Nor Ghiank

Page 29

ժամերգության չգնային եւ կա՛մ էլ գնալուց հետո տանը չգիշերեին: Հնարավոր այս երկու տարբերակների փոխարեն տեղի հայերն ընտրել են երրորդ տարբերակը՝ գետի մյուս ափին կառուցել երկրորդ եկեղեցին, որպեսզի առանց անձնագրային կարգը խախտելու կարողանան մասնակցել երեկոյան ժամերգությանը: 1830թ. այստեղով անցած Մինաս Բժշկյանն իր Ուղեգրությունում գրում է, որ այդ ժամանակ քաղաքում 60 տուն հայ է ապրել, սակայն մի ժամանակ նրանք ավելի շատ են եղել: Գետի երկու ափերին ժամանակին տարածվել է հայկական թաղը: Միլքով գետի այստեղով անցնող հունը հիմա չորացել է, մեծ մասը մնացել է ասֆալտի ու տարբեր շինությունների տակ, սակայն գետի երբեմնի հունի երկու կողմերում արեւի տակ փայլող երկու գմբեթներով ու խաչերով վեր են բարձրանում հայկական երկու եկեղեցիները, որոնցից առաջինը՝ Ս. Գեւորգը կառուցվել է 1710-1715թթ., իսկ երկրորդը՝ նվիրված Տիրամոր Վերափոխմանը՝ 1780-ական թվականներին: Ռումինիայում եւս, ըստ ընդունված կարգի, հայկական յուրաքանչյուր եկեղեցի ունի կից

հովվատուն եւ տեղի ծխական խորհրդի սենյակը: Ֆոքշանի նվազած, բայց տակավին շարունակվող ծխական համայնքի խորհուրդը գտնվում է Տիրամոր Վերափոխմանը նվիրված եկեղեցու կողքին՝ ժամանակին գործած հայկական դպրոցի արական մասնաշենքում, իսկ դիմացն աղջիկների մասնաշենքն է: Ներս մտնելով, տեսնում ենք Ս. Էջմիածնի 1950-ական թվականների մի նկար, ինչպես նաեւ մեծադիր եւ խունացած նկարը՝ մի հոգեւորականի: Մոտիկից երբ ուշադիր նայում ենք, տեսնում ենք, որ պատարագիչի հայրապետական շքեղ հանդերձավորման միջից իր խորունկ մարդկային ու հոգեւոր խորը վեհությամբ մեզ է ժպտում Վազգեն Առաջինը, փոխանցելով Ս. Էջմիածնի մշտավառ լույսը: Նայելով ծխական խորհըրդի մատյանին ու սենյակի դասական հնաոճ կահույքին, այն զգացողությունն ես ունենում, որ ազգային եկեղեցական կյանքն այստեղ սկսել է աստիճանաբար կանգ առնել 20-րդ դարասկզբին եւ քարացած շքեղ անցյալ դարձել 1950-ական թվականներից: Եկեղեցու բակը մտնելով, արդեն փոխադրվում ես 18-19-րդ դարերը եւ տապանաքարերը

?ymani haogagan egeke]in

քեզ են փոխանցում մի ժամանակ այստեղ եղած հայկական կյանքի արդեն լռած, բայց եւ չմարած արձագանքները: ՌՈՄԱՆ - Ֆոքշանից ճանապարհը տանում է Ռոման քաղաքը, որի հայ համայնքի եւ եկեղեցու մասին դեռեւս 1551թ. ներքո Մինաս Թոխատեցին գրում էր.

քաղաք մի կայր Ուռոմանի, Ինքն փոքրիկ, բարով ի լի, Շատ հայ ազգի կայր ի յայն տեղի, Խիստ տոլվաթվորք եւ անուանի: Հին եկեղեցու տեղում 1609թ. կառուցվում է նոր եկեղեցի, իսկ այժմյան եկեղեցին էլ իրենում ներառելով նախորդի ձեւերը, կառուցվել է 1864թ.: Եկեղեցուն կից վեր է բարձրանում հայկական դպրոցի եռահարկ շենքը, կառուցված 19-րդ դարի եվրոպական դասական ճարտարապետության ոճով: քայլելով այս դպրոցի պատերի երկայնքով, այն զգացողությունն ես ունենում, թե քայլում ես երբեմնի Աստաֆյան՝ այժմյան Աբովյան փողոցով, ուր դեռեւս պահպանվել են հին Երեւանի՝ այս ոճով կառուցված շենքերից մի քանիսը: Պատրանքը սակայն, շուտով ցրվում է, քանի որ թե՛ այդ դպրոցում եւ թե՛ անգամ եկեղեցում արդեն մարել է հայերենը: Ինչպես ռումինական մի շարք քաղաքներում, այնպես էլ Ռոմանում, տեղի հայկական համայնքի մարման պատճառով եկեղեցին նախորդ տասնամյակում որոշակի ժամանակով ի պահ է տրվել Ռումին Ուղղափառ եկեղեցուն: Եկեղեցու մուտքին մեզ դիմավորում, Հայր Տաթեւին հարգալից հոգեւոր ողջույն է տալիս եւ եկեղեցի է առաջնորդում ռումին քահանան, ցույց տալով, թե ինչպես անխաթար է պահել եկեղեցին, ուր ռումինական ծիսակատարությունն ընթանում է հայոց գրերով սրբանկարների ներքո:

9-10/2011

29


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.