EMPO

Page 1

Շուկան` Ձեր ձեռքում

ìÇÏïáñ êÃñ³ÙµÇÝÇ

¾ØäàðÆàôØ

MARKETING, PR & ADVERTISING MAGAZINE

մայիս 2014 | ÂÆì 15 [23] Տարածվում է անվճար

¾ç2

§Ես ժամանակից չեմ վախենում».

PR-- Ëáßáñ³·áõÛÝ Ù³ëݳ·»ï ¾ç8 î³ñ³Í³ßñç³Ý³ÛÇÝ µñ»Ý¹ÇÝ· ¾ç12

EMPORIUM մայիս 2014

1


³Ûë ѳٳñáõÙ

ϳñ¹³ó»ù մայիս 2014 թիվ 15

12 արդյունավետ խորհուրդ էջ 6

Արտադրված է Հայաստանում էջ 7

Ժպիտի տեսակներ էջ 14

§Ես ժամանակից չեմ վախենում». հարցազրույց EDOX շվեյցարական ժամացույցների բրենդի սեփականատիրոջ հետ

2

EMPORIUM մայիս 2014

Օրերս Երևան էր այցելել EDOX շվեյցարական ժամացույցների բրենդի սեփականատեր Վիկտոր Սթրամբինին: Emporium ամսագիրը զրուցեց հայտնի արտադրողի հետ, ով ծագում է ժամագործների ընտանիքից: «Ամեն տեղ փնտրեք կնոջը» ասվում է ֆրանսիական հայտնի խոսքում. EDOX շվեյցարական ժամացույցների հայտնի բրենդի ստեղծման գործում էլ «մեղավոր» էր իգական սեռը՝ Փաուլինը՝ Քրիսթիան ՌաֆլիՖլուրիի կինը, ով 1883 թ.-ին համոզեց ամուսնուն հիմնել ժամացույցների սեփական արտադրություն: Ամուսինը կնոջը շատ էր սիրում և որոշեց չմերժել սիրելիին, արդյունքում այսօր պարոն Վիկտոր Սթրամբինին` Ամիրյան 1 հասցեում գտնվող «ԿԱԶԱՆՋՅԱՆ ՈՒՈՉ» խանութի բազմոցին նստած, պատմում է, թե ինչպես մեծ սեր ժառանգեց դեպի ժամագործությունը, որն էլ փոխանցելու է իր երեխաներին. «Թեև երբեք չեմ ստիպել կամ պարտադրել երեխաներիս, թե ինչ ուղով գնան, սակայն նրանք նույնպես տարված են ժամագործության բիզնեսով, նրանք ինձ հետ են քայլում, և վստահ եմ, որ EDOX-ը դեռ երկար կփոխանցվի սերնդեսերունդ»,-ժպտում է Սթրամբինին:

EDOX-ը հին հունարեն բառ է, որը նշանակում է ժամանակ: Ժամացույց արտադրող բիզնեսմենն ասում է, որ չի վախենում ժամանակից», հակառակը` վստահ քայլերով գնում է ժամանակին համընթաց. «Գործերը լավ են գնում, ուրիշ ի՞նչ է պետք գործարարին»: Պատահական չէ, որ բրենդի լոգոտիպը ավազի ժամացույց է: Տվյալ դեպքում ժամանակը գործարարի ձեռքում է: Խիստ զբաղված և գործունյա տղամարդը ծիծաղելով խոստովանում է, որ բացի իր աշխատանքային վազքից, սիրում է ազատ ժամանակ որսի գնալ և անտառում սունկ հավաքել:

բրենդը առաջիններից էր, որ դեռևս 1961թ.-ին ստեղծեց ջրակայուն ժամացույցների հավաքածու՝ Delfin անվամբ:

EDOX բրենդը գովազդային ոլորտում հիմնականում համագործակցում է սպորտի խոշորագույն ներկայացուցիչների հետ. «Մարզիկների հետ սիրում ենք համագործակցել, այսօր սպորտն է Եվրոպայում առաջատար հետաքրքրություններից մեկը, հենց այդ պատճառով էլ մեր բրենդը տրամադրում է սպորտային մրցաշարերի ընթացքում օգտագործվող ժամաչափեր»: EDOX -ի կարգախոսն է՝ Timing for champions. Շվեյցարական այս հայնտի

Գործընկերներ

Ընկերությունն աչքի է ընկնում անցյալի արժևորմամբ՝ Geoscope հավաքածուն առաջին անգամ արտադրվել է 70-ականներին, և այսօր դեռ արտադրվում է: Այն ցույց է տալիս աշխարհի 50 մայրաքաղաքների ժամանակը: 1998թ.-ին EDOX-ը Գինեսի ռեկորդ սահմանեց, որը մինչ օրս չի գերազանցվել. բրենդը ստեղծել է ժամացույցի գերբարակ մեխանիզմ օրացույցով ` Les bemonts:

• 2008 թվից ընկերությունը պաշտոնապես հանդես է գալիս Class-1 ջրային առաջնություններում իր ժամաչափերով: Այս կապակցությամբ ստեղծվել է ժամացույցների հատուկ հավաքածու՝ Class-1 անվանումով: • 2010 թվից ներկայանում է WRC համաշխարհային ռալլիի մրցաշարերում: • 2010 թվից ընկերությունը՝ «Սառցե մարդ» մականունը կրող, ռեկորդակիր ջրասուզորդ Քրիսթիան


ԳովԱզդ անցյալից էջ 18

Ռեդլի գործընկերն է. նրա առթիվ ստեղծվել է Iceman ժամացույցների հավաքածուն: • 2012 թվից ի վեր հովանավորում է ՓարիզԴաքար ավտոարշավները: • 2013 թվից EDOX-ը համագործակցում է ESS-ի (Extreme Sailing Series) և WCF-ի (World Curling Federation) հետ: • 2013 թվից՝ Grand Ocean ջրային էքստրեմալ մրցաշարի հովանավորն է:

Հրանտ Վարդանյան էջ 20

Մարքեթինգային մոլորություններ էջ 24

Վաճառք էջ 25

EMPORIUMTEAM Արփի Մաղաքյան, գլխավոր խմբագիր ì³ñ³Ýï γݹÇÉÛ³Ý, գլխավոր դիզայներ-էջադրող Սոնա Ավետիսյան, գովազդի բաժնի տնօրեն Ռուզան Ամիրաղյան, սրբագրիչ Խմբագրության հասցե՝ ք. Երևան, Բայրոնի 5 Հեռ.՝ (+374 10) 586606 Բջջ.՝ (+374 99) 443441 էլ. փոստ՝ info@emporium.am www.emporium.am

COPYRIGHT

Հայաստանը մեր զրուցակցին դուր է գալիս, այստեղ է արդեն երկրորդ անգամ, սիրում է զբոսնել Երևանում և մի պահ հանգստանալ աշխատանքային եռուզեռից` բացօթյա սրճարաններում: Ի տարբերություն շատ ժամագործների` սովորություն չունի նայելու յուրաքանչյուր հանդիպած մարդու ձեռքին և մարդկային որակն ու սոցիալական դիրքը չի չափում կրած ժամացույցով: Ինքն անձամբ միշտ կրում է EDOX և վստահ է, որ այն լավագույնն է աշխարհում: Հայաստանյան շուկայի առանձնահատկություններից խոսելով, Սթրամբինին նկատեց, որ հայերն ավելի շատ նախընտրում են դասական ոճի ժամացույցներ կրել՝ էլէգանտ և միևնույն ժամանակ ճոխ, ի տարբերություն եվրոպացիների, ովքեր հիմնականում սպորտային ոճն են նախընտրում: Հանդիպման վերջում գործարարը Emporium-ի ընթերցողին մաղթեց հետևյալը. «Ես իմ աշխատանքն իրոք շատ եմ սիրում, նույնիսկ այսքան տարի անց: Մաղթում եմ, որ դուք էլ, երկար տարիներ հետո նույն կերպ սիրեք ձեր գործը և դրանով երջանիկ լինեք»:

Մեջբերումներ անելիս պարտադիր է հղում կատարել EMPORIUM ամսա­ թերթին: Ամսաթերթի

տպագրված

նյութերի

օգ­տա­գործումը որևէ ԶԼՄ-ում կամ սո­ ցի­ա­լա­կան կայքում թույլատրվում է միայն խմ­բագ­րու­թյան հետ հա­մա­ձայ­ նեցնելուց հետո: Գովազդի և հատուկ նշումով գո­­­վազ­­­դային նյութերի բովանդակության հա­ մար խմբագ­րու­թյունը պատաս­­­խանա­ տվություն չի կրում: Հոդվածներում արտահայտված կար­ ծիք­ ները պարտադիր չէ, որ համընկ­ նեն խմբագրության տեսակետի հետ:

ՄԵՐԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

EMPORIUM

ամսաթերթի

խմբա­

գ­րու­­թյունն ըն­­­դունում է հոդ­վածներ և նամակներ ան­հա­տ­ներից և շա­հա­գըր­ գիռ կազ­մա­կեր­պու­թյուն­ներից: Դրան­ ցում պետք է նշված լինի ուղար­կողի անունն ու ազգանունը, հասցեն և հե­ ռա­­­խո­­­սա­համարը:

Նյու­թերն

ուղար­-

­­­կել info@emporium.am էլ. հասցեով, իսկ փոստով ուղարկելիս՝ վերը նշված հասցեով: Խմբագրությունն իրա­ վունք ունի խմ­բա­գրել ստացված նյութերը: Այցելեք

նաև

www.emporium.am

կայքը, որն ամեն օր թարմացվում է մարքեթինգին,

գովազդին,

PR-ին

և

բիզնեսի այլ ոլորտներին առնչվող նո­ րու­թյուններով և հոդ­ված­ներով: Մեր կայ­քում կա­րող եք գտ­նել նա­և նորա­­­­­ձև­­ու­թ­յան, խոհարարական աշխարհի և սպորտի մասին թարմ նորությու­ն­ներ և հետաքրքիր տեղեկություններ:

EMPORIUM մայիս 2014

3


www.

.am

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելուց հետո տարբեր երկրների բիզնես միջավայրում ամենաքննարկ­ վող հարցերից է ֆինանսական ու տնտեսական բարդ պայմաններում ռիսկերի կառավարման արդյունավետությունը: Կարողացե՞լ են արդյոք ձեռնարկությունների ղեկավարները նվազագույնի հասցնել ռիսկերը` խուսափելով ֆինանսական և նյութական կորուստներից: Ինչպես ցույց է տալիս փորձը, բանկերում և տնտեսության իրական հատվածի ձեռնարկություններում ռիսկերի կառավարման համակարգերի /ՌԿՀ/ անարդյունավետության պատճառները տարբեր են: Այս հոդվածում անդրադարձ կկատարվի իրական հատվածի ձեռնարկություններին: Շատերին հուզող հարցերի պատասխանը գտնելու համար բավական է ընդամենը տարբերակել ՌԿՀ համակարգերին վերաբերող մոլորություններն ու իրողությունը: Ընդ որում, միայն նրանց, որոնք ընդհանուր են նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրների համար: 1-ին և 2-րդ մոլորությունները փնտրեք Emporium ամսագրի նախորդ համարներում: Մոլորություն 3-րդ. «Ռիսկերի կառավարման համակարգ կարելի է կառուցել առանց ղեկավարության մասնակցության» ՌԿՀ արդյունավետության առանցքը դրա ինտեգրումն է ձեռնարկություններում որոշումների ընդունմանը: Բազում կառույցներում ռիսկ-մենեջերները ռիսկեր են հայտնաբերում, մշակում դրանց կանխարգելման միջոցառումներ, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, եթե նրանք գործում են անկախ, առանց ձեռնարկության ղեկավարության հետ համագործակցության, ռիսկերից շատերը մտացածին են լինում: Այսինքն, գոյություն ունենում են, սակայն պակաս հավանական կամ սպառնալից են լինում կոնկրետ ձեռնարկության համար: Հասկանալու համար վերը նշվածի իմաստը, մի օրինակ բերենք. ասենք, տնօրինությունը ինչ-որ զարգացման ծրագիր է մշակում և դրա իրականացման առումով նախանշում է վտանգներ, որոնք մինչ այդ չեն սպառնացել

4

EMPORIUM մայիս 2014

ձեռնարկությանը և հավանական են միայն մշակված ծրագիրը իրականացնելու ժամանակ: Եթե ռիսկ-մենեջերը դրանից տեղյակ չէ, նա չի կարող վերանայել ձեռնարկությանը սպառնացող ռիսկերը: Այնպես որ, հնարավոր ռիսկերի մասին ամենատեղեկացվածը, ուստի և դրանց դեմ պայքարի միջոցառումների մշակման հիմնական պատվիրատուները, հենց ձեռնարկությունների ղեկավարները պետք է լինեն: Մոլորություն 4-րդ. «ՌԿՀ կարող է դիրքավորվել կառավարչական օղակի միջին մակարդակում» Ձեռնարկություններից շատերում ռիսկերի կառավարման համակարգերի ներդրման համար պատասխանատուն ներքին աուդիտի բաժինն է, որը, միաժամանակ, պատասխանատու է համակարգի արդյունավետության գնահատման համար: Այսինքն, այն գնահատում է իր իսկ մշակած ու ներդրած համակարգը: Այստեղ սուբյեկտիվիզմի հավանականությունը մեծ է: Դրանք տարբեր գործառույթներ են և պետք է իրականացվեն տարբեր ստորաբաժանումների կողմից: Հետևու՞մ է արդյոք այս ամենից, որ ռիսկերի կառավարումը պետք չէ: Ամենևին էլ ոչ: Ժամանակակից ձեռնարկություններում դրանով պետք է զբաղվեն ոչ միայն ռիսկ-մենեջերները: Նման պարտականություն պետք է ունենան ղեկավարությունն ու բաժնետերերը: Եվ բոլորը հիշեն՝ ռիսկերի կառավարումը երկրորդական է միայն այն ժամանակ, երբ ձեռնարկության գլխին սև ամպեր կուտակված չեն: Իսկ դրանցից խուսափելու համար որակյալ մասնագետներ ու համակարգված գործունեություն է հարկավոր:

Շուշանիկ Միրզոյան

3 ØáÉáñáõÃÛáõÝ ¨ ÇñáÕáõÃÛáõÝ èÇëÏ»ñÇ Ï³é³í³ñáõÙÁ Ó»éݳñÏáõÃÛáõÝÝ»ñáõÙ` ݳËÏÇÝ ÊêÐØ »ñÏñÝ»ñÇ ÷áñÓ


EMPORIUM մայիս 2014

5


12

արդյունավետ

խորհուրդ

մեդիահարաբե­րութ­յունների

համար

2014 թ. ապրիլի 11-13-ը «Deem Communications» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպ­ ված PR գագաթնաժողովի շրջանակներում ելույթ ունեցան արտասահմանյան և տեղի տարբեր փորձագետներ: Մեդիա հարաբերությունների թեմայով իր գիտական հետազոտությունների փորձով կիսվեց Բոստոնի համալսարանի դոկտոր, PR փորձագետ Դասթին Սյուփան: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, PR մասնագետները ազնիվ և լավ մարդկանց համբավ չունեն, վերջիններին չեն սիրում հատկապես լրագրողները: Ամերիկացի փորձագետը 2 անգամ կատարել է հետազոտություն (1984թ.-ին և 2008թ.-ին)՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում լրագրողները PR մասնագետներին. նրա խոսքերով՝ արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն.

