Ռաֆայել Պատկանյան

Page 1

ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ «Չախու»

Պատկանյանի «Չախու» պատմվածքը ջրկիր Մարտիրոսի դաժան կյանքի մասին է։ Իսկ ինչո՞ւ դաժան, ո՞րն էր պատճառը, որ Մարտիրոսը ջրկիրությամբ էր զբաղվում։ Պատմվածքի սկզբում նկարագրվում է եղանակային լուրջ փոփոխությունը, երբ մարտի սկզբին արդեն հունիսյան տապ էր, չորությունից գետինը սկսել էր ճաքել, ծառերը չորանում էին, և պետք էր ջրել։ Տանուտերը կանչել է տալիս ջրկիր Մարտիրոսին, որ ջրի պարտեզը։ Այդ ժամանակ բանվորը մի փոս էր փորում նոր ծառ տնկելու համար և հանկարծ փոսի միջից գտնում է մի չախու։ Մարտիրոսը սկսում է լաց լինել ու պատմում տիրոջը իր ողջ կյանքի պատմությունը, կյանք, որ գլխիվայր էր շուռ եկել ու խեղաթյուրվել այդ չախուի պատճառով։ Մարտիրոսին հայրը տասը տարեկան հասակում տարել էր վարդապետի մոտ՝ ուսանելու։ Մարտիրոսը շատ խելացի և ընդունակ էր, և բոլորը նախանձում էին նրան, այդ թվում նաև՝ վարդապետը։ Անցնում է չորս տարի, Մարտիրոսն արդեն կարդում էր զանազան գրքեր ու լավ էր տիրապետում գրել-կարդալուն։ Մի օր անհետանում է վարդապետի կնոջ չախուն, ու դրա մեջ մեղադրում են Մարտիրոսին։ Մարտիրոսն ընկնում է անկողին, հետո մահանում է հայրը՝ թողնելով նրան, մորը և տատին սև հացի կարոտ։ Մարտիրոսը փորձում է գնալ և սովորել Լազարյան ճեմարանում, սակայն նրան անվանում են «չախուի գող»։ Ի վերջո, տատի միջնորդությամբ Մարտիրոսը մեկնում է Ստավրապոլ՝ սովորելու՝ ապրելով Մատթեոս աղայի տանը։ Այս անգամ անհետանում է Մատթեոս աղայի փողով լի քսակը, և դարձյալ մեղադրում են Մարտիրոսին ու հետ ուղարկում Նոր Նախիջևան։ Իհարկե, հետո պարզվում է, որ Մատթեոս աղայի քսակը գտնվել է, բայց դա էլ ո՞ւմ էր պետք. «գողի» անունն արդեն սև բիծ էր քաշել Մարտիրոսի կյանքի վրա։ Նա ամաչում էր դուրս գալ փողոց, նայել մարդկանց, բոլորը նրան «գող» էին անվանում և ասում, թե նա հիմա էլ գողացել է Մատթեոս աղայի քսակը, բայց ո՞վ խոսեց այն բանի մասին, թե աղայի քսակը գտնվել է… Դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում, այդպիսին են մարդիկ։ Անցավ ժամանակ, ա՜խ, այդ ժամանակը, որ բուժում է վերքերը, դա Մարտիրոսի համար չէր։ Մարտիրոսը սկսում է աշխատել խանութում։ Վեց տարի հավատարիմ աշխատելուց հետո խանութպանը նրան շատ էր վստահում և պատրաստվում էր իր աղջկան նշանել նրա հետ ու կտակել խանութը։ Մարտիրոսին թվում է, թե կյանքը վերջապես ժպտաց իրեն, բայց․․․Խանութպանը, բացահայտելով Մարտիրոսի անցյալը, վռնդում է նրան խանութից՝ կրկին անվանելով նրան «չախուի գող»։ Մարտիրոսը վերադառնում է տուն՝ Նոր Նախիջևան։ Մահացել էր տատը, ծեր մայրը միայնակ էր մնացել։ Հուսալքված ու կյանքից դաժան ապտակ ստացած՝ Մարտիրոսը սկսում է զբաղվել ջրկիրությամբ։ Այդ փոսի մեջ այդ օրը Մարտիրոսը գտնում է հիսունհինգ տարվա կորուստը՝ չախուն, որը սպի էր թողել իր ողջ կյանքի վրա։ Ո՞ւմ էր մեղադրում խեղճ ջրկիրը, իհարկե, իրեն, միայն ու միայն իրեն։ Եվ առհասարակ, եթե մեր կյանքում ինչ-որ բան այն չէ, ո՞վ է մեղավոր. Իհարկե, մենք։ Ոչ մեկին պետք չէ մեղադրել մեր անհաջողությունների համար, մենք ենք մեղավոր, ուրեմն, մեր կյանքում ինչ-որ տեղ սխալվել ենք, ինչ-որ տեղ


