ՏԻՐՈՋ ՏՆՏԵՍՆԵՐԸ՝ ՆՐԱ ԳԱԼՈՒՍՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Page 1

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Հունվար, փետրվար, մարտ 2022թ. ՏԻՐՈՋ ՏՆՏԵՍՆԵՐԸ՝ ՆՐԱ ԳԱԼՈՒՍՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ Գ․ Էդվարդ Ռեյդ Բովանդակություն Դաս 1. Աստծո ընտանիքի մաս ............................ 5 Դաս 2. Մեզ հետ կապած Աստծո ուխտերը. . . . . . . . . . . . . . . . . . 14 Դաս 3. Տասանորդի պայմանագիրը ....................... 24 Դաս 4. Ընծաներ Հիսուսի համար ......................... 34 Դաս 5. Պարտքի հետ գործ ուենալը ....................... 43 Դաս 6. Գանձեր դիզելով երկնքում......................... 53 Դաս 7. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին» ................. 63 Դաս 8. Հաջողության տանող պլանավորում ................ 73 Դաս 9. Զգուշացե՛ք ագահությունից ....................... 83 Դաս 10. Վերադարձնել ................................... 92 Դաս 11. Ռեսուրսների կառավարումը դժվարին ժամանակներում .................... 101 Դաս 12. Հավատարմության վարձքը ...................... 110
3 ԱՌԱՋ ՏԱՆԵԼՈՎ ՎԱՐՊԵՏԻ ԳՈՐԾԸ ՄԻՆՉԵՎ ՆՐԱ ԳԱԼԸ Մեզ համար բարդ է լիարժեքորեն հասկանալ ու պատկերացնել այն հարաբերությունները, որոնք Աստված՝ տիեզերքի Արարիչը, կամենում է ունենալ մարդկանց հետ։ Միայն միտքն այդ մասին արդեն իսկ ապշեցուցի՛չ է։ «Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք» (Ա Հովհաննես 3.1)։ Կամ ինչպես գրում է Էլեն Ուայթը. «Կարո՞ղ է արդյոք որևէ մարդկային արժանիք հավասարվել սրան։ Ի՞նչ բարձր պաշտոն պետք է զբաղեցնենք, որպեսզի անվերջ Աստծո որդիներ կոչվելու իրավունք ունենանք։ … Կարո՞ղ է արդյոք որևէ աշխարհային պատիվ հավասարվել սրան»։ Էլեն Ուայթ, Աստծո հրաշալի շնորհը, էջ 341։ Միայն մեղքի տակ կքած այս աշխարհի խավարն է, որ թույլ չի տալիս մեզ հավուր պատշաճի գնահատել այն կարգավիճակը, որը մեզ է տրվել Հիսուսով։ Սակայն եթե մենք ուշադիր չլինենք, աշխարհի հրապույրն ու գայթակղությունները մեզ կհեռացնեն Քրիստոսից։ Աստծո Խոսքը տեղեկացնում է մեզ սատանայի գայթակղությունների ու հնարքների մասին։ «Իսկ ովքեր ուզում են հարստանալ, փորձության, որոգայթի և բազում անմիտ, վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկղմում են կործանումի և կորստյան մեջ։ Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին, ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին» (Ա Տիմոթեոսին 6.9, 10)։ Այդուհանդերձ, Տերը մեզ ուղղություն է ցույց տալիս, թե ինչպես գումար վաստակել և այն իմաստությամբ օգտագործել՝ թույլ չտալով, որ այն վերածվի մի բանի, որը, ինչպես Պողոսն է նախազգուշացնում, կարող է տանել մեզ «կործանման և կորստյան»։ Աստվածաշնչի ավելի քան 2.000 տեքստերում, որոնք խոսում են փողի և ունեցվածքի, ինչպես նաև դրանց նկատմամբ մեր դիրքորոշման մասին, Աստված գործնական ցուցումներ է տալիս այն մասին, թե ինչպես ապրել այս աշխարհի սթրեսից հեռու և ինչպես մեզ տրված ամեն ինչը կառավարել ֆինանսական հավատարմության սկզբունքների համաձայն։ Այս եռամսյակի դասերի ընթացքում մենք կուսումնասիրենք մեզ հետ Իր հարաբերությունների Աստծո կատարելատիպը և հստակորեն կտեսնենք, թե ինչպես կարող ենք զարգացնել այնքան խորը վստահություն, որ հավատարիմ մնանք Նրան նույնիսկ այն ժամանակ, երբ չկա­
4 րողանանք ո՛չ գնել, ո՛չ վաճառել (տե՛ս Հայտնություն 13.17)։ Սակայն նման հավատը մի գիշերում չի ծնվում։ Հավատարմորեն կառավարելով այն ամենը, ինչ Աստված մեզ պարգևել է՝ հենց այսօրվանից կարող ենք պատրաստվել մեր առջև ծառանալիք դժվարություններին։ Աստծուն են պատկանում բոլոր ռեսուրսները, և երբ մենք համագործակցում ենք Նրա հետ, Նա թույլ է տալիս, որ մենք օգտագործենք այդ ռեսուրսներն Իր համար։ Փրկչի նպատակն է, որ մաքրագործված ու սրբագործված մարդիկ դառնան Իր օգնականները։ Այս մեծագույն առավելության համար եկեք շնորհակալություն հայտնենք Նրան, Ով «մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ Իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն» (Կողոսացիներին 1.13, 14)։ Սողոմոն իմաստունի միջոցով Աստված Իր ժողովրդին խորհուրդ է տալիս. «Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից» (Առակներ 3.9)։ Այս խորհուրդը տեղին է, քանի որ «Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, որովհետև Դու ամեն բան ստեղծեցիր, ու Քո կամքով եղան և ստեղծվեցին» (Հայտնություն 4.11)։ Եթե դիտարկենք բացառապես աշխարհիկ տեսանկյունից, մենք ապրում ենք խիստ դժվարին և սթրեսային ժամանակներում։ Սակայն մեր քրիստոնեական աշխարհընկալումը մեզ վստահություն ու հույս է տալիս, երբ տեսնում ենք, որ այն նշանները, որոնք Հիսուսը տվեց մեզ՝ տեղեկացնելու, որ մարդկության պատմության մեծագույն հանգուցալուծումը՝ Քրիստոսի երկրորդ գալուստը, շատ մոտ է՝ դռներին է։ Աղոթում ենք, որ այս դասերը խորացնեն ձեր հավատն ու վստահությունն առ Աստված և քաջալերեն ձեզ լինել հավատարիմ կառավարիչներ Նրա համար։ Գ. Էդվարդ Ռեյդը (Էնդրյուսի համալսարանի աստվածաբանության մագիստրոս, Լոմա Լինդայի համալսարանի հոգեկան առողջության ոլորտի մագիստրոս, Ջորջիայի պետական համալսարանի իրավագիտության դոկտոր) ձեռնադրված ծառայող է և լիցենզավորված փաստաբան, ով տարիներ շարունակ ծառայել է որպես տնտեսվարության բաժնի տնօրեն Հյուսիսամերիկյան բաժանմունքում։
Դաս 1 5 ԴԱՍ 1 ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 31–ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 6 ԱՍՏԾՈ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Գաղատացիներին 3.26, 29, Սաղմոսներ 50.10–12, Ա Մնացորդաց 29.13, 14, Փիլիպպեցիներին 4.19, Ա Հովհաննես 5.3, Մատթեոս 6.19–21: Հիշելու համարը. «Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք» (Ա Հովհաննես 3.1)։ Որպես քրիստոնյաներ Աստծո հետ մեր հարաբերությունների հրաշալի հատկանիշներից մեկն այն է, որ Նա վստահում է մեզ վարել Իր գործերն այս երկրի վրա։ Մարդկության պատմության հենց սկզբից Աստված հստակ կերպով Ադամին ու Եվային հանձնարարեց անբիծ արարչագործության խնամքը (տե՛ս Ծննդոց 2.7–9, 15)։ Նրանց պարտականությունները ներառում էին կենդանիներին անուններ տալուց ու Պարտեզի մասին հոգ տանելուց մինչև երկիրը սերնդով լցնելը. և Աստված հասկանալ տվեց, որ նրանք պետք է այս երկրի վրա Իր անունից աշխատանք տանեն։ Նա նաև օրհնում է մեզ ռեսուրսներով, սակայն մենք ենք, որ պետք է տնտեսվարենք այդ ռեսուրսները, և այդ տնտեսվարությունը ներառում է գումար խնայելը, էլեկտրոնային փոխանցումներ կատարելը, բյուջե կազմելը, ինչպես նաև մեր տասանորդներն ու ընծաները շաբաթ առավոտյան եկեղեցի բերելը։ Աստված խրախուսում է Իր տված ռեսուրսները մեր և ուրիշների կարիքների, ինչպես նաև Իր գործի առաջխաղացման համար օգտագործելը։ Որքան էլ որ անհավատալի թվա, Աստված հենց մեզ է վստահել Իր զավակներին մեծացնելու ու դաստիարակելու, Իր շենքերը կառուցելու և հաջորդող սերունդներին կրթելու գործը։ Այս շաբաթվա ուսումնասիրության ընթացքում մենք կբացահատենք Աստծո ընտանիքի մաս կազմելու առավելություններն ու պատասխանատվությունները։
6 Դաս 1 ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 1 Մենք Աստծո ընտանիքի մաս ենք կազմում «Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից երկնքում ու այս երկրի վրա եղող ամեն ծնունդ անուն է ստանում» (Եփեսացիներին 3.14, 15)։ Ի՞նչ է պատկերված այս տեքստում, և ի՞նչ հույս կա դրանում։ _________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսն Իր ծառայության վաղ շրջանում ասում է. «Արդ, դուք այսպե՛ս աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի Քո անունը»» (Մատթեոս 6.9)։ Ավելի ուշ Նա այդ աղոթքը կրկնում է աշակերտների ներկայությամբ (Ղուկաս 11.2)։ Հիսուսը մեզ սովորեցնում է Իր Հորն անվանել «Հա՛յր մեր, որ երկնքում ես»։ Երբ հարությունից հետո Հիսուսը հանդիպեց Մարիամին, վերջինս ուզում էր գրկել Նրան։ «Հիսուսն ասաց նրան. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ
դու
Ես Իմ Հոր և ձեր Հոր մոտ եմ բարձրանում, Իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»» (Հովհաննես 20.17)։ Քանի որ մեր ու Հիսուսի Հայրը նույնն է, Հիսուսը մեր եղբայրն է, և մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք Տիրոջ մեջ։ Հիսուսը դարձավ երկրային ընտանիքի անդամ, որպեսզի մենք կարողանանք դառնալ երկնային ընտանիքի անդամ։ «Երկնային ընտանիքն ու երկրային ընտանիքը մեկ են»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 835։ Կարդացե՛ք Ելք 3.10, Ելք 5.1 և Գաղատացիներին 3.26, 29 համարները։ Ի՞նչ են այս տեքստերը մեզ ասում այն մասին, թե ինչպես է Աստված վերաբերվում մեզ։ Ինչո՞ւ դա մեզ համար պետք է քաջալերող լինի։ _________ _________ _________ Ի տարբերություն արարչագործության մասին այն տեսակետի, որ մենք պարզապես սառն ու անհաղորդ օրենքների արգասիք ենք, Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ ոչ միայն Աստված գոյություն ունի, այլև որ Նա մեզ սիրում է և այնքան մեծ սիրով է մեզ վերաբերվում, որ Սուրբ Գրքում շատ հաճախ կիրառվում է ընտանիքի պատկերը՝ նկարագրելու այդ
դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. բայց
Իմ եղբայրների մո՛տ գնա ու ասա՛ նրանց.
Դաս 1 7 հարաբերությունները։ Անկախ նրանից՝ Հիսուսն Իսրայելին անվանեց «Իմ ժողովուրդ» թե «Աստծո որդիներ», կամ թե Աստծուն անվանում է «մեր Հայր», իմաստը միշտ միևնույնն է. Աստված մեզ սիրում է այնպես, ինչպես ենթադրվում է, որ ընտանիքի անդամներն են սիրում միմյանց։ Ինչպիսի՜ բարի լուր այն աշխարհում, որը կարող է թշնամանքով լցված լինել։ Պատկերացրե՛ք՝ ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլորին վերաբերվում ենք որպես մեր ընտանիքի անդամներ։ Ինչպե՞ս կարող ենք սովորել բոլոր մարդկանց ավելի լավ վերաբերվել՝ որպես մեր քույրեր և եղբայրներ։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 2 Աստված ամեն ինչի Սեփականատերն է Կարդացե՛ք Սաղմոսներ 50.10–12, Սաղմոսներ 24.1, Ա Մնացորդաց 29.13, 14 և Անգե 2.8 համարները։ Ո՞րն է այս տեքստերի լուրը, և ի՞նչ արժեք պետք է ունենա այս ճշմարտությունը մեզ համար, և թե ինչպես ենք մենք վերաբերվում այն ամենին, ինչ ունենք։ _________ _________ _________ ________________________________________________________________________ Ա Մնացորդաց գիրքը 17­րդ գլխից սկսած նկարագրում է Աստծո տուն կառուցելու Դավիթ թագավորի փափագը։ Նա այս փափագով կիսվեց Նաթան մարգարեի հետ, որն էլ պատասխանեց. «Արա՛ այն ամենը, ինչ կա սրտումդ, որովհետև Աստված քեզ հետ է» (Ա Մնացորդաց 17.2)։ Սակայն այդ գիշեր Աստծո խոսքը եղավ Նաթան մարգարեին և հրահանգեց նրան Դավիթ թագավորին փոխանցել, որ նա չի կարող կառուցել Աստծո տունը, քանի որ ռազմիկ է։ Այդ գործը նրա փոխարեն կանի նրա որդին։ Դավիթը հարցրեց, թե արդյո՞ք կարող է գոնե նախագծել տաճարն ու պատրաստել շինանյութը։ Երբ այս խնդրանքը շնորհվեց նրան, իր հետագա ողջ կյանքը նա ծախսեց տաշած քարերի, եղևնափայտի, երկաթի, ոսկու, արծաթի և պղնձի ահռելի մեծ քանակություն կուտակելու վրա։ Երբ այս ողջ շինանյութն արդեն պատրաստ էր և կուտակված շինարարության վայրում, Դավիթը մեկտեղ հավաքեց Իսրայելի բոլոր առաջնորդներին՝ փառաբանության և շնորհակալության արարողության համար։
8 Դաս 1 Ա Մնացորդաց 29.13, 14 համարներում՝ Դավիթ թագավորի հանրային աղոթքում, ըստ նրա՝ ո՞րն էր այն շինանյութի իրական աղբյուրը, որը հավաքելու համար ինքն ու իր ժողովուրդը ժամանակ և միջոցներ էին ծախսել։ Իհարկե, ըստ էության, նա ասաց. «Մենք իսկապես չենք կարող մեզ վերագրել այս հատուկ շինանյութի որևէ մասի հավաքվելը, քանի որ մենք պարզապես Քեզ ենք վերադարձնում Քոնը»։ Այս միտքը կարևոր է բոլորիս համար, անկախ նրանից՝ մենք հարուստ ենք թե աղքատ (սակայն հատկապես հարուստների համար)։ Քանի որ սկզբում Աստված արարեց ամեն բան (տե՛ս Ծննդոց 1.1, Հովհաննես 1.3, Սաղմոսներ 33.6, 9), Նա իսկապես գոյություն ունեցող ամեն բանի լիիրավ սեփականատերն է, ներառյալ այն ամենը, ինչ մենք ունենք, և կարևոր չէ, թե որքան ջերմեռանդորեն և ազնվորեն ենք դրա համար աշխատել։ Եթե չլիներ Աստված, ու չլիներ Նրա շնորհը, մենք ոչինչ չէինք ունենա, մենք ոչինչ կլինեինք, իրականում ոչ էլ գոյություն կունենայինք։ Ուստի մենք պետք է մշտապես ապրենք այն գիտակցությամբ, որ վերջին հաշվով Աստված է սեփականատերն այն ամենի, ինչ գոյություն ունի, և այս կարևոր ճշմարտությունը մեր աչքի առջև պահելով՝ պետք է միշտ փառաբանենք ու շնորհակալություն հայտնենք Նրան մեր նկատմամբ ցուցաբերած Իր բարության համար։ «Որովհետև ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողանայինք այսպես ընծա մատուցել» (Ա Մնացորդաց 29.14)։ Ի՞նչ գեղեցիկ սկզբունքներ են արտահայտված այս բառերում, և ինչպե՞ս են դրանք արտացոլում այն, թե ինչպիսին պետք է լինի մեր վերաբերմունքն Աստծո և այն ամենի նկատմամբ, ինչ ունենք։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 3 Աստծո ընտանիքի համար հասանելի ռեսուրսները Աստծո մեծագույն պարգևն Իր զավակներին Հիսուս Քրիստոսն է, Ով մեզ տալիս է ներված լինելու խաղաղություն, առօրյա կյանքի շնորհ ու հոգևոր աճ, ինչպես նաև հավիտենական կյանքի հույս։ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16)։ «Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (Հովհաննես 1.12)։
Դաս 1 9 Այսպիսով, փրկությունը հիմնաքարային պարգև է, որովհետև առանց այդ պարգևի ուրիշ ի՞նչ կարող էինք ստանալ Աստծուց, ինչը երկարաժամկետ հեռանկարում իսկապես իմաստ կունենար։ Ինչ էլ որ ունենանք այստեղ, մի օր մենք մահանալու ենք, մահանալու են նաև բոլոր նրանք, ովքեր երբևէ հիշել են մեզ, և այն ամեն բարիքը, որ արել ենք, նույնպես կմոռացվի։ Ուստի նախ և առաջ պետք է մշտապես մեր բոլոր մտքերի կենտրոնում պահենք Ավետարանի պարգևը՝ այսինքն Քրիստոսին՝ այն էլ խաչվածին (Ա Կորնթացիներին 2.2)։ Եվ այդուհանդերձ, փրկության հետ մեկտեղ Աստված մեզ տալիս է դեռ շատ­շատ ավելին։ Հիսուսը մխիթարում է իրենց սննդի ու հագուստի համար անհանգստացող մարդկանց և ասում. «Դուք նախ Աստծու արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33)։ Կարդացե՛ք Սաղմոսներ 23.1, Սաղմոսներ 37.25 և Փիլիպպեցիներին 4.19 համարները։ Այս տեքստերն ի՞նչ են ասում այն մասին, թե ինչպես է Աստված հոգում մեր առօրյա կարիքները։ _________ _________ _________ Բացի այդ, երբ Հիսուսն աշակերտների հետ խոսում էր Իր հեռանալու մասին, նրանց խոստացավ Սուրբ Հոգու պարգևը՝ որպես Մխիթարիչ։ «Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները։ Եվ Ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև Նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու» (Հովհաննես 14.15–17)։ «Նա … ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը» (Հովհաննես 16.13)։ Այնուհետև Ինքը՝ Հոգին, հրաշալի հոգևոր պարգևներ կտա Աստծո զավակներին (տե՛ս Ա Կորնթացիներին 12.4–11)։ Կարճ ասած՝ այն Աստվածը, Ում մեջ մենք «ապրում» ենք, «շարժվում և կանք» (Գործք առաքելոց 17.28), Ով «ամեն բանի կյանք ու շունչ և ամեն ինչ» է «տալիս» (Գործք առաքելոց 17.25), տվել է մեզ գոյություն, փրկության խոստում, նյութական օրհնություններ և հոգևոր պարգևներ, որպեսզի մենք մեր հերթին օրհնություն լինենք ուրիշների համար։ Եվ կրկին, ինչ նյութական բարիքներ էլ որ մենք ունենանք, ինչպիսի պարգևներով ու տաղանդներով էլ որ օրհնված լինենք, ամեն կերպ պարտավոր ենք հաշիվ տալ այդ ամենը Տվողին դրանց օգտագործման համար։
10 Դաս 1 ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 4 Աստծո ընտանիքի անդամների պարտականությունները Մենք բոլորս վայելում ենք հոգևոր և նյութական օրհնություններն ու պարգևները, որոնք Աստված մեզ տալիս է։ Եվ որքա՜ն մխիթարական է այն գաղափարը, որ մենք նաև Նրա «ընտանիքի մասն ենք կազմում»։ Կարդացե՛ք Բ Օրենք 6.5 և Մատթեոս 22.37 համարները։ Ի՞նչ է սա նշանակում, և ինչպե՞ս ենք մենք դա անում։ _________ _________ ________________________________________________________________________ Ինչպե՞ս է հնարավոր սիրել Աստծուն «քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22.37)։ Հետաքրքրական է, որ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցին ոչ այնպես, ինչպես շատերը կակնկալեն։ Կարդացե՛ք Բ Օրենք 10.12, 13 և Ա Հովհաննես 5.3 համարները։ Ըստ Աստվածաշնչի՝ ո՞րն է երկնային Հոր հետ սիրո հարաբերություններում մեր պատշաճ դրսևորումը։ _________ ________________________________________________________________________ _________ Օրենքը պահե՞լը։ Պատվիրաններին հնազանդվե՞լը։ Ցավոք, շատ քրիստոնյաների համար օրենքին (հատկապես չորրորդ պատվիրանին) հնազանդվելն օրինապաշտություն է, և նրանք հայտարարում են, որ իրենցից պարզապես պահանջվում է սիրել Աստծուն և իրենց դրացիներին իրենց իսկ անձի պես։ Այդուհանդերձ, Աստծո ասածը շատ հստակ է՝ Աստծո, ինչպես նաև մեր դրացիների նկատմամբ մեր սերն արտահայտում ենք, այո՛, Նրա պատվիրաններին հնազանդվելով։ «Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք Նրա պատվիրանները» (Ա Հովհաննես 5.3)։ Մենք սովոր ենք այս տեքստը հասկանալ հետևյալ կերպ՝ մենք սիրում ենք Աստծուն, հետևաբար պահում ենք Նրա պատվիրանները։ Եվ սա սխալ մեկնաբանություն չէ։ Սակայն միգուցե կարող ենք տեքստը մեկնաբանել նաև, որ «հենց սա՛ է Աստծո սերը», այսինքն մենք Աստծո սերը ճանաչում և վերապրում ենք Նրա պատվիրանները պահելով։
Դաս 1 11 Մատթեոս 7.21–27 համարներում Հիսուսն ասում է, որ Աստծո խոսքը լսողներն ու կատարողները նման են իմաստուն մարդու, ով իր տունը կառուցում է ամուր ժայռի վրա։ Իսկ նրանք, ովքեր լսում, բայց չեն կատարում, նման են անխելք մարդու, ով իր տունը կառուցում է ավազի վրա, ինչը կործանարար հետևանքներ է ունենում։ Երկուսն էլ լսեցին խոսքը, մեկը հնազանդվեց, մյուսը՝ ոչ։ Հետևանքը կենաց մահու կարևորության տարբերություն եղավ։ Խորհե՛ք Աստծուն սիրելու և Նրա օրենքին հնազանդվելու միջև եղած կապի մասին։ Ինչո՞ւ պետք է Աստծո նկատմամբ սերն այդ կերպ արտահայտվի։ Ի՞նչ կա պատվիրանները պահելու մեջ, որ իսկապես արտահայտում է այդ սերը (հուշում՝ խորհե՛ք այն մասին, թե ինչի է հանգեցնում Նրա օրենքին չհնազանդվելը)։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 5 Գանձ երկնքում «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս 6.19–21)։ Ի՞նչ կարևորագույն ճշմարտությունների մասին է Հիսուսն այստեղ խոսում։ _________ _________ ________________________________________________________________________ Ո՞վ չի լսել բազմաթիվ պատմություններ այն մարդկանց մասին, որոնք մեծամեծ հարստություններ են կուտակել, սակայն վերջում կորցրել այդ հարստությունը։ Մեր աշխարհն անկայուն վայր է. պատերազմները, հանցագործությունները, բռնությունը, բնական աղետները մի ակնթարթում կարող են մեզնից խլել այն ամենը, ինչի համար ազնվորեն և ջանասիրաբար աշխատել ենք։ Կամ էլ կարող է վրա հասնել մահը, և մեկ ակնթարթ հետո մեր ունեցվածքն այլևս մեզ պետք չի գա։ Իհարկե, Սուրբ Գիրքը երբեք չի ասում, թե հարստությունը կամ ունեցվածք կուտակելը վատ բան է։ Սակայն այս տեքստերում Հիսուսը մեզ նախազգուշացնում է դրան հոգևոր արժեքների տեսանկյունից նայել։
12 Դաս 1 Եվ այդուհանդերձ ի՞նչ է նշանակում գանձեր դիզել երկնքում։ Դա նշանակում է Աստծուն ու Նրա գործին մեր կյանքում ամենաառաջին ու պատվավոր տեղը հատկացնել, և այդ տեղը չհատկացնել գումարին կամ հարստությանը։ Դա նշանակում է նաև մեր ունեցվածքն Աստծո գործի, Նրա արքայության մոտեցման, ուրիշների փրկության համար և նրանց օրհնություն լինելու համար օգտագործել։ Օրինակ՝ երբ Աստված կանչեց Աբրամին, ծրագրել էր Աբրամի ու նրա ընտանիքի միջոցով օրհնել երկրի վրա ապրող բոլոր ազգերին։ Աստված Աբրահամին ասաց, ով «Աստծու բարեկամ կոչվեց» (Հակոբոս 2.23). «Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ և օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես։ Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն» (Ծննդոց 12.2, 3)։ «Ուրեմն նրանք, ովքեր հավատով են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ» (Գաղատացիներին 3.9)։ Մեզ ներկայացված է միևնույն մարտահրավերը, որը ներկայացված էր նրան։ «Փողը մեծ արժեք ունի, քանի որ ի զորու է մեծագույն բարիք գործել։ Աստծո զավակների ձեռքերում այն կարող է ծառայել որպես սնունդ քաղցածների համար, ծարավների համար՝ ջուր, մերկերի համար՝ հագուստ։ Այն կարող է լինել պաշտպանություն ճնշվածներին և օգնություն հիվանդներին։ Սակայն փողը ավազի հատիկից ավելի մեծ արժեք է ձեռք բերում միմիայն այն ժամանակ, երբ ծառայում է կյանքի կարիքները հոգալուն և Քրիստոսի գործի առաջխաղացմանը»։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 351։ «Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս 6.21)։ Ըստ ձեր սրտի՝ որտե՞ղ են ձեր գանձերը։ ՈՒՐ­ԲԱԹ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 6 Հետագա ուսումնասիրության համար «Աստծո սիրտն Իր երկրային զավակների հետ կապված է մի սիրով, որը մահից ավելի հզոր է: Իր Որդուն տալով` Նա մեզ տվեց ամբողջ երկինքը մեկ պարգևի մեջ: Փրկչի կյանքը, մահն ու միջնորդությունը, հրեշտակների ծառայությունը, Սուրբ Հոգու բարեխոսությունը, ամենից վեր ու ամենի միջոցով գործող Հայրը և երկնային էակների մշտական հետաքրքրությունը` այս բոլորը մարդու փրկագնման համար է»։ Էլեն Ուայթ, Քայլեր դեպի Քրիստոս, էջ 21։
Դաս 1 13 «Եթե մերժել եք ձեր ես­ը և նվիրվել Քրիստոսին, ապա Աստծո ընտանիքի անդամ եք, և Հոր տան մեջ եղած ամեն ինչ ձեզ համար է։ Աստծո բոլոր գանձերը հասանելի են ձեզ ինչպես այս, այնպես էլ գալիք աշխարհում։ Հրեշտակների ծառայությունը, Սուրբ Հոգու պարգևը, Նրա ծառայողների աշխատանքը՝ այս ամենը ձեզ համար է։ Աշխարհը իր մեջ բովանդակվող ամեն ինչով ձերն է, եթե այդ ամենը ձեզ բարիք բերի»։ Էլեն Ուայթ, Խոհեր օրհնությունների սարից, էջ 110։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. Տեսնելով այս բոլոր հիասքանչ պարգևները, որ Աստված տալիս է Իր զավակներին՝ պարզապես չենք կարող սաղմոսերգուի պես չհարցնել. «Ի՞նչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ» (Սաղմոսներ 116.12)։ Կազմե՛ք այն բոլոր պարգևների ու օրհնությունների ցուցակը, որ Աստված ձեզ տվել է ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական կյանքում, և դասարանում կիսվե՛ք այդ ցուցակով։ Ի՞նչ է սա ձեզ սովորեցնում այն մասին, թե իրականում որքան երախտապարտ պետք է լինեք Աստծուն։ 2. Թեև մենք Աստծուն արդարացիորեն ընկալում ենք որպես մեր Արարիչ, Սուրբ Գիրքը նորից ու նորից մեզ սովորեցնում է, որ
նաև մեզ Պահպանողն է (տե՛ս Եբրայեցիներին 1.3, Հոբ 38.33–37, Սաղմոսներ 135.6, 7, Կողոսացիներին 1.17, Գործք առաքելոց 17.28, Բ Պետրոս 3.7)։ Բացառապես Աստծո պահպանող զորությունն է, որ կյանքի է կոչում տիեզերքի գալակտիկաներից մինչև մեր սրտի բաբախյունը, մինչև ատոմային կառուցվածքն իրար հետ պահող ուժերը, որոնք և մեզ հայտնի բոլոր նյութերի հիմքն են։ Աստվածաշնչյան այս ճշմարտություններն ինչպե՞ս պետք է մեզ օգնեն հասկանալ, թե ինչ պարտավորություններ մենք ունենք Աստծո առաջ այն առումով, թե ինչպես ենք օգտագործում այն, ինչ Նա մեզ է վստահել։ Ինչպե՞ս է այս իրողությունն օգնում մեզ մեր կյանքն ու կյանքի նպատակը պահել ճիշտ լույսի ներքո։ 3. Դասը քննարկում է այն հարցը, թե ինչու են Հիսուսն ու փրկության ծրագիրն Աստծո՝ մեզ տված բոլոր պարգևներից ամենամեծը։ Ինչո՞ւ է դա ճիշտ։ Ի՞նչ կունենայինք մենք առանց փրկության ծրագրի ու դրա առաջարկած մեծագույն հույսի։ Հին աշխարհի գրողներից մեկը մարդուն նկարագրել է որպես ոչ այլ ինչ, քան «քայքայվող ոսկորների վրա փտած լեշի կտորներ»։ Առանց Ավետարանի լուրի ինչո՞ւ նրա ասածն իմաստ կունենար։
Նա
14 Դաս 2 ԴԱՍ 2 ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 7–13 ՄԵԶ ՀԵՏ ԿԱՊԱԾ ԱՍՏԾՈ ՈՒԽՏԵՐԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մատթեոս 10.22, Հովհաննես 6.29, Բ Օրենք 28.1–14, Առակներ 3.1–10, Մաղաքիա 3.7–11, Մատթեոս 6.25–33։ Հիշելու համարը. «Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։ Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին (Բ Օրենք 28.1, 2)։ Բավականին զարմանալի է, բայց Աստված մեզ հետ պայմանագրեր (կամ ուխտեր) է կնքել։ Դրանց մեծ մասը երկկողմանի է, ինչը նշանակում է, որ երկու կողմերն էլ (Աստված և մարդիկ) պատասխանատվություններ ունեն դրանց շրջանակներում։ Երկկողմանի ուխտի օրինակ է. «Եթե դու անես սա, ապա ես կանեմ սա»։ Կամ «Ես կանեմ սա, եթե դու անես սա»։ Ուխտի ավելի հազվադեպ տեսակ է միակողմանի ուխտը։ «Ես կանեմ սա, անկախ այն փաստից՝ դու ինչ­որ բան կանե՞ս, թե՞ ոչ»։ Մարդկության հետ կապած Աստծո ուխտերից մի քանիսը միակողմանի են։ Օրինակ՝ «Նա Իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա» (Մատթեոս 5.45)։ Անենք մենք որևէ բան թե ոչ, կարող ենք վստահ լինել, որ Աստված կտա և՛ արևի լույսը, և՛ անձրևը։ Ջրհեղեղից հետո Աստված խոստացավ մարդկությանը և «երկրի ամեն գազանի», որ այլևս ոչ մի ջրհեղեղ չի ծածկելու ամբողջ երկրագունդը և չի ոչնչացնելու երկիրը (տե՛ս Ծննդոց 9.9–16)՝ անկախ մեր գործողություններից։ Նա խոստացավ նաև. «Այսուհետև, ինչքան ժամանակ որ կլինի երկիրը, չեն դադարի սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը» (Ծննդոց 8.22)։ Տարվա եղանակները կհաջորդեն միմյանց՝ անկախ նրանից, թե ինչ ենք մենք անում կամ ինչ չենք անում։
Դաս 2 15 Այս շաբաթ մենք կուսումնասիրենք Աստծո և Նրա զավակների միջև եղած որոշ շատ կարևոր երկկողմանի ուխտեր։ Եկե՛ք աղոթենք, որ Աստծո շնորհով կարողանանք «իրականացնել գործարքի մեր մասը»։ ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 8 Փրկության ուխտը Գողգոթայում Քրիստոսի մահը փրկությունը հասանելի դարձրեց բոլոր այն մարդկանց համար, ովքեր երբևէ ապրել են կամ դեռ կապրեն երկրի վրա։ Ի տարբերություն տարվա եղանակների անխախտ ցիկլի խոստման՝ փրկության ուխտը միակողմանի չէ, այն չի տրվում բոլորին՝ անկախ նրանց գործերից ու գործողություններից։ Այն հավատամքը, թե բոլորը պետք է փրկվեն, կոչվում է «ունիվերսալիզմ»։ Սակայն Հիսուսը պարզորոշ կերպով սովորեցնում էր, որ թեև Ինքը մահացել է համայն մարդկության համար, սակայն շատերը նախընտրեցին կործանման ու հավիտենական մահվան ընդարձակ ճանապարհը (Մատթեոս 7.13, 14)։ Հետևյալ տեքստերն ի՞նչ են ասում այն մասին, թե ինչպես են մարդիկ ստանում փրկության պարգևը Հիսուսի մեջ։ Ա Հովհաննես 5.13 ___________________________________________________ _________ Մատթեոս 10.22 _________ Հովհաննես 6.29 ________________________________________________________________________ Բ Պետրոս 1.10, 11 _________ Պողոսը շատ լավ էր հասկանում փրկության ուխտի երկկողմանի բնույթը։ Գիտակցելով, որ շուտով պետք է մահապատժի ենթարկվի՝ և ի հեճուկս այն փաստի, որ ընկերներից շատերը լքել էին իրեն՝ Պողոսը վստահաբար ասում է իր թանկագին ընկեր Տիմոթեոսին, որ ինքն իրականացրել է գործարքի իր մասը։ «Քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը, և իմ մեկնելու ժամանակը հասել է։ Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին Նրա հայտնությունը» (Բ Տիմոթեոսին 4.6–8)։
16 Դաս 2 Պողոսն ասում է. «Ես պատրաստ եմ, (որովհետև) ես բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի»։ Պողոսը միշտ է հստակորեն քարոզել, որ փրկությունը միմիայն հավատով է, ոչ թե օրենքի գործերով, և այստեղ ևս նա իր գործերը կամ ձեռքբերումները բնավ չի ներկայացնում որպես Աստծո առջև իրեն արժանի մեկը դարձնող գործոններ։ Իրեն սպասող «արդարության պսակը» Հիսուսի արդարությունն է, որը Պողոսը հավատով ընդունել է իր համար և դրան կառչած է եղել մինչև իր կյանքի վերջին օրը։ Թեև փրկությունը պարգև է, որը չենք վաստակում, ո՞րն է տարբերությունն այդ պարգևն ընդունողների և չընդունողների միջև։ Այս պարգևի ընդունումն ի՞նչ է ենթադրում, որ մենք պետք է անենք։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 9 Ուշադրությամբ հնազանդվել Բ Օրենք գիրքն անապատում քառասուն տարի դեգերելուց հետո իսրայելացիների երկրորդ սերնդին ուղղված Մովսեսի հրաժեշտի լուրն է։ Այս լուրերը տրվեցին Երիքովից արևելք գտնվող Մովաբի հարթավայրում։ Բ Օրենք գիրքն արդարացիորեն կոչվել է «Հիշատակի գիրք»։ Այս գրքում Մովսեսը վերապատմում է Իսրայելի կյանքում Աստծո արած հավատարմության գործերը։ Նա պատմում է Սինա սարից մինչև խոստացված երկրի սահմանագծին գտնվող Կադես­Բառնեա ճամփորդությունը, ինչպես նաև ապստամբությունն ու քառասուն տարվա դեգերումներն անապատում։ Նա վերահաստատում է Տասը պատվիրանները, տասանորդի ու միակենտրոն երկրպագության ու գանձատան պահանջները։ Սակայն Բ Օրենք գրքի առաջնային նպատակը Աստծուն հնազանդվելու ու Նրա օրհնություններն ստանալու կոչն է։ Մովսեսն Աստծուն նկարագրում է որպես Մեկը, Ով ունի Իր ժողովրդի մասին հոգ տանելու ինչպես ունակություններ, այնպես էլ մեծ ցանկություն։ Կարդացե՛ք Բ Օրենք 28.1–14 համարները։ Ի՞նչ մեծ օրհնություններ են խոստացված ժողովրդին։ Սակայն դրանք ստանալու համար նրանք ի՞նչ պետք է անեն։ _________ ________________________________________________________________________ _________ _________
