տաս­խան նրան, ինչ Աստ­ված ա­րել է մեզ հա­մար։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 7

Բ Օրենք գիրքը Երեմիայի գրքում Տա­րի­ներ ա­ռաջ, մի ե­րի­տա­սարդ ագ­նոս­տիկ2 ճշմար­տու­թյան մո­լի ո­րո­նող էր, ինչ էլ որ լի­ներ այդ ճշմար­տու­թյու­նը և­ ուր էլ որ ի­րեն ա­ռաջ­նոր­դեր։ Ի վեր­ջո նա հան­գեց ոչ միայն Հայր Աստ­ծուն և Հի­սու­սին հա­վա­տա­լուն, այլև ըն­դու­նեց Յո­թե­րորդ օր­վա ադ­վեն­ տիստ­նե­րի լու­րը։ Նրա ա­մե­նա­սի­րե­լի աստ­վա­ծաշնչ­յան տեքս­տը Ե­րե­միա 29.13-ն­էր, որն ա­սում է. «Դուք կփնտրեք Ինձ ու կգտնեք, 2 Ագնոստիցիզմ, (հին հուն․ անիմանալի) տեսակետ, համաձայն որի՝ Աստծո (աստ­ վածայինի կամ գերբնականի) գոյությունը անհայտ կամ անիմանալի է։ Ըստ մեկ այլ սահմանման՝ ագնոստիցիզմը տեսակետ է, համաձայն որի՝ մարդկային բանակա­նու­ թյունը չի կարող տրամադրել բավարար ռացիոնալ հիմնավորումներ ո՛չ Աստծու գո­ յու­թյանը հավատալու, ո՛չ էլ՝ ժխտելու համար։

104

Դաս 11


երբ Ինձ ձեր ամ­բողջ սրտով կո­րո­նեք»։ Տա­րի­ներ անց իր Աստ­վա­ ծա­շունչն ու­սում­նա­սի­րե­լիս նա նո­րից հան­դի­պեց այս տեքս­տին, սա­կայն Բ Օ­րենք գրքում։ Այ­սինքն՝ Ե­րե­միան այն վերց­րել էր Մով­ սե­սից։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 4.23–29 հա­մար­նե­րը։ Ո՞րն է Իս­րա­յե­լին տրված այս խոստ­ման հա­մա­տեքս­տը, և­ ի՞նչ առն­չու­թյուն այն կա­րող է ու­նե­նալ մեզ հետ այ­սօր։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչ­պես ար­դեն տե­սանք, Բ Օ­րենք գիր­քը վե­րա­բա­ցա­հայտ­վեց Հով­սիա թա­գա­վո­րի օ­րոք, և հենց այս թա­գա­վո­րի օ­րոք էր, որ Ե­րե­ միան սկսեց իր ծա­ռա­յու­թյու­նը։ Ուս­տի զար­մա­նա­լի չէ, որ Ե­րե­միա­յի գոր­ծե­րում տես­նում ենք Բ Օ­րենք գրքի ազ­դե­ցու­թյու­նը։ Կար­դա­ցե՛ք Ե­րե­միա 7.1–7 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է Ե­րե­միան ա­սում ժո­ղովր­դին ա­նել և­ ի՞նչ առն­չու­թյուն ու­նի դա նրա հետ, ինչ գրված էր Բ Օ­րենք գրքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օ­րենք գրքում կրկին և կր­կին ընդգծ­վում է, որ Քա­նա­նի երկ­րում նրանց ապ­րե­լը պայ­մա­նա­կան է, և­ե­թե նրանք անհ­նա­զանդ գտնվեն, չեն մնա այն վայ­րում, որն Աստ­ված ընտ­րել է ի­րենց հա­մար։ Ու­շադ­ րու­թյո՛ւն դարձ­րեք Ե­րե­միա 7.4 հա­մա­րի յու­րա­հա­տուկ նա­խազ­գու­ շաց­մա­նը, ո­րը են­թադ­րում է, որ ա­յո՛, դա իս­կա­պես Աստ­ծո տա­ճարն էր, և­ա­յո՛, նրանք ընտր­յալ ժո­ղո­վուրդ էին, սա­կայն այդ ա­մենն ար­ժե­ քը կկորց­ներ, ե­թե ի­րենք անհ­նա­զանդ գտնվեին։ Այդ հնա­զան­դու­թյու­նը դրսևոր­վում էր նրա­նում, թե ինչ­պես էին ի­ րենք վե­րա­բեր­վում օ­տա­րա­կան­նե­րին, որ­բե­րին ու որբևայ­րի­նե­րին. այս գա­ղա­փա­րը տա­նում է ուղ­ղա­կիո­րեն Բ Օ­րենք գիրք և­ ուխ­տի ո­րոշ պայ­ման­նե­րի, ո­րոնց նրանք պար­տա­վոր էին հետևել. «Օ­տա­ րա­կա­նի և­ որ­բի ի­րա­վուն­քը չոտ­նա­հա­րես և­ որբևայ­րու հա­գուս­տը գրավ չվերց­նես» (Բ Օ­րենք 24.17, տե՛ս նաև Բ Օ­րենք 24.21, Բ Օ­րենք 10.18, 19, Բ Օ­րենք 27.19)։ Կար­դա­ցե՛ք Ե­րե­միա 4.4 հա­մա­րը և հա­մե­մա­տե՛ք այն Բ Օ­րենք 30.6 հա­մա­րի հետ։ Ի՞նչ պատ­գամ է տրվում այս­տեղ ժո­ղովր­դին, և­ ինչ­պե՞ս է այդ սկզբուն­քը հա­վա­սա­րա­պես կի­րա­ռե­լի Աստ­ծո ժո­ղովր­դի հա­մար այ­սօր։ Դաս 11

105


ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 8

Ի՞նչ է պահանջում Աստված Մար­գա­րե­նե­րի գրվածք­նե­րի նշա­նա­կա­լից մա­սը հա­վա­տար­մու­ թյան կոչ է։ Նրանք խո­սում են ոչ թե ընդ­հա­նուր առ­մամբ վերց­ված հա­վա­տար­մու­թյան, այլ հատ­կա­պես ուխ­տի շրջա­նակ­նե­րում ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րին հա­վա­տա­րիմ լի­նե­լու մա­սին, ին­չը վե­րա­ հաս­տատ­վեց նրանց՝ խոս­տաց­ված եր­կիր մտնե­լուց ան­մի­ջա­պես ա­ ռաջ։ Սա այն է, ինչ նկա­րագր­ված է Բ Օ­րենք գրքում՝ Իս­րա­յե­լի հետ Աստ­ծո ուխ­տի վե­րա­հաս­տա­տու­մը։ Ժո­ղովր­դի քա­ռա­սուն տա­րի տևած դե­գե­րում­նե­րից հե­տո Աստ­ված այժմ պատ­րաստ­վում էր ի­ րա­կա­նաց­նել (կամ սկսում էր ի­րա­կա­նաց­նել) ա­վե­լի շատ Իր ուխ­տի խոս­տում­նե­րից պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան Իր մա­սը։ Ուս­տի Մով­սե­ սը զգու­շաց­նում էր ժո­ղովր­դին ի­րա­կա­նաց­նել ի­րենց մա­սը։ Եվ իս­ կա­պես, մար­գա­րե­նե­րի գրվածք­նե­րի մեծ մա­սը հիմ­նա­կա­նում նույն բանն են. դրանք ժո­ղովր­դին ուղղ­ված կո­չեր են՝ կա­տա­րե­լու ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­ներն ուխ­տի շրջա­նակ­նե­րում։ Կար­դա­ցե՛ք Մի­քիա 6.1–8 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է Տերն ա­սում ժո­ ղովր­դին այս­տեղ, և­ ի՞նչ առն­չու­թյուն ու­նի դա Բ Օ­րենք գրքի հետ (տե՛ս նաև Ա­մովս 5.24 և Ով­սեե 6.6)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստ­վա­ծա­շունչն ու­սում­նա­սի­րող գիտ­նա­կան­նե­րը Մի­քիա­յի այս տեքս­տե­րում տես­նում են այս­պես կոչ­ված «ուխ­տի դա­տա­կան պրո­ ցե­սը», որ­տեղ Տե­րը «հայց է ներ­կա­յաց­նում» Իր ժո­ղովր­դի դեմ ուխ­տը խախ­տե­լու հա­մար։ Այս դեպ­քում Մի­քիան ա­սում է, որ Տե­րը «դատ ու­նի Իր ժո­ղովր­դի հետ» (Մի­քիա 6.2), որ­տեղ «դատ» բա­ռը կա­րող է նշա­նա­կել նաև ի­րա­վա­բա­նա­կան վեճ։ Այ­սինքն՝ Տե­րը նրանց դեմ դա­տա­կան գործ է հա­րու­ցում. սա մի պատ­կեր է, ո­րը վե­րա­բե­րում է ուխ­տի ի­րա­վա­բա­նա­կան տե­սանկ­յու­նին (բա­ցի հա­րա­բե­րու­թյուն­ներ նե­րա­ռող տե­սանկ­յու­նը)։ Սա չպետք է զար­մա­նա­լի թվա, քա­նի որ, ի վեր­ջո, ուխ­տի կարևո­րա­գույն տե­սանկ­յունն օ­րենքն էր։ Այս­տեղ ևս­ ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք, թե ինչ­պես է Մի­քիան փոխ առ­նում Բ Օ­րենք գրքի լե­զուն. «Արդ, ո՛վ Իս­րա­յել, ի՞նչ է պա­հան­ջում քե­զա­նից քո Տեր Աստ­վա­ծը. միայն այն, որ վա­խե­նաս քո Տեր Աստ­ծուց, ըն­թա­նաս Նրա բո­լոր ճա­նա­պարհ­նե­րով, սի­րես Նրան ու պաշ­տես քո Տեր Աստ­ծուն քո ամ­բողջ սրտով և քո ամ­բողջ հո­գով, որ պա­հես Տի­ 106

Դաս 11


րոջ պատ­վի­րան­ներն ու կա­նոն­նե­րը, որ ես այ­սօր պատ­վի­րում եմ քեզ, որ­պես­զի քեզ հա­մար լավ լի­նի» (Բ Օ­րենք 10.12, 13)։ Եվ Մի­քիան, տա­ ռա­ցիո­րեն ար­տագ­րե­լու փո­խա­րեն, Բ Օ­րենք գրքի «օ­րեն­քի տա­ռը» ար­տա­հայ­տու­թյու­նը փո­խա­րի­նում է «օ­րեն­քի հո­գին» ար­տա­հայ­տու­ թյամբ, ին­չը խո­սում է ար­դար ու ո­ղոր­մած լի­նե­լու մա­սին։ Եվ ինչ կա­տար­վում է այս­տեղ, այն է, ին­չը, ան­կախ կրո­նա­վո­րու­ թյան և բա­րե­պաշ­տու­թյան ար­տա­քին դրսևո­րում­նե­րից (կեն­դա­նի­նե­ րի բա­զում զո­հեր, այ­սինքն «հա­զա­րա­վոր խո­յեր»), ա­մենևին այն չէ, ին­չը կազ­մում է Իս­րա­յե­լի՝ Աստ­ծո հետ ու­նե­ցած ուխ­տի հա­րա­բե­րու­ թյուն­նե­րը։ Ի՞նչ օ­գուտ կա այս ա­մեն ար­տա­քին բա­րե­պաշ­տու­թյու­ նից, ե­թե, օ­րի­նակ, «նրանք ար­տեր են ցան­կա­նում և հափշ­տա­կում դրանք և տ­ներ խլում, մար­դուն և նրա տու­նը հարս­տա­հա­րում են, մար­դուն և նրա ժա­ռան­գու­թյու­նը» (Մի­քիա 2.2)։ Իս­րա­յե­լը պետք է լույս լի­ներ աշ­խար­հի հա­մար, ո­րի մա­սին ազ­գե­րը զար­ման­քով պետք է ա­սեին. «Իս­կա­պես այս մեծ ազ­գը ի­մաս­տուն և խո­հեմ ժո­ղո­վուրդ է» (Բ Օ­րենք 4.6)։ Ուս­տի նրանք պետք է վար­վեին ի­մաս­տու­թյամբ և խո­հե­մու­թյամբ, ո­րի մեջ մտնում էր նաև մարդ­կանց հետ ար­դա­րամ­ տո­րեն և­ո­ղոր­մա­ծա­բար վար­վե­լը։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 9

