ԴՈՒ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ ԵՍ ԻՄ ՃՐԱԳԸ, ՏԵ՛Ր ԱՍՏՎԱԾ

Page 1



Ն. Լի­բեն­կո

ԴՈՒ ԼՈՒ­ՍԱ­ՎՈ­ՐՈՒՄ ԵՍ ԻՄ ՃՐԱ­ԳԸ,

ՏԵ՛Ր ԱՍՏ­ՎԱԾ

«Ո­րով­հետև Դու լու­սա­վո­րում ես իմ ճրա­գը. Տեր Աստ­ված լու­սա­վոր է դարձ­նում իմ խա­վա­րը» (­Սաղ­մոս 18.28)։

Երևան 2021



ՆԱ­ԽԱ­ԲԱՆ

Մենք ապ­րում ենք մի դա­րաշր­ջա­նում, երբ Տե­րը, Ում ա­նու­նը Ճշ­մար­տու­ թյուն է, հայտ­նում է Ի­րեն Իր սի­րո ա­մե­նա­զո­րու­թյան անն­կա­րագ­րե­լի փայ­լով, Ո­րին խան­դա­վա­ռու­թյամբ են սպա­սում երկ­րի բնա­կիչ­նե­րի փոք­րա­թիվ մա­ սը միայն, և քչերն են հա­վա­տա­ցել Նրան՝ հոգևոր աշ­խար­հի հան­դեպ հա­ մընդ­հա­նուր ան­տար­բե­րու­թյան մեր դա­րաշր­ջա­նում: Դա­րաշր­ջան, որ աչ­քի է ընկ­նում մե­ղա­վոր հա­ճույք­նե­րի հան­դեպ ծա­րա­վով, թե­րա­հա­վա­տու­թյամբ, ու­նայ­նու­թյամբ և հող­մե­րի որ­սով: Մարդ­կու­թյան փրկու­թյան ծրա­գի­րը՝ Քրիս­տո­սի մի­ջո­ցով, մեր ժա­մա­նակ­ նե­րում բա­ցա­հայտ­ված է բա­վա­կա­նին լայ­նա­ծա­վալ կեր­պով, մատ­չե­լի և հստակ՝ շնոր­հիվ Աստ­ծո Խոս­քի ան­նա­խա­դեպ տա­րած­ման: Իսկ դրան նպաս­ տել է գի­տու­թյան և տեխ­նի­կա­յի ար­տա­սո­վոր զար­գա­ցու­մը: Եվ այդ ա­ռու­մով բա­վա­կա­նին դժվար է որևէ նոր բան ա­սե­լը: Բա­ցա­ռու­ թյունն այս­տեղ միայն խորհր­դա­վոր մար­գա­րեու­թյուն­նե­րի ինչ-որ հատ­ված­ ներ հաս­կա­նալն է, այդ թվում` Դա­նիե­լի և Հայտ­նու­թյան գրքե­րը, ո­րոնք միան­ գա­մայն հաս­կա­նա­լի կլի­նեն ամ­բող­ջու­թյամբ կա­տար­վե­լու դեպ­քում: Ա­ռա­վոտ­յան ըն­թեր­ցում­նե­րը կազմ­վել են քրիս­տոն­յա­նե­րին հայտ­նի ճշմար­ տու­թյուն­նե­րի հի­ման վրա: Դրանց ա­ռանց­քը (ինչ­պես և­ ալ­ֆան ու օ­մե­գան) հա­մար­վում է Աստ­ծո սե­րը` իր ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով, դրսևո­րում­նե­րով և­ ի­րա­կա­նա­ցում­նե­րով: Մենք նոր միայն սկսում ենք ճա­նա­չել Աստ­ծո սե­րը. առջևում ա­նընդգր­կե­լի հա­վեր­ժու­թյունն է, որ­պես­զի «գի­տակ­ցենք մարդ­կա­ յին ըմբռ­նո­ղու­թյու­նը գե­րա­զան­ցող Քրիս­տո­սի սե­րը»: Եվ ե­թե մենք ճշմա­րիտ դպիր­ներ ենք, «որ երկն­քի ար­քա­յու­թյանն է ա­շա­կեր­տել», ան­պայ­ման բա­րե­ պաշտ ջեր­մե­ռան­դու­թյամբ կհա­մակ­վենք, որ­պես­զի «հին ու նոր բա­ներ հա­ նենք մեր գան­ձա­րա­նից»: Այս ըն­թեր­ցում­նե­րը կազ­մե­լիս դժվա­րու­թյուն­նե­րի բախ­վե­ցի: Իսկ դրան­ցից մե­կը հատ­կա­պես հան­գիստ չէր տա­լիս ինձ` ինչ­պես ներ­կա­յաց­նել նյու­թը, որ այն ինչ-որ չա­փով բա­վա­րա­րի ըն­թեր­ցող­նե­րին՝ ի­րենց ա­մե­նա­բազ­մա­ զան ու ա­ռանձ­նա­հա­տուկ պա­հանջ­մունք­նե­րով, ըն­կա­լում­նե­րով, պատ­կե­ րա­ցում­նե­րով ու դաս­տիա­րա­կու­թյամբ: Մի խոս­քով, հոգևոր հա­սու­նու­թյան ա­մե­նա­տար­բեր աս­տի­ճա­նի հա­վա­տա­կից­նե­րին: Սա­կայն, դրա հետ մեկ­տեղ, հան­գիստ չէր տա­լիս այն միտքն ու հույ­սը, որ այդ ըն­թեր­ցում­նե­րին կա­րող են ծա­նո­թա­նալ մար­դիկ, ով­քեր դեռևս Աստ­վա­ծա­շուն­չը չեն դարձ­րել ի­րենց կյան­քի լույ­սը: Ինչ­պե՜ս կցան­կա­նա­յի, որ ա­մեն ա­ռա­վոտ Աստ­ված վա­ռի յու­ րա­քանչ­յուր ըն­թեր­ցո­ղի ճրա­գը, և­այն հա­րատև «վառ­վի ու լու­սա­վոր­վի» այս աշ­խար­հում: Դրա հա­մար հար­կա­վոր է միայն ա­ղեր­սել Տի­րո­ջը:

Հե­ղի­նակ



ՀՈՒՆՎԱՐ­

ՍԵՐ «Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծո մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ» (Սաղմոս 18.28)։


հունվար

1

Աստ­ված սեր է

«Աստ­ված սեր է. ով սի­րո մեջ է ապ­րում, Աստ­ծո մեջ է ապ­րում, Աստ­ված էլ՝ նրա մեջ» (Ա Հով­հան­նես 4.16)։

Տիե­զեր­քի Ա­րա­րիչն ու Կա­ռա­վա­րի­չը օրհն­ված ու անգ­նա­հա­տե­լի գրքե­րի մի շարք է պարգևել մարդ­կու­թյա­նը`«­Դա­րե­րի պայ­քար» (Է. Ուայթ): Այդ գրքե­րում աստ­վա­ծաշնչ­յան հայտ­նու­թյան լույ­սի ներ­քո զար­մա­նա­լի պար­զու­թյամբ ու ա­նու­ րա­նա­լի տա­ղան­դով է շա­րադր­ված տիե­զերքն ու մեր մո­լո­րա­կը պա­տու­հա­սած ա­ղե­տի պատ­մու­թյու­նը` չա­րի ա­ռա­ջա­ցումն ու պայ­քա­րը նրա դեմ: Այս շար­քի ա­ռա­ջին հա­տո­րը սկսվում է, և վեր­ջին հա­տո­րը ա­վարտ­վում է աստ­վա­ծաշնչ­յան նույն հա­մա­ռոտ ար­տա­հայ­տու­թյամբ՝ կազմ­ված ըն­դա­մե­նը ե­րեք բա­ռից: Սա­կայն ինչ­պի­սի՜ թան­կա­գին բա­ռեր: Ու­սում­նա­սի­րու­թյան ան­հա­տակ աղբ­յուր և­ ան­հա­ սա­նե­լի գաղտ­նիք­ներ են ծածկ­ված այն­տեղ: Ինչ­պի­սի՜ ան­սահ­ման վե­հու­թյուն և հա­վեր­ժա­կան թան­կա­գին հայտ­նու­թյուն: Ա­հա այդ ե­րեք նշա­նա­կա­լի և փա­փա­գե­ լի բա­ռե­րը` «ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է»: Ան­սահ­ման տիե­զեր­քում ոչ մի էակ եր­բեք չի կա­րող հաս­կա­նալ, մինչև վերջ ընդգր­կել ու «ճա­նա­չել Քրիս­տո­սի սե­րը, որ գե­րա­զան­ցում է ա­մեն գի­տու­թյուն»: Հա­վեր­ժու­թյունն ան­գամ բա­վա­րար չէ, ոչ մի տե­սա­կի ի­մաս­տու­թյուն այս­տեղ ի զո­րու չէ, և­ոչ մի ջանք չի կա­րող օգ­նել՝ պատ­կե­րաց­նե­լու Աստ­ծո սի­րո լիու­թյու­նը: Ա­հա թե ինչ­պես է սկսվում «­Դա­րե­րի պայ­քար» շար­քը` «Աստ­ված սեր է» (Ա Հով­հան­նես 4.16): Նրա էու­թյու­նը, Նրա օ­րեն­քը սերն է: Նա միշտ ե­ղել է և կապ­րի հա­վիտ­յան… Նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան զո­րու­թյան յու­րա­քանչ­յուր դրսևո­րում ան­ սահ­ման սի­րո ար­տա­հայ­տու­թյուն է: Մեծ պայ­քա­րի պատ­մու­թյու­նը՝ բա­րու և չա­րի միջև՝ սկսած այն պա­հից, երբ այն բռնկվեց երկն­քում, և մինչև ապս­տամ­բու­թյու­ նը վերջ­նա­կա­նա­պես ճնշելն ու մեղ­քը լիա­կա­տար ար­մա­տա­խիլ ա­նե­լը, նույն­պես Աստ­ծո ան­փո­փոխ սի­րո վկա­յու­թյունն է» (­Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 33): Եվ ա­հա այդ շար­քի վեր­ջին գրքի վեր­ջին խոս­քե­րը. «­Մեծ պայ­քարն ա­վարտ­ված է: Մեղք և մե­ղա­վոր­ներ այլևս չկան: Ամ­բողջ տիե­զեր­քը մա­քուր է: Ներ­դաշ­նա­կու­թյան և­ու­րա­խու­թյան մեկ զարկ է բա­բա­խում ամ­բողջ ան­ծայր ա­րար­չա­գոր­ծու­թյան մեջ: Նրա­նից, Ով ստեղ­ծել է այս ա­մե­նը, կյանք, լույս ու բերկ­րանք է հոր­դում ա­նեզր տիե­զեր­քի բո­լոր տի­րույթ­նե­րում: Փոք­րա­գույն ա­տո­մից մինչև մե­ծա­գույն աշ­խար­ հը, ա­մեն բան` շնչա­վոր թե ան­շունչ, իր անս­քող գե­ղեց­կու­թյամբ ու կա­տար­յալ ու­րա­խու­թյամբ հռչա­կում է․ «ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է» (­Մեծ պայ­քար, էջ 679):

6


Սի­րուց մղված

հունվար

2

«Ո­րով­հետև իմ աչ­քի առջև է Քո ո­ղոր­մու­թյու­նը, և­ես գնում եմ Քո ճշմար­տու­թյան մեջ» (­Սաղ­մոս 26.3)։

Աստ­վա­ծա­շունչն ա­ռանձ­նա­հա­տուկ հայտ­նու­թյուն է. դա Աստ­ծո հայտ­նու­թյունն է մե­ղա­վոր մարդ­կու­թյա­նը, ո­րով Նա բա­ցա­հայ­տում է Ինքն Ի­րեն: Գիր­քը ներ­կա­ յաց­նում է, թե ինչ ո­րակ­ներ ու­նի Աստ­ված, ինչն է հա­տուկ Նրան, և­ինչ­պի­սին է Նրա աստ­վա­ծա­յին բնույ­թը: Աստ­ված հա­վեր­ժա­կան էու­թյուն է, ան­փո­փոխ, ա­մե­նա­զոր, ա­մե­նա­գետ, ա­մե­նա­գո. այս և­ու­րիշ ֆի­զի­կա­կան ու մտա­վոր ան­թիվ ո­րակ­ներն են հա­տուկ Նրա բնույ­թին: Նման ան­գե­րա­զան­ցե­լի ո­րակ­ներ ու­նե­նա­լով՝ Աստ­ված կա­ րող է կյան­քի կո­չել Իր ա­ներևա­կա­յե­լի ստեղ­ծա­գոր­ծա­կան դի­տա­վո­րու­թյուն­նե­րը, քա­նի որ Նրա կե­ցու­թյան էու­թյու­նը սերն է՝ Նրա էու­թյան ան­հա­մե­մա­տե­լի ե­զա­կի հատ­կու­թյու­նը: Հենց սե­րը, և միայն սերն է սկիզ­բը, ա­ռանցքն ու վախ­ճա­նը Աստ­ծո բո­լոր դի­տա­ վո­րու­թյուն­նե­րի, խոս­քե­րի, գոր­ծե­րի ու ա­րարք­նե­րի․ հա­վեր­ժա­կան ժա­մա­նակ­նե­ րից և­ողջ հա­վեր­ժու­թյան ըն­թաց­քում: Հենց սի­րուց ա­ռաջ­նորդ­վող Աստ­վածն է, որ ա­րա­րել է ան­սահ­ման տիե­զեր­քը կազ­մող ան­հա­մար քա­նա­կու­թյան աստ­ղասփ­յուռ­ներն ու աստ­ղե­րը, աստ­ղա­յին հա­մա­կար­գերն ու տիե­զե­րա­կան մար­մին­նե­րը: Հենց սի­րուց մղված Տերն է, որ ստեղ­ծել է հար­յուր մի­լիո­նա­վոր հրեշ­տակ­նե­րին, ինչ­պես նաև կյանք պարգևել ան­թիվ ան­հա­մար աշ­խարհ­նե­րի բյու­րա­վոր բնա­կիչ­ նե­րին: Հենց սի­րուց ա­ռաջ­նորդ­վող Աստ­վածն է, որ ան­սահ­ման տիե­զեր­քում սա­տա­ րում է Իր ստեղ­ծած բո­լոր ա­րա­րած­նե­րի կյան­քի յու­րա­քանչ­յուր ակն­թար­թը: Եվ այդ էակ­նե­րի եր­ջան­կու­թյան, ու­րա­խու­թյան ու ե­րա­նու­թյան հա­մար ա­ռա­տո­րեն ու ինք­նա­մո­ռաց ու­ղար­կում է Իր պարգև­նե­րը, բա­րիք­ներն ու օրհ­նու­թյուն­նե­րը: Հենց սի­րուց ա­ռաջ­նորդ­վող Աստ­վածն է, որ Իր թա­գա­վո­րու­թյու­նում` տիե­զեր­ քում, կա­ռու­ցել ու հաս­տա­տել է կա­տար­յալ, հա­վեր­ժա­կան ու ի­դեա­լա­կան կար­գու­ կա­նոն` ան­սա­սան սկզբունք­նե­րի ու օ­րենք­նե­րի հի­ման վրա՝ դրան­ցում մարմ­նա­ վո­րե­լով Իր բա­րո­յա­կան էու­թյու­նը: Հենց սի­րուց ա­ռաջ­նորդ­վող Աստ­վածն է, որ կյան­քից չզրկեց մար­դուն, երբ նա մեղք գոր­ծեց: Դրա փո­խա­րեն՝ Նա ողջ լիու­թյամբ դրսևո­րեց Իր սե­րը՝ մեր եր­կիրն ու­ղար­կե­լով Իր Միա­ծին Որ­դուն, որ Նա Իր կյան­քը տա` մարդ­կու­թյա­նը մեղ­քից ու մա­հից փրկագ­նե­լու հա­մար: Հենց սի­րուց ա­ռաջ­նորդ­վող Տերն էր, որ եր­կիր ու­ղար­կեց Սուրբ Հո­գին՝ օգ­նե­լու մե­ղա­վոր­նե­րին, որ հա­վա­տան Հի­սու­սին և­ըն­դու­նեն Նրա՝ սի­րո ու ար­դա­րու­թյան պարգևը: Ա­հա թե ինչ­պի­սի՜ զար­մա­նահ­րաշ հատ­կու­թյուն ու­նի Աստ­ված` ՍԵՐ:

7


հունվար

3

«ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ Է ՆՐԱ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ»

Սե­րը եր­բեք չի դա­դա­րում («սե­րը եր­բեք չի վեր­ջա­նա») (Ա Կորն­թա­ցիս 13.8): Աստ­վա­ծա­շուն­չը հան­դի­սա­վոր վկա­յում է` ա­մեն ինչ, որ ա­նում է Աստ­ված, ա­նում է սի­րուց մղված: Նույ­նիսկ Նրա այն գոր­ծե­րը, ո­րոնք մեզ ա­նար­դար ու ան­ գամ դա­ժան են թվում, կա­տար­վում են ան­փո­փոխ սի­րուց մղված: Հար­կա­վոր է պար­զա­պես ներ­թա­փան­ցել աստ­վա­ծաշնչ­յան հայտ­նու­թյան էու­թյան մեջ, ինչ­պես մի ան­գամ հրեշ­տակն ա­սաց Դա­նիե­լին. «Ո՛վ Դա­նիել, սի­րե­լի՛ մարդ, հաս­կա­ցի՛ր այն խոս­քե­րը, որ ա­սում եմ քեզ» (­Դա­նիել 10.11)։ Երկր­պա­գու­թյան ժա­մա­նակ (և­ոչ միայն) իս­րա­յել ժո­ղո­վուր­դը հին ժա­մա­նակ­նե­ րից ի վեր փա­ռա­բա­նում և շ­նոր­հա­կա­լու­թյուն էր հայտ­նում Աստ­ծուն: Ին­չի՞ հա­մար և­ ին­չո՞ւ էր ժո­ղո­վուր­դը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նում, մե­ծա­րում և­ երկրպա­գում Աստ­ծուն: Միակ պատ­ճա­ռը Աստ­ծո սերն է՝ հա­վեր­ժա­կան և­ ան­փո­փոխ: Սաղ­մոս 106.1-ում աս­վում է. «Ա­լե­լո՜­ւիա։ Գո­հա­ցե՛ք Տի­րո­ջից, որ բա­րի է, որ հա­վիտ­յան է Նրա ո­ղոր­մու­թյու­նը» (­Սաղ­մոս 106.1): Հա­յե­րեն բո­լոր թարգ­մա­նու­թյուն­նե­րում նույն բառն է` հա­վիտ­յան(ծա­նո­թու­թյու­նը՝ թարգ­ման­չի): Վեր­լու­ծե­լով բնագ­րի բա­ռի ի­մաս­տը (խոս­քը բա­րի բա­ռի մա­սին է), թարգ­մա­նի­չը պար­զա­բա­նում է, որ հրեա­կան «տով» բառն ու­նի բազ­մա­թիվ ի­մաստ­ներ, ո­րոնք անհ­նար է փո­խան­ցել մեկ կամ եր­կու բա­ռով․ օ­րի­նակ` «բա­րի», «լավ», «բա­վա­ կա­նու­թյուն պարգևող», և­ այդ պատ­ճա­ռով ո­րո­շել է թող­նել «բա­րի» բա­ռը: Ա­վե­լի ճիշտ կլի­ներ թարգ­մա­նել «լավ»: Ճիշտ է, «լավ Աստ­ված» ար­տա­հայ­տու­թյու­նը մի քիչ ան­սո­վոր կհնչի, սա­կայն «լավ» ար­տա­հայ­տու­թյունն ա­վե­լի խոր է բնո­րո­շում աստ­վա­ծա­յին բնույ­թը։ Այն ա­վե­լի տա­րո­ղու­նակ ու լայն է, քան «բա­րի» և «ո­ղոր­ մած» բա­ռե­րը: Այ­նու­հետև թարգ­մա­նի­չը բա­ցատ­րում է, որ «խե­սեդ» բա­ռը, ո­րը թարգ­ման­վում է որ­պես «ո­ղոր­մու­թյուն», նույն­պես ու­նի մի քա­նի ի­մաստ­ներ: Օ­րի­ նակ՝ «հա­վա­տար­մու­թյուն», «ո­ղոր­մու­թյուն», «սեր» (տե՛ս Ա­ռա­կաց 3.3-ի ծա­նո­թու­ թյուն): Եվ միան­գա­մայն ճիշտ է վար­վել թարգ­մա­նի­չը, որ ընտ­րել է «սեր» բա­ռը` Աստ­ծո սի­րո նորկ­տա­կա­րան­յան հայտ­նու­թյան լույ­սի ներ­քո, Ով տա­ռա­պանք­նե­րի ու մահ­վան մատ­նեց Իր Որ­դուն՝ հա­նուն մե­ղա­վո­րի: Իսկ մի՞­թե «բա­րու­թյունն» ու «ո­ղոր­մու­թյու­նը» սի­րո դրսևո­րում­ներ չեն: Ան­կաս­կած, այդ­պես է: Այդ պատ­ճա­ռով Աստ­վա­ծա­շունչն ա­սում է, որ Աստ­ծուն Իր բո­լոր գոր­ծե­րի հա­մար շնոր­հա­կա­լու­ թյուն հայտ­նե­լու կամ փա­ռա­բա­նե­լու պատ­ճա­ռը Նրա «հա­վեր­ժա­կան ու ան­փո­ փոխ սերն» է: Եվ այս ար­տա­հայ­տու­թյու­նը շատ սաղ­մոս­նե­րում հա­մար­վում է վե­հաս­քանչ կրկնա­բա­նու­թյուն. «Ա­լե­լո՜­ւիա։ Գո­հա­ցե՛ք Տի­րո­ջից, որ բա­րի է, որ հա­ վիտ­յան է Նրա ո­ղոր­մու­թյու­նը»։ (­Սաղ­մոս 107.1,2: 118.1-4, 136.1-26)։

8


Հան­դի­սա­վոր կրկնա­բա­նու­թյուն

հունվար

4

«­Մեծ ու զար­մա­նա­լի են Քո գոր­ծե­րը, Տե՛ր Աստ­ված Ա­մե­նա­կալ, ար­դար ու ճշմա­րիտ են Քո ճա­նա­պարհ­նե­րը, ո՛վ ազ­գե­րի Թա­գա­վոր» (­Հայտ­նու­թյուն 15:3):

Իս­կա­պե՞ս Աստ­վա­ծա­շուն­չը պնդում է, որ Աստ­ված Իր բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­ րը կա­տա­րում է սի­րուց մղված: Եվ նույ­նիսկ նրանք, որ Իր բնույ­թի սրբու­թյան ու կա­տա­րե­լու­թյան տե­սա­կե­տից կաս­կած են ա­ռա­ջաց­նում, Նա կա­տա­րել է սի­րուց դրդված: 136 սաղ­մո­սի բո­լոր 26 հա­մար­նե­րը հաս­տա­տում են դա: Այդ հիաս­քանչ սաղ­մո­սի յու­րա­քանչ­յուր հա­մար հի­շեց­նում է Աստ­ծո գոր­ծե­րի այս կամ այն դրվա­ գը՝ աշ­խար­հաս­տեղծ­ման ո­լոր­տի կամ Իս­րա­յե­լի պատ­մու­թյան, ո­րի հա­մար ան­ հրա­ժեշտ է փա­ռա­բա­նել կամ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել Աստ­ծուն. իսկ ա­պա նշվում է պատ­ճա­ռը, թե ին­չու է Նա ա­րել դա: Տար­բեր փաս­տեր են բեր­ված Աստ­ ծո գոր­ծե­րի վե­րա­բեր­յալ, իսկ ա­հա դրանց ի­րա­կա­նաց­ման պատ­ճա­ռը մեկն է` «­Հա­վիտ­յան է Նրա ո­ղոր­մու­թյու­նը»: Այդ հան­դի­սա­վոր կրկնա­բա­նու­թյու­նը յու­րա­քանչ­յուր հա­մա­րի վեր­ջում հնչում է որ­պես հզոր ու հա­վեր­ժա­կան տիե­զե­րա­կան զանգ, օրհն­յալ հայտ­նու­թյուն այն գոր­ ծե­րի, որ սկիզբ են առ­նում ա­նըմբռ­նե­լիո­րեն խորհր­դա­վոր ու հա­վեր­ժո­րեն գաղտ­նի աստ­վա­ծա­յի բնույ­թից: Տե­րը եր­կի՞նքն է ա­րա­րում, Իր ժո­ղովր­դի՞ն է անց կաց­նում ա­նա­պա­տով, որ­պես ժա­ռան­գու­թյուն՝ նրան է հանձ­նում Քա­նա՞­նը, կե­րակ­րո՞ւմ է բո­լոր կեն­դա­նի ա­րա­րած­նե­րին, ա­մեն ինչ ա­նում է, քա­նի որ «­Հա­վիտ­յան է Նրա ո­ղոր­մու­թյու­նը»: Սա­կայն թվարկ­ված աստ­վա­ծա­յին գոր­ծե­րի մեջ կան նաև այս­պի­սիք. «Ե­գիպ­տո­ սին զար­կեց Նրա ա­ռաջ­նեկ­նե­րով», «­Փա­րա­վո­նին և նրա զոր­քը թա­փեց Կար­միր ծո­վը» և­այլն: Յու­րա­քանչ­յուր դեպ­քում Աստ­ծո գոր­ծո­ղու­թյան միև­նույն պատ­ճառն է նշվում` «­Հա­վիտ­յան է Նրա ո­ղոր­մու­թյու­նը»: Արդ­յո՞ք մեզ չի ան­հանգս­տաց­նում այն միտ­քը, որ հար­վա­ծելն ու սպա­նե­լը Աստ­ծո գոր­ծը չէ և հա­տուկ չէ Նրա սի­րուն: Ո՞րն էր փա­րա­վո­նին նրա զոր­քի հետ միա­սին ծո­վը լցնե­լու պատ­ճա­ռը: Իսկ արդ­յոք մենք չե՞նք մտա­ծում այն մա­սին, որ փա­րա­վո­նը մտադր­վել էր ոչն­չաց­նել ընտր­յալ ժո­ղովր­դին․ մի կող­մից, նրանց հա­մար հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­ներ կա­ռու­ ցե­լով, իսկ մյուս կող­մից, իս­կա­կան ցե­ղաս­պա­նու­թյուն՝ նո­րա­ծին­նե­րին ոչն­չաց­նե­ լով: Հարց է ա­ռա­ջա­նում` իսկ ի՞նչ նպա­տա­կով էր նա զորք հա­վա­քել և ս­լա­նում էր Իս­րա­յե­լի հետևից: Նա ցան­կա­նում էր սպանդ կազ­մա­կեր­պել՝ դա­ժան, մի վեր­ ջին կո­տո­րած, ան­մեղ մարդ­կանց սպանդ: Աստ­ված պաշտ­պա­նեց Իր ժո­ղովր­դին` կանգ­նե­լով փա­րա­վո­նի զոր­քե­րի և­ իս­րա­յե­լա­ցի­նե­րի միջև: Իսկ երբ ժո­ղո­վուր­դը ափ դուրս ե­լավ, կանգ­նած ջրա­յին պա­տե­րը փակ­վե­ցին, և փա­րա­վո­նը հնձեց այն, ինչ ցա­նել էր` մահ: Չա­րի­քը, որ նա ցան­կա­նում էր պատ­ճա­ռել Իս­րա­յե­լին, շուռ ե­կավ նրա գլխին…

9


հունվար

5

Աստծո փառքը

«Ո­րով­հետև քո Տեր Աստ­վա­ծը սի­րեց քեզ» (Բ Օ­րենք 23.5):

Գի­տե՞ր արդ­յոք իս­րա­յել ժո­ղո­վուրդն այն հիմ­նա­րար ճշմար­տու­թյու­նը, որ Աստ­ ծո և Նրա օ­րեն­քի հոգևոր, բա­րո­յա­կան էու­թյու­նը սերն է: Սա­կա­վա­թիվ մար­դիկ գի­տեին այդ ճշմար­տու­թյու­նը, այն էլ ոչ բա­վա­րար չա­փով: Մով­սե­սը Աստ­ծո հետ հա­ղոր­դակց­վում էր, ինչ­պես ա­սում են, դե­մառ­դեմ։ Մի ան­գամ Նրան դի­մեց մե­ղա­ վոր­նե­րի հա­մար չլսված մի խնդրան­քով` «­Քո փառ­քը ցո՛ւյց տուր ինձ», այ­սինքն` թույլ տուր՝ տես­նեմ Քո դեմ­քը: Պա­տա­հա­կան չէր, որ Մով­սեսն այդ­պի­սի ան­սո­վոր խնդրան­քով դի­մեց Աստ­ծուն: Մի ան­գամ զրույ­ցի ժա­մա­նակ Տերն ա­սաց Մով­սե­սին. «Ես ինքս պի­տի գնամ քո ա­ռա­ջից և հանգս­տաց­նեմ քեզ» (Ելք 33.14)։ Բնագ­րում տա­ռա­ցիո­րեն այս­պես է աս­վում` «Իմ ե­րե­սը կգնա քեզ հետ»: Եվ Մով­սեսն ան­մի­ջա­պես խնդրեց. «Ե­թե Քո ե­րե­սը մեզ հետ չգնա, մեզ այս տե­ղից մի՛ հա­նի»: Սա բա­ռա­ցի նշա­նա­կում է` «Ե­թե Քո ե­րե­սը մեզ հետ չգնա»: Պետք է են­թադ­րել, որ Մով­սե­սը տե­ղին էր հա­մա­րում իր խնդրան­քը, որ Աստ­ված թույլ տա` նա­յե­լու Իր ե­րե­սին»: Չէ՞ որ հենց Աստ­ծո ե­րե­սը պետք է ար­տա­հայ­տեր այդ անն­կա­րագ­րե­լի գե­ղեց­կու­թյունն ու վե­հու­թյու­նը` Նրա փառ­քը: Եվ Աստ­ված խոս­տա­ցավ «Ես իմ ամ­բողջ բա­րու­թյու­նը անց կկաց­նեմ քո առջևից և Տի­րոջ ա­նու­նը կկան­չեմ քո ա­ռաջ» (Ելք 33.19): Աստ­ծո փառ­քը աստ­վա­ծա­յին բնույ­թի ար­տա­քին ու ներ­քին, ֆի­զի­կա­կան ու հոգևոր (բա­րո­յա­կան) բա­ցար­ձակ միաս­նու­թյունն է: Այդ պատ­ճա­ռով էլ Տե­րը խոս­ տա­ցավ Մով­սե­սին հայտ­նել, թե ինչ է կրում իր մեջ Տի­րոջ ա­նու­նը (եբ­րա­յե­րեն Յահ­վե), (տե՛ս Ելք 33.19): Դրա­նով Աստ­ված Մով­սե­սին ցույց տվեց, թե ի­րա­կա­նում ինչն է գլխա­վո­րը աստ­վա­ծա­յին փառ­քի բնույ­թի մեջ: Եվ Տե­րը հայտն­վեց Մով­սե­ սին։ Տերն ան­ցավ Մով­սե­սի առջևից և կան­չեց. «Ես եմ Տե­րը, Տեր Աստ­վա­ծը՝ Տեր ո­ղոր­մած և գ­թած, համ­բե­րա­տար (տա­ռա­ցիո­րեն` դժկա­մո­րեն բար­կա­ցող), ա­ռատ ո­ղոր­մու­թյամբ և ճշ­մար­տու­թյամբ, որ ո­ղոր­մու­թյուն եմ ա­նում հա­զա­րա­վոր­նե­րի, որ նե­րում եմ ա­նօ­րե­նու­թյուն, հան­ցանք և մեղք» (Ելք 34.6): Ա­հա Աստ­ծո փառ­քի հայտ­նու­թյու­նը` Նրա կող­մից թվարկ­ված հատ­կու­թյուն­նե­րը ձևա­վո­րում են Նրա ան­փո­փոխ սե­րը: Եվ Մով­սե­սը, Իս­րա­յե­լին բա­ցատ­րե­լով նրա ան­ցած ու­ղին, ձգտում է հա­մո­զել ու ներշն­չել այն թան­կա­գին ճշմար­տու­թյու­նը, որ Աստ­ված սեր է (տե՛ս Բ Օ­րենք 4.37, 7.8, 10.15. 23.5, 33.3): Եվ այդ պատ­ճա­ռով էլ ա­մե­նա­հան­դի­սա­վոր օրհ­ներ­գե­րից մե­կում Իս­րա­յե­լը եր­ գում է. Թող Իս­րա­յելն ա­սի. «­Հա­վիտ­յան է Նրա ո­ղոր­մու­թյու­նը», Ա­հա­րո­նի տունն ա­սի. «­Հա­վիտ­յան է Նրա ո­ղոր­մու­թյու­նը», Տի­րո­ջից վա­խե­ցող­ներն ա­սեն. «­Հա­վիտ­յան է Նրա ո­ղոր­մու­թյու­նը» (­Սաղ­մոս 118.2-4):

10


Զո­հա­բե­րա­կան սեր

հունվար

6

«Ինչ­պես Հայրն ինձ սի­րեց, այն­պես էլ ես ձեզ սի­րե­ցի. մնա­ցե՛ք իմ սի­րո մեջ» (­Հով­հան­նես 15.9)։

Տերն Իր տա­ռա­պանք­նե­րի նա­խօ­րեին Հո­րը դի­մեց մի ա­ղոթ­քով, ո­րի մեջ խոր ճշմար­տու­թյուն­ներ կա­յին թաքն­ված. «­Քո ա­նու­նը հայտ­նե­ցի այն մարդ­կանց, ո­րոնց ինձ տվե­ցիր այս աշ­խար­հից։ Նրանք Քոնն էին, ու ինձ տվե­ցիր նրանց, և Քո խոս­քը պա­հե­ցին» (­Հով­հան­նես 17.6): Տե­րը, որ մի ժա­մա­նակ հայտ­նել էր Իր փառ­ քը և Իր ա­նու­նը հռչա­կել (հայտ­նել) Մով­սե­սին, այժմ, մե­ղա­վոր եր­կիր գա­լով մարդ­ կա­յին մե­ղա­վոր մարմ­նով, այդ ճա­նա­պար­հով է բա­ցա­հայ­տում Իր աստ­վա­ծա­ յին էու­թյու­նը` սեր: Սերն էր, որ Տի­րո­ջը դրդեց ո­րո­շում կա­յաց­նե­լու ա­նընդգր­կե­լի տիե­զեր­քում նա­խա­դե­պը չու­նե­ցող այդ անն­կա­րագ­րե­լի սխրան­քի վե­րա­բեր­յալ` ըն­դու­նել ստրու­կի կեր­պա­րանք, ցած­րա­նալ, զրկել Ի­րեն աստ­վա­ծա­յին բնույ­ թից, են­թարկ­վել սա­տա­նա­յի դա­ժան փոր­ձու­թյուն­նե­րին, նվաս­տա­նալ և ծաղ­րի ու զրպար­տանք­նե­րի ա­ռար­կա դառ­նալ, ա­նարգ­վել ու գամ­վել խա­չին և­ որ­պես մե­ծա­գույն չա­րա­գործ՝ ան­գութ, գա­զա­նա­բա­րո և­ան­մարդ­կա­յին դա­տավճ­ռի զոհ դառ­նալ: Ի՞նչն էր պատ­ճա­ռը, որ Տերն այդ­պի­սի նվաս­տաց­ման և մահ­վան գնաց: Այս­ տեղ միայն մեկ պա­տաս­խան կա­րող է լի­նել` ո­րով­հետև Նա սի­րում էր մարդ­կանց: Սի­րում էր մե­ղա­վոր մարդ­կա՞նց. ա­յո՛: Եվ չնա­յած այն բա­նին, որ մար­դիկ աշ­խար­ հի սկզբից ի վեր ան­տե­սե­ցին Ա­րար­չի հե­ղի­նա­կու­թյու­նը, գե­րա­դա­սե­ցին մե­ղա­վոր կեն­սաձևն ու հրա­ժար­վե­ցին Աստ­ծուց, Նա սի­րեց այդ մարդ­կանց: Եվ Նրա սերն այն­քան ան­սահ­ման էր ու ան­հա­տակ, որ Նա պատ­րաստ էր հա­նուն մե­ղա­վոր­նե­ րի ցան­կա­ցած մահ ըն­դու­նել, դի­մա­նալ ցան­կա­ցած տա­ռա­պանք­նե­րի, միայն թե նրանց աչ­քե­րը բաց­վեին, դե­պի Ի­րեն դառ­նա­յին և պա­տաս­խա­նեին Իր սի­րուն: Եվ ինչ­պես ա­սում է ա­ռաք­յա­լը` «Աստ­վա­ծա­պաշ­տու­թյան խոր­հուր­դը հայտ­նա­ պես մեծ է. Աստ­ված հայտն­վեց մարմ­նով»: Հով­հան­նես ա­ռաք­յա­լը, ո­րին աստ­վա­ծա­բա­նու­թյան մեջ ան­վա­նում են սի­րո ա­ռաք­յալ, այդ գաղտ­նի­քի (խորհր­դի) մա­սին գրում է. «Աստ­ված սեր է։ Աստ­ծո սե­ րը մեր հան­դեպ նրա­նով երևաց, որ Աստ­ված իր միա­ծին Որ­դուն աշ­խարհ ու­ ղար­կեց, որ­պես­զի նրա­նով ապ­րենք։ Ս­րա մեջ է սե­րը. ոչ թե մենք սի­րե­ցինք Աստ­ ծուն, այլ նա մեզ սի­րեց և­իր Որ­դուն ու­ղար­կեց մեր մեղ­քե­րի քա­վու­թյան հա­մար» (Ա Հով­հան­նես 4.9-10)։ Ա­հա՜ Աստ­ծո սի­րո խոր­հուր­դը: Սուրբ, ար­դար և­ ան­թե­րի Աստ­ված է, որ Իր վրա է վերց­նում մե­ղա­վոր­նե­րի մեղ­քը և կ­րում նրանց մեղ­քի պա­տի­ժը: Ա­հա՜ Նրա սե­րը. և դա զո­հա­բե­րա­կա՜ն սեր է: Ա­հա՛ Նրա ան­նա­խա­դեպ սի­րո մե­ծու­թյու­նը: Զար­մա­նա­լիո­րեն պա­րա­դոք­սա՜լ (ար­տա­սո­վո՜ր ) է Աստ­ծո սե­րը:

11


հունվար

7

«Ա­մեն գի­տու­թյու­նից գե­րա­զանց է»

Ա­հա Աստ­ված մեծ է, ու մենք չգի­տենք (­Հոբ 36.26)։

Աստ­ված ան­սահ­ման է Իր բո­լոր հատ­կա­նիշ­նե­րով: Նրա սե­րը ևս բա­ցա­ռու­թյուն չէ. այն նույն­պես ան­սահ­ման է, ա­նըմբռ­նե­լի և­անս­պառ: Իսկ դա նշա­նա­կում է, որ մեր սահ­մա­նա­փակ մտա­ծո­ղու­թյամբ անհ­նար է մինչև վերջ լիո­վին հաս­կա­նալ և սահ­մա­նել, թե ինչ է Աստ­ծո սե­րը: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, մար­դիկ, ա­րար­ված լի­նե­ լով Աստ­ծո կող­մից, Նրա պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ, օժտ­ված են ի­րենց Ա­րար­ չին ճա­նա­չե­լու ըն­դու­նա­կու­թյամբ: Ըն­դու­նակ են հաս­կա­նա­լու Նրա կամ­քը, սե­րը և­ աստ­վա­ծա­յին բնույ­թի այլ ո­րակ­ներ: Ճիշտ է, մար­դուն պարգև­ված ու­նա­կու­թյուն­ նե­րը բա­վա­կա­նին թու­լա­ցել են՝ մեղ­քի ստրու­կը դառ­նա­լու և Աստ­ծուց օ­տա­րա­ նա­լու պատ­ճա­ռով: Իսկ Աստ­ծուն ճա­նա­չե­լը՝ Նրա հատ­կու­թյուն­նե­րը, կամքն ու գոր­ծե­րը, ծանր աշ­խա­տանք է և պար­զա­պես անհ­նար, ա­ռանց Նրա ան­մի­ջա­կան օգ­նու­թյան: Ա­հա թե ինչ­պես է Աստ­վա­ծա­շուն­չը նկա­րագ­րում մար­դու վի­ճա­կը, երբ նա ինչ-որ քայ­լեր է ա­նում՝ փոր­ձե­լով ճա­նա­չել Աստ­ծուն. «­Հի­շում եմ Տի­րո­ջը և­ ան­հան­գիստ եմ. միտք եմ ա­նում, և նվա­ղում է հո­գիս» (­Սաղ­մոս 77.3) (­Սե­լա): «Այս գի­տու­թյու­ նը շատ զար­մա­նա­լի է ինձ հա­մար, բարձր է (այլ թարգ­մա­նու­թյամբ` «բարձր է իմ ըմբռ­նո­ղու­թյու­նից»), չեմ կա­րո­ղա­նում հաս­նել նրան» (այլ թարգ­մա­նու­թյամբ` «ես չեմ կա­րող ըն­կա­լել նրա բարձ­րու­թյու­նը») (­Սաղ­մոս 139.6)։ Ա­հա թե ին­չու Պո­ղոս ա­ռաք­յա­լը, իր վրա զգա­լով, թե ինչ է նշա­նա­կում, ա­ռանց Տի­րոջ օգ­նու­թյան, ճա­նա­չել Նրա սե­րը, իր եղ­բայ­րա­կից­նե­րին` Ե­փե­սո­սում գտնվող հա­վա­տաց­յալ­նե­րին գրում է (որ­պես­զի լիակատար հաս­կա­նանք Աստ­ծո ծա­ռա­յի այդ ներշնչ­ված հոր­դո­րը, տե­ղին է այն մեջ­բե­րել ժա­մա­նա­կա­կից այլ թարգ­մա­նու­ թյամբ). «Դրա հա­մար ծնկի եմ գա­լիս մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի Հոր ա­ռաջ, ո­րից երկն­քում ու այս երկ­րի վրա ե­ղող ա­մեն ծնունդ ա­նուն է ստա­նում, որ­պես­զի, ըստ Իր հա­րուստ փառ­քի, զո­րու­թյուն տա ձեզ՝ իր Հո­գու մի­ջո­ցով ներք­նա­պես ամ­րա­ նա­լու, որ­պես­զի Քրիս­տո­սը ձեր սրտե­րում հա­վա­տի մի­ջո­ցով բնակ­վի, և դուք սի­րո մեջ ար­մա­տա­ցած ու հաս­տատ­ված լի­նեք, որ­պես­զի բո­լոր սուր­բե­րի հետ կա­րո­ղա­ նաք հաս­կա­նալ, թե ի՛նչ է լայ­նու­թյու­նը և­եր­կա­րու­թյու­նը, բարձ­րու­թյու­նը և խո­րու­ թյու­նը, ճա­նա­չեք Քրիս­տո­սի սե­րը, որ գե­րա­զան­ցում է ա­մեն գի­տու­թյուն, որ­պես­զի Աստ­ծո ամ­բող­ջա­կան լիու­թյամբ լցվեք» (Եփեսացիներին 3.14-19)։ Ա­հա՜ ար­տա­սո­վոր ճշմար­տու­թյու­նը` ճա­նա­չել ա­նըն­կա­լե­լին: Սա­կայն այլ կերպ չի էլ կա­րող լի­նել, ո­րով­հետև մենք գործ ու­նենք Աստ­ծո հետ, Ով պար­զա­պես ան­ սահ­ման է Իր հատ­կու­թյուն­նե­րում: Ո՜հ, որ­քան հրա­շա­լի է և­ ինչ հիաց­մունք ու երկ­յու­ղա­ծու­թյուն է ա­ռա­ջաց­նում Աստ­ծո սե­րը:

12


Ճա­նա­չո­ղու­թյան դպրո­ցը

հունվար

8

Եվ մենք ճա­նա­չե­ցինք ու հա­վա­տա­ցինք այն սի­րուն, որ Աստ­ված ու­նի մեր նկատ­ մամբ (Ա Հով­հան­նես 4.16):

Աստ­ծուն և Նրա սե­րը ճա­նա­չե­լը միան­վագ, հան­կար­ծա­կի կա­տար­վող ու մե­ կընդ­միշտ ա­վարտ­վող գոր­ծո­ղու­թյուն չէ, այլ աս­տի­ճա­նա­կան ա­ճի գոր­ծըն­թաց: Ա­ռաք­յա­լը կոչ է ա­նում. «Ա­ճե՛ք մեր Տեր ու Փր­կիչ Հի­սուս Քրիս­տո­սի շնոր­հով և գի­ տու­թյամբ» (Բ Պետ­րոս 3.18): Եվ այդ գոր­ծըն­թա­ցը պետք է հա­վերժ շա­րու­նակ­վի: Ուս­տի, երբ Հով­հան­նես ա­ռաք­յալն ա­սում է. «Եվ մենք ճա­նա­չե­ցինք ու հա­վա­տա­ ցինք այն սի­րուն», նկա­տի ու­նի, որ ի­րենք ճա­նա­չել են Քրիս­տո­սի սի­րո ո­րո­շա­կի գոր­ծո­ղու­թյուն: Իսկ կոնկ­րետ ո՞ր գոր­ծո­ղու­թյու­նը: Այդ հար­ցին ա­ռաք­յալն ինքն էլ պա­տաս­խա­նում է. «­Սե­րը նրա­նով ճա­նա­չե­ցինք, որ Հի­սուսն Իր կյան­քը տվեց մեզ հա­մար» (Ա Հով­հան­նես 3.16): Ա­յո՛, ա­ռաք­յալ­նե­րը Քրիս­տո­սի մահ­վան մա­սին գի­ տեին ոչ թե պատ­մու­թյուն­նե­րով, այլ Գող­գո­թա­յում ա­կա­նա­տես էին ե­ղել Նրա տա­ ռա­պանք­նե­րին ու մահ­վա­նը։ Ինչ­պես վկա­յում է Պետ­րոս ա­ռաք­յա­լը. «­Մենք ոչ թե հնար­ված ա­ռաս­պել­նե­րին հետևե­լով ձեզ ճա­նա­չեց­րինք մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­ սի զո­րու­թյունն ու գա­լուս­տը, այլ ա­կա­նա­տես ե­ղանք նրա մե­ծու­թյա­նը»։ Եվ նրանք կա­րող էին լիա­կա­տար վստա­հու­թյամբ ա­սել, որ գի­տեն, թե Ում են հա­վա­տա­ցել: Հետևա­բար, այն տա­րի­նե­րը, որ ա­ռաք­յալ­ներն ապ­րել էին Տի­րոջ կող­քին, ընդ­ հուպ մինչև Նրա համ­բարձ­վե­լը, նրանց հա­մար Աստ­ծո սե­րը ճա­նա­չե­լու և դ­րա մեջ ա­ճե­լու օրհն­յալ դպրոց էին հան­դի­սա­ցել: Եվ այդ աճն ու կա­տա­րե­լա­գոր­ծու­մը՝ Տի­րո­ջը ճա­նա­չե­լու գոր­ծըն­թա­ցում, հեշտ չի տրվել նրանց. ե­ղել են սխալ­ներ, կաս­ կած­ներ, թյու­րըմբռ­նում՝ Հի­սու­սի խոս­քե­րի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ: Ա­մեն ինչ լի­նում էր: Սա­կայն ի՜նչ մեծ ա­ռա­վե­լու­թյուն ու­նեին նրանք` ան­մի­ջա­պես Տի­րոջ շուր­թե­րից լսե­լու այն խոր­հուրդ­ներն ու հոր­դոր­նե­րը, որ օգ­նում էին նրանց ա­զա­տագր­վե­լու սխալ հա­յացք­նե­րից ու ան­հա­վա­տու­թյու­նից, սահ­մա­նա­փա­կու­ թյու­նից ու անգ­րա­գի­տու­թյու­նից: Դա նրանց փոր­ձա­ռու­թյունն էր` ձեռք բե­րել մեծ Աստ­ծո և Նրա սի­րո ճա­նա­չո­ղու­թյու­նը: Սա­կայն, Աստ­ծո սե­րը ճա­նա­չե­լը բա­ցա­ռա­պես անձ­նա­կան փոր­ձա­ռու­թյուն է և գոր­ծըն­թաց, որ պա­հան­ջում է ան­սա­սան հա­վատք, ա­ռա­վե­լա­գույն ջան­քեր, խո­ նարհ կախ­վա­ծու­թյուն Աստ­ծուց, ճա­նա­չո­ղու­թյան մեջ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու ան­դուլ փա­փագ և վս­տա­հու­թյուն` Սուրբ Հո­գու հաղ­թա­կան զո­րու­թյան վերջ­նա­ կան հաղ­թա­նա­կի հան­դեպ: Ճա­նա­չո­ղու­թյան այդ ճա­նա­պար­հին ծանր պայ­քար է սպաս­վում ինքդ քեզ հետ, չա­րի ու­ժե­րի և Աստ­ծո հետ: Ի­մա­նալ, որ մահ­վան Դա­ տա­պարտ­վա­ծը Տերն Ինքն է, ի­մա­նալ, որ մե­ղա­վո­րի հան­դեպ սերն է Նրան դրդել՝ գնա­լու դա­ժան մահ­վա­նը, ի­մա­նալ, թե ինչ­պես է Նա փա­փա­գում մտնել մեր հո­գու տա­ճա­րը` այն բարձ­րա­գույն գի­տու­թյունն է, որ կա­րե­լի է ձեռք բե­րել միայն Տի­րոջ օգ­նու­թյամբ և Նրա դպրո­ցում: Նրա սե­րը ճա­նա­չե­լու այդ դպրո­ցը պետք է անց­նեն բո­լոր դա­րե­րի՝ Աստ­ծո ճշմա­րիտ զա­վակ­նե­րը:

13


հունվար

9

Աստ­ծո սե­րը բա­րի է (լավ է)

Հետևա­բար օ­րեն­քը սուրբ է, պատ­վի­րանն էլ է սուրբ, ար­դար ու բա­րի (բա­ռա­ցի թարգ­մա­նու­թյամբ` լավ) (Հռո­մեա­ցի­նե­րին 7.12)։

Իսկ ինչ­պի­սի՞ն է Աստ­ծո սե­րը, ե­թե փոր­ձենք ա­մե­նաընդ­հա­նուր ձևով սահ­մա­նել այն` լա՞վ, թե՞ վատ: Աստ­վա­ծա­շունչն ուղ­ղա­կիո­րեն չի պա­տաս­խա­նում այդ հար­ ցին: Սա­կայն, ե­թե խո­րա­մուխ լի­նենք նրա վկա­յու­թյան մեջ, ա­պա կա­րե­լի է տալ Աստ­ծո սի­րո անս­խալ սահ­մա­նու­մը: Աստ­ծո բա­րո­յա­կան, հոգևոր օ­րեն­քը` Տա­սը պատ­վի­րան­նե­րը, ար­տա­ցո­լում է Աստ­ծո բնա­վո­րու­թյու­նը, Նրա հոգևոր և բա­րո­յա­կան էու­թյու­նը` Նրա սե­րը: Պո­ ղոս ա­ռաք­յա­լը գրում է. «­Քա­նի որ «­Մի՛ շնա­ցիր», «­Մի՛ սպա­նիր», «­Մի՛ գո­ղա­ցիր», «­Սուտ մի՛ վկա­յիր», «­Մի՛ ցան­կա­ցիր» (Ելք 20.14, 13, 15-17, Բ Օ­րենք 5.18, 17, 1921) և­ու­րիշ ի՛նչ պատ­վի­րան­ներ էլ որ կան, այս խոս­քի մեջ են բո­վան­դակ­վում՝ «­Պի­ տի սի­րես քո ըն­կե­րո­ջը, ինչ­պես ինքդ քեզ»» (Հռո­մեա­ցի­նե­րին 13.9): Ինչ­պի­սի՞ն է ու­րեմն օ­րեն­քը: Այդ նույն ու­ղեր­ձում ա­ռաք­յա­լը գրում է. «­Հետևա­բար օ­րեն­քը սուրբ է, պատ­վի­րանն էլ է սուրբ, ար­դար ու բա­րի» (Հռո­մեա­ցի­նե­րին 7.12)։ Ժա­մա­ նա­կա­կից շատ թարգ­մա­նու­թյուն­նե­րում «բա­րի» բա­ռի փո­խա­րեն օգ­տա­գոր­ծում են «լավ» բա­ռը: Եվ հա­մա­ձայն բնագ­րի՝ դա ա­վե­լի հստակ է ու ճշգրիտ: Այս­պի­ սով, ե­թե Աստ­ծո օ­րենքն ու պատ­վի­րան­նե­րը սուրբ են և լավ, ա­պա Աստ­ծո սե­րը (դրսևոր­ված օ­րեն­քում) նույն­պես սուրբ է և լավ: Հուն­վա­րի 3-ի ըն­թերց­ման մեջ Աստ­վա­ծաշն­չի լույ­սի ներ­քո պար­զա­բան­վեց, որ հար­կա­վոր է փա­ռա­բա­նել կամ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել Աստ­ծուն, ո­րով­հետև Նա բա­րի է (կամ լավ) և­ո­րով­հետև Նրան հա­տուկ է սե­րը, ո­րը նույն­պես լավ է: Շատ կարևոր է յու­րաց­նել Աստ­ծո մա­սին այն ճշմար­տու­թյու­նը, որ թե՛ Ին­քը և թե՛ Իր սե­րը լավ է: Չէ՞ որ Ա­րուս­յա­կը, ում բա­նա­կա­նու­թյու­նը խա­թար­վեց փա­ռա­սի­ րու­թյու­նից ու հպար­տու­թյու­նից, եր­կինք­նե­րում խռո­վու­թյուն բարձ­րաց­րեց Աստ­ծո դեմ, զրպար­տու­թյուն ու կեղ­ծիք տա­րա­ծեց՝ ամ­բաս­տա­նե­լով Նրան: Նա պնդում էր, որ Աստ­ված դա­ժան է, փա­ռա­սեր ու իշ­խա­նա­տենչ։ Այլ կերպ ա­սած` Աստ­ված վատն է, և Նրա կա­ռա­վա­րու­մը նույն­պես վատն է: Եվ մարդ­կու­թյունն այ­սօր, ինչ­ պես եր­բեք նախ­կի­նում, միա­ձայն մե­ղադ­րում է Աստ­ծուն՝ երկ­րի վրա կա­տար­վող բո­լոր ա­ղետ­նե­րի ու դժբախ­տու­թյուն­նե­րի հա­մար: Աստ­ծո ճշմա­րիտ զա­վակ­նե­րը, ողջ էու­թյամբ ճա­նա­չե­լով Նրան և­ ի­րենց վրա զգա­լով Նրա սի­րո ազ­դե­ցու­թյու­նը, կեն­դա­նի վկա­յու­թյուն կլի­նեն այս աշ­խար­հում, որ Աստ­ված զար­մա­նա­լիո­րեն բա­րի է, լավ և հ­րա­շա­լի՜:

14


Աստ­ծո ոս­կին

հունվար

10

Սա­կայն Նա (Աստ­ված) իմ ճա­նա­պար­հը գի­տի. երբ ինձ փոր­ձի, ես ոս­կու նման դուրս կգամ (­Հոբ 23.10)։

Ցան­կա­ցած էակ (մարդ, հրեշ­տակ, կեն­դա­նի), ցան­կա­ցած երևույթ կամ գոր­ծո­ ղու­թյուն կա­րող է լի­նել կա՛մ լավ, կա՛մ վատ: Միայն մեկ հատ­կա­նի­շով անհ­նար է հետևու­թյուն ա­նել որևէ մար­դու մա­սին, որ նա լավն է, ան­թե­րի կամ, ընդ­հա­կա­ ռա­կը, վատն է ու ան­պար­կեշտ: Այդ մա­սին վի­ճել են դեռևս հնա­գույն ժա­մա­նակ­ նե­րից: Աստ­վա­ծաշն­չի ա­մե­նա­վաղ գրքե­րից մե­կում` Հո­բի գրքում, նկա­րագր­ված է մի, հի­րա­վի, ար­տա­ռոց վեճ այն մա­սին, թե ինչ­պի­սին է Հո­բը: Սկզ­բում դա տե­ղի ու­նե­ ցավ եր­կինք­նե­րում, տիե­զե­րա­կան մա­կար­դա­կով` Աստ­ծո և սա­տա­նա­յի միջև: Իսկ այ­նու­հետև երկ­րի վրա` Հո­բի ե­րեք վայ-ըն­կեր­նե­րի և հենց իր` Հո­բի միջև: Տե­րը պնդում էր, որ Հոբն աստ­վա­ծա­վախ, կա­տար­յալ ու ան­բիծ մարդ է, իսկ սա­տա­նան վճռա­կա­նո­րեն հեր­քեց Աստ­ծո կար­ծի­քը և ա­ռա­ջար­կեց փոր­ձու­թյան են­թար­կել Հո­բին: Տե­րը հա­մա­ձայ­նեց։ Նա թույլ տվեց, որ սա­տա­նան ցան­կա­ցած ե­ղա­նա­կով, ինչ­պի­սին միայն խել­քին փչի, փոր­ձու­թյան են­թար­կի Հո­բին։ Միայն մի սահ­մա­նա­փա­կում դրեց՝ նա ի­րա­վունք չու­ներ կյան­քից զրկե­լու Հո­բին: Սա­տա­նան ան­մի­ջա­պես ցույց տվեց, թե ինչ­պի­սին է ին­քը և­ ին­չի է ըն­դու­նակ: Ս­պան­վե­ցին Հո­բի զա­վակ­նե­րը, նրա ողջ ու­նեց­ված­քը ոչն­չա­ցավ, իսկ Հո­բին նա հար­վա­ծեց նող­ կա­լի բո­րո­տու­թյամբ: Դեռ ա­վե­լին, կի­նը (թվում է՝ ու­րիշ էլ ով պետք է սա­տա­րեր տա­ռապ­յալ ա­մուս­նուն, ե­թե ոչ նա) իր ա­մուս­նուն` Հո­բին, խոր­հուրդ տվեց, որ նա ա­նի­ծի Աստ­ծուն ու մեռ­նի: Ի հա­վե­լումն այդ ա­մե­նի, Հո­բի ե­րեք ըն­կեր­նե­րը, ով­քեր ե­կել էին նրան ցա­վակ­ ցե­լու և մ­խի­թա­րե­լու, սկսե­ցին հեր­թով անգ­թա­բար մե­ղադ­րել նրան՝ օգ­տա­գոր­ ծե­լով այն ժա­մա­նակ­վա հա­մար ու­շագ­րավ աստ­վա­ծա­բա­նա­կան գի­տե­լիք­ներ և գոր­ծի դնե­լով հռե­տո­րա­կան ար­վես­տի ողջ հնարք­նե­րը: Նրանք Հո­բին մե­ղադ­րում էին այն բա­նում, որ նրա բո­լոր դժբախ­տու­թյուն­նե­րը միայն ոչ բա­րե­պաշտ կյան­քի հետևանք են: Հո­բը փոր­ձում էր հնա­րա­վո­րինս պաշտ­պան­վել ի­րեն մե­ղադ­րող­նե­ րի, այլ ոչ կա­րեկ­ցող­նե­րի մո­լե­գին գրոհ­նե­րից, խղճի կոչ էր ա­նում նրանց, գան­ գատ­վում հենց Ի­րեն` Աստ­ծուն՝ ա­պա­ցու­ցե­լով, որ ինքն իր մա­սին ոչ մի վատ բան չգի­տի: Տերն Ին­քը վեր­ջա­կետ դրեց այդ վե­ճե­րին, Նա ար­ձա­կեց Իր վճի­ռը․ Հոբն Իմ հա­ վա­տա­րիմ ծա­ռան է, և նա ճիշտ բա­ներ է խո­սում Իմ մա­սին: Իսկ ձեր դա­տո­ղու­ թյուն­նե­րը խե­լա­միտ չեն, (տե՛ս Հոբ 42.8) Հո­բը թող ա­ղո­թի ձեզ հա­մար, այ­լա­պես դուք պատ­ժի եք ար­ժա­նի: Եվ Հոբն այդ­պես էլ ա­րեց: Ծանր փոր­ձու­թյուն­նե­րը հաս­տա­տե­ցին, որ Աստ­ված ճիշտ էր, երբ ա­սում էր` Հոբն ան­բիծ է, Հո­բը լավ մարդ է: Եվ, ար­դարև, Հոբն Աստ­ծո` զտված ոս­կին էր:

15


հունվար

11

Կա­տա­րե­լու­թյան կա­պը

Եվ այս ա­մե­նի վրա սե՛­րը հա­գեք, որ կա­տա­րե­լու­թյան կապն է(­Կո­ղո­սա­ ցի­նե­րին 3.14)։ Աստ­ծո ո­ղոր­մա­ծու­թյան շնոր­հիվ՝ Աստ­վա­ծաշն­չի օգ­նու­թյամբ մենք հաս­կա­ցանք ու հա­մոզ­վե­ցինք, որ Աստ­ծո սե­րը լավ է: Ա­յո՛, տիե­զեր­քի Ա­րար­չի և Կա­ռա­վար­չի այդ բա­րո­յա­կան, հոգևոր էու­թյու­նը հի­րա­վի զար­մա­նա­լի է ու խորհր­դա­վոր: Այդ տար­րա­կան ճշմար­տու­թյու­նը գտնե­լը այն­քան էլ հեշտ չէ: Դրա­նում հա­մոզ­վե­ լը ա­մենևին էլ դյու­րին չէ, իսկ մինչև վերջ ճա­նա­չե­լը՝ անհ­նար: Ճա­նա­չե­լով Աստ­ծո ստեղ­ծած աշ­խար­հի կա­ռուց­ված­քը, փոր­ձե­լով պա­տաս­խան­ներ գտնել բա­րո­յա­ կան և հոգևոր հիմ­նախն­դիր­նե­րի էու­թյան վե­րա­բեր­յալ` մար­դիկ բո­լոր ժա­մա­նակ­ նե­րում և բո­լոր դա­րե­րում բախ­վել են այդ փաս­տին: Հին աշ­խար­հի օժտ­ված մտա­ծող­նե­րից մե­կը` նշա­նա­վոր Սոկ­րա­տե­սը, փոր­ձում էր գտնել ճշմար­տու­թյու­նը և հա­վեր­ժա­կան հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը: Այդ նպա­ տա­կով նա հա­ճախ էր դուրս գա­լիս Ա­թեն­քի հրա­պա­րակ և ժա­մա­նա­կա­կից­նե­րին հար­ցեր տա­լիս ի­րեն տան­ջող հար­ցե­րի ու հիմ­նախն­դիր­նե­րի վե­րա­բեր­յալ: Նրա ժա­մա­նակ­նե­րում իշ­խում էին սո­ֆիստ­նե­րը, ո­րոնք մեր­ժում էին հոգևոր աշ­խար­հի գո­յու­թյու­նը և­ա­մեն ին­չի հիմ­քը հա­մա­րում էին մա­տե­րիան կամ նյու­թը: Հենց այդ հա­մա­կար­գի հիմ­նա­դի­րին են վե­րա­բե­րում այս հայտ­նի խոս­քե­րը. «­Մար­դը գո­յու­ թյուն ու­նե­ցող ա­մե­նայն ին­չի չա­փա­նիշն է»: Ա­հա այս­պի­սի ի­մաս­տուն­նե­րի էր հար­ կադր­ված բախ­վել Սոկ­րա­տե­սը: «Նրանք պնդում էին, որ կա­րող են սո­վո­րեց­նել, թե ինչ­պես ցան­կա­ցած ե­ղա­նա­կով ձեռք բե­րել տար­բեր տե­սա­կի բա­րիք­ներ։ Սոկ­ րա­տեսն ա­սում էր, որ ին­քը դեմ չէ նրան­ցից սո­վո­րե­լուն, բայց նախ ցան­կա­նում է ի­մա­նալ, թե ինչ է բա­րի­քը, որ ին­քը կա­րող է ստա­նալ: Եվ երբ, ի պա­տաս­խան, սո­ֆիստ­նե­րը մատ­նան­շում էին իշ­խա­նու­թյու­նը, հարս­տու­թյուն­ներն ու բա­վա­կա­ նու­թյուն­նե­րը, նա պա­տաս­խա­նում էր, որ դրանք ա­ռան­ձին բա­րիք­ներ են, իսկ ին­ քը ցան­կա­նում է ի­մա­նալ, թե ինչ է բա­րի­քը կամ բա­րին, ընդ­հան­րա­պես, ո­րից այդ բո­լոր մաս­նա­վոր բա­րիք­նե­րը ստա­նում են ի­րենց ան­վա­նու­մը: Նա պա­հան­ջում էր ընդ­հա­նուր սահ­մա­նու­մը, իսկ սո­ֆիստ­նե­րը չէին կա­րո­ղա­նում այն տալ… « (Բ. Չի­ չե­րին): Եվ պա­տա­հա­կան չէ, որ նրանք ան­հե­տա­ցան պատ­մու­թյան բե­մա­հար­թա­ կից: Ե՛վ նյու­թա­կան, և՛ հոգևոր աշ­խարհ­նե­րի ճա­նա­չո­ղու­թյունն ու­նի իր օ­րի­նա­ չա­փու­թյուն­նե­րը: Աստ­ված է այդ­պես ստեղ­ծել ա­մեն ինչ. Նա է Հե­ղի­նա­կը բո­լոր օ­րենք­նե­րի, ո­րոնք կա­տար­յալ են, ա­նանց և հա­վեր­ժա­կան: Մարդն ա­րար­վել է, որ­ պես­զի ճա­նա­չի Աստ­ծուն, Նրա ան­սահ­ման հատ­կու­թյուն­նե­րը, Նրա օ­րենք­նե­րը, և թե ինչ­պես է Նա կա­ռա­վա­րում տիե­զեր­քը: Եվ ա­մե­նից ա­ռաջ ու բո­լոր բա­րիք­նե­րից ա­ռա­վել հար­կա­վոր է ճա­նա­չել Աստ­ծո սե­րը, որ «կա­տա­րե­լու­թյան կապն» է, «հա­ մընդ­հա­նուր բա­րին», ո­րի մեջ ի­մաստ են ձեռք բե­րում մնա­ցած բո­լոր բա­րիք­նե­րը, և­որն Աստ­ծո հա­վի­տե­նա­կան թա­գա­վո­րու­թյան կե­ցու­թյան հիմքն է:

16


Աստ­ծո սի­րո դրսեվո­րու­մը

հունվար

12

Բա՛ց իմ աչ­քե­րը, որ տես­նեմ Քո օ­րեն­քի հրաշք­նե­րը (­Սաղ­մոս 119.18)։

Ե­թե Աստ­ծո սե­րը կա­րե­լի է մեկ բա­ռով բնո­րո­շել՝ «լավ», ա­պա ան­խու­սա­փե­լիո­ րեն հարց է ա­ռա­ջա­նում` ինչպե՞ս դրսևորվեց այն, ինչպե՞ս հայտնեց իրեն։ Սե­րը, որն Աստ­ծո բա­րո­յա­կան էու­թյունն է, Նա դրսևո­րեց բա­րո­յա­կան օ­րեն­քում և­ ողջ տիե­զեր­քի բա­նա­կան էակ­նե­րին հոր­դո­րեց դրա­նով ա­ռաջ­նորդ­վել` Իր և միմ­յանց հետ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Հենց այդ օ­րենքն էր, որ Տերն Ին­քը հրա­պա­ րա­կավ հռչա­կեց ընտր­յալ ժո­ղովր­դին: Իսկ ինչ վե­րա­բե­րում է բազ­մա­թիվ պատ­վի­ րան­նե­րին, սահ­մա­նում­նե­րին ու կա­նոն­նե­րին, դրանք ընդամենը բա­ցա­հայ­տում են տա­սը պատ­վի­րան­նե­րից յու­րա­քանչ­յու­րի էու­թյու­նը և Տի­րոջ կամ­քով գրվել են Մով­սե­սի կող­մից: Տա­սը պատ­վի­րան­նե­րից ի­նը տրված են ար­գե­լա­կան ձևով: Իսկ դա նշա­նա­կում է, որ Աստ­ծո սի­րուն հա­տուկ չէ և բա­ցար­ձա­կա­պես խորթ ու ան­ թույ­լատ­րե­լի է Նրա ստեղ­ծած բա­նա­կան ա­րա­րած­նե­րի ան­բա­րո կեն­սա­կեր­պը, ա­նօ­րեն կյան­քը, որ խախ­տում է պատ­վի­րան­նե­րը և տա­նում տա­ռա­պանք­նե­րի ու քաո­սի, աս­տի­ճա­նա­կան անկ­ման ու մահ­վան: Աստ­ծո օ­րեն­քի յու­րա­քանչ­յուր պատ­վի­րան վե­րա­բե­րում է կեն­սա­գոր­ծու­նեու­ թյան ո­րո­շա­կի ո­լոր­տի, և­ այդ ո­լոր­տը սահ­ման­ներ ու վերջ չու­նի: Սաղ­մո­սեր­գուն շատ հստակ է դա ար­տա­հայ­տել. «Ա­մեն մի կա­տար­յալ բա­նի վեր­ջը տե­սա, բայց քո պատ­վի­րա­նը չա­փա­զանց ըն­դար­ձակ է» (­Սաղ­մոս 119.96): Մեկ այլ թարգ­մա­նու­ թյան մեջ այդ միտքն այս­պես է ար­տա­հայտ­ված. «­Ցան­կա­ցած կա­տա­րե­լու­թյուն սահ­ման ու­նի, ան­սահ­ման են միայն Քո պատ­վի­րան­նե­րը»: Պատ­վի­րան­նե­րը, հաս­տա­տում են մի ան­վի­ճե­լի ճշմար­տու­թյուն` Աստ­ծո սե­րը, որ ար­տա­հայտ­ված է այն­տեղ, հա­մար­վում է աստ­վա­ծա­յին աշ­խար­հաս­տեղծ­ման ան­սա­սան հիմ­քը, ո­րի շնոր­հիվ հնա­րա­վոր է դառ­նում տիե­զեր­քի բո­լոր բա­նա­կան էակ­նե­րի եր­ջան­կու­ թյունն ու բա­րօ­րու­թյու­նը: Աստ­ծո օ­րեն­քը, հստակ ու հա­կիրճ սահ­մա­նե­լով, թե ինչ է ա­նօ­րե­նու­թյունն ու մեղ­քը, լուռ սրբա­գոր­ծում է ան­սահ­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ բո­լոր մարդ­կանց հա­մար, որ­պես­զի նրանք «սի­րո՛վ ծա­ռա­յեն ի­րար»(­Գա­ղա­տա­ցի­նե­րին 5.13) և «սի­ րո մեջ ճշմա­րիտ լի­նե­լով՝ ա­մեն բա­նով ա­ճեն դե­պի Նա, որ գլուխն է, դե­պի Քրիս­ տո­սը» (Ե­փե­սա­ցի­նե­րին 4.15): Աստ­ծո օ­րենքն, ի­րա­վամբ, բա­ռե­րի մեջ մարմ­նա­վոր­ված Աստ­ծո սի­րո հրաշքն է, և­այդ պատ­ճա­ռով էլ սաղ­մո­սեր­գուն ա­ղեր­սում է Աստ­ծուն, որ Նա բա­ցի իր աչ­քե­ րը, և­ին­քը տես­նի Նրա օ­րեն­քի հրաշք­նե­րը (­Սաղ­մոս 119.18):

17


հունվար

13

Ոչ ձեվա­կան ճա­նա­չո­ղու­թյուն

Այլ նրա հա­ճույ­քը Տի­րոջ օ­րեն­քի մեջ է, և ցե­րեկ ու գի­շեր մտա­ծում է նրա օ­րեն­քի մա­սին (­Սաղ­մոս 1.2)։

Մեզ կա­րող են շփո­թեց­նել կամ խու­ճա­պա­հար ա­նել այ­սօ­րի­նակ մտքեր. մի՞­թե հնա­րա­վոր է Աստ­ծո և մար­դու (նաև տիե­զեր­քի ցան­կա­ցած բա­նա­կան էակ­նե­ րի) բա­րո­յա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ըն­դար­ձակ աշ­խարհն ար­տա­հայ­տել Աստ­ծո օ­րեն­քի չորս պատ­վի­րան­նե­րում: Մի՞­թե մարդ­կանց միջև փոխ­հա­րա­բե­րու­ թյուն­նե­րի հսկա­յա­կան աշ­խար­հը կա­րե­լի է ար­տա­հայ­տել կամ տե­ղա­վո­րել տաս­ նա­բան­յա օ­րեն­քի վեց կարճ պատ­վի­րան­նե­րում: Մի՞­թե հնա­րա­վոր է Աստ­ծո բա­ րո­յա­կան էու­թյու­նը` «սե­րը, որ գե­րա­զան­ցում է ա­մեն գի­տու­թյուն», ար­տա­հայ­տել տա­սը պատ­վի­րան­նե­րում: Ոչ մի հա­կա­սա­կան բան չկա նման մտքե­րում: Ընդ­հա­կա­ռա­կը, ե­թե մեր հո­գում չեն ա­ռա­ջա­նում նման հար­ցեր և չեն հու­զում մեզ, դա վկա­յում է այն մա­սին, որ մեր ճա­նա­չո­ղու­թյունն ու գի­տե­լիք­ներն Աստ­ծո մա­սին մա­կե­րե­սա­յին են, և մենք հե­տաքրք­րու­թյուն չու­նենք ա­նընդ­հատ խո­րա­նա­լու աստ­վա­ծա­յին հայտ­նու­թյուն­ նե­րի մեջ: Նման հոգևոր վի­ճակ­նե­րը նման են հա­րուստ պա­տա­նու վի­ճա­կին, ո­րը Հի­սու­սին հարց­րեց, թե ինչ բա­րի բան պետք է ա­նի, որ հաի­տե­նա­կան կյան­քը ժա­ ռան­գի: Եվ երբ Տերն ա­սաց, որ դրա հա­մար հար­կա­վոր է կա­տա­րել Աստ­ծո օ­րեն­քի պատ­վի­րան­նե­րը, և­ ա­պա կոնկ­րետ թվար­կեց դրան­ցից մի քա­նի­սը, պա­տա­նին ինք­նավս­տահ հայ­տա­րա­րեց. «Այդ բո­լորն իմ ման­կու­թյու­նից ի վեր պա­հել եմ»: Հե­տա­գա զրույ­ցը և դ­րան հետևած պա­տա­նու հա­կազ­դե­ցու­թյու­նը վկա­յում է այն մա­սին, որ նա բա­ցա­հայտ մա­կե­րե­սա­յին պատ­կե­րա­ցում ու­ներ Աստ­ծո օ­րեն­քի և նրա էու­թյան մա­սին: Աստ­վա­ծա­շունչն ա­սում է, որ հար­կա­վոր է Աստ­ծո օ­րեն­քը ոչ միայն ան­գիր ի­մա­ նալ, այլև խո­րա­պես ու­սում­նա­սի­րել այն, թա­փան­ցել նրա էու­թյան ու ո­գու մեջ և­ ի­մա­նալ Քրիս­տո­սի սե­րը` «թե ի՛նչ են լայ­նու­թյու­նը և­եր­կա­րու­թյու­նը, բարձ­րու­թյու­ նը և խո­րու­թյու­նը» (Ե­փե­սա­ցի­նե­րին 3.18), որ դրսևոր­ված են Նրա պատ­վի­րան­նե­ րում: Հա­կո­բոս ա­ռաք­յա­լը կոչ է ա­նում հա­վա­տաց­յալ­նե­րին․ «­Բայց ով թա­փան­ցում է ա­զա­տու­թյան կա­տար­յալ օ­րեն­քի մեջ և դ­րա մեջ մնում, նա ցրված լսող չի լի­նում, այլ գործ կա­տա­րող» (­Հա­կո­բոս 1.25), ո­րով­հետև միայն այդ­պես վար­վող­ներն են ե­րա­նե­լի: Ա­հա թե ինչ­պես են վե­րա­բեր­վում օ­րեն­քին Աստ­ծո ճշմա­րիտ զա­վակ­նե­րը. «Որ­ քա՜ն եմ սի­րում Քո օ­րեն­քը. ա­մեն օր այն է իմ մտած­մուն­քը», «Օգ­նի՛ր ինձ, և­ ես կապ­րեմ. ա­մեն ժա­մա­նակ պի­տի մտա­ծեմ Քո հրա­ման­նե­րի մա­սին» (­Սաղ­մոս 119.97, 117)։ «­Քո օ­րենքն է իմ ու­րա­խու­թյու­նը» (­Սաղ­մոս 119.174)։ Ջա­նա­դիր մտո­ րե­լով և ուսումնասիրելով, ա­ղո­թե­լով և խո­նարհ­վե­լով՝ մենք, ան­կաս­կած, երկնքից լույս կստա­նանք. «Ես քո ծա­ռան եմ. ի­մաս­տո՛ւն դարձ­րու ինձ, որ ճա­նա­չեմ Քո վկա­յու­թյուն­նե­րը» (­Սաղ­մոս 119.125)։

18


Օ­րեն­քը հոգեվոր է

հունվար

14

Բա­րի ի­մաս­տու­թյուն և գի­տու­թյո՛ւն սո­վո­րեց­րու ինձ, ո­րով­հետև հա­վա­տում եմ քո պատ­վի­րան­նե­րին (­Սաղ­մոս 119.66)։

Տերն ու­սու­ցա­նում էր ժո­ղովր­դին, որ անհ­րա­ժեշտ է ճա­նա­չել Աստ­ծո օ­րեն­քի հոգևոր ի­մաս­տը. «Լ­սել եք, թե ի՛նչ աս­վեց. «­Մի՛ շնա­նա» ։ Բայց ես ա­սում եմ ձեզ. ով ցան­կա­սի­րու­թյամբ նա­յի որևէ կնոջ, ար­դեն իր սրտում նրա հետ շնա­ցած կլի­ նի» (­Մատ­թեոս 5.27-28): Ա­սե­լով, որ «օ­րեն­քը հոգևոր է», Պո­ղոս ա­ռաք­յա­լը ու­շադ­ րու­թյուն է դարձ­նում Աստ­ծո պատ­վի­րան­նե­րի զար­մա­նա­լի գոր­ծա­ռույ­թին. «­Բայց ես մեղ­քը չէի ճա­նա­չի, ե­թե ոչ օ­րեն­քի մի­ջո­ցով, և ցան­կու­թյունն էլ չէի ճա­նա­չի, ե­թե օ­րեն­քը չա­սեր՝ «­Մի՛ ցան­կա­ցիր» (Հռո­մեա­ցի­նե­րին 7.7)։ Աստ­ծո օ­րեն­քը Աստ­ծո բնա­վո­րու­թյան, Նրա էու­թյան` սի­րո հայտ­նու­թյունն է, և հար­կա­վոր է ա­նօ­րի­նակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ վե­րա­բեր­վել նրան, ինչ­պես նաև ան­կեղծ ցան­կու­թյամբ ու ան­դուլ ջան­քե­րով հաս­կա­նալ, ըն­կա­լել նրա մե­ծու­թյունն ու կա­տա­րե­լու­թյու­նը: Հրեա աստ­վա­ծա­բանն­ներն ու Թո­րա­յի (օ­րեն­քի) գի­տակ­նե­րը ծայ­րա­հեղ խնամ­ քով էին ու­սում­նա­սի­րում աստ­վա­ծա­յին հայտ­նու­թյու­նը՝ նշա­նա­կու­թյուն տա­լով նրա­նում գտնվող ան­գամ մի տա­ռին: Իսկ ո­մանց մոտ դա ծայ­րա­հե­ղու­թյան էր հաս­նում: Մ. Բու­բե­րը պատ­մում է մի ռաբ­բիի մա­սին, որ ա­սում էր. «­Թո­րան ան­փո­ փոխ է, և նրա բո­լոր տա­ռե­րը խոր իմաստ ունեն։ Ոչ միայն տա­ռե­րը, այլև նրանց միջև գտնվող մի­ջանկ­յալ տա­րածք­նե­րը կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նեն. պար­զա­ պես մենք ըն­դու­նակ չենք կար­դա­լու և հաս­կա­նա­լու դրանք: Սա­կայն կգա ժա­մա­ նա­կը, և Աստ­ված կբա­ցի Թո­րա­յի տա­ռե­րի միջև գտնվող մի­ջանկ­յալ տա­րածք­նե­րի ի­մաս­տը»: Կա­րե­լի է հիա­նալ՝ տես­նե­լով, թե ինչ նա­խան­ձախնդ­րու­թյուն են դրսևո­րում մար­դիկ Աստ­ծուն պատ­վե­լու և ճշ­մար­տու­թյան ո­րո­նում­նե­րի մեջ, սա­կայն ան­գի­ տակ­ցա­բար ընկ­նել անբ­նա­կան ե­րա­նու­թյան մեջ և­ աստ­վա­ծաց­նել նյու­թա­կան խորհր­դա­նիշ­նե­րը՝ կռա­պաշ­տու­թյան վե­րա­ծե­լով ճշմա­րիտ կրո­նը, պար­զա­պես ան­հե­թեթ է: Պո­ղոսն ապ­րել էր կեղծ աստ­վա­ծա­պաշ­տու­թյան այդ ու­ղին, որն ան­ խու­սա­փե­լիո­րեն մո­լե­ռան­դու­թյան էր տա­նում, ին­չի պատ­ճա­ռով նա տխրու­թյամբ գրում է. «Եղ­բայր­նե՛ր, իմ սրտի փա­փագն ու ա­ղոթքն Աստ­ծուն նրանց հա­մար են, որ­պես­զի փրկվեն։ Քան­զի վկա­յում եմ նրանց, որ Աստ­ծու հան­դեպ նա­խան­ձախնդ­ րու­թյուն ու­նեն, բայց ո՛չ գի­տակ­ցա­բար» (Հռո­մեա­ցի­նե­րին 10.1-2): Եվ Տերն Ի­րեն հա­լա­ծող­նե­րին, որ Իր մահն էին տեն­չում, ա­սաց. «­Դուք քննում եք Սուրբ Գիր­քը՝ կար­ծե­լով, թե դրա մեջ եք գտնե­լու հա­վի­տե­նա­կան կյան­քը։ Սա­կայն դա էլ վկա­ յում է իմ մա­սին։ Բայց դուք չեք կա­մե­նում ինձ մոտ գալ, որ­պես­զի կյանք ու­նե­նաք» (­Հով­հան­նես 5.39-40): Սա­կայն ճշմար­տու­թյան այդ բո­լոր վճռո­րոշ ո­րո­նում­նե­րում ա­մե­նագլ­խա­վորն ու ա­մե­նա­ցա­վա­լին այն էր, որ նրանց՝ այդ ո­րո­նող­նե­րի մա­սին Տերն ա­սաց․ «­Ձեր մեջ Աստ­ծո սե­րը չու­նեք» (­Հով­հան­նես 5.42)։ Ա­հա բո­լոր ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի պատ­ճառ­նե­րի պատ­ճա­ռը Աստ­ծո ո­րո­նում­նե­ րում:

19


հունվար

15

Ինչ­պի­սի՞ն է Նա` Աստ­ված

Իսկ մար­դիկ զար­մա­ցան և­ա­սում էին. «Ի՞նչ տե­սակ մարդ է սա, որ հող­մերն ու լիճն էլ են հնա­զանդ­վում նրան» (­Մատ­թեոս 8.27)։

Սուրբ Գիր­քը մեզ հայտ­նում է, թե ինչ­պի­սին է Աստ­ված: Եվ մարդ­կանց զգա­լի մա­ սը ան­կեղ­ծո­րեն ցան­կա­նում է ի­մա­նալ Աստ­ծո մա­սին` ո՞վ է Նա, ինչ­պի­սի՞ն է Նա, ինչ­պի­սի՞ն են Նրա դի­տա­վո­րու­թյուն­նե­րը, կամքն ու օ­րենք­նե­րը: Դ. Միլլ­մա­նը մի հե­տաքրք­րա­շարժ պատ­մու­թյուն ու­նի: Երբ ծնվեց չոր­սամ­յա Սա­ թիի փոք­րիկ եղ­բայ­րը, Սա­թին սկսեց ծնող­նե­րին խնդրել, որ ի­րեն միայ­նակ թող­նեն նո­րած­նի հետ: Սկզ­բում նրանք չհա­մա­ձայ­նե­ցին՝ վա­խե­նա­լով, որ աղ­ջի­կը խան­ դում է և կա­րող է վնաս պատ­ճա­ռել: Սա­կայն աղ­ջի­կը խան­դի նշան­ներ ցույց չէր տա­լիս: Նա քնքշո­րեն էր վե­րա­բեր­վում փոք­րի­կին, իսկ խնդրանք­նե­րը` եղ­բոր հետ միայ­նակ մնա­լու վե­րա­բեր­յալ, ա­վե­լի ու ա­վե­լի հա­մառ էին դառ­նում: Ծ­նող­նե­րը ո­րո­շե­ցին զի­ջել: Սա­թին՝ ցնծու­թյան մեջ, մտավ ման­կա­կան սեն­յակ և դու­ռը փա­կեց: Սա­կայն դու­ ռը մի փոքր կի­սա­բաց մնաց, այն­պես որ, կա­րե­լի էր ինչ-որ բան տես­նել ու լսել: Ծ­նող­նե­րը տե­սան, թե ինչ­պես փոք­րիկ Սա­թին մո­տե­ցավ եղ­բո­րը, թեք­վեց նրա վրա և կա­մա­ցուկ ա­սաց. «­Փոք­րի՛կ, պա­մի՛ր ինձ` ինչ­պի­սի՞ն է Աստ­ված. ես սկսում եմ մո­ռա­նալ»: Ա­ռա՞կ է սա, թե՞ ի­րա­կան պատ­մու­թյուն, սա­կայն այն իր մեջ ո­րո­շա­կի հիմք ու­նի՝ բո­լո­րո­վին էլ ոչ հպան­ցիկ մտո­րում­նե­րի հա­մար: Չոր­սամ­յա աղ­ջի­կը ցան­ կա­նում է ճա­նա­չել Աստ­ծուն` ինչ­պի­սի՞ն է Նա: Եվ այդ մա­սին հարց­նում է ոչ թե հա­սուն քե­ռի­նե­րին ու մո­րա­քույր­նե­րին, այլ նո­րած­նին, ով խո­սել ան­գամ չի կա­ րող: Եվ սա այն­պի­սի հարց է, որ ամ­բողջ մարդ­կու­թյու­նը իր պատ­մու­թյան ողջ ըն­թաց­քում գլուխ է կոտ­րում՝ այն մեկ­նե­լու հա­մար, և չի կա­րո­ղա­նում խե­լա­միտ պա­տաս­խան գտնել: Եվ ե­թե բո­լոր մար­դիկ ի վի­ճա­կի չեն պա­տաս­խա­նե­լու այդ հար­ցին, ա­պա ստաց­վում է, որ հերթն այժմ նո­րա­ծին ե­րե­խա­նե­րինն է: Եվ այս­ տեղ կա­տակ­նե­րի ժա­մա­նա­կը չէ: Ժա­մա­նա­կի մի պա­հի քա­հա­նա­յա­պե­տերն ու կրո­նա­կան ա­ռաջ­նորդ­նե­րը, լսե­լով, թե ինչ­պես են ե­րե­խա­նե­րը բաձ­րա­ձայն հռչա­ կում Քրիս­տո­սի ա­ռա­քե­լու­թյա­նը վե­րա­բե­րող ճշմար­տու­թյու­նը, ան­թա­քույց բար­ կու­թյամբ ու վրդով­մուն­քով հարց­րին Տի­րո­ջը. «Լ­սո՞ւմ ես՝ դրանք ի՛նչ են ա­սում»։ Ի պա­տաս­խան՝ Քրիս­տոսն ա­սաց. «Ա­յո՛, դուք երբևէ չե՞ք կար­դա­ցել.»­Մա­նուկ­նե­ րի ու կաթ­նա­կեր­նե­րի բե­րա­նով օրհ­նու­թյուն կա­տա­րե­ցիր» (­Մատ­թեոս 21.16): Եվ նրանց թո­ղեց շփո­թա­հար, մռայլ ու դառ­նա­ցած: Այդ նրանք էին, որ նա­խորդ օ­րը ցան­կա­նում էին փա­կել Հի­սու­սի ա­շա­կերտ­նե­րի բե­րա­նը, որ բարձ­րա­ձայն ա­սում էին այն նույն ճշմար­տու­թյու­նը, ինչ ե­րե­խա­նե­րը: Այդ նրանք էին խնդրում Տի­րո­ջը, որ ար­գե­լի ա­շա­կերտ­նե­րին՝ նման բա­ներ ա­սե­լու: Եվ Տե­րը նրանց պա­տաս­խա­նեց, որ ե­թե նրանք լռեն, ա­պա քա­րե­րը կա­ղա­ղա­կեն:

20


Կ­յան­քի գաղտ­նի­քը

հունվար

16

Եվ սա­կայն, ո՛վ Տեր, Դու ես մեր Հայ­րը. մենք կավն ենք, Դու՝ մեր բրու­տը, մենք բո­ լորս Քո ձեռ­քի գործն ենք (Ե­սա­յի 64.8)։

Թվում է՝ ի՞նչ կա­րող է պատ­մել նո­րա­ծինն այն մա­սին, թե ինչ­պի­սի՞ն է Նա՝ Աստ­ ված: Իսկ ի­րա­կա­նում նո­րա­ծի­նը, ա­վե­լի ճիշտ` նրա մար­մի­նը, կա­րող է ինչ-որ բան ա­սել այն մա­սին, թե ինչ­պի­սին է Աստ­ված: Արդ­յո՞ք Պո­ղոս ա­ռաք­յա­լը չէր խո­սում, արդ­յո՞ք հայ­րա­կան բա­րի հան­դի­մա­նան­քով չէր հա­մո­զում Կորն­թո­սի իր խռո­վա­ րար հոգևոր զա­վակ­նե­րին. «Չ­գի­տե՞ք, որ դուք Աստ­ծո տա­ճար եք, և Աստ­ծո Հո­գին բնակ­վում է ձեր մեջ» (Ա Կորն­թա­ցի­նե­րին 3.16)։ Իսկ ի՞նչ է ներ­կա­յաց­նում ի­րե­նից մարդ­կա­յին մար­մի­նը: Ինչ­պե՞ս է կա­ռուց­ված այն և­ինչ­պե՞ս է գոր­ծում: Հա­զա­րա­վոր տա­րի­ներ մար­դիկ ապ­րել են և չեն ի­մա­ցել, պատ­կե­րա­ցում ան­գամ չեն ու­նե­ցել այն մա­սին, որ մար­մի­նը կազմ­ված է բջիջ­նե­ րից: Եվ երբ Տերն, Իր մեծ սի­րուց մղված, աշ­խար­հի վեր­ջում մի փոքր բա­ցեց կյան­ քի գաղտ­նի­քը և մարդ­կա­յին մարմ­նի կա­ռուց­ված­քը ծած­կող վա­րա­գույ­րը, գիտ­նա­ կան­նե­րը ցնցված էին այն բա­նից, թե ինչ բարդ են նրա բո­լոր հա­մա­կար­գե­րը և­ինչ ներ­դաշ­նակ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մեջ են: Հա­սուն մար­դու մար­մի­նը կազմ­ված է մո­տա­վո­րա­պես 100 տրի­լիոն բջիջ­նե­րից, իսկ նրանց տե­սակ­նե­րի թի­վը մոտ 250 է: Իսկ թե ինչ­պի­սի՜ փոխ­հա­մա­գոր­ծակ­ցու­ թյան մեջ են նրանք՝ որ­պես մեկ միաս­նա­կան օր­գա­նիզմ, ան­հա­վա­տա­լի, ա­նըմբռ­ նե­լի գաղտ­նիք է: Բջիջ­նե­րի այդ տար­բեր տե­սակ­նե­րը դա­սա­վոր­ված են հյուս­վածք­ նե­րի մեջ, հյուս­վածք­նե­րը` օր­գան­նե­րի մեջ, օր­գան­նե­րը` մարմ­նի մա­սե­րի մեջ: Ո՞վ է սահ­մա­նել բջիջ­նե­րի, հյուս­վածք­նե­րի, օր­գան­նե­րի աս­տի­ճա­նա­կար­գու­թյու­նը: Ո՞վ է այն­պես ծրագ­րա­վո­րել բջիջ­նե­րի այդ ան­հա­շիվ քա­նա­կու­թյու­նը, որ նրանք ան­թե­րի ի­րա­կա­նաց­նում են ի­րենց գոր­ծա­ռույթ­նե­րը: Գիտ­նա­կան­նե­րը չեն կա­րո­ ղա­նում գտնել գլխա­վոր հար­ցի պա­տաս­խա­նը` ո՞վ է այն­պես ծրագ­րա­վո­րել այդ բջջնե­րը, որ նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը, լի­նի սրտի, ու­ղե­ղի, լյար­դի, ոսկ­րա­ծու­ծի, ե­րի­կամ­նե­րի, թե այլ մա­սե­րի, հստակ, ան­շե­ղո­րեն ու ան­թե­րի ի­րա­կա­նաց­նում են կյան­քի գաղտ­նի­քի ի­րենց հատ­կաց­ված մա­սը: Այդ հար­ցին պա­տաս­խա­նում է Աստ­վա­ծա­շուն­չը, որ­տեղ աս­վում է, թե Ով է կյան­ քի Հե­ղի­նա­կը. «­Տեր Աստ­ված մար­դուն ձևա­վո­րեց հո­ղի փո­շուց և նրա ռուն­գե­րի մեջ կեն­դա­նու­թյան շունչ փչեց, և մար­դը կեն­դա­նի հո­գի ե­ղավ « (Ծնն­դոց 2.7)։ Եվ մեր մար­մինն իս­կա­պես «­Հո­գու և զո­րու­թյան ա­պա­ցույ­ցով» է(տե՛ս Ա Կորն­թա­ցի­ նե­րին 2.4):

21


հունվար

17

Աստ­ված կյան­քի Հե­ղի­նակն է

Ցն­ծում եմ Քո ձեռ­քի գոր­ծե­րով։ Ո՜վ Տեր, որ­քա՜ն մեծ են Քո գոր­ծե­րը. ան­չափ խորն են քո մտքե­րը. հի­մար մար­դը չի ի­մա­նում, և­ան­մի­տը չի հաս­կա­նում դա (­Սաղ­մոս 92.5.6)։

Մար­դու ծնուն­դը. ինչ­պի­սի՜ խոր­հուրդ է պա­րու­նա­կում այն իր մեջ: Այն սկսվում է, երբ եր­կու բջիջ­նե­րը` հայ­րա­կան և մայ­րա­կան, մի­ձուլ­վում են մեկ բջի­ջի մեջ: Ընդ ո­րում, նրան­ցից յու­րա­քանչ­յուրն ու­նի ա­պա­գա մար­դուն վե­րա­բե­րող տե­ղե­ կատ­վու­թյան իր մա­սը՝ բո­լոր ման­րա­մաս­նե­րով`սկսած աչ­քե­րի, մա­զե­րի գույ­նից, քթի, ձեռ­քե­րի եր­կա­րու­թյու­նից, վեր­ջաց­րած բազ­մա­զան ըն­դու­նա­կու­թյուն­նե­րով, տա­ղանդ­նե­րով ու սո­վո­րու­թյուն­նե­րով: Ե­րե­խա­յի զար­գաց­ման ողջ գոր­ծըն­թա­ցը՝ բջիջ­նե­րի միա­ձուլ­ման պա­հից մինչև ծնուն­դը, տե­ղի է ու­նե­նում մոր կամ­քից ան­կախ: Ո՞վ և­ինչ­պե՞ս է ի­րա­կա­նաց­նում այդ զար­գա­ցու­մը, ձևա­վո­րու­մը և ծ­նուն­դը, գիտ­նա­կան­նե­րը չգի­տեն և­ եր­բեք չեն կա­րող գու­շա­կել կյան­քի այդ գաղտ­նի­քը, ո­րով­հետև դա վեր է մար­դու հնա­րա­ վո­րու­թյան սահ­մա­նից: Ըն­կա­լել այն, ինչ ստեղ­ծել է Աստ­ված, պար­զա­պես անհ­ նար է, ո­րով­հետև այն ան­սահ­ման է: Որ­պես­զի հաս­կա­նանք աշ­խար­հաս­տեղծ­ման աստ­վա­ծա­յին գաղտ­նի­քը, անհ­րա­ժեշտ է ու­նե­նալ Աստ­ծո հատ­կու­թյուն­նե­րը, ինչն ան­հե­թեթ է: «Ինչ վե­րա­բե­րում է ի­րե­րի ի­րա­կան բնույ­թին, դա մենք եր­բեք, եր­բեք չենք կա­րող ի­մա­նալ»,- գրել է Ալ­բերտ Էյնշ­տեյ­նը: Եվ երբ նա փոր­ձում էր տիե­զեր­ քում գտնել ձգո­ղա­կա­նու­թյան բա­նաձևը, կամ ինչ­պես ինքն էր ար­տա­հայտ­վում` «ի­մա­նալ Աստ­ծո մտքե­րը», խնդրում է իր գոր­ծըն­կե­րո­ջը, որ « ի­րեն փրկի խե­լա­գա­ րու­թյու­նից» (Դ. Բրա­յեն): Ի՞նչ է ա­սում Աստ­վա­ծա­շուն­չը մայ­րա­կան ըն­դեր­քում սաղ­մի զար­գաց­ման գոր­ ծըն­թա­ցի մա­սին: «Ո­րով­հետև Դու ստեղ­ծե­ցիր իմ ներ­քին ան­դամ­նե­րը և ծած­կե­ցիր ինձ իմ մոր ո­րո­վայ­նում։ Գո­հա­նում եմ Քեզ­նից, ո­րով­հետև ա­հա­վոր և զար­մա­նա­ լի կեր­պով ստեղծ­վե­ցի» (մեկ այլ թարգ­մա­նու­թյամբ` «Ես ա­նըմբռ­նե­լի և հ­րա­շա­լի եմ ստեղծ­ված») (­Սաղ­մոս 139. 13.14): Պո­ղոս ա­ռաք­յալն այդ մեծ ճշմար­տու­թյան մա­սին խո­սեց ամ­ֆի­թատ­րո­նում, ինք­նա­գոհ, թե­րա­հա­վատ ա­թենք­յան բարձ­րաս­ տի­ճան ազն­վա­կան­նե­րի մոտ. «Այն Աստ­վա­ծը, որ ստեղ­ծել է այս աշ­խար­հը և դ­րա մեջ առ­կա ա­մեն բան… Նա է ա­մեն բա­նի կյանք ու շունչ և­ա­մեն ինչ տա­լիս… ո­րով­ հետև մենք Նրա­նով ենք ապ­րում, շարժ­վում և կանք» (­Գործք 17.24, 25, 28): Ա­հա թե ինչ կա­րող է պատ­մել նո­րա­ծին ե­րե­խան Ա­րար­չի մե­ծու­թյան մա­սին, Նրա զար­մա­նա­լիո­րեն ան­սահ­ման հատ­կու­թյուն­նե­րի, ա­նըմբռ­նե­լի սի­րո մա­սին, ո­րը կյանք է տա­լիս երկ­րում և­երկն­քում գտնվող ա­մեն կեն­դա­նի ա­րա­րա­ծի և հա­ վե՛րժ սա­տա­րում այն:

22


Ա­րա­րի­չը եվ գիտ­նա­կան­նե­րը

հունվար

18

Ար­ժա­նի ես, Տե՛ր և Աստ­վա՛ծ մեր, որ ըն­դու­նես փառ­քը, պա­տի­վը և զո­րու­թյու­ նը, ո­րով­հետև Դու ա­մեն բան ստեղ­ծե­ցիր, ու Քո կամ­քով ե­ղան և ս­տեղծ­վե­ցին (­Հայտ­նու­թյուն 4.11)։

Ողջ ան­սահ­ման տիե­զերքն ա­րար­վել է Աստ­ծո կող­մից, Նա է կյանք տվել ա­մեն ին­չին: Նա տիե­զե­րա­կան այդ ան­սահ­մա­նու­թյու­նը և­ երկ­նա­յին ան­ծայր տա­րածք­ նե­րը բնա­կեց­րել է բա­նա­կան էակ­նե­րով: Ա­մեն ինչ շարժ­վում է, ապ­րում և գո­ յատևում Նրա աստ­վա­ծա­յին օ­րենք­նե­րով: Ի սկզբա­նե այս ամ­բողջ ա­նընդգր­կե­լի տիե­զեր­քում կյանքն անց­նում է ան­փո­փոխ և բա­ցար­ձակ ներ­դաշ­նակ մթնո­լոր­ տում, հա­վեր­ժա­կան ու­րա­խու­թյան և­ա­նանց ե­րա­նու­թյան մեջ: Եվ մեղք չգոր­ծած երկ­նաբ­նակ­նե­րի այդ անն­կա­րագ­րե­լի եր­ջան­կու­թյունն Աստ­ծո ան­սահ­ման սի­րո մեծ և հ­րա­շա­լի պարգևն է: Միայն Նրա սի­րո շնոր­հիվ է հնա­րա­վոր կյան­քը և նրա ծա­գու­մը և նրա հա­վեր­ժա­կան գո­յու­թյու­նը: Միայն մեր մե­ղա­վոր մո­լո­րա­կի վրա, միակ ապս­տամ­բած մո­լո­րա­կի վրա ողջ տիե­զեր­քում, չեն հաս­կա­նում և չեն ըն­կա­լում Աստ­ծուն՝ որ­պես սի­րո Աստ­ված: Այ­ նինչ հենց մեր մո­լո­րա­կի վրա էր, որ Աստ­ված դրսևո­րեց Իր սի­րո լիու­թյու­նը՝ զո­հա­ բե­րե­լով Իր Որ­դու կյան­քը հա­նուն մե­ղա­վոր­նե­րի, որ­պես­զի նրանք հաս­կա­նան Իր սե­րը, ըն­դու­նեն այն, լցվեն նրա­նով: Մարդ­կանց գերակշիռ մասը չի հաս­կա­նում իր Ա­րար­չին և մեր­ժում է Նրա սե­րը: Այ­սօր, երբ գի­տու­թյունն իր հղփա­ցած մե­ծամ­տու­թյան ու հանդգ­նու­թյան մեջ հար­ձակ­վում է Աստ­ծո վրա, հայտն­վել են գի­տու­թյան այն­պի­սի գոր­ծիչ­ներ, ո­րոնք Աստ­ծուն բնո­րո­շում են ա­մե­նա­մութ գույ­նե­րով, ին­չի հա­մար ա­սես չեն մե­ղադ­րում Նրան և­ի՜նչ հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ չեն վե­րագ­րում Նրան: Մեծ Բրի­տա­նիա­յի ա­մե­ նա­մեծ ա­թեիս­տը` մարտն­չող ա­նաստ­ված, ժա­մա­նա­կա­կից գիտ­նա­կան Ռ. Դո­քին­ զը, «Աստ­ծո պատ­րանք» իր գրքում այն տե­սա­կետն է հայտ­նում, որ աշ­խարհն ա­ռանց Աստ­ծո ա­վե­լի լա­վը կլի­ներ բո­լոր ա­ռում­նե­րով, և կոչ է ա­նում բա­նադ­րան­ քի են­թար­կել ժա­մա­նա­կա­կից կրո­նը՝ ար­մա­տա­կա­նու­թյան հետ հա­մա­հա­վա­սար: Հենց Դո­քին­զը, հպար­տա­նա­լով, որ ինքն ան­հաշտ ա­թեիստ է, մե­ղադ­րում է Աստ­ ծուն այն բա­նում, որ Նա ա­նար­դար է, Նրան խորթ է նե­րու­մը, որ Նա վրեժխն­դիր է, տա­ռա­պում է մե­ծամ­տու­թյան մո­լուց­քով և­ այլն (Դ. Չոպ­րա): Հի­րա­վի ի­րա­կա­նա­ նում է Պետ­րոս ա­ռաք­յա­լի կան­խա­գու­շա­կու­թյունն այն մա­սին, որ «­Վեր­ջին օ­րե­րին կգան ծաղ­րող­ներ, ո­րոնք ըստ ի­րենց ցան­կու­թյուն­նե­րի պի­տի վար­վեն» (Բ Պետ­րոս 3.3): Ա­մա­չե՛ք և կարմ­րե՛ք, պա­րո­նա՜յք գիտ­նա­կան­ներ: Աստ­ված հայտ­նել է ձեզ և հ­նա­րա­վո­րու­թյուն է տվել ճա­նա­չե­լու Իր ան­սահ­ման մե­ծու­թյու­նը՝ աշ­խար­ հաստեղծ­ման գաղտ­նիք­նե­րում, որ­պես­զի դուք ազն­վո­րեն վկա­յեք Իր «Ա­հա­վոր և զար­մա­նա­լի» գոր­ծե­րի մա­սին: Եվ որ­պես­զի տես­նեք ա­մե­նագլ­խա­վո­րը Նրա աշ­խար­հա­կա­ռուց­ման մեջ` Նրա ար­քա­յա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան զո­րու­թյու­նը ՍԵ՜ՐՆ է:

23


հունվար

19

Ա­րա­րի­չը եվ­ա­րար­չա­գոր­ծու­թյու­նը

Քո ձեռ­քերն են ինձ ձևա­վո­րել ու ամ­բող­ջու­թյամբ շի­նել, և Դու ինձ այժմ խոր­տա­ կո՞ւմ ես (­Հոբ 10.8)։

Աստ­ծո սե՛­րը: Որ­քա՜ն քիչ ենք հաս­կա­նում այն: Եվ որ­քա՜ն քիչ ենք գնա­հա­տում այն: Որ­քա՜ն քիչ ենք ո­րո­նում այն` Աստ­ծո բո­լոր գոր­ծե­րում, դի­տա­վո­րու­թյուն­նե­ րում, խոս­քե­րում ու ծրագ­րե­րում: Բա­ցում ենք Աստ­վա­ծա­շուն­չը, նրա ա­ռա­ջին է­ջը և մեր առջև Իր ողջ վե­հու­թյամբ ու ա­նըմբռ­նե­լի էու­թյամբ հառ­նում է Նա` Աստ­ծո սե՛­րը: Մեզ ապ­շեց­նում է Նրա ա­մե­ նա­զո­րու­թյու­նը և­ ի­մաս­տու­թյու­նը, երբ Նա Իր խոս­քի խորհր­դա­վոր զո­րու­թյամբ մի քա­նի(վե՜ց)օ­րե­րի ըն­թաց­քում ստեղ­ծեց երկ­նա­յին ան­ծայ­րա­ծիր տա­րածք­նե­րը, աստ­ղե­րը և­ աստ­ղա­յին հա­մա­կար­գե­րը, եր­կի­րը և նրա վրա գտնվող կեն­դա­նա­ կան ու բու­սա­կան աշ­խարհ­նե­րը, և վեր­ջա­պես ստեղ­ծեց ա­ռա­ջին մարդ­կա­յին զույ­ գը` «ա­րու և­էգ ստեղ­ծեց նրանց» (Ծնն­դոց 1.27): Կաս­կա­ծից դուրս է, որ Ա­րա­րիչն ան­սահ­ման բերկ­րանք էր զգում այն ա­մե­նից, ինչ ա­րա­րում էր. այն ա­նա­սե­լի գե­ ղե­ցիկ էր, զար­մա­նա­լիո­րեն կա­տար­յալ և­ա­նըմբռ­նե­լիո­րեն կու­սա­կան: Այն ա­մենն, ինչ ա­րեց Աստ­ված, ինչ ա­րա­րեց Նա, ա­մեն ին­չի մեջ մարմ­նա­վո­րեց Իր աստ­վա­ ծա­յին բնույ­թը, Իր կա­տա­րե­լու­թյու­նը: Ոչ մի տեղ և­ ոչ մի բա­նում չնչին վրի­պում, ա­մե­նա­փոքր թե­րու­թյուն ան­գամ չկար: Եվ դրա­նում է Նրա վե­հու­թյունն ու փառ­քը: Սա­կայն ի՞նչն է ա­մե­նագլ­խա­վորն ու ա­մե­նա­կարևո­րը Նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­վեր­ժա­կան դի­տա­վո­րու­թյուն­նե­րում և դ­րանց ի­րա­կա­նաց­ման մեջ: Ին­չի՞ հա­ մար է Ա­րա­րի­չը ստեղ­ծել ան­սահ­ման տիե­զեր­քը: Ի՞նչ նպա­տա­կով է այն­տեղ ստեղ­ ծել ան­թիվ ան­հա­մար մո­լո­րակ­նե­րը: Պա­տաս­խա­նը մեկն է` որ­պես­զի տիե­զեր­քը բնա­կեց­նի բա­նա­կան էակ­նե­րով: Ին­չի՞ մա­սին է խո­սում դա: Այն մա­սին, որ Աստ­ ված` կյան­քի Աղբ­յու­րը, կյանք է պարգևում մյուս էակ­նե­րին: Նա տա­լիս է այն, ինչ ու­նի Ին­քը, ինչ հա­տուկ է միայն Ի­րեն, և Նա չի կա­րող ապ­րել այլ կերպ, չի կա­րող վար­վել այլ կերպ. այդ­պի­սին է Նրա էու­թյու­նը` սե՜ր: Սե­րը չի կա­րող ապ­րել միայն իր հա­մար, ե­սա­սի­րու­թյու­նը բա­ցար­ձա­կա­պես խորթ է նրան: Սի­րո էու­թյունն ու­րի­ շի հա­մար ապ­րելն է, և միայն դրա շնոր­հիվ է հնա­րա­վոր կյանքն ընդ­հան­րա­պես: Դրա­նում է նրա ամ­բողջ դրսևո­րու­մը: Աստ­վա­ծա­շունչն ա­սում է. «­Տեր Աստ­ված մար­դուն ձևա­վո­րեց հո­ղի փո­շուց և նրա ռուն­գե­րի մեջ կեն­դա­նու­թյան շունչ փչեց, և մար­դը կեն­դա­նի հո­գի ե­ղավ» (Ծնն­դոց 2.7)։ Մեկ այլ թարգ­մա­նու­թյան մեջ նշվում է, որ «ձևա­վո­րեց» բա­ռը տա­ռա­ցիո­րեն նշա­նա­կում է «քան­դա­կեց», «ծե­փեց»: Ա­րա­րիչն Ինքն աշ­խա­տեց որ­պես մեծ Քան­դա­կա­գործ ա­ռա­ջին մար­դու քան­դա­կի վրա՝ մարմ­նա­վո­րե­լով նրա մեջ Իր պատ­կե­րը: Եվ ա­պա Իր Հո­գով կեն­դա­նաց­րեց Իր ե­զա­կի քան­դա­կա­գոր­ծու­թյու­նը: Մեկ այլ թարգ­մա­նու­թյամբ տա­ռա­ցիո­րեն այս­ պես է հնչում` «Եվ մար­դը կեն­դա­նի էակ ե­ղավ» (տես Ծնն­դոց 2.7):

24


Սերն ի­րե­նը չի ո­րո­նում

հունվար

20

Օրհ­ներ­գի՜ր Տի­րո­ջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մո­ռա­ցիր Նրա բո­լոր բա­րիք­նե­րը (­Սաղ­մոս 103.2):

Ա­րե­գակն ու լու­սի­նը, երկ­նա­յին մթնո­լորտն ու եր­կի­րը, կեն­դա­նա­կան ու բու­սա­ կան աշ­խարհ­նե­րը, ա­մեն ինչ Աստ­ված ա­րա­րեց մար­դու հա­մար: Նախ­քան մար­ դուն ստեղ­ծե­լը՝ Ա­րա­րի­չը ստեղ­ծեց ա­մեն անհ­րա­ժեշտն ու ա­ռա­վե­լա­գույն բա­ րեն­պաստ պայ­ման­նե­րը նրա կյան­քի հա­մար` հա­վեր­ժա­կան, եր­ջա­նիկ կյան­քի հա­մար: Ս­տեղ­ծա­գոր­ծա­կան այդ բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Աստ­ված ի­րա­կա­նաց­ րել է ա­րար­ման Իր ա­պա­գա պսա­կի` մար­դու հան­դեպ սի­րուց դրդված: Ա­րա­րե­լով մար­դուն Իր պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ՝ Տե­րը շա­րու­նա­կում էր հայտ­նել Իր սի­րո ու հո­գա­տա­րու­թյան անս­պառ հարս­տու­թյու­նը նրա` Իր գան­ձի, Իր Ես-ի մի մաս­ նի­կի հան­դեպ: Տե­րը ո­րո­շեց հո­գալ մար­դու բնա­կու­թյան վայ­րի, նրա տան մա­սին՝ որ­պես ա­պա­ գա մարդ­կա­յին ցե­ղի նա­հա­պետ ու ղե­կա­վար: Նա ան­ձամբ, Իր ձեռ­քե­րով (օ՜, աստ­ վա­ծա­յին հրաշք) տնկեց անն­կա­րագ­րե­լի, ա­ներևա­կա­յե­լի գե­ղեց­կու­թյամբ մի այ­գի, ո­րը լի էր բա­ցա­ռիկ ծա­ռե­րով ու թփե­րով, ծա­ղիկ­նե­րով` գույ­նե­րի, ե­րանգ­նե­րի ու բույ­րե­րի ցնցող հա­մադ­րու­թյամբ: Ա­րար­չի դի­տա­վո­րու­թյան հա­մա­ձայն՝ կյանքն այդ այ­գում հի­րա­վի վա­յելք ու ե­րա­նու­թյուն պետք է լի­ներ. այս­տե­ղից էլ բխում է նրա ան­վա­նու­մը` Ե­դեմ (հրեա­կան լեզ­վով, բա­ռա­ցի` ե­րա­նու­թյուն, վա­յելք): Ե­դե­մը երկ­նա­յին Հոր սի­րո ան­սո­վոր պարգևն էր Իր ստեղ­ծա­գոր­ծու­թյա­նը` նոր մո­լո­րա­կի ա­պա­գա բնա­կիչ­նե­րի ծնող­նե­րին: Ա­պա, ան­սո­վոր գե­ղեց­կու­թյամբ կին պարգևե­լով մար­դուն, Տերն ա­ռա­տո­րեն օրհ­նեց ա­ռա­ջին ա­մուս­նա­կան զույ­գին և­ ա­սաց. «Ե­րե­խա­նե՛ր ծնեք, բնա­կեց­րե՛ք եր­կի­րը, տի­րե՛ք նրան, ձեր իշ­խա­նու­թյան տակ են և՛ ձկներն ու թռչուն­նե­րը, և՛ երկ­րի վրա ապ­րող ա­մեն կեն­դա­նի»: Ա­հա այս­պե՛ս է ի­րեն դրսևո­րում և գոր­ծում Աստ­ծո սե­րը: Սեր մե­ծա­տա­ռով, ան­սահ­ման, ա­նըմբռ­նե­լի, ոչն­չի հետ չհա­մե­մատ­ վող սե՜ր: Սե­րը կիս­վում է ոչ միայն կյան­քով, որ միայն ի­րեն է հա­տուկ, այլև իշ­խա­ նու­թյամբ, որ օ­րի­նա­կա­նո­րեն միայն ի­րեն է պատ­կա­նում: Կ­յանք տա­լով մար­դուն՝ Աստ­ված ցույց տվեց, որ Ի­րեն, Իր սի­րուն հա­տուկ չէ ե­սա­սի­րու­թյու­նը: Եվ իշ­խա­ նու­թյուն տա­լով մար­դուն՝ Աստ­ված ցույց տվեց, որ Իր սի­րուն հա­տուկ չէ իշ­խա­ նա­սի­րու­թյու­նը: Ս­րանք հենց այն մեղ­քերն են, ո­րոնց մեջ Ա­րուս­յա­կը մե­ղադ­րեց Նրան երկն­քում և շա­րու­նա­կում է մե­ղադ­րել երկ­րի վրա վայ-գիտ­նա­կան­նե­րի երգ­ չա­խմբի և նրա ճա­մար­տա­կող գոր­ծա­կալ­նե­րի հետ միա­սին: Աստ­ված չի կառ­չում իշ­խա­նու­թյու­նից. դա Նրա էու­թյու­նը չէ և հա­տուկ չէ Նրա բնույ­թին`Նրա սի­րո՛ւն: Նա Ի­րե­նը չի՛ ո­րո­նում: Տե­րը դա ցույց տվեց երկ­րի վրա. «Ինքն ի­րեն ու­նայ­նաց­րեց և ծա­ռա­յի կեր­պա­րանք առ­նե­լով… Ինքն Ի­րեն խո­նար­ հեց­րեց» (­Փի­լիպ­պե­ցի­նե­րին 2.7,8): Ա­հա թե ինչ­պի­սի՜ն է Նրա սե­րը:

25


հունվար

21

Ար­քան` ծա­ռա

Սիո­նի դստերն ա­սե՛ք.Ա­հա քեզ մոտ է գա­լիս քո թա­գա­վո­րը՝ հեզ, է­շին ու քու­ռա­կին հե­ծած (­Մատ­թեոս 21.5)։

Հատ­կու­թյուն­նե­րի ա­նընդգր­կե­լի բազ­մա­զա­նու­թյան, սկզբունք­նե­րի և դ­րանց դրսևոր­ման ինչ­պի­սի՜ անս­պառ գան­ձա­րան է Աստ­ծո սե­րը: Կ­յանք տա­լով ան­ սահ­ման տիե­զեր­քին՝ Ա­րա­րի­չը մեծ բա­վա­կա­նու­թյամբ հո­գաց նրա մա­սին: Ա­ռանց դա­դա­րի, Նա ան­թիվ աշ­խարհ­նե­րի բնա­կիչ­նե­րին է ու­ղար­կում բո­լոր անհ­րա­ժեշտ բա­րիք­նե­րը, պարգև­ներն ու օրհ­նու­թյուն­նե­րը՝ նրանց ե­րա­նե­լի կյան­քի և դ­րանք ճշմար­տա­պես վա­յե­լե­լու հա­մար: Տերն ինք­նա­մո­ռաց ծա­ռա­յում է Իր ստեղ­ծած էակ­նե­րին՝ ա­մեն ակն­թարթ սնե­լով նրան` իր սի­րե­լի խա­ղո­ղի այ­գին, Իր երկ­նա­յին ան­սահ­ման թա­գա­վո­րու­թյու­նը: Նա` տիե­զեր­քի Ա­րա­րիչն ու Կառավարիչը, Ի­րեն ամ­բող­ջո­վին նվի­րել է Իր ստեղ­ծած, Ի­րեն այն­քա՜ն սի­րե­լի էակ­նե­րի հո­գա­տա­րու­ թյա­նը, որ­պես­զի նրանք չա­փա­զանց եր­ջա­նիկ լի­նեն, լի անն­կա­րագ­րե­լի ու­րա­խու­ թյամբ և հոգևոր ա­նա­սե­լի բա­վա­րար­վա­ծու­թյամբ: Աստ­վա­ծա­յին կե­ցու­թյան նպա­ տակն ու ի­մաստն Իր ստեղ­ծած էակ­նե­րին անձ­նա­զոհ ծա­ռա­յելն է: Այդ­պի­սին է Նրա սե­րը, դրա մեջ է դրսևոր­վում նրա էու­թյու­նը: Հռո­մեա­ցի գրող Կ. Է­լիա­նը պատ­մում է մա­կե­դո­նա­կան թա­գա­վոր Ան­տի­գո­նես II Հո­նա­տի (Ք. ա. 283-239 թթ․) մա­սին, ով բա­րե­կա­մա­սեր էր և­աչ­քի էր ընկ­նում մեղմ բնա­վո­րու­թյամբ: Մի ան­գամ Ան­տի­գո­նե­սը, նկա­տե­լով, որ իր որ­դին հպա­տակ­ նե­րի հետ ինք­նիշ­խան է և հան­դուգն, ա­սաց. «Տ­ղա՛ս, մի՞­թե չգի­տես, որ իմ և քո իշ­խա­նու­թյու­նը «պատ­վա­վոր ստրկու­թյուն է»: Այս­պի­սի մեծ մար­դա­սի­րու­թյամբ էր Ան­տի­գո­նե­սը դաս­տիա­րա­կում իր որ­դուն: Եվ ա­պա գրո­ղը բա­րո­յա­խո­սա­կան հե­տաքր­քիր հետևու­թյուն է ա­նում. «­Նա, ով չի քա­ջա­լե­րում այս մար­դու դա­տո­ ղու­թյուն­նե­րը, իմ կար­ծի­քով, եր­բեք չի ճա­նա­չել այն­պի­սի մե­կին, ով մտա­ծում է իս­ կա­կան թա­գա­վո­րի և ղե­կա­վա­րի նման: Հան­դի­պել է միայն այն­պի­սի մարդ­կանց, ո­րոնք մտա­ծել են բռնա­կա­լի նման»: Եր­բեմ­նի փա­ռա­վոր քե­րով­բեն` Ա­րուս­յա­կը, եր­ջա­նիկ էր՝ տիե­զեր­քում ի­րա­կա­ նաց­նե­լով Աստ­ծուց ի­րեն տրված ծա­ռա­յու­թյու­նը: Սա­կայն հե­տա­գա­յում, տանջ­ վե­լով նա­խան­ձից և փա­ռա­մո­լու­թյու­նից, նա սկսեց Աստ­ծուն մե­ղադ­րել իշ­խա­նա­ սի­րու­թյան ու բռնա­կա­լու­թյան մեջ: Մ­նում է միայն ցավ զգալ, որ եր­բեմ­նի սի­րե­լի հրեշ­տա­կը ստա­խոս և զր­պար­տիչ դար­ձավ: Եվ Տե­րը, իջ­նե­լով մե­ղա­վոր եր­կիր, ա­սաց, որ ե­կել է, « ծա­ռա­յի և շա­տե­րի փո­խա­րեն իր կյան­քը որ­պես փրկա­գին տա» (­Մատ­թեոս 20.28): Եվ Նա հի­րա­վի՜ ծա­ռա­յեց: Որ­պես ծա­ռա՝ «Քրիս­տո­սը լվաց Իր ա­շա­կերտ­նե­րի ոտ­քե­րը՝ վկա­յե­լով, որ Ին­քը պատ­րաստ է կա­տա­րե­լու ցան­կա­ցած ծա­ռա­յու­թյուն, որ­քան էլ այն նվաս­տա­ցու­ցիչ թվա» (­Դա­րե­րի փա­փա­գը, էջ 651), միայն թե բաց­վեն Իր զա­վակ­նե­րի աչ­քե­րը, և նրանք տուն վե­րա­դառ­նան` ի­րենց երկ­նա­յին Հոր մոտ: Այդ­պի­սի՜ն է Նրա սե­րը:

26


Կա­րեկ­ցան­քով լե­ցուն

հունվար

22

Մի՛ վա­խե­ցիր, ո­րով­հետև Ես քեզ հետ եմ, մի՛ զար­հու­րիր, ո­րով­հետև Ես քո Աստ­վածն եմ։ Ես քեզ կզո­րաց­նեմ և կօգ­նեմ քեզ, նաև քեզ նե­ ցուկ կլի­նեմ Իմ ար­դար ա­ջով (Ե­սա­յիա 41.10)։ Ե­դե­մա­կան այ­գին մար­դու հան­դեպ Աստ­ծո «սի­րո ևս մեկ ա­պա­ցույց է», աննկա­ րագ­րե­լի գե­ղեց­կու­թյուն, որ ա­րար­վել էր աստ­վա­ծա­յին Ճար­տա­րա­պե­տի և Նկար­չի ան­սահ­ման ի­մաս­տու­թյան ու ա­նընդգր­կե­լի ի­մա­ցու­թյան շնոր­հիվ: Աստ­ված թույլ չտվեց, որ ջրհե­ղե­ղը ոչն­չաց­նի այդ թան­կա­գին գան­ձը. այ­գին վերց­վեց եր­կինք: Եվ այդ չգե­րա­զանց­ված գան­ձը հիաց­մուն­քի ա­ռար­կա կլի­նի ոչ միայն մեր նոր մո­լո­րա­ կի ա­պա­գա բնա­կիչ­նե­րի, այլև այլ մո­լո­րակ­նե­րի բնա­կիչ­նե­րի հա­մար: «­Մեղք չգոր­ ծած աշ­խարհ­նե­րի բնա­կիչ­նե­րի հա­մար ե­րա­նու­թյան այ­գին Աստ­ծո ստեղ­ծա­գոր­ ծա­կան գոր­ծու­նեու­թյան կա­տա­րե­լու­թյան օ­րի­նակ կլի­նի` չա­րա­տա­վոր­ված մեղ­քի ա­նեծ­քով» (­Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 62): Ե­դե­մում եր­կու զար­մա­նա­լի ծա­ռեր կա­յին` կյան­քի ծա­ռը և բա­րին ու չա­րը ճա­ նա­չե­լու ծա­ռը: Մեր նա­խած­նող­նե­րի հա­վերժ ապ­րե­լու պայ­մա­նը կյան­քի ծա­ռի պտուղ­նե­րը ճա­շա­կելն էր: Իսկ բա­րին ու չա­րը ճա­նա­չե­լու ծա­ռի պտուղ­ներն օգ­ տա­գոր­ծե­լը կդառ­նար նրանց մահ­վան պատ­ճա­ռը. այդ պատ­ճա­ռով էլ Տե­րը նրանց խնդրեց, որ չու­տեն այդ պտուղ­նե­րը: Սա­կայն, ի մեծ ցավ Աստ­ծո և­ երկ­նաբ­նակ­ նե­րի, մեր նա­խած­նող­նե­րը չհնա­զանդ­վե­ցին Աստ­ծուն և կե­րան այդ պտուղ­նե­րը: Ինչ­պե՞ս վե­րա­բեր­վեց Տերն այդ անհ­նա­զան­դու­թյա­նը: Կա­տա­րե՞ց Նա Իր նա­ խազ­գու­շա­ցու­մը, որ այն օ­րը, երբ ու­տեն ար­գել­ված պտու­ղը, կզրկվեն կյան­քից: Հրա­ժար­վե՞ց արդ­յոք Ա­րա­րիչն Իր անհ­նա­զանդ զա­վակ­նե­րից՝ մատ­նե­լով նրանց ան­խու­սա­փե­լի բա­րո­յա­կան, մարմ­նա­վոր և հոգևոր այ­լա­սեր­ման: Արդ­յո՞ք երկ­ նա­յին Հայ­րը նրանց թո­ղեց սա­տա­նա­յի քմա­հա­ճույ­քին, ո­րը նեն­գո­րեն խա­բել էր նրանց: Ո՛չ: Դա հա­տուկ չէ Աստ­ծո սի­րուն. Նա չի կա­րող լքել Իր ստեղ­ծած էակ­նե­ րին, երբ նրանք ա­ղե­տա­լի վի­ճա­կում հայտն­վեն: «Ես քեզ ինչ­պե՞ս թող­նեմ, ո՛վ Եփ­րեմ, քեզ ինչ­պե՞ս հանձ­նեմ, ո՛վ Իս­րա­յել. Ես քեզ ինչ­պե՞ս Ադ­մա­յի նման դարձ­նեմ, Սե­բո­յի­մի պես ա­նեմ. սիրտս գա­լար­վում է Իմ ներ­ սում. բոր­բոք­վում է կա­րեկ­ցու­թյունս» (Ով­սեե 11.8)։ Աստ­ված մեր դժբախտ նա­խած­նող­նե­րին հա­վաս­տիաց­րեց, որ չի լքի նրանց: Աստ­ված բա­ցեց նրանց «Այն խոր­հուր­դը, որ ծածկ­ված էր դա­րեր և սե­րունդ­ներ շա­րու­նակ»: Այդ խոր­հուր­դը ոչ մի էա­կի հայտ­նի չէր ողջ տիե­զեր­քում, որ Նա պատ­ րաստ է զո­հել Իր կյանքն Իր ստեղ­ծած էակ­նե­րի հա­մար, ե­թե նրանք երբևէ մեղք գոր­ծեն, այդ ճա­նա­պար­հով նրանց վե­րա­դարձ­նել կորց­րած սրբու­թյու­նը և նրանց հետ վե­րա­կանգ­նել հա­ղոր­դակ­ցու­թյու­նը: Լ­սե­լով Տի­րո­ջը՝ Ա­դամն ու Ե­վան կոտր­ված սրտով ծնկի ե­կան Նրա ա­ռաջ:

27


հունվար

23

Սերն ա­մեն ին­չի դի­մա­նում է

Քա­նի որ շնորհ է, ե­թե որևէ մե­կը համ­բե­րում է ա­նար­դա­րա­ցիո­րեն վրա հա­սած նե­ ղու­թյուն­նե­րին՝ գի­տակ­ցե­լով Աստ­ծու գո­յու­թյու­նը (Ա Պետ­րոս 2.19)։

Անհ­նար է մինչև վերջ հաս­կա­նալ Աստ­ծո սե­րը. այն պետք է ինքդ փոր­ձես: Իսկ թե ինչ­պես է դրսևո­րում Իր սե­րը, Տե­րը պար­զա­բա­նեց ա­ռակ­նե­րի, ինչ­պես նաև կյան­քի օ­րի­նակ­նե­րի մի­ջո­ցով։ Դա ճշմար­տու­թյու­նը հաս­կա­նա­լու և յու­րաց­նե­լու լա­վա­գույն ճա­նա­պարհն է: Ինչ-որ մեկն ար­դա­րա­ցիո­րեն ա­սել է. «Եր­կար է հոր­դոր­ նե­րի ու­ղին, սա­կայն կարճ ու հա­մո­զիչ է օ­րի­նակ­նե­րի ու­ղին»: Կա­րեկ­ցել օ­տա­րին, նե­րո­ղա­միտ լի­նել մեկ ու­րի­շի բնա­վո­րու­թյան թե­րու­թյուն­նե­ րի հան­դեպ, պատ­րաստ լի­նել զո­հա­բե­րելու ոչ միայն նյու­թա­կան բա­րիք­նե­րը, այլև սե­փա­կան կյան­քը՝ հա­նուն մեր­ձա­վոր­նե­րի փրկու­թյան, և հար­յու­րա­վոր այլ սուրբ դրսևո­րում­ներ՝ բնա­վո­րու­թյան պայ­ծառ գծե­րի, միև­նույն ալ­մաս­տի նրբա­գեղ ե­րե­ սա­կում­ներն են, ո­րի ա­նունն է «Աստ­ծո սեր»: Եվ սի­րո բազ­մա­զան հատ­կու­թյուն­նե­ րի ակ­նա­ռու դրսևո­րու­մը այն­պես է տպա­վո­րու­թյուն գոր­ծում և հիաց­նում մեր հո­ գի­նե­րը, որ քա­ջա­լե­րում է և պատ­րաս­տա­կա­մու­թյուն ծնում` ըն­դօ­րի­նա­կե­լու նման ա­րարք­ներն ու կեն­սաձևը: Պ­լու­տար­քո­սը պատ­մում է, որ երբ Ս­պար­տա­յի ար­քա Լի­կուր­գո­սը սկսեց օգ­տա­ կար և­ անհ­րա­ժեշտ բա­րե­փո­խում­ներ մտցնել, հա­րուստ­նե­րը կա­տա­ղի ա­տե­լու­ թյամբ լցվե­ցին նրա հան­դեպ: Մի ան­գամ հրա­պա­րա­կում շրջա­պա­տե­ցին նրան և բարձ­րա­ձայն վի­րա­վո­րե­լով՝ սկսե­ցին հրմշտել: Քա­րե­րի կար­կու­տի տակ` Լի­կուր­ գո­սը հասց­րեց փախ­չել: Երբ ըն­կան նրա հետևից, ո­րո­շեց թաքն­վել տա­ճա­րում: Եվ չէր հասց­րել թաքն­վել այն­տեղ, երբ Ա­լեք­սանդր ա­նու­նով մի ե­րի­տա­սարդ՝ ընդ­հա­ նուր առ­մամբ ոչ հի­մար, սա­կայն հա­խուռն ու կո­պիտ, այն պա­հին, երբ Լի­կուր­գո­սը շրջվեց, փայ­տով հա­նեց նրա աչ­քը: Ար­քան, հա­մար­ձակ կանգ­նե­լով իր հա­լա­ծող­նե­ րի ա­ռաջ, ցույց տվեց ար­յու­նով պատ­ված դեմ­քը և դա­տարկ ակ­նա­կա­պի­ճը: Ափ­ սո­սան­քի ու սար­սա­փե­լի ա­մո­թի զգա­ցու­մը տի­րեց բո­լո­րին: Նրանք ան­մի­ջա­պես ո­րո­շե­ցին նրա իշ­խա­նու­թյա­նը հանձ­նել Ա­լեք­սանդ­րին և կի­սե­լով ար­քա­յի վիշ­տը՝ տուն ու­ղեկ­ցե­ցին նրան: Հան­դի­մա­նան­քի ոչ մի խոսք չա­սե­լով՝ Լի­կուր­գո­սը տուն տա­րավ Ա­լեք­սանդ­րին և­ ա­ռա­ջար­կեց, որ ի­րեն օգ­նի ա­պա­քին­վե­լու ըն­թաց­քում: Ա­լեք­սանդ­րը հա­մա­ձայ­նեց և­ ան­խոս կա­տա­րում էր այն ա­մե­նը, ինչ ի­րեն հանձ­ նա­րա­րում էին: Մշ­տա­պես գտնվե­լով Լի­կուր­գո­սի կող­քին՝ հաս­կա­ցավ, որ նա հե­ զա­բա­րո, անխ­ռով ու խստա­կեն­ցաղ մարդ է, և մեծ հա­մակ­րան­քով տրա­մադր­վեց դե­պի այդ զար­մա­նա­լի նե­րո­ղա­միտ և կա­րե­կից անձ­նա­վո­րու­թյու­նը: Այդ­պես Ա­լեք­ սանդ­րը պիղծ և­ ամ­բար­տա­վան պա­տա­նուց վե­րած­վեց հա­մեստ և խո­հեմ տղա­ մար­դու: Սե­րը չա­րով չի պա­տաս­խա­նում չա­րին, այլ բա­րիով է հաղ­թում չա­րին (տե՛ս Հռո­ մեա­ցի­նե­րին 12.20):

28


Սե­րը չի հան­դի­մա­նում - մաս 1

հունվար

24

«­Մի՞­թե Եփ­րե­մը պատ­վա­կան որ­դի է ինձ հա­մար կամ սի­րա­կան զա­վա՞կ է, ո­րով­ հետև ինչ­քան հա­ճախ էլ նրա դեմ խո­սեմ, կրկին ան­պատ­ճառ հի­շում եմ նրան. ուս­տի իմ սիր­տը կա­րո­տում է նրան» (Ե­րե­միա 31.20):

Ո՞րն է Աստ­ծո սի­րո ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը: Ի՞նչն է, ընդհանուր առմամբ, բնո­ րո­շում այն: Նրա սի­րուն բա­ցար­ձա­կա­պես հա­տուկ չէ Իր ստեղ­ծած էակ­նե­րին ցավ պատ­ճա­ռե­լը, նա լցված է միայն բա­րիք պարգևե­լու, նրանց կյան­քը եր­ջա­ նիկ, հա­ճե­լի ու ցան­կա­լի դարձ­նե­լու ցան­կու­թյամբ: Աստ­ծո սե­րը չի վշտաց­նում, չի հան­դի­մա­նում, չի տխրեց­նում, և­այն դեպ­քե­րում, երբ նրանց վար­քա­գի­ծը կամ ա­րարք­ներն ա­նար­ժան են: Հրեա հոգևոր լու­սա­տու­ներն այս­պես էին ա­սում. «Ով հրա­պա­րա­կավ վի­րա­վո­րում է (տա­ռա­ցիո­րեն «ստի­պում է գու­նատ­վել») իր մեր­ ձա­վո­րին…­թեև այն նշված է Թո­րա­յում (օ­րենք) և բա­րի գոր­ծե­րում, բա­ժին չու­նի ա­պա­գա աշ­խար­հում»: Ե­դե­մում մենք հան­դի­մա­նու­թյան խոսք ան­գամ չենք լսում մեր նա­խած­նող­նե­րի հաս­ցեին, երբ նրանք ան­տե­սե­ցին Աստ­ծո պատ­վի­րա­նը: Տե­րը Կա­յե­նին ևս չ­հան­ դի­մա­նեց եղ­բայ­րաս­պա­նու­թյան հա­մար: Այն, ինչ ա­րե­ցին Ա­դամն ու Ե­վան, նաև Կա­յե­նի ա­ղա­ղա­կող ոճ­րա­գոր­ծու­թյու­նը ծանր բե­ռան նման նստեց մեր Տի­րոջ հո­ գում: Նա ա­նա­սե­լի ցա­վով ըն­դու­նեց Իր հե­ղի­նա­կու­թյան բա­ցա­հայտ մեր­ժումն Իր սի­րե­լի էակ­նե­րի կող­մից և­ ողջ տիե­զեր­քում ա­ռա­ջին սպա­նու­թյու­նը: Իր ան­սահ­ ման սի­րո մեջ երկ­նա­յին Հայ­րը չհան­դի­մա­նեց և չա­նար­գեց իր ստեղ­ծած աշ­խար­ հի կար­գը խախ­տող­նե­րին: Նրանք Իր զա­վակ­ներն էին, և Նա փոր­ձեց միայն խղճի ու բա­նա­կա­նու­թյան կոչ ա­նել նրանց, որ­պես­զի բաց­վեն նրանց աչ­քե­րը և ճշ­մա­ րիտ գնա­հա­տա­կան տան ի­րենց հան­ցանք­նե­րին: Չ­հաս­կա­նա­լով Աստ­ծո սե­րը և Նրա բնա­վո­րու­թյու­նը՝ մենք չենք կա­րող հաս­կա­նալ Նրա վե­րա­բեր­մուն­քը և գոր­ծո­ ղու­թյուն­նե­րը մե­ղա­վոր­նե­րի հան­դեպ: Սո­վի ժա­մա­նակ Աբ­րա­հա­մը ո­րո­շեց գնալ Ե­գիպ­տոս և­ ո­րոշ ժա­մա­նակ այն­տեղ ապ­րել: Աբ­րա­հա­մը դի­մե՞ց Աստ­ծուն, որ­պես­զի ի­մա­նա՝ քա­ջա­լե­րո՞ւմ է Նա իր ծրա­ գի­րը: Ո՛չ. և դա նրա սխալն էր, ո­րը հան­գեց­րեց հա­ջորդ սխա­լին: Աբ­րա­հա­մը երկ­ յու­ղեց իր կյան­քի հա­մար և ան­հա­վա­տի նման վար­վեց․ Սա­ռա­յին ա­ռա­ջար­կեց, որ խա­բի ե­գիպ­տա­ցի­նե­րին, որ­պես թե իր կի­նը չէ։ Եվ փա­րա­վո­նը նրան իր հա­րեմը տա­րավ: Արդ­յո՞ք Աբ­րա­համն Աստ­ծուն վշտաց­րեց իր ա­րար­քով: Ան­կաս­կա՛ծ: Սա­ կայն որ­քա՜ն նե­րո­ղա­միտ ու կա­րե­կից գտնվեց Նա Աբ­րա­հա­մի սխալ­նե­րի հան­ դեպ: Աստ­ված ոչ մի ձևով չհան­դի­մա­նեց նրան, միայն լուռ մի­ջամ­տեց և նրան փրկեց մեղ­քից: Նրան հե­թա­նո­սը հան­դի­մա­նեց ա­նազ­նիվ ա­րար­քի հա­մար, հե­թա­ նո­սը «դաս­տիա­րա­կեց»: Օ՜, հրա­շա­լի է Աստ­ծո սե­րը, որ հիաց­մունք ու երկ­յու­ղա­ծու­թյուն է ա­ռա­ջաց­նում:

29


հունվար

25

Սե­րը չի հան­դի­մա­նում - մաս 2

Պատ­վի­րա­նի նպա­տա­կը սերն է՝ բխած մա­քուր սրտից, բա­րի խղճմտան­քից ու ան­կեղծ հա­վա­տից (Ա Տի­մո­թեոս 1.5): Աբ­րա­հա­մը մե­ծա­գույն պատ­վի ար­ժա­նա­ցավ․ ան­մի­ջա­կա­նո­րեն շփվեց տիե­ զեր­քի Ղե­կա­վա­րի հետ: Նա տասն ան­գամ հայտն­վեց Աբ­րա­հա­մին և­ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցավ նրա կյան­քում: Եվ դա զար­մա­նա­լի չէ. չէ՞ որ այն հե­ ռա­վոր, խառ­նաշ­փոթ ժա­մա­նակ­նե­րում Աբ­րա­համն Իր ան­վե­րա­պահ հնա­զան­դու­ թյամբ մե­կընդ­միշտ Աստ­ծո հետ կա­պեց իր ճա­կա­տա­գի­րը: Աբ­րա­համն Աստ­ծո հա­ մար անգ­նա­հա­տե­լի գանձ էր հե­թա­նո­սա­կան կռա­պաշ­տու­թյան հա­մընդ­հա­նուր խա­վա­րի մեջ: Մեր մո­լո­րա­կը մեղ­քից փրկե­լու Իր հե­ռա­վոր և հա­վեր­ժա­կան ծրա­ գի­րը Տե­րը կա­պեց Աբ­րա­հա­մի ան­վան հետ, այդ պատ­ճա­ռով Աստ­վա­ծաշն­չում նա հա­մար­վում է «Աստ­ծո ըն­կեր»: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, չնա­յած Աստ­ծո ուղ­ղա­կի ա­ռաջ­նոր­դու­թյա­նը, Աբ­րա­հա­մը սխալ­ներ էր թույլ տա­լիս: Աստ­ծո ան­կեղծ զա­վակ­նե­րին բո­լո­րո­վին չեն շփո­թեց­նի Աբ­րա­հա­մի (նաև աստ­վա­ծաշնչ­յան ցան­կա­ցած մար­գա­րեի կամ ար­դար անձ­նա­ վո­րու­թյան) սխալ­նե­րը: Մեղ­քի գո­յու­թյան պայ­ման­նե­րում դա զար­մա­նա­լի չէ: Իսկ ա­հա ա­մե­նագլ­խա­վո­րը և­ ա­մե­նա­զար­մա­նա­լին Տի­րոջ վե­րա­բեր­մունքն է Իր զա­ վակ­նե­րի հան­դեպ, երբ նրանք սխալ­վում և մեղք են գոր­ծում: Աստ­ված Աբ­րա­հա­մին խոս­տա­ցավ, որ ի­րե­նից մի մե­ծա­թիվ ժո­ղո­վուրդ կա­ռա­ ջա­նա: Եվ դա նրան աս­վեց այն ժա­մա­նակ, երբ ար­դեն 75 տա­րե­կան էր և, ընդ ո­րում, ըն­տա­նե­կան վիշտ ու­ներ` Սա­ռան չէր կա­րո­ղա­նում ծննդա­բե­րել: Անհ­րա­ ժեշտ էր, որ Աբ­րա­հա­մը (նաև Սա­ռան) հա­վատ ու­նե­նա սե­րունդ­նե­րին սպա­սե­լու հա­մար, իս­կա­կան հա­վատ՝ աստ­վա­ծա­յին ա­մե­նա­զո­րու­թյան հան­դեպ: Եվ նրանք օ­րըս­տօ­րե սպա­սում էին Աստ­ծո խոստ­ման կա­տար­մա­նը: Սա­կայն ան­ցան ոչ թե օ­րեր, այլ տա­րի­ներ (ամ­բողջ տա՜­սը տա­րի), իսկ ե­րե­խա­ներն այդ­պես էլ չկա­յի՜ն: Ի՞նչ կա­րե­լի էր ա­նել նման դեպ­քում: Եվ ա­հա գե­ղե­ցիկ Սա­ռա­յի մեջ մի գա­ղա­ փար ծնվեց. մի­գու­ցե, ի­րե՞նք պետք է ինչ-որ բան մտա­ծեն, որ ի­րենց ե­րե­խա­նե­ րը հայտն­վեն: Ա­հա ես ե­րի­տա­սարդ սպա­սու­հի ու­նեմ Հա­գար ա­նու­նով. ին­չո՞ւ նա ե­րե­խա չծնի Աբ­րա­հա­մի հա­մար: Նա բո­լոր կա­նոն­նե­րով կհա­մար­վի ի­րենց հա­րա­ զատ ժա­ռան­գը: Այդ ծրա­գի­րը նա ա­ռա­ջար­կեց Աբ­րա­հա­մին, և վեր­ջինս հա­մա­ ձայ­նեց: Եվ Հա­գա­րը որ­դի ծնեց: Ու­րա­խա­ցավ թե՛ Աբ­րա­հա­մը, թե՛ Սա­ռան: Միայն Տե­րը չու­րա­խա­ցավ կա­տար­վա­ծից: Աբ­րա­հա­մի ա­րար­քը վշտաց­րեց Նրան: Ին­չո՞ւ Աբ­րա­հա­մը Սա­ռա­յին չա­սաց․ «Ս­պա­սի՛ր, հար­կա­վոր է Աստ­ծուն հարց­նել և տես­ նել, թե ինչ կպա­տա­խա­նի Նա: Ե­թե Նա ա­սի, որ պետք չէ այդ­պես վար­վել, ու­րեմն կսպա­սենք: Մենք տա­սը տա­րի սպա­սել ենք. կշա­րու­նա­կենք սպա­սել:»: Ա­վաղ, Աբ­ րա­համն այդ­պես չվար­վեց։ Եվ Տե­րը դա­դա­րեց շփվել Աբ­րա­հա­մի հետ: Տաս­նե­րեք տա­րի Նա լռեց… Դրա­նով Աստ­ված ցան­կա­նում էր ինչ-որ բան սո­վո­րեց­նել նրան:

30


Սե­րը չի հան­դի­մա­նում - մաս 3

հունվար

26

Նա­խատ­վե­լիս Նա փո­խա­րե­նը չէր նա­խա­տում, չար­չար­վե­լիս չէր սպառ­ նում, այլ հանձն­վեց ար­դար դա­տա­վո­րին (Ա Պետ­րոս 2.23)։ Աստ­ված Իր լռու­թյամբ Աբ­րա­հա­մին հաս­կաց­րեց, որ նրա ա­րար­քը հա­ճո չէ Ի­րեն. այդ­պի­սի ո­րո­շում նա չպետք է ըն­դու­ներ, ա­ռանց Իր գի­տու­թյան ու հա­մա­ձայ­նու­ թյան: Աստ­ծո լռու­թյան այդ բո­լոր տա­րի­նե­րը լուրջ փոր­ձու­թյան տա­րի­ներ էին Աբ­ րա­հա­մի հա­մար` նրա գոր­ծո­ղու­թյուն­ներն ու ու­ղի­նե­րը ստու­գե­լու հա­մար: Նա տագ­նա­պով հարց էր տա­լիս ի­րեն. «Որ­տե՞ղ եմ սխալ­վել: Ո՞րն է իմ մեղ­քը, որ Տե­րը լռում է»: Եվ ան­կաս­կած է, որ Աբ­րա­հա­մը միայն ի­րեն էր մե­ղադ­րում, որ Աստ­ված տա­րի­նե­րով չի հա­ղոր­դակց­վում իր հետ: Եվ ո՞վ լի­ներ Աբ­րա­հա­մի փո­խա­րեն, որ չզղջար և խո­րա­պես չվշտա­նար տե­ղի ու­նե­ցած հա­մար: Տե­րը հայտն­վեց Աբ­րա­հա­ մին ու ա­սաց. «Ես եմ ա­մե­նա­զոր Աստ­վա­ծը. քայ­լի՛ր Իմ առջև և­ ա­նա­րատ ե­ղիր» (­Կաս­կա՛ծ ան­գամ չու­նե­նաք, որ Ես եմ Տե­րը, Ես ա­մեն բան կա­րող եմ, սերտ կա­պի մե՛ջ ե­ղիր Ինձ հետ: Ապ­րի՛ր այն գի­տակ­ցու­թյամբ, որ քո ողջ կյան­քը բաց գիրք է Ինձ հա­մար: Բո­լոր ու­ղի­ներն ու ա­րարք­ներն ա­ռանց Ինձ ա­րա­տա­վոր են: Մա­քո՛ւր պա­հիր քեզ): Այ­նու­հետև Տե­րը եր­կար զրու­ցեց Աբ­րա­հա­մի հետ. դա ա­մե­նաեր­կար զրույցն էր, որ նրանք ու­նե­ցել էին: Նա հա­վաս­տիաց­րեց Աբ­րա­հա­մին, որ Իր դի­տա­վո­րու­ թյուն­նե­րը չեն փոխ­վել` հենց Սա­ռան պետք է ծնի խոս­տաց­ված զա­վա­կին, և տա­ րի­ներն այս­տեղ խո­չըն­դոտ լինել չեն կա­րող: Զար­մա­նա­լի է, ինչ­պի­սի՜ համ­բե­րու­ թյուն, ինչ­պի­սի գթասր­տու­թյուն և նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­րեց Տե­րը Աբ­րա­հա­մի հան­դեպ: Հան­դի­մա­նու­թյան չնչին խո՛սք ան­գամ չհնչեց Աստ­ծո շուր­թե­րից: Նա մեղմ ու նրբան­կատ դաս­տիա­րա­կում ու դա­սեր էր տա­լիս Իր ըն­կե­րո­ջը: Զար­մա­ նա­լի՜ է Աստ­ծո սե­րը: Չէ՞ որ միայն այդ­պես կա­րե­լի է օգ­նել մար­դուն, որ փոխ­վի: Պե­րիկ­լե­սը Ա­թե­նա­կան պե­տու­թյան նշա­նա­վոր պե­տա­կան գոր­ծիչ, հռե­տոր և մար­տա­վար էր (V դար Ք. ա.): Մի ա­ռի­թով ինչ-որ սան­ձար­ձակ անձ­նա­վո­րու­թյուն բար­կա­ցավ Պե­րիկ­լե­սի վրա և սկ­սեց հրա­պա­րա­կավ հայ­հո­յել ու վի­րա­վո­րել նրան: Թե­պետ ճիչն ու ա­նեծք­նե­րը չդա­դա­րե­ցին ամ­բողջ օ­րը, Պե­րիկ­լե­սը մեկ բա­ռով ան­ գամ չպա­տաս­խա­նեց ի­րեն վի­րա­վո­րո­ղին: Սա­կայն այդ մար­դը չէր խա­ղաղ­վում: Երբ ե­րե­կո­յան Պե­րիկ­լե­սը տուն էր վե­րա­դառ­նում, նա հե­տապն­դեց նրան և­ ամ­ բողջ ճա­նա­պար­հին շա­րու­նա­կեց բարձ­րա­ձայն վի­րա­վո­րա­կան խոս­քեր բղա­վել նրա հաս­ցեին: Պե­րիկ­լե­սը հա­սավ տուն, երբ ամ­բող­ջո­վին մթնել էր: Եվ այդ ժա­մա­ նակ նա ստրու­կին հրա­մա­յեց, որ վերց­նի ջահն ու տուն ու­ղեկ­ցի այդ ան­ծա­նո­թին (Վ. Կես­սել­ման): Այդ­պես է Տե­րը դրսևո­րում Իր աստ­վա­ծա­յին սե­րը մեր հո­գի­նե­րում:

31


հունվար

27

Սերն ա­մեն ինչ ծած­կում է

Արդ Աստ­ծո՛ւն նման­վեք որ­պես սի­րե­լի որ­դի­ներ։ Եվ սի­րո՛վ վար­վեք, ինչ­պես որ Քրիս­տոսն էլ մեզ սի­րեց ու Ի­րեն մեզ հա­մար ըն­ծա և զոհ մա­տու­ցեց Աստ­ծուն՝ որ­ պես ա­նու­շա­հո­տու­թյուն (Ե­փե­սա­ցի­նե­րին 5.1-2)։

Տի­րոջ նա­խա­կա­րա­պե­տը` Հով­հան­նես Մկր­տի­չը, պետք է պատ­րաս­տեր Նրա ճա­նա­պար­հը: Իս­կա­պես, Աստ­ծո խի­զախ, անձ­նա­զոհ և նվիր­յալ մար­գա­րեն խոս­ քով ու գոր­ծով մարդ­կա­յին սրտե­րում հող էր պատ­րաս­տում, որ­պես­զի նրանք ըն­ դու­նակ լի­նեն ըն­դու­նե­լու փրկա­րար և բա­րի լու­րը հենց Ի­րե­նից` Տի­րո­ջից: Հա­սավ ժա­մը, և Տերն Ին­քը գնաց Հով­հան­նե­սի մոտ և մկրտ­վեց նրա կող­մից: Եվ մկրտու­թյան ժա­մա­նակ ձայն հնչեց երկն­քից. «­Դա է Իմ սի­րե­լի Որ­դին, որ ու­նի Իմ բա­րե­հա­ճու­թյու­նը» (­Մատ­թեոս 3.17)։ Իսկ Հով­հան­նե­սը Հոր­դա­նա­նի ա­փին հա­ վաք­ված ժո­ղովր­դին հան­դի­սա­վոր ու բարձ­րա­ձայն հռչա­կեց. «Ա­հա՛ Աստ­ծո Գա­ռը, որ Իր վրա է վերց­նում աշ­խար­հի մեղ­քը» (­Հով­հան­նես 1.29)։ Սա­կայն Հե­րով­դե­սը չհան­դուր­ժեց Հով­հան­նե­սի ուղ­ղա­կի մեր­կա­ցում­նե­րը` Հե­ րով­դիա­յի հետ իր ա­նօ­րի­նա­կան կա­պի վե­րա­բեր­յալ, և բանտ նե­տեց նրան: Բան­ տար­կու­թյան մեջ Հով­հան­նե­սը սպա­սում էր, որ Հի­սու­սը՝ որ­պես Հրեաս­տա­նի ճշմա­րիտ Թա­գա­վոր, ինչ-որ բան կա­նի ի­րեն ա­զա­տե­լու հա­մար: Ա­վա՜ղ, ո՛չ մի օգ­ նու­թյուն, ո՛չ մի ա­զա­տագ­րում: «Եվ այդ ժա­մա­նակ հու­սա­հա­տու­թյունն ու կաս­ կած­նե­րը տի­րե­ցին նրան» (­Դա­րե­րի փա­փա­գը, էջ 214): Նա Տի­րոջ մոտ ու­ղար­կեց իր ա­շա­կերտ­նե­րին՝ հետև­յալ հար­ցով` «­Դո՞ւ ես Նա, որ գա­լու էր, թե՞ ու­րի­շի սպա­ սենք» (­Մատ­թեոս 11.3)։ Հի­սու­սի հա­մար մեծ ցավ էր Հով­հան­նե­սից նման խոս­ քեր լսե­լը: Չէ՞ որ Հով­հան­նե­սին այն­քան բա­ցա­հայտ վկա­յու­թյուն­ներ ու ակն­հայտ ա­պա­ցույց­ներ էին տրվել Քրիս­տո­սի մա­սին: Եվ ա­հա… կաս­կած­ներ, թե­րա­հա­ վա­տու­թյուն: Եվ Տերն այս­պի­սի պա­տաս­խան տվեց. «Գնա­ցե՛ք և պատ­մե՛ք Հով­ հան­նե­սին, ինչ որ լսում ու տես­նում եք։ Կույ­րե­րը տես­նում են, կա­ղե­րը՝ քայ­լում, բո­րոտ­նե­րը՝ մաքր­վում, խու­լե­րը՝ լսում, մե­ռել­նե­րը՝ հա­րու­թյուն առ­նում, և­աղ­քատ­ նե­րին Ա­վե­տա­րան է քա­րոզ­վում։ Եվ ե­րա­նի՜ նրան, ով Ին­ձա­նով չի գայ­թակղ­վի» (­Մատ­թեոս 11.4-6)։ Երբ Հով­հան­նե­սի ա­շա­կերտ­նե­րը գնա­ցին, Հի­սու­սը վսեմ խոս­ քե­րով և­ազ­դե­ցիկ ձայ­նով սկսեց ամ­բո­խի հետ խո­սել Հով­հան­նե­սի մա­սին. նա քա­ մուց տա­տան­վող ե­ղե՜գ չէ: Նա փա­փուկ հա­գուստ­նե­րով չի քայ­լել և թա­գա­վո­րա­ կան ա­պա­րանք­նե­րում չի ապ­րել: Ո՞վ է նա` մար­գա­րե՞: Նա մար­գա­րեի՛ց էլ մեծ է: Նա Աստ­ծո հրեշ­տակն է, նա Ե­ղիան է, որ ե­կավ մար­գա­րեու­թյան հա­մա­ձայն: Բո­լոր մար­գա­րե­նե­րի մեջ Հով­հան­նես Մկրտ­չից ա­վե­լի մե­ծը չկա՛: Հրա­պա­րա­կավ ինչ­պի­սի՜ բարձ­րա­կարգ գնա­հա­տա­կա­նի ար­ժա­նաց­րեց Տե­րը Հով­հան­նե­սի ծա­ռա­յու­թյու­նը: Ի՜նչ հիա­նա­լի ջա­տա­գո­վու­թյուն պոկ­վեց Հի­սու­սի սրտից՝ Հով­հան­նե­սի վե­րա­բեր­յալ: Արդ­յո՞ք Աստ­ծո սի­րուն հա­մա­հունչ էր` հա­վա­ տի հա­մար հան­դի­մա­նել հա­վա­տա­րիմ ծա­ռա­յին ու նա­հա­տա­կին: Ո՛չ. մեր Տերն այդ­պի­սի՜ն չէ: Նա` հա­վեր­ժա­կան ու ան­փո­փոխ Սե­րը, Հով­հան­նե­սի հետ միա­սին տա­ռա­պո՜ւմ էր բան­տում:

32


Օ­րենք եվ սեր

հունվար

28

Քո ար­դա­րու­թյու­նը հա­վի­տե­նա­կան ար­դա­րու­թյուն է, և Քո օ­րեն­քը՝ ճշմա­րիտ (­Սաղ­մոս 119.142)։

Աստ­ծո բա­րո­յա­կան էու­թյու­նը, որն Աստ­վա­ծա­շուն­չը մեկ բա­ռով ան­վա­նում է «սեր», անս­պառ է և­ա­նընդգր­կե­լի: Եվ կա­րե­լի է միայն ան­վերջ զար­մա­նալ, թե ինչ­ պես է Աստ­ծո ան­սահ­ման ի­մաս­տու­թյու­նը Իր ան­վեր­ջա­նա­լի սե­րը դրսևո­րել տա­սը պատ­վի­րան­նե­րում` հա­մա­ռոտ, պարզ և կոնկ­րետ: Եվ դա, հի­րա­վի, ա­նըմբռ­նե­լի հրա՜շք է: Պար­զա­պես ա­ներևա­կա­յե­լի՜: Սա­կայն դա ի­րա­կա­նու­թյո՛ւն է: Եվ ի­րա­ կան է այն, որ այդ տա­սը պատ­վի­րան­նե­րի վրա է հաս­տատ­ված ողջ ան­սահ­ման տիե­զեր­քը: Եվ այդ բա­ցա­ռիկ ի­րա­կա­նու­թյունն ան­հեր­քե­լի ա­պա­ցույցն է այն բա­ նի, որ Աստ­ծո օ­րեն­քին` տա­սը պատ­վի­րան­նե­րին այ­լընտ­րանք չկա և չի կա­րող լի­նել: Այն բա­ցար­ձակ է, կա­տար­յալ և­ ան­խախտ: Եվ փաստ է, որ տիե­զեր­քը ոչ միայն ապ­րում է կամ գո­յատևում, այլև չա­փա­զանց եր­ջա­նիկ է ապ­րում, ո­րով­ հետև բա­նա­կան էակ­նե­րի բո­լոր կա­րիք­նե­րը` հոգևոր, բա­րո­յա­կան և ֆի­զի­կա­ կան, ա­ռա­վե­լա­գույն չա­փով բա­վա­րար­վում են: Եվ տիե­զեր­քում ծա­գած մեղ­քը, որն իր լիա­կա­տար զար­գա­ցումն ու ի­րա­կա­նա­ցու­մը գտավ մեր մո­լո­րա­կի վրա, միայն հաս­տա­տում է այն ճշմար­տու­թյու­նը, որ աշ­խարհն ու նրա կարգը կա­ռու­ցել այլ սկզբունք­նե­րի վրա, բա­ցի տա­սը պատ­վի­րան­նե­րի օ­րեն­քի սկզբունք­նե­րից, միայն ա­ղե­տա­լի հետևանք­նե­րի կհան­գեց­նի` քաոս, ոչն­չա­ցում և տիե­զեր­քի կոր­ծա­նում: Աստ­ծո օ­րեն­քը կյան­քի օ­րենքն է, ո­րով­հետև օ­րեն­քի էու­թյու­նը մեր­ձա­վոր­նե­րին հար­գե­լու, Աստ­ծուց երկ­յու­ղե­լու սրբա­զան սկզբունքն է: Եվ դա էլ հենց սի­րո դրսևո­ րումն է: Հար­գել մեր­ձա­վոր­նե­րին (և Երկ­նա­յին Թա­գա­վո­րու­թյան յու­րա­քանչ­յուր բա­նա­ կան ա­րա­րա­ծի)՝ նշա­նա­կում է ոտնձ­գու­թյուն չա­նել նրանց կյան­քի ցան­կա­ցած ո­լոր­տի հան­դեպ` բա­րո­յա­կան, ֆի­զի­կա­կան, նյու­թա­կան, սո­ցիա­լա­կան: Հար­գել մեր­ձա­վոր­նե­րին՝ նշա­նա­կում է անձ­նա­զոհ ծա­ռա­յու­թյան հո­գի դրսևո­ րել, նպաս­տել նրանց եր­ջան­կու­թյա­նը, նպաս­տել նրանց բո­լոր դի­տա­վո­րու­թյուն­ նե­րի, ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի ու պարգև­նե­րի զար­գաց­մա­նը, ո­րը կնպաս­տի մարդ­ կանց ծա­ռա­յե­լու գոր­ծին: Հար­գել մեր­ձա­վոր­նե­րին՝ նշա­նա­կում է ապ­րել նրանց հա­մար, դրսևո­րել բա­ցա­ ռիկ ան­շա­հախն­դիր և­ոչ ե­սա­սի­րա­կան հո­գի: Օ­րենքն Աստ­ծո էու­թյան կամ բնա­վո­րու­թյան դրսևո­րումն է. իսկ Աստ­ծո էու­թյու­ նը սերն է:

33


հունվար

29

Սեր եվ­օ­րենք

Ով ու­նի Իմ պատ­վի­րան­նե­րը և պա­հում է դրանք, նա՛ է Ինձ սի­րում (­Հով­հան­նես 14.21):

Ի՞նչ են ա­սում բազ­մա­թիվ հո­վիվ­նե­րի ո­գե­շունչ քա­րոզ­նե­րը, հոգևոր գրող­նե­րի գի­տա­կան աստ­վա­ծա­բա­նա­կան բա­նա­վե­ճերն ու բազ­մա­թիվ աշ­խա­տու­թյուն­նե­րը Աստ­ծո սի­րո մա­սին, ե­թե դրանք չեն կապ­վում օ­րեն­քի հետ: Նրանք հա­մա­րում են, որ օ­րեն­քը ժա­մա­նա­կա­վոր, ան­կա­տար երևույթ է, և­ այդ պատ­ճա­ռով Քրիս­տո­ սը պատ­վի­րեց սի­րել Աստ­ծուն ու մեր­ձա­վոր­նե­րին, և դ­րա մեջ է ողջ ճշմար­տու­ թյու­նը: Դրա հետ կապ­ված՝ հի­շում եմ վեր­ջերս կա­տար­ված մի ու­շագ­րավ դեպք, երբ իշ­խա­նու­թյունն ամ­բողջ ու­ժով ձգտում էր մտա­վո­րա­կան­նե­րի հո­գին «խմո­րել» մարքս-լե­նին­յան ի­մաս­տա­սի­րու­թյամբ: Պ­րո­ֆե­սոր Զի­սը ի­մաս­տա­սի­րու­թյուն էր դա­սա­վան­դում գե­ղար­վես­տա­կան մտա­ վո­րա­կա­նու­թյան կու­սակ­ցա­կան-լու­սա­վոր­չա­կան ցան­ցում: Ու­սում­նա­կան տար­ վա ա­վար­տին ամ­փո­փիչ պա­րապ­մուն­քին պետք է այ­ցե­լեր կու­սակ­ցա­կան բարձր հանձ­նա­ժո­ղո­վը, որ­պես­զի գնա­հա­տի Մոսկ­վա­յի ա­ռաջ­նա­կարգ դե­րա­սան­նե­րի գա­ղա­փա­րա­խո­սա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան մա­կար­դա­կը: Զի­սը նա­խազ­գու­ շաց­նում է իր ունկն­դիր­նե­րից մե­կին`նշա­նա­վոր դե­րա­սան Պետ­կե­րին. «Ես կհարց­ նեմ, թե որն է ի­մաս­տա­սի­րու­թյան հիմ­նա­կան հար­ցը, իսկ դուք կպա­տաս­խա­նեք՝ ի­մաս­տա­սի­րու­թյան հիմ­նա­կան հար­ցը մտա­ծո­ղու­թյան և կե­ցու­թյան հա­րա­բե­րու­ թյան հարցն է…: «­Հի­մա, հի­մա…»,- և Պետ­կե­րը խնամ­քով գրեց պա­տաս­խա­նը: Ամ­փո­փիչ պա­րապ­մուն­քը սկսվեց հան­դի­սա­վոր կեր­պով: Պ­րո­ֆե­սորն ա­սաց. «Զ­րույ­ցը սկսենք ի­մաս­տա­սի­րու­թյան հիմ­նա­կան հար­ցի պա­տաս­խա­նից: Ո՞վ է ցան­կա­նում պա­տաս­խա­նել»: Լ­ռու­թյուն: «­Դե, դո՛ւք պա­տաս­խա­նեք, խնդրեմ» (մատ­նա­ցույց ա­րեց Պետ­կե­րին): Պետ­կե­րը ոտ­քի կանգ­նեց և շ­փո­թա­հար սկսեց ծամծ­մել բա­ռե­րը. «Ի­մաս­տա­սի­րու­թյան հիմ­նա­կան հար­ցը ինչ-որ երկ­րոր­դա­կան հարց չէ, այն ի­մաս­տա­սի­րու­թյան գլխա­վոր, կարևո­րա­գույն հարցն է: Այն կոչ­վում է հիմ­նա­կան, ո­րով­հետև կարևոր է և գլ­խա­վոր … Դա հիմ­նա­կան հարցն է, ո­րով­ հետև գլխա­վորն է, և գլ­խա­վորն է, ո­րով­հետև հիմ­նա­կանն է, այլ ոչ թե ինչ-որ երկ­ րոր­դա­կան հարց»: Պա­րապ­մուն­քից հե­տո Զի­սը նրան հարց­րեց. «Ին­չո՞ւ այդ­քան վատ պա­տաս­խա­նե­ցիք»։ «Ո­րով­հետև կորց­րել էի թղթի կտո­րը, ո­րի վրա պա­տաս­ խանն էր»,-ար­դա­րա­ցավ Պետ­կե­րը (Յ. Բորև): Դե­րա­սան Պետ­կե­րի նման կա­րե­լի է խո­սել սի­րո մա­սին ինչ­քան ա­սես, սա­կայն չշո­շա­փել նրա էու­թյու­նը, որ դրսևոր­ված է օ­րեն­քում: Իսկ ի՞նչ կա­սի Տե­րը սի­րո այդ­պի­սի կրոն դա­վա­նող­նե­րին։ Այն օ­րը շա­տե­րը կա­սեն. «­Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո ա­նու­նով մար­գա­րեա­ցանք… Ես էլ այն ժա­մա­նակ նրանց կհայտ­նեմ. «Ես ձեզ եր­ բեք չեմ ճա­նա­չել. ին­ձա­նից հե­ռա­ցե՛ք, ո՛վ ա­նօ­րե­նու­թյուն գոր­ծող­ներ»» (­Մատ­թեոս 7.22,23)։

34


Սեր, օ­րենք եվ ծիա­ծան

հունվար

30

Ե­թե Իմ պատ­վի­րան­նե­րը պա­հեք, կմնաք Իմ սի­րո մեջ, ինչ­պես Ես Իմ Հոր պատ­վի­ րան­նե­րը պա­հե­ցի և Նրա սի­րո մեջ եմ մնում (­Հով­հան­նես 15.10)։

Ինչ­պե՞ս կա­րե­լի է հա­կա­ռակ Աստ­վա­ծաշն­չի` սի­րո մա­սին խո­սել, ա­ռանց օ­րեն­ քի: Անդ­րա­դառ­նա­լով սի­րո էու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցին՝ Պո­ղոս ա­ռաք­յա­լը գրում է. «­Սերն ըն­կե­րոջ նկատ­մամբ չա­րիք չի գոր­ծի» (Հռո­մեա­ցի­նե­րին 13.10): Այս­տեղ ան­խու­սա­փե­լիո­րեն հարց է ա­ռա­ջա­նում` ինչ­պե՞ս կա­րող ենք ի­մա­նալ, թե ինչ է չա­րի­քը: Ինչ­պե՞ս կա­րող ենք հաս­կա­նալ և­ ըն­կա­լել՝ ինչ է նշա­նա­կում չա­րիք, ե­թե ան­տե­սենք Աստ­ծո օ­րեն­քը: Դա բա­ցա­հայ­տո­րեն հա­կաաստ­վա­ծաշնչ­յան դիր­քո­ րո­շում է, ո­րը հան­գեց­նում է մո­լո­րու­թյուն­նե­րի և­օ­րեն­քի խախտ­ման: Սուրբ Գիր­քը միան­շա­նակ, հստակ և­ ոչ եր­կի­մաստ հաս­տա­տում է, որ չա­րի­քը, մեղքն ու հան­ ցան­քը բա­րո­յա­կան օ­րեն­քի խախ­տումն է. «Օ­րեն­քով է լի­նում մեղ­քի ճա­նա­չում… Արդ ի՞նչ ա­սենք. օ­րեն­քը մե՞ղք է. քա՛վ լի­ցի։ Բայց ես մեղ­քը չէի ճա­նա­չի, ե­թե ոչ օ­րեն­քի մի­ջո­ցով, և ցան­կու­թյունն էլ չէի ճա­նա­չի, ե­թե օ­րեն­քը չա­սեր՝ «­Մի՛ ցան­կա­ ցիր» (Հռո­մեա­ցի­նե­րին 3.20, 7.7)։ «­Սեր» բա­ռը հա­վա­քա­կան ի­մաստ ու­նի, որ բնո­րո­շում է Աստ­ծո բա­րո­յա­կան էու­ թյու­նը, Նրա բնա­վո­րու­թյու­նը: Լի­նե­լով ան­սահ­ման և­ ա­նըմբռ­նե­լի` սե­րը կա­րող է ի­րեն դրսևո­րել ա­մե­նա­տար­բեր ու­ղի­նե­րով և­ ե­ղա­նակ­նե­րով: Աստ­վա­ծա­յին աշ­ խար­հա­կա­ռուց­ման մեջ կա՞ արդ­յոք դրա նման մեկ ու­րիշ բան: Մի ան­գամ անգ­լիա­ցի նշա­նա­վոր ֆի­զի­կոս Ի­սա­հակ Նյու­տո­նը, աշ­խա­տե­լով հե­ ռա­դի­տակ­նե­րի կա­տա­րե­լա­գործ­ման վրա, նկա­տեց, որ օբ­յեկ­տի­վի ցու­ցադ­րած պատ­կե­րի ծայ­րե­րին տե­սա­նե­լի են գու­նա­վոր շեր­տեր: Երևույ­թը հե­տաքրք­րեց նրան, և նա ո­րո­շեց հայտ­նա­բե­րել այդ երևույ­թի պատ­ճա­ռը: Այդ ժա­մա­նակ­նե­րում Անգ­լիա­յում մո­լեգ­նում էր խո­լե­րա­յի հա­մա­ճա­րա­կը, և Նյու­տո­նը ո­րո­շեց ո­րոշ ժա­ մա­նա­կով թաքն­վել հա­րա­զատ գյու­ղում: Իր փոր­ձե­րը կա­տա­րե­լու հա­մար նա գնեց ա­պակ­յա պրիզ­մա­ներ և­ ուղևոր­վեց գյուղ: Այն­տեղ՝ մութ սեն­յա­կում, պա­տու­հա­նի փեղ­կի վրա ոչ մեծ անցք բա­ցեց, ո­րի մի­ջով արևի ճա­ռա­գայթ­նե­րը սեն­յակ էին թա­փան­ցում: Նա պրիզ­ման դրեց ճա­ռա­գայթ­նե­րի ճա­նա­պար­հին, և հա­կա­ռակ պա­տին տար­բեր գույ­նե­րի շեր­տե­րով պատ­կեր ստաց­վեց, ո­րը նա բա­ժա­նեց ծիա­ ծա­նի հայտ­նի յոթ գույ­նե­րի: Ա­հա այս­պես Նյու­տո­նի փոր­ձը մարդ­կու­թյա­նը ծա­նո­ թաց­րեց լույ­սի ճշմա­րիտ բնույ­թին: Եվ ինչ­պես լույսն է բա­ժան­վում յոթ հիմ­նա­կան գույ­նե­րի, այն­պես էլ Աստ­ծո սերն է դրսևոր­վում Օ­րեն­քում` Տասը պատ­վի­րան­նե­րում: Եվ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ ծիա­ծանն է ճա­ռա­գում տիե­զեր­քի Կա­ռա­վար­չի գա­հի շուր­ջը:

35


հունվար

31

Ան­սահ­ման ըն­դար­ձակ

Կեն­դա­նի է Աստ­ծո խոսքն ու ազ­դե­ցիկ և­ա­մեն մի երկ­սայ­րի սրից ա­ռա­վել կտրուկ է. այն թա­փան­ցում է մինչև շնչի և հո­գու, հո­դե­րի և­ող­նա­ծու­ծի բա­ժա­նու­մը, քննում է սրտի խո­կում­ներն ու խոր­հուրդ­նե­րը (Եբ­րա­յե­ցի­նե­րին 4.12)։

Ճիշտ այն­պես, ինչ­պես Աստ­ված Իր սերն ար­տա­հայ­տեց Տա­սը պատ­վի­րան­նե­ րում, այն­պես էլ յու­րա­քանչ­յուր պատ­վի­րան, ե­թե վեր­լու­ծենք, «չա­փա­զանց ըն­դար­ ձակ» լի­նե­լով՝ (­Սաղ­մոս 119.96) ու­նի իր հսկա­յա­կան լու­սա­պատ­կե­րը (սպեկտ­րը): Այդ ճշմար­տու­թյու­նը հաս­տատ­վում է նրա­նով, որ Տե­րը Մով­սե­սին մեծ թվով տար­ բեր պատ­վի­րան­ներ, հրա­հանգ­ներ և բա­րո­յա­կան բնույ­թի հոր­դոր­ներ տվեց։ Հրեա աստ­վա­ծա­բան­ներն ու օ­րենս­գետ­նե­րը, ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րե­լով Թո­րան (­Մով­սե­սի Հն­գա­մատ­յա­նը), հաշ­վե­ցին նրա մեջ գտնվող բո­լոր պատ­վի­րան­ներն ու հրա­հանգ­նե­րը և­ ո­րո­շե­ցին, որ նրանց ընդ­հա­նուր թի­վը 613 է: Նրանք այդ բո­լո­ րը բա­ժա­նե­ցին եր­կու խմբի`կար­գադ­րա­կան կամ պար­տա­դիր պատ­վի­րան­ներ, ո­րոնց թի­վը 248 է (մարդ­կա­յին մարմ­նի օր­գան­նե­րի թվով), և­ ար­գե­լող, ո­րոնց թի­ վը 365 է (ա­րե­գակ­նա­յին տար­վա օ­րե­րի թվով): Հա­վա­տա­ցող մար­դը, ա­ղո­թե­լով և մ­տո­րե­լով, կթա­փան­ցի Աստ­ծո պատ­վի­րան­նե­րի էու­թյան մեջ: Եվ Աստ­ված միշտ պատ­րաստ է օգ­նե­լու Իր ճշմար­տու­թյու­նը ո­րո­նող­նե­րին: Թա­փան­ցե­լով Աստ­ծո սի­րո էու­թյան մեջ՝ Պո­ղոս ա­ռաք­յա­լը հի­շա­տա­կում է մի քա­ նի (ըն­դա­մե­նը մի՜ քա­նի) սահ­մա­նում­ներ, թե ինչ­պես է ի­րեն դրսևո­րում սե­րը. «­Սե­ րը հան­դուր­ժող է, սե­րը բա­րի է, սե­րը չի նա­խան­ձում, չի գո­ռո­զա­նում, չի մե­ծամ­ տա­նում։ Չի լրբա­նում, սե­փա­կան շա­հը չի փնտրում, բար­կու­թյամբ չի գրգռվում, չար բան չի խոր­հում, ա­նի­րա­վու­թյան վրա չի ու­րա­խա­նում, այլ ու­րա­խա­նում է ճշմար­տու­թյան հետ, ա­մեն բան հան­դուր­ժում է, ա­մեն բա­նի հա­վա­տում է, ա­մեն բա­նի հան­դեպ հույս ու­նի, ա­մեն բա­նի համ­բե­րում է» (Ա Կորն­թա­ցի­նե­րին 13.4-7)։ Արդ­յո՞ք ա­ռա­քե­լա­կան այս թվար­կու­մով, թե ինչ­պես է ի­րեն դրսևո­րում կամ ար­ տա­հայտ­վում սե­րը, սպառ­վում է դրսևո­րում­նե­րի ողջ ծա­վա­լը: Բնա­կա­նա­բար, ո՛չ: Այն կա­րե­լի է շա­րու­նա­կել և շա­րու­նա­կել՝ օգտ­վե­լով Նոր Կ­տա­կա­րա­նի գրքե­րից: Սա­կայն, ե­թե Աստ­ված Իր սերն ար­տա­հայ­տել է Օ­րեն­քում` Տա­սը պատ­վի­րան­նե­ րում, ա­պա Պո­ղո­սի հի­շա­տա­կած տասն­չորս «պատ­վի­րան­նե­րից» գո­նե մե­կը հի­ շա­տակ­վո՞ւմ է այն­տեղ: Տա­ռա­ցիո­րեն չի հի­շա­տակ­վում: Սա­կայն ա­ռաք­յա­լը տվել է Աստ­ծուց ներշնչ­ված օ­րի­նա­կը, թե ինչ­պես պետք է դի­տար­կել Տա­սը պատ­վի­րան­ նե­րը՝ հետևե­լով Տի­րոջ հրա­հան­գին: Նա ա­սում է. «Լ­սել եք, թե ի՛նչ աս­վեց նախ­նի­ նե­րին. «­Մի՛ սպա­նիր», իսկ ով սպա­նի, դա­տաս­տա­նի կեն­թարկ­վի։ Բայց ես ա­սում եմ ձեզ. ա­մեն ոք, ով զուր տեղն իր եղ­բոր վրա բար­կա­նա, դա­տաս­տա­նի կեն­թարկ­ վի, և­ով իր եղ­բո­րը «հի­մար» ա­սի, ատ­յա­նի են­թա­կա կլի­նի» (­Մատ­թեոս 5.21-22): Ա­հա այս­պես պարզ­վում է, թե որ­քան «ան­սահ­ման ըն­դար­ձակ է» Աստ­ծո պատ­ վի­րա­նը, և­այն «քննում է սրտի խո­կում­ներն ու խոր­հուրդ­նե­րը»։

36


ՓԵՏՐ­ՎԱՐ

ՆԵ­ՐՈՒՄ Բայց Դու ներող, ողորմած, գթառատ, համբերատար և բազումողորմ Աստված էիր և նրանց չթողեցիր (Նեեմիա 9.17):


փետրվար

1

Ներ­ման ա­ռա­ջին գոր­ծո­ղու­թյու­նը

Բայց Դու նե­րող, ո­ղոր­մած, գթա­ռատ, համ­բե­րա­տար և բա­զու­մո­ղորմ Աստ­ված էիր և նրանց չթո­ղե­ցիր (Նեե­միա 9.17):

Մինչև ո­րո­շա­կի պահ ողջ ա­նընդգր­կե­լի տիե­զեր­քը չգի­տեր, թե ինչ է նշա­նա­կում կյանք` մեղ­քե­րի մեջ: Գո­ղա­նա­լը, խա­բե­լը, զրպար­տե­լը, խո­րա­ման­կե­լը, մե­ղադ­րե­լը, նվաս­տաց­նելն ու կաս­կա­ծե­լը միան­գա­մայն խորթ ու ա­ներևա­կա­յե­լի էր երկ­նաբ­ նակ­նե­րի հա­մար: Ա­մե­նուր, ա­մեն տեղ սրբու­թյան, ա­նեղ­ծու­թյան ու ան­մե­ղու­թյան մթնո­լորտ էր թա­գա­վո­րում: Բայց ա­հա ինչ-որ մի պահ տա­րօ­րի­նակ մտքեր ծա­գե­ ցին Ա­րուս­յա­կի հո­գում. ին­չո՞ւ են աստ­վա­ծա­յին պա­տիվ­ներ տրվում Քրիս­տո­սին, և տիե­զեր­քի Կառավարիչը միայն Նրան է օժ­տել չգե­րա­զանց­ված ի­րա­վունք­նե­րով ու լիա­զո­րու­թյուն­նե­րով: Իսկ Ա­րուս­յա­կը ա­մե­նաօժտ­ված քե­րով­բե­նե­րից մեկն էր, որ ի­րա­կա­նաց­նում էին Աստ­ծո կամ­քը տիե­զեր­քի կա­ռա­վար­ման մեջ: Ին­չո՞ւ ես չեմ կա­րող գրա­վել Նրա տե­ղը… Ա­հա թե եր­կինք­նե­րում ին­չից սկսվեց տիե­զե­րա­կան ցնցող ող­բեր­գու­թյու­նը: Ա­րուս­յա­կը սկսեց մյուս հրեշ­տակ­նե­րի հետ գաղտնաբար կիս­վել իր հե­րե­տի­կո­սա­կան մտքե­րով և­ ըմ­բոստ հա­յացք­նե­րով՝ աս­տի­ճա­նա­բար նրանց հո­գի­նե­րոմ ոչն­չաց­նե­լով հար­գան­քը՝ Աստ­ծո և Նրա օ­րեն­քի հան­դեպ: Աստ­ ված եր­կար ու համ­բե­րա­տար դի­մա­նում էր Ա­րուս­յա­կի եր­կի­մաստ ակ­նարկ­նե­րին ու նեն­գա­դա­վու­թյա­նը: Անհ­նար է նույ­նիսկ պատ­կե­րաց­նել, թե ինչ ցավ էր ապ­ րում Նա` տես­նե­լով, թե ինչ­պես է Իր սի­րե­լի ա­րա­րա­ծը սևաց­նում ու զրպար­տում Նրան` իր Ս­տեղ­ծո­ղի՜ն: Եվ երբ նրա հան­ցա­վոր գոր­ծու­նեու­թյու­նը հա­սավ այն աս­տի­ճա­նի, որ սկսեց սպա­ռա­նալ տիե­զեր­քի հիմ­քե­րին, երկ­նա­յին Հայ­րը ո­րո­ շեց հայ­րա­բար զրու­ցել և Ա­րուս­յա­կին տեղ­յակ պա­հել, թե ին­չով կա­վարտ­վի դա, ե­թե նա կանգ չառ­նի և չ­դա­դա­րեց­նի իր կոր­ծա­նա­րար աշ­խա­տան­քը: «Երկ­նա­յին խոր­հուրդ­նե­րում Ա­րուս­յա­կին խնդրե­ցին, որ հետ կանգ­նի նման մտքե­րից… Նրան բազ­միցս նե­րում ա­ռա­ջար­կե­ցին այն պայ­մա­նով, ե­թե ա­պաշ­խար­հի և խո­նարհ­վի» (Մեծ պայ­քար, էջ 494,495): Դա ներ­ման ա­ռա­ջին գոր­ծո­ղու­թյունն էր տիե­զեր­քում, որ ա­ռա­ջար­կեց Աստ­ված: Դեռ ա­վե­լին. Տե­րը խոս­տա­ցավ լիո­վին վե­րա­կանգ­նել նրա նախ­կին ի­րա­վունք­ներն ու վստա­հու­թյու­նը: Այս­պի­սով, չա­րի­քի աղբ­յու­րի հետ ծայ­րա­հե­ղո­րեն գթա­սիրտ ու նե­րո­ղա­միտ վար­վե­ցին: Ա­հա թե ինչ­պի­սի՜ն է նա` Աստ­ծո սե­րը: Այն անհ­նա՜ր է չա­փել և հաս­կա­նալ: Եվ ինչ ցա­վա­լի է, որ Ա­րուս­յա­կի հպար­տու­թյու­նը թույլ չտվեց նրան ըն­դու­նե­լու Աստ­ծո սի­րո պարգևը` ՆԵՐՈՒՄԸ:

38


«Ես քեզ փրկել եմ»

փետրվար

2

Նա մեր մեղ­քերն Իր մարմ­նով խա­չա­փայ­տի վրա բարձ­րաց­րեց, որ­պես­զի մեղ­քե­րից հե­ռա­նա­լով՝ ար­դա­րու­թյան հա­մար ապ­րենք. դուք Նրա վեր­քե­րով բժշկվե­ցիք (Ա Պետ­րոս 2.24)։

Տե­րը ցան­կա­նում է մեր հո­գի­նե­րում վե­րա­կանգ­նել Իր պատ­կերն ու նմա­նու­թյու­ նը, որ պարգևել է մար­դուն նրա ա­րար­ման ժա­մա­նակ: Այդ­պի­սի՜ն է Նրա սե­րը: Մեղ­քը մեզ բա­ժա­նեց Աստ­ծուց և մեր մեջ ա­ղա­վա­ղեց Նրա պատ­կե­րը: Սա­կայն աստ­վա­ծա­յին կամ­քը ան­փո­փոխ է և հա­վեր­ժա­կան. «Սր­բաց­րե՛ք ձեր ան­ձե­րը և սո՛ւրբ ե­ղեք. ո­րով­հետև Ես սուրբ եմ» (Ղև­տա­կան 11.44), «Արդ, դուք կա­տար­ յա՛լ ե­ղեք, ինչ­պես որ ձեր երկ­նա­վոր Հայրն է կա­տար­յալ» (Մատ­թեոս 5.48): Աստ­ ծո նմա­նու­թյու­նը մե­ղա­վո­րի հո­գում վե­րա­կանգ­նե­լու ու­ղին հեշտ չէ և­ ոչ էլ թեթև: Մեղ­քի հա­մար հար­կա­վոր է վճա­րել, իսկ վար­ձը, հի­րա­վի, ցնցող է` մե­ղա­վո­րի հա­վեր­ժա­կան մա­հը: Այդ­պի­սին է աստ­վա­ծա­յին աշ­խար­հա­կար­գը: Եվ այդ պատ­ ճա­ռով էլ Ե­դե­մում մեղք գոր­ծած մեր նա­խած­նող­նե­րը դա­տա­պարտ­ված էին. և խոսք ան­գամ չէր կա­րող լի­նել Աստ­ծո հետ որևէ տե­սա­կի շփման և Աստ­ծո նմա­ նու­թյու­նը մարդ­կա­յին ու­ղի­նե­րով վե­րա­կանգ­նե­լու մա­սին, ո­րով­հետև դա անհ­նար է: Այդ պատ­ճա­ռով էլ ողջ տիե­զեր­քը` հա­վա­տա­րիմ հրեշ­տակ­ներն ու ան­թիվ, ան­ հա­մար մո­լո­րակ­նե­րի մեղք չգոր­ծած բնա­կիչ­նե­րը քա­րա­ցած սպա­սում էին հար­ցի լուծ­մա­նը. ինչ­պե՞ս կվար­վի Աստ­ված մեղք գոր­ծած Ա­դա­մի ու Ե­վա­յի հետ: Արդ­ յո՞ք կյան­քից կզրկի նրանց՝ դա­տա­պար­տե­լով հա­վեր­ժա­կան մահ­վան: Մի­գու­ցե, խստո­րեն նա­խազ­գու­շաց­նե­լով՝ պայ­մա­նա­կան նե­րո՞ւմ ա­ռա­ջար­կի նրանց: Մի՞­թե Նա կոչնչաց­նի Իր ստեղ­ծած էակ­նե­րին, չէ՞ որ Նա սեր է, ան­սահ­ման, ան­փո­փոխ, հա­վեր­ժա­կա՜ն ՍԵՐ: Եվ ա­հա այդ ժա­մա­նակ Տե­րը հայ­տա­րա­րեց. Նա կվճա­րի երկ­ րի բնա­կիչ­նե­րի մեղ­քե­րի հա­մար, Նա Ին­քը կմա­հա­նա նրանց փո­խա­րեն: Մեղ­քե­րի հա­մար ու­րիշ ոչ մի գին բա­վա­րար չէ և­ան­հա­մա­չափ է ու ա­նըն­դու­նե­լի: Ին­քը՝ Ար­ քան ու Ա­րա­րիչն, Իր վրա վերց­րեց Իր հպա­տակ­նե­րի մեղ­քե­րի պա­տաս­խա­նատ­ վու­թյու­նը, որ­պես­զի նե­րի նրանց: Մի ան­գամ ուշ ե­րե­կո­յան կայսր Նի­կո­լայ I-ը ո­րո­շեց շրջայց կա­տա­րել քա­ղա­քի հսկիչ ան­ցա­կե­տե­րում, որ­պես­զի ան­ձամբ հա­մոզ­վի, թե զին­վոր­նե­րի կող­մից որ­ քա­նով է ճշգրիտ կա­տար­վում կա­նո­նադ­րու­թյու­նը: Ա­մե­նուր նա օ­րի­նա­կե­լի կար­ գու­կա­նոն տե­սավ: Մո­տե­նա­լով Հաղ­թա­կան դար­պա­սի ան­ցա­կե­տին՝ տի­րա­կա­լը ժա­մա­պա­հին ար­գե­լեց հնչեց­նել զան­գը և լուռ մտավ ան­ցա­կե­տի սեն­յա­կը: Հեր­թա­ պահ սպան՝ բնա­կա­նոն տես­քով, հա­մազ­գես­տի բո­լոր կո­ճակ­նե­րը կոճ­կած, ա­մուր քնել էր սե­ղա­նի մոտ՝ գլու­խը ձեռ­քե­րի վրա դրած: Սե­ղա­նի վրա նա­մակ կար: Տի­րա­ կա­լը մի հա­յացք նե­տեց թղթին։ Ս­պան հա­րա­զատ­նե­րին գրել էր, որ գոր­ծե­րը խառ­ նաշ­փոթ վի­ճա­կում են մանր պարտ­քե­րի պատ­ճա­ռով, և վեր­ջում ա­վե­լաց­րել էր. «Ո՞վ կվճա­րի այդ պարտ­քերն իմ փո­խա­րեն»: Տի­րա­կա­լը հա­նեց մա­տի­տը, ստո­ րագ­րեց իր ա­նու­նը և դուրս ե­կավ: Եվ որ­քա՜ն մեծ էր սպա­յի զար­մանքն ու ու­րա­ խու­թյու­նը, երբ նա, արթ­նա­նա­լով, ի­մա­ցավ, թե ով է ո­րո­շել վճա­րել իր պարտ­քե­րը (Վ. Ար­տե­մով):

39


փետրվար

3

Սե­րը նե­րում է

Ո­րով­հետև նրանց ա­նօ­րե­նու­թյուն­նե­րը նե­րող կլի­նեմ և նրանց մեղ­քերն ու նրանց ա­նօ­րե­նու­թյուն­ներն այլևս չեմ հի­շի (Եբ­րա­յե­ցի­նե­րին 8.12):

Երբ մեղ­քի մեջ բռնված Ա­դամն ու Ե­վան կանգ­նած էին Տի­րոջ առջև և վա­խով ու տագ­նա­պով սպա­սում էին, որ մահ­վան դա­տավ­ճիռ կհրա­պա­րակ­վի, ի պա­տաս­ խան՝ ան­սո­վոր ու խորհր­դա­վոր խոս­քեր լսե­ցին. «Այս­պի­սին է Իմ կամ­քը. դուք և ձեր ժա­ռանգ­նե­րը կպայ­քա­րեք չա­րի դեմ: Պայ­քա­րը դա­ժան կլի­նի: Ես ձեզ հետ կլի­ նեմ և ժա­մա­նա­կի մի պա­հի մե­կընդ­միշտ վերջ կդնեմ մեղ­քին ու մե­ղա­վոր­նե­րին: Ես երկ­րին մաս­նա­կիո­րեն զրկում եմ Իմ օրհ­նու­թյուն­նե­րից: Իսկ դուք պար­տա­վոր եք լքել Ե­դե­մը»: Հե­տա­գա­յում Տե­րը հրեշ­տակ­ներ ու­ղար­կեց մեր նա­խած­նող­նե­րի մոտ, որ­պես­զի նրանք, բա­ցե­լով փրկու­թյան ծրա­գի­րը, նրանց փո­խան­ցեն Իր հրա­հան­գը. «­Դուք կմա­հա­նաք, բայց ոչ հի­մա: Ե՛վ դուք, և՛ ձեր բո­լոր ժա­ռանգ­նե­րը կմա­հա­նան: Ե՛վ ձեզ, և՛ ձեր յու­րա­քանչ­յուր ժա­ռան­գի ժա­մա­նա­կա­վոր կյանք կտրվի: Յու­րա­քանչ­ յու­րին հնա­րա­վո­րու­թյուն կտրվի կյան­քի ըն­թաց­քում ընտ­րե­լու այս ու­ղի­նե­րից որևէ մե­կը. ար­դա­րու­թյա՞ն ու­ղի, թե՞ մեղ­քի ու­ղի, Աստ­ծուն վե­րա­դառ­նա­լու` հա­վեր­ժա­ կան կյան­քի ու­ղի՞, թե՞ Նրա­նից հրա­ժար­վե­լու` հա­վեր­ժա­կան մահ­վան ու­ղի: Սա է մարդ­կու­թյան փրկու­թյան աստ­վա­ծա­յին ճանապարհը: Եվ Ես կի­րա­կա­նաց­նեմ դա: Ես` Տերս, կգամ ձեզ մոտ, կգամ մարդ­կա­յին կեր­պա­րան­քով, որ­պես­զի մա­ հա­նամ ձեր փո­խա­րեն: Ինձ վրա կվերց­նեմ հան­ցանքն ու ա­նար­գան­քը, որ մեղ­քի պատ­ճա­ռով դրվել է թե՛ ձեր, թե՛ ձեր բո­լոր ժա­ռանգ­նե­րի վրա: Իմ մահ­վան շնոր­հիվ դուք կա­րող եք ձեռք բե­րել ա­մեն ինչ` մեղ­քե­րի նե­րում, հաշ­տու­թյուն Աստ­ծո հետ, հա­վեր­ժա­կան կյանք: Որ­քան հա­ճախ էին Ա­դամն ու Ե­վան դառ­նո­րեն ող­բում ի­րենց մեղ­քը, զղջում և դա­տա­պար­տում ի­րենց, որ ի­րենց պատ­ճա­ռով սե­փա­կան ժա­ռանգ­նե­րը սե­րունդ առ սե­րունդ բա­րո­յա­կան և հոգևոր ա­ռու­մով ա­վե­լի ու ա­վե­լի ցած կիջ­նեն՝ վե­րած­ վե­լով մե­ղա­վոր հա­ճույք­նե­րի և հան­ցա­վոր դի­տա­վո­րու­թյուն­նե­րի ստրուկ­նե­րի: Ո՛չ մեր դժբախտ նա­խած­նող­նե­րի ար­ցունք­նե­րը, ո՛չ նրանց կո­չե­րը` կանգ առ­նե­լու և­ ար­դար ապ­րե­լու, չկա­րո­ղա­ցան զսպել չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րի և­ ա­նա­ռա­կու­թյան պղտոր հե­ղե­ղը: Նրանց բո­լոր ա­ղերս­նե­րին ու խնդրանք­նե­րին ժա­ռանգ­նե­րը պա­ տաս­խա­նում էին չա­րա­միտ հան­դի­մա­նու­թյուն­նե­րով և կա­տա­ղի ա­նեծք­նե­րով: Եվ ինչ­պե՜ս կա­րող էին պատ­կե­րաց­նել և գի­տակ­ցել, որ մի­լիո­նա­վոր մար­դիկ կկոր­ ծան­վեն ի­րենց մեղ­քով: Եվ միայն Տերն էր օգ­նում նրանց՝ կրե­լու այդ չա­փա­զանց ան­տա­նե­լի բե­ռը, խղճի այդ խայ­թոց­ներն ու տա­ռա­պանք­նե­րը: Եվ փառք Աստ­ծո, որ եր­կինք­նե­րում ոչ ոք և­եր­բեք չի՜ հան­դի­մա­նե­լու Ա­դա­մին ու Ե­վա­յին: Այդ­պի­սին է Աստ­ծո սե­րը. Նա «չար բան չի մտա­ծում» (Ա Կորն­թա­ցի­նե­րին 13.5), (ռու­սա­կան թարգ­մա­նու­թյուն­նե­րից մե­կում աս­վում է. «­Նա չի հի­շում չա­րը»): Նա նե­րո՜ւմ է:

40


Ար­յուն եվ նե­րում

փետրվար

4

Նրա­նով փրկու­թյուն ու­նենք Իր ար­յան մի­ջո­ցով, մեղ­քե­րի թո­ղու­թյուն՝ հա­մա­ձայն Իր շնոր­հի ա­ռա­տու­թյան (Ե­փե­սա­ցի­նե­րին 1.7):

Նե­րու­մը Աստ­ծո զար­մա­նահ­րաշ հատ­կու­թյունն է: Ի՞նչ է նշա­նա­կում նե­րում: Դա Աստ­ծո պատ­րաս­տա­կա­մու­թյունն է՝ մե­ղա­վոր­նե­րի մեղ­քերն ու հան­ցանք­նե­րը նե­րե­լու և դ­րանց հա­մար չպատ­ժե­լու, դրանք հե­ռաց­նե­լու և մե­կընդ­միշտ մո­ռա­ ցու­թյան մատ­նե­լու, մե­ղա­վոր­նե­րին այն­պես վե­րա­բեր­վե­լու, կար­ծես նրանք եր­բեք մեղք չեն գոր­ծել: Սա­կայն մեղ­քե­րի նե­րու­մը հենց այն­պես, «ան­հա­տույց» չի կա­ րող պարգևել եր­կին­քը: Ե­դե­մում ա­ռա­ջին մե­ղա­վոր­նե­րին այս­պի­սի օ­րենք տրվեց. նրանք պար­տա­վոր էին ի­րենց մեղ­քի պատ­ճա­ռով կյան­քից զրկել կեն­դա­նուն: Ընդ ո­րում, նրանք պետք է ի­րենց ձեռ­քե­րը դնեին զո­հա­բեր­վող կեն­դա­նու գլխին, խոս­ տո­վա­նեին մեղ­քը և­ի­րենց ձեռ­քով մոր­թեին՝ թա­փե­լով նրա ար­յու­նը: Այդ­պի­սին էր մեղ­քի հա­մար նե­րում ստա­նա­լու և մաքր­վե­լու օ­րենքն ու ու­ղին, և­ա­ռաք­յա­լը գրում է այդ օ­րեն­քի մա­սին. «Ա­ռանց ար­յուն թա­փե­լու թո­ղու­թյուն չի լի­նում» (Եբ­րա­յե­ցի­ նե­րին 9.22)։ Միամ­տու­թյուն կլի­նի են­թադ­րել, որ զո­հա­բեր­վող կեն­դա­նի­նե­րի ար­յու­նը բա­ վա­կա­նա­չափ մի­ջոց էր մեղ­քե­րից ա­զա­տագ­րե­լու և դ­րանք ոչն­չաց­նե­լու հա­մար: «Ո­րով­հետև ան­կա­րե­լի է, որ նո­խազ­նե­րի և ցու­լե­րի ար­յու­նը մեղ­քե­րը վե­րաց­նի» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 10.4)։ Ծի­սա­յին «օ­րեն­քը ստվերն է գա­լիք բա­րիք­նե­րի», նրանց խորհր­դա­նիշն ու պատ­կե­րը, իսկ ճշմա­րիտ ա­պա­գա բա­րի­քի վե­րա­բեր­յալ կար­ դում ենք. «Քրիս­տո­սի պատ­վա­կան ար­յու­նով՝ իբրև ան­բիծ ու ա­նա­րատ Գա­ռան»: Տերն ա­ռաք­յալ­նե­րին ա­սաց. «­Դա է նոր ուխ­տի Իմ ար­յու­նը, որ թափ­վում է շա­տե­ րի մեղ­քե­րի թո­ղու­թյան հա­մար» (Մատ­թեոս 26.28)։ Տի­րոջ ար­յու­նը, Տի­րոջ մահն է մեր նե­րումն ու փրկագ­նու­մը, որ մաք­րա­գոր­ծում ու ա­զա­տագ­րում է մեղ­քե­րից ու մա­հից: Մեղ­քե­րը նե­րե­լու և դ­րանք վե­րաց­նե­լու այլ ճա­նա­պարհ, այլ հնա­րա­վո­րու­ թյուն, այլ մի­ջոց չկա և չի կա­րող լի­նել: Մեղ­քը կա­տակ չէ. այն նե­րե­լու և­ ոչնչաց­ նե­լու հա­մար մահ պա­հանջ­վեց, այն էլ՝ միայն Տի­րոջ` տիե­զեր­քի Ա­րար­չի ու Ար­ քա­յի մա­հը: Մեղ­քը հրե­շա­վոր երևույթ է, որ ոչն­չաց­նում է այն օ­րեն­քի բա­րո­յա­կան սկզբունք­նե­րը, ո­րոնց վրա հաս­տատ­ված և հա­վեր­ժա­կան ժա­մա­նակ­նե­րից ի վեր կանգ­նած է ան­սահ­ման տիե­զեր­քը` Երկ­նա­յին Թա­գա­վո­րու­թյու­նը: Եվ օ­րեն­քը պա­ հե­լուց է կախ­ված Աստ­ծո ստեղ­ծած բո­լոր բա­նա­կան էակ­նե­րի բա­րօ­րու­թյու­նը, եր­ ջան­կու­թյունն ու հա­վեր­ժա­կան կյան­քը:

41


փետրվար

5

Մեղ­քի գի­տակ­ցումն ու նե­րու­մը

Ո­րով­հետև ես միշտ պատ­մում եմ իմ ա­նօ­րե­նու­թյու­նը և տրտ­մում եմ իմ մեղ­քի հա­ մար (Սաղ­մոս 38.18)։

Մեղ­քե­րի նե­րումն Աստ­ծո թան­կա­գին պարգևն է: Աստ­ված ան­սահ­ման թանկ գին վճա­րեց ներ­ման հա­մար: Դրա հա­մար Նա զո­հա­բե­րեց Իր Որ­դու կյան­քը: Այդ պարգևը կա­րող է ստա­նալ յու­րա­քանչ­յուր մարդ: Իսկ քա­նի որ Աստ­վա­ծա­շուն­չը պնդում է, որ բո­լոր մար­դիկ, ա­ռանց բա­ցա­ռու­թյան, «խո­տոր­վել են, միա­սին ան­ պետք դար­ձել», «բո­լո­րը մե­ղան­չե­ցին ու զրկվե­ցին Աստ­ծո փառ­քից» (Հռո­մեա­ցի­ նե­րին 3.12,23), ա­պա Տե­րը ցան­կա­նում է, որ բո­լո­րը ստա­նան ներ­ման պարգևը: Ա­վաղ, երկ­րի բնակ­չու­թյան բա­վա­կա­նին ստվար մա­սը չի ցան­կա­նում մեղ­քե­րի նե­ րում ստա­նալ կամ չի կա­րո­ղա­նում ստա­նալ այդ պարգևը ան­տեղ­յա­կու­թյան ու անգ­րա­գի­տու­թյան պատ­ճա­ռով: Մար­դը կա­րող է ստա­նալ նե­րու­մը, ե­թե նա. 1․ գի­տակ­ցում է, որ մեղ­քը և կ­յան­քը՝ մեղ­քե­րի մեջ, ան­բա­րո­յա­կա­նու­թյուն է, ֆի­ զի­կա­կան ու հոգևոր այ­լա­սե­րու­թյուն և­ան­խու­սա­փե­լի մահ, 2․ ցան­կա­նում է ա­զա­տագր­վել մեղ­քի զո­րու­թյու­նից և­իշ­խա­նու­թյու­նից, 3․ հա­վա­տում է, որ Քրիս­տո­սը կա­րող է նե­րել և­ա­զա­տագ­րել մեղ­քե­րից, 4․ Աստ­ծո ա­ռաջ խոս­տո­վա­նում է մեղ­քե­րը և խնդ­րում, որ Նա նե­րի ու ա­զա­ տագրի, 5․ ա­ռա­վե­լա­գույն ջան­քեր է գոր­ծադ­րում՝ միա­բան­վե­լով Աստ­ծո զո­րու­թյա­նը, և հա­մա­գոր­ծակ­ցում է Նրա հետ՝ մեղ­քի դեմ պայ­քա­րում: Հա­մընդ­հա­նուր տա­րա­ծում գտած փաս­տի ար­ձա­նագ­րու­մը՝ «մենք բո­լորս մե­ ղա­վոր­ներ ենք», դեռևս չի վկա­յում այն մա­սին, որ մար­դը խո­րա­պես գի­տակ­ցում է, որ գտնվում է մեղ­քի ան­հու­սա­լի ստրկու­թյան մեջ և այ­լա­սեր­ված մտքե­րի, զգա­ ցում­նե­րի ու սո­վո­րու­թյուն­նե­րի իշ­խա­նու­թյան տակ: Մար­դու վի­ճա­կը, ով իս­կա­ պես արթ­նա­ցել է և գի­տակ­ցել, որ դա­տա­պարտ­ված է չա­րի­քի մեջ ան­հու­սա­լիո­րեն թաղ­ված լի­նե­լու, դրսևոր­վում է անն­կա­րագ­րե­լի տան­ջանք­նե­րով ու ա­նա­սե­լի տա­ ռա­պանք­նե­րով, երբ ցնցվում է նրա ողջ էու­թյու­նը, և նա հանգս­տու­թյուն ու հո­գե­ կան խա­ղա­ղու­թյուն չու­նի: Ա­հա թե ինչ­պես է նկա­րագ­րում այդ վի­ճակն Աստ­վա­ծա­շուն­չը. «… Իմ ոս­կոր­նե­ րում խա­ղա­ղու­թյուն չկա իմ մեղ­քի պատ­ճա­ռով։ Ո­րով­հետև իմ ա­նօ­րե­նու­թյուն­նե­ րը գլխիցս վեր բարձ­րա­ցան (մեկ այլ թարգ­մա­նու­թյամբ` գլխո­վին ծած­կե­ցին ինձ), մեծ ու ծանր բեռ են դար­ձել ինձ վրա։ Խո­ցերս հո­տում ու փտում են իմ հի­մա­րու­ թյան պատ­ճա­ռով։ Ես կո­րա­ցած ու խիստ ցած եմ ըն­կած և­ ա­մեն օր շրջում եմ սգա­վոր։ Ո­րով­հետև իմ ե­րի­կամ­նե­րը լիքն են բոր­բոք­մամբ, և­ա­ռող­ջու­թյուն չկա իմ մարմ­նում։ Ես թու­լա­ցած եմ և սաս­տիկ փշրված. հո­գոց եմ հա­նում իմ սրտի հա­ռա­ չե­լուց (Սաղ­մոս 38.3-8)»։ Ա­հա սա է այն մար­դու ճշմա­րիտ վի­ճա­կը, ով գի­տակ­ցում է մեղ­քի պղծու­թյան ողջ խո­րու­թյու­նը և­ ապ­րում հո­գին ա­պա­կա­նող չա­րի­քի ողջ նող­կա­լիու­թյու­նը: Իսկ մեղ­քի այդ­պի­սի գի­տակ­ցում մար­դը կա­րող է ապ­րել միայն Աստ­ծո օգ­նու­թյամբ:

42


Նե­րում եվ­ան­գի­տու­թյուն

փետրվար

6

Բայց Աստ­ված, ան­գի­տու­թյան ժա­մա­նակ­ներն ան­տե­սե­լով, այժմ մարդ­կանց պատ­ վի­րում է, որ ա­մեն ոք ա­մեն տեղ ա­պաշ­խա­րի (Գործք 17.30)։

Ար­տա­հայ­տե­լով իր հո­գե­կան ցնցում­նե­րը՝ սաղ­մո­սեր­գուն հայտ­նում է, թե ին­չով և­ ինչ­պես ա­վարտ­վե­ցին դրանք. «Երբ ես լուռ մնա­ցի, ոս­կոր­ներս մաշ­վե­ցին (մեկ այլ թարգ­մա­նու­թյամբ` հյուծ­վե­ցին) ա­մեն օր­վա հա­ռա­չե­լուց (հրեա­կան շէա­գա` մռնչոց, առ­յու­ծի մռնչյուն բա­ռից),…­իմ թար­մու­թյունն ամ­ռան չո­րու­թյուն դար­ձավ։ (Սե­լա)։ Ես մեղքս հայտ­նե­ցի քեզ և չ­ծած­կե­ցի ա­նօ­րե­նու­թյունս. ա­սա­ցի. «Օ­րի­նա­զան­ցու­ թյունս խոս­տո­վա­նեմ Տի­րո­ջը». և դու թո­ղե­ցիր իմ մեղ­քի ա­նօ­րե­նու­թյու­նը» (Սաղ­ մոս 32.3-5)։ Աստ­ված նե­րեց Դավ­թին, ո­րով­հետև նա ամ­բողջ էու­թյամբ գի­տակ­ցեց իր մեղ­քի նող­կա­լի էու­թյու­նը և կոտր­ված հո­գով ու սրտի խո­նար­հու­թյամբ ըն­դու­ նեց իր ան­կու­մը: Սա­կայն ինչ­պե՞ս կա­րե­լի է խո­սել մեղ­քե­րի ներ­ման մա­սին, ե­թե չգի­տենք, թե ինչ է մեղ­քը, չենք հաս­կա­նում և պատ­կե­րա­ցում չու­նենք նրա նող­կա­լի ազ­դե­ցու­ թյան մա­սին, որ ոչն­չաց­նում է աստ­վա­ծա­յին աշ­խար­հա­կար­գը և կոր­ծա­նում Նրա հրա­շա­լի ա­րար­չա­գոր­ծու­թյու­նը: Եվ, ընդ ո­րում, ան­գի­տու­թյան այդ­պի­սի ան­թույ­ լատ­րե­լի վի­ճակ է իշ­խում ոչ թե Ա­մա­զո­նի ջունգ­լի­նե­րում ապ­րող հնդկա­ցի­նե­րի մի­ ջա­վայ­րում, որ հե­ռու են քա­ղա­քա­կիրթ կեն­սաձևից, այլ ժա­մա­նա­կա­կից քրիս­տո­ նեա­կան ե­կե­ղե­ցի­նե­րում՝ հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բով, ո­րոնք հայտ­նի են ի­րենց բազ­մա­դար­յա հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյամբ և հս­կա­յա­կան դեր են խա­ղում մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ: Որ­պես օ­րի­նակ ներ­կա­յաց­նենք հետև­յալ դեպ­քը: Քա­հա­նա­յին մո­տե­ցավ խոս­տո­վա­նու­թյան ե­կած մի գյու­ղա­ցի: Եվ երբ ծա­ռա­յո­ղը հարց­րեց, թե ի՞նչ մեղ­քեր է գոր­ծել նա, խոս­տո­վա­նու­թյան ե­կա­ծը սկսեց ա­ռանց որևէ հա­ջոր­դա­կա­նու­թյան տար­բեր դեպ­քեր ու ար­կած­ներ պատ­մել իր կյան­քից: Սա­կայն քա­հա­նան ընդ­հա­տեց նրան. — Ինձ պետք չէ ի­մա­նալ այդ բո­լո­րը, ինձ պատ­մի՛ր միայն քո մեղ­քե­րի մա­սին: — Իսկ ես որ­տե­ղի՞ց ի­մա­նամ, թե որն է մեղ­քը և­ո­րը` ոչ,- պա­տաս­խա­նեց ապ­շա­ հար գյու­ղա­ցին,- ես անգ­րա­գետ մարդ եմ: Ես ա­մեն ինչ պատ­մում եմ ձեզ, իսկ դուք ար­դեն, ո­րը պետք է, ինք­ներդ ընտ­րեք։ (Վ. Ար­տե­մով): Ան­թույ­լատ­րե­լի է, որ մեր դա­րում, երբ տե­ղե­կատ­վու­թյու­նը տա­րած­վում է ա­մե­ նաե­զա­կի ե­ղա­նակ­նե­րով, քրիս­տոն­յա­ներն ա­ղա­ղա­կող անգ­րա­գի­տու­թյուն դրսևո­ րեն այն հար­ցի վե­րա­բեր­յալ, թե ո՞րն է Աստ­ծո կամ­քը մեղ­քի հան­դեպ: Ե­կե­ղե­ցու ծա­ռա­յող­նե­րի պար­տա­վոր են հա­վա­տաց­յալ­նե­րին սո­վո­րեց­նել աստ­վա­ծաշնչ­յան հիմ­նա­րար ճշմար­տու­թյուն­նե­րից մե­կը` մեղ­քի մա­սին ուս­մուն­քը, որ­պես­զի նրանք պատ­շաճ սրբա­զան կար­գու­կա­նոն մտցնեն Աստ­ծո հետ ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­ նե­րի մեջ: Աստ­ված միշտ պատ­րաստ է ըն­դու­նել ու նե­րել Իր մոտ ե­կող բո­լո՜ր մե­ ղա­վոր­նե­րին:

43


փետրվար

7

Խոս­տո­վա­նու­թյուն եվ նե­րում

Իսկ ե­թե մեր մեղ­քե­րը խոս­տո­վա­նենք, Նա հա­վա­տա­րիմ է ու ար­դար՝ մեր մեղ­քե­րը նե­րե­լու մեզ և մաք­րե­լու մեզ ա­մեն ա­նի­րա­վու­թյու­նից (Ա Հով­հան­նես 1.9)։

Մեղ­քե­րի նե­րումն ա­նի­մաստ է, ա­ռանց խոս­տո­վա­նու­թյան: Մեղ­քե­րի խոս­տո­վա­ նու­թյու­նը (ըն­դու­նե­լը) ա­պաշ­խա­րու­թյան գոր­ծըն­թա­ցի ան­քակ­տե­լի մասն է: Գի­ տակ­ցե­լով իր մե­ղա­վո­րու­թյու­նը և կոնկ­րետ մեղ­քը՝ մար­դը պետք է խոս­տո­վա­նի (ըն­դու­նի) դրանք: Ո՞ւմ առաջ: Բնա­կա­նա­բար, մարդ­կանց և Աստ­ծո ա­ռաջ: Ում ա­ռաջ էլ մար­դը մեղք գոր­ծի` մարդ­կանց խմբի, թե ա­ռան­ձին մար­դու, նա պետք է խոս­տո­վա­նի․ խմբի դեպ­քում խոս­տո­վա­նում է հրա­պա­րա­կավ և նե­րում խնդրում, ա­ռան­ձին մար­դու դեպ­քում` ան­ձամբ նրան է խոս­տո­վա­նում է իր մեղ­քը՝ դրսևո­րե­ լով իր զղջումն ու խո­նար­հու­թյու­նը: Այ­նու­հետև, հաշտ­վե­լով մեր­ձա­վոր­նե­րի հետ, մեղք գոր­ծած ան­ձը պետք է խոս­տո­վա­նի Աստ­ծո ա­ռաջ: Իսկ ե­թե մար­դը մեղք է գոր­ծել Աստ­ծո հան­դեպ, ա­պա միայն Նրա ա­ռաջ պետք է խոս­տո­վա­նի և Նրա­նից նե­րում խնդրի: Իր բո­լոր վտան­գա­վոր սո­վո­րու­թյուն­նե­րը, բնա­վո­րու­թյան թե­րու­ թյուն­նե­րը և­ա­րատ­նե­րը, անձ­նա­կան այդ հսկա­յա­կան «բե­ռը» հար­կա­վոր է բե­րել Հի­սու­սի ոտ­քե­րի ա­ռաջ և «սրտի գաղտ­նի ա­րատ­նե­րը… խոս­տո­վա­նել միայն Հի­ սու­սին, այլ ոչ թե հո­գու գաղտ­նա­րան­նե­րը բա­ցել սահ­մա­նա­փակ և մո­լոր­յալ մար­ դուն… Աստ­ված գի­տի սիրտն ու հո­գու բո­լոր գաղտ­նիք­նե­րը, և պետք չէ մարդ­ կա­յին ա­կանջ­նե­րի մեջ դնել այն­պի­սի պատ­մու­թյուն­ներ, ո­րոնք պետք է լսի միայն Աստ­ված (Վ­կա­յու­թյուն­ներ ե­կե­ղե­ցու հա­մար, հա­տոր 5, էջ 645): Քա­հա­նա­նե­րի առջև մեղ­քե­րի խոս­տո­վա­նու­թյու­նը` «խոս­տո­վա­նու­թյան խոր­ հուր­դը», ո­րը պար­տա­դիր ծես է դար­ձել, աստ­վա­ծաշնչ­յան հիմք չու­նի: Ոչ մի տե­ սա­կի միջ­նորդ­ներ Աստ­ծո և մե­ղա­վոր­նե­րի միջև չպետք է լի­նեն: Սուրբ Գր­քում աս­վում է. «­Քա­նի որ կա մեկ Աստ­ված և մեկ միջ­նորդ Աստ­ծո և մարդ­կանց միջև՝ Քրիս­տոս Հի­սուս Մար­դը, Որն Ինքն Ի­րեն բո­լո­րի հա­մար փրկա­գին տվեց» (Ա Տի­ մո­թեո­սին 2.5-6)։ Ա­մեն մեղք, վեր­ջին հաշ­վով, պետք է խոս­տո­վա­նել Աստ­ծո ա­ռաջ: Այս տար­րա­կան ճշմար­տու­թյու­նը բնազ­դա­բար հաս­կա­ցել են նույ­նիսկ հե­թա­նոս­ նե­րը, ով­քեր չեն ճա­նա­չում ճշմա­րիտ Տի­րո­ջը: Մի ան­գամ Լի­զանդ­րո­սը (սպար­տա­ցի զո­րա­վար, 450-359 թթ Ք. ա.) դի­մեց Սա­ մոթ­րա­կեի գու­շա­կին, և քուր­մը նրան հրա­մա­յեց ա­սել ա­մե­նա­մեծ ա­նօ­րե­նու­թյու­նը, որ նա կա­տա­րել է իր կյան­քում: — Իսկ ո՞վ է դա պա­հան­ջում,-հարց­րեց Լի­զանդ­րո­սը,- դո՞ւ, թե՞ աստ­ված­նե­րը: — Աստ­ված­նե­րը,- պատասխանեց քուր­մը: — Այդ դեպ­քում մի կո՛ղմ գնա,- ա­սաց զո­րա­վա­րը,- ես ինքս կա­սեմ նրանց (Պ­լու­ տար­քոս):

44


փետրվար

Խոս­տո­վա­նու­թյուն եվ չա­րա­շա­հում – 1

8

Մար­դու հի­մա­րու­թյու­նը կոր­ծա­նում է նրա ճա­նա­պար­հը, և նրա սիր­տը մո­լեգ­նում է Տի­րոջ դեմ (Ա­ռակ­ներ 19.3)։

Ե­կե­ղե­ցու սահ­մա­նած «խոս­տո­վա­նու­թյան խոր­հուր­դը» տա­րա­տե­սակ չա­րա­շա­ հում­նե­րի տե­ղիք տվեց ինչ­պես ան­դամ­նե­րի, այն­պես էլ ե­կե­ղե­ցու ծա­ռա­յող­նե­րի կող­մից: Ե­թե քա­հա­նա­նե­րը` մե­ղա­վոր մար­դիկ էին նե­րում մեղ­քե­րը, ա­պա դրա օ­րի­նա­չափ հետևան­քը թեթևա­միտ վե­րա­բեր­մունքն էր մեղ­քի հան­դեպ, ին­չը ոչ միայն վշտաց­նում էր սուրբ Աստ­ծուն, այլև իս­կա­պես ա­նար­գում էր Նրա ա­նու­նը: Օգտ­վե­լով նրա­նից, որ ան­դամ­ներն ի­րենց են վստա­հում խիստ գաղտ­նի մտքերն ու ա­րարք­նե­րը՝ ծա­ռա­յող­ներն այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը չա­րա­շա­հում էին ի­րենց նպա­տակ­նե­րի հա­մար: «Մ­տախևը» նշա­նա­վոր ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ Ն. Ս. Լես­կո­վը պատ­մում է մի զար­մա­նա­լի մար­դու` Ա. Ռի­ժո­վի մա­սին, կար­դա­լով Աստ­վա­ծա­շուն­չը, սկսեց նրա հո­գու հետ հա­մա­հունչ, ապ­շե­ցու­ցիչ ազ­նիվ, ա­ռա­քի­նի կյանք վա­րել: Դառ­նա­լով թա­ղա­մա­սա­յին հսկիչ Կոստ­րո­մա­յի նա­հան­գի Սո­լի­գա­լիչ քա­ղա­քում՝ նա այն­տեղ օ­րի­նա­կե­լի կար­գու­կա­նոն հաս­տա­տեց: Իր այդ­քան ան­դադ­րում և­ անշ­նոր­հա­կալ աշ­խա­տան­քի հա­մար նա գրոշ­ներ էր ստա­նում` ամ­սա­կան 2 ռուբ­լի 87 կո­պեկ, ո­րոն­ցով (ինչ­պես հե­տո կա­սի նա­հան­գա­պե­տը) «հնա­րա­վոր չէր կե­րակ­րել ան­գամ գառ­նե­րին»: Սա­կայն Ռի­ժո­վը հնա­րամ­տո­րեն գտավ ել­քը, թե ինչ­պես կե­րակ­րի իր ըն­տա­նի­քւն: Դա ուղղակի շփո­թեց­րեց քա­ղա­քա­պե­տին` ինչ­պե՞ս կա­րող է նա ապ­րել այդ­պի­սի գրոշ­նե­րով: Նա ո­րո­շեց տե­ղե­կու­թյուն հա­վա­քել` արդ­յոք Ռիժովը կա­շառք կամ որևէ տե­սա­կի նվի­րատ­վու­թյուն չի՞ վերց­նում: Քա­ղաա­քա­պե­տը բո­ լո­րո­վին կորց­րեց հան­գիս­տը և­ օգ­նու­թյան հա­մար դի­մեց ար­քե­պիս­կո­պո­սին, որ­ պես­զի խոս­տո­վա­նու­թյան ժա­մա­նակ քննի Ռի­ժո­վին և­ի­մա­նա` ին­չո՞վ է նա շնչում, ընդ­հան­րա­պես: Ար­քե­պիս­կո­պո­սը խոս­տա­ցավ, որ « Աստ­ծո բար­կու­թյամբ վա­ խեց­նե­լով՝ ա­մեն ինչ դուրս կքա­շի նրա­նից, ա­մեն գաղտ­նի ու թաքն­ված բան, նաև թե ին­չո՞ւ ըն­ծա­ներ չի ըն­դու­նում»: Ար­քե­պիս­կո­պո­սը հիմ­նա­վոր խոս­տո­վա­նեց­րեց Ռի­ժո­վին և նույ­նիսկ պար­ծե­ցավ, որ հա­սել է մինչև նրա ող­նու­ծու­ծը, սա­կայն նրա մեջ ոչ մի մա­հա­ցու մեղք չի գտել: Այ­նու­հետև քա­ղաք­պե­տին տե­ղե­կաց­րեց. — ­Խոս­տո­վա­նեց՝ մե­կում, մյու­սում, եր­րոր­դում. ա­մեն ին­չում ինչ-որ չա­փով սուրբ չէ, բայց բո­լոր մեղ­քե­րը սո­վո­րա­կան են, մարդ­կա­յին… իսկ «որ նվի­րատ­վու­թյուն­ ներ չի վերց­նում», պատ­ճա­ռը մի վտան­գա­վոր ֆան­տա­զիա է: — Եվ ի՞նչ է դա: — Աստ­վա­ծա­շունչ է սեր­տում: — Ա՜յ քեզ հի­մար: Իսկ ի՞նչ ա­նենք հի­մա նրա հետ: — Ո­չինչ չես կա­րող ա­նել: Նա ար­դեն բա­վա­կա­նին սեր­տել է: — ­Մի՞­թե մինչև «Քրիս­տո­սը» հա­սել է: — Ամ­բող­ջը, ամ­բող­ջը կար­դա­ցել է: — ­Դե ինչ, նշա­նա­կում է՝ վերջ: Ա­հա թե ինչ­պես ա­նա­մոթ կեր­պով «օ­գուտ» քա­ղե­ցին ա­ղա­վաղ­ված խոս­տո­վա­ նու­թյու­նից: 45


փետրվար

9

Խոս­տո­վա­նու­թյուն եվ չա­րա­շա­հում – 2

Մեր­ժում ենք քո­ղարկ­ված ա­մո­թա­լի գոր­ծե­րը, խո­րա­ման­կու­թյամբ չենք ըն­թա­նում և Աստ­ծու խոսքն էլ չենք խե­ղա­թյու­րում, այլ ճշմար­տու­թյու­նը հայտ­նե­լով՝ ինք­ներս մեզ ներ­կա­յաց­նում ենք բո­լոր մարդ­կանց խղճմտան­քին Աստ­ծո ա­ռաջ (Բ Կորն­թա­ ցի­նե­րին 4.2)։

Ակ­նա­ռու է հո­գու այն­պի­սի սուրբ և նր­բան­կատ գոր­ծու­նեու­թյան չա­րա­շա­հու­ մը, ինչ­պի­սին է խոս­տո­վա­նու­թյու­նը: Ան­թույ­լատ­րե­լի է, որ մեղք գոր­ծած մար­դու և սուրբ Աստ­ծո միջև փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի աշ­խարհ ներ­խու­ժեն չվե­րա­ ծնված մար­դիկ, որոնք հա­վակ­նում են այդ ի­րա­վուն­քին: Իսկ այդ աշ­խար­հը հո­ գե­կան նուրբ ապ­րում­նե­րի և վեհ ձգտում­նե­րի աշ­խարհն է: Եվ դրա պատ­ճա­ռով այդ խորհր­դա­վոր աշ­խար­հը վե­րած­վում է ծաղ­րի՝ Աստ­ծո և մարդ­կանց հան­դեպ: «­Հայրս,- հի­շում է հայտ­նի գրող Ն. Ս. Լես­կո­վը,- Օր­յո­լի հո­ղա­տե­րը, ո­րը Կ­րոմսկ Ու­յեզ­դում նոր գյուղ էր գնել, ա­վա­գի(գյու­ղա­կան տա­նու­տեր) հսկո­ղու­թյամբ գյու­ ղա­ցի­նե­րին ու­ղար­կում էր ծխա­կան ե­կե­ղե­ցի: Մ­յուս հարևան-հո­ղա­տե­րե­րը նույնն էին ա­նում. տո­նե­րին նրանք գյու­ղա­ցի­նե­րին ու­ղար­կում էին ե­կե­ղե­ցի և հա­ճախ ի­րենք էին ստու­գում քա­հա­նա­նե­րի հետ կապ­ված խոս­տո­վա­նա­կան գրքե­րը»: Ա­հա՛ Գող­գո­թա­յի Տա­ռապ­յա­լի սի­րո կրո­նը. խոս­տո­վա­նում ենք ե­կե­ղե­ցում, որ­ պես­զի նշվենք խոս­տո­վա­նա­կան գրքե­րում: Ա­հա խոս­տո­վա­նու­թյու­նը չա­րա­շա­հե­լու ևս մեկ ու­ղի: Խոս­տո­վա­նու­թյան է գա­լիս մի ե­րի­տա­սարդ կին: Քա­հա­նան մի քա­նի հար­ցեր տա­լուց հե­տո հե­տաքրքր­վում է նրա­նով և ցան­կա­նում ծա­նո­թա­նալ: Հարց­նում է, թե ինչ է նրա ա­նու­նը: «Իմ ա­նու­ նը բո­լո­րո­վին էլ մեղք չէ,- պա­տաս­խա­նում է տի­կի­նը,- ին­չո՞ւ պետք է ա­սեմ ձեզ»: Այս­պես պարզ­վում է, որ այս աղ­ջիկն ազ­նիվ քրիս­տոն­յա է և նր­բան­կա­տո­րեն մեր­ կաց­նում է մե­ղա­վոր վա­յելք­ներ ո­րո­նող հով­վին: Այս հար­ցում միայն մե­ծա­հա­սակ­նե­րը չէ, որ «օ­գուտ» են քա­ղել խոս­տո­վա­նու­ թյու­նից: Հի­շե­լով իր ման­կա­կան տա­րի­նե­րը՝ գրող Վ.­Վե­րե­սաևը գրում է. «­Չի կա­րե­լի գնալ խոս­տո­վա­նու­թյան, ե­թե նե­րում չեք ստա­ցել այն բո­լոր մարդ­կան­ցից, ո­րոնց, հնա­ րա­վոր է, վի­րա­վո­րել եք: Խոս­տո­վա­նու­թյու­նից ա­ռաջ նույ­նիսկ հայ­րիկն ու մայ­րիկն էին նե­րո­ղու­թյուն խնդրում բո­լո­րից (ե­րե­խա­նե­րից) և ծա­ռա­յից: Դա ինձ շատ էր հե­տաքրք­րում, և­ես հարց­րի մայ­րի­կիս. — Իսկ պար­տա­դի՞ր է, որ բո­լո­րը նե­րեն: — ­Պար­տա­դիր է,- պա­տաս­խա­նեց նա: Իմ մեջ հրահ­րե­լու նենգ փա­փագ ա­ռա­ջա­ցավ: Ես հարց­րե­ցի. — Իսկ ի՞նչ կլի­նի, ե­թե հան­կարծ վերց­նեմ ու չնե­րեմ քեզ: Մայրս լուրջ պա­տաս­խա­նեց. — Այդ ժա­մա­նակ ես կհե­տաձ­գեմ տա­վա­րի մի­սը պատ­րաս­տե­լը և կձգ­տեմ ար­ ժա­նա­նալ քո ներ­մա­նը: Դա ինձ շատ գրա­վիչ թվաց: Իսկ եր­բեմն ես մտա­ծում էի. հնա­րա­վոր չէ՞ արդ­յոք մի քա­նի կոն­ֆետ վաս­տա­կել այս ու­ղիով: Մայ­րի­կը կգա ինձ մոտ նե­րում խնդրե­լու, իսկ ես ա­հա թե ի՜նչ կա­սեմ․ «Եր­կու կոն­ֆե՛տ տուր, այդ ժա­մա­նակ միայն կնե­րեմ»: 46


Ա­ռանց մեղ­քե­րը խոս­տո­վա­նե­լու

փետրվար

10

Ինձ մոտ ե­կո­ղին Ես դուրս չեմ ա­նի (Հով­հան­նես 6.37)։

Կա­րե­լի՞ է արդ­յոք հու­սալ Տի­րոջ ներ­մա­նը, ե­թե չենք խոս­տո­վա­նել մեր մեղ­քերն այն մարդ­կանց ա­ռաջ, ում հան­դեպ մեղք ենք գոր­ծել, ինչ­պես նաև չենք խոս­տո­ վա­նել Աստ­ծո ա­ռաջ: Աստ­վա­ծա­շունչն ա­սում է. «Իսկ ե­թե մեր մեղ­քե­րը խոս­տո­ վա­նենք, Նա հա­վա­տա­րիմ է ու ար­դար՝ մեր մեղ­քե­րը նե­րե­լու մեզ և մաք­րե­լու մեզ ա­մեն ա­նի­րա­վու­թյու­նից» (Ա Հով­հան­նես 1.9)։ Խոս­տո­վա­նու­թյունն է մեղ­քե­րի ներ­ ման պայ­մա­նը: Այն կա­րե­լի է հա­մե­մա­տել օ­րեն­քի հետ, ո­րը չի կա­րե­լի ան­տե­սել կամ շրջան­ցել: Սա­կայն գո­յու­թյուն ու­նեն բա­ցա­ռու­թյու­ներ: Աստ­վա­ծաշն­չում չի խոս­վում այն մա­սին, որ Ա­դամն ու Ե­վան խո­սո­վա­նե­ցին ի­րենց մեղ­քե­րը: Ո­չինչ չի աս­վում նաև այն մա­սին, որ Աբ­րա­հա­մը խոս­տո­վա­նեց իր մեղ­քե­րը, թեև իր կյան­քում նա բա­վա­կա­նին մեղ­քեր էր գոր­ծել, ընդ ո­րում՝ լուրջ մեղ­քեր: Մով­սե­սը մեղք գոր­ծեց՝ Աստ­ծո սրբու­թյու­նը ցույց չտա­լով ժո­ղովր­դի ա­ռաջ: Խոս­տո­վա­նե՞ց նա այդ մեղ­քը: Աստ­վա­ծաշն­չում նշված չէ այդ մա­սին: Ե­ղիա մար­ գա­րեն թե­րա­հա­վա­տու­թյուն, հիաս­թա­փու­թյուն և վախ դրսևո­րեց` լսե­լով Հե­զա­բե­ լի սպառ­նա­լիք­նե­րը, և փա­խուս­տի դի­մեց օ­ձի դեմ ճա­կա­տա­մար­տի ա­ռաջ­նագ­ծից: Նա խոս­տո­վա­նե՞ց այդ մեղ­քերն Աստ­ծո ա­ռաջ: Աստ­վա­ծաշն­չում ո­չինչ չի աս­վում այդ մա­սին: Քրիս­տո­սը նե­րեց ան­դա­մա­լույ­ծի մեղ­քե­րը, թեև նա չէր խոս­տո­վա­նել դրանք (Մատ­թեոս 9.2): Տե­րը նե­րեց նաև շնու­թյան մեջ բռնված կնո­ջը, թեև նա չէր խոս­տո­վա­նել Հի­սու­սի ա­ռաջ (Հով­հան­նես 8.10.11): Երբ խա­ղա­ղու­թյան ա­վե­տա­ բեր կա­նայք ա­ռաք­յալ­նե­րին հայտ­նե­ցին, որ Հի­սու­սը հա­րու­թյուն է ա­ռել, տասն­մեկ ա­ռաք­յալ­նե­րը չհա­վա­տա­ցին այդ խոս­քե­րին. «Եվ նրանց խոս­քե­րը սրանց ա­կան­ ջին ցնորք թվա­ցին, և նրանց չէին հա­վա­տում» (Ղու­կաս 24.11): Տի­րոջ ա­ռաջ խոս­ տո­վա­նե­ցի՞ն, ըն­դու­նե­ցի՞ն թե՛ ի­րենց ան­հա­տա­կան, թե՛ ընդ­հա­նուր մեղ­քը: Ա­վե­ տա­րան­նե­րում ո­չինչ չի աս­վում այդ մա­սին: Այս բո­լո­րը մեզ կա­րող է տա­րօ­րի­նակ թվալ, սա­կայն հենց այդ­պի­սին է Աստ­վա­ ծաշն­չի հա­վաս­տի և­ անժխ­տե­լի վկա­յու­թյու­նը: Ին­չո՞վ և­ ինչ­պե՞ս կա­րե­լի է բա­ ցատ­րել այդ ար­տա­ռոց փաս­տը: Կա­րե­լի է են­թադ­րել, որ ի­րա­կա­նում այդ բո­լոր վե­րո­հիշ­յալ ան­ձինք խոս­տո­վա­նել են ի­րենց մեղ­քե­րը, սա­կայն ան­հայտ պատ­ճառ­ նե­րով դրանց նկա­րագ­րու­թյու­նը դուրս է մնա­ցել Աստ­վա­ծաշն­չի շրջա­նակ­նե­րից: Դա կա­րե­լի է բա­ցատ­րել նաև նրա­նով, որ Աստ­ված նե­րո­ղա­միտ, հեզ և նր­բան­ կատ ձևով է դաս­տիա­րա­կում Իր զա­վակ­նե­րին և համ­բե­րա­տար սպա­սում է, թե նրանց հո­գի­նե­րում երբ կհա­սու­նա­նա զզվան­քի պտու­ղը մեղ­քի նող­կա­լի էու­թյան հան­դեպ, և­ երբ նրանք կխոս­տո­վա­նեն այդ մասին։ Եվ ա­մե­նագլ­խա­վո­րը` Տե­րը գի­տի, թե ին­չով է լի յու­րա­քանչ­յուր մար­դու հո­գին, ին­չով է նա ապ­րում, ինչ­պի­սին են նրա մղում­նե­րը: Եվ ե­թե ցան­կա­նում է ա­զա­տագր­վել մեղ­քե­րից, զղջում է իր հո­ գում և ծա­րա­վի է ներ­ման, Տե­րը նե­րում է նրան, թեև այդ մեղ­քե­րը բարձ­րա­ձայն չեն խոս­տո­վան­վել:

47


փետրվար

11

Հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նու­թյուն

Ո­րով­հետև ես միշտ պատ­մում եմ իմ ա­նօ­րե­նու­թյու­նը և տրտ­մում եմ իմ մեղ­քի հա­ մար (Սաղ­մոս­ներ 38.18)։

Հան­րու­թյան առջև գոր­ծած ա­րարք­նե­րը, լուրջ սխալ­նե­րը հար­կա­վոր է խոս­տո­ վա­նել հան­րա­յին ձևով: Այդ սուրբ պար­տա­վո­րու­թյու­նը չպետք է մո­ռա­նան ե­կե­ղե­ցու ծա­ռա­յող­նե­րը, ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը, պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ նե­րը. բո­լոր նրանք, ով­քեր իշ­խա­նու­թյուն ու­նեն: Նրանք հսկա­յա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նեն հա­սա­րա­կու­թյան վրա: Նրանք գոր­ծում են մարդ­կանց աչ­քի առջև և պետք է պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրեն ի­րենց կեն­սաձևի ու ա­րարք­նե­րի հա­մար: Նրանք պետք է ան­թե­րի բա­րո­յա­կա­նու­թյան օ­րի­նակ լի­նեն, ինչ­պես նաև ի վի­ճա­կի լի­նեն հրա­պա­րա­կավ նե­րո­ղու­թյուն խնդրե­լու ի­րենց սխալ­նե­րի հա­մար: Ե՛վ Աստ­վա­ծա­ շուն­չը, և՛ մարդ­կու­թյան պատ­մու­թյու­նը հաս­տա­տում են այդ ճշմար­տու­թյու­նը: Ա­մա­ռա­յին զի­նա­վար­ժու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Նի­կո­լայ I կայս­րը ինչ-որ հրա­ման տվեց դի­վի­զիա­յի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Պեն­խեր­ժերս­կուն իր համ­հարզ` իշ­խան Ռա­ձի­վի­լիի մի­ջո­ցով: Մի­գու­ցե, Ռա­ձի­վի­լը ճիշտ չհաս­կա­ցավ հրա­մա­նը, մի­գու­ցե, ի­րեն հստակ չփո­խան­ցե­ցին, սա­կայն գե­նե­րա­լը ճիշտ չկա­տա­րեց կայ­սեր հրա­մա­ նը: Տես­նե­լով դա՝ Նի­կո­լա­յը ձիով սրար­շավ մո­տե­ցավ գե­նե­րա­լին և կտ­րուկ նկա­ տո­ղու­թյուն ա­րեց նրան: Հրա­պա­րա­կավ վի­րա­վոր­ված Պեն­խեր­ժերս­կին նրան պա­ տաս­խա­նեց, որ կա­տա­րել է հրա­մանն այն­պես, ինչ­պես այն փո­խան­ցել են ի­րեն: — Ո՞վ է փո­խան­ցել ձեզ,- բար­կա­ցած բղա­վեց կայս­րը: Չ­ցան­կա­նա­լով մատ­նել Ռա­ձի­վի­լին՝ գե­նե­րալն ա­սաց, որ մո­ռա­ցել է, թե ով է փո­ խան­ցել ի­րեն: Դա ա­վե­լի բար­կաց­րեց տի­րա­կա­լին, և նա բղա­վեց. — ­Մո­ռա­ցե՜լ է… ա­մո՜թ է ստե­լը, պա­րո՛ն (և գնաց): Հենց այդ ե­րե­կո իշ­խան Ռա­ձի­վի­լը մե­ղա­յա­կա­նով գնաց կայ­սեր մոտ և­ա­սաց, որ Պեն­խեր­ժերս­կին մե­ղա­վոր չէ: — Իսկ ո՞վ է մե­ղա­վոր,- հարց­րեց Նի­կո­լա­յը: — Ես եմ մե­ղա­վոր: Ես սխալ փո­խան­ցե­ցի հրա­մա­նը, ձե՛րդ մե­ծու­թյուն: — ­Գո­վա­բա­նում եմ քո ան­կեղ­ծու­թյու­նը,- ա­սաց տի­րա­կա­լը,- սա­կայն սխալն ար­ ված է, և­այն հար­կա­վոր է քա­վել: Վաղն ա­ռա­վոտ­յան հա­վա­քիր ստո­րա­բա­ժա­նում­ նե­րի բո­լոր ղե­կա­վար­նե­րին և­ինքդ էլ ա­րի: Հա­ջորդ ա­ռա­վոտ­յան Նի­կո­լա­յը դի­մեց հա­վաք­ված գե­նե­րալ­նե­րին. — ­Պա­րոն­նե՛ր, ես ձեզ հա­վա­քել եմ, որ­պես­զի ազն­վո­րեն կա­տա­րեմ իմ պարտ­ քը: Ինձ մե­ծա­րում են որ­պես մեծ մարդ: Սա­կայն ես գի­տակ­ցում եմ, որ հա­ճախ եմ սխալ­ներ թույլ տա­լիս: Մա­նուկ ժա­մա­նակ քիչ են շտկել իմ բնա­վո­րու­թյու­նը: Ես եր­բեմն ա­նար­դար եմ լի­նում: Հենց ե­րեկ ես ա­նար­դար վար­վե­ցի իմ հար­գե­լի սպա­ նե­րից մե­կի հետ: Պեն­խերժև՛ս­կի, ա­րի այս­տե՛ղ: Գե­նե­րա­լը ե­րեք քայլ ա­ռաջ ե­կավ: — Ե­րեկ ես հրա­պա­րա­կավ վի­րա­վո­րե­ցի քեզ և­ այժմ բո­լո­րի ներ­կա­յու­թյամբ նե­ րո­ղու­թյուն եմ խնդրում: Նե­րո՞ւմ ես ինձ: Պեն­խերժևս­կին խո­նար­հեց գլու­խը, որ­պես­զի թաքց­նի ար­ցունք­նե­րը: — Գր­կի՛ր ինձ,- բարձ­րա­ձայն հրա­մա­յեց տի­րա­կա­լը և­ ինքն ան­ձամբ ա­մուր կրծքին սեղ­մեց նրան… Տա Աստ­ված, որ Նրա բո­լոր զա­վակ­նե­րը խի­զա­խու­թյուն ու­նե­նան խոս­տո­վա­նե­ լու ի­րենց մեղ­քե­րը: 48


Սա­վու­ղի խոս­տո­վա­նու­թյու­նը

փետրվար

12

Իր հան­ցանք­նե­րը ծած­կո­ղը հա­ջո­ղու­թյուն չի ու­նե­նա, բայց խոս­տո­վա­նողն ու դրանք լքո­ղը գթու­թյուն կգտնի (Ա­ռակ­ներ 28.13)։

Սա­վուղն Իս­րա­յե­լի ա­ռա­ջին թա­գա­վորն էր: Խիստ ան­սո­վոր ճա­նա­պար­հով դառ­ նա­լով թա­գա­վոր, իշ­խա­նու­թյուն ստա­նա­լով Աստ­ծո ընտր­յալ ժո­ղովր­դի վրա՝ նա իր բո­լոր ծրագ­րե­րում և գոր­ծո­ղու­թյուն­նե­րում չա­պա­վի­նեց Աստ­ծուն: Այդ պատ­ճա­ռով էլ նա խա­ղա­լիք դար­ձավ սա­տա­նա­յի ձեռ­քում: Սա­վու­ղը, մեղմ ա­սած, տա­րօ­րի­նա­ կու­թյուն­ներ ու­նե­ցող մարդ էր: Նրա բնա­վո­րու­թյան մեջ ար­տա­ռոց ձևով այն­պի­սի գծեր և բա­րո­յա­կան հատ­կու­թյուն­ներ էին միա­ձուլ­ված, ինչ­պի­սիք էին առ­նա­կա­ նու­թյունն ու խի­զա­խու­թյու­նը, անձ­նա­զո­հու­թյունն ու պատ­վա­սի­րու­թյու­նը, ան­ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, նա­խանձն ու հոգևոր կու­րու­թյու­նը: Դավ­թի`այդ հա­մար­ձակ ու ան­կեղծ ե­րի­տա­սար­դի մեջ, որ Աստ­ծո նա­խան­ձա­ խնդիր երկր­պա­գուն էր, Սա­վու­ղը մրցա­կից տե­սավ, ո­րը հա­վակ­նում էր իր գա­հին: Եվ նա ա­վե­լի խե­լա­ցի և լավ բան չմտա­ծեց, քան ցան­կա­ցած մի­ջո­ցով ճա­նա­պար­ հից հե­ռաց­նել նրան: Եվ իր ան­խե­լամ­տու­թյան մեջ Սա­վու­ղը սկսեց իր ընտ­րած թի­մով հա­լա­ծել Դավ­թին՝ լեռ­նե­րով ու ա­նա­պատ­նե­րով: Խեղճ փախս­տա­կա­նը մեկ կամ եր­կու ան­գամ չէ, որ մահ­վան եզ­րին էր, և միայն Տե­րը փրկեց նրան ար­յան ծա­րա­վի այդ հա­լա­ծո­ղից: Աստ­ված ակ­նա­ռու կեր­պով Սա­վու­ղին ցույց տվեց Իր ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյու­նը Դավ­թի ճա­կա­տագ­րին՝ այդ կերպ փոր­ձե­լով կանգ­ նեց­նել նրան: Մի ան­գամ, երբ թա­գա­վո­րը հեր­թա­կան ան­գամ հե­տապն­դում էր իր զո­հին, մտավ քա­րայր, որ­պես­զի հո­գա իր կա­րի­քը՝ չի­մա­նա­լով, որ Դա­վիթն այն­ տեղ է թաքն­ված: Դավ­թին ինչ-որ ձևով հա­ջող­վեց զգույշ մո­տե­նալ Սա­վու­ղին և կտ­ րել նրա հա­գուս­տի ծայ­րը: Երբ Սա­վու­ղը գնաց, Դա­վի­թը դուրս ե­կավ նրա հետևից և գո­չեց. — Իմ տե՜ր թա­գա­վոր, այ­սօր ես կա­րող էի կյան­քից զրկել քեզ: Ա­հա՛ քո հա­գուս­ տի ծայ­րը, ես կտրե­ցի այն, սա­կայն քեզ ձեռք չտվե­ցի: Ես չեմ չա­րա­նում քեզ վրա, իսկ դու ցան­կա­նում ես սպա­նել ինձ: Թող Տե­րը դա­տի մեզ: Լ­սե­լով դա՝ Սա­վու­ղը դա­ռը հե­կե­կաց և­ա­սաց. — ­Դու ճիշտ ես, իսկ ես սխալ եմ: Դու ինձ բա­րու­թյամբ պա­տաս­խա­նե­ցիր այն չա­րի­քի հա­մար, որ գոր­ծել եմ քո հան­դեպ (Ա Թա­գա­վոր­նե­րի 28.14): Մեկ ու­րիշ ան­գամ Սա­վու­ղը կրնկա­կոխ հե­տապն­դում էր Դավ­թին և­ո­րո­շեց դա­ դա­րեց­նել ու հանգս­տա­նալ: Տե­րը խոր քուն բե­րեց Սա­ղու­ղի և նրա զին­վոր­նե­րի աչ­քե­րին: Դա­վի­թը մի ըն­կե­րոջ հետ թա­փան­ցեց նրանց խում­բը և գտ­նե­լով Սա­ վու­ղին՝ վերց­րեց նրա նի­զակն ու ջրով ա­նո­թը և հե­ռա­ցավ: Այ­նու­հետև Դա­վի­թը բարձ­րա­ցավ լե­ռան վրա ու բա­ցա­կան­չեց. — Իմ տե՜ր թա­գա­վոր, ին­չո՞ւ հա­մար ես հա­լա­ծում ինձ: Ի՞նչ եմ ա­րել ես: Ի՞նչ չա­րիք եմ գոր­ծել: Եվ Սա­վու­ղը Դավ­թին ա­սաց. «­Մեղք գոր­ծե­ցի… ա­հա ես հի­մա­րու­թյուն եմ ա­րել և խիստ սխալ­վել» (Ա Թա­գա­վոր­նե­րի 26.21): Սա­վու­ղի բնա­վո­րու­թյան և­ ա­րարք­նե­րի մեջ իս­կա­պես շատ ան­խե­լամ­տու­թյուն կար: Սա­կայն ա­հա թե ինչն է կարևոր. նա հրա­պա­րա­կավ Դավ­թի ա­ռաջ ըն­դու­նեց իր մեղ­քը և հա­վաս­տիաց­րեց, որ «այլևս չա­րիք չի ա­նի նրան»: 49


փետրվար

13

Ներ­ման օր

Միմ­յանց հետ քա՛ղցր ե­ղեք, գթած՝ միմ­յանց նե­րե­լով, ինչ­պես որ Աստ­ված էլ Քրիս­ տո­սի մի­ջո­ցով ձեզ նե­րեց (Ե­փե­սա­ցի­նե­րին 4.32)։

Ան­կեղծ քրիս­տոն­յա­նե­րին չի կա­րող չհու­զել հետև­յալ հար­ցը. ինչ­պե՞ս վար­վել հա­սա­րա­կա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի դեպ­քում, ինչ­պի­սիք են` ստրուկ­նե­րի վա­ճառ­քը, ե­ղեռ­նը, հա­վա­տաքն­նու­թյու­նը, մի­ջէթ­նի­կա­կան և տար­բեր հա­րան­ վա­նու­թյուն­նե­րի միջև վի­ճա­բա­նու­թյուն­նե­րը: Խոս­տո­վա­նե՞լ դրանք: Ինչ­պե՞ս: Նե­րե՞լ: Ո՞ւմ: Մ.­Հեն­դեր­սո­նը «­Նե­րում. խոր­տա­կե­լով ա­տե­լու­թյան կա­պանք­նե­րը» իր գրքում շո­շա­փում է այդ հրե­շա­վոր չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րը` մարդ­կու­թյան այդ մա­հա­բեր փտախ­տը՝ գանգ­րե­նան: Վերց­նենք Ավստ­րա­լիա­յի օ­րի­նա­կը: «Ավստ­րա­լիա­յի գա­ ղու­թա­ցու­մը սկսվել է 1788 թվա­կա­նին: Դրան հա­ջոր­դած 150 տա­րի­նե­րը դար­ ձան ա­բո­րի­գեն­նե­րին ի­րենց պա­պա­կան հո­ղե­րից վտար­ման և զանգ­վա­ծա­յին ոչն­չաց­ման ժա­մա­նա­կաշր­ջան»: Այս­պի­սով, «Ավստ­րա­լիա­յի բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րը հայտնվե­ցին լիա­կա­տար ոչն­չաց­ման եզ­րին»: 1993 թվա­կա­նին երկ­րի վար­չա­պետ Պոլ Քի­տին­գը ա­բո­րի­գեն­նե­րի առջև իր զրույ­ցում ա­սաց. «­Հենց մենք ենք գրա­վել օ­տար հո­ղե­րը: Մենք ոչն­չաց­րել ենք ա­վան­դա­կան կեն­սաձևը: Մենք ենք բե­րել հի­ վան­դու­թյուն­ներն ու ալ­կո­հո­լը: Մենք սպա­նու­թյուն­ներ ենք գոր­ծել: Մենք ե­րե­խա­նե­ րից խլել ենք նրանց մայ­րե­րին: Մենք ի­րա­կա­նաց­րել ենք խտրա­կա­նու­թյան քա­ղա­ քա­կա­նու­թյուն… Մեզ­նից ոչ մե­կը հարց չի տվել. «Իսկ ի՞նչ կա­նեի ես, ե­թե ինձ հետ այդ­պես վար­վեին»: Մենք հե­տաճ ենք ապ­րել՝ ինք­ներս էլ դա չնկա­տե­լով»: Սա­կայն ա­հա XX դա­րի վեր­ջին երկ­րում արթ­նա­ցում սկսվեց: 1991 թվա­կա­նին ձևա­վոր­վեց «Բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի հետ հաշ­տու­թյան խոր­հուր­դը», որն ամ­բողջ երկ­րով մեկ հան­դի­պում­ներ, հա­մա­գու­մար­ներ և բա­նա­վե­ճեր էր կազ­մա­կեր­պում ա­բո­րի­գեն­ նե­րի և­իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև: 1993 թվա­կա­նին Ավստ­րա­լիա­յի գե­րա­գույն դա­տա­րանն օ­րի­նա­կան հա­մա­րեց հո­ղե­րին տի­րե­լու` ա­բո­րի­գեն­նե­րի պատ­մա­կան ի­րա­վունք­նե­րը: Տար­բեր նա­խա­ ձեռ­նող խմբեր ի­րենց հան­դի­պում­նե­րում նե­րա­ռե­ցին 1998 թվա­կա­նի մա­յի­սի 26ին «­Ներ­ման օր» անց­կաց­նե­լու ծրա­գի­րը: Այդ գա­ղա­փա­րը սա­տա­րե­ցին տար­բեր ե­կե­ղե­ցա­կան և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ: Մի հա­մայնք հրա­տա­ րա­կեց «­Ներ­ման գիրք»` 1200 տպա­քա­նա­կով, որ­տեղ յու­րա­քանչ­յու­րը կա­րող էր գրա­ռել իր կար­ծի­քը՝ ե­րե­խա­նե­րին օ­տա­րե­լու քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին: 400 000 մար­դիկ այն­տեղ գրա­ռե­ցին ի­րենց կար­ծիք­նե­րը: «­Ներ­ման օր» հա­մազ­գա­յին տո­ նի ժա­մա­նակ Ավստ­րա­լիա­յի քա­ղաք­նե­րում ու գյու­ղե­րում հար­յու­րա­վոր հան­դի­ սա­վոր տո­նա­կա­տա­րու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցան: Պերտ քա­ղա­քի մայր տա­ճա­րում տար­բեր հա­րան­վա­նու­թյուն­նե­րի ծա­ռա­յող­ներ հան­դես ե­կան ա­պաշ­խա­րու­թյամբ: Ա­տե­լու­թյու­նը, պա­տե­րազմ­ներն ու դա­ժա­նու­թյու­նը չա­րիք են: Տե­րը սի­րո, խա­ղա­ ղու­թյան և ներ­ման Աղբ­յուր է:

50


փետրվար

Կո­րուս­տի փոխ­հա­տու­ցու­մը եվ նե­րու­մը

14

«Ե­թե մե­կը ար­ջառ կամ ոչ­խար գո­ղա­նա և մոր­թի կամ վա­ճա­ռի այն, նա մեկ ար­ջա­ ռի փո­խա­րեն հինգ ար­ջառ և մեկ ոչ­խա­րի փո­խա­րեն չորս ոչ­խար պի­տի հա­տու­ցի» (Ե­լից 22.1)։

Մեր մեղ­քե­րը գի­տակ­ցելն ու խոս­տո­վա­նելն անհ­րա­ժեշտ է, սա­կայն դա բա­վա­ կան չէ, ե­թե մենք որևէ մե­կին նյու­թա­կան վնաս ենք պատ­ճա­ռել: Որ­պես­զի մեղ­քը ջնջվի, և նե­րում ստա­նանք, մենք պետք է փոխ­հա­տու­ցենք կո­րուս­տը: Իր ժա­մա­ նա­կին այդ­պի­սի պատ­վի­րան էր տվել Աստ­ված Իս­րա­յե­լին, և նրանք, ան­կաս­կած, պա­հում էին այն: Մեր խենթ, խառ­նաշ­փոթ դա­րաշր­ջա­նում շատ պե­տա­կան գոր­ծիչ­ներ և խորհրդա­րան­ներ նե­րում են խնդրում մարդ­կու­թյան դեմ կա­տա­րած տար­բեր սար­սա­փե­լի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար, ո­րոնց զոհ են գնա­ցել հսկա­յա­կան թվով մար­դիկ: 1934 թվա­կա­նին Շ­վե­դիա­յում բա­ցա­հայտ ազ­գատ­յաց (ռա­սիս­տա­կան) օ­րենք ըն­դուն­վեց՝ երկ­րի ան­լիար­ժեք բնա­կիչ­նե­րին ստեր­ջաց­նե­լու (ստե­րի­լի­զա­ցիա) վե­ րա­բեր­յալ: Դա տե­ղի ու­նե­ցավ այն պատ­ճա­ռով, որ երկ­րի ղե­կա­վա­րու­թյան մեջ լայն տա­րա­ծում գտավ այն գա­ղա­փա­րը, որ անհ­րա­ժեշտ է գե­նե­տի­կո­րեն մա­քուր սվեվ­նե­րի ցե­ղը պահ­պա­նել հե­տա­ճից, ո­րը տե­ղի է ու­նե­նում այլ ցե­ղե­րի ներ­կա­յա­ ցու­ցիչ­նե­րի հետ խառն­վե­լուց: Դրա հա­մար ա­ռա­ջարկ­վում էր ծնե­լու հնա­րա­վո­րու­ թյու­նից զրկել «էթ­նի­կա­կան ա­ռու­մով ան­լիար­ժեք բնա­կիչ­նե­րին»: Վեր­ջին ստեր­ ջա­ցու­մը տե­ղի ու­նե­ցավ 1976 թվա­կա­նին: 1934-1976 թվա­կան­ներն ըն­կած այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում ստեր­ջաց­ման են­թար­կե­ցին 6300 մար­դու: Սա­կայն հա­մաշ­ խար­հա­յին մի­տու­մը փոխ­վեց։ Հո­գե­կան հի­վանդ­նե­րին դա­դա­րե­ցին երկ­րորդ տե­ սա­կի մարդ հա­մա­րել: Շ­վե­դա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­պա­րա­կավ ըն­դու­նեց, որ դա խտրա­կա­նու­թյուն է, և նե­րում խնդրեց տու­ժող­նե­րից: Եվ 1999-2003 թվա­ կան­նե­րին ա­ռա­տո­րեն փոխ­հա­տու­ցե­ցին զո­հե­րին՝ պատ­ճառ­ված տա­ռա­պանք­նե­ րի հա­մար: 1700 մարդ գու­մար ստա­ցավ, յու­րա­քանչ­յու­րը՝ 175 000-ա­կան մարկ: Այդ­պես կա­ռա­վա­րու­թյու­նը հար­թեց իր մեղ­քը տասն­յակ հա­զա­րա­վոր նվաս­տա­ ցած և վի­րա­վոր­ված մարդ­կանց հան­դեպ: 1847 թվա­կա­նին Միաց­յալ Նա­հանգ­նե­րը պա­տե­րազմ էին մղում Մեք­սի­կա­ յի դեմ: Չա­պուլ­տե­պե­կե ամ­րո­ցում տե­ղի ու­նե­ցավ վճռա­կան ճա­կա­տա­մար­տը, որ­տեղ ե­րի­տա­սարդ կա­դետ­նե­րը ո­րո­շե­ցին մա­հա­նալ, սա­կայն չհանձն­վել ա­մե­ րիկ­յան զոր­քե­րին: Ճա­կա­տա­մար­տի հար­յու­րամ­յա տա­րե­լի­ցին 1947 թվա­կա­նին Մեք­սի­կա այ­ցե­լեց նա­խա­գահ Հ. Թրու­մե­նը և Չա­պուլ­տե­պե­կե ամ­րո­ցում պսակ դրեց կա­դետ­նե­րի եղ­բայ­րա­կան գե­րեզ­մա­նին: Ա­ռա­ջին ան­գամ պատ­մու­թյան մեջ ԱՄՆ հրա­պա­րա­կավ ըն­դու­նեց, որ «իր եր­կի­րը մե­ղա­վոր է մեք­սի­կա­կան ժո­ ղովրդի ող­բեր­գու­թյան մեջ»: Ա­մե­րիկ­յան թեր­թե­րից մե­կում այս­պի­սի վեր­նագ­րով հոդ­ված լույս տե­սավ. «Թրու­մե­նը մե­կընդ­միշտ ա­պա­քի­նեց մի ամ­բողջ ժո­ղովր­դի հին պատ­մա­կան վեր­քը»: Բայց արդ­յո՞ք ա­պա­քի­նեց: Իսկ ի՞նչ պետք է ար­վի Մեք­ սի­կա­յի տա­րած­քի բռնա­զավթ­ված 40 տո­կո­սի հետ: Փո­խա­դարձ խա­ղա­ղու­թյան և ներ­ման կա­րե­լի է հաս­նել միայն` վե­րա­դարձ­նե­լով Մեք­սի­կա­յի տա­րածք­նե­րը: Ըստ Աստ­վա­ծաշն­չի՝ միայն այդ­պես կա­րե­լի է նե­րում և խա­ղա­ղու­թյուն ձեռք բե­րել: 51


փետրվար

15

Նե­րե՛ք եվ ներ­ված կլի­նեք

«­Միմ­յանց հան­դուր­ժե­լով ու նե­րե­լով, ե­թե մե­կը մյու­սի դեմ տրտունջ ու­նե­նա։ Ինչ­ պես Տե­րը ձեզ նե­րեց, այն­պես էլ՝ դուք» (Կո­ղո­սա­ցի­նե­րին 3.13)։

Ան­կեղծ քրիս­տոն­յա­նե­րը փա­փա­գում են, որ Աստ­ված նե­րի ի­րենց բազ­մա­թիվ մեղ­քե­րը: Եվ Տե­րը պատ­րաստ է նե­րել։ Հի­սուսն ա­մեն ինչ ա­րել է, որ երկ­նա­յին Հայ­ րը նե­րում շնոր­հի ցան­կա­ցող­նե­րին: Սա­կայն գո­յու­թյուն ու­նի պայ­ման, որ մարդն իր կող­մից պետք է կա­տա­րի: Պայ­մա՞ն: Արդ­յո՞ք դա հա­կա­սա­կան չէ: Մի՞­թե մար­ դուց է կախ­ված նե­րու­մը: Այդ դեպ­քում ի՞նչ պայ­մա­նի մա­սին է խոս­քը: Հի­սուսն ա­սաց. «Ո­րով­հետև ե­թե դուք մարդ­կանց նե­րեք ի­րենց հան­ցանք­նե­րը, ձեր երկ­նա­ վոր Հայրն էլ ձեզ կնե­րի։ Իսկ ե­թե դուք մարդ­կանց չնե­րեք ի­րենց հան­ցանք­նե­րը, ձեր Հայրն էլ ձեզ չի նե­րի ձեր հան­ցանք­նե­րը» (Մատ­թեոս 6.14.15)։ Ե­թե խո­րը թա­փան­ցենք Աստ­ծո՝ ա­մեն ինչ նե­րող սի­րո` Փրկ­չի ուս­մուն­քի մեջ, ա­պա մեր պատ­րաս­տա­կա­մու­թյունն ու ցան­կու­թյու­նը, որ նե­րենք մեր հան­դեպ մեղք գոր­ծած մար­դուն, իս­կա­կան վկա­յու­թյուն և ճշ­մա­րիտ նշան կլի­նի, որ մեր հո­գում առ­կա է Աստ­ծո Որ­դու՝ Գող­գո­թա­յի զո­հա­բե­րու­թյան պտու­ղը, և նրա մեջ «Աստ­ծու սե­րը… հի­րա­վի կա­տար­յալ է» (Ա Հով­հան­նես 2.5): Դա նաև արդ­յունք է այն բա­նի, որ Սուրբ Հո­գին հիմ­նա­վո­րա­պես աշ­խա­տել է մեր հո­գու հետ, և նա վար­վում է այն­պես, ինչ­պես իր Տե­րը: Եվ այդ պատ­ճա­ռով է, որ ու­րիշ­նե­րին նե­րե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը Հի­սու­սը սահ­մա­նել է որ­պես Աստ­ծո ներ­ման պայ­ման: Ճշ­մա­րիտ քրիս­տոն­յան վե­րից ծնված անձ­նա­վո­րու­թյունն է: Եվ նա իր հո­գում չի կրի ան­բար­յա­ցա­կամ զգա­ցում­ներ նրա հան­դեպ, որ իր դեմ մեղք է գոր­ծել: Դա հա­ տուկ չէ սի­րուն: Աստ­վա­ծա­շունչն ա­սում է. «­Սե­րը ծած­կում է բո­լոր հան­ցանք­նե­րը» (Ա­ռակ­ներ 10.12)։ Նա պատ­րաստ է նե­րել մեղք գոր­ծա­ծին ան­կախ այն բա­նից, գի­ տակ­ցո՞ւմ է նա այն մեղ­քը, որ գոր­ծել է իր հան­դեպ: Նա պա­հանջ­կոտ չի լի­նի մեղք գոր­ծած մար­դու հան­դեպ: Իր հո­գում մե­ղա­վո­րին «խա­րա­զա­նե­լու» ցան­կու­թյուն չի փայ­փա­յի, երբ նա մե­ղա­յա­կա­նով գա իր մոտ: Նա մե­ծա­գույն կա­րեկ­ցան­քով կլսի իր հան­դեպ մեղք գոր­ծա­ծի խոս­տո­վա­նու­թյու­նը: Եվ, ընդ ո­րում, տա­րօ­րի­նակ և­ ան­բա­ցատ­րե­լի մի զգա­ցում կապ­րի, որ հենց ինքն է մե­ղա­վոր տե­ղի ու­նե­ցա­ծի հա­մար և պատ­րաստ է նե­րում խնդրել նրա­նից, ով մեղք է գոր­ծել: Այդ­պի­սին է նա` Քրիս­տո­սի սե­րը. նա հի­րա­վի զար­մա­նա­լի՜ է:

52


52 տա­րի անց…

փետրվար

16

Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծա­ռա­յակ­ցին ո­ղոր­մեիր, ինչ­պես ես քեզ ո­ղոր­մե­ցի (Մատ­ թեոս 18.33):

1943 թվա­կա­նին Լ. Հո­վել­սե­նը, որ նա­ցիստ­նե­րի կող­մից բռնա­զավթ­ված երկրնե­ րում Դի­մադ­րու­թյան շարժ­ման ան­դամ էր, դա­վա­ճա­նու­թյան արդ­յուն­քում բան­ տարկ­վեց և տան­ջանք­նե­րի են­թարկ­վե­լուց հե­տո մահ­վան դա­տա­պարտ­վեց: Սա­ կայն նրանք չհասց­րին ի կա­տար ա­ծել դա­տավ­ճի­ռը, ո­րով­հետև պա­տե­րազմն ա­վարտ­վեց: Ա­զա­տագր­վե­լուց ան­մի­ջա­պես հե­տո Հո­վել­սենն իր նախ­կին թշնա­ մին­նե­րի բան­տա­պա­հը դար­ձավ: Նա բա­վա­կա­նու­թյամբ էր փոխ­հա­տու­ցում այն ծաղ­րանք­նե­րը, ո­րոնց են­թար­կել էին ժա­մա­նա­կին: Մի ան­գամ անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան նախ­կին սպա Վ. Հայլ­մա­նը, շո­գից և ծա­րա­վից տան­ջա­հար, ջուր խնդրեց Հո­վել­սե­նից: Վեր­ջինս վերց­րեց մի լի­քը դույլ և շ­փեց ու­ղիղ նրա դեմ­քին։ Պահ­նորդ­նե­րը սկսե­ցին հա­մե­րաշխ ծի­ծա­ղել: Սա­կայն Հո­վել­սենն ի­րեն վատ զգաց. նա տուն վե­րա­դար­ձավ ծանր տրա­մադ­րու­թյամբ: Խղ­ճի ձայնն ա­սում էր. «­Դա ան­ նե­րե­լի է: Դու վատ վար­վե­ցիր»: Հի­շե­լով այդ մա­սին՝ նա ա­սում էր, որ ար­հա­մար­ հում է ի­րեն այն բա­նի հա­մար, որ ցած­րա­ցավ մինչև վրեժխնդ­րու­թյան աս­տի­ճան, և­որ իր հո­գում նույն դա­ժան սա­տա­նան է ապ­րում, ինչ նա­ցիստ­նե­րի մեջ: Եվ այդ ա­րար­քը նրան հան­գիստ չէր տա­լիս, թեև այդ ժա­մա­նա­կից ան­ցել էր ոչ ա­վել, ոչ պա­կաս 52 տա­րի: Եվ Հո­վել­սե­նը ո­րո­շեց գտնել Հայլ­մա­նին՝ այն մար­դուն, ում մի ժա­մա­նակ վայ­րե­նա­բար էր ջուր տվել՝ խմե­լու: Եր­կար ո­րո­նում­նե­րից հե­տո նրան հա­ջող­վեց ի­մա­նալ, որ Հայլ­մա­նը մա­հա­ցել է հինգ տա­րի ա­ռաջ: Այդ ժա­մա­նակ նա ո­րո­շեց որևէ բան ի­մա­նալ նրա հա­րա­զատ­նե­րի մա­սին: Պարզ­վեց, որ Հայլ­մանն աղ­ջիկ ու­նի, և նա կեն­դա­նի է: Հո­վել­սե­նը զան­գեց նրան և­ա­սաց. «Ես ո­րո­նում եմ նրան, ո­րով­հետև ինձ հար­կա­վոր էր զրու­ցել նրա հետ»: Հայլ­մա­նի դուստ­րը հարց­ րեց. «Իսկ ին­չի՞ մա­սին էիք ցան­կա­նում զրու­ցել նրա հետ»: Հո­վել­սե­նը պատ­մեց բան­տա­յին ծաղ­րանք­նե­րի մա­սին, այն մա­սին, թե ինչ­պես է ին­քը դույ­լով ջու­րը շփել նրա հոր դեմ­քին, և հի­մա գի­տակ­ցում է իր ա­րար­քի ողջ ստո­րու­թյու­նը: Ա­պա ա­վե­ լաց­րեց. «Ես ցան­կա­նում էի ձեր հորն ա­սել, որ շատ եմ ցա­վում տե­ղի ու­նե­ցա­ծի հա­մար և ցան­կա­նում եմ նե­րում խնդրել»: Հետևեց փոք­րիկ դա­դար, ո­րից հե­տո կի­նը վճռա­կան և վս­տահ ա­սաց. «Ես նե­րում եմ ձեզ և հա­վաս­տիաց­նում, որ իմ հայրն էլ նույն կերպ կվար­վեր»: Մի քա­նի շա­բաթ հե­տո Լ. Հո­վել­սե­նը Հայլ­մա­նի դստեր և նրա ա­մուս­նու հետ միա­սին այ­ցե­լեց մա­հա­ցա­ծի գե­րեզ­մա­նին և ծա­ղիկ­ներ դրեց: Հո­վել­սե­նը հե­տա­ գա­յում պատ­մում է. «Այն­տեղ կանգ­նած՝ ես գի­տեի, որ Աստ­ված նե­րում է անց­յա­լի վեր­քե­րը… նե­րու­մը պարգև է, հնա­զան­դու­թյան պտուղ այն ճշմա­րիտ հոր­դոր­նե­րի, որ հայտ­նում է Աստ­ված մար­դու սրտին» (Մ. Հեն­դեր­սոն): Նե­րե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն. ա­հա նշանն այն բա­նի, թե ինչ է ա­րել Քրիս­տո­ սը մե­ղա­վո­րի սրտի հետ:

53


փետրվար

17

Հա­կա­մար­տու­թյան ա­վար­տը

Եղ­բայր­նե՛ր, մեկդ մյու­սի դեմ մի՛ տրտնջա­ցեք, որ չդատ­վեք։ Ա­հա Դա­տա­վո­րը դռան ա­ռաջ կանգ­նած է (Հա­կո­բոս 5.9)։

Յու­րա­քանչ­յուր մար­դու կյան­քում, երբ թվում է՝ ա­մեն ինչ հարթ է ըն­թա­նում, անս­ պա­սե­լի կեր­պով բա­խում­ներ են լի­նում ինչ-որ մե­կի հետ: Քրիս­տոն­յա­նե­րը նույն­ պես բա­ցա­ռու­թյուն չեն այդ ա­ռու­մով: Եվ հո­գին այդ պա­հե­րին մեկ կամ եր­կու օր չէ, որ ծանր պա­հեր է ապ­րում. եր­բեմն տա­րի­ներ են անց­նում մռայլ տրա­մադրու­ թյան գե­րու­թյան մեջ: Ին­չո՞ւ մեր փոր­ձու­թյան պա­հին մենք չենք շտա­պում Աստ­ծո մոտ, եր­կա՜ր ժա­մեր չենք անց­կաց­նում Նրա զո­հա­սե­ղա­նի մոտ, մեր «թշնա­մու» հետ հան­դի­պե­լու խո­նարհ փոր­ձեր չենք նա­խա­ձեռ­նում: Հա­ճախ մենք սպա­սում ենք: Իսկ ին­չի՞ ենք սպա­սում: Որ ի­րա­վի­ճակն ինքն ի­րեն կար­գա­վոր­վի՞: Որ ժա­ մա­նակն ա­մեն ինչ ա­պա­քի­նի՞: Ա՜խ, ինչ ցա­վա­լի է: Հրեշ­տակ­նե­րը պատ­րաստ են ցան­կա­ցած պա­հի օգ­նու­թյան հաս­նել մեզ: Ե­թե ան­գամ մենք Աստ­ծուն ենք մեկ­նում մեր ձեռ­քը և­ ան­հա­ջո­ղու­թյան մատն­վում, պատ­ճառն այն է, որ ապ­շե­ցու­ցիչ կեր­ պով ա­րագ ենք հոգ­նում և թևա­թափ լի­նում… Ա. Հան­թը պատ­մում է այն մա­սին, թե ինչ­պես ին­քը, երբ դեռ ե­րի­տա­սարդ ծա­ ռա­յող էր, ե­կե­ղե­ցում ընդ­հար­վեց մի կնոջ հետ, ով եր­կու ե­րե­խա­նե­րի մայր էր: Նա բարդ բնա­վո­րու­թյուն ու­ներ, ծա­ռա­յո­ղին չէր վստա­հում, կաս­կա­ծում և ս­րե­րով էր դի­մա­վո­րում նրա յու­րա­քանչ­յուր խոս­քը, հա­մար­յա միշտ կտրուկ էր պա­տաս­խա­ նում, և նրա­նից հազ­վա­դեպ կա­րե­լի էր մի բա­րի կամ լու­սա­վոր խոսք լսել: Թյու­րըմբռ­նո­ղու­թյան և հա­կա­մար­տու­թյան այդ վի­ճա­կը շա­րու­նակ­վեց մեկ տա­րուց ա­վել: Ըստ նրա խոս­տո­վա­նու­թյան՝ ինքն ի­րեն թույլ չի տվել վեր­լու­ծե­լու սե­փա­կան զգաց­մունք­նե­րը: Նա ձգտում է ճնշել իր բո­լոր բա­ցա­սա­կան հույ­զե­րը: Մեկ տա­րի անց այդ կինն իր ե­րե­խա­նե­րին ուրիշ դպրոց տե­ղա­փո­խեց: Ծա­ռա­յո­ ղը թեթևու­թյուն զգաց, սա­կայն հո­գու խոր­քում ա­ռաջ­վա նման խռով­վում էր նրա վար­քագ­ծից: Մի ան­գամ, տուն գնա­լու ճա­նա­պար­հին նա կանգ ա­ռավ թե­նի­սի կոր­տի մոտ, որ­պես­զի նա­յի իր ե­կե­ղե­ցու դպրո­ցի ե­րե­խա­նե­րի խա­ղը: Եվ հան­կարծ այն­տեղ տե­ սավ այն կնո­ջը, ում հետ թյու­րի­մա­ցու­թյուն­ներ ու­ներ: Կինն ու­ղիղ դե­պի ի­րեն էր գա­լիս: Ծա­ռա­յո­ղը պատ­րաստ­վեց ծանր խոս­քեր լսե­լու: Սա­կայն այն, ինչ նա լսեց, ա­ներևա­յա­կե­լի էր: Կինն ա­սաց. «Ա­լե՛ն, ես ցան­կա­նում եմ նե­րում խնդրել քե­զա­նից: Ես մի քա­նի դժվար տա­րի­ներ ու­նե­ցա: Իսկ այժմ ես տես­նում եմ, որ դուք ճշմար­ տու­թյունն էիք ա­սում: Ձեր հան­դեպ ես ինձ սար­սա­փե­լի էի պա­հում, խնդրում եմ՝ նե­րե՛ք: Ես մե­ղա­վոր եմ: Խնդ­րում եմ՝ նե­րե՛ք ինձ»: «Ես ապ­շած էի,- հի­շում է ծա­ռա­յո­ղը:-Ա­վե­լի ան­կեղծ նե­րո­ղու­թյուն ես դեռ չէի լսել: Առավել ևս մի կնոջից, ով հա­ճախ էր վի­րա­վո­րում ինձ: Որ­պես ծա­ռա­յող՝ ես էի պար­տա­վոր ա­ղո­թել նրա հա­մար, սա­կայն իմ մե­ղա­վոր վի­ճա­կը թույլ չէր տա­լիս: Ե­թե ես վի­րա­վո­րեմ որևէ մե­կին, Աստ­վա՛ծ իմ, տո՛ւր ինձ այն­պի­սի հոգևոր ազնվու­թյուն, որ­պի­սին ու­ներ այդ կի­նը:

54


«Ա­հա իմ ո­րո­շու­մը»

փետրվար

18

Սիրտդ մի՛ տուր աս­ված ա­մեն խոս­քի… ո­րով­հետև քո սիրտն էլ ի­մա­ցել է, որ շատ ան­գամ դու էլ ու­րիշ­նե­րին ես ա­նի­ծել (Ժո­ղո­վող 7.21-22)։

