PolytechnicPRESS - August 2019

Page 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օգոստոս | polytech.am/newspaper

(272), ԹԻՎ 2, 2019

հրատարակվում է 1957 թվականից

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ԵՎ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԲԱԶՄԱՀԱԶԱՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՆ ԵՆ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պոլիտեխնիկի ընդունելության գործընթացի մեկնարկին 2019 թվականի Պոլիտեխնիկի ընդունելությունը մեկնարկեց նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Պոլիտեխնիկի այս նախաձեռնությունը, որպես առաջինը համալսարանների մեջ, ողջունեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Վարչապետն այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի, ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, ռեկտորի տեղակալ, Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանի, ՀԱՊՀ պրոռեկտորների, մի շարք աշխատակիցների հետ Վարչապետը ներկա գտնվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ժամանակակից լուծումներով «Ընդունելության գործընթացի կազմակերպման կենտրոն»-ի բացմանը: Կենտրոնը հագեցած է հերթերի կառավարման համակարգով և էլեկտրոնային տերմինալով, նպատակն է ավտոմատացնել Պոլիտեխնիկի դիմորդների ընդունելության գործընթացը: Համակարգը բուհերի շարքում առաջինը ներդրվել է

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀՈՍՔՆ ԱՃՈՒՄ Է Պոլիտեխնիկում՝ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ: Համակարգն աշխատում է EarlyOne հավելվածի միջոցով: Վերջինս նախատեսված է առաջին հերթին դիմորդի հանգիստ պայմանների համար, որպեսզի հապճեպության մեջ սխալ ու անցանկալի որոշում չկայացնի: Դիմորդների արձագանքն էլ բավական լավ է եղել՝ հերթեր չկան, կուտակումներ Ընդունող հանձնաժողովի ներսում ևս՝ ինչն էլ թույլ է տալիս ոչ միայն արագ կողմնորոշվել, այլ նաև արագ լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Բացի այդ, դիմորդները հավելվածի միջոցով կարող են իրենց իսկ ցանկացած ժամին՝ նախօրոք նշելով, գալ Պոլիտեխնիկ դիմում լրացնելու համար: Վճարումն էլ կարող են կատարել EasyPay վճարային տերմինալի միջոցով: Այս նորարարությունը, ինչպես նաև նա-

խորդ տարիների համալսարանի ցուցաբերած ակտիվությունը ունեցան իրենց դրական արդյունքները: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից իրականացվող բոլոր կրթական աստիճաններում այս տարի ընդունելության ցուցանիշներում նախորդ տարիների նկատմամբ նկատվեց առնըվազն դիմորդների 20% աճ, այս մասին փաստեց նաև ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ, Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը: Ըստ պարոն Վարդանյանի՝ սա բացատրվում է նրանով, որ երկրում մեծ հետաքրքրություն է առաջացել ինժեներական մասնագիտությունների հանդեպ: Այս տարի Պոլիտեխնիկում ընդունելություն է իրականացվել 34 կրթական ծրագրերով, 1130 տեղի համար, որից անվճար տեղերի քանակն է՝ 259, վճարովի՝ 871։

Առաջին փուլով հայտագրված դիմորդների թիվը կազմել է 1029: Դիմորդների հոսքի 60 տոկոսը բաժին է հասել տեղեկատվական տեխնոլոգիաներին, ռադիոտեխնիկային, կիբերնետիկային, քանի որ այս ուղղություններով շատ են թափուր տեղերը, գործատուների կողմից ամենաշատն է վարձատրվում: Միևնույն ժամանակ մեծ աճ է նկատվում էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության, մեքենագիտության, տրանսպորտի, դիզայնի ուղղություններով: Համեմատաբար ավելի պասիվ է ընդերքի և քիմիական տեխնոլոգիաների ուղղությունը։ Այս նպատակով կատարված այցի ընթացքում Ն. Փաշինյանը իր խոսքում նշեց. «Կառավարությունն իր առաջնահերթությունները հռչակել է. մենք հռչակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր: Այդ առումով, իհարկե, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերակատարումը բացառիկ է և պարզ, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով մենք Պոլիտեխնիկական համալսարանը տեսնում ենք որպես հիմնական գործընկերներից մեկը:», -ասաց Վարչապետ Ն. Փաշինյանը։ Այցի ընթացքում ՀՀ Վարչապետին «Քաղաք» անվամբ կտավ նվիրեց Մեխանիկամեքենաշինական, տըրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանողուհի Լիդա Գեվորգյանը:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.