CRIMINAL TIME # 3, 2020

Page 1


I.H.R.P. is a non-profit organization of human rights and legal professionals. Organisation provides expertise and advice on human rights litigation regarding issues of particular international, regional or national importance. It supports efforts to develop international and regional human rights standards, often through litigation before the European Court of Human Rights.The organization started its activity in 2012. I.H.R.P.’s main goal is to contribute to the development of democratic statehood based on the principles of human rights and social justice. We believe that this is the prerequisite for Armenians, as individuals and as a collective, to develop free, dignified, and prosperous lives full of opportunity for human development. I.H.R.P cultivates volunteer-based, non-profit, civically conscious, responsible, proactive and committed activist action and culture. This is one of I.H.R.P.’s founding principles.





Ջորջ Բուշի նկատմամբ ահաբեկչական գործողության և ոստիկանի սպանության համար Թբիլիսիում ցմահ դատապարտված Վլադիմիր Հարությունյանը կարող է դիմել դատարան` տնային կալանք սահմանելու խնդրանքով

Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանը, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի դեմ կատարած ահաբեկչական գործողության և ոստիկանի կանխամտածված սպանության համար, բանտում 15 տարի անցկացնելուց հետո հնարավորություն է ունենալու դիմելու դատարան` իր նկատմամբ տնային կալանք սահմանելու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը: Ինչպես վրացական աղբյուրին հայտնել է Հարությունյանի փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին, օրենքի համաձայն իր պաշտպանյալն իրավունք ունի դիմելու դատարան` պահանջելով փոխել խափանման միջոցը, օրինակ՝ տնային կալանք` հսկողության ներքո: «Դժվար թե նրան ներում շնորհեն: Ես չգիտեմ՝ նա ինչ է որոշել, դեռևս չենք խոսել այդ թեմայով: Դրա համար դեռ շուտ է, 15 տարին լրանում է օգոստոսին: Ինչպես նա

որոշի, այդպես էլ կանենք»,-ասել է փաստաբանը: Հարությունյանը պահվում է մենախցում: Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Վլադիմիր Հարությունյանը 2005 թվականի մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում մարտական նռնակ էր նետել տրիբունայի ուղղությամբ, որտեղ կանգնած էին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն ու Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նռնակը չի պայթել, քանի որ Հարությունյանն այն պինդ փաթաթել էր կարմիր թաշկինակով, որպեսզի չնկատվի իր ձեռքում: Ձիգ կապանը զսպել է նռնակի պայթյունը, ինչի շնորհիվ էլ փրկվել է երկու նախագահների կյանքը: Հարությունյանին ձերբակալելու գործում օգնել են լեհ թղթակցի արած լուսանկարները, որն այդ ժամանակ գտնվել է նույն վայրում, որտեղից նետվել էր նռնակը: Ձերբակալության պահին Հարությունյանը զինված դիմադրություն է ցույց տվել` սպանելով Վրաստանի ներքին գործերի նախարարության հակահետախուզության բաժնի պետին: Հաջորդ օրը նա խոստովանել է, որ ինքն է նռնակ նետել ԱՄՆ նախագահի ուղղությամբ և խոստացել է, որ երկրորդ հնարավորության դեպքում կրկնելու է իր արարքը: 2006 թվականի հունվարի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Հարությունյանին մեղավոր է ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի միանգամից 8 հոդվածով, այդ թվում՝ ահաբեկչական գործողության կատարում, Վրաստանի քաղաքական անձի վրա հարձակում, միջազգային հսկողությունից օգտվող անձի վրա հարձակում, հրազենի և պայթուցիկ իրերի ապօրինի ձեռքբերում, պահում և օգտագործում, կանխամտածված սպանություն ծանրացնող հանգամանքներով, կանխամտածված սպանության փորձ, և նրան դատապարտել է ցմահ բանտարկության:


Սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը մահվան շեմին է. մի քանի փաստ նրա արտասովոր կյանքից ԱՄՆ-ում կրկին սերիական մարդասպան եւ աղանդավորների առաջնորդ Չարլզ Մենսոնը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել, հոսպիտալացվել է: 83-ամյա հանցագործի վիճակն այս անգամ ծայրահեղ է գնահատվում: Թե դատապարտյալի առողջության հետ կապված ինչպիսի խնդիրներ կան, չի նշվում սակայն, ըստ աղբյուրի, նրա մահը ժամանակի հարց է: Ծնված օրվանից՝ խելագար Չարլզ Մենսոնն իր կենսագրությամբ մտել է Ամերիկայի պատմության մեջ `որպես ամենավտանգավոր մոլագար մարդասպան, ով անձամբ չի սպանել որեւէ մեկի: Չարլզ Մենսոնը ծնվել է 1934 թ. նոյեմբերի 12-ին Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում:

