Page 1


Ապրիլ 24. Հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին

1915 թ.-ը ճակատագրական էր հայ ժողովրդի համար: Այդ թվականին հոսեց մի գետ, որը երբեք չեր նշվելու աշխարհի եւ ոչ մի քարտեզում՝ 1915 թ.ի եղռնի զոհերի արյան կարմիր գետն էր: Թուրքական իշխանությունները կազմակերպել էին մի ողջ ազգի բնաջնջում: Եղեռն, Մեծ եղեռն, երբ փորձում էին վերացնել մի ամբողջ ժողովուրդ: Կոտորվեց 1500000 մարդ: Զոհվեցին ու սրբացան մեծ ու փոքր, կին ու դեռ չծնված երեխա: Ապրիլ 24: Մի օր, երբ սկաուտները լուռ են ավտոբուսում՝ չկան կանչեր, չկան ուրախ ու զվարթ ժպիտներ: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ՀԲԸՄ սկաուտական ամբողջ խումբն իր հարգանքի տուրքը մատուցեց հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդ հուշահամալիր երթի էին բարձրացել նաև գայլիկարծվիկները եւ ամենակար և որն այն է, որ գիտակցում էին, թե ուր են գնում: Արծվիկներից ու գայլիկներից բարձր էին նրանց ձեռքերում պահվող ճերմակ մեխակները: Հուշահամալիրում դրվեց նաև ՀԲԸՄ-ի կողմից անմեղ զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակը:

-1-

Էլի սգում է երկինքը թշվառ, Լալիս անհագուրդ, լալիս անդադար. Ու վերհիշելով մեր անցյալը դաժան՝ Փոթորկվում է տե՛ս ու ոռնում համառ: Անցնելով երկար ու ձիգ ճանապարհ, Արյունոտ, խոցված մեր սիրտը վկա, Էլի ապրում է, շնչում է հանդարտ Ու լուռ մխում է իր մեծ ցավի տակ: Ապրելով դաժան ու ծանր լծի տակ՝ Բարձրացնում է վեր գլուխն անսասան Ու դեմ հանդիման մահին այս դաժան Արհամարհում է ժպիտով անմահ, Քայլում է նորից, գնում է առաջ Ու անտեսելով ամեն թշնամանք, Նենգ ճակատագրին այս խեղկատակ՝ Էլի հաղթում է մեծ համբերությամբ Ու էլի քայլում դեպի ապագան, Եվ դեռ կմխա հավերժ, անդադար…