Մեր մե­ղա­վոր կյան­քում մենք կա­րող ենք բախ­վել (փառք Աստ­ծո, ե­թե այն մեր կող­քով է ան­ցել) տար­բեր տե­սա­կի հո­րի­նո­վի բամ­բա­սանք­նե­րի և չա­րա­միտ զրպար­տանք­նե­րի, ո­րոնք ա­րա­տա­վո­րում են մեր ա­նու­նը: Չ­վե­րածն­ված սիր­տը չի կա­րող խա­ղաղ ար­ձա­գան­քել այդ չա­րի­քին: Նա բա­վա­կա­նին հի­վան­դա­գին է տա­նում վար­կա­բե­կում­նե­րի, ծաղ­րի ու մա­հա­բեր հար­ված­նե­րի այդ սա­տա­նա­յա­ կան դրսևո­րում­նե­րը: Նա, ով այդ­պի­սի ու­ղի­նե­րով նպա­տակ է դնում նվաս­տաց­նել իր մեր­ձա­վո­րին, վատ­թա­րաց­նել նրա բա­րո­յա­կան վի­ճա­կը, հաղ­թա­կա­նո­րեն չա­ րախն­դում է, ե­թե իր զո­հը սուր է ար­ձա­գան­քում «հա­շիվ մաք­րե­լու» իր այն մե­թոդ­ նե­րին ու ե­ղա­նակ­նե­րին, ո­րոնք ար­գել­ված են Երկն­քի կող­մից: Տերն Ինքն ան­ձամբ զգաց Իր հաս­ցեին հնչած հո­րին­վածք­նե­րի ու զրպար­տանք­նե­րի դժո­խա­յին թույ­նի ողջ նող­կան­քը: Այդ թույ­նը Ա­րուս­յակն էր լկտիա­բար տա­րա­ծում երկ­նա­յին հրեշ­ տակ­նե­րի մեջ: Այ­սօր էլ երկ­րի բնա­կիչ­նե­րի կող­մից ա­ռանց դա­դա­րի շա­րու­նակ­ վում են մե­ղադ­րանք­ներ ու հայ­հո­յան­քեր հնչել Տիե­զեր­քի Կա­ռա­վա­րի­չի հաս­ցեին: Իսկ ինչ­պե՞ս էր վե­րա­բեր­վում և շա­րու­նա­կում է վե­րա­բեր­վել Հի­սուսն այդ վայ­րե­նի, խառ­նափն­թոր երևույ­թին, որ գո­յու­թյուն ու­նի բա­նա­կան էակ­նե­րի փոխ­հա­րա­բե­ րու­թյուն­նե­րում` զրպար­տու­թյուն, վատ լու­րեր, ակն­հայ­տո­րեն կեղծ մե­ղադ­րանք­ ներ: Աստ­ված համ­բե­րա­տար կրում էր և կ­րում է Իր հաս­ցեին հնչող կեղ­ծիքն ու զրպար­տու­թյու­նը և Իր կող­մից ա­մեն հնա­րա­վորն ա­նում՝ օգ­նե­լու այդ չա­րի­քը կրող­նե­րին, որ­պես­զի փոխ­վեն և դա­դա­րեն ոչն­չաց­նել Իր ստեղ­ծած աշ­խար­հի կար­գու­կա­նո­նը: Տերն Իր սի­րով պատ­րաստ է նե­րել մարդ­կանց աստ­վա­ծա­նար­ գու­թյու­նը: Վ­րեժխնդ­րու­թյու­նը հա­տուկ չէ սի­րուն: Սի­րուն հա­տուկ է նե­րու­մը: Պե­տեր­բուր­գում հայտն­վե­ցին բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, որ վի­րա­վո­րա­կան էին կայս­րու­հու պատ­վի հա­մար: Գլ­խա­վոր ոս­տի­կա­նա­պետ Ռի­լեևն իր գոր­ծե­րի զե­ կույցն ա­վար­տե­լուց հե­տո կայս­րու­հուն հայտ­նեց, որ իր ձեռքն է ըն­կել մի թուղթ, որ­տեղ մի ե­րի­տա­սարդ ան­վա­նար­կում է նրան: — Ի՛նձ տվեք այդ թուղ­թը,- հրա­մա­յեց կայս­րու­հին։ — ­Չեմ կա­րող, տի­րու­հի՛, այն­տեղ այն­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն­ներ կան, ո­րոն­ ցից ես էլ եմ կարմ­րում: — Տ­վե՛ք, ա­սում եմ ձեզ, այն, ինչ չի կա­րող կար­դալ կի­նը, պետք է կար­դա կայս­ րու­հին: Բա­ցե­լով և կար­դա­լով թուղ­թը՝ նա կարմ­րեց, քայ­լեց դահ­լի­ճում և բար­կու­թյու­նից բոր­բոք­վեց. — Այդ ոչն­չու­թյու­նը հանդգ­նում է ինձ այդ­պես վի­րա­վո­րե՞լ: Մի՞­թե նա չգի­տի, թե ինչ է սպա­սում ի­րեն, ե­թե սա հանձ­նեմ օ­րեն­քի իշ­խա­նու­թյուն­նե­րին: Նա շա­րու­նա­կեց քայ­լել և խո­սել նույն ո­գով: Վեր­ջա­պես խա­ղաղ­վեց: Ռի­լեևը հա­ մար­ձակ­վեց խզել լռու­թյու­նը. — Ո՞րն է ձեր ո­րո­շու­մը, ձե՛րդ մե­ծու­թյուն: — Ա­հա՛ իմ ո­րո­շու­մը,- ա­սաց նա և կ­րա­կը նե­տեց թուղ­թը (Ի. Սուդ­նի­կո­վա): «­Սե­րը հան­դուր­ժող է, սե­րը բա­րի է­…ա­մեն բան հան­դուր­ժում է (նե­րում է)» (Ա Կորն­թա­ցի­նե­րին 13.4.7): 55


փետրվար

19

«­Նե­րե՛լ՝ եվ վերջ»

Ե­րա­նի՜ ո­ղոր­մած­նե­րին, ո­րով­հետև նրանք ո­ղոր­մու­թյուն կգտնեն (Մատ­թեոս 5.7)։

Զար­մա­նա­լի էր Ա­լեք­սանդր I–ի վե­րա­բեր­մուն­քը նրանց հան­դեպ, ով­քեր վի­րա­վո­ րում էին ի­րեն: «­Պար­զա­պես զար­մա­նա­լի էր կայսր Ա­լեք­սանդ­րի գթասր­տու­թյու­նը,- գրում են նրա մա­սին ժա­մա­նա­կա­կից­նե­րը,- երբ նրան վի­րա­վո­րում էին ա­ռանձ­ նա­հա­տուկ հան­դուգն խոս­քե­րով, նման դեպ­քե­րում այլ բա­նաձև, քան «նե­րելն» էր, չկար»: Եվ այս­տեղ վար­չա­կան աշ­խա­տող­նե­րը հիմ­նախն­դիր­ներ ու­նեին, երբ հար­կադր­ված էին գործ ու­նե­նալ նման տե­սա­կի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հետ, քա­ նի որ, օ­րեն­քի հա­մա­ձայն, պետք էր քրեա­կան գործ հա­րու­ցել նո­րին մե­ծու­թյա­նը վի­րա­վո­րանք հասց­նող մարդ­կանց հան­դեպ: Սա­կայն կայս­րը լսել ան­գամ չէր ու­ զում այդ մա­սին: Մի ան­գամ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ի. Ի. Դմիտ­րիևը զե­կույ­ցով ներ­կա­ յա­ցավ կայս­րին՝ նրան ներ­կա­յաց­նե­լով նո­րին մե­ծու­թյա­նը վի­րա­վո­րանք հասց­նե­ լու վե­րա­բեր­յալ գոր­ծը: Տի­րա­կա­լը, ձեռ­քով մի կողմ հրե­լով թղթերն, ա­սաց. — Բայց դու գի­տես, չէ՞, Ի­վա՛ն Ի­վա­նո­վիչ, որ ես նման տե­սա­կի գոր­ծեր եր­բեք չեմ լսում: Նե­րե՛լ՝ և վերջ: Ի՞նչ ի­մաստ ու­նի դրանց վրա ժա­մա­նակ կորց­նել»: — ­Տիա՛ր,- պա­տաս­խա­նեց Դմիտ­րիևը,- այդ գոր­ծում բա­վա­կա­նին կարևոր հան­ գա­մանք­ներ կան, թույլ տվեք գո­նե ա­ռան­ձին զե­կու­ցել ձեզ: — Ո՛չ, Ի­վա՛ն Ի­վա­նո­վիչ, որ­քան կարևոր են այդ տե­սա­կի գոր­ծե­րը, այն­քան քիչ եմ ցան­կա­նում լսել դրանք: Մի­գու­ցե, դա քեզ զար­մաց­նում է, բայց հի­մա կբա­ ցատ­րեմ: Հնա­րա­վոր է, որ­պես կայսր՝ ես, այ­նուա­մե­նայ­նիվ, նե­րեմ նրան, սա­կայն, որ­պես մարդ՝ չա­րու­թյուն կպա­հեմ իմ ներ­սում, իսկ դա ես չեմ ցան­կա­նում: Նույ­ նիսկ ա­պա­գա­յի ա­ռու­մով այդ­պի­սի գոր­ծե­րում վի­րա­վո­րո­ղի ա­նու­նը նույ­նիսկ մի էլ հայտ­նիր, պար­զա­պես ա­սա՝ «նո­րին մե­ծու­թյա­նը վի­րա­վո­րե­լու գործ»: Հարցն այն է, որ ես թեև նե­րեմ և չա­րու­թյուն էլ չպա­հեմ իմ սրտում, ա­նունն, այ­նուա­մե­նայ­նիվ, կհի­շեմ, իսկ դա լավ չէ» (Ի. Սուդ­նի­կո­վա): Ա­հա այս­պի­սին էր Ա­լեք­սանդր I –ը` ան­հի­շա­չար: Երբ հար­ցը վե­րա­բե­րում էր նրա անձ­նա­վո­րու­թյա­նը, նրա ես-ը զգա­յուն չէր վի­րա­վո­րանք­նե­րի ու զրպար­տու­թյուն­ նե­րի հան­դեպ: Եվ այս­տեղ մենք սո­վո­րե­լու բան ու­նենք: Չէ՞ որ եր­բեմն մեզ այն­պես ա­նար­ժան ենք պա­հում, երբ ինչ-որ մե­կը մեր ան­ձի հան­դեպ պատ­շաճ ու­շադ­րու­ թյուն ու հար­գանք չի դրսևո­րում: Իսկ երբ որևէ մե­կը չմտած­ված կեր­պով, ծի­ծա­ ղե­լիո­րեն անն­շան ան­գամ շո­շա­փում է մեր ես-ը, մենք ան­մի­ջա­պես մռայլ­վում ենք ու փքվում և դեռ եր­կար ժա­մա­նակ մեր սրտում ան­բար­յա­ցա­կամ զգաց­մունք­ներ ենք փայ­փա­յում «վի­րա­վո­րո­ղի» հան­դեպ: Այդ­պես է պա­հում ի­րեն մեր հպարտ եսը. նա ըն­դու­նակ չէ նե­րել վի­րա­վո­րանք­նե­րը: Բայց չէ՞ որ սե­րը «չի հպար­տա­նում» (բնագ­րում «փքվել-ուռ­չել», «շեղ­վել»),- ա­սում է ա­ռաք­յա­լը: Սերն ա­մեն ինչ նե­րում է…

56


«Օգ­նե՛ք ինձ, խնդրում եմ»

փետրվար

20

Ե­թե չա­րու­թյու­նը նրա բե­րա­նում քաղցր է, այն իր լեզ­վի տակ թաքց­րել է, խնա­յել, բաց չի թո­ղել ու իր քիմ­քում պա­հել է այն, ու­տե­լի­քը նրա ա­ղիք­նե­րում պի­տի փոխ­ վի. օ­ձի թույն պի­տի դառ­նա նրա ներ­սում (Հոբ 20.12-14)։

Կ­յան­քի ըն­թաց­քում մենք, ան­կաս­կած, շատ սխալ­ներ ու մեղ­քեր ենք գոր­ծում մեր մեր­ձա­վոր­նե­րի հան­դեպ: Եվ վատ ենք վար­վում, երբ գոր­ծում ենք հա­կա­ռակ Քրիս­տո­սի պատ­գամ­նե­րի․ որևէ մե­կին չա­րիք պատ­ճա­ռե­լով՝ չենք շտա­պում ըն­ դու­նել մեր մեղ­քը և նե­րում խնդրել: Դա մեր ան­տա­նե­լի բեռն է: Եվ մե­ծա­գույն բա­ րիք է մեզ հա­մար, երբ ա­զա­տագր­վում ենք նրա­նից ու մի կողմ նե­տում այդ ա­տե­ լի լու­ծը: Հենց հա­նուն դրա Տերն Իր կյան­քը զո­հեց խա­չի վրա: Եվ ա­հա թե ինչն է հե­տաքր­քիր. մեղքի բեռը հոգու մեջ կրելը և դրանից չազատագրվելը չարիք է։ Դա է հաս­տա­տում նաև գի­տու­թյու­նը: Բրի­տա­նա­ցի գիտ­նա­կան­նե­րը պար­զել են, որ մե­ղա­վո­րու­թյան զգա­ցու­մը կա­րող է մե­ծա­պես քայ­քա­յել մար­դու ի­մու­նի­տե­տը: Սկզ­բում նրանց հետևու­թյուն­նե­րը լուրջ չէին ըն­դուն­վում: Սա­կայն նրանք ցույց տվե­ցին բա­ցար­ձա­կա­պես ա­ռողջ մի կնոջ, ո­րը հի­վան­դա­նո­ցում էր գտնվում այն պատ­ճա­ռով, որ սիր­տը հրա­ժար­վում էր բնա­կա­նոն աշ­խա­տե­լուց: Ինչ­պես պարզ­ վեց, ա­մուս­նուն դա­վա­ճա­նե­լու պատ­ճա­ռով ծնված մե­ղա­վո­րու­թյան զգա­ցու­մը թույլ չէր տա­լիս, որ օր­գա­նիզ­մը բնա­կա­նոն աշ­խա­տի: Մայր Թե­րե­զան իր զրույց­նե­րից մե­կում, խո­սե­լով քույ­րե­րի կա­տա­րած ծա­ռա­յու­ թյան մա­սին, ո­րը ղե­կա­վա­րում էր ին­քը, ա­սում է. «­Մեր աշ­խա­տան­քը միայն այն չէ, որ վի­րա­կա­պենք մա­հա­ցող­նե­րի վեր­քե­րը և սո­ցիա­լա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­ րենք նրանց: «­Մենք ջա­նում ենք, որ նրանք, ում մա­սին հոգ ենք տա­նում, կա­րո­ղա­ նան ապ­րել ներ­ման փոր­ձա­ռու­թյու­նը»: Որ­պես օ­րի­նակ՝ նա այս­պի­սի պատ­մու­թյուն պատ­մեց: Իր նման միանձ­նու­հի­ նե­րի հետ միա­սին մայր Թե­րե­զան աշ­խա­տում էր Կալ­կա­թա­յում: Այդ քա­ղա­քի նեղ փո­ղոց­նե­րում նրանք գտնում էին օգ­նու­թյան կա­րիք ու­նե­ցող­նե­րին, տե­ղա­վո­րում ի­րենց սա­նի­տա­րա­կան մե­քե­նա­յում և տա­նում խնամ­քի կենտ­րոն(հոս­պիս): Մայր Թե­րե­զան ար­դեն պատ­րաստ­վում էր փա­կել իր մե­քե­նա­յի դու­ռը, երբ հան­կարծ տա­րեց կնոջ լա­ցի ձայն լսեց: Նա նա­յեց փո­ղո­ցի կող­մը, սա­կայն այն­տեղ ոչ ոք չկար: Իսկ լա­ցը չէր դա­դա­րում: Այդ ժա­մա­նակ նա պա­տի մոտ աղ­բի տա­րա նկա­տեց: Նա­յե­լով նրա մեջ՝ այն­տեղ տե­սավ ար­յու­նա­հո­սող մի տա­րեց կնոջ: Այդ դժբախտ կի­նը սար­սա­փե­լի վի­ճա­կում էր: «Խնդ­րում եմ, խնդրում եմ, օգ­նեք ինձ,- ա­ղեր­սում էր կի­նը,- իմ որ­դին ինձ այս­տեղ է թո­ղել, որ­պես­զի մա­հա­նամ»… (շա­րու­նա­կե­լի)

57


փետրվար

21

«Օգ­նե՛ք ինձ, խնդրում եմ»

Եվ որ­դին նրան ա­սաց. “­Հա՛յր, մե­ղան­չե­ցի երկն­քի ու քո ա­ռաջ։ Այլևս քո որ­դին կոչ­ վե­լու ար­ժա­նի չեմ” (Ղու­կաս 15.21)։

«­Մենք վերց­րինք նրան և տա­րանք հի­վան­դա­նոց: Լո­ղաց­րինք, ա­պա­հո­վե­ցինք անհ­րա­ժեշտ խնամքն ու օգ­նու­թյու­նը: Դա ա­մե­նա­ծանր գի­շեր­նե­րից մեկն էր, որ ե­ղել է իմ կյան­քում: Մեր քույ­րերն ամ­բողջ ու­ժով ա­ղեր­սում ու խնդրում էին ծեր կնո­ջը, որ նե­րի որ­դուն: Այս­պես շա­րու­նակ­վեց ամ­բողջ գի­շեր»,- պատմում է Մայր Թերեզան։ Վաղ ա­ռա­վոտ­յան կինն ա­սաց. «Ս­պա­սե՛ք, ես ցան­կա­նում եմ ինչ-որ բան ա­սել ձեզ: Ես լավ եմ հի­շում այն օ­րը (իմ որ­դին դեռևս փոք­րիկ տղա էր), երբ այդ ա­մե­նը տե­ղի ու­նե­ցավ: Ես նրան դուրս ա­րե­ցի տնից և մե­կընդ­միշտ վտա­րե­ցի իմ սրտից: Այդ պա­հից նա կյան­քի սխալ ու­ղի ընտ­րեց: Ես եմ մե­ղա­վոր, որ նա որևէ մե­կը չու­ներ, ում կա­րող էր դի­մել օգ­նու­թյան հա­մար»: Մայր Թե­րե­զան հարց­րեց կնո­ջը. «Ե­թե մենք այս­տեղ բե­րենք ձեր որ­դուն, դուք նե­րո­ղու­թյուն կխնդրե՞ք նրա­նից»: Կի­նը պա­տաս­խա­նեց. «Ա­յո՛, ա­յո՛, գտե՛ք նրան, գտե՛ք նրան»: Եվ նա քույ­րե­րին պատ­մեց, թե որ­տեղ կա­րե­լի է գտնել իր որ­դուն: Քույ­րերն ան­մի­ջա­պես ան­ցան ո­րո­նում­նե­րի: Նրանց հա­ջող­վեց գտնել դժբախտ տղա­մար­դուն, ով ապ­րում էր սար­սա­փե­լի աղ­քա­տու­թյան մեջ: Նրանց հա­մո­զե­ցին, որ գա ի­րենց հետ: Որ­դին ու մայ­րը դե­մառ­դեմ հան­դի­պե­ցին ի­րար: «­Դա տան­ջա­լի պահ էր,- պատ­մում է մայր Թե­րե­զան,- մենք չգի­տեինք, թե ինչ տե­ղի կու­նե­նա»: Մայ­րը դի­մեց որ­դուն. — ­Զա­վա՛կս, ես քեզ վտա­րել եմ իմ կյան­քից, երբ դու դեռևս ե­րե­խա էիր: Դու չու­ նեիր մե­կը, ու­մից կա­րող էիր օգ­նու­թյուն խնդրել: Այդ ես եմ մե­ղա­վոր, որ քո կյան­քը լի է տա­ռա­պանք­նե­րով: Խնդ­րում եմ՝ նե­րի՛ր ինձ: Այդ ժա­մա­նակ տղա­մար­դը՝ կո­պիտ և­ անխ­նամ այդ անձ­նա­վո­րու­թյու­նը, սկսեց հեծկլ­տալ․ — Ի­հա՛ր­կե,- կրկնեց նա,- ի­հա՛ր­կե, սա­կայն կա­րո՞ղ ես, արդ­յոք, դո՛ւ նե­րել ինձ: Դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո կի­նը մա­հա­ցավ: Մայր Թե­րե­զան պատ­մում է. «­Սա­կայն նա խա­ղաղ և հաշտ հե­ռա­ցավ կյան­քից: Նա հաշ­տու­թյուն գտավ ոչ միայն որ­դու, այլև Աստ­ծո հետ(Մ. Հեն­դեր­սոն): «­Մենք, որ զո­րա­վոր ենք, պար­տա­վոր ենք տկար­նե­րի տկա­րու­թյու­նը տա­նել և­ոչ թե միայն ինք­ներս մեզ (կամ` միայն մեզ հաշ­վի չառ­նենք) հա­ճե­լի լի­նել» (Հռո­մեա­ ցի­նե­րին 15.1)։

58


Ներ­ման տա­րա­տե­սա­կու­թյու­նը

փետրվար

22

Այդ­պես էլ իմ երկ­նա­վոր Հայ­րը կա­նի ձեզ, ե­թե ձե­զա­նից յու­րա­քանչ­յուրն իր եղ­բոր հան­ցանք­նե­րը սրտանց չնե­րի (Մատ­թեոս 18.35)։

Քրիս­տոն­յան,ե­թե նա ձևա­կա­նո­րեն չի կրում Քրիս­տո­սի ա­նու­նը, ան­պայ­ման կնե­րի իր մեր­ձա­վո­րի մեղ­քե­րը: Իսկ ե­թե նա չի կա­րո­ղա­նում նե­րել, դա վկա­յում է այն մա­սին, որ այդ­պի­սի քրիս­տոն­յան հոգևոր լուրջ ճգնա­ժա­մի մեջ է: Նե­րե­լու ա­նըն­դու­նա­կու­թյու­նը անս­խալ ցույց է տա­լիս, որ այդ­պի­սի հո­գու մեջ սեր չկա: Իսկ որ­տեղ չկա սեր, այն­տեղ չկա նե­րում: Որ­տեղ չկա նե­րում, այն­տեղ ա­ղետ է փոխ­հա­ րա­բե­րու­թյու­նե­րում: Դա տե­ղի է ու­նե­նում հատ­կա­պես ըն­տա­նիք­նե­րում` ա­մուս­նու և կ­նոջ միջև: Է. Քոու­լը պատ­մում է եր­կու ըն­տա­նիք­նե­րի մա­սին, որ­տեղ ճգնա­ժամ էր սկսվել: «­Կի­րիլն ապ­րում էր արևել­յան ա­փին, իսկ Դե­նի­սը` արևմտ­յան ա­փին: Նրանք եր­կուսն էլ ա­մուս­նա­ցած էին և­ եր­կուսն էլ շնու­թյուն էին գոր­ծում: Նրանք չէին ճա­նա­չում միմ­յանց, սա­կայն ես ճա­նա­չում էի թե՛ մե­կին, թե՛ մյու­սին: Նրանք եր­կուսն էլ ի­րենց կա­նանց խոս­տո­վա­նե­ցին կա­տա­րած դա­վա­ճա­նու­թյու­նը, ա­պաշ­ խա­րե­ցին և նե­րում խնդրե­ցին: Սա­կայն որ­քա՜ն տար­բեր էին արդ­յունք­նե­րը: Երբ Դե­նի­սը խո­սեց կնոջ հետ և պար­զա­բա­նեց կա­տար­վա­ծը, նա ան­մի­ջա­պես ա­սաց, որ նե­րում է ամուսնուն: Սա­կայն երբ նրանց միջև վե­ճեր ու տա­րա­ձայ­նու­ թյուն­ներ էին ա­ռա­ջա­նում, կի­նը միշտ ա­մուս­նուն հի­շեց­նում էր ան­հա­վա­տար­մու­ թյան մա­սին: Դա կնոջ, այս­պես ա­սած, «հաղ­թա­թուղթն» էր ա­մուս­նա­կան խա­ղում: Նաև ա­մեն ան­գամ, մեր­ձու­թյան ժա­մա­նակ այն որ­պես մի­ջոց էր օգ­տա­գոր­ծում էր՝ իր նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար: Կի­րի­լի դեպ­քում ա­մեն ինչ այլ կերպ ըն­թա­ցավ: Տևա­կան ժա­մա­նակ, շատ ջան­ քեր, ա­ղոթք­ներ և­ ան­կեղծ զրույց­ներ պա­հանջ­վեց, նախ­քան կի­նը կա­սեր, որ նե­ րում է ա­մուս­նուն: Բայց դա ա­սե­լուց հե­տո նա եր­բեք այլևս չհի­շեց­րեց այդ մա­սին: Երբ Կի­րիլն ինձ պատ­մեց այն մա­սին, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել, և­ինչ­պես է ա­պա­քին­ վել ի­րենց ա­մուս­նու­թյու­նը, վեր­ջում ա­վե­լաց­րեց, որ այժմ ի­րենց ա­մուս­նու­թյունն «ա­վե­լի ա­մուր է, քան երբևէ նախ­կի­նում»: Հենց այդ­պես է վար­վում Տե­րը մե­ղա­վոր­նե­րի հետ: «Ես, Ե՛ս եմ Նա, որ ջնջում է քո հան­ցանք­նե­րը հա­նուն Ինձ, և չեմ հի­շե­լու քո մեղ­քե­րը» (Ե­սա­յի 43.25)։ Սերն այլ կերպ չի կա­րող. այլ կերպ վար­վե­լը հա­տուկ չէ նրան: Վար­վել այլ կերպ, նշա­նա­կում է ցավ, տխրու­թյուն ու վիշտ պատ­ճա­ռել: Սե­րը նե­րո՜ւմ է. մե­կընդ­միշտ և հա­վերժ:

59


փետրվար

23

Քա­նի՞ ան­գամ նե­րեմ

Որ նե­րում է քո բո­լոր մեղ­քե­րը, բժշկում է քո բո­լոր ցա­վե­րը (Սաղ­մոս­ներ 103.3):

Ինչ­քա՞ն մեղ­քեր կա­րող ենք նե­րել մենք մեր մեր­ձա­վոր­նե­րին և­ ինչ­քան մեղ­քեր կա­րող է նե­րել մեզ Աստ­ված։ Եր­կինքն այս­պի­սի հաշ­վա­պա­հու­թյամբ չի զբաղ­վում: Սա­կայն այս հար­ցը շա­տե­րին է շփո­թեց­նում: Նրանք ա­սում են. «Ա՜խ, ես իմ կյան­ քում այն­քան մեղ­քեր եմ գոր­ծել, որ Աստ­ված չի կա­րող նե­րել ինձ»: Նման հարց մի ան­գամ Պետ­րոսն ուղ­ղեց Հի­սու­սին. «­Տե՛ր, ե­թե եղ­բայրս իմ դեմ մե­ղան­չի, քա­նի՞ ան­գամ նե­րեմ նրան՝ մինչև յո՞թ ան­գամ»։ Հի­սու­սը նրան ա­սաց. «­Քեզ չեմ ա­սում՝ մինչև յոթ ան­գամ, այլ մինչև յո­թա­նա­սուն ան­գամ յոթ» (Մատ­թեոս 18.21)։ Ե՛վ ռաբ­ բի­նե­րը, և՛ ա­ռաք­յա­լը, և՛ Քրիս­տո­սը նկա­տի ու­նեին օր­վա ըն­թաց­քում գոր­ծած մեղ­ քե­րը: Ռաբ­բի­նե­րը` 3 մեղք, Պետ­րո­սը` 7, Հի­սու­սը`ան­հա­վա­տա­լի թիվ` 490: Չն­չին կաս­կած ան­գամ չի ա­ռա­ջաց­նում, որ Հի­սու­սը մեղ­քե­րի ի­րա­կան թիվ նկա­տի չու­ ներ: Տի­րոջ նշած թի­վը խորհր­դան­շա­կան է ու կա­տար­յալ, հաշ­վի առ­նե­լով այն, թե ինչ նշա­նա­կու­թյուն ու­նեն 7 և 70 թվերն Աստ­վա­ծաշն­չում: Հի­սու­սը հենց այդ­պի­սի ան­սո­վոր թվով ցան­կա­ցավ ար­տա­հայ­տել ճշմար­տու­թյու­նը. որ­քան էլ մար­դը մեղք գոր­ծի, հար­կա­վոր է նե­րել նրան, ե­թե ա­պաշ­խա­րել է և նե­րում խնդրել: Եվ, ի վեր­ ջո, ո՞ւմ մտքով կանց­նի հաշ­վել այ­լոց մեղ­քե­րի թի­վը, զբաղ­վել այդ­պի­սի ա­մո­թա­լի հաշ­վարկ­նե­րով: Ինչ­պի­սի՞ն է Աստ­ծո վե­րա­բեր­մուն­քը ծանր, նող­կա­լի, սար­սա­փե­լի մեղ­քե­րի հան­ դեպ: Աստ­վա­ծաշն­չում նկա­րագր­ված են դեպ­քեր, երբ Աստ­ված նե­րեց մեղ­քե­րը, ան­կախ նրանց ծան­րու­թյան աս­տի­ճա­նից և քա­նա­կից: Դա­վիթ թա­գա­վո­րը մեկեր­կու ծանր մեղք գոր­ծեց` շնու­թյուն և ս­պա­նու­թյուն: Աստ­վա­ծաշն­չում պոռնկու­ թյունն ա­ռանձ­նա­նում է բո­լոր մեղ­քե­րից՝ որ­պես մար­մինն այ­րող կիրք (տե՛ս Ա Կորն­թա­ցի­նե­րին 6.18), որն ա­մեն մե­կը չէ, որ կա­րող է հաղ­թա­հա­րել (ակն­հայտ է, որ հենց դա տե­ղի ու­նե­ցավ Դավ­թի հետ): Իսկ ա­հա Ու­րիա­յի սպա­նու­թյու­նը գի­ տակ­ցա­կան, մտած­ված մեղ­սա­վոր ծրա­գիր էր: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, երբ մար­գա­ րեն հան­դի­մա­նեց նրան, և Դա­վիթն ըն­դու­նեց իր մեղ­քը, Տե­րը նե­րեց նրան: Սա­ կայն Դա­վիթն իր վրա զգաց մեղ­քի օ­րի­նա­չափ, ծանր և ցն­ցող հետևանք­նե­րը` ողջ աստ­վա­ծա­յին ծրագ­րով: «Ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ. մարդ­կանց որ­դի­նե­րի բո­լոր մեղ­քերն ու հայ­հո­յանք­նե­ րը (աստ­վա­ծա­նար­գու­թյուն­նե­րը) կներ­վեն» (Մար­կոս 3.28):

60


փետրվար

Թա­գա­վո­րը՝ ոտ­նա­կա­պե­րի ու ձեռ­նաշղ­թա­նե­րի մեջ

24

Ես քեզ ինչ­պե՞ս թող­նեմ, ո՛վ Եփ­րեմ, քեզ ինչ­պե՞ս հանձ­նեմ, ո՛վ Իս­րա­յել. Ես քեզ ինչ­պե՞ս Ադ­մա­յի նման դարձ­նեմ, Սե­բո­յի­մի պես ա­նեմ. սիրտս գա­լար­վում է իմ ներ­ սում. բոր­բոք­վում է կա­րեկ­ցու­թյունս (Ով­սե 11.8)։

Շա­րու­նա­կենք նյութն այն մա­սին, թե իս­կա­պե՞ս Տե­րը պատ­րաստ նե­րել մեղ­քե­ րը, որ­քան էլ դրանք ծանր ու նող­կա­լի լի­նեն և­որ­քան էլ շատ լի­նեն: Դի­մենք Աստ­ վա­ծաշն­չին` ճշմար­տու­թյան անս­պառ և հա­վեր­ժա­կան աղբ­յու­րին: Աստ­վա­ծաշնչի տար­բե­րա­կիչ ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ նա ան­կողմ­նա­կալ և­ ան­կեղծ ձևով պատ­մում է իր յու­րա­քանչ­յուր հե­րո­սի մա­սին: Օ­րի­նակ, վերց­նենք հրեա­կան թա­գա­վոր Մա­նա­սեի պատ­մու­թյու­նը (տե՛ս Դ Թա­գա­վոր­նե­րի 21.1-18, Բ Մ­նա­ցոր­ դաց 33.1-20): Նրա հայր Ե­զե­կիան Հու­դա­յի ա­մե­նա­բա­րե­պաշտ թա­գա­վոր­նե­րից մեկն էր: Ա­հա թե ինչ­պի­սի վեհ գույ­նե­րով է բնո­րո­շում նրան Աստ­վա­ծա­շուն­չը. «Եվ ա­պա­վի­նեց Իս­րա­յե­լի Տեր Աստ­ծուն, և նրա­նից հե­տո Հու­դա­յի բո­լոր թա­գա­վոր­նե­ րի մեջ նրա նմա­նը չե­ղավ, ոչ էլ նրանց մեջ, որ ե­ղել էին նրա­նից ա­ռաջ»։ Սա­կայն ա­հա նա մա­հա­նում է, և թա­գա­վոր է դառ­նում նրա որ­դի Մա­նա­սեն: Նա մե­ծա­ ցել և դաս­տիա­րակ­վել էր ճշմա­րիտ աստ­վա­ծա­պաշ­տու­թյան մթնո­լոր­տում: Նրան պատ­մել էին այն մա­սին, թե ինչ հրաշք ճա­նա­պար­հով է Տե­րը Ե­րու­սա­ղեմն ա­զա­ տագ­րել Ա­սո­րես­տա­նի թա­գա­վո­րի թա­լա­նից և գե­րե­վա­րու­մից: Ան­կաս­կած է, որ հայ­րը պատ­մել էր նրան այն մա­սին, թե ինչ­պես է Տերն ա­պա­քի­նել ի­րեն և փր­կել ան­խու­սա­փե­լի մա­հից և, ընդ ո­րում, այդ ժա­մա­նակ ինչ հրաշք նշան­ներ է տվել ի­րեն Տե­րը: Եվ ա­մե­նագլ­խա­վո­րը՝ Մա­նա­սեն գի­տեր, որ իր հայ­րը նա­խան­ձախն­դիր և­ան­խոնջ, ան­զի­ջում պայ­քար էր մղում կռա­պաշ­տու­թյան դեմ և­ոչն­չաց­նում բո­լոր կուռ­քե­րը, բարձ­րա­վան­դակ­ներն ու «կա­նաչ բլուր­նե­րը»՝ վե­րա­կանգ­նե­լով կեն­դա­ նի Աստ­ծո սուրբ ծա­ռա­յու­թյու­նը: Դառ­նա­լով թա­գա­վոր՝ Մա­նա­սեն դի­վա­յին ո­գեշնչ­վա­ծու­թյամբ վե­րա­կանգ­նեց Բա­հա­ղի ու Աս­տար­տեի ծա­ռա­յու­թյու­նը, տրվեց ո­գե­հար­ցու­թյան, խորհր­դա­պաշ­ տու­թյան, գու­շա­կու­թյան ու կա­խար­դու­թյան տար­բեր ձևե­րի: Ողջ Ե­րու­սա­ղե­մը հե­ ղեղ­վեց ա­հա­բեկ­չու­թյան ու ար­յու­նա­հե­ղու­թյան ա­լի­քով. այլ կերպ ա­սած` հոգևոր ան­լույս խա­վա­րի ժա­մա­նակ­ներ սկսվե­ցին: Տե­րը մար­գա­րե­նե­րի մի­ջո­ցով ա­ղեր­ սում էր, որ նա ուշ­քի գա: Բայց՝ ա­վա՜ղ: Ա­մեն ինչ ա­նօ­գուտ էր: Եվ այդ ժա­մա­նակ Աստ­ված թույլ տվեց, որ ա­սո­րա­կան զոր­քը ներ­խու­ժի Հու­դա: Մա­նա­սեին ոտ­նա­ կա­պեր ու ձեռ­նաշղ­թա­ներ հագց­րին և տա­րան Բա­բե­լոն: Եվ այն­տեղ, նվաս­տաց­ված ու ա­նարգ­ված, թա­գա­վո­րը հի­շեց իր հայ­րե­րի Աստ­ ծուն և խոր խո­նար­հու­թյամբ Նրան ա­ղա­ղա­կեց` ա­ղեր­սե­լով, որ նե­րի ի­րեն: Եվ Տե­րը լսեց նրա ա­ղերսն ու «նրան վե­րա­դարձ­րեց Ե­րու­սա­ղեմ, իր թա­գա­վո­րու­թյա­ նը» (տե՛ս Բ Մ­նա­ցոր­դաց 33.13): Հնա­րա­վո՞ր է արդ­յոք հաս­կա­նալ Աստ­ծո սի­րո ան­սահ­մա՜ն մե­ծու­թյու­նը: Ինչ­պի­սի՜ անն­կա­րագ­րե­լի և մարդ­կա­յին բա­նա­կա­նու­ թյու­նից դուրս մեղ­քեր ու չա­րա­գոր­ծու­թյուն­ներ կա­տա­րեց Մա­նա­սեն… և Աստ­ված ո­ղոր­մա՜ց նրան: Օ՜, սքան­չե­լի, անն­կա­րագ­րե­լի է Աստ­ծո սե­րը:

61


փետրվար

25

Մա­հա­ցու մեղք

Նրանք Աստ­ծուն ա­սում են. “­Մե­զա­նից հե­ռա­ցի՛ր, մենք Քո ճա­նա­պարհ­նե­րը չենք ու­զում ի­մա­նալ (Հոբ 21.14)։

Տերն Աստ­վա­ծաշն­չում խոս­քով ու գոր­ծով վկա­յում է, որ նե­րում է մեղ­քե­րը, ան­կախ դրանց նող­կա­լիու­թյան աս­տի­ճա­նից ու քա­նա­կից: Եվ, այ­նուա­մե­նայ­ նիվ, գո­յու­թյուն ու­նի մեն-միակ մեղք, ո­րը են­թա­կա չէ ներ­ման: Քրիս­տոսն ա­սաց. «Ճշմա­րիտ եմ ա­սում ձեզ. մարդ­կանց որ­դի­նե­րի բո­լոր մեղ­քերն ու հայ­հո­յանք­նե­րը կներ­վեն, բայց ով Սուրբ Հո­գուն հայ­հո­յի, հա­վիտ­յան թո­ղու­թյուն չի ստա­նա, այլ հա­վի­տե­նա­կան դա­տա­պար­տու­թյան կեն­թարկ­վի» (Մար­կոս 3.28-29)։ Սա հենց այն մեղքն է, ո­րի մա­սին Հով­հան­նես ա­ռաք­յա­լը գրում է․ «­Կա մեղք, որ մա­հա­ ցու է»: Կամ այլ կերպ ա­սած` դա «մա­հա­ցու մեղք է» (Ա Հով­հան­նես 5.16): Սուրբ Գրքում այս­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն կա. «Ա­նօ­րե­նու­թյու­նը դեռ լրու­մին չի հա­սել» կամ հան­ցանք­նե­րի սահ­ման (Ծնն­դոց 15.16): Այս ար­տա­հայ­տու­թյու­նը ցույց է տա­ լիս Աստ­ծո վե­րա­բեր­մունքն այն մե­ղա­վոր­նե­րի հան­դեպ, ո­րոնց հոգևոր վի­ճա­կի վրա Նա հնա­րա­վո­րինս ազ­դել է, ինչ­պես նաև Սուրբ Հո­գու մի­ջո­ցով ա­ռա­վե­լա­ գույն ջան­քեր է գոր­ծադ­րել, որ­պես­զի նրանք ուշ­քի գան և դա­դա­րեն մեղք գոր­ ծե­լուց: Սա­կայն նրանք գի­տակ­ցա­բար ան­տե­սել են Աստ­ծո բո­լոր կո­չերն ու ջան­ քե­րը: Եվ այդ ժա­մա­նակ գա­լիս է մի այն­պի­սի ճա­կա­տագ­րա­կան պահ, երբ Տերն անն­կա­րագ­րե­լի վշտով ու ցա­վով ա­սում է. «Ես հոգ­նել եմ գթա­լուց» (տե՛ս Ե­րե­միա 15.6, այլ թարգ­մա­նու­թյուն­նե­րում ա­սում է. «Ես դա­դա­րել եմ խղճա­լուց», կամ «Իմ խղճա­հա­րու­թյունն ան­հե­տա­ցել է»)։ Իր ներ­քին վի­ճա­կը, ո­րը դժվար է ներ­կա­յաց­ նել, Աստ­ված ար­տա­հայ­տում է մար­դուն հաս­կա­նա­լի լեզ­վով, որ­պես­զի փո­խան­ցի իր զգաց­մունք­նե­րը մեզ հաս­կա­նա­լի լեզ­վով, այ­սինքն կի­րա­ռե­լի լի­նի մարդ­կա­յին պատ­կե­րա­ցում­նե­րին ու լեզ­վին: Դա նշա­նա­կում է, որ աստ­վա­ծա­յին սե­րը, ե­թե կա­ րե­լի է այս­պես ա­սել, սպա­ռել է իր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, և­այդ պատ­ճա­ռով այլևս գո­յու­թյուն չու­նեն ոչ մի­ջոց­ներ և­ ոչ էլ ու­ղի­ներ, ո­րոնք կա­րող էին փրկել մե­ղա­վո­ րին: Նա ան­տե­սել և մեր­ժել է այն ա­մե­նը, ինչ կա­տա­րել է Աստ­ված իր փրկու­թյան հա­մար: Այդ­պի­սի բա­ցա­հայտ ար­հա­մար­հա­կան և միև­նույն ժա­մա­նակ հրահ­րող վե­րա­բեր­մուն­քը Սուրբ Հո­գու հսկա­յա­կան ջան­քե­րի հան­դեպ, որ փոր­ձում է վե­ րա­փո­խել մե­ղա­վո­րի հո­գին, Տերն ան­վա­նում է հայ­հո­յանք Սուրբ Հո­գու հան­դեպ: Մե­ղա­վո­րը չի ա­պաշ­խա­րել, չի փոխ­վել, և նրա մեղ­քե­րը չեն ներ­վել: Նա հա­վերժ հրա­ժար­վել է Աստ­ծուց, և Աստ­ված հար­կադր­ված էր թող­նել նրան: Եվ այդ­պի­սի մար­դու հա­մար բա­ցար­ձա­կա­պես ոչ մի հույս չկա, որ հե­տա­գա­յում կհայտն­վի այդ­ պի­սի պահ և կըն­ձեռն­վի այդ­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն` ա­պաշ­խա­րու­թյուն և նե­ րում ձեռք բե­րե­լու հա­մար: Դա հա­վի­տե­նա­կան դա­տա­պար­տու­թյուն է: Եվ նա ինքն է ընտ­րել դա:

62


Ա­րուս­յա­կի մա­հա­ցու մեղ­քը

փետրվար

26

Դու քո ստեղծ­ման օ­րից կա­տար­յալ էիր քո ճա­նա­պարհ­նե­րում, մինչև որ քե­զա­նում ա­նի­րա­վու­թյուն գտնվեց (Ե­զե­կիել 28.15)։

Աստ­վա­ծաշն­չում կա՞ն այն­պի­սի անձ­նա­վո­րու­թյուն­ներ, ով­քեր Աստ­ծո հան­ դեպ ի­րենց վե­րա­բեր­մուն­քով, ի­րենց մեղ­քե­րով այն­քան են վի­րա­վո­րել Աստ­ծուն, որ ի­րենց զրկել են շնոր­հից և ներ­ման պարգևից: Ա­յո՛, գո­յու­թյուն ու­նեն այդ­պի­սի անձ­նա­վո­րու­թյուն­ներ: Ցա­վա­լի է, սա­կայն դա տե­ղի ու­նե­ցավ երկն­քի ա­մե­նագլ­խա­վոր և­ ա­մե­նաօժտ­ ված քե­րով­բեի` Ա­րուս­յա­կի հետ: Նա հսկա­յա­կան ա­ռա­վե­լու­թյուն ու­ներ մյուս հրեշ­ տակ­նե­րի հա­մե­մատ, դեռ չա­սենք մեղք չգոր­ծած մո­լո­րակ­նե­րի բնա­կիչ­նե­րի մա­ սին: Ա­րուս­յակն ան­մի­ջա­կա­նո­րեն շփվում էր Աստ­ծո հետ, ան­մի­ջա­պես Նրա­նից էր ստա­նում տիե­զեր­քի կա­ռա­վար­ման հետ կապ­ված հանձ­նա­րա­րու­թյուն­ներ: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք՝ ինչ է նշա­նա­կում` ցան­կա­ցած հարց տալ ան­մի­ջա­պես Ա­րար­ չին… պատ­կե­րաց­րե՜ք միայն: Իսկ ըմ­բոշխ­նել Աստ­ծո անն­կա­րագ­րե­լի փառ­քը և­ ան­հա­մե­մա­տե­լի մե­ծու­թյո՞ւ­նը. կա­րե­լի՞ է արդ­յոք գնա­հա­տել դա: Իսկ մշտա­պես մտո­րել և խո­րա­մուխ լի­նել տիե­զեր­քի կա­ռուց­ված­քի մե՞ջ, հիա­նալ ան­սահ­ման ի­մաս­տու­թյամբ և վա­յե­լել այն անն­կա­րագ­րե­լի գե­ղեց­կու­թյո՞ւ­նը, որ մարմ­նա­վո­րել է նրա մեջ Ա­րա­րի­չը: Աստ­ծո ան­սահ­ման սե­րը իր նե­րուժն ի­րա­կա­նաց­րեց ան­մի­ ջա­պես Ա­րուս­յա­կի աչ­քի ա­ռաջ: Նա տե­սավ այդ ա­մե­նը, լսեց ու զգաց. ան­բար­բա՜ռ ե­րա­նու­թյուն: Եվ հան­կարծ այդ բո­լո­րը դա­դա­րեց նրա հա­մար թան­կա­գին գանձ լի­նե­լուց: Նա սկսեց Աստ­ված դառ­նա­լու խառ­նափն­թոր ծրագ­րեր փայ­փա­յել: Եվ չնա­յած Աստ­ծո ա­մեն տե­սա­կի ան­կեղծ զրույց­նե­րին, խնդրանք­նե­րին և հոր­դոր­նե­ րին՝ Ա­րուս­յա­կը կանգ չա­ռավ: Այդ ա­մե­նը եր­կինք­նե­րում ա­վարտ­վեց ապս­տամ­բու­ թյամբ, և­արդ­յուն­քում նա վտար­վեց երկ­նա­յին կա­ցա­րան­նե­րից: Եվ այդ ժա­մա­նակ նա հաս­կա­ցավ, թե ինչ է կա­տար­վել: Նա սար­սա­փա­հար ե­ղավ և վատ էր զգում ի­րեն. չէ՞ որ զրկվել էր Աստ­ծո ներ­կա­յու­թյան ան­բա­ցատ­րե­լի ե­րա­նու­թյու­նից: Նա սկսեց խո­րա­պես ցա­վել տե­ղի ու­նե­ցա­ծի հա­մար և խնդ­րեց հա­վա­տա­րիմ հրեշ­ տա­կին՝ Տի­րո­ջը փո­խան­ցել, որ ցան­կա­նում է հան­դի­պել Նրա հետ: Եվ, ո՜վ հրաշք. Տե­րը հա­մա­ձայ­նեց հան­դի­պել նրա հետ: Զ­րույ­ցի ժա­մա­նակ Ա­րուս­յակն ա­սաց, որ «ա­պաշ­խա­րում է իր ապս­տամ­բու­թյան հա­մար և ցան­կա­նում է նո­րից ձեռք բե­րել Աստ­ծո բա­րե­հա­ճու­թյու­նը: Նա ցան­կա­ցավ նո­րից զբա­ղեց­նել այն տե­ղը, որ Աստ­ ված դեռ սկզբից նա­խա­տե­սել էր իր հա­մար… Քրիս­տո­սը կա­րեկ­ցում էր սա­տա­նա­ յին, այ­նուա­մե­նայ­նիվ, նրան ա­սաց, որ նա եր­բեք այլևս չի կա­րող հետ ըն­դուն­վել, Աստ­ված այդ­պես է անհ­րա­ժեշտ գտնում» (Է. Ուայթ, Փր­կու­թյան պատ­մու­թյուն): Ա­րուս­յա­կի մեղ­քը «մա­հա­ցու մեղք է»: Իր մե­ծա­միտ վե­րա­բեր­մուն­քով և հ­րա­հրող գոր­ծո­ղու­թյուն­նե­րով նա այն­քան վի­րա­վո­րեց Աստ­ծուն և Նրա Հո­գուն, որ ներ­ման մա­սին խոսք ան­գամ չէր կա­րող լի­նել: Աստ­ծո հետ իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ա­րուս­ յա­կը ո­րո­շեց վե­րա­ծել, այս­պես կոչ­ված, խա­ղի կամ զա­վեշ­տի… իսկ գու­ցեև հաղ­ թե՞մ․․․ Եվ նա գնաց մինչև վերջ, նա հա­տեց աստ­վա­ծա­յին համ­բե­րու­թյան սահ­ մա­նը…

63


փետրվար

27

Չա­փա­զա՜նց ուշ է

Երբ դուք տա­րա­ծում եք ձեր ձեռ­քե­րը, Ես Իմ աչ­քե­րը կծած­կեմ ձեզ­նից. երբ շա­տաց­ նեք ձեր ա­ղոթք­նե­րը, Ես ձեզ չեմ լսե­լու. ձեր ձեռ­քե­րը լի են ար­յու­նով (Ե­սա­յի 1.15)։

Ա­վե­տա­րան­նե­րում պատմ­վում է մի մար­դու մա­սին, ով Սուրբ Հո­գու դեմ մեղք էր գոր­ծել: Դա Քրիս­տո­սի ա­ռաք­յալ­նե­րից մեկն էր`­Հու­դան: Նա ակն­հայտ ըն­դու­ նա­կու­թյուն­նե­րի տեր անձ­նա­վո­րու­թյուն էր: Դրա­նից բա­ցի, նա նաև «դպիր էր, օ­րենս­գետ»: Սա­կայն այդ մար­դու դժբախ­տու­թյունն այն էր, որ նա տա­ռա­պում էր մի հի­վան­դու­թյամբ, ո­րը կա­րե­լի է ան­վա­նել ման­րախն­դիր հաշ­վետ­վու­թյուն և նյու­թա­պաշ­տու­թյուն: Նա ե­կավ Հի­սու­սի մոտ՝ հայ­տա­րա­րե­լով, որ ցան­կա­նում է Նրա հետևոր­դը լի­նել և­ըն­դուն­վեց ընտր­յալ ա­ռաք­յալ­նե­րի խում­բը: Հե­տա­գա ե­րե­ քու­կես տա­րի­ներն իր Ս­տեղ­ծո­ղի հետ թան­կա­գին շփման տա­րի­ներ էին Հու­դա­յի հա­մար: Տե­րը նրբան­կատ, համ­բե­րա­տար և նե­րո­ղա­միտ կեր­պով ան­դուլ ջան­քեր էր գոր­ծադ­րում Հու­դա­յի հո­գու հա­մար: Ա­վա՜ղ, Հի­սու­սի՝ սի­րով լի խոս­քերն ու գոր­ ծո­ղու­թյուն­նե­րը նույն­քան «օգ­տա­կար» էին նրա հա­մար, որ­քան ար­հես­տա­կան շնչա­ռու­թյու­նը մեռ­յա­լի հա­մար: Նա ա­վե­լի ու ա­վե­լի էր հա­մոզ­վում, որ ինքն իր մի­ ջա­վայ­րում չէ. մյուս ա­ռա­քալ­նե­րը չէին կի­սում նրա հա­յացք­նե­րը, իսկ Քրիս­տոսն էլ Ի­րեն թույլ տվեց, թեև մեղ­մո­րեն, հան­դի­մա­նել նրան: Եվ, ի վեր­ջո, Հու­դան հա­մար­ ձակ­վեց գնալ ան­նա­խա­դեպ քայ­լի` մատ­նել Տի­րո­ջը: «­Հու­դան մտա­ծում էր. ե­թե Հի­սու­սը դա­տա­պարտ­ված է խաչ­վե­լու, ա­պա դա ան­ խու­սա­փե­լիո­րեն տե­ղի կու­նե­նա և­իր մատ­նու­թյունն, ըստ էու­թյան, ո­չինչ չի փո­խի: Իսկ ե­թե Հի­սու­սը չպետք է մա­հա­նա, ա­պա Նա կա­զա­տագ­րի Ի­րեն: Ցան­կա­ցած դեպ­քում Հու­դան հաղ­թա­նա­կած է դուրս գա­լու: Նա մտա­ծում էր, որ շա­հա­վետ գոր­ծարք է կա­տա­րել` դա­վա­ճա­նե­լով իր Տի­րո­ջը» (Է. Ուայթ, Դա­րե­րի փա­փագ, էջ 720): Հու­դան, ինչ­պես և Ա­րուս­յա­կը, խա­ղի էր վե­րա­ծել Տի­րոջ հետ հա­րա­բե­րու­թյուն­ նե­րը: Նա հստակ հաշ­վար­կել էր տար­բե­րակ­նե­րը և հա­մոզ­ված էր, որ ցան­կա­ցած դեպ­քում ին­քը չի պարտ­վե­լու: Ա­վաղ, նա այն­քան տար­վեց խա­ղով, որ պարտ­վեց: Երբ Հու­դան տե­սավ, որ Հի­սու­սը ո­չինչ չի ա­նում՝ Ի­րեն ա­զա­տե­լու հա­մար, մտավ դա­տա­րա­նի դահ­լիճ և բա­ցա­կան­չեց. «­Նա մե­ղա­վոր չէ՜, խնա­յի՜ր Նրան, Կա­յա՛­ փա»: Եվ ա­պա, մո­տե­նա­լով սե­ղա­նին, քա­հա­նա­յի ոտ­քե­րի մոտ նե­տեց դա­վա­ճա­ նու­թյան վարձ­քը` ե­րե­սուն ար­ծա­թը, և­էլ ա­վե­լի բարձր ա­ղա­ղա­կեց. «­Մե­ղան­չե­ցի, ո­րով­հետև ան­մեղ ար­յուն մատ­նե­ցի» (Մատ­թեոս 27.4)։ Սա­կայն Կա­յա­փան ան­ փու­թո­րեն թա­փա­հա­րեց ձեռքն՝ ա­սե­լով. «­Մե՞զ ինչ. դո՛ւ տես»։ Եվ այդ ժա­մա­նակ Հու­դան նետ­վեց Հի­սու­սի ոտ­քե­րի ա­ռաջ և բարձ­րա­ձայն հայ­տա­րա­րեց, որ Նա Աստ­ծո Որ­դին է, և­ ա­ղեր­սեց Նրան ա­զատ­վել պա­հա­պան­նե­րի ձեռ­քից: «­Հի­սու­սը դա­տա­պար­տու­թյան մեկ խոսք ան­գամ չա­սաց: Նա կա­րեկ­ցան­քով նա­յեց Հու­դա­ յին և­ա­սաց. «­Բայց ես հենց դրա հա­մար եմ ե­կել» … Հու­դան, տես­նե­լով, որ իր բո­լոր ա­ղերս­ներն ան­գուտ են, դուրս վա­զեց դահ­լի­ճից՝ բա­ցա­կան­չե­լով. «­Չա­փա­զա՜նց ուշ է: Չա­փա­զա՜նց ուշ է»: Նրա ու­ժե­րից վեր էր վկա լի­նել Հի­սու­սի խա­չե­լու­թյա­նը: Հու­սա­հա­տու­թյու­նը տի­րեց նրան, և նա կախ­վեց» (նույն տե­ղում, էջ 722): «­Մի՞­թե ինձ հա­ճե­լի է ամ­բա­րիշ­տի մեռ­նե­լը,- ա­սում է Տեր Աստ­ված,- այլ իր ճա­ նա­պար­հից նրա դար­ձի գալն ու ապ­րե­լը» (Ե­զե­կիել 18.23)։ 64


Ու­նայ­նաց­րեց Ի­րեն

փետրվար

28

Եվ նրանց պի­տի մաք­րեմ ի­րենց բո­լոր ա­նօ­րե­նու­թյուն­նե­րից, ո­րոն­ցով մե­ղան­չե­ցին Իմ դեմ, և պի­տի նե­րեմ նրանց բո­լոր ա­նօ­րե­նու­թյուն­նե­րը, ո­րոն­ցով մե­ղան­չե­ցին և­ ապս­տամ­բե­ցին Իմ դեմ (Ե­րե­միա 33.8)։

Իր երկ­րա­յին ծա­ռա­յու­թյան ժա­մա­նակ Տե­րը նե­րում էր մարդ­կանց մեղ­քե­րը: Նա նե­րեց ան­դա­մա­լույծ ե­րի­տա­սար­դին, Իր ոտ­քերն ար­ցունք­նե­րով լվա­ցող ա­նա­ռա­ կին, շնու­թյան մեջ բռնված կնո­ջը: Մեղ­քե­րը նե­րե­լու այդ բո­լոր դեպ­քե­րը հա­կա­ սա­կան էին և նույ­նիսկ աստ­վա­ծա­նար­գու­թյուն էին դիտ­վում այն ժա­մա­նակ­նե­րի պաշ­տո­նա­կան աստ­վա­ծա­բա­նու­թյան տե­սա­կե­տից: Ուղ­ղա­փառ հու­դա­յա­կա­նու­ թյան օ­րենս­գետ­ներն ու մաք­րու­թյան պա­հա­պան­նե­րը աստ­վա­ծա­նար­գու­թյան մեջ էին մե­ղադ­րում մարդ­կանց մեղ­քե­րը նե­րող Հի­սու­սին: Եվ երբ հրեա­նե­րը մի ան­գամ ո­րո­շե­ցին քար­կո­ծել Նրան, բա­ցատ­րե­ցին, թե ին­չու են պատ­րաստ ի­րա­կա­նաց­նե­ լու այդ բար­բա­րո­սա­կան գոր­ծո­ղու­թյու­նը. «Որ դու, մարդ լի­նե­լով, ինքդ քեզ Աստ­ծո տեղ ես դնում» (Հով­հան­նես 10.33)։ Եվ այդ դժբախտ, սահ­մա­նա­փակ ու մթագ­նած բա­նա­կա­նու­թյամբ մար­դիկ չէին մտա­ծում ան­գամ, որ հենց Նա է ճշմա­րիտ Աստ­ վածն ու եր­կար սպաս­ված Օծ­յա­լը: Նա, Ով ե­կել էր Իր զա­վակ­նե­րի մոտ, որ­պես­զի կա­տա­րի ի­րենց աս­տան­դա­կան հայ­րե­րին տված խոս­տում­նե­րը և­ որ­պես­զի կա­ ռու­ցի ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րը երկն­քի հետ, որ խառ­նաշ­փոթ էին, ա­նի­մաստ ու ա­նույս: Մեղ­քե­րի նե­րու­մը Աստ­ծո սի­րո պարգևն է մե­ղա­վոր­նե­րին: Տեր Աստ­վա­ծը, որ­ պես բա­ցար­ձակ Ինք­նիշ­խան ան­սահ­ման Երկ­նա­յին թա­գա­վո­րու­թյան մեջ, ի­րա­ վունք ու­նի նե­րե­լու Իր օ­րեն­քի խախ­տում­նե­րը: Սա­կայն այդ ի­րա­վուն­քը հիմն­վում է Նրա սի­րո զար­մա­նա­լի հատ­կու­թյան վրա`անձ­նա­զո­հու­թյուն՝ հա­նուն Իր ստեղ­ծած էակ­նե­րի: Քրիս­տո­սի սի­րո էու­թյու­նը, այդ սի­րո բարձ­րա­գույն դրսևո­րու­մը զո­հա­բե­ րու­թյունն է՝ հա­նուն մեկ ու­րի­շի. «Ոչ ոք ա­վե­լի մեծ սեր չու­նի, քան նա, ով իր կյանքն է տա­լիս իր բա­րե­կամ­նե­րի հա­մար» (Հով­հան­նես 15.13)։ Հենց դա էլ կա­տա­րեց Հի­ սու­սը մեր մե­ղա­վոր մո­լո­րա­կում: Մե­ղա­վոր­նե­րի մեղ­քե­րը նե­րե­լու պատ­րաս­տա­կա­ մու­թյու­նը դրսևոր­վեց նաև խա­չի վրա. խաչ­յալ Տե­րը անն­կա­րագ­րե­լի տան­ջանք­ նե­րի մեջ խնդրեց Աստ­ծուն՝ Իր Հո­րը, որ նե­րի դա­հիճ­նե­րի չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րը: Հա­նուն այն բա­նի, որ նե­րի ու հար­թի ողջ մարդ­կու­թյան մեղ­քերն ու ա­նօ­րե­ նու­թյուն­նե­րը, Հի­սու­սը, Տերն ու Ա­րա­րի­չը, «Ինքն Ի­րեն ու­նայ­նաց­րեց և ծա­ռա­յի կեր­պա­րանք առ­նե­լով, մարդ­կանց նման լի­նե­լով ու կեր­պա­րան­քով մար­դու պես հայտն­վե­լով»՝ (Փի­լի­պե­ցի­նե­րին 2.7) զո­հա­բե­րեց Ի­րեն: Ա­հա Աստ­ծո անն­կա­րա­գրե­ լի սի­րո դրսևո­րու­մը. ու­նայ­նաց­րեց (տա­ռա­ցիո­րեն` «ա­մա­յաց­րեց», «սպա­ռեց», «ոչն­չի վե­րա­ծեց») Ի­րեն: «Ին­չի՞ց ա­մա­յաց­րեց Ի­րեն. աստ­վա­ծա­յին փառ­քից և Աստ­ծո պատ­կե­րից: Մարմ­նա­վոր­ման մեջ Աստ­ծո Որ­դին Աստ­ծո պատ­կե­րը փո­խեց ստրու­կի պատ­կե­րի հետ և­աստ­վա­ծա­յին փառ­քը` ստրու­կի նվաս­տաց­ման հետ»: Ա­հա թե ին­չի է ըն­դու­նակ երկ­նա­յին Թա­գա­վո­րը և­ ին­չի է պատ­րաստ՝ հա­նուն Իր ստեղ­ծած ա­րա­րած­նե­րի՜: Եվ այս­տեղ է Նրա իշ­խա­նու­թյան գաղտ­նիքն ու ի­րա­ վուն­քը` մե­ղա­վոր մար­դուն նե­րո՜ւմ պարգևե­լու մեջ:

65



­ՄԱՐՏ

ԽՈ­ՆԱՐ­ՀՈՒ­ԹՅՈՒՆ «Որովհետև Տերը հավանում է Իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկությամբ» (Սաղմոս 149.4)։


մարտ

1

Ա­ռա­ջին, երկ­րորդ եվ­եր­րորդ…

Ո­րով­հետև Տե­րը հա­վա­նում է Իր ժո­ղովր­դին. խեղ­ճե­րին փա­ռա­վո­րում է փրկու­ թյամբ (Սաղ­մոս 149.4)։

Երբ մենք ըմ­բոշխ­նում ենք Աստ­ծո սե­րը, մեր հիաց­մուն­քը սահ­ման չու­նի: Մենք ցնցվում ենք այն բա­նից, թե ինչ­պես, ինչ ձևով է ի­րեն ար­տա­հայ­տում, դրսևո­ րում, ի հայտ բե­րում սե­րը, և թե ինչ­պի­սի՜ զար­մա­նա­լի հատ­կու­թյուն­ներ ու­նի նա: Այդ­պես է և խո­նար­հու­թյու­նը. դա Աստ­ծո սի­րո ո­րակ է: Աստ­վա­ծա­շունչն ա­սում է. «Սե­րը… չի գո­ռո­զա­նում, չի մե­ծամ­տա­նում» (Ա Կորն­թա­ցի­նե­րին 13.4)։ Իսկ դա նշա­նա­կում է, որ սի­րուն հա­տուկ է խո­նար­հու­թյու­նը, ո­րով­հետև հպար­տու­թյունն ու մե­ծա­րու­մը հա­կա­ռակ են խո­նար­հու­թյա­նը: Ի՞նչ է նշա­նա­կում խո­նար­հու­թյուն կամ խո­նարհ: «Խո­նարհ» նշա­նա­կում է զերծ հպար­տու­թյու­նից ու մե­ծամ­տու­թյու­ նից: Անձ­նա­վո­րու­թյուն, որ գի­տակ­ցում է իր չնչի­նու­թյու­նը, իր թու­լու­թյուն­նե­րը, հլու է, հեզ ու հնա­զանդ: «Հեզ» և «խո­նարհ» պատ­կե­րա­ցում­ներն, ըստ էու­թյան, մոտ հաս­կա­ցու­թյուն­ներ են: Հեզ՝ նշա­նա­կում է հնա­զանդ, լուռ, խա­ղաղ, որ խո­ նար­հու­թյուն և բա­րու­թյուն է դրսևո­րում: Այս­պի­սով, հեզ ու խո­նարհ մար­դը նա է, ով ա­զատ է հպար­տու­թյու­նից, ինք­նավս­տա­հու­թյու­նից, ամ­բար­տա­վա­նու­թյու­ նից, սնա­պար­ծու­թյու­նից, մեծ կար­ծիք չու­նի իր մա­սին, իր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին, եր­բեք ի ցույց չի դնում ի­րեն, չի ձգտում լի­նել ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում և չի տրվում ծա­փա­հա­րու­թյուն­նե­րի ու գո­վա­սանք­նե­ րի, չի նվա­զեց­նում մեր­ձա­վո­րի ար­ժա­նիք­նե­րը, հետ­շո­րեն ըն­դու­նում է իր սխալ­նե­ րը, հա­նուն խա­ղա­ղու­թյան պատ­րաստ է իր վրա վերց­նե­լու ու­րի­շի մեղ­քը, թույլ չի տա­լիս տրտունջ­ներ, չի բար­կա­նում և չի գրգռվում, խոս­քե­րի ու վար­քագ­ծի մեջ զգույշ է ու նրբան­կատ, որ­պես­զի չգրգռի ոչ մե­կին ու ան­հար­մա­րու­թյուն­ներ չպատ­ ճա­ռի դմա­ցին­նե­րին: Մի խոս­քով, խո­նար­հու­թյու­նը քրիս­տոն­յա­յի բնա­վո­րու­թյան ա­մե­նաակ­նա­ռու և­ա­ռաջ­նա­յին գծե­րից մեկն է, ո­րով կա­րե­լի է անս­խալ ո­րո­շել, թե մարդն իս­կա­պես որ­քա­նով է լի Աստ­ծո սի­րով: Եվ բո­լո­րո­վին պա­տա­հա­կան չէ, որ Տերն ա­սում է. «Ինձ մո՛տ ե­կեք… ու Ին­ձա­նի՛ց սո­վո­րեք, ո­րով­հետև Ես հեզ եմ ու սրտով խո­նարհ» (Մատ­թեոս 11.28-29): Ավ­գուս­տի­նոսն ա­սում էր. «Ե­թե դուք ինձ եք հարց­նում, թե որն է քրիս­տո­նեա­կան հա­վա­տի ա­ռա­ջին խրա­տը, ա­պա ես կպա­տաս­խա­նեմ՝ ա­ռա­ջի­նը, երկ­րոր­դը և­եր­ րոր­դը խո­նար­հու­թյունն է»: Մար­տին Լ­յու­թե­րը դա­տա­պար­տում էր նրանց, ով­քեր, «փո­խա­նակ խո­նարհ լի­ նե­լու, ցան­կա­նում են փա­ռա­վոր­վել խո­նար­հու­թյամբ»: Ըստ նրա՝ «խո­նար­հու­թյու­ նը ըն­կա­լու­նա­կու­թյունն է շնոր­հի հան­դեպ»: Ժ. Կալ­վինն այն կար­ծի­քին էր, որ միայն խո­նար­հու­թյունն է մե­ծա­րում Աստ­ծուն: Աստ­վա­ծա­շուն­չը բազ­միցս հաս­տա­տում է այն հին ճշմար­տու­թյու­նը, որ «Աստ­ված ամ­բար­տա­վան­նե­րին հա­կա­ռակ է, իսկ խո­նարհ­նե­րին շնորհ է տա­լիս» (Ա Պետ­րոս 5.5): Եվ այդ պատ­ճա­ռով էլ ա­ռա­քե­լա­կան կո­չերն այս­պես են հնչում. «Խո­նարհ­վե՛ք Տի­րոջ ա­ռաջ, և Նա կբարձ­րաց­նի ձեզ» (Հա­կո­բոս 4.10)։

68


«Ա­հա թե ո՛ւմ եմ ուղ­ղում Իմ հա­յաց­քը»

մարտ

2

«Ա­հա թե Ես ո՛ւմ եմ հա­յում (ուղ­ղում եմ Իմ հա­յաց­քը)՝ խո­նար­հին, կոտ­րած հո­գի ու­նե­ցո­ղին և Իմ խոս­քից դո­ղա­ցո­ղին» (Ե­սա­յի 66.2)։

Խնամ­քով ու­սում­նա­սի­րե­լով Աստ­վա­ծա­շուն­չը, թա­փան­ցե­լով մար­դու և Աստ­ծո փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի աշ­խար­հը՝ մենք հայտ­նա­բե­րում ենք այն ար­ժա­նա­հա­ վատ փաս­տը, որ Տե­րը հնուց ի վեր խո­նար­հա­բար կրում է մեղ­քե­րի ու հան­ցա­ գոր­ծու­թյուն­նե­րի ա­նըմբռ­նե­լիո­րեն հսկա­յա­կան բե­ռը: Եվ դրանք վշտաց­նում են Նրան`տիե­զեր­քի Ա­րար­չին ու Կա­ռա­վար­չին. ա­հա այս­պի­սին է Նրա սե­րը` ապ­շե­ ցու­ցիչ կեր­պով ան­պա­հանջ­կոտ և զար­մա­նա­լիո­րեն համ­բե­րա­տար: Երբ մեր նա­ խած­նող­նե­րը` Ա­դամն ու Ե­վան, մեղք գոր­ծե­ցին, Տերն ան­մի­ջա­պես հայ­տա­րա­րեց մե­ղա­վոր­նե­րի փրկագն­ման նա­խօ­րոք գծված ծրա­գի­րը: Նա խո­նար­հա­բար ե­կավ Ե­դեմ, Իր մե­ղան­չած զա­վակ­նե­րի մոտ: Աստ­ծո` տիե­զեր­քի Կա­ռա­վա­րի­չի կող­մից ոչ մի սպառ­նա­լիք, ոչ մի հան­դի­մա­նու­թյուն, չնչին վրդով­մունք ան­գամ չհնչեց մե­ ղա­վոր­նե­րի հաս­ցեին: Նա պար­զա­պես ցա­վով ար­ձա­նագ­րեց, որ աստ­վա­ծա­յին իշ­ խա­նու­թյունն ու հե­ղի­նա­կու­թյու­նը մեր­ժող­ներն ի­րենց վրա կզգան ան­խու­սա­փե­լի հետևանք­նե­րը: Տե­րը չլքե՜ց նրանց և­ ոչ էլ ե­րես թե­քեց: Նա շա­րու­նա­կեց շփվել նրանց և նրանց ժա­ռանգ­նե­րի հետ: Նա խո­նար­հա­բար ե­կավ Ա­դա­մի ու Ե­վա­յի ա­ռաջ­նե­կի` Կա­յե­նի մոտ, ով մարդ­կու­թյան զար­գաց­ման ա­մե­նա­վաղ փու­լում ամ­ բող­ջո­վին ա­տե­լու­թյան, կեղ­ծի­քի ու նեն­գու­թյան հո­գու իշ­խա­նու­թյանն էր հանձ­նել ի­րեն: Աստ­ված կա­րեկ­ցում էր Կա­յե­նին. չէ՞ որ Ին­քը տե­սել էր, թե որ­քան ա­րագ է տե­ղի ու­նե­նում Ա­դա­մի ու Ե­վա­յի ա­ռաջ­նա­ծին որ­դու ժա­ռանգ­նե­րի բա­րո­յա­կան այ­ լա­սե­րու­մը, ե­թե թույլ տրվի, որ նման հո­գին ա­նար­գել իշ­խի մարդ­կա­յին հո­գի­նե­րին: Անն­կա­րագ­րե­լի սի­րով, հեզ, ոչ հար­կադ­րա­բար՝ Տե­րը ո­րո­շեց խա­վա­րի կոր­ծա­նա­ րար ու­ժե­րի գի­տակ­ցա­կան ստրկու­թյու­նից հետ պա­հել մինչջր­հե­ղեղ­յան քա­ղա­ քակր­թու­թյան ա­ռա­ջին նա­հա­պետ­նե­րից մե­կին: Եվ որ­քան ցա­վա­լի է, որ Կա­յե­նը ա­մենևին ա­կան­ջա­լուր չե­ղավ, չլսեց, չմտա­ծեց Տի­րոջ նա­խազ­գու­շա­կան խոս­քե­րի մասին: Ինչ­պի­սի՜ խո­նար­հու­թյուն ու­նի մեղքն ա­տող և նրա հետ ոչ մի ընդ­հա­նուր բան չու­նե­ցող սուրբ Աստ­վա­ծը, որ­պես­զի հաղ­թա­հա­րի այդ զգա­ցու­մը, խո­նար­հեց­նի Ի­րեն և շփ­վի մե­ղա­վոր­նե­րի հետ: Եվ Աստ­ված շփվում էր մինչջր­հե­ղեղ­յան մարդ­կանց հետ, խո­նար­հա­բար դաս­ տիա­րա­կում էր նրանց, նա­խազ­գու­շաց­նում և խոր­հուրդ­ներ տա­լիս: Եվ նրան­ցից ո­մանք ան­տար­բեր չէին Նրա խոս­քե­րի հան­դեպ: Այդ­պի­սին էր Ե­նով­քը, ով «Աստ­ ծո ա­ռաջ քայ­լեց», միա­հո­գի էր իր Ա­րար­չի հետ և «փո­խադր­վեց եր­կինք, որ մահ չտես­նի» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 11.5):

69


մարտ

3

Ինքն Ի­րեն խո­նար­հեց­րեց

Թող ձեր մեջ լի­նի այն խո­հե­մու­թյու­նը, որ Քրիս­տոս Հի­սու­սի մեջ էր, որ Աստ­ծո բնու­թյունն ու­նե­նա­լով՝ Աստ­ծուն հա­վա­սար լի­նե­լը հափշ­տա­կու­թյուն չհա­մա­ րեց, այլ Ինքն Ի­րեն ու­նայ­նաց­րեց… Ինքն Ի­րեն խո­նար­հեց­րեց ու հնա­զանդ ե­ղավ մինչև մահ, այն էլ՝ խա­չի մահ (Փի­լի­պե­ցի­նե­րին 2.5-8)։

Շո­շա­փե­լով այն թե­ման, թե մենք` մե­ղա­վոր­ներս, ինչ­պի­սի բա­րո­յա­կան ո­րակ­ ներ պետք է ձեռք բե­րենք, Պո­ղոս ա­ռաք­յա­լը մատ­նա­ցույց է ա­նում Քրիս­տո­սին՝ որ­պես մեր Օ­րի­նա­կի. «Թող ձեր մեջ լի­նի այն խո­հե­մու­թյու­նը, որ Քրիս­տոս Հի­սու­սի մեջ էր… (հուն. Φρονέω-ֆրո­նեո-զգալ, մտա­ծել): Ինքն Ի­րեն խո­նար­հեց­րեց ու հնա­ զանդ ե­ղավ մինչև մահ» (Փի­լի­պե­ցի­նե­րին 2.5,8): Այս ար­տա­հայ­տու­թյու­նը` «Ինքն Ի­րեն խո­նար­հեց­րեց», չի նշա­նա­կում, որ տվյալ ի­րա­վի­ճա­կում Նա ո­րո­շեց դառ­նալ խո­նարհ: Նա միշտ էր խոնարհ, հա­վեր­ժա­կան ժա­մա­նակ­նե­րից ի վեր, ո­րով­հետև այդ­պես է Նա դրսևո­րում Իր սե­րը: Սի­րուն խորթ է հպար­տու­թյու­նը, ինք­նա­մե­ծա­ րումն ու ամ­բար­տա­վա­նու­թյու­նը: Եվ ընդ­հա­կա­ռա­կը` սի­րուն հա­տուկ է խո­նար­ հու­թյու­նը, հե­զու­թյու­նը, հա­մես­տու­թյու­նը, ա­մոթ­խա­ծու­թյու­նը: «Խո­նար­հեց­րեց Ի­րեն» ար­տա­հայ­տու­թյու­նը նշա­նա­կում է, որ Տե­րը մարդ­կա­յին բնույթ ըն­դու­նեց, նվաս­տաց­րեց Ի­րեն (տա­ռա­ցիո­րեն` ա­մա­յաց­րեց կամ ու­նայ­նաց­րեց) և Ի­րեն զրկեց աստ­վա­ծա­յին բնույ­թից: Այդ պատ­ճա­ռով էլ նվաս­տաց­րեց (ու­նայ­նաց­րեց) և խո­նար­հեց­րեց ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը գործ­նա­կա­նում ո­ճա­բա­նա­կան հնարք են` συνωνύμία (սու­նո­նու­միա): Այս հնար­քը կի­րառ­վում է խոս­քի մեջ, որ­պես­զի ա­վե­լի խոր հաս­կա­նանք խո­սո­ղի մտքե­րը: Ընդ ո­րում, հար­կա­վոր է չմո­ռա­նալ, որ այս­տեղ խոս­քը աստ­վա­ծու­թյան ա­նըմբռ­նե­լի ո­րակ­նե­րի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին է, ո­րոնք իս­կա­պես չա­փա­զանց դժվար է ար­տա­հայ­տել մարդ­կա­յին սահ­մա­նա­փակ լեզ­վով: Տի­րոջ մարմ­նա­վո­րու­մը կամ հայտն­վե­լը մարդ­կա­յին մարմ­նում բա­ցար­ ձա­կա­պես ան­թա­փան­ցե­լի խոր­հուրդ է ե­ղել բո­լոր դա­րե­րում և չ­բա­ցա­հայտ­ված ա­ռեղծ­ված ողջ տիե­զեր­քի ցան­կա­ցած էա­կի հա­մար. ընդ ո­րում, ինչ­պես ֆի­զի­կա­ կան, այն­պես էլ հոգևոր ա­ռու­մով: Եվ, ան­տա­րա­կույս, ծնվել մարդ­կա­յին մարմ­նում՝ Տի­րոջ հա­մար նոր երևույթ էր Իր հա­վեր­ժա­կան կե­ցու­թյան մեջ: Եվ, ան­կաս­կած, Աստ­ծո հա­մար ո­րո­շա­կիո­րեն դժվար էր նման ո­րո­շում ըն­դու­նե­լը: Եվ մեզ հա­մար միան­գա­մայն ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չի հետ է հար­կադր­ված ե­ղել բախ­վել Տերն Ին­քը, երբ լու­ծում էր Որ­դու մարմ­նա­վոր­ման հիմ­նախն­դի­րը: Նաև պա­տա­հա­կան չէ, ինչ­պես վկա­յում է մար­գա­րեա­կան հո­գին, որ Ա­դա­մի ու Ե­վա­յի մեղք գոր­ծե­լուց հե­տո Աստ­ծո Որ­դին ե­րեք ան­գամ խո­րա­սուզ­վեց Հոր փառ­քի ամ­պի մեջ, և նրանք եր­կար խորհր­դակ­ցե­ցին: Եվ միայն այդ ժա­մա­նակ Տե­րը հրեշ­տակ­նե­րին հայտ­նեց, որ Հայ­րը տվել է Իր հա­մա­ձայ­նու­թյու­նը, որ Իր Որ­դին մարմ­նա­վոր­վի և մա­հա­նա հա­նուն մե­ղա­վոր­նե­րի փրկու­թյան: Ընդ ո­րում, հրեշ­տակն ա­սաց, որ Հայրն ա­ռանց պայ­քա­րի չէ, որ հա­մա­ձայ­նել է Իր Որ­դու տա­ռա­պանք­նե­րին (տե՛ս Վաղ ստեղ­ծա­ գոր­ծու­թյուն­ներ, էջ 127): Եվ մենք կա­րող ենք միայն ա­ղոտ գու­շա­կել, թե որ­քան դժվար էր Հայր Աստ­ծո հա­մար այդ ո­րո­շումն ըն­դու­նե­լը… չէ՞ որ Աստ­ծո Որ­դին խնդրում էր Հո­րը, որ թույլ տա չխմել այդ բաժակը, և խաչի վրա էլ բացականչեց, թե ինչու Հայրը լքեց Իրեն։ Պարզ է մի բան, որ Տե­րը, չնա­յե­լով ոչ մի տե­սա­կի տա­ ռա­պանք­նե­րի, ռիս­կի և փոր­ձու­թյուն­նե­րի, խո­նար­հեց­րեց Ի­րեն, նվաս­տաց­րեց և մա­հա­ցավ մե­ղա­վոր­նե­րի փո­խա­րեն: 70


Խո­նար­հու­թյուն եվ չ­հա­կա­ռա­կել չա­րին

մարտ

4

Ա­վե­լի լավ է հեզ հո­գի ու­նե­ցող­նե­րի հետ խո­նարհ լի­նել, քան թե ա­վար բա­ժա­նել հպարտ­նե­րի հետ (Ա­ռակ­ներ 16.19)։

Մարդն ա­րար­վել է Աստ­ծո պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ: Նրան ստեղ­ծե­լիս Տերն Իր սերն է դրել նրա հո­գում, հետևա­բար՝ նաև խո­նար­հու­թյու­նը` որ­պես սի­րո բա­ ղադ­րիչ և դ­րա նշան: Սա­կայն ա­հա մար­դը մեղք գոր­ծեց, խախ­տեց Աստ­ծո հետ սուրբ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք նրան ան­թիվ օրհ­նու­թյուն­ներ ու պարգև­ներ էին բե­րում: Եվ արդ­յուն­քում սկսեց ոչն­չա­նալ նրա ան­ձը. այ­լա­սեր­վե­ցին բա­րո­յա­ կան և հոգևոր ո­րակ­նե­րը, իսկ նրանց փո­խա­րեն վայ­րի մո­լա­խո­տի նման մո­լե­գին ա­ճե­ցին սի­րո հա­կա­ռակ ո­րակ­նե­րը: Այս­պես սկսեց ձևա­վոր­վել մարդն իր բնա­վո­ րու­թյան գա­զա­նա­յին ո­րակ­նե­րով: Սկ­սե­ցին փոխ­վել ար­ժեք­նե­րը: Սի­րո այն­պի­սի ո­րակ­ներ, ինչ­պի­սիք են խո­նար­հու­թյունն ու հե­զու­թյու­նը, դի­տարկ­վում են որ­պես թե­րու­թյուն, թու­լու­թյուն և­ա­րատ: Եվ մեղ­քի դա­ժան ու վայ­րի աշ­խար­հում դրանք դար­ձան ա­նօ­գուտ, որ միայն վնաս ու կո­րուստ են պատ­ճա­ռում՝ խո­չըն­դո­տե­լով կեն­սա­կան նպա­տակ­նե­րի ու ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը: Ա­հա թե ին­չու խո­նարհ անձ­նա­վո­րու­թյա­նը նա­յում են որ­պես ե­րա­նե­լի, ար­տա­սո­վոր ու տա­րօ­րի­նակ մար­ դու, ով միայն խղճա­հա­րու­թյան է ար­ժա­նի: Հենց այդ­պես են նա­յում այդ­պի­սի մար­ դուն` նե­րո­ղամ­տո­րեն, ըմբռ­նու­մով, զուսպ, կա­րեկ­ցա­բար օ­րո­րե­լով գլուխ­նե­րը: Դա է պատ­ճա­ռը, որ մար­դիկ Քրիս­տո­սին էլ չեն հաս­կա­նում, Ով հռչա­կում է. «Չա­ րին հա­կա­ռակ մի՛ կանգ­նիր, այլ ով քո ծնո­տի աջ կող­մին ապ­տա­կի, մյուս կո՛ղմն էլ նրան դարձ­րու։ Ե­թե մե­կը ցան­կա­նա քեզ դա­տի տալ և շա­պիկդ առ­նել, բաճ­կո՛նդ էլ տուր նրան» (Մատ­թեոս 5.39-40)։ Այդ­պես կա­րող է վար­վել միայն խո­նարհ հո­գին, ով չա­րին չա­րով չի պա­տաս­խա­ նի, այլ միայն սի­րով: Եվ Աստ­ված բո­լոր դա­րե­րում ու ժա­մա­նակ­նե­րում ու­նե­ցել է այդ­պի­սի անձ­նա­վո­րու­թյուն­ներ: Նրանք Աստ­ծո ճշմա­րիտ զա­վակ­ներն են, լույ­սի ճա­ռա­գայթ­ներ` մեղ­քի խա­վար թա­գա­վո­րու­թյու­նում: Նրանք մի այլ թա­գա­վո­րու­ թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են. նրանց չեն հաս­կա­նում, նրան­ցից հե­ռու են քաշ­վում: Նրանց հա­յացք­ներն ու ա­րարք­նե­րը չեն տե­ղա­վոր­վում բա­րո­յա­կա­նու­թյան` հա­ մընդ­հա­նուր ըն­դուն­ված չա­փա­նիշ­նե­րի մեջ: Այդ­պի­սի կար­ծիք ու­ներ, օ­րի­նակ, ռուս կոմ­պո­զի­տոր և­ երգ­չախմ­բա­վար Ի. Ստ­րա­վինս­կին՝ նշա­նա­վոր քննա­դատ Վ. Ս­տա­սո­վի մա­սին: Ի­մա­նա­լով քննա­դա­տի չա­փա­զանց մեղմ գե­ղար­վես­տա­կան գնա­հա­տա­կան­նե­րի մա­սին՝ նա գրում է. «Նա նույ­նիսկ ե­ղա­նա­կի մա­սին վատ չի ար­տա­հայտ­վում»: Ե­թե մար­դը բա­րե­կա­մա­սեր է իր դա­տո­ղու­թյուն­նե­րում և մեղմ` փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ա­պա նրան հա­մա­րում են թույ­լիկ անձ­նա­վո­րու­թյուն (փա­լաս). ա­հա սա է մեր մե­ղա­վոր աշ­խար­հի դա­ժան գնա­հա­տա­կա­նը…

71


մարտ

5

Ա­մե­նա­հեզ մար­դը

Մով­սե­սը երկ­րի վրա ապ­րող բո­լոր մարդ­կան­ցից շատ ա­վե­լի հեզ մարդ էր (Թվեր 12.3)։

Խո­նարհ մար­դը չի մտա­ծում իր մա­սին, իր հե­ղի­նա­կու­թյան կամ կարևո­րու­թյան մա­սին: Աստ­վա­ծաշն­չի ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր և զար­մա­նա­լի անձ­նա­վո­րու­թյու­նը «Երկ­րի վրա ապ­րող բո­լոր մարդ­կան­ցից շատ ա­վե­լի հեզ մարդ էր» (Թվեր 12.3): Սա­կայն Աստ­վա­ծաշն­չում նկա­րագր­ված են նաև դեպ­քեր, երբ նա քա­ջու­թյուն և վճ­ռա­կա­նու­թյուն է դրսևո­րում՝ բռնու­թյու­նից պաշտ­պա­նե­լով հրեա­նե­րին և Ռա­ գուե­լի դուստ­րե­րին: Սա­կայն Մով­սե­սի այդ ո­րակ­նե­րը դրսևոր­վում էին այն ժա­մա­ նակ, երբ հար­ցը վե­րա­բե­րում էր ու­րիշ մարդ­կանց, կամ, որ ա­մե­նա­կարևորն է, երբ խոս­քը Աստ­ծո հե­ղի­նա­կու­թյան ու Նրա գոր­ծի մա­սին էր: Այս­տեղ ար­դեն Մով­սեսն ան­սո­վոր նա­խան­ձախնդ­րու­թյուն և պատ­րաս­տա­կա­մու­թյուն էր հան­դես բե­րում` զո­հա­բե­րե­լու ի­րեն հա­նուն Աստ­ծո: Իսկ ինչ վե­րա­բե­րում էր ան­ձամբ ի­րեն, ա­պա այս­տեղ նա զար­մա­նա­լի ինք­նա­մո­ռա­ցու­թյուն, խո­նար­հու­թյուն և հե­զու­թյուն էր դրսևո­րում. նա չէր ան­հանգս­տա­նում իր հա­մար, իր դիր­քի կամ հե­ղի­նա­կու­թյան հա­մար: Ո՛չ Կոր­խի ու նրա հա­մա­խոհ­նե­րի ապս­տամ­բու­թյան ժա­մա­նակ, ո՛չ Ա­հա­րո­նի ու Մա­րիա­մի՝ իր հաս­ցեին ուղղ­ված վրդո­վե­ցու­ցիչ տրտուն­ջի ժա­մա­նակ, ո՛չ էլ տա­սը հե­տա­խույզ­նե­րի հրահ­րած հա­մընդ­հա­նուր խռո­վու­թյան ժա­մա­նակ Մով­սեսն իր կող­մից որևէ բան չձեռ­նար­կեց՝ ար­դա­րա­նա­լու և պաշտ­պան­վե­լու, կամ էլ լա­վա­ գույն կող­մե­րից ի­րեն ներ­կա­յաց­նե­լու հա­մար: Նա ամ­բող­ջո­վին Տի­րոջն էր ա­պա­վի­ նել, ո­րով­հետև լավ գի­տեր Նրան և հա­մոզ­ված էր, որ վե­րահս­կում է ի­րա­վի­ճա­կը, և­ ե­թե զգա, որ հար­կա­վոր է, ան­պայ­ման կմի­ջամ­տի: Մով­սե­սը խո­նար­հա­բար սպա­ սում էր, թե երբ Աստ­ված կա­սի Իր խոս­քը: Եվ Նա, բո­լոր դեպ­քե­րում, պաշտ­պա­ նում էր Իր հա­վա­տա­րիմ ծա­ռա­յին: Դրա հետ կապ­ված՝ սի­րա­կու­զա­ցի ղե­կա­վար Գե­լո­նի կյան­քից հի­շենք հետև­յալ ու­սո­ցո­ղա­կան դեպ­քը: Գե­լո­նը հազ­վագ­յուտ մեղմ անձ­նա­վո­րու­թյուն էր: Եվ, այ­ նուա­մե­նայ­նիվ, գտնվե­ցին խռո­վա­րար­ներ, ով­քեր դա­վադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­ ցին նրա դեմ: Ի­մա­նա­լով այդ մա­սին՝ Գե­լո­նը ժո­ղովր­դա­կան ժո­ղով հրա­վի­րեց, ժա­ մա­նեց այդ­տեղ իր լիա­կա­տար սպա­ռա­զի­նու­թյամբ և խոս­քով դի­մեց ժո­ղովր­դին: Սկզ­բում նա հի­շեց­րեց, թե ինչ է հասց­րել ա­նել նրանց բա­րօ­րու­թյան հա­մար և վեր­ ջում հի­շեց­րեց դա­վադ­րու­թյան մա­սին: Ա­պա վրա­յից հա­նեց զեն­քերն ու ա­սաց. «Ա­ հա կանգ­նած եմ ձեր առջև մեն-միակ քի­տո­նով(հա­գուս­տի տե­սակ), վար­վե՛ք ինձ հետ, ինչ­պես կու­զեք»: Սի­րա­կու­զա­ցի­նե­րը ցնցված էին Գե­լո­նի ո­գու մե­ծու­թյամբ ու խո­նար­հու­թյամբ և­ ո­րո­շե­ցին նրան հանձ­նել դա­վա­դիր­նե­րին՝ իշ­խա­նու­թյունն ամ­բող­ջո­վին պահ­պա­նե­լով նրա հա­մար: Սա­կայն նա վրեժխն­դիր չե­ղավ դա­վա­ դիր­նե­րի հան­դեպ, այլ նրանց հանձ­նեց ժո­ղովր­դի դա­տին: Ի հի­շա­տակ այդ դեպ­ քի՝ սի­րա­կու­զա­ցի­նե­րը տե­ղադ­րե­ցին Գե­լո­նի ար­ձա­նը` ու­սին գցված քի­տո­նով (Կ. Է­լիան):

72


Երանելի է խոնարհությունը

մարտ

6

Միմ­յանց նկատ­մամբ նույն վե­րա­բեր­մո՛ւնքն ու­նե­ցեք. մե­ծա­միտ մի՛ ե­ղեք, այլ խո­ նարհ­նե­րի հե՛տ շփվեք. ինք­ներդ ձեզ ի­մաս­տուն մի՛ հա­մա­րեք (Հռո­մեա­ցի­նե­րին 12.16)։

Խո­նարհ մար­դուն ա­մե­նից քիչ կան­հանգս­տաց­նի այն, թե ինչ են մտա­ծում իր մա­սին կամ ինչ­պես են բնո­րո­շում իր ա­րարք­նե­րը: Պո­ղոս ա­ռաք­յալն այս­պես ար­ տա­հայ­տեց այդ ճշմար­տու­թյու­նը. «Բայց ինձ հա­մար նշա­նա­կու­թյուն չու­նի, որ դատ­վեմ ձե­զա­նից կամ մարդ­կա­յին դա­տաս­տա­նից. ես ինքս էլ ինձ չեմ դա­տում» (Ա Կորն­թա­ցի­նե­րին 4.3)։ Եվ հաս­կա­նա­լի է, թե ին­չու է նման բան տե­ղի ու­նե­նում մար­ դու հետ, ե­թե նա ամ­բողջ հո­գով սի­րում է Տի­րո­ջը, ամ­բող­ջո­վին Նրան է հանձ­նում Իր ան­ձը։ Այդ մար­դու մեջ մա­հա­նում է նրա հպարտ ես-ը, «խաչ­վում է Քրիս­տո­սի հետ» և­այլևս ոչ թե նա է ապ­րում, այլ Քրիս­տոսն է ապ­րում նրա մեջ (Գա­ղա­տա­ցի­ նե­րին 2.20): Ճշ­մա­րիտ քրիս­տոն­յա­յի հո­գում այլևս չի ապ­րում հպար­տու­թյան, ինք­ նա­սի­րու­թյան կամ մե­ծամ­տու­թյան հո­գին: Նրա մեջ ապ­րում է Քրիս­տո­սի սե­րը: Նա դառ­նում է խո­նարհ, ոչ ամ­բար­տա­վան և մեծ կար­ծիք չու­նի իր մա­սին: Կաս­կած ան­գամ չկա, որ ինչ-որ մե­կը կամ ինչ-որ բան կա­րող է նվաս­տաց­նել նրա ար­ժա­նա­ պատ­վու­թյու­նը: Եվ ի­մաստ ու­նի՞ հուզ­վել այդ ա­ռու­մով, ե­թե մեր կյան­քը հա­վեր­ժու­ թյան լույ­սի ներ­քո նման է կայ­ծա­կի ակն­թար­թա­յին բռնկման, և մենք ան­հե­տա­նում ենք՝ վե­րած­վե­լով փո­շու: Ճշ­մա­րիտ ար­ժե­քը, որ չի ան­հե­տա­նում հա­վի­տե­նու­թյան մեջ, միայն ու միայն վե­րա­փոխ­ված, վե­րածն­ված հո­գին է, ո­րին էլ Տե­րը հա­րու­ թյուն կտա: Աստ­ծո ճշմա­րիտ զա­վա­կին չեն կա­րող նվաս­տաց­նել, վշտաց­նել կամ հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նից հա­նել ո՛չ ծաղ­րանք­ներն ու հայ­հո­յանք­նե­րը, ո՛չ նող­կա­լի ու թու­նա­վոր խոս­քե­րը, որ հնչում են իր հաս­ցեին, և­ո՛չ էլ չա­րա­կամ­նե­րի գայ­լա­յին գռմռոց­նե­րը: Եվ դա բո­լո­րո­վին էլ ցու­ցադ­րա­կան սառ­նար­յուն կա­յու­նու­թյան նշան չէ ու ոչ էլ հո­գե­բու­ժա­կան ջան­քե­րի արդ­յունք: Ո՜չ, դա նոր ա­րա­րածն է, Քրիս­տո­սի մահ­վան, Նրա խա­չի արդ­յուն­քը, «ո­րով, ինչ­պես վկա­յում է ա­ռաք­յա­լը, աշ­խարհն ինձ հա­մար խաչ­ված է, ես էլ՝ աշ­խար­հի հա­մար»։ Ա­հա այս­պի­սին է խո­նարհ մար­ դը, և նա ե­րա­նե­լի՜ է: Մի ան­գամ Պոտս­դա­մում, պա­լա­տի առջև գտնվող հրա­պա­րա­կում ամ­բոխ էր հա­վաք­վել, ո­րը շատ աղմ­կոտ էր: Թա­գա­վոր Ֆ­րիդ­րի­խը հրա­մա­յեց, որ համ­հար­զը գնա և­ ի­մա­նա, թե ինչ աղ­մուկ է դա: Ս­պան վե­րա­դար­ձավ և­ ար­քա­յին հայտ­նեց, որ ինչ-որ մե­կը խիստ ծաղ­րա­կան, հու­մո­րա­յին նյութ է գրել ար­քա­յի մա­սին և­այն մե­խել պա­լա­տի պա­տին, շատ բարձր տե­ղում: Իսկ հսկա­յա­կան ամ­բոխն էլ սեղմ­ վել է պատի մոտ և փորձում է կարդալ եր­գի­ծան­քը, սա­կայն դա դժվա­րու­թյամբ է հա­ջող­վում նրան: Հայտ­նե­լով այդ մա­սին՝ համ­հար­զը շտա­պեց ա­վե­լաց­նել, որ պա­ լա­տա­կան զո­րա­խումբն ար­դեն տե­ղե­կաց­ված է և­ ան­մի­ջա­պես կցրի ամ­բո­խին: Սա­կայն ար­քան հրա­մա­յեց. — Ո­չինչ պետք չէ ա­նել: Պար­զա­պես հա­նեք թուղ­թը և­ ա­վե­լի ցածր ամ­րաց­րեք այն, որ­պես­զի բո­լոր ցան­կա­ցող­նե­րը կա­րո­ղա­նան ա­ռանց դժվա­րու­թյան կար­դալ այն (Վ. Ար­տե­մով):

73


մարտ

7

«Ու­ղար­կի՛ր, ում ու­զում ես ու­ղար­կել»

Դու լսում ես աղ­քատ­նե­րի ցան­կու­թյու­նը, Տե՛ր. հաս­տա­տի՛ր նրանց սիր­տը և­ ա­կա՛նջ դիր (մեկ այլ թարգ­մա­նու­թյամբ` և­ ա­կան­ջա­լուր ես նրանց ա­ղերս­նե­րին) (Սաղ­մոս­ներ 10.17):

Խո­նարհ­նե­րը չեն ձգտում փառ­քի: Խո­նարհ անձ­նա­վո­րու­թյա­նը չի հե­տաքրք­րում աշ­խա­տան­քա­յին ա­ռա­ջըն­թա­ցը: Իր ա­նունն «ան­մա­հաց­նե­լու» փա­փա­գը բա­ցար­ ձա­կա­պես խորթ է նրան և հա­վա­սա­րա­զոր մեղ­քին: Խո­նարհ մար­դու հո­գին հի­ վանդ չէ սե­փա­կան մեղ­սա­վոր ես-ի այդ հի­վան­դու­թյուն­նե­րով: Նա չի ձգտում որևէ պա­տաս­խա­նա­տու ծա­ռա­յու­թյուն նվա­ճել ե­կե­ղե­ցում: Եվ եր­բեմն հարկ է լի­նում ջան­քեր գոր­ծադ­րել՝ խո­նարհ մար­դուն հա­մո­զե­լու, որ նա հրա­վիր­վում է կա­տա­ րե­լու ոչ թե իր, այլ Աստ­ծո գոր­ծը: Երբ Տերն Ին­քը ե­կավ Մով­սե­սի մոտ և հ­րա­մա­ յեց նրան գնալ Ե­գիպ­տոս ու այն­տե­ղից հա­նել Աստ­ծո ժո­ղովր­դին, Մով­սե­սը պա­ տաս­խա­նեց. «Ես ո՞վ եմ, որ գնամ փա­րա­վո­նի մոտ և Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին հա­նեմ Ե­գիպ­տո­սից» (Ելք 3.11)։ Իր ան­զո­րու­թյան ու ան­կա­տա­րու­թյան գի­տակ­ցու­մը, անվս­տա­հու­թյունն իր ու­ժե­րի հան­դեպ, մար­դու ու­ժե­րին ան­հա­մա­պա­տաս­խան վիթ­խա­րի ա­ռա­քե­լու­թյու­նը սար­սա­փեց­րին հեզ ու խո­նարհ Մով­սե­սին և նրան ստի­պե­ցին չհա­մա­ձայ­նել: Սաս­տիկ շփոթ­վե­լով ու դո­ղա­լով՝ նա սկսեց ա­ղեր­սել. «Ո՜վ, Տե՛ր իմ, ա­ղա­չում եմ, ու­ղար­կի՛ր, ում ու­զում ես ու­ղար­կել» (Ելք 4.13)։ Ա­հա՜ խո­նարհ մար­դու հո­գին: Ար­քա­յազ­նի օ­րի­նա­կան ժա­ռան­գոր­դը` Հով­նա­թա­նը, պատ­րաստ էր խո­նար­հա­ բար հա­լա­ծա­կան Դա­վի­թին զի­ջել թա­գա­վո­րա­կան գա­հը. «․․․և դու թա­գա­վոր պի­ տի լի­նես Իս­րա­յե­լի վրա, իսկ ես կլի­նեմ քո երկ­րոր­դը» (Ա Թա­գա­վոր­նե­րի 23.17): Ե­րե­միան ի­րեն մար­գա­րեա­կան ծա­ռա­յու­թյան կան­չող Տի­րոջն ա­սում է. «Ո՛վ Տեր Աստ­ված, ա­հա ես խո­սել չգի­տեմ» (Ե­րե­միա 1.6): Հով­հան­նես նա­խա­կա­րա­պե­տը խո­նար­հա­բար գի­տակ­ցում էր, թե ով է ին­քը և Ով` Նա­զա­րեթ­ցի Հի­սու­սը. «Ո­րի կո­ շիկ­նե­րի կա­պերն ար­ձա­կե­լու ար­ժա­նի չէ» (Հով­հան­նես 1.27)։ Խո­նարհ մար­դիկ հա­մես­տա­բար են դա­տում ի­րենց ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի ու տա­ղանդ­նե­րի մա­սին: Կոմ­պո­զի­տոր, մե­ծա­գույն վիր­տուոզ դաշ­նա­կա­հար Ս. Ռախ­մա­նի­նո­վը ա­ռանձ­նա­հա­տուկ հա­ջող­ված հա­մերգ­նե­րից հե­տո իր ստեղ­ծա­ գոր­ծա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ տան­ջա­լի կաս­կած­ներ ու ապ­րում­ներ էր ու­նե­նում: Մի ան­գամ, հա­սա­րա­կու­թյան բուռն հիաց­մուն­քի ներ­քո ա­վար­տե­լով իր ե­լույ­թը, նա փակ­վեց դի­մա­հար­դար­ման սեն­յա­կում և­եր­կար ժա­մա­նակ ոչ մե­կի ա­ռաջ չէր բա­ցում դու­ռը: Եվ երբ վեր­ջա­պես դու­ռը բաց­վեց, նա որևէ մե­կին թույլ չտվեց բառ ան­գամ ար­տա­բե­րել և­ա­հա թե ինչ ա­սաց ին­քը. «Մի՛ խո­սեք, ո­չինչ մի՛ ա­սեք, ես ինքս գի­տեմ, որ ես ոչ թե ե­րա­ժիշտ եմ, այլ կոշ­կա­կար» (Վ. Վոստ­րո­սաբ­ լին): Ֆի­լիպ թա­գա­վո­րը (Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցու հայ­րը) Հե­րեո­նի մոտ հաղ­թա­նակ տա­րավ ա­թե­նա­ցի­նե­րի հան­դեպ և հ­պարտ էր իր հա­ջո­ղու­թյամբ, սա­կայն սան­ձա­ հա­րեց ի­րեն և չան­ցավ թույ­լատ­րե­լի սահ­ման­նե­րը: Հետևա­բար նա անհ­րա­ժեշտ հա­մա­րեց, որ ա­մեն ա­ռա­վոտ հա­տուկ դրա հա­մար նշա­նակ­ված ծա­ռան ի­րեն հի­ շեց­նի, որ ին­քը մարդ է: Ա­սում են, որ թա­գա­վո­րը չէր լքում իր ա­պա­րանք­նե­րը և­ոչ մե­կին թույլ չէր տա­լիս իր մոտ, մինչև որ ծա­ռան ե­րեք ան­գամ չկրկներ այդ խոս­ քե­րը (Կ. Է­լիան): 74


Ո­րով­հետեվ ո՞վ եմ ես

մարտ

8

Իսկ ես որդ եմ, ոչ թե մարդ, մարդ­կանց նա­խա­տինք և ժո­ղովր­դի ա­նար­գանք (Սաղ­ մոս­ներ 22.6)։

Միայն խո­նարհ մար­դը կա­րող է ըն­դու­նել իր բնա­վո­րու­թյան սխալ­ներն ու թե­ րու­թյուն­նե­րը: Այդ հար­ցում նա ոչ մի դժվա­րու­թյուն չի զգում, և դա նրա­նից մեծ ջան­քեր չի պա­հան­ջում: Նրա մտքով ան­գամ չի անց­նում, որ դա ի­րեն նվաս­տաց­ նում է շրջա­պա­տի մարդ­կանց աչ­քին: Իսկ խո­նարհ հո­գի ու­նե­ցող­նե­րի ողջ կյանքն իր տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րով՝ երբ մար­դիկ կա­րող են չկա­րեկ­ցել մեզ, անց­նել մեր կող­քով, ա­ռանց ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լու, սուր դի­տո­ղու­թյուն­ներ ա­նել կամ բա­ ցա­հայտ ան­տե­սել մեր կար­ծի­քը, պետք է ա­ռանձ­նա­նա ան­հի­շա­չա­րու­թյամբ ու ա­նո­խա­կա­լու­թյամբ: Մա­կե­դո­նիա­յի թա­գա­վոր Ֆի­լի­պը չա­փա­զանց թեթևո­րեն քնում էր նույ­նիսկ թա­ գա­վո­րա­կան կարևոր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լիս: Մի ան­գամ, երբ նա մի գործ էր լսում, որ­տեղ պետք է իր կարևոր ո­րո­շումն ար­ձա­կեր, ննջեց և չլ­սեց, թե ինչ է ա­սում մե­ղադր­յալն՝ ի պաշտ­պա­նու­թյուն ի­րեն, և մե­ղադ­րա­կան դա­տավ­ճիռ ար­ձա­կեց: Մե­ղադր­յալն ա­սաց, որ կբո­ղո­քար­կի ո­րո­շու­մը: — Ո՞ւմ, - ձայ­նը բարձ­րաց­նե­լով՝ ա­սաց թա­գա­վո­րը: — Դե, ի­հար­կե, ձեզ, ար­քա՛, ե­թե այդ ժա­մա­նակ քնած չլի­նեք: Բնույ­թով բա­րի ու ազ­նիվ Ֆի­լի­պը ա­մո­թա­հար ե­ղավ և գոր­ծը վե­րա­նա­յե­լով՝ վճռեց այն հօ­գուտ վի­րա­վոր­վա­ծի (Վ. Ար­տե­մով): Աստ­վա­ծաշնչ­յան տա­րեգ­րու­թյու­նը վկա­յում է, որ Դա­վիթն ար­դեն վաղ տա­րի­ նե­րից զար­մա­նա­լի փոր­ձա­ռու­թյուն­ներ ու­ներ, որ Տերն ակն­հայտ ու ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյուն ու­նի իր կյան­քում: Նա շատ էր սի­րում Տի­րո­ջը, ա­պա­վի­նում ու վստա­հում Նրան, իսկ Տե­րը նրա մեջ տես­նում էր մի մար­դու, ով կա­րող է լի­նել Իս­ րա­յե­լի հա­վա­տա­րիմ ու բա­րե­պաշտ թա­գա­վո­րը: Դառ­նա­լով թա­գա­վոր՝ Դա­վի­թը լուրջ սխալ­ներ թույլ տվեց: Այս­պես, մի ան­գամ «նրա մեջ աշ­խար­հա­յին մե­ծու­թյան պատ­վախն­դիր ձգտում է բոր­բոք­վում» (Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 746): Նա ո­րո­շում է մե­ծաց­նել բա­նա­կը և դ­րա հա­մար հրա­ման է ար­ձա­կում, որ մար­ դա­հա­մար անց­կաց­նեն բնակ­չու­թյան մեջ: Դա բա­ցա­հայ­տո­րեն սա­տա­նա­յա­կան ծրա­գիր էր՝ Աստ­ծո մե­ծու­թյու­նը նվա­զեց­նե­լու հա­մար, և Դա­վի­թը դար­ձավ դրա գոր­ծի­քը: Ճայ­թեց Աստ­ծո ար­դա­րա­ցի դժգո­հու­թյան ամպ­րո­պը, և Դա­վի­թը հաս­ կա­ցավ, որ իր կյան­քի մե­ծա­գույն սխալ­նե­րից մեկն է գոր­ծել: Եվ նա խո­նար­հա­ բար ա­ղա­ղա­կեց Աստ­ծուն. «Ես խիստ մե­ղան­չե­ցի, որ ա­րե­ցի այս բա­նը. հի­մա, ո՜վ Տեր, ա­ղա­չում եմ, նե­րի՛ր Քո ծա­ռա­յի մեղ­քը, ո­րով­հետև մեծ հի­մա­րու­թյուն (մեկ այլ թարգ­մա­նու­թյամբ` ոչ խե­լա­միտ) գոր­ծե­ցի» (Բ Թա­գա­վոր­նե­րի 24.10)։ Որ­քան էլ քննա­դա­տա­բար դի­տարկ­վի Դա­վի­թի կյանքն՝ իր սխալ­նե­րով ու մեղ­ քե­րով, այ­նուա­մե­նայ­նիվ, նա խո­նարհ ու հա­մեստ անձ­նա­վո­րու­թյուն էր, որ Աստ­ծո ա­ռաջ խո­րա­պես գի­տակ­ցում էր իր աղ­քա­տու­թյու­նը: «Ո­րով­հետև ո՞վ եմ ես»՝ ա­հա նրա կյան­քի և նրա աստ­վա­ծաշնչ­յան սաղ­մոս­նե­րի հիմ­նա­կան միտ­քը:

75


մարտ

9

«Ի՞նչ… ես ան­տա­ղա՞նդ եմ»

Ա­մո­քիչ լե­զուն կյան­քի ծառ է, բայց նենգ լե­զուն հո­գին կոտ­րում է (Ա­ռակ­ներ 15.4)։

Ինչ­պի­սի՞ն է ձեր վե­րա­բեր­մուն­քը, երբ որևէ ան­հե­թեթ ի­րա­վի­ճա­կում հայտն­վում եք ան­մեղ մե­ղա­վո­րի կար­գա­վի­ճա­կում: Հի­վան­դա­գի՞ն եք ար­ձա­գան­քում, ան­հե­ տա­նո՞ւմ է ձեր կեն­սա­կան ու­ժը, երբ ինչ-որ մե­կը, ա­ռանց ան­ձամբ ձեզ ճա­նա­չե­լու, դրա­կա­նից բո­լո­րո­վին հե­ռու կար­ծիք է ար­տա­հայ­տում ձեր մա­սին: Ձեր ես-ը զգա­ յո՞ւն է նման դեպ­քե­րում: Թե՞ դուք խա­ղաղ, հա­զիվ նկա­տե­լի ժպի­տով և ման­կան աչ­քե­րով եք նա­յում ձեր մա­սին «ճշմա­րիտ» տե­ղե­կատ­վու­թյու­նը կրո­ղին: Ռուս գե­ղան­կա­րիչ Իլ­յա Ե­ֆի­մո­վիչ Ռե­պի­նը շատ էր սի­րում գիտ­նա­կան­նե­րին: Մի ան­գամ նրան հյուր ե­կավ ֆի­զիո­լո­գիա­յի պրո­ֆե­սոր Թար­խա­նո­վը: Նա պա­տի վրա նկա­տեց տղա­յի պատ­կե­րով գե­ղան­կար­չա­կան էտ­յու­դը և բա­ցա­կան­չեց. «Ֆի­ զիո­լո­գիա­յի տե­սանկ­յու­նից սա ժա­ռան­գա­կան այ­լա­սեր­ման հիա­նա­լի նմուշ է: Ըստ երևույ­թին, ոչ միայն իր, այլև ծնող­նե­րի մեջ են ե­ղել ա­պու­շու­թյան հետ­քեր»: — Ո՜հ, ի՜նչ հե­տաքր­քիր է,-բա­ցա­կան­չեց Ռե­պի­նը,- պատ­մե՛ք, շա­րու­նա­կե՛ք: Պ­րո­ֆե­սո­րի շուրջն ունկն­դիր­ներ հա­վաք­վե­ցին, և նա բա­վա­կա­նու­թյամբ մի ամ­ բողջ դա­սա­խո­սու­թյուն կար­դաց այ­լա­սեր­ման մա­սին: Իսկ ա­վար­տե­լուց հե­տո հաղ­թա­կան հարց­րեց Ռե­պի­նին. — Ո՞վ է այս տղան, դուք չե՞ք հան­դի­պել նրա ծնող­նե­րին: Ռե­պի­նը մե­ղա­վոր ձայ­նով, միա­միտ ան­մե­ղու­թյամբ պա­տաս­խա­նեց. — ­Նա իմ տղան է` Յու­րին։ (Ա. Լա­զարև) Նման խա­ղաղ ու մեղմ պա­տաս­խան տվեց Ռե­պի­նը այն գիտ­նա­կա­նի հար­ցին, ով ա­պուշ­նե­րի շար­քը դա­սեց ի­րեն: Իսկ ա­հա նշա­նա­վոր դե­րա­սա­նու­հի Ե. Սա­վի­նո­վան այլ կերպ ար­ձա­գան­քեց, երբ իր հաս­ցեին, ընդ ո­րում, իր իսկ խնդրան­քով, ոչ նրբան­կատ խոս­քեր ա­սա­ցին: Նկա­րա­հա­նում էին նշա­նա­վոր «Ինձ մոտ, Մուխ­տար» կի­նոն­կա­րը, որ­տեղ Յու­րի Նի­կու­լի­նը խա­ղում էր ոս­տի­կա­նի դե­րը: Տե­սա­րա­նի հա­մա­ձայն՝ նա պետք է պա­ հես­տա­պետ կնո­ջը հարց­ներ, թե ինչ­պես է տե­ղի ու­նե­ցել հանգստ­յան տան գո­ղու­ թյու­նը: Փորձ­նա­կան դե­րի հա­մար հրա­վի­րե­ցին Ե. Սա­վի­նո­վա­յին, ո­րը, դե­րի հա­ մա­ձայն, հար­ցաքն­նու­թյան ժա­մա­նակ պետք է լաց լի­ներ: Յ. Նի­կու­լի­նը հի­շում է. «Ե­կա­տե­րի­նան խնդրեց, որ ես վի­րա­վո­րեմ ի­րեն, որ­պես­զի ա­վե­լի ա­րագ լա­ցի: Եվ ես, մտնե­լով ա­ռա­ջարկ­ված խա­ղի մեջ, ա­սա­ցի. — ­Դուք հի­մար եք: — Ո՛չ, դա քիչ է, ա­սա­ցե՛ք, որ ես վատն եմ: — Ին­չի՞ց հաս­կա­ցաք, որ դուք վատն եք: Բո­լո­րո­վին էլ ոչ: Դուք պար­զա­պես ան­ տա­ղանդ դե­րա­սա­նու­հի եք: Կա­սեմ ա­վե­լին` դուք ա­պո՜ւշ եք: — Ի՞նչ… ես ան­տա­ղա՞նդ եմ: Այդ ինչ­պե՞ս եք հա­մար­ձակ­վում,-վի­րա­վոր­վեց դե­ րա­սա­նու­հին և լաց ե­ղավ»: Ա­հա այս­պե՛ս: Սա ար­դեն խաղ չէ, այլ ի­րա­կա­նու­թյուն: Ա­հա թե ինչ­պի­սի՜ հի­վան­ դա­գին «ես» ու­ներ դե­րա­սա­նու­հին:

76


«Որ­պես­զի ին­քը չի­մա­նա…»

մարտ

10

Ոչ մե­կի չհայ­հո­յեն, չկռվեն, հեզ լի­նեն, բո­լոր մարդ­կանց հան­դեպ քաղց­րու­թյուն ցու­ցա­բե­րեն (Տի­տոս 3.2)։

Տ­հաճ է այն անձ­նա­վո­րու­թյու­նը, ով «հե­տամ­տում է փառ­քի» և­ ա­մեն հնա­րա­ վո­րու­թյուն ու ա­ռիթ օգ­տա­գոր­ծում՝ իր խա­րիզ­ման մե­ծաց­նե­լու հա­մար(յու­րա­հա­ տուկ ուժ, ըն­դու­նա­կու­թյուն, կա­րո­ղու­թյուն): Քրիս­տոն­յա­յին վա­յել չէ պար­ծե­նա­լը: Հա­մեստ ու խո­նարհ մար­դը, ե­թե որևէ բա­րի գործ է ա­նում, չի գո­վազ­դում այն: Նման գոր­ծե­լաո­ճը հա­տուկ է փա­ռա­մոլ և­ինք­նա­սեր խառն­վածք­նե­րին: Տե­րը նա­ խազ­գու­շաց­նում է, որ քրիս­տոն­յա­ներն ա­զա­տագր­վեն այդ ոչ աստ­վա­ծա­հա­ճո, ինք­նա­հա­վան հո­գուց. «Բայց երբ դու ո­ղոր­մու­թյուն ա­նես, թող քո ձախ ձեռ­քը չի­ մա­նա, թե քո աջն ի՛նչ է ա­նում, որ­պես­զի քո ո­ղոր­մու­թյու­նը ծա­ծուկ լի­նի» (Մատ­ թեոս 6.3-4): Կայսր Ա­լեք­սանդր-ա­զա­տա­րա­րը, այ­ցե­լե­լով հոս­պի­տալ, մո­տե­նում է վի­րա­վոր սպա Կո­վալևին, ում հենց նոր վի­րա­հա­տել էին և հե­ռաց­րել ոտ­քը: Ու­ժեղ ցա­վերն ու տա­ռա­պանք­նե­րը մռայլ ու գրգռված էին դարձ­րել դժբախտ հի­վան­դին, և նա չէր ցան­կա­նում պա­տաս­խա­նել նո­րին մե­ծու­թյան հար­ցե­րին: Սա­կայն տի­րա­կալն, այ­նուա­մե­նայ­նիվ, ցան­կա­նում է ան­կեղ­ծո­րեն զրու­ցել նրա հետ․ — Ի՞նչն է ան­հանգս­տաց­նում քեզ(Կո­վալևը լռում է): Ինչ­պե՞ս ես զգում վի­րա­հա­ տու­թյու­նից հե­տո, ա­վե­լի՞ լավ: — Ո՛չ…- կարճ պա­տաս­խա­նում է Կո­վալևը՝ կի­տե­լով հոն­քե­րը: — Մի­գու­ցե, դու ինչ-որ բա­նից դժգո՞հ ես: — Ինձ… - դո­ղա­ցող ձայ­նով ա­սում է Կո­վալևը, - մշտա­պես ան­հանգս­տաց­նում է մայ­րի­կի մա­սին միտ­քը… նա միշտ ինձ հետ էր ապ­րում… ես էի պա­հում նրան, իսկ այժմ… միայ­նակ կմնա… ամ­բողջ աշ­խար­հում, ա­ռանց մի կտոր հա­ցի… շատ է տա­ռա­պել նա, իմ խեղճ մայ­րը… որ­պես­զի ինձ ոտ­քի կանգ­նեց­նի: Ե­րի­տա­սարդ սպա­յի այս պարզ, ան­կեղծ խոս­քե­րը խո­րա­պես հու­զե­ցին տի­րա­ կա­լին, և թաքց­նե­լով հուզ­մուն­քը՝ նո­րին մե­ծու­թյունն, ի պա­տաս­խան, մի քա­նի մխի­թա­րա­կան խոս­քեր ա­սաց ու հե­ռա­ցավ: Իսկ ե­րե­կո­յան թա­գա­վորն իր գե­նե­րալ համ­հար­զին՝ Ռի­լեևին, ա­սաց. – Ամ­բողջ օ­րը գլխիցս դուրս չի գա­լիս խեղճ Կո­վալևը: Այդ սուրբ սե­րը մոր հան­ դեպ իս­կա­պես հու­զեց ինձ… ինչ­պե՜ս է խո­սում նրա մա­սին, որ­քա՜ն զգաց­մունք կար նրա խոս­քե­րում… Ես չեմ կա­րող մո­ռա­նալ դա: Ա­պա մո­տե­նա­լով սե­ղա­նին՝ տի­րա­կալն այն­տե­ղից խո­շոր գու­մար հա­նեց և­ա­սաց. — Ա­հա՛ թե ինչ, նրան հար­կա­վոր է օգ­նել… վերց­րո՛ւ այս դրամ­նե­րը, ինչ-որ ձևով դի՛ր նրա բարձ­րի տակ, սա­կայն խնդրում եմ՝ այն­պես ա­րա, որ նա չի­մա­նա, որ սա իմ կող­մից է» (Ի. Սուդ­նի­կո­վա): Խո­նարհ, հեզ և հա­մեստ հո­գին Քրիս­տո­սի հո­գին է:

77


մարտ

11

Երկ­չոտ, խո­նարհ եվ զուսպ

Եվ որ­դին նրան ա­սաց. «Հա՛յր, մե­ղան­չե­ցի երկն­քի ու քո ա­ռաջ։ Այլևս քո որ­դին կոչ­ վե­լու ար­ժա­նի չեմ» (Ղու­կաս 15.21)։

Զար­մա­նա­լի փո­փո­խու­թյու­ներ են տե­ղի ու­նե­նում այն հո­գում, որ­տեղ Քրիս­տոսն է բնակ­վում. նա ան­ճա­նա­չե­լի է դառ­նում: Ա­յո՛, Քրիս­տո­սի զո­հա­բե­րա­կան սե­րը հրաշք­ներ է գոր­ծում մեր բնա­վո­րու­թյան հետ: Սկ­սում ես հար­գել այ­լոց կար­ծիք­նե­ րը, հա­մես­տո­րեն ես դա­տում քո մա­սին, չես հան­դուր­ժում, երբ քո ներ­կա­յու­թյամբ տհաճ են ար­տա­հայտ­վում ու­րիշ­նե­րի հաս­ցեին, իսկ երբ քո մա­սին են վի­րա­վո­ րա­կան խոս­քեր ա­սում, դու ցա­վում ես, սա­կայն ոչ քեզ հա­մար, այլ խո­սո­ղի: Այդ ի՞նչ փո­փո­խու­թյուն է տե­ղի ու­նե­նում: Ինչ-որ հրաշք, ինչ-որ ա­ռեղծ­ված…­փոր­ձեք բա­ցատ­րել: Դա Տերն է, որ խո­նար­հեց­նում է քեզ: Իր պատ­կերն է քեզ փո­խան­ցում, Իր նմա­նու­թյունն է կեր­տում, ինչ­պես սկզբում էր, ա­րար­ման ժա­մա­նակ: Եվ այժմ դու ու­րիշ մարդ ես: Սի­րում ես ա­ռանձ­նա­նա՞լ ամ­բո­խից: Ո՛չ, ո՛չ, դա այդ­պես չէ: Դա ար­դեն տհաճ է քեզ հա­մար: Օգ­նել ու­րիշ­նե­րին ի­րենց վշտի մե՞ջ. ա­յո՛, դա հա­ճե­լի է: Եվ ըն­կեր­ներդ քեզ չեն ճա­նա­չում. «Այդ դո՞ւ ես… մի տես է՜…»: Ան­գամ ինքդ քեզ չես ճա­նա­չում. «Բայց ես այն­քան չա­րա­ճի­ճի՜ էի»…: Եվ հի­շում ես քո անց­յալ կյան­քը, թե ին­չով էր այն լի: Նող­կա­լի է: Ինչ­պես եր­գի տո­ղերն են ա­սում. Անց­նում է իմ ողջ ժա­ռան­գու­թյու­նը. Ա­նա­ռա­կու­թյուն, գի­նի, ըն­կեր­ներ, սեթևե­թանք: Ա­հա իմ ո՜ղջ ե­րա­նու­թյու­նը, Ա­հա իմ ո՜ղջ շրջա­պա­տը: Իսկ ա՞յժմ: Ինչ-որ բան ցնցե՞լ է քո ներ­սը: Տե­րը, «երկ­նա­յին Հայ­րը, կեն­դա­նաց­րել է ինձ, հա­րու­թյուն տվել մե­ռել­նե­րից»: Օ՜, Հայր իմ …նմա­նը չու­նես Դու, Ես ու­ղի չու­նե­ցող զա­վակն եմ, սա­կայն Քո՜­նը: Ես մե­ռած էի մեղ­քե­րում, ա­նարգ­վա՜ծ Իսկ այժմ կեն­դա­նի՜ եմ, կեն­դա­նի: Իսկ հի­մա դու տուն ես վե­րա­դառ­նում: Երկ­չոտ, խո­նարհ և զուսպ՝ ինքդ քեզ հա­ մար կրկնե­լով. «Գո­նե ինչ-որ տեղ ու­նե­նամ հորս տա­նը, թե­կուզ վտա­րան­դի աշ­ խա­տո­ղի կար­գա­վի­ճա­կով: Կա­րող եմ հետևել բա­կի մաք­րու­թյա­նը, պատ­րաստ եմ մաք­րել ար­տաք­նո­ցը, ե­թե միայն հայրս ըն­դու­նի: Իսկ նա՞: Կըն­դու­նի՞ արդ­յոք»: Նա ըն­դա­ռաջ է վա­զում ինձ: Նա ար­ցունք­նե­րի մեջ է՝ իմ հա­րա­զատ Հա՜յ­րը։ — ­Զա­վա՜կս-, շո­յում է, մեղմ շշնջում,Ես սպա­սո՜ւմ էի, վեր­ջա­պե՜ս…: Ա­նա­ռակ որ­դին խո­նարհ­վեց: Դար­ձավ լուռ ու անխս­տա­պա­հանջ՝ Աստ­ծո զա­ վակ: Ա­հա՜ թե ինչ է ա­նում մեզ հետ Քրիս­տո­սի սե­րը:

78


Ոսկ­յա գլխի սան­ձա­հա­րու­մը

մարտ

12

Աստ­ված, որ հա­վի­տե­նա­կան է և հա­ջորդ չու­նի, կլսի ինձ և կ­խո­նար­հեց­նի նրանց, ո­րով­հետև չեն վա­խե­նում Աստ­ծուց (Սաղ­մոս­ներ 55.19)։

Ի՞նչն է հա­տուկ այն մար­դուն, ով չի ճա­նա­չում Տի­րո­ջը և չի հա­վա­տում Նրան: Նրա ամ­բողջ ու­շադ­րու­թյու­նը, ամ­բողջ հոգ­սը սե­փա­կան ես-ի՝ բո­լո­րո­վին էլ ոչ հոգևոր կա­րիք­նե­րը բա­վա­րա­րելն է: Իսկ ես-ը ծա­րա­վի է, որ ըն­դու­նեն ի­րեն, նա ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյուն և ծա­փա­հա­րու­թյուն­ներ է փա­փա­գում: Մի խոս­ քով, նա ցան­կա­նում է աչ­քի ընկ­նել, ա­ռանձ­նա­նալ ամ­բո­խից «փո­փո­խա­կան խռո­ վա­րար ինք­նիշ­խա­նու­թյամբ»: Այդ ճշմար­տու­թյունն ար­տա­հայ­տել է ա­թե­նա­ցի պե­տա­կան գոր­ծիչ և զո­րահ­րա­մա­նա­տար Թե­միս­տոկ­լե­սը: Երբ նրան հարց­րե­ցին, թե ի՞նչն է ի­րեն ա­ռա­վել մեծ բա­վա­կա­նու­թյուն պատ­ճա­ռում կյան­քում, նա պա­ տաս­խա­նեց. «Տես­նել, որ հան­դի­սա­տես­նե­րը աչք­նե­րը չեն կտրում ինձ­նից, երբ ես հայտն­վում եմ օ­լիմ­պիա­կան մրցաս­պա­րե­զում»: Տա­րօ­րի­նա՞կ բա­վա­կա­նու­թյուն է: Բո­լո­րո­վին: Դա մեր մե­ղա­վոր բնույ­թի բնա­կան վի­ճակն է. այն լի է հպար­տու­թյամբ, ինք­նա­փա­ռա­բան­մամբ և գ­լուխ­գո­վա­նու­թյամբ: Ըստ Աստ­վա­ծաշն­չի՝ հա­մաշ­խար­հա­յին կայս­րու­թյուն­նե­րի պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին թա­գա­վո­րը ե­ղել է Նա­բու­գո­դո­նո­սո­րը, որն ան­վան­վում է «թա­գա­վոր­նե­րի՛ թա­գա­վոր» և «ոս­կե գլուխ» (տե՛ս Դա­նիել 2.37,38): Սա­կայն ինչ­պի­սի՜ բռնա­կալ էր նա. միայն այն բա­նի հա­մար, որ տար­բեր ի­մաս­տուն­ներ, մո­գեր և­աստ­ղա­գու­շակ­ ներ չկա­րո­ղա­ցան գու­շա­կել նրա ե­րա­զը, նա ձեռ­քի մի շար­ժու­մով հրա­մա­յեց սպա­ նել պա­լա­տա­կան խա­բե­բա­նե­րի և­ ան­գործ­նե­րի այդ ողջ հրո­սա­կախմ­բին: Իսկ նրանց, ով­քեր հրա­ժար­վե­ցին երկր­պա­գել իր կա­ռու­ցած հսկա­յա­կան չա­փեր ու­ նե­ցող կուռ­քին(ար­ձա­նին), հրա­մա­յեց այ­րել շի­կա­ցած վա­ռա­րա­նում: Տերն աշ­խա­ տում էր մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին թա­գա­վո­րի հո­գու հետ: Տե­րը նրան անց էր կաց­նում զար­մա­նա­լի փոր­ձա­ռու­թյուն­նե­րի մի­ջով՝ ակն­հայտ կեր­պով ցույց տա­լով Իր փառքն ու հզո­րու­թյու­նը: Ինչ-որ բան սո­վո­րե՞ց Նա­բու­գո­դո­նո­սո­րը: Ո՛չ: Նա մնաց նույն­քան հպարտ ու մե­ծա­միտ՝ տա­ռա­պե­լով վե­հու­թյան մո­լուց­քով և­ իր ես-ի աստ­վա­ծա­ցու­մով: Նա չնչին նշա­նա­կու­թյուն ան­գամ չտվեց այն նա­խազ­ գու­շաց­մա­նը, որ ա­ռանձ­նա­հա­տուկ ու­ղարկ­վել էր Աստ­ծո կող­մից: Եվ Նա­բու­գո­դո­ նո­սո­րը դա­ժա­նա­բար հա­տու­ցեց դրա հա­մար. նա յոթ տա­րի ապ­րեց գա­զան­նե­րի հետ և խոտ ա­րա­ծեց ար­ջա­ռի պես: Ցն­ցո՜ղ դաս գա­լիք սե­րունդ­նե­րի բո­լոր երկ­ րա­յին թա­գա­վոր­նե­րի հա­մար: Դա պա­տա­հա­կա՜ն դաս չէր: Հա­զա­րամ­յակ­ներ են ան­ցել, սա­կայն ժո­ղո­վուրդ­նե­րի ու երկր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րը ոչ մի հետևու­թյուն չեն ա­րել ի­րենց հա­մար: Նույն հպար­տու­թյու­նը, նույն ինք­նա­մե­ծա­րու­մը, նույն մե­ ծամ­տու­թյու­նը: Իսկ ա­հա Նա­բու­գո­դո­նո­սո­րը յու­րաց­րեց սե­րունդ­նե­րին ուղղ­ված այդ խրա­տը: Յոթ տար­վա կեն­դա­նա­կան գո­յատևու­մից հե­տո դարձ­յալ թա­գա­վոր դառ­նա­լով՝ նա, որ խո­նարհ­վել էր և սան­ձա­հար­վել ան­սո­վոր ձևով, հան­դի­սա­վոր հայ­տա­րա­ րեց. «Արդ ես՝ Նա­բու­գո­դո­նո­սորս, գո­վա­բա­նում, մե­ծա­րում և փա­ռա­բա­նում եմ երկն­քի Թա­գա­վո­րին, ո­րով­հետև Նրա բո­լոր ա­րարք­նե­րը ճշմա­րիտ են, և Նրա ճա­ նա­պարհ­ներն ար­դար են, և­ո­րը կա­րո­ղա­նում է նսե­մաց­նել հո­խոր­տան­քով ըն­թա­ ցող­նե­րին» (Դա­նիել 4.37)։ 79


մարտ

13

Զար­մա­նա­լի մար­դիկ

«Ես բնակ­վում եմ բար­ձուն­քում և սուրբ տե­ղում, բայց բեկ­ված և խո­նարհ հո­գի ու­ նե­ցող մար­դու հետ եմ լի­նում, որ­պես­զի վե­րա­կեն­դա­նաց­նեմ խո­նարհ­նե­րի հո­գին, վե­րա­կեն­դա­նաց­նեմ բեկ­ված­նե­րի սիր­տը» (Ե­սա­յի 57.15)։

Զար­մա­նա­լի են այդ մար­դիկ` խո­նարհ, հնա­զանդ, հեզ: Նրանց մա­սին է Տերն ա­սել. «Այս­պես է ա­սում Բարձ­րը, Բարձր­յա­լը, հա­վի­տե­նու­թյան մեջ բնակ­վո­ղը, ո­րի ա­նու­նը Սուրբ է: Ես բնակ­վում եմ բար­ձուն­քում և սուրբ տե­ղում, բայց բեկ­ված և խո­նարհ հո­գի ու­նե­ցող մար­դու հետ եմ լի­նում, որ­պես­զի վե­րա­կեն­դա­նաց­նեմ խո­ նարհ­նե­րի հո­գին, վե­րա­կեն­դա­նաց­նեմ բեկ­ված­նե­րի սիր­տը»: Նրանք միշտ էլ երկ­րի վրա են ե­ղել, յու­րա­քանչ­յուր ազ­գի մեջ: Ով­քե՞ր են նրանք: Որ­տե՞ղ են նրանք: Ոչ ոք չգի­տի, ինչ­պես չգի­տեր Ե­ղիան, որ Աստ­ծո մոտ միայն ին­քը չէ, կան ևս յոթ հա­զար նվիր­ված զա­վակ­ներ: Եվ ինչ­պե՞ս կա­րող էր պա­տա­ հել, որ Աստ­ծո մար­գա­րեն ո­չինչ չլսեր այդ­պի­սի մարդ­կանց մա­սին: Ինչ է, նրանք քա­րան­ձավ­նե­րո՞ւմ էին թաքն­վում, որ օ­րը ցե­րե­կով ճրա­գով էլ նրանց չես գտնի: Թե՞ նրանց հա­վատքն այն­քան գաղտ­նի էր և­ այն­քան քո­ղարկ­ված, որ ան­գամ մոտ շրջա­պա­տում չգի­տեին այդ մա­սին: Ո՛չ, նրանք նպա­տա­կա­յին չէին թաքց­նում ի­րենց հա­վատ­քը և­ ի­րենք էլ չէին թաքն­վում: Ա­հա այդ­պի­սին էին նրանք` Աստ­ծո մար­դիկ. նրանք չէին գո­վազ­դում ի­րենց հա­վատ­քը հրա­պա­րակ­նե­րում ու շու­կա­ նե­րում, որ­պես­զի ոչ մե­կին ան­հար­մար վի­ճա­կի մեջ չդնեն և­ ա­նե­րես ու կպչուն չլի­նեն: Այդ բո­լո­րի պատ­ճա­ռը նրանց խո­նար­հու­թյունն էր, հա­մես­տու­թյունն ու ա­մոթ­խա­ծու­թյու­նը: Նրանց խո­նարհ կա­ցու­թաձևն ու հե­զա­բա­րո վարքն այն­քան գոր­ծուն են, որ մար­դիկ ան­սո­վոր ազ­դե­ցու­թյուն են զգում: Այդ­պի­սի մարդ­կանց վրա ձեռք չես բարձ­րաց­նի, հան­դի­մա­նու­թյան ոչ մի խոսք չես ա­սի: Ո­րով­հետև նրանք ոչ մե­կին չա­րիք չեն պատ­ճա­ռել, այլ միայն բա­րիք: Չես կա­րող հաշ­վել ան­գամ, թե որ­քան բա­րիք են գոր­ծել և­որ­քա՜ն մարդ­կանց: Նա­յե­լով նրանց` միայն գլուխ­ներն են տա­ րու­բե­րում` ե­րա­նե­լի են նրանք: Իսկ ի­րենք ի­րենց ա­սում են` «Հար­կա­վոր է խղճալ այդ­պի­սի­նե­րին»: Զար­մա­նա­լի՜ են այս մար­դիկ` խո­նարհ ու հեզ: Նրանք ու­նեն ի­րենց Ու­սու­ցի­չը: Նրա­նից են սո­վո­րել և շա­րու­նա­կում են սո­վո­րել: Իսկ Նրա­նից սո­վո­րե­լու շա՜տ բան կա: Նա` հա­վի­տե­նա­կան Տե­րը, Հի­սու­սը, «հեզ է ու սրտով խո­նարհ»: Նա ճա­նա­ չում է ի­րեն­նե­րին, իսկ այդ ի­րեն­ներն էլ Նրան գի­տեն (տե՛ս Հով­հան­նես 10.14): Դա նաև Մել­քի­սե­դեկն է` Սա­ղե­մի թա­գա­վո­րը, բարձր­յալ Աստ­ծո քա­հա­նան, Մա­դիա­ մի քա­հա­նա Հո­թո­րը, ա­նա­ռակ Ռա­քե­լը, մո­վա­բա­ցի Հռու­թը, ազ­գու­թյամբ փյու­նիկ ա­սո­րի կի­նը և հ­ռո­մեա­ցի հար­յու­րա­պետ­նե­րը՝ Կա­փառ­նա­յու­մից և Կե­սա­րիա­յից, ե­թով­պա­ցի­նե­րի Կան­թա­կա թա­գու­հու իշ­խա­նը, Ե­թով­պիա­յի թա­գու­հին և մ­յուս­նե­ րը, «Մեծ ամ­բոխ, ո­րին ոչ ոք չէր կա­րող հաշ­վել» (տե՛ս Հայտ­նու­թյուն 7.9):

80


Ե­ղեք հան­գիստ

մարտ

14

«Ձեր մեջ ո՞վ է ի­մաս­տուն և խե­լա­ցի. թող իր բա­րի վար­քով ցույց տա հե­զու­թյամբ կա­տար­ված գոր­ծե­րը, որ ի­մաս­տու­թյուն է տա­լիս» (Հա­կո­բոս 3.13)։

Ֆ­րան­սիա­ցի նշա­նա­վոր կոմ­պո­զի­տոր Ա. Բուալդ­յոն չա­փա­զանց խա­ղա­ղա­սեր, հա­մեստ և­ոչ խստա­պա­հանջ անձ­նա­վո­րու­թյուն էր: Որ­պես բե­մին սեր­տո­րեն հա­ ղոր­դակց­վող դեմք՝ նա ա­զատ մուտ­քի ի­րա­վունք ու­ներ ֆրան­սիա­կան կո­մե­դիա­յի թատ­րոն, սա­կայն հազ­վա­դեպ էր օգտ­վում այդ մե­նաշ­նոր­հից: Բայց մի ան­գամ այն­ պես պա­տա­հեց, որ նա թատ­րոն հրա­վի­րեց մի ծա­նոթ աղջ­կա: Նա դրա­մարկ­ղից տոմս գնեց աղջ­կա հա­մար, իսկ ինքն այն­պես գնաց: Սա­կայն հսկի­չը կանգ­նեց­րեց նրան: Բուալդ­յոն տվեց իր ա­նու­նը, սա­կայն հսկի­չը թու­նա­վոր կեր­պով ա­ռար­կեց. «Վա՜տ չէ մտած­ված, ո­ղոր­մա՛ծ պարո՛ն: Բուալդ­յոն իս­կա­պես ա­զատ մուտ­քի ի­րա­ վունք ու­նի մեզ մոտ: Սա­կայն նա հա­մար­յա ա­մեն ե­րե­կո գա­լիս է և­ օգտ­վում այդ ի­րա­վուն­քից: Հի­մա էլ նա նստած է իր սո­վո­րա­կան տե­ղում, ա­հա՜ նա»: Բուալդ­յոն շատ հան­գիստ դի­մա­ցավ այդ ամ­բողջ ա­նար­գան­քին, հան­գիստ մո­տե­ցավ դրա­ մարկ­ղին, տոմս վերց­րեց և նս­տեց ծա­նո­թու­հու կող­քին: Ինչ-որ տե­ղից ի­մա­նա­լով այդ ան­սո­վոր պատ­մու­թյու­նը՝ նրա ըն­կեր­նե­րը չէին դա­դա­րում զար­մա­նալ Բուալդ­ յո­յի հանգս­տու­թյան ու անխ­ռո­վու­թյան վրա և հան­դի­մա­նում էին նրան, որ կուլ է տվել ինչ-որ բռի անձ­նա­վո­րու­թյան վի­րա­վո­րան­քը, ո­րին նա պար­տա­վոր էր մեր­ կաց­նել: — Իսկ ին­չի՞ հա­մար,- հան­գիստ ար­դա­րա­ցավ Բուալդ­յոն: - Ի՞նչ ի­մաստ ու­նի ան­ հանգս­տաց­նել մար­դուն: Փոր­ձեք հաս­կա­նալ. հա­զա­րից մեկ մտքովս ան­ցել է գնալ ներ­կա­յա­ցում դի­տե­լու, այն էլ ոչ թե ինձ հա­մար, այլ ծա­նոթ աղջ­կա: Իսկ ա­հա այդ մարդն ա­մեն ե­րե­կո ներ­կա­յաց­ման է գնում: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նա սի­րում է ներ­կա­յա­ցում դի­տել, չի կա­րող ապ­րել ա­ռանց դրա: Դե ինչ, թող գնա՜ (Վ. Ար­տե­մով): Ինչ­պե՞ս եք ար­ձա­գան­քում դուք՝ հայտն­վե­լով նման ի­րա­վի­ճակ­նե­րում: Վր­դով­ վո՞ւմ եք: Սկ­սում եք հան­դի­մա­նե՞լ մե­ղա­վո­րին: Դի­մում եք հան­րու­թյա՞­նը՝ սպա­սե­ լով, որ նա կսա­տա­րի ձեր ար­դար վրդով­մուն­քը: Թե՞ հան­գիստ, նրբան­կատ ձևով բա­ցատ­րում եք, նե­րո­ղու­թյուն խնդրում, որ կա­րող եք ա­կա­մա ան­հար­մա­րու­թյուն պատ­ճա­ռել մար­դուն: Իսկ, մի­գու­ցե, գու­նա­զար­դո՞ւմ եք լար­ված ի­րա­վի­ճա­կը՝ թու­ լաց­նե­լով այն որևէ ան­մեղ կա­տա­կով, ինչ­պես դա ա­րեց գեր­մա­նա­ցի պատ­մա­բան Կու­նո Ֆի­շե­րը: Նա բա­ցա­ռիկ զուսպ, համ­բե­րա­տար և նե­րո­ղա­միտ անձ­նա­վո­րու­ թյուն էր: Մի ան­գամ, հան­դի­սա­վոր ճաշ­կե­րույ­թի ժա­մա­նակ ան­փույթ սպա­սու­հին, սե­ղա­նի մոտ ան­հար­մար շրջվե­լով, նրա ճա­ղատ գլխին լցրեց սոու­սա­մա­նի ողջ պա­րու­նա­կու­թյու­նը: Միան­գա­մից ան­հար­մար լռու­թյուն տի­րեց: Կու­նո Ֆի­շե­րը, դի­ մե­լով շփո­թա­հար սպա­սու­հուն, բա­րե­կա­մա­բար հարց­րեց. «Ֆ­րոյ­լենն իս­կա­պե՞ս վստահ է, որ սա կվե­րա­կանգ­նի իմ գան­գուր­նե­րը» (Գ. Լո­բարև): Ծայ­րա­հեղ ճա­կա­տագ­րա­կան ի­րա­վի­ճա­կում Մով­սեսն այս­պես դի­մեց իս­րա­յե­լա­ ցի­նե­րին. «Տե­րը պի­տի պա­տե­րազ­մի ձեզ հա­մար, իսկ դուք հան­գի՛ստ ե­ղեք» (Ելք 14.14):

81


մարտ

15

«Ես, որ հող եմ ու մո­խիր»

Վա՜յ այն մար­դուն՝ հո­ղե մի խե­ցի խե­ցի­նե­րի մեջ, որ վի­ճում է իր Ա­րար­չի հետ։ Մի՞­ թե կա­վը կա­սի ի­րեն ձևա­վո­րո­ղին. «Ի՞նչ ես ա­նում», «Սար­քածդ բռնակ­ներ չու­նի» (Ե­սա­յի 45.9):

Տի­րոջ խո­նար­հու­թյու­նը, հե­զու­թյու­նը և­ ան­հի­շա­չա­րու­թյու­նը մե­ղա­վոր մար­դու հան­դեպ՝ այդ ո­րակ­նե­րի ի­րա­վի­ճա­կա­յին դրսևո­րում չէ: Այդ ո­րակ­նե­րի դրսևո­րու­մը Աստ­ծո հա­կազ­դե­ցու­թյու­նը չէր մեղ­քի ա­ռա­ջաց­մա­նը: Աստ­ված հա­վի­տե­նա­կան է ու ան­փո­փոխ: Նրա սե­րը հա­վի­տե­նա­կան է: Նա հա­վի­տե­նից ի վեր հեզ է, խո­նարհ, ան­հի­շա­չար և­ ոչ վրեժխն­դիր: Նա կա­տար­յալ է, սուրբ և­ ար­դար: Չն­չին բիծ կամ թե­րու­թյուն ան­գամ չկա ո՛չ Նրա բնա­վո­րու­թյան մեջ, ո՛չ Նրա օ­րենք­նե­րում, ո՛չ էլ տիե­զեր­քի` Նրա կա­ռա­վար­ման մեջ: Աստ­վա­ծա­յին հե­ղի­նա­կու­թյու­նը բա­ցար­ձակ է, ան­խախտ և հա­վեր­ժա­կան: Սա­կայն մենք` մար­դիկս, պետք է գի­տակ­ցենք, ճա­ նա­չենք և­ ըն­դու­նենք, թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում մեր բնույ­թը իր մե­ղա­վոր վի­ճա­կում: Եվ միշտ պետք է հի­շենք այն մա­սին, որ մենք մե­ղա­վոր ենք, այ­սինքն զրկվել ենք Աստ­ծո փառ­քից: Զրկ­վել ենք Աստ­ծո բա­րո­յա­կան պատ­կե­րից ու նմա­ նու­թյու­նից, ինչ­պես որ նրանք պարգև­վել էին նախ­նա­կան վի­ճա­կում, և ֆի­զի­կա­ պես զրկվել ենք ան­մա­հու­թյու­նից: Հս­կա­յա­կան ան­դունդ գո­յու­թյուն ու­նի Աստ­ծո և մեր միջև: Եվ Աստ­ծո ա­ռաջ մեր այդ վի­ճա­կի գի­տակ­ցումն է ար­տա­հայ­տել հա­ վա­տաց­յալ­նե­րի հայր Աբ­րա­հա­մը, երբ ա­սում էր Ա­րար­չին. «Ես, որ հող եմ ու մո­ խիր» (Ծնն­դոց 18.27)։ Հար­կա­վոր է խո­րա­պես գի­տակ­ցել այս հար­ցը` ո՞վ եմ ես: Եվ ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նեմ ես: Ռաբ­բի­նե­րը սո­վո­րեց­նում էին այդ ճշմար­տու­ թյու­նը: Նրանք ա­սում էին. «Ու­շադ­րու­թյուն դարձ­րու, թե ուր ես գնում և­ում պետք է հա­շիվ տաս, և դու մեղ­քի մեջ չես ընկ­նի: Ո՞ւր ես գնում դու. այն­տեղ, որ­տեղ հողն է, ա­պա­կա­նու­թյունն ու որ­դը: Ո՞ւմ պետք է հա­շիվ տանք մենք. թա­գա­վոր­նե­րի Թա­ գա­վո­րին, Սուր­բին» (Ա­վոտ): Գի­տակ­ցե­լով Աստ­ծո սրբու­թյունն ու ար­ժա­նիք­նե­րը, և­ իր մե­ղա­վո­րու­թյունն ու ա­նար­ժա­նու­թյու­նը՝ մար­դը լցվում է խո­նար­հու­թյան ու աղ­քա­տու­թյան հո­գով: Նա գի­տակ­ցում է, թե, ըստ էու­թյան, ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում ին­քը և­ իր կյան­քը: Նա Դավ­թի հետ միա­սին թե՛ իր հա­մար և թե՛ ի լուր բո­լո­րի կկրկնի. «Ո­րով­հետև ո՞վ եմ ես» (Ա Մ­նա­ցոր­դաց 29.14): Դա­վի­թը մեկ ան­գամ չէ, որ սաղ­մոս­նե­րում անդ­րա­ դար­ձել է այս թե­մա­յին: Ա­հա թե ինչ է ա­սում նա. «Որ­քան էլ հաս­տատ լի­նի, բո­լո­րո­ վին ու­նայն է ա­մեն մարդ։ (Սե­լա)։ Ի­րա­պես ստվե­րի պես է ման գա­լիս մար­դը. զուր տեղն է հոգս քա­շում. հա­վա­քում է և չ­գի­տի, թե ով պի­տի վերց­նի այն» (Սաղ­մոս­ներ 39.5-6)։ Գեր­մա­նա­ցի թա­գա­վոր Ֆ­րիդ­րիխ Մե­ծը հի­վանդ ժա­մա­նակ հրա­մա­յում է, որ ծա­ ռան կար­դա ե­րե­կո­յան ա­ղոթ­քը: Երբ ծա­ռան հաս­նում է այս հատ­վա­ծին` «Եվ թող Տերն օրհ­նի քեզ», հար­գան­քով այս­պես է կար­դում հատ­վա­ծը. «Եվ թող Տերն օրհ­նի ձերդ մե­ծու­թյա­նը»: — ­Ճի՛շտ կար­դա, ան­պի­տա՛ն, - սրտանց բղա­վում է թա­գա­վո­րը, - Աստ­ծո ա­ռաջ ես նույն­քան խոզ եմ, որ­քան և դու (Գ. Լո­բարև):

82


«Հենց ես եմ»

մարտ

16

Խո­նար­հու­թյան և Տի­րոջ երկ­յու­ղի վար­ձատ­րու­թյունն են հարս­տու­թյու­նը, պա­ տիվն ու կյան­քը (Ա­ռակ­ներ 22.4)։

Ե­թե մենք ձգտում ենք հռչա­կի ու ճա­նաչ­ման, ե­թե մենք սի­րում ենք «ա­ռա­ջին տե­ղերն» ու «ա­ռա­ջին ա­թոռ­նե­րը» (Մատ­թեոս 23.6), ե­թե մենք սի­րում ենք, որ մեզ «հար­գա­լից ող­ջու­նեն հրա­պա­րակ­նե­րում», և, ընդ ո­րում, նե­ղա­նում ենք, ե­թե մեզ նման պա­տիվ­ներ չեն մա­տու­ցում, դա վկա­յում է այն մա­սին, որ մեր ես-ը դեռ չի մա­հա­ցել և խո­նար­հու­թյուն չի էլ բնակ­վել մեր մեջ: Խո­նարհ մար­դու կյան­քը նկա­ տե­լի չէ, աչ­քի չի ընկ­նում մյուս­նե­րի մեջ: Այն պարզ կյանք է, խո­րա­մանկ չէ, իր հան­ դեպ ու­շադ­րու­թյուն չի պա­հան­ջում, նրա հա­մար դա ան­տա­նե­լի բեռ է, ան­հար­մար ի­րա­վի­ճակ, հա­վա­սար հա­մար­յա նվաս­տաց­մա­նը: Նշա­նա­վոր ի­մաս­տա­սեր Պ­լա­տոնն ապ­րում էր Օ­լիմ­պիա­յում, մի հար­կի տակ այն մարդ­կանց հետ, ում ին­քը չէր էլ ճա­նա­չում, և­ ով­քեր ի­րեն չէին ճա­նա­չում: Հա­ մա­տեղ կյան­քի ըն­թաց­քում նա իր վե­րա­բեր­մուն­քով այն­քան էր գրա­վել ու հմա­ յել նրանց, որ նրանք չէին կա­րող բա­վա­րար­վել այդ հան­դի­պու­մով: Ի­մաս­տա­սե­ րը զրույ­ցի ժա­մա­նակ չէր հի­շա­տա­կում ո՛չ ա­կա­դե­միան, ո՛չ Սոկ­րա­տե­սին: Միայն ա­սում էր, որ իր ա­նու­նը Պ­լա­տոն է: Երբ այդ մար­դիկ ե­կան Ա­թենք, Պ­լա­տո­նը չա­ փա­զանց հյու­րըն­կալ վե­րա­բեր­մունք դրսևո­րեց նրանց հան­դեպ: Եվ այդ մար­դիկ նրան խնդրե­ցին. «Ցո՛ւյց տուր մեզ քո ան­վա­նակ­ցին` Սոկ­րա­տե­սի ա­շա­կեր­տին, տար մեզ ա­կա­դե­միա և ծա­նո­թաց­րու նրա հետ, որ­պես­զի մենք էլ լսենք նրան»: Լ­սե­լով այս խնդրան­քը՝ Պ­լա­տոնն, իր սո­վո­րու­թյան հա­մա­ձայն, թեթևա­կի ժպտաց և­ ա­սաց. «Հենց ես եմ»: Պ­լա­տո­նի հյու­րերն ապ­շա­հար էին ե­ղել, որ շփվե­լով այդ­ պի­սի այ­րի հետ՝ չեն հաս­կա­ցել, թե ով է նա: Ո­րով­հետև Պ­լա­տո­նը պարզ էր և­ ոչ ար­հես­տա­կան (Կ. Է­լիան): Կ­յան­քում այն­քան էլ հա­ճախ չեն հան­դի­պում այն­պի­սի մար­դիկ, ով­քեր հա­մես­ տու­թյան ու խո­նար­հու­թյան նման հո­գի ու­նեն: Մե­ծա­մաս­նու­թյա­նը բո­լո­րո­վին այլ բարք և հո­գի է հա­տուկ. նրանք ծա­րա­վի են ի­րենց ան­վան «ան­մա­հաց­մա­նը»: Մի ան­գամ Ռ. Համ­զա­տո­վը բո­ղո­քեց Մոս­կով­յան խորհր­դում գտնվող իր բա­րե­ կա­մին, որ չի կա­րո­ղա­նում բնա­կա­րան ստա­նալ Մոսկ­վա­յում: Բա­րե­կա­մը գնաց Մոս­կով­յան խորհր­դի նա­խա­գա­հի մոտ և հան­դի­մա­նեց նրան: Վեր­ջինս թա­փա­հա­ րեց ձեռքն ու ա­սաց. «Որ­տեղ ա­սես՝ բնա­կա­րան չենք ա­ռա­ջար­կել նրան: Ա­մե­նա­ հե­ղի­նա­կա­վոր թա­ղա­մա­սե­րում, Գոր­կու, Ա­լեք­սեյ Տոլս­տո­յի, Չայ­կովս­կու փո­ղոց­նե­ րի ա­մե­նա­լավ տնե­րում: Նա հրա­ժար­վում է բո­լո­րից»: Բա­րե­կա­մը զան­գա­հա­րեց Համ­զա­տո­վին և­ ա­սաց. «Ին­չո՞ւ ես ինձ մո­լո­րու­թայն մեջ գցում: Այդ­պի­սի տնե­րի մա­սին միայն ե­րա­զե՜լ կա­րե­լի է»: «Գոր­կու, Տոլս­տո­յի, Չայ­կովս­կու փո­ղոց­ներ­…իսկ դու մտա­ծե՞լ ես այն մա­սին, որ երբ ես մա­հա­նամ, ի պա­տիվ ինձ՝ վե­րա­փո­խե­լո՞ւ են այդ փո­ղոց­նե­րի ան­վա­նում­նե­րը (Գ. Լո­բարև): «Ով իր ան­ձը բարձ­րաց­նի, կխո­նար­հեց­վի, և­ով իր ան­ձը խո­նար­հեց­նի, կբարձ­ րաց­վի» (Մատ­թեոս 23.12), - այս­պես ա­սաց Տե­րը:

83


մարտ

17

Մարդ­կա­յին փառք

Ո­րով­հետև «Ա­մեն մար­մին խո­տի պես է, և մար­դու ամ­բողջ փառ­քը՝ խո­տի ծաղ­կի. խո­տը չո­րա­նում է, և նրա ծա­ղի­կը՝ թափ­վում (Ա Պետ­րոս 1.24):

Մարդ­կա­յին փառ­քի փա­փա­գը շա­տե­րին է խել­քա­մաղ ա­նում: Ինչ­պի­սի՜ ճա­նա­ պարհ­ներ ու ե­ղա­նակ­ներ ա­սես, որ չեն հո­րի­նում դրան հաս­նե­լու հա­մար: Եվ ինչ­ պի­սի՜ խո­րա­ման­կու­թյուն­նե­րի են դի­մում: Պատ­րաստ են ա­մե՜ն ին­չի, միայն թե կուլ տան այդ հի­նա­վուրց ար­բե­ցու­ցիչ ըմ­պե­լի­քով լի գա­վա­թը: Եր­բեմն դա ան­հե­ թեթ տեսք է ստա­նում, հի­մար ու ծի­ծա­ղա­շարժ: Այ­նինչ, այդ ա­մե­նը թե­լադ­րում է ինք­նա­սի­րա­հար­ված ես-ը, ո­րը հա­կադր­վում է Աստ­ծուն, Նրա վե­հու­թյանն ու փառ­ քին: Եվ ի­րա­կա­նում որ­քա՜ն խղճուկ է մար­դը, ե­թե ապ­րում է ի հե­ճուկս Աստ­ծո կամ­քի: Ի­տա­լա­ցի Ա­դե­լի­նա Պատ­տին իր փառ­քի գա­գաթ­նա­կե­տին էր, նշա­նա­վոր ու ցան­կա­լի երգ­չու­հի, ով միշտ ա­ռաջ­նա­յին դե­րերն էր կա­տա­րում օ­պե­րա­յում։ Մի ան­գամ, Ռու­մի­նիա­յում իր հյու­րա­խա­ղե­րից մեկ օր ա­ռաջ նա հա­մեր­գի ձեռ­նար­ կուին հայ­տա­րա­րեց, որ չի ցան­կա­նում ե­լույթ ու­նե­նալ ինչ-որ երկ­րոր­դա­կան Բու­ խա­րես­տում և­ ո­րո­շել է չե­ղար­կել իր բո­լոր հա­մերգ­նե­րը: Ընդ ո­րում, Բու­խա­րես­ տում, չնա­յած բարձր գնե­րին, բո­լոր տոմ­սերն ար­դեն վա­ճառ­վել էին: Ս­կան­դա՜լ էր հա­սու­նա­նում: «Ինչ էլ լի­նի, - Բու­խա­րես­տի իր քար­տու­ղա­րին հե­ռագ­րեց ձեռ­նար­կուն, - հար­ կա­վոր է պեր­ճա­շուք հան­դի­պում կազ­մա­կեր­պել կա­յա­րա­նում: Ան­հա­պաղ կազ­մա­ կեր­պե՛ք: Եվ ինձ հետև­յալ բո­վան­դա­կու­թյամբ հե­ռա­գի՛ր ու­ղար­կեք. «Ի­տա­լա­կան և ռու­մի­նա­կան ազն­վա­կա­նու­թյու­նը հան­դի­սա­վոր ըն­դու­նե­լու­թյուն է պատ­րաս­տում մեծ դե­րա­սա­նու­հու գալստ­յան պատ­վին: Նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը լիա­կա­տար կազ­մով են: Սահ­նակ­ներ, ջա­հեր և­ ե­րաժշ­տու­թյուն»: Վե­րո­հիշ­յալ բո­ վան­դա­կու­թյամբ հե­ռա­գի­րը հանձ­նե­ցին երգ­չու­հուն, և Պատ­տին իր զայ­րույ­թը փո­ խեց ո­ղոր­մա­ծու­թյան: Մ­յուս օ­րը ե­րե­կո­յան կա­ռա­մա­տույ­ցում Պատ­տիին մեծ բազ­մու­թյուն դի­մա­վո­րեց, և չ­նա­յած ցրտին՝ բո­լո­րը ֆրակ­նե­րով էին: Բոցկլ­տում էին ջա­հե­րը, ծա­ծան­վում էին դրո­շակ­նե­րը, հնչում էր ե­րաժշ­տու­թյու­նը, անձրևի նման թափ­վում էին ծա­ղիկ­նե­ րը: Նման ըն­դու­նե­լու­թյու­նից հուզ­ված Պատ­տին այդ ե­րե­կո եր­կար ժա­մա­նակ չէր կա­րո­ղա­նում քնել: Քնած չէին նաև հարևան սեն­յակ­նե­րում, որ­տեղ քար­տու­ղա­րը իր նա­խա­ձեռ­նու­թյու­նից գոհ ձեռ­նար­կուին պատ­մում էր, թե ինչ­պես է ի­րեն հա­ ջող­վել Բու­խա­րես­տի ար­վար­ձան­նե­րից վար­ձել ի­տա­լա­ցի խո­ղո­վակ մաք­րող­նե­րին և քար­հատ­նե­րին՝ երգ­չու­հու հետ հան­դիպ­ման հա­մար: Նրան­ցից յու­րա­քանչ­յու­ րին նա վճա­րել է եր­կուա­կան ֆրանկ, սպի­տակ փող­կապ­նե­րով կոստ­յում­ներն ու ձեռ­նոց­նե­րը վար­ձե­լու հա­մար վճա­րել է հին­գա­կան ֆրանկ` յու­րա­քանչ­յուր ան­ձի հա­մար: Իսկ Պատ­տիի հա­մերգ­նե­րը Բու­խա­րես­տում ան­ցան մեծ հա­ջո­ղու­թյամբ (Վ. Վոստ­րո­սաբ­լին): Ճշ­մա­րիտ փառ­քի ար­ժա­նի է միայն Աստ­ված, Ով ա­րա­րել է ա­մեն ինչ, և Ում կամ­ քով գո­յու­թյուն ու­նի և­ա­րար­վել է ա­մեն ինչ (տե՛ս Հայտ­նու­թյուն 4.11): 84


«Կն­ման­վեմ Ա­մե­նա­բարձր­յա­լին»

մարտ

18

Դու քո ստեղծ­ման օ­րից կա­տար­յալ էիր քո ճա­նա­պարհ­նե­րում, մինչև որ քե­զա­նում ա­նի­րա­վու­թյուն գտնվեց (Ե­զե­կիել 28.15)։

Կար­դա­լով Աստ­վա­ծա­շուն­չը՝ մենք ի­մա­նում ենք մի տա­րօ­րի­նակ գա­ղա­փա­րի մա­սին: Այդ ի՞նչ գա­ղա­փար է: Նման­վել Աստ­ծուն: Մի ժա­մա­նակ, մեզ ան­հայտ պատ­ճա­ռով, դրա­նով հի­վան­դա­ցավ աստ­վա­ծա­յին աս­տի­ճա­նա­կար­գի բարձ­ րաս­տի­ճան քե­րով­բե­նե­րից մե­կը` Ա­րուս­յա­կը: Այդ նա էր, որ իր սրտում ա­սում էր` «Կնման­վեմ Ա­մե­նա­բարձ­յա­լին»: Դրա­նից սկսվեց ան­սահ­ման տիե­զեր­քի մե­ծա­ գույն և­ անն­կա­րագ­րե­լի ող­բեր­գու­թյու­նը, ո­րը շա­րու­նակ­վում է մինչև մեր օ­րե­րը: «Կն­ման­վեմ Ա­մե­նա­բարձր­յա­լին»… լիա­կա­տար ի­մաս­տով դա անհ­նար է բո­լոր ա­ռում­նե­րով, ո­րով­հետև Աստ­ված ու­նի ան­սահ­ման և հա­վեր­ժա­կան հատ­կու­թյուն­ ներ: Հար­կա­վոր է կա­տար­յալ խե­լա­գար լի­նել, այդ­պի­սի գա­ղա­փար «սրտում փայ­ փա­յե­լու» հա­մար և, հատ­կա­պես, փոր­ձել ի­րա­կա­նաց­նել այն: Եվ են­թադր­վում է, որ Ա­րուս­յա­կը՝ իր բա­զում ե­զա­կի հատ­կու­թյուն­նե­րով ու ըն­դու­նա­կու­թյուն­նե­րով, որ ա­րար­չա­գոր­ծու­թյան ժա­մա­նակ նրան պարգևել էր Աստ­ված, լավ էր հաս­կա­ նում դա: Բայց ա­հա «ծած­կող քե­րով­բեին» հան­գիստ չէին տա­լիս այն դափ­նի­նե­ րը, այ­սինքն փառ­քը, շնոր­հա­կա­լու­թյու­նը, պա­տիվն ու օրհ­նա­բա­նու­թյու­նը, որ ողջ տիե­զեր­քը մա­տու­ցում էր Աստ­ծուն՝ բա­ցա­ռա­պես ե­րախ­տա­գի­տու­թյան ու ակ­նա­ ծան­քի զգա­ցու­մից մղված: Զ­գա­ցու­մեր, ո­րոնք բխում էին Աստ­ծո անն­կա­րագ­րե­լի ար­ժա­նիք­նե­րից: Այդ ա­մենն, ի վեր­ջո, վե­րած­վեց կպչուն գա­ղա­փա­րի, որն այն­քան տի­րեց ու ստրկաց­րեց նրա հո­գին, որ Աստ­ծո ոչ մի սի­րա­ռատ ջանք չկա­րո­ղա­ցավ նրան օգ­նել՝ ա­զա­տագր­վե­լու դժո­խա­յին ա­մե­նա­կուլ բո­ցե­րից: Եվ երբ եր­կինք­նե­րում բռնկված ապս­տամ­բու­թյան արդ­յուն­քում Ա­րուս­յա­կը վտար­վեց երկ­նա­յին կա­ցա­րան­նե­րից, այդ նույն գա­ղա­փար­նե­րով Ե­դե­մում մո­լո­ րեց­րեց նաև մեր նա­խած­նող­նե­րին: Ա­հա թե ինչ ա­սաց նա Ե­վա­յին. «Աստ­ծո պես կլի­նեք», ե­թե, ի հե­ճուկս Աստ­ծո ար­գել­քի, ճա­շա­կեք բա­րու և չա­րի ի­մա­ցու­թյան ծա­ռի պտու­ղը: Եվ այդ գա­ղա­փա­րը գայ­թակ­ղեց մեր նա­խա­մո­րը, ո­րը հե­տա­գա­յում սկսեց գե­րակշ­ռել մեղ­քե­րի հա­մա­կար­գում: Չէ՞ որ նրա հիմ­քում մեր ես-ն­ է, ո­րը, չգի­տես ին­չու, փառք ու գո­վա­սանք­ներ է տեն­չում, մարդ­կա­յին երկր­պա­գու­թյուն: Ոչ մե­կը չգի­տի, թե ին­չո՞ւ է մեր ես-ը այն­քա՜ն ցան­կա­նում դա: Դա գաղտ­նիք է: Դա­րե­րով ի­մաս­տուն մար­դիկ փոր­ձել են լու­ծել այդ հա­նե­լու­կը, սա­կայն ա­մեն ինչ ա­նօ­գուտ է ե­ղել: Եվ իս­կա­պես, այդ ին­չի՞ հի­ման վրա պետք է ես ձգտեմ դառ­նալ Աստ­ված: Չէ՞ որ դա անհ­նար է ֆի­զի­կա­պես: Աստ­ված ան­սահ­ման է, ես` սահ­մա­ նա­փակ: Եվ հենց այս­տեղ է, որ խո­նար­հու­թյու­նը կա­րող է լի­նել այն բա­րո­յա­կան օ­ղա­կը, որ միա­վո­րում է Աստ­ծուն և մար­դուն: Խո­նար­հու­թյան շնոր­հիվ մենք կա­ րող ենք ստա­նալ Աստ­ծո շնոր­հի պարգև­նե­րը: Սա­կայն բա­րո­յա­պես մենք պետք է նման լի­նենք Աստ­ծուն, ո­րով­հետև Նա ա­սել է. «Սո՛ւրբ ե­ղեք, ո­րով­հետև ես սուրբ եմ» (Ա Պետ­րոս 1.16):

85


մարտ

19

«Հան­նոնն Աստ­ված է

Ո­րոշ­ված օ­րը Հե­րով­դե­սը, թա­գա­վո­րա­կան զգեստ հա­գած, նստել էր ատ­յա­նում և հ­րա­պա­րա­կավ խո­սում էր նրանց հետ։ Իսկ ամ­բոխն ա­ղա­ղա­կում էր. «Դա Աստ­ծո ձայնն է և­ոչ թե մար­դու» (Գործք 12.21-22)։

Աստ­վա­ծաց­վե­լու ան­միտ ու ան­հե­թեթ գա­ղա­փա­րը օր­գա­նա­պես հա­տուկ է ե­ղել մարդ­կու­թյա­նը մեղք գոր­ծե­լուց հե­տո: Մար­դիկ բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի և ցե­ղե­րի մեջ ի­րենց աստ­ված­նե­րի տեղ են դրել, հայ­տա­րա­րել են ի­րենց աստ­վա­ծա­յին ծագ­ ման մա­սին և­ աստ­վա­ծա­յին պա­տիվ­ներ են պա­հան­ջել ու­րիշ­նե­րից: Բա­բե­լո­նի, Հնդկաս­տա­նի, Ե­գիպ­տո­սի, Հու­նաս­տա­նի, Հռո­մի հին քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րում, մա­յա­նե­րի քա­ղա­քակր­թու­թյու­նում կամ ժա­մա­նա­կա­կից Նե­պա­լում՝ ի­րենց կեն­դա­ նի աստ­վա­ծու­հու` Կու­մա­րիի հետ, ա­մե­նուր և բո­լոր ժա­մա­նակ­նե­րում իր ի­րա­կան մարմ­նա­վո­րումն է գտել աստ­վա­ծաց­վե­լու գա­ղա­փա­րը: «Կն­ման­վեմ Ա­մե­նա­բարձր­ յա­լին» գա­ղա­փա­րը, որ մի ան­գամ ծնվեց Ա­րուս­յա­կի հո­գու խոր­խո­րատ­նե­րում, եր­բեք չի մա­հա­ցել մարդ­կա­յին հո­գի­նե­րում: Այդ գա­ղա­փա­րը սկզբնա­վո­րողն ու կրո­ղը այ­սօր էլ կեն­դա­նի է, և­ այ­սօր էլ նա ձգտում է այն բա­նին, որ ողջ մարդ­կու­ թյու­նը երկր­պա­գի ի­րեն, ինչ­պես Աստ­ծուն: Եվ այ­սօր էլ շա­րու­նակ­վում է նրա գա­ ղա­փար­նե­րի մարմ­նա­վո­րու­մը մարդ­կա­յին սրտե­րում՝ ա­մե­նա­տար­բեր ձևե­րով ու տե­սակ­նե­րով, դրսևո­րում­նե­րով ու ձևա­փո­խու­թյուն­նե­րով: Չ­կա խո­նար­հու­թյուն, չկա Աստ­ծուց հա­վեր­ժա­կան կախ­վա­ծու­թյան խո­նարհ գի­տակ­ցու­մը, չկա մեր խո­ նարհ կա­րիքն առ Աստ­ված, ու­րեմն չկա նաև օրհն­յալ կար­գու­կա­նո­նը ո՛չ մարդ­կու­ թյան հա­սա­րա­կա­կան կյան­քում և­ ո՛չ էլ ա­ռան­ձին մար­դու անձ­նա­կան կյան­քում: Եվ այդ ի՜նչ ան­միտ ու ան­հե­թեթ գա­ղա­փար է` աստ­վա­ծաց­նել ինքն ի­րեն: Հաղ­թե­լով Դա­րե­հին ու նվա­ճե­լով պարս­կա­կան թա­գա­վո­րու­թյու­նը՝ Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցին լցվեց հպար­տու­թյամբ և­ ար­բե­լով դրան ան­փո­փոխ ու­ղեկ­ցող եր­ ջան­կու­թյամբ՝ հա­վա­տաց իր աստ­վա­ծա­յին բնույ­թին և պա­հան­ջեց, որ էլ­լե­նա­ցի­ ներն աստ­ված հռչա­կեն ի­րեն: Յու­րա­քանչ­յուր ժո­ղո­վուրդ յու­րո­վի վե­րա­բեր­վեց թա­գա­վո­րի հրա­մա­նին, իսկ մա­կե­դո­նա­ցի­ներն այս­պես դրսևո­րե­ցին ի­րենց վե­ րա­բեր­մունքն այդ հրա­մա­նին. «Ե­թե Ա­լեք­սանդ­րին հա­ճո է աստ­ված լի­նե­լը, թող այդ­պես լի­նի»: Այս­պես, իս­կա­պես լա­կո­նիկ ձևով նրանք ծաղ­րե­ցին Ա­լեք­սանդ­րի անմ­տու­թյու­նը: Կար­թա­գե­նա­ցի Հան­նո­նը ամ­բար­տա­վան կեր­պով հա­տեց մահ­կա­նա­ցուի հա­ մար հաս­տատ­ված սահ­ման­նե­րը և մ­տա­ծեց տա­րա­ծել իր փառ­քը` որ­պես աստ­ վա­ծա­յին ծա­գում ու­նե­ցող էակ: Նա բազ­մա­թիվ եր­գող թռչուն­ներ գնեց և նրանց պա­հեց խա­վար շի­նու­թյան մեջ՝ սո­վո­րեց­նե­լով միայն մեկ գի­տու­թյուն` կրկնել հետև­յալ նա­խա­դա­սու­թյու­նը` «Հան­նոնն աստ­ված է»: Երբ թռչուն­նե­րը, ո­րոնք լսում էին միայն այդ եր­կու բա­ռե­րը, սո­վո­րե­ցին ար­տա­բե­րել դրանք, Հան­նոնն ա­զատ ար­ձա­կեց նրանց այն հույ­սով, որ իր փառ­քի լուրն այժմ կտա­րած­վի ա­մե­ նուր: Սա­կայն ա­զա­տու­թյուն ստա­ցած թռչուն­նե­րը վե­րա­դար­ձան ի­րենց սո­վո­րա­ կան կյան­քին և սկ­սե­ցին եր­գել ի­րենց սո­վո­րա­կան եր­գե­րը, որ եր­գում են բո­լոր թռչուն­նե­րը: Նրանք մո­ռա­ցան Հան­նո­նին և­ այն գի­տու­թյու­նը, որ սո­վո­րել էին, ա­ռանց ի­րենց կամ­քի (Կ. Է­լիան): 86


«Ես ինքս էլ մարդ եմ»

մարտ

20

Հենց Պետ­րո­սը ներս մտավ, Կոռ­նե­լիո­սը նրան ըն­դա­ռաջ ե­լավ ու ոտ­քերն ընկ­նե­լով երկր­պա­գեց։ Պետ­րո­սը նրան ոտ­քի կանգ­նեց­րեց ու ա­սաց. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ» (Գործք 10.25-26)։

Հի­սու­սը` մեր խո­նարհ ու հեզ Փր­կի­չը քա­ռա­սուն օր ու գի­շեր ծոմ պա­հեց: Ծո­մի վեր­ջում Նրան մո­տե­ցավ սա­տա­նան և­իր հրե­շա­վո­րու­թյամբ չլսված ու չտեսն­ված ա­ռա­ջար­կու­թյուն ա­րեց Տի­րո­ջը: Քրիս­տո­սին բարձ­րաց­նե­լով ա­մե­նա­բարձր լեռ­նե­ րից մե­կը, նա մի ակն­թար­թում ցույց տվեց բո­լոր երկ­րա­յին թա­գա­վո­րու­թյուն­նե­րը: Ա­պա «գոր­ծարք» ա­ռա­ջար­կեց ճշմա­րիտ Ա­րար­չին ու Աստ­ծուն՝ հետև­յալ պայ­ման­ նե­րով. «Այս ա­մե­նը Քեզ կտամ, ե­թե առջևս ընկ­նե­լով երկր­պա­գես ինձ» (Գործք 4.9)։ Ա­յո՛, դա ցի­նիզ­մի, ծաղ­րի ու լկտիու­թյան գա­գաթ­նա­կետն էր: Սա նաև վկա­ յու­թյուն է ողջ մարդ­կու­թյան ու տիե­զեր­քի հա­մար, թե այ­լա­սեր­ման, բա­րո­յա­կան այ­լան­դա­կու­թյան ու հոգևոր ա­պա­կա­նու­թյան ի՜նչ աս­տի­ճա­նի կա­րող է հաս­նել Աստ­ծո ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, երբ խզվում են Ա­րար­չի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներն, ու դա­դա­րում է Նրա հետ շփու­մը: Նող­կա­լի է: Հրե­շա­վոր: Մեղ­սա­վոր կիրքն ու տեն­ չը, որ ի­րեն երկր­պա­գեն, ինչ­պես Աստ­ծուն, դար­ձավ նրա՝ մե­կընդ­միշտ փչա­ցած բնույ­թի հատ­կու­թյու­նը: Բայց չէ որ այդ նրա մա­սին է աս­վում. «Աստ­ծո սուրբ սա­ րի վրա էիր, հրե քա­րե­րի մեջ էիր քայ­լում»: Եվ նա Աստ­ծո փառ­քի ճա­ռա­գայթ­նե­ րի մեջ էր բնակ­վում… «Ինչ­պե՜ս է խամ­րել ոս­կին, փոխ­վել է մա­քուր ոս­կին» (Ողբ 4.1): Խո­նարհ ու հեզ, անն­կա­րագ­րե­լի ցա­վով ու կա­րեկ­ցան­քով Տերն Ա­րուս­յա­կին ա­սաց․«Հե­ռո՛ւ գնա, սա­տա­նա՛, ո­րով­հետև գրված է.”­Տի­րո­ջը՝ քո Աստ­ծուն կերկր­ պա­գես»: Բժիշկ Մե­նեկ­րա­տոսն այն­քան մեծ հպար­տու­թյամբ էր լցված, որ սկսեց ի­րեն Զևս ան­վա­նել (Զև­սը հու­նա­կան կրո­նի գե­րա­գույն աստ­վածն էր – ծա­նո­թու­թյուն հե­ղի­նա­կի): Մի ան­գամ նա մա­կե­դո­նա­կան թա­գա­վոր ֆի­լի­պին նա­մակ է գրում, ո­րը սկսվում էր հետև­յալ բա­ռե­րով. «Մե­նեկ­րա­տոս-Զև­սը ող­ջու­թյուն է ցան­կա­նում Ֆի­լի­պին»: Ֆի­լի­պը պա­տաս­խա­նում է. «Ֆի­լի­պը ա­ռող­ջու­թյուն է ցան­կա­նում Մե­ նեկ­րա­տո­սին: Խոր­հուրդ եմ տա­լիս գնալ Ան­տի­կի­րա»: Թա­գա­վո­րը սրա­նով ակ­ նար­կում է, որ Մե­նեկ­րա­տո­սի ու­ղե­ղը տե­ղում չէ: (Ան­տի­կի­րա քա­ղաքն աչ­քի էր ընկ­նում բու­ժա­կան խո­տա­բույ­սով, որն օգ­տա­գոր­ծում էին հո­գե­կան հի­վան­դու­ թյուն­նե­րի ժա­մա­նակ – ծա­նո­թու­թյուն հե­ղի­նա­կի): Իսկ մի ան­գամ էլ Ֆի­լի­պը ճոխ խնջույք է կազ­մա­կեր­պում, ո­րին հրա­վի­րում է նաև Մե­նեկ­րա­տո­սին: Նա հրա­մա­ յում է ա­ռան­ձին մա­հիճ պատ­րաս­տել նրա հա­մար, կող­քին բուր­վառ դնել և հ­յու­ րին հյու­րա­սի­րել ա­նու­շա­հո­տու­թյուն­նե­րով: Մ­յուս­նե­րը խնջույք էին ա­նում սո­վո­րա­ կա­նի պես, ինչ­պես ըն­դուն­ված է, սե­ղան­նե­րը պար­զա­պես կոտր­վում էին հա­մեղ ու­տե­լիք­նե­րի ծան­րու­թյու­նից: Մե­նեկ­րա­տո­սը սկսզբում սրտապնդ­վում է և­ ու­րա­ խա­նում իր հան­դեպ ցու­ցա­բե­րած պատ­վից, սա­կայն, երբ կար­գին քաղ­ցում է և հայտ­նա­բե­րում, որ ին­քը մարդ է և, ընդ ո­րում, ոչ այն­քան հե­ռու, բարձ­րա­նում է իր մա­հի­ճից և գ­նում տուն՝ ա­սե­լով, որ ի­րեն վի­րա­վո­րել են (Կ. Է­լիան):

87


մարտ

21

«Ես ուղ­ղում եմ իմ սխա­լը»

Մար­դու ամ­բար­տա­վա­նու­թյու­նը նրան կնվաս­տաց­նի, բայց հե­զա­հո­գին փառ­քի կար­ժա­նա­նա (Ա­ռակ­ներ 29.23)։

Մեզ բո­լո­րիս հա­տուկ է սխալ­վե­լը, իսկ ա­հա խո­նար­հա­բար սե­փա­կան սխալն ըն­դու­նե­լը, ան­կեղ­ծո­րեն նե­րո­ղու­թյուն խնդրե­լը և մեղ­քը հար­թե­լը` բո­լո­րին չէ, որ հա­տուկ է: Մենք հակ­ված ենք ար­դա­րա­նա­լու, փոր­ձում ենք մեղ­մաց­նել մեր մե­ ղա­վո­րու­թյու­նը և նույ­նիսկ վատ քո­ղարկ­ված դժգո­հու­թյուն ենք ար­տա­հայ­տում, ե­թե տու­ժա­ծը այն­քան էլ պատ­րաստ չէ նե­րե­լու: Սե­փա­կան մե­ղա­վո­րու­թյու­նը գի­ տակ­ցե­լու և­ան­կեղ­ծո­րեն ըն­դու­նե­լու հա­մար քա­ջու­թյուն և խո­նար­հու­թյուն է անհ­ րա­ժեշտ: Ե­թե խո­նարհ մար­դը սխալ­վում է, կա­րիք չկա նրան մղել այն բա­նին, որ նե­րո­ղու­թյուն խնդրի: Իր բո­լոր սխալ­նե­րը, որ­պես կա­նոն, նա գոր­ծում է ան­գի­տակ­ ցա­բար և խոր ապ­րում­ներ ու­նե­նա­լով՝ զղջում է դրանց հա­մար: Հան­դի­սա­վոր օ­րե­րից մե­կի ժա­մա­նակ, երբ Ե­կա­տե­րի­նա թա­գու­հին հրա­պա­ րա­կայ­նո­րեն ա­ղոթք և շ­նոր­հա­կա­լու­թյուն էր հղում Տեր Աստ­ծուն, մի ոչ հա­րուստ ազն­վա­կա­նու­հի, ծնկի գա­լով Տի­րոջ մոր պատ­կե­րի առջև, մի թղթի կտոր նե­տեց նրա առջև: Այդ ան­սո­վոր գոր­ծո­ղու­թյու­նից զար­մա­ցած կայս­րու­հին հրա­մա­յեց ի­րեն հանձ­նել այդ թուղ­թը և­ ի՞նչ տե­սավ այն­տեղ: Այդ կի­նը սուրբ տի­րա­մորն էր ներ­կա­յաց­րել Ե­կա­տե­րի­նա­յի հաս­տա­տած ո­րո­շումն՝ իր մեղ­քի վե­րա­բեր­յալ, ո­րի հա­մա­ձայն՝ նա լիա­կա­տար աղ­քա­տու­թյան էր մատ­նում այդ ազն­վա­կա­նու­հուն: Բո­ղո­քի այդ թղթում գրված էր. «Տի­րու­հի՛, լու­սա­վո­րի՛ր և խե­լամ­տու­թյո՛ւն տուր մեր ազն­վա­զարմ կայս­րու­հուն, և թո՛ղ նա ար­դար վճիռ կա­յաց­նի»: Ե­կա­տե­րի­նան հրա­մա­յեց, որ խնդրա­տուն ե­րեք օր հե­տո ներ­կա­յա­նա պա­լատ: Ընդ ո­րում, նա Սե­ նա­տից պա­հան­ջեց այդ կնոջ գոր­ծը և մեծ ու­շադ­րու­թյամբ կար­դաց այն: Ան­ցավ ե­րեք օր: Երկ­նա­յին թա­գու­հուց հե­տո երկ­րա­յին թա­գու­հուն իր բո­ղո­քը ներ­կա­յաց­րած ազն­վա­կա­նու­հին ներ­կա­յա­ցավ ար­քա­յա­կան պա­լատ, և նրան ա­ռաջ­նոր­դե­ցին թա­գու­հու ա­ռանձ­նա­սեն­յա­կը: Հուզ­ված և տագ­նա­պա­հար՝ նա մո­տե­ցավ կայս­րու­հուն: Ա­հա թե ինչ ա­սաց թա­գու­հին. — ­Դուք ճիշտ եք: Ես մե­ղա­վոր եմ, նե­րե­ցե՛ք ինձ: Միայն Աստ­ված է կա­տար­յալ, իսկ ես մարդ եմ: Սա­կայն ես կուղ­ղեմ իմ սխա­լը: Ձեր ու­նեց­ված­քը վե­րա­դառ­նում է ձեզ, իսկ սա (մի թան­կար­ժեք նվեր է հանձ­նում նրան) ըն­դու­նեք ինձ­նից և մի՛ հի­շեք ձեզ պատ­ճա­ռած վիշ­տը (Ի. Սուդ­նի­կո­վա): Աստ­ծո հա­վա­տա­րիմ այ­րե­րը` Մով­սե­սը, Եզ­րա­սը, Նեե­միան, Դա­նիե­լը և­ այլք, խոս­տո­վա­նե­լով Իս­րա­յել ժո­ղովր­դի ա­նօ­րե­նու­թյուն­նե­րը, ան­փո­փոխ կեր­պով ի­րենց նույն­պես մե­ղա­վոր էին հա­մա­րում ամ­բողջ ժո­ղովր­դին պա­տու­հա­սած այս կամ այն ա­ղետ­նե­րի մեջ: «Խոս­տո­վա­նում եմ Իս­րա­յե­լի որ­դի­նե­րի մեղ­քե­րը, որ Քո դեմ մե­ղան­չե­ցինք. ես էլ և­իմ հոր տունն էլ մե­ղան­չել ենք» (Նեե­միա 1.4,6) Ա­հա այս­ պես էր ա­ղո­թում Նեե­միան` ար­ցունք­նե­րով ու ծո­մով:

88


«Ճշ­մա­րիտ տան­ջանք»

մարտ

22

Ճշ­մա­րիտ Լույսն էր, որ լու­սա­վո­րում է ա­մեն մար­դու, որ աշ­խարհ է գա­լիս (Հով­ հան­նես 1.9)։

Մար­դը ձգտում է փառ­քի, պա­տիվ­նե­րի ու գո­վա­սանք­նե­րի, և դա գործ­նա­կա­նում ըն­դուն­ված չա­փա­նիշ է հա­մար­վում մեր մե­ղա­վոր կյան­քում: Սա­կայն ե­թե մարդն իր վրա զգա­ցել է Աստ­ծո սի­րո ազ­դե­ցու­թյու­նը, նա լիո­վին փոխ­վում է: Նրա ես-ը այլևս «ի­րե­նը չի ո­րո­նում» և­ ոչ էլ գո­վա­սանք­ներ, հռչակ կամ ծա­փա­հա­րու­թյուն­ ներ: Փա­ռա­սի­րու­թյան հո­գին բնո­րոշ չէ երկ­նաբ­նակ­նե­րին: Երբ Հով­հան­նես ա­ռաք­ յա­լը տե­սավ հրեշ­տա­կի ցույց տված` լույ­սի ու խա­վա­րի միջև պայ­քա­րի հայտ­նու­ թյան պատ­կեր­նե­րը, այն­քան ցնցվեց այդ բո­լո­րից, որ նետ­վեց հրեշ­տա­կի ոտ­քե­րի ա­ռաջ և ցան­կա­ցավ երկր­պա­գել նրան: Սա­կայն հրեշ­տա­կը խո­նար­հա­բար ա­սաց. «Զ­գո՛ւյշ ե­ղիր, մի՛ ա­րա, ես ծա­ռա­յա­կից եմ քեզ ու քո եղ­բայր­նե­րին… Տեր Աստ­ծո՛ւն երկր­պա­գիր» (Հայտ­նու­թյուն 19.10): Կ. Չու­կովս­կին իր հի­շո­ղու­թյուն­նե­րում գրում է Ա. Չե­խո­վի մա­սին, որ ի­րեն հան­ դի­պած բո­լոր մարդ­կանց մեջ, թերևս, չի ե­ղել մե­կը, ով հի­շե­լով նրա մա­սին, չնշի, թե ինչ­պի­սի մո­լե­գին ա­տե­լու­թյուն ու­ներ նա ինք­նա­մե­ծար­ման ու ամ­բար­տա­վա­նու­ թյան հան­դեպ: Անհ­նար էր նույ­նիսկ հա­վա­տալ, որ նա, ում ակ­նա­ծան­քով էր նա­ յում ողջ եր­կի­րը, այդ աս­տի­ճա­նի չգնա­հա­տեր իր փառ­քը: Նա պայ­քա­րեց «փառք» կոչ­վա­ծի հետ, ջնջեց իր կեն­սագ­րու­թյու­նից և պատ­րաստ էր պայ­քա­րել, որ­պես­զի նվա­ճի ա­մե­նա­սո­վո­րա­կանն ու ան­հայ­տը լի­նե­լու իր ի­րա­վուն­քը: Եր­բեք և­ ոչ մի հան­գա­ման­քում նա ի­րեն թույլ չի տվել ո՛չ մե­ծամ­տու­թյուն և­ ո՛չ էլ ամ­բար­տա­վա­ նու­թյուն: «Կար­դալ իմ մա­սին ինչ-որ ման­րա­մաս­ներ, ա­ռա­վել ևս գ­րել՝ տպագր­վե­ լու հա­մար, դա իս­կա­պես տա­ռա­պանք է ինձ հա­մար,- խոս­տո­վա­նել է նա հա­զա՜ր ան­գամ: - Դա ինձ հա­մար սուր դա­նակ է: Չեմ կա­րող գրել ինքս իմ մա­սին»: Վ. Ի. Նե­մի­րո­վիչ Դան­չեն­կոն այս­պես է գրում Չե­խո­վի մա­սին. «Նա տա­նել չէր կա­րո­ղա­նում իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին զրույց­նե­րը․ «Ե­կեք ու­րիշ բա­նի մա­սին խո­սենք, բա՜ն գտաք խո­սե­լու… «: Եվ տա­նել չէր կա­րո­ղա­նում իր տա­ղան­դի վե­րա­բեր­յալ գո­վա­սանք­նե­րը»: Մի ամ­սա­գիր, տպագ­րե­լով աշ­խա­տա­կից­նե­րի ցու­ ցա­կը, ա­վե­լի խո­շոր տա­ռե­րով էր ներ­կա­յաց­րել նրա ա­նու­նը, և դա բուռն վրդով­ մունք էր ա­ռա­ջաց­րել նրա մեջ: Մինչև վեր­ջին օ­րե­րը նրան հե­տապն­դում էր դժգո­հու­թյունն ինքն ի­րե­նից: Իր պատմ­վածք­նե­րը նա հա­մա­րում էր ա­նար­ժեք ու ան­հե­թեթ: Իսկ ի­րեն ան­վա­նում էր ոչ այլ ինչ, քան «ռուս անն­շան գրող»: Թող քրիս­տոն­յա­նե­րին չթվա, թե դա մարդ­կա­յին ես-ի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի չա­ փա­զան­ցու­թյուն է: Մենք պետք է շնոր­հա­կալ լի­նենք Աստ­ծուն, որ երկ­րի վրա կան մար­դիկ, ով­քեր ու­նեն Նրա բնա­վո­րու­թյան գծե­րը։ Դա երկն­քի շնորհն է, և մարդն ար­ժա­նիք չու­նի դրա­նում: Եվ այդ­պի­սի մար­դիկ, Քրիս­տո­սի խոս­քե­րով, կա­րող են օ­րի­նակ լի­նել «լույ­սի որ­դի­նե­րի» հա­մար այն­տեղ, որ­տեղ նրանք վրի­պում­ներ և թե­րա­ցում­ներ ու­նեն:

89


մարտ

23

Ա­ռա­ջի­նը, մե­ծա­գույ­նը, վատ­թա­րը

Ես ինքս՝ Պո­ղոսս, խնդրում եմ ձեզ Քրիս­տո­սի հե­զու­թյամբ ու բա­րեգ­թու­թյամբ. ես, որ երբ դեմ առ դեմ ձեր մեջ եմ, խո­նարհ եմ… (Բ Կորն­թա­ցի­նե­րին 10.1):

Նորկ­տա­կա­րան­յան ժա­մա­նա­կաշր­ջա­նի ա­ռաք­յալ­նե­րի և Աստ­ծո ու­րիշ ծա­ռա­ յող­նե­րի մեջ Պո­ղոս ա­ռաք­յալն աչ­քի էր ըն­կում խո­նար­հու­թյամբ, հա­մես­տու­թյամբ և նր­բան­կա­տու­թյամբ: Անհ­նար է չնկա­տել այդ փաս­տը: Երբ Տե­րը ծա­ռա­յու­թյան կան­չեց Պո­ղո­սին՝ Ա­նա­նիա­յին ա­սե­լով, որ «Նա Իմ ընտր­ված ա­նոթն է», Պո­ղո­սը չա­ փա­զանց բարդ ի­րա­վի­ճա­կում հայտն­վեց: Նրան` քրիս­տոն­յա­նե­րին հա­լա­ծո­ղին, նա­յում էին կաս­կա­ծան­քով: Ա­ռաք­յալն ըմբռ­նո­ղու­թյամբ, նե­րո­ղամ­տու­թյամբ և խո­ նար­հու­թյամբ ըն­դու­նեց նման վե­րա­բեր­մուն­քը: Ընդ ո­րում, լավ հայտ­նի էին հրեա­ կան բա­րո­յա­կա­նու­թյան սկզբունք­նե­րը, ո­րոնք հիմն­ված էին Թո­րա­յի (օ­րենք) վրա: Այն­տեղ մեծ նշա­նա­կու­թյուն էր տրվում խո­նար­հու­թյա­նը: Ա­հա Թալ­մու­դից ա­ֆո­ րիզ­մա­յին նա­խա­դա­սու­թյուն­նե­րի մի քա­նի օ­րի­նակ­ներ․ «Հո­գով խո­նարհ՝ բո­լո­րի առջև»: «Ե­թե ես միայն ինձ հա­մար եմ, ես ի՞նչ եմ»: «Ե­թե ինչ-որ մեկն ու­նի հետև­ յալ ե­րեք ո­րակ­նե­րը, պատ­կա­նում է մեր հայր Աբ­րա­հա­մի ա­շա­կերտ­նե­րի թվին` բա­րի աչք, խո­նարհ և չ­վի­ճող հո­գի»: Դառ­նա­լով Քրիս­տո­սի հետևոր­դը և Նրա ա­ռաք­յա­լը, «կրթված Գա­մա­ղիե­լի ոտ­ քե­րի մոտ… հայ­րե­նի օ­րեն­քի ճշտու­թյան հա­մա­ձայն»՝ Պո­ղոսն այժմ սո­վո­րում էր բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ու դա­րե­րի ճշմա­րիտ Ու­սուց­չի մոտ, «Ով հեզ էր ու սրտով խո­նարհ»։ Եվ ա­ռաք­յա­լը ձեռք բե­րեց Քրիս­տո­սի պատ­կերն ու նմա­նու­թյու­նը և­ այն դրսևո­րեց ծա­ռա­յու­թյան մեջ: Նա խո­րա­պես գի­տակ­ցեց իր մե­ղա­վոր վի­ճա­կը. «Վս­տա­հու­թյան և­ ա­մե­նայն ըն­դու­նե­լու­թյան է ար­ժա­նի այն խոս­քը, որ Քրիս­տոս Հի­սուսն աշ­խարհ ե­կավ մե­ղա­վոր­նե­րին փրկե­լու, ո­րոն­ցից ա­ռա­ջի­նը ես եմ» (Ա Տի­ մո­թեո­սին 1.15)։ Կ­լեոն-­Ռո­ջեր­սի բա­ռա­րա­նում հու­նա­րեն πρϖτος (պրո­տոս) բառն այս­պես է բա­ցատր­վում՝ ա­ռա­ջին, ա­մե­նաա­ռա­ջին, գլխա­վոր։ Այս­տեղ այս բառն օգ­տա­գործ­վում է «մե­ծա­գույն» ի­մաս­տով: Ո­րոշ թարգ­մա­նու­թյուն­նե­րում այն փո­ խանց­վում է «վատ­թար» բա­ռով: Ա­հա այս­պես է ի­րեն բնո­րո­շում Պո­ղո­սը՝ ա­ռա­ջի­ նը, մե­ծա­գույ­նը, մե­ղա­վոր­նե­րից ա­ռա­վել վա­տը: Նա ի­րեն ա­նար­ժան էր հա­մա­րում ա­ռաք­յալ լի­նե­լու. «Ո­րով­հետև ես ա­ռաք­յալ­նե­րի մեջ հե­տինն եմ և­ ար­ժա­նի էլ չեմ ա­ռաք­յալ կոչ­վե­լու… « (Ա Կորն­թա­ցի­նե­րին 15.9): Եվ իր ա­նար­ժու­թյան այդ գի­տակ­ ցու­մը նրան ու­ղեկ­ցեց ողջ ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում: Ե­փե­սա­ցի­նե­րին նա գրում է. «Այս շնոր­հը տրվեց ինձ՝ բո­լոր սրբե­րից հե­տի­նիս (հու­նա­րեն Έλαχιστοτέρω-է­լա­ խիս­տո­տե­րո), որ­պես­զի Քրիս­տո­սի անքն­նե­լի հարս­տու­թյու­նը հե­թա­նոս­նե­րի մեջ ա­վե­տա­րա­նեմ» (Ե­փե­սա­ցի­նե­րին 3.8): Եվ երբ Պո­ղո­սը հար­կադր­ված էր պաշտ­պան­վել «կեղծ ա­ռաք­յալ­նե­րից», ստիպ­ ված ե­ղավ խո­սե­լու այն աշ­խա­տան­քի մա­սին, որ կա­տա­րում էր ին­քը: Նա հուզ­ մուն­քով ու ներ­քին տագ­նա­պով էր գրում այդ մա­սին՝ ան­վա­նե­լով դա անմ­տու­թյուն: Ա­յո՛, Պո­ղո­սը, երկ­րի վրա ապ­րած մեծ մարդ­կան­ցից մե­կը, ո­րի մի­ջո­ցով Քրիս­տո­սը մեծ աշ­խա­տանք կա­տա­րեց, հի­րա­վի խո­նարհ անձ­նա­վո­րու­թյուն էր:

90


«Ոչ թե ինձ, այլ Աստ­ծո ան­վա­նը»

մարտ

24

Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ Քո ան­վա՛­նը փառք տուր Քո ո­ղոր­մու­թյան և Քո ճշմար­տու­թյան հա­մար (Սաղ­մոս­ներ 115.1)։

Մեծ օրհ­նու­թյուն է, երբ մար­դը սուրբ Աստ­ծո ա­ռաջ գի­տակ­ցում է սե­փա­կան ա­նար­ժա­նու­թյու­նը և Նրան ու­նի հո­գու մեջ: Եվ այդ­պի­սի սրտում որ­տե՞ղ կա­րող է բնակ­վել հպա­րու­թյու­նը: Դա Աստ­ծո ներ­կա­յու­թյան նշանն է այդ անձ­նա­վո­րու­թյան հո­գում և Նրա ազ­դե­ցու­թյան վկա­յու­թյու­նը: Եվ դա նվաս­տա­ցում չէ, այլ բնա­կան և վեհ վի­ճակ: Ե­րա­նե­լի վի­ճակ է, երբ մար­դը հի­շում է իր սկզբնա­կան ծա­գու­մը, հաս­կա­նում իր բա­ցար­ձակ ու հա­վեր­ժա­կան կախ­վա­ծու­թյունն Ա­րար­չից, գի­տակ­ ցում սե­փա­կան՝ ան­սահ­մա­նո­րեն փոքր ոչն­չու­թյունն, ա­ռանց Աստ­ծո։ Դա կյան­քի մեր միակ ի­րա­վունքն է, Աստ­ծո պարգև­նե­րը ստա­նա­լու ի­րա­վունք և հ­նա­րա­վո­րու­ թյուն՝ մեր հո­գի­նե­րը կեն­դա­նի պա­հե­լու հա­մար: Դա սու՛րբ վի­ճակ է: Ա­նա­սե­լի ու բնա­կա՜ն ե­րա­նու­թյուն: Աստ­ծո ան­գին պարգև­՜ը: 1810 թվա­կա­նին, գտնվե­լով Կիևում, Ա­լեք­սանդր I-ը ու­ղերձ հղեց այդ ժա­մա­նակ իր սրբու­թյամբ հայտ­նի սրբա­զան Վաս­սիա­նին, որ ե­րե­կո­յան ժա­մը ու­թին ցան­կա­ նում է նրան այ­ցե­լել իշ­խան Վոլ­կոնս­կին: Եվ ա­հա նշա­նակ­ված ժա­մին սպաս­ված հյու­րը լուռ մտավ կույր ծե­րու­նու խու­ցը և սկ­սեց խո­սել նրա հետ: Վաս­սիա­նը հյու­ րին հար­ցու­փորձ ա­րեց անձ­նա­կան և­ ըն­տա­նե­կան կյան­քի մա­սին: «Փառք Տեր Աստ­ծուն, - ա­սաց սրբա­զա­նը, - որ տի­րա­կա­լը պատ­վի ար­ժա­նաց­րեց այ­ցե­լե­լու Կիև և Լավր: Նա ե­րեկ Լավ­րում ու­րա­խաց­րել է իր բա­րե­պաշ­տու­թյամբ և հե­զու­թյամբ»: «Հի­մա նա այս­տեղ է», - ա­սաց այ­ցե­լուն: «Կիևո՞ւմ», - հարց­րեց Վաս­սիա­նը: «Նա ձեզ մոտ է, - պա­տաս­խա­նեց Ա­լեք­սանդ­րը, - օրհ­նի՜ր ինձ: Դեռ Պե­տեր­բուր­գում ես լսե­ցի ձեր մա­սին և­ ե­կա զրու­ցե­լու ձեզ հետ»: Վաս­սիա­նը ցան­կա­ցավ ծնկի գալ թա­գա­վո­րի ոտ­քե­րի ա­ռաջ, սա­կայն թա­գա­վո­րը թույլ չտվեց, այլ համ­բու­րեց նրա ձեռքն ու ա­սաց. «Երկր­պա­գու­թյու­նը պատ­կա­նում է միայն Աստ­ծուն, իսկ ես մարդ եմ, ինչ­պես մնա­ցած քրիս­տոն­յա­նե­րը… խոս­տո­վա­նեց­րո՛ւ ինձ այն­պես, ինչ­պես ընդ­հան­րա­պես վար­վում ես քո բո­լոր հոգևոր զա­վակ­նե­րի դեպ­քում»: Խոս­տո­վա­ նու­թյու­նից և­ եր­կար զրույ­ցից հե­տո տի­րա­կա­լը ցան­կա­ցավ ի­մա­նալ, թե Լավ­րում ով է մյուս­նե­րից ա­ռա­վել ար­ժա­նի ու­շադ­րու­թյան: Սր­բա­զա­նը տվեց ար­քե­պիս­կո­ պոս Ան­տո­նիո­յի տե­ղա­կա­լի ա­նու­նը: Ա­լեք­սանդ­րը ծա­ռա­յին հրա­մա­յեց, որ կան­չի Ան­տո­նիո­յին, որ­պես թե իշ­խան Վոլ­կոնս­կու մոտ, ով սպա­սում է ի­րեն Վաս­սիա­նի խցում: Ան­տո­նիոն ե­կավ և ճա­նա­չե­լով տի­րա­կա­լին՝ ցան­կա­ցավ պատ­շաճ պա­տիվ տալ նրան, սա­կայն տի­րա­կա­լը զսպեց նրան և­ա­սաց. «Օրհ­նի՛ր ինձ որ­պես քա­հա­ նա և­ինձ հետ վար­վի՛ր այն­պես, ինչ­պես սո­վո­րա­կան երկր­պա­գո­ղի, ով ե­կել է այս կա­ցա­րա­նը` փրկու­թյան ճա­նա­պարհ­ներ ո­րո­նե­լու, ո­րով­հետև իմ բո­լոր գոր­ծե­րը և­ամ­բողջ փառ­քը պատ­կա­նում է ոչ թե ինձ, այլ Աստ­ծո ան­վա­նը, Ով սո­վո­րեց­րել է ինձ ճա­նա­չել Իր մե­ծու­թյու­նը» (Մ. Շեվլ­յա­կով):

91


մարտ

25

Հմա­յիչ հա­մես­տու­թյուն

Աստ­ծո շնոր­հով, որ տրված է ինձ, ա­սում եմ ձե­զա­նից յու­րա­քանչ­յու­րին. ինք­ներդ ձեր մա­սին չա­փից ա­վե­լի մի՛ հո­գա­ցեք, այլ մտա­ծե՛ք պար­կեշտ մնալ այն­պես, ինչ­ պես որ Աստ­ված ա­մեն մե­կին իր հա­վա­տի չա­փը բա­ժին հա­նեց (Հռո­մեա­ցի­նե­րին 12.3)։

Երբ Տ­րետ­յա­կով­յան կամ Ռու­սա­կան թան­գա­րա­նում նա­յում ես ռե­պին­յան վրձնով պատ­կեր­ված տասն­յակ­նե­րով նկար­ներ, Ռե­պի­նը հսկա է թվում… Կ. Չու­կովս­կին հի­շում է. «Ա­հա նա կանգ­նած է իմ առջև՝ ոչ բարձ­րա­հա­սակ, զին­վո­րա­կան սև շի­ նե­լը հա­գին, գյու­ղա­կան սո­վո­րա­կան ձե­ռա­գործ ձեռ­նոց­նե­րով: Եվ նույ­նիսկ ոչ թե ձեռ­նոց­ներ, այլ թաթ­ման… շատ հա­սա­րակ, թվում է՝ նույ­նիսկ ա­մոթ­խած, կար­ ծես չգի­տի էլ, որ ին­քը Ռե­պինն է… Ան­հա­վա­նա­կան է, որ նշա­նա­վոր նկա­րի­չը, ում ա­նունն ան­գամ այդ ժա­մա­նակ շատ ռուս­նե­րի հա­մար հան­ճա­րի հո­մա­նիշն էր, կա­ րող էր այդ­պես թեթևո­րեն ու ա­զատ, այդ­պի­սի հմա­յիչ հա­մես­տու­թյամբ իր վրա­յից մի կողմ նե­տել իր ողջ փառ­քը և­ ինչ­պես հա­վա­սա­րը հա­վա­սա­րին, բարձ­րա­նալ ան­հայտ ե­րի­տա­սարդ գրո­ղի խղճուկ վեր­նա­հար­կը: Ես եր­բեմն հան­դի­պում էի նրան կա՛մ փոս­տա­տա­նը, կա՛մ բուլ­կու խա­նու­թում, կա՛մ դե­ղա­տա­նը, կա՛մ էլ պա­րե­նա­յին ապ­րանք­նե­րի խա­նու­թում: Ու թեև Ռե­պի­նը իր այդ ամ­բողջ հա­սա­րակ վե­րար­կուի և­ ոչ հա­վակ­նոտ թաթ­ման­նե­րի մեջ ի­րեն հա­տուկ մեղ­մու­թյամբ պա­տաս­խա­նում էր իմ ող­ջույ­նին, ես այն­պես էի շփոթ­վում և­ երկ­չոտ ան­շար­ժա­նում նրա ա­ռաջ, որ ոչ մի ան­գամ չհա­մար­ձակ­վե­ցի զրույ­ցի բռնվել նրա հետ: Ինձ նույ­նիսկ տա­րօ­րի­նակ էր թվում, որ թե՛ դե­ղա­տա­նը, թե՛ բուլ­ կու խա­նու­թում նրան ոչն­չով չէին ա­ռանձ­նաց­նում մնա­ցած գնորդ­նե­րի գորշ զանգ­ վա­ծից: Ինձ տա­րօ­րի­նակ էր թվում, որ երբ Ռե­պինն անց­նում էր փո­ղո­ցով, ոչ ոք չէր նա­յում նրան և չէր վա­զում նրա հետևից. պար­զա­պես ող­ջու­նում էին և­ անց­նում կող­քով: Նրա ան­հա­վա­տա­լի հա­մես­տու­թյու­նը, նրա պար­զու­թյունն այդ ժա­մա­նակ երևում էր նրա յու­րա­քանչ­յուր քայ­լում: Ես չեմ հի­շում մի դեպք, որ նա, զրու­ցե­լով ցան­կա­ցած մե­կի հետ, թե­կուզ մեկ բա­ռով կամ ձայ­նի ար­տա­հայ­տու­թյամբ ցույց տար իր գե­րա­զան­ցու­թյու­նը: Ամ­բո­խի մեջ նա միշտ անն­կատ էր: Նա ինքն էր հա­վա­քում իր սեն­յա­կը, քա­նի դեռ կա­րո­ղա­նում էր, ինքն էր վա­ռում վա­ռա­րա­նը, ինքն էր մաք­րում իր նկար­չա­կան տախ­տա­կը: Ա­տում էր, երբ ի­րեն հա­ճո­յա­նում էին, և վա՜յ այն մար­դուն, ով փոր­ձեր նրան մա­տու­ցել վե­րար­կուն: Եվ, ընդ­հան­րա­պես, «ես» բա­ռը շատ հազ­վա­դեպ էր նրա բա­ռա­րա­նում: Նրա քա­ղա­ քա­վա­րու­թյու­նը մարդ­կանց հետ շփվե­լու ժա­մա­նակ հա­ճախ ծայ­րա­հեղ էր թվում և սկզբ­նա­կան շրջա­նում շատ էր շփո­թեց­նում ինձ: Հրա­շա­լի է, որ նա այդ­քան մեղմ էր, խո­նարհ ու հար­գա­լից («Ժա­մա­նա­կա­կից­ներ»): Ա­կա­մա սկսում ես մտա­ծել. ին­չո՞ւ «են այս ժա­մա­նա­կի որ­դի­նե­րը» այն­պի­սի զար­մա­նա­լի ո­րակ­ներ դրսևո­րում, ո­րոնք հա­տուկ են Տի­րո­ջը: Արդ­յո՞ք դա դաս­ տիա­րա­կու­թյան արդ­յունք է: Անհ­նար է փո­խել մեզ և տալ Աստ­ծո պատ­կերն ու նմա­նու­թյունն, ա­ռանց Նրա գլխա­վոր մաս­նակ­ցու­թյան:

92


Բա­րու մո­լե­ռան­դը

մարտ

26

Ոչ մե­կի չհայ­հո­յեն, չկռվեն, հեզ լի­նեն, բո­լոր մարդ­կանց հան­դեպ քաղց­րու­թյուն ցու­ցա­բե­րեն (Տի­տո­սին 3.2)։

Ռու­սաս­տա­նում մի ան­սո­վոր մարդ էր ապ­րում` Ֆ­յոդր Պետ­րո­վիչ Գաա­զը: Նրա ա­նու­նը թերևս քչե­րին է հայտ­նի: Սա­կայն նրա թևա­վոր խոս­քը` «Շ­տա­պե՛ք բա­րին ա­նել», ան­կաս­կած, շա­տե­րին է հայտ­նի: Գաա­զը ծնուն­դով Գեր­մա­նիա­յից էր, սա­ կայն իշ­խան Ռեպ­նի­նի հրա­վե­րով տե­ղա­փոխ­վեց Ռու­սաս­տան: Նա մաս­նա­գի­տու­ թյամբ բժիշկ էր, և շու­տով հայտ­նի անձ­նա­վո­րու­թյուն դար­ձավ: Նա ան­հա­տույց բու­ժում էր աչ­քի հի­վան­դու­թյուն­նե­րով տա­ռա­պող­նե­րին: 1830 թվա­կա­նին նրան հրա­վի­րե­ցին զբա­ղեց­նե­լու Մոսկ­վա­յի բան­տե­րի խնա­մա­կա­լա­կան կո­մի­տեի քար­ տու­ղա­րի պաշ­տո­նը: Այդ ժա­մա­նա­կից սկսած Գաազն ի­րեն լիո­վին նվի­րա­բե­րեց բան­տարկ­յալ­նե­րի ծա­ռա­յու­թյան գոր­ծին: Նա վա­ճա­ռեց Մոսկ­վա­յի տու­նը, ու­նեց­ ված­քը Մերձ­մոս­կով­յան տա­րած­քում և հա­գուս­տե­ղե­նի ֆաբ­րի­կան, և­ այդ բո­լոր մի­ջոց­նե­րը նվի­րա­բե­րեց աղ­քատ­նե­րին ու դժբախտ­նե­րին ծա­ռա­յե­լու գոր­ծին: Նա ոչ միայն անձ­նա­զոհ, այլև հա­մեստ ու խո­նարհ մարդ էր, և դա հաս­տատ­վում է նրա՝ հիաց­մուն­քի ար­ժա­նի ա­րարք­նե­րով: Բա­ցա­ռա­պես Գաա­զի ջան­քե­րի շնոր­հիվ լքված տնե­րից մե­կում կազ­մա­կերպ­վեց 150 տե­ղա­նոց «Ոս­տի­կա­նա­կան հի­վան­դա­նոց՝ ա­նա­պաս­տան­նե­րի հա­մար», ո­րը Մոսկ­վա­յի հա­սա­րակ ժո­ղո­վուր­դը, ե­րախ­տա­գի­տու­թյու­նից մղված, կնքեց «Գաազ­ յան» ա­նու­նով: Այն վե­րա­նո­րոգ­վեց հենց իր` Գաա­զի աղ­քա­տիկ աշ­խա­տա­վար­ ձով և բա­րե­րար­նե­րի նվի­րա­բե­րած զո­հա­բե­րու­թյուն­նե­րով, որ հա­վաք­վել էր նրա ջան­քե­րի շնոր­հիվ: Գաա­զի հա­կա­ռա­կորդ­ներն ա­մեն ինչ ա­նում էին, որ փա­կեն հի­վան­դա­նո­ցը: Եվ գտան պատ­ճա­ռը. ա­նա­պաս­տան հի­վանդ­նե­րի թիվն ա­ճում էր, իսկ Գաազն ի վի­ճա­կի չէր նրանց մեր­ժել ու չըն­դու­նել, և շու­տով հի­վանդ­նե­րի թի­ վը հա­մար­յա եր­կու ան­գամ ա­ճեց: Բնա­կա­նա­բար, ա­ճեց նաև նրանց խնա­մե­լու ծախ­սե­րը: Մշ­տա­կան բո­ղոք­նե­րի պատ­ճա­ռով հու­նից դուրս ե­կած Շ­չեր­բա­տովն իր մոտ կան­չեց Գաա­զին և սաս­տիկ հան­դի­մա­նե­լով՝ պա­հան­ջեց կրճա­տել հի­վանդ­ նե­րի թի­վը ու հասց­նել նոր­մա­յի: Ծե­րու­նին լռեց՝ կա­խե­լով գլու­խը… սա­կայն, երբ հետևեց վճռա­կան հրա­մա­նը` նոր հի­վանդ­ներ չըն­դու­նե­լու վե­րա­բեր­յալ, մինչև նրանց թի­վը 150-ից պա­կաս չլի­նի, Գաա­զը ծնկի ե­կավ և­ո­չինչ չա­սե­լով՝ հե­կե­կաց դառն ար­ցունք­նե­րով: Իշ­խան Շ­չեր­բա­տո­վը տե­սավ, որ իր պա­հան­ջը վեր է ծե­ րու­նու ու­ժե­րից և­ ինքն էլ է հուզ­վում, նետ­վեց՝ վեր բարձ­րաց­նե­լու նրան: Այլևս ոչ մի խոսք չե­ղավ հի­վանդ­նե­րի մա­սին՝ ընդ­հուպ մինչև Գաա­զի մա­հը: Գաազն իր ար­ցունք­նե­րով հի­վանդ­նե­րի ան­սահ­մա­նա­փակ ըն­դու­նե­լու­թյան ի­րա­վունք ձեռք բե­րեց (Ա. Ֆ. Կո­նի): Ա­հա դժբախտ, ա­նա­պաս­տան հի­վանդ­նե­րին խո­նար­հա­բար ծա­ռա­յե­լու այս­ պի­սի հո­գի ու­ներ այդ «գեր­մար­դա­սե­րը», «բա­րու մո­լե­ռան­դը»: Արդ­յո՞ք այդ­պի­սի մարդ­կանց չէ, որ Տե­րը մի օր կա­սի. «Ե­կե՛ք, իմ Հո­րից օրհն­ված­նե՛ր, ժա­ռան­գե՛ք աշ­խար­հի սկզբից ձեզ հա­մար պատ­րաստ­ված թա­գա­վո­րու­թյու­նը» (Մատ­թեոս 25.34)։

93


մարտ

27

«Ոտ­քի չեմ կանգ­նի…»

Ես նրանց հետ վար­վում էի, ինչ­պես իմ բա­րե­կա­մի և­ իմ եղ­բոր հետ, և տրտ­մու­ թյամբ խո­նարհ­վում էի իր մոր հա­մար սուգ ա­նո­ղի նման (Սաղ­մոս­ներ 35.14)։

Ֆ­յոդր Պետ­րո­վիչ Գաա­զը, լի­նե­լով մոս­կով­յան բան­տա­յին հի­վան­դա­նոց­նե­րի գլխա­վոր բժիշ­կը, ցնցող նե­րո­ղամ­տու­թյամբ, նա­խան­ձախնդ­րու­թյամբ ու խո­նար­ հու­թյամբ իր ողջ հո­գին ներդ­րել էր բան­տարկ­յալ­նե­րի ծա­ռա­յու­թյան գոր­ծում: Ծա­ նո­թա­նա­լով, թե ինչ­պես են վե­րա­բեր­վում բան­տարկ­յալ­նե­րին, Գաա­զը պար­զա­պես սար­սա­փա­հար ե­ղավ: Նա ցնցված էր՝ տես­նե­լով, որ նրանց ոտ­քով աք­սո­րի են ու­ ղար­կում Սի­բիր՝ ոտք­նե­րին ոտ­նա­կա­պեր ու շղթա­ներ, ո­րոնք ի­րար էին միա­ցած մե­տաղ­յա ձո­ղե­րով: Եվ նա սկսեց պայ­քա­րել այդ բար­բա­րո­սու­թյան դեմ: Նա հրա­ մա­յեց, որ ոտ­նա­կա­պե­րի մեջ դնեն ի­րեն և­իր բնա­կե­լի սեն­յա­կում ա­ռաջ ու հետ է քայ­լում՝ հաշ­վե­լով քայ­լերն ու տա­րա­ծու­թյու­նը, ո­րը հա­վա­սար էր բան­տարկ­յալ­նե­ րի` ա­ռա­ջին փուլն անց­նե­լու տա­րա­ծու­թյա­նը: Այդ­պի­սով նա ցան­կա­նում էր ի­մա­ նալ, թե ինչ են զգում բան­տարկ­յալ­նե­րը` քայ­լե­լով ոտ­նա­կա­պե­րի մեջ: Եվ Գաա­զը մեծ ջան­քե­րի գնով հա­սավ ո­րոշ փո­փո­խու­թյուն­նե­րի: Թեև մե­տաղ­յալ ձո­ղերն ու ոտ­նա­կա­պե­րը չփոխ­վե­ցին, սա­կայն նրանց կա­ռուց­ված­քի մեջ փո­փո­խու­թյուն­ներ մտցրին՝ մեղ­մաց­նե­լով բան­տարկ­յալ­նե­րի տա­ռա­պանք­նե­րը: Էլ ա­վե­լի շատ Գաա­զը ցնցված էր, թե ինչ­պես են վե­րա­բեր­վում հի­վանդ բան­տարկ­յալ­նե­րին. գործ­նա­կա­ նում նրանց ոչ մի բժշկա­կան օգ­նու­թյուն չէին ցու­ցա­բե­րում՝ հա­մա­րե­լով, որ ար­ժա­ նի են այդ կյան­քին: Նա ի­րա­վունք նվա­ճեց հե­տա­զո­տե­լու բո­լոր բան­տարկ­յալ­նե­ րին, իսկ հի­վանդ­նե­րին` իր ո­րոշ­մամբ հոս­պի­տա­լաց­նե­լու իր հի­վան­դա­նոց­նե­րում: Եվ այս­տեղ Գաա­զը բախ­վեց վար­չա­րար­նե­րի ա­ղա­ղա­կող ան­տար­բե­րու­թյանն ու նրանց կա­տա­ղի դի­մադ­րու­թյա­նը: Նրան մե­ղադ­րում էին, որ հի­վանդ­նե­րին թող­ նում է չա­րա­գոր­ծի կար­գա­վի­ճա­կում, որ նրանք խա­բում են ի­րեն, և­ որ նրա ողջ հո­գա­տա­րու­թյու­նը փա­ռա­սի­րու­թյուն է և բ­նազ­դա­յին բա­րու­թյուն: Գաա­զը համ­բե­ րա­տար կեր­պով դի­մա­նում էր ողջ մե­ղադ­րանք­նե­րին: Մի ան­գամ կայսր Նի­կո­լայ I-ը այ­ցե­լեց մոս­կով­յան բան­տե­րը: Գաա­զի հան­դեպ ան­բար­յա­ցա­կամ տրա­մադր­ված մար­դիկ սկսե­ցին գոր­ծել: Նրանք լուր ու­ղար­կե­ ցին կայս­րին, որ Գաա­զը չի թող­նում Սի­բիր ու­ղար­կել աք­սո­րի դա­տա­պարտ­ված բան­տարկ­յալ­նե­րից մե­կին, և­ ար­դեն եր­կար ժա­մա­նակ է, պա­հում է հի­վան­դա­նո­ ցում: Կայս­րը, որ ան­ձամբ գի­տեր Գաա­զին, հարց­րեց. «Ի՞նչ է դա նշա­նա­կում»: Պա­տաս­խա­նի փո­խա­րեն՝ Գաա­զը ծնկի ե­կավ: Մ­տա­ծե­լով, որ նա այդ ձևով է նե­րում խնդրում՝ ռե­ժի­մը թու­լաց­նե­լու հա­մար, տի­րա­կալն ա­սաց. «Բա­վա­կա՛ն է, Ֆ­յոդր Պետ­րո­վի՛չ, ես չեմ բար­կա­նում, այդ ի՞նչ եք ա­նում, ոտ­քի՛ կանգ­նեք»: «Ոտ­ քի չե՛մ կանգ­նի»,- վճռա­կա­նո­րեն պա­տաս­խա­նեց Գաա­զը: «Քեզ ա­սում եմ` ես չեմ բար­կա­նում, ու­րիշ ի՞նչ է պետք»: «Տի­րա­կա՛լ, ո­ղոր­մա­ցե՛ք ծե­րու­կին, նրան քիչ ժա­ մա­նակ է մնա­ցել ապ­րե­լու… նրա հա­մար շատ ծանր կլի­նի Սի­բիր գնա­լը: Ո­ղոր­մա­ ցե՜ք նրան: Ոտ­քի չեմ կանգ­նի, մինչև չո­ղոր­մաք նրան…»: Տի­րա­կա­լը փոքր ինչ մտո­րե­լուց հե­տո վեր­ջա­պես ար­տա­բե­րեց նե­րու­մը. «Թող դա քո խղճի վրա լի­նի, Ֆ­յո՛դր Պետ­րո­վիչ»: Եր­ջա­նիկ և հուզ­ված՝ Գաա­զը ոտ­քի կանգ­նեց (Ա. Ֆ. Կո­նի): Հենց այս­պես պետք է ծա­ռա­յեն մեր­ձա­վոր­նե­րին Աստ­ծո ճշմա­րիտ զա­վակ­նե­րը` խո­նարհ և­անձ­նա­զոհ: 94


«Նրա գոր­ծը պետք է մե­ծա­նա…»

մարտ

28

«Դուք ինչ­պե՞ս կա­րող եք հա­վա­տալ, երբ ի­րա­րից փառք եք ըն­դու­նում և­այն փառ­ քը, որ միայն Աստ­ծուց է, չեք փնտրում» (Հով­հան­նես 5.44)։

Հով­հան­նես Մկր­տի­չը երկն­քի ներ­կա­յա­ցու­ցիչն էր և Աստ­ծո սուր­հան­դա­կը, ո­րի վրա դրված էր պատ­մու­թյան մե­ծա­գույն ա­ռա­քե­լու­թյու­նը: Նա պետք է հող նա­ խա­պատ­րաս­տեր` ըն­դու­նե­լու դրան հա­ջոր­դող Տի­րոջ բա­րի լու­րը: Եվ երբ Հով­ հան­նե­սի ա­շա­կերտ­նե­րը, տես­նե­լով Քրիս­տո­սի ու նրա ա­ռաք­յալ­նե­րի ա­վե­տա­րան­ չու­թյան ակ­նա­ռու հա­ջո­ղու­թյուն­նե­րը, ի­րենց ու­սուց­չի հա­մար նա­խան­ձախն­դիր, ե­կան նրա մոտ և մ­տա­հոգ­ված ա­սա­ցին. «Ռա՛բ­բի… Նա, Ո­րի մա­սին դու վկա­յե­ցիր, ա­հա Նա մկրտում է, և­ ա­մեն­քը նրա մոտ են գա­լիս» (Հով­հան­նես 3.26), Հով­հան­ նե­սը պա­տաս­խա­նեց. «Ով հարս ու­նի, նա է փե­սան, բայց փե­սա­յի բա­րե­կա­մը, որ մոտ է կանգ­նած ու լսում է նրան, ու­րա­խու­թյամբ է լցվում, երբ լսում է փե­սա­յի ձայ­նը. արդ այս է իմ ու­րա­խու­թյու­նը, և­այժմ այն կա­տար­յալ է։ Նրա գոր­ծը պետք է մե­ծա­նա, իսկ ի­մը՝ փոք­րա­նա» (Հով­հան­նես 3.29-30)։ Ա­հա երկ­նա­յին կա­ցա­րան­ նե­րում թա­գա­վո­րող հո­գին` Աստ­ծուն խո­նար­հա­բար ծա­ռա­յե­լու և Նրա կամ­քին հնա­զանդ­վե­լու հո­գին, Աստ­ծո՜ւն, այլ ոչ թե մար­դուն փա­ռա­բա­նե­լու հո­գին: Երկ­րի վրա միան­գա­մայն այլ հո­գի է թա­գա­վո­րում` փա­ռա­սի­րու­թյան և պատ­ վա­սի­րու­թյան հո­գին, սե­փա­կան ես-ի մե­ծար­ման և մ­յուս­նե­րից բարձր դա­սե­լու հո­ գին: Հու­լիոս Կե­սա­րի պատ­վա­սի­րու­թյունն այն­քան մեծ էր, որ նա մի ան­գամ լաց ե­ղավ՝ Ա­լեք­սանդր մե­ծի ար­ձա­նի առջև կանգ­նած՝ մտա­ծե­լով այն մա­սին, թե որ­քան ա­վե­լի մեծ էր նրա փառ­քը երեսուն տա­րե­կա­նում, քան ի­րե­նը՝ տա­րեց հա­սա­կում: Ա­րիս­տո­տե­լը երկ­րա­յին բա­րիք­նե­րի մեջ ա­ռա­ջին տե­ղը հատ­կաց­նում էր փառ­քին: Է­պի­կուրն ա­սում էր. «Ես կգե­րա­դա­սեի ա­ռա­տա­պես վա­յե­լել ամ­բո­խի փա­ռա­բա­ նու­թյու­նը»: Ե­փե­սո­սի բնա­կիչ Հե­րոստ­րա­տը մո­լե­գին, ան­զուսպ կրքով ցան­կա­նում էր ա­մեն գնով փա­ռա­վո­րել և հա­վեր­ժաց­նել իր ա­նու­նը: Եվ այդ պատ­ճա­ռով նա հրդե­հեց փոք­րա­սիա­կան քա­ղաք­նե­րի նշա­նա­վոր սրբա­վայ­րը` Ե­փե­սո­սի Ար­տե­ մի­սի տա­ճա­րը, ո­րը հին աշ­խար­հի յոթ հրա­շա­լիք­նե­րից մեկն էր: Հին հու­նա­կան նշա­նա­վոր բժիշկ Հի­պոկ­րա­տի ի­մաս­տու­թյան մա­սին այս­պես էին ա­սում. «Այն, ինչ ա­սում է Հի­պոկ­րա­տը, Ինքն Աստ­ված է ա­սում»: Եվ ա­հա նա, լի­նե­լով Կ­նի­դո­սի տա­ ճա­րի պա­հա­պա­նը, այ­րեց տա­ճա­րի գրա­դա­րանն իր ողջ ար­խի­վով և գ­րա­ռում­նե­ րով, որ­պես­զի իր ան­վան հա­մար պահ­պա­նի բժշկա­կան հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րի փառ­քը (Վ. Չեռն­յակ): Հով­հան­նես Մկրտ­չին խո­րա­պես խորթ էր երկ­րա­յին փառ­քի ձգտու­մը: Նա չէր ո­րո­նում այն, չէր մտա­ծում իր ան­վան փառ­քի մա­սին, ապ­րում էր չա­փա­զանց պարզ ու չա­փա­զանց հա­մեստ կյան­քով: Հենց այս­պի­սին պետք է լի­նեն Աստ­ծո որ­դի­ներն ու դուստ­րե­րը, ո­րով­հետև ի­րենց Տերն այդ­պես ապ­րեց երկ­րի վրա: Հով­ հան­նե­սը խո­նարհ անձ­նա­վո­րու­թյուն էր. նա ու­ներ իր Տի­րոջ հո­գին, Ով Իր մա­սին ա­սաց. «Ո­րով­հետև ես հեզ եմ ու սրտով խո­նարհ»:

95


մարտ

29

Ան­բա­վա­րար խո­նար­հու­թյուն

Ո­րով­հետև ամ­բա­րիշ­տի բե­րա­նը և նեն­գա­վո­րի բե­րա­նը բաց­վե­ցին ինձ վրա. սուտ լեզ­վով խո­սում են իմ դեմ (Սաղ­մոս­ներ 109.2)։

Խո­նար­հու­թյունն ի­րեն թույլ չի տա­լիս այս­պի­սի նող­կա­լիու­թյուն` նսե­մաց­նել մեր­ ձա­վո­րի ար­ժա­նիք­նե­րը: Դրան ըն­դու­նակ են միայն ինք­նա­սեր մար­դիկ: Ու­րիշ­նե­րի ցան­կա­ցած հա­ջո­ղու­թյուն, փայ­լուն օժտ­վա­ծու­թյան ցան­կա­ցած դրսևո­րում, ու­րիշ­ նե­րի քրիս­տո­նեա­կան կեն­սաձևի վե­րա­բեր­յալ բար­յա­ցա­կամ ար­ձա­գանք նրանց մեջ այ­րող նա­խանձ ու ան­վերջ տխրու­թյուն է ա­ռա­ջաց­նում: Դա չի թող­նում, որ նրանք գի­շեր­նե­րը հան­գիստ քնեն, և ծ­նում է թշնա­մա­կան հար­ձա­կում­ներ ու չա­ րա­միտ քննա­դա­տու­թյուն: Ին­չո՞ւ Կա­յե­նը «վշտա­ցավ ու ե­րե­սը կա­խեց» (Ծնն­դոց 4.6, թարգ­մա­նու­թյուն Թո­ րա­յի` ըստ Պ. Գի­լի): Արդ­յո՞ք ոչ այն պատ­ճա­ռով, որ Տե­րը բա­րե­հա­ճո­րեն ըն­դու­նեց իր եղ­բոր զո­հա­բե­րու­թյու­նը: Եվ ի՞նչ հետևանք­ներ ու­նե­ցավ դա. Կա­յե­նը սպա­նեց եղ­բո­րը: Սար­սա­փե­լի՜ է: Ին­չո՞ւ Հով­սե­փի եղ­բայր­ներն «այդ­պես վշտա­ցան նրա վրա»: Ին­չո՞ւ նման մար­ դատ­յաց հա­կազ­դե­ցու­թյուն դրսևո­րե­ցին այն ե­րա­զի հան­դեպ, որ պատ­մեց նրանց Հով­սե­փը: «Ի­րո՞ք մեզ վրա թա­գա­վո­րե­լու ես, - թու­նոտ ա­սա­ցին նրան եղ­բայր­նե­րը, - կամ ի­րո՞ք տի­րե­լու ես մեզ վրա» (Ծնն­դոց 37.8)։ Արդ­յո՞ք նրանք չտխրե­ցին այն պատ­ճա­ռով, որ Տե­րը Հով­սե­փին ա­ռանձ­նա­հա­տուկ հայտ­նու­թյուն­ներ տվեց, իսկ ի­րեն­ցից ոչ մե­կին նման բան չէր տրվել: Եվ ին­չո՞վ ա­վարտ­վեց նրանց վիշտն ու նա­խան­ձը: Նրանք ո­րո­շե­ցին սպա­նել ի­րենց եղ­բո­րը, ընդ ո­րում, ծաղ­րա­կան ու թու­ նոտ ա­սե­լով. «Տես­նենք, թե ի՛նչ կլի­նեն նրա ե­րազ­նե­րը»։ Սա­կայն այդ ծաղ­րանքն ար­դեն ոչ թե Հով­սե­փի հան­դեպ էր, այլ նրան ե­րազ­ներ ու­ղար­կող Աստ­ծո հան­դեպ: Աստ­վա­ծաշն­չում ճիշտ է աս­վում. «Ամ­բողջ տքնանքն ու բո­լոր ձեռք­բե­րում­նե­րը մար­դու նա­խան­ձից են իր ըն­կե­րոջ նկատ­մամբ» (Ժո­ղո­վող 4.4): Իր օ­րագ­րում Կ. Չու­կովս­կին գրել է. «Գոր­կու հի­շո­ղու­թյու­նը իր մտա­վոր բո­լոր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րից բարձր է: Դա­տե­լու նրա ըն­դու­նա­կու­թյու­նը չնչին է, գի­տա­ կան ընդ­հան­րա­ցում­ներ ա­նե­լու նրա ըն­դու­նա­կու­թյունն ա­վե­լի փոքր է, քան ցան­ կա­ցած 14-ամ­յա տղա­յի մոտ է»: Գու­միլևն այն կար­ծի­քին էր, որ Մայ­կովն ան­տա­ ղանդ բա­նաս­տեղծ է: Գիպ­պիու­սը թու­նա­վո­րեց Բե­լո­վին: Բու­նի­նը սևաց­նում էր բո­լո­րին: Է­րեն­բուր­գին ան­վա­նում էին ցի­նիկ: Տուր­գենևը բուռն կեր­պով Նեկ­րա­սո­ վին ա­պա­ցու­ցում էր, որ Ֆե­տը իր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից մե­կի տո­ղե­րում ցույց է տա­լիս իր հոր­թի ու­ղե­ղը: Գա­լի­լե­յը Կո­պեռ­նի­կո­սի հա­յացք­նե­րի մա­սին ա­սում էր. «Ես հա­մոզ­ված էի, որ նոր հա­մա­կար­գը (հե­լիո­ցենտ­րիկ-ծա­նո­թու­թյուն հե­ղի­նա­կի) լիա­կա­տար հի­մա­րու­թյուն է»: Երբ Ռե­զեր­ֆոր­դին հարց­րին, թե ի՞նչ է մտա­ծում Էյնշ­տեյ­նի հա­րա­բե­րա­կա­նու­ թյան տե­սու­թյան մա­սին, նա պա­տաս­խա­նեց. «Դա անմ­տու­թյուն է»: Վե­րո­հիշ­յալ բո­լոր ցա­վա­լի փաս­տե­րը խո­սում են այն մա­սին, որ նման բան մարդ­ կանց մոտ տե­ղի է ու­նե­նում խո­նար­հու­թյան բա­ցա­կա­յու­թյան կամ դրա ան­բա­վա­ րա­րու­թյան պատ­ճա­ռով:

96


Ա­նա­պա­կան գե­ղեց­կու­թյուն

մարտ

30

Նա իր բե­րանն ի­մաս­տու­թյամբ է բա­ցում, և նրա լեզ­վի վրա բա­րու­թյան ու­սու­ցում կա (Ա­ռակ­ներ 31.26)։

Պո­ղոս ա­ռաք­յալն իր ընդ­հան­րա­կան ու­ղեր­ձում խոսում է ա­մու­սին­նե­րի և կա­ նանց փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մասին: Այն, թե բնա­վո­րու­թյան ինչ ո­րակ­ներ պետք է ու­նե­նան նրանք և դրսևո­րեն ըն­տա­նի­քում, որ­պես­զի քրիս­տո­նեա­կան օրհն­յալ ըն­տա­նիք լի­նի: Ա­ռաք­յա­լը կրկնում է Քրիս­տո­սի հիմ­նա­րար ճշմար­տու­ թյունն այն մա­սին, որ հո­գին գե­րա­զանց է մարմ­նի հա­մե­մատ, և ներ­քի­նը` ար­տա­ քի­նի հա­մե­մատ. «Հո­գին ու­տե­լի­քից ա­ռա­վել է, մար­մինն էլ՝ հա­գուս­տից» (Ղու­կաս 12.23)։ Դի­մե­լով կա­նանց՝ Պետ­րո­սը շեշ­տադ­րում է մար­դու ներ­քին վի­ճա­կը` ի հա­ կադ­րու­թյուն ար­տա­քի­նի. ձեր զար­դա­րան­քը թող չլի­նի ար­տա­քի­նը՝ մա­զե­րը հյու­ սե­լը, ոս­կե­ղեն կրե­լը կամ շքեղ զգեստ­ներ հագ­նե­լը, այլ ներ­քի­նը՝ սրտի ծպտված մար­դը՝ հեզ և հան­դարտ հո­գու ա­նեղ­ծու­թյամբ, որն Աստ­ծու ա­ռաջ ա­ռա­վել ար­ժե­ քա­վոր է (Ա Պետ­րոս 3.3-4)։ Ան­կաս­կած է, որ քրիս­տոն­յա­նե­րը պետք է հո­գան ի­րենց ար­տա­քին տես­քի մա­ սին: Ան­թույ­լատ­րե­լի է լիա­կա­տար ան­տար­բե­րու­թյուն և­ան­փու­թու­թյուն դրսևո­րել այն բա­նի հան­դեպ, թե ինչ հա­գուստ և կո­շիկ ենք ընտ­րում, կամ ինչ սանր­վածք: Սա­կայն, երբ ար­տա­քին տես­քի խնամ­քը վե­րած­վում է ծե­սի, երբ հագն­վում ենք նո­րաձևու­թյան վեր­ջին ճի­չի հա­մա­ձայն, դա նշա­նա­կում է ընկ­նել կռա­պաշ­տու­ թյան գիր­կը: Պո­ղոս ա­ռաք­յա­լը զգու­շաց­նում էր հենց կա­նանց, որ­պես­զի, հո­գա­լով ի­րենց ար­տա­քի­նի մա­սին, չնմա­նա­կեն այդ ժա­մա­նակ­նե­րում գո­յու­թյուն ու­նե­ցող նո­րաձևու­թյան սկզբունք­նե­րին: Նա ար­ժեք­նե­րի հա­մա­պա­տաս­խան տե­ղա­բաշ­ խում­ներ է ա­նում՝ հա­մա­ձայն երկ­նա­յին սկզբունք­նե­րի: Ա­մե­նա­կարևո­րը մար­դու ներ­քին կեր­պարն է, հո­գու և բ­նա­վո­րու­թյան այն բա­րո­յա­կան վի­ճա­կը, ո­րը նա ձևա­վո­րել է՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լով Սուրբ Հո­գու հետ: Եվ այդ ա­ռու­մով ա­ռաք­յա­լը շեշ­ տադ­րում է բնա­վո­րու­թյան մի գիծ, ո­րը պետք է ու­նե­նան կա­նայք, զար­գաց­նեն և­ այն դրսևո­րեն ա­մե­նօր­յա կյան­քում՝ որ­պես կարևո­րա­գույն պայ­ման այն բա­նի, որ ի­րենք « դա­տարկ ու անպ­տուղ չեն լի­նի մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի մա­սին գի­տու­ թյան մեջ» (Բ Պետ­րոս 1.8)։ Եվ բնա­վո­րու­թյան այդ գի­ծը խո­նար­հու­թյունն է կամ ա­ռաք­յալ­նե­րի նշած խո­նար­հու­թյան հո­մա­նիշ­նե­րը. Πραέως (պրաուս)-հեզ, մեղմ, քնքուշ և ήσύχιος (էս­յու­խիոս)-անխ­ռով, լռակ­յաց, խա­ղաղ: Դժ­վար է պատ­կե­րաց­նել կնոջ, մոր կեր­պարն, ա­ռանց բնա­վո­րու­թյան այդ ո­րակ­ նե­րի: Եվ այս­տեղ տե­ղին է հի­շել Մով­սե­սի կնո­ջը` Սեպ­փո­րա­յին, ում պատ­ճա­ռով Ա­հա­րոնն ու Մա­րիա­մը տրտնջա­ցին Մով­սե­սի դեմ: Սա­կայն նկա­տենք, որ նա հրա­ շա­լի կին էր: Ա­հա թե ինչ­պես է բնո­րո­շում Սեպ­փո­րա­յին մար­գա­րեա­կան հո­գին. «Թեև Սեպ­փո­րան իս­րա­յե­լա­ցի չէր, նա ճշմա­րիտ Աստ­ծո երկր­պա­գուն էր: Նա երկ­ չոտ, ա­մոթ­խած, նուրբ, սի­րող և կա­րեկ­ցան­քով լի կին էր» (Նա­հա­պետ­ներ և մար­ գա­րե­ներ, էջ 383):

97


մարտ

31

Մեծ է փառքդ, Տե՛ր

Թող Քեզ­նով ցնծան և­ ու­րա­խա­նան բո­լոր նրանք, որ փնտրում են Քեզ. Քո փրկու­ թյու­նը սի­րող­նե­րը թող միշտ ա­սեն. «Մեծ է փառքդ, Տե՛ր» (Սաղ­մոս­ներ 40.16)։

Տերն ա­սաց. «Ո­րով­հետև Ես հեզ եմ ու սրտով խո­նարհ» (Մատ­թեոս 11.29): Ին­չի՞ մեջ դրսևոր­վե­ցին Նրա այդ ո­րակ­նե­րը` հե­զու­թյու­նը, խո­նար­հու­թյունն ու մեղ­մու­ թյու­նը: Երբ մենք սկսում ենք մտո­րել այն մա­սին, թե ինչ­պես կա­րող է ֆի­զի­կա­պես ի­րա­կա­նաց­վել Տի­րոջ մարմ­նա­վո­րու­մը, ան­խու­սա­փե­լիո­րեն այս հետևու­թյանն ենք գա­լիս` դա ան­թա­փան­ցե­լի գաղտ­նիք է: Աստ­ված հույս ու­նի, որ մենք կհաշտ­ վենք այն մտքի հետ, որ մարմ­նա­վո­րումն ա­նըմբռ­նե­լի ու հա­վեր­ժա­կան գաղտ­նիք է, և­ որ մենք եր­բեք չենք կա­րող բարձ­րաց­նել ան­սահ­ման տիե­զեր­քի մե­ծու­թյան այդ քա­րե սա­լը: Սա­կայն աստ­վա­ծա­յին այդ ան­նա­խա­դեպ գոր­ծո­ղու­թյու­նը մեկ այլ կողմ ու­նի. ինչ­պե՞ս կա­րո­ղա­ցավ Աստ­ված գնալ այդ՝ նմա­նը չու­նե­ցող և­ ե­զա­կի քայ­լին, որն Իր աստ­վա­ծա­յին էու­թյան ա­մա­յաց­ման և նվաս­տաց­ման գոր­ծո­ղու­ թյուն էր: Ա­հա այս­տեղ է դրսևոր­վում Քրիս­տո­սի սի­րո էու­թյու­նը` խո­նար­հու­թյուն: Հա­նուն Իր ստեղ­ծած ա­րա­րած­նե­րի՝ Նա պատ­րաստ էր գնալ աստ­վա­ծու­թյան ցան­կա­ցած ա­մա­յաց­ման ու նվաս­տաց­ման՝ թե՛ երկ­րի վրա և թե՛ ողջ տիե­զեր­քում: Այս­տեղ Նա հաշ­վի չա­ռավ Ի­րեն. դա պար­զա­պես հա­տուկ չէ Նրա ան­սահ­ման սի­րուն: Նրա բնա­վո­րու­թյան մեջ ե­սա­սի­րու­թյան չնչին հետք ան­գամ չկա: Քրիս­տո­սը ո­րո­շեց գնալ այդ քայ­լին, ո­րով­հետև երկ­րի վրա գտնվող բո­լոր մարդ­կանց և տիե­զեր­քի ողջ երկ­նաբ­նակ­նե­րի ճա­կա­տա­գիրն Իր ձեռ­քե­րում էր: Կա՛մ մեղ­քը կսկսի ոչն­չաց­նել Աստ­ծո ստեղ­ծած ա­մեն ին­չը, կա՛մ Ին­քը կպաշտ­պա­նի այդ ա­մե­նը ոչն­չա­նա­լուց՝ Իր նվաս­տաց­ման, ա­մա­յեց­ման, տա­ռա­պանք­նե­րի և խա­չի՝ դա­ժան մա­հա­պատ­ժի գնով: Երբ մտա­ծում ես այդ փաս­տի մա­սին, զգում ես, թե ինչ­պես են երկ­նա­յին լույ­սի ճա­ռա­գայթ­նե­րը թա­փան­ցում հո­գուդ մեջ և լու­սա­վո­րում այն Աստ­ծո ա­նընդգր­կե­ լի սի­րո հայտ­նու­թյամբ: Եվ ի՞նչ է կա­տար­վում քո հո­գում՝ ի­մա­նա­լով, որ այդ սե­րը տա­րած­վում է նաև քո` մե­ղա­վոր մար­դու վրա: Երկ­յու­ղա­ծու­թյո՞ւն: Ա­յո՛: Հա­վեր­ժա­ կան երկ­յու­ղա­ծու­թյուն և սր­բա­զան դող՝ աստ­վա­ծա­յին ար­ժա­նիք­նե­րի գի­տակ­ցու­ մից: Եվ ինչ­պես, ինչ ե­ղա­նա­կով և­ինչ ճա­նա­պար­հով կա­րե­լի է ար­տա­հայ­տել այդ երկ­յու­ղա­ծու­թյունն ու դո­ղը Աստ­ծո հան­դեպ: Շ­նոր­հա­կա­լու­թյո՞ւն հայտ­նել՝ ծնկի գա­լով Նրա ա­ռաջ: Ա­յո՛: Երկր­պա­գե՞լ Նրան՝ այդ ձևով դրսևո­րե­լով մեր ե­րախ­տա­ գի­տու­թյու­նը: Ա­յո՛: Հիա­նալ, սքան­չա­նալ և ճ­չա՞լ՝ ու­րա­խա­ցած ու հմայ­ված Նրա սի­րով: Ա­յո՛: Չ­կա զո­րու­թյուն և միտք, չեն բա­վա­կա­նաց­նում բա­ռե­րը՝ դրսևո­րե­լու այն զգա­ցում­նե­րը, որ ցնցում են քո ողջ էու­թյու­նը: Ցն­ցում են, երբ գի­տակ­ցում ես, թե ինչ­պես ան­սահ­մա­նո­րեն զար­մա­նա­լի է Աստ­ված` տիե­զեր­քի Ա­րա­րիչն ու Ղե­ կա­վա­րը, և թե որ­քան ան­վեր­ջա­նա­լիո­րեն մեծ է Նրա սերն Իր ստեղ­ծած էակ­նե­րի հան­դեպ:

98


ԱՊ­ՐԻԼ

ԱՆՁ­ՆԱ­ԶՈ­ՀՈՒ­ԹՅՈՒՆ Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը Իր կյանքը տվեց մեզ համար (Ա Հովհաննես 3.16)։


ապրիլ

1

Աստծո անձնազոհությունը

Աստ­ծո սե­րը մեր հան­դեպ նրա­նով երևաց, որ Աստ­ված Իր միա­ծին Որ­դուն աշ­ խարհ ու­ղար­կեց, որ­պես­զի Նրա­նով ապ­րենք (Ա Հով­հան­նես 4.9)։

Աստ­ծո սե­րը Նրա ան­սահ­ման բա­րո­յա­կան հատ­կու­թյունն է, և­ այն բազ­մա­տե­ սակ դրսևո­րում­ներ ու­նի, ո­րի էու­թյու­նը ու­րիշ­նե­րին անձ­նա­զո­հա­բար ծա­ռա­յելն է: Աստ­ծո սի­րուն բա­ցար­ձա­կա­պես խորթ է ե­սա­սի­րու­թյու­նը. նրան հա­տուկ է անձ­ նա­զո­հու­թյու­նը, ինք­նա­մեր­ժու­մը, ինք­նա­մո­ռա­ցու­թյու­նը, որ նշա­նա­կում է գի­տակ­ ցա­բար հրա­ժար­վել անձ­նա­կան հե­տաքրք­րու­թյուն­նե­րից, սե­փա­կան էու­թյու­նից ու պա­հանջ­նե­րից՝ հա­նուն ու­րիշ­նե­րի բա­րօ­րու­թյան: Դա նշա­նա­կում է մո­ռա­նալ ինքն ի­րեն, սե­փա­կան հե­տաքրք­րու­թյուն­նե­րը, մեր­ժել ու ան­տե­սել սե­փա­կան ցան­կու­ թյուն­նե­րը՝ հա­նուն ու­րիշ­նե­րի բա­րօ­րու­թյան, և վեր­ջա­պես զո­հա­բե­րել ինքն ի­րեն: Ա­րա­րիչ Աստ­ծո ամ­բողջ էու­թյու­նը, Նրա գոր­ծու­նեու­թյու­նը, դի­տա­վո­րու­թյուն­ներն ու կամ­քը, ջանքն ու հե­տաքրք­րու­թյուն­նե­րը, բա­ցար­ձա­կա­պես ա­մեն ինչ ուղղ­ված է ու նվի­րա­բեր­ված այն բա­նին, որ Իր ստեղ­ծած ա­րա­րած­նե­րի հա­մար ստեղծ­վեն պայ­ման­ներ՝ ա­ռա­վե­լա­գույն եր­ջան­կու­թյան, ե­րա­նե­լի ու լիա­կա­տար բա­վա­րար­ վա­ծու­թյան և կ­յան­քից բարձ­րա­գույն բա­վա­կա­նու­թյուն ստա­նա­լու հա­մար: Տերն Իր ու­նե­ցած ա­մեն ին­չով, Իր ան­սահ­ման հատ­կու­թյուն­նե­րով ծա­ռա­յում է Իր ստեղ­ծած էակ­նե­րին: Դրա մեջ է Աստ­ծո կե­ցու­թյան էու­թյունն ու ի­մաս­տը: Նա ու­ րա­խա­նում է, երբ Իր ստեղծ­ված­ներն ու­րա­խա­նում են: Նա եր­ջա­նիկ է (ե­թե միայն այս ար­տա­հայ­տու­թյու­նը կա­րե­լի է կի­րա­ռել Աստ­ծո դեպ­քում), երբ եր­ջա­նիկ են ամ­բողջ տիե­զեր­քի` Իր ա­նընդգր­կե­լի երկ­նա­յին թա­գա­վո­րու­թյան բա­նա­կան էակ­ նե­րը: Տե­րը բա­վա­րա­րում է Իր ստեղ­ծա­գոր­ծու­թյան բո­լոր կա­րիք­ներն ու պա­հանջ­ մունք­նե­րը և կա­տա­րում է նրանց ցան­կու­թյուն­նե­րը: Եվ այդ ողջ հո­գա­տա­րու­թյու­ նը, ողջ դի­տա­վո­րու­թյուն­ներն ու գործ­քը, օր ու գի­շեր, ա­ռանց ընդ­մի­ջում­նե­րի ու դադարի, հա­վեր­ժա­կան դա­րե­րից ի վեր և բո­լոր դա­րե­րում Աստ­ված կա­տա­րում է ան­թե­րի ու անս­խա­լա­կան կեր­պով: Դրա մեջ է Նրա անձ­նա­զոհ, ինք­նա­մո­ռաց ու զո­հա­բե­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը՝ հա­նուն Իր ստեղ­ծած էակ­նե­րի բա­րօ­րու­թյան: Տերն ամ­բող­ջո­վին այդ ծա­ռա­յու­թյանն է նվի­րա­բե­րում Ի­րեն: Նա չու­նի այլ հոգս ու գոր­ծու­նեու­թյուն, որ­տեղ կա­րող է ի­րա­կա­նաց­նել Իր ան­սահ­ման, գին չու­նե­ցող սե­ րը և դրսևո­րել Իր մյուս ան­սահ­ման հատ­կու­թյուն­նե­րը: Այս­պի­սին է Աստ­ծո թա­գա­վո­րու­թյան` ամ­բողջ ան­սահ­ման տիե­զեր­քի կա­ռուց­ ված­քը: Այդ հիմ­քի վրա է կան­գուն ա­մեն ինչ, և նրա ան­սա­սան կար­գա­վի­ճա­կը հաս­տատ­ված է հա­վի­տե­նից ի վեր: Եվ երբ եր­կինք­նե­րում, ա­պա և­ երկ­րի վրա ծնվեց մեղ­քը, Տե­րը դրսևո­րեց Իր սի­րո ողջ լիու­թյու­նը: Մեր մե­ղա­վոր նա­խած­նող­ նե­րին` Ա­դա­մին ու Ե­վա­յին, Տե­րը հայտ­նեց Իր` հա­վի­տե­նա­կան դա­րե­րից ա­ռաջ նա­խագ­ծած փրկագն­ման ծրա­գիրն այն դեպ­քի հա­մար, ե­թե երբևէ ծա­գի մեղ­քը: Այդ դեպ­քում Նա կթող­նի երկ­նա­յին գա­հը, կըն­դու­նի մարդ­կա­յին մար­մին և կ­զո­հի Իր կյան­քը հա­նուն մե­ղա­վոր­նե­րի. ա­հա Աստ­ծո անձ­նա­զո­հու­թյու­նը` հա­նուն Իր ստեղ­ծած էակ­նե­րի հա­վի­տե­նա­կան բա­րօ­րու­թյան:

100


Զո­հա­բե­րա­կան ծա­ռա­յու­թյուն

ապրիլ

2

Կե­րակ­րես քաղ­ցա­ծին և բա­վա­րա­րես կա­րոտ­յա­լի կա­րիք­նե­րը, այն ժա­մա­նակ քո լույ­սը կծա­գի խա­վա­րի մեջ, և քո մթու­թյու­նը կլի­նի կե­սօր­վա պես (Ե­սա­յի 58.10)։

Հնա­րա­վո՞ր է արդ­յոք հրա­ժար­վել սե­փա­կան հե­տաքրք­րու­թյուն­նե­րից, ցան­կու­ թյուն­նե­րից ու ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից՝ հա­նուն ու­րիշ­նե­րի: Հնա­րա­վո՞ր է արդ­յոք մո­ ռա­նալ ինքդ քեզ ու սե­փա­կան պա­հանջ­մունք­նե­րը և զո­հա­բե­րել սե­փա­կան ան­ձը հա­նուն մեր­ձա­վոր­նե­րի կյան­քի: Ան­կաս­կած, հնա­րա­վո՛ր է: Զո­հա­բե­րել սե­փա­կան կյան­քը հա­նուն ու­րիշ­նե­րի` ինքն ի­րե­նից հրա­ժար­վե­լու բարձ­րա­գույն աս­տի­ճանն է: Աստ­վա­ծաշն­չի լեզ­վով` դա զո­հա­բե­րու­թյուն­նե­րի զո­հա­բե­րու­թյունն է (Ինչ­պես Երգ եր­գո­ցը Սո­ղո­մո­նի բո­լոր եր­գե­րից լա­վա­գույնն է, և Սուրբ Սր­բո­ցը` ա­մե­նա­ սուրբ վայ­րը): Ինքն ի­րե­նից հրա­ժար­վե­լը, անձ­նա­զո­հու­թյու­նը կամ ինք­նա­մո­ռա­ ցու­մը հա­տուկ է մար­դուն ար­դեն իր ծագ­մամբ. նա ստեղծ­վել է Աստ­ծո պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ: Սա­կայն, մեղք գոր­ծե­լու պա­հից սկսած, մար­դու բնույ­թը սկսեց փոխ­վել և ժա­մա­նա­կի ըն­թաց­քում այն­քան փոխ­վեց դե­պի վա­տը, որ ե­սա­սի­րու­ թյու­նը դար­ձավ նրա բնա­վո­րու­թյան գլխա­վոր գի­ծը՝ խլաց­նե­լով անձ­նա­զո­հու­թյա­ նը՝ որ­պես Աստ­ծո սի­րո հատ­կու­թյուն: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, չնա­յած մար­դու վրա ազ­դող մեղ­քի ու­ժին, նրան չի հա­ջող­վում մար­դու մեջ սպա­նել աստ­վա­ծա­յին սկիզ­ բը: Սուրբ Հո­գին, որ Քրիս­տո­սի լիու­թյամբ ու­ղարկ­վեց եր­կիր այն բա­նից հե­տո, երբ Նա զո­հա­բե­րեց Ի­րեն՝ հա­նուն մե­ղա­վո­րի բա­րօ­րու­թյան, զսպում է մեղ­քի ու­ժը և վե­րահս­կում նրա գոր­ծու­նեու­թյու­նը: Ցան­կա­ցած ա­ղետ` երկ­րա­շարժ, քաղց, հա­մա­ճա­րակ և­ այլն, ցավ ու կա­րեկ­ ցանք է ա­ռա­ջաց­նում մարդ­կանց մեջ, և նրանք ար­ձա­գան­քում են, մաս­նա­կից լի­ նում մարդ­կա­յին վշտին: Նրանք փոս­տի մի­ջո­ցով հա­գուստ, կո­շիկ, դե­ղո­րայք են ու­ղար­կում և գու­մա­րա­յին փո­խան­ցում­ներ կա­տա­րում, կիս­վում բա­րու­թյան ի­րենց խոս­քով, զո­հա­բե­րու­թյուն­ներ ա­նում կա­րի­քա­վոր­նե­րի հա­մար: Ո­մանք էլ գնում են ա­ղե­տի վայ­րե­րը, որ­պես­զի օգ­նեն՝ վե­րաց­նե­լու տա­րեր­քի կոր­ծա­նա­րար հետևանք­ նե­րը: Է­կո­լո­գիա­կան ա­ղետ­նե­րի զոհ են դառ­նում տասն­յակ և հար­յուր հա­զա­րա­վոր մար­դիկ. սա­կայն միայն դա չէ, որ մարդ­կանց մեջ ցան­կու­թյուն և պատ­րաս­տա­կա­ մու­թյուն է ա­ռա­ջաց­նում՝ նյու­թա­կան ու այլ ար­ժեք­ներ հասց­նե­լու տու­ժած­նե­րին: Ա­հա բո­լո­րո­վին էլ ոչ լիա­կա­տար ցան­կը այն դժբախ­տու­թյուն­նե­րի ու կա­րիք­նե­րի, որ­տեղ զո­հա­բե­րա­կան ծա­ռա­յու­թյուն է պա­հանջ­վում. ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյուն­ նե­րով տա­ռա­պող անձ­նա­վո­րու­թյուն­ներ, միայ­նակ ծե­րեր, հաշ­ման­դամ­ներ, հար­ բե­ցող­ներ, ան­տուն­ներ, լքված նո­րա­ծին­ներ, ա­ռանց կե­րակ­րո­ղի մնա­ցած աղ­քատ ըն­տա­նիք­ներ և­այլն: Մեղ­սա­վոր ստրկու­թյան մեջ հայտն­ված մարդ­կու­թյունն ան­թիվ-ան­հա­մար ու անն­կա­րագ­րե­լի տա­ռա­պանք­ներ է կրում: Ա­մե­նուր օգ­նու­թյան ճիչ է հնչում, ա­մե­ նուր օգ­նող ձեռք է հար­կա­վոր: Աստ­վա­ծա­շունչն ա­սում է. «Ե­րա­նի՜ նրան, որ հոգ է տա­նում աղ­քա­տի հա­մար» (Սաղ­մոս 41.1): «Մի՞­թե ես օ­րը դժվա­րու­թյամբ անց­ կաց­նո­ղի հա­մար լաց չեմ ե­ղել. հո­գիս աղ­քա­տի հա­մար չի՞ նեղ­վել» (Հոբ 30.25)։ «Ե­թե պա­տառս մե­նակ եմ կե­րել, ու որ­բը դրա­նից չի կե­րել» (Հոբ 31.17):

101


ապրիլ

3

Ես կկրեմ Հոր պա­տի­ժը

Ով սի­րում է իր ան­ձը, կորց­նե­լու է այն, իսկ ով այս աշ­խար­հում իր անձն ա­տում է, հա­վի­տե­նա­կան կյան­քի հա­մար է պա­հե­լու այն (Հով­հան­նես 12.25)։

Հա­նուն մեր­ձա­վոր­նե­րի ցան­կա­ցած տա­ռա­պանք կրե­լու պատ­րաս­տա­կա­մու­ թյուն, հրա­ժար­վել ինքդ քեզ­նից, քեզ վրա վերց­նել ու­րիշ­նե­րի մե­ղա­վո­րու­թյու­նը և դ­րա հա­մար դա­ժան պա­տիժ կրել ընդ­հուպ մինչև կյան­քից զրկվե­լը… դա խո­սում է այդ­պի­սի մարդ­կանց բա­րո­յա­կան բարձր վի­ճա­կի մա­սին և ճշ­մար­տա­պես ար­տա­ ցո­լում է Աստ­ծո սե­րը նրանց հո­գի­նե­րում: Նման ա­րարք­նե­րը միայն հիաց­մունք ու շնոր­հա­կա­լու­թյուն են ծնում Աստ­ծո հան­դեպ` մարդ­կանց վրա ու­նե­ցած Նրա ազ­ դե­ցու­թյան հա­մար: Եվ միայն Աստ­ված գի­տի, թե մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ անձ­նա­զո­հու­թյան հո­գի ու­նե­ցող որ­քա՜ն այդ­պի­սի մար­դիկ են ե­ղել: «Սե­ղա­նա­պետ (պա­լա­տա­կան հին Ռու­սիա­յում, ով ծա­ռա­յում էր իշ­խա­նա­ կան կամ թա­գա­վո­րա­կան սե­ղա­նին) Ժել­յա­բուժս­կին այն­պի­սի հան­ցան­քի մեջ է հայտնվում, որն, ըստ ար­դա­րա­դա­տու­թյան, ար­ժա­նի էր հա­սա­րա­կա­կան պատ­ժի և­աք­սո­րի, ին­չին և դա­տա­պար­տում է նրան զին­վո­րա­կան դա­տա­րա­նը: Տի­րա­կալ Պետ­րոս Մե­ծը հաս­տա­տում է այդ դա­տավ­ճի­ռը: Մե­ղադր­յա­լի որ­դին, ե­րի­տա­սարդ և­երևե­լի մի անձ­նա­վո­րու­թյուն, ի­մա­նա­լով այդ դա­տավճ­ռի մա­սին, ընկ­նում է տի­ րա­կա­լի ոտ­քե­րը, երբ նա դուրս էր գա­լիս պա­լա­տից, և­ ար­ցունքն աչ­քե­րին ա­ղա­ ղա­կում. — Ձե՜րդ վե­հա­փա­ռու­թյուն, չեմ հա­մար­ձակ­վում ա­ղեր­սել ձեզ, գան­գատ­վել դա­ տավճ­ռից, որ սահ­մա­նել է դա­տա­րա­նը հորս հան­դեպ: Ես գի­տեմ, որ դա է միակ ար­դա­րա­դա­տու­թյու­նը, սա­կայն ես խնդրում եմ միայն քո գթասր­տու­թյու­նը` իմ հոր հան­ցան­քը և պա­տի­ժը, ո­րին ար­ժա­նա­ցել է, դնել իմ վրա: Իր ծե­րու­թյան ու թու­լու­թյան պատ­ճա­ռով նա չի կա­րող դի­մա­նալ այդ պատ­ժին: Իսկ ես ե­րի­տա­սարդ եմ ու ա­ռողջ, ա­վե­լի հեշտ կդի­մա­նամ և դ­րա­նով կվճա­րեմ իմ ծննդյան հա­մար: Եվ այս ձևով, չխախ­տե­լով քո ար­դա­րա­դա­տու­թյու­նը, կփրկեմ նաև իմ մո­րը, ով չի կա­րող դի­մա­նալ ա­մուս­նուց զրկվե­լու այդ­քան դա­ռը վշտին: Իսկ իմ ան­չա­փա­հաս եղ­բայր­նե­րին ու քույ­րե­րին կա­զա­տեմ ան­տա­նե­լի որ­բու­թյու­նից ու մեր ամ­բողջ ցե­ ղի ան­պատ­վու­թյու­նից: Պետ­րո­սը, հուզ­վե­լով ու ցնցվե­լով որ­դիա­կան այդ նուրբ սի­րուց, բարձ­րաց­րեց նրան ու համ­բու­րե­լով ա­սաց. — Հա­նուն այն­պի­սի որ­դու ծնուն­դի, ինչ­պի­սին դու ես, նե­րում եմ քո հո­րը և վե­ րա­դարձ­նում նրան իր ըն­տա­նի­քին: Իսկ քեզ պարգևատ­րում եմ նրա դիր­քով ու պաշ­տո­նով՝ հու­սա­լով, որ ա­վե­լի լավ կկա­տա­րես այդ պաշ­տո­նը, քան քո հայ­րը» (Ի. Սուդ­նի­կո­վա): Ինք­նա­մերժ­ման նման ա­րարք­նե­րը, հատ­կա­պես ե­թե դրանք կա­տա­րում են Աստ­ծուն մա­սամբ կամ բո­լո­րո­վին չճա­նա­չող մար­դիկ, կա­րող են հար­ցեր ա­ռա­ ջաց­նել մեր մեջ` ի՞նչ դրդա­պատ­ճառ­նե­րով կամ մղում­նե­րով են շարժ­վում այդ մար­դիկ՝ կա­տա­րե­լով նման ա­րարք­ներ: Մի­գու­ցե, նրանք ցան­կա­նում են փա­ռա­վո­ րե՞լ ի­րենց: Մեզ տրված չէ դա ի­մա­նալ: Մարդ­կանց ա­րարք­նե­րի դրդա­պատ­ճառ­նե­ րը դա­տե­լը Աստ­ծո գործն է, և Նա է տա­լիս նման գոր­ծե­րի գնա­հա­տա­կա­նը: 102


ապրիլ

Բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի հոր անձ­նա­զո­հու­թյու­նը – մաս 1

4

Դու ես Տեր Աստ­վա­ծը, որ ընտ­րե­ցիր Աբ­րա­մին ու նրան հա­նե­ցիր քաղ­դեա­ցի­նե­րի Ու­րից և նրա ա­նու­նը Աբ­րա­համ դրե­ցիր։ Եվ նրա սիր­տը հա­վա­տա­րիմ գտար Քո ա­ռաջ և նրա հետ ուխտ ա­րե­ցիր (Նեե­միա 9.7-8):

Աբ­րա­հա­մը` Աստ­ծո ընտ­րած ժո­ղովր­դի հայրն ու տոհ­մա­պե­տը, բո­լոր հա­վա­ տաց­յալ­նե­րի հայ­րը, լցված էր անձ­նա­զո­հու­թյան հո­գով: Աստ­ված հայտն­վեց Աբ­ րա­հա­մին, երբ նա ապ­րում էր քաղ­դեա­կան Ուր քա­ղա­քում: Այդ քա­ղա­քում կռա­ պաշ­տու­թյան խա­վարն էր թա­գա­վո­րում: Աստ­ված հայտն­վեց, որ­պես­զի նրա վրա ա­ռանձ­նա­հա­տուկ պատ­մա­կան` տիե­զե­րա­կան ծա­վա­լի ա­ռա­քե­լու­թյուն դնի: Աստ­ծո ծրագ­րի հա­մա­ձայն՝ Աբ­րա­հա­մը պետք է թող­ներ այդ հե­թա­նո­սա­կան քա­ղա­քը, տե­ղա­փոխ­վեր Քա­նան և թա­փա­ռա­կան կեն­սաձև վա­րեր՝ զբաղ­վե­լով ա­նաս­նա­պա­հու­թյամբ ու չու­նե­նա­լով մշտա­կան բնա­կու­թյան վայր: Այդ ժա­մա­ նակ­նե­րում թող­նել քա­ղա­քա­կիրթ քա­ղաքն՝ իր լիո­վին հար­մա­րա­վետ կեն­սաձևով և բռ­նել ան­հայ­տու­թյան ու­ղի­նե­րը, ապ­րել վրան­նե­րում և­ ա­նիվ­նե­րի վրա, որ­պես «օ­տար­ներ և պան­դուխտ­ներ», այն մարդ­կանց հա­մար չէր, ով­քեր անձ­նա­զո­հու­ թյան հո­գի չու­նեին: Վ­տանգ­նե­րի ու զրկանք­նե­րի կյան­քը, ան­հար­մա­րու­թյուն­նե­րի և­ ան­դուլ տագ­նապ­նե­րի ու վա­խե­րի կյանքն այն մարդ­կանց հա­մար չէ, ով­քեր զուրկ են քա­ջու­թյու­նից, վճռա­կա­նու­թյու­նից ու վստա­հու­թյու­նից: Սա­կայն Աբ­րա­ հա­մը հա­վա­տաց­յալ անձ­նա­վո­րու­թյուն էր, և Աստ­ծո հայտն­վե­լը նրա կյան­քում մե­ ծա­գույն, բա­ցա­ռիկ ա­ռա­վե­լու­թյուն էր նրա հա­մար: Դա բա­վա­կա­նա­չափ գնա­հա­ տե­լու հա­մար ժա­մա­նակ է հար­կա­վոր: Ընդ ո­րում, գի­տակ­ցել Աստ­ծո կող­մից իր վրա դրված այդ ա­ռա­քե­լու­թյան հսկա­յա­կան նշա­նա­կու­թյու­նը և կարևո­րու­թյու­նը հնա­րա­վոր էր միայն հա­վա­տով, իսկ Աբ­րա­համն ու­ներ այդ հա­վատ­քը, ո­րով­հետև նա, ա­ռաք­յա­լի վկա­յու­թյամբ, հնա­զանդ­վեց (ընդ ո­րում, հնա­զանդ­վեց ան­վե­րա­ պա­հո­րեն – ծա­նո­թու­թյուն հե­ղի­նա­կի), երբ կանչ­վեց գնա­լու այն տե­ղը, որն իբրև ժա­ռան­գու­թյուն էր ստա­նա­լու։ Նա ե­լավ գնաց՝ ա­ռանց ի­մա­նա­լու, թե ո՛ւր է գնում (Եբ­րա­յե­ցի­նե­րին 11.8)։ Աբ­րա­հա­մի հա­մար ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­ներ այս ամ­բողջ աշ­խարհն իր ու­ նայ­նու­թյամբ ու ա­նընդ­հատ «հող­մե­րի հետևից ընկ­նե­լու» մրցա­վազ­քով, քա­նի որ խոս­քը մեծ Աստ­ծուն, տիե­զեր­քի Տի­րա­կա­լին հնա­զանդ­վե­լու մա­սին էր: Նա, ով այս կյանքն ու­նայ­նու­թյուն ու աղբ էր հա­մա­րում, իսկ ի­րեն` «հող ու մո­խիր», և ա­մեն ինչ՝ վնաս՝ Աստ­ծո կամ­քի «գե­րա­զանց գի­տու­թյան» և­ այն կա­տա­րե­լու հա­մար, պատ­րաստ էր հրա­ժար­վել այդ ան­ցո­ղիկ աշ­խար­հի երևու­թա­կան բա­րիք­նե­րից, միայն թե դա հա­մա­պա­տաս­խա­նի Տի­րոջ հա­վեր­ժա­կան դի­տա­վո­րու­թյուն­նե­րին ու ծրագ­րին: Աբ­րա­հա­մը թեթևո­րեն և­ ան­խոս թո­ղեց քա­ղա­քա­կիրթ աշ­խարհն ու գնաց իր հա­վա­տա­րիմ, ան­փո­փոխ ու ճշմա­րիտ կյան­քի Տի­րա­կա­լի և սի­րո Աղբ­ յու­րի հետևից: Ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նեն այս աշ­խար­հի բո­լոր, այս­պես կոչ­ված, գան­ձե­րը ճշմա­րիտ Գան­ձի և թան­կա­գին Մար­գար­տի`­Տի­րոջ, մեր Փրկ­չի հա­մե­ մատ:

103


ապրիլ

5

Բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի հոր անձ­նա­զո­հու­թյու­նը – մաս 2

Հա­վա­տով Աբ­րա­համն Ի­սա­հա­կին զոհ մա­տու­ցեց, երբ փորձ­վեց. նա, որ խոս­տումն ըն­դու­նել էր, իր միակ որ­դուն զոհ մա­տու­ցեց… Աբ­րա­հա­մը մտա­ծեց, որ Աստ­ված կա­րող է Ի­սա­հա­կին մե­ռել­նե­րից էլ հա­րու­թյուն տալ, ուս­տի նա հետ ստա­ցավ իր որ­դուն (Եբ­րա­յե­ցի­նե­րին 11.17,19)։

Կ­յան­քի բո­լոր ի­րա­վի­ճակ­նե­րում Աբ­րա­համն ան­փո­փոխ կեր­պով ճշմա­րիտ անձ­ նա­զո­հու­թյուն էր դրսևո­րում: Ու­րիշ­նե­րի հե­տաքրք­րու­թյուն­ներն ու կա­րիք­նե­րը նա ա­ռա­ջին տե­ղում էր դնում` ա­վե­լի բարձր, քան իր սե­փա­կա­նը: Հի­շեք, թե ինչ­պես վար­վեց նա, երբ իր հո­տի հո­վիվ­նե­րի և Ղով­տի հո­տի հո­վիվ­նե­րի միջև միան­գա­ մայն լուրջ վեճ բռնկվեց ա­րո­տա­վայ­րի՜ պատ­ճա­ռով: Աբ­րա­համն այդ ժա­մա­նակ իր ազ­գա­կա­նին ա­սաց. «Ին­չո՞ւ պետք է մենք վի­ճենք: Ա­րո­տա­վայ­րի պատ­ճա­ռո՞վ: Մի՞­թե հո­ղե­րը քիչ են: Ա­հա նա ամ­բող­ջո­վին քո առջև է: Ընտ­րի՛ր: Եվ մենք կբա­ ժան­վենք, միայն թե կա­րիք չկա վի­ճա­բա­նե­լու: Ե­թե դու ձախ գնաս, ես աջ կգնամ: Ե­թե դու աջ գնաս, ես ձախ կգնամ: Ա­հա՜ ամ­բող­ջը»: Աբ­րա­համն իր հա­մար շահ չէր ո­րո­նում: Ու թեև նա բո­լոր ա­ռում­նե­րով ընտ­րե­լու ի­րա­վունք ու­ներ, չօգտ­վեց դրա­նից, այլ Ղով­տին ա­ռա­ջար­կեց ընտ­րու­թյան ի­րա­վուն­քը` «ընտ­րի՛ր այն ա­րո­ տա­վայ­րը, ո­րը քեզ դուր է գա­լիս, իսկ վա­տը թող մնա ինձ»: Այս­պի­սի ա­րար­քի ըն­ դու­նակ է միայն նա, ում հա­տուկ է անձ­նա­զո­հու­թյան հո­գին, ով իր շա­հերն ա­մե­նից բարձր չի դա­սում, և­ով պատ­րաստ է գնալ զի­ջում­նե­րի ու զո­հա­բե­րու­թյան՝ հա­նուն ու­րիշ­նե­րի շա­հե­րի ու բա­րօ­րու­թյան: Սա­կայն բա­րո­յա­կան ա­ռու­մով չգե­րա­զանց­ված անձ­նու­րա­ցու­թյան և­ ինք­նա­զո­ հա­բեր­ման ա­րար­քը Աբ­րա­հա­մը դրսևո­րեց այն ժա­մա­նակ, երբ Տե­րը նրան ա­սաց. «Աբ­րա­հա՛մ»։ Նա ար­ձա­գան­քեց. «Ա­հա՛ ես»։ Աստ­ված ա­սաց. «Վերց­րո՛ւ քո սի­րած միակ որ­դուն՝ Ի­սա­հա­կին, գնա՛ Մո­րիա­յի եր­կի­րը և­ ող­ջա­կե՛զ ա­րա նրան այն սա­ րե­րից մե­կի վրա, որ քեզ կա­սեմ» (Ծնն­դոց 22.1-2): Սուրբ Գիր­քը խիստ և հա­կիրճ, ա­ռանց որևէ ա­վե­լորդ բա­ռի, ներ­կա­յաց­նում է Աստ­ծո այդ ան­նա­խա­դեպ հրա­ հան­գը: Աստ­վա­ծաշնչ­յան տա­րեգ­րու­թյան շրջա­նակ­նե­րից դուրս են մնում բո­լոր հո­գե­ցունց տա­ռա­պանք­նե­րը, մինչև վերջ հո­գին ճնշող կաս­կած­նե­րը, հո­գին, հո­ գե­կանն ու մար­մի­նը ցնցող չար գայ­թակ­ղու­թյուն­նե­րը, ողջ էու­թյու­նը տան­ջա­լիո­ րեն բզկտող դա­ժան տա­տա­նում­նե­րը… բո­լո­րը, բո­լո­րը դուրս են մնում աստ­վա­ծա­ շնչյան պատ­մու­թյու­նից: Աբ­րա­հա­մը շփո­թու­թյան մեջ էր, կաս­կած­նե­րը կրծում էին նրա հո­գին… Ող­ջա­կեզ ա­նել սի­րե­լի զա­վա­կի՞ն… ինչ­պե՞ս կա­րե­լի է նման բան… Զո­հա­բե­րել նրան, ում Աստ­ված Ի՞նքն էր պարգևել հրա­շա­լի կեր­պով… Մի՞­թե հնա­ րա­վոր է այդ­պի­սի բան: Եվ ին­չո՞ւ: Ի՞նչ նպա­տա­կով: Ամ­բողջ գի­շեր Աբ­րա­համն ա­ղեր­սում էր Աստ­ծուն, որ այ­ցե­լի ի­րեն և պար­զա­բա­նի այդ­պի­սի զո­հա­բե­րու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Ա­վաղ, Աստ­ված լռում էր: Եվ միակ բա­նը, որ օգ­նում էր Աբ­ րա­հա­մին այդ խորհր­դա­վոր պայ­քա­րում, որ­պես­զի Ի­սա­հա­կին զո­հա­բե­րե­լու վճիռ կա­յաց­նի, հա­վեր­ժա­կան Աստ­ծո խոսքն էր, որ «Աստ­ված կա­րող է Ի­սա­հա­կին մե­ ռել­նե­րից էլ հա­րու­թյուն տալ»: Ա­հա՜ հա­վա­տը: Ա­հա՜ բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի հոր անձ­նու­րա­ցու­թյու­նը: Ա­հա՜ նրա սերն Աստ­ծո հան­դեպ և հ­նա­զան­դու­թյու­նը Նրա խոս­քին: 104


Անձ­նու­րաց մար­դը

ապրիլ

6

Շատ ա­ռա­ջին­ներ վեր­ջին­ներ կլի­նեն, իսկ վեր­ջին­նե­րը՝ ա­ռա­ջին­ներ (Մատ­թեոս 19.30)։