Որոշ ժամանակ նա ապրում էր իր քեռու հետ, ով սիրում էր տղային աղջկա հագուստներ հագցնել եւ այդպես նրան դպրոց ուղարկել: Դպրոցում Չարլզը իրեն ոչ համարժեք էր դրսեւորում. նա վախեցած էր, պարփակված, վատ էր սովորում: Ծանր մանկություն եւ առաջին ամուսնություն

Մենսոնի հոգեբույժի անհանգստացնող հաշվետվությունների պատճառով՝ նա անչափահասների կենտրոնից բանտ է տեղափոխվում, որտեղ Չարլզը սպառնում է մեկ այլ բանտարկյալի եւ ածելիով բռնաբարում նրան:

Մենսոնը պնդում է, որ մինչեւ 13 տարեկանը տղաների դպրոց հաճախելու ընթացքում սեռական բռնության զոհ է դարձել: Երիտասարդ տարիքում Մենսոնը ամուսնացել է Ռոզալի Ուիլիս անունով մատուցողուհու հետ, երբ այդ ժամանակ պայմանական պատիժ էր կրում: Միասին նրանք ապրել էին նրա ժամանակավոր աշխատանքի եւ գողությունների հաշվին: Առաջին հանցագործությունները



20 տարեկանից հետո Մենսոնը քրեական կյանք է վարում՝ պարբերաբար ճաղերի հետեւում հայտնվելով հանցագործությունների համար: Նա թալանում է խանութներ, կողոպտում է ավտոմեքենաներ: Կյանքի այս շրջանում նրա ղեկավարման կարողությունները հաստատվում են, Մենսոնը դառնում է Սայենթոոլոգների աղանդի հետեւորդ:

Աստիճանաբար, Չարլզը հեռանում է հիպի հասարակությունից եւ ստեղծում է իր սեփական կոմունան, որը նա կոչում է «Ընտանիք»: Չարլզ Մենսոնի հետեւորդների փոքր խումբը, որն ընդգրկում էր բոլոր անօթեւաններին, հանցագործությամբ ու մարմնավաճառությամբ զբաղվող բոլոր թափառական դեռահասներին, քոչվորական կյանք էին վարում Խաղաղօվկիանոսյան ափին:

Խարիզմատիկ առաջնորդը սպանում է ուրիշի ձեռքերով Երազանքներն իրականանում են՝ ստեղծվում է «Ընտանիք» կոմունան Ուղեւորվելով Սան Ֆրանցիսկո, նա հանկարծ հայտնվում է փոքրիկ հիպի բնակավայրի տարածքում: Այնտեղ, Չարլզ Մենսոնը գտնում է այն, ինչն իրեն միշտ պակասում էր՝ իրեն հասկանալն ու կարեկցելը: Բացի այդ նրան գրավում է իր արարքների համար անպատասխանատվությունը, ազատ սերը եւ թմրամիջոցների նըկատմամբ հասանելիությունը:

Մենսոնը եզակի խարիզմա ուներ եւ հատուկ կերպով էր ազդում իր շուրջը գտնվողների վրա: Իր կրոնական համոզմունքների հիմքում «Բիթլզ» խմբի երգերի խոսքերն էին, որը նա մեկնաբանում էր իր հայեցողությամբ:

60-ականների վերջում մի շարք մարդասպանություններ տեղի ունեցան, որոնք առաջին անգամ էին ծրագրվել Չարլզ Մենսոնի կողմից:


Չարլզը թմրամոլությամբ զբաղվելու ժամանակ կապեր է հաստատում Հոլիվուդի ոսկե երիտասարդության հետ:

Մենսոնը իր շուրջը հավաքում է չորս հետեւորդների եւ «Helter Skelter» կարգախոսով, որը նշանակում էր «մորթիր-սպանիր»` առաջին արարողակարգային սպանությունն է հրամայում կատարել: Նրա հետեւորդների թվում էին նախկին եկեղեցական երգչուհի Սյուզան Աթկինսը, նախկին քարտուղար Պատրիսիա Քրենվինկլը, Լինդա Քասաբյանը եւ Տեխասի մարզիկ Չարլզ Ուաթսոնը: Ռեժիսոր Ռոման Պոլանսսկու կինը` Շերոն Թեյթը եւ նրա ընկերները, ովքեր այդ ժամանակ հյուընկալվել էին նրա տանը, ընտրվել էին որպես զոհ: Սպանությունը տեղի է ունեցել 1969 թ. օգոստոսի 9-ին: Մենսոնի հետեւորդները ներխուժել են Պոլանսկու առանձնատուն: Տան բոլոր բնակիչները թմրանյութերի ազդեցության տակ էին եւ չէին կարողանում միանգամից կողմնորոշվել: Մարդասպանները զոհերի արյունով պատերին «Խոզ» բառն էին գրել:


1971 թ. մարտի 29-ին բոլոր մեղադրյալների դեմ դատավճիռը հնչեց, նրանք բոլորը մեղավոր ճանաչվեցին: Նրանց գազային խցիկի միջոցով մահապատիժ էր սպառնում: Կալիֆորնիայի օրենսդրության բարեփոխումների շնորհիվ մահապատիժը շուտով փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Կիրակնօրյա առավոտյան կոտորածը Թեքսասի Հաուսթոն քաղաքն իսկական դժոխք էր, որտեղ 1981թ.-ին գտնվելը այնքան էլ լավ միտք չէր: Այս բնակավայրում ինքնասպանության իսկական համաճարակ էր բռնկվել, որի արդյունքում այդ ընթացքում ավելի քան 700 մարդ ինքնասպանության էր դիմել:

Իսկ երբ Կարլ Յուջինը տեղափոխվեց այստեղ, ամեն ինչ ավելի վատ ընթացք ունեցավ: Մինչև նա կսկսեր իր հաուսթոնյան հանցագործությունները, նա զբաղված էր Միչիգանում: 1980թ.ին Էնն Հարբորում տեղի ունեցած երեք կնոջ սպանությունների մեջ նա համար առաջին կասկածյալն էր:


Երբ Ուոթսը տեղափոխվում է Հաուսթոն, նա իր հետ տանում է մահվան մի նոր տարափ՝ իրականացնելով իր սարսափելի սպանությունները: Ուաթսը տեղափոխվում է Թեքսաս և բավականին արագորեն առաջ է շարժվում՝ մեկը մյուսի հետևից իրականացնե-լով սպանություններ, ու դրա հետ մեկտեղ փոփոխելով սպանության մեթոդները: Նրա սպանում էր դանակահարության, զոհերին կախաղան հանելու միջոցներով, ու այդ ամենը միայն այն բանի համար, որ նա նրանց աչքերում չարություն էր նկատում: Մարդասպանը պնդում էր, որ իր զոհերը չար են: Հաճախ նա իր զոհերից ինչ-որ իր էր վերցնում ու այն այրում այն` հավատացած լինելով, որ այդպիսով ոչնչացնում է նրանց չար ոգին: Մինչև 1982թ.ի մայիսի 23-ը նա 12 մարդու կյանք է խլում: Երբ նա լոգարանում ցանկանում էր սպանել Մելինդա Ագուլարին ու նրա ընկերուհուն, Ագուլարին հաջողվում է փախչել բնակարանից ու օգնության կանչել: Հենց այդ ժամանակ էլ Ուաթսը բռնվում է, երբ ցանկանում էր փախչել: Չնայած իր սարսափելի հանցագործություններին՝ Հաուսթոնի դատարանը նրա հետ համաձայնության է գալիս: Մարդասպանը խոստովանում է 12 մարդասպանություններն ու 60 տարի ժամանակով բանտարկվում, որից հետո լավ վարքի պատճառով նրան հատկացված ժամանակը կրճատվում են: Յուրաքանչյուր օր ճաղերի ետևում առանձին անցկացնելու ու լավ վարք ցուցաբերելու համար նրանից 3 օր էր կըրճատվում, ինչը նշանակում էր, որ 24 տարի անց նա ազատ պետք է արձակվեր: Միչիգանի հանցագործության հետ պայքարի գործակալությունը ցանկանում էր այս խենթ մարդասպանին հավերժ փակի տակ պահել: 2004թ.-ի նոյեմբերին Ուոթսին մեղադրեցին նոր Հելեն Դյուչերի սպանության մեջ: Դրանից հետո նրան ցմահ են դատապարտում: 2007թ.-ին մարդասպանը մահանում է պրոստատիտի քաղցկեղից:

Համացանցային ինքնասպանությա ն մարդասպանը

Չնայած, որ համացանցը հսկայական հնարավորություններ է ընձեռում հեշտությամբ տեղեկատվություն ստանալու համար, այնուամենայնիվ, այն ունի նաև իր մութ կողմերը: Օրինակ, Ճապոնիայի՝ ընկճաղտի մեջ հայտնված քաղաքացիները, ովքեր վախենում են միայնակ մնալուց, օգտագործում են համացանցը ու խմբակային ինքնասպանություններ գործում: Նրանք նախ առցանց ընկեր են գտնում, այնուհետև պայմանավորվում հանդիպել ու սպանում միմյանց: Սա իսկապես սարսափելի երևույթ է, որից օգտվում են մարդասպան հրեշները, ու ինքասպանություն գործել ցանկացող մարդկանց իրենց թիրախ դարձնում: Մաեուեն տառապում էր սեռական-հոգեբանական խնդիներով ու իր խնդիրների համար լուծում միայն կարողանում էր գտնել մարդկանց վնասելով: Նա սիրում էր մարդկանց խեղդամահ անել, ու 1988-2005թթ. Մաեուեն սպանել է 5 մարդու, սակայն ավելի թեթև պատիժ է ստացել միայն երկու մարդու սպանության համար: Սակայն այս մի քանի սպանությունները միայն սկիզբն էին, ու նա հետագայում շատ ավելի շատ սպանություններ են գործեց, երբ համացանցային ինքնասպանությունները բռնկվեցին, ու նա սկսեց իր զոհերին որսալ առցանց: Նրա առաջին զոհը 25-ամյա Միչիիկո Նագամոտոն էր: Մաեուեն նրան էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ էր ուղարկում՝ համոզելով նրան ինքնասպանություն գործել իր հետ: Երբ նրանք հանդիպեին, պետք է նրա մեքենայում այրվող փայտածուխի ծխի մեջ միասին խեղդվեին: Սակայն երբ նրանք հանդիպել են, Մաուեուն նրան կապել է ու, փակելով նրա դեմքը, խեղդամահ արել նրան: Երբ նրան հետագայում հարցրել են, թե ինչու է կատարել այդ սպանությունները, նա նշել է, որ ցանկանում էր հոգեվարքի մեջ հայտնված դեմք տեսնել: Դրանից հետո մարդասպանը 14-ամյա աշակերտի ու քոլեջի ուսանողի հետևից է գնացել՝ համոզելով, որ նրանք միասին խաղաղ կմահանան: Երբ նրանք հանդիպել են, մարդասպանը նրանց կապել ու սպանել է, իսկ մարմինները պահել լեռների մոտակայքում գտնվող ամբարտակների մոտ՝ մինչև սպանության տեսագրությունները դիտելու համար տուն վերադառնալը: Բարեբախտաբար, Մաեուեն կանգնեցվում է մինչև ավելի շատ զոհերի սպանություններ իրականացնելը:


2009թ.-ին նա կախաղան է բարձրացվել: Կարող է տարօրինակ թվալ, սակայն նա չբողոքարկեց և ոչ էլ դժգոհեց իր դատապարտությունից` կարծես պատրաստ լինելով վերջ դնել այդ ամենին:

Ի՞նչ ասաց արքայազն Չարլզը, երբ իմացավ արքայադուստր Դիանայի մահվան լուրը. ողջ ճշմարտությունը

արքայական ամենամութ պատմության մասին 1997 թ.-ը ուղղակի մեծագույն ցնցում էր ամբողջ աշխարհի համար։ Հանկարծ բոլորն իրենց համար պարզեցին, որ մահացել է բոլորի սիրելի արքայադուստր Դիանան, այն էլ՝ դժբախտ ավտովթարից։