«Գիտեք ի՞նչ է պարզվում: Որ 24 տարվա մեջ ոչինչ չի փոխվել.PR մասնագետները նույն ստախոսներն 6

EMPORIUM մայիս 2014

են, շահամոլները, խաբեբաները: Ու այս ընկալումը երևի երբեք էլ չի փոխվի: Սակայն, լրագրողներն ինչ-որ տեղ ճիշտ են, քանի որ կան բազմաթիվ PR մասնագետներ, ովքեր իրոք սարսափելի վատ են աշխատում»: Արդյունավետ մեդիա հարաբերություններին խոչընդոտող այս և նման այլ խնդիրների լուծման համար փորձագետն ունի մի քանի խորհուրդ.

1. Եղիր բացառություն: Լրագրողը պետք է ասի՝ բոլոր PR մասնագետները վատն են, բացի… Այ հենց այդ բացառիկը պետք է դու լինես: Անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե գոյություն ունեցող կարծրատիպերի և ոլորտի թերությունների վրա, այլ սեփական աշխատանքի բարձր որակի վրա: Լրագրողներից մեկը մի անգամ ինձ ասաց. «Ես վստահում եմ ոչ թե մասնագիտությանը, այլ այն մարդուն, ում հետ աշխատում եմ»:

2. Լրագրող = մարդ: Հիշիր, որ լրագրողները մեքենաներ չեն, այլ մարդիկ: Նրանք վերաբերվում են քեզ այնպես, ինչպես դու ես վերաբերվում:

հաստատ ապշած կկարդան:

3. Լռիր: Միշտ չէ, որ մեդիան ցանկացած խնդրի հաջող լուծումն է. հաճախ ավելի լավ է լռել:

9. 3 քայլ` 9 վայրկյանում: Տպավորություն թողնելու և նպատակիդ հասնելու համար ունես ընդամենը 9 վայրկյան. ներկայացիր, գտիր լսարանի հետաքրքրության ուղությունը, փոխանցիր տեղեկությունը: Այդ ամենից հետո, սպասիր արձագանքի:

4. Ճանաչիր լսարանդ կամ ակնկալիքների կառավարում: Անհրաժեշտ է շատ լավ ճանաչել թիրախային լսարանը, որպեսզի հասկանալ, թե ինչպիսին են նրա ակնկալիքները, ինչ տեղեկություն է ուզում ստանալ, և ինչպես կարձագանքի: 5. Լրագրողները միջնորդներ չեն: Նրանք նույնպես Ձեր լսարանն են: 6. Մի զզվեցրու: Պետք չէ չափազանց հաճախ նյութեր ուղարկել լրատվամիջոցներին. հակառակ դեպքում արժեզրկվում ես որպես տեղեկատվության աղբյուր: Լրատվամիջոցները, տեսնելով հաղորդագրությունը, պետք է արդեն իսկ ենթադրեն, որ իրոք կարևոր բան ես հայտնելու: 7. Նոր մոտեցումներ: Lրագրողները նամակներ անտեսելու հարցում մեծ «էքսպերտներ» են: Ուշադրություն գրավելու նոր միջոցներ գտիր. օրինակ՝ ձեռագիր նամակ ուղարկիր,

8. Ոչ` զանգվածային նամակներին: Պահպանեք միայն անհատական նամակագրություն:

10. Ոչ` դատարկախոսությանը: Դու սիրո՞ւմ ես կարդալ երկար-բարակ ու խճճված նախադասություններ. ո՞չ, ուրեմն մի գրիր այդպես: 11. Պահպանիր հումորի զգացումը: Միշտ: 12. Հիշիր: Լավ հարաբերություններ հաստատելու համար տարիներ են պետք, ամեն ինչ փչացնելու համար՝ վայրկյաններ, իսկ սխալները շտկելու համար՝ շատ երկար ժամանակ:

Կազմեց Սոնա Ավետիսյանը


Արտադրված է Հայաստանում

պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետությանը 21 384 609 դրամ հարկ է վճարել: ՀՀ-ում հաշվառված է պինդ օգտակար հանածոների հաստատված պաշարներով ավելի քան 850 հանքավայր, այդ թվում` 37 մետաղական: Ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում մոտ 5% է, ոլորտային ընկերությունների կողմից պետբյուջե վճարած հարկերը կազմում են մոտ 7%, արտահանման կառուցվածքում ոլորտի մասնաբաժինը մոտ 50% է։ Հունվարից հետո պղնձի գները մեկ տոննայի հաշվով նվազել են $1000-ով կամ մոտ 14%-ով: Պղնձի միջազգային գները նվազում են 2011-ից, ներկայում մետաղի գինը գտնվում է 2010թ. հուլիսի մակարդակում: Իսկ միջազգային շուկաներից հայ արտադրողների կախվածության պայմաններում հետզհետե կարող են աճել բացասական ճնշումները տնտեսական աճի և բյուջեի եկամտային մասի վրա: Կա ևս մի խնդիր` ոչ էկոլոգիական, որը մտահոգում է տնտեսագետներին: Մենք արտահանում ենք ոչ թե պատրաստի արտադրանք, այլ` հումք: Հումքի արտահանումը բնորոշ է ոչ այնքան լավ տնտեսական բնութագրիչներ ունեցող երկրներին:

Հանքարդյունաբերություն, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Հայաստանում տարբեր տարիների` տնտեսության «գերակա» որակված ճյուղերը կարելի է թվարկել ու թվարկել: Մեզանում «գերակա ուղղություն/ ճյուղ» հասկացությունը արմատավորվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում: Կոնկրետ ոլորտում փոքրիշատե աճը բավականաչափ հիմք էր այն «մեծ ապագա» ունեցողներին դասելու համար: «Գերակա» կոչվածների թիվը աճում էր, սակայն պարբերաբար ասուլիսներ էին կազմակերպվում, որտեղ խոսվում էր այդ ոլորտների զարգացման մեջ իշխանությունների նվազագույն մասնակցության մասին: Ի՞նչ է արվել և ինչի՞ ենք հասել տնտեսության` վերը նշված ոլորտներում: Ինչու՞ հենց այստեղ մենք կարողացանք հաջողություններ ունենալ: Այս նյութում մենք անդրադառնալու ենք հարցի տնտեսական, ոչ էկոլոգիական կողմերին: Այն էլ` հիմնականում թվերով:

Հանքարդյունաբերություն Հայաստանը հանածոներով հարուստ երկիր է` մոլիբդեն, պղինձ, հանքանյութ, ոսկի: Այս հումքը միշտ էլ պահանջված է աշխարհում և անգամ տնտեսական ճգնաժամի տարիներին բավականաչափ եկամուտ էր բերում ոլորտի ձեռնարկություններին և հարկ` պետությանը: Վերջին շրջանում առաջին անգամ` 2013-ին, Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է հենց այս ոլորտի ձեռնարկություն` Զանգեզուրի

Տուրիզմ Շուրջ 925 հազար մարդ: Մոտավորապես այսքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2013-ին: Երբ այս ճյուղը տնտեսության գերակա ուղղություն հռչակվեց, 500 հազար այցելությունը երազանք էր թվում: Չկային ենթակառուցվածքներ, համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, Հայաստանի մասին քչերը գիտեին: Պետական հստակ քաղաքականության շնորհիվ, վերջին տարիներին Հայաստանը տարեկան մասնակցում է երկու-երեք միջազգային ցուցահանդեսի` այդ թվում Լոնդոնում, Միլանում (սրանք ոլորտում ներգրավված սուբյեկտների համար նախատեսված ամենահայտնի ցուցահանդեսներից են): Որոշ տվյալով, իրականություն է դառնում դրանց ընթացքում արտասահմանցի գործընկերների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների 20-25 տոկոսը: Հայաստան են հրավիրվում արտասահմանյան հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարներ, որոնք մեր երկրից տպավորությունները ներկայացնում են իրենց երկրներում: Պատահական չէ, որ տուրիզմում մի հայտնի փաստ կա` կոնկրետ երկրի հասցեին մեկ այցելուի լավ խոսքը կամ գովեստը ավելի լավ գովազդ է, քան այն, ինչ կարդում են թերթում կամ տեսնում հետուստատեսությամբ: Դրա արդյունավետությունը անհամեմատ բարձր է: Բացի այդ, լայնամասշտաբ ճանապարհաշինության, գյուղերում համեմատաբար էժան հյուրատների կառուցման, սպասարկման համալիրի զարգացման արդյունքում ավելի հեշտ է

դառնում զբոսաշրջիկների ներգրավումը, ձևավորվում է նորմալ մրցակցային դաշտ: Այն, որ հանրային զուգարանների պակասը, գյուղական ճանապարհների վատ վիճակը խանգարում են ոլորտի զարգացմանը` տուրիստական գործակալությունները դիլետանտական մոտեցում են որակում: «Վաճառում ենք այն, ինչ ունենք, ոչ թե այն, ինչ կարող էինք ունենալ»,- մեր հարցմանը ի պատասխան ասացին մի քանիսում. «Առավել ևս, որ վաճառելու շատ բան ունենք: Ներգրավելու տարբեր հնարավորություններ կան` ասենք, թանգարաններում միջոցառումներ ենք կազմակերպում` բուրդ են գզում, կարպետ լվանում, հայկական երգի ու պարի համույթներ ենք ներգրավում»:

ՏՏ ոլորտ 2013թ. տնտեսական աճն այս ոլորտում կազմել է 20%, որից 12%-ը ոլորտի արտահանումն է: ՏՏ ընկերությունների 80%-ն ունի հայկական ծագում: Այս թվերը բավական են հասկանալու հայ մասնագետների բարձր որակավորումը և տնտեսության այս ճյուղը գերակա հայտարարելու հիմնավորվածությունը: Իսկ ամեն ինչ սկսվեց ԻՏՁՄ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հիմնադրումից և այդ կառույցի մի քանի հիանալի նախաձեռնությունից: Նախ և առաջ, խոսքը «Դիջիթեք» ցուցահանդեսի մասին է: Բարձր տեխնոլոգիաների նկատմամբ ուշադրության շնորհիվ կադրերը երիտասարդացան, սկսեցին ռոբոտաշինության մրցույթներ անցկացվել, հարցում վերջակետ դրեցին «Թումո» ստեղծարար կենտրոնի հիմնումը և «Արմթաբ» պլանշետը: Այսօր արդեն խոսում ենք հանրակրթական դպրոցներում «ռոբոտաշինություն» առարկայի ներդրման հնարավորության մասին: Մեր մասնագետները համագործակցում են «Apple», ՏՏ ոլորտի բազում այլ սուբյեկտների հետ, աշխատում են Սիլիկոնե հովտում: Արդյունքում, պաշտոնական տվյալով, 2013ին միջազգային կորպորացիաների ուշադրությունը Հայաստանի ՏՏ ոլորտի նկատմամբ մեծացել է: Ավելացել է տնտեսության այդ ոլորտում ներգրավվածների թիվը և 2012-ի 60007000 մասնագետի փոխարեն 2013-ին կազմել 11 000, որոնցից 9000-ը բարձր որակավորում ունեցող ինժեներներ են: Ավարտվել է Գյումրու տեխնոպարկի շինարարությունը:

Շուշանիկ Միրզոյան

EMPORIUM մայիս 2014

7


www

.am

PR-ի

խոշորագու մասնագետ՝ ԷԴՎԱՐԴ ԲԵՌՆԱՅԶ

8

EMPORIUM մայիս 2014


www

«Մենք կառավարվում ենք, մեր միտքը մշուշված է, մեր գաղափարները՝ առաջարկված»: Նրա հաճախորդների թվում կարող էին լինել նաև Հիտլերը և Ֆրանկոն, բայց նա մերժեց այս մարդկանց՝ կանխորոշելով նրանց ճակատագիրը: Էդվարդ Բեռնայզը PR-ի խոշորագույն մասնագետներից է: Շատերը նրան համարում են «Հասարակայնության հետ կապեր» մասնագիտության հայրը:

Մենք գիտենք՝ ինչ Է Ձեզ պետք Էդվարդ Բեռնայզը ծնվել է 1891 թվականին: Նա Զիգմունդ Ֆրեյդի երկակի զարմիկն էր: Նրա մայրը Ֆրեյդի քույրն էր, իսկ հայրը՝ Ֆրեյդի կնոջ եղբայրը: Բեռնայզի ազդեցությունը 20-րդ դարի վրա գրեթե նույնքան նշանակալից էր, որքան նրա մորեղբորը՝ Զիգմունդ Ֆրեյդինը: Բեռնայզը օգտագործում էր նրա հոգեբանական մեթոդները հանրությունից իր հաճախորդների իրական նպատակները թաքցնելու համար. մարդիկ չպետք է կռահեն, որ իրենց կարծիքը ձևավորվում է այլ մարդկանց կողմից: Նա առաջինն էր, ով ապացուցեց ամերիկյան կորպորացիաներին, թե ինչպես նրանք կարող են ստիպել մարդկանց ցանկանալ այնպիսի իրեր ձեռք բերել, որոնց կարիքը իրականում չունեն:

յն

ՓՉԱՑԱԾ ԱՊՐԱՆՔ PR-ի ոլորտում իր գործունեությունը Բեռնայզը սկսել է 1913թ.-ից «Փչացած ապրանք» վերնագիրը կրող պիեսից, որտեղ արծարծվում էր մարմնավաճառությունը: Հայտնի դերասան Ռիչարդ Բեննետը վախենում էր, որ ոստիկանությունը կարգելի պիեսի բեմադրությունը, իսկ դերասաններին կձերբակալեն: Վերջինս օգնություն խնդրեց Բեռնայզից, ով այդ ժամանակ Medical Review of Reviews ամսագրի խմբագիրն էր: Էդվարդը չսկսեց գովերգել պիեսի առավելությունները: Նա ավելի նրբանկատ վարվեց. իր ամսագրում կազմակերպեց սոցիոլոգիական ֆոնդ, հրավիրեց հայտնի բժիշկների և էլիտայի ներկայացուցիչների: Հայտարարվեց, որ նոր կազմակերպության նպատակը վեներական հիվանդության դեմ պայքարն է: Իրականում՝ դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ «Փչացած ապրանքի»

առաջխաղացում: Պլանն աշխատեց: Սա դարձավ հովանավորչական կոմիտեների նախատիպը:

ԲԵԿՈՆ ԵՎ ԲԱՆԱՆ Բեռնայզն իր գրքում նշում է. «Եթե դուք կարող եք ազդել առաջնորդների վրա, դուք ավտոմատ կերպով ազդում եք նաև այն խմբի վրա, որում նա իշխանություն ունի»: Հենց այս մոտեցմամբ՝ Բեռնայզը համոզեց ամերիկացիներին, որ բեկոնը լավագույն նախաճաշն է: Նա վարձեց հայտնի բժիշկների՝ խոստանալով նրանց բեկոնի վաճառքից տոկոսներ: Արդյունքում՝ նրան հաջողվեց նրանցից մի քանիսին նկարել նախաճաշելիս: Նկարների կենտրոնում, իհարկե, բեկոնով ձվածեղն էր: Բեկոնի վաճառքը կտրուկ բարձրացավ: Ավելի ուշ Բեռնայզը ծրագիր մշակեց բանան վաճառողների համար: Նա վերահրատարակեց 20 տարվա վաղեմություն ունեցող մի հոդված, որտեղ հեղինակը պնդում էր, թե բանանը կարգավորում է նյութափոխանակության գործընթացը երեխաների մոտ: Անշուշտ, սիրող մայրերը նետվեցին բանան գնելու:

ԲԱԼԵՏ 1915թ.-ին Բեռնայզը ստանձնեց կազմակերպել Դյագիլևի ռուսական բալետի ամերիկյան շրջագայությունը: Այս գաղափարը բավականին ռիսկային էր, քանի որ Ամերիկան չէր հետաքրքրվում բալետով՝ համարելով այն այլասերվածների արվեստ: Իսկ տղամարդ պարողներին համարում էին սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող, ինչն այն ժամանակ չէր ողջունվում ամերիկյան հասարակությունում: Իր նոթատետրերից մեկում Բեռնայզը գրում է. «Ես ստանձնեցի այնպիսի մի գործ գլուխ բերել, որից գաղափար անգամ չունեի: Փաստացի, ես ընդհանրապես չէի հետաքրքրվում պարերով»: Բեռնայզը սկսեց թերթերում հրատարակել հոդվածներ, որտեղ գովաբանում էր բալետը: Խմբագրություններ ուղարկեց նկարներ, բալետի հագուստի նկարագրություններ, մանրամասներ պարողների և կոմպոզիտորների կյանքից: Հոգեբան Մարիա Նիկոլաևան իր հոդվածներից մեկում գրել է, որ նա ամերիկացիներին մի հռետորական հարց տվեց. մի՞թե հարկավոր է ամաչել հիասքանչ լինելուց: Միանգամից արձագանքեցին հագուստ մոդելավորողները, ովքեր սկսեցին արտադրել բալետի համազգեստի նմանությամբ հագուստ, որը լայն տարածում ստացավ ամերիկացիների

.am

շրջանում: Երբ վերջապես, պարողները եկան, նրանց դիմավորեց բալետով հիացած հասարակություն, որի վերաբերմունքը բալետի հանդեպ մեկընդմիշտ փոխվեց:

ԿՅԱՆՔԻ ԱՎԱՐՏ 1964թ. Բերնայզը կնոջ հետ տեղափոխվեց Նյու Յորք: Այստեղ նա նույնպես կիրառեց իր ունակությունները, երբ իր տան մոտակայքում ցանկանում էին մայրուղի կառուցել: Նա կազմակերպեց բնակիչների բողոքի ակցիա՝ «Թույլ մի´ տվեք՝ մեր երեխաներն անիվների տակ մահանան» կարգախոսով: Թվում էր՝ Բեռնայզը կարող է հաղթել նույնիսկ տարիները: Սակայն կնոջ մահից հետո նրա առողջական վիճակը վատացավ և նա ստիպված եղավ վարձել մի կնոջ իրեն խնամելու համար: Հենց նրան էլ Բեռնայզը կտակեց իր ունեցվածքը: Նրա դստրերը՝ բժիշկ Դորիսը և հայտնի գրող Էնը, ոչ մի կերպ չհամակերպվելով այդ մտքին, դատի տվեցին իրենց հորը խնամողին: Բայց այս իրադարձություններն առանձնապես չէին մտահոգում «փի-արի հորը»: Նա, ինչպես ոչ ոք, գիտեր՝ սկանդալի ճիշտ մատուցումը նպաստում է հանրահայտության աճին: Շուտով, Բեռնայզը հրատարակեց իր հիշողությունները՝ գիրքն իրեն հատուկ հոմուրով անվանելով «Իմ առաջին հարյուր տարին»: Նա ապրեց 103 տարի՝ մեկընդմիշտ իր հետքը թողնելով պատմության մեջ՝ մինչ այսօր ընդգրկվելով ամենաազդեցիկ 100 ամերիկացիների ցանկի մեջ: Բեռնայզն ինքն իրեն համարում էր պրոֆեսիոնալ կարծիք ձևավորող, ով, հետևելով հստակ սկզբունքների, կարող է մարդկանց վերաբերմունքի մեջ ձևավորել ցանկալի փոփոխություններ:

Նարինե Ալավերդյան

EMPORIUM մայիս 2014

9


www

.am

PR մասնագետ լինելու 5 առավելություն` Հայաստանում PR մասնագետները հաճախ են խոսոմ Հայաստանում աշխատելու դժվարություններից: Այսօր փորձենք լավատեսորեն ներկայացնել այն բոլոր առավելությունները, որ ունեն հայաստանյան PR մասնագետները:

Տեղեկատվական առիթների լայն ընտրանի

Հայաստանը աչքի է ընկնում տոների, հիշատակի օրերի և մեռելոցների քանակական բարձր ցուցանիշներով: «Միր» հեռուստաընկերությունը ԱՊՀ երկրները դասակարգել է ըստ պետականորեն նշվող տոնական կամ հիշատակի ոչ աշխատանքային օրերի. երկրորդ և երրորդ տեղում Ադրբեջանն ու Վրաստանն են, պատվավոր առաջին հորիզոնականում՝ Հայաստանը (21 տոնական օր, 5 մեռելոց, որոնց էլ նախորդում են եկեղեցական տոներ): Հետևաբար, Հայաստանում աշխատելիս PR մասնագետներն արդեն իսկ մեկ առավելություն ունեն ՝ տեղեկատվական

10

EMPORIUM մայիս 2014

առիթների մեծ քանակ: Տարվա եղանակներից հատկապես գարունը Հայաստանում բավականին տոնառատ է՝ Կանանց միամսյակ (Մարտի 8, Ապրիլի 7), Երգիծանքի և հումորի օր (Ապրիլի 1), Աշխատանքի օր (Մայսի 1), Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օր (Մայիսի 8 և 9), Հանրապետության տոն (Մայիսի 28)… Այս բոլոր օրերը լավ տեղեկատվական առիթ են ցանկացած կազմակերպության համար: Ինչո՞ւ ցանկացած, քանի որ միշտ էլ կարելի է կապ գտնել ծավալած գործունեության և այս կամ այն տոնի միջև, կամ գոնե պարզապես շնորհավորանքի խոսք հայտնել: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նույնպես տեղեկատվական մեծ առիթ է: Կազմակերպությունների ֆեյսբուքյան էջերը մոմավառության կոչ են անում, որոշ ծաղկի խանութներ անվճար մեխակներ են բաժանում, պաշտոնյաններն իրենց սև կոստյումներով հարգանքի տուրք են մատուցում և մեկ անգամ ևս հայտնվում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ապրիլի 24-ին երկրի PR-ն էլ հետ չի մնում. հենց այն պահն է, երբ

անհրաժեշտ է աշխարհին հիշեցնել, թե ովքեր են մեր հարևանները, հենց այն պահն է, երբ արտասահմանից եկած հյուրերն ընկնում են «անհրաժեշտ» տեղեկատվական հոսքի տակ … Թե ուրախության, և թե տխրության պահին PR մասնագետը պետք է իր հասարակայնության կողքին լինի՝ անկախ «անկեղծության» աստիճանից:

Մասնագետների պակաս

ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոն, ուսումնասիրելով միջազգային տարբեր գործակալությունների հետազոտության արդյունքները, կազմել էր ԱՄՆ-ում և Եվրոպայում վերջին տարիների ամենապահանջված մասնագիտությունների ցանկը, որի տասնյակի մեջ է մտել հասարակայնության հետ կապերը: Եթե նախկինում PR ծառայություններից օգտվում էին միայն շոու-բիզնեսի և քաղաքական դաշտի ներկայացուցիչները, ապա այսօրվա դրությամբ արևմտյան երկրների կայացած ընկերությունների 60%-ից ավելին ունի իր PR-մենեջերը: Ուշ, թե շուտ Հայաստանում

նույնպես ծագելու է տվյալ մասնագիտության խիստ անհրաժեշտությունը: Հաշվի առնելով հայաստանյան կրթական համակարգում առկա տվյալ մասնագիտացման սակավաթիվ բաժինները և վերջինններիս անցած դեռևս կարճ ուղին՝ կարող ենք կարծել, որ Հայաստանում տվյալ ոլորտի մասնագետների թիվը փոքր է: Հետևաբար, գալիք սերնդների համար տվյալ ոլորտում մասնագիտանալը կարող է լավ հնարավորություն լինել: Թեև, գիտակցելով Հայաստանում նորաձևության ուժը, չի բացառվում մոտ ապագայում բախվել PRամոլության խնդրի հետ, ինչն էլ, սակայն, իր առավելությունը կունենա. տվյալ մասնագիտությունը նորաձև կհամարվի ոչ միայն դիմորդների շրջանում, այլև՝ գործատուների:

«ԽԾԲ»

Հայտնի է, որ PR մասնագետի աշխատանքի հիմքում ընկած է լավ կապերի և ծանոթությունների հաստատումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի աշխատանքային ոլորտում արմատացած է


www

«խնամի, ծանոթ, բարեկամ» հասկացությունը՝ կարող ենք կարծել, որ PR-պարտականությունների կատարման գործընթացը բնականոն կերպով հեշտանում է. ընկերական հարաբերությունների ձևավորումը, կարող է շատ ավելի արդյունավետ լինել հայակական, քան շատ այլ մշակույթներում, որտեղ բիզնեսը մնում է բիզնես, ընկերությունը՝ ընկերություն: Նման մշակութային առաձնահատկությունը հատկապես կարևորվում է մեդիահարաբերություններում: Յուրաքանչյուր գործատու ցանկանում է ստանալ մաքսիմալ լուսաբանում, մինիմալ ծախսերի դիմաց: Հետևաբար, «ԽԾԲ» լրագրողը, խմբագիրը, ֆոտոլրագրողը, հաղորդավարը և այլ մեդիա ոլորտի ներկայացուցիչ հայ «ընկերները» կարող են շատ օգտակար լինել PR մասնագետի աշխատանքային կյանքում:

Փոքր երկիր

Տրամաբանական է, որ լուրերն ավելի հեշտ կտարածվեն մեկ շենքի բնակչության շրջանում, քան մի ամբողջ թաղամասում: Հայաստանը, ունենալով փոքր տարածք և ոչ