սայթաքել ենք։ Պայքարե՛ք ու երբեք մի՛ լռեք, որ հետագայում չտուժեք, և ո՛չ ձեզ, ո՛չ էլ ուրիշին չմեղադրեք… «Ախպեր, մեզ ո՞վ է ասել, թե գառ լինենք, որ գայլերը մեզ ուտեն»։

ՍԱՐԳՍՅԱՆ ՕՖԵԼՅԱ «Ես նշանած էի» Եթե անկեղծ լինեմ, ինձ համար այս վիպակը չափից շատ տուր էր՝ լի տարբեր զգացողություններով՝ լինի դա սեր, հիացմունք, աղքատություն, հավատ, թե մեկ այլ բան: Վեպի հերոսը՝ Միքայելը, չնայած որ աղքատ էր, ապրում էր ուրիշի տանը (անվճար), բայց շատ բարի ու կամեցող սիրտ ուներ: Հենց 1-ին գլխում Միքայելը օգնում է մի աղջկա, որին չէր էլ ճանաչում, և չնայած որ նրա մոտ քիչ գումար կար, նա այդ անծանոթ աղջկան գումար է տալիս, բայց մի՞թե այս արարքը հենց չի խոսում նրա բարության մասին: Այդպիսի մարդիկ հիմա շատ քիչ են կամ էլ չկան: Մի փոքրիկ կետ կար վեպում, որը ինձ շատ հետաքրքրեց. աղջկա ու տղայի անվան ու ազգանվան սկզբնատառերը նույնն էր, դժվար է հասկանալը՝ սա ուղղակի պատահականությո՞ւն էր թե՞ ճակատագիր, և եթե ճակատագիր էր, ինչո՞ւ այդպիսի դժբախտ ավարտ ունեցավ: Մի բան էլ կար. տղան կապվածություն էր զգում աղջկա հանդեպ, անգամ չարագուշակ երազները, որոնք վերջում դարձան իրական, չկարողացան ստիպել տղային հրաժարվել այդ աղջկանից: Վեպի ավարտը, ինչո՞ւ ոչ, սպասելի էր, աղջկա պահվածքը հենց վեպի սկզբից էլ տարօրինակ էր ու մի փոքր վախեցնող, երբ վերջում աղջիկը ինքնասպան եղավ (նրա համար, որ նրա ծնողները դեռ շատ տարիներ առաջ նրան նշանել էին ուրիշ տղայի հետ, և աղջիկը չէր կարող դրժել այդ խոստումը, բայց նաև չէր կարող ապրել առանց Միքայելի): Հավատացած եմ, որ տղան ավելի մեծ մահ տեսավ: Եթե լինեմ անկեղծ, ես ոչ թե տխրեցի աղջկա ինքնասպանության պատճառով, այլ ավելի շատ տղայի համար, քանի որ տղան ավելի մեծ ցավ ապրեց՝ տեսնելով սիրած էակի դին ու հանձնելով նրան հողին: Եվ ինչպես ասում են՝ «Մահը կյանքի ամենամեծ կորուստը չէ, ամենամեծ կորուստը այն է, ինչ մեռնում է մեր մեջ, երբ մենք դեռ ողջ ենք»: Ես իրոք հավատում եմ այս խոսքերին ու գիտեմ, որ Միքայելը զգացել է այս խոսքերի դառնությունն ու ցավը… ՄԵՐԻ ՄԱՐԿՈՍՅԱՆ «Ես նշանած էի» Սիրո պատմություն և շատ ճակատագրական: Նրանց հանդիպումը կայացավ գեր եզմանոցում.աղջկա մայրիկի թաղման արարողությունն էր, տղան, պատահմամբ աղջկա ն տեսնելով,հրապուրված գնաց նրա ետևից, աղջիկը երկու պառավների հետ էր, բայց նր ա սուգը նրա հետկիսող չկար, և նա, մոր հետ բարձրաձայն խոսելով, ասում էր. «Ես երբեք չեմ լինի այն մարդուհետ, որին չեմ սիրում»: Երբ արդեն վերջում տղան և աղջ իկը մենակ էին մնացել, շփվեցին իրարհետ: Աղջիկը նշանված էր և չէր ուզում ապրել այդ մարդու հետ: Նա իր նշանածի վերադառնալուցառաջ ստիպված թույն էր խմել և մահացել:


Շատ ազդեցիկ էր այս պատմությունը, աղջիկը անգամ իր մորը խոստում տվեց, որ չի ապրի այն մարդու հետ, որին չի սիրում և նա եղավ իր խոսքի տերը, նա չկարողացավ գնալ այդ քայլին՝ մղձավանջդարձնելով իր ամբողջ կյանքը: «Պազարի Կալաճի»