Դանիելի աղոթքը Ամ­բողջ Հին Կ­տա­կա­րա­նի ա­մե­նա­հայտ­նի ա­ղոթք­նե­րից մեկն ար­ ձա­նագր­ված է Դա­նիե­լի գրքի 9-րդ գլ­խում։ Ե­րե­միա­յի գրվածք­ներն ու­սում­նա­սի­րե­լուց հե­տո պար­զե­լով, որ Իս­րա­յե­լի «ա­վե­րում­նե­րի» ժա­մա­նա­կը (Դա­նիել 9.2)՝ յո­թա­նա­սուն տա­րին, շու­տով մո­տե­նում էր ա­վար­տին՝ Դա­նիե­լը սկսեց ջեր­մե­ռանդ ա­ղո­թել։ Եվ ինչ­պի­սի՜ ա­ղոթք էր դա. դառն ու ար­տաս­վա­լի ա­ղա­չանք, ո­րի ըն­թաց­քում նա խոս­տո­վա­նում է իր և­ իր ժո­ղովր­դի մեղ­քե­րը՝ միև­ նույն ժա­մա­նակ ըն­դու­նե­լով Աստ­ծո ար­դա­րու­թյունն ի­րենց վրա հա­ սած ա­ղետ­նե­րի պայ­ման­նե­րում։ Կար­դա­ցե՛ք Դա­նիել 9.1–19 հա­մար­նե­րը։ Ի՞նչ թե­մա­ներ եք նկա­ տում, ո­րոնք ուղ­ղա­կիո­րեն կապ­ված են Բ Օ­րենք գրքի հետ։ ________________________________________________________________________ Դա­նիե­լի ա­ղոթքն ամ­փոփ կեր­պով ներ­կա­յաց­նում է այն, հատ­կա­ պես ին­չի մա­սին նա­խազ­գու­շաց­վել էր Իս­րա­յել ազ­գը Բ Օ­րենք գրքում. այն հետևանք­նե­րի մա­սին, ո­րոնք ի­րենք ստիպ­ված կլի­նեին կրել, ե­ Դաս 11

107


թե չպա­հեին ուխ­տի շրջա­նակ­նե­րում ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­ րը։ Դա­նիե­լը եր­կու ան­գամ հղում է կա­տա­րում «Մով­սե­սի օ­րեն­քին» (Դա­նիել 9.11, 13), ո­րը, ան­կաս­կած, նե­րա­ռում էր Բ Օ­րենք գիր­քը, և­ այս դեպ­քում հա­վա­նա­բար նա նկա­տի ու­նի հենց այդ գիր­քը։ Ինչ­պես աս­վում է Բ Օ­րենք գրքում, Տե­րը նրանց քշեց երկ­րից (տե՛ս Բ Օ­րենք 4.27–31 և Բ Օ­րենք 28), ո­րով­հետև չհնա­զանդ­վե­ցին, և Մով­ սե­սը նա­խազ­գու­շաց­վել էր (Բ Օ­րենք 31.29), որ դա կպա­տա­հի։ Որ­քա՜ն տրա­գիկ է նաև այն փաս­տը, որ ոչ միայն նրանց շուրջ գտնվող ազ­գե­րը նրանց մա­սին չա­սա­ցին «Իս­կա­պես այս մեծ ազ­գը ի­մաս­տուն և խո­հեմ ժո­ղո­վուրդ է» (Բ Օ­րենք 4.6), այլ Իս­րա­յե­լը դար­ ձավ «նա­խա­տինք» (Դա­նիել 9.16) այդ նույն ազ­գե­րի հա­մար։ Դա­նիե­լի ողջ ար­ցունք­նե­րի ու ա­ղեր­սանք­նե­րի մեջ նա եր­բեք չի բարձ­րաց­նում այն հար­ցը, որն այն­քան շա­տե­րը տա­լիս են, երբ ա­ղե­ տը վրա է հաս­նում. «Ին­չո՞ւ»։ Նա այդ հար­ցը չի բարձ­րաց­նում, քա­նի որ Բ Օ­րենք գրքի շնոր­հիվ նա հստակ կեր­պով գի­տակ­ցում է, թե ին­չու են կա­տար­վում այս բո­լոր բա­նե­րը։ Այլ խոս­քե­րով, Բ Օ­րենք գիր­քը Դա­ նիե­լին (և մ­յուս գե­րի­նե­րին) տա­լիս է բա­վա­րար հա­մա­տեքստ հաս­կա­ նա­լու, որ ի­րենց վրա հա­սած չա­րի­քը պար­զա­պես կույր ճա­կա­տա­գիր կամ պա­տա­հա­կա­նու­թյուն չէր, այլ ի­րենց իսկ անհ­նա­զան­դու­թյան ար­գա­սի­քը՝ հենց այն, ինչ մա­սին ի­րենց նա­խազ­գու­շա­ցում էր տրվել։ Սա­կայն, և սա մի­գու­ցե ա­վե­լի կարևոր է, Դա­նիե­լի ա­ղոթքն ար­ տա­հայ­տում էր այն ի­րա­կա­նու­թյու­նը, որ ի հակադրություն այս բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի՝ հույս կար։ Աստ­ված չէր լքել նրանց. կարևոր չէր, թե որ­քան շատ փաս­տեր կա­րող էին խո­սել դրա օգ­տին։ Բ Օ­րենք գիր­քը ոչ միայն տրա­մադ­րում էր հա­մա­տեքստ, որ­պես­զի ժո­ղո­վուր­ դը հաս­կա­նար իր ի­րա­վի­ճա­կը, այլև մատ­նան­շում էր վե­րա­կանգն­ ման մա­սին տրված խոս­տու­մը։ Կար­դա­ցե՛ք Դա­նիել 9.24–27 հա­մար­նե­րը՝ Հի­սու­սի ու խա­չի վրա Նրա մահ­վան մար­գա­րեու­թյու­նը։ Ին­չո՞ւ այս մար­գա­րեու­թյու­նը տրվեց Դա­նիե­լին (և մեզ բո­լո­րիս) Իս­րա­յե­լի գե­րու­թյան և վե­րա­ դառ­նա­լու խոստ­ման հա­մա­տեքս­տում։ ՈՒՐ­ԲԱԹ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 10

Հետագա ուսումնասիրության համար «Այս տեքս­տե­րը (Մի­քիա 6.1–8) Հին Կ­տա­կա­րա­նի ա­մե­նահ­զոր հատ­ված­նե­րից մեկն են։ Ինչ­պես Ա­մովս 5.24 և Ով­սեե 6.6 հա­մար­նե­ 108

Դաս 11


րը, դրանք ևս­ ամ­փո­փում են ու­թե­րորդ դա­րի մար­գա­րե­նե­րի լու­րը։ Հատ­վա­ծը սկսվում է ուխ­տի դա­տա­կան գոր­ծի գե­ղե­ցիկ օ­րի­նա­կով, որ­տեղ մար­գա­րեն հոր­դո­րում է ժո­ղովր­դին լսել այն մե­ղադ­րան­քը, ո­ րը Յահ­վեն ներ­կա­յաց­նում է ի­րենց նկատ­մամբ։ Սա­րերն ու լեռ­ներն ա­տե­նա­կալ­ներն են, քա­նի որ դրանք ա­նընդ­հատ ներ­կա են ե­ղել և տե­սել են Աստ­ծո վե­րա­բեր­մունքն Իս­րա­յե­լի նկատ­մամբ։ Իս­րա­յե­լին ուխ­տի խախտ­ման ուղ­ղա­կի մե­ղադ­րանք ներ­կա­յաց­նե­լու փո­խա­ րեն՝ Աստ­ված հարցնւմ է Իս­րա­յե­լին, թե արդ­յո՞ք նա Իր դեմ որևէ մե­ղադ­րանք ու­նի՝ «Ես քեզ ի՞նչ եմ ա­րել, Ես քեզ ին­չո՞վ եմ հոգ­նեց­ րել»։ Ա­նար­դա­րու­թյան բախ­վե­լով՝ աղ­քատ մար­դիկ մի­գու­ցե «բա­րիք գոր­ծե­լուց ձանձ­րա­նան», իսկ հարս­տա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­ նե­ցող կալ­վա­ծա­տե­րե­րը մի­գու­ցե հոգ­նեին ու ձանձ­րա­նա­յին ուխ­տի օ­րենք­նե­րը պա­հե­լուց»։ Ռալֆ Ս­միթ, Խոս­քի աստ­վա­ծաշնչ­յան մեկ­նա­ բա­նու­թյուն, Մի­քիա-­Մա­ղա­քիա (Գրանդ Ռա­փիդս, Մի­չի­գան, Խոս­քի Գր­քեր, 1984թ.), հա­տոր 32, էջ 50։ «Դրան հա­ջոր­դած բա­րե­փո­խում­նե­րի ըն­թաց­քում թա­գա­վո­րի (Հով­սիա­յի) նպա­տա­կը կռա­պաշ­տու­թյան մնա­ցուկ­նե­րը վե­րաց­նելն էր: Բա­վա­կան եր­կար ժա­մա­նակ երկ­րի բնա­կիչ­նե­րը հետևել էին շրջա­կա ազ­գե­րի՝ փայ­տե և քա­րե պատ­կեր­նե­րին երկր­պա­գե­լու սո­ վո­րույթ­նե­րին, և թ­վում էր՝ մար­դու ու­ժից վեր է վե­րաց­նել այս չա­րիք­ նե­րի բո­լոր հետ­քե­րը: Սա­կայն Հով­սիան հաս­տա­տա­կամ էր եր­կի­րը մաք­րա­գոր­ծե­լու նպա­տա­կի մեջ»։ Է­լեն Ուայթ, Մար­գա­րե­ներ և թա­ գա­վոր­ներ, էջ 401։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Մենք Յո­թե­րորդ օր­վա ադ­վեն­տիստ­ներ ենք և­ ու­նե­նա­լով ներ­ կա ժա­մա­նա­կի լու­րը՝ հա­մա­րում ենք (ար­դա­րա­ցիո­րեն), որ գտնվում ենք միև­նույն դիր­քում, ինչ հին Իս­րա­յե­լը. մենք ու­նենք այն ճշմար­տու­թյուն­նե­րը, ո­րոնք մեր շուր­ջը գտնվող ժո­ղո­վուր­դը կա­րիք ու­նի լսե­լու։ Սա մեզ հա­մար մե­ծա­գույն ա­ռա­վե­լու­թյուն է։ Այ­դու­հան­դերձ, ըստ ձեզ՝ որ­քա՞ն լավ ենք մենք ի­րա­կա­նաց­նում մեր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, ո­րոնք նման ա­ռա­վե­լու­թյու­նը մեզ պար­տա­վո­րեց­նում է։ 2. Մի պահ ձեզ դրեք Դա­նիե­լի տե­ղը. տես­նում եք, թե ինչ­պես է պարտ­վում ու գե­րի վերց­վում հրեա ազ­գը՝ ձեր ազ­գը, ու գի­տեք, որ ձեր հա­վա­տի կրո­նա­կան կենտ­րո­նը՝ տա­ճա­րը, կոր­ծան­վել է կռա­պաշտ հե­թա­նոս­նե­րի կող­մից։ Ինչ­պե՞ս կա­րող էր Բ Օ­րենք գրքի ի­մա­ցու­թյունն ամ­րաց­նել Դա­նիե­լի (կամ ցան­կա­ցած այլ Դաս 11

109


հրեա­յի) հա­վա­տը մեր օ­րե­րում։ Այ­սինքն՝ ինչ­պե՞ս էր գիրքն օգ­ նում Դա­նիե­լին հաս­կա­նալ այն ա­մե­նը, ինչ կա­տար­վում էր, և թե ին­չո՞ւ էր դա կա­տար­վում։ Միև­նույն կերպ, ինչ­պես է Սուրբ Գր­ քի ի­մա­ցու­թյու­նը առ­հա­սա­րակ օգ­նում մեզ դի­մա­կա­յել փոր­ձու­ թյուն­նե­րին և­ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րին, ո­րոնք հա­կա­ռակ դեպ­քում՝ ա­ռանց Սուրբ Գր­քի ի­մա­ցու­թյուն, կա­րող են շատ հու­սա­հա­տեց­ նող լի­նել։ Այս հար­ցի պա­տաս­խա­նը ի՞նչ է սո­վո­րեց­նում մեզ այն մա­սին, թե որ­քան կարևոր պետք է լի­նի Աստ­վա­ծա­շուն­չը մեր հա­վա­տի հա­մար։ 3. Դա­սա­րա­նում քննար­կեք Դա­նիել 9.24–27 գլխում ներ­կա­յաց­ված 70 շա­բաթ­նե­րի մար­գա­րեու­թյու­նը։ Ի՞նչ դեր ու­նի ուխտն այդ մար­գա­րեու­թյան մեջ, և­ ին­չո՞ւ է ուխ­տի գա­ղա­փարն այդ­քան կարևոր դրա, ինչ­պես նաև մեզ հա­մա­ր։