Անձ­նու­րաց մար­դուն խորթ է ե­սա­սի­րու­թյան հո­գին՝ իր ա­մե­նա­տար­բեր դրսևո­ րում­նե­րով, և նա չի խրա­խու­սում հո­գու մեջ ա­մեն բա­րի ու սուրբ բան կոր­ծա­նող այդ երևույ­թը: Այդ­պի­սի մար­դը զգա­յուն չէ թու­նա­վոր քննա­դա­տու­թյան հան­դեպ: Նա չի վի­րա­վոր­վում, երբ ան­գի­տակ­ցա­բար ու­շադ­րու­թյան չեն ար­ժա­նաց­նում ի­րեն: Նա չի ձգտում հաղ­թող լի­նել կար­ծիք­նե­րի ա­զատ փո­խա­նա­կում­նե­րի ժա­ մա­նակ, ան­կախ նրա­նից՝ նեղ է զրույ­ցի մաս­նա­կից­նե­րի շրջա­նա­կը, թե լայն: Սա­ կայն նա կտրա­կա­նա­պես դեմ է այն բա­նին, որ որևէ մե­կը ձոն հղի իր հաս­ցեին, ո­րով­հետև դա վի­րա­վո­րա­կան է իր հա­մար, և նման քայ­լե­րը նվաս­տաց­նում են իր ար­ժա­նիք­նե­րը: Նման դեպ­քե­րում այդ մար­դու ար­ձա­գան­քը նման «գոր­ծո­ղու­թյուն­ նե­րին» ևս կ­լի­նի ան­սո­վոր, եր­բեմն` ան­կան­խա­տե­սե­լի: Ռուս նշա­նա­վոր գրող Մաք­սիմ Գոր­կին ու­ներ բնա­վո­րու­թյան մի գիծ, որն ան­մի­ ջա­կա­նո­րեն վե­րա­բե­րում է մեր թե­մա­յին: Նա չէր սի­րում, երբ որևէ մե­կը գրա­ռում էր իր կար­ծի­քը կամ մտո­րում­նե­րը: Կ. Չու­կովս­կին հի­շում է. «Մի ան­գամ Գոր­կին, նկա­տե­լով, որ իմ ձեռ­քին մա­տիտ կա և ես պատ­րաստ­վում եմ գրի առ­նել իր խոս­ քե­րը սե­րունդ­նե­րի հա­մար, մո­տե­ցավ ինձ և դժ­գոհ տո­նով ա­սաց. «Ես ինքս էլ կա­ րո­ղա­նում եմ քի­չու­միչ գրել: Ե­թե որևէ բա­նի կա­րիք լի­նի, ես ինքս ինչ-որ կերպ կգրեմ»: Ես պատ­րաստ էի գետ­նի տակն անց­նել և միայն տա­սը տա­րի անց թեթև շունչ քա­շե­ցի՝ ի­մա­նա­լով, որ նման դեպ­քե­րում Ա­լեք­սեյ Մաք­սի­մո­վի­չը միայն ինձ վրա չէ, որ հար­ձակ­վում էր: Նրա ըն­տա­նի­քում եր­կար ժա­մա­նակ ապ­րում էր գե­ղան­կա­րիչ Ի. Ռա­կիտս­կին, ով հա­մեստ, պար­զա­սիրտ, լռակ­յաց անձ­նա­վո­րու­թյուն էր, միշտ պատ­րաստ ծա­ռա­յե­լու: Այդ Ռա­կիտս­կին (կամ, ինչ­պես նրան ըն­տա­նի­քում ան­վա­ նում էին, Սո­լո­վե­յը) շատ ման­րա­մասն օ­րա­գիր էր պա­հում, որ­տեղ գրա­ռում էր Գոր­ կու խոս­քե­րը տար­բեր գրքե­րի, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, մարդ­կանց ու երևույթ­նե­րի մա­սին: Նրա մոտ մի քա­նի այդ­պի­սի թան­կար­ժեք տետր էր հա­վաք­վել: Մի ան­գամ մտնե­լով Ռա­կիտս­կու սեն­յա­կը և նրա մոտ տես­նե­լով այդ տետ­րե­րը՝ Գոր­կին դժգոհ տո­նով պա­հան­ջեց, որ նա ան­մի­ջա­պես վա­ռա­րա­նը նե­տի դրանք: Եվ Ռա­կիտս­կին, հո­գե­կան տան­ջա­լի ցավ զգա­լով, ան­խոս են­թարկ­վեց Ա­լեք­սեյ Մաք­սի­մո­վի­չի պա­հան­ջին՝ հաս­կա­նա­լով, որ այս­տեղ հար­ցը կա­մա­կո­րու­թյու­նը չէ։ Գոր­կին սկզբուն­քո­րեն չի ցան­կա­նում հան­դես գալ գու­շա­կի դե­րում, ում խոս­քե­րը գրառ­վում են որ­պես խրատ՝ գա­լիք դա­րե­րի հա­մար («Ժա­մա­նա­կա­կից­ներ»): Մեր մե­ղա­վոր, նող­կա­լի, գա­ճաճ ես-ը ծա­րա­վի է, որ ցան­կա­ցած ե­ղա­նա­կով մե­ ծա­րեն ու հաս­տա­տեն ի­րեն, ո­րով­հետև անձ­նու­րա­ցու­թյան հո­գին բա­ցար­ձա­կա­ պես խորթ է նրան: «Ով իր ան­ձը բարձ­րաց­նի, կխո­նար­հեց­վի, և­ ով իր ան­ձը խո­ նար­հեց­նի, կբարձ­րաց­վի» (Մատ­թեոս 23.12)։

105


ապրիլ

7

Թա­տե­րա­կա­նաց­ված կուռք

Գի­տեմ, որ իմ մեջ, այ­սինքն՝ իմ մարմ­նում, բա­րի բան չի բնակ­վում, քա­նի որ իմ մեջ ցան­կա­նա­լը կա, բայց բա­րին գոր­ծե­լու կա­րո­ղու­թյու­նը չեմ գտնում (Հռո­մեա­ցի­նե­ րին 7.18)։

Մեր մո­լո­րա­կի բնա­կիչ­ներն ի­րենց հպարտ ու ե­սա­սի­րա­կան ես-ի` թա­տե­րա­կա­ նաց­ված բռնա­կա­լա­կան կուռ­քի խղճուկ ստրուկ­ներն են: Կուռք, ո­րին ջա­նա­սի­րա­ բար ծա­ռա­յում են և­ան­շե­ղո­րեն կա­տա­րում նրա կամ­քը: Իս­պա­նա­ցի նշա­նա­վոր գե­ղան­կա­րիչ Սալ­վա­դոր Դա­լին, ով «ի­րեն հան­ճար էր հա­մա­րում և հե­տաքրքր­վում էր միայն իր սե­փա­կան ան­ձով», գրում է. «Ես շատ եմ հո­գում իմ ա­ռող­ջու­թյան մա­սին և ա­մեն հնա­րա­վորն ա­նում, որ պահ­պա­նեմ կյան­քը աշ­խար­հի ա­մե­նան­շա­նա­վոր գի­տակ­ցու­թյան, այ­սինքն` իմ մեջ»: «Ա­մեն ա­ռա­վոտ արթ­նա­նա­լով՝ ես մե­ծա­գույն բա­վա­կա­նու­թյուն եմ զգում… դա Սալ­վա­դոր Դա­լին լի­նե­լու բա­վա­կա­նու­թյունն է, և լիա­կա­տար հիաց­մուն­քի մեջ ես ինձ հարց եմ տա­լիս` այժմ նա` հենց այդ Սալ­վա­դոր Դա­լին, ու­րիշ ի՞նչ հրաշք­նե­րով կզար­մաց­նի աշ­խար­հին: Եվ յու­րա­քանչ­յուր նոր օր­վա հետ ինձ հա­մար ա­վե­լի ու ա­վե­լի դժվար է հաս­կա­նալ, թե ինչ­պե՞ս կա­րող են ապ­րել ու­րիշ­նե­րը, ե­թե նրանք եր­ջան­կու­թյուն չեն ու­նե­ցել ծնվել որ­պես… Սալ­վա­դոր Դա­լի» (Գ. Գաև): Ո­րոշ մար­դիկ այն կար­ծի­քին են, որ Դա­լիի ե­սա­կենտ­րո­նու­թյու­նը բա­ցա­հայ­տո­ րեն ախ­տա­բա­նա­կան բնույթ է կրում: Թող այդ­պես լի­նի, սա­կայն դեռևս պետք է հաս­նել այդ վի­ճա­կին: Ան­բա­րո­յա­կա­նու­թյան ինչ­պի­սի՜ ցածր մա­կար­դա­կի պետք է իջ­նենք, որ­պես­զի մեզ­նից հե­ռաց­նենք, ա­զատ­վենք այն հիաս­քանչ, անկրկ­նե­լի կա­տա­րե­լու­թյու­նից, հենց սկզբից մեր մեջ դրված Աստ­ծո պատ­կե­րի ու նմա­նու­ թյան գե­ղեց­կու­թյու­նից: Ե­սա­սի­րու­թյու­նը Ե­դե­մի բնա­կիչ­նե­րի բա­րո­յա­կա­նու­թյան մի մա­սը չէր: Մարդ­կա­յին հո­գի­նե­րում նա իր բույ­նը հյու­սեց այն ժա­մա­նակ, երբ մեր նա­խած­նող­նե­րը, ու­շադ­րու­թյուն չդարձ­նե­լով հրեշ­տակ­նե­րի խոր­հուրդ­նե­րին ու նա­խազ­գու­շա­ցում­նե­րին, ճա­կա­տագ­րա­կան շփման մեջ մտան ե­սաի­րու­թյունն ու փա­ռա­սի­րու­թյու­նը սկզբնա­վո­րո­ղի հետ: Այդ շփու­մը՝ ըն­կած քե­րով­բեի հետ, ա­նեծ­քի վե­րած­վեց մեր նա­խած­նող­նե­րի ու նրանց բո­լոր սե­րունդ­նե­րի հա­մար: Այդ ժա­մա­նակ օ­ձը` Ա­րուս­յա­կի միջ­նոր­դը, չա­րի ու բա­րու գի­տու­թյան ծա­ռի մոտ խո­ րա­ման­կո­րեն հո­րին­ված փաս­տարկ­նե­րով այն միտ­քը ներշն­չեց մեր նա­խա­մո­րը, որ Աստ­ված ինք­նա­սեր և փա­ռա­սեր Կա­ռա­վա­րիչ է, Ով թաքց­նում է գաղտ­նիք­ներն Իր ստեղ­ծած էակ­նե­րից: Ինչ­պես նաև չի ցան­կա­նում, որ նրանք կա­տա­րե­լա­գործ­ վեն և հաս­նեն զար­գաց­ման բարձ­րա­գույն աս­տի­ճա­նի. ա­հա թե ին­չու նրանք այդ­ քան խղճուկ են ու սահ­մա­նա­փակ: Իսկ դրան կա­րե­լի է հաս­նել, ե­թե հա­կա­ռակ­վեն բա­րու և չա­րի գի­տու­թյան ծա­ռի պտուղ­ներն ու­տե­լու ար­գել­քին: Դրա­նով ի­րենք մուտք կու­նե­նան ա­ներևա­կա­յե­լի գաղտ­նիք­նե­րի ու ի­մաս­տու­թյան չլսված գան­ ձե­րի ո­լոր­տը: Եվ մեր նա­խած­նող­ներն ա­կան­ջա­լուր ե­ղան այդ կեղ­ծի­քին ու խա­ բեու­թյա­նը, իսկ Աստ­ծո հե­ղի­նա­կու­թյու­նը ոտ­նա­հար­վեց, մեր ես-ը ա­վե­լի բարձր դաս­վեց Աստ­ծուց: Այդ ժա­մա­նա­կից ի վեր ե­սա­սի­րու­թյունն իշ­խում է մար­դու կեն­ սա­գոր­ծու­նեու­թյան բո­լոր բնա­գա­վառ­նե­րում: «Գի­տեմ, որ իմ մեջ, այ­սինքն՝ իմ մարմ­նում, բա­րի բան չի բնակ­վում» (Հռո­մեա­ցի­նե­րին 7.18): 106


«Տեր Հի­սուս Քրիս­տո­սի մի­ջո­ցով»

ապրիլ

8

Քո ծա­ռա­յին պա­հի՛ր ամ­բար­տա­վան մեղ­քե­րից, որ իշ­խա­նու­թյուն չու­նե­նան ինձ վրա. այն ժա­մա­նակ ա­նա­րատ կլի­նեմ և մա­քուր կլի­նեմ մեծ ա­նօ­րե­նու­թյու­նից (Սաղ­մոս­ներ 19.13)։

Մեր վի­ճա­կը` մեր ե­սա­սի­րա­կան, մե­ղա­վոր ես-ի ստրկա­կան վի­ճա­կը Պո­ղոս ա­ռաք­յալն ան­վա­նել է ա­ղե­տա­լի: «Ես ի՜նչ թշվառ մարդ եմ. մահ­վան դա­տա­ պարտ­ված այս մարմ­նից ո՞վ կա­զա­տի ինձ։ Աստ­ծուց շնոր­հա­կալ եմ մեր Տեր Հի­ սուս Քրիս­տո­սի մի­ջո­ցով» (Հռո­մեա­ցի­նե­րին 7.24-25)։ Ե­սա­յի մար­գա­րեն այս­պես է փո­խան­ցում այդ վեհ և հան­դի­սա­վոր ճշմար­տու­թյու­նը. «Մի՞­թե հզո­րից կվերց­վի ա­վա­րը, կամ հաղ­թո­ղի գեր­յա­լը կա­զա­տագր­վի՞»։ Ո­րով­հետև այս­պես է ա­սում Տե­ րը. «Ա­յո՛, հզո­րի գեր­յալն էլ կա­զատ­վի, և բռ­նա­կա­լի ա­վարն էլ կվերց­վի։ Քեզ հետ վի­ճող­նե­րի հետ Ես Ինքս կվի­ճեմ և քո որ­դի­նե­րին Ե՛ս կփրկեմ» (Ե­սա­յիա 49.24-25)։ Քրիս­տո­սը երկ­րի վրա պայ­քա­րեց չա­րի ու­ժե­րի դեմ և հաղ­թեց նրանց այդ դա­ ժան մար­տում: Եվ Նա յու­րաք­նաչ­յուր մար­դու օգ­նու­թյուն է ե­րաշ­խա­վո­րում սե­փա­ կան ես-ի դեմ պայ­քա­րում: Գող­գո­թա­յի խա­չի մա­հը ի­րա­վունք և­ իշ­խա­նու­թյուն տվեց Քրիս­տո­սին եր­կիր ու­ղար­կե­լու «ու­րիշ Մ­խի­թա­րի­չի»` Սուրբ Հո­գուն, Ով Ին­ քը կպայ­քա­րի մեր հո­գու հա­կա­ռա­կոր­դի ու բռնա­կա­լի դեմ, ե­թե մենք թույլ տանք Նրան կա­տա­րե­լու լիա­կա­տար փո­փո­խու­թյու­նը` վե­րից ծնուն­դը մեր հո­գում: Հենց Նա է ի­րա­կա­նաց­նում Քրիս­տո­սի զո­հա­բե­րու­թյան ու հաղ­թա­նա­կի արդ­յունք­նե­րը մեր մեջ՝ ա­զա­տե­լով մե­ղա­վոր, հպարտ ես-ի բռնա­կա­լու­թյու­նից: Տի­տա­նա­կան պայ­քար է ըն­թա­նում յու­րա­քանչ­յուր հո­գու հա­մար, և յու­րա­քանչ­ յուր մարդ կա­րող է հա­ջո­ղու­թյուն ու­նե­նալ այդ պայ­քա­րում, ե­թե օգ­նու­թյան դի­մի Աստ­ծուն և­ իր հո­գու տա­ճա­րը հանձ­նի Սուրբ Հո­գու լիա­կա­տար իշ­խա­նու­թյանն ու սե­փա­կա­նու­թյա­նը. այն­պես, ինչ­պես աս­վում է Աստ­վա­ծաշն­չում. «Թող Իմ պահ­ պա­նու­թյա­նը կառ­չի, Ինձ հետ խա­ղա­ղու­թյուն ա­նի, խա­ղա­ղու­թյուն ա­նի Ինձ հետ» (Ե­սա­յի 27.5)։ Վե­րից ծնուն­դը պար­տա­դիր պետք է տե­ղի ու­նե­նա մեր հո­գում: Հա­կա­ռակ դեպ­ քում մենք չենք կա­րող ո՛չ տես­նել Աստ­ծո թա­գա­վո­րու­թյու­նը և­ո՛չ էլ մտնել այն­տեղ: Վե­րից ծնուն­դը մար­դու բնա­վո­րու­թյան ծնունդն է երկ­նա­յի­նի նմա­նու­թյամբ, ո­րի մեջ չկա ե­սա­սի­րու­թյուն։ Այդ դեպ­քում մար­դը դառ­նում է անձ­նա­զոհ և պատ­րաստ է հա­նուն ու­րի­շի, հա­նուն մեր­ձա­վո­րի բա­րօ­րու­թյան ու շա­հե­րի զո­հա­բե­րե­լու ա­մեն ինչ, ան­գամ սե­փա­կան կյան­քը:

107


ապրիլ

9

«Թող ու­րա­նա ինքն ի­րեն»

Այդ ժա­մա­նակ Հի­սուսն իր ա­շա­կերտ­նե­րին ա­սաց. «Ե­թե մե­կը կա­մե­նում է Իմ հետևից գալ, թող ու­րա­նա ինքն ի­րեն, վերց­նի իր խա­չը և գա Իմ հետևից» (Մատ­ թեոս 16.24)։

Երբ Տե­րը մեր հո­գին ա­զա­տագ­րի հպար­տու­թյու­նից ու ե­սա­սի­րու­թյու­նից, մենք ե­րա­նե­լի վի­ճա­կի մեջ կլի­նենք, ո­րով­հետև ա­զա­տագր­վել ենք մեր ինք­նա­սեր ես-ի ճնշող տի­րա­պե­տու­թյու­նից: Այդ ժա­մա­նակ մենք փառք չենք ո­րո­նի, չենք ընկ­նի այս աշ­խար­հի պատ­րանք­նե­րի ու տե­սիլք­նե­րի հետևից, մենք կա­խարդ­ված ու կապ­ված չենք լի­նի երկ­րա­յին այս կար­ճատև կյան­քի «ա­ռա­վե­լու­թյուն­նե­րով» ու «մե­նաշ­նորհ­նե­րով»: «Մար­դու ճշմա­րիտ ար­ժեքն ա­ռա­ջին հեր­թին ո­րոշ­վում է նրա­նով, թե ինչ աս­տի­ ճա­նի և­ին­չով կա­րող է նա ա­զա­տագր­վել սե­փա­կան ես-ից», - ա­սել է Ա. Էյնշ­տեյ­նը: «Ա­զա­տու­թյու­նը սե­փա­կան ես-ից՝ մեծ ֆի­զի­կո­սի հա­մար նշա­նա­կում է ա­զա­ տու­թյուն ե­սա­սի­րա­կան մղում­նե­րից»: «Էյնշ­տեյնն իր ե­կա­մուտ­նե­րի մեծ մա­սը բա­ժա­նում էր ըն­կեր­նե­րին ու ծա­նոթ­նե­րին, իսկ եր­բեմն` բո­լո­րո­վին ան­ծա­նոթ մարդ­կանց, ով­քեր տար­բեր պատ­ճառ­նե­րով դրա­մի կա­րիք ու­նե­նին կամ հա­վաս­ տիաց­նում էին, որ կա­րիք ու­նեն… նա գի­տակ­ցա­բար սահ­մա­նա­փա­կում էր իր պա­ հանջ­մունք­նե­րը… «Ինձ հա­մար շատ ա­վե­լի մեծ բա­վա­կա­նու­թյուն է տա­լը, քան վերց­նե­լը, - գրում է Էյնշ­տեյնն իր ըն­կե­րո­ջը` նո­բել­յան մրցա­նա­կի դափ­նե­կիր Մ. Բոռ­նին: - Ես եր­բեք ինձ կարևոր անձ­նա­վո­րու­թյուն չեմ հա­մա­րել… Ես շատ այդ­պի­սի մարդ­կանց գի­ տեմ և­ոչ մի կերպ չեմ կա­րո­ղա­նում հաս­կա­նալ, թե ին­չո՞ւ են հենց ինձ­նից ինչ-որ կուռք սար­քում»… «Էյնշ­տեյ­նի մեջ բո­լո­րո­վին բա­ցա­կա­յում էր փա­ռա­սի­րու­թյու­նը: Նա եր­բեք փառ­քի չէր ձգտում» (Գ. Գաև): «Խե­լա­միտ չեմ հա­մա­րում պաշտ­պա­նել իմ աշ­խա­տան­քի արդ­յունք­ներն այն­պես, կար­ծես նրանք իմ անձ­նա­կան «սե­փա­ կա­նու­թյունն» են» (Խոս­քը վե­րա­բե­րում է Հա­րա­բե­րա­կա­նու­թյան տե­սու­թյա­նը, որն Էյնշ­տեյնն իր «սե­փա­կա­նու­թյու­նը» չէր հա­մա­րում․ ա­հա՜ դա­տո­ղու­թյուն՝ աստ­վա­ ծաշնչ­յան ճշմար­տու­թյան հո­գով – ծա­նո­թու­թյու­նը հե­ղի­նա­կի) (Դ. Բրա­յեն): Կ. Ս. Ս­տա­նիս­լավս­կին դե­րա­սան էր, ռե­ժի­սոր, թատ­րո­նի տե­սա­բան: Ա­հա թե ինչ է գրում նա, երբ իր խմբա­գի­րը տեքս­տե­րը ձևա­փո­խե­լու թույլտ­վու­թյուն է խնդրում. «Ա­վե­լորդ ձևա­կա­նու­թյուն­նե­րի հետևից մի՛ ըն­կեք. ջնջե՛ք այն ա­մենն, ինչն ա­վե­ լորդ եք հա­մա­րում: Ես ոչ մի կապ­վա­ծու­թյուն և սեր չու­նեմ իմ գրա­կան «ստեղ­ծա­ գոր­ծու­թյուն­նե­րի» հան­դեպ… Ինչ վե­րա­բե­րում է Չե­խո­վի մա­սին իմ հոդ­ված­նե­րին` փո­խեք, հա­նեք, հե­ռաց­րեք բո­լո­րո­վին… որ­քան շատ վե­րա­փո­խեք և ջն­ջեք, այն­ քան լավ» (Լ. Գուրևիչ): Պար­զա­պես զար­մա­նա­լի է: Ս­տա­նիս­լավս­կու մոտ լիո­վին բա­ցա­կա­յում են հե­ ղի­նա­կա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րը: Գրո­ղի ինք­նա­սի­րա­հար­վա­ծու­թյու­նը խորթ էր նրան. նա հա­մակ­ված չէր դրա­նով: Նա այն կար­ծի­քին չէր, որ խմբագ­րի կող­մից ար­ված փո­փո­խու­թյուն­նե­րը հար­ձա­կում է իր հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունք­նե­րի կամ հե­ղի­նա­կու­թյան դեմ: Ան­կաս­կած է, որ նրան հա­տուկ էր ինք­նա­մեր­ժու­մը:

108


Տա­լով իր կյան­քը՝ հա­նուն ու­րիշ­նե­րի

ապրիլ

10

Ող­ջու­նե՛ք Պ­րիս­կի­ղա­յին, Ակ­յու­ղա­սին… ո­րոնք կյանքս փրկե­լու հա­մար ի­րենց պա­ րա­նո­ցը սրի տակ դրե­ցին (Հռո­մեա­ցի­նե­րին 16.3-4):

Հա­վա­նա­բար, դժվար է գտնել մի մար­դու ան­գամ, ով ո­չինչ չի լսել Մաք­սի­մի­լիան Կոլ­բեի մա­սին: Գտն­վե­լով ֆա­շիս­տա­կան հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բա­րում` Օս­ վեն­ցի­մում, նա կա­մա­վոր ո­րո­շում է քաղ­ցի մի­ջո­ցով մա­հա­նալ մեկ այլ բան­տարկ­ յա­լի փո­խա­րեն, ով վի­ճա­կա­հա­նու­թյան հա­մա­ձայն պետք է մա­հա­պատ­ժի են­ թարկ­վեր: Սա­կայն ո՞վ գի­տի, օ­րի­նակ, այն մար­դու ա­նու­նը, ով Կոլ­բեից ա­վե­լի վաղ ինք­նա­զո­հա­բե­րու­թյան նման քայլ է կա­տա­րել: Մի ան­գամ գի­շե­րը հրդեհ­վում է Կա­հի­րեի տա­ճա­րի մզկի­թը: Այն ամ­բող­ջո­վին մոխ­րի է վե­րած­վում: Մահ­մե­դա­կան­նե­րը կաս­կա­ծում են, որ դա քրիս­տոն­յա­նե­րի ձեռ­քի գործն է և­ի պա­տաս­խան՝ սկսում են այ­րել նրանց տնե­րը: Ե­գիպ­տո­սի կա­ ռա­վա­րի­չը բռնում է նրան­ցից մի քա­նի­սին, ով­քեր այ­րել էին քրիս­տոն­յա­նե­րի տնե­ րը, և նրանց բո­լո­րին հա­վա­քում է մի վայ­րում: Ա­պա հրա­մա­յում է հա­վաք­ված­նե­րի թվին հա­մա­պա­տաս­խան վի­ճա­կա­հա­նու­թյուն անց­կաց­նել: Վի­ճա­կա­հա­նու­թյան թղթե­րից ո­րոշ­նե­րի վրա գրված էր «մա­հա­պա­տիժ», մյուս­նե­րի վրա` «կտրել ձեռ­ քե­րը», եր­րորդ­նե­րի վրա` «մտրա­կա­հա­րու­թյուն»: Այ­նու­հետև այդ թղթե­րը բա­ժա­ նում են բռնված­նե­րին և յու­րա­քանչ­յու­րի հետ վար­վում այն­պես, ինչ­պես գրված է վի­ճա­կա­հա­նու­թյան թղթում: Եվ ա­հա «մա­հա­պա­տիժ» պի­տա­կով թուղթ է ընկ­նում մի մար­դու, ով ա­սում է. — Ես չեմ վա­խե­նում մա­հա­պատ­ժից, սա­կայն ես ու­նեմ մայր, ով ինձ­նից բա­ցի ոչ ոք չու­նի: Նրա կող­քին կանգ­նած էր մե­կը, ում վի­ճա­կա­հա­նու­թյամբ բա­ժին էր ըն­կել «մտրա­կա­հա­րու­թյուն»: Նա իր վի­ճա­կը տա­լիս է կող­քին կանգ­նա­ծին, իսկ ի­րեն վերց­նում նրա «մա­հա­պա­տիժ» վի­ճա­կը՝ ա­սե­լով. — Ես մայր չու­նեմ: Նրան մա­հա­պատ­ժի են են­թար­կում, իսկ մյու­սին պատ­ժում մտրա­կա­հա­րու­ թյամբ: Ան­կաս­կած է, որ մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ քիչ չեն նմա­նա­տիպ դեպ­ քե­րը, երբ մար­դիկ զո­հա­բե­րել են ի­րենց կյան­քը՝ հա­նուն ու­րիշ­նե­րի փրկու­թյան: Ընդ ո­րում, մար­դիկ պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել՝ ի­րենց զո­հա­բե­րե­լու ա­մե­նա­տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում: Պա­տա­նի­նե­րը պա­տե­րազմ են գնա­ցել ի­րենց հա­րա­զատ­նե­րի կամ մեր­ձա­վոր­նե­րի փո­խա­րեն և զոհ­վել: Նետ­վել են ջու­րը` փրկե­ լու խեղդ­վո­ղին, ո­րոնց հա­ջող­վել է փրկել, իսկ ա­հա ի­րենք զոհ­վել են: Նրանք նետ­ վել են այր­վող շի­նու­թյուն և­ ան­խու­սա­փե­լի մա­հից փրկել ու­րիշ­նե­րին, իսկ ա­հա ի­րենք հե­տա­գա­յում մա­հա­ցել են ստա­ցած այր­վածք­նե­րից: Մի խոս­քով դժվար է թվար­կել այն բո­լոր ի­րա­վի­ճակ­նե­րը, երբ այդ մար­դիկ զո­հա­բե­րել են ի­րենց կյան­քը՝ հա­նուն ու­րիշ­նե­րի բա­րօ­րու­թյան: Ինք­նա­զո­հա­բե­րու­թյան բո­լոր փաս­տե­րը վկա­ յում են այն մա­սին, որ ինչ էլ ե­ղած լի­նի, մարդ­կանց մեջ չի ան­հե­տա­ցել Քրիս­տո­սի կեր­պա­րը, և Աստ­ծո Հո­գին շա­րու­նա­կում է աշ­խա­տել նրանց հո­գի­նե­րում՝ ցան­կա­ նա­լով նրանց փրկել հա­վեր­ժա­կան մա­հից:

109


ապրիլ

11

Վ­տան­գե­լով իր կյան­քը

Նա, իր ան­ձը վտան­գի են­թար­կե­լով, սպա­նեց փղշտա­ցուն, և Տե­րը մեծ փրկու­թյուն շնոր­հեց ամ­բողջ Իս­րա­յե­լին (Ա Թա­գա­վո­րաց 19.5):

Սուրբ Գր­քի է­ջե­րում մենք շատ մարդ­կանց մա­սին ենք կար­դում, ով­քեր պատ­ րաս­տա­կամ են ե­ղել՝ զո­հա­բե­րե­լու ի­րենց կյան­քը հա­նուն ու­րիշ­նե­րի: Այդ­պի­սին էր բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի հայր Աբ­րա­հա­մը, ում հա­տուկ էր անձ­նա­զո­հու­թյան հո­ գին՝ հա­նուն ու­րիշ­նե­րի բա­րօ­րու­թյան: Նրա ա­րարք­նե­րից ո՞ր մեկն է հաս­տա­տում դա: Աստ­վա­ծա­շուն­չը ներ­կա­յաց­նում է, թե ինչ­պես չորս թա­գա­վոր­նե­րի միա­վոր­ ված բա­նա­կը` Քո­դո­ղա­գո­մո­րի գլխա­վո­րու­թյամբ, ջախ­ջա­խում է հինգ թա­գա­վոր­ նե­րի միաց­յալ բա­նա­կին, ո­րոնց թվում էր նաև Սո­դո­մի թա­գա­վո­րը, կո­ղոպ­տում մի ամ­բողջ շարք քա­ղաք­ներ և գե­րե­վա­րում նրանց բնա­կիչ­նե­րին: Գե­րի է վերց­ վում նաև Ղով­տը և նրա ողջ ըն­տա­նի­քը: Երբ փրկված զին­վոր­նե­րից մե­կը Աբ­րա­ հա­մին հայտ­նում է այդ մա­սին, նա, ա­ռանց հա­պա­ղե­լու, զի­նում է իր մարդ­կանց և գ­լուխ կանգ­նե­լով աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րին՝ ար­շա­վում է բռնա­զավ­թող­նե­րի հետևից: Այդ կայ­ծակ­նա­յին, սրըն­թաց հե­տապնդ­մա­նը մաս­նակ­ցում է ծի­ծա­ղե­լիո­ րեն քիչ թվով մարդ` ըն­դա­մե­նը 318: Սա­կայն Աբ­րա­հա­մի այդ փոք­րա­թիվ «զոր­քի» գրոհն ա­վարտ­վում է չորս թա­գա­վոր­նե­րի միաց­յալ բա­նա­կի ա­մո­թա­լի փա­խուս­ տով և լիա­կա­տար պար­տու­թյամբ: Այդ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյան արդ­յուն­քում ա­զա­տագր­վում է Ղով­տը, նրա ըն­տա­նի­քը, գե­րի վերց­ված ողջ ժո­ղո­վուր­դը, ինչ­պես նաև վե­րա­դարձ­վում է նրանց ու­նեց­ված­քը: Եվ այս­պես, պա­տե­րազ­մը մարդ­կանց ան­խու­սա­փե­լի կոր­ծա­նումն է: Աբ­րա­ համն, ան­կաս­կած, հաս­կա­նում էր դա: Հաս­կա­նում էր նաև այն, որ ին­քը կա­րող է զոհ­վել սպաս­վե­լիք մար­տում, սա­կայն հա­նուն իր հա­րա­զատ­նե­րի փրկու­թյան նա պատ­րաստ էր ա­մեն ին­չի: Սեփ­րան ու Ֆուան հրեա ման­կա­բարձ­ներ էին: Ե­գիպ­տա­ցի­նե­րի թա­գա­վո­րը` փա­րա­վո­նը, ո­րո­շում է բնաջն­ջել հրեա ժո­ղովր­դին: Նա կան­չում է այդ եր­կու ման­ կա­բարձ­նե­րին և հ­րա­մա­յում, որ ծնունդ ըն­դու­նե­լիս սպա­նեն տղա նո­րա­ծին­նե­րին, իսկ աղ­ջիկ­նե­րին կեն­դա­նի թող­նեն: Սա­կայն այդ աստ­վա­ծա­վախ կա­նայք ա­վե­լի շատ Աստ­ծուն են են­թարկ­վում, քան մար­դուն, և թույլ չեն տա­լիս այդ­պի­սի բար­ բա­րո­սա­կան ման­կաս­պա­նու­թյուն՝ դա փա­րա­վո­նին բա­ցատ­րե­լով հրեա կա­նանց ա­ռող­ջու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյամբ: Արդ­յո՞ք այդ ման­կա­բարձ­նե­րը չվտան­գե­ ցին ի­րենց կյան­քը, հա­նուն ե­րե­խա­նե­րի փրկու­թյան՝ հա­կա­ռակ գնա­լով փա­րա­վո­ նի կամ­քին: Ան­կաս­կած, փա­րա­վոնն անհ­նա­զան­դու­թյան պատ­ճա­ռով կա­րող էր մա­հա­պատ­ժի են­թար­կել նրանց: Հե­թա­նոս Ռա­խա­բը թեթև վար­քի տեր կին էր: Երբ Հե­սու Նա­վեն եր­կու հե­տա­ խույզ­նե­րին ու­ղար­կեց, որ տե­ղե­կու­թյուն­ներ հա­վա­քեն Ե­րի­քո­վի ու նրա շրջա­կայ­ քի մա­սին, նրանք ե­կան այդ կնոջ տուն: Ե­րի­քո­վին թա­գա­վո­րին լուր հասց­րին այդ մա­սին, և նա զին­վոր­ներ ու­ղար­կեց այն­տեղ, որ­պես­զի բռնեն հե­տա­խույզ­նե­րին: Սա­կայն Ռա­խա­բը թաքց­րեց նրանց և­ ա­սաց, որ հե­տա­խույզ­ներն ար­դեն գնա­ցել են: Այս­պի­սով, հե­տա­խույզ­նե­րի կյան­քը փրկվեց: Սա­կայն ի՞նչ գնով: Փր­կե­լով հե­ տա­խույզ­նե­րին՝ Ռա­խա­բը վտան­գեց իր կյան­քը: 110


Դա­տա­պարտ­ված մահ­վան

ապրիլ

12

Ա­զա­տի՛ր մահ­վան տար­վող­նե­րին և ս­պան­վե­լու գնա­ցող­նե­րին ե՛տ պա­հիր (Ա­ռակ­ ներ 24.11)։

Բ. Շիր­յաևը «Ան­մար ճրա­գա­կալ» իր ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ նկա­րագ­րում է հի­ շար­ժան մի դեպք՝ Սո­լով­յան ճամ­բար­նե­րի աք­սոր­յալ­նե­րի կյան­քից: «Երբ գար­նան ա­ռա­ջին շուն­չը հա­լեց­նում է սառ­ցե ծած­կոց­նե­րը, սար­սա­փե­լի է դառ­նում Ս­պի­տակ ծո­վը: Ոչ ոք չի հա­մար­ձակ­վում ծով մտցնել փոք­րիկ նա­վակ­նե­ րը, երբ ար­տա­քի­նից խա­ղաղ ծո­վը ծածկ­ված է փխրուն, նոր հալ­ված և դան­դաղ շարժ­վող սա­ռույ­ցով: Նրա­նից դու չե՜ս կա­րող փրկվել: Նա ա­մուր կբռնի նա­վակն իր ճեր­մակ թա­թե­րով ու կտա­նի այն­տեղ` Կես­գի­շեր, որ­տե­ղից հետ­դարձ չկա: Ապ­րիլ­յան մթնշա­ղա­յին օ­րե­րից մե­կի ժա­մա­նակ նա­վա­մա­տույ­ցին մարդ­կանց մի խումբ էր կանգ­նած՝ վա­նա­կան­ներ, պաշտ­պա­նու­թյու­նը հսկող չե­կիստ­ներ, աք­սո­ րի մեջ գտնվող ձկնորս­ներ, մե­ծա­մա­սամբ` հոգևո­րա­կա­նու­թյուն: Բո­լորն ան­թարթ նա­յում էին հե­ռու­նե­րը: — Կ­կոր­չեն նրանց հո­գի­ներն, ախր, կկոր­չեն, - ա­սաց ծեր վա­նա­կա­նը՝ մատ­նա­ ցույց ա­նե­լով ծո­վա­յին խա­վա­րի մեջ հա­զիվ­հազ նկա­տե­լի մի կետ, - ծո­վա­յին հա­ լոց­քից չես փախ­չի… — Այդ որ­տե­ղի՞ց նրանք: — Ո՞վ է բան հաս­կա­նում: Անն­պա­տակ դուրս են ե­կել և­ըն­կել հա­լոց­քի մեջ: Հս­կիչ կե­տի պե­տը, չե­կիստ Կոնևը հա­յաց­քը կտրեց հե­ռա­դի­տա­կից. — Նա­վա­կի մեջ չորս հո­գի են: Եր­կու թիա­վա­րող, եր­կու­սը` հա­մազ­գես­տով: Դա պետք է որ հենց Սու­խո­վը լի­նի (Պ. Սու­խո­վը Սո­լով­յան հա­տուկ գնդի զին­վո­րա­կան կո­մի­տեի պետն է): - Ա­սում ես չե՞ն կա­րող դուրս պրծնել, - հարց­րեց չե­կիս­տը վա­ նա­կա­նին: — Այդ­պի­սի դեպք չի ե­ղել, որ ա­ռա­գաս­տա­նա­վով դուրս գան հա­լոց­քից: Կանգ­նած­նե­րի մեծ մա­սը խա­չակն­քեց: Ինչ-որ մեկն ա­ղոթք շշնջաց: — Ա­յո՜… գլուխն օ­րո­րեց չե­կիս­տը: Վե՛րջ: Դե ինչ, կո­րա՜վ Սու­խո­վը: Կո­րուս­տի մա­սին գրի՛ր գնդի զին­վո­րա­կան կո­մի­տեի պե­տին: — Դե՜, դեռ չգի­տենք, ինչ­պես Աստ­ված կկա­մե­նա, - լսվեց ոչ բարձ­րա­հա­սակ ձկնոր­սի ոչ բարձր ձայ­նը: - Ո՞վ է ինձ հետ, ո՞վ կգա հա­նուն Աստ­ծո փրկե­լու մարդ­ կա­յին հո­գի­նե­րը… Դու` հայր Ս­պի­րի­դոն, դու` հայր Տի­խոն, մեկ էլ այս սո­լով­յան եր­կու­սը… Ծո՜­վը քա­շեք ա­ռա­գաս­տա­նա­վը… Ե­կավ սո­լով­յան գի­շե­րը, սա­կայն ոչ մե­կը չհե­ռա­ցավ նա­վա­մա­տույ­ցից: Միայն, երբ ա­ռա­վոտ­յան խա­վա­րը սկսեց ցրվել, նրանք տե­սան վե­րա­դար­ձող նա­վա­կը, ո­րի մեջ ոչ թե չորս, այլ ի­նը մարդ կար: Եվ այդ ժա­մա­նակ բո­լո­րը, ով­քեր կանգ­նած էին նա­վա­մա­տույ­ցին` վա­նա­կան­նե­րը, աք­սոր­յալ­նե­րը, պա­հա­պան­նե­րը, բո­լորն, ա­ռանց տար­բե­րու­թյուն դնե­լու, խա­չակնք­վե­լով՝ ծնկի ե­կան: — Ճշ­մա­րի՜տ հրաշք: Փր­կե՜ց Տե­րը»: Եվ ո՞ւմ փրկե­ցին աք­սոր­յալ­նե­րը` վտան­գե­լով ի­րենց կյան­քը: Ի­րենց դա­ժան ղե­ կա­վա­րին, երդվ­յալ ա­նաստ­վա­ծին (այդ­պես է նա նկա­րագր­ված գրքում): Այդ մար­ դիկ չու­րա­խա­ցան, որ նա բա­ցա­հայ­տո­րեն մահ­վան էր դա­տա­պարտ­ված, և վար­ վե­ցին այն­պես, ինչ­պես Տե­րը վար­վեց մեզ` մե­ղա­վոր­նե­րիս հետ: 111


ապրիլ

13

«Չի՛ կա­րե­լի, լաս­տի վրա տե՜ղ չկա»

Այդ­ժամ Թով­մա­սը, որ «Երկ­վոր­յակ» էր կոչ­վում, ա­շա­կեր­տա­կից­նե­րին ա­սաց. «Մե՛նք էլ գնանք նրա հետ մեռ­նե­լու» (Հով­հան­նես 11.16)։

Երբ մար­դիկ հայտն­վում են ճա­կա­տագ­րա­կան ի­րա­վի­ճա­կում, դեմ առ դեմ բախ­ վե­լով մահ­վա­նը, նրանց բնա­վո­րու­թյու­նը դրսևոր­վում է լիա­կա­տար կեր­պով: Եվ ե­թե նույ­նիսկ նրանք քո­ղար­կել են ի­րենց ճշմա­րիտ ներ­քի­նը, ա­պա ծայ­րա­հեղ ի­րա­ վի­ճակ­նե­րում այն ի ցույց է դնում ի­րեն: «Սև կա­տու» փոր­ձե­րի իր գրքում Ս. Գո­վո­րու­խի­նը այս­պի­սի գրա­ռում է տե­ղադ­ րել. «80-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջում Նո­վո­ռո­սիյս­կի մոտ գտնվող Ցե­մեսկ­յան ծո­ վա­ծո­ցում ջրա­սույզ ե­ղավ «Ծո­վա­կալ Նա­խի­մով» շո­գե­նա­վը: Այդ ժա­մա­նակ մենք ապ­րում էինք նա­վա­շի­նա­րա­նի հարևա­նու­թյամբ: Եր­բեմն ինձ մոտ էին գա­լիս մար­դիկ, ով­քեր փրկվել էին այդ սար­սա­փե­լի ա­ղե­տից: Հի­շում եմ քա­ղա­քա­կիրթ մի օ­րիոր­դի պատ­մու­թյուն: Նրա ա­նու­նը Նա­տա­շա էր: Իր փրկա­րար բաճ­կո­նը նա տա­լիս է ըն­կե­րու­հուն, ով լո­ղալ չգի­տեր: Ընդ ո­րում, այդ աղ­ջի­կը մա­հա­նում է: Նա­տա­շան ինքն էլ լո­ղալ չգի­տեր և­ այդ պատ­ճա­ռով նույ­նիսկ չի էլ փոր­ձում ջու­րը նետ­վել: Այդ­պես, բռնվե­լով ինչ-որ բռնակ­նե­րից, նա շո­գե­նա­վի հետ միա­սին սուզ­վում է ծո­վա­յին ան­դուն­դը: Սա­կայն այդ­տեղ օ­դա­յին պղպջակ է ա­ռա­ջա­նում, ո­րը նրան մա­կե­րես է դուրս է մղում` ու­ղիղ դե­պի լաս­տը: Նա­տա­շան պատ­մում է. «Որ­քա՜ն տար­բեր էր մարդ­կանց վար­քա­գի­ծը լաս­տի վրա: Գի­շեր էր, ա­կա­նա­ կիր մա­ռա­խուղ: Հայտ­նի չէր, թե ուր պետք է լո­ղալ: Ինչ-որ մե­կը լա­ցում էր, ինչ-որ մեկն ա­ղո­թում էր, ինչ-որ մեկն էլ ան­գի­տա­կից էր: Ուղևո­րա­յին ա­վագ օգ­նա­կա­նը (հե­տա­գա­յում նրան մե­կընդ­միշտ հե­ռաց­րին ծո­վից) հա­նեց թաց դրա­մա­պա­նա­ կը և սկ­սեց հաշ­վել դրամ­նե­րը, ա­պա բղա­վեց լաս­տին մո­տե­ցող մարդ­կանց վրա. «Չի՜ կա­րե­լի, չի՛ կա­րե­լի, լաս­տի վրա տե՜ղ չկա…»։ Մի խոս­քով սար­սա­փե­լի ի­րա­ վի­ճակ էր…»: Դրա հետ կապ­ված՝ հի­շում եմ մի վկա­յու­թյուն այն մա­սին, թե ինչ­պես էին ի­րենց պա­հում մար­դիկ փրկա­րար նա­վակ­նե­րում, երբ խոր­տակ­վում էր «Տի­տա­նի­կը»: Հա­զա­րա­վոր մար­դիկ թպրտում էին ջրում և­ օգ­նու­թյուն ա­ղեր­սում: Այդ խե­լա­գար ի­րա­վի­ճա­կում բազ­մա­թիվ մա­կույկ­ներ ջուրն էին ի­ջեց­նում լրիվ չծան­րա­բեռն­ված: Այդ մա­կույկ­նե­րը սկզբում հե­ռա­նում էին «Տի­տա­նի­կից» անվ­տանգ տա­րա­ծու­թյան վրա, երբ նա ջրա­սույզ էր լի­նում: Սա­կայն նրանք կա­րող էին վե­րա­դառ­նալ ա­ղե­տի վայր և փր­կել կոր­ծան­վող­նե­րի ինչ-որ մա­սի: Ա­վա՜ղ, դա ա­րե­ցին միայն եր­կու մա­ կույկ: Մ­նա­ցած մա­կույկ­նե­րում գտնվող­նե­րը դեմ էին դրան՝ ա­սե­լով, որ դա խե­լա­ միտ ո­րո­շում չէ, քա­նի որ այդ խեղդ­վող դժբախտ­նե­րը, փոր­ձե­լով մագլ­ցել մա­կույկ, կշրջեն այն, և կ­կոր­ծան­վեն բո­լո­րը. այդ պատ­ճա­ռով էլ կա­րիք չկա ռիս­կի դի­մե­լու… Ա­յո՛, ռիս­կի դի­մում են միայն նրանք, ում հա­տուկ է անձ­նա­զո­հու­թյան հո­գին:

112


«Չա­փից ա­վե­լի մար­դա­սեր»

ապրիլ

14

Բայց ես քուրձ (վշտի հա­գուստ – ծա­նո­թու­թյուն հե­ղի­նա­կի)էի հագ­նում նրանց հի­ վան­դա­նա­լու ժա­մա­նակ. իմ ան­ձը չար­չա­րում էի ծո­մով (Սաղ­մոս­ներ 35.13):

Բժիշկ Ֆ. Պ. Գաա­զի անձ­նա­զոհ ծա­ռա­յու­թյու­նը դժբախտ մարդ­կանց, իր ժա­մա­ նա­կա­կից­նե­րի և­ ա­կա­նա­տես­նե­րի վկա­յու­թյամբ, պար­զա­պես ան­հա­վա­տա­լի էր: Վերց­նենք, օ­րի­նակ, այս­պի­սի մի դեպք, որ նկա­րագ­րել է պրո­ֆե­սոր Նո­վաց­կին: «Ես որ­պես ա­սիս­տենտ (օգ­նա­կան) հեր­թա­պահ էի կլի­նի­կա­յում (Նո­վաց­կին նոր էր ծա­ռա­յու­թյան ըն­դուն­վել կլի­նի­կա­յում, դա Գաա­զի մահ­վան տա­րին էր – ծա­նո­ թու­թյուն հե­ղի­նա­կի): Եվ ա­հա մի ան­գամ կա­րիք ե­ղավ Ֆ­յոդր Պետ­րո­վի­չի Ե­կա­ տե­րին­յան հի­վան­դա­նո­ցում ըն­դու­նել և նրան ներ­կա­յաց­նել մի գյու­ղա­ցի աղջ­կա: Նա չա­փա­զանց ծանր հի­վան­դու­թյամբ էր տա­ռա­պում: Այդ տասն­մե­կամ­յա տա­ ռապ­յա­լի դեմ­քը հազ­վա­դեպ հան­դի­պող և դա­ժան հի­վան­դա­գին ախ­տա­հար­ման գոր­ծըն­թա­ցի մեջ էր, որ կոչ­վում է ջրա­յին քաղց­կեղ (Noma): Այն 4-5 օր­վա ըն­թաց­ քում ոչն­չաց­րել էր նրա դեմ­քի կե­սը, քթի կմախ­քի և մի աչ­քի հետ միա­սին: Բա­ցի այն, որ հի­վան­դու­թյունն ա­րագ էր ըն­թա­նում, և­ աղ­ջի­կը դա­ժան ցա­վեր էր զգում, ոչնչաց­ված-մե­ռու­կաց­ված հյուս­վածք­նե­րը, քայ­քայ­վե­լով, այն­պի­սի գար­շա­հո­տու­ թյուն էին ար­ձա­կում, ո­րի նմա­նը ես հե­տա­գա­յում չեմ հան­դի­պել իմ բժշկա­կան գոր­ծու­նեու­թյան քա­ռա­սուն տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Ո՛չ բժիշկ­նե­րը, ո՛չ բու­ժակ­նե­ րը, ո՛չ ծա­ռան և­ո՛չ էլ նույ­նիսկ հի­վանդ աղջ­կա կող­քին գտնվող և նրան քնքշո­րեն սի­րող մայ­րը չէին կա­րո­ղա­նում եր­կար մնալ ոչ միայն մահ­ճա­կա­լի մոտ, այլև այն սեն­յա­կում, որ­տեղ պառ­կած էր դժբախտ տա­ռապ­յա­լը: Եվ միայն Գաա­զը, ում ես բե­րել էի հի­վանդ աղջ­կա մոտ, ա­նընդ­մեջ ա­վե­լի քան ե­րեք ժամ այն­տեղ էր մնում: Եվ, ընդ ո­րում, նստում էր նրա մահ­ճա­կա­լի մոտ և գր­կե­լով նրան՝ համ­բու­րում ու օրհ­նում: Այդ­պի­սի այ­ցե­լու­թյուն­նե­րը կրկնվե­ցին նաև հա­ջորդ եր­կու օ­րը, իսկ եր­ րորդ օ­րը աղ­ջի­կը մա­հա­ցավ: Որ­քա՜ն սեր, կա­րեկ­ցանք ու անձ­նա­զո­հու­թյուն դրսևո­րեց այդ ան­սո­վոր մար­դը` Գաա­զը՝ այ­ցե­լե­լով Քրիս­տո­սի փոք­րա­գույն զա­վակ­նե­րից մե­կին` այդ սար­սա­փե­լի ախ­տով հի­վան­դա­ցած դժբախտ աղջ­կան: Ա­հա ու­րիշ փաս­տեր ևս Գաա­զի անձ­ նա­զոհ ծա­ռա­յու­թյու­նից: 1848 թվա­կա­նին Մոսկ­վա­յում մո­լեգ­նում էր խո­լե­րան, որ սար­սա­փի մեջ էր գցել բո­լո­րին: Հա­մար­վում էր, որ բա­վա­կան է փոքր-ինչ հպվել հի­վան­դին, և վա­րակն ա­պա­հով­ված է: Սա­կայն այդ­տեղ էլ Գաա­զը բա­ցա­ռու­թյուն էր. նա գրկում ու համ­բու­րում էր խո­լե­րա­յով վա­րակ­ված հի­վանդ­նե­րին: Դեռ ա­վե­ լին, նա մի քա­նի ան­գամ նստում էր այն լո­գա­տաշ­տի մեջ, որ­տեղ հենց նոր խո­լե­ րա­յով հի­վանդն էր, և­այն­տեղ մնում էր մի ո­րոշ ժա­մա­նակ: Ի՞նչ էր դա նշա­նա­կում. ցու­ցադ­րա­կան խի­զա­խու­թյո՞ւն: Մեղք է դրա­նում կաս­կա­ծել այն­պի­սի խո­նարհ ու անձ­նա­զոհ անձ­նա­վո­րու­թյան, ինչ­պի­սին Ֆ. Գաազն էր: Նա ա­մեն ինչ ա­նում էր ի բա­րօ­րու­թյուն մարդ­կանց և­ ի փառս Աստ­ծո: Եվ այդ պատ­ճա­ռով էլ շատ մար­դիկ նրան «խենթ» էին ան­վա­նում ու «չա­փից ա­վե­լի մար­դա­սեր», մյուս­ներն էլ` «Աստ­ծո մարդ», «սուրբ բժիշկ» (Ա. Կո­նի):

113


ապրիլ

15

«Ջն­ջի՛ր ինձ»

Նա նա­խընտ­րեց Աստ­ծո ժո­ղովր­դի հետ չար­չար­վել, քան թե միառ­ժա­մա­նակ մեղ­ սա­վոր վա­յելք­ներ ու­նե­նալ (Եբ­րա­յե­ցի­նե­րին 11.25):

Ե­թե Աբ­րա­հա­մը Աստ­ծո ընտր­յալ ժո­ղովր­դի նա­խա­հայրն էր, ա­պա Մով­սե­սը` նրա սե­րուն­դը, «Աստ­ծո մարդն էր», Տեր Աստ­ծո վստահ­ված ան­ձը, ում մի­ջո­ցով Նա ե­գիպ­տա­կան ստրկու­թյու­նից հա­նեց Իր ժո­ղովր­դին և տ­վեց նրան Իր օ­րեն­քը: Մով­սե­սը ստիպ­ված էր հա­սա­րա­կա­կան բա­վա­կա­նին ծանր բեռ կրել` մե­ծա­թիվ ժո­ղովր­դի բնա­վո­րու­թյան բո­լոր թե­րու­թյուն­նե­րը, վտան­գա­վոր սո­վո­րու­թյուն­նե­րը, մշտա­կան տրտուն­ջը, ան­հա­վա­տու­թյու­նը, Աստ­ծո դեմ ապս­տամ­բու­թյու­նը… Ոչ մի մարդ, նույ­նիսկ Մով­սե­սը, չէր կա­րող կրել այդ բե­ռը, ե­թե չլի­ներ Աստ­ծո օգ­նու­թյու­ նը: Եվ այդ­պես էլ ե­ղավ. «Մով­սե­սը չդի­մա­ցավ», նա մեղք գոր­ծեց: Եվ այն էլ այն­պես մեղք գոր­ծեց, որ Տե­րը նրան եր­դու­մով հայ­տա­րա­րեց, որ նա չի մտնի Ա­վետ­յաց եր­կիր: Մով­սե­սը շատ ան­գամ­ներ խնդրեց այդ մա­սին, սա­կայն Աստ­ված, ի վեր­ջո, այս­պես պա­տաս­խա­նեց նրան. «Բա­վա­կան է, այդ մա­սին այլևս Ինձ հետ չխո­սես» (Բ Օ­րենք 3.26)։ Աստ­ծո և Մով­սե­սի միջև բա­վա­կա­նին մերձ և վս­տա­հե­լի հա­րա­ բե­րու­թյուն­ներ կա­յին, և Տե­րը բարձր էր գնա­հա­տում նրա հա­վա­տար­մու­թյու­նը, նվիր­վա­ծու­թյունն ու նա­խան­ձախնդ­րու­թյու­նը: Սա­կայն Մով­սե­սի թույլ տված մեղ­ քի հա­մար Նա բա­վա­կան խիստ մո­տե­ցում ցու­ցա­բե­րեց` հա­մա­ձայն Իր հետև­յալ սկզբուն­քի. «Նրան, ում շատ է տրված, նրա­նից շատ կպա­հանջ­վի, և­ ում շատ է վստահ­վել, նրա­նից է՛լ ա­վե­լին կպա­հան­ջեն» (Ղու­կաս 12.48)։ Սա­կայն, ա­հա թե ինչն է բնո­րո­շում Մով­սե­սին` ի­րեն զո­հա­բե­րե­լու և մեղ­քի պա­տի­ժը ժո­ղովր­դի հետ միա­սին կրե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը: Երբ Մով­սե­ սը Սի­նա սա­րի վրա էր, ստա­նա­լով Աստ­ծո օ­րեն­քը և Նրա հայտ­նու­թյու­նը՝ եր­կար ժա­մա­նակ չէր վե­րա­դառ­նում։ Ժո­ղո­վուրդն օգտ­վեց այդ ան­բա­ցատ­րե­լի ան­հե­տա­ ցու­մից և պա­հան­ջեց, որ Ա­հա­րոնն ի­րենց հա­մար աստ­վա­ծու­թյուն պատ­րաս­տի, ո­րը կգնա ժո­ղովր­դի առջևից: Հա­վա­քե­ցին կա­նանց ոսկ­յա օ­ղերն ու հա­լե­ցին, և Ա­հա­րո­նը դրա­նից ձու­լա­ծո կուռք պատ­րաս­տեց: Եվ ժո­ղո­վուր­դը սկսեց երկր­պա­գել կուռ­քին, զո­հա­բե­րու­թյուն­ներ ա­նել նրան, և­ այդ ա­մենն ու­ղեկց­վեց կրքե­րի, ա­նա­ ռա­կու­թյան ու հար­բե­ցո­ղու­թյան վայ­րի խրախ­ճան­քով: Տե­րը Մով­սե­սին ա­սաց. «Գնա՛, ի­ջի՛ր, ո­րով­հետև ա­պա­կան­վեց քո ժո­ղո­վուր­դը: Այժմ թո՛ւյլ տուր Ինձ, որ Իմ բար­կու­թյու­նը բոր­բոք­վի նրանց դեմ, և կո­տո­րեմ նրանց, բայց քեզ մեծ ազգ դարձ­նեմ»։ Մով­սե­սը սկսեց ա­ղեր­սել Աստ­ծուն, որ Նա, հա­նուն Իր փառ­քի, այդ­պի­սի բան չա­ նի: Եվ Աստ­ված բար­կու­թյու­նը փո­խա­րի­նեց ո­ղոր­մա­ծու­թյամբ: Սա­կայն, երբ ո­րոշ ժա­մա­նակ անց Մով­սե­սը սկսեց ա­ղեր­սել Աստ­ծուն, որ նե­րի այդ մեղ­քը` «ա­պա թե ոչ, ա­ղա­չում եմ, ջնջի՛ր ինձ Քո գրած գրքից», Տերն այս­պես պա­տաս­խա­նեց. «Ով մե­ղան­չել է Իմ դեմ, Ես նրա՛ն կջնջեմ իմ մատ­յա­նից» (Ելք 32.31-33)։ Ա­հա նա՝ Մով­սե­սը`Իս­րա­յե­լի հան­դեպ սի­րո ողջ մե­ծու­թյամբ: Իս­րա­յե­լը թանկ էր նրա հա­մար, ա­վե­լի թանկ, քան իր սե­փա­կան կյան­քը: Աստ­ծո սե­րը զո­հա­բե­րա­կան սեր է: Իսկ Մով­սե­սը թե՛ ու­ներ այդ սե­րը և թե՛ դրսևո­րեց այն:

114


Բա­րո­նու­հու անձ­նա­զո­հու­թյու­նը

ապրիլ

16

Քա­նի որ ես ար­դեն հե­ղում եմ Իմ ար­յու­նը, և Իմ մեկ­նե­լու (մեկ այլ թարգ­մա­նու­ թյամբ` հե­ռա­նա­լու) ժա­մա­նա­կը հա­սել է (Բ Տի­մե­թեո­սին 4.6) ։

Ար­դեն հի­շա­տակ­ված «Ան­մար ճրա­գա­կալ» գրքում հե­ղի­նա­կը պատ­մում է մի կնոջ մա­սին, ով հայտն­վել էր հա­տուկ նշա­նա­կու­թյան Սո­լո­վեց­յան ճամ­բար­նե­րում: Դա ե­րեք կայս­րու­հի­նե­րի օ­րիոդ­նե­րից էր, 65-ամ­յա բա­րո­նու­հի, որ հայտ­նի էր ամ­ բողջ Ռու­սաս­տա­նում: Սկզ­բում նա աշ­խա­տում էր աղ­յու­սի գոր­ծա­րա­նում՝ քաշ տա­լով եր­կու ֆունտ ծան­րու­թյու­նը: Նրա վրա ծի­ծա­ղում էին. «Բա­րո­նու­հի՜: Դա ձեզ հա­մար թա­գու­հու պո­չից քարշ գա՜լ չէ: Այ այդ­պե՜ս աշ­խա­տիր»: Նա աշ­խա­տում էր, իսկ ե­րե­կո­յան ծնկի էր գա­լիս և­ եր­կար ա­ղո­թում: Այ­նու­հետև նրան ընտ­րե­ցին որ­պես հա­վա­քա­րար՝ գող ու ա­նա­ռակ կա­նանց խցում: Նա լվա­նում էր հա­տա­կը, մաք­րում կեղ­տը, փայտ բե­րում, վա­ռում վա­ռա­րա­նը: Եվ ա­հա Սո­լո­վեց­յան ճամ­բա­րում բծա­վոր տի­ֆի հա­մա­ճա­րակ բռնկվեց: Շ­տապ գթու­թյան քույ­րեր էին պա­հանջ­վում: Սա­նի­տա­րա­կան բա­ժան­մուն­քի վա­րիչ Ֆելդ­ մա­նը ե­կավ կա­նանց բա­ժին և հա­վա­քե­լով նրա բնա­կիչ­նե­րին՝ հա­մո­զեց, որ կա­ մա­վոր գրվեն: Ցան­կա­ցող­ներ չկա­յին: Կա­մա­վոր­ներ չհայտն­վե­ցին նաև այն ժա­ մա­նակ, երբ Ֆելդ­մա­նը զգա­յա­ցունց կոչ ա­րեց օգ­նել մա­հա­ցող­նե­րին: Այդ պա­հին խուց մտավ հա­վա­քա­րա­րը` փայ­տե­րի կա­պո­ցը գրկին: Շա­րե­լով փայ­տե­րը՝ նա կա­րո­ղա­ցավ լսել միայն Ֆելդ­մա­նի վեր­ջին բա­ռե­րը. — Այս­պի­սով, ոչ ոք չի՞ ցան­կա­նում օգ­նել հի­վանդ­նե­րին ու մա­հա­ցող­նե­րին: — Ես ցան­կա­նում եմ, - լսվեց վա­ռա­րա­նի մո­տից: — Դո՞ւ, իսկ դու գրա­գե՞տ ես, ջեր­մա­չա­փի հետ վար­վել գի­տե՞ս: — Ա­յո՛, գրա­գե՜տ եմ, կա­րո­ղ եմ: — Բա­րո­նու­հի՜, - չկա­րո­ղա­նա­լով զսպել ի­րեն՝ բա­ցա­կան­չեց գող Սոն­յան: Նա նույն­պես կա­մա­վոր գրվեց՝ որ­պես գթու­թյան քույր, ինչ­պես բա­րո­նու­հին: Բծա­վոր տի­ֆի բա­ժան­մուն­քի դռնե­րը փակ­վե­ցին ներս մտած գթու­թյան քույ­րե­ րի հետևից: Շատ քչերն էին այն­տե­ղից դուրս գա­լիս: Բա­րո­նու­հին աշ­խա­տում էր մյուս­նե­րին հա­մա­հա­վա­սար: Աշ­խա­տան­քը շատ ծանր էր: Հի­վանդ­նե­րը կողք կող­ քի պառ­կած էին հա­տա­կին: Նրանց ան­կող­նա­յին պա­րա­գա­նե­րը փո­խում էին քույ­ րե­րը՝ ձեռ­քով մաք­րե­լով մարդ­կա­յին ար­տա­թո­րան­քով ներծծ­ված թե­փը, ո­րի վրա պառ­կած էին նրանք: Սար­սա­փե­լի էր այդ բա­ժան­մուն­քը: Բա­րո­նու­հին աշ­խա­տում էր օր ու գի­շեր, չա­փա­վոր ու հան­գիստ: Սա­կայն նրա ժա­մը հնչեց, երբ ձեռ­քե­րին ու վզին հայտն­վե­ցին չա­րա­բաս­տիկ բծե­րը: — Բա­րո­նու­հի՛, գնա­ցե՛ք և պառ­կե՛ք հա­տուկ պա­լա­տում…, - ա­սաց նրան Ֆելդ­ մա­նը –­ինք­ներդ չե՞ք տես­նում, ինչ է: — Ես դեռ կա­րող եմ 2-3 օր էլ ծա­ռա­յել Տի­րո­ջը, - պա­տաս­խա­նեց բա­րո­նու­հին: Նրանք կանգ­նած էին դեմ հան­դի­ման` ազն­վա­կա­նու­հին և կո­մու­նիստ կի­նը: Կույ­սը և կր­քոտ, չա­պաշ­խա­րած Մագ­դա­լի­նան: Աստ­ծուն հա­վա­տա­ցո­ղը և­ա­թեիս­ տը: Եր­կու աշ­խարհ­նե­րի պատ­կա­նող կա­նայք: Զ­գա­յա­կան, պոռթ­կուն Ֆելդ­մա­նը գրկեց և համ­բու­րեց բա­րո­նու­հուն: Հե­ղի­նա­կը հի­շում է. «Երբ նա պատ­մում էր ինձ այդ մա­սին, նրա աչ­քե­րը ար­ցուն­ քով էին լցված: Մեկ օր անց ե­կավ բա­րո­նու­հու վեր­ջին վայրկ­յա­նը…» Աստ­ծո սե­րը զո­հա­բե­րա­կա՜ն սեր է: 115


ապրիլ

17

Անձ­նա­զոհ մար­դիկ

Ո­րով­հետև Քրիս­տո­սի գոր­ծի հա­մար մահ­վան շե­մին հա­սավ՝ կյան­քը վտան­գե­լով, որ­պես­զի ձեր պա­կա­սը լրաց­նի ինձ ծա­ռա­յե­լու հար­ցում (Փի­լի­պե­ցի­նե­րին 2.30)։

Ա­հա ևս մի քա­նի անձ­նա­վո­րու­թյուն, ում մա­սին պատ­մում է Աստ­վա­ծա­շուն­չը, որ նրանք լի էին անձ­նա­զո­հու­թյան հո­գով, պատ­րաստ՝ ի­րենց կյան­քը զո­հա­բե­րե­լու հա­նուն մեր­ձա­վոր­նե­րի բա­րօ­րու­թյան: Փղշ­տա­ցի­նե­րի հետ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Դա­վիթ թա­գա­վո­րը հայտն­վեց շատ դժվար ու նեղ հան­գա­մանք­նե­րում: Դա­տե­լով ա­մեն ին­չից՝ նա իր զին­վոր­նե­րի հետ միա­սին թաքն­վել էր Ո­դո­ղո­մի քա­րայ­րում, ժայ­ռե­րի մեջ: Եվ, ան­կաս­կած, նրանք ջրի կա­րիք էին զգում, ո­րով­հետև Աստ­վա­ծաշն­չում նշվում է. «Դա­վի­թը, փա­փա­ գե­լով խմել, ա­սաց…» (Ա Մ­նա­ցոր­դաց 11.17): Ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չու Դա­վիթն ա­սաց. «Ո՞վ ինձ հա­մար խմե­լու ջուր կբե­րի Բեթ­լե­հե­մի ջրհո­րից, ո­րը դար­պա­սի մոտ է»։ Չէ՞ որ նա գի­տեր, որ այն­տեղ փղշտա­ցի զին­վոր­ներն են: Մի՞­թե նա ո­րո­շել էր փոր­ձել իր զին­վոր­նե­րին, որ­պես­զի հա­մոզ­վի, թե կա՞ն արդ­յոք նրանց մեջ այն­պի­սի խի­զախ­ներ, ով­քեր, ան­տե­սե­լով ա­մեն տե­սա­կի վտանգ­նե­րը, կնետ­վեն ա­ռաջ` կա­ տա­րե­լու թա­գա­վո­րի խնդրան­քը: Հա­զիվ թե: Իսկ, մի­գու­ցե, Դա­վի­թը հենց այն­պե՞ս էր ա­սում էր դա, որ­պես ցան­կու­թյուն և­ոչ ա­վե­լին: Եվ բո­լո­րո­վին էլ չէր մտա­ծում այն մա­սին, որ որևէ մե­կը կհա­մար­ձակ­վի գնալ այդ վտան­գա­վոր քայ­լին: Բայց ա­հա ե­րեք խի­զախ մար­տիկ­ներ ճեղ­քե­ցին թշնա­մու պատ­նե­շը, ջուր վերց­ րե­ցին և հասց­րին Դա­վի­թին: Պատ­կե­րաց­նել է պետք միայն, թե ինչ­պես էր ապ­շել թա­գա­վորն այդ անձ­նա­զոհ ա­րար­քից: Եվ նա չխմեց այդ ջուրն՝ ա­սե­լով. «Քավ լի­ցի ինձ, ո՛վ իմ Աստ­ված, որ ես ա­նեմ այդ բա­նը. կա­րո՞ղ եմ ես խմել այս մարդ­կանց ար­յու­նը. ո­րով­հետև նրանք ի­րենց կյան­քը վտան­գե­լով բե­րե­ցին այն»։ Եվ թա­փեց այն` նվի­րա­բե­րե­լով Աստ­ծուն: Ես­թե­րը՝ իս­րա­յե­լա­ցի, որբ, գե­ղեց­կու­հի, Աստ­ծո անքն­նե­լի ճա­նա­պարհ­նե­րով դար­ձավ պար­սից Ար­տա­շես ար­քա­յի թա­գու­հին: Նրա ազ­գա­կա­նը` Մուրթ­քեն, ով դաս­տիա­րա­կել էր Ես­թե­րին, ազ­նիվ ու սկզբուն­քա­յին անձ­նա­վո­րու­թյուն էր: Նա թշնա­մի էր վաս­տա­կել՝ ի դեմս Հա­մա­նի, ում ա­ռաջ չէր խո­նարհ­վում, ինչ­պես ա­նում էին թա­գա­վո­րի մնա­ցած ծա­ռա­նե­րը: Հա­մա­նը ո­րո­շեց ոչն­չաց­նել ոչ միայն Մուրթ­քեին, այլև բո­լոր հրեա­նե­րին, ո­րոնց թվում էր նաև Մութ­քեն: Հա­մա­նը հա­մո­ զեց թա­գա­վո­րին և ս­տա­ցավ նրա հա­մա­ձայ­նու­թյու­նը այդ ար­յու­նա­լի կո­տո­րա­ծի հա­մար: Այ­նու­հետև նշա­նակ­վեց օ­րը, երբ պետք է տե­ղի ու­նե­նար այդ ի­րա­դար­ ձու­թյու­նը: Ի­մա­նա­լով այդ մա­սին՝ Մուրթ­քեն Ես­թե­րին խնդրեց, որ նա թա­գա­վո­րի մոտ գնա և խնդ­րի ո­ղոր­մալ ի­րենց: Սա­կայն, ա­ռանց հրա­վե­րի թա­գա­վո­րի մոտ գնալ, նշա­նա­կում էր մա­հա­պատ­ժի են­թարկ­վել: Եվ Ես­թե­րը խնդրում է Մուրթ­քեին, որ նա բո­լոր հրեա­նե­րի հետ միա­սին ե­րեք օր ծոմ պա­հի, ընդ ո­րում, նաև ին­քը, դրա­նից հե­տո կգնա թա­գա­վո­րի մոտ: Իսկ ե­թե ի­րեն վի­ճակ­ված է մա­հա­նալ, ա­պա պատ­րաստ է: Եվ նա գնաց թա­գա­վո­րի մոտ, թա­գա­վո­րը բա­րե­հա­ճո­րեն հարց­րեց, թե ինչ է ցան­կա­նում Ես­թե­րը: Վեր­ջինս խնդրեց, որ թա­գա­վորն ու Հա­մա­նը գան իր խնջույ­քին: Եվ խնջույ­քի ժա­մա­նակ նա խնդրեց, որ թա­գա­վորն ի­րեն և­ իր ժո­ ղովրդին կյանք պարգևի: Լ­սե­լով նրա պատ­մու­թյու­նը՝ թա­գա­վո­րը հրա­մա­յեց կա­ խել Հա­մա­նին: Իսկ հրեա­նե­րի կյան­քը պահ­պան­վեց: 116


Նա իմ լա­վա­գույն ըն­կերն էր

ապրիլ

18

Ոչ ոք ա­վե­լի մեծ սեր չու­նի, քան նա, ով իր կյանքն է տա­լիս իր բա­րե­կամ­նե­րի հա­ մար (Հով­հան­նես 15.13)։

Պա­տե­րազ­մը սար­սա­փե­լի ա­ղետ է մարդ­կանց հա­մար, որ ան­հա­մար զո­հե­րի ու տա­ռա­պանք­նե­րի պատ­ճառ է հան­դի­սա­նում: Սա­կայն պա­տե­րազ­մում բազ­մա­թիվ ի­րա­վի­ճակ­ներ են ա­ռա­ջա­նում, որ­տեղ մար­դիկ ան­խու­սա­փե­լիո­րեն ցնցող անձ­ նա­զո­հու­թյուն­նե­րի են գնում՝ փրկե­լով ու­րիշ­նե­րի կյան­քը: Հետև­յալ պատ­մու­թյու­նը, որ պատ­մել է հո­վիվ Ու. Ս­թե­ջե­րը, մի պա­տա­նու մա­ սին է, ով ըն­դու­նել էր Աստ­ծուն և մկրտ­վել: Պա­տա­նին ըն­դուն­վեց ռազ­մա-ծո­վա­ յին ու­սում­նա­րան և­ ա­վար­տեց այն: Եվ երբ սկսվեց Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը, ե­րի­տա­սար­դը՝ որ­պես կա­պի­տան, սկսեց ծա­ռա­յել փո­խադ­րում­ներ կա­տա­րող մեծ նա­վի վրա: Մի ան­գամ նրանց նա­վը ժա­մա­նեց Բոս­տոն, և­ե­րի­տա­ սար­դը ո­րո­շեց հան­դի­պել իր նախ­կին հով­վին: Խո­սակ­ցու­թյան ժա­մա­նակ Ու. Ս­թե­ ջե­րը հարց­րեց. «Բի՛լլ, պատ­մի՛ր քո ու­նե­ցած ա­մե­նաու­ժեղ ապ­րում­նե­րի մա­սին, որ ստիպ­ված ես ե­ղել կրել քո ծա­ռա­յու­թյան ժա­մա­նակ»: Ե­րի­տա­սարդն ա­սես տա­ տան­վում էր: Հարցն այն չէ, որ նա դժվա­րա­նում էր ընտ­րել, թե հատ­կա­պես որ պատ­մու­թյու­նը պատ­մի: Նրա ապ­րում­նե­րը կապ­ված էին այն պատ­մու­թյան հետ, ո­րը ցան­կա­նում էր պատ­մել, և դ­րանք այն­քան խորն էին, որ նրա հա­մար պար­զա­ պես դժվար էր բա­ռե­րով ար­տա­հայ­տել այն, ինչ տե­ղի էր ու­նե­ցել: Փո­խադ­րում­ներ ի­րա­կա­նաց­նող մեծ նա­վը, ո­րի կա­պի­տանն էր ին­քը, կտրում էր Ատ­լանտ­յան օվ­կիա­նո­սի ջրե­րը: Մի ան­գամ նրա ճա­նա­պար­հին հայտն­վեց թշնա­մու սու­զա­նա­վը: Կա­պի­տա­նը տե­սավ դե­պի ի­րենց նավն ուղղ­վող տոր­պե­ դի` օվ­կիա­նո­սա­յին ռում­բի թո­ղած փրփրա­լի­քը: Իսկ նա­վի վրա հար­յու­րա­վոր ե­րի­ տա­սարդ­ներ կա­յին: Կա­պի­տա­նը ուղ­ղու­թյու­նը փո­խե­լու ժա­մա­նակ չու­ներ: Բարձ­ րա­խո­սով բարձր հնչեց նրա ձայ­նը՝ տոր­պե՜դ, ա­հա՛ այն: Իր նա­վի կող­քով ոչ մեծ պա­հա­կա­յին էս­կադ­րա­յին ա­կա­նա­կիր էր անց­նում, ո­րի կա­պի­տա­նը նույն­պես նկա­տել էր սու­զա­նա­վը և տոր­պե­դը: Ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու, նա հրա­մա­յեց. «Ու­ղիղ ա­ռա՜ջ» և փա­կեց տոր­պե­դի ճա­նա­պար­հը՝ իր վրա ըն­դու­նե­լով մա­հա­ցու լից­քի ողջ հզո­րու­թյու­նը: Կոր­ծա­նի­չը մեծ վնաս­վածք ստա­ցավ և­ ա­րագ ի­ջավ ջրի հա­տա­կը: Զոհ­վեց ողջ անձ­նա­կազ­մը: Պատ­մե­լով այդ ող­բեր­գա­կան պատ­մու­թյու­նը՝ ե­րի­տա­սար­դը լռեց և­եր­կար ժա­ մա­նակ չէր կա­րո­ղա­նում խո­սել: Ա­պա նա­յեց սի­րե­լի հով­վին և­ ա­սաց. «Դոկ­տոր Ս­թե­ջե՛ր, այդ ա­կա­նակ­րի հրա­մա­նա­տարն իմ լա­վա­գույն ըն­կերն էր»: Եվ դարձ­յալ լռեց: Եվ մի փոքր ժա­մա­նակ անց դան­դաղ ա­սաց. «Ոչ ոք ա­վե­լի մեծ սեր չու­նի, քան նա, ով իր կյանքն է տա­լիս իր բա­րե­կամ­նե­րի հա­մար» (Հով­հան­նես 15.13) (Չ. Ալ­լեն)։

117


ապրիլ

19

Հա­ցի չո­րուկ

Ե­թե պա­տառս մե­նակ եմ կե­րել, ու որ­բը դրա­նից չի կե­րել (Հոբ 31.17):

Ա­հա ևս մի պատ­մու­թյուն: Ի­հար­կե, ան­սո­վոր պատ­մու­թյուն է, սա­կայն այն նույն­պես կա­րե­լի է հատ­կան­շա­կան հա­մա­րել, քա­նի դեռ մենք խո­սում ենք անձ­ նա­զո­հու­թյան թե­մա­յի մա­սին: Ֆ. Աբ­րա­մովն իր «Մրջ­նա­խոտ» գրքում, որ­տեղ հե­ ղի­նա­կը հա­վա­քել է վա­վե­րագ­րա­կան պատ­մու­թյուն­ներ, նկա­րագ­րում է հու­զիչ և­ ու­սու­ցո­ղա­կան մի ե­ղե­լու­թյուն: Պատ­մու­թյու­նը կոչ­վում է «Հա­ցի չո­րուկ»: «Ամ­բող­ջո­վին քանդ­վել էին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը որ­դու հետ: Մատր­յո­նա Վա­ սիլև­նան գոհ չէր կյան­քից. ի՜նչ մի կյանք էր դա` ա­նու­րախ… խմում է շա­բաթ­նե­ րով, ոչ մի տեղ չի աշ­խա­տում (դե հի­մա, մա՛յր, կոլտն­տե­սա­կա­նի քո թո­շա­կով կե­ րակ­րի՛ր քա­ռաս­նամ­յա տղա­մար­դուն), դեռ մի բան էլ տա­նը հար­բե­ցո­ղի մշտա­կան վի­ճա­բա­նու­թյուն­նե­րը, ին­չի պատ­ճա­ռով ար­դեն եր­կու տա­րի է՝ դուստ­րե­րը չեն այ­ ցե­լում մո­րը: Կտ­րուկ ա­սա­ցին` կա՛մ մենք, կա՛մ նա: Ընտ­րի՜ր: Այդ նույ­նը հարևան­ներն էին ա­սում` ուշ­քի՛ եկ, Մատր­յո՛­նա, մինչև ե՞րբ պետք է տանջ­վես: Վռն­դի՛ր նրան, ախր նրա մեջ ոչ մի մարդ­կա­յին բան չկա: Իսկ Մատրյո­ նա Վա­սիլև­նան հա­մա­ձայն էր և՛ դուստ­րե­րի, և՛ հարևան­նե­րի հետ: Իսկ եր­բեմն էլ` լիա­կա­տար հու­սա­հա­տու­թյան եզ­րին, նա ար­դեն պատ­րաստ էր փախ­չել գյուղ­ խոր­հուրդ (նա­խա­գա­հը վա­ղուց էր ա­սել` կվերց­նե՜նք, դու միայն ազ­դան­շան տուր), բայց հան­կարծ հի­շում էր պա­տե­րազ­մը, և­ան­հե­տա­նում էր ո­րո­շու­մը… այդ տա­րի­նե­րին, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ի­րեն ու աղ­ջիկ­նե­րին, կա­րե­լի է ա­սել, Պա­ շան է փրկել սո­վա­մա­հու­թյան ճի­րան­նե­րից… Պաշ­կան մինչև հինգ տա­րե­կա­նը… ոչ մի բառ չէր ար­տա­սա­նում, ըստ երևույ­ թին, դրա հա­մար էլ Ան­նան՝ սեր­պով­յան հաց­թու­խը, խղճում էր նրան և­ եր­կու տա­րի կե­րակ­րեց ե­րե­խա­յին: Հա­ցի ինչ-որ փա­փուկ մաս կամ չո­րուկ կխցկի․․­․իսկ ի­րենք մո­ռա­ցել էին` ի՜նչ հոտ ու­նի իս­կա­կան հա­ցը: Ու ա­հա թե ինչ կա­ներ ա­մեն ե­րե­խա Պաշ­կա­յի փո­խա­րեն․ այդ փա­փուկ հա­ցը կամ չո­րու­կը ա­րա­գո­րեն բե­րա­նը, ո­րո­վայ­նը կլցներ… ո­րո­վայ­նում քաղ­ցած շներն էին ոռ­նում: Իսկ Պաշ­կան միայ­նակ մի փշուր ան­գամ չէր ու­տում: Համ­բե­րում էր մինչև ե­րե­կո, այն­քան, մինչև մայ­րը վե­րա­դառ­նա աշ­խա­տան­քից: Դա դեռ քիչ է, այդ փա­փուկ մա­սը, չո­րու­կը, բա­ժա­ նում էր չորս մա­սի: — Պա՜­շա, ի՞նչ ես ա­նում, ի՛նքդ կեր, այ, աղ­ջիկ­նե­րի՛ն էլ հյու­րա­սիր, իսկ ես փոք­ րիկ չեմ: Չէ՛, չէր ու­տի: Չէր ու­տի այն­քան, քա­նի դեռ մայ­րը չէր կե­րել իր բա­ժի­նը: Լաց էր լի­նում, դեռ թա­թի­կով էլ ցույց էր տա­լիս՝ կե՛ր, կե՛ր (դե, խո­սել չէր կա­րո­ղա­նում): Եվ ա­հա Պա­շա­յի այդ բա­րու­թյան շնոր­հիվ էր, գու­ցե, որ ի­րենք բո­լո­րը փրկվե­ցին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Հիմա ինչպե՞ս նրան վտարի տնից։ Մ­տա­ծե՜ք միայն, փոք­րի­կը խո­սել չի կա­րո­ղա­նում, բայց ու­րիշ­նե­րի հա­մար ա­վե­ լի շատ է հո­գում, քան իր հա­մար: Արդ­յո՞ք անձ­նա­զո­հու­թյուն չէ դա: Բայց նա ե­րե­ խա՜ է: Եվ այդ­պի­սի մար­դա­սի­րու­թյուն, ան­շա­հախն­դիր հո­գա­տա­րու­թյո՜ւն մեր­ձա­ վոր­նե­րի հան­դեպ: Որ­տե­ղի՞ց նրան այդ­պի­սի զգաց­մունք­ներ: Ա­հա՜ քեզ հա­նե­լուկ ա­նաստ­ված­նե­րի հա­մար»: 118


Իմ փոքր եղ­բայր­նե­րը

ապրիլ

20

Ո­րով­հետև սրտա­կից մե­կը չու­նեմ, որ ձեր մա­սին մտեր­մա­բար հոգ տա­նի (Փի­լի­պե­ ցի­նե­րին 2.20):

Մեր­ձա­վոր­նե­րի հան­դեպ անձ­նա­զոհ, հի­րա­վի, քրիս­տո­նեա­կան հո­գա­տա­րու­ թյու­նը Մ. Գոր­կու բնա­վո­րու­թյան բնո­րոշ գիծն էր: Ա­հա թե ինչ­պես է Կ. Չու­կովս­կին նկա­րագ­րում մարդ­կանց կա­րիք­նե­րի հան­դեպ նրա ան­մի­ջա­կան հո­գա­տա­րու­թյու­ նը. «Հե­ղա­փո­խու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րին մենք` պետ­րոգ­րադ­յան գրող­ներս, ա­ռանձ­նա­կի հա­ճախ էինք հան­դի­պում նրա հետ: Նա իր վրա էր վերց­նում մեր բո­ լոր կա­րիք­նե­րը։ Երբ մե­զա­նից մե­կը ե­րե­խա էր ու­նե­նում, նա նո­րած­նի հա­մար ծծակ էր հայ­թայ­թում: Երբ հի­վան­դա­ցանք տի­ֆով, նա այս ու այն կողմ էր վազվզում, որ մեզ տե­ղա­վո­րի հի­վան­դա­նո­ցում: Երբ մենք ցան­կու­թյուն էինք հայտ­նում գնալ ա­մա­ռա­նոց, նա նա­մակ­ներ էր գրում տար­բեր հիմ­նար­կու­թյուն­ներ, որ­պես­զի մեզ հնա­րա­վո­րու­թյուն տան գնա­լու Սեստ­րո­րեց­կի հանգս­տա­վայր: Ես կար­ծում եմ՝ ե­թե այդ բո­լոր հիմ­նար­կու­թյուն­նե­րում հա­վա­քեն այն նա­մակ­նե­րը, ո­րոն­ցով Գոր­ կին այդ ժա­մա­նակ բա­րե­խո­սում էր ռուս գրող­նե­րի հա­մար, ա­պա առն­վազն վեց հա­տոր ար­ձակ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն կստաց­վի: Ո­րով­հետև այդ ժա­մա­նակ նա ո՛չ վե­պեր էր գրում, ո՛չ պատ­մու­թյուն­ներ և­ո՛չ էլ պատմ­վածք­ներ, այլ միայն այդ ան­ վեր­ջա­նա­լի նա­մակ­նե­րը: Հի­շում եմ, մի ան­գամ նրան այ­ցե­լեց բա­նաս­տեղ­ծու­հի Նա­տալ­յա Գրուշ­կոն: Երբ նա գնաց, Գոր­կին ա­սաց. — Չու­նի փայտ, չու­նի լույս, չու­նի հաց. իսկ նա` կար­ծես ո­չինչ էլ չի ե­ղել, այս­պի­սի բա­նե՜ր… Պարզ­վեց, բա­նաս­տեղ­ծու­հին մոտ օ­րերս է ե­րե­խա ու­նե­ցել, և նրան կաթ է անհ­ րա­ժեշտ: Սկ­սեց վազվ­զել նրա հա­մար, և­ ա­հա ե­րե­կո­յան Գրուշ­կոն թուղթ ստա­ ցավ. «Թույ­լատր­վում է այ­սինչ կաթ­նա­վա­ճա­ռո­ղու­հուն՝ կաթ հասց­նել Մաք­սիմ Գոր­ կու կնո­ջը»: Եվ նշված էր բա­նաս­տեղ­ծու­հու ազ­գա­նու­նը: Մի ան­գամ ես նրան ա­սա­ցի, որ ի­րեն Մուր­մանս­կի եր­կա­թու­ղում չա­փա­բա­ժին է հաս­նում, հո­նո­րար՝ ա­կում­բում կար­դա­ցած դա­սա­խո­սու­թյան հա­մար: Նա հարց­ րեց, իսկ հնա­րա­վո՞ր է, որ իր փո­խա­րեն այդ չա­փա­բա­ժի­նը ստա­նա մի թարգ­ման­ չու­հի, ով այդ ժա­մա­նակ քաղ­ցած էր: — Իսկ ինչ­պե՞ս ձևա­կեր­պեմ դա: — Գրեք` իմ հա­րա­զատ քույ­րը: Այդ­պի­սի «կա­նայք» և «քույ­րեր» նա շատ ու­ներ այդ ժա­մա­նակ: — Ի՜նչ մեծ ըն­տա­նիք ու­նի Գոր­կին, - բո­ղո­քեց մի ան­գամ մա­տա­կա­րար­նե­րից մե­կը, ո­րին Գոր­կին հա­ճախ էր դի­մում հա­ցի, ձա­վա­րե­ղե­նի, աղ դրած ձկան վե­րա­ բեր­յալ գրու­թյուն­նե­րով` գրող­նե­րի եղ­բայ­րակ­ցու­թյան հա­մար: Եվ ա­սենք, ա­ռանց թաքց­նե­լու․ ե­թե մենք կա­րո­ղա­ցանք դի­մա­նալ այն տա­րի­նե­ րին, երբ հաց չկար, և մո­լեգ­նում էր տի­ֆը, զգա­լի չա­փով պար­տա­կան ենք Մաք­սիմ Գոր­կու «բա­րե­կա­մու­թյա­նը», ում հա­մար մենք բո­լորս` մեծ թե փոքր, այդ ժա­մա­ նակ դար­ձել էինք նրա հա­րա­զատ ըն­տա­նի­քը» («Ժա­մա­նա­կա­կից­ներ»): Արդ­յո՞ք հո­գում ենք մենք, ցու­ցա­բե­րո՞ւմ ենք Քրիս­տո­սի անձ­նա­զո­հու­թյու­նը Նրա փոքր եղ­բայր­նե­րի հան­դեպ (տե՛ս Մատ­թեոս 25.40): 119


ապրիլ

21

Ես պատ­րաստ եմ մա­հա­նալ

Ո­րով­հետև ես ոչ միայն բան­տարկ­վե­լու, այլ Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ան­վան հա­մար Ե­րու­սա­ղե­մում մեռ­նե­լու էլ պատ­րաստ եմ (Գործք 21.13)։

Մեր մո­լո­րա­կի վրա դեռևս շա­րու­նակ­վում է մեծ պայ­քա­րը՝ բա­րու և չա­րի, լույ­ սի և խա­վա­րի միջև: Այդ դա­ժան ճա­կա­տա­մար­տի հենց ա­մե­նասկզ­բից Աստ­ծո ճշմար­տու­թյու­նը կրող­նե­րը հա­լած­վում էին: Նրանց սպա­նում էին, կա­խում, հյու­ ծում քաղ­ցով, ա­մե­նահ­նա­րա­միտ ու գա­զա­նա­յին տան­ջանք­նե­րի են­թար­կում, խեղ­ դա­մահ ա­նում, այ­րում: Այդ ար­յու­նա­լի հետ­քը սկիզբ է առ­նում «ար­դար Ա­բե­լից», անց­նում բո­լոր դա­րե­րի ու դա­րաշր­ջան­նե­րի մի­ջով և հաս­նում մինչև մեր օ­րե­րը: Այ­սօր էլ դեռևս, ա­մեն օր շա­րու­նակ­վում են Աստ­ծո նվիր­յալ կա­նանց ու տղա­մարդ­ կանց սպա­նու­թյուն­ներն ու մա­հա­պա­տիժ­նե­րը: Ո՛չ ժա­մա­նա­կա­կից գի­տու­թյան ու տեխ­նի­կա­յի ցնցող զար­գա­ցու­մը, ո՛չ ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քակր­թու­թյան նվա­ ճում­նե­րը մշա­կույ­թի տար­բեր բնա­գա­վառ­նե­րում, ո՛չ հա­ջո­ղու­թյուն­նե­րը՝ մարդ­ կանց հա­սա­րա­կա­կան կյան­քի մա­կար­դա­կում, չեն նպաս­տում այն բա­նին, որ դա­դա­րեն ար­յու­նա­հե­ղու­թյուն­ներն ու մա­հա­պա­տի­ժը՝ Աստ­ծո հան­դեպ ու­նե­ցած հա­վատ­քի ու հա­մոզ­մունք­նե­րի պատ­ճա­ռով: Եվ այդ անմ­տու­թյու­նը չի դա­դա­րի այն­քան ժա­մա­նակ, մինչև Քրիս­տո­սի հզոր ձեռ­քը մե­կընդ­միշտ վերջ չդնի դրան` մարդ­կանց հան­դեպ բռնու­թյան ու ծաղ­րան­քի դժո­խա­յին այն ձևե­րին, որ չեն տե­ սել ու լսել ան­սահ­ման տիե­զեր­քի բնա­կիչ­նե­րը: Հի­սու­սը մեկ ան­գամ էլ կգա մեր մե­ղա­վոր եր­կի­րը: Սա­կայն կգա որ­պես տիե­զեր­քի ճշմա­րիտ Տի­րա­կալ, Ով զո­հել է Իր կյան­քը, որ­պես­զի այս­տեղ էլ հաս­տա­տի աստ­վա­ծա­յին՝ հա­վեր­ժա­կան ու սուրբ կար­գու­կա­նո­նը, որ ոտ­նա­հար­վել է Ա­րուս­յա­կի և նրա կողմ­նա­կից­նե­րի կող­մից: Եվ ինչ­պես երկ­նա­յին Թա­գա­վորն Ին­քը`Քրիս­տո­սը, տա­ռա­պեց ու մա­հա­ցավ այդ պայ­քա­րում` մեր մո­լո­րա­կում ար­դա­րու­թյան հաղ­թա­նա­կի հա­մար, այդ­պես էլ Նրա ճշմա­րիտ հետևորդ­ներն ու հա­վա­տա­րիմ նվիր­յալ­նե­րը կեն­թարկ­վեն տան­ ջանք­նե­րի, և նրան­ցից շա­տե­րը կմա­հա­նան նա­հա­տա­կի մա­հով: Չա­րի ու­ժե­րը, կորց­նե­լով եր­բեմ­նի աստ­վա­ծա­յին պատ­կերն ու նմա­նու­թյու­նը, անն­կա­րագ­րե­լի ա­տե­լու­թյամբ, չա­րու­թյամբ ու կա­տա­ղու­թյամբ փոր­ձում են ամ­բող­ջո­վին ոչն­չաց­ նել Քրիս­տո­սի ճշմար­տու­թյու­նը կրող խո­նարհ մարդ­կանց: Հո՜ւյս չու­նե­նաք: Չի՜ հա­ջող­վե­լու: Հի­սու­սի մար­տիկ­նե­րը պատ­րաստ են դի­մա­նա­լու ցան­կա­ցած փոր­ ձու­թյուն­նե­րի ու տան­ջանք­նե­րի, ո­րով­հետև նրանք, ինչ­պես ի­րենց Տե­րը, լցված են զո­հա­բե­րա­կան սի­րով ու անձ­նա­զո­հու­թյամբ՝ հա­նուն Աստ­ծո և Նրա փառ­քի, ո­րին ան­տեղ­յակ են, և­ ո­րը չեն կա­րող հաս­կա­նալ խա­վա­րի ու մեղ­քի կրող­նե­րը: Նրանք կմա­հա­նան, սա­կայն չեն փո­խի ի­րենց Տի­րոջն ու չեն դա­վա­ճա­նի Նրան: Նրանք ան­կեղծ են, ազ­նիվ ու նվիր­ված, սի­րող ու սիր­վող զա­վակ­ներ և­ըն­կեր­նե՜ր: Ա­ռաք­յա­լի հետ միա­սին նրանք ա­սում են. «Արդ Քրիս­տո­սի սի­րուց ո՞վ կբա­ժա­նի մեզ. տա­ռա­պա՞ն­քը, նե­ղու­թյո՞ւ­նը, հա­լա­ծա՞ն­քը, սո՞­վը, մեր­կու­թյո՞ւ­նը, վտա՞ն­գը, սո՞ւ­րը։ Ինչ­պես որ գրված է. «Ամ­բողջ օ­րը քեզ հա­մար սպան­վում ենք…»: Բայց այս բո­լոր բա­նե­րում ա­ռա­վել ևս հաղ­թում ենք Նրա՛ մի­ջո­ցով, Ով սի­րեց մեզ» (Հռո­մեա­ ցի­նե­րին 8.35-37)։

120


Հա­լած­ված՝ հա­նուն ար­դա­րու­թյան

ապրիլ

22

Ե­րա­նի՜ ար­դա­րու­թյան հա­մար հա­լած­վող­նե­րին, ո­րով­հետև երկն­քի ար­քա­յու­թյու­ նը նրանցն է (Մատ­թեոս 5.10)։

Խո­սե­լով Աստ­ծո ճշմա­րիտ զա­վակ­նե­րի մա­սին՝ Պո­ղոս ա­ռաք­յա­լը նրանց կյան­ քը հա­մա­րում է բազ­մա­չար­չար, որ լի է հա­լա­ծանք­նե­րով, վշտե­րով, զրկանք­նե­րով ու կո­րուստ­նե­րով: Ո՞վ է կյան­քի այդ­պի­սի ան­տա­նե­լի պայ­ման­ներ ստեղ­ծել Աստ­ ծո հա­վա­տա­րիմ զա­վակ­նե­րի հա­մար: Հե­թա­նոս­նե՞­րը, որ չեն ճա­նա­չում ճշմա­ րիտ Աստ­ծուն: Ով­քե՞ր են նրանք` Աստ­ծո սուրբ և­ ա­նա­պա­կան ար­դա­րու­թյու­նը կրող­նե­րի հա­լա­ծիչ­ներն ու թշնա­մի­նե­րը: Ամ­բողջ սա­սա­փե­լին այն է, որ նրանց հա­լա­ծել ու սպա­նել են «ի­րենց մար­դիկ»` Աբ­րա­հա­մի սե­րունդ­նե­րը, ով­քեր ի­րենց Աստ­ծո ընտր­յալ ժո­ղո­վուրդ են հա­մա­րել, նաև հա­մա­րել են, որ Նրա ա­ռանձ­նա­հա­ տուկ ո­ղոր­մա­ծու­թյան, հո­գա­ծու­թյան ու օրհ­նու­թյուն­նե­րի ա­ռար­կան են: Որ ի­րենք երկ­րի վրա գո­յու­թյուն ու­նե­ցող բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րից միակն են` ար­ժա­նա­վոր, հա­վա­տա­րիմ և մե­ծար­վա՜ծ: Եվ ա­հա հենց նրանք էլ, ի­րենց ու­րա­ցո­ղու­թյան ու մտքի մթագ­նա­ծու­թյան մեջ սպա­նե­լով ու հա­լա­ծե­լով երկն­քի ազ­նիվ ու հա­վա­տա­ րիմ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, մտա­ծել են, որ դրա­նով ծա­ռա­յում են Աստ­ծուն: Նրանք քար­կո­ծում էին մար­գա­րե­նե­րին ու Աստ­ծո բան­բեր­նե­րին. նրանց, ո­րոնց Աստ­ված ու­ղար­կել էր ի­րենց մոտ, ի­րենց իսկ բա­րօ­րու­թյան հա­մար, որ­պես­զի նրանց խել­ քի բե­րի, լու­սա­վո­րի և հետ պա­հի մեղ­քե­րից ու լիա­կա­տար ա­պա­կա­նու­թյու­նից: Ա­հա թե ինչ­պես է նկա­րագ­րում Աստ­ծո ծա­ռա­նե­րի կյան­քը Աստ­ծուց ներշնչ­ված ա­ռաք­յա­լը. «Մ­յուս­ներն էլ են­թարկ­վե­ցին նա­խա­տինք­նե­րի ու գա­նա­հա­րու­թյուն­նե­ րի, կա­պանք­նե­րի ու բան­տի, քար­կոծ­վե­ցին, սղոց­վե­ցին, փոր­ձան­քի մեջ ըն­կան, սրով սպան­վե­լով մե­ռան, շրջե­ցին ոչ­խա­րի ու այ­ծի մոր­թի­նե­րով ծածկ­ված, ապ­րե­ ցին կա­րի­քի, նե­ղու­թյան ու չար­չա­րանք­նե­րի մեջ։ Աշ­խար­հը նրանց ար­ժա­նի չէր. մո­լոր­վե­ցին ա­նա­պատ­նե­րում, լեռ­նե­րում, քա­րայր­նե­րում և­երկ­րի խոր­շե­րում» (Եբ­ րա­յե­ցի­նե­րին 11.36-38)։ Գտն­վե­լով հա­լա­ծանք­նե­րի ու ա­նեծք­նե­րի տակ՝ նրանք շա­րու­նա­կում էին մնալ Ա­րար­չի ու տիե­զեր­քի Տի­րա­կա­լի հե­ղի­նա­կու­թյան, Նրա սուրբ օ­րեն­քի, երկ­նա­յին ան­սահ­ման թա­գա­վո­րու­թյան ան­թե­րի ու ան­մե­ղադ­րե­լի կա­ռա­վար­ման անձ­նա­զոհ պաշտ­պան­նե­րը: Նրանք զո­հա­բե­րում էին ի­րենց ու­նե­ցած ա­մեն ին­չը, զո­հա­բե­րում էին ի­րենց կյան­քը, և­ ա­մեն ինչ՝ հա­նուն Աստ­ծո ար­դա­րու­թյան ու ճշմար­տա­ցիու­ թյան հաղ­թա­նա­կի: Այդ­պես ե­ղել է և­այդ­պես էլ կլի­նի՜: Մենք կանգ­նած ենք Քրիս­տո­սի ու սա­տա­նա­յի միջև բազ­մա­դար­յա պայ­քա­րի եզ­ րա­փա­կիչ տե­սա­րա­նի շե­մին: Հե­ռու չէ այն ժա­մը, երբ մենք մեզ վրա կզգանք այդ դա­ժան հա­լա­ծանք­նե­րը ի­րենց քրիս­տոն­յա ան­վա­նող­նե­րի կող­մից: Կ­լի­նեն զո­հեր, կթափ­վի Քրիս­տո­սի բազ­մա­թիվ հա­վա­տա­րիմ վկա­նե­րի ար­յու­նը, ո­րով­հետև վի­ շա­պը երկ­րի վրա ա­մեն բռնու­թյան նա­խա­հայրն ու ո­գեշն­չողն է: Նա խնամ­քով պատ­րաստ­վում է այդ վեր­ջին ճա­կա­տա­մար­տին: Նրա մար­տա­վա­րա­կան ծրա­գի­ րը Քրիս­տո­սի հետևորդ­նե­րին ոչն­չաց­նելն է: Եվ դա նրանց հա­մար մեծ վշտի այն ժա­մա­նա­կը կլի­նի, «որ­պի­սին աշ­խար­հի սկզբից մինչև հի­մա չի ե­ղել, ոչ էլ երբևէ կլի­նի» (Մատ­թեոս 24.21)։ Սա­կայն դա այն ժա­մա­նակն է, երբ Տե­րը վերջ կդնի մեղ­ քին և կոր­ծա­նու­մից կա­զա­տագ­րի Իր զա­վակ­նե­րին: 121


ապրիլ

23

Ըմ­բոստ սիրտ

Այդ ժա­մա­նակ ձեզ նե­ղու­թյան են մատ­նե­լու և ս­պա­նե­լու են ձեզ, Իմ ան­վան պատ­ ճա­ռով բո­լոր հե­թա­նոս ազ­գե­րի կող­մից ա­տե­լի եք լի­նե­լու (Մատ­թեոս 24.9)։

Աստ­վա­ծաշն­չում աս­վում է, որ Տի­րոջ ե­րե­սի առջև «հի­շա­տա­կի գիրք գրվեց Տի­ րո­ջից վա­խե­ցող­նե­րի հա­մար և Նրա ան­վան մա­սին մտա­ծող­նե­րի հա­մար» (Մա­ ղա­քիա 3.16)։ Այս­տեղ տե­ղին է հի­շել հա­վա­տի նա­հա­տակ­նե­րից մե­կի (Աստ­ված շա՜տ ու­նի այդ­պի­սիք) պատ­մու­թյու­նը` ի­մա­նա­լու և հի­շե­լու հա­մար, որ Աստ­ված միշտ ու­նե­ցել է և կու­նե­նա անձ­նա­զոհ ու Ի­րեն նվիր­ված հետևորդ­ներ: «Կեն­դա­նի ճա­կա­տագ­րեր» գրքում կան մի շարք պատ­մու­թյուն­ներ այն դա­ժան մա­հա­պա­ տիժ­նե­րի մա­սին, ո­րոնց են­թար­կել են դա­հիճ­նե­րը Քրիս­տո­սին ան­կեղ­ծո­րեն հա­ վա­տա­ցող մարդ­կանց: Դ. Խաքս­տո­նը ունևոր ջենտլ­մեն էր: Մի ան­գամ, անց­նե­լով շոտ­լան­դա­կան բլուր­ նե­րի մո­տով, նա լսում է օ­րեն­քից դուրս հայ­տա­րար­ված ե­րի­ցա­կան(պրես­բի­տե­րա­ կան) քա­րո­զիչ­նե­րի ե­լույթ­նե­րը: Նրանց լու­րը խո­րը մեխ­վում է ջենտլ­մե­նի հո­գում. նա ըն­դու­նում է այն և շու­տով սկսում հա­լա­ծանք­նե­րի են­թարկ­վել թշնա­մի­նե­րի կող­մից: Արդ­յուն­քում նա ստիպ­ված է լի­նում թաքն­վել: Ո­րոշ ժա­մա­նակ անց նա, այ­նուա­մե­նայ­նիվ, ընկ­նում է հա­լա­ծիչ­նե­րի ձեռ­քը: Խաքս­տո­նին մեր­կաց­նում են, նստեց­նում ձիու վրա, ա­ռանց թամ­բի, ձեռ­քե­րը կա­պում մեջ­քի հետևում, իսկ ոտ­ քե­րը գո­տիով ա­մուր ամ­րաց­նում ձիու փո­րի տակ: Նրան բե­րում են Է­դին­բուրգ և­ այդ­տեղ դա­տում: Դա­տի ժա­մա­նակ Խաքս­տոնն ա­սում է. «Այժմ ես կանգ­նած եմ ձեր առջև որ­պես բան­տարկ­յալ՝ հա­նուն Հի­սուս Քրիս­տո­սի, հա­նուն Նրա գոր­ծի և շա­հե­րի, ո­րոնք կնքվել են բազ­մա­թիվ ար­ժա­նա­վոր մարդ­կանց ար­յու­նով, ո­րոնք ա­ռաս­պել են այս երկ­րի վրա: Ես պատ­րաստ եմ դի­մա­նա­լու ա­մե­նա­դա­ժան փոր­ ձու­թյուն­նե­րին, ո­րոնց միայն ըն­դու­նակ եք դուք»: Դա­տավ­ճի­ռը կա­յաց­վում է 1662 թվա­կա­նի հու­նի­սի 29-ին: Հա­ջորդ օ­րը նրան բե­ րում են մա­հա­պատ­ժի վայ­րը: Սկզ­բում կտրում են նրա աջ ձեռ­քը: Դա­հիճն այն­քան եր­կար է ձգում ժա­մա­նա­կը, որ Խաքս­տո­նը հարց­նում է` արդ­յո՞ք ձախ ձեռքն էլ կցա­վի այն տե­ղում, որ­տեղ կտրել են ա­ջը: Այ­նու­հետև նրան հրում են վերև` դե­պի կա­խա­ղա­նը, պա­հում են մի փոքր և չեն թող­նում, որ շնչա­հեղձ լի­նի, այդ բարձ­ րու­թյու­նից նե­տում են ներքև`օ­ղա­կը վզին: Նրանք եր­կու ան­գամ կրկնում են դա: Այ­նու­հետև դա­հի­ճը սուր դա­նա­կով ճեղ­քում է կրծքա­վան­դա­կը և հա­նում դեռևս բա­բա­խող սիր­տը: Այն սա­հում է դահ­ճի ձեռ­քից և­ ընկ­նում հար­թա­կի վրա: Այդ ժա­մա­նակ դա­հի­ճը, այն ամ­րաց­նե­լով դա­նա­կի ծայ­րին, բարձ­րաց­նում է և­ ա­սում. «Ա­հա դա­վա­ճա­նի սիր­տը»: Ա­կա­նա­տես­նե­րը պնդում են, որ դա­նա­կի ծայ­րին էլ սիր­տը շա­րու­նա­կում էր բա­բա­խել: Խաքս­տո­նի մար­մի­նը ան­դա­մա­հա­տում են և­ այ­րում: Նրա գլու­խը և ձեռ­քի թա­թե­րը մե­խում են մա­հա­պատ­ժի վայ­րից ոչ հե­ռու գտնվող կամր­ջին (Ռ. Մոր­գան): Պո­ղոս ա­ռաք­յալն իր եղ­բայ­րա­կից­նե­րին գրում է. «Եվ ձեզ Աստ­ծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիս­տո­սին հա­վա­տա­լու հա­մար, այլ նաև որ­պես­զի չար­չար­վեք Նրա հա­մար» (Փի­լի­պե­ցի­նե­րին 1.29):

122


Նվիր­վել ու­րիշ­նե­րին

ապրիլ

24

Եվ ոչ թե ա­րե­ցին այն­քան, որ­քան ակն­կա­լում էինք, այլ ի­րենց նվի­րե­ցին նախ Տի­րո­ ջը, ա­պա մեզ՝ Աստ­ծո կամ­քով (Բ Կորն­թա­ցի­նե­րին 8.5)։

Մեր ա­մե­նօր­յա քրիս­տո­նեա­կան կյան­քը պետք է լի­նի ու­րիշ­նե­րին ծա­ռա­յե­լու, անձ­նա­զո­հու­թյան և նվիր­վա­ծու­թյան կյանք: Իսկ այդ­պի­սի կյան­քը, որ այլ կերպ չի էլ կա­րող լի­նել, հնա­րա­վոր է միայն մի պայ­մա­նով` քրիս­տոն­յա­նե­րը պետք է լցված լի­նեն Քրիս­տո­սի այն սի­րով, «որ գե­րա­զան­ցում է ա­մեն գի­տու­թյուն», և­ ո­րը Նա ցույց տվեց երկ­րի վրա այդ ծայ­րա­հեղ պայ­ման­նե­րում: Դրանք մեղ­քի տի­րա­պե­ տու­թյան պայ­ման­ներն էին` մեղ­քի այ­լա­սեր­ված կեն­սաձևով, սի­րո օ­րեն­քի դեմ մարտն­չող ա­նաստ­ված կյան­քով: Սե­րը մտա­ծում է ու­րի­շի մա­սին, այլ ոչ թե իր մա­ սին: Մ­տա­ծում է մեր­ձա­վո­րի բա­րօ­րու­թյան, այլ ոչ իր մա­սին: Դրա­նում է Աստ­ծո սի­րո էու­թյու­նը` ու­րիշ­նե­րին նվիր­վե­լու: Եվ միայն այդ սկզբուն­քի շնոր­հիվ է հնա­ րա­վոր ան­սահ­ման տիե­զեր­քի կյան­քը: Սկզ­բունք, ո­րի մա­սին մտա­ծե­լով ա­ռաք­յալն ա­սում էր. «Ո­րով­հետև Քրիս­տո­սի սե­րը մեզ ստի­պում է այս խոր­հե­լու. ե­թե մե­կը բո­լո­րի հա­մար մե­ռավ, ու­րեմն բո­լո­րը մե­ռած են» (Բ Կորն­թա­ցի­նե­րին 5.14)։ Քրիս­ տո­սի սի­րո ո՞ր հատ­կու­թյունն է սահ­մա­նում Պո­ղո­սը: Նա օգ­տա­գոր­ծում է συνέχω (սյու­նե­խո) բա­յը, որ տար­բեր թարգ­մա­նու­թյու­նե­րում տար­բեր ձևե­րով է թարգ­ման­ ված ` «ընդգր­կում է», «շար­ժում է», «ծա­վա­լում է», «ճնշում է», «սեղ­մում է» (էգ­զե­ գե­զա­կան բա­նա­լի հուն. Նոր Կ­տա­կա­րա­նի` Կ­լեոն Ռո­ջերս): Այս­պի­սով, Քրիս­տո­սի սի­րո հիմ­նա­կան հատ­կու­թյուն­նե­րից մե­կը տիե­զեր­քում ա­մեն ինչ բա­ցար­ձակ կեր­ պով միա­բա­նելն է, ա­մեն բան հա­մա­տե­ղելն ու հա­մախմ­բե­լը: Մեկ այլ ու­ղեր­ձում (Կո­ղո­սա­ցի­նե­րին 1.16-17) ա­ռաք­յա­լը, խո­սե­լով այն մա­սին, որ Քրիս­տոսն է ստեղ­ծել «ա­մեն բան՝ ինչ երկն­քում է ու երկ­րի վրա. այն, ինչ երևում է և չի երևում», ընդգ­ծում է հետև­յալ կարևո­րա­գույն ճշմար­տու­թյու­նը` «ա­մեն ինչ նրա­նով է իր տե­ղում»։ Ի՞նչ նկա­տի ու­նի Պո­ղո­սը: Այս­տեղ ա­ռաք­յալն օգ­տա­գոր­ծում է συνίστημι (սյու­նիս­տէ­մի) բա­ռը, որ տար­բեր թարգ­մա­նու­թյուն­նե­րում տար­բեր կերպ է թարգ­ման­վում` «կանգ­նած է», «գո­յու­թյուն ու­նի միաս­նու­թյան մեջ», «դար­ ձավ միաս­նա­կան և կուռ»: Այն կա­րե­լի է թարգ­մա­նել այս­պես` «պա­հում է մեկ­տեղ, հա­մակ­ցում է» (էգ­զե­գե­զա­կան բա­նա­լի հուն. Նոր Կ­տա­կա­րա­նի` Կ­լեոն Ռո­ջերս): Ի. Խ. Դվո­րեց­կու հին հու­նա­րեն-ռու­սե­րեն բա­ռա­րա­նում συνίστημι բառն ու­նի 28 նշա­նա­կու­թյուն: Տեքս­տի ի­մաս­տին հա­մա­պա­տաս­խան՝ ա­ռաք­յալն այս­տեղ պետք է կի­րա­ռեր «միա­բա­նել», «պա­հել միա­սին», «միա­վոր­վել նշա­նա­կու­թյու­նը», այ­ սինքն միայն Քրիս­տո­սի զո­րու­թյամբ է ա­մեն ինչ միա­բան­վում, պահ­վում միա­սին, և միայն Նրա սերն է այդ ստեղ­ծա­գործ ու­ժը: Սե­րը ստեղ­ծում է, և­այդ հատ­կու­թյա­ նը այ­լընտ­րանք չկա ու չի կա­րող լի­նել: Եվ դա կարևո­րա­գույն գաղտ­նիք է, խոր­ հուրդ: Ա­կա­դե­մի­կոս Մ. Ա. Մար­կովն ա­սում էր. «Ամ­բողջ կյան­քում ես փոր­ձել եմ պար­զել, թե կա­րո՞ղ էր արդ­յոք Աստ­ված այլ կերպ ստեղ­ծել տիե­զեր­քը, ու­րիշ ձևով, քան այժմ ստեղծ­ված է այն: Թե՞ դա միակ տար­բե­րակն է, որ կա­րող էր ստաց­վել Նրա մոտ… Այդ­պես էլ չեմ պար­զել»: Ա­վա՜ղ… Սի­րո այ­լընտ­րանք­ներ գո­յու­թյուն չու­նեն. սե­րը Աստ­ծո բա­ցար­ձակ և կա­տար­յալ հատ­կու­թյունն է: Սի­րո էու­թյու­նը ու­րիշ­նե­րին զո­հա­բե­րա­կան ծա­ռա­յու­թյուն մա­ տու­ցելն է: 123


ապրիլ

25

Անձ­նա­զոհ սի­րո պտուղ­նե­րը

Մ­նա­ցե՛ք Իմ մեջ, Ես էլ՝ ձեր մեջ։ Ինչ­պես որ­թաճ­յուղն ինքն ի­րե­նից չի կա­րող պտղա­ բե­րել, ե­թե որ­թա­տուն­կի հետ միա­վոր­ված չլի­նի, այն­պես էլ դուք, ե­թե Ինձ հետ չմիա­վոր­վեք (Հով­հան­նես 15.4)։

Ինչ­պե՞ս կա­րող է մար­դը սեր ձեռք բե­րել և­այդ­պի­սով անձ­նա­զոհ կյան­քով ապ­ րել՝ հա­նուն մեր­ձա­վոր­նե­րի բա­րօ­րու­թյան: Հենց սկզբից, ա­րար­չա­գոր­ծու­թյան ժա­ մա­նակ Աստ­ծո՝ մար­դուն տրված պատ­կե­րի ու նմա­նու­թյան, այն է` Նրա բնա­վո­ րու­թյան վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թա­ցը Հի­սուսն ան­վա­նում է վերս­տին ծնունդ: Այլ կերպ ա­սած, Նա ծնվում է ջրից ու Հո­գուց: Իսկ քա­նի որ Աստ­ված սեր է, ա­պա վերս­տին ծնուն­դը (կամ ծնունդ Աստ­ծուց` Ա Հով­հան­նես 4.7) նույն­պես նշա­նա­կում է, որ մար­դը Հո­գու ազ­դե­ցու­թյամբ աստ­վա­ծա­յին բնույթ` սեր է ձեռք բե­րում: Աստ­ծո սե­րը ձեռք բե­րե­լու գոր­ծըն­թա­ցը Աստ­վա­ծա­շուն­չը սահ­մա­նում է կամ բնո­ րո­շում այս ձևով. «Տե­րը թող ձեզ ա­ճեց­նի ու ա­ռա­տաց­նի սե­րը» (Ա Թե­սա­ղո­նի­կե­ ցի­նե­րի 3.12), «Ճա­նա­չե՛ք Քրիս­տո­սի սե­րը, որ… որ­պես­զի Աստ­ծո ամ­բող­ջա­կան լիու­թյամբ լցվեք» (Եփ­սա­ցի­նե­րին 3.18)։ Այդ սուրբ հոգևոր գոր­ծըն­թա­ցում Տե­րը Նա­խա­ձեռ­նողն է, Աղբ­յուրն ու Կա­տա­րո­ղը: Որ­պես­զի Տե­րը կա­րո­ղա­նա կա­տա­րել Իր աշ­խա­տան­քը (կամ Իր գոր­ծա­ռույ­թը), Նա պետք է բնակ­վի մեր մեջ, մեր հո­գում: Քրիս­տոսն ա­սաց. «Մ­նա­ցե՛ք Իմ մեջ, Ես էլ՝ ձեր մեջ… ով Ինձ հետ է միա­վոր­վում, իսկ Ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տա­լիս, ո­րով­հետև ա­ռանց Ինձ ո­չինչ չեք կա­րող ա­նել» (Հով­հան­նես 15.4-5)։ Սա­կայն Տե­րը չի կա­րող բնակ­վել մեր մեջ, ա­ռանց մեր հա­մա­ձայ­նու­թյան և­ա­ռանց մեր խնդրան­քի: «Ե­թե մեկն Իմ ձայ­նը լսի և դու­ռը բա­ ցի, նրա մոտ կմտնեմ», - ա­սաց Քրիս­տո­սը: Երբ Տե­րը մտնում է մեր հո­գին, սի­րով լցվե­լու, սի­րո մեջ ար­մատ­ներ գցե­լու, սի­րո մեջ ա­ճե­լու և բազ­մա­պատկ­վե­լու գոր­ ծըն­թա­ցը նոր միայն սկսվում է այն­տեղ: Եվ այն կա­րող է ի­րա­կա­նու­թյուն դառ­նալ միայն այն պայ­մա­նով, ե­թե մենք մեր կող­մից ջան­քեր գոր­ծադ­րենք, այ­սինքն հա­ մա­գոր­ծակ­ցենք Քրիս­տո­սի հետ: Տե­րը չի կա­րող և չի գոր­ծի ոչ ե­ռան­դուն հո­գում: Դժ­վար է պատ­կե­րաց­նել, որ մար­դը իր կող­մից ո­չինչ չա­նի իր փրկու­թյան գոր­ծում: «Նենգ և ծույլ ստրու­կը» չի ար­տա­ցո­լում Աստ­ծո պատ­կերն ու նմա­նու­թյու­նը և նրա տե­ղը «դրսի խա­վարն է», այլ ոչ հա­վեր­ժա­կան կյան­քը և­օրհն­յալ շփու­մը Տի­րոջ ու Նրա հրեշ­տակ­նե­րի հետ: Քրիս­տո­սը պատ­րաստ է աշ­խա­տել հա­նուն մեր բա­րօ­րու­թյան, ո­րով­հետև Նրա սի­րուն հա­տուկ է ինք­նա­մեր­ժու­մը: Եվ Նա դրսևո­րեց դա՝ գա­լով մեր եր­կի­րը և­ի­րա­ կա­նաց­նե­լով մեր փրկագ­նու­մը: Միայն ե­ռան­դուն և­ աշ­խա­տա­սեր մարդն է «հա­վա­տա­րիմ ու բա­րի ստրու­կը» (ծա­ռան): Հի­սու­սը կհա­մա­գոր­ծակ­ցի նրա հետ, նրա հո­գին ամ­բող­ջո­վին կլցնի թան­կա­գին գան­ձով`Իր ան­սահ­ման և­անձ­նա­զոհ սի­րո՜վ:

124


Ե­կավ, որ­պես­զի ծա­ռա­յի

ապրիլ

26

Ինչ­պես որ Մար­դու Որ­դին չե­կավ, որ Ի­րեն ծա­ռա­յեն, այլ որ­պես­զի Ին­քը ծա­ռա­յի և շա­տե­րի փո­խա­րեն Իր կյան­քը որ­պես փրկա­գին տա (Մատ­թեոս 20.28)։

Տերն ու­րա­խու­թյամբ է աշ­խա­տում այն հո­գում, ով տեն­չում է և փա­փա­գում նման­վել Աստ­ծուն: Նա բա­վա­կա­նու­թյամբ կբնակ­վի մեր հո­գում, որ­պես­զի այն­տեղ ա­րա­րի Իր բնա­վո­րու­թյու­նը: Հի­սու­սը ցան­կա­նում է ա­մեն պղծու­թյու­նից ա­զա­տագ­ րել ու մաք­րել այն: Նա փա­փա­գում է, որ մենք էլ Իր նման անձ­նա­զոհ լի­նենք: Նա պատ­րաստ է ա­մեն ժա­մա­նակ ող­ջու­նել մեզ, երբ գնում ենք Իր մոտ` երկ­նա­յին Սր­բա­րան: Մենք Նրա հա­մար ցան­կա­լի հյուր ենք: Նա պատ­րաստ է ար­քա­յա­վա­ յել ըն­դու­նել մեզ, և վս­տահ ե­ղեք, որ դա­տար­կա­ձեռն բաց չի թող­նի մեզ: Չէ՞ որ մեղ­քի դեմ այս խառ­նաշ­փոթ ու տա­րե­րա­յին պայ­քա­րում մենք Նրա կող­մից ենք մարտնչում: Սա­կայն Տերն անն­կա­րագ­րե­լի վիշտ է ապ­րում, ե­թե մենք մեղք ենք գոր­ծում՝ թեթևամ­տո­րեն խա­ղա­լով մեղ­քի հետ: Դա­վիթն ա­սում է. «Ո­րով­հետև Դու ա­նօ­ րե­նու­թյու­նից հա­ճույք առ­նող Աստ­ված չես, և չա­րը չի բնակ­վի Քեզ մոտ» (Սաղ­ մոս 5.4)։ Այն միտ­քը (և պն­դու­մը), որ մե­ղա­վո­րը չի կա­րող հյուր լի­նել երկ­նա­յին կա­ցա­րան­նե­րում, մեզ մի քիչ տա­րօ­րի­նակ և­ոչ այն­քան հաս­կա­նա­լի է թվում: Այդ հա­մե­մա­տու­թյու­նը կա­րող է շփո­թեց­նել մեզ, ո­րով­հետև սաղ­մո­սը գրվել է ե­րեք հա­ զար տա­րի ա­ռաջ, հյու­րըն­կա­լու­թյան` այդ ժա­մա­նակ­նե­րում ըն­դուն­ված չա­փա­ նիշ­նե­րին և սկզ­բունք­նե­րին հա­մա­պա­տաս­խան: Այդ հե­ռա­վոր ժա­մա­նակ­նե­րում հյու­րըն­կա­լու­թյու­նը արևել­քում հա­մար­վում էր «սուրբ» և «բա­րո­յա­կան ա­ռու­մով պար­տա­դիր» սո­վո­րույթ: Դա ար­տա­ցոլ­ված է նաև Աստ­վա­ծաշն­չում: Հի­շո՞ւմ եք, թե ինչ զար­մա­նա­լի երկ­յու­ղա­ծու­թյամբ և ջեր­մու­թյամբ դի­մա­վո­րեց օ­տա­րա­կան­ նե­րին Աբ­րա­հա­մը: Տես­նե­լով այդ մարդ­կանց՝ նա «ըն­դա­ռաջ վա­զեց նրանց», և «մինչև գե­տին խո­նարհ­վեց»: Աբ­րա­հա­մը խնդրեց, որ նրանք չանց­նեն իր տան կող­քով, այլ պատ­վեն ի­րենց այ­ցե­լու­թյամբ: Եվ ինչ ջա­նա­սի­րու­թյամբ պատ­րաստ­ վեց նա հյու­րե­րի ըն­դու­նե­լու­թյա­նը, որ­պես­զի ու­տե­լի­քը ա­րագ պատ­րաստ­վի և­ ա­մե­նա­լավ ո­րա­կի լի­նի: Իսկ հյու­րե­րի ըն­դու­նե­լու­թյունն ան­ցավ հա­ճե­լի ու բար­յա­ ցա­կամ մթնո­լոր­տում: «Հյու­րը հա­մար­վում էր ա­ռանձ­նա­հա­տուկ ան­ձեռ­նամ­խե­լի», և «տան­տե­րը պար­տա­վոր էր հո­գալ նրա անվ­տան­գու­թյան հա­մար» (հի­շե՛ք, թե ինչ ի­րա­վի­ճա­կի մեջ հայտն­վեց Ղով­տը, երբ հյու­րեր ըն­դու­նեց): Իսկ հյու­րըն­կա­լու­ թյան կա­նոն­նե­րի խախ­տու­մը մե­ծա­գույն հան­ցանք էր հա­մար­վում և պատժ­վում դա­ժա­նո­րեն: Ի­մա­նա­լով հյու­րըն­կա­լու­թյան այդ հին չա­փա­նիշ­նե­րը՝ պարզ է դառ­նում, թե ին­չու Տե­րը չի կա­րող հյու­րըն­կա­լել չար մար­դուն, պա­տիվ­ներ տալ նրան և հա­մա­կող­ մա­նի հո­գա­տա­րու­թյուն դրսևո­րել նրա հան­դեպ: «Տի­րոջ մտեր­մու­թյու­նը նրանց հետ է, ո­րոնք վա­խե­նում են Ի­րե­նից, և Իր ուխ­տը սո­վո­րեց­նում է նրանց» (Սաղ­մոս­ ներ 25.14)։ Այդ­պի­սին­նե­րին Նա ծա­ռա­յում է ինք­նա­մո­ռաց կեր­պով և­ամ­բող­ջո­վին Ի­րեն հանձ­նում է նրանց:

125


ապրիլ

27

Աստ­ծո ինք­նա­զո­հա­բե­րու­թյու­նը

Աստ­ված մեր նկատ­մամբ Իր սե­րը հայտ­նեց. երբ մենք դեռ մե­ղա­վոր էինք, Քրիս­տո­ սը մեզ հա­մար մե­ռավ (Հռո­մեա­ցի­նե­րին 5.8)։

Հա­նուն ու­րիշ­նե­րի բա­րօ­րու­թյան ի­րեն զո­հա­բե­րե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­ նը միայն խոս­քեր չեն: Մար­դիկ, հատ­կա­պես քրիս­տոն­յա­նե­րը, հա­ճախ են ա­սում` «Մենք սի­րում ենք ձեզ»: Ցա­վա­լի է, ե­թե այս և նման խոս­քե­րը դառ­նում են նո­ րաձևու­թյուն, պար­զա­պես վար­վե­լա­կեր­պի մի մաս­նիկ։ Այդ դեպ­քում դա հան­գեց­ նում է չա­րա­շա­հում­նե­րի: Եվ այդ հար­ցում բո­լո­րո­վին էլ ան­կարևոր դեր չու­նեն ժա­մա­նա­կա­կից հո­գե­բան­նե­րը: Նրանք հա­մա­ռո­րեն ա­մու­սին­նե­րին խոր­հուրդ են տա­լիս, որ օ­րը ե­րեք ան­գամ միմ­յանց ա­սեն. «Ես սի­րում եմ քեզ»: Նրանք այն կար­ ծի­քին են, որ դա դրա­կան է ազ­դում նրանց փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա: Սա­ կայն դժվար չէ ա­սել` «Ես սի­րում եմ քեզ»: Ար­տա­բե­րե­լով այս խոս­քե­րը՝ մար­դիկ չեն խոր­հում դրանց խոր ի­մաս­տի մա­սին: Եվ, ինչ­պես երևում է, այս ներ­կա­յա­ցու­ մը դեռևս շա­րու­նակ­վե­լու է: Ա­վե­տա­րան­նե­րում մենք որ­տե՞ղ ենք տես­նում, որ Հի­սուսն աջ ու ձախ ա­սի. «Ես սի­րում եմ ձեզ»: Չէ՞ որ դա ակն­հայտ ան­հա­մես­տու­թյուն է՝ բա­ցա­հայտ ձևով այդ­պի­սի խոս­քեր ա­սել մարդ­կանց, ո­րով­հետև սի­րուն հա­տուկ չէ ան­հա­մես­տու­ թյու­նը: Այդ պատ­ճա­ռով էլ նման գոր­ծե­լաո­ճը մեր­կաց­նում է ի­րեն. վե­հը դառ­նում է սո­վո­րա­կան, իսկ սուրբ խոս­քե­րը` հեր­թա­պահ ար­տա­հայ­տու­թյուն: Սերն իրեն դրսևո­րում է գոր­ծե­րի և­ ա­րարք­նե­րի մեջ: Երբ Տե­րը լա­ցեց Ղա­զա­րո­սի գե­րեզ­մա­ նի մոտ, հրեա­ներն ան­մի­ջա­պես հետևու­թյուն ա­րե­ցին` «Տես՝ ինչ­պե՜ս էր նրան սի­րում»: Գոր­ծե­րով և միայն գոր­ծե­րով կա­րե­լի է և պետք է խո­սել այն մա­սին, թե ինչ-որ մե­կը սի­րո՞ւմ է իր մեր­ձա­վո­րին, թե ոչ, սի­րո՞ւմ է մարդն Աստ­ծուն, թե ոչ: Տերն ա­սում է. «Ե­թե Ինձ սի­րում եք, պա­հե՛ք (ա­վե­լի ճիշտ` կպա­հեք, կամ` կկա­ տա­րեք) Իմ պատ­վի­րան­նե­րը» (Հով­հան­նես 14.15)։ Ճշ­մար­տու­թյու­նը պարզ է և­ ակն­հայտ. ե­թե մենք սի­րում ենք, Աստ­ծուն թե մարդ­կանց, դա կար­տա­հայտ­վի գոր­ծե­րում: Խո­սե­լով Աստ­ծո սի­րո մա­սին՝ Քրիս­տոսն ա­սաց. «Աստ­ված այն­քան սի­ րեց աշ­խար­հը, որ Իր միա­ծին Որ­դուն տվեց» (Հով­հան­նես 3.16): Երկ­նա­յին Հայրն այդ­պես դրսևո­րեց Իր սե­րը կոր­ծան­վող աշ­խար­հի հան­դեպ, Նա տա­ռա­պանք­նե­րի ու մահ­վան հանձ­նեց Իր Որ­դուն: Աստ­ծո կող­մից դա ինք­նա­զո­հա­բե­րու­թյան մե­ծա­ գույն և­ա­նըմբռ­նե­լի գոր­ծո­ղու­թյուն էր: Ե­թե մենք ա­սում ենք` «Ես սի­րում եմ» (ընդ­հան­րա­պես) կամ «Ես սի­րում եմ ձեզ» (կոնկ­րետ), դա պետք է վկա­յի այն մա­սին, որ մենք պատ­րաստ ենք բո­լոր հնա­րա­ վոր ձևե­րով զո­հա­բե­րու­թյուն ա­նել հա­նուն մեր սի­րո ա­ռար­կա­յի, և զո­հա­բե­րու­ թյան բարձ­րա­գույն աս­տի­ճա­նը մեր կյան­քը զո­հա­բե­րելն է: Այդ սկզբուն­քի վրա է հիմն­ված ողջ ան­սահ­ման տիե­զեր­քի կյան­քը:

126


ապրիլ

Կար­ծիք­ներ ինք­նա­զո­հա­բե­րու­թյան մա­սին

28

Այդ­պես էլ մենք ձեզ վե­րա­բեր­վե­ցինք. հա­ճե­ցինք ոչ միայն Աստ­ծո Ա­վե­տա­րա­նը ձեզ տալ, այլև մեր իսկ կյան­քը, ո­րով­հետև մեր սի­րե­լի­նե­րը (թանկ) ե­ղաք (Ա Թե­սա­ղո­ նի­կե­ցի­նե­րին 2.8)։

Ընդ­հա­նուր առ­մամբ, կա­րե­լի է ա­սել, որ մեր աշ­խար­հը ա­նաստ­ված է (դա վե­ րա­բե­րում է նաև քրիս­տոն­յա­նե­րին): Կարևոր է այս­պի­սի մի հարց պար­զա­բա­նել. ինք­նա­մեր­ժու­մը, ինք­նա­զո­հա­բե­րու­թյու­նը՝ որ­պես Աստ­ծո սի­րո դրսևո­րում­նե­րից մե­կը, հազ­վա­դե՞պ երևույթ է մարդ­կանց մեջ, թե՞ բա­վա­կա­նա­չափ տա­րած­ված է: Այս­պի­սի հարց է տրվել. «Կ­զո­հեի՞ք ձեր կյան­քը հա­նուն մեկ այլ մար­դու»: Հարց­ ման մաս­նա­կից­նե­րը պա­տաս­խա­նել են. 1.Ա­յո (ան­կաս­կած) – 47,4 տո­կոս, 2.Ա­յո (դժվա­րու­թյամբ, սա­կայն կզո­հեմ) – 23,7 տո­կոս, 3.Ոչ (սա­կայն կմտա­ծեմ այդ մա­ սին)- 23,6 տո­կոս, 4.Ոչ (ոչ մի դեպ­քում) – 5,3 տո­կոս: Ընդ­հա­նուր առ­մամբ, ցուց­ մունք­նե­րը վատ չեն: Հարց­ված­նե­րի 70 տո­կո­սը պա­տաս­խա­նել է, որ կզո­հի իր կյան­քը հա­նուն ու­րի­շի: Ի՞նչ փաս­տարկ­ներ են բե­րում հարց­ման մաս­նա­կից­նե­րը՝ որ­պես ի­րենց տե­սա­կե­տի հիմ­նա­վո­րում: Ա­հա ըն­դա­մե­նը մի քա­նի կար­ծիք. «Ես չեմ զո­հի իմ կյանքն ա­մեն պա­տա­հա­ծի հա­մար: Հաս­կա­նա­լի է, որ ծայ­րա­ հեղ ի­րա­վի­ճա­կում, սո­վո­րա­բար, չես մտա­ծում, այլ գոր­ծում ես բնազ­դա­բար: Այդ պատ­ճա­ռով էլ, օ­րի­նակ, ինչ-որ մե­կին մե­քե­նա­յի թա­փար­գե­լի տա­կից մի կողմ հրե­ լը, և հար­վա­ծը իր վրա ըն­դու­նե­լը միան­գա­մայն ի­րա­կան է: Իսկ ե­թե խա­ղաղ ի­րա­ վի­ճա­կում կշռա­դա­տում ես ա­մեն ինչ, ա­պա ես մտա­ծում եմ` ին­չո՞վ է այդ մարդն ին­ձա­նից ա­վե­լի լա­վը, որ ես հա­նուն նրա զո­հա­բե­րեմ այն ա­մե­նա­թան­կը, որ ու­ նեմ` իմ կյան­քը: Ե­թե նա ին­ձա­նից լավն է, կամ, օ­րի­նակ, ու­նի ե­րեք ե­րե­խա, կամ մար­դիկ նրա­նից ա­վե­լի շատ օ­գուտ ու­նեն, քան ին­ձա­նից, այդ դեպ­քում կզո­հա­բե­ րեմ իմ կյան­քը նրա փո­խա­րեն: Հա­կա­ռակ դեպ­քում՝ ո՛չ: Իսկ ե­թե այդ մարդն իմ ա­մե­նամ­տե­րիմն է, սի­րե­լին, ե­րե­խան, ծնո­ղը, ա­մե­նա­լավ ըն­կե­րու­հին և­ ըն­կե­րը, ա­պա, հա­վա­նա­բար, եր­կար չեմ էլ մտա­ծի: Կա մարդ­կա­յին մի դա­սա­կարգ, ո­րոն­ ցից յու­րա­քանչ­յու­րը քո էու­թյան, քո հո­գու մի մաս­նիկն է: Եվ քո սրտում ըն­դու­նե­լով նրանց՝ դու պար­տա­վո­րու­թյուն ես վերց­նում՝ հո­գա­լու նրանց մա­սին և պաշտ­պա­ նե­լու նրանց: Եվ փրկել նրանց կյան­քը քո­նի գնով, նե­րառ­վում է այս­տեղ»: «Մի քա­նի տա­րի ա­ռաջ ես մտա­ծում էի, որ պատ­րաստ եմ զո­հա­բե­րել կյանքս, բայց միայն հա­նուն ամ­բողջ մարդ­կու­թյան: Իսկ այժմ նույ­նիսկ չգի­տեմ, կցան­կա­ նա՞մ դա, թե՞ ոչ…»: «Ընդ­հան­րա­պես ի­մաստ չեմ տես­նում այն բա­նում, որ որևէ մե­կի հա­մար զո­հա­ բե­րեմ կյանքս: Ա­մեն մե­կի հա­մար դա ի­րենն է և­այլևս ու­րիշ ոչ մե­կին չի կա­րող և չ­պետք է պատ­կա­նի»: «Նույ­նիսկ հա­նում իմ ե­րե­խա­յի չեմ զո­հա­բե­րի կյանքս: Լկ­տի, ինք­նա­սի­րա­հար­ ված սե­րունդ է մե­ծա­նում: Հա­նուն մեզ նրանք ո­չինչ չեն զո­հա­բե­րում»: Նկա­տենք` հարց­ման մաս­նա­կից­նե­րը չեն դի­մում աստ­վա­ծաշնչ­յան փաս­տարկ­ նե­րի: Ակն­հայտ է, որ Աստ­վա­ծա­շուն­չը կա՛մ ան­ծա­նոթ է նրանց, կա՛մ հե­ղի­նա­ կու­թյուն չէ: Եվ են­թադր­վում է, որ հա­նուն ու­րի­շի սե­փա­կան կյան­քը զո­հա­բե­րելն ան­գամ մա­քուր մղում­նե­րից չի ել­նում: Բայց չէ՞ որ ցան­կա­ցած ա­րար­քի դրդա­ պատ­ճա­ռը հա­մար­վում է գլխա­վոր գոր­ծո­նը: «Ո­րով­հետև նա նման է ներ­քուստ հաշ­վար­կո­ղին, այն­պի­սին է. քեզ կա­սի. «Կե՛ր և խ­մի՛ր», բայց նրա սիր­տը քեզ հետ չէ» (Ա­ռակ­ներ 23.7)։ Աստ­վա­ծա­շունչն ա­սում է. «Ձեր բո­լոր գոր­ծե­րը թող սի­րով լի­ նեն» (Ա Կորն­թա­ցի­նե­րին 16.14)։ 127


ապրիլ

29

Հա­նուն ու­րիշ­նե­րի բա­րօ­րու­թյան

Արդ որ­տե՞ղ է ձեր խան­դա­վա­ռու­թյու­նը։ Վ­կա­յում եմ ձեզ. ե­թե հնա­րա­վոր լի­ներ, ձեր աչ­քերն էլ կհա­նեիք ու ինձ կտա­յիք (Գա­ղա­տա­ցի­նե­րին 4.15)։

Վեր­ջին ժա­մա­նակ­ներն են: Ծանր ժա­մա­նակ­ներ են: Լավն այն է, որ այս­պի­սի ժա­մա­նակ­նե­րում սերն ի­րեն դրսևո­րում է որ­պես Աստ­ծո վեհ, կա­տար­յալ և զար­ մա­նա­լի հատ­կու­թյուն: Եվ այն չի փոխ­վում: Այն ծաղ­կում է և նույ­նիսկ ա­նու­շա­հո­ տու­թյուն տա­րա­ծում պղծու­թյան ու գար­շա­հո­տու­թյան մեջ: Մեծ է, հզոր ու գե­ղե­ ցիկ է նա` սե՜­րը: Սե­րը լի է ոչ թե իր, այլ ու­րիշ­նե­րի հան­դեպ հո­գա­տա­րու­թյամբ: Նա մտա­ծում է ու­րիշ­նե­րի բա­րօ­րու­թյան մա­սին նույ­նիսկ այն ժա­մա­նակ, երբ ե­սա­ սի­րու­թյու­նը դառ­նում է մարդ­կանց հիմ­նա­կան շար­ժիչ ու­ժը և բա­րո­յա­կա­նու­թյան չա­փա­նի­շը: Մեր ժա­մա­նակ­նե­րում էլ՝ վեր­ջին, ճգնա­ժա­մա­յին, շատ մար­դիկ կան, որ դրսևո­րում են աստ­վա­ծա­յին ինք­նա­մերժ­ման ու ինք­նա­զո­հա­բեր­ման հրաշք­նե­ րը՝ հա­նուն ու­րիշ­նե­րի բա­րօ­րու­թյան: Ա­հա եր­կու օ­րի­նակ, որ հաս­տա­տում են այդ ճշմար­տու­թյու­նը: Պատ­մու­թյուն ա­ռա­ջին: Մի ան­գամ ուշ ե­րե­կո­յան Ռո­բերտն ու Սոֆ­յան տուն էին վե­րա­դառ­նում: Ճա­նա­պար­հին նրանք հան­դի­պե­ցին մի քա­նի երդվ­յալ սրի­կա­նե­րի: Նրանք սկսե­ցին ծե­ծել Ռո­բեր­տին: Վեր­ջինս, կորց­նե­լով գի­տակ­ցու­թյու­նը, ըն­կավ գե­տին: Կա­տա­ղած զազ­րե­լի­նե­րը շա­րու­նա­կե­ցին հար­վա­ծել ըն­կած ե­րի­տա­սար­ դին: Եվ այդ ժա­մա­նակ Սոֆ­յան, ծնկե­լով ե­րի­տա­սար­դի մոտ, գրկեց նրա գլու­խը՝ պաշտ­պա­նե­լով հար­ված­նե­րից: Ե­րի­տա­սարդ­նե­րը հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կե­ցին հար­վա­ծել նաև աղջ­կան և դա­դա­րեց­րին այդ ծաղ­րը միայն այն ժա­մա­նակ, երբ Սոֆ­յան կորց­րեց գի­տակ­ցու­թյու­նը: Բա­վա­րա­րե­լով ի­րենց գա­զա­նա­յին բնազ­դը՝ նրանք հե­ռա­ցան: Հի­վան­դա­նո­ցում Ռո­բեր­տը բուժ­վեց և կեն­դա­նի մնաց, իսկ Սոֆ­ յան, պաշտ­պա­նե­լով սի­րե­լի անձ­նա­վո­րու­թյա­նը, վախ­ճան­վեց: Պատ­մու­թյուն երկ­րորդ: Իմ սի­րած ե­րի­տա­սար­դը մի ան­գամ պատ­մեց իր մոր պատ­մու­թյու­նը: Այժմ նա 65 տա­րե­կան է: Երբ 17 տա­րե­կան էր, ա­վար­տեց դպրո­ ցը «գե­րա­զան­ցու­թյամբ»: Հայ­րը շատ էր սի­րում նրան, ինքն էլ` հո­րը: Եվ հայրն ա­սաց. «Գնա՛ Մոսկ­վա և­ ըն­դուն­վի՛ր Մեն­դե­լեևի ան­վան ինս­տի­տուտ»: Դուստ­րը լսեց հո­րը և գ­նաց Մոսկ­վա: Ա­պա սկսեց ըն­դու­նե­լու­թյան քննու­թյուն­ներ հանձ­նել: Եվ երբ հանձ­նում էր եր­րորդ քննու­թյու­նը, նրան զան­գա­հա­րե­ցին և հայտ­նե­ցին, որ հայ­րը մա­հա­ցել է: Ցա­վոք, տե­ղե­րը բաշ­խե­լիս նրան չըն­դու­նե­ցին՝ տե­ղե­րի սահ­մա­ նա­փակ լի­նե­լու պատ­ճա­ռով: Հու­սա­հատ­ված, դուրս գա­լով ինս­տի­տու­տի շեն­քից և­ իջ­նե­լով մետ­րո, նա ո­րո­շեց նետ­վել գնաց­քի տակ: Սա­կայն ան­ծա­նոթ մի ե­րի­ տա­սարդ հասց­րեց վեր­ջին պա­հին բռնել նրան և հետ պա­հել ինք­նաս­պա­նու­թյան մտքից: Նա ամ­բողջ օրն այդ աղջ­կա հետ անց կաց­րեց՝ մխի­թա­րե­լով ու քա­ջա­լե­րե­ լով նրան, և հա­մո­զեց, որ կյան­քը հրա­շա­լի պարգև է: Աղ­ջիկն ըն­դուն­վեց մեկ ու­րիշ ինս­տի­տուտ, հա­ջո­ղու­թյամբ ա­վար­տեց այն և սկ­սեց դա­սա­վան­դել այն­տեղ: Իսկ այն ե­րի­տա­սար­դը, ով փրկեց նրա կյան­քը, դար­ձավ նրա ա­մու­սի­նը: Նրանք ե­րե­ խա­ներ ու­նե­ցան, և նրան­ցից մե­կը իմ սի­րե­լին է:

128


Երկ­նա­յին Ար­քա­յի զո­հա­բե­րու­թյու­նը

ապրիլ

30

Սե­րը նրա­նով ճա­նա­չե­ցինք, որ Հի­սու­սը Իր կյան­քը տվեց մեզ հա­մար (Ա Հով­հան­ նես 3.16):

1877 թվա­կա­նին կայսր Ա­լեք­սանդր II-ը ո­րո­շում է Բուլ­ղա­րիա­յում իր զին­վոր­նե­ րի հետ միա­սին կի­սել ռազ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի բո­լոր ծան­րու­թյուն­ներն ու վտանգ­նե­րը: Թուր­քե­րի հետ պա­տե­րազ­մը եր­բեմ­նի հա­րուստ բնու­թյամբ այդ եր­կի­րը ա­նա­պա­տի էր վե­րա­ծել: Բա­շի­բո­զուկ­նե­րը ոչն­չաց­րել էին ամ­բողջ գյու­ղեր՝ կո­տո­րե­լով ու վտա­րե­լով նրանց բնա­կիչ­նե­րին: Բուլ­ղա­րիա­յում թա­գա­վո­րում էր սար­սա­փը: Տի­րա­կա­լը հար­կադր­ված էր բո­լո­րի հետ հա­մա­հա­վա­սար ապ­րել բաց երկն­քի տակ կամ վրան­նե­րում, կամ կի­սա­խար­խուլ շի­նու­թյուն­նե­րում: Հոր նման հո­գա­լով բո­լո­րի մա­սին, ա­ռաջ­նորդ­վե­լով զա­վակ­նե­րի հան­դեպ սի­րով և­ամ­բող­ջո­ վին պատ­կա­նե­լով նրանց՝ նա կա­րող էր եր­ջա­նիկ լի­նել միայն իր ժո­ղովր­դի եր­ջան­ կու­թյամբ: Եր­ջան­կու­թյու­նը կախ­ված է թա­գա­վո­րի ինք­նա­զո­հա­բե­րու­թյու­նից, և կայս­րը ձգտում էր ոչ թե կանգ­նել իր ժո­ղովր­դի գլխին, որ­տեղ բա­վա­կա­նա­չափ պե­ տեր ու ղե­կա­վար­ներ կա­յին, այլ լի­նել նրանց հետ, որ­պես­զի իր ձեռ­քե­րով ըն­դու­նի վի­րա­վոր հե­րոս­նե­րին և­ օգ­նի նրանց` դի­մա­նա­լու տա­ռա­պանք­նե­րին: Տի­րա­կա­լի նպա­տակն ինք­նա­զո­հա­բե­րու­թյունն էր այն­տեղ, որ­տեղ ոչ ոք և­ եր­բեք չէր կա­րող ժո­ղովր­դի հա­մար փո­խա­րի­նել թա­գա­վո­րին: Եվ այդ վայ­րը բա­նա­կի թի­կունքն էր: Եվ դա նրա սի­րո վկա­յու­թյունն էր ժո­ղովր­դի հան­դեպ: — Ես գնում եմ գթասր­տու­թյան եղ­բոր հետ, - ա­սաց տի­րա­կա­լը Պե­տեր­բուր­գում: Թա­գա­վոր-ա­զա­տա­րարն ինք­նա­կամ իր վրա դրեց ծանր և տան­ջա­լի խա­չը: Նա տա­ռա­պանք­նե­րի մատ­նեց ի­րեն. ի՞նչ ու­րա­խու­թյուն­ներ կա­րող էր ու­նե­նալ գթասր­տու­թյան եղ­բայ­րը, երբ յու­րա­քանչ­յուր զին­վո­րի վիշ­տը պետք է դառ­նար հենց իր` մխի­թա­րո­ղի վիշ­տը: Ար­յուն, լաց, տնքոց­ներ ու հա­ռա­չանք­ներ` ա­հա բա­ նա­կի թի­կուն­քի պատ­կե­րը: Տի­րա­կալն ամ­բողջ ութ ա­միս թի­կուն­քում էր, որ­տեղ նա իս­կա­պես ի­րեն դրսևո­րեց որ­պես գթու­թյան եղ­բայր (Ի. Սուդ­նի­կո­վա): Մոտ 2000 տա­րի ա­ռաջ մեղ­քից քայ­քայ­ված մեր եր­կի­րը ե­կավ տիե­զեր­քի Ար­ քան`Ա­րա­րիչն ու Տե­րը: Նա անն­կա­րագ­րե­լի ցավ էր զգում՝ տես­նե­լով մեր մո­լո­րա­կի բնա­կիչ­նե­րի տա­ռա­պանք­նե­րը: Այդ բնակչ­ներն Իր զա­վակ­ներն էին, որ ա­րար­վել էին Իր կող­մից՝ հա­վեր­ժա­կան ու­րա­խու­թյան ու եր­ջան­կու­թյան հա­մար: Աստ­վա­ ծաշն­չում աս­վում է. «Նա, ժո­ղովր­դի բազ­մու­թյու­նը տես­նե­լով, գթաց նրանց, որ հոգ­նել և ցի­րու­ցան էին ե­ղել, ինչ­պես հո­վիվ չու­նե­ցող ոչ­խար­նե­րը» (Մատ­թեոս 9.36): Եվ այդ պատ­ճա­ռով էլ «Նա քայ­լում էր բո­լոր քա­ղաք­նե­րով ու գյու­ղե­րով», հի­վան­դու­թյուն­նե­րից բու­ժում դժբախտ մարդ­կանց, նրանց քա­րո­զում երկ­նա­յին սկզբունք­նե­րով կա­ռուց­ված լա­վա­գույն կյան­քի մա­սին: Դա երկ­նա­յին Ար­քա­յի անձ­ նա­զոհ կյանքն էր, որ թո­ղեց Իր գա­հը՝ հա­նուն մարդ­կանց: Եվ որ­պես­զի մի օր երկ­ րի վրա ա­նա­ղարտ ու եր­ջա­նիկ կյան­քը թա­գա­վո­րի, Նա զո­հեց Իր կյան­քը: Աստ­վա­ ծա­յին ցնցո՜ղ սեր:

129



­ՄԱ­ՅԻՍ

ՀԱՄ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ «Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծո սերն ու Քրիստոսի համբերությունը» (Բ Թեսաղոնիկեցիներին 3.5)։


մայիս

1

Համբերությունը սիրո հատկություն է

«Իսկ Տե­րը թող ձեր սրտե­րը ուղ­ղի դե­պի Աստ­ծո սերն ու Քրիս­տո­սի համ­բե­րու­թյու­ նը» (Բ Թե­սա­ղո­նի­կե­ցի­նե­րին 3.5):

«Եվ ձեր համ­բե­րու­թյամբ ձեր հո­գի­նե­րը կփրկեք» (Ղու­կաս 21.19), - ա­սաց Տե­ րը՝ խո­սե­լով այս աշ­խար­հում քրիս­տո­նեա­կան կյան­քի դժվա­րու­թյուն­նե­րի մա­սին: «Ձեզ համ­բե­րու­թյուն է պետք, որ­պես­զի Աստ­ծո կամ­քը կա­տա­րե­լով՝ խոս­տումն ստա­նաք» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 10.36), - հոր­դո­րում էր ա­ռաք­յա­լը հրեա­նե­րից դար­ձի ե­կած քրիս­տոն­յա­նե­րին: «Իսկ այն պա­րարտ հո­ղի մեջ ե­ղող­նե­րը նրանք են, որ բա­րի ու հո­ժար սրտով լսե­լով խոս­քը՝ ըն­դու­նում են ու համ­բե­րու­թյամբ պտուղ են տա­լիս» (Ղու­կաս 8.15)․­ա­հա այս­պես, ըստ Հի­սու­սի խոս­քե­րի, կա­րե­լի է օրհն­ված արդ­յունք­նե­րի հաս­նել քրիս­տո­նեա­կան կյան­քի ճա­նա­պար­հին: Պետ­րոս ա­ռաք­յա­ լը խո­սում է այն մա­սին, թե ինչ նշա­նա­կու­թյուն ու­նի Տի­րոջ համ­բե­րու­թյու­նը փրկու­ թյան հա­մար. «Եվ մեր Տի­րոջ համ­բե­րու­թյու­նը փրկու­թյո՛ւն հա­մա­րեք» (Բ Պետ­րոս 3.15): Ին­չո՞ւ է Աստ­ծո խոսքն այդ­քան կարևոր նշա­նա­կու­թյուն տա­լիս այդ հատ­ կու­թյա­նը` համ­բե­րու­թյա­նը: Աստ­վա­ծա­շուն­չը հաս­տա­տում է. «Աստ­ված սեր է» (Ա Հով­հան­նես 4.8)։ Ի՞նչ է նշա­նա­կում դա: Մենք չենք գտնի ա­վե­լի լավ պա­տաս­խան և­այդ խոս­քե­րի ա­վե­լի խոր բա­ցատ­րու­թյուն, քան Աստ­ծո վկա­յու­թյունն է թե՛ Իր, և թե՛ Իր բնա­վո­րու­ թյան մա­սին, որ տվեց Նա Մով­սե­սին, երբ վեր­ջինս Նրան խնդրեց ցույց տալ Իր փառ­քը. «Տեր ո­ղոր­մած և գ­թած, համ­բե­րա­տար, ա­ռատ ո­ղոր­մու­թյամբ և ճշ­ մար­տու­թյամբ, որ ո­ղոր­մա­ծու­թյուն եմ ա­նում հա­զա­րա­վոր­նե­րի, որ նե­րում եմ ա­նօ­րե­նու­թյուն, հան­ցանք և մեղք» (Ե­լից 34.6-7): Ա­հա թե ինչ­պես է դրսևո­րում և­ ի­րեն կյան­քի կո­չում սե­րը: Այս­պի­սով, «համ­բե­րու­թյու­նը» կամ «համ­բե­րա­տա­ րու­թյու­նը» Աստ­ծո սի­րո հատ­կու­թյուն­նե­րից մեկն է: Պո­ղոս ա­ռաք­յա­լը հենց այս հատ­կու­թյամբ է սկսում սի­րո չգե­րա­զանց­ված բնո­րո­շու­մը տա­լու, նրա էու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լու, տար­րա­լու­ծե­լու, բա­ղադ­րիչ մա­սե­րի բա­ժա­նե­լու իր փոր­ձը․ սա նրա փորձն է՝ սահ­մա­նե­լու, թե ինչ է սե­րը: Պար­զա­պես փո՜րձ: Սերն ա­րա­րիչ Աստ­ ծո ա­նընդգր­կե­լի, ան­հա­սա­նե­լի և խորհր­դա­վոր, բա­րո­յա­կան հատ­կու­թյունն է: Եվ այս­պես, ա­ռաք­յալն ա­սում է. «Սե­րը բա­րի է… ա­մեն բա­նի համ­բե­րում է» (Ա Կորն­ թա­ցի­նե­րին 13.4,7): Ի՞նչ է նշա­նա­կում «համ­բե­րու­թյուն»: Դա կեն­սա­կան դժվա­րու­թյուն­նե­րին ու զրկանք­նե­րին, ինչ­պես նաև ֆի­զի­կա­կան ու բա­րո­յա­կան ա­մեն տե­սա­կի ցա­վե­րին ու տա­ռա­պանք­նե­րին կա­յուն ու անտր­տունջ դի­մա­նա­լու հատ­կու­թյունն է: Համ­ բե­րու­թյու­նը՝ ինչ-որ տհաճ ու ան­ցան­կա­լի բա­նի եր­կա­րատև ու խա­ղաղ դի­մա­նա­ լու, ինչ­պես նաև ինք­նա­տի­րա­պե­տու­մը պահ­պա­նե­լու, անհ­րա­ժեշտ արդ­յունք­նե­ րին սպա­սե­լու ըն­դու­նա­կու­թյունն ու հմտու­թյունն է, ա­ռանց ան­բա­վա­կա­նու­թյուն, գրգռվա­ծու­թյուն և տր­տունջ դրսևո­րե­լու:

132


Համբերությունը խելամիտ է

մայիս

2

Համ­բե­րա­տար մար­դը շատ խո­հեմ է (մեկ այլ թարգմ.` նա բա­վա­կա­նին խե­լա­միտ է ) (Ա­ռակ­ներ 14.29)։

Հաշ­վի առ­նե­լով մեր մե­ղա­վոր վի­ճա­կը՝ անհ­նար է բա­րե­պաշտ (կամ բա­րի վարք ու­նե­ցող) կյանք վա­րել, ա­ռանց համ­բե­րու­թյուն դրսևո­րե­լու: Ա­մեն օր տասն­յակ ի­րա­վի­ճակ­ներ են ա­ռա­ջա­նում մեզ շրջա­պա­տող մարդ­կանց հետ փոխ­հա­րա­բե­ րու­թյուն­նե­րում, որ­տեղ պա­հանջ­վում է համ­բե­րու­թյուն դրսևո­րել դի­մա­ցին­նե­րի բնա­վո­րու­թյան թու­լու­թյուն­նե­րի և թե­րու­թյուն­նե­րի հան­դեպ․ ըն­տա­նի­քում, աշ­խա­ տա­վայ­րում կամ հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում: Նա, ով համ­բե­րու­թյուն և զսպ­վա­ ծու­թյուն չու­նի, կու­նե­նա բա­խում­ներ և հե­տա­գա­յում չի կա­րող խու­սա­փել հո­գե­ կան ապ­րում­նե­րից ու ցնցում­նե­րից: Չու­նե­նա­լով բա­վա­կա­նա­չափ համ­բե­րու­թյուն և դի­մաց­կու­նու­թյուն՝ անհ­նար է կյան­քում լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել, ի­րա­ կա­նաց­նել սահ­ման­ված անձ­նա­կան նպա­տակ­նե­րը: Եվ ոչ էլ կա­րող ենք ար­ժա­ նա­վա­յել կեր­պով դի­մա­վո­րել կեն­սա­կան ճա­նա­պար­հին հան­դի­պող ա­մեն տե­սա­կի ծանր փոր­ձու­թյուն­նե­րին: Եվ ա­մե­նա­կարևո­րը. ա­ռանց համ­բե­րու­թյան անհ­նար է հու­սա­լի և հաս­տա­տուն, սուրբ ու հա­վեր­ժա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տել Աստ­ծո հետ, ինչ­պես նաև հաղ­թա­հա­րել սե­փա­կան մե­ղա­վոր սո­վո­րու­թյուն­նե­րը, չար կրքերն ու բնա­ վո­րու­թյան թե­րու­թյուն­նե­րը: Եր­ջա­նիկ ա­մուս­նա­կան կյանք հնա­րա­վոր է միայն այն դեպ­քում, երբ կա համ­բե­րա­տա­րու­թյան և նե­րո­ղամ­տու­թյան փո­խա­դարձ դրսևո­րում դի­մա­ցի­նի ան­հա­տա­կան թե­րու­թյուն­նե­րի հան­դեպ և յու­րա­քանչ­յու­րի բնա­վո­րու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի հան­դեպ: Իսկ ե­րե­խա­նե­րի դաս­տիա­ րա­կու­թյան մա­սին եր­կար խո­սե­լու կա­րիք չկա: Նա, ով համ­բե­րու­թյուն չու­նի, ա­վե­ լի ճիշտ` համ­բե­րա­տար չէ, ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան հար­ցում չի կա­րող խու­սա­փել ա­նուղ­ղե­լի սխալ­նե­րից: Համ­բե­րու­թյան ու ինք­նա­տի­րա­պետ­ման հո­ գի չու­նե­ցող ծնող­ներն ի­րենց ե­րե­խա­նե­րի մեջ բնա­վո­րու­թյան այ­լան­դակ գծեր են ձևա­վո­րում: Դա իս­կա­կան ա­նեծք է դժբախտ սե­րունդ­նե­րի հա­մար, ով­քեր դա­տա­ պարտ­ված են ամ­բողջ կյան­քում կրե­լու ի­րենց ծնող­նե­րի ա­նար­դար դաս­տիա­րա­ կու­թյան և­ազ­դե­ցու­թյան արդ­յունք­նե­րի ծանր բե­ռը: Ան­գամ, ե­թե նրանք հա­վա­տով ըն­դու­նեն Քրիս­տո­սին, հար­կադր­ված կլի­նեն անն­կա­րագ­րե­լի պայ­քար մղել ի­րենց մե­ղա­վոր թե­րու­թյուն­նե­րի դեմ, որ­պես­զի Հի­սու­սի զո­րու­թյամբ հաղ­թեն դրանց: Աստ­վա­ծա­շուն­չը նշում է, թե ինչ բա­րե­րար ազ­դե­ցու­թյուն է գոր­ծում համ­բե­ րա­տար մար­դը այլ մարդ­կանց հետ լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ. «Բար­կաց­կոտ մար­դը վեճ է հրահ­րում, իսկ համ­բե­րա­տա­րը հանգս­տաց­նում է (այլ թարգմ.` հանգց­նում է վի­ճա­բա­նու­թյու­նը) վե­ճը» (Ա­ռակ­ներ 15.18)։ Այն մար­դը, ում հա­տուկ է համ­բե­րու­թյու­նը, անգ­նա­հա­տե­լի գանձ ու­նի. հենց այդ­պես է ա­սում Աստ­վա­ծա­շուն­չը. «Համ­բե­րա­տար մար­դը շատ խո­հեմ է» (Ա­ռակ­ ներ 14.29): «Համ­բե­րա­տար մար­դը գո­ռոզ մար­դուց լավ է» (Ժո­ղո­վող 7.8)։ «Համ­բե­ րա­տա­րը զո­րա­վո­րից լավ է, և­իր հո­գին կա­ռա­վա­րո­ղը՝ քա­ղաք գրա­վո­ղից» (Ա­ռակ­ ներ 16.32)։

133


մայիս

3

Ծնողական համբերություն

Ա­հա համ­բե­րող­նե­րին ե­րա­նի ենք տա­լիս (Հա­կո­բոս 5.11)։

Երբ ես պա­տիժս էի կրում գա­ղու­թում, հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ծա­նո­թա­ցա Ա. Սա­դովս­կու հետ: Նա Ջեզ­կազ­գան քա­ղա­քից էր: Մենք ապ­րում էինք նույն մաս­ նա­շեն­քում, նույն շար­քում էինք և միա­ժա­մա­նակ աշ­խա­տում էինք միա­սին: Մենք ձեռ­քով խառ­նում էինք շա­ղա­խը, որ նա­խա­տես­ված էր աղ­յու­սի շար­ված­քի հա­ մար: Մի ան­գամ նա տխուր և միա­ժա­մա­նակ զար­մա­նա­լի մի պատ­մու­թյուն պատ­ մեց՝ ինք­նա­մերժ­ման ու ազն­վու­թյան վե­րա­բեր­յալ: Այն տա­նը, որ­տեղ ապ­րում էինք կնոջս հետ, մեր շքա­մուտ­քում, մի հարկ վերև մի ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք էր ապ­րում: Ոչ մի վատ բան չէիր կա­րող ա­սել այդ ըն­ տա­նի­քի մա­սին. մար­դիկ բնա­կա­նոն ապ­րում էին: Եվ ա­հա կի­նը հղիա­ցավ, և­ ե­կավ ծննդա­բե­րու­թյան ժա­մա­նա­կը: Երբ լույս աշ­խարհ ե­կավ եր­կար սպաս­ված ե­րե­խան, բժիշկ­նե­րը սկզբում մո­րը, ա­պա հո­րը հայտ­նե­ցին, որ նո­րա­ծի­նը ա­ռանձ­ նա­հա­տուկ ծանր աս­տի­ճա­նի ա­րա­տա­վոր է ծնվել: Ծն­ված էա­կը շատ քիչ էր նման մար­դու: Նրան ման­րակր­կիտ հե­տա­զո­տե­լով՝ բժիշկ­նե­րը ծնող­նե­րին ա­սա­ցին. «Ի­րա­վուն­քը ձերն է` վերց­նել թե չվերց­նել այս ե­րե­խա­յին: Դուք եք ո­րո­շում, սա­ կայն մեր պարտ­քը ձեզ նա­խազ­գու­շաց­նելն է»: Եվ ծնող­նե­րին տեղ­յակ պա­հե­ցին, որ ե­րե­խան ծայ­րա­հեղ աս­տի­ճա­նի թու­լամ­տու­թյուն կու­նե­նա: Վշ­տի ու հու­սա­հա­ տու­թյան մեջ, մի քա­նի ան­քուն գի­շեր­նե­րից հե­տո ծնող­ներն, այ­նուա­մե­նայ­նիվ, ո­րո­շե­ցին վերց­նել ե­րե­խա­յին և մե­ծաց­նել նրան: Այդ ե­րե­խան ար­դեն տաս­ներ­կու տա­րե­կան է (պատ­մու­թյան պա­հին): Նրա գլու­ խը հսկա­յա­կան է: Տե­ղա­շարժ­վել չի կա­րող: Ինք­նու­րույն սնունդ ըն­դու­նել նույն­պես չի կա­րող: Բնա­կան պետ­քերն ա­նում է տա­կը: Բառ ան­գամ չի ար­տա­բե­րում: Ան­ հո­դա­բաշխ հնչյուն­ներ-մնչյուն­ներ է ար­ձա­կում: Բա­նա­կա­նու­թյան հետք ան­գամ չկա: Պար­զա­պես մսա­կույտ, կեն­սա­բա­նա­կան զանգ­ված: Ու­տում է, խմում է, մեծ խնամք է պա­հան­ջում: Նրա հա­մար ա­թո­ռի նման մի հար­մա­րու­թյուն են պատ­ րաս­տել, ո­րի վրա էլ գտնվում է ամ­բողջ ժա­մա­նակ: Գլու­խը չի կա­րո­ղա­նում պա­հել, փա­լա­սի նման այս ու այն կողմ է ճոճ­վում: Իսկ ծնող­նե­րը խնա­մում են նրան, տա­ լիս ա­մեն ինչ: Նա նրանց կյան­քի կենտ­րոնն է, բո­լոր հոգ­սե­րի, վազվ­զո­ցի ու տագ­ նապ­նե­րի կի­զա­կե­տը… Հի­րա­վի ցնցող հո­գա­տա­րու­թյուն և զար­մա­նա­լի ծնո­ղա­կան սե՜ր: Սի­րո ինչ­պի­ սի՞ հատ­կու­թյուն­ներ են դրսևո­րում նրանք դժբախտ ե­րե­խա­յի հան­դեպ. Ինք­նա­ մեր­ժո՞ւմ, համ­բե­րու­թյո՞ւն, բա­րու­թյո՞ւն, գթասր­տու­թյո՞ւն… Դժ­վար է նույ­նիսկ հաս­կա­նալ: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, թվում է՝ բազ­մա­թիվ տա­րի­ներ ե­րե­խա­յին խնա­ մե­լու հա­մար ա­ռա­ջին հեր­թին համ­բե­րու­թյուն է հար­կա­վոր: Ո՜հ, որ­քան համ­բե­րու­ թյուն է անհ­րա­ժեշտ: Եվ ի՜նչ կա­րեկ­ցան­քով է նա­յում Տե­րը այդ դժբախտ ծնող­նե­րին: Որ­քա՜ն դառ­նու­ թյուն­նե­րի ու ցա­վի են հար­կադր­ված ե­ղել դի­մա­նալ նրանք:

134


Աբրահամի անհամբերությունը

մայիս

4

Որ­պես­զի չծու­լա­նաք, այլ հա­վա­տով ու համ­բե­րու­թյամբ խոս­տում­նե­րը ժա­ռան­գող­ նե­րին նման­վեք (Եբ­րա­յե­ցի­նե­րին 6.12)։

Ման­րակր­կիտ վեր­լու­ծե­լով Աստ­վա­ծաշն­չում հի­շա­տակ­ված մարդ­կանց կյան­ քը՝ ստիպ­ված ենք մի ցա­վա­լի փաստ ար­ձա­նագ­րել․ դեպ­քե­րի մեծ մա­սում նրանց սխալ­նե­րի և­ ոչ ճիշտ քայ­լե­րի պատ­ճա­ռը ե­ղել է ոչ բա­վա­րար համ­բե­րու­թյու­նը: Աբ­րա­հա­մին, ում Տե­րը կան­չել էր երկ­նա­յին լույ­սի կրո­ղը լի­նե­լու, խոս­տա­ցել էր, որ նրա­նից կա­ռա­ջա­նա բազ­մա­քա­նակ մի ժո­ղո­վուրդ: Տա­րի­ներն անց­նում էին, իսկ նա դեռ ե­րե­խա­ներ չու­ներ: Ան­ցել էր տան­ջա­լի սպա­սում­նե­րի տա­սը տա­րի, որ պետք է հայտն­վեր Աբ­րա­հա­մի ցե­ղը շա­րու­նա­կող ցան­կա­լի մար­դը. սա­կայն ո՜չ մի հույս: Ակն­հայտ էր, որ Սա­ռան անպ­տուղ է: Եվ այդ ժա­մա­նակ նա Աբ­րա­հա­մին ա­ռա­ջար­կեց, որ իր ա­ղա­խի­նը ե­րե­խա ծնի իր հա­մար: Աբ­րա­հա­մը չդի­մեց Աստ­ ծուն, որ հա­վաս­տիա­նա, քա­ջա­լե­րո՞ւմ է Նա Սա­ռա­յի ա­ռա­ջար­կու­թյու­նը, թե ոչ: Աբ­րա­հա­մի համ­բե­րու­թյու­նը սպառ­վել էր, և նա տե­ղի տվեց: Հնա­րա­վոր է՝ Աբ­րա­հա­մը մտա­ծում էր, որ ժա­ռանգ ծնվե­լու հար­ցը մի հիմ­նա­ խնդիր է, որ մարդն ինքն էլ կա­րող է լու­ծել, և­այս­տեղ պար­տա­դիր չէ Աստ­ծո օգ­նու­ թյու­նը: Սա­ռա­յի ծրա­գիրն էլ այն­քան տա­րօ­րի­նակ չէր, ինչ­պես կա­րող էր թվալ՝ հաշ­ վի առ­նե­լով այն հե­ռա­վոր ժա­մա­նակ­նե­րի սո­վո­րույթ­նե­րը: Այդ դեպ­քում Աբ­րա­հա­մը մո­ռա­ցել էր այն խոս­քե­րը, որ Տերն ի­րեն ա­սել էր կանչ­վա­ծու­թյան ա­մե­նասկզ­բում. «Ես քեզ մեծ ազգ պի­տի դարձ­նեմ» (Ծնն­դոց 12.2): Աբ­րա­հա­մը պետք է մի պարզ ճշմար­տու­թյուն սո­վո­րեր`կյան­քը պետք է ապ­րել Աստ­ծուց բա­ցար­ձակ կախ­վա­ ծու­թյան ո­գով՝ Նրան հանձ­նե­լով սե­փա­կան ճա­նա­պար­հի յու­րա­քանչ­յուր քայ­լը: «Ես քեզ մեծ ազգ պի­տի դարձ­նեմ». ա­հա Աստ­ծո հան­դի­սա­վոր խոս­տու­մը: Եվ սրանք սո­վո­րա­կան բա­ռեր չեն, որ կա­րե­լի է կաս­կա­ծի են­թար­կել: Այն, ինչ ա­սում է Տե­րը, հա­վեր­ժա­կան է և­ ան­խախտ: Ժա­ռան­գոր­դի ծնուն­դը Աբ­րա­հա­մի հիմ­նա­ խն­դի­րը չէր, այլ Տի­րոջ: Նա ա­սաց և Նա էլ ժա­մա­նա­կին կա­տա­րեց: Աբ­րա­հա­մից պա­հանջ­վում էր «սուր­բե­րի համ­բե­րու­թյուն… ու հա­վատ»: Հա­գա­րը Աբ­րա­հա­մի հա­մար որ­դի ծնեց, սա­կայն դա Աստ­ծո խոս­տա­ցած որ­դին չէր: Ան­ցավ տաս­նե­ րեք տա­րի: Իս­մա­յե­լը մե­ծա­նում էր, և Աբ­րա­համն ու­րա­խու­թյուն էր ապ­րում: Սա­ կայն նրա մոտ է գա­լիս Տե­րը և­ա­սում. «Ես կօրհ­նեմ Սա­ռա­յին և նրա­նից քեզ որ­դի կտամ և նրա­նից ազ­գեր կա­ռա­ջա­նան»: Սա­ռա­յի տա­րիքն այդ պա­հին հա­սել էր ճա­կա­տագ­րա­կան սահ­մա­նին, երբ նրա օր­գա­նիզ­մի վե­րար­տադ­րո­ղա­կան հնա­ րա­վո­րու­թյուն­նե­րը սպա­ռել էին ի­րենց: Ի՞նչ որ­դի ծնվե­լու մա­սին կա­րող էր խոսք լի­նել… Սա­կայն չի կա­րե­լի Աստ­ծուն չա­փել մարդ­կա­յին չա­փա­նիշ­նե­րով: Եվ Աստ­ ված չնա­յեց Աբ­րա­հա­մի ա­րար­քին, որ նա պատ­շաճ համ­բե­րու­թյուն չդրսևո­րեց` սպա­սե­լու խոս­տաց­ված ժա­ռան­գի ծննդյա­նը: Ա­ռաք­յալն ա­սում է. «Ձեզ համ­բե­րու­ թյուն է պետք, որ­պես­զի Աստ­ծո կամ­քը կա­տա­րե­լով՝ խոս­տումն ստա­նաք» (Եբ­րա­ յե­ցի­նե­րին 10.36)։

135


մայիս

5

Հակոբի ու Սավուղի անհամբերությունը

Իսկ համ­բե­րու­թյու­նը թող լիո­վին գոր­ծուն լի­նի, որ­պես­զի կա­տար­յալ ու լիար­ժեք լի­նեք և­ոչ մի բա­նի պա­կա­սու­թյուն չու­նե­նաք (Հա­կո­բոս 1.4)։

Ան­համ­բե­րու­թյուն դրսևո­րեց նաև Հա­կոբ նա­հա­պե­տը: Նա ոչ մի կերպ չկա­րո­ ղա­ցավ սպա­սել այն օր­վան, երբ պետք է ստա­նար անդ­րա­նի­կը լի­նե­լու ի­րա­վուն­քը, որ խոս­տա­ցել էր Աստ­ված: Դա­վադ­րու­թյան մեջ մտնե­լով մոր հետ՝ նա շտա­պեց ստա­նա­լու հայ­րա­կան ցան­կա­լի օրհ­նու­թյու­նը… սա­կայն ինչ­պի­սի՜ ա­նօ­րի­նա­կան և­ ա­նար­ժան ճա­նա­պար­հով: Եվ ստա­ցա՜վ: Սա­կայն հե­տա­գա­յում ինչ­պի­սի՜ տա­ ռա­պանք­նե­րի հար­կադր­ված ե­ղավ դի­մա­նալ: Ան­բա­վա­րար համ­բե­րու­թյուն դրսևո­րեց նաև Իս­րա­յե­լի ա­ռա­ջին թա­գա­վոր Սա­ վու­ղը: Տե­րը չէր ցան­կա­նում, որ Իր ընտր­յալ ժո­ղո­վուրդն ապ­րի այն սկզբունք­նե­ րով, սո­վո­րույթ­նե­րով ու կա­նոն­նե­րով, ո­րով ա­ռաջ­նորդ­վում էին հե­թա­նոս ժո­ղո­ վուրդ­նե­րը: Աստ­ծո կամքն այն էր, որ Իր ժո­ղո­վուրդն ապ­րի Աստ­ծո օ­րենք­նե­րով, և ժո­ղովր­դի կա­ռա­վա­րումն ի­րա­կա­նաց­նի Տերն Ին­քը, և­որ նրա Ա­ռաջ­նոր­դը լի­նի ան­ձամբ երկ­նա­յին Ար­քան, այլ ոչ մե­ղա­վոր մարդն՝ իր սխալ­նե­րով ու ան­կա­տա­րու­ թյամբ: Եվ ինչ­պի­սի՜ մե­ծա­գույն, աշ­խար­հում ոչն­չի հետ չհա­մե­մատ­վող ա­ռա­վե­լու­ թյուն էր դա`ա­ռաջ­նորդ­վել ուղ­ղա­կիո­րեն հենց իր` սի­րո Աստ­ծո կող­մից: Սա­կայն Իս­րա­յե­լը թա­գա­վոր էր պա­հան­ջում, ինչ­պես շրջա­կա հե­թա­նո­սա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մոտ էր: Սա­մուելն ա­նա­սե­լի դառ­նու­թյամբ ըն­դու­նեց ժո­ղովր­դի պա­հան­ջը՝ թա­գա­վոր ու­նե­նա­լու վե­րա­բեր­յալ, սա­կայն Տե­րը նրան ա­սաց. «Լ­սի՛ր ժո­ղովր­դի խոս­քը և­այն ա­մե­նը, ինչ քեզ ա­սա­ցին, ո­րով­հետև նրանք ոչ թե քեզ են մեր­ժում, այլ մեր­ժում են Ինձ, որ չթա­գա­վո­րեմ ի­րենց վրա» (Ա Թա­գա­վոր­նե­րի 8.7)։ Եվ Տերն Ին­քը նրանց ցույց տվեց, թե ում պետք է թա­գա­վոր կար­գեն` Սա­վու­ղին: Թե՛ ար­տա­քի­նով և թե՛ էու­թյամբ Սա­վու­ղը հա­մա­պա­տաս­խա­նում էր ար­քա­յա­ կան գա­հի թեկ­նա­ծուի վե­րա­բեր­յալ հե­թա­նո­սա­կան չա­փա­նիշ­նե­րին: Սա­կայն նա հոգևոր չէր, և դա նկա­տե­լի դար­ձավ նրա՝ թա­գա­վո­րե­լու ա­ռա­ջին իսկ քայ­լե­րից: Սա­մուե­լը նո­րա­թուխ թա­գա­վո­րին` Սա­վու­ղին, հրա­հան­գեց, որ գնա Գաղ­գա­ղա և յոթ օր սպա­սի այն­տեղ: Ա­պա ինքն էլ կգնա այն­տեղ և զո­հա­բե­րու­թյուն­ներ կա­նի, հայտ­նու­թյուն կխնդրի Տի­րո­ջից և կ­հայտ­նի նրան Աստ­ծո կամ­քը, թե ինչ պետք է ա­նի ին­քը հե­տա­գա­յում: Ա­վաղ, սպա­սե­լով յոթ օր, Սա­մուե­լը ո­րո­շեց ինք­նագ­լուխ զո­հա­բե­րու­թյուն­ներ կա­տա­րել: Եվ հենց ա­վար­տեց ծե­սը, հայտն­վեց Սա­մուե­լը: Նա ցնցված էր Սա­վու­ղի ան­համ­բե­րու­թյու­նից ու անհ­նա­զան­դու­թյու­նից և Աստ­ծո խոս­ քի հան­դեպ ան­փույթ վե­րա­բեր­մուն­քից: Եվ Իս­րա­յե­լի մար­գա­րեն ու դա­տա­վո­րը ցա­վով ա­սաց Սա­վու­ղին. «Դու հի­մա­րու­թյուն ես ա­րել, որ չես պա­հել քո Տեր Աստ­ծո պատ­վի­րա­նը, որ Նա պատ­վի­րել էր քեզ. ո­րով­հետև հի­մա Տե­րը քո թա­գա­վո­րու­ թյու­նը հա­վիտ­յան պի­տի հաս­տա­տեր Իս­րա­յե­լի վրա։ Բայց հի­մա քո թա­գա­վո­րու­ թյու­նը հաս­տա­տուն չի լի­նե­լու։ Տերն իր հա­մար Իր սրտի հա­մա­ձայն մի մարդ է փնտրում և Տե­րը նրան իշ­խան պի­տի նշա­նա­կի Իր ժո­ղովր­դի վրա» (Ա Թա­գա­վոր­ նե­րի 13.13,14): Սա­վու­ղը ոչ մի ակ­նա­ծանք չու­ներ Տի­րոջ հան­դեպ: Նա իր կար­ծիքն ա­վե­լի բարձր դա­սեց Տի­րոջ խոս­քից: Եվ զար­մա­նա­լի չէ, որ արդ­յուն­քում նա զրկվեց Աստ­ծո բա­րե­հա­ճու­թյու­նից և նրա վախ­ճա­նը ցա­վոտ ե­ղավ: 136


Համբերության օրինակներ

մայիս

6

Խնդ­րում ենք ձեզ, եղ­բայր­նե՛ր, ան­կարգ­նե­րին խրա­տե՛ք, երկ­չոտ­նե­րին քա­ջա­լե­ րե՛ք, տկար­նե­րին օգ­նա­կա՛ն ե­ղեք, բո­լո­րի հան­դեպ համ­բե­րա­տա՛ր ե­ղեք (Ա Թե­սա­ ղո­նի­կե­ցի­նե­րին 5.14)։

Կան մար­դիկ, ով­քեր զար­մա­նա­լի համ­բե­րու­թյուն ու­նեն: Ի­րենց կյան­քում տե­ղի ու­նե­ցած ա­մեն տե­սա­կի խիստ ու դա­ժան փոր­ձու­թյուն­նե­րը նրանք դի­մա­վո­րում են ցնցող կա­յու­նու­թյամբ ու զսպվա­ծու­թյամբ՝ անտր­տունջ ու խո­նարհ դի­մա­նա­ լով տա­ռա­պանք­նե­րին, դժվա­րու­թյուն­նե­րին ու ցնցում­նե­րին: Նրանք չեն ու­զում մտա­ծել ան­գամ, որ ինչ-որ մե­կը տա­ռա­պել է ի­րենց տա­ռա­պանք­նե­րի պատ­ճա­ ռով: Նրանք այն կար­ծի­քին են, որ ան­թույ­լատ­րե­լի է ի­րենց ապ­րում­նե­րով ցավ ու դառ­նու­թյուն պատ­ճա­ռել ու­րիշ­նե­րին: Նրանց հար­գանքն ու սե­րը մեր­ձա­վոր­նե­րի հան­դեպ դրսևոր­վում է նաև այդ տա­րօ­րի­նակ, սա­կայն վառ ար­տա­հայտ­ված մե­ ծա­հո­գու­թյան մեջ: Նշա­նա­վոր կոմ­պո­զի­տոր Վ. Մո­ցար­տը ի­րեն դրսևո­րեց որ­պես քնքշո­րեն սի­րող ա­մու­սին: Մի ան­գամ, երբ նա աշ­խա­տում էր քնած կնոջ կող­քին, սեն­յակ մտավ ծա­ ռան: Վա­խե­նա­լով, որ նա կարթ­նաց­նի հի­վան­դին, Մո­ցարտն ա­րագ ոտ­քի կանգ­ նեց, և­ այդ պա­հին բաց դա­նակն ըն­կավ և մխրճ­վեց նրա ոտ­քի մեջ: Չն­չին ձայն ան­գամ չհա­նե­լով՝ կոմ­պո­զի­տո­րը շտապ դուրս ե­կավ սեն­յա­կից և բ­ժիշկ կան­չեց: Ու թեև նա եր­կար ժա­մա­նակ չէր կա­րո­ղա­նում գոր­ծա­ծել ոտ­քը, այ­նուա­մե­նայ­նիվ, կնո­ջից թաքց­նում էր դա: Էլ ա­վե­լի ցնցող համ­բե­րու­թյուն դրսևո­րեց Բրի­տա­նիա­յի նշա­նա­վոր վար­չա­պետ Բ. Դիզ­րա­յե­լիի կի­նը` Մե­րի-Էն­նը: Վար­չա­պետն ա­մուս­նա­ցել էր հաշ­վար­կով, և կի­ նը գի­տեր այդ մա­սին: Նրանք ե­րե­խա­ներ չու­նեին: Եվ միա­սին ապ­րե­ցին երեսուն­ երեք եր­ջա­նիկ տա­րի­ներ: Ա­հա թե ինչ էր ա­սում նա. «Այն ա­մե­նի հա­մար, ին­չին ես հա­սել եմ, պար­տա­վոր եմ իմ կնո­ջը»: Մե­րի-Էն­նը ապ­րում էր միայն ա­մուս­նու հա­մար, ա­մեն կերպ ա­ջակ­ցում և հո­գում նրա կա­րիք­նե­րը: Մի ան­գամ Դիզ­րայե­լին գնում է խորհր­դա­րան, որ­պես­զի ար­տա­սա­նի իր բա­ վա­կա­նին կարևոր ճա­ռը: Նա շատ էր հուզ­վում և կի­նը կառ­քով ու­ղեկ­ցեց նրան մինչև խորհր­դա­րա­նի շեն­քը: Հուզ­մուն­քից Դիզ­րա­յե­լին չնկա­տեց կնոջ ձեռ­քը և փա­կե­լով կառ­քի դու­ռը՝ կոտ­րեց նրա ոս­կո­րը: Մեկ մկան ան­գամ չցնցվեց կնոջ դեմ­ քին: Նա քա­ջա­լե­րող ժպի­տով ու­ղեկ­ցեց ա­մուս­նուն, և­ երբ վեր­ջինս ան­հե­տա­ցավ խորհրդա­­րա­նի դռան հետևում, ցա­վից ու­շա­թափ­վեց: Դիզ­րա­յելին հրա­ժար­վեց Բի­քոնս­վիլ­դի վի­կոն­տի տիտ­ղո­սից՝ Վիկ­տո­րիա թա­գու­ հուն հա­մո­զե­լով, որ այդ տիտ­ղո­սը շնոր­հի իր կնո­ջը: Այդ­պի­սին էր նրա շնոր­հա­կա­ լու­թյունն այն ա­մե­նի հա­մար, ինչ կինն ա­րել էր իր հա­մար: Ան­սո­վոր համ­բե­րու­թյան այդ օ­րի­նակ­նե­րը լուռ հան­դի­մա­նու­թյուն են նրանց, ով­ քեր մտա­ծում են, որ ի­րենց ա­մեն ցա­վը պետք է մեր­ձա­վոր­նե­րի հո­գա­տա­րու­թյան ու ու­շադ­րու­թյան ա­ռար­կան դառ­նա: Եվ շտա­պում են դա­տա­պար­տել նրանց, ով­ քեր ան­հայտ պատ­ճառ­նե­րով պատ­շաճ ու­շադ­րու­թյուն չեն դարձ­րել ի­րենց վրա:

137


մայիս

7

Այրվել է բազում տարիների աշխատանքը

Հույ­սով ու­րա­խա­ցե՛ք, նե­ղու­թյա­նը համ­բե­րե՛ք, մշտա­պես ա­ղո­թե՛ք (Հռո­մեա­ցի­նե­ րին 12.12)։

Ի՞նչ ենք ա­նում մենք և­ ի՞նչ հո­գի ենք դրսևո­րում, երբ բախ­վում ենք փոր­ձու­ թյուն­նե­րի, ընդ ո­րում` եր­բեմն բա­վա­կա­նին դա­ժան: Ա­նօգ­նա­կան ծա­լո՞ւմ ենք մեր ձեռ­քե­րը՝ հա­ռա­չե­լով ու ող­բա­լով: Արդ­յո՞ք կար­կա­մում ենք, մե­ծա­պես ճնշվում և լիա­կա­տար ան­շար­ժու­թյան մատն­վում: Թույլ ենք տա­լիս, որ վհա­տու­թյան ու հու­ սա­հա­տու­թյան հո­գին ամ­բող­ջո­վին այն­պես տի­րի մեզ, որ դա­դա­րե՞նք վե­րահս­կել մեր վար­քա­գիծն ու հո­գե­կան վի­ճա­կը: Թե՞ մենք հու­սա­հա­տու­թյան հո­գուն հա­կադ­ րում ենք համ­բե­րու­թյունն ու զսպվա­ծու­թյու­նը՝ հի­շե­լով աստ­վա­ծաշնչ­յան խոր­հուր­ դը. «Բա­րօ­րու­թյան օ­րը ու­րա՛խ ե­ղիր և չա­րի­քի օ­րը՝ զգու­շա­վոր» (Ժո­ղո­վող 7.14): Ա­հա մի օ­րի­նակ այն բա­նի, թե ինչ­պես են վար­վում նման դեպ­քե­րում «այս աշ­ խար­հի զա­վակ­նե­րը»՝ ի տար­բե­րու­թյուն «լույ­սի զա­վակ­նե­րի»: Ս. Ս­մայլ­սը պատ­մում է բնա­գետ փոր­ձա­րար Ֆ. Ա­բո­զիի մա­սին, ով Ժնևում գտնված ժա­մա­նակ ծանր փոր­ձու­թյան է են­թարկ­վում, որ­պի­սին միայն կա­րող է են­թարկ­վել մար­դու համ­բե­րու­թյունն ու մե­ծա­հո­գու­թյու­նը: Ներ­քո­հիշ­յալ դեպ­քը շատ ա­ռում­նե­րով նման է այն դժբախտ վի­ճա­կին, ո­րի մեջ հայտն­վեց Նյու­տո­նը և­ ո­րին նա դի­մա­ցավ` նույն կերպ անմ­ռունչ հնա­զանդ­վե­լով ճա­կա­տագ­րին: Ի թիվս իր բա­զում զբաղ­մունք­նե­րի ու ո­րո­նում­նե­րի՝ Ա­բո­զին ու­սում­նա­սի­րում էր բա­րո­մետ­րի տա­տա­նում­նե­րը՝ նպա­տակ ու­նե­նա­լով ի հայտ բե­րել մթնո­լոր­տա­ յին ճնշման ընդ­հա­նուր օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րը: Ամ­բողջ քսանյոթ տա­րի հա­տուկ թղթե­րի վրա նա ա­մեն օր ման­րակ­րիտ գրա­ռում էր նշում­ներ՝ իր բազ­մա­թիվ դի­ տում­նե­րի վե­րա­բեր­յալ: Եվ ա­հա հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով Ա­բո­զին հար­կադր­ ված ե­ղավ նոր սպա­սու­հի վար­ձել, ով սկսեց նա­խան­ձախն­դիր կեր­պով կար­գու­ կա­նոն հաս­տա­տել տա­նը: Հա­ջորդ օ­րը, մտնե­լով իր ա­ռանձ­նա­սեն­յա­կը, Ա­բո­զին հարց­րեց. — Որ­տե՞ղ ես դրել բա­րո­մետ­րի մոտ գտնվող այն թղթե­րը: — Դրանք այն­քան կեղ­տոտ էին, որ ես այ­րե­ցի-, պա­տաս­խա­նեց սպա­սու­հին, իսկ դրանց տե­ղում ես նոր, մա­քուր թղթեր եմ դրել: Ա­բո­զին լուռ` կրծքին խա­չեց ձեռ­քե­րը և մեկ րո­պե տևած ներ­քին պայ­քա­րից հե­ տո միան­գա­մայն հան­գիստ ա­սաց. —­Դուք ոչն­չաց­րել եք իմ քսանյոթ տա­րի­նե­րի աշ­խա­տան­քի արդ­յուն­քը: Խնդ­րում եմ՝ այ­սու­հետև ոչ մի բա­նի ձեռք չտաք իմ ա­ռանձ­նա­սեն­յա­կում: Ա­հա այս­պես. ոչ մի ճիչ, գրգռվա­ծու­թյուն և­ ոչ էլ հիս­տե­րիա: Ո­չինչ չի դրսևոր­ վում այս մե­ղա­վոր զի­նա­նո­ցից: Համ­բե­րու­թյուն, սառ­նասր­տու­թյուն, հանգս­տու­ թյուն: Այդ­պես էլ պետք է լի­նի. «Ա­մեն դառ­նու­թյուն, բար­կու­թյուն, սրտմտու­թյուն, ա­ղա­ղակ և հայ­հո­յու­թյուն թող վե­րա­նա ձե­զա­նից ամ­բողջ չա­րու­թյամբ հան­դերձ» (Ե­փե­սա­ցի­նե­րին 4.31)։

138


Դավիթի անհամբերությունը

մայիս

8

Իսկ Աստ­ված մի՞­թե իր ընտր­յալ­նե­րին ար­դա­րու­թյուն չի ա­նի, ո­րոնք գի­շեր-ցե­րեկ ա­ղա­ղա­կում են նրան, նույ­նիսկ ե­թե ու­շաց­նում է (Ղու­կաս 18.7)։

Ինչ­պե՞ս են վար­վում, ի՞նչ են ա­նում լույ­սի զա­վակ­նե­րը, երբ հայտն­վում են դժբախ­տու­թյան մեջ, են­թարկ­վում են փոր­ձու­թյուն­նե­րի կամ հար­ձա­կում­նե­րի: Ա­հա Դա­վի­թը, որ Աստ­վա­ծաշն­չում հի­շա­տակ­ված հե­րոս­նե­րի մեջ ա­ռանց­քա­յին կեր­պար­նե­րից մեկն է: Ար­դեն վաղ հա­սա­կից հեշտ չէր նրա կյան­քը հոր ըն­տա­նի­ քում: Վազվ­զո­ցի մեջ էր և մանր ծա­ռա­յու­թյուն­ներ էր կա­տա­րում: Նա սիր­ված չէր՝ դա­տե­լով այն բա­նից, թե ինչ­պես է նրա մա­սին ար­տա­հայտ­վում ա­վագ եղ­բայ­րը` Ե­ղիա­բը. «Ես գի­տեմ քո գո­ռո­զու­թյու­նը և քո սրտի չա­րու­թյու­նը» (Ա Թա­գա­վոր­նե­ րի 17.28): Այ­նինչ Դավ­թի սիր­տը բո­լո­րո­վին էլ չար չէր: Տերն ի­րա­կա­նում բա­րե­հաճ գտնվեց ո՛չ Ե­ղիա­բի, և­ո՛չ նրա մնա­ցած վեց եղ­բայր­նե­րի հան­դեպ, երբ Սա­մուե­լին ու­ղար­կեց, որ թա­գա­վո­րու­թյան հա­մար օ­ծի Հես­սեի որ­դի­նե­րից մե­կին: Նա ընտ­րեց Դավ­թին` ըստ նրա սրտի: Այդ նրա մա­սին էր, որ Տե­րը Սա­մուե­լին ա­սաց. «Նրա որ­դի­նե­րից մե­կին ինձ հա­մար թա­գա­վոր տե­սա»։ Նրա մա­սին էր, որ Սա­մուե­լը Սա­ վու­ղին ա­սաց. «Տերն իր հա­մար իր սրտի հա­մա­ձայն մի մարդ է փնտրում»: Նա զար­մա­նա­լի ե­րի­տա­սարդ էր: Աստ­վա­ծա­վախ, ում հո­գին չէր հանգս­տա­նում և միշտ Տի­րոջ մեջ էր: Հետևե­լով գառ­նե­րին՝ նա իր հու­զա­ռատ եր­գերն էր շա­ րադ­րում, որ փա­ռա­բա­նում էին Աստ­ծո ա­նու­նը, և­եր­գում էր դրանք: Եվ երբ Դա­ վի­թը փայ­լուն հաղ­թա­նակ տա­րավ Գո­ղիա­թի դեմ մե­նա­մար­տում, Սա­վուղն ի­րեն մո­տեց­րեց նրան և զո­րա­պետ նշա­նա­կեց: Սա­կայն, նկա­տե­լով նրա նշա­նա­կա­լի հա­ջո­ղու­թյուն­նե­րը և­ ա­ճող հե­ղի­նա­կու­թյունն ու փառ­քը ժո­ղովր­դի մեջ, Սա­վու­ղը ա­տեց նրան և­ ո­րո­շեց սպա­նել: Եվ Դա­վի­թը ստիպ­ված էր փախ­չել թա­գա­վո­րա­ կան պա­լա­տից: Իսկ այդ ժա­մա­նա­կից հե­տո Սա­վու­ղը նրան իր թշնա­մին հայ­տա­ րա­րեց և սկ­սեց բա­ցա­հայտ հա­լա­ծել դժբախտ փախս­տա­կա­նին՝ որ­պես պե­տա­ կան դա­վա­ճա­նի: Սա­վու­ղի ընտր­յալ զի­նա­կից­նե­րը հե­տապն­դում էին Դավ­թին, ինչ­պես լեռ­նե­րով կհա­լա­ծեին կա­քավ­նե­րին: Խեղճ Դա­վի­թը թաքն­վում էր լեռ­նե­րի ծեր­պե­րում և քա­րայր­նե­րում: Բո­լոր ա­նա­պատ­նե­րը նրա ա­պաս­տա­րանն էին. նա հան­գիստ չու­ներ ո՛չ ցե­րե­կը և­ո՛չ էլ գի­շե­րը: Նրա կյան­քը մշտա­կան վտան­գի մեջ էր: Տա­ռա­պանք­ներն ու վշտե­րը, որ լցրել էին նրա հո­գին, դուրս էին հեղ­վում ջերմ ա­ղոթք­նե­րում ու քաղց­րահնչ­յուն օրհ­ներ­գե­րում: Իր կյանքն ու ճա­կա­տա­գի­րը Դա­ վիթն Աստ­ծուն էր հանձ­նել, և Տե­րը հրա­շա­լի կեր­պով պաշտ­պա­նում էր, պահ­պա­ նում և փր­կում նրան ան­խու­սա­փե­լի մա­հից: Նա բա­ցա­հայտ, նաև նշան­նե­րով ցույց էր տա­լիս Իր մաս­նակ­ցու­թյու­նը Դավ­թի կյան­քում՝ հա­վա­տա­րիմ կեր­պով կա­ տա­րե­լով նրա նա­խա­հայ­րե­րին տված իր խոս­տու­մը` «Ես քեզ հետ եմ: Ես չեմ լքի քեզ»: Եվ ստաց­վեց այն­պես, որ ինչ-որ պա­հի Դավ­թի ու­ղե­ղով աստ­վա­ծա­նարգ միտք ան­ցավ, որ ջնջեց Տի­րոջ նախ­կին ո­ղոր­մա­ծու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը նրա հան­դեպ։ Եվ Դա­վիթն իր սրտում ա­սաց. «Վեր­ջա­պես մի օր ես կոր­չե­լու եմ Սա­վու­ղի ձեռ­քով. ինձ հա­մար փղշտա­ցի­նե­րի եր­կի­րը փախ­չե­լուց ա­վե­լի լա­վը չկա։ Սա­վու­ղը հույ­սը կկտրի ին­ձա­նից… և­այդ­պես կա­զատ­վեմ նրա ձեռ­քից» (Ա Թա­գա­ վոր­նե­րի 27.1)։ 139


մայիս

9

Դավթի անհամբերությունը

Ա­հա մշա­կը համ­բե­րու­թյամբ սպա­սում է հո­ղի պատ­վա­կան պտղին, մինչև ա­ռա­ջին ու վեր­ջին անձրևը ստա­նա։ Դո՛ւք էլ համ­բե­րա­տար ե­ղեք, ձեր սրտե­րը ամ­րաց­րե՛ք (Հա­կո­բոս 5.7-8):

Եվ Դա­վի­թը գնաց Գե­թի թա­գա­վոր Ան­քու­սի մոտ, իսկ վեր­ջինս բա­րե­հա­ճո­րեն ըն­դու­նեց նրան և բ­նա­կեց­րեց Սի­կե­լակ քա­ղա­քում: Սա փրկու­թյան բա­ցա­հայտ աստ­վա­ծու­րաց ծրա­գիր էր, ո­րը նվաս­տաց­նում էր Աստ­ծուն և­ան­պատ­վում Նրան: Դավ­թի կող­մից դա ան­հա­վա­տու­թյան ու դա­վա­ճա­նու­թյան դրսևո­րում էր, սև­ ան­ շնոր­հակալ վերաբերմունք Աստ­ծո հան­դեպ: Ան­ցավ մեկ տա­րի ու չորս ա­միս, ինչ Դա­վիթն իր մարդ­կանց հետ գտնվում էր Սի­կե­լա­կում: Եվ հան­կարծ փղշտա­ցի­նե­ րը ռազ­մա­կան ար­շա­վանք հայ­տա­րա­րե­ցին Իս­րա­յե­լի դեմ: Դա­վիթն ու նրա զին­ վոր­նե­րը պար­տա­վոր էին պա­տե­րազմ գնալ Ան­քու­սի զոր­քի կազ­մում: Եվ Դա­վի­թը գնաց, ին­չը ա­ղա­ղա­կող հան­ցա­գոր­ծու­թյուն էր Աստ­ծո ա­ռաջ. դա նշա­նա­կում էր թա­փել եղ­բայր­նե­րի ար­յու­նը: Դա­վի­թը դի­վա­յին թա­կար­դի մեջ էր․ նա կա­րա­տա­վո­ րեր իր խիղ­ճը, ե­թե մաս­նակ­ցեր եղ­բայ­րաս­պան պա­տե­րազ­մին: Տերն Իր մեծ ո­ղոր­ մու­թյամբ այս­տեղ էլ փրկեց Դավ­թին՝ նրա դեմ հրահ­րե­լով փղշտա­ցի իշ­խան­նե­րին: Այդ մար­դիկ հա­մա­ռո­րեն պա­հան­ջե­ցին, որ Դա­վի­թը չմաս­նակ­ցի այդ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, և Ան­քու­սը, նե­րո­ղու­թյուն խնդրե­լով Դա­վի­թից, հրա­մա­յեց, որ նա իր զին­վոր­նե­րով տուն վե­րա­դառ­նա: Մինչև Դա­վի­թը ե­րեք օ­րում հա­սավ Սի­կե­լակ, ա­մա­ղե­կա­ցի­նե­րը, ա­վա­զակ­նե­ րի այդ մո­լե­գին ցե­ղը, հար­ձակ­վեց այդ քա­ղա­քի վրա, կո­ղոպ­տեց ու վա­ռեց մինչև վեր­ջին ծե­ղը: Իսկ բո­լոր բնա­կիչ­նե­րին գե­րի վերց­րեց, այն­պես որ, Դա­վիթն ու նրա զին­վոր­նե­րը քա­ղա­քի տե­ղում տե­սան միայն սև­ ած­խա­ցած պա­տեր ու նող­կա­լի մո­խիր: Դա­վիթն ու նրա հետ ե­ղող­նե­րը հո­գե­ցունց հա­ռա­չանք­ներ և­ ան­զուսպ ա­ղա­ղակ բարձ­րաց­րին, մինչև վեր­ջա­ցան ար­ցունք­նե­րը, և նրանք, ի վեր­ջո, ու­ ժաս­պառ ե­ղան: Ող­բա­լով իր վիշ­տը՝ ժո­ղո­վուր­դը սկսեց այդ բո­լոր դժբախ­տու­ թյուն­նե­րի մեջ մե­ղադ­րել Դավ­թին և­ո­րո­շեց քար­կո­ծել նրան: Եվ ա­հա, հայտն­վե­լով այդ­պի­սի ծայ­րա­հեղ ճա­կա­տագ­րա­կան վի­ճա­կում, Դա­վիթն ան­կեղ­ծո­րեն հի­շեց Աստ­ծուն. «Սա­կայն Դա­վի­թը զո­րա­ցավ իր Տեր Աստ­ծով» (Ա Թա­գա­վոր­նե­րի 30.6)։ «Եվ Դա­վի­թը Տի­րո­ջը հարց­րեց ու ա­սաց. «Հե­տապն­դե՞մ արդ­յոք այդ գնդին, կհաս­ նե՞մ նրանց»։ Եվ Տե­րը նրան ա­սաց. «Հե­տապն­դի՛ր և­ ան­պայ­ման կհաս­նես ու կա­զա­տես բո­լո­րին» (Ա Թա­գա­վոր­նե­րի 30.8)։ Դա­վի­թը բա­վա­րար համ­բե­րու­թյուն ու զսպվա­ծու­թյուն չու­նե­ցավ, որ անտր­տունջ շա­րու­նա­կի, մինչև վերջ դի­մա­նա Սա­վու­ղի հա­լա­ծանք­նե­րի հետ կապ­ված փոր­ձու­թյուն­նե­րին: Նա այդ հար­ցի թեթև լու­ծումն էր ո­րո­նում՝ ա­պա­վի­նե­լով իր, այլ ոչ թե Աստ­ծո ի­մաս­տու­թյա­նը: Դավ­թի անվ­տան­գու­թյու­նը եր­կինք­նե­րում է, այլ ոչ թե երկ­րի վրա, Աստ­ծո ձեռ­քե­րում, այլ ոչ թե մարդ­կա­յին: Եվ ան­սահ­ման չա­փով համ­բե­րու­թյուն մենք կա­րող ենք ստա­ նալ միայն «Ո­ղոր­մած և գ­թած, համ­բե­րա­տար, ա­ռատ ո­ղոր­մու­թյամբ և ճշ­մար­տու­ թյամբ» Աստ­ծո մոտ (Ելք 34.6):

140


«Եվ ես այլեվս չտեսա նրան»

մայիս

10

Հու­սա­հատ մար­դուն անհ­րա­ժեշտ է բա­րե­կամ­նե­րի օգ­նու­թյու­նը, թե­կուզ նա Ա­մե­ նա­կա­րո­ղի վախն էլ թո­ղած լի­նի (Հոբ 6.14)։

Համ­բե­րու­թյու­նը մեր­ձա­վոր­նե­րի բնա­վո­րու­թյան թե­րու­թյուն­նե­րի հան­դեպ՝ տար­բեր փոր­ձու­թյուն­նե­րի և դժ­բախ­տու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, հատ­կա­պես անհ­ րա­ժեշտ է ըն­տա­նե­կան կյան­քում: Հենց ըն­տա­նի­քում են բա­ցա­հայտ­վում բնա­ վո­րու­թյան թե­րու­թյուն­ներն ու թույլ կող­մե­րը: Դրսևոր­վում է հա­յացք­նե­րի, սո­վո­ րու­թյուն­նե­րի ու դաս­տիա­րա­կու­թյան տար­բե­րու­թյու­նը: Եվ դրա հետ կապ­ված՝ ան­խու­սա­փե­լի են վի­ճա­հա­րույց ի­րա­վի­ճակ­նե­րը: Ա­հա թե ին­չու միայն միմ­յանց հան­դեպ համ­բե­րա­տար ու նե­րո­ղա­միտ վե­րա­բեր­մուն­քի շնոր­հիվ է, որ կա­րե­լի է խու­սա­փել ծայ­րա­հեղ ան­բար­յա­ցա­կամ ի­րա­վի­ճակ­նե­րից և­ ըն­տա­նի­քի փլու­զու­ մից: Այ­լա­պես նյու­թա­կան դժվա­րու­թյուն­նե­րը, աշ­խա­տան­քից հե­ռաց­վե­լը, գլուխ բարձ­րաց­նող հի­վան­դու­թյուն­նե­րը, մի խոս­քով «սև­օ­րե­րի» ժա­պա­վե­նը կա­րող են քայ­քա­յել նույ­նիսկ ըն­տա­նե­կան տևա­կան կա­պե­րը: Նշա­նա­վոր քրիս­տո­նեա­կան գրող Ֆի­լիպ Յան­սին պատ­մում է իր փոր­ձա­ռու­ թյան մա­սին, երբ սա­տար­ման խմբի հետ միա­սին այ­ցե­լում է հի­վան­դա­նոց, որ­տեղ գա­լիս էին մա­հա­ցու հի­վանդ­նե­րը: Այդ մարդ­կանց ող­բեր­գու­թյունն այն էր, որ գի­ տեին` ի­րենց օ­րե­րը հաշվ­ված են, և­ո­րոշ ժա­մա­նակ հե­տո ի­րենք հրա­ժեշտ կտան կյան­քին: Սա­կայն դա չէ գլխա­վո­րը, ո­րով­հետև, վեր­ջին հաշ­վով, բո­լոր մար­դիկ մահ­կա­նա­ցու են: Գլ­խա­վո­րը սա է` ինչ­պի­սի՞ն է այդ դա­տա­պարտ­ված մարդ­կանց մեր­ձա­վոր­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի վե­րա­բեր­մուն­քը: Եվ ա­հա մի տա­րեց կին՝ շատ փա­ղա­քուշ, ճեր­մա­կա­հեր ու հա­մեստ, պատ­մեց իր միայ­նու­թյան մա­սին: Խում­բը հե­տաքրքր­վեց` արդ­յոք նա հա­րա­զատ­ներ ու­նի՞: Պարզ­վեց, որ միակ որ­դին այժմ ծա­ռա­յում է Գեր­մա­նիա­յի օ­դա­յին հա­ղոր­դակ­ցու­ թյու­նում: Նա փոր­ձում է ստա­նալ ար­տա­հերթ ար­ձա­կուր­դը, որ­պես­զի գա իր մոտ: Իսկ ա­մու­սի՞­նը: Նա կուլ տվեց կո­կոր­դը սեղ­մող գուն­դը և­ ա­սաց. «Ա­մու­սինս ինձ այ­ցե­լել է մեկ ան­գամ. բե­րել է ո­րոշ ի­րեր և խա­լաթս»: Նրա ձայ­նը դո­ղում էր, իսկ աչ­ քե­րում ար­ցունք­ներ հայտն­վե­ցին. «Երբ ինձ պառ­կեց­րին հի­վան­դա­նո­ցում, բժիշկն ա­սաց, որ ինձ մոտ ար­յան քաղց­կեղ է: Այդ ժա­մա­նակ ա­մու­սինս տուն վե­րա­դար­ ձավ, հա­վա­քեց ի­րե­րը, և­ ես այլևս չտե­սա նրան»: «Իսկ քա­նի՞ տա­րի է, որ դուք ա­մուս­նա­ցած եք», - հարց­րին նրան մի փոքր լռու­թյու­նից հե­տո: Խում­բը ա՜խ քա­ շեց, երբ կինն ար­տա­բե­րեց` երեսունյոթ տա­րի: (Հե­տա­գա­յում ես ի­մա­ցա,- գրում է հե­ղի­նա­կը,- որ, ո­րոշ տվյալ­նե­րի հա­մա­ձայն, ըն­տա­նիք­նե­րի յոթանասուն տո­կո­սը քայ­քայ­վում է ա­մու­սին­նե­րից մե­կի մա­հա­ցու հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով: Մեր խմբում երեսուն մարդ կար, և­ ոչ մի ա­մուս­նու­ թյուն չդի­մա­ցավ եր­կու տա­րուց ա­վե­լի): Ա­հա այս­պես, հան­կար­ծա­կի պայ­թում է դժբախ­տու­թյու­նը` ան­բու­ժե­լի հի­վան­ դու­թյու­նը ա­մու­սին­նե­րից մե­կի գլխին, և սերն ան­հե­տա­նում է, իսկ համ­բե­րու­թյու­ նը` չքա­նում…

141


մայիս

11

Վերածվեց ծեր կնոջ

Արդ վկա­յում եմ, որ ի­րենց կա­րո­ղու­թյան չափ, կա­րո­ղու­թյու­նից էլ ա­վե­լի հո­ժար կամ­քով (Բ Կորն­թա­ցի­նե­րին 8.3):

Բո­լոր ա­մու­սին­նե­րը չէ, որ մա­հա­ցու հի­վան­դու­թյու­նից տա­պալ­ված ի­րենց տղա­ մարդ­կանց ու կա­նանց միայ­նակ են թող­նում վշտի մեջ: Կան այն­պի­սիք, ով­քեր ցնցող համ­բե­րու­թյուն և­անձ­նա­զո­հու­թյուն են դրևո­րում, երբ ի­րենց ա­մու­սին­ներն ան­բու­ժե­լի տկա­րու­թյամբ են տա­ռա­պում` դրան հետևող անն­կա­րագ­րե­լի ցա­ վե­րով ու տա­ռա­պանք­նե­րով: «Քո լույ­սի ներ­քո» գրքում համ­բե­րա­տա­րու­թյան ու անձ­նա­զո­հու­թյան մի օ­րի­նակ է բեր­վում, որն ան­մի­ջա­կան կապ ու­նի շո­շափ­վող թե­մա­յի հետ և­ար­ժա­նի է, որ այս­տեղ ներ­կա­յաց­նենք: Ռուս նշա­նա­վոր բա­նաս­տեղծ Ն. Նեկ­րա­սո­վը մի մե­ղա­վոր կիրք ու­ներ` նա սի­րում էր թղթա­խաղ և­ իր ար­տա­ռոց հի­շո­ղու­թյան շնոր­հիվ հսկա­յա­կան գու­մար­ներ էր շա­հում: Դժ­վար է նույ­նիսկ հա­վա­տալ, սա­կայն նա թղթա­խա­ղով շա­հեց ան­գամ իր կնո­ջը: Ոմն վա­ճա­ռա­կան Լիտ­կին Նեկ­րա­սո­վին մեծ գու­մար պարտ­վեց և պարտ­քը մա­րե­լու հա­մար նրան ա­ռա­ջար­կեց հա­մեստ ծա­գու­մով մի որբ աղջ­կա, որ գտնվում էր նրա խնամ­քի ներ­քո: Ա­սում են, որ աղջ­կա իս­կա­կան ա­նու­նը Ա­կու­լի­նա էր: Նա դեռևս շատ ե­րի­տա­սարդ էր (տասնինը տա­րե­կան), քնքուշ, բա­րի, բար­յա­ցա­կամ և հ­մա­յիչ: Շու­տով նա դար­ձավ Նեկ­րա­սո­վի քա­ղա­քա­ցիա­կան կի­նը: Բա­նաս­տեղ­ ծը նրան նոր ա­նուն տվեց` Զի­նաի­դա։ Նա աղջ­կա կրթու­թյան հա­մար չխնա­յեց ո՛չ ժա­մա­նա­կը, ո՛չ էլ դրամ­նե­րը: Վերջինս լեզուներ սովորեց, երաժշտական կրթու­ թյուն ստացավ և սկսեց գերազանց տիրապետել վարվեցողության կանոններին։ Եվ պետք է խոս­տո­վա­նել, Նեկ­րա­սո­վը հա­սավ իր նպա­տա­կին` Զի­նան տա­ղան­դա­ վոր ու­սուց­չու­հի դար­ձավ: Նա Նեկ­րա­սո­վին նա­յում էր ոչ թե որ­պես ա­մուս­նու, այլ որ­պես ոչ երկ­րա­յին էա­կի: Իսկ բա­նաս­տեղ­ծը նրա մեջ գտավ իր իս­կա­կան սի­րուն և չս­խալ­վեց: Սա­կայն նրանց եր­ջան­կու­թյու­նը եր­կար չտևեց, ո­րո­տաց կայ­ծա­կը․ բժիշկ­նե­րը Նեկ­րա­սո­վի մոտ ու­ղիղ ա­ղու քաղց­կեղ հայտ­նա­բե­րե­ցին: Նա ան­տա­նե­լի և­անն­կա­ րագ­րե­լի ցա­վեր ու­ներ: Վեր­ջին եր­կու հար­յուր օ­րե­րը Զի­նան չէր քնում, օ­րու­գի­շեր հեր­թա­պա­հում էր նրա ան­կող­նու մոտ՝ հա­տա­կին նստած: Այդ 200 օ­րու­գի­շեր­նե­ րից հե­տո ե­րի­տա­սարդ և գե­ղե­ցիկ կի­նը` Զի­նան, վե­րած­վեց դե­ղին դեմ­քով մի ծեր կնոջ և­այդ­պես էլ մնաց: Ա­մուս­նու մա­հից հե­տո, հե­տա­գա երեսունութ տա­րի­նե­րի ըն­թաց­քում Զի­նան սգո հա­գուստ­ներ հա­գավ՝ մինչև իր կյան­քի վեր­ջը, և­այլևս չհա­նեց դրանք: Ամ­բողջ կյան­քը սև հա­գուս­տի մեջ անց կաց­նե­լով՝ նա կտա­կի մեջ գրեց, որ ի­րեն թա­ղեն ճեր­մակ հա­գուստ­նե­րով (Ա. Կա­զակևիչ): Ս­տա­նա­լով իր ժա­ռան­գա­կան ու­նեց­ված­քը՝ նա ամ­բող­ջու­թյամբ նվի­րա­բե­րու­ թյուն­նե­րի տրա­մադ­րեց այն: «Նի­կո­լայ Ա­լեք­սեևի­չի հի­վան­դու­թյունն ինձ բա­ցեց, թե ինչ­պի­սի տա­ռա­պանք­ներ են լի­նում,- ա­սում էր Զի­նան, - իսկ նրա մա­հը ցույց տվեց, թե ինչ­պի­սի մարդ էր նա»:

142


«Տե՜ր, փրկի՜ր Ֆիջին»

մայիս

12

Մինչև օրս մնում ենք քաղ­ցած, ծա­րավ, մերկ, ծեծ­վում ենք և­ աս­տան­դա­կան շրջում։ Եվ վաս­տա­կում ենք՝ մեր ձեռ­քե­րով աշ­խա­տե­լով (Ա Կորն­թա­ցի­նե­րին 4.11,12)։

Խոսելով այն մասին, թե ին­չե­րի են հար­կադր­ված ե­ղել դի­մա­նալ ինքն ու իր աշ­ խա­տա­կից­ներն Աստ­ծուն ծա­ռա­յե­լու ժա­մա­նակ, Պո­ղոս ա­ռաք­յա­լը գրում է. «Ա­մեն ին­չում ինք­ներդ ձեզ ներ­կա­յաց­րե՛ք որ­պես Աստ­ծո սպա­սա­վոր­ներ՝ մեծ համ­բե­րու­ թյամբ նե­ղու­թյուն­նե­րի, վշտե­րի, չար­չա­րանք­նե­րի մեջ, գա­նա­հա­րու­թյան մեջ, բան­ տե­րում, խռո­վու­թյուն­նե­րի, տքնու­թյուն­նե­րի, հսկում­նե­րի, ծո­մա­պա­հու­թյան մեջ» (Բ Կորն­թա­ցի­նե­րին 6.4-5): Պա­տա­հա­կան չէ, որ ա­ռաք­յա­լի մոտ ա­ռա­ջին տե­ղում «մեծ համ­բե­րու­թյունն է»: Անհ­նար է ա­ռանց մեծ համ­բե­րու­թյան դի­մա­նալ և հաղ­թել այն ա­մե­նին, ինչ նա թվար­կում է: Աստ­ծո ծա­ռա­նե­րը, ա­վե­տա­րա­նիչ­նե­րը, բա­րի լու­րը տա­րա­ծող­նե­րը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում հար­կադր­ված են ե­ղել դի­մագ­րա­վել ճշմար­տու­թյան թշնա­ մի­նե­րի կա­տա­ղի դի­մադ­րու­թյա­նը, հայտն­վել ծանր պայ­ման­նե­րում և բախ­վել վայ­րի ցե­ղե­րի՝ խել­քից ու մտքից դուրս սո­վո­րու­թյուն­նե­րին: Եվ միայն ան­սա­սան հա­վա­տի, եր­կա­թյա համ­բե­րու­թյան ու հա­մա­ռու­թյան շնոր­հիվ է, որ նրանք հա­ջո­ ղու­թյուն են ու­նե­ցել ծա­ռա­յու­թյան մեջ, և Քրիս­տո­սի ճշմար­տու­թյու­նը հաղ­թա­նա­ կել է: 1838 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 22-ին Ջոն Հան­թը և­ իր կի­նը` Հան­նան, ժա­մա­ նե­ցին Ֆի­ջի կղզի, որ­պես ա­ռաք­յալ­ներ: Այն, ինչ տե­սան այն­տեղ, ցնցեց նրանց: Այդ կղզում մո­լեգ­նում էր մար­դա­կե­րու­թյունն՝ իր ողջ նող­կա­լիու­թյամբ ու դա­ժա­նու­ թյամբ: Ե­րե­խա­նե­րը սպա­նում և­ ու­տում էին սե­փա­կան ծեր ծնող­նե­րին: Հա­ճախ տան­տե­րը ճա­շի ժա­մա­նակ հյու­րե­րին մա­տու­ցում էր իր կնո­ջը կամ ե­րե­խա­յին: Ս­տաց­վեց այն­պես, որ ի­րենց ժա­մա­նե­լուց հե­տո ա­ռաջ­նոր­դի կրտսեր որ­դին խեղդ­ վեց ծո­վում: Դրա հետ կապ­ված՝ սպա­նե­ցին ու տա­պա­կե­ցին տասնյոթ ե­րի­տա­ սարդ կա­նանց: Ընդ ո­րում, Հան­նա­յին ստի­պե­ցին, որ դի­տի այդ ամ­բողջ տե­սա­րա­ նը: Իսկ հե­տո պա­հան­ջե­ցին, որ ա­ռաք­յալ­նե­րը լքեն կղզին: Սա­կայն ա­մու­սին­նե­րը հրա­ժար­վե­ցին: Նրանք նկա­տե­ցին, որ դժբախտ վայ­րե­նի­նե­րը հե­տաքրք­րու­թյամբ են լսում Քրիս­տո­սին վե­րա­բե­րող քա­րոզ­ներն ու զրույց­նե­րը: Ա­մու­սին­նե­րը կղզիա­ բնակ­նե­րի լեզ­վով թարգ­մա­նե­ցին Նոր Կ­տա­կա­րա­նը և խի­զա­խո­րեն քա­րո­զե­ցին Աստ­ծո խոս­քը: Շատ կղզիաբ­նակ­ներ հա­վա­տա­ցին և ք­րիս­տո­նեա­կան հա­մայնք­ ներ կազ­մա­կեր­պե­ցին: Սա­կայն Հան­թը լրջո­րեն հի­վան­դա­ցավ: Բնիկ­նե­րը սկսե­ցին ա­ղո­թել նրա հա­մար: «Օ՜, Տե՛ր իմ, - ա­ղո­թում էր նրան­ցից մե­կը, - մենք շատ վատն ենք: Ի՜նձ վերց­րու: Վերց­րու մե­զա­նից տա­սին, սա­կայն ո­ղոր­մա Քո ծա­ռա­յին, որ­ պես­զի նա մեզ քա­րո­զի Քրիս­տո­սին»: Ա­վա՜ղ: Հան­թը, մա­հա­ցավ՝ ար­ցունք­նե­րի մեջ ա­ղո­թե­լով․ «Տե՜ր, օրհ­նի՜ր Ֆի­ջին: Փր­կի՜ր Ֆի­ջին»: Ամ­բողջ կղզին խո­րա­պես ցնցված էր նրա մա­հով, և նույ­նիսկ չա­րա­միտ ա­ռաջ­ նոր­դը` Տա­կոմ­բաուն, հա­վա­տաց ու բա­ցա­հայտ դա­վա­նեց Քրիս­տո­սին՝ որ­պես Իր Տեր: Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում Ֆի­ջի կղզու բնա­կիչ­նե­րի զգա­լի մա­սը դար­ձավ քրիս­տոն­յա, իսկ կղզին ան­վա­նե­ցին «Ա­վե­տա­րան­չա­կան թա­գի մար­գա­րիտ» (Ռ. Մոր­գան): 143


մայիս

13

Չկայացած ամուսնություն

Համ­բե­րու­թյուն ու­նես։ Իմ ան­վան հա­մար տանջ­վե­ցիր և չընկր­կե­ցիր (Հայտ­նու­ թյուն 2.3)։

Միայն ա­ռաք­յալ­ներն ու բա­րի լու­րը տա­րա­ծող­նե­րը չէ, որ հար­կադր­ված են լի­ նում համ­բե­րա­տար ու անձ­նա­զոհ՝ ա­վե­տա­րա­նի լույ­սը տա­րա­ծել այս խա­վա­րում: Նրանք, ով­քեր նա­խան­ձախն­դիր տա­րա­ծում են Աստ­վա­ծա­շուն­չը, նույն­պես հար­ կադր­ված են դի­մա­նալ հա­լա­ծանք­նե­րի ու ծաղ­րի, փոր­ձու­թյուն­նե­րի ու մա­հա­ պատ­ժի: Դա տե­ղի է ու­նե­նում նաև մեր լու­սա­վոր դա­րում, ինչ­պես ե­ղել է հե­թա­նո­ սա­կան Հռո­մում և միջ­նա­դար­յան մռայլ ժա­մա­նա­կաշր­ջա­նում: «Հա­լա­ծանք­նե­րի քաղց­րու­թյու­նը» գրքում պատ­մու­թյուն կա մի ե­րի­տա­սարդ քրիս­տոն­յա­յի՝ չի­նա­ցի աղջ­կա մա­սին: Նրա ա­նու­նը Մար­թա էր: Նա նշան­ված էր, սա­կայն ո­րո­շեց եր­կու տա­րով հե­տաձ­գել ա­մուս­նու­թյու­նը: Աղ­ջիկն ան­կեղ­ծո­րեն ար­ձա­գան­քեց այն կո­չին, որ Աստ­վա­ծա­շուն­չը պետք է հասց­նել այն վայ­րե­րը, որ­ տեղ սաս­տիկ զգում են դրա կա­րի­քը: Դ. Ուոն­գը պատ­մում է. «Ես հի­շում եմ Մար­ թա­յի հետ հան­դի­պու­մը Սիան քա­ղա­քում: Մենք պայ­մա­նա­վոր­վե­ցինք հան­դի­պել ե­րե­կո­յան 9-ին, սա­կայն հան­դի­պե­ցինք միայն գի­շեր­վա մե­կին: Նա Աստ­վա­ծա­շունչ էր բա­ժա­նում գյու­ղե­րից մե­կում և­այդ պատ­ճա­ռով ու­շա­ցավ: Տե­ղա­կան իշ­խա­նու­ թյուն­ներն, ի­մա­նա­լով նրա գոր­ծու­նեու­թյան մա­սին, գա­զա­նա­բար ծե­ծե­ցին ու կո­ ղոպ­տե­ցին նրան, իսկ ար­յու­նա­շա­ղախ մար­մի­նը նե­տե­ցին ա­մա­յի ճա­նա­պարհ­նե­ րից մե­կի վրա: Եվ ա­հա մենք հան­դի­պե­ցինք… նի­հար, դեմքն ու­ռած, վեր­քե­րի մեջ: Ես հարց­րի. «Ի՞նչ է պա­տա­հել: Այդ ին­չո՞ւ են այդ­պես ծե­ծել քեզ»: «Դե ոչ, - շփոթ­ ված պա­տաս­խա­նեց Մար­թան, - դա ես վա­ղուց ու­նե­ցել եմ»: Այ­ցե­լե­լով հե­ռա­վոր չի­նա­կան գյու­ղե­րը՝ նա հա­ճախ գի­շե­րում էր լքված խրճիթ­նե­րում կամ դաշ­տում` բաց երկն­քի տակ: Նա ամ­բող­ջո­վին բշտիկ­նե­րի մեջ էր մո­ծակ­նե­րի և­այլ մի­ջատ­նե­ րի խայ­թոց­նե­րից: «Վա­ղը գնանք բժշկի մոտ», - ա­սա­ցի ես: «Ո՛չ, ո՛չ, - չհա­մա­ձայն­ վեց Մար­թան, - չեմ կա­րող: Վա­ղը ես պետք է հասց­նեմ Ներ­քին Մոն­ղո­լիա գնա­ցող վաղ գնաց­քին: Աստ­վա­ծաշն­չե­րը պատ­րա՞ստ են»: 1983 թվա­կա­նի օ­գոս­տո­սին Մար­թան ան­հետք ան­հե­տա­ցավ: Այդ բո­լո­րը տե­ղի ու­նե­ցավ Չի­նաս­տա­նում «Հա­կա­ռազ­մա­կան ար­շա­վի» ժա­մա­նակ, երբ քրիս­տոն­ յա­նե­րին բռնում էին և տան­ջանք­նե­րի ու մա­հա­պատ­ժի են­թար­կում: Մենք սկսե­ ցինք ան­հանգս­տա­նալ Մար­թա­յի ճա­կա­տագ­րի հա­մար: Սա­կայն նրան հա­ջող­վեց ըն­կեր­նե­րի մի­ջո­ցով ինչ-որ կերպ մեզ գրու­թյուն ու­ղար­կել: Պարզ­վեց, նրան բան­ տար­կել են՝ մե­ղադ­րե­լով «կրո­նա­կան թմրան­յութ» տա­րա­ծե­լու մեջ: Ա­հա թե ինչ էր հայտ­նում նա. «Չ­գի­տեմ՝ ինչ պա­տիժ է սպաս­վում ինձ: Սա­կայն խնդրում եմ ա­ղո­ թեք ինձ հա­մար»: Գրու­թյունն ա­վարտ­վում էր ա­ռաք­յա­լի խոս­քե­րով. «Ինձ հա­մար էլ (ա­ղո­թեք), որ­պես­զի իմ բե­րա­նը բաց ա­նե­լիս ինձ խոսք տրվի, որ Ա­վե­տա­րա­նի խոր­հուր­դը հա­մար­ձակ հայտ­նեմ, ո­րի պատ­գա­մա­վորն եմ կա­պանք­նե­րի մեջ, որ­ պես­զի այն հա­մար­ձա­կու­թյամբ խո­սեմ, ինչ­պես որ պար­տա­վոր եմ» (Ե­փե­սա­ցի­նե­ րին 6.19-20)։ Ո­րոշ ժա­մա­նակ հե­տո մենք լուր ստա­ցանք, որ Մար­թա­յին մա­հա­պատ­ժի են են­ թար­կել: Լ­րա­ցել էր աղջ­կա ըն­դա­մե­նը քսանչորս տա­րին… 144


Միակ մեղքը

մայիս

14

Ուս­տի մենք էլ, որ շրջա­պատ­ված ենք վկա­նե­րի այս­չափ բազ­մու­թյամբ, դեն գցենք ա­մեն ծան­րու­թյուն և մեղ­քը, որ մեզ հեշ­տու­թյամբ է պա­շա­րում, և համ­բե­րու­թյամբ ըն­թա­նանք մեր առջև բաց­ված մրցաս­պա­րե­զը (Եբ­րա­յե­ցի­նե­րին 12.1):

Մով­սե­սի մա­սին Տե­րը մի ան­գամ Իր մե­ծա­գույն բա­րե­հա­ճու­թյան հետև­յալ ցնցող խոս­քերն ա­սաց. «Բայց Իմ ծա­ռա Մով­սե­սի հետ այդ­պես չէ. նա Իմ ամ­բողջ տան մեջ հա­վա­տա­րիմ է» (Թվեր 12.7)։ Նա զար­մա­նա­լի ճա­կա­տա­գիր ու­նե­ցող անձ­նա­վո­րու­ թյուն էր: Նախ­քան Աստ­ծո հետ այդ­պի­սի մտե­րիմ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նա­լը, նա­ խախ­նա­մու­թյան հա­մա­ձայն՝ Մով­սե­սը դաս­տիա­րա­կու­թյան ե­րեք փուլ ան­ցավ: Երբ ծնվեց, նա ար­դեն դա­տա­պարտ­ված էր մահ­վան, սա­կայն հրա­շա­լի կեր­պով փրկվեց և­ որ­դեգր­վեց փա­րա­վո­նի դստեր կող­մից: Իսկ վեր­ջինս Մով­սե­սի հա­րա­զատ մո­րը խնդրեց, որ կե­րակ­րի ու մե­ծաց­նի ե­րե­խա­յին մինչև տասներկու տա­րե­կա­նը: Հենց այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում էր, որ մայ­րը ձգտում էր նրա հո­գու մեջ դնել հա­վա­տի ան­ խախտ հիմ­քե­րը Ա­րա­րիչ Աստ­ծո և Նրա սուրբ օ­րենք­նե­րի հան­դեպ, ո­րոնք դժոխ­քի ոչ մի ուժ չկա­րո­ղա­ցավ սա­սա­նել հե­տա­գա ողջ բա­ցա­ռիկ կյան­քի ըն­թաց­քում: Այ­նու­հետև նրան տա­րան թա­գա­վո­րա­կան պա­լատ, որ­տեղ դաս­տիա­րակ­վում ու սո­վո­րում էր այն ժա­մա­նակ­նե­րի լա­վա­գույն ի­մաս­տու­թյու­նը: Անց­նե­լով անձ­նա­ վո­րու­թյան աշ­խար­հիկ ձևա­վոր­ման այդ երկ­րորդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը՝ Մով­սե­սը, որ ե­գիպ­տա­կան գա­հի ժա­ռան­գորդն էր, հար­կադր­ված ե­ղավ փախ­չել: Պատ­ճառն այն էր, որ փա­րա­վո­նը Մով­սե­սի մահ­վան դա­տավ­ճիռն էր ար­ձա­կել: Փախ­չե­լով Մա­դիա­մի եր­կի­րը՝ նա այն­տեղ ոչ­խար­նե­րի հո­տի հո­վիվ նշա­նակ­վեց՝ անց­նե­լով դաս­տիա­րա­կու­թյան ևս մեկ`եր­րորդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը: Դա բարձ­րա­գույն­նե­րից բարձ­րա­գույնն էր, որ­տեղ Դաս­տիա­րակն ան­ձամբ Տերն էր: Ամ­բողջ քա­ռա­սուն տա­րի նա միայ­նակ էր ի­րա­կան բնու­թյան մեջ: Վեհ լեռ­նե­րի մեջ նա ըմ­բոշխ­նում էր Աստ­ծո հզո­րու­թյու­նը, գե­ղեց­կու­թյունն ու փառ­քը, և նրա բնա­վո­րու­թյու­նը վե­րա­ փոխ­վեց Աստ­ծո պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ: Դրան նպաս­տեց նաև մշտա­կան հո­գա­տա­րու­թյու­նը երկ­չոտ ու համ­բե­րա­տար ոչ­խար­նե­րի հո­տի հան­դեպ: «Ինք­ նահ­րա­ժար­ման ու զրկանք­նե­րի դպրո­ցում նա պետք է համ­բե­րա­տա­րու­թյուն ու ինք­նա­տի­րա­պե­տում սո­վո­րեր» (Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 247): Եվ Տերն այն­տեղ հայտն­վեց Մով­սե­սին ու հրա­մա­յեց, որ նա ե­գիպ­տա­կան գե­րու­ թյու­նից հա­նի Իս­րա­յել ժո­ղովր­դին և­ու­ղեկ­ցի դե­պի Ա­վետ­յաց եր­կիր: Աստ­ված հա­ վաս­տիաց­րեց, որ չի թող­նի նրան և միշտ կող­քին կլի­նի: Անհ­նար է ներ­կա­յաց­նել, թե ին­չեր ապ­րեց Մով­սե­սը և­ին­չե­րի հար­կադր­ված ե­ղավ դի­մա­նալ, երբ դե­պի Քա­ նան էր ա­ռաջ­նոր­դում ժո­ղովր­դին: Չ­դա­դա­րող տրտունջ­ներ, ան­հա­վա­տու­թյուն, կռա­պաշ­տու­թյուն, խռո­վու­թյուն… ինչ­պի­սի՜ համ­բե­րու­թյուն և զսպ­վա­ծու­թյուն պետք էր ու­նե­նալ՝ մեղք չգոր­ծե­լու հա­մար: Ըն­դա­մե­նը մի ան­գամ Մով­սե­սը կորց­ րեց համ­բե­րու­թյունն ու ինք­նա­տի­րա­պե­տու­մը և գրգռ­ված բղա­վեց ջուր պա­հան­ ջող ժո­ղովր­դի վրա. «Այս ա­պա­ռա­ժի՞ց ջուր հա­նենք ձեզ հա­մար»։ Բայց չէ՞ որ Տե­րը նրան ա­սել էր. «Դու և քո եղ­բայր Ա­հա­րո­նը հա­վա­քե՛ք ժո­ղովր­դին և նրանց աչ­քե­րի ա­ռաջ ա­սա­ցե՛ք ա­պա­ռա­ժին, և նա կտա իր ջու­րը»։ Այդ ա­րար­քով Մով­սե­սը ժո­ ղովր­դի ա­ռաջ ան­պատ­վեց Աստ­ծուն: Հի­րա­վի «համ­բե­րու­թյու­նը թող լիո­վին գոր­ ծուն լի­նի (լիա­կա­տար զար­գա­ցում), որ­պես­զի կա­տար­յալ ու լիար­ժեք լի­նեք և­ոչ մի բա­նի պա­կա­սու­թյուն չու­նե­նաք» (Հա­կո­բոս 1.4)։ 145


մայիս

15

Անհանդուրժողականություն բռնակալության հանդեպ

Տերն այլևս չկա­րո­ղա­ցավ հան­դուր­ժել ձեր ա­րարք­նե­րի չա­րու­թյան այն պիղծ բա­նե­ րը, որ կա­տա­րել եք դուք (Ե­րե­միա 44.22):

Մով­սե­սը քա­ռա­սուն տա­րի համ­բե­րա­տար կրեց կա­մա­կոր և­ անշ­նոր­հա­կալ ժո­ ղովր­դի ա­րատ­նե­րի ու թե­րու­թյու­նե­րի բե­ռը: Սա­կայն մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ քիչ չեն այն դեպ­քե­րը, երբ ժո­ղո­վուրդ­նե­րը հար­կադր­ված են ե­ղել դի­մա­նալ ի­րենց ղե­կա­վար­նե­րի բռնա­կա­լու­թյանն ու քմա­հա­ճույք­նե­րին: Չէ՞ որ, ար­քա­յա­կան գահ բարձ­րա­նա­լով բո­լոր հնա­րա­վոր ու­ղի­նե­րով` և՛ ազ­նիվ, և՛ ա­նազ­նիվ, մար­դը ճա­շա­կում է իշ­խա­նու­թյան հա­մը, արթ­նա­նում են նրա մեջ քնած բռնա­կա­լա­կան գե­նե­րը, և նա սկսում է դա­ժա­նու­թյան ու անմ­տու­թյան «հրաշք­ներ ա­րա­րել»: Ճիշտ է նկա­տել անգ­լիա­ցի պատ­մա­բան Դ. Ակ­տո­նը. «Իշ­խա­նու­թյու­նը այ­լա­սե­րում է, իսկ բա­ցար­ձակ իշ­խա­նու­թյու­նը այ­լա­սե­րում է բա­ցար­ձա­կա­պես»: Սա­կայն իշ­խա­նու­ թյու­նը չա­րա­շա­հող բռնա­կալ­նե­րը ող­բեր­գա­կա­նո­րեն են ա­վար­տում ի­րենց կյան­քը, ո­րով­հետև համ­բե­րու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ: Ոմն բռնա­կալ Տ­րիզ, ըստ Է­լիա­նի վկա­յու­թյան, ցան­կա­նա­լով կան­խել իր դեմ ուղղ­ված դա­վադ­րու­թյուն­ներն ու չա­րա­շա­հում­նե­րը, ար­գե­լեց, որ իր հպա­տակ­նե­ րը զրու­ցեն ի­րար հետ, որ­տեղ էլ նրանք լի­նեն` փո­ղո­ցում թե տա­նը: Պարզ­վեց՝ դա միան­գա­մայն ան­տա­նե­լի է, և մար­դիկ ո­րո­շե­ցին խո­րա­ման­կու­թյամբ շրջան­ ցել բռնա­կա­լի քմա­հա­ճույ­քը: Մար­դիկ գլխով էին ա­նում միմ­յանց, ձեռ­քե­րով շար­ ժում­ներ ա­նում, նա­յում էին կա՛մ մռայլ, կա՛մ հան­գիստ և­ ու­րախ հա­յաց­քով: Դժ­բախ­տու­թյան ու վշտի ժա­մա­նակ կի­տում էին հոն­քե­րը, դեմ­քով մեր­ձա­վո­րին պատ­մում էին հո­գե­կան վի­ճա­կի մա­սին: Շու­տով դա էլ սար­սա­փեց­րեց բռնա­կա­ լին: Նա վա­խե­նում էր, որ մարմ­նի շար­ժում­նե­րի պեր­ճա­խո­սու­թյամբ ան­գամ իր հպա­տակ­նե­րի լռու­թյունն էլ հղի է վտանգ­նե­րով: Եվ նա ար­գե­լեց նաև այդ­պի­սի զրույց­նե­րը: Դրա­նից հե­տո մի մարդ, որ այլևս ի վի­ճա­կի չէր դի­մա­նա­լու և­ան­գոր­ ծու­թյան մատն­վե­լու, ցան­կա­ցավ վերջ տալ այդ մե­նիշ­խա­նու­թյա­նը, ե­կավ շու­կա­յի հրա­պա­րակ և սկ­սեց դա­ռը ար­ցունք­ներ թա­փել: Նույն րո­պեին բո­լոր կող­մե­րից ժո­ղո­վուր­դը շրջա­պա­տեց նրան, և բո­լո­րը սկսե­ցին ար­ցունք թա­փել: Եվ ա­հա լու­րը հա­սավ բռնա­կա­լին, որ բո­լորն ան­շարժ կանգ­նած են, սա­կայն միա­ձայն հեծկլ­տում են: Տ­րի­զը շտա­պեց դրան էլ վերջ դնել և ստր­կաց­նել իր հպա­տակ­նե­րի ոչ միայն լե­զուն, ոչ միայն շար­ժում­նե­րը, այլև աչ­քե­րին զրկել ի­րենց բնա­ծին ա­զա­տու­թյու­ նից: Եվ նա իր թիկ­նա­պահ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ նետ­վեց հրա­պա­րակ, որ վերջ դնի լա­ցին: Եվ հենց Տ­րի­զը մո­տե­ցավ լա­ցող­նե­րին, նրանք հար­ձակ­վե­ցին թիկ­նա­պահ­ նե­րի վրա, խլե­ցին նրանց զեն­քե­րը և ս­պա­նե­ցին բռնա­կա­լին: Դա­նիել մար­գա­րեն խո­սում է մի դա­ժան թա­գա­վո­րի մա­սին, ում մի ան­գամ ան­ հանգս­տաց­նում են «արևել­քից և հ­յու­սի­սից ե­կող լու­րե­րը, և նա պի­տի ել­նի մեծ զայ­րույ­թով, որ­պես­զի շա­տե­րին կոր­ծա­նի ու բնաջն­ջի… բայց պի­տի հաս­նի իր վախ­ճա­նին, և նրան օգ­նող չի լի­նե­լու» (Դա­նիել 11.44-45)։ Շու­տով կգա սա­տա­նա­ յի և բո­լոր երկ­րա­յին բռնա­կալ­նե­րի բռնա­պե­տու­թյան վախ­ճա­նը: Եվ մնում է միայն զար­մա­նալ Աստ­ծո համ­բե­րա­տա­րու­թյան վրա…

146


Անհետացած փաթեթը

մայիս

16

Ե­թե ձե­զա­նից մե­կը նե­ղու­թյուն է կրում, թող ա­ղո­թի (Հա­կո­բոս 5.13):

Ա­մե­նօր­յա կյան­քում մենք հա­ճախ ենք հայտն­վում դժվար ի­րա­վի­ճակ­նե­րում, կամ ա­ռա­ջա­նում են վե­ճեր մեր մեր­ձա­վոր­նե­րի կամ պա­տա­հա­կան մարդ­կանց հետ: Այդ բո­լո­րը կա­րող է եր­կար ժա­մա­նա­կով հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նից հա­նել մեզ և խո­րա­սու­զել վհա­տու­թյան ու վշտի մեջ, ե­թե համ­բե­րու­թյուն ու ինք­նա­տի­րա­պե­ տում չդրսևո­րենք: Ռուս քան­դա­կա­գործ Պ. Կ. Կ­լոդ­տը կարևոր նշա­նա­կու­թյուն չէր տա­լիս դրամ­ նե­րին: Մի ան­գամ նա իր աշ­խա­տան­քի հա­մար նշա­նա­կա­լի գու­մար ստա­ցավ և չի­մա­ցավ, թե որ­տեղ դնի այն: Կա­պոցն այն­քան էլ փոքր չէր, և նա խնդրեց այն փա­թա­թել թղթի մեջ: Եվ այդ փա­թե­թը ձեռ­քին տուն էր գնում: Ճա­նա­պար­հին ինչոր գա­ղա­փար այ­ցե­լեց նրան, և նա ո­րո­շեց մտնել ար­հես­տա­նոց: Մտ­նե­լով ներս՝ նա վա­ռա­րա­նի մոտ դրեց ի­րեն խան­գա­րող այդ փա­թե­թը… ստեղ­ծա­գոր­ծա­կան մարդ­կանց հա­տուկ է դա` ա­մեն ինչն էլ խան­գա­րում է, երբ այ­ցե­լում է ներշն­չու­մը: Եվ նա մո­ռա­ցավ փա­թե­թի գո­յու­թյան մա­սին: Շու­տով նրան կան­չե­ցին ընթ­րի­քի… Հա­ջորդ ա­ռա­վոտ­յան Կ­լոդ­տը հարց­րեց կնո­ջը. «Ժ­յո՛ւ­լի, ես ե­րեկ քե՞զ եմ տվել դրամ­նե­րը»: «Ո՛չ, Պե­տե՛ն­կա, դու ինձ դրամ­ներ չես տվել»: «Այդ ինչ­պե՞ս, ա՛խ, մեկ րո­պե»: Նա նա­յեց գզրո­ցի ներ­սը, որ­տեղ սո­վո­րա­բար պա­հում էր իր դրա­մագ­լու­ խը: Սա­կայն դրամ­ներն այն­տեղ չէին: Հի­շե­լով, թե որ­տեղ է դրել այն, նա մարդ ու­ղար­կեց այն­տեղ: Սա­կայն դրամ­ներն այն­տեղ էլ չէին: Կան­չե­ցին Ար­սե­նիա­յին` ծա­ռա­յին, և հարց­րին` արդ­յոք թղթե փա­թեթ չի՞ տե­սել ար­հեստ­նո­ցում: Ծա­ռան ա­սաց, որ վա­ռա­րա­նը վա­ռե­լիս մյուս թղթե­րի հետ միա­սին ինչ-որ թղթեր է գցել վա­ռա­րա­նը, ո­րոնք այդ պա­հին վա­ռա­րա­նի մոտ էին: Լ­սե­լով դա՝ Կ­լոդ­տը բա­ցա­կան­չեց. «Մի տես է՜…- ա­պա թա­փա­հա­րեց ձեռ­քը,- է՛հ, ի՞նչ կա­րող ես ա­նել, պա­տա­հում է»: Եվ, ինչ­պես հի­շում է նրա ծո­ռը` Գ. Կ­լոդ­տը, պա­պի­կը սի­րում էր կրկնել. «Շա՞տ բան է հար­կա­վոր մար­դուն. մի կտոր հաց, և նա կուշտ է» (Ե. Ման­սու­րով): Իսկ ի՞նչ են ա­նում հա­վա­տաց­յալ­նե­րը, ինչ­պե՞ս են վար­վում, երբ փոր­ձու­թյան մեջ են ընկ­նում: Սաղ­մո­սեր­գու Դա­վի­թը, ով իր կյան­քում հար­կադր­ված է ե­ղել շատ դժվա­րու­թյուն­նե­րի դի­մա­նալ, ով մեկ ան­գամ չէ, որ նա­յել է մահ­վան աչ­քե­րին, կիս­ վում է իր մտքե­րով, թե նման դեպ­քե­րում որ­տեղ էր սա­տա­րում և­օգ­նու­թյուն ո­րո­ նում: «Ո­րով­հետև շա­տե­րի բամ­բա­սան­քը լսե­ցի. ահ կա իմ չորս կող­մը. երբ հա­ վաք­վում են ի­րար հետ, խոր­հուրդ են ա­նում իմ դեմ, որ հո­գիս առ­նեն։ Բայց ես հույսս դրել եմ քեզ վրա, ո՜վ Տեր. ա­սում եմ. «Դու ես իմ Աստ­վա­ծը»։… Փր­կի՛ր ինձ Քո ո­ղոր­մու­թյամբ» (Սաղ­մոս­ներ 31.13,14,16)։

147


մայիս

17

Անբուժելի դեպրեսիա

Ա­հա համ­բե­րող­նե­րին ե­րա­նի ենք տա­լիս։ Հո­բի համ­բե­րու­թյան մա­սին լսել եք և տե­սել Տի­րո­ջով նրա վեր­ջը, ո­րով­հետև Տե­րը բազ­մա­գութ է և­ ո­ղոր­մած (Հա­կո­բոս 5.11)։

Պո­լիկ­լի­նի­կա­յի հեր­թի մեջ եմ: Կող­քիս մի կին է` քա­ռա­սուն­հինգ տա­րե­կա­նին մոտ: Նա ընկճ­ված ու մռայլ տեսք ու­նի: Ցան­կա­նում եմ ի­մա­նալ այդ վի­ճա­կի պատ­ճա­ռը և հարց­նում եմ, թե ին­չո՞ւ է ընկճ­ված: Կի­նը տխուր ինձ է նա­յում: Ա­պա ա­սում է. — Ին­չու եմ այս­պի­սի՞ն: Իսկ ինչ­պե՞ս կա­րող եմ ու­րախ լի­նել: Ա­հա ար­դեն եր­կու տա­րի է, ինչ ես խոր դեպ­րե­սիա­յի մեջ եմ: Ոչ մի կերպ չեմ կա­րո­ղա­նում դուրս գալ այդ վի­ճա­կից: — Ինչ որ սար­սա­փե­լի բա՞ն է տե­ղի ու­նե­ցել ձեր կյան­քում: — Ա­յո՛, ես մեծ վիշտ եմ ապ­րել: Ես և­ ա­մու­սինս ամ­բողջ կյան­քում գու­մար ենք հա­վա­քել, որ­պես­զի տուն գնենք: Նա գիտ­նա­կան է, և մենք միա­սին ար­տա­սահ­ ման­յան գոր­ծու­ղում­նե­րի էինք գնում: Մեզ վատ չէին վճա­րում` ամ­բող­ջը դո­լար­նե­ րով: Ար­դեն բա­վա­կա­նին պատ­կա­ռե­լի գու­մար էինք կու­տա­կել: Եվ ա­հա ա­մու­սինս ան­ցավ թո­շա­կի: Ո­րո­շե­ցինք ա­ռանձ­նա­տուն ձեռք բե­րել: Մ­տա­ծում էինք սե­փա­կան տանն ապ­րել կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին: Կա­լու­գա­յում տուն գտանք, հա­մա­ձայ­ նու­թյան ե­կանք գնի շուրջ, պայ­մա­նա­վոր­վե­ցինք, թե երբ կձևա­կեր­պենք նո­տա­րի մոտ: Ա­մու­սինս պայ­մա­նա­վոր­վեց, որ նշա­նակ­ված օ­րը խնայդ­րա­մարկ­ղում ո­րո­ շա­կի կան­խիկ գու­մար պատ­րաս­տեն ար­ժույ­թով: Ս­տա­ցավ այն և տուն ե­կավ (այդ օ­րը ես տա­նը չէի, գնա­ցել էի հա­րա­զատ­նե­րիս մոտ): Հան­կարծ հնչեց հե­ռա­խո­սի զան­գը. զան­գա­հա­րում էին հաշ­վարկ­նե­րի բաժ­նից` մի­ջազ­գա­յին հե­ռա­խո­սա­կա­ պի ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար և հայտ­նում, որ մենք պարտք ու­նենք: Ա­մու­սինս ա­սաց, որ մոտ օ­րերս է բո­լոր հա­շիվ­նե­րը վճա­րել: Նրան պա­տաս­խա­նե­ցին, որ հենց մեր հա­մարն է ֆիք­սել մի­ջազ­գա­յին հե­ռա­խո­սազ­րույց­նե­րը: Ա­մու­սինս չհա­մա­ձայ­ նեց, և նրանք ա­ռա­ջար­կե­ցին ստու­գել մեր հե­ռա­խո­սի ա­պա­րա­տը՝ վար­պե­տին ու­ ղար­կե­լով մեր տուն: Եվ ան­մի­ջա­պես մեր բնա­կա­րա­նում հայտն­վեց «վար­պե­տը»` ոչ այն­քան բարձ­րա­հա­սակ, մի­ջին տա­րի­քի, խարտ­յաշ մա­զե­րով, ակ­նոց­նե­րով մի տղա­մարդ: Սկ­սեց քչփո­րել մեր ա­պա­րա­տը: Ա­պա ա­սաց, որ հար­կա­վոր է ստու­գել նաև դրսում: Նա բա­ցեց բնա­կա­րա­նի դու­ռը, և ներս մտան ե­րեք տղա­մարդ` դի­ մակ­նե­րով և­ ատր­ճա­նակ­նե­րով: Պա­հան­ջե­ցին դրամ­նե­րը: Ա­մու­սինս ա­ռանց դի­ մադ­րու­թյան հանձ­նեց բո­լոր դրամ­նե­րը, որ հա­նել էր մեր հաշ­վից: Ու­րիշ ոչ մի բան նրանք չվերց­րին բնա­կա­րա­նից. ան­գամ ոսկ­յա զար­դե­րին չդի­պան: Եվ այդ­պես, մենք մի ակն­թար­թում կորց­րինք այն ա­մե­նը, ինչ կու­տա­կել էինք եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Դե, ա­սա­ցե՛ք խնդրեմ, ինչ­պե՞ս կա­րող ես չընկճ­վել այս ի­րադ­րու­թյան մեջ: Ինչ­պե՞ս կա­րող ես կաթ­վա­ծա­հար չլի­նել: Ա­հա և­ ես տա­ռա­պում եմ դեպ­րե­ սիա­յից, և բ­ժիշկ­նե­րը ոչ մի բա­նով չեն կա­րո­ղա­նում օգ­նել: Ես ան­կեղ­ծո­րեն կա­րեկ­ցե­ցի այդ կնո­ջը: Ե­թե միայն նա ճա­նա­չեր Տի­րո­ջը, նման խոր վշտի մեջ չէր հայտն­վի: Նա իր վշտով կգնար Աստ­ծո մոտ, և Տե­րը ոչ միայն կհանգս­տաց­ներ նրան, այլև համ­բե­րու­թյուն կտար, որ դի­մա­նա այդ հար­վա­ծին, չհու­սա­հատ­վի և դեպ­րե­սիա­յի մեջ չընկ­նի, ո­րով­հետև խոս­տում ու­նի. «Կան­չի՛ր Ինձ նե­ղու­թյան օ­րը, ու Ես կա­զա­տեմ քեզ, և դու կփա­ռա­բա­նես Ինձ» (Սաղ­մոս 50.15)։ 148


«Վերցնելու է իմ ունեցածից»

մայիս

18

Հո­գու պտուղն այս է՝ սեր, ու­րա­խու­թյուն, խա­ղա­ղու­թյուն, համ­բե­րա­տա­րու­­թյուն, քաղց­րու­թյուն, բա­րու­թյուն, հա­վատ, հե­զու­թյուն, ժուժ­կա­լու­թյուն (Գա­ղա­տա­ցի­նե­ րին 5.22-23)։

Համ­բե­րու­թյու­նը սի­րո հատ­կու­թյուն­նե­րից մեկն է, նրա դրսևո­րու­մը: Կան մար­ դիկ, ում բնույթն այդ­պի­սին է, նրանք համ­բե­րու­թյան մեծ պա­շար ու­նեն: Ե­թե ժա­ մա­նա­կա­կից գի­տա­կան լեզ­վով ա­սենք, այդ մարդ­կանց գե­նե­րի հա­մադ­րու­թյունն այն­պի­սին է, որ ու­նեն համ­բե­րու­թյուն, կա­յու­նու­թյուն, զսպվա­ծու­թյուն կյան­քի դժվա­րին հան­գա­մանք­նե­րում, դա­ժան փոր­ձու­թյուն­նե­րի և հա­ճա­խա­կի հան­դի­ պող գայ­թակ­ղու­թյուն­նե­րի մեջ: Ա­մեն մե­կին տրված չէ այդ­պի­սի գե­ներ ու­նե­նա­ լու եր­ջան­կու­թյու­նը: Ու թեև մեր ներ­սում ա­մեն ինչ տե­ղի է ու­նե­նում գե­նե­տի­կա­յի օ­րենք­նե­րի հա­մա­ձայն, որ ա­րա­րել է Տե­րը, Նա՝ որ­պես դրանց Հե­ղի­նակ, ի­րա­վունք ու­նի ցան­կա­ցած պա­հի մի­ջամ­տե­լու այդ օ­րենք­նե­րի բնա­կան ըն­թաց­քին: Այս­տե­ ղից էլ այն ե­զա­կի պարգև­նե­րը, ո­րոնք դրսևոր­վում են ա­ռան­ձին մարդ­կանց մեջ: Իսկ ի՞նչ պետք է ա­նեն նրանք, ով­քեր ժա­ռան­գա­բար համ­բե­րու­թյան այդ­պի­սի ա­ռա­վե­լու­թյուն չեն ստա­ցել: Կա­րո՞ղ են նման մար­դիկ համ­բե­րա­տա­րու­թյուն սո­վո­ րել կամ ձեռք բե­րել, ստա­նալ վե­րից: Ա­յո՛, կա­րե­լի է և՛ սո­վո­րել, և՛ ձեռք բե­րել այն: Աստ­վա­ծա­շունչն ա­սում է, որ Սուրբ Հո­գու ա­ռա­քե­լու­թյունն այն է, որ շա­րու­նա­կի Քրիս­տո­սի կա­տա­րած փրկու­թյու­նը, գոր­ծուն դարձ­նի Նրա ինք­նա­զո­հա­բե­րու­թյան պտու­ղը, մարմ­նա­վո­րի Աստ­ծո պատ­կերն ու նմա­նու­թյունն այն հո­գի­նե­րում, ով­ քեր հա­վա­տա­ցել ու ըն­դու­նել են Քրիս­տո­սին: Պո­ղոս ա­ռաք­յա­լը բա­ցա­հայ­տում է, թե որն է Սուրբ հո­գու պտու­ղը, և թ­վարկ­ված հատ­կու­թյուն­նե­րի մեջ նշվում է նաև համ­բե­րա­տա­րու­թյու­նը: Նշա­նա­կում է՝ համ­բե­րու­թյու­նը կա­րե­լի է (և պե՜տք է) ձեռք բե­րել Սուրբ Հո­գու ջան­քե­րի արդ­յուն­քում: Եվ այդ պտու­ղը մեր մեջ ա­ճեց­նե­լու հա­ մար Սուրբ Հո­գին օգ­տա­գոր­ծում է վշտերն ու կեն­սա­կան հար­ված­նե­րը: Աստ­վա­ծաշն­չում աս­վում է. «Լիար­ժեք ու­րա­խու­թյո՛ւն հա­մա­րեք, եղ­բայր­նե՛ր, երբ տա­րա­տե­սակ փոր­ձանք­նե­րի մեջ ընկ­նեք՝ ի­մա­նա­լով, որ ձեր հա­վա­տի փոր­ ձու­թյու­նը համ­բե­րու­թյուն է ա­ռա­ջաց­նում» (Հա­կո­բոս 1.2-3)։ «Եվ ոչ միայն այս­ քա­նը, այլ նաև նե­ղու­թյուն­նե­րի մեջ ենք պար­ծե­նում՝ գի­տե­նա­լով, որ նե­ղու­թյու­նը համ­բե­րու­թյուն է բե­րում» (Հռո­մեա­ցի­նե­րին 5.3): Եվ երբ Քրիս­տո­սի ուս­մուն­քը մեր բա­նա­կա­նու­թյան հա­մար բա­ցում է այդ ճշմար­տու­թյու­նը, Սուրբ Հո­գին մարմ­նա­ վո­րում է այն մեր սրտում, ո­րով­հետև Հի­սուսն ա­սաց, որ Նա. «Վերց­նե­լու է Իմ ու­ նե­ցա­ծից ու հայտ­նե­լու է ձեզ» (Հով­հան­նես 16.14)։ Հենց վշտերն ու հար­ված­նե­րը, «հրե փոր­ձու­թյուն­ներն» են կո­փում մեզ և մեր մեջ կա­յու­նու­թյուն, հաս­տա­տա­կա­ մու­թյուն, համ­բե­րու­թյուն ծնում հոգևոր պայ­քա­րում: Եվ ե­թե մենք այդ հան­գա­ մանք­նե­րում տրտնջում ենք կամ հու­սա­հատ­վում, ա­պա Տե­րը ազ­դան­շան է ու­ղար­ կում մեզ, որ հար­կա­վոր է կար­գա­վո­րել այդ վի­ճա­կը` «Եվ ձեր համ­բե­րու­թյամբ ձեր հո­գի­նե­րը կփրկեք»։ Եվ Սուրբ Հո­գին պատ­րաստ է համ­բե­րու­թյուն, կա­յու­նու­թյուն ու զսպվա­ծու­թյուն զար­գաց­նել մեր մեջ. դա է Նրա սուրբ աշ­խա­տան­քի ու ջան­քե­րի նպա­տա­կը` ձևա­վո­րել մեր բնա­վո­րու­թյու­նը:

149


մայիս

19

Ես սովորել եմ

Ինձ հա­մար լավ էր, որ խո­նարհ­վե­ցի, որ սո­վո­րեմ Քո հրա­ման­նե­րը (Սաղ­մոս­ներ 119.71)։

Է­լիա­նը պատ­մում է. «Է­րիթ­րեա­ցի մի ե­րի­տա­սարդ եր­կար ժա­մա­նակ, մինչև իր հա­սուն տա­րի­քը հա­ճա­խեց Զե­նո­նի դպրո­ցը (Զե­նոն-ի­մաս­տա­սեր, ստոիկ, մոտ 300 թ. Ք.ա.): Հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լուց հե­տո հայ­րը սկսեց հար­ցու­փորձ ա­նել նրան, թե ինչ սո­վո­րեց այդ զգա­լի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Ե­րի­տա­սար­դը պա­ տաս­խա­նեց, որ ցույց կտա իր ի­մաս­տու­թյու­նը։ Եվ, իս­կա­պես, շու­տով ա­ռի­թը ներ­ կա­յա­ցավ: Մի ան­գամ հայ­րը ինչ-որ բա­նի հա­մար բար­կա­ցավ նրա վրա և­ան­գամ սաս­տիկ ծե­ծեց նրան: Իսկ ե­րի­տա­սար­դը համ­բե­րու­թյամբ դի­մա­ցավ հար­ված­նե­ րին և­ ա­սաց, որ սո­վո­րել է ա­ռանց վրդով­մուն­քի դի­մա­նալ ծնող­նե­րի բար­կու­թյա­ նը»: Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում․ իսկ մենք` քրիս­տոն­յա­ներս, արդ­յո՞ք մեր Ու­սուց­չից հե­զու­թյուն և խո­նար­հու­թյուն ենք սո­վո­րել (տե՛ս Մատ­թեոս 11.29): «Որ­տե՞ղ է Աստ­ված, երբ ես տա­ռա­պում եմ» գրքում հե­ղի­նա­կը խոսում է տա­ ռա­պանք­ների մասին, ո­րոնց մենք բախ­վում ենք, և դ­րանք մեզ բա­ցար­ձա­կա­պես ա­նի­մաստ են թվում: Այս­պի­սի օ­րի­նակ՝ հայ­րը տա­ռա­պում է Ալց­հեյ­մե­րի հի­վան­ դու­թյամբ: Նրան խնա­մում է դուստ­րը, և նրա սիր­տը սեղմ­վում է ցա­վից ու կա­րեկ­ ցան­քից. նրա առջև ըն­դա­մե­նը խղճուկ ֆի­զի­կա­կան թա­ղանթն է այն մար­դու, ով մի ժա­մա­նակ իր հայրն է ե­ղել: Կամ մտա­վոր թեր­զար­գա­ցած ե­րե­խան: Մար­մի­նը չի են­թարկ­վում նրան: Նա եր­բեք չի սո­վո­րի խո­սել, չի հաս­կա­նա, թե ինչ է տե­ղի ու­նե­ նում, և դա` ամ­բողջ կյան­քում: Ո՞րն է այդ մարդ­կանց տա­ռա­պանք­նե­րի ի­մաս­տը: Հե­ղի­նա­կը ծա­նո­թա­ցավ Յ. Տ­րո­գի­շի փոր­ձին: Այս բժիշ­կը՝ Արևել­յան Գեր­մա­նիա­ յից, իր կյան­քը նվի­րա­բե­րել էր մտա­վոր թեր­զար­գա­ցած ե­րե­խա­նե­րի հետ աշ­խա­ տան­քին: Բժշ­կին մի հարց էր ան­հանգս­տաց­նում` Ի­մաստ կա՞ արդ­յոք այդ­պի­սի ե­րե­խա­նե­րի գո­յու­թյան մեջ: Եր­կար ժա­մա­նակ նա չէր գտնում պա­տաս­խա­նը: Մի ան­գամ նա պետք է դա­սըն­թաց­ներ անց­ներ բժշկա­կան կենտ­րո­նի նոր աշ­խա­ տա­կից­նե­րի հա­մար: Ան­ցավ մեկ տա­րի, և բ­ժիշ­կը նրանց խնդրեց պա­տաս­խա­ նել հետև­յալ հար­ցին. «Ի՞նչ փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել ձեր կյան­քում այն ժա­մա­նա­կից ի վեր, երբ սկսել եք աշ­խա­տել խեղ­ված ե­րե­խա­նե­րի հետ»: Ա­հա թե ինչ­պի­սի պա­տաս­խան­ներ ստա­ցավ նա. «Ես ա­վե­լի զգա­յուն դար­ձա մարդ­կա­յին տա­ռա­պանք­նե­րի հան­դեպ: Իմ մեջ օգ­ նե­լու ցան­կու­թյուն ա­ռա­ջա­ցավ»: «Ես համ­բե­րա­տա­րու­թյուն սո­վո­րե­ցի»: «Հետևե­լով մտա­վոր թեր­զար­գա­ցած­նե­րին՝ ես ա­վե­լի լավ հաս­կա­ցա ինձ»: «Ես ա­վե­լի համ­բե­րա­տար դար­ձա: Իմ մանր հիմ­նախն­դիր­ներն ինձ այլևս լուրջ չեն թվում: Ա­մե­նից ա­ռա­վել ես շնոր­հա­կալ եմ Աստ­ծուն, որ Նա ցույց տվեց, որ սի­րո մի­ջո­ցով կա­րե­լի է ա­վե­լի շատ բա­նի հաս­նել, քան ա­տե­լու­թյամբ և­ու­ժով…» Բժիշկ Տ­րո­գի­շը գտավ իր հար­ցի պա­տաս­խա­նը: Այդ ե­րե­խա­նե­րի տա­ռա­պանք­ նե­րի ի­մաս­տը փո­փո­խու­թյունն է այն մարդ­կանց կյան­քում, ով­քեր աշ­խա­տում են նրանց հետ, ով­քեր ճա­նա­չում են այն ճշմար­տու­թյուն­նե­րը, որ չի սո­վո­րեց­նի աշ­ խար­հի և­ոչ մի ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն: 150


մայիս

Անհանդուրժողականություն այլախոհների հանդեպ

20

Պատ­վե­լու մեջ միմ­յանց գե­րա­զան­ցե՛ք (Մեկ այլ թարգմ.՝ ու­րիշ­նե­րին ա­վե­լի բարձր հա­մա­րեք, քան ձեզ) (Հռո­մեա­ցի­նե­րին 12.10)։

Մեր երկ­րի վրա մի չա­րիք է տա­րած­ված` ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն ու­րի­շի կար­ծի­քի, տե­սա­կե­տի հան­դեպ: Դա պար­զա­պես չի նշա­նա­կում, որ մար­դիկ ժա­ մա­նակ առ ժա­մա­նակ տա­ռա­պում են ի­րենց վատ դաս­տիա­րա­կու­թյան պատ­ճա­ ռով կամ ան­կա­րող են հար­գել ի­րենց կար­ծի­քից տար­բեր­վող կար­ծիք­նե­րը, ինչ­պես նաև բար­յա­ցա­կամ հո­գով զրույց կամ բա­նա­վեճ վա­րել: Դա օր­գա­նա­պես հա­տուկ է մեր` մեղ­քով ա­պա­կան­ված բնույ­թին, ո­րի ա­րարք­նե­րը, գոր­ծերն ու խոս­քե­րը մեր ինք­նա­սի­րա­հար­ված ես-ի դրսևո­րում­ներն են: Ամ­բար­տա­վա­նու­թյու­նը, հպար­տու­ թյու­նը, լպիր­շու­թյու­նը մեր ե­սա­կենտ­րո­նու­թյան տա­րերքն է. էլ ինչ ու­րի­շի կար­ ծիք հար­գե­լու և նրան լսե­լու մա­սին է խոս­քը: Մեր դի­վա­յին ի­մաս­տա­սի­րու­թյու­նը հիմնվում է հետև­յալ հա­մընդ­հա­նուր սկզբուն­քի վրա. «Ես եմ, և­ինձ­նից բա­ցի մե­կը չկա» (Ե­սա­յի 47.10)։ Մեր ես-ը հիմ­նո­վին ներծծ­ված է աստ­վա­ծաց­ման հո­գով: Այդ ա­նիծ­յալ ախ­տը մեզ է փո­խանց­վել Ե­դե­մի օ­րե­րից, և­երկ­րի վրա չկա մի բու­ժա­կան դե­ղա­մի­ջոց, ո­րը ա­պա­քի­նի այդ հի­վան­դու­թյու­նը: Միայն Քրիս­տո­սի ար­յու­նը կա­ րող է լվալ այդ դի­վա­յին տկա­րու­թյու­նը և­ա­զա­տագ­րել ա­նիծ­յալ ստրկու­թյու­նից: Հենց այդ­պես` ծայ­րա­հեղ ան­հան­դուր­ժո­ղա­կան էին փա­րի­սե­ցի­նե­րը, օ­րենս­ գետ­նե­րը, իս­րա­յել ժո­ղովր­դի ա­ռաջ­նորդ­ներն այն ա­մե­նի հան­դեպ, ինչ ա­սում էր Տեր Հի­սու­սը: Նրա խո­րա­գույն աստ­վա­ծա­յին հայտ­նու­թյուն­նե­րին լա­վա­գույն դեպ­ քում ար­ձա­գան­քում էին աստ­վա­ծա­նարգ վի­րա­վո­րան­քով` «Դու սա­մա­րա­ցի ես և Քո մեջ դև կա»: Իսկ վա­տա­գույն դեպ­քում նրանք ձեռք­նե­րը գցում էին քա­րե­րին, որ սպա­նեն Փրկ­չին: Ի՞նչ է դա, ե­թե ոչ կրո­նա­կան մո­լե­ռան­դու­թյուն: Մի՞­թե Աստ­վա­ ծա­շուն­չը դա է ու­սու­ցա­նում: Թե՞ Քրիս­տո­սի հա­կա­ռա­կորդ­ներն այն­քան վստահ էին ի­րենց ար­դա­րու­թյան ու անս­խա­լա­կա­նու­թյան մեջ, որ Աստ­վա­ծա­շունչն էլ էին ա­նա­մո­թա­բար ստուգ­ման են­թար­կում` ի շահ ի­րենց հա­յացք­նե­րի: Մի՞­թե նրանց հայտ­նի չէր, թե ինչ­պես էին վա­րում եր­կա­րատև բա­նա­վե­ճե­րը Հո­բը և­ իր ե­րեք ըն­կեր­նե­րը: Բա­նա­վե­ճի յու­րա­քանչ­յուր մաս­նա­կից ար­տա­հայ­տում էր իր տե­սա­ կե­տը՝ հար­գան­քով և­ ար­ժա­նա­պատ­վո­րեն վե­րա­բեր­վե­լով մյու­սի կար­ծի­քին: Ա­յո, եր­բեմն նրանց զրույ­ցը կտրուկ էր հնչում: Բայց չէ՞ որ նրանք չէին բղա­վում Հո­բի վրա` «Դու դի­վա­հա՜ր ես»: Եվ չէին ճան­կում քա­րե­րը, որ շպրտեն ի­րենց ընդ­դի­մա­ խո­սի վրա: Չէ որ խոս­քը ան­կարևոր հար­ցե­րի չէր վե­րա­բե­րում և­ոչ էլ այն մա­սին էր, թե որ տե­սա­կի կաշ­վից կա­րե­լի է ա­վե­լի լավ կո­շիկ­ներ կա­րել: Նրանք զրու­ցում էին ա­մե­նա­վեհ ու կարևոր թեմաների մասին, որ ար­ժա­նի էին քննարկ­ման, այն է` Աստ­ծո մաս­նակ­ցու­թյու­նը մար­դու ճա­կա­տագ­րին, մարդ­կանց տա­ռա­պանք­նե­րի պատ­ճառ­նե­րը, բա­րե­պաշտ կեն­սաձևի սկզբունք­նե­րը… Ո՞վ կա­րող է ա­սել, որ այս­ տեղ ա­մեն ինչ պարզ է ի­րեն: Հար­կա­վոր է համ­բե­րա­տար վե­րա­բեր­վել մեկ ու­րի­շի տե­սա­կե­տին: Ան­թույ­լատ­րե­լի է ցու­ցադ­րա­բար քննա­դա­տել զրու­ցակ­ցի կար­ծի­քը: Դա հա­տուկ չէ սի­րուն, ո­րով­հետև սե­րը չի հպար­տա­նում, չի ա­նար­գում, ի­րե­նը չի ո­րո­նում: Ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը այ­լա­խո­հու­թյան հան­դեպ ան­թույ­լատ­րե­լի է քրիս­տոն­յա­նե­րի հա­մար: 151


մայիս

21

Տարաձայնություններ եվ հանդուրժողականություն

Ո­չինչ մի՛ ա­րեք հա­կա­ռա­կու­թյամբ և­ոչ էլ սնա­պար­ծու­թյամբ, այլ խո­նար­հու­թյամբ մե­կը մյու­սին թող իր ան­ձից ա­վե­լի լավ հա­մա­րի (Փի­լի­պե­ցի­նե­րին 2.3)։

Ա­մե­նա­տար­բեր պատ­ճառ­նե­րով մարդ­կանց մեջ կա­րող են ա­ռա­ջա­նալ տա­րա­ ձայ­նու­թյուն­ներ: Աստ­վա­ծաշն­չում կար­դում ենք, որ տա­րա­ձայ­նու­թյուն ու­նե­նում էին ան­գամ Աստ­ծո պա­տաս­խա­նա­տու ծա­ռա­յող­նե­րը: «Գործք ա­ռա­քե­լոց» գրքում աս­վում է, որ Պո­ղոս ա­ռաք­յա­լի և Բառ­նա­բա­սի միջև «այն­պի­սի գժտու­թյուն ե­ղավ, որ ի­րա­րից բա­ժան­վե­ցին» (Գործք 15.39): Ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ այդ եր­կու հայտ­ նի, օրհն­ված եղ­բայր­նե­րի միջև, ո­րոնց ան­ձամբ Տե­րը և Սուրբ Հո­գին էր կան­չել ա­ռանձ­նա­հա­տուկ և պա­տաս­խա­նա­տու ծա­ռա­յու­թյան: Չէ՞ որ նրանք հա­ջո­ղու­ թյամբ ի­րա­կա­նաց­րին ա­ռա­քե­լա­կան աշ­խա­տան­քը հին աշ­խար­հում, հե­թա­նոս­նե­ րի մեջ և Ա­վե­տա­րա­նի արդ­յու­նա­վետ գոր­ծա­կից­ներ էին: Եվ ա­հա` հիաս­թա­փու­ թյուն… նրանք բա­ժան­վե­ցին: Ին­չո՞ւ: Երբ Պո­ղոսն ու Բառ­նա­բա­սը ուղևոր­վե­ցին ա­ռա­ջին ա­ռա­քե­լա­կան ճա­նա­պար­ հոր­դու­թյան, նրանց հետ էր նաև Հով­հան­նես Մար­կո­սը: Եվ երբ Քրիս­տո­սի լու­րի քա­րո­զիչ­նե­րը կա­տա­ղի դի­մադ­րու­թյան հան­դի­պե­ցին ճշմար­տու­թյան թշնա­մի­նե­րի կող­մից, և յու­րա­քանչ­յուր քայ­լի հետ ա­ճում էին դժվա­րու­թյուն­նե­րը, Հով­հան­նե­սը, որ սո­վոր չէր զրկանք­նե­րի և վա­խե­նում էր ար­գելք­նե­րից, հրա­ժար­վեց ա­ռաջ գնալ և թո­ղեց նրանց: Ո­րոշ ժա­մա­նակ անց Պո­ղոսն ու Բառ­նա­բա­սը ո­րո­շե­ցին այ­ցե­լել ի­րենց կազ­մա­կեր­պած ե­կե­ղե­ցի­նե­րը, և Բառ­նա­բա­սը շատ ցան­կա­ցավ, որ Հով­ հան­նեսն էլ մաս­նակ­ցի այդ այ­ցե­լու­թյա­նը: Սա­կայն Պո­ղո­սը նրան ա­նար­ժան հա­ մա­րեց, որ մաս­նակ­ցի այդ ծա­ռա­յու­թյա­նը: Այդ հո­ղի վրա էլ նրանց միջև գժտու­ թյուն տե­ղի ու­նե­ցավ: «Գժ­տու­թյուն» բա­ռը թարգ­ման­ված է հու­նա­րեն παροξυσμός (պա­րաք­սուս­մոս) բա­ռից և­ ու­նի հետև­յալ ի­մաստ­նե­րը. «գրգռվա­ծու­թյուն, վեճ, դա­ժան վի­ճա­բա­նու­թյուն, որ ա­ռա­ջա­ցել է կար­ծիք­նե­րի էա­կան տար­բե­րու­թյուն­ նե­րի արդ­յուն­քում, կա­տա­ղի բա­նա­վեճ» (Կ­լեոն Լ. Ռո­ջեր­սի բա­ռա­րան): Այն­պես որ, ակն­հայտ է, որ այն­տեղ ծանր զրույց է տե­ղի ու­նե­ցել: Այդ պատ­ճա­ռով էլ պա­ տա­հա­կան չէ, որ Զաոկս­կի թարգ­մա­նու­թյան մեջ այդ հա­մարն այս­պես է թարգ­ ման­ված. «Նրանց միջև անջր­պետն այն­քան մեծ էր, որ նրանք հրա­ժեշտ տվե­ցին միմ­յանց» (Գործք 15.39): Ան­վի­ճե­լի է, որ այդ տա­րա­ձայ­նու­թյան պատ­ճա­ռը ան­ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյունն է զրու­ցակ­ցի կար­ծի­քի հան­դեպ: Իսկ Պո­ղոսն այս­տեղ ա­վե­լորդ խիստ էր և կտ­րուկ, ո­րի հետևանք­նե­րը ցա­վա­լի էին: Նրանք` Քրիս­տո­ սի այդ եր­կու հա­վա­տա­րիմ և­ անձ­նա­զոհ մար­տիկ­նե­րը, բա­ժան­վե­ցին և…­ այլևս միա­սին չաշ­խա­տե­ցին: Ցա­վա­լի է ան­գամ մտա­ծել այդ մա­սին: Սա­կայն դա­սը այդ դեպ­քի վե­րա­բեր­յալ ակն­հայտ է` հար­կա­վոր է հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն դրսևո­րել ու­րիշ­նե­րի կար­ծիք­նե­րի ու հա­յացք­նե­րի հան­դեպ: Այս պատ­մու­թյան մեջ լավն այն է, որ Պո­ղո­սը հե­տա­գա­յում գի­տակ­ցեց իր սխա­լը և հաշտ­վեց Մար­կո­սի հետ, և նա դար­ձավ Պո­ղո­սի ու­րա­խու­թյու­նը (տե՛ս Կո­ղո­սա­ցի­նե­րին 4.10,11): Եվ նույ­նիսկ մա­հից ա­ռաջ Մար­կո­սը նրան պետք էր ծա­ռա­յու­թյան հա­մար (տե՛ս Բ Տի­մո­թեո­սին 4.11): Այդ­պես էլ պետք է լի­նի Աստ­ծո ծա­ռա­նե­րի դեպ­քում:

152


Նշանավորների անհանդուրժողությունը

մայիս

22

Մար­դիկ կան, ո­րոնց աչ­քերն ամ­բար­տա­վան են, և նրանց կո­պե­րը՝ բարձ­րա­ցած (Ա­ռակ­ներ 30.13)։

