ՎԱՀԵ ԳՈԴԵԼ – Ոչինչ (կամ գրեթե), 2012թ.

Page 1

1 ՎԱՀԵ ԳՈԴԵԼ – Ոչինչ (կամ գրեթե), 2012թ.

Ո՞վ, ե՞րբ, ինչո՞ւ… ո՞վ ե՞րբ ինչո՞ւ երբվանի՞ց որքա՞ն է տևում անցումը որտե՞ղ է ոսկեդարը ի՞նչ է պատահել բարեկամներիս - ամեն մի բառի մեջ մի թռչուն է թրթռում (մեռածներն զգոն են) դժբախտությունը մենակ չի գալիս պատերն ականջ ունեն ծառն ընդամենը ստվեր է սերը մեռած է(լռությունը մոլեգնում է բառերի կացարանում) ուրեմն ինչ է ինձ մնում անել եթե ոչ սահել ննջող ջրերի հոսանքով կամ ընկղմել միանգամից իզուր տեղը առանց մի բառ ասելու - ինչպես մեռյալ (ընկերներիս տարավ արդեն այս քամին որ ոռնում է իմ դռան տակ այս ժամին) Իմ ձայնը ճաթում է… իմ ձայնը ճաթում է ջրի հոսքի հետ ես ախորժակով խածնում եմ պարապը - նայում եմ թե ինչպես է անցնում ժամանակը (Վայելել լուսաբացին…) (վայելել լուսաբացին - մեռնել միասին ամենագեղեցիկ ննջարանում) Երբ պարապն ինձ նեղում է… երբ պարապն ինձ նեղում է երբ լռություն թափանցում է մինչև ողնածուծ ես իսկույն շրջապատում եմ ինձ բառերի առատությամբ


2 - ինչպիսին էլ լինեն որտեղից էլ լինեն – ես շրջափակվում եմ նրանցով (ինչպես այն շունը որ տիրոջ բացակայությունը փարատելու համար շրջում է սպիտակեղնի զամբյուղը հանում է տակից շրջազգեստներ շապիկներ շրջանաձև շարում ամենագեղեցիկ սենյակում որպեսզի վերջում հառաչելով տապալվի օղակի կենտրոնում Ջրերի վերելք… Ջրերի վերելք օրերի անկում ժամերի փախուստ մարմինների տապալում էրոսի էրոզիա (Երգել այն ինչ հաճախում է ձեզ…) (երգել այն ինչ հաճախում է ձեզ գնալ լռության հետքով սովորել հասունանալ սառույցի մեջ ) Ծաղիկները սեղանին… ծաղիկները սեղանին թռչունը ճյուղին բառն էջին մահը ճանապարհին աղաղակը լողափին արյունը պատին քայլեր ձյան վրա տեսարան ծովին Հոսիր լացիր արյունիր… հոսիր լացիր արյունիր վայելիր մինչև շունչը կտրվելը ողողիր ինձ հորդա մոռացիր քեզ ամեն ինչ հոսիր - աղբյուրի գլխին մեռնում եմ ծարավ … (լուռ թափել խուսափել…)


3

(լուռ թափել խուսափել աղմուկներից մահաբեր - երկինք փնտրել գետնի տակ) Հանկարծ այլևս ոչինչ չկա… հանկարծ այլևս ոչինչ չկա սաղարթի շրշյունից զատ ճյուղերի պարը լուսավոր միայն հայտնությունը հանկարծ միայն վերապրումը հոգու և մարմնի այս թխկին արևոտ օրորուն որ աչքերիս առջև քամին է պարուրում Շիկավուն երկնքի ծվենները… շիկավուն երկնքի ծվենները թափվում են ծառի տակ խոտերին գիշակերները խժռում են լիուլի - սև արկղը դեռ չի գտնվել Ներսը դուրսը… ներսը դուրսը ամեն ինչ դառնում է մոխիր առանց նույնիսկ այրվելու - այդ օրվանից ի վեր մնաց միայն ձայնը քամու Արշալույսը թարթում է աչքերը… արշալույսը թարթում է աչքերը վայրի աղավնին պատրաստվում է թռչել սաղարթի միջից մեկ ուրիշն էլ պահել է շունչը խճուղիով գլորվում է կապույտ գնդակ դիմացի շենքում աղաղակում է մի կին - ժամանակը լուծվում է տարածքի մեջ Փակելով բոլոր պատուհաններն ու դռները… փակելով բոլոր պատուհաններն ու դռները կինը պառկում է սեղանին և աչքերը փակելով շշնջում «անմատչելի տարածք»


