Page 1

?YUMANIY HAOY} MIYUTOAN ERGLEZVOAN AMSACIR

DARI 67 TIV 3 -4 (2(32 - 2(33ƒ Մարտ – ապրիլ 2016


ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

PYVANXAGYUTOYUN ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐՈՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ..................................................... =` 4 Քաղաքական հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 101 ամյակի առթիվ ................................ =` 7 Հայոց ցեղասպանություն. 100+1 տարի անց ........................ =` 8 Քոնսթանցա Ծաղկազարդ և Ցեղասպանության Հիշատակում .............. =` 10 Կալաց Հայոց Ցեղասպանության Հիշատակում .............................. =` 11 Փիթեշթ Ապրիլ 24. Ծաղկազարդ և Հայ Սուրբերու մեծարում ........ =` 12 ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՏԱԹԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ ( ԲՈՒԽԱՐԵՍՏ, 24.04.2016 ) .................................................... =` 13 ԱՐՑԱԽ - ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ .................................................. =` 16 ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ............................ =` 22

Supliment limba rom`n[

Bacău Istorie şi teatru: „Strunga dintre moarte şi viaţă…” .................. pag. 24 Առակ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԻԾԵՌՆԱԿԸ ................................................. =` 27 ՄԵԼՊՈՒՐՆ Բացառիկ ոգեկոչում ................................................................ =` 28 Կես դար անց Շառլ Ազնավուրը կրկին գերեց Բուխարեստը ..................................................... =` 31

ŠNYR GOANQ‹IN AN"NAGAZM: MIQAOEL SDEWAN-CAZAZOAN Œ ,mpacr^ ;nxh^ qardyukar MADLEN DER-KYUGASOAN Œ ,mpacir VARXAN MARTAOAN Œ ,mpacir MIHAOIL GEYRGIYU Œ lyusangari¿[ MARIAM BYSTAN)OAN Œ meqenacryuhi

COLECTIVUL «NOR GHIANK»

MIHAI STEPAN-CAZAZIAN – secretar-general de redacție MADLEN TER-GHUKASIAN; VARTAN MARTAIAN – redactori MIHAI GHEORGHIU – fotoreporter MARIAM BOSTANGIAN – dactilografă-operatoare

REDAC|IA: Bucure=ti, Bd. Carol I, nr. 43, sector 2, tel./ fax. 314.67.83 redactia@araratonline.com

TEHNOREDACTARE COMPUTERIZATĂ: HĂțULESCU MIHAI

TIPARUL: S.C. ARARAT srl.I.S.S.N. 1221-9169

101 ՏԱՐԻ ԱՆՑ՝ ԱՊՐԻԼ 2016 Եվ ահա անխուսափելին տեղի ունեցավ՝ Ատրպեճանը հարձակվեցավ: Ապրիլ 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի դեմ Ատրպեճանի սանձազերծած լայնածավալ հարձակումը պատմության մեջ պիտի մնա որպես Չորսօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ: Ոչ մեկուն պետք է զարմացնե, որ այն տեղի ունեցավ ճիշդ այդ միջոցին, քանի որ իրականության զգացումով մարդը պատրանքներով չէր սնվեր «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակի կապակցությամբ: Միակ հարցը, որ կդրվեր այն էր, թե Ատըրպեճանը «ե՞րբ», և ոչ թե «եթե՞» իրեն բավականին ուժեղ պիտի զգա և ինքնավստահ պիտի ըլլա՝ հայերուն վրա հարձակվելու համար: Իր հզորության գագաթնակետին հասած ըլլալով, ունենալով Հայաստանի պետական պյուճեն գերազանցող ռազմական պյուճե մը, ունենալով Հայաստանի նկատմամբ խիստ գերազանցող զինանոց մը և մարդկային ուժեր, Ատրպեճանը մոտ ապագային չի կրնար ակնկալել ավելին: Մինչ վերջին տարիներու ռազմաշունչ հռետորաբանությունը (երբ հնչեց նաև հայտարարություն, թե իբր Ատըրպեճանը ի վիճակի է մեկ շաբաթվա ընթացքին վերագրավել Ղարաբաղը և նույնիսկ ոչընցացնել Երևանը), հայերու նկատմամբ ռազմական առավելությունը ընդգծելու նպատակով սպառազինության ցուցամոլական ցուցադրումը, պետական մակարդակով կազմակերպված և խրախուսված հայատյացությունը (չմոռնանք Սաֆա-


րովի հերոսացման, ինչպես նաև զոհված զինվոր՝ ազգությամբ եզտի Քյարամ Սլոյանի գլխատման մասին), միահեծան Ալիևի իրարահաջորդ մանտաթներու սպառումը առանց շոշափելի արդյունքի՝ առանց փքուռույց խոստումներու կատարումը (վերջ ի վերջո, Ալիև ինչո՞վ պիտի մնա պատմության մեջ, եթե ոչ իր հորմե երկրի միահեծան իշխանապետի գահը ժառանգելը, ինչի համար նույնիսկ հյուսիսկորեական վարչակարգը կրնա նախանձ զգալ), ինչպես նաև քարյուղի գինի անկման պատճառով Ատըրպեճանի մեջ տիրող ֆինանսական ոչ վարդագույն իրավիճակը պիտի ստիպեին ու մղեին Ալիևին որոշակի քայլերու դիմել: Ալիև շատ լավ գիտե, որ առանց հայկական վտանգի ուրվականի, իր բռնատիրական վարչակարգը հնարա-

վոր է արագորեն տապալվի, իսկ ղարաբաղյան պատերազմի վերաբռնկումը կամրապընդե իր դիրքը որպես երկրի միապետ-նախագահ: Ավելին, չենք կրնար կասկածել ատըրպեճանական հասարակության այն համոզման անկեղծությանը, թե իբր Արցախը իրենցն է՝ ոչ ալ իրենց հայատյացության անկեղծությանը: Հակառակ պարագային ինչի՞ համար են զոհերու խոշտանգումները, գլխատումները, ականջներ կտրելը՝ իսլամիստ ահաբեկիչներուն յուրահատուկ ցուցամոլական գործելաձևը: Ուստի Ապրիլյան պատերազմի բռնկումը ոչ մեկուն պետք է զարմացնե այնպես, ինչպես մեզ չպետք է զարմացնե երկրաղարժ մը՝ հայտնի երկրաշարժային գոտիի մը մեջ: Ընդհակառակը, հաշվի առնելով վերոնշյալ գործոնները և

հանգամանքները, ի տարբերություն երկրաշարժի մը, պատերազմի բռնկումը կանխատեսելի էր: Արդյոք ե՞րբ կրնար Ատրպեճանը սանձազերծել պատերազմ մը, եթե ոչ հիմա: Մեկ տարի ա՞նց, երբ հնարավոր է իր ռազմական պյուճեն կրճատվի: Մեկ տարի ա՞նց, երբ հավանաբար Հայաստանը արդեն ստացած պիտի ըլլա ռուսական վարկով գնվելիք սպառազինությունը: Այսօրվա ռազմական անհավասարակշռությունը Ատրպեճանին կընձեռնե ամենեն նպաստավոր պայմաններն ու պահը՝ ռազմաճակատի գծին մեջ ինչ որ փոփոխություն մտցնելու փորձ կատարելու համար: Սակայն արդյո՞ք Չորսօրյա պատերազմը իսկական լայնածավալ պատերազմ մըն էր հայերու և ազերիներու միջև: Իհարկե ո՛չ: Ատ ավելի շատ խար‚.aryunagyutoyun =` 20ƒ

3-4/2016

3


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐՈՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ

Ապրիլի 23-24-ը Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 23-ին Բուխարեստի «Հեղափոխության Հրապարակում» Ռումինիայի Հայոց Թեմի և Ռումինիայի Հայոց Միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ մոմավառություն և ցույց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված: Վերոնշյալ միջոցառմանը ներկա էին Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ և սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի փոքրամասնություն4

3-4/2016

ների պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և տասնյակ ներկաներ Բուխարեստի հայ համայնքից: Ցույցին հանդես եկավ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպս. Հակոբյանը, ով մասնավոր շեշտեց, որ հայերի համար բացարձակ մերժելի է այն պառակտող գաղափարը, որ հայ ժողովուրդը կոտորվել է, քանզի կոտորվող ազգն անընդունակ է վերածնվելու, և միայն նահատակությանը պատրաստ ժողովուրդը կարող էր ուժ գտնել իր մեջ հաղթահարելու անասելի ցավն ու կորուստի զգացումը: Սրբազան Հայրը շեշտեց նաև, որ այսօր բոլոր հայերը պետք է հպարտանան հայոց նոր վկաներով, քանզի

նրանք զոհեցին իրենց կյանքը համոզումից դրդված: Նրանց հավատի արիությունն այսօր ավելի է ամրացրել մեր ոգին, դարձրել անպարտելի: Սրբազան հայրը իր խոսքի վերջում կոչ արեց միասնության ոգով շարունակել ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված պայքարը, որը, Սրբազան Հոր համոզմամբ, այլևս ազգայինից վերաճել է համամարդկայինի, դարձել է պայքար հանուն մարդու, հանուն նրա կյանքի իրավունքի: Ապրիլի 24-ին Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդանիստ Ս. Հրեշտակապետաց եկեղեցում թեմակալ առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց:

‚.aryunagyutoyun =` 6


3-4/2016

5


‚.aryunagyutoyun 4 =`enƒ Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց հայոց ցեղասպանության ոգեկոչման կարգ, որից հետո հարյուրավոր հավատացյալներ ծաղիկներ դրեցին Ս. Հրեշտակապետաց եկեղեցու բակում տեղադրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կառուցված խաչքարի առջև:

Հայոց ցեղասպանությունից փրկված և 1920-ականներին Ռումինիայում ապաստանած հարյուրավոր որբերի մասին պատմող մի այլ թատերական գործ` ռումինահայ բեմադրիչ Ֆլորին Գևորգյանի «Ստրունգան կյանքի և մահվան միջև» պիեսը, ապրիլի 23ին և 24ին բեմադրվեցին Բակըու և Ռոման քաղաքներում: Ապրիլի 23ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում տեղի ունեցավ Կլուժի Ազգագրական թանգարանում, որտեղ դոկտ. Աթիլա Պուշկաշը ներկայացրեց Պարույր Ներսիսյանի «Ես անցել եմ մահվան հովտով» գրքի հունգարերեն թարգմանությունը, ինչպես նաև ցուցադրվեց «Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը: Տրանսիլվանիայի մեկ այլ քաղաքում` Թըրգու Մուրեշում, տեղի կա6

3-4/2016

Սուրբ Պատարագին ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի փոքրամասնություների պատգամավոր Վարուժան Փամբուկչ-

թոլիկ հայերի Մշակութային միությունը Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում էր կազմակերպել ապրիլի 16-ին, որի ընթացքում ներկայացվեցին Մեծ Եղեռնի վերաբերյալ հայ, հույն և թուրք գրողների գործերը հունգարերեն և այլ լեզուներով: Սուչավայի Հայոց թանգարանում ապրիլի 1824-ին կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարչական նյութերի և արխիվային փաստաթըղթերի ցուցահանդես: Ապրիլի 24-ին Բուխարեստի Սբ Հրեշտակապետաց եկեղեցում, ինչպես նաև Կոնստանցայի, Սուչավայի, Պիտեշտի, Գալացի, Ֆոկշանի, Բրըիլայի հայ առաքելական, Գեռլայի, Դումբրավենի և Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցիներում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նա-

յանը, Կաթոլիկ և Ռումեն Ուղ-

ղափառ եկեղեցու ներկայացուցիչներ, տաճարականներ և բազում հյուրեր:

Ռումինիայի Հայոց Թեմի

Մամլո Դիվան

հատակների բարեխոսության կարգ: Ռումինական «Adevarul» օրաթերթն իր ապրիլի 24-ի համարում զետեղել էր մեծ հոդված Հայոց ցեղասպանության և Ռումինիայում ապաստան գտած հայերի վերաբերյալ:


Քաղաքական հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 101 ամյակի առթիվ

101 տարի առաջ՝ Ապրիլ 24-ին, Օսմանյան կայսրության մեջ կսկսվեր (երկար ժամանակաշըրջան մը տևած) 20-րդ դարու առաջին ցեղասպանությունը: Այդ ժամանակաշրջանին, հատկապես ժամանակակից Թուրքիո արևելյան տարածքները ապրող ժողովուրդ մը գրեթե լիովին բնաջնջված է եղեր, նախ անոր մտավորականության գլխատումով՝ Ստամպուլին մեջ, որտեղ սկսավ Հայերու Ցեղասպանությունը, հետո զանգվածային բռնի տեղահանություններով և մարդոց դեպի սիրիական անապատները քշելով՝ աքսորի ճանապարհին զոհվելով խիստ մեծ թվով հայեր: Անշուշտ, որ վիճակագրությունները սոսկ վիճակագրություններ են և չեն կրնար արտացոլել տեղի ունեցած դաժանությունները: Վիճակագրությունները կըսեն, թէ ավելի քան մեկ ու կես միլիոն հայեր սպանված են եղեր այն պարզ պատճառով, թե նախընտրած էին մնալ քրիստոնեա: Ես ատիկա գիտեմ իմ մեծ հորմես ու մեծ մորմես, որոնք ցեղաս-

պանութենեն մազապուրծ եղած են և ինծի կըսեին, թե «ավելի լավ է կորսնցնեմ մարմինս, քան հոգիս»: Կկարծեմ, որ կարևոր օրինակ մըն է այսօրվա Եվրոպային համար, քանի որ հավատքի թուլացումը կրնա հանգեցնել եվրոպական ինքնության կորուստին: Եվ, հավանաբար առավել քան երբևէ դաս մըն է քրիստոնեական հիմքին վրա կերտված Եվրոպային համար: Սակայն մեկ կողմ ձգելով օրինակները և անցյալի դեպքերը, Հայերու Ցեղասպանությունը բաց վերք մը կմնա հայ ժողովուրդին համար հակառակ որ, բազմաթիվ պետություններ՝ ազգային խորհրդարաններ ճանչցած են այն և որակած այնպես, ինչպես որ հարկ է: Թեև անցյալ տարի Հռոմի պապ Ֆրանցիսկոս ճանչցավ և պետական մակարդակով ոգեկոչեց Ցեղասպանության զոհերու հիշատակը՝ Ամենայն Հայոց Կաթողոկոսին հետ միասին, թեև նույնպես անցյալ տարի Եվրոպայի Խորհրդարանը իր լիագումար նիստով ճանչցավ

և հորդորեց նաև ժամանակակից Թուրքիո (որը որևէ կապ պետք չէ ունենա վերացման դատապարտված կայսրության մը մեջ կատարվածին հետ) ճանչնալ Ցեղասպանությունը, այն դեռևս ճանչցված չէ ոչ՛ Թուրքիո և ոչ՛ ալ Ռումանիո կողմե: Այն, որ Ցեղասպանությունը ճանչցված չէ Թուրքիո կողմե համայն հայության խնդիրն է: Սակայն այն, որ Ցեղասպանությունը դեռևս ճանչցված չէ Ռումանիո Խորհըրդարանին կողմե ռումանահայերու խնդիրն է: Եվ կկարծեմ, թե իմ պարտականությունն է Եվրոպական Միության (որու Խորհրդարանը ճանչցած է Հայոց Ցեղասպանությունը) անդամ պետություն հանդիսացող Ռումանիո Խորհրդարանին հիշեցնել, թե Ռումանիա եվրոպական պետություն մըն է, ուր հայերը ավելի քան հազար տարի է ինչ ռումեններուն կողքին կկերտեն համատեղ պատմություն մը, և այն, որ Ռումանիա` ցեղասպանութենեն մազապուրծ եղած, հայ փախըստականներ ընդունած առաջին պետությունն էր, ինչը ռումանահայերը միշտ կհիշեն, երբեք չեն մոռնար և ինչի համար խորապես երախտապարտ են ռումեն ժողովուրդին նկատմամբ: Շնորհակալություն: Վարուժան Փամպուքչյան Ռումանիո Խորհրդարանի Երեսփոխաններու Պալատ 21 Ապրիլ 2016 թ. 3-4/2016

7


Հայոց ցեղասպանություն. 100+1 տարի անց

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության խորհըրդանշական սկզբից` 1915թ. Ապրիլի 24-ից անցել է 100+1 տարի (իրականում հայկական ջարդերը եւ տեղահանություններն սկսել են 1894-96թթ. եւ քաղաքական հետեւանքներով տեւել մինչեւ 1923թ. Լոզանի կոնֆերանսը): Մեկ դար հետո ցեղասպանության վերքերը եւ հիշողությունները առավել քան թարմ են. ոչ միայն այն պատճառով, որ դեռեւս կենդանի են վերջին ականատեսները եւ նրանց ժառանգները, այլեւ որ հայկական պատմական հայրենիքում եւ նրա շուրջն այսօր ծավալվող դրամատիկ իրադարձությունները անողոքորեն հիշեցնում են այն: Կրկնվում են ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ հալածանքները, վայրագությունները, տեղահանությունները, պաշտամունքային եւ պատմամշակութային հուշարձանների ավերածությունները: 8

3-4/2016

Ճնշվածների եւ զոհերի մեջ դարձյալ հայերն են… ասորիների, եզդիների եւ քրդերի կողքին (ի դեպ, բոլորն անհայրենիք): Գրեթե հիմնովին դատարկվել են թուրք-սիրիական սահմանի հայաբնակ բնակավայրերը, որտեղից մի քայլ էր դեպի նախնյաց երկիր, պայթեցվել եկեղեցիներ, որոնց մեջ Սրբոց Նահատակացը Դեր-Զորում, հայոց մահվան վերջին ճամբարում: Տասնյակ հազարավոր հայեր լքել են Իրաքը եւ Սիրիան, ուր ապաստանել էին 1915-ի արհավիրքներից փրկված իրենց հայրերն ու պապերը. նրանց մի մասը խռնվել են Հայաստանում` պատմական հայրենիքի վերջին հողակտորի վրա, լրացնելով կարիքավորների եւ անգործների շարքը, մյուսները ցրվել Եվրոպաներում եւ Ամերիկաներում` արագորեն իրենց ինքնությունը կորցնելու եւ ձուլվելու տխուր հեռանկարով: 100-ամյա ողբերգական անցյալի եւ այսօրվա փոթորկալի իրադարձությունների իսկական պատանդը Հայաստանն է, որը որպես հայոց վերջին հանգրվան թեեւ 1918թ. գերագույն ջանքերով փրկվել է թուրքական յաթաղանի մահացու հարվածից, սակայն այսօր առնված զույգ մահիկների մեջ` կենաց ու մահու կռիվ է մղում իր գոյության եւ արժանապատիվ ապագայի համար: Երեխա եւ պատանի, երբ սրտի կսկիծով լսում կամ կարդում էի մեր ժողովրդի դժբախտությունների մասին, հավատում

էի, թե մի օր արդարություն կհաստատվի հայերի համար նույնպես, թե ուրիշ ազգերի նման մի օր մենք էլ կապրենք միասին մեր հայրենի հողերի վրա, կտեսնենք Վանն ու Անին, Մուշն ու Սասունը, վայրեր, ուր ձեւավորվել եւ ծաղկել է հայկական քաղաքակրթությունը: Երազում տեսնում էի Արարատ լեռն ու անդին տարածվող հրաշք երկիրը: Հավատում էի, որ ուժեղ նաեւ նշանակում է արդար, թեեւ չէի հասկանում, թե ինչու այն ժամանակվա հզոր Սովետմիությունը «պաշտպանում է աշխարհի ճնշված եւ գաղութացված ժողովուրդներին», սակայն ոչ միայն չի տեսնում իր քթի տակ հայոց տառապանքները, այլեւ բերանն է փակում դրանց մասին խոսողների: Ավելի ուշ հասկացա, որ ուժեղ, ցավոք, չի նշանակում անպայման արդար: Եվ դա ոչ միայն անցյալ դարձած Սովետմիությունում, այլեւ ամենուր: Մինչդեռ մանկուց մենք դաստիարակվում ենք մարդկային մեծ գաղափարներով` արդարություն, ճշմարտություն, մարդասիրություն, սեր մերձավորի եւ կարեկցանք թշվառի հանդեպ, իսկ քաղաքական եւ հասարակական հարաբերությունների հիմքում դրել ենք ազատությունը, հավասարությունը եւ եղբայրությունը: Այդ արժեքների այժմեականության նկատմամբ կասկածներ ակամա ծագում են, երբ տեսնում ենք Միջին Արեւելքից Եվրոպա թափանցող հոծ


բազմությունների դեգերումները, հայրենազուրկ ասորիների ու եզդիների օգնության կանչերը, եվրոպական իրավապահների թիրախ դարձած գնչուների թափառումները: Սկզբունքորեն, միջազգային կազմակերպությունները եւ մեծ տերությունները պետք է որ առաջին հերթին պաշտպանեին այս իրավազուրկ խմբերի իրավունքները, անհայրենիք ժողովուրդների համար հնարավորինս ապահովեին գոյության եւ զարգացման մարդավայել պայմաններ, ուր նրանք ազատորեն կդրսեւորեին իրենց ինքնությունը: Իմ ժողովրդի մեծ մասն ապրում է օտար ափերում, տարբեր վարչակարգերի ներքո, ամենաբազմազան սովորույթների, հասարակական կարգերի եւ դավանանքների պայմաններում, մի մասը ազատ, մյուս մասը ոչ այնքան: Հայերի մի մասը նույնիսկ մինչեւ հիմա ծպտված ապրում է իր պատմական հայրենիքում` հաճախ կրոնափոխ եւ մայրենի լեզուն կորցրած: Ամենուր հայերը հսկայական ջանքեր են գործադրում իրենց ինքնությունը պահպանելու եւ իրենց իրավունքների մասին խոսելու համար, որից նրանք զրկվել են ցեղասպանության հետեւանքով: Դա նրանցից խլում է վիթխարի եռանդ եւ միջոցներ, որոնք այլ պայմաններում բավական կլինեին երջանիկ եւ բարեկեցիկ կյանք կառուցելու համար: Ո՞վ պետք է լսի նրանց ձայնը, արդյոք նրանք իրավունք ունե՞ն հիշելու եւ պահանջելու, եւ մինչեւ ե՞րբ: Արդյոք հայերը

ունա՞կ են միայնակ, առանց ուրիշներին նեղություն տալու,- որովհետեւ ոմանք ակընհայտորեն նեղվում են հայերի համառ պահանջներից եւ հիշեցումներից, քանի որ դա խանգարում է Անկարայի հետ իրենց հարաբերություններին,արդարություն պահանջելու ժամանակակից Թուրքիայից: Մեծ հաշվով ի՞նչ է շահել աշխարհը, երբ անցյալ դարի 20-ական թվականներին Արեւմուտքն ու բոլշեւիկները աչք փակեցին երիտթուրքերի հանցագործությունների հանդեպ եւ խրախուսեցին Մուստաֆա Քեմալին ի հաշիվ հայերի: Միջին Արեւելքում եւ Կովկասում այսօր ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ գլխացավանքից բացի գրեթե ոչինչ: Մինչդեռ արդար լինելու դեպքում աշխարհի այդ մասում պատկերը բոլորովին այլ կլիներ. հանիր հայկական հարցն այդ մռայլ բնապատկերից եւ երկինքն անմիջապես կպարզվի: Եթե միջազգային հարաբերություններից հանում ես արդարությունը եւ բարոյականությունը եւ առաջնորդվում միայն Realpolitik-ով, որն այսօր ընկալվում է Սուրբ Գրքի պատվիրանի նման, ապա ի՜նչ ավերածություններ ու նեղություններ ենք պատճառել ու շարունակում պատճառել ժողովուրդներին, հատկապես անօգնական եւ անհայրենիք: Հայաստանը, որպես ցեղասպանություն տարած ժողովըրդի երկիր, իրեն պատասխանատու է համարում այդ չարիքի կանխարգելման դեմ համընդհանուր պայքարում, մաս-

նավորապես ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» 1948թ. կոնվենցիայի կիրառման միջոցով: Անցյալ տարի ութ տասնյակից ավելի պետություններ ՄԱԿ-ում պաշտպանեցին Հայաստանի կողմից նախաձեռնված նոր բանաձեւը, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության միջազգային օր»: Որպես այս պայքարի առաջամարտիկ, այս տարի ապրիլի 23-ին Երեւանը կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը, որպես նյութ ունենալով «Ցեղասպանությունների կանխումը եւ փախստականների պաշտպանությունը. Ժամանակակից մարտահրավերներ» խիստ արդիական թեման: Չլուծված հարցը նոր դուռ է բացում առավել խրթին հարցերի համար: Լավ կլիներ, եթե այդ հարցերը երեկ լուծած լինեինք, սակայն, ինչպես ասում են, երբեք ուշ չէ: Հակառակ այսօրվա չարագուշակ մթնոլորտի, նախընտրելի է լավատես մնալ եւ հավատալ, որ ոչ շատ հեռավոր ապագայում հայերը եւ թուրքերը, ինչպես նաեւ մյուսները ընդհանուր լեզու կգտնեն, եւ աշխարհի այդ մասում կհաստատվի համերաշխություն եւ հանդարտություն, որի կարիքն այդքան ունեն շրջանի ժողովուրդները: 3-4/2016

9


Գոնսթանցա

Ծաղկազարդ և Ցեղասպանության Հիշատակում

Մեծ Պասեն հետո հավատքի և խոնարհության հետ, ահավասիկ կմտնենք Սբ. Զատիկեն առաջ շատ սպասված Ծաղկազարդի տոնակատարության շրջանը: Եկեղեցական կանոնակարգի համաձայն ժամանակահատված մը, երբ մեր Տեր Հիսուս՝ ավանակին վրա նստած, հաղթական կերպով մտավ Երուսաղեմ: Տոնական օրվա առիթով, Սբ. պատարագը մատուցվեցավ բաց խորանին առջև և սովորության համաձայն, պատարագեն հետո քահանա հայրը քարոզեց՝ հավատացյալներով և օրհնված ուռենիի ճյուղերու անուշահոտությամբ լեցուն, եկեղեցվո հաճելի մթնոլորտին մեջ: «...Կգիտակցենք, որ մեր կյանքին ամեն մեկ պահը մենք կընտրենք, թե ով ենք մենք իրականին մեջ: Մենք մեր ընտրության արդյունքն ենք: Այնպես որ սիրելի հավատացյալներ, չըլլանք թույլ և չընկրկենք երկրային նյութական արժեքներու առջև, այլ ընտրենք փրկությունը և հավերժական կյանքը: Զննենք մեր հոգիները, դատենք մենք մեզի և ինքներս մեզ արժեվորենք՝ և վերջավորության ալ ընտրենք...»: Շարունակության տեր հայրը նկատեց, թե Ծաղկազարդի օրը կզուգադիպի Օսմանյան կայսրության կողմե իրագործված Հայոց Ցեղասպանության զոհ դարձած միլիոն ու կես հայերու հիշատակի օրվան հետ 10

3-4/2016

և ավելցուց. «Մենք այսօր ժողվըված ենք ոչ միայն դիմավորելու Տեր Հիսուս, այլև աղոթելու և գլուխ խոնարհելու մեր զոհերու հիշատակին առջև խընդրելով ողորմածություն»: Շարունակելով իր խոսքը տեր հայրը ըսավ, թե մարդկության դեմ իրագործված առաջին այս հանցագործության հետևանքները պիտի շարունակվին, քանի դեռ աշխարհին մեջ լիիրավ կերպով չէ ճանչցված հայ ժողովուրդի ցեղասպանությունը և որու հետևանքով դժբախտաբար այսօր ալ դեռևս մեր աչքերու առջև երկրագունդի տարբեր անկյունները կշարունակվին ցեղասպանությունները: Ինչպես այսօր ալ կփորձեն հալածել հայերը և բռնի ուժով անոնց արտաքսել իրենց իսկ պապենական հողերեն: Աստված սակայն մեզ կհսկե:

Այս տպավորիչ քարոզին հետևեց, նույնքան հուզիչ ուռենիի պսակներով երեխաներու բարեօրհնությունը և աղոթքը տեր հոր կողմե: Այնուհետև ներկա բոլոր հավատացյալներուն բաժնվեցան օրհնված ուռենիի ճյուղեր: Ապա հավատացյալները իջան եկեղեցվո բակը, ուր Հայոց Ցեղասպանության զոհերու հուշարձանին առջև վառեցին մոմեր և դրվեցավ ծաղկեպսակ, հետո տեր հոր կողմե աղոթքի խոսքեր հնչեցին նահատակներու հիշատակին: Վերջավորության, Թագուհի Սարգիսյան անակնկալ մը մատուցեց՝ հավատացյալները հրավիրելով եկեղեցվո կից սրահը, ուր հրամցուց սուրճ և իր պատրաստած ուտեստեղենը:

Արշալույս Կուրըու


Կալաց

Հայոց Ցեղասպանության Հիշատակում

Ապրիլ 22.ուրբաթ ՌՀՄ Կալացի մասնաճյուղին մեջ տեղի ունեցավ 1915թ.-ի Հայոց Ցեղասպանության հիշատակումը: Իրադարձությանը մասնակցեցան ազգային տարբեր փոքրամասնություններու մեր հրավիրյալ բարեկամները. անոնք ամեն տարվա ապրիլին մեզ կպատվեն իրենց ներկայությամբ՝ փաստելով իրենց հոգեկան կապվածությունը անմեղ հայ ժողովուրդի կրած ահավոր տանջանքներու համար: Ոգեկոչվեցավ Վարուժան Փամպուքչյանին մոր հրաշքով փրկվելու պատմությունը, ինչպես նաև վերջերս վախճանված Ահարոնյան Պետրոսի մորը հետ կապված պատմությունը,

որ մնալով որբ մեծցած է Ռումանիո որբանոցներեն մեկուն մեջ: Գեղեցիկ խոսքեր ըսվեցան մարդոց իրարու հանդեպ տածած սիրո մասին, ունեցած հավատքը դեպի Աստված, բարի հասկացողությունը և կապվածությունը մարդոց միջև՝ անկախ դավանած կրոնքեն: Ձեռնարկին ներկա իշխանության ներկայացուցիչները օգտվելով առիթեն իրենց շնորհակալությունները հայտնեցին ՌՀՄ Կալացի մասնաճյուղի ղեկավարության և Հայ Եկեղեցվո Ծուխին՝ անոնց գործուն մասնակցության համար Մարզային Խորհուրդի և Կալացի Քաղաքապետարանի կողմե կազմակերպված Ազգային Փոք-

րամասնություններուն վերաբերող իրադարձության: Կիրակի Ապրիլ 24-ին, Կալացի Հայ Եկեղեցվո Տ. Սորին քահանա Մանտալյանը Սբ. պատարագ մատուցեց Ծաղկազարդի տոնի առիթով: Այնուհետև, ներկաները մեծ հուզմունքով և հետաքրքրությամբ լսեցին Տեր հայր Մանտալյանին քարոզը: Պատարագի վերջավորության, պաշտոնական հոգեհանգիստ տեղի ունեցավ եկեղեցվո բակը, 1915թ.-ի Հայոց Ցեղասպանության Սբ. Նահատակներու հիշատակին նվիրված հուշարձանին առջև:

Ծխական Խորհուրդ

3-4/2016

11


Փիթեշթ

Ապրիլ 24. Ծաղկազարդ և Հայ Սուրբերու մեծարում

Ռումանիո Հայոց Թեմը, Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցիներու մեջ այն քիչերեն է, որ Սուրբ Զատիկը կտոնե հին օրացույցի համաձայն: Ապրիլ 24-ը, Փիթեշթի հայ եկեղեցին տոնեց Սբ. Հովհաննես Մկրտիչ, որպես մեծ տոն, երբ Հիսուս Քրիստոս կմտնե Երուսաղեմ՝ դիմավորվելով ծաղիկներով, որն ալ Ծաղկազարդն է: Սբ. Պատարագի մատուցումեն հետո, պաշտոնական Սբ.հոգեհանգիստ կատարվեցավ մեկ ու կես միլիոն Հայ Սուրբերու հիշատակի մեծարման համար, որ դեպի հավիտենականություն անցան Ապրիլ 24. 1915թ-1923թ.: Սբ. Պատարագին ներկա գտնըվեցան Փիթեշթի քաղաքապետ

12

3-4/2016

պրն. Թուտոր Պենտեաք, Սբ. Կեորկե եկեղեցվո ծխական քահանա Տեր Լուչիան Կեորկե, Արճեշի և Մուսչելի ներկայացուցիչ գերաշնորհ Արք. Կամիք և շատ այլ հյուրեր: Քարոզի ընթացքին Հեթում քահանա Թարվերդյան շեշտադրեց այն փաստը, որ բոլոր հայերուս պարտքն է հավետ կենդանի պահել Հայոց Ցեղասպանության զոհվածներու հիշատակը: Քահանա հայրը միևնույնատեն ըսավ, թե յուրաքանչյուր հայու պարտքն է, անկախ որ երկրին մեջ կապրի, մասնակցի համայնքային կյանքին, իր անձնական նպաստը բերե Հայաստանի Հանրապետության ու Արցախին, աշխարհի բոլոր հայերուն հետ համատեղ իր ուժերը ներդնե Ցեղաս-

պանության ճանաչմանը և համառորեն պահանջե արդարությունը ու փոխհատուցում պահանջե մեր նախնիներու թափած արյունի համար: Եկեղեցական արարողությունները ավարտվեցան Տ. Հեթում քահանա Թարվերդյանի կողմե ուռենիի ճյուղերու և երեխաներու բարեօրհնությամբ: Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերու հիշատակին՝ հյուրերու և հավատացյալներու կողմե երկու ծաղկեպսակներ դրվեցան, առաջինը Հայոց Ցեղասպանության նվիված Խաչքարին առջև՝ կանգնեցված Փիթեշթի Քաղաքապետարանի օժանդակությամբ և երկրորդը հայկական գերեզմանատան հուշարձանին առջև:


ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՏԱԹԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ ( ԲՈՒԽԱՐԵՍՏ, 24.04.2016 ) Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, Այսօր աշխարհասփյուռ հայությունը մոլորակի տարբեր անկյուններից իր աղոթքն է հնչեցնում առ Բարձրյալն Աստված մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների համար և դիմում է նրանց բարեխոսությանը: Դեռևս մի քանի հազարամյակ առաջ Աստված խոսեց Մովսես Մարգարեի հետ Սինա լեռան բարձունքից (Ելից 19. 3, 11)՝ նրան պատգամելով Տասը Պատվիրաններ, որոնցից մեկն ասում է. «Մի՛ սպանիր»: Այս պատվիրաններն ինչպես անցյալում, նաև այսօր նպատակ ունեն հստակացնելու և ներդաշնակ դարձնելու մարդ և Աստված հարաբերությունը: Եվ ինչքան ժամանակ մարդը հավատարիմ է աստվածային պատգամներին, պահպանվում է ներդաշնակությունը այս հարաբերության մեջ, սակայն, ինչպես մարդկության պատմությունն ապացուցում է, մարդ արարածը չանսաց աստվածային խոսքին՝ իր նմանին սիրելու և հարգելու, այլ ընդհակառակը, եղավ մարդատյաց ու մարդասպան: Տխրագույն այս իրավիճակի իբրև փաստ մեր ժողովրդի պատմությունն է հանդիսանում, պատմություն, որն եղավ ողբերգական իրադարձություններով լեցուն, որոնց զոհերն եղան անթիվ, անհամար հայ զավակներ: Ուղիղ 101 տարի առաջ, 1915թ. և դրան նախորդող ու հաջորդող տարիներին, միլիոնավոր հայեր նահատակ-

վեցին, ցեղասպանվեցին ու փորձ արվեց ջնջել հայի տեսակը երկրագնդի երեսից: Ցանկացած ոճրագործություն` լինի մարդասպանություն, ահաբեկչություն, թե ցեղասպանություն, ոտնձգություն է ընդդեմ աստվածային արարչագործության, ընդդեմ մարդկային կյանքի սրբության և արժանապատվության, ընդդեմ աստվածադիր պատվիրանների: Ցանկացած

ոճիր, եղեռնագործություն` իբրև Աստծո և մարդու դեմ գործված մեղք, պետք է քավվի խոստովանությամբ, զղջմամբ և հատուցմամբ: Ու թեև այսօր քաղաքակիրթ աշխարհի մի մասը լռում է այս մասին, այնուամենայնիվ Հայոց Ցեղասպանությունը պատմական անհերքելի և անուրանալի իրողություն է՝ անջնջելի կերպով արձանագրված 20-րդ 3-4/2016

13


դարի պատմության տարե գ րութեան մեջ և հայ ժողովրդի հիշողության մեջ։ Ո՛չ միայն մեկ ու կես միլիոն հայեր կոտորվեցին, այլ նաև հազարավոր եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ ու կալվածքներ ոչնչացվեցին: Ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ միջազգային օրենքի համաձայն, որն իրագործողները պիտի պատասխանատվության ենթարկվեն: Անցյալ տարի, 2015 թվականին, Հայոց Ցեղասպանության զոհերը սրբադասվեցին 100-ամյա տարելիցի առիթով: Այսուհետև ոչ թե մե՛նք ենք աղոթելու նրանց հոգիների համար, այլ իրե՛նք են բարեխոսելու Տիրոջ առաջ մեզ համար: Սրբացյալ մեր նահատակների բարեխոսությունը նորոգելու է մեր կյանքը, նրանց հոգևոր սխրանքի ոգեկոչումը քաջալերելու է մեր ժողովրդի զավակներին ապրելու աստվածասեր ու հայրենա-

14

3-4/2016

նվեր ոգով և առավել զորացնելու մեր Հայրենիքը: Սակայն, սիրելիներ, Ցեղասպանության 100-ամյակը ոչ թե վերջ դրեց մեր արդար դատին ու պահանջատիրությանը, այլ մի նոր հանգրվան հանդիսացավ ու նոր էջ բացեց մեր արդար պայքարի ճանապարհին: Մեր ժողովուրդը, որն այսօր դիմակայում է բազում խնդիրների ու դժվարությունների, Հայրենիքի շրջափակման ու պատերազմի սպառնալիքի, վճռականորեն շարունակելու է արդարության իր պայքարը: Հայոց Ցեղասպանությունից 101 տարիներ անց մեր նահատակների արյան, մեր կորուսյալ Հայրենիքի, մեր սրբավայրերի, մեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռևս չի վերականգնված` չնայած Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտ-

վել է շատ պետությունների ու հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնց երախտապարտ է մեր ժողովուրդը: Սակայն այն, որ դեռևս կան երկրներ ու կազմակերպություններ, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը կամ աչք են փակում պատմության մութ էջերի վրա, առիթ ու հնարավորություն է ընձեռում շատերին այսօր էլ տարատեսակ բռնություններ ու ոճրագործություններ իրականացնել ու անպատիժ մնալ: Ընդամենը երեք շաբաթ առաջ մեկ անգամ ևս փորձ արվեց հային բռնի ուժով տեղահանել իր պատմական հայրենիքից, սպանել, խոշտանգել ու թալանել, բայց մենք մեր բազկի ուժով ու ամուր հավատով ապացուցեցինք, որ մեր պայքարը սրբազան պայքար է, Աստված Ինքն է առաջնորդում հայ ժողովրդին՝ որպես ընտրյալ


ազգ, և ոչ մի նենգ թշնամի չի կարող հաղթել մեր միասնականությանը: Ուստի այսօրվա մեր հավաքը սրբազան այս տաճարից ներս և Հայոց Ցեղասպանության 101-ամյա տարելիցը կոչ են մեկ անգամ ևս արդարության վերականգնման և հորդոր դատապատելու ոչ միայն հայ, այլ բոլոր ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանություններն ու մոլեգնող ահաբեկչությունները: Մեր այս միությունը ևս մեկ հնարավորություն է դատապարտության մեր ձայնը բարձրացնելու ընդդեմ մարդկության դեմ գործված հանցագործությունների, որոնք արդար գնահատական չեն ստացել, ինչպես և

այսօր իրագործվող ոճրագործությունների, հատկապես` Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների և ահաբեկչության, նաև` մեր կոչն ուղղելու բոլոր ժողովուրդներին, պետություններին, միջազգային կառույցների պատասխանատուներին, ի մասնավորի ռումին պետությանն ու քաղաքական գործիչներին` գործադրելու ամեն ջանք, նմանատիպ ոճրագործությունները կանխելու համար: Ռումինահայ համայնքն այսօր իր ձայնը միացնում է աշխարհասփյուռ իր քույրերի ու եղբայրների ձայնին՝ շարունակելով պայքարել հանուն արդարության ու մեր իրավունք-

ների պաշտպանության: Մեր մաղթանքն ու հորդորն է, որ Տերը միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ ու անսասան Հայաստան ու Արցախ աշխարհների սահմանները: Աղոթում ենք, որպեսզի Ամենակալ Աստված օգնական և աջակից լինի մեզ, հաջողություններ պարգևի մեր առաքելությանը` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղության, արդարության և համերաշխության հաստատման` ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն համայն մարդկության. Ամեն: 3-4/2016

15


ԱրցԱխ - ԱՌԱջիՆ գծուՄ Հարցազրույց` Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ Մեր ընթերցողները, որ Ադրբեջանի և Արցախի Անկախ Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) միջև տեղի ունեցող հակամարտությանը հետևում են մամուլի միջոցով, ծանոթ են այս երկու պետական կազմավորումների սահմանային անկայունությանը: Հայկական կողմը թշնամու մշտական ռմբակոծման, կրակահերթերի թիրախն է, նշանակետը, հատուկենտ զոհեր են արձանագրվում և սահմանապահների շարքերում: Հայկական կողմը ամեն դեպքում պահպանում է իրավիճակը խաղաղ և խուսափում է պատերազմից: Ներկայումս (2-5 ապրիլ) հակառակորդը օգտագործելով ծանր հրետանի՝ տանկեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ներխուժեց հայերի կողմից վերահսկվող տարածքը: Հայկական կողմը պատասխանեց շատ արագ և հակառակորդին ետ շպրտեց:

16

3-4/2016

Հարց. Տեղեկացա, որ «Քառօրյա պատերազմ»-ի բռնկման պահին դուք Բուխարեստից անմիջապես մեկնեցիք Արցախ՝ լինելու մեր զինվորների մոտ, ովքեր կռվում էին արժանի հակահարված տալու հարձակվողներին :

Տ. Տաթև եպիսկոպոս : Այո՛, ռազմական գործողությունների բռնկման մասին լուրն ստանալով, ես համարել եմ, թե Հայրենիքի առջև ունեցած իմ պարտքն է լինել զին-


վորների մոտ : Ակնհայտ էր, որ ես չէի կարող լոկ հանդիսատես լինել, անհրաժեշտ էր իմ մասնակցությունը: Ես թույլտվություն խնդրեցի Ծայրագույն Պատրիարք Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսից եւ նա հավանություն տվեց ինձ միանալ հոգևորականների խմբին, ովքեր շարժվում էին դեպի ճակատային գիծը՝ խումբ, որ գլխավորում էր կաթողիկոս Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը, միաժամանակ լինելով Հայ Առաքելական եկեղեցու Վեհափառը, նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա ,իսկ ես առաջինն էի որ, ժամանել էի Սփյուռքից: Հետո եկան և ուրիշներ:

բարոյական և հոգևոր աջակցությունը նրանց, ովքեր նույնիսկ իրենց կյանքի գնով պաշտպանում են երկրի սահմանները:

գիտենային, թե ունեն ինչպես Ռումինիայի հայերի, այնպես էլ այլ երկրներում ապրող հայերի աջակցությունը: Ես ուտում էի և ապրում բունկերներում Ճիշտ է, ես զինվորական նրանց հետ՝ ճակատում: Նրանք պատրաստություն չունենալով ստիպեցին ինձ, որ ես էլ իրենց չէի կարող զենք վերցնել : Փո- նման մի զրահաբաճկոն հագխարենը ես բոլորի հետ ա- նեմ դա վտանգավոր տարածք ղոթեցի և օրհնությունս տվի, էր, արճիճնէրը ճնճղուկի պես բայց հիմնականում ուզում էի, ծլվլում էին օդում: որ նրանք իրենց միայնակ չըզԹերթերը հաղորդել են մի գան, ես ուզում էի , որ նրանք գիտենան, որ մենք Սփյուռքում էլ շարք դաժանությունների մաիրենց հետ ենք, որ մենք ա- սին ագրեսորի կողմից Թալիշում: ջակցում ենք նրանց:

Դուք մի քանի օ՞ր մնացիք Այո՛, Նրանք վատ են վարայնտեղ: վել երեցների հետ, կտրել են նրանց ականջները և աչքերը Ընդհանուր առմամբ տասը հանել, մի վիրավոր զինվոր է Դուք Հայրենիքի հանդեպ օր: Եղա հատկապես թեժ կե- գլխատված եղել: Ինչպես վարպարտք համարեցիք լինել զին- տերում՝ Թալիշ եւ Մարտակերտ: վեցին հայ սպայի հետ Բուվորների հետ, բերել Ձեր Շատ կարեւոր էր, որ նրանք դապեշտում: Նման արարք-

3-4/2016

17


ծանել: Ճիշտ է, որ մի որսորդ իր հին հրացանով ոչնչացրեց մեկը, կարելի է ասել,որ իր բախտը բերեց զինվորները ճակատում, կրակել ու ոչնչացրել են մոտավորապես 14 հատ:

Բայց մեր զորքերի մարտական ոգին բա՞րձր է:

ների համար նրանք պարգևատրվում են մեդալներով Թալիշը գրեթե ոչնչացվել է, իսկ բնակչությունը տարհանվել. սպասում են մինչև իրավիճակը կարգավորվի:

Ի՞նչպես է տեղի բնակչությունը ընկալում այս ռազմատենչ կարգավիճակը:

Շատ բարձր է. Նրանք լավ սնվում են, լավ զինված են և ունեն օրինակելի մարտունակություն. Նրանք ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, բազմաթիվ տանկեր և զրահամեքենա, բայց մենք էլ ունեցանք մեր կորուստները՝ մահացած և վիրավոր: Ես տեսա մի կապիտան, ով վնասՆրանք որոշակիորեն սո- վածք էր ստացել ոտքից, գիպվոր են: Ես քայլեցի և Ստե- սով էր , բայց շարունակում էր փանակերտի փողոցներով, պայքարել , նա հրաժարվել էր իսկ մթնոլորտը հանգիստ էր և գնալ հիվանդանոց : աշխատանքը ընթանում էր բնականոն, որքան հնարավոր Զորքերը ռազմական քահաէր: Շուշիում, սակայն, մեզ նաներ ունե՞ն, ինչպես որևէ հետապնդում էին հակառա- զինված քրիստոնյա բանակ: կորդի անօդաչու թռչող սարքերը, որոնց դժվար է կորԻհարկե՛: Ստորաբաժանումներում կառուցվել են մատուռներ և զինքահանաներ ու սարկավագներ կան զորանոցներում: Կա մի հատուկ ծառայություն, ղեկավարված Սբ Աթոռի կողմից: Պարգև եպիսկոպոսը ղեկավարում է կրոնական կյանքը զորքերի շրջանում: Եպիսկոպոս Պարգևը ունի հերոսի կոչում :

Հոգևորականությունը վայելում է մեծ հեղինակություն մեր ժողովրդի շրջանում: Հիշենք Ավարայրի ճակատամարտը, որտեղ Ղևոնդ երեց վարդապետը հորդորեց զորքերը և զոհաբերության գնով Վարդանը տապալեց պարսիկների մտադրությունները:

18

3-4/2016

Բայց նաև հետագայում՝ Սարդարապատի դեպքերի ընթաց-


քում, քահանաները հայ մարտիկների հետ էին: Քահանաների զորքին մոտ լինելը, մի ավանդույթ է մեզ համար:

Մարտիկները սահմանը պաշտպանեցին արիությամբ։ Այդ սահմանը, որ աշխարհագրագետների համար մի բարակ գիծ է թղթի վրա, սակայն այն անցնում է ամեն մի հայու սրտով:

Այո այդպես է, բայց այդ սահմանը ուրիշ է, քան այն որ գծված է պատի քարտեզի վրա։

Ի՞նչպես ողջունեցին Ձեզ զինվորները :

Ես նրանց ասացի, ահա ես գալիս եմ Ռումինիայից, այնտեղ ապրող բոլոր հայերից բերել եմ ձեզ նրանց ողջույններն ու բարեմաղթանքները՝ հաղթանակի պայքարում թշնամու դեմ: Իմ համայնքը խնդրեց ինձ փոխանցել ձեզ, թե նրանք բոլորը ձեզ հետ են և աջակցում են՝ ըստ իրենց կարողության: Հետո ես գնացի տանկերի մի նոր շարասյան մոտ, որ վերապատրաստման ընթացքի մեջ էր, իսկ հրամանատարը դեռ չէր ժամանել: Երբ նա եկավ, ես հանդիպեցի նրան տանկիստների հետ, իսկ նրանք ներկայացրին ինձ: Նա շատ զարմացավ և հարցրեց թե այդ ի՞նչպես եղավ, որ իր միավորը ողջունում է իրեն Ռումինիայից ժամանած մի եպիսկոպոսի հետ։ Ես զինվորների հաջողության համար կատարեցի օրհնության մի արարողություն:

հանրապես կան մտահոգություններ նրանց հանդեպ, սփյուռքը աջակցում է և միայնակ չեն իրենց պայքարի մեջ: Այս զգացումը հավասարապես հուզեց թե՛ ինձ և թե՛ իրենց. Այդ հուզմունքը բոլորս զգացինք, ես այնտեղ էի և համոզված էի, որ լավ որոշում կայացրի, երբ գնացի անմիջապես առաջին գիծ: Իհարկե, երկու Պատրիարքների ներկայությունը ճակատի շրջանում, զորքերի համար քաջալերանքի և ներուժի մի մեծ աղբյուր էր և դա դժվար է հասկանալ ու գնահատել մի մարդու համար, ով ներկա չէր այնտեղ: Պետք է տեսնեիք նրանց դեմքերը և աչքերը, որպեսզի զգայիք մարտիկների ունեցած կամքը դեպի հաղթանակը.

մենք Ռումինիայում և այլ երկրներում նրանց հետ ենք և վերջապես գալ ու պատմել Ռումինիայի հավատացյալներին, թէ մենք ինչ տեսանք և զգացինք Արցախում և միասին մտածել, թե ինչպես մենք կարող ենք օգնել հատկապես զինվոր կորցրած ընտանիքները, զինվորներ՝ ովքեր ընկել են ճակատամարտում կռվելով թշնամու դեմ:

Ես մեր մամուլից տեղեկացա, որ մեր համայնքի մեջ կատարվել է արդեն մի հանգանակություն այդ նպատակի համար.

Այո՛, իսկապես: Բայց դա ընդամենը սկիզբն է: Դա կշարունակվի :

Մենք կարող ենք ասել, որ Ուրեմն, համարում եք, որ դուք կատարե՞լ էք Ձեր առա- մեր զինվորները ցույց են տվել հերոսություն ու արիություն : քելությունը։ Ես ունեի երեք նպատակ, այն է` աչքերովս տեսնել իրավիճակը շփման գծում, բարձրացնել մարտական ոգին աղոթքով եւ ապահովելով, որ նրանք չզգան թե պայքարում են միայնակ, ընդհակառակը,

Շիտակ է. Այնտեղ ճակատում, մի կապիտան ինձ ասաց «արճիճը չի փնտրում հերոսին, հերոսն է որ փնտրում է արճիճը։

Արփիար Սահակյան

Ձեզ ընդունելով զինվորները ուրախացա՞ն։

Ես կասեի, նույնիսկ ավելին: Ներշնչված էին, որ Ռումինիայում և Սփյուռքում ընդ-

3-4/2016

19


‚.aryunagyutoyun 3 =`enƒ

խափանքի շրջանի մը նմանող մանր պատերազմ մըն էր: Կողմերեն ոչ մեկը օգտագործեց իր բոլոր ռազմական կարողությունները: Սակայն, ինչպես կապացուցեն հետախուզական տվյալները, Ատրպեճանը հույս ուներ ճեղքել հայկական պաշտպանական գիծը և խոշոր հաջողության հասնիլ, նույնիսկ Ստեփանակերտի գրավման հույսեր ուներ: Այնուամենայնիվ խնայեց իր ուժերու գլխավոր մասը: Արդյոք ինչու՞: Արդյո՞ք Ալիև չուզեր ամեն ինչ խաղաթուղթի վրա դնել վախնալով, թե պարտվելու պարագային պիտի տապալվի ինչպես իր նախորդներ Մութալիպովը և Էլչիպէյը: Ապրիլյան պատերազմը ունի շատ սպիտակ բիծեր և ամենայն հավանականությամբ շատ հարցեր անպատասխան պիտի մնան: Սակայն հնարավոր է որոշ դատողություններ ընել և

20

3-4/2016

հանգել որոշ եզրակացություններու՝ օգտվելով հայտնի փաստերեն: Գիտենք, թե ատըրպեճանական հարձակումը տեղի ունեցավ ռազմաճակատի ողջ երկայնքով և ունեցավ երեք գլխավոր ուղղություն՝ հյուսիս-Մարտակերտ, հարավՄարտունի-Հորադիզ և կեդրոնԱղդամ: Գիտենք, որ շնորհիվ իրենց անակնկալ քայլին ազերիները որոշ սահմանափակ հաջողություններու հասած են հյուսիսային և հարավային հատվածները, թեև ըստ երևույթին հարձակման ամենեն թեժ կետը կեդրոնական ուղղության վրա էր: Գիտենք, որ հայերը վերագրավեցին կորսնցուցած որոշ դիրքեր հյուսիսային ուղղության վրա, թշնամիին ձեռքը թողուլով քանի մը դիրքեր, որոնց մարտավարական նշանակությունը չի արդարացներ ավելորդ մարդկային կորուստները՝ ատոնց վերագրավելու

համար: Գիտենք նաև, որ ատըրպեճանցիները օգտագործեցին մեծ թիվով քամիքազե տիպի իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնց Ատրպեճանի զինանոցին մեջ գոյության մասին ոչ ոք տեղյակ չէր: Եվ գիտենք նաև, որ հայկական կողմը տվավ մոտ հարյուր զոհ, մինչ ատրպեճանական կողմը սեփական կորուստներու թիվը կդիտե որպես պետական գաղտնիք: Եվ միայն չորս օր անց մարտերը կդադարին՝ Մոսկվայի միջնորդության արդյունքին: Արդյոք ինչու՞: Ի՞նչ կրնար համոզել Ալիևը չշարունակել հարձակումը և չգրավել Ղարաբաղի զգալի տարածքներ, եթե Ատրպեճան ի վիճակի ըլլար ատ ընելու և իրոք ունենար այն նշանավոր հաջողությունները որոնցով այսօր կպարծենա: Ինչու՞ համաձայնվեր կրակի դադարեցման մասին,


եթե համոզված ըլլար, թե հակառակորդին կճնշեր: Որովհետև ամենայն հավանականության այդ այդպես չէ: Այս եզրակացությունը կամրապընդե նաև այն համգամանքը, թե Ատրպեճան կմերժե հրապարակել կորուստներու պաշտոնական թիվ մը: Վերլուծաբաններու մեծամասնությունը այն կարծիքին է, թե ատրպեճանական կորուստները հայկական կորուստներու առնվազն կրկնապատիկն են: Մյուս կողմե հարկ է նկատել, որ Ալիև բավականին զուսպ պահեց իրեն. Ատրպեճան սպառնաց ռմբակոծել Ստեփանակերտը, բայց ատ չըրավ, թեև իր զինանոցին մեջ ունի հարվածային անհրաժեշտ սպառազինությունը: Արդյոք ինչե՞ն կվախնա Ալիև: Հնարավոր է, որ Ատրպեճան կայծակնային հաղթանակի մը մասին պատրանքներ չունենացավ և այս միջին ուժգնության ռազմա-

կան գործողություններով ուզեց տապալել ստատու-քվոն և ստիպել միջազգային միջնորդները՝ Հայաստանի վրա ճնշումը ուժովցնեն որպեսզի հայկական կողմը ավելորդ զիջումներու համաձայնվի: Մեկնաբանական շահարկումները շատ են, սակայն Ատրպեճանի իրական մտադրությունները չենք կրնար գիտնալ: Բայց ակնհայտ է, որ ազերիները կշարունակեն ճոճել իրենց սուրերը, հրադադարը սոսկ մասնակի է, մինչ թշնամին մեծ ուժեր կկուտակե ռազմաճակատի գիծին մոտ: Ուստի իրավիճակը կմնա խիստ պայթյունավտանգ: Չենք կրնար գիտնալ, թե ապագան մեզ համար ինչ կվերապահե, սակայն Չորսօրյա պատերազմը բոլորիս ապացուցած է, թե Հայաստանի անկախության 25 տարվա ընթացքին որքան շատ փոխված է հայոց բնավորության էությունը: Առաջնագիծի 18-19 տարե-

կան զինվորները աշխարհին տվին հերոսության և համերաշխության իսկական դասեր: 90-ական թվականներուն կռված կամավորներու սերունդի ապացուցած նվիրվածությունը և անվեհերությունը բնավ չթուլցավ, այլ ընդհակառակը՝ երիտասարդները գերազանցեցին ավագներու օրինակը: Ինչ ալ ըլլա, Ատրպեճան որքան ալ հսկայական ուժեր նետե ռազմի դաշտ, ով ալ վերջապես ըլլա հաղթող, միևնույն է՝ կրնանք ըսել, թե հայոց մեջ այլևս չկա «թուրքեն վախը», թե մեր օրերու հայը այլևս 1915 թվի հայը չէ և եթե նույնիսկ վերջին հայն ալ զոհվի միևնույն է՝ «Ապրիլ 1915» այլևս երբեք պիտի կրկընվի: Ատ ամենեն թանկարժեք դասն է, զոր մեզ տված են 2016-ի ապրիլյան այդ օրերուն Ղարաբաղի մեջ կռված երեխա-զինվորները:

Վարդան ՄԱՐԹԱՅԱՆ

3-4/2016

21


ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Մեծարգո պարոն նախագահ

Անձամբ մեր և ողջ ռումինահայության անունից մեր մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ և խստագույնս դատապարտում ենք նման պահվածքը: Ցավ ի սիրտ տեղեկացանք նաև, որ Ադրբեջանական իշխանությունների ագրեսիայի ու անհեռանկար քաղաքականության հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ ու քաջարի զինվորներ:

Մեր աղոթքն ու զորակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին ու ժողովրդին, Զինված Ուժերին, հրամանատարությանն ու զինվորներին: Աղոթում ենք բոլոր զոհվածների հոգիների համար և Սուրբ Հոգու մխիթարությունը հայցում նրանց հարազատներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին և մեր աջակցությունն ենք հայտնում Ձեզ: Թող Աստված պահպանի՛ Հայաստան ու Արցախ աշխարհները, հայ զինվորին ու ժողովրդին և թո՛ղ խաղաղության ոգին թևածի Հայոց սահմաններին: Օրհնութեամբ`

Տ. ՏԱԹԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԵՐԵՍՓՈԽԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ

22

3-4/2016

ՍԵՆԱՏՈՐ ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ


2016

MAR-APR

PUBLICA ÞIE BILINGVÃ A UNIUNII ARMENILOR DIN ROMÂNIA

Poetul național armean Daniel Varujan s-a născut pe 20 aprilie Daniel Varujan (armeană: Դանիէլ Վարուժան) s-a născut pe 20 aprilie 1884 și a murit pe 26 august 1915. A fost unul dintre cei mai importanți poeți armeni ai secolului al XX-lea. La vârsta de 31, când ajunsese la recunoașterea internațională a activității lui, el a fost deportat și ucis de către guvernul Junilor Turci, în Genocidul armean, planificat și executat în mod sistematic.

Metz Yeghern… Marele Rău / 24 Aprilie 2016 : la o sută și unu de ani… La o sută și unu de ani de la Genocidul împotriva Armenilor în Insula San Lazzaro de la Veneția, Părinții Mechitariști au celebrat o aniversare în mod solemn. Liturgic vorbind s-a sărbătorit Arătarea Sfintei Cruci, fiind Duminica a V-a de Paști (la Catolici). Nu este o contradicție de a celebra Sfânta Cruce în perioada sfintelor Paști, datorită faptului că nu trebuie niciodată să uităm că Crucea a fost totdeauna înainte de Înviere. Dar Martirii Armeni, toți cei că au murit atât pentru Cruce cât și pentru Neam ne arată că ei au trecut prin Calvar, dar că la orizont se vede lumina Învierii lui Hristos, Cel care a subjugat moartea și răul, distrugând moartea și eliberând sufletele ce nu primiseră lumină și care erau în prigoana meleagurilor.

A aminti în mod conştient: memoria de ieri, îndatorirea de azi 24 aprilie 1915 – 24 aprilie 2016

Comunitatea armeană din Bari, căreia i s-au alăturat mulţi prieteni italieni: scriitori, profesori, fotoreporteri, şi ziarişti care susţin cauza recunoaşterii Genocidului din 1915, a comemorat pe 24 aprilie 2016 tragicile evenimente de acum 101 ani. Punctul de întâlnire, punctul de referinţă a fost Khacikarul de pe faleză, în jurul căruia s-au adunat armenii care au deja o vârstă înaintată, cu dorinţa să transmită fiilor şi nepoţilor propriile sentimente şi amintiri care îi leagă de un trecut ce nu trebuie să fie uitat; domnul Rupen Timurian, Preşedintele Comunităţii, a vorbit în numele lor.

3-4/2016

23


Bacău

Istorie şi teatru: „Strunga dintre moarte şi viaţă…”

Uniunea Armenilor din România – Sucursala Bacău, în parteneriat cu Primăria Municipiului Bacău, Teatrul Municipal Bacovia, Casa Corpului Didactic „Grigore Tabacaru”, Inspectoratul Şcolar Judeţean Bacău, Complexul Muzeal „Iulian Antonescu”, Colegiul Naţional „Gheorghe Vrânceanu”, Colegiul Naţional „Ferdinand I”, Colegiul Naţional Pedagogic „Ştefan cel Mare”, Colegiul Naţional de Artă „George Apostu”, Colegiul Tehnic „Anghel Saligny” a organizat sâmbătă, 23 aprilie 2016, ora 1300, la sala Teatrului Municipal Bacovia, o manifestare culturală de excepţie. Este vorba de spectacolul de teatru: „Strunga dintre moarte şi viaţă…” în regia lui Florin Kevorkian, prezentat de Teatrul Mihai Eminescu din Botoşani. În deschiderea manifestării au luat cuvântul domnii Traian Apetrei (directorul general al Teatrului 24

3-4/2016

Mihai Eminescu din Botoşani) şi Vasile Agop (preşedintele Uniunii Armenilor din România – Sucursala Bacău), fiecare dintre ei insistând asupra importanţei şi actualităţii spectacolului de teatru în contextul genocidului armean care a avut loc la începutul secolului XX. Invitat la manifestare în calitate de istoric, prof. dr. Anton Coşa a rostit o alocuţiune privitoare la genocidul armenilor, la acest eveniment tragic pentru comunitatea armeană, asupra căruia încă se aşterne, pe nedrept, un văl al necunoaşterii, deşi lumea globală şi contextul contemporan în care trăim impun cunoaşterea evenimentelor trecutului mai mult ca oricând. Din fericire, există şi voci (din ce în ce mai multe şi mai influente) care descoperă (ori redescoperă) şi genocidul armean. Un elocvent exemplu în acest sens îl

reprezintă Papa Francisc, suveranul pontif denunţând masacrele comise împotriva armenilor în 1915-1916 ca fiind „primul genocid al secolului XX“. Au urmat şi alte state care au admis şi ele existenţa „genocidului armean”. Inclusiv Parlamentul European s-a pronunţat în această privinţă printr-o rezoluţie. Marele istoric Nicolae Iorga spunea cândva: „Civilizaţia umană nu e un mare fluviu unic, ieşit de sub munţii cei mai înalţi, din izvoarele cele mai adânci, ci cursul ei duce apele vii ale tuturor afluenţilor, care aduc cu ei fiecare un mister de vitalitate, fără de care fluviul s-ar pierde în mlaştini”. În cazul armenilor, aceste ape vii au fost înroşite la sfârşitul secolului al XIX-lea (în 1894-1896) şi începutul secolului al XX-lea (în 1915-1916) de iataganele turcilor incapabili să accepte dreptul comunităţii armene la autodeterminare.


Cercetătorii armeni au impus şi ei, în mod firesc, discutarea şi analizarea evenimentelor istorice privitoare la genocidul armean. Suferinţele, islamizarea, munca forţată, asasinatele, exterminările, calvarul populaţiei armene, atmosfera de teroare în care erau forţaţi de către turci să trăiască sunt descrise în multe izvoare istorice,

inclusiv în scrieri şi povestiri aparţinând unor autori descendenţi ai celor care au trecut prin genocidul armean. Sunt în istorie evenimente despre care se ştiu multe amănunte, altele despre care se ştiu mai puţine, asupra unora aşternându-se din păcate vălul uitării (voite sau nevoite). În multe cazuri adevărul

se lasă mai greu descoperit, după multă trudă şi riguroase cercetări. Întotdeauna însă, în cazul evenimentelor istorice tragice, precum genocidul armenilor, glasurile celor masacraţi odinioară se fac în cele din urmă auzite, iar adevărul iese la lumină. În mod evident, cunoaşterea faptelor trecutului, cunoaşterea isto-

3-4/2016

25


riei este o necesitate, iar valorizarea faptelor istorice trebuie făcută în folosul generaţiilor actuale, inclusiv prin spectacole de teatru (care constituie, la rândul

26

3-4/2016

lor, o modalitate adecvată şi pen- atâta pasiune şi dăruire de tinerii tru promovarea istoriei). Un dezi- actori (şi viitori actori) ai Teatrului derat îndeplinit întru totul şi de Mihai Eminescu din Botoşani. piesa de teatru „Strunga dintre Prof. dr. Anton Coşa moarte şi viaţă…”, interpretată cu


manga-badanegan Առակ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԻԾԵՌՆԱԿԸ

Անգամ մը ծիծեռնակը հարցուց բազմահոգ մրջյուններուն, թէ անոնք ամբողջ օրը ի՞նչ կընեն: – Ձմեռուայ պաշար կը ժողվենք,- եղաւ պատասխանը: – Վատ չէ,- ըսաւ ծիծեռնակը,- ես ալ նոյնը կընեմ: – Ատոնք որու՞ պէտք են,հարցուց մայրը: – Ձմեռուայ պաշար է, մայրիկ, դու՛ն ալ ժողվէ: Մրջիւններէն սորվեցայ: Զաւակս, ըսաւ մայրը,- ձգէ իրենց՝ հողեղէն մրջիւններուն մնայ այդ խեղճ իմաստութիւնը, ինչ վայել է անոնց, վայել չէ մեզի՝ ազնիւ ծիծեռնակներուս: Բարէհաճ բնութիւնը մեզի համար այլ ճակատագիր բաժին հանած է: Երբ կվերջանայ ճոխ ամառը, մենք կը չուինք, կը հեռանանք այստեղէն ևւ ճա-

նապարհին երբեմն հանգիստ տեղ, մինչեւ գարունը մեզ կրառնելով՝ կը հասնինք տաք կին կարթնցընէ նոր կեանքի ճահիճներուն: Կիջնանք այն- համար:

ԱՆՕԹԻ ԱՂՈՒԵՍԸ

Երիտասարդ աղուս մը կը գանգատէր ծեր դրացիին: – Չար աստղի տակ ծնած եմ,- կըսէր ան,- իմ բոլոր ձեռնարկումներս վերջերս կը ձախողին: – Ինչու՞ պիտի ձախողին,- կը զարմանար դրացին,իսկ որսդ երբ կընես: – Պարզ չէ, երբ անօթի եմ, ուրիշ ալ ե՞րբ: – Ա՜յ քեզ բան: Անօթութիւնն ու ողջախոհութիւնը, բարեկամս, իրարու թշնամի են: Այսուհետև որս ըրէ այն ատեն, երբ կուշտ ըլլաս, կը տեսնես, որ քու բոլոր մտադրություններդ կը կատարուին ամենայն յաջողութեամբ: Ընթերցանութեան գիրք Հէքիաթներ, Առակներ

3-4/2016

27


ՄԵԼՊՈՒՐՆ

Բացառիկ ոգեկոչում

Ամեն տարի, ապրիլ 24-ի առթիվ, երբ կոգեկոչվի Ցեղասպանությունը, Մելպուրնի հայ համայնքին անդամները (անոնք, որոնք կհամարձակին) կհավաքվին սրահի մը մեջ, խելոք կունկնդրեն ճառախոսություն մը, հնարավորի չափ մեկ-երկու բանաստեղծություն, մեկերկու երգ, որմե հետո նույնքան խելոք տուն կերթան և կպառկին հաշտված, որ իրենց պարտականությունն այս անգամ ևս կատարած են: Ճիշտ այս խոսքերով նկարագրեցի մելպուրնյան ոգեկոչման դրվագը քանի մը տարի առաջ՝ համայնքային ձայնասփյուռի կայանի մը հայկական հաղորդումեն, որմե հետո, անշուշտ, դիտողություն ստացա, որ կարգեն դուրս ելեր էի: Բայց կըսեի նաև այն ժամանակ, որ մեր գլխավոր նպատակը պետք է ըլլա իրադարձության և ընդ-

28

3-4/2016

հանուր առմամբ պատմական արարքին ժողովրդականացումը օտարներուն մեջ, որոնց ծանոթացնենք մեր դատը առնվազն իրենց կողմնակից դարձնելու համար: Ճիշտ է, որ ժամանակի ընթացքին իրար հաջորդող ճառախոսներուն կարգին եղան անուններ ինչպես՝ Թաներ Աքչամ, Յարի Օրոն, Վահագն Տատրյան, Ռիչարտ Հովհաննիսյան, Հարութ Սասունյան, Քերոլայն Քոքս, որոնք ծանրություն տվին ոգեկոչման: Իսկ ժամանակե մը ի վեր, հատկապես ստեղծված հանձնախումբ մը, բոլոր քաղաքական, հասարակական, մշակութային, կրոնական և այլ կազմակերպությանց ներկայացուցիչներե բաղկացած, առավել արդյունավետությամբ կկազմակերպե Ցեղասպանության ոգեկոչումը: Օրինակի համար, սովորական կաղապա-

րեն բացառության մը առիթը հանդիսացավ գրող Փիթր Պալաքյանին ներկայությունը 2008-ին, երբ երեք օրվա ընթացքին տեղի ունեցան գիտաժողովներ ավստրալիական շրջապատին մեջ, մասնագետներու մասնակցությամբ, համալսարանին, գրողներու ընկերության և այլոց ծիրեն ներս: Բացառություն մը`ծավալով և այլազանությամբ, կրնանք սեպել, որ եղավ նաև այս տարվա ոգեկոչումը: Նախ, ապրիլ 22-ի երեկոյան, քաղաքին կեդրոնը, Պետական Գրադարանին առջևի սիզամարգին վրա, քանի մը տասնյակ հայեր՝ եկած դրոշակներով, վառված մոմերով, պաստառներով, մտավորական նահատակներու դիմանկարներով, պատշաճ երաժըշտության մեղեդիներու նվագակցությամբ, կոչեր վանկար-


կեցին՝ պահանջելով Ցեղասպանության ճանաչումը, իսկ փոքրաձայներեն արտասանվեցան ճառեր՝ ուղղված մասնավորաբար անցորդներուն և անոնց, որոնք ներքաշվեր էին մեթրոյի կայարանի մը դիմաց գտնվող հանրային այդ վայրը: Կարելի չէ ստուգել այդ մոմավառության ձեռնարկին արդյունավետությունը, սակայն կարելի է գրանցել այն հայերուն անհատական ճիգերը, որոնք տրամադիր գտնվեցան բացատրություններ ընծայելու պատահական հանդիսատեսներու, որոնք օրինակի համար կկարծեին, որ հայերը... քոչվոր ազգ մըն են: Հաջորդ օրը, տեղի ունեցավ բուն ոգեկոչումը, կաթոլիկ դպրոցի մը սրահին մեջ, որուն տնօրենությունը քանի մը տարի առաջ իսկ ընդունած էր, իր պաշտոնատեղին ամեն տարի ձրիաբար տրամադրել այդ ելույթին: Եղավ զուսպ ոգեկոչում մը, ավստրալիացի կարգ մը անձնավորություններու ներկայության, ինչպես՝ քաղաքագետներ, ծերակուտականներ, պատմագետներ, կղերականներ, ներառյալ հույն և ասորի գաղութներեն ներկայացուցիչ-

ներ: Պակաս չէին «արվեստային համարները», բայց բեղուն գաղափար մը հանդիսացավ ներքաշել քաղաքին երկու հայկական շաբաթական դպրոցներեն աշակերտներ, որոնք կարդացին ընթերցումներ Հայ Դատի վերաբերյալ և ազգային գիտակցության հարատևության և ազգային ինքնության պահպանման մասին: Գլխավոր կետը, սակայն, հանդիսացավ նոր հրատարակված գրքի մը շնորհանդեսը՝ Վիգեն Բաբկենյանի և Փիթր Սթենլիի Armenia, Australia and the Great War, լայնածավալ ու հմուտ գործ մը, քիչ ու հազվադեպորեն մեկնաբանված երևույթի մը մասին. Փոքր Ասիայի ռազմաճակատին վրա գտնվող ավստրալիացի զինվորականներու վկայությունները հայոց ջարդերու և աքսորի վերաբերյալ, ավստրալիացիներու ջանքերը՝ հայերուն օգնելու և հատկապես որբերը փրկելու համար, ինչպես նաև այլ բացահայտիչ երևույթներ՝ Ցեղասպանության հանդեպ Ավստրալիո վերաբերմունքին առնչվող: Հեղինակներեն մին, Բաբկենյանը, անկախ հետազոտող՝ Սիտնիի Ողջակիզման ու ցեղասպանության ուսումնասիրությանց համար ավստրալիական հաստատութենեն, խոսեցավ իր գրքին այս նյութին վրա: Նշենք, որ նույն օրը լայն շրջանառություն ունեցող «The Age» օրաթերթը, նոր հրատարակություններու մասին իր հոդվածաշարին մեջ, հակիրճ բայց պատշաճ կերպով ներկայացուց գիրքը: Ապրիլ 24-ի կիրակի օրը հատկացված էր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցվո պատարագին, երբ, ժամերգությունը մատուցելեն հետո, Խա-

չեր քահանա Հարությունյանը օրհնեց այն յուղանկարին ընդօրինակությունը, որին բնօրինակը, խորհրդանշական կերպով ներկայացնելով Ցեղասպանության զոհերը, Էջմիածինին մեջ Կաթողիկոսին կողմե օրհնված էր, միանգամայն մեկ ու կես միլիոն նահատակներուն օրհնությամբ: Կտավը, որուն օրհնության արարողությունը կատարվեցավ եկեղեցվո բակին մեջ գտնվող խաչքարին մոտ, ան ևս 1915-ի զոհերուն նվիրված, պիտի զետեղվի եկեղեցիին ներքնամասը: Ցեղասպանության նվիրված ոգեկոչումներուն շարքը վերջացավ երկուշաբթի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պաշտոնատեղիին մեջ, ուր, ինչպես ամեն տարի, կազմակերպված էր դար մը առաջ զոհված անձերուն հիշատակին համար հոգեճաշ մը: Իբրև հավելյալ ելույթ, բայց ոչ նվազ կարևորությամբցուցադրըվեցավ Ցեղասպանությունեն ներշնչված նոր շարժանկար մը՝ Armenia, my love, որուն առաջին ներկայացումը տեղի ունեցած էր միայն տասը օր առաջ, Լոս Անճելեսի Laemmle Theatres շարժանկարներու սրա-

3-4/2016

29


հին մեջ: Հետաքրքրական է, որ անոր հեղինակուհին – բեմագրուհի, բեմադրուհի և գլխավոր դերակատարուհի – ծագումով ռումանացի է. Տիանա Էյնճըլսըն: Ան դրսևորվեցավ իբրև դերասանուհի կարճ և երկար շարժանկարներու մեջ երբ դեռ ուսանողուհի էր՝ Պուքրեշ ու հետո, երբ երկրորդ տարին ստացավ կրթաթոշակ մը, որով շարունակեց իր ուսումը Լոս Անճելեսի Stella Adler Academy of Acting ֆաքյուլթեին մեջ: Ուսանած է նաև Լոնտոնի Արքայական Կաճառեն ներս: Ավարտած է թատրոնի, ֆրանսական գրականության ու ֆրանսերենի, աստվածաբանության բարձրագույն ուսման դասընթացները: Աշխատակցած է Սթիվըն Սփիլպըրկին հետ՝ Աուշվիցի Թանգարանին պաշտոնական շարժանկարին համար: Լոս Անճելես ապրելով, ճանչցած է բազում հայեր, որոնց հետ բարեկամացած է, ինչ որ իր հետաքըրքրությունն արթնցուցած է հայոց պատմության ու մշակույթին հանդեպ: Շարժանկարին արտադրիչն իր ամուսինն է՝ Տանիել Անկելչև, իսկ նկարա-

30

3-4/2016

հանը նմանապես ռումանացի է՝ Մարիուս Նեաքշու: Հայաստան, իմ սերը պատմությունն է Ցեղասպանությունեն վերապրողի մը, որը տառապած է երբ միայն տասը տարեկան էր և կորսնցուցած է իր ընտանիքին բոլոր անդամները, ինք հաջողելով հասնիլ ԱՄՆ, ուր հետագային կդառնա նշանավոր չափահաս նկարիչ և կմասնակցի, 110 տարեկանին, Ցեղասպանությանհարյուրամյակին ոգեկոչման: Միայն մեկ ընտանիքի ճակատագիրը պատմելով, շարժանկարը կանցնի բոլոր այն ատելի հանգրվաններեն և արարքներեն, արհավիրքներեն ու չարչարանքներեն, որոնց ենթարկվեցավ հայ ժողովուրդը. աքսոր, բռնաբարում, անոթություն, ուժասպառում, սպանություն: Ան կվերջանա անցյալ տարվա ոգեկոչման ժամանակ Լոս Անճելեսի հայության ցույցեն իրական տեսարաններով: Այս տարվա ոգեկոչման նախօրեին, կարդացի Ուաշինկթընի Սպիտակ Տան կողմե ծանուցում մը՝ Պարաք Օպամային մասին, որը, հետևողական մնալով իբրև ԱՄՆ-ի նախագահ,

հայտարարեց, որ չպիտի ճանչնա իբրև Ցեղասպանություն 1915-1918-ին հայերուն հանդեպ գործված մարդկության դեմ ոճիրները, մինչ ութ տարի առաջ, երբ թեկնածու էր, խոստացած էր այդ: Լուրին հետ կար լուսանկար մը, ուր Թուրքիո նախագահ Ռեճիփ Թայյիփ Էրտողան, որևէառիթով, ժպտուն երեսով կշոյեր Օպամային այտը, որը կարծես մեղավոր կանգնած էր, աչքերը կախ: Ո՞վ է հաջորդը:

Սարգիս Սելյան


Կես դար անց Շառլ Ազնավուրը կրկին գերեց Բուխարեստը Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ապրիլի 28-ին բացառիկ համերգով հանդես եկավ Բուխարեստի Sala Palatului նշանավոր դահլիճում: Չորս հազար հոգի հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին լեգենդար արտիստի մուտքը բեմ: Սկսելով «Գաղթականներ» (Les Emigrants) երգից` Ազնավուրը կատարեց իր նշանավոր հիթերը` «Պետք է գիտնալ» (Il faut savoir), «Իմ սերերն ու գլխացավանքները» (Mes amours, mes emmerdes), «Ինչպես ասում են» (Comme ils disent), «Երիտասարդություն» (La jeunesse), «Դեռ երեկ»(Hier encore), «Մեռնել սիրուց» (Mourir d’aimer), «Նա» (She), «Մամա» (La mama), «Ավե Մարիա» (Ave Maria), «Այսուհետ» (Desormais), «Երկու կիթառ» (Deux guitares), «Բոհեմ» (La Bohème), եւ որոտընդոստ ու անվերջանալի ծափահարությունների ու ձայնակցությունների տակ ավարտեց երեկոն «Տարեք ինձ» (Emmenez moi) երգով: «Քանի դեռ խզված ձայնս տեղն է եւ միտքս աշխատում է, ես պիտի երգեմ», ռումինացի հանդիսատեսին խոստովանեց 92ամյա արտիստը, որը կարծես ճախրում էր բեմի վրա: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանատնից, ռումինացի երկրպագուները, որոնք Ազնավուրին համարում են Էդիթ Պիաֆի կողքին միջազգային հռչակի ֆրանսիացի ամենահայտնի շանսոնյեն, վաղուց էին սպասում նրան: Համերգը

պետք է տեղի ունենար դեռեւս փետրվարի 20-ին, «Romexpo»-ի վեց հազար տեղանոց սրահում, սակայն անվտանգության պատճառներով այն տեղափոխվեց ավելի ուշ Sala Palatului: Թեեւ կազմակերպիչներն ազդարարում էին, որ սա Ազնավուրի առաջին եւ բացառիկ համերգն է Բուխարեստում, իրականում երգիչը դեռեւս կես դար առաջ` 1963ին էր ելույթ ունեցել այստեղ: Այդ մասին համերգից հետո նրան հիշեցրեց Ռումինիայի Սենատի նախագահ Կըլին Պոպեսկու Տըրիչեանուն` ասելով, թե ինքն այն ժամանակ 14ամյա պատանի էր: «Բավականին մեծացել եք», կատակեց Ազնավուրը: 2004թ. Ազնավուրը կրկին եկել էր Բուխարեստ` այս անգամ նկարահանվելու Բալզակի թեմաներով ԺանԴանիել Վերհաեգի (Jean Daniel Verhaeghe) «Հայր Գորիո» (Père Goriot) ֆիլմում, որի ընթացքում նա այցելել էր Հայոց կենտրոն: «Չգիտեմ ինչու էին այդքան երկար նկարահանում, բայց

դա մի առիթ էր», ասում է Ազնավուրը: Ի դեպ, ռումինահայ «Արարատ» հրատարակչությունը այդ տարիներին լույս էր ընծայել Աիդա ԱզնավուրԿարվարենցի «Աղբարիկս» (2002թ.) եւ Ռիշար Բալդուչիի «Ազնավուր. Բոհեմի զավակի խոստովանությունները» (2003թ.) գրքերը` Սիլվիա Բուրդեայի եւ Մատլեն Գարագաշյանի ռումիներեն թարգմանություններով: Հինգշաբթի երեկոյան Ազնավուրին ունկնդրելու էին եկել ոչ միայն տեղի հայերը, այլեւ շատերը հարեւան Մոլդովայից եւ Բուլղարիայից, որոնք համերգից հետո խռնվել էին ետնաբեմում` ողջունելու սիրված հայրենակցին: Ազնավուրը Բուխարեստ էր ժամանել նախորդ օրը Երեւանից, կրտսեր որդու` Նիկոլայի ուղեկցությամբ, եւ մեկնեց Փարիզ համերգի հաջորդ օրն իսկ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

3-4/2016

31


Nor Ghiank mar-apr 2016  

Nor Ghiank mar-apr 2016

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you