MEDIC HEALTH GROUP
"Medic Health Group" organization is a public, voluntary, and non-profit organization that was established in 2016. Representatives of various professions, such as doctors, economists, epidemiologists, pharmacists, lawyers, healthcare organizers, engineers, administrators, may join this organization. This company revenue generation sources include membership fees, grants, voluntary contributions and other sources not prohibited by the law. The organization carries out its functions in the United States as well as outside its territory in cooperation with national and international occupational health organizations. Medic Health organization aims to ensure a high level of health by promoting the development of the evidence-based medical practice, by improving the efficiency of the care provided, and developing modern standards of healthcare system not only in the U.S. but outside its territory.
ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: лÕÇݳϳÛÇÝ µáÉáñ Çñ³íáõÝùÝ»ñÁ å³ßïå³Ýí³Í »Ý:
Կորոնավիրուս․ հին և նոր տեսակները, ախտանշանները, տարածման եղանակները, դեղամիջոցի ու պատվաստանյութի որոնումները Կորոնավիրուսը վիրուսների ընտանիք է, որն ունի 30-ից ավելի ենթատեսակ։ Վիրուսը հայտնաբերվել է 1960 թվականին և իր անունը ստացել է մակերեսի վրա առկա, տարբեր կողմեր տարածվող մազիկների պատճառով, որոնք նման են թագերի։ Հայտնի է, որ կորոնավիրուսները կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ՝ սկսած սովորական մրսածությունից մինչև ատիպիկ թոքաբորբ։ Այս տեսակի վիրուսը վարակիչ է կաթնասունների համար։ Վիրուսը համեմատաբար քիչ դիմացկուն է բաց տարածքում գոյատևելու համար։ +4 °С -ի դեպքում նրա վարակելիությունը մնում է ակտիվ մի քանի տարի, ուլտրամանուշակագույն ճառագայթումը ապաակտիվացնում է վիրուսը 15 րոպեի ընթացքում, բաց միջավայրում +33 °С ջերմատիճանի պայմաններում այն ապաակատիվանում է 16
ժամվա ընթացքում, իսկ +56°С-ի դեպքում՝ 10 րոպեում։
Կորոնավիրուսի տեսակները 20-րդ դարում կորոնավիրուսները մի շարք սուր շնչառական հիվանդությունների պատճառ էին դառնում, բայց քանի որ առաջացած հիվանդությունները հեշտ էին բուժվում, վիրուսը չէր համարվում առանձնակի վտանգավոր։ Կորոնավիրուսով պայամանավորված սուր շնչառական վարակի կամ ատիպիկ թոքաբորբի առաջին բռնկումը տեղի ունեցավ 2003 թվականին։ Վիրուսը ստացավ SARS անվանումը։ Այդ ժամանակ վարակը տարածվեց աշխարհի 33 երկրում, գրանցվեց վարակի մոտ 8 500 դեպք, որից մահացավ մոտ 800 մարդ։ Ծանր վարակի հաջորդ բռնկումը, որը տեղի ունեցավ 2012 թվականին Սաուդյան Արաբիայում, ստացավ միջինասիական շնչառական սինդրոմ անվանումը (MERS-CoV)։ Հիվանդությունը տարածվել էր Միջին Արևելքում։ Մահացավ 400-ից ավելի մարդ, որը կազմում էր վարակվածների մոտ 35%-ը։
Մարդիկ վարակվում էին, երբ շփվում էին ուղտերի կամ վարակված մարդկանց հետ՝ առանց պաշտպանության միջոցներ կրելու։
Նոր տեսակը Նոր տեսակի կորոնավիրուսը նկատվել է անցած տարվա դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում։ Ըստ գիտնականների՝ վարակի աղբյուր կարող էր լինել Ուհանի ծովամթերքի շուկան։ 2020 թվականի փետրվարի 11-ին ԱՀԿ-ն այդ նոր տեսակի վիրուսին տվեց պաշտոնական անուն՝ COVID-19։ Ուսումնասիրելով 2019-ncoV-ի կառուցվածը՝ գիտնականները պարզեցին, որ նման տիպի վիրուս հանդիպում է չղջիկների մոտ։ Գիտնականները պարզել են, որ COVID-19 վի -րուսը գենետիկորեն 70,5%-ով նույնական է SARS-CoV վիրուսին․ դա, այսպես կոչված, ատիպիկ թոքաբորբի վիրուսն է։ Սակայն նոր կորոնավիուսի կլինիկական նշաններն ավելի մեղմ են, գանգատների ու մահացության ցուցանիշներն էլ ավելի ցածր։