Ներ­կա­յաց­նենք մի քա­նի օ­րի­նակ, թե ինչ ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք ու ան­հան­դուր­ժո­ղու­թյուն են դրսևո­րում շրջա­պա­տող մարդ­կանց կար­ծիք­նե­րի, հա­ ջո­ղու­թյուն­նե­րի ու հա­յացք­նե­րի հան­դեպ նրանք, ով­քեր աշ­խար­հում մեծ ու նշա­ նա­վոր են հա­մար­վում: Հե­գել․ «Սի­րա­հար­ված էր ինքն ի­րեն, չէր սի­րում ա­ռար­կու­թյուն­ներ, եր­բեք նե­րո­ ղա­միտ չէր որևէ մե­կի հան­դեպ: Մտ­քի բարձ­րու­թյու­նից ար­հա­մար­հում էր մարդ­ կանց: Նա ոչն­չաց­նում էր իր հա­կա­ռա­կորդ­նե­րին՝ խտրու­թյուն չդնե­լով մի­ջոց­նե­րի մեջ: Նրա մե­ծու­թյա­նը հար­կա­վոր է ա­վե­լաց­նել նաև ա­վե­լի ուշ դրսևոր­ված իշ­խա­ նա­տեն­չու­թյու­նը: Հե­գե­լը լիա­կա­տար հնա­զան­դու­թյուն էր պա­հան­ջում»: Վ. Մա­յա­կովս­կի․ «Նրա հաս­ցեին ար­ված ցան­կա­ցած կտրուկ դի­տո­ղու­թյուն ե­րեկ­վա բա­րե­կա­մին կա­րող էր վե­րա­ծել երդվ­յալ թշնա­մու: Իսկ ու­րի­շի հա­ջո­ղու­ թյու­նը գնա­հատ­վում էր որ­պես սե­փա­կան պար­տու­թյուն: Նա ցան­կա­նում էր ա­ռա­ ջի­նը լի­նել ա­մեն ին­չում` սի­րո, ստեղ­ծա­գոր­ծու­թյան, բա­րե­կե­ցու­թյան, սա­կայն… չստաց­վեց»: Ի. Բու­նին․ «Ա­ռար­կու­թյուն­ներ չէր ըն­դու­նոմ: Սո­վոր էր, որ բո­լո­րը երկ­յու­ղած լսեն ի­րեն՝ չհա­մար­ձակ­վե­լով ընդ­հա­տել: Մի ան­գամ, ճա­շի ժա­մա­նակ, երբ նա բա­ցա­ռիկ տրա­մադ­րու­թյան մեջ էր և­ ա­ռանց հոգ­նե­լու պատ­մում էր Մոսկ­վա­ յի նա­խա­հե­ղա­փո­խա­կան կյան­քի մա­սին, հյու­րե­րից մե­կը հան­կարծ ընդ­հա­տեց նրան. «Թո՛ւյլ տվեք, Ի­վա՛ն Ա­լեք­սեևիչ, իսկ իմ կար­ծի­քով․․․»։ Բու­նի­նը ու­սի վրա­յով ոչնչաց­նող հա­յաց­քով ընդգր­կեց նրան և չ­թաքն­ված զար­ման­քով, հա­մար­յա եր­գե­ ցիկ հան­գեր­գե­լով, ձգե­լով և­ընդգ­ծե­լով «ձեր» բա­ռը, ա­սաց. «Ձեր կար­ծի­քով, ա­սա­ ցե՜ք խնդրեմ․․․»։ Նա հնա­րա­վո­րու­թյուն ան­գամ չթո­ղեց, որ մար­դը ար­տա­հայ­տի իր կար­ծի­քը, քա­նի որ հա­մար­ձակ­վել էր ընդ­հա­տել ի­րեն: Այդ անձ­նա­վո­րու­թյունն այն­պես շփոթ­վեց, որ թունդ կարմ­րեց ու այլևս ի վի­ճա­կի չէր ար­տա­հայ­տե­լու «իր կար­ծի­քը»: Իսկ Բու­նի­նը, տհա­ճու­թյամբ ու հեգ­նան­քով թոթ­վեց ու­սե­րը, և կար­ծես ո­չինչ չէր ե­ղել, շա­րու­նա­կեց իր պատ­մու­թյու­նը՝ ի­րեն հա­շիվ չտա­լով, որ մա­հա­ցու վի­րա­վո­րել է մար­դուն» (Ե. Ման­սու­րով): Ե­սե­նին․ «Իր հան­դեպ դրսևոր­ված ան­տար­բե­րու­թյու­նը կամ ան­տե­սու­մը պար­ զա­պես հու­նից հա­նում էր նրան: Ես` Ե­սե­նինս, ո­չինչ չու­նեմ ձեզ հետ զրու­ցե­լու: Ես Ե­սե­նինն եմ, իսկ դուք ո՞վ եք: Դուք ո­չինչ եք, ո­չի՜նչ․ ա­հա Ե­սե­նի­նի բա­ռա­պա­շա­րը հան­դի­պում­նե­րի, ծա­նո­թու­թյուն­նե­րի, բա­խում­նե­րի ժա­մա­նակ»: Այս աշ­խար­հի «մե­ծե­րի ու նշա­նա­վոր­նե­րի» ցու­ցա­կը կա­րե­լի է շա­րու­նա­կել ու շա­ րու­նա­կել, թե ինչ անն­կա­րագ­րե­լի պատ­վախն­դիր են ե­ղել նրանք, ան­հան­դուր­ժող աշ­խա­տան­քա­յին ըն­կեր­նե­րի կամ ընդ­հան­րա­պես շրջա­պա­տի մարդ­կանց կար­ ծիք­նե­րի, հե­ղի­նա­կու­թյան ու հա­ջո­ղու­թյուն­նե­րի հան­դեպ: Սա­կայն այս հա­վաս­տի վկա­յու­թյուն­ներն էլ բա­վա­կան են, որ հաս­տա­տեն աստ­վա­ծաշնչ­յան ճշմար­տու­ թյու­նը. «Իր հարևա­նին ար­հա­մար­հո­ղը պա­կա­սա­միտ է» (Ա­ռակ­ներ 11.12): Քրիս­ տոն­յա­յի հա­մար սրբա­զան է ա­ռա­քե­լա­կան հետև­յալ սկզբուն­քը. «Բո­լո­րին պատ­ վե՛ք» (Ա Պետ­րոս 2.17): 153


մայիս

23

Բոլորի կողմից ատված կլինեք

Եվ Իմ ան­վան պատ­ճա­ռով բո­լո­րի կող­մից ատ­ված կլի­նեք։ Սա­կայն ով մինչև վերջ համ­բե­րի, նա կփրկվի (Մատ­թեոս 10.22 )։

Ճշ­մա­րիտ քրիս­տոն­յան ան­պայ­ման ատ­ված կլի­նի: Ոչ ոք, ով Քրիս­տո­սին ըն­դու­ նել է իր սրտում, չի խու­սա­փի ա­տե­լու­թյու­նից և վի­րա­վո­րանք­նե­րից: Դա անհ­նար է, ան­խու­սա­փե­լի է մի պարզ պատ­ճա­ռով` մենք ապ­րում ենք Քրիս­տո­սի և սա­ տա­նա­յի միջև պայ­քա­րի պայ­ման­նե­րում: Եվ ե­թե մարդն այդ պայ­քա­րում թող­նում է խա­վա­րը, ձգտում է լույ­սին և դառ­նում Քրիս­տո­սի մար­տի­կը, չա­րի ու­ժե­րը նրա վրա են թա­փում ի­րենց ա­տե­լու­թյան հե­ղե­ղը և­ ան­տա­նե­լի ծանր դարձ­նում նրա կյանքն, ա­ռանց Տի­րոջ օգ­նու­թյան: Խա­վա­րի ու­ժե­րը ջա­նում են ա­մեն ինչ ա­նել, որ մո­լո­րեց­նեն այդ մար­դուն և­ի­րենց ճամ­բա­րը վե­րա­դարձ­նեն նրան, ով հա­վա­տա­ցել է Աստ­ծո Որ­դուն: Եվ այս­տեղ ան­խու­սա­փե­լի են հա­լա­ծանք­նե­րը: Դրանք կա­րող են ա­մե­նա­տար­բեր բնույ­թի լի­նել: Մի բան է, երբ մտե­րիմ­նե­րը, հա­րա­զատ­ներն ու ըն­ կեր­նե­րը վի­րա­վո­րում են, նվաս­տաց­նում, ա­մո­թանք տա­լիս, հան­դի­մա­նում, ա­մեն տե­սա­կի խո­չըն­դոտ­ներ հո­րի­նում Աստ­ծուն հա­վա­տա­ցո­ղի հա­մար, մինչև ան­գամ տա­նից վռնդում ու կյան­քից զրկում: Ա­յո՛, ան­վի­ճե­լի է, ծանր է դի­մա­նալ, երբ սի­րե­ լի մար­դիկ դառ­նում են չա­րա­միտ ու կա­տա­ղի հա­լա­ծիչ­ներ, սա­կայն Հի­սու­սը կոչ ա­րեց համ­բե­րա­տար դի­մա­նալ այդ ա­մե­նին. «Սա­կայն, ով մինչև վերջ համ­բե­րի, նա կփրկվի» (Մատ­թեոս 10.22): Եվ միան­գա­մայն այլ բան է, երբ պե­տու­թյու­նը օ­րենք­ներ է հրա­պա­րա­կում, ո­րոնց հա­մա­ձայն քրիս­տոն­յա­նե­րը հա­մար­վում են հան­ցա­գործ­ներ։ Այդ ժա­մա­նակ նրանց սպա­սում է ի­րա­վուն­քից զրկվե­լու վտան­գը, աք­սորն ու մա­հա­պա­տի­ժը: Հաս­կա­ նա­լի է` հա­լա­ծանք­նե­րը վկա­յում են Ա­րուս­յա­կի և նրա հետևորդ­նե­րի բա­րո­յա­կան էու­թյան մա­սին, ո­րոնց միան­գա­մայն խորթ է սե­րը: Եվ նրանք` Ա­րուս­յակն ու իր գոր­ծա­կալ­նե­րը, ոչ միայն չա­րի (ա­տե­լու­թյան) կրող­ներ են պար­զա­պես, այլ հենց չարն են: Լույ­սի և սի­րո կրող­նե­րի դեմ նրանց պայ­քա­րի զի­նա­նո­ցում չկան զեն­քի այլ տե­սակ­ներ, քան վա­խեց­նե­լը, հար­կադ­րե­լը, բռնու­թյու­նը, տան­ջանք­նե­րը, մա­ հա­պա­տի­ժը: Եվ ա­ռա­քե­լա­կան դա­րաշր­ջա­նի քրիս­տոն­յա­նե­րը կրել են չա­րի ու­ժե­ րի մո­լե­գին հար­ձա­կու­մը: Ու­ժեր, ո­րոնք դրա հա­մար օգ­տա­գոր­ծել են հրեա­նե­րին, հե­թա­նոս­նե­րին և պե­տա­կան իշ­խա­նու­թյան օր­գան­նե­րին: Ա­ռա­ջին քրիս­տոն­յա­ նե­րի հա­վա­տար­մու­թյու­նից, խի­զա­խու­թյու­նից ու համ­բե­րու­թյու­նից էր կախ­ված Քրիս­տո­սի ճշմար­տու­թյուն­ներն ա­վե­տա­րա­նե­լու հա­ջո­ղու­թյու­նը և հե­տա­գա հաղ­ թա­նա­կը: Նրանց վրա մե­ծա­գույն պա­տաս­խա­նատ­վու­թյուն էր դրված` տա­րա­ծել և հա­ջորդ սե­րունդ­նե­րին փո­խան­ցել գի­տե­լիք­ներ՝ Աստ­ծո ան­սահ­ման սի­րո վե­րա­ բեր­յալ: Այն Աստ­ծո, Ով զո­հա­բե­րեց Իր Միա­ծին Որ­դուն՝ հա­նուն մե­ղա­վոր մար­դու փրկու­թյան: Եվ երբ ա­ռաք­յալ­ներն ու ա­ռա­ջին քրիս­տոն­յա­ներն ի­րենց թա­փած ար­ յան գնով, ինչ­պես ի­րենց Փր­կի­չը, հաղ­թա­կա­նո­րեն կա­տա­րե­ցին ի­րենց ա­ռա­քե­լու­ թյու­նը, սա­տա­նան չէր դա­դա­րեց­նում իր դա­ժան հա­լա­ծանք­նե­րը քրիս­տոն­յա­նե­րի հան­դեպ: Եվ հե­տա­գա 200 տա­րի­նե­րը կա­րե­լի է հա­մա­րել Քրիս­տո­սին հա­վա­տա­ ցող­նե­րի հա­լա­ծանք­նե­րի դա­րաշր­ջան: Ու միայն 313 թվա­կա­նին հրա­պա­րակ­վեց Մի­լան­յան հրո­վար­տա­կը, ո­րի շնոր­հիվ ա­զա­տու­թյուն շնորհ­վեց քրիս­տոն­յա­նե­րին: 154


Մեծ նեղություն

մայիս

24

Ո­րով­հետև այդ ժա­մա­նակ այն­պի­սի մեծ նե­ղու­թյուն կլի­նի, որ­պի­սին աշ­խար­հի սկզբից մինչև հի­մա չի ե­ղել, ոչ էլ երբևէ կլի­նի (Մատ­թեոս 24.21)։

Ձի­թեն­յաց լե­ռան վրա ա­ռաք­յալ­նե­րի հետ զրու­ցե­լիս Տե­րը կան­խա­գու­շա­կեց, որ մի օր «այն­պի­սի մեծ նե­ղու­թյուն կլի­նի, որ­պի­սին աշ­խար­հի սկզբից մինչև հի­մա չի ե­ղել, ոչ էլ երբևէ կլի­նի»: Ի՞նչ նկա­տի ու­ներ Քրիս­տո­սը: Պատ­մա­կան ո՞ր ժա­մա­ նա­կաշր­ջա­նում տե­ղի կու­նե­նա այդ, հի­րա­վի, ար­տա­ռոց «մեծ նե­ղու­թյու­նը»: Եվ ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված այն: Բո­լոր ե­րեք ա­վե­տա­րա­նիչ-կան­խա­տե­սող­նե­րը(սի­նոպ­տիկ­նե­րը) միա­ձայն պնդում են, որ Ձի­թեն­յաց լե­ռան զրույ­ցի պատ­ճա­ռը Քրիս­տո­սի ա­շա­կերտ­նե­րից մե­կի խնդրանքն էր, որ Տերն ու­շադ­րու­թյուն դարձ­նի տա­ճա­րի վե­հու­թյանն ու գե­ ղեց­կու­թյա­նը: Ի պա­տաս­խան՝ Փր­կիչն ա­սաց, որ տա­ճարն այն­պես կկոր­ծան­վի, որ «այդ­տեղ քա­րը քա­րի վրա չի մնա, որ չքանդ­վի»։ Տի­րոջ այդ լու­րը պար­զա­պես ապ­շե­ցու­ցի՜չ էր ա­ռաք­յալ­նե­րի հա­մար: Եվ նանք չէին կա­րող այդ մա­սին ա­վե­լի հստակ չհարց­նել: Եվ չորս ա­ռաք­յալ­նե­րը, երբ ա­ռան­ձին էին Հի­սու­սի հետ, հարց­ րին Նրան, թե այդ ե՞րբ կլի­նի: Ե՞րբ տե­ղի կու­նե­նա իս­րա­յել ժո­ղովր­դի հա­մար սար­ սա­փե­լի այդ ի­րա­դար­ձու­թյու­նը` տա­ճա­րի կոր­ծա­նու­մը: Ընդ ո­րում, հար­կա­վոր է նշել, որ այդ նշա­նա­վոր զրույ­ցը լու­սա­բա­նող ե­րեք ա­վե­տա­րա­նիչ­նե­րից եր­կու­ սը` Մար­կոսն ու Ղու­կա­սը «ե՞րբ տե­ղի կու­նե­նա դա» հար­ցը կա­պում են ան­մի­ ջա­կա­նո­րեն տա­ճա­րը կոր­ծան­վե­լու ի­րա­դար­ձու­թյան հետ: Եվ աշ­խար­հի վեր­ջի ու Քրիս­տո­սի գալստ­յան հար­ցը չեն դնում Տի­րոջ ա­ռաջ: Եվ դա­տե­լով դրա­նից՝ «մեծ նե­ղու­թյան» հար­ցը ա­վե­տա­րա­նիչ­նե­րը կա­պում են Ե­րու­սա­ղե­մի ա­մա­յաց­ման և տա­ճա­րի կոր­ծան­ման հետ: Սա­կայն Մատ­թեոս ա­վե­տա­րա­նի­չը հի­շա­տա­կում է, որ ա­ռաք­յալ­ներն այն­պես տվե­ցին հար­ցը, որ տա­ճա­րի ոչն­չա­ցու­մը նրանք ան­ մի­ջա­կա­նո­րեն կա­պում էին աշ­խար­հի վեր­ջի և Քրիս­տո­սի գալստ­յան հետ: Դա ի­րենց դիր­քո­րո­շու­մը չէր. այդ­պես էին ա­սում ռաբ­բի­նե­րը, այդ­պես էր ա­սում և ժո­ ղո­վուր­դը. Օծ­յա­լը, ըստ մար­գա­րե­նե­րի կան­խա­գու­շա­կու­թյուն­նե­րի, գա­լով Աստ­ծո ընտր­յալ ժո­ղովրդի մի­ջա­վայր, պետք է մի ո­րոշ (ոչ տևա­կան) ժա­մա­նա­կով գնար եր­կինք­ներ և­ա­պա վե­րա­դառ­նար: Սկզ­բուն­քո­րեն դա այդ­պես էլ պետք է տե­ղի ու­ նե­նա: Սա­կայն այն միտ­քը, որ այդ եր­կու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի միջև պետք է հա­ զա­րամ­յակ­ներ անց­նեն, չէր հա­մա­պա­տաս­խա­նում նրանց հա­յացք­նե­րին: «Տե՛ր, այս ժա­մա­նա՞կ ես Իս­րա­յե­լի թա­գա­վո­րու­թյու­նը վե­րա­հաս­տա­տե­լու»՝ (Գործք 1.6) ա­հա այս­պի­սին էր նրանց պատ­կե­րա­ցումն այս հար­ցի վե­րա­բեր­յալ: Քրիս­տո­սը չսկսեց ճշտել այդ փոքր հատ­վա­ծը` արդ­յո՞ք տա­ճա­րի կոր­ծա­նու­մը և­ աշ­խար­հի վեր­ջը տե­ղի կու­նե­նան միա­ժա­մա­նակ կամ տար­բեր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում: Այդ եր­կու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին Նա մեկ պա­տաս­խան տվեց. «Նա միա­վո­րեց եր­ կու մեծ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նկա­րագ­րու­թյու­նը՝ ա­շա­կերտ­նե­րին հնա­րա­վո­րու­ թյուն ըն­ձեռ­նե­լով, որ նրանք պար­զա­բա­նեն դրանց մեջ ներդր­ված ի­մաս­տը» (Դա­ րե­րի փա­փա­գը, էջ 629): Ա­յո, ար­ժե լրջո­րեն մտա­ծել այս մա­սին…

155


մայիս

25

Մեծ նեղություն - 1

Ո­րով­հետև երկ­րի վրա մեծ նե­ղու­թյուն է լի­նե­լու, և­ այդ ժո­ղովր­դի վրա՝ բար­կու­ թյուն (Ղու­կաս 21.23)։

Ե՞րբ տե­ղի կու­նե­նա Քրիս­տո­սի կան­խա­գու­շա­կած «մեծ նե­ղու­թյու­նը», ո­րը եր­ բեք չի ե­ղել և­ ո­րի նմա­նը չի լի­նի: Աստ­վա­ծաշն­չի լույ­սի և Տի­րոջ խոս­քե­րի հի­ման վրա ե­րեք տար­բե­րակ է հնա­րա­վոր դի­տար­կել. 1.­Նե­ղու­թյուն­ներ, որ կկրի Իս­րա­յե­լը Ե­րու­սա­ղե­մի ու տա­ճա­րի կոր­ծան­ման, Իս­ րա­յե­լի` որ­պես պե­տու­թյան ոչն­չաց­ման և­ իր` մե­սիա­կան նա­խա­սահ­ման­վա­ծու­ թյան կորս­տի հետ կապ­ված: 2.­Նե­ղու­թյուն՝ կապ­ված այ­լա­խոհ­նե­րի հա­լա­ծանք­նե­րի հետ, ո­րը կի­րա­կա­նաց­նի պա­պա­կա­նու­թյու­նը՝ որ­պես ե­պիս­կո­պո­սա­կա­նու­թյան բռնա­պե­տու­թյան և կ­րո­ նա-քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան վե­րած­վե­լու ա­վար­տուն ձև (այդ հա­լա­ծանք­ներն ընդգր­կե­ցին պատ­մա­կան եր­կա­րատև ժա­մա­նա­կաշր­ջան`1260 օ­րեր-տա­րի­ներ): 3.­Նե­ղու­թյուն­ներ՝ կապ­ված Քրիս­տո­սի և սա­տա­նա­յի միջև պայ­քա­րի եզ­րա­փա­ կիչ տե­սա­րան­նե­րի հետ: Դա, ըստ ի­րե­րի տրա­մա­բա­նու­թյան, օ­րի­նա­չա­փո­րեն պետք է լի­ներ ա­ռա­վե­լա­գույն դա­ժան և ծայ­րա­հեղ կա­տա­ղի, ո­րը պետք է ա­վարտ­ վեր մարդ­կու­թյան հա­մընդ­հա­նուր կոր­ծա­նու­մով: Ո՞ւմ բա­ժին կհաս­նի այդ «մեծ նե­ղու­թյու­նը»: Ո՞վ պետք է կրի այն: Ձի­թեն­յաց լե­ռան վրա Տե­րը խո­սեց ա­ռա­ջին հեր­թին Իր հետևորդ­նե­րի հա­լա­ ծանք­նե­րի մա­սին (տե՛ս Մատ­թեոս 24.9, Մար­կոս 13.9, Ղու­կաս 21.12-17): Բայց այդ հա­լա­ծանք­ներն ա­ղե­տա­լի չէին ա­ռա­ջին քրիս­տոն­յա­նե­րի հա­մար, «մեծ նե­ ղու­թյան» մա­սին մար­գա­րեու­թյու­նը նրանց չէր վե­րա­բե­րում, և կա­րե­լի է կի­րա­ռել միայն որ­պես հա­մե­մա­տու­թյուն՝ նրանց հա­լա­ծանք­նե­րի ա­ռու­մով: Սա­կայն այդ մար­գա­րեու­թյունն, ան­կաս­կած, վե­րա­բե­րում է Իս­րա­յե­լին, թեև ոչ լայ­նա­մասշ­տաբ ի­րա­կա­նաց­մամբ, այ­նուա­մե­նայ­նիվ, վե­րա­բե­րում է: Դա­տեք ինք­ներդ. չէ՞ որ Քրիս­ տոսն ան­մի­ջա­պես Իս­րա­յել ժո­ղովր­դին բա­ժին հա­սած ապ­րում­ներն ան­վա­նում է «μεγάλη ἀνάγκη» (մեգ­ալ­է ան­անկ­է) մեծ վիշտ (Ղ­ուկ­աս 21.23): Բն­ակ­ան­աբ­ար, իմաս­տա ­ բ­ան­ակ­ան առ­ում­ով «վիշտ­ը» զգալ­իոր­են ավ­ել­ի մեծ է, քան «նեղ­ությ­ ուն­ը»: Ընդ որ­ում, «մեծ նեղ­ությ­ուն» արտ­ահ­այտ­ությ­ան մեջ` հուն. «μεγάλη ϑλϊψις» (մեգ­ալ­է թլիփս­իս) (Մ­ատթ­եոս 24.21), «ϑλϊψις» (թլիփս­իս) բառ­ը «նեղ­ությ­ուն» իմ­ աստ­ի հետ միաս­ին նշան­ակ­ում է վիշտ և հ­ենց այդպ­ես էլ օգտ­ագ­ործվ­ել է որ­ոշ թարգմ­ան­ությ­ունն­եր­ում: 1260 տար­ին­եր տևած նեղ­ությ­ունն իսկ­ապ­ես կար­ել­ի է անվ­ան­ել «մեծ նեղ­ությ­ուն» ինչպ­ես տևող­ությ­ան, այնպ­ես էլ այլ­ախ­ոհն­եր­ի ու այլ­ ադ­ավ­անն­եր­ի հանդ­եպ թույլ տրված հալ­ած­անքն­եր­ի դաժ­ան­ությ­ան պատճ­առ­ով: Այդ ամ­ենն իր­ագ­ործվ­ել է պապ­ակ­ան­ությ­ան կողմ­ից, որ­ը ժամ­ան­ակ­ի ընթ­ացք­ ում հիմն­ադր­ել է հավ­ատ­աքնն­ությ­ան դատ­աստ­անն­եր­ը, որ­ոնք, որպ­ես կան­ոն, «հերձվ­ած­ողն­եր­ին» դատ­ապ­արտ­ել են խար­ույկ­ի վրա այր­ել­ու: Քր­իստ­ոս­ի անկ­եղծ հետև­որդն­եր­ի համ­ար դա ծանր ժամ­ան­ակ­աշրջ­ան էր, երբ փորձ­ում էին չլսված ու աղ­աղ­ակ­ող մեթ­ոդն­եր­ով արմ­ատ­ախ­իլ ան­ել ամ­են տես­ակ­ի այլ­ախ­ոհ­ությ­ուն:

156


Մեծ նեղություն - 2

մայիս

26

Որ­ովհ­ետև այդ օր­եր­ին կլին­են այնպ­իս­ի նեղ­ությ­ունն­եր, ինչպ­իս­իք ար­արչ­ագ­ործ­ ությ­ան սկզբից մինչև հիմ­ա չեն եղ­ել և ոչ էլ կլին­են (Մ­արկ­ոս 13.19)։

Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցուն և­ ողջ մարդ­կու­թյա­նը բա­ժին հա­սած նե­ղու­թյու­նը՝ Տի­րոջ երկ­րորդ գա­լուս­տից ան­մի­ջա­պես ա­ռաջ, իս­կա­պես «մեծ նե­ղու­թյուն» կլի­նի: Սա­ տա­նա­յին հնա­րա­վո­րու­թյուն կտրվի գոր­ծե­լու Աստ­ծո կող­մից թույ­լատր­ված ա­ռա­ վե­լա­գույն սահ­ման­նե­րում: Ա­ռա­ջին գա­զա­նի մա­հա­ցու վերքն (տե՛ս Հայտ­նու­թյուն 13) այդ ժա­մա­նակ կա­ պա­քին­վի ոչ այլ կերպ, քան գա­ռան եղջ­յուր­նե­րով (ԱՄՆ խորհր­դա­նի­շը) երկ­րորդ գա­զա­նի ջան­քե­րով ու զո­րու­թյամբ, ո­րը ներ­կա ժա­մա­նա­կում հաղ­թա­կան դիրք է գրա­վում երկ­րի վրա: Եվ քա­նի որ նա վի­շա­պի գոր­ծիքն է, նպա­տա­կին հաս­նե­լու նրա մե­թոդ­նե­րը նույն­պես բա­ցա­հայ­տո­րեն վի­շա­պա­յին են` բռնու­թյուն, ռազ­մա­ կան, տնտե­սա­կան, դի­վա­նա­գի­տա­կան… Հե­ռու չէ այն օ­րը, երբ հա­մաշ­խար­հա­ յին մրցա­բե­մում նո­րից կհայտն­վի գլխա­վոր խա­ղա­ցո­ղը` պա­պա­կա­նու­թյու­նը, ո­րը Ա­րուս­յա­կի ա­ռա­վել կա­տար­յալ գոր­ծիքն է Քրիս­տո­սի դեմ պայ­քա­րում: Սա­տա­նա­յի դի­տա­վո­րու­թյու­նը պարզ է օ­րա­լույ­սի պես. ա­մեն ակն­թարթ նա ծա­ րա­վի է, որ ողջ մարդ­կու­թյու­նը, բո­լոր մար­դիկ լի­նեն իր կույր ստրուկ­նե­րը և­ ան­ վե­րա­պա­հո­րեն երկր­պա­գեն ի­րեն: Ընդ ո­րում, կարևոր չէ, ուղ­ղա­կի թե ա­նուղ­ղա­ կի, գի­տակ­ցա­բար, թե ոչ: Քա­նի որ Աստ­ծո և Նրա կա­ռա­վար­ման դեմ պայ­քա­րում Ա­րուս­յա­կը մեր­ժում է Ա­րար­չի հե­ղի­նա­կու­թյու­նը և Նրա բա­րո­յա­կան օ­րեն­քը, ա­պա վախ­ճա­նից ա­ռաջ երկ­րի վրա բռնու­թյուն­նե­րի կա­տա­ղի կրակ կբռնկվի այն մարդ­ կանց հան­դեպ, ով­քեր հնա­զանդ­վում են Աստ­ծո օ­րեն­քին՝ որ­պես Աստ­ծո սի­րո, բա­ րո­յա­կան էու­թյան, Նրա բնա­վո­րու­թյան ու կամ­քի հայտ­նու­թյուն: Ան­կաս­կած է, որ շա­բա­թի մա­սին պատ­վի­րա­նը՝ որ­պես օ­րեն­քի պատ­վի­րան­նե­րից մե­կը, որ մերժ­վել ու ոտ­նա­հար­վել է քրիս­տո­նեա­կան աշ­խար­հում, կենտ­րո­նա­կան հար­ցը կդառ­նա այդ վեր­ջին պայ­քա­րում: Շա­բա­թը Ա­րար­չի հե­ղի­նա­կու­թյան նշանն է: Ա­րա­րիչ, Ով կեն­դա­նու­թյուն է պարգևել ան­սահ­ման տիե­զեր­քում գտնվող ա­մեն կեն­դա­նի էա­ կի, և­ այդ պատ­ճա­ռով էլ Նա ար­ժա­նի է շնոր­հա­կա­լու­թյան, երկ­յու­ղա­ծու­թյան ու երկր­պա­գու­թյան: Ողջ քրիս­տո­նեա­կան աշ­խար­հը պա­հում է կի­րա­կին, և պա­պա­կա­նու­թյու­նը պնդում է, որ հենց ինքն է իր հե­ղի­նա­կու­թյամբ հաս­տա­տել կի­րա­կին՝ շա­բա­թի փո­ խա­րեն: Աստ­ծո զա­վակ­նե­րը, ով­քեր պա­հում են կի­րա­կին, կհա­լած­վեն: Հա­մաշ­խար­հա­ յին մա­կար­դա­կի հրա­ման կար­ձակ­վի, որ ոչն­չաց­նեն նրանց, ով­քեր երկր­պա­գում են Աստ­ծուն և պա­հում Նրա պատ­վի­րան­նե­րը: Ա­հա՜ նա` «մեծ նե­ղու­թյու­նը»: Նա գա­լիս է: Ողջ աշ­խարհն այդ վեր­ջին բախ­ման մաս­նա­կի­ցը կլի­նի: Այդ ճա­կա­տագ­ րա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նին են վե­րա­բե­րում հետև­յալ խոս­քե­րը. «Այս­տեղ է սուր­ բե­րի համ­բե­րու­թյու­նը, ո­րոնք պա­հող­ներն են Աստ­ծու պատ­վի­րան­նե­րի ու Հի­սու­սի հա­վա­տի» (Հայտ­նու­թյուն 14.12)։ Հենց այդ պա­հին կհայտն­վի Քրիս­տոսն Ին­քը և կոր­ծա­նու­մից կա­զա­տագ­րի՜ Իր ժո­ղովր­դին:

157


մայիս

27

Համբերության ստուգում

Եթ­ե համբ­եր­ենք, Նր­ա հետ էլ կթագ­ավ­որ­ենք, եթ­ե ուր­ան­անք, Նա էլ մեզ կուր­ան­ա (Բ Տ­իմ­ոթ­եոս­ին 2.12)

«Դա­սա­խո­սու­թյուն­ներ իմ ու­սա­նող­նե­րին» գրքում Չ. Ս­պեր­ջենն այս­պի­սի օ­րի­ նակ է բե­րում։ Հո­վիվ Մ. Ուիլկ­սը քննում էր մի ե­րի­տա­սար­դի, ով ա­վե­տա­րա­նիչ դառ­նա­լու և Հնդ­կաս­տա­նում աշ­խա­տե­լու ցան­կու­թյուն էր հայտ­նել: Մ. Ուիլկ­սին խնդրում են պար­զել, թե որ­քա­նով է նա պի­տա­նի այդ սուրբ աշ­խա­տան­քի հա­ մար, և հո­վի­վը նա­մակ է գրում ե­րի­տա­սար­դին՝ ա­ռա­ջար­կե­լով նրան հան­դի­պել մի ո­րո­շա­կի օր, ա­ռա­վոտ­յան ժա­մը 6-ին: Ու թեև ե­րի­տա­սար­դը բա­վա­կան հե­ռու էր ապ­րում հան­դիպ­ման վայ­րից, ու­ղիղ վե­ցին նա տե­ղում էր: Ժա­մերն անց­նում էին, սա­կայն Ուիլկ­սը չէր հայտն­վում: Վեր­ջա­պես նա հայտն­վեց և­ե­րի­տա­սար­դին հրա­ վի­րեց ա­ռանձ­նա­սեն­յակ՝ ըն­թաց­քում հարց­նե­լով. — Եվ այս­պես, ե­րի­տա­սա՛րդ, դուք ցան­կա­նում եք ա­վե­տա­րա­նի՞չ դառ­նալ: — Ա­յո՛, ո­ղոր­մա՛ծ պա­րոն: — Իսկ դուք սի­րո՞ւմ եք Հի­սու­սին: — Հու­սով եմ` ա­յո: — Դուք ու­նե՞ք որևէ կրթու­թյուն: — Ա­յո՛, բայց ոչ բարձ­րա­գույն: — Այդ դեպ­քում ես ձեր թույլտ­վու­թյամբ կքննեմ ձեզ. դուք կա­րո՞ղ եք տա­ռե­տառ ար­տա­սա­նել «կա­տու» բա­ռը: Այս­տեղ ե­րի­տա­սար­դը շփոթ­վեց՝ կար­գին չհաս­կա­նա­լով, թե ինչ­պես և­ինչ է պետք պա­տաս­խա­նել այդ բա­ցա­հայտ ան­հե­թեթ հար­ցին: Նրա մեջ պայ­քար սկսվեց եր­ կու զգա­ցում­նե­րի միջև` վրդով­մունք և հ­նա­զանդ­վե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն: Եվ, այ­ նուա­մե­նայ­նիվ, նա հստակ ար­տա­սա­նեց յու­րա­քանչ­յուր տա­ռը` «կ­ատ­ու»: — Հրա­շա­լի է, - ա­սաց Ուիլկ­սը, - իսկ այժմ տա­ռե­տառ ար­տա­սա­նեք «շուն» բա­ռը: Ե­րի­տա­սար­դը շփոթ­վեց վերջ­նա­կա­նա­պես, սա­կայն Ուիլկսն ա­սաց. — Մի՛ հուզ­վեք: Դուք հստակ ար­տա­բե­րե­ցիք ա­ռա­ջին բա­ռը: Կար­ծում եմ երկ­ րորդ բառն էլ կհաղ­թա­հա­րեք: Ե­րի­տա­սարդ Հոբն ար­տա­սա­նեց՝ «շուն»: — Հրա­շա­լի է: Իսկ այժմ անց­նենք թվա­բա­նու­թյա­նը: Որ­քա՞ն կա­նի եր­կու ան­գամ եր­կու­սը: Զար­մա­նա­լի է, թե ինչ­պես բա­վա­կա­նաց­րեց ե­րի­տա­սար­դի համ­բե­րու­թյու­նը, որ չվրդով­վի և ծաղր չհա­մա­րի այդ ա­մենն ու ցու­ցադ­րա­բար չհե­ռա­նա: Սա­կայն նա ար­տա­բե­րեց ճիշտ պա­տաս­խա­նը, և նրան թույլ տվե­ցին գնա­լու: Ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րու­թյան խորհր­դի նիս­տին հո­վիվ Ուիլկսն ա­սաց․ — Ես ամ­բողջ սրտով ե­րաշ­խա­վո­րում եմ այս ե­րի­տա­սար­դին: Ես քննե­ցի նրա բնա­վո­րու­թյու­նը և­ այն­պի­սի փոր­ձու­թյան են­թար­կե­ցի, որ քչե­րը կդի­մա­նա­յին: Ես ստու­գե­ցի նրա անձ­նա­զո­հու­թյու­նը՝ ստի­պե­լով արթ­նա­նալ վաղ ա­ռա­վոտ­յան: Ես քննե­ցի նրա բնա­վո­րու­թյու­նը, խո­նար­հու­թյու­նը. նա կա­րող է տա­ռե­տառ ար­տա­ սա­նել «կա­տու» և «շուն» բա­ռե­րը: Նա գի­տի, որ եր­կու ան­գամ եր­կու­սը հա­վա­սար է չոր­սի: Նա իս­կա­պես հրա­շա­լի ա­վե­տա­րա­նիչ կլի­նի: Ե­թե մենք ա­մե­նօր­յա անն­շան, սա­կայն սուր ի­րա­վի­ճակ­նե­րում քրիս­տո­նեա­կան համ­բե­րու­թյուն և զսպ­վա­ծու­թյուն դրսևորենք, կյան­քի ծանր հան­գա­մանք­նե­րում 158


կպահ­պա­նենք մեր համ­բե­րու­թյու­նը: Քրիս­տո­սի օ­րի­նա­չա­փու­թյու­նը ան­խախտ է, հա­մա­պար­փակ: «Քիչ բա­նի մեջ հա­վա­տա­րի­մը շա­տի մեջ էլ է հա­վա­տա­րիմ, և քիչ բա­նի մեջ ա­նի­րա­վը շա­տի մեջ էլ է ա­նի­րավ» (Ղու­կաս 16.10)։

Համբերի՛ր ինձ

մայիս

28

Ինձ նմա՛ն ե­ղեք, ո­րով­հետև ես էլ ձեզ նման եմ։ Եղ­բայր­նե՛ր, ա­ղա­չում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել (Գա­ղա­տա­ցի­նե­րին 4.12)։

Մենք բո­լորս սխալ­վում ենք: Դեռ ա­վե­լին` «ա­մենքս շատ բա­նե­րով մե­ղան­չում ենք» (Հա­կա­բոս 3.2)։ Եվ մեղ­քե­րը լի­նում են ա­մե­նա­տար­բեր բնույթի. մեր հեր­թա­ կան աննր­բան­կա­տու­թյամբ, չա­րա­խոս ակ­նարկ­նե­րով, ոչ պատ­շաճ ու­շադ­րու­ թյամբ, չար հեգ­նան­քով և նույ­նիսկ հի­մար կա­տակ­նե­րով մենք վշտաց­նում ենք հա­րա­զատ­նե­րին կամ ըն­կեր­նե­րին, աշ­խա­տա­կից­նե­րին և նույ­նիսկ կյան­քում մեկ ան­գամ հան­դի­պած մարդ­կանց։ Այդ բո­լո­րը և շատ այլ ան­պատ­շաճ երևույթ­ներ կա­րող են պա­տաս­խան հա­կազ­դե­ցու­թյուն ծնել, և տ­հա­ճու­թյուն­նե­րը յոթ սա­րի հետևում չեն: Եվ լավ է, ե­թե նման ի­րա­վի­ճակ­նե­րում ա­մեն ինչ ա­վարտ­վում է բա­րե­ հա­ճու­թյամբ, և միայն այն պատ­ճա­ռով, որ մար­դիկ բա­վա­րար համ­բե­րու­թյամբ են ըն­դու­նում մեր բա­րո­յա­կան վրի­պում­ներն ու հոգևոր թե­րու­թյուն­նե­րը: Բայց չէ՞ որ ոչ բո­լորն ու­նեն օրհն­յալ համ­բե­րու­թյուն և հ­րա­շա­լի ըն­դու­նա­կու­թյուն՝ հաս­կա­նա­լու ու բա­ցատ­րե­լու մեզ բա­ժին հաս­նող ծան­րակ­շիռ տհա­ճու­թյուն­նե­րի, ա­նար­ժան վար­ քագ­ծի ու ա­րարք­նե­րի պատ­ճառ­նե­րը, երբ դրանք հան­կա­ծա­կի թափ­վում են մեզ վրա և­ան­վե­րահս­կե­լի սթրես ա­ռա­ջաց­նում: Եվ նման դեպ­քե­րում բա­խու­մը կա­րող է սպառ­նա­լի չա­փե­րի հաս­նել: Դա կա­րող է սթա­փեց­նել մեզ, և մենք, գի­տակ­ցե­լով, որ նող­կա­լի ու հի­մար ձևով ենք վար­վել, լա­վա­գույն դեպ­քում նե­րում ենք խնդրում: Իսկ վա­տա­գույն դեպ­քում թա­տե­րա­կան ձևով զար­մա­նում ենք. «Բայց ես ի՜նչ մի սար­սա­փե­լի բան ա­րե­ցի որ: Չար­ժե փո­թո­րիկ սար­քել մեկ բա­ժակ ջրում…»: Մենք շատ պա­հանջ­կոտ ենք ու­րիշ­նե­րի, այլ ոչ մեր հան­դեպ. այդ­պի­սին է մեր ա­պա­կան­ված մե­ղա­վոր բնույ­թը: Մենք ցան­կա­նում ենք, որ նե­րո­ղա­միտ լի­նեն մեր հան­դեպ և խիստ չդա­տեն: Մենք վրդով­վում ենք, երբ որևէ մե­կը չի հան­դուր­ժում մեր ո­րոշ սո­վո­րու­թյուն­ներ, որ ար­մա­տա­ցել են վատ դաս­տիա­րա­կու­թյան արդ­յուն­ քում: Մենք հակ­ված ենք նկա­տե­լու ու­րիշ­նե­րի փոք­րիկ թե­րա­ցում­ներն ան­գամ և բո­ լո­րո­վին էլ ոչ երկ­չոտ կամ մեղմ խոր­հուրդ­ներ տալ, թե ինչ­պես ա­զա­տագր­վի դրան­ ցից: Սա­կայն երբ ինչ-որ մե­կը նրբան­կատ ու խո­նարհ ձևով խոր­հուրդ է տա­լիս մեր տա­րօ­րի­նակ, եր­կի­մաստ ակ­նարկ­նե­րի ա­ռի­թով, մենք հի­վան­դա­գին ենք ըն­դու­նում այդ բա­րե­կա­մա­կան քայ­լը և չենք կա­րո­ղա­նում բար­յա­ցա­կա­մու­թյամբ լսել ու շնոր­ հա­կա­լու­թյամբ ըն­դու­նել այն, բայց կա­րող ենք եր­կար տա­րի­ներ մեր հո­գու անկ­յուն­ նե­րում թաքց­նել մեր տհա­ճու­թյունն այդ մար­դու հան­դեպ: Դա մեր դժբախ­տու­թյունն է, մեր ձա­խող­ված բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­ նե­րի և­ ըն­կեր­նե­րից սառ­չե­լու պատ­ճառ­նե­րից մե­կը: Երբ հար­ցը վե­րա­բե­րում է մեզ, մենք խնդրում ենք՝ համ­բե­րի՛ր ինձ, և մեզ համ­բե­րում եմ: Բայց երբ հար­ցը վե­րա­բե­րում է ու­րիշ­նե­րին, ով­քեր մեզ են խնդրում` համ­բե­րի՛ր ինձ, մենք խիստ ենք ու դա­ժան, իսկ մեր համ­բե­րու­թյու­նը զրո­յա­կան է: Հենց այդ­պի­սի­նե­րի հա­մար էր վշտա­նում Ք­րիս­տո­սը և ճա­կա­տագ­րա­կան հետևանք­ներ կան­խա­գու­շա­կում (տես Մատ­թեոս 18.28-30, 34,35): 159


մայիս

29

Դրոշակակիր նավը

Այժմ իմ Տի­րոջ զո­րու­թյու­նը թող մե­ծա­նա, ինչ­պես որ խո­սե­ցիր՝ ա­սե­լով. Տե­րը համ­ բե­րա­տար է և բա­զու­մո­ղորմ (Թվեր 14.17-18):

Երբ մենք համ­բե­րա­տար ենք մարդ­կանց, նրանց սխալ­նե­րի ու ան­կիրթ վե­րա­ բեր­մուն­քի, կեն­սաձևի ու սո­վո­րու­թյուն­նե­րի հան­դեպ, դա աստ­վա­ծա­յին պատ­կե­ րի ու նմա­նու­թյան նշանն է մեր մեջ: Տի­րո­ջը հա­տուկ է եր­կայ­նամ­տու­թյու­նը, և յու­րա­քանչ­յուր մարդ կա­րող է իր վրա զգալ Նրա սի­րո այդ ո­րա­կի զո­րու­թյունն ու փառ­քը: Մենք կա­րող ենք հա­մոզ­վել Նրա համ­բե­րա­տա­րու­թյան մեջ (և­ ի­րա­կա­ նում դա ան­պայ­ման պետք է տե­ղի ու­նե­նա մեր հոգևոր փոր­ձա­ռու­թյան մեջ), ե­թե գնանք Աստ­ծո մոտ, գնանք ոչ հան­դուգն ու ամ­բար­տա­վան կեց­ված­քով: Հա­կա­ ռակ դեպ­քում մեզ մոտ ո­չինչ չի ստաց­վի, և­ ո­չինչ չենք զգա, բա­ցի դա­ռը հիաս­ թա­փու­թյու­նից: Տիե­զեր­քի Ա­րար­չին ու Կա­ռա­վա­րի­չին մո­տե­նա­լու մեր փոր­ձը ան­ խու­սա­փե­լիո­րեն կփլուզ­վի, ո­րով­հետև Եր­կինքն այդ ձևով չի կա­րո­ղա­նում շփվել։ Անհ­նար է այդ­պի­սի հո­գով հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցել Աստ­ծո հետ, և վեր­ջա­ պես ան­սահ­ման տիե­զերքն այդ­պի­սի սկզբունք­նե­րով չի հաս­տատ­վել և չի կա­րող հա­վերժ մնալ: Աստ­ծո՝ հա­մա­պար­փակ, հա­մա­տա­րած և­ ա­մե­նա­կուլ սե­րը խո­նարհ է, համ­բե­ րա­տար, բա­րի ու գթա­սիրտ… Ա­րար­չի սի­րո այդ (և շատ այլ) բաղ­կա­ցու­ցիչ­նե­րի հա­կադ­րեք այ­լընտ­րան­քա­յին ո­րակ­ներ: Եվ դուք կտես­նեք: Ի՞նչ: Դուք կտես­նեք հպար­տու­թյուն, չա­րու­թյուն, դա­ժա­նու­թյուն, ա­տե­լու­թյուն… դուք կտես­նեք խոր­ տա­կում, կոր­ծա­նում, քաոս, մահ… Իսկ Աստ­ծո սե­րը ստեղ­ծա­րար է, կեն­սա­տու, ա­ռա­քի­նի: Նրա բո­լոր հատ­կու­թյուն­նե­րը միա­վո­րում են, այլ ոչ թե բա­ժա­նում, միա­ բա­նում են, այլ ոչ խոր­տա­կում. ինչ­պի­սի՜ պարզ ճշմար­տու­թյուն: Եվ ի՜նչ դժվար է ըն­կա­լել այն: Այն չկա՜ մեր հո­գում: Այն հար­կա­վոր է ստա­նալ որ­պես թան­կա­գին պարգև, որ բխում է մեր Աղբ­յու­րից` Աստ­ծուց: Եվ նա կա­րող է լցվել միայն դա­ տարկ ա­նո­թի մեջ: Իսկ դա­տարկ ա­նոթն այն մարդն է, ով գի­տակ­ցում է իր հոգևոր աղ­քա­տու­թյու­նը: Իսկ ի՞նչ է ա­նում աղ­քա­տը: Նա խնդրում է: Դա է միակ ճա­նա­ պար­հը՝ ձեռք բե­րե­լու այն, ին­չի կա­րիքն ու­նենք: Եվ որ­պես մե­ղա­վոր մարդ, մեր կա­րի­քը հա­մա­պար­փա՜կ է: Մենք ա­մեն ին­չի կա­րիք ու­նենք և համ­բե­րու­թյան` ա­ռա­ջին հեր­թին: Մաքս Լու­կա­դոն «համ­բե­րու­թյունն» ան­վա­նում է դրո­շա­կա­կիր նավ՝ ա­ռա­քե­լա­կան «Սի­րո նա­վա­տոր­մի­ղի»` «Գթասր­տու­թյան», «Հե­զու­թյան», «Ներ­ման» գլխա­վո­րու­թյամբ (տե՛ս Ա Կորն­թա­ցի­նե­րին 13.4-8): «Համ­բե­րու­թյու­նը միայն ա­ռա­քի­նու­թյուն չէ, որ օգ­տա­կար է եր­կար հեր­թում կանգ­նած սպա­սող­նե­րի հա­մար: Համ­բե­րու­թյու­նը կար­միր գորգ է, ո­րի վրա­յով մեզ է մո­տե­նում Աստ­ծո շնոր­հը»: Եվ ա­հա այն, ա­ռա­քե­լա­կան հոր­դորն ու մի­ջո­ցը կա­րի­քա­վոր­նե­րին՝ «Իսկ ե­թե ձե­ զա­նից մեկն ի­մաս­տու­թյան պա­կա­սու­թյուն ու­նի, թող խնդրի Աստ­ծուն, որ բո­լո­ րին ա­ռանց նա­խա­տե­լու պար­զա­պես տա­լիս է, և ն­րան կտրվի» (Հա­կո­բոս 1.5)։ Եվ համ­բե­րու­թյուն նույն­պես…

160


մայիս

«Բժշկությունը` արդարության Արեգակի թեվերին»

30

Ե­կեք հե՛տ դառ­նանք Տի­րո­ջը։ Քա­նի որ Նա բզկտեց, բայց Նա կբժշկի մեզ. Նա զար­ կեց, Նա էլ վի­րա­կա­պի մեզ (Ով­սե 6.1)։

Դ. Գրա­նինն այս­պի­սի ի­րա­կան պատ­մու­թյուն պատ­մեց. «Հարևան պա­լատ մի տա­րեց կին բե­րե­ցին՝ ար­յու­նոտ­ված դեմ­քով և գլ­խի կոտր­ված­քով: Բժիշ­կը հարց­ րեց` ի՞նչ է տե­ղի ու­նե­ցել: Կի­նը պա­տաս­խա­նեց, որ ա­մու­սինն է այդ­պես ա­րել. քա­նի տա­րի միա­սին են ապ­րում, և­ այդ ամ­բողջ ըն­թաց­քում ծե­ծել է ի­րեն: Հենց հղիա­ցավ, ա­մու­սի­նը վերց­րեց ու ա­թո­ռով հար­վա­ծեց ո­րո­վայ­նին: Ե­րեկ ամ­բողջ աշ­խա­տա­վարձ­րը խմել էր, իսկ այ­սօր ափ­սեով հար­վա­ծեց գլխին և գ­նաց, ա­ռանց որևէ բան ու­տե­լու: Կի­նը բժշկին խնդրում էր, որ ե­րե­կո­յան դուրս գրի ի­րեն, որ կե­ րակ­րի նրան: Բժիշ­կը մո­տե­ցավ ինձ ու հարց­րեց. «Այ, դու գրող ես, բա­ցատ­րի՛ր ինձ, հնա­րա­վո՞ր է հար­գել այս­պի­սի համ­բե­րու­թյու­նը»: Կ­նոջ հան­դեպ նման վե­րա­բեր­մուն­քը Ռու­սիա­յում ե­ղել է ոչ 200 և­ ոչ 500 տա­րի ա­ռաջ: Այդ ժա­մա­նակ­նե­րում կնո­ջը կա­րե­լի էր պատ­ժել՝ հա­մա­ձայն հին ուղ­ղա­ փառ սլա­վո­նա­կան օ­րենսգր­քի (Դա­տաս­տա­նա­գիրք): Ս. Շաշ­կո­վը գրում է. «Ա­մուս­ նա­կան մահ­ճա­կա­լի գլխա­վերևում միշտ կախ­ված էր մտրա­կը՝ նա­խա­տես­ված բա­ցա­ռա­պես կնոջ հա­մար… ա­մու­սի­նը քա­շում էր կնոջ մա­զե­րից, կա­պում պա­ րան­նե­րով և ծե­ծում մինչև ար­յու­նոտ­վե­լու աս­տի­ճան: Մտ­րա­կի փո­խա­րեն եր­բեմն օգ­տա­գոր­ծում էին մա­հակ կամ նույ­նիսկ փայ­տեր»: Եվ դժբախտ կա­նայք դի­մա­ նում էին այդ­պի­սի գա­զա­նա­բա­րո վե­րա­բեր­մուն­քին: Իսկ ի՞նչ կա­րե­լի է պա­տաս­խա­նել բժշկի հար­ցին: Կա­րե­լի՞ է հար­գել այդ­պի­սի համ­բե­րու­թյու­նը: Չէ՞ որ Ռու­սիան (Ռու­սաս­տա­նը) ի­րեն հա­մա­րում է քրիս­տո­նեա­ կան եր­կիր: Մի՞­թե Աստ­վա­ծա­շուն­չը նման բան է ու­սու­ցա­նում և քա­ջա­լե­րում է կնոջ հան­դեպ այդ­պի­սի բռնա­կա­լա­կան վե­րա­բեր­մուն­քը: Ո՛չ: Պետ­րոս ա­ռաք­յա­լը գրում է. «Նույն­պես և դուք, ա­մու­սին­նե՛ր, նրանց հետ խո­հե­մու­թյա՛մբ ապ­րեք… պատ­վե՛ք», և հոր­դո­րում է սի­րել (Ա Պետ­րոս 3.7): Կա­րո՞ղ է ժա­մա­նա­կա­կից կի­նը դի­մա­նալ ա­մուս­նու վի­րա­վո­րանք­նե­րին ու նվաս­ տա­ցում­նե­րին, դեռ չա­սենք ծե­ծի մա­սին: Ե­թե ա­մու­սինն ի­րեն թույլ տա թե­կուզ մի ան­գամ ձեռք բարձ­րաց­նել կնոջ վրա, ա­մուս­նա­լու­ծու­թյունն ա­պա­հով­ված է: Իսկ ի՞նչ պետք է ա­նեն քրիս­տոն­յա­ներն այդ դեպ­քում: Ք­րիս­տո­նեա­կան ըն­տա­նիք­նե­ րում ծեծն ան­թույ­լատ­րե­լի է: Իսկ ի՞նչ, ե­թե ա­մու­սին­նե­րի միջև հա­րա­բե­րու­թյուն­ ներն այն­քան են փչա­ցել, որ հա­մա­տեղ ապ­րե­լը ծանր բեռ է դար­ձել և­ոչ ցան­կա­ լի: Ի՞նչ ա­նել: Ա­մուս­նա­լուծ­վե՞լ: Ո՛չ: Ա­մուս­նա­լու­ծու­թյու­նը Ք­րիս­տո­սի պատ­վի­րա­նի խախ­տում է, հա­մա­ձայն ո­րի՝ ա­մուս­նա­լու­ծու­թյուն թույ­լատ­րե­լի է միայն շնու­թյան դեպ­քում: Ե­թե ա­մու­սինն ու կի­նը հա­վա­տաց­յալ­ներ են, ա­պա պետք է Տի­րոջ հետ լու­ծեն հիմ­նախն­դի­րը: Միայն Նրա՛ հետ: Կող­մե­րից յու­րա­քանչ­յու­րը պետք է ա­ռանձ­նա­նա և­ա­ղա­չան­քով ու լա­ցով դի­մի Աստ­ծուն, սիր­տը բա­ցի Նրա ա­ռաջ, և դա ա­նի այն­ քան ժա­մա­նակ, մինչև եր­կու­սի մոտ էլ փո­փո­խու­թյուն տե­ղի ու­նե­նա: Այդ ճա­նա­ պար­հով, նոր սիրտ ստա­նա­լով Աստ­ծուց՝ հա­մա­տեղ­վել և ցն­ծալ Ք­րիս­տո­սի շնոր­հի հաղ­թա­նա­կով: Թող աշ­խարհն իր` աշ­խար­հա­յին ձևով լու­ծի այդ հիմ­նախն­դի­րը, իսկ Աստ­ծո զա­վակ­նե­րը այն պետք է լու­ծեն Աստ­ծո մի­ջո­ցով: Հար­կա­վոր է հնա­րա­ վո­րու­թյուն տալ Ք­րիս­տո­սին, որ դրսևո­րի Ի­րեն և հաղ­թի չա­րին (Մա­ղա­քիա 4.2): 161


Դիմացավ

մայիս

31

մինչեվ վերջ

Նա ճնշվեց ու չար­չար­վեց, բայց չբա­ցեց իր բե­րա­նը, ինչ­պես մի գառ, որ մորթ­վե­լու է տար­վում, և մի մունջ ոչ­խա­րի պես, որ կանգ­նում է ի­րեն խու­զող­նե­րի ա­ռաջ, այն­ պես էլ նա չբա­ցեց իր բե­րա­նը (Ե­սա­յի 53.7) ։

Մեր երկ­նա­յին Հայրն ա­նըմբռ­նե­լիո­րեն զար­մա­նա­լի համ­բե­րու­թյուն ու­նի: Երկն­ քում Նա համ­բե­րեց Ա­րուս­յա­կին՝ եր­բեմ­նի լու­սա­վո­րող սուրբ քե­րով­բեին, ո­րը հան­ կարծ ապս­տամ­բեց իր Ա­րար­չի ու Նրա կա­ռա­վար­ման դեմ: Նա ե­րա­զեց Աստ­ծո գա­հի մա­սին, չգի­տես ինչ­պես և­ ին­չու (հայտ­նի չէ) նրա հո­գում ցան­կու­թյուն բոր­ բոք­վեց նստել երկ­նա­յին գա­հին: Ա­մեն ինչ խիստ ման­րա­մասն և­ ա­ռա­վե­լա­գույն ան­կեղ­ծու­թյամբ բա­ցատր­վեց նրան, ընդ ո­րում, ոչ մեկ և­ոչ եր­կու ան­գամ, որ խե­ լա­հեղ ցան­կու­թյուն է հա­մա­կել ի­րեն: Ա­րուս­յա­կը չըն­դու­նեց Աստ­ծո խո­նարհ հոր­ դոր­նե­րը: Նա սևաց­րեց Աստ­ծո բնա­վո­րու­թյու­նը, կեղ­ծիք­ներ բար­դեց Նրա օ­րենք­ նե­րի վրա և զր­պար­տեց Նրա կա­ռա­վա­րու­մը: Տե­րը խնդրեց նրան, խղճի կոչ ա­րեց, ա­ղեր­սեց կանգ առ­նել: Սա­կայն նա կանգ չա­ռավ: Նա հրահ­րում էր, ամ­բար­տա­վան պա­հում ի­րեն: Եվ… ապս­տամ­բու­թյուն հրահ­րեց հրեշ­տակ­նե­րի մեջ: Ինչ կա­րող ես ա­նել. Տե­րը մեծ ափ­սո­սան­քով հար­կադր­ված էր եր­կիր վտա­րել նրան: Աստ­ված նրան հնա­րա­վո­րու­թյուն տվեց, որ մեր մո­լո­րա­կի վրա ցույց տա, թե այդ ինչ տե­ սա­կի թա­գա­վո­րու­թյուն է ցան­կա­նում կա­ռու­ցել: Իսկ թա­գա­վո­րու­թյուն կա­ռու­ցե­լը նա սկսեց այն բա­նից, որ խա­բեց ա­ռա­ջին մարդ­կանց, նրանց տրա­մադ­րեց Աստ­ծո դեմ և­ ան­հան­զան­դու­թյան մղեց: Եվ սկսեց թափ հա­վա­քել նրա երկ­րա­յին կա­ռա­ վա­րու­մը` չար, կեղծ, վի­շա­պա­յին: Եվ եր­կիր ե­կավ Աստ­ծո Որ­դին: Նա ե­կավ մար­դու պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ, որ­պես­զի ցույց տա Աստ­ծո սերն ու փրկու­թյու­նը: Եվ ա­հա Ա­րուս­յա­կին, դևին, սա­ տա­նա­յին հնա­րա­վո­րու­թյուն տրվեց հաղ­թե­լու Տի­րո­ջը մեղ­քով թու­լա­ցած մարմ­ նում: Նա ծրագ­րա­վո­րում էր սպա­նել Նրան նո­րա­ծին վի­ճա­կում: Չս­տաց­վեց: Եվ սկսեց դա­վադ­րու­թյուն­ներ հյու­սել Հի­սու­սի շուր­ջը, փոր­ձու­թյուն­նե­րի են­թար­կել, գայ­թակ­ղել յու­րա­քանչ­յուր քայ­լի: Ա­ռա­ջար­կեց, որ Նա հա­ցի վե­րա­ծի քա­րե­րը, ցած նետ­վի տա­ճա­րի տա­նի­քից և­ ան­գամ` ծնկի գա իր` սա­տա­նա­յի առջև (ինչ­պի­սի՜ լկտիու­թյուն), և­ ին­քը դրա փո­խա­րեն Նրան կնվի­րի երկ­րա­յին բո­լոր թա­գա­վո­րու­ թյուն­նե­րը: Դարձ­յալ չստաց­վեց. Տե­րը մեր­ժեց այդ բո­լո­րը: Նա համ­բե­րու­թյամբ դի­ մա­ցավ այդ ա­մե­նին: Եվ այդ ժա­մա­նակ սա­տա­նան իր կա­տա­ղու­թյան մեջ ո­րո­շեց սպա­նել Նրան: Ք­րիս­տո­սին բան­տար­կե­ցին: Ծաղ­րե­ցին, ծե­ծե­ցին, գա­զա­նա­բար խոշ­տան­գե­ցին Նրան: Տե­րը դի­մա­ցավ: Ոչ մի հա­ռաչ չլսվեց Նրա շուր­թե­րից, ոչ մի սպառ­նա­լիք՝ Ի­րեն տան­ջող­նե­րի հաս­ցեին: Եվ վի­շա­պը կա­տա­ղեց. նա գրգռեց ամ­ բո­խին ու քա­հա­նա­նե­րին: Նրանք մի բան էին պա­հան­ջում Պի­ղա­տո­սից` «խա­չի՜ր, խաչի՜ր Նրան»: Եվ խաչեցին իրենց Տիրոջը: Ծաղ­րում էին, հեգ­նում Ն­րան, Ում խաչն էին բարձ­րաց­րել: Իսկ ­Տե­րը համ-բե­րում էր,ա­ղո­թում էր նրանց հա­մար, չէր հան­դի­մա­նում Ի­րեն վի­րա­վո­րող-նե­րին: Եվ խո­ նար­հա­բար ­Հոր ձեռ­քե­րի մեջ հանձ­նեց Իր հո­գին: Մե՜ծ է ­Տի­րոջ համ­բե­րա­տա­րութ­յու­նը: Նա, Ով «մինչև վերջ համ­բե­րեց», փրկեց մե­ղա­վոր­նե­րին: 162


­ՀՈՒ­ՆԻՍ

ՀԱՍ­ՏԱ­ՏԱ­ԿԱ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ «Ձեզանից ո՞վ հարյուր ոչխար ունենա և եթե դրանցից մեկը կորցնի… կորածի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի» (Ղուկաս 15:4)։


հունիս

1

«Ո­րով­հետեվ ես եմ Տե­րը, չեմ փոխ­վել»

«Ա­մեն բա­րի շնորհ և­ ա­մեն կա­տար­յալ պարգև վերևից է՝ ի­ջած լույ­սի Հո­րից, ո­րի մեջ փո­փո­խում կամ փո­փոխ­ման ստվեր բնավ չկա» (Հա­կո­բոս 1.17)։

Հաս­տա­տա­կա­մու­թյու­նը բնա­վո­րու­թյան այն ո­րակն է, երբ մարդն ան­նա­հանջ, հա­մա­ռո­րեն ձգտում է հաս­նել ինչ-որ բա­նի: Նա կա­յու­նու­թյուն է դրսևո­րում նպա­ տա­կին հաս­նե­լու հա­մար, ան­սա­սան է ու հա­րատև: Չ­թու­լա­ցող լար­վա­ծու­թյամբ և­ե­ռան­դով ջանք է թա­փում, պայ­քա­րում է ինչ-որ բա­նի դեմ, հետևում է ո­րո­շա­կի սկզբունք­նե­րի, մղվում է հաս­նե­լու դրված նպա­տա­կին: Հաս­տա­տա­կա­մու­թյու­նը Աստ­ծո սի­րո ո­րակ է: Ինչ էլ որ ա­նի Տե­րը, Նրա բո­լոր գոր­ծե­րը, Նրա ողջ աստ­վա­ծա­յին գոր­ծու­նեու­թյու­նը բնո­րոշ­վում է հաս­տա­տա­կա­ մու­թյամբ, կա­յու­նու­թյամբ և­ ան­սա­սան հա­րատևու­թյամբ` կա­տա­րե­լու Իր հա­վի­ տե­նա­կան դի­տա­վո­րու­թյուն­նե­րը, ի­րա­կա­նաց­նե­լու Իր բա­րի մտադ­րու­թյուն­նե­րը, որ­պես­զի հաս­նի Իր սուրբ նպա­տակ­նե­րին: Այդ­պես է ե­ղել հա­վի­տե­նա­կան ժա­մա­նակ­նե­րից․ Նա ա­րա­րել է ան­սահ­ման տիե­զեր­քը, այն լցրել է ան­ծայ­րա­ծիր մո­լո­րակ­նե­րով, ստեղ­ծել բա­նա­կան էակ­ ներ՝ սա­տա­րե­լով յու­րա­քանչ­յուր կեն­դա­նի էա­կի ան­կանգ ու հա­րատև կյան­քը: Ա­նընդգրկե­լի տիե­զե­րա­կան տա­րա­ծու­թյան մեջ Նա շարժ­ման մեջ է դրել բո­լոր երկ­ նա­յին մար­մին­նե­րը և բո­լոր հա­մա­կար­գե­րը: Նա հո­գում է Իր ստեղ­ծած էակ­նե­րի մա­սին, ու­ղար­կում Իր ան­հա­շիվ պարգև­ներն ու օրհ­նու­թյուն­նե­րը, որ անհ­րա­ժեշտ են նրանց ու­րախ ու եր­ջա­նիկ կե­ցու­թյան հա­մար: Ա­մեն ինչ, բա­ցար­ձա­կա­պես ա­մեն ինչ մեր Ա­րա­րի­չը կա­տա­րել է ան­փո­փոխ հաս­տա­տա­կա­մու­թյամբ և չ­թու­լա­ ցող հա­րատևու­թյամբ: Իսկ երբ եր­կինք­նե­րում Ա­րուս­յա­կի գլխա­վո­րու­թյամբ բռնկվեց ցա­վա­լի խռո­վու­ թյու­նը, Աստ­ված նե­րո­ղամ­տու­թյուն, համ­բե­րու­թյուն և գ­թասր­տու­թյուն ցու­ցա­բե­ րեց այն չա­փով, ո­րին միայն ըն­դու­նակ է Նրա ան­սահ­ման սե­րը: Նա ան­դա­դար սթափ ու խե­լա­միտ դա­տո­ղու­թյան կոչ ա­րեց նրանց, որ գի­տակ­ցեն ի­րենց ան­հիմն հա­վակ­նու­թյուն­նե­րը և­ոչ խե­լա­միտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Հնա­րա­վո՞ր է արդ­յոք թե­կուզ չնչին չա­փով պատ­կե­րաց­նել, թե ինչ է զգա­ցել Իր հո­գում Տե­րը, երբ Ա­րուս­յա­կը, ա­պա նաև հրեշ­տակ­նե­րի հսկա­յա­կան բազ­մու­թյու­ նը հա­վակ­նու­թյուն է ներ­կա­յաց­րել Իր կա­ռա­վար­ման դեմ: Աստ­ված չէր կա­րող հրա­ժար­վել Իր սկզբունք­նե­րից, չէր կա­րող մեկ նշա­նա­գիր ան­գամ փո­խել Իր օ­րեն­ քի մեջ, ո­րոնք տիե­զեր­քի բա­րե­կե­ցու­թյան ու բա­րօ­րու­թյան հիմքն են: Նրա օ­րեն­քի սկզբունք­նե­րը հա­վեր­ժա­կան են ու կա­տար­յալ: Նրանք կա­րիք չեն ու­նե­ցել և չու­նեն ոչ մի տե­սա­կի լրա­ցում­նե­րի և կա­տա­րե­լա­գործ­ման. այլ կերպ ա­սած` նրանք են­ թա­կա չեն ոչ մի տե­սա­կի վե­րա­նայ­ման: Եվ տիե­զեր­քի ողջ նա­խոր­դող պատ­մու­ թյու­նը հաս­տա­տում է, որ դրանք կա­տար­յալ են. այդ օ­րեն­քը միայն եր­ջան­կու­թյուն է պարգևել տիե­զեր­քի բո­լոր բնա­կիչ­նե­րին: Եվ խռո­վու­թյան նա­խա­դեպ էլ չէր ե­ղել: Տե­րը հա­մա­ռո­րեն հոր­դո­րում է Իր ա­րա­րած­նե­րին, որ նրանք ապ­րեն Իր օ­րեն­քի հա­մա­ձայն:

164


Ա­մե­նա­ցան­կա­լի հյու­րը

հունիս

2

«Ես դարձ­յալ ան­ցա քո մո­տով ու քեզ նա­յե­ցի. և­ա­հա ժա­մա­նակդ սի­րո ժա­մա­նակ էր» (Ե­զե­կիել 16.8):

Երբ ապս­տամ­բու­թյու­նը երկն­քում վտան­գա­զերծ­վեց և­այն տե­ղե­փոխ­վեց եր­կիր, այս­տեղ, այս շա­րու­նա­կա­կան պայ­քա­րում Տե­րը ողջ լիու­թյամբ Իր սե­րը դրսևո­րեց մե­ղա­վոր­նե­րի հան­դեպ և հատ­կա­պես սի­րո հատ­կու­թյուն­նե­րից մե­կը` հաս­տա­ տա­կա­մու­թյու­նը: Նա ե­կավ Ե­դե­մա­կան այ­գի, ապս­տամ­բած զույ­գի` մեր նա­խա­ ծ­նող­նե­րի մոտ և նրանց ա­սաց. «Ես չեմ թող­նի ձեզ»: Տե­րը ե­կավ Աբ­րա­հա­մի մոտ և­ա­սաց. «Հետևի՛ր Ինձ, Ես քեզ­նից մեծ ազգ կստեղ­ծեմ: Նա կլի­նի Իմ լույ­սը»: Նա ե­կավ Ե­գիպ­տոս, այդ խա­վա­րից հա­նեց Իր ժո­ղովր­դին և­ ան­ձամբ ա­ռաջ­նոր­դեց նրան խոս­տաց­ված Քա­նա­նը: Այդ ըն­թաց­քում ան­նա­հանջ նրա հետ էր, չնա­յած Իր հան­դեպ նրանց ա­ղա­ղա­կող ան­հա­վա­տար­մու­թյա­նը: Վեր­ջա­պես Տե­րը ե­կավ նրանց մոտ՝ ծնվե­լով Բեթ­լե­հե­մում՝ որ­պես նո­րա­ծին. Նա ե­կավ ի­րեն­նե­րի՜ մոտ: Նրանց բե­րեց Ա­վե­տա­րա­նը` պայ­ծառ և լու­սա­վոր լու­րը՝ եր­կինք­նե­րից: Ա­պա­քի­նե­ լով հի­վանդ­նե­րին, հա­րու­թյուն տա­լով ննջեց­յալ­նե­րին՝ ա­ղո­թում էր նրանց հա­մար, լա­ցում և­ ա­պաշ­խա­րու­թյան կոչ ա­նում: Սա­կայն շրջվե­ցին Նրա­նից և մեր­ժե­ցին, խա­չե­ցին Տի­րո­ջը, ի­րենց հայ­րե­րի`Աբ­րա­հա­մի, Ի­սա­հա­կի, Հա­կո­բի Աստ­ծուն: Եվ տիե­զե­րա­կան ծա­վա­լի ա­ռա­քե­լու­թյու­նը և­ընտր­յալ ժո­ղովր­դի թան­կար­ժեք օրհ­նու­ թյուն­ներն այ­սու­հետև դար­ձան ամ­բողջ մարդ­կու­թյան, այս աշ­խարհ ե­կող յու­րա­ քանչ­յուր մար­դու սե­փա­կա­նու­թյու­նը: Տի­րոջ խա­չի մա­հը փրկա­րար գոր­ծո­ղու­թյուն դար­ձավ յու­րա­քանչ­յուր մե­ղա­վո­ րի հա­մար: Սա­կայն ի՜նչն է զար­մա­նա­լին ու ցնցո­ղը: Այն հաս­տա­տա­կա­մու­թյու­նը, ո­րով Հի­սու­սը յու­րա­քանչ­յուր մար­դու հնա­րա­վո­րու­թյուն է ա­ռա­ջար­կում` վե­րա­ կանգ­նե­լու քայ­քայ­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Աստ­ծո հետ: Ա­հա Նրա գոր­ծո­ղու­ թյու­նը. «Ա­հա ես դռան ա­ռաջ կանգ­նած եմ ու բա­խում եմ. ե­թե մեկն իմ ձայ­նը լսի և դու­ռը բա­ցի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթ­րեմ, նա էլ՝ ինձ հետ» (Հայտ­նու­ թյուն 3.20)։ Դուք, հա­վա­նա­բար, խոր­հել եք Քրիս­տո­սի այդ ինք­նա­մերժ­ման գոր­ ծո­ղու­թյան մա­սին: Բա­վա­կան չէր, որ Նա եր­կիր ե­կավ, որ­պես­զի զո­հի Իր կյան­քը հա­նուն մեզ` մե­ղա­վոր­նե­րիս: Նա շա­րու­նա­կում է այ­ցե­լել յու­րա­քանչ­յուր մար­դու՝ դու­ռը թա­կե­լով և կոչ ա­նե­լով. «Այդ Ես եմ, Քո Տե­րը, որ այ­ցե­լել եմ քեզ, կա­րե­լի՞ է ներս մտնել»: Եվ մի՛ ան­հանգս­տա­ցեք: Նա` ողջ տիե­զեր­քի ա­մե­նա­ցան­կա­լի հյու­րը, դա­տարկ ձեռ­քե­րով չի գա­լիս: Նա սո­վո­րա­կան հյուր չէ: Նա խնամ­քի կա­րոտ մե­կը չէ: Նա Իր հետ սնունդ և­ երկ­նա­յին ըմ­պե­լիք է բե­րում: Նա գի­տի, որ մեր տա­նը պա­կա­սու­ թյուն ու աղ­քա­տու­թյուն է, գի­տի, որ մենք Իր կե­րա­կու­րի կա­րիքն ու­նենք և մա­հա­ նում ենք ա­ռանց դրա: Դրա հա­մար էլ իր հետ է բե­րում այն: Իսկ մե՞նք: Ի՞նչ կա­րող ենք ա­ռա­ջար­կել Նրան, որ­պես­զի «ընթ­րիք» ա­նի մեզ հետ և հա­գեց­նի քաղ­ցը: Ան­ սահ­ման շնոր­հա­կա­լու­թյան խոս­քեր, երկ­յու­ղած երկր­պա­գու­թյուն, հու­զում­նե­րով լի պա­տիվ. ա­հա թե ինչ կա­րող ենք և­ ինչ ենք պար­տա­վոր մա­տու­ցել Նրան` մեր Ա­րար­չին ու Փր­կագ­նո­ղին:

165


հունիս

3

Ո­րո­նում է, մինչեվ գտնի

Ձե­զա­նից ո՞վ հար­յուր ոչ­խար ու­նե­նա և­ ե­թե դրան­ցից մե­կը կորց­նի… կո­րա­ծի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի (Ղու­կաս 15.4)։

Մի ան­գամ Տերն Իր ա­շա­կերտ­նե­րին ա­սաց. «Ո­րով­հետև Մար­դու Որ­դին ե­կավ կո­րա­ծին փրկե­լու»։ Եվ Նա ո­րո­նում է: Յու­րա­քանչ­յուր մարդ թանկ է Նրա հա­մար, ընդ ո­րում, այն­քան թանկ, որ անհ­նար է պատ­կե­րաց­նել կամ հաս­կա­նալ Նրա շա­ հագրգռ­վա­ծու­թյան խո­րու­թյու­նը: Այդ­պես է դրսևո­րում ի­րեն աստ­վա­ծա­յին սե­րը` ան­սահ­ման և­ ա­նըն­կա­լե­լի: Դա է Նրա զո­րու­թյունն ու խոր­հուր­դը: Հնա­րա­վոր չէ ու­սում­նա­սի­րել և­ընդգր­կել նրա խո­րու­թյունն ու բարձ­րու­թյու­նը, եր­կա­րու­թյունն ու լայ­նու­թյու­նը: Ա­հա թե ին­չու է Աստ­ված ո­րո­նում մեզ` կո­րած­նե­րիս ու կոր­չող­նե­րիս. այդ­պի­սին է Նրա սե­րը: Մենք թան­կար­ժեք մար­գա­րիտ­ներ ենք Նրա հա­մար: Եվ Տե­րը փնտրում է մեզ ու կո­րո­նի օր ու գի­շեր: Ան­հա­ջո­ղու­թյուն­ներ չեն լի­նի: Կ­լի­նեն դժվա­րու­թյուն­ներ` մեզ ո­րո­նե­լու ըն­թաց­քում: Դրանք ան­խու­սա­փե­լի են, սա­կայն չեն կանգ­նեց­նի Նրան: Չ­կա այն­պի­սի ար­գելք, որ Նա չհաղ­թա­հա­րի մեզ ո­րո­նե­ լիս, և չ­կա այն­պի­սի խո­չըն­դոտ, ո­րը կկանգ­նեց­նի Նրան: Եվ Տե­րը ցան­կա­ցած գին կվճա­րի ա­դա­ման­դի հա­մար: Նա կվա­ճա­ռի Իր ու­նե­ցած ա­մեն ին­չը և­ո­չինչ չի ափ­ սո­սա հա­նուն մեզ: Զար­մա­նահ­րաշ է Նրա հա­մա­ռու­թյու­նը մեր սի­րե­լի, թան­կա­գին հո­գի­նե­րը ո­րո­նե­լիս: Ցն­ցող է Նրա զո­հա­բե­րա­կան հո­գին: Կո­րած ոչ­խա­րի ա­ռա­կում Տե­րը մեզ է ներ­կա­յա­նում հով­վի կեր­պա­րով, Ով ո­րո­ նում է կո­րած գա­ռա­նը: Նա պետք է շտա­պի: Թանկ է յու­րա­քանչ­յուր ժա­մը. ցան­ կա­ցած պա­հի գա­ռը կա­րող է վտան­գի են­թարկ­վել: Նա կա­րող է ընկ­նել գի­շա­տիչ գա­զա­նի ա­տամ­նե­րի տակ և հո­շոտ­վել կամ գի­շե­րա­յին խա­վա­րում ան­դունդն ընկ­նել: Նրան կա­րող է բռնել մի բեդ­վին(քոչ­վոր ա­րաբ), որ գո­ղու­թյամբ է ապ­րում: Պատ­կե­րաց­նե­լով այս ողջ ի­րա­վի­ճա­կը՝ իս­կա­կան հո­վի­վը որ­քան ուժ ու­նի ոտ­քե­ րում, կմղվի գտնե­լու հո­տից հետ ըն­կած փախս­տա­կա­նին, թեև դա մեծ վտանգ է իր կյան­քի հա­մար: Սա­կայն նա կգնա գի­շե­րով և խա­վա­րի մեջ ան­դա­դար կկան­չի նրա ա­նու­նը: Նա կմագլ­ցի լեռ­նե­րով ու կիր­ճե­րով՝ քաղ­ցած, գի­շե­րա­յին սառ­նա­մա­ նի­քից ցրտա­հար­ված ու հոգ­նած, սա­կայն կո­րո­նի նրան: Կո­րո­նի հաս­տա­տա­կամ, ան­խոնջ ու ան­նա­հանջ: Եվ որ­քան կու­րա­խա­նա, երբ վեր­ջա­պես գտնի կո­րա­ծին: Նրա հա­մա­ռու­թյու­նը հա­ջո­ղու­թյա՜մբ կպսակ­վի: Յու­րա­քանչ­յուր փրկված միայն հա­վեր­ժու­թյան մեջ կի­մա­նա, թեև ոչ բո­լո­րը, բայց կի­մա­նա, թե ինչ­պի­սի ջան­քեր, աշ­խա­տանք ու լար­վա­ծու­թյուն է պա­հանջ­վել Տի­րո­ջից՝ մեզ գտնե­լու, մեր սիր­տը բա­խե­լու և մեր հո­գու տա­ճա­րը մտնե­լու հա­մար: Մենք թանկ ենք Նրա հա­մար: Նա գնա­հա­տում է մեզ, սի­րում: Բայց թա՞նկ է արդ­ յոք Նա մեզ հա­մար: Գնա­հա­տո՞ւմ ենք արդ­յոք Նրան և սի­րո՞ւմ ենք այն­պես, ինչ­ պես Նա` մեզ…

166


Աջ եվ ձախ մի՛ խո­տո­րիր

հունիս

4

Հար­թի՛ր քո ոտ­քե­րի ու­ղին, և քո բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը կհաս­տատ­վեն։ Աջ և ձախ մի՛ խո­տո­րիր, ոտքդ հե­ռաց­րո՛ւ չա­րից (Ա­ռակ­ներ 4.26-27)։

Մարդն իր կյան­քի ըն­թաց­քում գործ­նա­կա­նում չի կա­րող հաս­նել իր նպա­տակ­նե­ րին և չի կա­րող հա­ջո­ղու­թյուն ու­նե­նալ կեն­սա­գոր­ծու­նեու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րում, ե­թե հաս­տա­տա­կա­մու­թյուն, կա­յու­նու­թյուն և հա­մա­ռու­թյուն չդրսևո­րի: Այդ նույն օ­րի­նա­չա­փու­թյունն է նաև հոգևոր կյան­քում: Եր­կինք տա­նող ճա­նա­պար­հը հարթ ճա­նա­պարհ չէ. այն­տեղ քա­րեր ու փո­սեր, ան­հար­թու­թյուն­ներ, ձո­րեր ու բար­ձունք­ ներ են հան­դի­պում: Անհ­նար է հաղ­թա­հա­րել ճա­նա­պար­հի այդ բո­լոր դժվա­րու­ թյուն­նե­րը, հաղ­թա­նակ տա­նել գայ­թակ­ղու­թյուն­նե­րի դեմ մղվող պայ­քա­րում և դի­ մա­նալ բո­լոր փոր­ձու­թյուն­նե­րին, ա­ռանց Սուրբ Հո­գով սրբա­գործ­ված և­ ա­վե­լի ու ա­վե­լի ա­ճող հաս­տա­տա­կա­մու­թյան: Եվ այդ ա­ռու­մով քրիս­տոն­յա­նե­րը սո­վո­րե­լու բան ու­նեն «այս աշ­խար­հի զա­վակ­նե­րից», ով­քեր ցնցող հա­մա­ռու­թյուն են դրսևո­ րում ի­րենց երկ­րա­յին նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար: Ռուս նշա­նա­վոր պատ­մա­բան Ս. Սո­լով­յո­վը ե­րե­սուն տա­րե­կա­նում իր առջև նպա­տակ դրեց գրել Ռու­սաս­տա­նի ման­րա­մասն պատ­մու­թյու­նը և­ այդ նպա­տա­ կին նվի­րա­բե­րեց իր կյան­քի ե­րե­սուն տա­րի­նե­րը: Նրա կյան­քը ճգնա­վո­րի կյանք էր, աշ­խա­տա­սի­րու­թյան օ­րի­նակ, որ հե­րո­սա­բար տքնում էր իր միայ­նակ «խցում»: Այն­տե­ղից նա դուրս էր գա­լիս միայն ճա­շի կամ ե­րե­կո­յան թե­յախ­մու­թյան հա­մար: Որ­պես­զի ա­մեն տա­րի թո­ղար­կի «Ռու­սաս­տա­նի պատ­մու­թյան» հա­տոր­յա­կը, շա­ բա­թա­կան մի քա­նի դա­սա­խո­սու­թյուն­ներ կար­դա՝ դրա հետ մեկ­տեղ կա­տա­րե­լով կողմ­նա­կի, ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, ամ­սագ­րա­յին հոդ­ված­ներ գրի, անհ­րա­ժեշտ էր աշ­խա­տել ա­նընդ­հատ, ան­խոնջ: Դրա հա­մար անհ­րա­ժեշտ էր նաև շատ ճշգրիտ կար­գա­վո­րել ժա­մա­նա­կը, և Սո­լով­յո­վը ճշգրիտ ու հաշ­վարկ­ված, ման­րախնդ­րու­թյան հաս­նող կյանք էր վա­րում: Իր աշ­խա­տա­սի­րու­թյամբ, աշ­խա­ տանք­նե­րին հատ­կաց­վող ժա­մա­նա­կը տե­ղա­բաշ­խե­լու հա­րատևու­թյամբ և դ­րանք կա­տա­րե­լու ճշգրտու­թյամբ նա կա­րող էր օ­րի­նակ ծա­ռա­յել: Նրա ոչ մի րո­պեն հենց այն­պես չէր կոր­չում: Երբ Սո­լով­յովն աշ­խա­տում էր, ոչ մեկն այդ ըն­թաց­քում չպետք է ան­հանգս­տաց­ ներ նրան. Որևէ մե­կին, ա­ռանց բա­ցա­ռու­թյան, ար­գել­վում էր մուտք ու­նե­նալ նրա ա­ռանձ­նա­սեն­յա­կը: Ըն­կեր­ներն ու ծա­նոթ­նե­րը հա­ճախ էին զար­մա­նում այդ­պի­սի խստակ­յա­ցու­թյու­նից: Եր­բեմն նրանք հարց­նում էին պատ­մա­բա­նի դստե­րը(այդ ժա­մա­նակ նա վեց տա­րե­կան էր)․ «Վե­րո՛չ­կա, դու քա­նի՞ ան­գամ ես ե­ղել քո հայ­րի­ կի ա­ռանձ­նա­սեն­յա­կում»: «Ո՛չ մի ան­գամ»,- պա­տաս­խա­նում էր աղ­ջի­կը: Եր­կա­թյա կամք և­ ա­ներևա­կա­յե­լի հաս­տա­տա­կա­մու­թյուն է պետք, որ­պես­զի ամ­բող­ջո­վին նվի­րա­բեր­վես գի­տու­թյա­նը, քեզ զրկես ա­մեն տե­սա­կի հրա­պու­րանք­ նե­րից, չնչին կեր­պով ան­գամ չնա­հան­ջես նա­խօ­րոք գծած խիստ ծրագ­րից (Ե. Ման­սու­րով): Ո՜հ, ե­թե միայն քրիս­տոն­յա­ներն էլ այդ­պի­սի հաս­տա­տա­կա­մու­թյամբ ու հա­մա­ ռու­թյամբ հետևեին ի­րենց Տի­րո­ջը՝ սե­փա­կան ան­ձը մե­կընդ­միշտ նվի­րա­բե­րե­լով այդ մեծ, ոչն­չի հետ չհա­մե­մատտ­վող նպա­տա­կին: 167


հունիս

5

Հաս­տա­տա­կա­մու­թյուն դժվա­րու­թյուն­նե­րում

Իսկ ե­թե մե­կը ընկր­կի, իմ հո­գին նրան չի հա­վա­նի (Եբ­րա­յե­ցի­նե­րին 10.38)։

Երբ մեր քրիս­տո­նեա­կան ճա­նա­պար­հին դժվա­րու­թյուն­ներ են հան­դի­պում, թու­ լա­նո՞ւմ ենք արդ­յոք, փախ­չո՞ւմ է հո­ղը մեր ոտ­քե­րի տա­կից, կաս­կած­նե՞ր են ա­ռա­ ջա­նում Աստ­ծո սի­րո և Նրա ա­ռաջ­նոր­դու­թյան հան­դեպ: Թե՞ մեզ հանձ­նե­լով Աստ­ ծո նա­խախ­նա­մու­թյա­նը՝ շա­րու­նա­կում ենք հաս­տա­տա­կամ ու ան­շեղ ըն­թա­նալ ա­ռաջ: Ինչ­պե՞ս են վար­վում նման դեպ­քե­րում «այս աշ­խար­հի զա­վակ­նե­րը»: Կա­րո՞ղ են օ­րի­նակ ծա­ռա­յել, թե ինչ­պես պետք է Քրիս­տո­սի ուս­մուն­քով հաս­տա­տա­կամ և­ ան­նա­հանջ հետևեն ի­րենց ընտ­րած ու­ղուն: Նշա­նա­վոր մա­թե­մա­տի­կոս, ֆի­զի­կոս և­ աստ­ղա­գետ Լ. Էյ­լերն իր կյան­քի ըն­ թաց­քում մոտ 900 գի­տա­կան աշ­խա­տանք է գրել: Ընդ ո­րում, վեր­ջին տասն­յոթ տա­րի­նե­րին նա աշ­խա­տել է հա­մար­յա կույր վի­ճա­կում, սա­կայն դա չի կանգ­նեց­ րել նրան: Նա շա­րու­նա­կել է իր գի­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նը և թե­լադ­րել իր գրած ա­վե­լի քան 380 աշ­խա­տանք­ներ: Էյ­լե­րի ան­դուլ ջան­քերն ու հաս­տա­տա­կա­մու­թյու­ նը գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րում պար­զա­պես ան­հա­վա­նա­կան էին: Նա ծե­ րա­ցավ, նրա տունն այր­վեց, ոչն­չա­ցավ նրա ըն­տա­նի­քի հա­մար­յա ողջ ու­նեց­ված­ քը, բայց նույ­նիսկ այդ դժբախ­տու­թյու­նից հե­տո էլ նա շա­րու­նա­կեց թե­լադ­րել իր ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն ու հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րը… Անգ­լիա­ցի պատ­մա­բան Տ. Կառ­լեյ­լը, գրե­լով «Ֆ­րան­սիա­կան հե­ղա­փո­խու­թյուն» աշ­խա­տու­թյան ա­ռա­ջին հա­տո­րը, ձե­ռա­գի­րը հանձ­նեց մաս­նա­գե­տին` նախ­նա­ կան վե­րա­նայ­ման հա­մար: Հայտ­նի չէ, թե ինչ պատ­ճա­ռով այդ ձե­ռա­գի­րը թո­ղե­ ցին հյու­րա­սեն­յա­կի հա­տա­կին: Ան­ցավ մի քա­նի շա­բաթ, և հե­ղի­նա­կը սուր­հան­դա­ կին ու­ղար­կեց իր ձե­ռագ­րի հետևից։ Նա ար­դեն պետք է տպագ­րու­թյան հանձ­ներ այն: Սկ­սե­ցին ո­րո­նում­նե­րը, և պարզ­վեց, որ սպա­սու­հին, հա­տա­կին գտնե­լով կապկպված թղթե­րի այդ փա­թե­թը, մտա­ծել է, որ այդ թղթե­րը պետք չեն, և դ­րան­ ցով վա­ռա­րանն է վա­ռել: Երբ այդ մա­սին հայտ­նե­ցին Կառ­լեյ­լին, նա հու­սա­հա­տու­ թյան մեջ ըն­կավ: Սա­կայն, ուշ­քի գա­լով այդ ցնցու­մից, ո­րո­շեց նո­րից գրել գիր­քը և­ իր ողջ վճռա­կա­նու­թյամբ ձեռ­նա­մուխ ե­ղավ այդ ծանր աշ­խա­տան­քին: Ցա­վոք, այլևս նրա մոտ չէին այդ ստեղ­ծա­գոր­ծու­թյան նախ­կին ծրագ­րե­րը: Նա ստիպ­ված ե­ղավ փորփ­րել հի­շո­ղու­թյու­նը՝ այն­տե­ղից հա­նե­լով փաս­տե­րը, գա­ ղա­փար­ներն ու ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, որ վա­ղուց ար­դեն հասց­րել էր մո­ռա­ նալ: Գիրքն ա­ռա­ջին ան­գամ գրելն իս­կա­պես մեծ բա­վա­կա­նու­թյուն էր: Սա­կայն երկ­րորդ ան­գամ նույն գիր­քը ստեղ­ծա­գոր­ծելն այն­պի­սի ծանր աշ­խա­տանք է, որ դժվար է նույ­նիսկ պատ­կե­րաց­նել: Սա­կայն Կառ­լեյ­լը ողջ ջա­նա­սի­րու­թյամբ ձե­ ռանմուխ ե­ղավ այդ աշ­խա­տան­քին և նո­րից գրեց այդ հա­տո­րը: Ա­հա ան­խոր­տա­ կե­լի հաս­տա­տա­կա­մու­թյան և­ ան­սա­սան վճռա­կա­նու­թյան մի հիա­նա­լի օ­րի­նակ (Ս. Ս­մայլս): Տե՛ր, Քո զա­վակ­նե­րին պարգևիր վճռա­կա­նու­թյուն և հաս­տա­տա­կա­մու­թյուն` նվա­ճե­լու հա­վի­տե­նա­կան կյան­քը Հի­սուս Քրիս­տո­սո՜ւմ:

168


Պա­լի­սիի դժվա­րին ա­պա­կե­գոր­ծու­թյու­նը

հունիս

6

Նրա հետ­քե­րի վրա իմ ոտ­քը պինդ է. Նրա ու­ղին եմ պա­հել ու չեմ մո­լոր­վել (Հոբ 23.11)։

Բ. Պա­լի­սին ծնվել է 1510 թվա­կա­նին Ֆ­րան­սիա­յում, աղ­քատ ա­պա­կե­գոր­ծի ըն­ տա­նի­քում: Նա չի կա­րո­ղա­ցել տար­րա­կան դպրո­ցա­կան դաս­տիա­րա­կու­թյուն ան­ գամ ստա­նալ: Ա­հա թե ինչ է գրում նա. «Ես չու­նեի ոչ մի ու­րիշ գիրք, բա­ցի մեկ գրքից, որ հա­սա­նե­լի ու մատ­չե­լի է բո­լո­րին` եր­կինքն ու եր­կի­րը»: Տաս­նութ տա­րե­կա­նում, ու­սա­պարկն ու­սին, եր­ջան­կու­թյան ո­րո­նում­նե­րում, Պա­լի­սին սկսեց ճա­նա­պար­ հոր­դել աշ­խար­հով մեկ: Նրա զբաղ­մուն­քը ա­պա­կու վրա նկա­րելն էր։ Եվ ա­հա մի օր նա սկսեց հե­տաքրքր­վել ի­տա­լա­կան ա­պա­կե­գոր­ծու­թյամբ: Նա բուռն ցան­կու­ թյուն էր զգում ի­մա­նա­լու է­մա­լի կազ­մու­թյու­նը, ո­րով պա­տում են բրու­տա­գործ­նե­րի գոր­ծե­րը և­այլ ար­տադ­րանք­ներ: Նա սկսեց կա­տա­րել սե­փա­կան փոր­ձե­րը. գնում էր կա­վե կճուճ­ներ, ջար­դում ու բա­ժա­նում մա­սե­րի, օ­ծում այն իր իսկ հո­րի­նած բա­ղադ­րու­թյամբ ու թրծում դրանք: Ա­մեն ինչ ի­զուր էր: Մի քա­նի տա­րի ան­ցավ այս­պի­սի փոր­ձե­րի վրա: Նրա մոտ ո­չինչ չստաց­վեց: Այդ ժա­մա­նակ Պա­լի­սին ին­քը, ա­ռանց օգ­նա­կան­նե­րի, ա­պա­կե վա­ռա­րան կա­ռու­ցեց, ինքն էլ պատ­րաս­տեց կա­վե ա­նոթ­նե­րը, դրանք ծած­կեց նյու­թի բա­ղադ­րու­թյամբ և սկ­սեց թրծման գոր­ծըն­թա­ ցը: Վեց օր ու գի­շեր նա ու­շի-ու­շիով հետևում էր այդ գոր­ծըն­թա­ցին՝ միայն կարճ ժա­մա­նա­կով խո­րա­սուզ­վե­լով նին­ջի մեջ: Սա­կայն է­մա­լը չէր ստաց­վում: Այս փոր­ձե­րի վրա նա վատ­նեց իր ողջ գու­մար­նե­րը և ս­տիպ­ված էր ծա­նոթ մի անձ­նա­վո­րու­թյու­նից պարտ­քով փող վերց­նել, փայտ ու ա­նոթ­ներ գնել, դրանք պա­ տել խառ­նուր­դով և սկ­սել թրծման հեր­թա­կան փոր­ձը: Պա­լի­սին ու­ժեղ կրակ վա­ ռեց վա­ռա­րա­նում, սա­կայն, ա­վաղ, է­մա­լը չստաց­վեց: Այր­վեց ողջ փայ­տը: Որ­պես­զի պահ­պա­նի այդ դժո­խա­յին ուժգ­նու­թյան կրակն ու ջեր­մու­թյու­նը, Պա­լի­սին ջար­դեց ցան­կա­պա­տի փայ­տե­րը և նե­տեց վա­ռա­րա­նը, սա­կայն է­մա­լը չհայտն­վեց: Այդ ժա­ մա­նակ նա ջար­դեց սե­ղան­ներն ու ա­թոռ­նե­րը և դ­րանք էլ նե­տեց վա­ռա­րա­նը: Սա­ կայն դա էլ չօգ­նեց: Մի րո­պե ան­գամ չմտա­ծե­լով՝ Պա­լի­սին բա­ցեց հա­տա­կը և փայ­ տե­րը նե­տեց կրա­կի մեջ: Կինն ու ե­րե­խա­նե­րը ճի­չով ու լա­ցով դուրս փա­խան տնից՝ ա­սե­լով, որ նա խե­լա­գար­վել է: Եվ ա­հա վեր­ջա­պես ա­նոթ­նե­րի վրա հայտն­վեց եր­ կար սպաս­ված հրա­շա­լի ա­պա­կին: Եվ այս­պես, տասն­վեց տար­վա լար­ված աշ­խա­ տան­քից հե­տո, ան­սո­վոր հաս­տա­տա­կա­մու­թյամբ ու հա­մա­ռու­թյամբ հաղ­թա­հա­րե­ լով բո­լոր ան­հա­ջո­ղու­թյուն­ներն ու ար­գելք­նե­րը, Պա­լի­սին հա­սավ իր նպա­տա­կին: Լի­նե­լով բո­ղո­քա­կան՝ նա ա­մե­նուր խո­սում էր իր հա­վա­տի մա­սին, և դ­րա հա­մար նրան բանտ նե­տե­ցին: Նրան սպա­սում էր խա­րույ­կի վրա այր­վե­լու ճա­կա­տա­գի­րը, սա­կայն նրա հա­մար բա­րե­խո­սե­ցին ար­քա­յին մոտ կանգ­նած ազն­վա­կան­նե­րը և փր­կե­ցին նրա կյան­քը: Պա­լի­սին զբաղ­վում էր իր սի­րե­լի գոր­ծով, գիրք գրում բրու­տա­գոր­ծու­թյան ար­ վես­տի մա­սին, ինչ­պես նաև այլ թե­մա­նե­րով: Սա­կայն թշնա­մի­նե­րը նո­րից նրա դեմ գործ բա­ցե­ցին՝ մե­ղադ­րե­լով հերձ­վա­ծո­ղու­թյան մեջ և նո­րից ձեր­բա­կա­լե­ցին: Հինգ տա­րի անց­կաց­նե­լով Բաս­տի­լում՝ Պա­լի­սին վախ­ճան­վեց: Այդ զար­մա­նա­լի ու նշա­ նա­վոր մարդն ապ­րեց ութ­սուն տա­րի: Եր­կինք­նե­րի ճա­նա­պար­հին Քրիս­տո­սի ճշմա­րիտ հետևորդ­նե­րը միշտ հաս­տա­ տա­կա­մու­թյուն, կա­յու­նու­թյուն և­ան­սա­սա­նու­թյո՜ւն են դրսևո­րել: 169


հունիս

7

Ան­սա­սան շի­նա­րա­րը

Հա­վա­տով Նո­յը, դեռևս ան­տե­սա­նե­լի բա­նե­րի մա­սին տե­ղե­կա­նա­լով, երկ­յու­ղե­լով, իր տան փրկու­թյան հա­մար շի­նեց տա­պա­նը (Եբ­րա­յե­ցի­նե­րին 11.7):

Աստ­վա­ծաշն­չում նկա­րագր­ված են զար­մա­նա­լի հաս­տա­տա­կա­մու­թյան ու կա­ յու­նու­թյան օ­րի­նակ­ներ, որ դրսևո­րել են Աստ­ծո հա­վա­տա­րիմ զա­վակ­նե­րը: Նա­խաջր­հե­ղե­ղա­յին քա­ղա­քակր­թու­թյուն: Մարդ­կանց ա­նա­ռա­կու­թյունն ու ա­պա­կա­նու­թյու­նը ան­հա­վա­տա­լի չա­փե­րի էր հա­սել: Աստ­ված այլևս չէր կա­րող համ­բե­րել դրան: Նա հրա­մա­յեց Նո­յին, որ տա­պան կա­ռու­ցի, քա­նի որ Եր­կին­ քը ո­րո­շել էր ա­մեն ինչ ոչն­չաց­նող ջրհե­ղեղ ու­ղար­կել եր­կիր: Պատ­կե­րաց­րեք Նո­ յի վի­ճա­կը. նա պատ­կե­րա­ցում ան­գամ չու­ներ, թե ինչ­պես պետք է կա­ռու­ցի այդ ան­հայտ, հսկա­յա­կան նա­վը: Չ­գի­տեր նաև, որ նա­վա­շի­նու­թյան ար­վես­տում գո­ յու­թյուն ու­նեն ո­րո­շա­կի օ­րենք­ներ: Նա չնչին փոր­ձա­ռու­թյուն ան­գամ չու­ներ այդ բարդ և լայ­նա­ծա­վալ նա­խա­ձեռ­նու­թյու­նից: Բայց արդ­յո՞ք Նո­յը սկսեց հա­կա­ռակ­ վել Աստ­ծուն և­ա­պա­ցու­ցել, որ ին­քը չի կա­րող կա­տա­րել այն, և­որ դա իր ու­ժե­րից վեր է: Եվ իս­կա­պես. Նո­յը միայ­նակ էր: Նա ե­րե­խա­ներ չու­ներ, որ ի­րեն օգ­նեն այդ գոր­ծում: Գու­ցե, այդ ժա­մա­նակ նա դեռևս ա­մուս­նա­ցած չէր, կամ էլ կի­նը չէր կա­ րո­ղա­նում ե­րե­խա ու­նե­նալ, Աստ­վա­ծա­շուն­չը լռում է այդ մա­սին: Նա որ­դի­ներ կու­ նե­նա միայն քսան տա­րի անց: Մի­գու­ցե, հա­րա­զատ­նե­րը կամ ըն­կեր­նե՞­րը կօգ­նեն նրան՝ կա­ռու­ցե­լու հսկա­յա­կան չա­փե­րի այդ նա­վը: Մար­գա­րեա­կան հո­գին լույս է սփռում այդ հիմ­նախնդ­րի վրա. «Մա­թու­սա­ղան և նրա զա­վակ­ներն օգ­նե­ցին Նո­յին տա­պա­նի կա­ռուց­ման գոր­ծում» (Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 92): Սա­կայն որ­տե­ղի՞ց այն­քան մի­ջոց­ներ գտնեին, որ վճա­րեին փայ­տի ար­ժե­քի և շի­նա­րար­նե­ րի վար­ձի գու­մար­նե­րը: Եվ դարձ­յալ այդ նույն գրքում կար­դում ենք. «Նոյն իր ողջ ու­նեց­ված­քը ներդ­րեց տա­պա­նի կա­ռուց­ման մեջ»: Դրա­նից բա­ցի, մեզ միան­գա­մայն ան­հայտ է նա­խաջր­հե­ղեղ­յան աշ­խար­հի արդ­ յու­նա­բե­րու­թյան զար­գաց­ման մա­կար­դա­կը: Ինչ­պե՞ս էր կա­տար­վում, օ­րի­նակ, գե­րան­նե­րի սղո­ցու­մը, ինչ­պե՞ս էին ի­րա­կա­նաց­նում բեռ­նե­րի տե­ղա­փո­խու­մը և­ այլն: Ընդ­հա­նուր առ­մամբ, Նո­յին հսկա­յա­ծա­վալ աշ­խա­տանք էր սպաս­վում: Եվ Նո­յը, այդ զար­մա­նա­լի, ար­դար ու ա­նա­րատ մար­դը, ան­խոս սկսեց կա­տա­րել Աստ­ ծո պատ­վե­րը: Զ­բաղ­վել տա­պա­նի շի­նա­րա­րու­թյամբ ա­նընդ­մեջ 120 տա­րի… դա ա­նըմբռ­նե­լի ծանր աշ­խա­տանք էր: Որ­քա՜ն է­ներ­գիա, քա­ջու­թյուն և հա­մա­ռու­թյուն էր պետք՝ այդ եր­կա­րաձգ­վող շի­նա­րա­րու­թյու­նը մինչև վերջ հասց­նե­լու հա­մար: Սա­կայն Նո­յը, չնա­յած ա­մեն տե­սա­կի ծաղ­րին, հեգ­նան­քին ու չա­րա­խո­սու­թյա­նը, հա­մառ ու ան­սա­սան էր` կա­տա­րե­լու Աստ­ծո հրա­մա­նը: Եվ ինչն էր ա­մե­նագլ­խա­ վո­րը` նա ոչ միայն կա­ռու­ցեց տա­պա­նը, այլև հա­մա­ռո­րեն մարդ­կանց քա­րո­զում էր սպաս­վե­լիք ա­ղե­տի մա­սին և­ա­պաշ­խա­րու­թյան կո՜չ էր ա­նում նրանց: Ա­հա այս­պի­սի ան­սա­սան ու անձ­նա­զոհ, Աստ­ծուն նվիր­ված մար­դիկ միշտ էլ ե­ղել են խա­վա­րի ու մեղ­քի այս աշ­խար­հում:

170


Ոտք գցո­ղը

հունիս

8

Եվ Ե­սավն ա­սաց. «Մի՞­թե նրա ա­նու­նը Հա­կոբ չէ. ա­հա այս եր­կու ան­գամ է, որ խա­բում է (մեկ այլ թարգ­մա­նու­թյամբ` ոտք է գցում) ինձ. իմ անդ­րա­նի­կու­թյունն ա­ռավ, իսկ հի­մա էլ ա­հա օրհ­նու­թյունն ա­ռավ» (Ծնն­դոց 27.36)։

Տի­րոջ և Հա­կո­բի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ե­զա­կի պատ­մու­թյուն է, որ վկա­յում է, թե ինչ ան­սո­վոր ե­ղա­նա­կով է Տե­րը ձգտում փո­խել մե­ղա­վո­րին: Հա­կո­բը Ի­սա­հա­կի որ­դին էր: Նա և Ե­սա­վը երկ­վոր­յակ­ներ էին: Նա ծնվեց ան­ սո­վոր ե­ղա­նա­կով` հոր հա­մառ ա­ղոթ­քով, իր մոր` Ռե­բե­կա­յի քսան տար­վա ան­ պտղու­թյու­նից հե­տո: Գե­նե­տի­կո­րեն Հա­կո­բը հակ­ված էր ան­բա­րո ա­րարք­նե­րի, ո­րոնք պետք է ազ­դան­շա­նա­յին լույ­սեր լի­նեին՝ նրան ցույց տա­լու, որ լուրջ ջան­ քե­րի կա­րիք ու­նի` Աստ­ծո ընտր­յալ ժո­ղովր­դի ար­ժա­նա­վոր նա­հա­պե­տը լի­նե­լու և Տի­րոջ հույսն ար­դա­րաց­նե­լու հա­մար: Ար­դեն նրա ան­վան հետ կապ­ված տհաճ ի­րա­վի­ճակ ստեղծ­վեց: Հարցն այն է, որ ծնվե­լու ժա­մա­նակ Հա­կո­բը դուրս ե­կավ իր եղ­բոր հետևից` նրա կրուն­կը բռնած, և չ­հա­պա­ղե­ցին, այդ փաս­տից օգտ­վե­լով, նրան «Հա­կոբ» ա­նու­նը տալ(եբր. նշա­ նա­կում է «կրուն­կը բռնած»): Սա­կայն կա­րե­լի է ա­վե­լի խոր թա­փան­ցել այդ բա­ռի ի­մաս­տի մեջ: Հո­վիվ Ռ. Դա­նը գրում է, որ «այդ բա­ռը օգ­տա­գոր­ծում են՝ բնո­րո­ շե­լու այն մար­դուն, ով դա­վադ­րու­թյուն է կազ­մա­կեր­պել և թաքն­ված սպա­սում է իր զո­հին, որ­պես­զի մեջ­քից խո­ցի նրան»: Խա­բե­բա, ստա­խոս, խո­րա­մանկ՝ ա­հա «Հա­կոբ» բա­ռի սահ­մա­նու­մը… Երբ Ե­րե­միա մար­գա­րեն ա­սում է. «Սիրտն ա­մե­նից ա­վե­լի խա­բե­բա է և կա­մա­կոր», նա օգ­տա­գոր­ծում է այդ նույն բա­ռը` հա­կոբ (Ե­րե­ միա 17.9): Արդ­յո՞ք Հա­կո­բի ա­րարք­նե­րը հաս­տա­տե­ցին ի­րեն տրված ա­նու­նը: Զար­մա­ նա­լիո­րեն հաս­տա­տե­ցին: Մի ան­գամ, օգտ­վե­լով այն բա­նից, որ Ե­սա­վը հոգ­նած ու քաղ­ցած է, ինչ­պես նաև ի­մա­նա­լով նրա ան­նե­րե­լի թեթևամ­տու­թյան մա­սին, Հա­կո­բը նրան ծի­ծա­ղարժ գոր­ծարք ա­ռա­ջար­կեց, որ նա մի ափ­սե ոս­պով ա­պու­ րի փո­խա­րեն հրա­ժար­վի անդ­րա­նի­կու­թյու­նից` հօ­գուտ ի­րեն: Եվ Ե­սավն ա­ռանց մտա­ծե­լու հա­մա­ձայն­վեց: Իսկ հե­տա­գա­յում, խա­բե­լով կույր հո­րը, Հա­կո­բը ստա­ ցավ նրա օրհ­նու­թյու­նը, որն ի­րա­վամբ պատ­կա­նում էր Ե­սա­վին: Եվ զար­մա­նա­լի չէ, որ Ե­սա­վի մեջ այն­պի­սի բար­կու­թյուն ու ա­տե­լու­թյուն բոր­բոք­ վեց, որ խոս­տա­ցավ սպա­նել Հա­կո­բին: Վեր­ջինս ստիպ­ված էր ծնող­նե­րի խնդրան­ քով հե­ռա­նալ Ե­սա­վի աչ­քից, գնալ իր հա­րա­զատ քե­ռու` Լա­բա­նի մոտ: Եվ դա տե­ ղի ու­նե­ցավ այն ժա­մա­նակ, երբ Հա­կո­բը հա­մար­յա 77 տա­րե­կա՜ն էր: Ակն­հայտ է, որ Հա­կոբն ա­ռանձ­նա­պես մտա­հոգ­ված չէր իր բա­րո­յա­կան կեր­պա­րի հա­մար, ե­թե, ապ­րե­լով իր կյան­քի կե­սը, այն­պի­սի ա­րարք­ներ էր գոր­ծում, ո­րոնք ան­թույ­ լատ­րե­լի էին ան­գամ ե­րի­տա­սարդ հա­սա­կում… (շա­րու­նա­կե­լի)։

171


հունիս

9

Աստ­ծո սի­րե­լին

Եվ դու՝ Իս­րա­յե՛լ, Ի՛մ ծա­ռա, ո՛վ Հա­կոբ, ո­րին ընտ­րել եմ, ո՛վ Իմ սի­րե­լիի՝ Աբ­րա­հա­ մի սե­րունդ (Ե­սա­յի 41.8):

Մար­դու նա­խա­սահ­ման­վա­ծու­թյան հար­ցը աստ­վա­ծա­ճա­նա­չու­թյան մեջ ա­մե­ նա­խորհր­դա­վոր և գործ­նա­կա­նում ան­հաս­կա­նա­լի հար­ցե­րից մեկն է: Ա­հա Հա­ կո­բի և Ե­սա­վի հար­ցը: Աստ­վա­ծաշն­չում կար­դում ենք. «Մի՞­թե Ե­սա­վը Հա­կո­բի եղ­բայ­րը չէր,- ա­սում է Տե­րը,- Ես Հա­կո­բին սի­րե­ցի։ Իսկ Ե­սա­վին ա­տե­ցի… » (Մա­ ղա­քիա 1.2-3): Ե­թե դա այդ­պես է, ու­րեմն ո՞րն է Ե­սա­վի մեղ­քը, ե­թե Տե­րը բա­րե­հաճ չէ նրա հան­դեպ ար­դեն մոր ո­րո­վայ­նում: Եվ ին­չո՞ւ է բա­րե­հաճ Հա­կո­բի նկատ­մամբ ու սի­րեց նրան: Այս­պի­սով, Տերն Իր ընտ­րու­թյան մեջ կանգ ա­ռավ Հա­կո­բի վրա, ու­մից պետք է սե­րեր իր ընտր­յալ ժո­ղո­վուր­դը: Մեծ Աստ­վա­ծը ինչ­պես ֆի­զի­կա­կան, այն­պես էլ բա­րո­յա­կան աշ­խար­հում գո­յու­ թյուն ու­նե­ցող բո­լոր օ­րենք­նե­րի ու օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի Ա­րա­րիչն ու Հե­ղի­նակն է: Նրա աչ­քից ծածկ­ված չէ մեր մարմ­նի ոչ մի գոր­ծըն­թաց, այդ թվում նո­րած­նի ստեղ­ծու­մը մայ­րա­կան ըն­դեր­քում: Աստ­ված տես­նում է, թե ինչ­պես է մեզ հա­մար ա­նըմբռ­նե­լի մա­կար­դա­կում (բջջա­յին, տար­րա­կան մաս­նիկ­նե­րի և­ այլն) դրվում ա­պա­գա մար­դու բնա­վո­րու­թյու­նը, նրա դրա­կան ու բա­ցա­սա­կան, բա­րո­յա­կան ու հոգևոր ո­րակ­նե­րը: Եվ միայն Աստ­ծուն է հայտ­նի, թե որ մար­դը կա­րող է պա­տաս­ խա­նել ի­րեն փո­խե­լու Իր ջան­քե­րին ու ըն­դու­նել Իր շնոր­հը, և­ որ մար­դը կա­րող է մեր­ժել: Հա­կո­բի սիրտն այն­պի­սի նյու­թից էր կա­ռուց­ված, ո­րը տրվեց աստ­վա­ծա­ յին ազ­դե­ցու­թյա­նը, և նրա մեջ ծնվեց Ա­րար­չի պատ­կերն ու նմա­նու­թյու­նը: Իսկ Ե­սա­վի սիրտն ըն­դու­նակ չէր փոխ­վե­լու: Ին­չո՞ւ: Սա ար­դեն այն հարցն է, որ կապ­ ված է մար­դու բնույ­թի վրա մեղ­քի կոր­ծա­նա­րար ազ­դե­ցու­թյան հետ: Ա­հա թե ին­չու Տերն անս­խալ է Իր կան­խա­տե­սու­թյան մեջ: Եվ Աստ­ծո օրհն­յալ հա­մա­գոր­ծակ­ցու­ թյու­նը մար­դու հետ տե­ղի կու­նե­նա, և Աստ­ծո ան­փո­փոխ ծրա­գի­րը կյան­քի կկոչ­վի՝ չնա­յած մար­դու ա­մեն տե­սա­կի սխալ­նե­րին ու մե­ղա­վոր ա­րարք­նե­րին: Այդ­պես էր և Հա­կո­բի դեպ­քում: Տերն ուղ­ղա­կիո­րեն հայտ­նեց նրա հան­դեպ Իր բա­րե­հա­ճու­թյան մա­սին՝ նրան հայտն­վե­լով գի­շե­րա­յին ե­րա­զի մեջ, երբ Հա­ կո­բը Լա­բա­նի մոտ գնա­լու ճա­նա­պար­հին քնել էր դաշ­տում. «Ա­հա Ես քեզ հետ եմ և­ ա­մեն տեղ, ուր էլ գնաս, Ես կպահ­պա­նեմ քեզ… ո­րով­հետև քեզ չեմ թող­նի» (Ծննդոց 28.15): Ա­հա թե որ­քա՜ն «տա­րօ­րի­նակ» է Տե­րը. Նա խա­բե­բա­յի հետ է, Նա հայտն­վում է նրան և խոս­տա­նում, որ չի թող­նի նրան` ստա­խո­սին: Սա­կայն այդ­ պի­սին է Աստ­ծո սե­րը: Դեռ սկզբից Տերն Իր հա­յաց­քը չէր հե­ռաց­նում Հա­կո­բից: Եվ նրա կյան­քում նոր ժա­մա­նա­կաշր­ջան սկսվեց, երբ պետք է անց­ներ Աստ­ծո դաս­տի­րա­կու­թյան դպրո­ ցը: Այն դա­ժան է, ըն­դու­նակ է ա­մեն ինչ գլխի­վայր շրջե­լու մար­դու հո­գում, բայց նաև անհ­րա­ժեշտ է: Ա­ռաք­յա­լը գրում է. «Ո՞ր որ­դու հայ­րը չի խրա­տում։ Բայց ե­թե ա­ռանց խրա­տի մնաք, ո­րին բո­լորն են մաս­նա­կից, ու­րեմն խորթ եք և­ ոչ հա­րա­ զատ որ­դի­ներ» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 12.7)։ Հա­կո­բը Աստ­ծո սի­րե­լի մարդն էր: (Շա­րու­ նա­կե­լի)

172


«Չեմ թող­նի քեզ»

հունիս

10

Ար­գան­դում բռնեց եղ­բոր գար­շա­պա­րից և­ իր ու­ժով մե­նա­մար­տեց Աստ­ծո հետ։ Մե­նա­մար­տեց հրեշ­տա­կի հետ և հաղ­թեց, լա­ցեց և­ա­ղա­չեց նրան (Ով­սե 12.4-5)։

Քսան տա­րի Հա­կո­բը ա­րա­ծեց­րեց Լա­բա­նի ա­նա­սուն­նե­րին: Այդ տա­րի­նե­րը նրա հա­մար, որ սո­վոր էր ապ­րել վրան­նե­րում, ծանր, ա­նընդ­մեջ և հ­յու­ծիչ աշ­խա­տան­ քի տա­րի­ներ էին: Սա­կայն նրա հա­մար ա­մե­նա­ծանրն ու­րիշ բան էր. Հա­կո­բը չէր սպա­սում, որ հա­րա­զատ քե­ռին կխա­բի ի­րեն: Սի­րե­լի Ռա­քե­լի փո­խա­րեն, հա­նուն ո­րի նա յոթ տա­րի աշ­խա­տեց Լա­բա­նի մոտ, որ­պես կին ստա­ցավ չսի­րած, կի­սա­ կույր Լիա­յին: Հա­կո­բը բա­վա­կան ցա­վոտ տա­րավ այդ հար­վա­ծը, սա­կայն այդ դեպ­քը նրան հի­շեց­րեց, թե ինչ­պես ին­քը խա­բեց Ե­սա­վին: Հա­կո­բը ստիպ­ված էր ևս յոթ տա­րի ծա­ռա­յել հա­նուն սի­րե­լի կնոջ: Ըն­տա­նե­կան կյան­քը եր­կու կա­նանց և նրանց ա­ղա­խին­նե­րի հետ անց­նում էր սո­վո­րա­կան հու­նով` վե­ճեր, նա­խանձ, տհա­ճու­թյունն­ներ: Ըն­տա­նիքն ա­րա­գո­րեն ա­ճում էր: Իսկ հե­տո՞: Եր­կու կա­նանց հա­մար ծա­ռա­յել էր տասն­չորս տա­րի: Հա­ջող­վեց ինչ-որ ձևով Լա­բա­նի հետ պայ­ մա­նա­վոր­վել, որ ա­րա­ծեց­նի նրա ա­նա­սուն­նե­րին և­ որ­պես պարգև ստա­նա այդ կեն­դա­նի­նե­րի մի մա­սը: Սա­կայն այդ բա­րի քե­ռին տասն­յակ ան­գամ­ներ իր փե­ սա­յին խա­բեց նաև պարգևի հար­ցում: Լա­բա­նի մշտա­կան խա­բեու­թյուն­ներն ու խար­դա­խու­թյու­նը շատ խորն էին խո­ցում Հա­կո­բի հո­գին, և նա իր մաշ­կի վրա էր զգում խա­բեու­թյան ողջ նող­կա­լիու­թյու­նը: Վեր­ջաա­պես Հա­կո­բին հայտն­վեց Աստ­ծո հրեշ­տա­կը և­ ա­սաց. «Վե­րա­դար­ձի՛ր հա­րա­զատ վայ­րե­րը»: Եվ Հա­կո­բը ճա­նա­պարհ ըն­կավ: Ճա­նա­պար­հին նա ո­րո­շեց այդ մա­սին հայտ­նել Ե­սա­վին՝ են­թադ­րե­լով, որ եղ­բայրն այդ լու­րը կըն­դու­նի որ­ պես բար­յա­ցա­կա­մու­թյան և խա­ղա­ղու­թյան քայլ: Սա­կայն ա­վա՜ղ. Ե­սավն իր հետ վերց­րեց 400 մար­տիկ­ներ, ո­րո­շեց, որ հա­սել է եղ­բոր հետ հին հա­շիվ­նե­րը պար­ զե­լու ժա­մա­նա­կը: Ի­մա­նա­լով այդ մա­սին՝ Հա­կո­բը մա­հու չափ վա­խե­ցավ և սկ­սեց ա­ղեր­սել Աստ­ծուն, որ պահ­պա­նի իր և­ըն­տա­նի­քի կյան­քը: Ա­պա, ա­ռանձ­նաց­նե­լով ա­վե­լի քան 500 գլուխ տար­բեր տե­սա­կի ա­նա­սուն­ներ, որ­պես պարգև ու­ղար­կեց Ե­սա­վին: Ե­կավ գի­շե­րը, և նա ո­րո­շեց միայ­նակ մնալ գե­տի ա­փին և­ ա­ղո­թել: Հա­ ռա­չան­քով ու ար­ցունք­նե­րով Հա­կո­բը պաշտ­պա­նու­թյուն ա­ղեր­սեց Աստ­ծուց՝ խոս­ տո­վա­նե­լով իր մեղ­քե­րը և նե­րում խնդրե­լով: Եվ հան­կարծ նա զգաց, որ ինչ-որ մեկն ըն­կավ իր վրա և­ա­մուր սեղ­մեց ձեռ­քե­րը: Եվ նրանց միջև լուռ պայ­քար սկսվեց, ո­րը շա­րու­նակ­վեց ողջ գի­շեր: Հու­սա­հատ պայ­քա­րի ըն­թաց­քում ան­ծա­նո­թը դի­պավ Հա­կո­բի ազդ­րին և­ ու­ժեղ վնա­սեց այն: Եվ հան­կարծ Հա­կո­բը գու­շա­կեց, թե Ով է իր հետ պայ­քա­րո­ղը: Ար­դեն լու­սա­նում էր: «Թո՛ւյլ տուր ինձ»,- ա­սաց Նա Հա­կո­բին: Սա­կայն Հա­կոբն ա­վե­լի ա­մուր կառ­ չեց Նրա­նից և բա­ցա­կան­չեց. «Չե՛մ թող­նի քեզ, մինչև որ ինձ չօրհ­նես»։ Եվ ա­սաց նրան. «Ի՞նչ է քո ա­նու­նը»։ Նա էլ պա­տաս­խա­նեց. «Հա­կոբ է»։ Նա ա­սաց. «Քո ա­նունն այլևս թող Հա­կոբ չաս­վի, այլ Իս­րա­յել (եբր. Աստ­ծո դեմ պայ­քա­րող), ո­րով­ հետև դու մարտն­չե­ցիր Աստ­ծու հետ»: Ի՞նչ ե­ղավ հե­տո: Հա­կոբն ու Ե­սա­վը գրկա­խառն­վե­լով` դառ­նո­րեն լա­ցե­ցին… Հա­կո­բի հաղ­թա­նա­կը հաս­տա­տա­կա­մու­թյան մեջ էր, չնա­հան­ջե­լու, Աստ­ծո հետ պայ­քա­րե­լու կա­յու­նու­թյան մեջ: Ա­հա միակ և սուրբ պայ­քա­րը` զո­րու­թյան աղբ­յու­ րը և մեղ­քի հան­դեպ հաղ­թա­նա­կը: 173


հունիս

11

Օրհն­ված պայ­քար

Դուք դեռ ար­յուն թա­փե­լու չափ չեք պա­տե­րազ­մել՝ մեղ­քին հա­կա­ռակ կանգ­նե­լու (Եբ­րա­յե­ցի­նե­րին 12.4):

Հա­կո­բի ու Ե­սա­վի թշնա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պատ­մու­թյան բա­րե­հա­ ջող ա­վար­տը պա­հան­ջում է, որ վեր­լու­ծենք, խոր­հենք ու հաս­կա­նանք տե­ղի ու­ նե­ցա­ծի էու­թյու­նը: Հար­կա­վոր է նաև ի­մա­նալ, արդ­յո՞ք Աստ­ծո հետ Հա­կո­բի պայ­ քա­րը ան­խու­սա­փե­լի ու պար­տա­դիր է բո­լոր մարդ­կանց հա­մար: Այլ կերպ ա­սած, արդ­յո՞ք Աստ­ծո զա­վակ­նե­րը պետք է ապ­րեն այն նույն պայ­քա­րը, որ ապ­րեց Հա­ կո­բը: Թե՞ դա ե­զա­կի դեպք է, նկա­րագր­ված Աստ­վա­ծաշն­չում, որ տե­ղի է ու­նե­ցել ա­ռանձ­նա­հա­տուկ հան­գա­մանք­նե­րում՝ հաշ­վի առ­նե­լով Աստ­ծո կամ­քը ճա­նա­չե­լու ժա­մա­նա­կը և մա­կար­դա­կը: Տե­րը ցան­կա­նում է մար­դուն փո­խել Իր պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ: Չ­նա­յած Հա­կոբն ի­րեն ա­րա­տա­վո­րել էր մեղ­քե­րով՝ խա­բե­լով Ե­սա­վին, Աստ­ված չթո­ղեց նրան, այլ ջան­քեր թա­փեց նրա հո­գու հա­մար: Հա­կո­բը պետք է գի­տակ­ցեր մեղ­քի, խա­բեու­թյան ու կեղ­ծի­քի ողջ նող­կա­լիու­թյու­նը: Դրա հա­մար Տե­րը թույլ տվեց, որ նա քսան տա­րի դա­ժան դպրոց անց­նի Լա­բա­նի տա­նը: Հա­կո­բը բազ­միցս խաբ­վեց հա­րա­զատ քե­ռու կող­մից և խոր ապ­րում­ներ ու­նե­նա­լով այդ բա­ցա­հայտ ծաղ­րի ու լկտիու­թյան պատ­ճա­ռով՝ հաս­կա­ցավ, թե որ­քա՜ն նող­կա­լի է խա­բե­լը: Նա իր վրա զգաց այդ չա­րի­քը: Մեղ­քի գի­տակ­ցումն ա­ռա­ջին փո­փո­խու­թյունն էր, որ տա­ռա­ պանք­նե­րի մի­ջո­ցով Տե­րը կա­տա­րեց նրա հո­գում: Հա­ջորդ քայ­լը նրա վի­ճակն էր Աստ­ծո ա­ռաջ: Ա­մեն մեղք պետք է խոս­տո­վա­նել Նրա ա­ռաջ և Նրա­նից նե­րում ստա­նալ: Հենց դա էլ տե­ղի ու­նե­ցավ այն հի­շար­ժան գի­շե­րը Հա­բո­կի ա­փին: Երբ Հա­կոբն, ան­խու­սա­փե­լի մահն աչ­քի ա­ռաջ, հու­սա­հատ հա­ռա­չանք­նե­րով ու ար­ցունք­նե­րով ո­ղոր­մու­թյուն ու նե­րում էր խնդրում Աստ­ծուց, Աստ­ված պա­տաս­խա­նեց նրան. Նա ծպտված ե­կավ նրա մոտ: Ողջ գի­շեր, մինչև լու­սա­բաց շա­րու­նակ­վող պայ­քա­րը՝ լռու­թյան, խա­վա­րի մեջ, ու­ժե­րի ողջ լա­րու­մով, ակն­հայտ վկա­յու­թյուն էր, նշան, Աստ­ծո հայտ­նու­թյուն. միայն այդ ճա­նա­պար­հով է հնա­րա­վոր ստա­նալ մեղ­քե­րի նե­րում: Եվ յու­րա­քանչ­յուր քրիս­տոն­յա պետք է ապ­ րի Աստ­ծո հետ այդ պայ­քա­րը և­ ար­դեն ա­վար­տին, հոգ­նա­տանջ, ծայ­րա­հեղ հու­ սա­հատ ու ան­հույս բա­ցա­կան­չի Տի­րո­ջը. «Չեմ դա­դա­րի ա­ղեր­սել, չեմ թող­նի Քեզ, մինչև որ ինձ չօրհ­նես»: Եվ միայն այդ­պի­սի պայ­քա­րի արդ­յուն­քում նա իր հո­գում կլսի Աստ­ծո ձայ­նը` Ես քեզ նոր ա­նուն (ա­նու­նը նշա­նա­կում է մար­դու բնա­վո­րու­ թյունն ու հոգևոր ո­րակ­նե­րը) եմ տա­լիս, և Տե­րը կնե­րի նրա մեղ­քե­րը: Եվ դա այն օրհ­նու­թյունն է, որ ստա­ցավ Հա­կո­բը (տե՛ս Ծնն­դոց 32.29): Եվ նա՝ կաղ, հոգ­նա­ տանջ, ըն­դա­ռաջ գնաց Ե­սա­վին, վստահ, ա­ռանց վա­խե­նա­լու: Ինչ­պի­սի՞ ա­վարտ ու­նե­ցավ այս պատ­մու­թյու­նը: Նրանք գրկա­խառն­վե­ցին, համ­բու­րե­ցին միմ­յանց, դառ­նո­րեն լա­ցե­ցին: Աստ­ված նե­րեց Հա­կո­բին: Նրան նե­րեց նաև Ե­սա­վը:

174


Գա­լիք նե­ղու­թյան ժա­մա­նա­կը

հունիս

12

Տե­րը վե­րաց­րեց քո դա­տավ­ճիռ­նե­րը. Նա վռնդել է քո թշնա­մուն, Իս­րա­յե­լի թա­գա­ վո­րը՝ Տե­րը, քո մեջ է, այլևս չա­րիք չես տես­նե­լու (Սո­փո­նիա 3.15)։

Մենք մո­տե­ցել ենք ընդ­հուպ վախ­ճա­նին: Յու­րա­քանչ­յուր օր պայ­քարն ա­վե­լի ու ա­վե­լի է շի­կա­նում այս աշ­խար­հի կեն­սա­գոր­ծու­նեու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րում: Սա­ տա­նան, ի­մա­նա­լով, որ ի­րեն քիչ ժա­մա­նակ է մնա­ցել եր­կի­րը տնօ­րի­նե­լու, և­ որ ի­րեն ոչ մի կերպ չի հա­ջող­վում դառ­նալ ողջ մո­լո­րա­կի թա­գա­վորն ու տի­րա­կա­լը, ա­մե­նա­խե­լաց­նոր քայ­լերն է նա­խա­ձեռ­նում Աստ­ծո դեմ իր ապս­տամ­բու­թյան մեջ: Նա ո­րո­շում է ոչն­չաց­նել տիե­զեր­քի Ա­րար­չի ու Կա­ռա­վար­չի ճշմա­րիտ հետևորդ­նե­ րին: Վի­շա­պը կբար­կա­նա և «մար­տի կբռնվի» Աստ­ծո ժո­ղովր­դի մնա­ցոր­դի դեմ: Եվ այդ պա­տե­րազ­մը չի լի­նի սա­ռը կամ բազ­մաճ­յուղ, այլ հենց տա­ռա­ցի. սա­տա­ նան իր զի­նա­նո­ցից գոր­ծի կդնի տան­ջանք­նե­րը, բան­տերն ու մա­հա­պա­տիժ­նե­րը: Կկրկն­վի հա­վա­տաքն­նու­թյու­նը: Կ­հեղ­վի երկ­նա­յին Հոր հա­վա­տա­րիմ զա­վակ­նե­րի ար­յու­նը: Ինչ­պե՞ս կա­րող է այլ կերպ ա­վարտ­վել երկն­քում՝ նրա կող­մից հրահր­ված պա­ տե­րազ­մը: Նրա ան­միտ խռո­վու­թյու­նը սկսվեց պա­տե­րազ­մով և պա­տե­րազ­մով էլ կա­վարտ­վի: Ընդ ո­րում, վախ­ճա­նը կնշա­նա­վոր­վի ե­րեք պա­տե­րազմ­նե­րով` հա­ մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ պե­տու­թյուն­նե­րի միջև, պա­տե­րազմ Աստ­ծո ժո­ղո­ վրդի դեմ և պա­տե­րազմ Քրիս­տո­սի ու Նրա հրեշ­տակ­նե­րի դեմ: Բայց այ­սօր ի՞նչ կապ ու­նի Քրիս­տո­սի ժո­ղովր­դի դեմ պայ­քա­րը այն ճա­կա­տա­ գրա­կան գի­շե­րը Հա­կո­բի՝ Աստ­ծո հետ պայ­քա­րի հետ: Ա­հա թե ինչ­պի­սի: Եզ­րա­փա­ կիչ պայ­քա­րը կբոր­բոք­վի Աստ­ծո օ­րեն­քի և մաս­նա­վո­րա­պես շա­բա­թին վե­րա­բե­րող չոր­րորդ պատ­վի­րա­նի շուրջ, ո­րը նշան է Ա­րար­չի և Նրա ստեղ­ծած ա­րա­րած­նե­րի միջև՝ ողջ տիե­զե­քում և­ոչ միայն մեր մո­լո­րա­կում: Շա­բա­թը հաս­տա­տում է ա­րա­ րիչ Աստ­ծո հե­ղի­նա­կու­թյու­նը: Ե­կե­ղե­ցին վե­րաց­րել է այդ սուրբ պատ­վի­րա­նը և­ այն փո­խա­րի­նել կի­րա­կիով: Այս­պի­սով, կի­րա­կի օ­րը հաս­տա­տե­լը երկն­քում խռո­ վու­թյուն բարձ­րաց­րած հի­նա­վուրց խա­բե­բա­յի գաղտ­նի հնարքն է, որն այդ­պի­սի կեղծ բա­րե­պաշ­տու­թյամբ իր հե­ղի­նա­կու­թյունն է հաս­տա­տել երկ­րի վրա: Ա­հա նա` ա­նօ­րե­նու­թյան խոր­հուր­դը: Վեր­ջին օ­րե­րում սա­տա­նա­յի մա­տուց­մամբ հրա­ման կհրա­պա­րակ­վի, որ բո­լոր երկր­նե­րում պար­տա­դիր պետք է նշել կի­րա­կի օ­րը: Աստ­ծո զա­վակ­նե­րը, այդ հրա­ մա­նին հա­կա­ռակ, սուրբ կպա­հեն շա­բա­թը: Պայ­քա­րը կշի­կա­նա, և ևս մեկ հրա­ ման կար­ձակ­վի, որ հար­կա­վոր է ոչն­չաց­նել շա­բա­թը սահ­ման­ված օ­րը պա­հող­նե­ րին: Եվ ա­հա այդ ժա­մա­նակ կկա­տար­վի Ե­րե­միա­յի մար­գա­րեու­թյու­նը. «Ա­վա՜ղ, ո­րով­հետև այդ օ­րը մեծ է, նրա նմա­նը չկա, և նա Հա­կո­բի հա­մար նե­ղու­թյան ժա­ մա­նակ պի­տի լի­նի, բայց նա ա­զատ­վե­լու է դրա­նից» (Ե­րե­միա 30.7)։ Աստ­ծո զա­վակ­նե­րի այդ գա­լիք ապ­րում­նե­րը ման­րա­մասն նկա­րագր­ված են Է. Ուայ­թի «Մեծ պայ­քար» գրքի գլուխ 39-ում` «Նե­ղու­թյան ժա­մա­նա­կը»: Թող Աստ­ծո հո­գին պատ­րաս­տի մեզ, որ­պես­զի դի­մա­նա՜նք այդ օ­րը: Ա­ղո­թենք Տի­րո­ջը` «Չեմ թող­նի Քեզ, մինչև որ ինձ չօրհ­նես»: Նա, Ով օրհ­նեց Հա­կո­բին, կօրհ­ նի նաև մե՜զ: 175


հունիս

13

Դժո­խա­յին տան­ջանք­ներ

Հոգ­նու­թյուն ու աշ­խա­տանք՝ բազ­միցս ար­թուն մնա­լով, քաղ­ցի ու ծա­րա­վի մեջ, բազ­միցս ծո­մի մեջ, ցրտի ու մեր­կու­թյան մեջ (Բ Կորն­թա­ցի­նե­րին 11.27)։

Մենք կար­դում ենք նշա­նա­վոր գրող­նե­րի գրքե­րը, սա­կայն հա­զիվ թե պատ­կե­ րաց­նենք, թե ինչ տքնա­ջան աշ­խա­տան­քով են տրվել նրանց այդ ստեղ­ծա­գոր­ծու­ թյուն­նե­րը: Մենք պատ­կե­րա­ցում ան­գամ չու­նենք, թե ինչ են ապ­րել այդ ստեղ­ծա­ գոր­ծու­թյուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րը դրանք գրե­լիս և­ ինչ հո­գե­կան տան­ջանք­ներ են կրել՝ հա­մար­յա հու­սա­հա­տու­թյան եզ­րին: Եվ միայն հա­մա­ռու­թյան, հաս­տա­տա­ կա­մու­թյան ու չնա­հան­ջե­լու շնոր­հիվ է, որ նրանք հա­ջո­ղու­թյան են հա­սել: Ի. Բու­նի­նը գրել է. «Ի՜նչ տան­ջանք է, ինչ­պի­սի ան­հա­վա­տա­լի տա­ռա­պանք­ներ է պատ­ճա­ռում գրա­կան ար­վես­տը: Եր­բեմն ա­ռա­վո­տից մինչև կե­սօր դժո­խա­յին տան­ջանք­նե­րով կա­րո­ղա­նում եմ գրել ըն­դա­մե­նը մի քա­նի տող: Իմ ամ­բողջ կյան­ քում ես Տար­տա­րո­սի տան­ջանք­ներ եմ կրում: Ամ­բողջ կյան­քում ես տա­ռա­պում եմ այն բա­նից, որ չեմ կա­րո­ղա­նում ար­տա­հայ­տել այն, ինչ ցան­կա­նում եմ: Ըստ էու­թյան ար­տա­հայտ­վե­լով՝ կա­րող եմ ա­սել, որ ես զբաղ­վում եմ անհ­նա­րին զբաղ­ մուն­քով»: Մ. Գոր­կի․ «Ե­ղել են տան­ջա­լի լար­վա­ծու­թյան այն­պի­սի պա­հեր, երբ ես իս­կա­ պես հիս­տե­րիա­յի մեջ եմ ե­ղել. «կո­կոր­դիս գունդ» է կանգ­նած, ես ցան­կա­նում եմ բղա­վել: Իմ ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րն ինձ միշտ ստի­պում են հի­շել բա­նաս­տեղ­ծի դա­ռը խոս­քե­րը` «Աշ­խար­հում չկա ա­վե­լի ու­ժեղ տա­ռա­պանք, քան բա­ռի տա­ռա­պան­ քը»: Ա. Բե­լի․ «Ես գրում եմ օր ու գի­շեր: Գեր­հոգ­նում եմ, կի­սա­քուն, կի­սա­զա­ռան­ցան­ քա­յին վի­ճա­կում մրթմրթում եմ լա­վա­գույն է­ջե­րը… միգ­րե­նը, ար­յան հոսքն ու ան­ քնու­թյունն ի­րենց ճի­րան­նե­րի մեջ են ա­ռել ինձ, ինչ­պես թշնա­մի­նե­րի հոտ: Կ­շա­րու­ նա­կեմ գրել, ե­թե մինչ այդ ինձ քարշ չտան հի­վան­դա­նոց»: Գ. Ֆ­լո­բեր․ «Իմ աշ­խա­տանքն իմ վիշտն է: Գրա­կա­նու­թյու­նը թա­րա­խա­կույ­տի վրա դրված սպե­ղա­նի է, որ քոր է պատ­ճա­ռում ինձ: Ես քո­րում եմ այդ հատ­վա­ծը ար­յու­նո­տե­լու աս­տի­ճան: Լի­նում են պա­հեր, երբ ես ա­մա­յա­ցած եմ զգում ինձ, երբ չեմ գտնում ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, երբ գրե­լով եր­կար է­ջեր՝ հա­մոզ­վում եմ, որ մեկ ար­տա­հայ­տու­թյուն ան­գամ չեմ ստեղ­ծել: Այդ ժա­մա­նակ ես նետ­վում եմ բազ­ մո­ցին ու բթա­ցած պառ­կում` հո­գե­կան տա­ռա­պանք­նե­րի մեջ: Եր­բեմն ես մինչև ող­նու­ծուծս հոգ­նած ու քամ­ված եմ զգում ինձ և­ ան­համ­բե­րու­թյամբ մահ­վանն եմ կան­չում, որ նա վերջ դնի այս ամ­բողջ հո­գե­մաշ տան­ջանք­նե­րին» (Ե. Ման­սու­րով): Որ­քա­նո՞վ են «այս աշ­խար­հի որ­դի­նե­րի» տա­ռա­պանք­նե­րը նման քրիս­տոն­յա­ յի տա­ռա­պանք­նե­րին` չա­րի դեմ պայ­քա­րի հոգևոր փոր­ձա­ռու­թյուն­նե­րում: Պո­ղոս ա­ռաք­յա­լը գրում է. «Ես ա­մեն օր մեռ­նում եմ… Ու­րեմն ես այդ­պե՛ս եմ վա­զում, ոչ թե անն­պա­տակ։ Այդ­պե՛ս եմ մրցում, ոչ թե օ­դը ծե­ծե­լով, այլ իմ մար­մի­նը ճնշման եմ են­թար­կում և հ­նա­զան­դեց­նում, որ­պես­զի չլի­նի թե ու­րիշ­նե­րին քա­րո­զե­լով՝ ինքս ան­պի­տան լի­նեմ» (մեկ այլ թարգմ.` ինքս չլի­նեմ մերժ­ված) (Ա Կորն­թա­ցի­նե­րին 15.31, 9.26-27)։

176


«Ես մռնչում էի գա­զա­նի նման»

հունիս

14

Ի՛մ զա­վակ­ներ, որ ձեզ հա­մար կրկին եր­կուն­քի ցա­վե­րի մեջ եմ, մինչև որ Քրիս­տո­ սը ձեր մեջ կեր­պա­վոր­վի (Գա­ղա­տա­ցի­նե­րին 4.19):

Միայն գրող­նե­րը չէ, որ ստեղ­ծա­գոր­ծա­կան տան­ջանք­ներ են կրել: Եր­գա­հան­նե­ րը, նկա­րիչ­նե­րը, դե­րա­սան­նե­րը, ստեղ­ծա­գոր­ծե­լով ու ա­րա­րե­լով, նույն­պես տա­ ռա­պել են, և նրան­ցից մի քա­նի­սի տա­ռա­պանք­նե­րը պար­զա­պես անն­կա­րագ­րե­լի ու խեն­թաց­նող են ե­ղել: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, նրանք չեն դա­դա­րեց­րել այդ ստեղ­ ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քը, այլ հաս­տա­տա­կամ և­ ան­շեղ, հյուծ­վե­լով ու հու­սա­ հատ­վե­լով, շա­րու­նա­կել են հաս­նել ի­րենց առջև դրված նպա­տակ­նե­րին: Ֆ. Շո­պեն: «Ս­տեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծըն­թա­ցը Շո­պե­նի մոտ ըն­թա­ցել է ինք­նա­ բուխ ու խորհր­դա­վոր ձևով: Նա ամ­բողջ օ­րե­րով փակ­վում էր իր սեն­յա­կում՝ վա­ զե­լով ա­ռաջ ու հետ, ջար­դե­լով փետ­րա­վոր գրիչ­նե­րը և հար­յու­րա­վոր ան­գամ­ներ կրկնե­լով ու փո­խե­լով միև­նույն տակ­տը: Ա­հա այս­պես նա կա­րող էր վեց շա­բաթ նվի­րել մեկ է­ջին, որ­պես­զի, ի վեր­ջո, գրա­ռի այն նույն տես­քով, ո­րով սկսել էր ա­ռա­ ջին օ­րը»: Ի. Ս. Բախ: «Բա­խի կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րը մռայլ­վել էին աչ­քե­րի լուրջ հի­վան­ դու­թյամբ: Ան­հա­ջող վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո նա կու­րա­ցավ: Սա­կայն այդ ժա­ մա­նակ էլ նա շա­րու­նա­կում էր ա­րա­րել՝ թե­լադ­րե­լով իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, որ­պես­զի դրանք գրի առ­նեն»: Լ. Բեթ­հո­վեն: «Բեթ­հո­վենն այն­քան լի էր պատ­կեր­նե­րով, որ ըն­կեր­նե­րի ու ժա­մա­ նա­կա­կից­նե­րի հի­շո­ղու­թյուն­նե­րով` գժի նման սլա­նում էր սեն­յա­կով մեկ և մռն­չում գա­զա­նի նման»: «Բեթ­հո­վե­նը հրա­ժար­վեց սի­րուց, որ ա­ռա­ջար­կել էր ի­րեն կին երկր­պա­գու­նե­րից մե­կը: Ա­հա թե ինչ ա­սաց նա իր ըն­կեր­նե­րին. «Ե­թե ես այդ ձևով ցան­կա­նա­յի վատ­նել իմ ու­ժե­րը, ա­պա ի՞նչ կմնար լա­վի, ա­ռա­քի­նիի հա­մար»: Վ. Մո­ցարտ: «Մո­ցար­տի հան­ճա­րը ստեղ­ծա­գոր­ծում էր ա­ռանց կանգ առ­նե­լու: Ճա­շի ժա­մա­նակ նա մո­ռա­նում էր սննդի մա­սին և, ծալծ­լե­լով ան­ձե­ռո­ցի­կը, ան­ շարժ հա­յաց­քը հա­ռում էր տա­րա­ծու­թյա­նը, լսում էր գլխում հնչող մե­ղե­դի­նե­րը: Իր ա­ռա­վոտ­յան հար­դա­րանք­նե­րից հե­տո նա հետ ու ա­ռաջ էր վազվ­զում սեն­յա­կում: Իսկ երբ վար­սա­վիրն աշ­խա­տում էր իր սանր­ված­քի վրա, նա վեր էր թռչում տե­ ղից դե­պի դաշ­նա­մու­րը: Եվ խեղճ վար­սա­վի­րը, գոր­ծի­քը ձեռ­քին, վա­զում էր նրա հետևից»: Ս. Պ­րո­կոֆև: «Եր­գա­հա­նը միև­նույն ե­ռան­դով ու թա­փով աշ­խա­տում էր ա­մեն տեղ, որ­տեղ էլ լի­ներ: Դա կա­րող էր լի­նել գնաց­քի ա­ռանձ­նա­հա­մա­րը, նա­վախ­ցի­ կը, հի­վան­դա­սեն­յա­կը կամ էլ դաշ­տը՝ ցան­կա­ցած տրա­մադ­րու­թյամբ և նույ­նիսկ այն ժա­մա­նակ, երբ մո­տը ոչ դաշ­նա­մուր կար և­ոչ էլ գրա­սե­ղան: Ե­թե ձեռ­քի տակ գրա­ռում­նե­րի տետր չէր լի­նում, նա գլուխն ե­կած ե­րաժշ­տա­կան մտքե­րը գրա­ռում էր թղթի կտո­րի, օգ­տա­գոր­ծած ծրա­րի կամ ան­ձե­ռո­ցի­կի վրա» (Ե. Ման­սու­րով): Ա՜խ, ե­թե միայն մեր վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի քրիս­տոն­յա­ներն ու­նե­նա­յին նման հաս­տա­տա­կա­մու­թյուն, նպա­տա­կամղ­վա­ծու­թյուն և­ա­մե­նա­կուլ կիրք` Քրիս­տո­սի կամ­քը կա­տա­րե­լու հա­մար:

177


հունիս

15

«Ես մեկ վիշտ ու­նեմ` օ­րը բա­վա­կան չէ»

Եվ ա­մեն ինչն էլ վնաս եմ հա­մա­րում իմ Տեր Հի­սուս Քրիս­տո­սին գե­րա­զանց ճա­նա­ չե­լու հա­մե­մատ։ Նրա հա­մար զրկվե­ցի ա­մեն ին­չից, որ աղբ եմ հա­մա­րում, որ­պես­զի Քրիս­տո­սին շա­հեմ (Փի­լի­պե­ցի­նե­րին 3.8):

Ինչ­պես եր­գա­հան­նե­րը, գրող­նե­րը, այն­պես էլ հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րի հե­ղի­նակ­ ներն ու գիտ­նա­կան­նե­րը նույն հիմ­նախն­դիրն ու­նեն` նրանք եր­բեք չէին կա­րո­ղա­նա նշա­նա­վոր հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներ ա­նել գի­տու­թյան մեջ և փայ­լուն նո­րա­րա­րու­ թյուն տեխ­նի­կա­յում, ե­թե ցնցող հաս­տա­տա­կա­մու­թյուն և­ ան­հա­վա­տա­լի հա­մա­ ռու­թյուն չդրսևո­րեին՝ դրված նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար: Այդ­պես էլ քրիս­տոն­յա­ նե­րը եր­բեք չեն կա­րող հաղ­թել չա­րի դեմ պայ­քա­րում և հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նե­նալ հոգևոր աս­պա­րե­զում, ե­թե չդրսևո­րեն նույն­պի­սի ո­րակ­ներ, ինչ­պի­սին դրսևո­րում են «այս աշ­խար­հի որ­դի­նե­րը» գոր­ծու­նեու­թյան ի­րենց ո­լորտ­նե­րում: Տերն ա­սել է. «Երկն­քի ար­քա­յու­թյու­նը ու­ժով է վերց­վում, և­ու­ժեղ­ներն են այն հափշ­տա­կում» (այլ թարգմ. տի­րում են նրան կամ դառ­նում են նրան տի­րո­ղը) (Մատ­թեոս 11.12)։ Պ. Լե­բեդև: «Նա չէր կա­րող բուժ­վել և հանգս­տա­նալ, մո­ռա­նալ գոր­ծի մա­սին (Նա ապ­րեց ըն­դա­մե­նը 46 տա­րի և հս­կա­յա­կան ներդ­րում ու­նե­ցավ գի­տու­թյան զար­ գաց­ման մեջ): Մի ան­գամ, երբ բժիշկ­նե­րը հա­մա­ռո­րեն պնդե­ցին, որ բուժ­վի(նրանք ոչ թե պար­զա­պես վա­խեց­նում էին, այլ լրջո­րեն զգու­շաց­նում էին գլխին կախ­ված սպառ­նա­լի­քի մա­սին), նա պա­տաս­խա­նեց. «Թող ես մա­հա­նամ, սա­կայն աշ­խա­ տան­քը հասց­նեմ մինչև վերջ»: Ա­հա թե ինչ է գրում նա իր օ­րագ­րում. «Ա­ռա­վո­տից ի­րի­կուն ես զբաղ­ված եմ նրա­նով, ին­չով ցան­կա­ցել եմ զբաղ­վել տաս­ներ­կու տա­րե­ կա­նից, և­ես մեկ վիշտ ու­նեմ` օ­րը բա­վա­կան չէ»: Դ. Մեն­դե­լեև: «Քսան­վեց տա­րե­կա­նում, աշ­խա­տե­լով «Օր­գա­նա­կան քի­միա» գրքի վրա, նա հա­մար­յա տաս­ներ­կու ա­միս չէր հե­ռա­նում գրա­սե­ղա­նից: Իր նշա­ նա­վոր «Քի­միա­յի հի­մունք­նե­րը» նույն­պես նա գրել է բուռն և թա­փով: Թեք­վե­լով թղթի վրա՝ նա ամ­բողջ ձայ­նով բա­ցա­կան­չում էր՝ սպառ­նա­լով մա­թե­մա­տի­կա­կան բա­նաձևին` «Այ, այ, այ, եղջ­յու­րա­վոր, ա՜խ, ինչ եղջ­յու­րա­վորն է: Ես կհաղ­թա­հա­ րե՜մ քեզ… կսպա­նե՜մ… »: Ն. Տես­լա: «Դեռևս ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին նա իր կյան­քից ծրագ­րա­վոր­ված հե­ռաց­նում էր այն ա­մե­նը, ին­չը չէր վե­րա­բե­րում գի­տու­թյա­նը: Նույ­նիսկ հանգստին նա հատ­կաց­րել էր հինգ ժամ, ո­րից ըն­դա­մե­նը երկուսը քնին: Այդ պատ­ճա­ռով էլ նա կա­րո­ղա­ցավ այդ­քան հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներ և նո­րա­րա­րու­թյուն­ներ ա­նել է­լեկտ­րո­տեխ­նի­կա­յի, ռա­դիո­յի, է­լեկտ­րո­նա­յին ման­րա­դի­տակ­նե­րի բնա­գա­վա­ռում: Նա կա­րող էր դառ­նալ մի­լիո­նա­տեր և հան­գիստ ու հար­մա­րա­վետ կյանք վա­րել, սա­կայն գե­րա­դա­սեց հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներ ա­նել նոր բնա­գա­վա­ռում: Իսկ հա­ նա­պա­զօր հա­ցը վաս­տա­կում էր փո­սեր, ա­ռու­ներ փո­րե­լով»: Թ. Է­դի­սոն: «Մի ան­գամ նա մո­տե­ցավ իր ար­հես­տա­նո­ցի աշ­խա­տակ­ցու­հի­նե­րից մե­ կին և­ա­սաց. «Ցան­կա­նո՞ւմ եք դառ­նալ տի­կին Է­դի­սոն»: Վեր­ջինս հա­մա­ձայ­նեց: Մեկ ա­միս անց կա­յա­ցավ ա­մուս­նու­թյու­նը: Ճաշ­կե­րույ­թի ժա­մա­նակ նա հարց­րեց կնո­ջը. «Թույլ կտա՞ք մեկ քա­ռորդ ժամ գտնվել իմ լա­բո­րա­տո­րիա­յում»: Կի­նը թույլ տվեց: Է­դի­ սո­նը գնաց իր ա­ռանձ­նա­սեն­յա­կը և մո­ռա­ցավ ա­րար աշ­խար­հը: Եվ միայն երբ հան­դի­ սու­թյան կա­ռա­վա­րի­չը ներ­խու­ժեց նրա մոտ և հի­շեց­րեց իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մա­սին, մեծ գիտ­նա­կա­նը հի­շեց, որ ինքն ա­մուս­նա­նում է» (Ե. Ման­սու­րով): 178


Փոր­ձեր օ­րը 12 ժամ

հունիս

16

Ոչ թե ար­դեն հա­սել եմ կամ թե ար­դեն կա­տար­յալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հաս­նեմ նրան, ին­չով Քրիս­տոս Հի­սու­սի կող­մից բռնվե­ցի (Փի­լի­պե­ցի­նե­րին 3.12):

Կար­դա­լով նա­խորդ է­ջե­րը` մենք բնա­կա­նա­բար զար­մա­նում ենք (և­ ար­ժե զար­ մա­նալ), թե ինչ հա­մա­ռու­թյուն, նպա­տա­կաս­լա­ցու­թյուն և նվիր­վա­ծու­թյուն են ցու­ ցա­բե­րում «այս աշ­խար­հի որ­դի­նե­րը» ի­րենց երկ­րա­յին նպա­տակ­նե­րին հաս­նե­ լու հա­մար: Ինչ­պե՞ս կա­րող են քրիս­տոն­յա­նե­րը այդ հո­գուց շատ ա­վե­լի պա­կաս դրսևո­րել Քրիս­տո­սին հետևե­լու, Նրա հան­դեպ հա­վա­տար­մու­թյուն դրսևո­րե­լու և Նրա գոր­ծին նվիր­ված ծա­ռա­յե­լու ժա­մա­նակ: Չէ՞ որ դրանք ան­հա­մե­մա­տե­լի ար­ ժեք­ներ են` երկ­րա­յինն ու երկ­նա­յի­նը, նյու­թա­կանն ու հոգևո­րը, ժա­մա­նա­կա­վո­րը և հա­վեր­ժա­կա­նը: Պար­զա­պես ան­հե­թե՜թ է Աստ­ծուն ու աստ­վա­ծա­յի­նը հա­մե­մա­տել ցան­կա­ցած որևէ բա­նի հետ: Աստ­ված ա­մե­նայն գո­յի Ա­րա­րիչն է և Ա­մե­նա­կա՜­լը: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, ևս մեկ օ­րի­նակ (իսկ դրանք ան­հա­մար են) այն ցնցող հաս­տա­տա­կա­մու­թյու­նից, որ դրսևո­րեց… ձեռ­նա­ծուն, նշա­նա­վոր դե­րա­սա­նը: Ա­նընդ­մեջ և­ ան­խոնջ աշ­խա­տան­քի շնոր­հիվ նա հա­սավ ան­թե­րի ու զար­մա­նա­լի արդ­յունք­նե­րի: Յ. Նի­կու­լի­նը «Կ­յանքն ա­նիվ­նե­րի վրա գրքում» պատ­մում է. «Կր­կե­սա­յին ար­վես­ տում չգե­րա­զանց­ված վար­պե­տու­թյամբ ա­ռա­ջին կար­գի աստղ է հա­մար­վում ձեռ­ նա­ծու Էն­րի­կո Ռաս­տել­լին: Նա փայ­լուն ձեռ­նա­ծու­թյուն էր ա­նում փայ­տիկ­նե­րով, սրե­րով, ափ­սե­նե­րով, այր­վող ջա­հե­րով՝ ցու­ցադ­րե­լով գլխապ­տույտ հնարք­ներ: Իր ամ­բողջ կարճ կյան­քը (նա ապ­րեց 33 տա­րի) նա նվի­րա­բե­րեց սի­րե­լի ար­վես­տին: Ա­ռանց հոգ­նու­թյան նա կրկե­սի ճե­մաս­րահ էր նե­տում գնդիկ­ներ, սրեր, գնդա­սեղ­ ներ, ափ­սե­ներ, փայ­տիկ­ներ: Երբ կրկե­սի հրա­պա­րակն ա­զատ­վում էր, նա կրկնու­ թյուն­նե­րը շա­րու­նա­կում էր բե­մում: Ճա­շը և նա­խա­ճա­շը նրան մա­տու­ցում էին ան­ մի­ջա­պես մա­նե­ժում: Երբ հա­մա­րի կա­տար­ման ժա­մա­նակ ինչ-որ բան այն­պես չէր ստաց­վում, ինչ­պես ինքն էր ցան­կա­նում, նա ներ­կա­յա­ցումն ա­վարտ­վե­լուց հե­տո մնում էր և նո­րից կրկնում այն­քան ժա­մա­նակ, մինչև կա­րո­ղա­նում էր անս­խալ կա­տա­րել հնարք­նե­ րը՝ դրանք հասց­նե­լով լիա­կա­տար ավ­տո­մա­տիզ­մի: Ո՛չ հա­ջո­ղու­թյու­նը, ո՛չ թեր­թե­րի հիա­ցա­կան հոդ­ված­նե­րը, ո՛չ ցնցող պատ­վա­ վճար­նե­րը չկա­րո­ղա­ցան փա­ռա­պանծ ձեռ­նա­ծուին շե­ղել, որ ա­նընդ­հատ չզբաղ­ վի իր հա­մար­նե­րի վրա: Նա շա­րու­նա­կում էր փոր­ձեր ա­նել օ­րը տաս­ներ­կու ժամ: Ամ­բողջ ժա­մա­նակ նոր հա­մար­ներ ու կոմ­բի­նա­ցիա­ներ էր մտա­ծում և հղ­կում տեխ­նի­կան ընդ­հուպ մինչև ան­հա­վա­տա­լի կա­տա­րե­լու­թյուն՝ եր­բեմն ձեռ­նա­ծու­ թյուն ա­նե­լով փակ աչ­քե­րով»: Պո­ղոս ա­ռաք­յա­լը գրում է, որ ճշմա­րիտ քրիս­տոն­յա­նե­րը մի են Աստ­ծո հետ և­ ոչ մի տե­սա­կի ար­գելք ու դժվա­րու­թյուն չի կա­րող ոչն­չաց­նել նրանց կապն Աստ­ ծո հետ (տե՛ս Հռո­մեա­ցի­նե­րին 8.35): Նրանց նվիր­վա­ծու­թյու­նը, նրանց նա­խան­ ձախնդ­րու­թյունն ան­սահ­ման է, ո­րով­հետև աստ­վա­ծա­յին են: Եվ նրանց այդ­պի­սի վի­ճա­կը, Աստ­ծո պարգևը նրանք ստա­ցել են Քրիս­տո­սին «հաս­նե­լու» հաս­տա­տա­ կամ ու ան­սա­սան ձգտման շնոր­հիվ (Փի­լի­պե­ցի­նե­րին 3.12): 179


հունիս

17

Ու­ժով Աստ­ծուն ա­ղա­ղա­կող­նե­րը

Իսկ Աստ­ված մի՞­թե իր ընտր­յալ­նե­րին ար­դա­րու­թյուն չի ա­նի, ո­րոնք գի­շեր-ցե­րեկ ա­ղա­ղա­կում են Նրան, նույ­նիսկ ե­թե ու­շաց­նում է (Ղու­կաս 18.7)։

Աստ­վա­ծա­շուն­չը մեծ ու­շադ­րու­թյուն է հատ­կաց­նում ա­ղոթ­քին՝ որ­պես Աստ­ծո հետ շփման կամ կա­պի կարևոր ե­ղա­նակ: Բազ­մա­թիվ օ­րի­նակ­նե­րում բա­ցա­հայտ­ վում է այն ճշմար­տու­թյու­նը, որ ա­ղոթք­նե­րում մենք պետք է հաս­տա­տա­կամ ու ան­ նա­հանջ լի­նենք, այ­սինքն պետք է ա­ղեր­սենք Աստ­ծուն այն­քան ժա­մա­նակ, մինչև ստա­նա­նանք մեր խնդրա­ծը: Եվ այդ ա­ռու­մով դա­սա­կան օ­րի­նակ է Հա­կոբ նա­հա­ պե­տի փոր­ձա­ռու­թյու­նը, ում մա­սին մենք խո­սել ենք նա­խորդ է­ջե­րում: Այդ օ­րի­նա­ կը հաս­տա­տում է հաս­տա­տա­կա­մու­թյան, հա­մա­ռու­թյան, մեր հիմ­նախն­դիր­նե­րով ան­դուլ ու ան­դա­դար Տի­րո­ջը դի­մե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, որ­պես­զի Նա օգ­նի լու­ ծե­լու դրանք` մեր ան­հա­մար հար­ցե­րը: Եվ Աստ­վա­ծա­շունչն ար­ձա­նագ­րում է, որ հաս­տա­տա­կամ ու ան­դուլ ա­ղոթք­նե­րը հա­ջո­ղու­թյամբ են պսակ­վում․ Տե­րը պա­ տաս­խա­նում է նրանց: Երբ Իս­րա­յե­լը մեղք գոր­ծեց, և­ այդ պատ­ճա­ռով Տերն ա­ռանց Իր պաշտ­պա­նու­ թյան ու մաս­նակ­ցու­թյան թո­ղեց նրա մար­տիկ­նե­րին, նրանք ա­մո­թա­լի պար­տու­ թյուն կրե­ցին Գա­յի քա­ղա­քի բնա­կիչ­նե­րի դեմ մար­տում: Խու­ճա­պը տի­րեց ամ­բողջ ժո­ղովր­դին, և մար­տիկ­ներն ընկճ­վե­ցին: Հե­սու Նա­վեն հստակ գի­տակ­ցում էր ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի ողջ վտան­գը և լավ գի­տեր, թե ուր պետք է դի­մել օգ­նու­ թյան հա­մար: Պատ­ռե­լով իր հա­գուստ­նե­րը՝ ե­րե­սի վրա ըն­կավ գե­տին, Տի­րոջ տա­ պա­նա­կի առջև և պառ­կեց… Ա­հա թե ինչ­պես է նկա­րագ­րում դա Աստ­վա­ծա­շուն­չը. «Հե­սուն տա­պա­նա­կի ա­ռաջ պատ­ռեց իր հա­գուստ­նե­րը, ե­րես­նի­վայր գե­տին ըն­ կավ ու մնաց մինչև ե­րե­կո, ին­քը և Իս­րա­յե­լի ծե­րե­րը. և հող ցա­նե­ցին ի­րենց գլխի վրա»։ (Հե­սու 7.6): Հե­սուն ա­ղա­ղա­կեց Տի­րոջն ու օգ­նու­թյուն խնդրեց, և Նա պա­ տաս­խա­նեց նրանց ա­ղոթք­նե­րին. մեղ­քը հայտ­նա­բեր­վեց ու պատժ­վեց, իսկ Գա­յին վերց­վեց Իս­րա­յե­լի մար­տիկ­նե­րի կող­մից: Երբ Դա­վի­թը մեղք գոր­ծեց՝ քնե­լով Բեր­սա­բեի հետ և­ ա­պա սպա­նե­լով նրա ա­մուս­նուն` Ու­րիա­յին, Տե­րը նրա մոտ ու­ղար­կեց Նա­թա­նին, որ հան­դի­մա­նի նրան իր մեղ­քե­րի համար: Դա­վիթն ըն­դու­նեց իր մե­ղա­վո­րու­թյու­նը: Ու թեև Նա­թա­նը Աստ­ծո ա­նու­նով հայ­տա­րա­րեց նրա նե­րու­մը, նա գե­տին ըն­կավ և­ ամ­բողջ յոթ օր խոր ա­պաշ­խա­րու­թյամբ ո­ղոր­մու­թյուն ու նե­րում էր ա­ղեր­սում Աստ­ծուց: Տե­րը ո­ղոր­մաց Դավ­թին: Երբ Նին­վեի բնա­կիչ­նե­րը սկսե­ցին ան­զուսպ կեր­պով մեղք գոր­ծել, Տե­րը Հով­ նան մար­գա­րեին ու­ղար­կեց նրանց նա­խազ­գու­շաց­նե­լու, որ քա­ռա­սուն օր հե­տո Նին­վե քա­ղա­քը կկոր­ծան­վի Աստ­ծո ա­ռաջ գոր­ծած ի­րենց չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով: Նին­վեա­ցի­նե­րը հա­վա­տա­ցին Հով­նա­նի խոս­քե­րին: Թա­գա­վորն ին­քը քուրձ հա­գավ ու նստեց մոխ­րի վրա և հ­րա­ման ար­ձա­կեց, որ բո­լոր բնա­կիչ­նե­ րը` և՛ մե­ծա­հա­սակ­նե­րը, և՛ ե­րե­խա­նե­րը ծոմ պա­հեն, քուրձ հագ­նեն, նստեն մոխ­ րի վրա և «ու­ժով ա­ղա­ղա­կեն Տի­րո­ջը». մի­գու­ցե Աստ­ված ո­ղոր­մի ի­րենց: Եվ Տե­րը ո­ղոր­մեց նրանց: «Ս­պա­սե­լով սպա­սե­ցի Տի­րո­ջը, և Նա ինձ նա­յեց ու լսեց իմ ա­ղա­ղա­կը»,- այս­պես է նկա­րագ­րում իր փոր­ձա­ռու­թյու­նը Դա­վի­թը (Սաղ­մոս­ներ 40.1)։ 180


Կես­գի­շեր­յա հիմ­նախնդ­րի լու­ծու­մը

հունիս

18

Վե՛ր կաց, ա­ղա­ղա­կի՛ր գի­շե­րով՝ գի­շե­րա­յին պա­հե­րի հսկու­մի սկզբին. սիրտդ ջրի պես թա­փի՛ր Տի­րոջ ա­ռաջ (Ողբ. 2.19):

Բա­ցա­հայ­տե­լով Աստ­ծո սի­րո գաղտ­նա­խոր­հուրդ էու­թյու­նը՝ Հի­սուսն Իր ունկն­ դիր­նե­րին հա­վաս­տիաց­նում է (ինչ­պես նաև մեզ), որ միշտ պատ­րաստ է պա­տաս­ խա­նել նրանց ա­ղոթք­նե­րին: Որ­պես­զի ճիշտ պատ­կե­րաց­նենք այդ ճշմար­տու­թյու­ նը, Տերն ա­մե­նօր­յա կյան­քից մի հա­սա­րակ օ­րի­նակ է բե­րում: Պատ­կեաց­րեք, որ ձեզ մոտ է ե­կել ձեր ըն­կե­րը, ով ձեզ­նից բա­վա­կա­նին հե­ռու է ապ­րում: Ընդ ո­րում, նա ե­կել է կես­գի­շե­րին, և դուք, ցա­վոք, ո­չինչ չու­նեք հյու­րին կե­րակ­րե­լու հա­մար: Ի՞նչ եք ա­նում դուք: Գնում եք ձեր հարևա­նի կամ ըն­կե­րոջ մոտ, բա­խում եք նրա դուռն ու խնդրում. «Թան­կա­գի՛նս, բա­րի՛ ե­ղիր, ինձ պարտ­քով գո­նե ե­րեք բլիթ տուր, ես հե­տո կվե­րա­դարձ­նեմ: Ըն­կերս է ինձ այ­ցե­լել, սա­կայն ո­չինչ չու­նեմ նրան հյու­րա­սի­րե­լու»: Իսկ նա ձեզ պա­տաս­խա­նում է. «Լ­սի՛ր, սի­րե­լի՛ս, չէ՞ որ ար­դեն ուշ է: Ա­մեն ինչ փակ է: Կինս և­ե­րե­խա­ներս քնած են: Խնդ­րում եմ՝ մի՛ ան­հանգս­տաց­ նի ինձ»: «Ա­սում եմ ձեզ. ե­թե նրա բա­րե­կա­մը լի­նե­լու հա­մար էլ վեր չկե­նա ու չտա նրան, ա­պա գո­նե նրա թա­խան­ձան­քի հա­մար վեր կկե­նա ու կտա նրան, ինչ որ պետք է» (Ղու­կաս 11.8)։ Հիա­նա­լի ճշմար­տու­թյուն, չափազանց թան­կար­ժեք: Տե­րը եր­բեք չի մեր­ժի մեզ, ե­թե գնանք Նրա մոտ շնոր­հա­կալ սրտով, ա­պաշ­խա­րու­թյան փա­փա­գով, բուռն ցան­կու­թյամբ, որ Ին­քը բնակ­վի մեր սրտում: Նա չի կա­րող մեր­ժել մեզ: Դա պա­տիվ է Նրա հա­մար, որ մե­ղա­վոր­նե­րը վե­րա­դառ­նում են տուն, ի­րենց երկ­նա­վոր Հոր մոտ այն բա­նից հե­տո, երբ եր­կար տա­րի­ներ խոզ են ա­րա­ծեց­րել ի­մաս­տա­սեր­նե­րի մոտ: Նրանք Աստ­ծո զա­վակ­ներն են` խաբ­ված ու մո­լոր­ված, տա­ռա­պած ու տան­ ջա­հար՝ դևե­րի ու նրանց կողմ­նա­կից­նե­րի բազ­մու­թյան կող­մից ի­րենց վրա կրե­լով բռնա­կա­լու­թյան, ծաղ­րան­քի ու նվաս­տաց­ման ողջ սար­սափ­նե­րը: Սա­կայն մեր ձգտում­նե­րը դե­պի Աստ­ված չպետք է լի­նեն սո­վո­րա­կան՝ ու­նե­նա­ նա­լով բա­րե­պաշ­տու­թյան ու հաշ­վեն­կա­տու­թյան տեսք: Դրանք պետք է լի­նեն ան­կեղծ, մա­քուր ու նա­խան­ձախն­դիր: Այդ մղու­մը դե­պի Աստ­ված պետք է լի­նի հաս­տա­տա­կամ ու ան­նա­հանջ` հաս­նե­լու հոգևոր բարձ­րա­գուն նպա­տակ­նե­րին, ո­րոնք հա­մա­պա­տաս­խա­նում են Նրա հա­վեր­ժա­կան, ան­փո­փոխ ու սուրբ կամ­ քին: Եվ ինչ հրե փոր­ձու­թյուն­նե­րի էլ որ են­թարկ­վենք, որ մինչև հիմ­քե­րը ցնցեն Աստ­ ծո հան­դեպ մեր ա­պա­վի­նու­թյու­նը, մենք պետք է ա­վե­լի ա­մուր կառ­չենք Աստ­ծո ձեռ­քից, ա­վե­լի բարձ­րա­ձայն ա­ղա­ղա­կենք Նրան և Հո­բի նման ա­սենք. «Տե՛ս, թե որ ինձ սպա­նի էլ, ես Նրան եմ հու­սա­լու» (Հոբ 13.15): Եվ որ­քան հաս­տա­տա­կամ օգ­ նու­թյուն խնդրենք Աստ­ծուց, այն­քան դա հա­ճե­լի կլի­նի Նրա հա­մար. «չէ՞ որ նրանք Իմ զա­վակ­ներն են»:

181


հունիս

19

Այ­րու դժբախ­տու­թյու­նը

Իմ ձայ­նը Աստ­ծուն է ուղղ­ված, և­ես կան­չում եմ. իմ ձայ­նը Աստ­ծուն է ուղղ­ված, և Նա կլսի ինձ։ Իմ նե­ղու­թյան օ­րը խնդրում եմ Տի­րո­ջը. իմ ձեռ­քը մեկ­նած է գի­շե­րը և չի թու­լա­նում. իմ ան­ձը չի կա­մե­նում մխի­թար­վել (Սաղ­մոս­ներ 77.1-2)։

Մի ան­գամ Տերն ա­ռակ պատ­մեց դժբախտ ու ան­պաշտ­պան այ­րու մա­սին, ով անխ­նա հա­լած­վում էր մի դա­ժան անձ­նա­վո­րու­թյան կող­մից: Ծայ­րա­հեղ ա­նե­լա­ նե­լի վի­ճա­կում նա դի­մեց դա­տա­վո­րին, որ­պես­զի վեր­ջինս ի­րեն պաշտ­պա­նի այդ լկտի ու ան­գութ հա­կա­ռա­կոր­դից: Ցա­վոք, դա­տա­վորն ինքն ա­վե­լի լա­վը չէր այդ ան­պի­տա­նից. նրա հա­մար գո­յու­ թյուն չու­ներ ոչ երկ­նա­յին և­ ոչ երկ­րա­յին հե­ղի­նա­կու­թյուն: Ի՜նչ հե­տաքրք­րու­թյուն պետք է ներ­կա­յաց­ներ նրա հա­մար աղ­քատ այ­րու գոր­ծը: Ե­թե նա զգար, որ այդ գոր­ծից կլո­րիկ գու­մար է սպաս­վում ի­րեն, ա­ռանց ա­վե­լորդ խոս­քե­րի կզբաղ­վեր դրա­նով: Եվ այժմ նա չնչին ու­շադ­րու­թյուն ան­գամ չդարձ­րեց այ­րու խնդրանք­նե­ րին: Սա­կայն այ­րին այլ ելք չու­ներ, քան նո­րից ու նո­րից դի­մել դա­տա­վո­րին: Եվ նա այն­քան հա­մա­ռո­րեն ու ան­նա­հանջ էր խնդրում, որ դա­տա­վորն, ի վեր­ջո, հանձնվեց: Ա­հա թե ինչ­պես էր դա­տում նա. «Թեև թքած ու­նեմ, թե ինչ են ա­սում իմ մա­սին մար­դիկ և նույ­նիսկ Աստ­ված Ին­քը, սա­կայն, քա­նի որ այս այ­րին հոգ­նեց­րել է իր խնդրանք­նե­րով, ա­րի լու­ծեմ նրա հար­ցը, որ գո­նե հան­գիստ թող­նի ինձ»: Ի՞ն­չը դրդեց դա­տա­վո­րին օգ­նե­լու այ­րուն: Ին­չո՞վ փաս­տար­կեց նա իր ո­րո­շու­ մը: Բնագ­րում օգ­տա­գործ­վում է հու­նա­րեն ύπωπιάζη (հու­պո­նիա­ձե) բա­ռը և թարգ­ մա­նիչ­ներն օգ­տա­գոր­ծել են տար­բեր բա­ռեր, որ­պես­զի փո­խան­ցեն նրա ի­մաս­ տը: Այս­պի­սով, դա­տա­վո­րը ո­րո­շեց պաշտ­պա­նել այ­րուն միայն այն պատ­ճա­ռով, որ, ինչ­պես նշվում է տար­բեր թարգ­մա­նու­թյուն­նե­րում, նա «չձանձ­րաց­նի ի­րեն», «չհոգ­նեց­նի ի­րեն», «ոտնձ­գու­թյուն չկա­տա­րի իր հան­դեպ», «չճնշի ի­րեն»: Ո՞րն է ύπωπιάζη բա­ռի տա­ռա­ցի ի­մաս­տը՝ «հար­վա­ծել աչ­քին», «աչ­քը հա­նել»: Թարգ­մա­նու­թյուն­նե­րից մե­կի ծա­նո­թու­թյան մեջ մենք կար­դում ենք. «Կամ որ­պես­ զի, վերջ ի վեր­ջո, չգա և­աչ­քերս չհա­նի»: Սկզ­բուն­քո­րեն այս բա­ռի ի­մաս­տը բո­լոր թարգ­մա­նու­թյուն­նե­րում ճիշտ է տրված: Սա­կայն ե­թե դա­տա­վո­րը մտա­ծում էր, որ իր մեր­ժում­նե­րի պատ­ճա­ռով հու­սա­հա­տու­թյան հա­սած այ­րին մի օր կա­րող է քա­ րով հար­վա­ծել իր դեմ­քին և­ ի­րեն զրկել աչ­քից, և­ այդ պատ­ճա­ռով վա­խե­ցավ ու ո­րո­շեց օգ­նել նրան, ա­պա դա միայն հաս­տա­տում է, որ նա «ա­նի­րավ դա­տա­վոր էր» (Ղու­կաս 18.6): Եվ, ընդ­հա­նուր առ­մամբ, նա ո­րո­շում է բա­վա­րա­րել այ­րու բազ­ մա­թիվ խնդրանք­նե­րը: Հետևու­թյունն ու խրատն այս­տեղ կա­ռուց­ված են հա­կա­ դ­րու­թյան վրա: Ե­թե ա­նաստ­ված և­ ան­բա­րո­յա­կան դա­տա­վո­րը ո­րո­շեց օգ­նել այ­ րուն, ա­պա ինչ­պե՞ս կա­րող է գթա­սիրտ Աստ­վա­ծը չօգ­նել Իր զա­վակ­նե­րին, ո­րոնք խնդրում են և­ ան­դա­դար օգ­նու­թյուն ա­ղեր­սում Նրա­նից: «Ա­սում եմ ձեզ. շու­տով նրանց հան­դեպ ար­դա­րու­թյուն կա­նի» (Ղու­կաս 18.1-8)։ Մեծ Աստ­վա­ծը պատ­ րաստ է օգ­նել մեզ, ե­թե հաս­տա­տա­կամ ու ան­նա­հանջ դի­մենք Նրան:

182


Փշ­րանք­նե­րով սնվող կի­նը

հունիս

20

Ո՜վ Տեր, իմ փրկու­թյա՛ն Աստ­ված, ցե­րե­կը կան­չում եմ, գի­շերն էլ Քո առջև եմ (Սաղ­ մոս­ներ 88.1)։

Տե­րը ե­կավ մեր մե­ղա­վոր աշ­խար­հը՝ «քա­րո­զե­լու Աստ­ծո թա­գա­վո­րու­թյան Ա­վե­ տա­րա­նը (Մար­կոս 1.14): Նա այդ­պես էլ ա­սաց ժո­ղովր­դին, որ պա­հում էր Նրան, որ չգնա Կա­փառ­նա. «Ես ու­րիշ քա­ղաք­նե­րի էլ պետք է Աստ­ծո ար­քա­յու­թյու­նը քա­ րո­զեմ, ո­րով­հետև հենց դրա հա­մար եմ ու­ղարկ­վել» (Ղու­կաս 4.43)։ Եվ ժո­ղո­վուր­դը հա­զար­նե­րով Նրա մոտ էր շտա­պում, որ­պես­զի օ­րե­րով ա­գա­հո­րեն լսի երկ­նա­յին Հոր հրա­շա­լի, բա­րի լու­րը, որ հայտ­նում էր նրանց Հի­սու­սը: Սա­կայն մար­դիկ նրա մոտ էին գնում նաև ակն­կա­լի­քով, որ Նա կա­պա­քի­նի ի­րենց ցա­վե­րը: Եվ Տե­րը, տես­նե­լով Իր ստեղ­ծած էակ­նե­րի ֆի­զի­կա­կան տա­ռա­պանք­նե­րը, չէր կա­րող ան­ տար­բեր անց­նել նրանց կող­քով: Նա ոչ մե­կին չէր մեր­ժում, այլ ցույց էր տա­լիս Իր սե­րը՝ նրանց ա­պա­քի­նե­լով ա­մեն տե­սա­կի հի­վան­դու­թյուն­նե­րից: Այդ­պես էր Քրիս­ տոսն օգ­նում մե­ղա­վոր­նե­րին. պատ­կե­րա­վոր ա­սած` եր­կու ձեռ­քով: Մի ձեռ­քով Նա ա­վե­տա­րա­նում էր, իսկ մյու­սով ա­պա­քի­նում ա­մեն տե­սա­կի ախ­տե­րից ու տկա­ րու­թյուն­նե­րից: Մի ան­գամ Տե­րը ո­րո­շեց գնալ Տի­րի և Սի­դո­նի ծայ­րա­մա­սե­րը, որ­տեղ հե­թա­նոս­ ներ էին ապ­րում: Նա գնաց ո­րո­շա­կի նպա­տա­կով. ցան­կա­նում էր ո­րո­շա­կի դաս տալ Իր ա­շա­կերտ­նե­րին: Մի կին, ի­մա­նա­լով, որ Հի­սու­սը ե­կել է ի­րենց բնա­կա­ վայ­րը, շտա­պեց Նրա մոտ և­ ընկ­նե­լով Նրա ոտ­քե­րը՝ ա­ղեր­սում էր, որ բու­ժի իր դստե­րը: Սա­կայն Տե­րը, ոչ մի բառ չա­սե­լով, դուրս ե­կավ տնից և գ­նաց (Մար­կոս 7.24-30, Մատ­թեոս 15.21-28): Այդ ժա­մա­նակ կի­նը, տես­նե­լով, որ բու­ժում ստա­նա­ լու հնա­րա­վո­րու­թյու­նը կա­րող է բաց թող­նել ձեռ­քից, շա­րու­նա­կեց թա­խան­ձա­գին ա­ղեր­սել Տի­րո­ջը: Ան­նա­հանջ հետևե­լով Նրան՝ նա սկսեց բարձ­րա­ձայն ա­ղա­ղա­կել, որ­պես­զի Հի­սու­սը խղճա ի­րեն և­ո­ղոր­մի դստե­րը: Սա­կայն Հի­սու­սը ու­շադ­րու­թյուն չդարձ­րեց նրան: Տես­նե­լով, թե ինչ է տե­ղի ու­նե­նում՝ ա­շա­կերտ­նե­րը զար­մա­ցան, որ ի­րենց Ու­սու­ցի­չը, որ բու­ժել էր հա­զա­րա­վոր մարդ­կանց և չէր մեր­ժել ոչ մե­կին, այս դեպ­քում Ի­րեն տա­րօ­րի­նակ է պա­հում, ե­թե չա­սենք` դա­ժան: Եվ նրանք ո­րո­շե­ցին ի­րենց լու­ման ու­նե­նալ այդ տհաճ տե­սա­րա­նում: Մո­տե­նա­ լով Նրան՝ ա­շա­կերտ­նե­րը խնդրե­ցին. «Ար­ձա­կի՛ր նրան, ո­րով­հետև ա­ղա­ղա­կում է մեր հետևից»։ «Ո՛չ, - պա­տաս­խա­նեց Հի­սու­սը,- Ես ու­ղարկ­վել եմ միայն Իս­րա­յե­լի տան կո­րած ոչ­խար­նե­րի մոտ»։ Իսկ կի­նը, ծնկի գա­լով և­ ընկ­նե­լով Նրա ոտ­քե­րը, ա­ղեր­սում էր. «Տե՛ր, օգ­նի՛ր ինձ»։ Հի­սու­սը պա­տաս­խա­նեց. «Լավ չէ ե­րե­խա­նե­րի հացն առ­նել ու շնե­րի ա­ռաջ նե­տել»։ Իսկ նա ա­սաց. «Ա­յո՛, Տե՛ր, սա­կայն շներն էլ ի­րենց տե­րե­րի սե­ղա­նից թափ­ված փշրանք­նե­րով են կե­րակր­վում»։ Ա­հա թե ինչ պա­տաս­խա­նեց Հի­սու­սը. «Ո՛վ կին, մեծ է քո հա­վա­տը. թող քեզ քո ու­զա­ծի պես լի­ նի»։ Եվ հենց այդ պա­հին նրա աղ­ջի­կը բուժ­վեց (տե՛ս Մատ­թեոս 15.25-28): Ա­հա Քրիս­տո­սի կյան­քից ևս մեկ վառ օ­րի­նակ այն մա­սին, որ ա­ղոթ­քի մեջ հա­ րատևելն ու հաս­տա­տա­կա­մու­թյու­նը քա­ջա­լեր­վում է Տի­րոջ կող­մից և պ­սակ­վում հա­ջո­ղու­թյամբ:

183


հունիս

21

«Դարձ­յա՛լ գնա, յոթ ան­գամ»։

Ի­րի­կուն ու ա­ռա­վոտ և կե­սօ­րին գան­գատ­վում եմ ու հա­ռա­չում, և Նա կլսի իմ ձայ­նը (Սաղ­մոս 55.17)։

«Մար­գա­րե­ներ և թա­գա­վոր­ներ» գրքում այս­պի­սի խոս­քեր կան. «Հա­կո­բի հաս­ տա­տա­կամ հա­վատ­քով և Ե­ղիա­յի ան­նա­հանջ հա­մա­ռու­թյամբ մենք կա­րող ենք մեր խնդրանք­ներն ու­ղար­կել Հո­րը՝ խնդրե­լով այն ա­մե­նը, ինչ Նա խոս­տա­ցել է: Նրա գա­հի պա­տի­վը կախ­ված է Իր խոս­քի կա­տա­րու­մից» (էջ 157): Ե­ղիա մար­գա­րեն, հի­րա­վի, Աստ­ծո մարդ էր, բնա­վո­րու­թյան զար­մա­նա­լի գծե­ րով` հա­կա­սա­կան ու ան­հա­մա­տե­ղե­լի: Նա ցնցող քա­ջու­թյուն ու­ներ և ցա­վա­լի վախ­կո­տու­թյուն, հազ­վագ­յուտ գթասր­տու­թյուն և խս­տու­թյուն, որ սահ­մա­նա­կից էր դա­ժա­նու­թյա­նը, ան­սահ­ման վստա­հու­թյուն Աստ­ծո հան­դեպ և մար­գա­րեին ոչ պատ­շաճ հու­սա­հա­տու­թյուն: Անդ­րա­դառ­նանք այն հա­մա­ռու­թյանն ու հաս­տա­տա­կա­մու­թյա­նը, որ դրսևո­ րեց Ե­ղիան Կար­մե­ղոս սա­րի վրա: Ա­նօ­րի­նակ մրցա­պայ­քա­րը Ե­ղիա­յի` Աստ­ծո մեն-միակ մար­գա­րեի և Բա­հա­ղի ու Աս­տար­տեի 850 կեղծ մար­գա­րե­նե­րի միջև ա­վարտ­վեց խա­վա­րի ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ջախ­ջա­խիչ պար­տու­թյամբ: Նրանք հրա­պա­րա­կավ ա­մո­թա­հար ե­ղան և­ ար­դար­ցիո­րեն պատժ­վե­ցին ի­րենց մա­հա­ցու գոր­ծու­նեու­թյան հա­մար: Այն­տեղ Ե­ղիան գոր­ծում էր որ­պես Աստ­ծո իս­ կա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ: Ա­քաաբ թա­գա­վո­րը լսում էր նրան որ­պես մե­ղա­վոր ե­րի­ տա­սարդ պա­տան­յակ և­ ան­վե­րա­պա­հո­րեն կա­տա­րում նրա բո­լոր հրա­ման­նե­րը: Երկ­նա­վոր Հոր հե­ղի­նա­կու­թյան հաղ­թար­շա­վը բո­լո­րի հա­մար լիա­կա­տար էր ու ակն­հայտ: Ե­կավ ժա­մը, երբ պետք է տե­ղի ու­նե­նար ևս մեկ՝ ոչ պա­կաս կարևոր ի­րա­դար­ձու­թյուն․ Ե­ղիա­յի խոս­քով պետք է թափ­վեր բաղ­ձա­լի անձրևը՝ եր­կար տա­րի­նե­րի ե­րաշ­տից հե­տո: Ե­ղիան մո­տե­ցավ Ա­քաա­բին, ո­րը վերջ­նա­կա­նա­պես շփո­թա­հար էր Կար­մե­ղոս լե­ռան վրա տե­ղի ու­նե­ցա­ծից, և­ ա­սաց նրան. «Ե­լի՛ր, գնա կե՛ր ու խմի՛ր, ո­րով­հետև սաս­տիկ անձրևի ձայն է լսվում» (ի՞նչ անձրևի մա­ սին է խոս­քը, երբ երկն­քում ամ­պի կտոր ան­գամ չկա, իսկ նա ա­սում է` սաս­տիկ անձրևի ձայն է լսվում»: Սա­կայն Ե­ղիան Աստ­ծո ծա­ռան էր և գոր­ծում էր Նրա ա­նու­ նից, և Աստ­ված չէր կա­րող ան­հար­մար դրու­թյան մեջ դնել նրան:)։ Այդ ա­սե­լով՝ Ե­ղիան բարձ­րա­ցավ Կար­մե­ղո­սի գա­գա­թը, ծնկի ե­կավ, դեմ­քով դի­ պավ դրանց և սկ­սեց ա­ղո­թել: Ան­ցավ մի ո­րոշ ժա­մա­նակ, և նա ծա­ռա­յին հրա­մա­ յեց. «Ե­լի՛ր և գ­նա նա­յի՛ր դե­պի ծո­վի կող­մը»: Ծա­ռան գնաց, ա­պա վե­րա­դար­ձավ և զե­կու­ցեց. «Ոչ մի բան չկա »: «Դարձ­յա՛լ գնա, յոթ ան­գամ»։ Մար­գա­րեն ին­քը ան­ հող­դող ա­ղո­թում էր, ա­ռանց նա­հան­ջե­լու դի­մում Աստ­ծուն, որ­պես­զի Նա ցույց տա Իր ուժն ու հզո­րու­թյու­նը և փա­ռա­վո­րի Իր ա­նու­նը: Ընդ ո­րում, ծա­ռան պար­բե­րա­ բար վա­զում էր և­ա­մեն ան­գամ հետ վե­րա­դառ­նա­լով ա­սում. «Ոչ մի բան չկա:» Եվ հան­կարծ, յո­թե­րորդ ան­գամ վա­զե­լով, նա բա­ցա­կան­չեց. «Ա­հա մար­դու ձեռ­քի չափ մի փոքր ամպ է բարձ­րա­նում ծո­վից»։ Ե­ղիան ցնծում էր. ա­հա գա­լի՜ս է անձրևը: Եր­կին­քը պատ­վեց ամ­պե­րով, մթնեց, լսվե­ցին կայ­ծա­կի խլա­ցու­ցիչ ճայ­թյուն­նե­րը, և սկ­սեց հեղ­վել անձրևը: Ա­հա թե ինչ­պես է ա­վարտ­վում Աստ­ծո հետ մար­տը. հաղ­ թա­նակ է տա­նում հաս­տա­տա­կա­մու­թյունն ու ու հա­մա­ռու­թյու­նը ա­ղոթք­նե­րում… 184


Չա­րա­բաս­տիկ սրբագ­րում

հունիս

22

Ե­թե դու դուրս բե­րես ա­նար­գից պատ­վա­կա­նը, իմ բե­րա­նի պես կլի­նես (Ե­րե­միա 15.19):

Ինչ­պե՞ս էր աշ­խա­տում նշա­նա­վոր գրող Լ. Ն. Տոլս­տոյն իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ նե­րի վրա: Որևէ բան գի­տե՞նք այդ մա­սին: Կա­րող եք հարց­նել` իսկ ին­չո՞ւ պետք է ի­մա­նանք: Այն բա­նի հա­մար, որ հաս­կա­նանք, թե ին­չու է Տե­րը «լույ­սի որ­դի­նե­ րի» ու­շադ­րու­թյունն ուղ­ղում այն բա­նին, թե ինչ­պես են «այս աշ­խար­հի որ­դի­նե­րը» հաս­տա­տա­կա­մու­թյուն ու հա­մա­ռու­թյուն դրսևո­րում երկ­րա­յին, ժա­մա­նա­կա­վոր նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար, իսկ ա­հա «լույ­սի որ­դի­նե­րը» նույն­պի­սի ո­րակ­ ներ չեն դրսևո­րում` երկ­նա­յին, հա­վեր­ժա­կան նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար: «Հյու­սի­սա­յին լրա­բեր» ամ­սագ­րի ղե­կա­վար Ա. Վո­լինս­կին հի­շում է. «Եվ այս­պես, Լև Տոլս­տո­յի ձե­ռա­գի­րը մեզ մոտ է` խմբագ­րու­թյու­նում: Այն կոչ­վում էր «Տե­րը և­ աշ­խա­տո­ղը»: Մենք կար­դա­ցինք այն ար­ցունքն աչք­նե­րիս: Այդ նույն ժա­մին այն ար­դեն գրա­շա­րի մոտ էր: Լև Նի­կո­լաևի­չը մեր առջև պայ­ման դրեց, որ սրբագ­րումն ու­ղար­կենք ի­րեն: Նրա պա­հան­ջը սուրբ էր մեզ հա­մար: Հենց որ շար­վածքն ար­դեն պատ­րաստ էր, մենք այն ու­ղար­կե­ցինք Տոլս­տո­յին և­ ան­համ­բեր սպա­սում էինք, թե երբ կվե­րա­դառ­նան դրանք: Եվ ա­հա ան­ցան օ­րե­րը, մեկ շա­բաթ, ևս մեկ շա­ բաթ, իսկ շար­ված­քը չի վե­րա­դառ­նում: Խմ­բագ­րու­թյու­նում սար­սա­փե­լի հուզ­մունք է: Մենք ստիպ­ված ենք հա­ջորդ հա­մար տե­ղա­փո­խել պատմ­ված­քի տպագ­րու­մը: Վեր­ջա­պես շար­ված­քը գա­լիս է: Սա­կայն, Աստ­վա՜ծ իմ: Այս ի՞նչ է: Պատմ­ված­քի նախ­կին տեքս­տից քա­րը քա­րի վրա չի մնա­ցել. յու­րա­քանչ­յուր շար­վածք վերևից ու ներքևից այն­պես է ջնջված Տոլս­տո­յի ձեռ­քով, որ միան­գա­մայն անհ­նար է կար­ գա­վո­րել սրբագ­րու­մը: Սա­կայն ա­մե­նից վատն այն է, որ ո­գեշնչ­ված հե­ղի­նա­կը, այդ­պես անխ­նա վար­վե­լով իր պատմ­ված­քի հետ, նա­մա­կում խնդրում է, որ նո­րից ի­րեն ու­ղար­կենք շար­ված­քը` սրբագր­ման հա­մար: Մենք ան­մի­ջա­պես նո­րից հա­ վա­քե­ցինք տեքս­տը և­ու­ղար­կե­ցինք շար­վածք­նե­րը՝ խնդրե­լով, որ Լև Նի­կո­լաևի­չը հնա­րա­վո­րինս ա­րագ վե­րա­դարձ­նի դրանք: Դարձ­յալ թռչում են շա­բաթ­նե­րը, մենք դարձ­յալ հե­տաձ­գում ենք պատմ­ված­քի տպագ­րու­թյու­նը՝ բաց թող­նե­լով հեր­թա­ կան հա­մա­րը: Նա­մա­կը նա­մա­կի հետևից ու­ղար­կում ենք Տոլս­տո­յին: Ա­հա դարձ­յալ շար­վածք­նե­րը հետ են գա­լիս, և, ո՜վ սար­սափ, նո­րից ամ­բողջ ու­ժով փոր­ձում ենք գլուխ հա­նել ա­վե­լա­ցում­նե­րից, ջնջում­նե­րից, վե­րաձևում­նե­րից: Մենք բա­ցար­ձա­ կա­պես կորց­նում ենք գլուխ­ներս այդ նոր պա­հան­ջի ա­ռաջ` մի ան­գամ էլ պետք է շար­վածք­ներն ու­ղար­կենք սրբագր­ման: Այժմ ար­դեն քիչ բան է մնա­ցել ուղ­ղե­լու, և­ եր­կար չի հե­տաձ­գի սրբագ­րու­մը, այդ­պես է գրում մեզ Տոլս­տո­յը… Մենք ստի­պում ենք տպա­րա­նին մեկ ան­գամ էլ հա­վա­քել ամ­բողջ պատմ­ված­քը, և խմ­բագ­րու­թյու­ նը ո­րո­շում է, որ շար­վածք­նե­րը ես ան­ձամբ պետք է տա­նեմ Տոլս­տո­յին և վե­րա­ դառ­նամ Պե­տեր­բուրգ վերջ­նա­կան ուղ­ղում­նե­րով: Դա չլսված հանդգ­նու­թյուն էր, սա­կայն ա­սա­ցեք խնդրեմ, ու­րիշ ի՞նչ էր մնում մեզ ա­նե­լու: Տոլս­տո­յի պատմ­ված­քը խոս­տա­ցել էինք դեռ բա­ժա­նոր­դագ­րու­թյան ժա­մա­նակ, և­ ան­բար­յա­ցա­կամ­նե­րը լու­րեր էին տա­րա­ծում, որ մեր ամ­սա­գի­րը խա­բում է իր բա­ժա­նորդ­նե­րին: Եվ ես գնա­ցի Տոլս­տո­յի մոտ… » (շա­րու­նա­կե­լի) 185


հունիս

23

Ձեռք չտված գի­նին

Ի­մա­ցի՛ր քո սրտում, որ ինչ­պես մար­դը խրա­տում է իր որ­դուն, այն­պես էլ քո Տեր Աստ­վա­ծը խրա­տում է քեզ (Բ Օ­րենք 8.5)։

Ես մի փոքր էի ա­վել ե­րե­սու­նից: Եվ հա­վա­տա­ցեք, տագ­նա­պում էի: Լև Նի­կո­ լաևի­չը մեղմ ու բա­րի էր ինձ հետ: Ա­հա թե ինչ ա­սաց նա. «Դուք ան­հանգս­տա­նո՞ւմ եք, թե ինչ կմտա­ծեն ըն­թեր­ցող­նե­րը իմ և ձեր մա­սին: Ես էլ եմ ան­հանգս­տա­նում այդ նույն բա­նի հա­մար: Այդ պատ­ճա­ռով էլ եր­կար եմ աշ­խա­տում պատմ­ված­քի վրա: Շ­նոր­հա­կա­լու­թյուն, որ բե­րել եք շար­վածք­նե­րը: Հան­գիստ վե­րա­դար­ձեք Պետր­բուրգ, ես շու­տով ձեզ կու­ղար­կեմ սրբագ­րում­նե­րը»: Մ­տա­ծում եմ, որ ա­մեն ինչ ար­ված է, և վե­րա­դառ­նում եմ տուն որ­պես հաղ­թող:­Սա­կայն շու­տով այդ ինք­ նա­գոհ զգա­ցումն ան­հե­տա­նում է… շար­վածք­նե­րը դարձ­յալ չկան ու չկան: Եվ երբ ե­կան, ա­վա՜ղ, մենք տե­սանք ծա­նոթ պատ­կե­րը` տեքս­տը լի էր ուղ­ղում­նե­րով, և հե­ղի­նա­կը պա­հան­ջում էր ևս մեկ սրբագ­րում ու­ղար­կել ի­րեն: Կար­ծում եք ա­մեն ինչ դրա­նով ա­վարտ­վե՞ց: Ո՛չ, այդ­պես շա­րու­նակ­վեց նաև հե­տա­գա­յում: Չոր­րորդ ան­գամ այդ պատ­մու­թյու­նը մեզ նեն­գա­դա­վու­թյուն թվաց, իսկ հին­գե­րորդ ան­գամ` փոր­ձու­թյուն: Սա­կայն փոր­ձու­թյունն էլ ա­վարտ ու­նի: Ե­կավ օ­րը, երբ շար­վածք­նե­ րը վե­րա­դար­ձան՝ եր­կար սպաս­ված գրու­թյամբ. «Կա­րե­լի է տպագ­րել»… Այդ ժա­մա­նակ ես ան­գիր գի­տեի բո­լոր հինգ տար­բե­րակ­նե­րը: Եվ ե­թե Տոլս­տո­յը պա­հան­ջեր ոչ թե հինգ, այլ քսան­հինգ սրբագ­րում, մենք պետք է կա­տա­րեինք այդ աշ­խա­տան­քը: Հի­շո՞ւմ եք հող­մի նկա­րագ­րու­թյու­նը պատմ­ված­քում: Նախ­նա­կան տեքս­տում այն ամ­բողջ եր­կու էջ էր զբա­ղեց­նում: Հե­տո Տոլս­տո­յը կրճա­տեց այն և դարձ­րեց մեկ էջ: Ա­պա դարձ­րեց կես էջ: Եվ վեր­ջին սրբագր­ման ժա­մա­նակ մնաց ըն­դա­մե­նը եր­կու­սից ե­րեք ար­տա­հայ­տու­թյուն հող­մի մա­սին: Սա­կայն ի՜նչ ար­տա­ հայ­տու­թյուն­ներ էին դրանք: Դուք ֆի­զի­կա­պես զգում եք գետ­նին տա­րած­ված ձյու­ նե զանգ­վա­ծը, ձեր դեմ­քին ու ձեռ­քե­րին կպած փա­թիլ­նե­րի այ­րող խո­նա­վու­թյու­նը» (Կ. Ֆե­դին): Անհ­նար է չզար­մա­նալ գրո­ղի հա­մա­ռու­թյան վրա, որ ձգտում էր կա­տա­տա­րե­ լու­թյան հաս­նել իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում: Ին­չո՞ւ մենք էլ չդրսևո­րենք նման հաս­տա­տա­կա­մու­թյուն` հաս­նե­լու մեր բնա­վո­րու­թյան կա­տա­րե­լու­թյա­նը։ Մի՞­թե դա մեզ հա­մար խրատ չի լի­նի հոգևոր գոր­ծում: Մի ան­գամ Տե­րը Ե­րե­միա մար­գա­րեին հրա­մա­յեց, որ մի տա­րօ­րի­նակ փորձ կա­ տա­րի: Նա պետք է Տի­րոջ խոս­քով մտներ Ռե­քաբ­յան­նե­րի ըն­տա­նի­քը և տ­ղա­մարդ­ կանց հրա­վի­րեր Աստ­ծո տա­ճար, գի­նի լցներ գա­վաթ­նե­րը և նրանց ա­ռա­ջար­կեր խմել: Ե­րե­միան կա­տա­րեց այդ բո­լո­րը, սա­կայն Ռե­քաբ­յան­նե­րը կտրա­կա­նա­պես հրա­ժար­վե­ցին գի­նի խմե­լուց՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ այդ­պես է ի­րենց պատ­վի­րել ի­րենց հայ­րը, որ­պես­զի եր­բեք խա­ղող չա­ճեց­նեն, գի­նի չխմեն և­ ապ­րեն վրան­նե­ րում: Եվ այդ ժա­մա­նակ Տե­րը Ե­րե­միա­յին ա­սաց. «Գնա՛ և Հու­դա­յի մարդ­կանց ու Ե­րու­սա­ղե­մի բնա­կիչ­նե­րին ա­սա՛. “­Մի՞­թե խրատ չեք առ­նում և հ­նա­զանդ­վում Իմ խոս­քե­րին”,- ա­սում է Տե­րը» (Ե­րե­միա 35.13)։

186


«Տե՛ր, ինձ ո­չինչ այլեվս պե՜տք չէ»

հունիս

24

Հի­սու­սը պա­տաս­խա­նեց ու նրան ա­սաց. «Մա՛ր­թա, Մա՛ր­թա, դու հոգս ես ա­նում և շատ բա­նե­րով ես զբաղ­ված։ Բայց մի բան է հար­կա­վոր (Ղու­կաս 10.41-42):

Ա­վե­տա­րա­նիչ­նե­րը Քրիս­տո­սի ճշմա­րիտ զին­վոր­ներն են, անձ­նա­զոհ, Աստ­ծուն նվիր­ված մի մեծ բա­նակ, մահ­վան գնա­ցող երկ­նա­յին մար­տիկ­ներ: Նրանք ան­սա­ սան ու հաս­տա­տա­կամ են Քրիս­տո­սի ար­դա­րու­թյան հաղ­թա­նա­կի հա­մար մղվող պայ­քա­րում: Ներ­կա­յաց­նենք նրան­ցից մե­կին` Դեյ­վիդ Բրեյ­ներ­դին (1718-1747): Նա ե­ղել է հնդիկ­նե­րի ա­վե­տա­րա­նի­չը կամ ա­ռաք­յա­լը: Դեյ­վի­դի ծնող­նե­րը ե­ղել են պու­րի­ տան­ներ, և տ­ղան դաս­տիա­րակ­վել է հնա­զանդ աստ­վա­ծաշնչ­յան սկզբունք­նե­րին: Քսան­չորս տա­րե­կան հա­սա­կում նրա մոտ ու­ղե­ղի փայ­լա­տա­կում ե­ղավ, որ ին­քը պետք է քա­րո­զի հնդկա­ցի­նե­րի մեջ: Մի­սիո­նե­րա­կան ըն­կե­րու­թյան ղե­կա­վար­ներն ըն­դու­նե­ցին նրան ի­րենց կազ­մա­կեր­պու­թյան մեջ։ Բրեյ­ներ­դը հրա­ժար­վեց կեն­սա­ կան հար­մա­րու­թյուն­նե­րից և­ որ­պես ա­վե­տա­րա­նիչ ուղևոր­վեց ա­մե­րիկ­յան մայր­ ցա­մա­քի խոր­քե­րը, որ­պես­զի հնդկա­ցի­նե­րին ա­վե­տա­րա­նի Քրիս­տո­սի մա­սին: Դեյ­ վի­դը սի­րում էր Աստ­ծուն և­ի­րեն ամ­բող­ջո­վին նվի­րա­բե­րեց Ա­վե­տա­րա­նի քա­րո­զին: Ա­հա թե ինչ է նշում նա իր օ­րագ­րի գրա­ռում­նե­րում. «Հի­րա­վի, ես այլ ու­րա­խու­ թյուն­ներ չեմ ու­նե­ցել և չեմ էլ մտա­ծել այն մա­սին, թե ինչ­պես պետք է ապ­րեմ, և­ ինչ դժվա­րու­թյուն­նե­րի հար­կադր­ված կլի­նեմ բախ­վել: Այն ա­մե­նը, ինչ հար­կա­վոր էր ինձ, Քրիս­տո­սի հա­մար հո­գի­ներ ձեռք բե­րելն էր»: «Ես ինձ ամ­բող­ջո­վին, ա­ռանց մնա­ցոր­դի, հանձ­նել եմ Աստ­ծո ծա­ռա­յու­թյա­նը: Ես խոս­տա­ցել եմ, որ ոչ մի տե­սա­կի դժվա­րու­թյուն­ներ չեն ստի­պի ինձ հրա­ժար­վել այդ մեծ և­օրհն­ված աշ­խա­տան­քից: Իմ ամ­բողջ հո­գին ճչում է՝ Տե՜ր, ես Քե՜զ եմ նվի­րա­բե­րում ինձ: Ըն­դու­նի՛ր ինձ, թող ես հա­վիտ­յան Քո­նը լի­նեմ: Տե՛ր, ո­չինչ այլևս պետք չէ ինձ»: Իմ ծա­ռա­յու­թյու­նը ես ու­րիշ ոչ մի զբաղ­մուն­քի հետ չեմ փո­խի: Ես մա­հա­ցել եմ այս աշ­խար­հի հա­մար, որ­պես­զի խեղճ հե­թա­նոս­նե­րը կա­րո­ղա­նան դար­ձի գալ»: «Իմ հո­գին ա­ղո­թում էր՝ միայն թե փրկվե՜ն այդ հո­գի­նե­րը։ Միայն թե Աստ­ված նրանց վրա հե­ղի Իր ո­ղոր­ մու­թյու­նը»: Բրեյ­ներդն ան­ցավ հա­զա­րա­վոր մղոն­ներ, որ­պես­զի հան­դի­պի ա­բո­րի­գեն­նե­րին և նրանց պատ­մի Քրիս­տո­սի մա­սին: Որ­քան հա­ճախ էր նա լաց լի­նում՝ մտա­ծե­լով, թե հոգևո­րա­պես որ­քան կույր են հնդկա­ցի­նե­րը: Նա հա­ճախ էր քնում բաց երկն­քի տակ, կամ մի կա­պոց խո­տի վրա: Որ­քան հա­ճախ էր նա ստիպ­ված լի­նում փո­թոր­ կին ու անձրևին բազ­մա­թիվ մղոն­ներ հաղ­թա­հա­րել: Իսկ մի ան­գամ նա այն­պի­ սի ուժ­գին մրրի­կի ու անձրևի տակ ըն­կավ, որ քիչ մնաց զոհ­վի: Նա ամ­բող­ջո­վին թրջվել էր, չէր կա­րող որևէ ծածկ գտնել և պատս­պար­վել: Եվ շու­տով Բրեյ­ներ­դը ծանր հի­վան­դա­ցավ մա­լա­րիա­յով, տենդ սկսվեց: Կոտ­րատ­վում էին ոս­կոր­նե­րը, գլու­խը պայ­թում էր, և նա մտա­ծեց, որ իր վեր­ջը ե­կել է: Սա­կայն Տե­րը բու­ժեց Իր ծա­ռա­յին… Ինք­նա­զո­հա­բե­րա­կան կյանքն ու այդ­պի­սի պայ­ման­ներն ա­րե­ցին ի­րենց գոր­ծը. Բրեյ­ներ­դը հի­վան­դա­ցավ տու­բեր­կուլ­յո­զով և վախ­ճան­վեց: Նա ըն­դա­մե­նը քսա­նի­ նը տա­րե­կան էր: Այդ­պի­սի ամ­րու­թյունն ու հաս­տա­տա­կա­մու­թյունն Աստ­ծո ծա­ռա­ յու­թյան մեջ տվե­ցին ի­րենց պտուղ­նե­րը`հար­յու­րա­վոր հնդկա­ցի­ներ հա­վա­տա­ցին Հի­սու­սին, և կազ­մա­կերպ­վե­ցին հա­մայնք­ներ: 187


հունիս

25

Մո­լե­գին քրիս­տոն­յան

Եվ բո­լո­րի հա­մար մե­ռավ, որ­պես­զի կեն­դա­նի ե­ղող­ներն այլևս ոչ թե ի­րենք ի­րենց հա­մար կեն­դա­նի լի­նեն, այլ Նրա՛ հա­մար, որ ի­րենց հա­մար մե­ռավ ու հա­րու­թյուն ա­ռավ (Բ Կորն­թա­ցի­նե­րին 5.15)։

Բա­րե­նո­րո­գում: «Այն ժա­մա­նակ, երբ ա­ռաջ­նորդ­նե­րը, շարժ­ման հիմ­նա­դիր­նե­րը զբաղ­ված են չնչին ու ձանձ­րա­լի ման­րուք­նե­րով, Ժ. Կալ­վի­նը՝ բո­լո­րին ան­հայտ այդ ի­րա­վա­բանն ու աստ­վա­ծա­բա­նը, պա­տա­նե­կան հրա­շա­լի խի­զա­խու­թյամբ մեկ ակն­թար­թում, մեկ տար­վա ըն­թաց­քում ստեղ­ծեց «Հոր­դոր քրիս­տո­նեա­կան հա­ վատ­քի» դա­սա­գիր­քը և ձեռ­նար­կը՝ բո­ղո­քա­կա­նու­թյան կա­նո­նա­կան ստեղ­ծա­գոր­ ծու­թյու­նը: Կ­րո­նա­կան աշ­խար­հում այդ ար­տա­ռոց ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը «սահ­մա­ նեց պատ­մու­թյան ըն­թաց­քը և փո­խեց Եվ­րո­պա­յի դեմ­քը»: Ժան Կալ­վի­նը (1509-1564), Լ­յու­թե­րի հա­մա­խոհն ու հետևոր­դը, հա­լած­վում էր։ Նա ստիպ­ված էր փախ­չել Ֆ­րան­սիա­յից ու բնա­կու­թյուն հաս­տա­տել Բա­զե­լում: Այդ ժա­մա­նակ Ֆա­րե­լը հա­մա­ժո­ղովր­դա­կան քվեար­կու­թյան մի­ջո­ցով Ժնևում հաս­տա­ տեց բա­րե­նո­րոգ­ված կրո­նը: Նա լավ էր հաս­կա­նում, որ ա­վե­լիին պար­զա­պես ըն­ դու­նակ չէ, այդ պատ­ճա­ռով ան­սո­վոր խնդրան­քով դի­մեց Կալ­վի­նին, որ­պես­զի «նա հոգևոր ա­ռաջ­նոր­դու­թյուն ըն­դու­նի և Ժնևում կա­ռու­ցի Բա­րո­նո­րո­գու­թյան շի­նու­ թյու­նը»: Եվ երբ Կալ­վի­նը հրա­ժար­վեց, Ֆա­րե­լը խստո­րեն դա­տա­պար­տեց նրան. «Դու քեզ վրա ես բե­րում Աստ­ծո ա­նեծ­քը, ե­թե հրա­ժար­վես օգ­նել Աստ­ծո գոր­ծին և­ ո­րո­նես ա­վե­լին, քան Քրիս­տոսն է: Եվ Կալ­վի­նը հանձն­վեց»։ Նա հա­մա­ձայ­նեց Ժնևում նոր կար­գու­կա­նոն կա­ռու­ցել՝ հիմն­ված բա­րե­նո­րոգ­չու­թյան գա­ղա­փար­ նե­րի վրա: Քսան­յոթ տա­րե­կան հա­սա­կում Կալ­վի­նը իր ողջ ու­ժե­րը նվի­րա­բե­րեց այն բա­նին, որ Ժնևի բնա­կիչ­նե­րին Աստ­ծո ճշմա­րիտ զա­վակ­նե­րը դարձ­նի: Նա քիչ սխալ­ներ թույլ չտվեց. աստ­վա­ծաշնչ­յան սկզբունք­նե­րը հա­սա­րա­կու­թյան մեջ խիստ մե­թո­դով ար­մա­տա­վո­րե­լու պատ­ճա­ռով թշնա­մի­նե­րը նրան ան­վա­նե­ցին «ժնևյան պապ», սա­կայն նա ան­սա­սան էր և հա­սավ այն բա­նին, որ Ժնևը, փաս­ տո­րեն, դար­ձավ բա­րե­նորգ­չու­թյան կենտ­րոն: Կալ­վի­նը դրան հա­սավ իր՝ աչ­քի ընկ­նող ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի շնոր­հիվ: «Ողջ կյան­քում նա խիստ հնա­զան­դու­թյան մեջ էր պա­հում իր մար­մի­նը: Գի­շե­րը քնում էր ե­րեք, ա­մե­նա­շա­տը` չորս ժամ, օր­վա մեջ մեկ ան­գամ հա­մեստ սնունդ էր ըն­ դու­նում և­ այն էլ հապշ­տապ` բաց­ված Աստ­վա­ծաշն­չի առջև: Ո՛չ մի զբո­սանք, ո՛չ մի խաղ, ո՛չ մի բա­վա­կա­նու­թյուն: Վեր­ջին հաշ­վով, մո­լե­ռանդ և­ անձ­նա­զոհ Կալ­ վի­նը գո­յատևում էր միայն կրո­նի հա­մար. նա մտա­ծում էր, գրում էր, քա­րո­զում էր և­ ոչ մի ժամ չապ­րեց իր հա­մար»: Նրան հե­տապն­դում էին ա­մե­նահ­նա­րա­վոր հի­վան­դու­թյուն­նե­րը, սա­կայն նա չհանձն­վեց: «Ե­թե նա տեն­դի պատ­ճա­ռով չէր կա­ րող հաս­նել ամ­բիո­նին, ա­պա քա­րո­զե­լու հա­մար խնդրում էր ի­րեն ե­կե­ղե­ցի տա­ նել պատ­գա­րա­կով… Կալ­վի­նի ար­գա­սա­բե­րու­թյունն ան­հա­սա­նե­լի է. մշտա­պես հի­վանդ այդ անձ­նա­վո­րու­թյու­նը միա­ժա­մա­նակ տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի տեր չորս կամ հինգ մար­դու աշ­խա­տանք էր կա­տա­րում»: Ան­հա­վա­տա­լի՜ հաս­տա­տա­կա­մու­թյուն և նպա­տա­կամղ­վա­ծու­թյուն: Նա հի­րա­ վի «Violentissimus Christianus` մո­լե­գին քրիս­տոն­յա է» (Ս. Ց­վեյգ): 188


Ա­ռաք­յալ­նե­րից փոք­րա­գույ­նը

հունիս

26

Բայց ինչ որ եմ, Աստ­ծո շնոր­հով եմ, և Նրա շնոր­հը, որ իմ մեջ է, ու­նայն չե­ղավ, ընդ­ հա­կա­ռա­կը, նրան­ցից ա­վե­լի շատ աշ­խա­տե­ցի. սա­կայն ոչ թե ես, այլ Աստ­ծո շնոր­ հը, որ ինձ հետ է (Ա Կորն­թա­ցի­նե­րին 15.10)։

Պո­ղոս ա­ռաք­յա­լը ժա­մա­նա­կին նա­խան­ձախն­դիր փա­րի­սե­ցի էր և ք­րիս­տոն­ յա­նե­րի կա­տա­ղի հա­լա­ծիչ: Հի­սու­սի հետ հան­դի­պու­մը Դա­մաս­կո­սի ճա­նա­պար­ հին, ուր նա գնում էր՝ «Տի­րոջ ա­շա­կերտ­նե­րին սպառ­նա­լով ու նրանց սպա­նե­լով ներշնչված», ո­րո­շեց նրա ողջ հե­տա­գա կյան­քը: Նա, ով ա­տե­լու­թյամբ ու չա­րու­ թյամբ հա­լա­ծում էր Հի­սու­սին հա­վա­տա­ցող­նե­րին, Քրիս­տո­սին ըն­դու­նե­լու հենց ա­ռա­ջին օ­րե­րից մինչև իր կյան­քի վերջն ինքն էր հա­լած­վում: Հրեա­նե­րը Դա­մաս­ կո­սում ո­րո­շե­ցին սպա­նել Պո­ղո­սին, և նա ստիպ­ված ե­ղավ փախ­չել քա­ղա­քից «ռո­ ման­տիկ» ե­ղա­նա­կով` զամբ­յու­ղի մեջ, որ ի­ջեց­րին եղ­բայր­նե­րը քա­ղա­քի պա­տի անց­քի մի­ջով: Գա­լով Ե­րու­սա­ղեմ՝ նա փոր­ձեց միա­նալ Քրիս­տո­սի ա­շա­կերտ­նե­րին, սա­կայն նրանք մի կողմ քաշ­վե­ցին և չվս­տա­հե­ցին նրան, մինչև Բառ­նա­բա­սը չմի­ ջամ­տեց և չ­բա­րե­խո­սեց նրա հա­մար: Ի­րեն հա­տուկ բնա­ծին նա­խան­ձախնդ­րու­ թյամբ Պո­ղո­սը խի­զա­խո­րեն հա­սա­րա­կա­կան բա­նա­վե­ճե­րի մեջ էր մտնում փա­րի­ սե­ցի­նե­րի, ինչ­պես նաև հել­լե­նա­ցի­նե­րի հետ, ո­րոնք նույն­պես ո­րո­շե­ցին սպա­նել նրան: Եվ նա հար­կադր­ված ե­ղավ դարձ­յալ փրկվել` փա­խուս­տի մի­ջո­ցով: Եվ միայն Ան­տիո­քում Սուրբ Հո­գին նրան ու­ղար­կեց, որ Բառ­նա­բա­սի հա­մա­գոր­ծակ­ ցու­թյամբ ա­վե­տա­րա­նի Քրիս­տո­սի բա­րի լու­րը: Այս­պես սկսվեց նրա ա­ռա­քե­լա­կան ո­դի­սա­կա­նը՝ լի ա­մե­նահ­նա­րա­վոր վտանգ­նե­րով ու հու­զում­նե­րով, դժվա­րու­թյուն­ նե­րով ու հաղ­թար­շա­վով, ան­դուլ պայ­քա­րով՝ ինչ­պես նե­րե­կե­ղե­ցա­կան, այն­պես էլ ար­տա­քին թշնա­մի­նե­րի դեմ: Դժ­վար է նույ­նիսկ պատ­կե­րաց­նել, թե ին­չեր է կրել ու ապ­րել նա՝ «ա­ռաք­յալ­նե­ րից փոք­րա­գույն», սա­կայն «բո­լո­րից շատ աշ­խա­տած Քրիս­տո­սի այդ մար­տի­կը»: Կար­դում ես նրա՝ հար­կադ­րա­կան տիե­զե­րա­կան նշա­նա­կու­թյան ջա­տա­գո­վու­թյու­ նը իր ճշմար­տա­պես ա­ռա­քե­լա­կան ծա­ռա­յու­թյան վե­րա­բեր­յալ, և մ­նում ես ապ­ շած` ինչ­պի­սի՜ զո­հա­բե­րա­կան կյանք: Աշ­խա­տանք՝ ա­ռանց դա­դա­րի, բան­տեր, ծեծ, հինգ ան­գամ նրան մտրա­կա­հա­րում են հրեա­նե­րը, ե­րեք ան­գամ մա­հակ­նե­ րով ծե­ծում են հռո­մեա­ցի­նե­րը, իսկ մի ան­գամ էլ քար­կո­ծում են: Նա հա­ճախ էր հար­կադր­ված լի­նում նա­յել մահ­վան աչ­քե­րին, ե­րեք ան­գամ նա­վա­բե­կու­թյան է են­ թարկ­վել և­ամ­բողջ օ­րե­րով ան­հե­տա­ցել ծո­վում: Նա մշտա­պես ճա­նա­պար­հին էր, ա­մե­նուր նրան վտանգ­ներ էին դա­րա­նա­կա­լում` գե­տե­րում, ա­վա­զակ­նե­րի կող­մից, հրեա­նե­րից, հե­թա­նոս­նե­րից: Ոչ քիչ դեպ­քե­րում ստիպ­ված էր վտանգ­նե­րի բախ­վել քա­ղաք­նե­րում ու ա­նա­պատ­նե­րում, ծո­վում, կեղծ եղ­բայր­նե­րի կող­մից: Մի խոս­քով, սա էր նրա կյան­քը` աշ­խա­տանք, հյու­ծում, ան­քուն գի­շեր­ներ, ծեծ, մեր­կու­թյուն, ցուրտ, ծա­րավ և քաղց: Եվ այդ ա­մե­նից բա­ցի, բո­լոր ե­կե­ղե­ցի­նե­րի հա­մար հո­գա­լու ա­մե­նօր­յա բե­ռը… Ա­հա՜ իս­կա­կան քրիս­տոն­յա­յի իս­կա­կան կյան­քը: Այլ կերպ նա չի էլ կա­րող լի­նել և չ­պետք է լի­նի այս մե­ղա­վոր աշ­խար­հում, որ­տեղ ա­ռանց դա­դա­րի ճա­կա­տա­մարտ է մղվում, և չա­րի ու­ժե­րը հար­ձակ­վում են Աստ­ծո զա­վակ­նե­րի վրա: Եվ այդ բո­լո­րին հնա­րա­վոր է դի­մա­նալ միայն «Նրա՛ մի­ջո­ցով, Ով մեզ սի­րեց»։ Պո­ղոս ա­ռաք­յա­լը ա­ռա­քե­լա­կան բե­ռը կրեց հաս­տա­տա­կամ, ան­վախ և­ան­սա­սան: 189


հունիս

27

Ա­ռաք­յա­լի հիմ­նախնդ­րի լու­ծու­մը

Սա է այն վստա­հու­թյու­նը, որ Նրա նկատ­մամբ ու­նենք, թե ինչ որ ըստ Նրա կամ­քի խնդրում ենք, լսում է մեզ (Ա Հով­հան­նես 5.14)։

Պո­ղոս ա­ռաք­յալն ա­ղոթ­քի մարդ էր: Իր ու­ղերձ­նե­րում նա գրում է իր ժա­մա­նա­ կա­կից­նե­րին` քրիս­տոն­յա­նե­րին՝ բա­ցե­լով ա­ղոթ­քի կյան­քի վա­րա­գույ­րը: Կո­ղո­ սա­ցի­նե­րին նա գրում է. «Չենք դա­դա­րում ձեզ հա­մար ա­ղո­թե­լուց», թե­սա­ղո­նի­ կե­ցի­նե­րին`«Գի­շեր ու ցե­րեկ ա­ռա­վել ևս­ ա­ղա­չում ենք, որ ձեր ե­րե­սը տես­նենք», փի­լի­պե­ցի­նե­րին` «Ա­մեն ժամ իմ բո­լոր խնդրանք­նե­րում ու­րա­խու­թյամբ ձեզ բո­ լո­րիդ հա­մար ա­ղո­թում եմ», կորն­թա­ցի­նե­րին` «Ա­ղո­թում ենք Աստ­ծուն, որ չա­րիք չգոր­ծեք»։ Պո­ղոսն ա­ղո­թում էր ու­րիշ­նե­րի հա­մար: Սա­կայն ու­ղերձ­նե­րից մե­կում Պո­ղո­սը նկա­րագ­րում է ա­ղոթ­քի իր ան­սո­վոր փոր­ձա­ռու­թյու­նը: Նա դի­մեց Աստ­ծուն և­ա­ղեր­ սեց, որ օգ­նի ի­րեն, լու­ծի իր մարմ­նում տրված խայ­թո­ցի հիմ­նախն­դի­րը: Ա­ռաք­յա­լը դրա հա­մար ա­ղո­թեց ոչ թե մեկ, այլ ե­րեք ան­գամ: Հրեա­նե­րի մեջ կա­նոն կար, ըստ ո­րի՝ ու­րիշ­նե­րի սխալ­նե­րը նե­րե­լու կամ որևէ բան խնդրե­լու դեպ­քում հար­կա­վոր էր ա­ղո­թել ե­րեք ան­գամ: Եվ ե­թե Աստ­ված չէր պա­տաս­խա­նում ա­ղոթք­նե­րին, դա­ դա­րում էին ա­ղո­թել՝ մտա­ծե­լով, որ Աստ­ծո կամ­քը չէ կա­տա­րե­լու այդ խնդրան­քը: Այդ­պես էլ Քրիս­տո­սը Գեթ­սե­մա­նի այ­գում ե­րեք ան­գամ ա­ղո­թեց Աստ­ծուն, որ ե­թե հնա­րա­վոր է, չխմի գա­լիք տա­ռա­պանք­նե­րի գա­վա­թը: Եվ ե­թե երկ­նա­յին Հայ­րը չպա­տաս­խա­նեց Քրիս­տո­սի ա­ղոթք­նե­րին, այլ ու­ղար­կեց հրեշ­տա­կին, որ­պես­զի մխի­թա­րի Նրան, ա­պա Պո­ղո­սի դեպ­քում Տե­րը հայտն­վեց և բա­ցատ­րեց, թե ին­չու չի ցան­կա­նում օգ­նել նրան իր վշտի մեջ. «Ես քեզ այն­քան շնորհ եմ տվել, ինչ­քան անհ­րա­ժեշտ է, որ հա­ջո­ղու­թյամբ կա­տա­րես քո ծա­ռա­յու­թյու­նը: Սա­կայն Իմ զո­րու­ թյու­նը կա­րող դրսևո­րել ի­րեն միայն այն մար­դու մեջ, ով լիո­վին գի­տակ­ցում է իր ան­զո­րու­թյու­նը (հուն. Ασϑενεία (աս­թե­նե­յա)-ան­զո­րու­թյուն, թու­լու­թյուն, տկա­րու­ թյուն)»: Ով, ե­թե ոչ Քրիս­տո­սի ներ­կա­յա­ցու­ցի­չը, Նրա ե­րաշ­խա­վո­րած ան­ձը երկ­րի վրա, Նրա դես­պա­նը, ինչ­պի­սին Պո­ղոսն էր, պետք է կա­տա­րե­լա­պես գի­տակ­ցեր իր ան­ զո­րու­թյունն ու ոչն­չու­թյունն, ա­ռանց Աստ­ծո: Հա­կա­ռակ դեպ­քում նրա ծա­ռա­յու­ թյու­նը կու­ղեկց­վեր լուրջ թե­րու­թյուն­նե­րով, լա­վա­գույն դեպ­քում՝ սխալ­նե­րով, իսկ վա­տա­գույն դեպ­քում` պար­տու­թյամբ, ո­րով­հետև հպար­տու­թյունն ան­խու­սա­փե­ լիո­րեն կդրսևո­րեր ի­րեն: Այդ պատ­ճա­ռով էլ Պո­ղոսն այս­պի­սի հետևու­թյուն է ա­նում փոր­ձա­ռու­թյուն­ նե­րից. «Երբ տկա­րա­նում եմ (ան­զո­րու­թյուն), այն ժա­մա­նակ զո­րա­նում եմ» (Բ Կորնթա­ցի­նե­րին 12.10): Այս օ­րի­նա­չա­փու­թյու­նը հա­կա­սա­կան է թվում: Դա զար­ մա­նա­լի չէ: Ա­ռաք­յալն ա­սում է, որ «խա­չի քա­րո­զը կո­րուս­յալ­նե­րի հա­մար հի­մա­րու­ թյուն է (հուն. (Мωρία) հի­մա­րու­թյուն, ան­հե­թե­թու­թյուն, ա­նի­մաս­տու­թյուն, ան­խե­ լամ­տու­թյուն, դա­տար­կու­թյուն, ա­պու­շու­թյուն-ծա­նոթ. հե­ղի­նա­կի), իսկ Քրիս­տո­սի քա­րո­զը հել­լե­նա­ցի­նե­րի հա­մար` μωρία (Ա Կորն­թա­ցի­նե­րին 1.18,23): Ո­րոշ հար­ցե­րում մենք չպետք է ձգտենք, որ Աստ­ված կա­տա­րի մեր խնդրանք­նե­ րը, իսկ ինչ վե­րա­բե­րում է մեր մե­ղա­վոր բնույ­թի փո­փո­խու­թյա­նը, այս­տեղ հար­կա­ վոր է վար­վել այն­պես, ինչ­պես Հա­կո­բը, երբ ա­սում էր Աստ­ծուն. «Չեմ թող­նի Քեզ, մինչև որ ինձ չօրհ­նես»։ 190


Անմ­ռունչ, սա­ռը եր­կինք

հունիս

28

Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ պի­տի ա­ղա­ղա­կեմ, և Դու չպի­տի լսես (Ամ­բա­կում 1.2):

Բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի հո­րը` Աբ­րա­հա­մին, Աստ­ված հոր­դո­րեց ող­ջա­կեզ ա­նել Ի­սա­հա­կին: Այդ հրա­մանն ան­հա­վա­նա­կան ու հա­կա­սա­կան էր, անտ­րա­մա­բա­նա­ կան՝ բո­լոր ա­ռում­նե­րով: Այն աստ­ված­նե­րը, ո­րոնց երկր­պա­գում էին հե­թա­նոս­նե­ րը, երկր­պա­գու­նե­րից պա­հան­ջում էին, որ ի­րենց զո­հա­բե­րեն սե­փա­կան նո­րա­ծին­ նե­րին: Բայց ինչ­պե՞ս էր Իր ծա­ռա­յից նման բան պա­հան­ջում մեծ Աստ­վա­ծը` սի­րո և գ­թասր­տու­թյան Տե­րը: Այդ պա­հան­ջը թյու­րի­մա­ցու­թյուն էր թվում Աբ­րա­հա­մին: Նա չէր կա­րո­ղա­նում հաս­կա­նալ Աստ­ծուն և սկ­սեց հաս­տա­տա­կամ, ար­ցուն­քով ու ա­ղա­ղա­կով խնդրել Տի­րո­ջը, որ բա­ցատ­րի` ին­չո՞ւ և­ին­չի՞ հա­մար է հար­կա­վոր զո­հա­բե­րել միակ, սի­րե­լի զա­վա­կին, խոստ­մուն­քի զա­վա­կին: Այն զա­վա­կին, ում նա այն­քան եր­կար է սպա­սել և վեր­ջա­պես ստա­ցել Աստ­ծուց՝ որ­պես պարգև, և­ո­րից պետք է ա­ռաջ գար ընտր­յալ և բազ­մա­քա­նակ ժո­ղո­վուր­դը: Աբ­րա­հա­մը մի քա­նի ան­քուն գի­շեր­ներ անց­կաց­րեց ան­դա­դար ա­ղոթք­նե­րի մեջ, անն­կա­րագ­րե­լի տա­ռա­պանք­նե­րի ու հո­գե­վար­քի մեջ. սա­կայն եր­կինքն, ա­վա՜ղ, եր­կա­թի էր վե­րած­վել՝ անմ­ռունչ, սառն ու տա­րօ­րի­նակ: Ին­չո՞ւ գթա­սիրտ և կա­րե­ կից Տե­րը չի պա­տաս­խա­նում այդ անն­կա­րագ­րե­լի հո­գե­կան տա­ռա­պանք­նե­րին և­ ան­դուլ ող­բին ու ա­ղերս­նե­րին: Այդ հար­ցի պա­տաս­խա­նը մեր ի­րա­զե­կու­թյան սահ­ման­նե­րից դուրս է, թե ինչ տե­ղի ու­նե­ցավ Աբ­րա­հա­մի վե­րա­բեր­յալ եր­կինք­նե­ րում, նույն­պի­սի տիե­զե­րա­կան ժո­ղո­վում, ո­րի մա­սին հի­շա­տակ­վում է Հո­բի գրքի նա­խա­բա­նում: Աստ­վա­ծաշն­չում ո­չինչ չի աս­վում այդ մա­սին, սա­կայն մար­գա­րե­ կան հո­գին ըն­դար­ձա­կում է մեր պատ­կե­րա­ցում­նե­րի սահ­ման­նե­րը. «Քա­նի որ Աբ­ րա­հա­մը կաս­կա­ծեց Աստ­ծո խոս­տում­նե­րին, սա­տա­նան Աստ­ծո և հ­րեշ­տակ­նե­րի ա­ռաջ մե­ղադ­րեց նրան, որ չի կա­տա­րել ուխ­տի պայ­ման­նե­րը և­ այդ պատ­ճա­ռով ար­ժա­նի չէ Նրա օրհ­նու­թյուն­նե­րին: Աստ­ված ցան­կա­ցավ ամ­բողջ երկն­քին ա­պա­ ցու­ցել Իր ծա­ռա­յի հա­վա­տար­մու­թյու­նը, ինչ­պես նաև ցույց տալ, որ Ին­քը չի կա­րող ըն­դու­նել ա­վե­լի քի­չը, քան կա­տար­յալ հնա­զան­դու­թյունն է (Նա­հա­պետ­ներ ու մար­ գա­րե­ներ, էջ 154): Ո՜հ, ինչ­պի­սի սրբա­զան պայ­քար է ըն­թա­նում Քրիս­տո­սի ու սա­տա­նա­յի միջև՝ յու­րա­քանչ­յուր մար­դու հա­մար: Մի կող­մից սա­տա­նան է` մե­ղա­վոր­նե­րին դա­ժա­ նո­րեն ամ­բաս­տա­նո­ղը, իսկ մյուս կող­մից գթա­սիրտ Պաշտ­պանն է՝ Տեր Հի­սու­սը: Իսկ ին­չի՞ մեջ էր նա մե­ղադ­րում Աբ­րա­հա­մին: Աբ­րա­հա­մը թե­րա­հա­վա­տու­թյուն դրսևո­րեց՝ ո­րո­շե­լով զա­վակ ու­նե­նալ Հա­գա­րից: Նա չդի­մեց Աստ­ծուն և չ­հարց­րեց` հա­մա­պա­տաս­խա­նո՞ւմ է արդ­յոք իր այդ քայ­լը Նրա կամ­քին: Նրա այդ ինք­նա­կամ քայ­լը ցա­վա­գին հար­վա­ծում էր նաև Աստ­ծո հե­ղի­նա­կու­թյա­նը, և Նա սա­տա­նա­ յի մե­ղադ­րանք­ներց հե­տո ո­րո­շեց այդ­պի­սի ան­հա­վա­տա­լի ծանր փոր­ձու­թյան են­ թար­կել Աբ­րա­հա­մին: Եվ Աբ­րա­հա­մը, չնա­յած այն բա­նին, որ Աստ­ված չէր պա­տաս­ խա­նում իր հաս­տա­տա­կամ և հա­մառ ա­ղոթք­նե­րին, դի­մա­ցա՜վ այդ փոր­ձու­թյա­նը, և Աստ­ված փա­ռա­վոր­վեց:

191


հունիս

29

Հաս­տա­տա­կամ ա­վե­տա­րա­նիչ­նե­րը

Ա­մեն ժամ ա­ղո­թե՛ք… ինձ հա­մար էլ… որ Ա­վե­տա­րա­նի խոր­հուր­դը հա­մար­ձակ հայտ­նեմ, ո­րի պատ­գա­մա­վորն եմ կա­պանք­նե­րի մեջ, որ­պես­զի այն հա­մար­ձա­կու­ թյամբ խո­սեմ, ինչ­պես որ պար­տա­վոր եմ (Ե­փե­սա­ցի­նե­րին 6.18-20)։

Հաս­տա­տա­կա­մու­թյուն, ան­սա­սա­նու­թյուն, հա­մա­ռու­թյուն. այս ո­րակ­նե­րը հար­ կա­վոր է դրսևո­րել ոչ միայն անձ­նա­կան կամ հա­սա­րա­կա­կան ա­ղոթք­նե­րում՝ այն հույ­սով, որ ստա­նանք մեր խնդրան­քը: Հար­կա­վոր է այս ո­րակ­նե­րը դրսևո­րել ե­կե­ ղե­ցա­կան կեն­սա­գոր­ծու­նեու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րում՝ կապ­ված Քրիս­տո­սի մեծ հանձ­նա­րա­րու­թյան ի­րա­կա­կաց­ման հետ: Հանձ­նա­րա­րու­թյուն, որ տրվել է ա­ռաք­ յալ­նե­րի մի­ջո­ցով և բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հա­մար: Ինչ­պե՞ս կա­րե­լի է Աստ­ծո փրկա­ րար լու­րը հա­ջո­ղու­թյամբ հասց­նել երկ­րի վրա ապ­րող բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րին ու ցե­ղե­րին, ե­թե հաս­տա­տա­կա­մու­թյան, կա­յու­նու­թյան ու ան­սա­սա­նու­թյան հո­գի չդրսևո­րենք: Երբ Տի­րոջ համ­բարձ­վե­լուց հե­տո ա­ռաք­յալ­նե­րը սկսե­ցին ե­ռան­դուն ու նա­խան­ ձախն­դիր կեր­պով ա­պաշ­խա­րու­թյուն ա­վե­տա­րա­նել մարդ­կանց և բժշ­կու­թյան հրաշք­ներ կա­տա­րել Ե­րու­սա­ղե­մում, քա­հա­նա­ներն ու սա­դու­կե­ցի­նե­րը բան­տար­ կե­ցին նրանց և հա­ջորդ օ­րը տա­րան ատ­յան` հար­ցաքն­նու­թյան: Ի­մա­նա­լով, որ նրանք քա­րո­զում են Հի­սու­սին, Իս­րա­յե­լի բարձ­րա­գույն ատ­յա­նը ա­ռաք­յալ­նե­րին հրա­մա­յեց «Հի­սու­սի ա­նու­նով բո­լո­րո­վին չխո­սել և չու­սու­ցա­նել»։ Սա­կայն ա­ռաք­ յալ­նե­րը պա­տաս­խա­նե­ցին. «Մենք չենք կա­րող չա­սել այն, ինչ տե­սել ենք ու լսել»: Եվ ոչ մի տե­սա­կի նա­խազ­գու­շա­ցում ու սպառ­նա­լիք չկա­րո­ղա­ցան կանգ­նեց­նել նրանց. հաս­տա­տա­կամ ու ա­ռանց նա­հան­ջե­լու նրանք շա­րու­նա­կում էին պատ­մել Քրիս­տո­սի մա­սին: Եվ դարձ­յալ հետևեց ձեր­բա­կա­լու­թյունն ու բան­տը, սա­կայն գի­ շե­րը Տի­րոջ հրեշ­տա­կը բա­ցեց բան­տի դռնե­րը և­ա­ռաք­յալ­նե­րին ա­սաց. «Գնա­ցե՛ք, տա­ճա­րի մե՛ջ կանգ­նեք և կ­յան­քի այս բո­լոր խոս­քե­րը ժո­ղովր­դի՛ն հա­ղոր­դեք»։ Եվ դարձ­յալ ատ­յան, դարձ­յալ հար­ցաքն­նու­թյուն, սպառ­նա­լիք­ներ և­ ար­գելք` չխո­սել Հի­սու­սի մա­սին: Սա­կայն ա­ռաք­յալ­ներն ա­սա­ցին. «Պետք է ա­ռա­վել Աստ­ ծուն հնա­զանդ­վել, քան մարդ­կանց»: Երբ ատ­յա­նի ան­դամ­ներն «այս լսե­ցին, խիստ զայ­րա­ցան և խոր­հում էին նրանց սպա­նե­լու մա­սին»։ Սա հա­տուկ է ճշմար­ տու­թյան թշնա­մի­նե­րին: Ա­հա նրանց զի­նա­նո­ցը. բռնու­թյուն, տան­ջանք­ներ, մահ: Այդ­պես էր նաև այս դեպ­քում` նրանք հրա­մա­յե­ցին ծե­ծել ա­ռաք­յալ­նե­րին և­ար­գե­ լե­ցին խո­սել Հի­սու­սի մա­սին: Արդ­յո՞ք նրանք դա­դա­րե­ցին քա­րո­զել Փրկ­չի մա­սին: Չ­կա՜ այդ­պի­սի բան: Ա­հա թե ինչ է աս­վում Աստ­վա­ծաշն­չում. «Իսկ նրանք ու­րա­խա­նա­լով գնա­ցին ատ­յա­նից, ո­րով­հետև նրա ան­վան հա­մար էին ա­նար­գան­քի ար­ժա­նա­ցել։ Եվ ա­մեն օր չէին դա­դա­րում տա­ճա­րում ու տնե­րում ու­սու­ցա­նել և Հի­սուս Քրիս­տո­սի մա­սին ա­վե­ տա­րա­նել» (Գործք 5.41-42)։ Այս­պես էին ա­ռա­ջին քրիս­տոն­յա­նե­րը տա­րա­ծում Տի­րոջ մա­սին ճշմար­տու­թյու­ նը` ան­վախ, հաս­տա­տա­կամ ու ան­վե­հեր: Եվ Տերն այս­պես է վկա­յում ե­կե­ղե­ցու այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի մա­սին. «Համ­բե­րու­թյուն ու­նես։ Իմ ան­վան հա­մար տանջ­ վե­ցիր և չընկր­կե­ցիր» (Հայտ­նու­թյուն 2.3)։ 192


հունիս

Մահ­վան դա­տա­պարտ­ված­նե­րի հաղ­թա­նա­կը

30

Հաղ­թո­ղին թույլ կտամ նստել Ինձ հետ Իմ գա­հին, ինչ­պես Ես հաղ­թե­ցի և Իմ Հոր հետ Նրա գա­հին նստե­ցի (Հայտ­նու­թյուն 3.21)։

Լաո­դի­կեն յո­թե­րորդ, վեր­ջին ե­կե­ղե­ցին է: Նա­խախ­նա­մու­թյան հա­մա­ձայն՝ նա պետք է ապ­րի, ջանք թա­փի և պայ­քա­րի բա­րու և չա­րի ու­ժե­րի միջև պայ­քա­րի եզր­փա­կիչ օ­րե­րում, երբ այն կհաս­նի լար­վա­ծու­թյան գա­գաթ­նա­կե­տին՝ «ազ­գե­րը զայ­րա­ցան», «վի­շա­պը բար­կա­ցավ կնոջ վրա», և կա­վարտ­վի ողջ Ար­մա­գե­դո­նը: Եր­կինքն այդ ծանր ժա­մա­նա­կաշր­ջա­նում ա­ռանձ­նա­հա­տուկ պա­տաս­խա­նա­ տ­վու­թյուն է դրել վեր­ջին ե­կե­ղե­ցու վրա: Սա­կայն Տե­րը նաև ա­ռանձ­նա­հա­տուկ կեր­պով հո­գա­ցել է նրա հա­մար. ե­կե­ղե­ցում ճա­ռա­գում է մար­գա­րեա­կան հո­գու ան­սո­վոր լույ­սը, Հի­սու­սի վկա­յու­թյան գրա­կան հսկա­յա­կան ժա­ռան­գու­թյու­նը՝ աստ­վա­ծաշնչ­յան ճշմար­տու­թյան անգ­նա­հա­տե­լի ի­մա­ցու­թյամբ, հարս­տաց­րել է Աստ­ծո ժո­ղովր­դին: Նրան հայտ­նի է դար­ձել Եռհ­րեշ­տա­կա­յին զար­մա­նա­լի լու­ րը` աստ­վա­ծա­յին վեր­ջին ու­ղերձն ամ­բողջ աշ­խար­հի ժո­ղո­վուրդ­նե­րին: Ե­կե­ղե­ցին պետք է բարձր և հ­զոր ձայ­նով հռչա­կի այդ ճշմար­տու­թյունն այն մա­սին, թե ում պետք է տրվի իս­կա­կան պա­տի­վը, և­ ով է ճշմար­տա­պես ար­ժա­նի երկր­պա­գու­ թյան… Ա­րա­րիչն ու տիե­զեր­քի Տի­րա­կա՞­լը, թե՞ խռո­վա­րար քե­րով­բեն ու նրա գոր­ ծա­կալ­նե­րը, գա­զա­նը և կեղծ մար­գա­րեն, ծայ­րաս­տի­ճան ստա­խո­սը, ով խճճվել է նրբահ­յուս խա­բեու­թյան մեջ և միև­նույն ժա­մա­նակ հա­վակ­նել այն բա­նին, թե ինքն է տի­րա­պե­տում ճշմար­տու­թյա­նը: Ամ­բողջ տիե­զեր­քը գի­տի, որ Աստ­ծո օ­րենքն ան­խախտ է և յո­թե­րորդ օ­րը` շա­ բա­թը, աստ­վա­ծա­յին կնիքն է և նշան՝ Ա­րար­չի ու Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան միջև: Եվ ինչ խո­րա­ման­կու­թյուն­նե­րի էլ դի­մեն չա­րի կողմ­նա­կից­նե­րը՝ մարդ­կանց հա­մո­ զե­լու այն կեղ­ծի­քի մեջ, որ շա­բաթ­վա ա­ռա­ջին օ­րը հար­կա­վոր է տո­նել ի պա­տիվ Քրիս­տո­սի հա­րու­թյան, եր­կին­քը մեր­ժում է այդ կեղծ երկր­պա­գու­թյու­նը: Ոչ մեկն ի­րա­վունք չու­նի, ըստ իր հա­յե­ցո­ղու­թյան, փո­խել Աստ­ծո օ­րեն­քը, դա հայ­հո­յանք է Ա­րար­չի հան­դեպ, Նրա հե­ղի­նա­կու­թյան տա­պա­լում: Եվ այս­տեղ ան­խու­սա­փե­լի է հա­մա­պար­փակ բա­խու­մը ա­րա­րիչ Աստ­ծո ու Փր­կագ­նո­ղի ճշմա­րիտ երկր­պա­գու­ նե­րի և կ­րո­նա­կան նենգ գոր­ծիչ­նե­րի միջև, ով­քեր մեր­ժում են Աստ­ծո հե­ղի­նա­կու­ թյու­նը և դ­րա փո­խա­րեն կանգ­նեց­նում ի­րենց հե­ղի­նա­կու­թյու­նը: Չ­նա­յած այս ա­մե­նին՝ ե­կե­ղե­ցին պետք է ա­ռա­ջին ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու նման խի­զախ, հաս­տա­տա­կամ ու ան­վախ հռչա­կի ի­րեն հանձ­նա­րար­ված ճշմար­տու­ թյու­նը: Եվ ինչ­պես ա­ռաք­յալ­նե­րի օ­րե­րի ե­կե­ղե­ցին դի­մա­ցավ հա­լա­ծանք­նե­րի ժա­ մա­նակ և կա­տա­րեց իր վրա դրված ա­ռա­քե­լու­թյու­նը` քա­րո­զե­լով Աստ­ծո ար­քա­ յու­թյան ա­վե­տա­րա­նը, այն­պես էլ վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի ե­կե­ղե­ցին ան­պայ­ման կդի­մա­նա սպաս­վե­լիք հա­լա­ծանք­նե­րին: Նա կկա­տա­րի իր տիե­զե­րա­կան ա­ռա­քե­ լու­թյու­նը` պաշտ­պա­նե­լու Աստ­ծո և Նրա օ­րեն­քի հե­ղի­նա­կու­թյու­նը, ո­րով­հետև այդ ճա­կա­տա­մար­տում նրա Ա­ռաջ­նոր­դը կլի­նի Քրիս­տոսն Ին­քը` Աստ­ծո Որ­դին: Իսկ այդ հաղ­թա­նա­կը կա­պա­հով­վի Սուրբ Հո­գու զո­րու­թյամբ (տե՛ս Զա­քա­րիա 4.6):

193



­ՀՈՒ­ԼԻՍ

ԽԻ­ԶԱ­ԽՈՒ­ԹՅՈՒՆ Այնպես որ համարձակվում ենք ասել.«Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Եբրայեցիներին 13.6 )։


հուլիս

1

«Առ­յու­ծի պես հա­մար­ձակ»

Այն­պես որ հա­մար­ձակ­վում ենք ա­սել.«Տերն է իմ օգ­նա­կա­նը, և­ ես չպի­տի վա­խե­ նամ. մարդն ինձ ի՞նչ կա­րող է ա­նել» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 13.6 ):

Խի­զա­խու­թյու­նը դա քա­ջու­թյունն է ու վճռա­կա­նու­թյու­նը ա­րարք­նե­րի մեջ: Իսկ հա­մար­ձակ մար­դը նա է, ով ահ չու­նի, չի վա­խե­նում դժվա­րու­թյուն­նե­րից ու ար­ գելք­նե­րից, վճռա­կան է ու խի­զախ: Քա­ջու­թյու­նը մար­դու բնա­վո­րու­թյան հրա­շա­ լի ո­րակ է: Աստ­վա­ծաշն­չի հինկ­տա­կա­րան­յան գրքե­րում «քաջ» բառն ա­վե­լի քան վաթ­սուն ան­գամ օգ­տա­գործ­վում է որ­պես «խի­զա­խու­թյուն» բա­ռի հո­մա­նիշ՝ գործ­ նա­կա­նում, բո­լոր դեպ­քե­րում, ան­վախ մար­տիկ­նե­րին բնո­րո­շե­լու հա­մար: Սա­ կայն խի­զա­խու­թյու­նը, քա­ջու­թյունն ու վճռա­կա­նու­թյու­նը միայն մար­տիկ­նե­րին չէ, որ վե­րա­բե­րում է. այդ ո­րակ­նե­րը դրսևոր­վում են կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում ու մարդ­կա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Նոր Կ­տա­կա­րա­նի գրքե­րում «խի­զախ» բա­ռը հի­շա­տակ­վում է՝ բնո­րո­շե­լու այն հո­գին, որ դրսևո­րում էին ա­ռա­ջին ա­ռա­քե­ լա­կան դա­րաշր­ջա­նի քրիս­տոն­յա­նե­րը Քրիս­տո­սին քա­րո­զե­լիս: Այն բա­նից հե­տո, երբ ժո­ղո­վա­րա­նում ա­ռաք­յալ­նե­րին խստիվ ար­գե­լե­ցին խո­սել Քրիս­տո­սի և Նրա ուս­մուն­քի մա­սին, նրանք ա­ղո­թում էին. «Եվ այժմ, Տե՛ր, նա­յի՛ր նրանց սպառ­նա­ լիք­նե­րին և Քո ծա­ռա­նե­րին ա­մե­նայն հա­մար­ձա­կու­թյամբ Քո խո՛ս­քը խո­սել տուր» (Գործք 4.29): Սկզ­բում մարդն այն­պես էր ա­րար­ված, որ նրան հա­տուկ էր խի­զա­խու­թյու­նը՝ որ­պես սի­րո բաղ­կա­ցու­ցիչ մաս: Ա­ռաք­յա­լը գրում է, որ «սի­րո մեջ վախ չկա», և խի­ զա­խու­թյա­նը խորթ է վա­խը: Մենք կա­րող ենք ա­սել, որ մեր նա­խած­նող­նե­րը Ե­դե­ մում պատ­ճառ և պայ­ման­ներ չու­նեին, որ կեն­դա­նա­կան վախ դրսևո­րեին և խու­ ճա­պա­հար սար­սա­փեին ինչ-որ բա­նից: Սա­կայն մեղ­քը աս­տի­ճա­նա­բար քայ­քա­յեց մար­դու կու­սա­կան բնույ­թը, և վա­խը դար­ձավ նրա էու­թյան բաղ­կա­ցու­ցիչ մա­սը: Ան­կաս­կած է, որ քա­ջու­թյու­նը, ինչ­պես և բ­նա­վո­րու­թյան մյուս գծե­րը, կա­րե­լի է դաս­տիա­րա­կել՝ ջա­նա­սի­րու­թյուն և կամք դրսևո­րե­լով: Եվ կյան­քը հաս­տա­տում է, որ կան մար­դիկ, ով­քեր, չնա­յած ա­մեն տե­սա­կի ար­գելք­նե­րին, խի­զա­խո­րեն ա­ռաջ են գնում ցան­կա­ցած վտանգ­նե­րի, որ­պես­զի հաս­նեն ի­րենց երկ­րա­յին նպա­տակ­ նե­րին և մարդ­կա­յին կա­տա­րե­լա­տի­պե­րին: Եվ այդ­պի­սի հե­րո­սա­կա­նու­թյու­նը հիաց­մունք է ա­ռա­ջաց­նում ժո­ղովր­դի մեջ, ինչ­պես հրա­շա­լիո­րեն նկա­տել է Մ. Գոր­ կին. «Քա­ջե­րի խեն­թու­թյա­նը մենք փառք ենք գո­վեր­գում»: Սա­կայն կյան­քը մեզ այն բա­նի հա­մար չէ տրված, որ ի­րա­կա­նաց­նենք մեր ու­նայն դի­տա­վո­րու­թյուն­ներն ու հե­տաքրք­րու­թյուն­նե­րը: Այն տրված է, որ վե­րա­կանգ­նենք Աստ­ծո հետ քայ­քայ­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Եվ դա պետք է լի­նի մեր ողջ կար­ ճատև կյան­քի նպա­տակն ու ի­մաս­տը: Եվ այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար մենք պետք է խի­զա­խո­րեն մեր­ժենք երկ­րա­յին ար­ժեք­նե­րը և վճ­ռա­կա­նո­րեն հետևենք Հի­սու­սին: Դառ­նա­լով քրիս­տոն­յա­ներ՝ մենք դառ­նում ենք Քրիս­տո­սի մար­տիկ­նե­ րը և մեծ պայ­քա­րի մեջ մտնում սա­տա­նա­յի դեմ: Ա­հա թե որ­տե՜ղ է անհ­րա­ժեշտ մեր խի­զա­խու­թյու­նը, քա­ջու­թյունն ու ան­վա­խու­թյու­նը: Եվ Տե­րը պատ­րաստ է մեզ պարգևել այդ ո­րակ­նե­րը լիու­թյամբ, որ­պես­զի մե­զա­նից յու­րա­քանչ­յու­րը «առ­յու­ծի պես հա­մար­ձակ» լի­նի: 196


Աբ­րա­հա­մի խի­զախ քայ­լը

հուլիս

2

Հա­վա­տով Աբ­րա­հա­մը հնա­զանդ­վեց, երբ կանչ­վեց գնա­լու այն տե­ղը, որն իբրև ժա­ ռան­գու­թյուն էր ստա­նա­լու։ Նա ե­լավ գնաց՝ ա­ռանց ի­մա­նա­լու, թե ո՛ւր է գնում (Եբ­րա­յե­ցի­նե­րին 11.8)։

Աստ­ծուն հա­վա­տա­րիմ մարդ­կանց կյան­քը, որ նկա­րագր­ված է Աստ­վա­ծաշն­չում, հաս­տա­տում է այն ճշմար­տու­թյու­նը, որ ար­դա­րը «առ­յու­ծի պես հա­մար­ձակ» է: Ին­ չի՞ մեջ դրսևոր­վեց բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի հոր`Աբ­րա­հա­մի խի­զա­խու­թյու­նը, չէ՞ որ դա չա­փա­զանց մեծ ա­ռա­քե­լու­թյուն և պա­տիվ էր, որ մա­տու­ցել էր նրան Աստ­ ված: Նրա խի­զա­խու­թյունն ու վճռա­կա­նու­թյունն ա­ռա­ջին հեր­թին դրսևոր­վեց այն բա­նում, որ նա քա­ղա­քա­յին կյան­քը փո­խեց վրա­նա­յին, թա­փա­ռա­կան կյան­քի հետ: Լա­վա­գույ­նը փո­խել վատ­թա­րի հե՞տ: Քայլ ա­նել դե­պի ան­հայ­տու­թյո՞ւն, որ կապ­ված է ան­հար­մա­րու­թյուն­նե­րի, տագ­նապ­նե­րի և մի շարք հնա­րա­վոր վտանգ­նե­րի հետ: Վ­տանգ­ներ, որ կա­րող էին սպառ­նալ ան­գամ նրա կյան­քին: Վախ­կոտ մար­դը ըն­դու­ նակ չէ դրան: Սա­կայն Աբ­րա­համն այն մարդ­կան­ցից չէր, որ այս աշ­խար­հում շահ, օ­գուտ և հար­մա­րա­վե­տու­թյուն են ո­րո­նում: Նա ճա­նա­չել էր այն կարևոր ճշմար­տու­ թյուն­նե­րից մե­կը, ո­րին փորփ­րե­լով չի կա­րո­ղա­նում հաս­նել քրիս­տոն­յա­նե­րի ստվար մա­սը, և­ո­րը նա ար­տա­հայ­տել է իր հի­շար­ժան խոս­քե­րում․ «Ես, որ հող եմ ու մո­խիր (Ծնն­դոց 18.27)։ Սա այն նույն ճշմար­տու­թյունն է, որ այն­պես խոր և հա­մա­պար­ փակ հռչա­կել է Ժո­ղո­վո­ղը. «Ու­նայ­նու­թյուն ու­նայ­նու­թյանց, ա­մեն ինչ ու­նայ­նու­թյուն է» (Եբր. հա­վել հա­վա­լիմ­–ա­մե­նայն ին­չի ոչն­չու­թյուն, ա­նի­մաս­տու­թյուն)։ Մենք կա­րող ենք մտքով ի­մա­նալ այս ճշմար­տու­թյու­նը, սա­կայն ա­մեն մե­կը չէ, որ կարևոր է հա­մա­րում այն և մ­տա­ծում, որ հար­կա­վոր է թա­փան­ցել և­ ըմբ­ռել նրա չա­րա­գու­շակ ի­րա­կա­նու­թյու­նը: Մեզ կա­րող է թվալ, որ այս ճշմար­տու­թյու­նը հստակ է, պարզ և նույ­նիսկ պար­զու­նակ, և­ ի՞նչ խորհր­դա­վոր բան կա նրա մեջ, որ հար­կա­վոր է փորփ­րել այն. ա­մեն ինչ այն­քա՜ն պարզ է այս­տեղ: Ա­վաղ, դա բո­ լո­րո­վին էլ այդ­պես չէ: Ին­չո՞ւ էին Տերն ու Իր մար­գա­րե­ներն այդ ժա­մա­նակ այդ­ պես հա­մա­ռո­րեն նա­խազ­գու­շաց­նում և կոչ ա­նում հա­վա­տաց­յալ­նե­րին, որ նրանք չկապ­վեն այս աշ­խար­հին, որն ան­հետ անց­նում է մո­ռա­ցու­թյան ան­դուն­դը: Հաս­ կա­նալ և ճա­նա­չել այդ ճշմար­տու­թյու­նը, նշա­նա­կում է դուրս գալ, ա­զա­տագր­վել այս դա­րաշր­ջա­նի սի­րեն­նե­րի (դի­ցա­բա­նու­թյան մեջ կնոջ գլխով թռչուն­ներ, ո­րոնք ի­րենց եր­գով հմա­յում էին և շե­ղում մարդ­կանց-ծա­նո­թու­թյուն` թարգ­ման­չի) կա­ խար­դող եր­գից` «ի՜նչ հիա­նա­լի է այս աշ­խար­հը»: Ա­ռաք­յալ­ներն այլ հա­յացք ու­նեին այս աշ­խար­հի հան­դեպ. «Մի՛ սի­րեք աշ­խար­ հը և­ ոչ էլ այն, ինչ աշ­խար­հի մեջ է» (Ա Հով­հան­նես 2.15)։ Ա­պա Հով­հան­նե­սը բա­ցատ­րում է պատ­ճա­ռը. «Ամ­բողջ աշ­խար­հը չա­րի­քի մեջ է»: Ժա­մա­նա­կա­կից թարգ­մա­նու­թյուն­ներն այս հա­մա­րի մեջ մի փոքր այլ ի­մաստ են նշում. «Իսկ ամ­ բողջ աշ­խար­հը սա­տա­նա­յի իշ­խա­նու­թյան տակ է», «Սա­կայն ամ­բողջ աշ­խար­հը չա­րա­գոր­ծի իշ­խա­նու­թյան տակ է»: (Ա Հով­հան­նես 5.19)։ Դա է պատ­ճա­ռը, որ Տերն ա­սում է. «Դրա հա­մար նրանց մի­ջից դո՛ւրս ե­կեք ու հե­ռո՛ւ մնա­ցեք» (Բ Կորն­թա­ցի­նե­րին 6.17): Եվ այդ նույն կո­չով էր, որ Աստ­ված դի­ մեց Աբ­րա­հա­մին. «Դո՛ւրս ել քո երկ­րից ու քո ազ­գա­տոհ­մից» (Գործք 7.3): Եվ Աբ­ րա­համն, ա­ռանց տա­տան­վե­լու, չնա­յե­լով ոչ մի բա­նի, վճռա­կա­նո­րեն ու խի­զախ, ա­ռանց վա­խե­նա­լու, մե­կընդ­միշտ թո­ղեց մեղ­քի նախ­կին աշ­խար­հը և քայ­լեց դե­պի նոր աշ­խարհ` Աստ­ծո աշ­խար­հը: 197


հուլիս

3

Ռազ­մա­կան ան­սո­վոր ար­շավ

Նա (Ե­ղի­սեն) էլ ա­սաց. «Մի՛ վա­խե­ցիր, ո­րով­հետև մեզ հետ ե­ղող­ներն ա­վե­լի շատ են, քան նրանց հետ ե­ղող­նե­րը» (Դ Թա­գա­վոր­նե­րի 6.16)։

Հնա­զանդ­վե­լով Աստ­ծո կո­չին, դուրս գա­լով քաղ­դեա­կան Ուր քա­զա­քից՝ Աբ­րա­ հա­մը հոգևոր կյան­քի ա­ռու­մով խի­զա­խու­թյուն ու հա­մար­ձա­կու­թյուն դրսևո­րեց: Սա­կայն նա ցնցող քա­ջու­թյուն դրսևո­րեց նաև այն ժա­մա­նակ, երբ հան­գա­մանք­ նե­րը պա­հան­ջե­ցին, որ նա մտնի նաև ռազ­մա­կան պայ­քա­րի մեջ: Իր բնույ­թով Աբ­րա­հա­մը խա­ղա­ղա­սեր անձ­նա­վո­րու­թյուն էր: Նա տան­ջա­լի ապ­րում­ներ էր ու­ նե­նում, երբ ըն­տա­նի­քում կամ հա­րա­զատ­նե­րի ու հարևան­նե­րի հետ փոխ­հա­րա­ բե­րու­թյուն­նե­րում վե­ճեր էին ա­ռա­ջա­նում, թշնա­մու­թյուն կամ տհաճ ի­րա­վի­ճակ­ ներ: Նա ա­մեն կերպ ձգտում էր մա­րել այդ կոր­ծա­նա­րար բո­ցե­րը և պատ­րաստ էր զի­ջե­լու ա­մեն ին­չում, նույ­նիսկ ի վնաս ի­րեն, միայն թե մար­դիկ խա­ղաղ ապ­րեին: Սա­կայն ա­հա պա­տե­րազմ պայ­թեց: Ար­յու­նա­լի ճա­կա­տա­մարտ տե­ղի ու­նե­ցավ հինգ թա­գա­վոր­նե­րի զո­րախմ­բի և չորս թա­գա­վոր­նե­րի միաց­յալ բա­նակ­նե­րի միջև: Արդ­յուն­քում հինգ թա­գա­վոր­նե­րի բա­նա­կը լիո­վին ջախ­ջախ­վեց: Հաղ­թող­նե­րը կո­ ղոպ­տե­ցին պարտ­ված­նե­րի քա­ղաք­նե­րը, գե­րի վերց­րին նրանց բնա­կիչ­նե­րին, իսկ ա­նա­սուն­նե­րին ա­ռաջ քշե­ցին և տա­րան: Գե­րի­նե­րի թվում էին նաև Ղովտն ու իր ըն­տա­նի­քը՝ որ­պես Սո­դո­մի բնա­կիչ­ներ, ո­րի թա­գա­վո­րը մաս­նակ­ցել էր այդ պա­տե­ րազ­մին: Երբ Աբ­րա­համն ի­մա­ցավ այդ ող­բեր­գու­թյան մա­սին, ան­մի­ջա­պես ո­րո­շեց մար­տի բռնվել հաղ­թող­նե­րի բա­նա­կի հետ և­ա­զա­տագ­րել Ղով­տին ու բո­լոր գե­րի­ նե­րին: Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` ռազ­մա­կան ի՞նչ ու­ժեր ու­ներ Աբ­րա­ հա­մը: 318 մարդ` հայտ­նում է մեզ սուրբ տա­րեգ­րու­թյու­նը: Այդ «բա­նա­կո՞վ» պետք է մար­տի գնար չորս թա­գա­վոր­նե­րի բա­նա­կի դեմ: Մարդ­կա­յին տե­սանկ­յու­նից Աբ­րա­հա­մի այդ ռազ­մա­կան ար­շա­վը ան­հե­թե­թու­ թյուն և­ ար­կա­ծախնդ­րու­թյուն է թվում: Սա­կայն այդ չա­փա­նի­շը չի կա­րե­լի կի­ րա­ռել Աբ­րա­հա­մի ա­ռու­մով: Ինչ­պի­սի՜ ան­նա­խա­դեպ հա­մար­ձա­կու­թյուն պետք է ու­նե­նալ՝ այդ քայ­լին գնա­լու հա­մար: Աբ­րա­հա­մը հենց այդ­պի­սի հա­մար­ձա­կու­ թյուն և քա­ջու­թյուն ու­ներ. նա ար­դար մարդ էր, իսկ ար­դա­րը «առ­յու­ծի պես հա­ մար­ձակ» է: Այն­տեղ, որ­տեղ Տերն է, ոչ մի անհ­նար բան չկա և չի՜ կա­րող լի­նել: Հի­շե՛ք Գե­դեո­ նին: Իս­րա­յե­լը գեր­վել էր մա­դիա­մա­ցի­նե­րի կող­մից, ով­քեր անխ­նա և դա­ժա­նո­րեն կո­ղոպ­տում էին նրան և­ ա­ղե­տա­լի աղ­քա­տու­թյան ու նվաս­տաց­ման էին հասց­ րել ժո­ղովր­դին: Իս­րա­յե­լա­ցի­նե­րը օգ­նու­թյուն էին ա­ղեր­սում Աստ­ծուց: Տե­րը լսեց, հայտն­վեց Գե­դեո­նին և­ ա­սաց. «Գնա՛ քո այդ զո­րու­թյամբ և Իս­րա­յելն ա­զա­տի՛ր մա­դիա­նա­ցի­նե­րի ձեռ­քից»։ - «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ին­չո՞վ ա­զա­տեմ Իս­րա­յե­լը», - «Ես քեզ հետ պի­տի լի­նեմ, և դու մեկ մար­դու պես պի­տի զար­կես Մա­դիա­մին» (Դա­տա­ վոր­ներ 6.16)։ Ա­հա մար­դու աչ­քում անհ­նա­րի­նի ու ան­հե­թե­թի ողջ հան­գու­ցա­լու­ծու­մը. Տե՜րն էր Աբ­րա­հա­մի հետ: Հաղ­թա­նա­կից հե­տո Նա հայտն­վեց Աբ­րա­հա­մին և­ ա­սաց. «Մի՛ վա­խե­ցիր, Աբ­րա­հա՛մ, Ես քո Վա­հանն եմ: Դու հա­մար­ձակ վար­վե­ցիր. այ­սու­հետև ե­ղի՛ր այդ­պի­սին և­ոչն­չից մի՜ վա­խե­նա» (տե՛ս Ծնն­դոց 15.1): 198


Մով­սե­սի խի­զա­խու­թյու­նը

հուլիս

4

Հա­վա­տով նա թո­ղեց Ե­գիպ­տո­սը՝ թա­գա­վո­րի բար­կու­թյու­նից չվա­խե­նա­լով, ո­րով­ հետև համ­բե­րեց, իբրև թե տես­նում էր Ան­տե­սա­նե­լիին (Եբ­րա­յե­ցի­նե­րին 11.27)։

Մով­սե­սի մա­սին Աստ­վա­ծաշն­չում աս­վում է, որ «նա բազ­մա­թիվ հար­ձա­կում­նե­ րի են­թարկ­ված մարդ էր և տուժ­վել էլ ա­վե­լի, քան որևէ այլ մարդ երկ­րի վրա» (Թվոց 12.3): Սա­կայն Մով­սե­սը նաև բա­ցա­ռիկ խի­զախ մարդ էր: Ինչ­պե՞ս դրսևոր­ վեց այդ խի­զա­խու­թյու­նը: Արդ­յո՞ք դա երևում է նրա կյան­քի նկա­րագ­րու­թյան մեջ: Երբ նա հար­կադր­ված էր փախ­չել փա­րա­վո­նի բար­կու­թյու­նից, ե­կավ Մա­դիա­մի եր­կի­րը: Այն­տեղ էլ, հա­սա­րա­կա­կան ջրհո­րի մոտ նա հար­կադր­ված էր ա­կա­նա­տես լի­նել ան­պատ­շաճ պատ­կե­րի: Ոչ­խար­նե­րին ա­րա­ծեց­նող աղ­ջիկ­նե­րը մո­տե­ցան ջրհո­րին և սկ­սե­ցին ի­րենց ա­նոթ­նե­րը ջուր լցնել՝ հո­տին ջուր տա­լու հա­մար: Հան­ կարծ հայտն­վե­ցին տղա­մարդ հո­վիվ­ներ և լկ­տիա­բար ջրհո­րի մո­տից վտա­րե­ցին ան­պաշտ­պան աղ­ջիկ­նե­րին: Մով­սե­սը չէր կա­րող հան­դուր­ժել նման բա­ցա­հայտ ան­տա­շու­թյու­նը և հա­մար­ձա­կո­րեն պաշտ­պա­նեց թույլ սե­ռի վի­րա­վոր­ված ներ­ կա­յա­ցու­ցիչ­նե­րին: Նա վռնդեց նե­ղաց­նող­նե­րին և սկ­սեց ջուր լցնել հո­տի հա­մար: Մեկ այլ վախ­կոտ կսկսեր մտա­ծել. «Ես այս­տեղ օ­տա­րա­կան եմ: Ո՞վ գի­տի, թե ին­չու են այս մար­դիկ նման հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ: Մի­գու­ցե, այս աղ­ջիկ­նե­րը կամ նրանց հա­րա­զատ­նե­րը ինչ-որ բա­նում մե­ղա­վո՞ր են, որ նրանց հետ այս­պես են վար­վում: Ին­չո՞ւ պետք է խառն­վեմ այս պատ­մու­թյա­նը»: Սա­կայն Մով­սեսն այլ սկզբունք­ներ ու­ներ: Նա չէր կա­րող թույլ տալ, որ իր աչ­քի ա­ռաջ ու­ժե­ղը նե­ղաց­նի թույ­լին ու ծաղ­րի նրան: Նրան չէր ան­հանգս­տաց­նում այն փաս­տը, որ հո­վիվ­նե­րը մի քա­նի հո­գի են, իսկ ին­քը` միայ­նակ: Մով­սե­սը խի­զախ և տի­րա­կան նրանց հրա­ մա­յեց մի կողմ քաշ­վել, և նրանք լուռ հնա­զանդ­վե­ցին նրա հրա­մա­նին: Իսկ արդ­յո՞ք կա­տակ բան էր գնալ փա­րա­վո­նի մոտ և պա­հան­ջել, որ բաց թող­ նի իր ժո­ղովր­դին: Ինչ­պի­սի խի­զախ մարդ պետք է լի­նել, որ վճռա­կա­նո­րեն այդ­ պի­սի չլսված պա­հան­ջով դի­մի ա­մե­նա­զոր տի­րա­կա­լին և ս­պառ­նա, որ հա­կա­ռակ դեպ­քում՝ խո­ցը խո­ցի հետևից կթափ­վի ժո­ղովր­դի և հենց իր` փա­րա­վո­նի՜ վրա: Սա­կայն Մով­սե­սը, չնա­յած փա­րա­վո­նի սպառ­նա­լիք­նե­րին, ա­ռանց վա­խե­նա­լու կա­ տա­րեց Աստ­ծո կամ­քը: Բե­րենք մեկ այլ օ­րի­նակ: Երբ Իս­րա­յել ժո­ղո­վուր­դը կուռք պատ­րաս­տեց և վայ­րի խրախ­ճանք կազ­մա­կեր­պեց՝ երկր­պա­գե­լով նրան, ինչ­պե՞ս գոր­ծեց Մով­սեսն այդ ճա­կա­տագ­րա­կան ի­րա­վի­ճա­կում: Նա ցնցվեց այդ հա­մընդ­հա­նուր անմ­տու­թյու­նից և, ի վեր­ջո, բար­կու­թյու­նից ե­ռա­լով, հա­մար­ձա­կո­րեն վերց­րեց կուռ­քը, այ­րեց այն, մնա­ցոր­դը փո­շի դարձ­րեց ու թա­փե­լով ջրի մեջ՝ հար­կադ­րեց իս­րա­յեալ­ցի­նե­րին խմել այն: Մի՞­թե Մով­սե­սը մտա­ծում էր այն մա­սին, որ կռա­պաշ­տու­թյան մեջ ըն­ կած­նե­րը կա­րող են դի­մադ­րել ի­րեն: Դա ա­մե­նից քիչ էր մտա­հո­գում նրան. Աստ­ծո պա­տի­վը նրա հա­մար բարձր էր ա­մե՜ն ին­չից: Այդ­պի­սին էլ պետք է լի­նի հո­վի­վը`Քրիս­տո­սի ան­վախ ներ­կա­յա­ցու­ցի՜­չը: Վախ­ կոտ­նե­րին վատ ճա­կա­տա­գիր է սպաս­վում:

199


հուլիս

5

«Մի՞­թե դուք չեք վա­խե­նում»

Աստ­ված ա­պա­վեն և զո­րու­թյուն է մեզ հա­մար. Նա ա­րա­գա­հաս օգ­նա­կան է ե­ղել նե­ղու­թյուն­նե­րի մեջ։ Դրա հա­մար էլ չենք վա­խե­նա, թե­կուզև եր­կի­րը ցնցվի, և լեռ­ նե­րը գցվեն ծո­վի մեջ­տե­ղը (Սաղ­մոս­ներ 46.1-2)։

Իսկ ի՞նչ կա­րե­լի է ա­սել մեր քա­ջու­թյան վե­րա­բեր­յալ, ու­նե՞նք արդ­յոք այդ ո­րա­ կը: Իսկ, մի­գու­ցե, երբևէ չե՞նք մտա­ծել այդ մա­սին: Հնա­րա­վո՞ր է, որ այդ հար­ցը պար­զա­պես հրա­տապ չի ե­ղել մեր հա­վատ­քի հա­մար: Ա­հա թե ինչ­պես տե­ղի ու­ նե­ցավ դա անգ­լիա­ցի նշա­նա­վոր բա­րե­նո­րո­գիչ Ջոն Ուես­լիի կյան­քում: Իր հոգևոր ո­րո­նում­նե­րում նա գաղտ­նի չէր պա­հում իր գլխա­վոր նպա­տա­կը` հոգևոր կա­ տա­րե­լու­թյան ձգտու­մը: Եվ Ուես­լին այս հետևու­թյա­նը ե­կավ. «Ես ցան­կա­նում եմ ըն­կա­լել Քրիս­տո­սի Ա­վե­տա­րա­նի ճշմա­րիտ ի­մաս­տը՝ այն քա­րո­զե­լով հե­թա­նոս­նե­ րին»: Նա ո­րո­շեց գնալ Ա­մե­րի­կա, որ­պես­զի այն­տեղ հնդկա­ցի­նե­րին ա­վե­տա­րա­նի Հի­սու­սի մա­սին: Նրա հո­գում ուժ­գին պայ­քար էր ըն­թա­նում. հոգևոր ո­րո­նում­նե­րը հան­գիստ չէին տա­լիս նրան, և­իր նա­մակ­նե­րից մե­կում այս­պես է գրում. «Նրանց մեջ ես կա՛մ կհա­վա­տամ, կա՛մ կկոր­չեմ»: Նա նավ նստեց, որ­պես­զի ուղևոր­վի Ջոր­ ջիա նա­հան­գը: Նա­վի վրա էին մի քա­նի մո­րավ­յան ա­ռաք­յալ­ներ: Նա­վար­կու­թյան ժա­մա­նակ փո­թո­րի­կը մի քա­նի ան­գամ հիմ­նա­վոր ցնցեց նա­վը: Դրան­ցից մե­կի ժա­մա­նակ Ուես­լին իր օ­րագ­րում գրեց. «Ու­ժեղ փո­թո­րիկ է սպաս­վում. ես սար­սա­ փում եմ»: Եվ սար­սա­փե­լի փո­թո­րիկն իս­կա­պես հար­ձակ­վեց նա­վի վրա: Փո­թոր­կի ա­մե­նա­բուռն պա­հին մո­րավ­յան ա­ռաք­յալ­նե­րը չնչին վախ ան­գամ չդրսևո­րե­ցին՝ անց­կաց­նե­լով երկր­պա­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը: «Երբ նրանք սաղ­մոս էին եր­գում, հսկա­յա­կան ա­լի­քը ծած­կեց նա­վը, կտոր­նե­րի վե­րա­ծեց մի­ջա­կայ­մը», և «թվում էր՝ վերևից Նիա­գա­րա­յի ջրվեժն է թափ­վում նրանց վրա»: Անգ­լիա­ցի ուղևոր­նե­րը խու­ ճա­պի մեջ ըն­կան և սար­սա­փա­հար ճչում էին: Նա­վը տա­շե­ղի նման այս ու այն կողմ էր թա­փա­հար­վում հսկա­յա­կան ա­լիք­նե­րի միջև: Ուես­լին մտո­վի հրա­ժեշտ տվեց կյան­քին: Սա­կայն մո­րավ­յան ա­ռաք­յալ­նե­րը հնչյուն ան­գամ չար­տա­բե­րե­ցին: Ուես­լին, ցնցված նրանց ո­գու ա­րիու­թյու­նից, մո­տե­ցավ ա­ռաջ­նոր­դին և հարց­րեց. «Մի՞­թե դուք չեք վա­խե­նում»: «Փառք Աստ­ծո, ո՛չ»,- պա­տաս­խա­նեց ա­ռաք­յա­լը: «Իսկ ձեր ե­րե­խա­ներն ու կա­նայք նույն­պե՞ս չեն վա­խե­նում»: «Ո՛չ, մեր կա­նայք ու ե­րե­խա­նե­րը չեն վա­խե­նում մա­հա­նա­լուց»: Այս պա­տաս­խա­նը Ուես­լիին ցնցեց ա­վե­լի, քան փո­թո­րիկն ին­քը: Ուես­լիի՝ ա­ռաք­յալ դառ­նա­լու ծրա­գի­րը տա­պալ­վեց: Հե­տա­գա­յում նա Իր օ­րագ­ րում գրեց. «Ես գնա­ցի Ա­մե­րի­կա, որ­պես­զի դար­ձի բե­րեմ հնդկա­ցի­նե­րին, սա­կայն ի՞նձ ով դար­ձի կբե­րի»: Ուես­լին վե­րա­դար­ձավ Անգ­լիա և գ­նաց մո­րավ­յան եղ­բայր­նե­րի ժո­ղո­վին: Այդ ան­ կեղծ քրիս­տոն­յա­նե­րի հետ շփման արդ­յուն­քում նա սկսեց ա­վե­լի խոր հաս­կա­նալ Քրիս­տո­սի ուս­մուն­քը: Ուես­լին դար­ձավ նշա­նա­վոր ա­վե­տա­րա­նիչ ու բա­րե­նո­րո­ գիչ, և նրա ծա­ռա­յու­թյան պտուղ­նե­րը տա­րած­վե­ցին աշ­խար­հով մեկ: Ռ. Մոր­գա­ նը նշում է. «Նա ին­քը դար­ձի ե­կավ փոք­րիկ խմբի զո­րու­թյամբ, ո­րոնց նվիր­վա­ ծու­թյու­նը Տի­րոջն այն­քան ու­ժեղ էր, որ ա­մե­նաու­ժեղ փո­թոր­կին ան­գամ անխ­ռով հանգստու­թյուն էին պահ­պա­նում»: 200