Դաս 2 17 Մովսեսը փափագում էր, որ ժողովուրդը հասկանար, թե Աստված իրենց համար ինչ հիանալի ու հրաշալի օրհնություններ էր պատրաստել։ «Եթե ուշադրությամբ հնազանդվես» նրա բառերը ժողովրդին տեղեկացնում են, որ խաղասեղանին դրված է իրենց հավիտենական ճակատագիրը։ Ազատ ընտրության իրողության ինչպիսի՜ հզոր դրսևորում։ Իսրայելացիները Նրա ընտրյալ ժողովուրդն էին, մեծագույն օրհնություններ ու խոստումներ ընդունողները, սակայն այդ օրհնություններն ու խոստումներն անպայմանական չէին։ Հարկավոր էր դրանք ընդունել, ստանալ և դրանց համապատասխան գործել։ Եվ Աստված նրանցից ոչ մի բարդ բան չէր պահանջում անել։ «Որովհետև այս պատվիրանը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, դժվար չէ քեզ համար և հեռու չէ։ Նա երկնքում չէ, որ ասես, թե՝ «Ո՞վ երկինք կելնի մեզ համար և այն կբերի մեզ, որպեսզի լսենք ու կատարենք այն»։ Եվ ծովի այն կողմում էլ չէ, որ ասես, թե՝ «Մեզ համար ո՞վ կանցնի ծովի այն կողմը և կբերի մեզ համար, որ լսենք նրան և անենք»։ Այդ խոսքը քեզ շատ մոտիկ է, քո բերանում է, քո սրտում, որպեսզի դու այն կատարես» (Բ Օրենք 30.11–14)։ Եվ բնականաբար, օրհնություններից բացի կային նաև անեծքների նախազգուշացումներ, որոնք կթափվեին նրանց գլխին անհնազանդության դեպքում (Բ Օրենք 28.15–68), այսինքն դրանք կլինեին նրանց մեղքի ու ապստամբության հետևանքները։ Ի՞նչ է մեզ համար այսօր նշանակում «ուշադրությամբ հնազանդվել» այն ամենին, ինչ Աստված մեզ ասում է։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 10 Պատվել Տիրոջը Առակների գիրքը ոչ այնքան ճշտի ու սխալի, որքան իմաստության ու հիմարության մասին է։ Գիրքն ընթերցելիս կարելի է տեսնել իմաստության առավելությունները և հիմարության լարած ծուղակները։ Կարդացե՛ք Առակներ 3.1–10 համարները։ Ի՞նչ հրաշալի խոստումներ են տրված այստեղ։ Բացի այդ, ի՞նչ է նշանակում «քո բոլոր բերքերի երախայրիքից»։ _________ ________________________________________________________________________ _________ _________
18 Դաս 2 Աստված կամենում է, որ մենք Իրեն առաջին տեղում դնենք մեր ունեցվածքի տնտեսվարման մեջ՝ որպես նշան, որ գիտակցում ենք, որ ամեն բան Իրեն է պատկանում և հավատում, որ ամեն բան Ինքն է մեզ տալիս։ Սակայն դեռ ավելին, Նա ասում է, որ եթե մենք Իրեն մեր կյանքում առաջին տեղը տանք, ապա հաջորդիվ եկող ամեն բան Ինքը կօրհնի։ Քանի որ եթե Նրան մեր կյանքում առաջին տեղը հատկացնենք, մեր կողմից դա հավատի ու վստահության դրսևորում կլինի, Տիրոջը մեր ամբողջ հոգով վստահելու և մեր հասկացողությանը չապավինելու (ինչը հատկապես կարևոր է, քանի որ այնքան հաճախ են տեղի ունենում այնպիսի բաներ, որոնք մենք չենք կարող հասկանալ կամ իմաստ տեսնել դրանց մեջ) դրսևորում։ Այդուհանդերձ, ուրիշ ոչինչ չպետք է ավելի շատ դրդի մեզ վստահել Աստծուն ու մեր նկատմամբ Նրա սիրուն, քան խաչը։ Երբ գիտակցում ենք, թե մեզնից յուրաքանչյուրին ինչ է տրվել Հիսուսի մեջ որպես ոչ միայն մեր Արարիչ (Հովհաննես 1.1­4) և Պահպանող (Եբրայեցիներին 1.3), այլև մեր Փրկիչ (Հայտնություն 5.9), Աստծուն մեր ունեցած ամեն ինչի երախայրիքը վերադարձնելն իսկապես որ նվազագույնն է, ինչ մենք կարող ենք անել։ «Աստված ոչ միայն հայտարարում է, որ տասանորդն Իրենն է, այլև տեղեկացնում է մեզ, թե ինչպես է հարկավոր այն պահել Իր համար։ Նա ասում է. «Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից» (Առակներ 3.9)։ Այս տեքստը բնավ չի խոսում այն մասին, որ մենք պետք է մեր միջոցները ծախսենք մեր կարիքների վրա, իսկ Տիրոջը բերենք մնացածը, նույնիսկ եթե այդ մնացածից ազնիվ տասանորդ վերադարձնենք։ Տիրոջ հասանելիքը հարկավոր է նախօրոք առանձնացնել»։ Էլեն Ուայթ, Խորհուրդներ տնտեսվարության վերաբերյալ, էջ 81։ Աստված ասում է, որ եթե մենք Իրեն հատկացնենք առաջին տեղը, ապա մեր «շտեմարաններն առատությամբ կլցվեն» (Առակներ 3.10)։ Այնուամենայնիվ, սա տեղի չի ունենա հրաշքով, դուք մի օր չեք արթնանա և ձեր շտեմարաններն ու հնձանները հանկարծակի առատությամբ լցված չեք գտնի։ Փոխարենը Աստվածաշունչը լի է լավ տնտեսվարության, մանրակրկիտ ծրագրավորման և ֆինանսական պատասխանատվության մասին սկզբունքներով, որոնց նկատմամբ ցուցաբերվող հավատարմությունն Աստված կոչ է անում մեզ դարձնել մեր առաջին ու կարևոր պատասխանատվությունը։ Ինչպե՞ս ենք սովորում վստահել Աստծուն ու Նրա խոստումներին դժվարին ֆինանսական իրավիճակներում, երբ փորձում ենք հա­
Դաս 2 19 վատարիմ լինել, սակայն մեր շտեմարաններն ու հնձաններն այդպես էլ չեն լցվում։ չորեքշաբթի ՀՈՒՆՎԱՐԻ 11 Տասանորդի պայմանագիրը Տասանորդ վերադարձնելու և Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունների միջև շատ սերտ հոգևոր կապ կա։ Իսրայելացիները բարգավաճում էին, երբ հնազանդ էին Աստծուն և հավատարիմ էին տասանորդի հարցում։ Դրան հակառակ՝ նրանք ծանր դրության մեջ էին հայտնվում, երբ անհնազանդ ու անհավատարիմ էին։ Նրանց պատմությունը կարծես բաղկացած լինի հնազանդության ու բարգավաճման և անհնազանդության ու խնդիրների՝ իրար հաջորդող բոլորաշրջաններից։ Անհավատարմության շրջաններից մեկի ժամանակ էր, որ Աստված Մաղաքիա մարգարեի միջոցով Իր ժողովրդին երկկողմանի պայմանագիր առաջարկեց։ Կարդացե՛ք Մաղաքիա 3.7–11 համարները։ Ի՞նչ խոստումներ և պարտականություններ են տեղ գտել այս տեքստերում։ _________ _________ _________ Աստված ժողովրդին խոստացավ, որ եթե նրանք հետ դառնան դեպի Իրեն, Ինքն էլ կդառնա դեպի ժողովուրդը։ Երբ ժողովուրդը հարցնում է, թե ինչ նկատի ունի Նա «հետ դառնալ» ասելով, Աստված հստակորեն պատասխանում է. «Դադարե՛ք կողոպտել Ինձ տասանորդում ու ընծայում»։ Այդ կողոպուտն էր պատճառը, որ նրանք անեծքի տակ էին։ Եվ ահա Աստված այդ անեծքից ազատվելու լուծում է տալիս. «Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք» (Մաղաքիա 3.10)։ Եվ եթե դուք այդ անեք, Ես բացելու եմ ձեր առջև «երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի»։ Իսկ եթե մենք այնքան օրհնվենք, որ այլևս այդ օրհնության համար տեղ չլինի, ապա կարող ենք այդ օրհնությունից օգնել ուրիշներին, ինչպես նաև նպաստել Աստծո գործի առաջխաղացմանը։ «Նա, Ով Իր միածին Որդուն տվեց մեզ համար մեռնելու, մեզ հետ ուխտ է կապել։ Նա մեզ տալիս է Իր օրհնությունները, փոխարենը պահանջում, որ մենք վերադարձնենք տասանորդն ու ընծաները։ Չկա այնպիսի մարդ, ով երբևէ կհամարձակվի ասել, որ ինքը չի հասկանում այս
20 Դաս 2 հարցը։ Տասանորդներին ու ընծաներին վերաբերող Աստծո ծրագիրը հստակորեն նշված է Մաղաքիայի գրքի երրորդ գլխում։ Աստված մարդկանց կոչ է անում հավատարիմ մնալ պայմանագրի իրենց մասին, որն Ինքը կնքել է նրանց հետ»։ Էլեն Ուայթ, Խորհուրդներ տնտեսվարության վերաբերյալ, էջ 75։ Իսրայելի պատմության հնազանդության դրական շրջաններից մեկն արձանագրված է Հուդայի բարի Եզեկիա թագավորի օրոք։ Հուդայում իսկական վերածնունդ էր տիրում, և ժողովուրդն սկսեց հավատարմորեն վերադարձնել տասանորդներն ու ընծաները տաճարի գանձատուն։ Հավաքված միջոցներն այնքան շատ էին, որ դրանք կույտերով լցված էին տաճարում։ Բ Մնացորդաց 31.5 համարը պատմում է, թե ինչ պատահեց, երբ Իսրայելի որդիները «առատորեն բերեցին ցորենի, գինու, յուղի, մեղրի և բոլոր անդաստանների բերքերի երախայրիքը. նրանք առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը»։ Տասանորդ վերադարձնելու (կամ չվերադարձնելու) ձեր փորձառությունն ի՞նչ է ասում ձեր սեփական հոգևորության և Աստծո հետ ունեցած հարաբերությունների մասին։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 12 Նախ … փնտրեք Հիսուսի մասին ասվում է, որ «բազմությունը հաճույքով Նրան էր լսում» (Մարկոս 12.37)։ Հիսուսին հետևող և լսող ամբոխների մեծ մասը հասարակ մարդիկ էին, նրանք, ովքեր կերակրվեցին լեռան լանջին և լսեցին Լեռան քարոզը։ Հիսուսը, ըստ էության, նրանց ասում էր. Ես գիտեմ, որ դուք ձեր ընտանիքներն ապահովելու խնդիր ունեք։ Դուք անհանգստանում եք հանապազօրյա ուտելիքի և ըմպելիքի համար, ինչպես նաև հագուստի համար, որը ձեզ տաք կպահի ու կպաշտպանի։ Սակայն ահա Ես ինչ եմ առաջարկում… Կարդացե՛ք Մատթեոս 6.25–33 համարները։ Ի՞նչ խոստում է տրվում այստեղ, և ի՞նչ պետք է աներ ժողովուրդն այս խոստումն ստանալու համար։ _________ ________________________________________________________________________ _________ _________
Դաս 2 21 Աստծո խոստումներից շատերը երկկողմանի ուխտի տարրեր են պարունակում։ Սա նշանակում է, որ օրհնությունն ստանալու համար, մենք պետք է մեր բաժին պատասխանատվություններն իրականացնենք։ Կարդացե՛ք Եսայի 26.3 համարը։ Ի՞նչ է պահանջվում մեզնից անել՝ Աստծո խաղաղությունն ունենալու համար։ _________ ________________________________________________________________________ _________ Կարդացե՛ք Ա Հովհաննես 1.9 համարը։ Ի՞նչ կանի Հիսուսը, եթե մենք խոստովանենք մեր մեղքերը։ ________________________________________________________________________ _________ _________ Կարդացե՛ք Բ Մնացորդաց 7.14 համարը։ Ի՞նչ «եթե»­ներ և ի՞նչ «ապա»­ներ է Աստված առաջարկում այստեղ։ _________ _________ _________ Այս բոլոր տեքստերը և դրանց նման շատ այլ տեքստեր խոսում են այն կարևորագույն փաստի մասին, որ թեև Աստված գերագույն Իշխան է, թեև Նա մեր Արարիչն ու Պահողն է, ու թեև փրկությունը շնորհի պարգև է և ենթակա չէ մեր կողմից վաստակման, մենք դեռևս պետք է խաղանք մեծ պայքարի դրամայում մեզ բաժին ընկած դերն այստեղ՝ այս երկրի վրա։ Օգտագործելով ազատ կամքի և ընտրության իրավունքի սուրբ պարգևը՝ մենք պետք է ընտրենք Սուրբ Հոգու դրդումներին հետևելը և ենթարկվենք նրան, ինչ Աստված մեզ կանչում է անել։ Թեև Աստված առաջարկում է մեզ օրհնություններ և կյանք, մենք կարող ենք ընտրել անեծք և մահ։ Զարմանալի չէ, որ Աստված ասում է. «Ուրեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերունդը» (Բ Օրենք 30.19)։ ՈՒՐ­ԲԱԹ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 13 Հետագա ուսումնասիրության համար «Երբ որ Աստծո ժողովուրդը, աշխարհի պատմության ցանկացած ժամանակահատվածում, ուրախությամբ և պատրաստակամությամբ իրականացրել է Նրա ծրագիրը կանոնավոր բարեգործությամբ (տասա­
22 Դաս 2 նորդների վերադարձ), նվերներով ու ընծաներով, նրանք իրականացնում էին անփոփոխ խոստումն այն մասին, որ իրենց բոլոր գործերը կուղեկցվեն բարգավաճմամբ ճիշտ այնքան, որքան նրանք հնազանդվեն Նրա պահանջներին։ Երբ նրանք ընդունեցին Աստծո պահանջները և հնազանդվեցին դրանց՝ պատվելով Նրան իրենց ունեցվածքով, նրանց շտեմարաններն առատորեն լցված էին։ Սակայն երբ նրանք թալանում էին Աստծուն տասանորդի և ընծայի հարցում իրենց անհավատարմությամբ, ապա ստիպված էին լինում գիտակցել, որ թալանում են ոչ միայն Աստծուն, այլև իրենց, քանի որ Աստված սահմանափակում էր նրանց օրհնությունները ճիշտ այնքան, որքան իրենք սահմանափակում էին Աստծուն բերված իրենց ընծաները»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 3, էջ 395։ Աստվածաշունչը հստակորեն ասում է, որ մենք փրկվում ենք բացառապես հավատքով, որն Աստծո շնորհի պարգև է։ Աստծո պատվիրաններին մեր հնազանդությունն արձագանք է Աստծո շնորհին, այլ ոչ թե վաստակում է այն (ի վերջո, եթե հնարավոր լիներ այն վաստակել, ապա այն կդադարեր շնորհ լինելուց, տե՛ս Հռոմեացիներին 4.1–4)։ Եվ իսկապես, երբ նայում ենք մեզ հետ կապած Աստծո երկկողմանի ուխտին, կարող ենք տեսնել ինչպես մեր օրհնությունները, այնպես էլ պատասխանատվությունները։ Աստծո՝ մեզ առաջարկածին արձագանքելով՝ մենք Նրա հետ հարաբերություններ ենք հաստատում և, մեծ հաշվով, որոշում մեր սեփական ճակատագիրը։ Հնազանդությունը՝ սիրո ծառայությունն ու հավատարմությունը, իրական աշակերտության նշան է։ Հավատը մեզ չի ազատում հնազանդությունից, ավելին, միմիայն հավատն է, որ մեզ դարձնում է Քրիստոսի շնորհի հաղորդակիցներ և հնարավորություն է տալիս Աստծուն մատուցել այն հնազանդությունը, որը Նա մեզնից պահանջում է։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. Ասում են, որ եթե յուրաքանչյուր ադվենտիստ հավատարիմ լիներ տասանորդը վերադարձնելու հարցում, ապա մեր եկեղեցին կունենար ավելի քան բավարար միջոցներ՝ լուրը տարածելու հարցում ամեն բան անելու համար։ Տասանորդի ու ընծաների տեսանկյունից, ի՞նչ եք դուք անում՝ օգնելու եկեղեցուն անել այն ամենը, ինչ որ նա կանչվել է անելու։ 2. Խորհե՛ք այն գաղափարի շուրջ, թե որքան կարևոր են մեր ընտրություններն ու մեր գործերն Աստծո հետ մեր հարաբերություններում։ Ինչպե՞ս ենք միշտ մեր տեսադաշտում պահում գործի և հնազան­
Դաս 2 23 դության, տասանորդը վերադարձնելու և բարեխիղճ տնտեսվարության հարցերը, սակայն միևնույն ժամանակ խուսափում օրինապաշտության ծուղակն ընկնելուց։ 3. Դասարանում քննարկե՛ք երեքշաբթի օրվա դասի վերջում տրված հարցն այն մասին, որ մենք դժվար ժամանակներից չենք խուսափում, նույնիսկ երբ միշտ հավատարիմ ենք եղել։ Երբ այն տեղի է ունենում մեր կյանքում, ինչպե՞ս ենք դա հասկանում և ինչպե՞ս ենք խուսափում հուսալքվելուց։
24 Դաս 3 ԴԱՍ 3 ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 14–20 ՏԱՍԱՆՈՐԴԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 14.18–20, Մաղաքիա 3.10, Բ Օրենք 12.5–14, Ղևտական 27.30, Գ Թագավորների 17.9–16, Ա Կորնթացիներին 4.1, 2։ Հիշելու համարը. «Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի Իմ տան մեջ պաշար լինի, և սրանով Ինձ փորձե՛ք,­ ասում է Զորքերի Տերը,­ թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի» (Մաղաքիա 3.10)։ Ծննդոց 14­րդ գլխում Աբրամը վերադարձել էր գերիներին ազատագրելու հաջող առաքելությունից, որի ժամանակ փրկել էր իր եղբորորդի Ղովտին, նրա ընտանիքին և Սոդոմից վերցված մյուս մարդկանց։ Ի երախտագիտություն՝ Սոդոմի թագավորն Աբրամին առաջարկեց ճակատամարտում ձեռք բերված ողջ ավարը։ Աբրամը ոչ միայն մերժեց թագավորի ընծան, այլև ինքն իր ողջ ունեցվածքից տասանորդ տվեց Մելքիսեդեկին։ Տասանորդ տալու Աբրամի փորձառությունից անմիջապես հետո Տերն ասաց. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, Ես քեզ համար վահան եմ, և քո վարձը խիստ շատ է» (Ծննդոց 15.1)։ Փաստացի Տերն Աբրամին ասում էր. «Մի՛ անհանգստացիր։ Ես կլինեմ քո պաշտպանն ու մատակարարը»։ Այնուհետև, շատ տարիներ անց, Մովսեսն ասաց Իսրայելին, երբ նրանք պատրաստվում էին մտնել Քանանի երկիր. «Ամեն տարի քո ցանած արտից դուրս ելած արմտիքներից անպատճառ տասանորդ կտաս։ … Որպեսզի սովորես վախենալ քո Տեր Աստծուց ամեն ժամանակ» (Բ Օրենք 14.22, 23)։ Էլեն Ուայթը գրում է. «Մարդկանցից հոգևոր նկատառումներով պահանջվում էր Աստծուն ընծաներ մատուցել Մովսեսին հստակ համակարգ տալուց դեռ շատ առաջ, ընդհուպ մինչև Ադամի ժամանակներում»։ Վկայություններ եկեղեցու համար, հատոր 3, էջ 393։ Ի՞նչ նշանակություն ունի այս ամենը մեզ համար այսօր։
Դաս 3 25 ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 15 Տասանորդը մեկ տասներորդ մասն է Բառարաններում «տասանորդ» բառը բացատրվում է որպես «ինչոր բանի տասներորդ մասը» կամ «տասը տոկոս»։ Հավանաբար այս սահմանումը վերցվել է հենց Աստվածաշնչից։ Տասանորդը մեր եկամտի կամ շահույթի տասը տոկոսն Աստծուն վերադարձնելն է։ Մենք գիտակցում ենք, որ այն ամենը, ինչ ունենք, պատկանում է Աստծուն։ Սինա լեռան վրա Իսրայելին տրված տասանորդի օրենքը մատնանշում է, որ տասանորդը սուրբ է և պատկանում է Աստծուն (տե՛ս Ղևտական 27.30, 32)։ Աստված պահանջում է բացառապես Իր տասը տոկոսը։ Իսկ երախտագիտության մեր ընծաները առանձին են տասանորդից և համալրում են այն։ Տասանորդը մեր քրիստոնեական հանձնառության նվազագույն վկայությունն է։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չենք գտնում ցուցումներ այն մասին, որ Աստծո բաժինը մեկ տասներորդ մասից քիչ է։ Կարդացե՛ք Ծննդոց 14.18–20 և Եբրայեցիներին 7.1–9 համարները։ Ո՞րն էր Մելքիսեդեկին հանդիպելու Աբրամի արձագանքը։ Ի՞նչ է սա մեզ սովորեցնում այն մասին, թե տասանորդի պրակտիկան որքան հին արմատներ ունի։ _________ ________________________________________________________________________ Աստվածաշնչում առաջին անգամ տասանորդի մասին հիշատակվում է Ծննդոց 14­րդ գլխում, որը պատմում է Մելքիսեդեկի և Աբրամի հանդիպման պատմությունը։ Տասանորդի մասին աստվածաշնչյան վերջին մեջբերման մեջ հիշատակվում է միևնույն հանդիպումը, սակայն այստեղ «տասներորդ մաս» և «տասանորդ» օգտագործվում են փոխ առ փոխ (տե՛ս Եբրայեցիներին 7.1–9)։ Ուշադրություն դարձրե՛ք, որ Եբրայեցիներին ուղղված թղթում ներկայացված պատմության մեջ ո՛չ Մելքիսեդեկը, ո՛չ Քրիստոսը Ղևիի ցեղից չէին, ուստի տասանորդը օրինական է և ուժի մեջ է մնում ինչպես Ղևիի ցեղի ծառայությունից առաջ, այնպես էլ հետո։ Տասանորդը բացառապես հրեական ավանդույթ չէ և սկիզբ չի առել Սինա լեռան վրա գտնվող հրեաներից։ Կարդացե՛ք Ծննդոց 28.13, 14, 20–22 համարները։ Աստված ի՞նչ խոստացավ անել Հակոբի համար, և ո՞րն էր Հակոբի պատասխանն Աստծուն։ _________ ________________________________________________________________________
26 Դաս 3 Երբ Հակոբը լքեց տունը՝ փախչելով իր բարկացած եղբորից՝ Եսավից, մի գիշեր երազում տեսավ երկրից մինչև երկինք բարձրացող սանդուղք։ Հրեշտակները դրա վրայով վերուվար էին անում։ Իսկ Աստված կանգնած էր վերևում և խոստանում էր լինել Հակոբի հետ և մի օր նրան հետ տանել տուն։ Այս միայնակ երիտասարդն իրական դարձ վերապրեց և ասաց. «Տերն ինձ համար Աստված լինի։ … Եվ այն ամենից, ինչ որ Դու ինձ տաս, ես Քեզ տասանորդ կտամ» (Ծննդոց 28.21, 22)։ Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ տասանորդը, ինչպես և շաբաթը, սկիզբ չեն առել հին Իսրայելի օրենսդրական և նույնիսկ կրոնական համակարգում։ Մենք, որ ապրում ենք խաչից հետո, ի՞նչ դաս պետք է քաղենք այս ճշմարտությունից։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 16 Որտե՞ղ է գանձատունը Կարդացե՛ք Մաղաքիա 3.10 համարը։ Ի՞նչ կարող ենք սովորել այս տեքստից այն մասին, թե ուր պետք է ուղղվի մեր տասանորդը։ _________ _________ _________ Թեև տեքստում հատուկ ցուցումներ տրված չեն, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Աստծո ժողովուրդը գիտեր, թե ինչ նկատի ուներ Աստված «գանձատուն» ասելով։ Աստված Իր ցուցումներում ասում է. «որպեսզի Իմ տան մեջ պաշար լինի»։ Նրա ժողովուրդը հասկանում էր, որ Աստծո տունն ի սկզբանե սրբարանն էր՝ Սինա լեռան վրա Մովսեսին տրված հատուկ ցուցումների համաձայն մանրակրկիտ կերպով կառուցված խորանը։ Հետագայում, երբ Իսրայելի ժողովուրդն ապրում էր խոստացված երկրում, գանձատունը սկզբում Սիլոմում էր, հետո մշտական հիմունքներով տեղափոխվեց Երուսաղեմի տաճար։ Կարդացե՛ք Բ Օրենք 12.5–14 համարները։ Այս տեքստերը չեն խոսում այն մասին, որ Աստծո զավակները կարող էին իրենց հայեցողությամբ տասանորդը տանել ուր ուզեին։ Ի՞նչ սկզբունքներ կարող ենք քաղել այս տեքստերից մեզ համար այսօր։ _________ _________ _________
Դաս 3 27 Որպես Աստծո ընտանիքի անդամներ՝ մենք կամենում ենք հասկանալ Աստծո կամքը տասանորդի վերաբերյալ և այդ հարցում վարվել Նրա կամքի համաձայն։ Աստվածաշնչյան պատմություններից տեղեկանում ենք, որ տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց, Երախայրիքի և Բերքահավաքի տոներին (Ելք 23.14–17), Աստծո ժողովուրդը պետք է գնար Երուսաղեմ՝ անձամբ իր տասանորդն ու ընծաները մատուցելու, ինչպես նաև Աստծուն փառաբանելու ու երկրպագելու։ Այնուհետև ղևտացիները տասանորդը բաժանում էին Իսրայելի ողջ երկրով մեկ ապրող իրենց եղբայրներին (տե՛ս Բ Մնացորդաց 31.11–21, Նեեմիա 12.44–47, Նեեմիա 13.8–14)։ Աստվածաշնչյան կենտրոնական գանձատան այս սկզբունքի հետ համահունչ՝ Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին սահմանել է տեղական միությունները, առաքելությունները և միավորումները՝ որպես գանձատներ համաշխարհային եկեղեցու համար, որից և վճարվում են ծառայողները։ Եկեղեցու անդամների հարմարավետության համար տասանորդը բերվում է տեղական եկեղեցի, որտեղ որպես երկրպագության մաս՝ անդամները բերում են իրենց տասանորդներն ու ընծաները, ոմանք էլ առցանց նվիրատվության ձևն են օգտագործում։ Այնուհետև տեղի գանձապահները տասանորդն ուղարկում են միության գանձատուն։ Տասանորդի կառավարման նման համակարգը, որը սահմանվել և կարգվել է Աստծո կողմից, հնարավորություն է տվել Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցուն համաշխարհային և հարաճուն ազդեցություն ունենալ աշխարհում։ Պատկերացրե՛ք, որ յուրաքանչյուր ոք որոշի իր տասանորդը տալ նրան, ում ինքը կցանկանա, և դա անի Ադվենտիստական եկեղեցու հաշվին։ Ի՞նչ կպատահի մեր եկեղեցու հետ։ Ինչո՞ւ այդ պրակտիկան լավ գաղափար չէ, և ինչո՞ւ է այն հակասում Սուրբ Գրքին։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 17 Տասանորդի նպատակը Կարդացե՛ք Ղևտական 27.30 և Թվեր 18.21, 24 համարները։ Աստված ի՞նչ է առաջարկում անել տասանորդի հետ։ _________ ________________________________________________________________________ _________ _________
28 Դաս 3 Քանի որ Աստված ամեն ինչի սեփականատերն է (Սաղմոսներ 24.1), բնականաբար Նրան փող հարկավոր չէ։ Եվ քանի որ տասանորդը պատկանում է Նրան, Նա մեզ ասում է ինչ անել դրա հետ. օգտագործել Իր տասանորդը Ավետարանի ծառայության աջակցման համար։ Ուստի և ծառայողների կարիքների մասին հոգ է տարվում Աստծո տասանորդով։ Ղևիի ցեղին՝ հինկտակարանյան ծառայողներին, լայնատարած կալվածքներ չէին տրվում, ինչպես մյուս ցեղերին։ Ղևիին տրվեցին որոշակի քաղաքներ, ներառյալ ապաստանի քաղաքները, որոնց շուրջը կար բավականաչափ հողատարածք՝ այգիներ տնկելու համար։ Նրանք իրենց կյանքի ծախսերի համար գումար էին ստանում ժողովրդի տասանորդից, և իրենք էլ իրենց հերթին տասանորդ էին վճարում իրենց եկամտից։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 20.35 համարը։ Ի՞նչ լուր է փոխանցում այս տեքստը և ի՞նչ առնչություն ունի տասանորդի հարցի հետ։ _________ _________ _________ Տասանորդը վերադարձնելը կարևոր է, քանի որ այն օգնում է մեզ Աստծո հետ վստահության հարաբերություններ կառուցել։ Վերցնել սեփական եկամտի տասը տոկոսը և «պարզապես այն տալ» (թեպետ, միևնույն է, այն պատկանում է Աստծուն) իսկապես հավատ է պահանջում, և միայն վարժեցնելով է հնարավոր հավատի աճը։ Մի պահ խորհեք վերջին ժամանակների մասին, երբ հավատարիմները չեն կարողանալու առնել կամ ծախել, ինչպես նկարագրվում է Հայտնություն 13, 14 գլուխներում (տե՛ս 11­րդ շաբաթվա դասը)։ Աստծո և Նրա հոգատարության, Նրա զորության և սիրո նկատմամբ վստահություն զարգացնելն աննկարագրելի մեծ կարևորություն կունենա այն ժամանակ, երբ թվա, թե ողջ աշխարհն է մեզ դեմ։ Տասանորդը հավատարմորեն վերադարձնելը բնականաբար կօգնի զարգացնել այս վստահությունը։ Նույնիսկ նախքան այդ ժամանակների վրա հասնելը որքան կարևոր է բոլորիս համար սովորել վստահել Աստծուն՝ անկախ մեր իրավիճակից։ Ֆինանսական հավատարմության երկրորդ մեծ պատճառը Աստծո խոստացած շոշափելի օրհնություններն ստանալն է։ Որպես տասանորդի պայմանագրի մաս՝ Աստված խոստացել է այնքան շատ օրհնություններ, որ մենք դրանք բոլորն ընդունելու տեղ անգամ չենք ունենա։
Դաս 3 29 Եվ այդ ավելացածով կարող ենք օգնել ուրիշներին, ինչպես նաև աջակցել Աստծո գործի առաջխաղացմանը մեր ընծաներով։ Ինչպե՞ս եք զգացել այն մեծագույն ճշմարտությունը, որ իսկապես «ավելի երանելի է տալը, քան առնելը»։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 18 Տասանորդի վերադարձ հարկերի գանձումից առա՞ջ, թե՞ հետո ստացված եկամտից Մենք հաշվարկում ենք մեր տասանորդը մեր «եկամտի» հիման վրա, եթե աշխատում ենք ժամավճարով կամ ստանում ենք ամսական աշխատավարձ, և կամ վճարում ենք «շահույթից», եթե ինքնազբաղված անձինք ենք կամ մեր սեփական բիզնեսն ունենք։ Շատ երկրներում կառավարությունը հարկեր է գանձում մարդկանց աշխատավարձերից՝ հոգալու այնպիսի ծառայությունների ծախսեր, ինչպիսիք են, օրինակ անվտանգությունը, ճանապարհների ու կամուրջների շինությունը, գործազրկության նպաստները և այլն։ Հաշվարկված կամ զուտ աշխատավարձին վերաբերող առաջնային հարցը հետևյալն է՝ մենք տասանորդը վերադարձնում ենք մեր եկամտից նման հարկերի գանձումից առա՞ջ, թե՞ հետո։ Բիզնես վարող անձինք կարող են հանել օրենքով սահմանված հարկերը, որպեսզի պարզեն իրենց իրական շահույթը՝ նախքան իրենց անձնական հարկերի գանձվելը։ Եկեղեցու անդամների՝ տասանորդը վերադարձնելու սովորությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Յոթերորդ օրվա ադվենտիստների մեծ մասը տասանորդը վերադարձնում է հաշվարկված աշխատավարձից, այսինքն նախքան հարկերի գանձումը։ Իրականում, համաձայն 1990 թվականին Գլխավոր Վեհաժողովում հրատարակված Տասանորդը վերադարձնելու սկզբունքներն ու ուղեցույցները գրքի՝ «Տասանորդը պետք է հաշվարկվի աշխատավարձից կամ եկամտից՝ նախքան հարկերի գանձումը։ Այս հարկերը ներառում են դաշնային և պետական եկամտահարկերը, որոնք ուղղվում են պատասխանատու քաղաքացիության ծառայություններին ու այլ առավելություններին։ Սոցիալական ապահովությանն ուղղված ներդրումները կարող են հանվել (տե՛ս Ուղեցույցներ 111­F)»։ Էջ 22։ Կարդացե՛ք Գ Թագավորների 17.9–16 համարները։ Ինչպիսի՞ն էր այրու վիճակը՝ նախքան Եղիայի՝ նրա մոտ գալը։ Մարգարեն ի՞նչ խնդրեց նրան անել՝ նախքան իր և իր որդու մասին հոգ տանելը։
30 Դաս 3 Դիտարկվող հարցի վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից։ _________ _________ _________ Սարեփտայի որբևայրի կնոջն Աստված ասել էր, որ նրան այցելության է գալու Աստծո մարդը (Գ Թագավորների 17.9)։ Երբ Եղիան եկավ, կինը բացատրեց նրան իր սարսափելի վիճակը։ Եղիան նախ խնդրեց իրեն խմելու ջուր տալ, ապա ավելացրեց. «Մի՛ վախենա, գնա՛ և արա՛ ասածիդ պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքրիկ շո՛թ շինիր նրանից և բե՛ր ինձ համար, հետո կպատրաստես քեզ ու քո որդու համար։ Որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. «Սափորի մեջ ալյուրը չպիտի վերջանա, և յուղը չպիտի պակասի կճուճից մինչև այն օրը, որ Տերն անձրև տա երկրի երեսին»» (Գ Թագավորների 17.13, 14)։ Արդյո՞ք սա եսասիրություն էր Եղիայի կողմից, թե՞ նա պարզապես փորձում էր կնոջ հավատը՝ դրանով իսկ հնարավորություն տալով նրան ի ցույց դնել այն։ Պատասխանը պետք է որ ակնհայտ լինի։ Ինչպես որ մեզ ասվել է. «Յուրաքանչյուր ոք պետք է լինի իր սեփական գնահատողը, և նրան տրված է հնարավորություն տալու այն, ինչը նա որոշել է իր իսկ սրտում»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 4, էջ 469։ Երբեք տասանորդ չվերադարձրած մեկին ինչպե՞ս եք բացատրում օրհնությունները, որոնք գալիս են այն վերադարձնելուց։ Ի՞նչ օրհնություններ են դրանք, և ինչպե՞ս է տասանորդ վերադարձնելն ամրացնում ձեր հավատը։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 19 Ազնիվ կամ հավատարիմ տասանորդ Կարդացե՛ք Ա Կորնթացիներին 4.1, 2 համարները։ Որպես Աստծո զավակներ և Նրա օրհնությունների տնտեսներ՝ մենք ինչպիսի՞ մարդիկ պետք է լինենք։ _________ _________ Ի՞նչ է նշանակում լինել հավատարիմ տասանորդի հարցում։ Այս շաբաթ մենք ուսումնասիրեցինք տասանորդի մի քանի բաղկացուցիչ տարրեր՝
