100 բիզնես գաղտնիքներ

Page 131

_Մենք կատարել ենք մեր պարտավորությունը, իսկ Ձեզ մնում է միայն անիմաստ ժամեր ծախսել, որ հաշվեք: _______________________________________________________ __________ Hollywood-ի վաճառքի պատմությունը: Հողատեր Հարվեյ Վիլկոնսը մի քանի տարի չէր կարողանում իր հողատարածքը վաճառել, որը գտնվում էր Հարավային Կալիֆոռնիայում: Բայց մի օր կինը նրան խորհուրդ է տալիս այդ հողերն անվանել Hollywood (այսինքն ավելի շատ ունի սուրբ հող իմաստը): Անվանելուց հետո ամբողջ տարածքը վաճառվում է մի քանի օրվա ընթացքում:

_______________________________________________________ __________ Հայտնի մարդկանց մասին. Սալվադոր Դալի՝

Սալվադոր Դալին շատ հետաքրքիր մարդ էր: Նա կարող էր ամբողջ գիշեր իր ընկերների հետ անցկացնել՝ նրանց հյուրասիրելով ամեն ինչ: Բայց երբ վճարելու ժամանակն էր գալիս, Դալին պտտում էր չեքն ու ետևում գրում գումարը՝ կողքին ներառելով նաև շնորհակալական խոսքեր, որոնք ուղղված էին ռեստորանի տիրոջը: Նա վստահ էր, որ ռեստորանի տերը չէր գնա բանկ և կանխիկացնի այդ գումարը, քանի որ նրա ձեռքին էր օրիգինալը՝ Դալիի ստորագրությունն իր շնորհակալական բարեմաղթանքներով: Եվ նա չէր սխալվում, քանի որ ռեստորանի տերերը գիտեին, այդ չեքերը վաճառելով, նրանք ավելի մեծ եկամուտ կստանային:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.