Հայ­հո­յո­ղի ա­մո­թա­լի վախ­ճա­նը

հուլիս

6

Այն Աստ­վա­ծը, որ զո­րու­թյուն է հագց­նում ինձ և­ան­բիծ է դարձ­նում իմ ճա­նա­պար­ հը… Նա վար­ժեց­նում է իմ ձեռ­քը պա­տե­րազ­մե­լու, որ իմ բա­զուկ­նե­րը պղնձե ա­ղեղ լա­րեն (Սաղ­մոս­ներ 18.32, 34)։

Իս­րա­յե­լի ար­քա­յի և սաղ­մո­սեր­գուի` Դավ­թի կյան­քի ա­մե­նան­շա­նա­կա­լի ի­րա­ դար­ձու­թյու­նը նրա մե­նա­մարտն էր Գո­ղիա­թի դեմ: Կար­դում ես և զար­մա­նում` ինչ­ պե՞ս է հնա­րա­վոր, ի­հար­կե, մարդ­կա­յին տե­սանկ­յու­նից, որ պա­տա­նին փայ­լուն հաղ­թա­նակ տա­նի հսկա­յի հան­դեպ, ո­րի հա­սա­կը մո­տա­վո­րա­պես ե­րեք մետր էր, և նա զին­ված էր մինչև ա­տամ­նե­րը: Այդ փղշտա­ցի ար­հես­տա­վարժ (պրո­ֆե­սիո­ նալ) մար­տիկն ի­րեն ա­մե­նա­զոր ու ան­հաղթ էր հա­մա­րում և­ այդ պատ­ճա­ռով էլ ի­րեն թույլ է տա­լիս լկտի ու հան­դուգն կեր­պով հայ­հո­յել իս­րա­յե­լա­ցի զին­վոր­նե­ րին։ Ցի­նի­կա­բար ծաղ­րում է նրանց՝ ան­վա­նե­լով խղճուկ ու ի­րեն­ցից ո­չինչ չներ­ կա­յաց­նող ստրուկ­ներ: Իր ամ­բար­տա­վա­նու­թյան ու ինք­նավս­տա­հու­թյան մեջ Գո­ղիաթն իս­րա­յե­լա­ցի­նե­րին ա­ռա­ջար­կում է. «Իմ դե՛մ բե­րեք ձեր մար­տի­կին, և մենք կմարտն­չենք. իսկ պարտ­վող­նե­րը կդառ­նան ստրուկ­ներ»: Իս­րա­յե­լա­ցի­նե­րը ամ­բողջ քա­ռա­սուն օր, ա­ռա­վոտ­յան ու ե­րե­կո­յան, լսե­լով Գո­ղիա­թի այդ ծաղ­րա­կան խոս­քե­րը, սար­սա­փի ու խու­ճա­պի մեջ փախ­չում էին այդ հրե­շից: Նրանք չգի­տեին ինչ ա­նել, ինչ­պես պա­տաս­խա­նել այդ աստ­վա­ծա­նարգ մար­տահ­րա­վե­րին ու ծաղ­ րան­քին: Եվ ա­հա ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բեմ է դուրս գա­լիս շի­կա­հեր և հա­մակ­ րե­լի մի տղա (տե՛ս Ա Թա­գա­վոր­նե­րի 17.33 ): Լ­սե­լով Գո­ղիա­թի լկտի խոս­քե­րը՝ նա բոր­բոք­վում է. «Ո՞վ է այս փղշտա­ցին, որ հայ­հո­յում է Աստ­ծո մար­տիկ­նե­րին»: Նրա մա­սին ի­մա­նում է Սա­վուղ թա­գա­վո­րը և հ­րա­վի­րում է իր մոտ: Եվ Դա­վի­թը խի­զա­ խա­բար ու ուղ­ղա­կիո­րեն ա­սում է նրան. «Մի՛ վա­խե­ցեք և մի՛ ընկճ­վեք հո­գով: Ես պատ­րաստ եմ մարտն­չել նրա հետ»: Թա­գա­վորն ապ­շա­հար է լի­նում այդ ան­հա­ վա­նա­կան խի­զա­խու­թյու­նից. «Այդ ո՞ւր ես գնում, ով է նա, և ո՜վ դու: Դու դեռ տղա ես, իսկ նա ման­կուց ռազ­միկ է»: «Ո­չի՛նչ, ար­քա՛, ես ոչ­խար եմ ա­րա­ծեց­րել հորս մոտ: Եվ շատ ան­գամ է պա­տա­հել, որ արջն ու առ­յու­ծը հար­ձակ­վել են հո­տի վրա և փախց­րել գառ­նե­րին: Ես ըն­կել եմ նրանց հետևից և խ­լել ու հետ բե­րել: Իսկ ե­թե նա հար­ձակ­վել է ինձ վրա, ես բռնել եմ նրա բա­շից և ս­պա­նել: Տերն ա­զա­տել է ինձ առ­յու­ծից ու ար­ջից և կա­զա­տի նաև այդ փղշտա­ցու ձեռ­քից»: Ա­հա թե որ­տե­ղից էր Դավ­թի քա­ջու­թյունն ու վստա­հու­թյու­նը, որ կհաղ­թի խա­ վա­րի ու­ժե­րի ներ­կա­յա­ցուց­չին` լկտի, սան­ձար­ձակ ու սար­սա­փե­լի, որ ի­րեն գե­ րա­զան­ցում էր հա­սա­կով, ու­ժով ու սպա­ռա­զի­նու­թյամբ: Դա­վիթն ըն­դա­ռաջ գնաց Գո­ղիա­թին պար­սա­տի­կով ու գա­վա­զա­նով՝ մա­խա­ղում ու­նե­նա­լով հինգ քար, և պա­տաս­խա­նե­լով հե­թա­նո­սա­կան կուռ­քե­րի ա­նուն­նե­րով հայ­հո­յանք­նե­րին՝ բա­ցա­ կան­չեց. «Դու իմ դեմ նի­զա­կով ու սրով ես գա­լիս, իսկ ես քո դեմ` Սա­բաովթ Տի­րոջ, իս­րա­յե­լա­ցի­նե­րի զո­րու­թյան Աստ­ծո ա­նու­նով, Ում դու հայ­հո­յում ես: Հի­մա Տերն իմ ձեռ­քը կհանձ­նի քեզ»: Եվ նա Գո­ղիա­թի վրա նե­տեց քա­րը, ու­ղիղ ճա­կա­տին, և հան­դուգն հայ­հո­յո­ղը մե­ռած գե­տին տա­պալ­վեց: Ա­հա հրա­շա­լի օ­րի­նակն այն բա­նի, թե ինչ­պես պետք է ան­վախ դի­մագ­րա­վել չա­ րին և հաղ­թե՜լ նրան: 201


հուլիս

7

«Ու հան­դի­մա­նող չլի­նի՞»

Ա­մեն բա­նի ժա­մա­նակ կա… լռե­լու ժա­մա­նակ և խո­սե­լու ժա­մա­նակ (Ժո­ղո­վող 3.1,7)։

Կ­յան­քում պա­տա­հում են ի­րա­վի­ճակ­ներ, երբ հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում որևէ կռվա­զան ստա­հակ (խու­լի­գան), չնա­յե­լով բազ­մա­թիվ մարդ­կանց ներ­կա­յու­թյա­նը, ի­րեն ծայ­րա­հեղ լկտի է պա­հում: Նա վի­րա­վո­րում է ներ­կա­նե­րին, սպառ­նում է, որ հաշ­վե­հար­դար կտես­նի, կպչում է աղ­ջիկ­նե­րին: Հայտ­նի է զանգ­ված­նե­րի հո­գե­բա­ նու­թյու­նը` «ժո­ղո­վուր­դը լռում է», լռել­յայն դի­մա­նում է ծաղ­րան­քին: Սա­կայն լի­նում են դեպ­քեր, երբ սրի­կան այն­քան է գո­տեպնդ­վում, որ դա սպառ­նում է մարդ­կանց կյան­քին: Նման ի­րա­վի­ճա­կում ինչ­պե՞ս է վար­վում խի­զախ և­ ան­վախ անձ­նա­վո­ րու­թյու­նը: Վ. Վե­րե­սաևն ու­շադ­րու­թյան ար­ժա­նի մի պատմ­վածք ու­նի: Այդ պատմ­ված­քի հե­րոս­նե­րից մե­կը կիս­վում է իր հի­շո­ղու­թյուն­նե­րով և դ­րանց հետ կապ­ված ապ­ րում­նե­րով․ «Այդ ժա­մա­նակ ես են­թաս­պա էի: Բա­նակն ար­դեն ամ­բող­ջո­վին կազ­ մա­լուծ­վել էր: Ես թուր­քա­կան սահ­մա­նից Օլ­յա­յի հետ միա­սին տուն էի վե­րա­դառ­ նում Ուկ­րաի­նա­յի մի­ջով: Վա­գո­նը լեփ-լե­ցուն էր: Նս­տել էր հար­բած մախ­նո­յա­կա­նը և­ աչ­քե­րը կա­տա­ղի այս ու այն կողմ էր պտտում: Նող­կա­լի էր տես­նել, թե ինչ­պես է նա ի­րեն լիի­րավ տի­րա­կալ զգում. մե­կը, ու­մից բո­լո­րը դո­ղում են: Տուն էր գնում մի գիմ­նա­զիստ աղ­ջիկ: Մախ­նո­յա­կա­նը սկսեց կպչել աղջ­կան` ցի­նի­կո­րեն ու լկտի: Գր­կեց գոտ­կա­տե­ղից, ձգվեց, որ համ­բու­րի: Ոչ մե­կը վա­գո­նում չշարժ­վեց տե­ղից, ոչ մե­կը չհա­մար­ձակ­վեց որևէ բան ա­սել նրան: Այդ ժա­մա­նակ ես հա­մար­ձակ­վե­ցի ա­սել. «Լ­սե՛ք, չե՞ք ա­մա­չում, ին­չո՞ւ եք զզվեց­նում ան­պաշտ­պան աղջ­կան: Հան­ գի՛ստ թո­ղեք նրան»: Նա մեկ րո­պե լուռ ինձ նա­յեց իր մթագ­նած, բութ, սպառ­նա­լից աչ­քե­րով, ա­պա մրթմրթաց. «Ա՜խ, դու սպա­յա­կա՛ն մռութ, երևում է, որ ձեզ բո­լո­րիդ դեռ չեն գնդա­կա­հա­րել»: Եվ, ա­ռանց շտա­պե­լու, պատ­յա­նից հա­նեց ատր­ճա­նա­կը: Բո­լո­րը քա­րա­ցան: Դա զզվե­լի վախ­կո­տու­թյուն է, երբ մի քա­նի տասն­յակ մարդ, ա­ռանց որևէ բան ա­նե­լու, դո­ղում են մի լկտիի ա­ռաջ: Ա­մեն ինչ պարզ էր` իմ վեր­ջը ե­կել էր: Եվ հան­կարծ սուր ճիչ լսե­ցի. Օլ­յան նետ­վեց մախ­նո­յա­կա­նի վրա և նրան գրկեց ու­սե­րից․ «Չ­հա­մար­ձակ­վե՜ս, խե­լա­գար­վե՞լ ես, ինչ է»: Ա­պա խլեց ատր­ճա­ նա­կը և պա­տու­հա­նից դուրս նե­տեց: Մախ­նո­յա­կա­նը շշմած մրթմրթաց. «Տե­սե՜ք, թե ինչ»: Իսկ աղ­ջի­կը գո­ռում էր. «Կանգ­նի՛ր և գ­նա՛ մյուս վա­գո­նը, դե շարժ­վի՛ր, ա­րա՜գ»: Նա ոտ­քի կագ­նեց և Օլ­յա­յի հրմշտոց­նե­րի ներ­քո դուրս ե­կավ վա­գո­նից: Ա­պա աղ­ջի­կը դուռն ա­մուր փա­կեց նրա հետևից: Եվ այս­տեղ ամ­բողջ վա­գո­նը ու­ րախ հռհռաց»: Ա­հա և ձեզ զվար­ճա­լի պատ­մու­թյուն: Կի­նը հա­մար­ձա­կո­րեն նետ­վեց սրի­կա­յի վրա և փր­կեց մար­դու կյան­քը, իսկ տասն­յակ տղա­մար­դիկ մա­հա­ցու ան­տար­բե­ րու­թյուն դրսևո­րե­ցին: Հո­բի գրքում այս­պի­սի խոս­քեր կան. «Քո դա­տարկ խոս­քե՞­ րը պի­տի մարդ­կանց լռեց­նեն. դու ծաղ­րես, ու հան­դի­մա­նող չլի­նի՞»։ Թեև Սո­փարն այդ միտ­քը ա­նար­դա­ցիո­րեն ա­սաց Հո­բի մա­սին, բայց դա սկզբուն­քո­րեն ճիշտ է:

202


Այդ դո՛ւ ես ա­նեծ­քը, այլ ոչ թե ես

հուլիս

8

Տերն է իմ լույ­սը և­իմ փրկու­թյու­նը, ես ու­մի՞ց պի­տի վա­խե­նամ. Տերն է իմ կյան­քի ա­պա­վե­նը (եբր. հե­նա­րան), ես ու­մի՞ց պի­տի սար­սա­փեմ (Սաղ­մոս­ներ 27.1)։

Ե­ղիա մար­գա­րեն ցնցող հա­մար­ձա­կու­թյան տեր մարդ էր: Ինչ­պի­սի՜ հա­մար­ ձա­կու­թյուն պետք է ու­նե­նար, որ թա­փան­ցեր ամ­բար­տա­վան թա­գա­վոր Ա­քաա­ բի պա­լատն, ա­ռանց հրա­վե­րի, հան­կար­ծա­կի հայտն­վեր նրա ա­ռանձ­նա­տա­նը և բարձ­րա­ձայն ու եր­դու­մով հայտ­ներ այն մա­սին, որ գա­լիք տա­րի­նե­րին անձրևի կա­թիլ ան­գամ չի լի­նե­լու, «բայց միայն իմ խոս­քով»: Չէ՞ որ թա­գա­վո­րը կա­րող էր պա­հա­պան­նե­րին ան­մի­ջա­պես հրա­մա­յել, որ բռնեն նրան, ո­րով­հետև դժբախ­տու­ թյուն է բե­րում Իս­րա­յե­լի թա­գա­վո­րու­թյան վրա: Սա­կայն, «վտան­գե­լով իր կյան­ քը, Ե­ղիան ան­վախ կա­տա­րեց Աստ­ծո հանձ­նա­րա­րու­թյու­նը» (Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 121): Մար­գա­րեա­կան ձայ­նը ամպ­րո­պա­ձայն հնչեց ապ­շա­հար թա­գա­վո­րի հա­մար, և­այն հայ­տա­րա­րո­ղը նույն­քան հան­կար­ծա­կի ան­հե­տա­ցավ, ինչ­պես և հայտն­վել էր: Եվ «քա­նի որ Աստ­ծո խոս­քը կա­տա­րում է այն, ինչ հա­ճո է Աստ­ծուն, և­ի­րա­կա­նաց­նում է այն, ին­չի հա­մար ու­ղար­կել է նրան Աստ­ված», ա­պա Իս­րա­յելն ան­մի­ջա­պես իր վրա զգաց նրա ճշմար­տա­ցիու­թյու­նը և­ իշ­խա­նու­թյու­ նը: Ան­տա­նե­լի տո­թը և չ­դա­դա­րող տա­պը ախ­տա­հա­րե­ցին դաշ­տե­րի, ա­գա­րակ­նե­ րի ու այ­գի­նե­րի ամ­բողջ բու­սա­կա­նու­թյու­նը և­ ա­նու­շա­հո­տու­թյուն­նե­րը. ա­մեն ինչ սկսեց թոր­շո­մել ու չո­րա­նալ: Ժո­ղովր­դի վրա հեղ­ված դժբախ­տու­թյան ողջ մեղ­քը դրվեց նրա վրա, ով կան­խա­գու­շա­կել էր այն` Ե­ղիա­յի: Եվ սկսե­ցին հե­տապն­դել այդ սար­սա­փե­լի ա­ղե­տի մե­ղա­վո­րին: Սա­կայն Տե­րը նրա հետ էր: Նա հու­սա­լիո­րեն ծած­կում էր նրան և հ­րա­շա­լի կեր­պով հո­գում նրա հա­մար: Անց­նում էին տա­րի­նե­րը. դժբախտ ժո­ղո­վուր­դը չդա­դա­րող ե­րաշ­տի, հա­ռա­չանք­ նե­րի, տնքոց­նե­րի ու տա­ռա­պանք­նե­րի մեջ էր: Տե­րը սկսեց խղճալ Իր սի­րե­լի, սա­ կայն խռո­վա­րար ժո­ղովր­դին և­ ա­սաց Ե­ղիա­յին. «Գնա՛, երևա՛ Ա­քաա­բին, և Ես անձրև պի­տի տամ երկ­րին»։ Ե­ղիան գնաց` որ­պես երկ­նա­յին Ա­ռաջ­նոր­դի հնա­զանդ մար­տիկ: Եվ ա­հա նրանք հան­դի­պե­ցին` ամ­բար­տա­վան թա­գա­վո­րը և Աստ­ծո մար­ գա­րեն: Տես­նե­լով մար­գա­րեին՝ Ա­քաա­բը բա­ցա­կան­չեց. «Այդ դո՞ւ ես, ո՛վ Իս­րա­յե­լի նե­ղիչ»։ Ա­հա թե ինչ­պես է փո­խանց­ված այդ հա­մա­րը ժա­մա­նա­կա­կից թարգ­մա­նու­ թյուն­նե­րում՝ «Այդ դո՞ւ ես, ով Իս­րա­յե­լի բո­լոր դժբախ­տու­թյուն­նե­րի մե­ղա­վո­րը»: Եվ այդ ժա­մա­նակ Ե­ղիան Ա­քաա­բին ա­սաց. «Ես չեմ նե­ղել Իս­րա­յե­լին, այլ դու և քո հոր տու­նը, որ Տի­րոջ պատ­վեր­նե­րը թող­նե­լով՝ գնում ես բա­հաղ­նե­րի ետևից»։ Ե­ղիա­յի պա­տաս­խանն ա­ռա­վել լավ է տրված, թերևս, ռու­սա­կան հետև­յալ թարգ­մա­նու­թյու­ նում. «Իս­րա­յե­լի ա­նեծ­քը ես չեմ, այլ դու և քո սե­րուն­դը: Այդ դուք եք մեր­ժել Տի­րոջ օ­րենք­նե­րը և սկ­սել եք ծա­ռա­յել Բա­հա­ղին» (Գ Թա­գա­վոր­նե­րի 18.18): Ինչ­պի­սի՜ հա­մար­ձա­կու­թյուն և խի­զա­խու­թյուն է պետք՝ այս­պես, հենց թա­գա­ վո­րի ե­րե­սին այդ ցնցող մե­ղադ­րան­քը շպրտե­լու հա­մար: Ան­կաս­կած է, որ թա­գա­ վո­րը միայ­նակ չէր, նրա հետ էր իր թիկ­նա­զո­րը: Եվ բա­վա­կան էր նրա մեկ բա­ռը կամ մեկ հա­յաց­քը, և Ե­ղիան սպան­ված կլի­ներ: Սա­կայն ո՜չ: Ե­ղիա­յի հետ էր մեկ այլ բարձ­րա­գույն թիկ­նա­զոր. և Ա­քաա­բը, լսե­լով այդ սպառ­նա­լից մե­ղադ­րան­քը, ամ­ բող­ջո­վին դո­ղում էր: «Եվ հի­մա մա՛րդ ու­ղար­կի՛ր և հա­վա­քի՛ր ամ­բողջ Իս­րա­յե­լին ինձ մոտ՝ Կար­մե­ղոս սա­րի վրա. և՛ Բա­հա­ղի չորս հար­յուր հի­սուն մար­գա­րե­նե­րին, և՛ Աս­տա­րով­թի չորս հար­յուր մար­գա­րե­նե­րին»,- հրա­մա­յեց Ե­ղիան: Ա­հա՜ թե ինչ կա­րող է ա­նել Տի­րոջ մեջ հա­մար­ձակ մար­դը: 203


հուլիս

9

Ան­վախ մու­նե­տի­կը

Եվ եղ­բայր­նե­րից շա­տե­րը իմ կա­պանք­նե­րից ա­վե­լի քա­ջա­լեր­վե­ցին և հա­մար­ձակ­ վե­ցին Աստ­ծո խոսքն ա­ռանց վա­խի խո­սե­լու (Փի­լի­պե­ցիս 1.14)։

Քրիս­տոն­յա­նե­րի նա­խան­ձախն­դիր հա­լա­ծո­ղը` Սա­վու­ղը, Դա­մաս­կո­սի ճա­նա­ պար­հին հան­դի­պե­լով Քրիս­տո­սին, Նրա­նից լսեց հետև­յալ թան­կա­գին խոս­քե­րը. «Ո­րով­հետև քեզ նրա հա­մար երևա­ցի, որ քեզ նշա­նա­կեմ պաշ­տոն­յա և վ­կա այն բա­նե­րի, ինչ դու տե­սար, և­այն բա­նե­րի, ո­րոն­ցով պի­տի երևամ քեզ՝ ա­զա­տե­լու այն ժո­ղովր­դից ու հե­թա­նոս­նե­րից, ո­րոնց մեջ քեզ ու­ղար­կում եմ, որ­պես­զի նրանց աչ­ քե­րը բա­ցես, խա­վա­րից դե­պի լույ­սը և սա­տա­նա­յի իշ­խա­նու­թյու­նից դե­պի Աստ­ված նրանց դարձ­նես»: Լ­սե­լով այս խոս­քե­րը՝ Սա­վուղն ան­վե­րա­պահ հնա­զանդ­վեց և ձեռ­ քը վերց­րեց իր գու­թա­նը: Եվ այդ ժա­մա­նա­կից ի վեր, մեկ ակն­թարթ ան­գամ կանգ չառ­նե­լով, նա սկսեց հեր­կել հե­թա­նո­սա­կան խո­պա­նը: Երբ Տերն Ա­նա­նիա­յին հրա­ մա­յեց, որ գնա և բու­ժի Սո­ղո­սի կու­րու­թյու­նը, նա շփոթ­վեց և­ ա­սաց. «Տե՛ր, ես շա­ տե­րից լսե­ցի այդ մար­դու մա­սին, թե որ­քա՛ն չա­րիք­ներ է ա­րել քո սուր­բե­րին Ե­րու­սա­ ղե­մում»։ Տերն ա­սաց. «նա Ինձ հա­մար ընտր­յալ ա­նոթ է… Իմ ա­նու­նը հայտ­նե­լու։ Ես նրան ցույց կտամ, թե որ­քա՛ն պետք է չար­չար­վի Իմ ան­վան հա­մար» (Գործք 13.16)։ Եվ այդ տա­ռա­պանք­նե­րը սկսվե­ցին հենց Դա­մաս­կո­սում. հա­զիվ էր Սո­ղո­սը սկսել ա­վե­տա­րա­նել, երբ հրեա դա­վա­դիր­նե­րը ո­րո­շե­ցին սպա­նել նրան: Աստ­վա­ծաշն­չում նշվում է, թե Սո­ղոսն ինչ հա­մար­ձակ, հաս­տա­տա­կամ և­ան­նա­ հանջ էր կա­տա­րում քա­րոզ­չի, ա­ռաք­յա­լի և հե­թա­նոս­նե­րի ու­սուց­չի իր ծա­ռա­յու­ թյու­նը (Պո­ղո­սը) (տես Ա Տի­մո­թեո­սին 2.7): Այդ ծա­ռա­յու­թյու­նը բախ­վեց հրեա­նե­րի, հե­թա­նոս­նե­րի և պե­տա­կան իշ­խա­նու­թյան կա­տա­ղի դի­մադ­րու­թյա­նը, սա­կայն ոչ մի տե­սա­կի ուժ չկա­րո­ղա­ցավ կանգ­նեց­նել Պո­ղո­սին. նա նվիր­ված կա­տա­րում էր Տի­րոջ հանձ­նա­րա­րու­թյու­նը` ան­սահ­ման տիե­զեր­քի Կա­ռա­վա­րո­ղի լու­րը հասց­նե­ լու երկ­րի մո­լոր­ված բնա­կիչ­նե­րին: Չա­րի ու­ժե­րը կա­տա­ղի հե­տապն­դում էին Երկն­ քի ներ­կա­յա­ցու­ցի­չին` Պո­ղո­սին: Մեծ ա­ռաք­յա­լը ճա­շա­կեց բո­լոր փոր­ձու­թյուն­նե­րը. քաղց, ծա­րավ, ծեծ, ա­նընդ­մեջ թա­փա­ռում­ներ, հայ­հո­յանք, հա­լա­ծանք­ներ, զրպար­տանք: Ի մի բե­րե­լով՝ ա­սենք, որ Աստ­ծո բան­բե­րը մարդ­կանց աչ­քում աղբ էր, հա­սա­րա­կու­թյան թա­փոն: Հա­ մընդ­հա­նուր ա­տե­լու­թյան, չա­րա­խո­սու­թյան ու կյան­քի հա­մար մշտա­կան սպառ­ նա­լիք­նե­րի մթնո­լոր­տում Պո­ղո­սը հա­մար­ձա­կո­րեն ա­պաշ­խա­րու­թյան կոչ էր ա­նում ժո­ղովր­դին և­իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին: Նրան մեկ ան­գամ չէ, որ բանտ նե­տե­ցին, սա­կայն նա այն­տեղ էլ ա­ռանց դա­դա­րի քա­րո­զում էր Քրիս­տո­սին, և շա­տե­րը հա­վա­տա­ցին: Նրան նե­տե­ցին զնդա­նը, կա­պե­ցին ձեռ­նաշղ­թա­նե­րով, սա­կայն նա ու­րախ սրտով փա­ռա­բա­նա­կան օր­հեր­գեր էր եր­գում և­ այն­տեղ էլ փա­ռա­բա­նում Աստ­ծուն: Մի ան­գամ նրան քար­կո­ծե­ցին և քա­ղա­քից դուրս նե­տե­ ցին՝ մտա­ծե­լով, որ մե­ռած է: Սա­կայն նա ոտ­քի կանգ­նեց և քա­ղաք վե­րա­դար­ձավ: Մար­գա­րեա­կան հո­գին ա­սում է, որ դա «իս­կա­կան հրաշք» էր և «երկ­նա­յին ու­ժի դրսևո­րում» (Ա­ռաք­յալ­նե­րի գոր­ծե­րը, էջ 184): Դա­տին սպա­սե­լիս Պո­ղո­սը եղ­բայ­րա­ կից­նե­րին խնդրում է, որ ա­ղո­թեն իր հա­մար, «որ­պես­զի այն հա­մար­ձա­կու­թյամբ խո­սեմ, ինչ­պես որ պար­տա­վոր եմ» (Ե­փե­սա­ցի­նե­րին 6.19-20)։ Խի­զա­խո­րե՜ն: Հա­մար­ձա­կո­րե՜ն քա­րո­զել: Հենց այդ­պե՜ս է հար­կա­վոր կա­տա­րել Աստ­ծո գոր­ծը: «Ու­րեմն ա­ղա­չում եմ ձեզ, որ ինձ նման­վեք», - ա­ղեր­սում էր Պո­ղոսն իր եղ­բայ­րա­կից­նե­րին (Ա Կորն­թա­ցի­նե­րին 4.16): 204


Հա­նուն Քրիս­տո­սի

հուլիս

10

Եվ ձեզ Աստ­ծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիս­տո­սին հա­վա­տա­լու հա­մար, այլ նաև որ­պես­զի չար­չար­վեք Նրա հա­մար՝ նույն պա­տե­րազ­մը մղե­լով, որ ինձ­նով տե­ սաք ու այժմ ինձ­նից լսում եք (Փի­լի­պե­ցի­նե­րին 1.29-30)։

Պո­ղոս ա­ռաք­յա­լի կյան­քը, նրա ու­ղերձ­նե­րը, որ նե­րառ­վել են աստ­վա­ծաշնչ­յան կա­նո­նի մեջ, ներշն­չել են բո­լոր դա­րե­րի ճշմա­րիտ քրիս­տոն­յա­նե­րին: Նա ի­րեն անմ­նա­ցորդ նվի­րա­բե­րեց Աստ­ծո ծա­ռա­յու­թյա­նը: Եվ ինչ նա­խան­ձախնդ­րու­թյամբ էր հա­լա­ծում Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցուն: Եվ ա­հա այդ նույն նա­խան­ձախնդ­րու­թյամբ, հար­յու­րա­պա­տիկ զո­րա­ցած Սուրբ Հո­գու ազ­դե­ցու­թյամբ, նա ծա­ռա­յում էր իր ճշմա­րիտ Թա­գա­վո­րին` Տեր Հի­սուս Քրիս­տո­սին… Նա` էու­թյան մինչև վեր­ջին բջի­ ջը նվիր­ված մար­տի­կը: Քրիս­տո­սի հետ ու­նե­ցած իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին Պո­ղո­սը գրում է. «Ես Քրիս­տո­սի հետ խաչ­վե­ցի։ Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիս­տոսն է ողջ իմ մեջ» (Գա­ղա­տա­ցի­նե­րին 2.19)։ Ա­հա սա է այն վի­ճա­կը, ո­րին պետք է հաս­նի յու­րա­քանչ­յուր մարդ, ե­թե գա­լիս է դե­պի Քրիս­տո­սը: Ա­հա թե ին­չու էր ա­ռաք­յալն ա­ղո­թում, որ հա­վա­տա­ցող­նե­րը թույլ տան, «որ Քրիս­տո­սը ձեր սրտե­րում հա­վա­տի մի­ջո­ցով բնակ­վի» (Ե­փե­սա­ցի­նե­րին 3.17): Իսկ դա նշա­նա­կում է՝ «ե­թե Քրիս­տո­սը ձեր մեջ է, ա­պա մար­մի­նը մե­ռած է մեղ­քի հա­մար»: Վա­խը մե­ ղա­վոր մար­դու վի­ճակն է: Այդ պատ­ճա­ռով էլ Տե­րը մշտա­պես ա­սում է (և դա նշված է Աստ­վա­ծաշն­չում). «Մի՜ վա­խե­ցեք: Մի՜ սար­սա­փեք»: Պո­ղոս ա­ռաք­յալն ան­վախ քա­րո­զում էր Քրիս­տո­սի մա­սին: Նրան ո­չինչ չէր սար­ սա­փեց­նում, «նրան ո­չինչ չէր կա­րող բա­ժա­նել Աստ­ծո սի­րուց»: Ա­հա նա տա­րեց հա­սա­կում է (նա ի­րեն ան­վա­նում է «ալևո­րած»), նա հաս­կա­նում է, զգում է և գի­ տի, որ իր ծա­ռա­յու­թյունն ա­վարտ­վում է, և պետք է թող­նի այս աշ­խար­հը: Նա «Հո­ գու դրդմամբ գնում է Ե­րու­սա­ղեմ»: Նրա ա­կան­ջին շշուկ­ներ են հաս­նում, նրան ան­ ձամբ ա­սում են, նա­խազ­գու­շաց­նում, որ «Սուրբ Հո­գին ա­մեն քա­ղա­քի մեջ վկա­յում է ինձ ու ա­սում, որ կա­պանք­ներ և նե­ղու­թյուն­ներ են սպա­սում» ի­րեն։ Սա­կայն դա չի վա­խեց­նում և չի ան­հանգս­տաց­նում Պո­ղո­սին, ո­րով­հետև նրա կյանքն անց­նում էր այդ դա­մոկլ­յան սրի ներ­քո: Նա հա­մար­ձակ ըն­դա­ռաջ է գնում կան­խա­գու­շակ­ ված մռայլ ա­պա­գա­յին, նա պատ­րաստ է ա­մեն ին­չի: Հա­վա­քե­լով իր գոր­ծա­կից ե­րեց­նե­րին՝ հայտ­նում է, թե ինչ է սպա­սում ի­րեն, սա­կայն դա չի վա­խեց­նում ի­րեն: Նա ա­սում է իր նշա­նա­վոր խոս­քե­րը, որ մի­լիո­նա­վոր քրիս­տոն­յա­նե­րի հա­մար անձ­ նա­զոհ կյան­քի նշա­նա­բան են դար­ձել. «Բայց ես իմ կյան­քը ոչ մի բա­նով այդ­քան ար­ժե­քա­վոր չեմ հա­մա­րում, որ­քան այն, որ ու­րա­խու­թյամբ կա­տա­րեմ (ա­վար­տեմ իմ ու­ղին) իմ ըն­թաց­քը և ծա­ռա­յու­թյու­նը» (Գործք 20.24): Ա­գա­բոս մար­գա­րեն նրան նա­խազ­գու­շաց­նում է Ե­րու­սա­ղե­մում սպաս­վե­լիք բան­տար­կու­թյան մա­սին, ար­ցունքն աչ­քե­րին նրան ա­ղեր­սում են եղ­բայր­նե­րը, որ չգնա Ե­րու­սա­ղեմ, սա­կայն Պո­ղո­սը՝ Աստ­ծո հա­վա­տա­րիմ ու հա­մար­ձակ ծա­ռան, ա­սում է. «Ի՞նչ եք ա­նում, լաց եք լի­նում և սիրտս ճմլում. ո­րով­հետև ես ոչ միայն բան­տարկ­վե­լու, այլ Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ան­վան հա­մար Ե­րու­սա­ղե­մում մեռ­նե­ լու էլ պատ­րաստ եմ» (Գործք 21.13)։ Պո­ղո­սը՝ Հի­սու­սի խի­զախ զին­վո­րը, ա­վար­տում է իր կյան­քը նա­հա­տա­կի մա­հով` հռո­մեա­կան սու­րը կտրում է նրա ազ­նիվ գլու­խը: 205


հուլիս

11

Ինչ է, նրանք մարդ չե՞ն

Իսկ դու, մար­դո՛ւ որ­դի, նրան­ցից մի՛ վա­խե­ցիր, ո՛չ էլ վա­խե­ցիր նրանց խոս­քե­րից… Իմ խոս­քերն ա­սա՛ նրանց, լսեն, թե զանց առ­նեն, ո­րով­հետև նրանք ապս­տամբ­ներ են (Ե­զե­կիել 2.6-7)։

Ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ Ա­մե­րի­կա­յի բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի հետ, երբ Կո­լում­բո­սը հայտ­նա­բե­րեց այդ մայր ցա­մա­քը: «Հնդ­կա­ցի­նե­րի պատ­մու­թյու­նը» գրքի հե­ղի­նակ Բար­թո­լո­մեյ դե լաս Կա­սա­սը ա­կա­նա­տես է ե­ղել բազ­մա­թիվ՝ իս­կա­պես ող­բեր­գա­ կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի: Նա տե­սել է, թե ինչ­պես են կոն­կիս­տա­դոր­նե­րը դան­ դաղ և­ աս­տի­ճա­նա­բար ոչն­չաց­նում բնու­թյան դժբախտ զա­վակ­նե­րին, և ձգ­տել է ծայ­րա­հեղ ան­կեղ­ծո­րեն ու ան­կողմ­նա­կալ կեր­պով նկա­րագ­րել այդ ողջ սար­սա­փը: Նկա­րագ­րել է, թե ինչ­պես են իս­պա­նա­ցի­նե­րը քրիս­տո­նեա­կան կրոնն ու մշա­կույթն ար­մա­տա­վո­րում հա­րա­վա­յին և կենտ­րո­նա­կան Ա­մե­րի­կա­յի տե­ղաբ­նակ­նե­րի մեջ (իս­պա­նա­ցի­ներն այն ան­վա­նում էին Հնդ­կաս­տան): Հարս­տա­նա­լու մրցա­վազ­քի մեջ՝ իս­պա­նա­ցի­ներն աչ­քի էին ընկ­նում չլսված դա­ժա­նու­թյամբ։ Նրանք ո՛չ խղճա­հա­րու­թյուն, ո՛չ էլ կա­րեկ­ցանք էին դրսևո­րում հնդիկ­նե­րի հան­դեպ: Նրանք միայն մտա­ծում էին՝ ինչ­պես հարս­տա­նան այդ խղճուկ մարդ­կանց ար­յան հաշ­վին»: Արդ­յո՞ք այդ ժա­մա­նակ կա­յին մար­դիկ, որ, տես­նե­լով տե­ղաբ­նակ­նե­րի այդ գի­տակ­ցա­կան և լիա­կա­տար ոչն­չա­ցու­մը, բարձ­ րաց­րին ի­րենց ձայնն՝ ի պաշտ­պա­նու­թյուն նրանց: Ա­յո՛, կա­յին այդ­պի­սի մար­դիկ: Դրանք դո­մի­նիկ­յան վա­նա­կան­ներն էին, ով­քեր ապ­րում էին այն­տեղ և տես­նում էին իս­պա­նա­ցի­նե­րի անն­կա­րագ­րե­լի դա­ժա­նու­թյուն­նե­րը: Եվ ա­հա վա­նա­կան­նե­ րից մե­կը` Ան­տո­նիո Մոն­տե­սի­նոն, ամ­բիոն բարձ­րա­ցավ՝ կի­րակ­նօր­յա ծննդյան տո­նե­րի ծա­ռա­յու­թյան հա­մար, և­ար­տա­սա­նեց իր քա­րո­զը, ո­րը ցնցեց բո­լո­րին․ «Պա­տաս­խա­նեք, ո՞ր ի­րա­վուն­քով, ո՞ր օ­րեն­քով եք այս հնդկա­ցի­նե­րին այս­քան դա­ժան ու հրե­շա­վոր ստրկու­թյան մատ­նել: Ին­չի՞ հի­ման վրա եք այս­քան ա­նար­ դար պա­տե­րազմ մղում խա­ղա­ղա­սեր ու հեզ մարդ­կանց դեմ, ով­քեր ապ­րում են ի­րենց տա­նը, և­ո­րոնց խե­ղում ու ոչն­չաց­նում եք չլսված մո­լեգ­նու­թյամբ: Ինչ­պե՞ս եք հա­մար­ձակ­վում ճնշել նրանց ու տան­ջա­մահ ա­նել, թող­նել ա­ռանց սննդի ու խնամ­ քի այն դեպ­քում, երբ նրանց մատ­նել եք ու­ժից վեր աշ­խա­տան­քի, ո­րից նրանք հի­վան­դա­նում են ու մա­հա­նում՝ լքված ու ան­տի­րա­կան… Ինչ է, նրանք մարդ չե՞ն: Արդ­յո՞ք նրանք հո­գի ու բա­նա­կա­նու­թյուն չու­նեն»: Երբ Մոն­տե­սի­նոն ա­վար­տեց իր խոս­քը և դուրս ե­կավ տա­ճա­րից, այն­տեղ հա­ մընդ­հա­նուր դժգո­հու­թյուն բարձ­րա­ցավ: Սա­կայն այդ մար­դը «վախ չու­ներ, - գրում է Լաս Կա­սա­սը, - նա շատ քիչ էր ան­հանգս­տա­նում այն մա­սին, որ հա­ճո լի­նի իր ունկն­դիր­նե­րին: Նա խո­սում էր և­ ա­նում այն, ինչն իր կար­ծի­քով հար­կա­վոր էր ա­նել, որ­պես­զի կա­տար­վի Աստ­ծո կամ­քը»: Ա­րագ հա­վաք­վե­ցին վար­չա­կան աշ­խա­ տող­նե­րը և­ո­րո­շե­ցին, որ քա­րո­զի­չը հրա­ժար­վի իր խոս­քե­րից. հա­կա­ռակ դեպ­քում, թող բո­լոր դո­մի­նիկ­յան­նե­րը հա­վաք­վեն և հե­ռա­նան այս­տե­ղից: Սա­կայն հա­ջորդ կի­րա­կի Մոն­տե­սի­նոն նմա­նա­տիպ՝ մեր­կաց­նող քա­րոզ կար­դաց: Նա ա­սաց, որ ի­րենք ան­սա­սա­նո­րեն վստահ են, որ ի­րենց պարտքն են կա­տա­րում Տի­րոջ ա­ռաջ: Ա­հա թե ինչ­պի­սի՜ հա­մար­ձա­կու­թյամբ էր այդ մար­դը հան­դի­մա­նում ի­րենց քրիս­ տոն­յա ան­վա­նող­նե­րի ա­ղա­ղա­կող ա­նօ­րե­նու­թյուն­նե­րը: 206


Ո՞վ ո՞ւմ խո­րա­սու­զեց ջրի մեջ

հուլիս

12

Բայց ե­թե ար­դա­րու­թյան հա­մար չար­չար­վեք, ե­րա­նե­լի եք։ Սա­կայն նրանց ա­հից մի՛ վա­խե­ցեք ու մի՛ խռով­վեք (Ա Պետ­րոս 3.14):

Քրիս­տո­սին հա­վա­տա­ցող որ­քա՜ն մար­դիկ են ի­րենց քրիս­տո­նեա­կան ճա­նա­ պար­հին ան­սա­սան ու հա­մար­ձակ դի­մա­վո­րում տար­բեր փոր­ձու­թյուն­նե­րի, և­ ոչ մի տե­սա­կի հա­լա­ծանք չի սար­սա­փեց­նում նրանց: Իր կարճ պատմ­վածք­նե­րից մե­կում Ռ. Մոր­գա­նը պատ­մում է Չ. Բաուլ­զի մա­ սին, ով դեռևս պա­տա­նի ժա­մա­նակ ծա­ռա­յող դառ­նա­լու կանչ­վա­ծու­թյուն զգաց իր մեջ: Նրա ցան­կու­թյու­նը կա­տար­վեց: Սևա­մորթ այդ ե­րի­տա­սար­դը, դառ­նա­լով ծա­ռա­յող, իր ողջ ջեր­մու­թյամբ ու նա­խան­ձախնդ­րու­թյամբ սկսեց քա­րո­զել Քրիս­ տո­սի մա­սին: Շա­տե­րը հա­վա­տա­ցին՝ լսե­լով նրա կրքոտ քա­րոզ­նե­րը: Նա բազ­մա­ թիվ ըն­կեր­ներ ձեռք բե­րեց, սա­կայն քիչ չէին նաև ան­բար­յա­ցա­կամ­նե­րը: Վեր­մոնտ նա­հան­գի (ԱՄՆ) քա­ղաք­նե­րից մե­կում ո­րոշ մար­դիկ, որ թշնա­մա­բար էին տրա­ մադր­ված, ո­րո­շե­ցին հար­ձակ­վել Բաուլ­զի վրա: Ընդ ո­րում, ո­րո­շե­ցին հար­ձակ­ վել քա­րո­զից ան­մի­ջա­պես հե­տո: Նրանք մտադր­վե­ցին ծաղ­րել քա­րոզ­չին. կա­պել նրան փայ­տե ձիուց, նե­տել լի­ճը և հետևել` կխեղդ­վի՞ արդ­յոք, թե՞,այ­նուա­մե­նայ­ նիվ, նրա կհա­ջող­վի փրկվել։ Բաուլզն ի­մա­ցավ այդ դա­վադ­րու­թյան մա­սին: Եվ ա­հա երկր­պա­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նից ա­ռաջ, մինչ դա­վա­դիր­նե­րը պատ­ րաս­տում էին տան­ջան­քի գոր­ծի­քը և լից­քա­վոր­վում մար­մի­նը տա­քաց­նող խմիչք­ նե­րով, Բաուլ­զը նույն­պես պատ­րաստ­վում էր հար­ձակ­մա­նը, սա­կայն յու­րո­վի: Նա խո­նար­հա­բար ծնկի ե­կավ և դի­մեց իր Փրկ­չին՝ օգ­նու­թյուն և­ ո­ղոր­մա­ծու­թյուն ա­ղեր­սե­լով Նրա­նից: Ծա­ռա­յու­թյու­նը սկսվեց: Դա­վա­դիր­նե­րը տե­ղա­վոր­վե­ցին ա­ռա­ջին շար­քե­րում՝ սպա­սե­լով պայ­մա­նա­կան ազ­դան­շա­նին: Բաուլ­զը, ինչ­պես միշտ, քա­րո­զում էր բո­ցա­շունչ և կր­քոտ՝ գե­րե­լով իր ունկն­դիր­նե­րի հո­գի­նե­րը: Վեր­ ջաց­նե­լով իր խոս­քը՝ նա ա­սաց. «Ինձ հայտ­նել են, որ այս­տեղ նստած են մար­դիկ, ով­քեր պայ­մա­նա­վոր­վել են տա­նել ինձ լիճ, այն­տեղ կա­պել փայ­տե ձիուն և նե­տել ջու­րը: Դե ինչ, սի­րե­լի­նե՛րս, վերց­րե՛ք ինձ, ես չեմ դի­մադ­րի: Ես միայն մի խնդրանք ու­նեմ` թույլ տվեք ինձ ճա­նա­պար­հին եր­գել՝ «Փա՜ռք, փա՜ռք Աստ­ծուն, թող Աստ­ ծուն լի­նի փառ­քը»: Նա այն­պի­սի իշ­խա­նու­թյամբ և վս­տա­հու­թյամբ ա­սաց այս խոս­քե­րը, որ դա­ վա­դիր­նե­րին թվաց, թե կայ­ծակ պայ­թեց պարզ երկն­քում: Նրանք ապ­շա­հար նա­ հան­ջե­ցին: Սա­կայն այդ ի­րա­դար­ձու­թյու­նից ո­րոշ ժա­մա­նակ անց դա­վա­դիր­նե­րը Բաուլ­զի հետ միա­սին ե­կան այդ նույն լի­ճը միայն այն բա­նի հա­մար, որ վեր­ջինս ի­րենց խո­րա­սու­զի ջրի մեջ՝ որ­պես Քրիս­տո­սի ա­նու­նով ա­պաշ­խա­րող­ներ: Ա­հա այս­պես Աստ­ծո զա­վակ­նե­րի խի­զա­խու­թյու­նը հաղ­թել է բո­լոր դա­րե­րում, չա­րի ու ա­տե­լու­թյան ու­ժե­րի դեմ պայ­քա­րում:

207


հուլիս

13

Դա­վադ­րու­թյան տա­պա­լու­մը

Եվ ա­սում եմ Կ­յու­րո­սի մա­սին. “Իմ հո­վիվն է”, և նա պի­տի կա­տա­րի Իմ ամ­բողջ կամ­քը ու պի­տի ա­սի Ե­րու­սա­ղե­մի մա­սին՝ “Կ­վե­րա­շին­վի”, և տա­ճա­րին՝ “Կ­հիմն­ վե՛ս”» (Ե­սա­յիա 44.28)։

Պար­սից Դա­րեհ թա­գա­վո­րը, ինչ­պես նրա մա­սին վկա­յում է Աստ­վա­ծա­շուն­չը, Աստ­ծո գոր­ծիքն էր: Այդ նա էր, որ Ե­րու­սա­ղե­մում Տի­րոջ տա­ճա­րը վե­րա­կանգ­նե­լու երկ­րորդ հրա­մանն ար­ձա­կեց: Այդ հրա­մա­նի վեր­ջում թա­գա­վո­րը կար­գադ­րում է, որ ե­թե գտնվի այն­պի­սի մարդ, ով ար­գելք­ներ ա­ռա­ջաց­նի իր հրա­մա­նը կա­տա­րե­ լու ճա­նա­պար­հին, նա իր իսկ տա­նից հան­ված փայ­տից պատ­րաստ­ված ցցի վրա կհան­վի (կամ խաչ­վի), իսկ տու­նը հիմ­նո­վին կոչն­չաց­վի (տե՛ս Եզ­րաս 6.11): Թվում է՝ այս հրա­մա­նը ծայ­րա­հեղ դա­ժան է: Սա­կայն Արևել­քում, այդ հե­ռա­վոր ժա­մա­ նակ­նե­րում թա­գա­վո­րա­կան հրա­ման­նե­րին չհնա­զանդ­վող­նե­րի հետ չէին կա­տա­ կում: Հայտ­նի էր արևել­յան թա­գա­վոր­նե­րի բռնա­կա­լու­թյու­նը, և­այդ միա­պետ­նե­րի մեջ, հա­զիվ թե, գտնվեր մե­կը, ով աչ­քի ընկ­ներ գթասր­տու­թյամբ ու բա­րու­թյամբ: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, Է­լիա­նը, պատ­մե­լով Դա­րե­հի ա­րարք­նե­րից մե­կի մա­սին, այն մե­ծա­հո­գի քայլ է ան­վա­նում: «Կ­պատ­մեմ ձեզ Դա­րե­հի` Վշ­տաս­պի որ­դու մե­ծա­հո­գի ա­րար­քի մա­սին: Հիր­ կա­նա­ցի Ա­րի­բա­զը (Հիր­կա­նիան մարզ է Ա­սիա­յում), պար­սից մի քա­նի երևե­լի­ նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով, դա­վադ­րու­թյուն է կազ­մա­կեր­պում Դա­րե­հի դեմ: Ո­րոշ­ված էր որ­սի ժա­մա­նակ սպա­նել նրան: Ի­մա­նա­լով այդ մա­սին՝ Դա­րե­հը չվա­ խե­ցավ: Նա նրանց հրա­մա­յեց զին­վել, նստել ձիե­րին և պատ­րաստ պա­հել նե­ տե­րը: Երբ ա­մեն ինչ ար­վեց իր ա­սա­ծի պես, նա սևե­ռուն նա­յեց նրանց և­ա­սաց. «Ին­չո՞ւ չեք ա­նում այն, հա­նուն ին­չի ե­կել եք»: Թա­գա­վո­րի վճռա­կան հա­յաց­քը կանգ­նեց­րեց դա­վա­դիր­նե­րին։ Նրանց վրա այն­պի­սի վախ ի­ջավ, որ շպրտե­ցին ի­րենց տե­գե­րը, ի­ջան ձիե­րից և ծն­կի գա­լով Դա­րե­հի ա­ռաջ՝ ի­րենց հանձ­նե­ցին նրա ո­ղոր­մա­ծու­թյա­նը: Իսկ թա­գա­վո­րը բա­վա­րար­վեց նրանց տար­բեր վայ­րեր ու­ղար­կե­լով: Մի քա­նի­սին ու­ղար­կեց հնդկա­կան սահ­ման­ներ, մյուս­նե­րին` սկյու­ թա­կան: Ո­ղոր­մա­ծու­թյան ար­ժա­նա­ցած դա­վա­դիր­նե­րը հե­տա­գա­յում հա­վա­տա­ րիմ մնա­ցին թա­գա­վո­րին՝ հի­շե­լով նրա բա­րի ա­րար­քը»: Ան­կաս­կած է, որ Դա­րե­հը բա­րե­հո­գի գտնվեց դա­վա­դիր­նե­րի հան­դեպ: Սա­կայն ինչ­պի­սի՜ խի­զա­խու­թյուն և քա­ջու­թյուն պետք է ու­նե­նալ` դա­վա­դիր­նե­րին այդ­պի­սի ան­սո­վոր ճա­նա­պար­հով հան­դի­մա­նե­լու հա­մար: Քա­րո­զիչ Չ. Բաուլ­զը նմա­նա­տիպ հան­գա­մանք­նե­րում ան­վա­խու­թյուն դրսևո­րեց Աստ­ծո զո­րու­թյամբ, Իսկ Դա­րե­հը` բնա­վո­րու­թյան բնա­ծին վեհ հատ­կու­թյուն­նե­րի շնոր­հիվ: Եվ պա­տա­հա­կան չէ, որ Տե­րը պատ­մա­կան այդ կարևոր և տագ­նա­պա­ լի պա­հին այդ­պի­սի անձ­նա­վո­րու­թյան մի­ջո­ցով դրսևո­րեց Իր կամ­քը Իս­րա­յել ժո­ ղովր­դի կյան­քում: Աստ­վա­ծաշն­չում աս­վում է. «Օգ­նու­թյուն դրե­ցի զո­րա­վա­րի (մեկ այլ թարգմ.` քա­ջի) վրա, ընտր­վա­ծին բարձ­րաց­րի ժո­ղովր­դի մի­ջից» (Սաղ­մոս­ներ 89.19)։

208


Աստ­վա­ծա­շուն­չը պա­րա­նի մեջ

հուլիս

14

Զո­հա­սե­ղա­նի տակ տե­սա նրանց հո­գի­նե­րը, ո­րոնք մորթ­վել էին Աստ­ծու խոս­քի և վ­կա­յու­թյան հա­մար, որ պա­հել էին (Հայտ­նու­թյուն 6.9)։

Աստ­վա­ծա­շունչն Աստ­ծո խոսքն է` ուղղ­ված մե­ղա­վոր մարդ­կու­թյա­նը, որ կոչ է ա­նում բարձ­րա­նալ ծնկնե­րից և­ա­զա­տագր­վել ա­մո­թա­լի ստրկա­կան նվաս­տա­ցու­ մից: Աստ­վա­ծա­շունչն աստ­վա­ծա­յին լույ­սի ճա­ռա­գայթն է` խա­վա­րի մեր ան­լույս աշ­խար­հում: Եվ այդ պատ­ճա­ռով էլ կարևոր է, որ այդ Գիր­քը հաս­նի յու­րա­քանչ­յուր մար­դու, և­ ա­մեն մեկն ի­մա­նա ճշմար­տու­թյու­նը՝ Աստ­ծո և­ իր վի­ճա­կի մա­սին: Եվ ինչ բարդ ճա­նա­պարհ­նե­րով, ինչ դժվա­րու­թյամբ է Աստ­վա­ծա­շուն­չը ճա­նա­պարհ հար­թում դե­պի մար­դը. չէ՞ որ Ա­րուս­յակն ու իր գոր­ծա­կալ­ներն այն­պե՜ս են ա­տում նրան: Նրանք ողջ ու­ժով ար­գե­լում են նրա տա­րա­ծու­մը՝ փոր­ձե­լով մարդ­կան­ցից թաքց­նել նրա ան­գին գան­ձե­րը: Եվ միայնԱստ­ծո զա­վակ­նե­րի ա­նօ­րի­նակ հա­մար­ ձա­կու­թյան, քա­ջու­թյան ու ան­նա­հանջ բնա­վո­րու­թյան շնոր­հիվ է, որ Աստ­վա­ծա­ շուն­չը հայտ­նի է դառ­նում մարդ­կանց: Թ. Էնգստր­յո­մը «Ի՞նչ է ա­նում Աստ­ված այս աշ­խար­հում» գրքում պատ­մում է ե­րեք կո­րեա­ցի­նե­րի մա­սին, ով­քեր XIX դա­րի 80-ա­կան թվա­կան­նե­րին գնա­ցել էին Չի­նաս­տան՝ աշ­խա­տե­լու, և­ այն­տեղ, լսե­լով Քրիս­տո­սի մա­սին լու­րը, հա­վա­տա­ ցել էին Նրան: Նրանք ո­րո­շե­ցին հա­րա­զատ եր­կիր տա­նել Աստ­վա­ծաշն­չի օ­րի­նակ­ ներ, որ­տեղ այն ար­գել­ված էր: Ա­պա վի­ճա­կա­հա­նու­թյուն նե­տե­ցին՝ ո­րո­շե­լու, թե ի­րենց ե­րե­քից որ մե­կը պետք է տա­նի Աստ­վա­ծա­շուն­չը: Նա, ում բա­ժին ըն­կավ այդ գոր­ծը, Աստ­վա­ծա­շուն­չը թաքց­րեց իր ի­րե­րի մեջ և ճա­նա­պարհ ըն­կավ դե­պի տուն: Սահ­մա­նին նրան հիմ­նա­վո­րա­պես խու­զար­կե­ցին, գտան Աստ­վա­ծա­շուն­չը և մահ­վան դա­տա­պար­տե­ցին: Այդ մա­սին ի­մա­ցան Չի­նաս­տա­նում մնա­ցած եր­կու ըն­կեր­նե­րը: Նրան­ցից մե­կը է­ջե­րի բա­ժա­նեց Աստ­վա­ծա­շուն­չը, յու­րա­քանչ­յուր է­ջը թաքց­րեց բե­ռան մեջ և­ուղևոր­վեց դե­պի իր եր­կի­րը: Սահ­մա­նին նրան ևս խու­զար­ կե­ցին, գտան Աստ­վա­ծաշն­չի է­ջե­րը և գլ­խա­տե­ցին: Եր­րորդ ըն­կե­րը, ի­մա­նա­լով, որ մյուս ըն­կե­րո­ջը ևս դա­տա­պար­տե­ցին մահ­վան, ո­րո­շեց, ինչ էլ որ լի­նի, իր հայ­րե­ նա­կից­նե­րին հասց­նի Աստ­վա­ծա­շուն­չը: Նա է­ջե­րի բա­ժա­նեց Աստ­վա­ծա­շուն­չը, ո­լո­ րեց նրան­ցից յու­րա­քան­չու­րը և­ այդ­պես մի պա­րան հյու­սեց: Այդ պա­րա­նով նա կա­պեց իր ի­րե­րը և­ ուղևոր­վեց սահ­ման: Այն­տեղ նրան հրա­մա­յե­ցին դա­տար­կել բե­ռան պա­րու­նա­կու­թյու­նը և ման­րակր­կիտ խու­զար­կե­ցին այն: Ոչ մի ար­գել­ված իր չգտնե­լով՝ սահ­մա­նա­պահ­նե­րը նրան թույլ տվե­ցին մտնել եր­կիր: Գա­լով տուն՝ նա ար­ձա­կեց պա­րա­նը, խնամ­քով հար­թեց յու­րա­քանչ­յուր է­ջը և դ­րան­ցից ամ­բող­ջա­կան Աստ­վա­ծա­շունչ կա­րեց: Եվ ուր էլ գնար, ա­մե­նուր ա­վե­ տա­րա­նում էր Տի­րոջ մա­սին՝ օգտ­վե­լով Սուրբ Գր­քից: Եվ երբ Կո­րեա ե­կան ա­վե­ տա­րա­նիչ­նե­րը, նրանք տե­սան, որ աստ­վա­ծաշնչ­յան ճշմար­տու­թյան սեր­մերն ար­դեն ցան­ված են բազ­մա­թիվ վայ­րե­րում: Ա­հա թե ինչ­պի­սի խի­զա­խու­թյուն ու հաս­տա­տա­կա­մու­թյուն, նաև անձ­նա­զո­հու­թյուն դրսևո­րե­ցին այս ե­րեք ըն­կեր­նե­ րը՝ ցան­կա­նա­լով Աստ­վա­ծաշն­չի լույ­սը տա­րա­ծել ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րի մեջ: Եվ իս­կա­պես, ճշմա­րիտ է այն, որ «Աստ­ծո խոս­քը շղթայ­ված չէ» (Բ Տի­մո­թեո­սին 2.9)։

209


հուլիս

15

«Ո՞ր Աստ­վածն է, որ ձեզ պի­տի ա­զա­տի»

Երբ քայ­լես կրա­կի մի­ջով, չես այր­վի, և բո­ցը քեզ չի լա­փի (Ե­սա­յիա 43.2):

Նա­բու­գո­դո­նո­սո­րը՝ Բա­բե­լո­նի ար­քան, մար­գա­րեա­կան կուռ­քի ոսկ­յա գլուխն է: Աստ­վա­ծաշն­չում Նա­բու­գո­դո­նո­սոր ա­նու­նը հի­շա­տակ­վում է ինն­սուն­մեկ ան­գամ: Նա էր Աստ­ծո ձեռ­քում Իս­րա­յել ժո­ղովր­դին պատ­ժե­լու գոր­ծի­քը. տա­ճարն այր­վեց, Ե­րու­սա­ղե­մի պա­տե­րը խոր­տակ­վե­ցին, ժո­ղովր­դի հիմ­նա­կան զանգ­վա­ծը վե­րաբ­ նա­կեց­վեց Բա­բե­լո­նում: Այդ նա էր` Նա­բու­գո­դո­նո­սո­րը, որ հրա­մա­յեց ոս­կուց հսկա­ յա­կան կուռք ձու­լել, ինչ­պես նաև հրա­ման ար­ձա­կեց, որ իր թա­գա­վո­րու­թյան բո­լոր հպա­տակ­նե­րը երկր­պա­գեն նրան: Կուռ­քի հան­դի­սա­վոր բաց­ման նշա­նակ­ված օ­րը ար­ձա­նի շուր­ջը հա­վաք­վե­ցին մար­դիկ՝ բարձ­րաս­տի­ճան և ղե­կա­վար շրջան­նե­րից, բա­բե­լոն­յան թա­գա­վո­րու­ թյան բո­լոր անկ­յուն­նե­րից: Մու­նե­տի­կը հայ­տա­րա­րեց թա­գա­վո­րա­կան հրա­մա­ նը, որ ե­րաժշ­տա­կան տար­բեր գոր­ծիք­նե­րի հնչյուն­նե­րի ներ­քո բո­լո­րը ծնկի գան կուռ­քի ա­ռաջ և­ երկր­պա­գեն նրան: Իսկ ե­թե որևէ մե­կը հրա­ժար­վի երկր­պա­գել, կնետ­վի բո­ցա­վառ վա­ռա­րա­նը: Ե­րա­ժիշտ­նե­րի ազ­դան­շա­նով ներ­կա գտնվող­նե­ րը ծնկի ե­կան կուռ­քի առջև, բա­ցի ե­րեք հրեա պա­տա­նի­նե­րից`­Մի­սաք, Սեդ­րաք և Ա­բեդ­նա­գով, նրանք հրա­ժար­վե­ցին կուռ­քին երկր­պա­գե­լուց: Այդ լու­րը հասց­րին թա­գա­վո­րին, և նա բար­կա­ցավ՝ հրա­մա­յե­լով իր մոտ բե­րել նրանց: — ­Դուք գի­տակ­ցա­բա՞ր չեք ծա­ռա­յում իմ աստ­ված­նե­րին, - սպառ­նա­լից հարց­ րեց Նա­բու­գո­դո­նո­սո­րը, - և չեք երկր­պա­գում կուռ­քին: — Ա­յո՛, - պա­տաս­խա­նե­ցին նրանք: — Ձեր ճա­կա­տա­գիրն իմ ձեռ­քե­րում է: Ե­թե դուք հի­մա չերկր­պա­գեք կուռ­քին, կնետ­վեք բո­ցա­վառ վա­ռա­րա­նը: Եվ ի՞նչ կլի­նի այդ ժա­մա­նակ: Ո՞ր Աստ­վածն է, որ պի­տի ա­զա­տի ձեզ: — Ով Նա­բու­գո­դո­նո­սո՛ր, -պա­տաս­խա­նե­ցին պա­տա­նի­նե­րը, - ա­հա մեր Աստ­վա­ ծը, ո­րին մենք պաշ­տում ենք, կա­րող է մեզ ա­զա­տել կրա­կով բոր­բոք­ված հնո­ցից, քո ձեռ­քից ևս, ո՛վ թա­գա­վոր, նա կա­զա­տի մեզ։ Իսկ ե­թե ոչ, ա­պա ի­մա­ցի՛ր, ո՛վ թա­ գա­վոր, որ քո աստ­ված­նե­րին մենք չենք պաշ­տե­լու և քո կանգ­նեց­րած ար­ձա­նին չենք երկր­պա­գե­լու։ Թա­գա­վո­րը սաս­տիկ բար­կա­ցավ: Վա­ռա­րա­նը շի­կաց­րին մինչև հրե­շա­վոր ջեր­ մաս­տի­ճա­նի: Պա­տա­նի­նե­րին կա­պե­ցին և նե­տե­ցին դժո­խա­յին կրա­կի մեջ: Թա­ գա­վորն ու­շա­դիր հետևում էր, թե ինչ է տե­ղի ու­նե­նում… Հան­կարծ նրա դեմ­քը փոխ­վեց. «Մի՞­թե մենք ե­րեք կապ­ված մարդ չգցե­ցինք կրա­կի մեջ»։ Նրանք պա­ տաս­խա­նե­ցին թա­գա­վո­րին և­ ա­սա­ցին. «Ս­տույգ է, ո՛վ թա­գա­վոր»։ Նա էլ ա­սաց. «Ա­հա ես չորս ար­ձակ մարդ եմ տես­նում, որ շրջում են կրա­կի մեջ, և նրանց վնաս չի լի­նում. չոր­րոր­դի կեր­պա­րանքն էլ աստ­ված­նե­րի որ­դուն է նման»։ Եվ թա­գա­վո­ րը, մո­տե­նա­լով վա­ռա­րա­նին, պատ­վի­րեց, որ նրանք դուրս գան: Պա­տա­նի­նե­րը դուրս ե­կան կրա­կից: Նրանց շուրջ­բո­լո­րը հա­վաք­վե­ցին բարձ­րաս­տի­ճան դեմ­քե­ րը և սկ­սե­ցին խնամ­քով ու­սում­նա­սի­րել, զննել նրանց… ոչ մի վնաս, հոտ ան­գամ նրանք չզգա­ցին պա­տա­նի­նե­րի վրա­յից: Եվ Նա­բու­գո­դո­նո­սոր թա­գա­վորն իր հրա­ մա­նի մեջ փա­ռա­բա­նե՜ց Տեր Աստ­ծուն (տե՛ս Դա­նիել 3.1-33): Ինչ­պի­սի՜ ցնցող խի­զա­խու­թյուն, ան­վա­խու­թյուն և քա­ջու­թյուն դրսևո­րե­ցին այդ ե­րեք պա­տա­նի­նե­րը. Աստ­ված էր, որ այդ­պի­սի ուժ պարգևեց նրանց: 210


Ան­վախ եվ­անձ­նա­զոհ

հուլիս

16

Օ­տար­նե­րի աղ­մու­կը տա­քու­թյան պես է անջր­դի վայ­րում։ Դու տա­քու­թյունն ամ­պի ստվե­րով մեղ­մաց­րիր, բռնա­վոր­նե­րի եր­գը խլաց­վեց (Ե­սա­յի 25.5)։

Խո­սե­լով խի­զա­խու­թյան, քա­ջու­թյան ու ան­վա­խու­թյան մա­սին՝ ինչ­պե՞ս կա­րե­լի է չհի­շել մի աղջ­կա, ո­րի ա­նու­նը հայտ­նի է մի­լիար­դա­վոր մարդ­կանց: Այդ աղ­ջի­ կը Ես­թերն է: Իս­րա­յել ժո­ղովր­դի (ո­րին նա պատ­կա­նում էր) հա­մար ծանր ժա­մա­ նակ­նե­րում նրան ևս դժ­վա­րու­թյուն­ներ բա­ժին ըն­կան: Հրեա­նե­րի մի ստվար մա­սը դեռևս ցրված էր: Բա­բե­լո­նի թա­գա­վո­րը վե­րաբ­նա­կեց­րել էր նրանց, և նրանք չէին շտա­պում օ­տա­րու­թյու­նից հայ­րե­նիք վե­րա­դառ­նալ: Այդ մարդ­կանց թվում էին նաև Մուրթ­քեն և Ես­թե­րը: Ես­թե­րը երկ­կող­մա­նի որբ էր և գտն­վում էր իր հո­րեղ­բոր`­Մուրթ­քեի խնա­մա­ կա­լու­թյան տակ: Միայն Աստ­ծո նա­խախ­նա­մու­թյան շնոր­հիվ էր, որ Ես­թե­րը, ողջ պարս­կա­կան թա­գա­վո­րու­թյան մեջ ա­մե­նա­գե­ղե­ցիկ աղ­ջիկ­նե­րից մե­կը, դար­ձավ թա­գու­հի, Ար­տա­շես թա­գա­վո­րի կի­նը (Քսեր­քես I): Ընդ ո­րում, Մուրթ­քեն, ի­մա­նա­ լով թա­գա­վո­րի թիկ­նա­պահ­նե­րի դա­վադ­րու­թյան մա­սին, որ ցան­կա­նում են սպա­ նել նրան, Ես­թե­րի մի­ջո­ցով այդ լու­րը հայտ­նեց թա­գա­վո­րին և­ այդ­պի­սով փրկեց նրա կյան­քը: Սա­կայն թա­գա­վո­րա­կան ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան իշ­խան­նե­րից մե­կը` Հա­մա­նը, ա­տում էր նրան: Պատ­ճա­ռը միայն այն էր, որ Մուրթ­քեն, հրեա լի­նե­լով, ծնկի չէր գա­լիս իր ա­ռաջ և չէր երկր­պա­գում: Այդ­պի­սի վե­րա­բեր­մուն­քը Մուրթ­քեի կող­մից ոչ թե կա­մա­կո­րու­թյուն էր, այլ սկզբուն­քա­յին դիրք՝ Աստ­ծո օ­րեն­ քի լույ­սի ներ­քո: Հա­մանն ի­մա­նա­լով, որ Մուրթ­քեն հրեա է, ո­րո­շեց ոչն­չաց­նել ոչ միայն նրան, այլև պարս­կա­կան կայս­րու­թյան տա­րած­քում գտնվող բո­լոր հրեա­նե­ րին. ա­հա այդ­պի­սի ան­սահ­ման դի­վա­յին ա­տե­լու­թյուն ու­ներ նա և­ այդ­պի­սի ան­ միտ ո­րո­շում ըն­դու­նեց: Եվ հե­տաքր­քիրն այն է, որ նա թա­գա­վո­րին հա­մո­զեց, որ ան­մեղ մարդ­կանց այդ լայ­նա­ծա­վալ ոչն­չա­ցու­մը անհ­րա­ժեշ­տու­թյուն է: Ա­պա ամ­ բողջ կայս­րու­թյու­նում թա­գա­վո­րի ա­նու­նից հրա­ման ար­ձակ­վեց և նշա­նակ­վեց այդ զանգ­վա­ծա­յին ոչն­չաց­ման օ­րը: Ի­մա­նա­լով այդ հրա­մա­նի մա­սին՝ Մուրթ­քեն Ես­թե­րին փո­խան­ցեց այդ լու­րը և հոր­դո­րեց գնալ թա­գա­վո­րի մոտ և խնդ­րել, որ ո­ղոր­մա ի­րենց: Ես­թե­րը պա­տաս­ խա­նեց, որ չի կա­րող ա­ռանց հրա­մա­նի գնալ թա­գա­վո­րի մոտ. ըստ օ­րեն­քի՝ ի­րեն կզրկեն կյան­քից: «Այ­նու­հետև թա­գա­վո­րի մոտ եմ գնա­լու, թեև օ­րենք չէ. և­ ե­թե մեռ­նե­լու եմ, թող մեռ­նեմ», - այս­պես է պա­տաս­խա­նում նա։ Եվ նա, ա­ռանց վա­խե­ նա­լու, ըն­դու­նե­լու­թյան է գնում թա­գա­վո­րի մոտ: Վեր­ջինս այն­քան բա­րե­հաճ էր Ես­ թե­րի հան­դեպ, որ պատ­րաստ էր բա­վա­րա­րել նրա ցան­կա­ցած խնդրանք: Ես­թե­րը միայն մեկ բան խնդրեց, որ թա­գա­վո­րը ի­րեն և­ իր ժո­ղովր­դին կյանք պարգևի. կյանք, ո­րից ցան­կա­նում են զրկել ի­րենց: Թա­գա­վո­րը զար­մա­ցավ. «Ո՞վ է հա­մար­ ձակ­վել այդ­պի­սի բան ա­նել»: Ի­մա­նա­լով, որ դա Հա­մա­նի ձեռ­քի գործն է, նա հրա­ մա­յեց կա­խել նրան այն նույն կա­խա­ղա­նից, որ այդ դա­վա­դի­րը պատ­րաս­տել էր Մուրթ­քեի հա­մար: Այս­պես հրեա­նե­րը փրկվե­ցին ոչն­չա­ցու­մից: Ես­թե­րը, այդ հա­մար­ձակ և­անձ­նա­զոհ աղ­ջի­կը, օ­րի­նակ է Աստ­ծո բո­լոր զա­վակ­ նե­րի հա­մար: Մո­տե­նում է օ­րը, երբ կրկնվե­լու է այդ պատ­մու­թյու­նը: 211


հուլիս

17

«Դու մեզ հա­մար դիակ ես»

«Աշ­խար­հում նե­ղու­թյուն պի­տի ու­նե­նաք, բայց քա­ջա­լեր­վե՛ք, ո­րով­հետև Ես հաղ­ թել եմ աշ­խար­հին» (Հով­հան­նես 16.33)։

Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում Աստ­ծո ճշմա­րիտ զա­վակ­նե­րը հա­լած­վել են ի­րենց հա­ վատ­քի հա­մար: Այ­սօր, երբ գի­տու­թյունն ու տեխ­նի­կան հա­սել են զար­գաց­ման բարձր աս­տի­ճա­նի, իսկ հա­սա­րա­կու­թյու­նը քա­ղա­քա­կան ու սո­ցիա­լա­կան ա­ռու­ մով ա­ռա­ջըն­թաց է ապ­րել, թվում է՝ միջկ­րո­նա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­ներն ու պա­ տե­րազմ­նե­րը պետք է ան­հե­տա­նա­յին, սա­կայն, ա­վաղ, նրանք այ­սօր էլ գո­յու­թյուն ու­նեն: Այ­սօր էլ տես­նում ենք, թե ինչ­պես են հա­վատ­քի հա­մար հա­լած­վում քրիս­ տոն­յա­նե­րը, այ­սօր էլ տե­սախ­ցիկ­նե­րի ա­ռաջ կտրում են նրանց կո­կոր­դը և­այ­սօր էլ գա­զա­նա­յին տան­ջանք­նե­րի են են­թար­կում հա­վա­տաց­յալ­նե­րին, ծաղ­րում և նվաս­ տաց­նում նրանց ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: Ա­հա հա­վատ­քի հա­մար հա­լած­վե­լու մի օ­րի­նակ, որ հրա­տա­րա­կել է Ռ. Բրե­քի­ նը: Մահ­մե­դա­կան ըն­տա­նի­քից մի աղ­ջիկ հա­վա­տում էր Հի­սու­սին: Հա­րա­զատ­նե­ րը հրա­ժար­վե­ցին նրա­նից և վ­տա­րե­ցին տնից, սա­կայն հե­տա­գա­յում խնդրե­ցին հետ վե­րա­դառ­նալ: Սկզ­բում նրա հան­դեպ բար­յա­ցա­կամ էին և­ ան­գամ նվեր­ներ էին գնում: Թվում էր՝ ամ­բողջ ըն­տա­նի­քը, այդ թվում հայ­րը, նե­րել է նրա դա­վա­ճա­ նու­թյու­նը մահ­մե­դա­կա­նու­թյան հան­դեպ: Սա­կայն մի ան­գամ հայրն ա­սաց նրան. «Ե­թե դու սի­րում ես ինձ, հա­րա­զատ­նե­րիդ և մեր­ձա­վոր­նե­րիդ, դա­դա­րի՛ր Աստ­ վա­ծա­շունչ կար­դալ, հրա­ժար­վի՛ր Հի­սու­սից և վե­րա­դար­ձի՛ր մահ­մե­դա­կա­նու­թյա­ նը: Ե­թե դու այդ­պես չվար­վես, ու­րեմն ինքդ քե՛զ մե­ղադ­րիր: Ո­րո­շի՛ր հենց հի­մա»: Աղ­ջի­կը կտրա­կա­նա­պես հրա­ժար­վեց: Այդ ժա­մա­նակ եր­կու ա­վագ եղ­բայր­նե­րը նրան քարշ տվե­ցին ի­րենց տան նկու­ղը, մո­տեց­րին պա­տին, և­եղ­բայր­նե­րից մե­կը, հրա­ցա­նի փո­ղը պա­հե­լով նրա բե­րա­նին, հո­խոր­տաց. «Հրա­ժար­վի՛ր Հի­սու­սից և կապ­րես, վե­րա­դար­ձի՛ր մահ­մե­դա­կան հա­վատ­քին»: Աղ­ջի­կը վա­խե­ցած նա­յեց եղ­ բայր­նե­րին, ո­րոնց սի­րում էր: Կ­րո­նա­կան սո­վո­րույ­թի հա­մա­ձայն՝ նրանք ի­րա­վունք և պարտք ու­նեին կյան­քից զրկե­լու ի­րեն: «Դուք չեք կա­րող սպա­նել ինձ, - հաս­տա­տա­կամ ա­սաց նա, - Հի­սու­սը ա­զա­տա­ գրել է ինձ մեղ­քից և հա­վեր­ժա­կան կյանք խոս­տա­ցել: Նա ա­սել է, որ Ինձ հա­վա­ տա­ցո­ղը հա­վերժ չի մա­հա­նա»: Եղ­բայր­նե­րը մո­լեգ­նե­ցին այս խոս­քե­րից, և նրան­ ցից մե­կը սեղ­մեց հրա­ցա­նի ձգա­նը: Սա­կայն զեն­քը չկրա­կեց: Նա դարձ­յալ սեղ­մեց ձգա­նը, և դարձ­յալ վրի­պում: Վեց ան­գամ սեղ­մեց ձգա­նը, և վեց ան­գամ զեն­քը չկրա­կեց: Վերջ­նա­կա­նա­պես մո­լեգ­նած եղ­բայր­նե­րը բռնե­ցին աղջ­կան և քարշ տա­լով նկու­ ղից դուրս՝ նրան նե­տե­ցին տան ցան­կա­պա­տից այն կողմ․ «Հե­ռա­ցի՜ր մե­զա­նից: Եվ եր­բեք այլևս չվե­րա­դառ­նաս այս­տեղ: Դու մեզ հա­մար դիակ ես»: Ան­ցավ եր­կու տա­րի: Աղջ­կա եր­կու եղ­բայր­նե­րը և հա­րա­զատ­նե­րից ո­մանք հա­ վա­տա­ցին Հի­սու­սին: Ինչ­պի­սի՜ խի­զա­խու­թյուն և հա­մար­ձա­կու­թյուն դրսևո­րեց այդ աղ­ջի­կը մահ­վա­ նը դեմ հան­դի­ման: Եվ ի՜նչ ու­րա­խու­թյուն էր երկն­քում՝ չա­րի հան­դեպ այդ հաղ­թա­ նա­կի և Գող­գո­թա­յի խա­չի վրա Հի­սու­սի ի­րա­կա­նաց­րած հաղ­թար­շա­վի հա­մար: 212


Ս­պի­տակ մայ­րի­կը

հուլիս

18

Իսկ նա (ե­թով­պա­ցին) պա­տաս­խա­նեց. «Ինչ­պե՞ս կկա­րո­ղա­նամ, ե­թե մեկն ինձ չուղ­ղոր­դի» (Գործք 8.31)։

Մե­րի Ս­լեն­սո­րը ծնվել էր Շոտ­լան­դիա­յում: Նրա հայ­րը հար­բե­ցող էր, իսկ մայ­ րը` ան­կեղծ քրիս­տոն­յա: Մե­րին տասն­մեկ տա­րե­կա­նում ար­դեն աշ­խա­տում էր ման­ված­քա­յին ֆաբ­րի­կա­յում, իսկ ե­րե­կո­յան հա­ճա­խում էր դպրոց և կար­դա­ցել էր բազ­մա­թիվ գրքեր: Մի ան­գամ նրանց ե­կե­ղե­ցում քա­րո­զում էր Աֆ­րի­կա­յից ե­կած մի ա­վե­տա­րա­նիչ: Նա պատ­մեց, թե որ­քան օրհ­նա­բեր է ե­ղել վայ­րի ցե­ղե­րի մեջ աշ­խա­տան­քը: Պա­տա­նի Մե­րին այր­վում էր ա­վե­տա­րա­նիչ դառ­նա­լու ցան­կու­թյու­ նից: Նա դի­մեց մի ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րու­թյան` ի­րեն ըն­դու­նե­լու խնդրան­քով: Նրան ըն­դու­նե­ցին և փոր­ձաշր­ջան անց­նե­լուց հե­տո ու­ղար­կե­ցին Աֆ­րի­կա: Սո­վո­ րե­լով տե­ղաբ­նակ­նե­րի լե­զուն՝ Մե­րին սկսեց կի­րակ­նօր­յա դպրոց­ներ կազ­մա­կեր­ պել, որ­տեղ նրանց պատ­մում է Տի­րոջ մա­սին: Աղ­ջիկն այ­ցե­լում էր նրանց տնե­րը, օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րում հի­վանդ­նե­րին, սո­վո­րեց­նում՝ ինչ­պես մշա­կել հո­ղը, ինչ­ պես ու­տե­լիք պատ­րաս­տել և­ ի­րենց հա­մար հա­գուստ կա­րել: Իսկ ին­քը՝ Մե­րին, ապ­րում էր աֆ­րի­կա­ցի­նե­րի նման. քայ­լում էր ո­տա­բո­բիկ, քնում էր գետ­նին, ու­ տում և ջուր էր խմում նրանց նման: Նույ­նիսկ իր հա­մար խրճիթ պատ­րաս­տեց: Ապ­րե­լով տե­ղաբ­նակ­նե­րի(ա­բո­րի­գեն­նե­րի) մեջ՝ Մե­րին ամ­բողջ ըն­թաց­քում նրանց պատ­մում էր Հի­սու­սի մա­սին: Եվ նրան­ցից շա­տե­րը հա­վա­տա­ցին Հի­սու­ սին: Մի ո­րոշ ժա­մա­նակ ապ­րե­լով մի տե­ղան­քում՝ նա տե­ղա­փոխ­վում էր մեկ ու­ րիշ` ի­րեն ան­ծա­նոթ վայր, և­այն­տեղ էլ ցա­նում ճշմար­տու­թյան սեր­մե­րը: Իր ա­վե­ տա­րան­չա­կան դաշ­տում Մե­րին հար­կադր­ված էր բախ­վել դժվա­րու­թյուն­նե­րի և վ­տանգ­նե­րի: Մի ան­գամ նրա տուն ներ­խու­ժեց հրա­ցա­նը ձեռ­քին մի սևա­մորթ: Մե­րին նրան խնդրեց, որ հրա­ցա­նը թող­նի տան մուտ­քի մոտ, սա­կայն սևա­մոր­ թը չլսեց: Այդ ժա­մա­նակ աղ­ջի­կը մի ակն­թար­թում նրա­նից խլեց հրա­ցա­նը և դ­րեց անկ­յու­նում: Ապ­շա­հար, ան­կոչ հյու­րը հար­կադր­ված էր հե­ռա­նալ: Մի ու­րիշ ան­գամ Մե­րին ի­մա­ցավ, որ իր բնա­կա­վայ­րի տղա­մար­դիկ ո­րո­շել են հար­ձակ­վել հարևան­ նե­րի վրա: Որ­քան ուժ կար ոտ­քե­րում, նա ըն­դա­ռաջ վա­զեց նրանց և տի­րա­բար բա­ցա­կան­չեց. «Կա՜նգ ա­ռեք, մի՛ շարժ­վեք»: Եվ տե­ղի ու­նե­ցավ զար­մա­նա­լին` տղա­մար­դիկ ա­ռանց խոս­քի հնա­զանդ­վե­ցին: Մե­րին ա­ռանձ­նա­հա­տուկ հո­գա­տար էր ե­րե­խա­նե­րի հան­դեպ: Ո­րոշ ցե­ղե­րի մոտ այս­պի­սի վայ­րի սնա­հա­վա­տու­թյուն կար․ երբ երկ­վոր­յակ­ներ էին ծնվում, հա­մա­ րում էին, որ դա սա­տա­նա­յից է, և նրան­ցից մե­կին սպա­նում էին: Մե­րին փրկում էր մա­հա­պատ­ժի դա­տա­պարտ­ված­նե­րին և խ­նա­մում նրանց: Աֆ­րի­կա­ցի­նե­րը սի­ րե­ցին նրան և­ ան­վա­նե­ցին ի­րենց «սպի­տակ մայ­րի­կը»: Ա­հա թե ինչ էին ա­սում տե­ղաբ­նակ­նե­րը նրա մա­սին. «Այդ սպի­տակ մայ­րի­կը փո­խում է մեր կյան­քը: Ռազ­ մա­կան եր­գե­րի փո­խա­րեն մենք այժմ քրիս­տո­նեա­կան եր­գեր ենք եր­գում»: Երբ Մե­րին հի­վան­դա­ցավ, նրան խնա­մող հի­վան­դա­պա­հը այն երկ­վոր­յակ­նե­րից մեկն էր, ում փրկել էր սպի­տակ մայ­րի­կը: Եվ որ­քան վշտա­ցան աֆ­րի­կա­ցի­նե­րը, երբ Մե­րին հե­ռա­ցավ կյան­քից: Չէ՞ որ Մե­րիի շնոր­հիվ նրան­ցից շա­տերն էին ճա­ նա­չել Հի­սու­սին և հա­վա­տա­ցել Նրան (Ռ. Ջոն­սոն): 213


հուլիս

19

Ա­նա­պա­տում կան­չո­ղի ձայ­նը

Ա­տում են դար­պա­սում հան­դի­մա­նո­ղին և զզ­վում են ու­ղիղ խո­սո­ղից (Ա­մովս 5.10)։

Յու­րա­քանչ­յուր մար­դու ծնուն­դը գաղտ­նիք է: Սա­կայն Հով­հան­նես Մկրտ­չի, ինչ­ պես նաև Ի­սա­հա­կի, Սամ­վե­լի և մ­յուս­նե­րի ծնուն­դը գաղտ­նիք­նե­րի գաղտ­նիքն է: Ինչ­պե՞ս է տե­ղի ու­նե­նում Տի­րոջ ներ­գոր­ծու­թյու­նը կնոջ (ինչ­պես նաև տղա­ մար­դու) անպ­տուղ վե­րա­տադ­րո­ղա­կան օր­գան­նե­րի վրա, որ նրանց մեջ կյանք է ծնվում. ան­հաս­կա­նա­լի է, քա­նի որ նույն­քան ա­ռեղծ­ված է, որ­քան հոգևոր ծնուն­ դը վե­րից՝ Սուրբ Հո­գուց: Հով­հան­նես Մկրտ­չի ծնող­նե­րը` Զա­քա­րիան ու Ե­ղի­սա­ բեթն ան­պտուղ էին և «եր­կուսն էլ ծեր էին»: Հրեշ­տա­կը հայտն­վեց Զա­քա­րիա­յին և հայտ­նեց, որ կինն իր հա­մար որ­դի կծնի, ով «Տի­րոջ ա­ռաջ մեծ կլի­նի», ո­րով­հետև «դեռ իր մոր ո­րո­վայ­նից Սուրբ Հո­գով կլցվի» (Ղու­կաս 1.15) և նրա ա­ռա­քե­լու­թյու­ նը կլի­նի այն, որ «շա­տե­րին ի­րենց Տեր Աստ­ծո կող­մը կդարձ­նի» և կ­պատ­րաս­տի Տի­րոջ ու­ղին: Հա­սուն այր դառ­նա­լով՝ Հով­հան­նե­սը «բնակ­վում էր հե­ռա­վոր անպ­տուղ բլուր­ նե­րի մոտ, վայ­րի ծեր­պե­րում և լեռ­նա­յին ան­ձավ­նե­րում… Դրանք հիա­նա­լի պայ­ ման­ներ էին՝ պա­տա­նու մեջ հո­գու մաք­րու­թյուն և­անձ­նա­զո­հու­թյուն զար­գա­նա­լու հա­մար» (Դա­րե­րի փա­փա­գը, էջ 101): Նա պատ­րաստ­վում էր տիե­զե­րա­կան նշա­ նա­կու­թյան աստ­վա­ծա­յին ա­ռա­քե­լու­թյան. միայ­նու­թյան մեջ, խոր մտո­րում­նե­րում ու ա­ղոթք­նե­րում, Սուրբ Գր­քի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րում: Հով­հան­նե­սը հա­մեստ կյանք էր վա­րում, սնվում էր բա­ցա­ռա­պես պարզ սննդով ու լեռ­նա­յին ջրով: Ե­կավ ժա­մը, և Հով­հան­նե­սը սկսեց հռչա­կել Աստ­ծո լու­րը: Դա «Ա­նա­պա­տում կան­չո­ղի ձայնն էր»: Նա բո­ցա­վառ կոչ էր ա­նում, որ անհ­րա­ժեշտ է ար­մա­տա­պես փո­խել հոգևոր կյան­քը և­ ան­կեղ­ծո­րեն ա­պաշ­խա­րել: Նրա կո­չե­րը հայտ­նի էին ամ­բողջ Իս­րա­յե­լում և նրա սահ­ման­նե­րից դուրս։ Մարդ­կա­յին ամ­բո­խը շտա­պում էր լսել այդ ան­սո­վոր մար­գա­րեի քա­րոզ­նե­րը և մկրտ­վել նրա­նից՝ ի նշան ա­պաշ­ խա­րու­թյան: Հով­հան­նե­սը խո­սում էր Աստ­ծո ար­քա­յու­թյան մո­տե­նա­լու մա­սին, այն­քան եր­կար սպաս­ված Օծ­յա­լի գա­լուս­տի մա­սին, Ով լիա­կա­տար փրկու­թյուն կպարգևի մե­ղա­վոր­նե­րին: Նա ա­նո­ղոք հան­դի­մա­նում էր ա­մեն տե­սա­կի սուր­բե­րի կեղ­ծա­վո­րու­թյու­նը՝ չնա­յե­լով նրանց դեմ­քին: Փա­րի­սե­ցի­նե­րին, սա­դու­կե­ցի­նե­րին, ծե­րե­րին, բո­լո­րին, ա­ռանց բա­ցա­ռու­թյան, նա կոչ էր ա­նում «ա­պաշ­խա­րու­թյան ար­ժա­նի պտուղ բե­րել»: Հով­հան­նեսն ան­գամ Հե­րով­դե­սին էր հան­դի­մա­նում իր վատ­թար գոր­ծե­րի և հատ­կա­պես ա­նօ­րի­նա­կան ա­մուս­նու­թյան հա­մար: Նրա ձայնն Աստ­ծո բան­բե­րի ձայնն էր: Ազ­նիվ և բա­րո­յա­պես կա­տար­յալ մար­դու ձայն, ան­վախ և խիստ հան­դի­մա­նո­ղի ձայն ` Ե­ղիա­յի զո­րու­թյամբ և հո­գով: Եվ նա հա­տու­ցեց իր ան­սա­սա­նու­թյան, անձն­վի­րու­թյան և Աստ­ծուն հա­վա­տա­րիմ լի­նե­լու հա­մար: Հով­հան­նե­սը՝ այդ հա­մար­ձակ մար­գա­րեն և Տի­րոջ բան­բե­րը, ա­մե­նաա­մո­ թա­լի հան­գա­մանք­նե­րում գլխատ­վեց Հե­րով­դե­սի կող­մից: Հի­սուսն ա­սաց. «Ճշ­մա­ րիտ եմ ա­սում ձեզ. կա­նան­ցից ծնված­նե­րի մեջ Հով­հան­նես Մկրտ­չից ա­վե­լի մե­ծը չի ե­ղել» (Մատ­թեոս 11.11):

214


Խե­լա­գար պա­պա­կա­նը

հուլիս

20

Քան­զի վկա­յում եմ նրանց, որ Աստ­ծու հան­դեպ նա­խան­ձախնդ­րու­թյուն ու­նեն, բայց ո՛չ գի­տակ­ցա­բար (Հռո­մեա­ցի­նե­րին 10.2):

Բա­րե­նո­րո­գիչ­նե­րի ամ­բողջ բա­նա­կի մեջ ա­ռա­ջի­նը Մար­տին Լ­յու­թերն է: Լ­յու­թե­րի ծնող­նե­րը, ինչ­պես նաև նրա բո­լոր նախ­նի­նե­րը գյու­ղա­ցի­ներ են ե­ղել: Նրանք աղ­ քատ, սա­կայն բա­րե­պաշտ մար­դիկ էին: Յոթ ե­րե­խա­նե­րին կե­րակ­րե­լու և մե­ծաց­ նե­լու հա­մար նրանք ( ինչ­պես ա­սում է Լ­յու­թե­րը), «ոս­կո­րի վրա­յից միս էին քե­րում»՝ աշ­խա­տե­լով ա­ռանց ձեռ­քե­րը ծա­լե­լու: Դաս­տիա­րա­կու­թյունն ըն­տա­նի­քում խիստ էր: Լ­յու­թե­րի ման­կու­թյունն ու պա­տա­նե­կու­թյու­նը հեշտ չի ան­ցել: Նա ա­վար­տեց դպրո­ցը, ա­պա Էր­ֆուր­տի հա­մալ­սա­րա­նը: Հա­մալ­սա­րա­նի գրա­դա­րա­նում Լ­յու­ թե­րը տե­սավ ամ­բող­ջա­կան Աստ­վա­ծա­շուն­չը և­ ո­րոշ բա­ներ կար­դաց այն­տե­ղից: Նրան ան­հանգս­տաց­նում էր իր մե­ղա­վոր վի­ճա­կը և փր­կու­թյան հնա­րա­վո­րու­թյու­ նը: Մի ան­գամ նա լրջո­րեն հի­վան­դա­ցավ և մա­հա­նա­լու վա­խից ըն­կավ հու­սա­ հա­տու­թյան մեջ: Սա­կայն մի հին քա­հա­նա մխի­թա­րեց նրան. «Դու չես մա­հա­նա այդ հի­վան­դու­թյու­նից: Աստ­ված քեզ մեծ մարդ կդարձ­նի շա­տե­րի մխի­թա­րու­թյան հա­մար»: Դրանք մար­գա­րեա­կան խոս­քեր էին: Հա­մալ­սա­րա­նում, ստա­նա­լով ար­վես­տի բա­կա­լավ­րի ու մա­գիստ­րո­սի աս­տի­ ճան, Լ­յու­թե­րը պատ­րաստ­վում էր ի­րա­վա­բան դառ­նալ: Սա­կայն, ա­վաղ, նա ըն­ դուն­վեց Ավ­գուս­տին­յան վան­քը և դար­ձավ վա­նա­կան: Լ­սե­լով այդ մա­սին՝ հայ­րը քիչ մնաց խե­լա­գար­վի: Իսկ Լ­յու­թե­րի՝ վա­նա­կան դառ­նա­լու ո­րոշ­ման պատ­ճա­ռը նրա կյան­քում տե­ղի ու­նե­ցած մի դեպք էր․ Էր­ֆուր­տի ճա­նա­պար­հին նա սար­սա­ փե­լի փո­թոր­կի մեջ ըն­կավ և սար­սա­փա­հար գե­տին ընկ­նե­լով՝ օգ­նու­թյուն ա­ղեր­սեց սուրբ Ան­նա­յից և խոս­տա­ցավ վա­նա­կան դառ­նալ: Վան­քում Լ­յու­թե­րը նա­խան­ձախն­դիր կեր­պով տրվեց ճգնա­վո­րու­թյան: Նա ո­ղոր­ մու­թյուն էր հա­վա­քում փո­ղոց­նե­րում, մաք­րում էր հա­տա­կը, ա­մեն օր մեղ­քե­րը խոս­տո­վա­նում էր քա­հա­նա­յին: Նրան ամ­բող­ջա­կան լա­տի­նե­րեն Աստ­վա­ծա­շունչ նվի­րե­ցին: Սա­կայն, կար­դա­լով այն, նա Աստ­ծուն ըն­կա­լեց որ­պես ա­մեն մեղք դա­ տա­պար­տող և վ­րեժխն­դիր դա­տա­վո­րի: Բայց, ու­սում­նա­սի­րե­լով Պո­ղոս ա­ռաք­յալ ու­ղերձ­նե­րը, Լ­յու­թե­րին բաց­վեց Հի­սուս Քրիս­տո­սի՝ հա­վատ­քով ա­րա­դա­րաց­ման ճշմար­տու­թյու­նը: Տես­նե­լով ին­դուլ­գեն­ցիա­նե­րի առև­տու­րը՝ նա հա­մար­ձա­կո­րեն դեմ դուրս ե­կավ ե­կե­ղե­ցա­կան կյան­քում տեղ գտած այդ ա­մո­թա­լի և­ար­գա­հա­տե­լի երևույ­թին՝ գրե­լով իր 95 թե­զիս­նե­րը՝ ին­դուլ­գեն­ցիա­յի մա­սին, և­այն մե­խեց ե­կե­ղե­ ցու դռնե­րին: Այդ ժա­մա­նակ Լ­յու­թե­րը նա­խան­ձախն­դիր կա­թո­լիկ էր: Նա գրել է. «Այդ ժա­ մա­նակ ես վա­նա­կան ու խե­լա­գար պա­պա­կան էի և­ այն­քան էի խո­րա­սուզ­ված պա­պա­կան դոգ­մա­նե­րի մեջ, որ ա­ռանց տա­տան­վե­լու կսպա­նեի ա­մեն մե­կին, ով կհրա­ժար­վեր հնա­զանդ­վել պա­պին»: Ի­մա­նա­լով այդ թե­զիս­նե­րի մա­սին՝ Լեո X պա­պը հայ­տա­րա­րեց. «Այդ գեր­մա­նա­ցին թե­զիս­նե­րը գրել է հար­բած վի­ճա­կում: Երբ նա սթափ­վի, կվե­րա­նա­յի իր գրած­նե­րը»: Ա­պա հանձ­նա­ժո­ղով նշա­նա­կեց այդ գոր­ծը հե­տաքն­նե­լու հա­մար և ղե­կա­վար նշա­նա­կեց Պ­րիե­րիա­սին: Վեր­ջինս այն հետևու­թյա­նը ե­կավ, որ Լ­յու­թերն ան­կիրթ աստ­վա­ծա­նարգ և հի­նա­վուրց հերձ­վա­ ծող է (շա­րու­նա­կե­լի): 215


հուլիս

21

Ես պատ­րաստ եմ ա­մեն ին­չի

«Ես ոչ միայն բան­տարկ­վե­լու, այլև Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ան­վան հա­մար Ե­րու­սա­ ղե­մում մեռ­նե­լու էլ պատ­րաստ եմ» (Գործք 21.13)։

Պա­պը հրա­մա­յեց, որ Լ­յու­թե­րը ներ­կա­յա­նա Հռոմ և հ­րա­ժար­վի հերձ­վա­ծո­ղու­ թյու­նից: Նա նաև պա­հան­ջեց, որ դուքս Ֆ­րիդ­րիխ Ի­մաս­տու­նը պա­պի ներ­կա­յա­ ցուց­չին հանձ­նի Լ­յու­թե­րին` սա­տա­նա­յից ծնվա­ծին: Սա­կայն դուք­սը չցան­կա­ցավ պա­պին հանձ­նել Լ­յու­թե­րին, Աուգս­բուր­գի խորհր­դա­րա­նում նա խա­ղաղ բա­նակ­ ցու­թյուն­ներ նշա­նա­կեց պա­պի ներ­կա­յա­ցուց­չի հետ: Լ­յու­թե­րը ոտ­քով ուղևոր­վեց Աուգս­բուրգ և ս­տա­նա­լով պաշտ­պա­նա­կան ե­րաշ­խի­քը՝ կանգ­նեց պա­պի ներ­ կա­յա­ցու­ցիչ Կաե­տա­նի ա­ռաջ: Նրանք հան­դի­պե­ցին ե­րեք ան­գամ: Կար­դի­նա­լը Լ­յու­թե­րին հա­վաս­տիաց­րեց իր բա­րե­կա­մու­թյան մեջ: Այ­նուա­մե­նայ­նիվ, նա պա­ հան­ջեց, որ Լ­յու­թե­րը հրա­ժար­վի իր մո­լո­րու­թյուն­նե­րից և­իր բա­ցար­ձակ հնա­զան­ դու­թյու­նը հայտ­նի պա­պին: Լ­յու­թե­րը կտրա­կա­նա­պես հրա­ժար­վեց դա ա­նե­լուց՝ հայ­տա­րա­րե­լով, որ ո­չինչ չի ա­նի իր խղճին հա­կա­ռակ, որ հար­կա­վոր է հնա­զանդ­ վել Աստ­ծուն, այլ ոչ թե մար­դուն, և­ որ ինքն իր հա­յացք­նե­րում հիմն­վում է Գր­քի վրա: Կաե­տա­նը սպառ­նաց, որ կհե­ռաց­նի (նա ար­դեն ու­ներ պա­պա­կան ե­րաշ­ խա­վո­րու­թյու­նը) և բաց թո­ղեց Լ­յու­թե­րին՝ հետև­յալ խոս­քե­րով. «Հրա­ժար­վի՛ր կամ եր­բեք այլևս չգա՛ս ինձ մոտ»: Կառլշ­տադ­տին ուղղ­ված իր նա­մա­կում Լ­յու­թե­րը գրում է. «Ինձ այս­տեղ կող­ ջու­նեին որ­պես ա­մե­նա­թան­կա­գին հյու­րի, ե­թե ես միայն մի բառ ար­տա­բե­րեի` «revoco» (ի­րա­վաբ. գործ, ո­րը հե­տաձգ­վում է, հետ է կանչ­վում): Սա­կայն ես չեմ դառ­նա հերձ­վա­ծող` հրա­ժար­վե­լով իմ կար­ծի­քից, որն ինձ քրիս­տոն­յա է դարձ­րել: Ես կգե­րա­դա­սեմ մա­հա­նալ, այր­վել, վտար­վել, ա­նիծ­ված լի­նել»: Կաե­տա­նը, կան­չե­լով Շ­տաու­պի­ցին,ա­սաց, որ այլևս չի ցան­կա­նում վի­ճա­բա­ նել այդ «գեր­մա­նա­ցի կեն­դա­նու» հետ: Լ­յու­թե­րը ըն­կեր­նե­րի օգ­նու­թյամբ գի­շե­րով լքեց Աուգս­բուր­գը՝ հե­ծած ա­րա­գա­շարժ ձիուն, ընդ ո­րում, ա­ռանց վար­տի­քի, եր­ կա­րա­ճիտ կո­շիկ­նե­րի և խ­թա­նի: Մեկ օ­րում, ա­ռանց որևէ տեղ կանգ առ­նե­լու, նա հա­սավ մինչև Մոն­հեյմ և լիա­կա­տար ու­ժաս­պառ՝ մա­րա­գում ըն­կավ ծղո­տի վրա: Վե­րա­դառ­նա­լով Վիտ­տեն­բերգ՝ Լ­յու­թերն ա­մեն օր սպա­սում էր, որ Հռո­մը կա­նի­ծի ի­րեն, և պատ­րաստ­վում էր աք­սո­րի: Դուք­սը չա­փա­վո­րու­թյան կոչ ա­րեց Լ­յու­թե­րին, սա­կայն Լ­յու­թե­րը հայ­տա­րա­րեց. «Որ­քան շատ են մո­լեգ­նում հռո­մեա­կան իշ­խա­ նու­թյուն­նե­րը, որ­քան շատ են ու­ժի դի­մում, այն­քան քիչ եմ վա­խե­նում նրան­ցից և­ այն­քան ա­վե­լի ա­զատ եմ զգում ինձ հռո­մեա­կան օ­ձե­րի դեմ պայ­քա­րում: Ես պատ­ րաստ եմ ա­մեն ին­չի և ս­պա­սում եմ Աստ­ծո դա­տաս­տա­նին»: Ա­պա հետևե­ցին բաց բա­նա­վե­ճե­րը Լ­յու­թե­րի և պա­պա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև: Սա­կա­յան ո՛չ պա­պա­կան դի­վա­նա­գետ Միլ­տի­ցի հետ հան­դի­պում­նե­րը, ո՛չ դոկ­տոր Էկ­կի հետ լեյպ­ցիգ­յան վե­ճը չկա­րո­ղա­ցան տալ ցան­կա­լի արդ­յունք­նե­րը: Շու­տով հետևեց պա­պա­կան հրո­վար­տակն այն մա­սին, որ Լ­յու­թե­րը հե­ռաց­վում է ե­կե­ղե­ցուց: Այդ հրո­վար­տա­կում պա­պը դա­տա­պար­տում էր 41 դրույթ­ներ՝ Լ­յու­թե­ րի գրքից, և­որ­պես հերձ­վա­ծո­ղու­թյուն՝ այր­ման դա­տա­պար­տում նրա բո­լոր գրքե­ րը (շա­րու­նա­կե­լի): 216


«Ես չեմ փախ­չի եվ չեմ հրա­ժար­վի»

հուլիս

22

Գի­տեմ… որ պա­հում ես Իմ ա­նու­նը և չու­րա­ցար Իմ հա­վա­տը այն օ­րե­րին, երբ Իմ հա­վա­տա­րիմ վկա Ան­տի­պա­սը սպան­վեց ձեր մեջ, այն­տեղ, որ­տեղ սա­տա­նան է բնակ­վում (Հայտ­նու­թյուն 2.13)։

Մի՞­թե Լ­յու­թե­րը կա­րող էր ան­պա­տաս­խան թող­նել պա­պա­կան հրո­վար­տա­ կը: Ի պա­տաս­խան՝ նա գրում է «Հա­կաք­րիս­տո­սի հրո­վար­տա­կի դեմ» ձեռ­նար­ կը, որ­տեղ մեր­կաց­նում էր պա­պին՝ որ­պես հա­կաք­րիս­տոս, երդվ­յալ հե­րե­տի­կոս և­ աստ­վա­ծա­նարգ: Պա­պը հրա­մա­յեց այ­րել Լ­յու­թե­րի գրքե­րը, իսկ Լ­յու­թե­րը կրա­կին կրա­կով պա­տաս­խա­նեց: Նա հան­դի­սա­վոր և հ­րա­պա­րա­կավ այ­րեց պա­պա­կան հրո­վար­տա­կը՝ ի­րեն ե­կե­ղե­ցուց հե­ռաց­նե­լու վե­րա­բեր­յալ, ինչ­պես նաև պա­պա­կան հրա­մա­նագ­րե­րը: Հա­ջորդ օ­րը դա­սա­խո­սա­կան դահ­լի­ճում նա իր ու­սա­նող­նե­րին նա­խազ­գու­շաց­րեց հռո­մեա­կան հա­կաք­րիս­տո­սի ա­ռու­մով և նրանց ա­սաց, որ ե­կել է պա­պա­կան գահն իր բո­լոր ու­սու­ցիչ­նե­րի և պղ­ծու­թյուն­նե­րի հետ միա­սին այ­րե­լու ժա­մա­նա­կը: Լ­յու­թերն իր հետևից այ­րեց բո­լոր կա­մուրջ­նե­րը: Մինչև իր կյան­քի վեր­ջը նա Հռո­մի պա­պին ան­վա­նում էր իս­կա­կան հա­կաք­րիս­տոս: «Սա­ տա­նա­յա­կան պա­պա­կա­նու­թյու­նը վեր­ջին չա­րիքն է երկ­րի վրա, ա­մե­նա­վատն այն ա­մե­նից, ինչ կա­րող էին հո­րի­նել բո­լոր դևերն ի­րենց ողջ իշ­խա­նու­թյամբ: Թող Աստ­ ված օրհ­նի մեզ: Ա­մե՛ն»: Պա­պը պա­հան­ջեց, որ կայսր Կառ­լոս V-ը Վորմ­սի խորհ­դա­րա­նում դա­տա­պար­ տի Լ­յու­թե­րին: Խորհ­դա­րա­նում պա­պին ներ­կա­յաց­նում էին եր­կու ներ­կա­յա­ցու­ցիչ, ո­րոն­ցից Ա­լեան­դե­րը նվիր­ված պա­պա­կան էր և Լ­յու­թե­րի կա­տա­ղի թշնա­մին, ում նա ան­վա­նում էր շուն, ան­միտ, թու­նա­վոր օձ, տհաս և­ա­մե­նուր կոչ էր ա­նում այ­րել նրա գրքե­րը: Նա հնա­րա­վոր ար­դար ու ա­նար­դար մի­ջոց­նե­րով դրդում էր, որ կայս­ րը կա­տա­րի պա­պի կամ­քը: Այդ նա էր, որ հրա­պա­րակ նե­տեց հետև­յալ հրե­շա­վոր ար­տա­հայ­տու­թյու­նը. «Ե­թե դուք՝ գեր­մա­նա­ցի­ներդ, որ բո­լո­րից քիչ եք վճա­րում պա­պա­կան գան­ձա­րա­նին, հրա­ժար­վեք են­թարկ­վել պա­պի իշ­խա­նու­թյա­նը, մենք կհո­գանք այն մա­սին, որ դուք կո­տո­րեք միմ­յանց և խեղդ­վեք սե­փա­կան ար­յան մեջ»: Խորհ­դա­րա­նի առջև ե­րեք ժամ տևած զրույ­ցի ըն­թաց­քում նա հա­մո­զում էր, որ ոչ մի կա­րիք չկա այս­տեղ լսե­լու Լ­յու­թե­րին, հար­կա­վոր է պար­զա­պես կա­տա­րել պա­պա­կան հրո­վար­տա­կի պա­հան­ջը: Սա­կայն կայսրն իր ու­ղեր­ձում կոչ ա­րեց, որ Լ­յու­թե­րը ներ­կա­յա­նա Վորմ­սի խորհ­դա­րան: Լ­յու­թերն ըն­դու­նեց այդ կո­չը՝ որ­պես Աստ­ծո ձայն, և­ ո­րո­շեց գնալ, չնա­յած իր կյան­քին սպառ­նա­ցող վտան­գին: Իր նա­ մա­կում նա գրում է. «Ին­ձա­նից դուք կա­րող եք սպա­սել ա­մեն ինչ, բա­ցի վա­խից կամ հրա­ժար­վե­լուց: Ես չեմ փախ­չի և, ա­ռա­վել ևս, չեմ հրա­ժար­վի: Թող Տեր Հի­սու­ սը զո­րաց­նի ինձ»: Վորմ­սի ճա­նա­պար­հին Լ­յու­թե­րին ցնծու­թյամբ դի­մա­վո­րե­ցին, և նրա ուղևո­րու­թյու­նը հաղ­թա­կան էր: Ըն­կեր­նե­րը զգու­շաց­րին նրան սպառ­նա­ցող վտան­գի մա­սին և խոր­հուրդ տվե­ցին չգնալ Վորմս, որ­պես­զի չար­ժա­նա­նա Հու­սի ճա­կա­տագ­րին:­Սա­կայն Լ­յու­թե­րը մխի­թա­րեց նրանց. «Թեև Հուսն այր­վեց, ճշմար­ տու­թյու­նը չայ­րե­ցին, և Քրիս­տոսն ա­ռաջ­վա նման կեն­դա­նի է» (շա­րու­նա­կե­լի):

217


հուլիս

23 Աստ­ված նրան խե­լա­հե­ղո­րեն հա­մար­ձակ դարձ­րեց

Սա­կայն Տեր Աստ­ված օգ­նում է ինձ, դրա հա­մար ա­մո­թա­պարտ չեմ լի­նի, դրա հա­ մար իմ ե­րե­սը կայծ­քա­րի պես դարձ­րի։ Եվ գի­տեմ, որ չեմ ա­մա­չե­լու (Ե­սա­յիա 50.7)։

Մո­տե­նա­լով Վորմ­սին՝ Լ­յու­թե­րը նա­մակ ու­ղար­կեց Ս­պա­լա­տի­նին, ո­րի մեջ գրել էր հետև­յալ նշա­նա­վոր ար­տա­հայ­տու­թյու­նը. «Ես ուղևոր­վում եմ Վորմս, թեև դևերն այն­տեղ ա­վե­լի քիչ չեն, քան տա­նի­քի սա­լիկ­նե­րը»: Մա­հից ա­ռաջ, հի­շե­լով այն մա­ սին, թե ինչ զգա­ցում­ներ է ու­նե­ցել այդ պա­հին, Լ­յու­թերն ա­սում է. «Ես ան­վախ էի և­ ոչն­չից չէի սար­սա­փում: Աստ­ված կա­րող է մար­դուն խե­լա­հե­ղո­րեն հա­մար­ձակ դարձ­նել»: Ժա­մա­նե­լով Վորմս և դուրս գա­լով կառ­քից՝ Լ­յու­թերն ա­սաց. «Աստ­ված ինձ հետ կլի­նի»: Հա­ջորդ օ­րը նա կանգ­նեց ե­կե­ղե­ցա­կան և պե­տա­կան իշ­խա­նու­ թյուն­նե­րի բարձ­րա­գույն ատ­յան­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի առջև: Կայ­սեր ա­նու­նից նրան եր­կու հարց տվե­ցին. Ըն­դու­նո՞ւմ է նա, որ ի­րենց առջև, նստա­րան­նե­րին դրված գրքե­րը (մո­տա­վո­րա­պես 25 գիրք ) ի­րենն են և պատ­րաստ­վո՞ւմ է արդ­ յոք հրա­ժար­վել դրան­ցից: Լ­յու­թերն ապ­շած էր. խո­սում էր հան­դարտ և կար­ծես ընկճ­ված էր: Նա ըն­դու­նեց, որ ինքն է գրքե­րի հե­ղի­նա­կը, սա­կայն ինչ վե­րա­բե­րում է հրա­ժար­վե­լուն, ժա­մա­նակ խնդրեց մտա­ծե­լու հա­մար: Պատ­ճա­ռը պա­տաս­խա­ նատ­վու­թյան խոր զգա­ցումն էր, այլ ոչ թե ան­բա­վա­րար քա­ջու­թյու­նը կամ հա­մար­ ձա­կու­թյու­նը: Հենց այդ նույն ե­րե­կո­յան Լ­յու­թե­րը գրեց ըն­կեր­ջը. «Ես չեմ հրա­ժար­վի մեկ նշա­նագ­րից ան­գամ, և թող Քրիս­տոսն օգ­նի ինձ»: Մ­յուս օ­րը նա նո­րից կանգ­նեց խորհ­դա­րա­նի ա­ռաջ: Պատ­մա­բա­նը գրում է. «Դա նրա կյան­քի մե­ծա­գույն օրն էր: Նա եր­բեք ա­վե­լի հե­րո­սա­կան և վեհ տեսք չէր ու­ նե­ցել: Նա եր­բեք չէր ներ­կա­յաց­րել այն սկզբունք­նե­րը, ո­րոնք մեծ նշա­նա­կու­թյուն ու­նեին քրիս­տո­նեա­կան աշ­խար­հի հա­մար: Ա­սում են, որ երբ նա գնում էր ժո­ղով­քի ա­ռաջ, հին ռազ­մի­կը, դի­մե­լով Լ­յու­թե­րին, ա­սաց. «Ե­թե դու վստահ ես քո գոր­ծի ար­դա­րա­ցիու­թյան մեջ, ա­ռա՛ջ գնա Աստ­ծո ա­նու­նով և պահ­պա­նի՛ր քա­ջու­թյունդ: Աստ­ված չի թող­նի քեզ»: Խորհ­դա­րա­նում Լ­յու­թե­րին նույն հար­ցե­րը տվե­ցին: Վեր­ջինս հիմ­նա­վո­րա­պես պար­զա­բա­նեց իր գրքե­րի բո­վան­դա­կու­թյու­նը և վեր­ջում ա­սաց, որ ե­թե իր ընդ­դի­ մա­խոս­նե­րը Սուրբ Գր­քի հի­ման վրա ա­պա­ցու­ցեն, որ ին­քը մո­լոր­վում է, կհրա­ժար­ վի իր գրքե­րից և­ ա­ռա­ջի­նը կրա­կի մեջ կնե­տի դրանք: «Ես պնդում եմ սա: Եվ այլ կերպ չեմ կա­րող վար­վել: Թող Աստ­ված օգ­նի ինձ»: Կայս­րը կտրուկ ընդ­հա­տեց խորհ­դա­րա­նի նստաշր­ջա­նը: Տուն գա­լով՝ Լ­յու­թե­րը բարձ­րաց­րեց ձեռ­քե­րը և­ու­րախ բա­ցա­կան­չեց. «Ես ան­ցա այս փոր­ձու­թյու­նը»: Իսկ ա­վե­լի ուշ ա­սաց. «Ե­թե ես ու­նե­նա­յի հա­զար գլուխ, ա­պա կգե­րա­դա­սեի, որ մե­կը մյու­սի հետևից կտրեին դրանք, սա­կայն չէի հրա­ժար­վի» (Ֆ. Շաֆֆ): Ա­հա նա` հա­վա­տա­րիմ, հա­մար­ձակ և խի­զախ անձ­նա­վո­րու­թյուն. Աստ­ծո ճշմա­ րիտ ներ­կա­յա­ցու­ցի­չը: Հարկ է ա­վե­լի հա­ճախ խո­սել Հի­սու­սի այդ ան­վախ զին­վոր­ նե­րի մա­սին, ո­րոնց վրա Տե­րը մեծ ա­ռա­քե­լու­թյուն է դրել լույ­սի ու խա­վա­րի միջև այս մեծ պայ­քա­րում:

218


Մեղքն ըն­դու­նե­լու քա­ջու­թյուն

հուլիս

24

Դա­վիթն ա­սաց Աստ­ծուն. «Ես շատ մե­ղան­չե­ցի այս բանն ա­նե­լով։ Հի­մա ա­ղա­չում եմ՝ նե­րի՛ր Քո ծա­ռա­յի հան­ցան­քը, ո­րով­հետև մեծ հի­մա­րու­թյուն ա­րե­ցի» (Ա Մ­նա­ ցոր­դաց 21.8)։

Խի­զա­խու­թյու­նը մեր բնա­վո­րու­թյան այն գիծն է, որ պարգևել է Աստ­ված ա­րար­ չա­գոր­ծու­թյան ժա­մա­նակ: Յու­րա­քանչ­յուր մարդ ա­մե­նօր­յա կյան­քում, ան­կախ այն բա­նից՝ հա­վա­տում է Աստ­ծուն թե ոչ, դրսևո­րում է այդ հատ­կու­թյու­նը: Պատ­մու­ թյու­նը վկա­յում է, որ մար­դիկ խի­զա­խու­թյուն և հա­մար­ձա­կու­թյուն են դրսևո­րել կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ա­մե­նա­տար­բեր ո­լորտ­նե­րում: Ա­հա, օ­րի­նակ, ռու­սա­կան թա­գա­վոր Պետ­րոս I-ը իր սե­փա­կան հրա­մա­նագ­րում այս­պի­սի բա­նաձև էր նե­րա­ռել. «Վե­րաց­նե՛լ հրա­մա­նը, ո­րով­հետև հի­մա­րու­թյու­նից է ծնվել»: Մեկ­նա­բա­նե­լով այդ փաս­տը՝ գրող Դ. Գրա­նի­նը գրում է. «Որ­քան կա­ռա­ վա­րող­ներ են պնդել ի­րեն­ցը՝ մարդ­կանց գլխի մեջ մտցնե­լով այն միտ­քը, որ տի­ րա­կալ­նե­րը չեն կա­րող սխալ­վել»: Ինչ վե­րա­բե­րում է «սխալ­վել» երևույ­թին, ա­պա բո­լորն էլ փոր­ձով հա­մոզ­վել են, որ մար­դիկ սխալ­վում են: Աստ­վա­ծա­շունչն ա­սում է. «Մենք բո­լորս մեղք ենք գոր­ծում»: «Չ­կա ար­դար և­ ոչ մե­կը»։ Իսկ ինչ վե­րա­բե­ րում է սխալ­ներն ու մեղ­քը ըն­դու­նե­լուն, ա­պա ոչ բո­լորն են կա­րո­ղա­նում դա ա­նել. մար­դիկ քա­ջու­թյուն չու­նեն ըն­դու­նե­լու ի­րենց սխալ­նե­րը: Իսկ ա­հա Պետ­րոս I-ը բա­ վա­կա­նա­չափ քա­ջու­թյուն ու­ներ, որ այդ­պես բա­ցա­հայտ կեր­պով «հի­մա­րու­թյուն» ան­վա­ներ իր հրա­մա­նը: Մեծ աստ­ղա­գետ Ն. Կո­պեռ­նի­կո­սը Աստ­ծո ո­ղոր­մա­ծու­թյամբ բա­ցա­հայ­տեց հե­ լիո­ցենտ­րիկ հա­մա­կար­գը: Դա հե­ղա­փո­խու­թյուն էր աստ­ղա­գի­տու­թյան մեջ: Ապ­ շե­ցու­ցիչն այն է, որ դա չի տե­ղա­վոր­վում մեր ա­մե­նօր­յա փոր­ձա­ռու­թյան տրա­ մա­բա­նու­թյան մեջ, ո­րով­հետև մեր աչ­քի ա­ռաջ ա­րե­գա­կը շարժ­վում է երկ­նա­յին ո­լոր­տում, իսկ եր­կի­րը կանգ­նած է: Եվ պա­տա­հա­կան չէ, որ մինչ Կո­պեռ­նի­կո­սի հայտ­նա­գոր­ծու­թյու­նը աստ­ղա­գի­տու­թյան մեջ իշ­խում էր Պտ­ղո­մեո­սի գեո­ցենտ­ րիկ հա­մա­կար­գը: Ե­կե­ղե­ցին դեմ դուրս ե­կավ Կո­պեռ­նի­կո­սի տե­սու­թյա­նը: Սա­կայն զար­մա­նա­լին այն է, որ այդ հա­մա­կար­գին դեմ դուրս ե­կան այդ ժա­մա­նակ­վա նշա­ նա­վոր գիտ­նա­կան­նե­րը, նրանց թվում նաև Գա­լի­լե­յը: Կո­պեռ­նի­կո­սի տե­սու­թյան մա­սին նա գրել է. «Ես հա­մոզ­ված էի, որ նոր հա­մա­կար­գը բա­ցար­ձակ անմ­տու­ թյուն է»: Սա­կայն ա­վե­լի ուշ նա ըն­դու­նեց այդ տե­սու­թյու­նը և նրա ջերմ կողմ­նա­ կիցն էր: Գա­լի­լե­յը խի­զա­խո­րեն, բա­ցա­հայտ ըն­դու­նեց իր սխա­լը: Փա­րի­զի գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միան ու­տո­պիա հա­մա­րեց Ֆուլ­տո­նի շո­գե­նա­ վի հայտ­նա­գոր­ծու­թյու­նը: Ֆուլ­տո­նը դի­մեց Նա­պո­լեո­նին հետև­յալ ա­ռա­ջար­կու­ թյամբ. «Գո­լոր­շու օգ­նու­թյամբ շարժ­ման մեջ դրվող մար­տա­կան նա­վե­րով դուք կոչն­չաց­նեք Անգ­լիան»: Նա­պո­լեո­նը վտա­րեց գյու­տը հայտ­նա­բե­րո­ղին՝ խե­լա­գար ան­վա­նե­լով նրան: Ութ տա­րի հե­տո, գտնվե­լով անգ­լիա­ցի­նե­րի գե­րու­թյան մեջ, նա ա­ռա­գաս­տա­նա­վով ուղևոր­վում էր սուրբ Հե­ղի­նե կղզի` աք­սո­րի: Եվ ա­հա ծո­վում մեծ ա­րա­գու­թյամբ նրանց կող­քով սլա­ցավ գո­լոր­շիով աշ­խա­տող շո­գե­նա­վը: Նա­ պո­լեո­նը, նա­յե­լով հե­ռա­ցող շո­գե­նա­վին, դառ­նո­րեն ար­տա­բե­րեց. «Վ­տա­րե­լով Ֆուլ­ տո­նին՝ ես կորց­րի իմ գա­հը»: Նա­պո­լեո­նը բա­վա­կա­նա­չափ խի­զա­խու­թյուն ու­ներ՝ իր սխալն ըն­դու­նե­լու հա­ մար, որն ար­ժե­ցավ իր պար­տու­թյա­նը և կայ­սե­րա­կան գա­հի կորս­տին: 219


հուլիս

25

«Քո ձեռ­քից է, եվ­ա­մեն ինչ Քոնն է»

Ո­րով­հետև Դու ստեղ­ծե­ցիր իմ ներ­քին ան­դամ­նե­րը և ծած­կե­ցիր ինձ իմ մոր ո­րո­ վայ­նում։ Գո­հա­նում եմ Քե­զա­նից, ո­րով­հետև ա­հա­վոր և զար­մա­նա­լի կեր­պով ստեղծ­վե­ցի. զար­մա­նա­լի են Քո գոր­ծե­րը, և­իմ ան­ձը լավ է հաս­կա­ցել (Սաղ­մոս­ներ 139.13-14)։

Աստ­ծուն ան­կեղծ հա­վա­տա­ցող­նե­րի խի­զա­խու­թյու­նը տար­բեր­վում է ան­հա­ վատ­նե­րի խի­զա­խու­թյու­նից: Ա­մե­նից ա­ռաջ՝ հա­նուն ին­չի՞ և հա­նուն ո՞ւմ են քա­ ջու­թյուն դրսևո­րում թե՛ մե­կը, թե՛ մյու­սը: Աստ­ծո զա­վակ­նե­րի խի­զա­խու­թյու­նը հպար­տու­թյան, պատ­վա­սի­րու­թյան կամ հա­վակ­նոտ նպա­տակ­նե­րի ցու­ցադ­րում չէ: Ի­րենց ողջ կյան­քը և­ ողջ նպա­տակ­նե­րը նրանք ձգտում են հա­մա­պա­տաս­ խա­նեց­նել Աստ­ծո կամ­քին, այ­սինքն՝ այն ա­մենն, ինչ ա­նում են նրանք, ա­նում են Աստ­ծո ա­նու­նով և հա­նուն Նրա փառ­քի: Նրանց խի­զա­խու­թյու­նը (քա­ջու­թյու­նը, ան­վա­խու­թյու­նը) սրբա­գործ­ված է շնոր­հով, այդ պատ­ճա­ռով էլ տար­բեր­վում է Տի­ րոջ հետ կապ չու­նե­ցող մարդ­կանց խի­զա­խու­թյու­նից: Որևէ գա­ղա­փա­րի (թե­կուզ ազ­նիվ ու վեհ) հա­մար մա­հա­ցո­ղի մա­հը և Քրիս­տո­սի հա­վա­տի հա­մար մա­հա­ցո­ղի մա­հը, գու­ցե, ար­տա­քի­նից ոչն­չով չտար­բեր­վեն: Նրանք եր­կուսն էլ կա­րող են հե­ րո­սա­բար դի­մա­նալ տա­ռա­պանք­նե­րին, ցա­վին ու փոր­ձու­թյուն­նե­րին, սա­կայն այդ եր­կու դրսևո­րում­նե­րի դրդա­պատ­ճառ­ներն ան­հա­մադ­րե­լի են: Ա­ռա­ջի­նի դեպ­քում նպա­տակ­նե­րը ժա­մա­նա­կա­վոր են, ու­նայն և կապ չու­նեն տիե­զեր­քի գա­հի, նրա օ­րենք­նե­րի և­ ո­գու հետ: Իսկ երկ­րոր­դի դեպ­քում նպա­տակ­նե­րը հա­վեր­ժա­կան են ու սուրբ և լիա­կա­տար միա­բա­նու­թյան մեջ են Աստ­ծո` ան­սահ­ման Երկ­նա­յին Թա­ գա­վո­րու­թյան Կա­ռա­վա­րո­ղի հետ: Դրա­նից բա­ցի, ին­չը չա­փա­զանց կարևոր ճշմար­տու­թյուն է, ե­թե ան­հա­վատ­ներն ինչ-որ բա­րի և­ ար­ժա­նա­վոր գոր­ծեր էլ կա­տա­րեն, դրանք, ա­ռանց Աստ­ծո շնոր­հի մաս­նակ­ցու­թյան, չեն կա­րող ա­նա­րատ կամ սուրբ լի­նել: Քրիս­տո­սի խոս­քե­րը`«Ո­ րով­հետև ա­ռանց ինձ ո­չինչ չեք կա­րող ա­նել» (Հով­հան­նես 15.5), աստ­վա­ծա­յին հայտ­նու­թյուն են, ո­րի ի­մաս­տը մար­դը մինչև վերջ եր­բեք չի կա­րող հաս­կա­նալ, քա­նի որ ին­քը չգի­տի, չի հաս­կա­նում և չի գի­տակ­ցում ո՛չ իր կախ­վա­ծու­թյան աս­ տի­ճա­նը Ա­րար­չից, և­ ո՛չ էլ Աստ­ծո հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մե­խա­նիզ­մը։ Աստ­ ծուց՝ մար­դու կախ­վա­ծու­թյան հա­մե­մա­տու­թյու­նը բույ­սե­րի աշ­խար­հի խա­ղո­ղի որ­թի հետ, վկա­յում է տիե­զեր­քում գո­յու­թյուն ու­նե­ցող օ­րի­նա­չա­փու­թյան մա­սին ինչ­պես հոգևոր, այն­պես էլ ֆի­զի­կա­կան ա­ռու­մով: Ինչ­պես ճյու­ղը չի կա­րող կեն­ դա­նի լի­նել և պ­տուղ բե­րել, ա­ռանց որ­թա­տուն­կի ար­մա­տի ու բնի հետ կապ ու­նե­ նա­լու, այն­պես էլ մար­դը չի կա­րող ապ­րել ա­ռանց կյան­քի Աղբ­յու­րի` Աստ­ծո հետ կա­պի: Եվ դա ան­հաս­կա­նա­լի գաղտ­նիք է: Դա գաղտ­նիք է ոչ այն պատ­ճա­ռով, որ Աստ­ված մի­տում­նա­վոր այն ծած­կում է մեզ­նից՝ մեզ ան­հայտ պատ­ճառ­նե­րով, այլ ո­րով­հետև այդ­պի­սին է Աստ­ծո գո­յու­թյան ի­րա­կա­նու­թյու­նը և­ այն տիե­զեր­քի կա­ռուց­ված­քը, ո­րի մի մասն էլ մենք ենք: Եվ հա­վա­տաց­յալ մար­դը եր­բեք իր ըն­ դու­նա­կու­թյուն­նե­րին չի վե­րագ­րի խի­զա­խու­թյան, քա­ջու­թյան ու ան­վա­խու­թյան դրսևո­րում­նե­րը, այլ Դավ­թի նման կա­սի. «Ո՛վ մեր Տեր Աստ­ված, այս ամ­բողջ ա­ռա­ տու­թյու­նը գա­լիս է Քո ձեռ­քից, և­ա­մեն ինչ Քոնն է» (Ա Մ­նա­ցոր­դաց 29.16)։ Եվ ճիշտ էր Լ­յու­թե­րը, երբ ա­սում էր. «Աստ­ված կա­րող է խե­լա­հե­ղո­րեն խի­զախ դարձ­նել մար­դուն»: 220


հուլիս

«Ին­չո՞ւ եք վա­խե­նում, թե­րա­հա­վատ­նե՛ր»

26

Ա­հա­վա­սիկ Աստ­ված է իմ փրկու­թյու­նը. ես վստա­հում եմ և չեմ սար­սա­փի, ո­րով­ հետև Տեր Աստ­վածն է իմ զո­րու­թյունն ու սաղ­մո­սը։ Նա ե­ղավ իմ փրկու­թյու­նը (Ե­սա­յիա 12.2)։

Մի ան­գամ, օր­վա լար­ված աշ­խա­տան­քից հե­տո, Հի­սուսն ա­շա­կերտ­նե­րին ա­սաց. «Գնանք լճի այն կող­մը»: Բարձ­րա­նա­լով նավ՝ Տե­րը պառ­կեց նա­վա­խե­լին և ք­նեց: Շու­տով սկսեց մթնել: Քա­մի էր փչում, ո­րը վե­րած­վեց ու­ժեղ փո­թոր­կի: Լի­ճը ե­ռա­ցող կաթ­սա էր հի­շեց­նում: Ա­լիք­նե­րը բարձ­րա­նում և­ ու­ժով հար­վա­ծում էին նա­վա­կին՝ սպառ­նա­լով ներս լցվել և ջ­րա­սույզ ա­նել: Ա­շա­կերտ­նե­րը, եր­բեմ­նի փոր­ձա­ռու ձկնորս­նե­րը, տես­նե­լով, որ նա­վը ջուր է լցվում, և­ որ ի­րենց՝ այն դա­ տար­կե­լու բո­լոր ջան­քերն ան­օգուտ են, հաս­կա­ցան, որ ա­ղետն ան­խու­սա­փե­լի է: Մի անն­կա­րագ­րե­լի վախ պա­տեց նրանց… կոր­ծա­նու­մը մոտ էր: Նրանք փրկվե­լու ա­մեն հույս կորց­րին և չ­գի­տեին ինչ ա­նել: Հան­կարծ հի­շե­ցին, որ նա­վա­կում ի­րենց հետ է Տե­րը: Եվ ա­շա­կերտ­նե­րը սկսե­ցին բղա­վել. «Ու­սու­ցի՜չ, Ու­սու­ցի՜չ, կոր­ծան­ վո՜ւմ ենք»: Մ­թու­թյան մեջ, դժվա­րու­թյամբ հաս­նե­լով նա­վա­խե­լին, որ­տեղ քնած էր Նա, արթ­նաց­րին և բո­լո­րը միա­սին, մե­կը մյու­սին հերթ չտա­լով, սկսե­ցին բղա­վել. «Վար­դա­պե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կոր­չում ենք, Տե՛ր, փրկի՜ր մեզ, կոր­չում ենք»։ Հի­ սուսն ա­սաց. «Ին­չո՞ւ եք վա­խե­նում, թե­րա­հա­վատ­նե՛ր»։ Եվ ա­պա, ոտ­քի կանգ­նե­լով և ձեռ­քը բարձ­րաց­նե­լով, խա­ղա­ղեց­րեց քա­մուն, իսկ ծո­վին հրա­մա­յեց. «Խա­ղաղ­վի՜ր: Դա­դա­րի՜ր»: Կա­տա­ղի քա­մին խա­ղաղ­վեց, և մեծ լռու­թյուն տի­րեց: Այդ ժա­մա­նակ Տե­րը դառ­նու­թյամբ ա­սաց ա­ռաք­յալ­նե­րին. «Որ­ տե՞ղ է ձեր հա­վատ­քը»: Ա­հա այն ի­րա­վի­ճա­կը, ո­րի մեջ հայտն­վե­ցին Հի­սու­սի ա­շա­կերտ­նե­րը սաս­տիկ վա­խի պատ­ճա­ռով, և նրանց հա­վատ­քը կաթ­վա­ծա­հար լի­նե­լու եզ­րին էր: Ին­չո՞ւ վա­խե­ցան նրանք: Ին­չո՞ւ սար­սափն այն­պես հիմ­նա­վո­րա­պես ջլա­տեց նրանց, որ վստա­հու­թյամբ ա­սա­ցին Տի­րո­ջը. «Մենք կոր­չո՜ւմ ենք»: Չէ՞ որ Աստ­վա­ծաշն­չի է­ջե­ րում Աստ­ված թե՛ ա­ռան­ձին մարդ­կանց և թե՛ ժո­ղովր­դին ա­սում է. «Մի՛ վա­խե­նա, ո­րով­հետև Ես քեզ հետ եմ», «Մի՛ վա­խե­ցեք և սար­սա­փա­հար մի՛ ե­ղեք», «Հաս­տա­ տուն ու քա՛ջ ե­ղեք», «Մի՛ վա­խե­ցեք, հա­մար­ձա՜կ ե­ղեք»: Հաս­կա­նա­լի է, ի­հար­կե, որ Տի­րոջ այդ կո­չե­րը, քա­ջա­լե­րանք­ներն ու հա­վաս­տիա­ցում­նե­րը պա­տա­հա­կան չէին: Աստ­ված գի­տի, որ դևը մուտք ու­նի դե­պի մեր բա­նա­կա­նու­թյունն ու միտ­ քը և­ ա­մեն ինչ կա­նի՝ մեզ խի­զա­խու­թյու­նից, քա­ջու­թյու­նից ու հա­մար­ձա­կու­թյու­ նից զրկե­լու և մեր հո­գում վախ նե­րար­կե­լու հա­մար: Իսկ նպա­տակն այն է, որ մեզ վախ­կոտ ու ա­նըն­դու­նակ դարձ­նի` քրիս­տո­նեա­կան հաղ­թա­կան կյանք վա­րե­լու հա­մար, և­ որ­պես­զի չկա­րո­ղա­նանք դի­մադ­րու­թյուն ցույց տալ չա­րի ու­ժե­րի փոր­ ձու­թյուն­նե­րին: Ին­չո՞ւ Քրիս­տո­սի ա­շա­կերտ­նե­րից ոչ մե­կը չա­սաց. «Ին­չի՞ց եք վա­խե­նում: Ին­չո՞ւ եք խու­ճա­պի մատն­վում: Ոչ մե­կը չի՜ կոր­ծան­վի: Տե­րը մեզ հե՜տ է»: Ո­րով­հետև նրանք չգի­տեին, թե Ո՜վ է Նա: Դրա հա­մար էլ զար­մա­ցան. «Ի՞նչ տե­սակ մարդ է սա, որ հող­մերն ու լիճն էլ են հնա­զանդ­վում Նրան»։ Նրանց հա­մար Նա («Սա») «Ու­սու­ցիչ» էր, «Խրա­տա­տու» կամ պար­զա­պես «Տեր» (հենց այդ­պես էին դի­մում Նրան), այլ ոչ Տեր Աստ­ված, Ա­րա­րիչ: Նրանց հա­վատ­քը դեռևս չէր ա­ճել այն մա­ կար­դա­կի, որ Նրա մեջ տես­նեին Աստ­ծուն: 221


հուլիս

27

«Կս­տո­րագ­րեմ ար­յու­նովս»

Բայց ա­մեն օր սպան­վում ենք Քեզ հա­մար և մորթ­վե­լու ոչ­խա­րի պես ենք հա­մար­ վում (Սաղ­մոս­ներ 4.22)։

Պո­ղոս ա­ռաք­յա­լը Տի­մո­թեո­սին գրում է. «Ո­րով­հետև Աստ­ված մեզ երկ­չո­տու­թյան հո­գի չտվեց, այլ զո­րու­թյան, սի­րո և­ ող­ջամ­տու­թյան»: Եվ Աստ­ծո ճշմա­րիտ զա­ վակ­նե­րի կյան­քը հաս­տա­տում է այդ ճշմար­տու­թյու­նը. «Բո­լոր դա­րե­րում նրանք. մյուս­ներն էլ են­թարկ­վե­ցին նա­խա­տինք­նե­րի ու գա­նա­հա­րու­թյուն­նե­րի, կա­պանք­ նե­րի ու բան­տի, քար­կոծ­վե­ցին, սղոց­վե­ցին, փոր­ձան­քի մեջ ըն­կան, սրով սպան­վե­ լով մե­ռան, շրջե­ցին ոչ­խա­րի ու այ­ծի մոր­թի­նե­րով ծածկ­ված. ապ­րե­ցին կա­րի­քի, նե­ղու­թյան, չար­չա­րանք­նե­րի մեջ… մո­լոր­վե­ցին ա­նա­պատ­նե­րում, լեռ­նե­րում, քա­ րայր­նե­րում և­երկ­րի խոր­շե­րում» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 11.36-38)։ Անհ­նար է ա­ռանց ցնցվե­լու կար­դալ այն մա­հա­պա­տիժ­նե­րի ու գա­զա­նա­բա­ րո տան­ջանք­նե­րի մա­սին, ո­րոնց են­թարկ­վում էին քրիս­տոն­յա­նե­րը հռո­մեա­կան դա­հիճ­նե­րի կող­մից, հա­լա­ծանք­նե­րի ա­ռա­ջին ե­րեք դա­րե­րի ըն­թաց­քում: Սա­կայն կտտանք­նե­րի ու մահ­վան այդ սա­տա­նա­յա­կան մե­քե­նան իր ըն­թաց­քի մեջ մտավ հա­վա­տաքն­նու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում, երբ տան­ջող­նե­րի դա­ժա­նու­թյունն ու ար­յան ծա­րա­վը ոչ մի տե­սա­կի սահ­ման­ներ չու­ներ՝ հո­րի­նե­լու ծաղ­րի դժո­խա­յին ե­ղա­նակ­ներ, ո­րոն­ցով մա­հա­պատ­ժի էին են­թար­կում ի­րենց զո­հե­րին: Սա­կայն, չնա­յած այդ ա­մեն տե­սա­կի սար­սափ­նե­րին, նրանք խի­զա­խո­րեն դա­վա­նում էին Հի­սու­սի հան­դեպ հա­վատ­քը, ան­վախ քայ­լում դե­պի խա­րույ­կը և­ա­ռանց տրտուն­ ջի դի­մա­նում ցան­կա­ցած տան­ջան­քի: Երբ Յան Հու­սին շղթա­նե­րով կա­պե­ցին սյու­նին, Բա­վա­րիա­յի դուք­սը նրան ա­ռա­ջար­կեց հրա­ժար­վել իր ուս­մուն­քից: «Ո՛չ, - պա­տաս­խա­նեց Հու­սը, - ես եր­բեք կեղծ ուս­մունք չեմ քա­րո­զել և­այն, ինչ ա­սել եմ իմ շուր­թե­րով, կստո­րագ­րեմ ար­յու­ նովս»: Խա­րույ­կը բոր­բո­քե­ցին: Բո­ցը կլա­նեց նա­հա­տա­կին: Հուսն այն­քան բարձր և­ ա­ռույգ էր եր­գում օրհ­ներ­գը, որ ձայնն ա­վե­լի բարձր էր հնչում ամ­բո­խի աղ­մու­ կից և խա­րույ­կի փայ­տե­րի ճար­ճատ­յու­նից: Մա­հա­պատ­ժի ճա­նա­պար­հին Հե­րո­նի­մուս Պ­րա­գա­ցին մի քա­նի օրհ­ներ­գեր եր­գեց: Երբ դա­հի­ճը ցան­կա­նում էր հետևից վա­ռել կրա­կը, Հե­րո­նի­մու­սը դի­մեց նրան. «Կանգ­նի՛ր իմ առջև և վա­ռի՛ր կրա­կը, որ­պես­զի ես կա­րո­ղա­նամ տես­նել: Ե­թե ես վա­խե­նա­յի դրա­նից, հի­մա այս­տեղ չէի լի­նի»: Անգ­լիա­յի թա­գու­հի Մա­րիա Ար­յու­նար­բուի կա­ռա­վար­ման ժա­մա­նակ եր­կու ե­պիս­կո­պոս­ներ` Ն. Ռիդ­լին և Խ. Լա­թի­մե­րը, ի­րենց բո­ղո­քա­կան հա­յացք­նե­րի պատ­ճա­ռով դա­տա­պարտ­վե­ցին խա­րույ­կի վրա այր­վե­լու: Երբ խա­րույ­կը բոր­բո­ քե­ցին, Լա­թի­մերն ա­սաց Ռիդ­լիին. «Քա­ջա­ցի՜ր, Ռիդ­լի: Այ­սօր Աստ­ծո շնոր­հով խա­ րույ­կը կվա­ռի Անգ­լիա­յի լույ­սը, ո­րը, ես հա­վա­տում եմ՝ եր­բեք այլևս չի մա­րե­լու»: Պատ­մա­բան Օ. Չեդ­վի­կը գրում է. «1555 թվա­կա­նի փետր­վա­րի 4-ին վա­ռե­ցին ա­ռա­ջին բո­ղո­քա­կա­նին` Դ. Ռո­ջեր­սին: Հա­ջորդ ե­րե­քու­կես տա­րի­նե­րին վառ­վեց հա­մար­յա 3000 մարդ`բարձր և ցածր դա­սա­կար­գե­րից: Նրանց մե­ղադ­րում էին բո­ ղո­քա­կան հերձ­վա­ծող­ներ լի­նե­լու մեջ»: Ա­հա թե ինչ­պի­սի՜ զո­հա­բե­րու­թյան գնա­ցին Քրիս­տո­սի հետևորդ­ներն այդ­քան կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: 222


Ա­վե­լի՜ շատ այդ­պի­սի մար­դիկ

հուլիս

28

Ով որ ա­նի­րա­վին ա­սի. «Ար­դար ես», ազ­գե­րը կա­նի­ծեն նրան, ժո­ղո­վուրդ­նե­րը կա­ նար­գեն նրան։ Իսկ ա­նի­րավ­նե­րին հան­դի­մա­նող­նե­րը եր­ջա­նիկ կլի­նեն, և նրանց վրա բա­րի օրհ­նու­թյուն կլի­նի (Ա­ռակ­ներ 24.24-25)։

Դ. Տ. Տ­րոշ­չինս­կին ռուս նշա­նա­վոր պե­տա­կան գոր­ծիչ էր, գե­նե­րալ-դա­տա­խազ, սե­նա­տոր: Մի ան­գամ, գա­լով սե­նատ, նա տե­սավ, որ կայսր Պա­վե­լը հրա­ման է ստո­րագ­րել ինչ-որ նոր, ա­ռանձ­նա­հա­տուկ ծանր հար­կի մա­սին: Հս­տակ պատ­կե­ րաց­նե­լով, թե այդ պատ­ճա­ռով ինչ տրտունջ պետք է ա­ռա­ջա­նա իր սի­րե­լի միա­ պե­տի դեմ, նա չկա­րո­ղա­ցավ զսպել զգաց­մունք­նե­րի պոռթ­կու­մը, պատ­ռեց թա­ գա­վո­րա­կան հրա­մա­նը և գ­նաց տուն: Ա­պա հրա­մա­յեց կառ­քի մեջ դնել իր բո­լոր թան­կար­ժեք զար­դե­րը, հա­գավ իր ճա­նա­պար­հա­յին վե­րար­կուն և սկ­սեց սպա­սել Սի­բիր ուղևոր­վե­լու հրա­մա­նին: Սա­կայն հետևան­քը բո­լո­րո­վին էլ այդ հրա­մա­նը չե­ ղավ, դրա փո­խա­րեն հայտն­վեց թա­գա­վո­րա­կան պա­լա­տի բան­բե­րը և տի­րա­կա­լի մոտ կան­չեց Տ­րոշ­չինս­կուն: Նման հրա­վե­րը, վե­րո­հիշ­յալ ա­րար­քից հե­տո, ոչ մի լավ բան չէր կան­խա­գու­շա­կում, սա­կայն ինչ կա­րող ես ա­նել, հար­կա­վոր էր ներ­կա­յա­ նալ ա­հեղ թա­գա­վո­րին: Տ­րոշ­չինս­կին թեև գու­նատ, սա­կայն հաս­տա­տուն քայ­լե­րով հա­մար­ձակ մտավ ար­քա­յի ա­ռանձ­նա­սեն­յա­կը: — Դու այդ ի՞նչ ես ա­րել, - սպառ­նա­լից բղա­վեց տի­րա­կա­լը, - այդ ի՞նչ ես ա­րել: Տ­րոշ­չինս­կին ծնկի ե­կավ և հա­մա­ռոտ բա­ցատ­րեց իր ա­րար­քի դրդա­պատ­ճա­ռը: Տի­րա­կա­լը հանգս­տա­ցավ, նրան հրա­մա­յեց ոտ­քի կանգ­նել և գր­կե­լով, ար­ցունքն աչ­քե­րին ա­սաց. «Ե­րա­նի՜ Աստ­ված ինձ ա­վե­լի շատ տար այն­պի­սի մար­դիկ, ինչ­պի­ սին դու ես» (Ի. Սուդ­նի­կո­վա): Ագ­րի­պաս թա­գա­վո­րի ա­ռաջ իր պաշտ­պա­նա­կան ճա­ռում Պո­ղոս ա­ռաք­յալն այս­պես բնո­րո­շեց իր նախ­կին կեն­սաձևը. «Ես՝ որ­պես փա­րի­սե­ցի, ապ­րել եմ մեր կրո­նի խստա­գույն օ­րենք­նե­րի հա­մա­ձայն» (Գործք 26.5)։ Երբ Քրիս­տո­սը նրան բա­ցեց աստ­վա­ծա­յին ար­դա­րու­թյան իս­կա­կան էու­թյու­նը, Պո­ղոսն ա­վե­լի մեծ նա­ խան­ձախնդ­րու­թյամբ, նո­րոգ­ված, մա­քուր, ոչ փա­րի­սե­ցիա­կան, ո­րին չէր բա­վա­ կա­նաց­նում ճշմա­րիտ գի­տու­թյու­նը, սկսեց ծա­ռա­յել Աստ­ծուն և մարդ­կանց: Նա այն կար­ծի­քին էր, որ ճշմա­րիտ քրիս­տոն­յա­յին վա­յել չէ ապ­րել եր­կա­կի չա­փա­նիշ­ նե­րով. երկ­նաբ­նակ­ներն այդ­պես չեն ապ­րում, ո­րով­հետև դա կոր­ծա­նա­րար է և մեղք է հա­մար­վում: Երբ Պո­ղո­սը տե­սավ, որ նման երևույթ է դրսևոր­վում Քրիս­տո­ սին ծա­ռա­յող­նե­րի մի­ջա­վայ­րում, հա­մար­ձակ և վճ­ռա­կան հան­դի­մա­նեց այդ­պի­սի վար­մունքն ու ա­րարք­նե­րը: «Բայց երբ Պետ­րոսն Ան­տիոք ե­կավ, ես նրան հա­կա­ռակ­վե­ցի, ո­րով­հետև մե­ ղադ­րե­լի էր… Բայց երբ տե­սա, որ Ա­վե­տա­րա­նի ճշմար­տու­թյան հա­մե­մատ ու­ղիղ չեն ըն­թա­նում, բո­լո­րի ա­ռաջ Պետ­րո­սին ա­սա­ցի. «Ե­թե դու, հրեա լի­նե­լով, հե­թա­ նո­սի պես ես վար­վում և­ ոչ թե հրեա­յի, էլ ին­չո՞ւ ես հե­թա­նոս­նե­րին ստի­պում, որ հրեա­յի պես վար­վեն» (Գա­ղա­տա­ցի­նե­րին 2.11-14)։ Ե­րա­նի՜ Աստ­ված ե­կե­ղե­ցուն ա­վե­լի շատ տա այն­պի­սի մար­դիկ, ինչ­պի­սին Պո­ ղոսն էր:

223


հուլիս

29

«Ա­նա­սու­նի պես ե­ղա Քո ա­ռաջ»

Ես մեղքս հայտ­նե­ցի Քեզ և չ­ծած­կե­ցի ա­նօ­րե­նու­թյունս. ա­սա­ցի. «Օ­րի­նա­զան­ցու­ թյունս խոս­տո­վա­նեմ Տի­րո­ջը». և Դու թո­ղե­ցիր իմ մեղ­քի ա­նօ­րե­նու­թյու­նը (Սաղ­ մոս­ներ 32.5)։

Հա­մար­ձա­կու­թյու­նը բնա­վո­րու­թյան այն հատ­կու­թյունն է, ա­ռանց ո­րի դրսևոր­ ման անհ­նար է (կամ դժվար) հաս­նել դրված նպա­տակ­նե­րին ինչ­պես անձ­նա­կան, այն­պես էլ հա­սա­րա­կա­կան կյան­քում: Ինչ-որ մե­կը կա­րող է այն­քան հա­մար­ձա­կու­ թյուն չու­նե­նա, որ ա­ռանց մտա­ծե­լու նետ­վի այր­վող տան մեջ, որ­պես­զի փրկի այն­ տեղ գտնվող ե­րե­խա­նե­րին կամ ան­կող­նուն գամ­ված հի­վան­դին: Ա­մեն մե­կը չէ, որ ա­ռանց աչ­քը թար­թե­լու կնետ­վի ջու­րը` օգ­նե­լու խեղդ­վող մար­դուն: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ միայն քաջ մար­դը կա­մա­վոր հե­տա­խու­զու­թյան կգնա այն­տեղ, որ­տեղ հա­կա­ռա­կոր­դի ու­ժերն են տե­ղա­բաշխ­ված: Նա լավ գի­տի, որ ի­րեն են­թար­կում է գե­րի ընկ­նե­լու և գն­դա­կա­հար­վե­լու վտան­գին: Նոր մայր­ցա­մաք­ներ, ան­հայտ կղզի­ներ, ան­հայտ ստո­րերկր­յա ան­ձավ­ներ և լ­ճեր հայտ­նա­բե­րե­լու հա­մար մարդ­կու­թյու­նը պար­տա­կան է միայն այն մարդ­կանց, ով­ քեր հե­տա­զո­տո­ղի ցնցող խի­զա­խու­թյուն և­ անկրկ­նե­լի քա­ջու­թյուն են դրսևո­րել: Վ­տան­գի են­թար­կե­լով ի­րենց կյան­քը՝ նրանք ուղևոր­վել են Հյու­սի­սա­յին բևեռ և Ան­տարկ­տի­դա, Ա­մա­զո­նի թա­վուտ­նե­րը և Աֆ­րի­կա­յի ջունգ­լի­նե­րը, ի­ջել են ծո­վե­րի, օվ­կիա­նոս­նե­րի հա­տա­կը և բարձ­րա­ցել ան­մատ­չե­լի լեռ­նե­րի գա­գաթ­նե­րը: Ինչ-որ մե­կը վա­խե­նում է վի­րա­բույ­ժի վի­րա­դա­նա­կի տակ ընկ­նել, թեև գի­տի, որ ե­թե դա չա­նի, կզրկվի կյան­քից: Իսկ որ­քան պա­տա­նի­ներ կան, որ չեն հա­ մար­ձակ­վում մո­տե­նալ աղջ­կան ու ծա­նո­թա­նալ՝ կորց­նե­լով սի­րե­լի էա­կի հետ եր­ ջա­նիկ կյանք կա­ռու­ցե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը: Արդ­յո՞ք ա­մեն քրիս­տոն­յա կա­րող է հա­մար­ձակ ու ան­կեղծ ըն­դու­նել, որ իր ա­րարքն ա­նար­ժան է, և պատ­րաստ է նե­րո­ղու­թյուն խնդրել տու­ժող կող­մից: Արդ­յո՞ք ա­մեն մե­կը կա­րող է մեր­ձա­վո­րին ա­սել նրա սխալ­նե­րի մա­սին՝ լավ ի­մա­նա­լով, որ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, դա կփչաց­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, որ դա նրբան­կատ ու ոչ հա­ճե­լի գործ է և, այ­ նուա­մեմ­նայ­նիվ, ա­նի դա՝ չվա­խե­նա­լով իր հե­ղի­նա­կու­թյան հա­մար ան­ցան­կա­լի հետևանք­նե­րից: Արդ­յո՞ք ա­մեն մե­կը կա­րող է բա­վա­կա­նա­չափ քա­ջու­թյուն ու­նե­ նալ, որ ան­կեղ­ծո­րեն և­ ո­չինչ թաքց­նե­լով դա­տա­փե­տի ու մե­ղադ­րի ի­րեն, պատ­մի երկ­նա­վոր Հո­րը իր բո­լոր մեղ­քե­րի մա­սին, որ­քան էլ որ դրանք ծանր, զզվե­լի ու նող­կա­լի լի­նեն: Եվ վեր­ջա­պես` կա­պաշ­խա­րի՞ արդ­յոք: Հի­շենք, թե ինչ­պես է սաղ­մո­սեր­գուն Աստ­ծո ա­ռաջ ան­կեղ­ծո­րեն և հա­մար­ձակ խոս­տո­վա­նում իր մեղ­քը՝ անգ­րա­գետ կամ ա­նա­սուն ան­վա­նե­լով ի­րեն։ Իսկ նրա մեղ­քը հետև­յալն էր. «Ո­րով­հետև նա­խան­ձե­ցի ամ­բար­տա­վան­նե­րին՝ ամ­բա­րիշտ­ նե­րի խա­ղա­ղու­թյու­նը տես­նե­լով»: Ըն­դա­մե­նը՝ «նա­խան­ձե­ցի… »: Ա­հա այս­պի­սի, մեր կար­ծի­քով, անն­շա՜ն մեղք: Իսկ որ­քա՜ն ինք­նա­մո­ռաց էր ա­պաշ­խա­րում Ա­սա­ փը. «Ա­նա­սու­նի պես ե­ղա Քո ա­ռաջ» (Սաղ­մոս­ներ 73.3, 22)։

224


Ա­պա­գան հա­մար­ձակ­նե­րի՛նն է

հուլիս

30

Ու­րեմն մի՛ կորց­րեք ձեր վստա­հու­թյու­նը, որ մեծ վար­ձատ­րու­թյուն ու­նի (Եբ­րա­յե­ ցի­նե­րին 10.35)։

Հայտ­նու­թյան եզ­րա­փա­կիչ տե­սա­րան­նե­րում երևում է, թե ին­չով կա­վարտ­վի մեղ­քի տի­րա­պե­տու­թյու­նը երկ­րում, և­ ինչ­պի­սին կլի­նի նրանց ճա­կա­տա­գի­րը, ով­ քեր ըմ­բոս­տա­ցել են տիե­զեր­քում Աստ­ծո կա­ռա­վար­ման դեմ. մեղ­քը և մե­ղա­վոր­նե­ րը մե­կընդ­միշտ կոչն­չա­նան: Ծանր է, ի­հար­կե, գի­տակ­ցել այն փաս­տը, որ պետք է զոհ­վեն մի­լիար­դա­վոր հրեշ­տակ­ներ և մար­դիկ, սա­կայն ու­րիշ ի՞նչ վախ­ճան պետք է ու­նե­նան չա­րը և չա­րի կրող­նե­րը: Ապս­տամբ­ներն ի­րենք են մե­ղա­վոր ի­րենց մահ­ վան հա­մար: Նրանք հա­ճույ­քով են ապ­րում մեղ­քի մեջ. նրանք ան­տար­բեր են այն բա­նի հան­դեպ, թե ինչ է ա­րել Տերն ի­րենց հա­մար, որ­պես­զի ա­զա­տագ­րի մեղ­քից ու մա­հից: Նրանք չցան­կա­ցան խո­րու­թյամբ հաս­կա­նալ, թե ինչ է կա­տար­վում երկ­ րի վրա: Նրանք չեն փա­փա­գում ճա­նա­չել ի­րենց Ա­րար­չին. ինչ­պի­սի՞ն է Նա, ին­չո՞վ է ապ­րում: Ի՞նչ դի­տա­վո­րու­թյուն ու­նի Նա մարդ­կանց վե­րա­բեր­յալ: Ա­նաստ­ված կյան­քը նրանց հա­մար միան­գա­մայն բնա­կա­նոն է: Եվ ա­հա Հով­հան­նե­սը տես­նում է Նոր Եր­կինքն ու Նոր Եր­կի­րը: Վեր­ջա­պես, Աստ­ ված հայտ­նա­պես կբնակ­վի փրկագն­ված­նե­րի հետ: Ար­ցունք­նե­րը, մահն ու ող­բը, հա­ռա­չանք­ներն ու հի­վան­դու­թյուն­ներն Աստ­ծուց հե­ռա­նա­լու ու շեղ­վե­լու արդ­յունք են: Այդ բո­լո­րը ա­ռանց Ա­րար­չի ապ­րե­լու հետևանք է, և նրանք տեղ չու­նեն Նոր Երկ­րում: Մ­նում է պար­զա­բա­նել. իսկ որ­տե՞ղ են մե­ղա­վոր­նե­րը: Եվ Տեր Աստ­վա­ծը պա­ տաս­խա­նեց Հով­հան­նե­սի այդ հար­ցին. նրանց բա­ժի­նը մահն է կրա­կի լճում: Տե­րը բնո­րո­շեց այն մարդ­կանց, ով­քեր այդ­պի­սի ող­բա­լի բա­ժին են ու­նե­նա­լու: Եվ դրանց մեջ ա­ռա­ջին տե­ղում են «δειλός» (դեյլս)՝ երկ­չոտ, վախ­կոտ, վախ­վո­րած մար­դիկ (տե՛ս Հայտ­նու­թյուն 21.8): Են­թադր­վում է՝ պա­տա­հա­կան չէ, որ այդ­պի­սի խղճա­լի ա­պա­գա ընտ­րած մարդ­կանց ցու­ցա­կը գլխա­վո­րում են վախ­կոտ­նե­րը: Լույ­սի և­ ար­դա­րու­թյան թա­գա­վո­րու­թյու­նում տեղ չկա այդ­պի­սի մարդ­կանց հա­մար, ո­րով­ հետև այդ­պի­սի «տա­րօ­րի­նակ հա­սա­րա­կու­թյան» մեջ ապ­րելն ան­հա­ճո կլի­նի նրանց հա­մար: Ճշ­մա­րիտ քրիս­տոն­յա­յին խորթ է վախ­կո­տու­թյու­նը: Ի­րենց ողջ էու­թյամբ նրանք ար­ձա­գան­քել են Քրիս­տո­սի կո­չին՝ «Ինձ մո՛տ ե­կեք», և հետևել Նրան: Նրանք չեն սար­սա­փել ո՛չ սպառ­նա­լիք­նե­րից, ո՛չ ծաղ­րանք­նե­րից, ո՛չ էլ այս աշ­խար­հի մարդ­ կանց կող­մից սպառ­նա­ցող մա­հից: Նրանք հի­շում են ի­րենց Փր­կագ­նո­ղի խոս­քե­ րը. «Բնավ մի՛ վա­խե­ցիր այն բա­նի հա­մար, որ պի­տի չար­չար­վես» (Հայտ­նու­թյուն 2.10)։ Նրանք ստա­ցել են Քրիս­տո­սի թան­կար­ժեք պարգևը. Նրա սե­րը: Նրանց ան­հա­գուրդ ծա­րա­վը Քրիս­տո­սի հա­մար և Քրիս­տո­սի հետ ապ­րելն է՝ ինչ­պես այս ան­ցո­ղիկ աշ­խար­հում, այն­պես էլ գա­լիք հա­վեր­ժու­թյան մեջ: Ողջ հա­վեր­ժու­թյան ըն­թաց­քում Տե­րը կհա­գեց­նի այդ ծա­րա­վը: Զար­մա­նա­լի է Քրիս­տո­սի սե­րը. այն­տեղ վախ չկա: «Կա­տար­յալ սե­րը հե­ռաց­նում է վա­խը… Եվ ով վա­խե­նում է, սի­րո մեջ կա­տար­յալ չէ» (Ա Հով­հան­նես 4.18)։ Ա­պա­գան հա­մար­ձակ­նե­րի՜ն է պատ­կա­նում:

225


հուլիս

31

Խորհր­դա­վոր վախ

Եվ Նա, սաս­տիկ տագ­նա­պի մեջ լի­նե­լով, ա­վե­լի ե­ռան­դուն էր ա­ղո­թում։ Նրա քրտին­ քը դար­ձավ ար­յան կա­թիլ­նե­րի պես և թափ­վեց գետ­նին (Ղու­կաս 22.44)։

Չորս ա­վե­տա­րա­նիչ­նե­րից և­ոչ մե­կը ոչ մի տեղ չի նշում, որ երբևէ, որևէ պատ­ ճա­ռով վա­խը կա­րող էր պա­րու­րել Հի­սու­սին: Միակ տե­ղը, որ­տեղ խոս­վում է Տի­րոջ վա­խի մա­սին, Գեթ­սե­մա­նի այ­գում Նրա հո­գե­վար­քի ան­հա­վա­տա­լի ճա­կա­տագ­րա­ կան պահն է: Հենց այն­տեղ Փր­կի­չը «սկսեց տագ­նա­պել ու տխրել»։ Հենց այդ ժա­ մա­նակ էր, որ Տերն ա­սաց ա­ռաք­յալ­նե­րին. «Հո­գիս մա­հու չափ տրտմած է»: Եվ հենց այն­տեղ էր, որ Քրիս­տո­սը՝ խորհր­դա­վոր գա­վա­թը ձեռ­քին, ա­ղո­թում էր Աստ­ ծուն. «Աբ­բա՛, Հա՛յր… այս բա­ժակն Ին­ձա­նից հե­ռաց­րու»: Հի­սու­սի հո­գե­կան տա­ռա­պանք­նե­րը փո­խան­ցե­լու հա­մար Ա­վե­տա­րա­նի հե­ղի­ նակ­նե­րը բնագ­րում օգ­տա­գոր­ծել են հու­նա­րեն չորս բա­ռեր. «λυπέω» (լու­պիո), «άδημονέω» (ա­դե­մո­նո), «περίλυπος» (պեռ­լու­պոս), «έκθαμβέομαι» (էկ­տամ­բո­ մայ), ո­րոնք սի­նո­դալ թարգ­մա­նու­թյան մեջ այս­պես են փո­խանց­վում. Նա «սկսեց տագ­նա­պել ու տխրել» (Մատթ. 26.37), «Հո­գիս մա­հու չափ տրտմած է» (Մատթ. 26.38, Մար­կոս 14.34), Նա «սկսեց տագ­նա­պել ու տխրել» (Մար­կոս 14.33)։ Ե­թե «έκθαμβέομαι» բառն ու­նի «տագ­նա­պել» բա­ռի ի­մաստ­նե­րից մե­կը, ա­պա ինչ­պի­ սի՞ տագ­նապ նկա­տի ու­նի Ա­վե­տա­րա­նը: Խու­ճա­պա­յի՞ն: Բնազ­դա­յի՞ն: Ի­հար­կե՝ ո՛չ: Այդ­պի­սի վախն ան­ծա­նոթ էր, խորթ էր Հի­սու­սին: Այդ դեպ­քում ինչ­պի­սի՞ն էր այն: «Դա­րե­րի փա­փա­գը» գրքում տրվում է այդ՝ բա­վա­կա­նին նրբան­կատ հար­ցի պա­տաս­խա­նը: «Երբ Քրիս­տո­սը մտա­ծում էր գա­լիք պայ­քա­րի մա­սին, սիր­տը վա­խով էր լցվում: Նրան վա­խեց­նում էր Աստ­ծուց բա­ժան­վե­լու միտ­քը: Սա­տա­նան Նրան ներշն­չում էր, որ ե­թե Ին­քը դառ­նա մե­ղա­վոր աշ­խար­հի ե­րաշ­խա­վո­րը, այդ բա­ժա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան կլի­նի: Նա կհա­մալ­րի սա­տա­նա­յի թա­գա­վո­րու­թյու­նը, և­եր­բեք ի­րա­ կա­նու­թյուն չի դառ­նա Նրա միա­բա­նու­թյունն Աստ­ծո հետ» (էջ 687-ռուս.): «Սա­ կայն Աստ­ված տա­ռա­պում էր Իր Որ­դու հետ միա­սին: Հրեշ­տակ­նե­րը տես­նում էին Փրկ­չի տա­ռա­պանք­նե­րը: Նրանք տես­նում էին, որ ի­րենց Տե­րը շրջա­պատ­ված է սա­տա­նա­յա­կան ու­ժե­րի լե­գեոն­նե­րով, և­որ Նա հա­մակ­ված է խորհր­դա­վոր, տագ­ նա­պախ­ռով վա­խով» (էջ 693-ռուս): «Երբ Քրիս­տո­սը զգաց, որ Իր միա­բա­նու­թյու­ նը Հոր հետ կտրվել է, սկսեց վա­խե­նալ, որ Իր մարդ­կա­յին բնույ­թը չի դի­մա­նա խա­վա­րի ու­ժե­րի դեմ սպաս­վե­լիք պայ­քա­րին» (էջ 686-ռուս.): Ա­հա թե ինչ­պի­սի՜ վախ էր ապ­րում Քրիս­տո­սը: Սո՜ւրբ վախ: Ա­հա թե ին­չու էր Նա ան­հանգս­տա­նում, տագ­նա­պում և տխ­րում: Այդ­պի­սի ան­նա­խա­դեպ տխրու­ թյու­նը և­այդ­պի­սի երևա­կա­յու­թյու­նից դուրս «խորհր­դա­վոր վա­խը» մղում էին, որ Հո­րը դի­մի օգ­նու­թյան հա­մար: Այդ հա­ռա­չանք­նե­րը հա­մակ­ված էին Հոր հան­դեպ խո­րա­գույն խո­նար­հու­թյամբ և բա­ցար­ձակ կախ­վա­ծու­թյամբ, և Նա ամ­բող­ջո­վին ու լիո­վին Նրա ձեռ­քը հանձ­նեց Ի­րեն: Հենց սա էր Նրա հաղ­թա­նա­կի գաղտ­նի­քը չա­րի ու խա­վա­րի ու­ժե­րի հան­դեպ:

226


Օ­ԳՈՍ­ՏՈՍ

ՀԱ­ՎԱ­ՏԱՐ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են Նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է Նա (Բ Օրենք 32.4)։


օգոստոս

1

Քո Աստ­վա­ծը հա­վա­տա­րիմ Աստ­ված է

Աստ­ված մարդ չէ, որ սուտ խո­սի, ոչ էլ մար­դու որ­դի, որ զղջա։ Մի՞­թե կա­սի և չի ա­նի, կամ կխո­սի և չի՞ կա­տա­րի (Թվեր 23.19)։

Հա­վա­տար­մու­թյունն ու հա­րատևու­թյու­նը, ան­փո­փո­խու­թյու­նը խոս­քե­րի ու գոր­ծե­րի, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ խո­սում է նվիր­վա­ծու­ թյան մա­սին: Լի­նել հա­վա­տա­րիմ՝ նշա­նա­կում է հա­րատևել հա­յացք­նե­րի ու զգաց­ մունք­նե­րի, սո­վո­րու­թյուն­նե­րի ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ: Դա նշա­նա­կում է լի­նել ան­փո­փոխ ու նվիր­ված, չխախ­տել տրված խոսքն ու խոս­տում­նե­րը, լի­նել ճիշտ, ճշգրիտ և­ անս­խալ: Հա­վա­տար­մու­թյու­նը սե­րը կազ­մող այն սահ­ման­նե­րից, կող­ մե­րից կամ հատ­կու­թյուն­նե­րից մեկն է, ո­րոնց սահ­մա­նումն անն­կա­րագ­րե­լի է, իսկ ծա­վալն` անս­պառ: Այդ­պի­սին է Աստ­ծո սե­րը, և­այդ­պես է այն դրսևո­րում ի­րեն: Աստ­վա­ծա­շուն­չը հայտ­նում է, որ Աստ­ված, Ով սեր է, հա­վա­տար­մու­թյուն, այ­ սինքն՝ հա­րատևու­թյուն և­ան­փո­փո­խու­թյուն է դրսևո­րում Իր ստեղ­ծած ա­րա­րած­ նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, Իր հռչա­կած օ­րենք­նե­րում, Իր խոս­տում­նե­րում ու գոր­ծե­րում, ինչ­պես նաև զգաց­մունք­նե­րում: Նա անձն­վի­րա­բար ծա­ռա­յում է Իր ստեղ­ծած ա­րա­րած­նե­րին: Եվ այդ նույնն էլ ակն­կա­լում է Իր Երկ­նա­յին Թա­գա­վո­ րու­թյան բա­նա­կան էակ­նե­րից, որ ա­րար­վել են Իր կող­մից: Այդ հատ­կու­թյան` հա­ վա­տար­մու­թյան վրա կա­ռուց­վում են սուրբ հա­րա­բե­րու­թյուն­ներ ինչ­պես Աստ­ծո և Իր ստեղ­ծած ա­րա­րած­նե­րի, այն­պես էլ հենց ա­րա­րած­նե­րի միջև։ Եվ դժվար է ան­ գամ պատ­կե­րաց­նել, թե ին­չի են վե­րած­վում մարդ­կանց միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­ րը, ե­թե այն­տեղ չկա հա­րատևու­թյուն և նվիր­վա­ծու­թյուն: Կ­յան­քը գործ­նա­կա­նում անհ­նար է դառ­նում, ո­րով­հետև այն դժոխ­քի է վե­րած­վում: Երբ բա­ցա­կա­յում է հա­ վա­տար­մու­թյու­նը, փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում այն­պի­սի հրե­շա­վոր երևույթ­ներ են ծնվում, ինչ­պի­սիք են կեղ­ծիքն ու դա­վա­ճա­նու­թյու­նը, խա­բեու­թյունն ու նեն­գու­ թյու­նը, նեն­գա­դա­վու­թյունն ու խո­րա­ման­կու­թյու­նը: Այս­պի­սով, մարդն ա­պա­կան­ վում է, նրա մեջ ան­հե­տա­նում են Աստ­ծո պատ­կերն ու նմա­նու­թյու­նը, և նա ին­քը դի­վա­յին բնույթ է ձեռք բե­րում: Եվ մենք այս­տեղ՝ երկ­րի վրա, մինչև կո­կորդ­ներս խրվել ենք կեղ­ծի­քի, խա­բեու­թյան ու դա­վա­ճա­նու­թյան մեջ, դրանց ան­վեր­ջա­նա­լի տե­սակ­նե­րի ու ձևա­փո­խու­թյուն­նե­րի մեջ, ո­րոնք կա­տա­րե­լա­գործ­վում ու հղկվում են յու­րա­քանչ­յուր օր­վա հետ: Մենք այն­պես ենք ըն­տե­լա­ցել այդ գար­շա­հոտ մթնո­ լոր­տին, որ մեզ թվում է, թե դա միան­գա­մայն բնա­կա­նոն կյանք է: Աստ­վա­ծաշն­չում Աստ­ծո մա­սին աս­վում է. «Ի­մա­ցի՛ր ու­րեմն, որ քո Տեր Աստ­վածն է Աստ­ված, հա­վա­տա­րիմ Աստ­վա­ծը, որ Ի­րեն սի­րող­նե­րի և Իր պատ­վի­րան­նե­րը պա­հող­նե­րի մինչև հա­զա­րե­րորդ սե­րուն­դը ուխտ ու ո­ղոր­մա­ծու­թյուն է պա­հում» (Բ Օ­րենք 7.9)։ «Աստ­ծո գոր­ծը կա­տար­յալ է (այլ թարգմ. հու­սա­լի ժայռ), քան­զի ար­ դար են Նրա բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը։ Աստ­ված հա­վա­տա­րիմ է և­ ա­նի­րա­վու­թյուն չու­նի։ Ար­դար և­ ու­ղիղ է Նա» (Բ Օ­րենք 32.4)։ «Հի­սուս Քրիս­տո­սը նույնն է ե­րեկ, այ­սօր և հա­վիտ­յան» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 13.8)։ «Ո­րով­հետև Ես եմ Տե­րը, չեմ փոխ­վել, և դուք չեք փոխ­վել ու շա­րու­նա­կում եք մնալ Հա­կո­բի որ­դի­նե­րը» (Մա­ղա­քիա 3.6)։

228


օգոստոս

Նրա ա­ռանձ­նա­հա­տուկ սե­փա­կա­նու­թյու­նը

2

Ո­րով­հետև դու սուրբ ժո­ղո­վուրդ ես Քո Տեր Աստ­ծո հա­մար. Քո Տեր Աստ­վա­ծը երկ­ րի ե­րե­սին ապ­րող բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի մի­ջից քե՛զ ընտ­րեց, որ դու լի­նես Իր սե­ փա­կան ժո­ղո­վուր­դը (Բ Թվեր 7.6)։

Մեր նա­խած­նող­նե­րը Ե­դե­մում հա­վա­տա­րիմ չե­ղան ի­րենց Ա­րար­չին, դա­վա­ ճա­նե­ցին Նրան և խախ­տե­ցին հա­վեր­ժա­կան կյան­քի պայ­ման­նե­րը, Աստ­ծո հետ սուրբ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րը: Արդ­յուն­քում և՛ ի­րենք, և՛ ողջ եր­կի­րը զրկվեց Աստ­ծո օրհ­նու­թյուն­նե­րի մի մա­սից, ինչն ի­րա­կա­նում ա­նեծք է հա­մար­ վում: Թե ին­չի էր վե­րած­վել մինչջր­հե­ղեղ­յան քա­ղա­քակր­թու­թյու­նը, մեզ շատ քիչ բան է հայտ­նի․ ըն­դա­մե­նը մի քա­նի հա­մա­ռոտ դի­տո­ղու­թյուն­ներ Աստ­վա­ծաշն­չում, որ կա­րե­լի է մատ­նե­րի վրա հաշ­վել: Ա­հա ամ­բողջ տե­ղե­կու­թյու­նը կայ­ծակ­նա­յին և լիա­կա­տար բա­րո­յա­կան ա­պա­կա­նու­թյան մա­սին: Ա­րա­րի­չը հար­կադր­ված էր Իր գե­րա­գույն ի­րա­վունք­նե­րի ու­ժով մարդ­կանց զրկել կյան­քի պարգևից: Այն մարդ­ կանց, ով­քեր չէին ցան­կա­նում ապ­րել այն սկզբունք­նե­րի հա­մա­ձայն, ո­րոնց վրա հիմն­վում է կյան­քը: Ջր­հե­ղեղն ա­րեց իր գոր­ծը` ան­հե­տա­ցավ մինչջր­հե­ղեղ­յան հսկա­նե­րի (և՛ կյան­քի տևո­ղու­թյամբ, և՛ հա­սա­կով) խռո­վա­րար և­ ա­պա­կան­ված հա­սա­րա­կու­թյու­նը: Ջր­հե­ղե­ղից հե­տո Աստ­ված ա­մեն ինչ նո­րից սկսեց: Այժմ Նա մարդ­կու­թյան փրկու­թյան Իր ծրա­գիրն ու­ներ Ա­րուս­յա­կի կազ­մա­կեր­պած այդ տիե­զե­րա­կան ար­ շա­վան­քում, որն ուղղ­ված էր Իր կա­ռա­վար­ման դեմ: Պարզ­վեց, որ եր­կի­րը «բա­ րեն­պաստ հող» է՝ իր խե­լա­գար գա­ղա­փար­նե­րը կյան­քի կո­չե­լու հա­մար, և մար­ դիկ, բա­րե­հա­ճո­րեն ա­կան­ջա­լուր լի­նե­լով նրա ներշն­չանք­նե­րին, սկսե­ցին ապ­րել այն այ­լա­սեր­ված օ­րենք­նե­րով, ո­րի արդ­յուն­քում կտրվեց այդ­պի­սի կյան­քի թե­լը: Ընդ­հա­նուր առ­մամբ, դևը ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյան հա­սավ, և դա թևա­վո­րեց նրան: Տե­րը ո­րո­շեց հետջր­հե­ղեղ­յան բնա­կիչ­նե­րին վկա­յել Իր մա­սին ընտր­յալ մարդ­կանց մի­ջո­ցով, ո­րոն­ցից էլ հե­տա­գա­յում մի ամ­բողջ ժո­ղո­վուրդ ա­ռա­ջա­ցավ: Նա ան­մի­ջա­ կա­նո­րեն և մշ­տա­պես շփվում էր այդ ընտր­յալ ժո­ղովր­դի հետ, նրանց պատ­վի­րում Իր օ­րենք­նե­րը՝ հու­սա­լով, որ ժո­ղո­վուր­դը կապ­րի դրան­ցով և­ օ­րի­նակ կլի­նի ողջ մարդ­կու­թյան հա­մար: Այս­պի­սով, այդ ու­ղին ար­գելք կհան­դի­սա­նար մեղ­քի հապ­ ճեպ զար­գաց­ման և մարդ­կանց նոր սերն­դի կրկնա­կի, լայ­նա­ծա­վալ ա­պա­կան­ման դեմ: Մեր Տե­րը ցան­կա­նում էր, որ ընտր­յալ ժո­ղո­վուր­դը, ո­րի ա­նու­նը Իս­րա­յել էր, հա­վա­տա­րիմ լի­նի Ի­րեն, նվիր­ված ծա­ռա­յի մե­ղա­վոր մարդ­կու­թյան փրկագն­ման մեծ և­ե­զա­կի ծրագ­րին, ո­րը մի օր պետք է կյան­քի կոչ­վի հենց Իր կող­մից, երբ գա մեր մո­լո­րա­կը: Այդ ժո­ղո­վուր­դը, ըստ Ա­րար­չի դի­տա­վո­րու­թյան, պետք է ա­ռանձ­նա­ հա­տուկ ժո­ղո­վուրդ լի­ներ` Աստ­ծո ներ­կա­յա­ցու­ցի­չը երկ­րի վրա, ար­դար կյան­քի` միակ հնա­րա­վոր և­ար­ժա­նա­վոր կյան­քի չա­փա­նի­շը: Որ­քա՜ն էր փա­փա­գում Տե­րը, որ երկ­րի վրա Ի­րեն նվիր­ված ժո­ղո­վուրդ լի­նի՝ Իր լույ­սը՝ մեղ­քի խա­վա­րում, հա­վա­ տա­րիմ՝ բո­լոր ա­ռում­նե­րով: «Իմ վկա­նե­րը դուք եք,- ա­սում է Տե­րը,- որ Ես եմ Աստ­ված» (Ե­սա­յի 43.12)։

229


օգոստոս

3

Աբ­րա­հա­մը` Իմ սի­րե­լին

Ա­հա Իմ ուխ­տը քեզ հետ է. դու բա­զում ազ­գե­րի հայր կլի­նես (Ծնն­դոց 17.4)։

Իր դի­տա­վո­րու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար Տե­րը կան­չեց Աբ­րա­հա­մին, ով պետք է դառ­նար ընտր­յալ և­ ա­ռանձ­նա­հա­տուկ, Աստ­ծո ա­նու­նը կրող ժո­ղովրդի նա­խա­հայ­րը: Ա­վե­լի ուշ Աստ­ված Աբ­րա­հա­մին ան­վա­նեց «Իմ սի­րե­լին» (Ե­սա­յի 41.8): Պո­ղոս ա­ռաք­յա­լը, խո­սե­լով Աբ­րա­հա­մի ա­ռա­քե­լու­թյան մա­սին, նրան ան­ վա­նում է «հա­վա­տաց­յալ» (Գա­ղա­տա­ցիս 3.7): Աբ­րա­հա­մի վե­րա­բեր­յալ եր­կու բնո­րո­շում­ներն էլ բարձր են, նմա­նը չու­նե­ցող և բա­ցա­ռիկ: Աստ­վա­ծաշն­չի hին­ կ­տա­կա­րան­յան գրքե­րում Տե­րը ոչ մե­կին այլևս չի ան­վա­նում «Իմ սի­րե­լին» (այլ թարգ­մա­նու­թյուն­նե­րում` «Իմ ըն­կե­րը»-ծա­նոթ. թարգ­ման­չի): Ճշ­մա­րիտ ըն­կեր­նե­ րի միջև գաղտ­նիք­ներ չկան, ին­չը ան­կեղծ, խոր և հ­րա­շա­լի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ նե­րի նշան է, և­ինչն էլ հատ­կա­պես ընդգ­ծում է Տերն՝ Աբ­րա­հա­մին ա­սե­լով. «Մի՞­թե Ես Աբ­րա­հա­մից կծած­կեմ՝ ինչ որ ա­նե­լու եմ»։ Քրիս­տոսն էլ նույնն ա­սաց ա­ռաք­յալ­ նե­րին. «Ձեզ բա­րե­կամ­ներ եմ կո­չում, ո­րով­հետև այն ա­մե­նը, ինչ Իմ Հո­րից լսե­ցի, ձեզ հայտ­նե­ցի»։ Իսկ ին­չո՞ւ Աստ­ված այդ­պի­սի բարձր, պատ­վա­վոր կոչ­ման ար­ժա­ նաց­րեց նրան՝ ան­վա­նե­լով «Իմ սի­րե­լին»: Ա­մե­նից ա­ռաջ այն պատ­ճա­ռով, որ Աբ­րա­հա­մը հա­վա­տաց Աստ­ծուն, երբ Նա հայտն­վեց ի­րեն և հայտ­նեց Իր ծրա­գի­րը՝ մարդ­կու­թյա­նը փրկե­լու իր ա­ռա­քե­լու­ թյան վե­րա­բեր­յալ: Տե­րը ո­րո­շեց նրա­նից մե­ծա­քա­նակ ժո­ղո­վուրդ հա­նել, ժո­ղո­ վուրդ, որ պետք է կյան­քի աստ­վա­ծա­յին օ­րենք­նե­րի լույ­սի կրո­ղը լի­նի: Եվ երբ Ա­րա­րիչն Աբ­րա­հա­մին ա­ռա­ջար­կեց, որ դուրս գա քաղ­դեա­կան Ուր քա­ղա­քից՝ թող­նե­լով հա­րա­զատ տու­նը, նա ան­խոս կա­տա­րեց Նրա հրա­մա­նը։ Այ­նու­հետև ուխտ կա­պեց Աստ­ծո հետ` «կյան­քի և խա­ղա­ղու­թյան ուխտ»: Եվ սկզբուն­քո­րեն հետևեց այդ ուխ­տին ու չխախ­տեց այն՝ մնա­լով խոստ­մա­նը հա­վա­տա­րիմ: Ճիշտ է, նա մի շարք վրի­պում­ներ ու­նե­ցավ, սա­կայն ճշմար­տու­թյունն այն է, որ նա շատ մեծ գին վճա­րեց իր սխալ­նե­րի հա­մար: Ե­թե Աբ­րա­հա­մը մեկ կամ եր­կու ան­գամ չնա­հան­ջեր, ա­պա չէր լի­նի նաև այն փոր­ձու­թյու­նը, որ կրեց: Տե­րը նրան հա­վա­տի ա­ներևա­կա­յե­լի փոր­ձու­թյան չէր են­թար­կի, չէր պա­հան­ջի, որ նա ող­ջա­կեզ ա­նի իր միակ ու սի­րե­լի որ­դուն, խոստ­ման զա­վա­կին` Ի­սա­հա­կին: Աբ­րա­համն այդ ժա­մա­նակ ան­նա­խա­դեպ հա­վատ և հա­վա­տար­մու­թյուն դրսևո­ րեց Իր Տի­րոջ հան­դեպ: Եվ միայն այդ­պի­սի հա­վա­տար­մու­թյան և­ այդ­պի­սի հնա­ զան­դու­թյան շնոր­հիվ, ապ­րե­լով այդ բա­ցա­ռիկ, հրե փոր­ձու­թյու­նը, նա կա­րո­ղա­ ցավ դառ­նալ ար­ժա­նի հայր՝ բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի հա­մար, և­ օ­րի­նակ՝ գա­լիք բո­լոր սե­րունդ­նե­րի հա­մար: Ա­հա թե ին­չո՜ւ է ա­ռաք­յալն Աբ­րա­հա­մին ան­վա­նում «հա­վա­տա­րիմ Աբ­րա­համ»: Ա­հա թե ին­չու է ա­ռաք­յա­լը կոչ ա­նում մեզ. «Ու­րեմն ի­մա­ցե՛ք, որ նրանք, ով­քեր հա­ վա­տից են, նրանք են Աբ­րա­հա­մի որ­դի­նե­րը» (Գա­ղա­տա­ցի­նե­րին 3.7)։

230


օգոստոս

Տու­ժեց Աստ­ծուն հա­վա­տա­րիմ լի­նե­լու հա­մար

4

«Հով­սե­փը… Ա­ղեղ­նա­վոր­նե­րը վշտաց­րին նրան, նե­տա­հա­րե­ցին, ա­տե­ցին նրան։ Բայց նրա ա­ղե­ղը հաս­տա­տուն մնաց, և ջ­լա­պինդ դար­ձան նրա ձեռ­քե­րը, Հա­կո­բի Հզո­րի ձեռ­քով. այն­տե­ղից է Հո­վի­վը՝ Իս­րա­յե­լի վե­մը» (Ծնն­դոց 49.22-24):

Հով­սե­փը Աբ­րա­հա­մի ծոռն էր: Նա Հա­կո­բի սի­րե­լի որ­դին էր: Հայ­րը չէր թաքց­ նում որ­դու հան­դեպ սե­րը. ընդ­հա­կա­ռա­կը, անզ­գու­շա­բար, թե ան­բա­վա­րար խե­լա­ մ­տու­թյան պատ­ճա­ռով ցու­ցադ­րում էր այն: Մի ան­գամ, օ­րի­նակ, նա բազ­մա­գույն հա­գուստ գնեց Հով­սե­փի հա­մար, և­այդ հա­գուս­տը նրան ա­ռանձ­նաց­նում էր մյուս եղ­բայր­նե­րից: Դա ան­բա­վա­կա­նու­թյուն, նա­խանձ և­ա­տե­լու­թյուն ա­ռա­ջաց­րեց եղ­ բայր­նե­րի մեջ: Իսկ եղ­բայր­նե­րը ոչ ա­վել, ոչ պա­կաս տասն­մեկն էին: Իս­կա­պես, նրանց մեջ Հով­սեփն աչ­քի էր ընկ­նում իր պար­կեշ­տու­թյամբ, աստ­վա­ծա­վա­խու­ թյամբ և­ ազն­վու­թյամբ: Եղ­բայր­նե­րի ան­վա­յել ա­րարք­ներն ան­հանգս­տու­թյուն ու ցավ էին պատ­ճա­ռում նրա հո­գուն: Եր­բեմն նա իր ապ­րում­նե­րով ան­կեղ­ծո­րեն կիս­ վում էր հոր հետ՝ մտա­ծե­լով, որ նա բա­րե­րար ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա եղ­բայր­նե­րի վրա, և դա նրանց բա­րօ­րու­թյա­նը կծա­ռա­յի: Հով­սե­փի հան­դեպ ան­բար­յա­ցա­կամ վե­րա­բեր­մուն­քը խո­րա­ցավ, երբ նա սկսեց եղ­բայր­նե­րին պատ­մել իր տե­սած ան­ սո­վոր ե­րազ­նե­րը: Մի ան­գամ Հա­կո­բը խնդրեց Հով­սե­փին, որ այ­ցե­լի եղ­բայր­նե­րին: Վեր­ջին­ներս այդ ժա­մա­նակ ի­րենց հոտն էին ա­րա­ծեց­նում բնա­կա­վայ­րից հե­ռու մի վայ­րում: Դեռևս հեռ­վից, երբ եղ­բայր­նե­րը Հով­սե­փին տե­սան իր չա­րա­բաս­տիկ գու­նա­վոր հա­գուս­տով, չա­րու­թյամբ ու բար­կու­թյամբ լցվե­ցին և­ ո­րո­շե­ցին սպա­նել նրան: Բայց հե­տո փո­խե­ցին մտքնե­րը ու նրան վա­ճա­ռե­ցին ի­րենց մո­տով անց­նող ու Ե­գիպ­տոս ուղևոր­վող առևտ­րա­կան­նե­րին: Ե­գիպ­տո­սում Հով­սե­փին գնեց փա­րա­ վո­նի թիկ­նա­պահ­նե­րի կա­ռա­վա­րի­չը՝ Պե­տափ­րե­սը: Անհ­նար էր չնկա­տել գնված ե­րի­տա­սար­դի աշ­խա­տա­սի­րու­թյունն ու ճշտա­պա­հու­թյու­նը, ինչ­պես նաև ազն­վու­ թյու­նը: Եվ ա­մե­նից հե­տաքր­քիրն այն էր, որ «Նրա տե­րը տե­սավ, որ Տե­րը նրա հետ է» (Ծնն­դոց 39.3): Այդ պատ­ճա­ռով էլ զար­մա­նա­լի չէ, որ Պե­տափ­րե­սը Հով­սե­փին նշա­նա­կեց իր տան և­ողջ տնտե­սու­թյան ղե­կա­վա­րի պաշ­տո­նում: Սա­կայն այս­տեղ Հով­սե­փին լուրջ փոր­ձու­թյուն էր սպա­սում: Պե­տափ­րե­սի կի­նը վա­վա­շոտ ցան­կու­ թյամբ բոր­բոք­վեց նրա հան­դեպ և փոր­ձեց գաղտ­նի կե­նակ­ցու­թյան դրդել նրան: Սա­կայն Հով­սե­փը՝ սար­սա­փա­հար, այս­պի­սի պա­տաս­խան տվեց իր գայ­թակ­ղի­ չին.«Ես ինչ­պե՞ս գոր­ծեմ մեծ չա­րի­քը և մե­ղան­չեմ Աստ­ծու դեմ»։ Այդ ժա­մա­նակ, տես­նե­լով նրա վճռա­կա­նու­թյու­նը, կի­նը փոր­ձեց ու­ժով հար­կադ­ րել այդ ա­ղա­ղա­կող ա­նօ­րե­նու­թյա­նը: Հով­սե­փը ստիպ­ված էր փախ­չե­լով փրկվել այդ մեղ­քից: Կա­տա­ղու­թյու­նից մթագ­նած տի­րու­հին նրան զրպար­տեց տի­րոջ ա­ռաջ՝ մե­ղադ­րե­լով, որ այդ ա­նարգ «հրեա ստրու­կը» փոր­ձել է բռնա­բա­րել ի­րեն: Արդ­յուն­քում ազ­նիվ ու ան­մեղ ե­րի­տա­սար­դը բանտ ըն­կավ. այս­պե՜ս վար­ձա­հա­ տույց ե­ղավ Հով­սե­փը Աստ­ծո սկզբունք­նե­րին հա­վա­տա­րիմ լի­նե­լու հա­մար: Տես­նե­լով տե­ղի ու­նե­ցող այս բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը՝ հրեշ­տակ­նե­րը ցնծում էին: Աստ­ված փա­ռա­վոր­վել էր. Հով­սե­փը տա­ռա­պեց Աստ­ծուն հա­վա­տա­րի՛մ լի­նե­ լու հա­մար: 231


օգոստոս

5 Ժա­մա­պահ­նե­րը. հա­վա­տա­րի­մը եվ դա­վա­ճա­նը

Ինչ­պես ձյու­նի զո­վու­թյունն է հնձի ժա­մա­նակ, այն­պես էլ դես­պա­նը՝ ի­րեն ու­ղար­կո­ ղի հա­մար. նա կազ­դու­րում է իր տե­րե­րի հո­գին (Ա­ռակ­ներ 25.13)։

Քրիս­տո­սի ճշմա­րիտ ա­շա­կեր­տը հա­նուն ոչ մի տե­սա­կի գան­ձե­րի, լի­նեն դրանք երկ­նա­յին թե երկ­րա­յին, չի դա­վա­ճա­նի իր Տի­րո­ջը: Նա մինչև մահ հա­վա­տա­րիմ կլի­նի Փրկ­չին, Ով հա­նուն մե­ղա­վո­րի զո­հեց Իր կյան­քը: Նա կլի­նի իր հա­վա­տա­րիմ Ու­սուց­չի նվիր­ված ու ան­կա­շառ հետևոր­դը: Մի ան­գամ Պետ­րոս Մե­ծը Լի­տեյ­նա­յա փո­ղո­ցում գտնվող թատ­րո­նում էր: Գե­նե­ րա­լի կի­նը՝ Բոբ­րիշչևա-­Պուշ­կի­նան տի­րա­կա­լին ա­ռա­ջար­կեց, որ ներ­կա­յա­ցու­մից հե­տո ի­րենց տուն գա՝ ընթ­րի­քի: Ար­քան խոս­տա­ցավ գնալ: Ներ­կա­յա­ցու­մից հե­տո նա անն­կատ դուրս ե­կավ թատ­րո­նից և միայն մեկ թիկ­նա­պա­հի ու­ղեկ­ցու­թյամբ, փոք­րիկ սահ­նա­կով ճա­նա­պարհ ըն­կավ դե­պի գե­նե­րա­լի կնոջ տուն: Այդ ժա­մա­նակ Ռու­սաս­տա­նը պա­տե­րազ­մում էր շվեդ­նե­րի դեմ, և­անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­ նե­րից ել­նե­լով՝ ժա­մա­պահ­ներ էին դրված: Նրանց հրա­մայ­ված էր, որ մայ­րա­մու­ տից հե­տո ոչ մե­կին Պե­տեր­բուրգ և­ոչ էլ Պետեր­բուր­գից դուրս չթող­նեն: Մո­տե­նա­լով ժա­մա­պա­հին, որ կանգ­նած էր Լի­տեյ­նա­յա բա­կի մոտ`մոս­կով­յան կող­մից, Պետ­րոս Մե­ծը ներ­կա­յա­ցավ որ­պես առևտ­րա­կան և խնդ­րեց, որ բաց թող­ նի ի­րեն: «Հրա­մայ­ված է բաց չթող­նել,- պա­տաս­խա­նեց ժա­մա­պա­հը, - հե՛տ դար­ձիր»: Տի­րա­կա­լը նրան մեկ ռուբ­լի ա­ռա­ջար­կեց, և քա­նի որ ժա­մա­պա­հը հրա­ժար­վեց, աս­տի­ճա­նա­բար ա­վե­լաց­րեց կա­շառ­քը՝ այն հասց­նե­լով տա­սը ռուբ­լու: Տես­նե­լով նրա հա­մա­ռու­թյու­նը՝ ժա­մա­պահն ա­սաց. «Տես­նում եմ՝ դու բա­րի մարդ ես, այդ պատ­ճա­ռով էլ խնդրում եմ` հե՛տ դար­ձիր: Իսկ ե­թե շա­րու­նա­կես հա­մա­ռել, ա­պա ստիպ­ված կլի­նեմ գնդա­կա­հա­րել քեզ, կամ էլ, հրա­ցա­նից կրա­կե­լով, տեղ­յակ կպա­ հեմ պա­հա­կախմ­բին, և­այդ ժա­մա­նակ քեզ կձեր­բա­կա­լեն որ­պես լրտես»: Այ­նու­հետև տի­րա­կա­լը մո­տե­ցավ Վի­բոր­գի կող­մից կանգ­նած ժա­մա­պա­հին և դարձ­յալ, ներ­կա­յա­նա­լով որ­պես առևտ­րա­կան, խնդրեց բաց թող­նել: Այս ժա­մա­ պահն ա­րագ հա­մա­ձայ­նեց և­եր­կու ռուբ­լով բաց թո­ղեց: Պետ­րո­սը ե­կավ գե­նե­րա­լի կնոջ մոտ, և­այն­տեղ ներ­կա գտնվող­նե­րը, լսե­լով կա­ տար­վա­ծի մա­սին, ապ­շած մնա­ցին: «Տի­րա­կա՛լ, իսկ ի՞նչ կա­րիք կա, որ դու ես նրանց ստու­գում, - մե­ղադ­րեց նրան տան­տի­րու­հին, - մի՞­թե դու չես կա­րող ու­րիշ մե­կին ու­ղար­կել, որ ստու­գի ժա­մա­պահ­նե­րին»: «Ե­թե ժա­մա­պահ­նե­րը կա­րող են դա­վա­ճա­նել, ա­պա ո՞վ կա­րող է ա­վե­լի լավ ստու­գել, ե­թե ոչ` ես», - պա­տաս­խա­նեց Պետ­րո­սը: Հա­ջորդ օ­րը գնդում հրա­ման ար­ձակ­վեց. դա­վա­ճան ժա­մա­պա­հին կա­խա­ղան հա­նել և կա­շառք վերց­րած եր­կու ռուբ­լու վրա անցք բա­ցե­լով` կա­խել վզից: Իսկ մյուս ժա­մա­պա­հի կո­չու­մը բարձ­րաց­նել և դարձ­նել կրտսեր հրա­մա­նա­տար: Իսկ տա­սը ռուբ­լին, որ նա­խօ­րեին նրան էր ա­ռա­ջարկ­վել որ­պես կա­շառք, հանձ­նել որ­ պես պարգևատ­րու­թյուն (Ի. Սուդ­նի­կո­վա): Ե­րա­նե­լի է այն մար­դը, ո­րին Տե­րը մի ան­գամ ա­սաց. «Լա՛վ, բա­րի ու հա­վա­տա­ րի՛մ ծա­ռա, քա­նի որ դու քչի մեջ հա­վա­տա­րիմ ե­ղար, Ես քեզ շա­տի վրա կկար­գեմ. մտի՛ր քո տի­րոջ ու­րա­խու­թյան մեջ» (Մատ­թեոս 25.21)։ 232


Ըն­դու­նե­լու­թյուն գե­րա­նի վրա

օգոստոս

6

Արդ ե­թե այս մտա­ծե­ցի, մի՞­թե թեթևամ­տու­թյուն ա­րե­ցի, կամ թե այն, ինչ մտա­ծում եմ, մարմ­նա­պե՞ս եմ մտա­ծում, որ իմ կող­մից «ա­յո»-ն «ա­յո» լի­նի, և «ոչ»-ը՝ «ոչ» (Բ Կորն­թա­ցի­նե­րին 1.17)։

Պետ­րոս I կայս­րը պատ­ժում էր իր հպա­տակ­նե­րին օ­րենք­նե­րը չկա­տա­րե­լու, դա­ վա­ճա­նե­լու կամ մատ­նու­թյան հա­մար, իսկ եր­բեմն էլ շատ դա­ժան էր պատ­ժում: Ե՛վ ծա­ռա­յու­թյան մեջ, և՛ անձ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում նա չէր դի­մա­նում, ե­թե որևէ մեկն ինչ-որ բան էր խոս­տա­նում և չէր կա­տա­րում, կամ ու­շա­նում էր և չէր գա­լիս նշա­նակ­ված ժա­մին և կամ ընդ­հան­րա­պես չէր գա­լիս ու չէր բա­ցատ­րում պատ­ճա­ռը: Մի ան­գամ Պետ­րո­սը իր մոտ նոր միայն հա­վա­տար­մագր­ված բրան­դեն­բուրգ­ յան սուր­հան­դա­կին ըն­դու­նե­լու­թյուն նշա­նա­կեց ռու­սա­կան պա­լա­տի մոտ, ա­ռա­ վոտ­յան ժա­մը չոր­սին: Սուր­հան­դա­կը պա­լատ ներ­կա­յա­ցավ ժա­մը 5-ին, սա­կայն կայս­րին այլևս չգտավ այն­տեղ. Պետ­րո­սը գնա­ցել էր ծո­վա­կա­լու­թյուն: Սուր­հան­ դա­կը ստիպ­ված էր գնալ այն­տեղ, քա­նի որ հրա­տապ հանձ­նա­րա­րու­թյուն ու­ներ: Իսկ թա­գա­վորն այդ ժա­մա­նակ բարձ­րա­ցել էր կա­ռուց­վող նա­վի կայ­մի վրա, երբ նրան զե­կու­ցե­ցին, որ ժա­մա­նել է բրան­դեն­բուրգ­յան սուր­հան­դա­կը: «Թող նե­ղու­ թյուն քա­շի բարձ­րա­նալ այս­տեղ, - ա­սաց Պետ­րո­սը, - ե­թե չի հասց­րել գտնել ինձ ըն­դու­նե­լու­թյան հա­մար նշա­նակ­ված ժա­մին»: Սուր­հան­դա­կը թո­կի աս­տի­ճան­նե­ րով բարձ­րա­ցավ մի­ջա­կայ­մի վրա, որ­տեղ, կայս­րին հանձ­նե­լով հա­վա­տար­մագ­րե­ րը, նրա հետ եր­կար զրու­ցեց քա­ղա­քա­կան կարևոր հար­ցե­րի շուրջ՝ գե­րա­նի վրա նստած… Իսկ Պետ­րոսն ին­քը չէր խախ­տում իր տված խոս­տում­նե­րը, և­ երբ նման բան էր պա­տա­հում, ի­րեն սար­սա­փե­լի վատ էր զգում և նե­րո­ղու­թյուն խնդրե­լով՝ ուղ­ ղում սխա­լը: Մի ան­գամ Տ­րոից­կի տա­ճա­րի քա­հա­նան տի­րա­կա­լին խնդրեց, որ իր նո­րա­ծին որ­դու քա­վո­րը դառ­նա: Թա­գա­վո­րը խոսք տվեց, ին­քը նշա­նա­կեց ժա­մը և հոր­դո­րեց քա­հա­նա­յին, որ ընտ­րի որևէ մե­կին՝ որ­պես կնքա­մայր: Նշա­նակ­ված օ­րը Պետ­րո­սը, զբաղ­ված լի­նե­լով պե­տա­կան կարևոր գոր­ծե­րով, մո­ռա­ցավ տված խոս­քը և հի­շեց միայն այն ժա­մա­նակ, երբ ար­դեն ան­կող­նում էր` գի­շեր­վա ժա­մը 11-ին: «Այս ի՞նչ ա­րե­ցի ես, - ա­սաց նա թա­գու­հուն, - ես մո­ռա­ցա իմ խոս­տու­մը: Չէ՞ որ քա­հա­նան ու տա­նե­ցի­նե­րը այն­քան են սպա­սել ինձ, ան­հանգս­տա­ցել և, հա­վա­ նա­բար, դեռևս սպա­սում են…»: Թեև աշ­նա­նա­յին անձրևոտ օր էր, սա­կայն թա­գա­վո­րը վեր կա­ցավ ան­կող­նուց, հագն­վեց, հրա­մա­յեց նավ գտնել և կտ­րե­լով Նևա գե­տը՝ գնաց քա­հա­նա­յի մոտ, որն ար­դեն քնել էր՝ տուն ու­ղար­կե­լով կնքա­մո­րը: Տան­տի­րոջն ու տան ան­դամ­նե­րին ապ­շեց­րել էր ար­քա­յի ժա­մա­նու­մը: Պետ­րո­սը նե­րո­ղու­թյուն խնդրեց պատ­ճա­ռած ան­հանգս­տու­թյան հա­մար և հոր­դո­րեց ան­հա­պաղ մարդ ու­ղար­կել`կնքա­մո­րը կան­չե­լու: Կես ժամ հե­տո ե­կավ կնքա­մայ­րը, տի­րա­կա­լը նրա­նից էլ նե­րո­ղու­թյուն խնդրեց: Ե­րե­խա­յին կնքե­ցին: Թա­գա­վո­րա­կան քա­վո­րը գրկեց նրան և ան­ձամբ հանձ­նեց մո­րը: Այ­նու­հետև, համ­բու­րե­լով բո­լո­րին, մաղ­թանք­ներ հղեց նո­րած­նին և բա­րի գի­շեր մաղ­թե­լով՝ վե­րա­դար­ձավ տուն (Վ. Ար­տե­մով): Տե՜ր: Ո՛ւժ տուր մեզ, որ մենք էլ հա­վա­տա­րիմ լի­նենք մեր յու­րա­քանչ­յուր խոս­քին և յու­րա­քանչ­յուր խոստ­մա­նը, որ տա­լիս ենք մարդ­կանց և Աստ­ծուն: 233


օգոստոս

7

«Ա­սա­ցե՛ք, որ Վիլ­յամսն այս­տեղ էր»

Լավ է չուխ­տես, քան թե ուխ­տես և չ­կա­տա­րես։ (Ժո­ղո­վող 5.5)

Պետ­րոս թա­գա­վո­րը դեռևս ազ­նիվ վար­վեց՝ ու­շա­ցած դի­վա­նա­գե­տին ըն­դու­նե­ լով հենց մի­ջա­կայ­մի վրա: Սա­կայն պատ­մու­թյա­նը հայտ­նի են դեպ­քեր, երբ այս աշ­խար­հի մե­ծե­րը բո­լո­րո­վին էլ չեն խղճա­ցել ծա­ռա­յու­թյու­նից ու­շա­ցող­նե­րին, ով­ քեր ի­րենց թույլ են տվել խախ­տել կա­նո­նա­կար­գը: Օ­րի­նակ, տես­նենք, թե ինչ­պես վար­վեց նշա­նա­վոր Թե­մու­րը (Թա­մեռ­լան) թարգ­ման­չի հետ, ով ու­ղեկ­ցում էր կաս­ տիլ­յան դես­պա­նու­թյա­նը և մի փոքր ու­շա­ցավ: Տի­րա­կա­լը խրա­տա­կան տո­նով դի­մեց նրան. «Որ­պես­զի դու ուղղ­վես և սո­վո­րես միշտ պատ­րաստ լի­նել գոր­ծին, մենք հրա­մա­յե­ցինք ծա­կել քո ռուն­գե­րը, նրանց մի­ջով թոկ անց­կաց­նել և քարշ տալ քեզ ամ­բողջ հոր­դա­յով մեկ»: Դա, ի­հար­կե, դա­ժան դաս էր: Սա­կայն այն հա­մա­պա­ տաս­խա­նում էր դա­րաշր­ջա­նի բար­քե­րին և հենց իր` Թե­մու­րի բնա­վո­րու­թյա­նը: Եվ պետք է են­թադ­րել, որ նա միայն թարգ­ման­չին չէ, որ սո­վո­րեց­րեց ճշգրտու­թյամբ ու հա­վա­տար­մու­թյամբ կա­տա­րել իր պարտ­քը (Ա. Գոր­բովս­կի): Հաս­կա­նա­լի է, որ այ­սօր ոչ մե­կի մտքով ան­գամ չի անց­նի նման բան ա­նել դի­ վա­նա­գի­տա­կան հան­դի­պում­նե­րին ու­շա­ցող­նե­րի հան­դեպ: Սա­կայն ու­շա­նալ ցան­ կա­ցած մար­դու հետ հան­դիպ­մա­նը, լի­նի նա սի­րե­լի անձ­նա­վո­րու­թյուն, պե­տա­կան ծա­ռա­յող, ըն­կեր, գոր­ծըն­կեր, թե պար­զա­պես ան­ծա­նոթ անձ­նա­վո­րու­թյուն, նշա­ նա­կում է ան­փույթ վե­րա­բեր­մունք դրսևո­րել մեկ այլ մար­դու հան­դեպ: Դա ան­հար­ գա­լից վե­րա­բեր­մունք է և­ան­դաս­տիա­րա­կու­թյան վկա­յու­թյուն: «Տի­միր­յազևս­կու ա­կա­դե­միա­յում դեռևս հոկ­տեմ­բեր­յան հե­ղա­փո­խու­թյու­նից եր­կար տա­րի­ներ հե­տո աշ­խա­տում էր հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող գիտ­ նա­կան, ա­կա­դե­մի­կոս Վիլ­յամ­սը: Նրան ի­րա­կա­նու­թյանն ա­վե­լի մո­տեց­նե­լու հա­ մար սկսե­ցին հրա­վի­րել կու­սակ­ցա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նստաշր­ջան­նե­րին: Ա­ռա­ջին ան­գամ նա ե­կավ ու­ղիղ 16.00-ին, ինչ­պես աս­վել էր: Ոչ ոք դեռևս չկար: «Ա­սա­ցեք, որ Վիլ­յամսն այս­տեղ էր», - դի­մեց գիտ­նա­կա­նը քար­տու­ղա­րու­հուն և­ ան­մի­ջա­պես հե­ռա­ցավ: Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը հա­վաք­վե­ցին կես ժամ ու­ շա­ցու­մով: Նս­տել և ս­պա­սում էին Վիլ­յամ­սին. ան­հար­մար է, այ­նուա­մե­նայ­նիվ, հա­ մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող գիտ­նա­կան է (միա­կը ա­կա­դե­միա­յում), հրա­ վի­րել են, ու­րեմն պետք է սպա­սել նրան: «Իսկ Վիլ­յամսն այս­տեղ էր», - հայտ­նեց քար­տու­ղա­րու­հին: «Այդ ինչ­պե՞ս թե այս­տեղ էր»: «Ա­յո, ու­ղիղ 16.00-ին»: «Եվ ի՞նչ փո­խան­ցեց նա, արդ­յո՞ք չի հի­վան­դա­ցել»: «Կա­սեք, որ Վիլ­յամսն այս­տեղ էր» (Վ. Սո­լոու­խին): Խոսք ան­գամ չի կա­րող լի­նել այն մա­սին, որ քրիս­տոն­յան ինչ-որ բան խոս­տա­ նա և չ­կա­տա­րի, խոսք տա, ա­պա փո­խի այն, հա­վաս­տիաց­նի ինչ-որ բա­նում և սկ­սի հետ կանգ­նել: Պետք չէ ա­նար­գել Աստ­ծուն: Պետք չէ ան­պատ­վել Նրա ա­նու­ նը: Սուրբ Գր­քում Նրա մա­սին այս­պես է աս­վում. «Խոս­քին հա­վա­տա­րիմ (հուն. άψευδής, (ափ­սեու­դես), ան­սուտ, ոչ խա­բե­բա, վստա­հու­թյան ար­ժա­նի») Աստ­ված (Տի­տոս 1.2): Տերն այս­պես է ա­սել. «Ձեր խոս­քը թող լի­նի «ա­յո»-ն «ա­յո», և «ոչ»-ը՝ «ոչ». սրա­նից ա­վե­լին չա­րից է» (Մատ­թեոս 5.37)։

234


օգոստոս

Հա­վա­տա­րիմ՝ Աստ­ծուն եվ թա­գա­վո­րին

8

Այդ ժա­մա­նակ թա­գա­վո­րը շատ ու­րա­խա­ցավ և հ­րա­մա­յեց, որ Դա­նիե­լին դուրս բե­ րեն գբից։ Եվ նրա վրա ոչ մի վնաս­վածք չգտնվեց, ո­րով­հետև վստա­հել էր իր Աստ­ ծուն (Դա­նիել 6.23)։

Դա­նիել մար­գա­րեն իր ծա­գու­մով պատ­կա­նում էր թա­գա­վո­րա­կան ըն­տա­նի­քի: Նրան և­այդ­պի­սի ծա­գում ու­նե­ցող ե­րեք գե­րի ե­րի­տա­սարդ­նե­րին Նա­բու­գո­դո­նո­սո­ րի հրա­մա­նով հիմ­նա­վոր մտա­վոր ստուգ­ման են­թար­կե­ցին: Դրա­նից հե­տո ո­րո­շե­ ցին, որ նրանք պետք է հա­մա­կող­մա­նի պատ­րաս­տու­թյուն անց­նեն՝ որ­պես ա­պա­գա պե­տա­կան վար­չա­կան աշ­խա­տող­ներ` նա­խա­րար­ներ, տե­ղա­կալ­ներ և խորհր­դա­ կան­ներ: Տա­րի­նե­րը թռչում էին, և Դա­նիելն ու իր ե­րեք ըն­կեր­նե­րը, ո­րոնք նույն­պես գե­րի հրեա­նե­րից էին, տար­բեր պաշ­տոն­ներ էին զբա­ղեց­նում կայս­րու­թյան կա­ռա­ վար­ման հա­մա­կար­գում: Վար­չա­կան աշ­խա­տող­նե­րի բա­նա­կի մեջ Դա­նիելն աչ­քի էր ընկ­նում իր ե­զա­կի ըն­դու­նա­կու­թյուն­նե­րով: Եվ Աստ­վա­ծա­շուն­չը նշում է դա. «Այն ժա­մա­նակ այս Դա­նիե­լը վե­րա­կա­ցու­նե­րից և սատ­րապ­նե­րից ա­վե­լի ան­վա­նի դար­ ձավ, ո­րով­հետև նրա մեջ գե­րա­զանց (այլ թարգմ. «ան­հա­մե­մա­տե­լի հո­գի», «հո­գու ան­սո­վոր ուժ») հո­գի կար» (Դա­նիել 6.3): Ցան­կա­ցած թա­գա­վո­րի հա­մար թան­կար­ ժեք գանձ կհա­մար­վեր իր վար­չա­րա­րա­կան ա­պա­րա­տում ու­նե­նալ այդ­պի­սի ան­սո­ վոր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի տեր մար­դու: Եվ այդ պատ­ճա­ռով էլ Դա­րեհ թա­գա­վո­րը ո­րո­շեց ամ­բողջ թա­գա­վո­րու­թյան ղե­կա­վար նշա­նա­կել Դա­նիե­լին: Դա հայտ­նի դար­ձավ պա­լա­տա­կան կա­ռա­վա­րա­կան աշ­խա­տա­կազ­մին (ար­ քու­նի­քին), և բան­սար­կու­նե­րը ո­րո­շե­ցին վե­րաց­նել ի­րենց հա­մար ան­հա­ճո՝ թա­գա­ վո­րից հե­տո ա­մե­նա­բարձր պաշ­տո­նի թեկ­նա­ծուին: Բան­սար­կու­թյունն ըն­թա­ցավ հետև­յալ սցե­նա­րով: Սկզ­բում նրանք հան­գա­մա­նո­րեն խո­րա­ցան կայս­րու­թյան ղե­ կա­վար­ման նրա մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյան մեջ… սա­կայն ոչ մի վար­կա­բե­ կող ա­պա­ցույց: Դա­նիե­լը բյու­րեղ­յա մաք­րու­թյուն ու­ներ, ո­րով­հետև հա­վա­տա­րիմ էր բո­լոր ա­ռում­նե­րով: Եվ այդ ժա­մա­նակ դա­վա­դիր­նե­րը միա­ձայն ո­րո­շե­ցին. «Նրան տա­պա­լե­լու հա­մար մենք պատ­ճառ կգտնենք միայն նրա աստ­վա­ծա­պաշ­տու­թյան մեջ»: Այդ նպա­տա­կով նրանք գնա­ցին թա­գա­վո­րի մոտ և­ այս­պի­սի ա­ռա­ջար­կու­ թյուն ա­րե­ցին. «Մենք բո­լորս`իշ­խան­նե­րը, կու­սա­կալ­ներն ու գե­նե­րալ­նե­րը, հա­մա­ ձայն ենք, որ դու հրա­ման ար­ձա­կես. ե­րե­սուն օր բո­լո­րը միայն քեզ պետք է ա­ղո­թեն, ո՛վ թա­գա­վոր: Եվ ով չհնա­զանդ­վի, թող նետ­վի առ­յուծ­նե­րի գու­բը»: Թա­գա­վո­րը հա­ մա­ձայ­նեց և­այդ­պի­սի հրա­ման ստո­րագ­րեց: Ի­մա­նա­լով այդ մա­սին՝ Դա­նիե­լը չդա­դա­րեց­րեց իր ա­ղոթք­նե­րը, որ հղում էր Աստ­ ծուն օ­րը ե­րեք ան­գամ: Նա շա­րու­նա­կեց ա­ղո­թել ա­ռաջ­վա նման: Ցն­ծա­ցող խառ­նա­ կիչ­նե­րը թա­գա­վո­րին զե­կու­ցե­ցին, որ Դա­նիե­լը խախ­տում է իր հրա­մա­նը: Թա­գա­վո­ րը շփո­թա­հար էր և փոր­ձեց փրկել Դա­նիե­լին: Ա­վաղ, նա հար­կադր­ված էր հանձն­վել և­այս­պես դի­մեց Դա­նիե­լին. «Քո Աստ­վա­ծը, ո­րին դու ան­դա­դար պաշ­տում ես, թող ա­զա­տի քեզ»։ Եվ Դա­նիե­լին նե­տե­ցին առ­յուծ­նե­րի բե­րա­նը` հո­շոտ­վե­լու: Դրա­նից ցնցված թա­գա­վո­րը չքնեց ողջ գի­շեր: Եվ ա­ռա­վոտ­յան վաղ շտա­պեց գու­բի մոտ։ «Ո՛վ Դա­նիել, կեն­դա­նի Աստ­ծո ծա­ռա՛, - տագ­նա­պա­հար հարց­րեց թա­ գա­վո­րը, - քո Աստ­վա­ծը, Ո­րին ան­դա­դար պաշ­տում ես դու, կա­րո­ղա­ցա՞վ քեզ ա­զա­ տել առ­յուծ­նե­րից»: «Ա­յո՛, Ո՛վ թա­գա­վոր, - պա­տաս­խա­նեց Դա­նիե­լը, -իմ Աստ­վա­ծը փրկեց ինձ, ո­րով­հետև Նրա ա­ռաջ ես ան­մեղ գտնվե­ցի։ Քո ա­ռաջ ևս, ո՛վ թա­գա­վոր, ոչ մի հան­ցանք չեմ գոր­ծել»։ 235


օգոստոս

9

«Բարձր եր­կինք» ա­կում­բը

Տե­սե՛ք, եղ­բայր­նե՛ր, թող եր­բեք ձե­զա­նից մե­կի մեջ ան­հա­վատ, չար սիրտ չլի­նի և հե­ռա­նա կեն­դա­նի Աստ­ծուց (Եբ­րա­յե­ցի­նե­րին 3.12)։

Ծանր ժա­մա­նակ­ներ ենք ապ­րում: Ժա­մա­նակ­նե­րը եր­բեք էլ թեթև չեն ե­ղել: Սա­ կայն աշ­խար­հի վեր­ջին մո­տե­նա­լուն զու­գըն­թաց՝ ժա­մա­նակ­նե­րի «ծան­րու­թյու­ նը», ըստ ի­րե­րի տրա­մա­բա­նու­թյան, ա­ռանձ­նա­հա­տուկ «ճնշող» և «ան­տա­նե­լի» է լի­նե­լու: Եվ ինչ­պե՞ս ժա­մա­նակ­նե­րը ծանր չլի­նեն, ե­թե աշ­խար­հը խո­րա­սուզ­վել է կեղ­ծի­քի ու խա­բեու­թյան, կեղ­ծա­վո­րու­թյան խոր ճա­հի­ճը: Ի՞նչ հա­վա­տար­մու­թյան մա­սին կա­րե­լի է խո­սել, ե­թե իշ­խա­նու­թյան են գա­լիս մար­դիկ, ով­քեր ընտ­րա­կան քա­րո­զար­շա­վի ժա­մա­նակ խոս­տա­նում են, որ կհո­գան ի­րենց ընտ­րող­նե­րի բա­րօ­ րու­թյան մա­սին, և զ­բա­ղեց­նե­լով պե­տա­կան ա­թո­ռը՝ չեն էլ հի­շում ի­րենց խոս­տում­ նե­րի մա­սին: Եվ ին­չո՞վ են վճա­րում այդ­պի­սի ղե­կա­վար­նե­րին հպա­տակ­նե­րը: Դե, ի­հար­կե, կվճա­րեն նրանց այդ նույն դրա­մով` կլի­նեն ան­հա­վա­տա­րիմ քա­ղա­քա­ցի­ ներ: Նրանք կխու­սա­փեն հար­կե­րից և խո­րա­ման­կու­թյան հրաշք­ներ կդրսևո­րեն՝ դրան­ցից խու­սա­փե­լու ու­ղի­նե­րի ո­րո­նում­նե­րի մեջ: Հարց­րե՛ք բան­կա­յին հա­մա­ կար­գի աշ­խա­տող­նե­րին՝ արդ­յո՞ք բո­լոր ներդ­րող­ներն են հա­վա­տա­րիմ և հետևում են այդ ո­լոր­տի օ­րենք­նե­րին: Եվ դուք կհա­մոզ­վեք, թե ինչ խճճված, բարդ ու խո­ րա­մանկ խա­բեու­թյուն­նե­րի են դի­մում նրանք, միայն թե խու­սա­փեն օ­րենք­նե­րից: Ներ­կա­յաց­նենք մի օ­րի­նակ այն հա­զա­րա­վոր և տասն­յակ հա­զա­րա­վոր­նե­րից, թե մար­դիկ ինչ­պի­սի խո­րա­ման­կու­թյուն­նե­րով են կա­րո­ղա­նում շրջան­ցել օ­րեն­քի ա­ռաջ ու­նե­ցած պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը: Ա­մե­րի­կա­յում, օ­րի­նակ, մո­լա­խա­ղերն ար­գել­ված են օ­րեն­քով: Իսկ ով­քեր ցան­կա­ նում են ա­մեն գնով խա­ղալ, կա­րող են ուղևոր­վել Մոն­տե-­Կառ­լո, որ­տեղ նրանց հա­ մար ստեղծ­ված են բո­լոր պայ­ման­նե­րը: Բայց ո՞վ ա­մեն շա­բաթ կթռչի օվ­կիա­նո­սի վրա­յով: Իսկ ծան­րակ­շիռ գոր­ծա­րար­նե­րի հա­մար վտան­գա­վոր է այ­ցե­լել գաղտ­նի որ­ջե­րը. հան­կարծ կհայտն­վի ոս­տի­կա­նու­թյու­նը, կհետևի հա­սա­րա­կա­կան աղ­մու­ կը` զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի մի­ջամ­տու­թյամբ: Եվ խո­րա­գետ տղա­նե­րը գտել են ել­քը: Մո­լա­խա­ղե­րի սի­րա­հար­նե­րը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ծա­նու­ցում են ստա­նում այն մա­սին, որ այս և­ այս ժա­մա­նակ կկա­յա­նա «Բարձր եր­կինք» ա­կում­բի ան­դամ­նե­րի հա­վա­քը: Ա­կում­բի ան­դամ­նե­րը գնում են ի­րենց հայտ­նի օ­դա­նա­վա­կա­յա­նը, նստում ինք­նա­թի­ռը, և հենց որ օ­դա­չուն օ­դա­նա­վը հա­նում է ԱՄՆ-ի օ­դա­յին տա­րածք­նե­րի սահ­ման­նե­րից, ուղևոր­նե­րը քան­դում են անվ­տան­ գու­թյան գո­տի­նե­րը և բա­ցում դրա­մա­պա­նակ­նե­րը: Թռ­չող կա­զի­նոն իր դռներն է բա­ցում միան­գա­մից 30-40 մար­դու հա­մար: Երբ ինք­նա­թի­ռը հե­տա­դարձ ըն­թացք է վերց­նում, և հեռ­վից երևում են քա­ղա­քի լույ­սե­րը, բո­լոր հան­ցան­շան­նե­րը դուրս են նետ­վում: Խա­ղա­ցող­նե­րը հան­գիստ են. ԱՄՆ-ի պե­տա­կան օենք­նե­րը չեն խախտ­ վում (Ա. Լաու­րինչ­յու­կաս): Թույ­լատ­րե­լի՞ է արդ­յոք, որ քրիս­տոն­յա­նե­րը ան­հա­վա­տար­մու­թյուն դրսևո­ րեն այն պե­տու­թյան օ­րենք­նե­րի հան­դեպ, որ­տեղ ապ­րում են: Դա­նիե­լի օ­րի­նակն ա­սում է` ո՛չ: «Նա հա­վա­տա­րիմ էր, և­ ոչ մի հան­ցանք ու չար բան չգտնվեց նրա վրա» (Դա­նիել 6.4)։ 236


օգոստոս

«Նա Իմ ամ­բողջ տան մեջ հա­վա­տա­րիմ է»

10

Տե­րը Մով­սե­սի հետ խո­սում էր դե­մառ­դեմ, ինչ­պես մի մարդ կխո­սեր իր բա­րե­կա­մի հետ։ Ա­պա Մով­սե­սը վե­րա­դառ­նում էր բա­նա­կա­տե­ղի (Թվեր 33.11):

Մով­սե­սը, Ա­հա­րո­նը և Մա­րիա­մը հա­րա­զատ քույր-եղ­բայր­ներ էին և Աստ­ծո ընտ­ րած գոր­ծիք­նե­րը` մարդ­կու­թյան փրկու­թյան՝ մեծ և պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը, Աստ­ծո կամ­քի հա­մա­ձայն, իր ծա­ռա­յու­թյունն էր կա­տա­րում ընտր­յալ ժո­ղովր­դի մեջ: Իս­րա­յել ժո­ղովր­դի հա­ մար դա ա­մե­նա­բարդ և դժ­վա­րին ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րից մեկն էր, երբ կերտ­վում էր նրա հա­սա­րա­կա­կան կա­ռուց­ված­քը, և նա հայտն­վում էր հա­մաշ­խար­հա­յին մրցա­բե­մում՝ որ­պես ա­ռանձ­նա­հա­տուկ ժո­ղո­վուրդ՝ երկ­րի բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ: Հենց նրանց Աստ­ված վստա­հեց պա­տաս­խա­նա­տու ծա­ռա­յու­թյուն­նե­րը, որ պետք է կա­տա­րեին ժո­ղովր­դի մեջ: Ա­հա­րո­նի հա­մար սահ­ման­վեց, որ քա­հա­նա­ յա­պետ լի­նի. ինչ­պի­սի՜ մե­ծա­գույն պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Մա­րիամն օժտ­ված էր մար­գա­րեա­կան պարգևով: Իսկ Մով­սեսն այն ամ­րա­կուռ վեմն էր, ում Աստ­ված ա­սաց. «Դու Աստ­ծո տեղ կլի­նես նրա հա­մար»։ Ի՜նչ բարձր և պա­տաս­խա­նա­տու ծա­ռա­յու­թյուն­ներ էին վստահ­ված այդ մարդ­կանց: Թվում էր՝ գի­տակ­ցե­լով այդ ողջ, ան­հա­վա­տա­լիո­րեն հսկա­յա­կան պա­տաս­խա­ նատ­վու­թյու­նը, ար­յու­նա­կից այդ ե­րեք հա­րա­զատ անձ­նա­վո­րու­թյուն­նե­րը պետք է գոր­ծեն լիա­կա­տար միա­բա­նու­թյամբ ու հա­մա­ձայ­նու­թյամբ՝ ներ­կա­յաց­նե­լով երկ­նա­յին միա­բա­նու­թյան, փո­խըմբռն­ման ու փո­խա­դարձ հար­գան­քի օ­րի­նա­կը: Ա­վաղ, այս­տեղ էլ ի­րեն դրսևո­րեց մեղ­քով ա­պա­կան­ված մարդ­կա­յին բնույ­թը: Մով­սե­սի ա­ռանձ­նա­հա­տուկ ծա­ռա­յու­թյան պատ­ճա­ռով պատ­վա­սի­րու­թյան ու նա­խան­ձի նող­կա­լի որ­դը սկսեց կրծել Ա­հա­րո­նին ու Մա­րիա­մին: Ին­չո՞ւ. սա ա­ռանձ­նա­հա­տուկ զրույց է: Սա­կայն ին­չի՞ վե­րած­վեց այդ հո­գին, երևում է նրանց հա­վակ­նոտ հայ­տա­րա­րու­թյու­նից. «Մի՞­թե Տե­րը միայն Մով­սե­սի մի­ջո­ցով խո­սեց. չէ՞ որ Նա մեր մի­ջո­ցով էլ խո­սեց» (Թվեր 12.2)։ Մով­սե­սը ցնցված էր, նրա հա­մար ա­նար­գանք էր` այդ խոս­քե­րը լսել իր հա­մար հա­րա­զատ մարդ­կանց շուր­թե­րից: Նա լուռ լսեց և­ո­չինչ չպա­տաս­խա­նեց: Մի՞­թե նա չէր գի­տակ­ցում իր ողջ ան­զո­րու­ թյու­նը, երբ Տե­րը նրա վրա դրեց Իր ժո­ղովր­դի ա­ռաջ­նոր­դը լի­նե­լու պա­տաս­խա­ նատ­վու­թյու­նը: Այդ նա՞ չէր, որ ա­ղեր­սում էր Տի­րո­ջը. «Ու­րի­շին ու­ղար­կիր»: Եվ չէ՞ որ «Մով­սե­սը երկ­րի վրա ապ­րող բո­լոր մարդ­կան­ցից շատ ա­վե­լի հեզ մարդ էր»։ Աստ­ված չէր կա­րող հան­դուր­ժել Ա­հա­րո­նի և Մա­րիա­մի նման ա­րար­քը: Նա հայտն­վեց նրանց և­ ա­սաց. «Ե­թե ձեր մի­ջից մե­կը մար­գա­րե լի­նի, Ես՝ Տերս, տե­ սիլ­քի մեջ կհայտն­վեմ նրան կամ ե­րա­զի մեջ կխո­սեմ նրա հետ։ Բայց Իմ ծա­ռա Մով­սե­սի հետ այդ­պես չէ. նա Իմ ամ­բողջ տան մեջ հա­վա­տա­րիմ է» (Թվեր 12.6,7)։ Եվ ի՞նչ է սպա­սում Տե­րը նրան­ցից, ում Ին­քը կան­չել է ծա­ռա­յու­թյան: Ա­ռաք­յա­ լը գրում է. «Այս­պի­սով, թող ա­մեն մարդ մեզ Քրիս­տո­սի սպա­սա­վոր­ներ և Աստ­ծո խոր­հուրդ­նե­րի տնտես­ներ (այլ թարգմ. «տու­նը կա­ռա­վա­րող­ներ») հա­մա­րի։ Արդ տնտես­նե­րից այն է պա­հանջ­վում, որ յու­րա­քանչ­յու­րը հա­վա­տա­րիմ լի­նի» (Ա Կորնթա­ցի­նե­րին 4.1-2)։ Աստ­ված Ի՜ն­քը վկա­յեց, որ Մով­սե­սը հա­վա­տա­րիմ է Ի­րեն: Ծա­ռա­յու­թյան բարձր ո­րա­կա­վոր­ման ինչ­պի­սի՜ գնա­հա­տա­կան է դա: Ա­վե­լի բարձ­րը չի լի­նում: 237


օգոստոս

11

«Իմ հա­վա­տա­րիմ ծա­ռան»

Նա՛ (Մով­սե­սը)դուրս հա­նեց նրանց և հ­րաշք­ներ ու նշան­ներ կա­տա­րեց Ե­գիպ­տո­սի երկ­րում, Կար­միր ծո­վում և քա­ռա­սուն տա­րի՝ ա­նա­պա­տում (Գործք 7.36)։

Մով­սե­սի մա­սին Տերն ա­սաց՝ նա Իմ հա­վա­տա­րիմ ծա­ռան է: Ին­չի՞ հի­ման վրա էր ձևա­վոր­վել Նրա կար­ծի­քը՝ Մով­սե­սի հա­վա­տար­մու­թյան վե­րա­բեր­յալ: Ին­չի՞ վրա է հիմն­վում Աստ­ծո այդ վկա­յու­թյու­նը: Են­թադր­վում է, որ Մով­սե­սի` Աստ­ծո հետ ու­նե­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րի փաս­տե­րի վրա: Ա­մե­նուր և­ ա­մեն ի­րադ­րու­թյան մեջ Մով­սե­սը խո­սում և վար­վում էր այն­պես, ինչ­պես դա հա­մա­պա­տաս­խա­նում էր Աստ­ծո կամ­քին, Նրա դի­տա­վո­րու­թյուն­նե­րին, սկզբունք­նե­րին ու պատ­վի­րան­ նե­րին: Իսկ ե­թե վեր­լու­ծենք Մով­սե­սի գոր­ծո­ղու­թյուն­ներն ու ա­րարք­նե­րը, կտես­նենք, որ նա իր կյան­քում սխալ­ներ էր գոր­ծում: Օ­րի­նակ, Ե­գիպ­տո­սում գտնվե­լու ժա­մա­նակ նա ո­րո­շեց, որ հար­կա­վոր է ռազ­մա­կան ճա­նա­պար­հով ա­զա­տագր­վել ե­գիպ­տա­ կան ստրկու­թյու­նից, և­ որ ին­քը պետք է գլխա­վո­րի այդ շար­ժու­մը: Մով­սե­սը ցան­ կա­նում էր ամ­րաց­նել իս­րա­յե­լա­ցի­նե­րի ո­գին՝ ա­զա­տու­թյան հա­մար մղվե­լիք պայ­ քա­րում: Եվ նա այն­պի­սի վճռա­կա­նու­թյամբ սկսեց դա, որ նույ­նիսկ կյան­քից զրկեց հրեա­նե­րին ծաղ­րող ե­գիպ­տա­ցուն: Այդ բո­լորն ա­վարտ­վեց նրա­նով, որ փա­րա­վո­նը, ի­մա­նա­լով այդ մա­սին, Մով­սե­սին մա­հա­պատ­ժի են­թար­կե­լու հրա­ման ար­ձա­կեց: Եվ Մով­սե­սը հար­կադր­ված ե­ղավ փրկվել փա­խուս­տի մի­ջո­ցով: Նրա անձ­նա­զոհ պոռթ­կու­մը և հայ­րե­նա­սի­րա­կան նա­խան­ձախնդ­րու­թյու­նը միայն քա­ջա­լե­րու­թյան ու հիաց­մուն­քի են ար­ժա­նի: Եվ այդ ա­մենն ար­վեց ոչ թե ի հե­ճուկս Աստ­ծո ծրագ­ րե­րի, (ո­րով­հետև Աստ­ծո ծրագ­րե­րի մեջ նա­խա­սահ­ման­ված էր ե­գիպ­տա­կան լծից ա­զա­տագ­րել իս­րա­յեալ­ցի­նե­րին)այլ դա փորձ էր ա­զա­տագ­րումն ի­րա­կա­նաց­նե­լու, ա­ռանց Աստ­ծո և միան­գա­մայն այլ ու­ղի­նե­րով, քան Տե­րը ո­րո­շել էր ի­րա­կա­նաց­նել: Այդ պատ­ճա­ռով էլ Մով­սե­սի այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չի կա­րե­լի դի­տար­կել որ­պես Աստ­ծո հան­դեպ ան­հա­վա­տար­մու­թյուն: Դա ա­վե­լի շուտ ան­տեղ­յա­կու­թյուն էր, թե ինչ­պես պետք է հստակ կա­տար­վի Աստ­ծո կամ­քը:­Մով­սե­սի՝ Իս­րա­յել ժո­ղովր­դին ա­զա­տագ­րե­լու նա­խա­ձեռ­նու­թյունն ու դի­տա­վո­րու­թյու­նը սկզբուն­քո­րեն կա­րե­լի է միայն ող­ջու­նել: Ընդ­հա­նուր առ­մամբ, Մով­սեսն իր ողջ էու­թյամբ ծա­ռա­յում էր Աստ­ծուն, նվիր­ ված էր և կա­տա­րում Նրա կամ­քը` ընտր­յալ ժո­ղովր­դին Ե­գիպ­տո­սից ա­զա­տա­ գրե­լու և նրան Քա­նա­նում բնա­կեց­նե­լու ծրագ­րում: Այդ ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նելն անն­կա­րագ­րե­լի դժվա­րու­թյուն­ներ, վտանգ­ներ և պայ­քար ար­ժե­ցավ, որ հեղ­վում էին նրանց վրա բո­լոր կող­մե­րից և բո­լոր ա­ռում­նե­րով: Ցան­կա­ցած դժվա­րու­թյուն չսրբա­գործ­ված ժո­ղովր­դի մեջ տրտունջ, չա­րու­թյուն և­ ան­բա­վա­կա­նու­թյուն էր ա­ռա­ջաց­նում, ո­րը եր­բեմն բա­ցա­հայտ ապս­տամ­բու­թյան էր վե­րած­վում: Եվ այդ բո­լոր մե­ղադ­րանք­ներն ու սպառ­նա­լիք­նե­րը տե­ղում էին Մով­սե­սի հաս­ցեին՝ որ­պես ժո­ղովր­դի ա­ռաջ­նորդ: Եվ նա հա­վա­տար­մո­րեն, հեզ և համ­բե­րա­տար կրեց այդ բե­ ռը, ինչ­պես և վա­յել էր սուրբ Աստ­ծո ծա­ռա­յին: Եվ Տե­րը կա­րող էր ա­ռանց տա­տան­ վե­լու, Ա­հա­րո­նին ու Մա­րիա­մին ա­սել. «Նա Իմ հա­վա­տա­րիմ ծա­ռան է»:

238


Հա­վա­տար­մու­թյան ծնուն­դը

օգոստոս

12

Չէ՞ որ չա­րիք նյու­թող­նե­րը պի­տի մո­լոր­վեն, իսկ բա­րու­թյուն մտա­ծող­նե­րի հա­մար ո­ղոր­մա­ծու­թյուն և հա­վա­տար­մու­թյուն կա (Ա­ռակ­ներ 14.22)։

Հա­վա­տար­մու­թյու­նը, որ դրսևո­րում են մար­դիկ, չի ծնվում պա­տա­հա­կան և­ ոչ էլ հան­կար­ծա­կի: «Սեր, որ հար­կա­վոր է տալ» գրքում հե­ղի­նա­կը հա­վա­տար­մու­ թյան ցնցող օ­րի­նակ է բե­րում, որ դրսևո­րել են բան­տում գտնվող հան­ցա­գործ­նե­րը: Դա տե­ղի է ու­նե­ցել հե­ռա­վոր 1921 թվա­կա­նին, ԱՄՆ-ում: Բան­տա­պե­տը Լ. Լոուէսն էր: Նրա կի­նը` ե­րեք դուստ­րե­րի մայր Քեթ­րի­նը, ա­ռանձ­նա­հա­տուկ ցան­կու­թյուն էր զգում օգ­նե­լու նրանց, ով­քեր հայտն­վել էին ճա­ղե­րից այն կողմ: Նրան նա­խազ­ գու­շաց­րել էին, խնդրել, որ ոչ մի ա­ռի­թով չհայտն­վի բան­տում: Սա­կայն Քեթ­րինն այլ կերպ էր մտա­ծում և­ ան­տե­սում էր այդ խոր­հուրդ­նե­րը: Երբ բան­տում մար­ զա­կան մի­ջո­ցա­ռում էր անց­կաց­վում (դա սո­վո­րա­բար լի­նում էր բաս­կետ­բոլ), Քեթ­րի­նը այն­տեղ էր գնում իր փոք­րիկ աղ­ջիկ­նե­րի հետ և նս­տում տրի­բու­նա­յում` բան­տարկ­յալ­նե­րի կող­քին: Նա ա­սում էր. «Ես և­ա­մու­սինս ցան­կա­նում ենք հո­գա­ տա­րու­թյուն դրսևո­րել այդ մարդ­կանց հան­դեպ: Եվ ես հա­վա­տում եմ, որ նրանք նույն ձևով կպա­տաս­խա­նեն: Ինչ­պե՞ս կա­րող է այլ կերպ լի­նել»: Երբ Քեթ­րի­նին հայտ­նի դար­ձավ, որ դա­տա­պարտ­յալ­նե­րից մե­կը կույր է, նա սկսեց զբաղ­վել նրա հետ և սո­վո­րեց­նել Բրոյ­լի այ­բու­բե­նը, որ կա­րո­ղա­նա կար­դալ: Ի­մա­նա­լով, որ ո­րոշ բան­տարկ­յալ­ներ հիմ­նախն­դիր­ներ ու­նեն լսո­ղու­թյան հետ, նա սո­վո­րեց խուլ ու համ­րե­րի այ­բու­բե­նը, որ­պես­զի շփվի նրանց հետ: Տասն­վեց տար­ վա ըն­թաց­քում Քեթ­րինն իր բա­րի վե­րա­բեր­մուն­քով փափ­կեց­րեց դա­տա­պարտ­ յալ­նե­րի դա­ժան սրտե­րը: Եվ շու­տով աշ­խարհն ի­մա­ցավ, թե ինչ կա­րող է ա­նել բա­րու­թյու­նը: Մի օր, երբ բան­տա­պետն աշ­խա­տան­քի չե­կավ, բան­տարկ­յալ­նե­րը հաս­կա­ցան, որ ինչ-որ բան է տե­ղի ու­նե­ցել: Եվ իս­կա­պես. հայտ­նի դար­ձավ, որ Քեթ­րի­նը մա­ հա­ցել է ավ­տով­թա­րի ժա­մա­նակ: Հա­ջորդ օ­րը նրա մար­մի­նը տուն բե­րե­ցին: Երբ բան­տա­պե­տի տե­ղա­կա­լը ե­կավ ա­ռա­վոտ­յան հա­մայ­ցին, գլխա­վոր դար­պաս­նե­րի մոտ տե­սավ հսկա­յա­կան ամ­բո­խին… բան­տարկ­յալ­նե­րը լուռ կանգ­նած էին՝ միմ­ յանց սեղմ­ված: Շա­տե­րի աչ­քե­րին ար­ցունք­ներ կա­յին, իսկ դեմ­քե­րին վիշտ էր ար­ տա­ցոլ­ված: Նրանք ցան­կա­նում էին այն կնոջ հետ լի­նել, ով այն­քան բա­րու­թյուն, հո­գա­տա­րու­թյուն և սեր էր պարգևել ի­րենց: Եվ այդ ժա­մա­նակ տե­ղա­կալն ա­սաց. «Լա՛վ, տղա­նե՛ր, գնա­ցե՛ք, միայն ե­րե­կո­յան կվե­րա­դառ­նաք»: Այդ բան­տում Ա­մե­րի­կա­յի ա­մե­նա­սար­սա­փե­լի հան­ցա­գործ­ներն էին` մար­դաս­ պան­ներ, կո­ղոպ­տիչ­ներ, գանգս­տեր­ներ, ցմահ դա­տա­պարտ­յալ­ներ: Սա­կայն տե­ ղա­կա­լը բա­ցեց դար­պաս­նե­րը, և նրանք, ա­ռանց ու­ղեկ­ցոր­դի ու պա­հա­կախմ­բի, գնա­ցին բան­տից ոչ հե­ռու գտնվող Քեթ­րի­նի տուն, որ­պես­զի վեր­ջին ճա­նա­պարհն ու­ղեկ­ցեն այդ անձ­նա­զոհ և հո­գա­տար կնո­ջը: Ե­րե­կո­յան բո­լոր հան­ցա­գործ­նե­րը բանտ վե­րա­դար­ձան: Նրանք հա­վա­տար­մու­թյամբ վար­ձա­հա­տույց ե­ղան վստա­ հու­թյան, բա­րու­թյան և հո­գա­տա­րու­թյան այդ օրհն­յալ հրաշ­քին: Ա­հա թե մե­զա­նից ի՜նչ է սպա­սում Տե­րը: Ա­հա թե ի՜նչ է Նա ցան­կա­նում տալ մեզ:

239


13 «Թող հա­վա­տար­մու­թյամբ Իմ խոս­քը խո­սի»

օգոստոս

Ջա­նա՛ Աստ­ծու ա­ռաջ ինքդ քեզ փորձ­ված ներ­կա­յաց­նել, իբրև մի մշակ, որ ա­մա­չե­ լու բան չու­նի, որ ճշմար­տու­թյան խոսքն ու­ղիղ է մա­տու­ցում (Բ Տի­մո­թեո­սին 2.15)։

Վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի նշան­նե­րի մեջ ա­ռաք­յա­լը հի­շա­տա­կում է նաև այս­պի­ սի նշան. «Ո­րով­հետև ժա­մա­նակ կգա, որ ող­ջա­միտ վար­դա­պե­տու­թյու­նը չեն հան­ դուր­ժի… Նրանք ի­րենց ա­կանջ­նե­րը ճշմար­տու­թյու­նից կդարձ­նեն ու ա­ռաս­պել­նե­ րին հետևե­լով՝ կմո­լոր­վեն» (Բ Տի­մո­թեո­սին 3.4)։ Այ­սօր մենք ա­մեն տե­սա­կի առս­պել­նե­րի պա­կաս չու­նենք: Իսկ դրանք տա­րա­ ծե­լը ոչ մի դժվա­րու­թյուն չի ներ­կա­յաց­նում. տեխ­նի­կա­կան ե­զա­կի մի­ջոց­նե­րի օգ­ նու­թյամբ դա կա­րե­լի է ա­նել կայ­ծա­կի ա­րա­գու­թյամբ և հս­կա­յա­կան ծա­վալ­նե­րով: Մարդ­կու­թյան երկ­րա­յին պատ­մու­թյան ողջ ըն­թաց­քում ճշմար­տու­թյունն ա­ղա­վա­ ղել են: Այդ մա­սին նա­խազ­գու­շաց­րեց Մով­սե­սը, երբ հրա­ժեշ­տի հոր­դոր­ներ էր տա­ լիս ընտր­յալ ժո­ղովր­դին (տե՛ս Բ Օ­րենք 4.2 ): Այդ մա­սին վկա­յում է Հով­հան­նե­սը Հայտ­նու­թյուն գրքում (տե՛ս Հայտ­նու­թյուն 22.18-19): Ա­ղա­վաղ­ված վար­քագ­ծով մարդն ի­րեն ի­րա­վունք է վե­րա­պա­հում Աստ­ծո խոս­քի հետ վար­վե­լու այն­պես, ինչ­պես խել­քին փչի: Խա­վա­րի գոր­ծա­կալ­նե­րի մոտ խոսք ան­գամ չի կա­րող լի­նել ո՛չ վա­խի, ո՛չ խո­նար­հու­թյան, ո՛չ էլ տար­րա­կան կար­գա­պա­ հու­թյան մա­սին: Ու­նե­նալ այդ­պի­սի հո­գի և դ­րա հետ մեկ­տեղ խո­սել Աստ­ծո սի­րո մա­սին՝ ա­ռա­վել քան պղծու­թյուն է, աստ­վա­ծա­նար­գու­թյուն: Այն կա­րե­լի է հա­մե­մա­ տել հայ­հո­յու­թյան հետ: Այ­սօր «լկտի հայ­հո­յող­նե­րը» բա­ցար­ձա­կա­պես կեղծ «ուս­մունք» են տա­րա­ծում այն մա­սին, որ Սուրբ Հո­գին՝ որ­պես Աստ­վա­ծու­թյան եր­րորդ Անձ, գո­յու­թյուն չու­նի: Ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րեք. Հին Կ­տա­կա­րա­նը վկա­յում է այն մա­սին, որ Տե­րը և Իր մար­գա­րե­նե­րը պայ­քա­րել են կռա­պաշ­տու­թյան խա­վա­րի դեմ, ո­րը տի­րա­բար թա­ փան­ցել էր Աստ­ծո ընտր­յալ ժո­ղովր­դի գի­տակ­ցու­թյան մեջ՝ դուրս մղե­լով Ա­րա­րիչ Աստ­ծո մա­սին ճշմար­տու­թյա­նը: Գա­լով եր­կիր՝ Քրիս­տո­սը պայ­քա­րեց ընտր­յալ ժո­ ղովր­դի ու­սու­ցիչ­նե­րի դեմ, ով­քեր ժխտում էին Ի­րեն որ­պես Տեր և­ա­պա խա­չե­ցին: Եվ այդ սուրբ ճշմար­տու­թյան դեմ պայ­քա­րը շա­րու­նակ­վեց մի քա­նի հար­յու­րամ­յակ: Այ­նու­հետև պայ­քար սկսվեց Սուրբ Հո­գու անձ­նա­վո­րու­թյան դեմ: Այ­սօր այդ կեղծ ուս­մուն­քը հա­րու­թյուն է ա­ռել և տա­րած­վում է: Մի՛ հա­վա­տա­ցեք այդ չար ա­ռաս­ պե­լին: Ճշ­մար­տու­թյունն այս­պի­սին է: Աստ­ված եր­կիր ու­ղար­կեց Իր Որ­դուն: Իսկ Որ­դի Աստ­վա­ծը, կա­տա­րե­լով մե­ղա­վոր­նե­րի փրկագ­նու­մը, ու­ղար­կեց Սուրբ Հո­գուն, Ով մե­ղա­վոր­նե­րի հո­գի­նե­րում ի­րա­կան և գոր­ծուն է դարձ­նում Քրիս­տո­սի զո­հա­բե­րու­ թյան պտու­ղը: Աստ­վա­ծու­թյան յու­րա­քանչ­յուր անձ­նա­վո­րու­թյուն ան­սահ­ման տիե­ զեր­քում Աստ­ծո ստեղ­ծած էակ­նե­րի հա­մար կա­տա­րում է ծա­ռա­յու­թյան Իր բա­ժի­նը, Ի­րեն յու­րա­հա­տուկ գոր­ծա­ռույ­թը: Աստ­վա­ծու­թյու­նը, աստ­վա­ծա­յին բնույ­թը հա­վեր­ ժա­կան ան­թա­փան­ցե­լի գաղտ­նիք­նե­րի գաղտ­նիքն է, և հա­վակ­նել, որ կա­րող ենք հաս­կա­նալ այդ գաղտ­նի­քը, ըստ էու­թյան, սահ­մա­նա­փակ էա­կի հան­ցա­գործ մար­ տահ­րա­վեր է: Ժա­մա­նա­կի մի պա­հի Տե­րը Ե­րե­միա մար­գա­րեին ա­սաց. «Այն մար­գա­րեն, որ ե­րազ է տես­նում, թող ե­րազ պատ­մի, և նա, որ Իմ խոսքն ու­նի, թող հա­վա­տար­մու­ թյամբ Իմ խոս­քը խո­սի» (Ե­րե­միա 23.28): Նա, ով սխալ է խո­սում է Աստ­ծո խոս­քը, խա­բե­բա է և կեղծ մար­գա­րե: 240


օգոստոս

Ան­հա­վա­տա­րիմ մար­գա­րեի վախ­ճա­նը

14(

Ա­նի­րավ պատ­գա­մա­վո­րը չա­րի­քի մեջ կընկ­նի, բայց հա­վա­տա­րիմ դես­պա­նը բու­ ժում է (Ա­ռակ­ներ 13.17)։

Աստ­վա­ծաշն­չում մի ող­բեր­գա­կան պատ­մու­թյուն կա Տի­րոջ մար­գա­րեի մա­սին, խորհր­դա­վոր և տա­րօ­րի­նակ մի պատ­մու­թյուն: Այդ պատ­մու­թյունն այս­պես է սկսվում: Հե­րո­բո­վա­մը, դառ­նա­լով Իս­րա­յել պե­տու­թյան թա­գա­վոր, գոր­ծեց ճա­կա­ տագ­րա­կան սխալ­նե­րից մե­կը: Նա լսում էր ոչ թե կյան­քի փոր­ձով ի­մաստ­նա­ցած ծե­ րե­րի խոր­հուրդ­նե­րը, այլ թեթևա­միտ ու ան­հոգ ե­րի­տա­սարդ­նե­րին: Եվ արդ­յուն­քում միաս­նա­կան պե­տու­թյու­նը բա­ժան­վեց եր­կու մա­սի: Հյու­սի­սա­յին թա­գա­վո­րու­թյան գլուխ կանգ­նեց փախս­տա­կան ստրուկ Հե­րո­բո­ վա­մը, ով վե­րա­դար­ձել էր Ե­գիպ­տո­սից: Այն­տեղ նա մե­ծա­պես ներշնչ­վել էր հե­թա­ նո­սա­կան կրո­նի գա­ղա­փար­նե­րով: Խիստ շա­հա­դի­տա­կան նպա­տակ­նե­րով նա կռա­պաշ­տու­թյուն հիմ­նեց, ին­քը նշա­նա­կեց քա­հա­նա­նե­րին և նույ­նիսկ ինքն էլ քա­ հա­նա­յու­թյուն էր ա­նում: Եվ այդ ժա­մա­նակ Տերն Իր մար­գա­րեին ու­ղար­կեց (տա­րե­ գի­րը թաքց­րել է ա­նու­նը) Բե­թել` հե­թա­նո­սա­կան կռատ­նե­րից մե­կը։ Նա ժա­մա­նեց ճիշտ այն ժա­մա­նակ, երբ Հե­րո­բո­վա­մը պատ­րաստ­վում էր զո­հա­բե­րու­թյուն կա­տա­ րել զո­հա­սե­ղա­նի մոտ (տե՛ս Գ Թա­գա­վոր­նե­րի 13.1): Մար­գա­րեն ար­տա­բե­րեց Աստ­ծո կան­խա­գու­շա­կու­թյունն այն զո­հա­սե­ղա­նի վե­ րա­բեր­յալ, ո­րի վրա գա­լիք թա­գա­վո­րը` Հով­սիան, կզո­հա­բե­րի հենց ի­րենց` հե­թա­ նո­սա­կան թա­գա­վոր­նե­րին: Եվ որ­պես նշան այն բա­նի, որ այդ լուրն Աստ­ծուց է, մար­գա­րեն ա­վե­րակ­նե­րի վե­րա­ծեց զո­հա­սե­ղա­նը: Հե­րո­բո­վա­մը, ձեռ­քով ցույց տա­ լով մար­գա­րեին, հրա­մա­յեց բռնել նրան, սա­կայն ձեռ­քը քա­րա­ցավ, և թա­գա­վո­րը սկսեց ա­ղեր­սել, որ մար­գա­րեն ա­ղո­թի Տի­րո­ջը՝ ձեռքն ա­պա­քի­նե­լու հա­մար: Մար­ գա­րեն ա­ղո­թեց, և ձեռքն ա­ռող­ջա­ցավ: Թա­գա­վո­րը մար­դուն ա­սաց. «Ինձ հետ ե՛կ տուն և ճա­շի՛ր, և­ես պարգև­ներ կտամ քեզ»։ Մար­գա­րեն այս­պես պա­տաս­խա­նեց թա­գա­վո­րին. «Ե­թե ինձ քո տան կեսն էլ տա­լու լի­նես, քեզ հետ այս­տեղ հաց չեմ ու­տի և ջուր չեմ խմի, ո­րով­հետև ինձ այս­պես է հրա­մայ­ված Տի­րոջ խոս­քով. «Հաց չու­տես և ջուր չխմես և չ­վե­րա­դառ­նաս այն ճա­նա­պար­հով, ո­րով գնա­ցիր»։ Այս ա­սե­լով` նա հե­ռա­ցավ: Այն­տեղ` Բե­թե­լում, մի տա­րեց մար­գա­րե էր ապ­րում: Այդ ա­մե­նի մա­սին նրան պատ­մեց իր որ­դին: Ծե­րու­նին նստեց ա­վա­նա­կի վրա, հա­սավ Հու­դա­յից ե­կած մար­գա­րեին և­ ա­սաց. «Ինձ հետ ե՛կ իմ տուն և հա՛ց կեր»։ «Չեմ կա­րող քեզ հետ վե­րա­դառ­նալ ու քեզ հետ գալ», - պա­տաս­խա­նեց նա, - «ո­րով­հետև Տի­րոջ խոս­քով ինձ այս­պես է աս­վել»: Մ­յուս մար­գա­րեն ա­սաց. «Ես էլ եմ մար­գա­ րե քեզ պես, և մի հրեշ­տակ Տի­րոջ խոս­քով խո­սեց ինձ հետ ու ա­սաց. «Նրան ե՛տ դարձ­րու քեզ հետ քո տուն, և թող հաց ու­տի և ջուր խմի»: Սա­կայն դա սուտ էր (Գ Թա­գա­վոր­նե­րի 13.18): Եվ Աստ­ծո մար­գա­րեն վե­րա­դար­ձավ նրա տուն, որ­տեղ կե­րան և խ­մե­ցին: Ա­պա նստեց ա­վա­նա­կին և գ­նաց: Ճա­նա­պար­հին մի առ­յուծ հան­դի­պեց և հո­շո­տեց նրան: Այս­պես Աստ­ծո մար­գա­րեն կյան­քով հա­տու­ցեց այն բա­նի հա­մար, որ հա­վա­տա­րիմ չե­ղավ Տի­րո­ջը: Այս հա­կա­սա­կան պատ­մու­թյան մեջ մեզ հա­մար ակն­հայտ դաս կա. Աստ­ծո լու­ րին և ծա­ռա­յու­թյա­նը հա­վա­տա­րիմ լի­նե­լը բո­լոր դա­րե­րի ու ժա­մա­նակ­նե­րի սուրբ պարտքն է: Իսկ Աստ­ծո հան­դեպ ան­հա­վա­տար­մու­թյունն ա­ղե­տա­լի հետևանք­ներ կու­նե­նա: 241


15 «Քո ե­րի­տա­սար­դու­թյան նվիր­վա­ծու­թյու­նը»

օգոստոս

Քեզ Ինձ պի­տի նշա­նեմ հա­վա­տար­մու­թյամբ, և դու կճա­նա­չես Տի­րո­ջը (Ով­սե 2.20)։

Իսկ ինչ­պե՞ս ձևա­վոր­վե­ցին Աստ­ծո և Իր ընտր­յալ ժո­ղովր­դի` Իս­րա­յե­լի հա­րա­ բե­րու­թյուն­նե­րը: Տերն այդ ժո­ղովր­դի հետ էր կա­պում Իր սուրբ և հա­մա­պար­փակ ծրագ­րե­րը: Նա ցան­կա­նում էր, որ այդ ժո­ղո­վուր­դը Իր գոր­ծի­քը դառ­նա` մեղ­քի և մար­դու ա­պա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րում: Այն վաղ տա­րի­նե­րը, երբ Տերն Իր ժո­ ղովր­դին հա­նեց Ե­գիպ­տո­սից, Իր հա­մար հրա­շա­լի, մերձ և ցան­կա­լի հա­րա­բե­րու­ թյան տա­րի­ներ էին: Մար­գա­րե­նե­րի մի­ջո­ցով Նա ան­սո­վոր ջեր­մու­թյամբ ու սի­րով է հի­շեց­նում ե­րա­նե­լի ժա­մա­նա­կաշր­ջա­նը՝ այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հա­մե­մա­տե­լով սի­րա­հար­ված ե­րի­տա­սարդ տղա­յի ու աղջ­կա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ: Ա­հա թե Աստ­ված ինչ­պի­սի ան­սո­վոր վսեմ խոս­քե­րով է ար­տա­հայ­տում Իր միտ­քը Ե­րե­միա մար­գա­րեի մի­ջո­ցով. «Հի­շե­ցի քո ե­րի­տա­սար­դու­թյան նվիր­վա­ծու­թյու­նը, քո հարս­ նու­թյան սե­րը, ա­նա­պա­տում՝ այդ չսերմ­ված երկ­րում, Ինձ հետևելդ։ Սուրբ էր Իս­ րա­յե­լը Տի­րոջ հա­մար, Նրա բեր­քի ե­րա­խայ­րիքն էր» (Ե­րե­միա 2.2-3): Այդ մա­սին կար­դանք նաև Ե­զե­կիել մար­գա­րեի գրքում. «Ես դարձ­յալ ան­ցա քո մո­տով ու քեզ նա­յե­ցի. և­ա­հա ժա­մա­նակդ սի­րո ժա­մա­նակ էր, ու Ես Իմ քղանց­քը տա­րա­ծե­ցի քեզ վրա և ծած­կե­ցի քո մեր­կու­թյու­նը։ Եվ քեզ եր­դում ա­նե­լով՝ քեզ հետ ուխտ կնքե­ցի,- ա­սում է Տեր Աստ­ված,- և դու Ի­մը ե­ղար» (Ե­զե­կիել 16.8)։ Որ­քան վեհ, հան­դի­սա­վոր ու հիաս­քանչ են գո­վերգ­վում այդ կու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ նե­րը Տի­րոջ և Իս­րա­յե­լի միջև: Տերն Ին­քը հայտ­նա­պես դե­պի Քա­նան էր ա­ռաջ­ նոր­դում ժո­ղովր­դին՝ տա­լով նրան Իր օ­րենք­նե­րը, մաս­նա­կից լի­նե­լով նրա ա­մե­ նա­տար­բեր կա­րիք­նե­րին, պաշտ­պա­նե­լով ա­մեն տե­սա­կի դժվա­րու­թյուն­նե­րից ու վտանգ­նե­րից, դրսևո­րե­լով Իր բա­րե­հա­ճու­թյան նշան­ներն ու հրաշք­նե­րը: Ու թեև ժո­ղո­վուր­դը մեղք էր գոր­ծում, ան­հա­վա­տար­մու­թյուն դրսևո­րում, տրտնջում ու բո­ղո­քում, Տե­րը չէր հի­շում այդ մա­սին: Նա կա­տար­յալ է ներ­կա­յաց­նում այդ հա­ րա­բե­րու­թյուն­նե­րը, ցան­կա­նում, որ դրանք կա­տար­յալ լի­նեն, և հենց այդ­պի­սին էլ տես­նում է` ան­թե­րի ու ա­նա­րատ: Այդ­պես կա­րող է նա­յել միայն Աստ­ծո սե­րը: Աստ­ված սի­րում էր Իր ժո­ղովր­դին, նե­րում նրա բո­լոր «ման­կա­կան չա­րաճ­ճիու­ թյուն­նե­րը»: Ինչ հրա­շա­լի՜ են հնչում Մով­սե­սի եր­գի եզ­րա­փա­կիչ հնչյուն­նե­րը. «Ա­յո՛, Նա սի­րում է ժո­ղո­վուրդ­նե­րին. Նրա բո­լոր սուր­բե­րը Քո ձեռ­քին են. նրանք նստում են Քո ոտ­քե­րի մոտ՝ Քո խոս­քերն ըն­դու­նե­լու հա­մար» (Բ Օ­րենք 33.3)։ Մեծ համ­բե­ րու­թյամբ ու զար­մա­նա­լի նե­րո­ղամ­տու­թյամբ էր երկ­նա­յին Հայ­րը դի­մա­նում նրանց ան­կում­նե­րին, դա­վա­ճա­նու­թյուն­նե­րին և­ եր­բեմն էլ` Իր հաս­ցեին հնչող վի­րա­վո­ րա­կան հար­ձա­կում­նե­րին: Չ­նա­յած այդ ա­մե­նին, Նա սի­րում էր նրանց և նե­րում՝ ի­մա­նա­լով, որ ժո­ղո­վուր­դը նո­րած­նա­յին հա­սա­կում է և հայ­րա­կան՝ ո­ղոր­մած դաս­ տիա­րա­կու­թյան կա­րիքն ու­նի, որ­պես­զի հաս­նի «ար­դա­րու­թյան խա­ղաղ պտղին»: Նա հույս ու­ներ, որ Իր բա­րի վե­րա­բեր­մուն­քը տես­նե­լով, ժո­ղո­վուր­դը կհաս­կա­նա Իր սե­րը և կմիա­բան­վի Իր հետ՝ չա­րի դեմ մղվող պայ­քա­րում: Եվ այդ ժա­մա­նակ ի­րա­կա­նու­թյուն կդառ­նան հետև­յալ խոս­քե­րը. «Իր ժա­մա­նա­կին կաս­վի Հա­կո­բին ու Իս­րա­յե­լին, թե ին­չե՜ր ա­րեց Աստ­ված» (Թվեր 23.23):

242


Թո­ղե­ցին ու ա­նար­գե­ցին Տի­րո­ջը

օգոստոս

16

Այս­պես է ա­սում Տե­րը. “­Ձեր հայ­րերն ի՞նչ ա­նի­րա­վու­թյուն գտան Իմ մեջ, որ հե­ռա­ ցան Ինձ­նից և­ու­նայ­նու­թյան հետևե­լով ու­նայ­նա­ցան (Ե­րե­միա 2.5)։

Ո՜հ, ինչ­պես էր Տե­րը ցան­կա­նում լի­նել Իր ընտր­յալ ժո­ղովր­դի թա­գա­վո­րը, միակ, ան­փո­խա­րի­նե­լի և հա­վա­տա­րիմ թա­գա­վո­րը: Չէ՞ որ Նա Թա­գա­վորն է ան­սահ­ման տիե­զեր­քի՝ իր բյու­րա­վոր մո­լո­րակ­նե­րով, ան­հա­մար քա­նա­կի բնա­կիչ­նե­րով, այլ ոչ ըն­դա­մե­նը 3-4 մի­լիոն բնակ­չու­թյուն ու­նե­ցող ինչ-որ ժո­ղովր­դի թա­գա­վո­րը: Եվ ա­հա դառ­նալ այդ­պի­սի Թա­գա­վո­րի հպա­տակ­նե­րը… ինչ­պի­սի՜ հսկա­յա­կան ա­ռա­վե­լու­ թյուն էր դա Իս­րա­յե­լի հա­մար: Սա­կայն՝ ա­վա՜ղ: Ա­վա՜ղ… Մար­տեր էին ո­րո­տում, ճա­կա­տա­մարտ էր ըն­թա­նում այն երկ­րին տի­րե­լու հա­ մար, որ խոս­տաց­վել էր Աբ­րա­հա­մին: Այդ պայ­քա­րը ղե­կա­վա­րում էր հո­գով ու­ժեղ և Աստ­ծուն նվիր­ված մի անձ­նա­վո­րու­թյուն՝ Տի­րոջ ճշմա­րիտ ծա­ռան` Հե­սու Նա­վեն: Ան­ցան Իս­րա­յե­լի դա­տա­վոր­նե­րի վշտա­լի ժա­մա­նակ­նե­րը, ո­րոնց վե­րա­բե­րող աստ­ վա­ծաշնչ­յան տա­րեգ­րու­թյունն անհ­նար է կար­դալ ա­ռանց ար­ցունք­նե­րի: Հան­ցա­ գործ կեր­պով ան­տես­վեց Աստ­ծո գլխա­վոր պա­հանջ­նե­րից մե­կը, որ ներ­կա­յաց­վեց իս­րա­յե­լա­ցի­նե­րին Քա­նա­նը նվա­ճե­լիս, այն է` ոչն­չաց­նել կռա­պաշ­տա­կան զո­հա­սե­ ղան­նե­րը և միու­թյան մեջ չմտնել նախ­կին բնա­կիչ­նե­րի հետ: Արդ­յուն­քում նրանք ձուլ­վե­ցին տե­ղաբ­նակ­նե­րի հետ, և­իս­րա­յե­լա­ցի­նե­րը սկսե­ցին ծա­ռա­յել ու երկր­պա­ գել Բա­հա­ղին ու Աս­տա­րով­թին և թո­ղե­ցին ճշմա­րիտ Տի­րո­ջը: Աստ­ված ցա­վով էր նա­յում այդ հա­մընդ­հա­նուր ու­րա­ցու­թյա­նը և կա­յուն ու հա­ րատև չէր ա­ռաջ­նոր­դում ժո­ղովր­դին: Եվ միայն այն ժա­մա­նակ, երբ հայտն­վեց մար­գա­րե և դա­տա­վոր Սա­մուե­լը, Աստ­ծո հետ շփու­մը վե­րա­կանգն­վեց: Սա­կայն ժո­ղո­վուր­դը սկսեց պա­հան­ջել, որ Սա­մուե­լը թա­գա­վոր կար­գի ի­րենց հա­մար, ինչ­ պես դա կար բո­լոր հե­թա­նոս ժո­ղո­վուրդ­նե­րի մոտ: Դա Տի­րոջ` որ­պես Կա­ռա­վար­չի և Նրա փրկու­թյան ծրագ­րի բա­ցա­հայտ մերժ­ման քայլ էր: Եվ սկսվեց թա­գա­վոր­նե­ րի դա­րաշր­ջա­նը, ո­րը նշա­նա­վոր­վեց այն բա­նով, որ իս­րա­յե­լա­կան միաս­նա­կան պե­տու­թյու­նը բա­ժան­վեց եր­կու թա­գա­վո­րու­թյուն­նե­րի` Հու­դա­յի (Հա­րա­վա­յին) և Իս­րա­յե­լի (Հյու­սի­սա­յին): Եվ ա­հա ամ­բողջ 400 տա­րի Աստ­ծո ընտր­յալ ժո­ղո­վուր­դը (Աբ­րա­հա­մի սե­րունդ­նե­րը), սկսած նշա­նա­վոր Սո­ղո­մոն թա­գա­վո­րից, խո­րա­սուզ­ վեց կռա­պաշ­տու­թյան խա­վա­րի մեջ: Ե­թե Հու­դա­յի թա­գա­վո­րու­թյու­նում դեռևս ինչ-որ չա­փով, թե­կուզ պար­բե­րա­բար, իշ­խա­նու­թյան էին գա­լիս թա­գա­վոր­ներ, ո­րոնք վե­րա­կանգ­նում էին (այն էլ ոչ հա­մընդ­հա­նուր) Ե­հո­վա­յի ծա­ռա­յու­թյու­նը, ա­պա իս­րա­յե­լա­կան թա­գա­վոր­ներն աչ­քի էին ընկ­նում կուռ­քե­րին «օ­րի­նա­կե­լի» և նվիր­ված ծա­ռա­յու­թյամբ: Այս­պի­սի ցնցող աստ­վա­ծա­մեր­ժու­թյու­նը, որ դրսևո­րեց ընտր­յալ ժո­ղո­վուրդն Աբ­ րա­հա­մի, Ի­սա­հա­կի և Հա­կո­բի Աստ­ծո հան­դեպ, ա­մո­թա­լի դա­վա­ճա­նու­թյուն էր աստ­վա­ծա­յին ծրագ­րե­րի ու հե­տաքրք­րու­թյուն­նե­րի հան­դեպ, ինչ­պես նաև Նրա տիե­զե­րա­կան հե­ղի­նա­կու­թյան ոտ­նա­հա­րում էր: Ամպ­րո­պա­ձայն հնչում են Ե­սա­ յի մար­գա­րեի խոս­քե­րը. «Վա՜յ մե­ղա­վոր ազ­գին. ա­նօ­րե­նու­թյա՛մբ բեռ­նա­վոր­ված ժո­ղո­վո՛ւրդ, չա­րա­գործ­նե­րի՛ սե­րունդ, ա­պա­կան­վա՛ծ զա­վակ­ներ։ Նրանք լքե­ցին Տի­րո­ջը, ա­նար­գե­ցին Իս­րա­յե­լի Սուր­բին, հետ քաշ­վե­ցին» (Ե­սա­յի 1.4)։ Որ­քա՜ն ցա­ վա­լի է, որ Աստ­ծո սի­րե­լի ժո­ղո­վուրդն ան­հա­վա­տա­րիմ գտնվեց: 243


օգոստոս

17

Բու­ժում ան­հա­վա­տար­մու­թյու­նից

Եվ այդ եր­րորդ մա­սը կրա­կի մեջ պի­տի գցեմ և նրանց պի­տի զտեմ, ինչ­պես ար­ ծաթն են զտում։ Եվ նրանց պի­տի փոր­ձեմ, ինչ­պես ոս­կին են փոր­ձում. նրանք կկան­չեն Իմ ա­նու­նը, և Ես նրանց կպա­տաս­խա­նեմ. Ես կա­սեմ. «Իմ ժո­ղո­վուրդն է»։ Եվ նրանք կա­սեն. «Տե­րը մեր Աստ­վածն է» (Զա­քա­րիա 13.9)։

Ոչ մե­կը և­եր­բեք չի կա­րող հաս­կա­նալ այն ցա­վի ու տա­ռա­պան­քի խո­րու­թյունն ու ու­ժը, որ զգում էր Տե­րը՝ տես­նե­լով Իր սի­րե­լի ժո­ղովր­դի ու­րա­ցո­ղու­թյունն ու դա­ վա­ճա­նու­թյու­նը: Ա­հա թե ինչ­պես են ներ­կա­յաց­րել մար­գա­րե­նե­րը մեր Տի­րոջ հո­ գե­ցունց հա­ռա­չանք­նե­րը. «Լ­սի՛ր, ո՛վ եր­կինք, ա­կա՛նջ դիր, ո՛վ եր­կիր, ո­րով­հետև Տերն է խո­սում. Ես զա­վակ­ներ սնու­ցե­ցի և մե­ծաց­րի, բայց նրանք ըմ­բոս­տա­ցան Իմ դեմ։ Ե­զը ճա­նա­չում է իր տի­րո­ջը, և­է­շը՝ իր տի­րոջ մսու­րը, բայց Իս­րա­յե­լը ճա­նա­ չո­ղու­թյուն չու­նի, և Իմ ժո­ղո­վուր­դը ի­մա­ցու­թյուն չու­նի»։ «Հի­մա, ո՛վ Ե­րու­սա­ղե­մի բնա­կիչ­ներ և Հու­դա­յի երկ­րի մար­դիկ, դա­տա­վո՛ր ե­ղեք Իմ և Իմ այ­գու միջև։ Էլ ի՞նչ կար ա­նե­լու Իմ այ­գուն, որ Ես չեմ ա­րել նրա­նում. ին­չո՞ւ, երբ սպա­սե­ցի, որ խա­ղող տար, նա ա­զոխ տվեց» (Ե­սա­յի 1.2-3, 5.3-4): Այս­պես է ա­սում Տե­րը. “­Ձեր հայ­րերն ի՞նչ ա­նի­րա­վու­թյուն (այլ թարգմ. մե­ղա­վո­րու­թյուն) գտան Իմ մեջ, որ հե­ռա­ցան Ին­ ձա­նից և­ու­նայ­նու­թյան (այլ թարգմ. ոչն­չու­թյուն կուռ­քե­րի) հետևե­լով ու­նայ­նա­ցան (այլ թարգմ. ի­րենք էլ ոչն­չու­թյուն դար­ձան) (Ե­րե­միա 2.5)։ «Ո՛վ Իմ ժո­ղո­վուրդ, Ես քեզ ի՞նչ եմ ա­րել (այլ թարգմ. ին­չո՞վ եմ քեզ վշտաց­րել), Ես քեզ ին­չո՞վ եմ հոգ­նեց­ րել, պա­տաս­խա­նի՛ր Ինձ» (Մի­քիա 6.3)։ Սա տիե­զեր­քի Հոր սի­րող սրտից բխած սրտա­մոր­մոք ողբ է: Իր ստեղ­ծած էակ­ նե­րի (երկ­րի մարդ­կանց) ցավն ու վիշ­տը Նա ըն­դու­նում է որ­պես Իր սե­փա­կա­նը, չի բա­ժան­վում նրան­ցից ու չի լքում նրանց, ցան­կա­նում է օգ­նել, եր­ջա­նիկ, ու­րախ ու գոհ տես­նել նրանց: Հետևա­բար, Իս­րա­յե­լին ճշմա­րիտ ճա­նա­պար­հի դարձ­ նե­լու նպա­տա­կով Տե­րը հար­կադր­ված էր դի­մել Իր բնա­վո­րու­թյա­նը ոչ հա­տուկ դաս­տիա­րակ­չա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի, քա­նի որ մեղ­քե­րի մեջ թաղ­ված մարդ­ կանց ուղ­ղե­լու այլ մե­թոդ­ներն ա­նարդ­յու­նա­վետ էին: Ոս­կին խա­րա­մից մաքր­վե­լու հա­մար այն են­թարկ­վում է հալ­ման գոր­ծըն­թա­ցի: Մե­ղա­վո­րին մեղ­քից մաք­րե­լու հա­մար նրան նույն­պես հար­կա­վոր է են­թար­կել կրա­կում հա­լե­լու գոր­ծըն­թա­ցին: Իս­րա­յել ժո­ղովր­դի կյան­քում Տե­րը թույլ է տա­լիս տա­ռա­պանք­ներ, վիշտ ու դառ­ նու­թյուն­ներ: Նա­բու­գո­դո­նո­սոր թա­գա­վո­րը կոր­ծա­նեց Ե­րու­սա­ղեմն ու տա­ճա­րը, բազ­մա­թիվ իս­րա­յե­լա­ցի­ներ վե­րաբ­նակ­վե­ցին Բա­բե­լոն­յան կայս­րու­թյան տար­բեր անկ­յուն­նե­րում: Գե­րի իս­րա­յե­լա­ցի­նե­րը՝ նվաս­տա­ցած ու վի­րա­վոր­ված, ան­պատ­ վված ու ան­տուն, պետք է յո­թա­նա­սուն տա­րի ապ­րեին օ­տա­րու­թյան ու խոր­թու­ թյան մեջ: Ազ­գա­յին այդ բո­լոր վշտա­լի տա­ռա­պանք­ներն էլ հենց այն հա­լե­լու գոր­ծըն­թացն էին, ո­րին են­թարկ­վե­ցին նրանք Աստ­ծո թույլտ­վու­թյամբ: Այդ ժա­մա­նա­կաշր­ջանն անց­նե­լուց հե­տո Տե­րը դրդեց, որ հե­թա­նո­սա­կան թա­գա­վոր­նե­րը նպաս­տեն տա­ ճա­րի և Ե­րու­սա­ղե­մի վե­րա­կանգն­մա­նը և հայ­րե­նիք վե­րա­դարձ­նեն իս­րա­յե­լա­ցի­ նե­րին: Եվ այդ հրե գոր­ծըն­թա­ցի արդ­յուն­քում Աստ­ծո ընտր­յալ ժո­ղո­վուր­դը մե­կընդ­ միշտ ա­զա­տագր­վեց կուռ­քե­րին ծա­ռա­յե­լու մեղ­քից: «Վե­րա­դար­ձե՛ք, ո՛վ ուխ­տադ­րուժ որ­դի­ներ, Ես ձեր ուխ­տադր­ժու­թյու­նը կբժշկեմ» (Ե­րե­միա 3.22)։ 244