Աշխարհի մամուլը չէր դադարում գրելուց այս մասին, ու բոլորը փորձում էին մահվան հետևում մեղավորներ գտնել, սակայն ի՞նչ ասաց արքայազն Չարլզը, երբ իմացավ այս սարսափելի լուրը։ Ամբողջ ճշմարտությունը պատմում է թագավորական ընտանիքի կենսագրությունը գրողը, ով ամեն բան տեսել է ներսից։ Պենի Ջունիորը, ով համարվում է արքայական ընտանիքի կենսագրության գրողներից, հրապարակեց մի գիրք, որտեղ մանրամասն անդրադարձել էր նաև արքայական ընտանիքին ու նրանում տեղ գտնող բոլոր իրադարձություններին։ Իհարկե, այս կենսագրականը չշրջանցեց նաև արքայական ընտանիքի ցավագին պատմության էջերը, որոնցում հատկապես ընդգծված էր արքայադուստր Դիանայի մահվան օրը, որը շոկային էր բոլորի համար։ Պենին պատմում է, որ երբ արքայազն Չարլզը իմացավ Դիանայի մահվան լուրն, առաջինը հետևյալն ասաց. «Նրանք բոլորն էլ ինձ են մեղադրելու,

այնպես չէ՞, բոլորը։ Աշխարհը կխելագարվի այս լուրից։ Մենք այնպիսի արձագանքի կբախվենք, որը չենք էլ պատկերացրել։ Դիանան կարող է ամեն բան ոչնչացնել, նա անգամ կոչնչացնի մեր միապետությունը»։


Պարզվեց՝ արքայազն Չարլզի խոսքերը մարգարեական եղան։ Մարդիկ, ովքեր պաշտում էին Դիանային ու նրան համարում խելքի, իմաստության, ոճի էտալոն, պարզապես չէին կարող անտարբեր անցնել նրա մահվան լուրի կողքով ու մահվան մեջ սկսեցին մեղադրել հենց արքայազն Չարլզին։ Նրանք չէին կարողանում ներել այն, որ արքայադուստր Դիանան այդպես էլ իրեն երջանիկ չզգաց ամուսնության ընթացքում և ստիպված էր իր ամուսնուն շուտով կիսել այլ կնոջ հետ։ Ամբոխն այդպիսին է, նա չի ներում իր ֆավորիտների նկատմամբ դավաճանությունը։ Արքայազն Չարլզին հենց այդպիսին էին պատկերացնում մարդիկ՝ դավաճան, ուստի այն, որ Չարլզը մատնվել էր պանիկայի ու չգիտեր, թե ինչ է իր հետ լինելու, ժամանակի ընթացքում արդարացավ։

Պենին նաև նշում է, որ Չարլզն այնքան հուսահատ էր, որ սկսեց հերթով զանագահարել իր բոլոր մտերիմներին, ընկերներին և հարազատներին՝ խնդրելով, որ այդ ծանր պահին իր կողքին լինեն ու իրեն մենակ չթողնեն պատառոտող մամուլի ու բրիտանացիների հետ։ Նրանք մինչև վերջ Չարլզի կողքին եղան, իսկ թագուհի Եղիսաբեթ Երկրորդը դեռ երբեք այդքան մտերիմ չէր եղել իր որդու հետ, որքան որ այդ օրերին։ Նա փորձում էր ամեն կերպ որդուն պաշտպանել

հարձակումներից, չնայած հանուն արդարության պետք է ասել, որ նրա մոտ դա միշտ չէ, որ հեշտ էր ստացվում, քանի որ ամբոխը ոչ պակաս բացասական էր տրամադրված նաև հենց թագուհու հանդեպ :

Մարդկության պատմության 5 խոշորագույն ամենաթանկարժեք գողությունները. ինչպե՞ս են դրանք հաջողել կատարել

Երբեմն մարդկանց արծաթասիրությունը ստիպում է նրանց հանցագործություններ կատարել, որոնցից առավել տարածվածը հափշտակությունն է: Ձեզ ենք ներկայացնում պատմության ամենամեծ, թանկարժեք, սակայն միևնույն ժամանակ աղմուկ չբարձրացրած գողությունները: Գողոնների մի մասը հետագայում հայտնաբերվել է, իսկ մյուսներն անհայտ կորել են, սակայն հույսը, որ դրանք մի օր կգտնվեն, դեռևս արթուն է:

Ֆաբերժե ձու


A1 UNLIMITED HOME HEALTH CARE, INC 3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505

(323) 331-3088

Skilled Nursing Care Private Duty Nursing Patient observation and assessment Home Medical Equipment and supplies Infusion therapy Wound care Rehabilitation Respiratory therapy Catheter management Diabetic education Palliative care and pain management Blood draw and laboratory support Ostomy Care Medication monitoring Patient / family health education Physical therapy Occupational therapy Speech therapy Nutritional assessment and support Home Health Aides Medical Social services