Ինչ վերաբերում է գաղտնի շրջանին, ապա կորոնավիրուսների դեպքում այն սահմանված է միջինում 14 օր, սակայն նոր COVID-19 վիրուսի պայմաններում եղել են դեպքեր, որ հիվանդության ինկուբացիոն շրջանը տևել է ավելի երկար՝ ընդհուպ 4 շաբաթ, ինչը պայմանավորված է օրգանիզմի անհատական հատկանիշներով։ Ու սա էլ է հատուկ այս տեսակի համար, ինչը ավելի է դժվարացնում և՛ ախտորոշումը, և՛ պատշաճ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը։
Ախտանշանները
Գիտնկանների կարծիքով՝ վիրուսի նոր տեսակը վտանգավոր է, քանի որ այն շատ արագ առաջացնում է թոքաբորբ։ Հայտնվելով մարդու օրգանիզմում՝ այն ադապտացվել է ու այժմ փոխանցվում է մարդուց մարդ ճանապարհով ևս։ Այդ է պատճառը, որ խստիվ կարգադրվում է հիվանդներին մեկուսացնել մինչև վերջնական ապաքինումը։ Վերջնական ապաքինումը, բացի ակնհայտ ախտանշանների բացակայությունից՝ ջերմություն, հազ, փռշտոց, ներառում է նաև լաբորատոր անալիզ․ հիվանդից վերջին 24 ժամվա ընթացքում վերցված 2 անալիզն էլ պետք է բացասական լինեն։ Միայն այս դեպքում կարելի է խոսել վերջնական ապաքինման մասին։
COVID-19 վիրուսով վարակի դեպքում շնչառական ախտանշանները կարող են տարբեր լինել՝ սկսած որևէ գանգատի բացակայությունից մինչև ծանր թոքաբորբ՝ շնչառական անբավարարվածությամբ, որը կարող է անգամ մահվան պատճառ դառնալ։ Հիվանդի մոտ, որպես կանոն, նկատվում են բարձր ջերմություն, հազ, շնչառության խանգարումներ, հոգնածություն, մկանային ցավեր, ֆարինգիտ։ Այդ բոլոր ախտանշանները զարգանում են աստիճանաբար ու թույլ արտահայտված են լինում, որոշ մարդկանց մոտ ընդհանրապես որևէ նախանշան չի նկատվում։ Հիվանդությունը ծանր ընթացք է ստանում մոտավորապես ամեն 6-րդ վարակվածի մոտ, մահացությունը կազմում է գրանցված դեպքերի 2%-ը (Առողջապահության համաշխարհային կազմկերպություն)։ Միշտ չէ, որ վիրուսն առաջացնում է թոքաբորբ․ որոշ դեպքերում հիվանդությունը կարող է ուղեկցվել նաև աղեստամոքսային խանգարումներով, փորլուծությամբ։ Հիվանդության ծանր ընթացքը կարող է հանգեցնել շնչառական խնդիրների, ընդհուպ արհեստական շնչառական սարքավորման անհրաժեշտույթան ու հիվանդին վերակենդանացման
3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505
բաժին տեղափոխելուն։ Ըստ առկա տեղեկությունների՝ վիրուսը հատկապես վտանգավոր է ցածր իմունիտետ ունեցող մարդկանց ու տարեցների համար, ինչպես նաև այն անձանց համար, որոնք ունեն այլ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, թոքերի խրոնիկ հիվանդություններ և այլն։
2019‑nCoV վիրոսուվ կարելի է վարակվել վարակակիր այլ անձանցից, հազի կամ փռշտոցի ժամանակ օդում կամ շրջապատող առարկաների վրա հայտնված մանրագույն կաթիլներից։ Բացի այդ օդը շնչելուց՝ մարդիկ կպչում են այդ առարկաներին, իսկ հետո, առանց ձեռքերը լվանալու՝ իրենց աչքերին, քթին կամ բերանին, ու այդպես վարակը հայտ-
Վարակաբանները նշում են, որ COVID-19 վիրուսը չունի խիստ առանձնահատուկ ախտանշաններ, այն կարող է ախտորոշվել միայն լաբորատոր պայմաններում։ Ուստի, եթե Դուք վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում եղել եք վարակված երկրներից որևէ մեկում կամ շփվել եք այդպիսի անձանց հետ և այժմ ունեք նմանատիպ գանգատներ՝ բարձր ջերմություն, հազ, շնչառության խանգարումներ, ապա ոչ մի տեղ մի՛ գնացեք, ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք, այլ միանգամից զանգահարե՛ք շտապ օգնություն։
