Scout magazine 34'th & 35'th edition

Page 1



Երջակություն է բարի գործ կատարելը

Երջանկություն է բարի գործ կատարելը, և դա կրկնապատկվում է, երբ տեսնում ես, որ բարությունդ գնահատվում է… 2016 թվականի վերջին օրը սկաուտներն ու արենուշները անցկացրին Արաբկիրի մանկական հիվանդանոցում՝ Ամանորն այնտեղ դիմավորել պատրաստվող երեխաների հետ: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի՝ արդեն ավանդույթ դարձած այցն էլ ավելի հետաքրքիր երանգ ձեռք բերեց, երբ բոլորին միացավ Ձմեռ պապը։ Էլ ի՞նչ Նոր տարի առանց հեքիաթի և նվերների։ Փոքրիկները ստացան նվերներ Ձմեռ պապից, ում շնորհիվ շարունակեցին երազել ու հավատալ հրաշքներին։ Խումբը մաղթեց շուտափույթ ապաքինում և բարձր տրամադրությամբ հեռացավ հիվանդանոցից՝ ևս մի բարի գործ կատարած և երջանիկ դարձած... Քույր Մարիա Մինասյան

-1-


Առաջնորդական դասընթաց

Սիրելի՛ ընթերցողներ, այս հոդվածում կպատմեմ ձեզ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի՝ հունվարի 20-21-ը տեղի ունեցած առաջնորդական դասընթացի մասին: Նշեմ, որ ուսուցման դասընթացային ձևը ծագել է հին հունական և հռոմեական դպրոցներում, որտեղ սովորողների զեկույցները զուգակցվել են դասավանդողների մեկնաբանությունների և եզրահանգումների հետ: Առաջնորդական դասընթացը անցկացվեց իրեն լիովին արդարացրած և արդեն խմբապետական կազմ փոխանցված նախկին առաջնորդական կազմի կողմից։ Ուսուցման առաջին օրը մասնակիցները ներկա առաջնորդներից և խմբապետներից սովորեցին ու ամրապնդեցին իրենց գիտելիքները սկաուտական հայտագրերի, արշավների, սկաուտական խմբի ծրագրերի կազմակերպման, բանակումների պատրաստման և իրականացման փուլերի և, իհարկե, խմբի հնարավոր ու անհնարին դժվար իրավիճակներում հայտնվելիս առաջնորդի քայլերի և որոշումների կայացման և կատարման վերաբերյալ:

-2-


Այս փուլին հաջորդեց գործնական առաջադրանքը, թեկնածուները բաժանվեցին խմբերի և ստացան խնդիր՝ կազմել հայտագրեր, խմբի համար ծրագրեր: Ուշագրավ է այն, որ այդժամ մասնակիցների հետ միևնույն խմբերում էին արդեն փորձված ավագ առաջնորդները, ովքեր կիսվում էին իրենց փորձով: Մասնակիցները տքնաջան ու համառ աշխատանքից հետո ամսի 21-ին ներկայացրին հայտագրերը և, քննարկելով խմբապետների հետ, անցան սեմինարի հաջորդ փուլին՝ աշխատանքային դասընթացին: Պայմանականորեն տարբեր իրավիճակներում հայտնված խմբի առաջնորդի որոշումների կայացման վերաբերյալ մասնակիցները մեկ անգամ ևս կիրառեցին իրենց գիտելիքները առաջնորդի պարտականությունների և բնույթի վերաբերյալ: Հետագայում այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ կկիրառեն ստացած գիտելիքները և որ ամենակարևորն է, առավելագույնս կջանան աշխատել հանուն ՀԲԸՄ սկաուտական խմբի առաջընթացի ու բարօրության՝ կփոխանցվեն եռօրյա բանակումին: Եղբայր Գևորգ Արզումանյան

