EMPO

Page 24

www

.am

Այսօր շատերն են երազում սեփական բիզնես սկսել: Ավելին, հաստատ գիտեն, թե՝ ինչու: Եվ այդ ինչուների մեջ փողն ամենևին էլ ամենակարևորը չէ: Մարդիկ երազում են ֆինանսապես անկախ լինել, չենթարկվել ոչ ոքի և հուսալի գործ, ապահով ապագա ունենալ: Սակայն, ամեն ինչ այդքան հեշտ չէ. կան բազում մոլորություններ, որոնք պետք է հաղթահարել բիզնեսի ծավալման սկզբնական փուլում: Եթե մարդը չպայքարի այդ մոլորությունների դեմ, ապա կարող է ոչ միայն կորցնել շատ փող ու ժամանակ, այլև պարտքեր կուտակել: Եվ այդպես կշարունակվի, մինչև նա սթափ չնայի իրականությանը: Սեփական բիզնեսը տապալումից ապահովագրելու համար կարևոր է իմանալ մարքեթինգային այն մոլորությունները, որոնք սպանում են բիզնեսը:

ժամանակ պարզապես չեք ունենալու: Ոմանք անգամ կզղջան դրա համար. չէ՞ որ հայտնի են դեպքեր, երբ ընտանիքի համար ժամանակ չեն գտել նաև արդեն զարգացած բիզնես ունեցողները: Ընտանիքները քայքայվել են:

1. Անօգուտ բիզնես-պլան Առանց լավ բիզնես –պլանի՝ սեփական գործ սկսելը ուղղակի անհնար է: Եթե սկսնակ ձեռներեցը կարծում է, որ դա ավելորդություն է, առանց որի կարելի է գլուխ հանել, նրա նախաձեռնությունը դատապարտված է տապալման: Բիզնեսի կայացման ու զարգացման համար ոչ թե սովորական բիզնես պլան, այլ հիանալի, մանրակրկիտ մշակված ու թղթին անցկացված բիզնես պլան է հարկավոր: Պետք է հասկանալ, թե ինչ և երբ պետք է սկսել, ով է հասցեատերը, ինչպես մեծացնել հասցեականությունը, երբ և ինչպես զարգացնել բիզնեսը և այլն: Ըստ որում՝ պետք չէ խնայել բիզնես պլանի վրա: Ավելի լավ է վճարել մասնագետներին, քան թերավճարել միջակ մասնագետների: Այդ թղթի կտորից է կախված ձեր նախաձեռնության ապագան:

4. Գերադասելի է գործ սկսել ընկերների կամ մտերիմների հետ: Սա սխալ տեսակետ է, քանի որ դրա արդյունքում ձեռներեցները շատ հաճախ ձեռնունայն են մնում՝ և´ առանց փող, և´ առանց ընկերներ, և´ առանց ընկերություն: Հուսալի և հաջողված գործի համար հարկավոր է գործընկերներ ընտրել, ովքեր բավականաչափ արհեստավարժ են: Ընկեր-բարեկամներն ու բիզնեսը ոչ մի ընդհանրություն չունեն: Հենց այդ պատճառով էլ՝ շատ ուշադիր և զգույշ եղեք գործընկեր փնտրելիս:

2. Եթե սեփական բիզնես ունեմ, ուրեմն ոչ ոքի չեմ ենթարկվում: Իսկապես, երբ ձեռներեցը սկսում է իր բիզնեսը, ոչ ոք իրավասու չէ նրան ասել` ինչ անել, երբ և ինչպես: Ասենք, ոչ ոք չի էլ ասի: Անձը վերադաս չի ունենա: Բայց պետք է հասկանալ` աշխատելու այս տարբերակը ձեռնտու է միայն մարդկության կեսին: Ոմանք նախընտրում են առանց վերադաս աշխատանքը, մյուսները` պարզապես չեն էլ պատկերացնում, թե ինչպես աշխատեն առանց ղեկավարի: Այս հարցում մեծ դեր ունի անձի բնավորությունը, տեսակը: Ուստի, պետք չէ զարմանալ, եթե բավականին հաջողակ «ձեռներեցը» մի օր թողնի իր գործն ու աշխատանքի անցնի որևէ հիմնարկությունում` ղեկավարի ձեռքի տակ: Հարկ է հիշել նաև, որ գործողությունների ազատություն ունենալու համար անձը վճարում է հավելյալ ժամանակով: Բիզնեսի հիմնադրման և կայացման փուլում ձեզ և ձեր ընտանիքի համար

24

EMPORIUM մայիս 2014

3. Գովազդ անհրաժեշտ է միայն մեծ կորպորացիաներին: Այս անչափ տարածված մոլորության պատճառով բազում ընկերություններ են կործանվել: Ներկայում, փոքր բյուջե պահանջող գովազդի տարատեսակներ կան: Բազում միլիոնների արժողությամբ գովազդային արշավների կարիք չկա: Պարզապես, ուսումնասիրեք շուկան, սպառողին և այն լսարանը, ում համար նախատեսված է ձեր առաջարկած ապրանքը: Դա կօգնի արագ կողմնորոշվել, գումար խնայել և առավելագույնս արդյունավետ գովազդային արշավ իրականացնել:

5. Ցածր գինը հաճախորդների մեծ թվի գրավականն է: Ցածր գինը բիզնեսին ոչինչ չի տա, բացի վնասից: Հիշե´ք սա: Բիզնեսը երկար չի կարողանա դիմագրավել գնային մշտական ճնշումներին ու մրցակցությանը: Գինը պետք է ոչ թե ցածր, այլ արդարացված լինի` թեկուզ ոչ մեծ շահութաբերությամբ: Սրանք բիզնեսի կործանման պատճառ դարձող մոլորություններից միայն մի քանիսն են: Հիշե´ք սա և գոնե փորձեք սովորել ուրիշի սխալների վրա, քանի որ թեկուզ փոքր սխալի հետևանքը կարող է անդառնալի լինել ձեզ համար:

Շուշանիկ Միրզոյան

Մարքեթինգի մոլորությունները, որ սպանում են բիզնեսը


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.