նվում է օգանիզմում։ Քանի որ վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս կամ փռշտալիս, ապա նման ախտանշաններ չունեցող մարդկանցից վարակվելու հավանականությունը բավականին ցածր է, թեև լիովին բացառել չի կարելի։ Ինչ վերաբերում է դիմակներին, ապա, բժիշկների կարծիքով, դրանք ավելի շուտ պետք է կրեն վարակվածները՝ վարակը չտարածելու համար, իսկ որպես պաշտպանիչ միջոց առողջների համար նրա արդյունավետությունը բավականին ցածր է, հատպակես եթե խոսքը գնում է մեկանգամյա օգտագործման սովորական դիմակների մասին։
Ինչպե՞ս է տարածվում
Ի՞նչ անել ու ինչպե՞ս պաշտպանվել Եթե Դուք բնակվում եք տարածքում, որտեղ չկա կորոնավիրուսի գրանցված դեպք, ապա առանձնապես վախենալու կարիք չկա, հետևե՛ք նշված հիգիենայի կանոններին․ հաճախ մշակե՛ք ձեռքերը սպիրտ պարունակող նյութերով կամ լվացե՛ք օճառով, խուսափե՛ք կենդանիների օրգանական մնացորդ պարունակող վայրերից, սնունդը պատշաճ ջերմային մշակմա՛ն ենթարկեք և այլն։ Եթե Դուք վերջին 14 օրվա ընթացքում վերադարձել եք երկրից, որտեղ գրանցվել են վարակի դեպքեր, կամ շփվել եք նման անձանց հետ և այժմ ունեք բարձր ջերմություն, հազ, մկանային ցավ, շնչառության հետ կապված խնդիրներ, ապա միանգամից զանգահարե՛ք շտապ օգնություն ու հենց հեռախոսո՛վ պատմեք Ձեր գանգատների մասին՝ անպայման նշելով նաև, որ վերադարձել եք վարակված երկրներից մեկից կամ այդպիսի մարդու հետ եք շփվել։ Բժիշկներն ամիջապես կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները։
Իսկ եթե բնակվում եք մի տարածքում, որտեղ գրանցվել է վարակի դեպք, առաջին հերթին խուճապի մի՛ մատնվեք, խուսափե՛ք մարդաշատ վայրերից, տնից դո՛ւրս եկեք միայն ծայրաստիճան անհրաժեշտության դեպքում, կրե՛ք դիմակ, բայց ոչ սովորական, այլ՝ կտորից, հետևե՛ք, որ այն փակի քիթն ու բերանը, ձեռքերով մի՛ կպեք աչքերին, քթին ու բերանին, գնե՛ք մոտավորապես 2 շաբաթվա ուշ փչացող կամ չփչացող սննդի պաշար ու աշխատե՛ք տնից դուրս չգալ։ Իսկ եթե Ձեզ մոտ նկատում եք որևէ գանգատ, անմիջապես դիմե՛ք բժշկի։ Նշենք նաև, որ հակաբիոտիկները չեն բուժում ոչ մի տեսակի վիրուս։ Տնային միջոցները՝ թեյ, կիտրոն, կոճապղպեղ, ևս արդ-
յունավետ չեն, և Դուք միայն կկորցնեք թանկարժեք Ձեր ժամանակը։
Պատվաստանյութ Վարակի հայտնաբերվելուց հետո գիտնականները ձեռնամուխ եղան նոր COVID-2019 վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը։ Ուրբաթ օրը ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը նշել է, որ արդեն կա պատվաստանյութի մշակված մոտ 20 տարբերակ, որոնք ենթադրաբար կարող են լինել արդյունավետ նոր վիրուսի դեմ պայքարում։ Գիտնականներն ավելի վատատես են այս հարցում․ նրանց պնդմամբ՝ մոտ մի տարի է անհրաժեշտ, որ մշակվի ու փորձարկվի պատվաստանյութ, որի էֆեկտիվությունը կապացուցվի։ Միաժամանակ ԱՀԿ-ն նշում է, որ կան դեղորայքային միջոցներ, որոնք կարող են թեթևացնել կորոնավիրուսի ազդեցությունը։ «Այժմ կա միայն մի դեղորայք, որ, մեր կարծիքով, կարող է արդյունավետ լինել․ դա ռեմդեսիվիրն է», - այս շաբաթ՝ Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Բրուս Ալվարդը։ Նշենք, որ ռեմդեսիվիրը փորձարարական հաբ է, որ փորձարկվել է մարդկանց վրա Էբոլա վիրուսը բուժելու նպատակով, թեև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Էբոլայի դեպքում այն արդյունավետ չէ։ Սակայան այս շաբաթ տեղեկություն ստացվեց, որ Գալիլեայի գիտահետազոտական կենտրոնի (MIGAL) մի շարք գիտնականներ մոտ են կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծմանը։ Դրա մասին հայտարարել էր Իսրայելի Գիտության ու Տեխնոլոգիաների նախարար Օֆիր Ակունիսը։ Կենտրոնի տնօրեն Դավիդ Զիգդոնը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․ «Հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համամարդկային անհրաժեշտությունը՝ մենք անում ենք ամեն ինչ՝ արագացնելու գործընթացը։ Մեր նպատակն է այն ունենալ մոտակա 8–10 շաբաթվա ընթացքում և 90 օրվա ընթացքում ստանալ նաև անվտանգության հաստատումը»։ Այժմ գիտնականների խումբը սպասում է ան-վտնագության հաստատմանը, ինչը թույլ կտա անցնել նախակլինիկական փորձարկումներին։