Շատ հետարքրքիր, նաև որոշ չափով ծիծաղի առարկա դարձած պատմություն է: Երբ սկս եցիկարդալ, բացարձակ չէի հասկանում, թե ինչ է նշանակում «Պազարի Կալաճի», բայց ն այելովբառերի բացատրությունը՝ ստացվեց՝ «զրույց շուկայում»: Պատմությունը սկսում է նրանից, որ շուկայի վաճառականը և մի գնորդ իրար հետ կիսվում են նորություններով, և վաճառականը սկսում է պատմել վերջին նորությունը, որը ցնցել էր ամբողջ գյուղը: Մի հոգևորական մարդ կար, որ սիրահարվել էր ուրիշի կնոջը և այդ կնոջը խոստովանել էր իր զգացմունքները՝ առաջարկելով, որ գնա, իր հետ ապրի, իսկ կինը պատասխանել է, թե իրեն ժամանակ է պետք մտածելու համար: Կինը իսկույն գնում է, այդ ամենը պատմում իր ամուսնուն, և նրանք իրար հետ մշակում են մի ծրագիր: Եվ համաձայն իրենց ծրագրի՝ կինը գնաց հոգևորականի մոտ ու ասաց, թեկապրի նրա հետ, և հանկարծ այդ պահին լսվում է կնոջ ամուսնու ձայնը: Նա փնտրում է մի խոզ, որին ուզում էր սպանել, և կինն էլ ասում է հոգևորականին, որ շուտ գնա և թաքնվի հավաբնում: Հոգևորականը այդպես էլ անում է: Հոգևորականը գնաց հավաբուն, իսկ կնոջ ամուսինը գնաց այնտեղ և նրա ջարդը տվեց: Հետո, երբ հոգևորականը վերադարձավ, կինը հարցրեց, թե ի՞նչ է պատահել, իսկ հոգևորականը պատասխանեց, թե հորն է ընկել: Պատմության մեջ գտա ընդանուր առմամբ երկու իմաստ՝ բամբասանքներ և խորամանկության արդյունքներ: Ինչ վերաբերում է գյուղում տարածված լուրերին, չէ՞ որ այդ պատմության մասին գիտեին միայն այդ երեք անձինք. և չեմ կարծում, թե ճիշտ էր այդ տեղեկությունը հայտնել բոլորին, և որ գյուղը թնդար այդ պատմությամբ, որովհետև կարծում եմ՝ առանց բոլորի իմանալու էլ հոգևորականը արդեն հասկացավ իր սխալը, և անհրաժեշտություն չկար, որ նա հալածվեր ու ստորացվեր ժողովրդի առաջ: Իսկ ինչ վերաբերում է խորամանկությանը, կարծում եմ՝ կինն ու ամուսինը ճիշտ ձև գտան հոգևորականին հասկացնելու իր սխալը: ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ «Ես նշանած էի» «Ես նշանած էի» վիպակի գլխավոր հերոսները Միքայելն ու Մարին են: Գործողու թյունները կատարվում են Պետերբուրգում: Միքայելը սովորում է Պետերբուրգում : Մի թաղման