-3-


Խմբագրական խմբի դասընթացներ

Սույն թվականի հունվարի 16-ին, 17-ին, 19-ին և 27-ին տեղի ունեցան խմբագրական խմբի դասընթացներ, որոնց ընթացքում խմբագրականի անդամները ստացան հիմնական գիտելիք` ինչպես հասանելի դարձնել բոլորին սկաուտական խմբի գործունեության մասին տեղեկատվությունը: Ծանոթացան բլոգ-հարթակներին` դրանցում ինչպես գրառում անել, «ՍԿԱՈՒՏ» թերթի աշխատանքներին և ֆոտոշոփում կիրառվող գործիքներին: Նրանք գաղափար կազմեցին նաև, թե ինչպես խմբագրել վիքիպեդիայում... Դասընթացները տվեցին իրենց սպասված արդյունքը: Սկաուտներն ու արենուշները սովորեցին աշխատել որոշ ծրագրերի հետ և հանդիպումներից բավականություն ստացած վերսկսեցին խմբագրական խմբի այս տարվա աշխատանքները՝ ավելի խորացված հիմքով։ 2017 թվականից «ՍԿԱՈՒՏ» ամսաթերթը կլինի ավելի որակով, քանի որ շատ գիտելիքներ կան, որոնք կկիրառվեն գործնականում։ Եղբայր Սերգեյ Միքայելյան

-4-


Խմբագրում ենք վիքիբառարանում

Փետրվարի 14-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի խմբագրական խմբի անդամները մասնակցեցին հատուկ դասընթացի, որտեղ նրանք ստացան գիտելիքներ, թե ինչպես խմբագրել վիքիբառարանում։ Սա մեր երկրորդ այցելությունն էր Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ: Մեր առաջին այցելության ժամանակ ծանոթացել էինք Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը և նպատակներին, ինչպես նաև ստացել էինք որոշ տեսական գիտելիքներ, թե ինչպես խմբագրել Վիքիպեդիայում... Այս անգամվա հանդիպումը տարբերվեց նախորդից, քանի որ տեսական գիտելիքների հետ նաև սկսեցինք ինքներս խմբագրել և կիրառել մեզ տրված գիտելիքները։ Այս անգամ դասը նվիրված էր վիքիբառարանում խմբագրումներ կատարելու խնդրին: Մեր թիմը մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ աշխատեց՝ իր ներդրումն ունենալով վիքիբառարանի հարստացման գործում, սպասումով նոր ու ավելի լեցուն հանդիպումների… Շնորհակալություն ենք հայտնում Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությանը՝ ջերմ հյուրընկալության և դասընթացի համար: Քույր Աստղիկ Եզեկյան

-5-


Գրքերի ակումբի աշխատանքներ

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի սկաուտներն ու արենուշները` ք. Արփա Նաիրյանի և տիկին Մարինե Նավոյանի գլխավորությամբ, փետրվար ամսից սկսել են գրքերի ակումբի այս տարվա աշխատանքները: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի սկաուտներն ու արենուշները փետրվարի 5-ին ակտիվորեն մասնակցեցին գրքերի ակումբում տարվող ընթացիկ աշխատանքներին… Բոլորս էլ գիտենք, որ փետրվարի 19-ը (հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ) ողջ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Այս տարի ևս Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը փետրվարի 17ին կազմակերպել էր գրքերի նվիրման օր, որին մասանակցեցին նաև ՀԲԸՄ սկաուտների գրքերի ակումբի անդամները։ Նրանք այցելեցին գրադարան տարբեր գրքերով ու հուշանվերներով, ծանոթացան գրադարանի աշխատակազմի հետ, կիսվեցին իրենց տպավորություններով, քննարկեցին իրենց կարդացած վերջին գրքերը։ Իսկ վերջում գրադարանի տնօրենի գլխավորությամբ մասնակցեցին «Գրքամոլների ակումբ»-ի հավաքույթներից մեկին, ծանոթացան ակումբի անդամների հետ և, իհարկե, վերադարձան նվերներով, հետաքրքիր տպավորություններով ու գեղեցիկ նկարներով։ Փետրվարի 24-ին Գրքերի ակումբի անդամները մասնակցեցին Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի եզրափակիչ՝ «Գրառումները կուրության մասին» փաստագրական ֆիլմի դիտմանը: Փետրվար ամսի աշխատանքները Գրքերի ակումբը եզրափակեց խմբի համար հաճելի նվերով. հրատարակվեց մեր ակումբի 1-ին գիրքը՝ Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթը, որը Բարեկենդանի օրը նվեր ստացան գայլիկներն, արծվիկներն ու մրջնիկները: Դեռ շատ հետաքրքիր ծրագրեր են իրականացվելու ՀԲԸՄ սկաուտական խմբի գրքերի ակումբի շրջանակում, որոնց կարող եք հետևել ինչպես մեր ֆեյսբուքյան էջում, այնպես էլ՝ ընթերցելով մեր թերթը ... Քույր Եվա Գալստյան -6-


