PolytechnicPRESS - August 2018

Page 1

85

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օգոստոս | npua.am/newspaper

(292), ԹԻՎ 2, 2018

հրատարակվում է 1957 թվականից

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ԵՎ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԲԱԶՄԱՀԱԶԱՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՆ ԵՆ

տ ս ւ ո լ ա իգ

բար

եվ բ

Սիրելի առաջին կուրսեցիներ, Սեպտեմբերի 1-ը՝ աշնան առաջին և Գիտելիքի ու դպրության այս գեղեցիկ օրը ձեզ համար առանձնահատուկ իմաստ է ստանում, քանի որ դուք այսօրվանից անդամագրվում եք Հայաստանի տեխնոլոգիական կրթության առաջատար 85-ամյա Պոլիտեխնիկին, լավագույն ավանդույթներով հարուստ մի կրթօջախի, որը հայտնի է նաև մեր պետական ու հասարակական կյանքում ունեցած իր էական դերակատարությամբ: Պոլիտեխնիկական համալսարանն իր բոլոր հնարավորություններն ու ռեսուրսներն ի սպաս է դնում` ձեզ տալու բարձրամակարդակ բուհական կրթություն, ինչպես նաև ձեռք բերելու մասնագիտական խոր գիտելիքներ և հմտություններ: Ձեր տրամադրության տակ են Ազգային ինժեներական լաբորատորիաների համալիրը, գերազանցության երկու ժամանակակից կենտրոնները, Օդային ռոբոտատեխնիկայի նորաստեղծ կենտրոնը, Ինովացիոն հարթակը: Այսօր դուք մուտք եք գործում մի հաստատություն, որը շարունակում է արմատական բարեփոխումների գործընթացը, և լիահույս եմ, որ ձեր նպաստը կբերեք այդ գործին՝ դառնալով մեր հաստատության հարյուր հազարավոր շրջանավարտների արժանի հետևորդներն ու լավագույն ավանդույթների շարունակողը, լավագույնս կօգտագործեք եղած հնարավորությունները և անդամագրվելով պոլիտեխնիկական հանրույթին՝ բարձր կպահեք Պոլիտեխնիկի վարկանիշն ու հեղինակությունը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, բոլոր աշխատակիցների և ռեկտորատի անունից շնորհավորում եմ սեպտեմբերմեկյան տոնի և ձեր կյանքում այս նշանակալից իրադարձության առթիվ: Բարով եք եկել:

կ ի ն խ ե տ ի լ

ձ ր ա դ ա ր արի վե

պո

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը զարգացել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980-1985թթ. հասել իր զարգացման գագաթնակետին` ունենալով 25000 ուսանող և 65-ից ավելի մասնագիտություններ, դարձել է Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումական հաստատությունը և Խորհրային Միության առաջատար ինժեներական դըպ-

Վանաձորում և Կապանում։ Համալսարանն ունի ավագ դպրոցներ Երևանում և մասնաճյուղերում, որոնց նպատակն է ի հայտ բերել առավել օժտված երեխաներին` ապագա ինժեներներին` ապահովելով խորացված մինչբուհական ուսուցում։ Միջին մասնագիտական կրթական ծրագիրը ՀԱՊՀում իրականացվում է Քոլեջի միջոցով: Համալսարանն իրականացնում է

Պոլիտեխը մենք ենք րոցներից մեկը։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1991թ. նոյեմբերի 29-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ 8 տասնամյակների ընթացքում համալսարանը երկրին տվել է ավելի քան 116 հազար շրջանավարտ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյու նա բե րութ յան ստեղծման և զարգացման ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղերը` Գյումրիում,

միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական ծրագրեր` մասնագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։ Համալսարանի մասնագիտացումների տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության և տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական պրոֆիլի բակալավրական, մագիստրոսական և հետազոտական մասնագիտություններով, որոնք իրականացվում են Երևանի կրթահամալիրում և մասնաճյուղերում: ՀԱՊՀ-ն ունի Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժին, որտեղ

հայերենով և անգլերենով իրականացվում են դասընթացներ օտարերկրացի ուսանողների համար: Համալսարանում գործում են մի շարք օժանդակ կառույցներ և ծառայություններ` Լեզուների գիտակրթական կենտրոնը, Շարունակական կըրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնը, Գիտատեխնիկական գրադարանը, տպարանը, «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթը և այլն։ Ներկայումս Պոլիտեխնիկն ունի համագործակցության շուրջ 175 պայմանագրեր միջազգային գործընկեր համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ ամբողջ աշխարհում: Համալսարանում տարեկան իրականացվում են ավելի քան 22 միջազգային գիտահետազոտական և դրամաշնորհային ծրագրեր: Դրանք ֆինանսավորվում են տարբեր միջազգային գործակալությունների և հիմնադրամների կողմից, ինչպիսիք են՝ «Erasmus+», ESPAQ, «DOCMEN», «MARUEEB», «InnoCENS» և «eDrone»: ՀԱՊՀ-ի ոչ ակադեմիական ակտիվ գործընկերների շարքում կարելի է առանձնացնել Synopsys, National Instruments, Microsoft, Kaspersky Lab, Autodesk, Magate, Chronimet Mining, Impex High Tech, Schneider Electric, Simens, Beeline, РосАтом, «Տաշիր Գրուպ» և մի շարք այլ առաջատար միջազգային ընկերություններ և հաստատություններ: Ներկայումս Պոլիտեխնիկական համալսարանն ազգային բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարներից է և հեղինակություն է վայելում ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս։ Այն տեխնիկական գիտությունների խոշոր գիտահետազոտական կենտրոն է։ Այսպիսով, համալսարանը զարգանում է ոչ միայն համաշխարհային փորձին համընթաց, այլև այն ստրատեգիական պլանով, որը տարիներ շարունակ դրված է եղել համալսարանի կառուցման հիմքում:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.