Դաս 3 31 1. Մեր եկամտի կամ շահույթի տասներորդ մասը, որը կազմում է դրա տասը տոկոսը։ 2. Այն պետք է տարվի գանձատուն՝ այնտեղ, որտեղից վճարվում են Ավետարանի ծառայողները։ 3. Տասանորդը մեր եկամտից հարկավոր է առանձնացնել առաջին հերթին, ոչ թե բոլոր ծախսերից հետո։ 4. Օգտագործվում է ճիշտ նպատակի՝ ծառայությունների աջակցության համար։ Որպես եկեղեցու անդամներ՝ մեր պարտականությունն է կատարել առաջին երեք կետերը, իսկ գանձատան կառավարիչների պարտականությունն է՝ հավաստիանալ, որ տասանորդից ստացված միջոցներն օգտագործվում են ճիշտ նպատակի համար։ Ի տարբերություն ընծաների՝ տասանորդը թողնված չէ մեր հայեցողությանը։ Ե՛վ տասներորդ մասը, և՛ գանձատունը մեր պարտականություններն են։ Պարամետրերը սահմանում ենք ոչ թե մենք, այլ Աստված։ Եթե ես չեմ վերադարձնում իմ եկամտի լիարժեք տասը տոկոսը, ես տասանորդ չեմ վերադարձնում, և եթե ես վերադարձնում եմ լիարժեք տասը տոկոսը, սակայն այն տանում եմ ոչ գանձատուն, ոչ էլ այս դեպքում եմ ես տասանորդ վերադարձնում։ Կարդացե՛ք Մատթեոս 25.19–21 համարները։ Ե՞րբ է պահանջվելու մեզնից հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե ինչպես ենք տնտեսվարել Աստծո ունեցվածքը։ Ի՞նչ է ասվում ֆինանսապես հավատարիմ գտնվածներին։ _________ _________ _________ _________ «Աստծո պատվերը հետևյալն է՝ «Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք» (Մաղաքիա 3.10)։ Երախտագիտության կամ առատաձեռնության հորդոր չի արվում։ Սա հասարակ ազնվության հարց է։ Տասանորդը Տիրոջն է, և Նա կոչ է անում մեզ Իրեն վերադարձնել այն, ինչն Իր սեփականությունն է»։ Էլեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 138։ Աստծո տնտեսներ լինելը եզակի առավելություն է, ինչպես նաև պատասխանատվություն։ Նա օրհնում և պահում է մեզ և խնդրում է Իրեն վերադարձնել միմիայն տասներորդ մասը։ Այնուհետև Նա օգտագործում է տասանորդից կուտակված ռեսուրսները՝ ծառայողների կարիքները հոգալու համար, ինչպես Նա դա անում էր Ղևիի ցեղի համար հին Իսրայելի ժամանակներում։
32 Դաս 3 Ոմանք պնդում են, թե տասանորդ չեն վերադարձնում կամ այն հենց գանձատուն չեն բերում անվստահ լինելով, որ գանձատանն այդ գումարները ճիշտ նպատակի են ծառայում։ Այդուհանդերձ, կա՞ արդյոք այնպիսի տեքստ Աստվածաշնչում, որտեղ Աստված ասի. «Տասանորդը գանձատուն բերեք միայն այն դեպքում, երբ վստահ լինեք, որ գանձատանն այն ճիշտ է օգտագործվում»։ ՈՒՐ­ԲԱԹ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 20 Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Վկայություններ եկեղեցու համար գրքի 9­րդ հատորի 245–252 էջերում տեղ գտած տասանորդի վերաբերյալ ամբողջական փաստաթուղթը։ Ուսումնասիրե՛ք Խորհուրդներ տնտեսվարության վերաբերյալ գրքի 65–107 էջերի III բաժինը։ «Եթե մեր ժողովրդի ողջ տասանորդը նախատեսվածի պես գնար Տիրոջ գանձատուն, այնպիսի օրհնություններ կլինեին, որ սուրբ նպատակների համար արված ընծաներն ու պարգևները կտասնապատկվեին, և այդպիսով մարդու և Աստծո միջև ալիքը բաց կմնար»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 4, էջ 474։ Սա հրաշալի պնդում է։ Եթե մենք բոլորս հավատարմորեն տասանորդ վերադարձնողներ լինեինք, Աստված մեզ այնքան կօրհներ, որ մեր եկամուտը կավելանար 1000 տոկոսով»։ «Մաղաքիա 3­րդ գլխում արձանագրված է այն պայմանագիրը, որն Աստված կապել է մարդու հետ։ Այստեղ Տերը ներկայացնում է պայմանագրի Իր մասը, որ առատագույն պարգևներ կհեղի նրանց վրա, ովքեր հավատարմորեն Իրեն կվերադարձնեն տասանորդներն ու ընծաները»։ Էլեն Ուայթ, Ռևյու ընդ Հերալդ, 1901թ. դեկտեմբերի 17։ «Բոլորը պետք է հիշեն, որ մեզանից Աստծո պահանջները ավելի վեր են, քան մնացած բոլոր այլ պահանջները։ Նա մեզ առատապես ռեսուրսներ է տրամադրում, և այն պայմանագիրը, որը Նա կնքել է մարդու հետ, ենթադրում է, որ մարդը պետք է իր ունեցվածքի տասներորդ մասը վերադարձնի Աստծուն։ Տերը ողորմածաբար Իր տնտեսներին է վստահում Իր գանձերը, սակայն դրանց տասներորդ մասի մասին ասում է՝ սա Իմն է։ Աստծո՝ մարդու հայեցողությանը վստահած ունեցվածքին համաչափ մարդը պետք է հավատարիմ տասանորդ վերադարձնի Աստծուն։ Այս հստակ պայմանը դրվել է նաև Իր՝ Հիսուս Քրիստոսի կողմից»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 6, էջ 384։
Դաս 3 33 Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. Խորհե՛ք այն գաղափարի շուրջ, որ տասանորդ վերադարձնելու պրակտիկան չի առաջացել հին Իսրայելում։ Ինչպե՞ս է այս փաստն օգնում հասկանալ Աստծո առաջ մեր այս պարտականության հավերժականությունը։ 2. Դասարանում քննարկե՛ք երկուշաբթի օրվա դասի վերջում տրված հարցը։ Մտածե՛ք, թե ի՞նչ կկատարվեր, եթե մարդիկ որոշեին իրենց տասանորդը ուղարկել մեկ այլ տեղ, ոչ թե գանձատուն։ Ի՞նչ կպատահեր մեր եկեղեցու հետ։ Կարծում եք մենք կշարունակեի՞նք եկեղեցի ունենալ։ Ի՞նչն է սխալ այն դիրքորոշման մեջ, ըստ որի՝ դե, իմ տասանորդն այնքան չնչին գումար է կազմում, որ ոչ մի էական նշանակություն չունի։ 3. Կիսվե՛ք մյուսների հետ այն մասին, թե ինչ եք սովորել և վերապրել տասանորդը վերադարձնելուց։ Ի՞նչ կարող եք սովորեցնել ուրիշներին այս պրակտիկայի մասին։
34 Դաս 4 ԴԱՍ 4 ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 21–27 ԸՆԾԱՆԵՐ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՄԱՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Բ Կորնթացիներին 9.6, 7, Բ Օրենք 16.17, Սաղմոսներ 116.12–18, Ա Մնացորդաց 16.29, Մարկոս 12.41–44, Մարկոս 14.3–9։ Հիշելու համարը. «Ի՞նչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ։ Փրկության բաժակը պիտի վերցնեմ և կանչեմ Տիրոջ անունը։ Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ Իր ամբողջ ժողովրդի առջև» (Սաղմոսներ 116.12–14)։ Բացի տասանորդից, կան նաև ընծաներ, որոնք հաշվարկվում են այն 90 տոկոսից, որը մնում է մեր տրամադրության տակ տասանորդն Աստծուն վերադարձնելուց հետո։ Եվ հենց այստեղ է, որ երևում է մարդու առատաձեռնությունը։ Աստծո ժողովրդի կողմից բերվում էին տարատեսակ ընծաներ, ինչպիսիք էին մեղքի ընծաները՝ տրված ի պատասխան Աստծո շնորհի, կամ շնորհակալական ընծաներ, որոնք բերվում էին ի նշան երախտագիտության Աստծո պաշտպանության, ինչպես նաև առողջության, բարգավաճման և պահպանող զորության։ Կային նաև ընծաներ աղքատների համար, ինչպես նաև երկրպագության, տունը կառուցելու ու պահպանելու համար նախատեսված ընծաներ։ Երբ հասկանում ենք Աստծո՝ մեզ տված պարգևի մեծությունը, մեր ընծաները մեր իսկ աչքին սկսում են թվալ ոչ ավելին, քան երգչախմբի համար հանդերձների ձեռքբերում։ Մենք մեր ընծաները բերում ենք ի պատասխան նրա, ինչ Աստված արել է մեզ համար, հատկապես Հիսուսի զոհով։ «Մենք սիրում ենք Նրան, որովհետև նախ Նա սիրեց մեզ» (Ա Հովհաննես 4.19)։ Եկեղեցին, լինի դա տեղական համայնք, միություն, թե համաշխարհային եկեղեցի, օգտագործում է մեր ընծաները՝ Աստծո գործն առաջ տանելու համար։ Այս շաբաթ կուսումնասիրենք, թե Աստվածաշունչն ինչ ունի ասելու ընծաների մասին՝ որպես երկրի վրա Աստծո գործի մեր կառավարման մի մաս։
Դաս 4 35 ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 22 Տալու դրդապատճառ Մենք սիրում ենք Աստծուն, որովհետև նախ Նա սիրեց մեզ։ Մեր ընծաները պատասխանն են Նրա՝ մեզ տրված զարմանահրաշ պարգևի՝ Հիսուսի։ Մեզ ասվում է. «Տերը մեր ընծաների կարիքը չունի։ Մենք ի վիճակի չենք հարստացնելու Նրան մեր ընծաներով։ Սաղմոսերգուն ասում է. «Քեզնից է ամեն բան, և Քո ձեռքից ստացածն ենք տալիս Քեզ» (Ա Մնացորդաց 29.14)։ Այդուհանդերձ, Աստված մեզ տալիս է Իր ողորմությունները գնահատելու հնարավորություն՝ նույնն ուրիշների վրա տարածելու նպատակով ինքնազոհ ջանքեր անելով։ Սա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք մեր երախտագիտությունն ու սերը հայտնել Աստծուն։ Նա ոչ մի այլ միջոց չի տրամադրել»։ Էլեն Ուայթ, Խորհուրդներ տնտեսվարության վերաբերյալ, էջ 18։ Երբ մենք «մեր» փողերը հանձնում ենք Հիսուսին, դրանով ամրանում է Նրա և ուրիշների նկատմամբ մեր սերը։ Ուստի փողը կարող է լավ բանի ծառայող հզորագույն գործիք լինել։ Հիսուսը փողի ու հարստության մասին ավելի շատ է խոսել, քան որևէ այլ թեմայի։ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում յուրաքանչյուր վեցերորդ տեքստը փողի մասին է։ Ավետարանի բարի լուրն այն է, որ Աստված կարող է մեզ ազատել փողի սխալ օգտագործման և փողի նկատմամբ կույր սիրո աղետներից։ Կարդացե՛ք Մատթեոս 6.31–34 և Բ Օրենք 28.1–14 համարները։ Աստված ի՞նչ է խոստանում անել մեզ համար, եթե մենք հնազանդվենք Իրեն։ Արդյո՞ք մեր կողմից եսասիրություն է հավակնել Աստծո խոստումների իրականացմանը մեր կյանքում։ _________ ________________________________________________________________________ _________ Մեր ընծաները Աստծո համար ինքնազոհության գնալու մեր պատրաստակամության առհավատչյան են։ Ընծայելը կարող է լինել խորը հոգևոր փորձառություն, այն փաստի արտահայտում, որ մեր կյանքերը լիարժեքորեն նվիրել ենք Աստծուն՝ որպես մեր Տիրոջ։ Դուք կարող եք ասել, որ սիրում եք Աստծուն, սակայն առատաձեռնորեն ընծայելն օգնում է բացահայտել (նույնիսկ ուժգնացնել) այդ սերը։ Ընծան բխում է այն սրտի խորքից, որը վստահում է, որ Աստված իր անձնական Աստվածն է և լավագույն ձևով հոգում է իր բոլոր կա­
36 Դաս 4 րիքները։ Մեր ընծաները հիմնված են այն համոզմունքի վրա, որ մենք փրկված ենք Քրիստոսով։ Դրանք Աստծուն խաղաղեցնելու կամ Նրա ընդունելությունը որոնելու համար չեն։ Ընդհակառակը, մեր ընծաները բխում են այն սրտից, որը հավատով ընդունել է Քրիստոսին որպես շնորհի ու փրկագնման միակ և լիարժեք միջոց։ Կարդացե՛ք Բ Կորնթացիներին 9.6, 7 համարները։ Տերն ի՞նչ է ասում մեզ այստեղ։ Ի՞նչ է նշանակում տալ «ըստ իր սրտի հոժարության»։ Ինչպե՞ս ենք մենք սովորում հոժարությամբ տալ։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 23 Որքա՞ն հատկացնել ընծայի համար Կարդացե՛ք Բ Օրենք 16.17 համարը։ Ի՞նչ չափանիշ է Աստված մեզ տալիս՝ որպես մեր ընծաների հաշվարկի հիմք տոկոսային հարաբերության փոխարեն։ _________ _________ _________ Մեր ընծաներով մեր երախտագիտությունն ու գիտակցումն ենք արտահայտում Աստծո նկատմամբ Նրա տված կյանքի, փրկության, պահպանման և տարատեսակ ու մշտական օրհնությունների համար։ Ուստի, ինչպես նշվում է վերը բերված հատվածում, մեր ընծայի չափը հիմնվում է մեր օրհնության վրա։ «Նրան, ում շատ է տրված, նրանից շատ կպահանջվի» (Ղուկաս 12.48)։ Կարդացե՛ք Սաղմոսներ 116.12–14 համարները։ Ինչպիսի՞ պատասխան է մեզնից ակնկալվում 12­րդ համարում առաջադրված հարցին։ Ինչքանո՞վ է փողը տեղ գտնում այս հարցին տրվող պատասխանի մեջ։ _________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարո՞ղ ենք արդյոք երբևէ հատուցել Աստծուն մեզ տված Իր բոլոր օրհնությունների համար։ Պատասխանը պարզ է՝ երբեք չենք կարող։ Կարծես թե լավագույնը, որ կարող ենք անել, առատաձեռն գտնվելն է Աստծո գործի առաջխաղացման, ինչպես նաև մեր դրացիներին օգնելու հարցում։ Երբ Հիսուսն Իր աշակերտներին ուղարկեց միսիոներական ճամփորդության, նրանց ասաց. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք»
Դաս 4 37 (Մատթեոս 10.8)։ Մեր ընծաները նպաստում են մեր մեջ քրիստոսանման բնավորության կերտմանը։ Այդպիսով մենք փոխվում ենք եսասիրությունից դեպի սեր. մենք պետք է հոգ տանենք ուրիշների և Աստծո գործի համար, ինչպես դա անում էր Քրիստոսը։ Եկեք միշտ հիշենք, որ «Աստված այնքան սիրեց … որ … տվեց» (տե՛ս Հովհաննես 3.16)։ Դրան հակառակ (սա այնքան հաստատ է, որքան այն փաստը, որ գիշերը հաջորդում է ցերեկվան), որքան շատ կուտակենք ինքներս մեզ համար, այնքան ավելի եսասեր կդառնանք մեր սրտերում, և այնքան ավելի թշվառ կզգանք մեզ: Մենք ենք որոշում որքան գումար տալ, և նաև, թե ինչ նպատակի ենք ուզում, որ մեր ընծաները ծառայեն։ Սակայն Տիրոջն ընծա մատուցելը քրիստոնյայի պարտականությունն է, որն ունի հոգևոր և բարոյական հետևանքներ։ Այս հարցը մերժելը նշանակում է հոգևոր վնաս հասցնել ինքներս մեզ, հավանաբար ավելի մեծ վնաս, քան կարող ենք գիտակցել։ Ձեր ընծաներն ու այդ ընծաները տալու նկատմամբ ձեր դիրքորոշումն ի՞նչ է ասում Աստծո հետ ունեցած ձեր հարաբերությունների մասին։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 24 Ընծաներ և երկրպագություն Աստվածաշունչը մեզ չի տրամադրում երկրպագության ծառայության հստակ հերթականություն։ Սակայն երևում է, որ երկրպագության ծառայության մեջ առկա է առնվազն չորս բան։ Նոր Կտակարանում այս ցանկը ներառում է ուսումնասիրությունը/քարոզը, աղոթքը, երաժշտությունը և տասանորդն ու ընծաները։ Տարին երեք անգամ Իսրայելի բոլոր տղամարդիկ (և նրանց ընտանիքները) պետք է գային Տիրոջ առաջ Երուսաղեմ։ Եվ «ոչ մեկը Տիրոջ առջև դատարկաձեռն չերևա» (Բ Օրենք 16.16)։ Այլ խոսքերով, երկրպագության մաս էր կազմում նաև տասանորդի վերադարձն ու ընծաներ տալը։ Բաղարջակերաց, Շաբաթների և Տաղավարահարաց տոներին էր, որ Աստծո զավակները բերում էին իրենց տասանորդն ու ընծաները։ Բարդ էր պատկերացնել այդ տոներին դատարկաձեռն ներկայացող որևէ մեկին։ Այլ խոսքերով, հին Իսրայելի համար տասանորդի վերադարձն ու ընծաներ տալը երկրպագության կարևորագույն մաս էր։ Երկրպա­
38 Դաս 4 գությունը միայն բառերով, երգերով կամ աղոթքով Աստծուն մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնելը չէ։ Իրական երկրպագությունն այդ շնորհակալությունն ու երախտագիտությունը Տիրոջ տուն ընծաներ բերելով արտահայտելն է։ Հին Իսրայելում ժողովուրդը տասանորդն ու ընծաները բերում էր տաճար, մենք այն որպես երկրպագության ակտ շաբաթ օրը բերում ենք եկեղեցի (տասանորդն ու ընծաները վերադարձնելու առնվազն մեկ միջոց)։ Կարդացե՛ք Ա Մնացորդաց 16.29, Սաղմոսներ 96.8, 9 և Սաղմոսներ 116.16–18 համարները։ Այստեղ արտահայտված սկզբունքներն ինչպե՞ս ենք կիրառում և ինչպե՞ս ենք ծառայեցնում մեր սեփական երկրպագության փորձառությանը։ ________________________________________________________________________ _________ Որպես Աստծո զավակներ, ում տրված է երկրի վրա Նրա գործը կառավարելու պատասխանատվությունը՝ մեզ համար մեր ընծաները բերելը առավելություն, հնարավորություն և պատասխանատվություն է։ Եթե Աստված մեզ զավակներ է պարգևել, որպեսզի նրանց դաստիարակենք Իր համար, մենք պետք է նրանց հետ կիսենք շաբաթօրյա դպրոցի և եկեղեցու ծառայության ընթացքում տասանորդը վերադարձնելու և ընծաներ տալու ուրախությունը։ Որոշ վայրերում մարդիկ իրենց տասանորդն առցանց կամ այլ ձևերով են վերադարձնում։ Ինչ ձևով էլ որ մեր տասանորդն ու ընծան վերադարձնելիս լինենք, դա կազմում է Աստծուն երկրպագելու մեր փորձառության կարևոր մասը։ Տասանորդը և ընծաները որպես երկրպագության մաս վերադարձնելիս ո՞րն է եղել ձեր սեփական փորձառությունը։ Ինչպե՞ս է այն ազդում Աստծո հետ ունեցած ձեր հարաբերությունների վրա։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 25 Աստված ուշադրություն է դարձնում ձեր ընծաներին Կարդացե՛ք Մարկոս 12.41–44 համարները։ Անկախ նրանից՝ հարուստ ենք թե ոչ, ի՞նչ լուր կարող ենք ստանալ այս պատմությունից։ Ի՞նչ սկզբունք է այս պատմությունը մեզ սովորեցնում և ինչպե՞ս կարող ենք այն կիրառել և ծառայեցնել մեր սեփական երկրպագության փորձառությանը։ _________ ________________________________________________________________________
Դաս 4 39 Հիսուսն ու Նրա աշակերտները տաճարի բակում էին, որտեղ տեղադրված էին գանձանակները, և Նա նայում էր, թե ինչպես են մարդիկ ընծաներ բերում։ Նա բավականին մոտ էր տեսնելու համար, որ այրի կինը երկու լումա գցեց գանձանակի մեջ. դա նրա ողջ ունեցածն էր։ «Բայց Հիսուսը հասկացավ նրա դրդապատճառը։ Կինը հավատում էր, որ տաճարի ծառայությունը նշանակված էր Աստծո կողմից, և փորձում էր իր ուժերի ներածին չափով անել ամեն բան՝ դրան աջակցելու համար։ Նա արեց այն, ինչ կարող էր, և նրա արարքը պետք է նրա հիշատակի հուշարձանը դառնար բոլոր ժամանակներում, ինչպես նաև նրա ուրախությունը՝ հավիտենության մեջ։ Նա իր ընծայի հետ իր սիրտը նվիրաբերեց. նրա ընծայի արժեքը գնահատվեց ոչ թե նրա գցած մետաղադրամով, այլ Աստծո նկատմամբ ունեցած նրա սիրով և Աստծո գործի նկատմամբ նրա շահագրգռվածությամբ, ինչից և բխել էր նրա արարքը»։ Էլեն Ուայթ, Խորհուրդներ տնտեսվարության վերաբերյալ, էջ 175։ Մեկ այլ նշանակալից փաստ է այն, որ սա միակ ընծան է, որը Հիսուսը մեկնաբանել է, ընծա՝ արված այն եկեղեցուն, որն ուր որ է պետք է մերժեր Իրեն, եկեղեցի, որը մեծապես շեղվել էր իր կանչվածությունից ու առաքելությունից։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 10.1–4 համարները։ Ինչո՞ւ երկնային հրեշտակը հայտնվեց հռոմեացի հարյուրապետին։ Նրա ո՞ր երկու գործերն էին ուշադրության արժանացել երկնքի կողմից։ _________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ _________ Պարզվում է՝ երկնքում լսվում են ոչ միայն մեր աղոթքները, այլև ուշադրության են արժանանում մեր ընծայաբերման դրդապատճառները։ Տեքստն ասում է, որ Կոռնելիոսը առատաձեռն էր և շատ ողորմություններ էր անում։ «Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս 6.21)։ Կոռնելիոսի սիրտը հետևում էր իր ողորմության ընծաներին։ Նա պատրաստ էր ավելին իմանալ Հիսուսի մասին։ Աղոթքն ու ողորմություն տալը սերտորեն կապված են և ի ցույց են դնում մեր սերն Աստծո և մեր դրացիների նկատմամբ՝ Աստծո օրենքի երկու մեծ սկզբունք. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով» և «քո մերձավորին՝ ինչպես քո անձը» (Ղուկաս 10.27)։ Առաջինը դրսևորվում է նաև աղոթքում, երկրորդը՝ ողորմություն տալու մեջ։
40 Դաս 4 ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 26 Ընծայաբերում հատուկ ծրագրերի համար Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց ակտիվների ընդամենը մոտավորապես 9 տոկոսն է իրացվելի1 և կարող է ներդրվել որպես ընծա ցանկացած պահի։ Կանխիկ գումարը, չեքերը, խնայողությունները, դրամական շուկայի ֆոնդերը և այլն, ընդհանուր առմամբ համարվում են իրացվելի ակտիվներ, առնվազն նրանց համար, ովքեր տիրապետում են նման ակտիվների: Մեր ակտիվների մեծ մասը՝ մոտ 91 տոկոսը, «ներդրված» է գույքի մեջ, օրինակ՝ մեր տները, մեր անասունները (եթե գյուղական վայրում ենք ապրում) կամ այլ ոչ իրացվելի ապրանքներ: Իրացվելի և ոչ իրացվելի ակտիվների տոկոսների տարբերությունը կարելի է ի ցույց դնել 1000 հատ մեկ դրամանոց մետաղադրամ դնելով երկու տարբեր ապակե բանկաների մեջ, որտեղ յուրաքանչյուր մեկ տոկոսը ներկայացվում է 10 հատ մեկ դրամանոց մետաղադրամով: Այսպիսով, դուք կունենաք 90 դրամ փոքր բանկայի մեջ, որոնք կկազմեն 9 տոկոս իրացվելի ակտիվները, և 910 դրամ ավելի մեծ բանկայում, որը կկազմի է ոչ իրացվելի ակտիվների 91 տոկոսը: Մարդկանց մեծ մասն ընծաներ է տալիս փոքր բանկայից՝ իրենց իրացվելի ակտիվներից։ Դրանք այն միջոցներն են, որոնք առկա են նրանց բանկային հաշիվներում կամ դրամապանակում։ Սակայն երբ ինչ­որ մեկն իսկապես ոգևորվում է ինչ­որ բանով, տալիս է մեծ բանկայից։ Աստվածաշունչը շատ նման պատմություններ է պատմում։ Կարդացե՛ք Մարկոս 14.3–9 և Հովհաննես 12.2–8 համարները։ Ովքե՞ր էին Սիմոնի տան խնջույքին մասնակցող հիմնական անձինք։ Ի՞նչ արժեք ուներ Մարիամի ընծան։ Ինչո՞ւ նա օծեց Հիսուսին հենց այդ ժամանակ։ _________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մարիամի ընծան 300 դինար էր, որը հավասար էր տարեկան աշխատավարձի։ Այն, ամենայն հավանականությամբ, «մեծ բանկայից» արված ընծա էր։ Այս դեպքից հետո Հուդան մատնեց Հիսուսին այդ գումարի մեկ երրորդից փոքր­ինչ ավելիի՝ «փոքր բանկայի» ընծայի՝ 30 1  Իրացվելի ակտիվներ՝ (բանկ․) ակտիվներ, որոնք արագորեն կարելի է վերածել կանխիկ դրամի (կանխիկ դրամական միջոցներ դրամարկղում և թղթակցային հաշիվներում, ոսկի, պետական արժեթղթեր և այլն)
Դաս 4 41 արծաթի դիմաց (Մատթեոս 26.15)։ Իրական սեր և նվիրվածություն է պահանջվում «մեծ բանկայից»՝ մեր ներդրումներից ընծայելու համար։ Սակայն երբ ժլատանում ենք, ինչպես Հուդան, կարող ենք ծախել մեր հոգիները գրոշներով։ Բառնաբասի աշխատանքին ու գործունեությանը Նոր Կտակարանն անդրադառնում է 28 անգամ։ Մենք նրան ճանաչում ենք նախ և առաջ որպես Պողոս առաքյալի ուղեկից և մեծ միսիոներ։ Սակայն այս ամենի հիմքը գտնում ենք առաջին տեքստում, որտեղ նշվում է նրա մասին։ Գործք առաքելոց 4.36, 37 համարներում մենք կարդում ենք նրա ընծայի մասին, որն իսկապես «մեծ բանկայից» տրված ընծա էր։ Քրիստոսի հետևյալ խոսքերի ինչպիսի՜ հզոր օրինակ. «Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս 6.21)։ Ինչո՞ւ է զոհաբերական ընծան նույնքան կարևոր տվողի, որքան ստացողի համար։ ՈՒՐ­ԲԱԹ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 27 Հետագա ուսումնասիրության համար Երկնային հիշատակման գրքերում գրանցվում է նաև Աստծո ընտանիքի անդամների ֆինանսական հավատարմությունը։ «Գրանցող հրեշտակը հավատարմորեն գրի է առնում Աստծուն բերված և գանձատանը դրված յուրաքանչյուր ընծա, ինչպես նաև այդ կերպ բերված ընծաների վերջնական հաշվարկը։ Աստծո աչքը նկատում է ամենաչնչին գումարն անգամ, որը նվիրաբերվում է Նրա գործի համար. նկատում է նաև տվողի հոժարակամությունը կամ չկամությունը։ Տալու դրդապատճառը ևս արձանագրվում է։ Այն ինքնամերժ, նվիրված մարդիկ, ովքեր Աստծո խոսքի համաձայն Նրան են վերադարձնում այն, ինչը պատկանում է Իրեն, կպարգևատրվեն համաձայն իրենց գործերի։ Ու եթե նույնիսկ այս կերպ նվիրաբերված միջոցները սխալ կիրառվեն և չիրականացնեն այն նպատակը, որը նվիրաբերողն ուներ՝ Աստծո փառքը և հոգիների փրկությունը, նրանք, ովքեր զոհաբերել են հոգու անկեղծությամբ և Աստծո փառքին նայելով, չեն կորցնի իրենց վարձքը»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 2, էջ 518։ «Աստված փափագում է, որ մարդիկ աղոթեն ու պլանավորեն Իր գործի առաջընթացը։ Սակայն, ինչպես Կոռնելիոսը, մենք պետք է միավորենք աղոթքը տալու հետ։ Մեր աղոթքներն ու նվիրաբերությունները պետք է հուշարձանի նման բարձրանան առ Աստված։ Հավատքն
42 Դաս 4 առանց գործերի մեռած է, և առանց կենդանի հավատի անհնար է Աստծուն հաճո լինել։ Աղոթելու հետ մեկտեղ մենք պետք է տանք մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ մեր աղոթքների իրականացման համար։ Եթե մենք ապրենք մեր հավատը, չենք մոռացվի Աստծո կողմից։ Նա գրանցում է սիրո և ինքնամերժման յուրաքանչյուր դրսևորում։ Նա ճանապարհներ կբացի, որտեղ մենք կարող ենք ցուցաբերել մեր հավատը մեր գործերով» Էլեն Ուայթ, Գլիներ Ատլանտիկ Միավորում, 1903թ. հունիսի 17։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. Ինչպե՞ս կարելի է համադրել աղոթքն ու տալը։ Այսինքն ինչպե՞ս կարող է աղոթքն օգնել ձեզ իմանալ ինչ տալ, երբ տալ և որքան տալ։ 2. Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ հայտնի մի ամսաթերթ պատմում էր Ուոլ Սթրիթի2 երիտասարդ մասնագետների մասին, ովքեր անհավանական գումարներ են վաստակում, սակայն միևնույն ժամանակ այնքան դժբախտ, դատարկ և տագնապով ու անհանգստությամբ լի կյանք են վարում։ Նրանցից մեկը՝ ներդրումների կառավարմամբ զբաղվող մի մենեջեր, ասաց. «Իմ մահվանից հետո ի՞նչ իմաստ կունենա այն, որ ես իմ ներդրումների պորտֆոլյոյին լրացուցիչ մեկ տոկոս եկամուտ եմ ավելացրել»։ Ի՞նչ դաս կարող ենք քաղել այս պատմությունից այն մասին, թե ինչպես տալը, այն էլ զոհաբերական տալը, հոգևոր մեծ օգուտ կարող է բերել տվողին այն իմաստով, որ օգնում է նրան ազատվել «հարստության պատրանքներից» (Մատթեոս 13.22)։ 3. Էլեն Ուայթի գրքից արված վերը ներկայացված մեջբերման մեջ ուշադրությո՛ւն դարձրեք նվիրաբերված միջոցների «սխալ կիրառության» հատվածին։ Ինչո՞ւ է տվողների համար կարևոր միշտ մտապահել այն գաղափարը, որը նա ներկայացնում է մեջբերման հատվածում։ 2  Փողոց, որը գտնվում է Մանհեթենի հարավային մասում։ Նյու Յորքի գործարար և ֆինանսական կենտրոններից է։ Այստեղ է գտնվում Նյու Յորքի ֆոնդային բորսան։
Դաս 5 43 ԴԱՍ 5 ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 28–ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 3 ՊԱՐՏՔԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՈՒԵՆԱԼԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Բ Օրենք 28.1, 2, 12, Մատթեոս 6.24, Ա Հովհաննես 2.15, Առակներ 22.7, Առակներ 6.1–5, Բ Օրենք 15.1–5։ Հիշելու համարը. «Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին» (Առակներ 22.7)։ «Պարտք» բառի սահմանումներից մեկը հետևյալն է՝ «այսօր ծախսել այն, ինչն ակնկալում ես վաստակել ապագայում»։ Մեր օրերում պարտքն ասես կենսակերպի վերածված լինի, սակայն այն չպետք է նորմայի վերածվի քրիստոնյայի համար։ Աստվածաշունչը չի ողջունում պարտքը։ Սուրբ Գրքում առնվազն 26 հիշատակում կա պարտքի մասին, և դրանք բոլորը բացասական են։ Սուրբ Գիրքը չի պնդում, որ գումար պարտք անելը մեղք է, սակայն այն ներկայացնում է դրանից շատ հաճախ բխող վատ հետևանքները։ Ֆինանսական պարտականությունների մասին խոսելիս Պողոսը խորհուրդ է տալիս. «Ուրեմն վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին վախ՝ վախը, որին պատիվ՝ պատիվը։ Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց» (Հռոմեացիներին 13.7, 8)։ Ինչո՞ւ է պարտքը գրեթե միջազգային աղետ բոլոր մակարդակներում՝ անձնական, կորպորատիվ, կառավարական։ Բոլոր հասարակություններում միշտ եղել է բնակիչների առնվազն փոքր տոկոս, ովքեր պարտք են ունեցել։ Սակայն այսօր պարտք ունեցող մարդիկ անհամեմատ ավելի մեծ տոկոս են կազմում, և դա գրեթե երբեք չի գործում հօգուտ նրանց։ Այս շաբաթ մենք կդիտարկենք պարտքի պատճառները և թե ինչպես վարվենք դրա հետ։ Գուցե դուք անձնապես պարտք չունեք, սակայն այս թանկարժեք տեղեկությամբ կարող եք կիսվել ընտանիքի անդամների ու ընկերների հետ, ում դա կարող է օգտակար լինել։
44 Դաս 5 ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 29 Պարտքի առաջացրած խնդիրները Կարդացե՛ք Բ Օրենք 28.1, 2, 12 համարները։ Ո՞րն է պարտքին վերաբերող Աստծո կատարելատիպն Իր զավակների համար։ Ինչպե՞ս կարող են նրանք հասնել այս կատարելատիպին։ Ու թեպետ այդ ժամանակները միանգամայն տարբեր են մեր ժամանակներից, ի՞նչ սկզբունքներ կարող ենք քաղել այս պատմությունից ու կիրառել դրանք մեր իրավիճակում։ _________ _________ ________________________________________________________________________ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կա երեք հիմնական պատճառ, որ մարդիկ հայտնվում են ֆինանսական դժվարությունների մեջ։ Դրանք թվարկված են ստորև՝ ամենահաճախից ամենահազվադեպը հանդիպողների կարգով։ Առաջին պատճառը ֆինանսական անգրագիտությունն է։ Շատ մարդիկ, այդ թվում՝ նույնիսկ կրթվածները, ունեն ֆինանսական անգրագիտություն։ Նրանք պարզապես երբեք չեն տեղեկացել փողի կառավարման աստվածաշնչյան կամ նույնիսկ աշխարհիկ սկզբունքներին: Այնուամենայնիվ, հույս կա։ Այս դասը կտրամադրի այդ սկզբունքների և դրանց կիրառման պարզ ամփոփում։ Ֆինանսական դժվարության երկրորդ պատճառը ժլատությունն է կամ եսասիրությունը։ Ընկնելով գովազդների կամ անձնական փափագների ծուղակը՝ մարդիկ պարզապես ապրում են իրենց միջոցներին ոչ համապատասխան։ Նրանք հրաժարվում են ապրել այնպիսի տան մեջ, վարել այնպիսի մեքենա կամ կրել այնպիսի հագուստ, ինչպիսին իսկապես կարող են թույլ տալ իրենց։ Այս նույն մարդկանցից շատ շատերը կարծում են, թե չափազանց աղքատ են տասանորդ վերադարձնելու համար, ինչի հետևանքով ապրում են իրենց կյանքն առանց Աստծո խոստացած իմաստության և օրհնությունների (տե՛ս Մաղաքիա 3.10, 11, Մատթեոս 6.33)։ Այս մարդկանց համար ևս հույս կա, սակայն այն պահանջում է սրտի փոփոխություն և գոհության հոգի։ Ֆինանսական դժվարությունների առաջացման երրորդ պատճառն անձնական դժբախտությունն է։ Մարդը կարող է բախվել լուրջ հիվանդության՝ առանց բուժման ծախսերը հոգալու հնարավորություն ունենալու։ Կարող է լքված լինել անխնա կերպով մսխող կողակցի կողմից։
Դաս 5 45 Նրա ունեցվածքը կարող է կործանած լինել բնական աղետը, կամ էլ նա կարող է ծնված և մեծացած լինել ծայրահեղ աղքատության մեջ։ Այս մարդկանց համար ևս հույս կա։ Թեպետ նրանց ուղին ավելի բարդ է, միևնույն է, նրանց խնդիրները ևս հաղթահարելի են։ Փոփոխությունը կարող է գալ քրիստոնյա ընկերների օգնությամբ, բարեպաշտ խորհրդատուների աջակցությամբ, լավ կրթության ու ջանադիր աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև Աստծո օրհնությամբ ու նախախնամությամբ։ Ինչ էլ որ լինի պատճառը, նույնիսկ եթե դա մարդու սեփական սխալն է, պարտքից հնարավոր է ազատագրվել։ Սակայն պարտք ունեցող մարդիկ պետք է որոշակի փոփոխություններ անեն իրենց կյանքում, ծախսերում և ֆինանսական առաջնահերթություններում։ Կարդացե՛ք Ա Տիմոթեոսին 6.6–9 համարները։ Պողոսն ի՞նչ է ասում այստեղ, ինչին բոլորս պետք է ականջալուր լինենք։ Ի՞նչ են նշանակում ձեզ համար այս բառերը, և ինչպե՞ս կարող եք ավելի լավ հետևել նրան, ինչ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է այստեղ։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 30 Հետևելով Աստծո խորհրդին Մենք նյութական էակներ ենք և ապրում ենք նյութական աշխարհում, որը ժամանակ առ ժամանակ կարող է խիստ գրավիչ լինել։ Առնվազն պողպատից պետք է լինեք, ոչ միս ու արյունից, որ երբեմն­երբեմն նյութական ունեցվածքի գայթակղություն կամ հարստության փափագ չզգաք։ Ի վերջո, ո՞վ երբևէ չի երևակայել, թե հարուստ է կամ վիճակախաղում գումար է շահել։ Թեև մենք բոլորս բախվում ենք դրան, և ոչ մի վատ բան չկա լավ ապրուստ վաստակելու կամ նույնիսկ հարուստ լինելու համար քրտնաջան աշխատելու մեջ, մեզանից ոչ ոք չպետք է ընկնի փողից, հարստությունից և նյութական ունեցվածքից կուռքեր կերտելու թակարդը: Մեզ խոստացված է աստվածային զորություն՝ հավատարիմ մնալու նրան, ինչը գիտենք, որ ճիշտ է: Սա կարևոր է, քանի որ հարստության և նյութական ունեցվածքի գայթակղությունը շատ մարդկանց է կործանման տարել: Կարդացե՛ք Մատթեոս 6.24 և Ա Հովհաննես 2.15 համարները։ Ո՞րն է այս երկու համարների ընդհանուր թեման, թեև դրանք արտահայտված են տարբեր ձևով։ _________ ________________________________________________________________________