4

Աչքի և լեզվի մատով… մատով աչքով լեզվով լուսածեգին ապաստան փնտրողը հերթով զննում է բոլոր անցքերը Մի ճանճ… Մի ճանճ ձախ այտին ճպուռը ճակատին փայլուն մի որդ մատի ծայրին ցախսարյակի փետուր շուրթերի միջև մի լորտու փաթաթված վզին ոսկեձկնիկ կրծքերի միջև կապույտ մողեսը ցայլքին Նա գրում է… նա գրում է. «ամպրոպի հավանականություն ջերմաստիճանի բարձրացում» հետո գրիչը դնելով փակում է աչքերը – ժպտում Ես թանկ ծախեցի… Ես թանկ ծախեցի իմ կաշին որպեսզի առնեմ մի գեղեցիկ վերարկու իսկական կաշվից – մարմնագույն Այլևս բան չկա տեսնելու… այլևս բան չկա տեսնելու այլևս բան չկա կարդալու այլևս բան չկա խմելու այլևս բան չկա ասելու այլևս բան չկա փշրելու այլևս բան չկա տշելու այլևս բան չկա վերցնելու այլևս բան չկա կորցնելու ամեն ինչ մաշվում է ամեն ինչ քայքայվում է ամեն ինչ ցրվում է ամեն ինչ ցնդում է


5 ամեն ինչ սասանում է ամեն ինչ սահում է ամեն ինչ այրվում է ամեն ինչ ոչնչանում է Մենակ խավարի մեջ… մենակ խավարի մեջ անձայն մերկ ինչպես որդը չունենալով գրելու ոչինչ եթե ոչ իմ արյունով իմ մաշկի վրա (այդպիսին կլինի իմ վերջին գիրքը) Ի վերջո… ի վերջո ի՞նչ է փոխվել - ամեն ինչ ի՞նչ նոր բան կա - ոչինչ (կամ գրեթե) Ես հոսում եմ… ես հոսում եմ ես մոռանում եմ ինձ ես ընկղմում եմ ընտելանում գաղափարին այլևս լինել լոկ մի ստվեր - փետուրի տարափ անհատակ անդունդում Ընկնում է… ընկնում է անմիջապես ելնում երերում սայթաքում նորից ընկնում առանց լռությունը խախտելու և մնում անշարժ ինչպես մեռած - բերանքսիվայր ճերմակ էջին


6

Եկ… եկ բարձրացիր դարձիր դողա սահիր ընկիր երգիր փսլնքվիր երազիր թքիր լիզիր կծիր կեր քաքիր խմիր շռիր խնդրիր արյունվիր գոռա հոսիր այրիր ջնջվիր ծիծաղիր քնիր վայրն անգույն (վարագույր) Պառկած գետնին… պառկած գետնին մեջքի վրա խավարում միջև երկու դռների ձեռքերը խաչած այտերը գունատ բերանը փակ (մի քիչ լորձունք շուրթերի ծայրերին) աչքերը բաց - բաբախող սրտով