Քույր Ալիս Չիլինգարյան


Արշավ դեպի Արայի լեռ

Ինչպես աշխարհի բոլոր սկաուտներն, այնպես էլ մենք, միշտ ուրախ ու պատրաստ ենք լինում արշավների: Հերթական արշավը դեպի Արայի լեռն էր: Այն Հայաստանի երկրորդ բարձր լեռն է՝ Արագածից հետո, 2577մ բարձրությմաբ: Այն հեռվից շատ հասանելի էր թվում, բայց իրականում մեզ համար համարձակության և քաջության փորձություն էր: Արայի լեռը հեռվից շատ գեղեցիկ է, հատկապես ձյունաճերմակ գագաթը, որն արդեն սկսել էր տեղ-տեղ հալվել: Մենք ավտոբուսով շարժվեցինք և մի քանի ժամից հասանք լեռան ստորոտին մոտ մի վայր: Բոլորս փքաբլիթ ճաշակելով և մեր ուժերը հավաքելով՝ շարժվեցինք: Մինչ լեռան ստորոտին հասնելը` բոլորս զարմանքով նայում էինք այդ հսկայական լեռան բարձրությանը և չէինք պատկերացնում, որ կարող ենք հաղթահարել այն: Երբ հասանք ստորոտին, եղբայր Գևորգը ժպտալով մեզ հարցրեց. <<Որ գագաթն եք ուզում բարձրանալ` աջը՞, թե՞ ձախը, որն ավելի բարձր է>>: Իհարկե, մենք ոգևորված բացականչեցինք. <<Ձա~խը, ձա~խը>>: Նա ժպտաց և հրահանգեց մեզ շարունակել արշավը: Սկսեցինք բարձրանալ լեռան աջ գագաթի ուղղությամբ: Սկզբում հեշտ էր. ժամանակ առ ժամանակ հանգստանում էինք, ջուր խմում և նորից շարունակում: Երբ հասանք լեռան լանջին, ճանապարհը սկսեց դժվարանալ, բայց այդ դժվարությունը երբեմն չէինք զգում՝ հանդիպելով ձյան միջից գլխիկները դուրս հանած ձնծաղիկներին: Քանի որ տեղ-տեղ դեռ ձյուն էր, երբեմն սահում էինք ու նորից բարձրանում: Այդ դժվարությունները հաղթահարում էինք մեր սկաուտների շնորհիվ: Երբեմն շեղակի, երբեմն ուղիղ բարձրանալով` մենք հասանք լեռան գագաթին: Գագաթում բոլորի աչքերը փայլում էին ուրախությունից, քանի որ մեր նպատակը իրականացել էր: Մենք արդեն գագաթին էինք և հպարտությամբ բարձրացրել էինք Հայաստանի և մեր միության՝ ՀԲԸՄ-ի դրոշները: Այնտեղ հանդիպեցինք նաև հայկական լեռնագնացների միության խմբի տղաներին: Մեր խմելու ջուրը վերջացել էր և մենք փորձեցինք ծարավը հագեցնել ձյունով: Մի քանի րոպե պառկեցինք լեռան գագաթին և վայելեցինք լեռան զով և մաքուր օդը: Այնքան հոգնած էինք, որ նույնիսկ հաճույքով ննջել էինք: Այդ ուրախ պահին եղբայր Գևորգն ասաց. <<Ես ձեզ փորձության ենթարկեցի, մենք գտնվում ենք բարձր գագաթին >>: Մենք բոլորս զարմանքով իրար նայեցինք, մեզ համար դա հաճելի անակնկալ էր: Լեռից իջնում էինք վազելով, որն առանձնահատուկ թեթևություն և ուրախություն էր պարգևում մեզ: Քույր Ռիթա Քեշիշյան

-2-


Ապրիլի 7-ը ծերանոցում Ինչպես բոլորին է հայտնի ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության օրն է: Այս օրը ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբն այցելեց Հարավ Արևմտյան Թաղամասի (Բանգլադեշի) և Աբովյանի ծերանոցները՝ այնտեղ ապրող տատիկներին շնորհավորելու և իր համեստ օգնությունը ցուցաբերելու համար: Ընդունելությունը բավական ջերմ էր: Սկաուտներն ու արենուշներն այնտեղ, բացի շնորհավորելուց, դարձան տատիկների զրուցակիցը: Նրանք սկաուտներին պատմեցին իրենց խնդիրների, կյանքի անցած ուղղու մասին, իսկ տատիկներից մեկն անգամ ասմունքեց: Դրանից հետո սկաուտներին միացան նաև պապիկներ, որոնք բավական հետաքրքրված էին սկաուտներով: Նրանք էլ պատմեցին իրենց պատմությունները, իրենց խրատները տվեցին մատաղ սերնդին: Սկաուտները հեռացան՝ ուրախություն թողնելով նախորդ սերնդի` պատերազմը, սովն ու տառապանքը վերապրած, բայց դեռ կայնքի հանդեպ հավատով լցված, ներկայացուցիչների սրտերում: Եղբայր Վարուժան Խոդաբախշյան

