Ա. Բակունց

Page 1

ԸՆԹԵՐՑԱՐԱՆ 10-րդ դասարան

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Երևան-2017 1


ՎԱՆՈՒՀԻ ԱԶԱՏՅԱՆ «Ալպիական մանուշակ» Կարդացի Ակսել Բակունցի ամենահայտնի պատմվածքներից մեկը՝ «Ալպիական մանուշակ»-ը։ Նախ ասեմ, որ սկզբում, երբ կարդացի պատմվածքը, այդքան էլ չէի հասկացել ամբողջ իմաստը, հետո այն վերընթերցեցի և հասկացա, որ սկզբում չէի նկատել շատ կարևոր, բայց երկրորդ պլանում մնացած հատվածներ։ Հիմա կփորձեմ ներկայացնել ձեզ դրանք։ Ի սկզբանե, պատմվածքի մեջ յուրաքանչյուր հատված շատ կարևոր է, բայց կցանկանայի նշել երկրորդ պլանում մնացած կարևորությունները, որոնք համարյա թե միշտ վրիպում են բոլորիս աչքից, և որը հեղինակը փորձել է աննկատ կերպով կարևորել։Մենք, երբ կարդում ենք, տեսնում ենք նկարագրություն Կաքավաբերդի ատամնաձև պարիսպների մասին ու չենք նկատում, թե ինչպես քամին քշեց ու տարավ բերդին պատված դարչնագույն հողը, չենք նկատում, որ Կաքավաբերդում կար պահակ՝ բնությունը։ Չենք նկատում, թե ինչպես էր այն գեղեցիկ ծաղկի՝ ալպիական մանուշակի թերթիկները քամին պոկում և տանում, տանում էր ու բաց թողնում բերդի հնամենի պատերի վրա։ Չենք նկատու, թե ձիավորների ձիերը ինչպես էին հոգնած, տանջված, զարմացած քայլում դեպի բերդի կողմը, ինչպես էին վրնջում ու ծառս լինում, երբ ամեն անգամ քամին սուրում էր և բերդի քարանձավներից դարչնագույն հողը բերում ու լցնում էր նրանց աչքերի մեջ։ Չենք նկատում,թե ինչպես էր արևն իր շողերով պսպղում, ծակում անցնող ձիավորների աչքերը, թե մատիտն ինչպես էր նկարչի ձեռքում գլուխը վերև պահած՝ դիտում ու նկարում գյուղական այդ հիասքանչ տեսարանը։ Չենք նկատում, թե ինչպես էր փոքրիկ տղան օջախի վրա խորովում այն սնկերը, որոնցից մեկ-երկուսն արդեն կարմրել և դուրս էին հանել իրենց հյութը։ Չենք նկատում, թե ինչպես էր կոնսերվի տուփը իրեն հարմար զգում երեխայի փոքրիկ ձեռքերի մեջ։ Թե ինչպես ֆետրե գլխարկով այն մարդը, որ հիշել ու նմանեցնում էր իրարից տարբերվող երկու կանանց, հանկարծ հիշեց ծովում պառկած այն կնոջը տեսարանը, որտեղ ճչում էին լիքը ճայեր։ Իսկ տեսա՞ք, թե ինչպես շաքարի կտորը չլըմփոցով ընկավ բաժակի մեջ, ու թե ինչպես երեխան հանեց բաժակից և կրթկրթացնելով կերավ այն, հըմմ... Այդ կրթկրթոցը դեռ ականջներիս մեջ է։ Տեսա՞ք, թե ինչպես վարագույրի կտորը օրորվեց, երբ հյուրերը դուրս եկան, կամ թե ինչպես պարոնի մեկնած արծաթի դրամը պսպղաց՝ տեսնելով անմեղ երեխայի ժպիտը, նա այդպիսի անմեղ էակ երևի դեռ չէր տեսել, երևի նա միշտ հայտնվել էր այնպիսիների ձեռքում, որոնք մտածել են իրեն շուտ ծախսելու մասին։ Հետո տեսա՞ք, թե ինչպես երեխան դեռ կանգնած նայում էր մե՛կ հեռացող հյուրերին, մե՛կ իր ձեռքում գտնվող արծաթե դրամին։ Հետո, թե ինչպես հանդից եկավ ընտանիքի հայրը՝ ուսին մահակը, որի ծայրին մնացել էին հնձված խոտի հետքերը։ Զգացի՞ք այն ցավը, որ այնքան լուռ տարավ այդ կինը, տեսա՞ք երեխայի աչքերում վախը և մարդու ցավագին հայացքը։ Տեսա՞ք, թե ինչպես մթնեց Կաքավաբերդը ,ու ինչպես փակվեցին ալպիական մանուշակի թերթիկները։ Այս բոլորը տեսա ես։ Առանց այս բոլորի՝ չէր լինի մնացածը․․․ Առանց երկրորդական կարևորությունների՝ ընդհանուր պատկեր երբեք չի ձևավորվում։ Դրանք ավելի պատկերավոր և կենդանի շունչ են տալիս ամբողջ պատմվածքին: 2


«Խոնարհ աղջիկը» Ակսել Բակունցի այս պատմվածքը պատմում է մի տղայի մասին, որը մի ժամանակ ապաստան էր գտել Ձորագյուղում։ Այնտեղ նա որոշ ժամանակ ապրել էր մի շատ բարի ծերուկի և նրա կնոջ ու երեխայի հետ։ Այնտեղ ապրած ժամանակը ոչ շահավետ չվատնելու համար նա ընդունվում է տեղի դպրոց` որպես ուսուցիչ։ Ծանոթանում է գյուղացիների հետ,և նրանց հետ ամեն անգամ գնում որսի։ Մի անգամ`որսից վերադառնալիս, հանդիպում է մի գեղեցիկ աղջկա, որ ցախը ձեռքին տուն էր գնում նույն ճանապարհով։ Նա սիրահարվում է այդ աղջկան և ցանկանում է իմանալ նրա անունն ու նրա մասին ընդհանրապես։ Գյուղացիները պատմում են աղջկա մասին, հետո պարզվում է, որ աղջկա փոքր քույրը սովորում է իր դասարանում։ Այդ օրվանից նա ծածուկ հարց ու փորձ է անում փոքր քրոջից իր ընտանիքի մասին, հատկապես` աղջկա մասին։ Նա սիրում էր աղջկան, կարծում եմ, որ աղջիկն էլ իրեն էր սիրում,բայց դարձյալ ծածուկ էր պահում։ Ամիսներ հետո, տղան հեռանում է գյուղից`այդպես էլ ոչ մի պատասխան չստանալով աղջկանից։ Շատ տարիներ են անցնում, և տղան մի անգամ գյուղի մոտով անցնելիս հիշում է իր սիրուն,ս ակայն մտածում է, որ նա արդեն ամուսնացած է և իր կյանքն ունի։ Եվ իրոք,․ գյուղի մոտով անցնելիս նա տեսնում է մի այրիացած կնոջ երեխաների հետ։ Խոնարհն էր․․․ Ինչ խոսք, պատմվածքը հետաքրքիր էր։ Միգուցե ես սխալ եմ պատմվածքի սյուժեի հարցում,սակայն ես այլ ձևով կցանկանայի դասավորել դեպքերի ընթացքը։ Իմ կարծիքով, եթե մարդ սիրում է,պետք է ամեն գնով հասնի իր սիրուն,մանավանդ,երբ իր սերը նույնպես սիրում է իրեն։ Նա գնաց,նա դեռ մտածում է իր սիրո մասին,բայց կարող էր չգնալ, կարող էր պայքարել,հասնել,սիրել ու հետո չափսոսալ նրա համար,որ չի հասել այդ սիրուն։ Պատմվածքը ուղղակի պատմվածք չէ,այն կարդալուց մարդ պիտի դասեր քաղի,օրինակ վերցնի կամ հակառակվի այն մտքին, որը գրված է պատմվածքում կամ վեպում,բանաստեղծությունում։ Կոնկրետ այս պատմվածքում ընթերցողը պետք է հակառակվի այն մտքին,որ կարելի է թողնել ու գնալ՝ մտածելով,թե ոչինչ չի լինի։ Պայքարի՜ր ամեն դեպքում։ Այսպիսի դեպքեր մեր իրականությունում էլ են շատ հանդիպում,և ցավով ես տեսնում,թե ինչպես են սիրում՝ առանց պայքարելու․․․

«Միրհավը» Պատմվածքը մանկության սիրո մասին է։ Սոնան և Դիլան դային մանկության խաղընկերներ են եղել,սակայն ժամանակի ընթացքում երկուսն էլ իրարից ծածուկ սիրահարված են եղել միմյանց։ Երբ մեծանում են, նրանց ճանապարհներն այլ ուղիով է գնում։ Սոնային ամուսնացնում են այլ տղայի հետ,իսկ Դիլան դային դաշտերում աշխատում է և միշտ հիշում Սոնային։ Մի անգամ նա հանդիպում է Սոնային,նա հարցնում է Սոնային նրա որպիսությունից,սակայն Սոնան ուսերը թոթվում է ու հեռանում։ Դիլանը տեսնում է Սոնայի աչքերի տխրությունը,կարծես Սոնան ցանկանում էր իրեն ասել,որ երջանիկ չէ հիմա,որ եթե լիներ իր կողքին, այն ժամանակ կլիներ երջանիկ։ Հետո՝ հանդիպումից մեկ տարի անց, Սոնան մահանում 3


է,նրա ամուսինը ամուսնանում է մեկ այլ աղջկա հետ,իսկ Դիլան դային ամուսնանում է՝ այդպես էլ չմոռանալով Սոնային։ Այս պատմությունը ևս ես կդասեմ չստացված սիրո պատմության շարքին։ Այստեղ ևս բացակայում է պայքարը սեփական սիրո համար։ Այս պատմությունը ես նմանեցնում եմ «Խոնարհ աղջիկը» պատմվածքին։ Ինչպես Խոնարհը չզգաց իրական սիրո բույրը,այնպես էլ՝ Սոնան ․․․ Եթե ամեն ինչ չլիներ այսպես,նրանք կլինեին երջանիկ, ու մեկը չէր այրիանա, իսկ մյուսն էլ՝ մահանա ․․․

ԱՆԻ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ «Ալպիական մանուշակ» Այս պատմվածքում Բակունցը ներկայացնում է Հայաստանի բնությունը, պատմությունը, մարդկանց ու արվեստը։ Նկարագրել է լեռնային Հայաստանի պատկերները՝ ավերակ բերդերով, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով՝ օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ: Հայաստանի բնության գեղեցիկ հատվածներից մեկն է Բակունցի նկարագրած Կաքավաբերդը՝ իր միակ ծաղկով, որն է ալպիական մանուշակը: Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝ սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Նկարիչը շտապ նկարում է կնոջը և մտաբերում, որ նման մի կնոջ տեսել է հեռվում՝ ծովափին: Նրանք նման են արտաքինով, սակայն տարբեր է նրանց կենցաղը: Առաջինը՝ նստած օջախի առաջ, խառնում է կրակը, մյուսը՝ ծովափին, վայելում է ազատությունը… Եկվորները թեյ են խմում ու հեռանում, բայց դրաման շարունակվում է: «Խանդը կայծակի պես փայլատակում է մռայլ հնձվորի սրտում», ձեռքն է առնում մահակը, որն անասելի թափով իջնում է կնոջ թիկունքին: Կինը, առանց աղաղակի, ցավից գալարվում է… «Միրհավը» Դիլան դային նստել է հնձանի պատի տակ: Նա սովորություն ունի ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: Նորահարս Սոնան մոտենում է հնձանին: Պինդ-պինդ փաթաթվում են: Սոնան օձի պես կեռումեռ է անում, փորձում ազատվել, ապա ամաչկոտ դուրս է թռչում հնձանից՝ ներսը թողներով շապիկի բույրը: 4


Նրանք մանկության ընկերներ էին, սերը ծնվել էր նույնքան աննկատ: Հետո հասունացան, և Սոնային ամուսնացրին: Չորս ամիս անց պատահաբար հանդիպում են, Դիլանը հարցնում է նրա ինչպես լինելը, բայց Սոնան թոթվում է ուսն ու փախչում: Հանդիպումը բորբոքում է Դիլան դայուն։ Նա միայն գիշերն է տուն գնում: Ամբողջ օրը թափառում է ձորում: Զարթնում է կաքավը՝ Կա´խ-կղա, շա´խ-կղա…Դիլանը երեսը դարձնում է դեպի անտառը, որտեղից կանչում է միրհավը: Այլևս սիրտ չունի իջնելու այգին, տեսնելու հնձանը: Հիշում է Սոնային, թե ինչպես էին խուրձ կրում, միասին ձի նստում: Մթնկա խորշում տերևները խշշում են: Միրհավն է: Նշան է բռնում: Ձորից թռչում են միրհավները, միայն մեկն է թպրտում, ընկնում թփուտների մեջ: Բայց մինչև Դիլան դային կհասնի, որսկան շունն էլ է գնում նրա ուղղությամբ, և շան շունչն ու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվում են դեպի արնոտ միրհավը: Անտառապահն է գալիս, բարկանում, որ Դիլան դային փախցրել է իր զարկած միրհավը, և մտրակով հարվածում է նրա ուսին: Երբ ուշքի է գալիս, նրանք արդեն հեռացել էին: Միրհավը թռել էր հեռու… Աշուն է, պայծառ աշուն... Հաջորդ ամառ Սոնան մահանում է, ուրիշ աղջի կ է գնում նրա տեղը, Դիլան դային էլ ամուսնանում է, բայց հիշողության մեջ հա վիտյան անջինջ մնում են Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմա ները:

«Խոնարհ աղջիկը» Պատմվածքի հերոսն իր ընկերոջ հետ միասին ձիերով գնում է Ձորագյուղ: Ընկերը այդ կածանով գնացել է Ձորագյուղ տասներկու տարի առաջ, հիշում է երջանիկ մի դեպք։ Պատմում է հերոսին մի աղջկա մասին, որի դեմքը մնացել է իր հիշողության մեջ: Այդ օրը նա նոր էր բանտից դուրս եկել: Հարկավոր էր քաղաքից հեռանալ։ Սիրով ընդունում է բարեկամի առաջարկը՝ ուսուցիչ լինել գյուղում: Ապրում է Օհան ապերի տանը։ Դասերից հետո միշտ տանն էր: Որսորդ Անտոնի հետ երբեմն գնում էր որսի: Եվ հենց առաջին որսի ժամանակ էլ անտառում տեսնում է այդ աղջկան և մի տղայի: Տղան ցախ է դարսում ձյան վրա մեկնած պարանին, աղջիկը կանգնած է՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին: Նրանք նայում են իրենց: Ահա այդ դեմքն է, որ մեխվել է հիշողության մեջ, թեև անցել է տասներկու տարի։ Իմանում է, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում: Դաս է հորինում, երբ աշակերտները պատմում են իրենց ընտանիքի անդամների մասին, և տեղեկանում, որ աղջկա անունը Խոնարհ է: Մի ամիս հիվանդանում է Խոնարհը: Ձմռանը միայն երկու անգամ է տեսնում նրան: Մի օր տեսնում է Խոնարհին: Նա գունատ է, նիհար: Ավելի բարձրահասակ է թվում, մեջքը՝ բարակ: Իրեն տեսնելով՝ ներս է փախչում: Բայց մի օր հանկարծ գալիս է Խոնարհը և ասում, թե հայրը նրան ճաշի է հրավիրում: Բայց նա չի գնում: Գալիս է գարունը: Սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես, և ինքն էլ պատրաստվում էր: Միջոցառմանը տեսնում է Խոնարհին: 5


Ընդմիջումից հետո հանդեսը սկսվելու էր մի բանաստեղծությամբ, որ նրա քույրն էր արտասանելու: Խոնարհը հայտնվել է բեմի հետևում և իր գլխի սանրով ուղղում էր քրոջ մազերը: Խոնարհը իր կողքին է, և նա բռնում է նրա ձեռքը: Աղջիկն ասում է, որ թողնի: Դրանից հետո մի քանի անգամ էլ տեսնում է Խոնարհին: Գալիս է վերջին օրը: Տանն ընտելացել են նրան, և հրաժեշտ տալիս բոլորը հուզվում են: Աշակերտները նրան ծաղիկներ են նվիրում, խնդրում, որ ուսուցիչը իրենց չմոռանա: Ճանապարհին կանաչ արտերում քաղհան են անում կանայք, Խոնարհը նրանց մեջ է: Նրանց հայացքներն իրար են հանդիպում, և նրա աչքերում ժպիտ չկա: Հագին նույն գորշ զգեստն է, ինչպես առաջին անգամ՝ անտառում: Հեռվից ձեռքով է անում, բայց աղջիկն իսկույն կռանում է արտի վրա: Դրանից հետո անցնում են տասներկու տարիներ: Ընկերները շարունակում են ճանապարհը: Հերոսի ընկերն ասում է նրան, որ նախորդ օրը տեսել է Խոնարհին, որ, հավանաբար, իրեն չճանաչեց: Նա ցնցոտիների մեջ էր, ոտքերը՝ բոբիկ, կաշին՝ ճաքճքած: Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա: Ամուսինն անցյալ տարի էր մեռել: Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը: Աչքերն առաջվանն էին, բայց առանց փայլի: Ընկերներն անխոս նստում են ձիերը և անցնում գետակը: Արևն արդեն դեպի մայրամուտ է կախվել:

ՌԵԲԵԿԱ ԽԱՉԻԿՅԱՆ «Ալպիական մանուշակ» «Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն: Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ: Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին: Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան»: Շատ թեթև, եթերային ստեղծագործություն էր, կարդացի մի շնչով, այն էլ՝ առավոտյան ժամը ութին՝ դասի գնալուց առաջ: Ստեղծագործությունը լի էր չձանձարացնող և հետաքրքիր նկարագրություններով, որոնք շունչ ու գեղեցկություն էին պարգևում ստեղծագործությանը: Սյուժեն շատ հետաքրքիր էր, մի քիչ խաղային տեսքով էր: Սկզբում կարդալով՝ թվում է, թե ալպիական մանուշակի մասին է լինելու, որն աճում էր Կաքավաբերդի տարածքում, հետո՝ երեք ձիավորների, որոնցից մեկը հնագետ էր, մյուսը՝ նկարիչ, իսկ երրորդն էլ՝ մի հասարակ գյուղացի, որ նրանց ուղեկցում էր: Նրանք որոնք եկել էին՝ քարերի տակ թաքնված ոսկին գտնելու: Հետո էլ քեզ թվում է, թե թեմայից դուրս երկու կնոջ մասին է լինելու, բայց պարզվում է, որ թեման մի կնոջ մասին էր, որին Բակունցը երեք ձիավորների միջոցով համեմատում և նմանեցնում է Ալպիական մանուշակին: 6


Նա կարծես համեմատում էր լրիվ տարբեր կանանց: Նրանցից մեկն ապրում էր քաղաքում, ոչնչի կարիք չուներ, ապրում էր անհոգ կյանքով, գեղեցիկ էր, խորամանկ և չգիտեր, թե ինչ է նշանակում իրական հոգսերով լի կյանք, իսկ մյուսը շատ պարզ, անմեղ ընտանիքի կին էր, ուներ գյուղական և հոգսերով լի կյանք, երեխա, ամուսին, որը մահակով ծեծեց իր կնոջը խանդի պատճառով: Բակունցն Ալպիական մանուշակը համեմատում է հենց այս՝ երկրորդ կնոջ հետ և նմանեցնում նրան, համեմատում է իրար հետ իրենց հնազանդությամբ, պարզությամբ և ինչու ոչ՝ գեղեցկությամբ:

ՆԱՐԵԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Ալպիական մանուշակ» Քիչ

առաջ

ընթերցում

էի

Ակսել

Բակունցի

«Ալպիական

մանուշակը»

պատմվածքը: Ասեմ, որ պատմվածքն ինձ շատ դուր եկավ և փորձեցի վերլուծել այն: Պատմվածքում ասվում էր, որ Կաքավաբերդի գլխին ամբողջ տարին ամպ է նստում, միայն սև էին բարձր բուրգերը: Կարծես աշտարակի գլխից մեկը ձայն է տալու քարափը բարձրացողին,Կաքավաբերդի միակ ծաղիկը Ալպիական մանուշակն էր, պարիսպներ տակ: Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են մանուշակը, թեքվում է, գլուխը հենում քարին: Լեռնային Հայաստանի ամբողջովին

ավերակ

բերդեր

էին, գյուղական

կենցաղին բնորոշ տեսարաններ, կքած կին: Այդ լեռներն այցելում են մի հնագետ, մի նկարիչ և նրանց ուղեկիցը: Երբ հասան առաջին վրան, գնացին հնձվորի տուն հյուր: Նկարչի աչքից չի վրիպում հնձվորի կնոջ գեղեցկությունը: Կաքավաբերդում, կարիքի մեջ, սարերի վրա ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին, նկարիչը նկարում է կնոջը: Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, բայց տխուր էր: Պատմվածքում ներկայացված էր Կաքավաբերդի իրավիճակը:

«Խոնարհ աղջիկը» Հերոսն իր ընկերոջ հետ ձիերով գնում են Ձորագյուղ: Ընկերն այդ կածանով գն ացել է Ձորագյուղ տասներկու տարի առաջ, հիշում է երջանիկ մի դեպք, որին ականա տես են եղել արահետն ու հին անտառը:Պատմում է հերոսին մի աղջկա մասին, որի դ եմքը մնացել է իր հիշողության մեջ: Այդ օրը նա նոր էր բանտից դուրս եկել:Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ: Սիրով ընդունում է բարեկա մի առաջարկը՝ ուսուցիչ լինել գյուղում: Ապրում է Օհան ապերի տանը, որտեղ չորս հ ոգով էին՝ ինքը, Օհան ապերը, նրա պառավ կինը և տասը տարեկան Աշոտը: Երբեմն որսորդ Անտոնի հետգնում էր որսի: Եվ հենց առաջին որսի ժամանակ էլ անտառում տեսնում է այդ աղջկան և մի տղայի:Նրանք նայում են իրենց: Ահա այդ դեմքն է, որ մե խվել է հիշողության մեջ, թեև անցել է տասներկու տարի, և այն էլ՝ ի~նչ տարիներ:Նրա փոքր քույրը սովորում է դպրոցում: Դաս է հորինում, երբ աշակերտները պատմում են 7


իրենց ընտանիքի անդամների մասին և տեղեկանում, որ աղջկա անունը Խոնարհ է: Եվ հաճախ պատրվակներ է գտնում նրան ից հարցուփորձանելու: Մի ամիս հիվանդանում է Խոնարհը: Ձմռանը միայն երկու ան գամ է տեսնում նրան: Միշտ ջանում է իմանալ՝ ժպտա՞ց արդյոք, երբ այդ օրը ետ նայե ց, թե՞ միայն իրեն էր թվացել: Բարիկենդանի մի օր տեսնում է Խոնարհին: Նա գունատ է, նիհար: Ավելի բարձրահասակ է թվում,մեջքը՝ բարակ: Իրեն տեսնելով՝ ներս է փախ չում: Բայց մի օր հանկարծ գալիս է Խոնարհը և ասում,թե հայրը նրան ճաշի է հրավիր ում: Բայց նա չի գնում: Գալիս է գարունը: Սովորություն կար՝ տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես, և ինքն էլ պատրաստվում էր: Միջոցառմանը տեսնում է Խո նարհին: Ընդմիջումից հետո հանդեսը սկսվելու էր մի բանաստեղծությամբ, որ նրա ք ույրն էր արտասանելու: Խոնարհը հայտնվել է բեմի հետևում և իր գլխի սանրով կոկու մ է քրոջ մազերը: Խոնարհը իր կողքին է, և նա բռնում է նրա ձեռքը: Աղջիկն ասում է, ո ր թողնի: Դրանից հետո մի քանի անգամ էլ տեսնում է Խոնարհին: Գալիս է վերջին օրը : Տանն ընտելացել են նրան, և հրաժեշտ տալիս բոլորը հուզվում են: Աշակերտները նր ան ծաղիկներ են տալիս, խնդրում, որ ուսուցիչը իրենց չմոռանա: Խոնարհին չի տեսն ում: Ճանապարհին կանաչ արտերում քաղհան են անում կանայք, Խոնարհը նրանց մե ջ է: Նրանց հայացքներն իրար են հանդիպում, և նրա աչքերում ժպիտ չկա: Հագին նույ ն գորշ զգեստն է, ինչպես առաջին անգամ՝ անտառում: Ոչինչ չի ասում, գնում է: Հեռվի ց ձեռքով է անում, բայց աղջիկն իսկույն կռանում է արտի վրա: Դրանից հետո անցնու մ են կռվի, քաղցի տասներկու տարիներ: Ընկերները շարունակում են ճանապարհը: Հերոսի ընկերն ասում է նրան, որ նախորդ օրը տեսել է Խոնարհին, որ հավանաբար, ի րեն չճանաչեց: Նա ցնցոտիների մեջ էր, ոտքերը՝ բոբիկ, կաշին՝ ճաքճքած: Կնոջ փեշեր ից կախվել էին երեք կիսամերկ երեխա: Ամուսինն անցյալ տարի էր մեռել: Ժանտախտ ից սատկել էր նրանց միակ կովը: «Աչքերն առաջվանն էին, բայց առանց փայլի»:

«Միրհավը» Պատմվածքում ներկայացված է աշնանային մի գեղեցիկ տեսարան: Դիլան դայ ին նստել է հնձանի պատի տակ՝ ընկուզենու չոր կոճղին: Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ մտնել այգին, դուռ ու ցանկապատ ամրացնել, որպեսզի ձմռա ն ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն: Սոնան մոտենում է հնձանին, պ ինդ փաթաթվում են: Սոնան սրտաբուխ նրան է ընծայում իր մարմինը՝ որպես անար ատ զոհ: Ապա Սոնան դուրս եկավ՝ թողնելով լաջվարդ շապիկի բույրը: Նրանք մանկ ության ընկերներ էին,նրանց սերը ծնվել էր ինչպես մի գիշերում բացված մանուշակը: Հետո հասունացան, և Սոնային ամուսնացրին: Ամիսներ անց Դիլանը հարցնում է նր ա «հալը», բայց Սոնան թոթվում է ուսն ու փախչում: Բողոքում է Դիլան դայուն,բայց մ ոտիկ լինելու ցանկությունը, ինչպես ճախրող թռչուն, այլևս չի իջնում նրա շեմքին, մի այն գիշերն է տուն գնում: Ամբողջ օրը թափառում է ձորում: Դիլանը երեսը շրջում է դե պի անտառը,որտեղից կանչում է միրհավը: Հիշում է Սոնային, ինչպես էին ձի նստում, 8


միասին խուրձ կրում: Տերևները խշշում են, ձորից թռչում են միրհավները,միայն մեկն է թպրտում, ընկնում թփուտների մեջ: Բայց մինչև Դիլան դայուն հասնելը՝ որսկան շու նն էլ է գնում նրա ուղղությամբ: Դիլան դայու ձեռքերը ձգվում են դեպի արնոտ միրհա վը: Անտառապահն եկավ, բարկացավ, որ Դիլան դային փախցրել է նրա զարկած միրհ ավը և մտրակով հարվածում է նրա ուսին:Երբ նրանք ուշքի եկան, Միրհավը թռել էր: Աշուն է,պայծառ աշուն, հաջորդ ամռանը Սոնան մահանում է երեխայի վրա, ուրիշ աղջիկ է գնում նրա տեղը,Դիլան դային էլ ամուսնանում է,բայց հիշողության մեջ հավիտյան մնում է Սոնան, լաջվարդ շապիկը, հնձանը: Ասեմ, որ պատմվածքը շատ հավանեցի, չնայած որ տխուր ավարտ ունեցավ: Մինչև վերլուծություն գրելը փորձեցի ինքս իմ մեջ վերլուծել պատմվածքը:

ԱՐՓԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Միրհավը» Միրհավը, բացի թռչունից, այս ստեղծագործության մեջ նաև Սոնայի՝ գլխավոր կերպարի մարմնավորումն էր: Միրհավի միջոցով Բակունցը ցանկանում էր ներկայացնել Սոնայի էությունը: Սոնան էլ միրհավի նման մե՛կ հայտնվում էր Դիլան դայու կյանքում, մե՛կ՝ անհետանում, այդ թռչունը միշտ կար, բայց նա Դիլան դայունը չէր. երբ նա փորձում էր մոտենալ թռչունին, նա իսկույն փախչում էր: Վերջում, երբ Դիլան դային սպանում է թռչունին, դա անում է նրա համար, որ Սոնան հեռանա իր կյանքից, մտքերից և սրտից, սակայն թռչունը, վիրավոր լինելով, փախչում է՝ թողնելով մեկ փետուր: Այդ փետուրն այն ցավն է, հիշողությունը, որ միշտ մնալու է իր ներսում: Ես կցանկանամ այս ստեղծագործությունը նիվոլայի վերածել,այսինքն՝ ինքս կդառնամ այս պատմվածքի հերոսը և ինքս կորոշեմ ինչպես վարվել: Ես պատմվածքի վերջում չէի սպանի միրհավին, քանի որ դրանով ոչ թե կթեթևացնեի իմ հոգսը, այլ ընդհակառակը: Չէ՞ որ հերոսը, սպանելով թռչունին, զղջում է, ցավ ապրում: Միևնույն է, թռչունը թռավ և հեռացավ՝ թողնելով միայն ու միայն ցավ Դիլան դայուն: Ես կշարունակեի կյանքս և ամեն բան կանեի՝ նվիրվելու իմ ընտանիքին և մոռանալու անցյալը: Քանի որ անցյալը հիշելով դու միշտ կմնաս նույն տեղում, պետք է շարժվել առաջ և անցյալում թողնել այն ամենը, ինչ քոնը չէ և չի էլ լինելու:

«Ալպիական մանուշակ» Ակսել Բակունցի այս ստեղծագործությունը համեմատությունների օվկիանոս է: Այստեղ երեք ձիավորներ են, երեքն էլ՝ տարբեր աշխարհներից: Նրանք գտնվում էին նույն վայրում, սակայն ամեն մեկը գտնում էր իր «գանձը», յուրաքանչյուրն ուներ իր հետաքրքրությունները, իր զբաղմունքը և իր հայեցակերպը աշխարհի նկատմամբ: Այստեղ շատ հիանալի կերպով բնութագրվում են նաև կնոջ կերպարը և նրա համեմատությունը մանուշակի հետ: Հեղինակը անգամ համեմատության մեջ է դնում 9


կնոջ ողնաշարի ճկումը մանուշակի թեքվելու հետ, նրա եզակի լինելը: Մանուշակը և կինը գտնվում էին իրարից տարբեր հարթությունների վրա: Մանուշակը, գտնվելով Ձորաբերդի կատարին, միակն էր և անկրկնելին, իսկ կինը, ապրելով մի խղճուկ ընտանիքում, անտեսված էր բոլորից՝ բացի իր ընտանիքի անդամներից: Այս ստեղծագործությամբ հեղինակը փորձեց համեմատել անհամեմատելին, և իմ կարծիքով, դա հաջողվեց իրեն: «Խոնարհ աղջիկը» Ակսել

Բակունցի

յուրաքանչյուր

ստեղծագործություն

ստիպում

է իմ

երևակայությանը ճախրել համեմատությունների տիեզերք: Այս ստեղծագործությունն էլ բացառություն չէ: Այստեղ համաձուլվում են ներկան և անցյալը, հնարավորություն տալիս գնահատել քեզ տրված րոպեն, ժամը, վայրկյանը: Հեղինակը հրաշալի ձևով կարողանում է միաժամանակ ներկայացնել տարբեր իրավիճակներ, դրա հետ միասին՝ յուրաքանչյուր կերպարներից

է, որ

զգացմունքները: Նրա

հերոսի

զգացմունքները: Խոնարհը

կարողանում անունը

է

առանց

շատ

խոսելու

ինձ

համար

արտահայտել

համապատասխան

է

այն իր իր

կերպարին: Ստեղծագործության մեջ ամեն մի անհատ ուներ իր նշանակությունը: Իմ կարծիքով, սա Ակսել Բակունցի լավագույն ստեղծագործություններից մեկն է:

ԷԴԳԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ «Ալպիական մանուշակ» «Ալպիական մանուշակը» պատմվածքում շատ գեղեցիկ նկարագրված է Կաքա վաբերդի գեղեցիկ բնությունը, որը կարծես բացում է մարդկանց առջև բնության ստեղ ծագործ հրաշագործությունները: Պատմվածքում նկարագրված են լեռնցուն բնորոշ տ արբեր կերպարներ: Երեխան զարմացած էր հյուրերի հյուրասիրած կոնսերվից, քանի որ առաջին անգամն էր տեսնում և ցանկանում էր բոլորին ցույց տալ: Հայրը ուներ կո պիտ լեռնականին բնորոշ խանդ, իսկ կինը ամոթխած էր ու հեզ: Հյուրի նկարած նկարը պատճառ դարձավ, որ ամուսինը, խանդից դրդված, փայ տով ուժգին հարվածեց կնոջը: Չնայած այս իրադարձություններին՝ կյանքը շարունակ վում էրԿաքավաբերդի բարձունքում՝ մարդկությանն ի ցույց դնելով բնության ստեղծ ած հրաշք ալպիական մանուշակները՝ իրենց հատուկ գունային երանգներով:

ՄԻԼԵՆԱ ԹԵՎԱՏՐՈՍՅԱՆ «Ալպիական մանուշակ» 10


«Ալպիական մանուշակ» պատմվածքի մեջ Ակսել Բակունցն արտահայտել է իր արձակի էական հատկանիշները՝ ուրույն աշխարհազգացումը, բարոյական ու գեղագիտական ըմբռնումների ինքնատիպությունը, արվեստի փիլիսոփայությունը, անմնացորդ սերը հայրենիքի և մարդու հանդեպ: Պատմվածքում նկարագրվում է լեռնային Հայաստանի պատկերը՝ ավերակ բերդերով, ալպիական ծաղիկների գեղեցկությամբ, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով: Պատմվածքը սյուժե չունի, բայց նրա գաղափարը շատ խորն է: Սակայն ինչո՞ւ հենց «Ալպիական մանուշակ», քանի որ իրականում ալպիական մանուշակը այդ կինն էր՝ գեղեցիկ, մանուշակագույն աչքերով… Բակունցի համոզմամբ՝ դեռ շատ բան պիտի փոխվի, որպեսզի մեր աշխարհը դառնա հոտավետ բուրաստան, և այնտեղ անարգել աճի ալպիական մանուշակը:

«Խոնարհ աղջիկը» Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Երկու ընկեր կուշտ կերած ձիերով բարձրանում էին քարոտ արահետը։ Արահետը վերջացավ և անտառի խորքում խառնվեց ավելի լայն ու փափուկ ճանապարհի, որ գալիս էր գետերի հովիտներից։ Ձիերը կանգ առան, խոր շնչեցին և ապա շարունակեցին քայլերը։ Եվ հանկարծ ընկերներից մեկի դեմքին հայտնվեց ժպիտ, կարծես միտն Էր ընկել մի դեպք, որին ականատես են եղել արահետը և հին անտառը։ Նա հիշեց այն օրը, երբ որոշեց գնալ Ձորագյուղ։ Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ։ Երկու միտք նրան ոգևորում էր։ Նախ` որ ոչ մի աչք չի հետևի իրեն, հետքերը չի փնտրի, և երկրորդ` գյուղում պիտի աշխատեր որպես ուսուցիչ։ Օրերից մի օր որոշում է գնալ որսի, և այդ օրը ճակատագրական է դառնում նրա համար։ «Ութ-տաս տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին: Մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին: Մոխրագույն շորեր ուներ, գլխին՝ տանը գործած բրդե շալ»,- հիշում էր նա։ Աղջկա անունը Խոնարհ էր, և նրա կերպարն էլ էր խոնարհ, ինչպես և անունը։ Բազմության մեջ միայն մի գլուխ էր միշտ երևում՝ մազերը կիսած և խնամքով սանրած: Եվ ի՜նչ բարակ էին նրա շուրթերը։ Սակայն եկավ մայիսը, դպրոցներն ավարտվելուն պես բոլորի կողմից սիրված ուսուցիչը պետք է նույն ճանապարհով վերադառնար և էլ երբե´ք, երբե´ք չպետք է տեսներ Ձորագյուղը և Խոնարհին։ Եվ ահա այդ դեպքերից 12 տարի անց նրան նորից բախտ վիճակվեց տեսնել Խոնարհին։ Կինը, արցունքն աչքերին, չորս փութ ցորեն էր խնդրում մինչև հունձը: Ամուսինն անցյալ տարի էր մեռել: Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը: Իսկ տանն ուրիշ աշխատող չկար: Նա ճանաչեց Խոնարհին… «Աչքերն էլի առաջվանն էին, բայց արդեն, առանց փայլի»:

11


«Միրհավը» Հայտնի է, որ գրողի խոսքարվեստի կատարելությունը հիմնականում պայմանավորված է նրա կերտած կերպարների և պատկերների հաջողվածությամբ, որովհետև պատկերը ոչ միայն ինքնուրույն արտահայտչամիջոց է, այլև, որպես կանոն, տարբեր արտահայտչամիջոցների ներթափանցումով մտահղացված ամբողջություն: Հենց «Միրհավ» ստեղծագործության մեջ էլ պարզ արտահայտված է պատկերի և գաղափարի ներդաշնակությունը։ Բակունցի «Միրհավ» ստեղծագործության առանցքային նախադասությունն է՝ «Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր»: Նա միրհավին համեմատում է Սոնայի հետ, որ հեռացավ՝ թողնելով միայն տխրություն:

ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ «Ալպիական մանուշակ» Ալպիական մանուշակը խորիմաստ և շատ նրբանկատ պատվածք է երեք ձիավորների մասին, որոնք ճանապարհ էին ընկել դեպի Կաքավաբերդ այնտեղի գանձը գտնելու նպատակով: Ձիավորներից մեկը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ, երրորդն էլ լավ էր ճանաչում Կաքավաբերդ տանող ճանապարհը և ուղեկցում էր նրանց: Երբ նրանք հասանում են, հնագետը իրեն հետաքրքրող բաներ էր փնտրում և գրառումներ էր անում, նկարիչը գեղեցիկ վայրեր էր փնտրում նկարելու համար, իսկ երրորդ ձիավորը նստել էր մի քարի և հետևում էր նրանց աշխատանքին: Որոշ ժամանակ անց մի գյուղացի իջավ գյուղից: Տեսնելով եկվորներին՝ գյուղացին հարցրեց, թե ովքեր են նրանք: Ձիավորն էլ պատասխանեց, որ գրքերում գրված է, որ Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր: Հնձվորը մտածեց, այնուհետև գնաց արտը հնձելու:Երբ նրանք իրենց աշխատանքը վերջացրին, որոշեցին գնալ դիմացի գյուղը և գյուղացիներից հաց վերցնել: Նրանք բարձրացան և առաջին վրանի մոտ կանգ առան: Երեխան դրսում՝ օջախի կողքին, սունկ էր խորովում: Հյուրերի ոտնաձայներից կինը դուրս եկավ նրանց դիմավորելու: Նկարչին շատ ծանոթ թվաց կնոջ դեմքը, և նա նկարեց կնոջը: Նկարը ցույց տվեց միայն երեխային ու նրան արծաթե մետաղադրամ տվեց, և ձիավորները կուշտ փորով հաց ուտելուց հետո ճանապարհ ընկան: Ճանապարհին նրանք նորից տեսան հնձվորին: Հնձվորը նրանց ձեռքին պարկ տեսավ ու կարծեց, որ դրանք գանձերն էին: Նա վրդովվեց, մտածում էր, որ ինքը գտներ, ինչ կաներ այդ գանձը ու էդպես զայրացած գնաց տուն: Տուն հասնելուն պես երեխան նկատեց հորը և ընդառաջ գնալով՝ պատմեց ձիավորների գալու մասին: Պատմեց, որ նրանցից մեկը նկարել էր իր մորը, և արծաթե դրամ տվել նրան: Ամուսինը խանդից հարվածեց կնոջը, և երեխան ու մայրը լացելով մտան վրանը: 12


