Issuu on Google+

ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՈՒ ՄԵԿ Իմ անցյալի կապկպուկից Այսօր մի խուրձ հետս վերցրի, Որ ուղարկեմ Մոռացություն, Այն քաղաք չէ, ոչ էլ ավան, Մոլորակ է` հացե չունի, Մտացածին անհայտություն և տարածք է` Անկշռելի, անչափելի, հասանելի, Նաև մոտիկ տարածություն լոկ ինձ համար: Այլ կերպ ասեմ. հոգուս համար շոր եմ կարել, Եվ անհարմար ձև ու չափեր, Հոգեկոշիկ, հոգեկալներ Մեկ կապոցում լո~ւռ դրեցի Ու գնացի... Մոռացություն: Հոգուս համար կարված շորը Դեռ չփորձած` հետս վերցրի, Որ հարցնեմ` Մոռացությո'ւն, Տե'ս, սազում են հոգուս նորը, Վառ գույներն ու լուսավորը: Մոռացություն մոլորակում լո~ւռ գիշեր էր, Քուն էր մտել իմ պես հարյո~ւր մարդու հանած Հոգիների փեշն ու շորը, Դե', ինչ արած, Որտեղ հարյուր, այժմ դարձավ Հարյուր ու մեկ. հասցե ստացավ Մոռացություն մոլորակը, Ես էլ խաղաղ վերադարձա Իմ ներկայի դուռն ու բակը:

ՃԵՊԱՆԿԱՐ Ձեռքիս ափի գոլ թմբիրից պոկվեց օրը. Բա’ց է միշտ էլ ճանապարհը Ապաշխարող հոգիների... Ու մի երամ ճեպանկար թռչունների Բույն է հյուսում երկնքո~վ մեկ, Հսկա~ մի բույն` կացարանը Իմ կախովի աղոթքների: Սև ու սպիտակ, գոլ թմբիրից ձեռքիս ափի Ձգվում եմ ե’ս` հողմաղա~ցս ճեպանկար, Ու թևերիս գիժ պտույտով


Ամեն անգամ աղոթքներից Քերում եմ ու բերում եմ վար Ճերմակ ամպին սևով թողած ճեպանկար` Մի որբ թռչուն`իմ պես մենա~կ, իմ պես մոլա~ր, Որ չմրսի, որ պատրաստենք մենք միասին Երամակիր նոր ինքնաթիռ :

ՕՐՎԱ ԱՉՔԵՐՈՒՄ Տխուր են օրվա աչքերը այսօր, Սակայն` սովոր եմ ժպտալ ինքս ինձ, Ինձ հետ է միայն մի անբա~ռ կեսօր, Անքեն եմ ինձ պես ու լուռ եմ նորից: Երաջնկությունը քո մե~ջ փնտրեցի, Ու աղո~թք դարձավ անցյալը մի բուռ, Քո ներկայի մեջ բացակաեցի` Իմ ներկան շինած փնտրվող մատուռ: Տխուր են օրվա աչքերը այսօր, Ծովացած` ծփում է տխուրությունը իմ, Բառը գլխահակ` որպես վաղվա օր, Սենյակի շուրթին լռե~լ է արդեն:

ՍԵՐԸ ԱՎԱՐՏՎԵ՞Ց Սերը ավարտվեց, և մի՞թե այն կար. Օդում քարացան խոսքերը բոլոր, Համրացավ հույզը, կարոտը մոլոր Գլուխը առավ իր թաթերի մեջ Ու կաղկանձելով հեռացավ հեռու Վիարվոր ոտքով, բայց բարի~, բարի~