110

Դաս 11


­ԴԱՍ 12 ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 11–17

Բ ՕՐԵՆՔ ԳԻՐՔԸ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Մատ­թեոս 4.1–11, Բ Օ­րենք 8.3, Գործք ա­ռա­քե­լոց 10.34, Գա­ ղա­տա­ցի­նե­րին 3.1–14, Գործք ա­ռա­քե­լոց 7.37, Եբ­րա­յե­ցի­նե­ րին 10.28–31։ Հի­շե­լու հա­մա­րը. «Գր­ված է. «Ոչ միայն հա­ցով է մարդն ապ­րում, այլև այն ա­ մեն խոս­քով, որ Աստ­ծու բե­րա­նից է ել­նում»» (Մատ­թեոս 4.4)։ Նոր Կ­տա­կա­րա­նը ներծծ­ված է Հին Կ­տա­կա­րա­նով։ Այ­սինքն Նոր Կ­տա­կա­րա­նի ներշնչ­ված գրող­նե­րը մեջ­բե­րում էին Հին Կ­տա­կա­րա­ նի ներշնչ­ված գրող­նե­րին որ­պես հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր։ Հի­սուսն Ինքն ա­սում էր. «Գր­ված է» (Մատ­թեոս 4.4)՝ նկա­տի ու­նե­նա­լով «Հին Կ­տա­կա­րա­նում գրված է», Նա նաև ա­սաց. «այս­պես ե­ղավ, որ­պես­զի կա­տար­վեն գրվածք­նե­րը» (Մար­կոս 14.49)՝ նկա­տի ու­նե­նա­լով Հին Կ­ տա­կա­րա­նի գրվածք­նե­րը։ Եվ երբ Հի­սուսն Էմ­մաու­սի ճա­նա­պար­հին հան­դի­պեց եր­կու ա­շա­կերտ­նե­րին, նրանց Իր ով լի­նե­լը ցույց տա­լու հա­մար, հրաշք կա­տա­րե­լու փո­խա­րեն, «սկսե­լով Մով­սե­սից ու բո­լոր մար­գա­րե­նե­րից՝ նրանց բա­ցատ­րում էր այն ա­մե­նը, ինչ Սուրբ Գր­ քում Իր մա­սին գրված էր» (Ղու­կաս 24.27)։ Նոր Կ­տա­կա­րա­նի գրող­նե­րը մշտա­պես օգ­տա­գոր­ծել են Հին Կտա­ կա­րա­նը՝ ի­րենց պնդում­նե­րը հաս­տա­տե­լու, նույ­նիսկ ար­դա­րաց­նե­լու հա­մար՝ ան­կախ նրա­նից, թե դրանք ե­ղել են Հին Կ­տա­կա­րա­նից ար­ ված ուղ­ղա­կի մեջ­բե­րում­ներ, ակ­նարկ­ներ, թե հղում­ներ Հին Կ­տա­ կա­րա­նում ար­ձա­նագր­ված պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին կամ մար­գա­րեու­թյուն­նե­րին։ Եվ շատ հա­ճախ մեջ­բե­րում­ներ կամ հղում­ներ ա­նում էին հենց Բ Օ­րենք գրքին (ինչ­պես նաև Սաղ­մոս­նե­րին ու Ե­սա­յու մար­գա­րեու­ թյա­նը)։ Բ Օ­րենք գրքից մեջ­բե­րում­ներ և դ­րան հղում­ներ ա­նում են ­Դաս 1

111


այն­պի­սի գրքեր, ինչ­պի­սիք են Մատ­թեո­սի, Մար­կո­սի, Ղու­կա­սի, Հով­ հան­նե­սի Ա­վե­տա­րան­նե­րը, Գործք ա­ռա­քե­լո­ցը, Հռո­մեա­ցի­նե­րին, Գա­ղա­տա­ցի­նե­րին, Ա և Բ Կորն­թա­ցի­նե­րին, Եբ­րա­յե­ցի­նե­րին թղթե­րը, հով­վա­կան թղթե­րը, ինչ­պես նաև Հայտ­նու­թյուն գիր­քը։ Այս շա­բաթ մենք կդի­տար­կենք այդ դեպ­քե­րից մի քա­նի­սը: Տես­ նենք, թե ներ­կա ժա­մա­նակ­նե­րի ինչ ճշմար­տու­թյուն կա­րող ենք քա­ ղել դրան­ցից։ ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 12

«Գրված է» Կար­դա­ցե՛ք Մատ­թեոս 4.1–11 հա­մար­նե­րը։ Հի­սուսն ինչ­պե՞ս պա­տաս­խա­նեց սա­տա­նա­յի փոր­ձու­թյանն ա­նա­պա­տում, և­ ի՞նչ կարևոր դաս կա մեզ հա­մար Նրա պա­տաս­խա­նում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հի­սու­սը չէր վի­ճա­բա­նում սա­տա­նա­յի հետ, ոչ էլ որևէ բան էր փոր­ձում ա­պա­ցու­ցել նրան։ Նա պար­զա­պես մեջ­բե­րեց Սուրբ Գիր­քը, ո­րով­հետև լի­նե­լով Աստ­ծո Խոս­քը, այն «կեն­դա­նի է …­ու ազ­դե­ցիկ և­ ա­մեն մի երկ­սայ­րի սրից ա­ռա­վել կտրուկ» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 4.12)։ Եվ ա­մեն ան­գամ, երբ Նա մեջ­բե­րում էր ա­նում Հին Կ­տա­կա­րա­նից, այդ ա­նում էր Բ Օ­րենք գրքից։ Որ­քան հե­տաքրք­րա­կան է, որ ա­նա­պա­ տում ե­ղած ժա­մա­նակ Հի­սու­սը մեջ­բե­րեց այն խոս­քե­րը, ո­րոնք տրվել էին Իս­րա­յե­լին ա­նա­պա­տում։ Ա­ռա­ջին փոր­ձու­թյան ժա­մա­նակ Հի­սու­սը մեջ­բե­րեց Բ Օ­րենք 8.3 հա­մա­րը։ Մով­սե­սը հին Իս­րա­յե­լին պատ­մում էր, թե ինչ­պես էր Տերն այդ­քան տա­րի­ներ հո­գա­ցել նրանց մա­սին ան­պա­տում, նե­րառ­յալ երկ­նա­յին մա­նա­նան. այս ա­մե­նը մաք­րա­գործ­ման գոր­ծըն­թա­ցի մաս էր կազ­մում, քա­նի որ Տե­րը փոր­ձում էր նրանց հոգևոր դա­սեր ու­սու­ ցա­նել։ Եվ այդ դա­սե­րի մեջ էր նաև այն, որ «ոչ միայն հա­ցով է մարդն ապ­րում, այլև այն ա­մեն խոս­քով, որ Աստ­ծու բե­րա­նից է ել­նում»։ Աստ­ված հո­գում է մեր ֆի­զի­կա­կան սննդի մա­սին, սա­կայն չի մո­ռա­ նում նաև հոգևոր սնուն­դը։ Մենք չենք կա­րող վերց­նել ա­ռա­ջինն ա­ ռանց երկ­րոր­դի։ Հի­սուսն օգ­տա­գոր­ծեց հա­ցի խորհր­դա­նի­շը որ­պես ան­ցում Բ Օ­րենք գրքին և­որ­պես հան­դի­մա­նու­թյուն սա­տա­նա­յին, որ փոր­ձում էր կաս­կած ներշն­չել Հի­սու­սին։ 112 ­Դաս 1


Երկ­րորդ փոր­ձու­թյան ժա­մա­նակ Հի­սու­սը հղում է ա­նում Բ Օ­րենք 6.16 հա­մա­րին, որ­տեղ Մով­սե­սը ժո­ղովր­դին հի­շեց­նում է Մաս­սա­յում կա­տար­ված ապս­տամ­բու­թյու­նը (տե՛ս Ելք 17.1–7)՝ ա­սե­լով. «Ձեր Տեր Աստ­ծուն չփոր­ձեք, ինչ­պես որ փոր­ձե­ցիք Մաս­սա­յում»։ Այս տեքս­ տում բեր­վող «փոր­ձել» բա­ռը կա­րող է թարգ­ման­վել նաև «փոր­ձար­ կել» կամ «ստու­գել»։ Տերն ար­դեն բա­զում ան­գամ­ներ նրանց ցույց էր տվել Իր զո­րու­թյունն ու ժո­ղովր­դին ա­մեն ին­չով ա­պա­հո­վե­լու պատ­ րաս­տա­կա­մու­թյու­նը, սա­կայն երբ մո­տե­նում էր դժվա­րու­թյան պա­ հը, նրանք սկսում էին բղա­վել. «Արդ­յոք Տե­րը մեր մե՞ջ է, թե՞ ոչ» (Ելք 17.7)։ Եվ Աստ­ծո Խոս­քում ար­ձա­նագր­ված հենց այս պատ­մու­թյունն էր, որ Հի­սու­սը մեջ­բե­րեց՝ սա­տա­նա­յին հան­դի­մա­նե­լու հա­մար։ Եր­րորդ փոր­ձու­թյան ժա­մա­նակ սա­տա­նան փոր­ձեց ստի­պել Քրիս­տո­սին ծնկի գալ և­ երկր­պա­գել ի­րեն։ Սա­տա­նա­յի իս­կա­կան էու­թյան և հա­վակ­նոտ նկրտում­նե­րի ինչ­պի­սի՜ բա­ցա­հայտ և ճ­չան ցու­ցադ­րու­թյուն։ Վի­ճա­բա­նե­լու փո­խա­րեն Հի­սու­սը հան­դի­մա­նում է սա­տա­նա­յին և նո­րից դի­մում Աստ­ծո Խոս­քի Բ Օ­րենք գրքին, որ­տեղ Տե­րը նա­խազ­գու­շաց­նում է Իր ժո­ղովր­դին, թե ինչ կպա­տա­հի, ե­թե նրանք հե­ռա­նան Ի­րե­նից և­այլ աստ­ված­նե­րի պաշ­տեն։ «Վա­խե­ցի՛ր քո Տեր Աստ­ծուց, պաշ­տի՛ր Նրան» (Բ Օ­րենք 6.13), այ­սինքն Նրան և մի­միայն Նրան։ Ինչ­պե՞ս կա­րող ենք ա­վե­լի շատ ուժ ստա­նալ Աստ­ծո Խոսքն ու­ սում­նա­սի­րե­լով, որ­պես­զի լիար­ժե­քո­րեն ար­տա­ցո­լենք Հի­սու­սի բնա­վո­րու­թյու­նը և Նրա նման դի­մա­կա­յենք սա­տա­նա­յի փոր­ձու­ թյուն­նե­րին։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 13

Բարձրացնելով երեսը Բ Օ­րենք 10-րդ գլ­խում Մով­սե­սը (նո­րից) պատ­մում է Իս­րա­յե­լի պատ­մու­թյու­նը և (նո­րից) օգ­տա­գոր­ծում է այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը՝ ժո­ղովր­դին հա­վա­տար­մու­թյան կոչ ա­նե­լու հա­մար։ Այդ հոր­դոր­նե­րի հետ մեկ­տեղ նա ա­սում է նաև մեկ այլ բան։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 10.17–19 հա­մար­նե­րը։ Ո՞րն է ժո­ղովր­դին ուղղ­ված կարևոր լուրն այս­տեղ, և­ին­չո՞ւ է այդ լուրն այ­սօր ար­ դիա­կան Աստ­ծո ե­կե­ղե­ցու հա­մար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ­Դաս 1

113


«Ա­չա­ռու­թյուն չի ա­նում» ար­տա­հայ­տու­թյու­նը եբ­րա­յե­րեն փո­խա­ բե­րու­թյուն է, ո­րը տա­ռա­ցիո­րեն թարգ­ման­վում է, որ Նա չի «բարձ­ րաց­նում ե­րե­սը»։ Հա­մար­վում է, որ այս ար­տա­հայ­տու­թյունն ու­նի ի­րա­վա­բա­նա­կան ծա­գում, երբ դա­տա­վո­րը կամ թա­գա­վո­րը նա­յում էր դա­տա­պարտ­յա­լի դեմ­քին և տվ­յալ մար­դու կար­գա­վի­ճա­կից ել­նե­ լով (կարևոր մարդ, թե անն­շան ինչ-որ մե­կը)՝ կա­յաց­նում էր դա­տավ­ ճի­ռը։ Բ Օ­րենք գրքի այս տեքստն ու­զում է ա­սել, որ Տե­րը մարդ­կանց հետ այդ կերպ չի վար­վում՝ չնա­յած Իր ան­հաղ­թե­լի ու­ժին ու հզո­րու­ թյա­նը։ Նա ար­դար է բո­լո­րի նկատ­մամբ՝ ան­կախ տվյալ մար­դու կար­ գա­վի­ճա­կից։ Այս ճշմար­տու­թունն ան­կաս­կած ի ցույց դրվեց Հի­սու­սի կյան­քում, և թե ինչ­պես էր Նա վե­րա­բեր­վում նույ­նիսկ հա­սա­րա­կու­ թյան կող­մից ա­մե­նաար­հա­մարհ­ված­նե­րին։ Կար­դա­ցե՛ք Գործք ա­ռա­քե­լոց 10.34, Հռո­մեա­ցի­նե­րին 2.11, Գա­ ղա­տա­ցի­նե­րին 2.6, Ե­փե­սա­ցի­նե­րին 6.9, Կո­ղո­սա­ցի­նե­րին 3.25 և Ա Պետ­րոս 1.17 հա­մար­նե­րը։ Ինչ­պե՞ս են այս տեքս­տե­րը կի­ րա­ռում Բ Օ­րենք 10.17 հա­մա­րը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որ­քան էլ որ տար­բեր լի­նեն հան­գա­մանք­ներն այս տեքս­տե­րից յու­րա­քանչ­յու­րում (Ե­փե­սա­ցի­նե­րին թղթում Պո­ղո­սը հոր­դո­րում է տե­ րե­րին հո­գա­տար լի­նել ի­րենց ծա­ռա­նե­րի նկատ­մամբ, Հռո­մեա­ցի­նե­ րին թղթում խո­սում է այն փաս­տի մա­սին, որ երբ գոր­ծը հաս­նում է փրկու­թյանն ու դա­տա­պար­տու­թյա­նը, հրեա­նե­րի ու հե­թա­նոս­նե­ րի մեջ ոչ մի տար­բե­րու­թյուն չկա), դրանք բո­լո­րը գա­լիս են Բ Օ­րենք գրքից և ներ­կա­յաց­նում այն գա­ղա­փա­րը, որ Աստ­ված «չի բարձ­րաց­ նում ե­րես­նե­րը»։ Եվ ե­թե աստ­ված­նե­րի Աստ­ված և տե­րե­րի Տեր այն մեծ, հզոր և­ա­հեղ Աստ­վա­ծը չի ա­նում նման բան, ա­պա, ան­կաս­կած, մենք ևս չ­պետք է ա­նենք։ Հատ­կա­պես Հռո­մեա­ցի­նե­րին ուղղ­ված ու­ղեր­ձում մենք կա­րող ենք տես­նել Ա­վե­տա­րա­նի գա­ղա­փա­րը. մենք բո­լորս միև­նույն հար­ թա­կում ենք՝ ան­կախ նրա­նից, թե ինչ­պի­սի կար­գա­վի­ճակ ու­նենք հա­ սա­րա­կու­թյան մեջ։ Բո­լորս մե­ղա­վոր ա­րա­րած­ներ ենք, ով­քեր ու­նեն Աստ­ծո փրկա­րար շնոր­հի կա­րի­քը։ Եվ բա­րի լուրն այն է, որ, ան­կախ մեր կար­գա­վի­ճա­կից, բո­լո­րիս փրկու­թյուն է ա­ռա­ջարկ­վում Հի­սուս Քրիս­տո­սի մեջ։ Որ­քա՜ն հա­ճախ ենք մենք, նույ­նիսկ շատ անն­կատ կեր­պով, «բարձ­րաց­նում ե­րես­ներ», և­ին­չո՞ւ է խա­չը մեզ ցույց տա­լիս, թե ի­րա­կա­նում որ­քան մեղ­սա­վոր է այդ դիր­քո­րո­շու­մը։ 114 ­Դաս 1


Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 14

Կախված մարդն անիծված է Կար­դա­ցե՛ք Գա­ղա­տա­ցի­նե­րին 3.1–14 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է Պո­ ղոսն ա­սում այդ տեքս­տե­րում, ինչն ար­դիա­կան է մեզ հա­մար այ­ սօր, և­ ինչ­պե՞ս է նա օգ­տա­գոր­ծում Բ Օ­րենք 27.26 և Բ Օ­րենք 21.22, 23 հա­մար­նե­րը՝ իր միտքն ար­տա­հայ­տե­լու հա­մար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ցա­վոք, քրիս­տո­նեու­թյան մեջ սո­վո­րա­կան բան է դար­ձել այս նա­ մա­կը որ­պես օ­րեն­քը՝ Տա­սը պատ­վի­րան­նե­րը չպա­հե­լու ար­դա­րա­ցում օգ­տա­գոր­ծե­լը։ Ի­հար­կե, այս փաս­տարկն իս­կա­պես օգ­տա­գործ­վում է իբրև չոր­րորդ պատ­վի­րա­նը չպա­հե­լու պատ­ճա­ռա­բա­նու­թյուն, կար­ ծես թե այդ մեկ պատ­վի­րա­նը պա­հե­լը, ի հա­կադ­րու­թյուն մյուս ին­ նին, օ­րի­նա­պաշ­տու­թյուն է, ո­րին այս­տեղ բախ­վում է Պո­ղո­սը։ Այ­դու­հան­դերձ, Պո­ղո­սը չի խո­սում օ­րեն­քի դեմ, և­ այս հատ­վա­ ծում չկա մի տեքստ, ո­րը կա­րող է ար­դա­րաց­նել շա­բա­թի պատ­վի­ րա­նը խախ­տե­լը։ Կարևոր տեքստն այս­տեղ Գա­ղա­տա­ցի­նե­րին 3.10 հա­մարն է, որ­տեղ Պո­ղո­սը գրում է, որ «ով­քեր որ օ­րեն­քի գոր­ծե­րով են, ա­նեծ­քի տակ են», հե­տո մեջ­բե­րում է Բ Օ­րենք 27.26 հա­մա­րը։ Խն­դիրն այս­տեղ օ­րեն­քին հնա­զանդ­վել կամ չհնա­զանդ­վե­լը չէ, այլ օ­ րեն­քի գոր­ծե­րին ա­պա­վի­նե­լը. սա մեզ պես ըն­կած էակ­նե­րի հա­մար սար­սա­փե­լի ծանր, ե­թե ոչ անհ­նա­րին ճա­նա­պարհ է։ Պո­ղո­սի ա­սե­լիքն այն է, որ մենք փրկվում ենք ոչ թե օ­րեն­քի գոր­ ծե­րով, այլ մեր փո­խա­րեն Քրիս­տո­սի մահ­վամբ, ո­րը մեր հաշ­վին է գրանց­վում հա­վա­տով։ Այս­տեղ նա շեշ­տադ­րում է այն, ինչ Քրիս­տոսն ա­րել է մեզ հա­մար խա­չի վրա։ Եվ իր այս ա­սե­լի­քը հաս­տա­տե­լու հա­ մար նա նո­րից հղում է ա­նում Բ Օ­րենք գրքին, այս ան­գամ՝ 21.23 հա­մա­րին։ Ինչ­պես Հի­սու­սը, Պո­ղո­սը ևս­ ա­սում է. «Գր­ված է»՝ ցույց տա­լու հա­մար Հին Կ­տա­կա­րա­նի հե­ղի­նա­կու­թյու­նը, և հի­մա նա մեջ­ բե­րում է այն տեքս­տը, ո­րը պատ­մում է մա­հա­պատ­ժի ար­ժա­նի մեղք գոր­ծած մար­դու մա­սին, ով պատժ­վում է իր մեղ­քի հա­մար ծա­ռից կախ­վե­լով, ին­չը հա­վա­նա­բար ու­րիշ­նե­րի հա­մար ծա­ռա­յում է որ­պես զսպման մի­ջոց։ Սա­կայն այս օ­րի­նա­կը Պո­ղոսն օգ­տա­գոր­ծում է որ­պես Քրիս­տո­ սի փո­խա­րի­նող մահ­վան խորհր­դա­նիշ՝ Քրիս­տո­սը «մեզ հա­մար ա­ նեծք դար­ձավ», այ­սինքն Նա բախ­վեց օ­րեն­քի ա­նեծ­քին՝ մահ­վա­նը, ­Դաս 1

115


ո­րին բո­լոր մար­դիկ պետք է բախ­վեին, քա­նի որ բո­լորն էլ խախ­տել էին օ­րեն­քը։ Այ­դու­հան­դերձ, Ա­վե­տա­րա­նի բա­րի լուրն այն է, որ այն ա­նեծ­քը, ո­րին մենք էինք ար­ժա­նի, Նա վերց­րեց Իր վրա խաչ բարձ­ րա­նա­լով, «որ­պես­զի մենք հա­վա­տով ըն­դու­նենք խոս­տաց­ված Սուրբ Հո­գին» (Գա­ղա­տա­ցի­նե­րին 3.14)։ Կամ, ինչ­պես ա­սել է Է­լեն Ուայ­թը. «Ըն­կած մարդ­կու­թյանն օ­րեն­քի ա­նեծ­քից փրկել և նրան Երկն­քի հետ կրկին ներ­դաշ­նա­կու­թյան բե­ րել կա­րող էր մի­միայն Քրիս­տո­սը։ Քրիս­տոսն Իր վրա վերց­րեց մեղ­քի նա­խա­տինքն ու հան­ցան­քը, որն այն­քան վի­րա­վո­րա­կան էր Սուրբ Աստ­ծո հա­մար, որ այն բա­ժա­նեց Հո­րը և Նրա Որ­դուն»։ Է­լեն Ուայթ, Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 63։ Խոր­հե՛ք այն մա­սին, թե ին­չի կբախ­վեիք դուք, ե­թե ստա­նա­լու լի­նեիք ար­դա­րա­ցի պա­տիժ այն բո­լոր մեղ­քե­րի ու սխալ­նե­րի հա­ մար, որ ա­րել եք։ Այ­դու­հան­դերձ, քա­նի որ Քրիս­տոսն ան­ձամբ կրեց ձեր մեղ­քե­րի պա­տի­ժը, որ­պես­զի դուք դա չկրեք, ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի ձեր ար­ձա­գան­քը Նրա այս զո­հո­ղու­թյա­նը։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 15

Քեզ նման մի մարգարե Տե­րը կրկին ու կրկին նա­խազ­գու­շաց­նում էր Իս­րա­յե­լին չհետևել ի­ րենց շրջա­պա­տող ազ­գե­րի սո­վո­րույթ­նե­րին։ Ընդ­հա­կա­ռա­կը, Իս­րա­ յե­լը պետք է վկա լիեր այդ ազ­գե­րի հա­մար (Բ Օ­րենք 4.6–8)։ Բ Օ­րենք 18.9–14 հա­մար­նե­րում Մով­սե­սը նո­րից զգու­շաց­նում է Իս­րա­յե­լին այդ ազ­գե­րի սո­վո­րու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնք գար­շե­լի են Տի­րոջ աչ­քին (Բ Օ­րենք 18.12)։ Հե­տո, այդ նույն հա­մա­տեքս­տում Մով­սե­սը ժո­ղովր­դին ա­սում է, որ նրանք պետք է ի­րենց «Տեր Աստ­ծու առջև կա­տար­յալ» լի­նեն (Բ Օ­րենք 18.13)։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 18.15–19 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է Մով­սեսն ա­սում նրանց այս­տեղ։ Հե­տո հա­մե­մա­տե՛ք այդ հա­մար­նե­րը Գործք ա­ռա­ քե­լոց 3.22 և Գործք Ա­ռա­քե­լոց 7.37 հա­մար­նե­րի հետ։ Ինչ­պե՞ս են Պետ­րոսն ու Ս­տե­փա­նո­սը կի­րա­ռում Բ Օ­րենք 18.18 հա­մա­րը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հղում ա­նե­լով Սի­նա­յի ուխ­տին՝ Մով­սե­սը խո­սում է այն մա­սին, թե ինչ­պես Աստ­ծո օ­րեն­քը տա­լու ժա­մա­նակ (Ելք 20.18–21) Իս­րա­ յե­լի որ­դի­նե­րը ցան­կու­թյուն հայտ­նե­ցին, որ­պես­զի Մով­սե­սը գոր­ծեր 116 ­Դաս 1


որ­պես միջ­նորդ և բա­րե­խոս ի­րենց և Աստ­ծո միջև։ Հենց այդ­տեղ է, որ Մով­սե­սը նրանց եր­կու ան­գամ խոս­տա­նում է (Բ Օ­րենք 18.15, 18), որ Տե­րը Մով­սե­սի պես մար­գա­րե կբարձ­րաց­նի, ո­րի ի­մաս­տը, հաշ­ վի առ­նե­լով տրված հա­մա­տեքս­տը, այն էր, որ այս մար­գա­րեն, ո­րը նման է լի­նե­լու Մով­սե­սին, այլ բա­նե­րի հետ մեկ­տեղ, լի­նե­լու է նաև բա­րե­խոս ժո­ղովր­դի և Տի­րոջ միջև։ Շատ հար­յու­րամ­յակ­ներ անց և՛ Պետ­րո­սը, և՛ Ս­տե­փա­նո­սը այս տեքս­տը մեջ­բե­րում են՝ հղում ա­նե­լով Հի­սու­սին։ Ըստ Պետ­րո­սի՝ Հի­ սուսն էր «Իր սուրբ մար­գա­րե­նե­րի» (Գործք ա­ռա­քե­լոց 3.21) բե­րա­նով աս­վա­ծի ի­րա­կա­նա­ցու­մը, և­ որ ա­ռաջ­նորդ­նե­րը պետք է հնա­զանդ­ վեն Նրան և­այն ա­մե­նին, ինչ Նա ա­սում է։ Այ­սինքն՝ Պետ­րո­սը հրեա­ նե­րին քա­ջա­ծա­նոթ այս տեքս­տը կի­րա­ռում է ուղ­ղա­կիո­րեն Հի­սու­սի մա­սին, և դ­րա ի­մաստն այն է, որ հրեա­նե­րը պետք է ա­պաշ­խա­րեն այն սխալ­նե­րի հա­մար, ո­րոնք թույլ են տվել Հի­սու­սի նկատ­մամբ (Գործք ա­ռա­քե­լոց 3.19)։ Հա­ջորդ օ­րի­նա­կը Գործք Ա­ռա­քե­լոց 7.37 հա­մարն է, որ­տեղ Ս­տե­ փա­նո­սը, թեև այլ հա­մա­տեքս­տում, հռչա­կում էր Հի­սու­սին, նա ևս­ անդ­րա­դարձ ա­րեց այս հայտ­նի խոստ­մա­նը, և նա ևս հայ­տա­րա­ րեց, որ այն մատ­նան­շում է Հի­սու­սին։ Նա ա­սում էր, որ Մով­սե­սը պատ­մու­թյան, ինչ­պես նաև հրեա­նե­րին ա­ռաջ­նոր­դե­լու մեջ ու­նե­ ցած իր դե­րով Հի­սու­սի նա­խա­կեր­պարն էր։ Այ­սինքն՝ ինչ­պես որ Պետ­րոսն էր ա­րել, Ս­տե­փա­նո­սը ևս փոր­ձում էր ցույց տալ ժո­ղովր­ դին, որ Հի­սու­սը մար­գա­րեու­թյան ի­րա­կա­նա­ցումն էր, և ժո­ղո­վուր­դը պետք է լսեր Նրան։ Ի հե­ճուկս իր հաս­ցեին հնչող մե­ղադ­րանք­նե­րի, թե Ս­տե­փա­նո­սը «Մով­սե­սին և Աստ­ծուն հայ­հո­յանք­ներ էր ա­նում» (Գործք ա­ռա­քե­լոց 6.11)՝ Ս­տե­փա­նո­սը Հի­սու­սին հռչա­կեց Մե­սիա՝ Աստ­ծո այն խոստ­ման ան­մի­ջա­կան ի­րա­կա­նա­ցու­մը, ո­րը Նա տվել էր Մով­սե­սի մի­ջո­ցով։ Ինչ­պե՞ս են այս տեքս­տե­րը մեզ ցույց տա­լիս, թե որ­քան կարևոր էր Հի­սու­սը ողջ Աստ­վա­ծաշն­չի հա­մար, և թե ին­չու Աստ­վա­ծաշն­չի մեր ողջ ըն­կա­լու­մը պետք է կենտ­րո­նա­ցած լի­նի Քրիս­տո­սի շուրջ։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 16