46 Դաս 5 Ցավոք, աշխարհի նկատմամբ սերը կարող է այնքան ուժգին լինել, որ մարդիկ պարտքեր կուտակեն այդ սերը բավարարելու հույսով։ Սակայն այդ ակնկալիքները երբեք չեն արդարանում (տե՛ս Ժողովող 4.8)։ Ու քանի որ պարտքը մարդկանց համար պատրաստած սատանայի ցանցերից մեկն է, ավելի քան տրամաբանական է, որ Աստված կցանկանար Իր զավակներին տեսնել առանց պարտքի։ Աստված Իր Խոսքի և մարգարեական պարգևի միջոցով խորհուրդներ է տվել, որոնց հետևելը մեզ ֆինանսական ազատության կտանի։ Կարդացե՛ք Սաղմոսներ 50.14, 15 համարները։ Ի՞նչ տրամադրվածությամբ պետք է ապրի Աստծո ժողովուրդը։ Ի՞նչ է նշանակում «կատարի՛ր քո ուխտերը»։ ________________________________________________________________________ _________ _________ Մենք ընդունում ենք մեր եկեղեցու անդամությունը փառաբանելով ու երախտագիտություն հայտնելով մեր Աստծուն, Ով արարել և փրկագնել է մեզ։ Մկրտության երդման 9­րդ կետը (13­ից) հարցնում է. «Դուք հավատո՞ւմ եք եկեղեցական կազմակերպությանը։ Դուք նպատակ ունե՞ք երկրպագել Աստծուն և աջակցել եկեղեցուն ձեր տասանորդների ու ընծաների միջոցով, ինչպես նաև ձեր անձնական ջանքերով ու ազդեցությամբ»։ Որպես ապագա Յոթերորդ օրվա ադվենտիստներ՝ մենք բոլորս պատասխանել ենք՝ այո։ Այսպիսով, այս տեքստերը (Սաղմոսներ 50.14, 15) խոստում են նրանց, ովքեր երախտագիտության ընծաներ են մատուցում Աստծուն և հավատարմորեն կատարում են իրենց ուխտերը։ Ձեր ընտրություններն ի՞նչ են ասում ձեզ այն մասին, թե որքան լավ եք հաղթահարում աշխարհի գայթակղությունները։ Ինչո՞ւ լավ ապրուստ վաստակելու համար քրտնաջան աշխատելը պարտադիր կերպով նույնը չէ, ինչ հարստությունը կամ փողը կուռքի վերածելը: Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այս տարբերությունը: Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ 31 Ինչպես ազատվել պարտքերից Կարդացե՛ք Առակներ 22.7 համարը։ Ի՞նչ իմաստով ենք մենք դառնում փոխ տվողի ստրուկը։ _________ ________________________________________________________________________
Դաս 5 47 Ի՞նչ կարելի է անել այս դժբախտ երևույթից խուսափելու համար։ Եթե պարտքեր ունեք, հետևյալ պլանը կօգնի ձեզ սկսել պարտքի զրոյացման գործընթացը։ Պլանը հասարակ է։ Այն ունի նախապայման և երեք քայլ։ Նախապայմանն Աստծուն սուրբ տասանորդը հավատարմորեն վերադարձնելու պարտավորության ստանձնումն է՝ Նրա իմաստությունն ու օրհնություններն ստանալու համար։ Նա փափագում է օրհնել Իրեն հնազանդներին։ Քայլ առաջին՝ ասել «ո՛չ» լրացուցիչ պարտքերին. այլևս ոչ մի ծախս՝ հիմնված ապագա եկամտի վրա։ Եթե գումար փոխ չեք վերցնում, պարտք չեք ունենում։ Եթե այլևս գումար փոխ չվերցնեք, այլևս պարտք չեք ունենա։ Քայլ երկրորդ՝ հարկավոր է ուխտ կապել Աստծո հետ, որ այսուհետ, Նրա օրհնություններից հնարավորինս արագ կվճարեք ձեր պարտքերը։ Երբ Աստված ձեզ ֆինանսապես օրհնում է, այդ գումարով նվազեցրե՛ք ձեր պարտքերը, ոչ թե ավելի շատ իրեր գնեք։ Այս քայլը թերևս ամենակարևորն է։ Երբ մարդիկ անսպասելիորեն գումար են ստանում, նրանց մեծ մասը պարզապես ծախսում է այն։ Դուք այդպես մի՛ վարվեք, դրա փոխարեն այդ գումարը ներդրե՛ք պարտքերի զրոյացման ձեր ծրագրի մեջ։ Քայլ երրորդ՝ սա գործնական մասն է։ Կազմեք ձեր բոլոր պարտքերի ցուցակը՝ ամենաշատից ամենաքիչը, նվազման կարգով։ Շատ ընտանիքներում ցուցակի առաջին կետում տան հիփոթեքային վարկն է, իսկ ներքևում որևէ սպառողական վարկ կամ անձնական պարտքերը։ Սկսեք ամեն պարտքի համար նվազագույն ամսական վճարում սահմանելով ու կատարելով։ Հետո ներքևում գտնվող պարտքերի վճարները կրկնապատկեք կամ ավելացրեք այնքանով, որքանով կարող եք։ Հաճելիորեն կզարմանաք, թե որքան արագությամբ կարողացաք մարել ցուցակի ներքևում գտնվող պարտքերը։ Այնուհետև, այն ամսական գումարը, որը հատկացրել էիք փոքր պարտքերի վճարման համար, օգտագործեք ցուցակում մարված պարտքերին նախորդող պարտքերի վճարման համար։ Երբ մարեք փոքրիկ, սակայն բարձր տոկոսադրույքով վարկերը, զարմանալիորեն մեծ գումար կխնայեք հաջորդ՝ ավելի մեծ պարտքերը մարելու համար։ Աստված ակնհայտորեն չի ուզում, որ մենք պարտքեր ունենանք։ Շատ ընտանիքներ զգում են, որ Աստված օրհնում է իրենց անսպասելի ճանապարհներով, երբ որ նրանք ուխտ են կապում Աստծո հետ, և պարտքերը մարվում են նրանց սպասածից ավելի արագ։ Այս
48 Դաս 5 երեք պարզ քայլերին հետևելով՝ շատ ընտանիքներ ազատագրվել են պարտքից։ Դուք և՛ս կարող եք։ Աստծուն առաջին տեղում դնելով՝ դուք կստանաք Նրա իմաստությունը և օրհնությունները՝ կառավարելու այն, ինչը Նա ձեզ է վստահել։ «Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև Ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»» (Եբրայեցիներին 13.5)։ Ինչպե՞ս կարող է այս բառերի կիրառությունը մեծապես օգնել մեզ խուսափել պարտքերից։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 1 Երաշխավորություն և արագ հարստանալու սխեմաներ Աստվածաշունչը շատ հստակ է այն հարցում, որ Աստված չի կամենում, որ Իր զավակները պատասխանատվություն կրեն ուրիշների պարտքերի համար։ Առակներ գրքում Աստված մեզ զգուշացնում է հեռու մնալ երաշխավորությունից, այսինքն ուրիշի վերցրած վարկի/ պարտքի համար երաշխավորություն չստանձնել։ Կարդացե՛ք Առակներ 6.1–5, Առակներ 17.18 և Առակներ 22.26 համարները։ Ի՞նչ լուր կա այս տեքստերում։ _________ ________________________________________________________________________ Երաշխավորության կարիք սովորաբար առաջանում է, երբ վատ վարկային պատմությամբ անձը ցանկանում է վարկ վերցնել վարկատու հաստատությունից և չի համապատասխանում հաստատության պահանջներին: Վարկային մասնագետը նրան առաջարկում է գտնել վստահելի վարկային պատմությամբ մեկին, ով նրա երաշխավորը կլինի, ապա բանկը կտրամադրի վարկը և պատասխանատվության կենթարկի երաշխավորին այն դեպքում, երբ վարկառուն չկարողանա մարել պարտքը: Երբեմն եկեղեցու անդամ ընկերը կարող է խնդրել ձեզ լինել իր երաշխավորը։ Դուք պետք է պատասխանեք. «Աստվածաշունչն արգելում է ինձ անել դա»։ Հարկավոր է պարզորոշ հասկանալ, որ Աստվածաշունչը խրախուսում է մեզ օգնել կարիքի մեջ լինողներին, սակայն մենք ոչ մի դեպքում չպետք է մեզ վրա վերցնենք նրանց պարտքերի պատասխանատվությունը։
Դաս 5 49 Դեռահաս զավակները հաճախ են խնդրում իրենց ծնողներին իրենց առաջին մեքենայի գնման երաշխավորը լինել։ Կամ ավելի հասուն զավակները խնդրում են ծնողներին սեփական բիզնեսն սկսելու համար բանկային վարկի երաշխավորը լինել։ Այստեղ ևս կիրառելի է միևնույն պատասխանը։ Մենք պետք է օգնենք ուրիշներին, եթե դրա իրական կարիքը կա, սակայն ոչ մի դեպքում չպետք է դառնանք ուրիշների պարտքերի երաշխավորը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երաշխավորների 75 տոկոսը վերջում ինքն է մարում պարտքը։ Կարդացե՛ք Առակներ 28.20 և Ա Տիմոթեոսին 6.9, 10 համարները։ Ի՞նչ նախազգուշացում կա այստեղ։ _________ _________ ________________________________________________________________________ Արագ հարստանալու սխեմաները մեկ այլ ֆինանսական ծուղակ են. դրանք գրեթե երաշխավորում են ֆինանսական կործանում նրանց համար, ովքեր ընկնում են այդ ծուղակը։ Եթե ինչ­որ բան չափազանց լավն է ճշմարիտ լինելու համար, այն անկասկած չի կարող ճշմարիտ լինել։ Շատ մարդիկ կրում են ինչպես ֆինանսական, այնպես էլ հուզական վնասներ։ Այս նենգավոր սխեմաների ողբերգական կողմերից մեկն էլ այն է, որ դրանցում մասնակցություն ունենալու համար մարդիկ նախ և առաջ պետք է գումար փոխ վերցնեն։ Շատ մարդկանց կյանքերն ու ընտանիքներն են քայքայվել արագ հարստանալու այս սխեմաների պատճառով, որոնք իրականում հարստացրել են միայն դրանք հորինող խաբեբաներին նրանց ծուղակն ընկած մարդկանց հաշվին։ Երբ ձեր ընկերը կամ նույնիսկ սիրելին փորձում է ձեզ հրահրել այս սխեմաներից մեկի մեջ ներգրավվել, փախե՛ք։ Մի՛ քայլեք, վազելով փախե՛ք այնքան արագ, որքան կարող եք։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 2 Պարտքի ժամանակի սահմանափակումներն և փոխ վերցնելուն առնչվող հարցեր Կարդացե՛ք Բ Օրենք 15.1–5 համարները։ Ի՞նչ է պահանջում Տերն Իր ժողովրդից, ինչը ներկայացված է այս տեքստերում։ _________ _________ _________
50 Դաս 5 Մյուս երկու յոթամյա օրենքների հետ համահունչ (Ելք 21.2, Ղևտական 25.3, 4), կարգավորվում էին ոչ միայն ստրուկների, ծառաների և նրանց տերերի հարաբերությունները, հողի մշակմանը վերաբերող հարցերը, այլև պարտատերերի ու պարտապանների միջև հարաբերությունները։ Քանի որ պարտատերերը չէին կամենում ոչ մի պարտք ներել, տրված էր առավելագույնը յոթը տարի ժամանակ, որ ինչ­որ մեկը կարող էր պարտք ունենալ։ Բացի մնացած այլ մտքերից, որ կարող ենք քաղել այս տեքստերից, տեսնում ենք, որ Տերը հոգ է տանում նաև այս տեսակի ֆինանսական խնդիրների մասին, հատկապես երբ դրանք վերաբերում էին Աստծո ժողովրդին։ Այս տեքստերը ցույց են տալիս նաև, որ Տերն ընդունում է պարտքի իրողությունը, անկախ նրանից, թե որքան վատն է այն։ Նա նաև շեշտում է, որ դրանից հարկավոր է ըստ հնարավորին խուսափել։ Այսօր, ընդհակառակը, աշխարհի տարբեր ծայրերում հիփոթեքային վարկի ժամկետը 30­40 տարի է: Թվում է, թե տների գների այդքան թանկ լինելու պատճառներից մեկն այն է, որ դրանք գնելու համար հասանելի են վարկեր: Մինչդեռ շատ մարդիկ, ծնողներ և ուսանողներ մտածում են կրթության համար պարտքով գումար վերցնելու մասին: Որպես կանոն՝ բարձրագույն կրթությունը կբարձրացնի մարդու՝ գումար վաստակելու հավանականությունը ողջ կյանքի ընթացքում: Ոմանք գուցե ստիպված լինեն որոշակի գումար փոխ վերցնել իրենց կրթության ծախսերը վճարելու համար, բայց մտապահե՛ք այս գործոնները: Դուք պետք է վերադարձնեք այն տոկոսներով: Փորձե՛ք ստանալ բոլոր այն դրամաշնորհներն ու կրթաթոշակները, որոնց իրավասու եք դիմելու: Աշխատեք և կրթության վճարի համար խնայեք այնքան, ինչքան կարող եք: Գրանցվեք միայն այն դասընթացներին, որոնք հետագայում աշխատանքի հնարավորություն կընձեռեն: Խնդրեք ծնողների օգնությունը: Աստվածաշնչյան ժամանակներում ծնողներն իրենց երեխաներին հողատարածքներ էին նվիրում, որպեսզի նրանք կարողանան իրենց ապրուստը հոգալ։ Այսօր այդ «ժառանգությունը» կարող է լինել կրթությունը, որպեսզի երեխաներն անկախություն ձեռք բերեն: Կատարյալ աշխարհում վարկեր ու պարտքեր չեն լինելու։ Բայց քանի որ մենք կատարյալ աշխարհում չենք ապրում, կարող են լինել ժամանակներ, երբ պարզապես անհրաժեշտ է գումար պարտք վերցնելը։ Պարզապես հավաստիացեք, որ լավագույն պայմաններով եք վերցնում այդ գումարը. եթե դա վարկ է, ապա՝ լավագույն տոկոսադրույքով։ Փոխ վերցրեք ձեզ անհրաժեշտ նվազագույն գումարը և մարեք այն
Դաս 5 51 հնարավորինս արագ՝ տոկոսադրույքի գումարը խնայելու համար։ Սակայն սկզբունքայնորեն, որքան որ հնարավոր է, մենք պետք է փորձենք խուսափել պարտքից, և հետևելով աստվածաշնչյան ֆինանսական սկզբունքներին մեր առօրյա կյանքում՝ կարող ենք մշտապես խուսափել ոչ անհրաժեշտ պարտքերից և այն սարսափելի լարվածությունից ու տհաճությունից, որ դրանք կարող են պատճառել մեզ ու մեր ընտանիքներին։ Եթե մարդկանց պարտքով փող եք տվել, որքանո՞վ եք ազնիվ, արդար և բարի նրանց հետ հարաբերություններում: Ի՞նչ խղճով կկանգնեք Աստծո առաջ, երբ ստիպված լինեք պատասխան տալ այդ վերաբերմունքի համար (տե՛ս Ժողովող 12.14)։ ՈՒՐ­ԲԱԹ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 3 Հետագա ուսումնասիրության համար Պարտքերի զրոյացման երեք քայլ պարունակող գործընթացն իրականում կարելի է գտնել Էլեն Ուայթի գրվածքներում։ Այդ փուլերն ընդգծվել են։ «Հաստատակամ եղեք այլևս ոչ մի պարտք չավելացնելու որոշման մեջ։ Ավելի լավ է հրաժարվեք շատ բաներից, քան պարտքեր կուտակեք։ Պարտքը ձեր կյանքի անեծքն է, խուսափեք դրանից, ինչպես կխուսափեք ջրծաղիկից։ Հանդիսավոր ուխտ կապեք Աստծո հետ, որ Նրա օրհնությունները կօգտագործեք ձեր պարտքերը մարելու վրա և ոչ մեկին ոչինչ պարտք չեք լինի, նույնիսկ եթե սնվելիս լինեք հացով ու շիլայով։ … Մի՛ գայթեք, մի՛ հուսահատվեք, հետ մի՛ դարձեք։ Մոռացե՛ք քմահաճույքների մասին, մերժե՛ք ախորժակի ցանկությունները, խնայե՛ք ձեր լումաներն ու մարե՛ք ձեր պարտքերը։ Մարեք պարտքերը հնարավորինս արագ։ Երբ վերջապես նորից ազատ մարդ լինեք, ոչ մեկին ոչինչ պարտք չլինեք, մեծագույն հաղթանակ տարած կլինեք»։ Խորհուրդներ տնտեսվարության մասին, էջ 257։ Եթե պարտքերից ազատվելու համար լրացուցիչ օգնության կարիք ունեք, փորձեք հետևյալ կետերը՝ Կազմեք բյուջե։ Պարզ բյուջե կազմեք՝ հաշվի առնելով ձեր բոլոր եկամուտներն ու ծախսերը/գնումները երեք ամսվա կտրվածքով։ Շատերը զարմանում են, երբ պարզում են, թե որքան գումար են ծախսում անպետք իրերի վրա։
52 Դաս 5 Հրաժարվեք վարկային գիծ պարունակող քարտերից։ Ընտանեկան պարտքերի հիմնական պատճառներից մեկը վարկային գիծ պարունակող քարտերն են։ Դրանց վրա առկա գումարն օգտագործելն այնքա՜ն հեշտ է, սակայն վերադարձնելն այնքա՜ն դժվար։ Եթե տեսնում եք, որ ամեն ամիս չեք վճարում վարկի վճարը կամ չեք վճարում այն ամբողջությամբ, կամ էլ վարկի գումարն օգտագործում եք գնելու այնպիսի բաներ, որոնք հակառակ դեպքում չէիք գնի, պետք է անհապաղ հրաժարվեք այդ քարտից, քանի դեռ այն չի կործանել ձեզ, ձեր ամուսնությունը կամ երկուսը միասին։ Սկսե՛ք խնայել։ Երբեմն մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե որքան գումար կկարողանայինք խնայել մեր ամսական գնումներից, եթե պարզապես հրաժարվեինք այն մանր բաներից, որոնք այդքան էլ անհրաժեշտ չեն, սակայն արագորեն ավելացնում են պարտքի չափը։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. Պարտքի չափը, որ շատ երկրներ, ինչպես նաև անհատներ վերցրել են իրենց վրա, ցնցող է: Ինչպիսի՞ն են եղել պարտքի հետ կապված ձեր սեփական փորձը և այն խնդիրները, որոնք պարտքի առկայությունն ստեղծել է ձեր կամ ուրիշների համար: 2. Ի՞նչ կարող է անել ձեր տեղական եկեղեցին՝ օգնելու անդամներին կառավարել ֆինանսական խնդիրները և ճիշտ դիրքորոշում ունենալ պարտքի նկատմամբ։ 3. Աստվածաշնչյան ո՞ր խոստումները կարող են օգնել ձեզ պաշտպանվել աշխարհի գայթակղությունից, ինչպես նաև ֆինանսական վտանգներից, որ ագահությունը կարող է ծառացնել մեր առջև։
Դաս 6 53 ԴԱՍ 6 ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 4–10 ԳԱՆՁԵՐ ԴԻԶԵԼՈՎ ԵՐԿՆՔՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 6.5–14, Եբրայեցիներին 11.8–13, Բ Կորնթացիներին 4.18, Ծննդոց 13.10–12, Ծննդոց 32.22–31, Եբրայեցիներին 11.24–29։ Հիշելու համարը. «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև մարդն իր կյանքի համար ի՞նչ հատուցում կտա» (Մարկոս 8.36, 37)։ Հիսուսը մեզ տվեց աշխարհի լավագույն ներդրումային ռազմավարությունը, երբ ասաց. «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում» (Մատթեոս 6.19, 20)։ Հիսուսը եզրափակում է ներդրման Իր ռազմավարությունը՝ ասելով. «Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս 6.21)։ Այլ խոսքերով՝ ցույց տվեք Ինձ, թե ինչի վրա եք ծախսում ձեր գումարը, և Ես ձեզ ցույց կտամ, թե որտեղ է ձեր սիրտը, Որովհետև որտեղ որ ներդնեք ձեր գումարը, ձեր սիրտն անպայման հետևելու է, եթե այն արդեն այնտեղ չէ։ Ուզո՞ւմ եք ձեր սիրտը պատկանի Աստծո արքայությանը։ Եթե այո, ապա ձեր փողերը ներդրեք այնտեղ, որտեղ այն հավիտենական պարգևներ կբերի։ Ձեր ժամանակը, գումարները և աղոթքները նվիրաբերեք Աստծո գործին։ Եթե այդպես անեք, շուտով ավելի շահագրգռված կլինեք այդ գործի հաջողությամբ, և ձեր սիրտն էլ բնականաբար կհետևի։ Այս շաբաթ մենք կդիտարկենք այն տեքստերն ու օրինակները, որոնք մեզ ցույց են տալիս, թե ինչպես գանձեր դիզել երկնքում և ի վերջո հավիտենական պարգև ստանալ։
54 Դաս 6 ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 5 Նոյը շնորհ գտավ Նշանակալից է այն փաստը, որ մարդիկ, ովքեր երկնային գանձեր են փնտրում, հաճախ կանչվում են Աստծո կողմից երկրային կյանքում մեծագույն փոփոխություններ անելու։ Պատրա՛ստ եղեք հանդիպելու միևնույն բանին, եթե անհրաժեշտ լինի։ Կարդացե՛ք Ծննդոց 6.5–14 համարները։ Ի՞նչ արմատական փոփոխություններ տեղի ունեցան Նոյի մեջ Աստծուն հնազանդ լինելու շնորհիվ։ Ի՞նչ սկզբունքներ կարող ենք գտնել այստեղ մեզ համար, որ աշխարհին նախազգուշացնենք վրա հասնող աղետի մասին։ _________ _________ _________ Նոյը կարող էր իր ժամանակն ու ռեսուրսները ծախսել իր համար տուն կառուցելու վրա, սակայն նախընտրեց վճռական փոփոխություն կատարել իր կյանքում և այդ կյանքի հետագա 120 տարիները նվիրել տապան կառուցելու Աստծո կոչին։ Այսօր շատ սկեպտիկներ ջրհեղեղի պատմությունը համարում են առասպել, որը հաճախ հիմնված է բնության հայտնի օրենքների մասին գիտական ենթադրությունների վրա։ Սա նորություն չէ։ «Ջրհեղեղից առաջ աշխարհը ենթադրում էր, որ դարեր շարունակ բնության օրենքներն անփոփոխ են եղել։ Տարվա կրկնվող եղանակները հերթականությամբ հաջորդում էին միմյանց։ Մինչ այդ անձրև երբեք չէր տեղացել. երկիրը ոռոգվում էր մշուշով կամ ցողով: Գետերը դեռ երբեք չէին անցել իրենց սահմանները, այլ իրենց ջրերն ապահով կերպով հասցնում էին դեպի ծով: Անխախտ օրենքները պահում էին ջրերն իրենց ափերի սահմաններից ներս»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 96։ Նախքան ջրհեղեղը, հիմնվելով իրականության սխալ ընկալման վրա, մարդիկ պնդում էին, թե այն երբեք տեղի չի ունենա. ջրհեղեղից հետո, հիմնվելով իրականության սխալ ընկալման վրա, նրանք պնդում են, որ այն երբեք չի էլ եղել: Աստվածաշունչը տեղեկացնում է, որ մարդիկ սկեպտիկ վերաբերմունք կցուցաբերեն նաև վերջին ժամանակների իրադարձությունների նկատմամբ, ճիշտ ինչպես դա անում էին ջրհեղեղի ժամանակ ապրող մարդիկ ջրհեղեղի իրականության նկատմամբ (տե՛ս Բ Պետրոս 3.3–7)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել գալիք
Դաս 6 55 կործանմանը։ Գոյություն ունի գիտակցված որոշում, որը կոչվում է «հետաձգված պարգևատրում»։ Սա ըստ էության նշանակում է, որ մենք պետք է համբերատարությամբ անենք այն գործը, որն Աստված կանչել է մեզ անելու՝ հույս ունենալով ապագա ավելի փառահեղ պարգևատրման։ Մենք չգիտենք, թե երբ է Քրիստոսը վերադառնալու։ Ինչ­որ իմաստով դա այդքան էլ կարևոր չէ։ Փոխարենը կարևորն այն է, որ, Նոյի նման, այս ընթացքում անենք այն, ինչ Աստված խնդրում է մեզ անել, նույնիսկ եթե Աստծո կանչին հնազանդվելը, ինչպես Նոյի կյանքում, մեզնից արմատական փոփոխություններ պահանջի։ Որքա՞ն պատրաստակամ եք Աստծո համար ձեր կյանքում մեծ փոփոխություններ անել, եթե, ինչպես Նոյը, կանչված լինեիք անելու Աստծո հանձնարարությունը (տե՛ս Ղուկաս 16.10)։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 6 Աբրամը՝ հավատարիմների հայրը Աստված կոչ արեց Աբրամին լքել իր հայրենի երկիրն ու իր հարազատներին և գնալ այն երկիրը, որն Ինքը ցույց կտար նրան։ Մեզ շատ տվյալներ տրված չեն, բայց մենք գիտենք, որ այդ երկիրն Աբրամի ծննդավայրն էր։ Բնականաբար, դա հեշտ որոշում չէր, և կասկած լինել չի կարող, որ Աբրամը հրաժարվեց որոշ երկրային հաճույքներից և հարմարություններից՝ Աստծո կանչին հնազանդվելու համար։ Կարդացե՛ք Ծննդոց 12.1–3 համարները։ Ինչպե՞ս «աշխարհի բոլոր ազգերը … կօրհնվեն» այս խոստման և այն ընդունելու շնորհիվ։ ________________________________________________________________________ _________ _________ Աբրամի և նրա ընտանիքի համար սա խոշոր, շրջադարձային իրադարձություն էր։ «Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում» (Եբրայեցիներին 11.8)։ «Աբրահամի աներեր հնազանդությունն ամբողջ Աստվածաշնչում հանդիպող հավատի ամենացնցող ապացույցներից մեկն է»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 126։ Մեզնից շատերը ուրախություն չեն զգա այն մտքից, որ պետք է լքեն իրենց հայրենի քաղաքը, ընկերներին, ընտանիքի անդամներին։ Բայց Աբրամն արեց դա։ Աբրամը գոհանում էր նրանով, որ այնտեղ է,
56 Դաս 6 ուր Աստված է կամենում իրեն տեսնել։ Որքան էլ որ տարօրինակ է, ո՛չ Աբրամը, ո՛չ Իսահակը, ո՛չ Հակոբը երբեք չստացան այդ հողն իրենց կենդանության օրոք, սակայն, այնուամենայնիվ, հավատարիմ մնացին Աստծուն, քանի որ գիտեին որ իրենցից ազգ է դուրս գալու Տիրոջ կամքով։ Կարդացե՛ք Եբրայեցիներին 11.8–13 համարները։ Մեզ համար արդիական ի՞նչ լուր կարող ենք քաղել այստեղից։ _________ _________ _________ Աբրամն իրեն շրջապատող մարդկանց շրջանում հայտնի էր որպես իշխան։ Նրան ճանաչում էին որպես առատաձեռն, քաջարի, հյուրասեր մեկը, ինչպես նաև մարդ, որը ծառայում էր Բարձրյալին։ Նրա վկայությունն Աստծո մասին օրինակելի էր։ Աստծո շնորհով մենք ժառանգներ ենք Աբրահամի հետ։ «Այդպես Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրա համար արդարություն համարվեց, ուրեմն իմացե՛ք, որ նրանք, ովքեր հավատից են, նրանք են Աբրահամի որդիները» (Գաղատացիներին 3.6, 7)։ «Եվ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ» (Գաղատացիներին 3.29)։ Ինչպես Նոյի կյանքում, Աբրահամի կյանքում ևս մենք տեսնում ենք, որ տեղի են ունենում խոշոր, շրջադարձային փոփոխություններ՝ որպես Աստծուն հնազանդվելու արդյունք։ Կարդացե՛ք Բ Կորնթացիներին 4.18 համարը։ Ինչպե՞ս պետք է այս տեքստի լուրն ազդի մեր կողմից կայացվելիք հոգևոր որոշումների վրա։ Ինչպե՞ս Մովսեսն ու Աբրահամը հետևեցին միևնույն այդ սկզբունքին։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 7 Ղովտի սխալ որոշումը Երբ հնազանդվելով Աստծո կանչին՝ Աբրամը լքեց իր հայրենի երկիրը, նրա եղբորորդի Ղովտը կամեցավ նրա հետ ճանապարհ ընկնել։ Ծննդոց 13­րդ գլուխն արձանագրում է, որ Աստված այնքան էր օրհնել Աբրամին, որ վերջինս «հարուստ էր անասուններով (այն ժամանակների համար հարստության չափանիշը), արծաթով և ոսկով» (Ծննդոց 13.2)։ Ղովտը ևս «ուներ ոչխարներ, արջառներ ու վրաններ» (Ծննդոց 13.5)։ Նրանք երկուսն էլ այնքան հարստացան և այնքան շատ հոտեր
Դաս 6 57 ունեին, որ այլևս միմյանց մոտակայքում ապրել չէին կարող։ Իրենց խաշնարածների միջև կոնֆլիկտներից խուսափելու համար Աբրամը Ղովտին առաջարկեց ընտրել, թե որտեղ նա կուզեր բնակվել։ Իհարկե, Ղովտը պետք է Աբրամին զիջեր ընտրության իրավունքը՝ որպես մեծի, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ իր բարգավաճման համար ինքը պարտական է հենց Աբրամի հետ իր կապին։ Սակայն նա իր բարերարին երախտիքի ոչ մի նշույլ չհայտնեց և եսասիրաբար իր համար ընտրեց այն տարածքը, որը համարեց հասանելի հողատարածքներից լավագույնը։ Կարդացե՛ք Ծննդոց 13.10–12 համարները։ Ի՞նչ ռացիոնալ գործոններ կարող էին մղել Ղովտին կայացնել հենց այդպիսի որոշում։ ________________________________________________________________________ _________ _________ Որքան էլ արժանահավատ ու ծանրակշիռ հիմնավորումեր Ղովտը բերեր քաղաք տեղափոխվելու իր որոշումն արդարացնելու համար, իրերն այնտեղ նրա համար այդքան լավ չդասավորվեցին, և երբ Աբրամը լսեց, թե ինչ է պատահել նրա հետ, նա չասաց. «Շատ եմ ցավում,Ղո՛վտ, բայց դու հնձում ես քո իսկ ցանածը»։ Դրա փոխարեն նա շտապեց Ղովտին ազատագրելու (տե՛ս Ծննդոց 14­րդ գլուխը)։ Ավելիին ձգտելու մեր ճանապարհին մենք երբեմն լավ չենք յուրացնում անցած դասերը։ Ղովտը նորից վերադարձավ Սոդոմ։ Սակայն Իր ողորմության համաձայն՝ Աստված նախազգուշացնող լրաբերներ ուղարկեց Ղովտին ու նրա ընտանիքին՝ տեղեկացնելու նրանց այս քաղաքների վրա ծառացած մոտալուտ կործանման մասին։ Կարդացե՛ք Ծննդոց 18.20–33 համարները։ Ըստ Աբրահամին ասված Աստծո խոսքերի՝ ո՞րն էր երկիր այցելելու Վերջինիս նպատակը։ Ո՞րն էր Աբրահամի արձագանքն այն լուրին, որ Աստված պատրաստվում էր կործանել այս չար քաղաքները։ _________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Քանի որ Աբրահամն անհանգստանում էր Ղովտի ընտանիքի համար, սկսեց սակարկել Աստծո հետ, որպեսզի Աստված խնայեր այդ քաղաքները, եթե դրանցում գտնվեին արդար մարդիկ։ Նա սկսեց 50 հոգուց, հասավ մինչև 10­ը: Հավատարիմ Իր սիրող բնավորությանը՝ Աստված չդադարեց ողորմություն ցուցաբերելուց, մինչև որ Աբրահամն ինքը դադարեց խնդրել: Աստված և երկու հրեշտակներն անձամբ ազա­
58 Դաս 6 տեցին Ղովտին, նրա կնոջն ու երկու դուստրերին։ Բայց նրա կինը հետ նայեց և աղի արձան դարձավ։ Ղովտը Սոդոմում բնակություն հաստատեց որպես մի հարուստ մարդ և դուրս եկավ այնտեղից գրեթե ոչնչով։ Որքա՜ն զգույշ պետք է լինենք որոշումներ կայացնելիս, չկենտրոնանանք կարճաժամկետ օգուտի վրա և աչքաթող անենք ընդհանուր պատկերը (տե՛ս Մարկոս 8.36, 37)։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 8 Խաբեբայից մինչև իշխան Լինելով Աստծուն սիրող ու Աստծուց վախեցող պատանի՝ Հակոբը, այնուամենայնիվ, այնքան իջավ, որ իր մոր՝ Ռեբեկայի հետ դավադրություն կազմակերպեց՝ իր հորը խաբելու և նրա օրհնությունը ստանալու համար: Հետևանքը եղավ այն, որ հասուն տարիքում նա սկսեց սխալ ճանապարհով գնալ. ստիպված էր փախչել կամ էլ, հավանաբար, վաղաժամ մահվան կբախվեր, եթե հանդիպեր իրեն սպանել ցանկացող մոլեգնած եղբորը։ Ռեբեկան Հակոբին ասաց. «Փախիր գնա՛ … Լաբանի մոտ։ Նրա մոտ բնակվի՛ր միառժամանակ, մինչև որ քո եղբոր զայրույթը մեղմանա…։ Ես մարդ կուղարկեմ և կվերադարձնեմ քեզ այնտեղից» (Ծննդոց 27.43­45): Հակոբն իրականում 20 տարի մնաց Լաբանի մոտ և այլևս երբեք չտեսավ իր մորը։ Կարդացե՛ք Ծննդոց 32.22­31 համարները։ Ի՞նչ է պատահում այստեղ Հակոբի հետ, և ի՞նչ հոգևոր դաս կարող ենք քաղել այս պատմությունից Աստծո շնորհի մասին նույնիսկ այն ժամանակ, երբ սխալ որոշումներ ենք կայացնում։ _________ _________ _________ «Նվաստացման, ապաշխարության և ինքնուրացման միջոցով այս մեղավոր, մոլորյալ մահկանացու մարդը հաղթեց երկնքի Մեծությանը: Իր դողացող ձեռքերով նա կառչել էր Աստծո խոստումներին, և Անսահման Սիրո սիրտը չէր կարող մերժել մեղավորի խնդրանքը: Հակոբին արդեն պարզ ու հստակ կերպով հասկանալի էր այն սխալը, որը հանգեցրել էր իրեն խարդախությամբ առաջնեկության իրավունք ստանալու մեղքին։ Նա չէր վստահել Աստծո խոստումներին, այլ իր ջանքերով փորձել էր իրականացնել այն, ինչ Աստված պետք է իրագործեր Իր որոշած ժամանակին և Իր ձևով: … Հակոբն ստացավ այն օրհնությունը,
Դաս 6 59 որը փափագում էր նրա հոգին: Նենգությամբ վարվելու ու խաբելու նրա մեղքը ներում ստացավ»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 197, 198։ Կարդացե՛ք Ծննդոց 49.29­33 համարները։ Թեև Հակոբն այլևս ոչ մի ունեցվածք չուներ Քանանում, ի՞նչ հանձնարարություն տվեց իր որդիներին իր թաղման վերաբերյալ։ Ովքե՞ր են թաղված այդ նույն քարայրում ևս։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Հակոբն արեց այս խնդրանքը։ _________ _________ _________ Աստվածաշունչը տեղեկացնում է մեզ, որ բոլոր երեք նահապետներն ու նրանց կանայք թաղված են այդ նույն քարայրում։ Հակոբի վստահությունն առ Աստված շատ ուժեղ էր, և նա իրեն այս երկրի վրա օտարական ու պանդուխտ էր համարում (տե՛ս Եբրայեցիներին 11.13)։ Ի հեճուկս իր արած սխալների՝ նա տունը լքեց ոչնչով, սակայն Քանան եկավ որպես հարուստ մարդ։ Ի հեճուկս մեր սխալների՝ Աստված, միևնույն է, կարող է մեզ օրհնել։ Այդուհանդերձ, որքա՜ն լավ կլինի ի սկզբանե խուսափել սխալներից։ Ի՞նչ ընտրության առաջ եք հիմա կանգնած և ինչպե՞ս կարող եք խուսափել սխալ ընտրություն կատարելուց։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 9 Մովսեսը Եգիպտոսում Մովսեսը սրբազան պատմության առաջին գրքերի գլխավոր հերոսն է։ Նա ողջ մնաց Աստծո նախախնամությամբ, Ով գործում էր նրա նախաձեռնող մոր և հոգատար քրոջ միջոցով։ Երբ փարավոնի դուստրը գտավ եղեգնյա տապանակի մեջ դրված փոքրիկ Մովսեսին, խնդրեց մի եբրայեցի կնոջ (ով իրականում նրա հարազատ մայրն էր) հոգ տանել փոքրիկի մասին, և վճարում էր նրան այդ ծառայութան համար։ Ինչպիսի՜ օրհնյալ մարտահրավեր երիտասարդ մոր համար, ով գերի ու ստրուկ էր։ Իր երեխային աղոթել, Աստծուն վստահել ու պատվել սովորեցնելու, ինչպես նաև նրա մեջ ծառայության բնավորություն կերտելու համար Յոհեբեդն ուներ ընդամենը 12 տարի։ Այնուհետև երկար տարիներ Մովսեսը կրթվեց ու դաստիարակվեց Եգիպտոսի արքայական պալատում։ «Մովսեսը կրթվեց եգիպտացիների ողջ իմաստությամբ և զորավոր էր իր խոսքերով ու գործերով» (Գործք առաքելոց
60 Դաս 6 7.22)։ Հասուն տղամարդ դառնալով՝ Մովսեսը գիտակցված որոշում կայացրեց, որը փոփոխեց ինչպես նրա կյանքը, այնպես էլ պատմության ընթացքը։ Կարդացե՛ք Եբրայեցիներին 11.24–29 համարները։ Խորհե՛ք այն մասին, թե Մովսեսն ինչ թողեց հետևում և փոխարենն ինչերի պետք է բախվեր։ Փորձե՛ք այդ իրավիճակը դիտարկել հենց Մովսեսի տեսանկյունից, նախքան նա կաներ իր ընտրությունը։ Ինչի՞ց էր Մովսեսը հրաժարվում և փոխարենն ի՞նչ էր ընդունում։ _________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եգիպտոսն այն ժամանակներում Հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկն էր, եթե ոչ ամենահզորը։ Նեղոս գետն այնպիսի բերրիություն էր տարածում իր շուրջը, որ հացահատիկով լի Եգիպտոսը հարուստ ու հզոր երկիր էր, իսկ Մովսեսը կարող էլ լինել այդ թագավորության կառավարիչը։ Բարդ է երևակայել, թե երիտասարդ Մովսեսի համար որքան գայթակղիչ կարող էին լինել Եգիպտոսն ու նրա բոլոր գանձերը, հաճույքներն ու հարստությունները, ինչպես նաև այն փաստը, որ նա սիրված էր այնտեղ։ Անկասկած, նա շատ հեշտությամբ կարող էր արդարացնել Եգիպտոսում իր մնալու որոշումը՝ մի խումբ ատելի ստրուկների հետ իր ճակատագիրը կիսելու փոխարեն։ Եվ ի՞նչ։ Ինչպես Սուրբ Գիրքն է ասում, նա նախընտրեց «Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ» (Եբրայեցիներին 11.25)։ Ի դեպ՝ չարչարանքների մասին։ Ելք գրքի մեծ մասը պատմում է Մովսեսի պայքարի, մաքառումների ու փորձությունների մասին, ով, նույնիսկ այն ամենից հետո, ինչի միջով անցավ, միևնույն է, խոստացված երկրի սահմանը հատելու իրավունք չստացավ (տե՛ս Թվեր 20.12)։ Սակայն մենք բոլորս գիտենք, որ Մովսեսը ճիշտ ընտրություն կատարեց, նույնիսկ եթե ժամանակ առ ժամանակ ինքն իրեն հարց տար, թե արդյո՞ք ճիշտ ընտրություն էր կատարել։ Աշխարհի տեսանկյունից Մովսեսը ճիշտ վարված կլիներ, թե մնար Եգիպտոսում։ Սակայն որպես քրիստոնյաներ՝ մեզ տրվել է այս աշխարհի սահմաններն անցնող իրողությունը տեսնելու հնարավորություն։ Երբ մեզ գայթակղում է աշխարհը, ինչպե՞ս կարող ենք մշտապես մեր աչքի առջև պահել ընդհանուր պատկերը։ Ինչո՞ւ է դա անելն այդքան կարևոր։
Դաս 6 61 ՈՒՐ­ԲԱԹ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 10 Հետագա ուսումնասիրության համար Աստված ցուցաբերեց Իր հավատարմությունն ուխտին՝ օրհնելով Աբրահամին։ Իսկ Աբրահամը պատվեց Աստծուն՝ այս երկրի վրա գանձեր չկուտակելով։ «Այն ժառանգությունը, որ Աստված խոստացել է Իր ժողովրդին, այս երկրի վրա չէ։ Աբրահամն այս երկրի վրա գանձեր չուներ, «ոչ էլ անգամ մի ոտնաչափ հող» (Գործք առաքելոց 7.5)։ Նա ուներ մեծ ունեցվածք, որն օգտագործում էր Աստծո փառքի ու իր դրացիների բարօրության համար, սակայն նա այս երկիրն իր տունը չէր համարում։ Տերը կանչել էր նրան թողնել իր կռապաշտ հայրենակիցներին՝ նրան խոստանալով Քանանի երկիրը՝ որպես հավիտենական ժառանգություն։ Սակայն ո՛չ Աբրահամը, ո՛չ նրա որդին, ո՛չ էլ նրա որդու որդին այդ երկիրը որպես ժառանգություն չստացան։ Երբ Աբրահամին Սարայի թաղման համար տեղ հարկավոր եղավ, նա այդ տարածքը քանանացիներից գնեց։ Խոստացված երկրում նրա միակ ունեցվածքը Մաքփելայի քարայրում փորված գերեզմանն էր»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 169։ Մեր կյանքն ապրելիս երբեմն գայթակղություն ենք ունենում ձգտել հարստության և անհոգության։ Ուժգին հավատ է հարկավոր «հետաձգված պարգևատրմանը» հավատարիմ մնալու համար։ «Փարավոնի հոյակերտ ու վեհաշուք պալատը, ինչպես նաև միապետի գահը պահված էին որպես խայծ Մովսեսի համար, սակայն նա գիտեր, որ արքայական դղյակներում բուն են դրել մեղսավոր հաճույքներ, որոնք ստիպում են մարդկանց մոռանալ Աստծուն։ Նա նայում էր հոյակերտ պալատից, միապետի թագից անդին, դեպի այն բարձր պատիվը, որը կթափվեր Բարձրյալի սուրբերի վրա մեղքով չապականված թագավորությունում։ Հավատով նա տեսավ այն անապականելի պսակը, որ երկնքի Թագավորը պետք է դներ հաղթողի ճակատին։ Այս հավատը նրան հնարավորություն տվեց հրաժարվելու այս աշխարհի մեծամեծներից և միանալ խոնարհ, աղքատ ու արհամարհված ազգին, որը մեղքին ծառայելու փոխարեն ընտրել էր Աստծուն հնազանդ լինելը»։ Նահապետներ և մարգարեներ, էջ 246։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. Ի՞նչ կպատահի ձեր ունեցվածքի հետ, երբ Հիսուսը գա (տե՛ս Բ Պետրոս 3.10)։ Իրականում, ի՞նչ կարող է պատահել դրան նույնիսկ
62 Դաս 6 Հիսուսի գալուստից առաջ (տե՛ս Մատթեոս 6.20)։ Այդ դեպքում ինչո՞ւ է միշտ շատ կարևոր ճիշտ առաջնահերթություններ դնել։ 2. Հիսուսը կոչ արեց զգուշանալ «հարստության պատրանքից» (Մարկոս 4.19)։ Ինչի՞ մասին է Նա խոսում այստեղ։ Ինչպե՞ս կարող է հարստությունը մոլորեցնել մեզ։ 3. Դասարանում քննարկե՛ք այն տարբերակները, որոնք Մովսեսը կարող էր օգտագործել՝ արդարացնելու Եգիպտոսում մնալու, ոչ թե ամեն ինչ թողնելու և մի խումբ ստրուկների հետ չոր ու ցամաք անապատ փախչելու իր որոշումը։ Ի վերջո ի՞նչը կարող էր Մովսեսին ստիպել կայացնել այն որոշումը, որը նա կայացրեց։
Դաս 7 63 ԴԱՍ 7 ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 11–17 «ԻՄ ԱՅՍ ՓՈՔՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ» Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ղուկաս 4.16–19, Եսայի 62.1, 2, Բ Օրենք 15.11, Մատթեոս 19.16–22, Ղուկաս 19.1–10, Հոբ 29.12–16։ Հիշելու համարը. «Այդ ժամանակ թագավորն իր աջ կողմում կանգնածներին կասի. «Եկե՛ք, իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը» (Մատթեոս 25.34)։ Աստվածաշունչը հաճախ է խոսում օտարականների, որբերի և այրիների մասին։ Այս դասակարգի մարդկանց մասին Հիսուսն ասում է «Իմ այս փոքր եղբայրներից մեկը» (Մատթեոս 25.40)։ Ո՞ր դասակարգի մարդիկ են այդ մարդիկ այսօր։ Աստվածաշնչյան ժամանակների օտարականներն այն մարդիկ էին, ովքեր ստիպված էին լքել իրենց հայրենի երկիրը, որը գուցե պատերազմի թատերաբեմ էր, կամ որտեղ սով էր տիրում։ Մեր օրերում այդ մարդկանց կարգավիճակում են այն միլիոնավոր փախստականները, որոնք զրկանքների ու կարիքի մեջ են հայտնվել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների պատճառով։ Որբերն այն երեխաներն են, որոնք կորցրել են իրենց հայրերին պատերազմի, դժբախտ պատահարի կամ հիվանդության պատճառով։ Այս խմբում կարող են ներառվել նաև այն երեխաները, որոնց հայրերը գտնվում են բանտերում կամ ինչ­ինչ պատճառներով բացակայում են։ Ծառայության ինչպիսի՜ լայնածավալ հնարավորություններ են բացվում այստեղ։ Այրիներն այն կանայք են, որոնք կորցրել են իրենց ամուսիններին այն նույն պատճառներով, ինչ որբերն՝ իրենց հայրերին։ Շատերը միայնակ մայրեր են, և նրանց չէր խանգարի այն օգնությունը, որը եկեղեցին ունակ է տրամադրելու։
64 Դաս 7 Ինչպես կտեսնենք այս շաբաթ, քանի որ մենք Աստծո գործի կառավարիչներն ենք, աղքատներին օգնելը մեզ համար պարզապես ընտրության հարց չէ։ Օգնել աղքատներին՝ նշանակում է հետևել Հիսուսի օրինակին և հնազանդվել Նրա պատվիրաններին։ ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 12 Հիսուսի կյանքն ու ծառայությունը Հիսուսն Իր ծառայության վաղ շրջանում գնաց Նազարեթ Գալիլեայի շրջան։ Դա Նրա հայրենի քաղաքն էր, և տեղի բնակիչներն արդեն հասցրել էին լսել Նրա գործերի ու հրաշքների մասին։ Իր սովորության համաձայն՝ Հիսուսն այցելեց շաբաթօրյա ծառայությանը ժողովարանում։ Ու թեև Հիսուսը ծառայող ռաբբին չէր, ծառայողը Նրան հանձնեց Եսայի մարգարեի մագաղաթը և խնդրեց կարդալ։ Հիսուսը կարդաց Եսայի 61.1, 2 համարները։ Կարդացե՛ք Ղուկաս 4.16–19 համարներն ու համեմատե՛ք դրանք Եսայի 61.1, 2 համարների հետ (տե՛ս նաև Ղուկաս 7.19–23)։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Հիսուսն ընտրեց հենց այդ տեքստերը։ Ինչո՞ւ Եսայի մարգարեության այս տեքստերը կարող են համարվել մեսիական։ Ի՞նչ են դրանք բացահայտում Մեսիայի աշխատանքի մասին։ _________ _________ Քանի որ կրոնական առաջնորդներն ակնհայտորեն ոչ պատշաճ լրջությամբ էին մոտեցել տառապող Մեսիայի մասին պատմող մարգարեություններին և Մեսիայի կյանքին սխալմամբ վերագրել այն մարգարեությունները, որոնք մատնանշում էին Նրա երկրորդ գալստյան փառքը (ինչը պետք է մեզ հիշեցնի այն մասին, թե իրականում որքան կարևոր է հասկանալ մարգարեությունը), մարդկանց մեծ մասը հավատում էր այն սխալ գաղափարին, թե Մեսիայի առաքելությունն Իսրայելն իր նվաճողներից և ճնշողներից՝ հռոմեացիներից ազատագրել էր: Միտքն այն մասին, որ Մեսիայի իրական առաքելությունն հենց այն էր, ինչը ներկայացված էր Եսայի 61.1, 2 համարներում, պետք է որ իսկական շոկ լիներ նրանց համար։ Աղքատներին սովորաբար քամահրանքով էին վերաբերվում անբարեխիղճ պաշտոնյաները, ինչպիսիք էին, օրինակ, մաքսավորները կամ գործարար մարդիկ և նույնիսկ նրանց սեփական հարևանները։ Համարվում էր, որ աղքատությունն Աստծո անեծքն էր, և որ այդ մարդ­
Դաս 7 65 կանց դժբախտ իրավիճակն իրենց իսկ մեղքով էր։ Հասարակության մեջ տիրում էր նման մտածելակերպ, և շատ քիչ մարդիկ էին անհանգստանում աղքատների ու նրանց ծանր վիճակի մասին։ Սակայն աղքատների հանդեպ ցուցաբերած Հիսուսի սերը Նրա մեսիական առաքելության ամենամեծ ապացույցներից մեկն է։ Դա կարող ենք տեսնել Հովհաննես Մկրտչին տված Նրա պատասխանի մեջ, որտեղ Նա հաստատում է, որ Ինքն է Մեսիան (տե՛ս Մատթեոս 11.1–6)։ «Հովհաննես Մկրտիչը, Փրկչի աշակերտների նման, չէր հասկանում Քրիստոսի թագավորության բնույթը: Նա ակնկալում էր, որ Հիսուսը կգրավի Դավթի աթոռը: Ժամանակն անցնում էր, իսկ Փրկիչն Իր թագավորական իշխանության համար ոչ մի պահանջ չէր ներկայացնում, և դա զարմացնում ու շփոթեցնում էր Հովհաննեսին»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 215։ «Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և ինքն իրեն աշխարհից անարատ պահել» (Հակոբոս 1.27)։ Ինչպե՞ս պետք է այս տեքստն օգնի մեզ դնել մեր կրոնական առաջնահերթությունները։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 13 Աղքատներին վերաբերող Աստծո կանոնները Աստվածաշնչի հեղինակներն իրենց գրվածքներում ներառել են աղքատներին, օտարականներին, այրիներին ու որբերին վերաբերող Աստծո սահմանած շատ կանոններ։ Դեռևս Սինա լեռան վրա Աստված տվեց հետևյալ կանոնը. «Վեց տարի ցանի՛ր քո հողը և հավաքի՛ր դրա բերքը. բայց յոթերորդ տարում մի՛ մշակիր և թո՛ղ այն, որպեսզի քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ դրանից ավելացածը դաշտի անասուններն ուտեն։ Այդպես կանես նաև քո այգու և քո ձիթաստանի հետ» (Ելք 23.10, 11)։ Կարդացե՛ք Ղևտական 23.22 և Բ Օրենք 15.11 համարները։ Որքան էլ որ այն ժամանակների ենթատեքստը տարբեր լինի մեր կյանքից այսօր, ի՞նչ սկզբունքներ պետք է քաղենք այս տեքստերից։ _________ ________________________________________________________________________ «Եղբայր» բառն այս համատեքստում հասկացվում է որպես իսրայելացի կամ հավատակից։ Այս բառի տակ կարող ենք հասկանալ նաև այն
66 Դաս 7 աղքատներին, որոնք այդ իրավիճակում հայտնվելու համար մեղքի բաժին չունեն, ինչպես նաև «Իմ այս փոքր եղբայրներից մեկը»։ Սաղմոսներում մենք գտնում ենք ցուցումներ, թե ինչպես պետք է վերաբերվենք կարիքի մեջ գտնվողներին։ «Աղքատի և որբի իրավունքը պաշտպանե՛ք, արդարացրե՛ք խեղճին և աղքատին։ Փրկեցե՛ք աղքատին և խեղճին, ազատեցե՛ք նրանց ամբարիշտների ձեռքից» (Սաղմոսներ 82.3, 4)։ Այս հատվածը ներկայացնում է, թե է՛լ ինչ մենք պետք է անենք, բացի սնունդ մատակարարելուց։ Խոստումներ կան ուղղված այն մարդկանց, որոնք օգնում են կարիքավորներին։ «Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի» (Առակներ 28.27)։ «Աղքատներին ճշմարտությամբ դատող թագավորի աթոռը մշտապես հաստատուն կմնա» (Առակներ 29.14)։ Իսկ Դավիթ թագավորը նշում է. «Երանի՜ նրան, որ հոգ է տանում աղքատի համար. նեղության օրը Տերը կփրկի նրան» (Սաղմոսներ 41.1)։ Խոցելի դասակարգի նկատմամբ նման վերաբերմունքը մշտապես առաջնահերթ է եղել հին Իսրայելում, թեև ժամանակ առ ժամանակ դրա մասին մոռացվում էր։ Դրան հակառակ, ժամանակակից աշխարհում, հատկապես Անգլիայում, «Սոցիալական դարվինիզմի» ազդեցության ներքո շատերը սկսեցին կարծել, թե ոչ միայն ոչ մի բարոյական պարտավորվածություն չունեն աղքատներին օգնելու, այլև այդպես անելը պարզապես սխալ է։ Փոխարենը, հետևելով բնության ուժերին, որտեղ ուժեղները գոյատևում են թույլերի հաշվին՝ «Սոցիալական դարվինիզմը» հավատում էր, որ հասարակության համար կործանարար կլինի աղքատներին, հիվանդներին ու ընչազուրկներին օգնելը, որովհետև եթե նրանք բազմանան, ապա ընդհանուր առմամբ կթուլացնեն ազգի հասարակական կարգը։ Որքան էլ դաժան թվա այս մտածելակերպը, այն էվոլյուցիոն տեսությանը և դրա հռչակած կեղծ փիլիսոփայությանը հավատալու տրամաբանական հետևանքն էր։ Ինչպե՞ս պետք է Ավետարանը, այն գաղափարը, որ Քրիստոսը մահացել է բոլորի համար, ազդի բոլորի նկատմամբ մեր վերաբերմունքի վրա, անկախ այն փաստից, թե ովքեր են նրանք։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 14 Հարուստ երիտասարդը Մենք շատ բան չգիտենք հարուստ երիտասարդի մասին, միայն այն, որ նա երիտասարդ էր, իշխանավոր և հարուստ։ Նա հետաքրքրված էր
Դաս 7 67 հոգևոր հարցերով այնքան, որ վազելով եկավ Հիսուսի մոտ (Մարկոս 10.17)։ Նա չէր համբերում րոպե առաջ հավիտենական կյանքի մասին իմանալ։ Այս պատմությունն այնքան կարևոր է, որ գրի է առնված բոլոր երեք սինոպտիկ Ավետարաններում՝ Մատթեոս 19.16–22, Մարկոս 10.17–22 և Ղուկաս 18.18–23։ Կարդացե՛ք Մատթեոս 19.16–22 համարները։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ունեցվածքդ ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձ կունենաս. ու եկ Ի՛նձ հետևիր» (Մատթեոս 19.21)։ _________ _________ _________ Հիսուսը ոչ բոլորին է հորդորում վաճառել ողջ ունեցվածքը և բաժանել աղքատներին։ Ըստ ամենայնի, փողն այս երիտասարդի աստվածն էր, ու թեև Հիսուսի պատասխանը կարող է բավականին խիստ թվալ, Նա գիտեր, որ դա էր այդ մարդու փրկության միակ ճանապարհը։ Աստվածաշունչն ասում է, որ այս երիտասարդը տրտմած հեռացավ, քանի որ շատ ունեցվածք ուներ, ինչն էլ ապացուցում է, որ նա իսկապես երկրպագում էր իր ունեցվածքը։ Նրան առաջարկվեց հավիտենական կյանք ու տեղ Հիսուսի մտերիմների շրջանակում («Ե՛կ, հետևի՛ր Ինձ». այս նույն արտահայտությունը Հիսուսն օգտագործում է Իր 12 աշակերտներին կանչելիս)։ Սակայն մենք այլևս չեք լսում այս մարդու մասին։ Նա փոխեց հավիտենությունն իր երկրային հարստություններով։ Ինչպիսի՜ ողբերգական փոխանակում, այնպես չէ՞։ «Հետաձգված պարգևատրմանը» (տե՛ս անցած շաբաթվա դասը) չհետևելու ինչպիսի տխուր օրինակ։ Այս մարդու ընտրությանը հետևելը կատարյալ մոլորություն է, քանի որ կարևոր չէ, թե ներկան որքան մեծ հարստություններ է մեզ առաջարկում, վաղ թե ուշ մենք բոլորս մահանալու ենք և կանգնելու ենք հավիտենության հեռանկարի առաջ։ Շատ հարուստ մարդիկ են եկել այն գիտակցմանը, որ հարստությունն իրենց չի տվել այն խաղաղությունն ու երջանկությունը, որի հույսը նրանք փայփայել են. իսկապես, շատ դեպքերում թվում է, թե հակառակն է տեղի ունեցել։ Բազում հարուստ մարդկանց կենսագրություններ են գրվել, որոնք ցույց են տվել, թե որքան դժբախտ են եղել նրանք: Իրականում, ողջ պատմության մեջ երբևէ եղած լավագույն պատկերներից մեկն այն մասին, թե որքան ունայն կարող է լինել հարստությունն ինքնին, գտնում ենք Ժողովող գրքում: Բազում դասերի կողքին, որ հնարավոր է քաղել այս
68 Դաս 7 գրքից, շատ հստակորեն տրված է մի գաղափար՝ փողով հնարավոր չէ գնել խաղաղություն և երջանկություն: «Որովհետև ով ցանկանա իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը Ինձ համար ու Ավետարանի համար կորցնի, նա կփրկի այն։ Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև մարդն իր կյանքի համար ի՞նչ հատուցում կտա» (Մարկոս 8.35–37)։ Ի՞նչ է նշանակում Ավետարանի համար կորցնել սեփական կյանքը։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 15 Զակքեոս Զակքեոսը հարուստ հրեա էր, ով իր հարստությունը կուտակել էր հրեաներին ատելի հռոմեացիների համար որպես մաքսավոր աշխատելով։ Հենց այդ պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ Զաքեոսն ու մյուս մաքսավորները մարդկանցից հարկում էին ավելի շատ գումար, քան իրական հարկի չափն էր, նրան ատում էին ու անվանում «մեղավոր»։ Զակքեոսն ապրում էր Երիքովում, որը գտնվում էր առևտրական ճանապարհների խաչմերուկում, և այնտեղ տեղի էին ունենում բազմաթիվ առևտրական գործարքներ։ Զակքեոսի ու Հիսուսի հանդիպումը պատահականություն չէր։ Հավանաբար Զակքեոսը գիտակցել էր իր մեղքը և կամենում էր իր կյանքը փոխել։ Նա լսել էր Հիսուսի մասին և կամենում էր տեսնել Նրան։ Ըստ ամենայնի, արդեն հայտնի էր դարձել, որ այն խումբը, որի հետ Հիսուսը ճամփորդում էր, այդ օրը պետք է գար Երիքով։ Հիսուսը Երիքով էր մտնելու Գալիլեայի կողմից՝ դեպի Երուսաղեմ կատարվող Իր վերջին ճամփորդության ընթացքում։ Զակքեոսին ուղղված Քրիստոսի առաջին իսկ խոսքերը համոզեցին նրան, որ Հիսուսն իր մասին ամեն ինչ գիտեր նույնիսկ քաղաք մտնելուց առաջ։ Կարդացե՛ք Ղուկաս 19.1–10 համարները։ Ո՞րն էր Զակքեոսի և հարուստ երիտասարդի՝ Հիսուսի հետ ուեցած փորձառությունների տարբերությունը։ _________ _________ _________ Զակքեոսը և հարուստ երիտասարդը որոշ ընդհանրություններ ունեին։ Երկուսն էլ հարուստ էին, երկուսն էլ ուզում էին տեսնել Հիսուսին,
Դաս 7 69 և երկուսն էլ ուզում էին հավիտենական կյանք ժառանգել։ Սակայն ընդհանրություններն այսքանով ավարտվում են։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ երբ Զակքեոսն ասում է «իմ ունեցվածքի կեսն աղքատներին կտամ» (Ղուկաս 19.8), Հիսուսն այս քայլն ընդունում է որպես ճշմարիտ դարձի փորձառություն։ Նա նրան չասաց. «Գիտես ինչ, Զակքե՛ոս, պետք է ողջ ունեցածդ բաժանես, կեսը չի ընդունվում»։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ։ Հավանաբար, որովհետև ճիշտ է, Զակքեոսն իսկապես սիրում էր իր ունեցվածքը, սակայն այդ ունեցվածքը նրա համար աստված չէր, ինչպես հարուստ երիտասարդի համար։ Իրականում, մենք չգիտենք, թե Հիսուսը նրան ինչ է ասում, սակայն աղքատներին փող բաժանելու մասին առաջինը խոսում է հենց Զակքեոսը։ Հակառակ այս դեպքին, հարուստ երիտասարդին Հիսուսը ստիպված էր ասել, որ նա պետք է վաճառի ողջ ունեցվածքը, այլապես այն նրան կկործաներ։ Թեև Զակքեոսը, ինչպես ցանկացած հարուստ մարդ, պետք է զգուշանար հարստության վտանգներից, ակնհայտ է, որ նրա համար այդ հարստությունը կուռք չէր, ինչպես երիտասարդի համար։ «Երբ հարուստ երիտասարդ իշխանը հեռացավ Հիսուսից, աշակերտները զարմացան իրենց Տիրոջ խոսքերից. «Որքա՜ն դժվար է, որ հարստության վրա հուսացողները Աստծո արքայությունը մտնեն»: Նրանք տարակուսանքով հարցրին իրար. «Հապա ո՞վ կարող է փրկվել»: Հիմա նրանք տեսան, որ Քրիստոսն իրավացի էր` ասելով. «Այն բաները, որ անկարելի են մարդկանց, հնարավոր են Աստծո համար» (Մարկոս 10.24,26, Ղուկաս 18.27): Նրանք հասկացան, թե ինչպես կարող էր Աստծո շնորհի միջոցով հարուստ երիտասարդը արքայություն մտնել»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 555։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 16 Հոբի մասին Կարդացե՛ք Հոբ 1.8 համարը։ Ինչպե՞ս է Հոբը նկարագրվում Իր՝ Աստծո կողմից։ _________ _________ _________ Հիանալի է, երբ անգամ Աստված է Հոբին անվանում «կատարյալ» և «արդար» (Հոբ 1.8), այնպիսի կատարյալ և արդար մարդ, որ երկրի
70 Դաս 7 վրա այդ ժամանակ նրան հավասարը չկար։ Սրանք Աստծո տառացի խոսքերն են Հոբի մասին։ Նույնիսկ երբ Հոբը բախվում էր իրար հաջորդող աղետների, Աստված կրկնում է այն, ինչ սկզբում ասել էր Հոբի մասին, որ երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ, արդար, սակայն այս անգամ մի նոր հատված է ավելանում՝ «թեև ուզում էիր Ինձ համոզել, որ նրան զուր տեղը կործանեի» (Հոբ 2.3)։ Ու թեև մենք այստեղ տեսնում ենք Հոբի կատարելության ու արդարության հզոր դրսևորում նրանում, որ նա չի հրաժարվում Աստծուն իր նվիրվածությունից՝ ի հեճուկս այն ամենի, ինչ կատարվում է նրա կյանքում և ի հեճուկս նրա դժբախտ կնոջ ծաղրանքի. «Դեռ քո կատարելությանը կառչա՞ծ ես։ Աստծուն հայհոյի՛ր ու մեռի՛ր» (Հոբ 2.9), գիրքը բացահայտում է Հոբի կյանքի ևս մեկ տեսանկյուն, որը տեղի էր ունեցել նախքան այս դրաման։ Կարդացե՛ք Հոբ 29.12–16 համարները։ Ի՞նչ է նկարագրված այստեղ, որն ավելի մեծ տեղեկություն է տալիս մեզ Հոբի բնավորության մասին։ _________ _________ ________________________________________________________________________ Այստեղ թերևս ամենախորաթափանցը Հոբի հետևյալ խոսքերն են. «Պաշտպանում էի ինձ անծանոթի դատը3» (Հոբ 29.16)։ Այլ խոսքերով, Հոբը չէր սպասում, օրինակ, որ իրեն մոտենա մի մուրացկան և ողորմություն խնդրի։ Ընդհակառակը, նա ակտիվորեն որոնում էր կարիքի մեջ եղող մարդկանց և օգնում էր նրանց։ Էլեն Ուայթը գրում է. «Մի սպասեք, որ նրանք (աղքատները) ձեր ուշադրությունը հրավիրեն իրենց կարիքների վրա։ Գործե՛ք այնպես, ինչպես Հոբն էր գործում։ Նա որոնում էր դեպքեր, որոնց մասին չգիտեր։ Զննողական շրջայց կատարեք և տեղեկացեք, թե ինչի կարիք կա, և ինչպես է հնարավոր հոգալ այդ կարիքները»։ Վկայություններ եկեղեցու համար, հատոր 5, էջ 151։ Փողի կառավարման և Աստծո ռեսուրսների տնտեսվարման այսպիսի մակարդակն այսօր Աստծո զավակներից շատերի կենսակերպում տեղ չի գտնում: Կարդացե՛ք Եսայի 58.6–8 համարները։ Ինչպե՞ս կարող ենք շատ ժամանակներ առաջ գրված այս տեքստերը կյանքի կոչել մեր կյանքում այսօր։ 3  Անգլերենից տառացիորեն թարգմանվում է. «Ես որոնում էի դեպքեր, որոնց մասին չգիտեի»։
Դաս 7 71 ՈՒՐ­ԲԱԹ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 17 Հետագա ուսումնասիրության համար ««Եվ երբ որ մարդու Որդին Իր փառով կգա և բոլոր սուրբ հրեշտակները Նրա հետ, այն ժամանակ կնստի Իր փառաց աթոռին, և բոլոր ազգերը կհավաքվեն Նրա առջև, և Նա կբաժանի նրանց իրարից»: Քրիստոսը Ձիթենյաց սարում նկարագրեց Իր աշակերտներին դատաստանի մեծ օրվա տեսարանը: Նա ասաց նաև, որ դրա վճիռը կայացնելու է միակ չափանիշի հիման վրա: Երբ ազգերը հավաքվեն Նրա առջև, նրանք կբաժանվեն երկու խմբի, և նրանց հավիտենական ճակատագիրը կորոշվի նրանով, թե ինչ են նրանք արել, կամ հրաժարվել են անել Նրա համար` հանձինս աղքատների և տառապյալների»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 637։ «Երբ բացում եք ձեր դուռը Քրիստոսի կարիքավոր ու տանջված եղբայրների առջև, դուք հյուրընկալում եք անտեսանելի հրեշտակներին: Դուք հաղորդակցության մեջ եք մտնում երկնային էակների հետ: Նրանք ուրախության ու խաղաղության սուրբ մթնոլորտ են բերում իրենց հետ: Նրանք գալիս են՝ փառաբանությունն իրենց շուրթերին, և ի պատասխան` երկնքում սքանչելի մեղեդի է հնչում: Ամեն մի բարեգործության այնտեղ արձագանքում են երաժշտությամբ: Երկնավոր Հայրն Իր ամենաթանկարժեք մարգարիտների շարքն է դասում անշահախնդիր աշխատավորներին»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 639։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. «Քանի որ երկրի վրա աղքատ մարդ չի պակասի» (Բ Օրենք 15.11)։ Բացի այն փաստից, որ այս կանխատեսումը, թեև արված հազարավոր տարիներ առաջ, ցավոք, իրականացել է, ինչպե՞ս մենք այն պետք է հասկանանք այսօր։ Ոմանք այս բառերն օգտագործել են բացառապես նրա համար, որ արդարացնեն աղքատներին չօգնելու իրենց դիրքորոշումը՝ պատճառաբանելով. «Աստված ասել է, որ մեր մեջ միշտ աղքատներ պետք է լինեն, դե, ուրեմն դա էլ նրանց ճակատագիրն է»։ Ո՞րն է նման մտածելակերպի սխալը։ 2. Կարդացե՛ք Ա Տիմոթեոսին 6.17–19 համարները. «Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չմեծամտանան և ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։ Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հա­
72 Դաս 7 նեն իրենց ունեցածից։ Իրենք իրենց համար գանձ հավաքելով՝ լավ հիմք կունենան հանդերձյալի համար, որպեսզի ճշմարիտ կյանք ձեռք բերեն»։ Ո՞րն է կենդանի Աստծուն վստահելու փոխարեն սեփական հարստություններին վստահելու վտանգը։ Ինչո՞ւ է գումար ունեցողների համար այդքան հեշտ տրվել այդ գայթակղությանը, նույնիսկ երբ նրանք քաջ գիտակցում են, որ ի վերջո իրենց փողերը իրենց անմահություն չեն ապահովելու։ Ինչո՞ւ պետք է բոլորս զգույշ լինենք, որ բացի կենդանի Աստծուց, ուրիշ ոչ մեկի ու ոչնչի չվստահենք։
Դաս8 73 ԴԱՍ 8 ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 18–24 ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՆՈՂ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ժողովող 12.1, Ծննդոց 2.15, Ա Տիմոթեոսին 5.8, Կողոսացիներին 3.23, 24, Ծննդոց 39.2–5, Առակներ 3.5–8։ Հիշելու համարը. «Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար, իմանալով, որ Տիրոջից ժառանգության հատուցումը կստանաք, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում» (Կողոսացիներին 3.23, 24)։ Շատ մարդիկ ուզում են «հաջող» ու երջանիկ կյանք ապրել։ Իհարկե, ընկած աշխարհում, որտեղ աղետներն ու ողբերգությունները կարող են մեկ ակնթարթում վրա հասնել, միշտ չէ, որ հեշտ կլինի իրագործել այս նպատակը։ Մյուս կողմից հարց է ծագում, թե ինչ ենք մենք հասկանում «հաջողություն» ասելով։ Վերցնենք, օրինակ, Հովսեփի դեպքը Եգիպտոսում։ Եթե երբևէ գոյություն է ունեցել որևէ հաջող կյանք, ապա Հովսեփինը կլիներ դրանցից մեկը, այնպես չէ՞. բանտից՝ պալատ, պալատից՝ կառավարչի գահ։ Մյուս կողմից, ի՞նչ կասեք Հովհաննես Մկրտչի մասին։ Նա բանտից գերեզման գնաց։ Որքանո՞վ էր հաջող նրա կյանքը։ Եվ կրկին, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք սահմանում «հաջող» գաղափարը։ Այս շաբաթ մենք կուսումնասիրենք «հաջողության» գաղափարը տնտեսվարության և ֆինանսական հիմնական սկզբունքների համատեքստում։ Կարևոր չէ, թե ով ենք մենք կամ որտեղ ենք ապրում, փողն ու ֆինանսներն ուզած­չուզած կազմելու են մեր կյանքի մի մասը։ Այդ դեպքում ի՞նչ գործնական քայլերի կարող ենք դիմել, որոնք գուցե և չերաշխավորեն «հաջողություն», սակայն կարող են օգնել մեզ խուսափել ծուղակներից ու սխալներից, որոնք խանգարում են ֆինանսական բարօրությանը։
74 Դաս8 ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 19 Նախ կարևորի մասին Կարդացե՛ք Ժողովող 12.1 համարը։ Ի՞նչ ուղերձ կա այստեղ մեզ համար։ _________ ________________________________________________________________________ _________ Հասուն մարդ դառնալով՝ մենք սկսում ենք մտահոգվել մեր հիմնական կարիքները հոգալու մասին՝ սնունդ, հագուստ և կացարան: Հիսուսն Ինքը մեզ առաջարկեց հետևյալ առաջնահերթությունը, երբ ասաց. «Դուք նախ Աստծու արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33): Իհարկե, երիտասարդ տարիքում Հիսուսին չընտրած ավելի տարեց մարդկանց համար դեռևս կա տնտեսվարության վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու ժամանակ: Ինչպես տեսնում ենք Ծննդոց 28.20–22 համարներում, Հակոբը հոգևոր և ֆինանսական կարևորագույն որոշումներ կայացրեց։ Տեսիլքում Տերը Հակոբին ներկայացավ որպես «քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը» (Ծննդոց 28.13)։ Այնուհետև, որպես Աստծուն տրված իր երդման մի մաս՝ Հակոբն ասաց. «Տերն ինձ համար Աստված լինի» (Ծննդոց 28.21)։ Կարդացե՛ք Ծննդոց 29.9–20 համարները։ Այս իրադարձության ժամանակն ի՞նչ կարևոր դեր ուներ Հակոբի կյանքում։ ________________________________________________________________________ _________ _________ Այն բանից հետո, երբ Հակոբն Աստծո առաջ հոգևոր և ֆինանսական պարտավորություններ ստանձնեց, Տերը նրան առաջնորդեց դեպի ջրհոր՝ Ռաքելի մոտ (տե՛ս Ծննդոց 29.9–20)։ Ճիշտ կլինի հոգևոր, ինչպես նաև կյանքի գործի որոշումները կայացնել ամուսնությունից առաջ։ Այդ դեպքում ձեր ապագա կողակիցը կիմանա, թե ինչ է իրեն սպասվում ամուսնական կյանքում։ Արդյո՞ք այս մարդը հավատարիմ քրիստոնյա է։ Ի՞նչ աշխատանքով է նա զբաղվելու։ Նա ուսուցի՞չ է լինելու, բուժաշխատո՞ղ, իրավաբա՞ն, բանվո՞ր, թե՞ որևէ այլ բան։ Ինչպիսի՞ կյանքի եմ ես համաձայնում նրա հետ։ Ամուսնությունից առաջ պատասխան ակնկալող են նաև հետևյալ հարցերը՝ ի՞նչ մակարդակի
Դաս8 75 կրթություն ունի իմ ապագա կողակիցը։ Որքա՞ն պարտք ի հայտ կգա մեր ապագա ընտանեկան բյուջեում։ Պատրա՞ստ եմ արդյոք ես կիսել այդ պատասխանատվությունը։ Կարդացե՛ք Բ Կորնթացիներին 6.14, 15 համարները։ Ինչո՞ւ է այս սկզբունքն այդքան կարևոր կյանքի կողակից փնտրելիս։ Թեև այն չի կարող հաջող ամուսնություն երաշխավորել, ինչո՞ւ կարող է մեծացնել հաջող ամուսնություն ունենալու շանսերը։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 20 Աշխատանքի օրհնությունը Եթե դուք չեք ծնվել հարուստ ընտանիքում կամ չեք օգտվում այն ավանդների տոկոսներից, որոնք ձեր ծնողները ժամանակին ներդրել են ձեզ համար, որպեսզի մեկ օր անգամ չաշխատեք (եթե կարդաք նման երեխաների կյանքի մասին, այն գումարը, որը նախատեսված է եղել նրանց կյանքում օրհնություն բերելու համար, հաճախ հանգեցրել է ողբերգության հասուն տարիքում), ապա վաղ թե ուշ ստիպված եք լինելու աշխատել։ Կատարյալ տարբերակը, իհարկե, կլինի գտնել մի այնպիսի զբաղմունք, որը դուք կանեք հաճույքով, վարժվել դրա մեջ, գտնել համապատասխան աշխատանք, որը նաև կապահովի ձեզ լավ եկամտով։ Սա բնականաբար կատարյալ տարբերակն է, սակայն միշտ չէ, որ ամեն ինչ հենց այս կերպ է դասավորվում։ Կարդացե՛ք Ծննդոց 2.15 համարը (տե՛ս նաև Ժողովող 9.10 և Բ Թեսաղոնիկեցիներին 3.8–10): Ո՞րն է այն փաստի նշանակությունը, որ նույնիսկ մինչև մեղքը, Ադամին (բնականաբար Եվային նույնպես) հանձնարարված էր աշխատել։ Ինչպե՞ս կարող է այս փաստն օգնել բացատրելու այն երևույթը, որ, ինչպես նշված է վերևում, այն մարդկանց իրավիճակը, ովքեր ստիպված չեն եղել երբևէ աշխատել, ավելի շատ անեծքի է վերածվել, քան օրհնության։ _________ _________ _________ _________ Այս աշխատանքը, բնականաբար, պատիժ չէր։ Այն նախատեսված էր Ադամի ու Եվայի բարօրության համար։ Այլ խոսքերով, Աստված գիտեր, որ նույնիսկ դրախտում, մի տեղ, ուր չկար մեղք, մահ ու տառապանք, մարդ արարածն աշխատելու կարիք ունի։
76 Դաս8 «Ադամին հանձնարարվեց Պարտեզի խնամքի աշխատանքը։ Արարիչը գիտեր, որ Ադամը չի կարող երջանիկ լինել առանց աշխատանքի։ Պարտեզի գեղեցկությունը հմայում էր նրան, սակայն դա բավարար չէր։ Նա պետք է աշխատանք ունենար, որպեսզի գործի դներ իր մարմնի հիանալի օրգանները։ Եթե մարդը երջանկություն գտներ ոչինչ չանելու մեջ, ապա նրան ոչինչ չէր հանձնարարվի իր սուրբ անմեղության վիճակում։ Սակայն մարդու Արարիչը գիտեր, թե ինչ է անհրաժեշտ մարդուն երջանկության համար, ուստի մարդու արարումից անմիջապես հետո Նա նրան աշխատանք հանձնարարեց։ Ապագա փառքի խոստումը, ինչպես նաև այն որոշումը, որ մարդը պետք է իր քրտինքով իր հացը վաստակի, իջան միևնույն գահից»։ Էլեն Ուայթ, Մեր բարձր կանչվածությունը, էջ 223։ Այդուհանդերձ, նույնիսկ մեղանչումից հետո, երբ մեղքն արատավորեց աշխատանքը, ինչպես ամեն ինչ այս երկրի վրա, Աստված Ադամին ասաց. «Անիծյալ լինի երկիրը քո պատճառով. նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին» (Ծննդոց 3.17)։ Ուշադրությո՛ւն դարձրեք, Աստված անիծեց հողը «քո պատճառով», այսինքն՝ Ադամի պատճառով, և դրա իմաստն այն էր, որ մարդը՝ որպես մեղավոր էակ, միշտ աշխատանքի կարիք է ունենալու։ Ի՞նչ կա աշխատանքի բնույթի մեջ, որն այն մարդու համար օրհնություն է դարձնում։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 21 Վաստակի տարիներ Ինչպես տեսանք, Աստված մարդկանց տարատեսակ աշխատանք է հանձնարարել։ Մեր կյանքի այս շրջանը (աշխատունակության տարիները) սովորաբար մոտ 40 տարի է տևում։ Շատ մարդիկ հենց այս տարիների ընթացքում են դաստիարակում ու կրթության տալիս իրենց երեխաներին, գնում տուն կամ անում այլ մեծ գնումներ։ Այս ժամանակահատվածը կարող է լինել շատ լարված ինչպես ֆինանսական, այնպես էլ հուզական առումով, քանի որ այս ընթացքում է ընտանիքը սովորում համատեղ գործել, և նրա անդամները կապվում են մի ամբողջ կյանք տևող կապերով։ Ֆինանսական սթրեսն այս ընթացքում կարող է քայքայել ընտանիքը, ու հաճախ այդպես էլ լինում է։ Անհամեմատ ավելի կայուն են այն ընտանիքները, որտեղ և՛ ամուսինը, և՛ կինը քրիստոնյաներ են և պատրաստակամ են հետևելու աստվածաշնչյան սկզբունքներին։
Դաս8 77 Կարդացե՛ք Ա Տիմոթեոսին 5.8, Առակներ 14.23 և Կողոսացիներին 3.23, 24 համարները։ Ի՞նչ կարևոր դասեր կարող ենք քաղել այս տեքստերից ընտանեկան ֆինանսների վերաբերյալ։ _________ _________ ________________________________________________________________________ Մեծամասամբ տան հիմնական կերակրողն ամուսինն է, չնայած որ հաճախ աշխատում են թե՛ ամուսինը, թե՛ կինը։ Բնականաբար, կարող են ծագել չնախատեսված հանգամանքներ՝ հիվանդություն, տնտեսական ճգնաժամ կամ որևէ այլ բան, որոնք կարող են կոտրել այս կատարելատիպը։ Նման դեպքերում մարդիկ պետք է հարմարվեն նոր պայմաններին։ Կյանքի այս շրջանում ծնված երեխաներն անվանվում են «Տիրոջ ժառանգություն» (Սաղմոսներ 127.3)։ Մենք պետք է հիշենք, որ երեխաներն իրենց հետ ահռելի մեծ պատասխանատվություն են բերում։ Քրիստոնյա ծնողների նպատակը պետք է լինի դաստիարակել իրենց երեխաներին այնպես, որ նրանք դառնան անկախ հասուն մարդիկ այս կյանքում և ժառանգեն գալիք կյանքը։ Ստորև ներկայացված են երեք կետեր, որոնք կօգնեն ծնողներին. 1. Քրիստոնեական մթնոլորտ ստեղծեք տանը։ Դա կարող է բովանդակել պարբերաբար կազմակերպվող ընտանեկան երկրպագություն, շաբաթօրյա դպրոցի ձեռնարկի ուսումնասիրություն, այցելություն եկեղեցի, ինչպես նաև հավատարմություն տասանորդի ու ընծաների հարցում։ Սրանք հիանալի սովորություններ են, որոնք կարող են ձևավորվել դեռ վաղ հասակից։ 2. Սովորեցրեք երեխաներին պատրաստակամորեն աշխատել և գնահատել այդ աշխատանքը։ Երեխաներն իրենց համար կբացահայտեն, որ ջանասեր ու բարեխիղճ աշխատանքը միշտ նկատվում, գնահատվում և պարգևատրվում է։ Նրանք կսովորեն, որ մենք գումար ստանում ենք ուրիշներին մեր ժամանակը տրամադրելու և նրանց համար կարևոր գործեր իրականացնելու շնորհիվ։ 3. Օգնեք երեխաներին լավ կրթություն ստանալ։ Կրթությունն այսօր թանկ հաճույք է, հատկապես մասնավոր քրիստոնեական դպրոցների կրթությունը։ Սակայն այն ծնողները, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների ոչ միայն այս, այլև գալիք կյանքի համար, չեն խնայի կրթության վրա։ Բնականաբար, անկախ նրանից, թե ինչեր են ծնողներն անում իրենց երեխաների համար, ոչ ոք ոչ մի երաշխիք չունի, թե ինչ ճա­
78 Դաս8 նապարհով կգնան իրենց երեխաները։ Ինչո՞ւ է ծնողների համար կարևոր չմեղադրել իրենց այն սխալ ընտրությունների համար, որ կարող են կատարել երեխաներն արդեն հասուն տարիքում։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 22 Ազնվություն աշխատանքի մեջ «Հաջող» կյանքի մեկ այլ փուլ՝ վերջին փուլը, ունի ամենահաճելին լինելու բոլոր հնարավորությունները, եթե ավելի վաղ տարիներին կայացրած որոշումները եղել են իմաստուն և չեն փլուզվել անսպասելի իրադարձությունների պատճառով։ Նման իրավիճակում ծնողները սովորաբար արդեն մեծացրել են իրենց զավակներին, ձեռք են բերել բնակարան, ունեն մեքենա, չունեն պարտքեր և ունեն բավարար եկամուտ՝ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Աստված Իր զավակների կոչ է անում հետևել ավելի բարձր չափանիշների ինչպես աշխատանքի մեջ, այնպես էլ կյանքում։ Այդ չափանիշը մեր սրտում գրված Աստծո օրենքն է (տե՛ս Երեմիա 31.33), որն արտացոլվում է մեր բնավորության մեջ։ Քանի որ հասարակությունը գնալով քայքայվում է, իսկ քրիստոնեական ուսմունքի ազդեցությունը հասցվում նվազագույնի, ավելի ու ավելի կարևոր է դառնում քրիստոնյաների համար ապրել ու աշխատել անբասիր կերպով։ Աստվածաշունչն ասում է. «Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է» (Առակներ 22.1)։ Աստվածաշնչում ներկայացված են դեպքեր, որտեղ գործատուները խոստովանում են, որ օրհնվում են իրենց բարեպաշտ աշխատողների շնորհիվ։ Երբ Հակոբը կամենում էր լքել իր աներ Լաբանին և իր ընտանիքի հետ վերադառնալ իր հայրենի երկիր, Լաբանը խնդրում է նրան չգնալ՝ ասելով. «Աղաչում եմ քեզ, եթե քո առաջ շնորհ գտա, փորձով իմացա, որ Տերն ինձ օրհնում է քո պատճառով» (Ծննդոց 30.27)։ Եվ երբ Հովսեփը ստրկության վաճառվեց Եգիպտոս, նրա տերը՝ Պետափրեսը, նմանատիպ դիտարկում արեց Հովսեփի աշխատանքում և նրան համապատասխան կերպով պարգևատրեց։ Կարդացե՛ք Ծննդոց 39.2–5 համարները։ Թեև տեքստերը չեն մանրամասնում, ըստ ձեզ՝ ի՞նչ էր անում Հովսեփը, ինչն ստիպեց նրան շնորհ գտնել իր տիրոջ առաջ։ _________ ________________________________________________________________________
Դաս8 79 «Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք» (Ա Կորնթացիներին 10.31)։ Մեր աշխատանքը, ֆինանսների կառավարում, առհասարակ այն ամենը, ինչ անում ենք, պետք է անենք Աստծո փառքի համար։ Նա Միակն է, Ով մեզ տալիս է կյանքում հաջողակ լինելու համար անհրաժեշտ գիտություն և ուժ։ «Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև Դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։ Քեզանից են հարստությունն ու պատիվը, և Դու ես ամենի վրա տիրողը, Քո ձեռքում են զորությունն ու կարողությունը, և Քո ձեռքում է ամենքին մեծացնելն ու հզորացնելը» (Ա Մնացորդաց 29.11, 12)։ Ի՞նչ սկզբունքների եք հետևում ոչ միայն աշխատանքի մեջ, այլև կյանքում առհասարակ։ Ի՞նչ փոփոխությունների կարիք կա ձեր կյանքում։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 23 Որոնելով բարեպաշտ խորհուրդ Աշխարհում գոյություն ունեն հազարավոր մարդիկ, ովքեր ներկայանում են որպես ֆինանսների կառավարման գուռուներ, սակայն Աստված զգուշացրել է չդիմել նման մարդկանց՝ մեզ վստահած Իր միջոցների կառավարման վերաբերյալ խորհուրդներ ստանալու։ «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է Նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան» (Սաղմոսներ 1.1–3)։ Այսպիսով, կօրհնվի այն մարդը, ում հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է («օրենք» բառն այստեղ կարելի է հասկանալ ավելի լայն իմաստով, այն է՝ որպես Աստծո Խոսք)։ Նա կբարգավաճի, հաջողակ կլինի։ Որքան պարզ է, այնպես չէ՞։ Կարդացե՛ք Առակներ 3.5–8 համարները։ Ինչպե՞ս կարող ենք կիրառել այս սկզբունքը մեր հիմնական ֆինանսական հարցերում։ _________ ________________________________________________________________________
80 Դաս8 Ֆինանսական կառավարման վերաբերյալ աստվածաշնչյան խորհըրդի ուսումնասիրությունը մեզ շատ արժեքավոր եզրակացությունների է հանգեցնում, որոնց արժե հետևել: Դիտարկե՛նք դրանցից յոթը. 1. Եղե՛ք կազմակերպված։ Մշակե՛ք ծախսերի պլան (Առակներ 27.23, 24)։ Շատ ընտանիքներ գոյություն են պահպանում աշխատավարձից աշխատավարձ։ Վաստակած, ծախսվող և խնայվող գումարների պարզ ու հասարակ պլան չունենալը կյանքն ավելի սթրեսային է դարձնում։ 2. Ծախսե՛ք վաստակածից քիչ։ Որոշո՛ւմ կայացրեք ապրել ձեր միջոցների սահմաններում (Առակներ 15.16)։ Արևմտյան երկրներում շատ ընտանիքներ իրականում ծախսում են ավելի շատ, քան վաստակում են։ Սա հնարավոր է դառնում վարկերի ու պարտքով վերցված գումարի շնորհիվ։ Պարտքեր ունեցող մարդկանց մոտ բազում խնդիրներ են առաջանում։ 3. Յուրաքանչյուր աշխատավարձից որոշակի գումա՛ր խնայեք (Առակներ 6.6–8)։ Խնայողություններն օգնում են հետագայում ավելի մեծ գնումներ կատարել, ինչպես նաև հոգալ չնախատեսված ծախսերը, ինչպիսիք են, օրինակ, պատահարներն ու հիվանդությունները։ Խնայողությունները կարող են հեշտացնել կյանքն այն տարիքում, երբ դուք այլևս չեք կարող աշխատել ու գումար վաստակել։ 4. Խուսափե՛ք պարտքերից (Առակներ 22.7)։ Վճարվող տոկոսադրույքներն այն տեսակի ծախսերից են, առանց որոնց հաստատ կարող եք ապրել։ Պարտքով վերցված գումարով ապրող մարդիկ կամ ընտանիքներն այսօր ապրում են այն գումարով, որը հույս ունեն վաստակել ապագայում։ Եթե նրանց կյանքում որևէ փոփոխություն տեղի ունենա, ապա դա կարող է այդ մարդկանց լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնեցնել։ 5. Աշխատե՛ք ջանասիրաբար։ «Ծույլի անձը փափագում է և ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա» (Առակներ 13.4)։ 6. Ֆինանսական հարցերում հավատարիմ եղեք Աստծուն (Բ Օրենք 28.1–14)։ Ոչ մի ընտանիք չի կարող ապրել առանց Աստծո օրհնության։ 7. Հիշե՛ք, որ այս երկիրը մեր իրական տունը չէ։ Մեր մոտեցումը ֆինանսների կառավարմանը հստակորեն ցույց է տալիս, թե որտեղ են մեր իրական առաջնահերթությունները (տե՛ս Մատթեոս 25.14–21)։
Դաս8 81 ՈՒՐ­ԲԱԹ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 24 Հետագա ուսումնասիրության համար «Ոչ մի գործնական ծրագիր կամ կյանքի պլան չի կարող լինել ամուր և լիարժեք, եթե այն հաշվարկված է միայն այս ներկա կյանքի կարճ տարիների համար և իր մեջ ոչ մի հղում չունի ապագա հավիտենական կյանքին։ … Ոչ մի մարդ չի կարող գանձեր դիզել երկնքում, եթե չվեհացնի ու չհարստացնի իր կյանքն այս երկրի վրա»։ Էլեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 145։ «Գործնական ազնվության ու ճշմարիտ հաջողության հիմքում ընկած է այն, որ մենք ընդունենք, որ ամեն ինչի սեփականատերն Աստված է։ Որպես ամեն բանի Արարիչ՝ Աստված ամեն ինչի իրական սեփականատերն է։ Մենք Նրա կառավարիչներն ենք։ Այն ամենը, ինչ մենք ունենք, Նրա կողմից մեզ վստահված ունեցվածք է, որը և պետք է օգտագործվի՝ համաձայն Նրա կողմից տրված ցուցումների»։ Դաստիարակություն, էջ 137։ Մեր ընտանիքների կարիքները հոգալու հարցի ճնշման պատճառով շատ հաճախ կարծում ենք, թե մեր աշխատանքը պարզապես եկամուտ ապահովելու միջոց է։ Բայց որպես քրիստոնյաներ՝ մենք նաև պետք է կատարենք մեր դերը այն մեծ հանձնարարության մեջ, որը Հիսուսը տվեց Իր բոլոր հետևորդներին: Մարկոս 16.15 համարում արձանագրված այս հանձնարարությունը մեջբերելուց հետո Էլեն Ուայթը գրել է. «Ոչ բոլորն են կանչված լինելու իբրև ծառայողներ կամ միսիոներներ այդ բառի բուն իմաստով։ Սակայն բոլորը կարող են համագործակցել Նրա հետ՝ իրենց դրացիներին «բարի լուրը» հաղորդելու գործում: Հրամանը տրված է բոլորին՝ մեծ թե փոքր, գիտուն թե տգետ, ծեր թե երիտասարդ»։ Դաստիարակություն, էջ 264։ «Մենք պետք է ավելի մեծ ուշադրությամբ հետևենք մեր կյանքում Աստծո ծրագրին, անենք ամեն հնարավորը մեզ ամենամոտը գտնվող գործն անելու համար, հանձնենք մեր ճանապարհներն Աստծուն և հետևենք Նրա առաջնորդության նշաններին։ Սրանք են այն կանոնները, որոնք կերաշխավորեն ապահով առաջնորդություն զբաղմունքի ընտրության հարցում»։ Դաստիարակություն, էջ 267։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. Որպես քրիստոնյաներ՝ ինչպե՞ս ենք սահմանում «հաջող» կյանքը։ Ի՞նչ տարբերություն կա «հաջող» կյանքի՝ աշխարհի սահմանման
82 Դաս8 և այն սահմանման միջև, որը մենք՝ որպես քրիստոնյաներ, պետք է տանք։ Դիտարկե՛ք, օրինակ, Հովհաննես Մկրտչի կյանքը։ Ինչպե՞ս կբնութագրեիք նրա կյանքը, որն անփառունակ վախճան ունեցավ չարամիտ կնոջ քմահաճույքի պատճառով։ Կանվանեի՞ք արդյոք այն հաջող կյանք։ Ինչպե՞ս կհիմնավորեք ձեր պատասխանը։ 2. Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ ֆինանսների կառավարմանը կամ առհասարակ կյանքին վերաբերող աստվածաշնչյան սկզբունքներին չհետևող շատ մարդիկ շատ «հաջողակ» են։ Իսկ ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր փորձում են հետևել այդ սկզբունքներին, սակայն ոչ մի կերպ հաջողության չեն հասնում։ Նրանք հիվանդանում են կամ աղետների զոհեր են դառնում։ Ինչպե՞ս պետք է հասկանանք այս իրավիճակները։
Դաս 9 83 ԴԱՍ 9 ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 25–ՄԱՐ­ՏԻ 3 ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 14.12–14, Եփեսացիներին 5.5, Հեսու 7, Հովհաննես 12.1–8, Գործք առաքելոց 5.1–11, Ա Կորնթացիներին 10.13։ Հիշելու համարը. «Տեսե՛ք և զգուշացե՛ք ագահությունից. որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ» (Ղուկաս 12.15)։ Ագահությունը սահմանվում է որպես անհագ փափագ հարստության կամ ունեցվածքի նկատմամբ, որն իրականում տվյալ մարդուն չի պատկանում։ Ագահությունը մեծ մեղք է, այնքան մեծ, որ տեղ է գտել ստի, գողության ու սպանության հետ նույն հարթության վրա։ Այն այնքան կործանարար է, որ Աստված որոշել է զգուշացնել մեզ հեռու մնալ դրանից Իր մեծ բարոյական օրենքում։ «Մի՛ ցանկացիր քո հարևանի տունը։ Մի՛ ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղախնին կամ նրա եզանը կամ նրա էշին և քո հարևանի ոչ մի բանին մի՛ ցանկացիր» (Ելք 20.17)։ Ագահությունը հաճախ է թվարկվում այն զազրելի մեղքերի շարքում, որոնք մարդուն կզրկեն Աստծո արքայությունից։ «Կամ չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ զրպարտողները և ո՛չ էլ հափշտակողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կորնթացիներին 6.9, 10)։ Մի՞թե ագահությունը կարող է հավասար լինել հափշտակությանը, կռապաշտությանը, պոռնկությանը և շնությանը։ Դա այն է, ինչ մեզ ասում է աստվածաշնչյան տեքստը, և այս շաբաթ մենք կուսումնասիրենք որոշ օրինակներ ու կտեսնենք, թե իրականում որքան վատ բան է ագահությունն ու ինչ կարող ենք անել այն հաղթահարելու համար։
84 Դաս 9 ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 26 Սկզբնական մեծագույն մե՞ղքը Հաճախ է հարց առաջանում և հասկանալի է, թե ինչու, թե ինչպես մեղքը ծագեց Աստծո արարած կատարյալ տիեզերքում։ Մենք հասկանում ենք, թե ինչու, գոնե քիչ թե շատ։ Ըստ էության այն ծագեց հենց ագահության պատճառով։ Ուրեմն գուցե ագահությունը սկզբնական գերագույն մե՞ղքն է։ Կարդացե՛ք Եսայի 14.12–14 համարները։ Արուսյակի անկման մասին ի՞նչ ակնարկներ են տրված այստեղ։ Ագահությունն ինչպե՞ս ճակատագրական դեր խաղաց այդ անկման մեջ։ _________ _________ _________ «Չբավարարվելով իր դիրքով, թեև վեր էր դասված բոլոր երկնային էակներից, նա համարձակվեց հավակնել այն պատվին, որին արժանի էր բացառապես Արարիչը։ Բոլոր երկնային էակների սերն ու հավատարմությունն Աստծուն ուղղելու փոխարեն՝ նա ջանում էր իրեն ծառայեցնել ու իրեն հավատարիմ դարձնել նրանց։ Փափագելով այն փառքը, որով անսահման Հայրը շրջապատել էր Իր Որդուն՝ հրեշտակների այս իշխանը հավակնեց այն իշխանությանը, որը միմիայն Քրիստոսի բացառիկ իրավունքն ու արտոնությունն էր»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 35։ Կարդացե՛ք Եփեսացիներին 5.5 և Կողոսացիներին 3.5 համարները։ Պողոսն ինչի՞ն է հավասարեցնում ագահությունը և ինչո՞ւ։ _________ _________ Հետաքրքրական է, որ Պողոսն ագահությունը երկու անգամ հավասարեցնում է կռապաշտությանը։ Մարդիկ կռապաշտության մեջ են, եթե երկրպագում են, այսինքն իրենց կյանքը նվիրում են ոչ թե Աստծուն, այլ որևէ այլ բանի, ոչ թե Արարչին, այլ արարված որևէ բանի (Հռոմեացիներին 1.25)։ Կարո՞ղ է այդ դեպքում ագահություն լինել այն, որ մենք ուզում ենք արգելված մի բան, և ուզում ու փափագում ենք դա այնքան ուժգին, որ մեր մտքերը Տիրոջ վրա կենտրոնանալու փոխարեն լցված են բացառապես մեր ցանկության առարկայով։ Կասկածից վեր է այն փաստը, որ Արուսյակը սկզբում չգիտեր, թե ուր են իրեն տանելու իր սխալ ցանկությունները։ Դա կարող է պատա­
Դաս 9 85 հել նաև մեզ հետ։ Ագահության դեմ խոսող պատվիրանը, որը միակն է, որ գործ ունի մարդու մտքերի հետ, կարող է հետ պահել մեզ այնպիսի արարքներից, որոնք կարող են տանել մեզ մյուս պատվիրանների խախտմանը ևս (տե՛ս, օրինակ, Բ Թագավորների 11­րդ գլուխը)։ Կարդացե՛ք Ա Տիմոթեոսին 6.6, 7 համարները։ Պողոսի այս խոսքերի մասին խորհելն ինչպե՞ս կարող է պաշտպանել մեզ ագահությունից։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 27 Նզովված բան բանակատեղիում Հավանաբար սա Իսրայելի պատմության ամենակարկառուն ժամանակաշրջաններից մեկն էր։ Անապատում 40 տարի դեգերելուց հետո, իսրայելացիները վերջապես մտնում էին խոստացված երկիր։ Վառ արտահայտված հրաշքի շնորհիվ Իսրայելի որդիներն անցան Հորդանան գետի չոր հատակով գետի ամենավարար շրջանում։ Վարար գետի չոր հատակով այս անցումն այնքան տպավորիչ էր, որ քանանացի հեթանոս թագավորների սրտերը հալվեցին, և նրանց մեջ իսրայելացիների դեմ դուրս գալու հոգի չմնաց (Հեսու 5.1)։ Քանանը գրավելու առաջին իրական մարտահրավերը պարսպապատ ու ամրակուռ Երիքով քաղաքն էր։ Ոչ ոք, նույնիսկ Հեսուն, չգիտեր ինչ անել՝ Երիքովի բնակիչներին պարտության մատնելու համար։ Ի պատասխան Հեսուի աղոթքին՝ Աստված բացահայտեց քաղաքի կործանման ծրագիրը, որին և ժողովուրդը հետևեց։ Սակայն այնուհետև իրերը վատ շրջադարձ ստացան։ Կարդացե՛ք Հեսու 7­րդ գլուխը։ Երիքովում տարված հզոր հաղթանակից հետո ի՞նչ տեղի ունեցավ, և ի՞նչ դաս մենք պետք է քաղենք այս պատմությունից։ _________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ Աքարը հանդիմանվեց, ընդունեց իր արարքն՝ ասելով. «Ցանկանալով՝ վերցրի դրանք»։ Օգտագործված եբրայերեն բառը, որը թարգմանվում է «ցանկանալ» խամադ, Աստվածաշնչի որոշ այլ տեքստերում օգտագործվում է բավականին դրական երանգով։ Միևնույն բառարմատը հանդիպում է Դանիել 9.23 համարում, երբ Գաբրիելն ասում է Դանիելին. «Դու սիրելի ես»։
86 Դաս 9 Այս դեպքում, սակայն, այս խամադ բառը վատ լուր է բերում։ Ի հեճուկս այն հստակ պատվերի, որ չէր կարելի յուրացնել գրավված քաղաքների ավարը (Հեսու 6.18, 19)՝ Աքարն արեց հենց այդ արգելված բանը՝ վատ համբավ բերելով ամբողջ ազգի վրա։ Իրականում, Գայիի մոտ պարտությունից հետո, Հեսուն վախենում էր, որ «քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն մեզ և մեր անունը ամբողջովին կջնջեն երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես Քո մեծ անվան համար» (Հեսու 7.9)։ Այլ խոսքերով, Տերը կամենում էր օգտագործել այս մեծագույն հաղթանակները, որպեսզի շրջապատող ազգերին ցույց տար Իր զորությունը և այն, որ Ինքը ներկա է Իր ժողովրդի մեջ։ Նրանց նվաճումներն ազգերի համար պետք է լինեին Յահվեի զորության վկայություն։ Բնականաբար, Գայիի պարտությունից հետո, բացի մարդկային կյանքերի կորուստը, այդ վկայությունը վտանգի տակ դրվեց։ Խորհե՛ք այն մասին, թե որքան հեշտությամբ Աքարը կարող էր արդարացնել իր արարքը՝ Իմ վերցրածն այնքան քիչ բան է՝ համեմատած մնացած ավարի հետ։ Ոչ ոք նույնիսկ չի էլ նկատի, և ո՞ւմ կարող է այն վնաս բերել։ Բացի այդ, իմ ընտանիքին գումար է հարկավոր։ Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել նման վտանգավոր մտածելակերպից։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՓԵՏՐ­ՎԱ­ՐԻ 28 Հուդայի սիրտը Աստվածաշնչում ներկայացված ամենաողբերգական պատմություններից մեկը Հուդա Իսկարիովտացու պատմությունն է։ Այս մարդուն տրված էր այնպիսի հնարավորություն, որն աշխարհի ողջ պատմության ընթացքում տրված էր բացառապես 12 հոգու՝ լինել Հիսուսի հետ Նրա ողջ ծառայության ընթացքում և անմիջապես Վարդապետից սովորել հավիտենական ճշմարտությունները։ Որքան տխուր է, որ շատ մարդիկ, որոնց տրված հնարավորությունները նույնիսկ թեթևակի կերպով մոտ չեն եղել նրան, ինչը տրված է եղել Հուդային, կփրկվեն, իսկ Հուդան, ինչպես արդեն գիտենք, դատապարտված է հավիտենական կործանման։ Ի՞նչ պատահեց։ Պատասխանը կարող ենք գտնել մեկ բառում՝ ագահություն. սա էր նրա սրտի փափագը։
Դաս 9 87 Կարդացե՛ք Հովհաննես 12.1–8 համարները։ Ի՞նչ արեց Մարիամը, ինչն այդքան մեծ ուշադրություն գրավեց խնջույքի ժամանակ։ Ինչպե՞ս արձագանքեց Հուդան։ Ինչո՞ւ։ Ի՞նչ պատասխանեց Հիսուսը։ ________________________________________________________________________ _________ _________ Փրկչի մեղմ հանդիմանությունը Հուդայի ագահ դիտողությանը ստիպեց վերջինիս լքել խնջույքը և գնալ ուղիղ քահանայապետի պալատ, որտեղ հավաքված էին Հիսուսի թշնամիները։ Նա նրանց առաջարկեց Հիսուսին նրանց ձեռքը մատնել Մարիամի նվերի գումարից անհամեմատ ավելի փոքր գումարով (տե՛ս Մատթեոս 26.14–16)։ Ի՞նչ պատահեց Հուդային։ Ունեցած լինելով այդքան շատ հրաշալի հնարավորություններ, այդքան հազվադեպ առավելություններ՝ ինչո՞ւ պետք է նա այդքան չար մի բան աներ։ Ըստ Էլեն Ուայթի խոսքերի՝ Հուդան «սիրեց Մեծ Ուսուցչին և ցանկացավ միանալ Նրան: Նա ձգտեց փոխվել բնավորությամբ ու կյանքով, և հույս ուներ հասնել դրան` կապելով իրեն Հիսուսի հետ: Փրկիչը չմերժեց Հուդային: Նա տեղ տվեց նրան տասներկուսի մեջ: Նա վստահեց նրան ավետարանչության գործը, օժտեց նրան զորությամբ` բուժելու հիվանդներին և հանելու դևերին: Բայց Հուդան այդպես էլ ամբողջությամբ չհանձնվեց Քրիստոսին»։ Դարերի փափագը, էջ 717։ Ի վերջո, մենք բոլորս ունենք բնավորության արատներ, որոնք կարող ենք հաղթահարել մեր մեջ գործող Աստծո զորությամբ, եթե հանձնվենք այդ զորությանը։ Բայց Հուդան ամբողջությամբ չհանձնվեց Քրիստոսին, և ագահության մեղքը, որը նա կարող էր հաղթահարել Քրիստոսի զորությամբ, հաղթեց իրեն, ինչը և հանգեցրեց ողբերգական հետևանքի։ Մեզնից ո՞վ չի պայքարում այս կամ այն բանի հանդեպ իր իսկ ագահության դեմ։ Հուդան ագահորեն փափագում էր փող, և նրա սրտի խնդիրը հանդիսացող այդ ագահությունը նրան դրդում էր գողության (Հովհաննես 12.6), ինչն էլ վերջում հանգեցրեց նրան, որ նա մատնեց Հիսուսին։ Ինչպիսի սարսափելի դաս է սա բոլորիս համար այն մասին, թե ինչ վտանգների կարող է հանգեցնել ագահությունը։ Այն, ինչն ասես աննշան մի բան է, սրտի պարզ ցանկություն, կարող է տանել աղետի ու հավիտենական կորստի։
88 Դաս 9 ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 1 Անանիա և Սափիրա Եկեղեցու անդամների համար ոգևորիչ ժամանակներ էին։ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու մեծ հեղումից հետո առաքյալները մեծ զորությամբ քարոզում էին Ավետարանը, և հազարավոր մարդիկ միանում էին եկեղեցուն։ «Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։ Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր. ոչ ոք չէր ասում, թե իր ունեցածներից ինչ­որ բան իրենն է, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր» (Գործք առաքելոց 4.31, 32)։ Ինչպիսի՜ առավելություն էր տրված Անանիային և Սափիրային՝ լինել վաղ եկեղեցու անդամներ, տեսնել, թե ինչպես է այն աճում, տեսնել Սուրբ Հոգու ներկայությունն այդքան ընգծված կերպով։ «Նրանց մեջ ոչ ոք որևէ բանի կարոտ չէր, քանի որ նրանք, ովքեր ագարակների կամ տների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը առաքյալների տրամադրության տակ էին դնում, և յուրաքանչյուրին բաշխվում էր ըստ իր ունեցած կարիքի» (Գործք առաքելոց 4.34, 35)։ Այս պայմաններում էր, որ Անանիան ու Սափիրան, հավանաբար խիստ տպավորված տեղի ունեցողով ու կամենալով լինել դրա մի մասը, որոշեցին վաճառել իրենց ունեցվածքի որոշ մասը և ստացված գումարը նվիրաբերել եկեղեցուն։ Մինչ այս պահը ամեն ինչ լավ է։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 5.1–11 համարները։ Ըստ ձեզ՝ ո՞րն է ավելի վատ, գումարի մի մասը պահե՞լը, թե՞ ստելը։ Ինչո՞ւ նրանց այդքան խիստ պատիժ բաժին հասավ։ _________ ________________________________________________________________________ Սկզբում թվում էր, թե նրանք անկեղծորեն կամենում են գումար նվիրաբերել գործի առաջընթացի համար։ Սակայն «հետո, Անանիան ու Սափիրան տրտմեցրին Սուրբ Հոգուն՝ տեղի տալով ագահության զգացողությանը։ Նրանք զղջացին իրենց խոստման համար և շուտով կորցրին այն օրհնության քաղցր ազդեցությունը, որը նրանց սրտերը լցրել էր Քրիստոսի համար մեծամեծ բաներ գործելու փափագով»։ Էլեն Ուայթ, Գործք առաքելոց, էջ 72։ Այլ խոսքերով, թեև նրանք սկսել էին լավագույն դրդապատճառներով, սակայն նրանց ագահությունը նրանց ստիպեց ձևանալ այնպիսի մարդիկ, ինչպիսիք իրականում չէին։
Դաս 9 89 «Եվ մեծ ահ պատեց ամբողջ եկեղեցուն և բոլոր նրանց, ովքեր այս լսեցին» (Գործք առաքելոց 5.11)։ Այս միջադեպից հետո, մարդիկ հաստատապես պետք է որ ավելի զգույշ լինեին տասանորդը վերադարձնելու հարցում։ Սակայն այս տխրահռչակ պատմությունն Աստվածաշնչում տեղ է գտել ոչ որպես զգուշացում, որ մարդիկ տասանորդի հարցում հավատարիմ լինեն։ Ի՞նչ է այս պատմությունը սովորեցնում մեզ այն մասին, թե մարդուն ուր կարող է հասցնել ագահությունը։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 2 Հաղթահարելով ագահությունը Ագահությունը սրտի վիճակ է, և ինչպես հպարտությունն ու եսասիրությունը, հաճախ աննկատ է մնում։ Սա է պատճառը, որ այն կարող է լինել այդքան սարսափելի ու մոլորեցնող։ Բավականին բարդ է հաղթահարել տեսանելի ու ակնհայտ մեղքերը, ինչպես, օրինակ,