այդքան մեծ թվով բնակչություն, հարմար է տեղեկատվության հեշտ և արագ տարածման համար: Սակայն, PR մասնագետի կարևորագույն պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն այս կամ այն տեղեկատվության տարածումը, այլև ԶԼՄ-ների խորը ուսումնասիրությունը: Իսկ որքան փոքր է երկիրը, այնքան ավելի քիչ են տեղական լրատվամիջոցները, այնքան ավելի հստակ է դրանց լսարանը, հեշտ է կատարել ուսումնասիրություններ և ընտրել հարմար գործընկերներ: PR տեսանկյունից տարածքային փոքրությունը մեկ այլ առավելություն էլ ունի. այն թույլ է տալիս հեշտությամբ կազմակերպել մարդաշատ միջոցառումներ: Հայաստանում մեծ խնդիր չէ հեռավորություն անցնելը, հատկապես, երբ բնակչության մեծ մասը կենտրոնացած է մեկ փոքր քաղաքում: Փոքր երկրում հեշտ է նաև կատարել կարծիքի առաջատարների ընտրություն. յուրաքանչյուր ոլորտում կան մի քանի լավ մասնագետներ, ովքեր դեմ չեն հասարակության առջև հանդես գալ իրենց կարծիքով: Դատելով

հայկական լրատվամիջոցներում տիրող իրավիճակից՝ Հայաստանում կա մեկ սեքսապաթոլոգ, մեկ դիետոլոգ, մեկ հոգեբան, մեկ-երկու տնտեսագետ կամ քաղաքական վերլուծաբան, ովքեր շրջում են ասուլիսից ասուլիս: Տվյալ անձնավորությունները լավ մասնագետ լինելու, թե պարզապես շատ երևալու պատճառով, դարձել են հեղինակություններ:

Լեզվական առանձնահատ­ կութ­յուններ Ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին գրում է. «…Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառիկ է, նախ` որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով: Հայոց լեզվի մյուս կողմը, որ արժանի է հիացմունքի, նրա բառային և ոճային հարստությունն է…»: Նման առանձնահատկությունները հատկապես կիրառելի են քաղաքական PR-ում, որտեղ խոսքի մշակման գործընթացը՝ քաղաքական ելույթների պատրաստումը, որոշիչ դեր

.am

է կատարում տվյալ գործչի կարիերայի համար: Հաշվի առնելով նաև հայերեն լեզվի գեղեցիկ հնչողությունը, հնարավորություն կա բանավոր խոսքը դարձնել էլ ավելի ազդեցիկ: Լեզվի լավ տիրապետումը, նեյրոլեզվաբանական ծրագրավորման մեխանիզմների ուսումնասիրությունը թույլ են տալիս խոսքի միջոցով ոչ միայն անհատներ, այլև՝ ամբոխներ ղեկավարել: Գնահատելով հայերենի լեզվական առանձնահատկությունների նշանակությունը՝ ձեռք ենք բերում մեծ առավելություն հասարակայնության հետ կապերի բնագավառում և առհասարակ՝ կյանքում:

Պատրաստեց՝ Սոնա Ավետիսյանը

EMPORIUM մայիս 2014

11


Տարածաշրջանային

բրենդինգ՝ Ամստերդամից

Պրահա Աշխարհում կան հայտնի քաղաքներ, որոնք միլիարդավոր մարդիկ երազում են տեսնել. կան այդ քաղաքներից ոչ պակաս գեղեցիկ ու հնամենիները, բայց արի ու տես, որ երկրորդների մասին քչերը գիտեն և շատ քչերն են ցանկանում այցելել: Հենց այս խնդրի լուծումն է առաջարկում 21-րդ դարի հերթական ձեռքբերումներից մեկը՝ տարածաշրջանային բրենդինգը, որի շնորհիվ բազմաթիվ քաղաքներ և երկրներ դառնում են տուրիզմի համար հետաքրքիր և գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը: Ցանկացած քաղաք կարելի է բնութագրել որոշակի առանձնահատկություններով. անձրևոտ քաղաք (Լոնդոն), երկնաքերերի քաղաք (Դուբայ), անքուն գիշերների քաղաք (Նյու Յորք), թանգարան բաց երկնքի տակ (Հռոմ), վարդագույն քաղաք (Երևան), ֆուտբոլային քաղաք (Բարսելոնա), սիրո քաղաք (Փարիզ) և այլն:

Հարյուրավոր կտուրների ոսկե քաղաք՝ Պրահա Ահա թե ինչպես են տուրիզմի սիրահարները անվանում Չեխիայի զարմանալի մայրաքաղաքը՝ Պրահան, իր յուրահատուկ ճարտարապետության շնորհիվ: Բազմաթիվ հիասքանչ տեսարժան վայրերից, հնագույն ամրոցներից, պասիվ և ակտիվ հանգստի վայրերից բացի, Պրահան հայտնի է նաև իր արտասովոր բրենդինգով և մարդկանց գրավելու բազմաթիվ նոր մեթոդներով:

12

EMPORIUM մայիս 2014

Պրահայի կարևորագույն նորարարությունը կարելի է համարել հենց քաղաքի համար ստեղծված լոգոն: Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի արտասովոր բան չկա կարմիր ֆոնի վրա տարբեր ձևերով (Pra/ha/gue/ ga/g) քաղաքի անունը գրառելու մեջ, սակայն իր յուրահատուկ բառախաղով և տարբեր լեզուներով քաղաքի անվան հնչողությամբ, այն քարոզում է հյուրընկալությունը

բոլոր տեսակների, ազգերի և մշակույթների մարդկանց նկատմամբ: Ցանկացողները լոգոտիպը կարողանում են ձեռք բերել բազմաթիվ հուշանվերների տեսքով: Քանի որ կարևոր է ոչ միայն լոգոտիպի առկայությունը այլև նրա տարածումը և առաջխաղացումը: Պրահան հայտնի է արվեստի բնագավառում իր բազմաթիվ ձեռքբերումներով: Այստեղ է գտնվում չեխ հերոս Յան Ժիժկայի հուշարձանը, որը Գինեսի ռեկորդների գրքում է գրառվել՝ համարվելով աշխարհում ամենաբարձրը: Պրահայում են գտնվում նաև հանճարեղ գրող Ֆրանց Կաֆկայի անվան թանգարանը և հայտնի Ֆաուստի տունը, որն առավել գրավիչ է դարձնում քաղաքը առեղծվածային պատմությունների սիրահարների համար: Իսկ ռուս գրող Մարիա Ցվետաևայի խոսքերը Պրահայի մասին թևավոր են դարձել՝ «Քաղաք, ուր ցանկանում ես վերադառնալ նորից և նորից»:

Միլիոնավոր հեծանիվների քաղաք Դեռ 90-ական թվականներից Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամը հայտնի էր իր «չարաճճի» համբավով: «Սեքս, թմրադեղ, ռոք-ն-ռոլլ»՝ երիտասարդներին կանչող այս բնորոշիչները առավել հստակ և արտահայտիչ էին հենց Ամստերդամում: Այդ մասին են վկայում «Ես եղել եմ Ամստերդամում և ողջ եմ մնացել» արտահայտությամբ այդ շրջանի հայտնի ամստերդամյան վերնաշապիկները: Այս համբավը քաղաքի բնակիչներին դուր չէր գալիս. այն ակնհայտ ռեբրենդինգի կարիք ուներ: Այս նպատակով էլ 2004 թ.-ին սկսվեցին աշխատանքներ ծավալվել Ամստերդամի նոր իմիջի զարգացման համար: Բրենդինգի հիմնական կոնցեպտ պետք է հանդիսանար Ամստերդամը

որպես մշակույթի, ջրանցքների և հանդիպումների քաղաք ներկայացնելը: Արդյունքները սպասել չտվեցին. 160 մլն եվրո արժողությամբ գովազդային արշավը իրականացրեց քաղաքի ռեբրենդինգը, որը գերազանցեց բոլորի սպասելիքները՝ 5 տարում քառապատկելով քաղաք զբոսաշրջիկների այցելությունը: Կոնցեպտի հիմքում ընկած է «I Amsterdam» կոչվող հսկայական լոգոն, որը տեղադրված է քաղաքի ամենահայտնի վայրերից մեկում և իր գրավչությամբ և յուրահատկությամբ արդեն հասցրել է դառնալ բոլորի համար հաճելի և քաղաքը բնութագրող երևույթ: Սակայն սա ամենը չէ. Ամստերդամը հայտնի է նաև քաղաքում առկա և բնակիչների համար գերադասելի տեղափոխության միջոց դարձած բազմաթիվ հեծանիվներով: Իզուր չէ, որ այն հայտնի է նաև որպես միլիոնավոր հեծանիվների քաղաք: Քաղաքով շրջելիս միշտ կարող եք հիանալ բազմաթիվ ջրանցքների մոտակայքում շրջող և դրական զգացումներ փոխանցող հեծանվորդների բազմությամբ: Կարելի է հեծանիվ վարձել ցանկացած պահին և միանալ հեծանվորդներին: Ամստերդամի զարգացման և մշակութային առավելությունների բացահայտման նպատակներով վերջին տարիներին թողարկվեցին «I Amsterdam» կոչվող քաղաքի զեղչի քարտերը, որոնք ձեռք բերելով տուրիստները կարող են հաճախել ամստերդամյան մշակույթի կենտրոններ, ժամանցի վայրեր: Անշուշտ, ներկայացված քաղաքներից յուրաքանչյուրը յուրովի է գեղեցիկ և գրավիչ, իսկ թե որքանով են նրանց բրենդինգը և արտաքին բնութագրերը համապատասխանում իրականությանը, կպարզենք միայն այցելելով:

Սաթեն Մարգարյան


EMPORIUM մայիս 2014

13


www

.am

1

2

Ոչ ՎԵՐԲԱԼ հաղորդակ­ցութ­յուն.

ժպիտի տեսակներ Հաղորդակցությունը բարդ և բազմապրոցես գործողություն է: Անկախ մեր ցանկությունից հաղորդակցության ընթացքում մենք տեղեկություն ենք ուղարկում զրուցակցին բառային (վերբալ) և ոչ բառային (ոչ վերբալ) եղանակներով: Վերբալ ուղին այն է, ինչ ասում ենք խոսքի միջոցով, ոչ վերբալ եղանակով զրուցելիս գործի են դրվում դեմքի արտահայտությունները, մարմնի շարժումները, մեր օգտագործած տարածքը, հեռավորությունը, հպումը, հագուստը և այլն։

14

EMPORIUM մայիս 2014

Բառեր, բառեր, բառեր… մինչդեռ գիտնականները հայտնաբերել են, որ հաղորդակցության ընթացքում միայն 7% տեղեկությունն է փոխանցվում խոսքի միջոցով, մնացած 93% տեղեկությունը փոխանցվում է ոչ վերբալով: Ոչ վերբալ հաղորդակցությունը լայն ճանաչում է գտել վերջերս, մինչդեռ այն սկսել են ուսումնասիրել դեռ 1950-ականներին։ Կինետիկան, որը ոչ վերբալ հաղորդակցության մասերից մեկն է, ներառում է դեմքի արտահայտությունները և մարմնի շարժումները, եղել

է առաջին բնագավառը, որը սկսել են ուսումնասիրել սկզբում լեզվաբանները, հետագայում` հոգեբանները, իսկ այսօր այն ընդգրկված է գրեթե բոլոր այն բնագավառներում, որոնք ուսումնասիրում են միջանձնային հաղորդակցությունը։

Դիմախաղը մասնագետներն անվանում են միկրոարտահայտություններ (քանի որ երբեմն շատ դժվար է դրանք նկատել), ներառում է այն

բոլոր արտահայտությունները, որոնք առաջանում են դեմքի վրա, երբ մենք ունենում ենք ինչոր զգացողություն։ Երբեմն այդ զգացողություններն այնքան արագ են փոփոխվում, որ մենք նույնիսկ չենք գիտակցում, սակայն դեմքի վրա դրանք նկատելի են, քանի որ հիմնված են ենթագիտակցության վրա։ Ոչ վերբալ հաղորդակցությունն ամբողջովին հիմնված է ենթագիտկացության վրա, քանի որ մենք ի սկզբանե չենք կառավարում մեր դեմքի արտահայտությունները,


www

3

մարմնի շարժումները և այլն:

Այս հոդվածում կխոսենք ոչ վերբալ հաղորդակցության` կինետիկայի կարևոր բաղադրիչներից մեկի` ժպիտի տեսակների, անկեղծ և կեղծ ժպիտի մասին։ Համոզված եմ, ընթերցողներից շատերը մինչ այսօր գիտեին միայն մեկ ժպիտ, սակայն այս հոդվածից հետո կկարողանան տարբերել ժպիտների տեսակները և արդյունավետ օգտագործել ձեռք բերած գիտելիքը ինչպես միջանձնային հաղորդակցության, այնպես էլ բանակցությունների և գործնական հաղորդակցության ժամանակ։ Ժպիտը լինում է անկեղծ և կեղծ, որոնք իրենց հերթին բաժանվում են՝ ժպիտ, որը արտահայտում է անհամաձայնություն, զզվանք, զարմանք, դժգոհություն, վախ, ատելություն և այլն։ Քանի որ դեմքի բոլոր արտահայտությունները կառավարում են դեմքի մկանները՝ ուղեղը հրահանգ է տալիս մկանին և մկանը արտահայտում է զգացողությունը: Դեմքի արտահայտությունները շատ

4

դժվար է կառավարել, հետևաբար այն, ինչ տեսնում ենք մարդու դեմքին, հիմնականում նրա իրական զգացողություններն են։ Բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ մարդիկ վարժեցրել են իրենց մկանները և կարող են ցույց տալ այն դեմքի արտահայտությունը և վերապրել այն զգացողությունը, որն անհրաժեշտ է ըստ իրավիճակի, օրինակ` դերասանները: Ինչպե՞ս տարբերել անկեղծ ժպիտը կեղծից։ Երբ մարդը ժպտում է, գործում են շուրթերի ծայրերի, շուրթերի և աչքերի ծայրերի մկանները։ Երբ ժպիտը կեղծ է, շարժվում են միայն շուրթերի մկանները, որոնք առաջացնում են ժպիտ (տես նկար 1): Երբ ժպիտն անկեղծ է, ապա գործում են շուրթերի ծայրերի մկանները, որոնք ձգում են շուրթերը և առաջացնում ժպիտ։ Անկեղծ ժպիտի դեպքում գործում են նաև աչքերի անկյունների մկանները (տես նկար 2): Այժմ նայեք նկար 1-ը և նկար 2-ը և փորձեք գտնել տարբերությունը անկեղծ և կեղծ ժպիտների միջև. եթե դեռ չի ստացվում, կարող եք ձեռքով