7 Ինչ էլ որ լինի… ինչ էլ որ լինի հատակի բնույթը և երկնքի գույնը ուր էլ որ գնամ ինչ էլ պատահի այսուհետ ամեն ինչ մնում է մեռյալ տառ Լուսաբացին… լուսաբացին ինձ պարսավում է պարսը բառերի որոնց երաժշտությունը ինձ ծանոթ է նույնքան որքան թռչունների անձրևի կամ քամու երաժշտությունը սակայն որի իմաստն ինձ համար մնում է անորսալի Ամենահուզիչը… ամենահուզիչը գայլերի լռությունը չէ ոչ էլ հորձանքի բացակայությունը կամ ժամերի հոսքը ոչ էլ անկանոն փախուստը բառերի այլ հենց Անցքը - կուրացնող ճերմակությունը Անցքի Չունենալով այլևս խմելու ոչ մի բան… չունենալով այլևս խմելու ոչ մի բան դողում է զառանցում համառոտում քրթմնջում անվանումներ քաղաքների և գետերի քմծիծաղում զգայռում աչքերը թարթում - ձեռքի հեռախոսն առնում Դեգերելով մի սենյակից մյուսը…


8 դեգերելով մի սենյակից մյուսը ասես այլևս չիմանալով թե ինչ է փնտրում (արդյոք մոռացե՞լ է այդ կինը իր փախուստի պատճառները) մեքենայական նույնքան էլ գաղտագողի մի շարժումով հավաքում է փշուրները խարամի մազափնջեր հևասպառ համր ահա երերում է - ջնջում չգիտես թե ինչ Երբ ամենաբարձր ճյուղերը… երբ ամենաբարձր ճյուղերը սևարծարծում են արծնը շլացուցիչ երկնքի ամենացածրերը դիպչում են գրեթե հողին և որ հենվեն պառկում են տեղ-տեղ և ծանրանում ի վերջո բայց անդադար աճելով քիչ առ քիչ հաստատվում են արմատ ձգում բաւսահողին հանց մագլցող արմատներ Ամեն ինչ հանգիստ է… ամեն ինչ հանգիստ է մեղմ եղանակ է հարթավայրում միայն մի հաշմանդամ է ճոճվում բարբաջելով թե որսում է մշուշը թուխս է նստել ոսկեդարին լռությունն ավարտում է իր գործը ժամանակը պահել է իր շունչը - իսկ գետակը բարձրացնում է խարիսխը Այստեղ հանգստանում է մի ճանապարհորդ… այստեղ հանգստանում է մի ճանապարհորդ որը հոտոտելով ամեն ինչը ոչնչի մեջ ու երազելով գիշեր ու զօր ոտքի աչքերը բաց կտրեց-անցավ տարածությունն ու ժամանակը միասին հանուն միակ վերջին թոշակի


9 իր միակ զարմանքը Այս գնացքը գնում է ոչ մի տեղ… Այս գնացքը գնում է Ոչ-մի-Տեղ բարը գտնվում է վերջին վագոնում տեղից տեղ չշարժվեք առանց տոմսակի մենք ձեզ մաղթում ենք հաճելի ճամփորդություն - ուշադրություն շարժվում ենք - հաջորդ կանգառը. Անէություն Ես հարցաքննում եմ երկինքը… ես հարցաքննում եմ երկինքը զննում եմ ծլարձակումը սավառնում տեղանքները ինձ լուսավորում եմ անսահմանությամբ - չնայած էականը կատարվում է գետնի տակ հայացքներից հեռու մի կույր պատի ետևում (տեսա ծնունդը մի թռչունի որ քամու գույն ուներ) Ինչ-որ մեկն ինձ կանչում է… ինչ-որ մեկն ինձ կանչում է մյուս ափին մի անձայն ձայնով միապաղաղ (դա կարող էինք լինել դուք կամ ես) ինչ-որ բան է շարժվում ծառերի տակ խոտի վրա ես շնչահեղձ եմ լինում բաց երկնքում զուր փնտրելով փրկության ելք (Հևասպառ…) (անձայն կորսված դատարկությունը ծեծելով - ջանում եմ գուշակել