Սարսափելի բան Եբ­րա­յե­ցի­նե­րին թուղ­թը, իր ողջ խո­րու­թյամբ ու վե­հու­թյամբ շատ ա­ռում­նե­րով ըն­դա­մե­նը մեկ եր­կար հոր­դոր էր՝ ուղղ­ված Հի­սու­սին ­Դաս 1

117


հա­վա­տա­ցող հրեա­նե­րին։ Եվ այն նրանց հոր­դո­րում էր հա­վա­տա­ րիմ մնալ Տի­րո­ջը։ Այս հա­վա­տար­մու­թյու­նը, բնա­կա­նա­բար, պետք է բխի առ Աստ­ ված մեր ու­նե­ցած սի­րուց, թե Ով է Նա, ինչ­պի­սին է Նրա բնա­վո­րու­ թյու­նը և բա­րու­թյու­նը, ո­րը հզո­րա­գույն ձևով դրսևոր­վեց Քրիս­տո­սի՝ խա­չը բարձ­րա­նա­լով։ Սա­կայն ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մարդ­կանց հար­կա­վոր է հի­շեց­նել, թե ինչ­պի­սին կա­րող են լի­նել հա­վա­տու­րա­ ցու­թյան սար­սա­փե­լի հետևանք­նե­րը։ Այ­սինքն՝ մենք պետք է հի­շենք, որ, ի վեր­ջո, ե­թե չըն­դու­նենք այն, ինչ Հի­սուսն ա­րել է մեզ հա­մար՝ վճա­րել է մեր մեղ­քե­րի գի­նը, ա­պա պետք է այդ գինն ինք­ներս վճա­ րենք: Իսկ դա նշա­նա­կում է «լաց ու ա­տամ­նե­րի կրճտոց» (Մատ­թեոս 22.13), ին­չին էլ կհա­ջոր­դի հա­վի­տե­նա­կան կոր­ծա­նու­մը։ Կար­դա­ցե՛ք Եբ­րա­յե­ցի­նե­րին 10.28–31 հա­մար­նե­րը։ Ի՞նչ է Պո­ ղոսն ա­սում, և­ինչ­պե՞ս է դա առնչ­վում նաև մեզ հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որ­քան հե­տաքրք­րա­կան է, որ հրեա հա­վա­տաց­յալ­նե­րին Աստ­ ծուն հա­վա­տա­րիմ մնալ հոր­դո­րե­լու հա­մար Պո­ղո­սը մեջ­բե­րում է Բ Օ­րենք գիր­քը՝ Աստ­ծուն հա­վա­տա­րիմ մնա­լու հրեա ժո­ղովր­դին ուղղ­ ված ա­վե­լի վաղ հոր­դո­րը։ Պո­ղո­սը մեջ­բե­րում է Բ Օ­րենք 17.6 հա­մարն այն փաս­տի առն­չու­թյամբ, որ ե­թե որևէ մեկն ար­ժա­նի է մահ­վան, կստա­նա այդ մա­հա­պա­տի­ժը, միայն երբ առն­վազն եր­կու հո­գի վկա­ յու­թյուն տան նրա դեմ։ Սա­կայն Պո­ղո­սը սա ա­նե­լով ու­զում է ա­սել, որ ե­թե ըստ Հին Ուխ­տի՝ ան­հա­վա­տար­մու­թյու­նը կա­րող էր տա­նել մահ­վան, ա­պա «որ­չա՜փ ա­վե­լի խիստ պատ­ժի կար­ժա­նա­նա նա, ով ոտ­նա­հա­րել է Աստ­ծու Որ­դուն և­ ան­մա­քուր հա­մա­րել ուխ­տի ար­յու­նը, ո­րով նա սրբվեց, և­ ով ա­նար­գել է շնոր­հի Հո­գուն» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 10.29)։ Այլ խոս­քե­ րով, ձեզ տրված է ա­վե­լի մեծ լույս և ճշ­մար­տու­թյուն, քան տրված էր նրանց, և դուք գի­տեք ձեր մեղ­քե­րի հա­մար ար­ված Աստ­ծո Որ­դու զո­ հը, այս­պի­սով, ե­թե դուք հե­ռա­նաք Աստ­ծուց, ա­պա ձեր դա­տա­պար­ տու­թյու­նը կլի­նի ա­վե­լի մեծ, քան նրանցն էր։ Այ­նու­հետև, Պո­ղոսն ան­մի­ջա­պես անց­նում է Բ Օ­րենք գրքին՝ այս ան­գամ մեջ­բե­րե­լով 32.35 հա­մա­րը, որ­պես­զի պար­զա­պես ամ­րապն­ դի իր փաս­տար­կը։ Հաշ­վի առ­նե­լով այն, ինչ նրանց տրվել էր Քրիս­ տո­սի մի­ջո­ցով, և­ այն, որ ի­րենք տեղ­յակ էին ի­րենց հա­մար ար­ված մեծ ա­զա­տագր­ման մա­սին, Տե­րը, որ ա­սաց. «Իմն է վրեժխնդ­րու­ թյու­նը», «կդա­տի Իր ժո­ղովր­դին» ի­րենց հա­վա­տու­րա­ցու­թյան ու 118 ­Դաս 1


ան­հա­վա­տար­մու­թյան հա­մար։ Ի վեր­ջո, Նա դա­տել է նրանց նա­խա­ հայ­րե­րին, ում տրված չէր այն­քան լույս, որ­քան Նոր Կ­տա­կա­րա­նի ժա­մա­նակ­նե­րում ապ­րող հրեա­նե­րին՝ խա­չի վրա դրսևոր­վող Աստ­ծո սի­րո ա­վե­լի խո­րը հայտ­նու­թյուն։ Այս­պի­սով, Պո­ղոսն ըստ էու­թյան ա­ սում է՝ տեղ­յա՛կ ե­ղեք։ «Տե­րը Իր ժո­ղովր­դի դա­տը պի­տի պաշտ­պա­նի» (Բ Օ­րենք 32.36)։ Ո՞րն է մեր միակ հույսն այդ դա­տի ժա­մա­նակ (տե՛ս Հռո­մեա­ցի­ նե­րին 8.1)։­ ՈՒՐ­ԲԱԹ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 17

Հետագա ուսումնասիրության համար Ինչ­պես որ Հին Կ­տա­կա­րանն է մեջ­բե­րում հենց ի­րեն (այ­սինքն ո­ րոշ մար­գա­րե­ներ, օ­րի­նակ, մեջ­բե­րել են կամ հղում են ա­րել Մով­սե­սի Հն­գա­մատ­յա­նին), Նոր Կ­տա­կա­րա­նը ևս լիու­լի է Հին Կ­տա­կա­րա­նից ար­վող մեջ­բե­րում­նե­րով, հղում­նե­րով և­ ակ­նարկ­նե­րով։ Ա­մե­նա­հա­ ճախ մեջ­բեր­վող գրքե­րից են Սաղ­մոս­նե­րը, Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը և Բ Օ­րենք գիր­քը։ Նոր Կ­տա­կա­րա­նի գրող­նե­րը հա­ճախ մեջ­բե­րում­ ներ էին ա­նում նաև Սեպ­տուա­գին­տա­յից3 (LXX), ո­րը եր­բեմն ան­վան­ վում է «հու­նա­րեն Նոր Կ­տա­կա­րան», ո­րը եբ­րա­յե­րեն Աստ­վա­ծաշն­չի հայտ­նի ա­մե­նա­վաղ հու­նա­րեն թարգ­մա­նու­թյունն է։ Աստ­վա­ծաշն­չի ա­ռա­ջին հինգ գրքե­րը, ո­րոնք հայտ­նի են Թո­րա կամ Հն­գա­մատ­յան ան­վամբ, թարգ­ման­վել են ՔԱ եր­րորդ դա­րում, իսկ Հին Կ­տա­կա­րա­նի մնա­ցած մա­սը՝ մո­տա­վո­րա­պես ՔԱ երկ­րորդ դա­րում։ Կա­րե­լի է շատ բան սո­վո­րել այն մա­սին, թե ինչ­պես բա­ցատ­րել Նոր Կ­տա­կա­րա­նը՝ ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լով, թե ինչ­պես էին Նոր Կ­տա­կա­րա­նի ներշնչ­ված գրող­նե­րը կի­րա­ռում Հին Կ­տա­կա­րա­նի տեքս­տե­րը։ Եվ ա­ռա­ջին դա­սե­րից մե­կը, որ մենք պետք է քա­ղենք, այն է, որ ի տար­բե­րու­թյուն Աստ­վա­ծա­շունչն ու­սում­նա­սի­րող այ­ սօր­վա շատ գիտ­նա­կան­նե­րի՝ Նոր Կ­տա­կա­րա­նի գրող­նե­րը եր­բեք չեն բարձ­րաց­րել Հին Կ­տա­կա­րա­նի գրքե­րի իս­կու­թյան կամ հե­ղի­ նա­կու­թյան որևէ հարց։ Նրանց գրվածք­նե­րում ո­չինչ որևէ կաս­կած չի ար­տա­հայ­տում, օ­րի­նակ, Հին Կ­տա­կա­րա­նի պատ­մու­թյուն­նե­րի պատ­մա­կան ի­րո­ղու­թյան վե­րա­բեր­յալ՝ սկսած Ա­դա­մի ու Ե­վա­յի գո­ 3 Սեպտուագինտա կամ Յոթանասունից թարգմանություն, Հին Կտակարանի գրքերի հունարեն թարգմանությունը, որը կատարվել է ՔԱ 3-2 դարերի ը­նթացքում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հաճախ նշվում է­ հ­ռո­մե­ակ­ան­ LXX թվերով­ (յոթանասուն թիվը)­­­­­­­­­։

­Դաս 1

119


յու­թյու­նից մինչև մե­ղան­չում, ջրհե­ղեղ, Աբ­րա­հա­մի կանչ­վե­լը և­ այդ­ պես շա­րու­նակ։ Այն «գի­տու­թյու­նը», ո­րը կաս­կա­ծի տակ է դնում այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, պար­զա­պես մարդ­կա­յին կաս­կա­ծամ­տու­ թյունն է, և­այն չպետք է տեղ ու­նե­նա Յո­թե­րորդ օր­վա ադ­վեն­տիստ­ նե­րի սրտե­րում և մտ­քե­րում։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Որ­պես Յո­թե­րորդ օր­վա ադ­վեն­տիստ­ներ՝ մեզ տրված ճշմար­տու­ թյան ողջ ծա­վալն ի՞նչ պետք է սո­վո­րեց­նի մեզ այն մեծ պա­տաս­ խա­նատ­վու­թյան մա­սին, որն ու­նենք մեզ տրված ճշմար­տու­ թյուն­նե­րին հա­վա­տա­րիմ լի­նե­լու հար­ցում։ 2. Կր­կին կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 18.9–14 հա­մար­նե­րը։ Տի­րոջ աչ­քի ա­ ռա­ջին այդ գար­շու­թյուն­նե­րի ի՞նչ ժա­մա­նա­կա­կից դրսևո­րում­ներ կան այ­սօր, և­ինչ­պե՞ս կա­րող ենք վստահ լի­նել, որ կխու­սա­փենք դրան­ցից։ 3. Բո­լոր մարդ­կան­ցից ին­չո՞ւ հենց քրիս­տոն­յա­նե­րը, ո­րոնք հաս­ կա­նում են խա­չի վրա Քրիս­տո­սի մահ­վան տիե­զե­րա­կան կի­րա­ ռու­թյու­նը, չպետք է եր­բեք «բարձ­րաց­նեն ե­րես­նե­րը» (տե՛ս եր­ կու­շաբ­թի օր­վա դա­սը)։ Ինչ­պե՞ս կա­րող ենք մեր մեջ ճա­նա­չել հենց դա ա­նե­լու մի­տում (և մի՞­թե չենք խա­բում ինք­ներս մեզ, երբ ժխտում ենք, թե մեր մեջ այդ ա­նե­լու թեթևա­կի մի­տում ան­գամ չկա)։ Ինչ­պե՞ս կա­րող է խաչն ա­նընդ­հատ մեր աչ­քի առջև պա­ հե­լը բու­ժել մեզ այս սխալ դիր­քո­րո­շու­մի­ց։­Դաս 13 դեկ­տ եմ­բ ե­ր ի 18–24