Փողերախմբի դասերի վերսկսում

Փետրվարի 20-ին վերսկսվեցին փողերախմբի դասընթացները, որոնք ուրախությամբ լցրին սկաուտների սրտերը։ Փողերախմբի անդամները մաքրեցին իրենց դասասենյակը, որից հետո սկսեցին նվագել զիլ ձայնով: Առաջին դասընթացը երկար ընդմիջումից հետո, անշուշտ, բարդ էր, բայց այն անցավ շատ ուրախ և հաճելի մթնոլորտում, չէ՞ որ բոլորս այդքան կարոտել էինք մեր փորձերը։ Բոլորը ավելի հաճույքով էին նվագում երկար հանգստից հետո։ Փողերախումը սկաուտական խմբի կարևոր օղակներից մեկն է, որը մեծ ներդրում ունի խմբի կայացման գործում։ 2017 թվականին այն պատրաստվում է ավելի կատարելագործվել, ինչի համար բոլոր անդամները ջանք ու եռանդ չեն խնայում։ Մեծ ուրախություն է վայելել ծափահարություններ ու տեսնել հիացական հայացքներ մեր ելույթների համար, սա նույնպես խթան կլինի, որ այսուհետ ունենանք միայն մեծ բեմեր, և, իհարկե, ձգտենք ավելիին... Եղբայր Կարեն Մելքոնյան Եղբայր Նորիկ Սարոյան

-7-


Բարեգործա Փետրվար ամիսը տոն է աշխարհի բոլոր սկաուտների համար, քանի որ փետրվարի 22-ին ծնվել է սկաուտության հիմնադիր Լորդ Բեյդն Փաուլը (ԲՓ): ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը մեծ պատիվ ունի մաս կազմելու համաշխարհային երիտասարդական շարժմանը: Աշխարհի ողջ սկաուտները նշում են սկաուտության հիմնադրի օրը, որն այս տարի յուրահատուկ է, քանի որ այս տարի նշվում է սկաուտության հիմնադրի 160 ամյակը, իսկ սկաուտական շարժման`110: Նույն օրը նշում ենք նաև Օլաֆ Բեյդն Փաուլի` աշխարհի արենուշների ընդհանուր խմբապետուհու ծննդյան օրը: Ի պատիվ սկաուտության հիմնադրին՝ այս տարի փետրվար ամիսը հայտարարվեց բարեգործական ամիս. խմբապետները կազմակերպեցին բարեգործական հայտագրեր… Բարեգործական ամսում արենուշները այցելեցին Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, ուր փոքրիկներին ուրախացրին իրենց ներկայությամբ և հյուրասիրությամբ: Բեյդն Փաուլին նվիրված կիրակի օրը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, եղ. Սարօն անցկացրեց Ժառանգության կրծքանշանի դասախոսությունը. մասնակիցները ծանոթացան հիմնադրի կյանքին և դիտեցին

-8-


ական ամիս նրան նվիրված փաստագրական տեսանյութ, լսեցին հիմնադրի իրական ձայնը… Բարեգործական ամսում մեր խումբն իր դրամական փոքրիկ ներդրումն ունեցավ «Եթե բոլորը» հաղորդման մեջ, որին փոխանցված գումարը թեթևացնելու է կարիքավոր մանուկի առողջական ծախսը… Բարեգործական ամիսն ավարտվեց կարիքավոր ընտանիքներին անհրաժեշտ հագուստ տրամադրելով: Տպավորիչն այն էր, որ օգնության տոպրակները տարբեր ընտանիքների բաժանեցին հենց սկաուտներն ու արենուշները՝ ևս մի անգամ զգալով օգնող ձեռք մեկնողի հոգեկան հանգստությունը, երբ կարողանում ես օգնել դիմացինիդ, որից հաճելի պահ չկա… Անշուշտ, միայն փետրվար ամսով չի սահմանափակվի ՀԲԸՄ սկաուտական խմբի կողմից կազմակերպվող բարեգործական ծրագրերը… Խմբում յուրաքանչյուրս առաջնորդվում ենք մեր մեծն հիմնադրի խոսքերով. «Ուրախ լինելու իսկական ճանապարհը մարդկանց ուրախություն պարգևելն է»… Հպարտ ենք, որ մաս ենք կազմում մի երիտասարդական շարժման, որն իր շարքերում ներառում է ավելի քան 50 մլն սկաուտ-արենուշ… Հպարտ ենք, որ սկաուտ ենք և ավելի հպարտ, որ ՀԲԸՄ-ի ՍԿԱՈՒՏՆԵՐ ենք...

