Scout magazine 27'th edition

Page 1



ՀԲԸՄ Երևանի Սկաուտական խումբը 8 տարեկան է

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը հիմնադրվել է 2007թ. դեկտեմբերի 8-ին, իսկ սկաուտական խմբի դրոշի օրհնման արարողությունը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսի 1-ին: Այդ պատճառով սկաուտական խումբը իր ծննդյան օրը տոնում է հունիսի 1-ին: Շնորհավորում ենք սկաուտական խմբի բոլոր անդամներին: Առանձնահատուկ շնորհավորում ենք մեր խմբի առաջին ատենապետ Եղբայր Կարեն Տիրարյանին, խմբի երկրորդ ատենապետ Եղբայր Էդուարդ Տեր Քասպարին և խմբի երրորդ ատենապետուհի Քույր Հերմինէ Տիւզեանին: ՀԲԸՄ սկաուտական խումբը տարիների կատարած աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել սկաուտական շարժման մեջ ներգրավվող պատանիների և աղջիկների մեծ բանակ՝ կազմակերպելով բազում արշավներ դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր, կատարել մի շարք բարեգործություններ, ներկայացրել ինքնատիպ բեյջերի բազում օրինակներ՝ ծանոթացնելով արտասահմանյան այլ (հայկական) սկաուտական խմբերի հետ և այլն։ Խումբը շարունակում է հստակ քայլերով առաջ գնալ՝ կյանքի կոչելով տարբեր գիտաճանաչողական, մարդասիրական ծրագրեր… Եղբայր Մանվել Կիրակոսյան -1-


ՀԲԸՄ Երևանի Սկաուտական խմբի նոր Խորհուրդ 2016-2019

ՀԲԸՄ սկաուտական խումբն ի սրտե շնորհավորում է Եղբայր Սարօ Թադիոսին, ով այսուհետ կղեկավարի սկաուտական խորհուրդը… Սկաուտական խումբը հպարտ է ունենալ նման ատենապետ, ով միշտ եղել է խմբի կողքին ու մեծ աշխատանք տարել խմբի ամրության համար: Տարին տարվա վրա խմբի զարգացումը վկայում է ճիշտ առաջնորդի մասին, ում մենք շատ սիրում և հարգում ենք... Եղ. Սարօ Թադիոսը լավ օրինակ է՝ տիպար մեր սկաուտներին, ով իր կատարած նվիրական գործի շնորհիվ անցել է սկաուտական բոլոր պաշտոններով ու այսօր հասել սկաուտական ամենաբարձր պատվավոր պաշտոնին: Իր փորձառությունները փոխանցելու համար Եղբայր Սարօն գրեթե ամեն տարի անցկացնում է առաջնորդական սեմինար: Եղ. Սարօ Թադիոսը իր սկաուտական պաշտոններում, բացի իր պարտականություններից, զուգահեռ ծրագրեր է մշակել և իրականացրել՝ խմբի անունը բարձրացնելու նպատակով. 1-ին ձեռքբերումներից էր Խմբագրական խմբի բացումը՝ ներկայիս «Սկաուտ» թերթը, որի պատասխանատուն և ձևավորողն է: Հաջորդը` փողերախումբը, որը Հայաստանի Հանրապետության մեջ առաջին սկաուտական փողերախումբն է, որի վերջին ելույթը տեղի ունեցավ ՀՀ Խորհրդանշանների տոնի ժամանակ: Ձեռքբերումներից է գրքերի ակումբի բացումը, և նրա հրատարակած գրքույկները, որոնց միջոցով փողերախմբի անդամները հեշտությամբ ստանում են երաժշտական գիտելիքներ: Հաջողություններ ենք մաղթում ներկայիս խորհրդին և նրա ղեկավար Եղբայր Սարօյին իրենց նվիրական աշխատանքում... Հարգանքներով՝ ՀԲԸՄ խմբագրական խումբ Ներկայացնում ենք ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի խորհրդի անձնակազմը՝ Ատենապետ՝ Սարօ Թադիոս Ատենադպիր՝ Սաթենիկ Էլոյան Խմբապետական գծով՝ Հաշվապահ քանձապահ՝ Ազա Համբարձումյան Ընդհանուր Խմբապետ՝ Սարօ Թադիոս Խորհուրդ՝ Հովսեբ Պալմանուկյան Խմբապետուհի՝ Սյուզաննա Պետրոսյան Խորհուրդ՝ Հարութ Էմիրխանյան Խմբապետուհի՝ Արփա Նաիրյան Խորհուրդ՝ Արգիշտի Նազարյան Խորհուրդ՝ Նանար Շահվերդյան Խորհուրդ՝ Անի Նաիրյան Խորհուրդ՝ Քրիստինե Սարգսյան Խորհուրդ՝ Մեղրիկ Ճզտանյան -2-