120 ­Դաս 1


ԴԱՍ 13 ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 18–24

ՄՈՎՍԵՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Թվեր 20.1–13, Բ Օ­րենք 31.2, Բ Օ­րենք 34.4, Բ Օ­րենք 34.1– 12, Հու­դա 9, Ա Կորն­թա­ցի­նե­րին 15.13–22։ Հի­շե­լու հա­մա­րը. «Այն դեպ­քում, երբ Մի­քա­յել հրեշ­տա­կա­պե­տը, սա­տա­նա­ յի հետ վի­ճե­լով, պա­տաս­խան էր տա­լիս Մով­սե­սի մարմ­նի մա­սին, չհա­մար­ձակ­վեց հայ­հո­յան­քի խոս­քեր ա­սե­լով դա­ տա­պար­տել, այլ ա­սաց. «Տե­րը թող քեզ նա­խա­տի»» (Հու­ դա 9)։ Ինչ­պես տե­սանք ողջ ե­ռամս­յա­կի ըն­թաց­քում, Մով­սե­սը Բ Օ­րենք գրքի գլխա­վոր մահ­կա­նա­ցուն է։ Գիր­քը հա­գե­ցած է նրա կյան­քի ու բնա­վո­րու­թյան մա­սին պատ­մու­թյուն­նե­րով, ինչ­պես նաև նրա ու­ ղերձ­նե­րով։ Ու թեև, ա­յո՛, Բ Օ­րենք գիրքն Աստ­ծո և­ամ յիս­րա­յե­լի (Իս­ րա­յե­լի ժո­ղո­վուրդ) նկատ­մամբ Նրա սի­րո մա­սին է, Աստ­ված հա­ճախ է օգ­տա­գոր­ծում Մով­սե­սին այդ սերն ար­տա­հայ­տե­լու և Իր ժո­ղո­վուրդ Իս­րա­յե­լի հետ խո­սե­լու հա­մար։ Այժմ, երբ հա­սել ենք ե­ռամս­յա­կի ա­վար­տին և Բ Օ­րենք գրքի ու­ սում­նա­սի­րու­թյան վեր­ջին, մո­տե­ցել ենք նաև Մով­սե­սի կյան­քի, առն­ վազն այս երկ­րի վրա ու­նե­ցած նրա կյան­քի ա­վար­տին։ Ինչ­պես ար­տա­հայտ­վել է Է­լեն Ուայ­թը. «Մով­սե­սը գի­տեր, որ միայ­ նակ էր մա­հա­նա­լու, ոչ մի երկ­րա­յին ըն­կե­րոջ թույլ չէր տրվե­լու ծա­ռա­ յել նրան իր կյան­քի վեր­ջին ժա­մե­րի ըն­թաց­քում։ Նրա առջև բաց­վող տե­սա­րա­նում կար ա­ռեղծ­վա­ծայ­նու­թյուն և սար­սափ, ին­չից նրա սիր­տը կծկվում էր։ Ա­մե­նա­մեծ փոր­ձու­թյու­նը նրա հա­մար այն էր, որ բա­ժան­վե­լու էր այն մարդ­կան­ցից, ո­րոնց սի­րում էր և­ ո­րոնց մա­սին հոգ էր տա­րել, ո­րոնց հետ այդ­քան եր­կար ժա­մա­նակ կապ­ված էին ե­ղել իր հե­տաքրք­րու­թյուն­ներն ու կյան­քը։ Սա­կայն նա սո­վո­րել էր վստա­հել Աստ­ծուն, և­ ա­նե­րեր հա­վա­տով նա ի­րեն և­ իր ժո­ղովր­դին հանձ­նեց Նրա սի­րուն և­ ո­ղոր­մու­թյա­նը»։ Նա­հա­պետ­ներ և մար­գա­ րե­ներ, էջ 470, 471։ Դաս 13

121


Ինչ­պես որ Մով­սե­սի կյանքն ու ծա­ռա­յու­թյունն են շատ բան բա­ ցա­հայ­տում Աստ­ծո բնա­վո­րու­թյան մա­սին, այդ ա­նում են նաև նրա մահն ու հա­րու­թյու­նը։ ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 19

Մովսեսի մեղքը. մաս 1 Նո­րից ու նո­րից, նույ­նիսկ ա­նա­պա­տում դե­գե­րե­լու և հա­վա­տու­ րա­ցու­թյան պայ­ման­նե­րում Աստ­ված հրա­շա­լի կեր­պով հո­գում էր Իս­րա­յե­լի որ­դի­նե­րի կա­րիք­նե­րը։ Այ­սինքն, նրանք որ­քան էլ որ ա­նար­ ժան էին (և հա­ճախ չէին էլ փոխ­վում), Աստ­ծո շնոր­հը շա­րու­նա­կում էր տրվել նրանց։ Այ­սօր մենք ևս Նրա շնոր­հի ըն­դու­նող­ներն ենք, որ­ քան էլ որ ար­ժա­նի չլի­նենք դրան։ Ի վեր­ջո դա շնորհ չէր լի­նի, ե­թե մենք դրան ար­ժա­նի լի­նեինք, այն­պես չէ՞։ Եվ բա­ցի սննդի ա­ռա­տու­թյու­նից, որ Տե­րը հրա­շա­լի կեր­պով տա­ լիս էր նրանց ա­նա­պա­տում, Նրա շնոր­հի մեկ այլ դրսևո­րում էր ջու­րը, ա­ռանց ին­չի նրանք շատ ա­րագ կմա­հա­նա­յին հատ­կա­պես չոր, շոգ ու լքված ա­նա­պա­տում։ Այդ փոր­ձա­ռու­թյան մա­սին խո­սե­լիս Պո­ղո­սը գրում է. «Բո­լորն էլ նույն հոգևոր ըմ­պե­լի­քը խմե­ցին, ո­րով­հետև այն հոգևոր վե­մից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և­այդ վե­մը Քրիս­ տոսն էր» (Ա Կորն­թա­ցի­նե­րին 10.4)։ Իսկ Է­լեն Ուայթն ա­վե­լաց­րել է. «Ճա­նա­պար­հին, որ­տեղ որ նրանք ջրի կա­րիք էին ու­նե­նում, ջու­րը հոր­դում էր նրանց ճամ­բա­րին մոտ գտնվող ժայ­ռի ճեղ­քե­րից»։ Նա­ հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 411։ Կար­դա­ցե՛ք Թվեր 20.1–13 հա­մար­նե­րը։ Ի՞նչ կա­տար­վեց այս­ տեղ, և­ինչ­պե՞ս ենք հաս­կա­նում Տի­րոջ կող­մից Մով­սե­սին տրված պա­տի­ժը նրա հա­մար, ինչ Մով­սեսն ա­րել էր։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մի կող­մից, դժվար չէ տես­նել ու հաս­կա­նալ Մով­սե­սի հիաս­թա­փու­ թյու­նը. այն ա­մե­նից հե­տո, ինչ Տերն ա­րել էր ժո­ղովր­դի հա­մար, այն նշան­ներն ու հրաշք­նե­րը, հրա­շա­լի ա­զա­տագ­րու­մը, և­որ վեր­ջա­պես այս­տեղ էին՝ խոս­տաց­ված երկ­րի սահ­մա­նին։ Ու հե­տո ի՞նչ։ Հան­ կարծ նրանց ջու­րը պա­կա­սում է, և նրանք սկսում են դա­վեր նյու­թել Մով­սե­սի ու Ա­հա­րո­նի դեմ։ Մի՞­թե Տե­րը չէր կա­րող հի­մա ևս նրանց ջրով ա­պա­հո­վել, ինչ­պես որ հա­ճախ ա­րել էր նախ­կի­նում։ Ի­հա՛ր­կե կա­րող էր. Նա կա­րող էր և պատ­րաստ­վում էր դա ա­նել։ 122

Դաս 13


Այ­դու­հան­դերձ, լսեք Մով­սե­սի խոս­քե­րը, երբ նա խփում է ժայ­ռին, այն էլ եր­կու ան­գամ։ «Լ­սե՛ք հի­մա, ո՛վ ապս­տամբ­ներ, այս ա­պա­ռա­ ժի՞ց ջուր հա­նենք ձեզ հա­մար» (Թվեր 20.10)։ Նրա ձայ­նում հա­մար­յա թե լսե­լի է բար­կու­թյուն, քա­նի որ նա ժո­ղովր­դին ան­վա­նում է «ապս­ տամբ­ներ»։ Խն­դի­րը ոչ թե նրա բար­կու­թյունն էր, ին­չը ի­հար­կե վատ էր, սա­ կայն հաս­կա­նա­լի, այլ այն, որ նա ա­սում է «այս ա­պա­ռա­ժի՞ց ջուր հա­նենք ձեզ հա­մար», կար­ծես թե ին­քը կամ մեկ այլ մարդ ա­րա­րած ի զո­րու էր ջուր հա­նել ա­պա­ռա­ժից։ Բար­կու­թյան պոռթկ­ման մեջ նա կար­ծես մի պահ մո­ռա­ցավ, որ բա­ցա­ռա­պես ի­րենց մեջ գոր­ծող Աստ­ ծո զո­րու­թյունն էր, որ կա­րող էր նման հրաշք գոր­ծել։ Բո­լոր մարդ­ կան­ցից ա­վե­լի շատ հենց Մով­սե­սը պետք է ի­մա­նար սա։ Որ­քան հա­ճախ ենք մենք ա­սում կամ նույ­նիսկ ա­նում բա­ներ բար­կու­թյան պոռթկ­ման մեջ, նույ­նիսկ ե­թե կար­ծում ենք, թե այդ բար­կու­թյունն ար­դա­րաց­ված է։ Ինչ­պե՞ս կա­րող ենք կանգ առ­նել, ա­ղո­թել և­ո­րո­նել Աստ­ծո զո­րու­թյու­նը՝ ճիշտ խո­սե­լու և ճիշտ վար­ վե­լու հա­մար, նախ­քան սխալ կխո­սենք կամ սխալ կվար­վենք։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 20

Մովսեսի մեղքը. մաս 2 Նո­րից կար­դա­ցե՛ք Թվեր 20.12, 13 հա­մար­նե­րը։ Ի՞նչ հա­տուկ պատ­ճառ Աստ­ված ներ­կա­յաց­րեց Մով­սե­սին, թե ին­չու Ին­քը չէր կա­րող աչ­քա­թող ա­նել այն, ինչ Մով­սեսն ա­րել էր։ Տե՛ս նաև Բ Օրենք 31.2 և Բ Օ­րենք 34.4 հա­մար­նե­րը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ըստ այս տեքս­տե­րի՝ Մով­սե­սի մեղ­քի մեջ ա­վե­լին կար, քան Աստ­ ծո տե­ղը զբա­ղեց­նե­լու նրա փոր­ձը, որն ինք­նին ար­դեն բա­վա­կա­նին վատ էր։ Նա նաև թե­րա­հա­վա­տու­թյուն դրսևո­րեց, ին­չը Մով­սե­սի պես մար­դու հա­մար պար­զա­պես ան­նե­րե­լի էր։ Ի վեր­ջո, սա այն մարդն էր, որ վառ­վող թփից ի վեր (Ելք 3.2–16), Աստ­ծո հետ այն­պի­սի փոր­ձա­ռու­թյուն­ներ էր ու­նե­ցել, որ շատ-շատ մար­դիկ եր­բեք չէին ու­ նե­ցել, ու այդ­քա­նով հան­դերձ՝ տեքստն ա­սում է, որ Մով­սե­սը չհա­վա­ տաց Աստ­ծուն, այ­սինքն՝ Մով­սե­սը թե­րա­հա­վա­տու­թյուն դրսևո­րեց Տի­րոջ ա­սա­ծի վե­րա­բեր­յալ և­ որ­պես հետևանք՝ նա ձա­խո­ղեց Աստ­ Դաս 13