Հա­վա­տա­րիմ ըն­կեր­նե­րը

օգոստոս

18

Ըն­կեր­ներ կան, ո­րոնք կոր­ծա­նում են բե­րում, բայց ըն­կեր կա, որ եղ­բո­րից ա­վե­լի հա­վա­տա­րիմ է (Ա­ռակ­ներ 18.24)։

Աստ­վա­ծաշն­չում նկա­րագր­ված է եր­կու ըն­կեր­նե­րի` Դավ­թի ու Հով­նա­թա­նի հա­վա­տար­մու­թյու­նը: Սա­վուղ թա­գա­վորն ա­տում էր Դավ­թին, որ կա­րո­ղա­ցել էր հաղ­թել Գո­ղիա­թին: Աղ­ջիկ­նե­րը հաղ­թա­նա­կած մար­տիկ­նե­րի վե­րա­դար­ձը դի­ մա­վո­րե­ցին պա­րե­րով ու եր­գե­րով, որ­տեղ գո­վեր­գում էին Դավ­թի հաղ­թա­նա­կի կարևո­րու­թյու­նը փղշտա­ցի­նե­րին ջախ­ջա­խե­լու գոր­ծում. «Սա­վու­ղը զար­կեց իր հա­զա­րա­վոր­նե­րին, Դա­վի­թը՝ իր բյու­րա­վոր­նե­րին»։ Նա­խանձն ու խանդն այն­քան տի­րե­ցին Սա­վու­ղին, որ նա իր սրտում մտա­ծեց. «Դավ­թին մնում է միայն թա­գա­վո­ րա­կան գահ բարձ­րա­նալ»: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, նա ծա­ռա­յու­թյան վերց­րեց Դավ­ թին և նրան հրա­մա­նա­տար նշա­նա­կեց: Դա­վի­թը դար­ձավ ժո­ղովր­դի սի­րե­լին: Իսկ Սա­վու­ղի նա­խանձն ա­ճում էր Դավ­թի փառ­քի ա­ճե­լուն զու­գըն­թաց, և նա ո­րո­շեց սպա­նել Դավ­թին: Չար հո­գին տի­րեց Սա­վու­ղին, և­ ո­չինչ չկա­րո­ղա­ցավ մա­րել Դավ­թի հան­դեպ ա­տե­լու­թյան բո­ցը և նրան ոչն­չաց­նե­լու ծա­րա­վը: Եվ Սա­վուղն իր են­թա­կա­նե­րին բա­ցա­հայտ հայ­տա­րա­րեց, որ հար­կա­վոր է սպա­նել Դավ­թին: Սա­վու­ղի որ­դին` Հով­նա­թա­նը, ով հենց ա­ռա­ջին հան­դի­պու­մից ամ­բողջ հո­գով կապ­վել էր Դավ­թին, խոր վշտով ըն­դու­նեց հոր այդ ո­րո­շու­մը: Հոր հետ զրույ­ցի ժա­մա­նակ նա ա­սաց. «Թող թա­գա­վո­րը մեղք չգոր­ծի իր ծա­ռա Դավ­թի դեմ, ո­րով­հետև նա մեղք չի գոր­ծել քո դեմ, և նրա գոր­ծե­րը շատ լավ են քեզ հա­մար։ Նա, իր ան­ձը վտան­գի են­թար­կե­ լով, սպա­նեց փղշտա­ցուն... ին­չո՞ւ ես մե­ղան­չում ան­մեղ ար­յան դեմ՝ ա­ռանց պատ­ ճա­ռի Դավ­թին սպա­նե­լով» (տե՛ս Ա Թա­գա­վոր­ներ 19.4-5)։ Հով­նա­թա­նի հոր­դորն ազ­դեց Սա­վու­ղի վրա, և նա երդ­վեց, որ չի սպա­նի Դավ­թին: Ա­վա՜ղ, չար հո­գին չլքեց նրան. մի ան­գամ թա­գա­վո­րը ցան­կա­ցավ նի­զա­կով պա­տին մե­խել Դավ­թին, սա­կայն նա խու­սա­փեց հար­վա­ծից և փա­խավ Սա­մուե­ լի մոտ: Սա­վուղն այն­տեղ էլ ե­րեք ան­գամ զին­վո­րա­կան ար­շա­վանք կազ­մա­կեր­ պեց, որ­պես­զի բռնի Դավ­թին, սա­կայն այս­տեղ ար­դեն Աստ­ծո Հո­գին մի­ջամ­տեց և­ա­մեն ան­գամ ազ­դեց զին­վոր­նե­րի վրա, և նրանք վե­րած­վե­ցին Աստ­ծուն փա­ռա­ բա­նող մար­գա­րե­նե­րի: Այդ ժա­մա­նակ Սա­վուղն ին­քը գնաց այն­տեղ, սա­կայն ինքն էլ սկսեց մար­գա­րեա­նալ: Աստ­ծո պաշտ­պա­նու­թյան այդ ան­մի­ջա­կան ա­պա­ցույցն էլ չկանգ­նեց­րեց Սա­վու­ղին: Մի ան­գամ ճա­շի ժա­մա­նակ Սա­վու­ղը Հով­նա­թա­նին հարց­րեց, թե ին­չու Դա­վիթն իր տե­ղում չէ: Հով­նա­թա­նը պա­տաս­խա­նեց, որ նրան տուն է ու­ղար­կել` ըն­տա­նե­կան տո­նի: Սա­վու­ղը բար­կա­ցած բղա­վեց. «Դու ան­պի­ տան տղա ես. ան­մի­ջա­պես ինձ մո՛տ բեր նրան, նա պետք է մա­հա­նա՜»: Ա­նա­սե­ լի ցա­վով Հով­նա­թա­նը պա­տաս­խա­նեց. «Ին­չո՞ւ հա­մար ես ու­զում սպա­նել նրան: Ի՞նչ է ա­րել նա»: Կա­տա­ղած Սա­վու­ղը վերց­րեց նի­զա­կը և նե­տեց դե­պի Հով­նա­թա­ նը, որ­պես­զի սպա­նի նրան: Անն­կա­րագ­րե­լի վիշ­տը պա­տեց Հով­նա­թա­նի հո­գին: Նա` Դա­վի­թի հա­վա­տա­րիմ ըն­կե­րը, իր կյան­քի գնով պաշտ­պա­նեց նրան: Եվ երբ Հով­նա­թա­նը զոհ­վեց, Դա­վի­թը սրտի մեծ ցա­վով և մահ­վան եր­գով ող­բաց իր հա­ վա­տա­րիմ ու սի­րե­լի ըն­կե­րոջ կո­րուս­տը: Հի­րա­վի, «ըն­կեր կա, որ եղ­բո­րից ա­վե­լի հա­վա­տա­րիմ է»: 245


օգոստոս

19

Ըն­կե­րոջ վրա կրունկ բարձ­րաց­նո­ղը

Դառ­նա­պես լաց է լի­նում գի­շե­րը, և նրա ար­տա­սուքն իր այ­տե­րի վրա է, իր բո­լոր հո­մա­նի­նե­րից նա մխի­թա­րող չու­նի. նրա բո­լոր ըն­կեր­նե­րը դա­վա­ճա­նե­ցին նրան, թշնա­մի­ներ ե­ղան նրա հա­մար (Ե­րե­միա­յի ող­բե­րը 1.2)։

«Ո­րով­հետև ե­թե թշնա­մին ինձ նա­խա­տինք տար, կհամ­բե­րեի, ե­թե ինձ ա­տո­ ղը հո­խոր­տար իմ դեմ, կթաքն­վեի նրա­նից։ Բայց դու ինձ հա­վա­սար մարդ ես, իմ սրտա­կիցն ու իմ բա­րե­կա­մը։ Ի­րար հետ մենք քաղց­րու­թյամբ խո­սում էինք և Աստ­ ծո տուն էինք գնում ամ­բո­խի հետ» (Սաղ­մոս­ներ 55.12-14)։ Ո՞ւմ մա­սին է այս­պես դառ­նու­թյամբ խո­սում Դա­վի­թը: Ո՞վ է նա, որ թա­գա­վո­րի ըն­կերն էր, բայց հե­տա­ գա­յում դար­ձավ չարանենգ թշնա­մի՝ վեր­ջին խոս­քե­րով հայ­հո­յե­լով նրան: Մեկ այլ սաղ­մո­սում Դա­վիթն ա­սում է. «Մինչև իսկ ինձ մո­տիկ բա­րե­կամ մարդն էլ (մեկ այլ թարգմ. «Իմ ըն­կե­րը, ում ես վստա­հում էի»), ո­րի վրա հույս էի դրել, և­որն ու­տում էր իմ հա­ցը, նա էլ ոտ­քը բարձ­րաց­րեց ինձ վրա» (Սաղ­մոս­ներ 41.9)։ Թեև Դա­վի­թը չի նշում իր «ըն­կե­րոջ» ա­նու­նը, սա­կայն Աստ­վա­ծաշն­չի բո­լոր հե­տա­զո­տող­ներն ա­սում են, որ խոս­քը վե­րա­բե­րում է Ա­քի­տո­փե­լին, ով Դա­վի­թի ա­մե­նաի­մաս­տուն խորհր­դա­տու­նե­րից մեկն էր: Է­լեն Ուայ­թը նրան այս կերպ է բնո­րո­շում՝ «քա­ղա­քա­ կան ա­ռաջ­նորդ­նե­րից ա­մե­նա­տա­ղան­դա­վորն ու ա­մե­նա­նեն­գը»: Այդ նա էր` Ա­քի­ տո­փե­լը, ում հետ Դա­վի­թը կիս­վում էր ա­մե­նա­գաղտ­նի մտքե­րով և­ում վստա­հում էր իր բո­լոր տագ­նապ­ներն ու ու­րա­խու­թյուն­նե­րը: Եվ նա դա­վա­ճա­նեց Դավ­թին՝ սա­տա­րե­լով Ա­բի­սո­ղո­մի ապս­տամ­բու­թյու­նը հոր դեմ: Այդ նա էր, ում թա­գա­վո­րը վստա­հեց իր բո­լոր թա­գա­վո­րա­կան գաղտ­նիք­նե­րը, ում հա­մա­րում էր իր երկ­րորդ ես-ը: Եվ նա նեն­գա­բար, ստոր ու ան­պա­տիվ ձևով վար­վեց նրա հետ՝ ուխ­տա­դրժո­ րեն խախ­տե­լով ըն­կե­րոջ հան­դեպ հա­վա­տար­մու­թյու­նը: Արդ­յո՞ք որևէ պատ­ճառ ու­ներ Ա­քի­տո­փե­լը, որն ինչ-որ ձևով կար­դա­րաց­ներ նրա չա­րա­միտ, նենգ քայ­լը` դա­վա­ճա­նել ըն­կե­րո­ջը նրա կյան­քի ա­մե­նադժ­վար պա­հին: Ա­յո՛, կար: Դա­վի­թը քնել էր Բեր­սա­բեի հետ, ով Ա­քի­տո­փե­լի որ­դու` Է­լիա­մի դուստրն էր, այ­սինքն Ա­քի­տո­փե­լի թո­ռը: Դա­վիթն, այս­պի­սով, քայ­քա­յել էր Բեր­սա­բեի ըն­տա­ նի­քը՝ սպա­նե­լով նրա ա­մուս­նուն և կ­նու­թյան առ­նե­լով նրան: Դավ­թի այդ մեղ­քը չէր կա­րող ցա­վա­գին չհար­վա­ծել Ա­քի­տո­փե­լին: Եվ նա չկա­րո­ղա­ցավ նե­րել Դավ­թի հան­ցան­քը, չկա­րո­ղա­ցավ մա­րել նրա հան­դեպ կու­տակ­ված ողջ ա­տե­լու­թյու­նը և­ ո­րո­շեց վրեժխն­դիր լի­նել: Եվ ա­րեց դա նեն­գա­բար ու ստոր ձևով․ սա­տա­րեց Ա­բի­ սո­ղո­մի ապս­տամ­բու­թյու­նը՝ դառ­նա­լով նրա խորհր­դա­տուն: Իսկ նրա խոր­հուրդ­ նե­րը, «որ նա տա­լիս էր այդ օ­րե­րին, նման էր նրան, ինչ­պես որ մե­կը Աստ­ծո խոս­քը հարց­ներ»։ Եվ նա ա­ռա­ջին «ար­ժե­քա­վոր» խոր­հուր­դը տվեց Ա­բի­սո­ղո­մին` կի­սել ան­կո­ղի­նը Դավ­թի բո­լոր հար­ճե­րի հետ, ին­չը չլսված ա­նա­ռա­կու­թյուն էր: Եվ Ա­բի­ սո­ղո­մը, բո­լո­րո­վին կորց­նե­լով բա­նա­կա­նու­թյու­նը, այդ­պես էլ վար­վեց: Ա­պա Ա­քի­ տո­փե­լը խոր­հուրդ տվեց ան­հա­պաղ զորք հա­վա­քել, հաս­նել Դավ­թին ու սպա­նել նրան: Տե­րը Դավ­թի իս­կա­կան ըն­կե­րոջ` Քու­սիի շուր­թե­րով ոչն­չաց­րեց այդ խոր­ հուր­դը: Ա­բի­սո­ղո­մը լսեց Քու­սիին և հե­տաձ­գեց հե­տապն­դու­մը: Ա­քի­տո­փե­լի հա­ մար պարզ էր` խռո­վու­թյու­նը տա­պալ­ված էր: Նա տուն վե­րա­դար­ձավ և կախ­վեց: Ցան­կա­ցած մեղք ա­մո­թա­լի երևույթ է, սա­կայն դա­վա­ճա­նու­թյունն ա­վե­լի քան ա­մո­թա­լի մեղք է: 246


Վ­րեժխն­դիր մի՛ ե­ղեք ձեզ հա­մար

օգոստոս

20

Ա­սա­ցե՛ք թու­լա­սիրտ­նե­րին. «Ո՛ւժ ա­ռեք, մի՛ վա­խե­ցեք. ա­հա ձեր Աստ­վա­ծը գա­լիս է վրեժխնդ­րու­թյամբ, Աստ­ծո հա­տու­ցու­մով. գա­լիս է և կա­զա­տի ձեզ» (Ե­սա­յի 35.4)։

Ու­նի՞ դա­վա­ճա­նու­թյու­նը որևէ ար­դա­րա­ցում: Աստ­վա­ծա­յին բա­րո­յա­կան ար­ ժեք­նե­րի տե­սա­կե­տից ըն­կե­րոջ կամ որևէ մերձ մար­դու ան­բա­րո­յա­կան ա­րար­քը չի կա­րող ար­դա­րա­ցում ու­նե­նալ: Որ­քան էլ, մեր կար­ծի­քով, ան­բա­րո­յա­կան կամ չա­րա­միտ լի­նեն մեր ըն­կեր­նե­րի կամ մեր­ձա­վոր­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, մենք չպետք է ա­տե­լու­թյուն զգանք նրանց հան­դեպ կամ վրեժխնդ­րու­թյուն փայ­փա­յենք մեր հո­գում: Միայն Աստ­ված կա­րող է ա­նել դա­տաս­տա­նը, միայն Նրան է պատ­կա­ նում այդ ի­րա­վուն­քը, և բո­լո­րո­վին էլ ոչ մե­ղա­վոր մար­դուն: Մենք ի­րա­վունք ու­նենք և պար­տա­վոր ենք նե­րել մար­դուն, բայց ոչ դա­տել: Ե­թե մար­դը, ում հետ ու­նե­ցել ենք մտե­րիմ, բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, այն­պի­սի ա­րարք է կա­տա­ րել, որն ընկ­նում է այն երկ­րի քրեա­կան օ­րենսգր­քի հոդ­վա­ծի տակ, որ­տեղ մենք ապ­րում ենք, այդ դեպ­քում հա­մա­պա­տաս­խան պե­տա­կան մար­մին­նե­րը կա­րող են քննել այդ դեպ­քը: Դա նրանց ի­րա­վունքն է, որ լիա­զոր­ված է Աստ­վա­ծաշն­չով: Բայց, ա­մեն դեպ­քում, մեր քրիս­տո­նեա­կան պարտքն է նե­րել նրան, ով ա­նար­ժան ա­րարք է գոր­ծել, թե­կուզ դա դա­վա­ճա­նա­կան հար­ված էր: «Ինք­ներդ վրեժխն­ դիր մի՛ ե­ղեք, սի­րե­լի­նե՛ր, այլ Աստ­ծո բար­կու­թյա՛­նը տեղ տվեք, ո­րով­հետև գրված է. «Իմն է վրեժխնդ­րու­թյու­նը, Ես էլ կհա­տու­ցեմ»,- ա­սում է Տե­րը (Հռո­մեա­ցի­նե­րին 12.19)։ Չ­կան ա­ռանձ­նա­հա­տուկ մեղ­քեր, ո­րոնց հա­մար կա­րե­լի է վրեժխն­դիր լի­նել վի­րա­վո­րո­ղից: Տե­րը կոչ է ա­նում, որ օգ­նենք մե­ղա­վո­րին` գի­տակ­ցե­լու մեղ­քը և­ ա­պաշ­խա­րե­լու, իսկ ա­պաշ­խա­րո­ղին էլ նե­րել: Դավ­թի և Ա­քի­տո­փե­լի պատ­մու­թյան դեպ­քում Դա­վի­թը ծանր մեղք գոր­ծեց: Բայց Ա­քի­տո­փե­լը, ում այն­քան վիշտ, վի­րա­ վո­րանք ու ցնցում պատ­ճա­ռեց Դավ­թի ա­րար­քը, չպետք է թույլ տար, որ ա­տե­լու­ թյան ու վրեժխնդ­րու­թյան հո­գին տի­րի ի­րեն: Նա՝ որ­պես Դա­վի­թի ա­մե­նավս­տա­հե­ լի ըն­կեր­նե­րից մե­կը, կա­րող էր բա­րե­կա­մա­կան զրույ­ցի մեջ ա­մեն ինչ ան­կեղ­ծո­րեն ա­սել, հան­դի­մա­նել նրան՝ թա­գա­վո­րին ու մար­գա­րեին ոչ վա­յել ա­րար­քի հա­մար, ո­րը ան­պատ­վում էր նաև մեծ ու սուրբ Աստ­ծուն: Եվ նրա կող­մից այդ ա­րար­քը կլի­ներ սի­րո ու գթասր­տու­թյան աստ­վա­ծա­յին քայլ: Ար­դա­րա­ցի վրեժխնդ­րու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լը Ա­քի­տո­փե­լի գոր­ծը չէր: «Անհ­նար է հաղ­թել չա­րին չա­րով: Որևէ մե­կին չա­րի դի­մաց չար մի՛ հա­տու­ցեք» (Հռո­մեա­ցի­նե­րին 12.17): Մենք ինք­ներս մե­ղա­վոր­ներ ենք և պետք է պա­տաս­խան տանք Աստ­ծուն մեր մեղ­քե­րի հա­մար: Մենք ինք­ներս Աստ­ծո ո­ղոր­մա­ծու­թյան, Նրա ներ­ման և նե­րո­ղամ­տու­թյան կա­րիքն ու­նենք: Սա­կայն հար­կա­վոր է նշել, որ Դա­վիթն էլ պետք է նե­րո­ղու­թյուն խնդրեր Ա­քի­տո­փե­լից՝ որ­պես Բեր­սա­բեի հա­րա­զատ: Այդ դեպ­քում, հնա­րա­վոր է, իր ըն­կերն այդ­պի­սի ան­փա­ռու­նակ վախ­ճան չու­նե­նար:

247


օգոստոս

21

«Եվ դո՞ւ, Բրու­տո՛ս»

Իմ եղ­բայր­նե­րը խա­բում են հե­ղեղ­նե­րի պես, ինչ­պես ձո­րի հե­ղե­ղատ­ներն են անց­ նում (Հոբ 6.15):

Դա­վա­ճա­նու­թյան որ­քա՜ն պատ­մու­թյուն­ներ գի­տի մարդ­կու­թյու­նը (և­ որ­քա՜նն էլ չգի­տի), ո­րոնք տե­ղի են ու­նե­ցել ա­մե­նամ­տե­րիմ և­ ա­մե­նա­հա­րա­զատ մարդ­ կանց կող­մից: Ո՞վ չգի­տի այս թևա­վոր ար­տա­հայ­տու­թյու­նը. «Եվ դու, Բրու­տո՛ս»: Այն ար­տա­սան­վել է վա­ղուց` 2000 տա­րի ա­ռաջ: Մի քա­նի խոս­քով ներ­կա­յաց­նենք այդ պատ­մու­թյու­նը: Հռո­մեա­ցի նշա­նա­վոր կայսր և բռ­նա­պետ Հու­լիոս Կե­սա­րի հա­կա­ռա­կորդ­նե­րը դա­վադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­ցին նրա դեմ, ո­րի նպա­տա­կը նրան սպա­նելն էր: Դա­վադ­րու­թյան դրդա­պատ­ճառ­նե­րը պարզ էին` նրանք Կե­սա­ րի և սե­նա­տի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում Կե­սա­րին աստ­վա­ծաց­նե­լու և նրան թա­գա­վոր հռչա­կե­լու մի­տում էին տես­նում: Դա­վադ­րու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րից մե­կը Մարկ Բրու­տոսն էր, ով բա­վա­կա­նին մերձ և բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն ու­ներ Կե­ սա­րի հետ: Իսկ ո­մանք նույ­նիսկ հա­մա­րում էին, որ Բրու­տո­սը նրա որ­դին է: Եվ երբ այդ չա­րա­գոր­ծու­թյան նշա­նակ­ված օ­րը Կե­սա­րը մտավ սե­նա­տի շեն­քը և նս­տեց ոս­կե ա­թո­ռին, նրան շրջա­պա­տած դա­վա­դիր­նե­րը սկսե­ցին դա­շույն­նե­րով հար­ ված­ներ հասց­նել: Դա­վա­դիր­նե­րի մեջ նկա­տե­լով նաև Բրու­տո­սին՝ Կե­սա­րը, դի­մե­ լով նրան, դառ­նու­թյամբ ա­սաց. «Եվ դո՞ւ, զա­վա՛կս» (Ա­վե­լի ուշ Շեքս­պի­րի մեկ­նա­ բա­նու­թյամբ սկսե­ցին օգ­տա­գոր­ծել այս տար­բե­րա­կը` «Եվ դո՞ւ, Բրու­տո՛ս»): Այս հար­ցով Հու­լիոս Կե­սարն ար­տա­հայ­տեց, թե որ­քան ցնցված է, որ իր ըն­կե­րը (կամ որ­դին) այդ­քան նենգ ու ստոր վար­վեց՝ դառ­նա­լով իր դա­վա­ճանն ու սպա­նո­ղը: Ընդ ո­րում, Բրու­տո­սը կյանքն ա­վար­տեց ինք­նաս­պա­նու­թյամբ: Ե­գիպ­տո­սի թա­գա­վոր Ֆա­րու­խը, որ գա­հըն­կեց էր ար­վել, աք­սո­րի իր օ­րերն էր անց կաց­նում Հռո­մում: Քա­ղա­քից դուրս գտնվող մի ա­կում­բում նա հիա­նա­լի ընթ­ րիք պատ­վի­րեց և ժա­մա­նակ անց­կաց­րեց իր ծա­նոթ­նե­րից մե­կի` սին­յո­րի­նա Գատ­ տի հետ: Սո­վո­րա­բար պեր­ճա­խոս չլի­նե­լով՝ նա անս­պա­սե­լիո­րեն տրվեց հին, բա­րի ժա­մա­նակ­նե­րի հի­շո­ղու­թյուն­նե­րին: «Երբ ինձ վտա­րե­ցին Ե­գիպ­տո­սից, չգտնվեց իմ նախ­կին ըն­կեր­նե­րից մե­կը, որ կանգ­նի կող­քիս և պաշտ­պա­նի ինձ: Իսկ նրանք, ում հան­դեպ ես ա­ռանձ­նա­հա­ տուկ բա­րե­հաճ էի, վար­ձա­հա­տույց ե­ղան ա­մե­նաիս­կա­կան հայ­հո­յանք­նե­րով, ընդ ո­րում, մյուս­նե­րից ա­վե­լի շատ: Նույ­նը կլի­նի այն ժա­մա­նակ, երբ ինձ հե­ռաց­նեն նաև այս­տե­ղից: Ե­գիպ­տա­ցի գյու­ղա­ցի­նե­րի մոտ այս­պի­սի ա­սաց­վածք կա. «Երբ եզն ընկ­նում է, չգի­տես որ­տե­ղից՝ ան­մի­ջա­պես հայտն­վում են հա­զա­րա­վոր դա­ նակ­ներ: (Հա­յե­րե­նում դա այս­պես է հնչում. «Եզն ըն­կավ, դա­նա­կա­վոր­նե­րը շա­տա­ ցան»-ծա­նոթ. թարգ­ման­չի): Հան­կարծ նա լռեց՝ մա­րած աչ­քե­րը հա­ռե­լով հե­ռու­նե­ րին, և ծան­րա­մար­մին նախ­կին ար­քան փլվեց սե­ղա­նին, ընթ­րի­քի մնա­ցորդ­նե­րի վրա: Ան­հա­վա­տար­մու­թյու­նը, դա­վա­ճա­նու­թյունն ու մատ­նու­թյու­նը ըն­կեր­նե­րի կամ հա­րա­զատ­նե­րի կող­մից ապ­շեց­նում են ի­րենց նող­կա­լիու­թյամբ և տ­հա­ճու­թյուն ու զզվանք ա­ռա­ջաց­նում: Կանգ­նել դա­վա­ճա­նու­թյան ճա­նա­պար­հին՝ նշա­նա­կում է խլաց­նել խղճի ձայ­նը և մա­րել Տի­րոջ ճրա­գը… «Մար­դու հո­գին Տի­րոջ ճրագն է. նա քննում է մարմ­նի բո­լոր խոր­քե­րը» (Ա­ռակ­ներ 20.27)։ 248


օգոստոս

Ո­ղոր­մա­ծու­թյուն` Նրան հա­վա­տա­րիմ լի­նե­լու

22

Նա նրանց պատ­վի­րեց՝ ա­սե­լով. «Այս­պես կա­նեք Տի­րոջ երկ­յու­ղով, հա­վա­տար­մու­ թյամբ և­ու­ղիղ սրտով» (Բ Մ­նա­ցոր­դաց 19.9)։

Այն մար­դիկ, ով­քեր հակ­ված են դա­վա­ճա­նու­թյան, վատ համ­բավ ու­նեն: Ոչ մե­կը այն­պի­սի աշ­խա­տանք կամ պաշ­տոն չի վստա­հի նրանց, ո­րը կապ­ված է պա­տաս­ խա­նատ­վու­թյան հետ թե՛ ար­տադ­րու­թյան մեջ, թե՛ պե­տա­կան կա­ռույց­նե­րում: Տե­րը, Ում հա­տուկ է հա­վա­տար­մու­թյու­նը, միայն հա­վա­տար­մու­թյուն է ըն­դու­ նում փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում և մարդ­կու­թյան փրկու­թյան գոր­ծում հա­մա­գոր­ ծակ­ցում է միայն այն­պի­սի մարդ­կանց հետ, ով­քեր հա­վա­տա­րիմ են և նվիր­ված ծա­ռա­յում են Ի­րեն: Աստ­վա­ծա­շուն­չը հի­շա­տա­կում է այդ­պի­սի մարդ­կանց: Երբ Սա­ մուել մար­գա­րեն և Դա­վի­թը վճռում էին, թե ում պա­հա­պան­ներ դնեն Տի­րոջ տա­նը, նրանք ա­ռաջ­նորդ­վում էին այս­պի­սի սկզբուն­քով. արդ­յոք այդ ծա­ռա­յու­թյան յու­ րա­քանչ­յուր թեկ­նա­ծուն հայտ­նի՞ է իր հա­վա­տար­մու­թյամբ, թե ոչ: Ա Մ­նա­ցոր­դաց 9.22-ում տա­րե­գի­րը նշում է. «Դռ­նե­րի հա­մար դռնա­պան­ներ ընտր­ված­ներն ա­մեն­ քը եր­կու հար­յուր տաս­ներ­կու հո­գի էին։ Ս­րանք ազ­գա­հա­մա­րի մեջ ար­ձա­նագր­վե­ ցին ըստ ի­րենց գյու­ղե­րի։ Դա­վիթն ու տե­սա­նող Սա­մուե­լը նրանց հաս­տա­տե­ցին ի­րենց պաշ­տո­նում» (Ա Մ­նա­ցոր­դաց 9.22)։ 212 մա՜րդ: Հրա­շա­լի մար­դիկ, ո­րոնց բնա­վո­րու­թյան աչ­քի ընկ­նող գի­ծը հա­վա­տար­մու­թյունն էր, որ­պես­զի կա­տա­րեն տա­ճա­րի պահ­պա­նու­թյան սուրբ պար­տա­կա­նու­թյու­նը: Պո­ղոս ա­ռաք­յա­լը՝ խո­սե­լով այն մա­սին, թե ինչ­պի­սի ո­րակ­ներ պետք է ու­նե­նա մար­դը Քրիս­տո­սի ծա­ռա­յո­ղը լի­նե­լու հա­մար, գրել է. «Այս­պի­սով, թող ա­մեն մարդ մեզ Քրիս­տո­սի սպա­սա­վոր­ներ և Աստ­ծո խոր­հուրդ­նե­րի տնտես­ներ ( այլ թարգմ. «պահ­պա­նող­ներ») հա­մա­րի։ Արդ տնտես­նե­րից այն է պա­հանջ­վում, որ յու­րա­ քանչ­յու­րը հա­վա­տա­րիմ լի­նի» (Ա Կորն­թա­ցի­նե­րին 4.1-2)։ Եվ իր ա­ռա­քե­լա­կան ծա­ ռա­յու­թյան մեջ Պո­ղո­սը հստակ տես­նում էր, որ Քրիս­տո­սի ե­րի­տա­սարդ ե­կե­ղե­ցին հա­վա­տա­րիմ ծա­ռա­յող­նե­րի կա­րիք ու­նի, որ­պես­զի հա­ջո­ղու­թյամբ կա­տա­րի իր նա­խա­սահ­ման­վա­ծու­թյունն այս աշ­խար­հում: Իր ու­ղերձ­նե­րում նա շա­րադ­րում է այն սկզբունք­նե­րը, ո­րոն­ցով ա­ռաջ­նորդ­վե­լով կա­րե­լի է դա­տել մար­դու՝ պա­տաս­ խա­նա­տու ծա­ռա­յու­թյան կանչ­վա­ծու­թյան մա­սին: Եվ կա­րե­լի է վստա­հու­թյամբ ա­սել, որ այն ծա­ռա­յող­նե­րը, ով­քեր տքնել են նրա կող­քին, հա­մա­պա­տաս­խա­նել են այդ սկզբունք­նե­րին և­ ա­մե­նից ա­ռաջ ա­ռանձ­նա­ցել Աստ­ծո հան­դեպ հա­վա­տար­ մու­թյամբ: Ա­մեն ան­գամ, իր ու­ղերձ­նե­րում հի­շա­տա­կե­լով ծա­ռա­յող­նե­րին, նա, որ­ պես կա­նոն, հա­վե­լում է «հա­վա­տա­րիմ» բա­ռը (Կո­ղո­սա­ցի­նե­րին 1.7, 4.7-9): Պո­ղոս ա­ռաք­յալն իր մա­սին այս­պես է գրում. «որ­պես Տի­րո­ջից ո­ղոր­մու­թյուն գտած և վս­տա­հե­լի մե­կը», և­ա­պա մե­ծա­պես շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նում Աստ­ ծուն. «Ե­րախ­տա­պարտ եմ Նրան, Ով ինձ զո­րաց­րեց մեր Տեր Քրիս­տոս Հի­սու­սով, ո­րով­հետև ինձ հա­վա­տա­րիմ հա­մա­րեց Նրա սպա­սա­վո­րու­թյա­նը կար­գե­լու» (Ա Կորն­թա­ցի­նե­րին 7.25, Ա Տի­մո­թեո­սին 1.12):

249


օգոստոս

23

Իսկ ապ­րել պետք է…

Ան­հա­վատ­նե­րի հետ սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ մի՛ ու­նե­ցեք, ո­րով­հետև ար­դա­րու­ թյունն ա­նօ­րի­նու­թյան հետ ի՞նչ կապ կա­րող է ու­նե­նալ, կամ լույ­սը խա­վա­րի հետ ի՞նչ կապ կա­րող է ու­նե­նալ։ Քրիս­տո­սի և Բե­լիա­րի միջև ի՞նչ հա­մա­ձայ­նու­թյուն կա­ րող է լի­նել, կամ հա­վա­տաց­յա­լի և­ան­հա­վա­տի միջև ի՞նչ հա­րա­բե­րու­թյուն կա­րող է լի­նել (Բ Կոնր­թա­ցի­նե­րին 6.14-15)։

Մեր դա­րաշր­ջա­նում կյանքն ան­տա­նե­լի ծանր բե­ռի է վե­րած­վել: Կեղ­ծի­քը սո­վո­ րա­կան երևույթ է դար­ձել, այս­պես ա­սած, ա­ռօ­րեա­կան կա­տակ, իսկ խոս­տու­մը կա­րե­լի է և չ­կա­տա­րել կամ մո­ռա­նալ նրա մա­սին՝ չհա­մա­րե­լով դա ան­պատ­վու­թյուն կամ ան­թույ­լատ­րե­լի ա­րարք: Խա­բեու­թյու­նը քա­ղա­քա­կա­նու­թյան, առևտ­րի ու սպոր­տի, ար­վես­տի մեջ դար­ձել է գործ­նա­կան չա­փա­նիշ և միայն այն պատ­ճա­ռով, որ դա է թե­լադ­րում սե­փա­կան շահն ու հաշ­վեն­կա­տու­թյու­նը: Ա­մե­նա­սուրբ բա­րո­յա­ կան ար­ժեք­նե­րը պղծվել են գլո­բա­լիզ­մի առևտ­րա­կան հո­գուց, և դ­րամ­նե­րը իշ­խող ուժ են դար­ձել մեր աշ­խար­հում: Այս ա­մե­նը և շատ այլ բա­ներ (սար­սա­փե­լի, վայ­րի, ա­պա­կան­ված) տե­ղի է ու­նե­նում մեր աչ­քի ա­ռաջ, և մարդ­կու­թյունն այն­պես է ան­ վե­րա­դարձ խո­րա­սուզ­վել ան­միտ դա­տար­կա­խո­սու­թյան մեջ, որ, ինչ­պես աս­վում է հին մար­գա­րեու­թյան մեջ, «Հետ է քաշ­վել ի­րա­վուն­քը, ար­դա­րու­թյու­նը կանգ­նել է հեռ­վում, ճշմար­տու­թյու­նը սայ­թա­քում է հրա­պա­րա­կում, և­ ուղ­ղամ­տու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ներս մտնել։ Ճշ­մար­տու­թյու­նը պա­կա­սեց, և չա­րու­թյու­նից հե­ռա­ցո­ղը կո­ղոպտ­վում է» (Ե­սա­յի 59.14-15): Ա­հա մի օ­րի­նակ մեր ի­րա­կա­նու­թյու­նից, ցա­վա­լի ե­ղե­լու­թյուն, որ պատ­մել է «Օ­գոն­յո­կի» նախ­կին գլխա­վոր խմբա­գիր Վ. Կո­րո­տի­չը. «Մի ան­գամ ինձ նա­մակ ե­կավ Կա­լի­ֆոռ­նիա ար­տա­գաղ­թած մոսկ­վա­ցի բա­նաս­տեղծ Պ. Վե­գի­նից: Նա­մա­կին կցված էր ձե­ռագ­րով գրված, ոչ մեծ քա­նա­կի և միան­գա­մայն ան­տա­ղանդ բա­նաս­ տեղ­ծու­թյուն­ներ: Ա­հա թե ինչ էր գրում Վե­գի­նը. «Օգ­նիր՛ ինձ, այս­տեղ մի գրա­մոլ ցան­կա­նում է հրա­տա­րա­կել իմ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը և դ­րա հա­մար ինձ գու­ մար է տա­լիս` 1000 դո­լար: Բայց նա ցան­կա­նում է, որ հենց դու գրես բա­նաս­տեղ­ ծու­թյուն­նե­րի նա­խա­բա­նը: Կից ու­ղար­կում եմ 1000 դո­լա­րի քար­տը: 500-ը վերց­րու քեզ` որ­պես հո­նո­րար նա­խա­բա­նի հա­մար: Ինձ ու­ղար­կիր 500 դո­լա­րի քարտ, իսկ այդ 1000 դո­լա­րը վերց­րու քեզ և պա­հիր բան­կում»։ Ես ազն­վո­րեն լրաց­րի քար­տը, դրե­ցի ծրա­րի մեջ: Սա­կայն մինչև ու­ղար­կե­լը, փոստ գնա­լու ճա­նա­պար­հին մտա բանկ և ներ­կա­յաց­րի ինձ ու­ղարկ­ված 1000 դո­լա­րի քար­տը: Այն­տեղ ա­սա­ցին, որ այդ քար­տով չի կա­րե­լի գու­մար ստա­նալ: Ես զար­մա­ցա՝ չհա­վա­տա­լով աչ­քե­րիս, և գ­րե­ցի Վե­գի­նին, որ կա­րող էի մի քա­նի հար­յուր դո­լար կորց­նել: Ա­հա Վե­գի­նի պա­տաս­խա­նը. «Նե­րի՛ր ինձ. ես ջար­դել եմ մե­կի մե­քե­նան և պետք է վճա­րեմ վե­րա­նո­րոգ­ման հա­մար: Սա­կայն ես գու­մար չու­նեմ և մ­տա­ծե­ցի, որ, մի­գու­ ցե, այս հնար­քը ստաց­վի: Մի՛ նե­ղա­նա, մենք բո­լորս մար­դիկ ենք, իսկ ապ­րել՝ պետք է»: Հենց այդ­պես էլ գրել էր: Իսկ որ­քա՜ն այս­պի­սի և­ու­րիշ հնարք­ներ են հո­րի­նում մար­դիկ ա­մեն օր: Մեր աչ­քի ա­ռաջ են Նո­յի, Սո­դո­մի ու Գո­մո­րի ժա­մա­նակ­նե­րը: Եվ այս ժա­մա­նակ­նե­րում Քրիս­ տո­սի հետևորդ­նե­րը պետք է լույս լի­նեն տի­րող ան­թա­փան­ցե­լի խա­վա­րում, նրանք պետք է հա­վա­տա­րիմ լի­նեն և՛ Աստ­ծուն, և՛ մարդ­կանց: Նրանք ու­նեն օ­րի­նա­կը` Տե­րը, Ում մա­սին աս­վում է. «Հա­վի­տե­նա­կան կյան­քի հույ­սով, որ հա­վի­տե­նա­կան ժա­մա­նակ­նե­րից ա­ռաջ խոս­տա­ցավ ան­սուտ Աստ­ված» (Տի­տոս 1.2): 250


Մար­դու պար­տա­կա­նու­թյու­նը

օգոստոս

24

Բայց ա­մուս­նա­ցած­նե­րին պատ­վի­րում եմ ոչ թե ես, այլ Տե­րը, որ կինն իր ա­մուս­նուց չբա­ժան­վի… Ա­մու­սինն էլ կնո­ջը չթող­նի (Ա Կորն­թա­ցի­նե­րին 4.10,11)։

Իս­րա­յել ժո­ղո­վուր­դը խախ­տեց Աստ­ծուն տրված խոս­տու­մը և հա­վա­տա­րիմ չգտնվեց: Աստ­ված դառ­նու­թյամբ դա հա­մե­մա­տում է ա­մուս­նու հան­դեպ կնոջ դա­ վա­ճա­նու­թյան հետ: «Հի­րա­վի, ինչ­պես որ մի կին ան­հա­վա­տա­րիմ կլի­նի իր ա­մուս­ նուն, դուք նույն­պես ան­հա­վա­տա­րիմ ե­ղաք Ինձ, ո՛վ Իս­րա­յե­լի տուն»,- ա­սում է Տե­ րը» (Ե­րե­միա 3.20)։ Որ­քա՜ն ա­մուս­նա­կան ող­բեր­գու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­նում այս աշ­խար­հում, երբ ա­մու­սին­նե­րը դա­վա­ճա­նում են կա­նանց, իսկ կա­նայք` ա­մու­սին­նե­րին: Կան նաև վի­ճա­կագ­րա­կան տվյալ­ներ (մեր դա­րաշր­ջա­նում դա շատ հեշտ է և մատ­չե­ լի)՝ չոր թվեր և տո­կոս­ներ և ցա­վա­լի փաս­տեր… ո­րոշ երկր­նե­րում ա­մուս­նա­լու­ծու­ թյուն­նե­րի թի­վը հաս­նում է մինչև 70 տո­կոս և բարձր: Ընդ ո­րում, ա­ռա­վե­լա­գույն ցու­ցա­նիշ­նե­րը Արևմտ­յան Եվ­րո­պա­յի երկր­նե­րում են, որ­տեղ բնա­կիչ­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը ա­վան­դա­բար հա­մար­վում են քրիս­տոն­յա­ներ: Եվ ա­մուս­նա­ լու­ծու­թյուն­նե­րի գլխա­վոր պատ­ճառ­նե­րից մե­կը ա­մուս­նա­կան ան­հա­վա­տար­մու­ թյունն է։ «1227 փաս­տեր» գրքում այս­պի­սի տե­ղե­կատ­վու­թյուն է բեր­վում. «Անգ­լիա­յում 1539 թվա­կա­նից մինչև 1857 թվա­կա­նը գրանց­վել է ըն­դա­մե­նը 317 բա­ժա­նու­ թյուն»: Այ­սինքն՝ 317 ա­մուս­նա­լու­ծու­թյուն՝ 318 տա­րում. ստաց­վում է տա­րե­կան մեկ ա­մուս­նա­լու­ծու­թյուն: Եվ դա ոչ թե որևէ գյու­ղում կամ որևէ քա­ղա­քում, այլ մի ամ­բո՜ղջ երկ­րում` Անգ­լիա­յում: Ա­ներևա­կա­յե­լի՜ է: Երբ փա­րի­սե­ցի­նե­րը Քրիս­տո­սին հարց­րին.«Արդ­յոք թույ­լատր­վո՞ւմ է, որ մարդն ա­ռանց որևէ պատ­ճա­ռի ար­ձա­կի իր կնո­ջը», Նա պա­տաս­խա­նեց. «Ով իր կնոջն ար­ձա­կի ոչ պոռն­կու­թյան պատ­ճա­ռով և­ ու­րի­շի հետ ա­մուս­նա­նա, շնու­թյուն ա­րած կլի­նի. շնու­թյուն է ա­նում նաև նա, ով ար­ձակ­վա­ծի հետ է ա­մուս­նա­նում» (Մատ­թեոս 19.9)։ Եվ երբ ա­ռաք­յալ­նե­րը, ակն­հայ­տո­րեն շփոթ­վե­լով ա­մուս­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի այդ­պի­սի խստու­թյու­նից, ինչ­պես ներ­կա­յաց­րեց Հի­սու­սը, ա­սա­ցին. «Ե­թե ա­մուս­նու հա­րա­բե­րու­թյու­նը կնոջ հետ այդ­պի­սին է, ա­վե­լի լավ է չա­մուս­նա­նալ», Տե­րը պա­տաս­խա­նեց. «Ոչ բո­լորն են դրան ըն­դու­նակ (այլ թարգմ. ըն­դու­նում), այլ նրանք, ում տրված է»։ Եվ ա­պա բա­ցատ­րեց դա ներ­քի­նի­նե­րի օ­րի­ նա­կով. քրիս­տոն­յա­նե­րը այդ մարդ­կանց նման պետք է հրա­ժար­վեն այս աշ­խար­ հի ա­մուս­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մե­ղա­վոր պրակ­տի­կա­յից և­ա­մուս­նու­թյան մեջ հա­վա­տա­րիմ լի­նեն միմ­յանց՝ հետևե­լով Ե­դե­մում տրված ա­մուս­նու­թյան նախ­ նա­կան օ­րի­նա­կին: Ե­կե­ղե­ցին կոչ­ված է երկ­նա­յին լույ­սի կրո­ղը լի­նե­լու այս մե­ղա­վոր աշ­խար­հում: Նա պետք է իր կյան­քով ի հայտ բե­րի ան­սահ­ման տիե­զեր­քի Ա­րար­չի և Կա­ռա­վար­ չի երկ­նա­յին բա­րո­յա­կան օ­րեն­քի սրբու­թյու­նը: Ե­կե­ղե­ցին պետք է լի­նի աշ­խար­հի վրա ազ­դող թթխմո­րը, այլ ոչ թե աշ­խար­հը պետք է ազ­դի ե­կե­ղե­ցու վրա: Եվ ե­թե Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցում ա­մուս­նա­լու­ծու­թյա­նը սկսեն նա­յել ա­վե­լորդ նե­րո­ղամ­տու­ թյամբ ու մեղ­մու­թյամբ՝ բա­ժա­նու­թյան հա­մար տար­բեր ար­դա­րա­ցում­ներ գտնե­ լով, ա­պա դա բա­ցա­հայտ նա­հանջ կլինի մեր Տի­րոջ ուխ­տից: 251


օգոստոս

25 «Ես ամ­բող­ջո­վին զո­հա­բե­րում եմ ինձ»

Իմն է իմ սի­րե­կա­նը, և­ես՝ նրա­նը(Երգ եր­գոց 2.16)։

Դա ան­նե­րե­լի տգի­տու­թյուն և­ ան­թույ­լատ­րե­լի ստվեր կլի­նի Աստ­ծո սի­րո հզոր զո­րու­թյան հան­դեպ, ե­թե պնդենք, որ մեր աշ­խար­հում, թեև մե­ղա­վոր ու մռայլ աշ­ խար­հում, չեն ե­ղել ա­մու­սին­նե­րի հա­վա­տար­մու­թյան ու նվիր­վա­ծու­թյան լու­սա­վոր վկա­յու­թյուն­ներ: Աստ­ված եր­բեք չի լքել մեր դժբախտ եր­կի­րը, Նրա գոր­ծուն սե­րը միշտ դրսևո­ րել է ի­րեն։ Մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ ե­ղած լու­սա­վոր օ­րի­նակ­նե­րը հաս­տա­ տում են, որ Աստ­ված գո­յու­թյուն ու­նի, և ոչ մի մե­ղա­վոր խա­վար, որ­քան էլ թանձր լի­նի, չի հանգց­նի Նրա սի­րո լույ­սը: Ֆ­րան­սու­հի Պո­լի­նա Գեբ­լը, որ «Դյու­ման­սի» առևտ­րա­կան տան վա­ճա­ռող էր, գնաց Ռու­սաս­տան՝ աշ­խա­տե­լու: Նո­րաձևու­ թյան այդ տու­նը գտնվում էր Ա. Ի. Ան­նեն­կո­վի տան կող­քին, որ հա­ճախ էր նրան այ­ցե­լում իր տղա­յի` սպա Ի­վա­նի ու­ղեկ­ցու­թյամբ: Վեր­ջինս բարձ­րա­հա­սակ, ամ­ րա­կազմ ե­րի­տա­սարդ էր: Պո­լի­նան և Ի­վա­նը այդ­տեղ էլ ծա­նո­թա­ցան ու սի­րե­ցին միմ­յանց։ Ի­վանն ա­ռա­ջար­կեց գաղտ­նի նշան­վել, քա­նի որ գի­տեր․ մոր սրտով չի լի­նի ի­րենց ան­հա­վա­սար ա­մուս­նու­թյու­նը: Նա ար­դեն քա­հա­նա­յի հետ պայ­մա­նա­ վոր­վել էր ա­մուս­նու­թյան վե­րա­բեր­յալ, սա­կայն ազն­վա­բա­րո Պո­լի­նան չցան­կա­ցավ հա­կա­ռակ գնալ փե­սա­ցուի ծնող­նե­րի կամ­քին, և նրանք ապ­րե­ցին քա­ղա­քա­ցիա­ կան ա­մուս­նու­թյան մեջ: Դե­կաբ­րիստ­նե­րի ապս­տամ­բու­թյու­նից ոչ շատ ա­ռաջ Ան­նեն­կո­վը աղջ­կան խոս­ տո­վա­նեց, որ հնա­րա­վոր է՝ ին­քը դատ­վի և­ աք­սոր­վի Սի­բիր: Պո­լի­նան երդ­վեց, որ ցան­կա­ցած տեղ կգնա նրա հետ: Ապս­տամ­բու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ, և Ան­նեն­կո­ վին՝ որ­պես ըն­կե­րու­թյան ան­դամ, ձեր­բա­կա­լե­ցին: Հե­տաքն­նու­թյան ժա­մա­նակ նա ի­րեն ար­ժա­նա­վա­յել պա­հեց և Նի­կո­լայ I–ի հար­ցին` ին­չո՞ւ չմատ­նե­ցիր ըն­կե­րու­ թյա­նը, պա­տաս­խա­նեց. «Ծանր է, ա­նազ­նիվ է ըն­կեր­նե­րին մատ­նե­լը»: Նրան դա­ տա­պար­տե­ցին քսան տար­վա տա­ժա­նակ­րու­թյան: Ի­մա­նա­լով այդ մա­սին՝ Պո­լի­ նան վճա­րեց պա­հա­պան­նե­րին և նրան հանձ­նեց մի մե­դա­լիոն, ո­րի վրա գրված էր. «Ես քեզ հետ կգամ Սի­բիր»: Նա ո­րո­շեց կազ­մա­կեր­պել նրա փա­խուս­տը, պայ­մա­ նա­վոր­վեց ա­մեն ին­չի մա­սին և խնդ­րեց նրա մո­րը, որ ի­րեն օգ­նի դրամ­նե­րով: Սա­ կայն մայ­րը մեր­ժեց նրան՝ ա­սե­լով. «Տի­կի՛ն, իմ որ­դին` փախս­տա­կա՞ն: Ես եր­բեք չեմ հա­մա­ձայն­վի դրան. նա ազն­վո­րեն կհա­նա­զանդ­վի ճա­կա­տագ­րին»: Ան­նեն­կո­ վին ու­ղար­կե­ցին Սի­բիր, իսկ զին­վո­րը Ի­վա­նից մի գրու­թյուն հանձ­նեց Պո­լի­նա­յին. «Միա­նալ կամ մա­հա­նալ»: Պո­լի­նան կայ­սեր ա­նու­նից նա­մակ գրեց և խնդ­րեց, որ թույլ տա ի­րեն ուղևոր­վել Սի­բիր. «Ձե՜րդ մե­ծու­թյուն: Ես ամ­բող­ջո­վին ինձ զո­հա­ բե­րում եմ հա­նուն այն մար­դու, ա­ռանց ո­րի չեմ կա­րող ապ­րել: Բա­րե­հա՛ճ ե­ղեք, տի­րա­կա՛լ, և­ո­ղոր­մա­ծա­բար թո՛ւյլ տվեք կի­սե­լու նրա աք­սո­րը: Ես կհրա­ժար­վեմ իմ հայ­րե­նի­քից և պատ­րաստ եմ են­թարկ­վել ձեր օ­րենք­նե­րին» (շա­րու­նա­կե­լի):

252


«Ես պատ­րաստ եմ ա­մեն ին­չի»

օգոստոս

26

Ա­ռա­քի­նի կին գտնո­ղը բա­րիք է գտել և Տի­րո­ջից բա­րե­հա­ճու­թյուն ստա­ցել (Ա­ռակ­ ներ 18.22)։

Ի­մա­նա­լով, որ կայս­րը պետք է ներ­կա գտնվի Վ­յազ­մա­յի մոտ կա­տար­վող զո­րա­ վար­ժու­թյուն­նե­րին, Պո­լի­նան գնաց այն­տեղ և հա­ջո­ղաց­րեց մո­տե­նալ նրան: Ա­պա ծնկի ե­կավ նրա ա­ռաջ: Թա­գա­վո­րը զար­մա­ցավ. — Ի՞նչ եք բա­րե­հա­ճում: — Տի­րա­կա՜լ, ես խնդրում եմ ո­ղոր­մա­ծա­բար թույլ տվեք հետևե­լու աք­սո­րի մեջ գտնվող պե­տա­կան հան­ցա­գործ Ան­նեն­կո­վին: — Բայց դա ձեր հայ­րե­նի­քը չէ, տի­րու­հի՛, դուք այն­տեղ խո­րա­պես դժբախտ կլի­նեք: — Ես գի­տեմ, տի­րա­կա՛լ: Սա­կայն ես պատ­րաստ եմ ա­մեն ին­չի: Նրա խնդրանքն ըն­դուն­վեց, և թա­գա­վո­րը, ցնցված սի­րե­լի մար­դու հան­դեպ այդ­ պի­սի նվիր­վա­ծու­թյու­նից, հրա­մա­յեց հո­գալ նրա ճա­նա­պար­հա­ծախ­սը: Իր­կուտս­կի նա­հան­գա­պե­տը չցան­կա­ցավ հա­վա­տալ, որ Պո­լի­նան տասնութ օր­ վա ըն­թաց­քում ան­ցել է 6000 վերստ (նա գնա­ցել էր օր ու գի­շեր, ա­ռանց հանգս­տի): Ա­պա սկսեց հա­մո­զել Պո­լի­նա­յին, որ հետ վե­րա­դառ­նա, սա­կայն վեր­ջինս ան­զի­ջում էր: Չի­տա­յում պա­րե­տը նրան հայտ­նեց, որ կայս­րից հրա­ման ու­նի ի­րենց ա­մուս­նու­ թյան վե­րա­բեր­յալ և թույլ է տա­լիս նրան հան­դի­պել Ան­նեն­կո­վի հետ: Պո­լի­նան իր «Հի­շո­ղու­թյուն­ներ»-ում գրում է. «Անհ­նար է նկա­րագ­րել մեր ա­ռա­ջին հան­դի­պու­մը, այն խե­լա­հեղ ու­րա­խու­թյու­նը, ո­րով տրվե­ցինք միմ­յանց եր­կա­րատև բա­ժա­նու­մից հե­տո: Ես ծնկի ե­կա և համ­բու­րում էի նրա շղթա­նե­րը»: Շու­տով կա­յա­ցավ նրանց պսա­կադ­րու­թյու­նը: Պ­սա­կադ­րու­թյան ժա­մա­նակ Ան­նեն­կո­վի շղթա­նե­րը հա­նե­ցին, իսկ ծի­սա­կա­տա­րու­թյան ժա­մա­նակ դարձ­յալ հագց­րին ձեռ­քե­րին և տա­րան բանտ: Շար­ժուն, աշ­խույժ և­ աշ­խա­տա­սեր Պո­լի­նան ա­ռա­վո­տից ի­րի­կուն վազվ­զում էր տնտե­սու­թյու­նում: Նա բան­ջա­րա­նոց ստեղ­ծեց, ինքն էր պատ­րաս­տում սնուն­ դը խո­հա­նո­ցում, օգ­նում բո­լո­րին, դե­կաբ­րիստ­նե­րի կա­նանց սո­վո­րեց­նում էր ճաշ պատ­րաս­տել, բան­ջա­րե­ղեն էր ա­ճեց­նում: Նա իր լա­վա­տե­սու­թյամբ և­ու­րախ բնա­ վո­րու­թյամբ վա­րա­կում էր բո­լո­րին: Տա­ժա­նակ­րու­թյան ժա­մա­նակ Ան­նեն­կով­նե­րը շատ ե­րե­խա­ներ ու­նե­ցան, սա­կայն կեն­դա­նի մնա­ցին միայն վե­ցը: Դժ­վար էր այդ­ քան ե­րե­խա­ներ ու­նե­ցող ըն­տա­նի­քի հա­մար: Ձեր­բա­կա­լու­թյան ժա­մա­նակ Ան­նեն­ կո­վից բռնագ­րա­վել էին 60000 ռուբ­լի, սա­կայն կայս­րը հրա­մա­յեց, որ Պո­լի­նա­յին վե­րա­դարձ­նեն այդ գու­մա­րը (այդ գու­մա­րի տո­կոս­նե­րով էլ ապ­րե­ցին Ան­նեն­կով­նե­ րը): Կայս­րը հա­մակ­րան­քով հա­մակ­վեց Պո­լի­նա­յի հան­դեպ և նրա մա­սին ա­սում էր. «Նա, ով կաս­կած­ներ չա­ռա­ջաց­րեց իմ սրտում»: Հա­մա­նե­րու­մից հե­տո Ան­նեն­կով­նե­րի ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վեց Նիժ­նի Նով­գո­ րոդ, որ­տեղ նրանք ապ­րե­ցին քսան տա­րի: Մինչև իր կյան­քի վեր­ջին օ­րե­րը Պո­լի­ նան (Պ­րաս­կով­յա Ե­գո­րով­նա) խնա­մում էր սի­րե­լի ա­մուս­նուն, ինչ­պես ե­րե­խա­յի, և մինչև մա­հը ձեռ­քից չհա­նեց այն ա­պա­րան­ջա­նը, որն իր ա­մուս­նու ձեռ­նաշղ­թա­նե­ րից ձու­լել էր Ն. Բես­տուժևը: Ան­նեն­կո­վը մա­հա­ցավ Պո­լի­նա­յի մա­հից մեկ տա­րի և չորս ա­միս հե­տո և թաղ­վեց «Իր կնոջ կող­քին, ով այն­պես ջեր­մո­րեն սի­րում էր նրան իր ողջ կյան­քում և­ե­ղավ նրա ա­մե­նա­հա­վա­տա­րիմ ու նվիր­ված ըն­կե­րը»: Ա­մե­նայն բա­րի գործ, ազն­վու­թյան, հա­վա­տար­մու­թյան ու սի­րո ա­մե­նայն դրսևո­ րում ու­րա­խու­թյուն է պատ­ճա­ռում երկն­քին: Տե­րը սի­րում է մարդ­կանց: Ինքն է նրանց ստեղ­ծել և­այն­պե՜ս է ցան­կա­նում, որ նրանք էլ ապ­րեն սի­րո մեջ: 253


օգոստոս

27 Հա­վերժ հա­վա­տար­մու­թյուն պահ­պա­նո­ղը

Ե­րա­նի՜ նրան, ո­րի օգ­նա­կա­նը Հա­կո­բի Աստ­վածն է, և նրա հույ­սը իր Տեր Աստ­ծո վրա է, Որ ստեղ­ծեց եր­կինքն ու եր­կի­րը, ծո­վը և նրանց մեջ ե­ղած ա­մեն ինչ. որ հա­ վա­տար­մու­թյուն է պա­հում հա­վիտ­յան (Սաղ­մոս­ներ 146.5-6):

Մով­սե­սը հա­վաս­տիաց­րեց Իս­րա­յե­լին. «Քո Տեր Աստ­վածն է Աստ­ված, հա­վա­տա­ րիմ Աստ­վա­ծը» (տե՛ս Բ Օ­րենք 7.9): Որ դա իս­կա­պես այդ­պես է, կա­րե­լի է հա­մոզ­ վել՝ վեր­լու­ծե­լով Տի­րոջ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կոնկ­րետ անձ­նա­վո­րու­թյուն­նե­րի հետ, ընտր­յալ Իս­րա­յել ժո­ղովր­դի հետ և, ընդ­հա­նուր առ­մամբ, երկ­րի բո­լոր մարդ­կանց հետ, որ նկա­րագր­ված են Աստ­վա­ծաշն­չում: Ե­կեք վեր­հի­շենք` հա­վա­տա­րի՞մ էր արդ­յոք Աստ­ված Իր խոս­տում­նե­րին, որ տվեց բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի հայր Աբ­ րա­հա­մին: Ե­րե­խա չու­նե­ցող Աբ­րա­հա­մին Տե­րը խոս­տա­ցավ ժա­ռանգ պարգևել: Կա­տա­րե՞ց Իր խոս­տու­մը: Ա­յո՛: Տերն Աբ­րա­հա­մին խոս­տա­ցավ դեռևս չծնված որ­դուց մե­ծա­քա­նակ ժո­ղո­վուրդ հա­նել և դուրս բե­րել նրան գե­րու­թյու­նից: Կա­տա­րե՞ց Իր խոս­տու­մը: Ա­յո՛: Աստ­ված Աբ­րա­հա­մին խոս­տա­ցավ, որ նրա սե­րունդ­նե­րին եր­կիր կտա` տի­րե­լու հա­մար: Կա­տա­րե՞ց Իր խոս­տու­մը: Ա­յո՛: Տերն Աբ­րա­հա­մին խոս­տա­ցավ, որ Իս­մա­յե­լից տասներկու իշ­խան­ներ և բազ­մա­ քա­նակ ժո­ղո­վուրդ կծնվի: Կա­տա­րե՞ց Իր խոս­տու­մը: Ա­յո՛: Աստ­ված Աբ­րա­հա­մին խոս­տա­ցավ. «Քեզ­նով կօրհն­վեն երկ­րի բո­լոր ժո­ղո­վուրդ­ նե­րը»: Կա­տա­րե՞ց Իր խոս­տու­մը: Ա­յո՛: Ա­հա Աստ­ծո՝ Աբ­րա­հա­մին տրված խոս­տում­նե­րը, ո­րոնք Նա կա­տա­րեց: Նրան­ ցից մի քա­նի­սը կա­տա­րեց Աբ­րա­հա­մի կեն­դա­նու­թյան ժա­մա­նակ, իսկ մի քա­նի­սը` հար­յու­րամ­յակ­ներ և հա­զա­րամ­յակ­ներ անց: Այդ ակն­հայտ, հստակ, հիմ­նա­րար խոս­տում­նե­րը և դ­րանց կա­տա­րու­մը օրհ­նու­թյուն էր թե՛ Աբ­րա­հա­մի, թե՛ նրա բո­լոր սե­րունդ­նե­րի և թե՛ երկ­րի բո­լոր մարդ­կանց հա­մար: Սա­կայն, բա­ցի այդ օրհ­նու­ թյուն­նե­րից, Տե­րը նրան շատ ու­րիշ բա­ներ պարգևեց, որ հի­շա­տակ­ված չեն Աստ­ վա­ծաշն­չում: Օ­րի­նակ, Աստ­ված Աբ­րա­հա­մին մեծ քա­նա­կու­թյամբ ա­նա­սուն­ներ պարգևեց, ա­վա­զակ­նե­րից ու գա­զան­նե­րից պահ­պա­նեց նրա մարդ­կանց, կեն­դա­ նի­ներն ու ու­նեց­ված­քը և­այլն: Կար­դա­լով աստ­վա­ծաշնչ­յան տա­րեգ­րու­թյունն այն մա­սին, թե ինչ­պես էին կա­ ռուց­վում Աբ­րա­հա­մի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Տի­րոջ հետ՝ մենք ա­ռա­ջին հեր­թին հա­ մոզ­վում ենք, որ Աստ­ված հա­վա­տա­րիմ էր Իր խոս­տում­նե­րին բո­լոր ա­ռում­նե­րով` հոգևոր, մարմ­նա­վոր, նյու­թա­կան: Աբ­րա­հա­մի հա­մար դա մի հո­յա­կապ դպրոց էր, որ­տեղ նա ճա­նա­չում էր Աստ­ծո հատ­կու­թյուն­նե­րը` Նրա բնա­վո­րու­թյու­նը, կամ­քը և­ օ­րենք­նե­րը: Սո­վո­րե­լով այն դպրո­ցում, որ­տեղ ու­սու­ցիչն ան­ձամբ Աստ­ված էր, Աբ­րա­հա­մը չսխալ­վեց: Նա չու­ներ ո՛չ Աստ­վա­ծա­շունչ, ո՛չ հոգևոր գրքեր՝ ի տար­ բե­րու­թյուն ժա­մա­նա­կա­կից քրիս­տոն­յա­նե­րի, ով­քեր ա­ռա­տու­թյամբ ու­նեն դրանք՝ հոգևո­րա­պես հարս­տա­նա­լու և­ ու­րիշ­նե­րի փոր­ձա­ռու­թյուն­նե­րով սո­վո­րե­լու հա­ մար: Աբ­րա­հա­մը փաս­տո­րեն ա­ռա­ջինն էր, պիո­նե­րը` Աստ­ծուն ճա­նա­չե­լու ան­ծայ­ րա­ծիր աշ­խար­հում: Սա­կայն մենք ա­ռա­վե­լու­թյուն ու­նենք սո­վո­րե­լու նրա փոր­ձա­ ռու­թյուն­նե­րից: Եվ Պո­ղոս ա­ռաք­յալն ա­սում է. «Ու­րեմն նրանք, ով­քեր հա­վա­տով են, օրհն­վում են հա­վա­տաց­յալ Աբ­րա­հա­մի հետ« (Գա­ղա­տա­ցի­նե­րին 3.9): Աբ­րա­հա­մը սո­վո­րեց Տի­րոջ մոտ: 254


օգոստոս

Մի՛ մո­ռա­ցիր Նրա բո­լոր բա­րիք­նե­րը

28

«Մի՛տք ա­րա, որ մե­ծա­րես Նրա գոր­ծե­րը, որ մար­դիկ եր­գե­րով փա­ռա­բա­նել են։ Ա­մեն մարդ տես­նում է Նրա ա­րած­նե­րը. մար­դը հեռ­վից է դի­տում» (Հոբ 36.24-25)։

Հի­րա­վի, հա­վա­տաց­յալ մար­դը սե­փա­կան փոր­ձով ան­պայ­ման կհա­մոզ­վի Տի­րոջ հա­վա­տար­մու­թյան մեջ, որ Նա ան­փո­փոխ կեր­պով կա­տա­րում է Իր խոս­տում­նե­ րը: Եվ նա պար­տա­վոր է իր կյան­քում տես­նել իր ա­ղոթք­նե­րի պա­տաս­խան­նե­րը, ու­շա­դիր հետևել, թե ինչ­պես է Տե­րը մաս­նակ­ցում իր ա­ճին և ճշ­մար­տու­թյու­նը ճա­նա­չե­լու գոր­ծըն­թա­ցին, բնա­վո­րու­թյան ձևա­վոր­մա­նը` Աստ­ծո պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ, և տես­նել Նրա ա­ռաջ­նոր­դու­թյու­նը երկ­րա­յին թա­փա­ռում­նե­րի ողջ ճա­նա­պար­հին: Ե­թե մենք ան­հո­գու­թյուն, ան­փու­թու­թյուն և­ ան­տար­բե­րու­թյուն դրսևո­րենք այն բա­նի հան­դեպ, թե ինչ է ա­նում Տե­րը մեր կյան­քում, ա­պա ան­խու­ սա­փե­լիո­րեն վրա կհաս­նի ա­ղե­տը: Աստ­վա­ծաշն­չում այս­պես է աս­վում. «Ո­րով­հետև ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում Տի­րոջ գոր­ծե­րին և Նրա ձեռ­քի ա­րած­նե­րին. Նա պի­տի կոր­ծա­նի նրանց և­ այլևս չպի­տի շի­նի» (Սաղ­մոս­ներ 28.5)։ Ա­հա թե ին­չու Մով­սե­սը Իս­րա­յել ժո­ղովր­դին պատ­ վի­րեց այս չա­փա­զանց կարևոր պար­տա­կա­նու­թյու­նը` հի­շո­ղու­թյան մեջ սրբո­րեն պահ­պա­նել Աստ­ծո ապ­շե­ցու­ցիչ գոր­ծերն իր կյան­քում. «Միայն զգո՛ւյշ ե­ղիր և մեծ ու­շադ­րու­թյո՛ւն դարձ­րու քո հո­գուն. չլի­նի թե մո­ռա­ նաս այն բա­նե­րը, որ տե­սան քո աչ­քե­րը, և չ­լի­նի թե քո սրտից դրանք դուրս գան քո կյան­քի բո­լոր օ­րե­րում, այլ դրանք սո­վո­րեց­րո՛ւ քո որ­դի­նե­րին և­ որ­դի­նե­րի որ­ դի­նե­րին»։ «Հի­շի՛ր այն ամ­բողջ ճա­նա­պար­հը, ո­րով քո Տեր Աստ­վա­ծը քա­ռա­սուն տա­րի ման ա­ծեց քեզ ա­նա­պա­տում» (Բ Օ­րենք 4.9, 8.2): Դա­վի­թը նույն­պես ա­սում է. «Օրհ­ներ­գի՜ր Տի­րո­ջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մո­ռա­ցիր նրա բո­լոր բա­րիք­նե­րը» (Սաղ­ մոս­ներ 103.2): Ի՞նչ է նշա­նա­կում ան­տար­բեր ու ան­փույթ լի­նել այն բա­նի հան­դեպ, թե ինչ է ա­րել Աստ­ված մեր կյան­քում և­ ինչ­պես: Ի՞նչ է նշա­նա­կում մո­ռա­նալ Աստ­ծո այն ան­թիվ օրհ­նու­թյուն­նե­րը, ո­րոնց շնոր­հիվ «մենք նրա­նով ենք ապ­րում, շարժ­վում և կանք» (Գործք 17.28): Ի՞նչ է նշա­նա­կում մո­ռա­նալ այն մա­սին, թե ինչ է կա­տա­րել Աստ­ծո սե­րը մեր հոգևոր տե­սո­ղու­թյու­նը բա­ցե­լու հա­մար, ա­պաշ­խա­րե­լու և փր­ կու­թյան հա­մար: Դա նշա­նա­կում է հան­ցա­վոր ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք Աստ­ծո հան­դեպ և սև ա­պե­րախ­տու­թյուն՝ մեր հան­դեպ դրսևո­րած հո­գա­տա­րու­ թյան և խ­նամ­քի փո­խա­րեն: Աստ­վա­ծաշն­չում պատ­մու­թյուն կա այն մա­սին, թե ինչ­պես Հո­վիա­դա քա­հա­նան ան­խու­սա­փե­լի մա­հից փրկեց Հո­վա­սին` թա­գա­վո­րա­կան ըն­տա­նի­քի նո­րած­նին: Այ­նու­հետև նա ապս­տամ­բու­թյուն բարձ­րաց­րեց և­ ոչն­չաց­րեց ամ­բա­րիշտ Գո­թո­ ղիա­յին և թա­գա­վոր կար­գեց Հո­վա­սին: Վեր­ջինս բա­րե­պաշտ կյանք էր վա­րում այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ կեն­դա­նի էր Հո­վիա­դան, ում հետ նա խորհր­դակ­ ցում էր բո­լոր հար­ցե­րի վե­րա­բեր­յալ: Սա­կայն երբ Հո­վիա­դա քա­հա­նան մա­հա­ցավ, Հո­վա­սը հե­ռա­ցավ Աստ­ծուց և ծա­ռա­յում էր կուռ­քե­րին: Հո­վիա­դա­յի որ­դին` Զա­ քա­րիա մար­գա­րեն, հրա­պա­րա­կավ հան­դի­մա­նեց այդ ու­րա­ցո­ղու­թյան հա­մար: Եվ Հո­վա­սի հրա­մա­նով Զա­քա­րիա­յին քար­կո­ծե­ցին: Աստ­վա­ծաշն­չում աս­վում է. «Հո­վաս թա­գա­վո­րը չհի­շեց այն բա­րեգ­թու­թյու­նը, որ ու­նե­ցել էր իր հան­դեպ Զա­ քա­րիա­յի հայր Հո­վիա­դան, և ս­պա­նեց նրա որ­դուն»։ Մեկ տա­րի հե­տո ա­սո­րի­նե­րի 255


զոր­քը կո­ղոպ­տեց Ե­րու­սա­ղե­մը, Հո­վա­սին վի­րա­վո­րե­ցին, իսկ իր ստրուկ­նե­րը (ի հա­վե­լումն այդ բո­լո­րի) սպա­նե­ցին նրան հենց ան­կող­նում… Այս­պի­սին է այն մարդ­կանց վախ­ճա­նը, ով­քեր կարճ հի­շո­ղու­թյուն ու­նեն կա­ տար­ված բա­րի գոր­ծե­րի մա­սին:

օգոստոս

29

Եր­դում

Միև­նույն բե­րա­նից դուրս են գա­լիս օրհ­նու­թյուն և­ ա­նեծք։ Պետք չէ, եղ­բայր­նե՛ր, որ դա այդ­պես լի­նի (Հա­կո­բոս 3.10)։

Արդ­յո՞ք մենք միշտ ենք հա­վա­տա­րիմ մեր խոս­քին: Սա­վուղ թա­գա­վորն օ­րի­նակն է այն բա­նի, թե ինչ­պես չի կա­րե­լի խախ­տել տրված խոս­քը կամ խոս­տու­մը: Նրա հա­մար ո­չինչ չար­ժեր Սա­մուել մար­գա­րեի մի­ջո­ցով ան­մի­ջա­պես Աստ­ծուց տրված հրա­մա­նը խախ­տե­լը: Նրա պատ­կե­րա­ցում­նե­րում այն պիղծ թեթևամ­տու­թյունն էր թա­գա­վո­րում, որ Աստ­ծո հետ կա­րե­լի է վար­վել այն­պես, ինչ­պես խել­քիդ փչի: Սա­վու­ղի հո­գում բո­լո­րո­վին բա­ցա­կա­յում էր ակ­նա­ծանքն ու երկ­յու­ղը Աստ­ծո վե­ հու­թյան հան­դեպ: Նա կա­րող էր ա­ռանց մտա­ծե­լու Աստ­ծո ա­նու­նով երդ­վել, որ չի սպա­նի Դավ­թին, սա­կայն ո­րոշ ժա­մա­նակ անց խախ­տեր տրված եր­դու­մը: Արդ­յո՞ք մեր ա­ռօր­յա կյան­քում էլ չի պա­տա­հում նման բան, երբ երդ­վում ենք հենց մեզ կամ մեր­ձա­վոր­նե­րին, սա­կայն խախ­տում ենք այն: Արդ­յո՞ք ծխա­խո­տի վտան­գա­վոր սո­վո­րու­թյան ստրուկ­նե­րից տասն­յակ (իսկ եր­բեմն էլ` հար­յու­րա­վոր) ան­գամ­ներ չենք լսել, թե ինչ­պես են խոս­տա­ցել թող­նել ծխե­լը, ա­պա խախ­տել են այն: Իսկ ի՞նչ կա­րե­լի է ա­սել ալ­կո­հո­լա­մո­լու­թյան կամ, որ ա­վե­լի սար­սա­փե­լի է, թմրա­մո­լու­թյան դժբախտ ստրուկ­նե­րի մա­սին: Ալ­կո­հո­լա­մո­լու­թյամբ տա­ռա­պող­նե­րը մեկ կամ եր­ կու ան­գամ չէ, որ խոս­տա­ցել են «վերջ տալ այդ գոր­ծին», հե­տո դարձ­յալ սկսել են խմել: Ո­րոշ թմրա­մոլ­ներ ա­նի­ծում են այն օ­րը, երբ լույս աշ­խարհ են ե­կել. նրանք այն­քա՜ն հու­սա­հատ­ված են, որ չեն կա­րո­ղա­նում հրա­ժար­վել այդ ա­րա­տից, ո­րով­ հետև նրանց կամ­քի ու­ժը մե­ծա­պես ոչն­չաց­ված է: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, կան մար­ դիկ, ով­քեր հա­վա­տա­րիմ են տրված խոս­քին, ինչ էլ որ դա ար­ժե­նա ի­րենց: Մի ան­գամ Վ. Շուկ­շի­նը (ռուս գրող, դե­րա­սան) իր փոք­րիկ աղջ­կա հետ գնաց զբոս­նե­լու: Ճա­նա­պար­հին հան­դի­պեց մի ծա­նո­թի, միա­սին մտան փոք­րիկ սրճա­ րան, որ­տեղ սկսե­ցին խմել ու զրու­ցել: Նա բո­լո­րո­վին մո­ռա­ցավ աղջ­կան, ո­րին մեկ րո­պեով թո­ղել էր մուտ­քի մոտ: Իսկ երբ հի­շեց և դուրս թռավ փո­ղոց, աղջ­կան ոչ մի տեղ չգտավ: Խու­ճա­պա­հար նա վա­զեց ողջ թա­ղա­մա­սով մեկ, նա­յեց բո­լոր բա­ կերն ու շքա­մուտ­քե­րը… և բա­կե­րով վազվ­զե­լու ժա­մա­նակ ինքն ի­րեն երդ­վեց, որ ե­թե գտնի աղջ­կան, այլևս մի կա­թիլ ան­գամ բե­րա­նը չի դնի: Վեր­ջա­պես նա գտավ աղջկան: Եվ չխախ­տեց եր­դու­մը ո՛չ ա­մա­նո­րին, ո՛չ ծննդյան օ­րե­րին: Նույ­նիսկ «Նրանք մարտն­չել են հա­նուն հայ­րե­նի­քի» ֆիլ­մի նկա­րա­հա­նում­նե­րի ժա­մա­նակ, հյու­րըն­կալ­վե­լով Մ. Շո­լո­խո­վին, երբ վեր­ջինս հա­մո­զում էր շամ­պայն համ­տե­սել, հրա­ժար­վեց կտրա­կա­նա­պես: Շո­լո­խո­վը վի­րա­վոր­վեց և­ ա­սաց. «Կ­գամ քեզ մոտ` Մոսկ­վա, մեկ գա­վաթ թե­յի ան­գամ չեմ դիպ­չի» (Վ. Ար­տե­մով): Դա­րեր ա­ռաջ Տե­րը Ե­սա­յիա մար­գա­րեի մի­ջո­ցով ա­սել է. «Ինչ ա­սել եմ, կա­տա­րե­ լու եմ, ինչ ո­րո­շել եմ, ա­նե­լու եմ» (Ե­սա­յի 46.11)։ Այդ­պի­սին է Աստ­ված, և­այդ­պի­սին էլ պետք է լի­նեն Նրա զա­վակ­նե­րը. «Արդ Աստ­ծուն նման­վե՛ք որ­պես սի­րե­լի որ­դի­ ներ» (Ե­փե­սա­ցի­նե­րին 5.1)։ 256


Իմ հա­վա­տա­րիմ վկա­նե­րը

օգոստոս

30

Գի­տեմ, որ բնակ­վում ես այն­տեղ, որ­տեղ սա­տա­նա­յի ա­թոռն է։ Սա­կայն պա­հում ես իմ ա­նու­նը և չու­րա­ցար իմ հա­վա­տը այն օ­րե­րին, երբ իմ հա­վա­տա­րիմ վկա Ան­տի­ պա­սը սպան­վեց ձեր մեջ, այն­տեղ, որ­տեղ սա­տա­նան է բնակ­վում (Հայտ­նու­թյուն 2.13)։

Ե­թե մենք սի­րում ենք Տի­րո­ջը, հա­վա­տա­րիմ կլի­նենք Նրան, և­ ոչ մի տե­սա­կի ուժ` ո՛չ երկն­քում և­ ո՛չ էլ երկ­րի վրա, չեն կա­րող սա­սա­նել Նրա հան­դեպ մեր հա­ վա­տար­մու­թյու­նը: Պատ­մու­թյու­նը վկա­յում է Քրիս­տո­սի հա­զա­րա­վոր հա­վա­տա­ րիմ վկա­նե­րի մա­սին, ով­քեր ա­ռանց վա­խի քայ­լել են դե­պի խա­րույ­կը և­ ա­ռանց տրտուն­ջի ու ա­նեծ­քի, դի­մա­ցել են դժո­խա­յին տան­ջանք­նե­րին, որ հո­րի­նել է բռնու­ թյան հե­ղի­նա­կը և­ան­մեղ զո­հե­րի հի­նա­վուրց դա­հի­ճը: Այն քրիս­տոն­յան, ով Քրիս­ տո­սի տնօ­րի­նու­թյանն է հանձ­նում իր հո­գին, մե­ծա­գույն պա­տիվ է հա­մա­րում տա­ ռա­պել ու մա­հա­նալ հա­նուն իր փրկագ­նո­ղի, ե­թե դա հա­ճո է Նրան: Սա­կայն Հի­սու­սի ճշմա­րիտ ծա­ռան հա­վա­տա­րիմ կլի­նի Նրան ոչ միայն փոր­ ձու­թյուն­նե­րի ու հա­լա­ծանք­նե­րի ժա­մա­նակ, մահ­վան աչ­քե­րին նա­յե­լիս, այլև իր կյան­քի յու­րա­քանչ­յուր ակն­թար­թին: Չէ՞ որ կյան­քում պա­տա­հում են նաև այն­պի­ սի պա­հեր ու դեպ­քեր, երբ ինչ-որ մե­կը մեր ներ­կա­յու­թյամբ սկսում է բա­ցա­հայտ սևաց­նել Քրիս­տո­սի ա­նու­նը, չա­րա­միտ կեր­պով քննա­դա­տել Աստ­վա­ծա­շուն­չը, ծաղ­րել ու նվաս­տաց­նել Տի­րոջ հետևորդ­նե­րին: Եվ մենք լուռ լսում ենք այդ­պի­ սի վի­րա­վո­րանք­նե­րը՝ քա­ջու­թյուն չու­նե­նա­լով խա­ղաղ հո­գով մեր վրդով­մուն­քը դրսևո­րե­լու Աստ­ծուն հայ­հո­յող­նե­րի այդ­պի­սի վար­քագ­ծի դեմ: Այդ­պես վար­վե­լով՝ մենք ա­նար­գում ենք Տի­րոջն ու հրա­ժար­վում Նրա­նից և­ ո­րո­շա­կի ի­մաս­տով դա­ վա­ճա­նում ենք Նրան: Այ­նինչ եր­կին­քը սպա­սում էր և հույս ու­ներ, որ մենք՝ որ­պես Նրա ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, կպաշտ­պա­նենք Տի­րոջ պա­տիվն ու սուրբ ա­նու­նը, ան­ սահ­ման տիե­զեր­քի Ար­քա­յի ա­նու­նը: Ա­հա մի օ­րի­նակ, թե ինչ­պես են «այս աշ­խար­հի որ­դի­նե­րը» հա­վա­տար­մու­թյան հրաշք­ներ դրսևո­րում ի­րենց երկ­րա­յին թա­գա­վոր­նե­րի ու տի­րա­կալ­նե­րի հան­դեպ: Պ­րուս-շվե­դա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նով­գո­րոդ­յան վա­ճա­ռա­կան Ի­գոլ­կի­ նը հայտն­վեց շվեդ­նե­րի գե­րու­թյան մեջ: Նա գի­տեր շվեդ­նե­րի լե­զուն և մի ան­գամ լսեց, թե ինչ­պես են եր­կու շվեդ ժա­մա­պահ­ներ հա­յո­յում Ռու­սաս­տա­նին ու Պետ­ րոս I-ին: Վա­ճա­ռա­կա­նը պա­հան­ջեց, որ նրանք լռեն: Զին­վոր­նե­րը հրա­ժար­վե­ցին: Ի­գոլ­կի­նը կան­չեց են­թաս­պա­յին, բո­ղո­քեց ժա­մա­պահ­նե­րից և խնդ­րեց, որ թույլ չտա ա­նար­գել իր հայ­րե­նի­քը: Են­թաս­պան ըն­դա­մե­նը ծի­ծա­ղեց վա­ճա­ռա­կա­նի ե­րե­սին: Այդ ժա­մա­նակ վա­ճա­ռա­կա­նը, որ հսկա էր հա­սա­կով և շատ ամ­րա­կազմ, մո­տե­ցավ զին­վոր­նե­րին, խլեց նրան­ցից մե­կի զեն­քը և ս­պա­նեց եր­կու­սին էլ: Ի­գոլ­ կի­նին շղթա­յե­ցին: Շ­վեդ դա­տա­վոր­նե­րը, ում հանձ­նել էին այդ գոր­ծը, չգի­տեին ինչ­ պես վար­վել: Այդ դեպ­քի մա­սին պատ­մե­ցին Կառ­լոս XII-ին: Շ­վե­դիա­յի թա­գա­վո­րը հրա­մա­յեց իր մոտ բե­րել ռու­սին և­ ա­պա հայ­րե­նիք ու­ղար­կեց նրան: Պետ­րոս I-ին ուղղ­ված նա­մա­կում Կառ­լոս XII-ը շնոր­հա­վո­րեց կայս­րին, որ այդ­պի­սի հպա­տակ­ ներ ու­նի (Ա. Գոր­բովս­կի):

257


օգոստոս

31

Քրիստոսը՝ որպես Որդի Նրա տանը

«Մինչ նա խո­սում էր, մի լու­սա­վոր ամպ հո­վա­նի ե­ղավ նրանց վրա։ Ամ­պից մի ձայն լսվեց, որ ա­սում էր. «Դա՛ է Իմ սի­րե­լի Որ­դին, որն ու­նի Իմ բա­րե­հա­ճու­թյու­նը. Դրա՛ն լսեք» (Մատ­թեոս 17.5)։

Սուրբ Գիր­քը վկա­յում է Քրիս­տո­սի մա­սին, որ «Նա ո­ղոր­մած և հա­վա­տա­րիմ Քա­հա­նա­յա­պետ է» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 2.17), «Հա­վա­տա­րիմ ու Ճշ­մա­րիտ Վ­կան» (Հայտ­նու­թյուն 3.14), «Հա­վա­տա­րիմ ու Ճշ­մա­րիտ» (Հայտ­նու­թյուն 19.11): Ա­ռաք­ յա­լը Քրիս­տո­սի մա­սին ա­սում է, որ «Նա հա­վա­տա­րիմ է Ի­րեն ա­րա­րո­ղին, ինչ­պես Մով­սե­սը՝ Նրա ամ­բողջ տան մեջ» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 3.2): Այս­պի­սով, Աստ­ծո հայտ­ նու­թյու­նը` Աստ­վա­ծա­շուն­չը, բա­ցա­հայ­տում է, որ Աստ­ծուն հա­վա­տա­րիմ լի­նե­լը հա­տուկ է Քրիս­տո­սին, ո­րով­հետև Նա Աստ­ծո միա­ծին Որ­դին է, Ում բնույ­թը բա­ ցար­ձա­կա­պես նույնն է, ինչ Աստ­ծո բնույ­թը, և Հոր տա­նը (դա ողջ ան­սահ­ման տիե­ զերքն է՝ իր բո­լոր երկ­նաբ­նակ­նե­րով) Քրիս­տո­սը Որ­դու նման է, Ում Հայ­րը հանձ­նել ու վստա­հել է բա­ցար­ձա­կա­պես այն ա­մե­նը, որ գտնվում է Իր տա­նը: Հի­սուսն ա­սաց. «Ես և Հայ­րը մի ենք» (Հով­հան­նես 10.30): Հոր և Որ­դու միջև կամ­ քի, զգաց­մունք­նե­րի, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, մտքե­րի ու դի­տա­վո­րու­թյուն­նե­րի բա­ցար­ ձակ միաս­նու­թյուն ու ներ­դաշ­նա­կու­թյուն գո­յու­թյուն ու­նի: Նրանց միջև ոչ մի տե­սա­կի տա­րա­ձայ­նու­թյուն չկա: Իսկ հա­վեր­ժա­կան ժա­մա­նակ­նե­րից ի վեր ին­չո՞վ է դրսևոր­ վել ու շա­րու­նա­կում է դրսևոր­վել Որ­դու հա­վա­տար­մու­թյու­նը Հոր հան­դեպ: Ա­մե­նից ա­ռաջ Որ­դին, հնա­զանդ­վե­լով Հո­րը, ան­շե­ղո­րեն կա­տա­րում է Հոր կամ­քը: Քրիս­տո­սը եր­բեք և­ ո­չինչ չի ա­րել և չի ա­նում ա­ռանց Հոր, ա­ռանց Նրա հետ խորհրդակ­ցե­լու, ա­ռանց Նրա հա­մա­ձայ­նու­թյան, ցան­կու­թյուն­նե­րի ու խնդրանք­նե­րի: Քրիս­տո­սը հստակ ու ո­րո­շա­կի խո­սում է Հոր հան­դեպ բա­ցար­ձակ ու կա­տար­ յալ հնա­զան­դու­թյան մա­սին.«Ինքս Ին­ձա­նից ո­չինչ չեմ ա­նում, այլ ինչ­պես Իմ Հայրն Ինձ սո­վո­րեց­րեց, այն եմ խո­սում… Ես միշտ ա­նում եմ այն, ինչ Նրան հա­ճե­լի է» (Հով­հան­նես 8.28-29): Երկ­րի վրա Իր ա­ռա­քե­լու­թյան մա­սին Հի­սուսն ա­սաց. «Ես Ինքս Ինձ չե­կա, այլ Նա՛ (Հայ­րը) Ինձ ու­ղար­կեց» (Հով­հան­նես 8.42): ««Իմ կե­րա­ կուրն այն է, որ Ինձ ու­ղար­կո­ղի կամ­քը կա­տա­րեմ և Նրա գոր­ծը ա­վար­տին հասց­ նեմ» (Հով­հան­նես 4.34): Բան­տար­կու­թյան նա­խօ­րեին Քրիս­տոսն այս­պես ա­ղո­թեց. «Ես Քեզ երկ­րի վրա փա­ռա­վո­րե­ցի. կա­տա­րե­ցի այն գոր­ծը, որն Ինձ տվե­ցիր, որ ա­նեմ» (Հով­հան­նես 17.4): Այն ա­մե­նը, ինչ ա­սում էր և­ա­նում էր Քրիս­տո­սը, ա­նում էր այն­պես, ինչ­պես Ի­րեն պատ­վի­րել էր երկ­նա­վոր Հայ­րը: Ո­չինչ Նա չէր ա­նում Ի­րե­նից, չնչին ինք­նա­կա­մու­ թյուն ան­գամ չէր դրսևո­րում: Հոր հան­դեպ Նրա հա­վա­տար­մու­թյու­նը լիա­կա­տար էր, ան­վե­րա­պահ ու ա­ռանց պայ­մա­նի: «Ես Ինքս Ին­ձա­նից ո­չինչ չեմ կա­րող ա­նել… ո­րով­հետև Ես Իմ կամ­քը չեմ­ կա­ տա­րում, այլ Ինձ Ու­ղար­կո­ղի կամ­քը։» (Հով­հան­նես 5.30): «Ով Ինձ չի սի­րում, Իմ խոս­քե­րը չի պա­հում. և­այն խոս­քը, որ լսում եք, Ի­մը չէ, այլ Հո­րը, որ Ինձ ու­ղար­կեց» (Հով­հան­նես 14.24): «Եվ ինչ որ լսել եմ Նրա­նից, այն եմ խո­սում աշ­խար­հում» (Հով­ հան­նես 8.26): Եվ Իր ա­ղոթ­քում Քրիս­տոսն ա­սաց Հո­րը. «Ո­րով­հետև այն խոս­քը, որ Ինձ տվե­ցիր, Ես նրանց տվե­ցի» (Հով­հան­նես 17.8): Մեր երկ­նա­վոր Հա՛յր, ո­ղոր­մու­թյո՛ւն պարգևիր մեզ, որ լի­նենք Քո հա­վա­տա­րիմ զա­վակ­նե­րը. ինչ­պես Քրիս­տոսն է հա­վա­տա­րիմ Քեզ, այն­պես էլ մե՜նք հա­վա­տա­րիմ լի­նենք: 258


­ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵՐ

ԱՇ­ԽԱ­ՏԱ­ՍԻ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ «Ես եմ արարել երկիրը և ստեղծել մարդուն նրա վրա. Իմ ձեռքերն են տարածել երկինքը, և Ես եմ հրամայել նրա ամբողջ զորքին» (Եսայիա 45.12)։


սեպտեմբեր

1

Տիե­զեր­քի աշ­խա­տա­սեր Հայ­րը

Աշ­խա­տա­սի­րու­թյու­նը սերն է աշ­խա­տան­քի հան­դեպ, աշ­խա­տե­լու սո­վո­րու­թյու­ նը և­ ե­ռան­դը աշ­խա­տան­քի մեջ: Աշ­խա­տա­սեր մար­դը ա­ռանձ­նա­նում է իր ջա­նա­ սի­րու­թյամբ: Բնա­կա­նա­բար, տե­ղին է լու­սա­բա­նել «աշ­խա­տանք» բա­ռի ի­մաս­տը: Աշ­խա­տան­քը (ըստ ժա­մա­նա­կա­կից բա­ռա­րան­նե­րի) մար­դու նպա­տա­կամղ­ված գոր­ծու­նեու­թյունն է, որն ուղղ­ված է նյու­թա­կան և հոգևոր ար­ժեք­ներ ստեղ­ծե­լուն, աշ­խա­տանք, որ ֆի­զի­կա­կան ու մտա­վոր է­ներ­գիա է պա­հա­ջում:

Աստ­վա­ծա­շունչն իր ա­ռա­ջին է­ջե­րից, ա­ռա­ջին խոս­քե­րից սկսած բա­ցա­հայ­տում է Աստ­ծուն որ­պես Ա­րա­րիչ, Ով ստեղ­ծել է եր­կինքն ու եր­կի­րը, ծովն ու այն ա­մե­նը, ինչ նրա մեջ կա: Պո­ղոս ա­ռաք­յա­լը գրել է. «Ո­րով­հետև նրա­նով ստեղծ­վեց ա­մեն բան՝ ինչ երկն­քում է ու երկ­րի վրա. այն, ինչ երևում է և չի երևում՝ թե՛ գա­հե­րը, թե՛ տե­րու­թյուն­նե­րը, թե՛ պե­տու­թյուն­նե­րը, թե՛ իշ­խա­նու­թյուն­նե­րը (այլ թարգմ. կա­ռա­ վա­րու­մը)։ Ա­մեն ինչ Նրա մի­ջո­ցով ու Նրա հա­մար ստեղծ­վեց։ Նա է ա­մեն ին­չից ա­ռաջ, ու ա­մեն ինչ Նրա­նով է իր տե­ղում» (Կո­ղո­սա­ցի­նե­րին 1.16-17)։ Սուրբ Գր­քի շնոր­հիվ մենք ի­մա­նում ենք, որ Աստ­ված հա­վեր­ժա­կան էու­թյուն է, ո­րից բխում է կյան­քը, և Նա է տվել է այն ան­սահ­ման տիե­զեր­քի ա­մեն կեն­դա­նի էա­կին` պար­զա­ գույն ման­րա­դի­տա­կա­յին գո­յա­ցու­թյու­նից մինչև տար­բեր աս­տի­ճա­նի հրեշ­տակ­ նե­րը, ով­քեր օժտ­ված են հզոր բա­նա­կա­նու­թյամբ և գեր­մարդ­կա­յին ըն­դու­նա­կու­ թյուն­նե­րով, տա­ղանդ­նե­րով ու ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով: Աստ­ված Հե­ղի­նակն ու Աղբ­յուրն է տիե­զեր­քի ա­մե­նայն կյան­քի` իր ան­սահ­ման տե­սակ­նե­րով։ Եվ այդ ողջ բազ­մա­զա­նու­թյան հա­մար Ա­րար­չի ստեղ­ծա­գոր­ծա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­ րը պար­զա­պես ա­ներևա­կա­յե­լի ու ան­սահ­ման են: Ս­տեղ­ծել, ա­րա­րել, կյանք տալ. այս­պի­սի հատ­կու­թյուն ամ­բողջ տիե­զեր­քում ու­նի միայն Տեր Աստ­վա­ծը: Եվ նա ոչ միայն ա­րա­րել է տիե­զերքն ու շարժ­ման մեջ դրել բո­լոր աստ­ղա­յին հա­մա­կար­գե­րը տիե­զե­րա­կան ա­ներևա­կա­յե­լի հո­րի­զոն­նե­րում, այլև շա­րու­նա­կում է յու­րա­քանչ­յուր ակն­թարթ կա­ռա­վա­րել այն և սա­տա­րել յու­ րա­քանչ­յուր կեն­դա­նի էա­կի կյան­քը, ո­րով­հետև ա­ռանց Նրա կե­նա­րար է­ներ­գիա­յի կյանքն ան­հե­տա­նում է: Տեր Աստ­վա­ծը մե­ծա­գույն Աշ­խա­տա­վորն է, «Ով չի ննջում և չի քնում» և­աշ­խա­տանքն ու ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյու­նը Նրա կե­ցու­ թյան բաղ­կա­ցու­ցիչ­նե­րից են: Աստ­ծո ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժը հա­վեր­ժա­կան է ու անս­պառ: Եվ այդ ա­մե­նը Նա ի­րա­կա­նաց­նում է միայն այն պատ­ճա­ռով, ո­րով­ հետև սե՜ր է: Սե­րը միակ պատ­ճառն է, որ դրդում է Նրան տալ Ի­րեն հա­տուկ կյան­ քը՝ ստեղ­ծե­լով կեն­դա­նի էակ­նե­րի: Աստ­ծո ստեղ­ծա­գոր­ծա­կան էու­թյունն ան­դա­դար աշ­խա­տանքն է, Աստ­ծո չդա­ դա­րող գոր­ծը: Եվ Նա, որ Սեր է, սի­րում է ա­րա­րել, սի­րում է աշ­խա­տել: Մեր Աստ­ վա­ծը տիե­զեր­քի աշ­խա­տա­սեր Հա՜յրն է:

260


Ար­ժա­նի ես Դու, Տեր…

սեպտեմբեր

2

Քոնն են, ո՛վ Տեր, մե­ծու­թյու­նը, զո­րու­թյու­նը, փառ­քը, հաղ­թու­թյու­նը, մե­ծա­փա­ռու­ թյու­նը և­ երկն­քում ու երկ­րի վրա ե­ղած ա­մեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թա­գա­վո­րու­ թյու­նը, ո­րով­հետև Դու բարձ­րա­ցած ես ա­մե­նից վեր իբրև գե­րիշ­խան (Ա Մ­նա­ցոր­ դաց 29.11)։

Երբ մտա­ծում ես այն մա­սին, թե ինչ ըն­դու­նա­կու­թյուն­ներ և հ­նա­րա­վո­րու­թյուն­ ներ են հա­տուկ Ա­րար­չին, ե­թե Նա վեց օր­վա ըն­թաց­քում ա­րա­րել է եր­կիրն ու եր­կին­քը, նրանց մեջ գտնվող ա­մեն ինչ, պար­զա­պես ապ­շում ես զար­ման­քից ու ան­սահ­ման հիաց­մունք ապ­րում: Ան­հա­վա­տա­լի՜ է: Ցն­ցո՜ղ է: Որ­քա՜ն հա­կա­սա­ կա­նու­թյուն կա: Ա­նըմբռ­նե­լի և­ա­նընդգր­կե­լի՜ է աստ­վա­ծա­յի­նի ո­լոր­տը: Խորհրդա­ վոր ու ան­թա­փան­ցե­լի՜ է: Աստ­վա­ծա­յին աշ­խար­հա­կա­ռու­ցումն ըն­կա­լե­լու իր ան­ զո­րու­թյու­նը սաղ­մո­սեր­գուն ար­տա­հայ­տել է բա­վա­կան տպա­վո­րիչ, սա­կայն ոչ հա­մա­պար­փակ և­ աղ­քա­տիկ խոս­քե­րով. «Որ­քա՜ն պատ­վա­կան են ինձ հա­մար Քո խոր­հուրդ­նե­րը, ո՜վ Աստ­ված, որ­քա՜ն մեծ է նրանց թի­վը։ Ե­թե հաշ­վեմ դրանք, ա­վա­զից շատ են. երբ արթ­նա­նում եմ, դեռ Քեզ հետ եմ» (Սաղ­մոս­ներ 139.17-18)։ Հո­յա­կա՜պ է աս­ված: Ար­տա­հայտ­ված է մեր մարդ­կա­յին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան` որ­քա՜ն ա­նըմբռ­նե­լի են Աստ­վա­ծու­թյան հատ­կու­թյուն­նե­րը: Այդ պատ­ճա­ռով էլ Դա­վի­թը խո­նարհ­վում է Ա­րար­չի մե­ծու­թյան ա­ռաջ. «Այս գի­տու­ թյու­նը շատ զար­մա­նա­լի է ինձ հա­մար, բարձր է, չեմ կա­րո­ղա­նում հաս­նել նրան» (Սաղ­մոս­ներ 139.6)։ «Ո՜վ Տեր, որ­քա՜ն մեծ են Քո գոր­ծե­րը. ան­չափ խորն են Քո մտքե­րը» (Սաղ­մոս­ներ 92.5): Եվ այն փաս­տը, որ Ա­րա­րի­չը կյանք է տվել տիե­զեր­քին, Նրա այդ խորհր­դա­ վոր գոր­ծո­ղու­թյու­նը, Նրա սի­րո թան­կա­գին և­ ա­նըմբռ­նե­լի պարգևն այն հիմքն է ու պատ­ճա­ռը, թե ին­չու պետք է խո­նարհ­վենք ու երկր­պա­գենք Տի­րո­ջը, ան­վերջ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նենք և փա­ռա­բա­նենք Նրան: Ա­հա երկ­նա­յին ա­թո­ռը՝ ան­սահ­ման տիե­զեր­քի մեծ Աստ­ծո, Ա­րար­չի ու Կա­ռա­վար­չի գա­հը, ինչ­պես այն բա­ցա­հայտ­ված ու նկա­րագր­ված է Հով­հան­նե­սի Հայտ­նու­թյու­նում: Ին­չո՞ւ քսան­ չորս երկ­նա­յին էակ­ներ ծնկի են գա­լիս գա­հի վրա Նս­տո­ղի ա­ռաջ, ին­չո՞ւ են գա­հի ա­ռաջ դնում ի­րենց պսակ­նե­րը և­երկր­պա­գում հա­վիտ­յանս հա­վի­տե­նից Ապ­րո­ղին: Նրանք հստակ ա­սում են, թե ին­չու են այդ­պես վար­վում. «Ար­ժա­նի ես, Տե՛ր և Աստ­ վա՛ծ մեր, որ ըն­դու­նես փառ­քը, պա­տի­վը և զո­րու­թյու­նը, ո­րով­հետև Դու ա­մեն բան ստեղ­ծե­ցիր, ու Քո կամ­քով ե­ղան և ս­տեղծ­վե­ցին» (Հայտ­նու­թյուն 4.11)։ Ա­հա թե ին­չու Աստ­ծուն հա­ճո էր, որ Իր կան­խա­տե­սու­թյան մեջ, Իր ե­կե­ղե­ցու մի­ջո­ցով ա­ռանձ­նա­հա­տուկ լու­րով դի­մի ողջ երկ­րի բնա­կիչ­նե­րին, որ ապ­րում են Քրիս­տո­սի երկ­րորդ գա­լուս­տի նա­խօ­րեին. «Վա­խե­ցե՛ք Աստ­ծուց ու փա՛ռք տվեք Նրան, ո­րով­հետև Նրա դա­տաս­տա­նի ժա­մը ե­կել է, և­երկր­պա­գե՛ք եր­կինքն ու եր­կի­րը, ծովն ու ջրե­րի աղբ­յուր­ներն Ս­տեղ­ծո­ղին» (Հայտ­նու­թյուն 14.7)։ Եվ դա պա­տա­հա­կան չէ, ո­րով­հետև այս վեր­ջին ժա­մա­նակ­նե­րը նշա­նա­վոր­վում է ա­ռանձ­նա­հա­տուկ ու ծայ­րա­հեղ նշան­նե­րով: Գի­տու­թյան մեջ իշ­խում է ա­թեիզ­մը, հա­մաշ­խար­հա­յին կրոն­նե­րում` ա­նաստ­վա­ծու­թյու­նը, իսկ մարդ­կու­թյու­նը՝ հոգևոր ար­ժեք­նե­րի հան­դեպ ան­տար­բեր, թա­թախ­վել է հա­ճույք­նե­րի ու նյու­թա­պաշ­տու­ թյան մեջ: 261


սեպտեմբեր

3

Անն­ման Քան­դա­կա­գոր­ծը

Քո ձեռ­քերն ա­րա­րե­ցին ինձ և հաս­տա­տե­ցին ինձ. ի­մաս­տո՛ւն դարձ­րու ինձ, որ սո­ վո­րեմ Քո պատ­վի­րան­նե­րը (Սաղ­մոս­ներ 119.73)։

Ինչ­պես ծնող­ներն են նո­րած­նի ծննդյա­նը սպա­սե­լիս ձգտում ա­մեն ինչ պատ­ րաս­տել մինչև նրա հայտն­վե­լը, այն­պես էլ երկ­նա­յին Հայրն է ձգտել պատ­րաս­ տել ա­մեն ինչ մինչև մար­դու հայտն­վե­լը, որ­պես­զի նա ապ­րի հար­մա­րա­վետ պայ­ ման­նե­րում: Նա ա­րա­րել է երկ­նա­յին լու­սա­տու­նե­րը, ա­րա­րել է եր­կի­րը և լց­րել այն կեն­դա­նա­կան ու բու­սա­կան աշ­խար­հի զար­մա­նահ­րաշ բա­զա­մա­զա­նու­թյամբ: Նա պատ­րաս­տել է նաև մար­դու բնա­կու­թյան վայ­րը` Ե­դե­մի հե­քիա­թա­յին այ­գին` իր ան­գե­րա­զան­ցե­լի գե­ղեց­կու­թյամբ, հար­մա­րա­վե­տու­թյամբ ու վե­հու­թյամբ: Ի՜նչ սի­ րով էր ջանք թա­փում Տերն Իր սի­րե­լի ստեղ­ծա­գոր­ծու­թյան` մար­դու հա­մար, ով լի­նե­լու էր ա­պա­գա տերն այն ա­մե­նի, ին­չով լի էր եր­կի­րը: Վեր­ջա­պես ե­կավ ժա­ մը, երբ Տե­րը սկսեց ստեղ­ծել այն ա­մե­նա­կարևո­րը, հա­նուն ո­րի ա­րար­վել էր այդ ա­մե­նը` մար­դուն: «Եվ Աստ­ված ա­սաց. «Մեր պատ­կե­րով ու մեր նմա­նու­թյամբ մարդ ա­րա­րենք» (Ծնն­դոց 1.26): Եվ այդ խոս­քե­րում պար­փակ­ված է աստ­վա­ծա­ յին դի­տա­վո­րու­թյան ու ծրագ­րե­րի գաղտ­նի­քը: Ինչ­պե՞ս պետք է մարդն ու­նե­նար աստ­վա­ծա­յին բնույթն ու պատ­կե­րը: Եվ մար­դու` Աստ­ծո լույ­սի մեջ հայտն­վե­լու տա­րեգ­րու­թյու­նը հա­կիրճ է ու խորհր­դա­վոր. «Տեր Աստ­ված մար­դուն ձևա­վո­րեց հո­ղի փո­շուց և նրա ռուն­գե­րի մեջ կեն­դա­նու­թյան շունչ փչեց, և մար­դը կեն­դա­նի հո­գի ե­ղավ» (Ծնն­դոց 2.7)։ Եվ այլևս ոչ մի բառ: Թե ինչ­պես է ըն­թա­ցել ստեղծ­ման գոր­ծըն­թա­ցը` ան­հայտ է: Աստ­ծո սրբա­զան հայտ­նու­թյու­նը` Աստ­վա­ծա­շուն­չը, լռում է այդ մա­սին: Ճիշտ է, Աստ­ծուն ուղղ­ված իր խոս­քե­րում բազ­մա­չար­չար Հո­բը շո­շա­փում է մար­դու ա­րար­ման թե­ման. «Քո ձեռ­քերն են ինձ ձևա­վո­րել ու ամ­բող­ ջու­թյամբ շի­նել… Հա­պա հի­շի՛ր, որ ինձ կա­վի պես շի­նե­ցիր (այլ թարգմ. ջանք թա­ փե­ցին ինձ վրա)… Դու ինձ կա­թի պես չթա­փե­ցի՞ր ու պան­րի պես թանձ­րաց­րիր, Դու ինձ մոր­թով ու մսով հագց­րիր և­ ոս­կոր­նե­րով ու ջղե­րով ինձ հի­նե­ցիր, կյանք և­ ո­ղոր­մու­թյուն շնոր­հե­ցիր, ու Քո խնամ­քը իմ հո­գին պա­հեց» (Հոբ 10.8-12)։ Այս­ տե­ղից հետևում է, որ Տերն Իր ձեռ­քե­րով է ձու­լել ա­ռա­ջին մար­դուն, ջանք թա­փել, ինչ­պես իս­կա­պես մեծ ու անն­ման Քան­դա­կա­գործ. սա­կայն ման­րա­մաս­ներ չկան, պար­զա­պես հա­մե­մա­տու­թյուն, այ­լա­բա­նու­թյուն և­ոչ ա­վե­լին: Ան­կաս­կած է, որ Տե­րը մար­դուն օժ­տել է Իր բնույ­թի զար­մա­նա­լի հատ­կու­թյուն­ նե­րով` հոգևոր, բա­րո­յա­կան, ֆի­զի­կա­կան: Այժմ դժվար է դա­տո­ղու­թյուն ա­նել այդ մա­սին, երբ հա­զա­րամ­յակ­նե­րի ըն­թաց­քում մեղ­քի ազ­դե­ցու­թյամբ մեր բնույ­թը փոխ­վել է: Սա­կայն ա­մե­նագլ­խա­վորն այն է, որ Ա­րա­րի­չը մար­դուն օժ­տել է սի­րով` այդ կա­տար­յալ և­ ե­զա­կի բա­րո­յա­կան հատ­կու­թյամբ, ո­րը հա­մար­վում է Նրա էու­ թյու­նը և ս­տեղ­ծա­գոր­ծու­թյան շար­ժի­չը, Նրա բո­լոր օ­րենք­նե­րի դրսևո­րու­մը, ան­ սահ­ման տիե­զեր­քը կա­ռա­վա­րե­լու Նրա հիմ­քը:

262


սեպտեմբեր

Մար­դու ստեղ­ծա­գոր­ծա­կան պարգեվը

4

«Սո­ղո­մոն թա­գա­վո­րը մարդ ու­ղար­կեց և Քի­րա­մին բե­րեց Տ­յու­րո­սից։ Նա Նեփ­թա­ ղի­մի ցե­ղից մի որբևայ­րի կնոջ որ­դի էր, և նրա հայ­րը տյու­րոս­ցի պղնձա­գործ էր՝ լի ի­մաս­տու­թյամբ, հան­ճա­րով և գի­տու­թյամբ՝ պղնձի ա­մեն տե­սակ գոր­ծեր կա­տա­ րե­լու հա­մար» (Գ Թա­գա­վոր­նե­րի 7.13-14):

Աստ­ված մար­դուն օժ­տեց զար­մա­նահ­րաշ ո­րակ­նե­րով, զար­մա­նա­լի ըն­դու­նա­ կու­թյուն­նե­րով ու ցան­կու­թյուն­նե­րով. Ա­րա­րիչն ա­ռա­տո­րեն պարգև­ներ շնոր­հեց… Եվ քա­նի որ Աստ­ծուն հա­տուկ հատ­կու­թյուն­նե­րից մե­կը ա­զա­տու­թյունն է, ա­պա մարդն էլ, Աստ­ծո նմա­նու­թյամբ, ու­նի այդ հատ­կու­թյու­նը: Նա կա­րող է ա­զատ, ըստ իր կամ­քի տնօ­րի­նել Աստ­ծուց ի­րեն տրված բո­լոր ու­նա­կու­թյուն­նե­րը, տա­ղանդ­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Սա­կայն, կյանք տա­լով բա­նա­կան էակ­նե­րին, Ա­րա­րի­չը տվեց կյան­քի օ­րեն­քը, և միայն այն պա­հե­լու շնոր­հիվ է հնա­րա­վոր կյան­քը: Եվ այդ օ­րեն­քը կյան­քի՝ այ­լընտ­րանք չըն­դու­նող հիմքն է. այդ­պի­սին է Ա­րար­չի կամ­քը, այն բա­ցար­ձակ է, կա­տար­յալ ու ան­փո­փոխ: Ա­րուս­յա­կը Աստ­ծո կամ­քին հա­կադ­րեց իր կամ­քը. դրա­նով նա չա­րա­շա­հեց ա­զա­տու­թյու­նը: Ո­րով­հետև ա­զա­տու­թյու­նը բո­լոր բա­նա­կան էակ­նե­րին տրված է միայն բա­րի նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծե­լու հա­ մար: Կ­յան­քի օ­րեն­քը սի­րո օ­րենքն է, ո­րով­հետև Ա­րա­րիչն Իր սե­րը ար­տա­հայ­տել է օ­րեն­քի մեջ: Հա­կա­ռակ դեպ­քում մենք չէինք հաս­կա­նա, թե ինչ է սե­րը, և­ ինչ է մեղ­քը: Մար­դուն տրված է բա­նա­կա­նու­թյուն` հոգևոր հատ­կու­թյուն, տրված է սեր` բա­րո­յա­կան հատ­կու­թյուն, տրված է ֆի­զի­կա­կան ուժ: Նա, ա­րար­ված լի­նե­լով Ա­րար­չի նմա­նու­թյամբ, ու­նի, ինչ­պես Տերն Ին­քը, ա­րա­րե­լու, ստեղ­ծե­լու, ստեղ­ծա­ գոր­ծե­լու ու­նա­կու­թյուն, սա­կայն նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ան­սահ­մա­նա­փակ չեն: Երբ հե­տա­դարձ հա­յացք ենք նե­տում ողջ պատ­մու­թյան ըն­թաց­քում մար­դու ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյան վրա, տես­նում ենք, թե ինչ ցնցող արդ­յունք­ ներ է գրան­ցել նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժը: Մենք չենք կա­րող չհիա­նալ ճար­ տա­րա­պե­տու­թյան հո­յա­կապ կա­ռույց­նե­րով, որ ստեղծ­վել են հան­ճա­րեղ մարդ­ կանց կող­մից: Մենք չենք կա­րող չապ­շել այն մեծ հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րով ու նվա­ճում­նե­րով, որ առ­կա է աստ­վա­ծա­յին աշ­խար­հա­կա­ռուց­վա­ծը ճա­նա­չե­լու գոր­ծըն­թա­ցում, ինչ­պես շրջա­պա­տող բնու­թյան, այն­պես էլ մարդ­կա­յին մարմ­նի: Ա­րա­րի­չը բա­ցել է վա­րա­գույ­րը, որ ծած­կում է ա­տո­մի մի­ջու­կի ու բջջի կա­ռուց­ված­ քի գաղտ­նի­քը՝ որ­պես ա­մե­նայն կեն­դա­նի էա­կի կյան­քի հիմք: Աստ­ծուն հա­ճո էր, որ վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում, աշ­խար­հի վախ­ճա­նից ա­ռաջ լու­սա­վո­րի գիտ­նա­կան­ նե­րի միտ­քը, և Տերն Իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը ճա­նա­չե­լու մեջ հա­ջո­ղու­թյուն է պարգևել միայն այն գիտ­նա­կան­նե­րին, ով­քեր հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­ նե­րում աչ­քի են ընկ­նում ան­սո­վոր աշ­խա­տա­սի­րու­թյամբ և լիա­կա­տար կեր­պով կլան­ված են ի­րենց աշ­խա­տան­քով: Ցա­վա­լի է միայն, որ հիաց­մունք ա­ռա­ջաց­նող հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րը մարդն ի չարն է օգ­տա­գոր­ծում` իր ցած­րա­կարգ, հան­ ցա­գործ նպա­տակ­նե­րին հաս­նե­լու, կո­ղո­պու­տի, հարս­տա­նա­լու, իշ­խե­լու և խա­ բեու­թյան հա­մար…

263


սեպտեմբեր

5

Այս աշ­խար­հի որ­դի­նե­րի աշ­խա­տա­սի­րու­թյու­նը

Եր­կա­թա­գործն ա­ծու­խի վրա շի­նում է գոր­ծի­քով, կռան­նե­րով ձևա­վո­րում է այն և կո­փում հուժ­կու բա­զու­կով։ Երբ նա քաղց է զգում, ու­ժից ընկ­նում է, երբ ջուր չի խմում, նվա­ղում է (Ե­սա­յիա 44.12)։

Մարդն իր գոր­ծու­նեու­թյան ա­մե­նա­տար­բեր բնա­գա­վառ­նե­րում՝ լի­նի գի­տու­ թյուն, տեխ­նի­կա, գրա­կա­նու­թյուն, կի­րա­ռա­կան ար­վեստ, սպորտ, ե­րաժշ­տու­ թյուն, ա­մե­նուր նա ի­րա­կա­նաց­նում է Աստ­ծուց ի­րեն տրված ստեղ­ծա­գոր­ծա­կան պարգևը: Սա­կայն ճշմար­տու­թյունն այն է, որ նա միշտ չէ հա­ջո­ղու­թյան հաս­նում: Հա­ջո­ղու­թյան հաս­նում է միայն նա, ով հա­մառ և­ան­դուլ կեր­պով ձգտում է հաս­նել դրված նպա­տակ­նե­րին, ով ի­րեն լիո­վին նվի­րա­բե­րում է աշ­խար­հի կա­ռուց­ված­ քի բարդ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րի ո­րո­նում­նե­րին: Եվ այդ ճա­նա­պար­հին ան­ խոնջ ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րը մո­լե­ռան­դի հա­մա­ռու­թյամբ հաղ­թա­հա­րում են դժվա­ րու­թյուն­նե­րի բար­ձունք­նե­րը՝ թա­փա­ռե­լով չտրոր­ված ճա­նա­պարհ­նե­րով, ա­ռանց սա­տար­ման ու օգ­նու­թյան, ի­րենց հաս­ցեին ուղղ­ված քննա­դա­տու­թյան ու վի­րա­ վո­րանք­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ: Ա. Ֆ­րիդ­ման: Ռուս մա­թե­մա­տի­կոս և ֆի­զի­կոս: «Հե­ռա­վոր աշ­խարհ­նե­րի կան­չը հրա­պու­րեց նրան այն բարդ և խճճ­ված լա­բի­րին­թո­սը, որ կոչ­վում է տիե­զեր­քի կա­ ռուց­վածք: Ում շատ է տրված, նրա­նից շատ էլ պա­հանջ­վում է: Ֆ­րիդ­մա­նին շատ էր տրված, սա­կայն նա չա­փա­զանց շատ էր պա­հան­ջում ի­րե­նից: Ա­հա թե ինչ է գրում նա. «Ես սի­րում եմ աշ­խա­տան­քը, բայց մի՞­թե կա­րե­լի է դա պար­զա­պես սեր ան­ վա­նել աշ­խա­տան­քի հան­դեպ: Դա ան­դուլ ինք­նայ­րում էր: Յու­րա­քանչ­յուր մարդ, ով նվիր­ված է գի­տու­թյա­նը, չի կա­րող չտա­ռա­պել դրա­նից, չի կա­րող չմտա­ծել դրա մա­սին: Ֆ­րիդ­մա­նի տա­ռա­պան­քը հա­մար­յա ախ­տա­բա­նա­կան էր»: Թ. Է­դի­սոն: Աշ­խա­տանքն Է­դի­սո­նի հա­մար հա­վա­սա­րա­զոր էր Ա­վե­տա­րա­նին: Յո­թա­նա­սուն­հինգ տա­րե­կան հա­սա­կում նա շա­րու­նա­կում էր աշ­խա­տել օ­րա­կան 16 ժամ: Երբ նա ե­րի­տա­սարդ էր, ա­վե­լի շատ էր աշ­խա­տում՝ բա­վա­րար­վե­լով կարճ քնով: Նրան լիո­վին բա­վա­կա­նաց­նում էր 4-5 ժա­մը, և հան­դի­մա­նում էր մտե­րիմ­ նե­րին, որ քնի վրա չա­փա­զանց շատ թան­կար­ժեք ժա­մա­նակ են վատ­նում։ «Ան­ կող­նում անց կաց­րած ժա­մա­նա­կը կորս­ված ժա­մա­նակ է»,- ա­սում էր նա: Նրա գրա­ռում­նե­րի գրքույ­կում, ուր 1300 (ևս հա­մար­յա 600-ը յու­րաց­րել են ա­նա­մոթ մրցա­կից­նե­րը) ար­տո­նագ­րեր կա­յին, պահ­պան­վել են ան­թիվ քա­նա­կով նոր գա­ղա­ փար­նե­րի ուր­վագ­ծեր, ո­րոնց ի­րա­կա­նաց­ման հա­մար կպա­հանջ­վեր ևս 100 տա­ րի: Թաղ­ման օ­րը ա­մե­րի­կա­ցի­նե­րին այս­պի­սի խնդրան­քով դի­մե­ցին. «Հանգց­րե՛ք կրակ­ներն ի հի­շա­տակ այն մար­դու, ով ձեզ լույս է նվի­րել»: Այս ա­սե­լով՝ նկա­տի ու­նեին, որ նա է հայտ­նա­գոր­ծել լամ­պը (Գ. Գաև, Վ. Ար­բե­նին): Գ. Բու­դե: Ֆ­րան­սիա­ցի այս գիտ­նա­կանն այն­քան էր խո­րա­սուզ­ված աշ­խա­տան­ քի մեջ, որ երբ նրա աշ­խա­տա­սեն­յակ վա­զեց ծա­ռան՝ բա­ցա­կան­չե­լով` հրդե՜հ, նա ա­սաց. «Քա­նի՞ ան­գամ պետք է կրկնեմ, որ ես չեմ խառն­վում տնտե­սա­կան գոր­ծե­ րին: Դրանց հա­մար իմ կի՜նն է պա­տաս­խա­նա­տու: Նրան էլ զե­կու­ցե՜ք» (Ե. Ման­ սու­րով): Ա­հա այս­պի­սի աշ­խա­տա­սի­րու­թյուն են դրսևո­րում «այս աշ­խար­հի որ­դի­նե­րը»: Քրիս­տոն­յա­ներն էլ պետք է այս­պես ինք­նա­մո­ռաց աշ­խա­տեն Քրիս­տո­սի ճշմար­ տու­թյան հաղ­թա­նա­կի՜ հա­մար: 264


սեպտեմբեր

Ես ու­րիշ ոչ մի բա­նի մա­սին չեմ մտա­ծում

6

Ո­րով­հետև նրա բո­լոր օ­րե­րը ցա­վա­լի են, և նրա գոր­ծե­րը՝ տաղտ­կա­լի, նրա միտ­քը գի­շերն իսկ հան­գիստ չէ. սա էլ է ու­նայ­նու­թյուն (Ժո­ղո­վող 2.23)։

Իսկ որ­քան մո­լե­գին ո­գեշնչ­վա­ծու­թյամբ են աշ­խա­տել ար­վես­տի մար­դիկ` նկա­ րիչ­նե­րը, քան­դա­կա­գործ­նե­րը, ե­րա­ժիշտ­նե­րը: Հի­րա­վի ցնցո՜ղ է նրանց ան­զուսպ նվիր­վա­ծու­թյունն ի­րենց գոր­ծի հան­դեպ, նաև թե որ­քան հափշ­տակ­ված են ե­ղել ի­րենց աշ­խա­տան­քով: Եվ ինչ­պե՞ս կա­րե­լի է այլ կերպ վե­րա­բեր­վել աշ­խա­տան­քին, ե­թե ցան­կա­նում ես հաս­նել նշա­նա­կա­լի արդ­յունք­նե­րի: Այդ­պի­սի ան­սո­վոր նվիր­ վա­ծու­թյու­նը վկա­յում է այն մա­սին, որ այդ­պի­սի մար­դիկ իս­կա­պես ինչ-որ չա­փով նման են ի­րենց Ա­րար­չին, Ով «չի ննջե­լու և չի քնե­լու» (Սաղ­մոս­ներ 121.4) Իր ան­ դուլ աշ­խա­տանք­նե­րի ու հո­գա­տա­րու­թյան մեջ՝ ղե­կա­վա­րե­լով ան­թիվ գա­լակ­տի­ կա­ներն ու տար­րա­կան մաս­նիկ­նե­րը և­օր ու գի­շեր ա­րա­րե­լով ու ստեղ­ծե­լով: Մի­քե­լան­ջե­լո Բուո­նար­րո­տի: Աշ­խա­տե­լով իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վրա՝ քիչ էր քնում: Նա գի­շերն արթ­նա­նում էր, որ­պես­զի կտրի­չով կամ մա­տի­տով ամ­րա­ պնդի իր որևէ միտ­քը: Նրա սնուն­դը մի քա­նի կտոր հաց էր, որ ա­ռա­վոտ­յան դնում էր գրպա­նը և­ա­պա ու­տում հար­թակ­նե­րի վրա՝ շա­րու­նա­կե­լով աշ­խա­տել: Նա այր­ վում էր՝ ապ­րե­լով տի­տա­նա­կան կյան­քով և գտն­վե­լով մշտա­կան մո­լեգ­նու­թյան մեջ: Տա­ռա­պան­քը, որ ա­ռա­ջաց­րել էր ամ­բող­ջու­թյամբ նրան հա­մա­կած ու­ժը, հար­ կադ­րում էր գոր­ծել ու ան­դա­դար գոր­ծել՝ չի­մա­նա­լով ո՛չ հան­գիստ և­ո՛չ դա­դար: Նա գրում է. «Ես ու­րիշ ոչ մի բա­նի մա­սին չեմ մտա­ծում, միայն օր ու գի­շեր աշ­խա­տել»: Ինն­սուն եր­կար տա­րի­ներ նա տքնում էր, ոչ մի օր չէր հանգս­տա­նում, ոչ մի օր մար­դա­վա­րի չէր ապ­րում: Ան­տառ­նե­րում աշ­խա­տե­լով Սիքս­տին­յան տա­ճա­րի որմ­նան­կար­նե­րի վրա՝ նա հար­կադր­ված էր լի­նում աշ­խա­տել գլու­խը հետ գցած և­ աշ­խա­տան­քա­յին եր­կար լար­վա­ծու­թյու­նից հե­տո հաշ­ման­դամ դար­ձավ` գլու­խը չէր իջ­նում: Նա չէր կա­րո­ ղա­նում կար­դալ նա­մակ­նե­րը, ա­ռանց գլխից վերև բարձ­րաց­նե­լու: Սա­կայն նա մի ակն­թարթ ան­գամ չէր ափ­սո­սում տե­ղի ու­նե­ցա­ծի հա­մար և շա­րու­նա­կում էր աշ­ խա­տել, մինչև որ ա­վար­տեց այն: Մի­քե­լան­ջե­լոն իր որմ­նան­կար­նե­րի վրա աշ­խա­ տում էր գի­շե­րը՝ մոմն ամ­րաց­նե­լով գլխին դրված հար­մա­րան­քին: Մո­մը եր­բեմն հալ­վում էր և լց­վում աչ­քե­րի մեջ, և նա ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կորց­րեց տե­սո­ ղու­թյու­նը: Նրան՝ կույր ծե­րու­նուն տա­նում էին թան­գա­րան, որ­տեղ նա ձեռ­քե­րով բա­վա­կա­նու­թյամբ շո­շա­փում էր իր քան­դակ­նե­րը (Ե. Ման­սու­րով): Մի­քե­լան­ջե­լոն աղ­քատ էր, գամ­ված իր աշ­խա­տան­քին, ինչ­պես ե­զը` ջրա­ղա­ցին: Ոչ մե­կը չէր կա­րո­ղա­նում հաս­կա­նալ, թե ին­չու է նա այդ­պես տան­ջում ի­րեն: Այ­սօր այդ­պի­սի մարդ­կանց ան­վա­նում են «աշ­խա­տա­մոլ­ներ»: Ա՜խ, ե­թե միայն Աստ­ծուն հա­վա­տա­ցող­նե­րը նման­վեին աշ­խա­տա­մոլ­նե­րին` հա­ նուն Քրիս­տո­սի ան­վան:

265


7 Ա­մաչ­ ում էր` աշ­խա­տան­քի հան­դեպ մո­լու­թյու­նից

սեպտեմբեր

Ո­րով­հետև ի՞նչ է մնում մար­դուն իր ամ­բողջ տա­ժան­քից և­ իր մտա­տան­ջու­թյու­ նից, որ նա կա­տա­րեց ա­րե­գա­կի տակ (Ժո­ղո­վող 2.22)։

Երկ­րի վրա հսկա­յա­կան է աշ­խա­տա­սեր մարդ­կանց թի­վը, և պա­տա­հա­կան չէ, որ նրանք այդ­պի­սին են: Նրանք Աստ­ծո բնա­վո­րու­թյան, Նրա էու­թյան հայտ­ նու­թյունն են: Եվ Աստ­ծո հա­մար ցա­վա­լի է, որ մար­դը` Իր սի­րե­լի ստեղ­ծա­գոր­ ծու­թյու­նը, Աստ­ծո պարգև­ներն օգ­տա­գոր­ծում է ոչ իր բուն նշա­նա­կու­թյամբ, և մարդ­կու­թյան ողջ աշ­խա­տան­քը, նաև ա­ռան­ձին մարդ­կանց աշ­խա­տանքն՝ ի­րենց անն­կա­րագ­րե­լի աշ­խա­տա­սի­րու­թյամբ և­ աշ­խա­տան­քի հան­դեպ մո­լուց­քով ա­նի­ մաստ է, քան­զի այն մե­կընդ­միշտ կխոր­տակ­վի մո­ռա­ցու­թյան գե­տում: Սա­կայն քրիս­տոն­յա­նե­րի հա­մար տե­սա­նե­լի դաս է այդ ան­սո­վոր սե­րը աշ­խա­տան­քի հան­ դեպ, հայտ­նի մարդ­կանց ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը, որ «փայ­լուն գա­գաթ­ներ» են նվա­ճել գի­տու­թյան, ար­վես­տի ու գրա­կա­նու­թյան բնա­գա­վա­ռում: Նրանց անձ­նա­զո­հու­թյունն ու ինք­նայ­րու­մը՝ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու ճա­նա­պար­ հին, տե­սա­նե­լի դաս է, թե ինչ­պես պետք է աշ­խա­տել սուրբ գոր­ծում` չա­րի դեմ Քրիս­տո­սի մեծ պայ­քա­րում: Եվ Տե­րը սպա­սում է, որ Իր զա­վակ­նե­րը այդ սուրբ կա­տա­րեն աշ­խա­տան­քը ոչ պա­կաս աշ­խա­տա­սի­րու­թամբ ու նվիր­վա­ծու­թյամբ, «քան այս աշ­խար­հի որ­դի­նե­րը»: Ի. Ե. Ռե­պին: Ռուս մեծ գե­ղան­կա­րիչ: «Ա­ռա­վոտ­յան, ան­մի­ջա­պես նա­խա­ճա­շից հե­տո Ռե­պի­նը շտա­պում էր ար­հես­տա­նոց և­ այն­տեղ տա­ռա­ցիո­րեն տան­ջա­մահ ա­նում ի­րեն ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քով, ո­րով­հետև նա ա­նօ­րի­նակ աշ­ խա­տա­վոր էր և նույ­նիսկ մի քիչ ա­մա­չում էր աշ­խա­տան­քի հան­դեպ այն մո­լու­ թյան հա­մար, ո­րը ստի­պում էր նրան ա­ռա­վո­տից մթնշաղ, ա­ռանց վրձին­նե­րը մի կողմ դնե­լու, իր ողջ ու­ժե­րը նվի­րա­բե­րել ար­հես­տա­նո­ցում կախ­ված հսկա­յա­կան կտա­վին: Նա ի­րեն տան­ջում էր աշ­խա­տան­քով մինչև ու­շագ­նաց լի­նե­լու աս­տի­ ճան: Յու­րա­քանչ­յուր նկար վե­րան­կար­վում էր նրա կող­մից, ա­ռանց որևէ հետ­քի, 10-12 ան­գամ: Եվ երբ նրա աջ ձեռ­քը ծե­րու­թյան տա­րի­նե­րին սկսեց չո­րա­նալ, և չէր կա­րո­ղա­նում այդ ձեռ­քով պա­հել վրձի­նը, ան­մի­ջա­պես սկսեց սո­վո­րել նկա­րել ձա­խով, որ­պես­զի ոչ մի րո­պե չկտրվի գե­ղան­կար­չու­թյու­նից: Իսկ երբ ծե­րու­նա­ կան թու­լու­թյան պատ­ճա­ռով չէր կա­րո­ղա­նում նկա­րե­լու տախ­տակն իր ձեռ­քե­րում պա­հել, հա­տուկ գո­տի­նե­րի օգ­նու­թյամբ այն քա­րի պես կա­խում էր պա­րա­նո­ցից և­ աշ­խա­տում էր այդ քա­րով ա­ռա­վո­տից մինչև ե­րե­կո: Եվ ուր էլ գնար՝ նույ­նիսկ ճա­շա­րան, թե­կուզ օ­պե­րա, իր հետ էր վերց­նում էտ­ յուդ­նե­րի ալ­բո­մը և չն­չին հնա­րա­վո­րու­թյան (եր­բեմն քա­մոտ ե­ղա­նա­կին, սա­ռան­ մա­նի­քին) դեպ­քում ան­գամ այն­տեղ էր ներդ­նում այն, ինչ աչքն էր ընկ­նում: Նկա­ րե­լը նրա հա­մար նույնն էր, ինչ շնչե­լը: Նրա «գաղտ­նի» ար­հես­տա­նո­ցում մի ծանր, ա­նաղ­մուկ դուռ կար և­ոչ մեծ պա­տու­հան: Ժա­մը մե­կի-եր­կու­սի միջև տա­րեց խո­ հա­րա­րը բա­խում էր այդ պա­տու­հա­նը, Ռե­պի­նը մի ակն­թարթ բա­ցում էր այն և նրա­նից ըն­դու­նում աղ­քա­տիկ նա­խա­ճա­շը` բողկ, գա­զար, խնձոր, մեկ բա­ժակ թեյ: Ա­ռանց վրձին­նե­րը մի կողմ դնե­լու, նա հապշ­տապ կուլ էր տա­լիս սնուն­դը՝ այդ­պի­ սով ար­վես­տի հա­մար շա­հե­լով քսան րո­պե, ո­րը կկորց­ներ, ե­թե իջ­ներ ճա­շա­սեն­ յակ (Կ. Չու­կովս­կի): 266


սեպտեմբեր

«Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, քիչ եմ աշ­խա­տում»

8

Ս­րա­նից ա­վե­լի լավ բան չկա մար­դու հա­մար. որ ու­տի և խ­մի ու իր աշ­խա­տան­քով զվար­թաց­նի իր սիր­տը, բայց ես սա էլ տե­սա, որ այդ բանն էլ Աստ­ծո ձեռ­քով է լի­ նում (Ժո­ղո­վող 2.24)։

Աստ­վա­ծաշն­չում նկա­րագր­ված են հոգևոր աշ­խար­հի ճա­նա­չո­ղու­թյան ան­հա­ տակ օվ­կիա­նո­սը խո­րա­սուզ­վե­լու փոր­ձա­ռու­թյուն­ներ: Դի­մե­լով Աստ­ծուն՝ սաղ­մո­ սեր­գուն բա­ցա­կան­չում է. «Որ­քա՜ն եմ սի­րում քո օ­րեն­քը. ա­մեն օր այն է իմ մտած­ մուն­քը» (Սաղ­մոս­ներ 119.97)։ Մեզ կա­րող է նույ­նիսկ շփո­թու­թյան մատ­նել այդ ար­տա­հայ­տու­թյու­նը. արդ­յո՞ք հնա­րա­վոր է ամ­բողջ օ­րը մտա­ծել միև­նույն բա­նի շուրջ: Սա­կայն դա այն մար­դու ճշմա­րիտ փոր­ձա­ռու­թյունն է, ով ամ­բող­ջո­վին հա­ մակ­ված է դրա­նով, և կր­քոտ փա­փա­գում է ըն­կա­լել աստ­վա­ծա­յին հայտ­նու­թյուն­ նե­րի ա­նըմբռ­նե­լի աշ­խար­հը` Նրա բնա­վո­րու­թյու­նը, Նրա կամ­քը, Նրա ա­րար­չա­ գոր­ծու­թյու­նը: Եվ դրա հա­մար չեն բա­վա­կա­նաց­նում ո՛չ օ­րե­րը և­ո՛չ գի­շեր­նե­րը: «Կա­նուխ գա­լիս եմ ար­շա­լույ­սին և­ ա­ղա­ղա­կում. ես հույսս Քո խոս­քի վրա դրե­ ցի։ Գի­շե­րը չվեր­ջա­ցած՝ բաց­վում են իմ աչ­քե­րը՝ Քո խոս­քե­րի մա­սին մտա­ծե­լու հա­մար» (Սաղ­մոս­ներ 119.147-148)։ «Երբ իմ ան­կող­նում հի­շում եմ Քեզ, գի­շեր­վա պա­հե­րին մտա­ծում եմ Քո մա­սին» (Սաղ­մոս­ներ 63.6)։ Ա­յո՛, հի­րա­վի, անհ­նար է ճա­նա­չել Աստ­ծուն, ա­ռանց ան­դուլ ջան­քե­րի և լար­ված աշ­խա­տան­քի: Եվ ու­սու­ցո­ ղա­կան են նշա­նա­վոր մարդ­կանց օ­րի­նակ­նե­րը, ով­քեր ի­րենց ողջ էու­թյամբ տրվել են ան­դադ­րում աշ­խա­տան­քի՝ ձգտե­լով հաս­նել ի­րենց նպա­տակ­նե­րին: Կ. Բր­յուլ­լով: Ս­տեղ­ծե­լով իր նշա­նա­վոր նկա­րը` «Պոմ­պե­յի վեր­ջին օ­րը», այն­քան էր աշ­խա­տում և­այն­պի­սի վի­ճա­կի էր հաս­նում, որ նրան ու­ժա­հատ, ձեռ­քե­րի վրա դուրս էին հա­նում ար­հես­տա­նո­ցից: Սա­կայն, դրա փո­խա­րեն, շատ բան տե­սած Հռո­մին ապ­շեց­րել էր այդ նկա­րը: Ֆ. Դոս­տոևս­կի: «Աշ­խա­տում եմ ինչ­պես տա­ժա­նա­կիր»: «Ես աշ­խա­տում եմ օր ու գի­շեր և, այ­նուա­մե­նայ­նիվ, քիչ եմ աշ­խա­տում»: «Չորս տա­րի ե­ղել եմ Սի­բի­ րի աք­սո­րա­վայ­րում, սա­կայն աշ­խա­տանքն ու կյանքն այն­տեղ ինձ հա­մար ա­վե­լի տա­նե­լի էին, քան այս­տեղ»: Օ. Ռե­նուար: Ֆ­րան­սիա­ցի նկա­րիչ, ո­րի ձեռ­քերն ու ոտ­քե­րը դա­դա­րե­ցին աշ­խա­ տել կաթ­վա­ծի պատ­ճա­ռով: Սա­կայն նա շա­րու­նա­կեց աշ­խա­տել՝ վրձի­նը պա­հե­լով դեռևս շար­ժուն եր­կու մատ­նե­րի` ցու­ցա­մա­տի և մեծ մա­տի միջև: Ա­մեն օր, հա­ մար­յա մինչև կյան­քի վեր­ջին օ­րը, փառ­քի հա­սած նկա­րի­չը նստում էր նկար­չա­կան հար­մա­րան­քի (մոլ­բերտ) առջև և­այն­պես հար­մար­վում, որ ձախ ձեռքն օգ­նում էր ա­ջին, և­ա­սում էր. «Օ, ոչ… ո՛չ մի օր, ա­ռանց աշ­խա­տան­քի… »: Մ. Չ­յուռ­լե­նիս: Լիտ­վա­ցի գե­ղան­կա­րիչ և կոմ­պո­զի­տոր: Ներշնչ­ված աշ­խա­տան­ քի մա­սին այս­պես է գրել. «Ես նկա­րո՜ւմ եմ: Նկա­րում եմ օ­րը 8-10 ժամ: Ե­թե միայն դուք ի­մա­նա­յիք, թե ինչ ու­րա­խու­թյուն է աշ­խա­տել հա­մա­ռո­րեն ու մո­լե­գին, ա­ռանց ընդ­մի­ջում­նե­րի, հա­մար­յա մինչև գի­տակ­ցու­թյան կո­րուս­տը և մո­ռա­նալ ա­մեն ինչ» (Ե. Ման­սու­րով):

267


9 «Չեմ ցան­կան­ ում, որ Աստ­ված ինձ տես­նի պա­րապ վի­ճա­կում»

սեպտեմբեր

«Ո­րով­հետև սրտա­կից մե­կը չու­նեմ, որ ձեր մա­սին մտեր­մա­բար հոգ տա­նի» (Փի­լի­ պե­ցի­նե­րին 2.20):

Պատ­մա­կա­նո­րեն Աստ­ծո գոր­ծը հա­ջո­ղու­թյամբ ա­ռաջ է ըն­թա­ցել միայն այն բա­ նի շնոր­հիվ, որ Հի­սու­սին հա­վա­տա­ցող­նե­րի մեջ ե­ղել են հա­զա­րա­վոր իս­կա­պես աշ­խա­տա­սեր տղա­մար­դիկ ու կա­նայք: Նրանք ամ­բող­ջո­վին, ա­ռանց մնա­ցոր­դի նվի­րա­բեր­վել են հոգևոր աշ­խա­տան­քին: Աշ­խա­տա­սի­րու­թյունն է մար­դու և Աստ­ ծո միա­բա­նու­թյան պտու­ղը, ո­րի արդ­յուն­քում մար­դու մեջ ձևա­վոր­վում է Ա­րար­չի պատ­կե­րը, և նա ձեռք է բե­րում Աստ­ծուն հա­տուկ ո­րակ­ներ: Եվ քա­նի որ Աստ­ ված սեր է, Նրա սե­րը ար­տա­հայտ­վում ու դրսևոր­վում է ոչ միայն այն բա­նում, որ «Նա է ա­մեն բա­նի կյանք ու շունչ և­ ա­մեն ինչ տա­լիս» (այլ թարգմ. «եվ մնա­ցած ա­մեն ին­չը»), այլ բա­ցար­ձակ ի­մաս­տով. «մենք նրա­նով ենք ապ­րում, շարժ­վում և կանք» (Գործք 17.25,28): Բայց չէ որ սա հա­վեր­ժա­կան և շա­րու­նա­կա­կան «վաս­ տա­կա­շատ սերն» է (տե՛ս Ա Թե­սա­ղո­նի­կե­ցի­նե­րին 1.3, Եբ­րա­յե­ցի­նե­րին 6.10): Աստ­ ծո ճշմա­րիտ զա­վակ­նե­րը, ինչ­պես նաև ի­րենց Տե­րը, ի­րենց ողջ ուժն ու տա­ղանդ­ ներն անմ­նա­ցորդ նվի­րա­բե­րում են մարդ­կանց հո­գի­նե­րում Աստ­ծո ար­քա­յու­թյունն ա­րա­րե­լու գոր­ծին: Նրանք «լույ­սի որ­դի­ներն են», որ, ի տար­բե­րու­թյուն «այս աշ­ խար­հի որ­դի­նե­րի», Աստ­ծուց տրված ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը և հենց կյան­քը նվի­ րա­բե­րում են ոչ թե ժա­մա­նա­կա­վոր, այլ հա­վեր­ժա­կան նպա­տակ­նե­րի`երկ­րի վրա Քրիս­տո­սի ճշմար­տու­թյան հաղ­թար­շա­վին: Ժ. Կալ­վին: Ի բնե նա երևե­լի ա­ռող­ջու­թյուն չու­ներ և վերջ­նա­կա­նա­պես քայ­քա­յեց այն ան­դա­դար, գի­շե­րա­յին աշ­խա­տան­քով, ողջ ու­ժե­րի հա­վեր­ժա­կան լա­րու­մով: Հի­սուն­հինգ տա­րե­կան հա­սա­կում Կալ­վի­նը վեր­ջին ան­գամ կանգ­նեց ամ­բիո­նի մոտ, և քա­րո­զի կե­սին այն­պի­սի հազ բռնեց նրան, որ բե­րա­նը ար­յու­նով լցվեց: Նա դժվա­րու­թյամբ ի­ջավ ամ­բիո­նից պա­րու­րաձև աս­տի­ճան­նե­րով՝ այդ­պես էլ չա­վար­ տե­լով քա­րո­զը: Տա­նը, ան­կող­նում պառ­կած, նա շա­րու­նա­կում էր տեն­դա­գին աշ­ խա­տել փաս­տաթղ­թե­րի վրա: Ըն­կեր­ներն ա­ղեր­սում էին, որ հանգս­տա­նա, սա­կայն նա պա­տաս­խա­նում էր. «Ի՞նչ, ես չեմ ցան­կա­նում, որ Տե­րը, գա­լով իմ հետևից, ինձ պա­րապ վի­ճա­կում գտնի»: Նրա մոտ ե­կան ժնևյան նա­խա­րար­նե­րը: Կալ­վի­նը նրան­ցից նե­րո­ղու­թյուն խնդրեց իր սխալ­նե­րի հա­մար՝ ցույց տա­լով նրանց Քրիս­ տո­սին՝ որ­պես աշ­խար­հում միակ հույ­սի, և սեղ­մեց բո­լո­րի ձեռ­քե­րը: Ար­ցունք­նե­րով ու վշտով նրանք հրա­ժեշտ տվե­ցին ի­րենց հով­վին: Կալ­վի­նը կտա­կեց, որ իր մար­ մի­նը թա­ղեն ա­ռանց որևէ գե­րեզ­մա­նա­քա­րի: Նրա կամ­քը կա­տա­րե­ցին, և­այ­սօր ոչ ոք չգի­տի, թե որ­տեղ է թաղ­ված նա: Է­րազմ Ռո­տեր­դամ­ցի: Աշ­խա­տան­քը միակ, ա­մե­նա­հին, լա­վա­գույն ըն­կե­րու­հին է… նա գրում էր օր ու գի­շեր, գրում էր ու գրում` մեկ­նա­բա­նու­թյուն­ներ, փոք­րիկ գրքույկ­ներ, նա­մակ­ներ… երկ­րա­յին կե­ցու­թյան այդ հա­վեր­ժա­կան զարկն է միայն, այդ շրջապ­տույտն է միայն, որ շար­ժում է նրա ար­յու­նը: Ե­ռան­դուն մինչև վեր­ջին ակն­թար­թը՝ նա վազ­քի մեջ էր աշ­խա­տան­քի սրբա­զան լա­բի­րինթ­նե­րում… Եվ նրա թմրող շուր­թե­րից հա­րա­զատ մայ­րա­կան լեզ­վով դուրս թռան վեր­ջին բա­ռե­րը` «Lieve God» («Ո­ղոր­մած Աստ­ված») (Ս. Ց­վեյգ): 268


Քո ե­րե­սի քրտին­քով

սեպտեմբեր

10

Եթե նրա պտուղներն առանց փողի ճաշակել եմ ու նրա տիրոջ հոգին հանգցրել, Թող ցորենի փոխարեն փուշ դուրս գա, և գարու փոխարեն՝ որոմ»։ Հոբի խոսքերը վերջացան։ (Հոբ 31.39,40)

Ի՞նչ գի­տենք մենք այն մա­սին, թե ինչ­պես են աշ­խա­տել մար­դիկ ջրհե­ղե­ղից ա­ռաջ: Աստ­վա­ծաշն­չից մենք ի­մա­նում ենք. Ե­դե­մում Տե­րը մեր նա­խած­նող­նե­րին ա­սաց, որ եր­կիրն ա­նիծ­ված է ի­րենց անհ­նա­զան­դու­թյան պատ­ճա­ռով, և փուշն ու տա­տաս­կը շատ ա­րագ կլցնեն եր­կի­րը: Այդ պատ­ճա­ռով էլ նրանք ցա­վով կե­րա­կուր կհայ­թայ­ թեն երկ­րից և­ե­րե­սի քրտին­քով կվաս­տա­կեն ի­րենց մի կտոր հա­ցը: Սա­կայն մեր ժա­ մա­նակ­նե­րում էլ` հե­քիա­թա­յին տեխ­նի­կա­յի դա­րաշր­ջա­նում, դեռևս կան երկր­ներ, որ­տեղ մար­դիկ, դա­ժան ձևով են փորփ­րում ա­նիծ­ված եր­կի­րը, քրտինք թա­փում, որ­պես­զի ինչ-որ կերպ պահ­պա­նեն ի­րենց գո­յու­թյու­նը: Դժ­վա­րա­նում ես հա­վա­տալ, սա­կայն, ըստ վի­ճա­կագ­րու­թյան տվյալ­նե­րի, երկ­րում ա­մեն օր մոտ 800 մի­լիոն մարդ է քաղ­ցում: Եվ երկ­րի բնակ­չու­թյան այն հատ­վա­ծը, որ ապ­րում է ծայ­րա­հեղ աղ­քա­ տու­թյան մեջ, երբ կեն­սա­կան ծախ­սե­րը չեն գե­րա­զան­ցում օ­րա­կան մեկ դո­լա­րը, կազ­մում է 1,5 մի­լիարդ մարդ: Եվ այս­տեղ քիչ չեն հիմ­նախն­դիր­նե­րը. դրան­ցից մե­կը ման­կա­կան աշ­խա­տանքն է: ՄԱԿ-ի տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ ամ­բողջ աշ­խար­հում 5-17 տա­րե­կան հա­սա­կում աշ­խա­տում է 246 մի­լիոն մարդ, ո­րոն­ցից 171 մի­լիո­նը` կյան­քի հա­մար վտան­գա­վոր պայ­ման­նե­րում: Ընդ ո­րում, տե­րե­րը խա­բում են ե­րե­խա­նե­րին և­ա­նա­մո­թա­բար շա­հա­գոր­ծում նրանց: Ա­հա թե ինչ է պատ­մում տաս­նամ­յա մի տղա՝ Հնդ­կաս­տա­նից. «Գոր­ծե­լու հաս­տո­ցի վրա ես հար­կադր­ված եմ աշ­խա­տել 12-14 ժամ, իսկ ա­ռա­ջին տա­րին ո­չինչ չէի ստա­նում իմ աշ­խա­տան­քի դի­մաց»: Իսկ ի՞նչ կա­սեք ստրկու­թյան մա­սին: Արդ­յո՞ք մեր փա­ռա­բան­ված, լու­սա­վոր­յալ դա­ րաշր­ջա­նում ան­հե­տա­ցել է մարդ­կու­թյան պատ­մու­թյան այդ ա­մե­նաա­մո­թա­լի երևույ­ թը: Ե­րա­նի՜ թե այդ­պես լի­ներ: Թեև Ազ­գե­րի Լի­գան 1926 թվա­կա­նին ստրկու­թյունն ար­գե­լե­լու վե­րա­բեր­յալ կոն­վեն­ցիա է ըն­դու­նել և­ա­պա ՄԱԿ-ի կող­մից` 1956 թվա­կա­ նին, բայց այ­սօր մեր տա­րա­բախտ, թշվառ երկ­րում մոտ 27 մի­լիո՜ն ստրուկ կա: Երբ ծնվեց Ղա­մեք նա­հա­պե­տի որ­դին, հայ­րը նրան Նոյ ան­վա­նեց՝ ա­սե­լով. «Սա մեզ կհանգս­տաց­նի մեր գոր­ծե­րից ու մեր ձեռ­քե­րի աշ­խա­տան­քից այն երկ­րի պատ­ ճա­ռով, որ Տերն ա­նի­ծեց» (Ծնն­դոց 5.29)։ Մեկ այլ թարգ­մա­նու­թյան մեջ այս հա­մա­րը շատ ա­վե­լի ու­շագ­րավ է հնչում. «Նա կհանգս­տաց­նի մեզ մեր ծանր աշ­խա­տանք­նե­ րի մեջ, կթեթևաց­նի մեր տան­ջանք­նե­րը, ո­րը զգում ենք եր­կի­րը մշա­կե­լիս»: Այդ ի՞նչ «ծանր աշ­խա­տանք­ներ» ու­ներ Ղա­մե­քը: Ի՞նչ «տան­ջանք­ներ» էին կրում Նո­յի ծնող­ նե­րը՝ աշ­խա­տե­լով դաշ­տում ու բան­ջա­րա­նո­ցում: Եվ ինչ­պե՞ս կա­րող էր Նո­յը մխի­թա­ րել իր ծնող­նե­րին և թեթևաց­նել նրանց տան­ջանք­նե­րը: Աստ­վա­ծա­շուն­չը ո­չինչ չի ա­սում այդ մա­սին: Սա­կայն, հրեա­կան ա­վան­դույթ­նե­րի հա­մա­ձայն, Նո­յը հո­րի­նեց գու­թա­նը, գե­րան­դին, քլուն­գը և­աշ­խա­տան­քա­յին այլ գոր­ ծիք­ներ` հո­ղը մշա­կե­լու հա­մար: Ե­թե դա իս­կա­պես այդ­պես էր, ու­րեմն Ղա­մե­քը ճիշտ էր իր կան­խա­գու­շա­կու­թյան մեջ. Նո­յի հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րը թեթևաց­րին հո­ղա­ գործ­նե­րի աշ­խա­տան­քը: Սա­կայն աշ­խա­տան­քը, որ­քան էլ այն ծանր թվա, օրհ­նու­ թյուն է հա­մար­վում, այլ ոչ ա­նեծք. «Ի­հար­կե, դու կու­տես քո ձեռ­քի վաս­տա­կը. ե­րա­նի՜ քեզ, որ դա լավ է լի­նե­լու քեզ հա­մար» (Սաղ­մոս­ներ 128.2)։ 269


սեպտեմբեր

11

Ան­կոտ­րում մո­լե­ռան­դը

Նա չխնա­յեց նաև հին աշ­խար­հին, այլ ութ հո­գուն և Նո­յին՝ ար­դա­րու­թյան քա­րոզ­ չին, պա­հեց և­ամ­բա­րիշտ­նե­րի աշ­խար­հի վրա ջրհե­ղեղ բե­րեց (Բ Պետ­րոս 2.5):

Աստ­ծո բո­լոր մար­դիկ զար­մա­նա­լի՜ մար­դիկ են: Նրանք այդ­պի­սին են, ո­րով­հետև այդ­պի­սին է նրանց Տե­րը, Ում ի­րենք հանձ­նել են սե­փա­կան տա­ճա­րը` հո­գին, և Նա ապ­րում է այն­տեղ՝ որ­պես միակ, ին­քիշ­խան և ճշ­մա­րի՛տ Տեր: Նրա­նից բա­ցի ոչ մեկն ի­րա­վունք չու­նի՜ ապ­րե­լու մեր հո­գում: Եվ Նրա բնա­կու­թյու­նը հո­գում չի կա­րող անպ­տուղ լի­նել. այդ­պի­սի մարդն իր կյան­քում նման կլի­նի Տի­րո­ջը: Նրա ա­րարք­ներն ու հա­յացք­նե­րը կլի­նեն ան­սո­վոր և նվա­զա­գույ­նը` տա­րօ­րի­նակ: Չէ՞ որ աշ­խարհն ապ­րում է մի այլ կյան­քով, քան եր­կինքն է: Եվ ինչ­պես Քրիս­տո­սի մա­ սին էին ա­սում, որ Նա խենթ է, այդ­պես կխո­սեն նաև Նրա հետևորդ­նե­րի մա­սին: Այդ­պես էին խո­սում նաև Նո­յի մա­սին: Մար­գա­րեա­կան հո­գու վկա­յու­թյան հա­ մա­ձայն՝ այդ օ­րե­րի փա­ռա­բան­ված ի­մաս­տուն­նե­րը նրա մա­սին ա­սում էին. «Նո­յը պար­զա­պես ան­կոտ­րում մո­լե­ռանդ է» (Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 96): Եվ ա­պա. աշ­խար­հը ծի­ծա­ղում-հռհռում էր ծե­րու­նու «անմ­տու­թյան» վրա» (նույն տե­ ղում): Իսկ Տե­րը Նո­յի մա­սին ա­սաց. «Ո­րով­հետև այս դա­րի մեջ քեզ ար­դար տե­սա Իմ ա­ռաջ»։ Աստ­վա­ծաշն­չում աս­վում է. «Նո­յը ար­դար և կա­տար­յալ մի մարդ էր իր դա­րում» (Ծնն­դոց 6.9)։ Արդ­յոք որևէ ա­պա­ցույց կա՞ գրքում, բա­ցի վե­րո­հիշ­յալ հա­ մար­նե­րից, ո­րոնք հաս­տա­տում են Նո­յի ար­դա­րու­թյու­նը: Ա­յո՛, կան: Ա­հա փաս­տը. Սե­թի գծով տասը նա­հա­պետ­նե­րից ոչ մե­կը չա­մուս­նա­ցավ այդ­քան ուշ հա­սա­կում, բա­ցի Նո­յից: Ա­հա թե որ տա­րի­քում են ծնվել նրանց ա­ռաջ­նեկ­նե­րը՝ ըստ Աստ­վա­ ծաշն­չի: Ա­դամ-130 տա­րե­կան, Սեթ-105, Ե­նովս-90, Կայ­նան-70, Մա­ղա­ղիել-65, Հա­ րեդ-162, Ե­նովք-65, Մա­թու­սա­ղա-187, Ղա­մեք-182, Նոյ-500: Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` ին­չո՞ւ: Ման­կուց Նո­յը լսել էր պատ­մու­թյուն­ներ, թե ինչ­պես է Աստ­ված ա­րա­րել աշ­խար­հը, թե ինչ­պես են մար­դիկ սուրբ կյան­քով ապ­րել մինչև մե­ղան­չե­ լը, և­ինչ­պես է մար­դը կորց­րել իր հայ­րե­նի­քը՝ անն­կա­րագ­րե­լի գե­ղե­ցիկ Ե­դե­մը: Այդ ա­մե­նը շատ խորն էին տպա­վոր­վել նրա հո­գում: Նրա աչ­քի ա­ռաջ ան­պատ­մե­լի անմ­տու­թյուն­ներ էին տե­ղի ու­նե­նում` մար­դիկ ան­զուսպ տրվել էին ա­մեն տե­սա­ կի նող­կա­լի մեղ­քե­րի: Նո­յը հա­վա­տում էր սի­րող Ա­րար­չին և ցա­վով էր տես­նում, թե ինչ­պես են մար­դիկ մեղ­քի ու­ղին ընտ­րել: Նրան հու­զում էր այն հար­ցը, թե ի՞նչ կա­րե­լի է ա­նել՝ չա­րի կեղ­տոտ հոս­քը կանգ­նեց­նե­լու հա­մար: Ե՛վ հայ­րը` Ղա­մե­քը, և՛ պա­պը` Մա­թու­սա­ղան, նրան պատ­մել էին Ե­նով­քի մա­սին, նրա ար­դար կյան­քի մա­սին, Աստ­ծուն հա­վա­տա­րիմ լի­նե­լու և­այն մա­սին, որ նա եր­կինք է վերց­վել: Եվ Նո­յը ո­րո­շեց ապ­րել Ե­նով­քի նման, կոչ ա­նել մարդ­կանց, որ դա­դա­րեն մեղք գոր­ծե­ լուց և­ապ­րեն Աստ­ծո սուրբ օ­րենք­նե­րով: Նա ի­մաստ չէր տես­նում ա­մուս­նա­նա­լու և­ե­րե­խա­ներ ու­նե­նա­լու մեջ: Ին­չի՞ հա­մար: Որ­պես­զի սուզ­վեն ա­նօ­րե­նու­թյան հոր­ ձա­նո՞ւ­տը… Ա­ռա­քի­նի մար­դը գոր­ծի մարդ է: Ե­թե իս­կա­պես Նոյն է հո­րի­նել այն գոր­ծիք­նե­րը, ո­րոնք թեթևաց­նում են գյու­ղա­ցի­նե­րի աշ­խա­տան­քը, ա­պա նշա­նա­ կում է՝ նա գյու­տա­րա­րի (կոնստ­րուկ­տո­րի) տա­ղանդ ու­ներ: Հենց այդ­պի­սի ար­դար ու աշ­խա­տա­սեր մար­դուն ընտ­րեց Աստ­ված ինչ­պես մարդ­կա­յին ցե­ղը, այն­պես էլ կեն­դա­նա­կան աշ­խար­հը փրկե­լու ու սերն­դի շա­րու­նա­կու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­ մար: 270


Աստ­ծո հետ սերտ շփման մեջ

սեպտեմբեր

12

Ո՞վ է, որ Աստ­ծո ընտր­յալ­նե­րին մե­ղադ­րե­լու է. Աստ­ված է, որ ար­դա­րաց­նում է (Հռո­մեա­ցի­նե­րին 8.33)։

Որ­տե­ղի՞ց է Նո­յի այդ­պի­սի ա­ռա­քի­նու­թյունն ու կա­տա­րե­լու­թյու­նը, ե­թե Աստ­վա­ ծա­շունչն այս­պես է ա­սում նրա մա­սին` «ար­դար ու կա­տար­յալ»: Աստ­վա­ծա­շնչում չկա նման վկա­յու­թյուն ո՛չ Ղա­մե­քի և­ ո՛չ էլ Մա­թու­սա­ղա­յի մա­սին: Նո­յի մա­սին Սուրբ Գր­քում աս­վում է. «Բայց Նո­յը շնորհ գտավ Տի­րոջ ա­ռաջ» (Ծնն­դոց 6.8)։ Ե՞րբ նա ձեռք բե­րեց Աստ­ծո շնոր­հը: Այս­տեղ մենք ուղ­ղա­կիո­րեն բախ­վում ենք հետևալ հար­ցին` Աստ­ված ո­րո­շա­կի մարդ­կանց, նախ­քան նրանց ծնվե­լը, ընտ­րում է ա­ռանձ­նա­հա­տուկ ծա­ռա­յու­թյան հա­մար: Ոչ մի ան­հա­վա­տա­լի կամ ա­նար­դար բան չկա այդ փաս­տի մեջ: Լույ­սի և խա­վա­րի միջև մեծ պայ­քա­րում Աստ­ված՝ որ­ պես տիե­զեր­քի Ա­րա­րիչ և­ինք­նիշ­խան Էակ, ի­րա­վունք ու­նի ի­րա­կա­նաց­նե­լու ար­ տա­ռոց գոր­ծո­ղու­թյուն­ներ, և­ ոչ մեկն ի­րա­վունք չու­նի դա­տա­վո­րի դեր ստանձ­նե­ լու Նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հար­ցում, ինչ­պես նաև ոչ մեկն ի­րա­վունք չու­նի Նրան մե­ղադ­րե­լու այն բա­նում, որ պարգև­նե­րը բա­ժա­նում է Իր ա­րա­րած­նե­րին, ինչ­պես ինքն է հարկ հա­մա­րում: Իսկ ա­հա նրանք, ով­քեր ստա­նում են Նրա պարգև­նե­րը, ա­զա­տու­թյուն ու­նեն օգ­տա­գոր­ծե­լու դրանք բա­րի կամ չար նպա­տակ­նե­րով: Ա­հա թե ին­չու, մար­գա­րեի ծա­ռա­յու­թյան կոչ ա­նե­լով, օ­րի­նակ, Ե­սա­յիա­յին, Ե­րե­միա­յին կամ Ե­զե­կիե­լին, Տե­րը նրանց նա­խազ­գու­շաց­նում է, որ հա­վա­տա­րիմ լի­նեն Ի­րեն և թույլ չտան չա­րա­շա­հում­ներ ի­րենց վստահ­ված ա­ռա­քե­լու­թյան մեջ: Ինչ­պես Ե­րե­միան, Հով­հան­նես Մկր­տի­չը, Պո­ղո­սը, կան­խո­րոշ­ված էր, որ Նո­յը ա­ռանձ­նա­հա­տուկ ծա­ռա­յու­թյուն ու­նի մարդ­կու­թյան պատ­մու­թյան պա­տաս­խա­ նա­տու պա­հե­րին: Տե­րը տե­սավ, թե ինչ ան­հա­վա­տա­լի չա­փե­րի է հաս­նում մինչ­ ջր­հե­ղեղ­յան քա­ղա­քակր­թու­թյան բնա­կիչ­նե­րի պղծու­թյու­նը և­ ո­րո­շեց, որ այլևս ա­նի­մաստ է հան­դուր­ժել նրանց աստ­վա­ծա­նարգ կեն­սաձևը և բա­ցա­հայտ ծաղ­րը Իր սուրբ օ­րենք­նե­րի հան­դեպ: Այդ պատ­ճա­ռով էլ Նա ո­րո­շեց նրանց զրկել կյան­քի պարգևից և Իր դի­տա­վո­րու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար նա­խօ­րոք ընտ­րեց Նո­ յին և Նրան պարգևեց Իր շնոր­հը: Եվ այս­տեղ, ան­կաս­կած, գաղտ­նիք կա. Ին­չո՞ւ այն­պի­սի անձ­նա­վո­րու­թյուն­ներ, ինչ­պի­սին էին Ե­նով­քը, Նո­յը, Աբ­րա­հա­մը, Սա­մուե­ լը, Դա­նիե­լը, Հով­հան­նես Մկր­տի­չը և­ ու­րիշ­ներ, ի­րենց տրված շնորհն օգ­տա­գոր­ ծե­ցին Աստ­ծո ծա­ռա­յու­թյան հա­մար, իսկ Կա­յե­նը, Քա­մը, Ե­սավ, Կոր­խը, Սա­վու­ղը, Հու­դան, Դի­մա­սը և մ­յուս­նե­րը` չա­րին ծա­ռա­յե­լու հա­մար: Դա վեր է մեր հաս­կա­ցո­ ղու­թյան սահ­ման­նե­րից: Սա­կայն Նո­յը, ստա­նա­լով Աստ­ծո շնոր­հը, դրա ան­տար­բեր կրո­ղը չէր: Աստ­վա­ ծա­շուն­չը նշում է այդ փոք­րիկ ման­րա­մաս­նը. «Նո­յը Աստ­ծո ա­ռաջ քայ­լեց» (տա­ ռա­ցիո­րեն` «Նա մշտա­պես Աստ­ծո հետ էր քայ­լում»-ծա­նո­թու­թյուն) (Ծնն­դոց 6.9)։ Մեկ­նա­բա­նե­լով այդ ար­տա­հայ­տու­թյու­նը՝ ռու­սե­րեն թարգ­մա­նու­թյուն­նե­րից մե­կի թարգ­մա­նիչն այս­պես է փո­խան­ցում հա­մա­րի ի­մաս­տը. «Նոյն ապ­րում էր Աստ­ծո հետ սերտ շփման մեջ»: Եվ դա ճշմա­րի՜տ է: Ս­տա­նա­լով Աստ­ծո պարգևը՝ մար­դը պետք է ա­ռա­վե­լա­գույն ջան­քեր թա­փի, որ­ պես­զի հա­մա­գոր­ծակ­ցի Աստ­ծո հետ՝ Նրա նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար. Դրա մեջ է հա­ջո­ղու­թյան էու­թյու­նը: Հենց այդ­պի­սին էր Նո­յը` աշ­խա­տա­սեր մի մարդ՝ թե՛ հոգևոր ո­լոր­տում, թե՛ ա­մե­նօր­յա կյան­քում: 271


սեպտեմբեր

13

Նո­յը եվ վեր­ջին ե­կե­ղե­ցին

Եվ Նոյն ա­րեց ա­մե­նը, ինչ Աստ­ված պատ­վի­րել էր նրան. այդ­պես ա­րեց (Ծնն­դոց 6.22)։

Ին­չո՞ւ պետք է այդ­քան շատ ու­շադ­րու­թյուն հատ­կաց­նենք Նո­յի կյան­քին: Պատ­ ճա­ռը պարզ է։ Նոյն ապ­րում էր ջրհե­ղե­ղի նա­խա­շե­մին, և Աստ­ված նրան պատ­ վի­րեց տա­պան կա­ռու­ցել, որ­պես­զի լիա­կա­տար ոչն­չա­ցու­մից փրկի մարդ­կա­յին ցեղն ու կեն­դա­նա­կան աշ­խար­հը: Իսկ մենք ապ­րում ենք Քրիս­տո­սի` եր­կիր գա­լու նա­խօ­րեին, երբ Նա վերջ­նա­կա­նա­պես կոչն­չաց­նի մեղ­քը և­ այն կրող­նե­րին: Տե­րը չի ցան­կա­նում, որ մեկ մարդ ան­գամ կոր­ծան­վի, Նա ցան­կա­նում է, որ բո­լոր մար­ դիկ ա­պաշ­խա­րեն և հա­վեր­ժա­կան կյան­քի պարգևն ստա­նան: Այդ պատ­ճա­ռով էլ վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում կյան­քի է կո­չել մի ա­ռանձ­նա­հա­տուկ ժո­ղո­վուրդ և նրան հա­տուկ լուր վստա­հել, որ­պես­զի այն բարձ­րա­ձայն հայ­տա­րա­րի ամ­բողջ աշ­խար­ հին: Եվ ինչ­պես Նոյն էր «ար­դա­րու­թյան քա­րո­զիչ», այն­պես էլ վեր­ջին ե­կե­ղե­ցին կհռչա­կի այն ար­դա­րու­թյան լու­րը, ին­չը կա­րող է ու­նե­նալ մե­ղա­վո­րը Քրիս­տո­սի մահ­վան շնոր­հիվ: Նոյն իր սերն­դի մեջ ար­դար և­աստ­վա­ծա­վախ էր: Այդ­պես էլ վեր­ջին օ­րե­րի ե­կե­ ղե­ցին պետք է ա­նա­րա­տու­թյան ու ար­դա­րու­թյան հաս­նի՝ մտնե­լով կյան­քի այն շրջա­նը, երբ կփակ­վեն շնոր­հի դռնե­րը, և կսկս­վեն Աստ­ծո բար­կու­թյան ա­մե­նա­կուլ պա­տու­հաս­նե­րը, ա­ռանց որևէ ո­ղոր­մա­ծու­թյան: Նոյն Աստ­ծո հետ էր քայ­լում, այ­ սինքն շփվում էր Աստ­ծո հետ: Այդ­պես էլ Նրա ժո­ղո­վուր­դը պետք է սերտ շփում ու­ նե­նա Աստ­ծո հետ, որ­պես­զի դի­մա­նա մեղ­քի՝ մինչ այդ չլսված ստրկու­թյա­նը՝ ա­րա­ րու­մից ի վեր նա­խա­դե­պը չու­նե­ցող վշտի ժա­մա­նակ­նե­րում: Նոյն անձ­նա­զոհ մարդ էր. նա չէր ա­մուս­նա­նում հա­նուն հոգևոր վեհ նպա­տակ­ նե­րի: Նա ո­չինչ չէր ա­նում, ա­ռանց Աստ­ծո հրա­հան­գի: Նո­յը 480 տա­րե­կան էր, երբ ջրհե­ղե­ղի վե­րա­բեր­յալ հայտ­նու­թյուն և տա­պան կա­ռու­ցե­լու ցու­ցում ստա­ցավ Աստ­ծուց: Այդ տա­պա­նի մեջ պետք է մտնեին ին­քը, իր կինն ու որ­դի­ներն` ի­րենց կա­նանց հետ: Թվում էր՝ այս­տեղ ա­մեն ինչ պարզ է. դու պետք է ա­մուս­նա­նաս և­ ու­նե­նաս որ­դի­ներ: Բայց Նո­յը ևս քսան տա­րի շա­րու­նա­կեց ապ­րել որ­պես ա­մու­ րի, մինչև Տե­րը, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, չա­սաց նրան այդ մա­սին: Եվ միայն այդ ժա­մա­նակ նա ա­մուս­նա­ցավ: Ին­չո՞ւ էր նա հա­պա­ղում`ան­հաս­կա­նա­լի է: Հնա­րա­ վոր է՝ Աստ­ծուց ան­մի­ջա­կան ցու­ցու­մի էր սպա­սում: Հնա­րա­վոր է՝ են­թադ­րում էր, որ հսկա­յա­կան տա­պա­նի շի­նա­րա­րու­թյու­նը և­ իր քա­րո­զը՝ մո­տա­լուտ ջրհե­ղե­ղի մա­սին, կարթ­նաց­նի մարդ­կանց խիղ­ճը, և նրանք կա­պաշ­խա­րեն ու կխնդրեն տա­ պան մտնել: Այդ ժա­մա­նակ ո՞ւմ են հար­կա­վոր կի­նը, ե­րե­խա­ներն ու ըն­տա­նի­քի բո­լոր հոգ­սե­րը, երբ պետք է հասց­նես կա­ռու­ցել տա­պա­նը: Ինչ կա­րող ենք ա­սել. թեև նա Նոյն էր, այ­նուա­մե­նայ­նիվ, մարդ էր: Վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի Աստ­ծո ժո­ղո­վուր­դը չպետք է ան­հոգ ու ան­տար­բեր գտնվի, պետք է ջանք թա­փի այն­պես, ինչ­պես եր­բեք չի թա­փել, ինչ­պես պատ­մու­ թյան մեջ չի գոր­ծել հա­վա­տաց­յալ­նե­րի ոչ մի սե­րունդ:

272


Ե­րախ­տա­գե՛տ ե­ղիր Աստ­ծուն

սեպտեմբեր

14

Նրանք զուր տե­ղը չպի­տի վաս­տա­կեն և զա­վակ­ներ չպի­տի ծնեն թշվա­ռու­թյան հա­ մար (Ե­սա­յի 65.23):

Դուք ծա­նոթ չե՞ք հետև­յալ գրքե­րին. «Դու հրա­շա­լի ես կա­ռու­ցել իմ մար­մի­նը» և «Նրա նմա­նու­թյամբ»: Հար­ցը վե­րա­բե­րում է ոչ թե այդ գրքե­րի բո­վան­դա­կու­թյա­նը, այլ դրանց եր­կու հե­ղի­նակ­նե­րից գլխա­վո­րին` Պոլ Բրեն­դին: Ո՞վ է նա: Անհ­նար է պատ­կե­րա­ցում կազ­մել նրա մա­սին, ե­թե չպար­զենք նրա ծագ­ման ա­կունք­նե­րը: Եվ այս­պես: 1907 թվա­կան: Ե­րի­տա­սարդ ա­վե­տա­րա­նիչ Ջեսս Բրեն­դը ուղևոր­ վեց Հնդ­կաս­տա­նի լեռ­նե­րը, որ­տեղ տար­բեր հի­վան­դու­թյուն­ներ էին մո­լեգ­նում: Այն­տե­ղից նա նա­մակ գրեց ըն­կեր­նե­րին, վեր­ջին­ներս սար­սա­փա­հար ե­ղան՝ կար­ դա­լով այն պայ­ման­նե­րի նկա­րագ­րու­թյու­նը, ո­րոն­ցում աշ­խա­տում էր Ջես­սը: Սա­ կայն ո­չինչ չվա­խեց­րեց Է­վե­լին Հար­րի­սին` Լոն­դո­նի ունևոր ըն­տա­նիք­նե­րից մե­կի գե­ղեց­կու­հուն: Նա գնաց Հնդ­կաս­տան, հան­դի­պեց Ջես­սիին և… ծն­վեց մի ե­րի­տա­ սարդ ըն­տա­նիք: Այս զույգն աշ­խա­տեց, ա­ռանց ձեռ­քե­րը ծա­լե­լու: Նրանք կազ­մա­ կեր­պե­ցին բժշկա­կան և բա­րե­գոր­ծա­կան օգ­նու­թյուն հա­զա­րա­վոր դժբախտ, հի­ վանդ և քաղ­ցած մարդ­կանց հա­մար: Դրա հետ մեկ­տեղ, Ջեսսն ա­մե­նուր, որ­տեղ միայն կա­րո­ղա­նում էր, ցա­նում էր ա­վե­տա­րա­նի սեր­մե­րը: Միայն մեկ տար­վա ըն­ թաց­քում նա մոտ 4000 քա­րոզ կար­դաց հար­յու­րի չափ գյու­ղե­րում, և­այդ անձ­նա­ զոհ աշ­խա­տան­քի պտուղ­նե­րը չհա­պա­ղե­ցին հա­սու­նա­նալ, շա­տե­րը հա­վա­տա­ցին Հի­սու­սին, և կազ­մա­կերպ­վե­ցին հա­մայնք­ներ: Շու­տով ծնվեց նրանց զա­վա­կը` Պո­լը: Ծ­նող­նե­րը սի­րում էին նրան: Ի­նը տա­րե­ կան հա­սա­կում նրան ու­ղար­կե­ցին Լոն­դոն` սո­վո­րե­լու: Սա­կայն, ա­վաղ, դժբախ­ տու­թյուն պա­տա­հեց նաև նրանց ըն­տան­քին: Ջես­սը վա­րակ­վեց տեն­դով: Յու­րա­ քանչ­յուր օր­վա հետ նրա ա­ռող­ջա­կան վի­ճա­կը վատ­թա­րա­նում էր, սա­կայն նա շա­րու­նա­կում էր աշ­խա­տել՝ չնա­յե­լով ոչ մի բա­նի, մինչև այլևս բո­լո­րո­վին չկա­րո­ ղա­ցավ ոտ­քի վրա կանգ­նել: Աչք ան­գամ չփա­կե­լով՝ Է­վե­լինն օր ու գի­շեր սի­րե­լի ա­մուս­նու ան­կող­նու մոտ էր և ցա­վով հետևում էր, թե ինչ­պես է հի­վան­դու­թյու­նը հյու­ծում նրա մար­մի­նը։ Ե­կավ ան օ­րը, երբ կյան­քը վերջ­նա­կա­նա­պես լքեց նրան: Երբ Ջես­սը մա­հա­ցավ, նրա ըն­կեր­ներն ի­րենց ու­սե­րին նրան բարձ­րաց­րին ժայ­ռի վրա և­այն­տեղ թա­ղե­ցին: Լ­րա­ցել էր Պո­լի տասն­չորս տա­րին, երբ նրան հա­սավ հոր մահ­վան լու­րը: Ա­հա թե մա­հից ա­ռաջ ինչ էր գրել նրան հայ­րը. «Միշտ շնոր­հա­կա­լու­թյա՛մբ նա­յիր Աստ­ծուն և խո­նարհ­վի՛ր Նրա ա­ռաջ այն բա­նի հա­մար, որ Նա քեզ հնա­րա­վո­րու­թյուն է տվել ապ­րե­լու տիե­զեր­քի այն­պի­սի մի բերկ­րա­լի վայ­րում, ինչ­պի­սին եր­կիր մո­լո­րակն է»: Է­վե­լի­նը շա­րու­նա­կեց աշ­խա­տել Հնդ­կաս­տա­նում, իսկ նրա որ­դին` Պոլ Բրեն­դը, դառ­նա­լով բժիշկ, աշ­խա­տում էր Հնդ­կաս­տա­նում, բո­րոտ­նե­րի հա­մար նա­խա­տես­ ված հի­վան­դա­նոց­նե­րում: Նա աշ­խա­տեց մոտ քսան տա­րի և դար­ձավ նշա­նա­վոր անձ­նա­վո­րու­թյուն: Բոր հի­վան­դու­թյան նո­րա­րա­րա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հա­մար նա ստա­ցավ Ա. Լաս­կե­րի մրցա­նա­կի դափ­նեկ­րի կո­չում: «Նրա ողջ կյան­քը և նրա բո­լոր ծրագ­րերն անխ­զե­լիո­րեն կապ­ված են քրիս­տո­նեու­թյան հետ» (Ֆի­լիպ Յան­սի): Պոլ Բրեն­դը, ինչ­պես իր հայ­րը, ա­վե­տա­րան­չա­կան ծա­ռա­յու­թյուն էր կա­ տա­րում Հնդ­կաս­տա­նում, ինչ­պես նաև Ֆ. Յան­սիի հա­մա­հե­ղի­նա­կու­թյամբ գրեց վե­րո­հիշ­յալ գրքե­րը: 273


սեպտեմբեր

15

Եվ այդ ժա­մա­նակ ար­դեն ա­մեն ինչ մո­ռա­նում էր

Ես հի­շում եմ ա­ռաջ­վա օ­րե­րը, մտա­ծում եմ Քո բո­լոր գոր­ծե­րի մա­սին, խոր­հում եմ Քո ձեռ­քե­րի գոր­ծե­րի մա­սին (Սաղ­մոս­ներ 143.5)։

Աշ­խա­տանքն Աստ­ծո սի­րո` գոր­ծուն և գոր­ծող սի­րո խորհր­դա­վոր դրսևո­րումն է: Աշ­խա­տան­քը Աստ­վա­ծու­թյան դրսևո­րումն է՝ ոչ թե ժա­մա­նա­կա­վոր, այլ հա­վեր­ժա­ կան, ինչ­պես Ա­րա­րիչն Ին­քը: Այլ կերպ ինչ­պե՞ս կա­րե­լի է պատ­կե­րաց­նել աստ­վա­ ծա­յին աշ­խար­հա­կար­գը: Այլ կերպ ինչ­պե՞ս է հնա­րա­վոր տիե­զեր­քի կե­ցու­թյու­նը: Եվ մար­դը, ո­րի ա­րար­ման ժա­մա­նակ տքնել են Տի­րոջ ձեռ­քե­րը, և­ ում մեջ նա Իր Սերն է ներդ­րել և փ­չել կյան­քի հո­գին, հա­մար­վում է Նրա պատ­կերն ու նմա­նու­թյու­ նը: Եվ որ­քա՜ն մար­դիկ կան, որ ի­րենց կյան­քում իս­կա­պես ար­տա­ցո­լում են Նրա պատ­կե­րը և­ ա­ռանձ­նա­հա­տուկ ստեղ­ծա­գոր­ծա­կան հո­գի ու ցնցող աշ­խա­տա­սի­ րու­թյուն են դրսևո­րում: Պար­զա­պես ան­հա­վա­տա­լի է, թե որ­քան են նրանք նվիր­ ված ու կլան­ված աշ­խա­տան­քով: Ա. Բո­րո­դին: Ռուս կոմ­պո­զի­տոր, գիտ­նա­կան: Նս­տե­լով դաշ­նա­մու­րի ա­ռաջ և ս­տեղ­ծա­գոր­ծե­լով՝ նա «ճախ­րում էր» վեր` եր­կինք: Նա կա­րող էր տա­սը ժամ ա­նընդ­մեջ նստել գոր­ծի­քի ա­ռաջ և­այդ ժա­մա­նակ ար­դեն մո­ռա­նում էր ա­մեն ինչ. կա­րող էր չճա­շել և չք­նել: Եվ երբ կտրվում էր այդ­պի­սի աշ­խա­տան­քից, դեռ եր­ կար ժա­մա­նակ չէր կա­րո­ղա­նում բնա­կա­նոն վի­ճա­կի գալ: Բո­րո­դինն իր ե­րաժշ­ տու­թյու­նը գրում էր մա­տի­տով, ին­չի վրա ա­սես, այ­նու­հետև ձե­ռագ­րե­րը ծած­կում ձվի սպի­տա­կու­ցով, որ­պես­զի մա­տի­տը չթափ­վի, և կա­խում էր բնա­կա­րա­նում` թո­կե­րի վրա, ինչ­պես սպի­տա­կե­ղենն են չո­րաց­նում: Վ. Խլեբ­նի­կով: Ռուս բա­նաս­տեղծ: Երբ նա բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ էր գրում, մո­ռա­նում էր ա­մեն ինչ, նույ­նիսկ ու­տելն ու խ­մե­լը: Կա­րող էր ամ­բողջ օ­րը նստել, ա­ռանց ա­թո­ռից բարձ­րա­նա­լու: Եվ երբ ար­դեն չա­փա­զանց եր­կար ժա­մա­նակ դուրս չէր գա­լիս սեն­յա­կից, նրան էր մո­տե­նում այդ բնա­կա­րա­նում ապ­րող ծեր կի­ նը, հպվում ու­սին և­ ա­սում. «Դուք պետք է գնաք ա՛յ այն­տեղ»,- և գլ­խով ցույց էր տա­լիս պետ­քա­րա­նի կող­մը: «Ա­յո, ա­յո՜: Շ­նոր­հա­կալ եմ, շնոր­հա­կա՜լ եմ ձե­զա­նից»,այս ա­սե­լով` Խլեբ­նի­կո­վը հապշ­տապ վեր էր թռչում տե­ղից: Լ. Պաստ­յոր: Նշա­նա­վոր ֆրան­սիա­ցի գիտ­նա­կան: Կ­յան­քի 40-րդ տա­րում նա կաթ­վա­ծա­հար էր: Նա ար­յու­նա­զե­ղում ու­ներ ու­ղե­ղում՝ չա­փա­զանց ծանր և լար­ ված աշ­խա­տան­քի պատ­ճա­ռով: Նա աշ­խա­տում էր, ինչ­պես ա­սում են, մեկ շնչով, ա­ռանց հանգս­տա­նա­լու, ա­ռանց պահ­պա­նե­լու հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­ րը: Եվ սա ա­նօ­րի­նակ դեպք է․ նա ապ­րեց հա­մար­յա 74 տա­րի: Այ­սինքն կաթ­վա­ծից հե­տո նա ապ­րեց երեսուն և­ա­վե­լի տա­րի­ներ: Եվ այդ հան­ճա­րեղ մարդն իր ա­ռա­ վել ար­ժե­քա­վոր աշ­խա­տանք­ներն ու հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րը կա­տա­րեց կյան­քի հենց երկ­րորդ կե­սում: Աշ­խա­տան­քի մեջ խո­րա­սուզ­վե­լու նման օ­րի­նակ­նե­րը մեզ կա­րող են չա­փա­զանց ան­սո­վոր թվալ: Սա­կայն աշ­խա­տան­քի հան­դեպ մա­կե­րե­սա­յին ու ան­լուրջ վե­րա­ բեր­մուն­քը չի կա­րող հա­ջո­ղու­թյուն բե­րել: Եվ դա վե­րա­բե­րում է ա­ռա­ջին հեր­թին Աստ­ծո ճշմար­տու­թյան ճա­նա­չո­ղու­թյա­նը:

274


Այս­տեղ տար­բե­րակ­ներ չկան

սեպտեմբեր

16

Եվ Ես Իմ ուխ­տը պի­տի հաս­տա­տեմ քեզ հետ, և դու պի­տի ի­մա­նաս, որ Ես եմ Տե­րը (Ե­զե­կիել 16.62)։

Աստ­ծուն հա­վա­տա­ցո­ղը չի կա­րող ծույլ, ան­փույթ կամ ան­տար­բեր լի­նել: Այդ­պի­ սի մար­դը ոչ մի ընդ­հա­նուր բան չու­նի Աստ­ծո հետ: Նա, ով ա­սում է, որ ին­քը հա­ վա­տաց­յալ է, սա­կայն ծույլ է, ան­փույթ կամ ան­տար­բեր, Նրա զա­վա­կը չէ և պար­ զա­պես ա­նար­գում է Նրան: Յու­րա­քանչ­յուր մար­դու ան­գին պարգև է տրված Աստ­ծուց` կյան­քը, ինչ­պես նաև տար­բեր պարգև­ներ, ըն­դու­նա­կու­թյուն­ներ, տա­ղանդ­ներ: Մար­դը պար­տա­ վոր է զար­գաց­նել ու օգ­տա­գոր­ծել դրանք ողջ կյան­քի ըն­թաց­քում, և մի օր հա­ շիվ է տա­լու Ա­րար­չին, թե ինչ­պես է օգ­տա­գոր­ծել այն: Ե­րա­նե­լի է այն մար­դը, ով կպար­զա­բա­նի ու կըն­կա­լի մեր կե­ցու­թյան ա­ռա­ջին ճշմար­տու­թյուն­նե­րից մե­կը` մենք ոչ մի սե­փա­կան բան չու­նենք. ա­մեն ինչ Աստ­ծուն է պատ­կա­նում: Հար­կա­ վոր է ոչ միայն մտա­հա­յե­ցո­ղա­բար ըն­դու­նել այս ճշմար­տու­թյու­նը, այլ ամ­բողջ էու­ թյամբ ճա­նա­չել, փոր­ձել ու զգալ և­այդ­պի­սով ճշմա­րիտ քա՜յլ ա­նել Դե­պի Աստ­ված, որ­պես­զի դարձ­յալ ոչ միայն մտա­հա­յե­ցո­ղա­բար ըն­դու­նենք, այլ ամ­բողջ էու­թյամբ ըն­դու­նենք, փոր­ձենք ու զգանք Նրա լիու­թյու­նը: Այդ լիու­թյու­նը դրսևոր­վում է ա­մեն ին­չում և­ա­մե­նուր` և՛ ան­սահ­ման տիե­զեր­քում, և՛ մեր հո­գում (տե՛ս Ե­փե­սա­ցի­նե­ րին 1.23): Ոչ մի դև չի կաս­կա­ծում, որ Աստ­ված կա, և­որ Նա տիե­զեր­քի Ա­րա­րիչն է ու Կա­ ռա­վա­րի­չը: Այս ճշմար­տու­թյունն ա­պա­ցույց­ներ չի պա­հան­ջում: Այդ մա­սին լավ է ա­սել Գան­դին. «Ես հա­մոզ­ված եմ Աստ­ծո գո­յու­թյան մեջ շատ ա­վե­լի, քան այն փաս­ տի մեջ, որ մենք ձեզ հետ միայն նստած ենք այս սեն­յա­կում»: Միայն ան­միտ­նե­րը կա­րող են ա­սել, որ Աստ­ված չկա: Եվ ոչ մի տե­սա­կի փաս­տե­րով, որ­քան էլ ցնցող լի­նեն դրանք, չես կա­րող դա ա­պա­ցու­ցել ան­մի­տին (կամ գժին), ո­րով­հետև այդ փոր­ձը այլ բան, քան հի­մա­րու­թյունն է, չես կա­րող ան­վա­նել: Չ­կա ա­վե­լի՜ մեծ խե­ լա­գա­րու­թյուն, քան պնդել դա: Եվ այս­պես: Մարդ­կանց մեծ մա­սը հա­վա­տում և մտքով ըն­դու­նում է Աստ­ծո գո­ յու­թյու­նը: Սա­կայն Աստ­ծուն մտա­հա­յե­ցո­ղա­բար ըն­դու­նե­լը բա­վա­կան չէ: Աստ­ծո հետ հար­կա­վոր է աստ­վա­ծա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տել, հար­կա­վոր է մի լի­նել Նրա հետ (տե՛ս Հով­հան­նես 17.21): Մենք Նրա ստեղ­ծած­ներն ենք, մենք կախ­ված են Նրա­նից բա­ցար­ձա­կա­պես և հա­վերժ: Եվ մենք պետք է միաս­նու­թյան հաս­նենք Նրա հետ, վե­րա­կանգ­նենք մեղ­քի պատ­ճա­ռով խզված կա­պը: Այ­լա­պես ինչ­պե՞ս կա­րե­լի է ու­րիշ կերպ ապ­րել: Այս­տեղ տար­բե­րակ­ներ չկան և­ ոչ էլ` այլ­ ընտ­րանք: Աստ­ված Ս­տեղ­ծողն է, և Նա օ­րեն­քը տա­լիս է բո­լո­րին: Նրա պատ­կե­րը մեր մեջ է` սի­րո ա­րար­չա­գործ աշ­խա­տան­քը, երկ­նա­յին ար­քա­յու­թյու­նը մեր մո­լո­ րա­կում էլ հաս­տա­տե­լու հա­մար: Հար­կա­վոր է աշ­խա­տել Քրիս­տո­սի հետ միա­սին, որ­պես­զի հաղ­թա­նա­կի Նրա ար­դար կա­ռա­վա­րու­մը, կա­տար­յալ կամ­քը և սուրբ օ­րենք­նե­րը: Եվ ճշմա­րիտ աշ­ խա­տա­սե­րը նա է, ով անձ­նա­զոհ տքնում է Աստ­ծո թա­գա­վո­րու­թյան հա­մար:

275


սեպտեմբեր

17

Ըն­դօ­րի­նա­կե­լով Աստ­ծուն

Քա­նի որ Ես ձեզ օ­րի­նակ ծա­ռա­յե­ցի, որ­պես­զի ինչ­պես Ես ձեզ ա­րե­ցի, դուք էլ նույն կերպ ա­նեք (Հով­հան­նես 13.15)։

Մեր Տեր Աստ­վա­ծը՝ տիե­զեր­քի Ս­տեղ­ծողն ու Կա­ռա­վա­րի­չը, ա­կա­նա­վոր, ան­զու­ գա­կան, հա­վեր­ժա­կան Աշ­խա­տա­վոր է: Եվ Նրա զա­վակ­նե­րը, որ ու­նեն Նրա պատ­ կերն ու նմա­նու­թյու­նը, նույն­պես աշ­խա­տա­սեր են, ինչ­պես Նա: Ս­տեղ­ծե­լով մեր մո­լո­րա­կը՝ Տերն, ի հի­շա­տակ Իր ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­ տան­քի, պատ­վի­րեց, որ երկ­րի բնա­կիչ­նե­րը զբաղ­վեն ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­ տան­քով: «Վեց օր աշ­խա­տի՛ր և կա­տա­րի՛ր քո բո­լոր գոր­ծե­րը» (Ե­լից 20.9)։ Այս պատ­վի­ րանն Աստ­ծո հրա­հանգն է, որ պար­տա­վո­րեց­նում է բո­լոր մարդ­կանց աշ­խա­տել ի­րենց Ա­րար­չի նման: Ա­րա­րի­չը վեց օ­րում ա­րա­րել է ա­մեն տե­սա­նե­լին ու ան­տե­սա­ նե­լին և կ­յանք տվել մար­դուն: Իսկ յո­թե­րորդ օ­րը Նա հանգս­տա­ցել է, այ­սինքն դա­ դա­րել է ա­րա­րել և վա­յե­լել է այն գե­ղեց­կու­թյունն ու կա­տա­րե­լու­թյու­նը, որ ստեղ­ծել է Ին­քը: Մար­դը պար­տա­վոր էր Ս­տեղ­ծո­ղի օ­րի­նա­կով ապ­րել երկ­րի վրա և չ­խախ­ տել Նրա սահ­մա­նած կար­գը. միայն այդ պայ­մա­նով էր նրա հա­մար ե­րաշ­խա­վոր­ ված Տի­րոջ բա­րե­հա­ճու­թյունն ու օրհ­նու­թյուն­նե­րը: Այդ կար­գից շեղ­վե­լը բե­րում էր և շա­րու­նա­կում է բե­րել ա­մեն տե­սա­կի ող­բա­լի հետևանք­ներ: Միայն մեր Տի­րո­ջը հետևե­լով, միայն Նրա խոս­քին հնա­զանդ­վե­լով և Նրան ըն­դօ­ րի­նա­կե­լով, Ա­րար­չի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով մենք անն­կա­րագ­րե­լի ու­րա­խու­թյուն, բա­վա­կա­նու­թյուն և­եր­ջան­կու­թյուն կզգանք: Աշ­խա­տան­քը, ջան­քերն ու հո­գա­տա­ րու­թյունն ան­սահ­ման տիե­զեր­քի բո­լոր երկ­նաբ­նակ­նե­րի հա­վեր­ժա­կան ու­ղե­կիցն են: Աստ­ծո հրեշ­տակ­նե­րը` Նրա կամ­քի հա­վա­տա­րիմ կա­տա­րող­նե­րը, օր ու գի­շեր աշ­խա­տում են՝ մաս­նակ­ցե­լով տիե­զեր­քի կա­ռա­վար­մա­նը, կա­տա­րե­լով երկ­նա­ յին թա­գա­վո­րու­թյան Կա­ռա­վար­չի հանձ­նա­րա­րու­թյուն­ներն ու պա­հանջ­նե­րը: Այդ նրանք են, որ կայ­ծա­կի ա­րա­գու­թյամբ տե­ղա­շարժ­վում են տիե­զե­րա­կան ան­ծայ­ րա­ծիր ան­հու­նում` Աստ­ծո գա­հից բա­րի լու­րերն ու օրհ­նու­թյուն­նե­րը տա­նե­լով այլ մո­լո­րակ­նե­րի չա­րա­տա­վոր­ված բնա­կիչ­նե­րին: Ա­նընդգր­կե­լի, ան­չա­փե­լի և­ ա­նըմբռ­նե­լի չա­փե­րի տիե­զերքն Աստ­ծո տի­րույթն է` այդ ան­դա­դար շար­ժու­մը և չընդ­միջ­վող կյան­քը: Եվ այդ ա­մե­նը կա­տար­վում է շնոր­հիվ այն մեծ և հա­վեր­ժա­կան Աստ­ծո ան­դուլ աշ­խա­տան­քի, Ով սեր է: Աստ­վա­ծաշն­չում կար­դում ենք. «Տե­րը թա­գա­վոր է. Նա մե­ծա­փա­ռու­թյուն է հա­ գել. Տե­րը զո­րու­թյուն է հա­գել և Իր մեջ­քին գո­տի կա­պել, դրա հա­մար էլ աշ­խար­հը հաս­տատ է և չի շարժ­վում։ Քո ա­թո­ռը հաս­տատ է սկզբից. Դու հա­վիտ­յան ես», «Մեծ է Տե­րը և հույժ գո­վե­լի, և չափ չկա Նրա մե­ծու­թյա­նը… և­ես պի­տի պատ­մեմ Քո մե­ծու­թյու­նը»։ (Սաղ­մոս­ներ 93.1-2, 145.3,6)։ Մենք էլ ու­րեմն կհռչա­կենք Տի­րոջ մե­ծու­թյու­նը մեր աշ­խա­տան­քո՜վ:

276


Տի­րոջ աշ­խա­տան­քը

սեպտեմբեր

18

Այս­պես է ա­սում Տե­րը՝ քո Փր­կի­չը, Իս­րա­յե­լի Սուր­բը. «Ես եմ Տե­րը՝ քո Աստ­վա­ծը, որ քեզ ու­սու­ցա­նում եմ, ինչ որ օգ­տա­կար է, որ քեզ ա­ռաջ­նոր­դում եմ այն ճա­նա­պար­ հով, որ դու պետք է գնաս (Ե­սա­յի 48.17)։

Սուրբ Գր­քում նկա­րագ­րե­լով ա­ռան­ձին մարդ­կանց կյան­քը, ով­քեր Նա­խախ­նա­ մու­թյան հա­մա­ձայն հա­մա­պա­տաս­խան տե­ղեր են զբա­ղեց­րել, որ­պես­զի ի­րա­կա­ նաց­նեն մարդ­կու­թյան փրկու­թյան աստ­վա­ծա­յին ծրա­գի­րը, տա­րե­գի­րը միան­ գա­մայն ան­կողմ­նա­կալ է: Նա շո­շա­փում է այն­պի­սի թե­մա­ներ և նրանց այն­պի­սի ա­րարք­նե­րը, ո­րոնք, մեր կար­ծի­քով, ան­ցան­կա­լի լույ­սի տակ են ներ­կա­յաց­նում և նույ­նիսկ նվաս­տաց­նում են հարգ­ված մարդ­կանց: Մենք չենք կա­րող ան­տար­բեր լի­նել, օ­րի­նակ, այն բա­նի հան­դեպ, որ բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի հայր Աբ­րա­հա­մը, ում հետ Տե­րը շփվում էր ան­մի­ջա­կա­նո­րեն և­ում նա­խա­սահ­մա­նել էր ընտր­յալ ժո­ ղովր­դի նա­խա­հայ­րը լի­նե­լու, կա­րող էր և՛ մեկ, և՛ եր­կու ան­գամ խա­բել այս աշ­ խար­հի մե­ծե­րին: Նա նրանց ա­սաց, որ Սա­ռան իր քույրն է, այլ ոչ թե կի­նը, և­այդ ա­մե­նը նրա հա­մար, որ­պես­զի խու­սա­փի վտան­գից․ «Ա­սա՛, թե դու իմ քույրն ես, որ­պես­զի քո շնոր­հիվ ինձ հա­մար լավ լի­նի, և քո շնոր­հիվ ես ողջ մնամ» (Ծնն­դոց 12.12,16): Մենք ցան­կա­նում ենք հա­վա­տի նա­խա­կա­րա­պետ­նե­րի մեջ տես­նել ան­թե­րի, ան­բիծ ու ա­նա­րատ, բարձր բա­րո­յա­կա­նու­թյան տեր մարդ­կանց: Սա­կայն, ա­վա՜ղ, այդ­պի­սին է բա­րու և չա­րի միջև պայ­քա­րի ի­րա­կա­նու­թյու­նը. պայ­քար, ո­րի մեջ մար­դը ա­նուղ­ղա­կիո­րեն ներգ­րավ­ված է: Այդ պայ­քա­րում նա չա­րի ու­ժե­րի գրո­հի ա­ռար­կան է և­այդ պատ­ճա­ռով մեկ ան­գամ չէ, որ կա­րող է պարտ­վել: Եվ արդ­յո՞ք դա զար­մա­նա­լի է: Բո­լո­րո­վին էլ ոչ: Դա կա­րող է ցա­վա­լի լի­նել, վի­րա­վո­րա­կան, գրե­թե լա­ցե­լու աս­տի­ճան, սա­կայն այդ­պի­սին է դա­ժան ի­րա­կա­նու­թյու­նը: Եվ մեր Տե­րը, սի­րե­լով մեզ հա­վեր­ժա­կան սի­րով, ա­ռաջ­նոր­դում է վտանգ­նե­րի այդ լա­բի­ րին­թո­սով, սա­տա­նա­յա­կան թա­կարդ­նե­րի և ցան­ցե­րի մի­ջով՝ համ­բե­րա­տար դաս­ տիա­րա­կե­լով, հոր­դո­րե­լով ու կա­տա­րե­լա­գոր­ծե­լով մեզ: Նա Ի­րե­նից կախ­ված ա­մեն ինչ ա­նում է, որ­պես­զի, բարձ­րա­նա­լով եր­կինք տա­նող աս­տի­ճան­նե­րով, մեր ձեռ­ քե­րից բաց չթող­նենք Աստ­ծո ձեռ­քը և­այն­տե­ղից ո­րո­տա­ձայն չընկ­նենք ան­դունդ: Դա Տի­րոջ մեծ աշ­խա­տանքն է, ա­րե­գա­կի տակ գո­յու­թյուն ու­նե­ցող աշ­խա­տանք­ նե­րի բո­լոր տե­սակ­նե­րից մե­ծա­գույ­նը` օգ­նել մե­ղա­վոր­նե­րին հա­ջո­ղու­թյամբ հաս­ նե­լու եր­կինք: Արդ­յո՞ք Տե­րը մի ան­գամ Ե­րե­միա­յին չա­սաց հետև­յալ ցնցող խոս­քե­ րը. «Ես հոգ­նել եմ գթա­լուց» (Ե­րե­միա 16.5)։ Արդ­յո՞ք Նա ստիպ­ված չէր հո­գե­ցունց խոս­քե­րով ար­տա­հայ­տել Իր աստ­վա­ծա­յին վիշ­տը սի­րե­լի ժո­ղովր­դի հան­դեպ. «Ձեր ամ­սա­մուտ­նե­րից և նշա­նակ­ված տո­նե­րից զզվել է հո­գիս, դրանք բեռ են Ինձ վրա, հոգ­նել եմ դրանք տա­նե­լուց։ Երբ դուք տա­րա­ծում եք ձեր ձեռ­քե­րը, Ես Իմ աչ­ քե­րը կծած­կեմ ձեզ­նից. երբ շա­տաց­նեք ձեր ա­ղոթք­նե­րը, Ես ձեզ չեմ լսե­լու» (Ե­սա­յի 1.14-15)։ Մեր երկ­նա­վոր Հայ­րը մեծ Աստ­ված է, մեծ Աշ­խա­տա­վոր: Եվ ինչ­պես Նա սի­րով աշ­խա­տում էր` ստեղ­ծե­լով աշ­խարհն ու մար­դուն, այդ­պես էլ աշ­խա­տում է՝ մեր մեջ ստեղ­ծե­լով Իր կորս­ված պատ­կերն ու Իր նմա­նու­թյու­նը: Օ՜, մարդ: Ու­րիշ ի՞նչ պետք է ա­ներ Նա քեզ հա­մար, որ չի ա­րել, որ­պես­զի դու բա­րի պտուղ­ներ բե­րես քո կյան­քում: 277


սեպտեմբեր

19 Մի՛ վի­րա­վո­րիր եվ մի՛ հափշ­տա­կիր

Երկ­րի ժո­ղո­վուր­դը հարս­տա­հա­րու­թյուն է գոր­ծում, հափշ­տա­կու­թյուն­ներ է ա­նում և­աղ­քա­տին ու խեղ­ճին կե­ղե­քում է, ա­նի­րա­վու­թյամբ հարս­տա­հա­րում է օ­տա­րա­ կա­նին (Ե­զե­կիել 22.29)։

Եվ աշ­խա­տան­քի հար­ցում ի՜նչ ան­հա­վա­նա­կան չա­րա­շա­հում­ներ է թույլ տվել մար­դը այն ժա­մա­նա­կից ի վեր, երբ կանգ­նեց կյան­քի ա­նաստ­ված ու­ղու վրա: Օ­րի­ նա­կի հա­մար վերց­նենք նա­հա­պետ­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նը: Հա­կո­բը մոր հոր­դո­ րով, օգտ­վե­լով Ի­սա­հա­կի կու­րու­թյու­նից, խա­բեու­թյամբ ստա­ցավ ի­րեն չպատ­կա­ նող անդ­րա­նի­կու­թյան օրհ­նու­թյու­նը: Ի­մա­նա­լով այդ մա­սին՝ Ե­սավն անն­կա­րագ­րե­լի բար­կու­թյան մեջ ըն­կավ և­երդ­վեց վրեժխն­դիր լի­նել Հա­կո­բից` սպա­նել նրան: Հա­ կո­բը ստիպ­ված էր փախ­չել իր հա­րա­զատ քե­ռու մոտ՝ ո­րոշ ժա­մա­նակ այն­տեղ ապ­ րե­լու հա­մար, մինչև կմա­րի եղ­բոր բար­կու­թյու­նը: Քե­ռու` Լա­բա­նի մոտ գտնվե­լու ժա­մա­նակ Հա­կո­բը հենց ա­ռա­ջին օ­րե­րից ար­դեն ոչ թե ձեռ­քե­րը ծա­լած նստեց, այլ ջա­նա­դիր աշ­խա­տում էր: Դա դուր ե­կավ Լա­բա­ նին, և նա ա­սաց. «Ի՞նչ պետք է տամ քեզ քո աշ­խա­տան­քի դի­մաց: Ես պատ­րաստ եմ վճա­րել, միայն եկ պայ­մա­նա­վոր­վենք: Հե­տո ինչ, որ դու բա­րե­կամ ես. նշա­ նա­կում է, որ պետք է անվ­ճա՞ր աշ­խա­տես: Ո՛չ, այդ­պես չի լի­նի» (Լա­բա­նը եր­կու դուստր ու­ներ` Լիան և Ռա­քե­լը: Ռա­քե­լը` կրտսեր դուստ­րը, գե­ղեց­կու­հի էր բո­լոր ա­ռում­նե­րով և դուր ե­կավ Հա­կո­բին): Եվ Հա­կո­բը, ա­ռանց եր­կար մտա­ծե­լու, ա­սաց Լա­բա­նին. «Քո աղ­ջի­կը` Ռա­քե­լը, շատ դուր ե­կավ ինձ: Նրա հա­մար ես պատ­րաստ եմ աշ­խա­տել ու աշ­խա­տել… յոթ տա­րի: Միայն քո հա­մա­ձայ­նու­թյունն է հար­կա­ վոր»: Լա­բա­նի գլխում միտք փայ­լա­տա­կեց` «Իսկ ին­չո՞ւ ոչ»: Եվ նա ա­սաց. «Ա­վե­լի լավ է քեզ տամ, քան օ­տար մե­կին»: Այ­սօր դա մեզ շատ տա­րօ­րի­նակ է թվում` հարս­նա­ցուին, սի­րե­լի աղջ­կան կա­րե­լի է գնե՜լ: Սա­կայն այն հե­ռա­վոր ժա­մա­նակ­նե­րում այդ­պի­սի խենթ, ան­միտ ա­վան­ դույթ գո­յու­թյուն ու­ներ: Ցան­կա­նում ես ա­մուս­նա­նա՞լ, փրկա­գի՛ն վճա­րիր աղջ­կա հա­մար` ոս­կով, ար­ծա­թով, տնա­յին կեն­դա­նի­նե­րով: Իսկ Հա­կո­բը ո­չինչ չու­ներ, միայն աշ­խա­տա­վո­րի իր ձեռ­քե­րը: Պայ­մա­նա­գի­րը կնքվեց: Կող­մե­րը գոհ էին. յու­ րա­քանչ­յու­րը ստա­ցավ այն, ինչ ցան­կա­նում էր: Հա­կոբն ու­րա­խու­թյամբ աշ­խա­տեց իր յոթ տա­րի­նե­րը: Նա ա­րա­ծեց­րեց քե­ռու հո­ տը և Լա­բա­նից պա­հան­ջեց իր «ապ­րան­քը»` սի­րե­լի Ռա­քե­լին: Քե­ռին պատ­րաս­տա­ կա­մու­թյամբ ե­րե­կո­յան Հա­կո­բի վրա­նը տա­րավ իր դստե­րը: Ա­ռա­վոտ­յան պարզ­ վեց, որ աղ­ջի­կը ոչ թե Ռա­քելն է, այլ Լիան: Վե՜ճ էր հա­սու­նա­նում: Սա­կայն Լա­բա­նը հանգս­տաց­րեց փե­սա­յին. «Մեզ մոտ կրտսեր դստե­րը չեն ա­մուս­նաց­նում, մինչև չա­մուս­նաց­նեն ա­վա­գին: Ռա­քե­լը նույն­պես քո­նը կլի­նի, սա­կայն նրա հա­մար ևս յոթ տա­րի կաշ­խա­տես»: Տասն­չորս տա­րի աշ­խա­տե­լով կա­նանց հա­մար՝ Հա­կո­բը մերկ էր, ինչ­պես բա­զե: Եր­կու կին, եր­կու սպա­սու­հի և մի քա­նի նո­րա­ծին: Եվ նա ևս վեց տա­րի աշ­խա­տեց Լա­բա­նի մոտ, ո­րը նրան վճա­րում էր տար­բեր կեն­դա­նի­նե­րով: Հե­ռա­նա­լով Լա­բա­նից՝ Հա­կոբն ա­սաց նրան. «Ցե­րեկ­վա տա­քը և գի­շեր­վա ցուր­տը մա­շեց­նում էին ինձ, և քու­նը փա­խել էր աչ­քե­րիցս։ Այս­պես քսան տա­րի քո տա­նը ծա­ռա­յե­ցի քեզ… Աստ­ված տե­սավ իմ տա­ռա­պանքն ու իմ ձեռ­քի աշ­խա­տան­քը» (Ծնն­դոց 31.40-42): Տա­ռա­պանք, այլ ոչ թե ու­րախ աշ­խա­տանք... Տե­րը պատ­վի­րել է. «Քո հարևա­նին մի՛ զրկիր և հափշ­տա­կու­թյուն մի՛ ա­րա» (Ղև­տա­ցի­նե­րին 19.13)։ 278


սեպտեմբեր

Հրա­շա­լի կա­ղամ­բը եվ…­իշ­խա­նու­թյան ծա­րա­վը

20

Իր հո­ղը մշա­կո­ղը հա­ցով կկշտա­նա, բայց դա­տարկ բա­նե­րի հետևից վա­զո­ղը պա­ կա­սա­միտ է (Ա­ռակ­ներ 12.11)։

Աշ­խա­տան­քի կարևո­րու­թյու­նը մար­դու հա­մար հսկա­յա­կան է, ան­գին: Ե­թե վաղ ման­կու­թյու­նից ծնող­ներն ի­րենց ե­րե­խա­նե­րի մեջ աշ­խա­տան­քի հան­դեպ սեր չեն սեր­մա­նում Աստ­ծո ա­նու­նով, նրան­ցից ազ­նիվ մար­դիկ դուրս չեն գա: Սկզ­բուն­քո­ րեն, ե­րե­խա­նե­րի մեջ գե­նե­տի­կո­րեն դրված է ձգտու­մը աշ­խա­տան­քի, շարժ­ման հան­դեպ: Նրանք հա­ճույ­քով խմո­րուկ­ներ կպատ­րաս­տեն մայ­րի­կի հետ, կջրեն այ­ գու ծա­ղիկ­նե­րը, կվազվ­զեն բան­ջա­րա­նո­ցում ու կօգ­նեն թե՛ փո­րե­լու և թե՛ հատ­ կա­պես բեր­քը հա­վա­քե­լու գոր­ծում: Ծ­նող­նե­րի խնդիրն այս կամ այն աշ­խա­տան­քի ըն­թաց­քում ե­րե­խա­նե­րին մատ­չե­լիո­րեն բա­ցատ­րելն է, թե ին­չու պետք է դա ար­վի, որ­պես­զի ե­րե­խան կա­րո­ղա­նա, որ­քա­նով իր զար­գա­ցու­մը թույլ է տա­լիս, հաս­կա­ նալ, թե ցան­կա­ցած աշ­խա­տանք որ­քան կարևոր է կյան­քի ա­պա­հով­ման հա­մար: Այս­տեղ ծնող­նե­րը պետք է համ­բե­րա­տար լի­նեն, քա­նի որ ե­րե­խա­նե­րի մեջ աշ­խա­ տան­քի հան­դեպ սեր դաս­տիա­րա­կելն ի­րենց սուրբ պարտքն է Աստ­ծո ա­ռաջ: Դեռ սկզբից Տի­րոջ կամքն էր, որ մեր նա­խած­նող­նե­րը հոգ տա­նեն Ե­դե­մա­կան այ­գու` ի­րենց ե­զա­կի տան մա­սին, խնա­մեն այն. դա նրանց անձ­նա­կան պար­ տա­կա­նու­թյունն էր (տե՛ս Ծնն­դոց 2.15): Երկ­րի մնա­ցած մա­սը պետք է մշա­կեին սերնդե­սե­րունդ ծնվող նրա բնա­կիչ­նե­րը (տե՛ս Ծնն­դոց 2.5): Անհ­նար է աշ­խա­ տան­քը փո­խա­րի­նել որևէ բա­նով։ Մար­դու ոչ մի զբաղ­մունք չի կա­րող փո­խա­րի­նել (կամ փոխ­հա­տու­ցել) աշ­խա­տան­քի նշա­նա­կու­թյու­նը: Այդ­պի­սին է Ա­րար­չի ծրա­գի­ րը: Այն մար­դը, ում մեջ ման­կուց սեր են նե­րար­կել աշ­խա­տան­քի հան­դեպ, իր ողջ կյան­քում բարձր կգնա­հա­տի այն և զ­բաղ­վե­լով աշ­խա­տան­քով՝ օրհ­նու­թյուն­ներ կու­նե­նա: Երբ Դիոկ­լե­տիա­նոս կայս­րը հրա­ժար­վեց գա­հից, և նրա իշ­խա­նա­կից Մաք­սի­մի­ լիա­նը հոր­դո­րում էր վե­րա­դառ­նալ, նա այս­պես պա­տաս­խա­նեց. «Ե­թե միայն դու տես­նեիր այն հրա­շա­լի կա­ղամ­բը, որ ինքս եմ իմ ձեռ­քե­րով ա­ճեց­րել Սա­լո­նի­կեում, տես­նեիր այն հրա­շա­լի սե­խե­րը, որ ինքս եմ ա­ճեց­րել, տես­նեիր այն ստվե­րա­խիտ պու­րակ­նե­րը, ո­րով շրջա­պա­տել եմ իմ ա­ռանձ­նա­տու­նը, ա­պա դու, հա­վա­նա­բար, չէիր պնդի, որ այդ խա­ղաղ եր­ջան­կու­թյու­նը փո­խա­րի­նեմ իշ­խա­նու­թյան ու գա­հի տեն­չան­քով»: Ս. Ս­մայլ­սը գրում է. «Նրան լիա­կա­տար բա­վա­կա­նու­թյուն էր պատ­ճա­ռում այն, որ օգտ­վում էր սե­փա­կան աշ­խա­տան­քի ու ջան­քե­րի պտուղ­նե­րից: Նա ո­գեշնչ­ված էր քրտնա­ջան աշ­խա­տան­քի ո­գով, որ ամ­րու­թյուն և­է­ներ­գիա է ներշն­չում աշ­խա­ տա­վո­րին և հաս­տա­տա­կա­մու­թյուն` պե­տա­կան մար­դուն: Աշ­խա­տան­քը վե­րաց­նում է ա­նազ­նիվ ա­րարք­նե­րի գայ­թակ­ղու­թյու­նը, ա­ռա­վել լայն հե­ռան­կար­ներ է բա­ցում մարդ­կա­յին բո­լոր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը զար­գաց­ նե­լու հա­մար և նոր ու­ժեր է պարգևում` ա­մե­նօր­յա պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­ տա­րե­լու: Ա­հա թե ին­չու էին հռո­մեա­ցի­ներն այն­պես ցան­կա­նում Դիոկ­լե­տիա­նո­սի վե­րա­դար­ձը պե­տա­կան աս­պա­րեզ»:

279


սեպտեմբեր

21

«Գլուխս դղրդում է»

Բայց դու մեջքդ գո­տեպն­դի՛ր, վե՛ր կաց և­ ա­սա՛ նրանց ա­մե­նը, ինչ Ես քեզ հրա­ մա­յում եմ. նրան­ցից մի՛ զար­հու­րիր, որ Ես էլ քեզ նրանց ա­ռաջ չզար­հու­րեց­նեմ (Ե­րե­միա 1.17)։

Մար­տին Լ­յու­թե­րը քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան օրհն­ված աշ­խա­ տա­վոր­նե­րից մեկն էր: Ս. Ս­մայլ­սը գրում է. «Նրա կյան­քում մարմ­նա­վոր­վել է Եվ­րո­ պա­յի Բա­րե­նո­րոգ­ման պատ­մու­թյու­նը: Նրա դա­րաշր­ջա­նի բո­լոր մեծ շար­ժում­նե­րը կենտ­րո­նա­ցել են նրա մեջ»: Բա­ցի նրա­նից, որ Լ­յու­թե­րը գեր­մա­նե­րեն է թարգ­մա­նել Աստ­վա­ծա­շուն­չը, նա ա­մեն օր մեկ­նա­բա­նու­թյուն­ներ էր գրում Սուրբ Գր­քի ա­ռան­ձին գրքե­րի վե­րա­բեր­ յալ, գրում էր տար­բեր տրակ­տատ­ներ(գի­տա­կան շա­րադ­րու­թյուն), նա­մակ­ներ, նաև դա­սա­խո­սու­թյուն­ներ էր կար­դում ու­սա­նող­նե­րին: Խո­սե­լով Վիտ­տեն­բեր­գում ապ­րած իր կյան­քի մա­սին՝ Լ­յու­թե­րը նկա­տում է. «Իմ գրագ­րու­թյուն­նե­րը վա­րե­լու հա­մար եր­կու քար­տու­ղա­րի կա­րիք կլի­նի: Ես վան­քի հռե­տորն եմ, տո­նա­կան քա­րո­ զի­չը, ու­սում­նա­կան պա­րապ­մունք­նե­րի ղե­կա­վա­րը, ես փո­խա­նորդն եմ: Այլ կերպ ա­սած, ես հա­մա­տե­ղում եմ տասն­մեկ պար­տա­կա­նու­թյուն. Ես Լից­կաու­յի լճակ­նե­ րի պա­հա­պանն եմ, Տոր­գաու­յի դա­տա­վո­րի պաշտ­պանն ու օգ­նա­կա­նը, ա­ռաք­յա­լի ըն­թեր­ցո­ղը և սաղ­մոս­նե­րի հա­վա­քո­ղը: Եվ, ի վեր­ջո, այս ա­մե­նին հար­կա­վոր է ա­վե­ լաց­նել պայ­քա­րը՝ աշ­խար­հի, մարմ­նի ու սա­տա­նա­յի գայ­թակ­ղու­թյուն­նե­րի դեմ»: Աշ­խա­տանք, ե­ռանդ, վճռա­կա­նու­թյուն. ա­հա թե ինչն էր հա­տուկ բա­րե­նո­րոգ­ չին: Աշ­խա­տան­քի հան­դեպ ծա­րա­վը նրա մոտ ան­հագ էր: Լ­յու­թե­րը ե­րեք տար­վա ըն­թաց­քում գրեց և հ­րա­տա­րա­կեց 446 ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, ընդ ո­րում, նրան­ցից շա­տե­րը նախ­շա­զարդ­ված էին իր սե­փա­կա՜ն նկար­նե­րով: Նա ա­նընդ­մեջ նա­մա­ կագ­րու­թյուն էր վա­րում բազ­մա­թիվ ղե­կա­վար­նե­րի և Եվ­րո­պա­յի տար­բեր հոգևոր գոր­ծիչ­նե­րի հետ: Լ­յու­թե­րը գի­տակ­ցում էր, որ Տերն իր վրա ա­ռա­քե­լու­թյուն է դրել` բա­ցա­հայ­տե­լու ե­կե­ղե­ցու չա­րա­շա­հում­նե­րը և նրա մո­լո­րու­թյուն­նե­րը: Եվ այդ ան­ հա­վա­նա­կան ծանր բե­ռը նա հար­կադր­ված էր կրել մեծ դժվա­րու­թյուն­նե­րով և­ իս­կա­կան պայ­քա­րով: Մե­լանք­տո­նին ուղղ­ված իր նա­մակ­նե­րից մե­կում Լ­յու­թե­րը գրում է իր ապ­րում­նե­րի մա­սին. «Գլուխս զնգում է: Իսկ ա­վե­լի շուտ` դղրդում է և ս­տի­պում ինձ կանգ առ­նել: Ե­րեկ ես հրաշ­քով խու­սա­փե­ցի ու­շա­թա­փու­թյու­նից, և­ա­հա ար­դեն եր­րորդ օրն է, որ ես ի վի­ճա­կի չեմ նա­յե­լու այ­բու­բե­նի տա­ռե­րին»: Նրա հա­վա­տա­րիմ կի­նը` Քե­թին, տես­նե­լով, թե ու­ժե­րի ինչ լա­րու­մով է աշ­խա­ տում իր ա­մու­սի­նը, շատ էր ան­հանգս­տա­նում նրա հա­մար և խնդ­րում է իր մո­ րաք­րո­ջը, որ միա­սին ա­ղո­թեն: Եվ երբ մո­րա­քույ­րը հարց­նում է, թե ինչ նպա­տա­ կով պետք է ա­ղո­թեն, Քե­թին ա­սում է. «Նրա հա­մար, որ նա հու­սա­հա­տու­թյան մեջ չընկ­նի: Դոկ­տոր Լ­յու­թե­րը փայ­լուն միտք ու­նի, սա­կայն, ինչ­պես բո­լոր օժտ­ված մար­դիկ, նա հա­ճախ է հու­սա­հա­տու­թյան մեջ ընկ­նում: Եր­բեմն նույ­նիսկ ե­րա­զում է մահ­վան մա­սին»: Ա­յո, հի­րա­վի, ծանր խաչ են հար­կադր­ված կրել այն մար­դիկ, ում վրա Տերն ա­ռանձ­նա­հա­տուկ ա­ռա­քե­լու­թյուն է դրել լույ­սի ու խա­վա­րի այս մեծ պայ­քա­րում:

280


սեպտեմբեր

Ես չեմ թու­լա­նում աշ­խա­տան­քի մեջ

22

Դրա հա­մար էլ աշ­խա­տում եմ՝ պայ­քա­րե­լով Նրա (Քրիս­տո­սի) ու­ժի չա­փով, որ զո­ րու­թյամբ գոր­ծում է իմ մեջ (Կո­ղո­սա­ցի­նե­րին 1.29)։

Մե­թո­դիս­տա­կան ե­կե­ղե­ցու հիմ­նա­դիր Ջոն Ուես­լին ան­խոնջ և­ան­սո­վոր աշ­խա­ տա­սեր անձ­նա­վո­րու­թյուն էր Ա­վե­տա­րա­նը տա­րա­ծե­լու գոր­ծում: Ոչ մի րո­պե հենց այն­պես չէր կոր­չում նրա մոտ: Ամ­բողջ հի­սուն տա­րի, ա­մառ թե ձմեռ, նա արթ­նա­ նում էր ա­ռա­վոտ­յան ժա­մը չոր­սին, իսկ ժա­մը 5-ին ար­դեն պատ­րաստ էր քա­րո­ զե­լու, ե­թե ունկն­դիր­ներ էր գտնում: Մեկ տար­վա ըն­թաց­քում նա ձիե­րով ան­ցավ 6500-ից մինչև 8000 կի­լո­մետր տա­րա­ծու­թյուն՝ քա­րո­զե­լով ու կազ­մա­կեր­պե­լով հա­ մայնք­ներ, վա­րե­լով խմբա­կա­յին ու անձ­նա­կան զրույց­ներ: Երբ նրա մոտ ա­զատ ժա­մա­նակ էր հայտն­վում, գրքեր էր գրում, ստեղ­ծա­գոր­ծում, ինքն էլ տպագ­րում էր դրանք ու տա­րա­ծում: Նրա կազ­մա­կեր­չա­կան ու վար­չա­կան ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը ցնցող էին, ին­չի շնոր­հիվ ա­ճում էին նրա հետևորդ­նե­րի հա­մայնք­նե­րը: Ուես­լին աչ­քի էր ընկ­նում ճշգրիտ գի­տե­լիք­նե­րով, մտքի հստա­կու­թյամբ և­ ան­ խոր­տա­կե­լի կամ­քով: Սա­կայն նրա այդ ո­րակ­ներն ա­ռանձ­նա­կի նշա­նա­կու­թյուն չէին ու­նե­նա, ե­թե նա չու­նե­նար աշ­խա­տա­սի­րու­թյուն, որ ո­գեշն­չում էր շա­տե­րին, ով­քեր հա­մա­գոր­ծակ­ցում կամ շփվում էին նրա հետ: Երբ Ուես­լին հա­տել էր 80-ի սահ­մա­նա­գի­ծը, շա­րու­նա­կում էր քա­րո­զել օ­րը եր­կու, եր­բեմն` ե­րեք ան­գամ: Նա չդա­դա­րեց քա­րո­զել ընդ­հուպ մինչև իր մա­հը: Կ­յան­քի 87-րդ տա­րում գրած նա­մա­ կում նա հայտ­նում է. «Շ­նոր­հա­կա­լու­թյուն Աստ­ծուն, որ չեմ թու­լա­նում աշ­խա­տան­ քում, ես դեռևս ուժ ու­նեմ քա­րո­զե­լու և գ­րե­լու: Իր եր­կա­րա­կե­ցու­թյունն ու աշ­խա­ տու­նա­կու­թյու­նը նա վե­րագ­րում էր իր զսպվա­ծու­թյա­նը: Պատ­ճառն այն էր, որ նա ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րից իս­կա­պես չա­փա­վոր էր իր կա­րիք­նե­րը բա­վա­րա­րե­լու մեջ: Ի հա­վե­լումն այդ բո­լո­րի՝ նա ու­ներ մի հազ­վագ­յուտ ըն­դու­նա­կու­թյուն, որ բա­ վա­կան կարևոր էր ան­խոնջ աշ­խա­տա­վո­րի հա­մար` նա կա­րող էր քնել ցան­կա­ ցած պա­հի: Լի­նե­լով թա­փա­ռող քա­րո­զիչ՝ Ուես­լին ա­վե­տա­րա­նում էր ա­մե­նա­տար­բեր պայ­ ման­նե­րում և հան­գա­մանք­նե­րում: Նա քա­րո­զում էր բաց երկն­քի տակ, շու­կա­յա­ կան հրա­պա­րակ­նե­րում, փո­ղոց­նե­րում, խա­ղե­րի հա­մար նա­խա­տես­ված մար­ գա­գե­տին­նե­րում, հյու­րա­նոց­նե­րին հա­րող բա­կե­րում, խա­նութ­նե­րում, տնե­րում, ա­մա­յի, լքված տա­րածք­նե­րում, ծո­վի ա­փին, գե­րեզ­մա­նոց­նե­րում, հրաձ­գա­րան­նե­ րում, աղ­յու­սի գոր­ծա­րա­նում, բլուր­նե­րի վրա, ան­տա­ռա­յին մաքր­ված տա­րածք­նե­ րում, նա­խա­պատ­մա­կան, հին ժո­ղո­վուրդ­նե­րի գե­րեզ­մա­նո­ցա­յին տա­րածք­նե­րում, ցու­լե­րի մար­տե­րի հա­մար նա­խա­տես­ված մրցաս­պա­րեզ­նե­րում, մեծ ճա­նա­պարհ­ նե­րին, տոր­ֆի ճա­հիճ­նե­րում, տար­բեր հանգր­վան­նե­րում… Ո­չինչ չէր կա­րող կանգ­նեց­նել այդ զար­մա­նա­լի հոգևոր աշ­խա­տա­վո­րին: Նա անձ­նա­զոհ կեր­պով աշ­խա­տում էր բո­լոր դա­րե­րի մե­ծա­գույն աշ­խա­տա­վո­րի` Տեր Հի­սուս Քրիս­տո­սի հա­մար:

281


սեպտեմբեր

23

Ան­պի­տան ծա­ռան

Ծույ­լի ցան­կու­թյու­նը սպա­նում է նրան, ո­րով­հետև նրա ձեռ­քե­րը մեր­ժում են աշ­ խա­տել (Ա­ռակ­ներ 21.25)։

Սուրբ Գիր­քը դա­տա­պար­տում է ծու­լու­թյունն ու ան­հո­գու­թյու­նը և­օրհ­նում է աշ­ խա­տան­քը` որ­պես մեր կյան­քի ան­բա­ժա­նե­լի մաս, ո­րով­հետև «աշ­խա­տան­քը մեր կե­ցու­թյան օ­րենքն է»: Ան­հո­գու­թյու­նը, պա­րա­պու­թյու­նը խե­ղա­թյու­րում է մար­դուն, և նրա վի­ճա­կը ան­խու­սա­փե­լիո­րեն վատ­թա­րա­նում է: Ե­թե մար­դը չաշ­խա­տի, սա­ տա­նան զբաղ­մունք կգտնի նրա հա­մար: Ինչ­պես հնում ար­դա­րա­ցիո­րեն ա­սում էին`«Պա­րապ միտ­քը սա­տա­նա­յի ար­հես­տա­նոցն է»: Իսկ արև­մուտ­քում ա­սում են` «Սա­տա­նան գայ­թակ­ղում է պա­րապ մար­դուն, սա­կայն պա­րապ մարդն էլ սա­տա­ նա­յին է գայ­թակ­ղում»: Ան­հո­գու­թյունն ու պա­րա­պու­թյու­նը Տի­րոջ կող­մից սահ­ման­վում են որ­պես ա­նօ­ րե­նու­թյուն, երբ դա հի­շա­տակ­վում է Սո­դո­մի բնա­կիչ­նե­րի այն պղծու­թյուն­նե­րի թվում, ո­րոնց պատ­ճա­ռով նրանք զրկվե­ցին կյան­քից: «Ա­հա սա էր քո քույր Սո­դո­մի ա­նօ­րե­նու­թյու­նը. ամ­բար­տա­վա­նու­թյուն, հա­ցի կշտու­թյուն և­ ան­հոգ հանգս­տու­թյուն ու­նեին նա և նրա դուստ­րե­րը և­ աղ­քա­տին ու չքա­վո­րին չէին օգ­նում» (Ե­զե­կիել 16.49): Թվարկ­ված մեղ­քե­րի մեջ չի հի­շա­տակ­ վում ո՛չ սպա­նու­թյու­նը, ո՛չ գո­ղու­թյու­նը, ո՛չ խա­բեու­թյու­նը և­ ո՛չ էլ Սո­դո­մում գե­ րակշ­ռող այն­պի­սի մեղք, ինչ­պի­սին ար­վա­մո­լու­թյունն էր: Եվ այն­քան էլ դժվար չէ հաս­կա­նալ, թե ին­չու Տե­րը չի հի­շա­տա­կում այդ մեղ­քը: Հենց դա­տարկ, պա­րապ ժա­մա­նակ անց­կաց­նե­լը ան­հո­գու­թյունն ու ծու­լու­թյունն են պատ­ճա­ռը, որ ա­ռա­ջա­ նում ու զար­գա­նում են բազ­մա­թիվ նող­կա­լի մեղ­քեր, այդ թվում նաև ա­ղա­ղա­վա­ ղում­նե­րը միջ­սե­ռա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ո­րոնք ան­մի­ջա­կան հետևանք են հա­գե­ցա­ծու­թյան ու կշտու­թյան: Ի. Նյու­տո­նը մի ան­գամ ա­սել է. «Ե­թե ես որևէ ծա­ռա­յու­թյուն եմ մա­տու­ցել հա­ սա­րա­կու­թյա­նը, ա­պա դրա­նում պար­տա­կան եմ բա­ցա­ռա­պես աշ­խա­տան­քին և համ­բե­րա­տար մտո­րում­նե­րին»: Այդ նույն օ­րի­նա­չա­փու­թյունն է գոր­ծում նաև հոգևոր ո­լոր­տում: Ջան­քե­րի (և­ոչ միայն ջան­քե­րի, այլև ա­ռա­վե­լա­գույն ջան­քե­րի, ո­րին միայն ի վի­ճա­կի է մեր բնույ­թը), լար­ված աշ­խա­տան­քի շնոր­հիվ է հնա­րա­վոր փրկու­թյան հաս­նել: Մար­գա­րեա­կան հո­գին ա­սում է. «Աստ­ծո շնոր­հի և սե­փա­կան ջան­քե­րի օգ­նու­թյամբ նրանք (փրկագն­ված­նե­րը) պետք է հաղ­թա­նա­կած դուրս գան չա­րի դեմ պայ­քա­րում» (Մեծ պայ­քար, էջ 425): Քրիս­տո­սի և Նրա ճշմար­տու­թյան հաղ­թա­նա­կի մեծ օ­րը, երբ երկ­րի բո­լոր բնա­ կիչ­նե­րը կանգ­նեն ար­դար Դա­տա­վո­րի ա­ռաջ, կգա յու­րա­քանչ­յու­րի հա­տուց­ման ժա­մը՝ ըստ կա­տա­րած գոր­ծե­րի: Միայն նրանք, ով­քեր երկ­րի վրա աշ­խա­տել են Նրա թա­գա­վո­րու­թյու­նը ստեղ­ծե­լու հա­մար, Տի­րոջ շուր­թե­րից կլսեն քա­ջա­լե­րան­քի այս խոս­քե­րը. «Լա՛վ, բա­րի ու հա­վա­տա­րի՛մ ծա­ռա»: Նրանք ան­թե­րի են կա­տա­րել Տի­րոջ հանձ­նա­րա­րու­թյու­նը, Ով տվել է նրանց Իր պարգև­նե­րը` «Շր­ջա­նա­ռու­թյան մե՛ջ դրեք դրանք, մինչև Ես վե­րա­դառ­նամ»: Նրանք կա­տա­րել են Տի­րոջ կամ­քը` բազ­մա­պատ­կել են Նրա ու­նեց­ված­քը: Իսկ ով­քեր թաքց­րել են ի­րենց տա­ղան­դը, Տե­րը կա­սի նրանց. «Չար և ծո՛ւյլ ծա­ռա. Ին­չո՞ւ չբազ­մա­պատ­կե­ցիր Իմ ար­ծա­թը»: Եվ կհետևի ճա­կա­տագ­րա­կան դա­տավ­ճի­ռը. «Նե­տե՛ք նրան դրսի խա­վա­րը: Նա ան­պի­տա՜ն ծա­ռա է» (տե՛ս Մատ­թեոս 25.25-30): 282


«Թող ճշտիվ կա­տար­վի»

սեպտեմբեր

24

«Միայն թե աղ­քատ­նե­րին հի­շեինք, ինչն էլ հենց ջա­նա­ցի կա­տա­րել» (Գա­ղա­տա­ցի­ նե­րին 2.10)։

Ինչ աշ­խա­տան­քով էլ մենք զբաղ­վենք, ինչ աշ­խա­տանք էլ կա­տա­րենք, մենք` քրիս­տոն­յա­ներս, պետք է ա­մեն ինչ ա­նենք ջա­նա­սի­րա­բար, հնա­րա­վո­րինս կա­ տար­յալ՝ մեր հո­գին ներդ­նե­լով: Տի­րոջ խոս­քե­րը` «Արդ, դուք կա­տար­յա՛լ ե­ղեք, ինչ­ պես որ ձեր երկ­նա­վոր Հայրն է կա­տար­յալ», վե­րա­բե­րում են ոչ միայն բա­րո­յա­ կան կյան­քին, այլև մար­դու կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ցան­կա­ցած բնա­գա­վա­ռի, այդ թվում ցան­կա­ցած աշ­խա­տան­քի: Այդ­պես է վար­վում մեր Ա­րա­րի­չը, և մենք էլ` Նրա կող­մից ա­րար­ված­նե­րը, պար­տա­վոր ենք այդ­պես վար­վել: Նա մեր օ­րի­նակն է, Ում պետք է ըն­դօ­րի­նա­կենք: Նկա­րագ­րե­լով Քրիս­տո­սի հա­րու­թյու­նը՝ Է. Ուայ­թը մի ման­րա­մասն է նշում, ո­րը վկա­յում է, որ Տե­րը կա­տար­յալ էր ան­գամ ա­մե­նա­փոքր գոր­ծե­րում ու գոր­ծո­ղու­ թյուն­նե­րում. թաղ­ման սա­վան­ներն անխ­նամ այս ու այն կողմ չէին նետ­ված, այլ խնամ­քով ծալ­ված էին: Երբ հրեշ­տակ­նե­րից մե­կը մի կողմ գլո­րեց քա­րը, մյու­սը մտավ գե­րեզ­ման և­ ար­ձա­կեց Հի­սու­սի մար­մի­նը փա­թա­թած սա­վան­նե­րը, իսկ Փրկիչն Ին­քը ծա­լեց դրանք: Ո­չինչ ան­կարևոր չէ Նրա աչ­քին, Ով կա­ռա­վա­րում է աստ­ղե­րի ու փոք­րա­գույն ա­տոմ­նե­րի շար­ժու­մը: Տե­սա­նե­լի է կարգն ու կա­տա­րե­ լու­թյու­նը նրա բո­լոր գոր­ծե­րում (Դա­րե­րի փա­փագ, էջ 789): Ա­հա թե ին­չու է Տերն ա­սում. «Ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ. մինչև եր­կինքն ու եր­կի­րը անց­նեն, օ­րեն­քից մի կետ կամ մի փոքր նշա­նա­գիր ան­գամ չի անց­նի (այլ թարգմ. «չի ան­հե­տա­նա»), մինչև որ ա­մեն ինչ չի­րա­կա­նա­նա» (Մատ­թեոս 5.18)։ Աստ­վա­ծաշն­չում մի ու­սու­ցո­ղա­կան փաստ կա: Երբ Եզ­րա­սը ո­րո­շում է Բա­բե­ լո­նից Ե­րու­սա­ղեմ վե­րա­դառ­նալ, որ­պես­զի «Տի­րոջ օ­րենքն ու­սա­նի և կա­տա­րի և Իս­րա­յե­լում օ­րենք ու դա­տաս­տան սո­վո­րեց­նի», Ար­տա­շես թա­գա­վո­րը ու­ղեկ­ցող նա­մակ է տա­լիս նրան` ման­րա­մասն հրա­հանգ­նե­րով, թե ինչ­պես զո­հա­բե­րու­թյուն կա­տա­րեն տա­ճա­րում՝ նշե­լով նաև ծա­ռա­յու­թյան դրա­մա­կան աղբ­յուր­նե­րի մա­ սին: Այդ նույն նա­մա­կում թա­գա­վո­րը խոր­հուրդ է տա­լիս, թե ինչ­պես պետք է վար­ վեն Տի­րոջ պատ­վի­րան­նե­րի հետ. «Այն ա­մե­նը, ինչ որ երկն­քի Աստ­վա­ծը հրա­մա­յել է, թող ճշտիվ կա­տար­վի երկն­քի Աստ­ծո տան հա­մար» (Եզ­րաս 7.23): Հե­թա­նոս թա­գա­վո՜րն է խոր­հուրդ տա­լիս, որ խնամ­քով պա­հեն Տի­րոջ հրա­ման­նե­րը: Աստ­ծո ընտր­յալ ժո­ղովր­դի հա­մար, ում Նա հայտ­նել է Ի­րեն, տվել է Իր օ­րենք­նե­րը, հոր­դո­ րել է պա­հել դրանք, իսկ նրանք ամ­բողջ ըն­թաց­քում խախ­տել են այն, հե­թա­նո­սի խոր­հուր­դը հնչում է որ­պես լուռ հան­դի­մա­նու­թյուն, թե որ­քան սրբո­րեն պետք է կա­տա­րել Աստ­ծո կամ­քը: Սր­բա­րա­նի յու­րա­քանչ­յուր ման­րա­մաս­նի վե­րա­բեր­յալ (հենց այդ­պես` կոնկ­րետ յու­րա­քանչ­յու­րի՜ հա­մար) Աստ­վա­ծաշն­չում նշվում է, որ նա ա­նում է «այն­պես, ինչ­ պես Տե­րը պատ­վի­րել էր Մով­սե­սին» (Ե­լից 39.42)։ Ան­թույ­լատ­րե­լի՜ է որևէ ինք­նա­ կամ քայլ: Ա­հա թե ին­չու է Տերն ա­սում. «Ա­նիծ­յա՛լ լի­նի ան­փու­թու­թյամբ Տի­րոջ գործն ա­նո­ ղը» (Ե­րե­միա 48.10): 283


սեպտեմբեր

25

Ա­ռաք­յա­լը եվ վ­րա­նա­կա­րը

Ես ձե­զա­նից ոչ ո­քի ար­ծա­թը կամ ոս­կին կամ հա­գուս­տը չցան­կա­ցա։ Դուք ինք­ներդ գի­տեք, որ այս ձեռ­քերն իմ կա­րիք­նե­րը հո­գա­ցին, նաև նրանց կա­րիք­նե­րը, ով­քեր ինձ հետ էին (Գործք 20.33-34)։

Հրեա­կան ըն­տա­նիք­նե­րում ար­դեն վաղ տա­րի­քից ե­րե­խա­նե­րին աշ­խա­տել էին սո­վո­րեց­նում: Յու­րա­քանչ­յուր մարդ, ան­կախ սո­ցիա­լա­կան կար­գա­վի­ճա­կից, ան­ պայ­ման տի­րա­պե­տում էր որևէ ար­հես­տի: Միան­գա­մայն բնա­կան էր, որ ռա­բի­նե­ րը, քա­հա­նա­նե­րը, ժո­ղո­վա­րա­նի (ծե­րա­կույ­տի) ան­դամ­նե­րը հիա­նա­լի դար­բին­ներ էին, որմ­նա­դիր­ներ, կոշ­կա­կար­ներ, բրուտ­ներ, հյուս­ներ և­ այլն: Պո­ղոս ա­ռաք­յալն, օ­րի­նակ, վար­պետ վրա­նա­կար էր: Երբ նա ա­ռա­քե­լա­կան ծա­ռա­յու­թյան կանչ­վեց Տի­րոջ կող­մից, այդ ար­հես­տը պետք ե­կավ նրան: Սր­բա­զան սկզբուն­քի հա­մա­ ձայն՝ «Տե­րը հրա­ման տվեց Ա­վե­տա­րա­նը քա­րո­զող­նե­րին Ա­վե­տա­րա­նից ապ­րել» (Ա կորն­թա­ցի­նե­րին 9.14): Նրանք պար­տա­վոր էին ի­րենց լիո­վին նվի­րա­բե­րել քա­ րո­զի ու հա­մայնք­ներ կազ­մա­կեր­պե­լու գոր­ծին և պետք է ա­զատ լի­նեին կեն­սա­կան մի­ջոց­ներ վաս­տա­կե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նից: Այդ­պի­սին էր Աստ­ծո կամ­քը: Բո­ լոր ա­ռաք­յալ­նե­րը, ա­վե­տա­րա­նիչ­նե­րը, հո­վիվ­նե­րը նյու­թա­կան սա­տա­րում ու­նեին ե­կե­ղե­ցի­նե­րի կող­մից: Ու թեև դա Աստ­ծո հիմ­նած օ­րենքն էր, այս­տեղ էլ գործ­նա­ կա­նում լուրջ հիմ­նախն­դիր­ներ էին ա­ռա­ջա­նում: Սկզ­բուն­քո­րեն Պո­ղոս ա­ռաք­յա­լը ե­կե­ղե­ցի­նե­րի խնա­մա­կա­լու­թյան տակ էր գտնվում: Սա­կայն քա­րո­զե­լով հե­թա­նոս­նե­րի մի­ջա­վայ­րում՝ այդ հար­ցի ա­ռու­մով նա ոչ խրա­խու­սա­կան հա­յացք­նե­րի էր բախ­վում: Օ­րի­նակ, Կորն­թո­սում, որ շատ ա­ռում­նե­րով խնդրա­հա­րույց էր, որ­տեղ ժո­ղո­վուր­դը հա­մակ­ված էր հարս­տա­նա­ լու կրքով և հար­գան­քի էր ար­ժա­նա­նում առևտ­րա­կան հո­գին, ու դա հա­մար­վում էր օրհ­նու­թյուն, նույ­նիսկ ո­րոշ հա­վա­տաց­յալ­ներ ա­զատ չէին Ա­վե­տա­րա­նի ծա­ ռա­յող­նե­րի հան­դեպ նենգ կաս­կած­նե­րից. նրանք մտա­ծում էին, որ այդ մար­դիկ քա­րո­զում են շա­հա­դի­տա­կան նպա­տակ­նե­րով: Եվ Պո­ղոս ա­ռաք­յա­լը, գտնվե­լով Կորն­թո­սում, հրա­ժար­վում էր նյու­թա­կան սա­տա­րու­մից, որ­պես­զի կաս­կա­ծի ա­ռիթ ան­գամ չտա, որ ձգտում է հարս­տու­թյան: Եվ որ­պես­զի ապ­րե­լու մի­ջոց­ներ ու­նե­նա, ա­ռաք­յալն աշ­խա­տում էր իր ձեռ­քե­րով, վրան­ներ էր կա­րում իր հա­վա­տա­կից­նե­րի հետ միա­սին, ով­քեր զբաղ­վում էին այդ նույն ար­հես­տով: Դա մեծ ա­ռաք­յա­լի անձ­ նա­զոհ ա­րարքն էր. նա քայ­լում էր իր Տի­րոջ հետ­քե­րով: Այդ­պես էր վի­ճակ­ված այդ ան­խոնջ աշ­խա­տա­վո­րին, որ ու­ժաս­պառ լի­նի՝ վաս­ տա­կե­լու իր և­իր աշ­խա­տա­կից­նե­րի հա­նա­պա­զօր­յա հա­ցը սե­փա­կան աշ­խա­տան­ քով և միա­ժա­մա­նակ կրի ա­վե­տա­րա­նե­լու և նոր ե­կե­ղե­ցի­ներ կազ­մա­կեր­պե­լու բե­ ռը:

284


սեպտեմբեր

Մո­լե­ռան­դու­թյու­նը Թե­սա­ղո­նի­կեում

26

Նա սնվում է մոխ­րով, խաբ­ված միտ­քը մո­լո­րեց­րել է նրան, նա չի կա­րո­ղա­նում իր ան­ձը ա­զա­տել և չի ա­սում. «Ս­տու­թյուն չէ՞ իմ աջ ձեռ­քի­նը» (Ե­սա­յի 44.20)։

Թե­սա­ղո­նի­կեում Պո­ղոս ա­ռաք­յա­լը բախ­վեց մեկ այլ հիմ­նախնդ­րի, ո­րը տար­բեր էր Կորն­թո­սում գո­յու­թյուն ու­նե­ցող հիմ­նախնդ­րից: Այդ քա­ղա­քում հա­վա­տաց­յալ­ նե­րի մեջ կա­յին մար­դիկ, ո­րոնք աշ­խա­տե­լը պար­տա­կա­նու­թյուն չէին հա­մա­րում: Նրանք պնդում էին, որ ա­վե­լի լավ է ամ­բողջ ժա­մա­նա­կը նվի­րա­բե­րել բա­րե­պաշ­ տու­թյա­նը, քան աշ­խա­տել, և, ընդ­հան­րա­պես, հար­կա­վոր է բարձր լի­նել երկ­րա­յին ողջ հոգ­սե­րից ու ու­նայ­նու­թյու­նից և­ողջ ջան­քե­րը կենտ­րո­նաց­նել սրբու­թյան հաս­ նե­լու նպա­տա­կի վրա: Իսկ աշ­խա­տան­քը, ա­սում էին նրանք, մար­դուն միայն շե­ ղում է գլխա­վո­րից: Այդ հա­յացք­նե­րի ազ­դե­ցու­թյամբ Թե­սա­ղո­նի­կեի եղ­բայր­նե­րից ո­մանք ըն­կան մո­լե­ռան­դու­թյան մեջ և տր­վե­լով պա­րա­պու­թյա­նը՝ ան­հո­գու­թյան ու ան­տար­բե­րու­թյան մատն­վե­ցին: Պո­ղոս ա­ռաք­յա­լը նման մարդ­կանց հոր­դո­րում էր, որ դա­դա­րեն հի­մա­րու­թյուն­նե­րով զբաղ­վել և հետևեն Հի­սուս Քրիս­տո­սի ուս­մուն­ քին: Պո­ղոս ա­ռաք­յա­լը ոչ միայն ճշմար­տու­թյան խոս­քով, այլև իր կյան­քով օ­րի­նակ էր ցույց տա­լիս, թե ինչ­պես պետք է վար­վի ճշմա­րիտ քրիս­տոն­յան: Հե­տա­գա­յում Թե­սա­ղո­նի­կեի հա­վա­տաց­յալ­նե­րին ուղղ­ված իր ու­ղեր­ձում Պո­ղոս ա­ռաք­յա­լը նրանց հի­շեց­նում է այդ մա­սին. «Ո­րով­հետև դուք գի­տեք, թե ինչ­պե՛ս պետք է նման­վեք մեզ, քա­նի որ ձեր մեջ ան­կար­գու­թյամբ չվար­վե­ցինք (մեկ այլ թարգմ. «ան­գոր­ծու­ թյան չմատն­վե­ցինք»), ոչ էլ որևէ մե­կի մոտ ձրի հաց կե­րանք, այլ ջան­քով ու վաս­ տա­կով գի­շեր ու ցե­րեկ աշ­խա­տե­լով, որ­պես­զի ձե­զա­նից որևէ մե­կի վրա ծան­րու­ թյուն չլի­նենք։ Ոչ թե իբր ի­րա­վունք չու­նեինք, այլ որ­պես­զի ինք­ներս մեզ օ­րի­նակ դարձ­նեինք ձեզ՝ մեզ նման­վե­լու հա­մար» (Բ Թե­սա­ղո­նի­կե­ցի­նե­րին 3.7-9)։ Այս­տեղ` Թե­սա­ղո­նի­կեում, հայտն­վե­լով նման հան­գա­մանք­նե­րում, ա­ռաք­յա­լը հրա­ժար­վեց նյու­թա­կան ա­մեն տե­սա­կի սա­տա­րու­մից: Նա օր ու գի­շեր վրան­ներ էր պատ­րաս­ տում և միա­ժա­մա­նակ քա­րո­զում, ի վեր­ջո, ու­ժաս­պառ լի­նում՝ իր մի կտոր հա­ցը վաս­տա­կե­լու հա­մար: Իր անձ­նա­զոհ աշ­խա­տան­քով ա­ռաք­յա­լը սո­վո­րեց­նում էր կյան­քի ճիշտ կեն­սաձևը: «Հի­րա­վի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատ­վի­րում ձեզ, որ ե­թե մե­կը չի ու­զում աշ­խա­տել, թող ոչ էլ ու­տի։ Ո­րով­հետև ձե­զա­նից ո­մանց մա­ սին լսում ենք, որ ան­կար­գու­թյամբ են վար­վում, չեն աշ­խա­տում, այլ պա­րապ ման են գա­լիս (այլ թարգմ. «ապ­րում են ան­հոգ, ա­մեն ինչ ա­նում են, միայն թե չաշ­խա­ տեն»)։ Այդ­պի­սի­նե­րին պատ­վի­րում ենք և խնդ­րում մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սով, որ խա­ղա­ղու­թյամբ աշ­խա­տեն (այլ թարգմ. «խո­նար­հու­թյամբ», «հան­գիստ») ու ի­րենց հացն ու­տեն» (Բ Թե­սա­ղո­նի­կե­ցի­նե­րին 3.10-12)։ Է. Ուայ­թը գրում է. «Աշ­խա­տան­քը օրհ­նու­թյուն է, այլ ոչ ա­նեծք: Ան­հո­գու­թյան հո­ գին ոչն­չաց­նում է բա­րե­պաշ­տու­թյու­նը և վշ­տաց­նում Աստ­ծո Հո­գուն… Լի­նե­լով աշ­ խար­հի մե­ծա­գույն ու­սու­ցիչ­նե­րից մե­կը՝ Պո­ղոսն ու­րա­խու­թյամբ էր կա­տա­րում ինչ­ պես ա­մե­նասև, այն­պես էլ ա­մե­նա­վեհ աշ­խա­տան­քը… Նրա ջա­նա­սի­րու­թյունն ու աշ­խա­տա­սի­րու­թյու­նը հան­դի­մա­նու­թյուն են ան­հո­գու­թյա­նը և հար­մա­րա­վե­տու­ թյան փա­փա­գին» (Ա­ռաք­յալ­նե­րի գոր­ծե­րը, էջ 352-354): Այ­սօր, երբ ա­գա­հու­թյան հո­գին և հարս­տա­նա­լու ձգտու­մը վերջ­նա­կա­նա­պես կա­խար­դել են մարդ­կու­թյա­ նը, երբ աշ­խար­հի տի­րա­կա­լը հա­մար­վում է փո­ղը, ի­րենց քրիս­տոն­յա ան­վա­նող­ նե­րը պետք է օ­րի­նակ վերց­նեն Նրա հա­վա­տա­րիմ ա­շա­կերտ­նե­րից, ով­քեր «ա­վե­լի լավ վայ­րի են տեն­չում, այ­սինքն՝ երկ­նա­վոր վայ­րի» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 11.16): 285


27 Աշխա ­ ­տա­սի­րու­թյու­նը կա­տա­րե­լա­գոր­ծում է

սեպտեմբեր

Ա­շա­կերտն իր ու­սուց­չից բարձր չէ, բայց կա­տար­յալ դար­ձած ա­մեն ոք իր ու­սուց­չի պես կլի­նի (Ղու­կաս 6.40)։

Ինչ­պի­սի ան­հա­վա­տա­լի ու զար­մա­նա­լի տա­ղանդ­նե­րով ու ըն­դու­նա­կու­թյուն­ նե­րով էլ մարդն օժտ­ված լի­նի գե­նե­տի­կո­րեն, ե­թե նա ման­կուց դրանք չզար­գաց­ նի հա­մառ աշ­խա­տան­քով ու ու­ժե­րի մշտա­կան լա­րու­մով, ան­խու­սա­փե­լիո­րեն կոչնչաց­նի դրանք: Նման մար­դուց ոչ մի ար­ժե­քա­վոր բան դուրս չի գա: Եվ որ­քա՜ն օժտ­ված ե­րե­խա­ներ կան, որ ծնող­նե­րի ան­փու­թու­թյան ու ան­պա­տաս­խա­նա­տվու­ թյան պատ­ճա­ռով չեն օգտ­վել Աստ­ծո այդ պարգևից, որ տրվել էր՝ ի­րենց բա­րօ­ րու­թյան հա­մար: Որ­պես­զի հան­ճա­րե­ղո­րեն օժտ­ված ե­րե­խան դառ­նա հան­ճար, հար­կա­վոր է, որ նա հան­ճա­րե­ղո­րեն տքնի: Իս­պա­նա­ցի նշա­նա­վոր ջու­թա­կա­հար և կոմ­պո­զի­տոր Պաբ­լո դե Սա­րա­սա­տեն հա­մաշ­խար­հա­յին հռչա­կի ար­ժա­նա­ցավ կա­տար­ման ի­դեա­լա­կան մաք­րու­թյան, հնչո­ղու­թյան հա­րուստ ներ­կապ­նա­կի, վիր­ տուոզ տեխ­նի­կա­յի և­ ան­կաշ­կանդ նվա­գե­լու շնոր­հիվ: Մի ան­գամ, ի­մա­նա­լով այն մա­սին, որ մի քննա­դատ ի­րեն հան­ճար է ան­վա­նել, նա գլու­խը թա­փա­հա­րեց և­ ա­սաց. «Ամ­բողջ երեսունյոթ տա­րի ես վարժ­վել եմ, որ նվա­գեմ ջու­թա­կի վրա, օ­րա­ կան ոչ պա­կաս, քան տասներկու ժամ: Իսկ այժմ այդ մարդն ինձ հան­ճար է ան­ վա­նում»: Այս օ­րի­նա­չա­փու­թյու­նը հայտ­նի է աշ­խար­հի ա­րա­րու­մից ի վեր, սա­կայն որ­քա՜ն քիչ մարդ է այս օ­րի­նա­չա­փու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան վար­վում: Ինչ վե­րա­բե­րում է ե­զա­կի, ան­սո­վոր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րով ծնվող ե­րե­խա­նե­ րին, այդ հար­ցը մեզ հա­մար ա­վե­լի քան գաղտ­նիք է: Աստ­վա­ծա­շուն­չը վկա­յում է, որ պար­տա­դիր չէ Տե­րը պարգև­նե­րով օժ­տի մարդ­կանց մինչև նրանց ծնվե­լը: Այս­ պես օ­րի­նակ, «Աստ­ված Սո­ղո­մո­նին ի­մաս­տու­թյուն և շատ մեծ հան­ճար տվեց և սր­տի լայ­նա­խո­հու­թյուն՝ ծո­վի ե­զեր­քի ա­վա­զի չափ»՝ ի նշան նրա ա­ղոթ­քի, երբ նա ար­դեն հա­սուն էր և թա­գա­վոր դար­ձավ(Գ Թա­գա­վոր­նե­րի 4.29): Ջո­շուա Ռեյ­նոլդսն ա­սում էր. «Ե­թե դուք օժտ­ված եք մեծ տա­ղանդ­նե­րով, աշ­խա­ տա­սի­րու­թյու­նը կկա­տա­րե­լա­գոր­ծի դրանք: Ե­թե ձեր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը փայ­ լուն չեն, աշ­խա­տա­սի­րու­թյու­նը կզար­գաց­նի դրանք և կլ­րաց­նի թե­րու­թյուն­նե­րը: Ոչ մի անհ­նար բան չկա լավ ուղ­ղորդ­ված աշ­խա­տան­քի հա­մար և­ա­ռանց դրա հնա­ րա­վոր չէ որևէ բա­նի հաս­նել»: Ինչ կա­րե­լի է ա­վե­լաց­նել. այն, որ բժիշկ, ե­րա­ժիշտ, նկա­րիչ, գիտ­նա­կան, մարմ­նա­մար­զիկ, ա­յո՛, ինչ խոսք, կոշ­կա­կար չեն ծնվում, այլ դառ­նում են այդ­պի­սին հա­մառ աշ­խա­տան­քի շնոր­հիվ: «Ա­ռա­վել հան­ճա­րեղ մար­ դիկ ե­ղել են ա­մե­նա­ջա­նա­սեր և­ ան­խոնջ աշ­խա­տա­վոր­նե­րը, և նրանց բնա­վո­րու­ թյան գլխա­վոր գի­ծը ե­ղել է լար­ված ու հա­ջո­ղակ աշ­խա­տե­լու ըն­դու­նա­կու­թյու­նը»: Աստ­վա­ծաշն­չում աս­վում է. «Ով իր գոր­ծի մեջ թույլ է, կոր­ծա­նո­ղի եղ­բայրն է» (Ա­ռակ­ներ 18.9)։ Պո­ղոս ա­ռաք­յա­լը Տի­մո­թեո­սին գրել է. «Ան­փույթ մի՛ ե­ղիր քո մեջ ե­ղած այն շնոր­հի նկատ­մամբ, որ քեզ տրվեց մար­գա­րեու­թյամբ, ե­րեց­նե­րի ձեռ­ նադր­մամբ։ Ս­րանց մա­սի՛ն մտա­ծիր, սրանց մե՛ջ ե­ղիր» (Ա Տի­մո­թեո­սին 4.14-15):

286


սեպտեմբեր

Հով­սե­փի ա­տաղ­ձա­գոր­ծա­կան ար­հես­տա­նո­ցում

28

Հի­սուսն Աստ­ծո ու մարդ­կանց ա­ռաջ զար­գա­նում էր ի­մաս­տու­թյամբ, հա­սա­կով ու շնոր­հով (Ղու­կաս 2.52)։

Քա­նի որ ա­վե­տա­րա­նիչ­նե­րը լռում են Հի­սու­սի ման­կա­կան ու պա­տա­նե­կան տա­ րի­նե­րի մա­սին, դի­մենք մար­գա­րեա­կան հո­գու` Աստ­ծուց ներշնչ­ված վկա­յու­թյուն­ նե­րին`պար­զե­լու, թե ինչ վե­րա­բեր­մունք ու­ներ Տերն աշ­խա­տան­քի հան­դեպ այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում: Հի­սու­սի ծնող­ներն աղ­քատ էին, և նրանց բա­րե­կե­ցու­թյու­նը կախ­ված էր ա­մե­ նօր­յա աշ­խա­տան­քից: Հի­սուսն աղ­քա­տու­թյան, ինք­նա­մերժ­ման ու կա­րի­քի փոր­ ձա­ռու­թյուն­ներ էր ապ­րում: Դա ևս նրան հետ էր պա­հում չա­րից: Նրա կյան­քում չկա­յին ան­հոգ րո­պե­ներ, ո­րոնք պայ­ման­ներ ստեղ­ծեին գայ­թակ­ղու­թյան հա­մար: Նրա կյան­քում չկա­յին անն­պա­տակ ժա­մեր` ճեղ­քեր, որ նպաս­տեին ան­հոգ ու ա­րա­տա­վոր մտքե­րի… Նա ար­հեստ սո­վո­րեց՝ Հով­սե­փի հետ միա­սին աշ­խա­տե­ լով հյուս­նի ար­հես­տա­նո­ցում: Աշ­խա­տա­վո­րի պարզ հա­գուս­տը հա­գին՝ Նա քայ­ լում էր փոք­րիկ քա­ղա­քի փո­ղոց­նե­րով… Հի­սուսն աշ­խա­տում էր, և զար­գա­նում էին Նրա մար­մինն ու միտ­քը: Նա հենց այն­պես չէր վատ­նում Իր ֆի­զի­կա­կան ու­ժե­րը, այլ ձգտում էր պահ­պա­նել ա­ռող­ջու­թյու­նը և­ ա­ռա­վե­լա­գույնս հիա­նա­լի կա­տա­րել ցան­կա­ցած աշ­խա­տանք: Նա հմտո­րեն տի­րա­պե­տում էր ա­տաղ­ձա­գոր­ծի գոր­ծիք­ նե­րին: Հի­սու­սը կա­տար­յալ էր ա­մեն ին­չում` և՛ աշ­խա­տան­քի, և՛ բնա­վո­րու­թյան ա­ռու­մով: Իր օ­րի­նա­կով Նա սո­վո­րեց­նում է լի­նել ջա­նա­սեր, խնամ­քով ու ման­րա­ կրկիտ կա­տա­րել աշ­խա­տան­քը, ո­րով­հետև ազ­նիվ աշ­խա­տան­քը հարգ­ված է… Աստ­ված աշ­խա­տան­քը որ­պես օրհ­նու­թյուն է սահ­մա­նել մար­դու հա­մար, և միայն ջա­նա­սեր աշ­խա­տա­վորն է ձեռք բե­րում կյան­քի ճշմա­րիտ ու­րա­խու­թյու­նը… Հի­սու­սը միշտ բերկ­րան­քով էր աշ­խա­տում… Հի­սուսն ա­պա­քի­նող ո­ղոր­մու­թյան Աղբ­յուր էր աշ­խար­հի հա­մար, և Նա­զա­րե­ թում Իր մե­կու­սի կյան­քի բո­լոր տա­րի­նե­րին այն թափ­վում էր սի­րո ու քնքշու­թյան առ­վակ­նե­րով: Տա­րեց­ներն ու վշտա­հար­նե­րը, մեղ­քով ծան­րա­բեռն­ված­նե­րը, ե­րե­ խա­ներն՝ ի­րենց ան­մեղ զվար­ճու­թյուն­նե­րով, ան­տա­ռա­յին գա­զան­ներն ու համ­բե­ րա­տար մնչա­ցող կեն­դա­նի­նե­րը, բո­լո­րը եր­ջա­նիկ էին Նրա կող­քին: Նա, Ով իշ­խում էր բո­լոր աշ­խարհ­նե­րի վրա, հակ­վում էր վի­րա­վոր թռչնա­կի վրա, որ­պես­զի օգ­նի նրան: Ո­չինչ չէր վրի­պում Նրա ու­շադ­րու­թյու­նից և Նա պատ­րաստ էր ծա­ռա­յե­լու յու­րա­քանչ­յու­րին… Նա աշ­խա­տում էր՝ ու­ժե­րը նվի­րա­բե­րե­լով հյուս­նի իր հա­մեստ ար­հես­տին, վաս­տա­կե­լով Իր հա­նա­պա­զօր­յա հա­ցը: Նա կա­տա­րում էր Աստ­ծո ծա­ռա­յու­թյու­ նը և՛ հյուս­նի ար­հես­տա­նո­ցում աշ­խա­տե­լիս, և՛ բազ­մա­թիվ մարդ­կանց կյան­քում հրաշք­ներ կա­տա­րե­լու ժա­մա­նակ (Է. Ուայթ, Դա­րե­րի փա­փա­գը, էջ 72-74): Հի­սու­սը եր­բեք չէր պաշտ­պա­նում Իր ի­րա­վունք­նե­րը և հա­ճախ ստիպ­ված էր անտր­տունջ աշ­խա­տել, ա­ռանց չա­փի: Սա­կայն Նա եր­բեք չէր ընկճ­վում և չէր վհատ­վում… Նրա հա­մար մեծ եր­ջան­կու­թյուն էր, երբ մե­նակ էր մնում Աստ­ծո և բ­նու­թյան հետ… Դրա­նից հե­տո Նա տուն էր վե­րա­դառ­նում, որ­պես­զի կա­տա­րի Իր պարտ­քը և համ­բե­րա­տար աշ­խա­տան­քի օ­րի­նակ ծա­ռա­յի» (Նույն տե­ղում, էջ 72-74): 287


սեպտեմբեր

29

Ա­նար­տա­հայ­տե­լի ար­ժեք

Ե­րե­խա­յին կրթի՛ր իր ճա­նա­պար­հին հա­մա­պա­տաս­խան, ո­րով ըն­թա­նա­լու է, և նա իր ծե­րու­թյան ժա­մա­նակ չի խո­տո­րի դրա­նից (Ա­ռակ­ներ 22.6)։

Ներ­կա­յաց­նենք Աստ­ծո բան­բե­րի` Է. Ուայ­թի մտքե­րից մի քա­նի­սը աշ­խա­տան­քի և­աշ­խա­տա­սի­րու­թյան վե­րա­բեր­յալ, որ դրսևոր­վում են մեր կյան­քում և դաս­տիա­ րա­կու­թյան մեջ: «Աշ­խա­տա­սի­րու­թյուն. ա­հա մի ո­րակ, որ ա­նար­տա­հայ­տե­լի ար­ժեք ու­նի… Մե­ զա­նից ոչ մե­կը չպետք է ա­մա­չի աշ­խա­տան­քից, որ­քան էլ անն­շան ու նվաս­տա­ցու­ ցիչ թվա այն: Աշ­խա­տան­քը վե­հաց­նում է: Բո­լոր աշ­խա­տող­նե­րը, աշ­խա­տեն նրանք գլխով, թե ձեռ­քե­րով, աշ­խա­տա­վոր­ներ են: Ա­հա թե ին­չու, յու­րա­քանչ­յուրն իր պար­ տա­կա­նու­թյունն է կա­տա­րում և հար­գան­քի տուր­քը մա­տու­ցում իր կրո­նին, երբ լվա­նում է սպի­տա­կե­ղե­նը կամ ճա­շա­սեն­յա­կի ա­մա­նե­ղե­նը, ինչ­պես նաև այն ժա­ մա­նակ, երբ գնում է երկր­պա­գու­թյան: Մինչ ձեռ­քե­րը զբաղ­ված են ա­մե­նա­հա­սա­ րակ և հա­մեստ աշ­խա­տան­քով, միտ­քը կա­րող է ճախ­րել երկն­քում և­ ազն­վա­նալ մա­քուր ու վեհ մտո­րում­նե­րի շնոր­հիվ… Սո­վո­րեց­րե՛ք ե­րե­խա­նե­րին, որ օգ­տա­կար լի­նեն, կա­տա­րեն ի­րենց տա­րի­քին հա­մա­պա­տաս­խան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: Այդ ժա­մա­նակ աշ­խա­տա­սի­րու­թյու­նը կդառ­նա նրանց երկ­րորդ բնա­վո­րու­թյու­նը, իսկ օգ­տա­կար աշ­խա­տան­քը եր­բեք ծանր չի թվա նրանց: Ծ­նող­նե­րը ա­մե­նա­մեծ մեղքն են գոր­ծում, ե­թե ան­տե­սում են Աստ­ծուց ի­րենց վրա դրված պա­տաս­խա­ նատ­վու­թյու­նը և թույլ են տա­լիս, որ ե­րե­խա­ներն ան­գոր­ծու­թյան մատնվեն: Այդ­պի­ սի ե­րե­խա­ներն ա­րագ ան­հո­գու­թյան կսո­վո­րեն և կ­մե­ծա­նան որ­պես ծույլ, ի­րեն­ցից ո­չինչ չներ­կա­յաց­նող կա­նայք ու տղա­մար­դիկ… Ի­րենց ե­րե­խա­նե­րին խե­լա­միտ սի­ րով սի­րող ծնող­նե­րը թույլ չեն տա, որ նրանք ծույլ ու ան­ճար մե­ծա­նան… Այն­տեղ, որ­տեղ շատ ան­հո­գու­թյուն կա, սա­տա­նան ա­ռա­ջար­կում է իր գայ­թակ­ղու­թյուն­նե­ րը, որ­պես­զի փչաց­նի կյանքն ու բնա­վո­րու­թյու­նը… Աստ­ված Իր խոս­քի մեջ տե­ղադ­րել է ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան ծրա­գի­ րը, և ծ­նող­նե­րը պետք է հետևեն դրան: Նրանց ա­ռա­ջադ­րան­քը ե­րե­խա­նե­րին սո­ վո­րեց­նելն է, որ հաղ­թեն ծու­լու­թյան սո­վո­րույ­թը: Յու­րա­քանչ­յուր ե­րե­խա պետք է ի­մա­նա, որ ին­քը գործ ու­նի այս աշ­խար­հում… Ծու­լու­թյու­նը և­ ան­հո­գու­թյու­նը չեն ա­ճում քրիս­տո­նեա­կան ծա­ռի վրա… Ան­հո­գու­թյունն ու ան­տար­բե­րու­թյու­նը մեծ ա­նեծք են… Աշ­խա­տանք` ա­հա ա­մե­նա­մեծ դաս­տիա­րա­կը: Աշ­խա­տան­քը ե­րե­խա­նե­րի հա­ մար ա­վե­լի ծանր չէ, քան ի­րենց մայ­րե­րի հա­մար: Հա­մա­տե­ղեք ֆի­զի­կա­կան աշ­ խա­տան­քը մտա­վո­րի հետ, և մ­տա­վոր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը շատ ա­վե­լի կզար­գա­ նան… Ե­կեք սո­վո­րեց­նենք մեր փոք­րիկ­նե­րին, որ օգ­նեն մեզ, երբ նրանց ձեռ­քե­րը դեռևս փոք­րիկ են, իսկ ու­ժե­րը` թույլ: Ե­կեք նրանց ներշն­չենք, որ աշ­խա­տան­քը պատ­վա­վոր է, որ այն երկն­քից է նա­խա­տես­ված մար­դու հա­մար և­ որ այն սահ­ ման­ված էր Ա­դա­մի ու Ե­վա­յի հա­մար՝ որ­պես մտքի ու մարմ­նի զար­գաց­ման անհ­ րա­ժեշտ մի­ջոց (Ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյուն, էջ 122-127):

288


սեպտեմբեր

Ե­կավ ոչ թե ոչն­չաց­նե­լու, այլ փրկե­լու

30

Հի­րա­վի, Նա մեր ցա­վե­րը վերց­րեց, մեր վշտե­րը կրեց։ Մենք Նրան հա­մա­րում էինք պա­տու­հաս­ված, Աստ­ծուց հար­ված­ված և տանջ­ված (Ե­սա­յի 53.4)։

Երբ ե­կավ ժա­մա­նա­կը, Հի­սու­սը սկսեց աշ­խա­տել հա­սա­րա­կա­կան մի­ջա­վայ­ րում՝ չնա­յե­լով ոչ մի տե­սա­կի ար­գելք­նե­րի, ա­տե­լու­թյան ու զրպար­տան­քի: Երկ­ նա­յին Հայ­րը Նրան աշ­խա­տանք էր հանձ­նա­րա­րել, որ կա­տա­րի երկ­րի վրա, և Նա ան­շե­ղո­րեն ի­րա­կա­նաց­րեց այն: Այն հե­ռա­վոր ժա­մա­նակ­նե­րում չկա­յին տե­ղա­շարժ­ման ժա­մա­նա­կա­կից մի­ջոց­ ներ, և Տե­րը ստիպ­ված էր ոտ­քով գնալ մի բնա­կա­վայ­րից մյու­սը` երկ­նա­յին լույ­սը մարդ­կանց հասց­նե­լու հա­մար: «Հի­սու­սը շրջում էր ամ­բողջ Գա­լի­լեա­յում, նրանց ու­ սու­ցա­նում ժո­ղո­վա­րան­նե­րում, ար­քա­յու­թյան Ա­վե­տա­րա­նը քա­րո­զում և ժո­ղովրդի մեջ ե­ղած բո­լոր հի­վան­դու­թյուն­ներն ու ցա­վե­րը բժշկում» (Մատ­թեոս 4.23)։ Ե­րե­ քու­կես տար­վա ըն­թաց­քում Նա գործ­նա­կա­նում կտրեց այն ողջ տա­րած­քը, ո­րի վրա ապ­րում էր իս­րա­յել ժո­ղո­վուր­դը, այ­ցե­լեց նաև սա­մա­րա­կան ու հե­թա­նո­սա­ կան քա­ղաք­ներն ու բնա­կա­վայ­րե­րը: Ա­վե­տա­րա­նա­կան այս ար­տա­հայ­տու­թյու­նը` «ճա­նա­պար­հից հոգ­նած» (Հով­հան­նես 4.6), Նրա սո­վո­րա­կան վի­ճակն էր: Ա­հա Տե­րը լեռ­նե­րի ու բլուր­նե­րի մի­ջով «Տ­յու­րո­սի ու Սի­դո­նի կող­մե­րը գնաց»՝ անց­նե­լով մոտ 50 կի­լո­մետր, որ­պես­զի ա­պա­քի­նի քա­նա­նա­ցի կնոջ դստե­րը և վե­րա­դառ­նա Գա­լի­լեա­կան ծով: Իսկ այն­տեղ հսկա­յա­կան ժո­ղո­վուրդ էր հա­վաք­վել. ինչ­պես հե­ տա­գա­յում պարզ­վեց, հա­մեստ հաշ­վարկ­նե­րով` մոտ 10 հա­զար մարդ: Հիմ­նա­կա­ նում դա հի­վանդ­նե­րի մի զանգ­ված էր՝ ա­մե­նա­տար­բեր ծան­րու­թյան հի­վան­դու­ թյուն­նե­րով: Ե­րեք օր նրանք Հի­սու­սի հետ էին: Ամ­բողջ ե­րեք օր նրանք քաղ­ցած էին, ո­րով­հետև գրված է. «Ու­տե­լու բան չու­նեին» (Մար­կոս 8.1): Դժ­վար է նույ­նիսկ պատ­կե­րաց­նել այդ դժբախտ, տանջ­ված մարդ­կանց վի­ճա­կը. հի­վանդ­ներ, ե­րե­ խա­ներ, կա­նայք: Oրվա ըն­թաց­քում տապ է, գի­շե­րը` սառ­նա­մա­նիք, բաց երկն­քի տակ, չեն քնում, ու­տե­լիք չկա, ջուր՝ նույն­պես: Եվ չնա­յած այդ ա­մե­նին` մար­դիկ չեն հե­ռա­նում Տի­րո­ջից: Նրանք կառ­չել են Հի­սու­սից ի­րենց կա­րիք­նե­րով, ե­կել են Նրա մոտ ի­րենց հիմ­նախն­դիր­նե­րով` ո­րը մարմ­նա­վոր, ո­րը` հոգևոր: Հի­սու­սից բա­ցի ո՞վ կա­րող է լու­ծել նրանց հիմ­նախն­դիր­նե­րը և բա­վա­րա­րել նրանց կա­րիք­նե­րը: Եվ Հի­սու­սը տքնում էր, ամ­բող­ջո­վին տրվել էր այդ սուրբ գոր­ծին, այդ բարձր ծա­ռա­յու­ թյա­նը, որ­պես­զի օգ­նի նրանց` նվաս­տա­ցած­նե­րին ու վի­րա­վոր­ված­նե­րին, ով­քեր գե­րե­վար­վել էին սա­տա­նա­յի և նրա գոր­ծա­կալ­նե­րի կող­մից: Հի­սու­սը նա­յեց այդ ամ­բո­խին և­ա­շա­կերտ­նե­րին ա­սաց. «Այս ժո­ղովր­դին խղճում եմ, ո­րով­հետև ար­դեն ե­րեք օր է՝ Ինձ մոտ են և­ ու­տե­լու ո­չինչ չու­նեն։ Ե­թե նրանց քաղ­ցած ար­ձա­կեմ ի­րենց տնե­րը, ճա­նա­պար­հին կնվա­ղեն»: Եվ Նա` երկն­քի Ար­ քան, կե­րակ­րե՜ց բո­լո­րին: Եվ դեռ մնաց հա­ցով լի յո՜թ զամբ­յուղ: Ե­րեք օր Տերն աշ­խա­տում էր, հոր­դո­րում ու ա­պա­քի­նում, մխի­թա­րում… իսկ օր­վա վեր­ջում Նա հոգ­նել էր: Ա­հա թե ին­չու, նստե­լով նա­վակն ու հեն­վե­լով նա­վա­կո­ղին, Նա ակն­ թար­թո­րեն քաղցր քնի մեջ սուզ­վեց: Ա­լե­կոծ­վում էր ծո­վը, մո­լեգ­նում էր փո­թո­րի­կը, ճայ­թում էին կայ­ծակ­նե­րը, իսկ Հի­սու­սը` հոգ­նած ու տան­ջա­հար, քնած էր անխ­ռով ու խոր քնով: Որ­քա՜ն մեծ է Նրա սե­րը, հա­վեր­ժա­կան ու ա­նըմբռ­նե­լի: 289



­ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵՐ

ԱԶՆ­ՎՈՒ­ԹՅՈՒՆ Իսկ ազնվաբարո մարդն ազնիվ բաներ է խորհում և կանգ առնում ազնիվ բաների վրա (Եսայի 32.8):


հոկտեմբեր

1

Ազ­նիվ մարդ. ինչ­պի­սի՞ն է նա

Իսկ ազն­վա­բա­րո մարդն ազ­նիվ բա­ներ է խոր­հում և կանգ առ­նում ազ­նիվ բա­նե­րի վրա (Ե­սա­յի 32.8):

