Հայ Կեանք թիւ 14(75) 26-07-2019

Page 1

Հայ Կեանք ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ԵԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ Տարի Դ., թիւ 14(75)

Ուրբաթ, 26 Յուլիս 2019

ՄԱԿ-ը հարցապնդում յղած է Թուրքիոյ՝ 1915-1923 թուականներուն հարկադրաբար տեղահանուած Հայերու ճակատագրի մասին

Առաջնորդուելով համազգային շահերով, մեր պատկան կազմակերպութիւններու եւ հաստատութիւններու անունով մենք կ’ողջունենք Միաւորուած Ազգերու Կազմակերպութեան (ՄԱԿ) բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբի, ՄԱԿ-ի կարծիքի եւ արտայայտութեան ազատութեան աջակցութեան եւ պաշտպանութեան հարցերով յատուկ զեկուցողի եւ ՄԱԿ-ի ճշմարտութեան, արդարադատութեան, փոխհատուցման խրախուսման եւ չկրկնուելու երաշխիքներու հարցերով յատուկ զեկուցողի համատեղ գործողութիւնը՝ Թուրքիոյ Հանրապետութեան կառավարութեան համատեղ հարցապնդում յղելը (https://spcommreports.ohchr.org/TMResultsBase/ DownLoad PublicCommunicationFile?gId=24294): Այս համատեղ հարցապնդումը կարեւոր քայլ է Թուրքիոյ պահանջ ներկայացնելու գործընթացին, որ վերջինս հաշտուի սեփական անցեալին հետ եւ, նախ եւ առաջ, կատարէ ճշմարտութեան հաստատման, զոհերու արդարութեան եւ վնասի փոխհատուցման իրաւունքը ապահովելու համար քննութիւն իրականացնելու իր պարտաւորութիւնը: Կ’ընդգծուի, որ խախտումներու վերաբերեալ նշուած փաստաթուղթին մէջ շարադրուած պնդումները կը վերագրուին Թուրքիոյ՝ հայկական փոքրամասնութեան վրայ 1915-1923թթ. ներազդած ողբերգական իրադարձութիւններու եւ այդ բնակչութեան նկատմամբ առաջացած հետեւանքներու առումով: Շարունակութիւնը էջ 4

Արման Ջ․ Կիրակոսեան 1956 - 2019 Տես էջ 3զ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Ա. Ջ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2019թ. հուլիսի 11 Երեւան ՆՀ-156-Ա


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.
Հայ Կեանք թիւ 14(75) 26-07-2019 by Hye Gyank Periodical Publication - Issuu