100 բիզնես գաղտնիքներ

Page 101

Հայտնի խանութներից մեկը ցանկանում էր կանացի ժամացույց վաճառել 300 դոլարով: Ի՞նչ անել: Մարքեթոլոգներից մեկը որոշում է, որ պետք է ազդեն մարդկանց ենթագիտակցության վրա, այսինքն` խանութի մուտքի մոտ տեղադրեն կանացի պայուսակներ, որոնց վրա գինը կլիներ 1000 դոլար: Երբ կանայք մտնում էին խանութ, նրանց աչքին ընկնում էր այդ 1000 դոլարանոց պայուսակները և մտածում էին, որ թանկ է, բայց մի քիչ շարժվելով առաջ` տեսնում էին, որ կենտրոնում դրված է ժամացույց 300 դոլարով: Ենթագիտակցության մեջ հաշվելով` նրանք տեսնում են, որ ժամացույցն անհամեմատ ավելի էժան է: Եթե անհամեմատ ավելի էժան է այսքան որակյալ ապրանքների մեջ, ուրեմն սա էլ է որակով ու նրանք գնում էին: Ահա այս տակտիկայով, ընդամենը 10 օրում խանութում էլ ժամացույց չմնաց: Մտածեք: _______________________________________________________ __________

Мистер Семечкин բրենդի փաթեթավորումն արժանացել է 2007 թվականի Summit Creative Awards մրցանակին, քանի որ մրցակիցներից տարբերվելու հիանալի մեթոդ էին մշակել: Հետաքրքիրն այն էր, որ այս արևածաղիկը գտնվում էր երկու իրար մեջ փակցված բաժակների մեջ, որից մեկում արևածաղիկն էր, իսկ մյուսը կարելի էր տակից հանել և կողքին կպցնել որպես կեղևի համար: Իսկ գիտեք, թե ինչու՞ է այսպիսի սև պատկերով: Ընկերության ղեկավարությունը բացատրում է, որ արևածաղիկ ավելի շատ ուտում է անապահով ու պարապ խավը,


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.