123


ծուն սրբաց­նելն Իս­րա­յե­լի որ­դի­նե­րի աչ­քի առջև։ Այլ խոս­քե­րով, ե­թե Մով­սե­սը խա­ղա­ղու­թյուն դրսևո­րեր և ճիշտ վար­վեր, ցույց տա­լով առ Աստ­ված ու­նե­ցած իր հա­վատն ու վստա­հու­թյու­նը ժո­ղովր­դի հա­վա­ տու­րա­ցու­թյան պայ­ման­նե­րում, կփա­ռա­վո­րեր Աստ­ծուն ժո­ղովր­դի ա­ռաջ և կր­կին կդառ­նար օ­րի­նակ նրանց հա­մար, թե ինչ ա­սել է ի­րա­ կան հա­վատ և հ­նա­զան­դու­թյուն։ Նկա­տե՛ք նաև, որ Մով­սեսն անհ­նա­զանդ գտնվեց այն հար­ցում, ինչ Աստ­ված ի­րեն ա­սել էր ա­նել։ Կար­դա­ցե՛ք Թվեր 20.8 հա­մա­րը։ Ի՞նչ ա­սաց Տե­րը Մով­սե­սին ա­ նել, և փո­խա­րենն ի՞նչ ա­րեց Մով­սե­սը (Թվեր 20.9–11)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 9-րդ տեքս­տը նկա­րագ­րում է, որ Մով­սե­սը վերց­նում է գա­վա­զա­ նը, ինչ­պես որ Տե­րը պատ­վի­րել էր ի­րեն։ Դեռևս ա­մեն ինչ կար­գին է։ 10-րդ տեքս­տում աս­վում է, որ ա­պա­ռա­ժի հետ խո­սե­լու փո­խա­րեն, ո­րից ջու­րը պետք է հոր­դեր որ­պես Աստ­ծո զո­րու­թյան զար­մա­նահ­ րաշ ար­տա­հայ­տու­թյուն, Մով­սե­սը խփեց դրան, այն էլ ոչ թե մեկ, այլ եր­կու ան­գամ։ Ա­յո՛, ա­պա­ռա­ժին խփելն ու դրա­նից ջուր ստա­նա­լը հրաշք էր, սա­կայն այն­քան մեծ հրաշք չէր, որ­քան այդ նույն բա­նը տես­նե­լը պար­զա­պես ա­պա­ռա­ժի հետ խո­սե­լու շնոր­հիվ։ Ի­հար­կե, ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող է թվալ, թե Աստ­ծո դա­տաս­ տա­նը Մով­սե­սի նկատ­մամբ չա­փա­զանց խիստ էր. այն ա­մե­նից հե­ տո, ին­չի մի­ջով ան­ցավ Մով­սե­սը, նրան թույլ չտրվեց ան­գամ անց­նել խոս­տաց­ված երկ­րի սահ­մա­նը։ Եվ այն­քան ժա­մա­նակ, որ­քան որ մարդ­կանց հայտ­նի է այս պատ­մու­թյու­նը, մար­դիկ հարց են տա­լիս, թե ին­չու ըն­դա­մե­նը մեկ հապ­ճեպ ու չմտած­ված քայ­լի պատ­ճա­ռով նա չստա­ցավ այն, ին­չին այդ­քան եր­կար էր սպա­սել։ Ըստ ձեզ՝ ի՞նչ դաս պետք է քա­ղեին Իս­րա­յե­լի որ­դի­նե­րը նրա­նից, ինչ պա­տա­հեց Մով­սե­սի հետ։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 21

Մովսեսի մահը Խե՜ղճ Մով­սես։ Այդ­քան եր­կար ճա­նա­պարհ ան­ցավ, այդ­քան մեծ բար­դու­թյուն­ներ հաղ­թա­հա­րեց և­ արդ­յուն­քում չմաս­նակ­ցեց դա­րեր 124

Դաս 13


ա­ռաջ Աբ­րա­մին տրված խոստ­ման ի­րա­կա­նաց­մա­նը. «Քո սերն­դին եմ տա­լու այս եր­կի­րը» (Ծնն­դոց 12.7)։ Կար­դա­ցե՛ք Բ Օ­րենք 34.1–12 հա­մար­նե­րը։ Ի՞նչ պա­տա­հեց Մով­ սե­սի հետ, և­ի՞նչ ա­սաց Տե­րը նրա մա­սին, ին­չը ցույց է տա­լիս, որ նա յու­րա­հա­տուկ մարդ էր։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Միայ­նու­թյան մեջ Մով­սե­սը վե­րա­նա­յեց փոր­ձանք­նե­րով ու դժվա­ րու­թյուն­նե­րով լի իր կյան­քը այն պա­հից ի վեր, երբ ին­քը հրա­ժար­վեց ար­քու­նա­կան պա­տիվ­նե­րից ու Ե­գիպ­տո­սի հե­ռան­կա­րա­յին թա­գա­վո­ րու­թյու­նից, որ­պես­զի իր կյան­քը կա­պի Աստ­ծո ընտր­յալ ժո­ղովր­դի հետ։ Նա մտա­բե­րեց Հո­թո­րի նա­խիր­նե­րի հետ ա­նա­պա­տում անց­կաց­րած այն եր­կա­րու­ձիգ տա­րի­նե­րը, վառ­վող թփի մեջ Հրեշ­տա­կի երևա­լը և Իս­րա­յելն ա­զա­տագ­րե­լու հա­մար իր կանչ­վե­լը։ Նա նո­րից ա­կա­նա­տես ե­ղավ Աստ­ծո զո­րու­թյան հզոր հրաշք­նե­րին, ո­րոնք դրսևոր­վում էին հօ­գուտ ընտր­յալ ժո­ղովր­դի, ինչ­պես նաև Նրա եր­կայ­նա­միտ ո­ղոր­մու­ թյա­նը ժո­ղովր­դի դե­գե­րում­նե­րի և­ապս­տամ­բու­թյան տա­րի­նե­րին։ Չ­ նա­յած այն ա­մե­նին, ինչ Աստ­ված ա­րել էր նրանց հա­մար, չնա­յած իր սե­փա­կան ա­ղոթք­նե­րին ու աշ­խա­տան­քին՝ Ե­գիպ­տո­սը լքած ողջ բա­ նա­կի հա­սուն մարդ­կան­ցից մի­միայն եր­կուսն այն­քան հա­վա­տա­րիմ գտնվե­ցին, որ կա­րո­ղա­ցան մտնել խոս­տաց­ված եր­կիր։ Երբ Մով­սե­սը վե­րա­նա­յեց իր աշ­խա­տան­քի արդ­յունք­նե­րը, իր փոր­ձու­թյուն­նե­րով ու զո­հո­ղու­թյուն­նե­րով լի կյանքն ի­րեն հա­մար­յա ա­պարդ­յուն թվաց»։ Է­ լեն Ուայթ, Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 471, 472։ Բ Օ­րենք 34.4 հա­մա­րը հե­տաքր­քիր մի բան է ա­սում. «Սա է այն եր­կի­րը, ո­րի հա­մար երդ­վե­ցի Աբ­րա­հա­մին, Ի­սա­հա­կին և Հա­կո­բին՝ ա­սե­լով. «Քո սերն­դին եմ տա­լու դա»»։ Տե­րը գրե­թե տա­ռա­ցիո­րեն կրկնում է այն, ինչ շա­րու­նակ ա­սել էր նա­հա­պետ­նե­րին ու նրանց զա­վակ­նե­րին այդ եր­կիրն ի­րենց տա­լու վե­րա­բեր­յալ։ Այժմ նույն բա­նը Նա կրկնում էր Մով­սե­սին։ Տե­րը նաև ա­սաց. «Ա­հա քո աչ­քե­րով տես­նել տվե­ցի քեզ, բայց դու այն­տեղ չես մտնի» (Բ Օ­րենք 34.4)։ Իր տե­ղում կանգ­նած Մով­սե­սը չէր կա­րող լիար­ժեք կեր­պով տես­նել այն ա­մե­նը, ինչ Տե­րը նրան ցույց էր տա­լիս՝ Մո­վա­բից մինչև Դան և Նեփ­թա­ղիմ և­այդ­պես շա­րու­նակ։ Է­լեն Ուայ­թը հստակ կեր­պով ա­սում է, որ դա գերբ­նա­կան հայտ­նու­ թյուն էր ոչ միայն երկ­րի, այլև նրա, թե ինչ­պի­սին այդ եր­կի­րը կլի­ներ, երբ նրանք տի­րա­նա­յին դրան։ Դաս 13

125


Ո­րոշ ի­մաս­տով կա­րող է թվալ, թե Տե­րը ջղայ­նաց­նում էր Մով­սե­ սին՝ մո­տա­վո­րա­պես ա­սե­լով հետև­յա­լը. Դու կա­րող էիր լի­նել այս­տեղ, ե­թե պար­զա­պես հնա­զանդ­վեիր Ինձ, կամ նման մի բան։ Սա­կայն ընդ­հա­կա­ռա­կը, Տե­րը Մով­սե­սին ցույց էր տա­լիս, որ չնայած ա­մեն ին­ չի, նույ­նիսկ նրա, որ Մովսեսը սխալ գործեց, Ին­քը հա­վա­տա­րիմ էր ուխ­տի խոս­տում­նե­րին, ո­րոնք տվել էր նա­խա­հայ­րե­րին և հենց ի­րեն՝ Իս­րա­յե­լի ժո­ղովր­դին։ Ինչ­պես մենք կտես­նենք, Տերն ա­վե­լի լավ բան էր պատ­րաս­տել Իր հա­վա­տա­րիմ, բայց ան­կա­տար ծա­ռա­յի հա­մար։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 22

Մովսեսի հարությունը «Եվ Տի­րոջ ծա­ռա Մով­սե­սը վախ­ճան­վեց այն­տեղ՝ Մո­վա­բի երկ­ րում, Տի­րոջ խոս­քի հա­մա­ձայն։ Եվ Նա նրան թա­ղեց Մո­վա­բի երկ­րի ձո­րում՝ Բեթ­փե­գո­րի դի­մաց, և­ոչ մի մարդ չի­մա­ցավ նրա գե­րեզ­մա­նի տե­ղը մինչև այ­սօր» (Deut 34.5, 6)։ Այս­պի­սով, այս մի քա­նի տեքս­ տե­րը ներ­կա­յաց­նում են, որ Մով­սե­սը, որ այդ­քան կարևոր դեր ու­ ներ Իս­րա­յե­լի պատ­մու­թյան մեջ, և­ ո­րի գրվածք­նե­րը դեռ ապ­րում և կարևոր են ոչ միայն Իս­րա­յե­լի, այլև այ­սօր էլ ե­կե­ղե­ցի­նե­րի և ժո­ղո­ վա­րան­նե­րի հա­մար, մա­հա­ցավ։ Մով­սե­սը մա­հա­ցավ, թաղ­վեց, ժո­ղո­վուր­դը սգաց և վերջ։ Ան­ կաս­կած, այս­տեղ կի­րա­ռե­լի է Հայտ­նու­թյուն գրքի հետև­յալ բա­ռե­րի սկզբուն­քը. «Ե­րա­նի այն մե­ռել­նե­րին, ո­րոնք այ­սու­հետև Տի­րո­ջով են ննջում։ Ա­յո՛, Հո­գին ա­սում է, որ ի­րենց տքնու­թյու­նից կհանգս­տա­նան, քա­նի որ նրանց գոր­ծե­րը հետևում են նրանց» (Հայտ­նու­թյուն 14.13)։ Այ­դու­հան­դերձ, Մով­սե­սի մա­հը նրա կյան­քի պատ­մու­թյան վեր­ջին է­ջը չէր։ Կար­դա­ցե՛ք Հու­դա 9-րդ հա­մա­րը։ Ի՞նչ է կա­տար­վում այս­տեղ, և­ ինչ­պե՞ս է այս տեքստն օգ­նում բա­ցատ­րել Մով­սե­սի ներ­կա­յու­ թյունն ա­վե­լի ուշ՝ Նոր Կ­տա­կա­րա­նում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թեև մեզ շատ հպան­ցիկ տե­ղե­կու­թյուն է տրվում, սա­կայն որ­քա՜ն ան­հա­վա­տա­լի ի­րա­դար­ձու­թյուն է նկա­րագր­ված այս­տեղ։ Մի­քա­յե­լը՝ Ին­քը Քրիս­տո­սը, վի­ճում է սա­տա­նա­յի հետ Մով­սե­սի մարմ­նի վե­րա­ բեր­յալ։ Ինչ­պե՞ս էր վի­ճում։ Կաս­կած չկա, որ Մով­սե­սը մե­ղա­վոր էր. ի­հար­կե, նրա վեր­ջին մեղ­քը, ո­րի մա­սին մենք տեղ­յակ ենք, այն էր, որ 126

Դաս 13


ի­րեն վե­րագ­րեց Աստ­ծո փառ­քը: Սա նման էր այն մեղ­քին («կբարձ­ րա­նամ ամ­պե­րի գա­գա­թին, կնման­վեմ Ա­մե­նա­բարձր­յա­լին» (Ե­սա­յի 14.14)), ո­րի պատ­ճա­ռով նախ և­ ա­ռաջ Ա­րուս­յա­կը վտար­վեց երկն­ քից։ Մով­սե­սի մարմ­նի վե­րա­բեր­յալ վի­ճա­բա­նու­թյու­նը հա­վա­նա­բար ծա­գել էր այն պատ­ճա­ռով, որ այժմ Քրիս­տո­սը Մով­սե­սի հա­մար պա­ հան­ջում էր խոս­տաց­ված հա­րու­թյու­նը։ Սա­կայն ինչ­պե՞ս կա­րող էր Քրիս­տո­սը դա ա­նել մե­ղա­վոր Մով­սե­ սի հա­մար, ով ոտ­նա­հա­րել էր Իր օ­րեն­քը։ Պա­տաս­խա­նը, ի­հար­կե, կա­րող է լի­նել բա­ցա­ռա­պես խա­չը։ Այն­պես, ինչ­պես բո­լոր կեն­դա­ նա­կան զո­հե­րը մատ­նան­շում էին Քրիս­տո­սի մա­հը, ակն­հայտ է, որ այժմ, նա­յե­լով ա­ռաջ դե­պի խա­չը, Տե­րը պա­հան­ջեց, որ Մով­սե­սի մար­մի­նը հա­րու­թյուն առ­նի։ «Մեղ­քի պատ­ճա­ռով Մով­սե­սը հայտն­ վել էր սա­տա­նա­յի իշ­խա­նու­թյան ներ­քո։ Իր սե­փա­կան ար­ժա­նիք­նե­ րով նա մահ­վան օ­րի­նա­կան գե­րին էր, սա­կայն նրան ան­մա­հու­թյուն տրվեց, և­այդ ի­րա­վունքն ամ­րագր­վեց Փր­կագ­նո­ղի ան­վամբ։ Մով­սե­ սը գե­րեզ­մա­նից դուրս ե­կավ փա­ռա­վոր­ված և­իր Ա­զա­տագ­րո­ղի հետ համ­բարձ­վեց Աստ­ծո քա­ղաք»։ Է­լեն Ուայթ, Նա­հա­պետ­ներ և մար­գա­ րե­ներ, էջ 479։ Ինչ­պե՞ս է Մով­սե­սի մա­սին այս պատ­մու­թյունն օգ­նում մեզ հաս­ կա­նալ փրկու­թյան ծրագ­րի խո­րու­թյու­նը, որ նույ­նիսկ խա­չից ա­ ռաջ Մով­սե­սը հա­րու­թյուն ա­ռավ և ս­տա­ցավ ան­մա­հու­թյու­նը։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 23