ՀԲԸՄ գրասենյակի նոր տնօրենի հետ հարցազրույց

ՈՒրախ ենք տեղեկացնել, որ ՀԲԸՄ գրասենյակի նոր տնօրեն է նշանակվել Դալար Կազանջյանը: Ներկայացնում ենք նրա հետ ունեցած հարցազրույցը. -Մեզ կարո՞ղ եք ասել, թե երբվանից եք ՀԲԸՄ անդամ, ի՞նչ խմբերի մեջ եք եղել և սկաուտական կյանքում եղե՞լ եք։ - Չեմ չափազանցնի եթե ասեմ, որ ՀԲԸՄ-ում ի ծնե եմ, քանի որ ընտանիքում՝ պապիկիս հորից սկսած, բոլորը անշահախնդիր, հայ համայնքին նվիրված մարդիկ են եղել, և այդ միջավայրում մեծանալով հասկանում ես, որ քո կարողությունները պիտի տաս ազգիդ։ Արդեն շատ երկար տարիներ ՀԲԸՄ-ի տարբեր հանձնախմբերի անդամ եմ եղել, միշտ փորձել եմ օգտակար դառնալ, լինի երիտասարդական, թե պատանեկան հանձնախմբեր։ Ավելի մեծ տարիքում տեղական վարչության անդամ եմ եղել՝ որպես տարբեր երեկույթներ միջոցառումների կազմակերպիչ։ Ուսանողական տարիներին արդեն սկսեցի ՀԲԸՄ young profesional-ների մասնակից-հիմնադրի գործունեություն ծավալել։ Սկաուտական կյանքում, այո՛, եղել եմ և մասնակցել եմ ամառային բանակումներին։ -Գրասենյակը տնօրինելը շատ լուրջ աշխատանք է, որը կարգավորում է միության բոլոր գործերը Երևանում և Հայաստանում, իսկ ին՞չ մտքեր կամ հեռանկարներ ունեք մեր սրտին՝ սկաուտական խմբի հետ կապված: -Սկաուտությունը, իմ կարծիքով, շատ մեծ փիլիսոփայություն է, և սկաուտ լինելը պարզապես ժամանց չէ, սկաուտ լինելը նվիրվածություն է և գաղափարի հավատարիմ լինելը: Եթե մենք կարողանանք մեր երիտասարդությանը սովորեցնել հետևել այդ գաղափարին՝ կունենանք առողջ երիտասարդություն։ Երբ մարդը կարողանում է ինքն իրեն կառավարել, հարգել բնությունը, հարգել իրենից մեծերին՝ դա շատ կարևոր է, և մեծ դերակատարություն է։ Այս ամենը հաշվի առնելով՝ քաջալերում եմ ձեզ և ձեր աշխատանքը։ Ցավոք, Հայաստանում սկաուտական շարժումը նույնացնում են պիոներական շարժման հետ և ավելի քիչ են քաջալերում իրենց երեխաներին, բայց, այնուամենայնիվ, երկուսն էլ դաստիարակչական գաղափարախոսություն են։ Պետք է սերմանել առողջ մտածելակերպ երեխաների մեջ, որպեսզի բոլորը հստակ գիտակցեն, թե որն է սկաուտության նպատակը։ Ճիշտ է, սկաուտությունը հիմնադրվել է 19-րդ դարում, բայց պետք է համահունչ լինենք 21րդ դարին, գաղափարը նույնն է, իսկ մեթոդները պիտի փոխվեն, որպեսզի հետաքրքրական լինի։ Երեխաների համար պիտի գիտելիքի աղբյուր լինի։ Պետք է հասկանանք, որ սկաուտականը միայն ժամանց չէ, այն պիտի ինֆորմացիոն նորություն լինի, ոչ թե զուտ ժամանց, և մեծ խնդիր է, որ օգտակար ու արդիական լինի։ Սա վերաբերում է ոչ միայն սկաուտությանը, այլև՝ ՀԲԸՄ բոլոր երիտասարդական միավորումներին։ Անհրաժեշտ է պլան մշակել և ճիշտ լուծումներ տալ։ -Ո՞րն է Ձեր կարգախոսը, որով առաջնորդվում եք: - Աշխատանքի պտուղը,պտուղներից քաղցրագույնն է... - Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեզ հետևող, շարունակող սերնդին: - Տենչալ ամենալավ ուսումը ստանալ, քանի որ այն և՛ զենք է, և՛ բանալի։ Լինել ազգասեր ու նվիրվել ազգին։ Շնորհակալություն ենք հայտնում Քույր Դալար Կազանջյանին՝ մեր հետ հանդիպման և բարեհամբույր պատասխանների համար… Հարցազրույցը վարեցին` Քույր Աստղիկ Եզեկյան Քույր Մարիամ Զորիկյան -3-