պատվերով: Մեր օրեր հասել է 62 ձու, որոնցից կայսերականները 54-ն են: Մյուսները համարվում են կորած: 19-20րդ դարերում յուրաքանչյուր Ֆաբերժե ձվի արժեքը կազմել է հազարավոր դոլարներ:

Էմփայր-սթեյթ-բիլդինգ երկնաքեր

Կարլ Ֆաբերժեի ոսկերչական իրերի հավաքածուն, որը հայտնի է Ֆաբերժե ձվեր անունով, ստեղծվել է 18851917թթ.: Զատկի ձվերից ընդամենը 71ն է ստեղծվել, որոնցից 52-ը՝ կայսեր


Նյու Յորքի Մանհեթենում գտնվող 102հարկանի երկնաքերը մի անգամ հափշտակվել է: Իհարկե, այդ հափշտակությունը պրովոկացիոն բնույթ էր կրում: 90 րոպեում Daily News-ի երկու լրագրող կարողացել են կեղծել շինության սեփականության վկայականը: Նրանք պետական գործիչներին ներկայացրել են այդ փաստաթուղթը, որը, սակայն, նոտարական վավերացման փոխարեն կրում էր բանկերի լեգենդար թալանչիի՝ Վիլլի Սատոնի ստորագրությունը: Սակայն դա ոչ ոք չէր նկատել: Մի ամբողջ օր լրագրողները տնօրինել և տիրապետել են ամենահայտնի երկնաքերերից մեկը, այնուհետև խոստովանել, որ փաստաթղթերը կեղծված էին: Այս ամենը կատարելով՝ նրանք ապացուցել են, որ տիրող խառնաշփոթի պայմաններում անգամ Էմփայր-սթեյթ-բիլդինգն է հնարավոր հափշտակել:

Ամենաամոթալի գողություններից մեկը եղել է Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի «Մոնա Լիզա» կտավը: 1911թ. Վինչենցո Պերուջան աշխատում էր Լուվրում որպես ապակեպատող: Հանկարծ նա նկատել է, որ «Մոնա Լիզա» կտավը ոչ ոք չի հսկում և չի կարողացել դիմակայել այն գողանալու հրապուրանքին: Նա պարզապես հանել է կտավը պատից, ազատել շրջանակից, թաքցրել վերարկուի տակ և գնացել տուն: Երկու տարի շարունակ նա կտավը պահել է տանը՝ երկու կողպեք ունեցող ճամպրուկի մեջ: Սակայն գողին բռնեցին, երբ նա կտավը Իտալիայում վաճառելու փորձ կատարեց:

Ստրադիվարիուսի ջութակը

Մոնա Լիզա Անտոնիո Ստրադիվարիուսը վարպետ էր, որը պատրաստել է ամենաորակյալ և թանկարժեք երաժշտական գործիքները: Առավել մեծ տարածում ունեին 16891725թթ. նրա կողմից պատրաստված գործիքները: Հայտնի ջութակահարուհի Էրիկա Մորինին նվագում էր Ստրադիվարիուսի ջութակներից մեկը, որը պատրաստվել էր 1727թ.: Մի անգամ գողը մտել է նրա բնակարան և հափշտակել լեգենդար ջութակը: Մորինին մահացավ, սակայն ջութակն այդպես էլ չհայտնաբերվեց:


Տիրանոզավրի ոսկրեր

Տիրանոզավրը երկոտանի գիշատիչ էր՝ հսկայական գանգով ու երկար և ծանր պոչով: Նրա դիմացի ոտքերը, ի համեմատություն հետևի ոտքերի, շատ փոքր էին, սակայն նույնքան հզոր: Այս մողեսին համարում են երկրային գիշատիչների մեջ խոշորագույնը: 1945թ. Մոնղոլիայում հայտնաբերվեցին այս դինոզավրի մնացորդներ, այնուհետև՝ ողջ կմախքը: 2012թ. ոմն Էրիկ Պրոկոպի գողացավ մի քանի ոսկոր և որոշեց վաճառել դրանք 1,1 միլիոն դոլարով: Հետագայում հանցագործը հայտնվեց բանտում, իսկ ոսկորները վերադարձվեցին թանգարանին:




Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.