Մեր բոլորի հարությունը Նոր Կ­տա­կա­րա­նի սփռած լույ­սի ներ­քո խոս­տաց­ված եր­կիր Մով­ սե­սի չմտնելն այլևս այդ­քան մեծ պա­տիժ չի թվում։ Երկ­րա­յին Քա­նա­ նի և­ երկ­րա­յին Ե­րու­սա­ղե­մի (որն իր ողջ պատ­մու­թյան ըն­թաց­քում ե­ղել է պա­տե­րազմ­նե­րի, ար­շա­վանք­նե­րի և տա­ռա­պան­քի վայր) փո­ խա­րեն նրա տունն այժմ «երկ­նա­յին Ե­րու­սա­ղեմն» է (Եբ­րա­յե­ցի­նե­րին 12.22)՝ ան­հա­մե­մատ ա­վե­լի լավ բնա­կա­վայր։ Մով­սե­սը մե­ռել­նե­րից հա­րու­թյուն առ­նե­լու Աստ­վա­ծաշն­չում հայտ­նի ա­ռա­ջին օ­րի­նակն է։ Ե­նո­քը եր­կինք վերց­վեց ա­ռանց մա­ հը ճա­շա­կե­լու (Ծնն­դոց 5.24), Ե­ղիան՝ ևս (Դ Թա­գա­վոր­նե­րի 2.11), սա­կայն որ­քա­նով որ մեզ տե­ղե­կաց­նում է ար­ձա­նագր­ված պատ­մու­ թյու­նը, Մով­սեսն ա­ռա­ջինն էր, ով հա­րու­թյուն ա­ռավ հա­վի­տե­նա­կան կյան­քի հա­մար։ Դաս 13

127


Թե որ­քան է Մով­սե­սը ննջած մնա­ցել, մենք չգի­տենք, սա­կայն նրա հա­մար դա կարևոր չի ե­ղել։ Նա փա­կել է իր աչ­քե­րը մահ­վան մահ­ ճում, և­ ան­կախ նրա­նից՝ ննջել է ե­րեք ժամ թե ե­րեք հար­յուր տա­րի, իր հա­մար դա միան­գա­մայն նույնն է ե­ղել։ Ճիշտ նույն կերպ, ննջե­լու ժա­մա­նա­կը կարևոր չի լի­նե­լու նաև մարդ­կու­թյան պատ­մու­թյան ողջ ըն­թաց­քի բո­լոր ննջեց­յալ­նե­րի հա­մար. նրանք էլ ու­նե­նա­լու են ճիշտ նույն փոր­ձա­ռու­թյու­նը, ինչ Մով­սե­սը։ Մենք մա­հա­նում ենք, փա­կում մեր աչ­քե­րը և հա­ջորդ բա­նը, ո­րի մա­սին տե­ղե­կա­նում ենք, կա՛մ Հի­սու­սի երկ­րորդ գա­լուստն է, կա՛մ, ցա­վոք, վեր­ջին դա­տաս­տա­նը (տե՛ս Հայտ­նու­թյուն 20.7–15)։ Կար­դա­ցե՛ք Ա Կորն­թա­ցի­նե­րին 15.13–22 հա­մար­նե­րը։ Ի՞նչ մեծ խոս­տում կա այս­տեղ, և­ին­չո՞ւ Պո­ղո­սի խոս­քերն ի­մաստ ու­նեն, միայն ե­թե մենք հաս­կա­նում ենք, որ մա­հա­ցա­ծը ննջել է Քրիս­տո­ սով մինչև հա­րու­թյուն առ­նե­լը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ե­թե չլի­ներ հա­րու­թյան հույ­սը, մենք բա­ցար­ձա­կա­պես ոչ մի հույս չէինք ու­նե­նա։ Քրիս­տո­սի հա­րու­թյու­նը մեր հա­րու­թյան ե­րաշ­խիքն է։ Որ­պես մեր զո­հա­բե­րու­թյան Գառ՝ «մեր մեղ­քե­րի մաք­րու­մը» (Եբ­րա­ յե­ցի­նե­րին 1.3) խա­չի վրա կա­տա­րե­լուց հե­տո Քրիս­տո­սը մա­հա­ցավ և հա­րու­թյուն ա­ռավ մե­ռել­նե­րից, և հենց Նրա հա­րու­թյունն է մեզ վստա­հու­թյուն տա­լիս, որ մենք ևս հա­րու­թյուն կառ­նենք, իսկ Մով­ սեսն ա­ռա­ջին օ­րի­նակն էր ըն­կած մարդ­կա­յին ցե­ղից, ով հա­րու­թյուն ա­ռավ մե­ռել­նե­րից։ Մով­սե­սը հա­րու­թյուն ա­ռավ նրա շնոր­հիվ, ինչ Քրիս­տո­սը պատ­րաստ­վում էր ա­նել, և մենք հա­րու­թյուն կառ­նենք այդ նույն բա­նի շնոր­հիվ, ո­րը Քրիս­տոսն ար­դեն ա­րել է։ Այս­պի­սով, Մով­սե­սի մեջ տես­նում ենք հա­վա­տով փրկու­թյան օ­ րի­նակ։ Նրա հա­վա­տը դրսևոր­վում էր առ Աստ­ված ու­նե­ցած իր հա­վա­տար­մու­թյան և վս­տա­հու­թյան մեջ, չնա­յած որ վեր­ջում նա սայ­թա­քեց։ Եվ ողջ Բ Օ­րենք գրքում մենք տես­նում ենք, որ Մով­սե­ սը փոր­ձում է Աստ­ծո ժո­ղովր­դին դարձ­նել միև­նույն հա­վա­տար­մու­ թյա­նը, որ­պես­զի նրանք ևս նույն կերպ ար­ձա­գան­քեն ի­րենց տրված շնոր­հին, ո­րը տրված է նաև մեզ, և մենք ևս կանգ­նած ենք խոս­տաց­ ված երկ­րի սահ­մա­նին։ Մի՞­թե Աստ­ված, այդ նույն Աստ­վա­ծը, մեզ հա­վա­տար­մու­թյան կոչ չի ա­նում։ Ի՞նչ կա­րող ենք ա­նել՝ հա­վաս­տիա­նա­լու հա­մար, որ չենք գոր­ծում միև­նույն սխալ­նե­րը, ո­րոնց մա­սին Մով­սե­սը նա­ խազ­գու­շաց­րեց Բ Օ­րենք գրքում։ 128

Դաս 13


ՈՒՐ­ԲԱԹ

ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 24

Հետագա ուսումնասիրության համար «Երբ նրանք բար­կա­ցած բղա­վե­ցին «այս ա­պա­ռա­ժի՞ց ջուր հա­ նենք ձեզ հա­մար», նրանք ի­րենց դրե­ցին Աստ­ծո տե­ղը, ա­սես այդ ողջ զո­րու­թյունն ի­րենցն էր՝ թու­լու­թյուն­նե­րի ու կրքե­րի են­թա­կա մարդ­կան­ցը։ Հոգ­նած ժո­ղովր­դի շա­րու­նա­կա­կան տրտուն­ջից ու ապս­տամ­բու­թյու­նից՝ Մով­սեսն աչ­քա­թող էր ա­րել իր Ա­մե­նա­կա­րող Օգ­նա­կա­նին, և թողն­ված ա­ռանց աստ­վա­ծա­յին օգ­նու­թյան՝ Մով­ սե­սին թուլ տրվեց ա­րա­տա­վո­րել իր վար­կը մարդ­կա­յին թու­լու­թյան դրսևոր­մամբ։ Այն մար­դը, ո­րը կա­րող էր մնալ մա­քուր, ա­մուր ու ան­ շա­հախն­դիր ընդ­հուպ մինչև իր գոր­ծու­նեու­թյան ա­վար­տը, ի վեր­ջո տե­ղի տվեց մեղ­քին։ Աստ­ված ան­պա­տիվ ար­վեց Իս­րա­յե­լի ժո­ղովր­դի ա­ռաջ, այն դեպ­քում, երբ պետք է մե­ծար­վեր և բարձ­րաց­վեր»։ Է­լեն Ուայթ, Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 418։ «Այ­լա­կեր­պու­թյան լե­ռան վրա Մով­սե­սը ներ­կա էր Ե­ղիա­յի հետ, ով վերց­վել էր եր­կինք։ Նրանք Հո­րից Որ­դուն էին ու­ղարկ­վել որ­պես լույ­սի և փառ­քի կրող­ներ։ Եվ այս­պի­սով, շատ դա­րեր ա­ռաջ Մով­սե­ սի ա­ղոթ­քը վեր­ջա­պես ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ։ Նա կանգ­նած էր «սքան­չե­լի լե­ռան» (Բ Օ­րենք 3.25) վրա իր ժո­ղովր­դի ժա­ռան­գու­թյամբ հան­դերձ՝ վկա­յե­լով Նրա հա­մար, Ում մեջ կենտ­րո­նա­ցած են Իս­րա­ յե­լին տրված բո­լոր խոս­տում­նե­րը։ Այս­պի­սին է մահ­կա­նա­ցու աչ­քին տե­սա­նե­լի վեր­ջին տե­սա­րանն այն մար­դու կյան­քի պատ­մու­թյան, որն այդ­քան մեծ պատ­վի է ար­ժա­նա­ցել Երկն­քում»։ Էջ 479։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար

1. Ճիշտ է, Մով­սե­սը հա­րու­թյուն ա­ռավ և համ­բարձ­վեց եր­կինք իր մա­հից կարճ ժա­մա­նակ անց։ Սա­կայն, միև­նույն ժա­մա­նակ, խեղճ Մով­սե­սը (են­թադ­րում ենք) ստիպ­ված է լի­նել այն սար­սա­փե­լի ի­ րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­կա­նա­տե­սը, ո­րոնք կա­տար­վում են այս­ տեղ՝ երկ­րի վրա։ Որ­քա՜ն բախ­տա­վոր ենք մենք, որ հա­րու­թյուն ենք առ­նե­լու այն ժա­մա­նակ, երբ երկ­րի վրա պայ­քարն ար­դեն ա­ վարտ­ված կլի­նի, գո­նե երկ­րորդ գա­լուս­տից ա­ռաջ։ Ուս­տի, ին­չո՞ւ է դա ա­վե­լի մեծ օրհ­նու­թյուն, քան այն, ո­րը տրվեց Մով­սե­սին։ 2. Ինչ­պե՞ս է Մով­սե­սի մահ­վան և հե­տա­գա­յում հա­րու­թյան պատ­ մու­թյու­նը ցույց տա­լիս, թե ինչ­պես կա­րող է Նոր Կ­տա­կա­րա­նը, ո­րը հա­ճախ որ­պես հիմ­նա­վո­րում հղում է ա­նում Հին Կ­տա­կա­ Դաս 13

129


րա­նին, իս­կա­պես ա­վե­լի շատ լույս սփռել Հին Կ­տա­կա­րա­նի ի­րա­ դար­ձու­թյուն­նե­րի վրա։ 3. Մով­սե­սի կյան­քի պատ­մու­թյու­նը, նե­րառ­յալ բար­կու­թյան պոռթկ­ ման մեջ ա­պա­ռա­ժին զար­կե­լը, ինչ­պե՞ս է օ­րի­նակ ծա­ռա­յում նրա, թե ինչ ա­սել է ապ­րել հա­վա­տով և փրկ­ված լի­նել հա­վա­տով՝ ան­կախ օ­րեն­քի գոր­ծե­րից։ 4. Դա­սա­րա­նում քննար­կե՛ք ժա­մա­նակ­նե­րի վեր­ջում հա­րու­թյուն առ­նե­լու խոս­տու­մը։ Ին­չո՞ւ է այն այդ­քան կարևոր մեր բո­լոր հույ­ սե­րի հա­մար։ Բա­ցի այդ, ե­թե կա­րող ենք վստա­հել Աստ­ծուն մե­ ռել­նե­րից մեզ հա­րու­թյուն տա­լու հար­ցում, ա­պա չպե՞տք է արդ­ յոք վստա­հենք Նրան մնա­ցած բո­լոր հար­ցե­րում ևս։ Ի վեր­ջո, ե­թե Աստ­ված կա­րող է ա­նել դա, ա­պա ի՞նչ չի կա­րող ա­նե­լ։

130

Դաս 13


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.