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
Հարգելի բարեկամներ, Ստանում եմ օրական հարյուրավոր նամակներ ու զանգեր մարդկանցից, ովքեր ուզում են իմանալ ինչ ախտանշաններ ենք ունեցել, ինչ ցավեր կամ զգացողություններ ունենք: Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրոք անհանգստանում են, և հոգեպես կանգնած են մեր կողքին: Սիրում եմ ձեզ Covid-19ը, ցավոք սրտի, անտարբեր չանցավ մեր կողքով: Ուզում եմ կիսվել իմ փորձով, չգիտեմ ինչքանով օգտակար կլինեմ, բայց հույս ունեմ գոնե ինչոր մեկի օգնած կլինեմ Ձեզանից շատ շատերը կարող է նույնիսկ ոտքի վրա են տարել այս վիրուսը, և չեն էլ գիտակցել, որ սա հենց կորոնավիրուսն է: Քանի որ չկա ոչ մի դեղորայք կամ պատվաստում, մենք պետք է ուժեղացնենք մեր իմմունային համակարգը, ինչպես նաև նյարդային համակարգը (եթե դա հնարավոր է): Վերադառնալով Փարիզից, ու գիտակցելով, որ ուղղակի կամ աննուղակի
կերպով (փարիզյան մետրոներում ու փողոցներում, ինքնաթիռում, օդանավակայանում) շփվել ենք հազարավոր մարդկանց հետ, վախն արդեն իսկ մեր մեջ կար, որ մենք հնարավոր է վարակված լինենք: Օդանավակայանից, ես` անփորձ, բայց համարձակ վարորդս, որոշեցի իմ հարազտների կյանքը վտանգի տակ չդնելով, միանգամից վերադառնալ Գյումրի, ու ինքնամեկուսանալ 14 օր: Իմ փոխարեն այսպես կվարվեր յուրաքանչյուր գիտակից անձ: Մի քանի ժամ քնելուց հետո, արթնացա բարձր ջերմությամբ(բարձր ասելով`37.5), ինչը այդ պահին մենք վերագրեցինք հոգնածությանը: Մայրիկս չուներ ջերմություն: Մի քիչ թույլ էի, վիրուսը արդեն իսկ կռվի մեջ էր մտել օրգանիզմիս հետ: Ստացել էի բազում զանգեր թե հարազատներից, ովքեր ուզում էին իմանալ ոնց ենք հասել, թե Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, թե ոստիկանությունից (դեռ չգիտեյի որ այսքան մտերմանալու եմ իրենց հետ) ))) Օր 2 Արթնացա, ու քանի որ ունեինք ցուցում ամեն օր ջերմաչափվելու, առաջին իսկ քայլս ջերմաչափումն էր: Ջերմություն չունեյի, ուրախացա: Զանգեցի տվյալներն հայտնեցի, ու առանց որևիցե գանգատների, սկսեցի աշխատանքային օրս`տանից: Ինքնամեկուսացել էին նույնիսկ Երևանի բոլոր կոլեգաներս: (սիրում եմ ձեզ) Երեկոյան բարձրացավ մայրիկիս ջերմությունը, ինչն արդեն իսկ մտահոգության առիթ հանդիսացավ: Օր 3 Ունեինք ջերմություն, ու արդեն թեթև հազ: Հայտնելով այդ մասին համապատասխան մարմիններին, արդեն սպասում էինք բժիշկների այցին:
Ստուգեցին, բարեբախտաբար, թոքաբորբ չունեինք: Սակայն, դա մեզ չհանգստացրեց: Մեր վախն ավելի ուժեղ էր: Խնդրեցինք թեսթավորում անցնել, բայց հասարակ ջերմությունը դեռ բավարար պատճառ չեր: Շատերն են հիվանդ այս շրջանում, հո բոլորին չենք թեսթավորի: Օր 4 Ջերմությունը շարունակում էր տատանվել, իջնում էր 35.5 ու բարձրանում 37: Հազը խորանում էր, ախորժակն իսպառ բացակայում էր: Շարունակում էինք բացարձակ ինքնամեկուսացումը, ու տվյալների հայտնումը: Ոստիկանությունը վերահսկում էր մեր տանը գտնվելը օրական 2-3 անգամ զանգելով: Բնականաբար, այդ զանգերի ու վերահսկման բացակայության դեպքում ևս, մենք հետևում էինք տանը նստելու ու ոչ մի պարագայում տանից դուրս չգալու սկզբունքին (արտասովոր ցուրտ օրեր էին, ու դա զգացվում էր նույնիսկ տունը օդափոխելուց) Օր 5 Ջերմության տատանումը շարունակվում էր, հազը ուժգնանում, վախն ու պանիկան շատանում: Դիմեցինք բժիշկներին