-9-


Տոնական հավաք ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի սկաուտներն ու արենուշները հունվարի 28-ը նշեցին ընկերական հավաքով… Տոնական օրը նրանք լրացուցիչ հավաք խնդրեցին, քանի որ շատ էին կարոտել միմյանց և սկաուտական անմոռանալի հավաքները։ Նրանք օրն անցկացրին ժամանցային խաղերով և բանակումի ընթացքում արված լուսանկարների դիտումով` վերհիշելով միասին ապրած հիանալի օրերը… Խումբն ուրախ տպավորություններով անհամբեր սպասում էր սկաուտական առաջիկա հավաքին, որը տեղի ունեցավ փետրվարի 5-ին: Քույր Սիրանուշ Առաքելյան

2017 թվականի հունվարի 28-ին տոնեցինք ՀՀ զինված ուժերի կազմավորման 25 ամյակը: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում է բոլոր զինվորականներին, այդ թվում նաև այժմ ծառայող և զինծառայություն անցած մեր բոլոր եղբայրներին: Ինչպես ՀԲԸՄ-ն մշտապես եղել է հայ ազգի կողքին, այնպես էլ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը մշտապես եղել է և կլինի ՀՀ զինված ուժերի կողքին: Փա՜ռք հայ ԶԻՆՎՈՐԻՆ

-10-


Սկաուտների և արենուշների փետրվար ամսվա հայտագրերը

ՀԲԸՄ սկաուտական խումբը 2016 թվականն ավարտեց հաճելի հայտագրերով և արշավներով: Սկաուտներն ու արենուշները մեկնեցին կարճաժամկետ ամանորյա հանգստի, սակայն առաջնորդական և խմբապետական կազմը շարունակում էր աշխատել նոր տարվա հայտագրերի և միջոցառումների զարգացման համար… 2017թ. փետրվարի 5- ը՝ առաջին սկաուտական կիրակին, անցավ ակտիվ, ուրախ սպորտային խաղերով, ներկայացվեցին ամբողջ տարվա արշավները, մեծ ծրագրերը և այս տարվա նպատակակետերը։ Այսպիսով, սկաուտներն ու արենուշները մեծ բավականություն ստացած վերսկսեցին սկաուտական հավաքները: Նրանք վստահեցրին, որ պարտաճանաչ կմասնակցեն բոլոր սակուտական հավաքներին ու միջոցառումներին… Այս տարվա սկաուտական երկրորդ կիրակին տարբերվում էր մեր սովորական հավաքներից: Այդ օրվա հայտագիրը պատրաստել էր կոլիբրի խմբակը. բոլորն առույգ մասնակցում էին հայտագրին։ Շնորհակալություն մեր շատ սիրելի քույրերին՝ նման հիանալի հայտագիր պատրաստելու համար: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի յուրաքանչյուր սկաուտ-արենուշ հաճույքով է նշում Սկաուտական շարժման հիմնադրի ծննդյան օրը: Այդ օրը բոլոր սկաուտներն ու արենուշները մասնակցեցին ժառանգության բեյջին... Փետրվար ամսվա վերջին կիրակին խումբն անցկացրեց շատ բարձր տրամադրությամբ` նշեց Բարեկենդանը: Օրն անցավ հագեցած ավանդական խաղերով... Եղբայր Հովհաննես Գասպարյան Եղբայր Արեգ Ադուրյան

-11-


Գայլիկների և արծվիկների փետրվար ամսվա հայտագրերը

Երկար արձակուրդից և ամանորյա հանգստից հետո վերջապես սկսվեցին երկար սպասված սկաուտական հավաքները: Փետրվարի 5-ին բոլորը մեկ մարդու պես հավաքվել էին Արաբկիրի Հայորդյաց տանը: Դրոշակի արարողությունից հետո բոլորն անցան իրենց հայտագրերին: Գայլիկներն ու արծվիկները բաժանվեցին երկու խմբի՝ հարցումներով խաղի համար: Մինչ խաղը սկսելը նրանք կանչեր էին անում: Խաղը սկսելուն պես կանչերին փոխարինեցին հարցերի պատասխանները, սակայն ընթացքում ևս լսվում էին շատ կանչեր: Օրը լի էր շատ նոր և կարևոր տեղեկատվությամբ: Փետրվարի 12-ին՝ քրիստոնեական տոներին ընդառաջ, գայլիկներն ու արծվիկները պատրաստեցին շատ գեղեցիկ մոմակալներ, իսկ հաջորդ օրը մասնակցեցին Արաբկիրի Հայորդյաց տանը կազմակերպված Տեառնընդառաջի տոնին: Փետրվարի 19-ին ուրախությունն ու հրճվանքն այլ էր երեխաների մոտ: Նրանք առաջնորդների օգնությամբ կատարում էին քիմիական փորձեր և իրենց զգում էին լաբորատորիայում՝ որպես փոքրիկ քիմիկոսներ: Այս հայտագիրը մեծ ձեռքբերում էր նրանցից յուրաքանչյուրի համար, և, յուրաքանչյուրն իրեն փոքրիկ քիմիկոս զգալով, նոր գիտելիքներով զինված, վերադարձավ տուն: Քույր Լիլիա Ազատյան