Ու հավատարիմ մի ծեր շան նման: Սերը ավարտվեց. և ո՞վ հորինեց Համրացած հույզի զգացումը տկար, Անուժ ու վհատ, անտարբե~ր, քնա~տ, Բութ ու որբացած, անկարոտ հույզի Զգացումը տկար: Սիրտը փշրվեց ու հոգին մարե՞ց, Չ~է, նա հեռացավ ու սիրտը սառեց, Հոգետվայտված նոր հիվանդությամբ Հապճեպ վարակվեց` ո′չ բացիլային, Ծուռ ճանապարհով, Սիրտը ենթարկվեց իր հիշողության Արագ կորստին, ոչ թե կոտրվեց, Բաբախե’ց վերստին, բայց... անարձագա~նք: Այն շուն-կարոտի անտեր ոռնոցը չկար էլ վաղուց, Կարոտը մոլոր գլուխը առավ իր թաթերի մեջ` Ու թախանձելով հեռացավ հեռու Արնաքամ ոտքի լերդացած հետքը Թողնելով իր հիշողության Կորստին հլու սրտի փեղկերին:

ՔԱՈՍԻՑ Ինձ պատմի’ր առասպելն այն, Երբ տեսել ես` հո’ղ եմ եղել, Ու կիսախուփ բիբերիս մեջ Չորացրել եմ տեսիլները Քո նախաստեղծ քաոսի, Առասպելը իմ բիբերով Թող հոսի` Էլի հող եմ դառնալու, Էլի գալո’ւ եմ,գալո’ւ` Համաստեղությամբ կույսի Կողերիս մեջ ամբարելով Քո հորինած առասպելը իմ մասին. Գիտե’մ` մեղքը իմն է նաև, Բայց դու պատմի’ր,


Թե այդ ինչպես դեռ չծնված Հող եմ եղել` Հող եմ հիմա’:

ՄՏԱՊՆԱԿ Արարա'ծ, բարև', Ես նկարիչ չեմ, Որ իմ ակամա ձեռքի վարժանքով Նկարեմ արև Լալկան մանուկի լացը կտրելու, Գերելու համար: Արարա'ծ, բարև', Նկարիչ չեմ ես, Ու այժմ չունեմ հին ներկապնակ, Որ արագորեն սահեցնեմ թղթին Կիսադեմը քո: Դրա փոխարեն, հատո'ւկ քեզ համար Մի գաղտնիք բացեմ. Ես ունեմ մի մե~ծ, խո~ր մտապնակ, Գուներանգի պես մտքերս եմ խառնում, Հակադրում բարին վատին ու չարին, Ու ամեն ծնվող միտք-երանգներից Քեզ թողնում բաժին` բարի~ հետագիծ` Համաձայնելու, ժխտելու համար...

ՂՈՂԱՆՋ Ու կիսաձմե~ռ, տխո~ւր առավոտ է, Բայց ձնեղողանջ ծաղիկն այնքա~ն մոտ է, Որ հավատում եմ սուտ կարոտներին


Հոգուս անշփոթ, վաղ գարունների: Ղողանջի’ր, ծաղի~կ, Քո թերթերում է իմ խնդությունը, Պայթի’ր հևացո~ղ, մե~րկ լանջին հողի Որ խնկաբառվի տաղե արթնությունդ: Ու քողազերծի’ր փեղկերը լույսի, Որ թանձրացումն իմ սպասման… նոսրանա~, Կիսատ մնացած երազի հույսին Նորոգ ղողա~նջդ թող տանիք դառնա:

ԹՈՆՐԱԽԱՂ Եկա՞ր, բարև', իմ քաղաքի մայրամուտ, Լուռ ու հեզիկ, հարսնատես, Փնտրտուքիդ այս վարանոտ, Ինձ կարգել եմ քեզ լրտես։ Քո առաջին դող ու շնչից, Հիմա աստղեր կբույլես, Կապույտ մթի թթխմորից, Հրաշք գիշեր կհունցես։ Աչքս՝ աստղիդ, թևերս էլ քեզ գրկաբաց, Տե'ս, ընդառաջ եմ գալիս, Զեփյուռածով ծոցիքդ բաց Հուշերս քեզ եմ տալիս։ Եկա՞ր, բարև', իմ քաղաքի լո’ւյս գիշեր, Կնոջ նման հոգսաշաղախ ու հոգնած, Բա'ց ձեռք ու ափդ լավաշե, Արևահամ կարմիր հացով այգաբաց։