ու հրավիրվեցինք ռենտգեն անելու)): 4 օր տանից դուրս չգալուց հետո ուրախությանս չափ չկար, վերջապես "բանտարկյալ" վիճակից գեթ մի պահ դուրս եմ գալու, նստեմ մեքենայիս ղեկին ու առաջին անգամ Գյումրիում երթևեկության մեջ դուրս գամ, չնայած որ հիվանդանոցը շատ մոտ է տանս: Ինչպես միշտ զինված էինք դիմակով, ձեռնոցներով, ու ալկոգելով, ինչպես և Փարիզում, որտեղ մարդիկ դիմակով մարդ տեսնելիս վախից քարանում ու հնարավորինս հեռու մնում մեզանից Անցնելով ռենտգեն, բժիշկս հորդորեց վերադառնալ տուն, նշելով, որ սա սովորական մրսածություն է, շատ թեյ խմենք ու ամեն բան կկարգավորվի:
Տուն մտնելուն պես լվացվեցինք(ձևը գիտեինք), ու արդեն մի քիչ հանգիստ էինք, որ թոքաբորբ չենք, բժիշկս էր ասել: Պանիկան հզոր բան է, չ՞է: Մենք այնուամենայնիվ ամեն գնով ուզում էինք հանձնել այդ թեսթն ու համոզվել,որ մենք "թագադրված" չենք: Պնդելով, խնդրելով ու ստիպելով, վերջապես հասանք մեր ուզածին: Կես ժամ անց ստացանք զանգ, որ վերջապես մեզ կթեսթավորեն: Շտապ օգնության մեքենան եկավ, ու արդեն 2րդ անգամ 5 օրվա մեջ տանից դուրս պիտի գայինք: Իջնելուն պես տեսանք համազգեստով, դեմքը ամբողջովին փակ, սպիտակ շորերով բուժ աշխատողի: Նույնիսկ վարորդն էր սպիտակազգեստ:))) Ժամանեցինք հիվանդանոց, դեռ չգիտեինք, որ այստեղ անցկացնելու ենք 10 օր: Նմուշառումը կատարվեց: Մեզ մնում էր միայն սպասել: Այդ պահին չունեինք ջերմություն, միայն հազն էր ուժեղանում ու գլխացավը: Օր 6 Մի կերպ լուսացնելով, անհամբեր սպասում էինք թեսթերի պատասխաններին, հուսալով, որ հիմա գնալու ենք տուն ու հանգիստ շունչ քաշենք: Ավաղ, թեսթերի պատասխանը եկավ դրական: Մեր ինքնազգացողությունը շարունակում էր մնալ նույնը, ջերմության տատանում, թուլություն, ախորժակի բացակայություն, սուր հազ, ու մի քիչ ավելի բարդ էինք տանում ջերմության տատանումները: Օր 9` այսօր (3.25.2020) Մենք դեռ շարունակում ենք պայքարել վիրուսի դեմ: Գիտեմ, որ 8-10 օրերը ամենակրիտիկականն են, այս շրջանում իմմունային համակարգը սկսում է ակտիվ պայքարել վիրուսի դեմ, ու բարձր ջերմությունը նույնիսկ լավ է: Նշանակում է մեր իմմունիտետը թեժ կռիվ է տանում: Այսօր կորցրել ենք համի զգացումն ու ախորժակը:
Չնայած քաղաքում պտտվող անհիմն խոսակցություններին, մենք շարունակում ենք լավատեսորեն սպասել մեր դուրս գրմանը: Շնորհակալ ենք Գյումրու բուժ աշխատակիցներին այսչափ ուշադիր ու ջերմ վերաբերմունքի համար: Շուտով դուրս կգրվենք, մենք` ուրախ որ այս փորձությունը ևս հաղթահարեցինք պատվով, մեր հարազատներն ու բարեկամները ևս ուրախ, որ ապաքինվել ենք, իսկ անհիմն խոսացողները` զարմացած, որ իրենց վարկածները սուտ էին: Շնորհակալություն երկար գրառումս կարդալու համար: Ազատ ժամանակ շատ ունեմ, որոշեցի կիսվեմ մի քիչ ձեր հետ: Խնդրում եմ, մնացեք տանը, որ ապահովագրեք ինքներդ ձեզ և ձեր հարազատներին, ինչպես արեցինք մենք: P.S. Կարոտել եմ փողոցով քայլելն ու մարդկանց հետ շփումը:
Ամերիկացի ծրագրավորողները ներկայացրել են սարք, որը հետևում է հասարակական վայրերում հազին և փռշտոցին
լեկտ, որը լսում է հազի և փռշտոցի ձայները, որպեսզի գնահատի, թե հասարակական վայրերում մարդկանց որ տոկոսն է տառապում շնչառական հիվանություններով, գրում է Planet Today-ը: FluSense անունով սարքն ի սկզբանե թեստավորվել է ութ ամսվա ընթացքում համալսարանական քաղաքի կլինիկայի չորս սպասասրահներում: Ի լրումն ոչ խոսքային աուդիոսեմփլներին՝ FluSense-ը նաև հագեցած է ջերմախցիկով բարձր ջերմաստիճանով մարդկանց սքանավորելու համար: Հեղինակների խոսքով՝ սարքը նախատեսված է ոչ միայն հիվանդության առանձին դեպքերն առանձնացնելու, այլ նաև բնակչության մակարդակում միտումները