-4-


Թռչնադիտարկում Հունիսի 18-ին ՀԲԸՄ սկաուտական խումբը մասնակցեց թռչնադիտարկման: Բոլորս շատ ուրախ և անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ ենք հասնելու Սևան։ Հասնելուն պես բոլորս արագ իջանք ավտոբուսից և պատրաստվեցինք։ Բոլորը շատ ուրախ Էին։ Բաժանվեցին հեռադիտակները, բոլորը սկսեցին թռչուններ փնտրել։ Տեսանք բազմաթիվ թռչուններ, սովորեցինք տարբերել նրանց: Բոլորը շատ մեծ հետաքրքրությամբ դիտում էին թռչուններին և հարցեր տալիս։ Բացատրվեցին հետաքրքրող հարցերը, տրվեցին հստակ պատասխաններ: Թռչնադիտարկումից հետո շարժվեցինք Սևանա լճի մյուս ափը, որտեղ մեզ սպասվում էր հաճելի անակնկալ։ Շնորհակալություն Քույր Մանանին և բոլոր կազմակերպիչներին, ովքեր կազմակերպեցին այս հետաքրքիր թռչնադիտարկումը, որի արդյունքում խումբը ձեռք բերեց նոր գիտելիք և հրաշալի ժամանակ անցկացրեց: Եղբայր Կարեն Մելքոնյան

-5-


Փորձիր ինքդ Բոլորս սիրում ենք խարույկի շուրջ նստել: Այս ձեռայինը պատրաստելով դուք միշտ կապրեք խարույկի զգացումը: Բայց միշտ ուշադիր եղեք և կրակը առանց անջատելու չթողեք և հեռանաք:

-6-


Հունիսի 1 Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Ամեն տարի այս օրը ՀԲԸՄ սկաուտական խմբի անդամները մեկ ավել ժպիտ են պարգևում երեխաներին և հուշում այն մասին, որ նրանք իսկապես պաշտպանված են։ Այս տարի Ծիծեռնակ խումբը որոշեց այս օրը տոն դարձնել հիվանդանոցում գտնվող երեխաների համար և կազմակերպեց հիվանդանոց այցելությունը: Քանի որ հունիսի 1-ին երեխաները անհոգ վայելում են իրենց օրը, մենք որոշեցինք այցելել այն փոքրիկներին, ովքեր քիչ թե շատ զրկված էին այս տոնից՝ գտնվում էին հիվանդասենյակի պատերից ներս։ Ծիծեռնակ խմբի հետ օրվան մասնակից դարձավ նաև Քարավել խումբը։ Ունեինք շատ-շատ փուչիկներ և կոնֆետներ։ Փողոցում նույնպես երեխաներին փուչիկներ բաժանեցինք և հասանք Արաբկիր բժշկական կենտրոն, այստեղ մեզ ջերմ ընդունելություն ցուցաբերեցին և դրական արձագանքեցին մեր որոշմանը. ամեն բաժնում մեզ ուղեկցում էին բժիշկները։ Նույնիսկ բարդ հիվանդություն ունեցող երեխաները ուրախ էին մեզ պես «զինվորներ» տեսնելով իրենց հիվանդասենյակներում, ինչպես իրենք էին մեզ կոչում տարազի պատճառով։ Ավելի հատկանշական է այն փաստը, որ Ծիծեռնակ խմբի անդամները արենուշների ամենակրտսեր անդամներն են, բայց նրանք այս տարի որոշեցին ուրախացնել երեխաների, որոնք գրեթե իրենց տարիքի են։ Օրը համարեցինք ավելի քան հաջողված ու ստացված. ուրախ էին երեխաները, ուրախ էինք և մենք... Քույր Աստղիկ Եզեկյան

-7-


ՀԲԸՄ Երևանի Սկաուտ ՀԲԸՄ-ի Երևանի սկաուտական խումբն արդեն 8 տարեկան է: Անցնող տարիների ընթացքում եղել են շատ վայրիվերումներ: Սակայն, հաշվի առնելով, որ խումբը դեռ նորակազմ է, կարող ենք վստահորեն ասել, որ Երևանի սկաուտական խումբը հասել է շատ մեծ բարձունքների: Այսօր արդեն կարող ենք հպարտանալ, որ մեր խումբըն ունի հզոր, աշխատասեր, եռանդով լի, և ամենակարևորը, կայացած առաջնորդական կազմ, որի անդամները հետևելով Միության կարգախոսին՝ «Միությունը զորություն է», կարող են իրենց խմբակային աշխատանքով, հմտություններով և գիտելիքներով հաջողությամբ իրականացնել ցանկացած ծրագիր: Առաջնորդական կազմի ամենակարևոր պայմանը թիմային աշխատանքն է, և մեկ նպատակի հասնելու հեռանկարը: Առաջնորդական կազմի յուրաքանչյուր անդամ առաջնորդ է իր տեսակով, և նա է պատասխանատու իր խմբի համար , նա ոգևորող և ոգևորվող անձ է իր խմբի մեջ, և բոլորը ձգտում են լինել նրա նման: Խմբի համար կարևոր դեր ունի նաև խմբագրական խումբը, որը կազմավորվելով 2 տարի առաջ, նպաստավոր աշխատանք է տանում, որի վառ ապացույցն է ամիսը մեկ թողարկվող «Սկաուտ» թերթը: Տեքստերի գրառման ընթացքից մինչև թերթի բաշխումը ամբողջովին ստանձնել են խմբագրական խմբի անդամները: Խմբագրական խումբն է հետևում նաև սկաուտական խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջին: Այս բոլորը, անշուշտ, խմբապետական կազմի և սկաուտական խորհրդի հետևողականությամբ և վերահսկումով: Հաջորդը, որը երբևէ մեր ամենամեծ հպարտանալու առիթն է հանդիսանում, սկաուտական փողերախումբն է: Հայաստանում առաջին անգամ կազմվեց սկաուտական փողերախումբ, որը շատ պատանիների և երիտասարդների տքնաջան աշխատանքի արդյունքն է: Այն եզակի է իր տեսակով, քանի որ երաժշական գործիքները և բոլոր դասընթացներն իրականացվում են անվճար: Փողերախմբին կարող են միանալ ոչ միայն սկաուտական խմբի անդամները, այլ՝ ցանկացողները: Փողերախումբն արդեն ունի 30 անդամ, սկաուտական խմբի հետ քայլերթ է ունեցել Էջմիածին քաղաքում, Երևանի հայ բարերարների ճեմուղում և այլուր... Տարվա սկզբին բացվեց նաև խմբին պատկանող «Արշավականների ակումբ»-ը, որը կազմակերպում է արշավներ սկաուտական խմբի և արշավասեր անձանց համար: Հակառակ մի քանի ամսվա գործունեության՝ արշավական խումբն այսօր արդեն կայացած է և կազմակերպում է արշավներ բազում երիտասարդների հետ, որի նպատակն է ոչ թե շահույթ հետապնդել, այլ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանի տեսարժան վայրերին և բացահայտել Հայաստանի թաքնված գաղտնիքները: Վերջերս հիմնվեց նաև <<Գրքերի ակումբ>>-ը, որին կարող են անդամակցել ոչ միայն մեր սկաուտները, այլ բոլոր ցանկացող անձինք: Գրքերի ակումբը տրամադրելու է տարբեր գրքեր բոլոր ցանկացողների համար, լինելու են հավաքույթներ, որտեղ քննարկվելու են ստեղծագործությունները, որոնք կարդացել են անդամները: Այսինքն, այս ծրագրի միջոցով մենք քաջալերելու ենք հայ երիտասարդությանը գիրք կարդալ:

Կրծքանշանների ուսուցողական ծրագրեր

Սկաուտական կրթություն

-8-

Հայաստանի հանրապետության առաջին Սկաուտական Փողերախումբը


տական խմբի ծրագրերը Ինչպես ասել է հայտնի բանաստեղծ Էռնեստ Հեմինգուեյը. «Չկա ոչ մի ընկեր այնքան հավատարիմ, ինչքան գիրքն է»: Այս ամեն ինչը իրականացվում է սկաուտական խմբի ղերկավարների միջոցով, ովքեր տարի առ տարի ավելանում են սեմինարների միջոցով: Արդեն ավանդույթ դարձած` եղբայր Սարօ Թադիոսի պատրաստած, սեմինարներին մասնակցում են այն երիտասարդները, ովքերը ցանկանում եմ դառնալ պատասխանատու լիդերներ: Ստեղծում ենք առիթներ մասնակցելու տատբեր սեմինարների, որոնց միջոցով ընդհանուր զարգացման գիտելիքներ են ստանում: Սեմինարները չեն սահամանափակվում միայն լիդերների պատրաստությամբ, այլ նաև սկաուտական խումբը միշտ առիթներ է ստեղծում, որ խմբի անդամները մասնակցեն հանրապետությունում տեղի ունեցող ամենակարևոր սեմինարներին (վերջերս սկաուտներն ու արենուշները ակտիվորեն մասնակցեցին ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակի կազմակերպած կանաչ զրույցներին): Սկաուտի կազմակերպչական, լիդերական, և տարվա ընթացքում ստացած փորձությունների արդյունքները հայտնի են դառնում սկաուտական խմբի կազմակերպած մեծ ծրագրերի ժամանակ, օրինակ. Ապրիլին կազմակերպում ենքՄեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող մոմավառություն, Կարապի լճում վառում ենք մոմեր՝ բոլոր զոհվածների հիշատակին: Սբ. Զատիկին երեխաների համար կազմակերպում ենք «Egg hunt» («Egg hunt»-ը հետաքրքիր մի խաղ է, որի ժամանակ գունավոր հավկիթներ են տեղադրված լինում այգու մեջ, իսկ երեխաները պետք է հավաքեն դրանք և գտնեն ոսկյա ձուն): Նաև կազմակերպում և նշում ենք մեր եկեղեցու բոլոր տաղավար տոները՝ ըստ ավանդույթի: Բայց ինչպես մեր հզոր միության անունն է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, ապա սկաուտները միշտ զբաղվում են տարբեր բարեգործական ծրագրերով և մեր բոլոր սկաուտներները փոքր տարիքից մեծանում են բարեգործներ. մասնակցում են տարբեր բարեգործական ծրագրերի, որոնք կազմակերպում ենք տարվա ընթացքում: Այցելում ենք Գյումրու, Երևանի և այլ վայրերի անապահով ընտանիքների, օգնում նրանց ինչքանով որ կարող ենք` սննունդ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ (այցելում ենք նաև մանկատներ, ծերանոցներ և հիվանդանոցներ) … ՀԲԸՄ սկաուտական խումբը շարունակում է իր քարքարոտ, սակայն հեռվում արևածագ երևացող ճանապարհը, հակառակ բոլոր դժվարությունների օրեցօր ծաղկում և հզորանում է… Եղբ. Արսեն Անտոնյան