-4-


Օգնենք կենդանիներին

Հետևելով սկաուտական այն դավանանքին, որ սկաուտը սիրում և պաշտպանում է բնությունն ու կենդանիներին՝ այս անգամ երեց-քարավելների բազմաթիվ բարեգործական այցերից մեկը «Դինգո» կամավորական կազմակերպություն էր: «Դինգոյում» օթեւան են գտնում թափառական շներ, որոնք հաճախ ունունում են նաեւ բազմաթիվ վնասվածքներ: Նրանք այնտեղ ստանում են ուշադրություն, խնամք, սեր, հոգատարություն և վերջապես ապահով տանիք: Շները մշտապես այնտեղ չեն լինում և շատերը կարճ ժամանակահատվածում որդեգրվում են: Երեց-քարավելներն այնտեղ հանդիպեցին մեղրագույն աչքերով Բլեքին, Ռեքսին Թաթիկին, որի ոտքը լրջորեն վնասված էր, և էլի ուրիշ շների: Շների համար օգնություն էին տարել բավականին շատ բրինձ, հաց, ոսկորներ: Այնտեղ կամավորական թիմի անդամներից մեկը՝ Լյուսին, փոքրիկ դասախոսություն տվեց, որով էլ երեցները տեղեկացան շների ճիշտ խնամքի, առողջ պահելու ու ճիշտ կերակրելու մասին: Լսելով ու սովորելով այս ամենը՝ երեցները կստանան կենդանիների խնամքի կրծքանշան, որը ոչ միայն կզարդարի սկաուտական համազգեստը, այլև ապացույցը կլինի նրա, որ երեցներն ու քարավելները սիրում, խնամում ու պաշտպանում են շրջակա բնությունն ու կենդանիներին: Եվ եթե դու էլ ցանկանում ես օգնել կենդանիներին ու խնամել նրանց, ապա որդեգրի՛ր մի շնիկի ու վստահ եղիր, որ շատ մեծ օգնություն ես հասցնում թե՛ այդ շանը, թե՛ ինքդ քեզ, դառնալով ավելի ուշադիր, համբերատար ու հոգատար: Քույր Ալիս Չիլինգարյան

-5-


Հաղթական մայիսը Մայիսը հայ ժողովրդի համար յուրահատուկ ամիս է, քանի որ մայիսին ունեցանք փառավոր հաղթանակներ, որոնցից է 1918թ. տեղի ունեցած Սարդարապատի հերոսամարտը, որն իր հաղթական ավարտով մեր պատմության ամենանշանավոր էջերից է : Մյուս կարևոր իրադարձությունը տեղի ունեցավ 1945 թվականի մայիսի 9-ին, որը եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը` ֆաշիստական Գերմանիայի պարտությամբ: Բայց այս պատերազմը դարձյալ ծանր էր հայերի համար, քանի որ պատերազմից չվերադարձան շուրջ 300 000 հայեր: Հաջորդ իրադարձությունը 1918 թվականի մայիսի 28-ին առաջին հանրապետության հռչակումն էր, որին նախորդել էին Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Չորրորդը, որի մասին կարելի է ավելի երկար խոսել, տեղի ունեցավ 1992 թ. մայիսի 9-ին, որը մի նոր էջ բացեց մեր պատմագրքում: 1992-ի մայիսի 8-ի` լույս 9-ի գիշերը ազատագրվեց Շուշին: Շուշիի ազատագրումը ճակատագրական եղավ ազերիների համար, քանի որ նրանք հիմնականում Շուշիից էին գնդակոծում Ստեփանակերտը և շրջակա գյուղերը: «Հարսանիք Լեռներում» գործողությունը ղեկավարում էր ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, ով ավելի հայտնի է Կոմանդոս անվամբ: 26 ժամ տևած գործողության ժամանակ հայերը կորցրին 58 հերոսներ և հայրենանվեր առաքյալներ: Այս պատերազմում ընկան հերոսներ, որոնք դեռ չբոլորած 35-40 տարին, զենքը ձեռքն առած բարձրացան լեռներ ` մարտնչելու մեր Հայրենիքի և մեր ժողովրդի վաղվա օրվա համար: Հակառակ բոլոր դժվարություններին` մենք հաղթեցինք, հաղթեց Ղարաբաղը: Լինե ՞լ, թե չլինել, այս է խնդիրը… և Արցախը որոշեց լինել: Իսկ լինելն` ապրելն ու արարելն էր, ստեղծելն ու կառուցելը: Հայերիս համար հաղթական է մայիսը և նորանոր հաղթանակներով պետք է գնանք առաջ, դեպի ամբողջակա ՛ ն Հայաստան, դեպի Մուշ ու Սասուն, դեպի Արդահան: Եղբայր Արսեն Անտոնյան