բացահայտելու համար, որպեսզի տեսնի՝ զարգանո՞ւմ է արդյոք ինչ-որ գործընթաց, որը, հնարավոր է, դեռևս չի հայտնաբերվել բժշկական փորձարկումների ընթացքում: Այսինքն՝ հասարակական վայրերից հազի և փռշտոցի ձայներ լսելով՝ գիտնականները պլանավորում են կանխատեսել համաճարակաբանական միտումները: Ի սկզբանե սարքը մշակվել էր սեզոնային հարբուխի և այլ շնչառական հիվանդությունների պոտենցիալ տարածումն ուսումնասիրելու համար: Թեստավորման ընթացքում FluSense-ը վերլուծել է ավելի քան 21 միլիոն ոչ խոսքային աուդիոսեմփլ և 350 հազար ջերմատեսային պատկեր: Արհեստական ինտելեկտն օգտագործել է աուդիոսեմփլները տարբեր սպասասրահներում բնակչության թիվը գնահատելու համար, այնուհետև հաշվել է մարդկանց տոկոսը, որոնք, հնարավոր է, ունեցել են շնչառական հիվանդություն հազի, փռշտոցի և բարձր ջեմաստիճանի հիման վրա:
Կորոնավիրուսով վարակված աղջիկը հայտնել է իր ախտանիշների մասին
Մասաչուսեթսի համալսարանից հետազոտողները ստեղծել են արհեստական ինտե-
Նյու Յորքից 20-ամյա Ջուլյա Բուսկալյան կորոնավիրուսով է վարակվել, երբ ընթացիկ տարվա հունվարին Ֆլորենցիա էրս գնացել: Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, մարտի սկզբին աղջիկը վերադարձել է ԱՄՆ եւ COVID-19-ի անալիզ հանձնել: Թեստի արդյունքը դրական էր: Վատ ինքնազգացողությունը սկսվել է դեռեւս Իտալիայում: «Փետրվարի 29-ին ես արթնացա հոգեվարքի մեջ: Գլուխս պայթում էր, ականջներիս մեջ պուլսացիա էր, իսկ կոկորդի մեջ ասես կրակ վառվեր: Մարմինս կոտրվում էր եւ սարսռում: Ես հակաբորբոքային դեղ խմեցի եւ մինչեւ երեկո անկողնուց դուրս չեկա»,պատմել է նա: Հաջորդ օրը նա իրեն ավելի լավ է զգացել, բայց որոշել է, համենայնդեպս, բժիշկ կանչել, որը նրան զննելով՝ ասել է, որ նրա մոտ ուղղակի մրսածություն
է: Նա, սակայն, շուտով սկսել է ձախ ականջով վատ լսել, բայց որոշել է, որ ամեն ինչի պատճառը գերհոգնածությունն է: Նրա մոտ հազ չկար: Մարտի 3-ին աղջիկը սկսել է վատ լսել եւ դադարել է տարբերակել համերն ու հոտերը: «Ինձ մոտ նախկինի պես հազ չկար, բայց ամբողջ օրը գլուխս պայթում էր»,- հիշում է նա: Մարտի 5-ին նա վերադարձել է հայրենիք եւ 8 օր անցկացրել է տանը ինքնամեկուսացման մեջ: «Ես շփվել եմ միայն 2 մարդու հետ: Ինձ մոտ դեռեւս տարածված ախտանիշներ չկային, որոնց մասին զգուշացնում էին լուրերում: Ինձ մոտ հայտնվեց թաց հազ, իսկ լսողությունը, համը եւ հոտառությունը վերականգնվեցին»,- ասել է նա: Մարտի 14-ին Ջուլյան անցել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ եւ իմացել, որ վարակված է:
«Ինձ մոտ դեռեւս չկային ախտանիշներ, որոնց մասին բոլորը ասում էին: Թեթեւ հազ, բայց ոչինչ ավելի,- շեշտել է նա: - Ես այս մասին ձեզ պատմում եմ, որ նախազգուշացնեմ՝ ախտանիշները, որոնց մասին շրջապատում բոլորը պնդում են, ամենեւին ԲՈԼՈՐ ախտանիշները չեն: Ձեզ մոտ կարող է եւ չլինեն այդ բոլոր ախտանիշները, բայց դուք, միեւնույն է, կարող եք հիվանդ լինել»: Ջուլյայի խոսքով՝ իր տարիքի երիտասարդները կարող են չզգալ COVID-19 հիվանդության տարածված ախտանիշները: Ջուլյան հիմա արդեն առողջացել է, եւ իր խոսքով՝ իրեն լավ է զգում: Նա մնացյալ բոլորին կոչ է անում լրջորեն վերաբերվել կորոնավիրուսի խնդրին եւ տանը մնալ՝ մյուս մարդկանց հետ շփումները սահմանափակելով: «Ես գիտեմ, որ իմ տարեկիցները ծիծաղում են եւ ուրախանում, որ իրենց մոտ այդ ինֆեկցիան չկա: Բայց սա կատակ չէ: Խնդրում եմ, չեղյալ համարեք ձեր բոլոր ուղեւորությունները: Տանը մնացեք: Պահպանեք ձեզ: Շրջապատողների հետ շփումները սահմանափակեք,- ասել է նա: - Խնդրում եմ, մի՛ մոռացեք՝ եթե ձեզ մոտ ախտանիշներ չկան, դա դեռ չի նշանակում, որ դուք վարակված չեք»:
Լոս Անջելեսի շրջանի առողջապահության վարչության տնօրեն Բարբարա Ֆերերն ասել է, թե վերջին մահը հաստատում է, որ վիրուսը բոլոր տարիքի մարդկանց է վարակում։ Պաշտոնատար անձինք երեխայի ստույգ տարիքի կամ այլ հիվանդությունների մասին ոչինչ չեն հայտնում։ Լոս Անջելեսում նոր վարակվածների թիվը 662 է, այդ թվում՝ 11 մահ։ Կալիֆոռնիայում մեկուսացման ռեժիմ է սահմանվել։
Իրանում կարող է կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը սկսվել. ղեկավարությունը նոր արգելքներ է սահմանել Reuters
Կալիֆոռնիայում կորոնավիրուսից երեխա է մահացել
Լոս Անջելեսում պաշտոնատար անձինք կորոնավիրուսի հետ կապված մահվան ևւս երեք դեպք են հաստատել, որոնց թվում տարածաշրջանում մինչև 18 տարեկան երեխայի մահվան առաջին դեպքը, հայտնում է Independent-ը։ Սա ԱՄՆ-ում երեխայի մահվան առաջին դեպքն է։ Կորոնավիրուսից վարակվածների թիվը ԱՄՆ-ում անցել է 40 000-ից, Կալիֆոռնիայում՝ 2200-ից։
Իրանը կարող է կանգնել կորոնավիրուսի համաճարակի բռնկման երկրորդ ալիքի առաջ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել կառավարության խոսնակ Ալի Ռաբիին: «Ցավոք, որոշ իրանցիներ անտեսում են առողջապահության նախարարության խորհուրդները (իրանական) Նոր տարվա տոնակատարության ժամանակ: Դա կարող է հանգեցնել կորնավիրուսի տարածման երկրորդ ալիքին»,ասել է կառավարության ներկայացուցիչը պետական հեռուստատեսությամբ:
Վերջինս հավելել է, որ բոլոր ուղևորությունները քաղաքների միջև արգելվում են, իսկ խախտումները իրավական արձագանք կստանան: Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի հայտարարել է, որ կարող են արգելվել նաև ավանդական հավաքներն այգիներում: Վերջինիս խոսքով՝ երկրում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2077-ի,
վարակվածների թիվը գերազանցել է 27 000-ը:
A1 UNLIMITED HOME HEALTH CARE, INC 3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505
(323) 331-3088 Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է խոզի գրիպի համաճարակի մահացության ցուցանիշը. Корреспондент
Skilled Nursing Care Private Duty Nursing Patient observation and assessment Home Medical Equipment and supplies Infusion therapy Wound care Rehabilitation Respiratory therapy Catheter management Diabetic education Palliative care and pain management Blood draw and laboratory support Ostomy Care Medication monitoring Patient / family health education Physical therapy Occupational therapy Speech therapy Nutritional assessment and support Home Health Aides Medical Social services
Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 2009-2010թթ. տեղի ունեցած խոզի գրիպի համավարակից մահացության ցուցանիշը: Համեմատությունը ներկայացնում է Корреспондент-ը: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի գիտական կենտրոնի՝ առցանց թարմացվող տվյալների՝ Covid-19 կորոնավիրուսից մարտի 25-ի դրությամբ ողջ աշխարհում մահացել է 19 675 մարդ: Այս ցուցանիշը գրանցվել է մոտ 4 ամսում, երբ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է ավելի քան 170 երկրում: Մինչդեռ H1N1 գրիպի (խոզի գրիպ) համաճարակի ընթացքում, որը մեկ տարուց ավելի է տևել, 18 449 մարդ է մահացել՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների:
Ամենի մեծ թվով մահացության դեպքեր գըրանցվել է ԱՄՆ-ում (ավելի քան 8500), իսկ Եվրոպայում՝ ավելի քան 4800:
ԱՀԿ ներկայացուցիչը նշել է կորոնավիրուսի երկու գլխավոր ախտանշանները