«Խոնարհ աղջիկը» Հերոսն ուսուցիչ է, սովորական գյուղական ուսուցիչ, որին ուղարկել են հեռավոր խուլ գյուղ, որտեղ կորցրել է անգամ ժամանակի զգացողությունը, բայց մրոտ ու հինավուրց գեղջկական այն տունը, որտեղ նա ապրում էր, մի հրապուրիչ աշխարհ է: Խավար ու հետամնաց այդ գյուղում կար թաքնված մի գեղեցկություն: Գրողը շատ բան չի ասում հերոսուհուն նկարագրելիս, միայն՝ «Դա մի աղջիկ էր, գյուղացի աղջիկ, որի հայացքը և ամոթխած ժպիտը մեխվում են հերոսի հիշողության մեջ: Աղջիկը՝ մոխրագույն շորերով, սև աչքերով, ուրույն հմայքով գերում է ջահել ուսուցչին»: Շատ ազդեցիկ է վերջին պատկերը: Ուսուցիչը հեռանում է գյուղից, բոլորը վշտացած են… Անցնում են 12 տարիներ: Հերոսը կրկին նույն գյուղում է, և ահա Խոնարհը՝ մի դժբախտ և տառապած կին: Հերոսը ճանաչում է Խոնարհին, իսկ Խոնարհը նրան՝ ոչ։

«Միրհավ» Աշուն է, պայծառ աշուն… Դիլան դային նստել է հնձանի պատի տակ՝ ընկուզենու չոր կոճղին: Նա սովորություն ունի ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: Նորահարս Սոնան մոտենում է հնձանին: Պինդ-պինդ փաթաթվում են: Սոնան օձի պես կեռումեռ է անում, փորձում ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրում, հետո, անիմաստ մաքառումից հոգնած, սրտաբուխ նրան ընծայում իր մարմինը՝ որպես անարատ զոհ: Ապա Սոնան ամաչկոտ դուրս է թռչում հնձանից՝ ներսը թողներով լաջվարդ շապիկի բույրը: Նրանք մանկության ընկերներ էին, «սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը»: Հետո հասունացան, և Սոնային ամուսնացրին: Չորս ամիս անց պատահաբար հանդիպում են, Դիլանը հարցնում է նրա «հալը», բայց Սոնան թոթվում է ուսն ու փախչում: Հանդիպումը բորբոքում է Դիլան դայուն, բայց մոտիկ լինելու ցանկությունը, իբրև ճախրող թռչուն, այլևս չի իջնում նրա շեմքին…Նա միայն գիշերն է տուն գնում: Ամբողջ օրը թափառում է ձորում: Զարթնում է կաքավը՝ Կա´խ-կղա, շա´խ-կղա… Դիլանը երեսը դարձնում է դեպի անտառը, որտեղից կանչում է միրհավը: Այլևս սիրտ չունի իջնելու այգին, տեսնելու հնձանը: Հիշում է Սոնային, թե ինչպես էին խուրձ կրում, միասին ձի նստում:

13


Մթնկա խորշում թպրտում է գիշերահավը: Տերևները խշշում են: Միրհավն է: Նշան է բռնում: Ձորից թռչում են միրհավները, միայն մեկն է թպրտում, ընկնում թփուտների մեջ: Բայց մինչև Դիլան դային կհասնի, որսկան շունն էլ է գնում նրա ուղղությամբ, և շան շունչն ու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվում են դեպի արնոտ միրհավը: Անտառապահն է գալիս, բարկանում, որ Դիլան դային փախցրել է իր զարկած միրհավը և մտրակով հարվածում է նրա ուսին: Երբ ուշքի է գալիս, նրանք արդեն հեռացել էին: Միրհավը թռել էր հեռու… Աշուն է, պայծառ աշուն… Հաջորդ ամռանը Սոնան մահանում է երեխայի վրա, ուրիշ աղջիկ է գնում նրա տեղը, Դիլան դային էլ ամուսնանում է, բայց հիշողության մեջ հավիտյան անջինջ են մնում Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները: Արդեն զառամել է, քայլելիս հենվում է փայտին: Առվակի կողմն է նայում, ժպտում, հիշում Սոնային: Միրհավի պես էր, աչքերը՝ խաղողի սև հատիկներ: Միրհավի պես թռավ՝ հետևից թողնելով տխրություն և դառնաթախիծ հուշեր:

ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Միրհավը» Նախորդ ստեղծագործություններից արդեն ծանոթ էի Բակունցի անկրկնելի ոճին: Կարդացածս պատմվածքները Բակունցի յուրօրինակության շնորհիվ պատկերացրել եմ ամենայն մանրամասնությամբ: Պատմվածքը մանկահասակ երկու ընկերների մասին է՝ Սոնայի և Դիլան դայու, հետո Բակունցը ներկայացնում է նրանց մեջ եղած թաքուն զգացմունքը: Արդեն հասունացած տարիքում նրանցից յուրաքանչյուրն ամուսնանում է, և նրանք չեն հանդիպում: Մի օր Դիլան դային դաշտերում աշխատելիս հանդիպեց Սոնային, հետաքրքրվեց նրանով, իսկ Սոնան նրան պատասխանեց ոչ թե բառերով, այլ ընդամենը թոթվեց ուսերն ու հեռացավ: Դրանից Դիլան դայուն պարզ դարձավ, որ Սոնան այնքան էլ երջանիկ չէր: Մի քանի օր հետո, երբ Դիլան դային նորից դաշտերում էր, աղմուկ լսեց: Աղմուկի «հեղինակը» միրհավն էր. Դիլան դային վիրավորեց թռչունին: Միրհավը արնակոլոլ փախավ՝ իր ետևից թողնելով երկու փետուր: Պատմվածքի հերոսների հանդիպումից մեկ տարի անց Սոնան մահացավ, ինչպես հասկացա, երեխայի ծնվելու ժամանակ: Պատմության հիմնական միտքը համեմատությունն էր Միրհավի ու Սոնայի միջև: Նրանք երկուսն էլ երևում էին ու անհետանում: Երկուսն էլ անհետացան՝ թողնելով իրենցից լոկ թախծոտ հիշողություններ: Սոնայի ամուսինը մեկ անգամ ևս ամուսնացավ: Դիլան դային արդեն ծերունի էր, բայց Սոնայի մասին հիշողությունները, կարոտը նրան դեռ ուղեկցում էին:

14


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.