Արշավների ակումբ

Խմբագրական խումբ

-9-

Գրգերի ակումբ


Եղբայր Ալեքս Անդրիկյան

Եղբայր Ալեքս Անդրիկյանը, ՀԲԸՄ ԱՄՆ-ի Սան Ֆերնանդո Վալիի խմբից, ստացավ Ամերիկյան սկաուտության ամենաբարձր սկաուտական պատիվը, երբ դարձավ «Eagle Scout»: Սրտանց շնորհավորում ենք եղբայր Ալեքսին: Նկարներում Լարք երաժշտական Ընկերակցության կենտրոնն է, որտեղ եղբայր Ալեքսի կատարած ծրագրերից մեկն էր, որ ստանար «Eagle Scouts»-ի կոչումը:

-10-


ՀԲԸՄ Սկաուտների աշխարհում

ՀԲԸՄ ՀԵԸ Անդրանիկ Անթլյասի սկաուտներն ու արենուշները Լիբանան

ՀԲԸՄ ՀԵԸ Էրիվան 50 խմբի սկաուտներն ու արենուշները Ուրուգուայ

ՀԲԸՄ ՀԵԸ-ի գայլիկներն ու արծվիկները Հալէպ Սիրիա -11-


Փողերախումբը՝ նոր անդամի տեսանկյունից

Ամեն երկուշաբթի, երեքշաբթի կամ չորեքշաբթի , երբ մուտք ես գործում Վահե Կարապետյանի շենք՝ կամա թե ակամա թմբուկների և շեփորների ձայները քեզ տանում են դեպի չվերանորոգված շենքը։ Ահա թե ինչ է այնտեղ կատարվում… Առաջին օրը, երբ մի մարդ, ով գաղափար չունի երաժշտական գործիքներից, իհարկե, նույնիսկ սոլֆեջո չգիտի (բայց սկաուտականում նրան ասել են, որ հավատա իր ուժերին), եկել է, որ դառնա փողերախմբի անդամ: Դե, իհարկե, առաջին օրը մի փոքր դժվար կլինի, քանի որ երբ ներս ես մտնում. ամեն մի սենյակում երկու կամ ավելի շատ երեխաներ իրենց գործիքները ձեռքներին փորձ են անում և այնքան վարժ են նվագում, որ քեզ թվում է, թե նրանց երբեք չես հասնի: Բայց, ի վերջո հասկանալով, որ դեռ պետք է սոլֆեջո էլ սովորես, գնում և միանում ես այդ խմբին: Եղ. Սարօն և Ք. Կարինը անցկացնում են սոլֆեջոյի դասերը և բավական հեշտ են բացատրում: Եղ.Սարօն, զգալով, որ մի թեմա դժվար է, փորձում է ձեռքի տակ եղած առարկաներով այն ցույց տալ/բացատրել… Համոզված ենք, որ շատ շուտով մենք էլ կհասնենք մեր փորձառու նվագող քույրերին և եղբայրներին՝ շնորհիվ մեր համբերատար և բանիմաց ուսուցիչների: Քույր Մարիամ Զորիկյան