արարողության ժամանակ նա հանդիպում է Մարիին: Մարին երկու ծեր կանանց հետ գնում էր մորըթաղելու: Միքայելը ճշտում է, թե որտեղ է ապրում Մարին, և ճանապարում է նրան տուն: Մարինշվեյցարացի էր, բայց քանի որ նրա հայրը Պետերբուրգում էր աշխատում, նրանք ընտանիքով տեղափոխվել էին այնտեղ: Շուտով Մարիի ծնողները մահանում են: Միքայելի ընկերը՝ Հովհաննեսը, մի վատ երազ է տեսնում ընկերոջ և մի աղջկա վերաբերյալ: Հաջորդօրն էլ Միքայելն է վատ երազ տեսնում Մարիի մահվան մասին։ Այդ ժամանակ Միքայելը, Մոսկվայից գումար ստանալով, գնում է մի հին գրասեղան, որի դարակներում հայտնաբերում է թանկարժեք իրեր: Նա պատրաստվում էր ամուսնանալ Մարիի հետ, Մարին էլ նրան շտապեցնում է՝ խնդրելով գողանալ իրեն: Մի անգամ Մարիի տան մոտ Միքայելը լսում է, թե ինչպես մի օտարական արտասանում է Մարիի անունը, բայց ուշադրություն չի դարձնում: Հաջորդ օրը Միքայելը գնում է Մարիի տուն և իմանում, որ աղջիկը թունավորումից մահացել է: Մարին թողել էր մի նամակ, որում ասվում է, թե իր ծնողները մանկության տարիներին իրեն նշանել էին իրենց ծանոթի որդու հետ: Նախորդ օրը փեսացուն եկել էր և հիշեցրել դրա մասին: Մարին այդ պատճառով էլ ինքնասպան էր եղել: Միքայելը թաղում է Մարիին՝ հողը դնելով նաև գտած բոլոր թանկարժեք իրերը, որոնք իր համար կորցրել էին իրենց արժեքը։ ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Ես նշանած էի» Պատմվածքի իրադարձությունները տեղի են ունենում Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Ո րքան էլոր անհավանական թվա, կյանքիդ երկար սպասված սիրուն գտնել թաղմանարարողությ ան ժամանակ, բայց այդպես էլ սկսվեց այս պատմությունը: Գլխավոր հերոսներիցառաջինը ՝ Միք այելը, թաղման ժամանակ տեսավ գլխավոր հերոսուհուն ՝ Մարիին, որ եկել էրերկու ծեր կանանց հետ: Նա շվեդուհի էր: Սիրային պատմություններ կարդալիս միշտ ինչ-որ անբացատրելի ու կախարդական բան եմ զգում, ինչպես որ եղել է հենց: Ինչքա˜ն անիրական էթվ ում մի քանի օրվա մեջ բացահայտել քո սիրուն, որին ամեն օր մտքերով նկարում էիր: Հերոսների մեջ ձևավորվեց ամուր և գեղեցիկ սեր: Բայց օրեր անց Մարիի մոտ նկատվում էինանհանգստությ ուններ, որոնց պատճառը Միքայելը չէր հասկանում: Միքայելը արդենպատրաստություններ էր տ եսնում, որպեսզի ամուսնանա Մարիի հետ, բայց Մարին անընդհատխնդրում էր իրեն գողանալ: Օրեր անց Մարին թույնով ինքնասպան էր եղել և արարքի պատճառըգրի առել: Պարզվում է, որ մ անուկ ժամանակ ծնողները Մարիին նշանել էին ծանոթ տղայի հետ, ևայդ տղան Մարիի մահից մեկ օր առաջ եկել և հիշեցրել էր իրենց ուխտի մասին: Մարին էլհայտնվել էր անելանելի վիճակու մ և իրականացրել այդ աններելի քայլը:

«Չախու»


Մի օրվա մեջ արդեն երկրորդ պատմվածքն եմ վերլուծում Ռափայել Պատկանյանի ց և բացիմռայլությունից՝ ոչինչ չզգացի նրա ապրած դարաշրջանի վերաբերյալ: Մի հայկա կան ասացվածքկա, որն ամբողջությամբ համապատասխանում է այս պատմվածքին՝ «Մ արդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»: Պատմության հերոսը ՝ Մարտիրոսը, տարիքն առած մարդ է: Մի օր հողի հետ աշխատելիս գտնում է մի չախու ու սկսում լաց լինել: Մարտիրոսի կյանքը շատ դաժան էր դասավորվել: Պարզվում է՝ երբ նա փոքր է եղել, սովորել է Մկրտիչ անունով մի տիրացուի մոտ: Մի օր, երբ ուզել է օգնել իր ասուցչին, չախուն կոր ել է, և բոլորը միաբերան մեղադրել են Մարտիրոսին: Մարտիրոսի հայրը, իմանալով այդ մասին, ծեծում է որդուն, ապա խելագարվում է ու մահանում: Մարտիրոսը ինչ-որ կերպ կ արողանում էմեկնել Ստավրոպոլ ՝ վարժարանում սովորելու: Եվ այնտեղ էլ համարյա նու յն պատմությունը կրկնվումէ: Այն տանը, որտեղ ապրում է հերոսը, քսակն է կորչում: Այս տեղ էլ են մեղադրում Մարտիրոսին: Գյուղում սկսում են Մարտիրոսի մասին բամբասան քները թարմացվել: Որոշ ժամանակ անց քսակըգտնվում է, բայց ոչ մեկն այլևս ուշադրությ ուն չի դարձնում այդ փաստին: Մարտիրոսը նորից հեռանումէ գյուղից ՝ փորձելով գտնել ինքն իրեն: Աշխատում է խանութում, խանութի տերն անգամ իր աղջկանորոշում է ամու սնացնել Մարտիրոսի հետ: Բայց Նախիջևան գնալուց հետո նա իմանում է Մարտիրոսիվ ատ համբավի մասին ու ազատում նրան աշխատանքից: Եվ մեր հերոսը դարձավ ջրկիր: Կյանքիմասին մտորելիս մեղադրում է ինքն իրեն, որ չի կարողացել ինքն իրեն պաշտպա նել: Կարդալով նման պատմություններ ՝ ակամա համեմատում եմ ներկան տվյալ ժամակակահատվածի հետ և ուրախանում եմ, որ ապրում եմ ներկայում: Երջանիկ եմ, որ իմ օրերում կան հատուկ մարմիններ, որոնք զբաղվում են մարդկանց գողերից տարբերելու և գողերին պատժելու գործերով: Իհարկե, հիմա էլ կան մարդիկ, որ այնքան են ձանձրացել իրենց կյանքից, որ ուրիշներինն իրենցն են դարձնում ու սկսում քննարկել, բայց հիմա գնահատվում է ոչ թե բամբասանքը, այլ ուսումը:

ՌԵԲԵԿԱ ԽԱՉԻԿՅԱՆ «Ես նշանած էի» Դե ինչ ասեմ, վիպակն ինձ դուր եկավ։ Մի տեսակ հիշեցրեց Ռոմեոյին ու Ջուլիետին, դե ի հարկե,թեման նույնը չէր, բայց երբ Մարին խմեց թույնը, ես միանգամից Ջուլիետին հիշեցի: Ընդհ անուրվիպակը սիրո, բարդ ու դժբախտ կյանքի և ամեն տեղ մարդուն հասնող ճակատագրի մաս ին էր:Վիպակն սկսում է, կարելի է ասել տարօրինակ կերպով՝ տղան ու աղջիկը հանդիպում են թաղման արարողության ժամանակ, ոչ թէ ինչ-որ գեղեցիկ վայրում, և կարելի է ասել, որ այսվիպ ակում լինում է սեր առաջին հայացքից և այնքան ամուր է լինում, որ երբ Մարին իմանում էիր ն շանածի մասին, որի հետ դեռ նշանվել էր մանուկ ժամանակից, թույն է խմում, որ ազատվիտառ ապանքից, իսկ Միքայելն էլ, Մարիի դիի հետ թաղում է այն բոլոր հարստությունները,որոնք գտ ել էր իր ու Մարիի հարսանիքի համար: Բայց օրինակ, ինձ այդքան էլ դուր չեկավ, որՄարին թու յն խմեց ամեն


ինչից ազատվելու համար ու մենակ թողեց իր սիրեցյալին: Նա կարողէր փախչել նրա հետ կամ ն շանը հետ տար, չգիտեմ: Ճիշտ է վիպակն ինձ դուր եկավ, բայց այդմասը՝ այնքան էլ չէ:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Ես նշանած էի»

Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ռափայել Պատկանյանը հայ ազգային-հայրենասիրական պոեզիայի հիմնադիրներից է: Նա մեծապես նպաստել է աշխարհաբար լեզվի ամրապնդմանն ու աշխարհիկ գրականության ստեղծմանը: Նրա «Ես նշանած էի» վիպակի գործողությունները կատարվում են 1850ականներիպետերբուրգյան ցրտաշունչ ձմռանը: Այս այն չարաշուք ձմեռն էր, երբ քաղաք ում գռիփ ցավը ևխոլերան իրար հետ դաշնակից էին դարձել և սաստիկ կոտորած էին ան ում սոսկացած ժողովրդիմեջ։Միքայելը՝ գլխավոր հերոսը, գնացել էր Պետերբուրգ՝ սովոր ելու, բայց թաղման ժամանակհանդիում է իր սիրուն՝ Մարիին, որ փոխում է Միքայելի կյ անքը: Մարին հանգուցյալի դուստրն էր: Նա շվեյցարացի էր և ապրում էր Պետերբուրգում , քանզի իր հայրն էր աշխատում այդտեղ: Միքայելը նրան տուն է ճանապարհում, և որոշ ժամանակ հետո նրանք սկսում են շփվել: Նրանքիրար շատ էին սիրում և ամեն ինչի պա տրաստ էին մեկմեկու համար: Մարիի հոր մահից հետոՄիքայելը նույնիսկ իր կոշիկներն է վաճառում Մարիին օգնելու համար:Նրանք որոշում ենամուսնանալ: Միքայելի ընկերը՝ Հովհաննեսը, որը դեռ չգիտի Մարիի մասին, տեսնում է երազ, իբրև թե Միքայելը մի աղջկ ա հետ գտնվում է մի փոսի մոտ: Աղջիկն ընկնում է փոսը, և Միքայելը, գլորվելով փոսը, ն րան չի գտնում: Հաջորդ օրն էլ Միքայելն է վատ երազ տեսնում. իբրև թե Մարիիհետ զբոս նելիս մեկը գողանում է աղջկան, Մարին թռչում է դեպի երկինք, բայց ընկնում է ևմահան ում: Մարին իսկապես իրեն տարօրինակ է պահում և ասում է բաներ, որ Միքայելը չիհաս կանում, կամ շտապեցնելով՝ խնդրում է գողանալ իրեն: Մի անգամ Մարիի տան մոտՄիք այելը լսում է, թե ինչպես մի օտարական տալիս է Մարիի անունը, բայց ուշադրություն չիդ արձնում և շարունակում է ճանապարհը: Միքայելը նույնիսկ խոսում է քահանայի հետ իր ենցհարսանիքը արագացնելու համար: Հաջորդ օրը Միքայելը գնում է Մարիի տուն և իմա նում, որաղջիկը թույն է խմել և մահացել: Թաղապետը մի նամակ է փոխանցում Միքայելի ն, որ Մարին էրթողել՝ Միքայելի անունով հասցեագրված, որում ներուղություն է խնդրում և վերջին անգամ իրսերը խոստովանելով՝ ասում է, թե ծնողները իր մանկության տարինե րին իրեն նշանել են իրենցծանոթի որդու հետ: Նախորդ օրը փեսացուն եկել էր և հիշեցրել ուխտը: Մարին այդ պատճառով էլինքնասպան է եղել: Հաջորդ օրը Միքայելը թաղում է Մ արիին՝ հողը դնելով նաև գտած ամբողջհարստությունը, որն իր համար այլևս նշանակու թյուն չունի:


«Չախու»

Պատմվածքը անմեղ-մեղավոր Մարտիրոսի մասին է, որ լինելով ազնիվ մարդ՝ մեղադրվել էգողության մեջ և անտեղի արատավորել իր անունը: Այդ ամենը սկսվել էր վաղուց, երբՄ արտիրոսը սովորում էր Մկրտիչի մոտ. այգում իր վարպետին օգնելու ժամանակ կորչում էնրանց գեղեցիկ չախուն: Դրանում մեղադրում են փոքրիկ Մարտիրոսին, նրան անվանու մ են«գող»: Հայրը իմանում է, որ տղան գյուղում «գող» է հռչակվել, շատ է բարկանում,ծեծ ում է որդուն, հետո խենթանում ու մահանում:Որոշ ժամանակ հետո Մարտիրոսը գնում է Ստավրոպոլ՝վարժարանում սովորելու, և այնտեղ ապրում էր Մատթեոս աղայի տանը: Մ ի անգամ կորչում էաղայի քսակը, և կրկին Մեղադրում են Մարտիրոսին, ուղարկում հայ րենի գյուղ: Որոշ ժամանակ հետո գտնվում է քսակը, բայց Մարտիրոսի անունն արդեն արատավորվ ած էր: Մարտիրոսը ուզում է լքել Նախիջևանը և շատ հեռու լինել այդ զրպարտանքներից և գնում էՌուսաստան:Վեց տարի աշխատում է մեկի խանութում, և ամեն ինչ շատ լավ էր: Տերը շատ էրվստահում նրան, նույնիսկ պիտի իր աղջկան ամուսնացներ նրա հետ: Բայց տերը մի անգամ գնումէ Նախիջևան, դրանից հետո ուրիշ աշխատող է բերում խանութ ու որոշում աղջկան ամուսնացնելայդ երիտասարդի հետ: Տերը նույնիսկ աշխատանքից ազ ատում է Մարտիրոսին՝ իմանալով նրա«գող լինելը»: Նա վերադառնում է Նախիջևան, եր բ իր պատմությունը բոլորն արդեն մոռացել էին: Մարտիրոսը քառասուներկու տարի է, ինչ ջրկիրություն է անում և հենց ջրկիրություն անելուժամանակ հողի մեջ տեսնում է մի չախ ու՝ դանակ, ու սկսում է լաց լինել, քանզի դա այն դանակնէր, որից սկսվեց ամեն ինչ: Նա իր դժբախտության համար մեղադրում է միայն իրեն: Ասում է՝ եթե ուզում ես քեզ չկծե ն, նախի՛նքդ կծիր ամենքին, կուզես, որ վրադ չհաչեն՝ դո՛ւ հաչիր, ուզում ես՝ անունդ չսևա ցնեն՝ դո՛ւ սևացրու: «Էդ ամենը ես վաղուց գիտեի, բայց մեջս մի բան կար, էդ բանի անունը խղճմտանք է, շտե նա էր իմէն ամենավատ թշնամիս, նա էր իմ գլխին էս ամեն վատություն բերողը: Ախպեր, մեզ ո՞վ է ասել, թեգառը լինենք, որ գայլերը մեզ ուտեն»: ՎԱՆՈՒՀԻ ԱԶԱՏՅԱՆ «Չախու» և «Ես նշանած էի»