-6-


Արցախ՝ իմ սեր, իմ հպարտություն

-7-

“Սկաուտ” թերթի մրցույթի հաղթող

Բարև Արցախ, սկսում եմ միանգամից ասելով՝ ես հպարտանում են քեզնով, քանի որ դու արդեն 25 տարեկան ես: Իհարկե քսանհինգ` վերածննդից հետո: Եթե ոչ՛, դու եղել ես, իմ կարծիքով, ի սկզբանե: Այդ ամենը ես զգացի, երբ տասներկու տարեկանում ոտք դրեցի քո հողի վրա և ամեն քայլափոխին տեսա քո ամրակուռ ժայրերը, վերակառուցված շինությունները, զգացի քո զավակների թափած արյան բույրը: Հողդ, քարդ խոսում էին ինձ հետ: Ասում էին, թե 25 տարի առաջ թշնամիներդ ոնց էին փորձում քեզ ընկճել ու ենթարկեցնել, բայց դու մնացիր աննկուն: Տեսա Ջդրդուզի կիրճը: Ո՛վ Աստված, այդ հարթ կիրճը, բարձրաբերձ լեռը հնարավոր չէր մագլցել ու նվաճել: Կարելի է միայն աներեր ու հաստատուն կամքով, որը վայել է միայն հա՛յ զինվորին: Իսկ այն պահին, երբ ես տեսա Ղազանչեցոց վանքը, արտասվաթոր աչքերով մի տատիկ մոմ էր վառում ու աղոթում: Չեմ կասկածում, որ աղոթում էր քո հավերժության համար, ես էլ իմ ցանկություններով միացա նրան: Ես ուզում եմ, որ դու ապրես անմահ կյանքով: Չէ՞ որ դու կարծես Հայաստանի փոքր եղբայրը լինես, նրա անբաժան մի մասնիկը: Ապրի՛ր, Արցա՛խ, ապրի՛ր իմ Հայաստանի հետ, որպես մի միասնություն և վստահ եղիր, որ երբ պետք լինի, ես իմ աշակերտական գրիչը վար կդնեմ ու գիրկդ կվազեմ: Եղբայր Նարեկ Ղևոնդյան Վագր Խմբակ


Տակառ կապ Տակառ կապը ամենապարզ և ամենաարդյունավետ միջոցն է տակառ/գլանաձև իրն ուղահայաց դիրքում բարձրացնելու համար:Կապը պատրաստելու համար տակառ/գլանաձև իրը տեղադրում ենք պարանի վրա, պարանի կանգուն մասով և վերջավորությունով կես հանգույց ենք ստեղծում: Բացում ենք կես հանգույցը, հրում ենք հայտնված երկու պարանները` տեղադրելով տակառ/գլանաձև իրի եզրին:

Կանգուն մասն ու վերջավորությունը վերև բարձրացնելով` իրար ենք միացնում նապաստակ կապով: Կայունության համար տակառ/գլանաձև իրի շրջապատող պարանը պետք է ծանրության կենտրոնից բարձր լինի, բայց բավարար հեռու վերևի մակերեսից` սայթաքելուց խուսափելու համար: Նաև պետք է ուշադրություն դարձնենք հատակի պարանը կենտրոնում տեղադրված լինելու վրա:

Ընդ. Խմբապետ Եղբայր Գևորգ Սիմոնյան

-8-


ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԳԵԼ Էլ ինչ սկաուտ, որ չիմանա իր հայրենասիրական երգերը, որոնք երգել են մեր ֆիդայիները: Սովորենք միասին, եթե գիտես այս երգերը՝ կրկնիր մեզ հետ, եթե ոչ, ուրեմն կարող ես սովորել մեզ հետ.