-12-


Սկաուտների և Արենուշների հունիս ամսվա հայտագրեր

Հունիսը քրտնաջան ամիս էր ՀԲԸՄ սկուտական խմբի համար, նրանք պատրաստվում էին Անդրանիկ բանակումին: Հունիսի 5-ին խումբը խարույկահանդեսի փորձ էր անում, սկաուտները «ռոլինգ»- ի և «բուրգ»-ի փորձ արեցին, նրանց հաճույքով միացան նաև արենուշները: Արենուշները լատինական և հայկական ազգային պարեր էին փորձում, անյքան ուրախ և հաճույքով էին պարում, կարծես ոչ թե սկաուտական հավաք էր, այլ՝ պարահանդես: Փորձերը շարունակվեցին նաև ամսի 12-ին, այս անգամ նրանց միացան նաև գայլիկներն ու արծվիկները: Իսկ վերջում սկաուտները միացան արենուշներին և քույր Մառնի Ինճեյանի գլխավորությամբ պարեցին հայկական ազգագրական պար: Հունիսի 18-ի կիրակին նույնպես հետաքրքիր, աշխույժ և ուրախ անցավ։ Կազմակերպված էր մի մեծ հայտագիր։ Որքանով որ մեծ էր, այդքան էլ հետաքրքիր էր։ Անխտիր բոլորը մասնակցեցին հայտագրին: Անհամբերությամբ սպասում էին սկսելու պահին։ Երբ սկսվեց հայտագիրը, բոլորը վազեցին իրենց կետերը և սկսեցին խաղը։ Բոլորը շատ ուրախ էին։ Կային շատ հետաքրքիր հանգրվաններ։ Բայց ամենահետաքրքիրն այն էր, թե վերջում որ թիմը ավելի համով ուտեստ կպատրաստի։ Խաղը անցավ շատ աշխույժ։ Բոլոր խմբերն էլ պատրաստեցին իրենց ուտեստները և փորձեցին։ Կիրակին անցավ աշխույժ, հետաքրքիր և «համեղ»... Քրտնաջան աշխատանքով սկսած, աշխույժ և հետաքրքիր անցկացրած ամիսը եզրափակվեց նոր գիտելիքի ստացումով: ՀԲԸՄ սկաուտական խմբի՝ հատկապես ավագ սկաուտներն ու արենուշները ունեցան սեմինար, որը կազմակերպվել էր Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի կողմից… Սեմինարի ընթացքում սկաուտներն ու արենուշները ստացան գիտելիք հետևյալ թեմաներով՝ բյուջեի արդյունավետ կառավարում, բանկային հաշիվ և վճարային քարտ, խնայողություններ, պարտքերի կառավարում, ապահովագրություն, սեփական շահերի պաշտպանություն (մասնակիցները կստանան նաև մասնակցության համապատասխան վկայական): Ստացած գիտելիքը սկաուտներն ու արենուշները կկիրառեն իրենց ամբողջ կյանքում... Եղբայր Գնուն Էլոյան Եղբայր Կարեն Մելքոնյան

