Page 1

Էդուարդ Հարենց Լեթարգիական արթնություն

Ես սիրում եմ քեզ, հայրիկ, որովհետև վարդերը բախտիդ մարգագետնի` ծակծկում են ոտքերս: Տողերս փշերն ի վար կարմիր գետեր են, որոնք ոռոգում են արմատները սիրուս…

ՈԴԻՍԱԿԱՆ Բանաստեղծությունը կերանք, մի գավաթ սուրճի հետ ծխեցինք լռությունը, Մահից հեռացանք` գույները ծամելով, բայց էլի բառին ենք նայում…

ԱՆՍՊԱՌԵԼԻ ՈՐԲԵՐ Ծույլ հրեշտակի չիրականացած երազներն իրար զիգզագող անտես ներվաթելի պես` արվարձանային աչքեր են բառերս` Աստվածային հիվանդությամբ ախտահարված…


Իմ անունը մի քար է Աստծո երազի մեջ` ծուռ հայելիների զարդաքանդակներով: Լույսի կողոսկրերի միջով զրնգում է Հորս կատարակտը լեզվիս վրա:

Գիտեմ, կարթնանամ մի օր խորհրդավոր ընթրիքից, կհագնեմ հորս ոտնահետքերը` ճաքճքոտած որպես փոքր գրպանիկներ` լցված անչափելի սիրով… Կկարողանա՞ն, արդյոք, օրերս կշռել այնքա՜ն անտանելի թեթևությունը…

ՆԱՐՑԻՍԻ ՖՈՏՈՍԻՆԹԵԶԸ` ԼԱԿՄՈՒՍԻ ՖՈՆԻՆ Քնելուց առաջ հրեշտակները Նարեկացի են կարդում Աստծո համար: Լեթարգիական արթնություն…

ԴԵՊԻ ՎԵՐ Ինձանից առաջ երազներիդ սպիտակ լեյկոցիտներից զմռսիր մենությանս կարմիր աղմուկը: Բարձր ճնշումից լղոզվում են ճակատագրերդ`


աչքերիս մեջ…

ՀՈԳՈՒ ՍՏՈՐՈԳԵԼԻ Ու կեսօրդ` սեփական շնչիդ գոլորշու մեջ քեզնից քեզ տրոհող,ճաքերիցդ կախված դերբայական կապո՜ւյտ դարձված, ուր երկու կողմից ստորակետեր են Ցավը ու Ծաղիկը…

ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀՐԵՇՏԱԿ Տարիներ առաջ նույն մոր պտուղը ո՛չ կքնի, ո՛չ էլ կարթնանա հեռավոր Օդեսայի մայրուղիներին` Աստծուց թաքուն երազելով ավտովթարների մասին. եղբոր կուրությունից բիբ էր պակաս: Տարիներ հետո հայրը Աստծուց թաքուն կջարդի սեփական ակնոցները` հնավաճառից թուղթ խնդրելով որդու մի հատիկ բանաստեղծության համար…

ՀԱՂՈՐԴԱԿԻՑ ԱՆՈԹՆԵՐ Ավազներից կհոտոտեն վիհն իրենց իսկ ազատության և դուդուկը սքեմի մեջ փաթաթած` կթաղեն անապատում: Տիեզերական


հոգեբուժարանի լաբորատորիայում ծիրանի կորիզը կճառագի` որպես ժառանգական ուղեղ…

ՄՈՒԹՈՒԼՈՒՅՍ ՏԱՐԻՆԵՐ Գիշերները հայրս կաթիլ-կաթիլ ծեծում էր մորս` հավաքելով նրա արցունքները, որպեսզի ես առավոտյան կարողանամ լվացվել դպրոց գնալուց առաջ… ………........................ Հիմա մայրս չի ծեծում, բայց ինչ-որ մեկն ամեն գիշեր կաթիլ առ կաթիլ հավաքում է հորս աչքերի լույսը, որպեսզի… Առավոտն ի՞նչ է: Չլինի՞ հանկարծ դասից ուշանամ…

Ես հիմա հատ-հատ պոկում եմ լռության թարթիչները ու կարկատում աղոթքս, որ պատռվել է երանգներից բառի... Հիմա երանգն ավելին է, քան ձայնը... Ու ես արդեն ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին, որ քայլերս բախտիս ձայներ չնկարեն: Շշուկներից քանի՜ ոտնահետք է ճաքել...


Իսկ իմ ոտնահետքը իմ աղոթքն է սիրուս, որ երբեք չի՛ ավարտվում, որովհետև չի՛ գունավորվում բառով... Իսկ հիմա գլխավոր գույնը այն է, որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է... Որ մուսաները կին չե՛ն դառնում...

Կյանքն ապրում է ինձ իմ բոլոր մանրամասներով, իսկ ես պտտվում եմ նրա շուրջը, ինչպես գույնը` օտար վրձնի: Կտավներս ծակ են ինչպես ճապոնական մետաղադրամ, որի միջով միշտ դեպի դուրս` հերթով ինձնից փրկվում են բոլոր սերերս` հեռացող զրնգոցներով իմ հրաշալիորեն կորստյան մասին… Ու ծափահարություններս ավելի ծանր են կշռում ինձնից: Ուստի ես հավաքել եմ դրանք ափիս մեջ` որպես ճմրթված թղթադրամներ, և պահում եմ վերջին` մահվան համար` կարկատելու նրա դիմակները, որոնք կծակվեն մի օր, ինչպես կտավներն իմ, ու ես դուրս կզրնգամ հավետ, ու կյանքը կշարունակի ապրել ինձ` իմ բոլոր մանրամասներով…

ԻՍԻԿԱՎԱ ԹԱՔՈՒԲՈՔՈՒ Մահվան հեռավոր արվարձաններում ետընտրական անդորրի բարձերը միշտ կարմիր են,


ինչից հրեշտակների քունը տանում է: Իսկ նրանց նորածին երազների աղմուկից գրգռվում են օզոնի վերին ենթամաշկերը: Փրփրադեզ ճերմակը լցվում է տիեզերքի շնչափողը, և Աստված մոռանում է հանկարծ իր աղոթքի 27-րդ հիերոգլիֆը, որն ընկնում ու գալարվում է Հավերժության պորտին` իբրև ականջօղ…

Eduard Harenc  

Letargiakan artnutyun

Advertisement