Սարի սիրուն յար

Գետաշեն

Բազմել ես լեռներին, ունես հազար շեն, Արծիվներին բույն ես, չքնա՛ղ Գետաշեն, Բարբարոս ցեղերին անարդար սանձող, Դու քաջերի օրրան, իմ քա՛ջ Գետաշեն։

կրկն. Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ` փակված, Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված, Կողքիդ հայկական շեներն են լքված, Դու կա՛ս ու կմնա՛ս հավերժ, Գետաշե՛ն։

Ջահել տղերք դու քիչ ունես Գետաշե՛ն, Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն, Ամեն մի կին` մի ֆիդայի տնաշեն, Քեզ հաղթել չի՛ լինի, իմ քա՛ջ Գետաշեն։

կրկն. Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված...

Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս, Հակառակ թշնամուդ` պիտի շենանաս, Մայր Հայաստանին պիտի միանաս, Արցախի դարպասն ես, ամրո՛ց Գետաշեն։

կրկն. Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված...

Էրեբունի- Երևան

Երևան դարձած իմ Էրեբունի, Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի: Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք, Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք: Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի, Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի: Քո Մասիս հորով, քո Արաքս մորով, Մեծանաս դարով, Երևա՜ն: Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում, Անկատար տենչեր ունենք դեռ շատ: Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի, Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի: Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի… Կյանքում ամեն սեր լինում է տարբեր, Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել: Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես, Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես: Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Հազար նազով յար, հովերի հետ եկ, Ծաղիկ փնջելով` սարվորի հետ եկ, Սև ձիուս վրա ձեր գյուղն եմ եկել, Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել: Կրկ. Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Երբ քո հայացքը երկնին ես հառում, Վառ աստղերն ասես նոր լույս են առնում, Քո ձայնն են առնում հավք ու հովերը` Ախ, ե՞րբ կառնեմ ես քո մատաղ սերը: Կրկ. Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Սարից է գալիս, էս առվի ջուրը, Բերում է, յա՜ր, քո բույրն ու համբույրը: Աշո՛տ, թե կարաս քո երգ ու հանգով Յարիդ կախարդիր, թող տուն գա հանդով: Կրկ. Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Տալվորիկ

Տալվորիկի զավակ եմ ղորդ, Քաղաքցու պես չեմ թուլամորթ, Սարի զավակ, քարի որդի, Հին քաջ հայոց եմ մնացորդ:

Տալվորիկի զավակ եմ քաջ, Չեմ խոնարհիր վատին առաջ, Քարուտ լեռանց եմ ազատ լաճ՝ Չեմ տեսել ո’չ արոր, ո’չ մաճ:

Հա’յ աղբրտիք, ջա’ն աղբրտիք, Տալվորկի զավակ եմ քաջ, Ազատության սիրույն համար, Եկեք դեպ՝ ինձ առա~ջ, առա~ջ:

Մեզնով պարծի այսօր Սասուն, Մենք ենք խրախույս հայոց նկուն, Տալվորիկ սար, ժեռոտ Զեյթուն, Տան իրարու ազատ ողջույն:

-9-


Մայիս ամսվա հիշարժան օրեր 1978 թվականի մայիսի 1-ին մահացել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը 1519 թվականի մայիսի 2-ին մահացել է ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Լեոնարդո դա Վինչին 1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է Բիշքեքյան արձանագրությունը 1900 թվականի մայիսի 5-ին մահացել է հայ նկարիչ, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին 951 թվականի մայիսի 7-ին ծնվել է բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին 1928 թվականի մայիսի 7-ին մահացել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը 1945 թվականի մայիսի 9 -ին Սովետական Միությունը հաղթում է երկրորդ համաշխարհային պատերազմում 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին 1904 թվականի մայիսի 11- ին մահացել է իսպանացի նկարիչ և գրող Սալվադոր Դալին 1981 թվականի մայիսի 16 -ին մահացել է գրող Վիլյամ Սարոյանը 1992 թվականին մայիսի 18-ին Արցախի պաշտպանության բանակը ազատագրեց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը 1897 թվականի մայիսի 18-ին ծնվել է դերասան Գուրգեն Ջանիբեկյանը 1924 թվականի մայիսի 22- ին ծնվել է ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրը 1968 թվականի մայիսի 25- ին բացվել է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշարձանը 451 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը` հայկական ուժերի և պարսկական բանակի միջև 1918 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը 451 մայիսի 26-ին մահացել է հերոս Վարդան Մամիկոնյանը 1877 թվականի մայիսի 28-ին Ռուսական զորքերը մտնել են Ալաշկերտ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն առաջին անգամ անկախացավ