Երկու հիմնական ախտանշանները քաղաքացիներին կօգնեն որոշել՝ արդյոք վարակված են կորոնավիրուսով, թե ոչ։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, գրում է lenta.ru-ն։ Ըստ մասնագետի՝ խոսքը բարձր ջերմաստիճանի և չոր հազի մասին է, ինչպես նաև շնչառական խնդիրների։ «Դա նշանակում է, որ ձեր զուգարանը գտնվում է ննջարանից երեք մետր հեռավորության վրա, իսկ դուք չեք կարողանում այնտեղ գնալ, քանի որ դժվարանում եք շնչել»,- պարզաբանել է նա: Վույնովիչը նշել է, որ մյուս ախտանշանները չպետք է տագնապ առաջացնեն մարդու մոտ, եթե նա չի այցելել անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներ: Նա նաև հայտնել է, որ քթահոսությունը COVID-19-ի ժամանակ հազվադեպ է։
ՄԱԿ-ի հովանու ներքո կստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ Նորվեգիան հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին ասված է Նորվեգիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում: «Գլոբալ հիմնադրամը կարող է ապահովել կանխատեսելիություն մեր գործընկերների համար և կօգնի բոլոր երկրի ջանքերը դարձնել առավել արդյունավետ»,-ասված է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս հիմնադրամը կարող է ստեղծվել նախորդ փորձից ելնելով, երբ նման հիմնադրամ ստեղծվել էր էբոլայի դեմ պայքարի ժամանակ 2014 թվականին և որի գործունեությունը հաջողված էր:
Թաիլանդում հազարավոր սոված կապիկներ կերի բացակայության պատճառով ահաբեկում են տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին
Կորոնավիրուսի պատճառով հարյուրավոր երկրներ փակել են իրենց սահմանները։ Բնականաբար, զբոսաշրջության մակարդակը նույնպես ընկել է։ Մինչ 2020 թվականը Թաիլանդ էր այցելում տարեկան 35 միլիոն մարդ։ Հիմա զբոսաշրջիկներ գրեթե չկան։ Եվ սա հանգեցնում է անսպասելի և անգամ վտանգավոր հետևանքների։
Թաիլանդական Լոպբուրի քաղաքում հազարավոր վայրի կապիկներ են ապրում։ Նրանց միշտ կերակրում էին զբոսաշրջիկները, սակայն հիմա այս կենդանիները մնացել են առանց կերի։ Թաիլանդական Լոպբուրի քաղաքում հազարավոր վայրի կապիկներ են ապրում։ Նրանց միշտ կերակրում էին զբոսաշրջիկները, սակայն հիմա այս կենդանիները մնացել են առանց կերի։
Կորոնավիրուսով հիվանդացած կինը պատմել է իր զգացողությունների մասին
Անգլիական Լոուտոն քաղաքից 28-ամյա Ջեյմի Բեգեթը հիվանդացել է COVID-19 կորոնավիրուսային վարակով եւ իր զգացողությունների մասին պատմել է The Mirror ամսագրին։ Երբ Ջեյմիի մոտ հայտնվել են առաջին ախտանիշները, սկզբում նա որոշել է, որ իր մոտ ստորին շնչառական ուղիների սովորական վարակ է, մրսածություն կամ պնեւմոնիա։ Նա ջերմել է եւ այնքան ուժեղ է հազացել, որ սրտխառնոց է ունեցել։ Կարճ ժամանակում ախտանիշները արագ ուժեղացել են, եւ շուտով նրա մոտ կորոնավիրուս են ախտորոշել։ Ջեյմիին հոսպիտալացրել են, հիվանդանոցում նրան թթվածնային դիմակ են դրել։ Ջեյմիի խոսքերով՝ հիվանդության գագաթնակետին ինքը շնչելիս սուր ցավ էր զգում, կարծես ներսից իրեն խոցում էին։ «Կարծես մեջս սատանա լիներ»,- այսպես է նա նկարագրել իր զգացողությունները։ Ամենից շատ Ջեյմին վախեցել է, որ 8-ամյա որդին կվարակվի իրենից։
Այժմ Ջեյմին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ հիվանդությունից կազդուրվում է տանը։ Նա բոլորին կոչ է անում հետեւել իշխանությունների խորհուրդներին եւ ինքնամեկուսացվել, որպեսզի պաշտպանեն ե՛ւ իրենց, ե՛ւ շրջապատին։
Մարդկանց բացակայությունից Վենետիկի ջրանցքներում ջուրն այնքան է մաքրվել, որ այնտեղ կրկին կարապներ ու ձկներ են հայտնվել Մարդկանց բացակայությունից Վենետիկի ջըրանցքներում ջուրն այնքան է մաքրվել, որ այնտեղ կրկին կարապներ ու ձկներ են հայտնվել։ Բնակիչների և զբոսաշրջիկների բացակայության պատճառով դատարկված փողոցներն ու հրապարակներն ավելի մաքուր են դարձել: