ՏԱԹԵՒԻ ՃՈՃՎՈՂ ՍՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ (տեսակետ-վարկածի հակիրճ շարադրանք)
Համլետ Մարտիրոսյան Հնագույն Քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն
Հենվելով ենթադրյալ կառուցման թվականից մոտ 400 տարի հետո ապրած Ստեփանոս Օրբելյանի (~1250÷1305թթ) նկարագրության վրա [1], սյան կառուցումը թվագրվում է 904÷906թթ [2]: Ս.Այվազյանը և Ա. Բադիշյանն իրենց արժեքավոր ուսումնասիրության մեջ [3] նշում են, որ Տաթևի սյունն իր ձևով ու կառուցման մեթոդներով մոտ է կանգնած նախաքրիստոնեական նմանատիպ կոթողներին: Հայտնի է, որ 16-րդ դարում Առաքել Սյունեցի արքեպիսկոպոսը սյան գլխի նախկին խաչքարի փոխարեն տեղադրել է նոր խաչքար, որն էլ կանգուն է մինչ օրս: Անզեն ու ոչ մասնագիտական աչքով իսկ կարելի է նկատել, որ խաչքարը հետագայում ներմուծված, իր ձևով ու չափսերով սյան ընդհանուր տեսքին օտար էլեմենտ է: Խաչքարը կարծես հսկայական սյան վրա դրված մի խաղալիք լինի, որն ուր որ է կընկնի: Ակնհայտ է, որ սյան նախնական տարբերակում խաչքարի տեղում եղել է սյան չափսերին ու բնույթին համեմատ մի այլ խորհրդանշան: Սյունը կառուցված է ծակոտկեն կապտավուն բազալտից, իսկ ներկա (հավանաբար նաև նախկին խաչքարը) տուֆային ապարից: Հավանաբար նախորդ խաչքարը եղել է սյան տեսքին ավելի անհամաչափ, ինչն էլ Առաքել Սյունեցուն ստիպել է փոխել այն: 10-րդ դարի սկզբում սյան վերնամասի ձևափոխումն ու խաչքարի տեղադրումը կարող էր ներկայացվել որպես ամբողջական սյան կառուցում: Սա Ճիշտ այն երևույթն է, ինչ նախաքրիստոնեական պաշտամունքային կառույցների հիմքի վրա եկեղեցի կառուցելը, վիշապաքարերն ու Քաջանց երկրի արքաների արձանագրությունների կոթողները խաչքարերի վերածելը: Սյան գործառույթի մասին արտահայտված տեսակետները անհիմն ու անտրմաբանական են (հոգևորորականների ոգեղեն-էներգետիկ ուժի ստուգում, երկրաշարժերի նախազգուշացում կամ թշնամու հեծելազորի մոտենալու ահազանգ): Վստահաբար, հոգևորականներն այնպիսի ոգեղեն ուժ չունեին, որպեսզի մտքով սյունը տատանեին: Եթե սյունը ճոճվում է երկրաշարժից, ապա ոչ թե նախազգուշացնում, այլ փաստում էր, որ երկրաշարժ եղավ, ինչը սյունից հեռու գտնվող մարդու համար էլ է ակնհայտ: Իսկ որպեսզի սյունը ճոճվի շատ ձիերի ոտքերի դոփյունից, ապա նրանք պիտի լինեն շատ մոտ՝ տեսանելի հեռավորության վրա: Մի խոսքով, մանկամիտ բացատրություններ են: Նմանատիպ կոթողների օրինակները ցուցում են, որ, նախապատմական ժամանակներից սկսած, դրանք մեծ ի մասամբ ունեցել են պաշտամունքային նշանակություն (երբեմն էլ կանգնեցվել են որպես հիշարժան պատմական դեպքերիի հիշեցում): Կարծում եմ, Տաթևի սյունն իր նախնական նշանակությամբ նույնպես պաշտամունքային է եղել և կանգնեցվել է նախաքրիստոնեական ժամանակներում: Նրա գագաթային մասը ձևափոխել են, վրան կանգնեցրել խաչքար, դարձրել քրիստոնեական կառույց և դրանով մթագնել և մոռացության տվել կառույցի նախնական նշանակությունը: Շատ հավանական է, որ սյան գագաթային մասը