շնանալը, գողանալը, կռապաշտությունը, շաբաթը խախտելը։ Սակայն սրանք արարքներ են, որոնք անելուց առաջ հնարավորություն ունենք մտածելու։ Սակայն հաղթահարել սխալ մտքերը… Սա պետք է որ իսկապես բարդ լինի։ Կարդացե՛ք Ա Կորնթացիներին 10.13 համարը։ Ի՞նչ խոստում է տրված այստեղ, և ինչո՞ւ է այդքան կարևոր հասկանալ այն ագահության համատեքստում։ _________ _________ ________________________________________________________________________ Եվ ուրեմն, ինչպե՞ս կարող ենք Աստծո զորությամբ հեռու մնալ այս վտանգավոր ու մոլորեցնող մեղքից։ 1. Որոշում կայացրեք ծառայել Աստծուն, կախված լինել միայն Նրանից և դառնալ Նրա ընտանիքի մի մասը։ «Ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու…։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու» (Հեսու 24.15)։ 2. Ամեն օր աղոթք արեք և այդ աղոթքում ներառեք նաև Մատթեոս 6.13 համարում հնչող բառերը. «Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից, որովհետև Քոնն է արքայությունը, և զորությունը, և փառքը, ամեն»։ Երբ ագահության զգացումով եք լցվում մի բանի նկատմամբ, ինչը, համոզված եք, որ երբեք չեք ունենա, աղոթեք
ստելը,
90 Դաս 9 և խնդրեք, որ ձեր կյանքում իրականանան հաղթանակի մասին Աստվածաշնչում (օրինակ՝ Ա Կորնթացիներին 10.13 համարում) տրված խոստումները։ 3. Կանոնավոր կերպով ուսումնասիրեք Աստվածաշունչը։ «Իմ սրտում թաքցրի Քո խոսքերը, որ չմեղանչեմ Քո դեմ» (Սաղմոսներ 119.11)։ Հիսուսը լուծեց մարդու՝ մեղքի առաջացրած խնդիրը։ Նա փորձվեց այն բոլոր բաներում, որոնցում մենք ենք փորձվում։ Այդ փորձությունները հաղթահարելու համար Նա ամբողջ գիշերներ էր անցկացնում աղոթքի մեջ՝ հաղորդակցվելով Իր Հոր հետ։ Եվ Նա չլքեց այս երկիրը, մինչև որ Իր օրինակով ճանապարհ չհարթեց և հետո զորություն խոստացավ, որով յուրաքանչյուր մարդ հնարավորություն կունենար հավատի ու հնազանդության կյանքով ապրել և այդպիսով քրիստոսանման բնավորություն զարգացնել։ «Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ Նա գտնվում է, կանչե՛ք Նրան, մինչ Նա մոտ է։ Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և Նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների» (Եսայի 55.6, 7)։ Եղե՞լ են արդյոք ձեր կյանքում ագահությունից բխած հետևանքներ։ Ի՞նչ դասեր եք քաղել դրանցից։ Ի՞նչ դասեր դեռևս կարող եք քաղել։ ՈՒՐ­ԲԱԹ ՄԱՐ­ՏԻ 3 Հետագա ուսումնասիրության համար Երիքովը նվաճելիս Աքարը միակը չէր, որ ոսկի ու արծաթ էր տարել Իսրայելի բանակատեղի։ Հեսուն բոլորին ասաց հետ բերել Տիրոջ տան գանձարան ոսկին, արծաթն ու պղնձե և երկաթե ամանները (Հեսու 6.19, 24)։ Մնացած ամեն ինչ պետք է այրվեր։ Սակայն Աքարը միակն էր, ով իր համար որոշ բաներ պահեց։ «Միլիոնավոր իսրայելացիներից միայն մեկ մարդ հաղթանակի ու դատաստանի այդ հանդիսավոր պահին համարձակվեց խախտել Աստծո պատվերը։ Աքարի ագահությունը բորբոքվեց, երբ նա տեսավ Սենեարի թանկարժեք վերարկուն։ Նույնիսկ այն դեպքում, երբ այդ հանդերձը նրան կանգնեցրեց մահվան հետ դեմ առ դեմ, նա այն անվանեց «Սենեարի մի գեղեցիկ վերարկու»։ Մի մեղքն իր հետ մեկ այլ մեղք բերեց։ Նա յուրացրեց Աստծո գանձատան համար նախատեսված ոսկին ու արծաթը։ Նա կողոպտեց
Դաս 9 91 Աստծուն Քանանի երախայրիներից»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 496։ Վերջին ժամանակների նշանների Պողոսի ներկայացրած ցուցակում առաջին երկու տեղն զբաղեցնում է մեր դիրքորոշումը փողի և ունեցվածքի նկատմամբ։ «Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր (ագահ)» (Բ Տիմոթեոսին 3.1, 2)։ Եսասիրությունն ու արծաթասիրությունը մարդկության ակնառու բնութագիրը կլինի վերջին ժամանակներում՝ մեր ժամանակներում։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. Կարդացե՛ք Ա Տիմոթեոսին 6.6–10 համարները. «Սակայն աստվածապաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է։ Որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել։ Ուտելիք և հագուստ ունենք, դրանցով բավարարվենք։ Իսկ ովքեր ուզում են հարստանալ, փորձության, որոգայթի և բազում անմիտ, վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկղմում են կործանումի և կորստյան մեջ։ Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին»։ Դասարանում քննարկե՛ք այն օրինակները, որտեղ մարդիկ արծաթասիրության պատճառով «իրենք իրենց (ուրիշներին ևս) բազում ցավեր պատճառեցին»։ Բազում օրինակներ կան, այնպես չէ՞։ Ինչպե՞ս կարող ենք ճիշտ բալանսը գտնել. հասկանանք, որ մեզ ապրուստի համար գումար է հարկավոր, սակայն չընկնենք այն ծուղակը, որի մասին նախազգուշացնում է Պողոսը։ 2. Բացի փողից, ուրիշ ինչո՞ւմ կարող ենք ագահ գտնվել։ 3. Ո՞րն է ինչ­որ բան տեղին ցանկանալու և ագահության միջև տարբերությունը։ Ե՞րբ կարող է ինչ­որ բան տեղին ցանկանալը վերածվել ագահության։
92 Դաս 10 ԴԱՍ 10 ՄԱՐ­ՏԻ 4–10 ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ղուկաս 12.16–21, Ժողովող 2.18–22, Առակներ 27.23–27, Բ Կորնթացիներին 4.18, Ժողովող 5.10, Կողոսացիներին 1.15–17։ Հիշելու համարը. «Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Գրի՛ր. Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Այո՛, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց»» (Հայտնություն 14.13)։ Երբ մենք հասնում ենք այն տարիքին, երբ այլևս չենք կարող վաստակել, սկսում ենք մտածել մեր ունեցած ռեսուրսները պահպանելու մասին, որպեսզի կյանքի վերջում ապրուստի միջոց ունենանք։ Աշխատանքն ավարտելն ու թոշակի անցնելը կարող է հոգեբանորեն բավականին բարդ լինել։ Ո՞րն է մեր ֆինանսների հետ վարվելու լավագույն տարբերակը։ Տարիքին զուգընթաց մարդիկ բնականոն կերպով սկսում են անհանգստանալ ապագայի մասին։ Ամենատարածված վախերն են՝ վաղաժամ մահ (այլևս չեմ կարող հոգալ ընտանիքիս կարիքները), չափից երկար կյանք (խնայողություններս կավարտվեն), լուրջ կամ մահացու հիվանդություն (բոլոր միջոցներս մի ակնթարթում հօդս կցնդեն) և մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամություն (ո՞վ հոգ կտանի իմ մասին)։ Այս վախերին անդրադառնալիս Էլեն Ուայթը գրել է. «Բոլոր այս վախերի հեղինակը սատանան է։ … Եթե մարդիկ լինեն այն տեղում, ուր Աստված նրանց կամենում է տեսնել, նրանց կյանքի վերջին օրերը կարող են դառնալ իրենց լավագույն ու ամենաերջանիկ օրերը։ … Նրանք պետք է մի կողմ դնեն անհանգստությունն ու հոգսերը, իրենց օրերն անց կացնեն ըստ հնարավորին երջանիկ՝ հասունանալով երկնքի համար»։ Վկայություններ եկեղեցու համար, հատոր 1, էջ 424։
Դաս 10 93 Այս շաբաթ կդիտարկենք Աստծո խորհուրդը մեր վերջին տարիների վերաբերյալ։ Ի՞նչ պետք է անենք, ինչի՞ց պետք է խուսափենք և ի՞նչ սկզբունքների պետք է հետևենք։ ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 5 Անմիտ հարուստը Կարդացե՛ք Ղուկաս 12.16–21 համարները։ Ի՞նչ դաս կարող ենք քաղել այս պատմությունից մեզ համար։ Ի՞նչ խիստ հանդիմանություն տվեց Տերն անմիտ մարդուն, և ի՞նչ պետք է դա մեզ սովորեցնի մեր ունեցվածքի վերաբերյալ մեր դիրքորոշման մասին։ _________ _________ _________ Այս պատմության ուղերձն անհամեմատ ավելի բազմաշերտ է, սակայն կարելի է նաև պնդել, որ Հիսուսի այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչ չի կարելի անել թոշակի անցած տարիքում։ Այսինքն, եթե մարդն աշխատանքը վերջացնելուց հետո պատրաստվում է իր վրա ծախսել իր ողջ միջոցները, նա պետք է հիշի այս պատմությունը։ Այստեղ խնդիրը շատ աշխատելու կամ հարստանալու մեջ չէ, մասնավորապես՝ տարիների քրտնաջան աշխատանքից հետո։ Խնդիրն այդ ամենի նկատմամբ դիրքորոշման մեջ է։ Այս պատմության ամբողջ ողբերգությունը «հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր, զվարճացի՛ր» (Ղուկաս 12.19) բառերի մեջ է։ «Այս մարդու ձգտումները կենդանական ձգտումներից ավելի բարձր չէին։ Նա ապրում էր այնպես, ասես գոյություն չուներ ո՛չ Աստված, ո՛չ երկինք, ո՛չ ապագա կյանք, ասես այն ամենը, ինչ նա ուներ, իր սեփականությունն էր, ու ինքը ո՛չ Աստծուն, ո՛չ մարդկանց ոչինչ պարտք չէր»։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 257, 258։ Եթե կյանքի այս փուլում մտածում ենք միմիայն մեր մասին և անտեսում ենք ուրիշների կարիքներն ու Աստծո գործը, հետևում ենք անմիտ հարուստի օրինակին։ Հիսուսի առակում չկա ոչ մի հիշատակում այն մասին, որ այս մարդը ծույլ կամ անազնիվ էր։ Նրա խնդիրն այն էր, թե ինչպես էր ծախսում Աստծո՝ իրեն վստահված ունեցվածքը։ Քանի որ մենք չգիտենք մեր մահվան օրը, պետք է ամեն պահի պատրաստ լինենք դրան և ապրենք՝ իրականացնելով Աստծո կամքը՝ եսասիրական կենսակերպ վարելու փոխարեն։
94 Դաս 10 Աստվածաշնչում ներկայացված ընդհանուր պատկերը հետևյալն է՝ մարդը աշխատում է այնքան ժամանակ, որքան որ աշխատունակ է։ Հետաքրքրական է նշել, որ Դանիել և Հայտնություն մարգարեական հզոր գրքերի հեղինակները երկուսն էլ ութսունն անց էին, երբ ավարտեցին իրենց աշխատանքը։ Նրանց ժամանակներում մարդիկ միջինում մահանում էին հիսուն տարեկանում։ Էլեն Ուայթն իր ամենահայտնի ու սիրված գրքերից մի քանիսը, որոնց թվում է նաև Դարերի փափագը, հրապարակել է յոթանասունն անց տարիքում։ Սա նշանակում է, որ քանի դեռ մենք առողջ ենք, տարիքը չէ, որ պետք է որոշի մեր արդյունավետությունը, և հնարավորության սահմաններում մենք պետք է շարունակենք բարին գործել։ Հիսուսն Իր երկրորդ գալուստին սպասողներին խորհուրդ տվեց ոչ միայն նստել­սպասել, այլև շարունակել աշխատել (Մատթեոս 24.44–46)։ Ցանկացած տարիքում, ցանկացած չափի ունեցվածքով ինչպե՞ս կարող ենք խուսափել այն ծուղակն ընկնելուց, որն ընկավ այս անմիտ հարուստը։ Ինքներդ ձեզ հա՛րց տվեք. «Ինչի՞ համար եմ ես ապրում»։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 6 Չեք կարող տանել ձեզ հետ Հայտնի ավետարանիչ Բիլլի Գրեհեմին մի օր հարցնում են, թե ինչն է կյանքում նրան ամենաշատը զարմացրել, երբ ինքն արդեն ծեր է (այդ ժամանակ նա վաթսունն անց էր)։ Գրեհեմը պատասխանում է. «Դրա վաղանցիկությունը»։ Այո, կասկած չկա, որ կյանքը շատ արագ է ընթանում։ Հետևյալ տեքստերն ի՞նչ են սովորեցնում մեզ երկրի վրա մարդկային կյանքի մասին՝ Սաղմոսներ 49.17, Ա Տիմոթեոսին 6.6, 7, Սաղմոսներ 39.11, Հակոբոս 4.14, Ժողովող 2.18–22։ _________ _________ Ոչ միայն կյանքը շատ արագ է անցնում, այլև, երբ մարդը մահանում է, հետը բացարձակապես ոչինչ չի տանում, գոնե ոչ մի նյութական բան իր կուտակած ունեցվածքից (բնավորությո՞ւնը, դա լրիվ այլ հարց է)։ «Որովհետև նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան չի տանելու իր հետ» (Սաղմոսներ 49.17), ինչը նշանակում է, որ նա այդ ամենը
Դաս 10 95 թողնում է մեկ ուրիշին։ Իսկ թե ում, կախված է նրանից, թե նախօրոք ինչ ծրագրեր են կազմվել։ Ու թեև ոչ բոլորն են, որ որպես այդպիսին ժառանգություն ունեն թողնելու, մարդկանց մեծամասնությունը, հատկապես աշխատանքի տարիներին, հասցրած է լինում որոշակի ունեցվածք կուտակել։ Ի վերջո, թե ինչ է պատահելու այդ ունեցվածքի հետ ձեր մահվանից հետո, իսկապես կարևոր հարց է, որը չի կարելի անտեսել։ Կարևոր չէ, թե կուտակված ունեցվածքը կյանքի վերջին փուլում որքան մեծ կամ փոքր է, դրա ժառանգության հարցը կազմակերպելը կարող է լինել մեր տնտեսվարության, այսինքն Աստծո՝ մեզ վստահված ունեցվածքի հոգատար կառավարման վերջին քայլը։ Եթե դուք չեք կազմել կտակ, այդ դեպքում հարցը լուծվում է համաձայն երկրի օրենքների։ Եվ այդ դեպքում շատ երկրներում ունեցվածքը փոխանցվում է բարեկամներին, անկախ նրանից՝ ունե՞ն նրանք դրա կարիքը, թե՞ ոչ, դրանք նրանց օգուտ կբերե՞ն, թե՞ ոչ, կամ արդյո՞ք դուք հենց այդ մարդուն կփոխանցեիք ձեր ունեցվածքը, թե՞ ոչ։ Եկեղեցին նման դեպքում ոչինչ չի ստանա։ Եթե դա այն է, ինչ դուք ուզում եք, լավ է։ Եթե ոչ, ապա պետք է նախօրոք այդ մասին հոգ տանեք։ Եթե շատ պարզ բառերով, ապա կարող ենք ասել՝ որովհետև Աստված ամեն ինչի Սեփականատերն է (տե՛ս Սաղմոսներ 24.1), տրամաբանական է գալ այն եզրահանգմանը, որ աստվածաշնչյան տեսանկյունից ճիշտ կլինի Նրան՝ լիիրավ Սեփականատիրոջը, վերադարձնել այն, ինչը մնացել է մեր սիրելիների կարիքները հոգալուց հետո։ Ինչպես գիտենք, մահը կարող է գալ անսպասելի, ամեն ակնթարթի, նույնիսկ այսօր։ Ի՞նչ կպատահի ձեր սիրելիներին, եթե դուք այսօր մահանաք։ Ի՞նչ կպատահի ձեր ունեցվածքին։ Կբաշխվի՞ այն արդյոք այնպես, ինչպես դուք կցանկանայիք։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 7 Սկսեք անձնական կարիքներից Հինկտակարանյան ժամանակներում Իսրայելի որդիներից շատերը ֆերմերներ ու հովիվներ էին։ Ուստի Աստծո որոշ խոստումներ ձևակերպված են հենց նրանց հասկանալի լեզվով։ Օրինակ՝ Առակներ 3.9, 10 համարներում Աստված ասում է, որ եթե մենք Իրեն հավատարիմ լինենք ֆինանսապես, մեր «շտեմարաններն առատությամբ կլցվեն»։ Միանգամայն հավանական է, որ շատ քրիստոնյաներ այսօր շտեմա­
96 Դաս 10 րաններ չունեն։ Սակայն մենք հասկանում ենք, որ սրանով Տերն ասում է, որ կօրհնի մեր գործը կամ նախաձեռնությունը, եթե մենք պատրաստակամ ենք հետևելու ու հնազանդվելու Իրեն։ Կարդացե՛ք Առակներ 27.23–27 համարները։ Ինչպե՞ս կարելի է կիրառել «լա՛վ իմացիր քո ոչխարների վիճակը» արտահայտությունը ներկայիս քրիստոնյաների կյանքում։ _________ ________________________________________________________________________ _________ Որքան էլ որ շատ է Աստվածաշունչը հարուստներին զգուշացնում չանտեսել աղքատներին կամ ագահաբար գանձեր չդիզել, Սուրբ Գիրքը երբեք չի դատապարտում հարստությունը կամ մարդկանց՝ հարստություն ձեռք բերելու ջանքերը, բնականաբար, եթե դա չի արվում խարդախ ճանապարհներով կամ ուրիշներին ճնշելով։ Իրականում, Առակներում ներկայացված այսօրվա տեքստերը ցույց են տալիս, որ մենք պետք է ջանասեր լինենք մեր ֆինանսական գործերում՝ ապահովելու մեզ և մեր ընտանիքը։ «Եվ բավականին այծի կաթ կլինի քեզ կերակրելու և տունդ կերակրելու համար, նույնպես և քո աղախինների ապրուստի համար» (Առակներ 27.27)։ Ինչպե՞ս կվերծանեինք այսօր այս տեքստը։ Գուցե այսպե՞ս. «Ստուգե՛ք ձեր ֆինանսական հաշիվները և գնահատե՛ք ձեր նյութական վիճակը»։ Կամ. «Ստուգե՛ք ձեր հաշվեկշիռը և պարզե՛ք սեփական կապիտալի ու պարտքերի հարաբերակցությունը»։ Քանի դեռ աշխատունակ եք ու վաստակում եք, ողջախոհ կլինի ժամանակ առ ժամանակ վերանայել ձեր կտակը (եթե ունեք) կամ այլ ֆինանսական փաստաթղթեր, ինչպես նաև ձեր ընթացիկ միջոցներն ու ռեսուրսները, և անհրաժեշտության դեպքում թարմացնել դրանք։ Ժառանգությունը ձևակերպելու գործընթացի բավականին վաղ շրջանում կազմվող փաստաթղթերից է, օրինակ, կտակը՝ վաղաժամ մահվան կամ առողջության վատթարացման պատճառով այն կազմել չկարողանալուց պաշտպանված լինելու համար։ Սրա նպատակն այն է, որ նախօրոք ծրագրեք, թե ուր կուղղվեն ձեր միջոցները, երբ դրանք այլևս ձեզ հարկավոր չլինեն։ Աստծո՝ մեզ վստահած օրհնությունների լավ տնտեսվարությունը չի ներառում միայն մեր կենդանության օրոք արված կառավարումը, այլև թե ուր կուղղենք այդ օրհնությունները մեր մահվանից հետո, որովհետև եթե Տերը չվերադառնա մեր կենդանության օրոք, ապա մենք հաստատ մի օր մահանալու ենք, իսկ մեր ունեցվածքը՝ շատ թե քիչ, մնալու է։ Ուստի մեր պարտքն է հոգ տանել այն մասին, որ այն միջոցները, որով
Դաս 10 97 Աստված մեզ օրհնել է, օրհնություն լինեն ուրիշների և Աստծո գործի առաջխաղացման համար։ «Որովհետև հարստությունը հավիտենական չէ» (Առակներ 27.24). ինչո՞ւ է կարևոր մշտապես մտապահել այս ճշմարտությունը։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 8 Բարեգործություն մահվան մահճում Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել հետևյալ տեքստերից այն մասին, թե ինչպես է հարկավոր վարվել փողի հետ։ Ա Տիմոթեոսին 6.17 _________ Բ Կորնթացիներին 4.18 ______________________________________________ _________ Առակներ 30.8 _________ Ժողովող 5.10 ________________________________________________________________________ Փողը շատ հզոր ազդեցություն կարող է ունենալ մարդու վրա. այդ ազդեցությունը շատերին է կործանման տարել։ Ձեզնից ո՞վ չի լսել փողի համար սարսափելի քայլերի դիմած մարդկանց պատմությունները, նույնիսկ եթե նրանք ի սկզբանե արդեն շատ փող են ունեցել։ Սակայն դա երբեք չի եղել Աստծո ծրագիրը։ Աստծո զորությամբ կարող ենք հաղթահարել նյութական միջոցները անեծքի վերածելու թշնամու փորձերը, որովհետև դրանք ի սկզբանե նախատեսված են եղել օրհնություն լինելու համար։ Լավ տնտեսվարող լինելու համատեքստում մարդիկ կարող են ընկնել այն ծուղակը, որ կփորձեն կուտակել որքան հնարավոր է շատ՝ արդարանալով հետևյալ կերպ. «Երբ մահանամ, ամեն ինչ կտամ»։ Թեև սա գուցե ավելի լավ է, քան ամեն ինչ հենց հիմա ծախսելը (մի միլիարդատեր ասել է, որ կհամարի, որ լավ է ապրել միայն այն ժամանակ, եթե իր հաշվի վրա սեփական հուղարկավորության համար միջոցներ մնացած չլինեն), մենք կարող ենք ու պետք է այդ գումարն օգտագործելու ոսկե միջինը գտնենք։ «Ես տեսա, որ շատերը չէին նվիրաբերում Աստծո գործին կենդանության օրոք՝ իրենց խիղճը հանգստացնելով այն մտքով, որ ավելի առատաձեռն կգտնվեն մահվան մահճում։ Նրանք վախենում են հավատ
98 Դաս 10 ու վստահություն ցուցաբերել առ Աստված՝ կենդանության օրոք որևէ բան նվիրաբերելով։ Բայց մահվան մահճում արված այս բարեգործությունն այն չէ, ինչ Քրիստոսը պահանջում է Իր հետևորդներից, այն ոչ մի կերպ չի արդարացնում կյանքի օրոք ցուցաբերած եսասիրությունը։ Իրենց ունեցվածքին այդկերպ կառչած մարդիկ վերջին պահին այն հանձնում են ոչ թե Աստծո գործին, այլ մահվանը։ Մարդիկ շարունակաբար վնասներ են կրում։ Բանկերը սնանկանում են, մարդկանց ունեցվածքը ոչնչանում է բազում տարբեր ձևերով։ Շատերն ինչ­որ բան անելու նպատակ են դնում, բայց անընդհատ հետաձգում են դրա իրագործումը, իսկ սատանան գործի է անցնում, որպեսզի խոչընդոտի այդ միջոցների՝ գանձատուն հասնելը։ Այն կորչում է մինչև Աստծուն վերադարձվելը, իսկ սատանան ցնծում է դրանից»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 5, էջ 154։ Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք մեր ունեցած նյութական օրհնություններն օգտագործելն արդարացնելու հարցում։ ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 9 Հոգևոր ժառանգություն Թեև բարդ է պատկերացնել, թե երկրի վրա կյանքն ինչպիսին կլիներ, եթե մարդը չմեղանչեր, մի բան հաստատ է՝ չէր լինի փողի կուտակում, ագահություն, ոչ էլ աղքատություն։ Այս երևույթները թունավորել են մեր աշխարհը մարդկության պատմության հենց սկզբից։ Մեր սեփականության զգացողությունն այն ամենի նկատմամբ, ինչի համար աշխատել ենք ջանասիրաբար ու ազնվորեն, այդուհանդերձ, ընկած աշխարհին բնորոշ դիրքորոշում է։ Ի վերջո, կարևոր չէ, թե մեր ունեցվածքն ինչքան մեծ կամ փոքր է, կա մի կարևոր կետ, որ մենք մշտապես պետք է հիշենք։ Կարդացե՛ք հետևյալ տեքստերը։ Ո՞րն է դրանց բոլորի կենտրոնական միտքը, և ինչպե՞ս այդ միտքը պետք է ազդի այն փաստի վրա, թե ինչպես ենք մենք վարվում այն նյութական միջոցների հետ, որոնցով Աստված մեզ օրհնել է (Սաղմոսներ 24.1, Եբրայեցիներին 3.4, Սաղմոսներ 50.10, Ծննդոց 14.19, Կողոսացիներին 1.15–17)։ _________ _________ Մենք այն միջոցների տնտեսվարներն ու կառավարիչներն ենք, որոնք Աստված մեզ է վստահել, իսկ սա նշանակում է, որ այդ ամեն ինչի իրական Սեփականատերն Աստված է, և Նա է, որ մեզ տալիս է կյանք,
Դաս 10 99 գոյություն և ուժ՝ առհասարակ ինչ­որ բան ունենալու համար։ Ուստի տրամաբանական է, որ երբ մեր կյանքը մոտենա իր ավարտին, և մենք հոգ տարած լինենք մեր ընտանիքի կարիքների մասին, մնացածը վերադարձնենք Աստծուն։ «Աստծո գործին նվիրաբերելով՝ դուք երկնքում գանձեր եք կուտակում ձեզ համար։ Այն ամենը, ինչ կուտակում եք վերևում, ապահովագրված է կորուստից ու սնանկությունից, վերածվում է հավիտենական ու անանցանելի արժեքի» «ու կգրանցվի ձեր անվան դիմաց երկնային արքայությունում»։ Էլեն Ուայթ, Խորհուրդներ տնտեսվարության վերաբերյալ, էջ 342։ Հիմա՝ մեր կենդանության օրոք, տալն ունի մի շարք առավելություններ։ Ահա դրանցից մի քանիսը՝ 1. Տալով՝ մենք կարող ենք տեսնել նաև պարգևի արդյունքը՝ կառուցված նոր եկեղեցի, երիտասարդի վճարված ուսման վարձ, ավետարանչական արշավ և այլն։ 2. Ծառայության բաժինները կամ այլ մարդիկ կարող են օգտվել մեր ընծաներից հենց հիմա, երբ դրա կարիքն ամենաշատը կա։ 3. Ձեր ունեցվածքը կռվախնձոր չի դառնա ձեր մահից հետո։ 4. Այն ձեր ընտանիքում առատաձեռնության և ուրիշների նկատմամբ սիրո գեղեցիկ արժեքներ կձևավորի։ 5. Վստահ կլինեք, որ ընծան արել եք նրան, ում ցանկանում էիք (կբացառեք ձեր մահից հետո իրավական մարմինների ու դժգոհ բարեկամների միջամտությունը)։ 6. Դրանով ապացուցում եք, որ ձեր սիրտը եսասիրությունից փոխվել է դեպի ինքնազոհություն։ 7. Այն գանձեր է կուտակում ձեզ համար երկնքում։ ՈՒՐ­ԲԱԹ ՄԱՐ­ՏԻ 10 Հետագա ուսումնասիրության համար Էլեն Ուայթն անդրադարձել է մեր միջոցների բաշխման այս կարևորագույն թեմային։ Կարդացե՛ք Վկայություններ եկեղեցու համար գրքի 3­րդ հատորի 116–130 էջերի «Տարեց և հարուստ ծնողներին» և նույն գրքի 4­րդ հատորի 476–485 էջերի «Կտակներ և ժառանգություն» գլուխները։ Խորհուրդներ տնտեսվարության մասին գրքի 323–335 էջերում կա մի հատված, որը խոսում է ժառանգության ծրագրավորման մասին։
100 Դաս 10 Էլեն Ուայթը գրում է. «Շատերը որոշում են հետաձգել մինչև մահվան մահիճն այն գործերը, որոնք կարելի էր անել, երբ դեռ ողջ և առողջ էին, եթե իսկապես լավ քրիստոնյաներ լինեին։ Նրանք իրենց ու իրենց ունեցվածքը կնվիրաբերեին Աստծուն և մեծ բավականություն կստանային Նրա տնտեսվարների իրենց պարտականությունը կատարելիս։ Դառնալով իրենց սեփական կտակակատարը՝ նրանք կարող են անձամբ իրականացնել Աստծո պահանջները՝ այդ պատասխանատվությունն ուրիշներին թողնելու փոխարեն»։ Վկայություններ եկեղեցու համար, հատոր 4, էջ 480։ Ի՞նչ նկատի ունի հեղինակը՝ «Դառնալով իրենց սեփական կտակակատարը» արտահայտությամբ։ Երբ կտակ է կազմվում, այն կազմողը հրահանգում է ինչ­որ մեկին իր մահից հետո բաշխել իր ունեցվածքը՝ համաձայն կտակում արտահայտված իր ցանկությունների։ Դառնալ սեփական կտակակատարը նշանակում է անձամբ բաժանել այդ ունեցվածքը, երբ դեռ կենդանի եք։ Այդ անելով դուք նաև կունենաք դրա արդյունքները տեսնելու բավականությունը դեռևս ձեր կենդանության օրոք և վստահ կլինեք, որ Աստծո՝ ձեզ վստահած ունեցվածքը պատշաճ կերպով եք տնօրինում։ Քրիստոսի երկրորդ գալուստը քրիստոնյայի համար «երանելի հույս» է։ Բոլորս երևակայում ենք, թե որքան հրաշալի կլինի տեսնել Հիսուսին երկնքի ամպերով գալիս։ Մենք փափագում ենք լսել «Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա» բառերը։ Իսկ եթե մինչ Նրա գալուստը մենք մահանա՞նք։ Եթե հետևել ենք Նրա կամքին, մեզ բավականություն կտա այն գիտակցումը, որ մեր կտակի ու ժառանգության ծրագրի շնորհիվ այդ գործը կշարունակվի նույնիսկ մեր մահից հետո։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. Թեև մենք կարող ենք երկնքում գանձեր կուտակել այժմ, ինչո՞ւ դա նույնը չէ, ինչ փորձել վաստակել կամ նույնիսկ «գնել» մեր փրկությունը։ 2. Մենք պետք է առատաձեռն լինենք այժմ, սակայն պետք է նաև իմաստուն գտնվենք։ Որքան հաճախ ենք լսում այնպիսի հայտարարություններ, թե այս կամ այն ամսաթվին այս կամ այն իրադարձությունը տեղի կունենա, որից հետո մեր գումարներն ուղղակի անօգուտ կլինեն, ուստի ճիշտ է, որ մենք հենց հիմա նվիրաբերենք։ Ինչպե՞ս կարող ենք տարբերել այս խաբեությունները և նվիրաբերել մեր միջոցները իսկապես Աստծո գործին։
Դաս 11 101 ԴԱՍ 11 ՄԱՐ­ՏԻ 11–17 ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Բ Մնացորդաց 20.1–22, Ա Մնացորդաց 21.1–14, Բ Պետրոս 3.3–12, Ա Հովհաննես 2.15–17, Հայտնություն 13.11–17։ Հիշելու համարը. «Գոհության ընծա՛ մատուցիր Աստծուն և կատարի՛ր քո ուխտերը Բարձրյալի առջև։ Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու Ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես Ինձ» (Սաղմոսներ 50.14, 15)։ Երբեմն թվում է, թե մեր աշխարհը վերահսկողությունից դուրս է գալիս. պատերազմներ, արյունահեղություն, հանցագործություններ, անբարոյականություն, բնական աղետներ, համավարակներ, տնտեսական անկայունություն, կաշառակերություն պետական մակարդակներում, և սա դեռ ամենը չէ։ Սա լուրջ մարտահրավեր է անհատների ու ընտանիքների համար մտածելու նախ և առաջ սեփական գոյատևման մասին։ Ուստի մարդիկ այս անկայուն ժամանակներում անհամեմատ ավելի շատ մտածում են որոշակի ապահովություն որոնելու մասին, ինչը միանգամայն հասկանալի է։ Կյանքի հոգսերը խլում են մեր օրվա մեծ մասը։ Պարտքերը մարելու, երեխաներին մեծացնելու, տան մասին հոգ տանելու մտքերը խլում են շատ ժամանակ ու ջանքեր։ Եվ, իհարկե, մենք ունենք սնունդի, հագուստի ու կացարանի կարիք։ Լեռան քարոզում Հիսուսն անդրադարձավ այս հիմնական կարիքներին ու ասաց. «Ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծու արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.32, 33)։ Դժվարին ժամանակներում, երբ, ավելի քան երբևէ, պետք է ապավինենք Տիրոջը, կան աստվածաշնչյան սկզբունքների վրա հիմնված որոշակի կոնկրետ քայլեր, որոնց պետք է հետևենք։
102 Դաս 11 ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 12 Աստծուն դնել առաջին տեղում Կարդացե՛ք Բ Մնացորդաց 20.1–22 համարները։ Ի՞նչ կարևոր հոգևոր սկզբունքներ կարող ենք քաղել այս պատմությունից, ինչ պայքարի մեջ էլ որ լինենք։ _________ _________ _________ Հոսափատի թագավորության ավարտին Հուդայի թագավորության վրա հարձակում կատարվեց։ Հոսափատը քաջ ու խիզախ մարդ էր։ Տարիներ շարունակ նա զորացնում էր իր զորքերն ու ամրակուռ քաղաքները։ Նա լավ պատրաստված էր գրեթե ցանկացած թշնամու դիմավորելու համար, սակայն այս ճգնաժամի մեջ չապավինեց իր ուժերին, այլ վստահեց Աստծո զորությանը: Նա փնտրեց Տիրոջը և ծոմ հայտարարեց ամբողջ Հուդայում։ Բոլորը հավաքվեցին տաճարի բակում, ինչպես Սողոմոնն աղոթել էր, որ անեն վտանգի բախվելիս։ Հուդայի բոլոր մարդիկ կանգնած էին Տիրոջ առաջ իրենց երեխաներով և կանանցով։ Նրանք աղոթում էին, որ Աստված շփոթեցնի իրենց թշնամիներին, որպեսզի Նրա անունը փառավորվի: Այնուհետև թագավորն աղոթեց. «Մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը Քեզ են ուղղված» (Բ Մնացորդաց 20.12): Երբ նրանք այս կերպ հանձնվեցին Աստծուն, Տիրոջ Հոգին եկավ Աստծո մարդու վրա, ով ասաց. «Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։ … Դուք այս անգամ չեք պատերազմելու. դուք մնացե՛ք ձեր տեղում, սպասե՛ք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար» (Բ Մնացորդաց 20.15­17)։ Հաջորդ օրը վաղ առավոտյան թագավորը հավաքեց ժողովրդին, որի առաջին շարքերում կանգնած էր ղևտացիների երգչախումբը և օրհներգում էր Աստծուն։ Այնուհետև նա հորդորեց ժողովրդին. «Հավատացե՛ք ձեր Տեր Աստծուն և հաստատ կմնաք, հավատացե՛ք Նրա մարգարեներին և հաջողություն կունենաք» (Բ Մնացորդաց 20.20)։ Ապա երգչախումբը սկսեց երգել, և նրանց թշնամիներն սկսեցին ոչնչացնել մեկը մյուսին, և «ոչ ոք չկար ազատված» (Բ Մնացորդաց 20.24)։ Ավարն այնքան շատ էր, որ Հուդայի ժողովուրդը երեք օր հավաքեց այն, և չորրորդ օրը նրանք երգելով վերադարձան Երուսաղեմ։
Դաս 11 103 Բնականաբար, նրանց ազատագրող Աստվածը այն նույն Աստվածն է, Ում մենք սիրում ու երկրպագում ենք, և Նրա զորությունը նույնքան մեծ է այսօր, որքան մեծ էր այն ժամանակներում։ Մեզ համար մարտահրավերը Նրան ու Նրա առաջնորդությանը վստահելն է։ Կարդացե՛ք Բ Մնացորդաց 20.20 համարը։ Ի՞նչ յուրահատուկ նշանակություն պետք է ունենա այս տեքստը Յոթերորդ օրվա ադվենտիստների համար։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 13 Վստահե՛ք Աստծուն, ոչ ձեր ռեսուրսներին Դավիթ թագավորն իր լավագույն ընկերոջ՝ Հովնաթանի փորձառությունից պետք է որ շատ լավ իմանար, որ երբ մարդ Աստծո հետ ուխտի հարաբերությունների մեջ է, կարևոր չէ՝ նրա մարդիկ շատ են, թե քիչ, Աստված կարող է նրան հաղթանակ շնորհել։ Ա Թագավորների 14.1–23 համարներում Աստվածաշունչը պատմում է այն մասին, թե ինչպես Սավուղի որդի Հովնաթանը և նրա զինակիր պատանին Աստծո օգնությամբ պարտության մատնեցին փղշտացիների պահապան զորքին։ Սակայն ի հեճուկս այս ու Աստծո ժողովրդի պատմության մեջ կատարված բազում այլ վկայությունների՝ երբ Դավիթ թագավորի կյանքում դժվարին ժամանակներ էին, նա թույլ տվեց սատանային գայթակղեցնել իրեն՝ վստահելու իր սեփական ուժին ու հնարամտությանը։ Կարդացե՛ք Ա Մնացորդաց 21.1–14 համարները։ Ինչո՞ւ Դավիթը որոշեց մարդահամար անցկացնել Իսրայելում և հաշվել զորքը։ Ինչո՞ւ էր նրա հրամանատար Հովաբը դեմ այդ գաղափարին։ _________ _________ _________ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ զինվորներին հաշվելը սատանայի գաղափարն էր։ Նա Դավթին դրդեց ընկնել սեփական ուժին վստահելու մեղքի մեջ և կախված չլինել Աստծո նախախնամությունից իր պաշտպանության համար։ Հովաբը՝ Իսրայելի բանակի հրամանատարը, փորձեց համոզել Դավթին մարդահամար չանցկացնել Իսրայելում, որովհետև նա տեսել էր Իսրայելի համար արված Աստծո գործերը, սակայն Դավիթը պահանջեց, որ մարդահամարը, այնուամենայնիվ, անցկացվի։ Ինչպես տեսնում ենք պատմության շարունակության մեջ, նրա այդ արարքը աղետ բերեց ազգի գլխին։
