Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպանական ցանցի (ՀՌՀ Երևանի) կիսամյակային համառոտ զեկույցը անդրադառնում է Հայաստանում իրավապաշտպանների և հանրային շահի պաշտպանների նկատմամբ 2017 թ. հունվար-հուլիս ամիսներին դիտարկված ճնշումների և նրանց գործունեությունը խոչընդոտող հիմնական դեպքերին։
Մասնավորապես ներկայացված դեպքերի շարքում են «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանների նկատմամբ ճնշումների և հնարավոր վրեժխնդրության, հայտնի բնապահպանների գործունեության խոչընդոտների, իրավապաշտպան Արթուր Սաքունցի նկատմամբ հնչեցված սպառնալիքների, կանանց և ԼԳԲՏ+ մարդկանց իրավունքների պաշտպանների հանդեպ արշավների, «Ոսկե ծիրան» ՄԿՓ կողմից դրսևորած անհետևողականության և մի շարք այլ խնդիրների մասին դեպքեր:
Զեկույցի սկզբում մեր կազմակերպությունը ամփոփ նկարագրում է 2017-ին Հայաստանում իրավապաշտպանների և հանրային շահի պաշտպանների գործունեության պայմանները։ Տրվում է գնահատական ՀՀ դատաիրավական ու պետական կառավարման մարմինների, ինչպես նաև հանրային և հասարակական կազմակերպությունների միջոցով առաջացրած արգելքներին։