Չնայած որ Պատկանյանի այս ստեղծագործությունները տարբեր ձևով են մատուց ված, սակայն, դրանց մեջ ես գտել եմ ընդհանուր գիծ։ Երկու պատմվածքներից էլ հանգում եմ մի փաստի՝ այդշրջանի մարդիկ իրազեկ չէին և չէին կարողանում ճիշտ, սառը դատել, նրանք սովոր էինածականներ տեսնել մարդու մեջ, որոնք իրավացի չէին։ Երկու պատմվ ածքում էլ մեղադրողներըմանկավարժներ էին։ Մի դեպքում այն չունեցավ ծանր վախճան, բիծ չդարձավ ճակատագրի վրա, իսկ մյուսի՝ «Չախու»-ի հերոսի դեպքում այն, ցավոք, հ ակառակն էր։ Անառողջ մթնոլորտ, որըշատ հաճախ բիծ է դառնում մարդու ընկալման, ճ անաչողական աշխարհում, որը խախտում էմարդու հոգեբանությունը, նրան դարձնում ճ նշված։ Ինչպես եղավ «Չախու»-ի հերոսի դեպքում։Մանկության այդ անհիմն մեղադրանք


ն արատ դարձավ նրա ամբողջ կյանքի և ապագայի համար։Այստեղ կարելի է և պետք է դ ատապարտել երկու պատմվածքների մանկավարժների մոտեցումը։

ԱՆԻ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ «Ես նշանած էի»

Ռափայել Պատկանյանի «Ես նշանած էի» վիպակի գլխավոր հերոսները Միքայելն ու Մարին են: Դեպքերը կատարվում են Պետերբուրգում: Միքայելը սովորում է այդ քաղաքում: Ձմռան մի օր նա թաղման արարողության ժամանակ հանդիպում է Մարիին: Մարին, երկու ծեր կանանց ուղեկցությամբ, գնում է՝ մորը թաղելու: Միքայելը հետաքրքրվում և իմանում է, թե որտեղ է ապրում Մարին, և ուղեկցում էնրան տուն: Մարին շվեյցարացի է: Պետերբուրգում է աշխատում Մարիի հայրը: Մարին ու մայրը նույնպես ստիպված են եղել տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ: Շուտով ծնողները մահանում են: Միքայելի ընկերը՝ Հովհաննեսը, որը դեռ չգիտի Մարիի մասին, տեսնում է երազ, իբրև թե Միքայելը մի աղջկա հետ գտնվում է մի փոսի մոտ: Աղջիկն ընկնում է փոսը, և Միքայելը, գլորվելով փոսը, նրան չի գտնում: Հաջորդ օրն էլ Միքայելն է վատ երազ տեսնում. իբրև թե Մարիի հետ զբոսնելիս մեկը գողանում է աղջկան, Մարին թռչում է դեպի երկինք, բայց ընկնում է և մահանում: Այդ ժամանակ Միքայելը Մոսկվայից գումար է ստանում, գնում մի հին գրասեղան, որի դարակներում գտնում է թանկարժեք իրեր: Նա պատրաստվում է ամուսնանալ Մարիի հետ: Աղջիկն էլ նրան շտապեցնում է. ուզում է օր առաջ ամուսնանալ Միքայելի հետ, խնդրում է գողանալ իրեն: Մարին ասում է այնպիսի բաներ, որոնք Միքայելը չի հասկանում: Մարին գունատ է: Մի անգամ Մարիի տան մոտ Միքայելը լսում է, թե ինչպես մի օտարական տալիս է Մարիի անունը, բայց ուշադրություն չի դարձնում: Հաջորդ օրը Միքայելը գնում է Մարիի տուն և իմանում, որ աղջիկը թույն է խմել և մահացել: Մարին թողել է մի նամակ, որում ասում է, թե իր ծնողները Մարիի մանկության տարիներին նրան նշանել են իրենց ծանոթի որդու հետ: Նախորդ օրը փեսացուն եկել էր և հիշեցրել ուխտը: Մարին այդ պատճառով էլ ինքնասպան է եղել: Միքայելը թաղում է Մարիին՝ հողը դնելով նաև գտած ամբողջ հարստությունը, որն իր համար այլևս նշանակություն չունի: Ուսման հետևից Պետերբուրգ գնացած տղան, որ ուներ մեծ