Ալեքսանդր Սպենդիարյան

Արամ Խաչատրյան

Հովհաննես Այվազովսկի

-10-

Շարլ Ազնավուր

Վիլյամ Սարոյան


Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների ծնունդը Էդուարդ Գրիգորյան

09/05/2000

Մառնի Ինճեյան

20/05/1998

Մարիամ Երոյան

26/05/1994

Լիլիթ Բաբայան

27/05/1996

Րաֆֆի Կիրակոսյան

29/05/1997

Լիաննա Խաչատրյան 25/05/2000

Սաթենիկ Վարդանյան 27/05/1991 Արգիշտի Նազարյան 28/05/1988

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Գայլիկ-Արծվիկների խումբը սրտանց շնորհավորում է Քեզ հրատարակության կապակցությամբ, շնորհակալություն հայտնում քո հրատարակողներին` մաղթելով նրանց ուժ և կորով: Մաղթում ենք բարգավաճում, երկար տարիների կյանք և այն, որ միշտ լինես լավագույնը: Սիրով՝ Գայլիկ - Արծվիկների խումբ: Ձմեռային բանակում: 9,10,11,12/05/2013: Բոլոր սկաուտ արենուշները ներկա գտնվեն Արաբկիրի հայորդյաց տանը ժամը 10:00-ին, մասնակցության գինը 4000 դրամ: Մրցույթ: Խմբագրական խումբը բոլոր սկաուտ արենուշներին հրավիրում է մասնակցելու ազատ թեմայով սկաուտական մրցույթին (Նկարչություն, հոդված, բանաստեղծություն և այլն ): Նյութերն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով. AGBUBoyScouts@hotmail.com : Հաղթող նյութը կհրատարակվի “Սկաուտ” թերթի հաջորդ համարում: Նյութերի ընդունման վերջնաժամկետն է 21/05/2013 :

Ամսվա տիպար

Առնի Մուսալլի

Վարդան Առաքելյան

-11-

Վահագն Սմբատյան

Նորայր Ազատյան


Բովանդակություն

Ապրիլ 24 հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին ..................... 1

Արշավ դեպի Արայի լեռ ......................................................................................... 2

Ձմեռային բանակումի անհրաժեշտ պարագաներ ................................................. 3

Անհրաժեշտ ապրանքներ արշավի համար ............................................................ 4

Օգնենք կենդանիներին ......................................................................................... 5

Հաղթական մայիսը ............................................................................................... 6

Արցախ՝ իմ սեր ..................................................................................................... 7

Տակար կապ .......................................................................................................... 8

Սովորում ենք երգել .............................................................................................. 9

Ամսվա հիշարժան օրեր .........................................................................................10

Հայտարարություն ................................................................................................ 11

Խմբագրական խումբ Խմբագիր՝ Քույր Յուրիդա Գաբրիելյան Համարի պատասխանատու՝ Քույր Ալիս Չիլինգարյան Լուսանկարող՝ Քույր Մինելի Վարդանյան Գրողներ՝ Քույր Ռիթա Քեշիշյան Եղբայր Արսեն Անտոնյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Եղբայր Վարուժան Խոդաբախշյան Ընդ. խմբապետ եղբ. Գևորգ Սիմոնյան

Խմբագրական խմբի պատասխանատու և Համակարգչային ձևավորում՝ Խմբապետ Եղբ. Սարօ Թադիոս

-12-


Scout Magazine 3'rd edition  

A Scout magazine, dedicated for the AGBU Scouts of Armenia