.am

5

փակել դեմքի ներքևի մասը և փորձել տեսնել, թե որ նկարում են աչքերը «ժպտում»: Քանի որ մարդը երբեմն կարող է ունենալ ոչ թե մեկ, այլ երկու զգացողություն միաժամանակ, ապա նրա դեմքին կարող են լինել մի քանի արտահայտություններ միաժամանակ, օրինակ՝ ժպիտ և զզվանք (տես նկար 3), ժպիտ և վախ (տես նկար 4) և այլն։ Այդ արտահայտությունները կարող են ցույց տալ ոչ միայն այն զգացողությունները, որոնք ունի մարդը, այլև նրա տրամադրությունը։ Երբ մարդը տխրում է (տխրության մասին կխոսենք հաջորդ հոդվածում), շուրթերի ծայրերի մկանները ձգում են շուրթերի անկյունները դեպի ներքև, հետևաբար՝ նույնիսկ եթե նա ժպտա, շուրթերի ծայրերը կձգվեն ներքև (տես նկար 5) և կարտահայտեն նրա տրամադրությունը։ Դեմքի արտահայտությունները և դրանց նշանակությունը կարևոր է իմանալ հատկապես այն մարդկանց համար, ովքեր հաճախ բանակցություններ են վարում, քանի

որ դեմքի արտահայտությունների նշանակության բացահայտումը կօգնի զգալ և տեսնել բանակցողի հոգեվիճակը, ճիշտ գնահատել իրավիճակը և բանակցություններին տալ արդյունավետ ընթացք: Իսկ ընդհանրապես հաճախ ժպտացեք, նույնիսկ եթե տխուր եք, քանի որ շարժելով շուրթերի մկանները և առաջացնելով ժպիտ դեմքի վրա 10-15 վայրկյան, կզգաք թե ինչպես է փոխվում Ձեր տրամադրությունը: Իսկ ինչպես արդեն գիտենք, մեր գործողությունները հիմնված են մեր ապրած զգացողությունների վրա, որոնք էլ ստեղծում են տրամադրություն:

Հոդվածը պատրաստեց կոնֆլիկտաբան, ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ Արշալույս Մուշկամբարյանը

EMPORIUM մայիս 2014

15


«Եթե ինձ փոփոխության հնարավորություն տրվեր, ես կսկսեի մեդիայից եվ կավարտեի մեդիայով» Մարկ Գրիգորյան

Մարկ Գրիգորյան. «Եթե ինձ փոփոխության հնարավորություն տրվեր, ես կսկսեի մեդիայից և կավարտեի մեդիայով» Հայտնի լրագրող, վերլուծաբան, հասարակական գործիչ և իրավապաշտպան Մարկ Գրիգորյանը, ով շուրջ տասը տարի աշխատում էր աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկում՝ BBC-ի ռուսական ծառայությունում (գրասենյակը՝ Լոնդոն) վերջերս վերադարձել է Հայաստան՝ միջազգային մեդիա ցանցում աշխատանքը թողնելով իր կամքով: Ասում է, որ չնայած տասը տարվա ընթացքում ծանոթացել է չափազանց հետաքրքիր մարդկանց հետ և ունեցել է լրագրողական հագեցած կյանք, սակայն վստահ է, որ իրեն էլ ավելի հետաքրքիր աշխատանք է սպասում Հայաստանում: 16 գրքի, բազմաթիվ լրագրողական հրապարակումների հեղինակը, լրագրողական Hellman/ Hammett մրցանակակիրը տեղական հեռուստատեսությամբ այսօր վարում է «Հատման կետ» հեղինակային հաղորդումը: Երևանում նա ապրում է պապի՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով կառուցված շենքերից մեկում: Հայաստանի նշանավոր ճարտարապետներից Մարկ Գրիգորյանը նաև Մատենա­դարանի, ՀՀ նախագահի նստավայրի, ԱԺ շենքի և այլ կառույցների ճարտարապետն է: Լրագրող Մարկ Գրիգորյանի մյուս պապը Հայաստանում վիրաբուժական ծառայության հիմնադիր Համբարձում Քեչեկն է: Մարկ Գրիգորյանը ունի երկու զավակ և մեկ թոռնիկ՝ 1,5 տարեկան Ադրիանը: - Մարկ, Լոնդոնում ապրելով 10 տարի՝ հայկական համայնքի անդամ դարձա՞ք, թե՞ բազմազբաղ աշխատանքի պատճառով հեռու էիք: - Առաջին օրից մտել եմ Լոնդոնի հայկական համայնքային կյանք: Լոնդոնի հայկական համայնքը բավականին կազմակերպված և պատմություն ունեցող համայնք է՝ իր կառույցներով, շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներով, եկեղեցիներով, կուսակցական կազմակերպություններով, և ես, իհարկե, մեծ հաճույքով մասնակցում էի այդ կյանքին, դասախոսություններ էի կարդում Հայաստանի, Երևանի մասին, օգնում էի ինչ-որ բաներ կազմակերպել... Դրսում ապրելով՝ ձեռք բերեցի մի առանձնակի պաշտամունք՝ արևմտահայերենի

16

EMPORIUM մայիս 2014


հանդեպ: Շատ եմ սիրում մեր լեզվի այդ հարստությունը, և կարծում եմ՝ մենք ամեն ինչ պետք է անենք այն պահպանելու համար: - Իսկ վերադարձի որոշումն ինչպե՞ս կայացրիք: - Ինձ ետ բերեց իմ տունը, իմ տան հմայքը, տանը լինելու զգացողությունը: Հայաստանն իմ ցանկությամբ չէի թողել, և առաջին տարիներին թախիծ էի ապրում, որովհետև չէի կարող հետ գալ: - 2002-ին Ձեր դեմ կատարված մահափորձից հետո գնացիք… Այսօր կարո՞ղ ենք ասել՝ ի՞նչ էր դա, ո՞վ կարող էր արած լինել: - Ինձ համար մինչև հիմա պարզ չէ՝ ի՞նչ էր դա, ես այդ հարցի պատասխանները չունեմ, մի քանի ենթադրություններ ունեմ, բայց դրանք այնքան աղոտ են, որ չեմ կարող խոսել այդ մասին…Հետաքննությունը ոչինչ չտվեց, ես ստիպված եղա թողնել Հայաստանը, ու այս ամենի հետևանքով ինձ մնացին նռնակի մի քանի բեկոր, որոնք մինչև հիմա մնացել են մարմնիս մեջ, հոգեբանական ծանր ապրումներ և տասը տարվա իմ կյանքը՝ դրսում: Հիմա ուրախ եմ, որ արժանա­ պատիվ ձևով վերադառնալու հնարավորություն եմ ունեցել: Ավելի շուտ էլ կգայի, բայց ինֆարկտ տարա և ստիպված եղա լավանալուց հետո միայն գալ: - Բայց Դուք չեք ծխում, առողջ ապրելակերպի կողմնակից եք: Ինչո՞ւ այդպիսի խնդիր ունեցաք: - Կապ չունի՝ սիրտն անկանխա­ տեսելի է: Իմ հայրն ու պապն էլ նույն տարիքում նույն խնդիրն են ունեցել: - Իսկ այդ Ձեր նշած տան զգացո­ ղությունն ի՞նչ անբացատրելի մի բան է, որ ուրիշ երկրում հնարավոր չէր գտնել: - Կան շատ մարդիկ, որ գտել են... Ես չեմ կարող բացատրել… Եթե փորձենք համեմատել՝ Լոնդոնում կյանքն անհամեմատ ավելի լավ է, և ապրուստն էլ՝ ավելի կազմակերպված է, բայց այդ կազմակերպված ապրուստն էլ, այդ լավ կյանքն էլ, պարզվեց, որ ինձ համար պակաս կարևոր են, քան այստեղ՝ քսաներեք- քսանչորս տարեկան Հայաստան երկրում ապրելը: - Տասը տարվա բացակայությու­ նից հետո, եթե Ձեզ հնարավո­ րություն տրվեր ինչ-որ բան փոխել Հայաստանում, ո՞ր ոլորտից կսկսեիք:

ինձ ծանոթ ոլորտի մասին: Այդ պատճառով պատասխանս կլինի հետևյալը. փոփոխությունը կսկսեի մեդիայից և կավարտեի մեդիայով: Եվ պատրաստ եմ իմ փորձն ու գիտելիքները ներդնել այդ փոփո­ խության մէջ: Մեկ անգամ ևս ասեմ՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքա­կանութ­յունից հեռու մարդ եմ, իմ մասնա­գի­ տությունը լրագրությունն է և դրա միջոցով միայն կարող եմ ինչ-որ բան անել: - Հայաստանում հնարավո՞ր է առանց քաղաքականության մեջ մտնելու՝ պրոֆեսիոնալ լրագրությամբ զբաղվել: - Պիտի փորձեմ, տեսնենք՝ ի՞նչ կստացվի: Գիտե՞ք, նույնիսկ քաղաքական լրագրողը պետք է կարողանա քաղաքականությունից դուրս լինել: - Ինչպե՞ս եք տեսնում մեդիա դաշտը Հայաստանում: - Ավելի ազատ, քան՝ այն ժամա­ նակ էր, երբ ստիպված էի հեռա­ նալ: Բայց երազում եմ, որ թերթերը վերագտնեն իրենց նախկին ազդեցությունը, իսկ դա կախված է ճկունությունից, լուրերը մատուցելու ձևից: Սոցիալական ցանցերի բուռն զարգացման հետ մեկտեղ թերթերն էլ պիտի փոխվեն, իրավունք չունեն մնալու նույնը: Իսկ այսօր թերթերը փորձում են մնալ նույն տեղում՝ բավականին տարածք զիջելով սոցիալական ցանցերին: Արևմուտքում և Եվրոպայում թերթերի ու կայքերի, սոցցանցերի համագործակցության բավականին ընդունված ձևեր կան: Պետք է մերոնք էլ ուսումնասիրեն և կիրառեն, թե ինչպե՞ս անեն, որ թերթը, կայքը, ռադիոն, սոցցանցը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե՝ «սպանեն»: Լրագրողները պետք է հիշեն՝ այն, ինչ այս կամ այն պատճառով չի հայտնվում թերթերում՝ միանգամից հայտնվում է սոցցանցում: Այդպես էլ պիտի լինի՝ ազատ մրցակցություն է: Թերթերը պետք է շարժվեն, վերափոխվեն՝ նայելով դրսում արդեն գործող օրինակներին:

Անուշ Թրվանց

- Քանի որ ես քաղաքական գործիչ չեմ, կարող եմ խոսել միայն

EMPORIUM մայիս 2014

17


ԳովԱզդ անցյալից «ԳովԱզդ» նախագծի շրջանակում մեր ընթերցողը կարող է հիանալ կամ ծանոթանալ հին հայկական գովազդին: Պատմության փոշին «Emporium»-ի աշխատակիցներով փչում ենք արխիվային գովազդի վրայից ու մեր ընթերցողի հետ տեսնում ոչ միայն գո­վազդելու հին տարբերակ, այլև զգում պատմություն, ժամա­նակաշրջան, համուհոտ: «Մշակ» թերթի 1902 թ-ին լույս տեսած այս համարում գովազդվում է էլիկսիր, որը հնարել է վանահայր Պետրոս Բուրսօն` 1373 թվին:

18

EMPORIUM մայիս 2014


21, G. Kochar Str. 0009 Yerevan Armenia, www.air.am Tel.: +374 60 75 00 00 EMPORIUM մայիս 2014

19


Հրանտ Վարդանյան «Emporium» ամսագրի թիմը ցավում է նման հայի կորստի համար: «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանն այն գործարարն էր, ում անունը ոսկե տառերով կգրվի մեր պատմության էջերում: Փորձել ենք համացանցից գտնել նրա հարցազրույցները և, մեկտեղելով դրանք՝ մեր կարդացողի հետ զգալ ու հիանալ մեծ գործարարով, բարերարով: Կարծում եմ՝ երիտասարդներին ո՛չ քարոզներ են պետք, ո՛չ էլ բարեգործություն: Նրանց համար պետք է առավելագույնս շատ աշխատատեղեր ստեղծել, նորմալ հասարակություն, որ ինտելեկտուալ, գրագետ երիտասարդները չարտագաղթեն ու չգնան ուրիշ պետությանը ծառայելու: Պետք է անենք առավելագույնը, որպեսզի մեր ազգի սերուցքը մնա այս հողի վրա ու այստեղ ստեղծագործի:

20

EMPORIUM մայիս 2014

Երազում եմ՝ գոնե 2-3 տարի հետո ունենալ նորմալ, քաղաքակիրթ երկիր, պետություն` իր նորմալ հասարակությունով, նորմալ աշխատող բիզնեսներով, որոնք չինովնիկների սուբյեկտիվ տրամադրություններից կախված չլինեն: Այդ ժամանակ հնարավոր կլինի, որ ես բիզնեսից դուրս գամ ու զբաղվեմ իմ թոռնիկներով: Ես կարող եմ սիրահարվել արտադրության նոր տեխնոլոգիայի, հոսքագծի: Իսկ մեքենաների նկատմամբ առանձնապես սեր չունեմ: Մինչև վերջերս «31-10»-ով էի ման գալիս: Հետո ընկերներս անընդհատ խոսում էին, թե մարդիկ կմտածեն, որ ես փողերս եմ ափսոսում: Ես էլ զայրացա ու գնեցի աշխարհի ամենաթանկարժեք մեքենան` «Ռոլս-Ռոյսը», որից տարեկան 20 հատ են արտադրում: Երբ քաղաքում ման եմ գալիս, ավտոտեսուչները, չհասկանալով ով է այդ մեքենայում, միևնույն է`