Ազ­նիվ մար­դը բնու­թագր­վում է խա­բե­լու, խո­րա­ման­կե­լու, կեղ­ծե­լու ա­նըն­դու­նա­ կու­թյամբ։ Նա ան­կեղծ է, ան­մի­ջա­կան, չի ըն­դու­նում խա­բեու­թյու­նը, խար­դա­խու­ թյու­նը, ըն­դու­նակ չէ գո­ղա­նա­լու, հափշ­տա­կե­լու: Նա մեկն է, ում վրա կա­րե­լի է հույս դնել, ում կա­րե­լի է վստա­հել, նա ճշմար­տա­խոհ է, բա­րե­խիղճ, ան­թե­րի, սի­րում է կար­գու­կա­նոն, ա­րա­տա­վոր­ված չէ դա­տա­պար­տու­թյան ար­ժա­նի որևէ ա­րար­քով: Ազ­նիվ մար­դու նման բնո­րո­շու­մը, ո­րը չի ըն­դու­նում որևէ կեղ­ծիք, խա­բեու­թյուն ու խար­դա­վանք, նեն­գա­դա­վու­թյուն և­այլն, վկա­յում է այն մա­սին, որ նա լի է Աստ­ ծո սի­րով, ո­րով­հետև սե­րը չի կա­րող նման ա­րարք­ներ թույլ տալ: Դա հա­տուկ չէ սի­րուն, նա ու­րիշ ար­ժա­նիք­ներ ու­նի: Աստ­վա­ծա­յին հայտ­նու­թյան` Աստ­վա­ծաշն­չի հա­մա­ձայն՝ Աստ­ված սեր է: Եվ Աստ­ծո բո­լոր դի­տա­վո­րու­թյուն­նե­րը, խոս­քերն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, բա­ցար­ձա­կա­պես ա­մեն ինչ Նրա կող­մից կա­տար­վում է սի­ րուց դրդված: Աստ­ծո ֆի­զի­կա­կան բո­լոր հատ­կու­թյուն­նե­րը` ա­մե­նա­զո­րու­թյու­նը, ա­մե­նա­գի­տու­թյու­նը, ի­մաս­տու­թյու­նը, ա­մե­նա­գո­յու­թյու­նը Նրա կամ­քի` սի­րուց ծնված դրսևո­րում­ներն են: Նրանք ի­րա­կա­նու­թյուն են դարձ­նում և մարմ­նա­վո­րում սե­րը, նյու­թա­կա­նաց­նում այն` Աստ­վա­ծու­թյան հա­վեր­ժա­կան կե­ցու­թյան հիմ­քը: Ազն­վու­թյու­նը Աստ­ծո սի­րո ըն­դա­մե­նը մի կողմն է: Սահ­մա­նե­լով, ո­րո­շե­լով «ազնվու­թյուն», «ազ­նիվ» երևույ­թի ո­րակ­նե­րը՝ մենք ել­նում ենք զուտ մարդ­կա­յին փոր­ձա­ռու­թյու­նից: Եվ ե­թե ման­րա­մասն դի­տար­կենք «ազ­նիվ մարդ» սահ­մա­նու­ մը, կտես­նենք, որ այդ­պի­սի մար­դը հա­մա­պա­տաս­խա­նում է Աստ­ծո բա­րո­յա­կան օ­րեն­քի պա­հանջ­նե­րին ու սկզբունք­նե­րին: Մեղ­քի տի­րա­պե­տու­թյան պայ­ման­նե­ րում ազ­նիվ մար­դու կյան­քը բնո­րոշ­վում է բարձր բա­րո­յա­կա­նու­թյամբ և­այդ պատ­ ճա­ռով էլ տա­րօ­րի­նակ ու խորթ է թվում: Եվ այդ­պես են նա­յում ազ­նիվ մար­դուն թե՛ աշ­խար­հում, թե՛ ե­կե­ղե­ցում: Ազ­նիվ մար­դը տա­րօ­րի­նակ ա­րա­րած է, խենթ… նրա ար­ժեք­ներն ու կյան­քը ան­հաս­կա­նա­լի են մարդ­կանց: Նրան հնա­րա­վոր չէ գնել որևէ բա­նով: Նրա հա­մար իր խղճից ու մաք­րու­թյու­նից ա­ռա­վել թանկ ո­չինչ չկա աշ­խար­հում: Երբ սա­բա­յե­ցի­նե­րը ո­րո­շե­ցին կա­շա­ռել հռո­մեա­ցի զո­րա­վար Ման­յա Կու­րիա­յին և­ ի­րենց ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով ե­կան նրա մոտ, նա հենց այդ պա­ հին շաղ­գամ էր ու­տում: Մեր­ժե­լով սա­բա­յե­ցի­նե­րի ա­ռա­ջար­կած ոս­կին՝ Կու­րիան ա­սաց. «Քա­նի դեռ ես բա­վա­րար­վում եմ շաղ­գա­մով, իմ ին­չի՞ն է պետք ոս­կին » (Վ. Ար­տե­մով): Եվ ակն­հայտ է, որ ազն­վու­թյու­նը՝ որ­պես ա­ռա­քի­նու­թյուն, բարձր էր գնա­հատ­ վում ան­տիկ հա­սա­րա­կու­թյու­նում: Այս­պես օ­րի­նակ, Սե­նե­կան գրում է Լու­ցի­լիա­յին. «Բարձ­րա­գույն բա­րիքն այն է, ինչ ազ­նիվ է, կամ, որ­պես­զի դու ա­վե­լի շատ զար­ մա­նաս. միայն այն է բա­րի, ինչն ազ­նիվ է, իսկ մնա­ցած բո­լոր բա­րիք­նե­րը կեղծ են և հո­րի­նո­վի»: Ճշ­մա­րիտ քրիս­տոն­յան ազ­նի՜վ մարդն է:

292


հոկտեմբեր

«Որ­դի­ներ, ո­րոնք ստու­թյուն չու­նեն»

2

Նա ա­սաց. «Նրանք ի­րա­պես իմ ժո­ղո­վուրդն են, որ­դի­ներ, ո­րոնք ստու­թյուն չու­ նեն»: Նա նրանց Փր­կի­չը ե­ղավ: (Ե­սա­յի 63.8)։

Ին­չո՞ւ է ազ­նիվ մար­դը տա­րօ­րի­նակ թվում շրջա­պա­տող մարդ­կանց աչ­քին, նույ­նիսկ ա­նա­խորժ, իսկ եր­բեմն էլ` ա­վե­լորդ: Պատ­ճա­ռը մեկն է` մենք մեր­ժել ենք Աստ­ծուն, և­այդ ժա­մա­նա­կից ի վեր մեր ար­ժեք­նե­րը հա­կա­սում են Աստ­ծո ար­ժեք­ նե­րին: Ե­սա­յի մար­գա­րեն ա­սում է, որ արդ­յուն­քում դա ա­նա­սե­լի դառ­նու­թյուն է պատ­ճա­ռում մար­դուն` անն­կա­րագ­րե­լի հետևանք­նե­րով. «Վա՜յ նրանց, ո­րոնք չա­ րին ա­սում են բա­րի և բա­րուն՝ չար, ո­րոնք խա­վա­րը լույ­սի տեղ են դնում և լույ­սը՝ խա­վա­րի, ո­րոնք դա­ռը դնում են քաղց­րի տեղ և քաղց­րը՝ դա­ռի» (Ե­սա­յի 5.20)։ Եվ այս ա­մե­նը կա­տար­վում է մեր աչ­քի ա­ռաջ: Չն­կա­տել դա, նշա­նա­կում է ան­հու­սա­լի կույր լի­նել:Եվ մարդ­կանց այդ­պի­սի վի­ճա­կը հա­մընդ­հա­նուր ա­ղետ է: Լայն ճա­նա­ պար­հը գրա­վիչ է և շա­տե­րին է դուր գա­լիս, իսկ նեղ ճա­նա­պար­հը քչե­րի բա­ժինն է: Ու­ղին, ո­րով շարժ­վում է մարդ­կու­թյու­նը, ան­մի­ջա­պես դե­պի ան­դուն­դը տա­նող ու­ղի է: Եվ մենք ինք­ներս մե­զա­նով եր­բեք չենք կա­րող դրա­նից շեղ­վել դե­պի մեկ այլ ուղ­ղու­թյուն և­ ի վի­ճա­կի չենք փո­խել այդ օ­րի­նա­չափ ըն­թաց­քը: Դա պարզ է, ինչ­պես օր­վա լույ­սը, և միայն խե­լա­գա­րը չի հաս­կա­նա: Մենք ինք­ներս ենք գի­տակ­ ցա­բար ընտ­րել այդ ու­ղին, մենք ենք թույլ տվել Ա­րուս­յա­կին, որ կա­խար­դի մեզ և հա­մո­զի, որ իր այ­լընտ­րան­քա­յին ար­ժեք­նե­րը տրա­մա­բա­նա­կան հա­տիկ են պա­ րու­նա­կում ի­րենց մեջ` ան­սահ­ման ա­զա­տու­թյուն, և մենք տկա­րա­միտ­նե­րի նման սլա­նում ենք այդ ճա­նա­պար­հով: Եվ գլխա­վոր ա­նաստ­վա­ծը հա­ջո­ղու­թյան է հա­սել այն բա­նում, որ հա­վաս­տիաց­րել է մեզ ու նաև ներշն­չել, որ քրիս­տո­նեա­կան ու­ղին աստ­վա­ծաշնչ­յան երևա­կա­յու­թյան արդ­յունք է, իսկ ա­հա իր ա­ռա­ջար­կած ար­ժեք­ նե­րը` կա­տար­յալ տար­բե­րակ են մեզ հա­մար: Ա­հա թե ին­չու Քրիս­տո­սի ար­ժեք­նե­րը կրող մար­դիկ ան­միտ են հա­մար­վում աշ­ խար­հի աչ­քին: Ազ­նիվ մար­դը չի տե­ղա­վոր­վում այս հա­սա­րա­կու­թյան մեջ` իր կեղծ ար­ժեք­նե­րով: Մեր մո­լո­րա­կում իշ­խող սա­տա­նա­յա­կան կա­ռա­վա­րու­մը տո­նա­հան­ դես է կազ­մա­կեր­պել և կա­ռա­վար­ման այդ ե­ղա­նա­կը միակն է նրա հա­մար` բռնու­ թյուն իր ցան­կա­ցած տե­սա­կի մեջ: Սա­տա­նան կա­ռա­վար­ման այլ ե­ղա­նակ չգի­տի այն մո­լո­րա­կի վրա, որ գրա­վել է խա­բեու­թյամբ: Նա մեր­ժել է Աստ­ծո սե­րը, զրկվել Նրա շնոր­հից և­ ինք­նու­րույն չի կա­րող փոխ­վել: Տե­րը ոչ մի ընդ­հա­նուր բան չու­նի նրա հետ, չի տա­լիս նրան Իր օրհ­նու­թյուն­նե­րը և միայն նրա կյանքն է պահ­պա­ նում, թեև ֆի­զի­կա­պես նա ար­դեն քայ­քայ­վում է, և նրա ի­մաս­տու­թյունն ու գի­տե­ լիք­նե­րը մա­րում են: Ազ­նիվ մար­դիկ երկն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են և­ աստ­վա­ծա­յին լույ­սի կրող­նե­ րը: Նրանք բա­րուն բա­րի են ան­վա­նում և չա­րին` չար, լույ­սը` լույս, իսկ խա­վա­րը` խա­վար: Այլ կերպ նրանք պար­զա­պես չեն կա­րող, այլ սկզբունք­նե­րով նրանք չեն ա­ռաջ­նորդ­վում, այլ հո­գի նրանք չգի­տեն և չեն էլ ցան­կա­նում ի­մա­նալ: Եվ նրանք չեն դա­վա­ճա­նի ի­րենց սկզբունք­նե­րին, նրանք նվիր­ված են Աստ­ծուն և Նրա ազ­նիվ հպա­տակ­ներն են, «որ­դի­ներ, ո­րոնք ստու­թյուն չու­նեն»:

293


հոկտեմբեր

3

«Այն դաշ­տը մե­րը չէր»

Նրա­նով օրհ­նում ենք Տի­րո­ջը և Հո­րը, նրա­նով նաև ա­նի­ծում ենք մարդ­կանց, որ Աստ­ծո նմա­նու­թյամբ են ստեղծ­ված։ Միև­նույն բե­րա­նից դուրս են գա­լիս օրհ­նու­ թյուն և­ա­նեծք։ Պետք չէ, եղ­բայր­նե՛ր, որ դա այդ­պես լի­նի (Հա­կո­բոս 3.9-10)։

Մի ան­գամ ստրկու­թյան էին վա­ճա­ռում գե­րի վերց­րած մի խումբ սպար­տա­ցի­նե­ րի: Գնորդ­նե­րից մե­կը գեր­յա­լին, ո­րին պատ­րաստ­վում էր գնել, հարց­րեց. «Դու ազ­ նի՞վ կլի­նես, ե­թե ես քեզ գնեմ»: Ս­պար­տա­ցին պա­տաս­խա­նեց. «Ես միշտ ազ­նիվ կլի­նեմ, ան­կախ այն բա­նից, կգնե՞ս ինձ, թե ոչ»: Ազ­նիվ մար­դը այդ­պի­սին կլի­նի ա­մեն տեղ և միշտ` ցան­կա­ցած հան­գա­մանք­նե­ րում և ցան­կա­ցած պայ­ման­նե­րում: Ո՛չ մի դի­տա­վո­րու­թյուն, ո՛չ մի տե­սա­կի սպառ­ նա­լիք ու զրպար­տու­թյուն, շահ, կա­շառք կամ կո­րուստ չեն ստի­պի, որ ազ­նիվ մար­ դը փո­խի սուրբ սկզբունք­ներն ու հա­յացք­նե­րը: Ա­հա գեր­մա­նա­ցի հա­սա­րակ գյու­ղա­ցու դրսևո­րած ազն­վու­թյան և­ ար­դա­րա­ ցիու­թյան մի օ­րի­նակ, որ նկա­րագր­ված է «Ման­րան­կար­ներ բնու­թյան մա­սին» գրքում: Պա­տե­րազմն ըն­թաց­քի մեջ էր: Քայ­քայ­ված գյու­ղեր, ա­մա­յա­ցած դաշ­տեր. ա­մեն ինչ կրա­կի ու սրի էր մատն­վել: Ծե­րե­րը, կա­նայք ու ե­րե­խա­նե­րը ար­ցունքն աչք­նե­ րին լքում էին ի­րենց բնա­կա­րան­նե­րը և­ ան­տառ­նե­րում պաշտ­պան­վում թշնա­մի­ նե­րից: Սա­կայն պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նակ­նե­րի այդ չա­րիք­նե­րի ու սար­սափ­ նե­րի մեջ, ինչ­պես ա­րե­գա­կի ճա­ռա­գայթ­նե­րը խա­վա­րում, մար­դիկ ազն­վու­թյուն, ա­ռա­քի­նու­թյուն և կար­գա­պա­հու­թյուն էին դրսևո­րում: Հե­ծե­լա­զո­րի կա­պի­տա­նը զին­վոր­նե­րի ու ձիե­րի հա­մար սննդամ­թերք հայ­թայ­թե­լու հրա­ման ստա­ցավ: Մո­ տե­նա­լով մի գյու­ղի՝ նա բա­խեց աղ­քա­տիկ տան դու­ռը: Ձայ­նի վրա դուրս ե­կավ մի ծե­րու­նի: — Ա­ռաջ­նոր­դի՛ր մեզ մի որևէ դաշտ, որ­տեղ ես կա­րող եմ սնունդ գտնել զին­վոր­ նե­րի ու ձիե­րի հա­մար,- բղա­վեց կա­պի­տա­նը: — ­Հի­մա՛, տի­րա­կա՛լ,- պա­տաս­խա­նեց ծե­րու­նին և ա­ռաջ­նոր­դեց նրանց: Իսկ կես ժամ քայ­լե­լուց հե­տո նրանք տե­սան մի հրա­շա­լի գա­րու դաշտ: — Հրա­շա­լի է,- ա­սաց սպան գյու­ղա­ցուն,- մեզ ու­րիշ ո­չինչ պետք չէ: — ­Մի՛ շտա­պեք, տի­րա­կա՛լ,- ա­սաց գյու­ղա­ցին,- մենք ա­վե­լի լա­վը կգտնենք: Եվ դարձ­յալ ա­ռաջ­նոր­դեց նրանց: Շու­տով երևաց երկ­րորդ դաշ­տը: Ձիա­վոր­նե­րը շտապ հնձե­ցին գա­րին և խր­ձեր սար­քե­լով՝ բար­ձե­ցին ձիե­րին: — ­Հայ­րի՛կ,- դի­մեց սպան ծե­րու­նուն,- ա­սա՛ ինձ, ին­չո՞ւ մեզ բե­րե­ցիր այս դաշ­տը: Այն ա­ռա­ջի­նը, որ ցույց տվե­ցիր, սրա­նից վա­տը չէր: — ­Դա ճիշտ է,- պա­տաս­խա­նեց ծե­րու­նին,- պար­զա­պես այն դաշ­տը մե­րը չէր: Եր­բեմն մենք հակ­ված ենք ար­դա­րաց­նե­լու մեր ա­նազ­նիվ ա­րարք­նե­րը, երբ հայտն­վում ենք վճռո­րոշ հան­գա­մանք­նե­րում, և­որ­պես հաս­տա­տում՝ վկա­յա­կո­չում ենք աստ­վա­ծաշնչ­յան օ­րի­նակ­նե­րը: Սա­կայն ա­ռաք­յա­լը գրում է. «Մի՞­թե մի աղբ­ յուր նույն ա­կուն­քից քաղցր ու դա­ռը ջուր կբխեց­նի» (Հա­կո­բոս 3.12)։

294


«Մենք ազ­նիվ մար­դիկ ենք»

հոկտեմբեր

4

Ար­յու­նար­բու մար­դիկ ա­տում են պար­կեշ­տին, բայց ուղ­ղա­միտ­նե­րը փնտրում են նրա ան­ձը (Ա­ռակ­ներ 29.10):

Աստ­վա­ծաշն­չում մենք հան­դի­պում ենք ազն­վու­թյան խստա­պա­հանջ ու ան­շեղ օ­րի­նակ­նե­րի, սա­կայն այն­տեղ կան նաև ա­նազ­նիվ վար­վե­լա­կեր­պի ցա­վա­լի օ­րի­ նակ­ներ: Աստ­ծո ընտր­յալ ժո­ղովր­դի նա­խա­հայ­րե­րը` Աբ­րա­հա­մը, Ի­սա­հա­կը և Հա­ կո­բը, ով­քեր հա­վա­տի ու ա­ռա­քի­նու­թյան օ­րի­նակ­ներ են հա­մար­վել հա­վա­տաց­ յալ­նե­րի բո­լոր սե­րունդ­նե­րի հա­մար, ցա­վոք, ի­րենց կյան­քում ա­նազն­վու­թյուն են թույլ տվել, ճշմար­տու­թյան մի մա­սը թաքց­րել են ու խա­բել ու­րիշ­նե­րին: Ի­մաստ չկա պաշտ­պա­նե­լու նրանց, թեթևաց­նե­լու նրանց մեղ­քե­րը՝ դրանք պատ­ճա­ռա­բա­նե­ լով ժա­մա­նա­կա­կից­նե­րի վայ­րի բար­քե­րով, որ հար­կադ­րել են նրանց ընտ­րե­լու եր­ կու չա­րիք­նե­րից նվա­զա­գույ­նը: Մեղ­քի տի­րա­պե­տու­թյան պայ­ման­նե­րում ոչ մեկն ա­պա­հո­վագր­ված չէ սխալ­նե­րից, ան­կում­նե­րից ու վրի­պում­նե­րից: Այս­տեղ «չկա ար­դար և­ ոչ մե­կը», «ո­րով­հետև բո­լո­րը մե­ղան­չե­ցին» (Հռո­մեա­ցի­նե­րին 3.10, 23): Սա­կայն կան մեղ­քեր, ո­րոնք գոր­ծում ենք՝ ի­մա­նա­լով, որ դա բա­ցա­հայտ չա­րիք է, որ դա Աստ­ծո օ­րեն­քի ու Նրա աշ­խար­հա­կար­գի խախ­տում է: Դի­մենք աստ­վա­ծաշնչ­յան պատ­մու­թյա­նը: Ա­հա Հա­կո­բի մեծ ըն­տա­նի­քը: Իսկ որ­տեղ շատ մարդ, այն­տեղ շատ հիմ­նախն­դիր­ներ: Իսկ Հա­կո­բի հա­մար այդ հիմ­ նախն­դիր­ներն իս­կա­պես շատ լուրջ էին. ար­յու­նապղ­ծու­թյուն, որ թույլ տվեց Ռու­ բե­նը, Սի­մոնն ու Ղևին սպա­նե­ցին Ս­յու­քեմ քա­ղա­քի ա­րա­կան սե­ռի ողջ բնակ­չու­ թյա­նը, իսկ դրա­նից հե­տո էլ մյուս զա­վակ­նե­րը կո­ղոպ­տե­ցին ամ­բողջ քա­ղա­քը և գե­րի վերց­րին կա­նանց ու ե­րե­խա­նե­րին: Եվս մեկ հիմ­նախն­դիր: Հա­կո­բի որ­դի­նե­րը ա­նաս­նա­պա­հու­թյամբ էին զբաղ­վում: Հով­սեփն ազ­նիվ ու աստ­վա­ծա­վախ պա­տա­նի էր: Նա չէր կա­րող ան­տար­բեր լի­ նել իր եղ­բայր­նե­րի ա­րարք­նե­րի հան­դեպ և­ այդ մա­սին տեղ­յակ էր պա­հում հո­ րը: Ան­վի­ճե­լի է, որ նա ոչ մի չար դի­տա­վո­րու­թյուն չու­ներ և ցան­կա­նում էր, որ եղ­բայր­ներն ապ­րեն ա­ռա­քի­նի կյան­քով, ինչ­պես վա­յել է Աբ­րա­հա­մի ու Ի­սա­հա­կի սե­րունդ­նե­րին և Հա­կո­բի որ­դի­նե­րին: Ան­կաս­կած, նրանք պատ­մու­թյուն­նե­րից գի­ տեին Աստ­ծո և­ ի­րենց հայր-նա­հա­պետ­նե­րի ան­սո­վոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­ սին: Գի­տեին նաև այն ա­ռա­քե­լու­թյան մա­սին, որ Աստ­ծո նա­խախ­նա­մու­թյամբ դրվել էր նրանց գա­լիք սե­րունդ­նե­րի վրա: Ակն­հայտ է, որ Հա­կո­բի որ­դի­նե­րը հո­րից գաղտ­նի ինչ-որ ան­պատ­շաճ գոր­ծե­րով էին զբաղ­վում: Նրանք ա­տում էին Հով­սե­ փին, և քա­նի որ նա հո­րը պատ­մում էր այդ մա­սին, ո­րո­շե­ցին ա­զատ­վել նրա­նից` սպա­նել: Սա­կայն Ռու­բե­նը և Հու­դան բա­րե­խո­սե­ցին եղ­բոր հա­մար, և նրան ոչ թե սպա­նե­ցին, այլ վա­ճա­ռե­ցին ստրկու­թյան: Ու­ղե­ղի մեջ չտե­ղա­վոր­վող միտք է, որ հա­րա­զատ եղ­բայր­նե­րը հա­նուն ոչն­չի, նեն­գա­բար կա­րող էին վար­վել Հով­սե­փի հետ: Այ­նու­հետև ե­կան դառ­նո­րեն ող­բա­ցող հոր մոտ և կեղ­ծա­վո­րա­բար մխի­թա­ րե­ցին նրան: Սա­կայն թռան տա­րի­նե­րը: Եվ ա­հա նրանք կանգ­նած են Հով­սե­փի` Ե­գիպ­տո­սի հզոր տի­րա­կա­լի ա­ռաջ՝ նրան մեկ­նած ձեռ­քե­րով․ փրկի՛ր մեզ սո­վից: Նրանք չճա­նա­չե­ցին Հով­սե­փին, և դա զար­մա­նա­լի չէ: Սա­կայն Հով­սե­փը ճա­նա­չեց նրանց: Եվ երբ Հով­սեփն ա­սաց, որ նրանք հան­ցա­գործ­ներ են, եղ­բայր­նե­րը վճռա­ կան պա­տաս­խա­նե­ցին. «Մենք ազ­նիվ մար­դիկ ենք » (Ծնն­դոց 42.11): Իսկ հա­մա­ պա­տաս­խա­նո՞ւմ է այդ վկա­յու­թյու­նը նրանց կյան­քին ու ա­րարք­նե­րին: 295


5 «Եվ ուղղ­ ամ­տու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ներս մտնել»

հոկտեմբեր

«Վատ է, վատ է»,- ա­սում է գնո­ղը, բայց երբ որ գնում է, այն ժա­մա­նակ պար­ծե­նում է (Ա­ռակ­ներ 20.14)։

Ներ­կա­յաց­նենք մի օ­րի­նակ, թե ինչ­պես է մար­դը գի­տակ­ցա­բար դեմ գնում հան­ րա­հայտ սկզբունք­նե­րին՝ խլաց­նե­լով խղճի ձայ­նը և դառ­նա­լով կրկնա­կի չա­փա­ նիշ­նե­րի տխրահռ­չակ բա­րո­յա­կա­նու­թյան կրո­ղը: Ի՞նչն է նման մարդ­կանց բա­ցա­ հայտ ա­մո­թա­լի ա­րարք­նե­րի մղում: Ա­յո՛, դուք ճիշտ եք`շա՛­հը: Եվ օ­գո՛ւ­տը: «Դո­լա­րի եր­րորդ ե­րե­սը» գրքում հե­տաքր­քիր դեպք է նկա­րագր­ված այն մա­ սին, թե ինչ­պես է ՄԱԿ-ի մի­ջանցք­նե­րում օ­րենսդ­րու­թյուն ստեղծ­վում: «Մի ան­գամ Տն­տե­սա­կան և սո­ցիա­լա­կան խորհր­դի նստաշր­ջա­նի ժա­մա­նակ ես զրու­ցում էի Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յի երկր­նե­րից մե­կի ներ­կա­յա­ցուց­չի հետ: Նա սուր քննա­ դա­տու­թյան են­թար­կեց ԱՄՆ-ի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, իսկ դրա­նից մեկ ժամ հե­տո, նստաշր­ջա­նի քվեար­կու­թյան ժա­մա­նակ քվեար­կեց Միաց­յալ Նա­հանգ­ նե­րի ա­ռա­ջար­կած բա­նաձևի օգ­տին: — ­Դուք ա­սում եք մի բան, սա­կայն ա­նում եք մեկ այլ բան,- ա­վար­տից հե­տո հան­ դի­մա­նե­ցի նրան: — ­Հաս­կա­նում եք,- սկսեց ար­դա­րա­նալ նա,- իմ կա­ռա­վա­րու­թյու­նը հանձ­նա­րա­ րել է, որ կա­րո­ղա­նամ հա­մո­զել Միաց­յալ ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյա­նը՝ օգ­նե­լու երկ­րա­բա­նա­կան հե­տա­խու­զա­կան աշ­խա­տանք­ներ անց­կաց­նե­լու ծրագ­րին: Իսկ պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տո­ղը, ո­րից կախ­ված է այդ հար­ցի լու­ծու­մը, ա­մե­րի­կա­ ցի է… Ու­րիշ ի՞նչ կա­րող էի ա­նել ես»: Իս­կա­պես. ու­րիշ ի՞նչ էր մնում նրան ա­նե­լու… գլուխն օ­ղա­կի մե՞ջ մտցնել: Ա­հա այս­պես է ստաց­վում` ու­րիշ ո­չինչ չես կա­րող ա­նել, բա­ցի ազն­վու­թյունն ու պատ­ շա­ճու­թյու­նը խախ­տե­լուց և կեղ­ծա­վո­րի դի­մակ հագ­նե­լուց: Կա­րե­լի է այս­պես ապ­ րել ողջ կյան­քում՝ ա­ռաջ­նորդ­վե­լով շա­հա­դի­տա­կան սկզբուն­քով, հա­մա­ձայն ո­րի՝ ցան­կա­ցած հա­րա­բե­րու­թյուն կա­ռուց­վում է անձ­նա­կան հե­տաքրք­րու­թյուն­նե­րի, շա­հե­րի ու օ­գու­տի դիր­քե­րից: Եվ այդ առևտ­րա­կան ի­մաս­տա­սի­րու­թյու­նը, այդ մանր-հաշ­վեն­կատ կրո­նը թա­փան­ցում է ժա­մա­նա­կա­կից, մինչև վերջ նե­խած երկ­ րա­յին թա­գա­վո­րու­թյան բո­լոր կեն­սա­կան ո­լորտ­ներն ու կա­ռույց­նե­րը: Բռ­նա­կա­լու­ թյան գա­ղա­փա­րա­կան ստեղ­ծողն ու ներշն­չո­ղը` Ա­րուս­յա­կը, այ­սօր ա­վար­տում է բա­բե­լոն­յան աշ­տա­րա­կի շի­նա­րա­րու­թյու­նը մեր մո­լո­րա­կի վրա` հա­մաշ­խար­հա­յին միաս­նա­կան մի պե­տու­թյուն: Եվ նրա ե­րա­զան­քը այդ կա­ռույ­ցի ղե­կա­վա­րը լի­նելն է: Դրա հա­մար նա հո­րի­նել է այն­պի­սի հրե­շա­վոր, անդ­րազ­գա­յին մի երևույթ, ինչ­ պի­սին է գլո­բա­լի­զա­ցիան: Այդ կա­ռույ­ցում բո­լոր ազ­գե­րի ու երկր­նե­րի ձեռ­քերն ու ոտ­քե­րը կապ­ված կլի­նեն, և­ ոչ ոք չի կա­րող գնել ու վա­ճա­ռել, ա­ռանց այդ կա­ռա­ վա­րող ընտ­րա­խա­վի թույլտ­վու­թյան, որ բռնու­թյամբ կա­ռա­վա­րում է ժո­ղո­վուրդ­նե­ րին: Դա վեր­ջին հա­մաշ­խար­հա­յին հա­վա­տաքն­նու­թյունն է: Իսկ տեղ կա՞ այդ­տեղ ազն­վու­թյան հա­մար: Աստ­վա­ծաշն­չում աս­վում է. «Հետ է քաշ­վել ի­րա­վուն­քը, ար­ դա­րու­թյու­նը կանգ­նել է հեռ­վում, ճշմար­տու­թյու­նը սայ­թա­քում է հրա­պա­րա­կում, և­ ուղ­ղամ­տու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ներս մտնել» (Ե­սա­յի 59.14)։ Դա կլի­նի սա­տա­ նա­յա­կան ներ­կա­յաց­ման եզ­րա­փա­կիչ տե­սա­րա­նը: 296


հոկտեմբեր

Շե­ղում ան­թե­րի ազն­վու­թյան ու­ղուց

6

«Զ­գո՛ւյշ ե­ղեք, որ ա­նեք այն­պես, ինչ­պես ձեզ պատ­վի­րել է Տե­րը՝ ձեր Աստ­վա­ծը. չշեղ­վեք ո՛չ աջ և­ո՛չ ձախ» (Բ Օ­րենք)։

Դավ­թի թա­փա­ռա­կան կյան­քի ցա­վոտ ժա­մա­նա­կաշր­ջա­նը, որ եր­բեմն թվում էր՝ նրա կյան­քը մա­զից է կախ­ված, Աստ­ծուն ա­պա­վի­նե­լու հաղ­թա­կան ժա­մա­նա­ կաշր­ջան էր. զար­մա­նա­լի՜ էր այդ ա­պա­վի­նու­թյունն այն Աստ­ծուն, Ում վստա­հեց նա իր և ըն­կեր­նե­րի կյան­քը: Եվ Տե­րը, Ում հա­վա­տար­մու­թյան մա­սին հա­ճույ­քով էր եր­գում Դա­վիթն իր եր­գե­րում, մշտա­պես և­ան­փո­փոխ նրա հետ էր: Աստ­ծո բա­ցա­ հայտ հո­գա­տա­րու­թյան ու խնա­մա­կա­լու­թյան փաս­տերն պետք է տե­սա­նե­լի նշան լի­նեին Դավ­թի հա­մար, որ երկ­նա­յին Թա­գա­վորն ա­ռանձ­նա­հա­տուկ բա­րե­հա­ճու­ թյամբ ու ան­փո­փոխ սի­րով է սի­րում ի­րեն: Ո­րով­հետև Նա Դավ­թին ա­ռաջ­նոր­դում էր Իր ճա­նա­պարհ­նե­րով, որ­պես­զի չա­րի դեմ պայ­քա­րում նրա մի­ջո­ցով ի­րա­կա­ նաց­նի Իր ծրագ­րե­րը: Ա­վաղ, որ­քան էլ միան­գա­մայն հստակ ու ա­նա­ռար­կե­լի լի­նեն Աստ­ծո ո­ղոր­մա­ ծու­թյան նշան­նե­րը մեր կյան­քում, նրանք էլ ի վի­ճա­կի չեն մեզ հետ պա­հե­լու կաս­ կած­նե­րից, ան­հա­վա­տու­թյու­նից ու ինք­նավս­տա­հու­թյու­նից: Ան­գամ մեկ ակն­թարթ կորց­նե­լով օրհն­յալ, կեն­դա­նի կապն Աստ­ծո հետ, մենք ան­պայ­ման գե­տին կտա­ պալ­վենք մեր դա­ժան հա­լա­ծո­ղի կող­մից: Մար­գա­րեա­կան հո­գին Դավ­թի մա­սին գրում է. «Նա կաս­կա­ծում էր, որ թա­գա­վոր կլի­նի: Ա­նընդ­հատ շա­րու­նակ­վող փոր­ ձու­թյուն­նե­րը թու­լաց­րել էին նրա հա­վա­տը և ս­պա­ռել համ­բե­րու­թյու­նը (Նա­հա­ պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 672): Եվ Դա­վիթն իր սրտում ա­սաց. «Վեր­ջա­պես մի օր ես կոր­չե­լու եմ Սա­վու­ղի ձեռ­քով. ինձ հա­մար փղշտա­ցի­նե­րի եր­կի­րը փախ­չե­լուց ա­վե­լի լա­վը չկա» (Ա Թա­գա­վոր­նե­րի 27.1)։ Դա նրա ճա­կա­տա­գր ­ ա­կան սխալն էր. ին­չո՞ւ նա չդի­մեց Աստ­ծուն և չի­մա­ցավ Նրա կամ­քը: Չէ՞ որ դրա­նից ա­վե­լի թանկ և կարևոր ո­չինչ չկար: Դա­վիթն այդ­պես չվար­վեց, և խա­վա­րը պա­տեց նրա բա­նա­ կա­նու­թյու­նը. նա գնաց իր ճա­նա­պար­հով, ա­ռանց Տի­րոջ: «Աստ­ված ան­պա­տիվ ե­ղավ Դա­վի­թի ան­հա­վա­տու­թյան պատ­ճա­ռով»: «Նա… ա­րա­տա­վո­րեց Աստ­ծո ծա­ռա­յի ազն­վու­թյունն ու հա­վա­տար­մու­թյու­նը» (Նա­հա­ պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 672, 673): Երբ փշտա­ցի­նե­րը հա­վաք­վե­ցին՝ մարտն­չե­լու իս­րա­յե­լա­ցի­նե­րի դեմ, Դա­վի­թը պար­տա­վոր էր նրանց հետ միա­սին ռազ­մա­կան ար­շա­վան­քի դուրս գալ: Իսկ դա նշա­նա­կում էր դառ­նալ իր ժո­ղովր­դի և հենց Աստ­ծո դա­վա­ճանն ու թշնա­մին: Հենց այդ ժա­մա­նակ Դա­վի­թը գի­տակ­ցեց, թե ինչ թա­կար­դի մեջ է ընկ­նել: Նա հաս­կա­ ցավ, որ մե­ծա­գույն հի­մա­րու­թյուն է գոր­ծել՝ պաշտ­պա­նու­թյուն ու անվ­տան­գու­ թյուն ո­րո­նե­լով թշնա­մի­նե­րի, այլ ոչ Աստ­ծո մոտ: Եվ որ­քան լավ կլի­ներ նրա հա­մար, որ քայ­լեր Տի­րոջ պահ­պա­նու­թյան ներ­քո, Նրա հե՜տ լի­նել: Թող լի­նեն դժվա­րու­ թյուն­ներ ու տագ­նապ­ներ, սա­կայն Նրա՜ հետ: Իսկ ա՞յժմ… Ի՞նչ ա­նել: Է. Ուայ­թը գրում է. «Սա­կայն Տերն Իր մեծ ո­ղոր­մա­ծու­թյամբ հու­սա­հա­տու­թյան ու դժվա­րու­թյան մեջ չթո­ղեց Իր ծա­ռա­յին, ո­րով­հետև Դա­վի­թը թեև մեղք էր գոր­ծել, չըն­դու­նե­լով աստ­վա­ծա­յին օգ­նու­թյու­նը և շեղ­վե­լով ազն­վու­թյան ան­թե­րի ու­ղուց, այ­նուա­մե­նայ­նիվ, նրա սրտում միշտ կեն­դա­նի էր Աստ­ծուն հա­վա­տա­րիմ լի­նե­լու ձգտու­մը» (էջ 690): Ա­հա այն` Աստ­ծուն հա­ճո միակ ու­ղին` ան­թե­րի ազն­վու­թյա՜ն ու­ղին: Պետք չէ շեղ­վել այդ ու­ղուց և­ոչ էլ շրջան­ցել այն: 297


հոկտեմբեր

7

Ինչ­պես Տե­րը փրկեց Դավ­թին

Հի­րա­վի, իմ ան­ձը լուռ ու մունջ սպա­սում է Աստ­ծուն. Նրա­նից է իմ փրկու­թյու­նը։ Հի­րա­վի, Նա է իմ վե­մը և­ իմ փրկու­թյու­նը, իմ ա­պա­վե­նը, որ սաս­տիկ չսա­սան­վեմ (Սաղ­մոս­ներ 62.1-2)։

Ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ այդ ժա­մա­նակ, երբ Դա­վիթն իր մեղ­քով հայտն­վեց թա­կար­ դի մեջ: Աստ­վա­ծաշն­չում աս­վում է, որ փղշտա­ցի իշ­խան­նե­րը, աշ­խար­հա­զո­րա­յին բա­նա­կի մեջ տես­նե­լով Դա­վի­թին և նրա մար­տիկ­նե­րին, զար­մանք ու դժգո­հու­ թյուն ար­տա­հայ­տե­ցին` ա­սե­լով. «Այս ի՞նչ հրեա­ներ են, ի՞նչ գործ ու­նեն նրանք այս­տեղ»: Գե­թի թա­գա­վոր Ան­քու­սը, ում մոտ ապ­րում էր Դա­վի­թը, պատ­րաս­տա­ կա­մո­րեն բա­ցատ­րեց իշ­խան­նե­րին. «Սա Իս­րա­յե­լի թա­գա­վոր Սա­վու­ղի ծա­ռա Դա­ վի­թը չէ՞։ Այն օ­րից, ինչ ինձ մոտ է, մա­նա­վանդ այն տա­րի­նե­րից ի վեր, որ նա ան­ցել է մեր կող­մը, այդ օ­րից մինչև այ­սօր ոչ մի հան­ցանք չգտա նրա մեջ»։ Ան­քու­սի կող­ մից տրված Դավ­թի գե­րա­զանց բնու­թագ­րու­մը վրդո­վեց­րեց իշ­խանն­նե­րին. «Ա՜խ, Դա­վի՞­թը։ Սա այն Դա­վի­թը չէ՞, ո­րի հա­մար կա­նայք, պար բռնե­լով և­ ի­րար պա­ տաս­խա­նե­լով, ա­սում էին. «Սա­վու­ղը զար­կեց իր հա­զա­րա­վոր­նե­րին, և Դա­վի­թը՝ իր բյու­րա­վոր­նե­րին»»։ Այդ մար­դուն հե՛տ ու­ղար­կիր, թող գնա՛ իր տե­ղը, ուր նշա­ նա­կել ես նրան. թող պա­տե­րազ­մի չգա մեզ հետ, մի­գու­ցե, պա­տե­րազ­մում թշնա­ մու­թյուն ա­նի մեզ»: Եվ Ան­քու­սը հանձն­վեց: Նա կան­չեց Դավ­թին ու տխրու­թյամբ ա­սաց. «Կեն­դա­նի է Տե­րը, որ դու ու­ղիղ մարդ ես, և­ինձ հա­ճե­լի է ինձ հետ բա­նակ մտնելդ և դուրս գալդ, ո­րով­հետև այն օ­րից մինչև այ­սօր քո մեջ մի չա­րու­թյուն չգտա. բայց նա­խա­րար­նե­րի աչ­քին դու լավ չես երևում։ Եվ հի­մա հե՛տ դար­ձիր ու գնա՛ խա­ղա­ղու­թյամբ և մի՛ ա­րա այն, ինչ վատ է թվում փղշտա­ցի­նե­րի նա­խա­րար­ նե­րի աչ­քին» (տե՛ս Ա Թա­գա­վոր­նե­րի 29.6-10)։ Ա­հա ար­տա­քին ու տե­սա­նե­լի պատ­կերն այն բա­նի, թե ինչ էր տե­ղի ու­նե­նում փղշտա­ցի­նե­րի բա­նա­կում: Իսկ ինչ­պե՞ս ըն­թա­ցան մեր աչ­քե­րի հա­մար ան­տե­սա­ նե­լի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը: Ա­հա մար­գա­րեա­կան հո­գու հայտ­նու­թյու­նը. «Մինչ սա­ տա­նան և նրա կա­մա­կա­տար­նե­րը օգ­նում էին Աստ­ծո ու Իս­րա­յե­լի թշնա­մի­նե­րին՝ դա­վադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու Աստ­ծուն լքած թա­գա­վո­րի դեմ, Տի­րոջ հրեշ­տակ­ նե­րը ջա­նում էին Դավ­թին ա­զա­տել վտանգ­նե­րից, ո­րի մեջ նա հայտն­վել էր: Երկ­ նա­յին հրեշ­տակ­նե­րը հա­սան այն բա­նին, որ փղշտա­ցի իշ­խան­ներն ընդ­դի­մա­նան Դավ­թի ու նրա մարդ­կանց ներ­կա­յու­թյա­նը ռազ­մի դաշ­տում» (Մար­գա­րե­ներ և նա­ հա­պետ­ներ, էջ 690): Ս­տաց­վում է, որ Տե­րը Դավ­թին պաշտ­պա­նե­լու հա­մար օգ­տա­գոր­ծեց սուրբ և հ­զոր հրեշ­տակ­նե­րի ջո­կա­տը, նրանք էլ աշ­խա­տե­ցին փղշտա­ցի իշ­խան­նե­րի սրտե­րի վրա, ո­րոնք էլ հա­մե­րաշխ «բար­կա­ցան (մեկ այլ թարգմ. «ա­տե­ցին») նրա (Ան­քու­սի) վրա» (Ա Թա­գա­վոր­նե­րի 29.4) և կտ­րուկ պա­հան­ջե­ցին, որ Դա­վի­թը հե­ ռա­նա: Դա­վի­թը, բնա­կա­նա­բար, ո­չինչ չգի­տեր այն մա­սին, թե ինչ ճա­նա­պար­հով Տե­րը փրկեց ի­րեն, որ­պես­զի սե­փա­կան ան­ձը չա­րա­տա­վո­րի մեկ ու­րիշ մեղ­քով` դա­վա­ճա­նի իր եղ­բայր­նե­րին և թա­փի նրանց ար­յու­նը: Օ՜, հիաս­քանչ աստ­վա­ծա­յին սեր: Մենք` ան­խե­լա­միտ ե­րե­խա­ներս, մեր ա­նար­ ժան ա­րարք­նե­րով որ­քա՜ն տա­ռա­պանք ու վիշտ ենք պատ­ճա­ռում Քեզ: Եվ չգի­ տենք ու չենք հաս­կա­նում, թե ի՜նչ գնով են Տերն ու Իր հրեշ­տակ­նե­րը ստիպ­ված լի­նում ուղ­ղել մեր ծուռ, ա­նազ­նիվ ճա­նա­պարհ­նե­րը: 298


Մր­ցա­նակ ա­թեիստ գիտ­նա­կա­նին

հոկտեմբեր

8

Ու­շի­մու­թյու­նը կյան­քի աղբ­յուր է ի­րեն ու­նե­ցո­ղի հա­մար, բայց հի­մար­նե­րի խրա­տը հի­մա­րու­թյունն է (Ա­ռակ­ներ 16.22)։

Բո­լո­րո­վին վեր­ջերս, 2011 թվա­կա­նին բրի­տա­նա­ցի հայտ­նի գիտ­նա­կան, աստ­ ղա­ֆի­զի­կոս Մար­տին Ռի­սին հանձն­վեց Թեմպլ­տո­նի հիմ­նադ­րա­մի մրցա­նա­կը, ո­րը տրվում է հոգևոր ո­լոր­տում ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի և հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար: Ռ. Դո­քինզն այդ մրցա­նա­կի վե­րա­բեր­յալ փոքր-ինչ հեգ­նան­քով նշում է. «Դա շատ խո­շոր դրա­մա­կան մրցա­նակ է, որ ա­մեն տա­րի Թեմպլ­տո­նի հիմ­նա­դրա­ մի կող­մից տրվում է այն գիտ­նա­կա­նին, որ պատ­րաստ է, որ­պես կա­նոն, ինչ-որ հա­ճե­լի բան ա­սել կրո­նի մա­սին»: Այդ մրցա­նա­կը մեկ մի­լիոն վեց հար­յուր հա­զար դո­լար է: Իս­կա­պես ծան­րակ­շիռ գու­մար է: Իսկ ին­չի՞ հա­մար ստա­ցավ այդ մրցա­նա­կը թա­գա­վո­րա­կան աստ­ղա­գե­տը: Այդ ի՞նչ էր ա­րել նա կամ ի՞նչ կարևոր, գի­տու­թյան ու մարդ­կու­թյան հա­մար օգ­տա­կար հայտ­նա­գոր­ծու­թյուն էր ա­րել, որ ար­ժա­նա­ցավ այդ­պի­սի բաղ­ձա­լի մրցա­նա­կի: Ե­թե փոր­ձենք ընդ­հան­րաց­նել Մ. Ռի­սի հի­պո­թե­տիկ մտո­րում­նե­րը հենց այդ մրցա­ նա­կի հետ կապ­ված, ա­պա այն այս­պի­սի բա­նաձևա­յին տեսք կստա­նա. «Տիե­զեր­ քը շատ բարդ երևույթ է, և­ոչ մի դեպ­քում չի կա­րե­լի ժխտել Աստ­ծո գո­յու­թյու­նը»: Սկզ­բուն­քո­րեն սա է ա­մե­նը: Նա ստա­ցավ դրամ­նե­րը և շա­րու­նա­կեց զբաղ­վել իր գոր­ծու­նեու­թյամբ՝ չդա­դա­րե­լով ընդգ­ծել, որ չի հա­վա­տում Աստ­ծուն: Այ­նինչ հիմ­ նադ­րա­մի հայ­տա­րա­րու­թյան մեջ աս­վում էր, որ «Ռի­սը կեն­սա­կա­նո­րեն կարևոր հար­ցեր բարձ­րաց­րեց, ո­րոնք վե­րա­բե­րում են մարդ­կու­թյան խո­րա­գույն հույ­սե­րին ու վա­խե­րին»: Իսկ «Reuters» գոր­ծա­կա­լու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում նա հայ­ տա­րա­րեց, որ ա­թեիստ է: Ա­հա ևս մեկ փաստ այն բա­նի, երբ գիտ­նա­կա­նը գոր­ծար­քի է գնում խղճի հետ: Ձեզ պետք է, որ ես «ինչ-որ հա­ճե­լի բա՞ն ա­սեմ կրո­նի մա­սին», Աստ­ծո մա­սին: Խնդրեմ. սկզբուն­քո­րեն չի կա­րե­լի ժխտել Աստ­ծուն, սա­կայն ես ա­թեիստ եմ: Իսկ այդ գի­տա­կան նշա­նա­վոր տե­ղե­կատ­վու­թյան դի­մաց ստա­ցած գու­մար­ներն ինձ պետք կգան ծե­րու­թյան ժա­մա­նակ (Ռիսն ար­դեն յո­թա­նա­սուն տա­րե­կան է): Իսկ որ­տե՞ղ է թե՛ Թեմպլ­տո­նի հիմ­նադ­րա­մի և թե՛ հենց գիտ­նա­կա­նի ազն­վու­ թյու­նը: Թե՞ դա հնա­րա­վոր է ան­հե­թե­թու­թյուն­նե­րի մեր դա­րաշր­ջա­նում: Հս­կա­յա­ կան գու­մար­ներ վճա­րել ա­թեիս­տին «հոգևոր ո­լոր­տում ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ և հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներ» կա­տա­րե­լու հա­մա՞ր: Ս­տաց­վում է անգ­լիա­ցի զին­վո­րի հա­կա­սա­կան ա­ղոթ­քը Բլեն­հեյ­մի ճա­կա­տա­մար­տից ա­ռաջ. «Օ՜, Տե՛ր: Ե­թե Դու գո­ յու­թյուն ու­նես, փրկի՛ր իմ հո­գին, ի­հար­կե, ե­թե ես ու­նեմ այն»: Ինչ­պես ա­սում են` մեր առջև կա­տար­վում են հա­վեր­ժա­կան Գր­քի խոս­քե­րը. «Հետ է քաշ­վել ի­րա­վուն­ քը, ար­դա­րու­թյու­նը կանգ­նել է հեռ­վում, ճշմար­տու­թյու­նը սայ­թա­քում է հրա­պա­ րա­կում (իսկ մեր դա­րում այդ հրա­պա­րա­կը հա­մաշ­խար­հա­յին է և­ան­սահ­ման), և­ ուղ­ղամ­տու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ներս մտնել» (Ե­սա­յի 59.14)։ Եվ որ­տեղ էլ մենք նա­յենք՝ կրոն, քա­ղա­քա­կա­նու­թյուն, թե գի­տու­թյուն ու ար­վեստ, ազն­վու­թյունն ա­մե­նուր մե­թո­դա­պես ու ցի­նի­կա­բար դուրս է շպրտվում: Բայց չէ՞ որ խիղճն ու ազն­վու­թյու­նը մի ամ­բող­ջու­թյուն են և­ ան­բա­ժա­նե­լի: Եվ այդ միաս­նու­թյան թե՛ Հե­ղի­նա­կը, թե՛ Աղբ­յու­րը Աստ­վա՜ծ է: 299


հոկտեմբեր

9

Ե­թե միայն նա ազ­նիվ լի­ներ

Ծուռ մտքի տե­րը բա­րիք չի գտնի, և նենգ լեզ­վի տե­րը չա­րի­քի մեջ է ընկ­նում (Ա­ռակ­ ներ 17.20)։

Դա­վի­թը մեծ մեղք գոր­ծեց, սա­կայն հետևանք­ներն էլ մեծ էին ու սար­սա­փե­լի: Ըստ մարդ­կա­յին պատ­կե­րա­ցում­նե­րի՝ Դա­վի­թը չա­փա­զանց մեծ գին վճա­րեց իր մեղ­քի հա­մար` չորս զա­վակ­նե­րի մա­հը: Սա­կայն այդ­պի­սին է աստ­վա­ծա­յին ար­ դա­րա­դա­տու­թյու­նը. «Ում շատ է տրված, նրա­նից շատ է պա­հանջ­վում»: Այն պա­ հից, որ նա մեղք գոր­ծեց, դժբախ­տու­թյուն­նե­րը սկսե­ցին մինչև հո­գու խոր­քը խո­ցել նրան: Մոտ քսան տա­րի (իսկ դա նրա թա­գա­վո­րե­լու ժա­մա­նա­կաշր­ջա­նի կեսն էր) նրա կյան­քում մո­լեգ­նում էին հող­մե­րը, և­ ո­րո­տում էին կայ­ծակ­նե­րը: Նրա գլխին կախ­ված էր նույ­նիսկ սե­փա­կան որ­դու` Ա­բի­սո­ղո­մի սրից մա­հա­նա­լու վտան­գը: Եվ ա­հա նա` տան­ջա­հար, հոգ­նած ու տա­ռա­պած, պատ­րաստ­վում է պառ­կել իր հայ­ րե­րի մոտ: Եվ հան­կարծ Բեր­սա­բեն, նրա­նից հե­տո էլ Նա­թա­նը նրան «բա­րի» լուր են բե­րում. Ա­դո­նիան ի­րեն թա­գա­վոր է հռչա­կել: Եվ դարձ­յալ ապս­տամ­բու­թյուն: Դարձ­յալ մահ­վան սպառ­նա­լիք մեկ այլ որ­դու ձեռ­քով: Թող­նեին գո­նե հան­գի՜ստ մա­հա­նար… Եվ Դա­վի­թը հրա­մա­յեց ան­հա­պաղ թա­գա­վոր օ­ծել Սո­ղո­մո­նին: Լ­սե­լով այդ մա­սին՝ դա­վա­դիր­նե­րը փա­խան՝ ով որ­տեղ կա­րո­ղա­նա: Իսկ Ա­դո­նիան ին­քը վա­զեց խո­րան, բռնեց զո­հա­սե­ղա­նի եղջ­յուր­նե­րից և խնդ­րեց, որ Սո­ղո­մո­նը եր­դու­ մով խոս­տա­նա, որ չի սպա­նի ի­րեն: Եվ Սո­ղո­մոնն Ա­դո­նիա­յի բան­բե­րին ա­սաց. «Ե­ թե նա ա­ռա­քի­նի լի­նի, նրա­նից մի մազ չի պա­կա­սի ու չի ընկ­նի գե­տին, իսկ ե­թե չա­րու­թյուն գտնվի նրա մեջ, այն ժա­մա­նակ պի­տի մեռ­նի» (Գ Թա­գա­վոր­նե­րի 1.52): Ազն­վու­թյո՜ւն: Մար­դիկ որ­քա՜ն ու­նեն այս ա­ռա­քի­նու­թյան կա­րի­քը: Անհ­նար է, որ մար­դիկ հաս­տա­տուն ու վստա­հե­լի հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նան միմ­յանց հետ, ա­ռանց վստա­հու­թյան: Ա­ռանց ազն­վու­թյան ի՞նչ կա­րող է տե­ղի ու­նե­նալ: Կ­յանքն ա­ռանց ազն­վու­թյան ոչ թե կյանք է, այլ տա­ռա­պանք, վիշտ ու դան­դաղ մահ… Իր թա­գա­վո­րու­թյան ա­ռա­ջին իսկ քայ­լե­րից Սո­ղո­մո­նը ո­ղոր­մա­ծա­բար վար­վեց Ա­դո­նիա­յի հետ և նե­րեց նրան: «Գնա՛ քո տուն»,-ա­սաց նրան Սո­ղո­մո­նը: Սա­կայն Ա­դո­նիան չգնա­հա­տեց իր հան­դեպ դրսևո­րած ո­ղոր­մա­ծու­թյու­նը: Նա ո­րո­շեց, այ­ նուա­մե­նայ­նիվ, մի ան­գամ էլ փոր­ձել նստել թա­գա­վո­րա­կան գա­հին: Բայց ոչ թե ու­ժով կամ դա­վադ­րու­թյամբ, այլ նենգ ու­ղի­նե­րով, ին­չի մա­սին նա­խազ­գու­շաց­ րել էր նրան Սո­ղո­մոնն իր հե­ռա­տե­սու­թյամբ: Ա­դո­նիան ո­րո­շեց խնդրել Սո­ղո­մո­նի հա­մա­ձայ­նու­թյու­նը, որ ա­մուս­նա­նա Դավ­թի նախ­կին կնոջ` Ա­բի­սա­կի հետ: Իսկ դա նշա­նա­կում էր, որ, ըստ այդ ժա­մա­նակ­նե­րի սո­վո­րու­թյան, ին­քը մե­խա­նի­կո­ րեն թա­գա­վոր էր դառ­նա­լու: Սո­ղո­մո­նի հա­մար ա­ռանձ­նա­հա­տուկ դժվա­րու­թյուն չէր այդ խո­րա­ման­կու­թյու­նը գու­շա­կե­լը և­որ­պես­զի խու­սա­փի իր թա­գա­վո­րու­թյան մեջ նոր խառ­նաշ­փո­թու­թյուն­ներ ա­ռա­ջա­նա­լուց, նա ար­դա­րա­ցի հրա­ման ար­ձա­ կեց` կյան­քից զրկել Ա­դո­նիա­յին: Այդ­պի­սին էր այն մար­դու վախ­ճա­նը, ով գնում էր ա­նազն­վու­թյան ճա­նա­պար­հով: Դա­ժան դաս բո­լոր մարդ­կանց հա­մար:

300


հոկտեմբեր

«Ա­պա­գա­յում էլ մնալ այդ­պի­սին»

10

Ճշ­մար­տու­թյու­նը գնի՛ր և մի՛ ծա­խիր. գնի՛ր նաև ի­մաս­տու­թյու­նը, խրա­տը և­ ըմ­ բռնու­մը (Ա­ռակ­ներ 23.23)։

Ինչ­պե՞ս է դրսևո­րում ազ­նիվ մարդն այդ ա­ռա­քի­նու­թյու­նը` ազն­վու­թյու­նը: Ան­ հար է կան­խա­գու­շա­կել, թե ինչ­պես կվար­վի նա այս կամ այն ի­րա­վի­ճա­կում, սա­ կայն նրա ա­րար­քը ցան­կա­ցած դեպ­քում կզար­մաց­նի շրջա­պա­տի մարդ­կանց և նրանց հա­մար կմնա ան­հաս­կա­նա­լի: Մեղ­քը փո­խել է մեր հա­յացք­նե­րը երկ­նա­յին ար­ժեք­նե­րի հան­դեպ, և­ա­ղա­վաղ­ված լույ­սի ներ­քո նրանք մեզ ա­նըն­դու­նե­լի և­ան­ հա­մա­չափ են թվում ի­րա­կա­նու­թյան հա­մե­մատ. թվում են կոր­ծա­նա­րար, ոչ կա­ ռու­ցող: Պ­լու­տար­քո­սի վկա­յու­թյան հա­մա­ձայն՝ Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցին ա­թե­նա­ցի պե­տա­կան գոր­ծիչ և հ­րա­մա­նա­տար Թու­կի­դի­դե­սին (402-317 Ք. ա.) է ու­ղար­կում 100 տա­ղանդ, որն այդ ժա­մա­նակ­նե­րի հա­մար ա­ռաս­պե­լա­կան գու­մար էր: Երբ այդ գու­մա­րը հաս­նում է Ա­թենք, Թու­կի­դի­դեսն այն բե­րող­նե­րին հարց­նում է, թե ին­չու այդ­քան ա­թե­նա­ցի­նե­րի մեջ թա­գա­վո­րը ո­րո­շեց հենց ի­րեն է այդ­պես ա­ռա­ տո­րեն պարգևատ­րել: «Ո­րով­հետև բո­լոր ա­ռում­նե­րով նա միայն քեզ է ար­ժա­նի անձ­նա­վո­րու­թյուն հա­մա­րում», – հետևեց պա­տաս­խա­նը: «Ու­րեմն, թող նա ինձ չզրկի ա­պա­գա­յում էլ այդ­պի­սին մնա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից՝ ինչ­պես ու­րիշ­նե­րի աչ­քին, այն­պես էլ ըստ էու­թյան»,- ա­սաց Թու­կի­դի­դե­սը և հ­րա­ժար­վեց դրամ­նե­րից: Սուր­հան­դակ­նե­րը նրան տուն ու­ղեկ­ցե­ցին և­ այն­տեղ չա­փա­զանց հա­մես­տու­ թյուն տե­սան ա­մեն ին­չի մեջ: Տես­նե­լով, թե ինչ­պես է Թու­կի­դի­դե­սի կի­նը խմոր հուն­ցում, իսկ ին­քը ջուր է հա­նում ջրհո­րից և լ­վա­նում ոտ­քե­րը, սկսե­ցին ա­վե­լի հա­մա­ռո­րեն պնդել ի­րեն­ցը և դժ­գո­հե­ցին, որ դա պար­զա­պես չլսված բան է` թա­ գա­վո­րի ըն­կերն ապ­րում է այդ­պի­սի աղ­քա­տու­թյան ու կա­րի­քի՜ մեջ: Սա­կայն Թու­ կի­դի­դե­սը պա­տաս­խա­նեց. «Կամ ես բո­լո­րո­վին չեմ կա­րո­ղա­նում օգտ­վել թա­գա­ վո­րա­կան դրամ­նե­րից, և նրանք ա­ռանց օ­գու­տի ըն­կած են մնա­լու ինձ մոտ, կամ ե­թե օգտ­վեմ, ամ­բողջ քա­ղա­քի առջև կա­րա­տա­վո­րեմ և՛ ինձ, և՛ թա­գա­վո­րին»: Երբ Ա­լեք­սանդրն ի­մա­ցավ այդ մա­սին, թեև բար­կա­ցավ, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­ռա­ ջար­կեց, որ Թու­կի­դի­դե­սը ընտ­րու­թյուն կա­տա­րի և­որ­պես պարգև վերց­նի ա­սիա­ կան եր­կու քա­ղաք­նե­րից մե­կը: Ընդ ո­րում, նա­խազ­գու­շաց­րեց, որ շատ կբար­կա­ նա, ե­թե այս ան­գամ էլ մերժ­վի: Սա­կայն Թու­կի­դի­դեսն այս ան­գամ էլ հրա­ժար­վեց թա­գա­վո­րի պարգևից: Եվ այն­պես ստաց­վեց, որ Ա­լեք­սանդրն ա­րագ մա­հա­ցավ: Երբ ա­թե­նա­ցի­նե­րը մահ­վան դա­տա­պար­տե­ցին Թու­կի­դի­դե­սին, ըն­կեր­նե­րից մե­կը հարց­րեց նրան՝ արդ­յոք չի՞ ցան­կա­նում որևէ բան փո­խան­ցել իր որ­դուն: «Ի­հա՛ր­կե,- պա­տաս­խա­նեց Թու­կի­դի­դե­սը,- ես ցան­կա­նում եմ նրան ա­սել, որ չա­ րու­թյուն, ոխ չպա­հի ա­թե­նա­ցի­նե­րի դեմ»: Շատ ժա­մա­նակ չպա­հանջ­վեց, որ ա­թե­նա­ցի­նե­րը գի­տակ­ցեն, թե ինչ ա­ռաջ­ նորդ, բա­նա­կա­նու­թյան, ար­դա­րա­ցիու­թյան ու ազն­վու­թյան ինչ պա­հա­պան են կոր­ծա­նել ի­րենց անմ­տու­թյան մեջ: Եվ զղջա­լով՝ նրանք կանգ­նեց­րին Թու­կի­դի­դե­սի բրոն­զա­ձույլ ար­ձա­նը:

301


հոկտեմբեր

11

Դժ­բախ­տու­թյուն բե­րող գտա­ծոն

Մեզ հա­մար ա­ղո­թե՛ք, ո­րով­հետև հա­մոզ­ված ենք, որ բա­րի խիղճ ու­նենք՝ ցան­կա­ նա­լով ա­մեն բա­նում բա­րի ըն­թացք վա­րել (Եբ­րա­յե­ցի­նե­րին 13.18)։

Ազ­նիվ մար­դիկ եր­բեք չեն ան­հե­տա­ցել երկ­րի վրա: Դա վկա­յում է այն մա­սին, որ Աստ­ծո պատ­կե­րը, որ տրվել է մար­դուն Տի­րոջ կող­մից իր ա­րար­ման ժա­մա­նակ, չի ան­հե­տա­ցել և­ եր­բեք չի ան­հե­տա­նա նրա մեջ, չնա­յած մեղ­քի ա­պա­կա­նող ազ­դե­ ցու­թյա­նը: Է­լիա­նը հայտ­նում է. «Հնդ­կաս­տա­նի բնա­կիչ­նե­րը տո­կո­սով փո­խա­ռու­թյուն չեն վերց­նում և չեն տա­լիս: Նրանց մոտ նաև այն­պես չի լի­նում, որ որևէ մե­կը խա­բի մյու­սին, կամ ին­քը խաբ­վի: Այդ պատ­ճա­ռով էլ նրանք չգի­տեն, թե ինչ է պարտ­ քի ան­դոր­րա­գի­րը կամ գրա­վը»: Այս տվյալ­նե­րը 2000 տար­վա հնու­թյուն ու­նեն: Կգտնվի՞ այ­սօր այն­պի­սի մարդ, ով չի մտա­ծի, որ գործ­նա­կան կյան­քում մենք շատ ենք հե­ռա­ցել վստա­հու­թյան այդ­պի­սի օ­րի­նա­կից և վաշ­խա­ռուա­բար հարս­տա­նա­ լու փա­փա­գից: Սա­կայն այն, թե ինչ է ապ­րում ժա­մա­նա­կա­կից մար­դը դո­լա­րի տի­ րա­պե­տու­թյան մեր ժա­մա­նա­կաշր­ջա­նում, ար­ժա­նի է կա­րեկ­ցան­քի: Մեր հի­շա­տա­կած գրքում` «Դո­լա­րի եր­րորդ ե­րե­սը», Ա­մե­րի­կա­յում աղ­մուկ հա­ նած մի պատ­մու­թյուն է պատմ­վում: Դ. Ջոն­սո­նը՝ Կա­լի­ֆոռ­նիա­յից, մի ան­գամ ճա­ նա­պար­հին մի բրե­զեն­տե պարկ գտավ: Նա տուն հա­սավ և պար­կի բե­րա­նը բա­ցե­ լով՝ այն­տեղ 240 հա­զար դո­լար գտավ: Այդ­պի­սի գու­մար նա ե­րա­զում էլ չէր տե­սել: Ջոն­սոնն, ի­հար­կե, հաս­կա­նում էր, որ այդ գու­մարն ի­րեն կա­զա­տի ո­րոշ նշա­նա­ կա­լի դժվա­րու­թյուն­նե­րից: Սա­կայն նա ազ­նիվ մարդ էր և վար­վեց այն­պես, ինչ­պես սո­վո­րա­բար վար­վում էր և­ինչ­պես սո­վո­րեց­նում էր իր ե­րեք ե­րե­խա­նե­րին` քո­նը չէ, մի՛ վերց­նի, գտել ես` վե­րա­դարձ­րո՛ւ: Նա զան­գա­հա­րեց ոս­տի­կա­նու­թյուն և հանձ­ նեց ան­սո­վոր գտա­ծոն: Պարզ­վեց, որ նրա գտած պար­կը ինչ-որ ձևով վայր է ըն­կել մի ֆիր­մա­յի մե­քե­նա­յից, ո­րը տե­ղա­փո­խում էր իր գան­ձարկ­ղը: Ֆիր­ման Ջոն­սո­նին պարգևատ­րեց՝ գու­մար­նե­րը վե­րա­դարձ­նե­լու հա­մար: Ազ­նիվ մար­դը գոհ մնաց: Նա կար­գա­վո­րեց իր գու­մա­րա­յին հիմ­նախն­դիր­նե­րը և, ինչ­պես ի­րեն էր թվում, հար­գանք ձեռք բե­րեց հա­սա­րա­կու­թյան մեջ: Ցա­վոք, նա շու­տով հա­մոզ­վեց իր պար­զու­նա­կու­թյան մեջ: Նա սկսեց պար­բե­րա­բար նա­մակ­ ներ ստա­նալ, որ­տեղ նա­մա­կի հե­ղի­նակ­նե­րը ծաղ­րում էին իր ա­րար­քը: Դպ­րո­ցում ե­րե­խա­նե­րին ծաղ­րում էին ի­րենց հոր «հի­մա­րու­թյան» հա­մար: Հարևա­նու­հի­նե­րը, տես­նե­լով Ջոն­սո­նի կնո­ջը, չա­րամ­տո­րեն հեգ­նում էին և խոր­հուրդ տա­լիս ա­ռանձ­ նա­տուն ձեռք բե­րել: Երբ Ջոն­սոնն աշ­խա­տանք էր ո­րո­նում իր հա­մար, նրան պա­ տաս­խա­նում էին` քո ին­չի՞ն է պետք աշ­խա­տան­քը, չէ՞ որ դու մեկ քա­ռորդ մի­լիոն դո­լար ես գտել: Ջոն­սո­նի որ­դին, չդի­մա­նա­լով այդ լար­վա­ծու­թյա­նը, փա­խավ տնից: Կի­նը հի­վան­դա­նոց ըն­կավ: Ջոն­սոն­նե­րը ստիպ­ված ե­ղան ու­րիշ քա­ղաք տե­ղա­ փոխ­վել և փո­խել ազ­գա­նու­նը: Ա­հա թե ինչ­պես է ար­ձա­գան­քում ժա­մա­նա­կա­կից հա­սա­րա­կու­թյունն ազ­նիվ մար­դու ա­րար­քին: Ինչ կա­րող ես ա­սել, Աստ­ծուն հե­ռաց­րել են ի­րենց հո­գի­նե­րից: Իսկ ե­թե Աստ­ված չկա, ա­պա, ինչ­պես Ֆ. Դոս­տոևս­կին էր ա­սում, ա­մեն ինչ թույ­լատ­րե­լի է: 302


«Մ­տա­դիր չեմ ծա­ռա­յել»

հոկտեմբեր

12

Դուք ինք­ներդ վկա եք, վկա է նաև Աստ­ված, թե ինչ­պի­սի սրբու­թյամբ, ար­դա­րու­ թյամբ ու ա­նա­րա­տու­թյամբ ե­ղանք ձեր՝ հա­վա­տաց­յալ­նե­րիդ հան­դեպ (Բ Թե­սա­ղո­ նի­կե­ցի­նե­րին 2.10)։

Ե­կա­տե­րի­նա կայս­րու­հուն պատ­կա­նող հին ի­րերն ու ձու­լակ­տոր­նե­րը և­այլ ար­ ժե­քա­վոր ի­րեր գտնվում էին դա­տա­րա­նի խորհր­դա­կան Ա. Ի. Լուշ­կո­վի տնօ­րի­նու­ թյան տակ: Ե­կա­տե­րի­նան հար­գում էր նրան և լիա­կա­տար վստա­հու­թյուն ու­ներ նրա հան­դեպ և միշտ ա­ռանց ան­դոր­րագ­րե­րի թան­կար­ժեք մե­տաղ­նե­րի կտոր­ ներ, հազ­վագ­յուտ և տար­բեր ար­ժե­քա­վոր ի­րեր էր ու­ղար­կում նրան: Եվ ա­հա մի ան­գամ, այ­ցե­լե­լով նրա բա­ժան­մուն­քը և դի­տե­լով պա­հա­րան­նե­րը, կայս­րու­հին ցրվա­ծու­թյան պատ­ճա­ռով փա­կեց դրանք և բա­նա­լի­նե­րը դրեց գրպա­նը: Լուշ­կո­վը վի­րա­վոր­վեց դրա­նից և մ­յուս օ­րը, գնա­լով տի­րու­հու մոտ, խնդրեց զե­կու­ցել իր մա­ սին: Նրան ան­մի­ջա­պես ներս թո­ղե­ցին: — Ի՞նչ է հար­կա­վոր ձեզ, Ա­լեք­սա՛նդր Ի­վա­նո­վիչ,- մեղմ հարց­րեց Ե­կա­տե­րի­նան: — ­Ձե՛րդ մե­ծու­թյուն, խնդրում եմ՝ ինձ հե­ռաց­րե՛ք ծա­ռա­յու­թյու­նից,- պա­տաս­խա­ նեց նա: — Ի՞նչ է նշա­նա­կում դա,- զար­մա­ցավ տի­րու­հին: — ­Ձե՛րդ մե­ծու­թյուն, ես գնա­հա­տում եմ իմ պա­տի­վը և միշտ օգտ­վել եմ իմ մա­ սին ու­նե­ցած ձեր բա­րի կար­ծի­քից: Իսկ ե­րեկ ես նկա­տե­ցի, որ դուք սկսել եք կաս­ կա­ծել ինձ և­ ա­ռա­ջին ան­գամ վերց­րել եք բա­նա­լի­նե­րը: Դրա­նից հե­տո ես ո՛չ ձեզ մոտ, ո՛չ էլ մեկ ու­րիշ տեղ մտա­դիր չեմ ծա­ռա­յել: —Ն ­ ե­րի՛ր ինձ, Ա­լեք­սա՛նդր Ի­վա­նո­վիչ,- մտա­հոգ­ված ա­սաց Ե­կա­տե­րի­նան,- ես սխալ­մամբ եմ ա­րել դա, ա­ռանց որևէ դի­տա­վո­րու­թյան: Նե­րի՛ր ինձ, ա­հա՛ բա­նա­ լի­նե­րը: Մի՛ ան­հանգս­տա­նա: Այդ նույն Լուշ­կո­վը, կայս­րու­հու մա­հից ան­մի­ջա­պես հե­տո ներ­կա­յաց­րեց գրքում չգրառ­ված ոս­կի­ներն ու ար­ծա­թը`ա­վե­լի քան 200 հա­զար ռուբ­լի ար­ժո­ղու­թյամբ և գ­նաց թո­շա­կի (Մ. Շեվլ­յա­կով): Երբ ա­նընդ­հատ խա­բեու­թյուն­նե­րի մա­սին լու­րեր ես լսում, որ տե­ղի են ու­նե­նում իշ­խա­նու­թյան պե­տա­կան կա­ռուց­վածք­նե­րում գտնվող և վս­տա­հու­թյուն ու­նե­ցող մարդ­կանց կող­մից, երբ ԶԼՄ-նե­րում կար­դում ես վար­չա­րա­րա­կան ա­պա­րա­տի ան­նա­խա­դեպ ծա­վա­լի կեղ­ծա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին, վե­րո­հիշ­յալ պատ­մու­թյունն՝ այդ ան­թե­րի ու ազ­նիվ մար­դու` Լուշ­կո­վի մա­սին, ինչ-որ հնի մնա­ցուկ է թվում: Եվ ան­հանր է հրա­ման­նե­րով կամ քրեա­կան հե­տապն­դում­նե­րով ա­զա­տագր­վել գո­ղե­րի ու ա­վա­զակ­նե­րի այդ ցե­ղից: Եվ ինչ­քան մոտ է աշ­խար­հի վեր­ջը, այն­քան ա­մեն ինչ ա­վե­լի վատ է: Այն տպա­վո­րու­թյունն է, որ ազն­վու­թյունն իս­կա­պես (ինչ­ պես ա­սել է մար­գա­րեն) դուրս է վտար­վել մարդ­կու­թյան ժա­մա­նա­կա­կից տնտե­սա­ կան գոր­ծու­նեու­թյու­նից: Իսկ ինչ վե­րա­բե­րում է Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցուն, ա­պա խոսք ան­գամ չպետք է լի­ նի, որ ե­կե­ղե­ցու ան­դամ­ներն ու ծա­ռա­յող­նե­րը կա­րող են գու­մա­րա­յին հար­ցե­րում ա­նազն­վու­թյուն դրսևո­րել: Այդ մա­սին են վկա­յում Հու­դա­յի, Ա­նա­նիա­յի ու Սա­փի­ րա­յի ցա­վա­լի օ­րի­նակ­նե­րը: 303


13 «Մի՛ վա­խե­ցիր, այլ խո­սի՛ր եվ մի՛ լռիր»

հոկտեմբեր

Քո եղ­բո­րը չա­տես քո սրտի մեջ։ Քո մեր­ձա­վո­րին ան­պատ­ճառ կհան­դի­մա­նես, որ­ պես­զի նրա պատ­ճա­ռով մեղ­քի տակ չընկ­նես (Ղև­տա­կան 19.17)։

Ճշ­մար­տու­թյունն ազն­վո­րեն դեմ­քին ա­սե­լու հա­մար, ինչ­պես դա ա­նում էին ճշմար­տու­թյան` Աստ­ծո մու­նե­տիկ­նե­րը, պետք է ազն­վու­թյան ու հա­մար­ձա­կու­ թյան հո­գի ու­նե­նալ: Այդ­պես վար­վեց Նա­թա­նը, երբ Դավ­թին ա­սաց. «Այդ մար­դը դո՛ւ ես»: Ե­ղիան, աչ­քե­րը հա­ռե­լով Ա­քաա­բի աչ­քե­րին, ա­սաց. «Ես չեմ նե­ղել Իս­րա­ յե­լին, այլ դու և քո հոր տու­նը, որ Տի­րոջ պատ­վեր­նե­րը թող­նե­լով՝ գնում ես բա­հաղ­ նե­րի հետևից»։ Այդ­պի­սին էր Հով­հան­նես Մկր­տի­չը, երբ ամպ­րո­պա­ձայն դի­մում էր փա­րի­սե­ցի­նե­րին. «Ի­ժի՛ ծնունդ­ներ, ո՞վ ձեզ զգու­շաց­րեց փախ­չել գա­լիք բար­կու­ թյու­նից։ Արդ ա­պաշ­խա­րու­թյան ար­ժա­նի արդ­յո՛ւնք տվեք»։ Եվ սե­փա­կան կյան­քի հա­մար վա­խե­նա­լը չպետք է մեզ էլ հետ պա­հի Քրիս­տո­սի հանձ­նա­րա­րու­թյու­նը ազն­վո­րեն կա­տա­րե­լուց: Այն է` բյու­րեղ­յա մաք­րու­թյամբ հռչա­կել ճշմար­տու­թյու­ նը, կոչ ա­նել մարդ­կանց, որ փո­խեն ի­րենց ու­ղի­ներն ու ար­ժեք­նե­րը և թող­նեն աշ­ խարհն իր բա­վա­կա­նու­թյուն­նե­րով ու զվար­ճու­թյուն­նե­րով: Եվ մեղ­մել Քրիս­տո­սի ճշմար­տու­թյու­նը՝ ունկն­դիր­նե­րին հա­ճո լի­նե­լու հա­մար, երկ­նա­յին սկզբունք­նե­րը քա­րո­զե­լու ա­նազ­նիվ ճա­նա­պարհ է: Գրող Դ. Գրա­նի­նը հրա­տա­րա­կում է Դ. Շոս­տա­կո­վի­չի պատ­մու­թյու­նը` հիա­նա­լի դաշ­նա­կա­հա­րու­հի Մա­րիա Յու­դի­նա­յի զար­մա­նա­լի ա­րար­քի մա­սին: Մի ան­գամ Ս­տա­լի­նը ռա­դիո­յով լսում է Մո­ցար­տի թիվ քսա­նե­րեք հա­մերգն այդ դաշ­նա­կա­ հա­րու­հու կա­տար­մամբ: Հա­մեր­գը և կա­տա­րումն ին­քը դուր է գա­լիս Ս­տա­լի­նին: Ռա­դիո­յի հանձ­նա­ժո­ղո­վը նրա հա­մար շու­տա­փույթ պատ­րաս­տում է ձայ­նա­գրու­ թյու­նը: Ս­տա­նա­լով այն՝ Ս­տա­լի­նը հրա­մա­յում է քսան հա­զար ռուբ­լի ու­ղար­կել Յու­դի­նա­յին: Մի քա­նի օր հե­տո նա ստա­նում է Յու­դի­նա­յի պա­տաս­խա­նը. «Շ­նոր­ հա­կալ եմ ձե­զա­նից՝ օգ­նու­թյան հա­մար: Ես օր ու գի­շեր կա­ղո­թեմ ձեզ հա­մար և կխնդ­րեմ, որ Աստ­ված նե­րի ձեր ծանր մեղ­քե­րը, որ գոր­ծել եք ժո­ղովր­դի ու երկ­րի ա­ռաջ: Աստ­ված ո­ղոր­մած է. Նա կնե­րի: Իսկ դրամ­նե­րը կզո­հա­բե­րեմ այն ե­կե­ղե­ցու վե­րա­նո­րոգ­մա­նը, որ­տեղ հա­ճա­խում եմ»: Շոս­տա­կո­վիչն այդ նա­մա­կը հա­մա­րեց ինք­նաս­պա­նու­թյուն: Եվ իս­կա­պես. ան­ մի­ջա­պես կազմ­վեց Յու­դի­նա­յի ձեր­բա­կալ­ման հրա­մա­նը: Սա­կայն ինչ-որ բան հետ էր պա­հում Ս­տա­լի­նին, որ ստո­րագ­րի այն: Ա­հա «այս աշ­խար­հի որ­դի­նե­րի» ներ­կա­յա­ցու­ցի­չը՝ կի­նը, «տկար ա­նո­թը», չվա­խե­ցավ ազն­վո­րեն ու բա­ցա­հայտ՝ ճշմար­տու­թյունն ա­սել ժո­ղո­վուրդ­նե­րի ա­ռաջ­նոր­դի դեմ­քին: Ճշ­մար­տու­թյուն, որ վա­խե­նում էին ա­սել մյուս­նե­րը՝ ան­հանգս­տա­նա­լով ի­րենց կյան­քի հա­մար: Պո­ղոս ա­ռաք­յա­լը չվա­խե­ցավ դի­մել տի­րա­կա­լին և իշ­խող վեր­նա­խա­վի ներ­կա­յու­թյամբ ա­սել. «Չեմ ցնոր­վում, նո­րի՛ն վսե­մու­թյուն Փես­տոս, այլ ճշմար­տու­թյան և զ­գաս­ տու­թյան խոս­քեր եմ ար­տա­սա­նում»։ Եվ Տե­րը քա­ջա­լե­րեց Պո­ղո­սին՝ հայտն­վե­լով նրան և­ ա­սե­լով. «Քա­ջա­լեր­վի՛ր, Պո­ղո՛ս... Մի՛ վա­խե­ցիր, այլ խո­սի՛ր և մի՛ լռիր» (Գործք 23.11, 18.9):

304


Մեղքն ազն­վո­րեն ըն­դու­նե­լը

հոկտեմբեր

14

Պի­տի գնամ, վե­րա­դառ­նամ իմ տե­ղը, մինչև որ խոս­տո­վա­նեն ի­րենց հան­ցան­քը և­ իմ դեմ­քը փնտրեն։ Երբ նրանք նե­ղու­թյան մեջ լի­նեն, թա­խան­ձան­քով ինձ պի­տի դի­մեն (Ով­սե 5.15)։

Քրիս­տոն­յա­նե­րի մեջ տա­րած­ված թե­րու­թյուն­նե­րից մեկն այն է, որ նրանք ա­նըն­ դու­նակ են ազն­վո­րեն, ան­կեղ­ծո­րեն ըն­դու­նե­լու ի­րենց սխալ­նե­րը կամ մեղ­քե­րը, որ գոր­ծում են մեր­ձա­վոր­նե­րի հան­դեպ: Իսկ դա կա­րող է եր­կար տա­րի­նե­րով հիմ­ նա­վո­րա­պես փչաց­նել և նույնսկ քայ­քա­յել օրհն­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Աստ­ ված այս­պես է պատ­վի­րել Իր հետևորդ­նե­րին. «Փու­թով (այլ թարգմ. «շտա­պի՛ր») հաշտ­վի՛ր քո հա­կա­ռա­կոր­դի հետ» (Մատ­թեոս 5.25): Զար­գաց­նե­լով այդ միտ­քը՝ ա­ռաք­յա­լը խոր­հուրդ է տա­լիս. «Ե­թե բար­կա­նաք, մի՛ մե­ղան­չեք, թող ա­րե­գա­կը ձեր բար­կու­թյան վրա մայր չմտնի» (Ե­փե­սա­ցի­նե­րին 4.26)։ Այլ կերպ ա­սած, հար­կա­վոր է ան­հա­պաղ, հենց նույն օ­րը ան­մի­ջա­պես հար­թել ան­հանգս­տու­թյուն պատ­ճա­ռող թյու­րի­մա­ցու­թյու­նը կամ մեղ­քը: Եր­բեք չի կա­րե­լի ա­նո­րոշ ժա­մա­նա­կով հե­տաձ­գել հաշ­տու­թյու­նը, ո­րով­հետև դա մեր Տի­րոջ պատ­վի­րա­նի խախ­տում կլի­նի: Իսկ ին­ չո՞ւ ան­մի­ջա­պես չլու­ծել թյու­րի­մա­ցու­թյու­նը: Ին­չո՞ւ հո­գում կրել այդ բե­ռը, որն այն­ քան հոգևոր է­ներ­գիա է խլում մե­զա­նից: Եվ ի՜նչ թեթևու­թյամբ, ու­րա­խու­թյան ի՜նչ լու­սա­վոր շի­թե­րով են լցվում մեր սրտե­րը, երբ ազն­վո­րեն խոս­տո­վա­նում ենք մեր սխալ­նե­րը և նե­րո­ղու­թյուն խնդրում: Հի­սուսն ա­սաց, որ եր­կինք­նե­րում ու­րա­խա­ նում են այդ­պի­սի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մար: Մի ան­գամ տիե­զե­րա­կա­յա­նում պա­տաս­խա­նատ­վու­թյամբ պատ­րաստ­վում էին հրթի­ռի ար­ձակ­մա­նը: Աշ­խա­տող­նե­րից մե­կը, որն այդ ժա­մա­նակ տե­ղա­կա­ յորդ (մոն­տա­ժորդ) էր, գտնվում էր տիե­զե­րա­նա­վի ներ­սում՝ կա­տա­րե­լով վեր­ջին տե­ղադ­րում­նե­րը: Եվ ա­հա ա­մեն ինչ պատ­րաստ էր, հրթի­ռը պատ­րաստ էր ար­ ձակ­ման, բո­լոր դի­տա­հո­րե­րը (լյուկ) փակ­ված էին: Եվ հան­կարծ տե­ղա­կա­յոր­դը նկա­տեց, որ պտու­տա­կա­հա­նը չկա: Ո­րո­նեց ա­մեն տեղ… չկա: Նրա մեջ կաս­կած ա­ռա­ջա­ցավ, որ այն թո­ղել է տիե­զե­րա­նա­վի ներ­սում: Ա­մեն րո­պե հրթի­ռը կա­րող էր ար­ձակ­վել և թռ­չել տիե­զերք՝ այն­տեղ մո­ռաց­ված պտու­տա­կա­հա­նի հետ միա­սին, և­ո՞վ գի­տի, թե ինչ կա­րող էր պա­տա­հել: Սա­կայն հե­տաձ­գել մեկ­նար­կը նույն­պես ար­տա­կարգ պա­տա­հար­նե­րի շար­քից է: Ի՞նչ ա­նել: Եվ աշ­խա­տո­ղը ո­րո­շում կա­ յաց­րեց. նա շատ ա­րագ վա­զեց Կո­րոլ­յո­վի մոտ և­ա­սաց. «Թե­կուզ սպա­նի՛ր, Սեր­գե՛յ Պավ­լո­վիչ, չեմ կա­րո­ղա­նում գտնել պտու­տա­կա­հա­նը: Իսկ, մի­գու­ցե, այն հրթի­ռի մե՞ջ է մնա­ցել»: Մեկ­նար­կը հե­տաձ­գե­ցին: Բա­ցե­ցին դի­տա­հո­րե­րը… պտու­տա­կա­հանն իս­կա­պես այն­տեղ էր: Աշ­խա­տա­կի­ցը սպա­սում էր պատ­ժին և խիստ հուզ­վում էր: Վեր­ջա­պես հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տախ­տա­կի վրա հայտն­վեց Կո­րոլ­յո­վի ստո­րագ­րած հրա­ մա­նը. «Ցու­ցա­բե­րած ազն­վու­թյան և սկզ­բուն­քայ­նու­թյան հա­մար այ­սինչ աշ­խա­ տո­ղը պարգևատր­վում է դրա­մա­կան պարգևով և պատ­վոգ­րով» (Վ. Ար­տե­մով): Սուրբ Գր­քում աս­վում է. «Իր հան­ցանք­նե­րը ծած­կո­ղը հա­ջո­ղու­թյուն չի ու­նե­նա, բայց խոս­տո­վա­նողն ու դրանք լքո­ղը գթու­թյուն կգտնի» (Ա­ռակ­ներ 28.13)։

305


հոկտեմբեր

15

«Հարս­տա­ցավ» բո­րո­տու­թյամբ

Իմ ա­նու­նով զուր տե­ղը եր­դում մի՛ ա­րեք և ձեր Աստ­ծո ա­նու­նը մի՛ պղծեք. Ես եմ Տե­րը (Ղև­տա­կան 19.12)։

Զար­մա­նա­լի մար­դիկ են Աստ­ծո մար­գա­րե­նե­րը: Ա­հա նրան­ցից մե­կը` Ե­ղի­սեն: Բա­վա­կան էր Ե­ղիան անց­ներ նրա կող­քով, նրա վրա գցեր իր թիկ­նո­ցը (որ նշա­ նա­կում էր ծա­ռա­յու­թյան հրա­վեր), որ Ե­ղի­սեն ան­մի­ջա­պես թող­ներ իր հեր­կը և­ ա­ռանց չորս կող­մը նա­յե­լու՝ վա­զեր նրա հետևից: Երբ ե­րեք թա­գա­վոր­նե­րը դժվար դրու­թյան մեջ հայտն­վե­ցին և չ­գի­տեին ի­րենց ա­նե­լի­քը, նրան­ցից մե­կը` Հով­սա­փա­տը, հարց­րեց` չկա՞ արդ­յոք մի Տի­րոջ մար­ գա­րե, որ նրա­նից ի­մա­նանք Տի­րոջ կամ­քը: Թա­գա­վո­րի ծա­ռա­նե­րից մեկն ա­սաց. «Ա­յո՛, այս­տեղ մե­կը կա` Ե­ղի­սեն, նա ջուր է լցրել Ե­ղիա­յի ձեռ­քե­րին (որ­պես թե նրա­նից ինչ մար­գա­րե, նա ըն­դա­մե­նը ջուր է լցրել մար­գա­րեի ձեռ­քե­րին): Սա­կայն Հով­սա­փա­տը գի­տեր, որ Ե­ղի­սեն Աստ­ծո մար­գա­րե է, և­ ա­սաց. «Նա ու­նի Աստ­ծո խոս­քը»: Խո­նարհ մար­դը պատ­րաստ է անտր­տունջ կա­տա­րե­լու ցան­կա­ցած աշ­ խա­տանք… չէ՞ որ խոս­քը Աստ­ծո ծա­ռա­յու­թյան մա­սին է: Ինչ­պես և բո­լոր մար­գա­րե­նե­րը, Ե­ղի­սեն ազ­նիվ մարդ էր, և նրա ողջ ծա­ռա­յու­ թյունն իր վրա էր կրում ազն­վու­թյան ու ինք­նա­մերժ­ման կնի­քը: Ցա­վոք, Ե­ղի­սեի ծա­ռան` Գեե­զին, բո­լո­րո­վին այլ հո­գի ու­ներ: Նա ցան­կա­նում էր հարս­տա­նալ, սա­ կայն ամ­բողջ դժբախ­տու­թյունն այն էր, որ իր տերն աղ­քատ մարդ էր, և հարստա­ նա­լու հե­ռան­կա­րը ի­րա­կան չէր նրա հա­մար: Եվ հան­կարծ «եր­ջան­կու­թյու­նը» ժպտաց նրան: Սի­րիա­յից Ե­ղի­սեի մոտ ժա­մա­նեց դժբախ­տու­թյան մեջ հայտն­ված մի պատ­կա­ռե­լի պա­րոն, հայտ­նի զին­վո­րա­կան ղե­կա­վար, որ տա­ռա­պում էր սար­ սա­փե­լի և­ ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյամբ` բո­րո­տու­թյամբ: Եվ այդ զին­վո­րա­կա­նը` Նեե­մա­նը, մար­գա­րեին խնդրեց, որ օգ­նի ի­րեն: Ե­ղի­սեի հրա­մա­նով Գեե­զին հայ­տա­ րա­րեց մար­գա­րեի կամ­քը` գնա՛, յոթ ան­գամ սուզ­վիր Հոր­դա­նա­նի մեջ և մա­քուր կլի­նես: Ա­ռանց ա­ռանձ­նա­հա­տուկ հա­ճույ­քի, Նեե­մանն այդ­պես էլ ա­րեց և­ամ­բող­ ջո­վին ա­պա­քին­վեց բո­րո­տու­թյու­նից: Նա ու­րա­խու­թյամբ վե­րա­դար­ձավ Ե­ղի­սեի մոտ և ցան­կա­նա­լով իր շնոր­հա­կա­լու­թյու­նը հայտ­նել՝ ոս­կի, ար­ծաթ և հա­գուստ ա­ռա­ջար­կեց նրան: Սա­կայն Աստ­ծո մար­դը` Ե­ղի­սեն, հրա­ժար­վեց ա­մեն տե­սա­կի պարգև­նե­րից: Եվ Նեե­մա­նը շփոթ­ված հե­ռա­ցավ: Անց­նե­լով մի ո­րոշ տա­րա­ծու­թյուն՝ Նեե­մա­նը նկա­տեց, որ ի­րենց հետևից մի մարդ է վա­զում: Նա կանգ ա­ռավ: Վա­զող մար­դը Գեե­զին էր։ Նա Նեե­մա­նին ա­սաց. «Իմ տե­րը քե­զա­նից մի տա­ղանդ ար­ծաթ ու եր­կու փոխ­նորդ հա­գուստ է ու­զում եր­կու ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար»: Նեե­մանն ու­րա­խա­ցավ և­ա­սաց. «Վերց­րո՛ւ ոչ թե մեկ, այլ եր­կու տա­ղանդ»: Եվ հրա­մա­յեց եր­կու ծա­ռա­նե­րին, որ Գեե­զիին ար­ծաթ տան: Երբ Գեե­զին վե­րա­դար­ձավ Ե­ղի­սեի մոտ, մար­գա­րեն հարց­րեց. «Որ­տե­ղի՞ց ե­կար»: Գեե­զին պա­տաս­խա­նեց. «Ես ոչ մի տեղ էլ չէի գնա­ցել»: «Ա՜խ, Գեե­զի՛,- դառ­ նու­թյամբ ա­սաց Ե­ղի­սեն,- մի՞­թե սա այն դեպքն է, երբ կա­րե­լի ար­ծաթ ու հա­գուստ վերց­նել: Թող ու­րեմն Նեե­մա­նի բո­րո­տու­թյու­նը քո և քո սե­րունդ­նե­րի վրա լի­նի»: Ա­հա այս­պես հնձեց Գեե­զին Աստ­ծուն ա­նազ­նիվ ծա­ռա­յե­լու պտուղ­նե­րը:

306


հոկտեմբեր

«Ս­պա­նե՛ք ինձ, բայց ես չեմ կա­րող»

16

«Ոչ ո­քի ե­րես­պաշ­տու­թյուն չա­նեմ, ոչ մե­կի չշո­ղո­քոր­թեմ։ Ո­րով­հետև ես շո­ղո­քոր­թել չգի­տեմ. իմ Ա­րա­րիչն ինձ շու­տով կվե­րաց­ներ» (Հոբ 32.22)։

Աստ­ծո օ­րենքն ար­գե­լում է խա­բել ու կեղ­ծա­վո­րու­թյուն ա­նել, մի խոս­քով` ա­նազ­ նիվ լի­նել: Աստ­վա­ծա­շուն­չը ցույց է տա­լիս, թե որ­քան նող­կա­լի են հետևանք­նե­ րը, երբ մար­դիկ խախ­տում են սուրբ սկզբուն­քը: Ցան­կա­ցած մարդ իր կյան­քում երբևէ խա­բել կամ կեղ­ծել է. դա մե­ղա­վոր կյանքն է, և դա ցա­վա­լի ի­րա­կա­նու­թյունն է: Աստ­ծո խոսքն ա­սում է. «Չ­կա ար­դար և­ ոչ մե­կը» (Հռո­մեա­ցի­նե­րին 3.10)։ Սա­ կայն նա կա­րող է ա­զա­տագր­վել այդ մե­ղա­վոր վի­ճա­կից «Նրա՛ մի­ջո­ցով, Ով մեզ սի­րեց» և, հի­րա­վի, ազ­նիվ անձ­նա­վո­րու­թյուն դառ­նալ: Ազ­նիվ մարդն իր էու­թյամբ չի կա­րող խա­բել: Նրա հա­մար դա պար­զա­պես նող­կա­լի է, տան­ջանք: Հենց այդ­ պի­սին պետք է լի­նի քրիս­տոն­յան, և նա ան­պայ­ման կլի­նի այդ­պի­սին: Այ­լա­պես անհ­նար է պատ­կե­րա­ցում ու­նե­նալ ար­դա­րու­թյան մա­սին, անհ­նար է պատ­կե­րաց­ նել, որ դու սուրբ հրեշ­տակ­նե­րի մի­ջա­վայ­րում ես, ո­րը մի օր պետք է ի­րա­կա­նա­նա և, ընդ ո­րում, հա­վերժ: Դեռ ա­վե­լին, ինչ­պե՞ս կա­րե­լի է պատ­կե­րաց­նել ի­րա­կան, սուրբ Աստ­ծո հետ հա­վեր­ժա­կան շփու­մը: Կեղ­ծի­քի, խա­բեու­թյան մա­սին Աստ­վա­ ծա­շունչն ա­սում է. «Ս­տա­խոս շրթունք­նե­րը Տի­րոջ հա­մար զզվե­լի են» (Ա­ռակ­ներ 12.22): «Տե­սակ-տե­սակ կշռա­քա­րեր և տե­սակ-տե­սակ չա­փեր. եր­կուսն էլ զզվե­լի են Տի­րո­ջը» (Ա­ռակ­ներ 20.10)։ «Մի ան­գամ գրա­կան տաս­նօր­յա­կի ժա­մա­նակ մի խումբ մոսկ­վա­ցի գրա­կա­նա­ գետ­նե­րի բե­րե­ցին հե­ռա­վոր, մի­ջի­նա­սիա­կան մի կոլտն­տե­սու­թյուն: Են­թադր­վում էր գրա­կան ե­րե­կո անց­կաց­նել կոլտն­տե­սու­թյան մշա­կույ­թի տա­նը (իսկ դահ­լի­ճը հա­զար տե­ղա­նոց էր): Ա­ռա­ջին հեր­թին՝ դահ­լի­ճը եր­կու եր­րոր­դով լցված էր ե­րե­խա­ նե­րով, ինչ­պես ա­սում են` դպրո­ցա­կան կրտսեր տա­րի­քի ե­րա­խա­նե­րով: Երկ­րորդ՝ պարզ­վեց, որ հա­վաք­ված­ներն այն­քան էլ լավ չեն հաս­կա­նում ռու­սե­րեն լե­զուն: Ի՞նչ ա­նել, ին­չի՞ մա­սին խո­սել, ինչ­պի­սի՞ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ կար­դալ: Եվ, այ­ նուա­մե­նայ­նիվ, հյու­րե­րը սկսե­ցին ե­լույթ ու­նե­նալ, ար­դեն ուշ էր որևէ ու­րիշ բան ա­նե­լու հա­մար: Նրանք խո­սում էին և հան­դես գա­լիս աս­մուն­քով՝ չմտա­ծե­լով այն մա­սին, հաս­կա­նո՞ւմ են ի­րենց, թե՞ ոչ: Ա­ռա­վել ևս, որ մար­դիկ կար­գա­պահ, լուռ նստած էին և­եր­կար ու խլա­ցու­ցիչ ծա­փա­հա­րում էին, ան­կախ այն բա­նից, թե ինչ էր աս­վում կամ ինչ էին կար­դում: Եվ ա­հա ես զգա­ցի, որ այս` ինձ չհաս­կա­ցող լսա­րա­նի առջև չեմ կա­րող մեկ բառ ան­գամ ար­տա­բե­րել, ան­գամ մեկ բա­նաս­տեղ­ծա­կան տող: Չեմ կա­րող, և վերջ: Ս­պա­նե՛ք ինձ, բայց ես չեմ կա­րող»: Ա­հա այս­պի­սի փոր­ձա­ռու­թյուն է պատ­մել իր կյան­քից գրող և բա­նաս­տեղծ Վ. Սո­լոու­խի­նը: Նա պար­զա­պես չկա­րո­ղա­ցավ հաղ­թա­հա­րել ի­րեն, դա հա­կա­ռակ էր իր հո­գուն` խա­բել և՛ ի­րեն, և՛ ու­րիշ­նե­րին: Ազ­նիվ վե­րա­բեր­մունք մարդ­կանց հան­դեպ, ինքդ քո հան­դեպ և­ ա­մե­նից ա­ռա­ վել` Աստ­ծո հան­դեպ… ա­ճե՞լ ենք արդ­յոք մինչև այս մա­կար­դա­կը:

307


հոկտեմբեր

17

Հի­սուսն ա­սաց՝ Ես եմ

Քե­զա­նից վա­նի՛ր խա­բող բե­րա­նը, և նեն­գա­վոր շրթունք­նե­րը հե­ռաց­րո՛ւ քե­զա­նից։ Քո աչ­քե­րը թող ա­ռաջ նա­յեն, և քո հա­յաց­քը թող ու­ղիղ լի­նի (Ա­ռակ­ներ 4.24-25)։

Երբ Տի­րո­ջը ձեր­բա­կա­լե­ցին ու տա­րան ծե­րա­կույ­տի (սի­նեդ­րիոն) մոտ, հապ­ շտապ հա­վաք­ված Քրիս­տո­սի դա­տա­վոր­նե­րին մի հարց էր մտա­հո­գում` հար­կա­ վոր էր այն­պի­սի հար­մար հիմք գտնել, որ հնա­րա­վոր լի­ներ Նրա մահ­վան դա­տա­ վ­ճի­ռը կա­յաց­նել: Ձեռ­նար­կե­ցին ա­մե­նա­տար­բեր մի­ջոց­ներ, որ­պես­զի Հի­սու­սի դեմ խո­սող վկա­ներ գտնեն: Եվ իս­կա­պես գտնվե­ցին չա­րա­խոս­ներ, ով­քեր մե­կը մյու­ սի հետևից մե­ղադ­րանք­ներ էին ա­ռա­ջադ­րում Հի­սու­սի դեմ, սա­կայն այդ մե­ղա­ դ­րանք­նե­րը ի­րա­վա­բա­նա­կան տե­սա­կե­տից բա­ցա­հայ­տո­րեն հիմ­նա­վոր­ված չէին և բա­վա­րար չէին: Ընդ­հա­նուր առ­մամբ, գոր­ծը տա­նում էր նրան, որ բա­վա­րար չա­փով ա­պա­ցույց­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով Հի­սու­սի վրա բարդ­ված գոր­ ծը պետք է փլուզ­վեր: Եվ այդ ժա­մա­նակ քա­հա­նա­յա­պե­տը, փրկե­լով բա­ցա­հայ­տո­ րեն փա­կու­ղի մտած դրու­թյու­նը, Հի­սու­սին հարց­րեց. «Դո՞ւ ես Քրիս­տո­սը՝ Օրհն­յալ Աստ­ծո Որ­դին»։ Հի­սու­սը պա­տաս­խա­նեց. «Ես եմ» (Մար­կոս 14.62)։ Հի­սու­սը չխու­սա­փեց պա­տաս­խա­նից. ու­ղիղ հար­ցին Նա ու­ղիղ պա­տաս­խան տվեց: Ոչ մի եր­կի­մաս­տու­թյուն, ոչ մի բա­ռա­խաղ, ա­ռանց խու­սա­նա­վում­նե­րի, չկար պա­տաս­խա­նից խու­սա­փե­լու չնչին փորձ ան­գամ: Նմա՞ն է այս ի­րա­վի­ճա­կը մեր ա­մե­նօր­յա վար­քագ­ծին, երբ հան­գա­մանք­նե­րը մե­զա­նից ազն­վու­թյուն են պա­ հան­ջում, հստակ պա­տաս­խան, որ­տեղ նեն­գո­րեն ի­մաս­տա­կու­թյուն ա­նե­լու կա­ րիք չկա: Եվ ե­թե մենք ծան­րակ­շիռ պատ­ճառ­նե­րով չենք կա­րող ա­սել ողջ ճշմար­ տու­թյու­նը, ա­պա ան­կեղ­ծո­րեն ու ազն­վո­րեն կա­րող ենք ա­սել այդ մա­սին, ոչ թե շրջվել ու «բա­րե­պաշտ» ձևով խա­բել: Մի ան­գամ Խորհր­դա­յին Միու­թյան նշա­նա­վոր գրող և բա­նաս­տեղծ Կ. Սի­մո­նո­ վը ե­կավ Լե­նինգ­րադ` դի­տե­լու իր ներ­կա­յաց­ման բե­մա­կա­նա­ցու­մը: Նա նստած էր Գրող­նե­րի տա­նը, ըն­կեր­նե­րի շրջա­պա­տում: Հան­կարծ ներս մտավ Գրող­նե­րի տան տնօ­րե­նը` Մ. Միլ­լե­րը, և կա­մա­ցուկ ա­սաց Սի­մո­նո­վին, որ այն­տեղ պատ­վի­րա­կու­ թյուն է ե­կել հա­մալ­սա­րա­նից և ի­րեն է խնդրում: Սի­մո­նո­վը մռայլ­վեց… ո՛չ և­ ո՛չ, ին­քը զբաղ­ված է, մի խոս­քով, կտրա­կա­նա­պես հրա­ժար­վեց: Քա­ռորդ ժամ հե­տո դարձ­յալ հայտն­վեց Միլ­լե­րը և­ ա­սաց․«Ու­սա­նող­նե­րը պնդում են»: «Սի­մո­նո­վը տե­ ղի տվեց. «Թող ներս մտնեն»: Մ­տան ե­րեք ու­սա­նո­ղու­հի և­ երկ­չոտ խնդրե­ցին, որ նշա­նա­վոր գրո­ղը ե­լույթ ու­նե­նա ի­րենց մոտ: Սի­մո­նո­վը թա­փա­հա­րեց գլու­խը` ո՛չ մի դեպ­քում: Աղ­ջիկ­նե­րը հա­մար­յա լա­ցում էին, խնդրում: Ներ­կա­նե­րը սկսե­ցին սա­ տա­րել նրանց: Սի­մո­նո­վը լրջա­ցավ, կնճռոտ­վեց և տա­ռա­ցիո­րեն հետև­յալն ա­սաց. «Ես այլևս ե­լույթ չեմ ու­նե­նում, չեմ ցան­կա­նում ոչ մի տե­սա­կի հան­դի­պում­ներ, չեմ ցան­կա­նում խա­բել, իսկ ա­սել ճիշ­տը` չեմ կա­րող»: Եվ այն­պի­սի թա­խիծ, այն­պի­սի դառ­նու­թյուն կար նրա խոս­քե­րում, որ աղ­ջիկ­ներն այլևս ո­չինչ չա­սա­ցին և կա­խե­ լով գլուխ­նե­րը` հե­ռա­ցան» (Դ. Գրա­նին):

308


«Ի՜նչ սրի­կա եմ ես»

հոկտեմբեր

18

«Ա­հա ես նվաստ եմ։ Ի՞նչ պա­տաս­խա­նեմ. ձեռքս բե­րա­նիս եմ դնում » (Հոբ 40.4)։

70-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջին Վ. Վի­սոց­կին վե­րա­դար­ձավ Երկ­նա­գույն ա­փե­ րից (նշա­նա­վոր ծո­վափ Ֆ­րան­սիա­յում) և­այս­պի­սի պատ­մու­թյուն պատ­մեց․ «Դուրս եմ գա­լիս պատշ­գամբ: Նա­յում եմ ներքև. հյու­րա­նո­ցի մուտ­քի մոտ կանգ­ նած է կեն­դա­նի Չառլզ Բրոն­սո­նը, իմ սի­րե­լի դե­րա­սա­նը: Վազ­քով իջ­նում եմ աս­ տի­ճան­նե­րով, մո­տե­նում եմ նրան և փոր­ձում բա­ցատ­րել, որ ես նույն­պես, գի­տեք, դե­րա­սան եմ, և թե ինչ­պես ենք Ռու­սաս­տա­նում սի­րում նրան… Նա չա­րա­ցած աչ­ քե­րով ինձ է նա­յում ու մո­տա­վո­րա­պես այս ո­ճի ինչ-որ բան մրթմրթում. «Ինչ­պես եք դուք բո­լորդ հոգ­նեց­րել ինձ»: Ա­պա մեջ­քով շրջվում է դե­պի ինձ ու հե­ռա­նում: Իսկ ես կանգ­նած եմ նվաս­տա­ցած: Նա` այդ ան­պի­տա­նը, հաս­կա­ցավ, որ ես նույն­պես դե­րա­սան եմ: Մա­րի­նան (Վ­լա­դի), ում ես նկա­րագ­րե­ցի այս տե­սա­րա­նը, ծի­ծա­ղեց ու ա­սաց. «Մի՛ վի­րա­վոր­վիր, Վո­լո՛դ­յա: Նրանք բո­լո­րը ե­րես են ա­ռել փառ­քից և­ու­ շադ­րու­թյու­նից: Նա ո­չինչ չի տե­սել, ո­չինչ չի կար­դա­ցել: Նա ինձ հետ էլ այդ­պես կվար­վեր, ե­թե մո­տե­նա­յի ի­րեն: Նրանք բո­լո­րը, այդ ա­մե­րիկ­յան դե­րա­սան­նե­րը միայ­նակ են»: Այդ դեպ­քից ան­ցել էր կես կամ մեկ տա­րի: Մի ան­գամ Վի­սոց­կին թատ­րո­նից դուրս ե­կավ իր ըն­կե­րոջ` Վա­դիմ Թու­մա­նո­վի հետ: Եվ հան­կարծ նրա մոտ վա­զեց մի ե­րի­տա­սարդ զին­վոր և­ինք­նա­գիր խնդրեց. «Խնդ­րում եմ, Վ­լա­դի­մի՛ր Սեմ­յա­նո­ վիչ…» «Մի կո՛ղմ գնա, ե­րի­տա­սա՛րդ,- կոպ­տո­րեն վրա բե­րեց Վի­սոց­կին,- հի­մա դրա ժա­մա­նա­կը չէ»: Նրանք մո­տե­ցան մե­քե­նա­յին: Վա­դի­մը հի­շեց­րեց. «Վո­լո՛դ­յա, հի­շո՞ւմ ես, դու ինձ պատ­մել ես Չառլզ Բրոն­սո­նի մա­սին…»: Վի­սոց­կին գու­նատ­վեց, շրջվեց և հետ վա­ զեց` ո­րո­նե­լու զին­վո­րին: Ամ­բողջ տասն­հինգ րո­պե նա այս ու այն կողմ էր վա­զում հրա­պա­րա­կում… զի­վորն ան­հե­տա­ցել էր: Վե­րա­դար­ձավ մե­քե­նա­յի մոտ և նս­տեց ղե­կին: «Չգ­տա՞ր»,- հարց­րեց Վա­դի­մը: «Ո՛չ, կար­ծես գետ­նի տակն ան­ցավ»: Ա­պա ձեռ­քը դրեց ղե­կին, լռեց՝ ա­ռանց դեռևս շար­ժի­չը միաց­նե­լու: Ա­պա ար­տա­բե­րեց. «Ի՜նչ սրի­կա եմ ես» (Ս. Գո­վո­րու­խին): Սա­կայն դուք կա­սեք` Վի­սոց­կին դե­րա­սան է, եր­գիչ, փառ­քից ե­րես ա­ռած, թմրա­ մոլ և­այլն: Սա­կայն ա­սա­ցե՛ք` արդ­յո՞ք ա­մեն մի քրիս­տոն­յա է ըն­դու­նակ այդ­պես ազն­վո­ րեն, այդ­պես ան­կեղ­ծո­րեն ըն­դու­նե­լու իր սխա­լը և­իր ա­նար­ժան վար­քագ­ծին այդ­ պի­սի մա­հա­ցու գնա­հա­տա­կան տա­լու: Հի­շե՛ք Տի­րոջ հրա­ժեշ­տի ընթ­րի­քը, ո­րի ժա­ մա­նակ Հի­սու­սը ցնցող լուր հայտ­նեց ա­ռաք­յալ­նե­րին` ձե­զա­նից մե­կը կմատ­նի Ինձ: Դա այն­պես ապ­շեց­րեց նրանց, որ շփոթ­ված ու ա­նե­լիք­նե­րը չի­մա­նա­լով՝ սկսե­ցին մե­կը մյու­սի հետևից հարց­նել Հի­սու­սին. «Մի՞­թե ես եմ, Վար­դա­պե՛տ»։ Տա­րօ­րի­ նակ հարց է` այն­պես չէ՞: Եվ արդ­յո՞ք տա­րօ­րի­նակ չէ նրանց հոգևոր վի­ճա­կը: Ո՛չ: Դա հո­գու բարձր վի­ճակն է, սե­փա­կան ոչն­չու­թյան գի­տակ­ցու­մը և կախ­վա­ծու­ թյունն Աստ­ծուց: Ա­հա այն` իս­կա­կա՜ն մե­ծու­թյու­նը:

309


հոկտեմբեր

19 Ազ­նիվ մարդն ա­տե­լու­թյան թի­րախ է

Ան­գութ (այլ թարգմ. «չա­րա­միտ») վկա­ներ են վեր կե­նում, իմ չի­մա­ցա­ծը հարց­նում են ինձ­նից (Սաղ­մոս 35.11)։

Մի ան­գամ Քրիս­տոսն Իր եղ­բայր­նե­րին ա­սաց. «Աշ­խար­հը չի կա­րող ձեզ ա­տել, բայց Ինձ ա­տում է, ո­րով­հետև Ես վկա­յում եմ նրա մա­սին, որ նրա գոր­ծե­րը չար են» (Հով­հան­նես 7.7)։ Ազ­նիվ մար­դը կեն­դա­նի հան­դի­մա­նու­թյուն է իր կող­քին ապ­րող մարդ­կանց հա­մար: Նրա կյան­քը տար­բեր­վում է նրանց կյան­քից: Նա լուռ մե­ղադ­ րում է նրանց` Աստ­ծո ա­ռաջ ու­նե­ցած ա­նար­ժան կյան­քի հա­մար: Եվ այդ­պի­սի մար­դուն չեն սի­րում շրջա­պա­տում: Նա դառ­նում է ծաղ­րի, հեգ­նան­քի ու ա­տե­լու­ թյան ա­ռար­կա, և նրա ճա­նա­պար­հին ա­մեն տե­սա­կի ար­գելք­ներ են դնում: Այդ­ պի­սին է ազ­նիվ մար­դու բա­ժի­նը կեղ­ծի­քի ու խա­բեու­թյան մեր աշ­խար­հում, ո­րով­ հետև նա խան­գա­րում է մարդ­կանց ապ­րե­լու այն­պես, ինչ­պես ի­րենց է հար­մար: Եվ թե որ­քան ազ­նիվ մար­դիկ են ի­րենց հա­լա­ծող­նե­րի զո­հը դար­ձել, միայն Տե­րը գի­տի: Նա­հան­գա­պետ Ի. Ս. Տի­միր­յազևը տա­սը տա­րի խստա­պա­հանջ, սա­կայն ազ­ նիվ ու նա­խան­ձախն­դիր կեր­պով կա­ռա­վա­րում էր Աստ­րա­խա­նի նա­հան­գը: 1843 թվա­կա­նին նշա­նակ­վեց այդ նա­հան­գի պատ­գա­մա­վո­րա­կան ստու­գու­մը: Ս­տու­ գումն ի­րա­կա­նաց­նող պատ­գա­մա­վոր, իշ­խան Պ. Պ. Գա­գա­րի­նը անձ­նա­կան հա­ կակ­րանք ու­ներ Տի­միր­յազևի հան­դեպ և թշ­նա­մի­նե­րի զրպար­տանք­նե­րի հի­ման վրա զե­կույց գրեց՝ այն­տեղ նշե­լով կարևոր չա­րա­շա­հում­նե­րի մա­սին, ո­րոնք, որ­ պես թե, հայտ­նա­բեր­վել են ստու­գում­նե­րի ժա­մա­նակ: Այ­նու­հետև խնդրեց նրան ան­հա­պաղ հե­ռաց­նել իր պաշ­տո­նից: Կայսր Նի­կո­լա­յի հրա­մա­նով Տի­միր­յազևին հե­ռաց­րին, իսկ ստու­գում­նե­րի արդ­յունք­նե­րը ներ­կա­յաց­րին նախ Խորհր­դա­րա­նի, ա­պա Պե­տա­կան խորհր­դի քննարկ­մա­նը: Այդ գոր­ծը ձգձգվեց ի­նը տա­րի, ո­րի ըն­ թաց­քում Տի­միր­յազևն ապ­րեց գյու­ղում՝ մշտա­պես հա­շիվ տա­լով և բա­ցատ­րու­ թյուն­ներ ներ­կա­յաց­նե­լով Խորհր­դա­րա­նի հար­ցում­նե­րին: Վեր­ջա­պես Տի­միր­յազևի բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րե­ցին, և­ այդ մա­սին ըն­դար­ ձակ զե­կույց ներ­կա­յաց­վեց բարձ­րա­գույն դի­տարկ­ման հա­մար: Տի­րա­կա­լը, կար­ դա­լով այն, այս ձևով ամ­փո­փեց. «Տի­միր­յազևն ար­ժա­նի է ոչ թե տու­գան­քի, այլ պարգևի: Նշա­նա­կե՛լ պատ­գա­մա­վոր»: Ժա­մա­նե­լով Պե­տեր­բուրգ՝ Տի­միր­յազևը ներ­կա­յա­ցավ պա­լատ: Նի­կո­լայ կայս­րը, մո­տե­նա­լով նրան, գրկեց և­ ա­սաց. «Տի­միր­յա՛զև, շատ ու­րախ եմ քեզ տես­նե­լու հա­մար: Մո­ռա­ցի՛ր անց­յա­լը. ես քեզ­նից պա­կաս չեմ տա­ռա­պել այս ամ­բողջ ըն­ թաց­քում: Բայց ես ցան­կա­նում էի, որ դու ար­դա­րաց­նես ոչ միայն քեզ, այլև ինձ»: Ի պա­տաս­խան՝ Տի­միր­յազևն ար­ցունքն աչ­քե­րին ա­սաց, որ ինքն ար­դեն ո­չինչ չի հի­շում, բա­ցի նո­րին մե­ծու­թյան ո­ղոր­մա­ծու­թյու­նից (Ի. Սուդ­նի­կո­վա): Ազ­նիվ մար­ դը միշտ չէ, որ ար­դա­րաց­վում է: Նրան մե­ծա­մա­սամբ զրպար­տում ու ան­պատ­վում են: Սա­կայն այդ­պի­սի մար­դիկ հա­ճո են Տի­րո­ջը. նրանք Աստ­ծո պատ­կերն են:

310


հոկտեմբեր

Ու­ժով չա­րիքն ար­մա­տա­խիլ չես ա­նի

20

Բո­լո­րը խո­տոր­վե­ցին և միա­սին ան­պի­տան (այլ թարգմ. «ա­նա­ռա­կա­ցան») դար­ ձան. բա­րի գոր­ծող չկա, մեկն էլ չկա (Սաղ­մոս­ներ 14.3)։

Պետ­րոս Մե­ծին մե­ղադ­րում էին դա­ժա­նու­թյան մեջ: Սա­կայն ի՞նչ կար նրա տրա­ մադ­րու­թյան տակ՝ Ռու­սաս­տա­նում կար­գու­կա­նոն հաս­տա­տե­լու հա­մար․ թե՛ նրա հաս­տա­տու­թյուն­նե­րում, թե՛ նա­հանգ­նե­րում: Հս­կա­յա­կան ու նաև քայ­քայ­ված մի եր­կիր: Չ­կար իս­կա­կան ոս­տի­կա­նու­թյուն: Չ­կար ազ­նիվ դա­տա­րան: Չ­կար գրա­գի­ տու­թյուն: Չ­կա­յին ճա­նա­պարհ­ներ: Իսկ ի՞նչ ու­ներ նա: Միա­պե­տի իշ­խա­նու­թյուն, Աստ­ծո օծ­յալ: Հար­յուր ռուբ­լուց, որ հա­վա­քում էին տե­ղա­կան հար­կե­րից, միայն ե­րե­սունն էր մտնում գան­ձա­րան: Մ­նա­ցած յո­թա­նա­սու­նը հայտն­վում էր վար­չա­ րար­նե­րի ձեռ­քին: Պետ­րո­սին մե­ղադ­րում էին այն բա­նում, որ նա խրա­խու­սում է մատ­նու­թյու­նը: Սա­կայն մատ­նու­թյու­նը վա­խեց­նե­լու միակ մի­ջոցն էր, և­այդ­պի­սի ծա­ռա­յու­թյուն­ներ հիմ­նել էին բո­լոր գա­վառ­նե­րում, որ­պես­զի «խորհր­դա­րա­նին լուր հասց­նեն պե­տա­կան շա­հե­րի խախ­տում­նե­րի մա­սին»: Հենց խորհր­դա­րա­նին կից նշա­նակ­վել էր հար­կա-բյու­ջե­տա­յին ծա­ռա­յու­թյուն, ո­րը զբաղ­վում էր այդ հար­ցե­ րով: Այդ ծա­ռա­յու­թյան պաշ­տո­նին Պետ­րո­սը նշա­նա­կել էր Ա­լեք­սեյ Նես­տե­րո­վին: Նա ծա­ռա­յում էր նա­խան­ձախն­դիր կեր­պով, ճշգրիտ վա­րում էր գոր­ծե­րը, չէր վա­ խե­նում դա­տա­պար­տում­ներ ներ­կա­յաց­նել իշ­խան Յ. Դոլ­գո­րու­կո­վից, Մել­նի­կո­վից, նույ­նիսկ Բ. Շե­րե­մետևից՝ այն բա­նի հա­մար, որ թա­լա­նում են պե­տա­կան գան­ձա­ րա­նը: Գոր­ծեր հա­րու­ցե­ցին Ս­մո­լենս­կի, Կա­զա­նի նա­հան­գա­պետ­նե­րի դեմ, նա­հան­ գա­պե­տի տե­ղա­կալ Եր­շո­վի, Ապ­րակ­սի­նա­յի, գլխա­վոր քար­տու­ղար Նեե­լո­վի, իշ­ խան Մո­սալս­կու դեմ: 1718 թվա­կա­նին գործ հա­րուց­վեց հենց իր` Նես­տե­րո­վի դեմ: Այ­նինչ, Պետ­րոսն այն­պե՜ս հույս ու­ներ նրա վրա. Նես­տե­րո­վը նա­խան­ձախն­դիր կպել էր այդ գոր­ծին, չէր խնա­յում ի­րեն, դի­մա­նում էր ազն­վա­կան­նե­րի ար­հա­մար­ հան­քին ու հայ­հո­յանք­նե­րին, և, ի վեր­ջո, ինքն էլ սկսեց վերց­նել: Եվ ինչ­պե՞ս կա­րող էր Պետ­րո­սը չհու­սա­հատ­վել ու չբար­կա­նալ: Նա Նես­տե­րո­վին ու­ղար­կեց կա­ռափ­ նա­րան: Բայց կա­րո՞ղ էր դրա­նով լու­ծել հար­ցը: Պետ­րո­սը չէր կա­րող հաշտ­վել. ոչ մե­կին չէր խնա­յում: Մե­կը մյու­սի հետևից գլուխ­ներ էին թռչում: Չի կա­րե­լի ա­սել, որ այդ ա­մենն արդ­յունք չէր տա­լիս: Խախտ­վել էր ան­պատ­ժե­լիու­թյան զգա­ցու­մը (Դ. Գրա­նին): Սա­կայն անհ­նար է պա­տիժ­նե­րով ու հան­ցա­գործ­նե­րին մա­հա­պատ­ժի են­թար­կե­լով վե­րաց­նել չա­րը: Պատ­մու­թյու­նը վկա­յում է. երբ Ֆ­րան­սիա­յում հրա­ պա­րա­կավ մա­հա­պատ­ժի էին են­թար­կում գո­ղե­րին, մյուս գո­ղերն այդ ժա­մա­նակ դիր­քա­վոր­վում էին մա­հա­պատ­ժին հետևող ամ­բո­խի մեջ և մաք­րում ներ­կա­նե­րի գրպան­նե­րը: Միայն Աստ­ծո զո­րու­թյամբ փո­խե­լով մեր մե­ղա­վոր բնույ­թը՝ կա­րե­լի է մո­ռա­նալ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ու ա­նօ­րե­նու­թյան մա­սին, և միայն այդ ժա­մա­նակ մար­ դիկ ազ­նիվ ու օ­րի­նա­պահ քա­ղա­քա­ցի­ներ կդառ­նան: Սա­կայն, ընդ­հա­նուր առ­մամբ, մարդ­կու­թյու­նը ցան­կու­թյուն չու­նի ըն­դու­նե­լու Աստ­ծո ա­ռա­ջար­կած՝ չա­րից ու հան­ցանք­նե­րից ա­զա­տագր­վե­լու ու­ղին: Եվ այդ պատ­ճա­ռով էլ նրան ու­րիշ ո­չինչ չի մնում ա­նե­լու, բա­ցի փոր­ձե­լուց, որ ու­ժո՜վ նվա­ զեց­նի, ըն­դա­մե­նը նվա­զեց­նի, հան­ցանք­նե­րի հե­ղե­ղը: 311


հոկտեմբեր

21

Նրանք ազն­վո­րեն էին գոր­ծում

Եվ նա (Պե­տափ­րե­սը)իր տան վրա վե­րա­կա­ցու կար­գեց նրան և­իր ամ­բողջ ու­նեց­ ված­քը նրա ձեռ­քը հանձ­նեց (Ծնն­դոց 39.4)։

Իս­րա­յել ժո­ղովր­դի պատ­մու­թյան մեջ, ինչ­պես նկա­րագր­ված է այն Աստ­վա­ծա­ շն­չում, հա­ճախ ուղ­ղա­կիո­րեն չի հի­շա­տակ­վում ազն­վու­թյան մա­սին, սա­կայն այդ­ պի­սի դեպ­քեր կան: Հրեա­կան թա­գա­վոր Հո­վա­սը, տես­նե­լով, թե ինչ քայ­քայ­ված վի­ճա­կում է գտնվում Աստ­ծո տա­ճա­րը (ամ­բա­րիշտ Գո­թո­ղիան և նրա որ­դի­նե­րը ջանք էին թա­փել, որ այդ վի­ճա­կի հասց­նեն), հա­վա­քեց քա­հա­նա­նե­րին ու ղևտա­ ցի­նե­րին և հ­րա­մա­յեց, որ­քան հնա­րա­վոր է, ա­րագ գու­մար հա­վա­քել տա­ճա­րի տա­րե­կան վե­րա­նո­րոգ­ման հա­մար: Սա­կայն ղևտա­ցի­ներն ա­ռանձ­նա­կի ջան­քեր չգոր­ծադ­րե­ցին, և գոր­ծը ձգձգվեց: Այդ ժա­մա­նակ թա­գա­վո­րը հրա­վի­րեց Հո­վիա­դա քա­հա­նա­յին և նրան հրա­մա­յեց, որ մի արկղ պատ­րաս­տի գու­մար­ներ հա­վա­քե­ լու հա­մար և­ այն դնի Տի­րոջ տա­ճա­րի դար­պաս­նե­րի մոտ: Ժո­ղո­վուրդն ու­րա­խու­ թյամբ գու­մար­ներ էր բե­րում, և շատ ա­րագ բա­վա­կա­նա­չափ գու­մար հա­վաք­վեց: Այդ գու­մար­նե­րը փո­խան­ցե­ցին աշ­խա­տան­քը կա­տա­րող­նե­րին, ով­քեր վար­պետ շի­նա­րար­ներ էին վար­ձում և գ­նում անհ­րա­ժեշտ շի­նան­յու­թե­րը: Այդ­պես սկսվեց տա­ճա­րի վե­րա­նո­րո­գու­մը: Եվ այս­տեղ Աստ­վա­ծա­շուն­չը նշում է, թե ինչ­պես էին օգ­ տա­գործ­վում հա­վաք­ված գու­մար­նե­րը, ինչ հո­գի ու­նեին նրանք, ում վստահ­վել էին դրանք. «Եվ հա­շիվ չէին ու­զում այն մարդ­կան­ցից, ո­րոնց ձեռքն էր տրվում փո­ղը, որ գոր­ծա­վոր­նե­րին տա­յին, ո­րով­հետև հա­վա­տար­մո­րեն էին աշ­խա­տում» (Դ Թա­ գա­վոր­նե­րի 12.15)։ Եվ Հո­վաս թա­գա­վո­րը, հրա­մա­յե­լով վե­րա­նո­րո­գել Տի­րոջ տա­ ճա­րը, հրա­մա­յեց, որ ոչ մե­կը հաշ­վետ­վու­թյուն չպա­հան­ջի, թե ինչ­պես են օգ­տա­ գոր­ծել դրա­մա­կան մի­ջոց­նե­րը. «Բայց հա­շիվ չպա­հան­ջեն նրանց ձեռ­քը տրված ար­ծա­թի հա­մար, ո­րով­հետև նրանք աշ­խա­տում են հա­վա­տար­մու­թյամբ» (Դ Թա­ գա­վոր­նե­րի 22.7)։ Հա­ճե­լի է, երբ Աստ­վա­ծաշն­չում կար­դում ես նման վկա­յու­թյուն­ներ, թե ինչ երկ­ յու­ղած վե­րա­բեր­մունք կար Աստ­ծո գան­ձա­րա­նի դրա­մա­կան մի­ջոց­նե­րի հան­դեպ: Ինչ ազն­վու­թյամբ, պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ու Տի­րոջ վա­խով էին մար­դիկ կա­ տա­րում այդ սուրբ գոր­ծը՝ ի­մա­նա­լով, որ Տի­րո­ջը հայտ­նի է, թե ով և­ ին­չի վրա է ծախ­սում սուրբ մի­ջոց­նե­րի յու­րա­քանչ­յուր շե­կե­լը (հրեա­կան դրա­մա­կան միա­վոր): Սա­կայն, ա­հա Աստ­ծո ժո­ղովր­դի ղե­կա­վար­նե­րի մա­սին մեկ այլ վկա­յու­թյուն, որ ցավ ու դառ­նու­թյուն է ա­ռա­ջաց­նում. «Քո իշ­խան­ներն ապս­տամբ­ներ և գո­ղե­րի ըն­կեր­ներ են. բո­լորն էլ կա­շառք են սի­րում ու նվե­րի հետևից են ըն­կել, որ­բի դա­ տը չեն տես­նում, և­որբևայ­րու դա­տը նրանց ա­ռաջ չի գա­լիս» (Ե­սա­յիա 1.23)։ Այդ նույ­նը Հի­սուսն ա­սաց Իս­րա­յե­լի հոգևոր ա­ռաջ­նորդ­նե­րի մա­սին. «Վա՛յ ձեզ՝ կեղ­ ծա­վոր­նե­րիդ՝ դպիր­նե­րիդ և փա­րի­սե­ցի­նե­րիդ, որ մաք­րում եք բա­ժա­կի ու ափ­ սեի դրսի կող­մը, բայց ներ­սից լի են հափշ­տա­կու­թյամբ ու ան­ժուժ­կա­լու­թյամբ» (հուն. Ακραδια-ակ­րա­դիա, ինք­նազսպ­ման ան­բա­վա­րա­րու­թյուն, ո­րը դրսևոր­վում է հափշ­տա­կու­թյան հան­դեպ ան­կա­ռա­վա­րե­լի հա­կու­մով ) (Մատ­թեոս 23.25)։ Տե՛ր, այս վեր­ջին օ­րե­րում պահ­պա­նի՛ր Քո ե­կե­ղե­ցին իր վա­ղե­մի մաք­րու­թյան մեջ: 312


Կեղ­ծի­քի դա­ռը վախ­ճա­նը

հոկտեմբեր

22

Սուտ վկան ան­պա­տիժ չի մնա, իսկ ստեր ար­տա­բե­րո­ղը կկոր­չի (Ա­ռակ­ներ 19.9)։

Սուրբ Գր­քում վաղ քրիս­տոն­յա­նե­րի կյան­քից մի ցա­վա­լի դրվագ կա, երբ ե­կե­ղե­ ցին նոր միայն սկսել էր ա­ճել և ձեռք բե­րել իր դեմ­քը: Սուրբ Հո­գին ա­ռա­տա­պես ու­ղարկ­վել էր ե­կե­ղե­ցուն: Հա­զա­րա­վոր մար­դիկ ու­րա­խու­թյամբ ըն­դու­նում էին Հի­ սու­սին՝ որ­պես ի­րենց Տեր ու Փր­կիչ, և Նրան հա­վա­տա­ցող­նե­րը պատ­րաստ էին զո­հա­բե­րե­լու ի­րենց ողջ նյու­թա­կան կա­րո­ղու­թյու­նը՝ Քրիս­տո­սին հանձ­նե­լով ի­րենց կյան­քը… այդ­պի­սի՜ն էր ա­ռա­ջին քրիս­տոն­յա­նե­րի սե­րը: Քրիս­տո­նեու­թյան պատ­ մու­թյունն այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում նշա­նա­վոր­վեց հոգևոր մեծ վե­րել­քով՝ ա­ռօր­ յա կյան­քում դրսևոր­վե­լով քրիս­տո­նեա­կան կո­մու­նիզմ, երբ «ոչ ոք չէր ա­սում, թե իր ու­նե­ցա­ծից ինչ-որ բան ի­րենն է, այլ ա­մեն ինչ նրանց հա­մար ընդ­հա­նուր էր… Նրանց մեջ ոչ ոք որևէ բա­նի կա­րոտ չէր… և յու­րա­քանչ­յու­րին բաշխ­վում էր՝ ըստ իր ու­նե­ցած կա­րի­քի» (Գործք 4.32,34,35)։ Այդ օրհն­յալ ժա­մա­նա­կաշր­ջա­նում չա­րա­շա­հում­ներ կա­յի՞ն քրիս­տոն­յա­նե­րի մի­ջա­վայ­րում: Նրանց մեջ կա­յի՞ն մար­դիկ, ով­քեր օգտ­վում էին հա­մընդ­հա­նուր բաշխ­ման ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից՝ օգ­տա­գոր­ծե­լով այն ի­րենց ցած­րա­կարգ նպա­ տակ­նե­րի հա­մար: Ցա­վոք, այդ ժա­մա­նակ էլ հնա­րա­վոր չէր զերծ մնալ մեղ­քե­րից: Ա­մու­սին­ներ Ա­նա­նիան և Սա­փի­րան հա­վա­տա­ցին Հի­սու­սին, հոգևոր պոռթկ­ման ազ­դե­ցու­թյամբ ուխտ կա­պե­ցին Աստ­ծո հետ, ո­րո­շե­ցին վա­ճա­ռել ի­րենց ու­նեց­ված­ քը և գու­մար­նե­րը զո­հա­բե­րել ընդ­հա­նուր գոր­ծին: Սա­կայն հե­տո փո­խե­ցին ի­րենց միտ­քը և­ո­րո­շե­ցին գու­մա­րի մի մա­սը միայն հանձ­նել ե­կե­ղե­ցուն: Եվ երբ Ա­նա­նիան գու­մա­րը բե­րեց ա­ռաք­յալ­նե­րի մոտ, Պետ­րո­սը նրան ա­սաց. «Ին­չո՞ւ սա­տա­նան քո սիր­տը լցրեց, որ դու Սուրբ Հո­գուն ստես և­ա­գա­րա­կի գու­մա­րից թաքց­նես»։ Ա­նա­ նիան ան­մի­ջա­պես վայր ըն­կավ և մա­հա­ցավ: Ե­րեք ժամ հե­տո ե­կավ Սա­փի­րան՝ ո­չինչ չի­մա­նա­լով, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել: «Ա­սա՛ ինձ, ա­գա­րակն այս­քա­նո՞վ վա­ճա­ռե­ցիք»,- հարց­րեց նրան Պետ­րո­սը և նշեց գի­նը: «Ա­յո՛, այդ­քա­նով»,- պա­տաս­խա­նեց Սա­փի­րան: «Ին­չո՞ւ միա­բան­վե­ցիք՝ Տի­րոջ Հո­գին փոր­ձե­լու։ Ա­հա ա­մուս­նուդ թա­ղող­նե­րի ոտ­քե­րը դռան մոտ են և քեզ էլ դուրս կհա­նեն»։ Այժմ էլ Սա­փի­րան վայր ըն­կավ և մա­հա­ցավ» (Գործք 5.1-10): Ծանր է այս­պի­սի բա­ներ կար­դալ հա­վա­տաց­յալ­նե­րի մա­սին: Սա­կայն այս ցնցող ի­րա­դար­ձու­թյունն ամպ­րո­պա­ձայն նա­խազ­գու­շա­ցում է բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րին ու ան­հա­վատ­նե­րին` չի՜ կա­րե­լի կա­տա­կել Աստ­ծո հետ: Չի՜ կա­րե­լի կեղ­ծել, խա­բել, ու հա­վա­տաց­յալ հա­մա­րել ինքն ի­րեն: Մի օր կգա՜ դրա վեր­ջը: «Ո՛վ ե­րի­տա­սարդ, ու­րա­խա­ցի՛ր քո պա­տա­նե­կու­թյան ժա­մա­նակ… քայ­լի՛ր քո սրտի ճա­նա­պարհ­նե­րով և­ ըստ քո աչ­քե­րի հա­յացք­նե­րի, բայց ի­մա­ցի՛ր, որ այդ ա­մե­նի հա­մար Աստ­ված քեզ դա­տաս­տա­նի է բե­րե­լու» (Ժո­ղո­վող 11.9)։ Խնդ­րեմ, ե­րի­տա­սա՛րդ, դու ա­զատ ես վար­վե­լու՝ ինչ­պես ցան­կա­նաս, սա­կայն կգա ժա­մը, երբ ստիպ­ված կլի­նես քո ապ­րած կյան­քի հա­մար հա­շիվ տալ Նրան, Ով տվել է այդ կյան­քը: Գա­լո՜ւ է այդ ժա­մա­նա­կը: Ի­մա­ցե՛ք այդ մա­սին, ե­րի­տա­սարդ­նե՛ր ու նաև տա­ րեց­նե՛ր: 313


հոկտեմբեր

23 Հարս­տա­նա­լու ա­նազ­նիվ ու­ղի­նե­րը

«Վա՜յ ի­րե­նը չե­ղա­ծը շա­տաց­նո­ղին. մինչև ե՞րբ. և­ իր վրա ծանր գրավ­ներ բեռ­նո­ ղին» (Ամ­բա­կում 2.6)։

Մոս­կով­յան մի վա­ճա­ռա­կան գան­գատ է ներ­կա­յաց­նում, որ հարևա­նի կո­վը մտել է իր բան­ջա­րա­նո­ցը, կե­րել է, դեռ մի բան էլ` փչաց­րել է կա­ղամ­բը՝ 300 ռուբ­լու վնաս պատ­ճա­ռե­լով ի­րեն։ Դրա հա­մար նա խնդրում է 300 ռուբ­լի բռնա­գան­ձել հարևա­նից: Տի­րա­կալ Պետ­րոս Մեծն այդ ժա­մա­նակ Մոսկ­վա­յում էր և­ ի­մա­նա­լով այդ գոր­ծի մա­սին՝ հրա­մա­յեց ու­սում­նա­սի­րել հայց­վո­րի ներ­կա­յաց­րած պա­հան­ջը և բան­ջա­րա­նո­ցը: Պարզ­վեց, որ կո­վը շատ քիչ կա­ղամբ էր կե­րել և­ողջ վնա­սը կազ­ մում էր ոչ ա­վե­լի, քան ե­րեք ռուբ­լի: Երբ ու­սում­նա­սի­րու­թյան արդ­յունք­նե­րը հայտ­ նե­ցին տի­րա­կա­լին, նա այս­պես վճռեց. հայց­վո­րից բռնագ­րա­վել 300 ռուբ­լի և տալ մե­ղադր­յա­լին, այդ նույն վա­ճա­ռա­կա­նից բռնագ­րա­վել 3000 ռուբ­լի՝ Պ­րեոբ­րե­ժան­ յան գնդի զին­վոր­նե­րի հա­մազ­գես­տի հա­մար: Իսկ որ­պես­զի մոս­կով­յան վա­ճա­ռա­ կա­նու­թյու­նը հի­շի այդ ո­րո­շու­մը, հրա­մա­յեց վե­րո­հիշ­յալ վա­ճա­ռա­կա­նին ան­վա­նել Կա­ղամ­բիկ (Վ. Ար­տե­մով): Ու­շագ­րավ է, թե ինչ­պես Պետ­րոս թա­գա­վո­րը մի­ջամ­տեց և խա­փա­նեց ըն­չա­ քաղց «Կա­ղամ­բի­կի» մտադ­րու­թյու­նը, ով ցան­կա­նում էր հարս­տա­նալ հարևա­նի հաշ­վին: Այդ­պես էլ պետք է լի­նի. ցան­կա­ցած երկ­րում տի­րա­կա­լը պետք է ար­դա­րա­ դա­տու­թյուն ի­րա­կա­նաց­նի, և Տե­րը պա­հան­ջում է, որ չա­րա­գործ­նե­րը պատժվեն: Նա` տի­րա­կա­լը, «Աստ­ծո սպա­սա­վորն է՝ չա­րիք գոր­ծո­ղին բար­կու­թյամբ պատ­ժե­ լու հա­մար» (Հռո­մեա­ցի­նե­րին 13.4)։ Սա­կայն կան ղե­կա­վար­ներ, ո­րոնք ի­րենք են չա­փա­զանց ա­նազ­նիվ գոր­ծում, կո­ ղոպ­տում ի­րենց հպա­տակ­նե­րին, ոտ­նա­հա­րում քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը և­ար­դա­րա­դա­տու­թյան կա­նոն­նե­րը: Աստ­վա­ծաշն­չում պատմ­վում է իս­րա­յե­լա­կան ամ­բա­րիշտ Ա­քաաբ թա­գա­վո­րի մա­սին, ով աչք էր տնկել իր հարևա­նի` Նա­բով­ թի այ­գու վրա: Նա ա­ռա­ջար­կեց, որ Նա­բովթն ի­րեն զի­ջի այ­գին, սա­կայն վեր­ջինս կտրա­կա­նա­պես հրա­ժար­վեց: Այդ­պի­սի մեր­ժում Ա­քաա­բը չէր սպա­սում, և դա այն­պես խո­ցեց նրան, որ ան­կո­ղին ըն­կավ և­ ո՛չ ու­տում էր, ո՛չ էլ խմում: Երբ այդ մա­սին ի­մա­ցավ նրա կի­նը` Հե­զա­բե­լը, ա­մուս­նուն ա­սաց․«Վե՛ր կաց, հա՛ց կեր, և թող սիրտդ զվար­ճա­նա. ես քեզ կտամ հեզ­րա­յե­լա­ցի Նա­բով­թի այ­գին»։ Նա նա­ մակ գրեց քա­ղա­քի ծե­րե­րին՝ պա­հան­ջե­լով, որ նրանք գտնեն եր­կու սրի­կա­յի, ով­ քեր կհա­մա­ձայ­նեն հրա­պա­րա­կավ կեղծ վկա­յու­թյուն տալ, որ Նա­բով­թը հայ­հո­յել է Աստ­ծուն ու թա­գա­վո­րին: Եվ ժո­ղո­վուր­դը ո­րո­շեց քար­կո­ծել Նա­բով­թին: Թա­գա­վո­րի և նրա կնոջ այդ ա­նարգ ու ան­մարդ­կա­յին ա­րար­քը ան­պա­տիժ չմնաց: Տերն ու­ղար­կեց Ե­ղիա­յին՝ այս դա­տավճ­ռով. «Այն տե­ղը, ուր շնե­րը լա­կե­ցին Նա­բով­թի ար­յու­նը, այն­տեղ շնե­րը քո ար­յունն էլ պի­տի լա­կեն… «Շ­նե­րը պի­տի ու­ տեն Հե­զա­բե­լին… »։ Ի կա­տար ած­վեց Աստ­ծո ար­դա­րա­դա­տու­թյու­նը հան­ցա­գործ թա­գա­վո­րի և նրա կնոջ հան­դեպ: Ա­նազն­վու­թյու­նը, կեղ­ծիքն ու խա­բեու­թյու­նը ան­պայ­մա՛ն պի­տի պատժ­վեն:

314


հոկտեմբեր

Ազն­վո­րեն ըն­դու­նել սխալ­նե­րը

24

Բայց Դու մեզ վրա ե­կած բո­լոր բա­նե­րում ար­դար ես, ո­րով­հետև Դու ճշմար­տու­ թյամբ ա­րե­ցիր, իսկ մենք ա­նօ­րի­նու­թյուն ա­րե­ցինք (Նեե­միա 9.33)։

Եվս մեկ խրա­տա­կան պատ­մու­թյուն, որ տե­ղի է ու­նե­ցել կեն­սա­բան Վ. Յ. Ա­լեք­ սանդ­րո­վի հետ: Նրա լա­բո­րա­տո­րիան ե­կավ մի աղ­ջիկ, ով հա­մա­ձայն չէր իր տնօ­ րե­նի հետ: Նա սկսեց ա­մեն ինչ յու­րո­վի ա­նել, ա­պա­ցու­ցել, որ այ­սինչ ջեր­մաս­տի­ ճա­նի պայ­ման­նե­րում և՛ ա­մե­նա­բարձր, և՛ ա­մե­նա­ցածր բույ­սերն ի­րենց միան­ման են պա­հում: Նրա փոր­ձե­րը վի­ճար­կե­ցին և­ ո­րո­շե­ցին, որ նա բան­սար­կու­թյուն է ա­նում իր ղե­կա­վա­րի հան­դեպ: Եվ ա­հա ղե­կա­վա­րին ա­ռա­ջար­կե­ցին վտա­րել նրան և վե­րա­կանգ­նել լա­բո­րա­տո­րիա­յի բա­րե­կա­մա­կան մթնո­լոր­տը: Վ­լա­դի­միր Յա­կովլևի­չը (ղե­կա­վա­րը) այլ կերպ ո­րո­շեց: Նա սե­մի­նար հրա­վի­րեց՝ աղջ­կա ա­ռա­ ջար­կած տվյալ­նե­րը քննար­կե­լու հա­մար: Ե­րեք օր լուրջ քննար­կե­ցին, դա­տե­ցին և հա­մոզ­վե­ցին, որ աղ­ջի­կը ճիշտ է ա­սում: Այ­նու­հետև նա իր ղե­կա­վա­րի հետ միա­սին հոդ­ված գրե­ցին, որ­տեղ Վ­լա­դի­միր Յա­կովլևիչն ըն­դու­նեց իր սխալ­նե­րը: Մո­տա­կա դպրո­ցում աշ­խա­տա­կից­նե­րից մե­կը նրան ա­սաց. «Ան­ցած տա­րի դուք մեզ միան­գա­մայն այլ բան եք ա­սել»: «Ես ինձ շոյ­ված եմ զգում,- պա­տաս­խա­նեց Ա­լեք­սանդ­րո­վը,- եր­կու տար­վա ըն­թաց­քում մենք շատ բան ենք ա­րել և կա­րող ենք փո­խել մեր հա­յացք­նե­րը: Գի­տու­թյու­նը, ե­թե այն ճշմա­րիտ է, հնա­նում է, իսկ վե­ րել­քի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում` ա­րագ: Չի հնա­նում միայն կեղծ գի­տու­թյու­նը» (Դ. Գրա­նին): Ակն­հայտ է գիտ­նա­կա­նի ազն­վու­թյու­նը: Ս­խալ է սո­վո­րեց­րել, սխալ է պնդել, սա­ կայն գի­տակ­ցել է, որ սխալ­վել է, և­ ազն­վո­րեն ըն­դու­նել է իր սխա­լը: Արդ­յո՞ք մեր ե­կե­ղե­ցում լի­նում են նման հիմ­նախն­դիր­ներ: Ա­յո՛, լի­նում են: Երբ եռհ­րեշ­տա­կա­ յին լու­րի քա­րո­զը տա­րած­վում էր մեր երկ­րում, քա­ղա­քա­ցի­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն չու­նեին ա­զատ շփվե­լու ար­տա­սահ­մա­նում բնակ­վող­նե­րի հետ, և մեր ե­կե­ղե­ցին հա­մաշ­խար­հա­յին ե­կե­ղե­ցուց ա­ռանձ­նաց­ված էր կա­տա­րում իր ծա­ռա­յու­թյու­նը: Մենք չգի­տեինք՝ ինչ­պես է զար­գա­նում աստ­վա­ծա­բա­նա­կան միտքն արև­մուտ­ քում, ինչ­պի­սի հա­ջո­ղու­թյուն­ներ և­ինչ­պի­սի սխալ­ներ ու­նի այն: Մենք ամ­բող­ջո­վին չու­նեինք մար­գա­րեա­կան հո­գու աշ­խա­տու­թյուն­նե­րը: Ու­նեի՞նք արդ­յոք մեր դա­ռը փոր­ձա­ռու­թյուն­ներն այդ պատ­ճա­ռով: Ա­յո՛: Ա­հա, օ­րի­նակ, Աստ­ծո ար­դա­րու­թյան հար­ցը: Այս հար­ցը գլխա­վորն է՝ ճա­նա­չե­լու հա­մար Աստ­ծո բնա­վո­րու­թյու­նը, էու­ թյունն այն բա­նի, թե ինչ­պես է նա փրկում մե­ղա­վո­րին: Եվ այս հարցն ամ­բողջ աստ­վա­ծա­բա­նու­թյան մի­ջուկն է: Պատ­մա­կա­նո­րեն քրիս­տո­նեու­թյու­նը կորց­րել է այս ճշմար­տու­թյու­նը և սկզ­բուն­քո­րեն բռնել է հե­թա­նո­սա­կան կրո­նի ու­ղին, այն է` փրկու­թյու­նը կա­րե­լի է ձեռք բե­րել գոր­ծե­րով, այ­սինքն` ար­դա­րու­թյան գոր­ծե­ րով: Եվ միայն Բա­րե­նո­րոգ­չու­թյու­նը, միայն բո­ղո­քա­կան­նե­րը վե­րա­կանգ­նե­ցին այդ ճշմար­տու­թյու­նը, այդ մար­գա­րի­տը` ար­դա­րու­թյուն՝ հա­վա­տով: 1888 թվա­կա­նին, Մին­նեա­պո­լի­սում ՅՕԱ ե­կե­ղե­ցին այս ճշմար­տու­թյունն ա­ռանց պայ­քա­րի չըն­դու­ նեց: Իսկ մեր երկ­րում փաս­տո­րեն քա­րո­զում էին գոր­ծե­րով ար­դա­րու­թյու­նը: Եվ ինչ դժվա­րու­թյամբ ստիպ­ված ե­ղանք ըն­դու­նել, որ այդ տե­սա­կե­տը սխալ է:

315


հոկտեմբեր

25

Նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին չեն պատ­վում

Ծի­ծա­ղում են և չա­րու­թյամբ խո­սում բռնու­թյան հա­մար, բարձ­րից են խո­սում։ Ի­րենց բե­րա­նը երկն­քի մեջ են դնում, բայց նրանց լե­զուն ման է գա­լիս երկ­րի մեջ (Սաղ­մոս­ներ 73.8-9)։

Չ­կա այն­պի­սի մարդ, որ չա­րա­կամ­ներ և նույ­նիսկ բա­ցա­հայտ թշնա­մի­ներ չու­ նե­նա: Դրանք այն մար­դիկ են, ով­քեր զրպար­տում են, սևաց­նում, խա­բում: Ձեր ցան­կա­ցած ազ­նիվ ա­րարք նրանք ա­ղա­վաղ­ված են մեկ­նա­բա­նում: Որ­քան էլ դուք ազ­նիվ կյանք վա­րեք, չա­րա­կամ­նե­րը կեղծ լույ­սի ներ­քո կներ­կա­յաց­նեն ձեզ և հա­ կա­գո­վազդ կա­նեն: Նրանց նշա­նա­բա­նը շատ հին է` «Հա­մար­ձակ զրպար­տի՛ր, ինչ-որ բան կստաց­վի»: Եվ ինչ­պի­սի ցավ ես զգում, ինչ­պի­սի վիշտ է ճմլում սիրտդ այն մտքից, որ մեր մո­լո­րա­կի վրա այդ­պի­սի ի­րա­վի­ճակ է… իսկ ո՞ւր է ան­հե­տա­ցել ազն­վու­թյունն ու ար­դա­րամ­տու­թյու­նը, որ տվել է Աստ­ված ա­րար­չա­գոր­ծու­թյան ժա­մա­նակ: 2018 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 28-ին, ա­մա­նո­րի նա­խօ­րեին, հար­ցազ­րույ­ցի ժա­ մա­նակ ա­ռա­ջին ա­լի­քի «Starhit» հե­ռուս­տաաստղ, հա­ղոր­դա­վա­րու­հի Ե­կա­տե­րի­ նա Անդ­րեևան խո­սեց այն տհաճ լու­րե­րի մա­սին, որ տա­րա­ծում են իր մա­սին ան­ բար­յա­ցա­կամ մար­դիկ. «Դա ինձ վար­կա­բե­կե­լու, իմ հե­ղի­նա­կու­թյու­նը փչաց­նե­լու փորձ է: Իսկ ին­չի՞ հա­մար պետք է դա­տա­պար­տեն ինձ: Ես ազ­նիվ մարդ եմ: Ար­ տաա­մուս­նա­կան կա­պեր չու­նեմ: Չու­նեմ ար­տա­սահ­ման­յան հա­շիվ­ներ: Ես եր­բեք չեմ ստում. ո՛չ աշ­խա­տան­քի ժա­մա­նակ, ո՛չ ի­րա­կան կյան­քում: Դա իմ գլխա­վոր սկզբունքն է»: Ի՜նչ բա­վա­կա­նու­թյուն է զգում ազն­վու­թյունն իր հո­գուց մի կողմ նե­տած ան­ մարդ­կա­յին ու դա­ժան զրպար­տի­չը՝ տես­նե­լով, որ իր ընտ­րած զո­հը հո­գե­պես տա­ ռա­պում է այդ լկտի զրպար­տու­թյու­նից: Հին հու­նա­կան հռե­տոր Ամ­ֆի­պոլ­ցի Զե­ նո­նին ան­վա­նում էին հռե­տո­րա­կան շուն: Նա միշտ չա­րա­խո­սում էր մարդ­կանց, պար­զա­պես թշնա­մի­ներ էր ձեռք բե­րում իր հա­մար և զար­մա­նա­լիո­րեն կպչուն բնա­վո­րու­թյուն ու­ներ: Մի ան­գամ ի­մաս­տա­սեր­նե­րից մե­կը նրան հարց­րեց, թե ին­ չու է բո­լո­րին հայ­հո­յում: «Ո­րով­հետև,- պա­տաս­խա­նեց նա,- չեմ կա­րո­ղա­նում իմ ցան­կա­ցած չա­փով չա­րու­թյուն պատ­ճա­ռել նրանց» (Կ. Է­լիան): Պո­ղոս ա­ռաք­յա­լը կորն­թա­ցի­նե­րին գրում է, թե ինչ ապ­րում­նե­րի են հար­կադր­ ված լի­նում դի­մա­նալ ի­րենք` Քրիս­տո­սի բան­բեր­նե­րը. «Մեզ զրպար­տում են, իսկ մենք օրհ­նում ենք, հա­լա­ծում են, դի­մա­նում ենք։ Վար­կա­բե­կում են, մենք մխի­թա­ րում ենք. աշ­խար­հի հա­մար աղբ ենք դար­ձել՝ մինչև այժմ բո­լո­րից ա­նարգ­ված լի­նե­լով» (Ա Կոնրն­թա­ցի­նե­րին 4.12-13)։ Անմ­տու­թյան ու ան­հե­թե­թու­թյան մեր աշ­ խար­հում այլ վե­րա­բեր­մունք սպա­սել ճշմա­րիտ քրիս­տոն­յա­նե­րի` երկ­նա­յին աշ­ խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դեպ, նշա­նա­կում է պար­զու­նակ ու կույր լի­նել: Մեր թան­կա­գին Փր­կիչն Իր ա­շա­կերտ­նե­րին ա­սում էր. «Ե­թե տան­տի­րո­ջը «Բեեղ­ զե­բուղ» կո­չե­ցին, ա­պա որ­քա՜ն ա­վե­լի՝ նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին» (Մատ­թեոս 10.25)։ Ե­թե Քրիս­տո­սին` տիե­զեր­քի Ա­րար­չին ու Կա­ռա­վար­չին ան­վա­նե­ցին դևե­րի իշ­խան, մի՞­թե Նրա զա­վակ­նե­րին պա­տիվ կտան: «Ե­րա­նի՜ ձեզ, երբ մար­դիկ ձեզ ա­տեն, երբ ձեզ մեր­ժեն ու նա­խա­տեն և Մար­դու Որ­դու պատ­ճա­ռով ձեր ա­նու­նը վար­կա­բե­կեն» (Ղու­կաս 6.22)։ 316


Խոս­քը թանկ է կյան­քից

հոկտեմբեր

26

Տե՛ր, ո՞վ կկե­նա Քո վրա­նում…­Նա, ում աչ­քե­րի ա­ռաջ ա­նարգ­ված է չա­րա­գոր­ծը, բայց պա­տիվ է տա­լիս Տի­րո­ջից վախ ու­նե­ցող­նե­րին, ով եր­դում է տա­լիս ըն­կե­րո­ջը և չի փո­փոխ­վում (Սաղ­մոս­ներ 15.1,4):

Ազ­նիվ մար­դու խոսքն, ըստ էու­թյան, պետք է թանկ լի­նի իր կյան­քից: Հռո­մի և Կար­թա­գե­նի միջև ա­ռա­ջին Պու­նիկ­յան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մար­տե­րից մե­ կում կար­թա­գե­նա­ցի­նե­րը գե­րի վերց­րին հյու­պա­տոս Ռե­գու­լա­յին, ով ա­ռաջ­նոր­դում էր հռո­մեա­կան զոր­քը: Սա­կայն դրան հա­ջոր­դած պար­տու­թյու­նը Պա­նոր­մա­յում հար­կադ­րեց Կար­թա­գե­նին, որ դես­պա­նու­թյուն ու­ղար­կի Հռոմ՝ ռազ­մա­գե­րի­նե­ րին փո­խա­նա­կե­լու և խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի պայ­ման­նե­րը մշա­կե­լու հա­ մար: Դես­պան­նե­րի թվում էր գե­րի վերց­ված Ռե­գու­լան, ով, կար­թա­գե­նա­ցի­նե­րի մտադ­րու­թյան հա­մա­ձայն, պետք է իր ազ­դե­ցու­թյունն օգ­տա­գոր­ծեր Հռո­մի վրա՝ դրված նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար: Ընդ ո­րում, Ռե­գու­լա­յից խոսք վերց­րին (և նա հան­դի­սա­վոր եր­դում տվեց), որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի տա­պալ­ման դեպ­քում նա կվե­րա­դառ­նա Կար­թա­գեն: Հաս­նե­լով Հռոմ՝ Ռե­գու­լան հրա­ժար­վեց քա­ղաք մտնել՝ հա­մա­րե­լով, որ ին­քը զրկվել է Հռո­մի քա­ղա­քա­ցի լի­նե­լու ի­րա­վուն­քից: Նա ի­րեն ա­նարգ­ված ու ան­պատ­ված էր զգում, ո­րով­հետև պար­տու­թյուն էր կրել կար­թա­ գե­նա­ցի­նե­րի դեմ մար­տում: Եվ երբ սե­նա­տոր­նե­րը մո­տե­ցան նրան և հոր­դո­րե­ցին, նա հա­մո­զեց, որ նրանք շա­րու­նա­կեն պա­տե­րազ­մը և չ­փո­խա­նակ­վեն ռազ­մա­գե­ րի­նե­րով: Գե­րա­գույն քուրմն ու սե­նա­տոր­նե­րը հաս­կա­նում էին, թե ինչ է սպաս­վում Ռե­գու­լա­յին, ե­թե նա վե­րա­դառ­նա Կար­թա­գեն, և­ ո­րո­շե­ցին, որ նա ի­րա­վունք ու­ նի հետ չվե­րա­դառ­նա­լու, քա­նի որ ի­րե­նից բռնու­թյամբ էին խոսք վերց­րել, և­ին­քը պար­տա­վոր չէր կա­տա­րել այն: «Դուք ցան­կա­նում եք ա­մո­թա­հա՜ր ա­նել ինձ,- բա­ ցա­կան­չեց Ռե­գու­լան,- ես լավ գի­տեմ, որ Կար­թա­գե­նում ինձ նա­հա­տա­կի մահ է սպաս­վում, սա­կայն ի՞նչ է դա եր­դու­մը խախ­տե­լու ան­պատ­վու­թյան հա­մե­մատ: Ես խոս­տա­ցել եմ վե­րա­դառ­նալ, և­ինձ մնում է կա­տա­րել իմ պարտ­քը»: Եվ Ռե­գու­լան վե­րա­դար­ձավ Կար­թա­գեն: Այն­տեղ նրան հանձ­նե­ցին դա­հիճ­նե­րի ձեռ­քը, և նա մա­ հա­ցավ տան­ջա­լի մա­հով: Խախ­տել խոս­տու­մը, փո­խել որևէ մե­կին տրված խոս­քը, չկա­տա­րել ստանձ­նած պար­տա­կա­նու­թյու­նը, ան­պատ­վու­թյուն և­ա­մո­թա­լի բիծ է քրիս­տոն­յա­յի կյան­քում, ով այդ ձևով ան­պատ­վում է նաև Աստ­ծուն: «Տերն ա­սում է. մեկ ան­գամ երդ­վել եմ սրբու­թյամբ, թե սուտ չպի­տի ա­սեմ Դավ­թին» (Սաղ­մոս­ներ 89.35)։ Իր ունկն­դիր­ նե­րին Քրիս­տոսն ա­սում է. «Ձեր խոս­քը թող լի­նի «ա­յո»-ն «ա­յո», և «ոչ»-ը՝ «ոչ». սրա­նից ա­վե­լին չա­րից է» (Մատ­թեոս 5.37)։ Սա Արևել­քում ըն­դուն­ված ար­տա­հայ­ տու­թյուն էր, որ այս­տեղ օգ­տա­գոր­ծում է Տե­րը և­ այն հաս­կա­նա­լու հա­մար ա­մեն ան­գամ դժվա­րու­թյուն­ներ են ա­ռա­ջա­նում: Ժա­մա­նա­կա­կից թարգ­մա­նու­թյամբ, ան­կաս­կած, այն­քան էլ դժվար չէ բա­ցատ­րել ի­մաս­տը` Թող ձեր խոս­քը լի­նի «ա­յո», ե­թե ա­յո է, և «ոչ», ե­թե ոչ է: Իսկ դրա­նից ա­վե­լին չար հո­գուց է:

317


27 Ա­նազն­ իվ ճա­նա­պարհ­նե­րը ծուռ ճա­նա­պարհ­ներ են

հոկտեմբեր

Պար­կեշ­տու­թյամբ ըն­թա­ցո­ղը կփրկվի, բայց ծուռ ճա­նա­պարհ­նե­րով գնա­ցո­ղը մե­ կում վայր կընկ­նի (Ա­ռակ­ներ 28.18)։

Տի­պե­րա­րի քա­ղա­քից մի իռ­լան­դա­ցի հա­րուստ բան­կիր մտավ շա­հա­դի­տա­կան բան­կա­յին գոր­ծարք­նե­րի մեջ, որ ակն­հայ­տո­րեն ձա­խող­ման էր դա­տա­պարտ­ված: Նա չա­րա­շա­հում­ներ ա­րեց ա­մե­րիկ­յան, ի­տա­լա­կան և­ իս­պա­նա­կան եր­կա­թու­ղա­ յին բաժ­նե­տոմ­սե­րի ա­ռու­մով և­ ա­ղե­տա­լի կո­րուստ­ներ ու­նե­ցավ: Այդ ժա­մա­նակ նա սկսեց հար­յուր հա­զա­րա­վոր ֆուն­տե­րի կեղծ մուր­հակ­ներ թո­ղար­կել՝ հույս ու­նե­նա­լով այդ ճա­նա­պար­հով կար­գա­վո­րել իր գոր­ծե­րը: Եվ շու­տով բա­ցա­հայտ­ վե­ցին նրա խո­րա­մանկ, ա­նազ­նիվ գոր­ծո­ղու­թյուն­ներն ու հնարք­նե­րը: Այդ ժա­մա­ նակ նա գի­շե­րով մտավ իր ա­ռանձ­նա­սեն­յա­կը, վերց­րեց հիդ­րո­ցիա­նի­դով սրվա­կը, դուրս ե­կավ փո­ղոց, խմեց թույ­նը և մա­հա­ցավ: Երբ նրա մահ­վան լու­րը հայտ­նի դար­ձավ ներդ­րող­նե­րին, ինչ­պի­սի՜ սար­սա­փե­լի, անն­կա­րագ­րե­լի տե­սա­րան ա­ռա­ջա­ցավ Թոռլ­սի և Տի­պե­րա­րիի փո­ղոց­նե­րում: Դա­ ռը, բարձ­րա­ձայն հե­կե­կա­ցող ծե­րու­նի­նե­րը գան­գատ­վում էին ի­րենց ու­նեց­ված­քի կորս­տից, ամ­բողջ ձայ­նով հու­սա­հատ ող­բում էին այ­րի­նե­րը. «Մի՞­թե մենք հի­մա մե­կընդ­միշտ աղ­քա­տա­ցել ենք»: Հա­րուստ լորդն ու բան­կի­րը մինչև վեր­ջին կո­պե­ կը ծախ­սել էր բո­լոր բան­կա­յին ներդ­րում­նե­րը, և դա լիա­կա­տար սնան­կաց­ման էր հասց­րել բո­լոր նեդ­րող­նե­րին: Մա­հից ա­ռաջ եղ­բորն ուղղ­ված իր նա­մա­կում նա գրել էր. «Ա­հա­վոր է տես­նել և զ­գալ, թե ա­նար­գան­քի ինչ աս­տի­ճա­նի եմ հա­սել ես՝ աս­տի­ճա­նա­բար ընկ­նե­լով ան­դուն­դի հա­տա­կը: Ես հա­զա­րա­վոր մարդ­կանց սնան­ կաց­ման, հու­սա­հա­տու­թյան և սար­սա­փի պատ­ճառ եմ հան­դի­սա­ցել: Ի՜նչ սար­սա­ փե­լի և ճն­շող է դա գի­տակ­ցե­լը: Ես պատ­րաստ եմ են­թարկ­վել ցան­կա­ցած պատ­ ժի, սա­կայն չեմ կա­րող տես­նել նրանց տա­ռա­պանք­նե­րը: Ես չեմ կա­րող լսել նրանց հա­ռա­չանք­ներն ու ա­նեծք­նե­րը: Մա­հը լա­վա­գույն ելքն է ինձ հա­մար: Ե­թե միայն հո­գե­կան ու­ժերս բա­վա­կա­նաց­նեին, որ ժա­մա­նա­կին հա­կադր­վեի զեղ­ծա­րա­րու­ թյուն­նե­րի մեջ ներգ­րավ­վե­լու ա­ռա­ջին գայ­թակ­ղու­թյա­նը, ես կմնա­յի ազ­նիվ ու ար­ դար: Իսկ այժմ ես դառն ար­ցունք­նե­րով ող­բում եմ իմ ան­կու­մը» (Ս. Ս­մայլս): Ա­նազ­նիվ ճա­նա­պար­հով գնա­ցող բո­լոր մարդ­կանց վախ­ճա­նը մեկն է` ան­պատ­ վու­թյուն, տա­ռա­պանք, կոր­ծա­նում: Ին­չո՞ւ չապ­րել խա­ղաղ ու հան­գիստ: Ին­չո՞ւ հա­մար են այդ բո­լոր ա­նա­ռակ ու­ղի­ներն ու ամ­բա­րիշտ ծրագ­րե­րը: Ին­չո՞ւ փա­փա­ գել հարս­տա­նա­լու՝ ցան­կա­ցած հան­ցա­գործ ճա­նա­պար­հով։ Դա­ժան, ան­մարդ­կա­ յին, սառ­նար­յուն կեր­պով կո­ղոպ­տել և ճա­նա­պար­հից հե­ռաց­նել մրցա­կից­նե­րին: Կա­րո՞ղ է ինչ-որ մե­կը բա­ցատ­րել՝ ին­չո՞ւ են մար­դիկ սի­րում չա­րը, ոչ թե բա­րին: Ո՛չ մե­կը չի կա­րող բա­ցատ­րել դա: Դա ա­նօ­րե­նու­թյան խոր­հուրդն է և գաղտ­նի­քը: Իսկ Տերն ա­ռաք­յալ­նե­րին ա­սաց. «Ձեզ տրված է գի­տե­նալ ար­քա­յու­թյան խոր­ հուրդ­նե­րը»,- եր­ջա­նիկ, սուրբ և հա­վեր­ժա­կան կյան­քի խոր­հուրդ­նե­րը: Հրա­ժեշտ տա­լով Իս­րա­յե­լին՝ Մով­սեսն ա­սաց. «Այ­սօր եր­կինքն ու եր­կի­րը վկա եմ կան­չում ձեր դեմ. ձեր առջև դրե­ցի կյանքն ու մա­հը, օրհ­նու­թյունն ու ա­նեծ­քը։ Ու­րեմն ընտ­րի՛ր կյան­քը, որ­պես­զի ապ­րես դու և քո սե­րուն­դը, որ­պես­զի սի­րես քո Տեր Աստ­ծուն, հնա­զանդ­վես Նրա ձայ­նին, Նրան հա­րես, ո­րով­հետև Նա է քո կյան­քը և քո օ­րե­րի եր­կա­րու­թյու­նը» (Բ Օ­րենք 30.19-20): 318


Ազ­նիվ, պատ­վա­վոր միու­թյուն

հոկտեմբեր

28

Աստ­ված տե­սավ, որ եր­կիրն ա­պա­կան­ված է, ո­րով­հետև ա­մեն մար­մին երկ­րի վրա ա­պա­կա­նել էր իր ճա­նա­պար­հը (Ծնն­դոց 6.12)։

Ա­ռաք­յալն ա­սում է. «Ա­մուս­նու­թյունն ամ­բող­ջո­վին պատ­վա­կան է» (τίμιος, տի­ միոս) (Եբ­րա­յե­ցի­նե­րին 13.4): Հու­նա­րեն τίμιος բառն ու­նի հետև­յալ ի­մաստ­նե­րը՝ պատ­վա­վոր, հարգ­ված, ցան­կա­լի, բարձր գնա­հատ­ված, բարձր ար­ժեք ու­նե­ցող, հար­գար­ժան, թանկ: Ներ­կա­յաց­նենք նաև, թե ինչ­պես է փո­խանց­վում այս բա­ռը ժա­մա­նա­կա­կից թարգ­մա­նու­թյուն­նե­րում. «Թող ձեզ հա­մար պատ­վա­վոր լի­նեն ա­մուս­նա­կան հան­գույց­նե­րը» (ռու­սե­րեն թարգմ.), «Թող բո­լո­րը հար­գեն ա­մուս­ նու­թյու­նը»: Այս­պի­սով, թեև ա­ռաք­յալն ուղ­ղա­կիո­րեն չի խո­սում ա­մուս­նա­կան միու­թյան ազն­վու­թյան մա­սին, այլ խոր­հուրդ է տա­լիս հար­գան­քով վե­րա­բեր­ վել ա­մուս­նա­կան ինս­տի­տու­տին, ազն­վու­թյունն այս ա­մե­նասր­բա­զան միու­թյան մեջ(ի­հար­կե, Աստ­ծո հետ միու­թյու­նից հե­տո), ան­կաս­կած, են­թադր­վում է: Այ­լա­պես, ինչ­պե՞ս կա­րե­լի է խո­սել ա­մուս­նու­թյան հան­դեպ հար­գան­քի մա­սին, ե­թե այն­տեղ ա­նազն­վու­թյուն է դրսևոր­վում` դա­վա­ճա­նել, գաղտ­նի շնու­թյուն ա­նել՝ խախ­տե­լով հա­վա­տար­մու­թյան խոս­տու­մը: Այն փաս­տը, որ ա­մուս­նու­թյունն այն երկր­նե­րում, որ­տեղ բնակ­չու­թյան մի ստվար հատ­վա­ծը քրիս­տո­նեու­թյուն է դա­վա­նում, վեր­ջին շրջա­նում, ընդ­հա­նուր առ­մամբ, դա­դա­րել է սուրբ միու­թյուն լի­նե­լուց, ոչ մե­կի հա­ մար տա­րօ­րի­նակ ու զար­մա­նա­լի չէ: Ա­վե­լի շուտ դա սո­վո­րա­կան, բո­լո­րին միան­ գա­մայն բա­վա­րա­րող երևույթ է: Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ ա­մուս­ նա­լու­ծու­թյուն­նե­րի թի­վը ա­հա­վոր չա­փե­րի է հա­սել: Ռու­սաս­տա­նում, օ­րի­նակ, ռու­սաս­տան­յան վի­ճա­կագ­րու­թյան տվյալ­նե­րի հա­մա­ձայն, 2018 թվա­կա­նին 1000 ա­մուս­նու­թյա­նը բա­ժին է ըն­կել 829 բա­ժա­նու­թյուն: Ա­հա թե ինչ­պի­սի հիմ­նա­կան պատ­ճառ­ներ են նշվում. ալ­կո­հո­լա­յին կախ­վա­ծու­թյուն, դա­վա­ճա­նու­թյուն, բնա­ վո­րու­թյուն­նե­րի ան­հա­մա­տե­ղե­լիու­թյուն, մերձ կյան­քից ան­բա­վա­րար­վա­ծու­թյուն, կեն­ցա­ղա­յին ծանր պայ­ման­ներ, չեն ցան­կա­նում ու­նե­նալ ե­րե­խա­ներ, անպտ­ղու­ թյուն, ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյուն, ա­մու­սին­նե­րից մե­կի ա­զա­տազր­կում և­այլն: Մեր Տի­րոջ խոս­քի հա­մա­ձայն՝ բա­ժա­նու­թյան պատ­ճառ կա­րող է հան­դի­սա­նալ միայն դա­վա­ճա­նու­թյու­նը, ա­նա­ռա­կու­թյու­նը: Ու­րիշ ոչ մի պատ­ճառ չի կա­րող հիմք հան­դի­սա­նալ ա­մուս­նա­լու­ծու­թյան հա­մար, ո­րով­հետև այդ դեպ­քում բա­ժա­նու­թյու­ նը հա­մար­վում է ա­նօ­րի­նա­կան: Ներ­կա ժա­մա­նակ­նե­րում ա­մուս­նու­թյան հան­դեպ թեթևա­միտ, ան­պա­տաս­խա­նա­տու, հան­ցա­գործ վե­րա­բեր­մուն­քը վկա­յում է այն մա­սին, որ ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քակր­թու­թյունն ա­ղա­ղա­կող ան­բա­րո­յա­կա­նու­ թյան է հա­սել, որ կար Նո­յի ժա­մա­նակ­նե­րում, ինչ­պես նաև Սո­դո­մում և Գո­մո­րում: Իսկ այս ա­մե­նը, Քրիս­տո­սի խոս­քի հա­մա­ձայն, աշ­խար­հի վեր­ջի ծան­րակ­շիռ նշան է: Ըն­տա­նի­քին ու ա­մուս­նու­թյա­նը վե­րա­բե­րող այդ չա­փա­զանց կարևոր հար­ցում Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցին պետք է լի­նի, այս­պես կոչ­ված, ա­վե­տա­րա­նա­կան սկզբունք­ նե­րի բարձ­րու­թյան վրա` հա­վա­տար­մու­թյուն, ազն­վու­թյուն, մաք­րու­թյուն:

319


հոկտեմբեր

29

Ար­ժա­նա­վոր տնտես­նե­րը

Ո­րով­հետև ե­պիս­կո­պո­սը պետք է ա­նա­րատ լի­նի ինչ­պես Աստ­ծո տնտես (Տի­տոս 1.7):

Անդ­րա­դառ­նա­լով հով­վա­կան ծա­ռա­յու­թյան խնդրին՝ Պո­ղոս ա­ռաք­յա­լը գրում է. «Ե­թե մե­կը ե­պիս­կո­պո­սու­թյան է ձգտում, բա­րի գործ է ցան­կա­նում» (Ա Տի­մո­թեո­ սին 3.1): Ցան­կա­նալն, ի­հար­կե, լավ է, սա­կայն հա­մա­պա­տաս­խա­նո՞ւմ է ցան­կա­ ցողն այն պա­հանջ­նե­րին, ո­րոնք ան­մի­ջա­պես թվար­կում է ա­ռաք­յա­լը՝ բնո­րո­շե­լով, թե ինչ­պի­սին պետք է լի­նի Աստ­ծո ծա­ռան: Բնա­վո­րու­թյան թվարկ­ված գծե­րի ու հատ­կու­թյուն­նե­րի մեջ, որ պետք է ու­նե­նա ծա­ռա­յո­ղը (ե­պիս­կո­պոս, սար­կա­վագ, նրա կի­նը), ա­ռաք­յալն օգ­տա­գոր­ծում է σεμνός (սեմ­նոս) և σεμνότητος (սեմ­նո­ տե­տոս) բա­ռե­րը, ո­րոնք սի­նո­դալ թարգ­մա­նու­թյան մեջ փո­խանց­վում են ազ­նիվ, ազն­վու­թյուն բա­ռե­րով (տե՛ս Ա Տի­մո­թեո­սին 3.4,8,11): Իսկ ժա­մա­նա­կա­կից այլ թարգ­մա­նու­թյուն­նե­րում այդ բա­ռե­րը թարգ­ման­վում են որ­պես «ար­ժա­նա­վոր», «ար­ժա­նա­վա­յել»: Հա­վա­նա­բար, ոչ մե­կի մեջ կաս­կած չի ա­ռա­ջա­նում, որ «ար­ժա­նա­վոր» մարդն ան­պայ­ման «ազ­նիվ» մարդն է: Եվ ինչ­պե՞ս կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, որ Աստ­ծո ծա­ռա­յողն ա­նազ­նիվ լի­նի: Եվ ինչ­պե՞ս կա­րե­լի է հա­վա­տալ այդ­պի­սի մար­դու խոս­տում­նե­րին: Ինչ­պե՞ս կա­ րե­լի է ե­կե­ղե­ցում որևէ ծա­ռա­յու­թյուն վստա­հել նրան: Ինչ­պե՞ս կա­րող է այդ­պի­սի մարդն ան­թե­րի հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տել ե­կե­ղե­ցու ան­դամ­նե­րի հետ: Եվ կա­րո՞ղ է այդ­պի­սի մար­դու ծա­ռա­յու­թյունն օրհ­նու­թյուն լի­նել Աստ­ծո ժո­ղովր­դի հա­ մար: Ա­վե­լի քան կաս­կա­ծե­լի է, թեև կյան­քում լի­նում են նաև ար­տա­ռոց երևույթ­ ներ, երբ, օ­րի­նակ, նույ­նիսկ ա­ռա­քե­լա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում ե­կե­ղե­ցում հայտն­վում են այն­պի­սի ծա­ռա­յող­ներ, «ով­քեր ա­ռաք­յալ են ձևա­նում, բայց չեն, և սուտ հա­մա­րե­ցիր նրանց» (Հայտ­նու­թյուն 2.2): «Այդ­պի­սի­նե­րը սուտ ա­ռաք­յալ­ներ են, նեն­գա­վոր մշակ­ներ, ո­րոնք Քրիս­տո­սի ա­ռաք­յալ­նե­րի կեր­պա­րանք են ստա­ նում» (Բ Կորն­թա­ցի­նե­րին 11.13)։ Տե­րը քա­ջա­լե­րեց ա­ռա­քե­լա­կան դա­րաշր­ջա­նի ե­կե­ղե­ցու ծա­ռա­յող­նե­րի և շար­ քա­յին ան­դամ­նե­րի վե­րա­բեր­մուն­քը նեն­գա­վոր մշակ­նե­րի հան­դեպ՝ «չա­րե­րին չես կա­րող տա­նել» (այլ թարգմ. «դի­մա­նալ») (Հայտ­նու­թյուն 2.2): Դա նշա­նա­կում է, որ ե­կե­ղե­ցում անհ­րա­ժեշտ է պայ­քա­րել չա­րի դեմ, ան­հոգ ու ան­տար­բեր չլի­նել այն բա­նի հան­դեպ, որ Աստ­ծո գոր­ծի թշնա­մի­նե­րը ոչն­չաց­նում են մարդ­կանց հա­վա­ տը՝ տա­րա­ծե­լով ակն­հայտ մո­լո­րու­թյուն­ներ և­ա­մեն տե­սա­կի ա­ռաս­պել­ներ ու հե­ քիաթ­ներ, ո­րոնք հա­կա­ռակ են Աստ­ծո խոս­քին: Իսկ մեր դա­րաշր­ջա­նում (շփման ա­ներևա­կա­յե­լի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի) կեղ­ծի­քի տա­րա­ծու­մը հսկա­յա­կան հիմ­ նախն­դիր է: Դրա հետ կապ­ված, ծա­ռա­յող­նե­րի վրա ա­ռանձ­նա­հա­տուկ պա­տաս­ խա­նատ­վու­թյուն է դրված Տի­րոջ կող­մից, և նրանք պետք է ազն­վո­րեն, ար­ժա­նա­ վա­յել ու ան­թե­րի կրեն այդ պար­տա­կա­նու­թյու­նը: Ան­կաս­կած է, որ նրանք, ով­քեր Քրիս­տո­սի հետ միա­սին կանգ­նած են Սիոն լե­ ռան վրա, Քրիս­տո­սի ա­ռանձ­նա­հա­տուկ ռազ­միկ­ներն են, ով­քեր կյան­քի վեր­ջին օ­րե­րում տքնել են երկ­րի վրա․ «Եվ նրանց բե­րա­նում սուտ խոսք չգտնվեց, ո­րով­ հետև ա­նա­րատ են» (Հայտ­նու­թյուն 14.1,5)։ 320


Ապ­րել սե­փա­կան մտքե­րո՞վ

հոկտեմբեր

30

Արդ, ե­թե Քրիս­տո­սի հետ հա­րու­թյուն ա­ռաք, ա­պա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որ­տեղ Քրիս­տոսն է՝ Աստ­ծո աջ կող­մում նստած։ Վերևում («երկ­նա­յին») ե­ղած բա­ նե­րի մա­սի՛ն մտա­ծեք և­ոչ թե այն, ինչ երկ­րի վրա է (Կո­ղո­սա­ցի­նե­րին 3.1-2)։

Փի­լի­պե­ցի­նե­րին ուղղ­ված թղթում Պո­ղոս ա­ռաք­յա­լը անդ­րա­դառ­նում է մի շատ կարևոր հար­ցի` ին­չո՞վ պետք է զբաղ­ված լի­նեն մեր մտքե­րը: Հռո­մեա­ցի­նե­րին ուղղ­ված թղթում նա գրում է. «Ո­րով­հետև ըստ մարմ­նի խոր­հե­լը մահ է, իսկ ըստ Հո­գու խոր­հե­լը՝ կյանք ու խա­ղա­ղու­թյուն» (Հռո­մեա­ցի­նե­րին 8.6)։ Մ­տո­րում­ներն ու մտքե­րը վկա­յում են այն մա­սին, թե ինչ­պի­սին է մար­դը` ար­ դա՞ր է նա, թե՞ ա­րա­տա­վոր: Ե­թե մար­դու մտքե­րը հա­կադր­վում են Աստ­ծո օ­րեն­քի սկզբունք­նե­րին, ու­րեմն նա ա­նօ­րեն է, ամ­բա­րիշտ ու մարմ­նա­վոր: Իսկ ե­թե մար­ դու մտքե­րը ներ­դաշ­նակ են Աստ­ծո օ­րեն­քին, ու­րեմն նա ար­դար ու հոգևոր անձ­ նա­վո­րու­թյուն է: Մարդն ապ­րում է իր մտո­րում­նե­րին, խորհր­դա­ծու­թյուն­նե­րին ու դի­տա­վո­րու­թյուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան: Իս­րա­յե­լի մա­սին Տերն ա­սում է. «Բայց Իմ ժո­ղո­վուր­դը չլսեց Իմ ձայ­նը, և Իս­րա­յե­լը չհա­վա­նեց Ինձ։ Ուս­տի նրանց թո­ղե­ցի ի­րենց սրտե­րի կամ­քին, որ­պես­զի ըն­թա­նան ըստ ի­րենց խոր­հուրդ­նե­րի» (Սաղ­մոս­ ներ 81.11-12)։ Եվ բնո­րոշ է այն, որ իս­րա­յե­լա­ցի­նե­րը գի­տակ­ցա­բար ցան­կա­նում էին ապ­րել ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րով ու դի­տա­վո­րու­թյուն­նե­րով: Տե­րը Ե­րե­միա մար­գա­ րեի մի­ջո­ցով լուր ու­ղար­կեց նրանց. «Եվ հի­մա Հու­դա­յի մարդ­կանց և Ե­րու­սա­ղե­մի բնա­կիչ­նե­րին ա­սա՝ Տերն այս­պես է ա­սում. «Ա­հա ձեզ հա­մար Ես չա­րիք եմ պատ­ րաս­տում և ձեր դեմ մի խոր­հուրդ եմ խոր­հում. ա­մեն մեկդ դար­ձի՛ ե­կեք ձեր չար ճա­նա­պար­հից և բա­րե­փո­խե՛ք ձեր ճա­նա­պարհ­նե­րը և ձեր ա­րարք­նե­րը»։ Բայց նրանք ա­սում են. «Ան­հո՛ւյս է (այլ թարգմ. «ի­զուր է», «դա­տարկ է»), ո­րով­հետև մենք մեր խոր­հուրդ­նե­րի հետևից ենք գնա­լու, և յու­րա­քանչ­յուրս իր չար սրտի կա­ մա­կո­րու­թյունն է ա­նե­լու»» (Ե­րե­միա 18.11-12)։ Այս­տեղ հար­կա­վոր է մի փոք­րիկ հարց ճշտել. ին­չո՞ւ Տե­րը չա­րիք պատ­րաս­տեց նրանց հա­մար: Սի­րո Աստ­ված, և չա­րի՞ք: Ինչ­պե՞ս հաս­կա­նալ դա: Ե­րե­միա մար­գա­րեն պար­զա­բա­նում է Տի­րոջ խոս­քե­րով. «Լ­սի՛ր, ո՛վ եր­կիր, ա­հա Ես այս ժո­ղովր­դի վրա չա­րիք եմ բե­րե­լու՝ նրանց խոր­հուրդ­նե­րի պտու­ղը, ո­րով­հետև ու­շադ­րու­թյուն չդարձ­րին Իմ խոս­քե­րին և Իմ օ­րեն­քը մեր­ժե­ցին» (Ե­րե­միա 6.19)։ Ա­հա թե ին­չով է ա­վարտ­վում «մեր խոր­հուրդ­նե­ րով» կյան­քը` ոչն­չա­ցում, կոր­ծա­նում: Եվ Աստ­վա­ծաշն­չում շա­րադր­ված Իս­րա­յե­լի պատ­մու­թյու­նը հաս­տա­տում է այդ օ­րի­նա­չա­փու­թյու­նը. «Ո­րով­հետև ըստ մարմ­նի խոր­հե­լը մահ է»: Իսկ կոնկ­րետ ին­չի՞ մա­սին պետք է մտո­րեն քրիս­տոն­յա­նե­րը: Փի­լի­պե­ցի­նե­րին ուղղ­ված թղթում կար­դում ենք. «Այ­սու­հետև, եղ­բայր­նե՛ր, ինչ որ ճշմա­րիտ է, ինչ որ պար­կեշտ, ինչ որ ար­դար, ինչ որ ա­նա­րատ, ինչ որ սի­րե­լի, ինչ որ բա­րե­համ­բավ, ա­ռա­քի­նի և գո­վե­լի, ա՛յն մտա­ծեք» (Փի­լի­պե­ցի­նե­րին 4.8)։ Ա­հա թե ինչ են նշա­նա­կում հոգևոր մտո­րում­նե­րը` կյանք և խա­ղա­ղու­թյուն: Եվ ինչ­պե՞ս չհի­շել մար­գա­րեի խոս­քե­րը. «Իսկ ազն­վա­բա­րո մարդն ազ­նիվ բա­ներ է խոր­հում և կանգ առ­նում ազ­նիվ բա­նե­րի վրա» (Ե­սա­յի 32.8)։

321


հոկտեմբեր

31

Փր­կու­թյան ազ­նիվ Ա­ռաջ­նոր­դը

«Ա­հա Աստ­ծո խո­րա­նը (այլ թարգմ. «կա­ցա­րա­նը»), որ Նա բնակ­վե­լու է մարդ­կանց հետ։ Նրանք կլի­նեն Նրա ժո­ղո­վուրդ­նե­րը, իսկ Ին­քը կլի­նի նրանց Աստ­վա­ծը, որ նրանց հետ է (Հայտ­նու­թյուն 21.3)։

Մո­տե­նում է Ա­րուս­յա­կի` այս աշ­խար­հի իշ­խա­նի բռնա­կա­լա­կան տի­րա­պե­տու­ թյու­նից ա­զա­տագր­վե­լու եր­կար սպաս­ված օ­րը: Դա կլի­նի տիե­զեր­քի ա­մե­նաու­ րախ և­ա­մե­նա­հան­դի­սա­վոր օ­րը` չա­րի հան­դեպ բա­րու հաղ­թա­նա­կի օ­րը. օր, երբ «Աշ­խար­հի թա­գա­վո­րու­թյու­նը մեր Տի­րոջն ու Նրա Օծ­յա­լի­նը դար­ձավ, և Նա պի­տի թա­գա­վո­րի հա­վիտ­յանս հա­վի­տե­նից» (Հայտ­նու­թյուն 21.3)։ Մե­կընդ­միշտ կլուծ­վի խռո­վու­թյան հար­ցը, և «նե­ղու­թյու­նը երկ­րորդ ան­գամ վրա չի հաս­նի» (Նաում 1.9)։ Այս բազ­մա­թիվ հա­զա­րամ­յակ­նե­րի ըն­թաց­քում որ­քա՜ն զրպար­տանք, մե­ղադ­ րանք­ներ ու ան­մա­քուր հար­ձա­կում­ներ են ե­ղել Աստ­ծո հաս­ցեին Նրա թշնա­մի­նե­րի կող­մից: Այդ պայ­քա­րը մղել է Աստ­ծո կա­տա­ղի թշնա­մին, ով հա­վակ­նել է իշ­խել ան­սահ­ման երկ­նա­յին թա­գա­վո­րու­թյա­նը: Այդ խռո­վու­թյուն գլխա­վո­րող Ա­րուս­յա­ կը և­ իր հա­մա­խոհ­նե­րը ե­րա­զում են ի­րենց թա­գա­վո­րու­թյու­նը հիմ­նել երկ­րի վրա՝ որ­պես կա­տար­յալ աշ­խար­հա­կար­գի օ­րի­նակ, ա­վե­լի կա­տար­յալ, քան Աստ­ծո և Նրա Որ­դու թա­գա­վո­րու­թյունն է: Եվ այդ­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն տրվեց նրանց, և նրանք կա­ռու­ցե­ցի՜ն այն: Այն­պի­սի թա­գա­վո­րու­թյուն հիմ­նե­ցին, որ մեղք չգոր­ծած մո­լո­րա­կի (դեռ չա­սենք մեր մո­լո­րա­կի փրկված բնա­կիչ­նե­րի մա­սին, ով­քեր ապ­րել են բռնա­կա­լու­թյան սար­սափ­նե­րը) բնա­կիչ­ներն եր­բեք այդ մա­սին չեն մո­ռա­նա: Եվ ա­մեն ան­գամ, հա­կաք­րիս­տո­սի այդ թա­գա­վո­րու­թյան մա­սին հի­շե­լիս ան­գամ նրանք այն­պես կցնցվեն, ինչ­պես մղձա­վան­ջա­յին ե­րա­զում: Ո՛չ, Նոր Երկ­րում այլևս չի լի­նի այն­պի­սի ան­հե­թե­թու­թյուն, ինչ­պես մե­ղա­վոր երկ­ րում էր, երբ անգ­րա­գե­տին ան­վա­նում էին պատ­վա­վոր, իսկ նենգ մար­դու մա­սին ա­սում էին, որ ազ­նիվ է (տե՛ս Ե­սա­յի 32.5): Այն­տեղ չեն լի­նի ո՛չ նե­ղա­ցող­ներ և­ո՛չ էլ նե­ղաց­նող­ներ: Այն­տեղ չեն լի­նի ա­րուս­յա­կա­յին այն­պի­սի ար­ժեք­ներ, ինչ­պի­սիք են ամ­բար­տա­վա­նու­թյու­նը, տրտունջ­ներն ու կաս­կա­ծե­լի գու­մար­նե­րը, ծու­լու­թյու­նը, վրեժխնդ­րու­թյու­նը, իր ա­նու­նը հա­վեր­ժաց­նե­լու փա­փա­գը, ան­պատ­վու­թյունն ու ա­նազն­վու­թյու­նը: Կա­ռա­վար­ման ա­պա­գան խոց­ված ձեռ­քե­րի մեջ է. այն հու­սա­լի է, ան­սա­սան ու հա­վեր­ժա­կան: Ա­պա­գա Թա­գա­վո­րի ա­նունն է` հրա­շա­լի Խորհրդա­ կան, Ու­ժեղ Աստ­ված, հա­վեր­ժու­թյան Հայր, աշ­խար­հի Իշ­խան: Եվ փրկու­թյան ազ­ նիվ Ա­ռաջ­նորդ: Ազ­նի­վը ՈՉ ՄԵԿԻՆ, ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի խա­բել, ան­հար­մար դրու­թյան մեջ չի դրել, չի զրկել հույ­սից: Նա հիաս­քանչ է Իր չլսված մե­ծու­թյան մեջ և­ աստ­վա­ծա­յին` Իր անն­կա­րագ­րե­լի փառ­քի՜ մեջ: Եվ անն­կա­րագ­րե­լի եր­ջան­կու­ թյուն է՝ հա­վերժ երկր­պա­գել Նրան` Աստ­ծո Որ­դուն, մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սին: Ա­նա­սե­լի բա­րօ­րու­թյո՜ւն: Խա­վա­րի ու ար­ցունք­նե­րի, տա­ռա­պանք­նե­րի, հի­վան­դու­թյուն­նե­րի ու գե­րեզ­ ման­նե­րի ժա­մա­նակ­նե­րը կան­հե­տա­նա՜ն մե­կընդ­միշտ: Ի՜նչ ու­րա­խու­թյուն. Աստ­ված սեր է:

322


­ՆՈ­ՅԵՄ­ԲԵՐ

ՆԵ­ՐՈ­ՂԱՄ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է (Առակներ 19.11)։


նոյեմբեր

1

Նե­րո­ղամ­տու­թյուն, երբ այն չկա…

Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է։ (Առակներ 19.11)

Նե­րո­ղամ­տու­թյուն՝ նշա­նա­կում է հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, ոչ ման­րախն­դիր, մեղմ վե­րա­բեր­մունք որևէ բա­նի կամ որևէ մե­կի հան­դեպ, զի­ջո­ղամ­տու­թյուն, ո­ղոր­մա­ծու­թյուն: Լի­նել նե­րո­ղա­միտ՝ նշա­նա­կում է մեղմ վե­րա­բեր­վել, հան­դուր­ժող լի­նել որևէ մե­կի թու­լու­թյուն­նե­րի ու թե­րու­թյուն­նե­րի հան­դեպ, լի­նել քաղց­րա­բա­րո, ոչ պա­հանջ­կոտ: Նե­րո­ղամ­տու­թյուն ցու­ցա­բե­րել՝ նշա­նա­կում է մարդ­կանց ար­ժա­ նաց­նել մեր ու­շադ­րու­թյանն ու ներ­կա­յու­թյա­նը, հո­գա­տա­րու­թյա­նը: Այդ դեպ­քում մենք կար­ծես իջ­նում ենք ինչ-որ մե­կի կամ ինչ-որ բա­նի մա­կար­դա­կին՝ ո­ղոր­մա­ ծա­բար հա­մա­ձայ­նե­լով որևէ բա­նի հետ, դրսևո­րե­լով կա­րեկ­ցանք և նր­բան­կա­տու­ թյուն, ու­շադ­րու­թյուն, գթասր­տու­թյուն և նե­րո­ղամ­տու­թյուն: Ա­հա այս­պի­սի ըն­դար­ձակ ա­կա­դե­միա­կան սահ­մա­նում, մեկ­նա­բա­նու­թյուն ու­ նեն «նե­րո­ղամ­տու­թյուն», «նե­րո­ղա­միտ», «նե­րել» բա­ռե­րը: Այդ ո­րա­կը` նե­րո­ղամ­տու­թյու­նը, սի­րո ան­հա­մար դրսևո­րում­նե­րից մեկն է: Այս­ պես է ի­րեն դրսևո­րում, ար­տա­հայ­տում և ի­րա­կա­նա­նում Աստ­ծո ան­սահ­ման սե­րը: Նա մեղ­մու­թյուն, սա­կա­վա­պե­տու­թյուն(ան­պա­հանջ­կո­տու­թյուն), հան­դուր­ ժո­ղա­կա­նու­թյուն, զի­ջո­ղամ­տու­թյուն է դրսևո­րում՝ հաշ­վի առ­նե­լով տա­րի­քը, հնա­ րա­վո­րու­թյուն­նե­րը, հան­գա­մանք­նե­րը, վի­ճա­կը և­այլն: Նե­րո­ղամ­տու­թյան բա­ցա­կա­յու­թյան դա­սա­կան օ­րի­նակ է Կ­լավ­դիոս Է­լա­նը: Մի ե­րե­խա ինչ-որ մե­կի աչ­քի ա­ռաջ, ով իր հետ միա­սին տա­ճա­րում էր, բարձ­րաց­ նում է Ար­տե­մի­սի (հու­նա­կան աստ­վա­ծու­հի) պսա­կից պոկ­ված ոսկ­յա թեր­թի­կը: Տ­ղա­յին դրա հա­մար դա­տում են, իսկ դա­տա­վոր­նե­րը, որ պետք է ո­րո­շեին նրա ճա­կա­տա­գի­րը, մե­ղա­վո­րու­թյան աս­տի­ճա­նը ո­րո­շե­լու հա­մար այս­պի­սի մի­ջոց են կի­րա­ռում: Նրանք ե­րե­խա­յի ա­ռաջ դնում են խա­ղա­լիք­ներ, ոս­կոր­ներ և վերց­րած ոս­կե թեր­թի­կը: Ե­րե­խան պետք է ընտ­րու­թյուն կա­տա­րեր և վերց­ներ դրան­ցից մե­ կը: Նա ձգվում է դե­պի ոս­կե թեր­թի­կը և վերց­նում այն: Եվ դա­տա­վոր­նե­րը մահ­վան են դա­տա­պար­տում նրան՝ որ­պես տա­ճա­րի գող: Նրանք հաշ­վի չեն առ­նում ե­րե­ խա­յի տա­րի­քը և դա­տավ­ճի­ռը նշա­նա­կում են հա­մա­պա­տաս­խան այն ա­րար­քին, որ կգոր­ծեր գի­տա­կից չա­րա­գոր­ծը: Նե­րո­ղամ­տու­թյան բա­ցա­կա­յու­թյան ևս մեկ օ­րի­նակ է բե­րում Է­լիա­նը: Հու­նա­կան դա­տա­վոր­նե­րը մահ­վան են դա­տա­պար­տում ոմն Ա­թար­բի՝ այն բա­նի հա­մար, որ նա սպա­նել էր Ասկ­լե­պիո­սի սրբա­զան թռչնա­կին: Նրանք ու­շադ­րու­թյուն չեն դարձ­ նում այն փաս­տին, որ այդ մար­դը տա­ռա­պում է թու­լամ­տու­թյամբ և հա­շիվ չի տա­ լիս իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ: Իս­կա­կան քրիս­տոն­յա­յին հա­տուկ է նե­րո­ղամ­տու­թյու­նը: Աստ­վա­ծաշն­չում աս­ վում է. «Մար­դու ու­շի­մու­թյու­նը նրան համ­բե­րա­տար է դարձ­նում, և նրա փառ­քը հան­ցանքն ան­տե­սելն է» (Ա­ռակ­ներ 19.11)։

324


Կա­յե­նի խռո­վա­րար հո­գին

նոյեմբեր

2

Տե­րը նա­յեց Ա­բե­լին և նրա ըն­ծա­յին, բայց Կա­յե­նին և նրա ըն­ծա­յին չնա­յեց։ Կա­յե­նը շատ բար­կա­ցավ և­ե­րե­սը կա­խեց (Ծնն­դոց 4.4-5)։

Տե­րը հենց ա­մե­նասկզ­բից ցնցող նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­րեց մե­ղա­վոր­նե­րի հան­դեպ: Լույս աշ­խարհ ե­կավ մեր նա­խած­նող­նե­րի ա­ռաջ­նե­կը` Կա­յե­նը: Մենք չնչին պատ­կե­րա­ցում ան­գամ չու­նենք, թե ինչ­պես են ծնող­նե­րը դաս­տիա­րա­կել նրան և Ա­բե­լին: Մենք պար­զա­պես ապ­շում ենք, թե ին­չու Կա­յե­նի մեջ հայտն­վե­ ցին նման խռո­վա­րար մտքեր, բնա­վո­րու­թյան ան­մա­քուր գծեր, ապս­տամբ հա­ յացք­ներ: Նրա այդ ցա­վա­լի վի­ճա­կի մա­սին ի­մա­նում ենք մար­գա­րեա­կան հո­գու հայտ­նու­թյուն­նե­րի շնոր­հիվ. «Սա­կայն Կա­յե­նի սրտում Աստ­ծո դեմ խռո­վու­թյուն էր հա­սու­նա­նում, և նա չէր դա­դա­րում դժգոհ տրտնջալ այն բա­նի հա­մար, որ Ա­դա­մի պատ­ճա­ռով Աստ­ված ա­նի­ծել է ողջ եր­կիրն ու մարդ­կու­թյու­նը: Տուրք տա­լով ինք­ նա­մե­ծար­ման իր փա­փա­գին և կաս­կա­ծի տակ դնե­լով աստ­վա­ծա­յին ար­դա­րու­ թյունն ու Աստ­ծո հե­ղի­նա­կու­թյու­նը՝ նա իր մտքերն ուղ­ղեց դե­պի նույն ճա­նա­պար­ հը, որն անկ­ման էր հասց­րել սա­տա­նա­յին» (Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 71): Որ­տե­ղի՞ց ա­նաստ­վա­ծու­թյուն ծնվեց Կա­յե­նի սրտում, և չար պտուղ­ներ հա­սու­ նա­ցան նրա կյան­քում: Չէ՞ որ նրանք երկ­րի ա­ռա­ջին բնա­կիչ­ներն էին, և կ­յան­ քը նոր միայն սկսվում էր: Մար­դու բնույ­թի և շր­ջա­պա­տող բնու­թյան մեջ ա­մեն ինչ դեռ այն­քան վեհ էր, այն­քան աստ­վա­ծա­յին, ո­րով­հետև Աստ­ծո ա­րար­չա­գոր­ ծու­թյան կու­սա­կա­նու­թյու­նը չան­հե­տա­ցավ մի ակն­թար­թում, թեև մաս­նա­կիո­րեն զրկվեց Ա­րար­չի օրհ­նու­թյուն­նե­րից: Եվ ա­հա Կա­յե­նի մեջ հետզ­հե­տե զար­գա­նում էր խռո­վու­թյան հո­գին, ո­րը «կա­տա­րե­լա­գործ­վե­լով», ի վեր­ջո, դրսևոր­վեց բա­ցա­հայտ ապս­տամ­բու­թյան մի­ջո­ցով: Նա բա­ցա­հայ­տո­րեն ան­տե­սեց ար­յուն պա­հան­ջող զո­ հա­բե­րու­թյան վե­րա­բեր­յալ Աստ­ծո պատ­վի­րա­նը և ա­ռանց ար­յու­նի զոհ բե­րեց, մինչ­դեռ Ա­բելն ար­յու­նով զոհ բե­րեց: Եվ Տերն ըն­դու­նեց Ա­բե­լի զո­հա­բե­րու­թյու­նը՝ երկն­քից նրա վրա կրակ ի­ջեց­նե­լով, իսկ Կա­յե­նի զո­հա­բե­րու­թյու­նը մեր­ժեց. և­ինչ­ պե՞ս կա­րող էր Նա Իր բա­րե­հա­ճու­թյու­նը դրսևո­րել խռո­վու­թյան ու անհ­նա­զան­ դու­թյան հո­գու հան­դեպ: Այս­պես հիմ­նա­վո­րա­պես խոց­վեց Կա­յե­նի ինք­նա­սի­րու­թյու­նը, և նա ա­տեց Ա­բե­ լին ու գնաց խե­լա­գար քայ­լի` սպա­նեց իր հա­րա­զատ եղ­բո­րը: Տե­րը տե­սավ այդ բո­լո­րը և մեծ ցավ զգաց Կա­յե­նի հա­մար: «Չ­նա­յած Տի­րոջ պատ­վի­րա­նի հան­դեպ Կա­յե­նի ան­փույթ վե­րա­բեր­մուն­քին՝ Տե­րը չլքեց նրան: Նա ի­ջավ մինչև այն աս­ տի­ճան, որ ո­րո­շեց խե­լամ­տու­թյան կոչ ա­նել մար­դուն, ով այդ­պի­սի ան­խո­հեմ ա­րարք էր թույլ տվել» (էջ 74): Ան­հո­գու­թյամբ մերժ­վե­ցին Տի­րոջ բո­լոր ջան­քե­րը, որ գոր­ծադ­րեց Նա ա­պա­գա եղ­բայ­րաս­պա­նի հան­դեպ Իր ա­նըմբռ­նե­լի նե­րո­ղա­ մտու­թյամբ, որ­պես­զի Կա­յե­նին հետ պա­հի այդ չա­րա­գոր­ծու­թյու­նից: Հայտ­նի չէ, թե ինչ ա­սաց Կա­յե­նը Տի­րո­ջը, երբ Նա հայտն­վեց և զ­գու­շաց­րեց մե­ղա­վոր մտքե­րի հետևանք­նե­րի մա­սին և հոր­դո­րեց պայ­քա­րել դրանց դեմ: Եվ դրա­նից հե­տո Տե­ րը, նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­րե­լով, դարձ­յալ հայտն­վեց Կա­յե­նին և դառ­նու­թյամբ զրու­ցեց նրա հետ: Որ­քա՜ն մեծ է Տի­րոջ սերն Իր մե­ղա­վոր զա­վակ­նե­րի հան­դեպ: 325


3 Աստծ ­ ո նե­րո­ղամ­տու­թյունն Աբ­րա­հա­մի հան­դեպ

նոյեմբեր

Եվ այդ ա­մե­նը նրանց իբրև օ­րի­նակ էր պա­տա­հում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, ո­րոնց հա­մար հա­սել է ժա­մա­նա­կի վեր­ջը (Ա Կորն­թա­ցի­նե­րին 10.11)։

Կար­դա­լով Աբ­րա­հա­մի կյան­քի պատ­մու­թյու­նը և վեր­լու­ծե­լով այն՝ չենք կա­րող չհիա­նալ այն նե­րո­ղամ­տու­թյամբ, որ Տե­րը դրսևո­րեց Աբ­րա­հա­մի հան­դեպ, նրա սխալ­նե­րի ու թու­լու­թյուն­նե­րի հան­դեպ: Աստ­ծո հրա­մա­նով թող­նե­լով քաղ­դեա­կան Ուր քա­ղա­քը՝ Աբ­րա­հա­մը բնակ­վեց Քա­նա­նի երկ­րում, ջա­նա­սի­րա­բար զո­հա­սե­ ղան­ներ կա­ռու­ցե­լով և զո­հեր մա­տու­ցե­լով Տի­րո­ջը: Սա­կայն այն­տեղ սով սկսվեց, և Աբ­րա­հա­մը ո­րո­շեց այդ բարդ ժա­մա­նա­կաշր­ջանն անց­կաց­նել Ե­գիպ­տո­սում: Սա­ կայն հարց է` թե արդ­յո՞ք նա Աստ­ծո կամ­քով նա­խա­ձեռ­նեց այդ ժա­մա­նա­կա­վոր վե­րաբ­նա­կե­ցու­մը. Աստ­վա­ծա­շուն­չը լռում է այդ փաս­տի վե­րա­բեր­յալ: Ե­թե Աբ­րա­ հա­մը դա ա­րել է, ա­ռանց Աստ­ծո խրա­խու­սան­քը ստա­նա­լու, ա­պա դա ինք­նա­կամ գոր­ծո­ղու­թյուն է և չէր կա­րող չվշտաց­նել Աստ­ծուն: Եվ այդ ինք­նա­կամ ա­րար­քի արդ­յունքն Աբ­րա­հա­մը զգաց սե­փա­կան կաշ­վի վրա: Նա խու­ճա­պա­հար ե­ղավ և­ իր կյան­քի հա­մար սար­սա­փե­լի վախ զգաց այդ ա­նա­սատ­ված, հե­թա­նո­սա­կան երկ­րում: Նա Սա­ռա­յին դրդեց մեղ­քի՝ պատ­վի­րե­լով, որ Սա­ռան ամ­բողջ ճշմար­տու­ թյու­նը չա­սի, այլ խա­բի փա­րա­վո­նի պա­լա­տի ազն­վա­կան­նե­րին՝ ա­սե­լով, որ ին­քը Աբ­րա­հա­մի կի­նը չէ, այլ քույ­րը: Արդ­յուն­քում Սա­ռա­յին տա­րան փա­րա­վո­նի հա­րեմ և… «Փա­րա­վո­նը բա­րիք ա­րեց Աբ­րա­մին» (Ծնն­դոց 12.16): Տա­րօ­րի­նա՞կ է: Դեռ տա­րօ­րի­նա՞կ չպետք է լի­ներ: Միայն ան­լու­ծե­լի է մնում այս հար­ցը` ին­չի՞ հույս ու­ներ Աբ­րա­համն այս ի­րա­վի­ճա­ կում, երբ ի­րա­դար­ձու­թյուն­ներն այս­պի­սի ըն­թացք էին ստա­նում. թե ե՞րբ Սա­ռան կդառ­նա փա­րա­վո­նի կի­նը… Եվ Տե­րը հար­կադր­ված ե­ղավ մի­ջամ­տել ու կանգ­նեց­ նել Իր ծա­ռա­յի հե­տա­գա ու­ղին: Նա երկ­նա­յին պա­տիժ ու­ղար­կեց փա­րա­վո­նին և նրա ողջ տա­նը: Փա­րա­վոնն, ի­մա­նա­լով, որ Աբ­րա­համն ու Սա­ռան ա­մու­սին­ներ են, կան­չեց Աբ­րա­հա­մին և վր­դովվ­մուն­քով, շեշ­տա­կի նա­յե­լով նրան, հարց­րեց. «Այս ի՞նչ ա­րե­ցիր ինձ. ին­չո՞ւ ինձ չա­սա­ցիր, թե նա քո կինն է… Իսկ հի­մա, ա­հա քո կի­նը, ա՛ռ ու գնա՛» (Ծնն­դոց 12.18-19)։ Ան­կաս­կած, Աբ­րա­հա­մը խո­րա­պես զգաց իր փոք­րո­գու­թյան ու ան­հա­վա­տու­ թյան փաս­տը: Բայց ա­հա թե ինչն է ա­մե­նագլ­խա­վորն այդ ի­րա­դար­ձու­թյան մեջ. Տե­րը շա­րու­նա­կեց շփվել Աբ­րա­հա­մի հետ: Իր մե­ծա­գույն նե­րո­ղամ­տու­թյամբ Նա մեկ բա­ռով ան­գամ Աբ­րա­հա­մին չհի­շեց­րեց նրա այդ ան­վա­յել ա­րար­քը: Տերն ըմբռ­նո­ղա­բար վե­րա­բեր­վեց նրա ան­կա­տա­րու­թյա­նը ինչ­պես Աստ­ծո ճա­նա­չո­ղու­ թյան ա­ռու­մով, այն­պես էլ բա­րո­յա­կան նկա­րագ­րի: Նա հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, մե­ծա­հո­գու­թյուն և նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­րեց և Իր վրա վերց­րեց Աբ­րա­հա­մի տկա­րու­թյուն­ներն ու թե­րու­թյուն­նե­րը: Ա­յո, ցա­վոք, Աբ­րա­հա­մը Աստ­ծո սկզբունք­ նե­րի հան­դեպ ազն­վու­թյուն, ան­սա­սա­նու­թյուն և հա­վա­տար­մու­թյուն չդրսևո­րեց հե­թա­նոս­նե­րի ա­ռաջ: Սա­կայն Տերն այդ բո­լորն Իր հաշ­վին գրան­ցեց… այդ­պի­սին է Նրա ան­սահ­ման սե­րը, և սի­րո դրսևո­րում­նե­րից մե­կը նե­րո­ղամ­տու­թյունն է:

326


«Այս­տե՛ղ է աս­վում»

նոյեմբեր

4

Ան­պի­տան մար­դը՝ ա­նօ­րեն մար­դը, չա­րա­խոս բե­րա­նով է ման գա­լիս…­Նեն­գու­թյուն կա նրա սրտում. նա միշտ չա­րու­թյուն է նյու­թում, կռիվ­ներ տա­րա­ծում» (Ա­ռակ­ներ 6.12,14)։

Տի­րոջ նե­րո­ղամ­տու­թյու­նը մեր` մե­ղա­վոր­նե­րիս հան­դեպ, պետք է օ­րի­նակ լի­նի, որ մենք էլ այդ­պես վե­րա­բեր­վենք մեզ շրջա­պա­տող մարդ­կանց և նույն­պի­սի հո­գի դրսևո­րենք: Մեր շրջա­պա­տում այն­քան շատ մարդ կա, ո­րոնց հան­դեպ պար­տա­ վոր ենք նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­րել՝ հաշ­վի առ­նե­լով նրանց տա­րի­քը, մշա­կույ­թի ու հա­յացք­նե­րի տար­բե­րու­թյուն­նե­րը, տար­բեր ծանր հի­վան­դու­թյուն­ներ և­ այլն: Ցա­վոք, կյան­քում այդ­պես չի լի­նում: Ներ­կա­յաց­նենք մի պատ­մա­կան օ­րի­նակ: Երբ Կո­լում­բո­սը հայտ­նա­բե­րեց Ա­մե­րի­կան, եվ­րո­պա­ցի­նե­րը հե­ղե­ղե­ցին այդ տա­րածքն այն հա­մոզ­վա­ծու­թյամբ, որ ի­րենք բարձր մշա­կույ­թի կրող­ներ են, ժա­մա­նա­կա­ կից քա­ղա­քակր­թու­թյան ա­ռա­ջա­մար­տիկ­ներ: Իսկ ի՞նչ նպա­տակ­ներ էին հե­տա­ պնդում նրանք՝ ի­մա­նա­լով, որ այդ մայր­ցա­մա­քում ապ­րում են բնու­թյան զա­վակ­ ներ, ով­քեր եվ­րո­պա­ցի­նե­րին ըն­դու­նե­ցին որ­պես երկն­քից ի­ջած «աստ­ված­նե­րի»: Եվ­րո­պա­ցի­նե­րը միայն մեկ բան էին ցան­կա­նում` ոս­կի: Իս­պա­նա­ցի­նե­րի ոչ մեծ ջո­կա­տը` Ֆ­րան­ցիս­կո Պի­սար­րո­յի գլխա­վո­րու­թյամբ, հայտն­վեց ին­կե­րի պե­տու­թյան տա­րած­քում: Ծա­նո­թա­նա­լու հա­մար նա հրա­վի­ րեց թա­գա­վոր Ին­կա Ա­տա­վալ­պա­յին, ով հայտն­վեց պայ­մա­նա­վոր­ված վայ­րում` մինչ այդ իս­պա­նա­ցի­նե­րի հա­մար չտեսն­ված շքե­ղու­թյամբ ու պեր­ճու­թյամբ: Եվ­ րո­պա­ցի­նե­րը, որ հա­մար­վում էին քրիս­տոն­յա, պետք է ար­ժա­նա­վա­յել դրսևո­րեին ի­րենց՝ որ­պես բարձ­րա­գույն քա­ղա­քակր­թու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ՝ այդ կի­սա­ վայ­րե­նի­նե­րի հա­մե­մատ: Սա­կայն Պի­սար­րոն միայն ոսկու մա­սին էր մտա­ծում: Որ­ պես­զի սկսեն կո­ղոպ­տել այդ տե­ղաբ­նակ­նե­րին, հար­կա­վոր էր պատ­ճառ գտնել և Ա­տա­վալ­պա­յի ա­ռաջ խա­ղար­կե­ցին ա­մե­նազզ­վե­լի տե­սա­րան­նե­րից մե­կը, ո­րը միայն հայտ­նի է պատ­մու­թյա­նը: Քա­հա­նան, որ ու­ղեկ­ցում էր իս­պա­նա­ցի­նե­րի ջո­կա­տին, ա­ռաջ ե­կավ և­իս­պա­նե­ րեն լեզ­վով սկսեց խո­սել աշ­խար­հի ա­րար­ման, մեղ­քի ու Քրիս­տո­սի տա­ռա­պանք­ նե­րի մա­սին, Պետ­րո­սի՝ որ­պես Քրիս­տո­սի փո­խա­նոր­դի, պա­պի մա­սին: Այ­նու­հետև պա­հան­ջեց, որ Ին­կան ըն­դու­նի քրիս­տո­նեա­կան հա­վատ­քը, հնա­զանդ­վի պա­պին և Իս­պա­նիա­յի թա­գա­վո­րին. հա­կա­ռակ դեպ­քում նրան սար­սա­փե­լի պա­տիժ­ներ են սպաս­վում: Իսկ ի՞նչ կա­րող էր հաս­կա­նալ Ին­կան քրիս­տո­նեա­կան կրո­նի բարդ աստ­վա­ծա­բա­նու­թյու­նից, այն էլ ան­ծա­նոթ լեզ­վով: Սա­կայն քա­հա­նան ա­նո­ղոք էր: Ա­նընդ­հատ հար­վա­ծե­լով ժա­մագր­քին՝ նա բա­ցա­կան­չում էր. «Այս­տե՛ղ է աս­վում, այս­տե՛ղ է աս­վում»: Ին­կան հան­գիստ վերց­րեց ժա­մա­գիր­քը, մո­տեց­րեց ա­կան­ջին՝ ա­սե­լով. «Լ­ռում է, ինձ ո­չինչ չի ա­սում», ա­պա ան­տար­բեր գե­տին նե­տեց գիր­քը: «Ա՜խ, դու ա­նիծ­յա՛լ հե­թա­նոս,- բա­ցա­կան­չեց քա­հա­նան,- ինչ­պե՞ս ես հա­մար­ձակ­ վում ա­նար­գել Աստ­ծո խոս­քը: Ի զե՜ն՝ սրբու­թյու­նը վի­րա­վո­րե­լու հա­մար»: Պի­սար­ րոն նշան տվեց, և զին­վոր­նե­րը մի քա­նի րո­պեի ըն­թաց­քում սրե­րով ոչն­չաց­րին Ին­կա­յի թիկ­նա­պահ­նե­րին (շա­րու­նա­կե­լի):

327


նոյեմբեր

5

Լույս, որ խա­վար է

Ա­նի­րավ­նե­րի ո­ղոր­մա­ծու­թյու­նը դա­ժա­նու­թյուն է (Ա­ռակ­ներ 12.10)։

Դար­պաս­նե­րի մոտ դղրդում էին հրա­նոթ­նե­րը՝ կրա­կի բռնկում­նե­րով և սար­սա­ փե­լի պայ­թյուն­նե­րով խու­ճա­պա­հար ա­նե­լով և շ­փո­թու­թյան մատ­նե­լով Ին­կա­յի զին­վոր­նե­րին: Նրանք նետ­վում էին փախ­չե­լու, սա­կայն ար­յուն­ռուշտ իս­պա­նա­ցի­ նե­րը, հեծ­նե­լով ձիե­րը, հե­տապն­դում էին դժբախտ փախս­տա­կան­նե­րին և ս­րա­ խող­խող ա­նում, քա­նի դեռ մու­թը չէր ընկ­նել: Ին­կա Ա­տա­վալ­պան անն­կա­րագ­րե­լի սար­սա­փով էր նա­յում այն ա­մե­նին, ինչ տե­ ղի էր ու­նե­նում: Նա դո­ղում էր և չ­գի­տեր ինչ ա­նել կամ ինչ ա­սել: Բայց տես­նե­լով, թե ինչ ա­գա­հու­թյամբ են այդ օ­տա­րերկ­րա­ցի­նե­րը քջջում կո­ղոպ­տած ոս­կի­ներն, ա­սաց, որ ե­թե ի­րեն ա­զատ ար­ձա­կեն, կհրա­մա­յի, որ իր մար­դիկ այս սեն­յա­կի չա­ փով, որ­տեղ ինքն է գտնվում, լի­քը ոս­կի բե­րեն: Այն­քան, որ­քան ձեռ­քը հաս­նում է վերև. դե­ղին մե­տաղն իր հա­մար մեծ ար­ժեք չու­նի: Իս­պան­ցի­նե­րը քա­րա­ցան ու­ րա­խու­թյու­նից: Պի­սար­րոն Ին­կա­յի նշած բարձ­րու­թյամբ սեն­յա­կի բո­լոր չորս պա­ տե­րին սև գիծ քա­շեց և խոս­տա­ցավ ա­զա­տու­թյուն տալ նրան, ե­թե կա­տա­րի իր խոս­տու­մը: Հնդ­կա­ցի­նե­րը կա­րող էին հաղ­թել իս­պա­նա­ցի­նե­րին, սա­կայն նրանք սի­րում էին ի­րենց ար­քա­յին և չէին ցան­կա­նում գրգռել ա­հեղ թշնա­մի­նե­րին: Նրանք սկսե­ցին շտա­պով ոս­կին կրել և լց­նել նշված սեն­յա­կը: Երբ այն մինչև սև գ­ծե­րը լցվեց ոսկ­յա ի­րե­րով, Ին­կան սպա­սում էր, որ ի­րեն կա­զա­տեն: Սա­կայն, ի սար­սափ ի­րեն, իս­ պա­նա­ցի­նե­րը հայտ­նե­ցին, որ ա­զա­տու­թյան մա­սին մտա­ծե­լու կա­րիք ան­գամ չկա: Ին­կա­յից ա­զատ­վե­լու հա­մար Պի­սար­րոն ո­րո­շեց դա­տա­վա­րու­թյուն կազ­մա­կեր­ պել նրա դեմ՝ ցան­կա­նա­լով օ­րի­նա­կան տեսք տալ իր չա­րա­գոր­ծու­թյա­նը: Եվ ա­մեն ինչ ա­վարտ­վեց նրա­նով, որ դժբախտ Ա­տա­վալ­պան՝ որ­պես կռա­պաշտ, բազ­մա­ թիվ կա­նայք ու­նե­ցող, Իս­պա­նիա­յի թա­գա­վո­րի դեմ խռո­վա­րար, գա­հը կո­ղոպ­տող, դա­տա­պարտ­վի կրա­կի վրա ողջ-ողջ այր­վե­լու: Բո­լոր ներ­կա­նե­րը, այդ թվում քա­ հա­նան, ստո­րագ­րե­ցին դա­տավ­ճի­ռը, ո­րը պետք է ան­հա­պաղ ի կա­տար ած­վեր: Ի­մա­նա­լով այդ մա­սին՝ Ին­կան ա­ղեր­սեց, որ խնա­յեն ի­րեն, սա­կայն Պի­սար­րոն հրա­մա­յեց ան­մի­ջա­պես մա­հա­պատ­ժի են­թար­կել նրան: Դե­պի մա­հա­պատ­ժի վայ­ րը գնա­լիս քա­հա­նան մո­տե­ցավ Ին­կա­յին և սկ­սեց հա­մո­զել, որ ըն­դու­նի քրիս­տո­ նեա­կան հա­վատ­քը՝ խոս­տա­նա­լով, որ պա­տի­ժը կմեղ­մաց­վի: Հու­սա­լով, որ ի­րեն կյանք կպարգևեն, թշվառ Ին­կան խա­չակն­քեց, և­ այ­րե­լուց մի քա­նի րո­պե ա­ռաջ նրան խեղ­դա­մահ ա­րե­ցին: Այս նող­կա­լի պատ­մու­թյան մեջ որ­տե՞ղ է քրիս­տո­նեա­կան նե­րո­ղամ­տու­թյունն այդ դժբախտ տե­ղաբ­նակ­նե­րի հան­դեպ: Ա­հա թե ո՜րն է աստ­վա­ծա­նար­գու­թյու­ նը: Ա­հա՜ քեզ սա­տա­նա­յա­կան խո­րու­թյուն­նե­րը: Ա­հա՜ նրանք` սա­տա­նա­յի գոր­ ծա­կալ­նե­րը, որ կրում են Քրիս­տո­սի ա­նու­նը, սա­կայն ա­նար­գում և­ ան­պատ­վում են Նրա ա­նու­նը: Հի­րա­վի. «Ե­թե քո մեջ ե­ղած լույ­սը խա­վար է, ա­պա խա­վա­րը որ­ քա՜ն ա­ռա­վել կլի­նի» (Մատ­թեոս 6.23)։

328


Այդ ո՞ւր` շան հետ

նոյեմբեր

6

Միմ­յանց նկատ­մամբ նույն վե­րա­բեր­մո՛ւնքն ու­նե­ցեք. մե­ծա­միտ մի՛ ե­ղեք, այլ խո­ նարհ­նե­րի հե՛տ շփվեք (Հռո­մեա­ցի­նե­րին 12.16):

2018 թվա­կա­նին ԶԼՄ-նե­րում հայտն­վե­ցին լու­րեր այն մա­սին, թե ինչ կո­պիտ ու դա­ժան վե­րա­բեր­մունք են դրսևո­րել հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի տոմ­սա­վա­ ճառ­նե­րը, ինչ­պես նաև վա­րորդ­նե­րը հաշ­ման­դամ­նե­րի, հատ­կա­պես կույր քա­ղա­ քա­ցի­նե­րի հան­դեպ: Այդ մար­դիկ, որ տար­բեր պատ­ճառ­նե­րով զրկվել էին տե­սո­ ղու­թյան պարգևից և ս­տիպ­ված էին տե­ղա­շարժ­վե­լու հա­մար օգտ­վել ու­ղեկ­ցող շնե­րի ծա­ռա­յու­թյու­նից, ըստ էու­թյան, պետք է որ ի­րենց շրջա­պա­տող քա­ղա­քա­ ցի­նե­րի մեջ խոր կա­րեկ­ցանք ա­ռա­ջաց­նեին, նաև պատ­րաս­տա­կա­մու­թյուն` անհ­ րա­ժեշտ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար: Կա­րե­լի է միայն պատ­կե­րաց­նել այն ան­հար­մար ի­րա­վի­ճա­կը, որ ապ­րում էին տե­սո­ղու­թյու­նից զրկված մար­դիկ՝ գի­ տակ­ցե­լով ի­րենց կախ­վա­ծու­թյու­նը մյուս­նե­րից: Այդ պատ­ճա­ռով էլ ցա­վա­լի է կար­ դալ ու լսել հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի աշ­խա­տա­կից­նե­րի այդ­պի­սի կո­պիտ վե­րա­բեր­մուն­քի մա­սին, որ հիմ­նո­վին զուրկ են ի­րենց դժբախտ մեր­ձա­վոր­նե­րի հան­դեպ գթասր­տու­թյան զգա­ցու­մից: 24-ամ­յա կույր Ա­նաս­տա­սիա Բլի­նո­վան պատ­րաստ­վում էր ավ­տո­բու­սով Լե­նի­նի ան­վան ա­գա­րա­կից գնալ Կ­րաս­նո­դար: Նրա ու­ղեկ­ցոր­դը լաբ­րա­դոր Դառ­լին էր: Եր­ թու­ղա­յին ավ­տո­բու­սը մո­տե­ցավ կան­գա­ռին, որ­տեղ սպա­սում էր Ա­նաս­տա­սիան: Ա­հա թե ինչ է պատ­մում նա. «Գործ­նա­կա­նում ես միայ­նակ էի կանգ­նած խճու­ղում: Մո­տե­նում եմ ավ­տո­բու­սին, իսկ վա­րորդն ան­մի­ջա­պես կանգ­նեց­նում է ինձ. «Աղ­ ջի՛կ, այդ ո՞ւր՝ շան հետ»: Եվ ար­գե­լում է, որ ես սրահ մտնեմ. «Ա­ռանց վան­դա­կի չի կա­րե­լի շուն տա­նել»: Սա­կայն ինչ­պե՞ս կա­րող է Դառ­լին վան­դա­կի մեջ լի­նել, ե­թե պետք է ու­ղեկ­ցի ինձ»: Ա­նաս­տա­սիա­յի հետ տե­ղի ու­նե­ցա­ծը բո­լո­րո­վին էլ ե­զա­կի դեպք չէ: 2018 թվա­կա­ նին Կ­րաս­նո­դա­րում հա­սա­րա­կա­կան տրան­պոր­տի վեց վա­րորդ­նե­րի աշ­խա­տան­ քից հե­ռաց­րին՝ ուղևոր­նե­րի հան­դեպ ոչ պատ­շաճ վե­րա­բեր­մուն­քի պատ­ճա­ռով: Եվս 147-ը կար­գա­պա­հա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վե­ցին: Եվ նման դեպ­քեր, երբ մեր­ժել են, որ կույ­րե­րը տե­ղա­շարժ­վեն ու­ղեկ­ցող շնե­րով, տե­ղի են ու­նե­ցել Ռ­յա­զա­նում, Սեր­գիև-­Պո­սա­դում, Չե­բոք­սա­րիում, Ու­լան Ու­դեում, Ու­ֆա­յում և­ այլ քա­ղաք­նե­րում: Իսկ Ե­կա­տե­րին­բուր­գում տոմ­սա­վա­ճա­ռը հա­ջո­ղաց­րեց ավ­ տո­բու­սից վտա­րել ին­նամ­յա աղջ­կան, ով հա­կա­ռա­կի նման կորց­րել էր տոմ­սը, և դա ե­րե­սուն աս­տի­ճա­նի դա­ժան սառ­նա­մա­նի­քին: Այդ­պի­սի վե­րա­բեր­մուն­քը կույր մարդ­կանց, ե­րե­խա­նե­րի հան­դեպ, ո­րոնք ար­ժա­ նի են մեր նե­րո­ղամ­տու­թյա­նը, պար­զա­պես հան­ցա­գոր­ծու­թյուն է: Աստ­վա­ծաշն­չում աս­վում է. «Ա­նիծ­յալ լի­նի կույ­րին ճա­նա­պար­հից մո­լո­րեց­նո­ղը» (Բ Օ­րենք 27.18):

329


նոյեմբեր

7

Ի՜նչ խե­լա­ցի ե­րե­խա­ներ են

Ա­սաց նրանց. «Ձեր սրտում պա­հե՛ք այս բո­լոր խոս­քե­րը, որ ես այ­սօր բե­րե­ցի ձեզ հա­մար իբրև վկա­յու­թյուն՝ հա­ղոր­դե­լու դրանք ձեր զա­վակ­նե­րին, որ­պես­զի այս օ­րեն­քի բո­լոր խոս­քե­րը նրանք պա­հեն և կա­տա­րեն» (Բ Օ­րենք 32.46):

Բո­լոր մար­դիկ, հատ­կա­պես ծնող­նե­րը, պետք է նե­րո­ղա­միտ լի­նեն ե­րե­խա­նե­րի հան­դեպ: Մենք ապ­րում ենք զար­մա­նա­լի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի դա­րաշր­ջա­նում՝ շնոր­հիվ Տի­րոջ նա­խա­ձեռ­նած գի­տու­թյան ու տեխ­նո­լո­գիա­յի զար­գաց­ման: Բայց շատ ցա­վա­լի է, որ սուրբ նպա­տակ­նե­րի հա­մար երկն­քից պարգև­ված այդ ե­զա­կի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը մար­դիկ օգ­տա­գոր­ծում են կոր­ծա­նա­րար նպա­տակ­նե­րով: Իսկ դրան մղում ու հրահ­րում են չար ու­ժե­րը: Ե­րե­խա­ներն այս աշ­խար­հում ծնվում են ա­ներևա­կա­յե­լիո­րեն ան­զոր և ծ­նող­նե­րից բա­ցար­ձակ կախ­վա­ծու­թյամբ: Իսկ ծնող­նե­րի վրա Աստ­ված ծանր պար­տա­կա­նու­թյուն է դրել` մե­ծաց­նել նրանց և ձևա­վո­րել նրանց բնա­վո­րու­թյունն Աստ­ծո պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ. այդ­պի­ սին էր Աստ­ծո նախ­նա­կան դի­տա­վո­րու­թյու­նը: Ծ­նող­նե­րը չեն կա­րող կա­տա­րել ի­րենց պարտքն, ա­ռանց Տի­րոջ օգ­նու­թյան: Ա­վե­լին, մենք ապ­րում ենք մի ժա­մա­ նա­կաշր­ջա­նում, երբ ե­րե­խա­նե­րը են­թա­կարկ­վում են չար ու­ժե­րի հար­ձա­կում­նե­ րին՝ կա­պի և զանգ­վա­ծա­յին տե­ղե­կատ­վու­թյան ժա­մա­նա­կա­կից մի­ջոց­նե­րի շնոր­ հիվ, ո­րոնք ե­րե­խա­նե­րի մեջ ձևա­վո­րում են ի­րենց պատ­կե­րը՝ հա­կա­ռակ Աստ­ծո: Եվ ծնող­նե­րը ստիպ­ված են հու­սա­հա­տո­րեն դի­մագ­րա­վել ու պայ­քա­րել այդ հա­ կաք­րիս­տո­նեա­կան ազ­դե­ցու­թյան դեմ, ո­րը դա­ժան փո­թոր­կի նման հար­վա­ծում է ե­րե­խա­նե­րին: Ար­դեն վաղ տա­րի­նե­րից ե­րե­խա­նե­րի մեջ այն­պի­սի հա­յացք­ներ են ձևա­վոր­վում, ո­րոնք պար­զա­պես ապ­շեց­նում են ծնող­նե­րին: Ա­հա այդ­պի­սի մի քա­նի «մար­գա­րիտ­ներ»: «Որ­դուս` Միտ­յա­յին բե­րում եմ ման­կա­պար­տեզ: Հան­դեր­ձա­րա­նում ինձ է մո­տե­ նում Նաստ­յա ա­նու­նով մի աղ­ջիկ և­ա­սում. «Իսկ Միտ­յան իմ փե­սա­ցուն է, և շու­տով մեր հար­սա­նիքն է»: Ես լուռ ին­ձա­նից հե­ռաց­նում եմ այդ նո­րու­թյու­նը, որ շու­տով կե­սուր եմ դառ­նա­լու: Եվ հան­կարծ հետևում է նոր հար­ված. «Իսկ մենք միա­սի՞ն ենք ապ­րե­լու»: Ա­հա այս­պի­սի ան­կեղ­ծու­թյան ես չէի սպա­սում: Եվ ո­րո­շում եմ խա­ ղար­կել իմ «հարս­նա­ցուին»: Հարց­նում եմ. «Իսկ քո մայ­րի­կը դեմ չէ՞»: Եվ այս­տեղ այդ չոր­սամ­յա պստլիկն ինձ հեր­թա­կան հար­վածն է հասց­նում. «Ո՛չ, իսկ դուք գի­ տե՞ք, թե հի­մա որ­քան դժվար է բնա­կա­րան ու­նե­ցող տղա­մարդ գտնել»: Պար­զա­ պես սար­սա­փե­լի է, թե ինչ խե­լա­ցի ե­րե­խա­ներ են մե­ծա­նում»: Ման­կա­պար­տե­զի դաս­տիա­րա­կը կիս­վում է մտքե­րով. «Զ­րու­ցում եմ ե­րե­խա­նե­րի հետ, նրանք չորս տա­րե­կան են․ «Արտ­յո՛մ, երբ մե­ծա­նաս, ի՞նչ ես դառ­նա­լու: «Ես նա­խա­գահ և մի­ լիո­նա­տեր եմ դառ­նա­լու»: «Իսկ դո՞ւ, Կա՛տ­յա, երբ մե­ծա­նաս, ի՞նչ ես դառ­նա­լու»: Կատ­յան զվարթ պա­տաս­խա­նում է. «Ես դառ­նա­լու եմ Տ­յո­մա­յի հա­րուստ կի­նը»»: Եվ նման օ­րի­նակ­նե­րը բազ­մա­թիվ են: Ծ­նող­նե­րից որ­քան ջանք ու աշ­խա­տանք է պա­հանջ­վում, որ ե­րե­խա­նե­րին հետ պա­հեն չա­փից դուրս վաղ հա­սու­նա­ցու­մից: Եվ որ­քա՜ն նե­րո­ղամ­տու­թյուն, նրբան­ կա­տու­թյուն, ի­մաս­տու­թյուն և սեր է պա­հանջ­վում՝ նրանց դաս­տիա­րա­կե­լու հա­ մար: Եվ թող Տե՜րն օգ­նի նրանց: 330


«Ս­պա­նեց շնոր­հա­կա­լու­թյամբ»

նոյեմբեր

8

Հայ­րե՛ր, ձեր զա­վակ­նե­րին մի՛ բար­կաց­րեք, այլ նրանց Տի­րոջ խրա­տով ու կրթու­ թյա՛մբ մե­ծաց­րեք (Ե­փե­սա­ցի­նե­րին 6.4)։

Ե­րե­խա­նե­րը Աստ­ծո կող­մից ծնող­նե­րին տրված թան­կար­ժեք պարգև են: Նրանց դաս­տիա­րա­կու­թյու­նը, բնա­վո­րու­թյան ձևա­վո­րու­մը չա­փա­զանց բարդ գի­տու­թյուն է: Ծ­նող­ներն այս­տեղ պետք է սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցեն Աստ­ծո հետ, որ­պես­զի հաս­նեն Աստ­ծո կող­մից դրված նպա­տա­կին, ոչ թե ժա­մա­նա­կա­վոր, այլ հա­վեր­ ժա­կա՜ն նպա­տա­կին: Ծ­նող­ներն ի­րենք պետք է մշտա­պես և­ ա­նընդ­մեջ սո­վո­րեն Տի­րոջ մոտ և­ երկն­քից ստա­ցած գի­տե­լիք­ներն ու բնա­վո­րու­թյան անհ­րա­ժեշտ հատ­կու­թյուն­նե­րը փո­խան­ցեն, կյան­քի կո­չեն ե­րե­խա­նե­րի հո­գի­նե­րում: Ծ­նող­նե­րի կող­մից յու­րա­քանչ­յուր սխալ կա­րող է ոչ միայն ան­ցան­կա­լի հետևանք­ներ ու­նե­նալ, այլև վե­րած­վել ա­նուղ­ղե­լի վշտի: Գրող Ֆ. Աբ­րա­մովն այս­պի­սի ցա­վա­լի փաստ է ներ­կա­յաց­նում: Գրո­ղին ծա­նոթ մի մայր նրան պատ­մում է իր ցա­վը. «Աղ­ջիկ­ներս մե­կը մյու­սից ա­ռողջ են, դեմ­ քով ոչ թե ինձ, այլ հորն են նման, բո­լորն ա­մուս­նա­ցած են, տղա­նե­րը հա­մար­յա թե դուրս են ե­կել դժվա­րու­թյու­նից: Ա­հա միայն Օլ­յուշ­կա­յին` ա­վա­գին, Աստ­ված եր­ջան­կու­թյուն չի տվել: Ամ­բողջ կյան­քում վազվ­զեց հի­վան­դա­նոց­նե­րում: Հա՛յ­րը, հա՛յրն աղջ­կան սպա­նեց շնոր­հա­կա­լու­թյամբ»: «Շ­նոր­հա­կա­լու­թյա՞մբ, այդ ինչ­ պե՞ս»: «Պա­տե­րազ­մից հե­տո էր, գնա­ցել էինք հնձի (խոտ հա­վա­քե­լու): Օլ­յուշ­կան՝ փոք­րի­կը, տասներկու տա­րե­կան էր: Մեր ժա­մա­նակ­նե­րի հա­մար դա ի՜նչ աշ­խա­ տե­լու տա­րիք էր: Իսկ նա այդ ժա­մա­նակ աշ­խա­տում էր հա­սուն մար­դու նման. տար­վա հա­մար ոչ մի զեղջ չկար: Եվ դեռ հայ­րը գո­վա­բա­նում էր. «Ի՜նչ աղ­ջիկ ու­ նեմ ես, Օլ­գա՜ս»: Իսկ Օլ­գան կո­տո­րում էր ի­րեն նույ­նիսկ այն ժա­մա­նակ, երբ մենք հանգս­տա­նում էինք, նա փոց­խով վա­զո՜ւմ էր: Ա­հա հունձ­քը վեր­ջա­ցավ, բայց նա էլ վեր­ջա­ցավ: Տաս­ներ­կու տա­րե­կա­նից հի­վան­դա­նոց­ներն ըն­կավ… Հա՛յ­րը, հա՛յ­րը սպա­նեց աղջ­նա­կին… » Ե­րե­խա­յին խրա­խու­սե­լը, հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար սա­տա­րե­լը կարևոր և­ ան­ քակ­տե­լի ման­կա­վար­ժա­կան հնարք է ծնող­նե­րի դաս­տիա­րակ­չա­կան զի­նա­նո­ցում: Սա­կայն հար­կա­վոր է շատ զգույշ և խե­լա­միտ ձևով գո­վա­բա­նել ե­րե­խա­նե­րին ու հիա­նալ նրան­ցով, որ­պես­զի նրանց հո­գի­նե­րում փա­ռա­սի­րու­թյան ու ե­սա­սի­ րու­թյան թու­նա­վոր սեր­մեր չցա­նենք: Ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյու­նը մեծ և խորհր­դա­վոր աշ­խա­տանք է, և յու­րա­քանչ­յուր ե­րե­խա մի ան­հայտ եր­կիր է, որ­ տեղ մուտք ու­նե­նա­լը եր­կին­քը վստա­հել է ծնող­նե­րին: Եվ նրան­ցից պա­հանջ­վում է սի­րո ու համ­բե­րու­թյան, անձ­նա­զո­հու­թյան ու հատ­կա­պես նե­րո­ղամ­տու­թյան մի ողջ օվ­կիա­նոս: Իսկ Տե­րը մի կողմ չի կանգ­նում ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան հիմ­նախն­դիր­նե­րից: Նա շա­հագրգռ­ված է, որ մեր ե­րե­խա­նե­րը դաս­տիա­րակ­ված լի­նեն. նրանք Ի՛ր ե­րե­խա­ներն են: Այդ պատ­ճա­ռով Նա ու­րա­խու­թյամբ պատ­րաստ է օգ­նել ծնող­նե­րին ի­րենց աշ­խա­տան­քում, որ­պես­զի նրանց ե­րե­խա­նե­րը երկ­նա­յին թա­գա­վո­րու­թյան քա­ղա­քա­ցի­ներ դառ­նան: Ա­հա թե ին­չու Հի­սուսն ա­սաց. «Թո­ղե՛ք այդ ե­րե­խա­նե­րին և մի՛ ար­գե­լեք նրանց ինձ մոտ գալ, ո­րով­հետև երկն­քի ար­քա­յու­ թյունն այդ­պի­սի­նե­րինն է» (Մատ­թեոս 19.14)։ 331


նոյեմբեր

9

«Քե­ռի՛, մի՛ բար­կա­նա…»

Եվ ով Իմ ա­նու­նով այս­պի­սի մի ե­րե­խա­յի ըն­դու­նի, Ի՛նձ ըն­դու­նած կլի­նի (Մատ­թեոս 18.5)։

Բերկ­րա­լի զգա­ցում է ծնվում հո­գուդ մեջ, երբ պատ­մու­թյուն­ներ ես կար­դում այն մա­սին, թե ինչ վե­րա­բեր­մունք ու­ներ Նի­կո­լայ I–ը ե­րե­խա­նե­րի հան­դեպ: Մեծ պահ­քի օ­րերն էին: Ցե­խոտ ճա­նա­պար­հով, Նևս­կու պո­ղո­տա­յով սահ­նա­կով միայ­նակ անց­նում էր կայսր Նի­կո­լայ Պավ­լո­վի­չը: Նա գնում էր դան­դաղ, ո­րով­հետև ձյու­նը քիչ էր, իսկ ջրե­րը` շատ (և հատ­կա­պես` կեղ­տոտ): Ջու­րը հե­ղե­ղել էր փո­ղո­ ցը, թեև մեծ թվով մար­դիկ ցա­խա­վել­նե­րով ու բա­հե­րով մաք­րում էին այն: Տի­րա­ կա­լը նկա­տեց, որ ըն­դա­ռաջ ե­կող բո­լոր մար­դիկ հա­նում են գլխարկ­նե­րը և­ող­ջու­ նում ի­րեն: «Ինձ վրա ցեխ չի՞ ցայ­տում»,- հարց­րեց նա իր կա­ռա­պա­նին: Վեր­ջինս շրջվեց և տե­սավ, որ թա­գա­վո­րա­կան սահ­նա­կից է կառ­չել տա­սը տա­րե­կան մի աղ­ջիկ՝ հնա­մաշ հա­գուս­տով. նրա հա­գուս­տը թրջված էր ու կեղ­տոտ: Կա­ռա­պա­նը ժպտա­լով այդ մա­սին ա­սաց տի­րա­կա­լին: Երբ Նի­կո­լայ Պավ­լո­վի­չը շրջվեց դե­պի աղ­ջի­կը, վեր­ջինս, բո­լո­րո­վին չվա­խե­նա­լով, ա­սաց. «Քե­ռի՛, մի՛ բար­կա­նա… ու­զում եմ ա­րագ տուն հաս­նել… տես­նում ես՝ փո­ղոց­ներն ինչ թաց են, իսկ ես ամ­բող­ջո­վին ջուր եմ դար­ձել»: Կայս­րը հրա­մա­յեց կանգ առ­նել, աղջ­կան նստեց­րեց իր կող­քին և­ա­սաց. «Ե­թե ես քե­ռին եմ, ու­րեմն պետք է քե­ռակ­նոջն էլ ցույց տամ քեզ»: «Ձ­մե­ռա­յին պա­լա՜տ»,- հրա­մա­յեց նա կա­ռա­պա­նին: Պա­լա­տում տի­րա­կալն աղջ­կան տա­րավ կայս­րու­հու` Ա­լեք­սանդ­րա Ֆ­յո­դո­րով­նա­յի մոտ և­ ա­սաց. «Ա­հա՛ քո բա­րե­կա­մու­հին»: Տի­րու­հին քնքշո­րեն ըն­դու­նեց աղջ­կան և­ ի­մա­նա­լով, որ երկ­կող­մա­նի որբ է, նրան տե­ղա­վո­ րեց Աշ­խա­տա­սի­րու­թյան տա­նը և նրա ան­վան հաշ­վին հո­գա­բար­ձու­նե­րի խորհր­ դում 600 ռուբ­լի օ­ժի­տա­յին թղթադ­րամ­ներ դրեց: (Ի. Սուդ­նի­կո­վա): Ե­թե վե­րա­ցա­կան ձևով մտա­ծենք կայ­սեր ա­րար­քի մա­սին, ան­խու­սա­փե­լիո­րեն այս միտ­քը կծնվի՝ արդ­յո՞ք կայս­րը քիչ պե­տա­կան գոր­ծեր ու­ներ, որ զբաղ­վեր որ­ բու­կի գոր­ծե­րը կար­գա­վո­րե­լով: Վեր­ջի­վեր­ջո, գո­յու­թյուն ու­նեն բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, թող նրանք էլ զբաղ­վեն դժբախտ որ­բե­րով: Սա­կայն Նի­ կո­լայ Պետ­րո­վիչն այլ կերպ վար­վեց. նա անձ­նա­կան մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցավ որ­բի ճա­կա­տագ­րի մեջ: Նա մի կողմ չհրեց աղջ­կան, չշրջվեց նրա­նից․ կեղ­տի մեջ կո­րած, թրջված ու ցրտից դո­ղա­ցող ե­րե­խա­յին նստեց­րեց իր կող­քին` թա­գա­վո­րա­ կան տե­ղում: Նա վար­վեց այն­պես, ինչ­պես Տերն է ա­սել. «Քա­նի որ Իմ այս փոքր եղ­բայր­նե­րից մե­կին ա­րե­ցիք, Ի՛նձ ա­րե­ցիք» (Մատ­թեոս 25.40)։ Կայս­րը ճշմա­րիտ նե­րո­ղամ­տու­թյուն ցու­ցա­բե­րեց:

332


«Նս­տի՛ր կառ­քը»

նոյեմբեր

10

Զ­գո՛ւյշ ե­ղեք, որ այս փոք­րիկ­նե­րից որևէ մե­կին չա­նար­գեք, ո­րով­հետև ա­սում եմ ձեզ, որ նրանց հրեշ­տակ­նե­րը երկն­քում մշտա­պես տես­նում են Իմ երկ­նա­վոր Հոր ե­րե­սը» (Մատ­թեոս 18.10)։

Ներ­կա­յաց­նենք ևս մի դեպք կայսր Նի­կո­լայ I–ի կյան­քից, ո­րը վկա­յում է ե­րե­խա­ նե­րի հան­դեպ ու­նե­ցած նրա մե­ծա­հո­գի և հո­գա­տար վե­րա­բեր­մուն­քի մա­սին: Մի ան­գամ Նի­կո­լայ Պավ­լո­վի­չը Ե­կա­տե­րին­յան ջրանց­քով վե­րա­դառ­նում էր Ձ­մե­ ռա­յին պա­լատ: Ցուրտ, լուռ ու պայ­ծառ գի­շեր էր: Քա­րե կամր­ջի մոտ տի­րա­կա­լը նկա­տեց մի տղա­յի, ով կանգ­նել էր և դառ­նո­րեն լաց էր լի­նում: Տի­րա­կա­լը կա­ռա­ պա­նին հրա­մա­յեց կանգ առ­նել, կան­չեց տղա­յին և հարց­րեց, թե ին­չու է լաց լի­նում: Տ­ղան բա­ցատ­րեց, որ կո­շի­կի ար­հես­տա­նո­ցի տերն ի­րեն ու­ղար­կել է գա­րե­ջուր գնե­լու, իսկ ին­քը սայ­թա­քել է, վայր ըն­կել ու շի­շը կոտ­րել: Իսկ այժմ վա­խե­նում է պատ­ժից, քա­նի որ տերն ար­հես­տա­վոր­նե­րի հետ դա­ժան է վար­վում և ցան­կա­ցած ման­րու­քի հա­մար գու­մար է վերց­նում: Տի­րա­կա­լը խղճաց տղա­յին: «Որ­տե՞ղ է ապ­ րում քո տե­րը»,- հարց­րեց նա: «Այս­տեղ, ջրանց­քի վրա,- պա­տաս­խա­նեց տղան: «Նս­տի՛ր կառ­քը»: Տ­ղան նստեց և նրանք մո­տե­ցան ար­հես­տա­նո­ցին: Տի­րա­կա­լը մտավ ներս և ներ­կա­յա­ցավ, թե ով է ին­քը: «Դե ո՜չ, ձեզ­նից ինչ կայսր,- ա­սաց տե­ րը,- կայսրն այս­տեղ չի մտնի: Մի­գու­ցե, դուք գե­նե­րալ եք, այ դա հնա­րա­վոր է»: Տի­ րա­կա­լը ժպտաց և­ա­սաց. «Այս տղա­յին ձեռք չտաս, զին­վո­րա­կան ղե­կա­վա­րը` ֆլի­ գել ադ­յու­տան­տը, կգա նրա հետևից և­ինձ մոտ կբե­րի նրան»: Եվ մեկ ժամ հե­տո ե­կավ զին­վո­րա­կա­նը, վերց­րեց տղա­յին իր հետ, իսկ հա­ջորդ օ­րը նրան տե­ղա­վո­ րե­ցին կուր­սանտ­նե­րի կոր­պու­սում (Ի. Սուդ­նի­կո­վա): Բա­րի սա­մա­րա­ցու մա­սին Իր հայտ­նի ա­ռա­կում Տե­րը նկա­րագ­րում է քա­հա­նա­յի և ղև­տա­ցու կեր­պար­նե­րը, որ անց­նում են մի դժբախտ մար­դու կող­քով, ով ծեծ­ված ըն­կած էր ճա­նա­պար­հին, և չն­չին ու­շադ­րու­թյուն ան­գամ չեն դարձ­նում նրան: Դա ան­հո­գի, սառն ու ինք­նա­գոհ մարդ­կանց պատ­կերն է, ո­րոնք ծա­ռա­յու­թյան բե­րու­մով պետք է հո­գա­տար լի­նեին և­ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րեին տու­ժած մարդ­կանց: Սա­կայն կայսր Նի­կո­լայ Պավ­լո­ վի­չը, նկա­տե­լով լա­ցող տղա­յին, չան­ցավ նրա կող­քով. կանգ ա­ռավ, փոր­ձեց հաս­ կա­նալ, վեր­լու­ծել ի­րա­վի­ճա­կը, և­օգ­նեց նրան կար­գա­վո­րե­լու կյան­քը: Թա­գա­վո­րի այդ ա­րար­քը մեզ հի­շեց­նում է երկ­նա­յին Թա­գա­վո­րի` մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ա­րար­քը, Ով չան­ցավ մեղ­քից ա­ղա­վաղ­ված և նվաս­տա­ցած ամ­բողջ մարդ­կու­թյան դժբախ­տու­թյան կող­քով: Իր ան­սահ­ման նե­րո­ղամ­տու­թյամբ Նա թո­ղեց երկ­նա­յին գա­հը և­ ե­կավ եր­կիր, որ­պես­զի ա­զա­տագ­րի մեզ դա­ժան տի­րոջ իշ­խա­նու­թյու­նից և վերջ դնի նրա բռնա­կա­լա­կան կա­մա­յա­կա­նու­թյա­նը, ով «ցաս­մամբ հար­վա­ծում էր ժո­ղո­վուրդ­նե­րին չդա­դա­րող հար­ված­նե­րով, որ վրդով­մուն­քով և­ ան­զուսպ հա­ լա­ծան­քով տի­րա­պե­տում էր ազ­գե­րի վրա» (Ե­սա­յի 14.6)։

333


նոյեմբեր

11

Ի­սա­կով­յան տա­ճա­րի ա­ռեղծ­վա­ծը

Նրանց հի­շեց­րո՛ւ, որ… Ոչ մե­կի չհայ­հո­յեն, չկռվեն, հեզ լի­նեն, բո­լոր մարդ­կանց հան­դեպ քաղց­րու­թյուն ցու­ցա­բե­րեն (Տի­տոս 3.1,2)։

Մեզ շրջա­պա­տող մարդ­կանց հան­դեպ նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­րե­լու կա­րիք կա հա­մար­յա ա­մեն քայ­լա­փո­խի և­ա­մե­նա­տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում: Ա­հա այս­պի­սի օ­րի­նակ: Մի ան­գամ դե­րա­սան Ա. Սևոստ­յա­նո­վը դուրս ե­կավ զբոս­նե­լու: Քայ­լում էր նա, ինչ­պես միշտ, ար­ժա­նա­պա­տիվ, հան­դարտ քայլ­ված­քով՝ թան­կար­ժեք գա­ վա­զա­նով կտկտաց­նե­լով աս­ֆաալ­տին։ Մի խոս­քով, հե­տաքր­քի՜ր տե­սա­րան էր… և­ա­հա նա տե­սավ, որ Ի­սա­կով­յան տա­ճա­րի մոտ կանգ­նած է մի աղ­ջիկ և բե­րա­նը բաց` նա­յում է տա­ճա­րին: Հս­տակ երևում էր, որ նա եկ­վոր է։ Տես­նե­լով Սևոստ­յա­ նո­վին՝ աղ­ջի­կը հարց­րեց. «Նե­րե­ցե՛ք, չե՞ք ա­սի` այս ինչ շի­նու­թյուն է»: «Սա Նոտր-­ Դամ դե Պա­րին է»,- վճռա­կա­նո­րեն պա­տաս­խա­նեց դե­րա­սա­նը: «Այդ ինչ­պե՞ս թե, չէ՞ որ այն Փա­րի­զում է գտնվում»: «Այժմ այն այս­տեղ է,- նույն­քան վճռա­կան պա­ տաս­խա­նեց Սևոստ­յա­նո­վը,- այս­պես ա­սած` մշա­կու­թա­յին փո­խա­նակ­ման կար­ գով»: Եվ հե­ռա­ցավ իր ար­ժա­նա­պա­տիվ, հա­վա­սա­րա­չափ քայլ­ված­քով՝ լիա­կա­ տար շփոթ­մուն­քի մեջ թող­նե­լով աղջ­կան (Վ. Ար­տե­մով): Ի­հար­կե, այս մի­ջա­դե­պը կա­րե­լի է ըն­դու­նել նաև որ­պես ան­մեղ կա­տակ: Ի­րա­ կա­նում, այս ա­մե­նը նման է սե­փա­կան գե­րա­կա­յու­թյան ցույ­ցի մի աղջ­կա տգի­տու­ թյան հան­դեպ, ո­րը, գու­ցե, երկ­րի խոր­քե­րից է ե­կել: Ու թեև դե­րա­սան­նե­րը հու­մո­ րա­յին հո­գի ու­նե­ցող ժո­ղո­վուրդն են, այ­նուա­մե­նայ­նիվ, Ի­սա­կով­յան տա­ճա­րի մոտ տե­ղի ու­նե­ցած ի­րա­վի­ճա­կը պա­հան­ջում էր, որ Սևոստ­յա­նո­վը նե­րո­ղա­մտու­թյուն դրսևո­րի գա­վա­ռա­կան աղջ­կա հան­դեպ: Նա կա­րող էր մի քա­նի րո­պեով ընդ­ հա­տել իր սի­գա­ճեմ քայլ­քը և սի­րով ու ջեր­մու­թյամբ աղջ­կան բա­ցատ­րել նրան ան­հայտ տա­ճա­րի պատ­մու­թյու­նը: Հա­կա­ռակ դեպ­քում, այդ ա­մենն ամ­բար­տա­ վա­նու­թյան դրսևո­րում է և, այս­պես կոչ­ված, ծաղր աղջ­կա միամ­տու­թյան և պար­ զու­նա­կու­թյան հան­դեպ: Քրիս­տոն­յա­նե­րը պետք է ու­շա­դիր լի­նեն և նման հո­գի չդրսևո­րեն այն մարդ­ կանց հան­դեպ, ով­քեր եր­բեմն դի­մում են մեզ հոգևոր բո­վան­դա­կու­թյամբ հար­ ցե­րով, ո­րոնց նրանք լիո­վին ան­տեղ­յակ են: Իսկ մենք, որ «ինչ-որ բան» ար­դեն գի­տենք Տի­րոջ մա­սին, չպետք է ձգտենք ցու­ցադ­րել մեր «ա­ռա­վե­լու­թյու­նը», այլ պետք է նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­րենք նրանց ան­տեղ­յա­կու­թյան հան­դեպ։ Ինչ­պես խոր­հուրդ է տա­լիս ա­ռաք­յա­լը. պետք է բո­լո­րի նկատ­մամբ մեղմ լի­նենք, ու­սու­ցա­ նող («կա­րո­ղա­նանք սո­վո­րեց­նել»)… հա­կա­ռակ­վող­նե­րին (տա­ռա­ցիո­րեն` «նրանց, ով­քեր հա­կա­ռակ­վում են») հե­զու­թյամբ խրա­տենք. թերևս Աստ­ված նրանց ա­պաշ­ խա­րու­թյուն տա ճշմար­տու­թյու­նը ճա­նա­չե­լու (Բ Տի­մո­թեոս 2.24-25): Տի­րո­ջը հա­տուկ է հե­զու­թյու­նը, բար­յա­ցա­կա­մու­թյու­նը և նե­րո­ղամ­տու­թյու­նը: Նրա ճշմա­րիտ զա­վակ­նե­րին նույն­պես հա­տուկ են այդ ո­րակ­նե­րը:

334


նոյեմբեր

«Ա­մեն­քի հետ ա­մեն ինչ ե­ղա… »

12

Մենք, որ զո­րա­վոր ենք, պար­տա­վոր ենք տկար­նե­րի տկա­րու­թյու­նը տա­նել և­ոչ թե միայն ինք­ներս մեզ հա­ճե­լի լի­նել (Հռո­մեա­ցի­նե­րին 15.1)։

Երբ նշա­նա­վոր գրող, դե­րա­սան և ռե­ժի­սոր Վ. Շուկ­շի­նը ե­կավ ըն­դուն­վե­լու կի­ նե­մա­տոգ­րա­ֆիա­յի ինս­տի­տուտ (ВГИК), են­թադ­րում էր, որ մար­դիկ հա­վաք­վում են, պայ­մա­նա­վոր­վում և, ինչ­պես հա­տուկ է կոլտն­տե­սու­թյու­նում, հա­մա­տեղ ար­ տադ­րում են ֆիլ­մը: Սա­կայն պարզ­վեց, որ գո­յու­թյուն ու­նի մի գլխա­վոր մարդ, ում բո­լո­րը լսում են, և դա ռե­ժի­սորն է: Այդ ժա­մա­նակ Շուկ­շի­նը ո­րո­շեց ըն­դուն­վել ռե­ ժի­սո­րա­կան բա­ժին: Քն­նու­թյան ժա­մա­նակ նշա­նա­վոր Մ. Ռոմ­մը նրան հարց­րեց. — Պատ­մե՛ք Պիեռ Բե­զու­խո­վի մա­սին: — Ես «Պա­տե­րազմ և խա­ղա­ղու­թյու­նը» չեմ կար­դա­ցել,- պար­զամ­տո­րեն պա­ տաս­խա­նեց Շուկ­շի­նը,- հաստ գիրք է, ժա­մա­նակ չեմ ու­նե­ցել: — Դուք ինչ է, հաստ գրքեր եր­բեք չե՞ք կար­դում,- զար­մա­ցավ Ռոմ­մը: — Մի գիրք կար­դա­ցել եմ,- ա­սաց Շուկ­շի­նը,- «Մար­տին Ի­դեն», լավ գիրք է: Այս­տեղ Ռոմ­մը վրդով­վեց. — Այդ ինչ­պե՞ս եք դպրո­ցի տնօ­րեն աշ­խա­տել: Դուք քա­ղա­քա­կիրթ մարդ չեք և դեռ ցան­կա­նում եք ռե­ժի­սոր աշ­խա­տել: Այժմ էլ Շուկ­շի­նը բոր­բոք­վեց. — Իսկ ի՞նչ է նշա­նա­կում դպրո­ցի տնօ­րեն: Փայտ ճա­րիր, սղո­ցիր, կտրա­տիր, դար­սիր, որ­պես­զի փոք­րիկ­նե­րը ձմռա­նը չմրսեն: Դա­սագր­քեր ճա­րիր, նավթ հայ­ թայ­թիր, ու­սու­ցիչ­ներ գտիր: Իսկ գյու­ղում մի մե­քե­նա կա` չորս սմբակ­նե­րով և պո­ չով… կամ էլ սե­փա­կան մեջ­քիդ… էլ ե՞րբ հաստ գրքեր կար­դաս: Ռոմ­մը նրան հինգ նշա­նա­կեց և­ ըն­դու­նեց (Վ. Ար­տե­մով): Կար­դա­լով այս պատ­ մու­թյու­նը՝ մենք մտա­ծե­լու շատ բան ու­նենք: Ռոմ­մը ցնցող նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­րեց գյու­ղա­կան դպրո­ցի տնօ­րե­նի հան­դեպ, ով խուլ Ալ­թա­յի գյու­ղից ե­կել էր Մոսկ­վա` նվա­ճե­լու կի­նոար­վես­տի բար­ձունք­նե­րը: Արդ­յո՞ք «այս աշ­խար­հի որ­դի­նե­րից» մե­կի ա­րար­քը օ­րի­նակ չի հան­դի­սա­նում «լույ­սի որ­դի­նե­րի» հա­մար, թե ինչ­պես պետք է վե­րա­բեր­վել մարդ­կանց, ինչ­պի­սի նե­րո­ղամ­տու­թյուն պետք է դրսևո­րել նրանց հան­դեպ, նրանց բա­րեկր­թու­թյան, բնա­վո­րու­թյան թե­րու­թյուն­նե­ րի հան­դեպ, նրանց վար­քագ­ծի, որ կապ­ված է տար­բեր հի­վան­դու­թյուն­նե­րի հետ, նրանց սահ­մա­նա­փա­կու­թյան հան­դեպ և­ա­նըն­դու­նա­կու­թյան, որ հա­ճախ չեն կա­ րո­ղա­նում հաս­կա­նալ ի­րենց մեր­ձա­վոր­նե­րին: Պո­ղոս ա­ռաք­յա­լը, ում Հի­սու­սը կան­ չել էր` բա­րի լու­րը մարդ­կու­թյա­նը տա­նե­լու, հաս­կա­նում էր, որ ին­քը հար­կադր­ված կլի­նի բախ­վել ա­մե­նա­տար­բեր բնա­վո­րու­թյուն­նե­րի, հա­յացք­նե­րի, դի­տա­վո­րու­ թյուն­նե­րի ու վե­րա­բեր­մուն­քի: Եվ նա` որ­պես երկն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ, նրանց հան­ դեպ աստ­վա­ծա­յին նե­րո­ղամ­տու­թյուն էր ցու­ցա­բե­րում. «Բո­լո­րից ա­զատ լի­նե­լով՝ ինքս ինձ բո­լո­րին ծա­ռա եմ դարձ­րել, որ շա­տե­րին շա­հեմ։ Հրեա­նե­րի հետ հրեա­յի պես ե­ղա, որ հրեա­նե­րին շա­հեմ… Տ­կար­նե­րի հետ տկա­րի պես ե­ղա, որ տկար­նե­ րին շա­հեմ։ Ա­մեն­քի հետ ա­մեն ինչ ե­ղա, որ ինչ էլ լի­նի, ո­մանց փրկեմ» (Ա Կորն­թա­ ցի­նե­րին 9.19-22)։

335


նոյեմբեր

13

Բայց ես Աստ­ծուն կկան­չեմ

Դրա հա­մար միմ­յանց ըն­դու­նե՛ք, ինչ­պես որ Քրիս­տո­սը ձեզ ըն­դու­նեց Աստ­ծո փառ­ քի հա­մար (Հռո­մեա­ցի­նե­րին 15.7)։

Մեր երկ­րա­յին կյան­քում ին­չի հետ ա­սես ստիպ­ված չենք լի­նում բախ­վել․ ա­ն­ ըմբռնո­ղու­թյուն մեր ան­կեղծ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կամ ա­րարք­նե­րի հան­դեպ, ան­բար­յա­ցա­կամ վե­րա­բեր­մունք, զրպար­տիչ հար­ձա­կում­ներ, ան­պատ­վա­բեր թշնա­մա­կան հար­ձա­կում­ներ: Մի խոս­քով, մենք բախ­վում ենք այն ա­մե­նին, ինչ կան­խա­գու­շա­կել է Տերն Իր հետևորդ­նե­րի հա­մար: Ե­թե դա գա­լիս է ակն­հայտ չա­րա­կամ­նե­րից, ըն­կալ­վում է որ­պես բնա­կան երևույթ, քա­նի որ մենք գտնվում ենք մի մի­ջա­վայ­րում, որ­տեղ թա­գա­վո­րում է մեղ­քը, և­ որ­տեղ մեղ­քը կրող­նե­րին շատ բան է թույ­լատր­վում: Բայց միան­գա­մայն այլ երևույթ է, երբ դա կա­տար­վում է բա­րե­կամ­նե­րի կամ հա­վատ­քի եղ­բայր­նե­րի կող­մից. դրան ար­դեն դժվար է դի­մա­ նալ: Այդ մա­սին է գրում Դա­վի­թը, ով իր կյան­քում ապ­րել է նման փոր­ձա­ռու­թյուն. «Ո­րով­հետև ե­թե թշնա­մին ինձ նա­խա­տինք տար, կհամ­բե­րեի, ե­թե ինձ ա­տո­ղը հո­խոր­տար (այլ թարգմ. «մե­ծամ­տա­նար») իմ դեմ, կթաքն­վեի նրա­նից։ Բայց դու ինձ հա­վա­սար մարդ ես, իմ սրտա­կիցն ու իմ բա­րե­կա­մը։ Ի­րար հետ մենք քաղց­ րու­թյամբ խո­սում էինք և Աստ­ծու տուն էինք գնում ամ­բո­խի հետ» (Սաղ­մոս­ներ 55.12-14)։ Իսկ քրիս­տոն­յան ինչ­պե՞ս պետք է վար­վի նման դեպ­քե­րում: Մաք­սիմ Գոր­կին գտնվում էր ի­տա­լա­կան մի փոք­րիկ քա­ղա­քում, որ­տեղ ցու­ցա­ դ­րում էին իր բե­մադ­րու­թյու­նը: Նա մտավ թատ­րոն: Ի զար­մանս ի­րեն, ներ­կա­յաց­ ման վեր­ջում, բուռն ծա­փա­հա­րու­թյուն­նե­րի ներ­քո, բեմ բարձ­րա­ցավ ի­րեն շատ նման մի անձ­նա­վո­րու­թյուն և սկ­սեց խո­նարհ­վել: Երբ հան­դի­սա­տես­նե­րը սկսե­ ցին ցրվել, Գոր­կին մո­տե­ցավ իր երկ­վոր­յա­կին և ներ­կա­յա­ցավ, թե ով է ին­քը: Այս մար­դը սկսեց խնդրել, որ չմատ­նի ի­րեն. «Ես գոր­ծա­զուրկ դե­րա­սան եմ: Վարժ­ վել եմ հե­ղի­նակ­նե­րին նմա­նա­կե­լու մեջ: Բե­մադ­րու­թյուն­նե­րի այս շրջա­նում ե­րեք ան­գամ Սթ­րին­բերգ եմ խա­ղա­ցել, չորս ան­գամ` Ռոս­տան, և­ ա­հա տես­նում եք` ձեզ եմ նմա­նա­կում…»: Գոր­կին ծի­ծա­ղեց և սեղ­մեց երկ­վոր­յա­կի ձեռ­քը (Յ. Բորև): Հաս­կա­նա­լի է, որ այդ երկ­վոր­յակն ան­ձամբ Գոր­կուն ոչ մի վնաս չէր պատ­ճա­ռել: Եվ այդ պատ­ճա­ռով էլ Գոր­կին պատ­շաճ նե­րո­ղամ­տու­թյամբ վե­րա­բեր­վեց այդ ան­ գործ մար­դուն: Իսկ ինչ­պե՞ս վար­վեց Դա­վի­թը նրանց հան­դեպ, ով­քեր հրա­պա­րա­ կավ վի­րա­վո­րում և նվաս­տաց­նում էին ի­րեն: «Բայց ես կկան­չեմ Աստ­ծուն, և Տե­րը կփրկի ինձ։ Ի­րի­կուն ու ա­ռա­վոտ և կե­սօ­րին գան­գատ­վում եմ ու հա­ռա­չում, և Նա կլսի իմ ձայ­նը» (Սաղ­մոս­ներ 55.16-17)։ Ինչ ցավ է զգում և­ ինչ նե­րո­ղամ­տու­թյուն է ցու­ցա­բե­րում Դա­վիթն իր նախ­կին ըն­կե­րոջ հան­դեպ, ով դար­ձել էր իր կա­տա­ղի թշնա­մին: Նա ան­դա­դար հա­ռա­չում էր և դի­մում սի­րո ու ո­ղոր­մա­ծու­թյա՜ն Աստ­ ծուն: Աստ­ծո ձեռ­քե­րում է մեր բո­լոր հիմ­նախն­դիր­նե­րի լու­ծու­մը:

336


Ոչ դի­տա­վոր­յալ սխալ­ներ

նոյեմբեր

14

Եվ ներ­կա գտնվող­ներն ա­սա­ցին. «Աստ­ծո քա­հա­նա­յա­պե­տի՞ն ես նա­խա­տում»։ Պո­ղոսն ա­սաց. «Եղ­բայր­նե՛ր, ես չգի­տեի, որ քա­հա­նա­յա­պետ է, ո­րով­հետև գրված է. “­Քո ժո­ղովր­դի իշ­խա­նին չչա­րա­խո­սես” (Գործք 23.4-5):

Բո­լո­րիս հա­տուկ է սխալ­վե­լը: «Բո­լո­րը մեղք են գոր­ծել և զրկ­վել Աստ­ծո փառ­ քից»: Ս­խալ­նե­րը տար­բեր են լի­նում: Նրան­ցից մի քա­նի­սը բա­վա­կան լուրջ են և­ ի­րենց հան­դեպ լուրջ վե­րա­բեր­մունք են պա­հան­ջում: Ո­րոշ սխալ­ներ մենք գոր­ծում ենք անզ­գու­շա­բար, եր­բեմն` պա­տա­հա­բար, իսկ ո­րոշ սխալ­ներ էլ կա­տար­վում են հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով, այ­սինքն ոչ դի­տա­վոր­յալ ու ոչ գի­տակ­ցա­բար, և­ այդ­պի­սի սխալ­նե­րը կա­րե­լի է թյու­րի­մա­ցու­թյուն հա­մա­րել: Նման դեպ­քե­րում այդ ձևով «մեղք գոր­ծող­նե­րի» հան­դեպ հար­կա­վոր է ա­ռա­վե­լա­գույն նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­րել և­ օգ­նել նրանց՝ հա­վաս­տիաց­նե­լով. «Ո՛չ մի սար­սա­փե­լի բան չկա: Մի՜ ան­հանգս­տա­նա»: Ա­հա հենց այդ­պես է վար­վել Ե­կա­տե­րի­նա կայս­րու­հին՝ հայտն­վե­լով նման ի­րա­ վի­ճա­կում: Անվ­ճար ներ­կա­յա­ցում­նե­րից մե­կի ժա­մա­նակ, ո­րին կա­րող էին ներ­ կա գտնվել հա­սա­րա­կու­թյան բո­լոր խա­վե­րից, Ե­կա­տե­րի­նան գտնվում էր բաց և փոքր-ինչ դուրս ցցված օ­թյա­կում: Ներ­կա­յաց­ման պա­հին նրա ձեռ­քի վրա, որ դրել էր բազ­րի­քին, թուք ըն­կավ: Կայս­րու­հին անվր­դով թաշ­կի­նա­կով սրբեց այն: Նրա հետևում նստած պա­լա­տա­կան ձիա­նո­ցի գլխա­վո­րը` Լ. Նա­րիշ­կի­նը, դուրս վա­զեց օ­թյա­կից և սկ­սեց ա­րա­գո­րեն ո­րո­նել մե­ղա­վո­րին՝ տագ­նապ բարձ­րաց­նե­լով կայս­ րու­հու օ­թյա­կից վերև գտնվող օ­թյակ­նե­րում: Երբ նա վե­րա­դար­ձավ, կայս­րու­հին հարց­րեց. — Ին­չո՞ւ ես այդ­պես ան­հանգս­տա­նում, Լև՛ Ա­լեք­սանդ­րո­վիչ: — Ինչ­պե՞ս թե, մայ­րի՛կ-կայս­րու­հի… այդ­պի­սի չլսված հանդգ­նու­թյուն… — Լ­սի՛ր, Լև՛ Ա­լեք­սանդ­րո­վիչ, ե­թե դա ար­վել է դի­տա­վոր­յալ, ա­պա ինչ­պի­սի՞ պա­ տիժ է հաս­նում նրան, ով ամ­բողջ ժո­ղովր­դի ա­ռաջ հա­մար­ձակ­վել է այդ­պես վի­րա­ վո­րել ինձ` կայս­րու­հուս… իսկ ե­թե ա­րել է ոչ դի­տա­վո­րու­թյամբ, այլ պա­տա­հա­բար, ինչ­պես և­ես են­թադ­րում եմ, ա­պա մե­ղա­վորն ար­դեն շատ ա­վե­լի է տա­ռա­պել, քան ար­ժա­նի է (Ի. Սուդ­նի­կո­վա): Տերն Իս­րա­յե­լին հրա­մա­յեց, որ տար­բե­րա­կի այն­պի­սի ծանր մեղ­քեր, ինչ­պի­ սիք են տար­բեր սպա­նու­թյուն­նե­րը. դի­տա­վո­րու­թյա՞մբ են ար­վել դրանք, թե ոչ դի­տա­վոր­յալ: Ե­թե մար­դը սպա­նել է «ա­ռանց թշնա­ման­քի», «բայց ին­քը թշնա­մի չէր նրան» «և չէր կա­մե­նում չա­րիք պատ­ճա­ռել նրան», ա­պա «այն ժա­մա­նակ ժո­ ղո­վուր­դը սպա­նո­ղի և­ ար­յան վրեժխնդ­րու­թյուն ու­նե­ցո­ղի միջև դա­տաս­տան թող տես­նի» և փր­կի այդ­պի­սի մար­դուն՝ ու­ղար­կե­լով նրան ա­պաս­տա­նի քա­ղա­քը, որ­ տեղ կգտնվի մինչև քա­հա­նա­յա­պե­տի կյան­քի վեր­ջը և դ­րա­նից հե­տո ար­դեն կա­ րող է վե­րա­դառ­նալ իր բնա­կա­վայ­րը (Թվեր 35.22-29):

337


նոյեմբեր

15

«Նրան այլեվս չհրա­վի­րե՛ք»

Դու ո՞վ ես, որ ու­րի­շի ծա­ռա­յին դա­տում ես. նա իր Տի­րոջ հա­մար է կան­գուն կամ ըն­կած. բայց նա կկանգ­նի, ո­րով­հետև Աստ­ված կա­րող է նրան վեր կանգ­նեց­նել (Հռո­մեա­ցի­նե­րին 14.4)։

Հի­սուն տա­րի ա­ռաջ մենք բնա­կա­րան­նե­րում հա­վաք­վել էինք երկր­պա­գու­թյան՝ խմբե­րի բա­ժան­վե­լով: Ե­կե­ղե­ցին կի­սով չափ կազմ­ված էր գեր­մա­նա­ցի­նե­րից: Գործ­նա­կա­նում պե­տա­կան օր­գան­նե­րից ոչ ոք մեզ չէր հե­տապն­դում, ոչ մե­կը մեր հետևից չէր ըն­կել և չէր մի­ջամ­տում մեր ոչ պաշ­տո­նա­կան ե­կե­ղե­ցա­կան կյան­ քին: Մի հար­յու­րի չափ մար­դիկ հա­վաք­վում են և միա­սին ա­ղո­թում, թող ա­ղո­թեն․ այս­պես էին պե­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը վե­րա­բեր­վում մեզ` հա­վա­տաց­յալ­նե­ րիս: Ոչ մի գրան­ցում, ոչ մի հաշ­վետ­վու­թյուն իշ­խա­նու­թյուն­նե­րին, ոչ մի նման բան չկար: Ծա­ռա­յող­նե­րը նույն­պես պար­բե­րա­բար հա­վաք­վում էին, որ­պես­զի լու­ծեն հրա­տապ հար­ցե­րը` կազ­մա­կերպ­չա­կան, հա­վատ­քի սկզբունք­նե­րի հետ կապ­ ված, նյու­թա­կան և­այլն: Ի­հար­կե, Աստ­ծո գոր­ծը պաշ­տո­նա­պես կա­տա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ չկա­ յին` անց­կաց­նել ա­վե­տա­րան­չա­կան ար­շավ­ներ, ու­նե­նալ սե­փա­կան հրա­տա­րակ­ չու­թյու­նը, ճե­մա­րա­նը կամ ա­կա­դե­միան, կա­պի մեջ լի­նել ար­տա­սահ­ման­յան ե­կե­ ղե­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ՝ Գլ­խա­վոր վե­հա­ժո­ղո­վի գլխա­վո­րու­թյամբ և­այլն: Այլ կերպ ա­սած, մենք զրկված էինք ա­զա­տու­թյու­նից ա­վե­լի լայն ծա­վա­լով և լր­ջո­րեն ճնշված էինք՝ չկա­րո­ղա­նա­լով ի­րա­կա­նաց­նել մեր քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­ վունք­նե­րը: Եվ այս­պես: Ծա­ռա­յող­նե­րը պար­բե­րա­բար ոչ պաշ­տո­նա­կան հան­դի­պում­ներ էին ու­նե­նում ե­ռամս­յա­կը մեկ, և հան­դի­պում­նե­րը տևում էին մեկ-եր­կու օր: Այդ հան­դի­պում­նե­րին հրա­վի­րում էին խոս­տում­նա­լից ե­րի­տա­սարդ եղ­բայր­նե­րի, ով­ քեր աչ­քի էին ընկ­նում ե­ռան­դով ու նա­խա­ձեռ­նու­թյամբ, Աստ­վա­ծաշն­չի ի­մա­ցու­ թյամբ: Նպա­տակն այն էր, որ նրանք փորձ ձեռք բե­րեն, և­ այդ կերպ հնա­րա­վոր լի­նի տար­բեր ծա­ռա­յու­թյուն­նե­րի հրա­վի­րել նրանց: Տա­րած­քա­յին հան­դի­պում­նե­ րից մե­կի ժա­մա­նակ ե­կավ միա­վոր­ման նա­խա­գա­հը: Հոգևոր հոր­դոր­նե­րից հե­տո սկսե­ցին տար­բեր հար­ցեր քննար­կել և, ինչ­պես միշտ, հան­դիպ­ման յու­րա­քանչ­յուր մաս­նա­կից կա­րող էր ա­զա­տո­րեն դրսևո­րել իր տե­սա­կե­տը: Եվ եղ­բայր­նե­րից մե­կը, որ ա­ռա­ջին ան­գամ էր հրա­վիր­ված նման հան­դիպ­ման, հա­ճախ էր ե­լույթ ու­նե­ նում, բա­նա­վի­ճում, և բարձր ու կտրուկ ձայն ու­ներ: Եվ երբ նա հեր­թա­կան ան­գամ ար­տա­հայ­տեց իր կար­ծիքն ինչ-որ հար­ցի վե­րա­բեր­յալ, վե­հա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը միա­վոր­ման ղե­կա­վա­րին, որ նստած էր իր կող­քին, շշու­կով հարց­րեց. «Որ­տե­ղի՞ց է այս եղ­բայ­րը»: Ղե­կա­վա­րի պա­տաս­խա­նից հե­տո նա­խա­գահն ա­սաց. «Նրան այլևս չհրա­վի­րեք այս հան­դի­պում­նե­րին»: Ես այդ զրույ­ցի ա­կա­մա վկան էի: Եվ նրան այլևս չհրա­վի­րե­ցին այդ հան­դի­պում­նե­րին… Նա­յե­լով հետ, բա­վա­կա­նին կեն­սա­կան փոր­ձա­ռու­թյուն ու­նե­նա­լով՝ ես ցան­կա­ նում եմ ա­սել. «Նե­րո­ղա­մի՜տ ե­ղեք միմ­յանց հան­դեպ: Մի՛ ե­ղեք պա­հանջ­կոտ կամ ման­րախն­դիր»:

