Զարգացնող ուսուցման տեսություն Պատմական զարգացումը: Զարգացնող ուսուցման հիմնախնդիրները հետաքրքրել են տարբեր ժամանակաշրջանի մանկավարժների՝ Յան Ամոս Կամենսկուն և Ժան Ժակ Ռուսոյին, Յոհան Հենրիխ Պեստալոցիին, Յոհան Ֆրիդրիխ Հերբարտին և այլն: Սովետական ժամանակաշրջանում այս տեսությունը ինտենսիվ կերպով մշակել են այնպիսի հոգեբաններ և մանկավարժներ ինչպիսիք են. Լ.Ս Վիգոտսկին, Լ.Վ.Զանկովը, Վ.Վ. Դավիդովը, Դ.Վ. Էլկոնինը, Ն.Ա.Մենչսիկայան, ինչպես նաև Ա.Կ.Դուսվիցկին, Ն.Ֆ. Տալիզինան և այլոք: Համակարգի հեղինակն է համարվում Դանիել Էլկոնինը (1904-1984թթ), որը իրեն հպարտությամբ համարում էր մեծ գիտնական Լեվ Սեմյոնովիչ Վիգոտսկու աշակերտը: Զարգացնելով Վիգոտսկու դպրոցի գաղափարները՝ Էլկոնինը ստեղծեց մանկական և մանկավարժական հոգեբանության սեփական գիական ուղղությունը: Նրան է պատկանում մանկական զարգացման և մանկական խաղերի փուլայնացման տեսությունը, ինչպես նաև երեխաներին կարդալ սովորեցնելու մեթոդները: Վասիլի Վասիլևվիչ Դավիդովը (1930-1998թթ), որն էլկոնինի աշակերտն էր, ասում է, որ երեխայի գործունեությունը պետք է լինի ցանկալի և ուրախալի: 1959 թվականին Մոսկվայի 91 րդ դպրոցի հիման վրա բացվեց Դ.Բ.Էլկոնինի ՚՚Փոքր դպրոցականի հոգեբանություն՚՚լաբորատորիան: 1991թվականին Էլկոնին-Դավիդովի կրթական համակարգը մուտք գործեց զանգվածային մանկավարժական պրակտիկա: 1994թվականին Վ.Վ. Դավիդովի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ ստեղվեց ՚՚Զարգացնող կրթություն՚՚ միջազգային ասոցանիան, որն ընդհանուր գաղափարի շուրջ միավորեց զարգացնող կրթության ուսուցիչների, դպրոցների ղեկավարերի, մասնագետների և գիտնականների: Մինչև Վիգոտսկին կարծում էին, թե երեխայի զարգացումը, հատկապես ինտելեկտի կամ մտավոր որակների զարգացումը պայմանավորված է ուսուցման և դաստիարակության գործոնով: Վիգոտսկին ապացուցեց, որ մանկավարժությունը պիտի հիմնվի երեխայի զարգացման ոչ թե անցած, այլ վաղվա` եկող օրվա վրա: Միայն այդ դեպքում նա կարող է ուսուցման գործընթացում կյանքի կոչել զարգացման այն գործընթացները, որոնք տվյալ պահին գտնվում են ՙմոտալուտ զարգացման տարածքում՚: ՙՄոտալուտ զարգացման տարածք՚ ասելով` Վիգոտսկին հասկանում էր, որ զարգացման որոշակի փուլում երեխան, մեծահասակի ղեկավարությամբ և առավել խելացի ընկերների հետ համագործակցելով, կարող է ուսումնական խնդիրներ 1