-12-


Տեառնընդառաջ

Ամեն տարի փետրվարի13-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը: Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես սկաուտական խմբի պատասխանատուները հայորդյաց տան աշխատակիցների հետ կազմակերպել էին հրաշալի օր: Խարույկը վառելուն պես սկսվեց տոնական օրը… Խարույկի շուրջ ազգագրական երգեր երգելուց ու պարելուց հետո հայորդյաց տան սաները, մեր քույրերը և եղբայրները ցատկեցին կրակի վրայով, որից հետո խաղացին խմբապետական կազմի կողմից պատրաստած հայկական ավանդական խաղերը... Այդ օրը պատրաստվել էր նաև օրվան հատուկ հյուրասիրություն՝ շատ համեղ աղանձ... Քույր Մարիա Մինասյան Քույր Ագնեսա Թարիվերդյան

-13-


-14-


Կանաչ խումբ

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը միշտ եղել է բնության կողքին, մասնակցել և կազմակերպել է զանազան բնապահպանական ծրագրեր, որոնցից ելնելով սկաուտական խումբը կառավարող ամենաբարձր մարմինը՝ սկաուտական խորհուրդը, որոշում է կայացրել, որ սկսած 2017թ. փետրվար ամսից սկաուտական խումբը սկսելու է իր քայլերը կանաչ սկաուտական խումբ դառնալու համար: Բոլոր քայլերը կիրականացվեն այնպես, որ մինչև ապրիլի 22-ը` Երկիր մոլորակի օրը, սկաուտական խումբը լիարժեք կոչվի «Կանաչ» սկաուտական խումբ: Եթե ունեք նոր գաղափարներ, որոնք մեզ կօգնեն դառնալ «Կանաչ», կամ այլ բնապահպանական ծրագրերի մտքեր, ապա խնդրում ենք դիմել մեզ` scoutyerevan@agbu. am...

-15-


Բովանդակություն Երջանկություն է բարի գործ կատարելը ............................................................... -1Առաջնորդական դասընթաց ...................................................................................-2Խմբագրական խմբի դասընթացներ .......................................................................... -4-

Խմբագրում ենք վիքիբառարանում ....................................................................... -5Գրքերի ակումբի աշխատանքներ .......................................................................... -6Փոխերախմբի դասերի վերսկսում ......................................................................... -7Բարեգործական ամիս ............................................................................................ -8Տոնական հավաք .................................................................................................... -10Սկաուտենրի և արենուշների փետրվար ամսվա հայտագրեր .............................-11Գայլիկների և արծվիկների փետրվար ամսվա հայտագրեր ................................ -12Տեառնընդառաջ .......................................................................................................-13Պատրաստում ենք գոտի ........................................................................................ -14 Կանաչ խումբ .......................................................................................................... -15Բովանդակություն ................................................................................................... -16-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Քույր Աստղիկ եզեկյան

Լուսանկարողներ՝ Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մառնի Ինճէյան Աշխատակիցներ՝ Սրբագրիչ՝ Համակարգչային

Քույր Մարիա Մինասյան Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Սիրանուշ Առաքելյան Քույր Եվա Գալստյան Քույր Լիլիա Ազատյան Եղբայր Գևորգ Արզումանյան Եղբայր Կարեն Մելքոնյան Եղբայր Հովհաննես Գասպարյան Եղբայր Արեգ Ադուրյան Եղբայր Սերգեյ Միքայելյան Եղբայր Նորիկ Սարոյան Մարինե Մխիթարյան

ձևավորում՝ Եղբայր Եղբայր Եղբայր Եղբայր

Արեգ Ադուրյան Կարեն Մելքոնյան Մանվել Կիրակոսյան Հովհաննես Գասպարյան

Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս




Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.