104 Դաս 11 Ոչ ոքի վստահությունն առ Աստված երբեք զուր տեղը չի անցել։ Եթե Աստծո համար պատերազմ եք մղում, պատրաստվե՛ք։ Շա՛տ լավ պատրաստվեք։ Անգլիացի զորավար Օլիվեր Կրոմվելին (1599–1658թթ.) վերագրում են հետևյալ խոսքերը, ով ճակատամարտից առաջ ասում է իր բանակին. «Որդյակնե՛ր իմ, վստահե՛ք Աստծուն, բայց և վառոդը չո՛ր պահեք»։ Այլ խոսքերով, հաջողության համար ջանք մի՛ խնայեք, սակայն գիտակցե՛ք, որ բացառապես Աստված է ձեզ հաղթանակ տվողը։ Մեր թեմայի համատեքստում շատ գայթակղիչ է վստահել մեր կառավարությանը կամ մեր բանկային հաշիվներին, սակայն Աստվածաշնչում արձանագրված բոլոր ճգնաժամերի դեպքում, երբ ժողովուրդը վստահել է Աստծուն, Նա պատվել է նրանց վստահությունը, ազատել է նրանց ու լուծել նրանց խնդիրը։ Մեզ տրված այս ժամանակը հարկավոր է օգտագործել Աստծո հետ հարաբերություններ կառուցելու ու շտկելու, պարտքերից ազատվելու և մեզ տրված օրհնություններից առատորեն տալու համար։ Հին հոգևոր մի երգ ասում է. «Եթե մենք նախկինում ունեցել ենք Աստծո կարիքը, ապա հիմա ավելի շատ ունենք Նրա կարիքը»։ Ինչպե՞ս գտնենք ճիշտ բալանսն Աստծուն լիարժեքորեն վստահելու, բայց միևնույն ժամանակ, օրինակ, ֆինանսական ապահովվածության համար ոչ մի ջանք չխնայելու միջև։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 14 Հեշտացնելու ժամանա՞կ Ի՞նչ պետք է անի Յոթերորդ օրվա ադվենտիստ քրիստոնյան՝ որպես արձագանք դժվարին ժամանակներին։ Ճի՞շտ է արդյոք անցնել գոյատևման ռեժիմին։ Ո՛չ, պետք է անենք ճիշտ հակառակը։ Քանի որ մենք գիտենք, որ աշխարհի վերջն ու Քրիստոսի երկրորդ գալուստը մոտ են, պետք է օգտագործենք մեր ֆինանսական միջոցները՝ պատմելու ուրիշներին բարի լուրը և այն, թե ինչ է Աստված պատրաստել Իրեն սիրողների համար։ Մենք քաջ գիտակցում ենք, որ մի օր շատ շուտով այս երկրի վրա ամեն ինչ կվառվի ու կմոխրանա։ Կարդացե՛ք Բ Պետրոս 3.3–12 համարները։ Պետրոսն ի՞նչ է ասում մեզ այս խոսքերով։ _________ _________ _________
Դաս 11 105 Աստծո Խոսքից մենք հասկանում ենք, որ Աստված բեռնատար մեքենաներ չի ուղարկելու, որ մեր ունեցվածքը երկինք տեղափոխենք։ Մեր ամբողջ ունեցածը կվառվի վերջին մեծագույն հրդեհի ժամանակ, երբ մեղքի ու չարի բոլոր հետքերը, բացի Քրիստոսի ձեռքերի սպիներից, հավիտենապես ոչնչանան։ Ապա ինչպե՞ս պետք է վարվենք մեր ունեցվածքի հետ։ «Հիմա է ժամանակը, երբ մեր եղբայրները պետք է սկսեն նվիրաբերել իրենց ունեցվածքից, ոչ թե անհանգստանան այն շատացնելու մասին։ Մենք ավելի լավ վայր՝ երկինք տեղափոխվելու ճանապարհին ենք, ուրեմն եկե՛ք չլինենք կառչած այս երկրին և մեր համար պահենք այնքան համեստ ունեցվածք, ասես ուր որ է ճանապարհ ենք ընկնում»։ Էլեն Ուայթ, Խորհուրդներ տնտեսվարության մասին, էջ 59։ Բնականաբար նա այս խոսքերը գրել է մեկ հարյուրամյակից ավելի առաջ։ Սակայն սկզբունքը դեռևս արդիական է. ժամանակը միշտ էլ շատ կարճ է, որովհետև մեր կյանքն է շատ կարճ։ Ի՞նչ է 60 տարին կամ 80­ը, կամ նույնիսկ հրաշալի գեներ ու առողջություն ունենալու դեպքում՝ 100 տարին՝ համեմատած հավերժության հետ։ Որպես Յոթերորդ օրվա ադվենտիստ քրիստոնյաներ՝ մենք պետք է միշտ ապրենք հավերժության մտքով։ Բնականաբար մենք պետք է աշխատենք մեր ու մեր ընտանիքների կարիքները հոգալու համար, և եթե օրհնված ենք հարստությամբ, ոչ մի վատ բան չկա այն այժմ վայելելու մեջ, միայն եթե դա մեզ ագահ չի դարձնում, և մենք առատաձեռն ենք կարիքավորների նկատմամբ։ Եվ այդուհանդերձ մենք պետք է մշտապես հիշենք, որ ինչ էլ որ կուտակենք այս կյանքում, այդ ամենն անցողիկ է, և եթե հանկարծ զգույշ չլինենք, կարող է նաև հոգևորապես այլասերել մեզ։ Եթե իմանայիք, որ Հիսուսն առաջիկա տասը, հինգ կամ երեք տարվա մեջ գալու է, ինչպե՞ս կփոխեիք ձեր կյանքը։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 15 Առաջնահերթություններ Հիսուսի առակներն ու դասերը, աստվածաշնչյան հերոսների մասին պատմող պատմությունները, ինչպես նաև Էլեն Ուայթի խորհուրդները հստակորեն ցույց են տալիս, որ չկա Աստծուն կիսատ նվիրվելու ճանապարհ։ Մենք կա՛մ Տիրոջ կողմն ենք, կա՛մ Նրա դեմ։
106 Դաս 11 Երբ դպիրը Հիսուսին հարցրեց, թե որ պատվիրանն է ամենամեծը, Հիսուսը պատասխանեց. «Եվ սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ» (Մարկոս 12.30)։ Երբ մենք ամեն ինչ տալիս ենք Քրիստոսին, մեկ այլ տիրոջ համար ոչինչ չի մնում։ Ահա թե ինչպես պետք է ամեն ինչ լինի։ Կարդացե՛ք Մատթեոս 6.24 համարը։ Սեփական փորձով զգացե՞լ եք արդյոք այս բառերի ճշմարտացիությունը։ _________ _________ _________ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Հիսուսը չի ասում, թե Աստծուն ու փողին միաժամանակ ծառայելը բարդ է, կամ որ մենք այդ անելիս պետք է շատ զգույշ լինենք։ Նա ասում է՝ դա անելն անհնար է։ Վերջակետ։ Այս միտքը պետք է որ մեր սրտերն ահով ու դողով լցնի (Փիլիպպեցիներին 2.12)։ Կարդացե՛ք Ա Հովհաննես 2.15–17 համարները։ Ինչպե՞ս են այս երեք բաները դրսևորվում մեր աշխարհում, և ինչո՞ւ է դրանց ներկայացրած վտանգը երբեմն ավելի աննկատ, քան մենք պատկերացնում ենք։ _________ _________ _________ ________________________________________________________________________ Զարմանալի չէ, որ Պողոսը գրել է. «Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է» (Կողոսացիներին 3.2): Իհարկե, դա ավելի հեշտ է ասել, քան անել, որովհետև աշխարհի բաներն ամեն օր մեր աչքի առջև են: «Այն ամենի» հրապույրը, «ինչ աշխարհի մեջ է», շատ ուժեղ է, արագ հաճույքի ձգողականությունը միշտ շշնջում է մեր ականջներին կամ քաշում մեր ձեռքից, կամ՝ երկուսն էլ: Մի՞թե ամենահավատարիմ քրիստոնյան անգամ որոշակի սեր չի զգացել աշխարհի բաների հանդեպ։ Նույնիսկ ունենալով այն գիտակցումը, որ մի օր ամեն ինչ կավարտվի՝ մենք դեռ զգում ենք այդ փափագը, այնպես չէ՞: Սակայն բարի լուրն այն է, որ մենք չպետք է թույլ տանք, որ այն մեզ հեռացնի Տիրոջից: Կարդացե՛ք Բ Պետրոս 3.10–14 համարները։ Պետրոսի այս ասածներն ինչպե՞ս պետք է ազդեն մեր ապրած կյանքի վրա, ներառյալ այն, թե ինչպես ենք մենք վարվում մեր ռեսուրսների հետ։
Դաս 11 107 ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 16 Երբ ոչ ոք չի կարող գնել կամ վաճառել Աստվածաշունչը պատկերում է աշխարհի շատ ցավալի մի տեսարան Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ։ Դանիել մարգարեն ասում է. «Տագնապի ժամանակ կլինի, որպիսին չի եղել ազգի գոյանալուց մինչ այդ ժամանակը» (Դանիել 12.1)։ Եթե հաշվի առնենք անցյալի տագնապալի որոշ ժամանակաշրջաններ, ապա այն, ինչի մասին խոսում է Դանիել մարգարեն, պետք է որ բավականին բարդ լինի։ Հայտնություն գիրքը ևս խոսում է Քրիստոսի վերադարձին նախորդող տագնապի ժամանակի մասին։ Կարդացե՛ք Հայտնություն 13.11–17 համարները։ Ինչպե՞ս են ֆինանսական հարցերը տեղավորվում վերջին ժամանակների հալածանքների թեմայի մեջ։ _________ ________________________________________________________________________ Չեք կարող գնել կամ վաճառե՞լ։ Ինչքա՞ն շատ է մեր կյանքն այսօր կապված առքուվաճառքի հետ։ Որոշ իմաստով առքուվաճառք է նաև մեր աշխատանքը՝ մենք վաճառում ենք ժամանակ ու հմտություններ նրանց, ովքեր կամենում են դրանք գնել։ Առքուվաճառքի հնարավորություն չունենալը նշանակում է զրկվել հասարակության մեջ գործելու հնարավությունից։ Աստծուն հավատարիմ մնացողների վրա այդ ժամանակ ճնշումն ահռելի կլինի։ Բացի այդ, որքան շատ փող ունենա մարդը, այնքան մեծ կլինի նրա դիրքն այս աշխարհում, հետևաբար նրա վրա ճնշումը շատ մեծ կլինի՝ նրան հարմարեցնելու աշխարհի թելադրանքին։ Իսկ սրան ինչպե՞ս պատրաստվենք։ Հարկավոր է պատրաստվել այսօրվանից՝ Աստծո շնորհով հավաստիանալով, որ ո՛չ մեր փողերի, ո՛չ էլ աշխարհի բաների ստրուկը չենք։ Եթե դրանց կառչած չենք այժմ, կառչած չենք լինի նաև այն ժամանակ, երբ հավատարիմ մնալու համար հարկավոր կլինի հրաժարվել այդ ամենից։ Կարդացե՛ք Բ Օրենք 14.22 համարը և 23 համարի վերջին մասը։ Ի՞նչ պետք է աներ Աստծո ժողովուրդն իր եկամտից ամեն տարի։ Ինչո՞ւ էր Աստված նրանց ասում անել դա։ _________ _________ _________
108 Դաս 11 Մովսեսի միջոցով Աստված բացատրեց, որ տասանորդի համակարգը հիմնելու պատճառներից մեկն էլ այն էր, որ «սովորես վախենալ քո Տեր Աստծուց ամեն ժամանակ» (Բ Օրենք 14.23)։ Սաղմոսներ 31.19 համարի պոետիկ զուգահեռության մեջ տեսնում ենք, որ վախը հոմանիշ է վստահությանը։ Որքա՜ն մեծ է Քո բարությունը, Որ պահեցիր Քեզնից երկյուղածների համար Եվ անում ես նրանց համար, որոնք հուսացել են Քեզ։ Այս զուգահեռ տողերը ցույց են տալիս, որ վախենալ Տիրոջից՝ նշանակում է վստահել Նրան։ Այսպիսով մենք հասկանում ենք, որ Աստված հիմնել է տասանորդի համակարգը, որպեսզի պաշտպանի մեզ եսասիրությունից ու խրախուսի մեզ վստահել Իրեն մեր կարիքները հոգալու հարցում։ Թեև տասանորդի հարցում հավատարիմ լինելը երաշխիք չէ, որ մարդը մինչև վերջ հավատարիմ կմնա, բայց նրանք, ովքեր հավատարիմ չեն, հաստատապես իրենց լուրջ խնդիրների առաջ են դնում։ ՈՒՐ­ԲԱԹ ՄԱՐ­ՏԻ 17 Հետագա ուսումնասիրության համար Թեև Աստվածաշնչում չկա հարստությունից զգուշանալու ուղիղ հրահանգ, այն նաև չի ասում, որ հարստությունը բարձրացնում է մարդու հոգևոր արժեքները կամ նպաստում է նրա նվիրվածությանն Աստծուն։ Իրականում շատ հաճախ գլուխ է բարձրացնում հակառակ ազդեցությունը։ «Դրամասիրությունը, հարստության տենչը ոսկե շղթա է, որով նրանք (մարդիկ) շղթայված են սատանային»։ Էլեն Ուայթ, Քայլեր դեպի Քրիստոս, էջ 55։ Իրականում, քրիստոնեության հիմնադրումից ի վեր, ոչ մի եկեղեցի երբևէ չի օգտվել այսպիսի հարստությունից և երկրային բարիքներից, որքան այսօր վայելում են աշխարհի շատ երկրների եկեղեցիները: Հարց է ծագում՝ ի՞նչ գնով: Նման առատությունը, անշուշտ, ազդում է մեր հոգևորության վրա, և բնավ՝ ոչ լավ։ Ինչո՞ւ: Ե՞րբ են հարստությունն ու նյութական առատությունը խթանել ինքնուրացության և անձնազոհության քրիստոնեական առաքինությունները: Կարո՞ղ են արդյոք ուտելիքներով խցանված սառնարանները, մեկ կամ երկու մեքենաները, տարեկան արձակուրդները, առցանց գնումներ կատարելը, ինչ­
Դաս 11 109 պես նաև տնային համակարգիչների և սմարթֆոնների ամենավերջին տարբերակները թուլ չտալ սիրել աշխարհը կամ դրանում եղած իրերը: Ճիշտ է, եկեղեցու ոչ բոլոր անդամներն ունեն թվարկված շքեղությունները, սակայն շատերն ունեն, և դա վտանգում է նրանց հոգևորությունը: Խոսքը միլիոնատերերի մասին չէ։ Նրանք գոնե գիտեն, որ հարուստ են, և կարող են ուշադրություն դարձնել (եթե ցանկանան) աստվածաշնչյան նախազգուշացումներին, որոնք տրվել են հենց իրենց: Խոսքը միջին խավի շատ ներկայացուցիչների մասին է, ովքեր մոլորություն ունեն կարծելու, որ եթե պարզապես «միջին խավի» են, ապա իրենց չի սպառնում հարստության բերած վտանգը: Ահա թե ինչու տասանորդը կարող է լինել հզոր հոգևոր հակաթույն հարստության հարուցած վտանգների դեմ նույնիսկ նրանց համար, ովքեր առանձնապես «հարուստ» չեն: Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. Եթե նույնիսկ աշխարհի չափանիշների համաձայն հարուստ չենք, ինչո՞ւ պետք է բոլորս զգույշ լինենք փողի ու հարստության նկատմամբ մեր ունեցած դիրքորոշման մեջ։ 2. Ի՞նչ գործնական քայլեր կարող ենք անել բացի տասանորդից, որոնք կարող են օգնել մեզ հավաստիանալ, որ չափից շատ չենք կառչում այս աշխարհի արժեքներին։ 3. Ի՞նչ կպատահեր ձեզ հետ վաղը, եթե հանկարծ չկարողանայիք ո՛չ գնել, ո՛չ վաճառել, որովհետև կդասվեիք նրանց շարքին, «որոնք պահողներն են Աստծու պատվիրանների ու Հիսուսի հավատի» (Հայտնություն 14.12)։ Որքա՞ն անսասան կլիներ ձեր հավատը։
110 Դաս 12 ԴԱՍ 12 ՄԱՐՏԻ 18–24 ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՎԱՐՁՔԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եբրայեցիներին 11.6, Եսայի 62.11, Հռոմեացիներին 6.23, Հովհաննես 14.1–3, Հայտնություն 21, Մատթեոս 25.20–23, Հռոմեացիներին 8.16–18։ Հիշելու համարը. «Եվ նրա տերը նրան ասաց. «Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ»» (Մատթեոս 25.21)։ Մենք երբեք չենք կարող վաստակել փրկությունը, սակայն Աստվածաշունչն օգտագործում է պարգևատրման հույսը որպես հավատարիմ կյանքի շարժիչ ուժ այն մարդկանց համար, որոնք գիտակցում են, որ իրենց արժանիքների համար չէ, որ ստացել են Աստծո շնորհը. չէ՞ որ, ի վերջո, ինչ էլ որ ստանում ենք, միշտ և բացառապես Աստծո շնորհով է։ Ինչպես Դավիթը գրում է. «Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։ Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։ Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծաքանակ զտված ոսկին, էլ ավելի քաղցր են, քան մեղրը և մեղրախորիսխը։ Քո ծառան էլ խրատվում է դրանցով, և շատ հատուցում կա դրանց պահպանության մեջ» (Սաղմոսներ 19.7–11)։ Շատ հատվածներում է Աստվածաշունչը խոսում մեզ սպասվող վարձքի մասին, ինչը մեզ խոստացված է Քրիստոսով Նրա երկրորդ գալուստից հետո, երբ մեղքով լի այս աշխարհը մեկընդմիշտ կվերանա։ Ի՞նչ է մեզ խոստացված, և ի՞նչ երաշխիք ունենք, որ կստանանք այդ խոստացվածը։
Դաս 12 111 ՄԻԱ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 19 Հավատարմության վարձքը Կարդացե՛ք Եբրայեցիներին 11.6 համարը։ Ի՞նչ նշանակություն պետք է ունենա այս տեքստը մեզ համար։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք դրա ուղերձին։ Տե՛ս նաև Հայտնություն 22.12, Եսայի 40.10 և Եսայի 62.11 համարները։ Ի՞նչ են մեզ սովորեցնում այս բոլոր տեքստերը։ _________ _________ _________ Աստծո վարձքն Իր հավատարիմ զավակներին եզակի է և, ինչպես շատ հոգևոր արժեքներ, վեր է մեր սահմանափակ հասկացողությունից։ «Մարդկային լեզուն անկարող է նկարագրել արդարների վարձքը: Դա կիմանան միայն նրանք, ովքեր կտեսնեն այն: Մարդկային ոչ մի միտք չի կարող ըմբռնել Աստծո դրախտի փառքը»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 675։ Լեռան քարոզի երանությունները Հիսուսը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին» (Մատթեոս 5.11, 12)։ Եբրայեցիներին ուղղված նամակի 11­րդ գլխում հավատի հերոսներին թվարկելուց հետո Պողոսը հաջորդ գլուխն սկսում է բացատրելով, թե ինչու էր Հիսուսը պատրաստակամ մահանալ խաչի վրա։ «Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն Իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց» (Եբրայեցիներին 12.1, 2)։ Սակայն հավատարմության վարձքն ստանալը բնավ նույնը չէ, ինչ գործերով փրկությունը։ Մեզնից ո՞վ կամ աստվածաշնչյան հերոսներից ո՞վ ունի այնպիսի գործեր, որոնք կարող են երբևէ մեզ կամ նրանց որևէ արժանիք տալ Աստծո առաջ։ Բնականաբար՝ ոչ ոք։ Եվ հենց դրանում
112 Դաս 12 է խաչի իմաստը։ Եթե մենք կարողանայինք գործերով փրկել ինքներս մեզ, Հիսուսը երբեք չէր խաչվի։ Մեր փրկությունը շնորհով է։ «Իսկ եթե շնորհով է, ուրեմն այլևս գործերից չէ. այլապես շնորհն այլևս շնորհ չի լինի։ Բայց եթե գործերից է, էլ շնորհ չէ. ապա թէ ոչ՝ գործն էլ գործ չէ» (Հռոմեացիներին 11.6)։ Իսկ վարձքն այն է, ինչ Աստված արել է մեզ համար և մեր մեջ։ Ինչպե՞ս ենք հասկանում շնորհով փրկության և գործերի համաձայն ստացած վարձքի տարբերությունը։ Շաբաթ օրը դասարանում քննարկե՛ք ձեր պատասխանները։ ԵՐ­ԿՈՒ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 20 Հավիտենական կյանք Մեզ բոլորիս սպասվում է հավիտենությունը, անկախ այն փաստից՝ դա մեզ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ։ Համաձայն Աստվածաշնչի՝ յուրաքանչյուրիս համար այդ հավիտենությունն ունի դրսևորման երկու տարբերակ՝ հավիտենական կյանք կամ հավիտենական մահ։ Երրորդ տարբերակ չկա։ Մենք կա՛մ ստանում ենք կյանքը, կա՛մ մահը։ Հենց այս դեպքում է ճիշտ ասել ամեն ինչ կամ ոչինչ։ Կարդացե՛ք Հռոմեացիներին 6.23 և Հովհաննես 3.16 համարները։ Ի՞նչ տարբերակներ են մեզ ներկայացված։ _________ ________________________________________________________________________ Բարդ է պատկերացնել երկու ավելի կտրուկ և իրարից ավելի տարբեր ընտրություն, այնպես չէ՞։ Եթե կարդում եք այս տողերը, ապա հավանաբար ընտրել եք հավիտենական կյանքը կամ հաստատ մտածում եք այդ մասին։ Աստված միշտ կատարում է Իր խոստումները։ Մենք պարզապես պետք է հավատանք Նրան, ապավինենք Հիսուսի արժանիքներին և հավատով հնազանդվենք Նրա Խոսքին։ Կարդացե՛ք Հովհաննես 14.1–3 համարները։ Ո՞րն է Տիրոջ խորհուրդը մեզ առաջին համարում, և ի՞նչ է Նա մեզ խոստանում երկրորդ և երրորդ համարներում։ _________ ________________________________________________________________________ Իր երկրային ծառայության վերջին օրերին Հիսուսն Իր աշակերտներին ասաց հույսի և քաջալերանքի այս հրաշալի խոսքերը։
Դաս 12 113 Այս խոսքերը պետք է նրանց օգնեին հուսահատության ու փորձության պահերին։ Դրանք նույնը պետք է անեն նաև մեր կյանքում։ Հիսուսը եկավ երկնքից, վերադարձավ երկինք և մեզ խոստում տվեց. «Վերստին կգամ ու ձեզ Ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ լինեք»։ Քրիստոսի մահը խաչի վրա Նրա առաջին գալուստի ժամանակ մեր ամենամեծ հավաստիացումն է Նրա երկրորդ գալուստի, որովհետև եթե չլիներ երկրորդ գալուստը, ի՞նչ իմաստ կունենար առաջինը։ Մենք վստահ ենք, որ Հիսուսը մահացել է խաչի վրա, և նույնքան վստահ պետք է լինենք, որ ա՛յո, ինչպես Նա Ինքը խոստացել է. «Վերստին կգամ ու ձեզ Ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ լինեք» (Հովհաննես 14.3)։ Խորհե՛ք այն մտքի շուրջ, որ Քրիստոսի առաջին գալուստը Նրա երկրորդ գալուստի գրավականն է։ Ի՞նչ է պատահել առաջին գալուստի ժամանակ, ինչը երկրորդ գալուստի խոստումը վստահության արժանի է դարձնում։ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 21 Նոր Երուսաղեմ Նոր Երուսաղեմի աստվածաշնչյան նկարագրությունն այն է, ինչն Աբրահամը տեսավ հավատով։ «Որովհետև սպասում էր հիմքերով հաստատված այն քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչն Աստված է» (Եբրայեցիներին 11.10)։ Նոր Երուսաղեմն Աստծո գլուխգործոցն է՝ կառուցված նրանց համար, ովքեր սիրում են Իրեն և պահում են Իր պատվիրանները։ Նոր Երուսաղեմը պետք է լինի Աստծո հավատարիմ զավակների տունը երկնքում հազարամյակի ընթացքում, հետո նոր երկրում՝ հավիտյան։ Լավ լուր կա նրանց համար, ովքեր չեն սիրում իրերը դասավորել ու տեղափոխվել։ Աստված հոգ է տանում ամեն ինչի մասին։ Հովհաննեսն ասում է, որ տեսել է այդ քաղաքը։ «Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս» (Հայտնություն 21.2)։ Կարդացե՛ք Հայտնություն 21­րդ գլուխը։ Ի՞նչ խոստումներ են մեզ տրվում այս գլխում։ _________ ________________________________________________________________________
114 Դաս 12 Այստեղ այնքան բան կա, որ մեղքով վնասված ու բացառապես մեղսավոր աշխարհը ճանաչող մեր միտքը հազիվ թե ընկալի։ Սակայն մի բան մենք շատ լավ ենք հասկանում. դրանում այնքա՛ն հույս կա։ Նախ, Հիսուսը մեզ հետ ապրելու է նոր երկրում այնպես, ինչպես մարմնով եկավ երկիր ու մեզ հետ ապրեց այս ընկած աշխարհում։ Ինչպիսի՜ առավելություն նրանց համար, ովքեր Նրան անձամբ են տեսել։ Մենք ևս կունենանք այդ հնարավորությունը, սակայն այս անգամ այլևս մեղքը չի խեղաթյուրի մեր տեսողությունը։ Եվ հետո, մենք, որ շատ լավ գիտենք, թե ինչ են արցունքները, վիշտը, լացը և ցավը, ինչպե՞ս ենք հասկանում Աստվածաշնչում տրված մեծագույն խոստումներից մեկը. «Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան» (Հայտնություն 21.4)։ Բոլոր «նախկինները» կանցնեն, բաներ, որոնք ի սկզբանե չպետք է լինեին։ Բացի այդ, Աստծո գահից բխում է կենաց ջրի գետը, իսկ գետի այս ու այն կողմերում կենաց ծառն է։ Աստծո գահն այնտեղ է լինելու, և «տեսնելու են Նրա երեսը» (Հայտնություն 22.4)։ Փրկագնվածներն ապրելու են Աստծո անմիջական ներկայության մեջ, ինչն այսօր մենք չունենք։ Կարդացե՛ք Հայտնություն 21.8 համարը նրանց ճակատագրի մասին, որոնք բախվելու են երկրորդ մահվան իրողությանը։ Նրանց ո՞ր մեղքերն են նկարագրված այդ տեքստում, որոնք չեն ներվել Հիսուսի կողմից։ Ինչո՞ւ են այս մարդիկ կորած, եթե միևնույն մեղքերը գործած շատ մարդիկ փրկվել են։ Ո՞րն է այդ երկու խմբերի միջև կարևորագույն տարբերությունը։ ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 22 Հաշիվ տալու ժամանակը Հիսուսի երկրային ծառայության ավարտին Նրա աշակերտներն առանձին եկան Նրա մոտ և հարցրին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու Քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը» (Մատթեոս 24.3)։ Նրանց հարցին պատասխանելուն Հիսուսը տրամադրում է երկու գլուխ։ Մատթեոս 24­րդ գլուխը պատմում է աշխարհում, մեր շուրջը կատարվող նշանների մասին պատերազմների, աղետների և այլնի տեսքով։ Իսկ Մատթեոս 25­րդ գլուխը պատմում է եկեղեցու վիճակի մասին Հիսուսի վերադարձից անմիջապես առաջ։ Այդ վիճակը նկարագրված է
Դաս 12 115 երեք պատմությունների տեսքով, որոնցից մեկը տաղանդների առակն է, որը պատմում է, թե ինչպես են մարդիկ օգտագործել Աստծո կողմից իրենց տրված պարգևները։ Կարդացե՛ք Մատթեոս 25.14–19 համարները։ Ո՞վ է օտար երկիր գնում։ Ո՞ւմ է Նա հանձնում Իր ունեցվածքը։ Ի՞նչ է նշանակում «հաշիվ պահանջել» (տե՛ս Մատթեոս 25.19)։ _________ ________________________________________________________________________ _________ Հաճախ մենք տաղանդ ենք համարում որևէ բնական պարգև, ինչպես, օրինակ, երգը, խոսքը և այլն։ Սակայն Ղուկաս 19.12–24 համարներում նկարագրված տասը մնասների առակը միանման պատմություն է, որտեղ հատկապես շեշտադրվում է փողն ու դրա կառավարումը։ Էլեն Ուայթը գրում է. «Ինձ ցույց տրվեց, որ տաղանդների առակը լիարժեքորեն չի հասկացվել։ Այս կարևոր դասն աշակերտներին տրվեց վերջին ժամանակներում ապրող քրիստոնյաների բարօրության համար։ Այս տաղանդները բացառապես Աստծո Խոսքի քարոզումը կամ ուսուցանումը չեն։ Առակը վերաբերում է նյութական միջոցներին, որոնք Աստված վստահել է Իր ժողովրդին»։ Վկայություններ եկեղեցու համար, հատոր 1, էջ 197։ Կարդացե՛ք Մատթեոս 25.20–23 համարները։ Ի՞նչ է Աստված ասում նրանց, ովքեր փողի հավատարիմ կառավարիչներ են եղել և աջակցել են Իր գործին։ Ի՞նչ է նշանակում «մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» արտահայտությունը (Մատթեոս 25.23)։ _________ _________ ________________________________________________________________________ Միանգամայն բնական է մարդու համար կարծել, որ ուրիշն իրենից շատ տաղանդներ ունի և հետևաբար Աստծո առաջ ավելի մեծ պատասխանատվություն է կրում։ Սակայն այս պատմությունը ցույց է տալիս, որ ամենաքիչ փողը՝ մեկ տաղանդ ունեցող մարդն է անհավատարիմ գտնվողը, որն էլ կորցնում է արքայություն մտնելու հնարավորությունը։ Ուրիշների պատասխանատվությունների մասին մտածելու փոխարեն եկե՛ք մեր ուշադրությունը սևեռենք այն փաստի վրա, թե ինչ է վստահել Աստված հենց մեզ, և ինչպես կարող ենք մենք օգտագործել դա Նրա փառքի համար։ Ինչպիսի՞ն կլինի ձեր վիճակը, երբ Աստված գա և «հաշիվ պահանջի» ձեզնից։
116 Դաս 12 ՀԻՆԳ­ՇԱԲ­ԹԻ ՄԱՐ­ՏԻ 23 Աչքի առջև մրցանակն ունենալով Իր դարձի գալուց հետո Պողոսն ամբողջովին նվիրվեց Քրիստոսի գործին։ Ստացած կրթության ու սուր մտքի շնորհիվ աշխարհի տեսանկյունից նա կարող էր շատ հաջողակ լինել։ Մովսեսի պես Պողոսը նախընտրեց տառապել Աստծո հավատարիմ զավակների հետ հանուն Քրիստոսի։ Նա ենթարկվեց ծեծի և նավաբեկության, քարկոծվեց, բանտարկվեց, սովի ու ցրտի մատնվեց, և սրանք դեռ ամենը չէին, ինչն արձանագրված է Բ Կորնթացիներին 11.24–33 համարներում։ Ինչպե՞ս էր նա կարողանում տանել այդ ամենը։ Կարդացե՛ք Հռոմեացիներին 8.16–18 համարները։ Ինչպե՞ս էր նրան օգնում հավատարիմ մնալ այն գիտակցումը, որ ինքն Աստծո զավակ է։ _________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այն արժեքը, որը Պողոսը տալիս էր հավատարիմների վարձքին, օգնում էր նրան չհուսալքվել Քրիստոսի համար տառապելիս։ Նա բանտից գրում է. «Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին» (Փիլիպպեցիներին 3.13, 14)։ Կարդացե՛ք Ա Տիմոթեոսին 6.6–12 համարները, որոնք մենք արդեն կարդացել ենք, սակայն արժե ևս մեկ անգամ անդրադառնալ։ Ի՞նչ շատ կարևոր լուր կա այս տեքստերում հատկապես մեզ համար՝ որպես քրիստոնյաների։ _________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստվածաշնչի տեսանկյունից բարեկեցությունն այն է, երբ դու ունես այն, ինչի կարիքն ունես։ Դա բնավ ունեցվածքի կուտակումը չէ։ Բարեկեցությունը նաև Փիլիպպեցիներին 4.19 համարում տրված Աստծո խոստման իրականացման հավաստիացումն է. «Եվ իմ Աստվածը թող համաձայն Իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով»։ Եվ վերջապես, բարեկեցությունն ամեն բանում
Դաս 12 117 Աստծուն վստահելն ու երախտապարտ լինելն է այն ամենի համար, ինչ մենք ունենք Իրենով։ Աստված Իր զավակներին չի խոստանում, որ նրանք բոլորը հարուստ կլինեն այս աշխարհի բարիքներով։ Ընդհակառակը, Նա ասում է, որ բոլոր բարեպաշտ կյանք ապրողները պետք է հալածվեն։ Սակայն այն, ինչ Նա առաջարկում է, ավելի լավն է, քան ցանկացած երկրային հարստություն։ Նա ասում է. «Ես կհոգամ քո կարիքները, և ուր որ գնաս, Ես քեզ հետ կլինեմ»։ Իսկ վերջում Նա Իր հավատարիմներին կտա իրական հարստություն, հուսալիություն և հավիտենական կյանք։ Ինչպիսի՜ հրաշալի վարձք։ Իր կյանքի ավարտին Պողոսը կարող էր ասել. «Քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը, և իմ մեկնելու ժամանակը հասել է։ Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին Նրա հայտնությունը» (Բ Տիմոթեոսին 4.6–8)։ Թող որ մենք բոլորս Աստծո շնորհով կարողանանք ասել միևնույն բանը և ասենք դա միևնույն վստահությամբ։ ՈՒՐ­ԲԱԹ ՄԱՐ­ՏԻ 24 Հետագա ուսումնասիրության համար Ահա թե ինչպիսին կլինի եկեղեցին, որը երկրի վրա Աստծո գործի հավատարիմ կառավարիչ է։ Ամբողջ աշխարհում Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու տնտեսվարման տեսլականը Հովիվներն ու տեղական եկեղեցիների առաջնորդները եկեղեցում հաջող տնտեսվարական միջավայր են ստեղծում։ Ուսուցանում, աջակցում ու քաջալերում են եկեղեցական ընտանիքին աստվածաշնչյան սկզբունքներով ֆինանսների կառավարման հարցում։ Մարդիկ կիրառում են աստվածաշնչյան սկզբունքներն իրենց կյանքում։ Նրանք ավելի առատաձեռն են դառնում, կանոնավորապես խնայում են չնախատեսված ծախսերի համար և ազատվում են պարտքի կապանքներից։ Նրանց կենսակերպն աչքի է ընկնում զսպվածությամբ, կարգուկանոնով և գոհունակությամբ։ Նրանց կյանքում փողը բնավ աստված
118 Դաս 12 չէ, իսկ Արարիչ Աստծո հետ նրանց հարաբերություններն անընդհատ աճում են։ Շաբաթ առավոտյան մարդիկ գնում են ծառայության։ Նրանց պահվածքում խաղաղություն կա, նրանք չեն անհանգստանում ֆինանսական հարցերի մասին, նրանցում զգացվում է գոհունակության ու երախտագիտության խորը զգացողություն։ Փողի շուրջ ծագող ամուսնական վիճաբանությունները զգալի կերպով լուծված են։ Նրանք գալիս են ծառայության Աստծո ներկայության և իրենց մեջ գործելու ակնկալիքով։ Եկեղեցու ծառայության բոլոր բաժինները ֆինանսապես լիարժեքորեն ապահովված են։ Դրանք ամենաշոշափելի կերպով Քրիստոսի սերն են տարածում նրանց, ովքեր կարիքի մեջ են։ Միջոցներ են տրամադրվում աղոթքի տները գերազանց վիճակում պահելու համար, ինչի շնորհիվ ծառայություններին մասնակցելն ավելի հաճելի է դառնում։ Մեզ բոլորիս համար առաջնային է հետևյալ հարցը. «Ի՞նչ է Աստված կոչ անում մեզ անել այն ռեսուրսներով, որոնք Նա մեզ է վստահել»։ Հար­ցեր քննարկ­ման հա­մար 1. Դասարանում քննարկե՛ք այն հարցը, թե ինչպես մենք պետք է հասկանանք աստվածաշնչյան երկու հստակ ուսմունք. հավատով փրկություն և գործերի վարձք։ Ինչպե՞ս կարելի է ներդաշնակեցնել այս երկու գաղափարները։ 2. Ինչո՞ւ գոհունակությունն այն ամենի համար, ինչ մենք այժմ ունենք, չի նշանակում, որ չենք կարող ձգտել բարելավելու մեր ֆինանսական վիճակը։ Այսինքն՝ ինչո՞ւ այս երկու գաղափարները չեն հակասում միմյանց։ 3. Կասկած անգամ լինել չի կարող, որ մեզ սպասվում է հավերժությունը։ Ի՞նչ ընտրություններ ենք անում այժմ, որոնք կօգնեն հասկանալ, թե որտեղ մենք կանցկացնենք այդ հավերժությունը։
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.