ԻՄ ՀԻՆ ՎԵՐԱՐԿՈՒՆ Երեկ, երբ հագա ծանոթ վերարկուս, Այն ինձ առավել սիրելի թվաց: Կոր օձիքի տակ, լայն գրպաններում Այնքա~ն խելահեղ համբույր կար թողած, Ուսերի ուղիղ կարերի վրա Քո տաք ափերից լուսե շոյանքներ, Ու երեկ արդեն ինձ ջե~րմ ժպտացող, Հին վերարկուի կլոր կոճակներ: Կանգնել եմ հագած հայելու առաջ Ինձ շա~տ սիրելի այս պարզ վերարկուս, Բայց երեկ էր, որ ջերմությունը իր Սիրով պարուրված հասավ իմ հոգուն: Քո թափառական մատնահետքերից Ես արդեն ունեմ սիրո հետագիծ Հագուստիս վրա` Անընթեռնելի բոլորի համար, Բոլորն ի՞նչ գիտեն, թե սեր է ապրում Ու համբույրների քաղցր խտացում Իմ վերարկուի թեկուզ բերանբաց, Լայն ու թելակար, պարզ գրպաններում: Ես եմ, որ հիմա ձեռքս կտանեմ Ու կոնֆետ գտած երեխայի պես Իմ իսկ գրպանից համբույր կհանեմ Ու կոլորեմ անփույթ վարսերիս... Գիտե՞ս, նրանք էլ քո գոլ մատներից Հուզումներ ունեն ալիքների մեջ` Թողած մեր սիրո լո~ւռ խոստումներից, Որքա~ն սիրեցի երեկ վերարկուս, Ու որքա~ն շատ է հասնում այն հոգուս:

ԿԱՐՈՏՒ ՀԵՌՈւՆ


Իմ կարոտը Երկինքների Երդիկներով Հեռանում է` Բյուրեղանում Ամպաբարբա~ռ Հեռուներում: Իմ կարոտը` Որ տա~ք ծաղկի Տրոփյունն էր` Զարկերակվող Թերթիկներում Սե~րն անանուն: Իմ կարոտը Հրեշտակասի~րտ, Հե~գ թռչուն էր` Թևիկներով Քո աչքերի Օրը հսկող: Իմ կարոտը Անցա~ծ աշնան Հրկիզումն էր` Մոխրամորմոք Հեռացումի Ցավը սիրող: Իմ կարոտը Քամին խլեց, Որ ինձ փրկի~, Եվ ավարտը Ուխտադրուժ Բաժանումն էր… Իմ կարոտը Երկինքների Երդիկներով


Հեռանում է, Որ նո~ր սիրո Արթնացումի Ամպը հերկի:

ԲԱՐՈ~Վ ՄՆԱՍ Խո~ւլ ունկերով ձմռան գրկում Ու ղողանջող արթնության մեջ` Արցունքերս են պաղի~կ կաթում, Հեռացումս, որ չունի վերջ: Փլուզակ է անցյալն արդեն, Որից հետո ոչինչ… չկա~, Միայն ձմեռ`զառա~մ, անդե~մ Ու մոռացում` ունկերից կախ: Խո~ւլ, հառաչո~ղ ձմռան վերջին Էլ արևներ չէ~,չե~ն գալու, Հեռանում եմ անժամանակ, Հեռանում եմ` անհա~գ լալու: Սերը խառնի’ր արևներին, Որ չփակվի ճամփան նրա, Բարի’ ն թող գա գարուններիդ Ես գնացի, բարո~վ մնաս:

ՑՈՓ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔԱԺԱՄԻՆ

Խե~ղճ ազնվություն, Որ դարձել ես դո’ւ էլ դատապարտելի,


Ու կրում ես դո’ւ էլ դրոշմ քննելի Քեզ իր մեջ այսքա~ն անդուլ կրողի:

Խե~ղճ ազնվություն, Հզորությամբ քո անպարտելի Խռով ժամերին առնում ես քո մեջ Հոգուս բողոքը` պա~րզ, նշմարելի~, Եվ փոքրանում եք իմ նույն հոգու հետ` Խռովում, դառնում աննշմարելի…