զգաստանում են: Ունեցել եմ ծանր մանկություն, որովհետև առանց հայր եմ մեծացել: Մայրս, ով կրթություն չուներ, մեզ մեծացնելու համար, նամուսը ձեռքի մեջ պահած, հավաքարարություն էր անում: Այժմ նրա երեք երեխաներն էլ մեծահարուստ են: Դպրոցն ավարտել եմ, նոր եմ սկսել ծխել: Երբ դպրոցական զուգարանում տղաները ծխում էին, երկու մարդուց էին վախենում` տնօրենից և ինձանից: Որովհետև ցանկացած տղայի ծխելու համար ծեծում էի: Այո, չար եմ եղել, 6 անգամ ինձ դպրոցից հեռացրել են, բայց հետո խղճացել են, որովհետև որբ եմ եղել, բացի այդ էլ բավական լավ եմ սովորել: Հետո, դժվար էր Երրորդ մասում ապրել ու միևնույն ժամանակ խելոք լինել: Մենք այն սերունդի ներկայացուցիչներն էինք, որ երբ գնում էինք, մեր ընկերոջը բղավում էինք, մայրը կարող էր պատուհանը բացել ու գոռալ. «Աբոն այսօր կոշիկներ է հագել, երևի քաղաք է գնացել»: Ծխելն առնվազն անխելքություն է: Եթե դիմացինդ պահանջ ունի, որ իրեն կոշտ խոսքով դիմես, պետք է դա անես: Մեր թաղում վատ խոսքերի խորը կրթություն եմ ստացել, ամեն ինչ կարող եմ ասել: Թող «Ֆիլիպ Մորիս»-ը կամ «Ջապան Տոբակո»-ն փորձեն Հայաստանում ծխախոտի գործարան կառուցել: Շուկայում ես նրանց ռետինով կջնջեմ: Ես 30 տարի այս շուկայում եմ և նրանցից վատ մասնագետ չեմ: Կարող է` նրանց ֆինանսական պոտենցիալը չունեմ, բայց իմ շուկայում ինձ հնարավոր չէ հաղթել: Դրսում` խնդրեմ, հաղթեք, որքան ուզում եք: Այնուամենայնիվ, այսօր մենք էլ մեր արտադրանքից այնքան ենք ուղարկում ԱՄՆ, որքան «Ֆիլիպ Մորիս»-ը՝ Հայաստան:


eBay ընկերության հաջողության պատմությունը Մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ նպատակ և հասնել հաջողության՝ մանավանդ, եթե կա մեծ ցանկություն: Դա ավելի հեշտ է, եթե ինչ-որ նորամուծություն ես անում: Հենց այդպիսին է eBay ընկերության հաջողության պատմությունը: Այսօր քչերը կգտնվեն, ովքեր գոնե մեկ անգամ չեն օգտվել ինտերնետ խանութներից: Մինչդեռ 90-ականներին դեռ նոր-նոր ձևավորվում էր դրանց ստեղծման գաղափարը: eBay.com-ն այն կայքն է, որի անունը գիտի ինտերնետ խանութներից օգտվող ցանկացած մարդ: Այս կայքի օգնությամբ կարելի է վաճառել և գնել ամենատարբեր իրեր. անգամ այնպիսիք, ինչպիսիք դժվար է գտնել սովորական խանութներում: Ընդ որում, կայքում գործում է առևտրի 3 տարբերակ՝ օնլայն աճուրդ, վաճառք ֆիքսված գնով և գովազդային հայտարարությամբ: Խոշորագույն ինտերնետ խանութն աշխարհում. գաղափարից մինչև հռչակ: Այսպես, eBay -ի հիմնադիրը 1995 թվականին որոշեց անել մի բան, ինչը մինչ այդ ոչ ոք չէր մտածել: Սեպտեմբերի 4-ին՝ Կալիֆորնիայի Սան-Խոսե քաղաքում, ծրագրավորող Պիեր Օմիդյարը ստեղծեց օնլայն խանութ՝ AuctionWeb անվամբ՝

որպես իր անձնական կայքի մի մաս: Բայց նրա ֆենոմենալ գաղափարը շատերն առանց ոգևորության, անվստահությամբ և անգամ ծաղրով ընդունեցին: Այդ պատճառով Օմիդյարը որոշեց ինքնուրույն զարգացնել այն և գնալ ոչ ստանդարտ ճանապարհով: Հայտնի է eBay-ի ստեղծման հետ կապված այս պատմությունը: Պիերի հարսնացուն շատ էր ցանկանում PEZ խաղալիքկոնֆետները փոխանակել այլ կոլեկցիոներների հետ: Հենց սա էլ կայքի ստեղծման պատճառը դարձավ: Գաղափարը նոր էր, թարմ, սակայն կայքի զարգացման համար դա քիչ էր: Պետք էր այնպես անել, որ այն աշխատի ու ավելի շատ մարդկանց ներգրավի: AuctionWeb-ում վաճառված առաջին իրը մի անսարք լազերային ցուցիչ էր: Որքան էլ զարմանալի է, բայց այդ անսարք իրն ունեցավ իր գնորդը: Դրա դիմաց վճարեցին 13,83 դոլար: Կապ հաստատելով գնորդի հետ՝ Պիերը հետաքրքրվեց. «Դուք արդյոք հասկացա՞ք, որ լազերային ցուցիչն անսարք է»: Պատասխան նամակում գնորդը բացատրեց. «Ես անսարք լազերային ցուցիչների կոլեկցիոներ եմ»:

Այս փաստը հնարավորություն տվեց հասկանալու, որ ինտերնետի միջոցով կարելի է ցանկացած ինֆորմացիա հաղորդել վաճառվող ապրանքի վերաբերյալ: Սկզբում AuctionWeb-ը բացարձակ անվճար էր և աստիճանաբար սկսեց վաճառողների և գնորդների գրավել: 1995 թվականի վերջին, հակառակ բոլոր սպասումների, կայքից օգտվում էին հազարավոր աուկցիոներներ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Սա Օմիդյարին հնարավորություն տվեց սեփական գրասենյակ ունենալու: Արդեն 1996 թ. ընկերությունը պաշտոնապես գրանցեցին, Իսկ այժմյան անվանումը ստացավ 1997 թվականի սեպտեմբերին: Սկզբում Օմիդյարն ուզում էր կայքն անվանել Echo Bay Technology Group, որպեսզի կապը պահպանի Echo Bay Technology Group խորհրդատվական ընկերության հետ: Սակայն EchoBay.com դոմեյն-անվանումը պատկանում էր Echo Bay Mines ընկերությանը, և անունը կրճատվեց ու դարձավ eBay.com: Երեք տարվա ընթացքում ինտերնետ խանութների շրջանում eBay-ը դարձավ խոշորագույն ընկերությունը: Երբ կայքն արդեն հռչակ էր

վայելում, մտավախություն կար, որ դա երկար չի տևի: Ստեղծողները փորձում էին ամեն կերպ պահել դրա հեղինակությունը: 2000 թվականին eBay-ը գնում է իր մրցակից ընկերությունները, որ նմանատիպ ինտերնետ խանութներ էին ստեղծել այլ երկրներում: Երկու տարի անց 1,5 մլրդ դոլարով ընկերությունը ձեռք է բերում PayPal-ը: Իսկ 2005 թ. դառնում է Skype-ի սեփականատերը և աշխարհում առաջինը՝ ինտերնետխանութների ոլորտում: Հետևելով այս ընկերության պատմությանը, կարելի է վստահորեն ասել, որ այն ստեղծելու գաղափարը շատ հաջողված էր: Պիեր Օմիդյարը բոլորին կարողացավ ապացուցել, որ իր միտքը իրականանալի էր՝ ունենալ նպատակ ու շարժվել առաջ, կանգ չառնելով ճանապարհին հանդիպող դժվարություններից:

Մարգարիտա Ղազարյան

EMPORIUM մայիս 2014

21


լրատ­վութ­յուն

Ուշագ­րավ 22

EMPORIUM մայիս 2014

ՄՄ-ը չի խոչընդոտի

Մաքսային միություն մտնելը չի խոչընդոտում Հայաստանին` միջազգային շուկաներ գրավելու հարցում: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով, GSP+ առևտրային ռեժիմի ներդրման շնորհիվ 6000-ից ավելի հայկական ծագման ապրանքներ ԵՄ կարտահանվեն զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքով: Թեև մտավախություն կա, որ արտասահմանյան արտադրության մեքենաները կթանկանան: «Տարեկան 35-40 հազար մեքենա ենք ներկրում, և Ռուսաստանը մեծ մաքսատուրքեր է դրել այդ ներկրումների վրա, քանի որ ցանկանում է իր արտադրանքն իրացնել»,- ընդգծեց Վ.Սաֆարյանը:

Հայաստանը 2014 -2015թթ

Հայաստանի Հանրապետության 20142025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրն ունի 3 հիմնական նպատակ, որից առաջինը և հիմնականը զբաղվածության ընդլայնումն է: Մասնավորապես, մինչև 2017 թվականը նախատեսվում է շուրջ 60 հազար նոր ու բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծում: Ծրագրի երկրորդ հիմնական խնդիրը Հայաստանում շարունակաբար սոցիալական և պետական եկամտային քաղաքականության միջոցով աղքատության նվազեցումն է: Նախատեսվում է, որ 2025 թվականին Հայաստանում աղքատությունը կիջնի 13 տոկոսից: Երրորդ խնդիրը, որը կառավարությունը մտադիր է լուծել` տնտեսական միջավայրի բարելավումն է: Ինչ վերաբերում է երրորդ խնդրին, ապա դա վերաբերում է ինչպես ընդհանրական` գործարար միջավայրի ցուցանիշներին, այնպես էլ ոլորտային ցուցանիշներին: «Բարելավել գործարար միջավայրը և խթանել ՓՄՁ ոլորտը հարկային դաշտի բարելավմամբ, վարկավորումների միջոցով»:


ՀԱԷԿ ճակա­­ տա­գիրը

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի ՌԴից ստացվելիք վարկային միջոցներով: «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի» որոշման նախագծով առաջարկվում է մինչ 2014թ. մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Միաժամանակ, քայլեր են ձեռնարկվելու նոր ատոմակայանի կառուցման համար ֆինանսներ գտնելու ուղղությամբ: ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է:

Վիճա­կագ­ րութ­յուն

2014թ-ի առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,4 տոկոսով աճել է: Արդյունաբերության ոլորտում այս տարվա առաջին երկու ամիսներին անկում է արձանագրվել, քանի որ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 4,1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալների նվազման պայմաններում աճել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 5,1 տոկոսով: Սպառողական գների ինդեքսը ևս նախորդ տարվա համեմատ աճել է 5,1 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 4,9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 1,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը 4,4 տոկոսով, ծառայությունների ծավալը 3,8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ

նվազել է 4,4 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6,5 տոկոսով և կազմել 156 հազար 300 դրամ: Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 5,8 տոկոսով` կազմելով 819 միլիոն 300 հազար դոլար: Ի դեպ, արտահանումը նվազել է 3,2 տոկոսով: Այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրվել է 218 միլիոն 100 հազար դոլարի արտահանում: Ներմուծումը կազմել է 601 միլիոն 200 հազար դոլար, որը նախորդ տարվանից պակաս է 6,7 տոկոսով:

Դատական հայց

Աշխարհի խոշորագույն ռիթեյլեր WalMart-ը 5 մլրդ դոլարի հայցապահանջ է ներկայացրել միջազգային դրամական փոխանցումների Վիզա համակարգի դեմ: Wal-Mart-ում քայլը հիմնավորում են նրանով, որ, ըստ այդ ընկերության ներկայացուցիչների, Վիզան հանցավոր համաձայնության է եկել մի շարք բանկերի հետ և միջբանկային միջնորդավճարների ուռճացված չափեր ներկայացրել: Այդ միջնորդավճարները Wal-Mart-ը և խանութների այլ ցանցեր վճարում են Վիզա համակարգով վճարումներ իրականացնելու համար:

Ամենա­շա­ հու­թաբեր մուլտֆիլմն աշխարհում Փողերի մասին «Պաղ սիրտը» (Frozen) մուլտֆիլմը անիմացիոն ֆիլմերի մեջ եկամտային ռեկորդ է սահմանել` մարտի 30-ի դրությամբ 1,07 մլրդ դոլար, և դարձել բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր անիմացիոն ֆիլմը: Նախորդ ռեկորդը 2010ին էկրան բարձրացած և 1,06 մլրդ դոլար եկամուտ ապահոված «Խաղալիքների պատմության» երրորդ մասին է պատկանում:

Ինտեգրաց­­ իայի մակարդակը

2014-ին Եվրասիական զարգացման բանկի` ԱՊՀ տարածաշրջանի 12 երկրների կոոպերացիայի ու ինտեգրացիայի հետազոտության երկրորդ փուլի արդյունքում պարզվել է, որ բոլոր երկրների հետ ինտեգրման ընդհանուր մակարդակով առաջատարները Ղրղզստանը, Հայաստանն ու Տաջիկստանն են: Սակայն 2002-2008 ընկած ժամանակահատվածի առաջատար Տաջիկստանը 2009-2012 ընկած ժամանակահատվածում նվազեցրել է ինտեգրացիայի մակարդակը: Ըստ որում, վերջին չորս տարիների ընթացքում ԱՊՀ տարածաշրջանի հետ ինտեգրման մակարդակով ակտիվ են եղել Վրաստանն ու Ադրբեջանը:

Համաշխարհային ունեցվածքի` հարստության գրեթե կեսը /46 տոկոս/ կենտրոնացած է աշխարհի բնակչության 1 տոկոսի ձեռքում: Դա ավելի քան 65 անգամ ավելի է, քան աղքատ բնակչության ընդհանուր ունեցվածքը: Հարուստ մարդկանց ընդհանուր հարստությունը 110 տրիլիոն դոլար է գնահատվում: Oxfam-ի ուսումնասիրությամբ. նախորդ տարի միլիարդատերերի թիվն ավելացել է 210-ով եւ կազմել 1426 մարդ: Նրանց ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 5,4 տրիլիոն դոլար: Համաշխարհային հարստանության կենտրոնացումը մի քանի անձանց ձեռքում կշարունակվի նաև ապագայում:

Հավաքագրեց Շուշանիկ Միրզոյանը

EMPORIUM մայիս 2014

23


www

.am

Այսօր շատերն են երազում սեփական բիզնես սկսել: Ավելին, հաստատ գիտեն, թե՝ ինչու: Եվ այդ ինչուների մեջ փողն ամենևին էլ ամենակարևորը չէ: Մարդիկ երազում են ֆինանսապես անկախ լինել, չենթարկվել ոչ ոքի և հուսալի գործ, ապահով ապագա ունենալ: Սակայն, ամեն ինչ այդքան հեշտ չէ. կան բազում մոլորություններ, որոնք պետք է հաղթահարել բիզնեսի ծավալման սկզբնական փուլում: Եթե մարդը չպայքարի այդ մոլորությունների դեմ, ապա կարող է ոչ միայն կորցնել շատ փող ու ժամանակ, այլև պարտքեր կուտակել: Եվ այդպես կշարունակվի, մինչև նա սթափ չնայի իրականությանը: Սեփական բիզնեսը տապալումից ապահովագրելու համար կարևոր է իմանալ մարքեթինգային այն մոլորությունները, որոնք սպանում են բիզնեսը:

ժամանակ պարզապես չեք ունենալու: Ոմանք անգամ կզղջան դրա համար. չէ՞ որ հայտնի են դեպքեր, երբ ընտանիքի համար ժամանակ չեն գտել նաև արդեն զարգացած բիզնես ունեցողները: Ընտանիքները քայքայվել են:

1. Անօգուտ բիզնես-պլան Առանց լավ բիզնես –պլանի՝ սեփական գործ սկսելը ուղղակի անհնար է: Եթե սկսնակ ձեռներեցը կարծում է, որ դա ավելորդություն է, առանց որի կարելի է գլուխ հանել, նրա նախաձեռնությունը դատապարտված է տապալման: Բիզնեսի կայացման ու զարգացման համար ոչ թե սովորական բիզնես պլան, այլ հիանալի, մանրակրկիտ մշակված ու թղթին անցկացված բիզնես պլան է հարկավոր: Պետք է հասկանալ, թե ինչ և երբ պետք է սկսել, ով է հասցեատերը, ինչպես մեծացնել հասցեականությունը, երբ և ինչպես զարգացնել բիզնեսը և այլն: Ըստ որում՝ պետք չէ խնայել բիզնես պլանի վրա: Ավելի լավ է վճարել մասնագետներին, քան թերավճարել միջակ մասնագետների: Այդ թղթի կտորից է կախված ձեր նախաձեռնության ապագան:

4. Գերադասելի է գործ սկսել ընկերների կամ մտերիմների հետ: Սա սխալ տեսակետ է, քանի որ դրա արդյունքում ձեռներեցները շատ հաճախ ձեռնունայն են մնում՝ և´ առանց փող, և´ առանց ընկերներ, և´ առանց ընկերություն: Հուսալի և հաջողված գործի համար հարկավոր է գործընկերներ ընտրել, ովքեր բավականաչափ արհեստավարժ են: Ընկեր-բարեկամներն ու բիզնեսը ոչ մի ընդհանրություն չունեն: Հենց այդ պատճառով էլ՝ շատ ուշադիր և զգույշ եղեք գործընկեր փնտրելիս:

2. Եթե սեփական բիզնես ունեմ, ուրեմն ոչ ոքի չեմ ենթարկվում: Իսկապես, երբ ձեռներեցը սկսում է իր բիզնեսը, ոչ ոք իրավասու չէ նրան ասել` ինչ անել, երբ և ինչպես: Ասենք, ոչ ոք չի էլ ասի: Անձը վերադաս չի ունենա: Բայց պետք է հասկանալ` աշխատելու այս տարբերակը ձեռնտու է միայն մարդկության կեսին: Ոմանք նախընտրում են առանց վերադաս աշխատանքը, մյուսները` պարզապես չեն էլ պատկերացնում, թե ինչպես աշխատեն առանց ղեկավարի: Այս հարցում մեծ դեր ունի անձի բնավորությունը, տեսակը: Ուստի, պետք չէ զարմանալ, եթե բավականին հաջողակ «ձեռներեցը» մի օր թողնի իր գործն ու աշխատանքի անցնի որևէ հիմնարկությունում` ղեկավարի ձեռքի տակ: Հարկ է հիշել նաև, որ գործողությունների ազատություն ունենալու համար անձը վճարում է հավելյալ ժամանակով: Բիզնեսի հիմնադրման և կայացման փուլում ձեզ և ձեր ընտանիքի համար

24

EMPORIUM մայիս 2014

3. Գովազդ անհրաժեշտ է միայն մեծ կորպորացիաներին: Այս անչափ տարածված մոլորության պատճառով բազում ընկերություններ են կործանվել: Ներկայում, փոքր բյուջե պահանջող գովազդի տարատեսակներ կան: Բազում միլիոնների արժողությամբ գովազդային արշավների կարիք չկա: Պարզապես, ուսումնասիրեք շուկան, սպառողին և այն լսարանը, ում համար նախատեսված է ձեր առաջարկած ապրանքը: Դա կօգնի արագ կողմնորոշվել, գումար խնայել և առավելագույնս արդյունավետ գովազդային արշավ իրականացնել:

5. Ցածր գինը հաճախորդների մեծ թվի գրավականն է: Ցածր գինը բիզնեսին ոչինչ չի տա, բացի վնասից: Հիշե´ք սա: Բիզնեսը երկար չի կարողանա դիմագրավել գնային մշտական ճնշումներին ու մրցակցությանը: Գինը պետք է ոչ թե ցածր, այլ արդարացված լինի` թեկուզ ոչ մեծ շահութաբերությամբ: Սրանք բիզնեսի կործանման պատճառ դարձող մոլորություններից միայն մի քանիսն են: Հիշե´ք սա և գոնե փորձեք սովորել ուրիշի սխալների վրա, քանի որ թեկուզ փոքր սխալի հետևանքը կարող է անդառնալի լինել ձեզ համար:

Շուշանիկ Միրզոյան

Մարքեթինգի մոլորությունները, որ սպանում են բիզնեսը


Վաճառք. մասնագիտությու՞ն, թե՞ արվեստ Դարեր շարունակ մարդկությունն ապրում է ապրանքափոխանակության սկզբունքով, որը ժամանակին առաջ եկավ գոյատևման խնդիր լուծելու համար: Բոլորը փոխանակում էին իրենց աշխատանքի արդյունքը՝ ստանալու համար այն, ինչ իրենք չեն կարող ստեղծել: Փաստացի բոլորը վաճառում էին իրենց արտադրանքը, այլ աշխատանքի արդյունք ստանալու համար: Աստիճանաբար համակարգը բարդացավ, կատարելագործվեց, շրջանառության մեջ մտավ ունիվերսալ վճարման միջոցը՝ փողը: Այսուհետ ավելի հարմար էր մեկ ապրանքը մյուսով արտահայտել՝ ավելի «արդար» փոխանակում կազմակերպելու համար: Ժամանակի հետ մարդիկ վերացարկվեցին վաճառքից և սկսեցին մասնագիտանալ յուրաքանչյուրը իր գործում, այդ թվում նաև վաճառքում: Փողի նման այս գործընթացում զգացվեց «ունիվերսալ» վաճառողների կարիք, ովքեր ունեին բնածին տաղանդ, ջանասիրություն և պատրաստ էին գնալ ռիսկի, քանզի անհրաժեշտ էր ինչ-որ բան գնել մի վայրում և վաճառել մեկ այլում: Այսօր ամեն ինչ բոլորովին այլ է, վաճառողը էլ ռիսկի չի գնում, նա միայն վաճառում է, միակ պահանջը որակյալ սպասարկումն է ու վաճառքի լավ ցուցանիշները, արդյունքում` և աշխատավարձ, և տոկոսներ վաճառքից, և նույնիսկ լրացուցիչ բոնուսներ` ոլորտի լավագույններին: Իսկ ի՞նչ է հենց ինքը՝ վաճառքը: Արդյո՞ք վերջինիս նշանակությունը ժամանակի ընթացքում փոփոխության չի ենթարկվել: Հիմա շատ են խոսում գերսպառման, ավելորդ քաշի, գնումների մոլուցքի մասին: Ինչքանո՞վ է պահպանվել վաճառքի՝ գոյատևման խնդիր լուծող ֆունկցիան: Հավատացեք, պահպանվել է. նույնիսկ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելիս դուք ապահովում եք այդ ապրանքը ստեղծողների գոյատևումը, հետևաբար նրանք էլ, լինելով վճարունակ, ուղղակի կամ

անուղղակի ձևով ապահովում են ձեր բարեկեցությունը. չէ որ դուք էլ եք ինչ որ բան ստեղծում: Այդ դեպքում ովքե՞ր են վաճառողները, անդրադառնանք նրանց ևս մեկ անգամ: Այո, նրանք արդիական վաճառքի այն անտեսանելի դետալներն են, առանց որոնց տեղի չէր ունենա ապրանքաշրջանառությունը, և հետևաբար կտուժեինք բոլորս, անկախ նրանից` ներգրավված ենք ներկա պահին վաճառքի գործընթացներում, թե` ոչ: Ուրեմն` վաճառքը մասնագիտությու՞ն է, արվե՞ստ, թե՞ ուղղակի աշխատանք: Այս հարցը բաց կմնա, և յուրաքանչյուրը թող պատասխանի իր համար: Իմ ներքին համուզմունքն է, որ այն պահանջում է հատկություններ, որոնք ի վերուստ պետք է տրված լինեն մարդուն, բայցևայնպես մարդն է իր կյանքի դերձակը, հետևաբար կարող է դրանք իր մեջ արթնացնել, զարգացնել և հասնել մեծ հաջողությունների այս ոլորտում: Վաճառքը ամենայն խորությամբ ուսումնասիրվում է տարբեր մասնագիրություններում՝ տնտեսագիտություն, մարքեթինգ, հոգեբանություն, ծրագրավորում, այն ինքնին աստիճանաբար դարձել է գիտություն և ուսուցանվում է ամենատարբեր ֆորմատներով, նույնիսկ բուհերն են ներդնում այս ուսումնական ծրագրերը՝ կիրառելով ժամանակակից մոտեցումներ և ներգրավելով ոլորտի փորձառու մասնագետների: Իսկ ի՞նչ հատկություններ են անհրաժեշտ հմուտ վաճառող լինելու և այդ անունը հպարտորեն կրելու համար, կխոսենք հաջորդ անգամ՝ աստիճանաբար բացահայտելով այս ուշագրավ և հետաքրքիր աշխարհը:

Մարքեթինգային անկախ խորհրդատու Նանե Մաթևոսյան

EMPORIUM մայիս 2014

25


Renewable fuel sources

Վերականգնվող էներգիայի աղբյուրներ

by Graham Bradford

Հեղինակ՝ Գրեհըմ Բրեդֆորդ

Pre-reading task Make a list of all the renewable energy sources you can think of. Now, read the article and check how many of your list you can find in the article.

Առաջադրանք մինչ ընթերցանությունը Կազմեք ձեր իմացած վերականգնվող էներգիայի աղբյուրների ամբողջական ցուցակ։ Այժմ, կարդացեք հոդվածը և ստուգեք, թե ձեր իմացածներից քանիսն են ընդգրկված դրանում։

Now, read the article and compare your experiences with those outlined in the article.

Էներգետիկայի ոլորտի մասնագետները կանխատեսում են, որ այս դարի վերջին՝ Արդյունաբերական հեղափոխությունից ընդամենը 250 տարի անց, մենք կսպառենք երկրի ածխի և նավթի պաշարները. պաշարներ, որոնց առաջացման համար անհրաժեշտ է եղել 200 միլիոն տարի։ Մինչ հանածո վառելիքի ռեսուրսներն արագորեն «վառվում» են, էներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքն ընթանում է մեծ թափով։ Այլընտրանքային աղբյուրների կարիքն այժմ ավելին է, քան երբևէ։ Իհարկե, այլընտրանքային էներգիայի օգտագործումը նորություն չէ. 1086թ. Անգլիայում կային 5600 ջրային շարժանիվներ, որոնցից յուրաքանչյուրն արտադրում էր երկու կիլովատտին համարժեք էներգիա։ Սակայն էժան ածխի տարածման հետ մեկտեղ ջրային շարժանիվները կիրառությունից դուրս մղվեցին։ Ահա վերականգնվող էներգիայի մի քանի աղբյուրներ, որոնց կիրառությունը նոր թափ է ստանում.