338


«Ես կո­րած մարդ եմ»

նոյեմբեր

16

Չա­րու­թյուն նյու­թող­նե­րի սրտե­րում խա­բեու­թյուն կա, իսկ խա­ղա­ղու­թյուն ծրագ­ րող­նե­րի մեջ՝ ու­րա­խու­թյուն (Ա­ռակ­ներ 12.20)։

Ներ­կա­յաց­նենք նե­րո­ղա­միտ վե­րա­բեր­մուն­քի ևս մեկ դրսևո­րում ոչ կան­խա­ մտած­ված ա­րար­քի հան­դեպ: Սե­նա­տի գրան­ցո­ղը ցրվա­ծու­թյան պատ­ճա­ռով ան­ կարևոր թղթե­րի հետ միա­սին պատ­ռեց նաև Ե­կա­տե­րի­նա կայս­րու­հու հրա­մա­նը: Նկա­տե­լով իր սխա­լը՝ նա սա­րա­փա­հար ե­ղավ և հու­սա­հա­տու­թյան մեջ ո­րո­շեց գնալ մի ան­սո­վոր քայ­լի: Նա ուղևոր­վեց Կայ­սե­րա­կան Գյուղ, որ­տեղ այդ ժա­մա­նակ գտնվում էր կայս­րու­հին, մուտք գոր­ծեց թա­գա­վո­րա­կան այ­գի և նս­տե­լով թփե­րի մեջ՝ ա­հու­դո­ղով սպա­սեց տի­րու­հու հայտն­վե­լուն: Ան­ցավ հոգ­նե­ցու­ցիչ և տագ­նա­ պա­լի սպա­սում­նե­րի մի քա­նի ժամ, նախ­քան եր­կու բա­րակ­նե­րի բարձ­րա­ձայն հա­ չո­ցը դժբախտ պաշ­տոն­յա­յին կազ­դա­րա­րեր, որ մո­տե­նում է Ե­կա­տե­րի­նան: Գրան­ ցո­ղը դուրս ե­կավ իր թաքս­տո­ցից, մո­տե­ցավ ճա­նա­պար­հին և ծն­կի ե­կավ: — Դու ո՞վ ես,- հարց­րեց կայս­րու­հին: — Ես կո­րած մարդ եմ, տի­րու­հի՛,- պա­տաս­խա­նեց նա,- միայն դուք կա­րող եք փրկել ինձ: — Այդ ի՞նչ գործ է: Գրան­ցո­ղը նրան մեկ­նեց պատռ­ված հրա­մա­նի կտոր­նե­րը և­ ան­կեղ­ծո­րեն խոս­ տո­վա­նեց իր ցրվա­ծու­թյան ու անզ­գու­շու­թյան մա­սին: — Վ ­ ե­րա­դար­ձի՛ր տուն,- ա­սաց կայս­րու­հին,- և վա­ղը այս նույն ժա­մին և­ այս նույն տե­ղում սպա­սի՛ր ինձ: Մ­յուս օ­րը, հան­դի­պե­լով պաշ­տոն­յա­յին, կայս­րու­հին նրան մեկ­նեց իր ստո­րա­ գրու­թյու­նը կրող նոր հրա­մա­նը և­ա­սաց. — Վերց­րո՛ւ, ա­հա՛ նոր հրա­մա­նը, վե՛րջ քո դժբախ­տու­թյա­նը, ա­րագ գնա՛ տպա­ րան: Բայց տե՛ս, ոչ մե­կին չա­սես այդ դեպ­քի մա­սին, այ­լա­պես մի լա՜վ կստա­նաս գլխա­վոր դա­տա­խա­զից (Ի. Սուդ­նի­կո­վա): Ոչ կան­խամ­տած­ված ա­րարք­նե­րը հեշտ է նե­րել. դրանք նե­րո­ղամ­տու­թյուն են ծնում այն գոր­ծո­ղի հան­դեպ: Սա­կայն հի­շենք Լա­բա­նին, ով Ռա­քե­լի փո­խա­րեն իր հա­րա­զա­տի վրա­նը տա­րավ Լիա­յին: Եվ երբ ա­ռա­վոտ­յան Հա­կո­բը վրդով­վեց այդ խա­բեու­թյան պատ­ճա­ռով, Լա­բա­նը բո­լո­րո­վին չշփոթ­վեց և­ ա­սաց, որ այդ­պի­սին է ի­րենց սո­վո­րու­թյու­նը` նախ ա­մուս­նաց­նում են ա­վագ դստե­րը, ա­պա` կրտսե­ րին: Դա բա­ցա­հայտ նեն­գու­թյուն էր: Ե­թե այդ­պի­սի սո­վո­րու­թյուն գո­յու­թյուն ու­ներ, ա­պա Լա­բա­նը պար­տա­վոր էր այդ մա­սին տեղ­յակ պա­հել Հա­կո­բին և­ ա­ռա­ջար­ կել եր­կու կա­նանց հետ ա­մուս­նա­նա­լու իր տար­բե­րա­կը: Ընտ­րու­թյու­նը Հա­կո­բի­նը պետք է լի­ներ: Ա­վաղ, Լա­բա­նը նենգ էր և գոր­ծեց՝ իր շա­հա­դի­տա­կան մղում­նե­րից ել­նե­լով: Այդ­պի­սի մար­դու հան­դեպ ի՞նչ նե­րո­ղամ­տու­թյան մա­սին կա­րող է խոսք լի­նել: Աստ­վա­ծաշն­չում աս­վում է. «Փ­շեր, ո­րո­գայթ­ներ կան նենգ մար­դու ճա­նա­պար­ հին. իր հո­գին կպահ­պա­նի նա, ով նրան­ցից հե­ռա­նա» (Ա­ռա­կաց 22.5):

339


նոյեմբեր

17

«Վե՛ր եկ, կնդա՛կ»

Իր հո­րը ծաղ­րո­ղի և­իր մոր հնա­զան­դու­թյունն ար­հա­մար­հո­ղի աչ­քը պի­տի փո­րեն ձո­րի ագ­ռավ­նե­րը, և­այն պի­տի ու­տեն արծ­վի ձա­գե­րը (Ա­ռակ­ներ 30.17)։

Սուրբ Գր­քում նկա­րագր­վում են այն­պի­սի դեպ­քեր, երբ մեզ թվում է՝ պետք էր նե­րո­ղամ­տու­թյուն ցու­ցա­բե­րել մարդ­կանց հան­դեպ, սա­կայն նրանք պատժ­վե­ ցին ա­մե­նա­դա­ժան ձևով: Այդ­պի­սի դեպ­քե­րից մե­կը կապ­ված է Ե­ղի­սե մար­գա­րեի հետ: Հենց նոր նա ա­կա­նա­տես էր ե­ղել Ե­ղիա մար­գա­րեի վե­հա­շուք համ­բարձ­մա­ նը: Հենց նոր նա մի քա­նի ցնցող հրաշք­ներ էր կա­տա­րել: Եվ Ե­ղի­սեն, երկն­քից այդ­պի­սի ան­սո­վոր հա­վաս­տիա­ցում ստա­նա­լով, որ ընտր­վել է մար­գա­րեի բարդ, պա­տաս­խա­նա­տու և փ­շոտ ճա­նա­պար­հի հա­մար, ո­րո­շեց գնալ Կար­մե­ղոս լե­ռը և միայ­նակ՝ ա­ղոթք­նե­րի ու մտո­րում­նե­րի մեջ լի­նել Աստ­ծո հետ: Դա այն վայրն էր, որ­ տեղ ամ­բողջ ժո­ղովր­դի ա­ռաջ Ի­րեն հայտ­նեց տիե­զեր­քի Ա­րա­րիչն ու Ղե­կա­վա­րը: Եվ երբ նա ճա­նա­պար­հին էր, Բե­թել քա­ղա­քից դուրս ե­կան մի խումբ ե­րե­խա­ներ, ո­րոնք, տես­նե­լով Ե­ղի­սեին, սկսե­ցին ծաղ­րել նրան և բա­ցա­հայտ վի­րա­վո­րա­կան խոս­քեր բղա­վել նրա հաս­ցեին. «Վե՛ր եկ, կնդա՛կ, վե՛ր եկ, կնդա՛կ»։ Ինչ­պե՞ս ար­ ձա­գան­քեց Ե­ղի­սեն. «Եվ նա հետ դար­ձավ, նրանց տե­սավ և Տի­րոջ ա­նու­նով ա­նի­ ծեց նրանց. ան­տա­ռից եր­կու արջ դուրս ե­կան և նրան­ցից քա­ռա­սու­ներ­կու ե­րե­խա պա­տա­ռո­տե­ցին» (Գ Թա­գա­վոր­նե­րի 2.24)։ Բնա­կան հարց է ա­ռա­ջա­նում. ին­չո՞ւ Ե­ղի­սեն այդ­պես դա­ժան վար­վեց` ա­նի­ ծեց ե­րե­խա­նե­րին: Ին­չո՞ւ նա` սի­րո և գ­թասր­տու­թյան Աստ­ծո մար­գա­րեն, չպետք է նե­րո­ղամ­տու­թյուն ցու­ցա­բե­րի՝ հաշ­վի առ­նե­լով ի­րեն վի­րա­վո­րող­նե­րի տա­րի­քը և համ­բե­րի նրանց չա­րաճ­ճիու­թյա­նը (հենց այս­պես են դա­տում ա­թեիստ­նե­րը): Սա­կայն չպետք է շտա­պել դա­տե­լու Ե­ղի­սեին և Աստ­ծուն: Փոր­ձենք պար­զա­բա­ նել: Պարզ­վում է, որ մար­գա­րեա­կան հո­գու վկա­յու­թյամբ. «Այդ ե­րե­խա­նե­րը լսել էին Ե­ղիա­յի համ­բարձ­ման մա­սին, և­ այդ հան­դի­սա­վոր ի­րա­դար­ձու­թյու­նը նրանք ծաղ­րի ա­ռար­կա դարձ­րին» (Մար­գա­րե­ներ և թա­գա­վոր­ներ, էջ 235): Սի­նո­դալ թարգ­մա­նու­թյան մեջ «Վե՛ր եկ, կնդա՛կ» ար­տա­հայ­տու­թյան մեջ ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ է նշա­նա­կում «վեր եկ»: Ժա­մա­նա­կա­կից թարգ­մա­նու­թյուն­նե­րում այն փո­ խանց­վում է որ­պես «հե­ռու՛ գնա», «մի կո՛ղմ գնա», ո­րը նշա­նա­կում է` «հե­ռա­ցի՛ր այս­տե­ղից»: Հի­շում եմ, թե ինչ­պես մի ան­գամ, երբ վեր­լու­ծում էինք այդ դեպ­քը, մի գեր­մա­նա­ցի եղ­բայր ա­սաց. «Լ­յու­թե­րի թարգ­մա­նու­թյան մեջ „komm herauf“ նշա­նա­կում է՝ «բարձ­րա­ցի՛ր վերև»: Այս­պի­սով, ե­րե­խա­նե­րը պար­զա­պես ան­հար­ գա­լից չէին Ե­ղի­սեի հան­դեպ՝ նրան ան­վա­նե­լով «կնդակ» կամ «ճա­ղատ»: Նրանք ծաղ­րում էին մար­գա­րեին՝ ա­սե­լով, որ ինքն էլ եր­կինք գնա Ե­ղիա­յի նման: Իսկ դա ար­դեն բա­ցա­հայտ աստ­վա­ծա­նար­գու­թյուն է, և Տերն Ինքն այդ աստ­վա­ծա­հայ­հո­ յու­թյու­նը չի թող­նի ա­ռանց դա­տաս­տա­նի: «Իսկ Ե­ղի­սեն Ա­մե­նա­զո­րի զո­րու­թյան ազ­դե­ցու­թյամբ ա­նի­ծեց նրանց (էջ 235): (շա­րու­նա­կե­լի)

340


Ին­չո՞ւ պատժ­վե­ցին ե­րե­խա­նե­րը

նոյեմբեր

18

Ծաղր ա­նո­ղին ծե­ծի՛ր, և միա­մի­տը խո­րա­գետ կդառ­նա. և­ե­թե ըմբռ­նո­ղին հան­դի­ մա­նես, նա գի­տու­թյուն կվաս­տա­կի (Ա­ռակ­ներ 19.25)։

Ե­րե­խա­նե­րի հան­դեպ նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­րե­լու հար­ցը, կապ­ված Ե­ղի­սեի ա­նեծ­քի հետ, իս­կա­պես այն­քան էլ միան­շա­նակ չէ, և հ­նա­րա­վոր չէ միան­գա­մից գտնել պա­տաս­խա­նը: Ի՞նչ է ա­սում այդ մա­սին մար­գա­րեա­կան հո­գին: «Ե­թե Ե­ղի­ սեն հան­գիստ անց­ներ ծաղ­րող­նե­րի կող­քով, ա­պա խառ­նամ­բո­խը դրա­նից հե­տո էլ կհանդգ­ներ ծաղ­րել նրան, և չէր ի­րա­կա­նա­նա մար­գա­րեի ա­ռա­քե­լու­թյու­նը, որ վտան­գի պա­հին փրկի ժո­ղովր­դին: Սար­սա­փե­լի դա­ժա­նու­թյան այդ միակ դեպ­ քի շնոր­հիվ նա հա­մընդ­հա­նուր հար­գանք վաս­տա­կեց մնա­ցած ողջ կյան­քում: Ամ­ բողջ հի­սուն տա­րի նա մտավ ու դուրս ե­կավ Բե­թե­լի դար­պաս­նե­րով, քա­ղա­քից քա­ղաք ճա­նա­պար­հոր­դեց, թա­փա­ռեց երկ­րով մեկ, հան­դի­պեց տար­բեր մարդ­ կանց` ան­հոգ, կո­պիտ, ա­նա­ռակ ե­րի­տա­սար­դու­թյան, սա­կայն ոչ մե­կը չհա­մար­ ձակ­վեց ծաղ­րել կամ նվաս­տաց­նել նրան` Բարձր­յա­լի մար­գա­րեին» (Մար­գա­րե­ ներ և թա­գա­վոր­ներ, էջ 236): Տերն Ի­րեն ի­րա­վունք է վե­րա­պա­հում պաշտ­պա­նել Իր հե­ղի­նա­կու­թյու­նը: Եվ նման դեպ­քե­րում Նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի յու­րա­քանչ­ յուր քննա­դա­տու­թյուն հայ­հո­յանք է: Երբ մե­ղա­վո­րը հանդգ­նում է թեթևամ­տո­րեն դա­տա­պար­տել ու քննա­դա­տել Աստ­ծուն, նա մո­ռա­նում է այն օ­րի­նա­չա­փու­թյան մա­սին, որ ար­տա­հայ­տեց Քրիս­տոսն Իր խոս­քե­րում. «Քո խոս­քե­րից պի­տի դա­ տա­պարտ­վես» (Մատ­թեոս 12.37)։ Տե­րը եր­բեք կա­մա­յա­կա­նո­րեն չի վար­վում: Մեր պա­տիժ­նե­րը միայն հետևանք են մեր մե­ղա­վոր ա­րարք­նե­րի: Եվ նման դեպ­քե­րում մենք մե­ղադ­րում ենք Աստ­ծուն և վի­րա­վոր­ված ա­սում, թե ին­չու նե­րո­ղամ­տու­թյուն ու ո­ղոր­մա­ծու­թյուն չի դրսևո­րում մեր հան­դեպ: Շա­րու­նա­կենք կար­դալ, թե ինչ է ա­սում մար­գա­րեա­կան հո­գին. «Նույ­նիսկ բա­ րու­թյու­նը պետք է սահ­ման­ներ ու­նե­նա: Միայն ան­սա­սան խստու­թյու­նը կա­րող է սա­տա­րել հե­ղի­նա­կու­թյու­նը, ո­րով­հետև հա­կա­ռակ դեպ­քում ա­մեն ինչ ծաղ­րի ու ար­հա­մար­հան­քի կեն­թարկ­վի: Այս­պես կոչ­ված քնքշու­թյու­նը, հոր­դոր­նե­րը, ծնող­նե­ րի ու դաս­տիա­րակ­նե­րի կող­մից ե­րե­խա­նե­րի ցան­կու­թյուն­նե­րին տուրք տա­լը հա­ մար­վում են ա­մե­նա­մեծ չա­րի­քը, որ միայն կա­րող է թափ­վել նրանց գլխին: Յու­րա­ քանչ­յուր ըն­տա­նիք պետք է ա­ռաջ­նորդ­վի սկզբուն­քա­յին հաս­տա­տա­կա­մու­թյամբ, վճռա­կա­նու­թյամբ և­ ո­րո­շա­կի պա­հանջ­նե­րով… Յու­րա­քանչ­յուր ե­րե­խա­յի անհ­ րա­ժեշտ է սո­վո­րեց­նել, որ պատ­շաճ հար­գան­քով վե­րա­բեր­վի Աստ­ծուն: Երբ մենք խո­սում ենք Աստ­ծո մա­սին, ան­թույ­լատ­րե­լի է թեթևամ­տու­թյու­նը կամ ան­փու­թու­ թյու­նը: Անհ­րա­ժեշտ է միշտ պատ­շաճ հար­գան­քով վե­րա­բեր­վել Աստ­ծո ներ­կա­յա­ ցու­ցիչ­նե­րի, ծա­ռա­յող­նե­րի, ու­սու­ցիչ­նե­րի, ծնող­նե­րի հան­դեպ, ով­քեր կոչ­ված են Նրա փո­խա­րեն խո­սե­լու և­ աշ­խա­տե­լու: Նրանց հան­դեպ դրսևոր­ված հար­գան­քի մի­ջո­ցով մենք պա­տիվ ենք տա­լիս Աստ­ծուն» (էջ 236, 237):

341


19 Նե­րո­ղամ ­ իտ լի­նել վշտի ժա­մա­նակ, ոչ թե հան­դի­մա­նել

նոյեմբեր

Այ­սու­հետև, ընդ­հա­կա­ռա­կը, դուք ա­վե­լի՛ նե­րեք ու մխի­թա­րեք նրան, որ­պես­զի այդ­պի­սին սաս­տիկ տրտմու­թյան մեջ չընկղմ­վի։ Դրա հա­մար ա­ղա­չում եմ ձեզ, որ նրա նկատ­մամբ սեր ցու­ցա­բե­րեք (Բ Կորն­թա­ցի­նե­րին 2.7-8)։

Ղև­տա­ցի Եղ­կա­նան բա­րե­պաշտ, հարգ­ված, ունևոր անձ­նա­վո­րու­թյուն էր: Նա ըն­տա­նե­կան լիա­կա­տար եր­ջան­կու­թյուն չու­ներ. նրա ա­ռա­ջին կի­նը` Ան­նան, ո­րին ին­քը շատ էր սի­րում, անպ­տուղ էր: Սե­րունդ ու­նե­նա­լու հա­մար նա ստիպ­ված էր երկ­րորդ ա­մուս­նու­թյու­նը կնքել Փե­նա­նա­յի հետ, ո­րը եր­կար սպաս­ված որ­դի­ներ ու դուստ­րեր ու­նե­ցավ: Ցա­վոք, ե­րե­խա­նե­րի ծնուն­դը, որ պետք է եր­ջան­կու­թյուն բե­ րեր Եղ­կա­նա­յին, չար­դա­րաց­րեց նրա հույ­սե­րը: Ին­չո՞ւ: Ո­րով­հետև «այդ քայ­լը, որ թե­լադր­ված էր Աստ­ծո հան­դեպ ան­բա­վա­րար հա­վատ­քից», չէր կա­րող եր­ջան­կու­ թյուն բե­րել նրան. այս­պի­սին է մար­գա­րեա­կան հո­գու վկա­յու­թյու­նը (Նա­հա­պետ­ ներ և մար­գա­րե­ներ, էջ 569): Հե­տա­գա կյան­քը հստակ ցույց տվեց Եղ­կա­նա­յին, որ հար­կա­վոր էր Աստ­ծո հետ լու­ծել հար­ցը, ոչ թե մարդ­կա­յին ե­ղա­նա­կով, և պետք չէր կրկնել ի­րենց նա­խած­նող­նե­րի` Աբ­րա­հա­մի ու Սա­ռա­յի սխա­լը: Ան­դա­դար ա­ղո­թել Աստ­ծուն, ան­սա­սան ա­պա­վի­նել Նրան, ու­նե­նալ հաս­տա­տուն հա­վատք ու մեծ համ­բե­րու­թյուն` սպա­սե­լով Նրա պա­տաս­խա­նին․ ա­հա մեր բո­լոր հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման այդ հի­նա­վուրց, ճշմա­րիտ և միակ ու­ղին: Իսկ Եղ­կա­ նան գնաց թեթև ու կարճ ու­ղիով, որ­տեղ Աստ­ծուն վստա­հե­լու հյու­ծիչ ու տան­ ջա­լի պայ­քար չէր պա­հանջ­վում` ա­նո­րոշ թվով տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Տի­րոջ ծրա­գիրն էր, որ Եղ­կա­նան ու Ան­նան ձգտեն ա­վե­լի մո­տե­նալ Ի­րեն, մե­ծա­գույն բա­րօ­րու­թյուն ապ­րեն՝ հաս­նե­լով Իր հետ օրհն­յալ միաս­ նու­թյան, և­ այդ փոր­ձու­թյու­նից հե­տո Ին­քը նրանց կպարգևեր թան­կա­գին Սա­ մուե­լին: Սա­կայն Եղ­կա­նան իր հիմ­նախն­դի­րը լու­ծեց մարդ­կա­յին ճա­նա­պար­հով, և­ արդ­յուն­քում ըն­տա­նի­քում խա­ղա­ղու­թյուն, միա­բա­նու­թյուն ու եր­ջան­կու­թյուն չկար: Փե­նա­նան խան­դոտ, լկտի և հան­դուգն կին էր և դ­ժոխ­քի էր վե­րա­ծել Ան­նա­յի կյան­քը: Նա սպառ­նում էր Ան­նա­յին մշտա­կան կշտամ­բանք­նե­րով ու մե­ղադ­րանք­ նե­րով, հան­դի­մա­նում, որ նրա անպտ­ղու­թյու­նը պա­տիժ է Աստ­ծուց՝ նրա մեղ­քե­րի պատ­ճա­ռով: Ա­հա սա այն դեպքն է, որ­տեղ Փե­նա­նա­յից պա­հանջ­վում էր սուրբ նե­րո­ղամ­տու­ թյուն դրսևո­րել Ան­նա­յի հան­դեպ: Նա պետք է կա­րեկ­ցեր Ան­նա­յին, և­որ­պես կին ու մայր մխի­թա­րեր նրան՝ կի­սե­լով վիշ­տը, այլ ոչ թե ա­վե­լաց­ներ նրա՝ ա­ռանց այն էլ անն­կա­րագ­րե­լի տա­ռա­պանք­նե­րը, մշտա­կան ար­ցունք­ներն ու ճա­կա­տագ­րա­կան դժբախ­տու­թյու­նը… Փառք Աստ­ծուն, որ Նա վերջ դրեց Ան­նա­յի տա­ռա­պանք­նե­րին և նրան պարգևեց եր­կար սպաս­ված գան­ձը` որ­դուն: Եվ ինչ­պի­սի՜ որ­դու` Սա­մուե­ լին:

342


Անիմաստ մտորումներ

նոյեմբեր

20

Սիրտն ա­մե­նից ա­վե­լի խա­բե­բա է և կա­մա­կոր. այն ո՞վ կա­րող է հաս­կա­նալ (Ե­րե­ միա 17.9)։

Ե­թե նե­րո­ղամ­տու­թյուն չու­նե­նանք և չդրսևո­րենք այն մեզ շրջա­պա­տող մարդ­ կանց հան­դեպ, ա­պա դա­տա­պարտ­ված կլի­նենք մշտա­կան հո­գե­կան տա­ռա­ պանք­նե­րի, ան­հանգս­տու­թյան, վի­ճա­բա­նու­թյուն­նե­րի և մեր հան­դեպ ան­բար­ յա­ցա­կամ վե­րա­բեր­մուն­քի: Պար­զա­պես ցնցող է մեր ան­կա­տա­րու­թյու­նը: Մեր բնա­վո­րու­թյան մեջ ան­թիվ ան­հա­մար թե­րու­թյուն­ներ կան: Դրանք դրսևոր­վում են յու­րա­քանչ­յուր քայ­լա­փո­խի: Ան­խու­սա­փե­լի է հա­յացք­նե­րի ու բնա­վո­րու­թյուն­նե­րի բա­խու­մը: Եվ դրա հա­մար կա­րիք չկա ի­րա­վի­ճակ­ներ ո­րո­նե­լու. այն ա­մե­նուր է և­ ա­ռա­ջա­նում է բո­լոր ո­լորտ­նե­րում` ըն­տա­նի­քում, աշ­խա­տա­վայ­րում, հա­սա­րա­կա­ կան տրանս­պոր­տում, խա­նու­թում, ռես­տո­րա­նում… Մերձ­մոս­կով­յան գյու­ղե­րից մե­կում, գար­նա­նա­յին տո­նի ժա­մա­նակ, փոք­րիկ ու հար­մա­րա­վետ խա­նութն են մտնում հանգս­տա­ցող­նե­րը: Նրանք քաղ­ցած էին և­ ո­րո­շել էին բնու­թյան գրկում ճա­շել: Վա­ճա­ռո­ղը նրանց հաց, եր­շիկ, ձու և մր­գահ­ յութ տվեց: «Ե­թե ցան­կա­նում եք, կա­րող եմ ե­փել ձվե­րը և տա­պա­կել եր­շի­կը,- ա­ռա­ջար­կեց վա­ճա­ռո­ղը,- ես է­լեկտ­րա­կան սա­լիկ ու­նեմ»: «Դե, ընդ­հա­նուր առ­մամբ, վատ չէր լի­նի»,- զար­մա­ցած հա­մա­ձայ­նե­ցին գնորդ­նե­րը: Նրանք տե­ղա­վոր­վե­ցին գե­տա­ կի մոտ, բլրի վրա: Երբ ամ­րապնդ­վե­ցին ու­տե­լիք­նե­րով, նրան­ցից մե­կը հան­կարծ ա­սաց. «Լ­սեք, հե­տաքր­քիր է, ին­չո՞ւ այդ­քան ջանք թա­փեց, եր­շի­կը տա­պա­կեց»: «Երևի ինչ որ օ­գուտ ու­նի,- պա­տաս­խա­նեց մյու­սը,- նա խնդրեց, որ շշե­րը վե­րա­ դարձ­նենք: Երևի դրանց գու­մա­րը վերց­րել է»: Սկ­սե­ցին հաշ­վել: «Ո՛չ, տա­րա­նե­րի գի­նը չի հաշ­վել»: «Իսկ, մի­գու­ցե, եր­շի­կի գի՞նն է ա­վե­լով հաշ­վել՝ տա­պա­կե­լու հա­մար»: Նո­րից հաշ­վե­ցին. կո­պեկ-կո­պեկ ճիշտ էր հաշվ­ված: «Տե՛ս, ի՜նչ խո­րա­մանկն է: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, որ­տե­ղի՞ց է նրա օ­գու­տը»: Նրանք լռե­ցին և մ­տա­հոգ­ված նա­յե­ցին միմ­յանց: «Լ­սե՛ք,- հան­կարծ գլխի ըն­կավ նրան­ցից մե­կը,- իսկ, մի­գու­ցե, նա պար­զա­պես, դե… տոն է, մար­դիկ հանգս­տա­նում են: Ին­չո՞ւ մի լավ բան չա­նել: Իսկ, մի­գու­ցե, պար­զա­պես լավ մարդ է, հը՞»: Եվ նրանք սկսե­ցին ծի­ծա­ղել, որ այդ բա­րի միտ­քը վեր­ջում ե­կավ ի­րենց գլու­խը: Ա­պա, խա­նութ վե­րա­դարձ­նե­լով կվա­սի և ջ­րի շշե­րը, հանգս­տա­ցող­նե­րը սկսե­ցին զրու­ցել վա­ճա­ռո­ղի հետ: Նրանք պատ­մե­ցին ի­րենց մտո­րում­նե­րի մա­սին` ին­չի՞ց օ­գուտ ու­նի նա: Պատ­մե­ցին նաև ի­րենց վեր­ջին գու­շա­կու­թյան մա­սին և միա­սին ծի­ծա­ղե­ցին (ա­հա այս­պի­սի ոչ տա­րօ­րի­նակ պատ­մու­թյուն է պատ­մում հե­ղի­նա­կը «Ե­ղեք բա­րի» գրքում): Ե­թե միայն մար­դիկ նե­րո­ղամ­տու­թյան ու բար­յա­ցա­կա­մու­թյան հո­գի ու­նե­նա­յին, նրանք ա­զատ կլի­նեին նման ա­նի­մաստ մտո­րում­նե­րից: Հի­սու­սը մի ան­գամ այն ժա­մա­նակ­նե­րի հոգևոր ա­ռաջ­նորդ­նե­րին ա­սաց. «Ին­չո՞ւ եք ձեր սրտում չար բա­ներ խոր­հում» (Մատ­թեոս 9.4)։ «Ո­րով­հետև ըստ մարմ­նի խոր­հե­լը մահ է,-ա­սում է ա­ռաք­յա­լը,- իսկ ըստ Հո­գու խոր­հե­լը՝ կյանք ու խա­ղա­ղու­ թյուն» (Հռո­մեա­ցի­նե­րին 8.6)։ 343


նոյեմբեր

21

Գե­նե­րա­լի նե­րո­ղամ­տու­թյու­նը

Ար­դա­րը գի­տի աղ­քատ­նե­րի ի­րա­վուն­քը, բայց ա­նի­րավ մար­դը գի­տու­թյուն չու­նի (Ա­ռակ­ներ 29.7)։

Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին, ինչ­պես իր օ­րագ­րում նկա­րագ­րել է Կ. Մ. Սի­մո­նո­վը, հի­վան­դա­ցավ գե­նե­րալ (հե­տա­գա­յում՝ մար­շալ) Ս. Ս. Բիր­յու­զո­վը: Բու­ժող բժիշ­կը նրան դեղ տվեց, բայց հե­տո հան­կարծ նկա­տեց, որ դուրս գրված դե­ղա­մի­ջո­ցը հա­կա­ցուց­ված է հի­վան­դին և չա­փա­քա­նա­կը վտան­գա­վոր է կյան­քի հա­մար: Բժիշկն ան­մի­ջա­պես մի­ջա­ցա­ռում­ներ ձեռ­նար­կեց և հայտ­նեց տե­ղի ու­նե­ ցա­ծի մա­սին: Մեծ ջան­քե­րի գնով հա­ջող­վեց փրկել Բիր­յու­զո­վին: Գի­տակ­ցու­թյան գա­լով՝ նա հրա­մա­յեց ա­զա­տել ձեր­բա­կալ­ված բժշկին և բե­րել իր մոտ: Լ­սե­լով բա­ ցատ­րու­թյու­նը՝ նա հաս­կա­ցավ, թե ինչ­պես է տե­ղի ու­նե­ցել այդ ա­մե­նը, և հ­րա­մա­ յեց փա­կել գոր­ծը: Գե­նե­րա­լին փոր­ձե­ցին ա­ռար­կել և հա­մո­զել, որ մե­ղա­վո­րը պետք է պատժ­վի պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նակ­նե­րի օ­րեն­քով: Սա­կայն նա պնդեց ի­րե­նը և, ինչ­պես Բիր­յու­զո­վի մա­սին ջեր­մու­թյամբ գրում է Սի­մո­նո­վը, թույլ չտվեց խե­ղա­ թյու­րել մարդ­կա­յին ճա­կա­տա­գի­րը: Այս ի­րա­կան դեպ­քը խիստ ու­սո­ցո­ղա­կան է: Ա­ռա­ջին հեր­թին բժիշկն ազ­նիվ, ան­ կեղծ ու հա­մար­ձակ մարդ էր: Նա ա­ռանց թաքց­նե­լու խոս­տո­վա­նեց իր սխա­լը, թեև հաս­կա­նում էր, որ դա նվա­զա­գույ­նը բանտ նստե­լու սպառ­նա­լիք է պա­րու­նա­կում: Իսկ պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նակ­նե­րում այն­քան էլ դժվար չէր պատ­ժի ա­ռա­վե­լա­ գույն չա­փը ստա­նա­լը: Սա­կայն նա, խոս­տո­վա­նե­լով իր մեղ­քը, տղա­մար­դու նման ըն­դա­ռաջ գնաց իր ճա­կա­տագ­րին: Ն. Ի. Պի­րո­գովն ա­սում էր, որ «յու­րա­քանչ­յուր բա­րե­խիղճ անձ­նա­վո­րու­թյուն պետք է յու­րա­տե­սակ ներ­քին անհ­րա­ժեշ­տու­թյուն զգա` հնա­րա­վո­րինս շուտ բա­ցա­հայ­տի իր սխալ­նե­րը՝ նա­խազ­գու­շաց­նե­լու նրանց, ով­քեր պա­կաս տե­ղե­կաց­ված են»: Սա­կայն ա­մե­նագլ­խա­վորն այս դեպ­քում գե­նե­ րա­լի վե­րա­բեր­մունքն է բժշկի հան­դեպ. նա զին­վո­րա­կան մարդ էր, նշա­նա­վոր հրա­մա­նա­տար, ում կյան­քը բժշկի մե­ղա­վո­րու­թյան պատ­ճա­ռով մա­զից էր կախ­ ված: Սա­կայն նա զար­մա­նա­լի նե­րո­ղամ­տու­թյուն ցու­ցա­բե­րեց բժշկի հան­դեպ, չդի­ մեց կտրուկ մի­ջոց­նե­րի, չշտա­պեց հետևու­թյուն­ներ ա­նել, այլ հան­գիստ վեր­լու­ծեց ի­րա­վի­ճա­կը, տե­սավ բժշկի ան­կեղ­ծու­թյու­նը, հա­վա­տաց նրան և­ որ­պես ազ­նիվ մարդ՝ նե­րեց նրա ոչ կան­խամ­տած­ված սխալն ու պաշտ­պա­նեց ան­խու­սա­փե­լի պատ­ժից: Բայց չէ՞ որ գե­նե­րա­լը հաս­կա­նում էր, որ բժշկի ճա­կա­տա­գիրն իր ձեռ­քե­ րում է. բա­վա­կան է ըն­դա­մե­նը մի խոսք, և բ­ժիշ­կը, լա­վա­գույն դեպ­քում, կհայտն­վի Կո­լի­մա­յում: Աստ­վա­ծաշն­չում կար­դում ենք. «Ար­դա­րը գի­տի աղ­քատ­նե­րի ի­րա­ վուն­քը, բայց ա­նի­րավ մար­դը գի­տու­թյուն չու­նի» (Ա­ռակ­ներ 29.7)։

344


Փր­կի՛ր ինձ, վա­րո՛րդ

նոյեմբեր

22

Մի՛ զլա­ցիր բա­րու­թյուն ա­նե­լու նրան, ով ար­ժա­նի է, ե­թե ձեռ­քումդ այդ զո­րու­թյու­ նը կա (Ա­ռակ­ներ 3.27)։

Կ­յան­քում պա­տա­հում է, որ մենք հայտն­վում ենք այն­պի­սի դժվար ի­րա­վի­ճա­ կում, որ մարդ­կանց նե­րո­ղա­միտ վե­րա­բեր­մուն­քի շնոր­հիվ միայն կա­րո­ղա­նում ենք բա­րե­հա­ջող դուրս գալ: Միայն նե­րո­ղա­միտ մարդն է դժվար ի­րա­վի­ճա­կում պատ­րաս­տա­կա­մո­րեն օգ­նում մյուս­նե­րին: Նա ա­ռանց հա­շիվ տա­լու, հա­վա­տում է նրանց խոս­քե­րին և­որևէ կեղ­տոտ քայ­լի չի սպա­սում: Հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն է դրսևո­րում թու­լու­թյուն­նե­րի հան­դեպ, նե­րում է ոչ դի­տա­վոր­յալ վրի­պում­նե­րը, մեղմ ու նրբան­կատ ձևով ձգտում է հար­թել ան­հար­մար ի­րա­վի­ճակ­նե­րը, ա­նու­շադ­րու­ թյան պատ­ճա­ռով թույլ տված սխալ­նե­րը: Տաք­սու վա­րորդն այս­պի­սի պատ­մու­թյուն է պատ­մում: «Ե­րեկ Նո­գի­նի հրա­պա­րա­կում մի ին­ժե­ներ նստեց մե­քե­նաս: Թռ­չում էր Սի­բիր: Նրան տա­րա Բի­կո­վո: Մո­տե­ցա օ­դա­նա­վա­կա­յա­նին, ուղևո­րը հա­նեց ինք­նա­թի­ռի տոմ­սը, կար­դաց, ու հան­կարծ դեմ­քի գույ­նը փոխ­վեց: — Շ­փոթ­վել եմ,- շշնջաց նա,- ես պետք է Վ­նու­կո­վո գնա­յի: Իսկ ժա­մա­նա­կը շատ քիչ է, մինչև ինք­նա­թի­ռի թռիչ­քը մնում է մո­տա­վո­րա­պես մեկ ու կես ժամ: Փր­կի՛ր ինձ, վա­րո՛րդ,- ա­սաց ուղևո­րը,- խնդրում եմ՝ ժա­մա­նա­կին այն­տե՛ղ հասց­րու: Գնա­ցինք: Իսկ ուղևո­րը չէր կա­րո­ղա­նում տե­ղում հան­գիստ նստել: — ­Ձեզ հետ ինչ-որ բա՞ն է պա­տա­հել,- հարց­րի: — ­Հաս­կա­նո՞ւմ եք, ձեռ­քիս այն­քան գու­մար չու­նեմ, որ ձեր հա­շի­վը փա­կեմ: Կ­հա­ վա­տա՞ք ինձ, ա­հա իմ անձ­նա­գի­րը` որ­պես գրավ: Հենց որ տուն հաս­նեմ, ան­մի­ ջա­պես կու­ղար­կեմ իմ պարտ­քը: — ­Դե լավ,- ա­սա­ցի,- հա­վա­տում եմ ձեր խոս­քին: Ինձ պետք չէ ձեր անձ­նա­գի­րը: Ուղևո­րին ժա­մա­նա­կին տեղ հասց­րի: Ինչ­պե՜ս էր շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նում ինձ: Թռավ: Իսկ եր­կու օր հետ նրա­նից գու­մա­րա­յին փո­խան­ցում ստա­ցա և խոր շնոր­հա­կա­լու­թյուն(Ե. Ռի­ժի­կով): Եվ այս­պես, ուղևո­րը ցրվա­ծու­թյան պատ­ճա­ռով հայտն­վել էր ճա­կա­տագ­րա­ կան ի­րա­վի­ճա­կում, իսկ տաք­սու վա­րոր­դը, լի­նե­լով պե­տա­կան հիմ­նար­կու­թյան աշ­խա­տա­կից և կա­տա­րե­լով իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, ո­րո­շեց օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել նրան: Նա ժա­մա­նա­կին մյուս օ­դա­նա­վա­կա­յա­նը հասց­րեց ուղևո­րին և­ ուղևո­րու­թյան ար­ժեքն իր հաշ­վին մա­րեց: Ի՞ն­չը վա­րոր­դին դրդեց այդ ա­րար­ քին: Նե­րո­ղամ­տու­թյու­նը: Նա նե­րո­ղա­միտ գտնվեց ձա­խորդ ուղևո­րի հան­դեպ, ով դժբախ­տու­թյան մեջ էր հայտն­վել, և կա­րեկ­ցեց նրան՝ հաս­կա­նա­լով այդ մար­դու ապ­րում­նե­րը: Նա հո­ժա­րա­կամ օգ­նեց մար­դուն, որ դուրս գա դժվար ի­րա­վի­ճա­կից, և հա­ճույք զգաց՝ տես­նե­լով նրա ու­րա­խու­թյունն ու շնոր­հա­կա­լու­թյու­նը: Հո­բի գրքում կար­դում ենք. «Հու­սա­հատ մար­դուն անհ­րա­ժեշտ է բա­րե­կամ­նե­րի օգ­նու­թյու­նը, թե­կուզ նա Ա­մե­նա­կա­րո­ղի վախն էլ թո­ղած լի­նի» (Հոբ 6.14)։

345


նոյեմբեր

23

Արկածներ գետի մոտ

Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իր ականջը, ինքն էլ կկանչի և պատասխանող չի գտնի (Առակներ 21.13)։

Տաք­սու վա­րոր­դը մի ար­կա­ծա­յին պատ­մու­թյուն էլ պատ­մեց: «Մի ծե­րու­նու քա­ղա­քից գյուղ էի տա­րել ու վե­րա­դառ­նում էի տուն: Ուշ գի­շեր էր, մթնշաղ, տես­նում էի, թե ինչ­պես է փայ­լա­տա­կում գե­տը: «Ին­չո՞ւ չլո­ղա­նամ»,- մտա­ծե­ցի ես, ու շրջվե­ցի դե­պի գե­տը: Լո­ղա­ցա, նստե­ցի մե­ քե­նան ու հան­կարծ քա­րա­ցա տե­ղումս… հետևի նստա­րա­նին ուղևոր էր նստած: «Ըն­կե՛ր վա­րորդ,- լսե­ցի կա­նա­ցի մի խղճա­լի ձայն,- խնդրում եմ՝ ինձ քա­ղաք հասցրեք: Միայն ա­ղեր­սում եմ` ինձ վրա մի՛ նա­յեք»: «Ես կտա­նեմ ձեզ, բայց ինչ­պե՞ս հայտն­վե­ցիք իմ մե­քե­նա­յում»,- հարց­րի: «Ինձ տա­րե՛ք քա­ղաք, ես հե­տո կպատ­մեմ ձեզ»: Երբ մտանք քա­ղաք, կի­նը հան­կարծ բարձր հեծկլ­տաց: Հա­յե­լու մեջ երևում էր, որ նա միայն ներք­նա­շա­պի­կով է: Ինձ ա­մեն ինչ պարզ դար­ձավ: «Մի՛ հու­սա­հատ­ վեք,- հանգս­տաց­րի աղջ­կան, դուք ո՞ւր եք գնում»: «Ես հան­րա­կա­ցա­րա­նում եմ ապ­րում, սա­կայն այս տես­քով չեմ կա­րող այն­տեղ հայտն­վել, նրանք կծի­ծա­ղեն ինձ վրա: Եվ աղ­ջի­կը նո­րից հեծկլ­տաց: Ա­հա ինչ­պի­սի՜ ի­րա­վի­ճա­կում հայտն­վե­ցի ես»: «Ել­քը մեկն է,- ա­սա­ցի նրան,- գնանք իմ տուն,- ի՞նչ է ձեր ա­նու­նը: «Կատ­յա»,- պա­ տաս­խա­նեց: «Ու­րեմն ո­րո­շե­ցինք, Կա՛տ­յա, ես ապ­րում եմ մի փոք­րիկ տնա­կում: Մուտ­քը բա­կի կող­մից է: Դուք ա­րագ կմտնեք սեն­յակ: Այն­տեղ քրոջս հա­գուստ­նե­ րից մի բան կճար­վի ձեզ հա­մար»: Հա­սանք տուն: Կատ­յան խնդրեց, որ լույ­սը չվա­ռեմ: Մ­թու­թյան մեջ գտանք հա­ գուստ­նե­րը, և նա հագն­վեց: Այդ ըն­թաց­քում ես թեյ դրե­ցի: Վա­ռե­ցի լույ­սը, և սե­ղան նստե­ցինք: Դի­մացս գե­ղեց­կու­հի էր նստած: Սկ­սեց պատ­մել իր մա­սին: Գրա­դա­րա­ նա­վա­րու­հի էր: Տուն էր վե­րա­դառ­նում պե­տա­կան ֆեր­մա­յից և­ինչ­պես ես, ո­րո­շել էր լո­ղա­նալ: Երբ ափ էր դուրս ե­կել, տե­սել էր, որ հա­գուստ­նե­րից միայն ներք­նա­ շորն է մնա­ցել: Կամ գո­ղա­ցել էին, կամ դա­ժան կա­տակ ա­րել: Մի կերպ հա­սել էր խճու­ղի, իսկ այն­տեղ մե­քե­նա էր կանգ­նած… Աշ­խա­տան­քից ե­կավ քույրս: Աղ­ջիկ­նե­րը ծա­նո­թա­ցան և­ա­րագ ընդ­հա­նուր լե­զու գտան: «Կա՛տ­յա, գի­շե­րեք մեր տա­նը,- ա­ռա­ջար­կե­ցի ես,- ես մե­քե­նան մտցնեմ ավ­ տոտ­նակ և­ա­րագ վե­րա­դառ­նամ»: Եվ այս տա­րօ­րի­նակ հան­դիպ­ման արդ­յուն­քը միան­գա­մայն անս­պա­սե­լի էր` մի քա­նի ա­միս հե­տո ես և Կատ­յան նշե­ցինք մեր ա­մուս­նու­թյու­նը: Այժմ մենք եր­ջա­նիկ ենք: Եր­կու ե­րե­խա ու­նենք: Հի­շում ենք մեր ա­ռա­ջին հան­դի­պու­մը և ծի­ծա­ղում: Ինչ-որ մե­կը տհաճ ի­րա­վի­ճա­կի մեջ է հայտն­վել, իսկ կող­քին գտնվո­ղը կա­րող է օգ­նել, սա­կայն չի օգ­նում: Այդ­պի­սի մար­դը զզվանք է ա­ռա­ջաց­նում կող­քին­նե­ րի մեջ: Իսկ այս դեպ­քում տաք­սու վա­րոր­դը հան­դի­պեց մի աղջ­կա, ով տու­ժել էր ակն­հայտ գո­ղե­րից: Նա կա­րեկ­ցան­քով և նե­րո­ղամ­տո­րեն վե­րա­բեր­վեց աղջ­կան և­ իր կող­մից ա­մեն հնա­րա­վորն ա­րեց՝ նրան օգ­նե­լու հա­մար: Եվ դա պար­զա­պես հրա­շա­լի է: Պո­ղոս ա­ռաք­յա­լը խոր­հուրդ է տա­լիս. «Բայց մե­րոնք էլ թող սո­վո­րեն անհ­րա­ժեշտ կա­րիք­նե­րի հա­մար բա­րի գոր­ծե­րի մեջ մնալ, որ­պես­զի ա­նօ­գուտ չլի­նեն» (Տի­տոս 3.14)։ 346


նոյեմբեր

Սե­րը նե­րո­ղա­միտ է եվ­ոչ պա­հանջ­կոտ

24

Ո­րով­հետև ե­թե դուք մարդ­կանց նե­րեք ի­րենց հան­ցանք­նե­րը, ձեր երկ­նա­վոր Հայրն էլ ձեզ կնե­րի» (Մատ­թեոս 6.14)։

Ա­նա­ռակ որ­դու մա­սին ա­ռա­կը: Զար­մա­նա­լի նե­րո­ղա­միտ էր հայ­րը: Կրտ­սեր որ­ դին ոչ թե խնդրեց, այլ փաս­տո­րեն հո­րից պա­հան­ջեց ու­նեց­ված­քի իր բա­ժի­նը, որն իր սե­փա­կա­նու­թյունն էր հա­մա­րում, սա­կայն, ըստ օ­րեն­քի, պատ­կա­նում էր հո­րը, քա­նի դեռ նա կեն­դա­նի էր: Բայց հայ­րը չա­ռար­կեց և­ ոչ էլ հան­դի­մա­նեց նրան, տվեց նրա ու­զա­ծը: Ա­ղա­ղա­կող դեպք՝ հրեա­կան ժո­ղովր­դի մեջ․ որ­դին ա­նար­գում է հո­րը, ո­րով­հետև նման պա­հան­ջը մար­տահ­րա­վեր է Իս­րա­յե­լում ըն­դուն­ված կա­ ցու­թաձևին և ժա­ռան­գու­թյան սկզբունք­նե­րին: Սա­կայն այդ­պի­սին է հայ­րը. որ­ դիա­կան ան­խո­հե­մու­թյանն ու ան­հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քին նա դի­մա­նում է լուռ, հեզ ու համ­բե­րա­տար: Նա չի ընդ­դի­մա­նում որ­դուն, որ կյան­քում գնա իր ճա­նա­ պար­հով: Այդ­պի­սին է սե­րը. նա հար­գում է զա­վա­կի ընտ­րու­թյու­նը, ցան­կու­թյու­նը և­ա­զա­տու­թյու­նը: Ս­տա­նա­լով իր ու­նեց­ված­քը՝ որ­դին վա­ճա­ռեց այն և հե­ռա­ցավ հայ­րե­նի օ­ջա­խից: Հե­ռու­նե­րում նա ամ­բող­ջո­վին ա­զա­տու­թյուն տվեց ի­րեն, և շու­տով ժա­ռան­գու­ թյու­նից ո­չինչ չմնաց: Նա մերկ էր, ինչ­պես բա­զեն: Այդ երկ­րա­մա­սում վրա հա­սած սո­վը իր ա­վար­տին հասց­րեց նրա ա­ղե­տա­լի վի­ճա­կը: Մի կտոր հա­ցի հա­մար ե­րի­ տա­սար­դը պատ­րաստ էր ցան­կա­ցած աշ­խա­տանք կա­տա­րե­լու, և­ այդ­պի­սի աշ­ խա­տանք գտնվեց: Մի սե­փա­կա­նա­տի­րոջ մոտ նա պետք է խո­զեր ա­րա­ծեց­ներ: Դառ­նա­լով խո­զա­պահ՝ նա պար­զա­պես կի­սա­քաղց էր ապ­րում և­ ի՜նչ հա­ճույ­քով էր ցան­կա­նում կուշտ ու­տել այն, ինչ խո­զերն էին ու­տում: Սա­կայն դա էլ չէր տրվում նրան: Եվ քա­նի՜ ան­գամ նա մտո­վի տե­ղա­փոխ­վեց հայ­րա­կան տուն… ա՜խ, ինչ լավ էր այն­տեղ: «Կ­վե­րա­դառ­նամ տուն,- մտա­ծում էր նա,- նե­րում կխնդրեմ հո­ րիցս` ես մեղք գոր­ծե­ցի Աստ­ծո և քո ա­ռաջ, ես ա­նար­ժան մարդ եմ»: Եվ երբ նա ար­դեն մո­տե­նում էր տա­նը, տե­սավ, որ մի մարդ է ըն­դա­ռաջ վա­զում ի­րեն: Ա­վե­լի մոտ… ա­վե­լի մոտ… Ա՜խ, այդ հայրն է, որ ար­ցունքն աչ­քե­րին՝ ըն­դա­ ռաջ է վա­զում ի­րեն: Վա­զե­լով մո­տե­ցավ, գրկեց զա­վա­կին, ծա­ռա­նե­րին հրա­մա­ յեց, որ լա­վա­գույն հա­գուս­տը հագց­նեն նրան, լա­վա­գույն կո­շի­կը, մա­տին մա­տա­նի դնեն և խն­ջույք կազ­մա­կեր­պեն`«կու­րա­խա­նանք միա­սին, ո­րով­հետև որ­դիս մե­ ռած էր և կեն­դա­նա­ցավ»: Ընդ ո­րում, ա­վագ որ­դին ե­րե­կո­յան վե­րա­դար­ձավ դաշ­տից և ե­րաժշ­տու­թյան ու ու­րա­խու­թյան ձայ­ներ լսեց: «Այս ի՞նչ է» - հարց­րեց նա ծա­ռա­յին: «Քո եղ­բայրն է ե­կել, և­ ա­հա հայրդ խնջույք է ա­նում նրա պատ­վին»: Նա բար­կա­ցավ և չ­ցան­կա­ ցավ կի­սել ընդ­հա­նուր ու­րա­խու­թյու­նը: Ի­մա­նա­լով այդ մա­սին՝ հայրն ա­ղեր­սան­քով ա­սաց. «Զա­վա՛կս, դու միշտ ինձ հետ ես ե­ղել, իմ կող­քին, և­իմ ու­նե­ցած ա­մեն ին­չը քեզ է պատ­կա­նում: Ու­րա՛խ լի­նենք, որ եղ­բայրդ վե­րա­դար­ձավ դժոխ­քից… »: Ինչ­պի­սի՜ նե­րո­ղամ­տու­թյուն ցու­ցա­բե­րեց հայ­րը: Ինչ­պի­սի՜ հան­դուր­ժո­ղա­ կա­նու­թյուն և նր­բան­կա­տու­թյուն: Սր­տի ինչ­պի­սի՜ լայ­նու­թյուն. նա սի­րում էր և՛ կրտսեր, ա­նա­ռակ որ­դուն, և՛ ե­սա­սեր ա­վա­գին: Մեր երկ­նա­վոր Հայ­րը ցնցող նե­րո­ ղամ­տու­թյուն է ցու­ցա­բե­րում յու­րա­քանչ­յուր մե­ղա­վո­րի հան­դեպ: Նա պատ­րաստ է ու­րա­խու­թյամբ Իր կա­ցա­րա՜նն ըն­դու­նել մեզ: «Արդ, դուք կա­տար­յա՛լ ե­ղեք, ինչ­ պես որ ձեր երկ­նա­վոր Հայրն է կա­տար­յալ» (Մատ­թեոս 5.48)։ 347


նոյեմբեր

25

Ան­դա­մա­լույ­ծի բժշկու­մը

Հի­սու­սը շրջում էր ամ­բողջ Գա­լի­լեա­յում, ու­սու­ցա­նում նրանց ժո­ղո­վա­րան­նե­րում, ար­քա­յու­թյան Ա­վե­տա­րա­նը քա­րո­զում և ժո­ղովր­դի մեջ ե­ղած բո­լոր հի­վան­դու­ թյուն­ներն ու ցա­վե­րը բժշկում (Մատ­թեոս 4.23)։

Բեթ­հեզ­դան ջրա­վա­զան է, որ գտնվում է Ե­րու­սա­ղե­մում` Ոչ­խա­րաց դռան մոտ: Այս­տեղ եր­բեմն հրաշք էր կա­տար­վում. այն մար­դը, ով ա­ռա­ջինն էր մտնում ջրի մեջ՝ ջու­րը շարժ­վե­լու պա­հին, բժշկվում էր իր հի­վան­դու­թյու­նից, ինչ­պի­սի ծան­րու­ թյան էլ այն լի­ներ: Ան­թիվ էին այն մար­դիկ, ով­քեր ցան­կա­նում էին բժշկվել այդ ա­վա­զա­նում` կույ­րեր, կա­ղեր, խու­լեր, ան­դա­մա­լույծ­ներ: Այդ ան­հա­մար տա­ռապ­ յալ­նե­րի մեջ կար մի մարդ, ում ե­րե­սու­նութ տա­րի ա­ռաջ ախ­տա­հա­րել էր կաթ­ վա­ծը: Տերն ե­կավ այդ ջրա­վա­զա­նի մոտ և քայ­լե­լով այդ դժբախտ­նե­րի մեջ՝ գնաց դե­պի կաթ­վա­ծա­հա­րը: Նա լավ գի­տեր, թե քա­նի տա­րի է ան­ցել այն օ­րից, ինչ այդ մար­դը ծանր տկա­րու­թյան պատ­ճա­ռով գամ­վել է ան­կող­նուն: Մո­տե­նա­լով հի­վան­ դին՝ Հի­սու­սը հարց­րեց. «Ցան­կա­նո՞ւմ ես ա­ռող­ջա­նալ»: Ի­հա՛ր­կե, ցան­կա­նո՜ւմ եմ: Բայց, Տե՛ր իմ, ես այն­պի­սի մարդ չու­նեմ, որ օգ­նի ինձ՝ սուզ­վե­լու ջրի մեջ, երբ այն սկսում է շարժ­վել… «մինչ ես գա­լիս եմ, ու­րիշն ին­ձա­նից ա­ռաջ է իջ­նում»,- լիա­կա­ տար դա­տա­պարտ­վա­ծու­թյան զգա­ցու­մով ա­սաց դժբախտ ան­դա­մա­լույ­ծը»։ Հի­ սու­սը նրան ա­սաց. «Վե՛ր կաց, վերց­րո՛ւ մա­հիճդ և քայ­լի՛ր»: Եվ հի­վան­դը զգաց, որ Քրիս­տո­սի խոս­քով ինչ-որ զո­րու­թյուն է հոր­դում իր չո­րա­ցած ոտ­քե­րի մեջ … հան­կարծ նա վեր թռավ և­ու­րախ սկսեց քայ­լել: Ա­պա վերց­րեց իր մա­հի­ճը և փոր­ ձեց գտնել իր Բու­ժա­րա­րին, սա­կայն չկա­րո­ղա­ցավ գտնել Նրան: Ին­չո՞ւ Հի­սուսն այդ մե­ծա­թիվ հի­վանդ­նե­րի բազ­մու­թյան մեջ ե­կավ հենց ան­ դա­մա­լույ­ծի մոտ և նրան բու­ժեց: Տե­րը հաս­կա­ցավ նրա ան­հու­սա­լի, ա­նե­լա­նե­լի վի­ճա­կը և պատ­կե­րաց­րեց հի­վան­դու­թյան եր­կար ըն­թաց­քը (ե­րե­սու­նութ տա­րի): Ըմբռ­նեց նաև բուն հի­վան­դու­թյան ըն­թաց­քը`կաթ­վա­ծա­հա­րու­թյուն, ան­շարժ, ա­նե­լա­նե­լի վի­ճակ, կախ­վա­ծու­թյուն ու­րիշ­նե­րից, ո­րով­հետև չու­ներ հու­սա­լի, ցա­ վա­կից ըն­կեր­ներ, ով­քեր պատ­րաս­տա­կա­մու­թյամբ ու կա­րեկ­ցան­քով կօգ­նեին նրան: Ա­հա թե ին­չու Տերն ընտ­րեց այն հի­վան­դին, ո­րը հիմ­նա­վո­րա­պես դժբախտ էր և մարդ­կանց հա­մար ա­վե­լորդ, և­ո­րո­շեց օգ­նե՜լ նրան: Ան­կաս­կած, Տերն Իր ա­մե­նա­զոր խոս­քով ցան­կա­նում էր մի ակն­թար­թում բու­ժել բո­լոր հի­վանդ­նե­րին: Եվ ոչ միայն Բեթ­հեզ­դա­յում, այլև մեր դժբախտ, թշվառ մո­լո­ րա­կի բո­լոր անկ­յուն­նե­րում: Ինչ ան­սահ­մա՜ն է Նրա սե­րը: Նա պատ­րաստ է գրկել և բու­ժել բո­լոր մարդ­կանց, սա­կայն հի­վան­դու­թյուն­նե­րից բու­ժե­լը ըն­դա­մե­նը մի մասն է այն կարևոր ու գլխա­վոր բուժ­ման, ո­րի ա­նու­նը մեղք է: Ո­րով­հետև մեղքն է բո­լոր հի­վան­դու­թյուն­նե­րի, տա­ռա­պանք­նե­րի ու մահ­վան պատ­ճա­ռը: Դրա հա­մար Հի­սու­սը ե­կավ մեր եր­կիր` «ո­րո­նե­լու և փր­կե­լու կո­րա­ծը» (Մատ­թեոս 18.11)։

348


Քն­նու­թյուն վեր­նա­տա­նը

նոյեմբեր

26

Մինչև վերջ ցույց տվեց Իր սե­րը նրանց հան­դեպ, ով­քեր այս աշ­խար­հում են (Հով­ հան­նես 13.1)։

Քրիս­տո­սի և­ ա­ռաք­յալ­նե­րի վեր­ջին զատ­կա­կան ընթ­րիքն էր: Նրանք ե­կել էին վեր­նա­տուն «դառ­նու­թյամբ ու խռո­վու­թյամբ» լի սրտե­րով: Բո­լո­րը լուռ զբա­ղեց­րին ի­րենց տե­ղե­րը: Հի­սու­սից աջ նստել էր Հով­հան­նե­սը, Հու­դան` ձախ կող­մում էր, ո­րով­հետև նրա կար­ծի­քով իր տե­ղը Քրիս­տո­սի կող­քին էր: «Ժա­մա­նակն անց­նում էր լռու­թյան մեջ: Թվում էր՝ Հի­սուսն ինչ-որ բա­նի է սպա­սում: Ա­շա­կերտ­ներն ի­րենց ան­հար­մար վի­ճա­կում էին զգում» (Դա­րե­րի փա­փա­գը, էջ 643): Ինչ-որ բան այն­պես չէր ե­ղել: Իսկ ի՞ն­չը: Հյու­րա­սի­րու­թյան կամ խնջույ­քի ժա­մա­նակ ծա­ռան լվա­նում էր բո­լո­րի ոտ­քե­րը. այդ­պի­սին էր սո­վո­րույ­թը: Եվ ա­հա այս­տեղ էլ իր տե­ղում էր ջրով լի կու­ժը, սրբի­չը. և­ ինչ-որ մե­կը պետք է կա­տա­րեր այդ ծե­սը: Բայց ո՞վ: «Ա­ռանց բա­ցա­ռու­թյան բո­լոր ա­շա­կերտ­նե­րը գտնվում էին խոց­ված հպար­տու­թյան գե­րու­ թյան մեջ և վճ­ռա­կա­նա­պես ո­րո­շել էին չկա­տա­րել ստրու­կի պար­տա­կա­նու­թյու­նը՝ դրսևո­րե­լով ստոիկ­յան ան­տար­բե­րու­թյուն: Թվում էր՝ նրանք չեն հաս­կա­նում, թե ինչ պետք է ա­նեն, և­ ի­րենց լռու­թյամբ ցույց էին տա­լիս, որ չեն ցան­կա­նում խո­ նարհ­վել… Ա­շա­կերտ­նե­րը մատ­ներն ան­գամ չշար­ժե­ցին, որ ծա­ռա­յեն միմ­յանց»,- այս­պես է ա­սում մար­գա­րեա­կան հո­գին (էջ 644): Ան­հա­վա­նա­կա՜ն է: Ե­րե­քու­կես տա­րի լի­նել երկն­քի Մե­ծու­թյան հետ, զրույց­ներ, քա­րոզ­ներ ու հոր­դոր­ներ լսել Նրա շուր­թե­րից, տես­նել, թե ինչ­պես է Նա ա­պա­քի­ նում հար­յու­րա­վոր հի­վանդ­նե­րի, հա­րու­թյուն տա­լիս ննջեց­յալ­նե­րին, սան­ձա­հա­ րում ծո­վա­յին փո­թո­րի­կը, մի քա­նի ձկով ու բլի­թով կե­րակ­րում հա­զա­րա­վո՜ր մարդ­ կանց: Նա սո­վո­րեց­նում էր ա­շա­կերտ­նե­րին, որ սեր ու խո­նար­հու­թյուն դրսևո­րեն մարդ­կանց հան­դեպ, ծա­ռա­յեն նրանց … Եվ ա­հա արդ­յուն­քը. նրանք մատ­ներն ան­գամ չշար­ժե­ցին, որ ծա­ռա­յեն միմ­յանց»: Ոչ մե­կը չշարժ­վեց տե­ղից, ձեռքն ա­նո­ թին ու ջրին չմեկ­նե՜ց … և ա­կա­մա ու­ղեղդ շամփ­րում ու ճնշում է այս միտ­քը․ «Իսկ ի՞նչ էին նրանք սո­վո­րել Քրիս­տո­սից: Ե­րե­քու­կես տա­րի սո­վո­րե՜լ: Սո­վո­րե­լու ժա­մա­ նա­կա­յին ա­ռու­մով դա ինս­տու­տի ժա­մա­նա­կաշր­ջան է: Եվ լսել Ա­րար­չի` ա­մե­նայն ի­մաս­տու­թյան, գի­տու­թյան ու սի­րո Աղբ­յու­րի դա­սա­խաո­սու­թյուն­նե՜­րը: Ա­նըմբռ­նե­ լի՜ ա­ռա­վե­լու­թյուն: Չ­գե­րա­զանց­ված հնա­րա­վո­րու­թյուն­նե՜ր»: Եվ ա­հա վեր­նա­տա­նը տե­ղի է ու­նե­նում նրանց քննու­թյու­նը` ողջ տիե­զեր­քում ա­մե­նա­բարձ­րա­գույն կրթու­թյան քննու­թյու­նը: Եվ նրանք բո­լո­րը` ա­ռա­ջի­նից մինչև վեր­ջի­նը… տա­պալ­վե­ցին այդ քննու­թյան ժա­մա­նակ: Մար­գա­րեա­կան հո­գին ար­ ձա­նագ­րում է. «Ո­րոշ ժա­մա­նակ Հի­սու­սը սպա­սում էր՝ ցան­կա­նա­լով տես­նել, թե ինչ­պես կվար­վեն նրանք» (էջ 644): Դեռ եր­կա՜ր կսպա­սի նա: Գե­րեզ­մա­նա­յին լռու­ թյո՜ւն է տի­րում: Ո՛չ մի շար­ժում: Եվ այդ ժա­մա­նակ Տե­րը հա­նեց Իր վեր­նա­հա­գուս­ տը, սրբի­չը կա­պեց մեջ­քին… «Զար­ման­քով ու հե­տաքրք­րու­թյամբ ա­շա­կերտ­նե­րը լուռ հետևում էին Նրա գոր­ ծո­ղու­թյուն­նե­րին»: Իսկ Նա ջու­րը լցրեց լվա­ցա­րա­նը և սկ­սեց լվալ ա­շա­կերտ­նե­րի ոտ­քե­րը: «Բաց­վե՜ց ա­շա­կերտ­նե­րի տե­սո­ղու­թյու­նը: Նրանք դառն ա­մոթ և նվաս­ տա­ցում զգա­ցին» (էջ 644): Տի­րոջ ա­նըմբռ­նե­լի՜ նե­րո­ղամ­տու­թյուն այդ­պի­սի ա­նըմբռ­նո­ղու­թյան ու կու­րու­ թյան հան­դեպ… 349


նոյեմբեր

27 Ինք­նավս­տա­հու­թյան հետեվանք­նե­րը

Հի­սու­սը նրան (Պետ­րո­սին) ա­սաց. «Ճշ­մա­րիտ եմ ա­սում քեզ. այս գի­շեր, ա­քա­ղա­ղը դեռ չկան­չած, ե­րեք ան­գամ կու­րա­նաս Ինձ» (Մատ­թեոս 26.34)։

Պետ­րոս ա­ռաք­յա­լի կյանքն ան­մահ վկա­յու­թյուն է մե­ղա­վո­րի հան­դեպ ու­նե­ցած Քրիս­տո­սի նե­րո­ղամ­տու­թյան: Պետ­րո­սը, ինչ­պես յու­րա­քանչ­յուր մե­ղա­վոր, ու­ներ բազ­մա­թիվ թե­րու­թյուն­ներ բնա­վո­րու­թյան, հա­յացք­նե­րի, նաև ըմբռ­նո­ղու­թյան ա­ռու­մով: Եվ Ա­վե­տա­րան­ներն այդ մա­սին չեն լռում, այլ ակն­հայ­տո­րեն նշում են ա­մե­նա­վառ պա­հե­րը, որ կարևոր ու անգ­նա­հա­տե­լի դա­սեր են գա­լիք մարդ­կու­ թյան հա­մար: Դրանք աստ­վա­ծա­յին սի­րո դա­սեր են, նե­րո­ղա­միտ, նրբան­կատ ու կա­րե­կից սի­րո, ո­րը ոչ թե հան­դի­մա­նում, այլ նե­րում է մե­ղա­վո­րին: Պետ­րո­սի մե­ ղա­վոր թե­րու­թյուն­նե­րի շար­քում կա­րե­լի է նշել ինք­նավս­տա­հու­թյու­նը, ո­րը դրդում էր նրան հա­ճա­խա­կի հա­կադր­վել Քրիս­տո­սին, չհա­մա­ձայ­նել Նրա հետ, հա­վաս­ տիաց­նել, որ ին­քը ճիշտ է․ ա­սել կու­զի` Տե­րը սխալ էր: Եվ Պետ­րո­սին ուղղ­ված Հի­սու­սի նա­խազ­գու­շա­ցում­նե­րից շա­տե­րը չըն­դուն­վե­ցին ու չհաս­կաց­վե­ցին նրա կող­մից և չի­րա­կա­նա­ցան նրա հո­գու մեջ: Իսկ դա, ի վեր­ջո, հան­գեց­րեց նրան, որ նա հրա­պա­րա­կավ հրա­ժար­վեց Քրիս­տո­սից՝ ա­սե­լով, որ «չի ճա­նա­չում այդ Մար­ դուն»: Երբ նա հրա­ժար­վեց, ա­քա­ղաղն իր կան­չով հի­շեց­րեց նրան Քրիս­տո­սի կան­ խա­գու­շա­կու­թյունն այդ մա­սին, և Փր­կի­չը նա­յեց Պետ­րո­սին… Նրանց հա­յացք­նե­րը հան­դի­պե­ցին: Եվ իր Ու­սուց­չի «խո­նարհ դեմ­քին նա խոր կա­րեկ­ցանք ու ցավ կար­ դաց… այն­տեղ բար­կու­թյուն չկար»: Նա ցնցվեց մինչև հո­գու խոր­քը և դա­ռը լաց ե­ղավ… Նրա հի­շո­ղու­թյան մեջ լո­ղա­ցին Քրիս­տո­սի բո­լոր խոս­քե­րը. «Հի­շո­ղու­թյուն­նե­րի հոս­քը հե­ղե­ղեց նրան: Նա հի­շեց ա­մեն ինչ. և՛ Փրկ­չի զգա­յուն գթասր­տու­թյու­նը, և՛ Նրա բա­րու­թյունն ու համ­բե­րա­տա­րու­թյու­նը, և՛ Նրա մեղ­մու­թյունն ու նե­րո­ ղամ­տու­թյու­նը մո­լոր­յալ մե­ղա­վոր­նե­րի հան­դեպ… Նա սար­սա­փով էր մտա­ծում իր ա­պե­րախ­տու­թյան, կեղ­ծա­վո­րու­թյան ու ուխ­տադր­ժու­թյան մա­սին» (Դա­րե­րի փա­ փա­գը, էջ 713): Հա­մակ­ված այդ դա­ռը, ի­րեն դա­տա­պար­տող ու մե­ղադ­րող մտքե­ րով՝ Պետ­րո­սը նետ­վեց, որ փախ­չի գի­շե­րա­յին մթու­թյան մեջ՝ ա­ռանց իր քայ­լերն ու ու­ղին ղե­կա­վա­րե­լու: Եվ հան­կարծ գի­տակ­ցեց, որ գտնվում է Գեթ­սե­մա­նի այ­գում, այն­տեղ, որ­տեղ Տե­րը կե­նաց ու մա­հու պայ­քար էր մղում ողջ մարդ­կու­թյան հա­ մար: Նրա ա­կանջ­նե­րում զնգա­ցին Հի­սու­սի խոս­քե­րը` «Սի­մո՛ն, ննջո՞ւմ ես, չկա­ րո­ղա­ցա՞ր մի ժամ ար­թուն մնալ։ Ար­թո՛ւն կա­ցեք ու ա­ղո՛թք ա­րեք, որ փոր­ձու­թյան մեջ չընկ­նեք։ «Հո­գին հո­ժար է, բայց մար­մի­նը՝ տկար» (Մար­կոս 14.37-38)։ Եվ լիա­ կա­տար հու­սա­հա­տու­թյան մեջ, տանջ­վե­լով իր ստոր ա­րար­քի մա­սին մտքե­րից, Պետ­րո­սը հենց այն նույն վայ­րում, որ­տեղ Հի­սու­սը տան­ջանք­նե­րի մեջ Իր հո­գին էր բա­ցում Հոր ա­ռաջ, «նա գե­տին ըն­կավ և միայն մեկ բան էր ցան­կա­նում` մահ» (էջ 713): Եվ դա նրա ցնցող ողբն էր առ Աստ­ված, Քրիս­տո­սի սի­րո ազ­դե­ցու­թյու­նը, Նրա ճշմա­րիտ նե­րո­ղամ­տու­թյունն Իր ա­շա­կեր­տի դժբախ­տու­թյան հան­դեպ, նրա փրկու­թյու­նը կոր­ծա­նու­մից:

350


Սի­մոն Հով­նա­նի ա­պա­քի­նու­մը

նոյեմբեր

28

Նրան (Պետ­րո­սին) ա­սաց. «Ա­րա­ծեց­րո՛ւ իմ ոչ­խար­նե­րին» (Հով­հան­նես 21.17)։

Այն փաս­տը, որ Պետ­րո­սը չհե­ռա­ցավ Տի­րո­ջից՝ ա­մո­թա­լի կեր­պով դա­վա­ճա­նե­ լով Նրան, չշրջվեց Նրա­նից և չ­վա­զեց դե­պի ծո­վը, որ խեղդ­վի, կամ չվա­զեց դե­պի լեռ­նե­րը, որ նետ­վի ժայ­ռից, վկա­յում է այն մա­սին, թե որ­քան խորն ու նե­րո­ղա­ միտ է Քրիս­տո­սի սե­րը նրա հան­դեպ: Այդ սե­րը դե­պի Ի­րեն է ձգում և պա­հում Իր մոտ, չա­րի դեմ պայ­քա­րում չի լքում մե­ղա­վո­րին, վկա­յում է նաև այն մա­սին, թե որ­քա՜ն ջերմ էր սի­րում Պե­տորսն Իր Փրկ­չին: Պետ­րո­սը չթո­ղեց հա­ղոր­դակ­ցու­թյու­ նը ա­ռաք­յալ­նե­րի հետ և նրանց նման խո­րա­պես ցավ էր ապ­րում Հի­սու­սի խա­չե­ լու­թյան հա­մար: Այդ նա էր` Պետ­րո­սը, որ Մա­րիամ Մագ­դա­ղե­նա­ցուց ի­մա­նա­լով, որ գե­րեզ­մա­նը դա­տարկ է, և­ոչ ոք չգի­տի, թե ուր են տա­րել Տի­րո­ջը, Հով­հան­նե­սի հետ միա­սին սլա­ցավ դե­պի գե­րեզ­մա­նը և հա­մոզ­վեց, որ Քրիս­տոսն այն­տեղ չէ: Պետ­րո­սին էր, որ հրեշ­տակ­ներն ա­սա­ցին, որ գնա Գա­լի­լեա՝ Հի­սու­սի հետ հան­ դի­պե­լու հա­մար, և Տե­րը հո­գաց, որ հրեշ­տակ­ներն անձ­նա­պես ա­նու­նով դի­մեն նրան: Պետ­րոսն էր, որ ա­փին ճա­նա­չե­լով և տես­նե­լով Տի­րո­ջը, ծո­վը նետ­վեց նա­վից և դե­պի ափ լո­ղաց. որ­քան էր ցան­կա­նում հնա­րա­վո­րինս շուտ հաս­նել Հի­սու­սին, տես­նել Նրան կեն­դա­նի, հա­մոզ­վել, որ Նա հաղ­թել է մահ­վանն ու դժոխ­քին: Քրիս­ տո­սի ձեռ­քից հացն ու բլիթ­նե­րը ստա­ցած Պե­տոր­սին էր, որ Տերն ա­սաց. «Սի­մո՛ն, Հով­նա­նի՛ որ­դի, սի­րո՞ւմ ես Ինձ ա­վե­լի, քան դրանք»։ Տերն ա­ռաք­յալ­նե­րից ոչ մե­ կին չհարց­րեց այդ մա­սին, իսկ Պետ­րո­սին ան­պայ­ման պետք է հարց­ներ. չէ՞ որ նա հրա­ժար­վել էր Քրիս­տո­սից… Ճիշտ է` Պետ­րո­սը սի­րում էր Տի­րո­ջը: Բայց արդ­յո՞ք նա մյուս ա­ռաք­յալ­նե­րից ա­վե­լի շատ էր սի­րում Քրիս­տո­սին. դա հարց էր, ո­րով նա փորձ­վում էր: Կա­սի՞ արդ­յոք, որ մյուս­նե­րից ա­վե­լի շատ է սի­րում: Ո՛չ, նա այլևս նման բան չի ա­սի, ինչ­ պես ա­սաց ընթ­րի­քի ժա­մա­նակ. «Թե­կուզ բո­լորն էլ Քե­զա­նով գայ­թակղ­վեն, ես եր­ բեք չեմ գայ­թակղ­վի»։ Պետ­րոսն ապ­րեց դա­վա­ճա­նու­թյան ցա­վը. հենց նա, այլ ոչ մեկ ու­րի­շը: Նա հա­մոզ­վեց, որ ինքն ինք­նավս­տահ էր, և­որ ինք­նավս­տա­հու­թյու­նը մեղք է: Նա այլևս «չի փոր­ձի մե­ծար­վել ու հպար­տա­նալ», չի նվաս­տաց­նի ու­րիշ­նե­ րին և չի բարձ­րաց­նի ի­րեն: Պետ­րո­սը պա­տաս­խա­նեց. «Տե՛ր, Դու ա­մեն ինչ գի­տես, Դու գի­տես, որ սի­րում եմ Քեզ», ես ինքս ինձ չգի­տեմ, բայց Դու գի­տես իմ հո­գին… Ե­րեք ան­գամ Տե­րը Պետ­րո­սին հարց­րեց՝ «Սի­րո՞ւմ ես Ինձ», և Պետ­րո­սը ե­րեք ան­ գամ վստահ պա­տաս­խան տվեց: Այդ ժա­մա­նակ Հի­սու­սը նրան ա­սաց, որ մի օր նա կխաչ­վի: Եվ ա­պա նրան ա­սաց. «Ա­րի՛ Իմ հետևից»: Այժմ ար­դեն ո­չինչ չէր սար­ սա­փեց­նում Պետ­րո­սին, ոչ մի տե­սա­կի փոր­ձու­թյուն­։ Հա­նուն Քրիս­տո­սի մա­հա­նա­ լը, ան­գամ խա­չի վրա, չէր սար­սա­փեց­նում նրան, ո­րով­հետև «Պետ­րո­սը սի­րում էր Նրան որ­պես մարդ, որ­պես երկն­քից ու­ղարկ­ված Ու­սու­ցիչ, իսկ այժմ ե­կել էր պա­հը, երբ Պետ­րո­սը սի­րում էր Նրան որ­պես Աստ­ված» (Դա­րե­րի փա­փա­գը, էջ 816): Օ՜, Քրիս­տո­սի սե­րը… ինչ հզոր է դե­պի Ի­րեն ձգում մե­ղա­վոր­նե­րին:

351


նոյեմբեր

29

Ան­բա­վա­րար նե­րո­ղամ­տու­թյուն

Միմ­յանց բե­ռը կրե՛ք և­ այս­պես Քրիս­տո­սի օ­րեն­քը կա­տա­րե՛ք (Գա­ղա­տա­ցի­նե­րին 6.2)։

Սուրբ Հո­գու հոր­դո­րով Պո­ղոսն ու Բառ­նա­բա­սը կա­տա­րե­ցին ա­ռա­ջին ա­վե­տա­ րան­չա­կան ճա­նա­պար­հոր­դու­թյու­նը: Մար­կո­սը, որ պետք է մաս­նակ­ցեր այդ ճա­ նա­պար­հոր­դու­թյա­նը, ինչ-որ պա­հի հրա­ժար­վեց այդ սուրբ գոր­ծը` Ա­վե­տա­րա­նի քա­րո­զը շա­րու­նա­կե­լուց և վե­րա­դար­ձավ Ե­րու­սա­ղեմ: Աստ­վա­ծա­շուն­չը չի պար­ զա­բա­նում, թե ինչն էր դրա պատ­ճա­ռը: Սա­կայն մար­գա­րեա­կան Հո­գին վկա­յում է այդ մա­սին. «Սո­վոր չլի­նե­լով զրկանք­նե­րի՝ Մար­կո­սը վա­խե­ցավ ճա­նա­պար­հին սպաս­վող խո­չըն­դոտ­նե­րից: Եվ ե­թե նա հա­ջո­ղու­թյամբ աշ­խա­տում էր բա­րե­ նպաստ հան­գա­մանք­նե­րում, ա­պա այժմ, բախ­վե­լով դի­մադ­րու­թյան և փոր­ձու­ թյուն­նե­րի, ո­րին հա­ճախ են բախ­վում ա­վե­տա­րա­նիչ-պիո­ներ­նե­րը, չկա­րո­ղա­ցավ, որ­պես խա­չի բա­րի մար­տիկ, դի­մա­նալ կյան­քի դժվա­րու­թյուն­նե­րին: Նա դեռևս պետք է սո­վո­րեր հա­մար­ձա­կո­րեն նա­յել վտան­գի դեմ­քին, դի­մա­նալ հա­լա­ծանք­ նե­րին ու թշնա­ման­քին: Եվ որ­քան ա­ռաջ էին շարժ­վում ա­ռաք­յալ­նե­րը, և­ա­վե­լի ու ա­վե­լի շատ դժվա­րու­թյուն­նե­րի էին հան­դի­պում, Մար­կոսն ա­վե­լի հա­ճախ էր կորց­ նում խի­զա­խու­թյու­նը: Եվ, ի վեր­ջո, նա հրա­ժար­վեց ա­ռաջ գնա­լուց» (Ա­ռաք­յալ­նե­րի գոր­ծե­րը, էջ 169): Ո­րոշ ժա­մա­նակ անց Պո­ղո­սը Բառ­նա­բա­սին ա­ռա­ջար­կեց այ­ցե­լել այն հա­մայնք­ նե­րը, ո­րոնք կազ­մա­կերպ­վել էին ա­ռա­ջին ա­վե­տա­րան­չա­կան ճա­նա­պար­հոր­դու­ թյան ժա­մա­նակ: Բառ­նա­բա­սը հա­մա­ձայ­նեց և ցան­կա­ցավ ի­րենց հետ վերց­նել Մար­կո­սին, սա­կայն Պո­ղո­սը կտրա­կա­նա­պես դեմ կանգ­նեց: Իսկ ին­չո՞ւ: Մար­գա­ րեա­կան հո­գին պա­տաս­խա­նում է այդ հար­ցին. «Նա (Պո­ղո­սը) հակ­ված չէր նե­ րե­լու Մար­կո­սի թու­լու­թյու­նը, որ Աստ­ծո գոր­ծը փո­խա­րի­նեց ըն­տա­նե­կան օ­ջա­խի անվ­տան­գու­թյամբ ու հար­մա­րա­վե­տու­թյամբ: Պո­ղո­սը մտա­ծում էր, որ այդ­պի­սի ան­հաս­տատ մար­դը պի­տա­նի չէ մի գոր­ծի հա­մար, ո­րը համ­բե­րու­թյուն, անձ­նա­ զո­հու­թյուն, քա­ջու­թյուն, նվիր­վա­ծու­թյուն ու հա­վատ է պա­հան­ջում և, ե­թե կա­րի­քը լի­նի, նույ­նիսկ կյան­քը զո­հե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն» (էջ 202): Պար­զա­պես չենք ցան­կա­նում հա­վա­տալ, որ այն­պի­սի խոր հոգևոր անձ­նա­վո­ րու­թյուն, ինչ­պի­սին Պո­ղոսն էր, այդ­պի­սի ա­նար­դար խստու­թյուն կդրսևո­րի ե­րի­ տա­սարդ ծա­ռա­յո­ղի` Մար­կո­սի հան­դեպ և փոք­րո­գու­թյան հա­մար չի կա­րո­ղա­նա նե­րել նրան: Ա­հա հենց այս­տեղ էր, որ Քրիս­տո­սի ա­ռաք­յա­լի կող­մից պետք է նե­րո­ ղամ­տու­թյուն դրսևոր­վեր ե­րի­տա­սար­դու­թյան, ան­փոր­ձու­թյան ու թե­րու­թյուն­նե­րի հան­դեպ: Ու­րիշ ո՞վ, ե­թե ոչ Պո­ղո­սը պետք է ե­րի­տա­սարդ սերն­դին փո­խան­ցեր Քրիս­տո­սի և Նրա Հո­գու հետ նվիր­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան իր թան­կա­գին փոր­ ձա­ռու­թյու­նը, ո­րի նպա­տա­կը երկ­րի վրա և­ողջ տիե­զեր­քում Աստ­ծո ար­դա­րու­թյան գա­լիք հաղ­թա­նակն էր: Ու­րիշ ո՞վ, ե­թե ոչ Պո­ղո­սը պետք է հո­գար Քրիս­տո­սի քա­րո­ զիչ­նե­րի և­ա­վե­տա­րա­նիչ­նե­րի նոր ջո­կա­տի դաս­տիա­րա­կու­թյան մա­սին: Ինչ լավ է, որ կա Մե­կը, Ով նե­րո­ղա­միտ գտնվեց հենց իր` Պո­ղո­սի հան­դեպ և­ուղ­ ղեց նրա թու­լու­թյու­նը: Հի­սուսն այն­պես ա­րեց, որ հե­տա­գա­յում Մար­կո­սը դառ­նա Պո­ղո­սի հիա­նա­լի գոր­ծա­կի­ցը մինչև իր կյան­քի վե՜ր­ջը: 352


Քրիս­տո­սը եվ սա­մա­րու­հին

նոյեմբեր

30

Մի՞­թե Աստ­ված միայն հրեա­նե­րինն է և­ոչ հե­թա­նոս­նե­րի­նը. ա­յո՛, հե­թա­նոս­նե­րինն էլ է (Հռո­մեա­ցի­նե­րին 3.29):

Հու­դա­յից ուղևոր­վե­լով Գա­լի­լեա՝ Հի­սու­սը կանգ ա­ռավ մի ջրհո­րի մոտ, ո­րը մի ժա­մա­նակ փո­րել էր Հա­կոբ նա­հա­պե­տը: Տե­րը եր­կար ճա­նա­պարհ էր ան­ցել ոտ­ քով ու հոգ­նել էր: Ան­տա­նե­լի տո­թից Նա ծա­րավ էր զգում և ցան­կա­ցավ ջուր խմել: Շու­տով հայտն­վեց սա­մա­րա­ցի մի կին` կու­ժը ձեռ­քին, որ ե­կել էր ջուր վերց­նե­լու ջրհո­րից: Տե­րը գի­տեր, որ այս­տեղ պետք է հան­դի­պի մի կնոջ և նրան բա­ցա­հայ­տի ճշմար­տու­թյու­նը: Քրիս­տո­սը սպա­սեց, մինչև նա լցրեց իր կու­ժը, և նրան դի­մեց խնդրան­քով, որ թույլ տա Ի­րեն` հա­գեց­նե­լու ծա­րա­վը: Կի­նը զար­մա­ցավ. հրեան ի­րե­նից` սա­մա­րու­հուց, ջո՞ւր է խնդրում… չէ՞ որ հրեա­նե­րի ու սա­մա­րա­ցի­նե­րի միջև հա­կա­մար­տու­թյուն կար: Այդ ժա­մա­նակ Տե­րը նրան Իր ջուրն ա­ռա­ջար­կեց, ո­րը հա­վերժ հա­գեց­նում է ծա­րա­վը: Այդ ա­ռա­ջար­կու­թյու­նը հե­քիա­թա­յին թվաց կնո­ջը, և նա այդ տա­րօ­րի­ նակ Մար­դուն խնդրեց, որ տա ան­սո­վոր ջու­րը: Որ­պես­զի զրույ­ցը հար­մար ու­ղիով շա­րու­նա­կի, ո­րը օգ­տա­կար կլի­նի կնոջ հա­մար, Հի­սու­սը նրան ա­սաց, որ կան­չի ա­մուս­նուն: Սա­կայն սա­մա­րու­հին պա­տաս­խա­նեց, որ ա­մու­սին չու­նի: «Հի­սու­սը նրան ա­սաց. «Լավ ա­սա­ցիր՝ ա­մու­սին չու­նեմ, ո­րով­հետև դու հինգ ա­մու­սին ես ու­ նե­ցել, և նա, ում հի­մա ու­նես, քո ա­մու­սի­նը չէ. դա ճիշտ ա­սա­ցիր»։ Կինն ապ­շա­հար ա­սաց. «Տե՛ր, տես­նում եմ, որ դու մար­գա­րե ես»։ Իսկ երբ ա­սաց, որ Օծ­յա­լը պետք է գա, Տե­րը հայտ­նեց նրան, թե ով է Ին­քը` «Ես եմ Օծ­յա­լը»: Այդ հայտ­նու­թյու­նից հիմ­նա­վո­րա­պես զար­մա­ցած սա­մա­րու­հին գնաց քա­ղաք, որ­պես­զի քա­ղա­քի բնա­ կիչ­նե­րին հայտ­նի, որ ե­կել է եր­կար սպաս­ված Օծ­յա­լը: Եվ սա­մա­րա­ցի­նե­րը հա­վա­ տա­ցին Հի­սու­սին: Ի՞նչն է մեզ ապ­շեց­նում այս պատ­մու­թյան մեջ: Տե­րը ճշմար­ տու­թյու­նը հայտ­նեց սա­մա­րու­հուն, թեև, ռաբ­բի­նե­րի ուս­մուն­քի հա­մա­ձայն, Ինքն ի­րա­վունք չու­ներ և չ­պետք է դա ա­ներ ե­րեք պատ­ճա­ռով: Ա­ռա­ջին հեր­թին, որ նա կին էր, երկ­րորդ` նա սա­մա­րու­հի էր, եր­րորդ` նա մեծ մեղ­քեր ու­նե­ցող կին էր: Բայց հենց այդ փաս­տերն էին պատ­ճա­ռը, որ Հի­սու­սը նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­ րեց այդ աղ­քատ կնոջ հան­դեպ և սի­րով նրան հայտ­նեց ճշմար­տու­թյու­նը: Ո­չինչ չի կա­րող խո­չըն­դոտ լի­նել Աստ­ծո և մե­ղա­վո­րի միջև: Մարդն է, որ մինչև եր­կինք պա­տեր է կա­ռու­ցել, որ­պես­զի մար­դիկ չկա­րո­ղա­նան մո­տե­նալ Աստ­ծուն: Ա­ռաջ­ նորդ­ներն ու աստ­վա­ծա­բան­ներն են լու­ծել այն հար­ցը, թե ում կա­րե­լի է և­ ում չի կա­րե­լի մտնել Աստ­ծո թա­գա­վո­րու­թյուն: Այդ քա­հա­նա­ներն են, որ վճռում են մարդ­ կանց ճա­կա­տա­գի­րը` ինչ­պես կա­րող են փրկվել և­ ինչ­պես` կոր­ծան­վել: Եվ մար­ դիկ, լսե­լով նրանց, հայտն­վում են անգ­րա­գի­տու­թյան ու հու­սա­հա­տու­թյան մեջ: Սա­կայն Տերն Իր մե­ծա­գույն նե­րո­ղամ­տու­թյան մեջ խոր­տա­կում է այդ բո­լոր, հիմ­ նո­վին կեղծ ար­գելք­նե­րը և մարդ­կանց բա­ցում եր­կինք տա­նող ու­ղին, տիե­զեր­քի գթա­սիրտ Աստ­ծո՜ւն տա­նող ու­ղին:

353



­ԴԵԿ­ՏԵՄ­ԲԵՐ

ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ Որովհետև Նա է մեր Աստվածը, և մենք Նրա արոտի ժողովուրդն ենք և Իր ձեռքով առաջնորդվող հոտերը. այսօր, եթե Նրա ձայնը լսեք, մի՛ խստացրեք ձեր սրտերը (Սաղմոսներ 95.7)։


դեկտեմբեր

1

Աստված` Արարիչ եվ Օրենսդիր

Պա­հե՛ք Իմ կա­նոն­ներն ու Իմ հրա­ման­նե­րը. ով որ կա­տա­րի դրանք, կապ­րի դրան­ ցով. Ես եմ Տե­րը (Ղև­տա­կան 18.5)։

Ի՞նչ է նշա­նա­կում հնա­զան­դու­թյուն։ Դա ան­վե­րա­պա­հո­րեն ինչ-որ մե­կի կամ­քին են­թարկ­վելն է, են­թա­կա­յու­թյան տակ գտնվե­լը, հնա­զանդ լի­նե­լը, ով լսում է որևէ մե­կին և հա­ճույ­քով են­թարկ­վում։ Հնա­զանդ­վել՝ նշա­նա­կում է հետևել որևէ մե­կի խորհր­դին, ղե­կա­վա­րու­թյա­նը, հրա­մա­նին։ Ան­սահ­ման տիե­զեր­քը մակ­րոաշ­խարհն է և միկ­րոաշ­խար­հը. ին­չի մեջ էլ մենք թա­փան­ցենք, և­ինչ էլ փոր­ձենք հաս­կա­նալ ու ճա­նա­չել, ա­մե­նուր և­ա­մեն ին­չի մեջ գտնում ենք նույն ճշմար­տու­թյու­նը` ա­մեն ինչ կա­ռուց­ված է ո­րո­շա­կի օ­րենք­նե­րով և­ ա­մեն ինչ շարժ­վում է ու գո­յու­թյուն ու­նի այդ օ­րենք­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Աստ­ծո հայտ­նու­թյան հա­մա­ձայն, իսկ այդ­պի­սի հայտ­նու­թյուն է Աստ­վա­ծա­շուն­չը, մենք հաս­կա­նում ենք, որ տիե­զեր­քը ա­րար­ված է բարձ­րա­գույն Էա­կի` Աստ­ծո կող­ մից։ Ա­հա աստ­վա­ծաշնչ­յան մի քա­նի վկա­յու­թյուն­ներ այդ մա­սին։ Մով­սես. «Երբ դեռ սա­րե­րը չէին ծնվել, և չէիր ստեղ­ծել եր­կիրն ու աշ­խար­հը, հա­վի­տե­նու­թյու­նից մինչև հա­վի­տե­նու­թյուն Դու ես Աստ­վա­ծը» (Սաղ­մոս­ներ 90.2)։ Ե­սա­յի մար­գա­րե. «Այս­պես է ա­սում Տե­րը…Ես եմ ա­րա­րել եր­կի­րը և ս­տեղ­ծել մար­դուն նրա վրա. Իմ ձեռ­քերն են տա­րա­ծել եր­կին­քը, և Ես եմ հրա­մա­յել նրա ամ­բողջ զոր­քին» (Ե­սա­յի 45.11-12)։ Պո­ղոս ա­ռաք­յալ. «Ա­մեն տուն որևէ մե­կի կող­մից է կա­ռուց­վում, իսկ Նա, Ով ա­մեն բան ա­րա­րեց, Աստ­ված է» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 3.4)։ Սուրբ ա­ռաք­յալ­նե­րի գրքում կար­դում ենք. «Ո­րով­հետև մենք Նրա­նով ենք ապ­րում, շարժ­վում և կանք» (Գործք 17.28)։ Ան­սահ­ման տիե­զեր­քի բաղ­կա­ցու­ցիչ­նե­րից է ան­թիվ, ան­հա­մար մո­լո­րակ­նե­րի առ­կա­յու­թյու­նը, ո­րոնց վրա ապ­րում են բա­նա­կան ա­րա­րած­ներ։ Կ­յանք տա­լով նրանց (ինչ­պես նաև հրեշ­տակ­նե­րին)՝ Ա­րա­րի­չը նրանց տվեց նաև բա­րո­յա­կան Օ­րեն­քը, ո­րին նրանք պետք է են­թարկ­վեն, ապ­րեն այդ օ­րեն­քի հո­գուն ու տա­ ռին հա­մա­պա­տաս­խան, ո­րով­հետև այդ օ­րեն­քի էու­թյու­նը սերն է, և­ ո­րով­հետև Ա­րա­րիչն այդ օ­րեն­քում մարմ­նա­վո­րել է (կամ դրսևո­րել) Իր բա­րո­յա­կան էու­թյունն ու բնա­վո­րու­թյու­նը, այն է` սեր։ Եվ այդ օ­րեն­քին ան­վե­րա­պա­հո­րեն հնա­զանդ­ վելն Աստ­ծո ստեղ­ծած բո­լոր երկ­նաբ­նակ­նե­րի սուրբ պար­տա­կա­նու­թյունն է։ Այդ օ­րեն­քը կա­տա­րե­լուց հրա­ժար­վե­լը կամ շեղ­վե­լը մեղք է, ա­նօ­րե­նու­թյուն, և խախ­ տողն իր կյան­քով է վար­ձա­հա­տույց լի­նում կա­տա­րած մեղ­քի հա­մար, ինչ­պես և­ այդ սկզբուն­քը ձևա­կեր­պել է ա­ռաք­յա­լը. «Ո­րով­հետև մեղ­քի հա­տու­ցու­մը մահն է» (Հռո­մեա­ցի­նե­րին 6.23)։ Իսկ ժա­մա­նա­կա­կից թարգ­մա­նու­թյուն­նե­րում այդ հա­ մարն այս­պես է փո­խանց­վում. «Մեղ­քը մա­հով է վճա­րում», «վարձ, որ վճա­րում է մեղ­քը, մահն է»։ Այս­պի­սի կար­գա­վոր­ված և­ան­սահ­ման տիե­զերք է ստեղ­ծել ու հաս­տա­տել Ա­րա­ րի­չը։

356


Ողբերգություն Եդեմում

դեկտեմբեր

2

Ո­րով­հետև… մեկ մար­դու անհ­նա­զան­դու­թյամբ շա­տե­րը մե­ղա­վոր ե­ղան… (Հռո­ մեա­ցի­նե­րին 5.19)։

Ե՞րբ ծնվեց անհ­նա­զան­դու­թյու­նը։ Մեր մո­լո­րա­կը, Աստ­վա­ծաշն­չի հա­մա­ձայն, ստեղծ­վել է Աստ­ծո կող­մից, «երբ ա­ռա­վոտ­յան աստ­ղե­րը միա­սին ցնծու­թյամբ եր­ գում էին, ու երբ Աստ­ծո բո­լոր որ­դի­նե­րը ու­րա­խու­թյամբ ա­ղա­ղա­կում էին» (Հոբ 38.7)։ Ա­րար­չա­գոր­ծու­թյան յու­րա­քանչ­յուր օր­վա վեր­ջում Ա­րա­րի­չը, վեր­լու­ծե­լով և վա­ յե­լե­լով Իր ստեղ­ծա­գոր­ծա­կան ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման պտուղ­նե­րը, հա­ճույ­քով է ար­ձա­նագ­րում, որ ա­րար­ված ա­մեն բան լավն է, ա­նըմբռ­նե­լիո­րեն հո­յա­կապ։ Ա­մեն ինչ կա­տա­րե­լա­պես հնա­զանդ­վում է ա­մե­նա­զոր աստ­վա­ծա­յին խոս­քին։ Ո­չինչ, ոչ մի ձևով և­եր­բեք չի հա­կա­ռակ­վում Նրա կամ­քին. խորհր­դա­վոր լույ­սի հայտն­վե­լը, ան­թիվ ան­հա­մար ջրա­յին օվ­կիա­նոս­նե­րը, նախ­նա­կան նյու­թի հսկա­յա­կան զանգ­ ված­նե­րը հայտն­վում են և ձևա­փոխ­վում՝ վե­րած­վե­լով նոր ա­րե­գակ­նա­յին հա­մա­ կար­գի կե­ցու­թյան հե­տա­գա ձևե­րի։ Վեր­ջա­պես Տերն ա­րա­րում է մար­դուն և­ որ­ պես պարգև ու սե­փա­կա­նու­թյուն նրան հանձ­նում եր­կիրն ու նրա վրա գտնվող ա­մեն բան և պար­տա­վո­րեց­նում, որ նա խնա­մի Ե­դե­մի պար­տեզն ու իշ­խի այն­տեղ գտնվող ողջ կեն­դա­նա­կան աշ­խար­հին։ Ա­մեն ինչ հրա­շա­լի էր։ Ա­մեն ինչ իր կու­սա­կան գե­ղեց­կու­թյամբ ու ներ­դաշ­նա­կու­ թյամբ ար­տա­ցո­լում էր Ա­րար­չի սե­րը։ Եվ մեր նա­խած­նող­նե­րը, ի­րենց մեջ ու­նե­ նա­լով Աստ­ծո պատ­կերն ու նմա­նու­թյու­նը, անն­կա­րագ­րե­լի ե­րա­նու­թյուն, չլսված ու­րա­խու­թյուն ու ան­պատ­մե­լի երկ­յու­ղա­ծու­թյուն էին զգում Աստ­ծո ա­ռաջ և շ­նոր­ հա­կալ էին Նրան ի­րենց տրված կյան­քի ու թան­կա­գին ժա­ռան­գու­թյան հա­մար։ Այդ ժա­ռան­գու­թյու­նը Ե­դեմն էր` կա­տա­րե­լու­թյան ու գե­ղեց­կու­թյան հրաշ­քը։ Իսկ Ե­դե­մի մեջ եր­կու ծառ կար` կյան­քի ծա­ռը և չա­րի ու բա­րու գի­տու­թյան ծա­ռը։ Մեր նա­խած­նող­ներն ի­րա­վունք ու­նեին օգ­տա­գոր­ծե­լու ցան­կա­ցած ծա­ռի ցան­կա­ցած պտուղ, սա­կայն Տե­րը խնդրեց չդիպ­չել և չօգ­տա­գոր­ծել մեն-միակ ծա­ռի` չա­րի ու բա­րու գի­տու­թյան ծա­ռի պտուղ­նե­րը։ Հա­կա­ռակ դեպ­քում մար­դիկ կզրկվեին կյան­քից. Աստ­ծո խոս­քին չհնա­զանդ­վե­լը հա­մար­վում է մեղք, տիե­զե­րա­կան կա­ ռուց­ված­քի ու կար­գու­կա­նո­նի խախ­տում։ Աստ­վա­ծա­շունչն ա­սում է. Ա­դամն ու Ե­վան հա­կա­ռակ­վե­ցին Աստ­ծո կամ­քին` նրանք վերց­րին ար­գել­ված պտուղն ու կե­րան։ Շատ դա­րեր անց Պո­ղոս ա­ռաք­յա­լը կգրի. «Մեկ մար­դու անհ­նա­զան­դու­թյամբ շա­տե­րը մե­ղա­վոր ե­ղան», և «մեկ մար­ դու մի­ջո­ցով մեղքն աշ­խարհ մտավ, մեղ­քի մի­ջո­ցով էլ մա­հը» (Հռո­մեա­ցի­նե­րին 5.19,12)։ Եվ այս­պես. Աստ­ծո կամ­քին, Նրա օ­րեն­քին և Նրա խոս­քին չեն­թարկ­վե­լը, չհնա­ զանդ­վե­լը մեղք է։ Դա տիե­զե­րա­կան օ­րենքն է` մեղք գոր­ծո­ղը պետք է զրկվի կյան­քից։ Հա­մա­տեղ չեն կա­րող գո­յու­թյուն ու­նե­նալ Աստ­ված և Նրա օ­րենքն ու աշ­խար­հա­կա­ռուց­ված­քը խախ­տո­ղը. դա ան­հե­թե­թու­թյուն է։ «Ո­րով­հետև Դու ա­նօ­րե­նու­թյու­նից հա­ճույք առ­նող Աստ­ված չես, և չա­րը չի բնակ­վի Քեզ մոտ։ Ամ­ բար­տա­վան­նե­րը չեն մնա Քո աչ­քի ա­ռաջ. Դու ա­տում ես բո­լոր ա­նօ­րե­նու­թյուն գոր­ծող­նե­րին» (Սաղ­մոս­ներ 5.4-5)։ 357


դեկտեմբեր

3

Նա մերժեց Աստծո խորհուրդը

Խրատ մեր­ժողն իր անձն է ա­նար­գում, բայց հան­դի­մա­նու­թյուն լսո­ղը խելք է ստա­ նում (Ա­ռակ­ներ 15.32)։

Մար­դու` մեղք գոր­ծե­լու պա­հից սկսած Աստ­ված փո­խեց թե՛ մար­դուն, թե՛ ողջ բնու­թյա­նը տրված օրհ­նու­թյուն­նե­րի մի մա­սը։ Մար­դը սկսեց աս­տի­ճա­նա­բար ա­ղա­վաղ­վել։ Աստ­ծո օ­րեն­քին չհնա­զանդ­վելն ու չեն­թարկ­վե­լը դար­ձավ կյան­քի բնա­կա­նոն ձև։ Ար­դեն Ա­դա­մի ա­ռաջ­նե­կը` Կա­յե­նը, բա­ցա­հայտ և ցի­նիկ ձևով ան­տե­սեց աստ­վա­ծա­յին խոր­հուր­դը։ Երբ Կա­յե­նի զո­հա­բե­րու­թյու­նը չըն­դուն­վեց Տի­րոջ կող­մից, իսկ Ա­բե­լի­նը ըն­դուն­վեց բա­րե­հա­ճու­թյամբ, Կա­յենն այն­քան դժգո­ հեց և՛ Աստ­ծուց, և՛ Ա­բե­լից, որ ո­րո­շեց սպա­նել եղ­բո­րը։ Եվ Տե­րը, խղճա­լով նրան, մտադր­վեց իր կող­մից ա­մեն ինչ ա­նել, որ Կա­յե­նին հետ պա­հի այդ ա­ղա­ղա­կող, ողջ տիե­զեր­քում չլսված հան­ցա­գոր­ծու­թյու­նից։ Անհ­րա­ժեշտ հա­մա­րեց հան­դի­պել նրա հետ, զգու­շաց­նել այդ մա­սին և խոր­հուրդ տալ նրան։ Աստ­ված գնաց այդ քայ­լին․ Նա պատ­վեց մե­ղա­վո­րին Իր բա­րե­հաճ ժա­մադ­րու­թյամբ ու զրույ­ցով։ Եվ սի­րո՝ այդ հի­րա­վի հայ­րա­կան դրսևո­րումն ան­տես­վեց Կա­յե­նի կող­մից։ Բայց չէ որ Աստ­ված Ինքն էր խո­սում նրա հետ։ Այդ Նա էր, որ ցան­կա­նում էր զսպել մարդ­կա­յին ցե­ղի ա­ռաջ­նե­կի ար­յուն­ռուշտ դի­տա­վո­րու­թյու­նը։ Սա­կայն Կա­ յե­նը գի­տակ­ցա­բար չհնա­զանդ­վեց Տի­րոջ գթա­սիրտ խորհր­դին, հարկ չհա­մա­րեց օգտ­վել տիե­զեր­քի Կա­ռա­վար­չի հետ զրու­ցե­լու ան­նա­խա­դեպ հնա­րա­վո­րու­թյու­նից և բա­ցել Նրան իր հո­գին ցնցող մե­ղա­վոր մտքերն ու զգաց­մունք­նե­րը։ Եվ չխնդրեց Նրան, որ օգ­նի ա­զա­տագր­վե­լու այդ վտան­գա­վոր գայ­թակ­ղու­թյու­նից և­ եղ­բոր հան­դեպ ա­տե­լու­թյան մո­լեգ­նող փո­թոր­կից։ Ա՜խ, ե­թե միայն Կա­յենն ընկ­ներ Տի­րոջ՝ իր Ա­րար­չի ոտ­քե­րի ա­ռաջ, օգ­նու­թյուն ու ո­ղոր­մու­թյուն ա­ղեր­սեր Նրա­նից. այդ ժա­մա­նակ նա չէր կա­տա­րի այդ չա­րա­գոր­ ծու­թյու­նը։ Աստ­ված կօգ­ներ նրան Իր շնոր­հով, կպայ­ծա­ռեց­ներ նրա հո­գին սի­րո և­ ա­պաշ­խա­րու­թյան լույ­սով։ Սա­կայն՝ ա­վա՜ղ։ Սուրբ Գիր­քը վկա­յում է, որ Աստ­ծո ո­ղոր­մա­ծու­թյան կո­չը, Նրա նա­խազ­գու­շա­ցու­մը չնչին ար­ձա­գանք ան­գամ չգտան Կա­յե­նի մոտ։ Նա ո­չինչ չա­սաց Տի­րո­ջը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, հարկ չհա­ մա­րե­լով ա­նել դա։ Եվ Աստ­ծո այդ նա­խազ­գու­շա­ցու­մը ոչ մի դրա­կան արդ­յունք չտվեց… Կա­յե­նը սպա­նեց իր եղ­բո­րը։ Ա­հա և­անհ­նա­զան­դու­թյան հետևանք­նե­րը` Կա­յե­նը եղ­բայ­րաս­պա­նու­թյան մեղք գոր­ծեց։ Ա­ռաք­յալն ա­սում է. «Վա՜յ նրանց, որ Կա­յե­նի ճա­նա­պար­հով են ըն­թա­նում», ա­տե­լու­թյան, անհ­նա­զան­դու­թյան, վրեժխնդ­րու­թյան ու չա­րա­խո­սու­թյան ճա­նա­պար­հով՝ պղծե­լով ի­րենց (Հու­դա 11)։

358


դեկտեմբեր

Աստծուն հնազանդվելը բարձր է ամեն ինչից

4

Եվ երկ­րի բո­լոր ազ­գե­րը Քո (Աբ­րա­հա­մի) սերն­դով կօրհն­վեն. նրա հա­մար, որ հնա­ զանդ­վե­ցիր Իմ ձայ­նին (Ծնն­դոց 22.18)։

Երբ Տե­րը հայտն­վեց Աբ­րա­հա­մին ու ա­սաց, որ թող­նի «եր­կի­րը, հա­րա­զատ­նե­րին ու հայ­րա­կան տու­նը» և գ­նա այն եր­կի­րը, որն Ին­քը ցույց կտա, Աբ­րա­համն ան­վե­ րա­պա­հո­րեն «հնա­զանդ­վեց, երբ կանչ­վեց գնա­լու այն տե­ղը, որն իբրև ժա­ռան­գու­ թյուն էր ստա­նա­լու։ Նա ե­լավ գնաց՝ ա­ռանց ի­մա­նա­լու, թե ո՛ւր է գնում» (Եբ­րա­յե­ցի­ նե­րին 11.8)։ Աբ­րա­հա­մը ϋπήκουσεν (հու­պե­կու­սեն) լսեց, են­թարկ­վեց, հնա­զանդ­վեց Աստ­ծո կո­չին ու հրա­վե­րին, որ լի­նի Աստ­ծո դի­տա­վո­րու­թյան ան­մի­ջա­կան մաս­ նա­կի­ցը, մարդ­կու­թյա­նը փրկի մեղ­քից ու մա­հից։ Նա իր կամ­քը են­թար­կեց Աստ­ծո կամ­քին, թո­ղեց իր երկ­րա­յին ծրագ­րերն ու ժա­մա­նա­կա­վոր նպա­տակ­նե­րը և մղվեց կա­տա­րե­լու երկ­նա­յին ծրագ­րերն ու հա­վեր­ժա­կան նպա­տակ­նե­րը։ Եվ Աբ­րա­համն ամ­բողջ կյան­քում հնա­զանդ­վեց Աստ­ծուն` իր կանչ­վա­ծու­թյան օ­րից մինչև կյան­քի վեր­ջը։ Թող­նել աշ­խար­հիկ կեն­սաձևը և նվի­րա­բեր­վել միակ ճշմա­րիտ ու հա­վեր­ ժա­կան կոչ­մա­նը, ծա­ռա­յել ու նպաս­տել տիե­զեր­քի Ա­րար­չի ու Տի­րա­կա­լի շա­հե­րին` միայն և միայն դրա մեջ է կյան­քի ի­մաստն ու էու­թյու­նը։ Աստ­ծո խոս­քին, խորհր­ դին ու Օ­րեն­քին հնա­զանդ­վե­լը Նրա ստեղ­ծած բո­լոր բա­նա­կան էակ­նե­րի սուրբ պար­տա­կա­նու­թյունն է։ Էակ­ներ, ո­րոնց հա­մար Նա կյանք պարգևողն է, ա­մե­նայն բա­րի­քի Աղբ­յու­րը և­ո­րոնց հա­մար Նա ապ­րում է, և դ­րա­նում է Նրա աստ­վա­ծա­յին կե­ցու­թյան ի­մաս­տը։ Սա էլ հենց «Կ­յան­քի օ­րենքն է տիե­զեր­քում, - վկա­յում է մար­գա­րեա­կան հո­գին։ Այն ա­մե­նը, ինչ Քրիս­տո­սը ստա­ցել է Աստ­ծուց, ստա­ցել է տա­լու հա­մար։ Այդ նույն սկզբունքն է գոր­ծում երկ­նա­յին թա­գա­վո­րու­թյու­նում` Տի­րոջ կող­մից ստեղծ­ված բո­ լոր էակ­նե­րին ծա­ռա­յե­լու մեջ. Իր սի­րե­լի Որ­դու մի­ջո­ցով Հայ­րը բո­լո­րի վրա է հե­ղում կեն­սա­կան է­ներ­գիան և Որ­դու մի­ջո­ցով այն հետ է վե­րա­դառ­նում փա­ռա­բա­նու­ թյան հոս­քե­րով և­ու­րախ ծա­ռա­յու­թյամբ ա­մե­նայն Գո­յի մեծ Աղբ­յու­րին։ Այս­պի­սով, Քրիս­տո­սում իր ա­վարտն է գտնում բա­րօ­րու­թյան շրջա­նա­կը, որ բա­ցա­հայ­տում է կյան­քի մեծ Կեն­սա­տուի և տիե­զեր­քում գոր­ծող կյան­քի օ­րեն­քի էու­թյու­նը (Դա­րե­րի փա­փա­գը, էջ 21)։ Այս­պի­սով, «Կա­տար­յալ և մշ­տա­կան հնա­զան­դու­թյու­նը հա­վեր­ժա­կան եր­ջան­ կու­թյան պայ­մանն է» (Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 50)։ «Ա­մե­նայն ա­րար­ չա­գոր­ծու­թյան ներ­դաշ­նա­կու­թյու­նը կախ­ված է բո­լոր էակ­նե­րի` շնչա­վոր թե ան­ շունչ, Ա­րար­չի օ­րեն­քին կա­տար­յալ հնա­զանդ­վե­լուց… Մարդն ա­րար­չա­գոր­ծու­թյան պսակն է, և Աստ­ված նրան օժ­տել է Իր Օ­րեն­քի պա­հանջ­նե­րը, ար­դա­րա­ցիու­թյունն ու ո­ղոր­մա­ծու­թյու­նը հաս­կա­նա­լու ըն­դու­նա­կու­թյամբ և­ ա­ռանց պայ­մա­նի հնա­ զան­դու­թյուն է սպա­սում նրա­նից» (էջ 52)։

359


դեկտեմբեր

5

Իսկ քեզ՝ շնորհակալություն…

Ո­րով­հետև Նա է մեր Աստ­վա­ծը, և մենք Նրա ա­րո­տի ժո­ղո­վուրդն ենք և Իր ձեռ­քով ա­ռաջ­նորդ­վող հո­տե­րը. այ­սօր ե­թե Նրա ձայ­նը լսեք…(Սաղ­մոս­ներ 95.7)

Մեր մե­ղա­վոր երկ­րա­յին կյան­քում (այդ թվում նաև պատ­մու­թյան է­ջե­րում) մենք շատ մարդ­կանց ենք հան­դի­պում, ով­քեր զար­մա­նա­լի հնա­զան­դու­թյուն են դրսևո­ րում։ Ե­րե­խա­նե­րը հնա­զանդ­վում են ծնող­նե­րին, աշ­խա­տա­կից­նե­րը` ղե­կա­վար­նե­ րին, քա­ղա­քա­ցի­նե­րը` ի­րենց իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Պետ­րոս Մե­ծը ան­խոնջ աշ­խա­տա­վոր էր։ Հա­ճախ մտա­վոր լար­ված աշ­խա­տան­ քից հե­տո նա անց­նում էր ար­հես­տա­գոր­ծա­կան աշ­խա­տանք­նե­րի` խա­ռա­տու­ թյան, փո­րագ­րու­թյան և­ այլն։ Պետ­րո­սը չէր սի­րում, որ աշ­խա­տան­քի ժա­մա­նակ խան­գա­րում են ի­րեն։ Մի ան­գամ նա ժա­մա­պա­հին խնդրեց, որ ոչ մե­կին ներս չթող­նի իր հաս­տո­ցա­յին ար­հես­տա­նո­ցը։ Այդ ժա­մա­նակ նրա մոտ ե­կավ իր սի­րե­ լին` իշ­խան Մեն­շի­կո­վը։ — Տի­րա­կալն այս­տե՞ղ է, — հարց­րեց նա ժա­մա­պա­հին։ — Այս­տեղ է, սա­կայն հրա­մա­յել է, որ ոչ մե­կին ներս չթող­նեմ։ — Դե, գի­տեք ինչ, ինձ կա­րե­լի է։ — Ես այդ­պի­սի հրա­ման չու­նեմ։ — Լ­սի՛ր, իսկ դու գի­տե՞ս՝ ես ով եմ։ — Գի­տեմ, սա­կայն չեմ թող­նի։ — Ես կարևոր գործ ու­նեմ տի­րա­կա­լի հետ։ — Չեմ կա­րող թող­նել, ես այդ­պի­սի հրա­ման չու­նեմ։ — Ա՜խ, դու ան­տա­շի մե­կը։ Ես հենց հի­մա կհրա­մա­յեմ փո­խել քեզ և ծանր պա­ տիժ տալ, — բ­ղա­վեց իշ­խա­նը։ — Այս ա­մե­նից հե­տո դուք ա­զատ կա­րող եք ինձ հետ վար­վել ինչ­պես կա­մե­նաք։ Բայց ով ինձ փո­խա­րի­նի, ես կփո­խան­ցեմ տի­րա­կա­լի հրա­մա­նը։ Մեն­շի­կո­վը հրեց ժա­մա­պա­հին և ցան­կա­նում էր ու­ժով բա­ցել դու­ռը, սա­կայն ժա­ մա­պա­հը սվի­նը դեմ ա­րեց իշ­խա­նի կրծքին և ս­պառ­նա­լից բա­ցա­կան­չեց. — Հե­ռո՛ւ գնա­ցեք դռնից, այ­լա­պես կխո­ցեմ։ Լ­սե­լով աղ­մու­կը՝ թա­գա­վո­րը բա­ցեց դու­ռը և տես­նե­լով ան­մի­ջա­պես իշ­խա­նի կրծքին ուղղ­ված ժա­մա­պա­հի սվի­նը՝ բարձ­րա­ձայն հարց­րեց.«Սա ի՞նչ է նշա­նա­ կում»։ Բար­կա­ցած Մեն­շի­կով գան­գատ­վեց, որ քիչ էր մնում խո­ցեն ի­րեն։ «Ին­չո՞ւ էիր ցան­կա­նում սպա­նել իշ­խա­նին», - հարց­րեց Պետ­րո­սը զին­վո­րին։ «Տի­ րա­կա՛լ, դու ինձ հրա­մա­յել էիր ոչ մե­կին ներս չթող­նել, իսկ նա, ի­մա­նա­լով քո հրա­ մա­նի մա­սին, ցան­կա­նում էր զո­ռով ներս մտնել և նույ­նիսկ դռնից մի կողմ հրեց ինձ։ Ինձ մնում էր միայն խո­ցել նրան»։ Լ­սե­լով եր­կու կող­մե­րին՝ թա­գա­վո­րը ժպտաց։ «Դա­նի­լի՛չ,- ա­սաց նա Մեն­շի­կո­վին,- նա ա­վե­լի լավ գի­տի իր պաշ­տո­նը, քան դու։ Ես շատ կցա­վեի, ե­թե նա խո­ցեր քեզ… իսկ քեզ՝ շնոր­հա­կա­լու­թյուն, -ա­սաց նա ժա­մա­ պա­հին։- Եվ որ­պես պարգևատ­վու­թյուն` հինգ ռուբ­լի»։ (Վ. Ար­տե­մով) Արդ­յո՞ք ի­րեն քրիս­տոն­յա հա­մա­րող յու­րա­քանչ­յուր մե­կը նման ան­վե­րա­պահ հնա­զան­դու­թյուն կդրսևո­րի իր երկ­նա­յին թա­գա­վո­րի` Քրիս­տո­սի հան­դեպ։ Պատ­մու­թյու­նը բո­լոր դա­րե­րի հսկա­յա­կան թվով ան­կեղծ քրիս­տոն­յա­նե­րի միայն մի փոքր մա­սին գի­տի, ով­քեր ի­րենց կյան­քով են հա­տու­ցել՝ Տեր Հի­սուս Քրիս­տո­ սին ա­ռանց տա­տան­վե­լու հնա­զանդ­վե­լու հա­մար։ 360


Հնազանդության զավակները

դեկտեմբեր

6

Զա­վակ­նե՛ր, ձեր ծնող­նե­րին ա­մեն բա­նում հնա­զա՛նդ ե­ղեք, ո­րով­հետև դա հա­ճե­լի է Տի­րո­ջը (Կո­ղո­սա­ցի­նե­րին 3.20)։

Գրող Դ. Գրա­նինն իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում պատ­մում է Պե­տեր­բուր­գում տե­ղի ու­նե­ցած մի պատ­մու­թյուն։ Ռու­սա­կան նա­վա­տոր­մի ոմն սպա (ակն­հայտ է, որ գրո­ղը մի­տում­նա­վոր չի հի­շա­տա­կում ազ­գա­նու­նը), խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­ րում դա­սա­վան­դում էր նա­վաս­տի­նե­րին։ Ս­պան մա­հա­ցավ 1959 թվա­կա­նին։ Մա­ հա­նա­լու ժա­մա­նակ նա որ­դուն խնդրեց, որ հո­գե­հանգս­տի ծա­ռա­յու­թյու­նը կա­տա­ րեն Պայ­ծա­ռա­կեր­պու­թյան տա­ճա­րում (Սանկտ Պե­տեր­բուրգ)։ Որ­դին այդ տա­րի թեր­թի խմբագ­րի պաշ­տոն էր ստա­ցել։ Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, նա թաղ­ման ա­րա­րո­ ղու­թյուն պատ­վի­րեց և ծե­սի ժա­մա­նակ ան­ձամբ ներ­կա գտնվեց տա­ճա­րում։ Հոր խնդրան­քը նրա հա­մար անս­պա­սե­լի էր։ Ս­տաց­վում է, որ հայ­րը հա­վա­տաց­յալ էր և դա թաքց­նում էր։ Պարզ­վում է, որ քա­հա­նան գի­տեր նրան, քա­նի որ հայ­րը նաև ե­կե­ղե­ցի էր հա­ճա­խում։ Որ­դուն սկսե­ցին տար­հա­մո­զել։ Կինն ար­ցունքն աչ­քե­րին խնդրում էր սգո ա­րա­ րո­ղու­թյուն չկա­տա­րել, ո­րով­հետև ան­պայ­ման տհա­ճու­թյուն­ներ կլի­նեին, և նրան կա­րող էին հե­ռաց­նել աշ­խա­տան­քից։ «Արդ­յո՞ք հոր հա­մար նշա­նա­կու­թյուն ու­նի այդ ա­րա­րո­ղու­թյու­նը, նա ար­դեն ննջեց­յալ է… մենք հիա­նա­լի հու­շար­ձան կկա­ռու­ ցենք», - և­այս ո­գով շատ այլ փաս­տարկ­ներ էին բե­րում։ Սա­կայն որ­դին սրբա­զան էր հա­մա­րում հոր կամ­քը և­ոչ մի զիջ­ման չգնաց և­ոչ մի խնդրան­քի ու փաս­տար­կի չար­ձա­գան­քեց… նա հնա­զանդ կա­տա­րեց հոր վեր­ջին խնդրան­քը։ Հայրն, ի­հար­կե, հիա­նա­լի հաս­կա­նում էր, թե ինչ է սպառ­նում որ­դուն, և­ե­թե խնդրել էր, նշա­նա­կում է՝ դա պետք էր ի­րեն գա­լիք կյան­քի հա­մար։ Պատ­մե­լով և փոր­ձե­լով հաս­կա­նալ հոր խնդրան­քի էու­թյու­նը՝ որ­դին գլու­խը կորց­րեց գու­շա­կու­թյուն­նե­րի մեջ. իսկ, մի­ գու­ցե, հայ­րը պատ­րաստ­վում էր կանգ­նել Աստ­ծո ա­ռաջ և հա­շի՞վ տալ իր կյան­քի հա­մար… Որ­դին ընտ­րու­թյան հիմ­նախնդ­րի ա­ռաջ էր կանգ­նած` ո՞ւմ հնա­զանդ­վել` հայ­ րա­կան խնդրան­քի՞ն, թե՞ պե­տու­թյան գա­ղա­փա­րա­խո­սա­կան սկզբունք­նե­րին ու պա­հանջ­նե­րին։ Այդ ժա­մա­նակ իշ­խա­նու­թյունն ու պե­տու­թյու­նը կենտ­րո­նա­ ցած էր կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան ձեռ­քում, ո­րը մեր­ժում էր Աստ­ծուն։ Եվ ան­թույ­լատ­րե­լի էր, որ հա­վա­տաց­յալ­նե­րը տար­րա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան հետ կապ­ված որևէ պաշ­տոն զբա­ղեց­նեն։ Գրո­ղը լռում է, թե ին­չով ա­վարտ­վեց այդ աղմ­կոտ պատ­մու­թյու­նը։ Սա­կայն մենք կա­րող ենք վստահ լի­նել, որ որ­դուն զրկե­ցին այն­պի­սի կարևոր պաշ­տո­նից, ինչ­պի­սին էր թեր­թի խմբա­գի­րը։ Չէ՞ որ նա կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան բարձ­րա­խոսն էր, ո­րի բաղ­կա­ցու­ ցիչ մասն էլ ա­թեիզմն էր։ Եվ թեր­թի խմբա­գի­րը, հիա­նա­լի ի­մա­նա­լով իր ա­րար­քի հետևանք­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, ան­վե­րա­պա­հո­րեն և գի­տակ­ցա­բար կա­տա­րեց հոր կամ­քը։ Ա­հա մի օ­րի­նակ հա­վա­տաց­յալ­նե­րի հա­մար, թե ինչ­պես պետք է խի­զա­խո­րեն և­ ինք­նա­մո­ռաց են­թարկ­վել Աստ­ծո կամ­քին։

361


դեկտեմբեր

7

Մովսեսի մեղքը

Մով­սեսն ու Ա­հա­րո­նը ժո­ղովր­դին հա­վա­քե­ցին ա­պա­ռա­ժի դի­մաց, և Մով­սեսն ա­սաց նրանց. «Լ­սե՛ք հի­մա, ո՛վ ապս­տամբ­ներ, այս ա­պա­ռա­ժի՞ց ջուր հա­նենք ձեզ հա­ մար» (Թվեր 20.10)։

Մով­սե­սը` Աստ­ծո մար­դը, ար­ժա­նա­ցավ Սուրբ Աստ­ծո հետ սերտ հա­ղոր­դակց­ ման պատ­վին։ Ոչ մի մահ­կա­նա­ցու չէր ար­ժա­նա­ցել նման պատ­վի։ Տե­րը Մով­սե­սի վրա ցնցող պա­տաս­խա­նատ­վու­թյուն և­ ա­նըմբռ­նե­լի կարևոր ա­ռա­քե­լու­թյուն էր դրել` Աստ­ծո ժո­ղովր­դին հա­նել Ե­գիպ­տո­սից, ստա­նալ տիե­զեր­քի Ա­րար­չի ձեռ­քով գրված Աստ­ծո սուրբ օ­րեն­քը, որ գրված էր քա­րե տախ­տակ­նե­րի վրա։ Միև­նույն ժա­մա­նակ նա պետք է գրա­ռեր Ա­րար­չի շուր­թե­րից ե­լած ինչ­պես կրո­նա­կան, այն­ պես էլ ժո­ղովր­դի հա­սա­րա­կա­կան կյան­քին վե­րա­բե­րող օ­րենք­նե­րի ու սկզբունք­ նե­րի ողջ հա­մա­կար­գը։ Մով­սե­սը փայ­լուն կա­տա­րեց իր ա­ռա­քե­լու­թյու­նը, և նրա անձ­նա­զոհ ծա­ռա­յու­թյու­նը, ո­րի նպա­տա­կը ընտր­յալ ժո­ղովր­դի հան­դեպ Աստ­ծո դի­տա­վո­րու­թյուն­նե­րը կյան­քի կո­չելն էր, ար­ժա­նա­ցավ Նրա բարձ­րա­գույն գնա­հա­ տա­կա­նին։ Եվ ըն­դա­մե­նը մեն-մի ան­գամ ա­նա­պա­տի քա­ռաս­նամ­յա թա­փա­ռում­ նե­րի ողջ ըն­թաց­քում Մով­սեսն ան­հա­վա­տու­թյուն և­ անհ­նա­զան­դու­թյուն դրսևո­ րեց Աստ­ծո հրա­հան­գի հան­դեպ։ Կար­դում ես աստ­վա­ծաշնչ­յան տա­րե­գրու­թյունն այն մա­սին, թե ինչ­պես Մով­սե­սը մեղք գոր­ծեց, և վիշ­տը ծանր բե­ռան նման պա­ տում է սիրտդ։ Անմ­խի­թար մի ցավ է տի­րում հո­գուդ, և մարդ­կա­յին տա­ճա­րի խոր անկ­յուն­նե­րից հնչում է միև­նույն հա­վեր­ժա­կան հար­ցը` ին­չո՞ւ։ Ինչ­պե՞ս կա­րող էր դա տե­ղի ու­նե­նալ այդ­պի­սի զար­մա­նա­լի մար­դու հետ՝ հա­վա­տա­րիմ, հեզ և Աստ­ ծուն ան­սահ­ման սի­րող, Տի­րոջ հե­ղի­նա­կու­թյան ու պատ­վի «ան­չա­փե­լի նա­խան­ ձախն­դիր» մե­կի հետ, ով պատ­րաստ էր հա­նուն ու­րիշ­նե­րի զո­հա­բե­րել սե­փա­կան կյան­քը։ Սի­նա­յի ա­նա­պատ։ Կա­դես։ Մա­րիա­մի մա­հը։ Եվ… ջուր չկա… խիստ ծա­րա­վից տա­ռա­պող ժո­ղո­վուր­դը գա­լիս է Մով­սե­սի ու Ա­հա­րո­նի մոտ և սկ­սում տրտնջալ. «Ին­չո՞ւ։ Ին­չո՞ւ մեզ ա­նա­պատ բե­րե­ցիք, որ­պես­զի մա­հա­նա՞նք այս­տեղ։ Եվ ընդ­ հան­րա­պես, ին­չո՞ւ մեզ հա­նե­ցիք Ե­գիպ­տո­սից, որ­պես­զի բե­րեք այս ա­նիծ­ված վա՞յ­րը, որ­տեղ ջո՜ւր ան­գամ չկա»։ Լ­սե­լով այդ վերջ չու­նե­ցող հան­դի­մա­նու­թյուն­նե­ րը՝ Մով­սեսն ու Ա­հա­րո­նը մո­տե­նում են ժո­ղով­քի խո­րա­նի մուտ­քին և գե­տին ընկ­ նում Աստ­ծո առջև` ցա­վով լի սրտով ու ա­ղերս­նե­րով։ «Եվ Տի­րոջ փառ­քը երևաց նրանց»։ Նրա` սի­րո և­ եր­կայ­նամ­տու­թյան Տի­րոջ հա­մար ան­հա­մե­մատ ծանր էր լսել ժո­ղովր­դի հան­դի­մա­նու­թյուն­ներն ու տրտուն­ջը։ «Ա՛ռ գա­վա­զա­նը, դու և քո եղ­բայր Ա­հա­րո­նը հա­վա­քե՛ք ժո­ղովր­դին, - ա­սաց նրանց Տե­րը, - և նրանց աչ­քե­րի ա­ռաջ ա­սա­ցե՛ք ա­պա­ռա­ժին, և նա կտա իր ջու­րը»։ Մով­սե­սը վերց­րեց գա­վա­զա­նը, իսկ ժո­ղո­վուր­դը հա­վաք­վեց ժայ­ռի մոտ և Մով­սե­սը բար­կու­թյամբ ա­սաց. «Լ­սե՛ք հի­մա, ո՛վ ապս­տամբ­ներ, այս ա­պա­ռա­ժի՞ց ջուր հա­նենք ձեզ հա­մար»։ Եվ Մով­ սեսն իր ձեռ­քը բարձ­րաց­րեց ու գա­վա­զա­նով եր­կու ան­գամ զար­կեց ա­պա­ռա­ժին, և­ ա­ռատ ջուր բխեց, և ժո­ղո­վուրդն ու նրանց ա­նա­սուն­նե­րը խմե­ցին» (Թվեր 20) (շա­րու­նա­կե­լի)։

362


Աստծո դատավճիռը

դեկտեմբեր

8

Տերն ա­սաց Մով­սե­սին և Ա­հա­րո­նին. «Քա­նի որ դուք չհա­վա­տա­ցիք Ինձ, որ­պես­ զի սրբաց­նեք Ինձ Իս­րա­յե­լի որ­դի­նե­րի աչ­քե­րի առջև, դրա հա­մար դուք այս ժո­ ղովրդին չեք տա­նի այն եր­կի­րը, որ տվել եմ նրանց» (Թվեր 20.12)։

Այն, ինչ ա­սաց Մով­սե­սը և­այն, ինչ ա­րեց նա տրտուն­ջի ժա­մա­նակ, կարևոր դաս է յու­րա­քանչ­յուր հա­վա­տաց­յա­լի հա­մար։ Այդ ճա­կա­տագ­րա­կան պա­հին Մով­սեսն անհ­նա­զան­դու­թյուն, ան­հա­վա­տու­թյուն դրսևո­րեց և մե­ծա­րեց ինքն ի­րեն։ Ման­ րակր­կիտ, քննա­դա­տա­կան վեր­լու­ծու­թյան են­թար­կե­լով Մով­սե­սի ա­րար­քը՝ մար­ գա­րեա­կան հո­գին վկա­յում է. «Մով­սե­սը թե­րա­հա­վա­տու­թյուն դրսևո­րեց Աստ­ծո հան­դեպ։ «Այս ա­պա­ռա­ժի՞ց ջուր հա­նենք ձեզ հա­մար», - հարց­րեց նա այն­պես, կար­ծես Տե­րը չէր կա­րող ա­նել այն, ինչ խոս­տա­ցել էր։ «Դուք չհա­վա­տա­ցիք Ինձ, - ա­սաց Տե­րը եր­կու եղ­բայր­նե­րին, - որ­պես­զի Իմ սրբու­թյու­նը ցույց տաք Իս­րա­ յե­լի որ­դի­նե­րի աչ­քի ա­ռաջ» … Մով­սեսն ու Ա­հա­րոնն ի­րենց վե­րագ­րե­ցին այն ու­ ժը, որ պատ­կա­նում է միայն Աստ­ծուն… Բար­կա­ցած բա­ցա­կան­չե­լով՝ «այս ա­պա­ ռա­ժի՞ց ջուր հա­նենք ձեզ հա­մար», նրանք ի­րենց դրե­ցին Աստ­ծո տե­ղը, կար­ծես հրա­շա­գործ զո­րու­թյունն ի­րենց ա­պա­կա­նա­ցու մարդ­կա­յին մար­մին­նե­րի մեջ էր… Մար­դիկ, լի­նե­լով Աստ­ծո ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, չփա­ռա­բա­նե­ցին Նրան։ Մով­սեսն ու Ա­հա­րոնն ի­րենց վի­րա­վոր­ված էին զգում՝ մո­ռա­նա­լով, որ ժողո­վուր­դը տրտնջում է ոչ թե ի­րենց, այլ Աստ­ծո դեմ։ Միայն այն պատ­ճա­ռով, որ ի­րենք մտա­ծում էին միայն ի­րենց մա­սին և սե­փա­կան հույ­զե­րի իշ­խա­նու­թյան տակ էին, ան­գի­տակ­ցա­բար ըն­ կան մեղ­քի մեջ և ժո­ղովր­դին ցույց չտվե­ցին, որ մե­ղա­վոր են Աստ­ծո ա­ռաջ։ Դառն ու խո­րա­պես նվաս­տա­ցու­ցիչ էր ան­մի­ջա­պես հնչած դա­տաս­տա­նը։ Տե­րը Մով­սե­ սին ու Ա­հա­րո­նին ա­սաց. «Քա­նի որ դուք չհա­վա­տա­ցիք Ինձ, որ­պես­զի սրբաց­նեք Ինձ Իս­րա­յե­լի որ­դի­նե­րի աչ­քե­րի առջև, դրա հա­մար դուք այս ժո­ղովր­դին չեք տա­նի այն եր­կի­րը, որ տվել եմ նրանց» (Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ, էջ 417-419)։ Եր­կու ան­գամ հար­վա­ծե­լով ժայ­ռին՝ Մով­սեսն ա­ղա­վա­ղեց այն խորհր­դա­նի­շը, որ հայտ­նել էր Աստ­ված Իս­րա­յե­լին․ ժայ­ռը Քրիս­տո­սի խորհր­դա­նիշն է, և­ինչ­պես Նա պետք է մեկ ան­գամ զո­հա­բե­րեր Ի­րեն, այդ­պես էլ Մով­սե­սը մեկ ան­գամ ար­դեն հար­վա­ծել է ժայ­ռին։ Երկ­րորդ ան­գամ հար­կա­վոր էր միայն ժայ­ռին ա­սել. սա լուր է յու­րա­քանչ­յուր հա­վա­տաց­յա­լի հա­մար, մենք կա­րող ենք խնդրել միայն Տի­րոջ օրհ­ նու­թյուն­նե­րը։ Մով­սեսն ու Ա­հա­րո­նը գի­տակ­ցե­ցին ի­րենց մեղքն ու ա­պաշ­խա­րե­ցին, և Աստ­ված նե­րեց նրանց։ Սա­կայն Իր պա­տի­ժը Նա չփո­խեց, թեև Մով­սեսն ա­ղեր­սում էր, որ Աստ­ված թույլ տա Քա­նան մտցնել ժո­ղովր­դին։ «Բա­վա­կան է. այդ մա­սին այլևս Ինձ հետ չխո­սես», - պա­տաս­խա­նեց Տե­րը Մով­սե­սին (Բ Օ­րենք 3.26)։ Մով­սե­սը, «Նրա ա­մե­նա­հա­վա­տա­րիմ և փա­ռա­վոր ծա­ռան», հրա­պա­րա­կա­յին պա­տիժ կրեց։ Անհ­նա­զան­դու­թյու­նը ծանր մեղք է, ո­րով­հետև այն ցու­ցադ­րա­բար Աստ­ծուն հա­ կադր­վելն է, ան­փույթ և հ­րահ­րող վե­րա­բեր­մուն­քը Նրա` տիե­զեր­քի Ար­քա­յի հան­ դեպ (շա­րու­նա­կե­լի)։

363


դեկտեմբեր

9

Մովսեսին չարիք հասավ նրանց պատճառով

Մե­րի­բա­յի ջրե­րի վրա բար­կաց­րին նրան, և Մով­սե­սին չա­րիք հա­սավ նրանց պատ­ ճա­ռով, ո­րով­հետև դառ­նաց­րին նրա հո­գին, և նա մե­ղան­չեց իր շրթունք­նե­րով (Սաղ­մոս­ներ 106.32-33)։

Մենք պետք է ու­շա­դիր ու­սում­նա­սի­րենք Աստ­ծո եր­կու փա­ռա­վոր ծա­ռա­նե­րի՝ Աբ­րա­հա­մի ու Մով­սե­սի կյան­քը, որ­պես­զի օրհն­յալ դա­սեր քա­ղենք Աստ­ծո հետ ու­նե­ցած նրանց հա­րա­բե­րու­թյուն­նե­րից։ Մենք` Քրիս­տո­սի գա­լուս­տի նա­խօ­րեին ապ­րող­ներս, լրա­ցու­ցիչ լույս ու­նենք՝ շնոր­հիվ մար­գա­րեա­կան հո­գու ան­գին աշ­ խա­տու­թյուն­նե­րի։ Այդ­տեղ բաց­վում են հա­վատ­քի աստ­վա­ծաշնչ­յան հե­րոս­նե­րի կյան­քի է­ջերն ու այն կող­մե­րը, ո­րոնք չեն շո­շափ­վում Սուրբ Գր­քում։ Ին­չո՞ւ Մով­սե­սը նման ան­հա­վա­տու­թյուն և­ ա­ղա­ղա­կող անհ­նա­զան­դու­թյուն դրսևո­րեց Աստ­ծո հան­դեպ։ Կա՞ն արդ­յոք ինչ-որ լուրջ պատ­ճառ­ներ, ո­րոնք նպաս­ տե­ցին Մով­սե­սի կող­մից այդ մե­ղա­վոր ա­րար­քը գոր­ծե­լուն։ Ա­յո, «Նա­հա­պետ­ներ և մար­գա­րե­ներ» գրքում այդ հար­ցի վե­րա­բեր­յալ կար­դում ենք. «Տանջ­վե­լով ժո­ ղովրդի մշտա­կան խռո­վու­թյու­նից և տր­տուն­ջից՝ Մով­սե­սը տե­սա­դաշ­տից կորց­րեց իր ա­մե­նա­կա­րող Օգ­նա­կա­նին և զրկ­վե­լով աստ­վա­ծա­յին զո­րու­թյու­նից՝ ա­րա­տա­ վո­րեց ի­րեն` դրսևո­րե­լով մարդ­կա­յին թու­լու­թյուն» (էջ 418)։ Այս­պի­սով, ար­տա­քին ծանր հան­գա­մանք­նե­րը, ո­րոնք հյու­ծում են օր­գա­նիզ­մի բո­լոր ու­ժերն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, կա­րող են հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նից հա­նել ցան­կա­ցած մար­դու։ Եվ այդ մար­դը կա­րող է կորց­նել փրկա­րար կա­պը զո­րու­թյան ու սի­րո Աղբ­յու­րի հետ և մի շարք սխալ­ներ, վրի­պում­ներ ու ան­կում­ներ թույլ տալ։ Ա­հա թե ին­չու Տե­րը խոր­հուրդ է տա­լիս և կոչ ա­նում Իր զա­վակ­նե­րին․ «Ար­թո՛ւն կա­ ցեք ու ա­ղո­թե՛ք, որ­պես­զի փոր­ձու­թյան մեջ չընկ­նեք»։ Հենց դա էլ տե­ղի ու­նե­ցավ Մով­սե­սի հետ։ Նա դա­դա­րեց ար­թուն մնալ և «տե­սա­դաշ­տից կորց­րեց» իր Օգ­նա­ կա­նին՝ չխնդրե­լով այն մա­սին, որ Աստ­ված սրբա­գոր­ծի իր յու­րա­քանչ­յուր միտ­քը և ղե­կա­վա­րի յու­րա­քանչ­յուր մղու­մը (էջ 421)։ Նման ի­րա­վի­ճա­կում մարդն ան­խու­սա­ փե­լիո­րեն ինք­նա­մե­ծար­ման հո­գի է դրսևո­րում, և­ան­կումն ար­դեն ա­պա­հով­ված է։ Սա­կայն ի՞ն­չը մեղ­մաց­րեց Մով­սե­սի ու Ա­հա­րո­նի ա­րար­քը։ Ե­թե «Մով­սեսն ու Ա­հա­րոնն ի­րենց սրտում ինք­նա­մե­ծար­ման դրդում փայ­փա­յեին, կամ ե­թե նրանց հո­գում բար­կու­թյուն ա­ռա­ջա­նար աստ­վա­ծա­յին նա­խազ­գու­շա­ցում­նե­րի ու հան­դի­ մա­նու­թյուն­նե­րի հան­դեպ, նրանց մեղ­քը շատ ա­վե­լի ծանր կլի­ներ։ Սա­կայն նրանք դի­տա­վոր­յալ չէ, որ այդ­պես վար­վե­ցին, այլ տրվե­ցին հան­կար­ծա­կի փոր­ձու­թյա­նը և­ ան­մի­ջա­պես ան­կեղ­ծո­րեն զղջա­ցին։ Աստ­ված ըն­դու­նեց նրանց զղջու­մը, թեև, տես­նե­լով նրանց մեղ­քի կոր­ծա­նա­րար ազ­դե­ցու­թյու­նը ժո­ղովր­դի վրա, չկա­րո­ղա­ ցավ նրանց վրա­յից հա­նել պա­տի­ժը» (էջ 419)։

364


դեկտեմբեր

Ղովտի ճակատագրական կատակը

10

Ղով­տը դուրս ե­լավ և­իր աղ­ջիկ­նե­րի փե­սա­ցու­նե­րի հետ խո­սեց ու ա­սաց. «Վե՛ր կա­ ցեք, դո՛ւրս ե­կեք այս­տե­ղից, ո­րով­հետև Տե­րը կոր­ծա­նե­լու է այս քա­ղա­քը»։ Սա­կայն փե­սա­ցու­նե­րին թվաց, թե նա կա­տակ է ա­նում (Ծնն­դոց 19.14)։

Երբ երկ­նա­յին բան­բեր­նե­րը ե­կան Սո­դոմ, Ղով­տը, տես­նե­լով նրանց, հրա­վի­ րեց իր տուն` գի­շե­րե­լու։ Ջերմ ըն­դու­նե­լու­թյուն ցու­ցա­բե­րեց նրանց՝ որ­պես օ­տա­ րա­կան­ներ, ինչ­պես դա ըն­դուն­ված էր արևել­քում, այդ հե­ռա­վոր ժա­մա­նակ­նե­ րում։ Քա­ղա­քա­ցի­նե­րը, տես­նե­լով, որ Ղով­տի տա­նը հյու­րեր կան, հա­վաք­վե­ցին նրա բնա­կա­րա­նի մոտ և պա­հան­ջե­ցին, որ ի­րենց մոտ բե­րի հյու­րե­րին, որ­պես­ զի նրանց հետ տրվեն սե­ռա­կան բա­վա­կա­նու­թյուն­նե­րի։ Ղով­տը սար­սա­փա­հար սկսեց ա­ղեր­սել, որ նման ա­նօ­րե­նու­թյուն չա­նեն։ Սա­կայն նրանք ո­րո­շե­ցին քան­դել դու­ռը, ներս մտնել և­ ի­րա­կա­նաց­նել ի­րենց հան­ցա­վոր դի­տա­վո­րու­թյու­նը։ Եվ այդ ժա­մա­նակ հրեշ­տակ­նե­րը կու­րու­թյամբ հար­վա­ծե­ցին այդ սա­տա­նա­յա­կան ամ­բո­ խին։ Իսկ Ղով­տին ա­սա­ցին. «Զ­գու­շաց­րո՛ւ այս քա­ղա­քում գտնվող քո բո­լոր հա­րա­ զատ­նե­րին ու ըն­կեր­նե­րին, որ լքեն այս քա­ղա­քը, ո­րով­հետև մենք կոր­ծա­նե­լու ենք այն»։ Եվ երբ Ղով­տը գնաց հա­րա­զատ­նե­րի մոտ և փրկ­վե­լու կոչ ա­րեց, ո­րով­հետև Տե­րը ոչն­չաց­նե­լու էր Սո­դո­մը, նրանք ծի­ծա­ղե­ցին Ղով­տի վրա, և նրա բո­լոր ան­սո­ վոր կո­չե­րը ըն­դուն­վե­ցին որ­պես կա­տակ։ Ոչ մե­կը, Սո­դո­մում գտնվող ոչ մի մարդ ա­կան­ջա­լուր չե­ղավ նրա խոս­քե­րին և լուրջ չըն­դու­նեց նա­խազ­գու­շա­ցու­մը՝ գա­ լիք կոր­ծան­ման վե­րա­բեր­յալ։ Այ­սօր էլ լուրջ չեն ըն­դուն­վում մարդ­կու­թյան մո­տա­ լուտ կոր­ծան­մա­նը վե­րա­բե­րող աստ­վա­ծա­յին նա­խազ­գու­շա­ցում­նե­րը։ Մարդ­կանց թվում է, որ այս բո­լորն ըն­դա­մե­նը մի քա­նի խեն­թե­րի կա­տակ է։ Գ. Օ­հա­նո­վը նկա­րագ­րել է հետև­յալ ող­բեր­գա­կան դեպ­քը, որ տե­ղի է ու­նե­ ցել Սաութ-­Գեյ­թի (ԱՄՆ) մո­տա­կայ­քում գտնվող ար­վար­ձա­նա­յին «Բե­վեռ­լի Հիլզ» ա­կումբ-ռես­տո­րա­նում։ Դահ­լի­ճը լեփ-լե­ցուն էր հյու­րե­րով. ուր որ է՝ պետք է ե­լույթ ու­նե­նար նշա­նա­վոր եր­գի­չը, «ծանր ռո­քի» աստ­ղը։ Սա­կայն նրա փո­խա­րեն բե­ մում հայտն­վեց մի ե­րի­տա­սարդ, ով ա­կում­բում հա­վա­քա­րար էր աշ­խա­տում։ Նա մո­տե­ցավ բարձ­րա­խո­սին և պտ­տե­լով վա­խե­ցած աչ­քե­րը՝ բա­ցա­կան­չեց. «Ա­կում­ բում հրդե՜հ է, փա­խե՜ք դահ­լի­ճից…»։ Ի պա­տաս­խան՝ ու­րախ ծի­ծաղ պայ­թեց դահ­լի­ճում. հա­վաք­ված­նե­րը ո­րո­շե­ցին, որ դա սրա­միտ կա­տակ է, որ հա­մեր­գա­յին ե­լույ­թի ծրագ­րի մի մասն է։ Իս­կա­պես, ի՞ն­չը կա­րող է ա­վե­լի ծի­ծա­ղե­լի լի­նել, քան տար­բեր սար­սա­փե­լի բա­նե­րով վա­խեց­նել զվար­ճա­նա­լու նպա­տա­կով հա­վաք­ված մարդ­կանց։ Իսկ երբ ծու­խը ներս թա­փան­ցեց դռնե­րից և հայտն­վե­ցին բո­ցի լեզ­ վակ­նե­րը, շա­տե­րի հա­մար ար­դեն ուշ էր։ Ակն­թար­թո­րեն սար­սա­փա­հար ամ­բո­ խը թա­փով վա­զեց դե­պի դռներն ու ան­ցում­նե­րը, և խե­լա­կո­րույս մար­դիկ սկսե­ցին տրո­րել միմ­յանց… հրդե­հից հե­տո ա­վե­րակ­նե­րի տա­կից հա­նե­ցին ա­վե­լի քան 160 զոհ­ված­նե­րի դիեր։ Կրկն­վեց Սո­դո­մի ող­բեր­գու­թյու­նը. անհ­նա­զան­դու­թյու­նը կոր­ծան­ման պատ­ճառ դար­ձավ բազ­մա­թիվ մարդ­կանց հա­մար։ Տե­րը շա­րու­նա­կում է երկ­րի բնա­կիչ­նե­ րին նա­խազ­գու­շաց­նել, որ նրանք ձգտեն երկ­նա­յին խա­ղա­ղու­թյան, ո­րով­հետև. «եր­կիրն ու նրա վրա ե­ղած գոր­ծերն էլ պի­տի այր­վեն» (Բ Պետ­րոս 3.10)։ 365


դեկտեմբեր

11 Բարձրագույն հրամանը եվ Իսրայելը

Բայց Իմ ժո­ղո­վուր­դը չլսեց Իմ ձայ­նը, և Իս­րա­յե­լը չհա­վա­նեց Ինձ։ Ուս­տի նրանց թո­ ղե­ցի ի­րենց սրտե­րի կամ­քին, որ­պես­զի ըն­թա­նան ըստ ի­րենց խոր­հուրդ­նե­րի (Սաղ­ մոս­ներ 81.11-12)։

«Մի ան­գամ Ա­լեք­սանդր III կայսրն անց­նում էր Գադ­չին­յան պա­լա­տի տո­նա­կան դահ­լիճ­նե­րով։ Նա­յե­լով պա­տու­հա­նից, որ­տե­ղից երևում էր Բալ­թյան եր­կա­թու­ղու կա­յա­րա­նը՝ իր ու­ղեկ­ցին ա­սաց. «Ար­դեն քա­նի տա­րի է՝ ապ­րում եմ Գադ­չի­նում և­ ա­ռա­ջին ան­գամ եմ տես­նում, որ կա­յա­րա­նը պա­լա­տի ու ռազ­մա­դաշ­տի միջև է գտնվում և մաս­նա­կիո­րեն փա­կում է այն»։ Այն­պես ստաց­վեց, որ մի քա­նի օր հե­ տո տի­րա­կա­լը նո­րից ան­ցավ այդ նույն դահ­լիճ­նե­րով իր շքախմ­բից ինչ-որ մե­կի հետ։ Նա­յե­լով պա­տու­հա­նից՝ թա­գա­վո­րը տրո­րեց աչ­քե­րը և հարց­րեց իր ու­ղեկ­ցին. «Լ­սի՛ր, ինձ հետ ինչ-որ տա­րօ­րի­նակ բան է կա­տար­վում, ես չեմ տես­նում կա­յա­րա­ նը»։ Ի պա­տաս­խան՝ ու­ղեկ­ցորդն ա­սաց, որ կա­յա­րա­նը օ­րերս տե­ղա­փո­խել են մի կողմ, որ այն չփա­կի ռազ­մա­դաշ­տի տե­սա­րա­նը։ Տի­րա­կա­լը զար­մա­ցած հարց­րեց. «Իսկ ին­չո՞ւ եք այդ­պես ա­րել»։ Ու­ղեկ­ցոր­դը պա­տաս­խա­նեց. «Ձե՛րդ մե­ծու­թյուն, ես լսել եմ, որ դուք եք հրա­մա­յել տե­ղա­փո­խել կա­յա­րա­նը, ո­րով­հետև այն փա­կում էր ռազ­մա­դաշ­տի տե­սա­րա­նը»։ «Ինչ էլ ա­սես, ա­մեն ին­չից բարձ­րա­գույն հրա­ման են ստեղ­ծում», - պա­տաս­խա­նեց տի­րա­կա­լը» (Ի. Սուդ­նի­կո­վա)։ Ա­հա այս­պես են «այս աշ­խար­հի որ­դի­նե­րը» վե­րա­բեր­վում ի­րենց երկ­րա­յին տի­րա­կա­լի խոս­քե­րին։ Նրանց ար­տա­բե­րած յու­րա­քանչ­յուր խոսք ըն­դու­նում են որ­պես «բարձ­րա­գույն հրա­ման» և­ ան­հա­պաղ ու ան­վե­րա­պա­հո­րեն կա­տա­րում նրանց կամ­քը։ Իսկ անհ­նա­զան­դու­թյա­նը կհետևի պա­տի­ժը։ Իսկ ինչ­պե՞ս վե­րա­ բեր­վեց ընտր­յալ ժո­ղո­վուրդն Աստ­ծո և­երկ­նա­յին Թա­գա­վո­րի խոս­քե­րին։ Իր ծա­ռա Մով­սե­սի մի­ջո­ցով Տերն Իս­րա­յե­լին ա­սաց․ «Հի­մա ե­թե իս­կա­պես լսեք Իմ ձայ­նը և պա­հեք Իմ ուխ­տը, այն ժա­մա­նակ դուք Ինձ հա­մար կլի­նեք սե­փա­կան ժո­ղո­վուրդ բո­լոր ազ­գե­րից (այլ թարգմ. ա­ռանձ­նա­հա­տուկ սե­փա­կա­նու­թյուն), ո­րով­հետև Իմն է ամ­բողջ եր­կի­րը։ Դուք Ինձ հա­մար կլի­նեք քա­հա­նա­նե­րի թա­գա­վո­րու­թյուն և սուրբ ազգ…»։ Ամ­բողջ ժո­ղո­վուր­դը միա­սին պա­տաս­խան տվեց և­ ա­սաց. «Տի­րոջ բո­լոր ա­սած­նե­րը կա­նենք» (Ելք 19.5,6,8)։ Ո­րոշ ժա­մա­նակ անց Մով­սե­սը ե­կավ և ժո­ղովր­դին պատ­մեց Տի­րոջ բո­լոր խոս­ քերն ու բո­լոր օ­րենք­նե­րը և «Նա, վերց­նե­լով ուխ­տի գիր­քը, բարձ­րա­ձայն կար­դաց ժո­ղովր­դին։ Նրանք ա­սա­ցին. «Տի­րոջ բո­լոր ա­սած­նե­րը կա­նենք և կհ­նա­զանդ­ վենք»» (Ելք 24.3,7)։ Նշե­լու հա­մար այդ խոս­տու­մը, Մով­սե­սը զո­հա­բե­րու­թյան կեն­ դա­նի­նե­րի ար­յու­նով ցո­ղեց ժո­ղովր­դին։ Ո­րոշ ժա­մա­նակ անց այդ ժո­ղո­վուր­դը ե­կավ Ա­հա­րո­նի մոտ (Մով­սեսն այդ ժա­մա­ նակ Սի­նա­յի վրա ստա­նում էր Օ­րեն­քը) և­ա­սաց. «Վե՛ր կաց, մեզ հա­մար աստ­ված­ նե՛ր շի­նիր, որ­պես­զի մեր առջևից գնան»։ Եվ Ա­հա­րո­նը ոս­կե հորթ պատ­րաս­տեց. իսկ ժո­ղո­վուր­դը սկսեց երկր­պա­գել նրան։ Ա­հա և քեզ Աստ­ծո խոս­քին «հնա­զանդ­վե՜­լը»… Եվ պատժ­վե­ցին… Թող Աստ­ված հե­ռու պա­հի մեզ Իր խոս­քին չհնա­զանդ­վե­լուց։

366


դեկտեմբեր

Թագավորի ձայնը եվ Աստծո ձայնը

12

Եվ Ա­սո­րես­տա­նի թա­գա­վո­րը Իս­րա­յե­լի որ­դի­նե­րին գե­րի տա­րավ Ա­սո­րես­տան… նրա հա­մար, որ ա­կանջ չէին դրել ի­րենց Տեր Աստ­ծո ձայ­նին և զանց էին ա­րել Նրա ուխ­տը (Դ Թա­գա­վոր­նե­րի 18.11-12)։

Երբ ժո­ղո­վուր­դը ե­կավ Կա­դես Բառ­նեա, Մով­սեսն ա­սաց. «Տե՛ս, քո Տեր Աստ­ վա­ծը այդ եր­կի­րը տվել է քեզ. բարձ­րա­ցի՛ր, ժա­ռան­գի՛ր այն, ինչ­պես քո հայ­րե­րի Տեր Աստ­վածն ա­սաց քեզ։ Մի՛ վա­խե­ցիր, մի՛ զար­հու­րիր» (Բ Օ­րենք 1.21)։ Սա­կայն ժո­ղո­վուր­դը պա­հան­ջեց, որ Մով­սեսն այդ եր­կիրն ու­ղար­կի հե­տա­խույզ­ներ, ով­քեր կու­սում­նա­սի­րեն այն և­ այդ մա­սին կպատ­մեն ողջ ժո­ղովր­դին։ Նման պա­հանջն ա­վե­լի քան տա­րօ­րի­նակ էր. Տերն այդ­պի­սի ցու­ցում չէր տվել նրանց։ Այդ նա­խա­ ձեռ­նու­թյու­նը ժո­ղովր­դից էր։ Մար­դիկ ցան­կա­նում էին հա­մոզ­վել՝ արդ­յո՞ք խոս­ տաց­ված եր­կիրն այն­պի­սին է, ինչ­պի­սին հա­վաս­տիաց­րել է Տե­րը, որ այն­տեղ կաթ ու մեղր է հո­սում։ Դա հեր­թա­կան և­ակն­հայտ անվս­տա­հու­թյունն էր Աստ­ծո խոս­քի հան­դեպ։ Մի ան­գամ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Նի­կո­լայ I-ը ինչ-որ բան հրա­մա­յեց, սա­կայն նրա հրա­մանն, ինչ­պես հարկն է, չկա­տար­վեց, և շար­քում տե­սա­նե­լի շփո­ թու­թյուն ա­ռա­ջա­ցավ։ Տի­րա­կալն ան­մի­ջա­պես կան­չեց այն ստո­րա­բա­ժան­ման ղե­ կա­վա­րին, որ­տեղ տե­ղի էր ու­նե­ցել այդ ան­կար­գու­թյու­նը և բա­ցատ­րու­թյուն պա­ հան­ջեց նրա­նից։ Պարզ­վեց, որ գե­նե­րա­լը լավ չի լսել հրա­մա­նա­տա­րի խոս­քե­րը։ «Իմ ձայ­նը լսում է ողջ Եվ­րո­պան, իսկ իմ սե­փա­կան գե­նե­րալ­նե­րը չե՜ն լսում։ Ա­մո՛թ է, գե­նե­րա՛լ», - ա­սաց կայս­րը (Վ. Ար­տե­մով)։ Աստ­ծո ձայ­նը լսում է ողջ ան­սահ­ման տիե­զեր­քը, բո­լոր երկ­րաբ­նակ­նե­րը կա­տա­րում են Նրա հրա­ման­նե­րը, իսկ այս­տեղ, մեր մո­լո­րա­կի վրա, ընտր­յալ ժո­ղո­վուր­դը չի՜ լսում Նրա ձայ­նը։ Արդ­յո՞ք դա ա­մո­թա­ լի չէ։ Տե­րը մեկ ան­գամ չէ ա­սել Իր ժո­ղովր­դին, որ Ա­վետ­յաց եր­կի­րը «լավն է ու ըն­ դար­ձակ, և­որ այն­տեղ կաթ ու մեղր է հո­սում»։ Իսկ ժո­ղո­վուրդն ա­սում է` «Դա դեռ ստու­գե՜լ է պետք»։ Բայց չէ որ դա բա­ցա­հայտ վի­րա­վո­րա՜նք է Աստ­ծո հան­դեպ։ Եվ Տե­րը, դառ­նու­թյամբ ըն­դու­նե­լով այդ պա­հանջ, չսկսեց հան­դի­մա­նել նրանց, այլ խո­նար­հա­բար հա­մա­ձայն­վեց։ Տաս­ներ­կու հե­տա­խույզ­նե­րը, ման­րակր­կիտ հրա­հան­գա­վոր­վե­լով Մով­սե­սի կող­ մից, քա­ռա­սուն օր հե­տա­զո­տե­ցին Ա­վետ­յաց եր­կի­րը, վե­րա­դար­ձան ու տե­ղե­կաց­ րին. «Մենք գնա­ցինք այն եր­կի­րը, ուր ու­ղար­կե­ցիր մեզ։ Իս­կա­պես այն­տեղ կաթ ու մեղր է հո­սում, և­ա­հա՛ դրա պտուղ­նե­րը» (Թվեր 13.28)։ Հա­մոզ­վե­ցի՞ն, որ Աստ­ված չի խա­բում։ Պար­զա­պես ա­մոթ է` ստու­գե՜լ Սուրբ Աստ­ծուն։ Իսկ հետո ի՞նչ։ Հե­տա­ խույզ­ներն ա­սա­ցին, որ այդ երկ­րում ապ­րում է մի ու­ժեղ ժո­ղո­վուրդ` հսկա­ներ, և­ որ ի­րենք չենք կա­րող դեմ դուրս գալ նրանց, ո­րով­հետև նրանց «քա­ղաք­նե­րը պարս­պա­պատ են և խիստ մեծ։ Մենք այն­տեղ տե­սանք նաև Ե­նա­կի որ­դի­նե­րին», ով­քեր բարձ­րա­հա­սակ մար­դիկ են (Թվեր 13.29,33)։ Նրանք ժո­ղովր­դի մեջ ան­հա­ վա­տու­թյուն, վախ և­անհ­նա­զան­դու­թյուն սեր­մա­նե­ցին (շա­րու­նա­կե­լի)։

367


դեկտեմբեր

13

Անհավատության եվ անհնազանդության հետեվանքները

Եվ նրանք ա­նար­գե­ցին այն ցան­կա­լի եր­կի­րը, չհա­վա­տա­ցին Նրա խոս­քին։ Տրտն­ ջա­ցին ի­րենց վրան­նե­րի մեջ, Տի­րոջ ձայ­նին չհնա­զանդ­վե­ցին (Սաղ­մոս­ներ 106.2425)։

Տաս­ներ­կու հե­տա­խույզ­նե­րից եր­կու­սը` Հե­սու Նա­վեն և Քա­ղե­բը, միան­գա­մայն այլ բան վկա­յե­ցին։ Ի տար­բե­րու­թյուն նրանց փոք­րո­գի ու վախ­կոտ, թե­րա­հա­վատ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, ա­սա­ցին. «Գնանք և տի­րենք այդ երկ­րին հենց հի­մա։ Մենք կա­րող ենք ա­նել դա»։ Սա­կայն մնա­ցած տա­սը հե­տա­խույզ­նե­րը հա­մա­ռո­ րեն ի­րենցն էին պնդում․«Մենք չենք կա­րող գնալ այն­տեղ, նրանք կհաղ­թեն մեզ, նրանց հա­մե­մատ մենք մո­րեխ­ներ ենք»։ Ի­րենց մթագ­նած մտքում նրանք փո­խե­ ցին այդ երկ­րի մա­սին ի­րենց ա­ռա­ջին բա­րի վկա­յու­թյու­նը և սկ­սե­ցին ա­սել, որ այն պի­տա­նի չէ ապ­րե­լու հա­մար, որ նա «իր բնա­կիչ­նե­րին ու­տող եր­կիր է»։ Ամ­բողջ ժո­ղո­վուր­դը տագ­նա­պա­հար ե­ղավ, լացն ու ող­բը չդա­դա­րեց ողջ ե­րե­կո. «Մենք կկոր­ծան­վե՜նք այս­տեղ։ Մեր կա­նայք ու ե­րե­խա­նե­րը թշնա­մի­նե­րի ա­վա՜ր կդառ­ նան»։ Սա­կայն Մով­սե­սը սկսեց քա­ջա­լե­րել նրանց. «Մի՛ վա­խե­ցեք, մի՛ զար­հու­րեք նրան­ցից։ Ձեր Տեր Աստ­վա­ծը, որ գնում է ձեր առջևից, կպա­տե­րազ­մի ձեզ հա­մար, ինչ­պես որ ձեր աչ­քի ա­ռաջ դա ա­րեց ձեզ հա­մար Ե­գիպ­տո­սում» (Բ Օ­րենք 1.29-30)։ Ա­վաղ, ժո­ղո­վուր­դը լսել ան­գամ չէր ցան­կա­նում։ Աստ­ծո ոչ մի տե­սա­կի ակն­հայտ հրաշք ու նշան, որ տե­սել էին ի­րենց ճա­նա­պար­հոր­դու­թյան ըն­թաց­քում, բո­լո­րո­վին չհա­մո­զեց այն բա­նում, որ Աստ­ված է ի­րենց հու­սա­լի պաշտ­պա­նու­թյու­նը, և­ի­րենց կյան­քը Նրա ձեռ­քե­րում է։ Եվ որ Նա ան­դուլ հո­գում է նրանց մա­սին և­ այն­պես է ա­նում, որ նրանց ա­պա­գան լու­սա­վոր­վի օրհ­նու­թյուն­նե­րով ու խա­ղա­ղու­թյամբ։ Եվ երբ Հե­սուն ու Քա­ղե­բը՝ նա­խան­ձախն­դիր Աստ­ծո հե­ղի­նա­կու­թյան հա­մար, պատ­ ռե­ցին ի­րենց հա­գուստ­նե­րը՝ բաձ­րա­ձայն ա­սե­լով, որ այդ եր­կի­րը հիա­նա­լի է, և­ ան­պայ­ման կտի­րենք նրան, ո­րով­հետև Աստ­ված մեզ հետ է, ժո­ղո­վուր­դը բա­ցա­ կան­չեց. «Քար­կո­ծե՜ք նրանց»։ Եվ այդ պա­հին հայտն­վեց Տի­րոջ փառ­քը։ Աստ­ված չմի­ջամ­տեց այն բա­նին, ինչ տե­ղի էր ու­նե­նում իս­րա­յե­լա­կան բա­նա­ կում։ Նա հետևում էր, թե ինչ նող­կա­լիու­թյամբ են ե­ռում կրքե­րը և ս­պա­սում էր. սա­կայն երբ դրանք ի­րենց սահ­մա­նին հա­սան, Նա ե­կավ նրանց մոտ և­ա­սաց Մով­ սե­սին. «Այս ժո­ղո­վուր­դը մինչև ե՞րբ պի­տի ար­հա­մար­հի ինձ և մինչև ե՞րբ չպի­տի հա­վա­տա ինձ, այն բո­լոր հրաշք­նե­րին, որ ա­րե­ցի նրանց մեջ» (Թվեր 14.11)։ Եվ ա­պա հետևեց դա­տավ­ճի­ռը. «Պի­տի հար­վա­ծեմ նրանց ժան­տախ­տով և կորստյան մատ­նեմ նրանց, իսկ քեզ նրան­ցից ա­վե­լի մեծ և հ­զոր ազգ դարձ­նեմ»։ Սա­կայն Մով­սե­սը սկսեց ա­ղեր­սել, որ Աստ­ված Իր ո­ղոր­մա­ծու­թյամբ նե­րի ժո­ղովր­դի մեղ­քը հա­նուն Իր ան­վան փառ­քի։ Եվ Աստ­ված ա­սաց. «Նե­րե­ցի քո ա­սա­ծի հա­մա­ձայն… բո­լոր մար­դիկ, ո­րոնք տե­սան Իմ փառ­քը և Իմ գոր­ծած հրաշք­նե­րը… և­ա­հա տասն ան­գամ փոր­ձե­ցին Ինձ ու չլսե­ցին Իմ խոս­քը, չեն տես­նի այն եր­կի­րը» (Թվեր 14.20)։ Այդ­պես էլ ե­ղավ. քա­ռա­սուն տա­րի, ինչ­պես ա­սաց Տե­րը, նրանք քայ­լե­ցին ա­նա­պա­ տում, մինչև ա­վագ սե­րուն­դը մա­հա­ցավ իր ան­հա­վա­տու­թյան ու անհ­նա­զան­դու­ թյան պատ­ճա­ռով։

368


Խենթ վիճակում

դեկտեմբեր

14

Թա­մարն ա­սաց նրան. «Ո՛չ, եղ­բա՛յրս, ինձ մի՛ բռնա­բա­րի, ո­րով­հետև Իս­րա­յե­լում այս­պի­սի բան չի ար­վում. մի՛ ա­րա այդ անզ­գա­մու­թյու­նը… իսկ դու էլ անզ­գամ­նե­ րից մե­կը կլի­նես Իս­րա­յե­լում (Բ Թա­գա­վոր­նե­րի 13.12-13)։

Մեր մե­ղա­վոր բնույթն այն­պի­սին է, որ հակ­ված ենք ա­վե­լի շատ ու­րիշ­նե­րին խոր­ հուրդ տալ, քան ինք­ներս ըն­դու­նել դրանք։ Հպար­տու­թյունն ու ե­սա­սի­րու­թյունն է խան­գա­րում, որ ու­շա­դիր լսենք կող­քից մեզ ուղղ­ված խե­լա­միտ խոր­հուրդ­նե­րը, հան­գիստ կշռա­դա­տենք բո­լոր կողմ ու դե­մե­րը. ո­րով­հետև դրանց հիմ­քում մա­ քուր, ան­կեղծ և լուրջ մղում­ներն են։ Տե­րը կա­րող է սո­վո­րեց­նել (Աստ­վա­ծաշն­չից բա­ցի) ա­մե­նա­տար­բեր ե­ղա­նակ­նե­րով, և դ­րան­ցից ա­մանք, առն­վազն, կա­րող են տա­րօ­րի­նակ թվալ մեզ։ Եր­բեք պետք չէ շտապ հետևու­թյուն­ներ ա­նել, կտրուկ ու անմ­տած­ված խո­սել, ու­րիշ­նե­րի կար­ծիք­նե­րը ան­տե­սել, հատ­կա­պես նրանց, ով­ քեր բար­յա­ցա­կա­մո­րեն են տրա­մադր­ված մեր հան­դեպ։ Մենք պար­տա­վոր ենք լսել խոր­հուրդ­նե­րը, իսկ ըն­դու­նել-չըն­դու­նելն ար­դեն մեր ի­րա­վունքն է։ Վ. Վե­րե­սաևը մի ցա­վա­լի դրվագ պատ­մեց․«Ես մի ու­սա­նող ըն­կեր ու­նեի։ Երկ­ րորդ կուր­սում նա հան­կարծ ո­րո­շեց ա­մուս­նա­նալ։ Մենք բո­լորս զար­մա­ցանք։ Նա յո­լա էր գնում կո­պե­կա­նոց դա­սե­րով։ Կի­նը ևս սո­վո­րում էր… նա աչ­քի չէր ընկ­նում ոչ խել­քով, ոչ օժտ­վա­ծու­թյամբ, ոչ բնա­վո­րու­թյամբ և­ ոչ էլ գե­ղեց­կու­թյամբ, ոչ մի բա­նով, ո­րով կա­րե­լի էր բա­ցատ­րել այդ խենթ ո­րո­շու­մը։ Մենք փոր­ձե­ցինք հետ պա­հել մեր ըն­կե­րո­ջը։ Սա­կայն նա սաս­տիկ բար­կա­ցավ և հայ­տա­րա­րեց, որ կընդ­ հա­տի շփու­մը ցան­կա­ցա­ծի հետ, ով կփոր­ձիվ խան­գա­րել իր ա­մուս­նու­թյա­նը։ Եվ ա­մուս­նա­ցավ։ Մեկ ա­միս հե­տո նա ե­կավ մեզ մոտ և հու­սա­հատ ա­սաց. ին­չո՞ւ դուք ինձ չխան­ գա­րե­ցիք, որ չա­նեմ այդ հի­մա­րու­թյու­նը»։ «Իսկ դու հի­շիր, թե ինչ պա­տաս­խա­նե­ ցիր մեզ, երբ փոր­ձում էինք հետ պա­հել քեզ»։ «Միև­նո՜ւյն է, պետք է կա­պեիք ինձ, պետք է գժա­նոց ու­ղար­կեիք։ Չէ՞ որ ես խե­լա­գար վի­ճա­կում էի»։ Եվ սար­սա­փա­ հար, հար­բա­ծի աչ­քե­րով նա ա­ռաջ էր նա­յում։ Դրա հետ կապ­ված՝ ա­կա­մա հի­շե­ ցի Սամ­սո­նի` երկ­րի ա­մե­նաու­ժեղ մար­դու կյան­քը։ Այդ մար­դը մահ­կա­նա­ցու­նե­րի հա­մար ան­սո­վոր ծա­գում ու­ներ, և Տե­րը նա­խա­սահ­մա­նեց, որ նա ի­րա­կա­նաց­նի փղշտա­ցի­նե­րի լծից իս­րա­յել ժո­ղովր­դին ա­զա­տագ­րե­լու ա­ռա­քե­լու­թյու­նը։ Սա­կայն նա չա­փա­զանց ան­խե­լա­միտ էր կա­նանց հետ հա­րա­բե­րու­թյուն­նեում։ Նրա կրքի ե­րեք ա­ռար­կա­ներն էլ կար­ծես ընտ­րո­վի լի­նեին` փղշտա­ցի և­ ա­նա­ռակ։ Սամ­սո­ նը ա­մե­նաա­մո­թա­լի կեր­պով հի­մա­րա­ցած էր և դա­ժա­նո­րեն վար­ձա­հա­տույց ե­ղավ դրա հա­մար։ Իսկ այդ բո­լորն այն պատ­ճա­ռով, որ հենց սկզբից չհնա­զանդ­վեց ծնող­նե­րին, ով­քեր խոր­հուրդ էին տա­լիս ա­մուս­նա­նալ Աստ­ծո Խոս­քին հա­մա­պա­ տաս­խան, այ­սինքն իր ժո­ղովր­դից` Իս­րա­յե­լից որևէ աղջ­կա հետ։

369


դեկտեմբեր

15

Հրահրող խնդրանք

«Արդ մեզ վրա մի թա­գա­վո՛ր դիր, որ դա­տի մեզ, ինչ­պես ու­նեն բո­լոր ազ­գե­րը» (Ա Թա­գա­վոր­ներ 8.5)։

Սա­մուե­լը մեկն էր երկ­րի վրա Աստ­ծո ազ­նիվ, նվիր­ված, բա­րե­պաշտ ներ­կա­յա­ ցու­ցիչ­նե­րի նշա­նա­վոր աստ­ղա­բույ­լից։ Ի­սա­հա­կի նման նա էլ ծնվել էր Տի­րոջ կե­նա­ րար զո­րու­թյան ան­մի­ջա­կան մի­ջամ­տու­թյան շնոր­հիվ՝ ի պա­տաս­խան մայ­րա­կան տա­ռա­պող սրտից բխած ան­դուլ ա­ղոթք­նե­րի, և վաղ ման­կու­թյու­նից նվի­րա­բեր­ վել էր Աստ­ծո ծա­ռա­յու­թյա­նը։ Եվ նրա ծա­ռա­յու­թյունն, ընդ­հա­նուր առ­մամբ, նշա­ նա­վոր­վեց ընտր­յալ ժո­ղովր­դի կյան­քում զար­մա­նա­լի պտուղ­նե­րով` «ժո­ղո­վուր­դը բար­գա­վա­ճում էր նրա ի­մաս­տուն ղե­կա­վա­րու­թյան ներ­քո»։ Բայց երբ վրա հա­սավ ծե­րու­թյու­նը, նրա ար­դար հո­գին ստիպ­ված էր ցնցող ի­րա­դար­ձու­թյուն ապ­րել։ Նրա մոտ ե­կան Իս­րա­յե­լի ծե­րե­րը և­այս­պի­սի խնդրան­քով դի­մե­ցին. «Արդ մեզ վրա մի թա­գա­վո՛ր դիր, որ դա­տի մեզ, ինչ­պես ու­նեն բո­լոր ազ­գե­րը» (Ա Թա­գա­վոր­ներ 8.5)։ Սա­մուե­լը (դա­տա­վոր, մար­գա­րե և քա­հա­նա) պատ­րաստ էր լսել ցան­կա­ցած խնդրանք, բայց ոչ եր­բեք այդ­պի­սի. այն պար­զա­պես ցնցեց նրան։ Այդ­պի­սի խնդրան­քի հա­մար ձևա­կան ա­ռիթ ծա­ռա­յե­ցին նրա որ­դի­նե­րի ամ­բա­ րիշտ ա­րարք­նե­րը, ո­րոնց ծե­րա­կույ­տի հա­մա­ձայ­նու­թյամբ նա դա­տա­վոր­ներ էր նշա­նա­կել Բեր­սա­բեում։ Պարզ­վեց, որ նրանք ամ­բա­րիշտ մար­դիկ են և բո­լո­րո­ վին նման չեն ի­րենց հո­րը։ Նրանք ա­նա­մո­թա­բար կա­շառք էին վերց­նում և «ծռում դա­տաս­տա­նը»։ Ինչ­պե՞ս են վար­վում նման դեպ­քում կա­ռա­վա­րող­նե­րը։ Նրանք հե­ռաց­նում են ու պատ­ժում կա­շա­ռա­կե­րու­թյան մեջ ա­պա­կան­ված դա­տա­վոր­նե­ րին և նրանց փո­խա­րեն ու­րիշ­նե­րին դնում։ Այդ­պես կվար­վեր նաև Սա­մուե­լը, ե­թե միայն ի­մա­նար այդ մա­սին։ (Սա­մուե­լը, ցա­վոք, որ­քան էլ դա տա­րօ­րի­նակ թվա, բո­ լո­րո­վին ան­տեղ­յակ էր իր որ­դի­նե­րի չա­րա­շա­հում­նե­րի ա­ռու­մով։ Հա­կա­ռակ դեպ­ քում, նա չէր հան­դուր­ժի այդ այ­լան­դա­կու­թյու­նը և­ ան­պայ­ման կխո­չըն­դո­տեր)։ Իսկ ի­րա­կա­նում այդ փաս­տը չէ, որ պատ­ճառ հան­դի­սա­ցավ թա­գա­վոր ու­նե­նա­լու խնդրան­քին։ Այդ գա­ղա­փա­րը Իս­րա­յե­լում մեկ րո­պեում չէ, որ ծնվեց։ Այն վա­ղուց ար­դեն պտտվում էր ոչ բա­րե­պաշտ մարդ­կանց ու­ղեղ­նե­րում։ Իս­րա­յե­լա­ցի­նե­րը նա­խան­ձով էին նա­յում «հե­թա­նո­սա­կան թա­գա­վոր­նե­րի շքե­ղու­թյանն ու փայ­լին և ծանր էին տա­նում ի­րենց պար­զու­թյու­նը»։ Ա­հա թե ինչ էին ցան­կա­նում նրանք. ապ­րել ոչ թե Տի­րոջ հրա­հան­գով` Աստ­ծո հա­վեր­ժա­կան ու սուրբ օ­րենք­նե­րով, այլ ինչ­պես ապ­րում էին հե­թա­նոս­նե­րը` «ինչ­պես ան­բան ա­նա­սուն­ներ, որ ի բնե որ­սի ու ա­պա­կա­նու­թյան հա­մար են ծնվել»։ Մով­սե­սը բազ­միցս նա­խազ­գու­շաց­րեց նրանց, որ Ա­վետ­յաց երկ­րում չսո­վո­րեն «պղծու­թյուն­ներ ա­նել» և չ­վար­վեն այն­տեղ ապ­րող ժո­ղո­վուրդ­նե­րի պիղծ սվո­րո­ րույթ­նե­րով»։ Սա­կայն Իս­րա­յե­լը հակ­ված էր ճշտո­րեն նմա­նա­կե­լու «հե­թա­նոս­նե­ րին և քայ­լե­լու նրանց ճա­նա­պարհ­նե­րով։ Եվ, ինչ­պես հիա­նա­լի աս­ված է «Նա­հա­ պետ­ներ և մար­գա­րե­ներ» գրքում, հրա­ժար­վե­լով հնա­զանդ­վել Աստ­ծո օ­րեն­քին, նրանք ցան­կա­նում էին ա­զատ­վել ի­րենց աստ­վա­ծա­յին Ղե­կա­վա­րից (էջ 603) (շա­ րու­նա­կե­լի)։

370


դեկտեմբեր

Երկնային թագավորի մերժումը

16

Բայց դուք այ­սօր մեր­ժե­ցիք ձեր Աստ­ծուն, Ո­րը ձեզ ա­զա­տում է ձեր կրած բո­լոր չա­րիք­նե­րից ու նե­ղու­թյուն­նե­րից, և Նրան ա­սա­ցիք. «Ան­պատ­ճառ մեզ վրա մի թա­ գա­վո՛ր դիր» (Ա Թա­գա­վոր­նե­րի 10.19)։

Երբ ծե­րա­կույ­տը Սա­մուե­լին ներ­կա­յաց­րեց թա­գա­վոր ու­նե­նա­լու խնդրան­քը, Աստ­ծո ծեր այ­րը մեկ բա­ռով ան­գամ չհան­դի­մա­նեց նրանց մեղ­քը։ Նա նա­խան­ ձախն­դիր ա­ղոթ­քով դի­մեց Տի­րո­ջը, որ­պես­զի ի­մա­նա Նրա կամ­քը։ Ժո­ղովր­դի՝ թա­ գա­վոր ու­նե­նա­լու պա­հան­ջը Սա­մուելն ըն­դու­նեց որ­պես թեթև խռո­վու­թյուն հենց իր դեմ և նրա հա­մար ցա­վա­լի էր, որ մեր­ժում են ի­րեն։ Սա­կայն Աստ­ված, պա­ տաս­խա­նե­լով Իր ծա­ռա­յին, ցույց տվեց նրա սխա­լը. «Լ­սի՛ր ժո­ղովր­դի խոս­քը և­այն ա­մե­նը, ինչ քեզ ա­սա­ցին, ո­րով­հետև նրանք ոչ թե քեզ են մեր­ժում, այլ մեր­ժում են Ինձ, որ չթա­գա­վո­րեմ ի­րենց վրա» (Ա Թա­գա­վոր­նե­րի 8.7)։ Ա­հա թե ինչ­պի­սի՜ն է մեր մե­ղա­վոր բնույ­թը։ Ա­հա թե ինչն է փա­փա­գե­լի նրան, ին­չի է ծա­րա­վի նա` որ­պես­զի Տե՜­րը չլի­նի իր թա­գա­վո­րը։ Նա ա­զա­տու­թյուն է փա­փա­գում, այն կեղծ ա­զա­տու­թյու­նը, ո­րի մա­սին այն­պես սի­րում էր երկն­քում բարձ­րա­ձայ­նել Ա­րուս­յա­կը` մինչև երկն­քից վտար­վե­լը։ Դա նրա հե­ղա­փո­խա­կան ծրագ­րի գլխա­վոր կե­տե­րից մեկն էր` ես ա­զա­տու­թյուն եմ պա­հան­ջում, ա­վե­լի շատ ա­զա­տու­թյուն, քան մենք` հրեշ­տակ­ներս ու­նենք, որ­պես­զի կա­րո­ղա­նանք ի­րա­կա­ նաց­նել մեր ողջ նե­րու­ժը` զար­գաց­նե­լու և նվա­ճե­լու կա­տա­րե­լու­թյան գա­գա­թը։ Ա­հա և Իս­րա­յե­լը չէր ցան­կա­նում, որ իր թա­գա­վո­րը լի­նի երկ­նա­յին Թա­գա­վո­րը և պա­հան­ջում էր, որ ի­րեն թա­գա­վո­րի մե­ղա­վոր մար­դը։ Ա­յո՛, ան­կաս­կած է, որ Տե­ րը նա­խօ­րոք հստակ տես­նում էր, որ մի օր Իր ժո­ղո­վուրդն իր հա­մար թա­գա­վոր է պա­հան­ջե­լու։ Այդ­պի­սի պա­հան­ջը հա­ճո չէր Աստ­ծուն, ո­րով­հետև Նա ցան­կա­նում էր Ին­քը լի­նել նրանց Թա­գա­վո­րը, ինչ­պես և դա իս­կա­պես պետք է լի­նի։ Աստ­վա­ծա­ շն­չում կար­դում ենք. «Որ­տե­ղով ոչ մի մեծ նավ չի անց­նե­լու, ո­րով­հետև Տերն է մեր դա­տա­վո­րը, Տերն է մեր օ­րենս­դի­րը, Տերն է մեր թա­գա­վո­րը. Նա կփրկի մեզ» (Ե­սա­ յի 33.22)։ Սա­կայն Մով­սե­սի մի­ջո­ցով Նա ա­սաց, թե այդ դեպ­քում ինչ­պի­սին պետք է լի­նի թա­գա­վո­րը (տե՛ս Բ Օ­րենք 17.14-20)։ Այս դեպ­քում գլխա­վորն այն է, որ «նա գրի իր հա­մար այս օ­րենք­նե­րի պատ­ճենն այն գրքից, որ ղևտա­ցի քա­հա­նա­նե­րի մոտ է։ Դա իր մոտ թող մնա, և­այն կար­դա իր կյան­քի բո­լոր օ­րե­րին, որ­պես­զի սո­ վո­րի վա­խե­նալ (այլ թարգմ. «երկ­յու­ղել») իր Տեր Աստ­ծուց… և­այս պատ­վի­րան­նե­ րից աջ ու ձախ չշեղ­վի» (Բ Օ­րենք 17.18-20)։ Աստ­ված չսկսեց հա­կադր­վել ժո­ղովր­դի՝ թա­գա­վոր ու­նե­նա­լու պա­հան­ջին, սա­ կայն Սա­մուե­լին ա­սաց, որ հա­վա­քի ժո­ղովր­դին ու հայ­տա­րա­րի, թե ինչ ի­րա­վունք­ ներ կու­նե­նա թա­գա­վո­րը, և­ ինչ­պի­սին կլի­նի նրա բռնա­կա­լա­կան իշ­խա­նու­թյու­նը հրեա­նե­րի վրա. «Եվ այն օ­րը դուք կա­ղա­ղա­կեք ձեր ընտ­րած թա­գա­վո­րի պատ­ ճա­ռով, բայց այդ օ­րը Տե­րը պա­տաս­խան չի տա ձեզ։ Սա­կայն ժո­ղո­վուր­դը չու­զեց լսել Սա­մուե­լի խոս­քը և­ ա­սաց. «Ո՛չ, թող ան­պատ­ճառ մեզ վրա թա­գա­վոր լի­նի։ Եվ մենք էլ լի­նենք բո­լոր ազ­գե­րի պես» (Ա Թա­գա­վոր­նե­րի 8.18-19)։ Ա­հա՜ անհ­նա­ զան­դու­թյու­նը՝ բա­ցա­հայտ ու ան­միտ, Իս­րա­յե­լի ա­ներկ­բա անհ­նա­զան­դու­թյունն իր Աստ­ծուն։ 371


17 Ծերերի՞ թե հասակակիցների խորհուրդ

դեկտեմբեր

Եվ ա­սես. «Ես ինչ­պե՜ս ա­տե­ցի խրա­տը… չլսե­ցի իմ ու­սու­ցիչ­նե­րի ձայ­նը և­ ա­կանջ չդրե­ցի ինձ դաս­տիա­րա­կո­ղին» (Ա­ռակ­ներ 5.12-13)։

Իս­րա­յե­լը մե­ծա­պես զգաց, թե ինչ է նշա­նա­կում չհնա­զանդ­վել Աստ­ծո խոս­քին և գ­նալ սե­փա­կան, այլ ոչ Աստ­ծո ճա­նա­պարհ­նե­րով։ Սո­ղո­մոն թա­գա­վո­րը կա­տա­րեց իր հայր Դավ­թի կտա­կը և Տի­րոջ կամ­քը․ կա­ռու­ցեց տա­ճար` տիե­զեր­քի Ա­րար­չին և Ա­ռաջ­նոր­դին երկր­պա­գե­լու հա­մար։ Դա­վի­թը նույն­պես հո­գում էր տա­ճա­րի շի­նա­ րա­րու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ նյու­թա­կան մի­ջոց­նե­րի մա­սին. և՛ ին­քը, և՛ իր կո­չով ողջ ժո­ղո­վուրդն ա­ռա­տո­րեն զո­հա­բե­րու­թյուն­ներ էր կա­տա­րում այդ «մեծ գոր­ծի» հա­մար` ոս­կի, ար­ծաթ, պղինձ, թան­կար­ժեք քա­րեր և­այլն։ Եվ այդ զո­հա­բե­րու­թյուն­ նե­րը լիո­վին բա­վա­կան էին՝ տա­ճա­րը կա­ռու­ցե­լու անհ­րա­ժեշտ ծախ­սե­րը ծած­կե­ լու հա­մար։ Իր գե­ղեց­կու­թյամբ այդ տա­ճա­րը հին աշ­խար­հի ճար­տա­րա­պե­տու­թյան հրաշք էր։ Տի­րոջ հա­մար հա­ճե­լի էր, որ թա­գա­վո­րը և­ողջ ընտր­յալ ժո­ղո­վուրդն անձ­ նա­զոհ ու երկ­յու­ղած կեր­պով կա­ռու­ցեն այդ սրբա­զան շի­նու­թյու­նը։ Շի­նու­թյուն, որ նա­խա­տես­ված էր հա­սա­րա­կա­կան կեր­պով Աստ­ծուն երկր­պա­գե­լու հա­մար, և­ որ­ տեղ նվի­րա­բեր­ման օ­րը Նա Իր ներ­կա­յու­թյամբ հայտ­նեց Իր բա­րե­հա­ճու­թյու­նը։ Սա­կայն ժա­մա­նակ ան­ցավ, և Սո­ղո­մո­նը շեղ­վեց Աստ­ծո ար­դար ճա­նա­պարհ­նե­ րից ու սկսեց մեղք գոր­ծել։ Եվ նրա մեղ­քե­րից մե­կը ժո­ղովր­դին դա­ժա­նո­րեն շա­հա­ գոր­ծելն էր։ Մար­գա­րեա­կան հո­գին գրում է. «Ու­րա­ցո­ղու­թյան տա­րի­նե­րին դառ­նա­լով շռայ­ լող՝ Սո­ղո­մո­նը մեծ հար­կեր դրեց ժո­ղովր­դի վրա՝ ստի­պե­լով, որ մար­դիկ քրտնա­ ջան աշ­խա­տեն՝ իր հա­մար հարս­տու­թյուն կու­տա­կե­լու հա­մար» (Մար­գա­րե­ներ և թա­գա­վոր­ներ, էջ 88)։ Եվ երբ նա մա­հա­ցավ, ժո­ղո­վուր­դը հա­վաք­վեց նրա որ­դու` Ռո­բո­վամ թա­գա­վո­րի մոտ և հարց­րեց, թե մտա­դիր չէ՞ արդ­յոք թեթևաց­նել ի­րենց հոգ­սը։ Ռո­բո­վա­մը ո­րո­շեց խորհր­դակ­ցել և­ե­րեք օր հե­տո պա­տաս­խա­նել։ Նա խոր­ հուրդ հարց­րեց ծե­րա­կույ­տից, և նրանք խնդրե­ցին, որ նա բա­րի թա­գա­վոր լի­նի իր հպա­տակ­նե­րի հա­մար։ Այդ խոր­հուր­դը դուր չե­կավ Ռո­բո­վա­մին, և նա դի­մեց իր ման­կու­թյան ըն­կեր­նե­րին։ Իսկ նրանք խոր­հուրդ տվե­ցին, որ այս­պես պա­տաս­ խա­նի. «Իմ ճկույ­թը հաստ է իմ հոր մեջ­քից։ Եվ արդ, իմ հայ­րը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ա­վե­լաց­նե­լու եմ ձեր լու­ծը» (Գ Թա­գա­վոր­նե­րի 12.10)։ Եվ երբ ժո­ ղո­վուր­դը հա­վաք­վեց, Ռո­բո­վա­մը պա­տաս­խա­նեց այն­պես, ինչ­պես խոր­հուրդ էին տվել իր ըն­կեր­նե­րը, ին­չի արդ­յուն­քում թա­գա­վո­րի այդ ան­խե­լա­միտ և դա­ժան դիր­ քո­րո­շու­մը պատժ­վեց։ Դառ­նա­ցած ժո­ղո­վուրդն ապս­տամ­բեց թա­գա­վո­րի դեմ և­ իս­րա­յե­լա­կան թա­գա­վո­րու­թյու­նը բա­ժան­վեց եր­կու թա­գա­վո­րու­թյուն­նե­րի։ Ա­հա և­ անհ­նա­զան­դու­թյան հետևանք­նե՜­րը։ Վե­րա­կա­ռուց­ման մայ­րա­մու­տին Մ. Գոր­բա­չովն ըն­դու­նեց «Օ­գոն­յո­կի» խմբա­գիր Վ. Կո­րո­տի­չին։ Կո­րո­տի­չը ցան­կա­նում էր ար­տա­հայ­տել իր նկա­տա­ռում­նե­րը՝ երկ­ րում տի­րող քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի վե­րա­բեր­յալ։ Գոր­բա­չո­վը նրան հնա­րա­վո­ րու­թյուն չտվեց բառ ան­գամ ար­տա­բե­րե­լու… այդ ամ­բողջ ըն­թաց­քում խո­սում էր միայն ին­քը։ Հան­դի­պու­մից հե­տո Կո­րո­տիչն ըն­կեր­նե­րին ա­սաց. «Գոր­ծե­րը վատ են։ Նա ե­րա­նու­թյան մեջ է։ Նա չի ցան­կա­նում և չի էլ կա­րո­ղա­նում լսել։ Այս­պես նա ա­մեն ինչ տա­նուլ կտա»։ Բո­լո­րը գի­տեն՝ ին­չով ա­վարտ­վեց ու­րիշ­նե­րի կար­ծի­քը լսե­լու ա­նըն­դու­նա­կու­թյու­նը՝ թե՛ նրա և թե՛ երկ­րի հա­մար։ 372


Հանցագործ հնազանդությո՞ւն

դեկտեմբեր

18

Եվ թա­գա­վո­րը Դո­վե­կին ա­սաց. «Դու հե՛տ դար­ձիր և ս­պա­նի՛ր քա­հա­նա­նե­րին»։ Եվ ե­դով­մա­յե­ցի Դո­վե­կը հետ դար­ձավ ու սպա­նեց քա­հա­նա­նե­րին. և­այդ օ­րը նա ութ­ սուն­հինգ մարդ սպա­նեց, ո­րոնք քա­թա­նե ե­փուդ էին հագ­նում (Ա Թա­գա­վոր­նե­րի 22.18)։

Պատ­մու­թյունն ինչ­քան ա­սես օ­րի­նակ­ներ գի­տի, երբ իշ­խա­նու­թյուն ու­նե­ցող­նե­ րը հրա­ման­ներ են տվել ի­րենց հպա­տակ­նե­րին, և նրանք ան­վե­րա­պա­հո­րեն կա­ տա­րել են դրանք, չնա­յած այն բա­նին, որ այդ հրա­ման­նե­րը եր­բեմն բա­ցա­հայտ ան­խե­լա­միտ ու ան­բա­րո­յա­կան և նույ­նիսկ հան­ցա­վոր են ե­ղել։ Աստ­վա­ծա­շուն­չը չի թաքց­նում այդ փաս­տե­րը։ Օ­րի­նակ, Սա­վու­ղը հրա­մա­յեց իր որ­դուն` Հով­նա­թա­նին, որ իր մոտ բե­րի Դավ­թին և ս­պա­նի նրան։ Կա­տա­րե՞ց արդ­յոք Հով­նա­թանն իր հոր հրա­մա­նը։ Ո՛չ, նա սկսեց ջա­նա­սի­րա­բար պաշտ­պա­նել Դավ­թին, և դ­րա հա­մար հայ­րը դե­պի որ­դին նե­տեց նի­զա­կը, որ­պես­զի սպա­նի նրան։ Բա­րե­բախ­տա­բար, Հով­նա­թա­նին հա­ջող­վեց խու­սա­փել հար­վա­ծից։ Դա­վի­թը նույն­պես հրա­մա­յեց, որ Հո­վա­բը կյան­քից զրկի Ու­րիա­յին, և նա կա­տա­րեց այդ հրա­մա­նը։ Թե՛ մեկ և թե՛ մյուս դեպ­քում դա հան­ցա­գոր­ծու­թյուն էր։ Ա­հա մի օ­րի­նակ, թե ինչ­պես են կա­տար­վում նույ­նիսկ անմ­տած­ված հրա­ման­ ներն՝ ի օ­գուտ ի­րենց հրա­մա­յող­նե­րի։ Այս օ­րի­նա­կը քրեա­կան բո­վան­դա­կու­թյուն չու­նի, սա­կայն ու­սու­ցո­ղա­կան է այն ա­ռու­մով, թե հնա­զան­դու­թյան ինչ­պի­սի այ­ լան­դակ ձևեր է ծնում մար­դուն հա­ճո լի­նե­լու երևույ­թը։ Ս­տա­լի­նի` Մոսկ­վա ուղևո­ րու­թյու­նից հե­տո Պոսկ­րե­բիշևը կան­չեց ու­ղեկ­ցող թիկ­նա­պա­հին և հարց­րեց․ «Ի՞նչ ու­ղեր­թով գնա­ցիք»։ Թիկ­նա­պա­հը նկա­րագ­րեց։ — Ի՞նչ ա­սաց ըն­կեր Ս­տա­լի­նը։ — Ո­չինչ։ — Բո­լո­րո­վին ո­չինչ չա­սա՞ց։ — Երբ Ս­մո­լենսկ­յան հրա­պա­րա­կում էինք, բարձ­րա­հարկ նո­րա­կա­ռույ­ցի մոտ, ըն­կեր Ս­տա­լի­նը մեկ բառ ա­սաց։ — Ի՞նչ բառ։ — Տա­շեղ։ Ե­րե­կո­յան Բե­րիա­յի մոտ բե­րե­ցին բարձ­րա­հարկ շի­նու­թյուն­նե­րի նա­խագ­ծե­րի հե­ղի­նակ­նե­րին։ Ա­հա թե ինչ ա­սաց նա. – Ձեր նա­խագ­ծե­րում հաշ­վի չեն առն­ված ռու­սա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան ա­վան­դույթ­նե­րը։ Բո­լոր շի­նու­թյուն­նե­րը պետք է եզ­րա­փակ­վեն եր­կար, սրա­ծայր կո­նե­րով։ Մեկ շա­բաթ հե­տո Պ­րավ­դան հոդ­ված հրա­պա­րա­կեց կո­նաձև ճար­տա­րա­պե­ տու­թյան` ռու­սա­կան ա­վան­դույ­թի մա­սին։ Բարձ­րա­հարկ տնե­րում հայտն­վե­ցին սրա­ծայր կո­ներ։ Երբ Ս­մո­լենսկ­յան հրա­պա­րա­կում շի­նու­թյու­նը պատ­րաստ էր, Ս­տա­լի­նը, դի­տե­լով այն, հարց­րեց. — Ո՞ր հի­մա­րի մտքով է ան­ցել այս շի­նու­թյան գլխին սրա­ծայր կոն տե­ղադ­րել (Յ. Բորև)։ Մեր երկ­րում, մեղ­քի հա­մա­պար­փակ տի­րա­պե­տու­թյան պայ­ման­նե­րում ե­ղել են և կ­լի­նեն ան­բա­րո­յա­կան հրա­ման­ներ մար­տա­կան ռազ­մա­դաշ­տե­րում, դի­վա­նա­ գի­տա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րում, հե­տա­խու­զու­թյու­նում, մի­ջազ­գա­յին ըն­կե­րու­ 373


թյուն­նե­րում և­ այ­լուր։ Սա­կայն մեր ա­ռօ­րեա­կան կյան­քում թող Տե­րը պահ­պա­նի մեզ հնա­զան­դու­թյան ան­բա­րո ձևե­րից թե՛ ըն­տա­նի­քում, թե՛ աշ­խա­տա­վայ­րում, թե՛ ե­կե­ղե­ցում։

դեկտեմբեր

19 «Ես օգտվում եմ ձեր խորհրդից»

Ծուռ մտքի տե­րը բա­րիք չի գտնի, և նենգ լեզ­վի տե­րը չա­րի­քի մեջ է ընկ­նում (Ա­ռակ­ ներ 17.20)։

Ա­հա մեկ օ­րի­նակ այն բա­նի, թե ինչ վախ­ճան են ու­նե­նում մարդ­կանց հա­մար այն ան­բա­րո­յա­կան խոր­հուրդ­նե­րը, որ տա­լիս են ու­րիշ­նե­րին և նրանք, ում այդ խոր­հուրդ­նե­րը տա­լիս են, հնա­զան­դո­րեն լսում են և… հետևում դրանց։ Ոմն N (ո­րոշ մար­դիկ են­թադ­րում են, որ դա ե­ղել է Դ. Ֆոն­վի­զի­նը) ի­րեն հա­մա­րում էր իշ­խան Պոտ­յոմ­կի­նի տան մեր­ձա­վոր­նե­րից և­ այն­տեղ ա­զատ մուտք ու­նե­ցող մարդ­կան­ցից մե­կը։ Իշ­խա­նը եր­բեմն զրույ­ցի էր բռնվում նրա հետ և սի­րում էր, երբ նա ներ­կա էր լի­նում իր կազ­մա­կեր­պած ե­րե­կույթ­նե­րին։ Եվ ա­հա ինք­նա­սի­րու­ թյու­նը N-ին ներշն­չեց, որ ա­ռա­ջին դեմ­քը դառ­նա իշ­խա­նի հա­մար։ Ա­վե­լի ու ա­վե­լի մտեր­մա­նա­լով իշ­խա­նի հետ՝ N-ն մի ան­գամ նրան ա­սաց. «Ձե՛րդ պայ­ծա­ռու­թյուն, լավ չեք ա­նում, որ չեք սահ­մա­նա­փա­կում այն մարդ­կանց թի­վը, ով­քեր եր­ջան­կու­ թյուն ու­նեն ժա­մա­նակ անց­կաց­նե­լու ձեզ հետ, ո­րով­հետև նրանց մեջ շատ են դա­ տարկ ու սին մար­դիկ»։ «Քո ի­րա­վունքն է, - պա­տաս­խա­նեց իշ­խա­նը, - ես կօգտ­ վեմ քո խորհր­դից»։ Այդ զրույ­ցից հե­տո Պոտ­յոմ­կի­նը, ինչ­պես միշտ, շատ մեղմ ու սի­րա­լիր բա­ժան­վեց նրա­նից։ Հա­ջորդ օ­րը N-ն ժա­մա­նեց իշ­խա­նի մոտ և ցան­կա­ ցավ մտնել նրա ա­ռանձ­նա­սեն­յա­կը, սա­կայն մա­տու­ցո­ղը նրա առջև փա­կեց դու­ռը և հայտ­նեց, որ հրա­մայ­ված է ներս չթող­նել նրան։ — Ինչ­պե՞ս,- ապ­շեց N-ն, - դու հաս­տատ շփո­թում ես ինձ կամ իմ ա­նու­նը։ — Բո­լո­րո­վին, պա­րո՛ն – պա­տաս­խա­նեց մա­տու­ցո­ղը, - ես շատ լավ եմ ճա­նա­ չում ձեզ և ձեր ա­նունն ա­ռա­ջինն է այն մարդ­կանց ցու­ցա­կում, ո­րոնց իշ­խա­նը, ձեր խորհր­դի հա­մա­ձայն, հրա­մա­յել է թույլ չտալ իր մոտ։ Եվ ի­րա­կա­նում դրա­նից հե­տո իշ­խան Պոտ­յոմ­կի­նը եր­բեք այլևս չըն­դու­նեց N-ին (Ի. Սուդ­նի­կո­վա)։ Ա­հա թե ինչ­պի­սի՜ խոր­հուրդ տվեց N-ն թա­գա­վո­րա­կան նշա­նա­վոր իշ­խա­նին։ Եվ չէր էլ պատ­կե­րաց­նում, որ իր (ում իշ­խանն ար­ժա­նաց­րել էր իր հետ շփվե­լու այդ­պի­սի ա­ռա­վե­լու­թյան) խորհր­դով ին­քը նվաս­տաց­րեց բարձր հա­սա­րա­կու­թյան անձ­նա­վո­րու­թյա­նը։ Այդ­պես նա պատժ­վեց իր ամ­բար­տա­վա­նու­թյան և նեղմ­տու­ թյան հա­մար. ա­հա թե ե­սա­սի­րու­թյունն ու ինք­նավս­տա­հու­թյու­նը ինչ­պի­սին են դարձ­նում մարդ­կանց։ Մենք ցան­կա­նում ենք, որ մեզ լսեն, մեր կար­ծի­քի հետ հաշ­ վի նստեն։ Այդ­պի­սին է մեր մե­ղա­վոր բնույ­թը. նա ցան­կա­նում է ա­ռա­ջի­նը լի­նել, հայտ­նի դառ­նալ, հարգ­ված լի­նել։ Սա­կայն մեր ողջ քրիս­տո­նեա­կան կյան­քը` խոս­ քե­րը, ա­րարք­ներն ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պետք է հիմն­վեն այլ սկզբունք­նե­րի վրա, ո­րոնք հա­տուկ են մեր Տի­րո­ջը։ Այն է` չու­նե­նալ բարձր կար­ծիք սե­փա­կան ան­ձի մա­սին, չշտա­պել աջ ու ձախ խոր­հուրդ­ներ տալ, վի­րա­վո­րել և թշ­նա­մի­նե­րի ցու­ցա­կի մտցնել այն մարդ­կանց, ով­քեր չեն լսում ու չեն հետևում ի­րենց։ 374


դեկտեմբեր

Մի՞թե ամեն ինչ միայն չարիք է

20

Որդ­յա՛կ իմ, լսի՛ր քո հոր խրա­տը և մի՛ մեր­ժիր մորդ ու­սու­ցու­մը… Տի­րոջ դեմ ի­մաս­ տու­թյուն չկա, խո­հե­մու­թյուն չկա, խոր­հուրդ չկա (Ա­ռակ­ներ 1.8, 21.30)։

Ծ­նող­նե­րի և­ե­րե­խա­նե­րի միջև փոխ­հա­րա­բե­րու­թյան թե­ման հնա­զան­դու­թյա­նը վե­րա­բե­րող ճշմար­տու­թյան լույ­սի ներ­քո ա­մե­նա­բարդ և­ ար­դիա­կան թե­մա­նե­րից մեկն է։ Այս­տեղ տե­ղին կլի­նի ծա­նո­թա­նալ հո­վիվ Ռ. Դան­նի փոր­ձին։ Ա­հա թե ինչ է պատ­մում նա։ «Մի քա­նի տա­րի ա­ռաջ ես ծա­նո­թա­ցա մի ա­մուս­նա­կան զույ­գի հետ, ո­րը ող­բեր­գա­կան պատ­մու­թյուն էր ու­նե­ցել։ Նրանց դուստ­րը սի­րա­հար­վել էր մի ե­րի­տա­սարդ տղա­յի, ով բո­լո­րո­վին դուր չէր գա­լիս ի­րենց։ Այդ ե­րի­տա­սարդն ի­րենց կար­ծի­քով շատ վատ բնա­վո­րու­թյուն ու­ներ։ Եվ նրանք վար­վե­ցին այն­պես, ինչ­պես սո­վո­րա­բար նման դեպ­քե­րում վար­վում են բո­լոր ծնող­նե­րը։ Նրանք ի­րենց դստերն ա­սա­ցին այն ա­մե­նը, ինչ մտա­ծում էին նրա ըն­կե­րոջ մա­սին և­ ար­գե­լե­ ցին հան­դի­պել նրա հետ։ Եվ աղ­ջի­կը վար­վեց այն­պես, ինչ­պես սո­վո­րա­բար նման դեպ­քե­րում վար­վում են բո­լոր դուստ­րե­րը։ Նա չհետևեց ծնող­նե­րի խորհր­դին, ո­րը մինչև հո­գու խոր­քը խռո­վեց­րել էր ի­րեն, և­ ա­մուս­նա­ցավ այդ ե­րի­տա­սար­դի հետ։ Ցա­վոք, ծնող­նե­րը ճիշտ դուրս ե­կան ի­րենց վա­խե­րի ա­ռու­մով։ Ե­րի­տա­սարդն իս­ կա­պես մի շարք լուրջ թե­րու­թյուն­ներ ու­ներ և մեկ-եր­կու տա­րի հե­տո լքեց կնո­ջը` եր­կու ե­րե­խաե­րի հետ միա­սին։ Թշ­վառ ծնող­նե­րը, պատ­մե­լով այդ պատ­մու­թյու­նը, չէին կա­րո­ղա­նում զսպել ար­ցունք­նե­րը։ Ես շատ եմ մտա­ծել այդ մարդ­կանց մա­ սին, և­ իմ մտքում այս­պի­սի միտք ծնվեց. ի՞նչ կա­նեի ես այդ ըն­տա­նի­քի հա­մար, ե­թե Աստ­ծո փո­խա­րեն լի­նեի և կա­րո­ղա­նա­յի հետ շրջել ժա­մա­նա­կը։ Ես նրանց կա­սեի․«Ա­հա Տերն ինձ ուժ է տվել փո­խե­լու ձեր անց­յա­լը։ Ընդ ո­րում, այն­պես, որ ձեր դուստ­րը չհան­դի­պի այդ սար­սա­փե­լի մար­դուն, չա­մուս­նա­նա նրա հետ և չլք­ վի. իսկ դուք էլ այդ­պի­սի ծանր վի­ճա­կում չեք հայտն­վի։ Ես կա­րող եմ ա­մեն ինչ հետ շրջել, կար­ծես այդ ա­մե­նը բո­լո­րո­վին չի էլ ե­ղել։ Դուք հա­մա­ձա՞յն եք։ Ըն­դա­մե­նը մի խոսք ա­սա­ցեք, և­ ա­մեն ինչ կան­հե­տա­նա։ Սա­կայն մեկ «բայց» կա։ Ե­թե ես ոչնչաց­նեմ այդ մղձա­վան­ջա­յին անց­յա­լը, ա­պա դուք կզրկվեք ձեր սքան­չե­լի թոռ­ նիկ­նե­րից… Դե ի՞նչ։ Դժ­վա­րա­նո՞ւմ եք ընտ­րու­թյուն կա­տա­րել։ Ձեզ ձգում է թե՛ մե­ կը, թե՛ մյո՞ւ­սը։ Սա­կայն դուք պետք է հաս­կա­նաք, որ անհ­նա՜ր է ու­նե­նալ և՛ մե­կը, և՛ մյու­սը։ Ե­թե ձեր դուստ­րը չծա­նո­թա­նա այն ե­րի­տա­սար­դի հետ, ա­պա ե­րե­խա­ ներն էլ չեն լի­նի։ Դուք ա­սում եք, որ ցան­կա­նում եք ա­զա­տագր­վե՞լ ցա­վից։ Դե ինչ, ես կա­րող եմ ա­նել դա։ Դուք չեք ցան­կա­նում բա­ժան­վել թոռ­նիկ­նե­րի՞ց։ Ա­վա՜ղ, կամ մե­կը պետք է լի­նի, կամ մյու­սը։ Դուք պետք է ընտ­րեք, պետք է որևէ ընտ­րու­թյուն կա­յաց­նեք։ Իսկ ո՞­րը… Շատ ու շատ պա­պիկ­ներ ու տա­տիկ­ներ ինձ կհա­վաս­տիաց­նեն, որ ոչ մի բա­նի հետ եր­բեք չեն փո­խա­նա­կի ի­րենց թոռ­նիկ­նե­րին, ինչ­քան էլ որ դա տա­ռա­պանք­ ներ պատ­ճա­ռի ի­րենց։ Ու­րեմն ինչ­պե՞ս կա­րող ենք պնդել, որ այդ ըն­տա­նի­քի հետ տե­ղի ու­նե­ցած ա­մեն ինչ ամ­բող­ջո­վին չա­րիք է, ե­թե արդ­յուն­քում լույս աշ­խարհ են ե­կել այդ եր­կու մա­նուկ­նե­րը, ո­րոնց հա­մար դուք պատ­րաստ եք զո­հել ձեր կյան­քը»։

375


դեկտեմբեր

21

Հովնանի փախուստը Տիրոջ ներկայությունից

Ո՞ւր գնամ Քո Հո­գուց և Քո ներ­կա­յու­թյու­նից ո՞ւր փախ­չեմ (Սաղ­մոս 139.7)։

Մենք չենք լսում և­ա­կան­ջա­լուր չենք մեծ Աստ­ծուն, մեր գթա­սիրտ երկ­նա­յին Հո­ րը։ Նա խո­սում է մեզ հետ ա­մե­նա­տար­բեր ե­ղա­նակ­նե­րով, նե­րառ­յալ մեր տեխ­ նի­կա­կան գեր­ժա­մա­նա­կա­կից մի­ջոց­նե­րը։ Նա փա­փա­գում է բա­խել մեր տա­ճար­ նե­րի, հո­գու դռնե­րը, ո­րոնք է­լեկտ­րո­նա­յին փա­կան­նե­րով փակ են ճշմար­տու­թյան հա­մար և­ օր ու գի­շեր լայ­նո­րեն բաց են կեղ­ծի­քի հա­մար։ Տե­րը չի ցան­կա­նում կորց­նել մեզ հա­վի­տե­նա­կան ժա­մա­նակ­նե­րի հա­մար։ Չի՜ ցան­կա­նում։ Ա՜խ, ե­թե միայն մենք մտա­ծեինք դրա մա­սին, գո­նե մի ակն­թարթ մեր գի­տակ­ցու­թյան մեջ կայ­ծա­կի նման բռնկվեր այն միտ­քը, թե ինչ է նշա­նա­կում կորց­նել երկ­նա­յին Հոր հետ շփվե­լու հնա­րա­վո­րու­թյո՜ւ­նը։ Չէ՞ որ այդ ա­ռա­վե­լու­թյու­նը, այդ ե­րա­նու­թյու­ նը ոչ մե­կը եր­բեք չի նկա­րագ­րել և չի էլ փոր­ձել, ո­րով­հետև նկա­րագ­րելն անհ­նար գործ է և­ա­նի­րա­կա՜ն։ Ա­սա­ցե՛ք խնդրեմ, ինչ­պե՞ս կա­րե­լի է նկա­րագ­րել մեր զգաց­ մունք­նե­րը, որ զգում ենք մարդ­կանց հան­դեպ, որ զգում են պա­տա­նի­ներն ու աղ­ ջիկ­նե­րը, ա­մու­սին­ներն ու կա­նայք, ծնող­ներն ու ե­րե­խա­նե­րը։ Եվ դա` երկ­րա­յին կյան­քի փոր­ձա­ռու­թյուն­նե­րի ա­ռու­մով. իսկ ի՞նչ կա­րե­լի է խո­սել վե­րին, երկ­նա­յին կյան­քի փոր­ձա­ռու­թյուն­նե­րի մա­սին։ Աստ­վա­ծաշն­չում նկա­րագր­ված են դեպ­քեր, երբ մար­դիկ ու­նե­ցել են այդ­պի­սի խի­զա­խու­թյուն` ուղ­ղա­կիո­րեն չեն հնա­զանդ­վել Աստ­ծուն։ Մի՞­թե ե­ղել են այդ­պի­ սիք։ Ա­յո՛։ Այդ­պի­սի անհ­նա­զան­դու­թյան թերևս ա­մե­նա­վառ օ­րի­նա­կը Հով­նանն է։ Ընդ ո­րում, Հով­նա­նը սո­վո­րա­կան մարդ չէր, այլ Աստ­ծուց ա­ռանձ­նա­հա­տուկ վստա­հու­թյան ար­ժա­նա­ցած մարդ։ Նա Աստ­ծո մար­գա­րե էր, Նրա ներ­կա­յա­ցու­ցի­ չը, ճշմար­տու­թյան ու լույ­սի կրողն այս մռայլ ու խա­վար աշ­խար­հում։ Մի ան­գամ Տե­րը Հով­նա­նին հրա­մա­յեց ուղևոր­վել այդ հե­ռա­վոր ժա­մա­նակ­նե­ րում հայտ­նի Նին­վե քա­ղա­քը, ո­րը հիմ­նա­վո­րա­պես թաղ­վել էր մեղ­քե­րի ու հան­ցա­ գոր­ծու­թյուն­նե­րի մեջ։ Մեղ­սա­վո­րու­թյան մա­կար­դա­կը ճա­կա­տագ­րա­կան կե­տին էր հա­սել, և Տերն այլևս չէր կա­րող հան­դուր­ժել դա։ Դրա ցա­վա­լի օ­րի­նակ­ներն էին Սո­դոմն ու Գո­մո­րը, ինչ­պես նաև մինչջր­հե­ղեղ­յան քա­ղա­քակր­թու­թյու­նը։ Եվ Հով­նա­նը, հանձ­նա­րա­րու­թյուն ստա­նա­լով Նին­վե գնա­լու և նրա բնա­կիչ­նե­րին՝ սպառ­նա­ցող ա­ղե­տի մա­սին քա­րո­զե­լու, ո­րո­շեց չհնա­զանդ­վել։ Նա ա­վե­լի լավ ո­չինչ չմտա­ծեց, քան հնա­րա­վո­րինս հե­ռու փախ­չել Աստ­ծուց, ընդ­հուպ մինչև Հեր­կու­լես­ յան սյու­նե­րը։ Իբր թե Աստ­ծո ձեռ­քը չի՜ հաս­նի այն­տեղ։ Նա նավ նստեց և լո­ղաց այդ ուղ­ղու­թյամբ։ Գոհ լի­նե­լով, որ գտել է ել­քը, թե ինչ­պես խու­սա­փի Նին­վե այ­ցե­ լե­լուց, Հով­նանն ի­ջավ նա­վի խոր­քը և, ոչ ա­վել, ոչ պա­կաս, քնեց դյու­ցազ­նա­կան քնով։ Սա­կայն նրան վի­ճակ­ված չէր այդ­պես խոր և հան­գիստ քնել… (շա­րու­նա­կե­ լի)

376


դեկտեմբեր

Մոլեգնած փոթորիկի սանձահարումը

22

Որ ցած­րաց­նում է ծո­վի ձայ­նը, նրա ա­լիք­նե­րի ձայ­նը և­ ազ­գե­րի խռո­վու­թյու­նը (Սաղ­մոս 65.7)։

Իսկ մինչ այդ ծո­վում սար­սա­փե­լի փո­թո­րիկ էր։ Այդ դժբախտ նավն այն­պես էր ցնցվում, որ կոփ­ված նա­վաս­տի­նե­րը, որ նա­վար­կու­թյուն­նե­րի ժա­մա­նակ մեկ փո­ թո­րիկ չէ, որ տե­սել էին, անն­կա­րագ­րե­լի սար­սա­փի մեջ էին։ Եվ ա­մեն մե­կը սկսեց ա­ղո­թել իր Աստ­ծուն՝ խնդրե­լով, որ ո­ղոր­մի և­ օգ­նի ի­րեն։ Սա­կայն, չնա­յած նրանց ա­ղոթք­նե­րին, այդ ան­նա­խա­դեպ փո­թո­րի­կը շա­րու­նա­կում էր մո­լեգ­նել և կա­տա­ղի մռնչալ, ա­ռանց խա­ղաղ­վե­լու նշույլ ան­գամ ցույց տա­լու։ Կորց­նե­լով բա­րեն­պաստ ել­քի հույ­սը՝ նա­վաս­տի­նե­րը սկսե­ցին ծո­վը նե­տել բե­ռը, որ­պես­զի թեթևաց­նեն նա­ վը. դա փորձ­ված և փր­կա­րար մի­ջոց էր նման դեպ­քե­րում։ Իսկ Հով­նա­նը հան­գիստ քնած էր, կար­ծես ո­չինչ չէր պա­տա­հել, և­ո­չինչ չգի­տեր այն մա­սին, թե ինչ ա­ղե­տա­լի վի­ճա­կում է հայտն­վել նա­վը։ Իսկ մինչ այդ նա­վի կա­պի­տանն ի­ջավ նա­վամ­բար, որ տես­նի, թե ինչ է կա­տար­վում այն­տեղ։ Այն, ինչ նա տե­սավ, ցնցեց նրան… մարդն անխ­ռով քնած էր, մինչ մա­հը պատ­րաստ­վում էր լռու­թյան գիրկն առ­նել նա­վի վրա գտնվող­նե­րին։ Կա­պի­տա­նը մո­տե­ցավ Հով­ նա­նին, հրեց նրան և բ­ղա­վեց. «Ի՞նչ ես քնել, վե՛ր կաց, ա­ղա­ղա­կի՛ր քո Աստ­ծուն, գու­ցե Աստ­ված մտա­ծի մեր մա­սին, և մենք չկոր­չենք»։ Իսկ այդ ժա­մա­նակ նա­վաս­տի­նե­րը տախ­տա­կա­մա­ծին ո­րո­շե­ցին հին սո­վո­ րու­թյան հա­մա­ձայն վի­ճա­կա­հա­նու­թյուն նե­տել և­ ի­մա­նալ, թե ով է մե­ղա­վոր այս դժբախ­տու­թյան հա­մար։ Եվ, ո՜վ զար­մանք, վի­ճա­կա­հա­նու­թյունն ըն­կավ Հով­նա­ նին։ Վ­հատ­ված, մտա­հոգ­ված՝ նրանք դի­մե­ցին Հով­նա­նին. «Հի­մա ա­սա՛ մեզ, թե ո՛ւմ պատ­ճա­ռով է այս չա­րի­քը ե­կել մեզ վրա, քո գործն ի՞նչ է, որ­տե­ղի՞ց ես գա­լիս և­ ո՞ր ժո­ղովր­դից ես դու»։ Հով­նա­նը պար­զա­պես պա­տաս­խա­նեց. «Ես եբ­րա­յե­ցի եմ և պաշ­տում եմ երկն­քի Աստ­ծուն՝ Տի­րո­ջը, որ ստեղ­ծել է ծովն ու ցա­մա­քը»։ Եվ պատ­մեց նրանց, որ չի լսել Աստ­ծուն ու Նրա հրա­մա­նին հա­կա­ռակ ո­րո­շել է հե­ռու փախ­չել Նրա­նից։ Այս­տեղ ծո­վա­յին­նե­րը բո­լո­րո­վին շփոթ­վե­ցին և­ա­սա­ցին. «Մենք քեզ ի՞նչ ա­նենք»։ Աստ­ծո խռո­վա­րար մար­գա­րեն այս­պես պա­տաս­խա­նեց. «Վերց­ րե՛ք ինձ ու գցե՛ք ծո­վը, և ծո­վը կխա­ղաղ­վի, ո­րով­հետև ես գի­տեմ, որ այս մեծ փո­ թո­րի­կը իմ պատ­ճա­ռով է ե­կել ձեզ վրա»։ Լ­սե­լով Հով­նա­նին՝ նրանք չցան­կա­ցան ծո­վը նե­տել նրան և հա­մե­րաշխ սկսե­ցին թիա­վա­րել։ Սա­կայն դա էլ չօգ­նեց, ծովն ա­վե­լի մո­լեգ­նեց։ Այդ ժա­մա­նակ նրանք դի­մե­ցին Աստ­ծուն, նե­րում խնդրե­ցին Հով­ նա­նի հա­մար և նրան ծո­վը նե­տե­ցին։ «Եվ ծո­վը դա­դա­րեց իր կա­տա­ղու­թյու­նից», - այս­պես է աս­վում Աստ­վա­ծաշն­չում։ Այս­տեղ ծո­վա­յին­նե­րը վա­խե­ցան և շ­նոր­հա­կա­լա­կան զո­հա­բե­րու­թյուն­ներ մա­տու­ ցե­ցին Աստ­ծուն և շ­տապ «ուխ­տեր ա­րե­ցին»։ Օ՜, Տե­րը կա­րող է (այն էլ ինչ­պե՜ս կա­րող է) այն էլ ինչ­պի­սի՜ փո­թո­րիկ բարձ­րաց­ նել, ե­թե դա անհ­րա­ժեշտ է հա­մա­րում (շա­րու­նա­կե­լի)։

377


դեկտեմբեր

23

Զարմանալի ավարտ

«Ա­ղոթք ա­րեց Տի­րոջն ու ա­սաց… ո՛վ Տեր, ա­ղա­չում եմ, ա՛ռ ին­ձա­նից իմ հո­գին, ո­րով­հետև մեռ­նելս ապ­րե­լուցս լավ է» (Հով­նան 4.2-3)։

Ա­լիք­նե­րը տա­շե­ղի նման այս ու այն կողմ էին նե­տում Հով­նա­նին, ո­րին նե­տել էին մո­լեգ­նած և փո­թոր­կոտ ծո­վը։ Այդ­պես շա­րու­նակ­վեց այն­քան ժա­մա­նակ, մինչև նա վեր­ջա­պես բո­լո­րո­վին ու­ժաս­պառ­ված խո­րա­սուզ­վեց ծո­վի ան­դուն­դը։ Եվ Տե­րը մի հսկա­յա­կան ձկան հրա­մա­յեց, որ կուլ տա նրան, և Հով­նա­նը ձկան ո­րո­վայ­նում ա­ղա­ղա­կեց Աստ­ծուն։ Փախս­տա­կան մար­գա­րեն ե­րեք օր անց­կաց­րեց ա­կա­նա­կիր խա­վա­րում` ձկան ստա­մոք­սում։ Ինչ­պես կա­րո­ղա­ցավ նա կեն­դա­նի ու անվ­նաս մնալ կյան­քի հետ ան­հա­մա­տե­ղի հան­գա­մանք­նե­րում, դժվար չէ գու­շա­կել. մեծ Աստ­վա­ծը անհ­րա­ժեշտ հա­մա­րեց հրաշ­քի մի­ջո­ցով պահ­պա­նել նրա կյան­քը։ Ե­րեք օր անց ձու­կը ափ փսխեց Հով­նա­նին, և նա նո­րից լսեց Աստ­ծո ձայ­նը. «Գնա՛ Նին­ վե և զ­գու­շաց­րո՛ւ նրա բնա­կիչ­նե­րին»։ Այս ան­գամ Հով­նա­նը լսեց Տի­րո­ջը և գ­նա­ լով Նին­վե՝ սկսեց քա­րո­զել նրա բնա­կիչ­նե­րին, որ­պես­զի ա­պաշ­խա­րեն։ Եվ նրանք՝ հա­սա­րակ մարդ­կան­ցից, փոքր ե­րե­խա­նե­րից մինչև ծե­րե­րը, խո­նարհ­վե­ցին, քուրձ հա­գան և մո­խիր ցա­նե­ցին գլխնե­րին … նրանք ծոմ էին պա­հում, լաց լի­նում և­ ա­պաշ­խա­րում։ Եվ Տե­րը, տես­նե­լով նրանց ա­պաշ­խա­րու­թյու­նը, չպատ­ժեց ա­ղետ­ նե­րով։ Հով­նա­նը, տես­նե­լով, որ քա­ռա­սուն օրն ան­ցավ, և­ ոչ մի ա­ղետ չե­կավ Նին­վեի վրա, վշտա­ցավ և բար­կա­ցած ու նեղ­ված սկսեց ա­ղո­թել. «Օ՜, Տե՛ր, սա չէ՞ր, ինչ որ ա­սում էի, քա­նի դեռ իմ երկ­րում էի։ Դրա հա­մար շտա­պե­ցի փախ­չել Թար­սիս, ո­րով­հետև գի­տեի, որ Դու ո­ղոր­մած, գթա­ռատ, եր­կայ­նա­միտ ու բա­զու­մո­ղորմ Աստ­ված ես և կզղ­ջաս չա­րի­քի հա­մար։ Եվ հի­մա, ո՛վ Տեր, ա­ղա­չում եմ, ա՛ռ ին­ձա­ նից իմ հո­գին, ո­րով­հետև մեռ­նելս ապ­րե­լուցս լավ է»։ «Մի՞­թե լավ է, որ զայ­րա­ցել ես», - պա­տաս­խա­նեց նրան Տե­րը։ Հով­նա­նը դուրս ե­կավ քա­ղա­քից, նստեց մի տեղ և սկ­սեց սպա­սել, թե ինչ է տե­ղի ու­նե­նա­լու ամ­բա­րիշտ քա­ղա­քի հետ։ Իսկ Տե­րը գի­շե­րը մի դդմե­նի ա­ճեց­րեց, և­երբ օր­վա ըն­թաց­քում ու­ժեղ տոթ էր, Հով­նա­նի հա­մար հա­ճե­լի էր նստել նրա ստվե­ րում։ Սա­կայն հա­ջորդ գի­շեր թու­փը չո­րա­ցավ և զրկ­վե­լով նա­խորդ օր­վա ստվե­րից՝ Հով­նա­նը սկսեց տա­ռա­պել ան­տա­նե­լի տա­պից ու մահ խնդրեց Աստ­ծուց։ «Մի՞­թե լավ է, որ բար­կա­ցել ես դդմե­նու հա­մար», - պա­տաս­խա­նեց նրան Տե­րը։ «Լավ է, որ բար­կա­ցել եմ մինչև մահ»։ «Դու ափ­սո­սում ես դդմե­նու հա­մար, ո­րի վրա աշ­խա­տանք չա­րե­ցիր և­ո­րին չմե­ ծաց­րիր, ո­րը մեկ գի­շեր­վա մեջ գո­յա­ցավ և մեկ գի­շեր­վա մեջ ոչն­չա­ցավ։ Իսկ Ես չխղճա՞մ Նին­վե մեծ քա­ղա­քին, ո­րի մեջ հար­յուր քսան հա­զար մար­դուց ա­վե­լի են»։ Հով­նա­նի, անհ­նա­զանդ մար­գա­րեի պատ­մու­թյու­նը, անգ­նա­հա­տե­լի գա՜նձ է հա­ վա­տաց­յալ­նե­րի հա­մար։ Ար­ժե այն հիմ­նա­վո­րա­պես անց կաց­նել սե­փա­կան հո­գու պրիզ­մա­յի մի­ջով և­անհ­րա­ժեշտ դա­սեր քա­ղել մեզ հա­մար, որ Աստ­ծո ճշմար­տու­ թյան կրող­ներն ենք երկ­րա­յին պատ­մու­թյան ա­վար­տի նա­խօ­րեին։

378


Ոչ Աստծո ծրագրով

դեկտեմբեր

24

Ի­սա­հակն ա­սաց (Ե­սա­վին). «Քո եղ­բայ­րը ե­կավ նեն­գու­թյամբ և­ ա­ռավ քո օրհ­նու­ թյու­նը» (Ծնն­դոց 27.35)։

Երբ Ռե­բե­կան ի­մա­ցավ, որ Ի­սա­հա­կը ո­րո­շել է անդ­րա­նի­կու­թյան օրհ­նու­թյուն­ նե­րը հե­ղել Ե­սա­վի վրա, մի տա­րօ­րի­նակ ո­րո­շում կա­յաց­րեց։ Նա պատ­րաստ էր գնալ ան­գամ խա­բեու­թյան, միայն թե օրհ­նու­թյու­նը ստա­նա իր սի­րե­լի զա­վա­կը` Հա­կո­բը, ոչ թե Ե­սա­վը։ Ի­սա­հակն այդ ժա­մա­նակ մո­տա­վո­րա­պես 150 տա­րե­կան էր և կույր էր։ Հենց դրա­նից էլ ո­րո­շեց օգտ­վել որ­դեսեր մայ­րը, որ­պես­զի հաս­նի իր նպա­տա­կին։ Երբ Ե­սա­վը հոր խնդրան­քով գնաց որ­սի միս բե­րե­լու, Ռե­բե­կան կան­չեց Հա­կո­բին և նրան հայտ­նեց ի­րենց հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրագ­րի մա­սին։ Ին­քը` Ռե­բե­ կան, ա­րագ կպատ­րաս­տի Ի­սա­հա­կի սի­րե­լի կե­րա­կու­րը, Հա­կո­բը կհագ­նի Ե­սա­վի հա­գուս­տը, վի­զը կփա­թա­թի ու­լի փա­փուկ մոր­թիով, կմո­տե­նա հո­րը՝ սի­րե­լի կե­րա­ կու­րը ձեռ­քին, և կա­սի. «Ես Ե­սավն եմ, քո անդ­րա­նի­կը, օրհ­նի՛ր ինձ»։ Լ­սե­լով այդ ծրագ­րի մա­սին՝ Հա­կո­բը քա­րա­ցավ տե­ղում։ «Ինչ­պե՞ս կա­րե­լի է նման քայ­լի գնալ. խա­բել հո՞­րը։ Իսկ ե­թե հայ­րը մեր­կաց­նի ինձ և­ ես ա­նե՞ծք բե­րեմ ինձ վրա՝ օրհ­նու­թյան փո­խա­րեն։ Ի՞նչ կլի­նի այդ ժա­մա­նակ»։ Եվ Ռե­բե­կան վճռա­կա­ նո­րեն ա­սաց. «Քո ա­նեծքն ինձ վրա, որ­դի՛ս, միայն թե լսի՛ր ինձ» (Ծնն­դոց 27.13)։ Ա­հա թե ինչ վի­ճա­կում հայտն­վեց Հա­կո­բը։ Նա պետք է ընտ­րու­թյուն կա­տա­րեր։ Պետք է կա՛մ լսեր մո­րը և խա­բեր հո­րը, կա՛մ կտրա­կա­նա­պես հրա­ժար­վել այդ սխալ քայ­լից։ Նա դո­ղում էր այդ սար­սա­փե­լի մտքից` խա­բե՜լ հո­րը։ Սա­կայն մեկ այլ միտք, որ Ե­սավն ան­տե­սեց իր անդ­րա­նի­կու­թյունն ու վա­ճա­ռեց ի­րեն, հա­մո­զում էր Հա­կո­բին, որ հնա­րա­վոր է և­այդ ճա­նա­պար­հով ձեռք բե­րել օրհ­նու­թյու­նը։ Ա­ռա­վել ևս, որ մայ­րը պնդում է դա։ Եվ հա­մա­ձայ­նե­լով՝ Հա­կո­բը խա­բեու­թյամբ ստա­ցավ ցան­կա­լի օրհ­նու­թյու­նը։ Ե՛վ Ի­սա­հա­կը, և՛ Ռե­բե­կան գի­տեին, որ Աստ­ծո սահ­ման­մամբ անդ­րա­նի­կու­թյան օրհ­նու­թյու­նը պետք է Հա­կո­բին պատ­կա­նի։ Սա­կայն, թե ինչ­պե՞ս պետք է դա տե­ ղի ու­նե­նա, Տե­րը չհայտ­նեց։ Ծ­նող­նե­րը պետք է անց­նեին այդ փոր­ձու­թյան մի­ջով` սպա­սե՜լ։ Ս­պա­սել, թե ե՜րբ Աստ­ված կհայտ­նի Իր կամ­քը։ Եվ ինչ հրա­շա­լի կլի­ներ, որ նրանց կյանքն ըն­թա­նար աստ­վա­ծա­յին, այլ ոչ մարդ­կա­յին ծրագ­րի հա­մա­ձայն` խա­բեու­թյան հի­ման վրա։ Սա­կայն կյան­քի հե­տա­գա տա­րի­նե­րը նրանց վիշտ, տա­ ռա­պանք ու ար­ցունք բե­րեց։ Օ­րենքն այս­տեղ այս­պի­սին է. Աստ­ծո սահ­ման­մամբ` «Ե­թե նույ­նիսկ հա­պա­ղի. սպա­սի՛ր նրան, ո­րով­հետև ան­պատ­ճառ պի­տի գա և չի ու­շա­նա» (Ամ­բա­կում 2.3)։

379


դեկտեմբեր

25

Գիտեն, ինչպես լավ վարվել

Ե­րե­խա­յին կրթի՛ր իր ճա­նա­պար­հին հա­մա­պա­տաս­խան, ո­րով ըն­թա­նա­լու է, և նա իր ծե­րու­թյան ժա­մա­նակ չի խո­տո­րի դրա­նից (Ա­ռակ­ներ 22.6)։

Հնա­զան­դու­թյուն։ Ի՜նչ հրա­շա­լի ո­րակ է։ Նրա­նից է կախ­ված մեր բա­րե­կե­ցու­ թյու­նը և՛ ըն­տա­նի­քում, և՛ պե­տու­թյան մեջ, և՛ երկ­րում ու երկն­քում։ Խոսքն, ի­հար­ կե, ճշմա­րիտ հնա­զան­դու­թյան մա­սին է, այ­սինքն՝ հնա­զան­դու­թյուն ճշմա­րիտ հո­ գով և ճշ­մա­րիտ սկզբունք­նե­րով։ Տե­րը հնա­զան­դու­թյուն է սպա­սում Իր ստեղ­ծած էակ­նե­րից` Իր զա­վակ­նե­րից, երկ­րա­յին ծնող­նե­րը` ի­րենց զա­վակ­նե­րից, երկ­րա­յին ղե­կա­վար­նե­րը` ի­րենց հպա­տակ­նե­րից (ում ի­րենք հա­մա­րում են ի­րենց զա­վակ­նե­ րը)։ Այս­պի­սին է աշ­խար­հի կա­ռուց­ված­քը, այդ սկզբուն­քի վրա է հաս­տատ­ված և կանգ­նած տիե­զեր­քը։ Հաս­կա­նա­լի է, որ ցան­կա­ցած կրո­նա­կան հա­մայնք, ցան­կա­ցած քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն, ցան­կա­ցած ձեռ­նար­կու­թյուն կա­րող է ի­րա­կա­նաց­նել իր գոր­ծու­ նեու­թյունն այդ սկզբուն­քի շնոր­հիվ։ Հնա­զան­դու­թյու­նը սկսվում է ըն­տա­նի­քում` ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյու­նից. ար­դեն ծննդյան պա­հից անհ­րա­ժեշտ է կի­րա­ ռել այդ կարևոր սկզբուն­քը։ Տե­րը ծնող­նե­րի վրա է դրել այդ պա­տաս­խա­նա­տվու­ թյու­նը։ Այն հա­վեր­ժո­րեն ամ­րագր­ված է Աստ­ծո օ­րեն­քում, և ծ­նող­նե­րը պա­տաս­ խա­նա­տու են` կա­տա­րե­լու այդ բա­րո­յա­կան պարտ­քը։ Հենց նրանք և­ ոչ ու­րիշ մեկն Աստ­ծո օգ­նու­թյամբ կա­րող են և պետք է այն­պի­սի սկզբունք­ներ սեր­մա­նեն ե­րե­խա­նե­րի հո­գում, որ ո՛չ մի հան­գա­մանք, ո՛չ մի տե­սա­կի զո­րու­թյուն՝ երկն­քում թե երկ­րի վրա, չկա­րո­ղա­նան սա­սա­նել։ Աստ­վա­ծաշն­չում, հի­րա­վի, այդ­պես է աս­ վում. «Ե­րե­խա­յին կրթի՛ր իր ճա­նա­պար­հին հա­մա­պա­տաս­խան, ո­րով ըն­թա­նա­լու է, և նա իր ծե­րու­թյան ժա­մա­նակ չի խո­տո­րի դրա­նից» (Ա­ռակ­ներ 22.6)։ Ճիշտ դաս­ տիա­րակ­ված ե­րե­խա­նե­րը ցան­կա­ցած հան­գա­մանք­նե­րում ազն­վու­թյուն, կար­գա­ պա­հու­թյուն և հա­վա­տար­մու­թյուն կդրսևո­րեն Աստ­ծո օ­րեն­քի վեհ սկզբունք­նե­րի հան­դեպ։ Է­լիա­նը մի ու­սու­ցո­ղա­կան պատ­մու­թյուն ու­նի, որն ան­մի­ջա­կա­նո­րեն առնչ­վում է այս հար­ցին։ Օ­լիմ­պիա­յում մրցա­խա­ղեր էին ըն­թա­նում։ Մի ծե­րու­նի ցան­կա­ցավ դի­տել այդ խա­ղե­րը, սա­կայն նստե­լու տեղ չէր կա­րո­ղա­նում գտնել։ Նա ան­ցավ բազ­մա­թիվ նստած մարդ­կանց մի­ջով (իսկ դրանք ա­թե­նա­ցի­ներ էին), սա­ կայն ա­մե­նուր նրան ան­բար­յա­ցա­կա­մո­րեն դի­մա­վո­րե­ցին, ո­մանք նույ­նիսկ ծաղ­ րա­կան ար­տա­հայ­տու­թյուն­ներ նե­տե­ցին նրա հաս­ցեին, սա­կայն ոչ ոք իր տե­ղը չա­ռա­ջար­կեց նրան։ Իսկ երբ նա հա­սավ այն­տեղ, որ­տեղ նստած էին սպար­տա­ ցի­նե­րը, բո­լոր տղա­նե­րը և բազ­մա­թիվ տղա­մար­դիկ, կար­ծես հրա­մա­նով, ոտ­քի կանգ­նե­ցին և նրան ա­ռա­ջար­կե­ցին նստել։ Բո­լոր հե­լե­նա­ցի­նե­րը ծա­փա­հա­րու­ թյուն­նե­րով պարգևատ­րե­ցին այդ ա­րար­քը՝ քա­ջա­լե­րե­լով սպար­տա­ցի­նե­րի սո­վո­ րու­թյու­նը։ Իսկ ծե­րու­նին, օ­րո­րե­լով ա­լե­հեր գլուխն, ար­տաս­վա­խառն ա­սաց. «Ի՜նչ ցա­վա­լի է, բո­լոր հե­լե­նա­ցի­նե­րը գի­տեն, թե ինչ­պես պետք է ճիշտ վար­վել, սա­կայն միայն սպար­տա­ցի­ներն են այդ­պես վար­վում»։ «Ե­րե­խան ան­գամ ճա­նաչ­վում է իր վար­քից՝ մա­քուր կամ թե ու­ղիղ են նրա ա­րարք­նե­րը» (Ա­ռակ­ներ 20.11)։

380


Ավելի շատ ո՞ւմ լսել

դեկտեմբեր

26

Քո աստ­ված­նե­րին մենք չենք պաշ­տե­լու և քո կանգ­նեց­րած ար­ձա­նին չենք երկր­ պա­գե­լու (Դա­նիել 3.18)

Քրիս­տո­նեու­թյան պատ­մու­թյան մեջ աստ­վա­ծա­բա­նա­կան վի­ճա­բա­նու­թյուն­ նե­րի հար­ցե­րից մե­կը ե­ղել է (որ չի դա­դա­րում նաև մեր օ­րե­րում) քա­ղա­քա­ցիա­ կան իշ­խա­նու­թյուն­նե­րին հնա­զանդ­վե­լու հար­ցը։ Քրիս­տոն­յա­նե­րը հա­մոզ­ված են, որ քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րից բա­ցի գո­յու­թյուն ու­նի նաև Աստ­ծո իշ­խա­նու­թյուն։ Ու թեև քրիս­տոն­յա­ներն ա­ռա­քե­լա­կան հետև­յալ պատ­վի­րա­նի հա­մա­ձայն` «Ա­մեն մարդ թող հնա­զանդ­վի իր վրա ե­ղած իշ­խա­նու­թյուն­նե­րին» (Հռո­մեա­ցի­նե­րին 13:1), պար­տա­վոր են հնա­զանդ­վել քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­ նու­թյա­նը, սա­կայն Աստ­ծո իշ­խա­նու­թյան հե­ղի­նա­կու­թյու­նը նրանք ան­հա­մե­մատ ա­վե­լի բարձր են հա­մա­րում։ Եվ այն դեպ­քե­րում, երբ հար­կա­վոր է ընտ­րու­թյուն կա­տա­րել Աստ­ծո իշ­խա­նու­թյան և քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­նու­թյան օ­րենք­նե­րի միջև, քրիս­տոն­յա­նե­րը հնա­զանդ­վում են Աստ­ծո, այլ ոչ թե պե­տա­կան իշ­խա­նու­ թյա­նը։ Այդ սրբա­զան սկզբուն­քը ա­ռաք­յալ­նե­րը ձևա­կեր­պել են քրիս­տո­նեու­թյան ար­շա­լույ­սին։ Երբ ծե­րա­կույ­տը, որ­պես և՛ կրո­նա­կան, և՛ քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­ նու­թյան մար­մին, ար­գե­լեց, որ նրանք ա­վե­տա­րա­նեն Քրիս­տո­սի մա­սին, Պետ­րոս և Հով­հան­նես ա­ռաք­յալ­ներն ա­սա­ցին. «Մի՞­թե Աստ­ծո ա­ռաջ ար­դար է ա­վե­լի շատ ձեզ լսել, քան Աստ­ծուն. դո՛ւք դա­տեք» (Գործք 4.19)։ Աստ­ծո ճշմա­րիտ զա­վակ­ներն ա­ռաջ­նորդ­վում էին այդ սկզբուն­քով նաև մինչ­ քրիս­տո­նեա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում։ Կա՛ այդ­պի­սի օ­րի­նակ։ Բա­բե­լո­նի թա­գա­ վոր Նա­բու­գո­դո­նո­սո­րի հրա­մա­նին` կուռ­քին հա­մընդ­հա­նուր պաշ­տե­լու վե­րա­բեր­ յալ, կտրա­կա­նա­պես չեն­թարկ­վե­ցին Սեդ­րա­քը, Մի­սա­քը և Ա­բեթ­նա­գո­վը։ Այդ­պես վար­վեց նաև Դա­նիե­լը, երբ պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան գոր­ծիչ էր։ Նա չեն­թարկ­ վեց թա­գա­վո­րա­կան հրա­մա­նին, ըստ ո­րի՝ պետք էր երկր­պա­գել թա­գա­վո­րին՝ որ­ պես աստ­վա­ծու­թյուն։ Բայց չէ որ նրանք գի­տեին, որ անհ­նա­զան­դու­թյան դեպ­քում ի­րենց դա­ժան մահ է սպաս­վում։ Երկն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը միշտ են հա­լած­վել։ Եվ այդ հա­լա­ծանք­նե­րը չեն դա­ դա­րի այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ Քրիս­տո­սը չի ե­կել մեր մո­լո­րա­կը և վերջ չի դրել սա­տա­նա­յա­կան կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րին։ «Ե­թե Ինձ հա­լա­ծե­ցին, ձեզ նույն­ պես հա­լա­ծե­լու են», - ա­սաց Տե­րը (Հով­հան­նես 15.20)։ Ի վեր­ջո, ով­քեր ցան­կա­ նում են բա­րե­պաշտ ապ­րել Հի­սուս Քրիս­տո­սում, հա­լա­ծանք են կրե­լու (տե՛ս Բ Տի­մո­թեո­սին 3.12)։ Եվ երկ­րի վեր­ջին օ­րերն օ­րի­նա­չա­փո­րեն կա­վարտ­վեն Քրիս­ տո­սի ճշմար­տու­թյու­նը կրող­նե­րի`Աստ­ծո օ­րեն­քի պաշտ­պան­նե­րի հա­մընդ­հա­նուր հա­լա­ծանք­նե­րով։ Առջևում են մեծ վշտի ժա­մա­նակ­նե­րը, «որ­պի­սին աշ­խար­հի սկզբից մինչև հի­մա չի ե­ղել, ոչ էլ երբևէ կլի­նի»։ Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցին կա­րող է դի­ մա­նալ այդ դա­ժան ժա­մա­նակ­նե­րում միայն «Նրա՛ մի­ջո­ցով, Ով մեզ սի­րեց», երբ «ով­քեր գա­զա­նի պատ­կե­րին չերկր­պա­գեն, սպան­վեն», և­ ինչ­պես կար­դում ենք Զա­քա­րիա մար­գա­րեի գրքում․ «Ոչ թե զո­րու­թյամբ և­ ոչ էլ ու­ժով, այլ Իմ հո­գով,ա­սում է Զոր­քե­րի Տե­րը» (Զա­քա­րիա 4.6)։ Եվ Քրիս­տոսն ա­ռանց որևէ չա­փի Սուրբ Հո­գին կու­ղար­կի Իր հա­վա­տա­րիմ ժո­ղովր­դին (տե՛ս Հով­հան­նես 3.34)։ 381


դեկտեմբեր

27

Արտասովոր ծարավ

Եվ տո­նի վեր­ջին մեծ օ­րը Հի­սու­սը կանգ­նած էր և­ ա­ղա­ղա­կում էր՝ ա­սե­լով. «Ե­թե մե­կը ծա­րավ է, թող Ինձ մոտ գա ու խմի (Հով­հան­նես 7.37)։

Տերն ա­սել է. «Ինձ մո՛տ ե­կեք, բո­լո՛ր հոգ­նած­ներ ու բեռ­նա­վոր­ված­ներ, և Ես հան­ գիստ կտամ ձեզ» (Մատ­թեոս 11.28)։ Այս հրա­վե­րը, Աստ­ծո այս կո­չը հնչել է բո­լոր դա­րե­րում և­ եր­բեք չի լռի։ Այն ուղղ­ված է բո­լոր «հոգ­նած­նե­րին ու բեռ­նա­վոր­ված­ նե­րին» («ով­քեր կրում են աշ­խա­տան­քի ու հոգ­սե­րի ծանր բե­ռը»)։ Այ­սօր էլ, այս պա­հին էլ այն շա­րու­նա­կում է հնչել, և­որ­քան մոտ է այս աշ­խար­հի վեր­ջը, այն­քան ա­վե­լի ուժ­գին, բարձ­րա­ձայն ու հզոր է հնչում։ Ե­սա­յի մար­գա­րեի մի­ջո­ցով Տե­րը կոչ է ա­նում. «Ե­թե դուք հո­ժար լի­նեք ու լսեք (այլ թարգմ. «Ե­թե կա­մա­վոր են­թարկ­վեք Ինձ»), կճա­շա­կեք երկ­րի բա­րի­քը» (Ե­սա­յի 1.19)։ Ի՞նչ է սպա­սում եր­կին­քը մար­դուց։ Ա­մե­նից ա­ռաջ մար­դը պետք է «ու­զե­նա», «ցան­կա­նա» ար­ձա­գան­քել աստ­վա­ծա­յին կո­չին։ Դեռ ա­վե­լին, նա պետք է ոչ թե պար­զա­պես ցան­կա­նա, այլ ջեր­մո­րեն ցան­կա­նա, փա­փա­գի և հոգ­նա­տանջ լի­նի ծա­րա­վից, երբ այդ ա­մե­նա­կա­րող իշ­խա­նու­թյու­նը և զո­րու­թյունն ա­ռանց մնա­ցոր­ դի հա­մա­կում է մար­դու ողջ էու­թյու­նը, և նա հան­գիստ չու­նի օր ու գի­շեր։ Նա չի ի­մա­նա, թե որ­տեղ թաքն­վի այդ վեհ ու սուրբ տեն­չան­քից, ո­րի բնույ­թը ո՛չ կա­րող է բա­ցատ­րել և­ ո՛չ էլ հաս­կա­նալ։ Ա­հա այս­պի­սի ծա­րավն է, որ Տե­րը խոս­տա­ցել է հա­գեց­նել։ Իսկ ի՞նչ բնույթ ու­նի այդ ծա­րա­վը։ Սաղ­մո­սեր­գուն վեհ խոս­քե­րով է նկա­րագ­րում այդ ծա­րա­վը. «Ո՜վ Աստ­ված, Դու ես իմ Աստ­վա­ծը, Քեզ եմ փնտրում ա­ռա­վո­տից. հո­գիս ծա­րա­վի է Քեզ, մար­մինս Քեզ է ցան­կա­նում այս ցա­մաք ու ծա­րավ երկ­րում, որ­տեղ ջուր չկա», «Ինչ­պես եղ­ջե­րուն է փա­փա­գում ջրի ա­ռու­նե­րին, այն­պես էլ իմ ան­ձը փա­փա­գում է Քեզ, ո՜վ Աստ­ված» (Սաղ­մոս­ներ 63.1, 42.1)։ Ա­հա և Տի­րոջ թա­խան­ձա­գին կան­չը. «Վե­րա­դար­ձե՛ք, ո՛վ ուխ­տադ­րուժ որ­դի­ներ, Ես ձեր ուխ­տադր­ժու­թյու­նը կբժշկեմ»։ «Ա­հա մենք դե­պի Քեզ ենք գա­լիս, ո­րով­ հետև, ո՛վ Տեր, Դու ես մեր Աստ­վա­ծը»։ Իսկ ի՞նչ վի­ճա­կում ենք մենք։ «Մեր ա­մո­թով պառ­կենք, և մեր նա­խա­տին­քը թող ծած­կի մեզ, ո­րով­հետև մենք և մեր հայ­րե­րը Տի­րոջ՝ մեր Աստ­ծու դեմ մե­ղան­չե­ցինք մեր ման­կու­թյու­նից մինչև այս օ­րը և Տի­րոջ՝ մեր Աստ­ծու ձայ­նին չան­սա­ցինք» (Ե­րե­միա 3.22,25)։ Աստ­ծո հան­դեպ դրսևո­րած մեր անհ­նա­զան­դու­թյունն է պատ­ճա­ռը, որ խոր­ տակ­վել են Նրա հետ սուրբ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, և մենք թաղ­վել ենք մեղ­քի ան­ դուն­դի մեջ։ Ան­կեղ­ծո­րեն ա­պաշ­խա­րող մե­ղա­վո­րը ճշմա­րիտ ծա­րավ կզգա՝ Տի­րոջ հետ օրհն­յալ շփու­մը վե­րա­կանգ­նե­լու և Նրա պատ­կերն ու նմա­նու­թյունն Իր մեջ վե­րած­նե­լու հա­մար։ Ա­հա՜ մե­ղա­վո­րի բարձ­րա­գույն նպա­տակն ու ծա­րա­վը։ Ա­հա՜ Տի­րոջ նպա­տակն ու ծա­րա­վը` մեր հո­գում դա կա­տա­րե­լու հա­մար։

382


դեկտեմբեր

28

Անհնազանդությունը բոլոր դժբախտությունների պատճառն է Նրանց մեր­ժե­լու է իմ Աստ­վա­ծը, ո­րով­հետև չլսե­ցին նրան, և­ազ­գե­րի մեջ թա­փա­ ռա­կան պի­տի լի­նեն (Ով­սեե 9.17)։

Տե­րը մեր նպա­տակ­նե­րի նպա­տակն է և՛ այս, և՛ գա­լիք` հա­վեր­ժա­կան կյան­քում։ Ապ­րել այն­պես, ինչ­պես Նա է սահ­մա­նել Իր կամ­քի մեջ, կյան­քի Նրա օ­րեն­քով, սի­ րո՜ օ­րեն­քով։ Տերն Ի­րեն դրսևո­րել է օ­րեն­քի մեջ, և բո­լոր ա­րար­ված­նե­րը, ո­րոնց Նա կյանք է տվել, պետք է ապ­րեն այդ օ­րեն­քի հա­մա­ձայն։ Իսկ դա նշա­նա­կում է՝ ապ­րել Աստ­ծո հետ ներ­դաշ­նա­կու­թյան մեջ կամ լի­նել Նրա մեջ, որ­պես­զի Նա էլ մեր մեջ լի­նի։ Եվ դա միակ հնա­րա­վոր վի­ճակն է` սուրբ, ճշմա­րիտ և հա­վի­տե­նա­կան։ Միան­գա­մայն այլ վի­ճակ է ա­ռանց Աստ­ծո կյան­քը, դա պար­զա­պես մահն է։ Մենք կա­րող ենք ընտ­րու­թյան ա­զա­տու­թյան մեր ի­րա­վուն­քով, կամ­քի ա­զա­տու­ թյամբ մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը խզել Աստ­ծուց (ինչն էլ տե­ղի ու­նե­ցավ երկ­րի վրա և­ այ­սօր էլ տե­ղի է ու­նե­նում), մենք կա­րող ենք չհնա­զանդ­վել, չլսել Տի­րո­ջը, չպա­ տաս­խա­նել Նրա կո­չին։ Եվ մեր անհ­նա­զան­դու­թյունն է պատ­ճա­ռը մեր ա­ղե­տա­լի վի­ճա­կի, մեր դա­ռը, ա­նի­մաստ, տա­ռա­պանք­նե­րի ու մահ­վան դա­տա­պարտ­ված կյան­քի։ Երկ­րա­յին ողջ պատ­մու­թյունն էլ վկա­յու­թյունն է այն բա­նի, թե ինչ է տե­ղի ու­նե­նում ա­րար­վա­ծի հետ, ե­թե նա չի ցան­կա­նում հնա­զանդ­վել, են­թարկ­վել Աստ­ ծուն ու լսել Նրան։ Եվ այդ օ­րի­նա­չա­փու­թյան ա­ռանձ­նա­հա­տուկ վառ օ­րի­նակն Աստ­ծո ընտր­յալ ժո­ղովր­դի` Իս­րա­յե­լի կյանքն է, որ նկա­րագր­վում է Սուրբ Գր­քում։ Ընդ ո­րում, հար­կա­վոր է նկա­տի ու­նե­նալ, որ Տե­րը գործ է ու­նե­ցել մե­ղա­վոր­նե­րի հետ, ո­րոնց հետ Նա, ըստ էու­թյան, պար­տա­վոր էլ չէր որևէ տե­սա­կի հա­րա­բե­րու­ թյուն ու­նե­նալ։ Սա­կայն Նրա ան­սահ­ման սե­րը` Նրա էու­թյան այդ մե­ծա­գույն խոր­ հուր­դը, չէր կա­րող այլ կերպ վար­վել, քան Իր վրա վերց­նել մեր տկա­րու­թյուն­նե­րը և կ­րել մեր հի­վան­դու­թյուն­նե­րը (տե՛ս Ե­սա­յիա 53.4)։ Մեր վիշտն այս երկ­րի վրա արդ­յունք է աստ­վա­ծա­յին կար­գու­կա­նո­նին չհնա­ զանդ­վե­լու, չեն­թարկ­վե­լու ու խախ­տում­նե­րի։ Կար­գու­կա­նոն, որ սահ­մա­նել է Նա ողջ ան­սահ­ման տիե­զեր­քում։ Ա­րուս­յա­կին դուր չե­կավ, որ երկ­նա­յին Հայրն ա­մեն ինչ կա­տա­րում է Իր միակ Որ­դու մի­ջո­ցով, և­ ա­մեն ինչ տիե­զեր­քում պահ­վում է Որ­դու մի­ջո­ցով ու Նրա­նով է միա­բա­նու­թյան մեջ։ Օծ­ված քե­րով­բեին դուր չե­կավ, որ Հայ­րը խորհր­դակ­ցում է ոչ միայն Որ­դու հետ, այլև ու­նի երկ­նա­յին Խոր­հուրդ, որ բաղ­կա­ցած է մեղք չգոր­ծած աշ­խարհ­նե­րի ու հրեշ­տակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­ րից, ո­րոնց հետ նույն­պես խորհր­դակ­ցում է։ Այդ դժգո­հու­թյու­նից սկսվեց Ա­րուս­յա­ կի ան­կու­մը. դժգո­հու­թյուն Աստ­ծո հաս­տա­տած կար­գու­կա­նո­նի հան­դեպ։ Այ­նինչ նա` որ­պես Աստ­ծո ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, պետք է ա­կան­ջա­լուր լի­ներ, հնա­զանդ­ վեր այդ կար­գու­կա­նո­նին։

383


դեկտեմբեր

29

Օրհնությո՞ւն, թե՞ անեծք

Այ­սօր եր­կինքն ու եր­կի­րը վկա եմ կան­չում ձեր դեմ. ձեր առջև դրե­ցի կյանքն ու մա­ հը, օրհ­նու­թյունն ու ա­նեծ­քը (Բ Օ­րենք 30.19)։

«Հնա­զան­դու­թյուն», «են­թարկ­վել», «խո­նար­համ­տու­թյուն» բա­ռե­րը, ինչ­պես նաև դրանց հետ կապ­ված միար­մատ բա­ռերն Աստ­վա­ծաշն­չում հի­շա­տակ­վում են ա­վե­լի քան հա­զար ան­գամ։ Հենց «հնա­զան­դու­թյան» սկզբունք­նե­րի հետ են կապ­ված տիե­զեր­քի բո­լոր բա­նա­կան ա­րա­րած­նե­րի կյան­քը, բա­րե­կե­ցու­թյունն ու եր­ջան­կու­թյու­նը։ Աստ­վա­ծաշն­չում աս­վում է, որ երկ­րի վրա նույն­պես Տե­րը բա­ րե­կե­ցու­թյուն ու կյանք է ե­րաշ­խա­վո­րել նրա բո­լոր բնա­կիչ­նե­րի՝ մաս­նա­վո­րա­պես ընտր­յալ ժո­ղովր­դի հա­մար։ Թեև դա հա­վեր­ժա­կան չէ, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, հա­ րա­բե­րա­կան եր­ջան­կու­թյուն ու բա­րօ­րու­թյուն է խոս­տաց­ված` Աստ­ծո օ­րենք­ներն հնա­զանդ­վե­լու պայ­մա­նով։ Միև­նույն ժա­մա­նակ Տե­րը նա­խազ­գու­շաց­նում է, որ անհ­նա­զան­դու­թյան դեպ­ քում ժո­ղո­վուր­դը կզրկվի Իր օրհ­նու­թյուն­նե­րից։ Ա­հա թե ինչ­պես է Մով­սե­սը նրան փո­խան­ցում Աստ­ծո կամ­քը. «Ա­հա Ես այ­սօր ձեր առջև դնում եմ օրհ­նու­թյուն և­ ա­նեծք. օրհ­նու­թյուն, ե­թե լսեք ձեր Տեր Աստ­ծու պատ­վի­րան­նե­րը, ո­րոնք Ես այ­սօր պատ­վի­րում եմ ձեզ, և­ ա­նեծք, ե­թե չլսեք ձեր Տեր Աստ­ծու պատ­վի­րան­նե­րը, շեղ­ վեք այն ճա­նա­պար­հից, որ Ես այ­սօր պատ­վի­րում եմ ձեզ, և գ­նաք օ­տար աստ­ված­ նե­րի հետևից, ո­րոնց չեք ճա­նա­չում» (Բ Օ­րենք 11.26-28)։ Եվ Տե­րը մարդ­կանց խոս­տա­ցել է ու շա­րու­նա­կում է խոս­տա­նալ ոչ թե ինչ-որ ա­նո­րոշ, վե­րա­ցա­կան օրհ­նու­թյուն­ներ, այլ կոնկ­րետ, հստակ ու հայտ­նի բա­րիք­ ներ. «Ե­թե ու­շադ­րու­թյամբ լսեք Իմ պատ­վի­րան­նե­րը, որ Ես այ­սօր պատ­վի­րում եմ ձեզ, սի­րեք ձեր Տեր Աստ­ծուն և պաշ­տեք Նրան ձեր ամ­բողջ սրտով ու ամ­բողջ հո­գով, ա­պա ես ձեր երկ­րին անձրև կտամ իր ժա­մա­նա­կին, ա­ռա­ջին ու վեր­ջին անձրևը, և դու կհա­վա­քես քո ցո­րե­նը, քո գի­նին և քո յու­ղը։ Ես խոտ կտամ քո ար­տե­րին քո ա­նա­սուն­նե­րի հա­մար, որ­պես­զի ու­տես և կշ­տա­նաս» (Բ Օ­րենք 11.13-15)։ Եվ ա­պա, ե­թե ու­սում­նա­սի­րենք այդ հատ­վա­ծը, կհա­մոզ­վենք, որ աստ­ վա­ծա­յին կոնկ­րետ օրհ­նու­թյուն­ներ է թվար­կում Մով­սե­սը. օրհ­նու­թյուն­ներ թե՛ քա­ ղա­քում, թե՛ դաշ­տում, թե՛ ծնունդ­նե­րի հետ կապ­ված, թե՛ կեն­դա­նի­նե­րի ա­ռու­մով, թե՛ «ձեռ­քի բո­լոր գոր­ծե­րը». հի­շա­տակ­վում են բո­լոր տար­րա­կան և­ անհ­րա­ժեշտ բա­նե­րը։ Սա­կայն, դրա հետ մեկ­տեղ, Մով­սե­սը փո­խան­ցեց, թե պատ­վի­րան­նե­րին չհնա­ զանդ­վե­լու, Աստ­ծո ստեղ­ծած աշ­խար­հի կար­գու­կա­նո­նը խախ­տե­լու դեպ­քում ինչ ա­նեծք­ներ ու զրկանք­ներ են սպա­սում ժո­ղովր­դին՝ Աստ­ծո օրհ­նու­թյուն­նե­րի ա­ռու­ մով։ Ա­պա կոնկ­րետ թվար­կեց. իսկ այդ ցու­ցա­կը եր­կար է, ծանր ու ցա­վա­լի։ Հար­կա­վոր է նշել, որ անհ­նար է խա­ղաղ կար­դալ այդ մա­սին։ Այդ ա­մե­նը խո­րա­ պես ցնցում է մար­դու էու­թյու­նը։

384


Լսե՛ք Ինձ…

դեկտեմբեր

30

Ե­թե Իմ ժո­ղո­վուրդն Ինձ լսեր, և Իս­րա­յե­լը գնար Իմ ճա­նա­պար­հի մեջ (Սաղ­մոս­ներ 81.13)։

Աստ­վա­ծա­շունչն ու­շա­դիր կար­դա­ցո­ղը, այն ու­սում­նա­սի­րողն ու հե­տա­զո­տո­ղը չի կա­րող ու­շադ­րու­թյուն չդարձ­նել այն փաս­տին, թե քա­նի ան­գամ է Տե­րը դի­մում ժո­ղովր­դին հետև­յալ խոս­քե­րով. «Լ­սե՛ք Ինձ»։ Տե­ղին է հի­շել Սուրբ Գր­քի ո­րոշ հատ­ ված­ներ. «Լ­սի՛ր Ինձ, ո՛վ Հա­կոբ, և դու, Իս­րա­յե՛լ, ո­րին Ես կան­չե­ցի. Ես նա եմ, Ես եմ ա­ռա­ջի­նը և Ես եմ վեր­ջի­նը» (Ե­սա­յի 48.12)։ «Լ­սե՛ք Ինձ, ո՛վ Հա­կո­բի տուն, և դուք՝ Իս­րա­յե­լի տան ամ­բողջ մնա­ցոր­դը, դուք, որ բեռ­նա­վո­րել էիք ձեր ծննդից, ո­րոնց Ես կրե­ցի ձեր մոր ար­գան­դից։ Մինչև ձեր ծե­րու­թյունն էլ Ես եմ Նա, մինչև ալևո­րու­ թյուն կկրեմ ձեզ. Ե՛ս ստեղ­ծե­ցի, Ե՛ս կկրեմ և կա­զա­տագ­րեմ ձեզ» (Ե­սա­յի 46.3-4)։ Զար­մա­նա­լի՜ սեր և հո­գա­տա­րու­թյուն կա Տի­րոջ ընտր­յալ ժո­ղովր­դի, նաև բո­լոր մարդ­կանց հան­դեպ. այս խո­րա­պես հու­զիչ խոս­քե­րի մեջ Նա ժո­ղովր­դին հա­մե­ մա­տում է նո­րած­նի հետ, ո­րի հա­մար հո­գում է աշ­խարհ գա­լու օ­րից մինչև խոր ծե­րու­թյուն։ «Լ­սե՛ք Ինձ, ո՛վ խստա­սիրտ մար­դիկ, որ հե­ռա­ցել եք ար­դա­րու­թյու­նից» (Ե­սա­յի 46.12)։ Տե­րը չի լքում մարդ­կանց՝ չնա­յած նրանց կարծ­րասր­տու­թյա­նը, անկր­թու­ թյանն ու Աստ­ծուց հե­ռա­նա­լուն. չէ՞ որ դա Իր ժո­ղո­վուրդն է, ո­րին հայտն­վել է և փո­խան­ցել Իր օ­րենք­նե­րը, հայտ­նել Իր կամ­քը։ Եվ այժմ Նրա զա­վակ­նե­րը դար­ձել են կարծ­րա­սիրտ ու հե­ռո՜ւ ար­դա­րու­թյու­նից։ Ի՜նչ ցա­վով ու վշտով է ստիպ­ված խո­սել Տերն Իր սի­րե­լի ժո­ղովր­դի մա­սին։ «Լ­սե՛ք Ինձ, ո՛վ ար­դա­րու­թյան հետևող­ներ, ո՛վ Տի­րո­ջը փնտրող­ներ, նա­յե՛ք այն վե­մին, ո­րից դուք կոփ­վել եք, և­այն գու­բի փո­սին, ո­րից դուք հան­վել եք… Լ­սի՛ր Ինձ, ո՛վ Իմ ժո­ղո­վուրդ, ա­կա՛նջ դիր Ինձ, ո՛վ Իմ ազգ, ո­րով­հետև օ­րենքն Ինձ­նից է դուրս գա­լու, և Ես իմ ի­րա­վունքն իբրև լույս պի­տի հաս­տա­տեմ ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար… Լ­սե՛ք Ինձ, ո՛վ ար­դա­րու­թյուն ճա­նա­չող­ներ, և դու, ո՛վ ժո­ղո­վուրդ, որ Իմ օ­րենքն ու­ նես քո սրտում. մի՛ վա­խե­ցեք մարդ­կանց նա­խա­տին­քից և մի՛ զար­հու­րեք նրանց ա­նար­գանք­նե­րից» (Ե­սա­յի 51.1,4,7)։ Ինչ զար­մա­նա­լի խոս­քեր Ա­րար­չի ու Փրկ­չի կող­մից… դրանք լի են ու­րա­ցող­նե­րի հան­դեպ սի­րով, գթասր­տու­թյամբ ու կա­րեկ­ ցան­քով, ով­քեր սա­կայն ծա­րա­վի են հնա­զանդ­վե­լու Աստ­ծուն։ «Ու­շադ­րու­թյա՛մբ լսեք Ինձ և բա­րի՛ք ճա­շա­կեք ու ձեր ան­ձը զվար­ճաց­րե՛ք պա­ րարտ ու­տե­լիք­նե­րով։ Ձեր ա­կան­ջը խո­նար­հեց­րե՛ք և­ ե­կե՛ք Ինձ մոտ, լսե՛ք Ինձ, և ձեր ան­ձը կապ­րի» (Ե­սա­յի 55.2,3)։ Աստ­ծո սի­րո հրա­շա­լի՜, ան­բար­բառ, ցնցող խո­սե­քեր, որ ուղղ­ված են մեզ` մե­ ղա­վոր­նե­րի՜ս։

385


դեկտեմբեր

31

Քրիստոսը` հնազանդ Որդի

Ա­մեն ա­ռա­վոտ Նա արթ­նաց­նում է, արթ­նաց­նում է իմ ա­կան­ջը, որ­պես­զի լսեմ, ինչ­ պես լսում են սո­վո­րող­նե­րը (Ե­սա­յի 50.4)։

Տի­րո­ջը բնո­րոշ է հնա­զան­դու­թյունն ու խո­նար­հու­թյու­նը, ո­րով­հետև դա հա­տուկ է սի­րուն, Աստ­ծո կա­տար­յալ և հա­վեր­ժա­կան սի­րուն։ Պո­ղոս ա­ռաք­յա­լը, խո­սե­լով Տի­րոջ, Աստ­ծո Որ­դու գոր­ծած մեծ սխրա­գոր­ծու­թյան մա­սին, ո­րով Նա փրկեց մե­ ղա­վոր մարդ­կու­թյա­նը, շո­շա­փում է նաև Նրա բնա­վո­րու­թյան այդ գի­ծը. «Թեև Որ­ դի էր, չար­չա­րանք­նե­րից հնա­զան­դու­թյուն սո­վո­րեց։ Եվ կա­տար­յալ դառ­նա­լով՝ բո­ լոր Ի­րեն հնա­զանդ­վող­նե­րի հա­մար հա­վի­տե­նա­կան փրկու­թյան պատ­ճառ ե­ղավ» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 5.8-9)։ Ան­հա­վա­տա­լիո­րեն հա­նե­լու­կա­յին է ա­ռաք­յա­լի միտքն այն մա­սին, որ Տե­րը հնա­զան­դու­թյուն սո­վո­րեց տա­ռա­պանք­նե­րի մի­ջո­ցով։ Դրա հետ կապ­ված ա­ռա­ջա­նում են հար­ցեր, ո­րոնց պա­տաս­խա­նը դժվար թե կա­րո­ղա­նանք գտնել այս կյան­քում։ Հի­սու­սի «ու­սում­նա­ռու­թյան» գաղտ­նիքն ակն­հայտ է, որ բուն մարմ­նա­վոր­ման խորհր­դի մեջ է։ Այդ հիմ­նախնդ­րի ա­ռու­մով ճիշտ կլի­նի, որ թող­նենք այդ գաղտ­նի­քի մեջ թա­ փան­ցե­լու մեր փոր­ձե­րը և­ ըն­դու­նենք այդ փաս­տը որ­պես ան­վի­ճե­լի ճշմար­տու­ թյուն։ Այն է` մենք էլ պետք է հնա­զան­դու­թյուն սո­վո­րենք՝ հա­մա­ձայն ա­ռա­քե­լա­կան հոր­դո­րի․ «Քա­նի որ Քրիս­տոսն էլ ձեզ հա­մար չար­չար­վեց և ձեզ օ­րի­նակ թո­ղեց, որ Իր հետ­քե­րով ըն­թա­նանք» (Ա Պետ­րոս 2.21), կամ. «Արդ Աստ­ծուն նման­վե՛ք որ­պես սի­րե­լի որ­դի­ներ» (Ե­փե­սա­ցի­նե­րին 5.1)։ Քրիս­տոսն ա­մե­նա­խորհր­դա­վոր, ա­մե­նա­ծանր և­ ա­մե­նահս­կա­յա­կան տա­ռա­ պանք­նե­րը կրեց Գեթ­սե­մա­նի այ­գում, երբ պետք է ո­րո­շում ըն­դու­ներ` Իր վրա վերց­նի՞ արդ­յոք ողջ մարդ­կու­թյան մեղ­քե­րը։ Ինչ ապ­րում­նե­րի էր հար­կադր­ված դի­մա­նալ Հի­սուսն այդ ժա­մա­նակ, ոչ ոք և­ եր­բեք չի ի­մա­նա։ Դա կմնա հա­վեր­ժա­ կան գաղտ­նիք։ Սա­կայն Նրա հո­գում ահ­ռե­լի պայ­քար էր ըն­թա­նում․ ե­րեք ան­գամ խնդրեց Հո­րը, որ ե­թե հնա­րա­վոր է` չխմի տա­ռա­պանք­նե­րի գա­վա­թը։ Ա­րուս­յակն այդ պա­հին մուտք և­ի­րա­վունք ու­ներ՝ Հի­սու­սին ներշն­չե­լու իր կոր­ծա­նա­րար, մա­ հա­բեր մտքե­րը։ Նա ներշն­չում էր, որ ե­թե Քրիս­տոսն Իր վրա վերց­նի մարդ­կու­թյան մեղ­քե­րը, Հայ­րը կհրա­ժար­վի Նրա­նից և «այդ բա­ժա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան կլի­ նի»։ Դա սա­տա­նա­յի վեր­ջին հնա­րա­վո­րու­թյունն էր Հի­սու­սի դեմ պայ­քա­րում։ Ա­նա­ պա­տում նա պար­տու­թյուն կրեց և­ե­թե այդ պա­հին էլ պարտ­վեր, ա­պա Տի­րոջ դեմ պայ­քա­րում հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու նրա բո­լոր հույ­սե­րը մե­կընդ­միշտ կփլուզ­վեին։ Այդ պատ­ճա­ռով էլ նա ներդ­րեց իր բո­լոր ու­ժե­րը՝ Հի­սու­սին ներշն­չե­լու, որ հրա­ ժար­վի խա­չի մա­հից՝ հա­նուն մե­ղա­վոր­նե­րի։ Սա­կայն, երբ Հի­սու­սը հնա­զան­դո­րեն դի­մեց Հո­րը` «Հա՛յր Իմ, ե­թե հնա­րա­վոր չէ՝ այդ բա­ժակն Ին­ձա­նից հե­ռու անց­նի, որ այն չխմեմ, թող Քո կամ­քը լի­նի», մե­ղա­վոր­նե­րի ճա­կա­տա­գի­րը ո­րոշ­վեց։ Սա­տա­ նան պար­տու­թյուն կրեց։ Ա­հա թե ինչ­պես այդ տա­ռա­պանք­նե­րի մեջ Տե­րը հնա­ զանդ­վեց Իր Հոր կամ­քին. «Ինքն Ի­րեն խո­նար­հեց­րեց ու հնա­զանդ ե­ղավ մինչև մահ, այն էլ՝ խա­չի մահ» (Փի­լի­պե­ցի­նե­րին 2.8)։

386




Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.