Մինչդեռ` նո~ւյն ժամին ձեր շուրջբոլորը Կեղծ ու անտարբեր հրճվանքների մեջ, Բարք ու ձևերում աղմկում են Եվ սուտ ու վայրենի Կենաց են խմում ցոփ աստվածների:

Այսքա~ն փոքրացած, քեզ հետ որբացած` Ուզում եմ շրջել խնջույքաժամի Սեղանները մեղկ, Որոնք անլեզու, անձա~յն ու հլո~ւ Ճռռում են ստի խրախճանքներում, Ուր զնգոցի մեջ գոռ գավաթների,


Ի~մ ազնվություն, դո~ւ ես փշրվում Խրախճանքի մեջ` շինծու, նողկալի Ցոփ աստվածների կենանցների մեջ Փառաբանումի:

ՄԵՆԱՊԱՏՈՒՄԻ ԻՄ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը, Եվ այս լապտերի գլխիկոր հևքից, Մայթերին խոսուն` ցնցուղվում է լուռ Իմ ասելիքի համր չասածը, Իմ չասելիքի ասելիքը կուռ: Ապրված կյանքիս ետնաբեմերում Կռիվ են տալիս դեռ չհասկացված Կերպարները իմ, կռիվ են տալիս Այս լուսե ժամին, ուր ես, խաղաղված Մենապատումի իմ այս սպասումից` Շշնջում եմ լուռ. -Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը... Թարթող լապտերի գլխիկոր հևքից Դանդաղ ճոճվում է իմ ասելիքի Չասելիքը լուռ, որ էլ երբևէ երգ չի դառնալու, Ոչ էլ մեղեդի. ու թող քաղաքի գիշերը թերթի Այս աննշանակ տարեդարձը իմ. -Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը...

ՏՈՒՆԴԱՐՁԻՆ


Ինձ չհասկացան Սրտիս ափամերձ Ծովաքարերի Ստվերները մոխրե, Ճայերն ուշաթափ Փշրեցին իրենց Ճիչն իմ աչքերում` Ձայնատվա~ծ, անդա~րձ... Ծովասրտիս մեջ Պապակ մնացի, Ու ծո~վ սրտիս մեջ Երկյուղը սպանեց Սպասումը չեկած Այն վերադարձի, Որն արդեն քիչ է Ալիքվող սրտիս Լո~ւյս վիհերի մեջ: Ու շռայլաբար Ինձ բաժանեցի, Իսկ համբերության Իմ ջրաղացին Այլաուժ հողմեր Եկա~ն, գնացի~ն, Այլաուժ հողմեր, Որ չհասկացան` Ծովը խոռոչն է Սրտիս տունդարձի, Սրտիս բունդարձի, Սրտիս հունձդարսի Տունն է անհասցե, Ու... չհասկացված:

ՍՈՒՐՃԻ ԱՌԱՎՈՏ

Այսօրն էլ նույնն է. Առավոտ` բացված


Սուրճի գավաթի Քնատ պռունկին, Ու հուշերի մեջ, Հուշերի կողքին Գիշերվա անփույթ Մատներն են, որ դեռ Ճանկռում են հոգիդ: Իսկ սենյակի մեջ Անփո~ւյթ մենություն` Չի տեղավորվում Եվ ո’չ մի հավաք Շրջանակի մեջ, Իսկ ես` միևնույն է, Գամում եմ պատին Ու պաղ թիկունքով Հեռանում, թողնում Սենյակի անզարկ, Պիրկ զարկերակին: Սուրճի գոլորշու Արթնության կանչով Էլ հարկավոր չէ Սերը թևի, գա, Փլվել են բոլոր Սյուները սիրո` Սո~ւտ, ձևադրվա~ծ Գոռ տաճարների Ես` կամարների Լռության ներքո Սերն ազնվացնող Ու հավատավոր Անհանճարն էի...


Arusyak Ohanyan- Mtapnak