-13-


Գայլիկների և Արծվիկների հունիս ամսվա հայտագրեր

Բանակումին պատրաստվելը ամենահաճելին է յուրաքանչյուր սկաուտի համար: Փոքրիկները, բնույթով ավելի ոգևորվող և անհամբեր լինելով, բանակումին և խարույկահանդեսին պատրաստվում են ավելի հաճույքով: Այդ իսկ պատճառով հունիս ամսվա առաջին իսկ կիրակի օրվանից մեր գայլիկ-արծվիկները աշխուժորեն սկսեցին պատրաստվել խարույկահանդեսին՝ հայրենասիրական երգ, հայկական և կրակի պար սովորելով: Նրանցից միայն կարելի է ակնկալել հրաշալի խարույկահանդես: Հունիսի 26-ին գայլիկ-արծվիկները ունեցան այս տարվա իրենց հերթական այցարշավը, այս անգամ՝ Խոր Վիրապ: Այցը ուներ իր ուրույն նպատակը՝ Հռոմի Պապին տեսնել մոտ տարածությունից: Ինչպես նշել է Սրբազանը, նա այցելել է այն երկիր, որն առաջինը ընդունեց քրիստոնեությունը: Ավելի մեծ գայլիկ-արծվիկները մի որոշ ճանապարհ ոտքով արշավեցին, մինչ հասան Խոր վիրապ, որի պատմությանը ծանոթացել էին: Այցը հետաքրքրական էր: Ամենաոգևորիչը Արարատ լեռան գեղեցիկ պատկերն և Հռոմի Պապին հանդիպելն էր: Խումբը արշավ ունեցավ դեպի մոտակա երկու լեռ: Այցը անչափ ոգևորիչ էր: Այսպիսի այցը բոլորի մեջ ևս մեկ անգամ արթնացրեց հայրենասիական և քրիստոնեական ոգին: Քույր Արփա Նաիրյան

-14-


Բանակավայր Բնության մեջ ծվարած, Կա մի թեժ լեռ, մի հրաշք: Ուր խփում ենք վրաններ, Ուր սարքում ենք կայմը մեր: Կա մի անտառ, մի հրաշք, Ուր խարույկ կա բոցավառ: Ուր անցնում է օրը մեր` Աշխույժ առույգ ու զվարթ: Երգ ենք երգում բոլորով, Կանչեր անում միասին, Խաղեր խաղում խմբերով Բանակավայրում մեր անգին… Եղբայր Կարեն Մելքոնյան

-15-


Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների տարեդարձը

07-07-08 07-07-02 07-07-03 08-07-97 09-07-95 15-07-03 17-07-99

Աննա Անտոնյան Սվետլանա Կիրակոսյան Սոնա Բալախչյան Տիգրան Մելքոնյան Մանան Ասիկյան Էլեն Բանդարի Կարին Ստանպուլյան

17-07-09 18-07-05 24-07-99 26-07-99 27-07-03 29-07-04 31-07-99

Ալիք Չիլիշյան Գոռ Հովսեփյան Ժենի Գաբլանյան Տիգրան Գալստյան Արտաշես Մելիքյան Մելիսա Ավեդյան Հովհաննես Գասպարյան

Բովանդակություն ՀԲԸՄ Երևանի Սկաուտական խումբը 8 տարեկան է .................................................. -1ՀԲԸՄ Երևանի Սկաուտական խմբի նոր Խորհուրդ 2016-2019 .................................... -2ՀԲԸՄ գրասենյակի նոր տնօրենի հետ հարցազրույց ................................................. -3Հայտարարությոն ...................................................................................................... -4Թռչնադիտարկում ..................................................................................................... -5Փորձիր ինքդ .............................................................................................................. -6Հունիսի 1 ................................................................................................................... -7ՀԲԸՄ Երևանի Սկաուտական խմբի ծրագրերը ........................................................... -8Եղբայր Ալեքս Անդրիկյան .......................................................................................... -10ՀԲԸՄ Սկաուտների աշխարհում ................................................................................. -11Փողերախումբը՝ նոր անդամի տեսանկյունից ............................................................ -12Սկաուտների և Արենուշների հունիս ամսվա հայտագրեր .......................................... -13Գայլիկների և Արծվիկների հունիս ամսվա հայտագրեր ............................................. -14-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Քույր Սյուզաննա Պետրոսյան

Լուսանկարողներ՝

Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մառնի Ինճէյան

Աշխատակիցներ՝ Սրբագրիչ՝

Քույր Աստղիկ Եզեկյան Քույր Մարիամ Զորիկյան Քույր Մանան Ասիկյան Եղբայր Մանվել Կիրակոսյան Եղբայր Արսեն Անտոնյան Եղբայր Կարեն Մելքոնյան Մարինե Մխիթարյան

Խմբագրական խմբի պատասխանատու և համակարգչային ձևավորում Ատենապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս




Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.