10 ինչ դավ է նյութվում խորքի սենյակում) Կատուն ծառերի տակ… կատուն ծառերի տակ թռչունները ծառերին դղյակը կրակի մեջ բանալին փականքում արևն աչքերում էլիքսիրը պահարանում ձեռքերը գրպանում ցատկ պարապի մեջ - խորունկ տխրությամբ Վերջին կանգառ… վերջին կանգառ – մենության տիրամայր – բոլորը լուռ անմիջապես իջնում են և արագ հեռանում Մի վերջին բառ… մի վերջին բառ. փակեք աչքերը և թողեք որ ձեր մեջ թափանցի միայն շշուկը եղեգների անուրջը ննջող ջրերի հայտնագործեք կրկին կամաց-կամաց կապույտ երկնքի փրկչին - հետևեք թռչնի օրինակին ©Vahe Godel, Rien(ou Presque), poemes, editions Des Sables, Geneve, 2012 Ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԸ

ՎԱՀԵ ԳՈԴԵԼՆ ԱՆԽՈՆՋ 1955 թ., Փարիզում լույս տեսավ Դանիել Վարուժանի ժողովածուն ֆրանսերեն: Թարգմանիչը՝ Վահե ԳՈԴԵԼԸ, նոր-նոր բանաստեղծությունների իր ժողովածուն էր լույս ընծայել, և ուշագրավ էր, որ նա ստեղծագործական առաջին


11 քայլերն անում էր միանգամից քերթողական երկու ասպարեզներում՝ սեփական և թարգմանական: Այդպես էլ շարունակեց նա իր ուղին, հավասարապես հանդես գալով թե՛ որպես բանաստեղծ, արձակագիր և գրաքննադատ, թե՛ որպես թարգմանիչ: Ըստ որում, նա թարգմանեց միայն հայկական պոեզիա՝ Գողթան երգերից մինչև արդի բանաստեղծություն: Սակայն նրա նախասիրած հեղինակները դարձան Նարեկացին, Քուչակը և Վարուժանը: Վերջինս անցած վաթսուն տարում լույս է տեսել վեց անգամ, տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, տարբեր ժողովածուներով: Իսկ նրա թարգմանած ժողովածուների և անթոլոգիաների ընդհանուր թիվն, իմ հաշվարկներով, պիտի որ անցած լինի քառասունը: Գրում եմ՝ «պիտի որ», քանզի ինքը՝ Վ. Գոդելը դժվարանում է ճշգրիտ թիվ ասել, արդարանալով, որ դա երկարատև փնտրտուք է պահանջում իր արխիվներում: Նա ճիշտ հակապատկերն է այն «գործիչների», ովքեր իրենց կյանքում ընդամենը մի քանի կաքավի ձու են ածում և կչկչոցը գցում աշխարհով մեկ, նույնիսկ արժանանում պարգևների ու մրցանակների: Մինչդեռ Վահեն գլուխը կախ իր գործն է անում և չի սպասում մեր երախտագիտական խոսքերին ու պարգևներին: Նրա համար ամենամեծ պարգևն իր աշխատանքի պտուղներն են, որոնք միշտ զարմացրել ու հիացրել են ինձ: Ահա, օրերս ինձ նորից զարմացրեց: Այսինքն, քիչ է ասել՝ զարմացրեց: Այս մեկը տարբերվում է Վահե Գոդելի թարգմանական նախորդ բոլոր գրքերից. Դանիել Վարուժան, եռալեզու «Հացին երգը», հայերեն, ֆրանսերեն, էլզասերեն: Նույն թարգմանության երկլեզվյան տարբերակն անցյալ դարի 90-ականներին լույս ընծայեց Փարիզի «Լա Դիֆերանս» հրատարակչությունը՝ Նարեկացու և Քուչակի դարձյալ երկլեզվյան ժողովածուների հետ: Հայտնությունն այսօր ինձ համար (գուցեև բոլորի) երրորդ լեզուն է՝ էլզասերենը, որն, ինչպես ասում է հանրագիտարանը, գերմաներենի բարբառներից մեկն է: Այն, որ գերմաներենը հայերենի պես բազմաթիվ բարբառներ ունի, հայտնի էր ինձ դեռևս ուսանողական տարիներից, բայց պատկերացնել չէի կարող, որ այդպիսի լուրջ հոգածություն է տածվում դրանց հանդեպ, և այն աստիճան, որ մայր լեզվի այդ բնական ճյուղավորումներով ոչ միայն գրում են սեփական գործեր, այլև թարգմանում համաշխարհային գրականություն: Արժանին մատուցենք նաև ֆրանսիական կառավարությանը, որն էլզասերենը, մի շարք այլ բարբառների և լեզուների հետ միասին, օրենքով հայտարարել է ռեգիոնալ (շրջանային) լեզու, դրանից բխող մի շարք արտոնություներով: Ես թերթում էի այս ժողովածուն և պատկերացնում Հոմերոսը, Շեքսպիրը կամ Բոդլերը, ասենք Հադրութի բարբառով կամ, ինչո՞ւ ոչ, Գավառի, Վանի, Մշո բարբառներով: Հետաքրքիր է, ինչպե՞ս կհնչեր: Օրինակ, Շուշիի ծնունդ Արտեմ Հարությունյանն ինչո՞ւ չի փորձում դեռևս մանկությանը լսած հայերենով Ուիթմեն թարգմանել: Պոետական արկածախնդրություն է լինելու, որն անպայման հետաքրքրություն կհարուցի ընթերցողների շրջանակներում: Կամ ասենք Մոլյեր բեմադրել մեր երրորդ բեմական լեզվով՝ Թիֆլիսի բարբառով, Թբիլիսիի հայկական թատրոնում: Համոզված եմ, որ շատ հետաքրքիր է ստացվելու: Օրինակ՝ «Տարտյուֆ»-ը կամ «Երևակայական հիվանդը»:


12 Դառնալով եռալեզու այս գրքին, մեր հերթական խորին շնորհակալությունը հայտնենք Վահե Գոդելին, որն իր ֆրանսերեն հրաշալի թարգմանությամբ ոգևորել է էլզասագիր (այս բառն, ըստ երևույթին, առաջին անգամ է գործածվում) բանաստեղծ Լյուսիեն ՇՄԻՏՀԱՈՒՍԼԵՐԻՆ՝ իր մայրենի լեզվով հնչեցնելու հայ մեծ բանաստեղծի քերթվածները: Եվ առաջին անգամ է, որ հայ բանաստեղծ է թարգմանվում այդ լեզվով: Այո, տվյալ դեպքում լեզու, և ոչ միայն ածանցված բարբառ, քանի որ մայր լեզվի հետ հավասար դարձել է մշակույթների երկխոսության միջոց: Ի դեպ, չմոռանանք նշել, որ Վարուժանը թարգմանվել է արդի գերմաներենով: Ամբողջացնելու համար մեր լրատվությունը հայտնենք, որ գրքի տիտղոսաթերթին գրված է. «Եռալեզու այս գիրքը տպագրվել է OLCA-ի և Էլզասի շրջանի աջակցությամբ՝ Հայոց Ցեղասպանության և բանաստեղծի նահատակության հարյուրամյակի առթիվ»: OLCA-ն Էլզասի մշակույթի և լեզվի տարածման կազմակերպությունն է, որի անդամներից մեկն է տեղաբնակ Պիեռ Զուլումյանը: Վերջինս նաև «Էլզաս-Հայաստան բարեկամություն» ընկերության հիմնադիր նախագահն է և նրա ջանքերով է, որ իրականցվել է այս ծրագիրը: Նա ոգևորել է իր ընկերության անդամ, սիրիահայ Անտուան Բասմաջիին, վերջինս էլ այդ գաղափարով է համակել իր բարեկամին՝ բանաստեղծ Լյուսիեն Շմիտհաուսլերին, և արդյունքում լույս աշխարհ է եկել այս եզակի ժողովածուն: Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.