երազանքներ, որմտածում էր, թե քաղցած մնալով հետո մի դուռ կբացվի, քաղցը սիրով է փոխարինում։ Բայց ի՞նչ է լինում հետո։ Երկու սիրահարների սերը մնում է կիսատ․․․ «Չախու» «Չախու»-ն պատմում է ջրկիր Մարիտիրոսի մասին, որ ջրկիրություն անելու ժամ անակ հողիմեջ տեսնում է մի չախու՝ դանակ, ու սկսում է լաց լինել: Նա շատ տարիներ առ աջ սովորելիս է եղել Մկրտիչ անունով մի տիրացուի մոտ: Շատ ընդունակ աշակերտ է եղել, կարճ ժամանակ ում կարողացել է սերտել այբուբենը: Մի անգամ՝այգում իր վարպետին օգնելու ժամանակ, կ որչում է նրանց գեղեցիկ չախուն: Դրանում մեղադրում են փոքրիկ Մարտիրոսին, նրան ա նվանում են «գող»: Մարտիրոսի հայրը ծեծում է որդուն, հետո՝ խենթանումև մահանում: Մարտիրոսը գյուղում հռչակվում է «գող»: Որոշ ժամանակ հետո նրան հաջողվում է հասնել Ստավրոպոլ՝ վարժարանում սովորելու : Նա ապրում էր Մատթեոս աղայի տանը: Մի անգամ կորչում է աղայի քսակը: Մեղադրու մ են Մարտիրոսին և ուղարկում հայրենի գյուղ: Որոշ ժամանակ հետո գտնվում է քսակը, բայց Մարտիրոսի անունն արդեն արատավորված էր: Նա ուզում էր գնալ հեռու: Գնում է Ռուսաստան, վեց տարի աշխատում մեկի խանութում: Տերը շատ էր վստահում նրան, ն ույնիսկ պիտի իր աղջկան ամուսնացներ Մարտիրոսի հետ:Բայց տերը մի անգամ գնում է Նախիջևան, դրանից հետո ուրիշ աշխատող է բերում խանութ ու որոշում աղջկան ամուս նացնել այդ երիտասարդի հետ: Տերը աշխատանքից ազատում է Մարտիրոսին՝ իմանալ ով նրա «գող լինելը»: Մարտիրոսը վերադառնում է Նախիջևան, նրա պատմությունը բոլորն արդեն մոռացել էի ն: Արդեն քառասուերկու տարի է, ինչ ջրկիրություն է անում: Նա իր դժբախտության համար մեղադրում է միայն իրեն: Ասում է՝ եթե ուզում ես քեզ չկծեն, նախ ի՛նքդ կծիր ամենքին, կուզես, որ վրա դչհաչեն՝ դո՛ւ հաչիր, ուզում ես՝ անունդ չսևացնեն՝ դո՛ւ սևացրու: «Էդ ամենը ես վաղուց գիտեի, բայց մեջս մի բան կար, էդ բանի անունը խղճմտանք է, շտե նա էր իմ էն ամենավատ թշնամիս, նա էր իմ գլխին էս ամեն վատություն բերողը: Ախպեր, մեզ ո՞վ է աս ել, թե գառը լինենք, որ գայլերը մեզ ուտեն»,- ասում է գլխավոր հերոսը: ԷՐԻԿ ԹԵԼՈՒՆՑ «Չախու» «Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»։ Ռափայել Պատկանյանի այս ստեղծագործ ությունըկարծես այս ասացվածքի օրինակը լինի։ Գլխավոր հերոսը՝ Մարտիրոսը, անընդհատ նու յնիրավիճակում էր հայտնվում՝ ստանալով գողի պիտակը։ Պատկանյանն շեշտում է Մարտիրոսի անձնական զգացմունքները, երբ նա գտնում է այն դանակը, որի գողության մեղադրանքով նրան պարսավանքի ենթարկեցին։ Կարելի է առանձնացնել այն հատվածը, որտեղ նշվում է, որ մարդիկ


արդեն մոռացել էին նրա «հանցանքը», բայց նա չէր մոռացել դա ու կրում էր դրա հոգեբանականա զդեցությունը։ Միգուցե միակ դրական բանը մարդկանց վերաբերմունքն է «գող» երևույթինկատմ ամբ։ «Ես նշանած էի» Ռափայել Պատկանյանը «Ես նշանած էի» վիպակում ներկայացնում է հայկական միջավա յրը ևդրա խնդիրները, չնայած իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանից դուրս, իսկգ լխավոր հերոսուհին` Մարին, շվեյցարացի էր: Մարիին նշանել էին մանուկ հասակում, և իրամբո ղջ կյանքում նա ստիպված էր կրել այդ բեռը: Ստեղծագործության ընթացքում մի քանիդրվագում հեղինակը ցույց է տալ«իս, որ Մարին գիտի, թե ինչպիսին է լինելու իր ճակատագիրը: Դրա համա ր է, որ նա Միքայելին խնդրում է գողանալ իրեն: Պատկանյանի վեպը որոշ չափովտարբերվում է մյուս հայ գրողների ստեղծագործություններից: Նա մեծ ուշադրություն է դարձրելդրվագների և մ անր դետալների վրա: Հատկանշական է, որ վեպը լի էր իրադարձություններով, որը հաճախ չէ, ո ր տեսնում ենք հայկական ստեղծագործություններում: Որոշ չափով ֆիլմի էրնման: Ստեղծագործ ությունը կարդալիս չես կարող ձանձրանալ:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.