բացասական ազդեցություն կարող են ունենալ տեղի ծովային էկոհամակարգի վրա։

Հողմային տուրբիններ. եվրոպական մի շարք երկրներում դրանց կարելի է հանդիպել ամենուր։ Որոշ մարդիկ այն կարծիքին են, որ դրանք տգեղ են և «տեսողական աղտոտում» են առաջացնում։ Դրանց տեսողական անբարենպաստ ազդեցությունը կրճատելու նպատակով տուրբինները կարելի է տեղակայել ծովում (այնտեղ, ուր ծովի խորությունը մեծ չէ)։ Իհարկե, եթե քամի չկա, էլեկտրաէներգիա չի արտադրվի։ Օվկիանոսային (ծովային) ջրերի հոսանքի օգտագործում. օվկիանոսային ջրերի հոսանքի օրինակ է Գոլֆստրիմը, որը հոսում է Ֆլորիդայից մինչև Շոտլանդիայի հյուսիս–արևմուտք՝ վայրկյանում 1,5 մետր արագությամբ։ Այդուհանդերձ, այս կինետիկ էներգիան էլեկտրականության վերածելու խնդիրներ կան։ Ներկայումս ծովային ջրի հոսքի տուրբինները (հողմատուրբինի ստորջրյա տարբերակ) լավագույնս գործում են ծանծաղ ջրերում, որտեղ հնարավոր է դրանք ամրացնել ծովի հատակին։ Մինչդեռ այժմ դրանց միջոցով հնարավոր չէ օգտագործել Գոլֆստրիմի նման հոսանքների էներգիան, քանի որ ծովն այդ տեղերում շատ խորն է։

Արևային էներգիա. Ավստրալիայի հեռավոր ֆերմաներն իրենց էներգիայով ապահովելու համար կարող են ընտրություն կատարել ավանդական դիզելային գեներատորների և ֆոտոգալվանային վահանակներ օգտագործող արևային էներգիայի համակարգի միջև։ Սակայն, արևային էներգիայի համակարգ տեղադրելու համար մեծ կապիտալ է անհրաժեշտ։ Ավելին, ֆոտոգալվանային վահանակներն արևային էներգիան էլեկտրականության փոխակերպելու գործում այնքան էլ արդյունավետ չեն։ Հինգից վեց տարի է անհրաժեշտ, որպեսզի նման համակարգը ծախսարդյունավետ դառնա։ Եթե այդ վահանակներն ավելի կատարելագործվեն, ապա, ըստ փորձագետների, երկրագնդի անապատային տարածքների չորս տոկոսը բավարար կլինի աշխարհի էներգիայի ամբողջ պահանջարկը բավարարելու համար։ Միկրոարտադրություն. վերջին հարյուր տարում էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական հայեցակարգը «լայն մտածելը» և մեծ էլեկտրակայաններ կառուցելն էր։ Այժմ նոր միտում է նշմարվում. անցում է կատարվում էներգիայի փոքրածավալ, տեղական մակարդակով արտադրությանը՝ օգտագործելով վերականգնվող կենսավառելիքներ։ Ներկայիս զարգացող աշխարհում, որտեղ ֆինանսական միջոցները սուղ են, փորձագետները կանխատեսում են, որ ապագան էներգիայի արտադրության միկրոծրագրերինն է։ Ժամանակի ընթացքում այս փոքր մասշտաբի կայանները կարող են միացվել և կազմել էներգիայի արտադրության մի մեծ ցանց։

Energy experts predict that by the end of this century, just 250 years after the start of the Industrial Revolution, we will have burnt all the world’s coal and gas reserves – reserves that took 200 million years to develop. With fossil fuel reserves running down, the search is on for alternative sources of energy. The need for renewable sources is greater than ever. The use of renewable energy is nothing new: in 1086 there were 5,600 watermills in England each generating two kw of energy. With the advent of cheap coal these watermills went into disuse. Here are some of the renewable fuel sources that are making a comeback: Wind turbines: these are now a common site in several European countries. Some people say the turbines are ugly and cause ‘visual pollution’. To minimise their visual impact they can be located out at sea (as long as the sea is not too deep). Obviously, when there’s no wind, no electricity is generated. Tidal flow schemes: an example of tidal flow is the Gulf Stream, which flows from Florida to the north west of Scotland at speeds of 1.5 metres per second. There are problems, however, converting this kinetic energy into electricity. Today’s marine current turbines (an underwater version of a wind turbine) operate best in shallow water where they can be fixed to the sea bed. At the moment they are not able to exploit the energy present in tidal flows such as the Gulf Stream where the sea is very deep. Tidal barrages: these can be built in coastal areas where there is a large variation in the levels of high and low tides. Tidal barrages are dams that fill with sea water when the tide comes in; when the tide goes out the water is released. As it escapes it generates electricity. Unfortunately, the number of locations where tidal barrages can be built is limited and they can have a considerable impact

26

EMPORIUM մայիս 2014

on the local marine ecosystem. Biofuels: these fuels come from a wide range of materials from wood to plant waste and waste materials from animals. Firewood is a good source of energy but the wood does have to be cut,transported and trees replanted. Methane gas can be produced from plant and animal waste materials but production rates are slow. Bio-diesel can be produced in several ways, for example from maize or from the by-products of wheat production. The potential for biofuel production is great. At the moment, however, there are problems around the issue of scalability as current production levels fall far short of the levels required to substitute fossil fuels. Solar power: for their power supply isolated farms in Australia can choose between traditional diesel generators or stand-alone solar power systems using photovoltaic cells. A large amount of capital is required to set up a solar power system. At the moment photovoltaic cells are not very efficient at converting solar power to electricity. It takes five to six years for such a system to become cost-efficient. If these cells could be made more efficient experts have calculated that four per cent of the earth’s desert areas could supply all of the world’s energy needs. Micro generation: for the last 100 years the main concept in electricity generation has been to ‘think big’ and build large power stations. Now we are beginning to see a new trend: smallscale, local generation of power using renewable biofuels. In the developing world where funds are scarce experts predict micro-generation is the way forward. With time these separate micro-generators can be joined up to form a larger power grid.

Մակընթացային էներգիայի օգտագործման համար նախատեսված ջրընդունիչ ամբարտակներ (դամբա)։ Դրանք կարող են կառուցվել այն առափնյա տարածքներում, որտեղ առկա է մակընթացության և տեղատվության մակարդակների մեծ տարբերություն։ Այս ամբարտակների միջոցով մակընթացության ժամանակ ավազանը լցվում է ջրով, իսկ տեղատվության ժամանակ ջուրը ջրթողիչ անցքերի միջոցով դուրս է հոսում։ Այդ հոսքերի ժամանակ էլ տուրբինի օգնությամբ արտադրվում էլեկտրաէներգիան։ Ավաղ, նման ամբարտակների կառուցման համար հարմար վայրերի քանակը սահմանափակ է: Դրանք

Կենսավառելիքներ. դրանք կարելի է ստանալ մի շարք նյութերից՝ սկսած փայտից, վերջացրած բուսական և կենդանական թափոններով։ Վառելափայտը էներգիայի լավ աղբյուր է, սակայն այն պետք է կտրվի, փոխադրվի, անհրաժեշտ է փոխարենը նոր ծառեր տնկել։ Բուսական և կենդանական թափոններից կարելի է ստանալ մեթան գազ, սակայն դրա արտադրության տեմպերը բավականին դանդաղ են։ Կենսադիզել կարելի է ստանալ մի շարք եղանակներով, օրինակ՝ եգիպտացորենից կամ հացահատիկային արտադրանքի կողմնակի արդյունքներից։ Կենսավառելիքի արտադրության հնարավորությունները բավականին մեծ են։ Ներկայումս, սակայն, խնդիրը դրանց ծավալներին է առնչվում. դրանց արտադրության ծավալները դեռևս շատ փոքր են, որպեսզի փոխարինեն հանածո վառելիքին։

Թարգմանիչ՝ Մհեր Շարոյան


AG PRINT

EMPORIUM մայիս 2014

27


Սեքսուալությունն ակտուալ է բոլոր ժամանակներում

Մանե Քոչարյան

Հասարակության մեջ ձևավորվել է այնպիսի կարծիք՝ իբրև գովազդում սեքսուալության և կնոջ ու տղամարդու միջև անձնական հարաբե­ րութ­յունների թեմատիկան սկսել է շահարկվել միայն 21-րդ դարում: Սակայն, ուսումնասիրելով նախորդ դարի 70ական և 80-ականների արևմտյան գովազդային պաստառ­ները և թերթերում տպագրված գովազդը, կարելի է նկատել, որ սեքսը և կնոջ կերպարը շահագործելն առավել արտահայտիչ են ներկայացված: Առավել հաճախ կարելի է նկատել՝ գովազդվող ապրանքն իրականում այդքան էլ կապված չէ սեքսուալության հետ, սակայն գովազդատուն ինքն է ստեղծում այս կապը՝ առավել արդյունավետ վաճառք ապահովելու համար: Նման օրինակները բազում են: Ահա դրանցից մի քանիսը:

Բամբակյա նոր էլաստիկ կտորից պատրաստված զգեստները արագ վերականգնում են իրենց հարթ տեսքը, անգամ եթե տղամարդը ջրի կնոջ հագուստը՝ ցանկանալով արտահայտիչ դարձնել նրա մարմնի «բարեմասնությունները»:

28

EMPORIUM մայիս 2014


Գովազդվում է տպիչ մեքենա, սակայն շեշտը դրված է այն հանգամանքի վրա, որ քարտուղարուհին առավել սեքսուալ կկարողանա տպել իր նյութերն այս նոր մեքենայով:

«Շեվրոլե» մեքենայի գովազդն այս հարցում առավել առաջադեմ է: Տղամարդիկ սուլում են, երբ գեղեցիկ մեքենայի ղեկին նստած կինը քշում է իրենց կողքով:

«Վան Հյուսեն» վերնաշապիկների գովազդները ներկայացնում ենք առնաց մեկնաբանության:

EMPORIUM մայիս 2014

29


Philip Morris-ը փակվում է Ավստրալիայում Philip Morris ընկերությունը մտադիր է փակել Ավստրալիայում գործող իր միակ ծխախոտի գործարանը: Այս մասին հաղորդել է BBC News-ը: Նշվում է, որ գործարանն ունի շուրջ 60 տարվա պատմություն և դրա փակման արդյունքում ավելի քան 180 մարդ կդառնա գործազուրկ:

Ընկերությունը նախատեսում է փակվող գործարանի մի մասը տեղափոխել Հարավային Կորեա: Հարկ է նշել, որ Philip Morris-ն իր այս որոշումը բացատրել է Ավստրալիայում ծխախոտի արտադրության նկատմամբ կիրառվող խիստ վերահսկողությամբ:

Բնականն ավելի գեղեցիկ է Բնականը միշտ էլ ավելի գեղեցիկ է և հաճելի աչքին: Մենք նախընտրում ենք գնել բնական սննդամթերք, բնական նյութերից պատրաստված հագուստ, սակայն մոռանում ենք ներկայացնել մեր բնական գեղեցկությունը: Բարբի տիկնիկը շատ փոքր տարիքի աղջիկների համար ոճի և գեղեցկության չափանիշ է: Սակայն եթե փորձեինք վերափոխել Բարբիի տեսքն առավել բնականի, ապա արդյունքում նա նման կլիներ դիզայներ Նիկոլայ Լամի մոդելավորած նոր տիկնիկներին: Դիզայների մոտ «Բնական տիկնիկներ» մտահղացումը պատահական է ծնվել, երբ նա պարզապես զվարճանքի համար նկարում էր «բնական տեսք ունեցող» Բարբի: «Բնական տիկնիկներ» մոդելավորելու համար Լամն ուսումնասիրել է 19 տարեկան ամերիկացի աղջիկների արտաքինը և դուրս է բերել միջին տեսք, որն էլ ընդունել

30

EMPORIUM մայիս 2014

է «Լամիլի» կոչվող նոր տիկնիկը: Այժմ Նիկոլայ Լամը համացանցային իր կայքի միջոցով գումար է հավաքում Լամիլի տիկնիկի 5000 մոդել արտադրելու համար: Դիզայները ցանկանում է՝ իր տիկնիկները լինեն առավել բնական՝ թե՛ հագուստով, թե՛ իրենց կեցվածքով: Այն կներկայացնի երեխաներին առողջ և միաժամանակ գեղեցիկ կնոջ կերպար, որը կօգնի երեխաներին հետագայում խուսափել բազմաթիվ հոգեբանական և առողջական խնդիրներից: Այս պահին արդեն հավաքվել է գրեթե 89 000 ամերիկյան դոլար, իսկ գումարների նվիրատվությունը կավարտվի արդեն 29 օրից:

Պատրաստեց Մանե Քոչարյանը


PR-ի նոր միջոց՝ ծաղկող գետ Կոլումբիայի Հանրապետության կառավարությունն իր երկիրը գովազդելու համար նոր միջոց է գտել: Հավաստիացնում են, որ աշխարհի ամենազարմանալի, ամենագեղեցիկ և ամենագունեղ գետերից մեկը Կոլումբիայում գտնվող Կանյո Կրիստալիսն (Caño Cristales) է: Շնորհիվ իր վառ գույների` Կանյո Կրիստալիսը հաճախ անվանում են «Հինգ գույների գետ», «Ջրե ծիածան», «Դրախտից հոսող գետ», «Աշխարհի ամենագեղեցիկ գետ»: Խոնավ և չոր եղանակների միջև ընկած կարճ ժամանակահատվածում ջրի մակարդակը բավական իջնում է: Արևի ջերմությունը հասնում է գետի տակ աճող ջրիմուռներին, և դրանք սկսում են ծաղկել: Macarenia clavigera անվամբ յուրահատուկ բուսատեսակը գետին տարբեր երանգներ է հաղորդում` դեղին, կանաչ, կապույտ, սև և, հատկապես, կարմիր:

EMPORIUM մայիս 2014

31


32

EMPORIUM մայիս 2014


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.